You are on page 1of 39

Երևանի Պետական Համալսարան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
è³¹ÇáÑ»éáõëï³ï»ë³ÛÇÝ ÅáõéݳÉÇëïÇϳÛÇ ³ÙµÇáÝ

ԱՎԱՐՏԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա` Լրագրողական էթիկան ՀՀ

հեռուստաեթերում

Ուսանող` Լուսինե Մկրտչյան

Գիտական ղեկավար ` Բանասիրական գիտությունների


թեկնածու Անուշ Մարտիրոսյան

Երևան -2013

1
Բովանդակություն

Ներածություն …………………………………………….…...…………..….3

Լրագրողական էթիկայի մասնագիտացումն ու ամրապնդումը

Հայաստանում ……………………………………………………………..….....5

Ագրեսիան հայկական եթերում ազդեցությունը և հետևանքները…..…...13

Գրագետ խոսքի կարևորությունը ՀՀ հեռուստաեթերում……………...….18

Լրագրող-վարողի վարքագիծը և կեցվածքը եթերում…….………….…….24

Եզրակացություններ……………..……………….……………………...…….27

Գործնական մաս…………………………………………………….30

Օգտագործված գրականության ցանկ ……………………............................

Ներածություն
2
Ցանկացած գործունեությամբ, այդ թվում` լրագրությամբ զբաղվելը ենթադրում է
հետևել որոշակի կանոնների: Դրանք ընդունված է կոչել էթիկայի կանոններ :
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ունեն իրենց սեփական էթիկական
նորմերը, որոնց մեծամասնությունը նույնն են բոլորի համար: Սակայն հայկական ոչ
բոլոր լրատվամիջոցներն ունեն էթիկայի կանոնակարգ: Լրագրողական էթիկայի
կանոններին հետևելով` լրագրողը խուսափում է հնարավոր կոնֆլիկտներից և բաձր
է պահում մասնագիտական արժանապատվությունը:
Աշխատանքում փորձել ենք անդրադառնալ հայկական մեդիադաշտում առաջնային
էթիկական մի շարք խնդիրների՝ Հ1, Արմենիա և Կենտրոն
հեռուստաընկերությունների եթերում առկա օրինակների հիման վրա:
1. Առաջին հատվածում անդրադարձ է կատարվել լրագրողական էթիկային
առնչվող փաստաթղթերին: Ներկայացվում են ինքնակարգավորման առաջին
քայլերը Հայաստանում: Գործող վարքականոնները և այն իրավական
ակտերը , որոնք առնչություն ունեն լրագրողական էթիկային:
2. Երկրորդ մասում փորձել ենք ներկայացնել եթերում առկա ագրեսիան, նրա
թողած ազդեցությունն ու հետևանքները:
3. Երրորդ մասում անրադարձ ենք կատարել հայաստանյան իրականության մեջ
մի կարևոր խնդրի՝ գրագետ խոսքին:
4. Չորրորդ հատվածում ներկայացված է եթերում լրագրողի վարքագիծը և
պահվածքը, հիմնական թերությունները և լուրջ խախտումները:
Լուրջ լրագրողը, ով ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ, ով գիտակցում է, որ
պատասխանատու է ընթերցողի առաջ, հավատարիմ կմնա լրագրողական էթիկայի
կանոններին:
Մեր օրերում լրագրողական էթիկայի հիմնախնդիրները առավել քան կարևոր և
առաջնային են: Հեռուստադիտողների, ինչպես նաև հաղորդման մասնակիցների և
հերոսների հետաքրքրություններն ու պահանջները տարբեր են, նույնիսկ միմյանց
հակասող: Այդ պատճառով հեռուստալրագրողը պետք է լինի առավելագույնս
աչալուրջ, որպեսզի չվիրավորի կողմերից և ոչ մեկին:

3
Լրագրողական էթիկայի պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն իմանալ
էթիկայի տարրական կանոնները, այլ նաև ունենալ տարրական ներքին
դաստիարակություն, սովորական քաղաքավարի մարդուն բնորոշ հատկանիշներ:
Եթե այս ամենը ի սկզբանե լինի, ապա չի լինի մեր եթերում տիրող ցավալի
իրավիճակը: «Եթե ժուռնալիստական էթիկան կիրառելի է կոնկրետ
մասնագիտության շրջանակներում և գործում է խիստ մշակված կանոններով, ապա
բարոյականությունն ավելի բնորոշ է անհատականությանն առհասարակ, քանզի
բարոյականություն ասելով հասկանում ենք ‹‹անհատի ‹‹անձնական էթիկան››,
պարտքի զգացումը` հիմնված աշխարհընկալման ու կենսափորձի վրա›› 1: Հայկական
հեռուսաըներությունները ինքնակարգավորման գործընթացում մեծ ճանապարհ
ունեն անցնելու: Ցավոք ոչ բոլոր հեռուսաընկերություններն են պահպանում
էթիկական նորմերի գոնե մի մասը:

1
Տե´ս Կլոդ-Ժան Բելտրան , Մամուլի ազատության և պաշտպանության երաշխիքներ , Լրատվական
էթիկայի և պատասխանատվության համակարգեր , Երևան 2000 , էջ 31:
4
Գլուխ առաջին
Լրագրողական էթիկայի մասնագիտացումն ու
ամրապնդումը Հայաստանում

«Գիտությունը, որն ուսումնասիրում է մասնագիտական բարոյականության


նրբությունները, կոչվում է «մասնագիտական էթիկա»2: Այնտեղ, որտեղ գործում է
ազատությունը, գործում է նաև պատասխանատվությունը սեփական որոշումների
համար:
«Լրագրողը պատասխանատու է` հասարակության, հեռուստալսարանի,
հաղորդման հերոսների, այն հեռուստաընկերության առաջ, որի անունից նա
ներկայանում է լսարանին, ինքն իր առաջ3 »:
«Կան մի քանի առանցքային սկզբունքներ, որոնց էթիկապես կրթված
հեռուստալրագրողը պարտավոր է հետևել: Դրանք են `
1. Պետք է պահպանվի լսարանի ` ճշգրիտ, օբյեկտիվ, հստակ տեղեկատվություն
ստանալու իրավունքը:
2. Լրագրողը պարտավոր է հարգել տեղեկատվության իր աղբյուրը :
3. Պետք է խուսափել վիրավորական, զրպարտիչ, ուրիշի
արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ հրապարակելուց:
4. Չի կարելի մարդուն լուսանկարել, ձայնագրել առանց նախապես այդ մասին
նրան զգուշացնելու :
5. Խուսափել կրոնական, ռասայական, ազգային անհարդուժողականություն,
թշնամանք հրահրող հայտարարություններից :
6. Անհրաժեշտ է հարգել ինչպես իր լրատվամիջոցի, այնպես էլ մրցակից
լրատվամիջոցների կոլեգաների իրավունքները :
7. Անընդուընելի է գրագողությունը 4»:
2
Տե´ս Авраамов Д. С. Профессиональная этика журналиста , M., 1999 , стр.3.
3
Տե´ս Телевизионная журналистика , 4-е издание , 2002, ГЛАВА 10, Этические принципы тележурналистики (С.А.

Муратов), http://evartist.narod.ru/text6/34.htm
4
Տե´ս Վ . Գ. Պետրոսյան Ժուռնալիստական էթիկա , Հիմնախնդիրները և զարգացան միտումները
արդի հայ մամուլում , Երևան – 2012 , էջ 100
5
Բնականբար, լրագրողական էթիկան նշված կետերով չի սահմանափակվում: Այն
առավել ընդգրկուն և լայն հասկացություն է: Պայմանականորեն էթիկայի գրավոր
առաջին կանոնագիրը համարվում է «Վարքագծի խարտիան», որն ընդունվել է 1918
թվականին Ֆրանսիայում Լրագրողների ազգային սինդիկատի կողմից: Իսկ ահա
Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման առաջին քայլերը արել է Երևանի
մամուլի ակումբը: Այն հիմնադրվել է 1995 թվականին` դառնալով լրագրողական
առաջին մասնագիտական միավորումը հետկոմունիստական Հայաստանում: Այն
եկամուտ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է
լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ների ղեկավարների և փորձագետների՝
անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից5 :
Երևանի մամուլի ակումբը 2007թ. հունվարի 9-ին տարածեց Հայաստանի
լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ
մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: ԵՄԱ-ն ցանկություն էր
հայտնել, որ «այդ նորմերն ընդունելի լինեն ԶԼՄ-ների և լրագրողների հնարավորինս
մեծ թվի կողմից և կիրառվեն նրանց առօրյա գործունեության ընթացքում»: 2007թ.
մարտի 10-ի խորհրդակցությանը ընտրվել է նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ
մարմին(ԴՄ), որի կազմում ընդգրկված էին 7 հոգի: ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ
մարմնի կազմում ընդգրկվել են՝
1. Արամ Աբրահամյանը («Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր),
2. Գեղամ Բաղդասարյանը («Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր),
3. Լևոն Բարսեղյանը (Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի
նախագահ),
4. Մեսրոպ Հարությունյանը (մամուլի փորձագետ),
5. Արա Ղազարյանը (իրավաբան),
6. Գեղամ Մանուկյանը («Երկիր մեդիա» հեռուստաընկերության
տեղեկատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն),
7. Աշոտ Մելիքյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի
նախագահ),
8. Էմանուիլ Մկրտչյանը («Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն),

