You are on page 1of 13

Երևանի պետական համալսարան

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ


Քաղաքագիտության բաժին

Անձի իրավունքների և ազատությունների


երաշխավորմանն ուղղված միջազգային
ընթացակարգերը ժողոդրդավարացման
գործընթացներում

àւսանող` Մհեր Հակոբյան, 3-րդ կուրս, 1-ին հոսք


Դասընթաց՝ Ժողովրդավարության տեսություն
Դասախոս՝ Հ. Դանիելյան

Երևան 2010
Առաջաբան
Ժամանակակից ժողովրդավարացման գործընթացներում
միջազգային, պետական, հասարակական կազմակերպությունների,
պետությունների, նույնիսկ առանձին անձանց գործունեության հիմքում
ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
խրախուսումը, իրագործումն ու երաշխիքների ապահովումը: Կարևորելով
հավասարության, ազատության և համընդհանուր արդարության
սկզբունքների վրա հիմնված քաղաքացիական հասարակության դերը
ժողովրդավարացման բարդ գործընթացում` այս աշխատանքով փորձ է
արվել հասկանալ մարդու իրավունքների և ազատությունների ապահովման
կարևորությունը ժողովրդավարական հասարակարգի կայունության
երաշխավորման համար, ճանաչել մարդու իրավունքների իրագործմանն
ուղղված միջազգային ընթացակարգերն ու մեխանիզմները, հասկանալ
հասարակության անդամների դերն ու նշանակությունը այս պրոցեսում:
Աշխատանքը որոշ չափով հանդիսանում է մարդու իրավունքների ոլորտում
պատմական փորձի և մոտեցումների համեմատական վերլուծություն:
Միևնույն ժամանակ ձգտել ենք բացահայտել մարդու բնական, հիմնարար և
անօտարելի ազատությունների ու իրավունքների և քաղաքացիական,
քաղաքական, սոցիալական, մշակութային իրավունքների կապը, դրանց
երաշխիքների և պաշտպանության մեխանիզմները:
Հաջորդիվ փորձել ենք ներկայացնել մեր ժամանակներում մարդու
իրավունքների իրագործմանը նպաստող, դրանք խրախուսող և
երաշխավորող միջազգային մեխանիզմներն ու ընթացակարգերը և
քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարացման
գործընթացներում:
Նյութը ավելի բովանդակալից և անբողջական ներկայացնելու համար
օգտագործվել է հնարավորինս շատ գրականություն և տեղեկատվության
այլ աղբյուրներ, հատկապես` համացանցը: Ստացված տեղեկատվության
հարստությանը նպաստել են հատկապես Հայաստանի Հանրապետության
Սահմանադրական Իրավունքի դասագիրքը (Երևան 2008թ.), Մարդու
իրավունքների պաշտպանության միջազգային և հայաստանյան
ընթացակարգերը տեղեկատվական ձեռնարկը (Երևան 2003թ.), Միացյալ
ազգերի կազմակերպության կայքը (www.un.org) և այլն:

2
Ներածություն: Մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների իրագործման գործընթացները
ժամանակակից աշխարհում

