You are on page 1of 2

Քանակական վերլուծությունները հանրային քաղաքականության մեջ.

Հ. ք. վերլուծությունը օգտագործում է քանակական և որակական տեխնիկաներ


հիմնախնդրի սահմանման, դրա ազդեցությունները դուրս բերելու և պոտենցիալ
լուծումները ներկայցնելու համար: Քանակական վերլուծություններն օգտագործվում են
քաղաքականության նախագծի և արդյունքների միջև եղած կապերը բացատրելու համար:
Կառավարությունները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում հ. ք. քանակական
վերլուծությանը և չեն իրականացնի մի քաղաքականություն, որը հիմնավորված չլինի
ծախսերի և շահույթների առումով: Քանակական վերլուծությունները բարդանում են, քանի
որ եթե ցանկանում ենք իմանալ, թե տվյալ քաղաքականությունը ինչպիսի
փոփոխականներից է ազդվում, անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական միջամտությունը
և իրավիճակային գործոնները: Հանրային քաղ. վաղ ուսումնասիրությունները
հիմնականում կենտրոնանում էին հետևյալ առանցքային ոլորտների վրա`
1. Քանակական մեթոդոլոգիան` ներառյալ մաթեմատիկական մոդելավորումը,
ծրագրավորումը, նկարագրողական վիճակագրությունը
2. Քաղաքականության ձևավորման և իրականացման քաղաքական և ինստիտուցիոնալ
միջավայրը
3. Տնտեսագիտական վերլուծությունը և տեսությունը` հանրային և մասնավոր ոլորտների
փոխհարաբերությունների շեշտադրմամբ` հաշվի առնելով ռեսուրսների
բաշխվածությունը
4. Որոշումների ընդունման և իրականացման ռազմավարությունների և գործընթացների
վարքաբանական և ոչ վարքաբանական մոտեցումները
5. Քաղաքականության ծրագրի կառավարումը, վերահսկումը և գնահատումը:
Քաղաքականության վերլուծության մեջ քանակական մեթոդները գնալով ավելի շատ էին
կիրառվում մի շարք խնդիրների պատճառով, օրինակ` էներգակիրների
սահմանափակության խնդիրը ստիպում էր կառավարական և ակադեմիական
շրջանակներին իրականացնելու էներգիայի աղբյուրների և պահանջարկի
մաթեմատիկական մոդելավորում: Այսօր նաև վերլուծաբանը պետք է տիրապետի
համակարգչային համապատասխան ծրագրերի, որոնք կիրառվում են մասնավորապես
վերաբաշխիչ և կարգավորիչ քաղաքականությունների վերլուծության ժամանակ (օր.`
շահութահարկ, աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովում և
այլն): Քանակական վերլուծության միջոցով հնարավոր է դառնում քաղաքականության
գործընթացում տարանջատել արժեքները փաստերից, և նորմատիվային խնդիրները
դառնում են տեխնիկական կարգավորման հարցեր: Քանակական վերլուծության
ժամանակ որևէ ընտրանքի վերաբերյալ ստացված տվյալներն ընդհանրացվում են ամբողջ
բնակչության համար: Քանակական վերլուծությունների ժամանակ առանձնացվում են
այuպես կոչված «գործոնների վերլուծությունը» և «սկզբունքային բաղադրիչների
վերլուծությունը»: 1-ինը դիտում է քաղաքականության փոփոխականները որպես որոշակի
գործոնների գծային կոմբինացիայի արդյունք և ուսումնասիրում է այն գործոնների բնույթը
և քանակը, որոնք փոփոխություններ են առաջացնում տվյալների բազայում: Իսկ
սկզբունքային բաղադրիչի վերլուծությունը ուսումնասիրում է բաղադրիչները որպես
հիմնական փոփոխականների գծային կոմբինացիա: Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև
միջնորդավորված փոփոխականների դերը, քանի որ անկախ փոփոխականը կարող է ոչ թե
ներգործել կախյալ փոփոխականի վրա անուղղակի կերպով, այլ ներգործել
միջնորդավորված փոփոխականի վրա, որն էլ իր հերթին կազդի կախյալ փոփոխականի
վրա:
Օրինակ` եթե հետազոտություն ենք անցկացնում, թե քաղաքացու կուսակցական
պատկանելությունն ինչպես է ազդում նրա կողմից որոշակի քաղաքականության ծրագրին
աջակցելուն կամ ընդդիմադիր լինելուն, այստեղ առանձնացնում են մի քանի անկախ
փոփոխականներ` օրինակ` սեռը, տարիքը, սոցիալական դիրքը, կուսակցական
պատկանելությունը և այլն: Այսինքն` սրանք ոչ թե ուղղակի կերպով ներգործում են
քաղաքականության ծրագիրն աջակցելուն կամ չաջակցելուն, այլ հետազոտությունների
ընթացքում պարզ դարձավ, որ կա մի միջնորդավորված փոփոխական ևս` պետական
պաշտոն զբաղեցնելը:
Քանակական վերլուծությունների ժամանակ օգտագործվում է նաև վիճակագրությունը,
որն ընդհանուր առմամբ կարող ենք սահմանել որպես որևէ ընտրանքի
ուսումնասիրության արդյունքում ստացված քանակական տվյալների վերլուծության և
ամփոփման գործընթաց, որի միջոցով կամ հաստատվում է հետազոտության սկզբում
առաջ քաշված հիպոթեզը, կամ հերքվում է: Վիճակագրության իրականացման համար
անհրաժեշտ են հետևյալ քայլերը`
1. Հստակ ձևակերպել հետազոտության նպատակը
2. Ուսումնասիրվող ընտրանքի չափերը, կառուցվածքը և բնութագրիչները
3. Փոփոխականների բնույթը և քանակը
4. Քանակական վերլուծության ժամանակ փոփոխականների չափման սանդղակը:
Վիճակագրության տվյալները կարող է ներկայացվել աղյուսակի կամ գրաֆիկի տեսքով:
Փոփոխականները կարող են ներկայացված լինել նաև տոկոսային հարաբերությամբ:

You might also like