5
Տե´ս Երևանի մամուլի ակումբի պաշտոնական կայք ` http://www.ypc.am
6
9. Մեսրոպ Մովսեսյանը («Ա1+» հեռուստաընկերության տնօրեն),
10. Գնել Նալբանդյանը («Արմնյուս» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր),
Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբի նախագահ),
11. Նունե Սարգսյանը (Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական
կազմակերպության գործադիր տնօրեն),
12. Օլգա Սաֆարյանը (իրավաբան),
13. Գեղամ Վարդանյանը (www.media.am-ի պրոդյուսեր):

Երևանի մամուլի ակումբը՝

«գիտակցելով, մամուլի ազատությունը խոսքի ազատության ապահովման հիմնարար


երաշխիքներից մեկն է,
նշելով, որ մամուլը պետք է հնարավորություն ունենա անարգել ստանալ և
հրապարակել տեղեկություններ, տեսակետներ ու մեկնաբանություններ դրանով իսկ
հնարավորություն տալով հասարակությանը կողմնորոշվելու կարծիքների
բազմազանության մեջ,
արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական
կանոններ, սակայն կարելի է և պետք է պահպանել այն սկզբունքները, որոնք
մշակված են տարիների փորձով,

ընդունում է սույն վարքականոնը:

1. ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Երևանի մամուլի ակումբի անդամը պետք է՝
- իր գործունեությամբ նպաստի խոսքի, տեղեկատվության և մամուլի
ազատության հաստատմանը,
- ընդդիմանա իր գործընկերների և զանգվածային լրատվության միջոցների
իրավունքների ոտնահարման դեպքերին,
- զերծ մնա այնպիսի գործողություննեից, որոնք կարող են ընկալվել իբրև խոսքի
ազատության սահմանափակման կամ գրաքննության փորձ:

7
Երևանի մամուլի ակումբի անդամի համար անընդունելի են՝
- զրպարտությունը, անհիմն մեղադրանքները, վիրավորանքները,
- փաստերի միտումնավոր կեղծումը և կոծկումը,
- գրագողությունը, հեղինակային իրավունքի խախտումը,
- այս կամ այն նյութը հրապարակելու կամ չհրապարակելու համար շահագրգիռ
անձանցից որևէ ձևով փոխհատուցում ստանալը:

2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ


Ճշմարտությունն իմանալու հասարակության իրավունքը
- Փաստերի և երևույթների անաչառ լուսաբանումը պետք է լինի հիմնական
նպատակ:
- Հրապարակման համար նախատեսված ցանկացած նյութի հավաստիությունը
պետք է նախապես ստուգվի:
- Չպետք է հրապարակվեն ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ազնվություն և պատասխանատվություն
- Տեղեկություններ հավաքելիս, շարադրելիս և մեկնաբանելիս լինել
անկողմնակալ և համարձակ:
- Հրապարակումներում հստակ սահմանազատել փաստերն ու
մեկնաբանությունները:
- Սեփական մեկնաբանություններում հենվել միայն ստույգ փաստերի վրա:
- Հարգել և պաշտպանել այլոց տեակետներ ու կարծիքներ արտահայտելու
իրավունքը:
Տեղեկատվության աղբյուրներ
- Հրապարակման նպատակով տեղեկություններ հավաքելիս զրուցակցին
հայտնել իր մասնագիտությունն ու իր ներկայացրած լրատվամիջոցը:
- Չչարաշահել լրագրողների հետ շփվելու փորձ չունեցող մարդկանց
վստահությունը, մինչև զրույցն սկսելը հայտնել ստացվելիք տեղկությունների
հրապարակման հնարավոր հետևանքները:
- Խստորեն պահպանել տեղեկատվության աղբյուրին տված խոստումները:

8
- Հնարավորինս խուսափել տեղեկատվության կոնֆիդեցիալ աղբյուրներ
օգտաագործելուց:
- Սակայն, եթե տեղեկությունը տրված է աղբյուրի գաղտնիության պայմանով,
որևէ պարագայում չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկատվության աղբյուրը:
Շահերի բախում
- Գիտակցել, որ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելը կամ
քաղաքական որևէ կազմակերպության անդամակցելը կասկածի տակ են դնում
անկախ լրագրողի վարկը:
- Հրաժարվել արտոնություններից, վճարից, նվերներից, որոնք մասնագիտական
անկախության հետ հակասության մեջ են մտնում և հանգեցնում են
վստահության կորստի:
- Ձեռք բերված տեղեկությունները և կապերը չօգտագործել անձնական, նեղ
խմբակային նպատակների համար:
Անձնական կյանք
- Գիտակցել, որ անձնական բնույթի տեղեկություններ հավաքելն ու
հրապարակելը կարող են վնասել և ցավ պատճառել մարդուն:
- Հարգել և պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության
իրավունքը:
- Ծայրահեղ հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն
պաշտոնարար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ
հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին
միջամտությունը: Այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է
մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, մամուլի ակումբի
անդամն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը և
պատասխանատվություն է կրում իր վճռի համար:

Համամարդկային արժեքներ

9
- Որևէ ձևով չքարոզել պատերազմ, ազգային, կրոնական թշնամանք և
անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և
լեզվական հատկանիշներով խտրականություն, բռնություն, պոռնոգրաֆիա:

Երևանի մամուլի ակումբի անդամներն իրենց գործունեության համար հաշվետու են


միմյանց, ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի և ակումբի վարչության
առջև »6:
Վարքականոնը ստորագրած ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ընդունում են Դիտորդ
մարմնի իրավասությունը` քննելու իրենց գործողությունների և հրապարակումների
համապատասխանությունը Հռչակագրի դրույթներին, ինչպես նաև պատրաստակամ
են իրենց լրատվամիջոցում հրապարակելու Դիտորդ մարմնի որոշումները:
Դիտորդ մարմնի առաքելությունն է` քննել Վարքականոնի խախտման վերաբերյալ
բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություններ:
Այս նորմերին պետք է հետևեն ոչ միայն Մամուլի ակումբի կազմում գտնվող ԶԼՄ –
ները, այլ նաև լրագության ոլորտում իր գործունեություն ծավալող ցանկացած մարդ,
ով ցանկանում է, որ մեր հասարակության հոգեբանությունը լինի առողջ : Քանի որ
մեր օրերում ԶԼՄ-ները մեծ դերակատարություն ունեն հասարակությանն իրազեկելու
և կողմնորոշելու գործում: «Այս տեսակետից լրագրողի աշխատանքն այնքանով է
նման հոգեբանի աշխատանքին, որքանով գործ ունի մարդկանց զգացմունքների,
հույզերի, ի վերջո ճակատագրերի հետ 7» :
Մյուս ինքնակարգավորող մարմիններն են` Տեղեկատվական վեճերի խորհուրդ,
Լրատվական շահերի պաշտպանության խումբ, Մամուլի օմբուդսմեն, Խմբագրական
կոլեգիա և տարբեր լրագրողական կազմակերպություններ և լրագրողական
միություններ:
Տեղեկատվական վեճերի խորհուրդն ընդունել է հետևյալ եզրակացությունները.
1. 2013թ. մարտի 25-ի կարծիքը՝ Էդգար Բարսեղյանի դեմ Տիգրան Ուրիխանյանի
հայցի վերաբերյալ:

6
Տեʼս Երևանի մամուլի ակումբի անդամի վարքականոն 2002 Ãí³Ï³Ý , 30 ապրիլի:
7
Տե´ս Վ . Գ. Պետրոսյան Ժուռնալիստական էթիկա , Հիմնախնդիրները և զարգացան միտումները
արդի հայ մամուլում , Երևան – 2012 , էջ 3 :
10
2. 2013թ. մարտի 5-ի կարծիքը՝ Սվետլանա Առաքելյանի, «Հայք» թերթի
խմբագրության, «Հայք» թերթի թղթակից Արման Գալոյանի դեմ Սուսաննա
Բաղդասարյանի հայցի վերաբերյալ:
3. 2013թ. փետրվարի 5-ի կարծիքը՝ «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի
դեմ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի և ընկերության տնօրեն Խաչիկ
Խաչատրյանի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ:
4. 2013թ. հունվարի 21-ի կարծիքը՝ «Միգ» հեռուստաընկերության և News.am
լրատվական ծառայության դեմ Մարիամ Եփրեմյանի հայցի հիման վրա հարուցված
դատական գործի վերաբերյալ8:
Իրականում կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք իրենք իրենց համար
ստեղծել են վարքականոններ և առաջնորդվում են դրանցով: Սակայն մինչ այժմ չի
գործում որևէ միասնական իրավական փաստաթուղթ, որի պահանջները բոլոր
հեռուստաընկերությունները ոչ թե կկատարեն, այլ պարտավորված կլինեն
կատարելու: Բայց բարեբախտաբար գործում են մի շարք օրենքներ, որոնց
պահանջները համընկնում են էթիկական չգրված նորմերին:
«Օրենքի և ժուռնալիստական էթիկայի տեսանկյունից որպես առաջնային պահանջ
անհրաժեշտ է դիտարկել ստույգ, ճշգրիտ, օբյեկտիվ տեղեկատվության
տրամադրումը, որը տարբեր կանոնագրերի հիմնական սկզբունքներից մեկն է» 9 : Այս
պահանջին հետևելը ենթադրում է նաև տեղեկատվության ազատության որոշակի
սահմանափակում: Ըստ այդմ էլ գործածվում է «Տեղեկատվության ազատության
մասին օրենքը»: Բայց էթիկայի դեպքում արդեն գործող կանոնագրքերում չի նշվում
տեղեկատվական ազատության, կամ նրա սահմանափակման որևէ կետ: Այսպիսի
համընկնումներից են նաև տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը:
Իհարկե կան շատ մեծ տարբերություներ, սակայն սա այն հիմնական կետերից մեկն
է, որը գործում է և´օրենքում , և´ լրագրողական էթիկայի կանոնագրքերում :
Այսպիսով հաճախ օրենքն ու լրագրողական էթիկան քայլում են կողք կողքի: Եվ, եթե
լրագրողական էթիկայի կանոններին չհետևելու դեպքում կարող են խուսափել
պատասխանատվությունից, ապա ամրագրված օրենքներից և դրանցից բխող
պատասխանատվությունից դժվար է փախչելը, չնայած այն հանգամանքին, որ

