You are on page 1of 9

1- Լիլիա

Բացվում է առավոտը, մարդկանց մեծ մասը նոր սկսվող օրը ողջունում է մեկ կամ
մի քանի ծխախոտ ոչնչացնելով… Առանց դրա մի՞թե կբացվեն աչքերը, մի՞թե
կշնչեն մարմնի բջիջները…

Ամենատարածված վնասակար սովորություններից մեկը հանդիսանում


է ծխելը: Ծխել» տերմինը, որպես այդպիսին, երևան է եկել միայն 17-րդ դարի
վերջին: Վերածննդի հեղինակը, պնդում էր, որ ծխելը «սատանայի
արտաշնչումն» է։

2- Նարեկ- Լիլիայից հետո

Ծխախոտը Եվրոպա է բերել Ռամոն Պեյն քահանան, որը Քրիստափոր


Կոլումբոսին Ամերիկա էր ուղեկցել:

Իսկ նիկոտինն իր անունը ստացել է ի պատիվ Ժան Նիկոյի՝ Պորտուգալիայում


Ֆրանսիայի դեսպանի։

Ենթադրվում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ծխախոտը արտադրող մի


ընկերություն առնետի օրինակի վրա ապացուցել է, որ ծխախոտը օգնում է
նիհարել, երբ առնետին ծխախոտ էին տալիս ուտելու, նա նիհարում էր, բայց երբ
դադարում էին տալ, նորից գիրանում էր: Ծխախոտ արտադրող ընկերությունը
դա դարձրին իրենց գովազդի հիմնական ձև:

3-Մարգարիտա- Նարեկից հետո

ծխախոտը “հսկայական քիմիկական գործարան է:Չնայած մեծ թվով


մարդիկ գիտեն ծխելու վնասակար լինելու մասին, բայց քչերն են
գիտակցում նրա պոտենցիալ վտանգավորությունը: Ժամանակակից շատ
գիտնականներ ծխելուն համարել են «20-րդ դարի ժանտախտ», «դանդաղ
գործող ռումբ», «դարի կործանարար սովորույթ».

4-Էմմա – Մարգարիտաից հետո


Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում
պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար
ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը հույժ կախվածություն
առաջացնող փսիխոակտիվ քիմիական նյութ է և ծխախոտ օգտագործողի մոտ
առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական
կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում
ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ
մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։
6- Էդուարդ- Էմմայից հետո
Թութունը Հայաստանում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային
հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է և կանխելի
մահվան գերագույն պատճառը աշխարհում. Թութունի օգտագործումը սրտի
կաթվածների, ուղեղի կաթվածների, քրոնիկական թոքային կառուցվածքային
հիվանդության, էմֆիզեմայի, և քաղցկեղի (հատկապես թոքի քաղցկեղի, խռչակի
և բերանի քաղցկեղների, և ենթաստամոքսային քաղցկեղի) հիմնական ռիսկի
գործոն է։ Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և
հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ
շփման ժամանակից և դեղաբաժնից։

7-Հակ. Անահիտ- Էդուարդից հետո


Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձր ձյութի (tar)
բաղադրությունը ավելացնում է այս հիվանդությունների ռիսկը։ Զարգացող
երկրներում վաճառվող ծխախոտները սովորաբար ավելի բարձր ձյութի
բաղադրություն են ունենում։
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության գնահատման, 2004
թվականինն թութունը 5.4 միլիոն մահվան, իսկ 20-րդ դարում 100 միլիոն
մահվան պատճառ է դարձել։ Նաև, ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման և
կանխման կենտրոնի, թութունի օգտագործումը «մարդու առողջությամ միակ
ամենակարևոր կանխելի ռիսկն է զարգացած երկրներում և վաղաժամ մահվան
կարևոր պատճառներից աշխարհում։»

