You are on page 1of 21

Առողջության եվ առողջության պահպանման իրավունք. Ընդհանուր դրույթներ.

1. Առողջության պահպանման իրավունքի սահմանումը.

Առողջության իրավունք

Առողջության իրավունք, համընդհանուր առողջության մինիմալ չափանիշների


մակարդակին համապատասխան տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունք է, որը
պատկանում է յուրաքանչյուր անձին։ Առողջության իրավունքի հայեցակարգն իր
արտահայտությունն է գտել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական,
սոցիալական և մշակութային իրավունքների մասին եվրոպական
դաշնագրում և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում։
Ներկայումս ընթանում են մի շարք քննարկումներ առողջության իրավունքի մեկնաբանման և
կիրառման վերաբերյալ, քանի որ չկան հստակ սահմանազատումներ, թե առողջության
իրավունքի մեջ նվազագույն ինչ իրավունքներ են ներառվում, և որ հաստատություններ են
պատասխանատու վերջինիս իմպլեմենտացման համար։

Առողջության իրավունքը բաղկացած է երկու տարրերից՝

 մի խումբը վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բժշկական


օգնություն և սպասարկում ստանալու իրավունքին,
 մյուս խումբը՝ առողջության համար անհրաժեշտ նախապայմանների ապահովման
իրավունքին (անվտանգ խմելու ջուր, սանիտարական պայմաններ, բավարար սնունդ, շրջակա
միջավայրի մաքրություն, աշխատանքի հիգիենան և անվտանգության կանոնների ապահովումը,
ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպը)։

2. Առողջության իրավունքը միջազգային փաստաթղթերում

Առողջության պահպանման իրավունքի սահմանումը Առողջապահության


համաշխարհային կազմակերպության Սահմանադրության մեջ (1946)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1946թ. Սահմանադրության
նախաբանում սահմանվում է, որ առողջությունը ոչ միայն մարդու սոսկ գոյությունն է առանց
հիվանդությունների կամ ֆիզիկական արատների, այլև կենսական էներգիայով լեցուն
հասարակական և սոցիալական կյանքին ակտիվորեն մասնակցելու, մարդու իրավունքներից
անկաշկանդ ձևով օգտվելու և արժանապատիվ կյանքով ապրելու ընդունակությունը։ ԱՀԿ
Սահմանադրությունը առողջության իրավունքը սահմանում է որպես առողջության
առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունք և թվարկում է սույն իրավունքին
վերաբերելի մի շարք սկզբունքներ ինչպիսիք են՝ երեխայի առողջ զարգացման իրավունքը,
բժշկական գիտելիքների և դրանց առավելությունների արդարացի տարածում, կառավարության
կողմից համապատասխան սոցիալական միջոցների իրականացումը պատճաշ առողջ
միջավայրի և առողջության ապահովման համար։ Ֆրանկ Գրեդը կարծում է, որ ԱՀԿ
Սահմանադրությունը հավակնում է իր մեջ ներառել ժամանակակից միջազգային հանրային
առողջապահության ողջ ոլորտը՝ ճանաչելով առողջության իրավունքը՝ որպես մարդու
հիմնարար, անօտարելի իրավունք, որը պետություններն իրավունք չունեն սահմանափակել, այլ,
ընդհակառակը, պարտավոր են ճանաչել ու պաշտպանել:
Առողջության պահպանման իրավունքը Մարդու իրավունքների համընդհանուր
հռչակագրում

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածը փաստում է, որ


յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության և բարեկեցության, այդ թվում` սնունդ,
հագուստ, բնակարանային և բժշկական օգնության և անհրաժեշտ սոցիալական
ծառայությունների համար բավարար կենսամակարդակի իրավունք։ Համընդհանուր
հռչակագիրը ֆիզիկական վատթարացման կամ հաշմանդամության դեպքում լրացուցիչ
պահանջներ է նախատեսում անվտանգության ապահովման համար և հատուկ նշում է
մայրության և մանկության նկատմամբ ցուցաբերվող խնամքի մասին։ Համընդհանուր
հռչակագիրը համարվում է մարդու հիմնարար իրավունքների միջազգային առաջին
փաստաթուղթը, որի մեջ ներառված են ինչպես մարդու հիմնական ազատությունները, այնպես էլ
իրավունքները։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթեմ Պիլլան
գրում է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը «ամրագրում է այն տեսլականը,
որը պահանջում է մարդու բոլոր իրավունքները` քաղաքացիական, քաղաքական, տնտեսական,
սոցիալական կամ մշակութային, դիտարկել որպես անբաժանելի, փոխկապակցված և
օրգանական մի ամբողջություն»։ Ինչպես Գրուսկին է պնդել, Համընդհանուր հռչակագրում
արտահայտված իրավունքների փոխկապակցված բնույթը սահմանում է
«պատասխանատվություն, որը տարածվում է ոչ միայն հիմնական բժշկական ծառայություններ
մատուցելու վրա, այլ նաև սոցիալական այնպիսի որոշիչների վրա, ինպիսիք են
համապատասխան կրթությունը, ապրուստը, սնունդը, աշխատանքի բարենպաստ պայմանները
և այլն։ Հետագայում նա նշում է, որ նման նախապայմաններով ապահովված լինելը ոչ միայն
մարդու իրավունք է, այլև նպաստում է առողջության պահպանմանը:

Առողջության պահպանման իրավունքը Ռասայական խտրականության բոլոր ձևերի


վերացման մասին միջազգային կոնվենցիայում

Առողջապահությունը հակիրճ ներկայացված է ՄԱԿ-ի «Ռասայական խտրականության


բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայում, որն ընդունվել է 1965 թվականին և
ուժի մեջ է մտել 1969 թ.: Կոնվենցիան պետություններին կոչ է անում «արգելել և վերացնել
ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և երաշխավորել բոլորի իրավունքը ՝ առանց
խտրականության ռասայի, գույնի կամ ազգային կամ էթնիկ ծագման, օրենքի առջև
հավասարության մասին, որի մեջ ներառված է նաև հանրային առողջապահության, բժշկական
օգնության, սոցիալական ապահովության և սոցիալական ծառայություններից օգտվելու
իրավունքը։
Առողջության պահպանման իրավունքը Կանանց նկատմամբ խտրականության բոլոր
ձևերի վերացման մասին կոնվենցիայում

1979թ.-ի ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին


կոնվենցիայի 12-րդ հոդվածն ընդգծում է կանանց նկատմամբ խտրականության արգելքը
բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս պայմանավորված իր սեռով։ Սույն
կոնվենցիայի 12-րդ հոդվածի ամբողջական տարբերակը ստորև. Հոդված 12. 1. Անդամ
պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` առողջության
պահպանման ոլորտում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար, որպեսզի
տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա ապահովեն առողջապահական
ծառայություններ մատչելիությունը, ներառյալ ընտանիքի պլանավորման հարցերի հետ
կապված։ 2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին, անդամ պետությունները Կանանց
համար ապահովում են հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակահատվածի հետ
կապված համապատասխան ծառայություններ, անհրաժեշտության դեպքում ծառայություններն
անվճար տրամադրելով, ինչպես նաև բավարար սնունդ ապահովելով հղիության և կրծքով
կերակրելու ընթացքում։

Առողջության պահպանման իրավունքը «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի


շրջանակներում

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում առողջության իրավունքը հիշատակվում է