8
Տե´ս Երևանի մամուլի ակումբի պաշտոնական կայք ` http://www.ypc.am
9
Տե´ս Նույն տեղում , էջ 40 :
11
Հայատանի Հանրապետությունում օրինական դաշտը նույնպես լավ չի գործում: Եվ
նույնիսկ որոշակի դեպքերում անգամ ծիծաղելի է առհասրակ օրենքից խոսելը:
Սակայն այս ամենը չի վերաբերում բոլոր հեռուստաընկերություններին անխտիր:
Կան իրենց լրագրողական պատիվը բարձր պահող և հայկական մեդիադաշտում
որոշակի չափով էթիկական նորմերին և օրենքներին հետևող
հեռուստաընկերություններ :

12
Գլուխ երկրորդ
Ագրեսիան հայկական եթերում
ազդեցությունն ու հետևանքները

Ժուռնալիստական էթիկայի կարևորագույն կանոոններից մեկն է համարվում


բռնության տեսարանների, թշնամանք, անհանդուրժողականություն հրահրող
հրապարակումներից զերծ մնալը: Հայկական եթերում բազմաթիվ անգամներ ենք
ականտես լինում բռնության տեսարանների և ագրեսիվ վարքի: Դրանք
հասարակության տարբեր հատվածների շրջանում թողնում են իրենց հետքը, և
ունենում են տարատեսակ ընկալումներ: Մեր ուսումնասիրությունը ՀՀ
հեռուստաեթերի՝ մասնավորապես Արմենիա, Հ1 և Կենտրոն
հեռուստաընկերությունների եթերի մասին է:
Ագրեսիայի և բռնության դրսևորումներ նկատվում են հատկապես եթեր
հեռարձակվող սերալներում և ֆիլմերում: Լրատվական դաշտում և տարբեր բնույթի
հաղորդումներում, բարեբախտաբար, քիչ են նկատվում նման երևույթներ:
Վաշինգտոնի համալսարանի հետազոտող Ֆրեդերիկ Զիմերմանը գտնում է, որ «3
տարեկանից ցածր երեխաների համար հեռուստադիտումը կարող է ուղեկցվել
ուշադրության խնդիրներով, բերել ագրեսիվ վարքի և դանդաղ զարգացման: Այն նաև
նվազագույնի է հասցնում ընտանեկան շփումները»10: Եվրոպական լրագրողական-
սոցիոլոգիական դպրոցի որոշ ներկայացուցիչներ ավելի հեռու են գնում`
հայտարարելով, թե «լավ կլներ եթե հետուստատեսություն գոյություն չունենար
ընդհանրապես»11: Բայց իհարկե անհնար պատկերացնել մեր կյանքն առանց
հեռուստատեսությսն: Սերիալները, թոք շոուները, տարաբնույթ ընտանեկան
պատմությունները սահմանում են որոշակի մտածողություն, կոտրում և ստեղծում
կարծրատիպեր, փոխում են մեր հասարակության մեջ ընդունելի նորմերը, խեղում
հասարակության հոգեբանական, արժեքհամակարգային, սովորութային պատկերը:
Էկրանը ապրելաձևի որոշակի նիշ է սահմանում դեռահասության համար: Եվ այս

10
Տեʼս http://www.collectifciem.org/spip.php?article113:
11
Տեʼս http://www.zetud.net/6421-la-television-dans-la-societe.html:
13
դեպքում երեխայի նախնական ինքնությունը, մինչ այդ ստացած
դաստիարակությունը շատ քիչ նշանակություն ունեն, քանի որ, գտնվելով ակտիվ
փոխակերպումների փուլում էկրանից եկող հաղորդագրությունները էականորեն
մասնակցում են նրա ինքնության ձևավորվմանը՝ արտահայտվելով որոշակի
ձգտումների տեսքով, ունենալով որոշակի վարքային դրևորումներ: Ընդ որում այդ
դրսևորումներն արտահայտվում են իբրև հասարակության, ընտանիքի անդամ, ազգի
ներկայացուցիչ ինքնիրացվելու ընթացքում12: Արևմտյան մամուլի տեսաբանները
բռնությունը վաղուց արդեն հաստատել են իբրև լսարան նվաճելու արդյունավետ
հնարանք: Բայց և արյունաշատ տեսարանների, ագրեսիվ վարքի դրսևորումները,
որքան էլ որ լսարան են ապահովում էկրանի առջև, այդուհանդերձ բերում են խեղված
արժեքների ձևավորմանը: Հատկանշական է, որ անգամ դրական հերոսներին է
հատուկ դաժանությունն ու սառնասրտությունը: Երիտասարդության
քրեականացված կերպարի ներկայացումը, թերևս, էկրանից եկող հերթական
ակնհայտ հաղորդագրությունն է, որը կարող է մտածելակերպ ձևախեղել. ցավոք,
հաճախ էկրանը չափն անցնում է գռեհիկ, ոչ եթերային բառերի կիրառությամբ,
թմրանյութերի օգագործման տեսարանների մանրամասն նկարագրությամբ13:
Փորձենք դիտարկել դեռահասների շրջանում առավել մեծ համարում ունեցող
հեռուստասերիալներից մի քանիսը: Վերջերս եթերով ցուցադրվում էր «Դժվար
ապրուստ» հեռուստասերիալը, որտեղ նկատվում էին բռնության տեսարանների
բազմաթիվ դրսևորումներ, որոնք հասնում էին ծայրահեղության: Միայն տեսնելով
Արմենիա հեռուստաընկերության պաշտոնական կայքում սերիալի անվան կողքին
գրված` « Հարուստ կյանք և դժվար ապրուստ... Այս երկու հատկանիշների բախման
արդյունքում ծնված մեծ սեր, կործանիչ սեր, ողբերգական սեր» 14 մեկնաբանությունը`
ամեն ինչ ինքնըստինքյան պարզ է դառնում: Հենց այսպես ողբերգական էլ
ներկայացված է սերիալում հայկական իրականությունը, որտեղ ամեն ինչ վատ է ,
ամեն ինչ ցավալի, հարուստները ճնշում են աղքատներին և այդպես շարունակ :
Հաշվի չէր առնվում այն հանգամանքը, որ այդպիսի տեսարանները կարող են իրենց
վատ ազդեցությունը թողնել մարդկանց հոգեկան աշխարհի և հենց