Մեր ժամանակներում առաջադեմ մարկային հասարակությունը


ներպետական և միջազգային հարաբերությունների կենտրոնում դնում է
մարդուն, նրա իրավունքներնի և ազատությունների, երջանկության ու
հավասարության ապահովումը: Չնայած որ համաշխարհային մասշտաբով
ժողովրդավարացման գործընթացները մեծ թափ են առել 20-րդ դ.-ում,
սակայն դրանց գաղափարական ակունքները և մարդու իրավունքների
կոնսագործմանն ուղղված պայքարը սկիզբ են առել շատ ավելի վաղ`
եվրոպական բուրժուադեմոկրատական հեղափոխությունների և
անկախության համար ամերիկյան նահանգների մղած պատերազմի
ծավալման ընթացքում: Դրանց արդյունքը հանդիսացող Միացյալ
նահանգների անկախության հռչակագիրը (4 հուլիսի 1776թ.), ԱՄՆ-ի
Սահմանադրությունը (1787թ.), Իրավունքների մասին բիլլը (1791թ.), Մարդու
և քաղաքացու իրավունքների հռչակագիրը (1789թ. Ֆրանսիա) հանդիսացան
այն հիմնաքարը, որի վրա պետք է կառուցվեին մարդու իրավունքների
պաշտպանության ներկայիս միջազգային համակարգերը:
Ժողովրդավարացումը ժողովրդավարության հաստատմանն ուղղված
գործընթաց է, այսինքն` հասարակության ձգտումը հասնել այնպիսի
պետական-քաղաքական կարգի, որը հիմնված է ժողովրդի իշխանության
վրա: Ժողովրդավարացում բառը առաջին անգամ օգտագործվել է
բնութագրելու այն գործընթացը, որի նախասկիզբ է հանդիսացել 1789թ.-ի
Ֆրանսիական հեղափոխությունը: Եթե որպես ժողովրդավարության հիմք
ընդունենք ընտրություններին մասնակցության իրավունքը, ապա կարող
ենք ասել, որ ժողովրդավարացման առաջին փուլը տևել է մինչը 1914թ.`
Ֆրանսիայից և հյուսիսամերիկյան նահանգներից ներթափանցելով
տնտեսապես զարգացած երկրների մեծ մասը: Ինչպես առաջին այնպես էլ
երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ժողովրդավարացման
գործընթացները շարունակվեցին: Այդ պատերազմների ընթացքում
մարդկային մեծ զոհերի թիվը և մարդկանց իրավունքների լայնածավալ
ոտնահարումը շարժառիթ հանդիսացան մարդու իրավունքների
պաշպանության ժամանակակից մեխանիզմների մշակման համար:1
Այդպիսով, Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վերսալյան
բանակցությունների ընթացքում 1919թ. հիմնվեց Ազգերի լիգան: Չնայած որ
1
http://www.i-u.ru

3
այն չկարողացավ լիարժեք իրականացնել իր առջև դրված նպատակները,
սակայն Լիգայի Կանոնադրությում ամրագրված մարդու իրավունքների
վերաբերյալ մի շարք դրույթներ հետագայում տեղ գտան Մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագրում:

§ 1 Մարդու իրավունքների իրագործման միջազգային


մեխանիզմները

Երկրորդ համաշխարհայինից հետո` 1945թ.-ին Սան Ֆրանցիսկոյում հիսուն


երկրների ներկայացուցիչների կողմից հաստատվեց Միացիալ ազգերի
կազմակերպության Կանոնադրությունը` հիմնելով այս վերպետական
մարմինը, որը փոխարինելու եկավ Ազգերի լիգային: Կանոնադրության
հոդված 1.3-ում շարադրված էր մի նորմ ըստ որի` ՄԱԿ-ը պարտավոր է
«իրականացնել միջազգային համագործակցություն... բոլորի համար մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի
տարածման և խրախուսման գործում` անկախ ռասայից, սեռից, լեզվից կամ
դավանանքից»:2 Կոնֆերանում նաև որոշվեց ստաղծել մարդու
իրավունքները խրախուսող հանձնաժողով, որի առաջնահերթ խնդիրը պետք
է լիներ մարդու իրավունքների մասին միջազգային օրինագծի ստեղծումը:3
1948թ.-ի դեկտեմբերի 10-ին 217Ա/III/ բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի կողմից ընդունվեց և հայտարարվեց Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագիրը: Երեսուն հոդվածներից կազմված այդ
փաստաթուղթը ազդարարում է բոլոր մարդկանց ազատ, հավասար,
արժանապատիվ ապրելու իրավունքը, բացառում է խտրության և
խտրականության որևէ դրսևորում, արգելում մարդու բնական,
քաղաքացիական, քաղաքական, և սոցիալ-մշակութային իրավունքների
ոտնահարումն ու խախտումը: Հռչակագրի դրույթները ելակետային բնույթ
4

ունեցան մարդու իրավունքների մեխանիզմենի հետագա զարգացման,


պաշտպանության և իրագործման համար, հանդիսացան ավելի քան 90
միջազգային համաձայնագրերի, հռչակագրերի կամ այլ մեխանիզմների
հիմք: Մասնավորապես Հռչակագրի հիման վրա են ընդունվել
Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին
կոնվենցիան(1948թ.), Կանանց քաղաքական իրավունքների մասին

2
Տե՜ս ըստ- «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և հայաստանյան
ընթացակարգեր»-ի, (խմբ. Ա. Հարությունյան և ուրիշներ) ՄԻԺԻ, Երևան 2003թ., էջ 16
3
Տե՜ս- նույն տեղում
4
Տե՜ս- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, 217Ա/III/ բանաձև, Գլխավոր
ասամբլեա, ՄԱԿ 10/12/1948թ.