8-Համբ. Անահիտ10լ3- Անահիտից հետո


Ծխախոտը պարունակում է մոտ 600 բաղադրիչ, որոնցից շատերը կարող են
հայտնաբերվել նաև սիգարների և նարգիլեի մեջ: Ըստ Ամերիկյան
Թոքաբանության Ասոցիացիայի, երբ այդ բաղադրիչները այրվում են,
առաջացնում են ավելի քան 7000 քիմիկատներ: Ծուխը պարունակում է
քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ
ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում։ Ավելի քան 19
ճանաչված քաղցկեղածին գոյություն ունեն ծխախոտի ծուխի մեջ։ Թութունի
օգտագործումը հղի ծխողների միջև վիժման նշանակալի գործոն է, ինչպես նաև
պտղի համար այլ առողջական սպառնալիքների պատճառ կարող է դառնալ,
ինչպիսին են վաղաժամ ծնունդը և ծնունդի ժամանակ ցածր կշռի, և Մանկան
հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը 1.4-ից 3 անգամ ավելացումը։

9- Լիլիա- Համբ. Անահիտից հետո


Նորածնունդ առնետներում կատարած հետազոտությունների արդյունքը ցույց է
տալիս, որ արգանդում ծխախոտի ծուխի հետ շփվելը պակասեցնում է պտղի
ուղեղի ունակությունը՝ ճանաչելու թերթթվածնային պայմանները, այդպիսով
բարձրացնելով պատահական շնչահեղձության ռիսկը։
Տեսահոլովակ 10. (Մինչև 2,48վրկ)
Գևորգ

Շնչառական համակարգ (նկար շնչառական համակարգ հիվ.)


Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են
վնասել մեր թոքերը: Ծուխն անցնելով օդատար ուղիներով մնացորդներ է թողնում
թոքերի նուրբ հյուսվածքի վրա, բարակ միաշերտ թոքաբշտերը պատերը դառնում
են դժվար թափանցելի, որն էլ դժվարացնում է գազափոխանակությունը թոքերի
եվ արյան միջեվ, որի հետեվանքով Ժամանակի ընթացքում կարող է առաջանալ
մի շարք խնդիրներ: Հետեվաբար ծխող մարդիկ թոքային հիվանդությունների
ավելի մեծ ռիսկի են ենթարկվում.

Ալինա

Սիրտ-անոթային համակարգ (Նկար. Սիրտ-անոթայինհամակարգ հիվ.)


Ծխելը վնասում է ամբողջ սիրտ-անոթային համակարգը: Նիկոտինը բերում է
անոթների պատի հաստացման, ինչը սահմանափակում է արյան հոսքը:
Ժամանակի ընթացքում անոթների շարունակվող նեղացումը, ինչպես նաև դրանց
վնասումը, կարող է առաջացնել ծայրամասային անոթների հիվանդություններ:
Ծխելը նպաստում է նաև արյան ճնշման բարձրացմանը, թուլացնում արյան
անոթների պատերը և բարձրացնում թրոմբագոյացման հավանականությունը:
Այս բոլորն իրենց հերթին մեծացնում են կաթվածի առաջացման ռիսկը:
Ծխողների մոտ հաճախ նկատվում է սրտային հիվանդության վատթարացում,
եթե նրանք արդեն սրտի, անոթների ստենտավորման վիրահատություն կամ
սրտի կաթված են ունեցել:
Ծխելը ազդում է ոչ միայն ձեր, այլև շրջապատի սիրտ-անոթային համակարգի
վրա: Պասիվ ծխողները ենթարկվում են սիրտ-անոթային հիվանդությունների
առաջացման միևնույն ռիսկին:

Էմմա -----Ծածկույթային համակարգ (մաշկ, մազեր, եղունգներ)


Ծխելու առավել ակնհայտ նշաններն արտահայտվում են մաշկի
փոփոխությունների տեսքով: Ծխախոտի ծխի մեջ պարունակվող նյութերը
փոխում են մաշկի կառուցվածքը: Վերջերս իրականացված հետազոտությունը
ցույց է տվել, որ ծխելը զգալիորեն մեծացնում է քաղցկեղային բջիջների (մաշկի
քաղցկեղի) առաջացման վտանգը:
Եղունգները ևս զերծ չեն մնում ծխելու վնասակար հետևանքներից: Ծխելը
մեծացնում է եղունգների սնկային հիվանդությունների առաջացման
հավանականությունը:
Նիկոտինն ազդում է մազերի վրա նույնպես: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել
է, որ այն մեծացնում է մազաթափության վտանգը և նպաստում ճերմակելուն:
Էդուարդ-------Մարսողական համակարգ (նկար Մարսողական համակարգ հիվ.)
Ծխելը մեծացնում է բերանի, կոկորդի, ըմպանի, կերակրափողի և
ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Ծխելն ազդում է
նաև ինսուլինի վրա`առաջացնելով ինսուլինային կայունություն: Դա բերում է
երկրորդ տիպի շաքարային դիաբետի և դրա բարդությունների զարգացման::

