You are on page 1of 44

10 հետաքրքիր փաստ մարդու ԴՆԹ-ի մասին, որ պետք է

իմանաս

♦ Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9 %-ով համընկնեում է և միայն 0.01


%-ն է տարբերվում, սակայն դա բավարար է` բացահայտելու
համար, թե ում է այն պատկանում:

♦ Մարդու ԴՆԹ-ն 50% -ով նման է բանանի ԴՆԹ-ին:

♦ Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ները միմյանցից քանդվեր ու


շղթա կազմվեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր` այստեղից
մինչև Պլուտոն և հետ:

♦ Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր


երկարություն ունի, սակայն այն սեղմված է 0.09մմ-ից ոչ ավել
տարածքում:

♦ Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն


անգամ վնասվում է ու օրգանիզմի ակտիվ համակարգի շնորհիվ
ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր
քաղցկեղի կամ նույնիսկ բջիջների մահվան պատճառ դառնալ:

♦ ԴՆԹ-ի ընդամենը 2 գրամը կարող է իր մեջ պարունակել


աշխարհի ամբողջ թվայնացված պահպանված ինֆորմացիան:
♦ Րոպեում 60 բառ տպագրելու արագության դեպքում 50 տարի
կպահանջվեր մարդու գենոմը տպագրելու համար:

♦ Մարդու ԴՆԹ-ի 98.4 տոկոսը նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին:

♦ Գեները ամբողջ գենոմի ընդամենը 2-3 տոկոսն են կազմում:

♦ 2013թ.ին իրականացավ Hornsleth Deep Storage նախագիծը և


Մարիանյան իջվածք իջեցվեց մարդկային արյան ու մազերի
նմուշներ, ինչպես նաև կենդանիների ԴՆԹ, այնպես, որ
հետագայում ոչնչացման եզրին լինելու դեպքում հնարավոր լինի
վերականգնել տեսակները:

Իսկ ավելի վաղ Միջազգային տիեզերակայան է տեղափոխվել


Ստեֆան Հոուքինգի, Ստեֆան Կոլբերտի, Լենս Արմսթրոնգի և
այլոց ԴՆԹ-ները` համաշխարհային աղետից հետո դրանք
վերականգնելու հնարավորությունն ունենալու համար:

10 հետաքրքիր փաստ ԴՆԹ-ի մասին

Հետաքրքրասերի բլոգ

ԴՆԹ-ն երկու պարույրների կառուցվածք ունի և իրենից


նուկլեինաթթու է ներկայացնում, որը բառացիորեն բոլոր
տեսակների կյանքի հիմքն է: Գիտնականները սկսել են ավելի
լավ հասկանալ ԴՆԹ-ն միայն վերջին 50 տարիների ընթացքում և
չնայած բազմաթիվ գիտական հաջողություններին ու
զարգացումներին` այն դեռևս մնում է ամբողջությամբ
չբացահայտված:

Ստորև ներկայացնում ենք ԴՆԹ-ի մասին 10 փաստ, որոնք


ապացուցում են, որ մենք հետաքրքիր նախնիներ ունենք,
մեզնից շատերը կարող են լինել մեր իսկ երկվորյակները, և որ
մարդկանց անմահությունը կարող է շուտով հնարավոր լինել:

10. Աչքի ընկնող, նշանավոր անհատներ

Colbert

Փաստ` Միջազգային տիեզերական կայանում գոյություն ունի


«անմահության տվյալների բազա», որտեղ պահվում են
աշխարհի նշանավոր մարդկանց ԴՆԹ-ի նմուշները:

2008թ.-ի հոկտեմբերի 12-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավը


հատուկ առաքելությամբ բաց թողնվեց դեպի Միջազգային
տիեզերական կայան` թռչելով Երկրի ուղեծրով: Տիեզերանավը
տեղափոխում էր հիշողության սարք, որն իր մեջ պարունակում
էր Երկրի տարբեր հայտնի, «կարևոր» մարդկանց ԴՆԹ-ի
թվայնացված տարբերակները: Նմուշներ էին վերցվել կոմիկ
Ստեֆան Քոլբերտի, ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգի, հեծանվորդ
Լանս Արմսթրոնգի և այլքի ԴՆԹ-ներից:

Իսկ նպատակը այն է, որ եթե ինչ-որ երևույթի պատճառով


Երկիրը ոչնչանա, հնարավոր լինի մարդկությունը նորից
վերականգնել այս ԴՆԹ-ների նմուշների շնորհիվ:

9.Սերիական մարդասպան

Heilbronn

Փաստ` ԴՆԹ-ի սխալմունքը ծնել է սերիական մարդասպանի:

Կին սերիական մարդասպաններ շատ հազվադեպ են


հանդիպում, սակայն 2007թ.-ին «Հեյլբրոնի ֆանտոմ» անունով մի
կին է երևան գալիս Գերմանիայում ոստիկանի սպանությունից
հետո: Ֆանտոմի կատարած հանցանքները բավականին շատ
են, որպեսզի դրանք թվարկենք` դաժան սպանություններ,
գողություն, որոնք նա սկսել է կատարել դեռևս 1993թ.-ից:
Փանտոմի գործողությունները, սակայն, չեն սահմանափակվել
Գերմանիայով, հանցանքներ է կատարել նաև Ֆրանսիայում,
Ավստրիայում` ամեն ազգից իր համար հանցակիցներ գտնելով:
Ոչ մի հետք, ոչ մի տեսագրված նյութ. մարդասպանը կարծես
պատերի միջով քայլեր` առանց հետք կամ վկա թողնելու: Ավելի
ուշ ոստիկանությանը հաջողվում է տղամարդու մատնահետքեր
գտնել, որը համապատասխանում էր կնոջ ԴՆԹ-ին: Միայն այդ
ժամանակ էր, որ պարզ դարձավ, որ իրականում Հեյլբրոնի
ֆանտոմը գոյություն չուներ. այսքան ժամանակ գումարներ և
մարդկային ռեսուրսներ էին ծախսվել գտնելու մի մարդու, ով
գոյություն չուներ սխալ ԴՆԹ-ի սխալ նմուշով փնտրելու
պատճառով, ենթադրվում է` ԴՆԹ-ն վերցնելուց առաջ այն
ենթարկվել է փոփոխության, որն էլ այդքան ժամանակ սխալ
ուղղության վրա է դրել ոստիկաններին` շփոթեցնելով նրանց:

8.Անմահություն

Addwaitatortoisejune200Yo8

Փաստ` կան կենդանական տեսակներ, որոնց ԴՆԹ-ն, ըստ


էության, ասում է այն մասին, որ դրանք անմահ են:

Գերոնտոլոգիան կամ ծերաբանությունը բավականին բարդ


գիտություն է, որն ուսումնասիրում է օրգանիզմի ծերացմանը
նպաստող պրոցեսները, ինչպես օրինակ բջջային
ռեպլիկացիան կամ կրկնապատումը, որից հետո ԴՆԹ-ն ավելի է
թուլանում և դառնում պակաս էֆեկտիվ: Սակայն կան
տեսակներ, որոնց ԴՆԹ-ն ժամանակի ընթացքում չի թուլանում
(կամ թուլանում է այնքան դանդաղ ու աննշան, որ հնարավոր չէ
այն նկատել): Այսպես օրինակ` ծովախեցգետինների, մի քանի
ձկնատեսակների և շատ կրիաների տեսակների ԴՆԹ-ն կարծես
չի ծերանում, և հատուկ օպտիմալ պայմանների դեպքում այս
կենդանատեսակները նույնիսկ հնարավոր է ապրեն ընդմիշտ:
Գրանցված ամենաերկարակյաց կրիան համարվում է Adwaita
Ալդաբրյան հսկա կրիան (Aldabra Giant Tortoise), որն, ըստ
տվյալների, ապրել է 255 տարի: Կարևոր է նշել, որ չնայած այս
կենդանիները չեն մահանում ծերացման արդյունքում,
այնուամենայնիվ, նրանք կարող են տարբեր հիվանդություններ
ձեռք բերել, վնասվել և այլն, և ինչքան դրանց տարիքը մեծանում
է, այնքան հավանականությունն ավելի մեծ է լինում: Այս կրիան
սատկել է լյարդի անբավարարությունից իր պատյանի
ջարդվելուց հետո:

7. Նույնական ընձառյուծներ

Cheetah

Փաստ` բոլոր ընձառյուծների ԴՆԹ-ն գրեթե նույնն է:

Լաբորատորիաներում փորձարկվող մկների ու առնետների


վրա փորձարկումներ են կատարել` դրանց նույնական ԴՆԹ-ներ
ստանալու համար: Իսկ ընձառյուծների ԴՆԹ-ն, պարզվում է,
բնականորեն գրեթե նույնական է: Ենթադրվում է, որ 10.000
տարի առաջ ինչ-որ երևույթի պատճառով ընձառյուծների թիվը
կրճատվել է` հասնելով մինչև 7-ը: Եվ ինչ-որ կերպ նրանց
հաջողվել է վերականգնել իրենց քանակը տեսակի նույն
գենետիկական միախառնումով, որն էլ, ենթադրվում է,
ապահովում է նրանց այսօրվա տեսակի ԴՆԹ-ի
նույնականությունը:

6. Վիկինգներն Ամերիկայում
Vikings In America

Փաստ` ԴՆԹ-ի ուսումնասիրությունն ապացուցում է, որ


վիկինգներն ավելի շուտ են հասել Ամերիկա, քան Կոլոմբոսը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում


վիկինգներն ավելի հարուստ կենսափորձ ունեն, քան իրենց
բարբարոսական համբավը կարող էր մեզ թույլ տալ
պատկերացնել, և կարողացել են հեռավոր
ճանապարհորդություններ իրականացնել: ԴՆԹ-ի
ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Իսլանդիայում 4
տարբեր ընտանիքներ ունեն գեների օրինակներ, որոնք հատուկ
են միայն բնիկ ամերիկացիների և Արևելյան Ասիայի
տեղացիների արյանը: Իսլանդիայի համալսարանի
գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզ է
դարձել, որ ծագումով առնվազն մեկ բնիկ ամերիկացի կին է
տեղափոխվել Իսլանդիա, քանի որ հայտնաբերվել է ԴՆԹ, որը
1700 տարվա վաղեմություն ունի, և որը մուտացիայի է
ենթարկվել մոտավորապես 100 տարի առաջ: Այնուամենայնիվ,
պատմական աղբյուրներում քիչ վկայություններ կան, որ
վիկինգները կապ են ունեցել բնիկ ամերիկացիների հետ:

5.Հումանզե (Humanzee) մարդակապիկ

Փաստ` հնարավոր է մարդակապիկ ստեղծել:

Չնայած շիմպանզեների և մարդկանց տարբերությանը` այս


երկու արարածների ԴՆԹ-ն շատ նման է: Շիմպանզեների մոտ
կան երկու ավել քրոմոսոմներ, սակայն այն փաստը, որ
շիմպանզեների ԴՆԹ-ի 98.5 տոկոսը համապատասխանում է
մարդու ԴՆԹ-ին, գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ
հնարավոր է խառնել տեսակները և ստանալ նոր տեսակ:
Մարդակապիկ ստանալու փորձեր արվել են դեռևս 100 տարի
առաջ: Գիտնականները հավատացած են, որ ինչպես ավանակի
և ձիու միավորումից ստեղծված ջորին, կապիկից և մարդուց
ստեղծված այս նոր արարածն էլ կլինի ստերջ` անկարող
խաչասերվելու: Շատերը հավատացած էին, որ Օլիվեր անունով
կապիկը հումանզե է, այսինքն` մարդակապիկ, սակայն իր
տարօրինակ տեսքին հակառակ` ԴՆԹ-ի ուսումնասիրության
արդյունքում պարզվեց, որ նա սովորական շիմպանզե է:

4. ԴՆԹ պահեստավորում

Dna-Storage

Փաստ` ԴՆԹ-ն աշխարհի ամենալավ թվային պահեստավորման


միջոցն է:

Չնայած թվային ինֆորմացիան ԴՆԹ-ի մեջ պահեստավորելու


գաղափարը եղել է դեռևս 1980-ականներին, սակայն միայն
անցած տարի էր, որ Հարվարդի համալսարանի
հետազոտողները կարողացան գտնել կոդավորելու եղանակը:
Նրանք կարողացան 700 տերաբայթ տվյալներ ներմուծել մեկ
գրամ ԴՆԹ-ի մեջ: Արդի տեխնոլոգիաների միջոցով ԴՆԹ
ներմուծված տեղեկատվության վերականգնումը ժամերի
տևողությամբ աշխատանք է և բավականին ծախսատար
գործընթաց, սակայն պատկերացրեք, թե հետագայում տարբեր
տխնոլոգիական զարգացումների արդյունքում ինչպես կարելի է
օգտագործել այս հայտնագործությունը:

3. Կրկնակի ԴՆԹ

Փաստ` հնարավոր է ստանալ կրկնակի ԴՆԹ:


Շատ դեպքերում հղիությունները լինում են երկվորյակների
պտուղներով, սակայն պտուղներից մեկը կլանում է մյուսին,
մինչև նույնիսկ այն հայտնաբերելն ու տեսնելը: 99% դեպքերում
ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվում է, սակայն հազվադեպ
լինում են եզակի դեպքեր, երբ մեկ սերմը մյուսին կլանելով իր
մարմնի մեջ զարգացնում է կրկնակի ԴՆԹ պարույր: Շատերը
իրենց կյանքի ընթացքում նույնիսկ չեն էլ իմանում սրա մասին,
մինչև որ այնպիսի առողջական խնդիրներ չեն ունենում, որոնց
պատճառով օրինակ օրգանների փոխպատվաստման կարիք
են զգում: Այսպես էր Լիդիա Ֆեըրչայլդի դեպքը, երբ 2002թ.-ին նա
դիմեց պաշտոնական Վաշինգթոնի առողջապահական
ծրագրին, և նրանից պահանջեցին, որպեսզի իր հարազատներն
էլ ԴՆԹ թեստ հանձնեն` բարեկամական կապը հաստատելու
համար: Արդյունքները շոկային էին, քանի որ ըստ դրանց նա իր
սեփական երեխաների մայրը չէր: Դատական գործ հարուցվեց,
և դատարանի որոշմամբ քիչ էր մնում խլեին նրանից իր
սեփական երեխաներին, երբ ի վերջո պարզ դարձավ, որ նա
իրականում իր իսկ երկվորյակն էր:

2. Ռադիոակտիվ ԴՆԹ

Atomic

Փաստ` 1955թ.-ից հետո ծնված մարդիկ իրենց ԴՆԹ-ում ունեն


ռադիոակտիվ ածխածին:

1950-ականներին ԱՄՆ-ի և Սովետական Միության միջև


շարունակվող սառը պատերազմի ընթացքում միջուկային
տարբեր զենքեր օգտագործվեցին, և ռադիոակտիվ նյութերի
արտազատումը մթնոլորտ հանգեցրեց նրան, որ 1955թ.-ից հետո
ծնված մարդկանց ԴՆԹ-ում սկսվեց հայտնաբերվել ածխածին-
14: Բջիջները, որոնք չեն կիսվել մինչև մարդու ծնվելը, չեն
պարունակի ածխածին-14: Չնայած սա որևէ լուրջ
փոփոխության չի ենթարկում օրգանիզմը, սակայն այն
օգտագործվել է բժշկական փորձարկումներ իրականացնելու
համար, ինչպես օրինակ մարդու սրտի բջիջների բազմացման
արագությունը չափելը:

1.Մարդու և նեանդերթալացու խաչասերում

Hi

Փաստ` մարդն ու նեանդերթալացին խաչասերված են:

Գիտնականները բազմիցս նշել են, որ հոմո սափիենսը, այսինքն`


մարդը տեսակը, խաչասերված է նեանդերթալացիների հետ
դեռևս տասնյակ հազարավոր տարիներ առաջ, սակայն ԴՆԹ
հետազոտությունների արդյունքում միայն վերջերս է պարզ
դարձե, թե ինչպես է դա տեղի ունեցել: Ենթադրվում է, որ հոմո
սափիենսը հանդիպել է նեանդերթալացուն Կենտրոնական
Արևելքում` Աֆրիկայից առաջին անգամ դուրս գալով: Սա թերևս
հանդիսանում է մարդու միգրացիայի առաջին օրինակը:
Վերջերս Իտալիայի տարածքում հայտնաբերվել է 30-40.000
տարվա վաղեմություն ունեցող կմախք, որի ծնոտը ցույց է տվել,
որ նա սերել է նեանդերթալացի մորից (ըստ ԴՆԹ-ի
հետազոտությունների) և հոմո սափիենս հորից:

ՆԱԶԵԼԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր, Ավագ դպրոց, 9-3


դասարան

Իմ մասին

POSTED ON 26/09/2017 BY ՆԱԶԵԼԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ


Փաստեր ԴՆԹ-ի մասին

68600032.jpgԴՆԹ-ն հանդիսանում է մեր մարմնի սխեման, և


առանց նրա մենք չէինք լինի: Դա մոլեկուլ է, որը պարունակում է
զարգացման համար գենետիկական ինստրուկցիա և
շարունակում է գործել ամեն մի կենդանի օրգանիզմում:

ԴՆԹ կա մեր օրգանիզմի ամեն մի բջջում, տեղեկացնելով նրան,


թե ինչպիսի սպիտակուցներ արտադրել: ԴՆԹ-ն մեր բջիջներում
մենք ժառանգում ենք մեր ծնողներից, դրա շնորհիվ մենք ունենք
շատ նման հատկանիշներ:

Այն ունի կրկնակի պարուրի տեսք, նման մեծ պարուրաձև


աստիճանի, և ամեն մի աստիճան կազմված է նուկելոիդների
զույգից: Երբ ԴՆԹ-ն պատճենվում է, մեկ մեկ առաջանում են
սխալներ, և այդ սխալները հայտնի են ինչպես մուտացիաներ:

Ահա մի քանի հետաքրքիր փաստեր ԴՆԹ-ի մասին, որոնք


կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ:

Եթե դուք ստիպված լինեիք ամեն օր ութական ժամ մեկ բառ


վարկյան արագությամբ տպել, ապա ձեզ պետք կգար 50 տարի,
որպեսզի տպեք մարդու գենը:

Հարազատ քույր և եղբայրների մոտ 50% ընդհանուր գեն կա,


ինչպես ծնողների և երեխաների մոտ:

ԴՆԹ-ն մեր ամեն մի բջջի մեջ վնասվում է օրեկան


մոտովորապես 1 միլիոն անգամ: Ի հաջողություն մեզ, մեր
օրգանիզմում կա նրա վերականգման դժվար համակարգ: Եթե
այն չլիներ, դա կբերեր ռակի կամ էլ բջիջների մահվան:

Միջազգային տիեզերական կայարնում կա կոշտ սկավառակ,


անվանված «անմահության սկավառակ»: Այն պարունակում է
այնպսիսի մարդկան ԴՆԹ, ինչպիսին են Լենս Արմսթրոնգը և
Սիվեն Խոկինգը համաշխարհային կատաստրոֆայի դեպքում:

Մեր ԴՆԹ-ի 8 տոկոսը կազմված է հին վրուսներից, որոնք մի


ժամանակ վարաքում էին մարդկանց:

Մոտովորապես 2 գրամ ԴՆԹ-ում կարելի է տեղավորել ամբողջ


աշխարհի ինֆորմացիան, պահված թվային տեսքով:

Գիտնականները արձանագրել են դիսնեյի մուլտֆիլմի երգը(“It’s


A Small World After All”) բակտերիայի ԴՆԹ-ի մեջ, որը դիմացկուն է
ռադիոակտիվությանը, որպեսզի միջուկային կատաստրոֆայի
դեպքում ապագայում մարդիկ կամ կյանքի ուրիշ ձևերը
կարողանան գտնել այն:

Մարդկանց ԴՆԹ-ն 99,9 տոկոսով նույն է: Տարբերությունը


կազմում է մնացած 0,1 տոկոսը:

ԴՆԹ-ն մեր բոլոր բջիջներում կարող է ձգվել մինչև 16 միլլիարդ


կիլոմետր, եթե այն բացենք: Դա մոտովորապես կազմում է
Երկրից մինչև Պլուտոն և հետ հեռավորությունը:

Մեր ԴՆԹ-ի 50 տոկոսը նման է բանանի ԴՆԹ-ին:

ԴՆԹ-ի փլուզման պատճառով քիչ է հավանական, որ մենք երբևէ


կկարողանանք պատճենել դինոզավրերի կամ ուրիշ
նախապատմական կենդանիների:

Մի անգամ գերմանական ոստիկանությունը ԴՆԹ-ի նմուշներ


վերցրեց ոսկերչական խանութի կողոպտման ժամանակ:
Նմուշները ցույց տվեցին Խասսան և Աբբասա երկվորյակների
վրա: Երկուսն էլ հերքում էին կողոպուտին իրենց
մասնակցության փաստը, չնայած նրան, որ ոստիկանությունը
գիտեր նրա մասին, որ նրանցից մեկը կատարել է
հանցագործություն:

Նրանք չկարողացան որոշել, թե նրանցից, որ մեկն է այն


կատարել, քանի որ նրանց ԴՆԹ լիովին նույնն էր, իսկ
Գերմանիայի օրենքով կասկածյալներին չէր կարելի պահել
անորոշ ժամկետով: Այդպես, ոստիկանության մոտ ուրիշ
ընտրություն չկար, քան բաց թողնել կասկածյալներին:
Բոլոր ոչաֆրիկյան առաջացմամբ մարդկանց մոտ կա
նեանդերտալացիների ԴՆԹ-ի հետքեր:

1953-ին մոլեկուլային կենսաբաններ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս


Քրիքը հրապարակեցին մի հայտնագործություն, որը մեծապես
ազդեց կյանքի վերաբերյալ գիտական պատկերացումների
վրա։ Նրանք հայտնաբերեցին, որ ԴՆԹ-ն կազմված է երկու
պարուրաձև շղթաներից։ * ԴՆԹ-ն, որը հիմնականում գտնվում է
բջջի կորիզում, պարունակում է գաղտնագրված տեղեկություն,
ինչի շնորհիվ բջիջը կարելի է համարել «կենդանի գրադարան»։
Այս ցնցող հայտնագործությունը կենսաբանության մեջ
ուսումնասիրությունների լայն դուռ բացեց։ Բայց ի՞նչ
նպատակի է ծառայում բջջի մեջ պարունակվող գաղտնագրված
տեղեկությունը։ Եվ ինչպե՞ս է այդ տեղեկությունը «հայտնվել»
այնտեղ։

ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես է սերմը դառնում ծառ, ինչպես է


բեղմնավորված ձվաբջիջը դառնում մարդ, կամ ինչպես է
երեխան իր ծնողներից ժառանգում որոշակի արտաքին
տվյալներ ու բնավորության գծեր։ Այս ամենի գաղտնիքը ԴՆԹ-
ում պարունակվող տեղեկությունն է։