12
Տե´ս http://www.media-awareness.ca/francais/ressources/parents_ressources/trousse_valeurs_tele.cfm:
13
Տեʼս Անահիտ Մենեմշյանի զեկույցը , Արժեքներ էկրանիn
14
Տե´ս Արմենիա հեռուստաընկերության պաշտոնական կայքէջ ` http://www.armeniatv.am
14
հեռուստադիտողների վարքի փոփոխություններ կարող են նկատվել: Եթեր
հեռարձակվող սերիալում բռնության տեսարանները չափազանց շատ են և
չափազանց դաժան: Երբ սովորական հեռուստադիտողը եթերում տեսնում է մեծ
քանակությամբ ագրեսիայի դրսևորումներ, նա ինքնաբերաբար ձեռք է բերում
ագրեսիվ վարքի նոր մեթոդներ: Եվ արդեն Արմենիա հեռուստաընկերության
եթերում այնքան շատ են բռնության տեսարանները, որ մարդկանց
մեծամասնության համար ագրեսիան դարձել է սովորական երևույթ: Ագրեիայի
մշտական դիտումը կարող է անձի մոտ ագրեսիայի, այլոց ցավի նկատմամբ
զգայական ընկալողունակության կորստի պատճառ դառնալ: Նման դեպքերում
դիտորդն այնքան է հարմարվում ագրեսիային, որ այլևս ագրեսիան չի դիտարկում
որպես հատուկ պահվածքի ձև, հետևաբար հնարավորության դեպքում նույնպես
կարող է ագրեսիա կիրառել: 15
Հեռուստասերիալի 2013 թվականի հունվարի յոթից, մինչև 2013 թվականի մարտի
երկուսը հեռարձակված սերիաներում առկա են սթրեսային և ոբերգական
դրվագներ, բռնության տեսարաներ իգական սեռի նկատմամաբ, բռնության
տեսարաններ սեռերի միջև, հայ կնոջը նսեմացնելու միտումներ, չեզոք
խոսակցություններ: Դրական կողմերը քիչ են, երբեմն ընդհանրապես չկան, երբեմն էլ
կորում են բացասականի քողի տակ :
Այս իրավիճակը փոքր-ինչ մեղմ է Հանրային հեռուստաընկերությունում: Այս
հեռուստաընկերությունը կիսապետական է, և այդ իմաստով նրա նկատմամբ
հսկողություն ավելի մեծ է, հենց դա է նպաստում նրան, որ էթիկական նորմերի
խախտումներն այտեղ համեմատաբար մեղմ են :
Առանձնակի ուշադրության է արժանի «Կյանքի կարուսել» հեռուստասերիալը, որը
«իրական» պատմությունների վրա հիմնված կարճամետրաժ ֆիլմերի շարք է:
«Ընտանեկան խնդիրներ, անելանելի իրավիճակներ, մարդկային բարդ
հարաբերություններ, երջանիկ ավարտ կամ բաժանում: Կարճամետրաժ ֆիլմ, որ
իրական պատմություններ է ներկայացնում»16: Բացի բռնության և ագրեսիայի բուռն
տեսարաններից, այստեղ իսպառ բացակայում է նաև գրագետ խոսքը: Փաստորեն,
Հանրային հեռուստաընկերությունը մեծ մասամբ ծառայում է հանրության ժամանցն

15
Տե´ս Վահրամ Միրաքյան «Ագրեսիվ հեռուստատեսության հետևանքները» , 2012թ. Էջ 34 :
16
Տե´ս Առաջին Ալիքի պաշտոնական կայքէջ ` http://www.1tv.am/ .
15
ապահովելուն, քան նրան տեղեկատվություն տրամադրելու նպատակին, կամ էլ
հասարակության, ասենք, կրթական, քաղաքական կամ մշակութային մակարդակը
բարձրացնելուն:
Մինչդեռ թվում էր, թե պետբյուջեից մեծամեծ գումարներ Հ1-ը հենց դա անելու համար
պետք է ստանար: Հանրային հեռուստաընկերության արտադրած
հեռուստասերիալները շատ ավելի մեծ հեռուստալսարան են ունենում, քան
լրատվական ծրագիրը, որը 2010 թվականին կոչվում էր «Հայլուր», 2011-ին` «Առաջին
լրատվական»: Այսպես, օրինակ, համաձայն ներկայացված գծապատկերի` 2010
թվականին հեռարձակված «Աննա» հեռուստասերիալը ունեցել է ավելի քան 529
հազար դիտում, «Որբեր-2»-ը` ավելի քան 506 հազար: Իսկ ահա «Հայլուր»
լրատվական ծրագիրը` ընդամենը ավելի քան 356 հազար դիտում է ապահովել: Եվ
եթե 2010 թվականին «Հայլուրն», այդուամենայնիվ, ընդգրկված էր Հայաստանի
հեռուստաեթերի ամենամեծ հեռուստալսարան ունեցող 10 հաղորդումների մեջ, ապա
արդեն 2011 թվականին Հանրայինի` «Առաջին լրատվական» վերանվանված ծրագիրը
նույնիսկ տասնյակում չկա: Դե, իսկ առաջատարը կրկին սերիալն է, այս անգամ`
«Աննա-2»-ը: Վերջինիս ապահոված դիտումների թիվը ավելի քան 512 հազար է:17
2011թ. նոյեմբերի ընթացքում իրականացված հեռուստաալիքների (Հ1, «Երկիր
մեդիա», «Կենտրոն») փրայմ-թայմի (18:00-24:00) ծրագրային ցանցի մոնիթորինգը թույլ
է տալիս տեսնել սերիալների տեսակարար կշիռը և բովանդակությունը:
Հեռուստասերիալներին տրամադրված եթերաժամանակով Հ1-ը առաջատարն է
(25,8%), ինչը հանրայինի ուղղվածությունը դարձնում է հիմնականում ժամանցային:
Սերիալների առատության ֆոնին հանրայինի եթերն աչքի է ընկնում նաև
գեղարվեստական ֆիլմերի սղությամբ (4,1%)18։ Ցուցադրվում են հայրենական
արտադրության նույնաժանր սերիալներ՝ մարդկային ծանր ճակատագրեր
ներկայացնող (սերիալների գլխավոր հերոսներն ապրում են վատ պայմաններում,
անընդհատ արժանանում են «հեղինակություն վայելող», լավ ապրուստ ունեցող
մարդկանց արհամարհանքին, հաճախ անզոր են ճակատագրի շրջադարձերի առջև։
Այս շարքում են «Քաղցր կյանք», «Աննա 2», «Կյանքի կարուսել», «Հրեշտակների

17
Տե´ս http://www.armtimes.com/
18
Տե´ս http://www.noravank.am
16
դպրոց» սերիալները։«Կենտրոնն» այս ընթացքում ցուցադրել է «Դոկտոր Տիռսա»
ռուսական սերիալը (6,1% փրայմ-թայմից):
Հայկական հեռուստաընկերությունները առաջնային են համարում իրենց իսկ
շահերը: Թիրախային խումբը հիմնականում միջնակարգ կրթություն ունեցող մարդիկ
են: Բարձրագույն կրթություն ունեցողները համեմատաբար ավելի քիչ են դիտում
հայկական արտադրության սերիալներ: Ճիշտ է , Հայաստանում ցուցադրվում են նաև
օտարերկրյա արտադրության ֆիլմեր և սերիալներ, սակայն հայկական
արտադրանքի ազդեցությունը ավելի քան մեծ է, քանի որ ցուցադրվում է նույն
երկրում ապրող, նույն կենցաղն ունեցող մարդկանց կյանքը :

17
Գլուխ երրորդ
Գրագետ խոսքի կարևորությունը ՀՀ հեռուստաեթերում

Շատ է խոսվում եթերի լեզվի վիճակի մասին: Եթերում արձանագրված լուրջ


էթիկական խախտումներից են հատկապես ժարգոնային խոսվածքը, բարբառային
բառերի անհարկի գործածությունները, սխալ շարադասությամբ կազմված
նախադասությունները, օտարահունչ բառերը, գռեհկաբանությունները և այլն:
Միացնելով հեռուստացույցը մենք տեսնում ու լսում ենք զարհուրելի
բառապաշարով, ոչ հայկական առոգանությամբ հաղորդումներ, գովազդներ: Լեզվի,
մշակույթի, գիտության, եկեղեցու և մանուկների վրա հարձակումները մենք ամեն օր
ենք նկատում, և առաջին հերթին հեռուստատեսությունն է իր կործանարար դերը
կատարում: Այն ինչի մասին խոսում եմ, մեկ կամ երկու հեռուստաընկերությամբ չէ,
որ սահմանափակվում է, ախտը համատարած է:
Հեռուստատեսության հիմնական և ամենակարևոր առաքելություններից է կրթելու
առաքելությունը: Որքան էլ ցավալի է, հայոց լեզվով ստեղծագործող ու աշխատող քիչ
անհատներ են հասկանում, թե հայերենն ինչ ներուժ ունի: Շատերն այն
օգտագործում են որպես օտար լեզուներից մեխանիկորեն ընդօրինակված
կաղապարների շարք: Սակայն ինչ կարող է անել հայ հեռուստադիտողը, երբ
եթերում լրագրողական կրթություն չունեցող, և շատ հաճախ լրագրությունից
անտեղյակ մարդիկ են, ովքեր իրենց խոսքում թույլ են տալիս բազմաթիվ լեզվական
վրիպումներ: Այսպիսով այն դրական ներգործությունը, որ պետք է ունենար
հեռուստատեսությունը, փոխարինվում է բացասականի: Բոլորին էլ քաջ հայտնի է,
որ Հայատանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, եթերի լեզուն `
գրական հայերենը: Այն, որ հեռուստատեսությունը ամենազանգվածային
քարոզչամիջոցն է և ճաշակ ու մտածողություն է ձևավորում անվիճելի է: Բայց
մեզանում որքանով է հաշվի առնվում հեռուստատեսության քարոզչական
հնարավորությունը, նրա ազդեցությունը հասարակության վրա, ընդհանրապես, այս
ոլորտում որքանով է առկա, եթե ոչ պետական, ապա գոնե մասնագիտական

