You are on page 1of 17

Պետության և իրավունքի ծագումը

1.Նախանադարյան շրջանի իշխանություն և սոցիալական


նորմերի ընդհանուր բնութագիր
Ցանկացած հասարակություն ամբողջական սոցիալական օրգանիզմ է ,որին
բնորոշ են հասարակական հարաբերությունների
կազմակերպվածության,կանոնակարգվածության որոշակի
աստիճան։Յուրաքանչյուր հասարակաութուն ունի իրեն բնորոշ կառավարման
համակարգը/սոցիալական իշխանություն/ և իր անդամների վարքագիծը
կանոնակարգող ընդհանուր կանոնները/սոցիալական նորմ /։

Տեսության մեջ հասարակությունը ներկայացվում է ,որպես


կազմակերպվածության որոշակի աստիճան ունեցող գիտակցությամբ և կամքով
օժտված անհատների խումբ ,որոնց միավորում է մշտական և օբյեկտիվ շահը և
այդ ընդհանուր շահի համար նրանց փոխազդեցությունը և
համագործակցությունը։Նաև հասարակության մեջ առկա են նորմեր ,որոնք
կարգավորում են անդնամերի միջև եղած հարաբերությունները և
վարքագիծը։Այս ամենը չի կարող կազմակերպվել առանց իշխանության,որը
ընդունակ է ապահովել հանրության անդամների ներքին և արտաքին
անվտանգությունը։Նաև կարևոր հատկանիշ է
ինքնավերարտադրողականությունը և ինքնակատարելագործման
հնարավորության առկայությունը։

Այս բոլոր թվարկված հատկանիշները մեծամասամբ բնորոշ են արդի


հասարակությանը։Իսկ նախապետական շրջանում մարդկանց սոցիալական
միավորման ձև է հանդիսացել տոհմը ,որը եղել է իրական կամ ենթադրյալ
արյունակցական կապ ունեցող մարդկանց խումբ,որին բնորոշ է եղել
արտադրողական միջոցների նկատմամաբ ընդհանուր/կոլեկտիվ /
սեփականությունը,բարիքների բաշխման հարցում հավասարությունը։

Նախապետական շրջանում ընտանիքը եղել է պոլիգամ/բազմակապ/։Բոլոր


տղամարդիկ և կանայք պատկանում էին միմյանց։Հետագայում սովորույթները
արգելեցին նախ երեխաների և ծնողների,հետո արդեն եղբայրների և քույրերի
միջև ամուսնությունը։

Նախնադրյան հասարակարգում կինն է հասարակաության մեջ զբաղեցրել


գերիշխող դիրք ,ուստի այդ ժամանակահատվածը ընդունված է անվանել
մայրիշխանության ժամանակաշրջան։Սերունդը հաշվվում էր մայրական
գծով,քանզի շատ հաճախ հյարը երեքխայի հայտնի չէր։Սակայն հետագայում
գոյության պայմանների վատթարացման պատճառով բարձրացավ տղամարդու
դերը հասարակության մեջ։

Նախապետական հասարակարգում բարձրագույն իշխանության կրողը տոհմի


բոլոր մոծահասակներից կազմված ժողովրդական ժողովն էր։Նաև կարևորվում
էր առաջնորդի դերը,որը պետք է օժտված լիներ այնպիսի հատկանիշներով
ինչպիսին է ֆիզիկական ուժը,կազմակերպչական ունակությունները ,կրոնական
ծեսերի իմացությունը,հեղինակությունը։

Նախնադարյան հասարակարգում առկա էր պազունակ արտադրողական


մոդել։Նախնադարյան համայնակարգի մարդիկ սպառում էին այնքան ,ինչքան
արտադրում էին ,ուստի նրանց հանար խորթ էր արտադրանքի ավելցուկ
հասկացությունը։Այստող տիրում էր տնտեսական և քազաքակակն
հավասարություն ,քազնի իշխանության օբյեկտը և սուբյոկտը համընկնում էին։

Սոցիալական նորմերը, որպեսայդպիսին, հասարակության ներսում և դրսում


հարաբերությունները կարգավորող նորմերն էին ,որոնք համարվում էին
սովորությաին նորմեր։Սրանք անվանվում էին մոնոնորմորը,քանզի սրանք
արտահայտում էին հասարակության մեջ հետաքրքրույուն ունեցող հարցերը։

Նախնադարյան համայնակարգում նորմերը գոյություն են ունեղցել տոհի


անդամների գիտակցության մեջ և չեն ունեցել ձևական ամրապնդում։Այն
ժամանակ ուժեղ կարգավորման եղանակ էր տաբուն/արգելքը/։

2.Պետության և իրավունքի առաջացումը


Պետության և իրավունքի առաջացումը զբաղեցնում է մարդկության
պատմության բավականին երկար ժամանակաշրջան։Տարբեր էթնոսների մոտ
պետության և իրավունքի առաջացում ընթացել է տարբեր ձևերով ,կախված
նրանց պատմությունից և զարգացման աստիճանից։

ՊևԻ առաջացման մեջ մեծ դեր է ունեցել արտադրության


զարգացումը,սպառողական տնտեսությունից անցումը դեպի արտադրողական
տնտեսության և վորջինիս հետևանքով մասնավոր սեփականության
առաջացմանը։