ԴՆԹ-ի մոլեկուլը նման է երկար ոլորապտույտ սանդուղքի, որն


ունի բազմաթիվ աստիճաններ

Գրեթե բոլոր բջիջներն ունեն ԴՆԹ՝ բարդ մոլեկուլներ, որոնք


նման են ոլորված երկար սանդուղքի։ Այդ «սանդուղքը»
բաղկացած է առանձին «աստիճաններից»։ Մարդու գենոմը՝
բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ի մոլեկուլների ամբողջությունը,
պարունակում է մոտ երեք միլիարդ այդպիսի «աստիճաններ»։
Գիտնականներն այդ «աստիճաններն» անվանում են «հիմքային
զույգեր», քանի որ յուրաքանչյուր «աստիճան» կազմված է երկու
քիմիական նյութերից, կամ՝ հիմքերից։ Գոյություն ունի չորս
այդպիսի հիմք, որոնք ներկայացվում են չորս տառերով՝ Ա, Ց, Գ,
Թ։ Այս չորս տառերը այդ հիմքերի անվանումների առաջին
տառերն են և կազմում են, այսպես ասած, մի պարզ այբուբեն։ *
1957թ.-ին Քրիքը առաջ քաշեց այն տեսակետը, որ ԴՆԹ-ում
ինֆորմացիան գաղտնագրված է հիմքային զույգերից
բաղկացած «աստիճանների» առանձնահատուկ
հաջորդականության շնորհիվ։ 1960-ականներին
գիտնականները սկսեցին վերծանել ԴՆԹ-ի գաղտնագրված
ինֆորմացիան։

Ինֆորմացիան, լինի դա նկարների, հնչյունների թե բառերի


տեսքով, կարելի է տարբեր կերպերով պահել և օգտագործել։
Համակարգիչներում ինֆորմացիան թվային տեսքով է պահվում
և օգտագործվում։ Իսկ կենդանի բջիջներում տեղեկությունը
պահվում և օգտագործվում է քիմիական միացությունների,
գլխավորաբար ԴՆԹ-ի միջոցով։ Ամեն անգամ բջջի կիսման և
օրգանիզմների բազմացման ժամանակ ԴՆԹ-ն պատճենվում և
փոխանցվում է նոր բջջին։ Այս պրոցեսներն անհրաժեշտ են
կյանքի գոյության համար։

Ի՞նչ նպատակի է ծառայում բջջի մեջ պարունակվող


տեղեկությունը։ ԴՆԹ-ն կարելի է նմանեցնել բաղադրատոմսերի
մի հավաքածուի։ Այդ բաղադրատոմսերից յուրաքանչյուրի մեջ
նշված է, թե ինչ հաջորդական պրոցեսներ պետք է կատարվեն,
ընդ որում յուրաքանչյուր պրոցես նկարագրված է ամենայն
մանրամասնությամբ և նշված են ճշգրիտ չափաբաժինները։
Բայց արդյունքում ոչ թե թխվածք է պատրաստվում, այլ, օրինակ,
կաղամբ կամ կով։ Ավելին, կենդանի բջջի մեջ բոլոր այդ
պրոցեսները տեղի են ունենում ինքնըստինքյան՝ առանց որևէ
միջամտության, ինչը ցույց է տալիս, որ բջիջը շատ ավելի բարդ
ու հանճարեղ կառուցվածք ունի։

Մանրէի բջջում պարունակվող տեղեկությունը կկազմեր հազար


էջանոց մի գիրք
Գենետիկական ինֆորմացիան օգտագործվում է, օրինակ,
ծերացած կամ վնասված բջիջները նոր, առողջ բջիջներով
փոխարինելու կամ ժառանգական հատկանիշները նոր
սերունդներին փոխանցելու համար։ Իսկ որքա՞ն տեղեկություն
է պարունակում ԴՆԹ-ն։ Նկատի առնենք ամենափոքր
օրգանիզմներից մեկը՝ մանրէն։ Գերմանացի գիտնական Բերնթ-
Օլաֆ Քյուպերսը նշում է. «Եթե մանրէի բջջի կառուցվածքը
նկարագրող մոլեկուլային «տեքստը» վերարտադրեինք
մարդկային լեզվով, ապա կստացվեր հազար էջանոց մի գիրք»։
Իսկ կենսաքիմիկոս Դեյվիդ Դիմերը գրել է. «Կենդանի
օրգանիզմների նույնիսկ պարզագույն տեսակները
զարմանալիորեն բարդ կառուցվածք ունեն»։ Իսկ որքա՞ն
տեղեկություն է պարունակում մարդու գենոմը։ Քյուպերսը նշում
է. «[Գենոմում պարունակվող տեղեկությունը] կլցներ
հազարավոր հատորներ»։

ԴՆԹ. կարևոր տարեթվեր

1869-ին քիմիկոս Ֆրիդրիխ Միշերը հայտնաբերեց


դեզօքսիռիբոնուկլեինային թթուն՝ ԴՆԹ-ն։

1900-ականների սկզբներին կենսաքիմիկոս Ֆիբուս Լևինը


բացահայտեց, թե ԴՆԹ-ի կազմի մեջ մտնող որոշ քիմիական
նյութեր ինչ հերթականությամբ են դասավորված, և թե ինչպես
են դրանք փոխկապակցվում՝ կազմելով ԴՆԹ-ի շղթան։

1950-ին կենսաքիմիկոս Էրվին Չարգաֆը բացահայտեց, որ


տարբեր կենդանի օրգանիզմների ԴՆԹ-ն տարբեր է։

1953-ին Գիտնականներ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը


հայտնաբերեցին, որ ԴՆԹ-ն երկպարույր կառուցվածք ունի։
ԴՆԹ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Ընտրվել է 2014 թ. լավագույն հոդվածԸնտրյալ հոդվածԱյս


հոդվածն ունի ձայնային տարբերակ

Լսել հոդվածի ներածությունը · (տեղ.)

MENU0:00

Exquisite-kmix.png

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա


(դեկտեմբերի 21, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո
կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին
տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը
Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքի մի մասը

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) (անգլ.՝ Deoxyribonucleic acid


(DNA)) բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների
զարգացման և կենսագործունեության գենետիկական
հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները,
սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ
երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի
մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված
երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին
կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ
կազմված է ազոտային հիմքից (գուանին (G, Գ), ադենին (A, Ա),
թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)), ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և
ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների
հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն
է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են
սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող
հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ
մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության
կարգավորմանը։

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ


ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ
դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է,
մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի
ազոտային հիմքերից որևէ մեկը[1]։ Հենց այս 4 ազոտային
հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է
ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում
է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը
հետագայում փոխակերպվում է ամինաթթուների
հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա
միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն
անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա
ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝
տրանսլյացիա։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է քրոմոսոմների


մեջ։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները
կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման)
ժամանակ։ Էուկարիոտ օրգանիզմների մոտ (կենդանիներ,
բույսեր, սնկեր և նախակենդանիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը
պահպանվում է կորիզում, իսկ որոշ մասը՝ օրգանոիդներում
(միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում)[2]։
Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն
պահպանվում է միայն ցիտոպլազմայում։ Քրոմոսոմներում
ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային
սպիտակուցները։

ԴՆԹ-ի քիմիական կառուցվածք. ջրածնական կապերը նշված


են կետագծերով
Բովանդակություն

1 Հետազոտման պատմություն

2 Մոլեկուլի կառուցվածք

2.1 Նուկլեոտիդներ

2.2 Կրկնակի պարույր

2.3 Ազոտային հիմքերի միջև առաջացող կապեր

2.4 Հիմքերի քիմիական ձևափոխություններ

2.5 ԴՆԹ-ի վնասվածքներ

2.6 Գերպարուրվածություն

2.7 Քրոմոսոմի ծայրային կառույցներ

2.8 Բակտերիալ և վիրուսային ԴՆԹ

3 Կենսաբանական նշանակություն

3.1 Գենոմի կառուցվածք

3.2 Գենոմի սպիտակուց չծածկագրող


հաջորդականություններ

3.3 Տրանսկրիպցիա և տրանսլյացիա

3.4 Ռեպլիկացիա

4 Սպիտակուցների հետ փոխհարաբերություն

4.1 Կառուցվածքային և կարգավորիչ սպիտակուցներ

4.2 ԴՆԹ-ն ձևափոխող ֆերմենտներ

4.2.1 Տոպոիզոմերազներ և հելիկազներ

4.2.2 Նուկլեազներ և լիգազներ

4.2.3 Պոլիմերազներ

5 Գենետիկական ռեկոմբինացիա

6 Էվոլյուցիա

7 Կիրառությունը տեխնոլոգիայում
7.1 Գենետիկական ինժեներիա

7.2 Դատաբժշկություն

7.3 ԴՆԹ նանոտեխնոլոգիա

7.4 Կենսինֆորմատիկա

7.5 Պատմություն և մարդաբանություն

7.6 Տեղեկատվության շտեմարան

8 Ծանոթագրություններ

9 Տես նաև

Հետազոտման պատմություն

Ֆրենսիս Կրիկ

Ջեյմս Ուոթսոն

ԴՆԹ-ն հայտնաբերվել է 1869 թվականին Ֆրիդրիխ Միշերի


կողմից։ Սկզբում նա այն անվանել է նուկլեին, բայց
հետագայում, երբ բացահայտում է այդ նյութի թթվային
հատկությունները, վերանվանում է՝ նուկլեինաթթու[3]։ Նոր
բացահայտված միացության կենսաբանական
նշանակությունը դեռևս պարզ չէր, և այն պարզապես
համարում էին օրգանիզմում ֆոսֆորի պահեստարան։ Ավելին,
դեռ 20-րդ դարի սկզբում շատ կենսաբաններ համարում էին, որ
ԴՆԹ-ն ոչ մի կապ չունի տեղեկատվության պահպանման և
փոխանցման հետ։

Հետագայում ապացուցվեց, որ ոչ թե սպիտակուցներն են


գենետիկական տեղեկատվությունը պահպանող մոլեկուլները,
այլ ԴՆԹ-ն։ Այս փաստը ապացուցող առաջին փորձերը
կատարեցին Էվերը, Կոլին Մաք-Լեոդը և Մաքլին Մաք-Կարտին
1944 թվականին։ Ամերիկացի գիտնականներ Ալֆրեդ Հերշիի և
Մարտա Չեյզի փորձը՝ նշագրված իզոտոպներով, թույլ տվեց
ապացուցել, որ վարակված բջիջներ է անցնում ֆագի միայն
նուկլեինաթթուն, իսկ ֆագերի նոր սերունդներն ունենում են և՛
սպիտակուցներ, և՛ նուկլեինաթթուներ[4]։

Մինչ 20-րդ դարի 50-ական թվականները ԴՆԹ-ի ճշգրիտ


կառուցվածքը մնում էր անհայտ։ Չնայած արդեն քիչ թե շատ
հայտնի էր, որ ԴՆԹ-ն կազմված է մի քանի շղթաներից,
շղթաների թիվը և դասավորությունը ոչ ոք չգիտեր։

ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքն առաջարկեցին


Ֆրենսիս Կրիկն ու Ջեյմ Ուոթսոնը 1953 թվականին՝ հիմնվելով
Մորիս Ուիլկինսի և Ռոզալինդ Ֆրանկլինի ստացած
ռենտգենոկառուցվածքային տվյալների, ինչպես նաև
«Չարգաֆի օրենքի» վրա[5]։ Ուոթսոնի և Կրիկի առաջարկված
ԴՆԹ-ի մոդելը հետագայում ապացուցվեց, իսկ նրանց
առաջարկը 1962 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ՝
ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Նոբելյան
մրցանակը ստացողների շարքում չկար Ռոզալինդ Ֆրանկլինը,
քանի որ նա այդ ժամանակ մահացել էր քաղցկեղից (մրցանակը
ետմահու չի շնորհվում)[6]։

