You are on page 1of 17

ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

«ֆինանսական վերլուծություն» ԱՌԱՐԿԱՅԻ


1. Ֆինանսական վերլուծության հասկացությունը:
Ընդհանրապես հասարակական կյանքում երևույթների ոաումնասիրությունն անհնար է առանց վերլուծության:
«Վերլուծություն» հասկացությունը հունարեն «analisis» բառի թարգմանությունն է, որը նշանակում է դիտարկվող օբյեկտը
տրոհել առանձին մասերի և ամբողջությամբ ներթափանցելով ուսումնասիրվող երևույթի խորքային շերտերը՝ կարողանալ
գնահատել յուրաքանչյուր բաղադրատարրի դերն ու նշանակությունը:
Վերլուծությունը մարդկային մտածողության արգասիքներից է, իսկ մարդկային հասարակության զարգացումը
պայմաններ ստեղծեց տարբեր երևույթների, այդ թվում՝ տնտեսական և ֆինանսական վերլուծական հետազոտությունների
իրականացման համար:
Տնտեսական վերլուծությունն ունի հազարամյակների պատմություն, որը ծագել է Հին Արևելքում՝ հաշվառման հետ
միաժամանակ: Հաշվառումը և տնտեսական վերլուծությունը մեծ զարգացում ստացան երկրորդ հազարամյակի կեսերին՝
երկակի հաշվապահության ձևավորման արդյունքում, որը պայմանավորված էր արտադրության անհրաժեշտությամբ: Եվ
զարգացման և առևտրի ընդլայնման տնտեսության կառավարման կատարելագործվելով՝ սկսեցին մեթոդներին
զուգընթաց անընդհատ և ձևավորվել հաշվառման վերլուծության գիտական հիմքերը:
Աստիճանաբար ստեղծվեցին հաշվառման և վերլուծության 4 ազգային դպրոցներ՝ իտալական, ֆրանսիական,
գերմանական և անգլոամերիկյան: Ընդ որում, Հայաստանում վերջին 200 տարվա ընթացքում կիրառվել են իտալական
հաշվեվերլուծական դպրոցի ինքնուրույն բաղկացուցիչը կազմող ռուսական տարբերակի սկզբունքները:
20-րդ դարի քսանական թվականներին կատարված գիտական մեծածավալ հետազոտությունները հիմք հանդիսացան
ՏԳՎ՝ որպես գիտության ձևավորման համար, որը պայմանավորված էր հետևյալ նախադրյալներով.
1.Կազմակերպությունների տնտեսական գործունեության կառավարման անհրաժեշտությամբ, երբ արտադրության արագ
տեմպերով զարգացումը և նրա արդյունավետության բարձրացումն արդեն անհնարին էր առանց համալիր ՏՎ,
2. Գիտության ընդհանուր զարգացմամբ, երբ տարբեր երևույթների վերլուծական հետազոտությունները առանձնացվեցին
ինքնուրույն գիտական ճյուղում:
ՏՎ-ն իր հերթին առանձնանում է մակրո և միկրոմակարդակով: Մակրոտնտեսական վերլուծությունն իրենից
ներկայացնում է երկրի ազգային տնտեսության մեջ, նրա առանձին ճյուղերում տեղի ունեցող տնտեսական երևույթների
ոաումնասիրությունը: Միկրոտնտեսական վերլուծությունն առանձին կազմակերպությունների տնտեսական
գործունեության վերլուծությունն է, որի գործառույթները նախկինում դիտարկում էին հարակից գիտությունները՝
հաշվապահական հաշվառում, վիճակագրություն, ֆինանսներ, որոնց շրջանակներում սկսեցին ձևավորվել վերլուծական
հետազոտությունների առաջին պարզ եղանակները: Տնտեսական զարգացումը պայմաններ ստեղծեց
կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծությունների տնտեսական գործունեության
վերլուծությունն առանձնացնելու որպես գիտելիքների ինքնուրույն բնագավառ, քանի որ նշված գիտություններն այլևս չէին
կարող ապահովել առաջադրված նոր հիմնահարցերի արդյունավետ լուծումը:
2. Ֆինանսական վերլուծության առարկան և նպատակը:
Ֆինանսական վերլուծությունն ունի իր առարկան և օբյեկտը: Վերլուծության առարկան վերլուծվող ֆինանսական
հարաբերությունների, ֆինանսական ռեսուրսների և դրանց հոսքերի, դրանց ուսումնասիրության մեթոդների և
պատճառահետևանքային կապերի ամբողջությունն է, այսինքն՝ ֆինանսական ռեսուրսներն են և դրանց հոսքերը՝. Այն
ներառում է.
✔կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ձևավորված ֆինանսական
հարաբերությունները,
✔ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության պատճառահետևանքային կապերը,
✔ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ տնտեսական տեղեկատվական համակարգի վրա իրենց
արտացոլումն ստացած պատճառահետևանքային կապերի գնահատումը, համակարգումը, մոդելավորումը:
Ֆինանսական վերլուծության հիմնական նպատակը ոչ մեծ թվով հանգուցային ցուցանիշների ստացումը, որոնք
կարտացոլեն կազմակերպության ֆինանսական դրությունը, ֆինանսական ակտիվների ու պասիվների կազմում և
կառուցվածքում փոփոխականների օբյեկտիվ և ճշգրիտ պատկերը:
Ֆինանսական վերլուծության հիմնական նպատակներն են.
✔ գնահատել ձեռնարկության ընթացիկ և հեռանկարային ֆինանսական դրությունը,
✔ֆինանսական ապահովվածության տեսանկյունից գնահատել կազմակերպության զարգացման հնարավորությունները
և նպատակահարմար տեմպերը,
✔ բացահայտել միջոցների մատչելի աղբյուրները և գնահատել դրանց հավաքագրման հնարավորություններն ու
նպատակահարմարությունը,
✔ գնահատել կապիտալի շուկայում կազմակերպության դիրքերը:
Այսպիսով, ֆինանսական վերլուծության հիմնական նպատակն է՝ ժամանակին բացահայտել և վերացնել ֆինանսական
գործունեության ուղղությամբ առկա թերությունները և բացահայտել ֆինանսական դրության բարելավման պահոատները:
3. Ֆինանսական վերլուծության տեսակներն ու խնդիրները:
Կախված ՖՎ ուղղություններից և արդյունքների կիրառումից տարբերվում են վերլուծության տարբեր տեսակներ:
ա/ Կառավարման համակարգում ունեցած դերից և անցկացման կազմակերպչական ձևից կախված տարբերակվում են
արտաքին և ներքին ֆինանսական վերլուծության տեսակներ: Ընդ որում, արտաքին վերլուծությունը հիմնված է
հրապարակային տեղեկատվության, այն է՝ ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնք պարունակում են
սահմանափակ տեղեկատվություն: Արտաքին վերլուծության առանձնահատկությունն այն է, որ այն ընդգրկում է
կազմակերպության գործունեությանը վերաբերող սահմանափակ տեղեկատվություն և վերլուծության բազմաթիվ
արտաքին օգտագործողներ, որոնց տարբեր պատճառներով կարող է հետաքրքրել կազմակերպության գործունեությունը:
Ներքին վերլուծությունն իրականացվում է կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից, ընդ որում՝
հիմնական ֆինանսական վերլուծությունը որպես տեղեկատվության աղբյուր կարող է ներառել նաև սինթետիկ և
անալիտիկ, նորմատիվային և պլանային տեղեկատվությունը ևս: Ներքին վերլուծության հիմնական նպատակը
պլանավորված դրամական միջոցների հոսքերի ապահուվումն է և սեփական ու փոխառու կապիտալի այնպիսի
հարաբերակցության ձևավորումը, որը հնարավորություն կստեղծի կազմակերպության ֆինանսական կայունության
ստեղծման համար, կապահովի առավելագույն շահույթ և կբացառի սնանկության ռիսկերը:
բ/ Ըստ հետազոտության ծավալների լինում են ամբողջական /համալիր/ և թեմատիկ վերլուծություններ, վերջինս
անհրաժեշտ է կազմակերպության որևէ ֆինանսական ուղղության շեղումների բացահայտման համար:
գ/ Վերլուծության օբյեկտի բնույթից կախված դասակարգվում են կազմակերպության ամբողջ ֆինանսական
գործունեության, առանձին կառուցվածբային ստորաբաժանումների և առանձին ֆինանսական գործառնությունների
վերլուծությունների:
դ/ Ըստ անցկացման ժամկետների լինում են նախնական, ընթացիկ կամ օպերատիվ և հեռանկարային /կանխատեսվող/
ֆինանսական վերլուծություններ:
4. Ֆինանսական վերլուծության մեթոդն ու եղանակները:
Ֆինանսական վերլուծության մեթոդը ֆինանսական բնույթի տեղեկատվության համալիր, համակարգային
ուսումնասիրումն փոխկապակցված հետազոտումը, մշակումն ու օգտագործումը՝ ֆինանսական ռեսուրսների
օգտագործման ռեզերվների բացահայտման և օգտագործման նպատակով:
Այսինքն, ֆինանսական վերլուծության մեթոդը դա կազմակերպության ֆինանսական դրության հետազոտությունն է, որը
հիմնված է ֆինանսական պրոցեսների ոաումնասիրության դիալեկտիկական մոտեցման վրա:
Ֆինանսական վերլուծության մեթոդին բնորոշ առանձնահատկություններն են.
1.կազմակերպության ֆինանսական գործունեությունը բազմակողմանիորեն բնութագրող ցուցանիշների համակարգի
օգտագործումը,
2.ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և ֆինանսական
ցուցանիշների բարելավման նպատակով տեղի ունեցած փոփոխությունների բացահայտումը, չափումն ու պատճառների
գնահատումը:
Պրակտիկայում մշակվել և ձևավորվել են ֆինանսական վերլուծության մեթոդի բաղադրիչները կազմող մի շարք
եղանակներ, որոնցից կարելի է առանձնացնել ավանդական մեթոդի հետևյալ բաղադրիչները.
հորիզոնական, վերլուծություն, ուղղահայաց վերլուծություն, տրենդային վերլուծություն, գործակցային /հարաբերական
ցուցանիշների/ վերլուծություն, գործոնային վերլուծություն:
Հորիզոնական վերլուծությունը, դա առանձին ֆինանսական ցուցանիշների գծով բացարձակ և հարաբերական շեղումների
բացահայտումն է և այդ փոփոխությունների գնահատումը:
Ուղղահայաց վերլուծությունը, երբ հաշվարկվում է արդյունքային ցուցանիշի մեջ դրա առանձին բաղադրիչների
տեսակարար կշիռները և գնահատվում են այդ շեղման հետևանքները:
Տրենդային վերլուծությունը, երբ համադրվում են առանձին ֆինանսական ցուցանիշները մի քանի տարիների կտրվածքով,
որի նպատակն է զարգացման միտումների գնահատումը:
Գործակցային վերլուծությունը, երբ որոշվում է բազմաթիվ հարաբերական ցուցանիշների մակարդակներն ըստ
դինամիկայի, դրանք համեմատելով ճյուղի առաջատար ձեռնարկությունների և միջազգային պրակտիկայում սահմանված
նորմատիվների հետ:
Գործոնային վերլուծություն, երբ բացահայտվում է որևէ արդյունքային ցուցանիշի փոփոխության վրա տարբեր
գործոնների ազդեցությունը:
Վերլուծության կարևորագույն մեթոդական հարցերից մեկը արդյունքային ցուցանիշի վրա առանձին գործոնների
ազդեցության չափի որոշումն է, որի նպատակով վերլուծության մեջ կիրառվում են հետևյալ եղանակները.
1. շղթայական տեղադրումների,
2. բացարձակ տարբերությունների,
3. հարաբերական տարբերությունների,
4. ինդեքսային մեթոդ, ինտեգրալային,
5. համամասնական բաշխման մեթոդ:
Առաջին 4 եղանակները հիմնվում են էլիմինացիայի /բացառման/ սկզբունքի վրա, որը նշանակում է բացի 1 գործոնից
բացառել մնացած բոլոր գործոնների ազդեցության չափը: Այս դեպքումշատ կարևոր է գործոնների ազդեցության չափերի
որոշման հաջորդականությունը, նախ քանակական գործոնի, հետո որակական գործոնի ազդեցության չափը:
Նշված եղանակներից առավել համապարփակը, որը կիրառվում է ցանկացած տեսակի դետերմինացիոն գործոնային
մոդելներում՝ շղթայական տեղադրումների եղանակն է. Այս դեպքում արդյունքային ցուցանիշի վրա գործոնների
ազդեցության չափը որոշվում է 2 փուլով.