4
կոնվենցիան (1952թ.), Ստրկության, ստրկավաճառության և ստրկությունը
նմանակող ինստիտուտների և ավանդույթների վերացման մասին
լրացուցիչ կոնվենցիան (1956թ.), Ռասայական խտրականության բոլոր
ձևերի վերացման մասին հռչակագիրը (1963թ.), ապա կոնվենցիան (1965թ.),
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին
միջազգային դաշնագիրը (1966թ.), Քաղաքական և քաղաքացիական
իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1966թ.)` դրան կից
առաջին (1966թ.) և երկրորդ` ի վերացումն մահապատժի (1989թ.) կամընտիր
արձանագրություններով, Կանանց նկատմամբ խտրականության
վերացման մասին հռչակագիրը(1967թ.), ապա Կանանց նկատմամբ
խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (1979թ.),
Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959թ.) և Երեխայի իրավունքների
մասին կոնվենցիան (1989թ.) և այլն: Պետք է նշել, որ Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային
իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Քաղաքացիական և
քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և դրա երկու
առընթեր կամընտիր արձանագրությունների հետ միասին կազմում են
Իրավունքների միջազգային օրինագիծը:5 Դաշնագրերը պարունակում են
դրույթներ, որոնցում ամրագրված է ներպետական օրենսդրություններում
մարդու իրավունքների նորմերի ընդգրկման պահանջը և հետևաբար այդ
դրույթները իրենց արտացոլումն են գտել բազմաթիվ երկրների իրավական
համակարգերում և սահմանադրություններում: Նմանապես, Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունը ամրագրում է, որ «Պետությունն
ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների
պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա`
միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան»:6
ՄԱԿ-ը նաև իր վրա պարտավորություն է վերցրել և իրավասու է վերահսկել
մարդու իրավունքների միջազգային նորմերի իրագործումը: Այդ նպատակով
ստեղծված մարմիններից յուրաքանչյուրը կատարում է որոշակի
գործառույթ` ըստ իր առջև դրված նպատակների և խնդիրների բնույթի: Ինչ
վերաբերում է մարդու իրավունքների և ազաատությունների
պաշտպանությանը, ապա այդ գծով ՄԱԿ-ի կենտրոնական մարմիններն են
Մարդու իրավունքների հանձնաժողովը, հանձնաժողովի Մարդու
իրավունքների խրախուսման և պաշտպանության ենթահանձնաժողովները
և մարդու իրավունքների գծով «պայմանագրային մարմինները»:
5
Տե՜ս- «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և հայաստանյան
ընթացակարգեր», (խմբ. Ա. Հարությունյան և ուրիշներ) ՄԻԺԻ, Երևան 2003թ., էջ 18
6
ՀՀ Սահմանադրություն, հոդված 4

5
Վերջիններս են` Մարդու իրավունքների կոմիտեն, Ռասայական
խտրականության վերացման կոմիտեն, Կանանց նկատմամբ
խտրականության վերացման կոմիտեն և Խոշտանգումների դեմ կոմիտեն:
Ինչպես տեսանք մարդու իրավունքների իրագործմանն ուղված դժվարին
գործընթացում մեծ է ՄԱԿ-ի ավանդն ու նշանակությունը: Դրա հետ մեկտեղ
պետք է նշել նաև այն տարածաշրջանային համաձայնագրերի և
մարմինների մասին, որոնք նույնպես առաջնորդում են համայն
մարդկությանը դեպի համաշխարհային ժողովրդավարացում` հիմնված
մարդու իրավունքների և ազատությունների գերակայության և
պաշտպանության վրա: Այդ մեխանիզմների շարքում առաջնային
նշանակություն ունեն հատկապես երկու համաեվրոպական
կազմակերպություններ, որոնք լուրջ ուշադրություն են դարձնում մարդու
իրավունքների խնդիրներին. դրանք են` Եվրոպայում անվտանգության և
համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Եվրոպական
խորհուրդը:
1949թ. իր հիմնադրման օրից մինչև այժմ Եվրոպայի խորհուրդը
սկզբնական 10 անդամ-պետություններից աճել և վերածվել է 44
անդամներից կազմված համաեվրոպական կազմակերպության, որի
հիմնական նպատակներն են բազմակարծիք ժողովրդավարության և
մարդու իրավունքների պաշտպանությունը և ամրապնդումը, մարդկության
դեմ ծառացած առաջնային սոցիալական խնդիրների լուծումների համատեղ
որոնումը, Եվրոպայի նոր ժողովրդավարական պետությունների հետ
քաղաքական գործընկերության ծավալումը, այդ պետություններին
քաղաքական, օրենսդրական և սահմանադրական բարեփոխումներ
իրականացնելու խնդրում աջակցությունը և այլն: Նշյալ պետությունների
շարքում է իհարկե Հայաստանի Հանրապետությունը, որը 1996թ.-ի
հունվարին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ստացավ հատուկ
հրավիրյալի կարգավիճակ, ապա 2001թ.-ի հունվարի 25-ին դարձավ
խորհրդի անդամ: Անդամակցության շնորհումն արտացոլում էր ինչպես
մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացը,
այնպես էլ նոր խթան էր հանդիսանում այդ առաջընթացը խորացնելու
համար. Հայաստանը, անդամակցելով ԵԽ-ին ստանձնեց մարդու
իրավունքների ոլորտում աննախադեպ պարտավորություններ`
իրագործման հստակ ժամանակացույցով: Եվրոպայի խորհրդի
սահմաններում ստորագրված իրավական փաստաթղթերից առանձնակի
նշանակություն ունի Մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան: Այն

