You are on page 1of 18

1.

Քրեական դատավարությունում գույքաին հայցի հարուցումը և


տարրերը

Քրեական վարույթում գույքային հայցը հանցագործության հետևանքով


պատճառված նյութական վնասի համար հատուցում ստանալու միջոցներից
մեկն է։ Ի տարբերություն նախկին օրենսգրքի, այս պահանջը կոչվում է ոչ թե
քաղաքացիական, այլ գույքային, քանի որ դրա առարկա կարող են լինել միայն
նյութականացված արտահայտություն ունեցող վնասները կամ դրանց հետևան -
քով կատարված նյութական ծախսերը։
Քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիաիրավական բնույթ
ունեցող այս ինստիտուտի կիրառման նպատակը հանցագործությունից տուժած
անձի իրավունքների և իրավաչափ շահերի արդյունավետ պաշտպանության
ապահովումն է։ Օրենսգրքով նախատեսված պայմանների և հիմքերի առկայու -
թյան դեպքում օրենսդիրը տուժողին հնարավորություն է ընձեռում նույն
ընթացակարգի սահմաններում օգտվելու ինչպես քրեաիրավական, այնպես էլ
քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցներից, ոչ միայն հասնելու իր
դեմ ոտնձգած անձի դատապարտմանը, այլև պատճառված վնասի համար ստանալու
դրամական հատուցում։ Դա է պատճառը, որ գույքային հայցի հետ կապված
հարաբերությունները քրեական վարույթում ունեն երկակի կարգավորում1․ որպես
կանոն այն հարուցվում, ապացուցվում և լուծվում է օրենսգրքով սահմանված
կարգավորումներին համապատասխան, սակայն այն դեպքում, երբ գույքային հայցի
քննության և լուծման համար անհարժեշտ կանոնները օրենսգրքով նախատեսված
չեն, կարող են կիրառվել քաղաքացիա-դատավարական օրենսդրության նորմերը, եթե
դրանք չեն հակասի օրենսգրքի դրույթներին։
Այսպես՝ քրեական վարույթում գույքային հայցի վրա չեն տարածվում
քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված հակընդդեմ
հայց հարուցելու կանոնները, հետևաբար, հակընդդեմ հայց ներկայացնելուն և այն
վարույթ ընդունելուն վերաբերող կարգավորումներն այս դեպքում չեն գործում 2։
1
Տե'ս, Օրենսգրքի 158-րդ հոդվածը։
2
Տե'ս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածը։

1
Միաժամանակ օրենսգիրքն ապացույցի վերաբերելիության հատուկ չափանիշ չի
սահմանում, ուստի գույքային հայցը հիմնավորելիս կամ դրա դեմ առարկելիս
կարող են վկայակոչվել և կիրառվել քաղաքացիա-դատավարական օրենսդրության
համապատասխան դրույթները3։
Գույքային հայցին վերաբերող առանցքային նորամուծություններից մեկը
քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի տեսակ -
ների սպառիչ թվարկումն է4։ Նախկին օրենսգիրքն այս հարցն ընդհանրապես
կարգավորման չէր ենթարկել, ինչի հետևանքով իրավակիրառ պրակտիկայում
առաջանում էին բազաթիվ տարաձայնություններ, իսկ խնդրահարույց հարցերը
հաճախ ստանում էին ոչ միատեսակ կամ հակասական լուծումներ։
Ինչպես հետևում է օրենսգրքով սահմանված գույքային վնասի տեսակների
բովանդակությունից, դրանք կամ անմիջականորեն պատճառված նյութական
վնաս են (օրինակ՝ հափշտակության հետևանքով որոշակի գույքից զրկվելը), կամ
ֆիզիկական ու բարոյական վնասից ուղղակիորեն բխող դրամական ծախսեր
(օրինակ՝ մարմնական վնասվածքի հետևանքները չեզոքացնելու համար բժշկական
ծառայության կամ դեղորայքի համար վճարելը կամ անձի մահվան դեպքում՝ նրա
հուղարկավորության հետ կապված ծախսեր կատարելը)։
Ամեն դեպքում նոր կարգավորումը գույքային հայց հարուցող սուբյեկտի համար
կանխատեսելի է դարձնում վնասի այն տեսակը, որի հատուցումը նա կարող է
ակնկալել քրեական վարույթի շրջանակներում։ Բացի այդ, հստակ ուրվագծվում
են գույքային հայցով ապացուցման առարկան և դատարանի կողմից կայացվելիք
որոշման սահմանները։ Այս կանոնակարգմամբ վերջ է դրվում այն իրավական վեճին,
թե տուժողն ինչպիսի նյութական պահանջներ կարող է ներկայացնել գույքային
պատասխանողին, իսկ դատարանը դրանցից որը կարող է բավարարել, մերժել կամ
թողնել առանց լուծման։
Ըստ քրեադատավարական օրենսդրության՝ հանցագործությամբ պատճառ -
ված վնասների հատուցման ավանդական ձևը քաղաքացիական հայցի ինստի -
տուտն է: Այն իրավագետների կողմից բնութագրվում է որպես հանցագործու -

3
Տե'ս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածը։
4
Տե'ս, Օրենսգրքի 159-րդ հոդվածը։