1-ին փուլում որոշվում են արդյունքային ցուցանիշի պայմանական մեծությունները,
2-րդ փուլում որպեսզի որոշենք արդյունքային ցուցանիշի վրա տվյալ գործոնի ազդեցության չափը, անհրաժեշտ է տվյալ
գործոնի փոփոխությունից ստացված մեծությունից հանել մինչ այդ եղած մեծությունը:
Այս եղանակը ևս, ինչպես շղթայական տեղադրումների եղանակը, կիրառվում է դետերմինացիոն գործոնային
մոդելներում, արդյունքային ցուցանիշների վրա գործոնների ազդեցության չափի որոշման նպատակով: Սակայն այս
եղանակի կիրառությունը սահմանափակ է, քանի որ այն հնարավոր է կիրառել միայն մուլտիպլիկատիվ և y=a * (b + c) տիպի
խառը մոդելներում: Միաժամանակ այս եղանակի առավելությունը կայանում է նրանում, որ հաշվարկների թիվը
կրճատվում է. Ի տարբերություն նախորդ եղանակի, այս դեպքում լրացուցիչ հաշվարկներ չեն իրականացվում, այլ
անմիջապես մեկ հաշվարկի միջոցով որոշվում է արդյունքային ցուցանիշի վրա տվյալ գործոնի ազդեցության չափը:
Բացարձակ տարբերությունների եղանակի դեպքում արդյունքային ցուցանիշի վրա տվյալ գործոնի ազդեցության չափը
որոշելու համար, եթե գործոնային մոդելի հաջորդականությունը ճիշտ է կազմված, ապա տվյալ գործոնի բացարձակ
շեղումը բազմապատկում ենք իրենից ձախ գտնվող գործոնների փաստացի և աջ գտնվող գործոնների բազիսային
արժեքներով:
5. Համեմատությունների եղանակի կիրառությունը վերլուծության մեջ:
Համեմատությունների եղանակը վերլուծության ամենատարածված մեթոդն է: Ըստ էության, վերլուծությունը
սկզբնավորվել է համեմատություններ կատարելու միջոցով: Համեմատությունների միջոցով որոշվում են ուսումնասիրվող
ցուցանիշների փոփոխությունները, զարգացման միտումները և օրինաչափությունները:
Համեմատությունները կատարվում են մի քանի մակարդակներով: Այսպես, որևէ ցուցանիշի՝ հաշվետու տարվա փաստացի
մեծությունը կարելի է համեմատել բիզնես-ծրագրում նախատեսվածի, նախորդ ժամանակաշրջանի, միջին ճյուղային,
արտասահմանյան նույնատիպ ընկերության տվյալների հետ:
Համեմատությունների արդյունավետությունը կախված է ցուցանիշների տարբեր մակարդակների համադրելիության
սկզբունքի ապահովումից: Այն նպատակ ունի չեզոքացնելու տարաբնույթ գործոնների (օրինակ՝ գների ինդեքսի)
ազդեցությունը: Տվյալները համադրելի դարձնելու համար անհրաժեշտ է կատարել համապատասխան վերահաշվարկներ:
Որևէ ցուցանիշի փաստացի մեծության և բիզնես ծրագրով նախատեսվածի համեմատությունը հնարավորություն է տալիս
որոշելու դրա աճի տեմպը, ինչպես նաև հիմնավորվածության աստիճանը: Եթե այն համեմատվում է նախորդ
ժամանակաշրջանի հետ, ապա արդյունքում որոշվում է երևույթների փոփոխությունների դինամիկան:
Միջին ճյուղային ցուցանիշների հետ համեմատելիս բացահայտվում են կազմակերպության չօգտագործված
հնարավորությունները: Արտասահմանյան ընկերության ցուցանիշների հետ համեմատելու արդյունքում կարելի է
պատկերացում կազմել վերլուծվող կազմակերպության մրցունակության մակարդակի մասին և հայտնաբերել նրա
գործունեության թերությունները: Այս դեպքում կարևորվում է նաև առաջավոր փորձի ընդօրինակումը: Համեմատական
վերլուծության տեսակներից են՝ հորիզոնական վերլուծություն, երբ որոշվում են բազիսայինի համեմատ փաստացի
ցուցանիշի բացարձակ և հարաբերական շեղումները, ուղղահայաց վերլուծություն, երբ հաշվարկվում է ցուցանիշի
կառուցվածքը՝ ըստ տեսակարար կշիռների, և գնահատվում են շեղման հետևանքները, տրենդային վերլուծություն, երբ
վերջին մի քանի տարվա կտրվածքով, ըստ դինամիկայի, իրականացվում է ցուցանիշների համադրում՝ նպատակ
ունենալով որոշել զարգացման միտումները:
6. Խմբավորումների եղանակի կիրառությունը վերլուծության մեջ:
Խմբավորումները յուրաքանչյուր տնտեսական հետազոտության անբաժան մասն են: Դրանք հնարավորություն են տալիս
տնտեսական երևույթները ուսումնասիրելու փոխկապվածության մեջ, բացահայտելու առավել կարևոր գործոնների
ազդեցությունը, ինչպես նաև որոշելու զարգացման միտումները և համամասնությունները: Խմբավորումները ենթադրում
են տնտեսական երևույթների և դրանք պայմանավորող գործոնների որոշակի դասակարգում: Տարբեր խմբերում այդ
երևույթների միավորումը հնարավոր է միայն դրանց մանրազնին ուսումնասիրության արդյունքում: Այդ դեպքում ամբողջ
տեղեկատվությունը՝ համապատասխան հատկանիշներով, ներկայացվում է ըստ որակական միասեռության սկզբունքի:
Խմբավորված ցուցանիշների միջև պատճառահետևանքային կապը բացահայտում են վերլուծության միջոցով: Դա
հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու կազմակերպության առանձին ստորաբաժանումների դերի մասին և
բացահայտելու դրանց գործունեությունը բնութագրող ցուցանիշների վրա տարբեր գործոնների ազդեցությունը:
Տնտեսական գործունեության վերլուծության մեջ կիրառվում են ցուցանիշների խմբավորումների հետևյալ տեսակները՝
կառուցվածքային և վերլուծական: Առաջինը օգտագործում են տարբեր հատկանիշներով կազմակերպության
ստորաբաժանումների խմբավորման ժամանակ՝ կառուցվածքային գնահատման դեպքում: Երկրորդն անհրաժեշտ է
ուսումնասիրվող ցուցանիշների փոխկախվածության բացահայտման համար: Կան նաև պարզ և համակցված
խմբավորումներ: Պարզի դեպքում խմբավորումները կատարում են մեկ, համակցվածի ժամանակ՝ մի քանի
հատկանիշներով: Վերլուծության գործընթացում խմբավորումները կարելի է կատարել ինչպես բացարձակ, այնպես էլ
հարաբերական մեծություններով:
7. Գործոնային վերլուծության մեթոդիկան:
Գործոնային վերլուծություն, երբ բացահայտվում է որևէ արդյունքային ցուցանիշի փոփոխության վրա տարբեր
գործոնների ազդեցությունը:
Տնտեսական գործընթացներում բոլոր երևույթներն ու պրոցեսները փոխկապված ու փոխպայմանավորում են միմյանց,
որոնց մի մասը գտնվում են ուղղակի կապվածության մեջ, իսկ մյուսների կապն անուղղակի է: Ամեն մի երևույթ կարելի է
դիտարկել որպես պատճառ և որպես հետևանք: Ըստ այդմ, յուրաքանչյուր արդյունքային ցուցանիշ կախված է բազմաթիվ
և տարբեր բնույթի գործոններից և որքան ավելի մանրամասնեցված է գործոնային մոդելը, այնքան ավելի ճշգրիտ է
իրականացվում գործոնային վերլուծությունը: Գործոնային վերլուծություն ասելով հասկանում ենթ արդյունքային
ցուցանիշների փոփոխության վրա ազդող գործոնների և դրանց ազդեցության չափերի որոշումը:
Տարբերվում են գործոնային վերլուծության հետևյալ տեսակները,
դետերմինացիոն /ֆունկցիոնալ/ և ստոխաստիկ /կորելացիոն/, ուղղակի /դեդուկտիվ/ և հակադարձ /ինդուկտիվ/, ստատիկ
և դինամիկ, միաստիճան և բազմաստիճան, ռետրոսպեկտիվ/հետադարձ/ և պերսպեկտիվ/կանխատեսումային/:
Դետերմինացիոն գործոնային վերլուծության նպատակն է որոշել արդյունթային ցուցանիշի վրա առանձին գործոնների
ազդեցության չափը: Այս մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ արդյունթային ցուցանիշի և գործոնների միջև կապը
ֆունկցիոնալ է: Այսինքն, արդյունքային ցուցանիշը կարելի է ներկայացնել որպես գործոնների արտադրյալ,
հարաբերություն, գումար կամ մաթեմատիկական տարբեր գործողությունների համակցված տեսքով:
Ստոխաստիկ վերլուծությունն իրենից ներկայացնում է այն գործոնների հետազոտության մեթոդիկան, որոնց կապն
արդյունքային ցուցանիշի հետ, ի տարբերություն ֆունկցիոնալի, համարվում է հավանական:
Դետերմինացիոն գործոնային վերլուծության մեջ առանձնացվում են հետևյալ տեսակի գործոնային մոդելները.
ադդիտիվ /հավելումային/, մուլտիպլիկատիվ, բազմապատիկ,խառը:
Ադդիտիվ են այն մոդելները, որոնք ներկայացվում են գործոնների գումարի կամ տարբերության տեսքով:
Մուլտիպլիկատիվ են այն մոդելները, որոնք ներկայացվում են արդյունքային ցուցանիշները գործոնային ցուցանիշների
արտադրյալի տեսքով:
Բազմապատիկ մոդելներում արդյունքային ցուցանիշները ներկայացվում են գործոնային ցուցանիշների հարաբերության
տեսքով:
Խառը մոդելները ներկայացվում են գործոնային ցուցանիշների մաթեմատիկական տարբեր գործողությունների տեսքով:
Դետերմինացիոն գործոնային վերլուծության ժամանակ կարևոր է նաև արդյունքային ցուցանիշի վրա գործոնների
ազդեցության չափերի հաջորդականության որոշումը:
Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել քանակական գործոնների ազդեցությունը, այնուհետև միայն որակականինը: Ընդ
որում, եթե առկա են մի քանի քանակական և որակական գործոններ, նախ պետք է որոշել 1-ին կարգի քանակականինը,
հետո 2-րդ կարգինը, նոր միայն որակականինը: /կարող եք 4-րդ հարցից էլ ներկայացնել Վերլուծության կարևորագույն
մեթոդական հարցերը/
8. Ֆինանսական վերլուծության կազմակերպումը:
Ֆինանսական վերլուծության հիմքում ընկած է կազմակերպության գործունեության պլանավորումը: Այդ նպատակով
կազմվում են աշխատանքների պլանը և վերլուծության ծրագիրը: Օրինակ՝ բիզնես պլանում, որը կազմվում է 1 տարվա,
կիսամյակի, եռամսյակի, ամսվա համար, կոնկրետ արտացոլվում է, թե որ բաժինը և որ աշխատողը պետք է իրականացնի
վերլուծությունը, սահմանվում է վերլուծության պարբերականությունը և ժամանակահատվածը, նշվում է նաև
վերլուծության արդյունքների օգտագործման ուղղությունները, ընդհանուր մեթոդական ապահովվածությունը և այլն:
Վերլուծական աշխատանքն անցկացվում է որոշակի հաջորդականությամբ, ինչի հետ կապված առանձնացվում են մի
քանի փուլեր.