Մարդու սոցիալական էակ դառնալու գործում մեծ դերակատարում է ունեցել


աշխատանքը։Ինչպես ասել է Ֆ.Էնգելսը «Աշխատանքն է ստեղծել մարդուն»։

Աշխատանքի առաջին խոշոր բաժանումը անասնապահության անջատումն էր


հողագործությունից ,որին հաջորդեց հողագործություից արհեստների
անջատումը։Սրանք նպաստեցին աշխատանքի առաջացմանը,ինչը
պայմանավորված էր ապրանքնափոխանակության անհրաժեշտությամբ։Այս
ամենը հանգեցրեց նրանց ,որ արտադրողի մոտ առաջանում էր ապրանքի
ավելցուկ,որն էլ հնարավորություն էր տալիս առանձին ձեռներեցների իրենց
ձեռում կենտրոնացնել աշխատանքի միջոցները։

Հասարակության մեջ տեղի է ունենում սոցիալական շերտավորում։Ձևավորվում


են աղքատների և հարուստների խավեր,որոնց շահերը հակասում են
միմյանց։Այս ամենը հանգեցրեց մարդկանց քաղաքական անհանավասարության
նույնպես։Առաջացան դասակարգեր և դա անհրաժեշտություն առաջացրեց
ստեղծելու այնպիսի իշխանություն ,որը կկարողանա կառավարել
դասակարգերը,նրանց միջև առաջացած շահերի բախումը։Իշխանության
այդպիսի կազմակերպման արտահայտման ձևն է պետությունը։
Պատերազմները գիտնականների մեծ մասը անվանում են պետությունների
առաջացման հիմանակ գործոն։Դրանց իրագործման հիմնական գործոն։

Իրավունքը,որը հասարակական կարգավորիչ առաջացել է պետության հետ


մեկտեղ։Պետության և իրավունքի ստեղծման պատճառները գրեթե նույնական
են։Սովորությին իրավունքները ընկալվում էին որպես երկնքից տրված
իրականություն։Հիմանակնում սովորութային նորմերը ամրագրում էին
թագավորները՝իմանալով շատ լավ դրանց դերը հասարակության համար։

Ժամանակաի ընթացքում ձևավորվեցին իրավունքի


սկզբունքները,գաղափարները,իրավունքի նորմերը և
իրավահարաբերությունները,բայց դրանք շատ ավելի ուշ դարձան իրավական
համակարգ։

Սովորույթները էլ չէին կարողանում կրգավորեկ հասարակությանը ,ուստի


հարկավոր էր ստեղծել նոր նորմեր և ամրագրել դրանք իրավական
աղբյուրներում։Ի հայտ են գալիս նաև իրավական նորմերի իրացումը ապահոցով
նոր մեխանիզմներ և մարմիններ։Վեճերը լուծվու են դատարանի կողմից։

3.Պետության առաջացման «արևելյան» ճանապարհը


Հիմա գիտական շրջանակներում գերիշխում է այն կարծիքը ,որ գոյություն ունի
երկու պևի զարգացման ճանապարհ՝«արևմտյան» և «արևելյան»։

«Արևելյան» հասկացությունը այդքան չի նշանակում աշխարհագրական


տարածք,այն ունի ավելի շատ գաղափարաքաղաքակական
հասկացություն:Այստեղ ,ի տարբերություն արևմուտքի,մասնավոր
սեփականատիրական հարաբերությունները էական դեր չէին խաղում։Հին
արևելակարգում գյուղական համայնքը որոշիչ դեր էր խաղում ,այնտեղ
պահպանվել էին տոհմացեղային կազմակերպության բազմաթիվ
հատկանիշներ։Այստեղ հողի անմիջական սեփականատերը գյուղացին էր ,իսկ
պետությունը հանդես էր գալիս որպես գերագույն սեփականատեր և այդ
իրավունքը իրացվում էր հարկերի գանձմամբ։Այս հասարակարգին
բնութագրական էին մեկուսի գյուղական համայնքները,որտեղ արհեստները
համակցում էին հողագործության հետ։

Արևելքում սոցիալ-դասակարգային սահամնները հստակ տարաջատված չեն


եղել։Կային կախյալ բնակչության տարբեր շերտեր,որոնք գտնվում էին
ազատների և ստրուկների միջև։Առկա էին դեպի իշխող դասակարգ անցնող
ազատ հողատերեր։

Հին արևելյան տիպի հասարակության քաղաքական կազմակերպության


առանձնահատկությունը «արևելյան
բռնապետությունը»՝դեսպոտիան/անսահամանափակ բռնապետություն / էր։Սա
կառավարման միապետական ձև է,որի ժամանակ միապետը ունի
անսահմանափակ ժառանգական իրավունքներ,ինքն է հանդիսանում օրենսդիր
և դատական մարմին։Արևելյան բռնապետությունը բնութագրվում էր նաև
դաժան տոտալիտար ռեժիմով և բռնապետին ենթարկվող
ռազմաբյուրոկրատական ապարատի առկայությամբ։

Պետության հետ մեկտեղ առաջացավ նաև պոզիտիվ իրավունքը ,որը հին


արևելյան երկրներում ուներ մի շարք առանձնահատկություններ։Այն բացահայտ
կերպով ամրագրում էր սոցիալական անհավասարությունները ,որոնք առաջին
հերթին դրսևորվում էին ստրուկների կարգավիճակով։Ստրուկները չէին
համարվում մարդ այլ համարվում էին առարկա։

Հին արևելյան իրավունքն անխզելիորեն կապված էր կրոնի և բարոյականության


հետ։Այստեղ իրավունքի աղբյուրները երկար ժամանակ եղել է սովորութային
իրավունքը ,որը ամրագրաված չի եղել։

4.Պետության ճանաչման արևմտյան ճանապարհը


Այս ճանապարհը որդեգրել է եվրոպական հասարակությունը։Այստեղ
պետականաստեղծ գործոն է հանդիսացել մասնավոր սեփականության
ձևավորման հետևանքով հասարակության բաժանումը
դասակարգերի։Ֆ.Էնգելսը առանձնացնում է «Արևմտյան» պետության
առաջացման 3 ձև.

