You are on page 1of 39

Բովանդակություն

1. Բնութագրել կազմակերպության առաքելությունն ու նպատակները,


ինչպես նաև կազմակերպաիրավական տեսակը
2. Ուսումնասիրել և մանրամասն վերլուծել կազմակերպության
կառավարման կազմակերպական կառուցվածքը
3. Ուսումնասիրել կազմակերպության միջանձնային և
կազմակերպական կոմունիկացիոն գործընթացները, դրանցում
հանդիպող հիմնական արգելքներն ու հաղթահարման ուղիները
4. Ուսումնասիրել կազմակերպության գործավարության և
փաստաթղթաշրջանառության համակարգը
5. Ուսումնասիրել կազմակերպության կառավարման
հատուկ գործառույթները, գնահատել դրանցից յուրաքանչյուրի
իրագործման արդյունավետությունը
6. Ուսումնասիրել կոլեկտիվում կոնֆլիկտային իրավիճակ -
ների առաջացման հիմնական պատճառները, կոնֆլիկտների
կառավարման եղանակները
7. Ուսումնասիրել և գնահատել անձնակազմի կառավարման
գործող համակարգը /ըստ փուլերի/ կազմակերպությունում:
Վերլուծել անձնակազմի մասնագիտական որակավորման
մակարդակը և կառավարման առանձնահատկությունները
8. Վերլուծել և գնահատել կազմակերպության մարքեթինգային
ծառայության գործունեությունը

1
9. Ուսումնասիրել նորամուծությունների կառավարման գործընթացը
կազմակերպությունում, այդ թվում՝ նորամուծությունների
ֆինանսավորման աղբյուրներն ու խթանման մեթոդները
10. Քննարկել կառավարելիության նորմի և վերահսկողության գոտու
հարաբերակցությունը: Նշել վերջինիս բարելավման ուղիները
11. Լուսաբանել կառավարման բոլոր մակարդակներում օպերա -
տիվ բնույթի և ռազմավարական նշանակության որոշում -
ների ընդունման համակարգը և դրանց իրագործման
արդյունավետությունը
12. Ուսումնասիրել ռազմավարական կառավարման վիճակը,
մասնավորապես՝ մանրամասն դիտարկել կանխատեսման
և ռազմավարական պլանավորման փորձը
13. Ուսումնասիրել կազմակերպությունում գործարարության
ծրագրերի (բիզնես-պլանների) կիրառման պրակտիկան:
Տնտեսության պետական կառավարման կամ տեղա -
կան ինքնակառավարման մարմիններում ուսումնասիրել
գործունեության ընթացիկ ծրագրերը և դրանց իրագործմանն
ուղղված միջոցառումները
14. Վերլուծել կազմակերպությունում կիրառվող անձնակազմի
շահադրդման մեխանիզմը, կատարել այն բարելավելու
առաջարկություններ
15. Ուսումնասիրել վերահսկողության գործառույթի իրացման
սկզբունքները կազմակերպությունում, ինչպես նաև աուդիտ
վերահսկողության առանձնահատկությունները

2
16. ՈՒսումնասիրել կազմակերպության ոչ ձևական խմբերին բնորոշ
առանձնահատկությունները, դրանց և ղեկավարության միջև ծագող
կոնֆլիկտները և վերլուծել դրանց հաղթահարման ուղիները
17. Վերլուծել և գնահատել կազմակերպության ներքին միջավայրը,
պարբերական շփման օբյեկտ հանդիսացող արտաքին միջավայրը:
Իրականացնել կազմակերպության SWOT վերլուծություն,
բացահայտել նրա ուժեղ և թույլ կողմերը, սպառնալիքները և
հնարավորությունները
18. Վերլուծության ենթարկել կազմակերպության
փոխհարաբերությունները շուկայական կառուցվածքների
(ապրանքային, աշխատանքի և ֆոնդային բորսաների, բանկերի,
ներդրումային և այլ ֆինասավարկային հաստատությունների)
հետ
19. Ուսումնասիրել և վերլուծել՝
Տնտեսության պետական կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմիններում՝ գործունեության ոլորտի հիմնական
տնտեսական ու ֆինանսական ցուցանիշները և դրանց դինամիկան
վերջին 3 տարիներին

3
1. Բնութագրել կազմակերպության առաքելությունն ու նպատակները,
ինչպես նաև կազմակերպաիրավական տեսակը

Բնապահպանության վարչությունը համարվում է Երևանի քաղաքապետարանի


կառուցվածքային ստորբաշաժանում:
Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը
հանդիսանում է մայրաքաղաքի շրջակա բնական միջավայրի պահպանությունը,
պաշտպանությունը և բարելավումը՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և
համաչափ զարգացումը՝ բնակչության բարեկեցությունն ապահովելու նպատակով:
Երևանում շրջակա միջավայրի կառավարումը պայմանավորված է
դրա հիմնական բաղկացուցիչ տարրերի՝
 հողային պաշարների,
 մթնոլորտային օդի,
 ջրային պաշարների, և
 կենսաբազմազանության մշտադիտարկման, դրանց վիճակի բարելավման՝
ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների հետևողականորեն
իրագործելու մակարդակով: Որը ընդունվում և հաստատվում է ավագանու
կողմից :
Վարչության նպատակը բնապահպանության բնագավառում Երևանի
քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
Վարչության խնդիրներն ու գործառույթները բխում են բնապահպանության
բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված
լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և իրականացմանը:
Վարչությունը`
1. համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ
մշակում է Երևան քաղաքի տարածքում բնապահպանության ոլորտում
Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավար -
ման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված
լիազորությունների իրականացմանն ուղղված ծրագրեր, քաղաքապետի

4
որոշումների ու կարգադրությունների նախագծեր և սահմանված կարգով
պատվիրում է նշված բնագավառին վերաբերվող աշխատանքներ,
2. պատվիրատու է հանդիսանում քաղաքապետարանի ծրագրով իրականաց -
վող բնապահպանության բնագավառին վերաբերվող աշխատանքների։
Մասնակցում է իր կողմից համակարգվող բնագավառին վերաբերվող
պետական ծրագրերի մշակմանը և իր լրազորությունների շրջանակնե -
րում ապահովում է դրանց իրականացումը Երևան քաղաքի վարչական
տարածքում,
3. իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային
ծրագրեր,
4. ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի, շրջակա միջավայրի
ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի որոշում -
ների, հրամանների, կարգադրությունների և այլ նորմատիվ ակտերի,
փաստաթղթերի պահանջների կատարումն ու հսկողությունը,
5. ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը
հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ
նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից,
6. ըստ անհրաժեշտության մասնակցում է բնապահպանական պետական
տեսչության տարածքային ստորաբաժանման կողմից իրականացվող
ստուգումներին,
7. ապահովում է ոլորտի պետական քաղաքականության իրականացմանն
ուղղված ծրագրերի, հայեցակարգերի, միջոցառումների մշակումը և դրանց
իրականացումը,
8. իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված
աշխատանքները Երևանի տարածքում,
9. իրականացնում է կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին ուղղ -
ված հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակում, այդ
ծրագրերի իրականացման կազմակերպում և համակարգում,
10. մշակում է ոլորտին վերաբերվող առաջարկություններ՝ Երևան քաղաքի
սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար,