1.Վերլուծության անցկացման տեղեկատվական աղբյուրների պատրաստում /դրանց տեսակները,
արժանահավատությունը և այլն/,
2.Ստացված տնտեսական տեղեկատվության ոաումնասիրություն և վերլուծություն, որը ներառում է գրաֆիկների,
աղյուսակների, դիագրամների կազմում, փոխկապվածությունների և փոխկախվածությունների սահմանում,
ֆինանսական ցուցանիշների և դրանց փոփոխության վրա գործոնների ազդեցության չափերի բացահայտում,
վերլուծության արդյունքների ընդհանրացում և ձևակերպում,
3.Վերլուծության արդյունքների ստացում,
4.Հետազոտվող բարելավման ուղղությամբ առաջարկությունների և կոնկրետ միջոցառումների մշակում,
5.Զարգացման միտումների և հեռանկարների գնահատում և անհրաժեշտ ու հիմնավոր կառավարչական որոշումների
կայացում:
Ֆինանսական ուղղվածության վերլուծությամբ կարող են զբաղվել ֆինանսական բաժնի պլանատնտեսագիտական
ծառայության իրացման բաժնի աշխատակիցները: Ընդհանրապես խոշոր կազմակերպություններում ստեղծվում են
վերլուծական բաժիններ, իսկ փոքր և միջին կազմակերպություններում վերլուծությամբ զբաղվում է հաշվապահական
ծառայությունը:
Բոլոր ձեռնարկություններն ու առևտրային կազմակերպությունները, որոնք հանդիսանում են իրավաբանական անձինք,
սինթետիկ և անալիտիկ տվյալների հաշվառման հիման վրա պարտավոր են կազմել ֆինանսական հաշվետվություններ:
Ֆինանսական վերլուծության տեղեկատվական բազան իրենից ներկայացնում է կազմակերպության գույքային և
ֆինանսական դրության և տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ տվյալների միասնական համակարգ:
Կախված վերլուծության առաջադրված խնդիրներից կիրառվում են տեղեկատվական հետևյալ աղբյուրները
• Ֆինանսական հաշվետվություններ,
• Վիճակագրական հաշվետվություններ,
• Ներտնտեսական հաշվառման տվյալներ,
• Սկզբնական հաշվառման տվյալներ,
• Փորձագիտական գնահատականներ և այլն
Ըստ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտ 1-ի /ՀՀՄՍ 1/ կազմակերպության կողմից ներկայացվող
ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների
և դրամական հոսքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է, որն օգտակար է օգտագործողների լայն
շրջանակների կողմից տնտեսական որոշումների կայացման ժամանակ
9. Ֆինանսական վերլուծության տեղեկատվական ապահովվածությունը:
Ֆինանսական ուղղվածության վերլուծությամբ կարող են զբաղվել ֆինանսական բաժնի պլանատնտեսագիտական
ծառայության իրացման բաժնի աշխատակիցները: Ընդհանրապես խոշոր կազմակերպություններում ստեղծվում են
վերլուծական բաժիններ, իսկ փոքր և միջին կազմակերպություններում վերլուծությամբ զբաղվում է հաշվապահական
ծառայությունը:
Բոլոր ձեռնարկություններն ու առևտրային կազմակերպությունները, որոնք հանդիսանում են իրավաբանական անձինք,
սինթետիկ և անալիտիկ տվյալների հաշվառման հիման վրա պարտավոր են կազմել ֆինանսական հաշվետվություններ:
Ֆինանսական վերլուծության տեղեկատվական բազան իրենից ներկայացնում է կազմակերպության գույքային և
ֆինանսական դրության և տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ տվյալների միասնական համակարգ:
Կախված վերլուծության առաջադրված խնդիրներից կիրառվում են տեղեկատվական հետևյալ աղբյուրները
•Ֆինանսական հաշվետվություններ,
•Վիճակագրական հաշվետվություններ,
•Ներտնտեսական հաշվառման տվյալներ,
•Սկզբնական հաշվառման տվյալներ,
•Փորձագիտական գնահատականներ և այլն
Ըստ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտ 1-ի /ՀՀՄՍ 1/ կազմակերպության կողմից ներկայացվող
ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների
և դրամական հոսքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է, որն օգտակար է օգտագործողների լայն
շրջանակների կողմից տնտեսական որոշումների կայացման ժամանակ:
ՀՀ-ում ելնելով ՀՀՄՍ պահանջներից սահմանվել է ֆինանսական հաշվետվությունների հետևայլ հիմնական ձևերը
ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:
1. Ձև N1- ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն /հաշվապահական հաշվեկշիռ/,
2. Ձև N2- համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,
3. Ձև N3- սեփական կապիտալի փոփոխությունների մասին հաշվետվություն,
4. Ձև N4- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն,
5. Ձև N5- ծանոթագրություն,
6. Ձև N6- ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն՝ համադրելի ամենավաղ ժամանաշրջանի սկզբի դրությամբ
Ձև N1 - Ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլվում է կազմակերպության ունեցվածրը, դրա կազմն
ու վիճակը դրամական արտահայտությամբ: Հաշվեկշիռը կազմվում է հաշվապահական հաշվեկշռի հիմնական սկզբունքի
հիման վրա՝ ակտիվներ=սեփական կապիտալ+պարտավորություններ :
Հաշվեկշիռը բաղկացած է ակտիվ և պասիվ մասերից: Ընդ որում, ակտիվը կազմակերպության ունեցվածքն է, որը
հաշվեկշռում ներկայացվում է ընթացիկ և ոչ ընթացիկ բաժիններով, իսկ պասիվը՝ այդ ունեցվածքի ձևավորման աղբյուրը:
Վերլուծության մեջ հաշվեկշիռը ներկայացվում է վերլուծական հաշվեկշռի տեսքով, որի դեպքում բնույթով միանման
հոդվածները միավորվում են: Վերլուծական հաշվեկշռում ոչ ընթացիկ ակտիվները ներկայացվում են հետևյալ
խոշորացված խմբերով. 1)նյութական ակտիվներ, 2)ոչ նյութական ակտիվներ, 3)ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
Ընթացիկ ակտիվները վերլուծական հաշվեկշռում ներկայացվում են. • պաշարներ, • դրամական միջոցներ, • դերիտորական
պարտքեր:
Պասիվները հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են հետևյալ դասերում. -սեփական կապիտալ, -ոչ ընթացիկ
պարտավորություններ, -ընթացիկ պարտավորություններ:
սեփական կապիտալը վերլուծական հաշվեկշռում վերախմբավորվում է. -կանոնադրական կապիտալ, -կուտակված
շահույթ, -այլ տարրեր:
Ընթացիկ պարտավորությունները վերախմբավորվում են. -ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, -
կրեդիտորական պարտքեր:
Ձև N2 - Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացվում է մի շարք հոդվածներով. արտադրանքի
իրացումից հասույթի և ինքնարժեքի տարբերությունը կազմում է համախառն շահույթը, որից հանելով վարչական և
իրացման ծախսերը ստանում ենք արտադրանքի իրացումից շահույթը:
Ձև N4 - Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում այդ հոսքերը դասակարգվում են գործառնական,
ներդրումային և ֆինանսական գործունեությունների:
Ըստ ՀՀՄՍ 7-ի՝
● գործառնական գործունեությունը կազմակերպությանը հասույթ բերող հիմնական գործունեություն է և ֆինանսական ու
ներդրումային կամ ֆինանսավորման գործունեություն չհանդիսացող այլ գործունեությունները:
● Ներդրումային գործունեությունը երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումն ու օտարումն է, որոնք
չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժերների մեջ:
● Ֆինանսական գործունեությունը հանգեցնում է կազմակերպության ներդրված սեփական կապիտալի և փոխառու
միջոցների մեծության և կառուցվածքի փոփոխություններին:
10.Հիմնական միջոցներով ապահովվածության վերլուծությունը:
Կազմակերպության ֆինանսական դրությունը, նրա վճարունակությունն ու կայունությունը էապես կախված են գույքի
ռեալ արժեքի մեծությունից, իսկ դրա մասին տեղեկատվությունը հնարավոր է ստանալ հաշվապահական հաշվեկշռից:
Հաշվապահական հաշվեկշռի ակտիվում ներկայացվում է կազմակերպության տրամադրության տակ գտնվող միջոցների
տեղաբաշխումը: Ակտիվների խմբավորման հիմնական հատկանիշը դրանց իրացվելիության աստիճանն է, այսինքն
դրամական միջոցների վերածվելու արագությունը: Ըստ այս հատկանիշի ակտիվները ստորաբաժանվում են 2 խմբի.
ընթացիկ և ոչ ընթացիկ:
Ոչ ընթացիկ ակտիվները դրանք երկարաժամկետ օգտագործման ակտիվներն են և դասակարգվում են հիմնական
միջոցներ, ոչ նյութական ակտիվներ, ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և այլ ոչ ընթացիկ ակտիվներ:
Սովորաբար ոչ ընթացիկ ակտիվների մեջ հիմնական մասը կազմում են հիմնական միջոցները, ըստ ստանդարտ 16-ի
հիմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք առկա են կազմակերպությունում՝ արտադրանքի արտադրության,
աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, վարձակալության տալու և վարչական նպատակներով
օգտագործելու համար և նախատեսված են օգտագործել ավելի քան 1 տարի ժամկետով:
Արտադրության պրոցեսի և արտաքին միջավայրի ազդեցության տակ դրանք մաշվում են և իրենց սկզբնական արժեքը
օգտակար ծառայության ժամանակի ընթացքում փոխանցում են մաս-մաս նոր ստեղծվող ակտիվներին:
Հիմնական միջոցների վերլուծության հիմնական խնդիրներն են.
1.կազմակերպության հիմնական միջոցներով ապահովվածության աստճանի գնահատումը,
2.արտադրական հզորությունների օգտագործման աստիճանի գնահատումը,
3.արտադրանքի ծավալի, ինքնարժեքի և այլ ցուցանիշների վրա միջոցների ազդեցության բացահայտումը,
4.հիմնական միջոցների օգտագործման արդյունավետության մակարդակի որոշումն ու աճի ռեզերվների բացահայտումը:
Վերլուծության համար տեղեկատվական աղբյուրներ են հանդիսանում Ձև N 1, N 2, N 5, հիմնական միջոցների մասին
հաշվետվությունները, բիզնես ծրագրերը և այլն:
Վերլուծության գործընթացը նպատակահարմար է սկսել հիմնական միջոցների կազմի և կառուցվածքի մեջ տեղի ունեցող
տեղաշարժերի գնահատմամբ: Այս առումով հիմնական միջոցները բաժանվում են 2 խմբի՝
1.արդյունաբերաարտադրական նշանակության հիմնական միջոցներ,
2.ոչ արտադրական նշանակության հիմնական միջոցներ:
Առաջիններն իրենց հերթին բաժանվում են 2 խմբի.
ա/ ակտիվ մաս, բ/ պասիվ մաս:
Ակտիվ մասն այն հիմնական միջոցներն են, որոնք ուղղակիորեն ազդում են աշխատանքի առարկաների վրա /մեքենաներ,
սարքավորումներ/: Պասիվ մասի հիմնական միջոցները սպասարկում են արտադրության պրոցեսը:
Հիմնական միջոցներով կազմակերպության ապահովվածության աստիճանը բնութագրող առավել ընդհանրացնող
ցուցանիշներն են.
●աշխատանքի զինվածության ցուցանիշը, որը որոշվում է հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հարաբերելով
ամենամեծ հերթափոխում աշխատող բանվորների միջին ցուցակային թվաքանակին. Գազ=ՀՄ/Քա
●Տեխնիկական զինվածության ցուցանիշը, որը որոշվում է մեքենասարքավորումների կամ ակտիվ մասի միջին տարեկան
արժեքը հարաբերելով ամենամեծ հերթափոխի բանվորների միջին ցուցակային թվաքանակին.Գտզ=ՄԱ/Քա
Հիմնական միջոցների ապահովվածության գնահատման համար կարևոր նշանակություն ունի նաև հիմնական միջոցների
հարաբերական տնտեսումը կամ գերածախսը, որը որոշվում է հետևյալ բանաձևով ±ΔՀՄհար.տնտ=ՀՄ1−ՀՄ0∗𝐾𝐾
որտեղ К-ն՝ արտադրանքի թողարկման կամ իրացման բազիսային ցուցանիշի կատարման աստիճանն է.
𝐾𝐾=Ա1/Ա0
ԻԾ=1000 /բազիսային/, 1200 /փոփոխված/, ՀՄ=50/բազիսային/, 55/փոփոխված/: ±ΔՀՄհար.տնտ=55−50∗1200/1000=55−60=−5
11.Հիմնական միջոցների շարժը բնութագրող ցուցանիշների վերլուծությունը
Կազմակերպության ֆինանսական դրությունը, նրա ակտիվների վիճակը էապես կախված են հիմնական միջոցների
շարժից: Հիմնական միջոցների շարժը բնութագրող հիմնական ցուցանիշներն են.
1)նորացման գործակիցը, 2)դուրսգրման գործակիցը, 3)հավելաճի գործակիցը, 4)մեքենասարքավորումների միջին
տարիֆային կազմի գործակիցը:
1-ը որոշվում է հաշվետու տարում մուտքագրված հիմնական միջոցների արժեքը հարաբերելով հիմնական միջոցների
տարեվերջի արժեքին՝ Գնոր=ՀՄմուտք/ՀՄտ.վերջ
2-ը որոշվում է տարվա ընթացքում ելքագրված հիմնական միջոցների արժեքը հարաբերելով հիմնական միջոցների
տարեսկզբի արժեքին. Գդգ=ՀՄելք/ՀՄտ.սկիզբ
Հիմնական միջոցների տեխնիկական վիճակը բնութագրող հիմնական ցրւցանիշներն են.
ա/ մաշվածության ցործակից
բ/ պիտանելիության ցործակից
Առաջինը որոշելու համար կուտակված մաշվածությունը հարաբերում են հիմնական միջոցների սկզբնական արժեքին.
Գմշ=ԿՄ/ՀՄսկզբ
Երկրորդը որոշվում է Է հաշվեկշռային արժեքը հարաբերելով հիմնական միջոցների սկզբնական արժեքին.
