You are on page 1of 32

ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

«Մակրոտնտեսագիտություն 1» ԱՌԱՐԿԱՅԻ
1. Տնտեսական համակարգը որպես մակրոտնտեսական վերլուծության օբյեկտ
2. Տնտեսական համակարգի բաղադրիչները, կառուցվածքը և բնութագրիչները
Տնտեսական համակարգը բնության և հասարակության փոխազդեցության ձևերի և միջոցների ամբողջություն է: Այն ունի
ինքնակարգավորման հատկություն, եթե, իհարկե, բնության և հասարակության օբյեկտիվ օրենքները չեն անտեսվում:
Տնտեսական համակարգը նաև առաջադրված նպատակների և դրանց հասնելու ուղիների, միջոցների ամբողջություն է:
Տնտեսական համակարգի զարգացման շարժիչ ուժը հասարակության ամբողջական պահանջմունքների աճն է:
Ամբողջական պահանջմունքները լինում են անմիջական և միջանկյալ:
Հասարակության անմիջական պահանջմունքները ձևավորվում են սոցիալական, բնական, ազգային և այլ
հատկանիշներով պայմանավորված կենսապայմանների համար անհրաժեշտ բարիքների ամբողջությունից: Միջանկյալ
պահանջմունքները՝ ձևավորվում են արտադրության կառուցվածքային փոփոխությունների,
արտադրության նոր միջոցների ստեղծման կամ բնական նոր ռեսուրսների հայտնաբերման և օգտագործման
արդյունքում: Համաշխարհային տնտեսության զարգացման ընթացքում աշխարհի երկրներում գործել ու գործում են
տարբեր տնտեսական համակարգեր: Տնտեսական համակարգերը իրարից տարբերվում են երկու հատկանիշներով'
1.արտադրամիջոցների նկատմամբ սեփականության ձևով,
2.տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կարգավորելու, կառավարելու, կոորդինացնելու եղանակով:
Ըստ նշված հատկանիշների տարբերում ենք հետևյալ համակարգերը.
1.Զուտ կապիտալիզմ. արտադրության միջոցները բացառապես մասնավոր սեփականություն են, պետությունն
ընդհանրապես տնտեսության կարգավորմամբ չի զբաղվում: Ռեսուրսների բաշխումը, արտադրանքի թողարկումը,
արդյունքի օգտագործումը իրականացվում են տնտեսական սուբյեկտների ինքնուրույն ընդունած որոշումների հիման
վրա:
2.Հրամայական տնտեսություն. արտադրամիջոցները հիմնականում հանրային սեփականություն են, պետության
միջամտությունը տնտեսական կյանքին բացարձակ է, բոլոր տնտեսական որոշումները ընդունվում են միասնական
կենտրոնի կողմից՝ պլանային համակարգի միջոցով:
3.Շուկայական տնտեսություն, որի մասին կխոսենք հետագա շարադրանքում:
4.Ավտորիտար կապիտալիզմ. արտադրամիջոցները հիմնականում մասնավոր սեփականություն են, սակայն
պետությունը խիստ վերահսկողություն է իրականացնում արդյունքի բաշխման և օգտագործման նկատմամբ: Այսպիսի
տնտեսական համակարգեր գործել են ֆաշիստական Գերմանիայում, Իտալիայում, Չիլիում՝ խունտայի տարիներին:
5.Շուկայական սոցիալիզմ. արտադրամիջոցները հիմնականում հանրային սեփականություն են: Պետությունն
ակտիվորեն կարգավորում է տնտեսությունը, սակայն լայնորեն կիրառվում են նաև գների համակարգը և շուկայական
մեխանիզմները:Այսպիսի տնտեսական համակարգ այսօր գործում է Չինաստանում:
6.Ավանդոյթային տնտեսություն. գործում է աշխարհի մի շարք տնտեսապես թույլ զարգացած երկրներում՝ Իրանում,
Հորդանանում, Պակիստանում:Նման տնտեսության կրոնական և ազգային ավանդույթները գերիշխող են տնտեսական
երևույթների նկատմամբ: Տնտեսական համակարգն ունի ներքին կառուցվածք, որը ներկայացնում է տալիս նյութական և
հոգևոր ոլորտի ճյուղերի հարաբերակցությունը: Նյութական արտադրության ոլորտն ընդգրկում է տնտեսության այն
ճյուղերը, որոնք արտադրում են իրային բովանդակություն ունեցող ապրանքներ և մատուցում են ծառայություններ այդ
ապրանքների արտադրության համար (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, կապ):
Հոգևոր ոլորտի ճյուղերն իրականացնում են ոչ նյութական բարիքների արտադրություն և մատուցում են նյութական
բովանդակություն չունեցող ծառայություններ ( առողջապահություն, գիտություն, կրթություն, արվեստ):
Տնտեսական համակարգի բաղադրիչները վերարտադրության գործընթացի չորս \ փուլերն են արտադրությունը,
բաշխումը, փոխանակումը, սպառումը:
Արտադրությունը մարդկանց պահանջմունքների բավարարման աղբյուրն է: Սպառումը տնտեսական համակարգի
վերջնական նպատակն ու շարժման 2 դրդապատճառն է: Բաշխումը և փոխանակումը միջնորդավորում են
արտադրության և սպառման փոխադարձ կապը, ձևավորում են դրանց փոխազդեցության և ծագող հակասությունների
լուծման մեխանիզմը:
Տնտեսական համակարգի բնութագրիչներն այն մեծություններն են, որոնք արտահայտում են համակարգի էական
հատկանիշները: Այդպիսի բնութագրիչներ են՝ տնտեսական պարբերաշրջանները, տնտեսական աճի տեմպերը,
գործազրկությու նը և ինֆլացիան:
3. Մակրոտնտեսագիտության ծագման և զարգացման նախադրյալները
4. Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկան, օբյեկտը, նպատակները և լծակները
Տնտեսության պետական կարգավորման տեսության ծագումը վերագրվում է 20- րդ դարի 30-ական թվականներին,
սակայն, որպես ինքնուրույն դասընթաց, արևմտյան տնտեսագիտական կրթության համակարգում դասավանդվել է 50-
ական թվականներին:
Մակրոտնտեսական կարգավորման առարկան պետության տնտեսական քաղաքականության խնդիրների և դրանց
լուծման ուղիների բացահայտումն է, քաղաքականության ուղղությունների մշակումը, պետական մարմինների կողմից
իրականացվող միջոցառումների ուսումնասիրությունը, մեթոդաբանության ստեղծումն ու զարգացումը: Փաստորեն,
տնտեսության պետական կարգավորման առարկան ընդգրկում է պետական իրավասու հաստատությունների և
հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող իրավական, գործադիր և վերահսկողական բնույթի
միջոցառումների ամբողջությունը, որի նպատակը գործող սոցիալ-տնտեսական համակարգի համապատասխանեցումն է
փոփոխվող իրավիճակին:
Պետական կարգավորման ուղղությունները, ձևերը, մասշտաբները յուրաքանչյուր երկրում որոշվում են տնտեսական և
սոցիալական հիմնախնդիրների բնույթին համապատասխան: Մակրոտնտեսական կարգավորման դասընթացի
ուսումնասիրության առարկան երկրի տնտեսությունն է՝ ամբողջությամբ վերցրած, այն գործընթացների և
հարաբերությունների տարրերը, որոնք կապված են տվյալ երկրի ամբողջ արդյունքի արտադրության, սպառման և
կուտակման, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների զբաղվածությունն ապահովելու, դրամաշրջանառությունը
նորմալ կազմակերպելու հետ:
Դասընթացի ուսումնասիրության օբյեկտը չպետք է շփոթել տնտեսության պետական կարգավորման օբյեկտի հետ, որը
ներառում է տնտեսության առանձին' խոշոր, ագրեգավորված (խմբավորված) հատվածները (տնային տնտեսություններ,
կազմակերպություններ և պետական հատված):
Մակրոտնտեսական կարգավորման նպատակները բխում են երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական,
բնապահպանական, քաղաքացիական հասարակության զարգացման արդի խնդիրներից: Տնտեսության պետական
կարգավորման նպատակները դասակարգվում են հետևյալ խմբերում.
1.մակրոտնտեսական իրավիճակի պահպանում. ներառում է կայուն տնտեսական աճի ապահովումը, գների մակարդակի
վերահսկողությունը, լրիվ զբաղվածության ապահովումը և վճարային հաշվեկշռի կարգավորումը,
2.առաջադիմական գործընթացների խթանում. ենթադրում է առաջադիմական տեխնոլոգիաների ստեղծում,
արտահանման ներուժի ավելացում, նոր հումքատեսակների յուրացում,
3.գլխավոր նպատակների իրականցմանը օժանդակող միջոցառումներ՝ գիտահետազոտական կենտրոնների ստեղծում,
տոնավաճառ- ցուցահանդեսների կազմակերպում, գովազդում,
4.ոչ տնտեսական նպատակներ. ենթադրում են տնտեսական միջոցառումներ՝ բնապահպանական շինարարություն,
ռազմական բազաների ստեղծում, տրանսպորտային մայրուղիների կառուցում, արտակարգ իրավիճակներից
խուսափելու:
Մակրոտնտեսական կարգավորման նպատակների իրագործման համար պետական իշխանության մարմինները
շուկայական տնտեսության սուբյեկտների գործունեության վրա ազդում են վարչական, բարոյական և տնտեսական
լծակների օգնությամբ: Վարչական լծակներն օգտագործվում են բնապահպանական, սոցիալական, հասարակական
կարգի պահպանության, տնտեսական և պետական 4 կառավարման կառուցվածքի փոփոխության գործընթացներում և
արտակարգ իրավիճակներում: Վարչական լծակաները լինում են՝ արգելման, թույլատրման և պարտադրման: Արգելման
միջոցներով սահմանվում է գործունեության որոշ տեսակներով զբաղվելու, արտադրանքի մի շարք տեսակներ
արտադրելու, փոխադրելու, վաճառելու արգելք: Թույլատրման միջոցներ են այն պետական որոշումները, որոնք
տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն են տալիս որոշակի պայմաններում իրագործելու թույլատրելի
գործողություններ: Պարտադրման միջոցներ են գործողությունների իրականացման որոշակի սահմանափակումները,
արտադրական գործընթացներում անթափոն տեխնոլոգիաների օգտագործումը, մաքրող հարմարանքների տեղադրումը:
Բարոյական լծակներն օգտագործվում են երկրի կառավարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու
նպատակով: Կիրառվող վարչական և բարոյական լծակների արդյունավետությունը պայմանավորված է տնտեսական
լծակների նպատակայնությամբ: Տնտեսական լծակներ են համարվում հարկաբյուջետային, դրամավարկային և արտաքին
առևտրային քաղաքականությունները, որոնցից յուրաքանչյուրի մասին կխոսենք հետագա շարադրանքում:
5. Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության ուղղությունները և առանձնահատկությունները
Շուկայական տնտեսության առավելություններն են.
•տնտեսական ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխումը. ռեսուրսները անշահավետ ոլորտներից տեղափոխվում են
շահութաբեր ոլորտներ,
•շուկան արդյունավետ է գործում անգամ սահմանափակ տեղեկատվության պայմաններում,
•առավելագույն շահույթի ձեռքբերման ձգտումը սուբյեկտներին շահագրգռում է ներդնելու տեխնոլոգիական
առաջադիմության նվաճումները,
•ապրանք արտադրողներն ունեն գործունեության, իսկ սպառողները ընտրության ազատություն,
•շուկան հնարավորություն է տալիս արագորեն արձագանքելու փոփոխվող պահանջարկին:
Շուկան ունի նաև թերություններ.
•չի երաշխավորվում աշխատանքի և եկամտի ստացման իրավունքը,
•շուկան չունի շրջակա միջավայրի պաշտպանության տնտեսական մեխանիզմներ,
•շուկայի պայմաններում չեն ապահովվում ողջ մարդկությանը պատկանող ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և
չվերականգնվող պաշարների պահպանումը,
•հաճախ անտեսվում են ընդունվող տնտեսական որոշումների բացասական հետևանքները,
•շուկան կողմնորոշված է դեպի փող ունեցողները, այլ ոչ թե նպատակ ունի խթանելու սոցիալական անհրաժեշտ
բարիքների արտադրությունը:
Մակրոտնտեսական պետական կարգավորման անհրաժեշտությունը հիմնավորվում է շուկայի թերություններով:
Շուկայի թերությունները վերացնելու խնդիրն իր վրա է վերցնում պետությունը: Մակրոտնտեսական պետական
կարգավորումը շուկայական տնտեսության սուբյեկտների և շուկայական ենթակառուցվածքների վրա ազդեցությունների
ձևերի և միջոցների ամբողջությունն է, բարդ գործընթաց, որը ներառում է տնտեսական քաղաքականության
միջոցառումների մշակումը, դրանց հիմնավորումը և իրականացման մեխանիզմների ձևավորումը:
Մակրոտնտեսական կարգավորումն իրականցվում է երեք ուղղություններով.
1.ռեսուրսների կարգավորում,
2.արտադրության կարգավորում,
3.ֆինանսների կարգավորում:
Տնտեսական կյանքում պետության դերի ակտիվության միտումն արտահայտվել է դեռևս 19-րդ դարի 2-րդ կեսին, սակայն
միայն 20-րդ դարի սկզբներին է, որ տնտեսության մակրոտնտեսական կարգավորումն ունեցել է հասուն դրսևորումներ:
Մակրոտնտեսական կարգավորման բովանդակությունը որոշվում է այն նպատակներով, որոնք դրվում են պետական
մարմինների առջև և այն միջոցներով ու գործիքներով, որոնք տնօրինում է պետությունը, տնտեսական
քաղաքականություն իրականցնելիս:
Մակրոտնտեսական կարգավորման նպատակն է.
1.շուկայի մասնակիցներին տեղեկացնել մակրոտնտեսական իրավիճակի մասին,
2.հիմնավորել իրականացվող տնտեսական քաղաքականության
միջոցառումների անհրաժեշտությունը,
3.մշակել պետական հատվածի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:
Մակրոտնտեսական կարգավորումն առավելապես կարևորվում է մեկ տնտեսական համակարգից մեկ ուրիշին անցնող
երկրի համար, քանի որ, բացի ընթացիկ տնտեսական խնդիրներից, պետությունը պետք է լուծի նաև համակարգային
փոփոխություններ ենթադրող խնդիրներ՝ տնտեսական բարեփոխումներ, նոր իրավական ինստիտուտների ստեղծում,
նոր օրենսդրության մշակում, տնտեսության կարգավորման նոր ինստիտուտների ձևավորում:
6. Մակրոտնտեսագիտության ուսումնասիրության ընդհանուր և առանձնահատուկ մեթոդները
«Մեթոդ» բառը ծագել է հունական «methodos» (ինչ-որ նպատակի հասնելու ճանապարհ) բառից և նշանակում է բնության
ու հասարակական կյանքի երևույթների ուսումնասիրության գործիքների, հնարքների, իմացության եղանակների
ամբողջություն: Մակրոտնտեսական կարգավորումը, որպես գիտություն, ունի ինչպես ընդհանուր գիտական, այնպես էլ
յուրահատուկ մեթոդներ:
Ընդհանուր գիտական մեթոդներից են.
•Ինդուկցիայի (մակածության) և դեդուկցիայի (արտածման) մեթոդ: Ինդուկցիան և դեդուկցիան մտաեզրահանգման
մեթոդներ են: Տնտեսագետները նախ
հավաքագրում են փաստերը, տվյալները, ապա դրանց հիման վրա մշակում տնտեսական սկզբունքներ, տեսություններ և
տնտեսական քաղաքականություն: Մասնակի փաստերից ընդհանուր եզրակացությունների անցումը կոչվում է
ինդուկցիա, իսկ ընդհանուր եզրահանգումներից մասնակի փաստերին' կոչվում է դեդուկցիա:
•Գիտական վերացարկման մեթոդ: Տնտեսական բազմագործոն երևույթների ուսումնասիրության եղանակ է, որի
ընթացքում անտեսվում է տվյալ երևույթի վրա ազդող որոշ ոչ էական գործոնների ազդեցությունը: Այսպես' գիտենք, որ
երկրում ստեղծվող արդյունքը կախված է կապիտալից, աշխատանքից և տեխնոլոգիայից: Կապիտալի ավելացման
հաշվին արդյունքի աճը հաշվարկելու համար ենթադրվում է, որ աշխատանքը չի ավելանում, և տեխնոլոգիական
առաջադիմություն տեղի չի ունենում:
•Համակառային վերլուծության մեթոդ: Վերլուծությունը ցանկացած գիտության եզրակացություններ կատարելու
հիմնական մեթոդն է: Վերլուծությունը թույլ է տալիս երևույթը, առարկան, դիտարկել մանրամասնորեն, դրանց վրա
ազդող գործոնների ամբողջությամբ: Նախ, տնտեսական երևույթները դիտարկվում են որպես մեկ համակարգ, ապա
վերլուծվում է համակարգի առանձին տարրերի դինամիկան, արդյունքներն ամփոփվում են և վերագրվում համակարգին:
Վերլուծությունը կարող է լինել որակական և քանակական: Որակական վերլուծությունը բացահայտում է երևույթի
հիմնական որակական հատկանշները: Քանակական վերլուծության միջոցով պարզվում է երևույթի վրա տարբեր
գործոնների ազդեցության չափը:
•Համեմատական մեթոդ: Այս մեթոդն անհրաժեշտ է երևույթի բնութագիրը տարբեր ժամանակներում և այլ երևույթների
հետ համեմատելու համար: Այսպես' որևէ երկրում մեկ բնակչի հաշվով արտադրված ազգային արդյունքի ծավալը դեռևս
ոչինչ չի բնութագրում, եթե չի համեմատվում մեկ այլ երկրի նույն ցուցանիշի հետ:
•Մաթեմատիկան մեթոդներն օգտագործվում են բոլոր այն գիտությունների ուսումնասիրություններում, որոնք
դիտարկում են առարկաների երևույթների քանակական կապերը և քանակական վերլուծություններ են կատարում:
Մաթեմատիկական մեթոդների տարատեսակ են էկոնոմետրիկայի և օպտիմալացման մեթոդները: Էկոնոմետրիկան
գիտություն է, որն
ուսումնասիրում է տնտեսական երևույթների քանակական կախվածությունները և հնարարվորություն է տալիս նոր
գիտելիքներ կիրառելու կանխատեսման, բանկային գործի և բիզնեսի բնագավառներում:
Օպտիմալացման մեթոդի օգնությամբ հնարավորություն է ստեղծվում հիմնախնդրի լուծման բազմաթիվ տարբերակներից
ընտրելու լավագույնը:
•Վիճակագրական մեթոդները նույնպես քանակական ուսումնասիրությունների նպատակով են օգտագործվում: Դրանք
անհրաժեշտ են առարկաների,
երևույթների մասին զանգվածային տեղեկատվություն հավաքելու, դրանք դասակարգելու, կապերը գնահատելու և
զարգացման միտումները բացահայտելու համար:
Յուրահատուկ մեթոդներից են.
•Ագրեգավորման (խմբավորման) մեթոդը: Մակրոէկոնոմիկան ուսումնասիրում է շուկայի բազմաթիվ մասնակիցների
ագրեգավորված (խմբավորված) վարքը տնտեսությունում:
•Դինամիկ հետազոտությունների մեթոդ: Հաշվի է առնվում ժամանակի գործոնը, այսինքն' հետազոտություններ և
վերլուծություններ կատարվում են ըստ որոշակի ժամանակահատվածի: Որքան երկար է ուսումնասիրվող
ժամանակահատվածը, այնքան ստույգ են բացահայտված օրինաչափությունները, և մակրոտնտեսական դինամիկա
համեմատությունների իրական հնարավորություն է տալիս:
•Հաշվեկշռային մեթոդ: Տնտեսական գործընթացները երկակի բնույթ ունեն: Դրանք մի կողմից արդյունքների ստեղծման,
մյուս կողմից՝ ռեսուրսների ծախսման գործընթացներ են: Տնտեսության հաշվեկշռվածությունը զարգացման այնպիսի
վիճակ է, երբ համապատասխանություն է ստեղծվում ռեսուրսների և դրանցից ստացվող արդյունքների ծավալների միջև:
Հաշվեկշռային մեթոդը տնտեսական երևույթների միջև գոյություն ունեցող քանակական կապերը գնահատելու և
արտահայտելու միջոց է: Այդպիսի կապերը համընդհանուր բնույթ ունեն և արտահայտում են տնտեսական զարգացման
համամասնությունները: Մշակվում են աշխատանքային, արժեքային, բնաիրային հաշվեկշիռներ:
•Նորմատիվային մեթոդ: Տնտեսական որոշակի կապերը մասնակի բնույթ ունեն: Դրանց ուսումնասիրությունը և
տնտեսության կարգավորումը իրականացվում է նորմերի և նորմատիվների միջոցով: Նորմատիվային մեթոդի էությունը
շուկայական տնտեսությունում հանգում է պետության կողմից տնտեսավարող սուբյեկտների համար որոշակի նորմերի և
նորմատիվների սահմանմանը, որոնք որոշում են դրանց գործունեության շրջանակները: Նորմատիվներ են հարկային
դրույքաչափերը, մաքսավճարները, նվազագույն աշխատավարձը, սպառողական զամբյուղը, վերաֆինանսավորման
տոկոսադրույքը:
Ծրագրանպատակային մեթոդ: Ըստ այս մեթոդի' տնտեսական, սոցիալական, բնապահպանական, գիտատեխնիկական
ծրագրեր մշակելիս նախ սահմանվում է ծրագրի վերջնական նպատակը, այնուհետև որոշվում են ծրագրի կատարման
համար անհրաժեշտ ռեսուրսները, իրականացման ժամկետները, սահմանվում է անհրաժեշտ միջոցառումների շարքը:
Մակրոտնտեսական կարգավորումը օգտագործում է նաև որոշ մոտեցումներ, որոնցից առանձնացնենք հետևյալները.
•Նորմատիվ և պոզիտիվ. տնտեսագետները կատարում են երկու տիպի վերլուծություններ՝ պոզիտիվ. ուսումնասիրվում է
այն, ինչը գոյություն ունի, և նորմատիվ՝ ուսումնասիրվում է այն, ինչ պետք է լինի: Տարբերում են պոզիտիվ
տնտեսագիտություն և նորմատիվ տնտեսագիտություն:
•Վերլուծություններ կատարելիս տնտեսագետները հաճախ օգտագործում են «այլ հավասար պայմանների մոտեցումը»,
ըստ որի, վերլուծության ժամանակ դիտարկվում է մեկ գործոնի ազդեցությունը, մյուսները պահվում են անփոփոխ:
7. Տնտեսական մոդելներ, հոսքեր և պաշարներ: Էկզոգեն և էնդոգեն ցուցանիշներ:
Տնտեսական երևույթների, գործընթացների ձևակերպումը մաթեմատիկական լեզվով կոչվում է տնտեսական
մոդելավորում: Փաստորեն' տնտեսական մոդելը տնտեսական երևույթի, իրավիճակի հեշտացված արտացոլումն է,
նկարագիրը: Կառուցելով մոդելներ' տնտեսագետները բացահայտում են ուսումնասիրվող երևույթը որոշող,
պայմանավորող էական գործոնները:
Տնտեսական մոդելը սովորաբար կառուցվում է հետևյալ կերպ.
1.ընտրվում է ուսումնասիրության առարկան և ձևակերպվում են նպատակները,
2.դիտարկվող տնտեսական համակարգում առանձնացվում են տվյալ նպատակին համապատասխանող
կառուցվածքային կամ գործառութային տարրերը, բացահայտվում են դրանց առավել կարևոր որակական բնութագրերը,
3.նկարագրվում են մոդելի տարրերի միջև գոյություն ունեցող որակական կապերը,
4.կատարվում են նշանակումներ, ցույց են տրվում փոփոխականների միջև կախվածությունները, այլ խոսքով'
ձևավորվում է մաթեմատիկական մոդելը,
5.հրատարվում են հաշվարկներ ըստ մաթեմատիկական մոդելի:
Տնտեսական մոդելները դասակարգվում են տարբեր հատկանիշների հիման վրա' ըստ մոդելավորվող օբյեկտի
առանձնահատկությունների, ըստ մոդելավորման նպատակի և օգտագործվող գործիքների: Մակրոտնտեսական
մոդելները նկարագրում են տնտեսությունը որպես միասնական ամբողջություն' իրար հետ կապելով այնպիսի
խոշորացված ցուցանիշներ, ինչպիսիք են՝ ՀՆԱ-ն, սպառումը, ներդրումները, զբաղվածության մակարդակը,
տոկոսադրույքը, փողի առաջարկը:
Միկրոտնտեսական մոդելները նկարագրում են տնտեսության կառուցվածքային և գործառութային բաղկացուցիչների
փոխազդեցությունները կամ առանձին բաղկացուցիչների վարքը շուկայական միջավայրում: Տեսական մոդելները
հնարավորություն են տալիս ուսումնասիրելու տնտեսության ընդհանուր հատկությունները և, դեդուկցիայի մեթոդից
օգտվելով, կատարելու ենթադրություններ:
Կիրառական մոդելները հնարավորություն են տալիս գնահատելու տնտեսական օբյեկտի գործունեության
պարամետրերը և դրանք օգտագործել գործնական որոշումների կայացման ժամանակ: Շուկայական տնտեսության
մոդելավորման գործընթացում կարևոր տեղ ունեն հավասարակշռության մոդելները: Այս մոդելները նկարագրական են:
Ստատիկ մոդելներում տնտեսական օբյեկտի վիճակը ներկայացվում է որոշակի պահի կամ որոշակի
ժամանակաշրջանում: Դինամիկ մոդելները ներառում են ժամանակի ընթացքում փոփոխականների փոխադարձ
կապերը: Դետերմինացված մոդելները ենթադրում են մոդելի փոփոխականների միջև կոշտ գործառութային կապեր, իսկ
ստոխաստիկ մոդելները ընդունում են ուսումնասիրվող ցուցանիշի վրա պատահական ազդեցության հնարավորությունը
և օգտագործում են հավանականությունների տեսության ու մաթեմատիկական վիճակագրության գործիքներ' դրանք
նկարագրելու համար:
Տնտեսական մոդելներում օգտագործվում են երկու տեսակի ցուցանիշներ.
1.չկզոգեն. սրանք դրսից մոդել մուտք արվող չեզոք, անկախ ցուցանիշներ են, հաճախ անվանվում են, տրված
ցուցանիշներ,
2.էնդոգեն. սրանք ելքային կամ կախյալ ցուցանիշներ են, որոնք ստացվում են տնտեսական մոդելի լուծման արդյունքում:
Տնտեսագետները տարբերում են հաշվարկման 2 տիպի քանակական ցուցանիշ՝ հոսք և պաշար: Հոսքը տնտեսական
երևույթի ցուցանիշի քանակությունն է, որը չափվում է ժամանակի միավորի ընթացքում (1 տարում, 1 ժամում): Պաշարը
քանակությունն է ժամանակի որոշակի պահին: Ներդրումները հոսք են, կապիտալը՝ պաշար, աշխատանք կորցրած
մարդկանց թիվը հոսք է, գործազուրկների թիվը՝ պաշար, բյուջեի պակասուրդը հոսք է, պետական պարտքը' պաշար:
Ցուցանիշները տնտեսական երևույթների, գործընթացների քանակական և որակական հատկանշները բնութագրող
մեծություններ են: Մակրոտնտեսական ցուցանիշները արտահայտում են երկրի ամբողջ տնտեսության գործունեության
արդյունքները և դրանց օգտագործման ուղղությունները: Սովորաբար բոլոր երկրների համար սահմանվում է
ցուցանիշների հաշվարկման միասնական կարգ, որը ներկայացնում է «ազգային հաշիվների համակարգը»:
Ըստ այս համակարգի սկզբունքների' մակրոտնտեսական ցուցանիշներին վերաբերող պահանջները հետևյալն են.
•պետք է արտահայտեն ամբողջ երկրում ստեղծված արդյունքը, թողարկված արտադրանքը և մատուցված
ծառայությունները,
•պետք է ունենան մեթոդաբանական միասնականություն և համադրելիություն, հաշվարկման հստակ, պարզագույն
մեթոդիկա,
•պետք է արտացոլեն տնտեսական տվյալ կատեգորիայի էությունը, էական հատկանիշների ամբողջությունը:
Մակրոտնտեսական իրավիճակը վերլուծելիս օգտագործվում են 3 խումբ ցուցանիշներ.
1.մակրոտնտեսական արժեքային ցուցանիշներ,
2.գների մակարդակը նշող ցուցանիշներ,
3.զբաղվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներ:
Մակրոտնտեսական հիմնական արժեքային ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ): ՀՆԱ-ն որոշակի
ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարում) երկրի տնտեսական տարածքում արտադրված վերջնական
ապրանքների և ծառայությունների ամբողջական շուկայական արժեքների գումարն է:
ՀՆԱ-ն մի կողմից ազգային արդյունքի արտադրության գործընթացում կատարված բոլոր ծախսերի գումարն է, իսկ մյուս
կողմից՝ ազգային արդյունքի արտադրության գործընթացում ստեղծված ամբողջական եկամուտը:
Ամբողջական ծախսեր = ՀՆԱ = Ամբողջական եկամուտ
ՀՆԱ-ն կրկնահաշվարկ չպարունակող ցուցանիշ է՝ չի ընդգրկում միջանկյալ արտադրանքի արժեքը: Սկսած 1993թ.'
աշխարհի բոլոր երկրներում ազգային արդյունքը հաշվարկվում է ՀՆԱ-ի միջոցով: Մինչ այդ, ազգային արդյունքը
հաշվարկվում էր համախառն ազգային արդյունքի՝ ՀԱԱ-ի ցուցանիշով: ՀԱԱ-ն տվյալ երկրի գործակալների կողմից
արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների շուկայական արժեքների գումարն է, անկախ այն
հանգամանքից, թե որ երկրում է գործակալը գործունեություն իրականացրել: ՀՆԱ-ն և ՀԱԱ-ն հաշվարկվում են նույն
կարգով, սակայն քանակապես տարբեր են:
Հաջորդ արժեքային ցուցանիշը զուտ ներքին արդյունքն է՝ ԶՆԱ-ն, որը ներկայացնում է ՀՆԱ-ի և հիմնական կապիտալի
մաշվածքի արժեքի տարբերությունը. ԶՆԱ = ՀՆԱ - ամորտիզացիա
Երրորդ արժեքային ցուցանիշը ազգային եկամուտն է՝ ԱԵ: Ազգային եկամուտը երկրում ստեղծված եկամտի բոլոր
տեսակների գումարն է՝ աշխատավարձ + շահույթ + ռենտա + զուտ տոկոսային եկամուտ:
Տնտեսագիտական տարբեր դասագրքեր եկամտի տեսակները թվարկելիս նշում են նաև 5-րդ տեսակը՝ եկամուտներ
սեփականությունից. ԱԵ = ԶՆԱ - զուտ անուղղակի հարկեր
Անուղղակի են կոչվում այն հարկերը, որոնք սահմանվում են ապրանք արտադրողի համար, համարվում են
արտադրական ծախս, բարձրացնում են ապրանքի շուկայական գինը և, վերջին հաշվով, գանձվում են սպառողից:
Անուղղակի հարկեր են համարվում.
•ավելացված արժեքի հարկը, •ակցիզային հարկը, •ներմուծման և արտահանման մաքսերը, •արտոնագրային վճարները:
Զուտ անուղղակի հարկերն ներկայացնում են վճարված անուղղակի հարկերի և գործարար հատվածին պետության
կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների, դոտացիաների տեսքով տրամադրվող տրանսֆերտների տարբերությունը:
Մակրոտնտեսական հիմնախնդիրների լուծման ընթացքում անհրաժեշտ է հաշվարկել նաև անձնական և անձնական
տնօրինվող եկամտի ցուցանիշները, որոնց միջոցով գնահատվում են բնակչության կենսամակարդակը և սոցիալական
ապահովվածության աստիճանը:
Անձնական եկամուտ = ԱԵ - սոցապ հատկացումներ -շահութահարկ- չբաշխվող շահութ - զուտ տոկոս + տրանսֆերտներ
+ անձնական տոկոսային եկամուտներ
Շահութահարկն ուղղակի հարկատեսակ է, որը մուտք է արվում պետբյուջե: Սոցիալական ապահովագրության
վճարումները մուտք են արվում կենսաթոշակային հիմնադրամ: Չբաշխվող շահույթը մնում է ձեռնարկության
տրամադրության տակ և օգտագործվում է ձեռնարկության կանոնադրությանը համապատասխան: Տրանսֆերտը մի
ինստիտուցիոնալ միավորի կողմից մյուսին տրամադրվող անհատույց օգնությունն է փողի, ապրանքի կամ ակտիվի
տեսքով:
Տրանսֆերտային հատկացումներ տրամադրում է պետությունը սոցիալապես անապահով խավերին՝ գործազուրկներին,
հաշմանդամներին, միայնակ մայրերին:
Այսպիսով՝ անձնական եկամուտը հասարակության փաստացի ստացած եկամուտն է, որը հաշվարկելու համար ԱԵ-ից
հանում են եկամտի այն մասը, որն աշխատել, բայց չեն ստացել, և գումարում աշխատանքային ընթացիկ
գործունեությանը չառընչվող եկամուտները:
Տնօրինվող անձնական եկամուտ = անձական եկամուտ –ուղղակի հարկեր –պարտադիր վճարներ
Ուղղակի հարկեր են համարվում ուղղակի կամ մասնավոր եկամտահարկը, մասնավոր գույքահարկը, ժառանգության և
նվիրատվության հարկը: Պարտադիր վճարներ են համարվում տույժերն ու տուգանքները: Տնօրինվող անձնական
եկամուտն օգտագործվում է երկու ուղղությամբ՝ սպառվման և խնայման:
Մակրոտնտեսական հաջորդ խումբ ցուցանիշները բնութագրում են գների մակարդակը. դրանք հաշվարկվում են երկու
նպատակով.
1.համեմատելու համար տարբեր տարիներին արտադրված արտադրանքի ծավալները,
2.տեսնելու համար, թե ժամանակի ընթացքում տեղի է ունեցել գների մակարդակի բարձրացու՞մ, թե՞ իջեցում: Գների
մակարդակը հաշվարկվում է գների ինդեքսի միջոցով.
Տվյալ տարվա գների ինդեքս = շուկայական զամբյուղի գինը ընթացիկ տարում x % շուկայական զամբյուղի գինը
բազիսային տարում Բազիսային է համարվում համեմատվող տարին:
Շուկայական զամբյուղը ապրանքների և ծառայությունների որոշակի կամայական հավաքածու է: Գների ինդեքսները,
որոնցով հաշվարկվում են գների մակարդակների փոփոխությունները, հետևյալն են.
1.Պաաշեի ինդեքսը (ՀՆԱ-ի դեֆլյատոր),
2.Լասպեյրեսի ինդեքս (սպառողական գների ինդեքս' ՍԳԻ),
3.Ֆիշերի ինդեքս,
4.արտահանվող ապրանքների գների ինդեքս և այլն:
8. Ազգային հաշիվների համակարգը, մակրոցուցանիշների փոխկապվածությունը և հաշվարկման եղանակները