5
11. մշակում է առաջարկություններ՝ ոլորտում ՀՀ օրենսդրության և այլ
նորմատիվային ակտերի կատարելագործման վերաբերյալ,
12. համակարգում և վերահսկում է Երևանի կանաչապատման աշխատանքները,
13. ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի
հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների
իրականացումը,
14. վերահսկում և ապահովում է Երևանի սեփականություն համար -
վող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և
օգտագործման կանոնների կատարումը,
15. իրականացնում է վարձակալված համայնքային ընդհանուր օգտագործ -
ման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոն -
ների՝ վարձակալների կողմից կատարման մշտադիտարկում և
իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,
16. Երևան քաղաքում քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող
ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն է
իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատար -
ման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է
արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
156-րդ և 157-րդ հոդվածներով,
17. վերահսկում և ապահովում է Երևան քաղաքում տնային կենդանիների
պահման թույլտվության և հաշվառման պահանջների պահպանումը և
խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին
համապատասխան,
18. վերահսկում և համակարգում է Երևան քաղաքում թափառող կենդանիների
վնասազերծման և դրանց թվաքանակի կառավարման միջոցառումների
իրականացումը,
19. վերահսկում և ապահովում է անասնաբուժական ծառայության
գործունեության կազմակերպումը՝ համայնքը սպասարկող անասնաբույժի
միջոցով,

6
20. համակարգում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում համայնքի
սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց
շինարարությունը և վերանորոգումը,
21. բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի
հետ համաձայնեցնելուց հետո՝ Երևանի ավագանուն է ներկայաց -
նում յուրաքանչյուր տարվա համար Երևանի բնապահպանությանն ուղղ -
ված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման
ժամանակացույցը,
22. ապահովում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատ -
ման և փորձաքննության գործընթացում օրենսդրությամբ տեղա -
կան ինքնակառավարման մարմիններին վերապահված գործառույթների
իրականացումը,
23. ապահովում է բնապահպանական պետական և համայնքային զարգաց -
ման ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Երևան
քաղաքում,
24. աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի
հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ
տարածքում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների
դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը,
25. քննարկում և համաձայնեցնում է տնտեսվարող սուբյեկտների կողմից
ներկայացվող կանաչապատման և բարեկարգման նախագծերը,
26. վերլուծում է շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի,
ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտվածության,
բարելավման կարիք ունեցող հողերի որակի մշտադիտարկման արդյունքները
և մշակում է առաջարկություններ ցուցանիշների բարելավման վերաբերյալ:
27. իր լիազորությունների սահմաններում համաձայնեցնում է
բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ
փաստաթղթեր,

7
28. բնապահպանական ծրագրերի իրականացման խնդիրներով համագործակ -
ցում է ոչ պետական կազմակերպությունների, միջազգային և հասարակական
բնապահպանական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ,
29. Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով
մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության
աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:

2. Ուսումնասիրել և մանրամասն վերլուծել կազմակերպության


կառավարման կազմակերպական կառուցվածքը

Բնապահպանության վարչությունը հանդիսանալով Քաղաքապետարանի


ստորաբաժանում իր կազմում չունի կառուցվածքային բաժիններ:
Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի
ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
Վարչության պետին և աշխատակիցներին «Համայնքային ծառայության մասին»
օրենքի համաձայն աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է նման
լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:
Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար
կրում է պատասխանատվություն:
Գործող հաստիքներն են՝
 վարչության պետ,
 տեղակալ,
 առաջատար և գլխավոր մասնագետներ:

3. Ուսումնասիրել կազմակերպության միջանձնային և


կազմակերպական կոմունիկացիոն գործընթացները, դրանցում
հանդիպող հիմնական արգելքներն ու հաղթահարման ուղիները

8
Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների
իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին»
օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների
ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով
սահմանված կարգով։
Վարչության պետը՝
1. կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը
և դրա համար կրում է պատասխանատվություն,
2. ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի,
Երևանի քաղաքապետի և վարչության աշխատանքները համակարգող
քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և
ցուցումների կատարումը,
3. հսկողություն է իրականացնում վարչության իրավասությանը վերաբերող
որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ,
4. վարչության աշխատողների միջև կատարում է գործառույթների և
պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր
կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ,
5. սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչու -
թյան աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ
կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
6. ներկայացնում է վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների,
քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում,
7. ստորագրում է վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ
անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և
կարգադրությունների նախագծերը,
8. իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված
այլ լիազորություններ:

9
Վարչության աշխատակիցները, համաձայն աշխատանքային
պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն
ու պաշտոնական պարտականությունները և հաշվետու են վարչության պետին:

4. Ուսումնասիրել կազմակերպության գործավարության և


փաստաթղթաշրջանառության համակարգը

Վրչությունը ունի գործավարի հաստիք, որը համակարգում է գործավարա -


կան խնդիրները:
Մինչև 2022թ. Երևանի քաղ. փաստաթղթաշրջանառությունը իրականացվել է
մասամբ թղթային և մասամբ էլ. եղանակով:
Էլեկտրոնային եղանակով իրականցվել է էլ. փաս ծրագրով: 2022թ. ներդրվել է
փաստաթղթաշրջանառության էլ. Մալբրի համակարգը MULBERRY:
Քաղաքապետարանում ստացված ամբողջ մտից թղթակցությունը ընդունում և
գրանցում է քարտուղարությունը: Աշխատակազմում մտից և ելից գրությունների,
հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատու է
համապատասխան ստորաբաժանման ղեկավարը: Հանձնարարականը կատարող
ստորաբաժանման ղեկավարը պատասխանատվություն է կրում իր ղեկավարած
ստորաբաժանման նախապատրաստած յուրաքանչյուր փաստաթղթի հստակ և
անսխալ ձևակերպումների, սահմանված կարգով ներկայացման համար:
Աշխատակազմում մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման
ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում քարտուղարության
համապատասխան բաժինը:
Յուրաքանչյուր ամիս քարտուղարությունը աշխատակազմի ղեկավարին է
ներկայացնում ամփոփ տեղեկատվություն` ստացված և առաքված փաստաթղթերի
շարժի վերաբերյալ:
Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`
 գրություններ` այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի
Հանրապետության Նախագահի հրամանագրի, կարգադրության, Հայաստանի

10
Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության
վարչապետի որոշումների նախագծեր,
 արձանագրային որոշում, խորհրդակցության արձանագրություն, քաղվածք
արձանագրությունից,
 դիմումներ, այդ թվում` առաջարկություններ, բողոքներ, քաղաքացիներից, ոչ
պետական կազմակերպություններից, որոնց տվյալները / անունը, ազգանունը,
անվանումը, հասցեն և այլն/ մուտքագրելուց հետո համակարգում ձևավորված
12 նիշից բաղկացած ծածկագիր-համարով, դիմումատուն հետևում է իր
դիմումի ընթացքին,
 զեկուցագրեր, տեղեկանքեր:
Յուրաքանչյուր փաստաթուղթ համակարգում գրանցվելուց հետո էլեկտրոնային
տարբերակով ուղարկվում է քարտուղարության պետին, քարտուղարության պետն
այն հանձնում է աշխատակազմի ղեկավարին, վերջինս էլ փաստաթուղթը հանձնում
է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` նշելով կատարման
սկզբնական և վերջնական ժամկետները, միաժամանակ տեղեկացնելով ոլորտը
համակարգող բաժնին:
Քաղաքապետարանի ստորաբաժանումներում գործավարության ճիշտ
կազմակերպումը և գործավարական միասնական համակարգի իրականացման
հսկողությունը դրվում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության,
քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների վրա:
Գործավարության աշխատանքի ընդհանուր ղեկավարումը և կազմակեր -
պումը իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իսկ
գործավարական միասնական համակարգի իրականացման վերահսկողու -
թյունը քաղաքապետարանի ստորաբաժանումներում իրականացնում են այդ
ստորաբաժանումների աշխատանքները համակարգող (այսուհետ՝ համակարգող)
պաշտոնատար անձինք:
Քաղաքապետարանի ստորաբաժանումների գործառույթներին վերաբերող
առձեռն ներկայացված ֆիզիկական և իրավաբանական անձանց գրություններին
և դիմումներին պետք է կցված լինեն հարցի քննարկման համար անհրաժեշտ
փաստաթղթերը:

11
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և
փաստաթղթերի ընդունման աշխատավայրերում ՝ տեսանելի վայրում տեղադրվում
են տիպային բնույթի հարցերի շրջանակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի
ցանկը, ելնելով տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներից:
Փոստով ստացված գրություններին և դիմումներին կից՝ հարցի ընթացքը
կարգավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում,
համապատասխան ստորաբաժանումների կողմից դիմողին առաջարկվում է՝
"Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում համալրել պահանջվող
փաստաթղթերի ցանկը:
Քաղաքապետարանի ղեկավարությանը և կառուցվածքային ստորաբաժանում -
ներին հասցեագրված բոլոր փաստաթղթերն ընդունվում են Արգիշտիի հ. 1,
Փ. Բուզանդի հ. 1/3, Գ. Լուսավորչի հ. 7 հասցեներում, իսկ քաղաքապետա -
րանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին
հասցեագրված փաստաթղթերը՝ ընդունվում են նրանց աշխատավայրերում
(նստավայրերում):

5. Ուսումնասիրել կազմակերպության կառավարման


հատուկ գործառույթները, գնահատել դրանցից յուրաքանչյուրի
իրագործման արդյունավետությունը

Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական գործառույթը


մայրաքաղաքի շրջակա բնական միջավայրի պահպանությունն է, պաշտպանությունը
և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ
զարգացումը՝ բնակչության բարեկեցությունն ապահովելու նպատակով:
Երևանում շրջակա միջավայրի կառավարումը պայմանավորված է դրա
հիմնական բաղկացուցիչ տարրերի՝
 հողային պաշարների,
 մթնոլորտային օդի,

12
 ջրային պաշարների, և
 կենսաբազմազանության մշտադիտարկման, դրանց վիճակի բարելավ -
ման՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների հետևողականորեն
իրագործելու մակարդակով:
Քաղաքի ընդհանուր տարածքը 223 քառ. կմ է և ձգվում է հյուսիսից հարավ՝
19.7կմ և արևելքից արևմուտք՝ 19.1կմ:
Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան
գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 850-1300մ բարձրությունում, հյուսիսային
լայնության 400 և արևելյան երկայնության 440 շրջանում:
Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջաններում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք
վարչական շրջանները։ Քաղաքի կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, ծովի
մակերևույթից բարձր է 1000մ։
Երևանի կենսաբազմազանությունը սերտորեն կապված է բնապահպանական
ակտիվների որակի, ինչպես նաև կանաչ տարածքների գոյության հետ: Երևանն ունի
քաղաքային նշանակության 86 այգի: Երևանի կանաչ տարածքը պաշտոնապես մոտ
6760հա է, ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է:
Սրա մեջ մտնում են հանրային և մասնավոր տարածքները և կանաչ բուսականության
բոլոր տեսակի ծածկերը, ներառյալ ծաղկաթմբերը և սիզամարգերը:
Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը շուրջ 869 հա է: Մեկ բնակչին բաժին
ընկնող կանաչ տարածքը շուրջ 8 քմ է:
Մթնոլորտային օդի և հողերի որակի վատթարացման, ջրային պաշարների հյուծման
և աղտոտման, տրանսպորտային միջոցների ավելացման գործոնների ազդեցությամբ
է պայմանավորված մթնոլորտում ածխաթթու գազի ավելացումը մոտ 10 անգամ, ինչը
կլիմայի փոփոխության հիմնական գործոններից է։
Կլիմայի փոփոխության հետևանքով Երևանում, համաձայն կանխատեսումների,
մինչև 2100թ. ջերմաստիճանը կբարձրանա 1.7օC-ով, իսկ տեղումների ծավալը
կնվազի 10 մմ-ով:

13
6. Ուսումնասիրել կոլեկտիվում կոնֆլիկտային իրավիճակների
առաջացման հիմնական պատճառները, կոնֆլիկտների
կառավարման եղանակները

Կոնֆլիկտների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ


է պարզել կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառները, ձևերը,
զարգացման ընթացքը և, իհարկե, տիրապետել դրանց կառավարման մեթոդներին:
Կազմակերպությունում կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառներն
են՝ սահմանափակ ռեսուրսները, խնդիրների փոխկախվածությունը, նպատակ -
ների, հայացքների, արժեքների ընկալման, համոզմունքների տարբերությունները,
կազմակերպությունում կոմունիկացիաների անբավարար մակարդակը և զգայա -
կան անընդունելիությունը: Կազմակերպություններում ռեսուրսները գրեթե միշտ
սահմանափակ են, և աշխատանքի կազմակերպման ընթացքում ղեկավարու -
թյան առջև մշտապես ծառանում է, կազմակերպության նպատակներից ելնելով,
դրանց արդյունավետ բաշխման հիմնահարցը:
Առաջնայնություն տալով որևէ ստորաբաժանման կամ աշխատողի՝ կոնֆլիկտի
առաջացման հիմք է ստեղծվում: Կոնֆլիկտի առաջացման հնարավորությունը
մշտապես առկա է այնպիսի իրավիճակներում, երբ կազմակերպության որևէ
ստորաբաժանման կամ աշխատողի աշխատանքը կախված է այլ ստորաբաժանման
կամ աշխատողի աշխատանքից: Աշխատանքի կազմակերպական անհստակությունը
և անկատարությունը նպաստավոր հիմք են ստեղծում կոնֆլիկտի առաջացման
համար:
Կազմակերպությունում կոմունիկացիաների անբավարար մակարդակը
նույնպես կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ: Անբավարար կոմունիկացիաների
հետևանքով հնարավոր է, որ ենթակաները հստակ պատկերացում չունենան իրենց
աշխատանքային պարտականությունների մասին:
Հնարավոր է նաև, որ ղեկավարի ընդունած որոշումները անհասկանալի կամ
անընդունելի լինեն առանձին աշխատողների կամ նրանց խմբի համար:

14
Կոնֆլիկտները կարող են լինել զգացմունքային, երբ կողմերի մեջ միմյանց հանդեպ
կա զգայական, հուզական անընդունելիություն: Մարդիկ կարող են շրջապատում
կոնֆլիկտածին իրավիճակ ստեղծել իրենց վարքով, ագրեսիվությամբ, վիճելու
հակվածությամբ, դիմացինի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով և այլն:

7. Ուսումնասիրել և գնահատել անձնակազմի կառավարման գործող


համակարգը /ըստ փուլերի/ կազմակերպությունում: Վերլուծել
անձնակազմի մասնագիտական որակավորման մակարդակը և
կառավարման առանձնահատկությունները