Հակ. Անահիտ------Կենտրոնական նյարդային համակարգ( նկար Կենտրոնական


նյարդային համակարգ հիվ.)
Նիկոտինը վայրկյանների ընթացքում հասնելով ուղեղին՝ ստիպում է ձեզ ավելի
աշխույժ զգալ: Բայց քանի որ այդ ազդեցությունը կարճաժամկետ է, ապա որոշ
ժամանակ անց դուք ավելի հոգնած եք ձեզ զգում: Նիկոտինը շատ արագ
կախվածություն է ստեղծում, ինչի արդյունքում մարդիկ ծխելն այնքան դժվար են
դադարեցնում:

Համբ. Անահիտ-----Ծխախոտը անդառնալիորեն վնասում է ձեր առողջությունը:


Սովորաբար ծխելու վնասակար ազդեցությունը անմիջապես չի արտահայտվում,
բարդությունները և վնասները կարող են ի հայտ գալ երկար տարիներ անց: Լավ
լուրն այն է, որ ծխելը թողնելը կարող է բերել այդ ազդեցությունների վերացմանը:

11-Լիլիա-

Հայտնի փաստեր ծխախոտի մասին:


Ծխախոտը անգութ մարդասպան է։
Միջին հաշվով յուրաքանչյուր վեց վայրկյանում մեկ
մարդ է սպանում։

12-Նարեկ-Եթե մարդը իրար հետևից ծխի 25 գլանակ մահը վրա կհասնի 15


վայրկյանից:

13-Մարգարիտա-Մի սիգարետ ծխելու համար ծխողը առնվազն 5 րոպե է


ծախսում իր կյանքից։
14-Էմմա-Մեզի մեջ հայտնաբերված միզանյութը սիգարետներին է ավելացվում
լրացուցիչ բուրմունքի համար։

15-Էդուարդ-Հաճախ շաքար ու կակաո են հավելում սիգարին, սակայն շատ


ծխողներ, որոնք տառապում են շաքարային դիաբետով, այդ մասին չգիտեն։

16-Հ. անահիտ-1955թ. Վիրջինիայի բնակիչ Տոմաս Հարիետը սկսեց


պրոպագանդել ծխախոտի ամենօրյա օգտագործումը, որպես օրգանիզմի
առողջացման միջոց: Ցավոք, շուտով նա մահացավ քաղցկեղից:

17-Համբ. Անահիտ-

Ծխելու մակարդակը բարձր է այն մարդկանց շրջանում, ովքեր ապրում են


աղքատության մեջ, և նրանց մոտ, ովքեր քիչ կրթված են։

18-Լիլիա- Գիտեք որ, ամբրան' կետերի փսխուքը, սիգարներին ավելացվում է


բուրմունքի համար։

19- Նարեկ -Ծխելը թողնելուց անմիջապես հետո 20 րոպեի ընթացքում արյան


ճնշումը վերադառնում է բնականոն ռիթմի։ Մեկ տարվա ընթացքում սրտի
նոպայի հավանականությունը կիսով չափ նվազում է։

20-Մարգարիտա-Միացյալ Նահանգներում չծխողների շրջանում թոքի քաղցկեղից


մահերի ավելի քան 3000 դեպքը կապված է պասիվ ծխելու հետ։

21-Էմմա-Երկու մարդ, որոնք մասնակցել են Marlboro Man-ի հայտնի գովազդին,


մահացել են թոքի քաղցկեղից։ Ինչից հետո Marlboro սիգարետները ստացել են
«կովբոյներ սպանող» անունը։

22-Էդուարդ
Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր նրանք, ովքեր
ծխախոտ սկսել են օգտագործել պատանեկան տարիքից,
միջին մահացության տարիքը փոքր է 70-ից:

23-Հակ. Անահիտ

Էդինբուրգի մասնագետները հետազոտել են 465 ծխող մարդու,


պարզել, որ նրանց մտավոր ունակությունները տարիների
ընթացքում թուլանում է, որը անմիջականորեն կապված է
ծխելու հետ: Չծխող մարդու ուղեղն ու մտավոր
ունակությունները անհամեմատ տարբերվում են ծխող մարդու
մտավոր կարողություններից:

24-Համբ. Անահիտ

Գիտնական Լորենս Ուոլին կարծում է, որ ծխախոտը մարդու


օրգանիզմում առաջացնում է թթվածնային քաղծ, դա է
պատճառը, որ ծխող մարդու ուղեղը, չստանալով թթվածնի
բավարար քանակություն, սկսում է ոչ նորմալ գործել:

25-Լիլիա

Պարզվել է որ նույնիսկ կենդանիներն կարող են կախավածություն


ունենալ նիկոտինից.