մի քանի մակարդակներում։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը կողմերին կոչ է անում ապահովել, որ
երեխաների համար նախատեսված բժշկական հաստատությունները պահպանեն առողջության և
սանիտարական պայմանների նվազագույն չափանիշները։ Հոդված 17-ը ճանաչում է երեխայի`
իր ֆիզիկական և մտավոր առողջության և բարեկեցության հետ կապված տեղեկատվություն
ստանալու իրավունքը։ Կոնվենցիայի 23-րդ հոդվածը հատուկ հղում է կատարում հաշմանդամ
երեխաների իրավունքներին, որոնք ներառում են բժշկական ծառայություններ,
վերականգնողական և կանխարգելիչ բժշկությունը։ Կոնվենցիայի 24-րդ հոդվածն առավել
մանրամասն սահմանում է երեխայի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու
իրավունքի իրացումը. մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ առողջապահության
առավել կատարյալ ստանդարտներից և հիվանդությունների բուժման ու առողջության
վերականգնման ծառայություններից օգտվելու իրավունքը։ Մասնակից պետությունները ձգտում
են ապահովել, որպեսզի ոչ մի երեխա չզրկվի առողջապահական համակարգի նման
ծառայություններից օգտվելու իր իրավունքից։ Մասնակից պետությունները ձգտում են տվյալ
իրավունքի լիարժեք իրականացմանը և, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում
- նորածինների և մանկական մահացության մակարդակն իջեցնելու համար, - բոլոր երեխաներին
անհրաժեշտ բժշկական օգնության և բժշկական սպասարկման տրամադրումն ապահովելու
համար՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով առաջնային առողջապահությանը, -
հիվանդությունների և թերսնման դեմ պայքարելու համար, այդ թվում առաջնային
առողջապահության շրջանակներում, ի թիվս այլ բաների՝ մատչելի տեխնոլոգիաների և
բավականաչափ սննդարար մթերքների և խմելու մաքուր ջրի տրամադրման միջոցով՝
ուշադրության առնելով շրջակա միջավայրի աղտոտման վտանգավորությունն ու ռիսկը, -
մայրերի համար նախածննդյան և հետծննդյան շրջանում պատշաճ բժշկական օգնություն
ապահովելու համար, - երաշխավորելու համար, որ հասարակության բոլոր տարրերը,
մասնավորապես, ծնողներն ու երեխաները տեղեկացված են երեխաների առողջության և սնման,
կրծքով կերակրելու առավելությունների, հիգիենայի և շրջակա միջավայրի սանիտարիայի և
դժբախտ պատահարները կանխելու մասին հիմնական գիտելիքներին, ինչպես նաև ապահովված
է կրթության մատչելիությունը և այդ գիտելիքները կիրառելիս տրամադրվող աջակցությունը, -
զարգացնելու կանխարգելիչ բժշկական սպասարկումը, ծնողների համար ուղեցույցները և
ընտանիքի պլանավորման վերաբերյալ կրթությունն ու ծառայությունները

Առողջության պահպանման իրավունքը ըստ Հաշմանդամություն ունեցող անձանց


իրավունքների մասին կոնվենցիայի

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 25-րդ հոդվածը


(2006 թ.) սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջության
առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունք։ Կոնվենցիայի 25-րդ հոդվածի
ենթակետերը նշում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց ապահովում են նույն կարգի,
որակի ու չափանիշների անվճար կամ մատչելի առողջապահական ծառայություններով ու
ծրագրերով, որոնք տրամադրվում են այլ անձանց, ներառյալ սեռական ու վերարտադրողական
առողջության ոլորտը և բնակչությանն առաջարկվող հանրային առողջապահական ծրագրերը։
Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցում են հաշմանդամության հատուկ կարիքներին
անհրաժեշտ առողջապահական ծառայություններ, ներառյալ վաղ հայտնաբերումն ու
միջամտությունը, ինչպես նաև` հետագա հաշմանդամությունը նվազեցնելուն ու կանխելուն
միտված ծառայություններ նաև երեխաների ու տարեցների շրջանում։ Այս առողջապահական
ծառայությունները մատուցում են անձի բնակության վայրին հնարավորինս մոտ, ներառյալ`
գյուղական վայրերում։ Բուժաշխատողներից պահանջում են հաշմանդամություն ունեցող
անձանց մատուցել նույն որակի ծառայություններ, ինչ մյուսներին` նաև հիմք ընդունելով նրանց
ազատ ու գիտակցված համաձայնությունը, մասնավորապես բարձրացնելով իրազեկվածությունը
մարդու իրավունքների, արժանապատվության, ինքնուրույնության և հաշմանդամություն
ունեցող անձանց կարիքների վերաբերյալ` հանրային ու մասնավոր առողջապահական
բնագավառում ուսուցման և բարոյական չափորոշիչների տարածման միջոցով։ Արգելվում է
հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության կիրառումը բժշկական ու
կյանքի ապահովագրության ոլորտում, որը պետք է տրամադրվի արդարացիորեն ու ողջամիտ
կերպով, եթե ապահովագրության այս տեսակն ընդունելի է ներպետական, ինչպես նաև
հաշմանդամության պատճառով խտրականություն կիրառել` հրաժարվելով ցուցաբերել
բժշկական աջակցություն, մատուցել առողջապահական ծառայություններ կամ տրամադրել
սնունդ և հեղուկներ։ Հենդրիքսը քննադատում է այն հանգամանքը, որ Կոնվենցիան ճիշտ է
սահմանում հաշմանդամություն եզրույթը։ Նա նաև պնդում է, որ «հաշմանդամություն եզրույթի
հստակ սահմանման բացակայությունը կարող է արգելք հանդիսանալ միասնական
մեկնաբանությանը, ինչպես նաև խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների հետևողական պաշտպանությունը, որը Կոնվենցիան ցանկանում է
երաշխավորել»։ Նա նաև խոստովանում է, որ նման տերմինի բացակայությունը կարող է բխել
նաև հաշմանդամություն ունեցող անձանց շահերից՝ պետությունների թույլ չտալով
սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանակը՝ որպես արդարացում բերելով
Կոնվենցիան։