Որակավորումը մասնագետի` որոշակի բարդության աշխատանք կատարելու


կարողությունն է: Որակավորումները որոշվում են տեսական ուսուցմամբ՝ կախված
կրթության մակարդակից և գործնական գործունեության մեջ ձեռք բերված փորձից:
Յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է տեսական հիմքի և փորձի իր
համադրությունը:
Ըստ հմտությունների մակարդակի, աշխատողները բաժանվում են.
 ցածր որակավորում ունեցող,
 որակավորված,
 բարձր որակավորում ունեցող:
Աշխատակիցների որակավորման մակարդակը բնութագրելու համար
օգտագործվում են սակագնային կատեգորիաներ: Ազդող հիմնական գործոնները
որակավորման աստիճան կոնկրետ աշխատողի կրթության մակարդակն է և
համապատասխան որակավորում պահանջող աշխատանքի բարդությունը:
Այս պահանջները սահմանվում են «Աշխատանքների և մասնագիտություն -
ների միասնական սակագնային և որակավորման ձեռնարկ» և «Աշխատող -
ների պաշտոնների որակավորման ձեռնարկ» որակավորման ձեռնարկներով
նախատեսված որակավորման բնութագրերում:

15
8. Վերլուծել և գնահատել կազմակերպության մարքեթինգային
ծառայության գործունեությունը

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր


է բացահայտել շահառուների կարիքները և բավարարել դրանք: Մարքեթինգային
գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ
հասկանալ բնակչի վարքագիծը: Մարքեթինգային գործունեությունը սկսելու համար
պետք է կազմել մարքեթինգային պլան: Մարքեթինգային պլանը այն փաստաթուղթն
է, որն արտացոլում է կազմակերպության անելիքները և ցույց է տալիս, թե ինչպես է
կազմակերպությունը ձգտում հասնել իր առջև դրված նպատակներին:
Մարքեթինգային պլանով ամրագրվում է կազմակերպության և շահառուների
հետ արդյունավետ և նպատակահարմար հարաբերությունների հաստատման
ռազմավարությունը և ուղիները:
Ի տարբերություն բիզնես-պլանի, որն իրենից ներկայացնում է առաքելությունների,
նպատակների, ռազմավարությունների և ռեսուրսների բաշխման նկարագրություն՝
մարքեթինգային պլանը ընդգրկում է ավելի նեղ տիրույթ:
Վերջինիս մեջ նկարագրվում է, թե կազմակերպությունը ինչպես պետք է
հասնի իր ռազմավարական նպատակներին, ինչպիսի ռազմավարություններ և
մարտավարություններ պետք է դրա համար մշակվեն: Մարքեթինգային պլանը պետք
է կապակցված լինի այլ ստորաբաժանումների պլանների հետ:

9. Ուսումնասիրել նորամուծությունների կառավարման գործընթացը


կազմակերպությունում, այդ թվում՝ նորամուծությունների
ֆինանսավորման աղբյուրներն ու խթանման մեթոդները

Նորամուծական գործունեության զարգացումը, ինչպես առանձին


ձեռնարկության մակարդակով, այնպես էլ ինտեգրացված համակարգերի և
ամբողջ պետության մակարդակով, ենթադրում է կանոնավորված և հիմնավորված
ֆինանսական համակարգի ստեղծումը:

16
Նորամուծական գործունեության ֆինանսավորման համակարգը բավական բարդ և
անընդհատ զարգացող մեխանիզմ է: Որպես ֆինանսավորման սուբյեկտ հանդես
են գալիս ինքնուրույն և նորամուծական ձեռնարկությունները, ինտեգրաց -
ված ֆինանսա-արդյունաբերական կառուցվածքները, կառավարման տարածքային
մարմինները, մասնավոր անձինք:
Ժամանակակից պայմաններում նորամուծական գործունեության ֆինանսավորման
հիմնական աղբյուրներն են.
 բյուջետային հատկացումները,
 գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքները,
 ֆինանսավորման հատուկ արտաբյուջետային ֆոնդերի միջոցները,
 կազմակերպության սեփական միջոցները,
 տարբեր առևտրային կառուցվածքների ֆինանսական ռեսուրսները,
 կառավարության կողմից հատուկ լիազորված ներդրումային բանկերի
վարկային ռեսուրսները,
 պաշտպանական համալիրի գիտատեխնիկական և արտադրական
ռեսուրսները,
 կազմակերպությունների համար տրվող կոնվերսիոն վարկերը,
 օտարերկրյա ներդրումները,
 ազգային և արտասահմանյան գիտական հիմնադրամների միջոցները,
 ֆիզիկական անձանց մասնավոր կուտակումները:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նորամուծական նախագծերի ֆինանսավորման
կարգը ունի իր առանձնահատկությունը և անմիջականորեն կապված է ներդրվող
նորույթի բնույթի հետ: Խոշորամասշտաբ գիտատեխնիկական հիմնախնդիրների
լուծումը ապահովող կարևորագույն ֆինանսական աղբյուր են պետական բյուջեի
միջոցները: Այս միջոցների հաշվին կատարվում են նպատակային համալիր ծրագրեր,
հիմնարար գիտական հետազոտություններ, ֆինանսավորվում է կադրերի գիտական
որակավորման բարձրացումը, ինչպես նաև աջակցություն է ցույց տրվում
գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկությունների փոքր ձևերի զարգացմանը:
Պետբյուջեից նորամուծական գործունեությունը ֆինանսավորում է անվերադարձ
և վերադարձելիության հիմունքներով:

17
Անվերադարձ հիմունքներով պետբյուջեից կարող են ֆինանսավորվել գիտա -
կան հետազոտությունները, նպատակային համալիր ծրագրերը:
Պետբյուջեի միջոցները օգտագործվում են նաև գիտատեխնիկական ոլոր -
տում փոքր գիտատար ֆիրմաների, բիզնեսի ինկուբատորների, նորամուծական
ինժինիրինգային կենտրոնների և այլ նմանատիպ ձեռնարկությունների ստեղծմանն
ու զարգացմանը նպաստելու համար:

10. Քննարկել կառավարելիության նորմի և վերահսկողության գոտու


հարաբերակցությունը: Նշել վերջինիս բարելավման ուղիները

Վերահսկողությունը կազմակերպության սահմանված նպատակների


կենսագործման ապահովմանն ուղղված նախնական, ընթացիկ ու եզրափակիչ
միջոցառումների ամբողջությունն է: Կառավարման գործընթացում իրականացվող
կառավարչական գործողությունները վերաբերում են կառավարվող համակարգի
առանձին ենթահամակարգերին կամ ոլորտներին:
Աշխատանքի բաժանման և մասնագիտացման ժամանակակից մակարդակի
պայմաններում կարող են առանձնացվել հետևյալ ոլորտները.
 ծառայությունների գործընթացի նախագծում,
 մշակող ենթահամակարգ,
 ապահովման ենթահամակարգ,
 աշխատանք անձնակազմի հետ,
 մարքեթինգ,
 նյութատեխնիկական ապահովում,
 ծառայությունների իրացում,
 նորամուծական գործունեություն,
 ներդրումային գործունեություն,
 հաշվապահություն,
 ֆինանսական ռազմավարության մշակում և իրականացում:

18
11. Լուսաբանել կառավարման բոլոր մակարդակներում օպերատիվ
բնույթի և ռազմավարական նշանակության որոշումների
ընդունման համակարգը և դրանց իրագործման
արդյունավետությունը