6
ստորագրվել է 1950թ.-ի նոյեմբերի 4-ին Հռոմում և հանդիսանում է
պարտադիր իրավաբանական ուժ ունեցող միջազգային նորմատիվ առաջին
փաստաթուղթ, որում կոդիֆիկացվում են Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագրի դրույթները: Կոնվենցիայով հիմնադրվեց նաև
միջպետական և անհատական գանգատներ ուսումնասիրող Մարդու
իրավունքների եվրոպական դատարանը, որը այսօր միջազգային
վերահսկողության բավականին գործնական և արդյունավետ համակարգ է:
Տարածաշրջանային մյուս կառույցը, որ կցանկանայինք առանձնացնել
պայմանավորված դրա` մարդու իրավունքների ոլորտում ունեցած ավանդի
և ակտիվ գոծունեության հետ, Եվրոպայում անվտանգության և
համագործակցության կազմակերպությունն է (ԵԱՀԿ): Կազմակերպությունը
որպես խորհրդաժողով (ԵԱՀԽ) հիմնադրվել է 1973թ.-ի հուլիսի 3-ին

Հելսինկիում: Երկու տարի անց` 1975թ.-ի օգոստոսի 1-ին Հելսինկիում
Եվրոպայի երեսուներեք պետությունների, ԱՄՆ-ի և Կանադայի կողմից
ստորագրվեց Եզրափակիչ ակտը, որն արտացոլում էր այդ երկրների`
մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու հիման
վրա համագործակցելու պարտավորությունը` անկախ քաղաքական,
տնտեսական և սոցիալական համակարգերից: Ակտում տեղ գտած տասը
հիմնարար սկզբունքների շարքում ամրագրված VII սկզբունքը անդամ-
պետություններին պարտավորեցնում է «հարգել մարդու իրավունքները և
հիմնարար ազատությունները, այդ թվում` մտքի, խղճի, կրոնի և հավատքի
ազատությունը, բոլորի համար` առանց ռասայական, սեռային, լեզվային
կամ կրոնական խտրականության»7: Ներկայումս ԵԱՀԿ-ին անդամակցում են
հիսունհինգ պետություն, որոնք համագործակցում են անվտանգության
խնդիրների լայն շրջանակի ուղղությամբ, այդ թվում մարդու իրավունքների,
ընտրությունների դիտարկման, տնտեսական և բնապահպանական
անվտանգության և այլ խնդիրների ոլորտներում: Չնայած որ այս
կազմակերպության շրջանակներում ընդունվող որոշումների մեծ մասը
կրում է քաղաքական այլ ոչ պարտադիր իրավական բնույթ, և ո՜չ 1975թ.-ի
Եզրափակիչ ակտը ո՜չ էլ հետագա հանդիպումների փաստաթղթերը
իրավական տեսանկյունից միջազգային պայմանագրեր չեն և անդամ
պետությունների համար իրավական պարտավորություններ չեն ստեղծում,
այնուհանդերձ, ստորագրված լինելով ամենաբարձր քաղաքական
մակարդակով, դրանք ունեն նույնքան կարևորություն, որքան միջազգային