3. Առողջության իրավունքի այլ սահմանումներ գիտական գրականության մեջ


Ընդունված է մարդու իրավունքները սահմանել որպես բացասական իրավունքներ,
այսինքն՝ այդ իրավունքները չեն կարող սահմանափակվել քաղաքական գործունեության
պատճառով, պետությունն էլ իր հերթին իր վրա է վերցնում մարդու իրավունքների
պաշտպանությունն ու իրացման ապահովմանն ուղղված պարտականությունները, սակայն
ինչպես նշում է Մերվին Սասերը, առողջության իրավունքը հանդիսանում է պոզիտիվ իրավունք,
քանի որ իր էությամբ առանձնանում է այլ իրավունքներից։ Նրանում արտահայտվում է
հասարակության պարտականությունը ապահովել որոշակի ռեսուրսներ և հնարավորություններ
ողջ բնակչության համար։ Սասերը հետագայում առաջարկում է չորս դրույթներ, որոնք, իր
կարծիքով, կարևոր են առողջության իրավունքի համար։ Դրանք են՝ բժշկական
ծառայությունների հավասար մատչելիությունը, «բարեխիղճ» սոցիալական ջանքերը՝ տարբեր
սոցիալական խմբերի միջև առողջության պահպանմանը հավասարապես խթանելու համար,
առողջապահության ոլորտում հավասարության սկզբունքի չափման և գնահատման միջոցները,
սոցիալ-քաղաքական համակարգերի հավասարությունը առողջության պահպանման և
խթանման գործում յուրաքանչյուրի կարծիքը լսելի դարձնելու համար։ Նա զգուշորեն նշում է, որ,
չնայած դա, հավանաբար, ենթադրում է առողջության ռեսուրսների մատչելիության որոշ
նվազագույն ստանդարտներ, սակայն այն չի երաշխավորում և չի պահանջում յուրաքանչյուր
անձի առողջության հավասար վիճակ՝ առողջական վիճակի բնածին կենսաբանական
տարբերությունների պատճառով։ Այս առանձնահատկությունը կարևոր է, քանի որ
«առողջության իրավունքի» ընդհանուր քննադատությունն այն է, որ այն ձգտում է ամրագրել
այնպիսի անհասանելի չափորոշիչի իրավունք և հաստատել առողջական այնպիսի վիճակ, որը
չափից դուրս սուբյեկտիվորեն փոփոխական է թե անհատապես մարդկանց դեպքում, թե
հասարակության մեջ։ Մինչ Սուսերն իր ուշադրությունը սևեռում է առողջության պահպանման
հարցի քննարկման վրա՝ որպես դրական իրավունքի, Փոլ Հանթը հերքում է այս տեսակետը և
պնդում է, որ առողջության իրավունքը ներառում է նաև որոշակի բացասական իրավունքի
տարրեր, ինչպիսիք են պաշտպանությունը խտրականությունից և բժշկական միջամտությունից
հրաժարվելու իրավունքը։ Այնուամենայնիվ, Հանթը խոստովանում է, որ որոշ դրական
իրավունքի տարրեր, ինչպիսիք են հասարակության պատասխանատվությունը անապահով և
խոցելի անձանց առողջական կարիքներին հատուկ ուշադրություն դարձնելու հարցում,
ներառված են առողջության իրավունքի մեջ։ Փոլ Ֆերմերը անդրադառնում է առողջության
անհավասար մատչելիության խնդրին իր՝ «Աշխարհում հիմնական վարակիչ
հիվանդությունները. բուժել կամ չբուժել» հոդվածում։ Նա քննարկում է անընդհատ աճող
«եկամուտների բացը» բժշկական ծառայություններից օգտվող և չօգտվող բնակչության խմբերի
միջև։ Սոցիալապես անապահով անձինք չեն արժանանում այն վերաբերմունքին, որին
արժանանում են ապահովված անձինք։ Բժշկության և բուժման բարձր գները խնդրահարույց են
դարձնում աղքատ երկրներում բժշկական օգնության տրամադրման հավասար
հնարավորությունները։ Նա հայտարարում է, որ գերազանցությունն առանց արդարության
դարձել է 21-րդ դարի առողջապահական համակարգի հիմնական դիլեմման։
Կացարանի կամ բնակարանային իրավունք

1. Կացարանի կամ բնակարանային իրավունք հասկացությունը

Բնակարանային իրավունք, համարվում է մարդու սոցիալական և տնտեսական


իրավունքներից մեկը («երկրորդ սերնդի» իրավունքներ)։ Միջազգային իրավունքի
հիմունքներ` Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային
դաշնագրի 11-րդ հոդված, Եվրոպական սոցիալական խարտիայի 16-րդ հոդված,
վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի կողմից վերանայված 31-րդ հոդված։
Բնակարանային իրավունքը, չնայած չի նշվում expressis verbis-ում, բայց ճանաչվում է նաև
մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիայում ամրագրված 14, 16 և 18
(1) հոդվածների համաձայն: ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային
իրավունքների կոմիտեի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների
միջազգային դաշնագրի համաձայն՝ այս իրավունքի ասպեկտները ներառում են
բնակության իրավական ապահովում, ծառայությունների, նյութերի,
հնարավորությունների և ենթակառուցվածքների առկայություն, մատչելիությունը
ծախսերի տեսանկյունից մատչելիություն, բնակության համար պիտանիություն,
գտնվելու վայրի մատչելիություն, մշակութային տեսանկյունից
համապատասխանություն։
Բնակարանի իրավունք – անձի իրավունքն է ունենալ, ստանալ, կամ որևէ այլ
եղանակով ձեռք բերել այնպիսի բնակարան, որը համապատասխանում է բնակարանի
պահանջներին, ինչպես նաև բնակության համար ազատորեն ընտրել բնակարան։
Բնակարանային իրավունքը (Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 40-
րդ հոդվածի 1-ին մաս) համարվում է մարդու նեգատիվ իրավունք և հանդիսանում է
բնակության վայրում բնակարանների տեսակներից մեկի ընտրելու իրավունք։
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 40-րդ հոդվածը իրավական բնույթի
տեսանկյունից անհրաժեշտ է դիտարկել որպես երկու հակադիր իրավունք:40-րդ
հոդվածի 1-ինմասը պետք է մեկնաբանվի որպես նեգատիվ իրավունք, որը
համապատասխանում է պետության նեգատիվ պարտավորություններին, իսկ 40-րդ
հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը մեկնաբանվում են որպես պոզիտիվ իրավունքներ, որոնք
ենթադրում են պետության սոցիալական պարտավորություններ։ Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի կողմից մշակված դիրքորոշմամբ Եվրոպական կոնվենցիայի 8-
րդ հոդվածի իմաստով։ «Կացարան» հասկացությունը չի սահմանափակվում միայն
բնակարանով, որը զբաղեցվում կամ ստեղծվում է օրինական ճանապարհով կամ
օրենքով սահմանված կարգով։ Բնակարանը ինքնավար հասկացություն է, որը կախված
չէ ազգային օրենսդրության դասակարգումից։ Բնակարանի իրավունքի պահպանումը և
այդպիսի բնակարանում գրանցման առկայությունը չի նշանակում, որ այն վավեր
բնակավայր է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է
«բնակարան» հասկացության չափորոշիչները`
ա) որոշակի բնակության վայրի հետ բավարար շարունակական կապերի
առկայություն, բ) չկա այլ բնակարան կամ այն գնելու մտադրություն, գ) նպատակը`
բնակնակություն, դ) երկարաժամկետ բնակություն (Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի 1996 թվականի օգոստոսի 25-ի «Բաքլին ընդդեմ Միացյալ Թագավորության»
վճիռ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2006 թվականի հունիսի 20-ի
վճիռ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2004 թվականի նոյեմբերի 18-ի
վճիռ)։