7րդ հարցի շեղ/ընդգծված տեքստը + սա 👇


ԱՀՀ-ի առանցքային ցուցանիշը համարվում է ՀՆԱ-ն, որը բնութագրում է երկրի տնտեսությունում արտադրված
ապրանքների ու ծառայությունների արժեքը՝ նախատեսված վերջնական սպառման, կուտակման և զուտ արտահանման
համար:
ՀՆԱ հաշվարկման մեթոդներ
ՀՆԱ հաշվարկման մեթոդները երկուսն են՝
ըստ ծախսումների
ըստ եկամուտների
ՀՆԱ-ի նկատմամբ ամենաընդհանուր չափման և քանակարկման մոտեցումը ծախսումների մեթոդն է՝
ՀՆԱ = սպառում + համախառն ներքին մասնավոր ներդրումներ + կառավարության ծախսումներ + զուտ արտահանում
Y = C + Ig + G + Xn
Եկամտի մոտեցումն աշխատում է այն սկզբունքով, որ արտադրական գործոնների («արտադրողներ», խոսակցականորեն)
եկամուտները պետք է հավասար լինեն իրենց արտադրանքի արժեքին և որոշում է ՀՆԱ-ն `գտնելով բոլոր
արտադրողների եկամուտների հանրագումարը։
Ընդհանուր գործոնային եկամուտ = աշխատողների փոխհատուցում + կորպորատիվ շահույթ + սեփականատիրոջ
եկամուտ + վարձակալության եկամուտ + զուտ տոկոսներ։
ՀՆԱ-ի գնահատման երրորդ միջոցը գնորդների գներով չափված ապրանքների և ծառայությունների վերջնական
օգտագործման հանրագումարի հաշվարկն է (բոլոր օգտագործումները, բացառությամբ միջանկյալ սպառման):Միջանկյալ
ապրանքների և ծառայությունների ծախսերը չեն հաշվարկվում:Միջանկյալ ապրանքներ և ծառայություններ այն
ձեռնարկություններն են, որոնք օգտագործվում են ձեռնարկությունների կողմից հաշվետու տարվա ընթացքում այլ
ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար։
Ըստ ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի, որը պատասխանատու է ԱՄՆ-ում ազգային հաշիվների հաշվարկման
համար, «Ընդհանուր առմամբ, ծախսային բաղադրիչների աղբյուրի տվյալները համարվում են ավելի հուսալի, քան
եկամտի բաղադրիչների համար։
9. Գների ինդեքսներ: Բնականոն գնաճ: Դրանց հաշվարկման մեթոդիկան
Սպառողական գների ինդեքս (ՍԳԻ, գնաճի ինդեքս անգլ.՝ Consumer Price Index, CPI), գների ինդեքս տեսակ, որը
ստեղծված է բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի
հաստատագրված կազմի սպառողական զամբյուղ արժեքի փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում։
Տնտեսագիտական ուսումնասիրությունների ժամանակ կարևորագույն խնդիր է հանդիսանում բնակչության
կենսամակարդակի գնահատումը և դրա բարձրացման հիմնախնդիրները։ Կենսամակարդակը ապրանքների և
ծառայությունների այն քանակն է, որը հնարավորություն ունի ձեռք բերելու տվյալ երկրի բնակչությունը։
Կենսամակարդակ հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և գոյություն չունի կոնկրետ ցուցանիշ, որով
գնահատվում է այն։ Կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ, որոնցից է
օրինակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի կամ ԱԵ-ի ցուցանիշը։ Վերջիններս որոշելու համար տվյալ երկրի ՀՆԱ-ի
ցուցանիշը (ԱԵ-ի) հարաբերում ենք երկրի բնակչության թվի վրա։ Սակայն պետք է նշենք, որ այս ցուցանիշով
կենսամակարդակը գնահատել այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ցուցանիշի հաշվարկման ժամանակ վերցնում ենք տվյալ
տարվա ՀՆԱ-ն, իսկ այն իր մեջ պարունակում է գնային ազդեցություն, հետևաբար հստակ չենք կարող ասել՝
փոփոխության է ենթարկվել կենսամակարդակը, թե գները։ Այս հակասությունը լուծելու համար օգտվում ենք գների
ինդեքսից։ Ընդհանուր առմամբ ինդեքսը հարաբերական ցուցանիշ է, որը ցույց է տալիս երևույթի կամ գործընթացի
փոփոխությունը ժամանակի կամ տարածության մեջ։ Գոյություն ունեն գների ինդեքսի տարբեր ցուցանիշներ, որոնցից
կենսամակարդակի բնութագրման համար հատկապես կիրառվում է սպառողական գների ինդեքսը։ ՍԳԻ-ն ցույց է տալիս
սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքների ու ծառայությունների գնային փոփոխությունները ժամանակի
ընթացքում։ Սպառողական զամբյուղը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ երկրի
բնակչության կենսական պահանջմունքների բավարարման համար։ Սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը
տարբեր է լինում՝ կախված ոչ միայն երկրի տնտեսական զարգացվածության աստիճանից, այլ նաև տվյալ բնակչության
ազգային սովորություններից և առանձնահատկություններից։ Տարասեռ ապրանքների հավաքածուի գների ագրեգացված
ինդեքսը հաշվարկելիս հարկ է հաշվի առնել այն առանձնահատկությունը, որ միմյանց հարաբերելով pq արժեքային
նշանակությունները, հարկ է ցույց տալ դրանց փոփոխությունը միայն գների հաշվին կամ այլ խոսքով հարկ է չեզոքացնել
տարբեր ժամանակահատվածներում թողարկված ապրանքների քանակի փոփոխության ազդեցությունը արտադրանքի
արժեքային ցուցանիշի վրա։ Դրա համար հարկ է ապրանքների միևնույն քանակական հավաքակազմը գնահատել երկու
տարբեր ժամանակահատվածների գներով, այնուհետ հարաբերել հաշետու շրջանի ցուցանիշը բազիսայինին։
Լասպեյրեսի գների ինդեքս
Գների ընդհանուր ինդեքսի ագրեգացված բանաձևն առաջին անգամ առաջարկել է գերմանացի գիտնական Էտիեն
Լասպեյրեսը 1864թ.: Նա առաջարկեց մշակել գների ինդեքս որպես կշիռ ընդունելով բազիսային շրջանի արտադրանքը.