18
կառույցի վերահսկողությունը: Մի բան հստակ է, հեռուստաեթերում ոչ թե
ազատություն է տիրում, այլ քաոս: Սկզբանական շրջանում եթերի լեզվի հարցերով
զբաղվում էր Լեզվի պետական տեսչությունը, որը հնարավորինս կատարում էր իր
պարտավորությունները: Տարիներ առաջ այս կառույցը ինքնուրույն վարչական
միավոր էր` վարչապետի ուղիղ ենթակայությամբ: Մի քանի գիտաշխատող
ունկնդրում էին հեռուստառադիոհաղորդումները, կազմում լեզվական սխալների
ամփոփագրեր և շաբաթը մեկ անգամ ուղարկում հասցեատերերին: Սխալները
կրկնվելու դեպքում տեսչության պետի հանձնարարությամբ անձնական զրույցներ
էին ունենում հեղինակների հետ կամ հանդես գալիս մամուլում, եթերում: Այժմ Լեզվի
պետական տեսչության գործառույթները նեղացել են, մնացել է նախկին անձնակազմի
1/3-ը: Կրճատվել են նաև եթերը վերահսկողների հաստիքները: Այսպիսի
պայմաններում տեսչությունն ի վիճակի չէ լիարժեք իրականացնելու իր
գործառույթները: Սակայն կառավարությունը ստեղծեց մի նոր մարմին և
լիազորությունները հանձնեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային
հանձնաժողովին: Այժմ Լեզվի պետական տեսչությունը սահմանափակվում է`
խախտումը տեսագրելով և Ռադիոյի ու հեռուստատեսության ազգային
հանձնաժողովի դատին հանձնելով:19
Այժմ անրադառնանք, թե ինչքանով են պահպանվում լեզվական կանոնները Հ1,
Արմենիա և Կենտրոն հեռուստաընկերություններում:
Առաջին ալիքի եթերում ամեն օր առավոտյան, կեսօրին, երեկոյան և կեսգիշերին մեր
երկրում և աշխարհում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին է
պատմում «Առաջին» լրատվական ծրագիրը: «Առաջին» լրատվականը չորս մեկնաբան
ունի, տասնհինգ թղթակից և ևս ութ թղթակից՝ Հայաստանի տարբեր մարզերում,
ովքեր տեղեկացնում են Հայաստանի մշակութային ու քաղաքական կյանքից,
սպորտից և միջազգային լրահոսից: «Առաջինը», բացի հիմնական թողարկումներից,
ունի հավելվածներ ՝ «Ինդեքս», որտեղ ներկայացվում են տնտեսական նորություններ,
«Սպորտ»` մարզական նորություններով, և «Հարցազրույց»:
«Առաջին»-ի առանձին բաժնով ներկայացող «Առաջին սփյուռքը» նախատեսված է
արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար և ներկայացնում է ոչ միայն

19
Տե´ս http://www.lezu.am .
19
Հայաստանի, այլև արտերկրի հայ համայնքների կյանքն ու տեղի ճանաչված հայերի
գործունեությունը:20
Առաջին լրատվականը այն եզակիներից մեկն է, որտեղ խոսքը գրագետ է: Նյութը
մատուցվում է սահուն, հասկանալի և ճիշտ հնչերանգով: Մեկնաբաններն են `
Աբրահամ Գասպարյանը, Շահանե Մելքումյանը և Քրիստինե Մելքոնյանը : Իհարկե
երբեմն վրիպումներ նկատվում են, բայց այդպիսի հարցերում հարկավոր է լինել
ներողամիտ, քանի որ հեռարձակումը ուղիղ եթերով է: Առաջինի եթերում լեզվական
լուրջ վրիպումներ նկատվում են հատկապես ժամանցային և ճանաչողական
հաղորդաշարերի շրջանակներում: Լեզվական որոշ վրիպումներ թուլ է տալիս
հատկապես «Առաջին լրատվական» ծառայության «Հարցազրույց» հաղորդաշարի
հեղինակ և վարող Նվեր Մնացականյանը: Ներկայացնենք օրինակները:
Նվեր Մնացականյանի հարցը ` ուղղված Հակոբ Չաքրյանին. «Իսկ պրոբլեմը ինչում
կարող է արտահայտվել »21: Այտեղ տեղ գտած պրոբլեմ բառը հեշտությամբ կարող էր
փոխարինվել խնդիր բառով: Ճիշտ է կան բազմաթիվ բառեր, որոնց հայերեն
համարժեքները չեն ներառում այդ բառի բուն իմաստը, բայց պրոբլեմ բառը այդ
օրինակների մեջ չի մտնում: Այս նույն նախադասության մյուս ցայտուն սխալն է
«ինչում կարող է արտահայտվել» հատվածը: Սա բնավ էլ հայերեն չէ, և այս ձևը
ռուսական մտածողության հետևանք է: Այս դեպքում արդեն այս նախադասությունը
կարող եր կազմվել հետևյալ կերպ` «Իսկ խնդիրը ինչպե՞ս կարող է արտահայտվել »:
Առօրյա խոսակցական ոճին բնորոշ տարրեր են նկատվում հետևյալ
նախադասության մեջ. « Ասում են ` Օբամայի խոսքը գետնին չէր քցվի» 22 : Կարծում
եմ մեկանաբնություններն ավելորդ են: Հատկապես հատկանշական է, որ Նվեր
Մնացականյանի խոսքում գերակշռում են դերանունների այս-այդ գրական
տարբերակների փոխարեն, էս-էն տարբերակները: Սա գրական հայերեն չէ: Հաջորդ
նկատառումն է Նվեր Մնացականյանի հետևյալ հարցը, որն ուղղված է Արմեն
Էլբակյանին. «Թատերական կյանքը , որ փուլում է , որպես այդ կյանքը խթանող
անձնավորություններից մեկը Հասյատանում»23 : Ես չըմբռնեցի այս հարցի իմաստը:

20
Տե´ս Առաջին ալիքի պաշտոնական կայքէջ ` http://www.1tv.am .
21
Տե´ս Առաջին ալիք , 28.03.2013 թ. , «Հարցարույց » - Հակոբ Չաքրյան :
22
Տե´ս Նույն տեղում
23
Տե´ս Առաջին Ալիք , 27.09.201թ. , , «Հարցարույց » - Արմեն Էլբակյան :
20
Կարծես իրար կցված բառերի կույտ լինի: Օրինակները շատ են, ինչն այս դեպքում
ցավալի է :
Նույն իրավիճակն է առկա է նաև «Առավոտ լուսո» տեղեկատվական-ժամանցային
հաղորդուման մեջ: Եթերում մերթընդմերթ նկատվում են կենցաղային զրույցներ: Ոչ
հայերեն նաղադասություններ: Անգրագետ խոսք, որը իր արտահայտումն է գտում
հատկապես Սուրեն Փահլեվանյանի արտահայտած մտքերում: 24

Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժինը կրկին լեզվական սխալներ


թույլ է տալիս հատկապես հարցազրույցների և տարատեսակ քննարկումների
ժամանակ: Այստեղ կարող ենք առանձնացնել հատկապես «Էպիկենտրոն»
հաղորդաշարի «Ուրվագիծ» բաժնի մեկնաբան Պետրոս Ղազարյանի լեզվական
սխալները:
Պետրոս Ղազարյանը Վարդան Սեդրակյանի պատասխանին հավելում է «Նու
Րաֆֆին էլ ա դա ասում, որ պետք ա Արցախը անմիջապես ճանաչվի» 25: «Րաֆֆին էլ
ա » ձևի փոխարեն փետք է գործածվի «Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է » , կամ «Պարոն
Հովհաննիսյանն էլ է » ձևը, որովհետև եթերում և ընդհանրապես պետք է ցույց տալ
հարգանքը կամ գոնե չեզոք վերաբերմունքը տվյալ անձնավորության նկատմամբ:
Չէ՞ որ այս ամենը սովորական զրույց չէ, այն հեռարձակվում է, իսկ եթերի
կարևորագույն էթիկական պահանջներից է գրգագետ խոսքը: Հաջորդ կարևոր
նկատառումն է «նու»` ռուսական ծագում ունեցող բառը: Առահասարակ այդ բառը
գերակշռում է Պետրոս Ղազարյանի բառապաշարում և ունի մշտական
գործածություն: Պետրոս Ղազարյանի խոսքում բազմաթիվ անգամներ է նկատվում
օժանդակ բայերի սխալ գործածությունը: Այդ մասին կարող եք համոզվել,
պարբերաբար հետևելով նրան եթերում:
Մեկ այլ առավել մեծ և´ լեզվական, և´ էթիկական խնդիր է իրենից ներկայացնում
Կենտրոն հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Անտիվիրուս» ժամացային
ծրագիրը: Միայն տեսնելով հաղորդաշարի մեկնարկը հասկանում ես , թե ինչքանով է
այս հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը հեռու լրագրողական
էթիկայից: «Անտիվիրուսը» սկսվում է հետևյալ մեկնաբանությամբ` «Ուշադրություն,
տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամընկնել ձեր տեսակետների հետ,