2. Բնակարանային իրավունքի և բնակության վայր ընտրելու իրավունքի միջև


հարաբերություններ Բնակարանային իրավունքի և բնակության վայր ընտրելու
իրավունքի միջև փոխադարձ կապը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական
դատարանի տեղաշարժի ազատության վերաբերյալ բազմաթիվ որոշումների
ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանի Դաշնության
Սահմանադրական դատարանը բնակարանի իրավունքի իրացումը կապում է
բնակության վայր ընտրելու իրավունքի հետ, որը բաղկացած է բնակելի տարածքի
ընտրությունից (Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի 1996
թվականի ապրիլի 4-ի որոշումը «Մոսկվայի և Մոսկվայի մարզի, Ստավրոպոլի
երկրամասի, Վորոնեժի մարզի և քաղաքի մի շարք նորմատիվ ակտերի
սահմանադրականության և այդ մարզերում մշտական բնակության ժամանող
քաղաքացիների գրանցման կարգը»)։ Ինչպես հետևում է Ռուսաստանի Դաշնության
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումից, բնակարանային իրավունքի
իրացումը անմիջականորեն կապված է բնակության վայր ընտրելու սահմանադրական
իրավունքի իրականացման հետ (Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական
դատարանի 2007թվականի ապրիլի 5-ի «Զինվորական անձնակազմի կարգավիճակի
մասին» Դաշնային օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 14-րդ կետերի դրույթների
սահմանադրականության ստուգման և «Պետական բնակարանային վկայագրեր
տրամադրելու և հետգնման կանոնների» 8-րդ կետի դրույթների
սահմանադրականությունը, 2004-2010 թվականների «պետական բնակարանային
վկայագրեր» ծրագրի շրջանակում, որը 2002-2010 թվականների «Բնակարանային»
դաշնային նպատակային ծրագրի մաս է կազմում՝ կապված մի շարք քաղաքացիների
բողոքների հետ»։ Մեկ այլ որոշմամբ, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական
դատարանը նշել է, որ դաշնային օրենսդիրը հաշվի է առել բնակության և բնակության
վայր ընտրելու ազատության փոխկապակցվածությունն ու փոխկախվածությունը և
ծննդյան օրվանից բոլորին պատկանող անօտարելի և մեկ այլ իրավունք՝ բնակարանային
իրավունքը (Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին մաս),
իր հերթին, որը Ռուսաստանի քաղաքացու համար ենթադրում է ազատություն մշտական
կամ արտոնյալ բնակության համար բնակավայր ընտրելու հարցում, որն իր համար
հիմնականն է, որտեղ նա մտադիր է վերադառնալ կարճ կամ երկար բացակայությունից
հետո, և օգտագործման իրավունքի տիրապետումը, որը ծառայում է որպես
նախապայման բնակության վայրում նրա գրանցման համար (ՌԴ Սահմանադրական
դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 7-Պ որոշում, Ռուսաստանի Դաշնության
Սահմանադրական դատարան 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 13-Պ որոշում)։
Բնակարանային իրավունքի հետագա զարգացման հեռանկարը` համաձայն
ընդունված ընդհանուր նորմերի և սկզբունքների` մարդու հիմնարար իրավունքների և
ազատությունների հատկանիշների և առանձնահատկությունների
միջոցով Ռուսաստանի Դաշնությունում պատմականորեն բնակվել են տարբեր
կենսակերպ վարող ժողովուրդներ, ինչը ներառում է բնակության վայրի, բնակարանի և
բնակելի տարածքի ոչ միանշանակ ըմբռնում։ Շատ ազգություններ վարում են քոչվոր
ապրելակերպ՝ անընդհատ տեղափոխվելով մի տեղից մյուսը՝ որպես տուն օգտագործելով
ծածկասայլեր, վրաններ և այլ միջոցներ, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի
Դաշնության բնակարանային օրենսդրության պահանջներին։ Համաձայն «Հյուսիսային,
Սիբիրյան և Հեռավոր Արևելքի Ռուսաստանի Դաշնության բնիկ փոքրամասնությունների
ավանդական բնության օգտագործման տարածքների մասին» Դաշնային օրենքին, որը
ընդունվել է 2001 թվականի մայիսի 7-ին, ավանդական բնության օգտագործման
տարածքների համար սահմանվում է իրավական ռեժիմ, որտեղ առանձնանում են
ավանդական բնօգտագործման տարածքների մասեր. բնակավայրեր, ներառյալ
ժամանակավոր նշանակություն և ոչ մշտակա կազմ ունեցող բնակչությունը, անշարժ
բնակարաններ, քոչվորների բնակատեղիներ, եղջերա բույծների, որսորդների,
ձկնորսների կայանատեղիներ։ Սույն օրենքի դրույթների մշակման
ժամանակ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, 2009 թվականի մայիսի 8-ի
կարգադրությամբ, Ռուսաստանի Դաշնության ավելի քան 28 սուբյեկտներում սահմանեց
բնիկների ավանդական բնակության վայրերի և ավանդական տնտեսական
գործունեության տեսակների ցանկ, Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների
ավանդական բնակելի տների և այլ շենքերի կառուցումը վերջիններիս ավանդական
տնտեսական գործունեության իրականացման վայրերում։ Քաղաքացիները կարող էին
որպես բնակարաններ ունենալ ոչ միայն բնակելի շինություններ, այլև վրաններ,
յարանգաներ, շարժական բնակարաններ, որոնք կարող են տեղադրվել որոշակի
տարածքում։
Բնակավայր ընտրելիս քաղաքացին որոշում է կոնկրետ տարածք Ռուսաստանի
Դաշնության տարածքում, որն ունի հասցե և աշխարհագրական կոորդինատներ, որտեղ
գտնվելու է նրա բնակարանը (տուն, բնակարան կամ բնակարանի այլ տեսակ)։
Ռուսաստանում անհրաժեշտ է արմատապես փոխել բնակարանային իրավունքի
ըմբռնումը, որի ընկալումը խորհրդային տարիներից ի վեր չի փոխվել։ Այս հայեցակարգը
վերանայելու համար պետք է վկայակոչել նախահեղափոխական ռուսական
օրենսդրության աղբյուրները, Խորհրդային վաղ օրենսդրությունը, հաշվի առնել Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, քանի որ նրա որոշումները
արտացոլում են բնակարանային իրավունքի էվոլյուցիան Արևմտյան
Եվրոպայի երկրներում։ Ռուսաստանի հետհեղափոխական օրենքները և
հետհեղափոխական շրջանի խորհրդային օրենսդրությունը բնակարանաշինությունը չեն
հավասարեցնում քաղաքացու պոզիտիվ իրավունքի հետ։ Մարդու իրավունքների
եվրոպական դատարանը, ապավինելով բնակարանային իրավունքի ձևավորման
պատմական փորձին, նույնպես «բնակարանային» կատեգորիան չի կապում բացառապես
բնակելի տարածքների հետ, չի մեկնաբանում այն միայն որպես պոզիտիվ սոցիալական
իրավունք, որը ենթադրում է պարտադիր սոցիալական երաշխիքներ պետությունից։
Ռուսաստանում (ինչպես նաև այլ երկրներում) տուն ձեռք բերելու հարցը
պատմականորեն եղել է անձի մտահոգությունը։ Խորհրդային Ռուսաստանում
բնակարանային իրավունքը ձեռք բերեց բացառապես պոզիտիվ իրավունքի բնույթ և
կախվածություն ձեռք բերեց պետությունից։ Պետությունը պարտավոր է հարգել
քաղաքացու իրավունքը իր ընտրած բնակարանի նկատմամբ իր ընտրած բնակության
վայրում։ Բնակարանի կամավոր և գիտակցված ընտրության դեպքում, որը չի
համապատասխանում բնակարանի սահմանված պահանջներին (օրինակ՝ ավտոտնակ
իր սեփական հողամասում), պետությունը պարտավոր չէ երաշխավորել սոցիալական
իրավունքները ՝ բնակարանային պայմանները բարելավելու համար։ Բնակության
վայրում Առանց իրավական հիմքի բնակարանի կառուցման կամ վերակառուցման
դեպքում պետությունն իրավունք ունի օրինականորեն սահմանված կարգով կատարել
քաղաքացիների վտարում այդ բնակավայրերից։ Միևնույն ժամանակ, պետությունը
որոշակի դեպքերում ունի սոցիալական պոզիտիվ պարտավորություններ բնակարան
տրամադրելու կամ դրա ձեռքբերմանը օժանդակելու համար։

ՄԱԿ-ի Հաբիթաթ

ՄԱԿ-ի Հաբիթաթ-ի պարզեցված տարբերանշանը


Համապատասխան բնակարանի իրավունքը 1996 թվականին Ստամբուլում
կայացած Հաբիթաթի հանդիպման հիմնական խնդիրն էր և Ստամբուլյան
համաձայնագրի և Հաբիթաթի օրակարգի հիմնական թեման։ Օրակարգի 61-րդ
պարբերությունը սահմանում է այն քայլերը, որոնք պահանջում են
կառավարությունները․ «համապատասխան բնակարանային իրավունքի լիարժեք և
առաջադեմ իրականացումը խթանելու, պաշտպանելու և ապահովելու համար»։
Հաբիթաթի 2001 թվականի հանդիպումը, որը հայտնի է որպես Ստամբուլ +5,
վերահաստատել է 1996 թվականի Ստամբուլի համաձայնագիրը և Հաբիթաթի օրակարգը
և հաստատել է ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիրը բնակարանային իրավունքը
խթանելու համար` համագործակցելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն
հանձնակատարի գրասենյակի հետ։ Ծրագիրը, որը հայտնի է որպես ՄԱԿ-ի Մարդկային
բնակավայրերի ծրագիր, բնակարանային իրավունքի ամենակարևոր միջազգային
ֆորումն է։ Հանձնարարված է իրազեկման արշավների միջոցով խթանել բնակարանային
իրավունքները և մշակել հենանիշեր և մոնիտորինգի համակարգեր։

