You are on page 1of 2

Ներածություն

Պլանավորումը՝ որպես կառավարման կարևորագույն գործառույթ,


հնարավորություն է ընձեռում պարզել կազմակերպության արդեն նվաճված
մակարդակը, որոշել զարգացման նպատակը և խնդիրները, հստակեցնել
սահմանված նպատակին հասնելու ուղիներն ու մեթոդները: Արևմտյան
տնտեսագետների պատկերավոր արտահայտությամբ՝ «պլանավորումը՝ նախօրոք
ընդունված որոշումներ են այն մասին, թե ինչ է պետք անել, երբ անել և ով է
կատարելու: Պլանավորումը կամուրջ է անցկացնում մեր ներկա և ցանկալի
վիճակների միջև»: Կառավարման այս գործառույթի գլխավոր խնդիրը ապագայի
անորոշության մեջ կազմակերպության գործունեության նպատակամետ
ուղղությունների և դրանց իրացման մեթոդների կանխագուշակումն է: Երբ
որոշակիացված է ապագան, ապա կառավարման մյուս գործառույթները՝
կազմակերպումը, մոտիվացիան, վերահսկողությունը, ուղղվում են առաջադրված
նպատակի ու խնդիրների կենսագործմանը:

Պլանավորման օբյեկտը բարդ, բազմագործոն սոցիալ-տնտեսական


երևույթներն են: Սովորաբար պլանային հաշվարկներին նախորդում է այդ
երևույթների փոփոխության կանխատեսումը, որն իրագործվում է որոշակի
մեթոդներով, դրանք պայմանավորող գործոնների ազդեցության բազմակողմանի
հաշվառումով:

20-րդ դարի 50-ական թվականներից արևմտյան երկրների


ձեռնարկություններում ռազմավարական կառավարումը լայն տարածում ստացավ:
Յուրաքանչյուրտն տեսավարող կազմակերպություն իր նպատակներն իրագործելու
համար մշակում և կենսագործում է նպատակասլաց ռազմավարություն, որը
բովանդակում է արտադրանի անվանակարգի, արտադրության տեխնոլոգիայի
ընտրությունից մինչև մրցակցային պայարի միջոցով իրացման շուկաների նվաճմանն
ուղղված առավելագույն շահույթ ապահովող ձեռնարկատիրական գործունեություն և
ենթադրում է համապատասխան մարտավարություն:
Ռազմավարական կառավարմանը նախորդել է հեռանկարային
պլանավորումը, որի հիմնական մեթոդը արտարկումն /էքստրապոլյացիան/ էր:
Կառավարվող համակարգերի զարգացման, նրանց փոփոխությունների
բազմագործոնության աճին զուգընթաց, ակնհայտ դարձավ ներքին ու արտաքին
միջավայրի համակողմանի գնահատման, հնարավոր այլընտրանքներից ընտրության
անհրաժեշտությունը: Այդպիսով, միայն անցյալում դրսևորված միտումների
հաշվառումով կազմակերպության նպատակների ու խնդիրների որոշումը արդեն չի
կարող բավարարել մրցակցային շուկայում գոյատևելու պահանջները: Բացի այդ,
հեռանկարային պլանավորման դեպքում սահմանվող խնդիրները և դրանց
կենսագործումը դիտարկվում են մեծ մասամբ անփոփոխ, կայուն
կազմակերպակառուցվածքային ձևերի, աշխատանքի վարձատրության գործող
համակարգերի պայմաններում: Մինչդեռ, ռազմավարական կառավարման կարևոր
խնդիրներից է ընդունված նպատակային որոշումների և կազմակերպական
կառուցվածքների, մոտիվացիոն համակարգերի ու վերահսկողության միջև ճկուն
փոխադարձ կապի ապահովումը:

Ցանկացած ժամանակահատվածում նոր արտադրական կարողություն


գործարկելու նպատակով խիստ կարևոր է պարել, թե որ չափով է արտադրության
տեխնոլոգիան առաջադիմական, արդյո՞ք այն համապատասխանում է գիտության ու
տեխնիկայի ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա սպասվելիք նվաճումներին, կա՞
արդյոք պահանջ թողարկվելիք արտադրանքի նկատմամբ, ապահովվա՞ծ է
արտադրությունը հումքաէներգետիկ և աշխատանային ռեսուրսներով: Հարցերի
շարքը կարելի է էլի շարունակել: Լայն առումով, այսինքն՝ երկրի մասշտաբով,
հատկապես կարևորվում է տնտեսական ու սոցիալական զարգացման հեռանկարի
հիմնահարցը: Ահա թե ինչու, թե յուրաքանչյուր արտադրող և թե՛ երկիր ձգտում են
ունենալ իր ապագան նախանշող ռազմավարություն, որում համակարգվում են
հայտնի ռեսուրսների պայմաններում գիտության ու տեխնիկայի, տնտեսության,
սոցիալական ոլորտի զարգացման հորիզոններ փոխադարձ կապի մեջ:

Տնտեսական աճի անխափանությունն ապահովելու, գիտության ու տեխնիկայի


վերջին նվաճումները հաշվի առնելու և օգտագործելու նպատակով յուրաքանչյուր
տնտեսական կազմակերպություն պարզում է զարգացման հեռանկարային
խնդիրները, ծրագրում դրանք, այնուհետև նախանշում դրանց իրագործման կոնկրետ
ուղիները ըստ տարիների:

Արևմտյան խոշոր ընկերակցությունների 70-80 տոկոսի համար


ռազմավարության ուղղվածությունը երկարաժամկետ է:

You might also like