You are on page 1of 55

ԵՐԵՎԱՆԻՎ.

ԲՐՅՈՒՍՈՎԻԱՆՎԱՆՊԵՏԱԿԱՆԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամբիոն` Անգլերենի հաղորդակցման և թարգմանության

Մագիստրոսական թեզը համապատասխանում է ԲՄԿ

պահանջներին և երաշխավորվում է պաշտպանության

Ամբիոնի վարիչ՝ Ք.Հ. Սողիկյան, բ.գ.թ. ավագ դասախոսդոցենտ_______________

Մագիստրոսակա նթեզ

032300 «Թարգմանչական գործ» (անգլերեն-հայերեն)

Թեմա

ԻՐՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ


ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ (ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆԻ «ԾԱՌԵՐԸ» ՊԱՏՄՎԱԾՔԻ ԱՆԳԼԵՐԵՆ Formatted: Armenian

ԹԱՐԳՄԱՆՎԱԾՔՈՒՄ և ՀԻՄԱՆ ՎՐԱ) ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Formatted: Armenian

ՈՒՂԻՆԵՐԸ

Ղեկավար`Անահիտ Հովսեփյան ________________

(ստորագրություն)

Ուսանողուհի` Արմենուհի Շահմուրադյան

ԹՄՀ մագիստրատուրա, 2-րդ կուրս,2-րդ խումբ

1
ԵՐԵՎԱՆ 2018

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ներածություն..........................................................................................................
2. Գլուխ 1. Թարգմանության տեսության վերաբերյալ տարբեր
մոտեցումներ և համարժեքություն.............................................................................................
1.1 Թրագմանության տեսությունը գեղարվեստական թարգմանության և
համարժեքության
մասին..............................................................................................................................................
1.2 Թարգմանություն և համարժեքություն..............................................................
3. Գլուխ 2. Իրույթների դասակարգումը և թարգմանական մեթոդները..........
4. Գլուխ 3. Ծառերը պատմվածքի անգլերեն թարգմանվածքի
վերլուծություն................................................................................................................................
5. Եզրակացություն.....................................................................................................
6. Գրականության ցանկ............................................................................................
7. Հավելված 1..............................................................................................................
8. Հավելված 2..............................................................................................................

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Անվիճելի է այն փաստը, որ արդի ժամանակաշրջանում ակներև է ընթերցասեր
հասարակության թվի աճման միտումը: Ընթերցել ցանկացող և գեղարվեստական և
այլ գրականությամբ հետաքրքրվող անձանց առաջարկվող գրականության ցանկը,
առանց պահանջարկ ունեցող այլ թարգմանությունների, կարող է թվալ
սահմանափակ, ինչն էլ կդառնա նմանատիպ անձանց թվի նվազման պատճառ:
Ասվածը հավասարապես վերաբերում է ինչպես հայ, այնպես էլ օտարալեզու
հասարակության՝ գրականության հանդեպ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերող
ներկայացուցիչներին: Թարգմանել չի նշանակաում միայն կերտել գրվածքի ճշգրիտ
բառային վերարտադրությունը, այլ նշանակում է փոխանցել մշակույթ, կենդանի մի
օրգանիզմ իր բոլոր կենսական օրգաններով: Հետևաբար, թարգմանությունը
մշակույթների, այն իրենց մեջ կրող անձանց, առարկաների, երևույթների
համաձուլվածքն է: Այստեղից էլ թարգմանության զբաղեցրած առանձնահատուկ
տեղն ու դերը մշակութային ճանաչողության համատեքստում:
Ինչպես լեզուն է հաղորդակցության լավագույն միջոցը, այնպես էլ
թարգմանությունը՝ մշակութային տարբեր արժեքներին ծանոթանալու գործուն և
արդյունավետ եղանակ:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ կատարված ցանկացած թարգմանություն
կկորցնի իր նշանակությունը, եթե դրանում պահպանված չլինեն աղբյուր կամ
բնագիր տեքստի ոճը, լեզվամշակութային առանձնահատկությունները, հեղինակի և
գործող կերպարների տրամադրվածությունը, հույզերը, ապրումները,
արտահայտչական՝ միայն իրենց հատուկ երանգավորումները, գրվածքով առաջ
քաշվող գաղափարախոսությունը, խնդիրները, դրանց լուծման համար մտահոգ
մարդու կերպարի պահպանումը և որ ամենակարևորն է այդ ամենի ճշգրիտ և առանց
աղավաղումների փոխանցումը մինչ այդ տվյալ մշակույթին անհաղորդ ընթերցողին:
Անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալ չափորոշիչների և կանոնների ճշգրիտ
պահպանումը թարգմանչի համար հաճախ կարող է առաջացնել որոշակի
բարդություններ ու անհարմարություններ թարգմանություն կատարելիս:
Մասնավորապես ասվածին կարող են վերաբերել որոշակի բառեր,
3
արտահայտություններ, ձայնարկությոխւններ, վերաբերականներ, կոչականներ,
անեծքներ, մականուններ, փոխաբերություններ, տեղանուններ, հագուստներ,
երաժշտական և աշխատանքային գործիքներ, արարողություններ, սովորույթներ,
իրավասու մարմիններ, իշխանության ներկայացուցիչներ, տիտղոսներ, կոչումներ,
դասային աստիճաններ և այլ իրույթներ:
Հենց այս ամենի կարգավորմանը, դասակարգմանը, վերլուծությանն ու
թարգմանության ընթացքում դրանց համարժեքների ընտրությանն է ուղղված սույն
գիտական աշխատանքը:
Գիտական հետազոտության առարկան իրույթների թարգմանության համար
անհրաժեշտ մեթոդների, եղանակների, ռազմավարությունների ու ձևերի և դրանց
համարժեքության ապահովման ուղիների և ճանապարհների ճշգրիտ ընտրությունն
է:
Աշխատանքի նպատակը բազմակողմանի, համալիր տեսական հետազոտման
ենթարկել իրույթների թարգմանության ողջ համակարգը, համարժեքությանը
հասնելու համար գրականության մեջ առաջարկվող ուղիները և դրանց ընտրության
առանձնահատկությունները: Մշակել իրույթների և համարժեքության հասկացության
տեսական և գործնական հիմքերը, վեր հանել դրանց բովանդակությունը,
թարգմանության համակարգում զբաղեցրած տեղն ու դերը և ունեցած հնարավոր
ազդեցությունը ընթերցողի վրա: Ինչպես նաև առաջադրված խնդիրների համար
հնարավոր պատասխանների և լուծումների տրամադրումը:
Տվյալ նպատակին հասնելու համար աշխատանքի առջև դրվում են հետևյալ
խնդիրները՝
1. Ուսումնասիրությունը իրականացնել «հիմնախնդիր-հիմնահարց-
հնարավոր լուծում» պատճառահետևանքային կապի շրջանակում,
2. վերհանել խնդրո առարկա հիմնահարցերի ուսումնասիրման տեսական
և գործնական նշանակությունը,
3. ուսումնասիրել և վերլուծել իրույթների և համարժեքության՝ տեսական
գրականության մեջ տրվող սահմանումները,
4. բացահայտել հետազոտման առարկայի ծագման և զարգացման
պատմությունը,