Գպտ=ՀՄհշկ/ՀՄսկզբ Գպտ=1−Գմշ
12. Հիմնական միջոցների օգտագործման արդյունավետության վերլուծությունը:
ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում առավել բարենպաստ դիրքերում են այն
կազմակերպությունները, որոնք արդյունավետ են օգտագործում իրենց տրամադրության տակ գտնվող հիմնական
միջոցները:
Հիմնական միջոցների օգտագործման արդյունավետությունը գնահատող կարևորագույն ցուցանիշներից են հիմնական
միջոցների շահութաբերությունը, հիմնական միջոցների հատույցը, ակտիվ մասի հատույցը, ֆոնդատարությունը:
Հիմնական միջոցների շահութաբերությունը ցույց է տալիս մեկ դրամ հիմնական միջոցի հաշվով ստացված շահույթի
մեծությունը և որոշվում է զուտ շահույթի կամ իրացումից շահույթի գումարը բաժանելով հիմնական միջոցների միջին
տարեկան արժեքին: ՇԲԹ=ԶՇ կամ ԻՇ / ՀՄմիջ
Գործոնային համակարգում հիմնական միջոցների շահութաբերության վրա ազդում են առաջին մակարդակի 2 հիմնական
գործոններ՝
1-ինը իրացման շահութաբերությունը ՇԲԹիրաց=ԶՇ / ԻՀ
2-րդը՝ հիմնական միջոցների հատույցը. ՀՏ=ԻՀ կամ Ա /ՀՄ
Այստեղից հետևում է՝ ՇԲԹՀՄ=ԶՇ / ՀՄ=(ԶՇ / ԻՀ) ∗ (ԻՀ / ՀՄ) = ՇԲԹիրաց∗ՀՏ
Ի վերջո՝ հիմնական միջոցների շահութաբերությունը ներկայացվում է որպես իրացման շահութաբերության և հատույցի
արտադրյալ:
Կիրառելով բացարձակ տարբերությունների եղանակը կարելի է որոշել հիմնական միջոցների շահութաբերության վրա
նշված գործոնների ազդեցության չափը. ±ΔՇԲԹՀՄ=ՇԲԹ1−ՇԲԹ0
Ի հաշիվ
ա/ ±ΔՇԲԹ(ՀՄ)(ՇԲԹիրաց)=(ՇԲԹիր1−ՇԲԹիր0)∗ՀՏ0
բ/ ±ΔՇԲԹ(ՀՄ)(ՀՏ)=ՇԲԹիր1∗(ՀՏ1−ՀՏ0)
Հիմնական միջոցների օգտագործման արդյունավետությունը բնութագրող առավել ընդհանրացնող ցուցանիշներից է
հիմնական միջոցների հատույցը, որը ցույց է տալիս 1 դրամ հիմնական միջոցին բաժին ընկնող թողարկված կամ իրացված
արտադրանբի ծավալը: ՀՏ=Ա կամ ԻՀ / ՀՄ
Նույն կերպ որոշվում է հիմնական միջոցների ակտիվ մասի հատույցը. ՀՏակ=Ա կամ ԻՀ / ՀՄակ
Ֆոնդատարությունը հիմնական միջոցների հատույցի հակադարձն է և ցույց է տալիս 1 դրամ արտադրանքի հաշվով
հիմնական միջոցների արժեքը ՖՏ=ՀՄ / Ա կամ ԻՀ
Հիմնական միջոցների ակտիվ մասի հատույցի վրա ազդում են սարքավորումների քանակը, աշխատաժամանակը, դրանց
արտադրողականությունը:
Հիմնական միջոցների ընդհանուր հատույցի վրա ազդում են 1-ին մակարդակի 2 հիմնական գործոններ.
1/ ընդհանուր հիմնական միջոցների մեջ դրանց ակտիվ մասի տեսակարար կշիռը. ՏԿակ=ՀՄակ/ՀՄ
2/ ակտիվ մասի հատույցը ՀՏակ=ԻՀ/ՀՄակ ՀՏ=ԻՀ/ՀՄ=ՀՄակ/ՀՄ∗ԻՀ/ՀՄակ=ՏԿակ∗ՀՏակ
13. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծության նպատակը և խնդիրները:
14. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կազմի կառուցվածքի և օգտագործման արդյունավետության վերլուծությունը:
Ֆինանսական ակտիվները կազմակերպության ժամանակավորապես ազատ միջոցների չսառեցման, դրանց
արդյունավետ օգտագործման գործուն ձևերից մեկն է: Ըստ ստանդարտ 39-ի՝ ֆինանսական ակտիվները կարող են լինել
դրամական միջոցները, այլ կազմակերպությունից ստացված դրամական միջոցները կամ այլ ֆինանսական ակտիվներ
ստանալու պայմանագրային իրավունքները, մեկ այլ կազմակերպության հետ պոտենցիալ նպաստավոր պայմաններով
ֆինանսական գործիքների փոխանակման պայմանագրային իրավունքը կամ այլ կազմակերպության սեփական
կապիտալի ֆինանսական գործիքը:
Կախված ներդրման ժամկետից ֆինանսական ակտիվները ստորաբաանվում են ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների:
Առաջիններն ունեն 1 տարուց ավել մարման ժամկետ, իսկ ընթացիկ ակտիվները՝ մինչև 1 տարի:
Ցանկացած կազմակերպություն կատարելով ֆինանսական ներդրումներ, ակնկալում է ստանալ ֆինանսական արդյունք՝
լրացուցիչ արդյունքի տեսքով:
Ակտիվների վերլուծության հիմնական խնդիրներն են.
1. դրանց կազմի և կառուցվածքի գնահատումը և օպտիմալ տարբերակի ընտրությունը,
2. ֆինանսական ակտիվների օգտագործման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների ուսումնասիրությունը և
դրանց պատճառների բացահայտումը:
Ֆինանսական ակտիվների կազմը հետևյալն է.
• առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ,
• մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ,
• կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր,
• վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ:
Ֆինանսական ակտիվների վերլուծության գործընթացում որոշվում են այդ ակտիվների դինամիկան, աճի տեմպերը,
կառուցվածքային տեղաշարժերը, դրանց փոփոխությունների վրա տարբեր գործոնների ազդեցությունը, նաև
ձեռնարկության գործունեության հիմնական ցուցանիշների վրա դրանց փոփոխությունների հնարավոր հետևանքները:
ՇԲՖԱ=ՖԱՇ կամ ԶՇ / ՖԱ ՇՐՋՖԱ=ԻՀ/ՖԱ
ՇԲՖԱ=ԶՇ/ՖԱ=ԶՇ/ԻՀ∗ԻՀ/ՖԱ=ՇԲԻՐ∗ՇՐՋՖԱ
15. Նյութական պաշարներով կազմակերպության ապահովվածության վերլուծությունը:
Կազմակերպության ընթացիկ ակտիվների մեջ զգալի տեղ ունեն պաշարները, ընդ որում դրանք ստորաբաժանվում են
նյութական և ապրանքային պաշարների: Ընդհանրապես պաշարների կազմը ներառում է.
նյութական պաշարներ, պատրաստի արտադրանք /215/, ապրանքներ /216/, անավարտ արտադրություն:
Նյութական պաշարները ներառում են հումքը և նյութերը, վառելիքը, պահեստամասերը, գնովի կիսաֆաբրիկատները և
այլն:
Նյութական պաշարները, ինչպես և մյուս ընթացիկ ակտիվները ամբողջությամբ սպառվում են արտադրական 1 շրջափուլի
ընթացքում՝ իրենց արժեքը փոխանցելով նոր ստեղծվող արդյունքին: Նյութական պաշարների վերլուծության խնդիրներն
են.
1.նյութական պաշարներով կազմակերպության ապահովվածության վերլուծություն,
2.նյութական պաշարների օգտագործման արդյունավետության գնահատումը:
Նյութական պաշարներով կազմակերպության ապահովվածության գնահատումը սկսվում է դրանց գծով փաստացի
մեծությունը համեմատելով պահանջարկի հետ: Ընդհանուր առմամբ նյութական պաշարների արժեքային մեծության վրա
ազդում են քանակը և գինը.
ՆՊ=ΣՔ𝑖𝑖∗Գ𝑖𝑖
Բացարձակ տարբերությունների եղանակով կարելի է որոշել ընդհանուր ծախսումների և պաշարների փոփոխությունը և
դրանց վրա առանձին գործոնների ազդեցության չափերը:
16. Նյութական պաշարների օգտագործման արդյունավետության վերլուծությունը:
Նյութական պաշարների օգտագործման արդյունավետության գնահատումը տնտեսական գործունեության
պրակտիկայում իրականացվում է ցուցանիշների համակարգի միջոցով: Նյութական ռեսուրսների օգտագործման
արդյունավետության ցուցանիշները բաժանվում են ընդհանրացնող և մասնակի ցուցանիշների:
Նյութական պաշարների օգտագործման արդյունավետության հիմնական ցուցանիշներն են.
նյութահատույցը, նյութատարությունը, նյութերի շահութաբերությունը, արտադրանքի ինքնարժեքում նյութական
ծախսումների տեսակարար կշիռը, նյութերի օգտագործման գործակիցը:
Նյութական ծախսումների շահութաբերությունը հանդիսանում է նյութական ռեսուրսների օգտագործման
արդյունավետության առավել ընդհանրացնող ցուցանիշ, որը որոշելու համար անհրաժեշտ է արտադրանքի իրացումից
շահույթի կամ զուտ շահույթը հարաբերելով նյութական ծախսումների մեծությանը. ՇԲԹՆԾ=Շ/ՆԾ
Գործոնային համակարգում նյութերի շահութաբերության վրա ազդում են 1-ին մակարդակի 2 հիմնական գործոններ.
ա/ արտադրանքի շահութաբերությունը ՇԲԹԱ=Շ/Ա
բ/ նյութահատույցը ՆՀ=Ա/ՆԾ ՇԲԹՆԾ=ՇԲԹԱ∗ՆՀ
Կիրառելով շղթայական տեղադրումների կամ բացարձակ տարբերությունների եղանակը, կարելի է որոշել նյութերի
շահութաբերության փոփոխության վրա այս 2 գործոնների ազդեցությունը:
Նյութահատույցը ցույց է տալիս, թե որքան արտադրանք է թողարկվում յուրաքանչյուր ծախսված նյութական ռեսուրսների
հաշվով և որոշվում է արտադրանքի արժեքը հարաբերելով նյութական ծախսումների մեծությանը. ՆՀ=Ա/ՆԾ
Արտադրանքի նյութատարությունը /ընդհանուր/ նախորդի հակադարձ մեծությունն է և ցույց է տալիս արտադրանքի
յուրաքանչյուր դրամին բաժին ընկնող նյութական ծախսումների մեծությունը. ՆՏ=ՆԾ/Ա
Պրակտիկայում հանդիպում են արտադրանքի նյութատարության ընդհանուր, մասնակի և տեսակարար ցուցանիշները:
Նյութատարության մասնակի ցուցանիշներ են հանդիսանում.
հումքատարությունը, վառելիքատարությունը, էներգատարությունը և այլն:
Տեսակարար նյութաւրարությունը որոշվում է առանձին արտադրատեսակների միավորի նյութատարության
բնութագրման նպատակով և որոշվում է տվյալ տեսակի արտադրանքի միավորի հաշվով ծախսված նյութերի գումարը
հարաբերելով դրա մեծածախ գնին:
Արտադրանքի ընդհանուր նյութատարության փոփոխության վրա ազդում են արտադրանքի տեսականին, նյութի ծախսի
նորմը, նյութի գինը և արտադրանքի գինը: Որոշվում է. ՆՏ=ՆԾ/Ա=ΣՔ𝑖𝑖∗ՏԿ𝑖𝑖∗ԾՆ𝑖𝑖∗Գն𝑖𝑖 / ΣՔընդ∗ՏԿ𝑖𝑖∗ԳԱ
Շատ կարևոր է հաշվարկել նաև արտադրանքի ինքնարժեքի վրա նյութատարության փոփոխության ազդեցությունը, որը
որոշելու համար անհրաժեշտ է նյութատարության բացարձակ շեղումը բազմապատկել արտադրանքի փաստացի
ծավալին. ±ΔԻ(ՆՏ)=ΔՆՏ∗Ա1
Արտադրանքի ծավալի վրա նյութատարության փոփոխության ազդեցությունը որոշելու համար անհրաժեշտ է
ինքնարժեքի վրա ազդեցության գումարը հարաբերել բազիսային նյութատարությանը. ±ΔԱ(ՆՏ)=±ΔԻ(ՆՏ) / ՆՏ0
17. Արտադրանքի ծավալի վրա ազդող գործոնների վերլուծությունը:
Արտադրանքի թողարկման ծավալը և դրա փոփոխությունը հիմնականում պայմանավորված են.
1.հիմնական միջոցներից, 2.նյութական ռեսուրսներից, 3.աշխատանքային ռեսուրսներից
Հիմնական միջոցների օգտագործման ազդեցությունը արտադրանքի թողարկման և իրացման ծավալի վրա որոշելու
համար անհրաժեշտ է օգտվել հիմնական միջոցների հատույցի ցուցանիշից
ՀՏ=Ա / ՀՄ , Ա=ՀՄ∗ՀՏ ԻԾ=ՏԿ∗ՀՄ∗ՀՏ , ՏԿ=ԻԾ / Ա
ՏԿ-ն արտադրանքի թողարկման ծավալի մեջ իրացված արտադրանքի տեսակարար կշիռն է.
Նյութական ռեսուրսների ազդեցությունը որոշելիս օգտվում են նյութահատույցի ցուցանիշից.