Բնապահպանական բաժնի ռազմավարության մշակման հիմքում դրվել են


կուտակված փորձը, տեղեկատվությունն ու գիտելիքը, ինչպես նաև՝ իրականաց -
ված փաստահավաք ու վերլուծական աշխատանքը կառավարման համակարգի
առանձին տարրերի վերաբերյալ:
Այդուհանդերձ, հիմնարար տվյալների և վերլուծական նյութերի էական
սահմանափակումների պատճառով տարբեր ուղղություններով որդեգրված
ռազմավարական բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով առարկայական
միջամտություններ պլանավորելու և իրագործելու համար նախատեսվում են
հետազոտական ու վերլուծական ծավալուն աշխատանքներ և միայն դրանց
արդյունքներով արդեն՝ փաստահենք քաղաքականության մշակում:

12. Ուսումնասիրել ռազմավարական կառավարման վիճակը,


մասնավորապես՝ մանրամասն դիտարկել կանխատեսման
և ռազմավարական պլանավորման փորձը

Ռազմավարական կառավարումը և պլանավորումը միտված են ավելի լուրջ


ու բարդ խնդիրների լուծմանը: Դրանք նախատեսված են երկարաժամկետ ծրագրեր
իրականացնելուն:
Ռազմավարական նշանակության որոշումների նախագծերը նախապատրաստվում
են ընթացիկ ծրագրերին համաձայն, որոնք, որպես կանոն, կազմվում են 1-2 տարի
ժամկետով:
Ռազմավարական նշանակության որոշումները, որպես կանոն, կազմվումեն
3 և ավելի տարի ժամկետով: Ռազմավարական նշանակության որոշում կազմելիս

19
նշվում է դրա տեսակը, դրա համապատասխանատու ստորաբաժանումները և այդ
որոշման կազմման ժամկետները:
Ռազմավարական նշանակության որոշումների նախագծերը հաստատում են
դրանք ընդունող ստորաբաժանումները: Ռազմավարական որոշումների նախագիծը
մշակող բաժինը այդ բաժնի աշխատակիցների ու մասնագետների թվից կարող է
ստեղծել նախագծի մշակաման հանձնաժողով:
Որոշումների նախագծի մշկաման աշխատանքները կատարելու համար կարող
են ներգրավվել նաև գիտական կազմակերպությունների, շահագրգիռ մարմինների
ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ: Ծավալով կամ
կարևորությամբ, նշանակալից որոշման նախագծի մշակման աշխատանքներ,
իսկ զբում նախագիծը մշակող ստորաբաժանումը կարող է պատրաստել դրա
հայեցակարգը:
Հայեցակարգում տրվում են ապագա ռազմավարական որոշման նպատակները,
շարադրվում են հիմնական դրույթներ, վերլուծվում են նախագծվող որոշման
կիրառման ենթադրող հետևանքները:
Ռազմավարական որոշման նախագիծն այն ընդունող մարմնին ներկայացնելիս
դրան կցում են նախագծի ընդունման հիմնավորումը:
Քաղաքապետարանի կողմից ընդունված ռազմավարական որոշումները գործում
են ՀՀ ողջ տարածքում և ունեն իրավական ակտի ուժ: Եթե կայացվել է ներքին
ռազմավարական որոշում, ապա այն տարածվում է միայն ուղղակի նախատեսված
անձանց վրա:

13. Ուսումնասիրել կազմակերպությունում գործարարության


ծրագրերի (բիզնես-պլանների) կիրառման պրակտիկան:
Տնտեսության պետական կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմիններում ուսումնասիրել գործունեության
ընթացիկ ծրագրերը և դրանց իրագործմանն ուղղված միջոցառումները

20
Մարզի կամ համայնքների զարգացման քաղաքականության ընդհանուր
նպատակը մարզի կամ համայնքի տնտեսական և սոցիալական, տարածքային
համաչափ և կայուն զարգացման խթանումն է՝ հաշվի առնելով առանձին
համայնքների կարիքներն ու ռեսուրսները:
Նշված ընդհանուր նպատակն ունի երեք բաղադրիչ.
1. մարզի կամ համայնքի մրցունակության բարձրացում՝ հիմնվելով առկա
պոտենցիալի և ռեսուրսների օգտագործման վրա,
2. մարզի կամ համայնքի համաչափ զարգացում, թուլ զարգացած համայնքներում
համապատասխան ֆինանսական միջոցների նպատակաուղղում,
3. մարզի կամ համայնքի զարգացման պլանավորման և իրականացման
ուղղությամբ տարվող քաղաքականության բարելավում՝ ապահովելով
տարածքային ու տեղական դերակատարների ակտիվ մասնակցությունը
նշված գործընթացներում:

14. Վերլուծել կազմակերպությունում կիրառվող անձնակազմի


շահադրդման մեխանիզմը, կատարել այն բարելավելու
առաջարկություններ

Աշխատավարձի էության հարցը կենտրոնական տեղ է զբաղեցնում


տնտեսագիտական հիմնախնդիրների շարքում: Ներկայումս այն ավելի արդիական
է դարձել, քանի որ անցումը շուկայական հարաբերություններին պահանջում է
այդ բնագավառում արմատական բարեփոխման իրականացում: Սակայն պետք է
նկատի ունենալ, որ աշխատավարձի ռեֆորմն ունի իր տեսական հիմքերը: Այս
բնագավառի կարևորագույն հիմնախնդիրներից է աշխատավարձի էության նոր
ըմբռնման մշակումը: Ցանկացած տնտեսության մեջ աշխատանքի վարձատրու -
թյան խնդիրը բարդ լուծվող խնդիրներից մեկն է: Դա է պատճառը, որ առայսօր
տնտեսագետները չունեն միասնական կարծիք այդ հարցի վերաբերյալ:
Յուրաքանչյուր բարձր որակավորման մասնագետ ձգտում է աշխատել
այն կազմակերպությունում, որտեղ բարձր են վարձատրում: Ուստի, կարևորվում

21
է աշխատավարձի, պարգևատրման, լրացուցիչ արտոնությունների և բարոյական
խթանների նպատակասլաց կիրառությունը:
Աշխատանքի վարձատրության խթանիչ գործառույթը կարող է ապահովվել,
եթե աշխատավարձի չափը կախված է աշխատանքի արդյունքներից, աշխատողի
մասնագիտական որակավորման մակարդակից և աշխատանքի ինտենսիվությունից,
այսինքն` հաշվի են առնվում այն պայմանավորող շուկայական և արտաշուկայական
գործոնները:
Աշխատուժի հոսունությունը բացառելու կամ կրճատելու նպատակով հարկ
է հետևել, որ աշխատավարձը ցածր չլինի տվյալ տարածաշրջանում ձևավորված
միջին մակարդակից: Այլ կերպ ասած, աշխատավարձի դրույքներն աշխատանքի
շուկայում պետք է լինեն մրցունակ: Կազմակերպության վերջնական տնտեսա -
կան արդյունքների նկատմամբ աշխատողների շահադրդվածությունն ապահովելու
նպատակով պարգևատրությունը հարկ է իրագործել շահույթից կամ պարգևի
չափը պայմանավորել վերջնական տնտեսական արդյունքներով:

15. Ուսումնասիրել վերահսկողության գործառույթի իրացման


սկզբունքները կազմակերպությունում, ինչպես նաև աուդիտ
վերահսկողության առանձնահատկությունները

Վերահսկողության կառավարման կազմակերպական կառուցվածքը


բնութագրվում է զգալի տարատեսակությամբ: Կազմակերպության գործունեության
նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է նաև տեղերում ստուգումների
անցկացման ճանապարհով:
Նման ստուգումները սովորաբար լինում են 2 տեսակի.
1. համալիր ստուգումներ,
2. ոչ համալիր կամ ընտրանքային ստուգումներ:
Համալիր ստուգումը, որպես կանոն, կատարվում է ոչ ավելի, քան
30 օրվա ընթացքում և նախատեսում է կազմակերպության կողմից իրականացվող