1994թ.-ին Բուդապեշտի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԽ-ն վերանվանվեց Եվրոպայում
անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)
7
Տե՜ս ըստ- «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և հայաստանյան
ընթացակարգեր»-ի, (խմբ. Ա. Հարությունյան և ուրիշներ) ՄԻԺԻ, Երևան 2003թ., էջ 186

7
իրավունքի շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրերը, և
հետևաբար ԵԱՀԿ-ն ունի որոշիչ և առանցքային դեր տարածաշրջանում
ժողովրդավարական և փոխհամագործակցության մթնոլորտի հաստատման
ապահովման գործում:

§2 Հասարակության անդամների դերը մարդու


իրավունքների և հիմնարար ազատությունների
իրագործման գործում

Կարևորելով և գնահատելով միջազգային վերոնշյալ կառույցների մարդու


իրավունքների իրագործման ապահովմանն ու երաշխավորմանն ուղղված
գործունեությունը` կցանկանայինք նաև շեշտել մարդու իրավունքների և
ազատությունների պաշտպանության և խրախուսման առանձին անձնաց
կամ խմբերի աշխատանքը: Մարդկությունը դեռևս բազմաթիվ խնդիրներ
ունի լուծելու հատկապես մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների ապահովման ոլորտում: Ըստ www.humanrights.com կայքի
քսանյոթ միլիոն մարդ այսօր ապրում է ստրկացման պայմաններում, իսկ
ավելի քան մեկ միլիարդ մարդ չի կարողանում գրել և կարդալ: Մարդու
իրավունքների խախտման այսպիսի մեծ չափերի պայմաններում
զարմանալի չէ, որ մարդկության 90 տոկոսը տեղյակ չէ Մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իր 30
իրավունքների երեքից ավելիին:
Շատերի կարծիքով ամենևին էլ միջազգային կազմակերպությունները և
պետությունները չէ, որ պետք է պաշտպանեն մարդու իրավունքները: Շատ
անգամ միջազգային համաձայնագրերը և պայմանագրերը կրում են
քաղաքական բնույթ, և պետությունները չեն կարողանում կամ չեն շտապում
արդյունավետ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության
իրենց առջև դրվող խնդիրները: Այդ պայմաններում պատմության մեջ
հաճախ են եղել անհատներն, ովքեր դրսևորել են մեծ կամք և նվիրում
խաղաղության, ազատության, հավասարության և արդարության, մարդու
իրավունքների խրախուսման, պաշտպանության և իրագործման համար:

8
Այդպիսի անհատներից կարելի է առանձնացնել Լուսավորության շրջանի
գործիչներին: 18-րդ դարի Ֆրանսիայում, պայքարելով կրոնական
ամենատիրության և դոգմատիզմի դեմ, Վոլտերը գրում էր «Ես համաձայն
չեմ Ձեր խոսքերի հետ, բայց ես ցմահ կպայքարեմ այդ խոսքերը
արտասանելու Ձեր իրավունքի համար»:
Այդ ժամանակների ամերիկյան նշանավոր գործիչներից մեկը` Թոմաս
Ջեֆերսոնը, լինելով Անկախության հռչակագրի ոգեշնչողներից և
հեղինակներից մեկը, հայտարարեց, որ «Մարդկային կյանքի և
երջանկության համար հոգածությունն է լավ կառավարման առաջին և միակ
նպատակը»:
Ավելի ուշ` արդեն մեր ժամանակներում մարդու իրավունքների և
հիմնարար ազատությունների իրագործման և ապահովման բեղուն
գործունեություն է ծավալել օրինակ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը, որը
1960-ականներին ԱՄՆ-ում առաջնորդել է աֆրոամերիկացիների և այլ
ռասայական փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող
խտրականությունների դեմ շարժումը: Նա խորապես համոզված լինելով, որ
«Անարդարությունը որևէ վայրում սպառնալիք է արդարությանը
յուրաքանչյուր վայրում»` փորձում էր արմատախիլ անել մարդու
իրավունքների դեմ ուղղված հարյուրամյակների ընթացքում ձևավորված
ավանդույթները ժողովրդավար համարվող Միացիալ Նահանգներում:
Աշխարհի մեկ այլ ծայրում` Հնդկաստանում, Մահաթմա Գանդին հանդես
եկավ որպես հալածանքների դեմ խաղաղությամբ պայքարելու ջատագով`
բնութագրելով ոչ բռնությունը որպես «մարդկության ձեռքում ամենամեծ
ուժ»:
Մարդու իրավունքների ջատագովների շարքում կարելի է առանձնացնել
նաև ծագումով մեքսիկացի ամերիկայի քաղաքացի Սեզար Չավեսին (1927-
1993), որը պայքարել է գյուղատնտեսության բնագավառում
աշխատավորների պայմանների բարելավման համար:
Նելսոն Մանդելան (ծնվել է 1918թ.-ին) նույնպես հանդես եկավ որպես
մարդու իրավունքների պաշտմանության և երաշխավորման վրա հիմնված
հասարակության կերտման գաղափարախոս և ակտիվ գործիչ:
Դատապարտված լինելով ցմահ ազատազրկման` Մանդելան դարձավ
հակաապարտեիդյան շարժման հզոր խորհրդանիշ` պարբերաբար մերժելով
հանուն անձնական ազատության իր քաղաքական դիրքերը զիջելու
առաջարկները:
Վերջապես՝ 1990թ.-ին ազատություն ստանալով՝ նա ուժեղացրեց պայքարը
ճնշումների և հալածանքների դեմ` իրագործելու այն նպատակները, որ իր