Ա=ՆԾ∗ՆՀ , ԻԾ=ՏԿ∗ՆԾ∗ՆՀ
Աշխատանքային ռեսուրսների ազդեցությունը արտադրանքի թողարկման և իրացման ծավալի վրա, որոշվում է նույն կերպ
ԱԱ=Ա / Ք , Ա=Ք∗ԱԱ , ԻԾ=ՏԿ∗Ք∗ԱԱ
18. Դեբիտորոկան պարտքերի վերլուծության նպատակն ու խնդիրները:
19. Դեբիտորական պարտքերի ինտենսիվության վերլուծությունը:
Ընթացիկ ակտիվների կազմում զգալի տեսակարար կշիռ են կազմում դեբիտորական պարտքերը: Դեբիտորական
պարտքերի վերլուծության համար տեղեկատվական աղբյուր է համարվում հաշվապահական հաշվեկշիռը: Ըստ 39-րդ
ստանդարտի դեբիտորական պարտքը ստեղծվում է կազմակերպության կողմից ուղղակիորեն դեբիտորին
/պարտապանին/ դրամ, ապրանքներ կամ ծառայություններ մատուցելու միջոցով: Այսինքն, դեբիտորական պարտքը այլ
անձանց կողմից վճարման կամ այլ ձևով հատուցման ենթակա պարտքի գումար է: Դեբիտորական պարտքերի դինամիկան
զգալի ազդեցություն է թողնում կազմակերպության ֆինանսական դրության, նրա վճարունակության վրա: Եթե
դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի աճը ընթացիկ ակտիվների մեջ չի զուգորդվում իրացման ծավալի առնվազն
համամասնական աճով, ապա դա բերում է դրամական ներհոսքերի կրճատմանը, ակտիվների շրջանառելության
դանդաղեցմանը, ի վերջո՝ ֆինանսական դժվարությունների:
Դեբիտորական պարտքերի վերլուծության հիմնական խնդիրներն են.
1.Դեբիտորական պարտքերի կազմի և կառուցվածքի գնահատումը և դրանց մեծության օպտիմալացման ուղղությամբ
միջոցառումների մշակումը,
2.Դեբիտորական պարտքերի ինտենսիվությունը բնութագրող ցուցանիշների գնահատումը:
Դեբիտորական պարտբերի կազմի մեջ ընդգրկվում են. վաճառքների գծով դեբիտորական պարտքեր, այլ եկամուտների
գծով դեբիտորական պարտքեր, բյուջեի գծով դեբիտորական պարտքեր, տրված ընթացիկ կանխավճարներ, առհաշիվ
տրված գումարներ և այլն: Դեբիտորական պարտքերի կազմի և կառուցվածքի վերլուծությունն իրականացվում է
հորիզոնական և ուղղահայաց եղանակներով. 1-ի ժամանակ որոշվում է դեբիտորական պարտքերի յուրաքանչյուր
հոդվածի գծով բացարձակ և հարաբերական շեղումները և դրանց ուղղվածությունը: 2-րդի ժամանակ որոշում են
յուրաքանչյուր հոդվածի բաժինը ընդհանուր դեբիտորական պարտքերի գումարի մեջ: դեբիտորական պարտքերի
վերլուծության հաջորդ խնդիրը դրանց ինտենսիվ մակարդակի և օգտագործման արդյունավետության գնահատումն է: Այս
առումով վերլուծության մեջ կիրառվում են մի շարք ցուցանիշներ, մասնավորապես ընթացիկ ակտիվների մեջ
դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը, դեբիտորական ընդհանուր պարտքերի մեջ ժամկետանց դեբիտորական
պարտքերի տեսակարար կշիռը, դեբիտորական պարտքերի շրջանառության գործակիցը, դեբիտորական պարտքերի
շրջապտույտի տևողությունը օրերով: Դեբիտորական պարտքերի շրջանառության գործակիցը ցույց է տալիս պտույտների
թիվը. որը դեբիտորական պարտքերը կատարում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում: Այն որոշելու համար
մարված դեբիտորական պարտքերի գումարը հարաբերում ենք դեբիտորական պարտքերի միջին արժեքին.
ՇՐՋԴՊ=ԴՊմարվ/ԴՊ
Շրջապտույտի տևողությունը որոշելու համար անհրաժեշտ է դեբիտորական պարտքերի միջին արժեքը բազմապատկել
հաշվետու ժամանակաշրջանի օրերով և հարաբերել դեբիտորական պարտքերի մարված գումարին.
𝑇𝑇օր=ԴՊ̅̅∗360 / ԴՊմարվ=360 / ՇՐՋԴՊ
Այս գործակիցը ցույց է տալիս, թե միջին հաշվով մեկ պտույտը քանի օրում է կատարվում: Դինամիկայում դրական միտում
է համարվում դեբիտորական պարտքերի շրջանառելիություն գործակցի աճը և շրջապտույտի տևողության նվազումը:
20. Դրամական միջոցների վերլուծության նպատակն ու խնդիրները:
21. Դրամական միջոցների և դրանց հոսքերի վերլուծությունը:
Գործունեության ընթացքում կազմակերպության դրամական միջոցները գտնվում են անընդհատ շարժի, շրջանառության
պրոցեսում: Այդ շարժը հենց կազմում է դրամական միջոցների հոսքերը, ըստ հաշվապահական հաշվառման 7-րդ
ստանդարտի՝ դրամական միջոցները դրամարկղում գտնվող դրամական միջոցներն են և ցպահանջ ավանդները:
Սովորաբար վերլուծության ընթացքում դրամական միջոցների մեջ են ներառում նաև դրամական միջոցների
համարժեքները, որոնք իրենցից ներկայացնում են կարճաժամկետ, բարձր իրացվելի ներդրումները, որոնք հեշտությամբ և
առանց զգալի կորուստների, շատ արագ կարող են փոխարկվել դրամականի:
Կազմակերպության խնդիրներից մեկն է իր գործունեության համար օպտիմալ չափի դրամական միջոցների ապահովումը:
Դրամական հոսքերի վերլուծության խնդիրներն են.
1.դրամական հոսքերի կազմի և կառուցվածքի փոփոխությունների գնահատումը ըստ գործունեության տարբեր
ուղղությունների,
2.որոշել դրամական միջոցների հոսքերի փոփոխության վրա տարբեր գործոնների ազդեցությունը, որի արդյունքում
կբացահայտվեն այդ հոսքերի բարելավման գծով պահուստները և կկայացվի օպտիմալ կառավարչական որոշումներ:
Տեղեկատվական աղբյուրներ են Ձև N1, 2, 4, սինթետիկ և անալիտիկ հաշվարկման տվյալները:
Կազմակերպության դրամական միջոցների հոսքերը ձևավորվում են 3 ուղղություններով՝ գործառնական, ներդրումային և
ֆինանսական:
Գործառնական գործունեությունը կազմակերպությանը եկամուտ ապահովող հիմնական գործունեությունն է, որից
դրամական միջոցների մուտքերը հիմնականում ապահովում են արտադրական ապրանքերի, աշխատանքների և
ծառայությունների իրացումից, ինչպես նաև գործառնական այլ գործունեությունից: Գործառնական գործունեությունից
դրամական միջոցների ելքերը լինում են.
•նյութերի և ապրանքների ձեռք բերման, •աշխատավարձի վճարման, •բյուջե հարկերի վճարման,
•գործառնական այլ գործունեության գծով վճարումների մասով:
Ներդրումային գործունեությունից դրամական մոտքերը կազմված են ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների
վաճառքի, ֆինանսական ակտիվներով գործառնությունների հետ և այլն: Ելքերը պայմանավորված են ոչ ընթացիկ
նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման, փոխառությունների տրամադրման հետ և այլն:
Ֆինանսական գործառնություններից դրամական մուտքերը ձևավորվում են սեփական կապիտալի գործիքների
թողարկման և վերավաճառքի, վարկերի և փոխառությունների ստացման հետ: Ելքերը կապված են շահաբաժինների և
տոկոսների վճարման և այլ գործառնությունների հետ:
Դրական և բացասական դրամական հոսքերի տարբերությունը դա զուտ դրամական հոսքերն են: Դրամական միջոցների
հոսքերի վերլուծությունը կատարվում է ուղղակի և անուղղակի մեթոդներով: Ուղղակի մեթոդի կիրառման դեպքում
հաշվետվության մեջ բացահայտվում են կազմակերպության դրամական միջոցների մուտքերի և ելքերի բացարձակ
գումարները:
Անուղղակի մեթոդով հաշվետվությունը կազմելիս զուտ շահույթը վերահաշվարկվում է ոչ դրամական հոսքերի
գործառնությունների գումարով:
Վերլուծական գործընթացի հաջորդ փուլում գնահատվում է դրամական միջոցների հոսքերի օգտագործման
արդյունավետությունը, որի համար հաշվարկվում են մի շարք ցուցանիշներ, որոնցից առավել կիրառելի են.
1.Դրամական հոսքերի իրացվելիության գործակիցը, որը որոշելու համար անհրաժեշւր է կազմակերպության զուտ
դրամական հոսքերի հարաբերել դրամական միջոցների ելքերի գումարին. ԻԳԴՀ=ԴՀզ / ԴՄելք
2.Զուտ դրամական հոսքերի շահութաբերության ցուցանիշը, որը որոշելու համար զուտ շահույթը /կամ իրացումից
շահույթը/ հարաբերում ենբ զուտ դրամական հոսքերի մեծությանը. ՇԲԹԴՀ=ԶՇ կամ ԻՇ / ԴՀզ
3.Դրամական հոսքերի շրջանառելիության գործակիցը, որը որոշելու համար դրամական միջոցների ելքերը հարաբերում
ենբ դրամական միջոցների միջին գումարին. ՇՐՋԴՄ=ԴՄելք / ԴՄ̅̅ 𝑇𝑇ԴՄ=ԴՄ̅̅∗360 / ԴՄելք
22. Ֆինանսական արդյունքների վերլուծությունը:
Ձեռնարկության գործունեության ֆինանսական արդյունքները բնութագրվում են ստացված շահույթի կամ վնասի
մեծությամբ և շահութաբերության մակարդակով: Շահույթը հանդիսանում է ձեռնարկության գործունեության
արդյունավետությունը բնութագրող ամփոփ սինթետիկ ցուցանիշ: Ֆինանսական արդյունքները ձևավորվում են տվյալ
ժամանակաշրջանում հաշվեգրման սկզբունքով ճանաչված եկամուտների և ծախսերի տարբերությամբ: Ըստ էության
կուտակված շահույթի բաղկացուցիչներն են.
ա/ նախորդ տարիների չբաշխված շահույթը,
բ/ հաշվետու տարվա զուտ շահույթը:
Ֆինանսական արդյունքները ձևավորվում են հետևյալ ոլորտներում.
Գործառնական գործունեությունից, Շարունակվող գործունեությունից, Ընդհատված գործունեությունից:
Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների վերլուծության ժամանակ կիրառվում են
հորիզոնական, ուղղահայաց և գործոնային մեթոդները:
Ֆինանսական արդյունքները վերլուծվում են ըստ հետևյալ կազմի.
1.Համախառն շահույթ, որը որոշում են իրացումից հասույթից հանած իրացված արտադրանքի ինքնարժեք,
2.Արտադրանքի իրացումից շահույթ = համախառն շահույթ - իրացման և վարչական ծախսեր,
3.Գործառնական գործունեությունից շահույթ = իրացումից շահույթ + գործառնական այլ եկամուտ - գործառնական այլ
ծախսեր,
4.Զուտ շահույթ,
5.Զուտ շահույթ մինչև հարկումը, որը գործառնական շահույթի և շարունակվող ու ընդհատված գործունեությունից
ֆինանսական արդյունքների գումարն է,
6.Զուտ շահույթ հարկումից հետո, որը մինչև հարկումը զուտ շահույթի և շահութահարկի գծով ծախսերի տարբերությունն
է:
23. Իրացումից շահույթի գործոնային վերլուծությունը:
Սովորաբար արտադրական կազմակերպությունը իր շահույթի մեծ մասը ստանում է արտադրանքի իրացումից,
աշխատանքի կատարումից և ծառայությունների մատուցումից: Այն զուտ եկամտի մի մասն է, որը ձևավորվում է
արտադրական գործընթացում և իրացվում է շրջանառության պրոցեսում: Միայն արտադրանքի իրացումից հետո է զուտ
եկամուտը ստանում իրացված արտադրանքի ինքնարժեքի և վարչական ծախսերի տարբերությունն է: Արտադրանքի
իրացումից շահույթի գործոնային վերլուծությունը շատ կարևոր է և այս դեպքում կիրառվում է շղթայական
տեղադրումների եղանակ
Արտադրանքի ԻՇ-ի վրա ազդում են հետևյալ գործոնները.