1.աթենական

2.հռոմեկան

3.հին գերմանական

Աթենականը պետության ձևավորման ամենադասական օրինակն է ,քանի որ


պետության առաջացման պատճառ հանդիսացել է տոհմում ծագած
հակասությունների սրման արդյունք։

Հունաստաը լեռնային երկիր է ,որտեղ քիչ էին մշակելի հողերը։Սա էր հիմանակն


պատճառը ինչու էստեղ չէր հարող զարգանալ «Արևելյան» տիպի
պետությունը։Այնտեղ հիմանակն զբազմունքը հողագործությունն էր ,բայց
էստեղ՝Աթենքում, չկաին դրա համար նպաստավոր պայմաններ,ուստի այստեղ
սկսկեց զարգանալ
մետաղագործությունը։Ապրանքափոխանակությունը ,հետագայում նաև
զարգացած առևտուրը նպաստեցին շուկայական հարաբերությունների
զարգացմանը և մասնավոր սեփականության աճին։

Սակայն երկրի քաղաքական կոնսոլիդացիան/միավորում/


Պետության մեխանիզմները
1.Պետության մեխանիզմի հասկացությունը և էությունը
Պետությունը գործում է և կարող է իրեն դրսևորել միայն որպես
համակարգ՝հատուկ մարմինների ,հիմանարկների,մարդկանց խմբերի
միավորում ,որոնք իրենց լիազորությունների սահմանում հասարակության
անունից իրականցնում են վերջիններիս գործերի կառաարումը։

Բայց սրանից չենք ենթադրում ,որ միայն այս մարիններները և դրանցում


ընդգրկված մարմիններն են մասնակցում պետական
կառավարմանը։Քաղաքացիները նույնպես կարող են մասնակցել պետության
գործերին։Ըստ ՀՀ Հնարային ծառայության մասին օրենքի հոդված 13-ի մաս մեկի
համաձայն Հանրային ծառայության կարող են անցնել Հայաստանի
Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները, իսկ համայնքային ծառայության դեպքում` նաև
Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ
ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից,
սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

Կան որոշ օբյեկտիվ սահմանափակումներ հանրայի ծառայության անցմող մարդկանց


համար/տարիք,կրթություն,փորձառություն/։

Իրավագիտության մեջ օգտագործվում են «պետական մեխանիզմ» և «պետական ապարատ»


հասկացությունները։Այս հասկացությունները հասկանում ենք երկու՝լայն և նեղ
իմաստով։Լայն իմաստով պետական ապառատը պետական ապառատի,պետական
հիմնարկների և պետական ձեռնարկնորի կոռեալիացիան է և այս եևեքը լայն իմասոտվ
նույնանում են պետական ապառատի հետ։Իակ նեղ իմաստոցվ պետական մեխանիզմը
պետության գործադիր-կարգավորիչ ,կառավարչական մարմինների համակարգն
է։Պետական ապարատ հասկացությունը նեղ իմաստով օգտագործվում է վարչական
իրավունքի գիտության մեջ։ՊԻ տեսության մեջ մենք դիտարկում ենք լայն իմաստով ,որի
ժամանակ «Պետական ապարատը» և «Պետական ապարատը» նույնանում են։

Պետական մեխանիզմը /ապարատը/ օրենսդրությամբ ամրագրված կազմակերպական և


գործունեության միասնական սկզբունքների վրա հիմնված և անհրաժեշտ նյութական
միջոցները տնօրինող պետական մարմինների և հիմնարկների համակարգ է։

Պետական մեխանիզմի բնոորոշ գծերն են,որոնցով նա առանձնանում է հասարակության


քաղաքական ոչ պետական միավորներից։

1.Պետական մեխանիզմը Սահմանադրությամբ ,օրենքներով և դրանց հիման վրա ընդունված


այլ իրավական ակտերով սահմանված ,կազմակերպական և գործունեության միասնական
սկզբունքի վրա հիմնված պետական մարմինների ,հիմնարկների համակարգ է։
/ Պետական մեխանիզմը պետական մարմինների ամբողջական համակարգ է ,որն հիմնված է
նպատակների ու խնդիրների ընդհանրության և կազմակերպման ու գործունեության
սկզբունքների միասնության վրա։/

2. Պետական մեխանիզմն ունի բարդ կառուցվածք՝հիմնված մարմինների գործունեության


սուբորդինացիայի(ենթակարգության)/խիստ հիեռառխիկ համակարգ է/ և կորդինացիայի
(համակարգման) սկզբունքի վրա ,որտեղ հստակ երևում է պետ մարմինների հատկացված
տեղն ու դերը ,նրանց միջև գույություն ունեցող հարաբերությունների
բովանդակությունը։Ժամանակակից ժողովրդավարական պետություններում պետական
իշխանությունն իրականացվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման
սկզբունքով ,որի համաձայն պետական իշխանության երեք թևերից յուրաքանչյուրը պետք է
իրականացվի պետական մեխանիզմի մարմինների և հիմնարկների միջոցով։

3. Պետական մեխանիզմն անխզելիորեն կապված է պետական գործառույթների հետ,որոնց


միջև գոյություն ունի փոխադարձ կապ։Պետությունն իր գործառույթները իրականացնում է
պետական մեխանիզմի օգնությամբ։Պետական գործառույթները կանխորոշում են նաև
պետական մեխանիզմի կառուցվածքը։Օրինակ՝ազգային անվտանգության ապահովումը
ցանկացած պետության գործառությներից է,որը դրված է պետական իշխանության ողջ
համակարգի վրա՝որտեղ գլխավոր դերակատարը զինված ուժերն են։