2
թյամբ պատճառված վնասի հատուցման բազային գործիք5, հանցագործությունից
տուժողների՝ խախտված գույքային և ոչ գույքային իրավունքների պաշտպանության
ունիվերսալ միջոց6, որը, սակայն, քրեական դատավարությունում ձևավորման
պահից մինչ օրս միանշանակ չի ընկալվում թե՛ իրավակիրառ պրակտիկայում, թե՛
քրեադատավարական իրավունքի տեսության մեջ: Դեռևս 19-րդ դարի վերջերին,
խոսելով քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի ինստիտուտի
մասին, Ցարական Ռուսաստանի դատավարագետները նշում էին, որ այն համարվում
է քրեական դատավարության վիճահարույց և առավել քիչ մշակված մասերից մեկը,
որը դատական պրակտիկայում առաջացնում է մի շարք հիմնախնդիրներ7:
Նախորդ դարի 60-70-ական թվականներին այդ նույն հետևության են հանգել
նաև Ն.Ն. Պոլյանսկին` բնութագրելով քրեական դատավարության գիտության
զարգացումները8, և Վ.Գ. Դաևը, քննարկելով 1961 թվականի ՌՍՖՍՀ քրեա -
կան դատավարության օրենսգրքում ամրագրված քաղաքացիական հայցի
հիմնահարցերը9, և այլք:
Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի ինստիտուտի
ծագման և զարգացման գենեզիսը ցույց է տալիս, որ պատմականորեն ձևավորվել
են հայցի ինստիտուտի երկու հիմնական մոդելներ՝
1. գերմանական իրավունքում հայտնի միացյալ վարույթի, և
2. ֆրանսիական իրավունքում հայտնի օրգանական ամբողջականության
մոդելները:
Վերլուծելով քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի
ինստիտուտի պատմական ձևավորման և հետագա զարգացման հիմնախնդիրները,
դրա հիմքում ընկած գաղափարախոսությունը, այն խնդիրները, որոնք լուծվում են
յուրաքանչյուր երկրում հայցի ինստիտուտի միջոցով, կարելի է թվարկել այն

5
Տե՛ս, Золотая Е.А., Исковой способ защиты имущественных прав лиц, нарушенных преступлением:
Автореф. дисс. канд. юрид. наук. Нижний Новгород 2006, էջ 26-28:
6
Տե'ս, Имангазиева Ж.У., Проблемы гражданского иска в уголовном процессе: Автореф. дисс. канд.
юрид. наук. Астана 2008,էջ 82-84:
7
Տե'ս, Кони А.Ф., Юридическая летопись, 1891, N 1, էջ 40, Тальберг Д.Г., Гражданский иск в уголовном
деле или соединенный процесс, Киев 1888, էջ 18-19:
8
Տե'ս, Полянский Н.Н., Очерк развития советской науки уголовного процесса. М.: 1960, էջ 27-29:
9
Տե՛ս, Даев В. Г., Современные проблемы гражданского иска в уголовном процессе. Л.: 1972, էջ 21-22:

3
սկզբունքները, որոնց հիման վրա որոշվում է, թե հայցը հիմնված է միացյալ
վարույթի՞, թե՞ օրգանական ամբողջականության հայեցակարգի վրա:
Այդ սկզբունքները հետևյալն են՝
1. տուժողը ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի քրեական
դատավարությունում և ի՞նչ գործառույթներ է իրականացնում. տուժողը
սովորական վկա՞ է, լոկ քաղաքացիական կո՞ղմ, թե՞ հանդես է գալիս
մեղադրանքի կողմում որպես համամեղադրող, մասնավոր մեղադրող և
պաշտպանում է իր անձնական շահերը,
2. հայցը քրեական վարույթի ո՞ր պահից կարող է հարուցվել և ինչպե՞ս.
միացյալ վարույթի դեպքում հայցը հարուցվում է միայն սկսված քրեական
վարույթի պայմաններում և քաղաքացիական դատավարության կանոններով
մասնավորապես, եթե առկա է պատասխանողը, այսինքն՝ հայցը միանում է
քրեական վարույթին, իսկ օրգանական ամբողջականության հայեցակարգի
դեպքում՝ հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ,
անկախ այն բանից` հայտնի՞ է պատասխանողը, թե՞ ոչ: Ավելին, օրգանական
ամբողջականության դեպքում քաղաքացիական հայց հարուցելը կարող է հիմք
հանդիսանալ քրեական վարույթ սկսելու համար (ֆրանսիական մոդել), եթե
ակնհայտ է լինում դրա ծագումը հանցագործությունից10,
3. քաղաքացիական հայցի ապացուցումն իրականացվում է քաղաքացիա –
դատավարական ապացուցման միջոցներով, թե՞ քրեադատավարական, և դա
իրականացվում է ի պաշտոնե վարույթն իրականացնող մարմինների կողմից,
թե՞ հայցվորի,
4. քրեական վարույթում հարուցված հայցը ինչպես է դադարում քրեական
դատավարությունում, մասնավորապես՝ քրեական գործը կարճելու դեպքում
հայցը կարճվու՞մ է, թե՞ շարունակվում է քրեական դատավարությունում.
եթե կարճվում է, ապա ո՞ր հիմքերի դեպքում, և եթե շարունակվում է, ապա ո՞ր
դեպքերում, քրեական դատարանը կարո՞ղ է արդյոք հայցը քննության

10
Տե'ս, Մարաբյան Ս., Քաղաքացիական հայցի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության
քրեական դատավարությունում. Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի
հայցման ատենախոսություն, Երևան 2012, էջ 21-23:

4
առարկա չդարձնել, եթե այն խոչընդոտում է քրեական գործի քննությանը,
ձգձգում է քրեական վարույթը և այլն:
Վերոնշյալ չափանիշների վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել,
որ այն իրավական համակարգերում, որոնցում տուժողը դատավարության
լիարժեք կողմ է, որը հանդես է գալիս համամեղադրողի կարգավիճակով և
այլն, քաղաքացիական հայցը համարվում է քրեական վարույթի օրգանական մաս
և լուծում է տուժողի շահերի պաշտպանության խնդիր:
Դրա համար տուժողը իրավունք է ստանում քրեական վարույթ նախաձեռնել
նաև հայց հարուցելու միջոցով, այլ կերպ ասած՝ տուժողը կարող է պահանջել վնասի
հատուցում, որը կհամարվի հիմք քրեական վարույթ նախաձեռնելու համար: Այս
հայեցակարգն ընկած է Ֆրանսիայի գործող քրեական դատավարության օրենսգրքի
հիմքում, ժամանակին նաև Ցարական Ռուսաստանի քրեական դատավարության
կանոնադրության հիմքում, որը համարվում է խորհրդային և հետխորհրդային
երկրների քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսված հայցի
ինստիտուտի նախահայրը:
Ի դեպ, այդ հայեցակարգը զարգացված է նաև գործող քրեական դատավարության
օրենսգրքում, որում հայց հարուցելը թույլատրվում է հանցագործության մասին
հաղորդման հետ միաժամանակ:
Այս գաղափարը հասկանալի է, քանի որ քրեական վարույթը հետապնդում
է նաև տուժողի շահերի պաշտպանության խնդիր, իսկ տուժողը քրեական
վարույթում ունի երկու փոխկապված շահեր, դրանք են՝
1. իրեն հասցված վնասի վերականգնումը,
2. իրեն վնաս պատաճառած արարքի հանգամանքների լրիվ բացահայտումը
ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, իր նկատմամբ հանցանք կատարած
անձի դատապարտումը և արդարացի պատժի նշանակումը:
Այսինքն՝ առաջինը քրեաիրավական շահն է, իսկ երկրորդը՝ պատճառված
նյութական վնասների հատուցման շահը: Դրանք այնքանով են փոխկապակցված,
որ երկուսի հիմքում ընկած է միևնույն փաստը՝ հանցագործությունը, հետևաբար,
եթե չի հաստատվում հանցագործությունը, ապա անձը չի կարողանում ստանալ

5
փոխհատուցում: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը որդեգրել է քրեական մեղադրանքի
հանդեպ քաղաքացիական հայցի ածանցյալ դերի հայեցակարգը:
Իսկ դրանից բխում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը
լուծելու համար նախ պետք է ապացուցված համարվի տվյալ հանցագործության
դեպքը, հանգամանքները, դրանում անձի մեղավորությունը, որից հետո միայն
հնարավոր է անդրադառնալ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի
բնույթին, չափին և դրա հատուցմանը վերաբերող հարցերին: Դրանից հետևում է, որ
հանցագործությունից վնաս կրած անձին տուժող ճանաչելով փաստացի ճանաչվում է
նաև հատուցում ստանալու նրա իրավունքը, որը տուժողի կարգավիճակի
անբաժանելի մասն է, օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրավունք:
Այլ կերպ ասած՝ տուժողի՝ հատուցում ստանալու իրավունքը համարվում է
նյութական, բնական-իրավական և այն նույն աղբյուրից է ծագում, ինչ որ հանցավորի
քրեական պատասխանատվություն կրելու պարտականությունը11: Չի կարող գործով
լինել տուժող, որն օբյկետիվորեն ունի որոշակի շահեր, որոնք, սակայն, կարող են
պաշտպանվել քրեական վարույթի որոշ փուլերում, իսկ որոշներում՝ ոչ՝ հատկապես
հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վարույթն իրականացվում է հենց տուժողի
շահերի պաշտպանության համար: Դա արդեն իսկ հակասում է տուժողի
կարգավիճակի նյութական և դատավարական հիմքերին: Շատ դեպքերում քրեական
վարույթը հարուցվում է հենց տուժողի նախաձեռնությամբ, որն իրականաց -
վում է նախևառաջ տուժողի շահերի պաշտպանության համար, նրա խախտ -
ված իրավունքների վերականգնման կամ պաշտպանության համար, այդ թվում՝
գույքային, սակայն ստացվում է, որ այդ իրավունքների պաշտպանություն նա չի
կարող հայցել այդ նույն վարույթում կամ կարող է հայցել ավելի ուշ փուլում:
Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու է նախատեսվում անձին տուժող ճանաչել
նաև մինչդատական վարույթում, եթե այդ փուլում նրա իրավունքների պաշտպա -
նություն չի իրականացվելու:
Հենց այդ գաղափարի վրա է խարսխված հանցագործության հաղորդման
հետ միաժամանակ հայց հարուցելու հնարավորության նախատեսումը գործող

11
Տե'ս, Гершман И., Некоторые процессуальные вопросы гражданского иска в уголовном деле // Сов. гос.
и право 1958, էջ 120:

6
օրենսգրքով, քանի որ եթե անձն իր հաղորդման հիման վրա ճանաչվում է դա -
տավարության լիարժեք կողմ, իսկ վարույթի խնդիրներից է նաև տուժողի
իրավունքների և օրինական շահերի երաշխավորումը, ապա դա օբյեկտիվորեն
ներառում է նաև գույքային իրավունքների պաշտպանության երաշխավորում, եթե նա
ցանկանում է:
Հակառակ մոտեցումը հակասում է մինչդատական վարույթում անձին կարգավիճակ
տալու գաղափարին, քանի որ այդ կարգավիճակով պայմանավորված՝ նա ձեռք է
բերում համապաստախան իրավունքներ և պարտականություններ, որոնցից պետք
է օգտվի իր ցանկությամբ և հայեցողությամբ:
Իհարկե կան որոշ իրավունքներ, որոնցից օգտվել հնարավոր է միայն քրեական
վարույթի որոշակի փուլում և առանձին դատավարական գործողություն կատարելիս,
սակայն վնասի հատուցում պահանջելու, այդ պահանջի քննությունն ու ա -
պացուցումը չեն կարող դատավարության փուլով սահմանափակվել:
Նման մոտեցումը խախտում է քրեական դատավարության փուլային կառուցվածքի
տրամաբանությունը, բավականաչափ մեծ նախաքննության փուլ ունենալը դառնում է
«անպետք», իրավունքների պաշտպանության ոչ արդյունավետ միջոց, քանի որ
չի ծառայի քրեական դատավարության առանցքային հարցերից մեկի՝
հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման խնդրի լուծմանը՝ այն
թողնելով բացառապես դատարանին: Մինչդեռ այս հարցում ևս նախաքննությունը
պետք է դատարանի համար ստեղծի նախադրյալներ, այն հենց այդ նպատակը
պետք է հետապնդի, որպեսզի դատական քննության փուլը լինի սահուն, առանց
քաշքշուկների:
Ի վերջո, քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը տարբերվում
է քաղաքացիական դատավարությունից նաև նրանով, որ հանրայնության սկզ -
բունքի ուժով հայցի ապացուցումը, քննությունը և դրա ապահովման միջոցները
ձեռնարկվում են նաև մինչդատական վարույթում և ամենակարևորը՝ ի պաշտոնե
(ex officio):
Դատարանի ողջ տրամաբանությունն այն է, որ անձի փաստացի կարգավիճակով
է որոշվում նրա՝ վնասի հատուցում ստանալու իրավունքի հարցը. եթե անձը
ճանաչվել է հայցվոր (մեր պարագայում՝ տուժող), ապա նրա կարգավիճակի