24
Տե´ս 29.03.13 , Առավոտ լուսո
25
Տե´ս 15.02.2013 «Ուրվագիծ» , Վարդան Սեդրակյան
21
բայց դա մեզ մի տեսակ չի հուզում»: Բացի այդ, առանձնացնեմ մեկ եթերաժամի
ընթացքում հնչած գռեհկաբանությունները, ժարգոնային և եթերային էթիկային ոչ
հարիր այլ բառերը: «Բարլուս, ֆռացի, գրվավ, զրզռաց, կզցնում է, թազա, գրող ու սև
ցավ, պապենական արտադրության դեմք, աստղայինի տակ մնացած, ռոժ կանտրոլ,
գլամուռչիկ, մալալետկա, բեթար, դայաղ, կլիենտ, չուլան»26: Ճիշտ է այս
հաղորդաշարը ժամանցային է, և Գոռ Հակոբյանը անրադառնում է հայ
հասարակության արդի խնդիրներին շատ դիպուկ, բայց չպետք է մոռանալ, որ
եթերը դիտում են տարբեր տարիքային խմբերի մարդիկ, և բազմաթիվ անհարկի
բառերի օգտագործումը կարող է վատ անրադառնալ հայ հասարակության, առավել
ևս դեռ չինքնահաստատված երիտասարդների շրջանում:
Չնայած այս ամենի Կենտրոն հեռուստաընկերությունը աչքի է ընկնում նաև
լրագրողական էթիկային ծանոթ, և գրագետ խոսք ունեցող մեկնաբաններով, որոնցից
կարող եմ առանձնացնել հատկապես «Դիպված» հաղորդաշաի վարող Զավեն
Հարությունյանին:
Լրագրողական էթիկայի կանոնների խախտումներից անմասն չի մնում նաև
«Արմենիա» հեռուստաընկերությունը: Լեզվական առումով սխալներ թուլ են տրվում
հատկապես «Կենդանի մատյան » և «Բարի լույս , հայեր » ծրագրերում:
Առանձնացնենք «Կենդանի մատյան» ծրագրի վարող Կարեն Քոչարյանի
վրիպումներից, մեջբերում եմ. «Շատ են ուսանողները, իրավաբանները և այլն, որոնք
միակ բանը, որ չեն ուզում գալ, գիտեն, որ կարող է աշխատանք չլինի»: Նախ Կարեն
Քոչարյանի խոսքում շատ է նկատվում ովքեր ձևի փոխարեն, որոնք ձևի
գործածությունը: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ երբ նա համպատրաստից ինչ-
որ հարց է տալիս, երբեմն-երբեմն ստացվում է ինչ-որ իմաստ չարտահայտող իրար
կցված բառերի շղթա:
Այնուամենայնիվ ոչ միայն Արմենիա, այլ նաև մյուս` Կենտրոն և Հանրային
հեռուստաընկերությունների դեպքում նույնպես միայն լրատվական թողարկումների
ժամանակ է պահվում լրագրողական էթիկայի կարևորագույն տարրերից մեկը`
գրագետ խոսքը: Ինչևէ Հայատանյան իրականության մեջ գերխնդիրը եղել և մնում է
գրագետ խոսքի բացակայությունը:

26
Տե´ս «Անտիվիրուս» , Կենտրոն , 24-02-2013 թ . :
22
Հայկական հեռուստաընկերություններն այս առումով դեռ երկար ճանապար ունեն
անցնելու, և հուսանք, որ մեր իրականության մեջ գտնվող գրագետ և իրենց
աշխատանքի նկատմամբ լուրջ վերաբերմունք և պատասխանատվություն ունեցող
լրագրողները ինչ-որ կերպ կփոխեն եթերային իրականությունը դեպի լավը:

Գլուխ չորրորդ
Լրագրող-վարողի վարքագիծը և կեցվածքը եթերում
23
Lրագրողական էթիկայի բազմաթիվ խախտումներն իրենց արտահայտումներն
են գտնում լրագրող-վարողի և´ վարքագծում, և´ կեցվածքում, և´ խոսքում:
Լրատվական թողարկումների ժամանակ դա հիմնականում կարող ենք նկատել
հաղորդավարուհիների հագուստից և դիմահարդարումից:
Հեռուստաընկերությունների մեծամասնության և մասնավորապես Արմենիա
հեռուստաընկերության հաղորդավարուհիները, առանձնանում են վառ ընդգծված
դիմահարդաարմամբ և հագուստի տարատեսակ գույների չարաշահմամբ:
Հեռուստաբանավեճը և թոք-շոուն պետք է անցկացվեն հայտարարված թեմային
վերաբերող ոլորտի մասնագետների և հասարակության ներսում հեղինակություն
վայելող անձանց մասնակցությամբ` փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Բացառվում է տաղավարում ներկա կամ տաղավարից դուրս որևէ անձի
անվանարկելը, անպատվելը, ծաղրելը27: Նմանատիպ խախտումներ նկատվում են
հատկապես հարցազրույցների, թոք – շոուների, հեռուստաբանավեճերի և
տարատեսակ ժամանցային հաղորդումների շրջանակներում:
Այս առումով առանձնացրել ենք Հ1` «Ազատ գոտի », և Արմենիա` «Կենդանի մատյան»
հաղորդաշարերը:
Մեր` հայաստանյան իրականության մեջ, չկա այն ընկալումը, որ հաղորդավարը
պետք է միայն ուղղորդի ծրագիրը: Հաճախ է նկատվում, երբ հաղորդավարը կտրուկ
ընդհատում է հյուրի խոսքը և անմիջապես հայտնում իր կարծիքը տվյալ հարցի
շուրջ: Հաղորդավարը իրավունք ունի միջամտելու, եթե տվյալ հյուրը ներկայացնում
է սխալ փաստ, կամ թույլ է տալիս լեզվական վրիպումներ: Եթե հաղորդաշարը չի
հեռարձակվում ուղիղ եթերով, ապա կարելի է խնդրել հյուրին, որպեսզի նա
արտահայտի իր միտքն ավելի ուղղված տարբերակով` գրական հայերենով: Սակայն
իրականում տեղի է ունենում լրիվ հակառակը: Ներկայացնում ենք օրինակներ վերը
նշված հեռուստաընկերությունների հաղորդաշարերի հիման վրա:
«Ազատ գոտի» հաղորդաշարի վարող Էրիկ Անթառանյանը այն վարում է
բավականին կիրթ լեզվով, կարողանում է համախմբել հյուրերին, թույ չի տալիս, որ
27
Տե´ս http://blog.banadzev.com
24
տեղի ունենա շեղում թեմայից, կարողանում է համախմբել լսարանը: Սակայն նրա
հիմնական էթիկական կանոնների խախտումներից է այն, որ նա երբեմն–երբեմն
թույլ չի տալիս, որ զրուցակիցը ավարտի իր միտքը, կտրուկ ընդհատում է և հարցը
ուղղում մյուսներին: Մեկ այլ ևս մեկ ընդգծված կետերից է այն, որ ցանկացած հյուր,
երբ ավարտում է իր խոսքը Էրիկ Անթառանյանը իր հերթին արտահայտում է իր
սեփական դիրքորոշումը, երբեմն էլ պնդում, որ դա սխալ մտածելակերպ է: 28
Մյուս կարևոր չափանիշներից է արտաքին տեսքը: Այս առումով նա պահպանում է
բոլոր էթիկական նորմերը: Սանրվածքը միշտ նույնն է: Հագնվում է կոկիկ և եթերի
չափանիշներին համամպատասխան:
«Կենդանի մատյան» հաղորդաշարի վարող Կարեն Քոչարյանը եթերում միշտ
պնդում և հաստատում է իր կարծիքը: Անընդմեջ հակադարձում է հյուրերին: Նշում,
որ նրանք սխալ են և ինքը խոսում է փաստերով: Օրինակ, երբ հյուրը դեռ չէր
ավարտել իր խոսքը նա կրտուկ ընդհատեց և հարցրեց. « Այդ, որ ասեցիք
խաղահրապարակ կլինի, ես ճիշտն ասած կարող ա եդքան հաճելի չլինի հարցը, մի
բան հարցնեմ էլի, կառուսելները ` երկաթից, որ երեխեքը կպնելու են սենց սվարկա
լինեն եդ սառից, դա էլ ա լինելու՞» 29: Բավական չէր այն, որ հյուրին ընդհատեց,
թույլ չտվեց, որ շարունակի իր միտքը, տվեց սխալ կազմությամբ, ոչ գրական
հայերենով ձևակերպված նախադասություն: Այս մեջբերումից հետո կարծում եմ , որ
անիմաստ է խոսել լրագրողական էթիկայի մասին: Բացի այդ այս հաղորդաշարը չի
հեռարձակվում ուղիղ եթերով: Ըստ այդմ էլ, որոշակի վրիպումների դեպքում
հնարավոր է կատարել որոշակի շտկումներ, ինչը չի արվում:
Այս հեռւոստաընկերությունները դեռ երկար ճանապարհ էթիկապես զարգանալու
համար: Ամենաառաջնային խնդիրներից մեկը հենց հաղորդավար-վարողի
վարքագիծն է եթերում, տարրական հարգանքի բացակայությունը զրուցակցի և
հեռուստալսարանի նկատմամամբ:
Հեռուստաալիքը պետք է հաշվի առնի իր հաղորդումների առնչությամբ հնչող
հանրային կարծիքը` ուսումնասիրելով այդ կարծիքի բոլոր դրսևորումները, երբ
խմբագրությունը ստանում է հեռախոսազանգեր, նամակներ, էլեկտրոնային
նամակներ, մամուլում տպագրվում են հոդվածներ: Հեռուստաալիքի