Առանձին վերցրած պետության մարմինը կատարում է նրա կոնկրետ գործառույթը,իսկ բոլոր


պետական մարմինները ,միասին վերցրած,ապահովում են պետության արդյունավետ
գործունեությունը ընդհանրապես։

Պետության մեխանիզմների կազմակերպման ձևերը դետերմինիզացված են այն


գործառույթների բովանդակությամբ ,որոնք նրանք կատարում
են։Հետևաբար ,գործառույթները որոշում են պետական մեխանիզմի կոնկրետ
կոնֆիգոիրացիան(ձև,դիրք),նրա տարրերի միջև փոխազդեցությունների սկզբունքների։

4.Պետության մեխանիզմում մշտապես արհեստավարժ հիմունքներով


ծառայություն են իրականացնում պետական ծառայողները։

5. Պետական մեխանիզմն իր առջև դրված խնդիրները և գործառույթները իրականացնելու


համար ունի համապատասխան նյութատեխնիկական միջոցներ.առանց որոնց չի կարող
գոյություն ունենալ և աշխատել ոչ մի մեխանիզմ ։Համապատասխան նյութատեխնիկական
միջոցներ են համարվում բյուջետային միջոցները ,շենքները,տեխնիկական
միջողները,տեղեկատվական ,կազմակերպչական միջոցները ,նաև միջոց է համարվում
պետական հարկադրանքը։նախարարի օրինակ

2.Պետության մեխանիզմի կազմակերպական և գործունեության


սկզբունքները
Պետության մեխանիզմի կազմակերպումն ու գործունեությունն իրականացվում է
որոշակի սկզբունքների հիման վրա։«Հանրային ծառայության մասին » ՀՀ օրենքի 12-
րդ հոդվածը ամրագրում է դրանք.
1)իրավունքի գերակայությունը,
2) հանրային ծառայության արդյունավետությունը,
3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության
կայունությունը,
4) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և
հաշվետվողականությունը,
5) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց
մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան,
6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը
չհամապատասխանող միջամտությունից,
7) հանրային ծառայողի արհեստավարժությունը:
Իրավաբանական գրականությունն ներկայացնում է պետական մեխանիզմի կազմակերպման
և գործունեության սկզբունքների այլ համակարգը։Այսպես՝

1.Պետական մեխանիզմի բոլոր օղակներում քաղաքացիների շահերի ներկայացվածության


սկզբունքը ։Այս սկզբունքը ապահովում է ժողովրդավարական ընտրական
համակարգի ,քաղաքացիական սոցիալ-տնտեսական ,անձնական և քաղաքական
իրավունքների և ազատությունների իրացման իրավական երաշխիքների
առկայությունը,անհատի շահերի բավարարման նպատակով պետական մարմինների
գործունեության բազմակողմանիությամբ։

2.Իշխանությունների տարանջատման սկզբունքը/օրենսդիր,գործադիր,դատական/։Այս


սկզբունքով պայմանավոևված մեխանիզմի ձևավորումը բացառում է պետական մարմինների
և պաշտոնարատ անձանց կողմից կամայականությունների դրսևորումը։

3.Պետական մեխանիզմի գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը։

4.Պետական մարմինների արհեստավարժությունը ,որը իրենից ենթադրում է պետական


մեխանիզմում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներառում։Կարևոր
նշանակություն ունի ոչ միայն կադրերի ճիշտ ընտրությունը ,այլև՝օրենքով
սահմանապատրաստումը և ատեստավորումը։

5.Կամայականության և չհիմնավորված հայեցողության բացառումը։Սա ենթադրում է բոլոր


պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեությունը պետք է հիմնված լինի
միայն իրավական կարգադրագրերի վրա՝բացառելով կամայականությունը և չհիմնավորված
հայեցողությունը։Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձիք կարող են
կատարել այնպիսի գործողություններ ,որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ
կամ օրենքով։

6.Պետական մարմինների կազմակերպման և գործունեության մարդասիրության


սկզբունքը։ՀՀ Սահմանադրությունը մարդուն,վերջինիս անհատականությամբ
պայմանավորված արժանապատվությունը,հիմնականա իրավունքները և ազատությունները
ճանաչվում են բարձրագույն արժեքներ՝սահմանափակելով հանրային իշխանության,նրա
մարմինների և հիմնարկների լիազորությունները։

3.Պետության մեխանիզմի կառուցվածքը


Պետության մեխանիզմի կառուցվածքի վրա ազդում են բազմաթիվ
գործոններ։Մասնավորապես՝դրանք իրենց բնույթով կարող են լինել
պատմական ,տնտեսական ,քաղաքական և այլն։Պատմական զարգացման յուրաքանչյուր
փուլում ,պետական իշխանության առջև դրված խնդիրների և գործառույթների բնույթով և
բովանդակությամբ պայմանավորված ,կարող է փոխվել պետական մեխանիզմը ,նրա
մարմինների կառուցվածքը ու բովանդակությունը։Ժողովրդավարական իրավական
հասարակարգում պետության և նրա մարմինների էությունը արտահայտվում է մարդու
իրավունքների և ազատությունների ,քաղաքացիների և հասարակության անվտանգության
ապահովման մեջ։

Քննարկենք Իշխանության բաժանման տեսության բովանդակությունը ,դա կարևոր է ամբողջ


ՊՄ համակարգը հասկանալու համար։Իշխանության բաժանման կառուցվածքային
մոտեցումը խնդիր ունի ապահովելու ,որ իշխանության երեք թևորը լինեն
առաձին ,հարաբերականորեն անկախ և ինքնուրույն վիճակում։Այս տեսության
հեղինակներին են Ջ.Լոկը և Շարլ Լուի Մոնտեսքիոն։Այստեղ նշվում է ,որ.