Մոլեկուլի կառուցվածք

Նուկլեոտիդներ

Adenine.svg Guanine chemical structure.png Thymine chemical


structure.png Cytosine chemical structure.png

Ադենին Գուանին Թիմին Ցիտոզին

ԴՆԹ-ի կազմում ամենից հաճախ հանդիպող ազոտային


հիմքերի կառուցվածքը

Դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) կենսապոլիմեր է, որի


մոնոմերները նուկլեոտիդներն են[7][8]։

Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է օրթոֆոսֆորական


թթվի մնացորդից, որը միացած է դեզօքսիռիբոզին 5' դիրքում։
Վերջինիս 1' դիրքում միանում է 4 ազոտային հիմքերից որևէ
մեկը գլիկոզիդային (C-N) կապի միջոցով։

Հենց նուկլեոտիդների կազմության մեջ մտնող ածխաջրի


տեսակն էլ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև հիմնական
տարբերություններից մեկն է (ՌՆԹ-ի կազմի մեջ մտնում է
ռիբոզը)[9]։ Նուկլեոտիդի օրինակ է ադենոզինմոնոֆոսֆատը,
որի ազոտային հիմքը ադենինն է։

Տարբերում են ազոտային հիմքերի 2 հիմնական խումբ


պուրինային (ադենին (A) և գուանին (G)) և պիրիմիդինային
(ցիտոզին (C) և թիմին (T))[10]։

Բացառության կարգով, օրինակ բակտերիոֆագ PBS1-ի մոտ


ԴՆԹ-ի կազմում հանդիպում է նաև 5-րդ տիպի ուրացիլ (U)
ազոտային հիմքը։ Ուրացիլը կազմված է պիրիմիդինային
օղակից և թիմինից տարբերվում է միայն օղակում մեթիլ խմբի
բացակայությամբ։ Ուրացիլը հանդիպում է ՌՆԹ-ի կազմի մեջ և
այնտեղ փոխարինում թիմինին[11]։

Հարկավոր է նշել, որ թիմինն ու ուրացիլը հանդիպում են ոչ


միայն ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում համապատասխանաբար։ Պարզվել
է, որ որոշ ՌՆԹ-ների սինթեզից հետո տեղի է ունենում
ուրացիլների մասնակի մեթիլացում, որի պատճառով
վերջիններս վերածվում են թիմինի։ Այս պրոցեսը տեղի է
ունենում փ-ՌՆԹ-ի և ռ-ՌՆԹ-ի սինթեզի ժամանակ[12]։

Կրկնակի պարույր

Կախված մոլեկուլում իոնների կոնցենտրացիայից, կենդանի


օրգանիզմներում ԴՆԹ-ի մոլեկուլը կարող է գոյություն ունենալ
տարբեր տարածական կառույցներով։ Նկարում պատկերված
են A, B և Z-ի մոլեկուլները (ձախից աջ):
ԴՆԹ-ի պոլիմերը օժտված է բավականին բարդ կառույցով։
Նույն շղթայում նուկլեոտիդները միմյանց միացած են
կովալենտ կապերի միջոցով՝ առաջացնելով
պոլինուկլեոտիդային շղթաներ։ Գրեթե բոլոր դեպքերում 2
պոլինուկլեոտիդային շղթաները միմյանց միանում են
ջրածնական կապերով՝ առաջացնելով կրկնակի պարույր.
բացառություն են կազմում որոշ վիրուսներ, որոնց ԴՆԹ-ն
միաշղթա է[5][9]։

Յուրաքանչյուր շղթայի հիմքը կազմված է միմյանց հաջորդող


ֆոսֆատներից և ածխաջրերից[13]։ Միևնույն շղթայի
նուկլեոտիդները միացած են ֆոսֆոեթերային կապերով, որոնք
ձևավորվում են մի նուկլեոտիդի 3'-հիդօքսիլային (OH) և մյուս
նուկլեոտիդի 5' ֆոսֆատային (5'—РО3) խմբերի միջև։ ԴՆԹ-ի
շղթայի ասիմետրիկ ծայրերն անվանում են 3' (երեք պրիմ) և 5'
(հինգ պրիմ)։ Մոլեկուլի բևեռականությունը մեծ նշանակություն
ունի ԴՆԹ-ի սինթեզի ժամանակ։

ԴՆԹ-ի երկու շղթաները պարուրված են մեկը մյուսի հետ և


այդպես պահպանվում է երկու շղթաների դեմ դիմաց գտնվող
նուկլեոտիդների միջև առաջացող ջրածնական կապերի
միջոցով։ Բնության մեջ ԴՆԹ-ի մոլեկուլը հիմնականում աջ
պարուրված է։

Երկու շղթաներում 3' ծայրից 5' ծայր ուղղությունը միմյանց


հակառակ դասավորված են (շղթաները միմյանց
հակազուգահեռ են)։ Երկպարույրի լայնությունը 22 - 24 Å է կամ
2,2 - 2,4 նմ, յուրաքանչյուր նուկլեոտիդի երկարությունը՝ 3,3 Å
(0,33 նմ)[14]։

Երկպարույրում տարբերում են փոքր (12 Å) և մեծ (22 Å)


ակոսիկներ[15]։ Այն սպիտակուցները, որոնք միանում են
երկշղթա ԴՆԹ-ի որոշակի հաջորդականություններին (օրինակ՝
տրանսկրիպցիայի ֆակտորները) շղթաների հետ
փոխհարաբերության մեջ են մտնում մեծ ակոսիկի շրջանում,
քանի որ այդտեղ նուկլեոտիդներն ավելի հասանելի են[16]։

Ազոտային հիմքերի միջև առաջացող կապեր

Base pair GC.svg

Base pair AT.svg

Վերևում գուանին-ցիտոզին (GC) զույգը 3 ջրածնական


կապերով։ Ներքևում ադենին-թիմին զույգը 2 ջրածնական
կապերով։ Ոչ կովալենտ ջրածնական կապերը նշված են
կետագծերով։

Մի շղթայում գտնվող նուկլեոտիդի ազոտային հիմքը միանում է


դիմացի շղթայի որոշակի նուկլեոտիդի հետ։ Այսպիսի
յուրահատուկ կապը անվանվում է կոմպլեմենտար, իսկ
երևույթը՝ կոմպլեմենտարություն։ Պուրինները կոմպլեմենտար
են պիրիմիդիններին (այսինքն՝ կարող են նրանց հետ
առաջացնել ջրածնական կապեր)։ Ադենինը կապվում է թիմինի,
իսկ ցիտոզինը՝ գուանինի հետ։ Շղթաները միացած են նաև
հիդրոֆոբ և ստեքինգի կապերի միջոցով, որոնք կախված չեն
նուկլեոտիդների հաջորդականությունից։

Շղթաների կոմպլեմենտարությունը նշանակում է, որ


ինֆորմացիան, որն առկա է մի շղթայում, պարունակվում է
նաև մյուսում։ Կոմպլեմենտար զույգերի միջև
փոխհարաբերությունների յուրահատկությունն ու
դարձելիությունը մեծ նշանակություն ունեն հատկապես ԴՆԹ-ի
ռեպլիկացիայի և մյուս ֆունկցիաների իրականացման
ժամանակ։

Քանի որ ջրածնական կապերը կովալենտ չեն, նրանք արագ


խզվում և վերականգնվում են։ Երկու շղթաները կարող են
առանձնանալ հատուկ ֆերմենտների (հելիկազ) կամ բարձր
ջերմաստիճանի ազդեցությամբ[17]։ Տարբեր նուկլեոտիդային
զույգեր առաջացնում են տարբեր քանակի ջրածնական
կապեր։ AT զույգը կապված է երկու, իսկ GC զույգը՝ երեք
ջրածնական կապերով. այս պատճառով GC զույգի անջատումն
ավելի շատ էներգիա է պահանջում։

GC զույգերի պարունակության տոկոսը և ԴՆԹ-ի


երկարությունը որոշում է շղթաների առանձնացման համար
անհրաժեշտ էներգիան[18]։

ԴՆԹ-ի այն հատվածները, որոնց ֆունկցիայի պատճառով


պետք է լինեն հեշտ խզվող, ինչպիսին օրինակ բակտերիալ
պրոմոտորների TATA հաջորդականություններն են,
պարունակում են մեծ քանակությամբ A և T։

Հիմքերի քիմիական ձևափոխություններ

1rightarrow.png Հիմնական հոդված՝ ԴՆԹ-ի մեթիլացում

Քրոմատինի կառուցվածքը ազդում է գեների


տրանսկրիպցիայի վրա. հետերոքրոմատինի հատվածները
փոխում են իրենց ակտիվությունը ցիտոզինի մեթիլացման
դեպքում։ Օրինակ՝ ցիտոզինի մեթիլացումից հետո 5-
մեթիլցիտոզինի առաջացումը մեծ նշանակություն ունի X
քրոմոսոմի ապաակտիվացման մեջ[19]։

Մեթիլացման միջին մակարդակը տարբեր կենդանի


օրգանիզմների մոտ տարբեր է, օրինակ՝ Caenorhabditis elegans
նեմատոդի մոտ մեթիլացում ընդհանրապես չի նկատվում, իսկ
ողնաշարավորների մոտ հայտնաբերվել է մինչև 1%
մեթիլացում[20]։

5-մեթիլցիտոզինը կարող է կորցնել ամինոխումբը


(դեամինացում) և վերածվել թիմինի։ Դրա համար ցիտոզինի
մեթիլացումը միաժամանակ նաև մուտացիաների թվի
մեծացման աղբյուր է[21]։
Նուկլեոտիդների այլ ձևափոխությունների թվին են
պատկանում ադենինի մեթիլացումը բակտերիաների մոտ և
ուրացիլի գլիկոզիլացումը կինետոպլաստներում «J-հիմքերի»
առաջացմամբ[22]։

ԴՆԹ-ի վնասվածքներ

Պարույրի կենտրոնում գտնվող քիմիական միացությունը


բենզոպիրենն է, որը ծխախոտի ծուխի հիմնական մուտագենն
է[23]։

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մուտացիա

ԴՆԹ-ն կարող է վնասվել տարբեր մուտագենների


ազդեցությամբ, որոնցից են օքսիդացնող և ալկիլացնող
միացությունները, ինչպես նաև իոնացնող ճառագայթումը՝
ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթումը։ ԴՆԹ-
ի վնասման տեսակը կախված է մուտագենի տիպից։ Օրինակ՝
ուլտրամանուշակագույն ճառագայթումը ԴՆԹ-ն վնասում է
դիմեր թիմինների առաջացմամբ, որոնք ի հայտ են գալիս
հանդիպակաց հիմքերի միջև ձևավորվող կովալենտ կապերի
արդյունքում[24]։

Ազատ ռադիկալները և ջրածնի պերօքսիդը, որոնք


օքսիդանտներ են, առաջ են բերում ԴՆԹ-ի մի քանի տեսակի
վնասվածքներ՝ հիմքերի հատկապես գուանոզինի
ձևափոխություններ, ինչպես նաև ԴՆԹ-ում երկու շղթաների
խզումներ[25]։ Որոշ տվյալների համաձայն մարդու
յուրաքանչյուր բջջում ամեն օր օքսիդացնող միացությունների
ազդեցությամբ վնասվում են շուրջ 500 նուկլեոտիդներ[26][27]։
Վնասվածքներից առավել վտանգավոր են երկու շղթաների
խզումները, քանի որ դրանք դժվար են վերականգնվում
ռեպարացիայի միջոցով և կարող են պատճառ հանդիսանալ
քրոմոսոմի հատվածների կորստին՝ դելեցիայի և
տրանսլոկացիայի։
Մուտագենների շատ մոլեկուլներ ներդրվում են
(ինտերկալացվում) երկու շղթաների միջև։ Այս
միացությունների մեծ մասն ունեն արոմատիկ օղակ։
Ինտերկալացվող միացությունները խախտում են կրկնակի
պարույրը, խզում երկու շղթաների միջև գոյություն ունեցող
կապերը։ Այս փոփոխություններն առաջ են բերում ԴՆԹ-ի
տրանսկրիպցիայի և ռեպլիկացիայի խախտումներ և
պատճառ հանդիսանում մուտացիաների։ Ինտերկալացվող
միացությունները հաճախ կանցերոգեններ են, որոնցից
ամենից հայտնի են բենզոպիրենը, ակրիդինը, աֆլատոքսինը և
էտիդիումը[28][29][30]։ Այս միացություններն օգտագործվում են
բժշկության մեջ՝ քիմիոթերապիայում քաղցկեղի արագ աճող
բջիջների ճնշման համար[31]։