7
անքակտելի մասն է կազմում վնասի հատուցում պահանջելու իրավունքը, որը,
ըստ դատարանի, որևէ փուլով սահմանափակված լինել չի կարող և թողնված է
տուժող կողմի հայեցողությանը:
Կարծում ենք՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ հայցը կարող է
հարուցվել մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական
սենյակ հեռանալու պահը:
Սա հասկանալի է, քանի որ տուժողն այդ իրավունքը կարող է ցանկացած պահի
իրականացնել քաղաքացիական դատավարության կարգով, ինչը նշանակում է, որ
երբ քրեական վարույթում քննվում է հայցի հիմքի (հանցագործության) հարցը, նա
նույնպես կարող է յուրաքանչյուր պահի իրացնել իր՝ վնասի հատուցման իրավունքը.
դրա համար որևէ իրավական խոչընդոտ չի կարող լինել:
Օրենքի կանոնակարգումների պայմաններում տուժողները քրեական գործի
նախաքննության փուլում դիմելու են քաղաքացիական դատավարության կարգով
հայց հարուցելուն, որի դեպքում գործը կասեցվելու է մինչև քրեական վարույթի
ավարտը: Դա հանգեցնելու է մի շարք գործնական անհարմարությունների ինչպես
տուժողի, այնպես էլ ամբաստանյալի և ի վերջո պետության համար: Դա հանգեց -
նելու է ինչպես քրեաիրավական, այնպես էլ քաղաքացիաիրավական հետևանքներ
առաջացնող միևնույն իրավախախտման հանգամանքները կրկին հետազոտելուն,
գործով վարույթի ժամկետների երկարացման և ծախսերի ավելացման, միևնույն
սուբյեկտները սկզբից մասնակցում են քրեական վարույթին, այնուհետև քաղա -
քացիական վարույթին: Տուժողի համար նման դատավարությունը վնասակար է
նաև հոգեբանական առումով, քանի որ հանցագործության հանգամանքները կրկին
հետազոտելու պատճառով նա ենթարկվելու է լրացուցիչ ապրումների և այլն:
Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ
անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության
համակարգի նկատմամբ` Նախարարների կոմիտեն Եվրախորհրդի անդամ
պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատա -
կան պրակտիկան` քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը
բարձրացնելու մի շարք ուղղություններով, որոնց շարքում առաջնայինը տուժողին
պատճառված վնասների փոխհատուցման արդյունավետ համակարգի ստեղծումն է:

8
Կասկած չի հարուցում, որ վնասների հատուցման արդյունա-վետ համա -
կարգ ասվածը ներառում է նաև մինչդատական վարույթում հայց հարուցելու
հնարավորությունը, որպեսզի տուժողը կարողանա այդ փուլում պահանջել վնասի
հատուցում, իսկ վարույթն իրականացնող մարմինները ապահովեն այդ պահանջի
իրականացումը, նախադրյալներ ստեղծեն դրա համար: Ճիշտ է, վերջնական
որոշումը կայացնում է դատարանը, սակայն նախաքննության ողջ էությունն այն է, որ
դա իրականացվում է մինչև դատարանը և նրա համար: Հետևաբար, հայցը նույնպես
պետք է ունենա նախաքննություն: Այս մասին ուղղակիորեն նշվում է նաև հիշյալ
հանձնարարականում, մասնավորապես 4-րդ և 12-րդ կետերում, որոնց համաձայն՝
մեղադրական մարմինների յուրաքանչյուր զեկույցում ոստիկանությունը պետք է
կատարի հնարավորինս հստակ և լրիվ նշում տուժողին պատճառված վնասների
ու կորուստների մասին:
Տուժողին պատճառված վնասների և կորուստների մասին համապատասխան
ամբողջական տեղեկատվությունը պետք է ներկայացվի դատարան, որպեսզի նա
կարողանա դա հաշվի առնեն պատժի տեսակը և չափը որոշելիս:
Այդ նպատակով անհրաժեշտ է վերացնել առկա սահմանափակումները կամ
տեխնիկական խոչընդոտները, որոնք սահմանափակում են այդ հնարավորությունը:
Հասկանալի է, որ հանձնարարականը նախաքննության մարմիններին է
պարտավորեցնում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները պատճառված
վնասի չափի ապացուցվածության վերաբերյալ և այլն, սակայն այդ գործառույթի
իրականացումից տուժողին չեզոքացնելը կրում է արհեստական բնույթ, որը,
ինչպես նշեցինք, չի բխում նրա կարգավիճակից, իրավունքների և օրինական շահերի
պաշտպանության խնդրից: Ելնելով վերոնշյալից՝ կարծում ենք՝ որևէ կերպ չի
կարող հիմնավորվել նախաքննության փուլից հայց հարուցելու հնարավորության
բացառումը: Մեզ համար անընդունելի է նաև հայց հարուցելու վերջնաժամկետի
փոփոխությունը, որը սահմանափակվել է նախնական դատալսումների փուլով:
Տուժողի կարգավիճակից է բխում այդ իրավունքը, և այն չի կարող սահմանափակվել,
մանավանդ, որ տուժողը կարող է ցանկացած պահի իրացնել այդ իրավունքը
քաղաքացիական դատավարության կարգով:

9
Միևնույնն է, ոչ մի խոչընդոտ չկա, ուստի չի թվում տրամաբանական նման
սահմանափակումը:
Ինչպես նշում է Եվրոպական դատարանը Պերեզի գործով, վարույթ մտած բոլոր
կողմերը համարվում են դատական քննության լիիրավ կողմեր իրենց քաղաքացիա -
կան շահերի պաշտպանության համար և իրավունք ունեն վարույթի յուրաքանչյուր
փուլում պահանջելու փոխհատուցում: Այն փաստը, որ նրանք կարող են նախընտրել
որոշակի փուլում վնասի փոխհատուցման մասին դիմում չներկայացնել, չի զրկում
նրանց առավել ուշ փուլում այդ մասին պահանջ ներկայացնելու իրավունքից:
Ինչևէ, կարծում ենք՝ հայց հարուցելու սկզբնական և վերջնական պահերի՝
օրենսգրքով սահմանված կանոնակարգումները պետք է պահպանվեն:

2. Քրեական դատավարությունում գույքային հայցի սուբյեկտները

Հաշվի առնելով, որ օրենսգիրքն ըստ էության միավորել է տուժողի և


քաղաքացիական հայցվորի կարգավիճակները, քրեական վարույթում գույքային
հայց կարող են հարուցել միայն երկու սուբյեկտ՝ տուժողը և դատախազը։ Ընդ որում,
տուժողը հարուցում և պաշտպանում է միայն մասնավոր շահերի պաշտպանությանն
ուղղված հայցը, իսկ դատախազը գույքային հայց է ներկայացնում միայն պետական
շահերի պաշտպանության համար։ Բնականաբար, տուժողի անունից այդ իրավունքը
կարող են իրականացնել նաև մահացած տուժողի մերձավոր ազգականը 12, տուժողի
օրինական ներկայացուցիչը13 և լիազոր ներկայացուցիչը14։
Սակայն սա նրանց միջև եղած միակ տարբերությունը չէ։ Եթե տուժողի
համար գույքային հայց ներկայացնելն իրավունք է 15, ապա դատախազի համար դա
սահմանված է որպես վարութային պարտականություն16։ Նման կարգավորումը նախ
և առաջ պայմանավորված է դատախազության՝ Սահմանադրությամբ ամրագրված
գործառույթներով և, մասնավորապես, պետական շահերի պաշտպանության հայց

12
Տե'ս, Օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը։
13
Տե'ս, Օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը։
14
Տե'ս, Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը։
15
Տե'ս, Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը։
16
Տե'ս, Օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը։

10
հարուցելու բացառիկությամբ17, ինչպես նաև օրենսդրական այլ կարգավորումներով18։
Դատախազը նաև պատասխանատու է պետական շահերի պաշտպանության հայց
հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհանման համար19 և իրավասու
է դրանք պարզելու կապակցությամբ քննիչին տալ հանձնարարություններ20։
Այսինքն՝ մեղադրյալին մեղսագրվող արարքով պետությանը գույքային վնաս
պատճառելու հիմքերի և պայմանների առկայության դեպքում դատախազը գույք -
ային հայց հարուցելու հայեցողություն չունի։ Գույքային հայցը կարող է ներկա -
յացվել կամ մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային
պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար։
Այսպես՝ անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր
ունեցող մեղադրյալի կողմից վնաս պատճառելու դեպքում դա նրա օրինական
ներկայացուցիչն է, աշխատողի դեպքում՝ իրավաբանական անձը, իսկ պետական
ու տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց
դեպքում՝ համապատասխանաբար՝ պետությունը կամ համայնքը21։
Հետևաբար, գույքային պատասխանող հնարավոր է ճանաչել կամ մեղադրլալին,
կամ վերոնշյալ սուբյեկտներից որևէ մեկին22։ Տուժողը կամ դատախազը գույքային
հայցը կարող են հարուցել միայն առաջին ատյանի դատարանում, գործը դատարան
հանձնելուց հետո՝ մինչև նախնական դատալսումների ավարտը։ Այս մոտեցումը
տարբերվում է նախկին օրենսգրքում առկա կարգավորումից, երբ քաղաքացիական
հայցը հնարավոր էր ներկայացնել քրեական գործի հարուցումից հետո մինչև
դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը։
Նշված նորամուծությունը բացատրվում է այն հանգամանքով, որ գույքային հայցը
նախ և առաջ դատական ինստիտուտ է և պետք է լինի դատական վեճ, որպեսզի այն
դառնա քննության առարկա։ Ուստի, մինչդատական վարույթում գույաքային հայց
հարուցելը բացարձակ անտրամաբանական է, քանի որ այն քննիչի կամ դատախազի

17
Տե'ս, ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասը։
18
Տե'ս, Դատախազության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը։
19
Տե'ս, Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը։
20
Տե'ս, Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը։
21
Տե'ս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ, 1063-րդ, 1068-րդ, 1069-րդ և 1071-րդ հոդվածները։
22
Գույքային պատասխանող ճանաչելուն վերաբերող կարգավորումները տե'ս, Օրենսգրքի 317-րդ
հոդվածում։

