You are on page 1of 6

ուրաքանչյուր ոք գիտի, որ մահանալու է, բայց հոգու խորքում հույս ունի՝ գոնե իր դեպքում տեղի

կունենա սպասված բացառությունը:


Մարդկանց ընկալումները մահվան մասին տարբերն են ու հակասական: Ոմանց համար մահը
նշանակում վերջ, ոմանց համար՝ սկիզբ, իսկ ոմանք էլ մահը համարում են 
ամենադեմոկրատականը գոյություն ունեցող բնական երևույթների մեջ:
 
Ամերիկայի Միչիգան նահանգում մարդիկ  ճանաչում են առնվազն երեք հայերի՝ մեծ բարերար
Ալեքս Մանուկյանին, երգահան Կոմիտասին և բժիշկ Ջեք Գևորգյանին:
 
1999 թվականի հենց այս օրը Ջեք Գևորգյանին Միչիգանի դատարանը մեղավոր ճանաչեց
էֆթանազիայի մեջ՝ դատապարտվելով 10-25 տարվա ազատազրկման, հետագայում բանտում
ցուցաբերած լավ վարքի շնորհիվ ժամկետից շուտ ազատ արձակվեց:
 
Մասնագիտորեն շփելով հիմնականում ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց հետ՝ բժիշկ
Գևորգյանը հասկանում էր, որ գոյություն ունի ֆիզիկական կամ հոգեբանական առողջության
այնպիսի ծանր վիճակ, որից գրեթե կիսամեռ մարդը ելք չունի կամ ունի, և այդ ելքը  «մերսիտրոն»
սարքն է:
 
Մերսիտրոն սարքը բժիշկ Գևորգյանի հորինած սարքն է, որն իրականացնում է մահացու նյութի
ներարկումը հիվանդի օրգանիզմ:
 
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը նշում է, որ թեման
շատ վիճելի է: Հոգեբանները, ինչպես նաև իրավաբաններն ու փիլիսոփանները, հարցին տարբեր
տեսանկյունից մոտենալով, միևնույնն է, միանշանակ եզրահանգման չեն գալիս:
 
Մի կողմից մարդը գործ ունի ազատ  ընտրության իրավունքի հետ, այսինքն` ապրելու և չապրելու,
ինչպես նաև էֆթանազիան իրականացնելու վճիռը մարդու իրավունքն է:
 
Մյուս կողմից էֆթանազիա իրականացնելու որոշումը՝ երբեմն կարող է կայացվել դեպերեսիվ
համախտանիշի ազդեցության ներքո, երբ հիվանդն անցնում է դեպրեսիայի միջով, առանձնանում
ու մեկուսանում է մարդկանցից և իրեն թվում է, թե ինքն այլևս ի վիճակի չէ դիմակայելու:
Նմանատիպ հոգեվիճակում կայացրած որոշումը կլինի ոչ թե լուրջ վճիռ, այլ էպիզոդիկ
ցանկություն, մինչդեռ այդ վճիռը կարիք ունի  բազմակողմանի՝ իրավաբանական, հոգեբանական,
գոյաբանական  ուսումնասիրության:
 
Այս հարցն իրավական դաշտում առավել հաստակ է ձևակերպված:
 
ԵՊՀ  քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը, ներկայացնելով էֆթանազիայի
իրավական  վերահսկելիությունը, նշեց, որ վերջինս Հայաստանի Հանրապետությունում  քրեորեն
պատժելի արարք է՝ սպանություն հոդվածով:
 
Նմանատիպ դեպքերում հնարավոր է, որ  կարեկցանքը դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք,
բայց ընդհանուր առմամբ հոդվածը մնում է սպանությունը:
 