4
5. վերլուծել ձևավորված պրակտիկան հիշյալ հարցի վերաբերյալ,
6. համակարգել կատարված հետազոտության արդյունքները,
7. թարգմանել Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքը:
Առաջադրված նպատակների իրագործման համար ճիրառվել են հետևյալ
մեթոդները՝
 համատեքստային վերլուծության մեթոդ,
 համեմատական/զուգադրական մեթոդ,
 իմաստային վերլուծության մեթոդ:
Թեմայի արդիականությունը արդի ժամանակաշրջանում առկա նմանատիպ
ստեղծագործությունների պահանջարկն է՝ տարբերվող, չկրկնվող, խորը միտք ունցող
և դժվար ըմբռնելի՝ ընթերցողների մի ստվար զանգվածի համար:
Գիտական նորույթը այն է, որ առաջին անգամ փորձ է արվել ընթերցողի
ուշադրությանը ներկայացնել Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի
ինքնուրույն թարգմանությունը և կատարված հեղինակային թարգմանվածքի
վերլուծությունը՝ վեր հանելով իրույթների թարգմանության հիմնախնդիրները և
հնարավոր համարժեքների ?:
Թարգմանության ընթացքում օգտագործվել են տառադարձման,
կիսաբառապատճենման, բառապատճենման, հարմարեցման, իրույթի փոխարինում
թիրախ լեզվի իրույթով, մոտավոր թարգմանության, գործառութային նմանակման,
նկարագրության, բացատրման մեթոդները:
Որպես հետազոտության նյութ՝ ծառառայել է Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը»
պատմվածքը, որի մեր կողմից կատարված թարգմանությունը ներկայացված է
հավելվածի տեսքով:
Ուսումնասիրության տեսական արժեքը իրույթների թարգմանության և
հնարավոր համարժեքների ընտրության ընթացքում հանդիպած խնդիրների
վերհանումն է և լուծման հնարավոր ուղիների ընտրությունը:
Հետազոտության գործնական արժեքը Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը»
պատմվածքի թարգմանությունն ու վերլությունն է՝ իրույթների թարգմանության և
հնարավոր համարժեքների ընտրության տեսանկյունից: Բացի դրանից կատարված

5
գիտական աշխատանքը հետագայում կարող է հանդիսանալ համեմատական
վերլուծության նյութ:
Հետազոտության համար տեսական-մեթոդական հիմք են ծառայել մի շարք
տեսաբանների աշխատությունները, Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի
բնագիրը, Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքին և ընդհանրապես նրա
ստեղծագործություններին նվիրված վերլուծական աշխատանքները,
մասնագիտական և տեղեկատվական կայքերը, բառարանները, ինչպես նաև
գրականագիտության և մաթևոսյանագիտության ոլրտում առաջատար
մասնագետների խորհրդատվությունը, ինչպեսն օրինակ՝ ՀՀ ոստիկանության
կրթահամալիրի ակադեմիայի պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու,
դոցենտ Արմեն Ղազարյանը,
Աշխատանքի կառուցվածքային բաժանումը տրվում է հետևյալ կերպ՝
բովանդակություն, ներածություն, երեք գլուխ, եզրակացություն, օգտագործված
գրականության ցանկ և հավելված:
Ներածության մեջ ներկայացված են ուսումնասիրության թեման, առարկան,
աշխատանքի արդիականությունը, նորույթը, ինչպես նաև առաջադրվում են
նպատակն ու խնդիրները, տեսական և գործնական արժեքը:
Առաջին գլուխը (Թրագմանության տեսության վերաբերյալ տարբեր
մոտեցումներ և համարժեքություն) բաղկացած է երկու ենթագլուխներից:
Առաջին ենթագլխում (Թրագմանության տեսությունը գեղարվեստական
թարգմանության և համարժեքության մասին) ներկայացված են թարգմանության
տեսության վերաբերյալ մի շարք տեսաբանների սահմանումները:
Երկրորդ ենթագլխում (Թարգմանություն և համարժեքություն) ուսումնասիրվում
են համարժեքության վերաբերյալ տարբեր տեսաբանների մոտեցումները և
ներկայացվում վերջիններիս կողմից առաջ քաշված դասակարգումները:
Երկրորդ գլխում (Իրույթների դասակարգումը և թարգմանական մեթոդները)
մանրամասն ուսումնասիրության ենք ենթարկում իրույթ հասկացության էությունը,
ներկայացնում իրույթների դասակարգումները, ինչպես նաև վերջիններիս
թարգմանության մեթոդները:

6
Երրորդ գլխում («Ծառերը» պատմվածքի անգլերեն թարգմանվածքի
վերլուծություն) հակիրճ ներկայացնում ենք «Ծառերը» պատմվածքը, նրանում
արծարծված խնդիրները, ինչպես նաև մեր կողմից կատարված թարգմանության մեջ
հանդիպած իրույթները, դրանց պատկանելությունը իրույթների կոնկրետ
տեսակներին և դրանց փոխանցման համար կիրառված թարգմանական մեթոդները:
Եզրակացությունում ի մի են բերվում կատարված ուսումնասիրության
արդյունքները և ամփոփվում են վերջնական եզրահանգումները:
Գրականության ցանկում ներկայացված է ուսումնասիրության համար
օգտագործված գրականությունը և աղբյուրները:
Հավելվածում ներկայացված է Հ. Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքը և մեր
կատարած թարգմանությունը:

7
ԳԼՈՒԽ 1
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԲԵՐ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ
1.1 Թարգմանության տեսությունը գեղարվեստական թարգմանության և
համարժեքության մասին
Ավանդաբար թարգմանությունը համարվում է ձևի փոփոխություն, այսինքն՝
արտաքին կառույցների փոփոխություն՝ աղբյուր լեզվից (այսուհետ՝ ԱԼ) դեպի թիրախ
լեզու (այսուհետ՝ ԹԼ): Թարգմանության՝ բավականին պարզ սահմանում է
առաջարկել Քեթֆորդը (1965: 20), ըստ որի՝ «թարգմանությունը տեքստային նյութի
(ԱԼ) փոխարինումն է ԹԼ համարժեք տեքստային նյութով»: Այս առումով Քեթֆորդն
առավել մեծ կարևորություն է տալիս լեզվի ձևական կանոններին և
քերականությանը, քան թարգմանվող տեքստի բովանդակությանը կամ
գործաբանությանը. «Քանի որ յուրաքանչյուր լեզու եզակի է ըստ ձևի, և ձևական
համապատասխանությունը լավագույն դեպքում մոտավորություն է, պարզ է, որ ԱԼ
առարկաների ձևական իմաստը հազվադեպ կարող է նույնը լինել (Catford, 1965: 36):
Ավելին, ձևը իմաստ բովանդակող կաղապար է, և թարգմանությունը հիմնականում
բաղկացած է ԱԼ տեքստի իմաստը դեպի ԹԼ փոխանցելուց: Ըստ Նայդայի (1969: 12)՝
«թարգմանությունը բաղկացած է ընդունող լեզվում ԱԼ հաղորդագրության
ամենամոտ բնական համարժեքի վերարտադրությունից՝ առաջինն՝ իմաստայնորեն,
և երկրորդը՝ ոճականորեն»:
Թարգմանության պատմության ընթացքում հակասություն է եղել «բառացի» և
«ազատ» թարգմանության միջև: Այս երկատումը քննարկվել և մինչև այժմ
քննարկվում է «իմաստաբանական և հաղորդակցական» (Newmark), «ձևական
համապատասխանություն և դինամիկ համարժեքություն» (Nida) և «բացահայտ և
գաղտնի» թարգմանության (House) առումներով և այլն:
Բառացի թարգմանության նպատակը ԱԼ տեքստի բառային միավորների
իմաստի թարգմանությունն է՝ առանց հաշվի առնելու համատեքստը: Բառացի
թարգմանության ծայրահեղ դեպքը ներառում է ԱԼ բառերի հիմնական իմաստի