Որտեղ՝ p 1 -ը և p 0 -ն սպառողական զամբյուղի ապրանքների և ծառայությունների գներն են՝


համապատասխանաբար հաշվետու և բազիսային ժամանակահատվածներում, q 0-ն ապրանքների և ծառայությունների
քանակն է բազիսային տարում։ Այս ինդեքսը առ այսօր հայտնի է որպես Լայսպեյրեսի գների ինդեքս։
Պաաշեի գների ինդեքս
1874թ. գերմանացի մեկ այլ գիտնական Հերման Պաաշեն, առաջարկեց մշակել գների ինդեքս ընթացիկ շրջանի
արտադրանքի q 1 հիման վրա, որն էլ ստացավ Պաաշեի գների ինդեքս անվանումը, որը ունի հետևյալ տեսքը․

Պրակտիկայում տարբեր ինդեքսների հաշվարկման ժամանակ երկու բանաձևերն էլ


օգտագործվում են, թեև դրանք տալիս են տարբեր արդյունքներ։ Լասպեյրեսի ինդեքսը հարմար է օպերատիվ
տեղեկատվություն ստանալու համար շաբաթվա, ամսվա կամ եռամսյակի կտրվածքով, երբ գների փոփոխությունը
դիտարկվում է ապրանքների հաստատուն զամբյուղի հիման վրա։ Լասպեյրեսի բանաձևով, որպես կանոն, հաշվարկվում
է Սպառողական գների ինդեքսը։ Միևնույն ժամանակ, երբ հարկ է լինում գների փոփոխությունը հաշվարկել
արտադրանքի արժեքային և ֆիզիկական ծավալի համատեքստում, առավել նպատակահարմար է օգտագործել Պաաշեի
ինդեքսը։ Պաաշեի ինդեքսի օգնությամբ հնարավոր է նաև հաշվարկել ֆիզիկական ծավալի փոփոխությունը բացարձակ
արտահայտությամբ։
ՀՆԱ դեֆլյատորի և ՍԳԻ-ի միջև գոյություն ունի որոշակի բովանդակային տարբերություն՝
ՍԳԻ-ն բնութագրում է կենսամակարդակի փոփոխություն, իսկ ՀՆԱ դեֆլյատորը՝ տնտեսական աճի փոփոխություն
ՍԳԻ-ն հաշվարկվում է Լայսպերեսի գների ինդեքսի բանաձևով, իսկ ՀՆԱ դեֆլյատորը՝ Պաաշեի գների ինդեքսի
բանաձևով
ՍԳԻ-ն հաշվարկվում է որոշակի կայուն խմբաքանակով ապրանքների համար, իսկ ՀՆԱ դեֆլյատորը հաշվարկվում է
տնտեսության ներսում թողարկվող ընդհանուր ապրանքների և ծառայությունների համար քաղվածք։
Ֆիշերի գների ինդեքս
XX դարի սկզբին ամերիկացի տնտեսագետ Իրվինգ Ֆիշերը առաջարկեց երկու ինդեքսների փոխարեն հաշվարկել մեկ
ինդեքս, որն իրենից ներկայացնում է այդ երկու ինդեքսների միջին երկրաչափականը, այսինքն երկու ինդեքսների
արտադրյալի քառակուսի արմատը․
Այս ինդեքսը անվանում են “իդեալական”, քանզի վերջինս նախապատվություն չի
տալիս ոչ հաշվետու, ոչ բազիսային ժամանակաշրջանի արտադրանքին։ Սակայն այս ինդեքսը պրակտիկայում սակավ
կիրառություն ունի հաշվարկման ձևաչափի և տնտեսական մեկնաբանության բարդության պատճառով[1]։
Բնութագիր
Հիմնվում է սպառողական զամբյուղի ապրանքների ու ծառայությունների մեծ մասի գների ֆիքսման մակարդակի վրա
ԱՄՆ-ում ինֆլյացիայի հաշվարկման հիմնական ցուցանիշն է
Համարվում է կյանքի արժեքի(էժանության/թանկության) հիմնական ցուցանիշը
Հայաստանում այն պաշտոնապես հաշվարկվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Որպես բազային
ժամանակահատված ընդունվում է նախորդ տարին
Հաշվարկ
Սպառողական գների ինդեքսի հաշվարկը կատարվում է Լասպեյրեսի բանաձևով։

10. Զբաղվածության մակարդակը բնութագրող ցուցանիշների հաշվարկման կարգը: Գործազրկության և ամբողջական