Գործադիր+օրենսդիր=բռնակալական օրենքներ

Դատական իշխանություն +օրենսդիր =Կամայականությունների իշխանույուն ,դատավորի


վերածում օրենսդրի

Դատական իշխանություն+գործադիր =Դատավորը կդառնա կեղեքիչ

Կան երեք հարթությունները ,որոնցում պետք է դիտարկեն իշխ բաժանման


գաղափարը՝Գործառույթային,կառուցակարգային,հասցեական։

Գործառույթներ

Օրենսդիր-Դա ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմին է,որը, ընդունելով


օրենքներ, որոշում է հասարակության և պետության զարգաման ռազմավարությունը։

Սահմանում է հարկադրանք,չի կարող այն կիրառել

Գործադիր-Նրա գործառույթը ընթացիկ օրենքների կիրառումն է ,կարող է օգտագործել


հարկադրանք/օրենքով սահմանված/։

Պետական հարկադրանքը կիրառողը գործադիր իշխանությունն է։ Նա չի կարող ոչ օրենք


ընդունել ,ոչ էլ արդարադատություն իրականացնել։
Դատական-Սահմանադրության և օրենքների հիմքի վրա իրականացնում են
արդարադատություն։

Դատական իշխանության պարգայում ՝ինքը չի կիրառում ,բայց թույլատրում կամ թելադրում


է հարկադրանքի կիրառում։

Ինստիտուցիոնալ

Ինստիտուցիոնալ նրանց տարբերությունը կայանում է նրանում ,որ ամեն մի ինստիտուտ ,որ


աշխատում է իր գործառությոը կատարելու համար,ունի տարբեր առաքելություններ և չի
կարող իրեն յուրացնել մյուս ինստիտուտի լիազորությունները և իշխանությունը
կենտրոնացնել մեկ ինստիտուտի ձեռքում։

Հասցեական

Այս բաժանման հիմքում ընկած է այն հանգամանքը ,որ օրինակ պառլամենտի


պատգամավորը չի կարող լինել նույն ժամանակ կառավարության անդամ,կամ դատական
համակարգում պաշտոնատար անձը չի կարող լինեն օրենսդիր և գործադիր մարմինների
անդամ։Չնայած նրան ,որ որոշ պետություններում պառլամենտի անդամը հանդիսանում է
նաև կառավարությաան անդամ /ՄԲ,Գերմանիա և այլն/ ,բայց դա չենք դիտարկում որպես
կանոնից շեղում ,այլ որպես պառլամենտական պետություններին բնորոշ
առանձնահատկություն։

ՀՀ Ազգային ժողովի,կառավարություն և ՀՀ նախագահի փոխհարաբերությունները։

Կիսանախագահական ձև

Սկզբի համար այս հարցը դիտարկենք 2005 թվականի սահմանադրության լույսի


ներքո։Ինչպես գիտենք 2005թին ՀՀ-ն ունեև կիսանախագահական կառավարման ձև,ուստի
ընտրովի մարմիններ էին համարվում և նախագահը ,և ԱԺ-ն։Ըստ այս սահմանադրության
նախագահը չէր մտնում և ոչ մի իշխանական օղակի մեջ ,բայց ՀՀ Սահմանադրության/2005/
49-րդ հոդվածի 3-րդ և 86-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով /արտաքին
քաղաքականություն,պաշտպանություն և ազգային անվտանգություն/ ուներ գործադիր
իշխանության գործառույթներ։Նա նշանակում էր վարչապետին և վերջինիս
առաջարկությամբ կառավարության անդամներին։ԱԺ-ն այս գործընթացում մասնակցություն
չուներ ,բայց ուներ կառավարությանը անվստահություն հայտվելու լիազորություն։Վորոնշյալ
մարմիները ,որոնք ունեին ավելի բարձր լեգիտիմություն ,քան կառավարության
անդամները,քանզի ընտրվել էին ժողովրդի կողմից ունեին մեծ լծակներ կառավարության վրա
ներգործելու համար,ուստի առկա անորոշությունը տվյալ իրավիճակում կարող էր բերել իր
հետ քաղաքական ճգնաժամ։

Պառլամենտական ձև

Ւ տարբերություն կիսանախագահակն ձևին ,որտեղ գործադիր իշխանության համար


սահմանադրական պատասխանատվությունը կիսում էին ՀՀ նախագահը և
կառավարությունը ,ապա պառլամենտական պետությունում կառավարությունը
պատասխանատվություն է կրում ԱԺ-ի առաջ։Այս պարագայում նաև փոխվում է ՀՀ
նախագահի դերը ամբողջ համակարգում:Նրա դերի մասին խոսվում է ՍԴՈ-1518 ում ,որում
մանսավորապես ասվում է «Հանրապետության նախագահը, Սահմանադրության
«Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի
ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ,
ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի
տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ
ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ
և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահը՝ որպես
պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն
ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:

Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը,


ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով
դրանց պատասխանատվությունը՝ Հանրապետության նախագահին սահմանադրորեն
պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային
շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ՝ Հանրապետության
նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր
լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ


գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն

 Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իրականացումն


ապահովելու նպատակով սահմանադիրը նրան վերապահել է համարժեք լիազորություններ
(Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնք նրա վրա ազդելու հնարավորությունները
բացառելու համար սպառիչ ամրագրել է Սահմանադրությամբ՝ օրենսդրին թողնելով
Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում դրանց իրականացումը
կանոնակարգելը:

Նա օժտված է հավասարակշռող լիազորություններով թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ նաև գործադիր


իշխանության մարմինների և անգամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ: »

Ազգային ժողովը պառլամենտական պետության շրջանակներում միակ մարմինն է ,որը ընտրվում