Գերպարուրվածություն

Եթե բռնենք պարանի երկու ծայրերից և սկսենք ձգել տարբեր


կողմեր, պարանը կկարճանա և պարանի վրա կառաջանա
գերպարուրված հատված։ Հենց նույն կերպ էլ ԴՆԹ-ն կարող է
գերպարուրված դառնալ։ Նորմալ պայմաններում ԴՆԹ-ի շղթայի
1 պտույտի երկարությունը 10,4 հիմք է, բայց գերպարուրված
վիճակներում այդ թիվը կարող է ավելի փոքրանալ[32]։

Տարբերում են գերպարուրվածության երկու տեսակ՝ դրական՝


նորմալ պարույրների ուղղությամբ, որի դեպքում պարույրներն
ավելի խիտ են դասավորված և բացասական, երբ
պարույրները հակառակ են։ Բնության մեջ ԴՆԹ-ի մոլեկուլները
հաճախ գտնվում են հակառակ գերպարուրված վիճակներում՝
ԴՆԹ-ի տրանսկրիպցիայի և ռեպլիկացիայի ժամանակ։
Տոպոիզոմերազները հատուկ ֆերմենտներն են, որոնք ուղղում
են ԴՆԹ-ի այդպիսի գերպարուրված վիճակները[33]։

Թելոմերների կառուցվածքը։ Կանաչ գույնով ցույց է տրված


մետաղի իոնը[34]։
Քրոմոսոմի ծայրային կառույցներ

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Թելոմերներ

Գծաձև քրոմոսոմների ծայրերում գտնվում են ԴՆԹ-ի հատուկ


մասնագիտացած կառույցներ (թելոմերներ)։ Այդ հատվածների
հիմնական նշանակությունը քրոմոսոմների
ամբողջականության պահպանումն է[35], ԴՆԹ-ի ծայրերի
պաշտպանումը էնդոնուկլեազների ազդեցությունից և
ռեպարացիայի համակարգի ակտիվացման արգելակումը[36]։
Քանի որ սովորական ԴՆԹ պոլիմերազները չեն կարողանում
կրկնապատկել քրոմոսոմների 3' ծայրերը դա իրականացնում
են հատուկ ֆերմենտներ՝ թելոմերազներ։

Մարդու բջիջներում թելոմերները հաճախ ներկայացված են


միաշղթա ԴՆԹ-ի հատվածներով, և կազմված են մի քանի
հազար կրկնվող TTAGGG նուկլեոտիդային
հաջորդականություններից[37]։ Այս հաջորդականությունները
մեծ քանակով գուանինի պարունակության շնորհիվ
կայունացնում են քրոմոսոմի ծայրային հատվածները՝
առաջացնելով G-կվադրուպլեքսներ կոչվող կառույցներ։ 4
գուանինային հիմքերը, որոնց բոլոր ատոմները գտնվում են
նույն հարթության վրա, առաջացնում են թիթեղիկ, որը
պահպանվում է հիմքերի միջև գոյություն ունեցող ջրածնական
կապերի և նրանց կենտրոնում հելանտացվող մետաղի իոնի
(հիմնականում կալիում) շնորհիվ։ Այս թիթեղիկները
մետաղադրամների պես դասավորվում են մեկը մյուսի վրա[38]։

Քրոմոսոմների ծայրերին կարող են առաջանալ նաև այլ


կառույցներ. հիմքերը կարող են դասավորվել մեկ շղթայով կամ
էլ տարբեր զուգահեռ շղթաներով։ Թելոմերները առաջացնում
են նաև հանգույցաձև կառույցներ, որոնք անվանվում են T-
հանգույցներ կամ թելոմերային հանգույցներ[39]։ T-հանգույցի
ծայրում միաշղթա թելոմերային ԴՆԹ-ն միանում է երկշղթա
ԴՆԹ-ին՝ առաջացնելով եռաշղթա գոյացություններ, որոնք
անվանվում են D-հանգույցներ (անգլ.՝ displacement loop)[38]։
Բակտերիալ և վիրուսային ԴՆԹ

Պրոկարիոտ բջիջների մոտ երկպարույր ԴՆԹ-ն ունի ոչ թե


սկիզբ և վերջ ունեցող գծային մոլեկուլների, այլ շրջանաձև մեկ
մոլեկուլի տեսք, որի յուրաքանչյուր շղթաները վերջում 3', 5'
ծայրերով միանում են իրար։ Այս երկու շղթաներն անվանվում
են բակտերիալ քրոմոսոմներ կամ պլազմիդներ, որոնք
տեղադրված չեն բջջակորիզում, այլ գտնվում են անմիջապես
ցիտոպլազմայում։ Պրոկարիոտների ԴՆԹ-ի
գերպարուրվածությունը շտկվում է տոպոիզոմերազի և
գիրազի միջոցով։ Վիրուսները պարունակում են ԴՆԹ կամ ՌՆԹ,
ըստ որի դասակարգվում են ԴՆԹ և ՌՆԹ վիրուսներ։ Ինչպես
ՌՆԹ, այնպես էլ ԴՆԹ վիրուսների մոտ նուկլեինաթթուն
պաշտպանված է սպիտակուցների մոլեկուլներով։

Կենսաբանական նշանակություն

ԴՆԹ-ն գենետիկական ինֆորմացիայի կրողն է, որը


ծածկագրված է նուկլեոտիդային հաջորդականության՝
գենետիկական ծածկագրի միջոցով։ ԴՆԹ-ի մոլեկուլի հետ է
կապված կենդանի օրգանիզմների երկու կարևոր
հատկություն՝ ժառանգականությունը և փոփոխականությունը։
ԴՆԹ-ի ռեպլիկացիայի ընթացքում առաջանում է մայրական
շղթայի երկու կրկնօրինակ, որոնք ժառանգվում են դուստր
բջիջների կողմից՝ բջջի բաժանման ժամանակ։ Այսպիսով,
առաջացած երկու բջիջները մայրական բջջի գենետիկական
կրկնօրինակներն են։

Գենետիկական ինֆորմացիան արտահայտվում է գեների


էքսպրեսիայի ընթացքում տրանսկրիպցիայի և
տրանսլյացիայի պրոցեսների ընթացքում։ Նուկլեոտիդների
հաջորդականությունը «կոդավորում է» տարբեր տեսակի ՌՆԹ-
ների մասին տեղեկատվություն՝

ինֆորմացիոն կամ մատրիցային ՌՆԹ (ի-ՌՆԹ կամ մՌՆԹ) -


պարունակում է տեղեկատվություն սպիտակուցում
ամինաթթուների դասավորության մասին
ռիբոսոմային ՌՆԹ (ռ-ՌՆԹ) - ռիբոսոմների հիմքն են
հանդիսանում

փոխադրող ՌՆԹ (փ-ՌՆԹ) - տեղափոխում է ամինաթթուները


դեպի սպիտակուցների սինթեզի շրջան՝ ռիբոսոմի ակտիվ
կենտրոն։

Գենոմի կառուցվածք

1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Գենոմ, Գեն և


Քրոմոսոմ

Բակտերիոֆագի գենոմի ԴՆԹ-ն՝ էլեկտրոնային մանրադիտակի


տակ

Բնության մեջ հանդիպող ԴՆԹ-ների ճնշող մեծամասնությունը


երկշղթա են և գծաձև (էուկարիոտներ, որոշ վիրուսներ և
առանձին բակտերիաներ) կամ օղակաձև (պրոկարիոտներ,
քլորոպաստներ և միտոքոնդրիումներ)։ Միաշղթա գծաձև ԴՆԹ
են պարունակում որոշ վիրուսներ և բակտերիոֆագեր։ In vivo
ԴՆԹ-ի մոլեկուլները գնտվում են փաթեթավորված և
կոնդենսացված վիճակում[40]։ Էուկարիոտների բջջում ԴՆԹ-ն
գտնվում է մեծամասամբ կորիզում՝ քրոմոսոմների
հավաքակազմի տեսքով։ Բակտերիալ ԴՆԹ հաճախ
ներկայացված է մեկ օղակաձև ԴՆԹ-ի մոլեկուլով, որը
տեղակայված է ցիտոպլազմայում և անվանվում է
նուլեոտիդ[41]։

Գենոմի գենետիկական ինֆորմացիան կազմված է գեներից։


Գենը ժառանգական տեղեկատվության միավորն է, այն
տրանսկրիպցվում է, ազդում է օրգանիզմի որևէ հատկանիշի
վրա, պարունակում է տեղեկատվություն սպիտակուցի
առաջնային կառուցվածքի մասին, ինչպես նաև կարգավորիչ
հաջորդականություններ՝ պրոմոտորներ, էնհանսերներ, որոնք
կարգավորում են ծածկագրող հատվածի էքսպրեսիան։

Շատ տեսակների մոտ գենոմի միայն շատ քիչ հատվածն է


կոդավորում սպիտակուցներ։ Այսպես օրինակ, մարդու գենոմի
միայն 1,5 %-ն է կազմված սպիտակուց ծածկագրող էկզոններից,
իսկ 50 %-ից ավելին կազմված է չծածկագրող ԴՆԹ-ի կրկնվող
հաջորդականություններից[42]։ Էուկարիոտների գենոմում մեծ
քանակով չծածկագրող հաջորդականությունների
առկայության և գենոմի հսկայական չափերի (համեմատած
պրոկարիոտների հետ) պատճառը (C-արժեք) դեռևս
չբացահայտված գիտական առեղծվածներից մեկն է[42]։
Գենոմում հայտնաբերված են նաև մեծ թվով վիրուսային
հաջորդականություններ։

Գենոմի սպիտակուց չծածկագրող հաջորդականություններ

Ներկայումս գոյություն ունեն շատ տվյալներ, որոնք կասկածի


տակ են առնում ԴՆԹ-ի անպետք հատվածների («թափոնային
ԴՆԹ» (անգլ.՝ junk DNA)) առկայության փաստը։

Թելոմերները և ցենտրոմերները պարունակում են քիչ թվով


գեներ, սակայն նրանք մեծ նշանակություն ունեն գեների
ակտիվության և կայունացման գործում[36][43]։ Հաճախ
հանդիպում են նաև մարդու գենոմի չծածկագրող
հաջորդականություններ՝ պսևդոգեներ, որոնք մուտացիայի
արդյունքում ինակտիվացված գեներ են[44]։ Այդ
հաջորդականություններն իրենցից ներկայացնում են
«մոլեկուլային բրածոներ», չնայած դրանք կարող են
հանդիսանալ նաև դուպլիկացիայի և դիվերգենցիայի
սկզբնական նյութը[45]։

Օրգանիզմում սպիտակուցների բազմազանության մյուս


աղբյուրը սփլայսինգի ժամանակ ինտրոնների օգտագործումն է
որպես «կտրման և սոսնձման հատվածներ»[46]։