28
Տե´ս Հ1 , Ազատ գոտի , 29. 03. 13 / Ազատ գոտի - Դերասա՞ն էս՝ տանը կմնաս :
29
Տե´ս Արմենիա , «Կենդանի մատյան» Թողարկում 57 :
25
ղեկավարությունը պետք է կարողանա այդ կարծիքների ազատ արտահայտման
համար տեղ գտնել հեռուստաալիքի եթերում կամ ինտերնետային կայքում` նամակի
հեղինակի համաձայնությամբ: Շատ կարևոր է պատասխան ակնկալող հարցերին
արագ և ոչ ձևական (ոչ բյուրոկրատական լեզվով) արձագանքելը:
Հեռուստաալիքի հեռուստաարտադրանքի մասին (դրական կամ բացասական)
կարծիք հայտնող մարդիկ այս քայլին դիմում են, քանի որ նրանց հետաքրքրում կամ
մտահոգում է Հեռուստաալիքի եթերը: Ուստի Հեռուստաալիքի ղեկավարության
համար սա եթերի որակը բարձրացնելու լավ միջոց է:

Եզրակացություններ

26
Լրագրողակական էթիկան չպետք է միայն սահմանափակվի չգրված
օրենքների կատարմամբ, կամ ընդհանրապես անտեսմամբ: Յուրաքանչյուր լրագրող
պետք է գիտակցի իր` որպես հասարակական անհատի ազդեցությունը
հեռուստալսարանի վրա, ուստի այս ոլորտում աշխատող ցանկացած անձ պետք է
պատասխանատու լինի եթերում իր կեցվածքի, խոսքի և պահվածքի համար: Քանի որ
հեռուստատեսությունը ունի դաստիարարակչական մեծ առաքելություն, նախ և առաջ
հեռուստաեթերի միջոցով պետք է սերմանել հարգանք դիմացինի նկատմամաբ,
լսելու կարողություն, անկողմնակալություն, ուրիշի կարծիքը հարգելու
ունակություն, հանդուրժողակակնություն:
Ուսունասիրելով լրագրողական էթիկայի հիմնախնդիրները և հայաստանյան
եթերում առկա էթիկական հիմնական խախտումները՝ առանձնացրինք հետևյալ
հստակ եզրահանգումները՝
1. Առաջին հերթին պարզ դարձավ, որ հայաստանյան իրականության մեջ՝
մասնավորապես Արմենիա, Կենտրոն և Հ1 հեռուստաընկերություններում
էթիկական առումով տիրում է իրական քաոս: Հիմնական պատճառը մեկ
միասնական փաստաթղթի բացակայությունն է, որը այս դեպքում արդեն
կգործի բոլորի համար անխտիր: Էթիկական նորմերին հետևում են միայն
Երևանի մամուլի ակումբի վարքականոն ընդունած անդամները: Նաև
սահմանափակումներ տեղի են ուենում միայն այն պատճառով , որ ԶԼՄ-ներին
առնչվող որոշ իրավական ակտեր համընկնում են էթիկական կանոներին: Իսկ
որևէ փաստաթուղթ , որը կգործեր բոլորի համար և որին կհետևեին բոլորը ,
որպես այդպիսին չկա:
2. Պարզ դարձավ, որ հայկական եթերում ագրեսիայի չափաբաժինն ապահովում
են հայկական արտադրության ֆիլմերն ու սերիալները: Դրանց թողած
ազդեցությունը մեծ է և վտանգավոր: Ինչու հենց հայկական ֆիլմերն ու
սերիալները, քանի որ դրանք դիտում են նույն կենցաղը, նույն լեզուն, նույն
մտածելակերպն ունեցող մարդիկ և բնականաբար դրանց ազդեցությունն
ավելի մեծ է: Ցավոք այսօր հայկական սերիալներում ներկայացվում են միայն
բռնություն, ցավալի ճակատագրեր, համատարած աղքատություն,
հանցագործությունների բազամաթիվ նկարագրություններ, որոնց միջոցով

27
հեռուստադիտողը սովորում է բռնության նոր մեթորդներ: Փոխարենը պետք է
քարոզվի սեր, հարգանք, բարություն , ինչը հայ հասարակությանը կփոխի
դեպի լավը:
3. Մյուս կարևոր ցայտուն խնդիրը լեզվի հարցն է: Եթերում տիրում է
անգրագիտություն և մինչև անգամ պետական մրցանակների արժանացած մեր
լրագրողները չեն կարողանում իրենց մտքերն արտահայտել գրագետ
հայերենով: Քիչ է այն լրագրողների թիվը, ովքեր հնարավորինս
տիրապետում են հայոց լեզվին: Եվ եթերում տիրող այս քաոսը բնավ էլ
նրանց մեղավորությունը չէ: Մեղավորությունը տվյալ հեռուստաընկերության
ղեկավար անձնակազմինն է, որտեղ առաջնորդվում են միայն գրավիչ
արտաքինով և հասարակությանը ինչ-որ կերպ հայտնի լինելով: Հաշվի չի
առնվում, թե տվյալ անձավորությունը ինչքանով է ծանոթ լրագրությանը և
էթիկայի նորմերին: Այս խնդրին լուծում տալու համար անրաժեշտ է, որ
եթերում հայտնվեն գրագետ մարդիկ և պարբերաբար լեզվական սխալներ թույլ
տվող «լրագրողները» ուղղակի դուրս մղվեն հեռուստադաշտից:
4. Լրագրողի կեցվածքը և պահվածքը ամենացայտուն և ամենակարևոր
խնդիրներից է, քանի որ Արմենիա, Կենտրոն և Հ1
հեռուստաընկերություններում քչերը գիտեն, թե ինչպես պետք է իրեն դրսևորի
լրագրողը եթերում: Հեռուստաբանավեճը և թոք-շոուն պետք է անցկացվեն
հայտարարված թեմային վերաբերող ոլորտի մասնագետների և
հասարակության ներսում հեղինակություն վայելող անձանց
մասնակցությամբ` փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Բացառվում են
վիրավորանքները, հայհոյանքները: Բայց մենք հաճախ ենք ականատես լինում,
որ թոք-շոուները վերածվում են լեզվակռիվների , բոլորը միաժամանակ
խոսում են և նույնիսկ հասկանալի չէ, թե ով ինչ է ասում: Սրա հիմանական
պատճառն այն է, որ վարողը չգիտի, թե ինչպես ճիշտ ուղղությամբ տանի
հաղորդումը:
Եթերում տիրող քաոսը որոշակի չափով շտկելու համար անհրաժեշտ է, որ այս
ոլորտում չհայտնվեն պատահական մարդիկ, այլ լրագրողական կրթություն
ունեցող մասնագետներ, ովքեր աշխատանքի անցնելու առաջին իսկ օրից

28
կգիտակցեն իրենց առջև դրված պատասխանատվության կարևորությունը: Եթե
հեռուստաընկերությունները կադրեր ընտրելիս առաջնորդվեն այս սկզբունքով`
որոշ ժամանակ անց մեր հեռուստաեթերը աստիճանաբար կազատվի համատարած
աղտից:
Հեռուստադաշտն ուսունասիրելով` եկանք այն եզրահանգման, որ ներկայիս
հեռուսաընկերություններն ունեն հնարավոր նախապայմանները այս ամենը
իրագործելու համար: Պակասում է միայն պատասխանատվության զգացումը և
հեռուստատեսության ունեցած հսկայական ազդեցության կարևորումը:

29
Գործնական աշխատանք

1. лé³ñÓ³Ïí»É ¿ 10.10.2012թ., ï¨áÕáõÃÛáõÝÁ` 1ր:

Կադրում Հեղինակի խոսք Սինքրոն Տևողություն

1. Կոտայքի մարզի Կոտայքի մարզի 10 վրկ .


ծննդատունը խոշոր Աբովյան քաղաքի
պլանով, ծննդատան ծննդատունը 25 տարվա
միջանցքները և պատմություն ունի: Այդ
բուժանձնակազմը: ընթացքում երբեք չի
նորոգվել և պահպանվել
է միայն կոսմետիկ
նորոոգումների և
բուժանձնակազմի
հոգատարության
շնորհիվ:

2. Վիրահատական Վիրահատական 25 վրկ


սենյակները, պատերի սենյակներում
վրայի ճեղքերը, սալիկների մասնակի
հիվանդասենյակներում բացակայությունը ,
առկա հաճախորդները: պատերի վրայի
ճեղքերը ,
հանդիսանում են
ինֆեկցիայի աղբյուր:
Հայաստանի
Համահայկական
Հիմնադրամը Մոնրեալի
տեր և տիկին
Նիկողոսյանների
նվիրատվությամբ սկսել
է Աբովյանի ծննդատան
հիմնանորոգման
ծրագիրը:
Հիմնանորոգումից բացի
կատարվում են նաև
կառուցվածքային
փոփոխություններ:

3. Աբովյանի ծննդատան «Պահանջում են, որ 15 վրկ.