է համամասնական ընտրակարգով՝ժողովրդի լողմից։Դա է նրան դարձնում ներկայացուցչական
կոլեգյալ մարմին։

Պառլամենտը նաև կատարում է պառլամենտական վերահսկողություն ,որը դրսևորվում է


կառավարության հետ հարաբերություններում։

Մեր պառլամենտը միապալատ է։ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս ,որ ներկայումս


շատ են պետություններ ,որտեղ գործում է բիկամերալիզացման/բի-երկու ,կամեռա-պալատ/
սկզբունքը։Օրինակ Ռուսաստանում պառլամենտի վերին պալատը անվանում են Դաշնային
խորհուրդ ,իսկ ստորինը՝Պետական դումա։ԲԻկամեռալիզացման սկզբունքը հատկապես լավ
է աշխատում դաշնային պետություններում,որտեղ վերին պալատը ներկայացնում է
դաշնության սուբյեկտների շահերը,իսկ ստորինը՝ ժողովրդի շահերը։Որպես կանոն ստորին
պալատներ ձևավորվում են ուղղակի ընտրությունների շնորհիվ ՝ընդհանուր,հավասար
սկզբունքներով,իսկ վերին պալատը ՝նշանակովիության,ժառանգականության սկզբունքի
հիման վրա։

ՀՀ Սահմանադրության 4-րդ գլուխը,ճիշտ է, նվիրված է ԱԺ-ին ,բայց հստակ իմանալու


համար պառլամենտական ձևի սահմանադրական բոլոր կարգավորումները ,անհրաժեշտ է
դիտարկել ոչ միայն 4-րդ գլուխը ,այլև կառավարության և Նախագահի գլուխներում գրված
իրավակարգավորումները։

Կառավարություն

ԱԺ-ն հստակ սահմանադրական լուծումների միջոցով ապահովում է Կառավարության


ինքնուրույնությունը հատկապես ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության մշակման և
իրականացման հարցում/ՀՀ Սահմանասրություն 146-րդ հոդված մաս 2/։

Կառավարությանը իրավասթյանն են ենթարկվում գործադիր իշանության այն բոլոր


հարցերը ,որոնք վերապահված չեն պետական կառավարման այլ կամ տեղական
ինքնակառավարման մարմիններին։Սահմանադրությամբ հստակեցված է նաև
կառավարության կազմը,որը բաղկացած է վարչապետից,փոխվարչապետից և
նախարարներից։/Փոխվարչապետ-3 նախարարներ- 18 առավելագույնը/։

ՀՀ Աահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝պետական կառավարման համակարգի


մարմիններն են նախարարությունները,կառավարությունը,վարչապետին և
նախարարություններին ենթակա այլ մարմիններ։

ՀՀ մարզպետները համարվում են Հանրապետական գործադիր մարմինների հանրային


ծառայություններ։

Հանրային խորհուրդ-կառավարության խորհրդական մարմին։

Դատական իշխանություն

Այս ճյուղի սահմանադրական կարգավիճակը սհամանվում է 7-րդ գլխում։Սահմանդրության


162-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետությունում
արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և
օրենքներին համապատասխան:

Դատական իշխանության մարմինները հանդիսանում են հակակշիռ օրենսդիր և գործադիր


օղակներին։

Դատական մարմինների լիազորությունների մեջ է մտնում նաև պետական իշխանության


մարմինների միջև ծագած վեճերի լուծումը։

163 հոդված

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ


դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում
կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:
2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Առաջին մակարդակի դատարան-Առաջին ատյանի ընդհանուր իրավասության


դատարաններ/7-ը Երևանում, 9-ը՝ՀՀ մարզերում/,ինչպես նաև վարչական դատարանը։
Երկրորդ մակարդակի դատարան-Վերաքննիչ
դատարանները ,քրեական,քաղաքացիական,վարչական վերաքննիչ դատարաններ։
Երրորդ մակարդակի դատարան- Վճռաբեկ դատարան,որը ապահովում է օրենք միատեսակն
կիրառությունը ։
Կազմված է Նախագահից ,պալատների նախագահմներից և 14 դատավորից։
Ունի երկու պալատ՝քրեական պալատ/պալատի նախագահ և հինգ
դատավոր/,քաղաքացիական պալատ /պալատի նախագահ և ինը դատավոր/
Սահմանադրության պահպանումը Սահմանադրական դատարանի լիազորությունն է։

Դատախազություն և Քննչական մարմիններ։


Դատախազություն
ՀՀ պետական մեխանիզմում յուրահատուկ տեղ և դեր ունի դատախազությունը,որը ՀՀ
գլխավոր դատախազի ղեկավարությամբ գործող միասնական համակարգ է։
Գլխավոր դատախազը ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ
ընտրվում է ԱԺ կողմից ՝պատգամավորների ընդհանուր թվի ձայնի երեք հինգքերորդեվ,վեց
տարի ժամկետով։
Դտախազությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի
օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների
կիրառման օրինականության նկատմամբ:
Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական
շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
Քննչական մարմիններ
Քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և
իրականացնում են մինչդատական քրեական վարույթը:/178/
Նրա լիազորություններ.
1.քրեական գործի հարուցման հարցի լուծման հետ կապված լիազորություններ
2.մինչդատական քրեական վարույթի շրջանակներում ապացույցների հետ կապված
լիազորություններ
3.քրեական հետապնդում իրականացնելու և հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ
կապված լիազորություններ։
4.անձի դատավարական կարգավիճակի տրամադրման հետ կապված լիազորություններ
5մինչդատայան քրեական վարույթի ընթացքի և ավարտի հետ կապված լիազորություններ։
4.Պետական մարմին։Հասկացություն և տեսակներ
Պետական մարմինը պետության մեխանիզմի կառուցվածքային մասն է ,որը օժտված է
օրենքով սահմանված իշխանական բնույթի լիազորություններով , մասնակցում է պետության
գործառույթների իրականացմանը և սերտորեն համագործակցում է պետական մեխանիզմի
մյուս տարրերի հետ։

Պետական մարմնի հատկանիշներն են.