Հարկ է նշել, որ չծածկագրող հատվածները կարող են


ինֆորմացիա պարունակել լրացուցիչ բջջային ՌՆԹ-ների
մասին (օրինակ՝ կարճ կորիզային ՌՆԹ-ներ)[47]։
Մարդու տրանսկրիպցիայի՝ վերջերս կատարված
հետազոտությունները ցույց են տվել, որ գենոմի միայն 10 %-ն է
սկիզբ տալիս պոլիադելինացված ՌՆԹ-ներին[48], իսկ մկների
մոտ այս թիվը 62 % է[49]։

Տրանսկրիպցիա և տրանսլյացիա

ԴՆԹ-ի ռեպլիկացիան։ Կրկնակի պարույրը ապապարուրվում է


հելիկազի և տոպոիզոմերազի օգնությամբ։ Ապա գործի են
անցնում ԴՆԹ պոլիմերազները ուղիղ և հակառակ ուղղությամբ։
Հակառակ շղթայում ռեպլիկացիան տեղի է ունենում
կտրտված, առաջանում են Օկազակիի հատվածները, որոնք
հետագայում միացվում են ԴՆԹ լիգազների օգնությամբ։

1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Գենետիկական


ծածկագիր, Տրանսկրիպցիա և Տրանսլյացիա

ԴՆԹ-ում ծածկագրված գենետիկական տեղեկատվությունը


պետք է ինչ-որ կերպ կարդացվի և արտահայտվի բջջի
կազմության մեջ մտնող կենսապոլիմերների սինթեզով։ ԴՆԹ-ի
շղթաների նուկլեոտիդների հաջորդականությունն
ուղղակիորեն որոշում է ՌՆԹ-ում նուկլեոտիդների
հաջորդականությունը։ Վերջինս «արտագրվում է» ԴՆԹ-ի
կաղապարի հիման վրա՝ տրանսկրիպցիայի ընթացքում։ ի-
ՌՆԹ-ի դեպքում նուկլեոտիդների հաջորդականությունը
որոշում է ամինաթթուների հաջորդականությունը։ ԻՌՆԹ-ում
հիմքերի և սպիտակուցում ամինաթթուների
հաջորդականությունների միջև եղած փոխհարաբերությունը
որոշվում է տրանսլյացիայի կանոններով, որոնք անվանվում են
գենետիկական ծածկագիր։ Գենետիկական ծածկագիրը
կազմված է 3 տառերից՝ կոդոններից, որոնք կազմված են 3
նուկլեոտիդից (օրինակ՝ ACU CAG UUU և այլն)։

Տրանսկրիպցիայի ժամանակ գենի նուկլեոտիդները


արտագրվում են սինթեզվող ՌՆԹ-ի վրա ՌՆԹ պոլիմերազի
միջոցով։ ԻՌՆԹ-ի դեպքում այս հաջորդականությունը
կարդացվում է ռիբոսոմի միջոցով, որը կարդում է ծածկագիրը
և ապահովում իՌՆԹ-ի և ամինաթթուներին միացած փՌՆԹ-ի
միջև կապերի առաջացումը։ Եռանիշ կոդի ծածկագրման
համար օգտագործվում են 4 տարբեր նուլկեոտիդներ, այսինքն՝
հնարավոր է 64 տարբեր զուգորդություններ (4³
կոմբինացիաներ)։ 64 կոդոններից 20-ը կոդավորվում է
ամինաթթուների կողմից, որոնցից յուրաքանչյուրը կարող է
ծածկագրվել մեկից ավելի անգամ։ ԻՌՆԹ-ի ծայրում գտնվող
որոշ կոդոններ ցույց են տալիս սպիտակուցի ավարտը և
անվանվում են «ստոպ կոդոններ»՝ UAA, UGA, UAG։

Ռեպլիկացիա

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռեպլիկացիա

Բջիջների բաժանումն անհրաժեշտ է միաբջիջ օրգանիզմների


բազմացման և բազմաբջիջ օրգանիզմների աճման համար,
բայց մինչ բջջի բաժանումը անհրաժեշտ է, որ կրկնապատկվի
գենոմը, որպեսզի յուրաքանչյուր դուստր բջիջ պարունակի
մայրական բջջին հատուկ գենետիկական ինֆորմացիան։ ԴՆԹ-
ի կրկնապատկման մի քանի հնարավոր եղանակներից
իրականանում է պոլիկոնսերվատիվ ուղին։ Երկու շղթաներն
առանձնանում են և ապա յուրաքանչյուր շղթայի դիմաց ԴՆԹ
պոլիմերազի օգնությամբ տեղի է ունենում կոմպլիմենտար
շղթաների սինթեզը։ ԴՆԹ պոլիմերազը չի կարող ստեղծել նոր
շղթա, այլ միայն երկարացնել արդեն գոյություն ունեցողները.
այս պատճառով անհրաժեշտ են ԴՆԹ-ի կարճ հատվածներ
(պրայմերներ), որոնք ամենասկզբում կմիանան շղթային, և
ապա նոր ԴՆԹ պոլիմերազը կսկսի երկարացնել
պոլինուկլեոտիդային շղթան։ Պրայմերների ստեղծումն
իրականացվում է պրայմազա ֆերմենտի օգնությամբ։ ԴՆԹ
պոլիմերազը շղթան կառուցում է միայն 5' --> 3' ուղղությամբ,
այս պատճառով հակառակ շղթայի սինթեզի համար գործում են
տարբեր մեխանիզմներ[50]։

Սպիտակուցների հետ փոխհարաբերություն


STAT3 տրանսկրիպցիոն ֆակտորի փոխհարաբերությունը
ԴՆԹ-ի հետ (ԴՆԹ ցույց է տրված կապույտ պարույրի տեսքով)

ԴՆԹ-ի բոլոր ֆունկցիաները կապված են սպիտակուցների հետ


փոխհարաբերություններից։ Այս փոխհարաբերւթյունները
կարող են լինել ոչ յուրահատուկ, երբ սպիտակուցը միանում է
ԴՆԹ-ի ցանկացած մոլեկուլին և յուրահատուկ՝ կախված
որոշակի հաջորդականությունների առկայությունից։
Ֆերմենտները նույնպես կարող են փոխազդեցության մեջ
մտնել ԴՆԹ-ի հետ. դրանցից առավել կարևոր են ՌՆԹ-
պոլիմերազները, որոնք իրականացնում են ԴՆԹ-ի մատրիքսի
հիման վրա ՌՆԹ-ի սինթեզը։

Կառուցվածքային և կարգավորիչ սպիտակուցներ

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հիստոններ

Նուկլեոսոմների կազմության մեջ մտնող հիստոնային


սպիտակուցների կազմավորման սխեմատիկ պատկերը

ԴՆԹ-ի մոլեկուլը ոչ յուրահատուկ փոխհարաբերություններ է


առաջացնում կառուցվածքային սպիտակուցների հետ։ Բջջում
ԴՆԹ-ն կապված է այս սպիտակուցների հետ, որոնց միջոցով էլ
փաթեթավորվում է և ձևավորում քրոմատինը։
Էուկարիոտների մոտ քրոմատինը ձևավորվում է հատուկ
սպիտակուցների՝ հիստոնների մասնակցությամբ,
պորկարիոտների ավելի թույլ փաթեթավորված քրոմատինը
պարունակում է հիստոն հիշեցնող սպիտակուցներ[51][52]։

Հիստոններն առաջացնում են սկավառակաձև


սպիտակուցային կառույց՝ նուկլեոսոմ, որոնց յուրաքանչյուրի
շուրջը ԴՆԹ-ն կատարում է 2 պտույտ։ ԴՆԹ-ի և հիստոնների
միջև ոչ յուրահատուկ փոխազդեցություններն առաջանում են
իոնային կապերի շնորհիվ[53]։
Հիստոնների և ԴՆԹ-ի միջև փոխազդեցությունն ազդում է
տարբեր տրանսկրիպցիոն ֆակտորների համար գեների
հասանելիության վրա և փոփոխում տրանսկրիպցիայի
արագությունը[54][55]։

Քրոմատինի մյուս ոչ յուրահատուկ սպիտակուցները (ոչ


հիստոնային սպիտակուցներ) ունեն բարձր շարժունություն[56]
և մասնակցում են քրոմատինի ավելի բարձր փաթեթավորման
մակարդակների ստեղծմանը[57]։

Որոշ ոչ յուրահատուկ սպիտակուցների ֆունկցիան կապված է


միաշղթա ԴՆԹ-ի կայունացման հետ։ Օրինակ՝ ռեպլիկացիոն A
սպիտակուցը, առանց որի անհնար է ռեպլիկացիայի և
ռեպարացիայի ընթացքը, քանի որ այն կայունացնում է
միաշղթա ԴՆԹ-ն[58]։

Գոյություն ունեն նաև այնպիսի սպիտակուցներ, որոնք


միանում են ԴՆԹ-ի միայն որոշակի հաջորդականություններին։
Այս սպիտակուցները առավելապես ունեն կարգավորիչ
նշանակություն։ Առավել լավ ուսումնասիրված են
տրանսկրիպցիոն ֆակտորները, որոնցից յուրաքանչյուրը
ճանաչում է իր հաջորդականությունը պրոմոտորում և ճնշում
կամ խթանում տրանսկրիպցիայի պրոցեսը[59]։

ԴՆԹ-ն ձևափոխող ֆերմենտներ

ԴՆԹ-լիգազ I սոսնձում է ԴՆԹ-ի վնասված շղթան

Տոպոիզոմերազներ և հելիկազներ

Բջջում ԴՆԹ-ն գտնվում է փաթեթավորված և գերպարուրված


վիճակում։ Կենսագործունեության համար անհրաժեշտ
պրոցեսների իրականացման համար ԴՆԹ-ն պետք է
ապապարուրվի, որն էլ իրականանում է 2 ֆերմենտների՝
տոպոիզոմերազների և հելիկազների միջոցով։
Տոպոիզոմերազներն ունեն նուկլեազային և լիգազային
ակտիվություն։ Նրանք փոփոխում են ԴՆԹ-ի գերպարուրված
վիճակները՝ մեկ կամ երկու շղթայի խզման միջոցով[60]։

Տոպոիզոմերազներն անհրաժեշտ են շատ պրոցեսների այդ


թվում ռեպլիկացիայի և տրանսկրիպցիայի համար։
Հելիկազները մոլեկուլային շարժիչներ համարվող
սպիտակուցներ են։ Այս ֆերմենտներն օգտագործում են
նուկլեոտիդֆոսֆատների և ավելի հաճախ
ադենոզինեռֆոսֆատների (ԱԵՖ) քիմիական էներգիան և
խզում ԴՆԹ-ի երկու շղթաների միջև գոյություն ունեցող
ջրածնական կապերը[61]։

Նուկլեազներ և լիգազներ

ԴՆԹ-ի ռեկոմբինացիայի կամ ռեպարացիայի պրոցեսներին


մասնակցում են այնպիսի ֆերմենտներ, որոնք կարող են կտրել
և ապա վերականգնել ԴՆԹ-ի շղթան։ ԴՆԹ-ն քայքայող
ֆերմենտներն անվանվում են նուկլեազներ։ Տարբերում են 2
տեսակի նուկլեազներ՝ էկզոնուկլեազներ, որոնք հիդրոլիզում են
ԴՆԹ-ի մոլեկուլի ծայրերին գտնվող նուլեոտիդները և
էնդոնուկլեազներ, որոնք ԴՆԹ-ի շղթան խզում են միջին
հատվածներում։ Լիգազները ԴՆԹ-ի շղթայի խզված տարբեր
հատվածները միմյանց «սոսնձող» ֆերմենտներն են։