Կան նաև երկրներ՝ Հոլանդիա, Բելգիա, Ճապոնիա, Ամերիկայի որոշ նահանգներ, որտեղ
մահանալու մասին որոշումը համարվում է մարդու բնական ընտրության մի մաս, և էֆթանազիան
թույլատրելի է օրենքով: Թեպետ այդ երկրներում թեմային վերաբերող հոգեբանական
ուսումնասիրությունների արդյունքները միանշանակ չեն:
Առաջինը «էֆթանազիա» տերմինը օգտագործել է Ֆրենսիս Բեկոնը 16–րդ դարում՝
«լավ մահ» իմաստով։ Մինչև Երկրորդ համաշխարհային
պատերազմըէֆթանազիան մի շարք եվրոպական երկրներում մեծ տարածում
ուներ, սակայն նացիստների որոշակի գործողությունները վարկաբեկեցին այն։
Հայտնի անձանցից էր Զիգմունդ Ֆրոյդը, որ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին,
իր Լոնդոնյանբնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էֆթանազիա կատարեց,
որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։ ԱՄՆ-ում 1989-1998 թվականներին
բժիշկ Ջեք Գևորգյանը օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը (թույնի
մահացու քանակ ներարկող սարք) 130 հոգու օգնել է վերջ տալ կյանքին։
Էֆթանազիա կիրառելու համար 1999 թվականին Ջեք Գևորգյանը
դատապարտվեց 10-ից 25 տարվա ազատազրկման (ազատվել է 2007թվականին)։
Ներկայումս Էֆթանազիան օրինականացված է եվրոպական մի շարք
երկրներում, մասնավորապես, Բենիլյուքսիպետություններում, Շվեյցարիայում,
իսկ Ֆրանսիայում, Իտալիայում ու Միացյալ Թագավորությունում մահացու
հիվանդ մարդկանց թույլ են տալիս հրաժարվել բուժումից։

Առանձնանում են էֆթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ


է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են
դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու
դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ,
որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։

Մահացու ներարկման սենյակ Սան Քուենտինի նահանգային բանտում


Գոյություն ունեն նաև էֆթանազիայի կամավոր և ոչ կամավոր
տեսակները։ Կամավոր էֆթանազիան իրականացվում է հիվանդի
համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական
պայմանավորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։
Ոչ կամավոր էֆթանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից,
եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել։

Մեր ժամանակների էֆթանազիայի դեպքերից է իսպանացի ծովային


Ռամոն Սամպեդրոյի էֆթանազիան, ում կյանքի հիման վրա իսպանացի
ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը նկարահանել է «Ծովը ներսում» ֆիլմը,
որտեղ Ռամոնին վարպետորեն մարմնավորել է դերասան Խավիեր
Բարդեմը։ Ֆիլմը բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել ամբողջ
աշխարհում։
Էֆթանազիայի իրավական կարգավորումըԽմբագրել
Կյանքի իրավունքը մարդու բնական և անօտարելի իրավունքն է։ Դա
նշանակում է, որ ոչ ոք` ո՛չ պետությունը, ո՛չ անհատ քաղաքացիները չեն
կարող կամայականորեն մարդուն զրկել կյանքից։ Մարդու կյանքի
իրավունքը իր ամրագրումն է ստացել մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում, ըստ որի` յուրաքանչյուր ոք
ունի կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության
իրավունք։ Իսկ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին»
միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը կյանքի իրավունքը դիտարկում է
որպես յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունք[1]:

Մարդու կյանքն առանձնահատուկ տեղ է գրավում քրեաիրավական


պաշտպանության օբյեկտների թվին։ Բարեփոխված Սահմանադրության
24-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։
Կյանքի իրավունքի հետ առնչվում է նաև մեկ այլ իրողություն, որն
անվանում են էֆթանազիա, այսինքն՝ «թեթև մահ», կյանքից կամովին
հեռանալը, որտեղ մարդու կյանքին առնչվում է նաև մարդու
անհատական ինքնորոշման իրավունքը, որը ներառում է սեփական
կյանքն ավարտելու միջոցներն ու ձևերը։ Բայց մարդու կյանքի իրավունքի
ճանաչումը տրամաբանորեն նշանակում է նաև նրա մահվան իրավունքի
ճանաչում[2]: Այդ առումով գրականության մեջ և լրատվության
միջոցներով առավել հաճախ քննարկվում են ոչ այնքան կյանքի
իրավունքի, որքան մահվան իրավունքի հետ կապված հարցերը։ Մի շարք
գիտնականներ ենթադրում են, որ «մահվան իրավունքի» ձևակերպումը,
որն օգտագործվում է արտասահմանյան երկրների օրենսդրության մեջ,
անհաջող է, քանի որ մահվան տիրապետման իրավունքը մարդը
համառորեն պնդելու է իր ցանկության՝ երրորդ անձի կողմից կատարվելը,
որը փաստորեն լեգալացնում է սպանությունը կարեկցանքի շարժառիթով,
իսկ դա իր հերթին կարող է առաջացնել մեկ այլ խնդիր, քանի որ
հիվանդներին օգնություն ցուցաբերելու քողի տակ կարող են և
իրականացվել իրական սպանություններ, օրինակ՝ ժառանգություն
ստանալու ճանապարհին խոչընդոտների հաղթահարման կամ
ծնողներին խնամելու սահմանադրական պարտականություններից
խուսափելու նպատակով և այլն։ Առաջարկվում է օգտագործել «մարդու
իրավունքը արժանիորեն մահանալու»[3] արտահայտությունը, և դրա հետ
դժվար է չհամաձայնվել։ 2002թ. ապրիլին մարդու իրավունքների
Եվրոպական դատարանը մերժեց Բրիտանիայի հպատակ Դիանա
Դրետտիին՝ ընդունել մահը իր ամուսնու ձեռքից։ Ստրասբուրգի
դատավորները եկան այն եզրակացության, որ կյանքի իրավունքը, որը
հռչակված է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների
վերաբերյալ 2-րդ հոդվածում, չի կարելի մեկնաբանել հակառակ իմաստով,
որպես մահվան իրավունք[4]: Ինչպես նշում են հետազոտողները, սկսած XX
դ. 60-ական թվականներից՝ «էֆթանազիա» եզրույթի մեկնաբանումը
տարբերակվում է ծայրահեղ հակասություններով[5]: Տեսության մեջ
տարբերակում են պասիվ և ակտիվ Էֆթանազիան։ Պասիվ էֆթանազիան
ստացել է «հետաձգված ասեղի մեթոդ» անվանումը։ Ակտիվ և պասիվ
էֆթանազիայի հիմնական տարբերությունն արարքի ձևով այն է, թե
վերջինս դրսևորվում է բժշկի գործողությա՞մբ, թե՞ անգործությամբ։
Պասիվ էֆթանազիայի դեպքում բժիշկը դադարեցնում է այն
գործողությունները, որոնց նպատակը հիվանդի կյանքը երկարացնելն էր,
քանի որ դրանք անօգուտ և անիմաստ է համարում (օրինակ՝
արհեստական շնչառության սարքը անջատելը)։ Ի հակադրություն պասիվ
էֆթանազիայի՝ բժշկի կողմից հիվանդի խնդրանքով իր կյանքին վերջ
տալը, որը կարելի է բնութագրել որպես ինքնասպանության աջակցություն
կամ անհուսալի հիվանդի մահն արագացնել բժշկի կողմից կատարվող
գործողությունների շնորհիվ, որն անվանում են ակտիվ էֆթանազիա,
քրեորեն հետապնդվում է շատ երկրներում։

Այնուհանդերձ պետք է նշել, որ էֆթանազիայի ճանաչման հարցում մի


շարք երկրներ տարբեր մոտեցումներ ունեն։ Օրինակ՝ Ռուսաստանում
Էֆթանազիայի ճանաչման հարցը քննարկվում է վերջին 15-20
տարիներին։ Այն առաջ է բերում փիլիսոփաների, բժիշկների և
իրավաբանների թեժ վեճերի։ ՌԴ քրեական օրենքում չկա հատուկ նորմ
էֆթանազիայի համար պատասխանատվություն սահմանելու
վերաբերյալ։ Քրեական օրենքն այն դիտում է որպես սովորական
սպանություն, այսինքն՝ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով։
Քաղաքացիների առողջության պահպանման մասին ՌԴ օրենսդրության
հիմունքների 45-րդ հոդվածում խոսվում է այն մասին, որ բժշկական
անձնակազմին արգելվում է էֆթանազիայի իրականացում, այսինքն՝
հիվանդի խնդրանքի բավարարումը՝ կապված նրա մահվան արագացման
հետ որևէ գործողությամբ կամ միջոցով, այդ թվում՝ կյանքի պահպանման
արհեստական միջոցների դադարեցմամբ[6]: Հիշյալ հոդվածը
նախատեսում է, որ եթե անձը հիվանդի մեջ էֆթանազիայի ցանկություն է
առաջացնում և այն իրականացնում է, «քրեական
պատասխանատվություն է կրում՝ համաձայն ՌԴ օրենսդրության»։
Ռուսաստանի և մի շարք երկրների քրեական իրավունքի գիտության մեջ
էֆթանազիայի հիմնախնդիրը ոչ հազվադեպ դիտարկվում է արդեն նշված
տեսակետից առավել լայն հասկացությամբ՝ տուժողի համաձայնությունը
վնաս պատճառելու։ ՌԴ քրեական իրավունքը ելնում է նրանից, որ նման
համաձայնությունը, ընդհանուր կանոնի համաձայն, չպետք է դիտվի
որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք։ Դրա համար
էլ ՌԴ գործող քրեական օրենսդրության տեսակետը էֆթանազիայի
վերաբերյալ միանշանակ է` դիտավորությամբ կատարված սպանություն։
Կարեկցանքի շարժառիթը, որը նշված է արտոնյալ հանգամանքների
թվում և նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում, կարող
է սոսկ հաշվի առնվել մեղավոր անձին պատիժ նշանակելիս, բայց ոչ թե
արարքի որակավորման հետ կապված։ Սպանությունը կարեկցանքի
շարժառիթով որակավորվում է ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով,
այսինքն՝ որպես հասարակ սպանություն։