11
կողմից քննվել չի կարող, իսկ այդ փուլում վարույթն էլ դատարանին փոխանցելու
վերաբերյալ որոշակիություն դեռ չկա։
Ինչ վերաբերում է գույքային հայց ներկայացնելու փուլային սահմանափակմանը,
ապա այն ևս իր բացատրությունն ունի։
Բանն այն է, որ առաջին ատյանում իրականացվող դատաքննությանը հատուկ
է որոշակի ներքին տրամաբանություն՝
 նախապատրաստական գործողությունների ամբողջության23,
 ապացույցների հետազոտման ընթացակարգերի24, և
 վարույթին վերաբերող հիմնական հարցերի լուծման25 ենթափուլերի
պարտադիր հաջորդականության տեսքով։
Ի թիվս այլնի, գույքային հայցի ներկայացումն անխուսափելիորեն ենթադրում
է դրա հիմնավորում և ապացուցում (ներառյալ՝ ապացույցների տրամադրում և
դրանց հետազոտում, դիրքորոշումների ներկայացում և դրանց վիճարկում), քանի որ
քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են այն հանգամանքները,
որոնցով անձը հիմնավորում է իր գույքային պահանջները 26։ Հետևապես, գույքային
հայցի հարուցումը ևս օրգանապես պետք է ինտեգրվի այս կառուցակարգերին՝ դրա
պատշաճ և արդյունավետ քննության ու լուծման հնարավորությունը երաշխավորելու
համար։
Այդուհանդերձ, օրենսգիրքը հատուկ հանգամանքի ուժով այս կանոնից թույլա -
տրում է մեկ բացառություն, երբ անձը տուժող է ճանաչվում և այդ կարգավիճա -
կով վարույթին ներգրավվում է գույքային հայց ներկայացնելու վարութային
վերջնաժամկետի, այն է՝ նախնական դատալսումների ավարտից հետո։ Այս դեպքում
գույքային հայց հնարավոր է հարուցել տուժող ճանաչվելուց անմիջապես հետո 27,
քանի որ վարույթի նախորդ փուլերում ոչ իրավաչափորեն տուժող չճանաչ -
վելու հետևանքով անձը չպետք է զրկվի իր վարութային իրավունքն իրացնելու
հնարավորությունից։

23
Տե'ս, Օրենսգրքի 42-րդ գլուխը։
24
Տե'ս, Օրենսգրքի 43-րդ գլուխը։
25
Տե'ս, Օրենսգրքի 44-րդ գլուխը։
26
Տե'ս, Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը։
27
Տե'ս, Օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը։

12
Ուստի, իրավիճակի բացառիկությունը ստիպում է, որպեսզի տվյալ պարագայում
մասնավոր շահը գերակայի սահմանված ընթացակարգային կարգավորումները
պահպանելու խիստ կանոնի նկատմամբ։
Նույն կերպ օրենսգիրքը սահմանափակել է նաև գույքային հայցը փոփոխելու
կամ լրացնելու հնարավորությունը։ Տուժողին, նրա ներկայացուցչին և դատախազին
իրավունք է վերապահվել ճշգրտել հայցի հիմքը և չափը, սակայն դա թույլատրելի է
համարվել մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելը28։ Այս ճանապարհով
օրենսդիրն ապահովել է փոփոխված կամ լրացված հայցի կապակցությամբ գույք -
ային պատասխանողի կամ շահագրգիռ այլ անձի կողմից դիրքորոշում հայտնելու,
մասնավորապես՝ դրա դեմ առարկելու, անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու,
ինչպես նաև եզրափակիչ ելույթներում համապատասխան փաստարկներով հանդես
գալու վարութային պատշաճ հնարավորությունը՝ դարձյալ նկատի ունենալով, որ
անձի գույքային պահանջները (ներառյալ՝ դրանց տեսակը և չափը) հիմնավորող
հանգամանքները քրեական վարույթի ընթացքում ենթակա են ապացուցման։
Օրենսգիրքը մանրամասն կարգավորման է ենթարկել նաև արդեն իսկ ներկայաց -
ված գույքային հայցից հրաժարվելու հետ կապված իրավահարաբերությունները 29։
Թեև անձին իրավունք է վերապահված հրաժարվել հայցից, սակայն այդ իրավունքը
բացարձակ չէ և կարող է իրացվել միայն որոշակի պայմանների առկայության
դեպքում։
Այսինքն՝ մասնավոր իրավահարաբերություններին հատուկ տնօրինչականության
(դիսպոզիտիվության) սկզբունքն այս դեպքում լիարժեք չի գործում։
Նման սահմանափակումը բացատրվում է այն հանգամանքով, որ գույքային
հայցից հրաժարվելը հանգեցնում է բավականին խիստ իրավական հետևանքների՝
դրա քննության դադարեցման և հետագայում ցանկացած ձևաչափով այն կրկին
ներկայացնելու անհնարինության։ Այդուհանդերձ, տարբեր սուբյեկտների համար այս
սահմանափակումը տարբեր հիմքեր ունի։ Այսպես՝ հաշվի առնելով, որ քրեական
վարույթում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը դատախազի
պարտականությունն է, վերջինս կարող հրաժարվել ներկայացված գույքային
28
Այս կարգավորման մասով տե'ս, Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և 336-րդ
հոդվածի 1-ին մասը։
29
Տե'ս, Օրենսգրքի 161-րդ հոդվածը։