Կրթության իրավունքը՝ որպես սոցիալական իրավունք

1. Կրթության իրավունքի սահմանումը. Պատմական ակնարկ

«Կրթությունը երբեք չեզոք չէ», - հայտնի հոգեբան-մանկավարժ, փիլիսոփա Պաոլո


Ֆրեյրենի խոսքերն են

Կրթության իրավունք, «երկրորդ սերնդի» մարդու իրավունքներից մեկը (սոցիալ-


տնտեսական և մշակութային. խտրականության արգելքի տեսանկյունից կարելի է
դիտարկել նաև որպես առաջին սերնդի քաղաքացիական իրավունք)։ ՄԱԿ-ի
տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովը սահմանում է
կրթության իրավունքի չորս հիմնական բնութագրերը` անհրաժեշտ պայմանների
առկայություն, մատչելիություն (խտրականության բացակայություն, ֆիզիկական և
տնտեսական մատչելիություն), կրթության ընդունելիություն և հարմարվողականություն,
ինչպես նաև նշում է, որ «կրթության իրավունքը կարող է իրականացվել միայն այն
դեպքում, եթե ուսուցիչներն ու աշակերտները ունեն ակադեմիական ազատություն»։
Կրթության իրավունքի շրջանակը կարող է տարբեր լինել կրթության տարբեր
մակարդակների համար․ օրինակ` Տնտեսական, սոցիալական և մշակութային
իրավունքների միջազգային դաշնագիրը նախատեսում է պարտադիր և անվճար
տարրական կրթություն, բայց միայն անվճար բարձրագույն կրթության աստիճանական
ներդրում, կրթության ազատությունը կարելի է առանձնացնել։

Պատմական ակնարկ

Յակոբինյան առաջին տարվա սահմանադրության մարդու և քաղաքացու իրավունքների


հռչակագրի 22-րդ հոդվածը (1793) հասարակության առջև խնդիր էր դնում կրթությունը
մատչելի դարձնել բոլորի համար։ Գերմանական Պաուլսկիրխեի 1848 թվականի
Սահմանադրության 157-րդ հոդվածը նախատեսում էր անվճար տարրական կրթություն։
Մեքսիկան առաջինն էր, ով ապահովեց կրթության իրավունքը սահմանադրական
մակարդակով (1917):
Ռուսաստանում կրթության մատչելիությունը սահմանադրական մակարդակում
ճանաչվել է որպես պետության խնդիր ՌՍՖՍՀ 1918 թվականի Սահմանադրության 17-րդ
հոդվածով։ Կրթության իրավունքը, որպես պետության պարտավորություն, առաջին
անգամ ամրագրվել է ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության 121-րդ հոդվածով։

2. Կրթական իրավունքի նորմատիվ հիմքերը և դատական պրակտիկան

Կրթության իրավունքը հայտարարված է Մարդու իրավունքների համընդհանուր


հռչակագրի 26-րդ հոդվածում, որն ամրագրված է Տնտեսական, սոցիալական և
մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 13-րդ և 14-րդ
հոդվածներում, Երեխայի իրավունքների կոնվենցիայի 28-րդ և 29-րդ
հոդվածներում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 2-րդ
հոդվածում, Եվրոպական սոցիալական սոցիալական խարտիայի 17-րդ հոդվածում,
Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի Սան Սալվադորի արձանագրության
13-րդ հոդվածում, Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիայի 17-րդ
հոդվածում, Երեխաների իրավունքների և բարեկեցության աֆրիկյան խարտիայի 11-րդ
հոդվածում։ Այն ամրագրված է նաև Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 43-
րդ հոդվածում, Լատվիայի Սահմանադրության 112-րդ հոդվածում, Տաջիկստանի
Սահմանադրության 41-րդ հոդվածում։
ՀՀ Սահմանադրությամբ կրթության իրավունքը հոդված 38 –ն է

Հոդված 38. Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և


տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական
հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային


հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական
հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված


շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և
հետազոտությունների ազատությունը:

Իսկ Արցախի Հանրապետության Սահմանադրության հետևյալ հոդվածներում.

Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները
1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների
դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ
զարգացման մասին:

Հոդված 38. Կրթության իրավունքը
          1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը
և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական
հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

         2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային


հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական
հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

         3. Բարձրագույն ուսումնական հաստատությունները օրենքով սահմանված


շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական և
հետազոտությունների ազատությունը:
Դատական պրակտիկա

Միջազգային արդարադատության մշտական պալատներում կրթության իրավունքի


(առավել հաճախ` դրա կիրառման խտրականության արգելքի վերաբերյալ)
ամենակարևոր գործերը ներառում են Լեհաստանի և Ալբանիայի
փոքրամասնությունների դպրոցների վերաբերյալ միջազգային արդարադատության
մշտական պալատի մի շարք որոշումներ, Belgian linguistic case (1968), Kjeldsen, Busk
Madsen and Pedersen v. Denmark(1976) և Դ. Խ.–ն և մյուսները ընդդեմ Չեխիայի
(2007) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Hartikainen v. Finland(1981) և
Ուոլդմանը ընդդեմ Կանադայի (1999) ՄԱԿ-ի ՄԻԿ-ում։
ԱՄՆ Գերագույն դատարանում նման գործերը ներառում են Մայերն ընդդեմ Նեբրասկայի
(1923), Պիրսը ընդդեմ բուժքույրական ընկերության (1925), Բրաունն ընդդեմ կրթության
խորհրդի (1954), Գրիֆին ընդդեմ Պրինս Էդվարդի շրջանի դպրոցական խորհրդի( 1964),
Գրինը ընդդեմ Նյու Քենտի կոմսության դպրոցական խորհրդի (1968), Վիսկոնսինը
ընդդեմ Իոդերի (1972) Սան-Անտոնիոյի անկախ դպրոցական օկրուգը ընդդեմ Ռոդրիգեսի
(1973), Այլենդ-Թրիզի դպրոցական օկրուգը ընդդեմ Պիկոյի (1982), Պլայլերը ընդդեմ Դոուի
(1982), գործեր Լատվիայի Սահմանադրական դատարանում` «Կրթության մասին»
օրենքի 9 (2005) և 59(2005) հոդվածների վերաբերյալ։

3. Երեխաների կրթական իրավունքները

Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է (ՀՀ


Սահմանադրություն, հոդված 38):
Դպրոցական կարգապահությունն պետք է իրականացվի երեխայի մարդկային
արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և ՄԱԿ-ի Երեխաների
իրավունքների մասին Կոնվենցիային համապատասխան:
Պետությունը  բոլոր համապատասխան միջոցներով պետք է ապահովի բարձրագույն
կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների:

Երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.


(ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական
ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,
(բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված
ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների
նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,
(գ) երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների,
երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական
քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի
դաստիարակմանը,
(դ) երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության,
հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր
ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ
ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու
կյանքով ապրելուն նախապատրաստելը,
(ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:
4.Կրթական իրավունքի հիմնախնդիրները հայկական իրականության մեջ

Այն, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, վաղուց հայտնի է բոլորիս և այն


ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։
Այսօր պետությունը խթանում է կրթության և գիտության զարգացումը, սահմանում
պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը, ապահովելով բոլորի համար
մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները: 
Այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում
են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, որոնց անդրադառնում ենք ստորև։
Առաջին կարևորագույն խնդիրը, որը համակարգային առումով շարունակվում է չլուծված
մնալ, դա նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրն
է, այսինքն բոլոր երեխաները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում,
խնամք և նախադպրոցական կրթություն, որպեսզի նրանք հետագայում պատրաստ լինեն
նախնական կրթության:
Հաջորդ կարևորագույն խնդիրը դա համայնքային ենթակայության նախադպրոցական
ուսումնական հաստատությունների վճարովի լինելու հարցն է: Հաճախ վարձավճարների
տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում ծնողների կողմից
հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական
ուսումնական հաստատությունում, ինչի արդյունքում տուժում է երեխան:

Երրորդ ոչ պակաս կարևոր խնդիրն է՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը։


Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ՝ ոչ
բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների
բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին
աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ բնակչության առանձին խմբերի դեպքում՝ անգամ
երեխաների վաղ ամուսնությունը, սակայն այս համատեքստում  պետք է արձանագրենք
որ խնդիրը ավելի շատ գտնվում է օրենսդրական դաշտի տիրույթում, քանի
որ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության՝ որևէ իրավական ակտով
ամրագրված չի ինչն էլ իր հերթին առաջացնում է նաև այլ խնդիրներ. բարդացնում
կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց վերաբերյալ հստակ և
միասնական վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքները։ 
Հաջորդիվ հատուկ պետք է առանձնացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների
կրթության իրավունքի իրացման հարցում առկա խնդիրները։ Հաշմանդամություն
ունեցող անձանց կրթության իրավունքի իրականացումը, վերջինիս մատչելիությունը
երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային փաստաթղթերով:
Ավելին, պետությունը ստանձնել է ներառական և որակյալ կրթությանն առնչվող մի շարք
պարտավորություններ, և պետք է հետևողական աշխատանքների միջոցով հասնի նշված
խնդիրների վերացմանը։
Մյուս խնդիրն է՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և իրազեկմանն ուղղված
միջոցառումների զուգահեռ և պատշաճ կերպով իրականացման բացակայությունը։
Մասնավորապես, հարկավոր է կրթական հաստատություններում ներդնել միջազգային
չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պաշտպանության
վերաբերյալ կամ այդ սկզբունքները ներառող դասընթացներ: 
Առանձնացված վերջին խնդիրը վերաբերվում է բարձրագույն կրթության և գիտության
ոլորտներին։ Այս ուղղությամբ, Կառավարությունը նախատեսվում է բուհերի
ապակուսակցականացում, կրթության որակի բարելավում ու գիտության
ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության
ամրապնդմանն ուղղված միջոցառումներ։
Հարկ է նշել, որ վերևում թվարկված խնդիրները իրենց տեղն են գտել ՀՀ 2020-2022թթ․
մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում,
իսկ դրանց՝ որոշակի առումով լուծումները նախատեսված են Ռազմավարության
իրականացման գործողությունների ծրագրում։
Այսպես, 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է
աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

1. Հանրակրթական դպրոցներում ներդնել մարդու իրավունքներ քննարկող


թեմաներ` առարկայական նոր չափորոշիչների համատեքստում` Եվրոպայի
խորհրդի «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները» ձևավորող
շրջանակի հիման վրա օրենսդրորեն սահմանել աշխատանքային
հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային
չափանիշներին համապատասխան։
2. Օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների
հայտնաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները։
3. Ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և
գործողությունների ծրագիր` կրթական բոլոր մակարդակների համար։
4. Օրենսդրորեն սահմանել ակադեմիական բարեվարքության սկզբունքներ՝
միջազգային չափանիշներին համապատասխան

Նախատեսվում է, որ վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում


մեծապես կնվազեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց և
դպրոցական տարիքի անձանց կրթության իրավունքի խախտման դեպքերը,
միաժամանակ կնվազեն նաև կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, ինչպես նաև
բարձրագույն ուսումնական հաստատություններում ակադեմիական բարեվարքության
կանոնների, կրթության իրավունքի խախտման դեպքերը։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022
թվականների գործողությունների ծրագրով նշված ոլորտում նախատեսվող
փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կատարելագործել օրենսդրական
դաշտը, ինչը իր հերթին կնպաստի ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 4 նպատակի
իրագործմանը, մասնավորապես՝ «Ապահովել ներառական ու համապատասխան
որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման
հնարավորություններ» իրագործմանը:
4.Պատշաճ կենսամակարդակի սոցիալական իրավունքի հիմնական դրույթները
Բավարար կենսամակարդակի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է։ Այն մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագրի մի մասն է, որն ընդունվել է Միավորված
ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի
10–ի։

«Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության և բարեկեցության համար


համապատասխան կենսամակարդակի իրավունք,
ներառյալ սնունդ, հագուստը, բնակարան և բժշկական օգնություն և անհրաժեշտ
սոցիալական ծառայություններ, և իրավունք անվտանգության գործազրկության,
հիվանդության, հաշմանդամության, այրիության, ծերության կամ այլ
հանգամանքներում ապրուստի միջոցների բացակայության դեպքում, որոնք իր
վերահսկողությունից դուրս են։»
- Հոդված 25.1 Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Ավելին, այն գրված է Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական,


սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածում։
ՀՈԴՎԱԾ 11

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի` իր


ու իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բավարար սննդի,
հագուստի ու բնակարանի, և կենսապայմանների շարունակական բարելավման
իրավունքը: Մասնակից պետությունները կձեռնարկեն պատշաճ միջոցներ` այդ
իրավունքի իրականացումն ապահովելու համար, այս կապակցությամբ ընդունելով
ազատ կամքի արտահայտության վրա հիմնված միջազգային համագործակցության
կարևոր նշանակությունը:
2. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները, ճանաչելով յուրաքանչյուրի` սովի
չմատնվելու հիմնարար իրավունքը, անհատապես և միջազգային
համագործակցությամբ ձեռնարկում են միջոցներ, ներառյալ` հատուկ ծրագրերը, որոնք
նպատակ ունեն.
ա) բարելավելու սննդամթերքի արտադրության, պահպանման և բաշխման
մեթոդները` տեխնիկական և գիտական գիտելիքի սպառիչ օգտագործման, սնման
սկզբունքների մասին գիտելիքի տարածման և ագրարային համակարգերի զարգացման
կամ բարենորոգման միջոցով այնպես, որպեսզի ապահովվեն բնական ռեսուրսների
առավել արդյունավետ զարգացումն ու օգտագործումը,
բ) հաշվի առնելով ինչպես սննդամթերք ներմուծող, այնպես էլ արտահանող
երկրների հիմնահարցերը` ապահովելու պարենի համաշխարհային պաշարների
արդարացի բաշխումը` պահանջմունքի հարաբերությամբ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ
(16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1966 Թ.)
Այս իրավունքի նախաբանը՝ «Ազատություն ցանկությունից» այն չորս ազատություններից
մեկն է, որի մասին խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դ․
Ռուզվելտը 1941 թվականի հունվարի 6–ին պետությանը ուղղված իր ուղերձում։ Ըստ
Ռուզվելտի, սա այն իրավունք է, որը պետք է ունենա յուրաքանչյուր մարդ աշխարհում,
ամենուր։ Ռուզվելտն իր երրորդ իրավունքը նկարագրել է այսպես․

«Երրորդը կարիքից ազատությունն է, որը համաշխարհային տերմիններով


թարգմանաբար նշանակում է տնտեսական հասկացողություն, որը յուրաքանչյուր
ազգի կապահովի խաղաղ պայմաններում առողջ կյանք ամբողջ աշխարհում իր
բնակիչների համար։»
- Նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտ, 6 հունվարի, 1941 թ.