9
համախոհների հետ միասին իրենց առջև էիր դրել գրեթե չորս տասնամյակ
առաջ: 1994թ.-ի մայիսին Մանդելան դարձավ Հարավաֆրիկյան
Հանրապետության առաջին սևամորթ նախագահը` պաշտոնավարելով
մինչև 1999թ.-ը: Մարդու իրավունքների իրագործման և
ժողովրդավարացման գործընթացներում ունեցաժ հսկայական ավանդի
համար Մանդելան վաստակել է միջազգային հասարակության հարգանքը:
Այդ առիթով 2008թ.-ին նրա ծննդյան 90-ամյակին նվիրված
համաշխարհային տոնակատարություններ տեղի ունեցան:
Միջազգային հասարակությունը շատ լավ է հասկանում նման
անձնազոհների անհրաժեշտությունը և գնահատում նրանց հսկայական
գործունեությունը արդար ու երջանիկ ապագայի կերտման գործում: Այդ
նպատակով 1998թ.-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան
ընդունեց Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները
պաշտպանելու և խրախուսելու իրավունք և պարտավորվածություն ունեցող
առանձին անձանց, խմբերի և մարմինների մասին հռչակագիրը:
Հատկապես մեծ է հասարակական կազմակերպությունների դերը
ժողովրդավարացման գործընթացների ճանապարհին: Միջազգային
ճանաչում և նշանակություն ունեցող այդպիսի կազմակերպություններից
«Միջազգային համաներում»-ը (Amnesty International), որը փորձում է
ապահովել մարդու իրավունքների իրագործումը ամբողջ աշխարհում, մեծ
աշխատանք է տանում քաղաքական բանտարկյալների իրավունքների
պաշտպանության համար:
Human Rights Watch –ը մեկ այլ կազմակերպություն է, որի նպատակն է
մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավունքների խախտման
դեպքերի բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության
բերելը: Այդ մարտահրավեր է նետում կառավարություններին և այլ ուժերին
վերջ դնելու չարաշահումների և իրավունքների ոտնահարումների
քաղաքականությանը, հարգելու մարդու իրավունքների միջազգային
օրենքները:
Նման գործունեությամբ և նպատակներով են ներկայանում նաև Մարդու
իրավունքներ առանց սահմանների (Human Rights Withouth Frontiers), ՄԱԿ-ի
կրթութական,գիտական և մշակութային կազմակերպությունը (UNESCO),
Երեխաների պաշտպանության ֆոնդը (The Children's Defence Fund), Սիմոն
Վիսենտալի կենտրոնը և այլն:
Ինչ վերաբերում է հայաստանյան հասարակական
կազմակերպություններին, ապա մարդու իրավունքների ոլորտում առավել
ակտիվ գործում են «Մարդու իրավունքները Հայաստանում» www.hra.am