8
թարգմանությունը, ինչպես նաև թիրախ լեզվում աղբյուր լեզվի բառային կարգի ու
կառուցվածքի արտացոլումը:
Ազատ թարգմանության նպատակը ԱԼ տեքստի ընդհանուր իմաստի
փոխանցումն է ԹԼ միջոցներով և արտահայտություններով: Այս տեսակետի
վտանգներից մեկն այն է, որ ազատ թարգմանությունը կարող է հանգեցնել
իմաստային կամ տեղեկատվության կորստի:
Բառացի և ազատ թարգմանության վերաբերյալ քննարկմանը զուգահեռ
Նայդան (1969) պնդում է, որ թարգմանության «հին» մոտեցումը կարևորում էր
հաղորդագրության ձևը, սակայն «նոր»-ը՝ ընդունողի արձագանքը: Նայդայի պնդմամբ
թարգմանության նպատակն է ԹԼ ընթերցողի մոտ ստեղծել համարժեք ազդեցություն,
այնպիսին, որը բնագիր տեքստը ստեղծել է ԱԼ ընթերցողի մոտ:
Նայդան (1964: 159) օգտագործում է «Ձևական համապատասխանություն» և
«Դինամիկ համարժեքություն» արտահայտությունը՝ բառացի և ազատ (21)
արտահայտությունների հետ լայնորեն համեմատելի իմաստով: «Ձևական
համապատասխանության» դեպքում հաշվի են առնվում ձևը և բովանդակությունը,
սակայն ԹԼ տեքստը «պետք է հնարավորինս համապատասխանի ԱԼ-ի տարբեր
տարրերին» (Nida, 1964: 157): Այլ կերպ ասած, թարգմանիչը պետք է փորձի
վերարտադրել «բնագրի ձևը և բովանդակությունը ինչպես բառացիորեն, այնպես էլ
իմաստայնորեն»: Նայդան (1964: 165) ընդունում էր, որ «Ձևական
համապատասխանությունը» հիմնականում ուղղված է դեպի աղբյուր լեզուն: Ե՛վ
ձևական համապատասխանությունը, և՛ բառացի թարգմանությունը նպատակ ունեն
վերարտադրել ԱԼ-ի ձևական տարրերը: Ձևական համապատսխանության ժամանակ
թարգմանիչը չի փորձում շտկումներ կատարել, այլ վերարտադրել
արտահայտությունները բառացիորեն: Նայդան համաձայն էր, որ այսպիսի
«սկզբունքը անշուշտ կարող է հասցվել անհեթեթության աստիճանի, որի արդյունքը
կլինի բառերի անիմաստ շարքեր» (1964: 155):
Դինամիկ համարժեքությունը փորձ է անում համարժեք ազդեցության
սկզբունքի հիման վրա ստեղծել համարժեքություն, այսինքն՝ այնպիսի
թարգմանություն, որում «բնագիր տեքստի հաղորդագրությունը այնպես է
թարգմանվել դեպի ընդունող լեզու, որ արձագանքն էականորեն նման է բնագիր

9
տեքստի ընդունողի արձագանքին» (Nida & Taber, 1969: 202): Հետևաբար, ԹԼ տեքստը
պետք է ԹԼ ընթերցողի մոտ ունենա միևնույն ազդեցությունը, ինչ բնագիրն ունեցել է
ԱԼ ընթերցողի մոտ: Դինամիկ համարժեքության ժամանակ ԹԼ-ի
առանձնահատկությունների նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի և,
հետևաբար, ԱԼ հաղորդագրության ձևը պետք է փոխվի: Նայդայի պնդմամաբ.
«հաղորդակցայնորեն արդյունավետ լինելու համար լեզվաբանական
արտահայտությունները պետք է ուղղվեն դեպի ընդունողը»:
Նյումարկի «իմաստաբանական և հաղորդակցական» թարգմանությունը
բառացի և ազատ թարգմանության միջև հին վիճաբանության ժամանակակից
բնութագրումն է: Նյումարկի հաղորդակցական թարգմանությունը «փորձ՝ է իր
ընթերցողների մոտ ստեղծելու այնպիսի ազդեցություն, որը հնարավորինս մոտ է
բնագրի ընթերցողների մոտ ստեղծված ազդեցությանը» (Newmark, 1982: 39):
Իմաստաբանական թարգմանությունը, մյուս կողմից, «փորձ է՝ թարգմանելու բնագրի
ճշգրիտ համատեքստային իմաստը այնքան մոտ, որքան երկրորդ լեզվի
իմաստաբանական և շարահյուսական կառույցները թույլ կտան» (Newmark, 1982: 39):
Հաղորդակցական և իմաստաբանական թարգմանությունները Նյումարկը (1982)
համարում էր լրացուցիչ:
Այս առումով Հաուսը (1977), օրինակ, տարբերակում է «բացահայտ» և «գաղտնի»
թարգմանություններ: Բացահայտ թարգմանությունը կիրառվում է, երբ ԱԼ տեքստը
ուղղված է դեպի աղբյուր մշակույթ և անկախ կարգավիճակ ունի ԱԼ
հասարակության մեջ, և ԹԼ ընթերցողը ընդունում է դա՝ որպես այդպիսին:
Թարգմանության այս տեսակը թողնում է ԱԼ տեքստը «հնարավորինս անաղարտ»
(House, 1977: 247): Գաղտնի թարգմանությունը, մյուս կողմից, կիրառվում է, երբ ԱԼ
տեքստը կապված է աղբյուր մշակույթի հետ, և ԹԼ ընթերցողը ճանաչում է
թարգմանությունը՝ որպես իր լեզվի և մշակույթի մաս:
Ըստ Քոլլերի (1972: 69-70) առաջարկած սահմանման՝ «լեզվաբանական
եզրույթներով» թարգմանությունը կարող է բնութագրվել որպես փոխակերպում կամ
փոխարինում. Լ1 Լեզվական համակարգի ա1, ա2, ա3 ... տարրերը փոխարինվում են
Լ2 լեզվական համակարգի բ1, բ2, բ3 տարրերով: Ի լրումն, Սնել-Հորնբիի (2006: 49)
պնդմամբ այն կարող էր բնութագրվել որպես աղբյուր տեքստի նկատմամբ