●Արտադրանքի իրացման բնեղեն ծավալը /Ք/,
●Կառուցվածքը /ՏԿ/,
●Միավոր արտադրանքի վաճառքի գինը /Գ/,
●Ինքնարժեքը /Ի/,
●Իրացման ծախսեր /ԻԾ/,
●Վարչական ծախսեր /ՎԾ/:
1.Արտադրանքի իրացման ծավալի փոփոխության ազդեցությունը որոշելու համար պետք է իրացման ծավալի հավելաճի
տեմպը բազմապատկել նախատեսված շահույթով, հարաբերել 100 և ստացված արդյունքից հանել նախատեսված
շահույթը:
2.Կառուցվածքի ազդեցությունը որոշելու համար անհրաժեշտ է վերահաշվարկված շահույթից հանել նախատեսված
շահույթը ավելացրած իրացված արտադրանքի ծավալի ազդեցության գումարը:
3.Վաճառքի գների փոփոխության ազդեցությունը որոշելու համար անհրաժեշտ է փաստացի հասույթից հանել
վերահաշվարկված հասույթը:
4.Ինքնարժեքի ազդեցությունը որոշելու համար փաստացի ինքնարժեքից հանում են հաշվարկված ինքնարժեքը՝ հակառակ
նշանով.
Շահույթի գումարը սերտորեն կապված է նաև ընթացիկ ակտիվների մեծությունից և օգտագործման
արդյունավետությունից: Շահույթի և ընթացիկ ակտիվների միջև առկա է ֆունկցիոնալ կապ, որը կարելի է ներկայացնել
հետևյալ գործոնների մոդելի տեսքով. Շ=ԸԱ∗Շ/ԻՀ∗ԻՀ/ԸԱ=ԸԱ∗ՇԲԹիր∗ՇՐՋԸԱ
24. Շահույթի բաշխման և օգտագործման վերլուծությունը:
Տնտեսական գործունեության ընթացքում ձևավորված շահույթը կուտակվում է հետագա օգտագործման նպատակով:
Համաձայն շահութահարկի մասին ՀՀ օրենքի՝ հարկվող շահույթի 18 տոկոսն ուղղվում է շահութահարկի վճարմանը, որը
հանելուց հետո մնասած շահույթը բաշխվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ: Շահույթի որոշ մասը
պարտադիր ուղղվում է պահուստների ձևավորմանը, մնացած մասը շահաբաժինների վճարմանը, լրացուցիչ
բաժնետոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանը, կուտակման և սպառման ֆոնդերի ձևավորմանը և այլ նպատակների
համար: Յուրաքանչյուր կազմակերպության կարևոր նպատակներից է հանդիսանում շահույթի բաշխման օպտիմալ
տարբերակների բացահայտումը: Կուտակված շահույթից տարբեր ուղղություններով կատարված հատկացումների
գումարը իրենից ներկայացնում է շահույթի մեծության և հատկացման տոկոսաչափի / ՏԿՉ / արտադրյալ ±ΔՇ=Շ∗ՏԿՉ
25. Շահութաբերության ցուցանիշների համակարգը և դրանց վերլուծությունը:
Ըստ էության շահույթը հանդիսանում է կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքը, իսկ
արտադրատնտեսական գործունեության արդյունավետությունը բնութագրվում է շահութաբերության մակարդակով, որով
պայմանավորված են վճարունակությունը, ֆինանսական կայունությունը, գործունեության հեռանկարները և այլն:
Ընդհանուր առմամբ, շահութաբերությունն իրենից ներկայացնում է շահույթի հարաբերությունը այն բազային, որի
շահութաբերությունն անհրաժեշտ է հաշվարկել:
Ֆինանսական վերլուծության մեջ հաշվարկվում են շահութաբերության մի շարք ցուցանիշներ, որոնց հաշվարկի
հիմնական տեղեկատվական աղբյուր է համապարփակ ֆինանսական արդյունքների մասին տեղեկատվությունը:
Շահութաբերության առավել տարածված ցուցանիշներից են.
1.Ակտիվների շահութաբերություն, որը բնութագրում է միավոր ակտիվի հաշվով շահույթի մեծությունը և որոշվում է զուտ
շահույթը հարաբերած ակտիվների միջին մեծությանը. ՇԲԹակ=ԶՇ/Ա
Գործոնային վերլուծության պրակտիկայում ակտիվների շահութաբերության մակարդակի վրա ազդում են 1-ին կարգի 2
հիմնական գործոններ.
ш/ իրացման շահութաբերություն. ՇԲԹիր=ԶՇ/ԻՀ
բ/ ակտիվների շրջանառելիություն ՇՐՋակ=ԻՀ/Ա ՇԲԹակ=ՇԲԹիր∗ՇՐՋակ
2.Սեփական կապիտալի շահութաբերություն, որը ցույց է տալիս միավոր սեփական կապիտալին բաժին ընկնող շահույթի
մեծությունը, և որոշվում է ՇԲԹսկ=ԶՇ/ՍԿ
Գործոնային համակարգում, սեփական կապիտալի շահութաբերության վրա ազդող գործոնները որոշելու համար մեծ
կիրառություն է ստացել Դյուպոնի մոդելը, ըստ որի սեփական կապիտալի շահութաբերությունը կախված է 3 հիմնական
գործոններից.
ա/ իրացման շահութաբերություն,
բ/ ակտիվների շրջանառելիություն,
գ/ կապիտալի ֆինանսական կառուցվածքը, որը որոշելու համար՝
ԿՖԿ=Ա/ՍԿ ՇԲԹսկ=ՇԲԹիր∗ՇՐՋակ∗ԿՖԿ
Լայն կիրառություն ունեն նաև ինքնարժեքի շահութաբերության ցուցանիշը, որը որոշելու համար արտադրանքի
իրացումից շահույթը հարաբերում ենք ինքնարժեքին, և իրացման շահութաբերությունը, որը հաշվարկելու համար ելնելով
վերլուծության նպատակից ՝ իրացումից շահույթը կամ զուտ շահույթը հարաբերում ենք իրացումից հասույթին:
Ընթացիկ ակտիվների շահութաբերության մակարդակը որոշելու համար՝ ՇԲԹըա=ԶՇ/ԸԱ
Նշված բանաձևերից ակնհայտ է դառնում, որ շահույթի աճի առաջընթաց տեմպը բազայի աճի տեմպի համեմատ կբերի
շահութաբերության մակարդակի աճին:
26. Ծախսեր-ծավալ-շահույթ հարաբերակցության գնահատումը:
27. Սահմանային շահույթի վերլուծությունը:
Սահմանային վերլուծությունը հիմնված է ծախս-ծավալ-շահույթ հարաբերակցության գնահատման վրա, որը
հնարավորություն է տալիս կառավարել շահույթի ձևավորման գործընթացը: Այս վերլուծությունը հիմնվում է ծախսերը
հաստատունի և փոփոխունի բաժանելու սկզբունքի վրա:
Սահմանային վերլուծության (Direct costing) հիմնական կատեգորիաներից է սահմանային շահույթը, որը որոշվում է
իրացումից հասույթից հանելով փոփոխուն ծախսերը, կամ որ նույնն է՝ իրացումից շահույթին գումարելով հաստատուն
ծախսերը: Այսպիսով, ծախսերի անմիջական ներառման մեթոդով իրացումից շահույթը որոշվում է իրացումից հասույթից
հանելով արտադրանքի ինքնարժեք, հանած իրացման և վարչական ծախսեր:
Direct costing մեթոդի դեպքում. ԻՇ = ԻՀ – ՓԾ – ՀԾ
Միավոր արտադրանքի գծով սահմանային շահույթը որոշվում է միավորի վաճառքի գնից հանելով միավորի փոփոխուն
ծախսերը. ՍՇ Մ = Գ- ՄՓԾ
Ծախսեր-ծավալ-շահույթ հարաբերակցության գնահատման կարևորագույն ուղղություններից մեկն էլ ծախսածածկման
կետի /անվնասաբերության շեմ/ որոշումն է, որն իրենից ներկայացնում է այն ծավալը, որի դեպքում կազմակերպությունը
հատուցում է բոլոր ծախսերը, այսինքն չունի շահույթ, բայց չունի նաև վնասներ: Այլ կերպ ասած, ծախսածածկման կետում՝
ԻՀ = ՓԾ + ՀԾ
Այստեղից իրացման անվնասաբերության կետում թողարկման բնեղեն ծավալը ստացվում է.
Ք∗Գ=Ք∗ՄՓԾ+ՀԾ Ք=ՀԾ / Գ−ՄՓԾ
Բազմատեսականի արտադրություններում անվնասաբերության շեմը որոշվում է արժեքային արտահայտությամբ
հաստատուն ծախսերը հարաբերելով միավոր արտադրանքի սահմանային շահույթի դրույքին:
ԱՇ=ՀԾ/ՍՇԴ ՍՇԴ=Գ−ՄՓԾ / Գ
Իրացման բնեղեն ծավալը, որի դեպքում կազմակերպությունը կապահովի ցանկալի մեծության շահույթ, որոշվում է որպես
հաստատուն ծախսերի և ցանկալի շահույթի գումարը հարաբերելով միավոր արտադրանքի վաճառքի գնի և փոփոխուն
տեսակարար ծախսումների տարբերությանը. Ք=(ՀԾ+ Շցանկ) / (Գ−ՄՓԾ)
Վերլուծության կարևոր բաղադրիչ է նաև անվտանգության գուոու կամ ֆինանսական կայունության պաշարի ցուցանիշը,
որը որոշելու համար իրացումից փաստացի հասույթից հանում ենք ծախսածածկման կետում իրացումից հասույթը և
արդյունքը հարաբերում ենք իրացումից փաստացի հասույթին /*100/:
28. Ձեռնարկության իրացվելիության և վճարունակության վերլուծության էությունը, բովանդակությունը և խնդիրները:
Կազմակերպության ֆինանսական դրությունը, նրա կայունությունը բնութագրող կարևոր ցուցանիշներից մեկը
հանդիսանում է վճարունակությունը: Միջազգային պրակտիկայում վճարունակության հասկացությունը նշանակում է
իրացվելի միջոցների բավարարությունը ցանկացած պահին կարճաժամկետ պարտավորությունները մարելու համար:
Այսինքն, վճարունակությունը որոշվում է իրացվելի ակտիվների առկայությամբ, այսինքն այնպիսի ակտիվների, որոնք
արագ և նվազագույն կորուստներով կարող են վերածվել դրամական միջոցների: Վճարունակության և իրացվելիության
վերլուծությունն անհրաժեշտ է իր ընթացիկ պարտավորությունները ժամանակին մարելու կազմակերպության
կարողությունը գնահատելու համաբ: Չնայած այն հանգամանքին, որ իրացվելիության և վճարունակության
հասկացությունները խիստ կապված են, դրանք չի կարելի նույնականացնել: Վճարունակությունը. դա կազմակերպության
կարողությունն է ժամանակին մարելու իր պարտավորությունները, իսկ իրացվելիությունը լայն իմաստով նշանակում է
որոշակի հանգամանքներում ակտիվների ունակությունը վերածվելու դրամական միջոցների կամ կազմակերպության
ունակությունը ստանալու դրամական միջոցներ, որոնք կապահովեն նորմալ ֆինանսատնտեսական գործունեություն և
պարտավորությունների մարում:
Ակտիվների իրացվելիությունը դա կարճ ժամանակում և նվազագույն կորուստներով դրամական միջոցների վերածվելու
ունակությունն է: Ակտիվների իրացվելիության աստիճանը որոշվում է այն ժամանակահատվածի տևողությամբ , որի
ընթացքում ակտիվները կարող են վերածվել դրամական միջոցների:
Իրացվելիության և վճարունակության վերլուծության առարկան դա ձեռնարկության վճարունակության կառավարման
քաղաքականության ձևավորմանը, իրականացմանն ու բարելավմանն ուղղված պրոցեսներն են:
Վերլուծության հիմնական խնդիրներն են.
1. Ընթացիկ ակտիվների իրացվելիության աստիճանի գնահատումը,
2. Հաշվեկշռի իրացվելիության գնահատումը,
3. Կարճաժամկետ հեռանկարում կազմակերպության վճարունակության մակարդակի գնահատումը,
4. Վճարունակության վրա բացասաբար ազդող գործոնների և վճարունակության բարելավման գծով պահուստների
բացահայտումը:
Վերլուծության օբյեկտ են հանդիսանում ընթացիկ ակտիվների և կարճաժամկետ պարտավորությունների կառավարման
պրոցեսները: Հիմնական տեղեկատվական աղբյուրը ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունն է:
29. Հաշվեկշռի իրացվելիության վերլուծությունը:
Կազմակերպության վճարունակության վերլուծությունը անհրաժեշտ է սկսել հաշվեկշռի իրացվելիության մակարդակի
գնահատումից:
Հաշվեկշռի իրացվելիությունը դա կազմակերպության պարտավորությունները ակտիվներով մարելու մակարդակն է այն
ակտիվներով, որոնց դրամական միջոցների վերածվելու ժամանակը համապատասխանում է պարտավորությունների
մարման ժամկետներին:
Այսինքն, հաշվեկշռի իրացվելիության վերլուծությունը ենթադրում է ըստ իրացվելիության աստիճանի խմբավորված
ակտիվների և ըստ մարման հրատապության խմբավորված պասիվների համադրում:
Ելնելով իրենց իրացվելիության աստիճանից ակտիվները խմբավորվում են 4 խմբի.