1. Սոցիալական պաշտպանության տեսակները և կազմակերպման ձևերը

Սոցիալական պաշտպանության կազմակերպական-իրավական ձևերն են.


սոցիալական ապահովագրությունը,  սոցիալական օգնությունը, պետական
ապահովությունը, պարտադիր կուտակումները, մասնավոր ձևերը:
Սոցիալական պաշտպանությունը նախատեսվում է մեկ շնչին ընկնող փոքր
եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնք չեն ապահովում հանրորեն անհրաժեշտ
կենսանվազագույնը:
Սոցիալական պաշտպանություն կարող է իրականացվել դրամական ձևով
(կենսաթոշակներ և նպաստներ), բնամթերքի ձևով, ինչպես նաև սոցիալական
պաշտպանության օբյեկտ հանդիսացող անձանց զանազան ծառայություններ մատուցելու
միջոցով: Այն կարող է ունենալ ինչպես փոխհատուցումային, այնպես էլ նախազգուշական
(կանխարգելիչ) բնույթ:
Սոցիալական պաշտպանության պետաիրավական ձևերից մեկն է
անաշխատունակ անձանց անմիջական պետական ապահովությունը: Անմիջական
պետական ապահովության հիմնական հատկանիշներն են՝ ծախսերի ֆինանսավորում
պետական բյուջեի հաշվին և ապահովվող անձանց խմբերի ու նրանց ապահովության
մակարդակի սահմանում՝ պետական իշխանության մարմինների սահմանած
առաջնություններին համապատասխան:
Շուկայական տնտեսություն ունեցող երկրներում անմիջական պետական
ապահովությունն ունի կիրառման բավականաչափ սահմանափակ ծավալներ:
Սոցիալական պաշտպանության մյուս կազմակերպաիրավական ձևը
սոցիալական ապահովագրությունն է, որը լայնորեն օգտագործվում է շուկայական
տնտեսություն ունեցող երկրներում սոցիալական պաշտպանության մյուս տեսակների
համեմատությամբ: Դրա հիմքում ընկած է “սոցիալական ռիսկեր” հասկացությունը և
դրանց պարտադիր և կամավոր ապահովագրության պահանջը:
Սոցիալական ապահովագրության վճարումների ֆինանսավորումն
իրականացվում է աշխատող քաղաքացիների և նրանց գործատուների
ապահովագրական վճարների հաշվին, որոնք վճարվում են, որպես կանոն, հավասար
բաժնեմասով: Սոցիալական ապահովագրության համակարգի ֆինանսավորմանը երբեմն
մասնակցում է նաև պետությունը:
Շուկայական տնտեսություն ունեցող երկրներում լայնորեն կիրառվում է
սոցիալական պաշտպանության նաև այնպիսի կազմակերպական-իրավական ձև,
ինչպիսին սոցիալական օգնությունն է: Այն կրում է հասցեական բնույթ և տրվում է
մարդկանց կարիքավորությունն ստուգելուց հետո՝ եթե նրանք չունեն գոյության այլ
աղբյուրներ:
Սոցիալական պաշտպանության այլ կազմակերպական-իրավական ձևեր կարող
են լինել նախախնամակալական հիմնադրամները՝ միջոցների պարտադիր
(հարկադրական) կուտակում որոշ հանգամանքների ծագման դեպքերի համար: Այդ
հիմնադրամները գոյություն ունեն Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրներում (նախկինում՝
գաղութներ) և համազգային կազմակերպություններ են, որոնք կոչված են բոլոր
աշխատող քաղաքացիների կողմից պարտադիր խնայողություններ իրականացնելու
համար: Հիմնադրամները նպատակ են հետապնդում ապագայի անձնական
բարեկեցության համար ապահովել յուրաքանչյուր քաղաքացու անհատական
պատասխանատվությունը: Դրանք խնայբանկի տիպի հաստատություններ են: Այդ
ներդրումներից կարելի է օգտվել ժամանակավոր անաշխատունակության,
գործազրկության դեպքում:
Սոցիալական պաշտպանության մասնավոր ձևերի բնորոշ յուրահատկությունն է
այն, որ դրանք ստեղծվում են ոչ թե պարտադիր կարգով, օրենսդրությանը
համապատասխան, այլ առանձին սուբյեկտների մասնավոր նախաձեռնությամբ, որոնք
ստանձնում են իրենց համար որոշակի հետաքրքրություն ներկայացնող անձանց
սոցիալական պաշտպանությունն իրականացնելու պատասխանատվությունը:
Մասնավոր ձևերը կարող են կիրառվել որպես բժշկական օգնություն, կենսաթոշակային
ապահովություն, նպաստ ժամանակավոր անաշխատունակության դեպքերում և այլն:
Այսպիսով, սոցիալական պաշտպանությունը սոցիալ-տնտեսական
հարաբերությունների համակարգ է, որը նախատեսված է անաշխատունակներին կամ
սահմանափակ աշխատունակություն ունեցող անձանց բազմակողմանի օգնություն
ցուցաբերելու համար, ինչպես նաև օգնելու այն ընտանիքներին, որոնց աշխատունակ
անդամների եկամուտները չեն ապահովում ընտանիքի հանրորեն անհրաժեշտ
կենսամակարդակը:
Արդյունավետ սոցիալական պաշտպանությունը ենթադրում է այնպիսի
քաղաքականության վարում, որը համարժեքորեն արձագանքում է մարդկանց
սոցիալական ինքնազգացողությանը, ընդունակ է որսալ սոցիալական դժգոհության և
սոցիալական լարվածության աճը, կանխարգելել հնարավոր բախումները և բողոքի
արմատական ձևերը:

2. Սոցիալական պաշտպանության ՀՀ ազգային համակարգը

Սոցիալական պաշտպանության ՀՀ ազգային համակարգը


ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը 1994թ. հաստատել է
բնակչության խմբերի ցանկը, որոնք սոցիալական պաշտպանության կարիք են զգում:
Նրանք սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի հիմնական
օբյեկտներն են:
Նրանց թվին են դասվում՝