10
ուղղվածություն ունեցող և շատ փոքր: Վերջինս կարող է նշանակել, որ կա՛մ այն
վերաբերում է առավել փոքր տարրերին, կա՛մ նախադասություններին՝ որպես
թարգմանության միավորներ, կա՛մ այն վերաբերում է ամբողջ թարգմանված
տեքստին՝ իր գործունեության միջավայրից զատ:
Քեթֆորդի (1965: 1) պնդմամբ. «թարգմանությունը լեզուների վրա
իրականացվող գործընթաց է, մի լեզվով գրված տեքստը մեկ այլ լեզվով փոխարինելու
գործընթաց», որը ցույց է տալիս, որ նա նույնպես հաշվի է առել «տեքստային նյութը»
(Catford, 1965: 20)՝ որպես ամբողջություն՝ համարելով այն թարգմանական
գործընթացի միավոր: Իսկ Յակոբսոնը (1959: 114) իր «Թարգմանության
լեզվաբանական մոտեցումների մասին» էսսեյում գրել է.
«Մենք տարբերակում ենք խոսքային նշանը մեկնաբանելու երեք եղանակ (...)՝
1) Ներլեզվական թարգմանությունը կամ շրջասումը խոսքային նշանների
մեկնաբանումն է միևնույն լեզվի այլ նշանների միջոցով:
2) Միջլեզվական թարգմանությունը կամ պատշաճ թարգմանությունը խոսքային
նշանների մեկնաբանումն է որևէ այլ լեզվի միջոցով:
3) Միջնշանագիտական թարգմանությունը կամ փոխարկումը խոսքային
նշանների մեկնաբանումն է ոչ խոսքային նշանների համակարգի միջոցով:
Թարագմանոթյունը իրենից երկակի բարդություն է ներկայացնում՝ բառային
միավորների թարգմանություն և մշակութային թարգմանություն: Կարևորել այս
երկատման բաղադրիչներից մեկը՝ անտեսելով մյուսը, անկասկած կհանգեցնի
թարգմանչի կողմից ձախողման: Մեր կողմից կատարված թարգմանության մեջ
որպես առանցք վերցրել ենք Նայդայի կողմից առաջարկված դինամիկ
համարժեքությունը: Թարգմանությունը զուտ մեխանիկական աշխատանք չէ, այն
պետք է աղբյուր լեզվի մշակույթի շնչառությունն ունենա: Թերևս եթե կենտրոնանանք
միայն տեքստի ձևի վրա և յուրաքանչյուր բառ փոխարինենք թիրախ լեզվում
գոյություն ունեցող դրա համապատասխան համարժեքով, մենք կկորցնենք
ամենակարևորը՝ հեղինակի հաղորդագրությունը առ ընթերցող և վերջնական
թարգմանության ժամանակ կունենաք անիմաստ և միմյանց հետ որևէ
ընդհանրություն չունեցող բառերի կույտ: Բայց չէ՞ որ թարգմանության էությունը
ինքնին կայանում է այդ բառերը ճիշտ դասավորելու թարգմանչի հմտության մեջ: Չէ՞

11
որ մարմինը կտորտանքների անիմաստ կույտ չէ, այլ ամբողջական կատարյալ
օրգանիզմ: Նույնն է նաև թարգմանությունը. ճիշտ դասավորելով բառերը և
արտահայտությունները՝ կունենանք կենդանի մի օրգանիզմ՝ ունակ
հաղորդակցվելու, որն էլ ունակ կլինի տեղ հասցնել հեղինակի հաղորդագրությունը:
1.2 Թարգմանություն և համարժեքություն
Համարժեքությունը կարևորագույն հասկացություն է հանդիսանում և՛
թարգմանության տեսության մեջ, և՛ որպես թարգմանության որակի գնահատման
հասկացութային հիմք: Այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ թվա,
համարժեքությունը ամենավիճահարույց հարցերից մեկն է վերջին
տասնամյակներում: Հետևաբար կան թարգմանության ոլորտի գիտնականներ, ովքեր
համարժեքությունը համարում են կարևոր հասկացություն, օրինակ՝ Յակոբսոնը իր՝
(1966) «տարբերության մեջ համարժեքության» կարևորության մասին վաղ
հայտարարությամբ, Նայդան իր՝ (1964) «համարժեքության տարբեր տեսակներ»-ի
մասին առաջարկությամբ, Քեթֆորդը (1965), Հաուսը (1977: 1997), Նոյբերտը (1970:
1985), Փիմը (1995) և Քոլլերը (1995: 2011):
Քեթֆորդը պնդում էր, որ թարգմանության համարժեքությունը էականորեն
իրավիճակային է: Նայդան խոսում էր «դինամիկ համարժեքության» մասին՝ որպես
«համարժեք ազդեցություն», որին կարելի է հասնել այնպիսի թարգմանությունների
միջոցով, որոնք կարող են համարվել աղբյուր լեզվի հաղորդագրության ամենամոտ
բնական համարժեքը:
Հետագայում նշանավոր Լայպցիգ դպրոցի թարգմանիչ, գիտնական Նոյբերտը
(1970) առաջարկում էր, որ թարգմանության համարժեքությունը «նշանագիտական
կարգ» է, որը բաղկացած է շարահյուսական, իմաստաբանական և գործաբանական
բաղադրիչներից: Նրա համոզմամբ այս բաղադրիչները կապված են
աստիճանակարգորեն, և իմաստաբանական համարժեքությունը կարևոր է
շարահյուսական համարժեքությունից, իսկ գործաբանական համարժեքությունը
ղեկավարում և լրացնում է և՛ շարահյուսական, և՛ իմաստաբանական
համարժեքությանը: Թարգմանության համարժեքության համար գործաբանական
բաղադրիչի կարևորությունը ավելի ուշ նաև արտացոլվում է այն փաստի մեջ, որ
Նոյբերտը (1985) կարևորագույն նշանակություն է վերագրում տեքստին՝ որպես մի

12
մակարդակ, որտեղ համարժեքության հարաբերությունները լավագույնս կարող են
վերլուծվել:
Համարժեքություն հասկացության ճակատագիրը քննարկելիս պետք է նշել նաև
Լայպցիգ դպրոցի թարգմանիչ, գիտնական Քեյդին: Քեյդը (1968) կազմել է
թարգմանության համարժեքության մի պարզ տիպաբանություն՝ աղբյուր և թիրախ
տեքստերի միջև: Նա տարբերակում էր մտցնում համարժեքության չորս տարբեր
տեսակների միջև՝ բացարձակ համարժեքություն (օրինակ՝ հատուկ անուններ),
անկանոն համարժեքություն, որտեղ բովանդակային մակարդակում կան շատ
տարբեր համապատասխանություններ (օրինակ՝ գերմաներեն schreien, անգլերեն
«shout, scream»), մոտավոր համարժեքություն, որտեղ մենք գտնում ենք 1:1
համապատասխանություն արտահայտչական մակարդակում և մասնակի
համապատասխանություն՝ բովանդակային մակարդակում (օրինակ՝ անգլերեն «turtle,
tortoise», գերմաներեն Schildkröte) և զրո համարժեքություն, որտեղ կա 1:0
համապատասխանություն և՛ արտահատչական և՛ բովանդակային մակարդակներում
(օրինակ՝ Sashimi):
Ըստ Քեյդի՝ հնարավոր համարժեքների ընտրությունը կախված է ոչ միայն
(իրավիճակային և մշակութային) համատեքստից, այլ նաև մի շարք տարբեր
գործոններից, ինչպիսիք են օրինակ՝ տեքստի տեսակը (ժանր), թարգմանության
նպատակը կամ գործառույթը և նախատեսված հասցեատերերի բնույթը: Շատ
թարգմանիչ գիտնականներ այսօր համաձայն են, որ համարժեքությունը պետք է
հասկացվի որպես մոտավոր հասկացություն (Schreiber, 1993):
Համարժեքության վերաբերյալ վերջին քննարկումն առաջարկվել է Փիմի կողմից
(2010): Վերջինս առաջարկում էր համարժեքության երկու հիմնական տեսակներ՝
բնական համարժեքություն, որը գոյություն ունի թարգմանչի գործողություններից
անկախ, և ուղղորդող համարժեքություն, այսինքն՝ համարժեքություն աղբյուր լեզվից
թիրախ լեզու: Փիմի համոզմամբ ուղղորդող համարժեքությունն առաջանում է
տեքստի վերաբերյալ թարգմանչի անձնական որոշումներից: Թե ինչպես կարող է
համարժեքության այս երկու տեսակների գոյությունը և դեռ ավելին՝ այս երկուսի
միջև տարբերությունը փորձնական ճանապարհով ստուգվել, շարունակում է մնալ
առանց բացատրության:

13
Համարժեքության մասին ամենակարևոր և ընդգրկուն հաշվետվություն է
առաջարկվել Քոլլերի կողմից (2011): Թարգմանության համարժեքության
սահմանման համար նա տարբերակում է հինգ տեսակետեր՝ (ա)հիմնանշանակային
համարժեքություն, որը ներառում է տեքստի արտալեզվաբանական
բովանդակությունը, (բ)հարանշանակային համարժեքություն, որը վերաբերում է
բառային ընտրություններին, (գ)տեքստ-նորմատիվ համարժեքություն, որը
վերաբերում է տեքստի տեսակներին, (դ)գործաբանական համարժեքություն, որը
ներառում է տեքստը կամ հաղորդագրությունը ստացողին, և վերջապես (ե)ֆորմալ
համարժեքություն, որը վերաբերում է տեքստի ձևին և գեղագիտությանը (186-191):
Հասկանալով համարժեքության տարբեր տեսակները՝ Քոլլերը (1979) շարունակում է
պնդել, որ արժեքների ստորակարգությունը կարող է պահպանվել թարգմանության
մեջ միայն, եթե թարգմանիչն ընտրում է թիրախ տեքստի համար համարժեքության
պահանջների ստորակարգություն (89):
Այսպիսով, ամփոփելով ասվածը կարող ենք ասել, որ թարգմանչական
գործընթացի առաջնային խնդիրը բնագրի և արգմանության բովանդակությունների
առավելագույն համապատասխանությունն է և որ թարգմանական
համարժեքությունը հարկ է դիտարկել որպես ցանկացած բնույթի թարգմանության
հիմնական և առաջնային նախապայման: Թարգմանչի նպատակը կայանում է
թարգմանական համարժեքությանը հասնելու մեջ, այսինքն՝ թարգմանության
տեքստում այնպիսի տեքստի ստեղծումը, որը կլիներ բնօրինակ տեքստի ամենամոտ
բնական համարժեքը և որը թիրախ լեզվի ընթերցողների մոտ կստեղծի այնպիսի
հաղորդակցական ներգործություն, ինչպիսին բնագիր տեքստը՝ աղբյուր լեզվի
ընթերցողների մոտ:

14
ԳԼՈՒԽ 2
ԻՐՈՒՅԹՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ
ՄԵԹՈԴՆԵՐԸ
Բուլղարացի թարգմանիչներ Վլախովն ու Ֆլորինը, որոնք իրույթների խորն
ուսումնասիրության առաջամարտիկներն էին, ստեղծել են իրույթ բառի
ժամանակակից իմաստը: Ինքը՝ «իրույթ» բառը, լատիներեն չեզոք սեռի հոգնակի թվի
ածական է, որը անալոգային բառային կարգի ազդեցության ներքո դարձել է գոյական:
Դրանք ցույց են տալիս (մեծամասամբ փիլիսոփայական տեքստերում)
նյութականորեն գոյություն ունեցող կամ նախկինում գոյություն ունեցած «առարկա,
բան», որոնք իմաստայնորեն հաճախ կապված են «կյանք» հասկացության հետ:
Բառարանային սահմանման համաձայն՝ իրույթները «նյութական մշակույթի
առարկաներն» են:
Իրույթների թարգմանությունը մասն է ազգային և պատմական
ինքնատիպության թարգմանության մեծ և կարևոր խնդրի: «Մշակույթը և լեզուն
անքակտելի են, բայց դրանց որոշակի տարրեր առավել անբաժանելի են թվում, քան
մյուսները […]» (Rantanen, 2001, 195): Համաձայն սահմանման՝ իրույթները՝ «իրական
բաները», «բառային միավորներ են (բառեր և արտահայտություններ), որոնք
վերաբերում են «լեզվից դուրս գտնվող» իրական աշխարհին (Leppihalme, 2001, 139):
Ավելին՝ «թարգմանության ուսումնասիրության մեջ դրանք նաև կոչվում են
մշակույթին առնչվող արտալեզվաբանական թարգմանական խնդիրներ» (նույն
տեղում): Ասելով արտալեզվաբանական և մշակույթին առնչվող՝ նկատի է առնվում,
որ թարգմանական խնդիրները չեն վերաբերում ներլեզվաբանական մշակույթին
վերաբերող առանձնահատկությունները թարգմանելու հետ կապված
դժվարություններին, ինչպիսիք են, օրինակ, դարձվածքները, ասացվածքները և
բարբառները (Pedersen, 2007b, 114): Փոխարենը, խնդիրներն առաջ են գալիս լեզվի
միջոցով մշակույթները տարբեր կերպ բնութագրելուց (Nedergaard-Larsen, 1993, 210):
Հետևաբար, լեզուն անհրաժեշտ է խոսքային ձևով ցույց տալու մշակույթին առնչվող
թարգմանական խնդիրների ներլեզվական տարրերը, նույնիսկ եթե այդ խնդիրներն
առաջ են գալիս արտալեզվաբանական գործոններից (նույն տեղում): Նկատի
15
ունենալով, որ տարբեր մշակույթներ չեն կիսում բացարձակապես միևնույն
իրականությունը՝ նման գործոնների բազմազանությունը մեծ է այն պատճառով, թե
որ իրույթն է վերաբերում, օրինակ, բուսական և կենդանական աշխարհին,
սովորույթներին, հայտնի անձանց և քաղաքական համակարգերին:
Ըստ Լեոնիդ Բարխուդարովի (1975)՝ ցանկացած լեզվում լեզվաբանական
իմաստների համակարգը ներկայացնում է անձի արտաքին, ինչպես նաև ներքին
աշխարհը, այսինքն՝ ներառում է միևնույն լեզվով խոսող մարդկանց խմբի
գործնական փորձը: Եթե տարբեր լեզուներով խոսող մարդկանց խմբերի գործնական
փորձը նույնն է, ապա նույնն են նաև այս լեզուներում արտահայտված
հասկացությունները: Թարգմանական գործընթացում թարգմանչին առերեսված
հիմնական մարտահրավերն այն է, երբ աղբյուր լեզվում հղում է արվում թիրախ
լեզվով խոսող մարդկանց խմբերի փորձում գոյություն չունեցող իրադրության
վերաբերյալ, այսինքն՝ երբ աղբյուր տեքստը պարունակում է, այսպես կոչված,
իրույթներ (Barkhudarov, 1975: 94):
Իր ժամանակակից իմաստով իրույթ հասկացությունը գոյություն չուներ Վինեյ
Ջ. Պ.-ի և Դարբելնեյ Ջ.-ի ժամանակներում: 1958 թվականին լույս տեսած տեսության
մեջ վերջիններս խոսում են «անդրլեզվաբանական բնույթի տարբերությունների»
մասին և դրանք բնութագրում հետևյալ կերպ. «դրանք ներկայացնում են
սոցիալական, մշակութային և հոգեբանական երևույթները լեզվաբանական
կառույցներին կապող հարաբերությունների համակցություն»: Ըստ նրանց՝ «այս
մշակութային և անդրլեզվաբանական տարբերությունները» շրջապատում են
արհեստը, չափման միավորները, սոցիալական կյանքը, դպրոցների և
համալսարանների մասին նախնական տեղեկատվությունը (Vinay J. P. And Darbelnet
J. , 259):
Ըստ Լ. Բարխուդարովի (1975) սահմանման՝ իրույթները ներկայացնում են
նախնական տեղեկատվության մի մասը՝ իրենց հիմքում ունենալով որոշակի
պատմական փաստեր և պետության կառուցվածքի մասին տեղեկատվություն,
աշխարհագրական միջավայրի առանձնահատկությունները, ազգագրության և
ֆոլկլորի հասկացությունները: Թարգմանության տեսության մեջ նյութական
մշակույթի առարկաներին վերաբերող և որոշակի ազգի մշակույթի հետ սերտորեն