30
տնօրենը խոշոր պլանով : ամեն ծնարան
ունենա , այսինքն , որ
ամեն կին ծննդաբերի
առանձին ծնարանում:
Մենք շուտով
վերանորոգման
արդյունքում
կունենանք նշված
պայմանները »:
4. Վերանորոգման Ժամանակակից 10 վրկ .
աշխատանքները պայմանների
ընդհանուր պլանով : ապահովումը
ծննդատան տնօրենի
կարծիքով անպայման
դրական ազդեցություն
կունենա ծնելիության
աճի վրա և դա լինելու է
հիմնադրամի այս
տարվա ծրագրի
կարևորագույն
արդյունքը :

31
2. Հեռարձակվել է 01.06.2012թ., Տևողությունը` 2 րոպե:

Կադրում Հեղինակի խոսք Սինքրն Տևողություն

1. Դահլիճը խոշոր Հունիսի մեկին տոնվում է 25 վրկ .


պլանով . պարող երեխաների
երեխաներ խումբ : պաշտպանության
միջազգային օրը: Այդ
առիթով միջոցառումների
մի ամբողջ շարք է
կազմակերպվել
«Փրկություն»
հասարակական
կազմակերպության
նախաձեռնությամբ:
Երեխաների խնամքի
կենտրոններում,այգինե-
րում, դպրոցներում
տարատեսակ
միջոցառումներ են
իրականացվել :
2. Վազվզող Հեքիաթային հերոսները , 30 վրկ.
երեխաներ , կրկեսային համարները ,
ծաղրածուներ աճպարարները,
ծաղրածուները
փոքրիկներին պարգևեցին
աննկարագրելի բարձր
տրամադրություն :
Նախաձեռնության
հեղինակները շեշտում են ,
որ հատկապես ծնողական
խնամքից , ուշադրությունից
և հոգատարությունից զուրկ
այս երեխաների համար
նմանօրինակ
միջոցառումները
առանձնահատուկ
նշանակություն ունեն ,
քանի որ այս բալիկների
համար լավագույն նվերը
ուշադրությունն է :
3. Մանկատան «Բարեգործութ 8 վրկ.
տնօրենը խոշոր յունը ես ինքս
պլանով բարձր եմ
գնահատում :
32
Դա հոգևոր
կատեգորիա է
և մարդուն
մարդ է
դարձնում :
4. Մանկատան Նախաձեռնության 15 վրկ .
դահլիճը հեղինակների կողմից չէին
ընդհանուր պլանով անտեսվել նաև մտավոր և
, ծաղրածունեը ֆիզիկական խնդիրներ
փորձում են ունեցող փոքրիկները,
զվարճեցնել ովքեր ևս մեր
փոքրիներին հասարակության լիիրավ
անդամներն են: Լինել
այնտեղ, ուր փոքրիկներն
են, հունիսի մեկը տոն
դարձնել հնարավորինս
շատ փոքրիկների համար,
սա է նախաձեռնության
բուն նպատակը:
5. Մանկատան «Ես ուզում եմ 10 վրկ.
աշխատակիցներից շնորհակալութ
մեկը խոշոր յուն ասել բոլոր
պլանով: բարի
մարդկանց ,
ովքեր
ուշադրություն
են դարձնում
մեր
երեխաների
վրա , բոլոր
մանուկների՝
հատկապես
մանկատնե
րում գտնվող
երեխաների
վրա : Նրանց
համար շատ
կարևոր է այդ
ուշադրութ
յունը և
ջերմությունը» :

Այս մանուկները զրկված 7 վրկ .


լինելով լիարժեք
մանկություն ունենալու
հնարավորությունից` ունեն
բազմաթիվ երազանքներ:
Երազում են լավ մարդ
դառնալու և երկրին

33
պիտանի լինելու մասին :
Ի՞նչ ես ուզում դառնալ
հարցի պատասխաննեը
բազմազան են :

6. Կադրում «Բժիշկ եմ 10 վրկ


փոքրիկները դառնալու , որ
պատասխանում են բոլորին
հարցին: բուժեմ» ,
«Պրինցեսա »
«Դառնալու եմ
բանկի
կառավարիչ »
«Որոշել եմ
դառնալ
իրավաբան» :
«Որ մեծանամ
դառնալու եմ
դիզայներ» :

7. Մահճակալներին Տոնին անմասնն են մնում 15 վրկ.


քնած մի քանի մանկատների
փոքրիկներ : ամենակրտսեր սաները ,
նրանցից շատերն այստեղ
են հայտվել , ծնվելուց
ամիջապես հետո : Անխռով
մանկական քնով քնած այս
երեխաները հունիսմեկյան
տոնի խորհուրդը
կհասկանան տարիներ
հետո միայն :Իսկ այսօր
նրանց համար լավագույն
նվերը խաղաղությունն է :

34
3. Տևողությունը ` 1րոպե 10 վրկ .

Կադրում Հեղինակի խոսք Սինքրոն Տևողություն

1. Գրասենյակում նստած ՀՀ փաստաբանների 15 վրկ.


աշխատակիցներ պալատի
ընդհանուր պլանով : նախաձեռնությամբ
քաղաքացիների շրջանում
անցկացվում է անվճար
իրավաբանական և
փաստաբանական
խորհրդատվական
ծրագիրը, որով Կոտայքի
մարզում անցկացվում է «J
and V» ընկերությունը:

2. Խորհրդատվություն Աբովյան քաղաքում 10 վրկ.


ստացող պատահական Կոտայքի մարզի
մարդիկ խոշոր պլանով : բնակիչների համար
իրավաբանական
գրասենյակում
անցկացվեց բաց դռների
օր, որտեղ
փաստաբանները
քաղաքացիաիրավական
հարցերի վերաբերյալ
հավելյալ
խորհրդատվություն
տրամադրեցին բոլորին:

3. Փաստաբանը խոշոր «Բաց 30 վրկ .


պլանով : դռների օրը
անց է
կացվում,
որպեսզի
արդարա-
դատությու
նը
մատչելի
դարձվի
քաղաքացի
ների
համար և
հնարավոր
ություն

35
ընձեռի
օգտվողներ
ին,
որպեսզի
նրանք
ավելի լավ
հասկանա
ն, թե
ինչպես է
արդարա
դատությու
նը գործում
և
հետևաբար
անհրաժեշ
տության
դեպքում
հնարավոր
լինի
կատարե
լագործել
վերջիններ
իս համար
արդարադ
ատության
մատչելիու
թյունը:
Նրանք
ավելի լավ
պատկերա
ցում
կկազմեն
իրենց
խախտված
իրավունք
ների,
պաշտպան
ության
միջոցների
և
հնարավոր
ության
մասին»:

4. Այցելուները և Ընկերության փաստաբան 15վրկ.


գրադարանը խոշոր Վարդան Գիլոյանի
պլանով : փոխանցմամբ,իրենց
ընկերությունը
ծառայություն է

36
մատուցում թե´
ֆիզիկական, թե´
իրավաբանական անձանց:
Այսուհետ յուրաքանչյուր
օր ժամը 10-ից 17-ը
Կոտայքի մարզի
բնակիչները կարող են
դիմել ընկերությանը և
ստանալ անվճար
իրավաբանական
խորհրդատվություն:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


37
 Կլոդ-Ժան Բելտրան, Մամուլի ազատության և պաշտպանության երաշխիքներ,
Լրատվական էթիկայի և պատասխանատվության համակարգեր , Երևան 2000,
 Միրաքյան Վահրամ «Ագրեսիվ հեռուստատեսության հետևանքները» , 2012թ.
 Պետրոսյան Վ . Գ. Ժուռնալիստական էթիկա , Հիմնախնդիրները և զարգացան
միտումները արդի հայ մամուլում , Երևան – 2012
 Авраамов Д. С. Профессиональная этика журналиста. - М.: Изд-во Моск. ун-та,
1999.
 Лазутина Г. В. Профессиональная этика журналиста. -М.: Аспект Пресс, 2000.
 Муратов С.А. Нравственные принципы тележурналистики: Опыт этического
кодекса. – М.: Логос, 1997.
 Телевизионная журналистика , 4-е издание , 2002, Этические принципы
тележурналистики (С.А. Муратов)
 Теплюк В. М. Этика журналистского творчества. – М., 1980.
 Media and ethics , // The rules of professional ethics of journalists at BBC, Persian
Tv // Germany , LAMBERT, ACADEMIC PUBLISHING , 2012.
 Wikins 1, Colemen R. The moral media: How journalists reason about ethics. Mohwa,
Nj: Lawrense Erlbaum , 2005.

Կայքեր

 http://www.ypc.am (Երևանի մամուլի ակումբի պաշտոնական կայք )


 http://www.armeniatv.am (Արմենիա հեռուստաընկերության պաշտոնական
կայքէջ)
 http://www.1tv.am (Առաջին Ալիքի պաշտոնական կայքէջ)
 http://www.armtimes.com/

38
 http://www.noravank.am
 http://www.lezu.am
 http://blog.banadzev.com
 http://www.collectifciem.org/spip.php?article113:
 http://www.zetud.net/6421-la-television-dans-la-societe.html :
 http://www. evartist.narod.ru/text6/34.htm
 http://www.media-awareness.ca/francais/ressources/parents_ressources/
trousse_valeurs_tele.cfm:

39

You might also like