արդյունքի կապը
Մակրոտնտեսական իրավիճակը վերլուծելիս օգտագործվում են 3 խումբ ցուցանիշներ.
1. մակրոտնտեսական արժեքային ցուցանիշներ,
2. գների մակարդակը նշող ցուցանիշներ,
3. զբաղվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներ:
Մակրոտնտեսական հիմնական արժեքային ցուցանիշը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ): ՀՆԱ-ն որոշակի
ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարում) երկրի տնտեսական տարածքում արտադրված վերջնական
ապրանքների և ծառայությունների ամբողջական շուկայական արժեքների գումարն է: ՀՆԱ-ն մի կողմից ազգային
արդյունքի արտադրության գործընթացում կատարված բոլոր ծախսերի գումարն է, իսկ մյուս կողմից՝ ազգային արդյունքի
արտադրության գործընթացում ստեղծված ամբողջական եկամուտը:
Ամբողջական ծախսեր =ՀՆԱ = Ամբողջական եկամուտ
ՀՆԱ-ն կրկնահաշվարկ չպարունակող ցուցանիշ է՝ չի ընդգրկում միջանկյալ արտադրանքի արժեքը: Սկսած 1993թ.՝
աշխարհի բոլոր երկրներում ազգային արդյունքը հաշվարկվում է ՀՆԱ-ի միջոցով: Մինչ այդ, ազգային արդյունքը
հաշվարկվում էր համախառն ազգային արդյունքի՝ ՀԱԱ-ի ցուցանիշով: ՀԱԱ-ն տվյալ երկրի գործակալների կողմից
արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների շուկայական արժեքների գումարն է, անկախ այն
հանգամանքից, թե որ երկրում է գործակալը գործունեություն իրականացնում: ՀՆԱ-ն և ՀԱԱ-ն հաշվարկվում են նույն
կարգով, սակայն քանակապես տարբեր են:
Զուտ ազգային արդյունքը մեկ տարում երկրում արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների
գումարային ծավալն է դրամական արտահայտությամբ, հանած հիմնական միջոցների համար նախատեսված
ամորտիզացիան (մաշվածք): Այն որոշվում է որպես համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) և ամորտիզացիոն
հատկացումների միջև տարբերություն:
Ազգային եկամուտը մեկ տարվա ընթացքում տվյալ երկրում նոր ստեղծված ամբողջական արդյունքի արժեքն է
դրամական արտահայտությամբ: իրենից ներկայացնում է արտադրության բոլոր գործոնների (աշխատանք, հող,
կապիտալ, ձեռնարկատիրություն) բերած եկամուտը: Երկրի ազգային եկամուտը հավասար է՝ ՀԱԱ-ից հանած
ամորտիզացիոն մասհանումները (հիմնական միջոցների մաշվածություն) և անուղղակի հարկերը: Մյուս կողմից,
ազգային եկամուտը կարելի է որոշել որպես մետ տարում աշխատավարձի, կազմակերպությունների շահույթի,
ներդրված կապիտալի դիմաց ստացված տոկոսի, հողի ռենտայի, վարձավճարի, սեփական գործով զբաղվող
արհեստավարժների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ստացված բոլոր եկամուտների
գումար: Ազգային եկամուտը երկրի տնտեսական զարգացման կարևորագույն ընդհանրական ցուցանիշներից է և
բնութագրում է բնակչության մեկ շնչին ընկնող ընդհանուր կենսամակարդակը:
Մակրոտնտեսական հիմնախնդիրների լուծման ընթացքում անհրաժեշտ է հաշվարկել նաև անձնական և անձնական
տնօրինվող եկամտի ցուցանիշները, որոնց միջոցով գնահատվում են բնակչության կենսամակարդակը և սոցիալական
ապահովվածության աստիճանը:
Անձնական եկամուտ=ԱԵ – սոցապ հատկացումներ – շահութահարկ – չբաշխվող շահույթ – զուտ տոկոս
+տրանսֆերտներ + անձնական տոկոսային եկամուտներ
Սոցապ հատկացումները մուտք են արվում կենսաթոշակային հիմնադրամ:
Շահութահարկն ուղղակի հարկատեսակ է, որը մուտք է արվում պետբյուջե:
Չբաշխվող շահույթը մնում է ձեռնարկության տրամադրության տակ և օգտագործվում է ձեռնարկության
կանոնադրությանը համապատասխան:
Տրանսֆերտները մի ինստիտուցիոնալ միավորի կողմից մյուսին տրամադրվող անհատույց օգնությունն է փողի,
ապրանքի կամ ակտիվի տեսքով:
Տրանսֆերտային հատկացումներ տրամադրում է պետությունը սոցիալապես անապահով խավերին՝ գործազուրկներին,
հաշմանդամներին, միայնակ մայրերին:
Այսպիսով՝ աձնական եկամուտը հասարակության փաստացի ստացած եկամուտն է, որը հաշվարկելու համար ԱԵ-ից
հանում են եկամուտի այն մասը, որն աշխատել, բայց չեն ստացել, և գումարում աշխատանքային ընթացիկ
գործունեությանը չառնչվող եկամուտները:
Տնօրինվող անձնական եկամուտ = անձնական եկամուտ – ուղղակի հարկեր – պարտադիր վճարներ
Ուղղակի հարկեր են համարվում ուղղակի կամ մասնավոր եկամտահարկը, մասնավոր գույքահարկը, ժառանգության և
նվիրատվության հարկը: Պարտադիր վճարներ են համարվում տույժերն ու տուգանքները: Տնօրինվող անձնական
եկամուտն օգտագործվում է երկու ուղղությամբ՝ սպառման և խնայման:
11. Տնտեսական շոկերը և կայունացման քաղաքականության անհրաժեշտությունը
Տնտեսական տատանումներ տեղի են ունենում ամբողջական պահանջարկի կամ ամբողջական առաջարկի կտրուկ
փոփոխությունների պատճառով: Որոշակի գործոնների ազդեցությամբ տեղի ունեցող տատանումները
տնտեսագիտության մեջ անվանում են տնտեսական ցնցումներ կամ շոկեր: Տնտեսական ցնցումներն ի հայտ են գալիս,
երբ արտադրության ծավալը և զբաղվածությունը շեղվում են իրենց բնական մակարդակից:
Կայունացման մակրոտնտեսական քաղաքականությունը պետության կողմից իրականացված այնպիսի միջոցառումների
ամբողջություն է, որը նպատակ ունի բնական մակարդակի վրա պահելու արտադրության ծավալը և զբաղվածությունը:
Կայունացման քաղաքականությունը պետք է անկման փուլում խթանի ամբողջական պահանջարկը՝ թողարկումն ու
զբաղվածությունը բնական մակարդակի վրա պահելու համար, իսկ վերելքի փուլում զսպել ամբողջական պահանջարկը՝
ինֆկյացիոն գործընթացներից խուսափելու համար:
Ամբողջական առաջարկի անբարենպաստ ցնցումների հետևանքները մեղմելու նպատակով կարելի է ամբողջական
պահանջարկը կարգավորել տնտեսական քաղաքականության 2 տարբերակների միջև ընտրություն կատարելու
ճանապարհով: Առաջին տարբերակը կայուն ամբողջական պահանջարկի պահպանումն է, երբ արտադրության և
զբաղվածության մակարդակները բնականից ցածր են: Վաղ թե ուշ գները կնվազեն մինչև նախկին մակարդակը, և լրիվ
զբաղվածությունը կվերականգնվի (А կետ): Սակայն այս տարբերակի դեպքում տնտեսական տատանումն անխուսափելի
է:
Երկրորդ տարբերակը ամբողջական պահանջարկի խթանումն է՝ նպատակ ունենալով ավելի արագ վերականգնելու
արտադրության բնական մակարդակը: Այս դեպքում հավասարակշռությունը տեղափոխվում է A-ից C կետ:
Կենտրոնական բանկին հաջողվում է մեղմել առաջարկի ցնցակաթվածի հետևանքները: Այդ որոշման թերությունն այն է,
որ գների բարձր մակարդակը պահպանվում է նաև ապագայում: Ի դեպ, գոյություն չունի ամբողջական պահանջարկը
տվյալ մակարդակի վրա պահելու այնպիսի եղանակ, որի դեպքում ապահովվի ինչպես լրիվ զբաղվածություն, այնպես էլ
գնի կայունություն:
12. Մակրոտնտեսական քաղաքականության տեսակները, դրանց հետևանքները տարբեր ժամկետներում
Տնտեսության զարգացումը էապես կախված է տվյալ երկրի կառավարությոն տատեսական քաղաքականությունից:
Տատեսական քաղաքականությունը կառավարության տնտեսական միջոցառումների, ծրագրերի, տնտեսությունը վարելու
կուրսի, ձևերի ու եղանակների ամբողջությունն է:
Տատեսական քաղաքականությունը կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ տնտեսական քաղաքականության
կողմնակիցները կարծում են, որ պետությունը պետք է ակտիվորեն միջամտի տնտեսական գործընթացներին: Նրանց
կարծիքով՝ անկման ժամանակաշրջանին բնորոշ են բարձր գործազրկության, եկամուտների և բնակչության
բարեկեցության ցածր մակարդակներ, իսկ ամբողջական պահանջարկը ամբողջական առաջարկը կարգավորելու
նպատակով իրականացվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը կանխում է այդ անկումները:
Պասիվ տնտեսական քաղաքականության կողմնակիցները քննադատաբար են վերաբերվում կառավարության՝
տնտեսության կայունացման միջոցառումներին, համարելով, որ վերջինս պետք է ձեռնպահ մնա տնտեսական
քաղաքականությունից: Այդպիսի տեսակետի ձևավորումը պայմանավորված է քաղաքականության ընդունման և
իրականացման գործընթացների միջև ժամանակային խզումների գոյությամբ: Պասիվ տնտեսական քաղաքականության
կողմնակիցները պնդում են, որ խզումների պատճառով կայունացման հաջողված քաղաքականությունը դառնում է
անհնար և տնտեսության կայունացման միջոցառումները շատ հաճախ հատուցվում են անկայունությամբ:
Ակտիվ կամ պասիվ տնտեսական քաղաքականության ընտրությունը կախված է այն բանից, թե ինչպես են գնահատվում
պատմության դասերը, այսինքն՝ թե կայունարար քաղաքականությունը ինչպիսի դեր է խաղացել պատմության մեջ:
Տատեսական քաղաքականության հետևողականությունը կարող է լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ:Պասիվ
հետևողական քաղաքականության դեպքում նախատեսվում են փողի առաջարկի տարեկան 3% հավելաճի անփոփոխ
տեմպեր, իսկ ակտիվ տարբերակի դեպքում կարելի է առաջնորդվել հետևյալ կանոնով.
Փողի առաջարկի աճի տեմպերը = 3% + (u-u*):
13. Երկրի տնտեսության իրական և ֆինանսական հատվածների փոխկապվածությունը
14. Իրական հատվածն ու ամբողջական առաջարկը նկարագրող արտադրական ֆունկցիաները
արտադրական ֆունկցիաները 15-րդ հարցից կմիքսեք 👇
«տնտեսության հատվածը» մակրոտնտեսության խոշոր մասն է, որն օժտված է համատեղելի ընդհանուր բաղադրիչներով,
ինչը հնարավորություն է տալիս առանձնացնելու այն տնտեսության մյուս հատվածներից` տեսական կամ գործնական
նպատակներով:
գ Ըստ տնտեսավարման ձևի` առանձնացնում են մասնավոր, պետական և այլ հատվածներ:
գ Ըստ արտադրանքի տեսակի` տնտեսության առաջնային, երկրորդային և երրորդային հատվածներ:
գ Իրական հատվածը վերաբերում է տնտեսության արտադրական հատվածին, որն անմիջականորեն կապված է
նյութական արտադրության, շահույթի ստացման և բյուջեի համալրման հետ:
Ակնհայտ է, որ վերոնշյալ սահմանմամբ ևս իրական հատվածը ներառում է մակրոտնտեսության մեջ
ձեռնարկատիրության այն մասը, որը զբաղվում է նյութական բարիքների արտադրությամբ, այլ կերպ ասած` չի ներառում
ծառայությունների ոլորտը: Հատկանշական է, որ այստեղ ընդգծվում է իրական հատվածի ևս մի բնութագրիչ, այն է`
շահույթի հետապնդումը, ինչն էլ իր հերթին ենթադրում է համապատասխան հարկերի վճարում և այս առումով` բյուջեի
համալրում:
«Տնտեսության իրական հատվածը» բնութագրվում է նաև որպես տնտեսության այն ճյուղերի համախումբ, որոնք տալիս
են նյութական արտադրանք, հարստության ոչ նյութական ձևեր, մատուցում ծառայություններ` բացառությամբ
ֆինանսավարկային և բորսայական ոլորտներում կատարվող գործառնություններից:
Իրական հատվածը ներառում է ինչպես նյութական արտադրության ճյուղերը, այնպես էլ ոչ նյութական հարստության և
ծառայությունների ոլորտը: Ինչպես տեսնում ենք, նշյալ երկու սահմանումներում հարստության ոչ նյութական ձևերը և
ծառայությունների ոլորտը ևս ներառվում են իրական հատվածում, ինչի հետ միանշանակ համաձայնել չենք կարող, քանի
որ, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքերի
դինամիկայի պայմաններում ժամանակակից տնտեսության բուռն զարգացումները, իհարկե, ծառայությունների ոլորտն
իրենից ներկայացնում է տնտեսության առանձին հատված, որն «ուղղված է հասարակության ոչ նյութական
պահանջմունքների բավարարմանը» և չի կարող իրական հատվածի բաղադրիչ հանդիսանալ:
Սակայն, միևնույն ժամանակ, այս երկու հատվածների միջև դժվար է հստակ սահմանագիծ անցկացնել, քանզի
տնտեսության մեջ առկա են այնպիսի ճյուղեր, որոնք իրենցից ներկայացնում են նյութական արտադրության և
ծառայությունների յուրատեսակ միատեղում, և դժվար է դրանք միանշանակ վերագրել այս կամ այն ոլորտին: Օրինակ`
տրանսպորտը, որը բնորոշվում է որպես մարդկանց, բեռների և տեղեկատվության տեղա փոխում մի վայրից մյուսը,
նշված սահմանումից ելնելով, միանշանակ պետք է վերագրվի ծառայությունների ոլորտին, մինչդեռ հաճախ դիտվում
է որպես իրական հատվածի բաղկացուցիչ: Սակայն, քանի որ մենք հակված ենք որպես իրական հատված դիտել
նյութական արտադրության ոլորտը, կարծում ենք, որ տրանսպորտը, ինչպես նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են
կապը և հեռահաղորդակցությունը, պետք է ներառել ծառայությունների ոլորտի ենթատեքստում:
Մեկ այլ սահմանման համաձայն` տնտեսության իրական հատվածը իրենից ներկայացնում է մրցունակ և բարձր
տեխնոլոգիական արտադրանքի թողարկում, որի նպատակն է բավարարել սպառողների պահանջմունքները արտաքին և
ներքին շուկաներում: Այստեղ, իհարկե, «մրցունակ» բառը մեզ հուշում է, որ պետք է նկատի
առնել շահույթ հետապնդող ձեռնարկատիրության ոլորտը, իսկ ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին, նկատենք,
որ չնայած այդ ոլորտը ևս ներառվում է իրական հատվածի կառուցվածքում, սակայն միշտ չէ, որ իրական հատվածի
թողարկած արտադրանքը կարող է բարձր տեխնոլոգիական լինել (օրինակ` գյուղմթերքների ավանդական
արտադրությունը):
Մասնագիտական գրականության մեջ «իրական հատվածը» ներկայացվում է նաև որպես տնտեսավարող այն
սուբյեկտների ամբողջությունը, որոնց հիմնական գործունեությունը ապրանքների արտադրությունն է և ոչ ֆինանսական
ծառայությունների մատուցումը: Շահույթ չհետապնդող կազմակերպությունները դուրս են մնում իրական հատվածի
շրջանակներից: Համաձայն այս բնորոշման` իրական հատվածը առանձնացվում է ֆինանսական հատվածից, սակայն
ծառայությունների ոլորտի գերակշիռմասը, որը չի վերաբերում ֆինանսական ծառայություններին, ներառված է իրական
հատվածում, ինչը ևս ճիշտ համարել չենք կարող:
Այսպիսով, ընդհանրացնելով վերը բերված սահմանումները և դատողությունները, կարող ենք ասել, որ տնտեսության
իրական հատվածը խոշոր, միջին և փոքր այն առևտրային կազմակերպությունների ամբողջությունն է, որոնց հիմնական
գործունեությունը ուղղված է շուկայում սպառողների նյութական պահանջմունքները բավարարող ապրանքների
արտադրությանը:
15. Կոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիայի հատկությունների տնտեսագիտական բովանդակությունը
16. Արտադրության գործոնների սահմանային արդյունքները և իրական գները
1927թ. ամերիկացի տնտեսագետ Պոլ Դուգլասը հիմնավորեց, որ ժամանակի ընթացքում արտադրության գործոնների
բաժիններն ամբողջական եկամտում կայուն են:
Այն արտադրական ֆունկցիան, որն ունի արտադրության գործոնների կայուն բաժինների հատկություն, եթե գործոնները
միշտ ստանում են իրենց սահմանային արդյունքները, ներկայացրեց մաթեմատիկոս Չարլզ Կոբը: Այսպես՝ Y= 〖 AK 〗 ^α
L^(1-α)
Կոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիայում α-ն ցույց է տալիս կապիտալի բաժինը եկամտում և որոշում, թե եկամտի որ
մասն է բաժին հասնում կապիտալի սեփականատերերին: 0˂α˂1 և կայուն է, A-ն դրական գործակից է, որը ցույց է տալիս
կապիտալի և աշխատանքի միացման տեխնոլոգիայի ազդեցությունը ամբողջական եկամտի ծավալի վրա:
Կոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիան ունի 3 հատկություն.
Կայուն հատույց մասշտաբից zY = A (zK)^α (zL)^(1-α), այսինքն՝ եթե կապիտալը և աշխատանքը ավելացնենք
միևնույն չափով, ապա արտադրության ծավալը կավելանա նույն z չափով (z˃0):
Արտադրության գործոնների սահմանային արդյունքները ուղիղ համեմատական են դրանց միջին
արտադրողականությանը: Աշխատանքի և կապիտալի սահմանային արդյունքները ստանալու համար Y=〖AK〗^α L^(1-α)
ֆունկցիան ածանցենք ըստ L-ի և K-ի՝ MPL=(1- α) 〖AK〗^α L^(-α) =(1- α)Y/L
MPK=α〖AK〗^(α-1) L^(1-α) = α Y/K
Y/L-ը աշխատանքի միջին արտադրողականությունն է,
Y/K-ը կապիտալի միջին արտադրողականությունն է:
Հաշվի առնելով, որ 0˂ α ˂1 և կայուն է, կարելի է անել 3 հետևություն, որոնք մեկնաբանում են արտադրության
գործոնների սահմանային արդյունքների փոփոխության պատճառները՝
կապիտալի ավելացումը մեծացնում է MPL-ը և կրճատում MPK-ն,
աշխատանքի ավելացումը մեծացնում է MPK-ն և կրճատում MPL-ը,
A-ի (տեխնոլոգիական առաջադիմության ազդեցությունը ներկայացնող չափորոշիչ) ավելացումը համամասնորեն
մեծացնում է 2 գործոնների սահմանային արդյունքները:
Աշխատանքի վրա կատարված ընդհանուր ծախսերը հավասար են՝
MPL xL = (1- α)Y, կապիտալի վրա կատարվածը՝ MPK x K = αY:
α)-ն աշխատանքի բաժինն է ամբողջական եկամտում, իսկ α-ն կապիտալի բաժինն է ամբողջական եկամտում:
Աշխատանքի և կապիտալի սեփականատերերի եկամուտների հարաբերությունը՝ (1- α)/ α-ը, կայուն է (ինչը և
հայտնաբերել էր Դուգլասը): Սրանից հետևում է, որ արտադրության գործոնների բաժինները կախված են միայն α-ից և
կախված չեն ոչ K-ից, ոչ L-ից, ոչ A-ից:
Ձեռնարկությունը, վարձելով մեկ լրացուցիչ աշխատող, նրա աշխատանքի և թողարկած արտադրանքի շնորհիվ ստանում
է լրացուցիչ հասույթ: Լրացուցիչ արտադրանքը հավասար է աշխատանքի սահմանային արդյունքին: Ձեռնարկատերը
գիտի, որ քանի դեռ լրացուցիչ հասույթը գերազանցում է անվանական միավոր աշխատավարձը, լրացուցիչ աշխատանքը
ավելացնում է շահույթը: Հետևաբար, ձեռնարկությունը աշխատող է վարձում այնքան ժամանակ, մինչև որ աշխատանքի
հերթական լրացուցիչ միավորը այլևս լրացուցիչ շահույթ չի բերում, այսինքն՝ քանի դեռ MPL-ը չի փոքրանում այնքան, որ
լրացուցիչ հասույթը հավասար լինի աշխատավարձին.
MPLx P= W կամ MPL = W/P
W/P արտահայտությունը անվանում ենք իրական աշխատավարձ կամ աշխատանքի իրական գին: Իրական
աշխատավարձը աշխատանքի վարձատրությունն է՝ արտահայտված ոչ թե փողով, այլ ապրանքների ու
ծառայությունների քանակությամբ, դա այն գնողունակ կարողությունն է, որը ձեռնարկությունը վճարում է աշխատանքի
յուրաքանչյուր միավորին: Որպեսզի առավելագույնի հասցնի իր շահույթը, ձեռնարկությունը աշխատողներ է վարձում
այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքի սահմանային արդյունքը չի հավասարվել իրական աշխատավարձին:
17. Ամբողջական եկամտի բաշխման մեխանիզմը ըստ արտադրության գործոնների իրական գների
Ազգային եկամուտը որոշակի ժամանակաշրջանում (մեկ տարում) տվյալ երկրում նոր ստեղծված ամբողջական
արդյունքի արժեքն է դրամական արտահայտությամբ: Այն իրենից ներկայացնում է արտադրության բոլոր գործոնների
բերած եկամուտը: Երկրի ազգային եկամուտը հավասար է՝ ՀԱԱ-ից (համախառն ազգային արդյունք) հանած հիմնական
միջոցների մաշվածությունը (ամորտիզացիոն մասհանումներ): Ազգային եկամուտը երկրի տնտեսական զարգացման
կարևորագույն ընդհանրական ցուցանիշներից է և բնութագրում է բնակչության մեկ շնչին ընկնող ընդհանուր
կենսամակարդակը:
19-րդ դարի հայտնի տջնտեսագետ Կ.Մարքսը կապիտալի և աշխատանքի սեփականատերերի եկամուտների ստացումը
բացատրում էր անհրաժեշտ և հավելյալ արդյունքների բաշխման միջոցով: Ըստ ամբողջական եկամտի բաշխման
ժամանակակից տեսության, որը ստացել է բաշխման նորդասական տեսություն անվանումը, ամբողջական ազգային
եկամուտը բաշխվում է ըստ արտադրության իրական գործոնների գների:
Արտադրության գործոնի գինը փողի այն քանակությունն է, որը վճարվում է գործոնի միավորը ձեռք բերելիս: Աշխատանք
գործոնի գինը անվանական աշխատավարձն է՝ W, կապիտալ գործոնի գինը կապիտալի վարձավճարն է՝ R:
Արտադրության գործոնի գինը որոշվում է գործոնների շուկայում առաջարկի և պահանջարկի փոխազդեցությամբ:
Ժամանակի յուրաքանչյուր որոշակի պահի գործոնի առաջարկը կայուն, տրված մեծություն է, իսկ արտադրության
գործոնների պահանջարկը կախված է ձեռնարկության կողմից թողարկվող ապրանքի արտադրության ծավալի մասին
«տիպիկ» մրցակցային ձեռնարկության որոշումից: Ձեռնարկությունը արտադրության գործոններ է գնում և արտադրանք
թողարկում՝ շահույթ ստանալու նպատակով:
18. Ամբողջական եկամտի օգտագործումը և հավասարակշռությունը ապրանքների շուկայում
Փակ տնտեսությունում արտադրված ամբողջական արդյունքը օգտագործվում է 3 ուղղություններով.
•սպառվում է (C) տնային տնտեսությունների կողմից,
•ներդրվում է (I) տնային տնտեսությունների և մասնավոր ձեռնարկությունների կողմից,
•պետության կողմից ծախսվում է (G) հասարակական կարիքների համար.
Y = C+I+G
Սպառումը սովորաբար կազմում է ՀՆԱ-ի գրեթե 2-3-ը: Տնային տնտեսությունները աշխատանքի և կապիտալի դիմաց
ստանալով ամբողջական եկամուտ՝ Y-ը, վճարում են պետության հարկերը և որոշում, թե տնօրինվող եկամտի որ մասը
սպառեն, որը խնայեն: Տնօրինվող եկամուտը ամբողջական եկամտի և զուտ հարկերի տարբերությունն է՝ Y-T:
Ներդրումային ապրանքների քանակությունը կախված է իրական տոկոսադրույքից: Քանի որ տոկոսադրույքը ցույց է
տալիս ներդրումային նախագծերի ֆինանսական ծախսը, ապա դրա բարձրացումը հանգեցնում է շահութաբեր
ներդրումային նախագծերի թվի կրճատման, հետևաբար՝ կրճատվում է նաև ներդրումային ապրանքների պահանջարկը:
Կապը ներդրումների և տոկոսադրույքի միջև արտահայտվում է հետևյալ ֆունկցիայով.
I = l(r)
Որքան բարձր է իրական տոկոսադրույքը, այնքան ցածր է ներդրումային պահանջարկը: Մակրոտնտեսագետների
օգտագործած ներդրումները ենթադրում են նոր կապիտալի ստեղծում:
Պետական գնումները կատարում են ինչպես պետական կառավարման մարմինները, այնպես էլ տեղական
ինքնակառավարման մարմինները: Պետական ծախսերն ավելի ընդգրկուն են և ներառում են ինչպես պետական
գնումները, այնպես էլ տրանսֆերտները և պետական պարտքի գծով տոկոսային վճարումները:
19. Փողի առաջարկը: Փողի բազմարկիչը և դրա փոփոխության տնտեսական հետևանքները
Փողը ֆինանսական ակտիվների տեսակ է, որն օգտագործվում է գործարքներ կատարելու համար: Այն կարևոր
մակրոտնտեսական կատեգորիա է, որի միջնորդությամբ իրականացվում է ինֆլյացիոն գործընթացների, տնտեսական
տատանումների, տնտեսության հավասարակշռության հաստատման մեխանիզմի վերլուծությունը: Փողի
ամենաբնութագրական հատկանիշը բարձր իրացվելիությունն է
Մարդկային հասարակության զարգացմնան ընթացքում տարբեր երկրներում փողի դեր կատարել են առանձին
ապրանքներ: Հետագայում փողի դեր է կատարել ոսկին: Այնուհետև դրամաշրջանառության ծախսերը կրճատելու
նպատակով պետությունը համապատասխան թղթերին ամրագրեց փողի դեր: Այդ թղթերը համապատասխանում էին
որոշակի որակի և կշռի ոսկու և կոչվում էին ոսկու սերտիֆիկատներ: Ավելի ուշ սկսեցին փողի դեր կատարել
թղթադրամները:
Շրջանառության մեջ առկա փողի ամբողջ քանակությունը կոչվում է փողի առաջարկ: Փողի առաջարկը (փողի զանգվածը)
կարգավորվում է ուղղակի և անուղղակի մեթոդներով: Այժմ նախապատվությունը տրվում է անուղղակի մեթոդներին:
Դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքները սովորաբար դասակարգվում են հետևյալ երեք խմբերում.
1.Բաց շուկայական գործառնություններ, որոնք ենթադրում են ԿԲ-ի կողմից իրացվելիության ներքաշման նպատակով
իրականացվող գործառույթներ երկրորդային շուկայում,
•արժեթղթերի առքուվաճառքի միակողմանի գործառնություններ,
•ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրերի կնքում:
Արժեթղթերը (բացի բաժնետոմսերից) ֆինանսական շուկայում շրջանառվող քործիքներ են, որոնք վկայում են, որ այդ
գործիքները թողարկող սուբյեկտները դրանք մարելու պարտավորություն են ստանձնել: Պետական գանձապետական
մուրհակները, պետական, կորպորատիվ և ձեռնարկությունների կարճաժամկետ պարտատոմսերը արժեթղթերի
հիմնական ձևերից են:
Ռեպոն արժեթղթերի հետգնման համաձայնագիր է:
2.Մշտական հնարավորության գործիքներ, որոնք նույնպես ծառայում են իրացվելիության ներքաշման կամ կլանման
նպատակի իրագործմանը:
3.Պարտադիր պահուստավորումը նպաստում է կարճաժամկետ հատվածում իրացվելիության կառավարմանը և
շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների հարթմանը:
Պարտադիր պահուստներն առևտրային բանկերի պարտավորությունների ապահովման միջոց են, նաև գործիք են, որոնք
օգտագործվում են փողի զանգվածի կարգավորման համար:
20. Փողի պահանջարկի լրիվ հավասարումը
Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված բոլոր տեսակի սնտեսական շահերի ստացման աճն է, որը
հանգեցնում է սեփական կապիտալի ավելացմանը (բացառությամբ բաժնետերերի կողմից սեփական կապիտալում
կատարված ներդրումների գումարի չափի): Կամ այլ կերպ ասած՝ եկամուտը իրացումից հասույթի և այլ եկամուտների
հանրագումարն է:
Փողի շուկայի գործողության մեխանիզմի տարրերից են փողի պահանջարկը, առաջարկը և գինը (տոկոսադրույքը): Փողի
այն ընդհանուր քանակը, որը տվյալ պահին ցանկանում են ունենալ տնային տնտեսությունները, բիզնեսը, պետությունը,
հենց փողի ամբողջական պահանջարկն է: Այն տրոհվում է 2 բաղկացուցիչ մասերի՝ գործարքների համար փողի
պահանջարկի և փողի պահանջարկ՝ որպես հարստության պահպանման միջոց: Փողի պահանջարկը պայմանավորված է
նրանով, որ բնակչությանը, ձեռնարկություններին, պետությանը փող է անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ
ձեռք բերելու համար:
Գործարքների համար փողի պահանջարկը կախված չէ տոկոսադրույքից և փողի պահանջարկի գծապատկերը այդ
դեպքում կունենա հետևյալ տեսքը.
Փողի պահանջարկի կորը որպես հարստության կուտակման միջոց կունենա հետևյալ տեսքը.

Փողի պահանջարկը որպես հարստության կուտակման միջոց :


LM կորը ցույց է տալիս հավասարակշռված տոկոսադրույքի և ամբողջական եկամտի կապը փողի շուկայում: LM կորի
կառուցման համար որպես հիմք է ծառայում տոկոսադրույքի պարզագույն տեսությունը, որը կոչվում է Իրացվելիության
նախընտրելիության տեսություն: Տեսությունը բացատրում է, թե ինչպես են փողի իրական պաշարի պահանջարկն ու
առաջարկը որոշում հավասարակշռված տոկոսադրույքը:

LM կորի յուրաքանչյուր կետ ցույց է տալիս


հավասարակշռված իրական տոկոսադրույքի և ամբողջական եկամտի համադրում, որի պայմաններում կարճ
ժամկետում հավասարակշռություն է հաստատվում փողի շուկայում:
Փողի իրական պաշարի պահանջարկը կախված է տնտեսավարողի իրական եկամտից և տոկոսադրույքից: Իրական
տոկոսադրույքը կանխիկ փող պահելու «ծախսն է»: Որքան բարձր է տոկոսադրույքը, այնքան թանկ է կանխիկ փող
պահելը, այնքան փոքր է կանխիկ փողի իրական պաշարի պահանջարկը եկամտի յուրաքանչյուր տրված մակարդակի
պայմաններում:
Փողի իրական պաշարի պահանջարկը ուղիղ կապի մեջ է եկամտի և հակադարձ կապի մեջ՝ տոկոսադրույքի հետ:
Յուրաքանչյուր LM կոր կառուցվում է որոշակի դրամավարկային քաղաքականության համար:
21. Հավասարակշիռ տոկոսադրույքի ձևավորման մեխանիզմը
22. Հավասարակշռության հաստատման մեխանիզմը ֆինանսական շուկայում
23. Տնտեսական քաղաքականության ազդեցությունը ֆինանսական շուկայի հավասարակշռության վրա
Դիտարկենք հարկաբյուջետային քաղաքականության և ներդրումային պահանջարկի փոփոխության ազդեցությունը
ֆինանսական շուկայի հավասարակշռության վրա:
Հարկաբյուջետային քաղաքականությունը ազդում է ամբողջական պահանջարկի, ազգային խնայողությունների, դրանով
ներդրումների և հավասարակշռված աոկոսադրույքի վրա:
Ենթադրենք պետությունը իրականացնում է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն և ավելացնում է
պետական
ծախսերը AG չափով: Ամբողջական պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելանում է AG ով:
Սակայն, քանի որ արտադրանքի թողարկման ծավալը կայուն է, ապա պետության ծախսերի ավելացումը պետք է
իրականանա պահանջարկի որևէ այլ տարրի կրճատման հաշվին: Տնօրինվող եկամուտը անփոփոխ է, ուստի C -ն
նույնպես անփոփոխ է, ուրեմն պետք է կրճատվեն ներդրումները AG չափով: Պետական ծախսերի ավելացումը
հանգեցնում է պետական խնայողությունների, ապա նաև ազգային խնայողությունների կրճատման, տոկոսադրույքը
ֆինանսական շուկայում բարձրանում է, և ներդրումները կրճատվում են: Արդյունքում պետական ծախսերը դուրս են
մղում ներդրումները:
Եթե պետությունը իրականացնի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն և կրճատի հարկերը, ապա
տնօրինվող եկամուտը, հետևաբար նաև սպառումը, կաճեն, ազգային խնայողությունները կկրճատվեն, իրական
տոկոսաղրույքը կբարձրանա, և ներդրումները կկրճատվեն: Գրաֆիկորեն կունենանք նույն պատկերը, ինչ նախորդ
դեպքում, սակայն այս պարագայում ներդրումները կկրճատվեն M PC դելտա AT չափով, քանի որ հարկերի կրճատումը
սպառումը ավելացնում է MPC դելտա A T չափով:
Ներդրումային պահանջարկը երկրռւմ կարող է ավելանալ որոշ դեպքերում, այսպես' երբ ներդրողների համար հարկային
և վարկային արտոնություններ են սահմանվում, տեխնոլոգիական առաջադիմության արդյունքում այլն:
Ներդրումային պահանջարկի ավելացման հետևանքը ֆինանսական շուկայի հավասարակշռության վրա գրաֆիկորեն
կարելի է պատկերել հետևյալ կերպ.