22
բոլոր գործառնությունների, գործառնական օրվա ժամանակին ավարտման և
ամենօրյա հաշվապահական հաշվեկշռի ձևակերպման ստուգում:
Բոլոր կազմակերպությունները ենթակա են համալիր ստուգման առնվազն
տարին մեկ անգամ: Ընտրանքային կամ ոչ համալիր ստուգումը սահմանափակվում է
մինչև 15 օր ժամկետով և շոշափում է կազմակերպության գործունեության այն
առանձին ոլորտներն ու գործունեության բնագավառները, որտեղ խախտումների,
բացթողումների, չարաշահումների և թերությունների հավանականությունն առավել
բարձր է:
Կազմակերպության գործունեության հիմնադրական վերահսկողությունը (կամ
կազմակերպության հիմնադիրների կողմից իրականացվող վերահսկողությունը)
իրականացվում է մի քանի ձևերով.
 Կազմակերպության վարչության (գործադիր տնօրենի) գործունեության
վերահսկողությունը վերստուգիչ հանձնաժողովի կողմից,
 բաժնետերերի (փայատերերի) կողմից իրականացվող ստուգումը:
Աուդիտ վերահսկողության արդյունքները ամփոփվում են աուդիտ
եզրակացությամբ, որը բաղկացած է 3 մասից՝
1. ներածությունից,
2. վերլուծական մասից, և
3. ամփոփիչ կամ արդյունքային մասից:
Ինչ վերաբերում է ներքին վերահսկողության ծառայության կատա -
րած ստուգումներին, ապա դրանց նպատակը հիմնականում լինում է կոմիտեի
հաշվապահական հաշվառման ճշտության գնահատումը, ակտիվների պահպանման
ստուգումը, գործառնական գործունեության և տեխնիկայի ճշտության վերահսկո -
ղությունը, անսպասելի ստուգումների անցկացումը, կոմիտեի աշխատակիցների
մասնագիտական մակարդակի գնահատումը:

16.ՈՒսումնասիրել կազմակերպության ոչ ձևական խմբերին բնորոշ


առանձնահատկությունները, դրանց և ղեկավարության միջև ծագող
կոնֆլիկտները և վերլուծել դրանց հաղթահարման ուղիները

23
Կազմակերպությունները կարող են լինել ձևական և ոչ ձևական: Ոչ ձևական
կազմակերպությունները կազմավորվում են ձևական կազմակերպությունների
կազմում: Դրանք ստեղծվում են տարերայնորեն, ինքնաբերաբար, որպես կանոն,
ունենում են առաջնորդներ, հետապնդում են որոշակի նպատակներ:
Կառավարման գործընթացում կարևորվում է ոչ ձևական կազմակերպություն -
ների դերը, սովորաբար, ապահովվում է նրանց մասնակցությունը զանազան
կառավարչական որոշումների ընդունմանը:
Յուրաքանչյուր կազմակերպությունում կա պաշտոնական և ոչ ֆորմալ խմբերի
բարդ խառնաշփոթ: Դրանք ուժեղ ազդեցություն են ունենում գործունեության որակի
և կազմակերպության արդյունավետության վրա: Կառավարիչը պետք է կարողանա
շփվել նրանց հետ: Խումբը երկու կամ ավելի մարդ է, ովքեր միմյանց հետ շփվում
են առաջադրանքներն ավարտելու, ընդհանուր նպատակին հասնելու համար:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անձ ազդում է ուրիշների վրա և ինքն է
իրենց ազդեցության տակ:
Ոչ ֆորմալ խմբերի հիմնական պատճառներն են.
1. ներգրավվածության, պատկանելիության չբավարարված սոցիալական
կարիքները,
2. փոխօգնության անհրաժեշտությունը,
3. փոխադարձ պաշտպանության անհրաժեշտությունը,
4. սերտ հաղորդակցություն և համակրանք,
5. մտածողության նման ձև:
Կազմակերպության աշխատանքն առավել արդյունավետ է լինում, երբ
պաշտոնական ղեկավարը և ոչ ձևական խմբի առաջնորդը համընկնում են:
Կառավարման սոցիալ-հոգեբանական մեթոդների կիրառումը ենթադրում է
ղեկավարի կողմից կազմակերպությունում առկա ոչ ձևական խմբերի ընդունումը,
նրանց առաջնորդների ճանաչումը, ներգրավումը որոշումների ընդունման գործըն -
թացին: Կազմակերպություններում տարածված կոմունիկացիոն ձևերից են նաև
ոչ ձևական կոմունիկացիաները (շշուկների տարածումը): Ընդ որում, տեղեկությունը

24
շշուկի ձևով շատ ավելի արագ է հաղորդվում, քան պաշտոնական /ձևական/
հաղորդումների կապուղիներով:
Թեպետ շշուկները ոչ ճշգրիտ տեղեկության համբավ են վայելում, այնուամե -
նայնիվ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ոչ ձևական հաղորդումների
կապուղիներով տարածվող տեղեկությունները հաճախ կարող են լինել ճշգրիտ և
նպատակային: Դրանք կարող են հետապնդել կառավարչական ապագա որոշում -
ները աշխատանքային կոլեկտիվում փորձարկելու նպատակ: Հաճախ շշուկները
ընդունվելիք որոշումների վերաբերյալ տեղեկությունների անհարկի արտահոսքի
հետևանք են:
Ներկայումս կառավարման ոլորտի մասնագետների մեջ տիրապետող է
այն կարծիքը, որ բոլոր ձևական և ոչ ձևական խմբերն ու կազմակերպությունները
գործունեություն են իրականացնում փոխազդեցության պայմաններում: Հետևապես,
կազմակերպությունների կառավարման արդյունավետությունը կարելի է բարձրաց -
նել համակարգային մոտեցման ճանապարհով՝ ապահովելով բոլոր սոցիալական
ենթահամակարգերի ներդաշնակ գործունեությունը: Այս տեսակետից կարևոր
նշանակություն ունի ձևական խմբերի գործունեության այնպիսի կազմակերպումը,
որը թույլ կտա բոլոր ձևական և ոչ ձևական խմբերի ու կազմակերպությունների
ջանքերը առավելագույն արդյունավետությամբ նպատակաուղղել ընդհանուր
խնդիրների լուծմանը:
Այսպիսով, ոչ ձևական խմբերի կառավարման արդյունավետության բարձրաց -
ման համար մենեջերները պետք է կողմնորոշվեն հետևյալ սկզբունքներով՝
 ոչ ձևական խմբերի գոյությունը համարել օբյեկտիվ իրողություն և ընդունել,
որ դրանց վերացմանն ուղղված գործողություններով հնարավոր չէ հասնել
դրական տեղաշարժերի, ղեկավարները պետք է ոչ միայն հաշտվեն դրանց
գոյության հետ, այլև կարողանան համագործակցել,
 ճանաչել կազմակերպության մեջ գործող ոչ ձևական խմբերը, դրանց
ղեկավարներին և նպատակները, ղեկավարները պիտի համագործակցեն
և խրախուսեն դրանց գործունեության այն ուղղությունները, որոնք նպաստում
են կազմակերպության նպատակների իրականացմանը,