Պոլիմերազներ

Պոլինուկլեոտիդային շղթան սինթեզող ֆերմենտներն


անվանվում են պոլիմերազներ։ Այս ֆերմենտները
նուկլեոտիդները միացնում են շղթային 3' ծայրի հիդրօքսիլ (OH)
խմբին՝ 5' --> 3' ուղղությամբ[62]։ Տարբերում են մի քանի
տեսակի պոլիմերազներ։ ԴՆԹ-ի ռեպլիկացիային մասնակցում է
ԴՆԹ-կախյալ ԴՆԹ-պոլիմերազը։ Բացի նուկլեոտիդային շղթայի
սինթեզից, շատ պոլիմերազներ ունեն նաև ռեպարացիոն
հատկություններ և կարողանում են ուղղել սխալ ռեպլիկացված
նուկլեոտիդները։ Օրգանիզմների մեծամասնության մոտ ԴՆԹ-
պոլիմերազները գործում են ընդհանուր կոմպլեքսի՝
ռեպլիսոմայի տեսքով, որը պարունակում է բազմաթիվ
լրացուցիչ ենթամիավորներ, ինչպիսին օրինակ հելիկազներն
են[63]։ ՌՆԹ-կախյալ ԴՆԹ-պոլիմերազները պոլիմերազների
հատուկ տեսակ են, որոնք ՌՆԹ-ի մատրիքսի վրա սինթեզում են
ԴՆԹ։ Այս ֆերմենտը հանդիպում է հակառակ տրանսկրիպտող
վիրուսների մոտ։ Այս ֆերմենտների դասին է պատկանում նաև
թելոմերազը[64]։

Տրանսկրիպցիայի գործընթացն իրականանում է ԴՆԹ-կախյալ


ՌՆԹ-պոլիմերազի միջոցով, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա
սինթեզում է ՌՆԹ[65]։

Գենետիկական ռեկոմբինացիա

Holliday Junction.svg

Holliday junction coloured.png

Հոլիդեյի միացման (Holiday junction) կառուցվածքը։ ԴՆԹ-ի 4


առանձնացված շղթաները ներկված են կարմիր, կապույտ և
դեղին գույներով[66]։

Ռեկոմբինացիան տեղի է ունենում (M) և (F) քրոմոսոմների


ֆիզիկական խզման և վերջիններիս երկու նոր քրոմոսոմների՝
(C1) և (C2) ձևավորման արդյունքում։

ԴՆԹ-ի երկպարույրը սովորաբար փոխհարաբերության մեջ չի


մտնում ԴՆԹ-ի այլ հատվածների հետ. մարդու բջիջներում
քրոմոսոմները ֆիզիկապես առանձնացված են մեկը
մյուսից[67]։ Քրոմոսոմների այսպիսի մեկուսացումը կարևոր է
ԴՆԹ-ի ֆունկցիոնալ ակտիվության պահպանման համար։
Քրոմոսոմների փոխհարաբերության հազվադեպ
եղանակներից է կրոսինգովերը, որի ընթացքում տեղի է
ունենում գենետիկական ռեկոմբինացիա։ Կրոսինգովերի
ժամանակ տեղի է ունենում 2 ԴՆԹ-ի երկպարույրների խզում,
մասերի փոխանակում և ապա վերամիավորում։
Ռեկոմբինացիան թույլ է տալիս փոխանակել գենետիկական
տեղեկատվությունը և ստանալ գեների նոր համակցություններ,
որը բարձրացնում է բնական ընտրության
արդյունավետությունը և կարող է կարևոր դեր խաղալ նոր
սպիտակուցների արագ էվոլյուցիայում[68]։ Գենետիկական
ռեկոմբինացիան կարող է որոշակի դեր խաղալ նաև ԴՆԹ-ի
ռեպարացիայում, հատկապես շղթայի կրկնակի խզումների
հանդեպ բջջի պատասխանի իրականացման գործում[69]։

Կրոսինգովերի ամենատարածված եղանակը հանդիպում է


հոմոլոգ քրոմոսոմների ռեկոմբինացիայում, երբ երկու հոմոլոգ
քրոմոսոմներ փոխանակում են շատ նման
հաջորդականություններ։ Ոչ հոմոլոգ քրոմոսոմների
կրոսինգովերը, կարող է վնասել բջիջները, քանի որ դրա
արդյունքում կարող են առաջանալ գենետիկական
անոմալիաներ և քրոմոսոմների տրանսլոկացիաներ։
Ռեկոմբինացիայի գործընթացը կատալիզում են ռեկոմբինազ
ֆերմենտները, որոնցից է օրինակ՝ RAD51-ը[70] ։

Ռեկոմբինացիան սկսվում է ԴՆԹ-ի երկպարույրի կրկնակի


խզմամբ, որն իրականացնում են էնդոնուկլեազները[71]։
Ռեկոմբինազն այնուհետև միացնում է երկու պարույրներն
այնպես, որ առաջանում է խաչաձև մի կառույց, որն անվանում
են Հոլիդեյի միացում (անգլ.՝ Holiday junction)։ Վերջում տեղի է
ունենում Հոլիդեյի միացման վերադասավորություն, ԴՆԹ-ի
երկպարույրների վերականգնում[72]։

Էվոլյուցիա

Hammerhead տեսակի ռիբոզիմի եռաչափ կառուցվածքը

1rightarrow.png Տե՛ս նաև ՌՆԹ աշխարհի տեսություն


ԴՆԹ-ն պարունակում է գենետիկական տեղեկատվություն, որը
թույլ է տալիս կենդանի օրգանիզմներին աճել, բազմանալ և
իրականացնել իրենց կենսագործունեությունը։ Չնայած այս
ամենին, դեռևս պարզ չէ, թե ինչպես է կյանքի գոյության 4
միլիարդ տարիների ընթացքում ԴՆԹ-ն ձեռք բերել այս
ֆունկցիան։ Ենթադրություններ կան, որ կյանքի ամենավաղ
փուլերում, գենետիկական տեղեկատվության պահպանման
համար օգտագործել են ՌՆԹ-ի մոլեկուլները[73][74]։ ՌՆԹ-ն
առաջին բջիջների նյութափոխանակության գործում,
հնարավոր է, ունեցել է կենտրոնական դեր, քանի որ այն կարող
է պահպանել տեղեկատվությունը և միաժամանակ ցուցաբերել
ֆերմենտատիվ ակտիվություն՝ հանդես գալով որպես
ռիբոզիմ[75]։ Հենց այսպիսի ՌՆԹ կյանքն էլ, որտեղ ՌՆԹ-ն
կարող էր օգտագործվել ինչպես ժառանգականության, այնպես
էլ կատալիզի գործընթացներում, հնարավոր է, որ էվոլյուցիայի
ընթացքում ազդել է 4 նուկլեոտիդներով գենետիկական
ծածկագրի գաղտնագրման վրա[76]։ Նուկլեոտիդների թիվը
չորսն է, քանի որ պետք է որ փոխզիջում առաջանար
գաղտնագրող նուկլեոտիդների (որոնք 4-ն են) և ռիբոզիմների
կատալիտիկ ակտիվություն ունեցող մյուս նուկլեոտիդների
միջև[77]։

ՌՆԹ-ի աշխարհի կյանքի գոյության ուղղակի ապացույցներ


գոյություն չունեն, քանի որ բրածո մնացորդների
մեծամասնությունից ԴՆԹ-ի վերականգնումն անհնար է, և ոչ մի
հնագույն գենետիկական համակարգ չի հասել մինչև մեր
օրերը։ ԴՆԹ-ն շրջակա միջավայրում պահպանվում է միջինում 1
միլիոն տարի, որից հետո այն դեգրադացվում է՝ առաջացնելով
կարճ հատվածներ։ ԴՆԹ-ի առանձնացումը և 250 միլիոն տարի
առաջ աղի բյուրեղներում բակտերիալ սպորների 16S ռՌՆԹ-ի
գեների որոշումը[78] գիտական լուրջ քննարկման աղբյուր է,
որը, սակայն, շատ հակասական է[79][80]։

2011 թվականի օգոստոսի 8-ին ՆԱՍԱ-ի կողմից երկրի վրա


ընկած երկնաքարերի ուսումնասիրության արդյունքում
ենթադրվել է, որ ԴՆԹ-ի նուկլեոտիդները (ադենին, գուանին և
նման օրգանական մոլեկուլներ), հնարավոր է, ունեցել են ոչ
երկրային ծագում[81][82][83]։

Կիրառությունը տեխնոլոգիայում

Գենետիկական ինժեներիա

Ռեկոմբինանտ ԴՆԹ-ի կառուցումը։ Օտար ԴՆԹ-ի հատվածը


մտցվում է պլազմիդ վեկտորի մեջ։ Այս օրինակում, սպիտակով
նշված գենի հատվածը ապաակտիվանում է օտար ԴՆԹ-ի
հատվածը ներդնելուց հետո։

Տարբեր օրգանիզմների ԴՆԹ-ի առանձնացման և ձևափոխման


համար մշակվել են տարբեր մեթոդներ։ ԴՆԹ-ի առանձնացման
մեթոդներից է ֆենոլ-քլորոֆորմային էքստրակցիան, իսկ
ձևափոխման մեթոդներից է ռեստրիկտազներով ճեղքումը կամ
պոլիմերազային շղթայական ռեակցիան։ Ժամանակակից
կենսաբանությունն ու կենսաքիմիան այս մեթոդներն
ինստենսիվորեն կիրառում են ռեկոմբինանտային ԴՆԹ-ի
տեխնոլոգիայում։ Ռեկոմբինանտային ԴՆԹ-ն մարդու կողմից
ստեղծված ԴՆԹ-ի հաջորդականություն է, որը հավաքվել է ԴՆԹ-
ի այլ հատվածներից։ Ռեկոմբինանտային ԴՆԹ-ն կարող են
օրգանիզմ տեղափոխել պլազմիդների կամ վիրուսային
վեկտորների օգնությամբ[84]։ Գենետիկորեն ձևափոխված
օրգանիզմների արտադրությունը օգնում է ստեղծել այնպիսի
արտադրանքներ, ինչպիսիք են ռեկոմբինանտային
սպիտակուցները, որոնք կիրառվում են բժշկական
հետազոտություններում[85] և գյուղատնտեսության մեջ[86][87]։

Դատաբժշկություն

Կարճ տանդեմային հատվածների երկարության


տարբերությունները 6 տարբեր անհատների մոտ

Դատաբժշկության մեջ ԴՆԹ-ն կիրառվում է դեպքի վայրում


գտնված արյան, սերմնահեղուկի, մաշկի, թքի և մազի հետքերի
մեջ պարունակվող ԴՆԹ-ի և մեղադրյալի ԴՆԹ-ի հետ
համապատասխանության միջոցով մեղադրյալին
նույնականացնելու նպատակով։ Այս երևույթը անվանվում է
ԴՆԹ պրոֆիլացում, հաճախ նաև՝ գենետիկական
դրոշմավորում։ ԴՆԹ պրոֆիլացման մեջ համեմատվում են ԴՆԹ-
ի տարբեր կրկնվող հաջորդականություններ, ինչպիսիք են
կարճ տանդեմային կրկնությունները (անգլ.՝ short tandem repeats)
և մինիարբանյակները։ Այս մեթոդը ԴՆԹ-ի
համապատասխանող հաջորդականությունները որոշելու
համար սովորաբար չափազանց հավաստի է[88]։
Նույնականացումը կարող է բարդ լինել, եթե դեպքի վայրում
հայտնաբերվել են մի քանի անձանց ԴՆԹ-ի հետքեր[89]։ ԴՆԹ
պրոֆիլացումը զարգացրել է բրիտանացի գենետիկ Ալեք
Ջեֆերեյսը 1984 թվականին և առաջին անգամ օգտագործվել
դատաբժշկության մեջ՝ Էնդրբայի սպանությունների ժամանակ
Քոլին Պիտչֆորքին մեղադրելու նպատակով[90]։