Կարևոր է հասկանալ, որ էֆթանազիան՝ որպես իրավաբանական փաստ,


ոչ թե «կյանքի իրավունքի իրագործում» է, այլ հանցագործություն։ Դրա
հետ մեկտեղ էֆթանազիայի գոյություն ունեցող
առանձնահատկությունները հնարավորություն չեն տալիս ամբողջովին
նույնականացնելու սպանու-թյան հետ։ Քանի որ դրանով իսկ խախտվում
է քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը և հենց
արդարության սկզբունքը, պահանջելով, որ պատիժը և քրեաիրավական
բնույթի այլ միջոցներ, որոնք կիրառվել են հանցագործություն կատարած
անձի նկատմամբ, համապատասխանեն հանցագործության բնույթին և
հանրային վտանգավորության աստիճանին, դրա կատարման
հանգամանքներին և մեղավոր անձին։ Դա պայմանավորված է
անհրաժեշտությամբ՝ էֆթանազիան առանձնացնել որպես սպանության
առավել նվազ վտանգավոր տեսակ՝ մեղմացուցիչ հանգամանքներով և
քրեական օրենսգրքում հատուկ հոդվածի լրացումով (արտոնյալ բնույթի),
որում օրենսդիրը էֆթանազիայի համար քրեական
պատասխանատվության սահմանումից զատ այն կտարբերակեր՝
կախված իրականացման ձևից։ Կարելի է պատկերացնել, որ
էֆթանազիայի վերաբերյալ նման նորմը թույլ կտա խուսափել երկու
վտանգավոր ծայրահեղությունից՝ էֆթանազիայի ապաքրեականացում և
տարբերակում սպանությունից։

Այսօր էֆթանազիայի առաջացման հնարավորությանը Ռուսաստանում


կողմնակից են միայն պացիենտների իրավունքների պաշտպանության
կազմակերպությունները։ Մյուս փորձագետները գտնում են, որ
հասարակությունը պատրաստ չէ նման օրենք ընդունելու։

Բայց և այնպես, այն հարցին, թե որն է լավ` մշտական տանջանքներով և


տառապանքներով լի կյա՞նքը, թե՞ անցավ մահը, դեռևս չի գտնվել
միատեսակ վերջնական պատասխան։ Էֆթանազիայի հիմնախնդրի
առնչությամբ շարունակում են բաց մնալ հետևյալ հարցերը՝ արդյո±ք
կյանքի իրավունքը պետք է դիտել որպես մարդու ապրելու
պարտականություն, և հնարավո՞ր է արդյոք իրավունքից նրա կամավոր
հրաժարումը։ Հավանաբար նշված հանգամանքները հանգեցրին նրան,
որ 1990-ական թվականների սկզբին աշխարհի ավելի քան 40
պետություններում ընդունվեցին օրենքներ, որոնք թույլ են տալիս
գործունակ անհատներին կազմելու այսպես կոչված «կյանքի վերաբերյալ
կտակներ», որոնցով բժիշկները լիազորվում և հրահանգվում են
հրաժարվել կենսապահովման արհեստական համակարգի կիրառումից,
եթե այդ անհատները պետք է տառապեն ծանր, անբուժելի
հիվանդությամբ։ Նշված օրենքով ըստ էության օրինականացվեց պասիվ
էֆթանազիան։

Մի շարք երկրներում այս հարցը տարբեր կերպ է լուծվում։ Այսպես


Իռլանդիայի քրեական օրենսգրքով էֆթանազիան օրինականացվեց
2002թ. ապրիլի 1-ից, ոչ միայն փաստացի, այլ նաև իրավաբանորեն։
Կամավոր էֆթանազիան օրինականացվեց Բելգիայում, 2009թ. մարտ
ամսին՝ Լյուքսեմբուրգում։ Գերմանիայում քրեական օրենսդրությամբ
պատասխանատվություն է սահմանվում սպանության համար տուժողի
խնդրանքով[7

You might also like