 հաշմանդամ քաղաքացիները (մեծահասակները և երեխաները),


 Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները, մասնակիցները և նրանց
հավասարեցված անձինք,
 միայնակ մեծահասակ մարդիկ և միայն կենսաթոշակառուից/ներից/ կազմված
ընտանիքները (ծերության, հաշմանդամության և այլ հիմունքներով),
 Հայրենական մեծ պատերազմում և խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների
այրիները և մայրերը,
 ֆաշիզմի նախկին անչափահաս կալանավորները,
 քաղաքական բռնաճնշումների ենթարկված և հետագայում արդարացված անձինք,
 գրանցված փախստականները, բռնի տեղահանվածները,
 Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի, միջուկային արտանետումների, միջուկային
փորձարկումների հետևանքով ճառագայթահարված անձինք,
 ազատազրկման վայրերից, հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկներից
վերադարձած անձինք,
 բնակության որոշակի վայր չունեցող անձինք,
 մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքները,
 իրենց խնամակալության տակ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ և առանց
ծնողների խնամքի մնացած երեխաներ ունեցող ընտանիքները,
 փոքր եկամուտ ունեցող ընտանիքները,
 բազմազավակ ընտանիքները,
 ոչ լրիվ կազմով ընտանիքները,
 անչափահաս ծնողների ընտանիքները,
 երիտասարդ, այդ թվում ուսանող ընտանիքները,
 երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը,
 հղի կանայք և կերակրող մայրերը,
 մանկատների և դպրոց-ինտերնատների ինքնուրույն ապրող շրջանավարտները
(մինչև նյութական անկախության և սոցիալական հասունության հասնելը),
 որբացած կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները,
 անապաստան երեխաները և անչափահասները,
 շեղվող վարքագիծ ունեցող երեխաները և անչափահասները,
 ընտանիքում դաժան վերաբերմունքի և ճնշման ենթարկված երեխաները, ովքեր
հայտնվել են առողջությանը և զարգացմանն սպառնացող պայմաններում,
 ամուսնալուծված ընտանիքները,
 անբարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, լարված հարաբերություններ,
դաստիարակչական կարողությունից զուրկ ծնողներ ունեցող ընտանիքները,
 հոգեբանական դժվարություններ ունեցող, հոգեբանական սթրեսներ տանող,
ինքնասպանության հակված քաղաքացիները (մեծերը և երեխաները):
Ներկայումս որպես սոցիալական քաղաքականության օբյեկտ են հանդես գալիս
բնակչության սոցիալապես ամենաքիչ պաշտպանված և խիստ կարիքավոր խմբերը.
հոգեկան հիվանդություններով տառապողները, ինքնասպանության փորձ
կատարողները, գործազուրկները, փախստականները և բռնի տեղահանվածները և այլն:
Պետությունը բնակչության սոցիալական պաշտպանությունն իրականացնում է
սոցիալական ծրագրերի և բնակչության սոցիալական սպասարկման համակարգի
(հիմնարկությունների ցանցի) միջոցով:
Սոցիալական պաշտպանության հիմնարկությունը (այսուհետ՝ ՍՊՀ) ոչ միայն
բնակչության սոցիալական պաշտպանության համալիր համակարգի կազմակերպական
կառույց է, այլև գործող սուբյեկտ պետության հասարակական հարաբերությունների
համակարգում: Ուստի այն ենթարկվում է ամբողջ հասարակության կյանքը բնորոշող
բազմաթիվ գործոնների ազդեցությանը:
ՍՊՀ-ի համար այդ գործոնները շրջակա միջավայրի գործոններ են, որոնք նրա վրա
ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն:
Այդպիսի գործոններից են գաղափարախոսությունը, քաղաքականությունը,
մշակույթը, տնտեսությունը, ժողովրդագրությունը, ֆինանսները, տեխնոլոգիաները,
հասարակության սոցիալական կազմակերպումը, բնակլիմայական պայմանները և այլն:
Բացի այդ, սոցիալական պաշտպանության հիմնարկների գործունեության վրա
իրենց ազդեցությունն ունեն մրցակցությունը, ինչպես նաև շուկայի մշտական
սուբյեկտները՝ այցելուները և մատակարարողները:
Մյուս կողմից, սոցիալական պաշտպանության հիմնարկների գործունեությունը
կարող է անուղղակիորեն ազդել շրջակա միջավայրի զանազան գործոնների՝
քաղաքականության, իրավունքի, տնտեսության և հասարակական այլ ինստիտուտների
զարգացման բնույթի վրա:
1. Սոցիալական ապահովության իրավունքի ընդհանուր դրույթներ
Սոցիալական ապահովություն, պետության կողմից իրագործվող կամ պաշտպանվող սոցիալ-
տնտեսական միջոցառումների համակարգ, որը սահմանվում է քաղաքացիների ծերության և
անաշխատունակության դեպքերում, մայրության և մանկության ապահովության,
աշխատունակության նախապահպանման և վերականգնման համար։ Սոցիալական
Ապահովության ձևերը կարող են տարբեր լինել։
Սոցիալական ապահովության համակարգը համարվում է պետական, որովհետև դրա
իրավական կարգավորումն իրականացնում է պետությունը՝ առաջին հերթին տեղական
մարմինների միջոցով։ Սոցիալական ապահովության տեսակները կարող են բազմազան լինել
տարիքային, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակային
ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստ,
առողջարանային բուժում, առողջարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում և
պրոֆիլակտորիաներում, մանկատներում, մանկապարտեզներում, այլ մանկական
հիմնարկներում հանգստի անցկացում, երեխաների պահում և դաստիարակում,
աշխատունակությունը մասնակիորեն կորցրած քաղաքացիներին աշխատանքի
նախապատրաստում և տեղավորում, մայրության և մանկության պահպանությունը
ապահովելու նպատակով ամենամսյա և միանվագ նպաստներ։

2. Սոցիալական ապահովության իրավունքի ռազմավարության մասին

Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրով սոցիալական


ապահովության իրավունքի տեսանկյունից իրականացվող միջոցառումները կոչված են
նպաստելու ինչպես սոցիալական աջակցության տրամադրման չափանիշների և
ընթացակարգերի հստակեցմանը, այնպես էլ դրան ուղղված պետական միջոցների
ավելացմանը։ 
Պետք է արձանագրենք, որ ցածր կենսաթոշակները, կենսաթոշակների
տրամադրման գործընթացում առաջացող դժվարությունները, կենսաթոշակներից
բռնագանձում կատարելու երևույթները, անապահով ընտանիքների գնահատման
ճշգրիտ չափանիշների և երիտասարդ ու հատկապես անչափահաս երեխաներ ունեցող
ընտանիքների, ինչպես նաև վերարտադրողական տարիքի կանանց աջակցության
օրենսդրական կարգավորումների բացակայությունը առավել խոցելի են դարձնում
սոցիալական աջակցության կարիք ունեցող այս խմբերի վիճակը:
Սոցիալական ապահովության իրավունքի վերը նշված մի շարք խնդիրների լիարժեք
և արդյունավետ լուծման նպատակով, պետությունը պարտավորվում է ձեռնարկել
օրենսդրական փոփոխություններ և ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցների
ավելացմանն ուղղված հստակ քայլեր, իրականացնելով ինչպես բնակչության աղքատ
խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերման, այնպես էլ գործարարությունը
խթանող ծրագրեր:
2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է սոցիալական
ապահովության իրավունքի ոլորտում իրականացնել հետևյալ 4 միջոցառումները՝

1. Բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը։


2. Օրենսդրորեն նախատեսել երիտասարդ և երեխա ունեցող, ընտանիքների
աջակցման կարգը, պայմանները և մեխանիզմները։
3. Անապահով ընտանիքների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված
համակարգի գործարկում։
4. Առցանց դիմումի հիման վրա աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը
վերահաշվարկելն ապահովող ենթահամակարգի մշակում և գործարկում։

Վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում՝ նախատեսվում է ապահովել


գնաճի նկատմամբ միջին տարիքային կենսաթոշակի չափի առաջանցիկ աճը, բարձրացնել
ամուսնությունների և ծնելիության մակարդակը և բարելավել երիտասարդ և երեխա ունեցող
ընտանիքների սոցիալական վիճակը, անապահով ընտանիքները օժանդակել հաղթահարելու
աղքատությունը, իսկ աշխատող կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումը
կկարողանա ներկայացնել ավելի պարզեցված եղանակով՝ առցանց համակարգի միջոցով։
Ամփոփելով, նշենք, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների
գործողությունների ծրագրով նշված ոլորտներում նախատեսված օրենսդրական
բարեփոխումները, հստակ մեխանիզմները և գործիքակազմը կնպաստեն այդ
ոլորտներում առկա մի շարք խնդիրների լուծմանը, քանի որ ինչպես աշխատանքային
իրավունքների, այնպես էլ սոցիալական աջակցության ապահովումը, որպես
գերակայություն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման հետևյալ նպատակների
իրագործմանը՝

Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և


արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար։
 Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով։
 Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև։

You might also like