Դատաբժշկության զարգացումը և արյան, մաշկի, թքի ու


մազերի հետքերով անձանց նույնականացումը թույլ է տվել
վերանայել մի շարք դատական գործեր։ Կրկնակի մեղադրման
օրենքի (անգլ.՝ Double jeopardy) վերացումը մի շարք երկրներում
թույլ կտա վերանայել և վերաբացել մի շարք դատական
գործեր, որոնց դատական գործընթացները ձախողվել են
անբավարար փաստերի առկայության պատճառով։ Ծանր
հանցագործություններում մեղադրվող անձանցից
պահանջվում է ԴՆԹ-ի օրինակներ՝ նույնականացման
համար[91]։ ԴՆԹ պրոֆիլացումն օգտագործվում է նաև
մասսայական պատահարների զոհերին, ինչպես նաև ծանր
պատահարների ժամանակ մարմնի կամ օրգանների
հատվածները նույնականացնելու համար։

ԴՆԹ-ի կառուցվածքը ձախից ինքնակազմավորվում է


առաջացնելով աջ հատվածում գտնվող կառույցը։ ԴՆԹ
նանոտեխնոլոգիան ձգտում է ստեղծել նանոկառույցներ՝
օգտագործելով ԴՆԹ-ի մոլեկուլային ճանաչման մեխանիզմները
ԴՆԹ նանոտեխնոլոգիա

ԴՆԹ նանոտեխնոլոգիան օգտագործում է ԴՆԹ-ի և այլ


նուկլեինաթթուների յուրահատուկ մոլեկուլային ճանաչման
մեխանիզմները՝ ինքնակազմավորվող օգտակար
հատկանիշներով ԴՆԹ կոմպլեքսներ ստանալու համար[92]։ Այս
դեպքում ԴՆԹ-ն օգտագործվում է որպես կառուցվածքային
նյութ, այլ ոչ թե որպես կենսաբանական ինֆորմացիայի կրող։
Սրա միջոցով հաջողվել է ստեղծել երկչափ պարբերական
ցանցեր, ինչպես նաև եռաչափ բազմանկյունի տեսք ունեցող
կառույցներ[93]։ Նանոմեխանիկական սարքերը և
ալգորիթմային ինքնակազմավորումը նույնպես
ուսումնասիրվել է[94]։ Այս ԴՆԹ կառույցները օգտագործվել են
այլ մոլեկուլների, օրինակ՝ ոսկու նանոմասնիկների և
ստրեպտավիդինի դասավորությունը պարզելու
նպատակով[95]։

Կենսինֆորմատիկա

Կենսինֆորմատիկան ուսումնասիրում է կենսաբանական


տեղեկատվության ձևափոխումը, հետազոտումը, ԴՆԹ-ի
հաջորդականությունները։ ԴՆԹ-ի պահպանման,
ուսումնասիրման համար հաջողությամբ օգտագործվել են
համակարգչային գիտության, սարքերի ուսուցման, տվյալների
շտերմարանների բնագավառների փորձը[96]։
Հաջորդականությունների փնտրման կամ
համապատասխանող ալգորիթմների միջոցով իրականացվում
է որոշակի հսկայական հաջորդականությունների շարքում
նուկլեոտիդների փնտրում[97]։ ԴՆԹ-ի ուսումնասիրվող
հաջորդականությունը կարող է համեմատվել ԴՆԹ-ի այլ
հաջորդականության հետ՝ հոմոլոգ հատվածները և
յուրահատուկ մուտացիաների տեղադրությունը պարզելու
նպատակով։ Այս մեթոդները, հատկապես
հաջորդականությունների դիրքի պարզումը, օգտագործվում են
ֆիլոգենետիկ հարաբերությունները և սպիտակուցների
ֆունկցիան պարզելու նպատակով[98]։ ԴՆԹ-ի այն
հաջորդականությունները, որոնք կապված են որոշակի
սպիտակուցների և ՌՆԹ-ներ գաղտնագրող գեների հետ կարող
են նույնականացվել գեն փնտրող ալգորիթմների հետ, որը
հետազոտողներին թույլ է տալիս որոշել որոշակի գենի
արտադրանքի առկայությունը և նրանց դերը նույնիսկ
օրգանիզմից դրանց մեկուսացնելուց առաջ[99]։ Ամբողջական
գենոմները նույնպես կարող են համեմատվել, որը լույս է
սփռում տվյալ օրգանիզմի էվոլյուցիոն պատմության վրա և
թույլատրում էվոլյուցիոն գործընթացների մի ամբողջական
համալիրի ուսումնասիրությունը։

Պատմություն և մարդաբանություն

ԴՆԹ մոլեկուլները 4000 տարվա հնություն ունեցող հին


եգիպտական հոգևորականի՝ Նեխթ Անխի լյարդում

Քանի ԴՆԹ-ում ժամանակի ընթացքում կուտակվում են


ժառանգվող մուտացիաներ, այն պարունակում է պատմական
տեղեկատվություն և ԴՆԹ-ի հաջորդականություններն
ուսումնասիրելիս գենետիկները կարող են եզրակացնել
օրգանիզմների ֆիլոգենեզի՝ նրանց էվոլյուցիոն զարգացման
մասին[100]։ Ֆիլոգենետիկայի այս ուղղությունն էվոլյուցիոն
կենսաբանության կարևոր գործիքներից մեկն է։ Եթե
համեմատվում են տեսակի ներսում ԴՆԹ-ի
հաջորդականությունների փոփոխությունները, պոպուլյացիոն
գենետիկները կարող են պարզել որոշակի պոպուլյացիաների
պատմությունը։ Սա օգտագործվում է էկոլոգիական
գենետիկայում և մարդաբանության մեջ։ Օրինակ, այս մեթոդով
են նույնականացվել Իսրայելի տասը կորած տոհմերը[101][102]։

ԴՆԹ-ն օգտագործվել է նաև ժամանակակից ընտանիքների


հարաբերություններն ուսումնասիրելու համար։ Այս
կիրառությունը սերտորեն կապված է դատաբժշկության մեջ
օգտագործվող համապատասխան մեթոդի հետ[103]։

Տեղեկատվության շտեմարան

2013 թվականի հունվարին Nature ամսագրում տպագրված


հոդվածում Եվրոպայի Կենսաինֆորմատիկայի ինստիտուտի և
Ագիլենթ Թեքնոլոջիսի գիտնականները առաջարկում էին
մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր է ԴՆԹ-ն կիրառել
որպես ինֆորմացիայի կրիչ։ Խումբը կարողացել է ԴՆԹ-ում
գաղտնագրել 739 կբայթ տեղեկատվություն, սինթեզել ԴՆԹ-ի
շղթան, ապա 100% ճշգրտությամբ այդ հաջորդականությունը
ապագաղտնագրել իր սկզբնական ձևին։ Գաղտնագրված
ինֆորմացիան կազմված էր տեքստից և ձայնային ֆայլերից։
Նմանատիպ ուսումնասիրություն է տպագրվել նաև Հարվարդի
համալսարանի հետազոտողների կողմից 2012 թվականի
օգոստոսին, որի ժամանակ 54 000 բառ պարունակող գիրքը
գաղտնագրվել էր ԴՆԹ-ում[104][105]։

Ծանոթագրություններ

«Մարդու զարգացման շնորհքը. ԴՆԹ»։ Վերցված է 2009 թ․


հունիսի 8

Ռասել Պիտեր (2001)։ iԾագումնաբանություն (անգլերեն)։ Նյու


Յորք: Benja

Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ԴՆԹ, որը ժառանգական


ինֆորմացիան կրող և այդ ինֆորմացիան հետագա
սերունդներին փոխանցող մոլեկուլն է:

ԴՆԹ-ն անջատվել է 1869թ. Ֆրիդրիխ Միշերի կողմից: Սակայն,


1944թ. Օսվալդ Էվերիի, Կոլին Մակլաուդի և Մակլին Մակկարտիի
կատարած հետազոտությամբ է հաստատվել, որ հենց ԴՆԹ-ն է
հանդիսանում ժառանգական ինֆորմացիայի կրողը և
փոխանցողը: Մինչ այդ գիտության մեջ երկար ժամանակ
իշխում էր այն կարծիքը, որը ժառանգական ինֆորմացիան
կոդավորված է ոչ թե ԴՆԹ-ում, այլ սպիտակուցներում:

Փաստեր ԴՆԹ-ի մասին.

ԴՆԹ-ի միջազգային օրը ապրիլի 25-ն է: 1953թ. այդ օրը Nature


ամսագրում տպագրվել է Ֆրենսիս Կրիկի, Ջեյմս Ուոթսոնի և
համահեղինակների հոդվածը` ԴՆԹ-ի կառուցվածքի մասին:
ԴՆԹ-ն կազմված է ընդամենը 4 կառուցվածքային միավորներից,
որոնց անվանում են նուկլեոտիդներ: Դրանք են ադենինային,
գուանինային, թիմինային և ցիտոզինային նուկլեոտիդները,
որոնք կազմում են ԴՆԹ-ի հաջորդականությունը:

Տարբեր մարդկանց ԴՆԹ-ների հաջորդականությունները


համընկնում են 99.9%-ով, այսինքն՝ մենք բոլորս միմյանցից
տարբերվում ենք մեր ԴՆԹ-ի հաջորդականության ընդամենը
0.1%-ով:

Մարդու և շիմպանզեի ԴՆԹ-ները համընկնում են 98%-ով, իսկ


մարդու և բանանի ԴՆԹ-ները` 50%-ով:

Մարդու գենոմային ԴՆԹ-ն բաղկացած է 3.1 մլրդ


նուկլեոտիդներից, որոնք կարող են պահպանել 3ԳԲ-ին
համարժեք թվային ինֆորմացիա:

ԴՆԹ-ի 1գրամում կարելի է պահպանել 700ՏԲ թվային


ինֆորմացիա:

Գեները ԴՆԹ-ի կարճ հատվածներ են, սակայն դրանք կազմում


են ամբողջ ԴՆԹ-ի միայն 1-3%-ը:

Մարդու 1 բջջի ԴՆԹ-ի գումարային երկարությունը կազմում է


մոտավորապես 2մ:

Եթե մարդու օրգանիզմի բոլոր բջիջների ԴՆԹ-ներն


ապապարուրենք և ծայրերը միացնենք իրար, ապա դրանց
երկարությունը կգերազանցի Երկրից մինչև Լուսին ընկած
հեռավորությանը 6000 անգամ, նույնիսկ կբավարարի Երկրից
մինչև Պլուտոն հասնելու և վերադառնալու համար:

Մարդու ԴՆԹ-ի 8%-ը վիրուսային ծագում ունի, այսինքն՝


կազմված է այն վիրուսների ԴՆԹ-ներից, որոնք երբևէ վարակել
են մարդուն:

ԴՆԹ-ի մոլեկուլը շատ զգայուն է և 1 օրվա ընթացքում զանազան


գործոնների ազդեցությամբ (ճառագայթում, քիմիական
միացություններ և այլն) վնասվում է ավելի քան 1000 անգամ:
Սակայն ԴՆԹ-ի "վերանորոգման" հզոր մեխանիզմների շնորհիվ
այդ վնասումների մեծ մասը վերականգնվում է:
Չվերականգնված վնասումները կարող են հանգեցնել
մուտացիաների և բջիջների չարորակ ձևափոխման:

Միջազգային տիեզերական կայանում 2008թ.-ից պահպանվում է


այսպես կոչված "Անմահության սկավառակը": Այն հիշողության
կրիչ է և պահպանում է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի,
կատակերգու Ստեֆան Կոլբերտի, մարզիկ Լենս Արմսթրոնգի և
այլոց ԴՆԹ-ների նմուշները: "Անմահության սկավառակի"
ստեղծման նպատակը մարդու ԴՆԹ-ի պահպանումն է
ապագայի անկանխատեսելի համաշխարհային աղետներից:

You might also like