25
 տեխնիկա-տնտեսական նոր միջոցառումների իրականացման տարբերակ -
ների ընտրության փուլում ուշադրություն դարձնել նաև վերջիններիս
հնարավոր ազդեցություններին ոչ ձևական խմբերի գործունեության վրա,
 ոչ ձևական խմբերին մասնակից դարձնել որոշումների ընդունման գործ -
ընթացին,
 բարձրացնել ձևական կոմունիկացիաների արդյունավետությունը, որով
նվազագույնի կհասցվեն շշուկների տարածումը և բացասական ազդեցու -
թյունը կազմակերպական որոշումների իրականացման գործընթացի վրա:

17.Վերլուծել և գնահատել կազմակերպության ներքին միջավայրը,


պարբերական շփման օբյեկտ հանդիսացող արտաքին միջավայրը:
Իրականացնել կազմակերպության SWOT վերլուծություն,
բացահայտել նրա ուժեղ և թույլ կողմերը, սպառնալիքները և
հնարավորությունները

Ուժեղ կողմեր կարող ենք համարել այն ամենը, ինչով կազմակերպությունը՝


ապրանք կամ ծառայություն, ավելի լավն է մրցակիցների համեմատ։
Թույլ կողմերն են համարվում այն գործոնները, որոնցում կազմկաերպությունը
թույլ է մրցակիցներից։
Որպեսզի առավել հստակ որոշենք բնապահպանական բաժնի ուժեղ և թույլ
կողմերը, պետք է կատարենք հետևյալ 4 քայլերը.
1. Դուրս գրել բոլոր ներքին գործոնները, որոնք կարող են ազդել
կազմակերպության ապրանքի մրցունակության վրա, այսինքն թուլացնեն կամ
ուժեղացնեն մրցունակությունը,
2. Որոշել, թե թվարկված գործոններից որոնք են համարվում ներկայումս
շուկայում հաջողության հասնելու հիմնական գորոծոնները։ Այլ կերպ ասած
այնպիսի գործոններ, որոնք պետք է ունենա կազմակերպությունը, որպեսզի
շուկայում դառնա առաջատարը։

26
3. Գնահատել, թե որ գործոններով է կազմակերպությունը ավելի լավ
մրցակիցներից և որոնցով ավելի վատ։
4. Լրացնել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը աղյուսակի մեջ։
Սպառնալիքները և հնարավորությունները համարվում են SWOT վերլուծության
արտաքին գործոնները, որոնք կարող են ազդել կազմակերպության գործունեության
վրա։ Կազմակերպության հնարավորությունները արտաքին միջավայրի գործոններ
են, որոնք թույլ են տալիս կազմակերպությանը ավելացնել վաճառքի ծավալները կամ
մեծացնել շահույթը։ Ծախսերի կրճատումը ևս համարվում է հնարավորություն, քանի
որ ուղղակիորեն ազդում են շահույթի նորմայի վրա։
Կազմակերպության սպառնալիքները արտաքին միջավայրի գործոններ են,
որոնք ապագայում կարող են փոքրացնել վաճառքի ծավալները կամ կրճատել
շահույթը։ Ծախսերի ավելացումը ևս սպառնալիք է, քանի որ ազդում է շահույթի
կրճատման վրա։
Հաճախ կազմակերպության սպառնալիքների գնահատումը անվանում
են ռիսկերի SWOT վերլուծություն, իսկ սպառնալիքների մակարդակի կամ
կարևորության աստիճանի վերլուծության իրականացման համար օգտագործում են
PEST վերլուծությունը, որը օգնում է բավականին մանրամասն գնահատել
քաղաքական, սոցիալ-մշակութային, տնտեսական և տեխնոլոգիական միտումների
ազդեցությունը։

18. Վերլուծության ենթարկել կազմակերպության


փոխհարաբերությունները շուկայական կառուցվածքների
(ապրանքային, աշխատանքի և ֆոնդային բորսաների, բանկերի,
ներդրումային և այլ ֆինասավարկային հաստատությունների)
հետ

Ժամանակակից պայմաններում, երբ տարածաշրջանային և գլոբալ


սպառնալիքները կասկածի տակ են դնում մարդկության շարունակական գոյությունը,
նրա կայուն զարգացման պայմանների ապահովման խնդիրը հատկապես

27
արդիական է դառնում: Կյանքի բոլոր կարևոր դերակատարների կողմից հստակ
պատկերացում կազմելու բացակայությունը հանգեցնում է մարդկության ներդաշնակ
զարգացմանը բավարարելու համար անհրաժեշտ և ժամանակին գործողությունների
անհնարինությանը:
Էկոլոգիական տեսանկյունից կայուն զարգացումը պետք է ապահովի
կենսաբանական և ֆիզիկական համակարգերի կայունությունը: Հատկապես կարևոր
է տեղական էկոհամակարգերի կենսունակությունը, որից կախված է ամբողջ
կենսոլորտի համաշխարհային կայունությունը: Ավելին, բնական համակարգերի և
բնակավայրերի կոնցեպցիան կարելի է հասկանալ լայնորեն, այդ թվում, նաև մարդու
ստեղծած միջավայրը, ինչպես, օրինակ, քաղաքները: Հիմնական նպատակն այն է, որ
նման համակարգերի փոփոխությունների հնարավորությունները պահպանվեն, այլ
ոչ թե պահպանվի դրանց «իդեալական» ստատիկ վիճակը: Բնական ռեսուրսների
դեգրադացումը, աղտոտումը և կենսաբանական բազմազանության կորուստը
նվազեցնում են էկոլոգիական համակարգերի ինքնագնահատման կարողությունը:
Շրջակա միջավայրին ներդաշնակեցված զարգացումը կարող է նպաստել
ինչպես մարդկային մի շարք կարիքների բավարարման, այնպես էլ սեփական
զարգացման հիմքի ամրապնդմանը: Շատ վաղուց երևում է, որ շրջակա միջավայրի և
տեղական սննդի արտադրության մակարդակի հետ կապված գործողությունների
դիտավորյալ բնույթի միջև կա ակնհայտ կապակցություն:
Սա ցույց է տալիս կայուն զարգացման կոնցեպցիայի գործնական իրականացման
հիմնարար հնարավորությունը: Եվ այս ամենի ապահովման համար էլ առաջանում է
բնապահպանական բաժնի փոխհարաբերությունները շուկայական կառուցվածքների
հետ:

19. Ուսումնասիրել և վերլուծել՝

28
Տնտեսության պետական կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմիններում՝ գործունեության ոլորտի հիմնական
տնտեսական ու ֆինանսական ցուցանիշները և դրանց դինամիկան
վերջին 3 տարիներին

2022թ. գործունեությունը
1. Երևանյան լճի ափամերձ տարածքների մաքրում. համաձայն Երևանի
ավագանու կողմից 2021 թվականի մայիսի 25-ի N383-Ա որոշմամբ
հաստատված «Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների
մաքրման բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառում -
ների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական
համամասնությունները» ծրագրի՝ մաքրվել են Երևանյան լճի ափամերձ
տարածքներն աղբով պատված եղեգներից (10 հա) և կենցաղային թափոն -
ներից (12000 խմ), տեղադրվել է աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների
մուտքը Երևանյան լիճ կանխարգելելու նպատակով։ Ներկայումս տարածքը
բարեկարգվում և կանաչապատվում է:
2. Նախագծվել է Գետառի վրա ջրերի մաքրման կայան:
3. Բնապահպանական իրազեկման միջոցառումներ դպրոցներում. «Աշխարհն
առանց թափոնների» ծրագրի իրականացմամբ Երևանի քաղաքապետարանի,
«Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և «Այ Էս Էս Դի» համայնք -
ների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական
կազմակերպության համագործակցությամբ, որի նպատակը հանրության մեջ
աղբի տեսակավորման անհրաժեշտության արմատավորումն է:
4. Ծիծեռնակաբերդի անտառապաշտպան գոտու 8.5 հա տարածքի
կանաչապատում 4272 ծառաթփատեսակներով:
5. Սարալանջի՝ Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն
ընդգրկող հատվածի կանաչապատում 4 հա տարածքում՝ 1650 հատ
ծառաթփատեսակներով:

29
6. Սարյանի անվան պուրակի 0.8 հա տարածքի կանաչապատում
տեղանքը ձևավորելու նոր մոտեցումներով:
Պուրակը բարեկարգվել է. նորոգվել են ճեմուղիները, անցկացվել է ոռոգման նոր
համակարգ, ձևավորվել ու թարմացվել է պուրակի կանաչ գոտին՝ սանիտարական
էտի, նոր տնկված ծառերի, թփերի ու ծաղկասածիլների շնորհիվ ընդգծելով
տարածքի նշանակությունը: Պուրակում ներդրվել է լուսավորության ժամանակակից՝
էներգախնայող համակարգ, տեղադրվել են նոր նստարաններ և աղբամաններ:
7. Ընդհանուր օգտագործման տարածքներում տնկվել է 9140 ծառ, 133911 թուփ,
որից 96095-ը՝ պատնեշային թփեր, 23176 վարդ և 12640 ծաղկող թփեր:
8. Իրականացվել է 67 գծմ ուղղաձիգ կանաչապատում:
9. Հատվել է 1462 չոր և վթարային ծառ:
10. Էտվել է 16915 ծառ:
11. Անցկացվել և հիմնանորոգվել է ոռոգման համակարգի շուրջ 18500 գծմ:
12. Քարտեզագրվել են՝ 18900 ծառ և թուփ, 1700 ոռոգման համակարգի փական
և ցնցուղ, 4900 գծմ կանաչ ցանկապատ, 15100 մ ոռոգման համակարգի գծային
տարր, 464000 քմ կանաչապատ և կանաչապատման ենթակա տարածք:
13. Հավաքվել է 665 220 կգ տեսակավորված աղբ:
14. Կանաչ տարածքների խնամքի և ծառատնկման համար ժամանակա -
կից մեքենասարքավորումների ձեռքբերում՝ 2 ջրցան և 7 մեծ բեռնատար
ինքնաթափ բեռնատար մեքենաներ:
2023թ. մեքենաների հավաքակազմը նախատեսվում է լրացնել 3 միավոր նոր
ավտոաշտարակով և 1 բարձիչ-մանիպուլյատորով:
2023թ. նախատեսված գործունեություն
 Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցում,
 Աբովյանի անվան 0.43 հա պուրակի վերականգնում,
 Հրազդանի կիրճի ափամերձ տարածքի մաքրում: Երևանյան լճի և Հրազդանի
կիրճի բնապահպանական կարգավիճակ ստանալու գործընթաց,
 մայրաքաղաքի որոշ փողոցներում հնացած, հիվանդ, չոր, տապալ -
ման ենթակա և անորակ ծառերի փոխարինում առավել գեղազարդ,
արժեքավոր ծառատեսակներով,

30
 կանաչապատման տարբեր լուծումների, այդ թվում՝ ուղղաձիգ
կանաչապատման կիրառում,
 ծառերի կադաստրային տեղեկագրի ստեղծում,
 ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների բարելավում,
 կանաչ տարածքների խնամքի և ծառատնկման համար ժամանակակից
մեքենասարքավորումների ձեռքբերում,
 ոռոգման ցանցի վերակառուցում,
 Երևանում աղբի տեսակավորման իրականացում:
Մթնոլորտային օդի որակ
Երևանը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական, տնտեսական
և միևնույն ժամանակ վարչական կենտրոնն է, որում կենտրոնացած է
արդյունաբերական ձեռնարկությունների 36%-ը:
Երևանում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներ են՝ տրանսպորտը,
արդյունաբերությունը, էներգետիկան, քաղաքաշինությունը: Այժմ մայրաքաղաքում
հաշվառված է անշարժ աղբյուրներից մթնոլորտ աղտոտող նյութեր արտանետելու
թույլտվություն ունեցող 671 կազմակերպություն:
Երևանի, ինչպես նաև մյուս խոշոր քաղաքների համար օդային ավազանի
աղտոտման վերաբերյալ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում ՀՀ
շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի
կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: 2022թ. ձեռք է բերվել օդի որակի դիտարկման 5 սենսոր,
որոնք հնարավորություն են տալիս առցանց կարգով հետևելու օդի մեջ ազոտի
օսիդների և փոշու մասնիկների պարունակությունը։
Մակերևութային ջրեր
Երևանում մակերևութային ջրերի գլխավոր ավազաններն են՝ Հրազդան գետը,
Երևանյան լիճը (Հրազդան գետից ստեղծված արհեստական լիճ), Գետառ և
Ողջաբերդ գետերը: Գետառը Հրազդանի ձախ վտակն է, երկարությունը՝ 24 կմ,
ավազանը՝ 158 կմ²։ Սկիզբ է առնում Գեղամա լեռներից՝ 1570 մ բարձրությունից,
հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետև խառնվում Հրազդան գետին։
Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։ Ինչպես Գետառը, այնպես էլ դրա
վտակները ենթարկված են մարդու գործունեության մեծ ազդեցության, ինչի

31
հետևանքով զգալիորեն աղտոտված են: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը
յուրաքանչյուր տարի մաքրում է գետերի հուները:
Ողջաբերդն սկիզբ է առնում Ողջաբերդի լեռների հյուսիսային լանջերից և Երևանի
սահմաններում՝ Կենդանաբանական այգու տարածքում, ձախից միախառնվում
Գետառին:
Երևանյան լիճն արհեստական ջրամբար է, ոռոգման ջրի պահոց՝ կառուց -
ված Երևանի տարածքում՝ Հրազդան գետի վրա: Մակերեսը 0,65 քառ. կմ է, միջին
խորությունը՝ 8 մ (առավելագույնը՝ 18 մ)։
Ջրամբարի ստեղծման նպատակը Հրազդանի հոսքը կարգավորելն է և ջրերի
նպատակային օգտագործումը։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ
հոսքը, լճից սկսվում են Վաղարշապատի և Փարաքարի ջրանցքները, որոնք հոսում
են գետնի տակով և դուրս գալիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան
ընդհանուր ուղղությամբ, անցնում է Հայաստանի Հանրապետության վարչական 4
տարածքներով, այդ թվում` հանրապետության կենտրոնական մասով՝ մայրաքաղաք
Երևանով և Արարատյան գոգահովտով: Ունի 141 կմ երկարություն։
Ավազանի մակերեսը 2650 քառ. կմ է (առանց Սևանա լճի)։ Հրազդանի վրա կառուցվել
են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք
ջրանցքներ, Երևանյան լիճը։
Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական
նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդան գետի ափերին։ Գետերի ջրային
պաշարների աղտոտման հիմնական աղբյուրներ են կոմունալ-կենցաղային, սննդի
արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտա -
ջրերը, որոնք իրենց հետ ջրային օբյեկտներ են տանում մեծ ծավալի ազոտային և
ֆոսֆորային միացություններ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի
կենտրոնի կողմից հրապարակվում է Հրազդան գետի տարբեր հատվածներում
և Երևանյան լճի ջրի որակական և քանակական պարունակության վերաբերյալ
տեղեկատվությունը:

32
33
34
35
36
37
38
39

You might also like