16
կապված բառերն ու արտահայտությունները կոչվում են իրույթներ: Այս տարրերի
թարգմանության հետ կապված առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն
թարգմանության գործընթացում (Բարխուդարով 1975, էջ 94):
Իրույթների առավել հաճախ մեջբերվող դասակարգումն առաջարկվել է
Նյումարկի կողմից (1988: 103), ով դասակարգում է իրույթները հետևյալ խմբերի մեջ՝
1) էկոլոգիա (բուսական և կենդանական աշխարհ, հարթավայրեր,
բարձունքներ)՝ տունդրա, ցախկեռաս, սելվա, սավաննա,
2) նյութական մշակույթ (արհեստածին իրեր)՝
ա) կերակրատեսակներ՝ զաբագլիոնե, սակե,
բ) հագուստ՝ սարոնգ, դհոտի,
գ) տներ և քաղաքներ՝ բուրգ, վիգվամ,
դ) տրանսպորտային միջոց՝ ռիկշա, կաբրիոլետ,
3) սոցիալական մշակույթ (աշխատանք և ժամանց)՝ ռեգգի, ռոք,
4) կազմակերպություններ, սովորույթներ, գործողություններ,
ընթացակարգեր կամ հասկացություններ՝
ա) քաղաքական և վարչական՝ Ռայխստագ, Բունդեսթագ, Կանտոն,
բ) կրոնական՝ դհարմա, կարմա,
գ) գեղարվեստական՝ Արտ Նովո,
5) Ժեստեր և սովորություններ՝ սուրբ համբույր:
Մեկ այլ դասակարգում, որը հեղինակների կողմից հաճախ է մեջբերվում,
առաջադրվել է Վլախովի և Ֆլորինի կողմից (1969): Ֆլորինի պնդմամբ (1993: 123)
«իրույթները կարելի է դասակարգել թեմատիկորեն՝ ըստ նյութական կամ
տրամաբանական խմբերի պատկանելության, և աշխարհագրորեն՝ ըստ իրենց
օգտագործման վայրի»: Վլախովի և Ֆլորինի կողմից առաջարկված նոր
դասակարգման ընդհանուր ուրվագիծն ունի հետևյալ տեսքը՝
I. Առարկայական բաժանում
Ա) Աշխարհագրական իրույթներ
1. ֆիզիկական աշխարհագրական տեղանուններ, այդ թվում՝
օդերևութաբանության՝ տափաստան, մարգագետին, պտտահողմ, ցունամի,

17
2. Մարդկային գործունեության հետ կապված աշխարհագրական
տեղանուններ՝ ծովեզրյա մշակված երկիր, ջրամբար,
3. Էնդեմիկ կենդանինիերի անվանումներ՝ անթևակ, կոալա, սեքվոյա:
Բ) Ազգագրական իրույթներ
1. Ապրելակերպ
ա) Սննդամթերք, ըմպելիքներ՝ չեբուրեկի, սպագետտի, կումիս, սիդր, տնային
տնտեսություններ (հանրային սնուցման վայերեր, և այլն)՝ թեյարան, պանդոկ,
սաունա,
բ)Հագուստ՝կիմանո, սարի, տոգա, փարաջա, զարդեր, զգեստներ՝ կոկոշնիկ,
գ)Բնակարան, կահույք, սպասք և այլ պարագաներ՝ խրճիթ, յուրդ, իգլու,
ասիենդա, ամֆորա,
դ)Տրանսպորտային միջոցներ ՝ ռիկշա, տրոյկա, գահավորակ,
2. Աշխատանք՝
ա)Աշխատող մարդիկ՝ բրիգադիր, ժամապահ, ֆերմեր, դռնապան,
բ)Աշխատանքային գործիքներ՝ մաչետե, լասսո,
գ)Աշխատանքային կազմակերպություն՝ կոլխոզ, ռանչո, էսնաֆ,
3. Արվեստ և մշակույթ՝
ա) Երաժշտություն և պարեր՝ լեզգինկա, բլյուզ, կանցոնետտա, ռիլ,
բ)Երաժշտական գործիքներ՝ բալալայկա, տամտամ, գուսլի, կաստանետ,
գ)Ֆոլկլոր՝ սագա, բիլինա, ռունա, գազել, չաստուշկա,
դ)Թատրոն՝ կաբուկի, կոմեդիա դել'արտե, միստերիա, հարլեկին, կոլոմբինա,
ե)Այլ արվեստներ և արվեստի տարրեր՝ իկեբանա, սինո, չինտե,
զ)Կատարողներ՝ միննեսենգեր, տրուբադուր, բարդ, գեյշա, օյամա, հետերա,
է)Սովորույթներ, արարողություններ՝ մարտենիցա, վենդետտա, թամադա,
ը)Տոներ, խաղեր՝ մայիսի 1, Հաղթանակի օր, հոլի, Զատիկ, Գոհաբանության օր,
թ)Դիցաբանություն՝ գոբլին, Ձմեռ Պապ, տրոլ, էլֆ, թզուկ, բաբա յագա,
ժ)Երկրպագություններ՝ լամա, շաման, մորմոններ, դերվիշ, սինագոգ,
ի)Օրացույց՝ սարատան, չերվյեն, վերեսեն,
4. Էթնիկական առարկաներ՝
ա) Էթնիկական խմբերի անուններ՝ ապաչ, ղազախ, բասկեր, տոտոնակներ,