1.Ա1 - բացարձակ իրացվելի կամ առավել իրացվելի ակտիվներ, որոնբ ներառում են դրամական միջոցները, դրանց
համարժեքները՝ ներառյալ կարճաժամկետ ֆինանսական ներդրումները.
2.Աշ - արագ իրացվելի ակտիվներ, որը ներառում է ժամկետային դեբիտորակւսն պարտքերը,
3.Ա3 - դանդաղ իրացվելի ակտիվներ, որը ներառում է իրացվելի պաշարները.
4.Ա4 - դժվար իրացվելի ակտիվներ, ոչ ընթացիկ ակտիվներ:
Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության գնահատման ժամանակ բոլոր ակտիվները վերախմբավորվում են
իրացվելիության անկման հատկանիշով, իսկ սեփական կապիտալը և պարտավորությունները վերախմբավորվում են
մարման ժամկետների աճի հատկանիշով:
Ելնելով մարման հրատապությունից, պասիվները ևս բաժանվում են 4 խմբի.
1.Պ1 -առավել հրատապ պարտավորություններ, որը ներառում է կրեդիտորական պարտքեր,
2.Պ2 - կարճաժամկետ պարտավորություններ, որը ներառում է ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, վարկեր,
փոխառություններ,
3.Պ3 - երկարաժամկետ պարտավորություններ, ոչ ընթացիկ պարտավորություններ, երկարաժամկետ վարկեր.
4.Պ4 - կայուն կամ մշտական պասիվներ, որը ներառում է սեփական կապիտալը:
Կազմակերպության հաշվեկշիռը համարվում է բացարձակ իրացվելի, եթե նշված խմբերի միջև առկա են հետևյալ
հարաբերակցությունը. Ա1 > Պ Ա2 > Պ Ա3 > Պ Ա4 < Պ.
Առաջին 3 անհավասարումների պահպանումը մեխանիկորեն բերում է 4-րդին, որը կրում է հաշվեկշռող բնույթ:
Ակտիվի և պասիվի 1-ին 2 խմբերի համադրումը թույլ է տալիս բացահայտելու ընթացիկ իրացվելիությունը:
Ա=(Ա1+Ա2)−(Պ1+Պ2)
Իսկ հեռանկարային իրացվելիությունը բնութագրվում է 3-րդ խմբի ակտիվների և պասիվների համադրմամբ:
ՀԻ=Ա3−Պ3
30. Ակտիվների իրացվելիությունը բնութագրող (վճարունակության) գործակիցների վերլուծությունը:
31. Վճարունակության գործոնային վերլուծությունը:
Կազմակերպության վճարունակության գնահատման նպատակով բացի հաշվեկշռի իրացվելիության մակարդակի
գնահատումից պրակտիկայում լայն տարածում են գտել նաև վճարունակության գործակիցները:
Ինչպես նշել ենք, հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության գնահատման ժամանակ ակտիվները խմբավորվում են
ըստ իրացվելիության անկման, իսկ պասիվները՝ ըստ մարման ժամկետների աճի:
Վճարունակության գործակիցները բնութագրում են կազմակերպության փաստացի և պոտենցիալ հնարավորությունները
մարելու իրենց ընթացիկ պարտավորությունները:
Ակտիվների իրացվելիությունը բնութագրող հիմնական ցուցանիշներն են.
1.Բացարձակ, արագ և ընթացիկ իրացվելիության գործակիցներ:
ա/ Բացարձակ իրացվելիության գործակիցը ցույց տալիս ընթացիկ պարտավորությունների՝ դրամական միջոցներով և
դրանց համարժեքներով ապահովվածության աստիճանը և որոշվում է դրամական միջոցների, դրանց համարժեքների և
կարճաժամկետ ֆինանսական ներդրումների գումարը հարաբերելով ընթացիկ պարտավորություններին.
ԳԲԻ=ԴՄ+ԿՖՆ / ԸՊ
Շուկայի մասնակիցներից ԳԲԻ - ն հետաքրքրում է հատկապես մատակարարներին և միջազգային պրակտիկայում այս
գործակիցը համարվում է օպտիմալ բավարար, եթե այն >0,2:
Արագ իրացվելիության գործակիցը ցույց է տալիս առավել իրացվելի ակտիվներով և արագ իրացվելի ակտիվներով
ընթացիկ պարտավորությունների ապահովվածության աստիճանը և որոշվում է ԳԱԻ=ԴՄ+ԿՖՆ+ԴՊ / ԸՊ
Շուկայի մասնակիցներից այն հատկապես հետաքրքրում է բանկերին և օպտիմալ է, երբ այն >1:
Ընթացիկ իրացվելիության գործակիցը ցույց է տալիս ընթացիկ ակտիվներով ընթացիկ պարտավորությունների
ապահովվածության աստիճանը և որոշվում է. ԳԸԻ=ԸԱ/ԸՊ
Այն հատկապես հետաքրքրում է բաժնետերերին և օպտիմալ է, երբ >2:
Կազմակերպության վճարունակության և իրացվելիության գնահատման համար մեծ կիրառություն ունի նաև սեփական
ընթացիկ ակտիվների գումարը, որը հանդիսանում է վճարունակությունը բնութագրող բացարձակ ցուցանիշ: Որոշվում է
հետևյալ բանաձևով.
ՍԸԱ=ՍԿ+ՈԸՊ−ՈԸԱ ՍԸԱ=Պ3+Պ4−Ա1 ՍԸԱ=ԸԱ−ԸՊ ՍԸԱ=Ա2−Պ5
Այս ցուցանիշը շատ հաճախ անվանում են նաև զուտ աշխատանքային կապիտալ: Այն ցույց է տալիս երկարաժամկետ
ներգրավված միջոցների այն մասը, որը ուղղվում է ընթացիկ ակտիվների ֆինանսավորմանը:
Սեփական ընթացիկ ակտիվների վերլուծության հիմնական փուլերն են.
• ՍԸԱ-ների գումարի փոփոխության գնահատում,
• Այդ փոփոխության պատճառների բացահայտում,
• ՍԸԱ-ների փոփոխության մեկնաբանությունը կազմակերպության վճարունակության տեսանկյունից:
Կազմակերպության իրացվելիության գնահատման համար չպետք է սահմանափակվել միայն գործակիցների հաշվարկով
և դրանց փոփոխությունների գնահատմամբ: Այդ գործակիցները հարաբերական մեծություններ են և դրանց արժեքը
ժամանակի ընթացքում կարող Է փոփոխվել կամ փոփոխվել աննշան, մինչդեռ համարիչը կամ հայտարարը կարող են
զգալի փոփոխություններ կրել:
Այդ պատճառով իրացվելիության գործակիցների բազմակողմանի համալիր ուսումնասիրության նպատակով անհրաժեշտ
է բացահայտել դրանց վրա ազդող գործոնները: Այսպես, եթե ընթացիկ իրացվելիության գործակցի համարիչը և
հայտարարը բազմապատկենք շահույթի ցուցանիշով, ապա կունենանք երկու գործոնային հետևյալ մոդելը.
ԳԸԻ=(ԸԱ∗Շ) / (ԸՊ∗Շ) = ԸԱ/Շ ∗ Շ/ԸՊ
Այս մոդելում 1-ին գործոնը ցույց է տալիս 1 դրամ շահույթին բաժին ընկնող ընթացիկ ակտիվների մեծությունը, իսկ 2-րդ
գործոնը բնութագրում է կազմակերպության ընթացիկ պարտավորությունների մարման կարողությունը գործունեության
արդյունքների հաշվին:
32. Կազմակերպության ֆինանսական կայունության հասկացությունը:
Կազմակերպության ֆինանսական դրության կարևորագույն բնութագրիչներից մեկը նրա գործունեության կայունությունն
է երկարաժամկետ հեռանկարում: Մեթոդոլոգիական տեսանկյունից կայունությունն իրենից ներկայացնում է
կազմակերպության՝ որպես տնտեսական համակարգի կարողությունը գտնվելու հավասարակշռված վիճակում, որոշակի
ժամկետներում:
Ֆինանսական կայունության ընդհանուր հասկացությունը ենթադրում է կազմակերպության ֆինանսական ռեսուրսների
այնպիսի վիճակ, որն ապահովում է կազմակերպության զարգացում շահույթի և կապիտրալի աճի հիման վրա՝
պահպանելով վճարունակությունն ու վարկունակությունը, ռիսկի թույլատրելի մակարդակի պահպանումը:
Ֆինանսական կայունության վերլուծությունը ենթադրում է ակտիվների և պասիվների բաղադրիչների վերլուծություն:
Կազմակերպության ֆինանսական վերլուծության առարկան դա կազմակերպության տնտեսական և ֆինանսական
ռեսուրսների վիճակն ու հոսքերն են, ինչպես նաև գործառնական, ներդրումային և ֆինանսական ոլորտներում տեղի
ունեցող պրոցեսների արդյունավետությունը:
Ֆինանսական կայունության վրա ազդում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններ: Ներքին են.
կազմակերպության ճյուղային պատկանելությունը, թողարկվող արտադրանքի պահանջարկը, դրա կառուցվածքը
վճարունակ պահանջարկի մեջ, կանոնադրական կապիտալի մեծությունը, ծախսերի մեծությունը, ունեցվածքի և
ֆինանսական ռեսուրսների վիճակը այլն:
Արտաքին են. տնտեսության վիճակը, մակրոտնտեսական պայմանները, ձեռնարկության վճարունակ պահանջարկը,
հարկային, վարկային քաղաքականությունը:
Կազմակերպության ֆինանսական կայունությունը սերտորեն կապված է վճարունակություն կատեգորիայի հետ, սակայն
դրանք չի կարելի նույնականացնել:
Վճարունակությունը կազմակերպության ֆինանսական դրության արտաքին դրսևորումն է, իսկ կայունությունը նրա
ներքին կողմն է, որն արտացոլում է դրամական և ապրանքային հոսքերի եկամուտների և ծախսերի միջոցների և դրանց
ձևավորման աղբյուրների հավասարակշռությունը:
Ֆինանսական կայունության վերլուծության հիմնական խնդիրներն են.
●կազմակերպության ֆինանսական ռեսուրսների ձևավորման և օգտագործման բազմակողմանի գնահատում,
●ֆինանսական ռեսուրսներով կազմակերպության ապահովվածության մակարդակի գնահատում,
●սեփական աղբյուրներով ապահովվածության մակարդակի գնահատում, ֆինանսական ռեսուրսների պահանջարկի
կանխատեսում:
33. Ֆինանսական կայունության տեսակները և դրանց վերլուծությունը:
Ֆինանսական կայունությունը բնութագրվում է բացարձակ և հարաբերական ցուցանիշներով: Ֆինանսական կայունության
բացարձակ ցուցանիշները բնութագրում են պաշարների ապահովվածությունը դրանց ձևավորման աղբյուրներով, իսկ
հարաբերական ցուցանիշները բնութագրում են սեփական աղբյուրներով ապահովվածությունը:
Վերլուծության պրակտիկայում տարբերում են ֆինանսական կայունության 3 հիմնական տեսակներ.
1.Կայուն ֆինանսական իրադրություն, երբ պաշարները պետք է ամբողջությամբ ֆինանսավորվեն սեփական ընթացիկ
ակտիվների և ապրանքանյութական պաշարների ֆինանսավորման նպատակով ներգրավված կարճաժամկետ վարկերի
և փոխառությունների հաշվին: Այսինքն. Ա2.1≤Պ3+Պ4−Ա1+Պ5.1
/Ա2.1 – պաշարներ/, /Պ3+Պ4−Ա1+Պ5.1−սեփական ընթացիկ ակտիվներ/
Այս դեպքում կազմակերպության վճարունակությունը գտնվում է նորմալ մակարդակում, արդյունավետ է օգտագործում
իր փոխառու միջոցները և ապահովում է ընթացիկ գործունեության բարձր եկամտաբերություն:
2.Անկայուն ֆինանսական իրադրության դեպքում կազմակերպությունն իր պաշարների մի մասի ծածկման նպատակով
պետք է օգտագործի ֆինանսական լարվածությունը թուլացնող ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ /ՖԱԱ/
/ժամանակավորապես ազատ դրամական միջոցները, պահուստային և հատուկ ֆոնդերի միջոցները և այլն/:
Ա2.1=Պ3+Պ4−Ա1+Պ5.1+ՖԼԱ
Այս դեպքում խախտվում է կազմակերպության նորմալ վճարունակությունը, առաջանում է ֆինանսավորման լրացուցիչ
աղբյուրների ներգրավման անհրաժեշտություն, սակայն դեռևս հնարավոր է վճարունակության նորմալ մակարդակի
վերականգնում:
3. Ճգնաժամային ֆինանսական իրադրություն, որի դեպքում կազմակերպությունը գտնվում է անվճարունակության շեմին
և կազմակերպության սեփական ընթացիկ ակտիվների և կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների հաշվին
անհնար է ծածկել կազմակերպության պաշարները: Ա2.1 > Պ3+Պ4−Ա1+Պ5.1
Ֆինանսական կայունության գնահատման ժամանակ կարևոր են նաև հարաբերական ցուցանիշները, որոնցից
ֆինանսական կայունության տեսակները բնութագրելիս առանձնացվում են.