10
կազմակերպությունը, Երևանի մամուլի ակումբը, որի պաշտոնական
կայքում` www.ypc.am, հիմնականում զետեղված են խոսքի ազատության ու
վերջինիս պաշտպանության վերաբերյալ նյութեր, Քաղաղաքացիական
հասարակության զարգացման միություն կազմակերպությունը www.csdu.am,
ինչպես նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը`
ՄԻԺԻ-ն:
Ինչպես նշել է նախկինում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը,
«...վերջին տասնամյակի ընթացքում քաղաքացիական հասարակության
կազմակերպություններն ավելի ու ավելի նշանակալի դեն են խաղացել
Միավորված ազգերի կազմակերպության ծրագրերի մշակման և
իրագործման ուղղությամբ... Քաղաքացիական հասարակության
կազմակերպություններն այսօր առավել քան երբևէ պատրաստ են
կազմակերպչական աշխատանքի և լայնածավալ ակտիվացման
կոալիցիաներ ձևավորել» (ՄԱԿ-ի 2000թ.-ի գործունեության տարեկան
հաշվետվությունից, 2000թ., սեպտեմբեր):8

Վերջաբան

Այս աշխատանքով փորձեցինք անդրադառնալ մարդու իրավունքների և


հիմնարար ազատությունների բարդ և բազմաբովանդակ ոլորտին:
Հասկանալի է այն, որ մեկ աշխատանքի սահմաններում դրանց
լիարժեքորեն անդրադառնալ հնարավոր չէ, սակայն փորձել ենք
ներկայացնել անձի կարգավիճակի, հատկապես նրա քաղաքական
իրավունքների ոլորտի հիմնական և առանցքային կողմերը, զարգացման
ընթացքը և ներկայում խնդիրների հաղթահարման ուղիներն ու
մեխանիզմները:
Աշխատանքի առաջին մասում տրվում է ժամանակակից աշխարհում մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանն ուղղված
միջազգային ընթացակարգերին: Երկրորդ բաժնում հիմնականում
անդրադարձել ենք առանձին անհատների, խմբերի և հասարակական
միավորումների բարդ, սակայն շնորհակալ գործունեությանը:

8
Տե՜ս «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և հայաստանյան
ընթացակարգեր»-ի, (խմբ. Ա. Հարությունյան և ուրիշներ) ՄԻԺԻ, Երևան 2003թ., էջ 245

11
Հույս ունենք, որ այս աշխատանքով կնպաստենք հասարակական
գիտակցության բարձրացմանը մարդու իրավունքների և հիմնարար
ազատություններըում վերաբերյալ: Կարևոր է հասկանալ, որ
ժողովրդավարացումը բարդ գործընթաց է և որ դրա իրականացման համար
անհրաժեշտ է ամբողջ հասարակության ներգրավվածությունը և դրա
առանձին անհատների նպատակաուղղված ջանքերի գործադրումը:

Օգտագործված գրականություն,
իրավական ակտեր և ինտերնետային կայքեր

1. Այվազյան Ա. Վ., Այվազյան Վ. Ն. և ուրիշներ, Հայաստանի


Հանրապետության սահմանադրական իրավունք, «Երևանի պետական
համալսարանի հրատարակչություն», Երևան 2008
2. Գ. Հ. Ղարախանյան, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական իրավունք, «Երևանի պետական համալսարանի
հրատարակչություն», Երևան 2006
3. Ա. Հարությունյան և ուրիշներ, Մարդու իրավունքների
պաշտպանության միջազգային և հայաստանյան ընթացակարգեր,Մարդու
իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ), Երևան 2003
4. Ա. Ալեքսանյան, Ցիվիլարխիկ դեմոկրատիա, «Երևանի պետական
համալսարանի հրատարակչություն», Երևան 2005
5. Քաղաքագիտություն, (խմբ.` Հ. Մանուչարյանի), Երևան 2006
6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 2005
7. ՀՀ ընդրական օրենսգիրք 05/02/1999
8. «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենք 12/09/2001
9. «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք 28/07/2000
10. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք 13/02/2003
11. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
04/12/2001

12
12. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, 217 Ա/III/
բանաձև, Գլխավոր ասամբլեա, ՄԱԿ, 10/12/1948
13. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիա, 04/11/1950
14. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային
դաշնագիր 16/12/1966
15. ՄԱԿ-ի ինտերնետային կայք http://www.un.org
16. Եվրոպայի խորհրդի կայք http://www.coe.int
17. ԵԱՀԿ կայք http://www.osce.org
18. http://www.humanrights.com
19. http://www.parliament.am
20. http://www.i-u.ru

13

You might also like