13
հայցից միայն այն ժամանակ, երբ դրա համար կան իրավաչափ հիմքեր, օրինակ՝
ապացուցվել է, որ մեղադրյալը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, հետևաբար,
չէր կարող դրանով պետությանը գույքային վնաս պատճառել կամ հաստատվել է, որ
պետությանը այդպիսի վնաս չի պատճառվել։ Հակառակ դեպքում այդ հրաժարումը
կհակասի օրենքին։
Տուժողի օրինական ներկայացուցիչը թեև օգտվում է նրա բոլոր իրավունքներից,
սակայն չի կարող հրաժարվել գույքային հայցից, եթե դա կվնասի տուժողի շահերին 30։
Իր հերթին տուժողի լիազոր ներկայացուցիչը չի կարող հրաժարվել ներկայացված
գույքային հայցից կամ փոփոխել դրա չափը, եթե չունի տուժողի կողմից տրված նման
հատուկ լիազորություն31։
Նշված պայմանների անտեսումով գույքային հայցից հրաժարվելը կխախտի տուժողի
իրավաչափ շահերը կամ կհակասի օրենքին։ Գույքային հայցից հրաժարվելու նման
կանոնակարգումը տրամաբանորեն ենթադրում է դրա հետ կապված որոշակի
վերահսկողական լիազորության առկայություն, որն էլ օրենսդիրը վերապահել է
դատարանին՝ նրան հնարավորություն տալով նաև չընդունել օրենքին հակասող կամ
այլ անձի իրավունքները խախտող հրաժարումը՝ դրա վերաբերյալ կայացնելով
առանձին որոշում։ Ընդ որում, տուժողի դեպքում, ով ըստ էության ունի գույքային
հայցից հրաժարվելու բացարձակ հայեցողություն32, օրենսգիրքը պարտավորեցրել է
դատարանին մինչև հրաժարումն ընդունելը նրան պարզաբանել դրա հետևանքները։
Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գույքային հայցից
իրավաչափ հրաժարումն ընդունելն ինքնին չի անդրադառնում մեղադրանքի
հիմնավորվածության և ապացուցվածության վրա կամ չի դառնում արդարացման
դատավճիռ կայացնելու նախադրյալ, քանի որ քրեական վարույթում գույքային հայցն
ածանցյալ է մեղադրանքից և կարող է դրանով կանխորոշվել, սակայն ի վիճակի չէ
վերջինիս վրա հետադարձ ներգործություն ունենալ։
Գույքային հայցից հրաժարվելն էապես տարբերվում է գույքային հայց
չհարուցելուց։ Եթե առաջինի դեպքում անձը կորցնում է իրեն վնաս պատճառած
անձից նույն հիմքերով հատուցում ստանալու հնարավորությունը, ապա երկրորդը
30
Տե'ս, Օրենսգրքի 53-րդ հոդվածի 6-րդ մասը։
31
Տե'ս, Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը։
32
Տե'ս, Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը։

14
նրան միայն զրկում է քրեական վարույթի շրջանակներում իր իրավունքների և
իրավաչափ շահերի համակողմանի պաշտպանության նպաստավոր պայմանից՝
միաժամանակ թույլ տալով պահպանել մեղադրյալի կամ նրա գործողություն -
ների համար պատասխանատվություն կրող անձի դեմ հետագայում գույքային
պահանջներ ներկայացնելու իրավական հեռանկարը։
Այսպիսով, օրենսգիրքը վարույթի մասնավոր մասնակիցներին տալիս է պարզ
և կանխատեսելի այլընտրանք՝ հարուցել կամ չհարուցել գույքային հայց, իսկ այն
ներկայացնելու դեպքում՝ հրաժարվել դրանից կամ ակնկալել դրա վերաբերյալ
դատարանի ամփոփիչ դիրքորոշում՝ դրանով իսկ որոշակի հակակշիռներ ստեղծելով
նաև գույքային պատասխանողի իրավունքների պաշտպանության համար։
Ի տարբերություն նախկին օրենսգրքի, բավականին հանգամանալից և նորովի
կարգավորվել է գույքային հայցի լուծումը33։ Նախ սահմանվել է, որ գույքային հայցը
լուծվում է եզրափակիչ դատական ակտով34, այսինքն՝ ոչ միայն դատավճռով, այլև
քրեական վարույթը կարճելու մասին որոշմամբ։
Բացի այդ, հստակ նշվել են գույքային հայցի լուծման ձևերը։
Դատարանը կարող է գույքային հայցը՝
 լրիվ կամ մասնակի բավարարել (երբ ամբողջությամբ կամ մի մասով
համաձայնվում է գույքային հայցը ներկայացրած անձի դիրքորոշման հետ),
 մերժել (երբ գտնում է, որ գույքային հայցում առկա պահանջներն
ընդհանրապես հիմնավորված չեն),
 թողնել առանց լուծման (մասնավորապես՝ երբ պարզում է, որ գույքային
հայցով պահանջվում է այնպիսի վնաս, որը չի կարող հատուցվել քրեական
վարույթի ընթացքում, օրինակ՝ բաց թողնված օգուտը կամ ներկայացվել է
այնպիսի պահանջ, որը դուրս է գույքային հայցի քննության շրջանակներից,
օրինակ՝ գործարքն անվավեր ճանաչելը)։ Գույքային հայցը կարող է առանց
լուծման թողնվել նաև օրենսգրքով նախատեսված հատուկ դեպքերում,
օրինակ՝ համաձայնեցման վարույթով դատավճիռ կայացնելիս35։

33
Տե'ս, Օրենսգրքի 162-րդ հոդվածը։
34
Եզրափակիչ դատական ակտի հասկացությունը տրված է Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ
կետում։
35
Տե'ս, Օրենսգրքի 463-րդ հոդվածի 4-րդ մասը։