1. Սեփական աղբյուրներով ընթացիկ ակտիվների ապահովվածության գործակիցը, որը որոշվում է հետևյալ բանաձևով.
Գսըա=Պ3+Պ4−Ա1 / Ա2 Այս գորժակցի օպտիմալ մակարդակը 0.1:
2. Սեփական աղբյուրներով պաշարների ապահովվածության գործակից.
Գպա=Պ3+Պ4−Ա1 / Ա2.1 Օպտիմալ մակարդակը՝ ≥0.7:
34. Կազմակերպության ֆինանսական կայունությունը բնութագրող գործակիցների վերլուծությունը:
35. Ֆինանսական կայունության պաշարի գնահատումը:
Բացարձակ և հարաբերական ցուցանիշներից բացի ֆինանսական կայունությունը բնութագրվում է նաև մի շարք այն
հարաբերական ցուցանիշներով, որոնք ըստ էության կազմում են ֆինանսական կայունության գործակիցների
համակարգը: Ֆինանսական կայունությունը բնութագրող հիմնական գործակիցներն են.
1. Ֆինանսական անկախության գործակիցը, որը որոշելու համար սեփական կապիտալը /Պ3/ հարաբերում ենք հաշվեկշռի
հանրագումարի միջին տարեկան արժեքին. Գֆ.անկ=Պ3/Ա
Այս գործակիցը ցույց է տալիս, թե ձեռնարկության ակտիվները ինչ չափով են ձևավորվել սեփական կապիտալի հաշվին:
Որքան բարձր է այս գործակցի մակարդակը, կազմակերպությունն ավելի կայուն է և անկախ է արտաքին վարկատուներից:
Միջազգային պրակտիկայում այս գործակցի օպտիմալ մակարդակ է համարվում երբ այն ≥0,5:
Այս գործակիցը անվանում են նաև ինքնուրույնության գործակից, սեփական կապիտալի կենտրոնացման գործակից:
2. Ֆինանսական կախվածության գործակից, որը ցույց է տալիս փորառու միջոցներով ակտիվների ֆինանսավորման
մակարդակը, և որոշվում է փոխառու միջոցները հարաբերելով ակտիվների միջին մեծությանը.
Գկախ=Պ4+Պ5/Ա Օպտիմալ մակարդակը < 0,5:
3.Ֆինանսական ռիսկի գործակից, որը որոշվում է պարտավորությունների և սեփական կապիտալի հարաբերությամբ.
Գֆռ=Պ4+Պ5 / Պ3 Օպտիմալ մակարդակը ≤1:
4. Սեփական կապիտալի շարժունակության գործակից, որը ցույց է տալիս սեփական ընթացիկ ակտիվներով սեփական
կապիտալի ապահովվածության մակարդակը և որոշվում է սեփական ընթացիկ ակտիվները հարաբերելով սեփական
կապիտալին.
Գշ=Ա2−Պ5 / Պ3 Օպտիմալ մակարդակը ≥0,5:
5. Շարժուն և անշարժ ակտիվների հարաբերակցության գործակից:
Գշ. և անշ= Ա2/Ա1
Կազմակերպության ֆինանսական կայունության պաշարը կամ անվանգության գոտին որոշելու համար տոկոսային
արտահայտությամբ իրացումից փաստացի հասույթից հանում ենք ծախսածածկման կետում իրացումից հասույթի
մեծությունը և արդյունքը հարաբերում ենք իրացումից հասույթին:
Բնեղեն արտահայտությամբ ֆինանսական կայունության պաշարը որոշելու համար իրացման փաստացի բնեղեն ծավալից
հանում ենք անվնասաբերության կետում իրացման բնեղեն ծավալը: Կազմակերպության անվտանգության գուրին
արժեքային արտահայտությամբ իրենից ներկայացնում է իրացումից փաստացի հասույթի և ծախսածածնման կետում
իրացումից հասույթի տարբերություն:
Այստեղից կարելի է նաև եզրակացնել, որ կազմակերպության հաստատուն ծախսերի գումարի աճի հետևանքով
անվտանգության գոտին կնվազի, և հակառակը:
36. Գործարար ակտիվության վերլուծության էությունը, բովանդակությունը և անհրաժեշտությունը:
Արդյունավետ կառավարչական որոշումների կայացման և գործունեության տնտեսական միջավայրի վրա ազդելու
նպատակով անհրաժեշտ է անընդհատ որոնել ստացվող տնտեսական ռեսուրսների և դրանց միջոցով ստացվող
տնտեսական օգուտների միջև արդյունավետ փոխկապվածությունների առկայություն: Ռեսուրսների օգտագործման
արդյունավետության ու ֆինանսական դրության կայունությունն էապես կախված են կազմակերպության գործարար
ակտիվությունից: Լայն իմաստով գործարար ակտիվությունը ենթադրում է կազմակերպության ջանքերի ամբողջ
շրջանակը, որոնք ուղղված են կազմակերպության առաջընթացին՝ արտադրանքի, կապիտալի և աշխատանքի
շուկաներում:
Ֆինանսական վերլուծության համակարգում գործարար ակտիվությունը ենթադրում է կազմակերպության
գործունեության արդյունքների որոշում՝ արտադրական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման
արդյունավետության համալիր գնահատման հիման վրա:
Կազմակերպության գործարար ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշներից են իրացումից հասույթը և
շահույթը: Այս տեսանկյունից ներկայացվում է կազմակերպության բիզնեսի ոսկյա կանոնը, որն ունի հետևյալ տեսքը.
Շ%>ԻՀ%>Ա%>100%
Ընդ որում, Շ% > ԻՀ% հատվածը վկայում է ծախսերի կրճատման մասին, ԻՀ% > Ա% հատվածը վկայում է ակտիվների
օգտագործման արդյունավետության մասին, Ա% > 100% հատվածը նշանակում է, որ կազմակերպության տնտեսական
պոտենցիալը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է:
Գործարար ակտիվության վերլուծության հիմնական նպատակը կազմակերպության ակտիվների կառավարման
արդյունավետության գնահատումն է և դրա բարձրացման հնարավորությունների բացահայտումը:
Վերլուծության առարկան արտադրանքի թողարկման և իրացման պրոցեսների և ֆինանսական կառավարիչների
գործունեության ամբողջությունն է, որն ուղղված է ընթացիկ ակտիվների օգտագործման արդյունավետության
բարձրացմանը:
Վերլուծության խնդիրներն են.
1.Ձեռնարկության գործունեության հիմնական ցուցանիշների գնահատումը,
2.Ընթացիկ ակտիվների շրջանառելիության վերլուծությունը,
3.Կազմակերպության ռեսուրսների օգտագործման արդյունավետության վերլուծությունը,
4.դեբիտորական և կրեդիտորական պարտքերի շրջանառության վերլուծությունը,
5.կազմակերպության բիզնես միջավայրի գնահատումը,
6.գործառնական և ֆինանսական ցիկլերի գնահատումը:
Վերլուծության օբյեկտներն են ակտիվների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի կառավարման պրոցեսները:
Տեղեկատվական աղբյուր են համարվում ֆինանսական հաշվետվությունները, կառավարչական հաշվառման տվյալները
և այլն:
37. Շրջանառելիության ցուցանիշների էությունը և դրանց հաշվարկի մեթոդիկան:
Գործունեության ցանկացած ոլորտում բիզնեսը սկսվում է դրամական միջոցների որոշակի գումարից, որի միջոցով ձեռք
են բերվում անհրաժեշտ ռեսուրսներ, կազմակերպվում է արտադրական պրոցեսը և արտադրանքի իրացումը:
Կապիտալն իր շարժի պրոցեսում անցնում է շրջապտույտի 3 հաջորդական փուլերով.
1.Նախապատրաստման /մթերման/, երբ ձեռնարկությունը ձեռք է բերում իրեն անհրաժեշտ հիմնական միջոցներ,
արտադրական պաշարներ,
2.Արտադրության, ընդ որում՝ միջոցների մի մասը օգտագործվում է արտադրության, հարկերի վճարման և այլ ծախսերի
համար,
3.Իրացման, պատրաստի արտադրանքը իրացվում է և ձեռնարկության հաշվին մուտք են լինում դրամական միջոցներ, ընդ
որում՝ որպես կանոն, նախնական գումարից ստացված շահույթի չափով ավելի մեծ գումարով:
Հետևաբար, որքան ավելի արագ է կապիտալը շրջապտույտ կատարում, այնքան ձեռնարկությունն ավելի շատ
արտադրանք կիրացնի կապիտալի միևնույն գումարի դեպքում, որոշակի ժամանակահատվածում:
Ցանկացած փուլում միջոցների շարժի դանդաղումը բերում է կապիտալի շրջանառության դանդաղեցմանը, պահանջում է
միջոցների լրացուցիչ ներդրումներ և կարող է բերել ֆինանսական դրության վատթարացմանը: Այս տեսանկյունից
շրջանառության ցուցանիշների ուսումնասիրությունը և դրանց գնահատումը կարևոր նշանակություն ունեն:
Կիրառվում են շրջանառության մի շարք ցուցանիշներ, որոնցից կարևորներն են.
1.Ակտիվների շրջանառելիություն, որը բնութագրում է անկախ դրանց ձևավորման աղբյուրներից կազմակերպությունում
առկա բոլոր ռեսուրսների, միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե հաշվետու
ժամանակահատվածի ընթացքում քանի անգամ է կատարվում արտադրության և շրջանառությոն լրիվ ցիկլը. ՇՐՋակ=ԻՀ/Ա
Կարևոր ցուցանիշ է նաև ակտիվների շրջապտույտի տևողությունը օրերով, որը ցույց է տալիս, թե 1 շրջապտույտը քանի
օրում է կատարվում. 𝑇𝑇=Ա̅∗𝑡𝑡/ԻՀ կամ 𝑡𝑡/ՇՐՋակ /ակտիվների մեկ պտույտի տևողությունը օրերով/
Պետք է նշել, որ իրացումից հասույթի աճի տեմպի համեմատ ընթացիկ ակտիվների միջին տարեկան արժեքի աճի
առաջընթաց տեմպի պայմաններում ընթացիկ ակտիվների շրջանառելիության գործակցի մակարդակը նվազում է.
2.Նույն կերպ որոշվում է նաև ընթացիկ ակտիվների, այդ թվում պաշարների, դեբիտորական պարտքերի, դրամական
միջոցների և սեփական կապիտալի ու կրեդիտորական պարտքերի շրջանառությունը և շրջապտույտի տևողությունը:
Հարկ է նշել, որ շատ հաճախ շրջանառության ցուցանիշները հաշվարկելիս /պաշարներ, կրեդիտորական պարտքեր/
իրացումից հասույթի փոխարեն վերցնում են իրացված արտադրանքի ինքնարժեքի ցուցանիշը:
Գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից դրական միտում է շրջանառության գործակցի աճը և
շրջապտույտի տևողության կրճատումը:
38. Գործառնական և ֆինանսական ցիկլի վերլուծությունը:
Գործառնական ցիկլը դա գործունեության իրականացման նպատակով պաշարների ձեռք բերման և դրանց միջոցով
թողարկված արտադրանքի իրացումից հասույթի ստացման միջև ընկած ժամանակահատվածն է: Գործառնական ցիկլի
տևողությունը հաշվարկվում է որպես ապրանքանյութական պաշարների և դեբիտորական պարտքերի շրջապտույտի
տևողության գումար: ԳՑ=𝑇𝑇պաշ+ 𝑇𝑇դպ
Ֆինանսական ցիկլը իրենից ներկայացնում է այն ժամանակահատրվածը, որի ընթացքում դրամական միջոցները դուրս են
բերված շրջանառությունից, այսինքն դա կրեդիտորական պարտքերի վճարման և դեբիտորական պարտքերի ստացման
միջև ընկած ժամանակահատվածն է. Ֆինանսական ցիկլի տևողությունը որոշվում է որպես գործառնական ցիկլի
տևողության և կրեդիտորական պարտքերի շրջապտույտի տևողության պարբերություն:
ՖՑ=𝑇𝑇պաշ+ 𝑇𝑇դպ−𝑇𝑇կպ=ԳՑ− 𝑇𝑇կպ
Այս ցուցանիշի էությունը կայանում է նրանում, որ պաշարները և դեբիտորական պարտքերը, կանխիկ դրամական
միջոցները դուրս են բերում շրջանառությունից, իսկ կրեդիտորական պարտքերը հանդիսանում են ընթացիկ ֆինանսական
միջոցների պահանջարկի ծածկման աղբյուր: Ֆինանսական ցիկլի տևողության դրական մեծությունը բնութագրում է այն
ժամանակահատվածը, որի ընթացքում կազմակերպությունը դրամական միջոցների պահանջ ունի ընթացիկ ակտիվների
ֆինանսավորման համար և որը պետք է լրացվի տարբեր սեփական և փոխառու աղբյուրներից:
Այս ցուցանիշի բացասական մեծությունը ենթադրում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցների առկայություն:

You might also like