Չինաստանի Չանչուն գյուղի ծայրամասում ապրում է մի կրիա. նա


տառապում էր նիկոտինային կախվածությունից: Կրիան ծխում էր 10
ծխախոտի գլանակ օրական: Կենդանաբանական այգու աշխատակիցը,
որտեղ ապրում էր կրիան, ասում է, թե կենդանին ամեն անգամ, երբ
ծխելու կարիք էր ունենում, դառնում էր անհանգիստ ու սկսում էր
ճանկռոտել:

26-Նարեկ-

Ըստ ՄԱԿ-ի տվյալների ամբողջ աշխարհի ծխողները ամեն տարի


ծախսում են 85-100 միլիարդ դոլար մոտ 4 տրիլիոն գլանակ գնելու
համար, դա մոտավորապես 1000 գլանակ է երկրագնդի յուրաքանչյուր
բնակչին:

Բացի այդ մասնագետները անհանգստացած նշում են, որ 30 տարի


հետո, ծխախոտից մահացողների թիվը կգերազանցի ՁԻԱՀ-ի,
ճանապարհատրանսպորտային և վարակիչ պաթոլոգիական
հիվանդություններից մահացողների թիվը միասին վերցրած: 1950
թվականից մինչ օրս ծխախոտից մահացել է 62 միլիոն մարդ, այս
ցուցանիշը գերազանցում է 2-րդ համաշխարհային պատերազմից
մահացածների ընդհանուր թիվը:
27-Մարգարիտա-Ուստի մայիսի 31-ին Առողջապահության
համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, այդ թվում ՀՀ,
նշում են ՛՛ Առանց ծխախոտի՛՛ համաշխարհային օրը:

Տեսահոլովակ առանց ձայնի Այս ընթացքում խոսում է Էմման


28- Էմմա-Ծխախոտից հրաժարվելը կարող է առաջացնել անհանգիստ, գրգռված
և ճնշված վիճակ: Կարող է նույնիսկ հանգեցնել գլխացավերի և քնի
խանգարումների, շնչառական ժամանակավոր գերծանրաբեռնվածության և
անհանգստության, քանի որ թոքերը և օդուղիները սկսում են մաքրվել: Ծխելը
թողնելուց անմիջապես հետո լորձի գերարտադրությունը վկայում է, որ
շնչառական համակարգը վերականգնվումէ:

29-Էդուարդ
Ծխելու ոչ մի ապահով միջոց չկա: Փոխարինելով ծխախոտը սիգարով,
ծխամորճով կամ նարգիլեով՝ չեք խուսափի առողջական խնդիրներից:

Կարծու՞մ եք ծխախոտը միայն վնաս կարող է հասցնել մեզ,


ծխախոտը ունի շաատ «առավելություններ»:
Նշենք ծխախոտի << արժանիքները>>.

30- Հակ. Անահիտ-

Ծխախոտի անառարկելի արժանիքներից մեկն այն է, որ այն նպաստում է


բիզնեսի ծաղկմանը: Օծանելիք արտադրող ընկերությունները մեծ շահույթ են
ստանում դրանից: Չէ՞ որ ծխողները պետք է թաքցնեն ծխախոտի պատճառած
վնասները, հոտերը, վաղաժամ ծերացման վնասները:
Ասենք, որ ծխողները անգնահատելի ծառայություն են մատուցում
բժշկագիտությանը, հարստացնելով ախտաբանական գիտելիքները բժշկության
բոլոր ճյուղերում և միաժամանակ լուրջ գիտելիքներ ստանալով բժշկությունից
ողջ կյանքում բուժվելու արդյունքում:

31-Համբ. Անահիտ

Մենք «ուրախ լուր» ունենք այն մարդկանց համար, որոնք գերադասում են


մահանալ ժամանակից շուտ: Նրանք ունեն բոլոր հնարավորությունները`
հիվանդանալու պալարախտով (տուբերկուլյուզով) թոքերի ու կոկորդի
քաղցկեղով, էմֆիզեմայով: Միգուցե նրանց բախտ վիճակվի մահանալ
հանկարծակի ինֆարկտի՞ց…

32-Լիլիա
Ծխողները բարի գործ են անում…

Որքա՜ն բժիշկներ, բուժքույրեր, օնկոլոգիական կենտրոնի աշխատակիցներ


կկորցնեին իրենց աշխատատեղերը, եթե չլիներ ծխախոտը:

Այո՛, ամեն ինչ ցույց է տալիս, որ մենք բոլորս պետք է ծխենք, ինչպես
հավաստում են ծխախոտային ընկերության գայթակղիչ ու գունագեղ
գովազդները: “Մալբորոյի” գովազդը հայտարարում է, “Առաջ, դեպի արկածները”:
Իսկ ի՞նչ է ծխախոտը` արկա՞ծ, ազատությո՞ւն, թե գերություն, կախվածություն…
Ակամայից հարց է առաջանում, արդյոք արժե մահանալ մեկ
գլանակ ծխախոտի համար:

33-Նարեկ (սահիկաշար պատրաստել)


Մտածում եք ծխելը գեղեցկացնում է ձեզ, կարծում եք ծխելը մոդայիկ է,
ծխելն այլևս ժամանակակից չէ. Քաղաքակիրթ մարդուն ոչ վայել.

Ծխելը եսասիրություն է, դանդաղ ցավոտ մահ է. Ծխելը


ինքնասպանություն է. Եթե ընտրել եք ծխախոտը, ուրեմն ընտրել եք
կարճ ապրելու կյանքի ձեր ուղղին.

Բայց այնուամենայնիվ ինչ է ուզածդ ծխող, աչքերս այստեղ փակեցի, դու


ել կարող ես նույնը անել:

Բնականից տարբերվող թոքեր ես ուզում: Գուցե բորբոքված բրոնխներ ես


ուզում: Կամ՝ նմանատիպ երեխա: Ուրեմն շարունակիր ծխել, կամ
սկսիր,,,,, միայն չմորանաս՝ դու պատասխանատու ես մտերիմներիդ
համար:

Ծխելու անդառնալի հետևանքները օրգանիզմի վրաՍկզբնաղբյուր

Վերջ
cxaxoti dem նկարներ

Plakat
Շնչառական համակարգ
Ծխելու ժամանակ այնպիսի նյութեր են մտնում օրգանիզմ, որոնք կարող են
վնասել մեր թոքերը: Ծուխն անցնելով օդատար ուղիներով մնացորդներ է թողնում
թոքերի նուրբ հյուսվածքի վրա, բարակ միաշերտ թոքաբշտերը պատերը դառնում
են դժվար թափանցելի, որն էլ դժվարացնում է գազափոխանակությունը թոքերի
եվ արյան միջեվ, որի հետեվանքով Ժամանակի ընթացքում կարող է առաջանալ
մի շարք խնդիրներ: Հետեվաբար ծխող մարդիկ թոքային հիվանդությունների
ավելի մեծ ռիսկի են ենթարկվում.

Նիկոտինը վայրկյանների ընթացքում հասնելով ուղեղին՝ ստիպում է ավելի


աշխույժ զգալ: Բայց քանի որ այդ ազդեցությունը կարճաժամկետ է, ապա որոշ
ժամանակ անց ծխողը ավելի հոգնած է զգում:

Նիկոտինը բերում է անոթների պատի հաստացման, ինչը սահմանափակում է


արյան հոսքը: Ժամանակի ընթացքում անոթների շարունակվող նեղացումը,
ինչպես նաև դրանց վնասումը, կարող է առաջացնել ծայրամասային անոթների
հիվանդություններ:
Ծխելը նպաստում է նաև արյան ճնշման բարձրացմանը, թուլացնում արյան
անոթների պատերը և բարձրացնում թրոմբագոյացման հավանականությունը:
Այս բոլորն իրենց հերթին մեծացնում են կաթվածի առաջացման ռիսկը:

You might also like