Քանի որ փոխառու միջոցների առաջարկը չի փոխվել, ապա ներդրումային պահանջարկի ավելացումը հանգեցրել է
միայն տոկոսադրույքի բարձրացման, իսկ ներդրումների հավասարակշռված մակարդակը մնացել է անփոփոխ:
Բնականաբար, մենք ուրիշ արդյունք կստանայինք, եթե փոփոխեինք սպառման ֆունկցիան և ենթադրեինք, որ սպառումը
և տոկոսադրույքը փոխկապված են: Քանի որ տոկոսադրույքը խնայողություններից ստացվող եկամուտն է, ապա ավելի
բարձր տոկոսադրույքը կկրճատի սպառումը և կավելացնի խնայողությունները:
Կստանանք խնայողությունների նոր կոր, որն ուղղված է ձախ-ներքևից աջ-վերև:

Այս դեպքում, եթե ներդրումային պահանջարկն ավելանա, ապա կբարձրանա հավասարակշռված տոկոսադրույքը և
ներդրումների հավասարակշռված ծավալը: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ բարձր տոկոսադրույքի
պայմաններում տնային տնտեսություններն ավելի քիչ կսպառեն և ավելի շատ կխնայեն, ուստի ներդնելու համար
ռեսուրսներ կազատվեն:
24. Տնտեսական աճը և դրա վրա ազդող գործոնները
Տնտեսական աճը նոր երևույթ չէ: Դա հատուկ է եղել մարդկության զարգացման բոլոր հասարակարգերին, պարզապես
նախկինում տնտեսական աճի խնդիրը, որպես այդպիսին, չէր հետազոտվում տնտեսագիտության կողմից: Տնտեսական
աճի խնդրին առաջին անգամ անդրադարձել են մերկանտելիստները: Տնտեսական աճի տեսության զարգացման գործում
մեծ ավանդ են ունեցել Ջ.Մ.Քեյնսը, Վ.Լեոնտևը, Չարլզ Կոբը, Պոլ Դուգլասը, Ռ.Սոլոուն, Եվսեյ Դոմարը և ուրիշներ:
Ներկայումս տնտեսական աճը տնտեսագետներին հետաքրքրող կարևորագույն հարցերից է, քանի որ դա երկրի
զարգացման մակրոտնտեսական ամենահիմնական բնութագրիչն է: Տնտեսական աճը1 տարում արտադրված
ապրանքների և ծառայությունների ավելացումն է: Ցանկացած երկրի տնտեսական աճը պայմանավորված է 3 խումբ
հիմնական՝ առաջարկի, պահանջարկի և բաշխման գործոններով:
Առաջարկի գործոններն են.
1. աշխատանքային ռեսուրսների քանակը և որակը,
2. հիմնական կապիտալի ծավալը,
3. տեխնոլոգիան
Սրանք ապահովում են արտադրանքի ֆիզիկական ծավալի աճը: Իրական աճի համար կարևոր է 2 հանգամանք՝
պահանջարկի և ռեսուրսների բաշխման գործոնները: Տնտեսական աճի հիմնահարցերը քննարկելիս կարևորվում են
պահանջարկի և բաշխման գործոնները, սակայն հիմնական ուշադրությունը դարձվում է առաջարկի գործոններին:
Տնտեսական աճը որոշվում է այն գործոններով, որոնք ամբողջական առաջարկի կորը տեղաշարժում են աջ: Ընդ որում
իրական արդյունքը և եկամուտը կավելանան երկու պայմանով՝ ռեսուրսների ավելի մեծ ծավալ ներգրավելով և եղած
ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործելով: Վերջինս աշխատանքի արտադրողականության բարձրացման
հետևանք է: Աշխատանքի արտադրողականության աճը ըստ ամերիկացի տնտեսագետ Դենիսոնի, ապահովվել է հետևյալ
5 գործոնների շնորհիվ՝ տեխնիկական առաջադիմություն, կապիտալի ծախսեր, կրթություն և մասնագիտական
ուսուցում, արտադրության մասշտաբներից տնտեսում, ռեսուրսների բաշխման բարելավում:
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք բացասաբար են ազդում տնտեսական աճի վրա: Դրանցից են՝ աշխատանքի
պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանման օրենսդրական պահանջները, որոնք պահանջում են լրացուցիչ
ծախսեր և կրճատում են հիմնական կապիտալի համար կատարվող ներդրումները: Բացասական գործոններ են նաև
աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքը, տնտեսական հանցագործությունները, աշխատանքային
կոնֆլիկտների ժամանակ աշխատանքի դադարեցումը, անբարենպաստ կլիմայական պայմանները և այլ ուրիշ
գործոններ:
25. Տնտեսական աճի բազային՝ Սոլոուի մոդելի մեկնաբանումը:
26. Արտադրական և սպառման ֆունկցիաների ձևափոխումը Սոլոուի մոդելում
Սոլոուի մոդելը տնտեսական աճի նորդասական մոդել է, մշակվել է 1996թ.: Այն հնարավորություն է տալիս վերլուծելու
տնտեսության կրած փոփոխությունները ժամանակի ընթացքում: Դինամիկ վերլուծության միջոցով հնարավոր է պարզել,
թե կապիտալի կուտակումը, բնակչության աճը և տեխնոլոգիական առաջադիմությունը ինչպես են ազդում տնտեսական
աճի վրա: Սոլոուի մոդելի օգնությամբ կարող ենք դիտարկել, թե ինչպես է տնտեսական քաղաքականությունը ազդում
կենսամակարդակի բարելավման վրա:
Մոդելում օգտագործվել են հետևյալ նախապայմանները՝ կատարյալ մրցակցություն, գների ճկունություն, լրիվ
զբաղվածություն, ռեսուրսների փոխադարձ փոխարինելիություն, կայուն հատույց մասշտաբից, կապիտալի նվազող
սահմանային արտադրողականություն, դուրսգրման կայուն նորմ, ներդրումային լագի բացակայություն:
Ապրանքների առաջարկը և արտադրական ֆունկցիան
Յուրաքանչյուր պահի համար արտադրության առաջարկը որոշվում է արտադրական ֆունկցիայով.
Y = F (K ,L )
Օգտվելով արտադրական ֆունկցիայի կայուն հատույց մասշտաբից հատկությունից և ընդունելով, որ z = 1/L , կստանանք.
Y/L = F ( K/L ,1)
Հավասարումը ցույց է տալիս, որ մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքի ծավալը ֆունկցիա է մեկ աշխատողին
բաժին ընկնող կապիտալից: Կատարենք նշանակումներ y=Y/L աշխատանքի արտադրողականությունն է, k= K/L ը'
կապիտալազինվածությունը: Արտադրական ֆունկցիան կստանա y=f(k) տեսքը: Փաստորեն' աշխատանքի
արտադրողականությունը ֆունկցիա է կապիտալազինվածությունից:
Գրաֆիկորեն ֆունկցիան ունի հետևյալ տեսքը

Եթե k-ն ավելանում է մեկ միավորով, y-ը ավելանում է MPK միավորով: k-ի ավելացմանը զուգընթաց, արտադրական
ֆունկցիայի կորը դառնում է ավելի զառիկող, որը վկայում է սահմանային արտադրողականության նվազման մասին:
Հետևաբար'
MPK = f (k + 1) - f (k)
Ապրանքների պահանջարկը և սպառման ֆունկցիան Սոլոուի մոդելում ապրանքների պահանջարկը նույնպես
ներկայացվում է մեկ աշխատողի հաշվով, և քանի որ այստեղ ընդգրկված են միայն տնային տնտեսությունները և
ֆիրմաները, ապա. y = c + i
Սպառումը կարելի է ներկայացնել որպես. c = (1 - տ) y, որտեղ խնայողության s նորմը ընդունում է Օ-ից մինչև 1 արժեքը:
Սա ցույց է տալիս, որ սպառումը համամասնական է եկամտին: Տեղադրենք նախորդ հավասարման մեջ, կստանանք.
y = (1 - տ) y + i, այստեղից i = sy, կամ' i = s f(k) Հետևաբար' ներդրումները նույնպես համամասնական են
եկամտին: Եթե ներդրումները հավասար են խնայողություններին, ապա s-ը ցույց է տալիս, թե արտադրված արդյունքի որ
մասն է ուղղվում կապիտալ ներդրումներին և ավելացնում կապիտալի պաշարը:

27. Կապիտալազինվածության կայուն մակարդակի ձևավորումը


28. Խնայողության նորմի փոփոխության ազդեցությունը կապիտալազինվածության կայուն մակարդակի վրա
Նկատի ունենանք, որ ներդրումները հանգեցնում են կապիտալի պաշարի աճի, իսկ մաշվածքը (ամորտիզացիան)
կապիտալի պաշարի նվազման:
Եթե ամորտիզացիայի նորմը նշանակենք δ-ով, տարեկան դուրս գրվող կապիտալը կլինի՝ δk: Այսպիսով՝ կապիտալի
փոփոխությունը, կախված ներդրումներից և մաշվածքից, կորոշվի հետևյալ հավասարումով՝ Δk = i – δk, որտեղ Δk-ն մեկ
աշխատողին բաժին ընկնող կապիտալի հավելաճն է: Քանի որ ներդրումները հավասար են խնայողություններին, ապա.
Δk = sf(k) – δk Այժմ համատեղենք
ներդրումների sf(k) և դուրսգրման δk գրաֆիկները:

Ներդրումները, մաշվածքը և կապիտալազինվածության մակարդակը

Գոյություն ունի կապիտալազինվածության միակ մակարդակ, երբ ներդրումները հավասար են ամորտիզացիային: Այդ
մակարդակում Δk = 0: դա կոչվում է կապիտալազինվածության կայուն մակարդակ և նշանակում են k*-ով: Ենթադրենք՝
կապիտալի պաշարը փոքր է կայուն մակարդակից և գտնվում է k1 կետում: Այդ դեպքում ներդրումները գերազանցում են
դուրս գրվող կապիտալին: Կապիտալազինվածությունն ավելանում է արտադրության աճին զուգընթաց՝ մինչև մոտենա k*
կայուն մակարդակին: Նույն ձևով՝ եթե կապիտալի պաշարը սկզբնական վիճակում գերազանցում է k*-ը, կապիտալը
դուրս է գրվում ավելի արագ, քան ավելացվում է: Կապիտալազինվածությունը կրճատվում է՝ մոտենալով կայուն
մակարդակին: Դիտարկենք խնայողության նորմի փոփոխության ազդեցությունը: Սկզբնական շրջանում տնտեսությունը
գտնվում է կայուն վիճակում k*1 կապիտալի պաշարի և s1 խնայողության նորմի պայմաններում: Ենթադրենք՝
խնայողության նորմը մեծանում է s1-ից s2՝ առաջ բերելով sf(k) կորի համապատասխան տեղաշարժ դեպի վեր:

Խնայողության նորմի և կապիտալազինվածության կապը


Խնայողությունների սկզբնական s1 մակարդակի և կապիտալի k*1 պաշարի պայմաններում ներդրումները իրոք
փոխհատուցում են կապիտալի դուրսգրումը: Խնայողության նորմի բարձրացումից անմիջապես հետո ներդրումները
մեծանում են, բայց կապիտալի պաշարը, առայժմ մնում է անփոփոխ, արդյունքում ներդրումները գերազանցում են դուրս
գրվող գումարը: Կապիտալն աստիճանաբար աճում է մինչև այն պահը, քանի դեռ տնտեսությունը չի հասել նոր կայուն
վիճակի՝ ավելի մեծ k*2 կապիտալազինվածությամբ և աշխատուժի ավելի բարձր արտադրողականությամբ, քան նախորդ
կայուն վիճակում: Ըստ Սոլոուի մոդելի՝ եթե խնայողության նորմը ավելի բարձր է, ապա տնտեսությունը, այլ հավասար
պայմաններում, կունենա կապիտալի մեծ պաշար և արտադրության ավելի մեծ ծավալ: Եթե խնայողության նորմը ավելի
ցածր է, ապա տնտեսությունը կունենա կապիտալի փոքր պաշար և արտադրության փոքր ծավալ: Պետք է նկատի
ունենալ, որ խնայողության նորմի մեծացումը տնտեսական աճ ապահովում է մինչև այն պահը, քանի դեռ տնտեսությունը
չի հասել նոր կայուն վիճակի: Եթե տնտեսությունում պահպանվում է խնայողության բարձր նորմը, ապա և
կապիտալազինվածությունը, և արտադրողականությունը կլինեն բարձր, սակայն անընդմեջ տնտեսական աճ ապահովել
հնարավոր չէ:
29. Բնակչության աճի ազդեցությունը կապիտալազինվածության կայուն մակարդակի վրա
30. Տեխնոլոգիական առաջադիմության տեսակները և տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը
Մոդելում ընդունվում է, որ բնակչությունը աճում է ո կայուն տեմպով, և քանի որ տնտեսությունում լրիվ զբաղվածություն
է, աշխատուժը նույնպես կաճի ո կայուն տեմպով: Եթե, օրինակ, բնակչության տարեկան աճը 1% է, ապա ո = 0,01:
Աշխատողների թվի աճը, ինչպես կապիտալի մաշվածքը, հանգեցնում է յուրաքանչյուր աշխատողի
կապիտալազինվածության կրճատման: Հետևաբար. Δk = i – (δ+n)k
Հավասարումը ցույց է տալիս, որ բնակչության աճը կրճատում է կապիտալազինվածությունը նույն ձևով, ինչպես
ամորտիզացիան: Եթե i-ն փոխարինենք sf(k)-ով, կստանանք՝ Δk = sf(k) –(δ+n)k: Այսպիսով (δ+n)k-ն ներդրումների այն
ծավալն է, որն անհրաժեշտ է կապիտալազինվածությունը կայուն մակարդակի վրա պահելու համար, ուստի կոչվում է
ներդրումների կրիտիկական մեծություն: Որպեսզի տնտեսությունը մնա կայուն վիճակում, ներդրումները պետք է
փոխհատուցեն կապիտալի դուրսգրման և բնակչության աճի հետևանքները: Ըստ ներկայացված գրաֆիկի՝ բնակչության
աճի արդյունքում (δ+n)k ուղիղը տեղափոխվում է վեր:

Սոլոուի մոդելը նախատեսում է, որ բնակչության աճի ավելի բարձր


տեմպերով զարգացող երկրներն ունեն փոքր կապիտալազինվածություն, ուստի՝ ավելի փոքր եկամուտներ: Ահա թե ինչու
որոշ երկրներ հարուստ են, որոշ երկրներ՝ աղքատ:
Բնակչության աճի պայմաններում կապիտալը նույնպես պետք է աճի ո նեմպով՝ կապիտալազինվածությունը կայուն
պահելու համար: Բնակչության աճը համարվում է անընդմեջ տնտեսական աճի պատճառներից մեկը
հավասարակշռության պայմաններում:
Տեխնոլոգիական առաջադիմության ազդեցությունը ներկայացվում է բնակչության աճի նման, այսինքն. Δk = sf(k) –
(δ+n+g)k, կայուն վիճակում՝ sf(k) = (δ+n+g)k:

31. Հավասարակշռությունը աշխատանքի շուկայում և գործազրկությունը


Հատուկ ուշադրություն դարձնենք աշխատանքի առաջարկի և պահանջարկի կորերի հատման E կետի վրա։ Այդ կետին
գրաֆիկի վրա համապատասխանում է որոշակի աշխատավարձի դրույքի մակարդակ և այդ մակարդակի հիման վրա՝
աշխատանքի առաջարկը։ E կետում աշխատանքի պահանջարկը հավասար է աշխատանքի առաջարկին, այսինքն
աշխատանքի շուկան գտնվում է հավասարակշռության վիճակում։ Դա նշանակում է, որ բոլոր գործատուները համաձայն
են աշխատավարձի դրույքին, գտնում են շուկայում անհրաժեշտ քանակությամբ աշխատանք և նրանց աշխատանքի
պահանջարկը լիովին բավարարվում է։ Շուկայական հավասարակշռության դրության դեպքում բոլոր աշխատողները
աշխատանքի են տեղավորված և պատրաստ են առաջարկել իրենց ծառայությունները W աշխատավարձի դեպքում։ Դրա
համար E կետը որոշում է լրիվ զբաղվածության վիճակը։ Աշխատավարձի W-ից տարբեր ցանկացած ուրիշ մեծության
դեպքում հավասարակշռությունը աշխատանքի շուկայում խանգարվում է։ Աշխատանքի առաջարկի և պահանջարկի
համընկման դեպքում աշխատավարձը հանդիսանում է որպես հավասարակշռության գին աշխատանքի շուկայում։
Ժամանակակից տնտեսագիտության տեսության մեջ աշխատավարձ ասելով հասկանում են գինը, որը վճարվում է
վարձվող աշխատողի աշխատանքի ծառայությունների օգտագործման դիմաց։ Այսպիսով, աշխատավարձի դրույքի
բարձրացման դեպքում, որի մակարդակը համազոր է աշխատանքի շուկայի առաջարկին, գերազանցում է պահանջարկը։
Այս դեպքում տեղի է ունենում շեղում լրիվ զբաղվածության վիճակից, աշխատատեղերը չեն բավականացնում բոլոր
նրանց համար, ովքեր ցանկանում են վաճառել իրենց աշխատանքային ծառայությունները որոշակի աշխատավարձի
դեպքում, հետևաբար առաջանում է առաջարկի ավելցուկ։ Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձի իջեցման դեպքին,
ապա այդ աշխատանքի շուկայի պահանջարկը համեմատած կգերազանցի առաջարկը։ Կատարյալ մրցակցության
պայմաններում այս երկու իրադարձությունները չեն կարող հաստատուն լինել և հերևաբար նրանք ենթարկվում են
կարգավորման շուկայական մեխանիզմների կողմից լրիվ զբաղվածության դրության վերականգնման ուղղությամբ։
Իրոք, եթե աշխատանքի առաջարկը գերազանցում է պահանջարկը, դրա վրա աշխատավարձի գնի ավելի բարձր քան
հավասարակշիռ մակարդակում որոշելու հետևանքով, առաջանում են գործազուրկներ, որոնք պատրաստ են առաջարկել
իրենց աշխատանքը ավելի ցածր գնով, որի հետ ստիպված են համաձայնվել նաև նրանք, ովքեր զբաղված են
արտադրությունում, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքային տեղերը։ Գործարարները պատրաստ են վարձել ավելի
մեծ քանակություն, բայց աշխատավարձի իջեցման դեպքում։ Այդպես աշխատավարձի իջեցման տենդենցը ավելանում է
ինչպես առաջարկի կողմից, այնպես էլ աշխատանքի պահանջարկի կողմից։ Այդ նույն դեպքում, երբ աշխատանքի
պահանջարկը գերազանցում է նրա առաջարկը աշխատավարձի գնի իջեցման պատճառով համեմատած իր
հավասարակշիռ նշանակությունին, ուրիշ պատկեր է դիտարկվում։ Աշխատանք տվողները, որպեսզի լրացնեն
աշխատանքային ազատ տեղերը, պատրաստ են բարձրացնել աշխատավարձը։ Շնորհիվ այդպիսի բարձրացման՝
ընդլայնվում է աշխատողների շրջանակը, որոնք պատրաստ են առաջարկել իրենց աշխատանքը։
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում աշխատանքի շուկայում հավասարակշռությունը վերականգնվում է և այդ
շուկան գալիս է լրիվ զբաղվածության իրավիճակի։ Աշխատանքի առաջարկի և պահանջարկի տատանումները թույլ են
տալիս ամենաընդհանուր տեսքով տալ պատասխան այն հարցին, թե ինչու է բարձրանում ցածր աշխատավարձը։
32. Գործազրկության բնական մակարդակի հաշվարկման մեթոդիկան
Գործազրկությունը լինում է հպանցիկ, կառուցվածքային և պարբերաշրջանային(ցիկլային):
Հպանցիկ գործազրկության առաջացման պատճառն այն է, որ որոշակի ժամանակ է պատք, որպեսզի մարդիկ գտնեն
իրենց որակավորմանը, հմտություններին և անհատական նախասիրություններին համապատասխան աշխատանք:
Հպանցիկ գործազուրկ են համարվում առաջին անգամ աշխատանք փնտրողները, բնակության վայրը փոխած
գործազուրկները: Գործազրկության այս տեսակը կարճաժամկետ է, ունի կամավոր բնույթ, գոյություն ունի մշտապես, և
դրա առկայությունը որոշ իմաստով նույնիսկ ցանկալի է:
Կառուցվածքային գործազրկությունը կապված է տեխնոլոգիական այնպիսի փոփոխությունների հետ, որոնք
առաջացնում են ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժեր: Գործազրկության այս տեսակը առավել
հարկադիր բնույթ է կրում և երկարաժամկետ է: Պատճառն այն է, որ գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով որոշ
մասնագիտություններ հնանում են և աշխատանքի շուկան նման հմտությունների հանդեպ պահանջարկ չի ունենում:
Պարբերաշրջանային գործազրկությունը գործազրկության բնական մակարդակից փաստացի մակարդակի շեղումն է:
Պարբերաշրջանային գործազրկությունը առաջանում է տնտեսական անկման ճգնաժամի փուլում, երբ ապրանքների և
ծառայությունների նկատմամբ ընդհանուր պահանջարկի անկումը հանգեցնբում է աշխատողների՝ աշխատանքից
զանգվածային ազատման:
Գործազրկության բնական մակարդակը աշխատուժի մեջ գործազուրկների կայուն տեսակարար կշիռն է երկարաժամկետ
հատվածում: Գործազրկության բնական մակարդակը որոշվում է նախորդ և հաջորդ 10 տարիների գործազրկության
փաստացի մակարդակների միջինացման արդյունքում: Գործազրկության մակարդակը կախված է աշխատանքի
տեղավորման և աշխատանքից ազատման տեմպերից: Որքան բարձր է աշխատանքից ազատման տեմպը, այնքան բարձր
է աշխատանքի տեղավորման մակարդակը, այնքան ցածր է գործազրկության բնական մակարդակը: Որպեսզի
գործազրկության բնական մակարդակը իջնի, անհրաժեշտ է կրճատել աշխատանքից ազատման մակարդակը, կամ էլ
բարձրացնել աշխատանքի տեղավորման մակարդակը:
33. Կայուն իրական աշխատավարձը և սպասման գործազրկությունը
Աշխատուժի շուկայում հավասարակշռության ձևավորման մեխանիզմները տարբերվում են ապրանքների և
ծառայությունների շուկայի համապատասխան մեխանիզմներից: Եթե ապրանքների և ծառայությունների շուկայում
գները համեմատաբար ճկուն են և արագորեն արձագանքում են պահանջարկի ու առաջարկի փոփոխություններին՝
վերականգնելով շուկայի հավասարակշռությունը, ապա աշխատավարձը այդքան ճկուն չէ, և իրական աշխատավարձը,
որոշ պատճառներով, բարձր է սահմանվում պահանջարկի ու առաջարկի հավասարակշռության մակարդակից: Այդ
դեպքում աշխատուժի շուկայում առաջարկը կգերազանցի պահանջարկը և առաջանում է սպասման գործազրկություն:
Եթե իրական աշխատավարձը հավասարակշռությունից բարձր է, գործատուն ձգտում է նվազեցնել աշխատավարձը:
Սակայն չի կարող, քանի որ.
1. բոլոր երկրներում գործում է նվազագույն աշխատավարձի մասին ՕՐԵՆՔԸ,
2. արհմիությունները պայքարում են աշխատավարձի իջեցման դեմ,
3. գոյություն ունի խթանող աշխատավարձ, որը նպաստում է աշխատանքի արտադրողականությանը: Խթանող
աշխատավարձը կայուն իրական աշխատավարձի կայունության պատճառներից է, այն բարձր աշխատավարձն է, որ
նվազեցնում է աշխատուժի հոսունությունը, բարելավում է աշխատողների որակական կազմը, մեծացնում է
աշխատողների ջանասիրությունը և պատասխանատվությունը:
34. Աշխատանքի շուկան և ամբողջական առաջարկի չորս մոդելների բնութագրերը
Աշխատանքի շուկան՝ դա աշխատանքի առաջարկի և պահանջարկի շուկայական հարաբերությունների համակարգն է,
որի միջոցով կարգավորվում են գործատուների և աշխատողների աշխատանքային հարաբերությունները: Աշխատանքի
շուկան բաղկացած է աշախտուժի շուկայից և աշախտատեղերի շուկայից:
Աշխատանքի շուկայի առանձնահատկություններից են.
1.Աշխատանքային ծառայությունները ոչ թե գնվում են որպես սեփականություն, այլ վարձվում են որոշակի
ժամանակահատվածում և որոշակի պայմաններով:
2.Ձեռնարկության կողմից աշխատուժի ընտրությունը կատարվում է ոչ միայն աշխատավարձի չափի, այլ նաև
աշխատանքային հատկանիշների հիման վրա:
3.Աշխատաշուկայում աշխատանքի գինը՝ դա աշխատողի աշխատավարձն է: Աշխատանքի շուկայի կարևոր
առանձնահատկությունն է աշխատանքային զբաղվածության երկարաժամկետ բնույթը:
4.Աշխատանքի շուկայի հաջորդ հատկանիշն է՝ աշխատողների և աշխատանքների որակական բնութագրերի
բազմազանությունը (տարիք, սեռ, կրթություն, փորձ, մոտիվացիա):
Առանձնացվում են աշխատանքի շուկայի դասական և քեյնսյան հայեցակարգերը:
Ըստ դասականների՝ լրիվ զբաղվածությունը շուկայական տնտեսության նորմ է: Լրիվ զբաղվածություն ասելով
հասկանում ենք, որ տվյալ աշխատավարձի պայմաններում աշխատանքը վաճառող ցանկացողները կարող են
իրականացնել իրենց ցանկությունը: Սակայն կան մարդիկ, ովքեր չեն ուզում աշխատել տվյալ աշխատավարձով:
Դասական հայեցակարգի կողմնակիցները կարծում են, որ գործազրկությունը կամավոր է:
Ըստ քեյնսականների՝ աշխատանքի շուկայի հիմնախնդիրների լուծումը պետք ՝ փնտրել ոչ թե առաջարկի, այլ
արդյունավետ պահանջարկի տեսանկյունից: Ըստ Քեյնսի՝ զբաղվածությունը որոշվում է արդյունավետ պահանջարկի
շարժընթացով (դինամիկայով): Ըստ քեյնսականների ՝ լրիվ զբաղվածությունը աշխատանքի շուկայում պատահական
երևույթ է, և աշխատանքի շուկան հավասարակշռվում է գործազրկության պայմաններում: Եվ դասականները և
քեյնսականները գտնում են, որ աշխատավարձի աճին զուգընթաց, մինչև որոշակի մակարդակ, աշխատանքի առաջարկը
աճում է:
Ըստ դասականների՝ աշխատանքի առաջարկը կախված է իրական աշխատավարձից: Քեյնսական հայեցակարգում
աշխատանքի առաջարկը կախված է անվանական աշխատավարձից և մինչև լրիվ զբաղվածության հասնելը առաձգական
է աշխատավարձի դրամական չափի համեմատությամբ, քանի որ աշխատողներն առաջարկում են աշխատանք՝
սահմանված գնով: Ըստ քեյնսականների աշխատանքի շուկան հավասարակշռվում է գործազրկության առկայության
դեպքում:
35. Գնաճի և գործազրկության միջև ընտրությունը կարճ և երկար ժամկետում
36. Գնաճի դեմ պայքարի կորստի գործակիցը
Ֆիլիպսի կոր, գրաֆիկական պատկեր, որը ենթադրում է գնաճի և գործազրկության մակարդակների միջև հակադարձ
կախվածություն։
Առաջարկվել է 1958 թվականին անգլիացի տնտեսագետ Օլբան Վիլյամ Ֆիլիպսի կողմից, ով Անգլիայի էմպիրիկ
տվյալների հիման վրա (1861-1957 թվականներ) առաջ բերեց գործազրկության մակարդակի և դրամական
աշխատավարձի աճի փոփոխության միջև առկա հարաբերական կախվածությունը։
Կախվածությունը սկզբում ցույց էր տալիս գործազրկության կապը աշխատավարձի փոփոխության հետ. ինչքան բարձր է
գործազկության մակարդակը, այնքան ցածր են աշխատավարձն ու գները, և հակառակը՝ ինչքան ցածր է գործազրկության
մակարդակը, այնքան զբաղվածությունը բարձր է, բարձր են նաև աշխատավարձը և գների մակարդակը։ Հետագայում այն
փոխակերպվեց գների և գործազրկության միջև կապի։
Համաձայն Ֆրիդմենի՝ երկարաժամկետում կորն ունի ուղղահայաց գծի տեսք, այլ կերպ ասած՝ ցույց է տալիս սղաճի և
գործազրկության մակարդակի միջև կապի բացակայությունը։
Ստագֆլյացիա, 1970-ական
թվականներին զարգացող երկրների տնտեսությանը հասցված վնաս, որը քննադատեց Ֆիլիպսի կորի գաղափարը։
Քեյնսականները, ովքեր կիսում էին այս տեսության հիմնական նախադրյալները, ստիպված էին ընդունել, որ հստակ
հակադարձ կախվածություն գնաճի և գործազրկության միջև չկա և հնարավոր են այլ տարբերակներ։
37. Ամբողջական պահանջարկին ուղղված քաղաքականության ազդեցության վերլուծությունը AD-AS և քեյնսյան խաչի
մոդելներում
38. Ապրանքների և ծառայությունների շուկան կարճաժամկետում և IS կորի մաթեմատիկական և գծապատկերային
նկարագրությունը
39. Տնտեսական քաղաքականության ազդեցությունը IS կորի վրա
IS կորը արտացոլում է ապրանքների և ծառայությունների շուկայում տոկոսադրույքի և եկամտի կախվածությունը: Այս
կորի յուրաքանչյուր կետ ցույց է տալիս եկամտի և տոկոսադրույքի այնպիսի զույգ, որի դեպքում հավասարակշռվում է
ապրանքների և ծառայությունների շուկան կարճ ժամկետում: IS կորը կառուցելիս օգտվում են քեյնսյան խաչի մոդելից և
ներդրումային ֆունկցիայից: Ապրանքների և ծառայությունների շուկայի հավասարակշռության պարզագույն մոդելում
հավասարակշռություն է հաստատվում, երբ պլանավորված ծախսերը հավասարվում են փաստացի ծախսերին:
Պլանավորված ծախսերն այն են, որոնք նախատեսվում են ապրանք ձեռք բերելու համար: Պլանավորված ծախսերի
գումարը (E) հավասար է պլանավորված սպառման (C), պլանավորված ներդրումների (I) և պլանավորված պետական
ծախսերի (G) գումարին.
E = C (Y - T ̅) + I ̅ + G ̅
Տնտեսությունը կգտնվի հավասարակշռության վիճակում, եթե պլանավորված ծախսերը հավասարվեն փոստացի
ծախսերին՝ ՀՆԱ-ին (E=Y):

1*- պաշարների չնախատեսված կրճատումն է,


2* - պաշարների չնախատեսված ավելացումն է: A կետում տնտեսությունը հավասարակշռության վիճակում է:
Քեյնսյան խաչը ցույց է տալիս, թե ինչպես է որոշվում հավասարակշռված եկամուտը պլանավորված ներդրումների
տրված մակարդակի և անփոփոխ հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում:
40. Իրացվելիության տեսությունը և LM կորը, նրա դիրքը և տեղաշարժերը որոշող գործոնները
Փողի շուկան փոխատվական կապիտալի շուկայի մի մասն է, որտեղ իրականացվում են կարճաժամկետ
դեպոզիտավարկայինմ գործարքներ, որոնք սպասարկում են ձեռնարկությունների շրջանառու կապիտալը,
հիմնարկներին, պետությանը և մասնավոր անձանց տրվող բանկերի կարճաժամկետ վարկերը: Փողի շուկայի
ինստիտուցիոնալ կառույցներն են բանկերը, հաշվարկային տները, բրոքերային և դիլերային ֆիրմաները
ֆինանսավարկային այլ հիմնարկներ:
Փողի շուկայում փողը այլ ապրանքների նման «չի վաճառվում» և «չի գնվում»: Հենց այդ է փողի շուկայի
յուրահատկությունը: Փողի շուկայում գործարքներ կատարելու ժամանակ փողը փոխանակվում է ուրիշ իրացվելի
միջոցներով՝ ըստ այլընտրանքային արժեքի, որը չափվում է անվանական տոկոսադրույքի միավորներով: Փողի շուկայի
գործողության մեխանիզմի տարրերից են փողի պահանջարկը, առաջարկը և գինը (տոկոսադրույքը):
LM կորը ցույց է տալիս հավասարակշռված տոկոսադրույքի և ամբողջական եկամտի կապը փողի շուկայում: LM կորի
կառուցման համար որպես հիմք է ծառայում տոկոսադրույքի պարզագույն տեսությունը, որը կոչվում է Իրացվելիության
նախընտրելիության տեսություն: Տեսությունը բացատրում է, թե ինչպես են փողի իրական պաշարի պահանջարկն ու
առաջարկը որոշում հավասարակշռված տոկոսադրույքը:
Փողի շուկայում փողի իրական պաշարի առաջարկը տոկոսադրույքից կախված չէ և գրաֆիկորեն ուղիղ գիծ է: Փողի
իրական պաշարի պահանջարկը կախված է տնտեսավարողի իրական եկամտից և տոկոսադրույքից: Իրական
տոկոսադրույքը կանխիկ փող պահելու «ծախսն է»: Որքան բարձր է տոկոսադրույքը, այնքան թանկ է կանխիկ փող
պահելը, այնքան փոքր է կանխիկ փողի իրական պաշարի պահանջարկը եկամտի յուրաքանչյուր տրված մակարդակի
պայմաններում:
Փողի իրական պաշարի պահանջարկը ուղիղ կապի մեջ է եկամտի և հակադարձ կապի մեջ՝ տոկոսադրույքի հետ:
Կառուցենք ML կորը.

41. Տնտեսական ակտիվության տատանումների բացատրությունը IS-LM մոդելի միջոցով


Տնտեսական զարգացումը տեղի է ունենում անհավասարաչափ՝ որոշակի վերելքներով և անկումներով: Տնտեսական
տատանումների հետևանքով իրական ՀՆԱ աճի տեմպերը տատանվում են: Հաճախ դիտարկվում են տնտեսական
ակտիվության անկումային ժամանակաշրժաններ, երբ բնակչության եկամուտները նվազում են, իսկ գործազրկության
մակարդակը՝ աճում: Պարբերաբար փոխվում են տոկոսադրույքի, փոխանակային կուրսի մակարդակները, փողի
զանգվածը:
Տնտեսական պարբերաշրջանը արտադրության ծավալի, զբաղվածության մակարդակի և ինֆլյացիայի տեմպի
պարբերական տատանումներն են: Ուստի տնտեսական պարբերաշրջանը կարելի է սահմանել որպես երկու նույնատիպ
տնտեսական իրավիճակների միջև ընկած ժամանակաշրջան, իսկ տնտեսական տատանումները՝ որպես տնտեսական
ակտիվության մակարդակների իրար հաջորդող վերելքներ ու անկումներ (վայրէջքներ):
Տնտեսագետներն առանձնացնում են տնտեսական պարբերաշրջանի 4 փուլ.
1. Վերելքի փուլ
2. Ճգնաժամ
3. Դեպրեսիա
4. Աշխուժացում