1.պետական մարմինները ձևավորվում են օրենքով սահմանված կարգով։Պետական մարմնի
լիազորությունները նույնպես սահմանվում են օրենքով։
2.պետական մարմինը պետական մեխանիզմի ինքնուրույն տարր է ,որն ունի իշխանական
բնույթի լիազորություններ, որոնք որոշվում են տնօրինման առարկայով։/լուծվող խնդիրներ/
3.պետական մարմինները միմյանց հետ գտնվում են սերտ կապի մեջ։ Նրանք իրար հե
կազմում են միասնական սոցյալական օրգանիզմ,որի գլխավոր նպատակն է
հասարակության նորմալ կենսագործության ապահովումն է։Այս իմաստով արժեքավոր է
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով
սահմանված վարչական մաչմինների փոխադարձ օգնության պարտականությունը։
4.պետական մարմինը մասնակցում է պետության գործառույթների իրականացմանը։
5.Ապահովվում է ֆինանսական համապատասխան միջոցներով։

Իրավական գրականության մեջ պետական մարմինները դասակարգվում են տարբեր


հիմքերով
1.Ըստ իշխ. Բաժանման սկզբունքի նրանք բաժանվում են ներկայացուցչական մաչմնի/ԱԺ/
Գործադիր/նախարարություններ,կառավարոիթյուն,առընթեր մարմիններ/
Դատական/դատարաններ/
2.Ըստ լիազորությունների
Ընդհանուր իրավասության-կառավարություն
Հատուկ իրավասության-ՀՀ ոստիկանություն
3.Ըստ ձավորման կարգի
Ժառանգական-միապետ
Ընտրովի պետական մարմիններ-ԱԺ
Նշանակովի պետական մարմիններ-Վարչապետ ,նախագահ
4.Ըստ կառուցվածքի և կազմակերպման ձևի
Պարզ-չունեն ներքին կառուցվածք/պետ նոտարական ծառայություններ/
Բարդ-Ունեն հստակ կազմակերպված կառուցվածք/նախարարություն/
5.Ըստ տարածքային բնույթի.
Հանրային-կառավարություն,նախարարություն/
Տեղական-մարզպետ

Պետական ծառայությունն ընդգրկում է դատական, քաղաքացիական, հարկային, փրկարար,


զինվորական, Ազգային Անվտանգության, ոստիկանության, քրեակատարողական,
դատական ակտերի հարկադիր կատարման, դատական կարգադրիչների ծառայությունները:
Պետական պաշտոնների տեսակներ Քաղաքական ,վարչական .ինքնավար, հայեցողական
1. Քաղաքական պաշտոն – ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի
կամ նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ
կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ
որոշումնրի համար (ՀՀ նախագահ, ԱԺ պատամավոր, վարչապետ, փոխվարչապետ և այլն):
2. Վարչական պաշտոն – հանրային (պետական) իշխանական մարմիններում նշանակովի
պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և
օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդունավետ
իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և
խնդիրների իրականցման համար (Հանրապետության նախագահ, վարչապետ, ԱԺ
աշխատակազմի ղեկավարներ, նրանց տեղակալներ և այլն) : Վարչական պաշտոններ կարող
են զբաղեցնել այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:
3. Ինքնավար պաշտոն – ՀՀ Սահմանադրությամբ և (կամ) օրենքով սահմանված որոշակի
ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որը զբաղեցնող
պաշտոնատար անձը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված
լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև
անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ
օրենքով նախատեսված դեպքերում դրանց կատարումը, ինչպես նաև
պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների
իրականացման համար: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնավարման
ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության
փոփոխության դեպքում: (ՍԴ դատարանի դատավորներ, անկախ պետական մարմինների
անդամներ, ինքնավար մարմինների անդամներ, Վիճակագրական Խորհրդի անդամներ,
Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ, գլխավոր
դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչվերստուգիչ
ծառայության ղեկավարի պաշտոններ և այլն ):
4. Հայեցողական պաշտոն – նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող անձը իրեն
վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է իր անմիջական ղեկավարի
հանձնարարակաները և պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների
կատարման համար (Հանրապետության նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ,
փոխվարչապետների խորհրդական, մամուլի քարտուղար, օգնական, ՀՀ դիվանագիտական
ներկայացուցիչների պաշտոններ և այլն): Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը իր
անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչև իր
պաշտոնում նոր նշանակման կատարելը, որը տեղի է ունենում նրա անմիջական ղեկավարի
նշանակման օրվանից հետո 1 ամսվա ընթացքում: Հասարակական հիմունքներով
նշանակված խորհրդականները պաշտոնատար անձինք չեն և չեն վարձատրվում: Պետական
մեխանիզմը (ապարատը) ոչ միայն պետական մարմինների, այլև հիմնարկների համակարգ է:
Պետական հիմնարկները օժտված չեն իշխանական լիազորություններով և հատուկ
կառավարչական գործառույթներ չեն իրականացնում:

5.Լեգիտիմություն և Լեգալություն
Լեգիտիմություն
Լեգիտիմություն Հասկացությունը առաջին անգամ օգտագործել և մեկնաբանել է Վեբերը: Ըստ
նրա, պետական իշխանության լեգիտիմությունը ռացիոնալ-իրավաբանական տեսանկյունից
չի հանգում միայն գործող վարչակարգի օրինականության ընդունմանը: Այն իշխանության
նկատմամբ բնակչության ունեցած վստահության և աջակցության աստիճանն է,
իշխանության՝ երկիրը կառավարելու ունակությունը ճանաչելու և նրան ենթարկվելու
պատրաստակամությունը: Լեգիտիմ իշխանությունը երկրի բնակչության
պատկերացումներին համապատասխանող իշխանություն է, որը արտահայտում է նրա
արմատական շահերը: Այն ուղղված չէ միայն հասարակությունից դեպի պետական
իշխանություն, այն ենթադրում է նաև կառավարողների մոտ իրենց իշխանական
լիազորությունների օրինականության գիտակցումը: Վեբերը առանձնացրել է լեգիտիմության
3 տեսակ .
1. Ավանդական – հիմնվում է ավանդույթների և քաղաքակրթական տվյալ համակարգում
ձեռք բերված, հասարակության և իշխանության հոգեբանության մեջ արմատավորված
իշխանություններին ենթարկվելու հոգեբանության վրա: Հիմնականում հանդիպում է
միապետություններում: Կառուցվածքային առումով նման է նահապետական մեծ ընտանիքի,
որտեղ ընտանիքի նահաեպտի իշխանության իրականացման հիմնական լծակը ավագներին
անվերապահորեն ենթարկվելու գաղափարն է: Լեգիտիմության այս տեսակը բավականին
կայուն է, քանի որ պետաիրավական համակարգում բոլոր փոփոխությունները կատարվում
են միապետի վերահսկողությամբ:
2. Հարիզմատիկ – ապահովվում է ականավոր առաջնորդների, ղեկավարների անձնական
որակների շնորհիվ: Հիմնականում տեղ է գտնում հեղափոխության ճանապարհով
պետաիրավական համակարգերի փոփոխության ճանապարհով: Քանի որ նոր
իշխանությունները մերժում են հասարակական կյանքում արմատացած ավանդույթները և
բնակչության շրջանում դեռ չեն վայելում մեծ հեղինակություն, ուստի նրանք գիտակցաբար
պաշտամունքի առարկա են դարձնում առաջնորդի անձը:
3. Ռացիոնալ-իրավական – (Լեգալ), հիմնված է օրենքի առջև բոլորի հավասարության և
օրենքին անվերապահ ենթարկվելու սկզբունքների վրա: Այս պարագայում բնակչությունն
աջակցում է պետական իշխանությանը՝ ղեկավարվելով նրա գործունեության արդյունքների
ողջամիտ գնահատականներով:

Լեգալություն
Լեգալություն Նեղ իմաստով լեգիտիմ է անվանվում օրինական իշխանությունը, որը
կազմավորվում է իրավական նորմերով նախատեսված ընթացակարգերին
համապատասխան: Այս իմաստով լեգիտիմությունը համընկնում է լեգալության հետ:
Ներկայացուցչական և այլ մարմիններ լեգիտիմ և լեգալ են դառնում օրենքներով
նախատեսված և օրենքին համապատասխան անցկացված ընտրությունների միջոցով: Այդ
մարմիններն իշխանական լիազորություններ և վստահության քվե ստանում են ժողովրդից:
Օրինական պետք է լինեն պետական մարմինների լիազորությունները և գործունեության
մեթոդները հատկապես՝ հարկադրանքի մեթոդը : Ոչ լեգիտիմ իշխանությունն այլ կերպ
անվանվում է ուզուրպատորական: Ուզուրպացիան իշխանության զավթումն է որևէ անձի
կամ անձանց խմբի կողմից, ինչպես նաև՝ ուրիշի լիազորությունների յուրացումը:
Ուզուրպացում է համարվում օրինակ ընտրությունների արդյունքների կեղծումը:
Ուզուրպացնել կարելի է նաև լեգալ ձևով կազմավորված իշխանությունը, երբ այդպիսի
իշխանությունը օգտագործվում է հակաօրինական նպատակներով՝ ի չարս հասարակության
և պետության, կամ երբ սահմանազանցվում են իշխանական լիազորությունները:
Հասարակության մեջ հնարավոր է հանցավոր իշխանության գոյությունը, որը բացառապես
գործում է հարկադրանքի և բռնությունների միջոցով: Եթե լեգալ իշխանությունը հիմնվում է
պաշտոնապես հռչակված, փաստաթղթային ամրագրում ստացած հանրաճանաչ նորմերի
վրա, ապա ոչ լեգալ իշխանությունը չգրված, միայն նեղ խմբի մարդկանց հայտնի վարքագծի կանոնների վրա:

Իրավական պետություն

Սոկրատ,Դեմոկրիտ,Պլատոն,Արիստոտել,Ցիցեռոն

Արիստոտեը կարծում էր,որ օրենքի գործը չէ իրավունքին հակառակ գնալը,ըստ նրա,այնտեղ


որտեղ բացակայաում է օրենքի իշխանությունը չի կարող գոյություն ունենալ պետական
կարգի որևէ ձև։

Ցիցերոնը խոսում էր պետության մասին,որպես իրավական շփման մասին և «ընդհանուև


իրավակարգի»։

Պլատոնը տեսնում էր պետության փրկությունը միայն այնտեղ,որտեղ«Իշխում է


իրավունքը»,իսկ կառավարողները նրանց ստրուկներն են։Պլատոնը երկու պետության
տեսակ էր առանձնացնում՝առաջինը՝որտեղ ամեն ինչի գլխին կանգնած են
կառավարողները ,մյուսը՝որտեղ օրենքը իշխում է նաև կառավարողներին։
«Անարդար օրենքը իրավունք չի ստեղծում» Ցիցերոն

You might also like