15
Ի վերջո, օրենսգիրքը հնարավոր է համարում գույքային հայցը լրիվ կամ
մասնակի բավարարել ոչ միայն մեղադրական, այլև արդարացման դատավճիռ
կայացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերում։
Այսպես՝ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում քրեական օրենքով պաշտպանվող
շահերին առավել վտանգի աղբյուրով (օրինակ՝ տրանսպորտային միջոցով) վնաս
պատճառած անձի նկատմամբ քրեական պատասխանատվությունը բացառող
հանգամանքի ուժով կայացվում է արդարացման վերդիկտ 36, սակայն նրա դեմ
ներկայացված գույքային հայցը բավարարվում է, քանի որ նա չի կարողացել
ապացուցել, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության
հետևանքով37։
Նույն կերպ գույքային հայցը ենթակա է բավարարման, եթե մեղադրյալի նկատմամբ
քրեական հետապնդումը դադարեցվել է, մասնավորապես, վաղեմության ժամկետն
անցնելու կամ համաներում կիրառելու հիմքով38:
Ինչպես և գույքային հայցից հրաժարվելու դեպքում, օրենսգիրքը գույքային
պատասխանողի համար որոշակի երաշխիքներ է նախատեսում գույքային հայցը
լրիվ կամ մասնակի բավարարելու, ինչպես նաև մերժելու դեպքերում։
Այդպիսի բովանդակությամբ վերջնական դատական ակտի առկայությունն ան -
հնար է դարձնում գույքային պատասխանողի դեմ հայցը ներկայացրած անձի՝ նույն
պահանջների քննությունը քաղաքացիական դատավարության կարգով։ Մինչդեռ
գույքային հայցն առանց լուծման թողնելը չի բացառում այդ հնարավորությունը,
քանզի այդ դեպքում դատարանը քրեական վարույթի հետ անհամատեղելի
պահանջների կապակցությամբ առկա վեճի արդյունքը չի կանխորոշում։
Գույքային հայցը լուծելու հարցը դատարանը որպես կանոն քննարկում է լրացուցիչ
դատալսումների ընթացքում39։ Սակայն դատաքննության այս փուլը կիրառելի չէ
քրեական վարույթը կարճելու դեպքում, հետևաբար, այս պարագայում դատարանը
գույքային հայցը քննարկում է այն ժամանակ, երբ գտնում է, որ առկա է վարույթը

36
Տե'ս, Օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը։
37
Տե'ս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասը։
38
Տե'ս, Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերը։
39
Տե'ս, Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

16
կարճելու հիմք40։ Գույքային հայցի լուծման հետ կապված հարցերը կարող են դառնալ
նաև դատական վերանայման առարկա։ Մասնավորապես՝ վարույթի մասնավոր
մասնակիցը (տվյալ դեպքում՝ տուժողը կամ գույքային պատասխանողը) և նույն -
իսկ այդպիսին չհանդիսացող անձը (օրինակ՝ երբ հանցագործության հետևանքով
պատճառված վնասի հատուցման պարտականությունը եզրափակիչ դատական
ակտով դրվել է գույքային պատասխանող չճանաչված անձի վրա), իսկ հանրային
շահի առկայության դեպքում (երբ ներկայացվել է հանցագործության հետևանքով
պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայց)՝ նաև դատախազն
իրավունք ունեն գույքային հայցի մասով դատական վերանայման բողոք բերել41։
Բացի այդ, գույքային հայցը լուծելու առումով նյութական օրենքի ոչ ճիշտ կիրա -
ռում արձանագրելու դեպքում, վերադաս դատարանն իրավասու է այդ մասով
բեկանել կամ փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը 42։ Ինչ վերաբե -
րում է ռեաբիլիտացիային43, ապա այն ոչ միայն ենթադրում է արդարացվածին
վերապահված իրավունքների և հնարավորությունների ամբողջություն44, ինչպես
դա նախատեսված էր նախկին օրենսգրքով, այլև դրանց արդյունավետ իրացման
կառուցակարգի առկայություն։
Օրենսգիրքը արդարացված մեղադրյալին45 հնարավորություն է ընձեռում
հենց տվյալ քրեական վարույթի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ՝ լրացուցիչ
դատալսումների ընթացքում պահանջել և ստանալ անօրինական քրեական
հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապար -
տելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ
սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում։ Այսինքն՝
արդարացված մեղադրյալին պատճառված վնասը հատուցվում է նույն արդյունավետ
ձևաչափով, ինչ տուժողինը46։
40
Տե'ս, Օրենսգրքի 13-րդ հոդվածը։
41
Տե'ս, Օրենսգրքի 353-րդ հոդվածը։
42
Տե'ս, Օրենսգրքի 375-րդ հոդվածի 6-րդ մասը և 387-րդ հոդվածի 4-րդ մասը։
43
Ռեաբիլիտացիայի էությունը բացահայտված է Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետում։
44
Տե'ս, Օրենսգրքի 164-րդ հոդվածը։
45
Արդարացված մեղադրյալի հասկացությունը տրված է Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ
կետում։
46
Տե'ս, Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 346-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև
348-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։

17
Ինչպես և գույքային հայցի դեպքում, օրենսգիրքը հստակ և սպառիչ սահմանել
է ռեաբիլիտացիայի շրջանակներում հատուցման ենթակա նյութական ծախսերը և
իրավունքների վերականգնման ձևերը։
Միաժամանակ նկատի ունենալով, որ քրեական վարույթի շրջանակնե -
րում արդարացվածին հատուցում տալու և նրա իրավունքները վերականգնելու
հարցը պատշաճ կերպով կարող է քննվել և լուծվել միայն արդարացման վեր -
դիկտի դեպքում, օրենսդիրը նախատեսել է հատուկ վերապահում, ըստ որի՝
ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական հետապնդումը դադարեցնելու (որը
կարող է տեղի ունենալ թե մինչդատական, և թե դատական վարույթներում) կամ
վերաքննիչ դատարանի կողմից արդարացման դատավճիռ կայացնելու դեպք -
երում անձը հատուցում և իր իրավունքների վերականգնում պահանջելու
հնարավորություն ունի բացառապես քաղաքացիական դատավարության կարգով47։

47
Տե'ս, Օրենսգրքի 164-րդ հոդվածի 6-րդ մասը։

18

You might also like