Վերելքի փուլում տարեցտարի աճում է իրական ՀՆԱ-ն, կրճատվում է գործազրկությունը: Նկատվում է իրական
կապիտալի և ներդրումների կտրուկ աճ: Խրախուսվում են նորամուծությունները: Տնտեսվարող սուբյեկտները աշխատում
են շահույթով, իսկ տնտեսությունը ձեռք է բերում զարգացման նոր մակարդակ:
Ճգնաժամ փուլում (անկում) կրճատվում է գործարար ակտիվությունը, իջնում է գների մակարդակը, կրճատվում են
իրական ներդրումները, արտադրության ծավալները: Անկման փուլը համեմատաբար կարճ է տևում:
Դեպրեսիայի փուլի (ստագնացիա) տևողությունն անհամեմատ երկար է: Արտադրության ծավալները շարունակում են
կրճատվել, իսկ գործազրկության մակարդակը՝ բարձրանալ: Ներդրումների ծավալը մոտենում է 0-ի: Այս փուլում թեև
անկումը դադարում է, սակայն աճի միտումներ չեն նկատվում:
Աշխուժացում. Այս փուլը գործարար ակտիվության վերականգնման փուլ է: Աճում են արտադրության ծավալը,
զբաղվածության , գների մակարդակները, տոկոսադրույքները: Կատարվում են նոր ներդրումներ, լավանում է
մակրոտնտեսական իրավիճակը, որից հետո սկսվում է տնտեսական աճ (վերելքի փուլ):
Տնտեսագիտական մտքի մի քանի հիմնական ուղղություններ ներկայացնելով կարելի է բացատրել տնտեսական
տատանումների պատճառները.
Առաջին ուղղությունը պարբերաշրջանների պատճառ է համարում սահմանափակ վճարունակ պահանջարկով
պայմանավորված՝ բնակչության անբավարար սպառումը: Նշված տեսակետի կողմնակիցները ուտոպիստներն ու
մարքսիստներն են: Այս ուղղության հետևողական ներկայացուցիչն է նաև ձախ քեյնսականության առաջնորդ
Ջ.Ռոբինսոնը: Նրանք պարբերաշրջանների դեմ պայքարի ուղի են համարում սպառման խթանումը:
Երկրորդ ուղղությունը ճգնաժամերի պատճառ է համարում ճյուղերի միջև գոյություն ունեցող ոչ օպտիմալ
համամասնությունները, գործարարների տարերային գործողությունները, այսինքն՝ տնտեսության
անհավասարակշռությունը: Այս ուղղության ակնառու ներկայացուցիչը Ֆրիդրիխ Ֆոն Հայեկն է: Ըստ նրա՝
գերարտադրության հիմնական պատճառը պետության կողմից ավելցուկային ֆինանսավորումն է (էժան վարկեր,
ուռճացված պահանջարկ):
Երրորդ ուղղությունը ճգնաժամերը բացատրում է արտաքին՝ քաղաքական, ժողովրդագրական, բնական գործոնների
ազդեցությամբ: Մի շարք տնտեսագետներ տնտեսական պարբերաշրջանները բացատրում են քաղաքական այլ
պատահական իրադարձություններով: Այսպես՝ պատերազմի ժամանակ կտրուկ աճում է ռազմական արտադրանքի
նկատմամբ պահանջարկը, իսկ խաղաղություն ձեռք բերելուց հետո ռազմական ծախսերը կրճատվում են, որին հետևում է
տնտեսական անկումը: Այս ուղղության որոշ տնտեսագետներ տնտեսական պարբերաշրջանների պատճառ են
համարում փոփոխվող մոնետար քաղաքականությունը: Օրինակ՝ ազատական կառավարությունը, որպես կանոն,
իրականացնում է ընդլայնողական, խթանող դրամավարկային քաղաքականություն, իսկ պահպանողականը՝ զսպող:
Չորրորդ ուղղությունը պարբերաշրջանները բացատրում է բնակլիմայական պայմանների փոփոխությամբ:
Հետաքրքրական է մարժինալիստ ՈՒ.Ջևոնսի տեսությունը, որը կապ է տեսնում գործարար ակտիվության
պարբերաշրջանների և 10 տարին մեկ տեղի ունեցող արևային բծերի դասավորության փոփոխությունների միջև: Նա
այդպիսի փոփոխություններով է բացատրում բերրի և ոչ բերրի տարիների հաջորդափոխությունը և տնտեսության
անցումը ճգնաժամային վիճակից գործարար ակտիվության վիճակի: Այս տեսակետի կողմնակից է Ա.Չիժևսկին: Նա
ապացուցում է, որ մարդկային զարգացման ընթացքը ենթարկվում է արեգակնային ակտիվության փոփոխություններին:
Մթնոլորտում առկա էլեկտրոնային մասնիկների բաղադրության փոփոխությունը ազդում է մարդկանց ֆիզիկական
վիճակի վրա և առաջացնում այս կամ այն սոցիալ-տնտեսական դրսևորումները:
Հինգերորդ ուղղությունը ճգնաժամերը բացատրում է հոգեբանական նկարագրի օգնությամբ: Ճգնաժամերի
հոգեբանական տեսության կողմնակիցները կարծում են, որ տնտեսական պարբերաշրջանի յուրաքանչյուր փուլին
հատկանշական է որոշակի հոգեբանական պատկեր, որի ազդեցությամբ ձևավորում է ներդրումների նկատմամբ
վերաբերմունք: Ըստ տնտեսագետ Ժ.Շումպետերի՝ փոփոխվող իրավիճակը ձևավորում է ներդրումային պարբերաշրջանի
անհամաչափություն, որն էլ տնտեսական տատանումների պատճառ է դառնում:
42. IS-LM մոդելը որպես ամբողջական պահանջարկի տեսություն
43. IS-LM մոդելը կարճ և երկար ժամկետներում
44. Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համատեղ ազդեցության վերլուծությունը IS-LM
մոդելի միջոցով
Ամբողջական պահանջարկը ցույց է տալիս կախվածությունը գնողունակ պահանջարկ ունեցող թողարկված
արտադրանքի քանակի և գների ընդհանուր մակարդակի միջև: Հետևաբար, ամբողջական պահանջարկի կորը ցույց է
տալիս ապրանքների և ծառայությունների այն քանակը, որ պետք է գնվի գների ամեն տվյալ մակարդակի դեպքում:
Փաստորեն, ամբողջական պահանջարկը կորի տեսքով մի մոդել է, որը ցույց է տալիս գնողունակ պահանջարկի և գների
մակարդակի հակադարձ կախվածությունը: Ամբողջական պահանջարկի կորը բնութագրվում է երեք էֆեկտների միջոցով.
•հարստության կամ Պիգուի էֆեկտ,
•տոկոսադրույքի կամ Քեյնսի էֆեկտ,
•փոխանակային կուրսի կամ Մանդել- Ֆլեմինգի էֆեկտ:
Սրանցից յուրաքանչյուրը ցույց է տալիս, որ գների մակարդակի և իրական ՀՆԱ¬ի կապը հակադարձ է:
Եթե գների մակարդակը իջնում է, ապա սպառողները հնարավորություն են ձեռք բերում իրենց նյութական
հարստությամբ գնելու ավելի շատ սպառողական ապրանքներ: Արդյունքում' առանց բնակչության եկամուտների
ավելացման
սպառողական ծախսերն ավելանում են: Գիտենք' որ' Y=C+I+G+NX, ուստի Y-ը աճում է:
Երբ գների մակարդակը իջնում է, սպառողները անհրաժեշտ սպառողական ծախսեր կատարում են ավելի քիչ
միջոցներով, որի արդյունքում խնայողությունները ավելանում են: Ֆինանսական շուկայում ավելանում է փոխառու
միջոցների
առաջարկը, տոկոսադրույքը նվազում է, ներդրումներն աճում են, Y-ը նույնպես աճում է:
Երբ գների մակարդակ իջնում է, հայրենական արտադրության ապրանքներն արտասահմանյան ապրանքների
համեմատությամբ էժանանում են: Արդյունքում' արտահանումը խթանվում է, զուտ արտահանումը աճում է, Y-ը
նույնպես:
Ամբողջական պահանջարկի կորի կառուցման համար կարող ենք օգտագործել փողի քանակական տեսության
հավաёարումը.
MV= PY
M-ը փողի առաջարկն է,
V-ն փողի շրջապտույտի արագությունը (որն այստեղ ընդունում ենք կայուն),
P-ն գնի մակարդակը,
Y-ը արտադրված ապրանքների և ծառայությունների քանակը:
Այս հավասարման հիման վրա կառուցված ամբողջական պահանջարկի կորը ունի հետևյալ տեսքը.
Ամբողջական պահանջարկի կորը
Փողի քանակական տեսությունը հաստատում է այն հանգամանքը, որ փողի ա-ռաջարկն արտադրության ծավալը
որոշում է անվանական արտահայտությամբ, որն իր հերթին կախված է գների մակարդակից և թողարկված
արտադրանքի քանակից: Ամբողջական պահանջարկի կորի գրաֆիկը կառուցված է փողի առաջարկի M մակարդակի
համար: Այդ կորն արտահայտում է կախվածությունը գնի P մակարդակի և ապրանքների ու ծառայությունների Y
պահանջարկի միջև: Ամբողջական պահանջարկի կորը թեքված է դեպի ներքև: Որքան բարձր է գնի P մակարդակը,
այնքան փոքր է փողի M/P իրական պաշարը: Այդ պատճառով փոքր է ապրանքների և ծառայությունների Y
պահանջարկը:
Ամբողջական պահանջարկի կորը նկարագրվում է «այլ հավասար պայմաններում» սկզբունքով: Յուրաքանչյուր AD
կոր կառուցվում է տրված հարկաբյուջետային և
դրամավարկային քաղաքականությունների համար, այսինքն' AD կորի համար G, T և M մեծությունները արտածին
(էկզոգեն) են:
AD կորը տեղաշարժվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունքում: Խթանող
հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով AD կորը տեղաշարժվում է աջ վերև, իսկ զսպող
հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով' ձախ ներքև:
Խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում AD կորը տեղաշարժվում է աջ վերև, իսկ զսպող
դրամավարկային քաղաքականության հետևանքով' ձախ ն»Ոս՚՚£
Ամբողջական առաջարկը կախվածություն է գների մակարդակի և թողարկման առարկա ծավալի միջև: Ամբողջական
առաջարկի կորը բաղկացած է երեք հատվածներից.
Հորիզոնական կամ քեյնսյան հատված. գների մակարդակը կայուն է, վերլուծությունը վերաբերում է կարճ ժամկետին:
Անվանական ՀՆԱ-ն աճում է իրական ՀՆԱ աճի հաշվին.
Միջանկյալ հատված, որը համապատասխանում է կարճաժամկետին: Գների մակարդակի և ՀՆԱ դրական
կախվածությունը դրսևորվում է հենց այս հատվածում: Անվանական ՀՆԱ աճը տեղի է ունենում և՛ գների մակարդակի
բարձրացմամբ, և՛ իրական ՀՆԱ-ի ավելացման հաշվին:

Ուղղահայաց կամ դասական հատված. համապատասխանում է


երկարաժամկետին: Արտադրության ծավալը հասել է իր ներուժային մակարդակին, անվանական ՀՆԱ-¬ն աճում է
բացառապես գների մակարդակի բարձրացման արդյունքում:
Ամբողջական առաջարկի ուղղահայաց կորը բավարարում է դասական երկվության պայմանները և թողարկված
արտադրանքի քանակը կախված չէ ամբողջական պահանջարկի մեծությունից: Հետևաբար' փողի առաջարկը չի ազդում
արտադրության ծավալների վրա:
Կարճ ժամկետում տնտեսական հավասարակշռության կետ է համարվում ամբողջական պահանջարկի կորի և
ամբողջական առաջարկի հորիզոնական գծի հատման կետը: Այդ դեպքում ամբողջական պահանջարկի փոփոխությունն
ազդում է արտադրության ծավալի վրա: երկարաժամկետում հավասարակշռություն է հաստատվում ամբողջական
պահանջարկի կորի և առաջարկի ուղղահայաց կորի հատման կետում:
երկարաժամկետ հավասարակշռություն
Դիտարկենք ամբողջական պահանջարկի կրճատման հետևանքները կարճ և երկար ժամկետներում: Ենթադրենք
տնտեսությունը երկարաժամկետ հավասարակշռության վիճակում է, ինչպես ցույց է տրված Գծն. 5.-ում, որտեղ
ներկայացված են նաև երեք կորերը. ամբողջական պահանջարկի կոր, ամբողջական առաջարկի երկարաժամկետ կոր,
LRAS: և ամբողջական առաջարկի կարճաժամկետ կոր (SRAS): Երկար ժամկետում հավասարակշռությունը ձեռք է
բերվում ամբողջական առաջարկի երկարաժամկետ կորի և ամբողջական պահանջարկի կարճաժամկետ կորի հատման
կետում: Գները փոխվում են' ապահովելու համար այդ հավասարակշռությունը:
Քանի որ տնտեսությունը գտնվում է երկարաժամկետ հավասարակշռության վիճակում, ապա ամբողջական
պահանջարկի կորը նույնպես անցնում է այդ կետով:
Եթե Կենտրոնական բանկը կրճատի փողի առաջարկը, ապա ամբողջական պահանջարկի կորը կշարժվի դեպի ձախ, որը
կարճ ժամկետում (եթե գները ճկուն չեն) կհանգեցնի A-ից B կետին անցմանը: Այդ դեպքում զբաղվածության մակարդակը
և արտադրության ծավալը նույնպես կլինեն բնական մակարդակից ցածր: Պետք է նշել, որ ժամանակի ընթացքում
պահանջարկի կրճատման պատճառով աշխա¬տավարձը և գները նույնպես կնվազենեն: Դրան զուգընթաց, ամբողջական
պահանջարկի կորը կտեղաշարժվի ներքև' մինչև երկարաժամկետ հա¬վասարակշռության նոր կետը C:
45. Ամբողջական պահանջարկի մոդելների /AD-AS, Քեյնսյան խաչ, IS-LM/ համեմատական բնութագիրը
Ամբողջական պահանջարկը ցույց է տալիս կախվածությունը գնողունակ պահանջարկ ունեցող թողարկված
արտադրանքի քանակի և գների ընդհանուր մակարդակի միջև: Հետևաբար, ամբողջական պահանջարկի կորը ցույց է
տալիս ապրանքների և ծառայությունների այն քանակը, որ պետք է գնվի գների ամեն տվյալ մակարդակի դեպքում:
Փաստորեն, ամբողջական պահանջարկը կորի տեսքով մի մոդել է, որը ցույց է տալիս գնողունակ պահանջարկի և գների
մակարդակի հակադարձ կախվածությունը: Ամբողջական պահանջարկի կորը բնութագրվում է երեք էֆեկտների միջոցով.
• հարստության կամ Պիգուի էֆեկտ,
• տոկոսադրույքի կամ Քեյնսի էֆեկտ,
• փոխանակային կուրսի կամ Մանդել- Ֆլեմինգի էֆեկտ:
Սրանցից յուրաքանչյուրը ցույց է տալիս, որ գների մակարդակի և իրական ՀՆԱ¬ի կապը հակադարձ է:
Եթե գների մակարդակը իջնում է, ապա սպառողները հնարավորություն են ձեռք բերում իրենց նյութական
հարստությամբ գնելու ավելի շատ սպառողական ապրանքներ: Արդյունքում' առանց բնակչության եկամուտների
ավելացման
սպառողական ծախսերն ավելանում են: Գիտենք' որ' Y=C+I+G+NX, ուստի Y-ը աճում է:
Երբ գների մակարդակը իջնում է, սպառողները անհրաժեշտ սպառողական ծախսեր կատարում են ավելի քիչ
միջոցներով, որի արդյունքում խնայողությունները ավելանում են: Ֆինանսական շուկայում ավելանում է փոխառու
միջոցների
առաջարկը, տոկոսադրույքը նվազում է, ներդրումներն աճում են, Y-ը նույնպես աճում է:
Երբ գների մակարդակ իջնում է, հայրենական արտադրության ապրանքներն արտասահմանյան ապրանքների
համեմատությամբ էժանանում են: Արդյունքում' արտահանումը խթանվում է, զուտ արտահանումը աճում է, Y-ը
նույնպես:
Ամբողջական պահանջարկի կորի կառուցման համար կարող ենք օգտագործել փողի քանակական տեսության
հավաёարումը.
MV= PY, arn»0a
M-ը փողի առաջարկն է,
V-ն փողի շրջապտույտի արագությունը (որն այստեղ ընդունում ենք կայուն),
P-ն գնի մակարդակը,
Y-ը արտադրված ապրանքների և ծառայությունների քանակը:
Այս հավասարման հիման վրա կառուցված ամբողջական պահանջարկի կորը ունի հետևյալ տեսքը.
Ամբողջական պահանջարկի կորը
Փողի քանակական տեսությունը հաստատում է այն հանգամանքը, որ փողի ա-ռաջարկն արտադրության ծավալը
որոշում է անվանական արտահայտությամբ, որն իր հերթին կախված է գների մակարդակից և թողարկված
արտադրանքի քանակից: Ամբողջական պահանջարկի կորի գրաֆիկը կառուցված է փողի առաջարկի M մակարդակի
համար: Այդ կորն արտահայտում է կախվածությունը գնի P մակարդակի և ապրանքների ու ծառայությունների Y
պահանջարկի միջև: Ամբողջական պահանջարկի կորը թեքված է դեպի ներքև: Որքան բարձր է գնի P մակարդակը,
այնքան փոքր է փողի M/P իրական պաշարը: Այդ պատճառով փոքր է ապրանքների և ծառայությունների Y
պահանջարկը:
Ամբողջական պահանջարկի կորը նկարագրվում է «այլ հավասար պայմաններում» սկզբունքով: Յուրաքանչյուր AD
կոր կառուցվում է տրված հարկաբյուջետային և
դրամավարկային քաղաքականությունների համար, այսինքն' AD կորի համար G, T և M մեծությունները արտածին
(էկզոգեն) են:
AD կորը տեղաշարժվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունքում: Խթանող
հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով AD lanA տեղաշարժվում է աջ վերև, իսկ զսպող հարկաբյուջետային
քաղաքականության հետևանքով' ձախ ներքև:
Խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում AD կորը տեղաշարժվում է աջ վերև, իսկ զսպող
դրամավարկային քաղաքականության հետևանքով' ձախ ն»Ոս՚՚£
Ամբողջական առաջարկը կախվածություն է գների մակարդակի և թողարկման առարկա ծավալի միջև: Ամբողջական
առաջարկի կորը բաղկացած է երեք հատվածներից.
Հորիզոնական կամ քեյնսյան հատված. գների մակարդակը կայուն է, վերլուծությունը վերաբերում է կարճ ժամկետին:
Անվանական ՀՆԱ-ն աճում է իրական ՀՆԱ աճի հաշվին.

Ամբողջական առաջարկիկարճաժամկետ կորը


Միջանկյալ հատված, որը համապատասխանում է կարճաժամկետին: Գների մակարդակի և ՀՆԱ դրական
կախվածությունը դրսևորվում է հենց այս հատվածում: Անվանական ՀՆԱ աճը տեղի է ունենում և՛ գների մակարդակի
բարձրացմամբ, և՛ իրական ՀՆԱ-ի ավելացման հաշվին:
Ուղղահայաց կամ դասական հատված. համապատասխանում է երկարաժամկետին: Արտադրության ծավալը հասել է իր
ներուժային մակարդակին, անվանական ՀՆԱ¬ն աճում է բացառապես գների մակարդակի բարձրացման արդյունքում:
Ամբողջական առաջարկի ուղղահայաց կորը բավարարում է դասական երկվության պայմանները և թողարկված
արտադրանքի քանակը կախված չէ ամբողջական պահանջարկի մեծությունից: Հետևաբար' փողի առաջարկը չի ազդում
արտադրության ծավալների վրա:
Կարճ ժամկետում տնտեսական հավասարակշռության կետ է համարվում ամբողջական պահանջարկի կորի և
ամբողջական առաջարկի հորիզոնական գծի հատման կետը: Այդ դեպքում ամբողջական պահանջարկի փոփոխությունն
ազդում է արտադրության ծավալի վրա£ °րկարաժամկետում հավասարակշռություն է
հաստատվում ամբողջական պահանջարկի կորի և առաջարկի ուղղահայաց կորի հատման կետում:
երկարաժամկետ հավասարակշռություն
Դիտարկենք ամբողջական պահանջարկի կրճատման հետևանքները կարճ և երկար ժամկետներում: Ենթադրենք
տնտեսությունը երկարաժամկետ հավասարակշռության վիճակում է, ինչպես ցույց է տրված Գծն. 5.-ում, որտեղ
ներկայացված են նաև երեք կորերը. ամբողջական պահանջարկի կոր, ամբողջական առաջարկի երկարաժամկետ կոր,
LRAS: և ամբողջական առաջարկի կարճաժամկետ կոր (SRAS): Երկար ժամկետում հավասարակշռությունը ձեռք է
բերվում ամբողջական առաջարկի երկարաժամկետ կորի և ամբողջական պահանջարկի կարճաժամկետ կորի հատման
կետում: Գները փոխվում են' ապահովելու համար այդ հավասարակշռությունը: Քանի որ տնտեսությունը գտնվում է
երկարաժամկետ հավասարակշռության վիճակում, ապա ամբողջական պահանջարկի կորը նույնպես անցնում է այդ
կետով:
Եթե Կենտրոնական բանկը կրճատի փողի առաջարկը, ապա ամբողջական պահանջարկի կորը կշարժվի դեպի ձախ,որը
կարճ ժամկետում (եթե գները ճկուն չեն) կհանգեցնի A-ից B կետին անցմանը: Այդ դեպքում զբաղվածության մակարդակը
և արտադրության ծավալը նույնպես կլինեն բնական մակարդակից ցածր: Պետք է նշել, որ ժամանակի ընթացքում
պահանջարկի կրճատման պատճառով աշխա-տավարձը և գները նույնպես կնվազենեն: Դրան զուգընթաց, ամբողջական
պահանջարկի կորը կտեղաշարժվի ներքև' մինչև երկարաժամկետ հա-վասարակշռության նոր կետը C:
46. Մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկումը բաց տնտեսությունում
Երկրի տնտեսությունը համարվում է բաց, եթե ազատ համագործակցում է այլ երկրների տնտեսությունների հետ,
արտահանում և ներմուծում է ապրանքներ և ծառայություններ, չեն խոչընդոտվում կապիտալի ազատ ներհոսքն ու
արտահոսքը: Փակ տնտեսությունում բոլոր տնտեսական գործարքները կատարվում են երկրի տարածքում,- երկրի
ռեզիդենտների միջև, երկրի արժույթով: Բաց տնտեսությունում ազգային արդյունքը գնահատվում և հաշվարկվում է երկու
ցուցանքներով' ՀՆԱ և ՀԱԱ: Տնտեսագիտական գրականության մեջ տարբերում են ներքին " ազգային տնտեսություններ
հասկացությունները: Ներքին է կոչվում այն տնտեսությունը, որն ընդգրկում է տնտեսական տարածքում գործող բոլոր
ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների տնտեսական գործունեությունը:
Ազգային է կոչվում այն տնտեսությունը, որն ընդգրկում է երկրի բոլոր ռեզիդենտների տնտեսական գործունեությունը'
անկախ այն հանգամանքից, թե այդ ռեզիդենտները գործում են տվյալ երկրի տնտեսական տարածքում, թե' տարածքից
դուրս:
Ներքին տնտեսութունը բնութագրվում է ՀՆԱ¬ի, իսկ ազգային տնտեսությունը' ՀԱԱ ցուցանիշներով:
ՀԱԱ =ՀՆԱ -ոչ ռեզիդենտների ստացած եկամուտը մեր երկրում + ռեզիդենտների ստացած
եկամուտները արտասահմանում
Բաց տնտեսությունում ազգային արդյունքը օգտագործվում է 4 ուղղություններով.
•հայրենական ապրանքների և ծառայությունների սպառում տնային տնտեսությունների կողմից,
•ներդրումային ծախսեր հայրենական ապրանքներից և ծառայություններից,
•պետական գնումներ հայրենական ապրանքներից և ծառայություններից,
•երկրում արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանում.
Y= C" +1ն Հ.?1 +E X,
Սակայն, եթե նկատի ունենանք, որ մեր երկրում սպառվում են նաև այլ երկրներում արտադրված ապրանքներ, ապա
կարող ենք ասել, որ երկրում ամբողջ սպառումը (C) ձևավորվում է.
C=C +Сш ,
ani»Oa Օա-ն այլ երկրներում արտադրված և մեր երկիր ներմուծվող ապրանքների սպառումն է: Նույն
տրամաբանությամբ.
I =1ն+Ի ,
G=GU + G^
Տեղադրելով Cu, 1ն , Gն ազգային հա^Օ՚նևրի նույնության հավասարման մեջ'
կստանանք.
Y= (C-C“) + (I-I“) +(G-G“ )+EX
Հավասարման ձևափոխումից հետո կարելի է գրել.
Y=C+I+G+EX-(C“ +Ի +Gm )
(СШ +1ա+ G^-ն երկիր ներմուծվող ապրանքների ու ծառայությունների արժեքն է' IM-A.
Y=C+I+G+(EX –IM)
Զուտ արտահանումը արտահանման և ներմուծման արժեքների տարբերությունն է' NX —A: Հավասարումը կստանա
հետևյալ տեսքը'
Y=C+I+G+NX
NX= Y- (C+I+G)
(C-I-G)-b տնտեսագիտական գրականության մեջ ստացել է աբսորբցիա անվանումը: Աբսորբցիան ՀՆԱ¬ի այն մասն է, որն
իրացվում է տվյալ երկրի տնային տնտեսությունների, ֆիրմաների և պետության կողմից: Փաստորեն, զուտ
արտահանումը ներկայացնում է երկրի ներսում արդյունքի արտադրության և երկրի ներսում արդյունքի օգտագործման
տարբերությունը: Եթե երկրի արտահանումը գերազանցում է ներմուծումը, ապա երկրի առևտրային հաշվեկշիռը ակտիվ
է, այսինքն՝ արտադրվում են ավելի շատ ապրանքներ և ծառայություններ, քան օգտագործվում են: Եթե երկրի
արտահանումը պակաս է, քան ներմուծումը, ապա առևտրային հաշվեկշիռը պասիվ է, այսինքն՝ օգտագործվում են ավելի
շատ ապրանքներ և ծառայություններ, քան արտադրվում են:
Այս բանաձևի օգտագործման ժամանակ կարևոր է, թե երկրում արտադրված ապրանքների ու ծառայությունների արժեքը
(Y) ինչ ցուցանիշով է հաշվարկվում: Եթե
Y-ը ընդունվում է որպես ՀՆԱ, ապա մեր երկրի գործակալների կողմից այլ երկրների համար կատարված
ծառայությունները ընդգրկվում են արտահանման, իսկ այլ երկրների գործակալների կողմից մեր երկրի համար
կատարված ծառայությունները՝ ներմուծման ծավալում:
Եթե Y-ը ընդունվում է որպես ՀԱԱ, ապա մեր երկրի գործակալների ստացած եկամուտներն այլ երկրներում апа»ё
ներմուծում չեն դիտվում, ինչպես նաև այլ երկրների գործակալների ստացած եկամուտները արտահանում չեն
համարվում
47. Փոքր բաց տնտեսության մոդելը: Ապրանքների և կապիտալի միջպետական հոսքերը
Ապրանքների ու ծառայությունների հոսքերը յուրաքանչյուր երկրի համար հավասարակշռվում են կապիտալի հոսքերի
հետ: Արտաքին առևտրի միջպետական հոսքերը կապված են համաշխարհային ֆինանսական շուկայում փոխառու
միջոցների շարժի հետ: Ծանոթանանք ապրանքների և կապիտալի միջազգային հոսքերի հավասարակշռության
մեխանիզմին և դիտարկենք տնտեսական քաղաքականության ազդեցությունը այդ հոսքերի վրա:
Ինչպես առանձին երկրի կապիտալի շուկայում իրական տոկոսադրույքը ձևա-վորվում է տվյալ երկրի ազգային
խնայողության (կապիտալի առաջարկը) և ներդրումների պահանջարկի հարաբերակցությամբ, այնպես էլ
համաշխարհային ֆինանսական շուկայում տոկոսադրույքը ձևավորվում է կապիտալի պահանջարկի ու առաջարկի
հարաբերակցությամբ:
Եթե կապիտալի պահանջարկը ավելի մեծ է, քան կայիտափ առաջարկը, ապա համաշխարհային ֆինանսական
շուկայում տոկոսադրույքը բարձրանում է: Այդ դեպքում կապիտալի ցածր տոկոսադրույք ունեցող առանձին երկրներից
այն հոսում է այլ երկրներ, որոնցում կապիտալի տոկոսադրույքը բարձր է: Այդ հոսքերի շնորհիվ որոշ ժամանակ անց
համաշխարհային ֆինանսական շուկայում տոկոսադրույքը ձեռք է բերում հավասարակշիռ վիճակ: Տնտեսական
քաղաքականության ազդեցությունը դիտարկելու համար նախ երկրները դասակարգենք ^aun կամ Ս»1 բաց տնտեսություն
ների:
Փոքր բաց է համարվում այն տնտեսությունը, որն ըստ ազատ մուտք ունի կապիտալի համաշխարհային շուկա, և
կապիտալի արտահանումը տվյալ երկրից կամ ներմուծումը տվյալ երկիր էական ազդեցություն չի կարող գործել
համաշխարհային ֆինանսական շուկայում ձևավորվող տոկոսադրույքի մակարդակի վրա: Դա
նշանակում է, որ փոքր բաց տնտեսություն ունեցող երկրում կապիտալի տոկոսադրույքը հավասարվում է
համաշխարհային տոկոսադրույքին' r=r*£
Նկատի ունենալով, որ Հայաստանը նույնպես փոքր տնտեսություն ունեցող երկիր է, ուսումնասիրենք փոքր բաց
տնտեսության ապրանքների և կապիտալի շուկաների փոխազդեցության մոդելը: Փոքր բաց տնտեսության մոդելը
կառուցելու համար հիշենք նախկինում նշված վերապահումները.
Y=F( K, L)= Y,
C=C(Y-T),
I=I (r)
Ազգային հաշիվների հիմնական նույնությունից գիտենք, որ.
NX=(Y-C-G)-I
Վերապահումների պայմանները տեղադրելով' կստանանք. NX= S- I(r*)
Բաց տնտեսությունում երկրի կապիտալի շուկայի իրական տոկոսադրույքը ինքնաբերաբար հավասարվում է
համաշխարհային ֆինանսական շուկայի տոկոսադրույքին, ազգային խնայողության և ներդրումների տարբերությունը'
արտաքին առևտրի ընթացիկ հաշվի մնացորդին: Ուստի ընթացիկ հաշվի մնացորդը որոշվում է երկրի ազգային
խնայողության և ներքին ներդրումների տարբերությամբ:
Խնայողության և ներդրումներիկախվածությունը իրական տոկոսադրույքից
48. Տնտեսական քաղաքականության ազդեցությունը վճարային հաշվեկշռի վրա
Դիտարկենք տնտեսական քաղաքականության ազդեցությունը վճարային հաշվեկշռի վրա: Վերլուծությունը սկսենք
հաշվեկշռված առևտրի վիճակից (NX =0, r=r*)
Ենթադրենք' երկիրը իրականացնում է խթանող հարկաբյուջետային քաղա-քականություն, այսինքն՝ ավելացնում է
պետական գնումները կամ կրճատում է հարկերը: Այս քաղաքականության արդյունքում ազգային
խնայողությունները
կրճատվում են:
Խնայողության փոքրացման դեպքում ներդրումները չեն կրճատվում, քանի որ դրանք որոշվում են համաշխարհային
տոկոսադրույքի Լ'>>և'ւօթյամբ: Երկրի ներքին տոկոսադրույքը բարձրանում է, կապիտալը հոսում է տվյալ երկիր: Այս
քաղաքականության արդյունքում NX -ը դառնում է բացասական, (1-Տ)-ը՝ դրական:

Խթանող հարկաբյուջետայինքաղաքականության ազդեցությունը


Ենթադրենք' խթանող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնում են մյուս, հատկապես կապիտալի մեծ
արտահանում ունեցող երկրները, աՍ1 1»auaoU համաշխարհային ֆինանսական շուկայում պակասում է կապիտալի
առաջարկը: Արդյունքում' համաշխարհային ֆինանսական շուկայում տոկոսադրույքը բարձրանում է, քանի որ
ներդրումների համաշխարհային պահանջարկը չի կրճատվում: Համաշխարհային ֆինանսական շուկայի տոկոսադրույքի
աճը ստիպում է տվյալ երկրի գործարարներին իրենց ազատ կապիտալները արտահանել այլ երկրներ այնքան
ժամանակ, քանի դեռ քննարկվող երկրում տոկոսադրույքը չի բարձրացել' հասնելով համաշխարհային ֆինանսական
շուկայի տոկոսադրույքի մակարդակին: Քանի որ այլ երկրների հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով
փոքր բաց երկրի խնայողությունները չեն փոփոխվել, ուստի կապիտալի արտահոսքի աճը տեղի է ունենում զուտ
արտահանման ավելացման հաշվին:
Այսպիսով, այլ երկրների խթանող հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով կապիտալի համաշխարհային
շուկայում տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է կապիտալի շարժի հաշվի մնացորդի կրճատման և ընթացիկ
հաշվի մնացորդի ավելացման:

Այլ երկրների հարկաբյուջետայինքաղաքականության ազդեցությունը


Ենթադրենք' փոքր բաց տնտեսություն ունեցող երկրում պետությունը խթան»!. չ ներդրումային պահանջարկձ'
տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելով հարկային արտոնություններ: Այս քաղաքականության արդյունքում
ներդրումների կորը տեղաշարժվում է աջ-վերև, երկրի ներքին տոկոսադրույքը բարձրանում է, տեղի է ունենում
կապիտալի ներհոսք տվյալ երկիր:
Կապիտալի հոսքը դեպի փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր կապիտալի շարժի հաշվի մնացորդը դարձնում է
դրական, իսկ ընթացիկ հաշվի մնացորդը' բացասական£

Ներդրումներիպահանջարկիխթանման ազդեցությունը
Այսպիսով, փոքր բաց տնտեսություն ունեցող երկրի կառավարությունը որոշակի քաղաքականությամբ կարող է ազդել
խնայողության, ներդրումների և զուտ արտահանման ծավալի փոփոխության վրա շնորհիվ այն հանգամանքի, որ նման
տնտեսության կապիտալի շուկայում տոկոսադրույքը ինքնաբերաբար հավասարվում է համաշխարհային ֆինանսական
շուկայի կապիտալի տոկոսադրույքին: °րկրի խնայո- Օճօթյունն ավելացնող հարկաբյուջետային քաղաքականությունը
նպաստում է կապիտալի արտահանմանը և փոքրացնում վճարային հաշվեկշռի կապիտալի շարժի մնացորդը և
մեծացնում արտաքին առևտրի ընթացիկ հաշվի մնացորդը: 1՜'.նայողությունր կրճատող քաղաքականությունը
ավելացնում է կապիտալի շարժի հաշվի մնացորդը և կրճատում ընթացիկ հաշվի մնացորդը: Երկրի ներդրումները
խթանող քաղաքականությունը ավելացնում է վճարային հաշվեկշռի կապիտալի շարժի հաշվի մնացորդը և
պակասեցնում ընթացիկ հաշվի մնացորդը: °րբ տվյալ երկրի գործարարները ցանկանում են ներդրումներ կատարել, բայց
երկրի խնայողությունները չեն բավարարում, ապա պարտք են վերցնում համաշխարհային ֆինանսական շուկայից, իսկ
եթե տվյալ երկրի գործարարներն ունեն ազատ կապիտալ, ապա նրանք ցանկանում են ներդրումներ կատարել այլ
երկրներում:
49. Անվանական և իրական փոխանակային կուրսեր: Իրական փոխանակային կուրսի և զուտ արտահանման կապերը
50. Անվանական և իրական փոխանակային կուրսերի վրա ազդող գործոնները
Տնտեսագիտական գրականության մեջ տարբերում են իրական և անվանական փոխանակային կուրսեր
հասկացությունները: Անվանական կուրսը երկու երկրների արժույթների հարաբերական գինն է: Առանձնանում են
անվանական փոխանակային կուրսի ամերիկյան և եվրոպական գրելաձևերը:
1$ =300դրամ (ամերիկյան գրելաձև)
1 դրամ =1/ 300 $ (եվրոպական գրելաձև)
Յուրաքանչյուր երկրի Կենտրոնական բանկ հայտարարում է իր երկրի արժույթի փոխանակային կուրսը այլ երկրների
արժույթների համեմատությամբ:
Իրական փոխանակային կուրսը երկու երկրներում արտադրված ապրանքների գների հարաբերությունն է և ցույց է
տալիս, թե մեկ երկրում արտադրված ապրանքը ինչ հարաբերակցությամբ է փոխանակվում մյուս երկրում արտադրված
ապրանքի հետ: Տնտեսագետները իրական փոխանակային կուրսը հաճախ անվանում են նաև առևտրի պայմաններ, որը
հնարավոր է դիտարկել անվանական փոխանակային կուրսի և երկու երկրների ապրանքների հարաբերական գների
միջոցով: Եթե անվանական փոխանակային կուրսը նշանակենք e տառով, հայկական ապրանքի գինը P-ով,
արտասահմանյան ապրանքի գինը P*-ով, իսկ իրական փոխանակային կուրսը E -ով, ապա' E= e x * P / P*
երկու երկրների արժույթների իրական փոխանակային կուրսը հաշվարկվում է անվանական փոխանակային կուրսի և
երկու երկրներում ապրանքների գների հարաբերության միջոցով: Բանաձևը միաժամանակ ցույց է տալիս, որ եթե
իրական փոխանակային կուրսը բարձր է, ապա արտասահմանյան ապրանքները էժան են մեզ համար, և մեր
ապրանքները թանկ են արտասահմանցիների համար, և ընդհակառակը£ Զուտ արտահանումը ֆունկցիա է իրական
փոխանակային կուրսից' հակադարձ կախվածությամբ: Երբ իրական փոխանակային կուրսը բարձրանում է, հայրենական
ապրանքները թանկանում են:

Զուտ արտահանման կախվածությունը իրական


փոխանակային կուրսից

NX=NX (E)
Իրական փոխանակային կուրսի որոշման բանաձևը թույլ է տալիս եզրակացնել, an դրա վրա ազդում են երկու հիմնական
գործոններ, այսպես.
•այն փոփոխվում է վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի մնացորդի ազդեցությամբ. aրքան մեծ է ընթացիկ հաշվի
մնացորդը, այնքան փոխանակային կուրսը ցածր է, և ընդհակառակը.
•փոխանակային կուրսի վրա ազդում է այն հանգամանքը, որ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի և կապիտալի հաշվի
մնացորդները պետք է հավասարվեն: Խնայողության մեծությունը որոշվում է սպառման ֆունկցիայով և
հարկաբյուջետային քաղաքականությամբ, իսկ ներդրումները՝ համաշխարհային ֆինանսական շուկայի տոկոսադրույքից
կախված ներդրումների ֆունկցիայով: Այդ երկու խումբ գործոնների ազդեցությամբ ձևավորվում է իրական
փոխանակային կուրսի մակարդակը:

Իրական փոխանակային կուրսը որոշող գործոնները

Գրաֆիկը ցույց է տալիս նաև, որ որոշակի քաղաքականությամբ ազդելով իրական փոխանակային կուրսի վրա՝ կարող
ենք ազդել նաև վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի և կապիտալի հաշվի մնաoan1ների վրա:
Գրական և անվանական կուրսերը սերտորեն կապված են: Անվանական փոխանակային կուրսը որոշվում է
արտարժույթի պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչ
մեխանիզմի շնորհիվ են արտարժույթի պահանջարկը և առաջարկը առնչվում այն երկու երկրների գների
հարաբերությանը, որոնց արժույթները փոխանակվում են: Անվանական կուրսը 165
որոշվում է երկու երկրների գների մակարդակների փոփոխության հարաբերությամբ և իրական փոխանակային կուրսով:
Եթե փորձենք անվանական փոխանակային կուրսի բանաձևը գրել վիճակագրական մեծությունների հավելաճերի
տեսքով, կստանանք. Ae%=AE%+AP*%-AP%
Այս բանաձևում Ae-ն անվանական կուրսի փոփոխությունն է տոկոսով,
AE-ն իրական կուրսի փոփոխությունը նույնպես տոկոսով,
AP*-h գների փոփոխությունը այլ երկրում,
AP-ն գների փոփոխությունը մեր երկրում:
Ուստի կարող ենք գրել նաև. Ae%=AE%+(n*-n),
որտեղ
AE%՚-ը ինֆլյացիայի տոկոսն է մյուս երկրում, որով արտահայտում ենք մեր արժույթը,
П-ն' ինֆլյացիայի տեմպը մեր երկրում:
Ինչպես տեսնում ենք, եթե ինֆլյացիայի տեմպը մեծ է մեր երկրում, ապա մեր արժույթի կուրսը իջնում է, եթե ինֆլյացիայի
տեմպը մեծ է մյուս երկրում, որի արժույթի հետ փոխանակում ենք մեր արժույթը, ապա մեր արժույթի կուրսը բարձրանում
է:
51. Ներքին և այլ երկրների հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը իրական փոխանակային կուրսի վրա
52. Ներդրումային պահանջարկի և արտաքին առևտրի քաղաքականության ազդեցությունը իրական փոխանակային
կուրսերի վրա
Եթե երկիրը վարում է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն և ավելացնում է պետական ծախսերը կամ
կրճատում է հարկերը, ապա S-I •QA շարժվում է դեպի ձախ, որի հետևանքով իրական փոխանակային կուրսը
բարձրանում է:
Խթանող հարկաբյուջետային
քաղաքականության ազդեցությունը
իրական փոխանակային կուրսի վրա

Իրական փոխանակային կուրսի բարձրացման հետևանքով այլ երկրների ապրանքները մեզ համար դառնում են էժան,
իսկ մեր ապրանքները արտասահմանցիների համար թանկ: Դրա հետևանքով արտահանման ծավալը կրճատվում է, և
զուտ արտահանման մնացորդը փոքրանում:

Այլ երկրների խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը կրճատում է այդ երկրների խնայողությունների


ծավալը: Համաշխարհային ֆինանսական շուկայում փոքրանում է կապիտալի առաջարկը, և դրա հետևանքով
բարձրանում է համաշխարհային տոկոսադրույքը: Փոքր բաց տնտեսություն ունեցող երկրում դա հանգեցնում է
ներմուխումների կրճատման, որի հետևանքով S-I տարբերությունը մեծանում է:

Երկրում չօգտագործված խնայողությունը հոսում է միջազգային ֆինանսական շուկա, որի արդյունքում վճարային
հաշվեկշռի կապիտալի շարժի հաշիվը փոքրանում է, իսկ զուտ արտահանումը աճում:

Այլ երկրների խթանող


հարկաբյուջետային
քաղաքականության ազդեցությունը
իրական փոխանակային կուրսի վրա

Եթե փոքր բաց տնտեսություն ունեցող երկիրը իրականացնում է ներդրումների խթանման քաղաքականություն, ապա
դրա հետևանքով S-I տարբերությունը փոքրանում է:

Խնայողության և ներդրումների տարբերության կրճատման հետևանքով կապիտալն ավելի քիչ կարող է դուրս հոսել
երկրից, ուստի վճարային հաշվեկշռի կապիտալի շարժի հաշիվը մեծանում է, իսկ ընթացիկ հաշվի մնացորդը
փոքրանում:
Ներդրումների խթանման
ազդեցությունը իրական
փոխանակային կուրսի վրա

Եթե փոքր բաց տնտեսություն ունեցող երկրում իրականացվում է արտաքին առևտրի հովանավորչական
քաղաքականության, ապա արդյունքում փոխանակային կուրսը բարձրանում է: Ընթացիկ գործարքների հաշվի մնացորդը
մնում է անփոփոխ, քանի որ ներմուծման կրճատումը չեզոքացվում է արտահանման կրճատմամբ: Փաստորեն, արտաքին
առևտրային հովանավորչական քաղաքականությունը թարձրացնում է իրական փոխանակային կուրսը:

Արտաքին առևտրային քաղաքականության


ազդեցությունը իրական փոխանակային կուրսի
վրա

You might also like