18
բ)Մականուններ (սովորաբար հումորային կամ վիրավորական)՝ կացապ,
խոխոլ, գրինգո, գորիլլա, բոշ, շվաբ,
գ)Դեմքերի անուններ՝ կախված բնակության վայրից՝ տարասկոնցի, աբերդինցի,
գաբրովացի,
դ)Չափման միավորներ և գումարներ՝ արշին, յարդ, լի, ռուբլի, կոպեկ, լիրա,
Գ)Հասարակական-քաղաքական իրույթներ
1. Վարչատարածքային կառուցվածք
ա) Վարչատարածքային միավորներ՝ օբլաստ, վիլայեթ, կանտոն,
բ)Բնակավայրեր՝ աուլ, մախալա, ստանիցա,
գ)Բնակավայրերի մասեր՝ մեդինա, կրեմլ, լարգո,
2. Իրավասու իշխանական մարմիններ՝
ա)Իրավասու մարմիններ՝ ազգային ժողով, մեջլիս, սեյմ, դումա, ռադա,
բ)Իշխանության կրողներ՝ կանցլեր, խան, ցար, շահ, փարավոն, այաթոլահ,
3. Հասարակական քաղաքական կյանք՝
ա)Քաղաքական կազմակաերպություններ և քաղաքական գործիչներ՝ կու-կլուքս-
կլան, տորի, կլորագլուխներ, վիգեր,
բ)Հայրենասիրական և հասարակական շարժումներ (և դրանց գործիչները)՝
պարտիզաններ, կարբոնարներ, կլեֆտներ, մակեր,
գ)Սոցիալական երևույթներ և շարժումներ՝ բիզնես, նէպ, լոբբի, լոբբիստ, հիպպի,
դ)Կոչումներ, աստիճաններ, տիտղոսներ՝ գիտությունների թեկնածու,
բակալավր, մշակույթի վաստակավոր գործիչ, կնյազ, պրինց, բարոն, դուքս, լորդ,
ե)Հաստատություններ՝ զագս, արվեստի և մշակույթի կոմիտե,
զ)Կրթական և մշակութային հաստատություններ՝ քոլեջ, մեդրեսե, կամպուս,
է)Դասեր և կաստաներ՝ ազնվականություն, քաղքենիություն,
վաճառականություն, յունկերներ, բրահմաններ, քշատրիաներ, սամուրայ, ֆելլահ,
ը)Դասային նշաններ և խորհրդանիշներ՝ կիսալուսին, հերալդիկ շուշան,
4. Ռազմական իրույթներ՝
ա)Ստորաբաժանումներ՝ լեգիոն, չետա, փաղանգ, լեգիա,
բ)Ռազմական ծառայողներ (և հրամանատարներ)՝ եսաուլ, յենիչեր, բաշիբոզուկ:

19
Ինչպես երևում է վերը նշված դասակարգումներից իրույթները վերաբերում են
կյանքի բազմաթիվ և բազմապիսի ոլորտներին: Ինչպես ընդունված է համարել
իրույթները չեն սահմանափակվում աշխարհագրական անուններով,
տեղանուններով և հատուկ անուններով: Ըստ Վլախովի և Ֆլորինի դասակարգման
իրույթները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ աշխարհագրական,
ազգագրական և հասարակական-քաղաքական իրույթներ և մի շարք ենթախմբերի:
Որպես առավել ընդգրկուն և համապարփակ դասակարգում՝ մեր իսկ
թարգմանության համար հիմք ենք ծառայեցրել Վլախովի և Ֆլորինի կողմից
առաջարկված դասակարգումը, քանի որ այն ավելի լայն պատկերացում է տալիս
իրույթների մատնանշած առարկաների և երևույթների մասին: Մեր կողմից
կատարված թարգմանության մեջ մեծ թիվ էին կազմում ձայնարկությունները և
բացականչական բառերը, սակայն մեջբերված դասակարգումներից և ոչ մեկում հղում
չի կատարվում ձայնարկություններին: Սակայն մեր պնդմամբ դրանք պետք է
ներառվեն իրույթների դասակարգումների մեջ, քանի որ ձայնարկություններն իրենց
բնույթով եզակի են: Իհարկե դրանք արտահայտությունն են հույզերի,
զգացմունքների, ապրումների, որոնք հատուկ են բոլոր մարդկանց՝ անկախ
աշխարհագրական դիրքից, ազգային և մշակութային պատկանելությունից, սակայն
դրանց արտահայտության ձևերն ու եղանակներն են միմյանցից բոլորովին տարբեր:
Հետևաբար, այս շարին պետք է ավելացվեն նաև ձայնարկությունները որպես
ազգային-մշակութային կոլորիտի յուրաօրինակ և չկրկնվող տարրեր:
Ինչպես արդեն նշել էինք առաջին գլխում թարգմանությունը շատ բարդ
գործընթաց է, որը չի սահմանափակվում սոսկ մի լեզվից մյուսը տեղեկատվության
փոխանցմամբ: Հանդիսանալով միջմշակութային հաղորդակցության տարատեսակ՝
այն իր մեջ ներառում է մշակույթների, աշխարհայացքների, ազգային նկարագրի,
սովորույթների և բարքերի վերակերտվածք: Առավել բարդ է իրույթների
թարգմանությունը՝ որպես ազգային մշակույթի ինքնատիպ տարրեր, որոնց
գոյությունը սահմանափակվում է մեկ մշակույթում:
Լևին (167, 148) նկատել է. «թարգմանությունը որոշումներ կայացնելու
գործընթաց է», որի ընթացքում թարգմանիչները պարբերաբար պետք է ընտրություն
կատարեն իրենց հասանելի տարբեր ընտրանքների միջև: Այն, ինչից նրանք ընտրում

20
են, կոչվում են թարգմանական ռազմավարություններ, ընթացակարգեր, մեթոդներ,
եղանակներ: Ինչ վերաբերում է ընթացակարգ եզրույթին, ապա այն օգտագործվում է՝
ցույց տալու «որոշակի քայլեր» կամ «թարգմանության գործընթացում
փորձառականորեն հաստատված փուլեր» (Burkhanov, 2003: 184), մինչդեռ
ռազմավարությունը, մեթոդը և եղանակը այն եզրերն են, որոնք օգտագործվում են
ցույց տալու համար «թիրախ լեզվի միավորների ընտրության իրական
գործողությունները», «լեզվաբանական նյութի հետ տարվող գործողությունները»
(2003: 184): Վերոնշյալ եզրերի ընտրությունը տարբեր է տարբեր տեսաբանների մոտ,
սակայն հարկ է նշել, որ դրանք կազմում են հոմանշային զույգեր և սույն
աշխատության մեջ դրանց միջև կատարված ընտրությունը պայմանավորված է
համատեքստով և նպատակահարմարությամբ և դրանք բոլորն էլ կոչված են ցույց
տալու թիրախ լեզվի հետ տարվող գործողությունները:
Ըստ Վլախովի և Ֆլորինի դասակարգման (1986: 96) ընդհանուր առմամբ այդ
մեթոդները կարելի է բաժանել երկու խմբի՝ տառադարձություն և թարգմանություն:
1. Տառադարձությունը ենթադրում է տեքստի մեջ համապատասխան
իրույթի ներմուծում թիրախ լեզվի գրաֆիկական միջոցներով՝ իր բնագիր ձևին
հնչյունաբանորեն առավելագույնս մոտ թույլատրելի եղանակներով: Օրինակ՝
ռուսերեն пельмени բառը անգլերեն թարգմանվել է որպես «Pelmeni», գերմաներեն
Morgen հողային չափ բառը` «Morgen», անգլերեն whig բառը՝ ռուսերեն «виг» և
հայերեն «վիգ», իսկ ֆրանսերեն taverne բառը անգլերենում՝ «Tavern»:

Հարկ է պարզաբանել «տառադարձություն» եզրի իմաստը՝ տարբերակելով այն


«գրադարձություն»-ից: Սովետական թարգմանական գրականության մեջ այս երկու
եզրերը հաճախ ընկալվել են որպես հոմանիշներ, սակայն Վլախովի և Ֆլորինի
դիտարկմամբ (97) դրանց միջև առկա է էական տարբերություն, և կարիք չկա այն
անտեսել: Եթե ուշադրություն դարձնենք դրանց բառարանային սահմանումներին,
ապա կտեսնենք, որ առաջինը նշանակում է որևէ լեզվի կամ բարբառի հնչյունների
ճշգրիտ վերապատկերումը տվյալ լեզվի այբուբենից տարբեր տառերով կամ
պայմանական նշաններով, իսկ երկրորդը՝ որևէ գրի՝ այբուբենի վերարտադրությունը,
փոխարկումը մեկ այլ այբուբենով: Սահմանումներից երևում է, որ առաջին դեպքում
գործ ունենք հնչյունական, իսկ երկրորդի դեպքում՝ գրային կազմի հետ:

21
Ասվածից պարզ է դառնում, որ տառադարձությունը սերտորեն կապված է
գրաֆիկական (այբբենական) համակարգերի և համապատասխան լեզուների
հնչյունաբանական կանոնների հետ:
2. Թարգմանությունը (և փոխարինումը) որպես իրույթի՝ թիրախ լեզվի
փոխանցման եղանակ՝ սովորաբար կիրառվում է այն դեպքերում, երբ
տառադարձությունը այս կամ այն պատճառներով անհնար կամ անցանկալի է:
Գոյություն ունեն թարգմանության որպես իրույթի՝ թիրախ լեզվի փոխանցման
եղանակի տարբեր տեսակներ:
1) Թարգմանվող իրույթի իմաստային բովանդակության և երանգավորման
պահպանման առավել հարմար միջոց է համարվում նորաբանությունների
ներմուծումը (տառադարձությունից հետո): Այդպիսի նոր բառեր կարող են լինել,
առաջին հերթին, պատճենումները և կիսպատճենումները:
ա) Պատճենումը՝ «բառացի թարգմանության միջոցով բառի կամ
բառակապակցության փոխառությունը», թույլ է տալիս իրույթը փոխանցել թիրախ
լեզու՝ իմաստաբանության առավելագույն պահպանման միջոցով, սակայն ոչ միշտ՝
առանց երանգավորման կորստի: Պատճենման դասական օրինակ է անգլերեն
skyscraper բառի հայերեն թարգմանությունը՝ որպես երկնաքեր: Առավել հաճախ
պատճենումները լինում են բառակապակցություններ և առավել հազվադեպ՝ բառեր:
բ) Կիսապատճենումը մասնակի փոխառության տեսակ է, որը նույնպես նոր բառ
է կամ բառակապակցություն, սակայն «մասամբ բաղկացած է թիրախ լեզվի նյութից և
մասամբ՝ օտար լեզվի բառի նյութից» (Шанский, 1972, 110): Այդպիսին են օրինակ՝
երրորդ ռեյխ (գերմաներեն das Dritte Reih բառից), здание бундестага (գերմաներեն
Bundeshaus բառից) բառերը: Ռուսերեն декабрист բառը անգլերենում թարգմանվում
է կիսապատճենման միջոցով՝ որպես Decembrist (декабрь – December),
ֆրանսերենում նույնպես կիսաբառապատճենման միջոցով՝ որպես Décembriste:
գ) Յուրացում, այսինքն՝ օտար լեզվի նյութի հիման վրա մայրենի բառի տեսք
տալը: Ընդունող լեզվի քերականական կանոններին համապատասխան, օրինակ՝
ֆրանսերեն concierge բառը՝ ռուսերենում консьержа:
դ) Իմաստաբանական նորաբանություն է կոչվում թարգմանչի կողմից
«ստեղծված» պայմանականորեն նոր բառը կամ բառակապակցությունը, որը

22
հնարավորություն է տալիս փոխանցել իրույթի իմաստային բովանդակությունը:
Պատճենումից այն տարբերվում է բնագիր բառի հետ ստուգաբանական կապի
բացակայությամբ:
2) Իրույթի փոխարինումը թիրախ լեզվի իրույթով Վլախովի և Ֆլորինի
պնդմամբ (1986: 101) հանգեցնում է երանգավորման անընդունելի փոխարինման՝
սեփական երանգավորման նախատիպի միջոցով: Քանի որ առանց
բացառությունների կանոններ իրականում չեն լինում, հանդիպում են նաև
պարադոքսային իրավիճակներ, երբ թիրախ լեզվի իրույթի առավել մոտ նմանակը
իրույթ է հանդիսանում:

Օրինակ՝ անգլերեն bell-boy բառի թարգմանությունը՝ որպես Барс, ոչ այնքան

գոհացնող է. «Սպասավոր, բեռնակիր (հյուրանոցներում)», քանի որ այն մեծ մասամբ


տղա է, այլ ոչ թե սպասավորներ, և ամենամոտ իմաստային
համապատասխանությունը կլիներ «мальчик на побегушках»: Սովետական

գրականության մեջ այդ իմաստն ունեցող բառ գոյություն ունի՝ бой, և արևմտյան

իրականության համար սա, թերևս, այնքան էլ վատ չէ:


3. Իրույթների մոտավոր թարգմանությունը կիրառվում է առավել հաճախ,
քան այլ ցանկացած եղանակ: Սովորաբար այս եղանակով հաջողվում է, չնայած
մասնակիորեն և ոչ այդքան ճշգրտորեն, փոխանցել իրույթների առարկայական
բովանդակությունը, սակայն գրեթե միշտ երանգավորման կորուստ է տեղի ունենում:
Հնարավոր է մի քանի դեպք՝
ա) Ոճական-կերպային փոխարինումը թույլ է տալիս իրույթի
բովանդակությունը փոխանցել (մոտավորապես) առավել լայն իմաստով՝ ընդհանուր
հասկացությունը դնելով հատուկ հասկացության փոխարեն: Այս եղանակը իր
բնույթով նման է թարգմանության տեսության ընդհանրացում եղանակին: Օրինակ՝
боржоми և нарзан բառերը թարգմանվում են ընդհանուր հասկացությամբ՝
«հանքային ջուր». այս դեպքերում տարբերությունը քիչ է զգացվում: Նույն սկզբունքով
որոշ ենթադրությունների համաձայն՝ հետևյալ իրույթները՝ изба, хата, сакля,
коттедж և այլն, կարելի է փոխարինել «տուն» բառով:
բ)Ֆունկցիոնալ համանմանությունը (որը կարծես թե բուլղարացի գիտնական Ա.
Լյուդսկանովայի՝ «գործառութային համարժեք» եզրի ձևափոխված տարբերակն է), Ա.

23
Դ. Շվեյցերն անվանում է «վերջնական խոսքի տարր, որը նման ազդեցություն է
գործում ռուս ընթերցողի մոտ»: Իրույթների թարգմանության այս եղանակը թույլ է
տալիս, օրինակ, թարգմանվածքի՝ ընթերցողին անծանոթ մի խաղ փոխարինել մեկ
այլ ծանոթ խաղով: Օրինակ՝ «Петя и Ваня играли в шашки» - «Петя и Ваня играеха
на дама», որտեղ дама-ն շաշկիին նման չէ, սակայն նույնպես խաղում են տախտակի
վրա: Նույն եղանակով կարելի է մի երաժշտական գործիքը փոխարինել մյուսով՝
կորցնելով աղբյուր լեզվի երանգավորումը:
գ)Նկարագրության, բացատրության, պարզաբանման մեթոդը որպես մոտավոր
թարգմանություն՝ սովորաբար կիրառում են այն դեպքերում, երբ այլ ելք չկա:
Հասկացությունը, որը հնարավոր չէ փոխանցել տառադարձության միջոցով, մնում է

փոխանցել նկարագրության միջոցով: Օրինակ՝ հարմար է փոխարինել армяк՝

«հագուստ կոպիտ բրդից», գերմաներեն Puff՝՝ «ոսկորներով խաղ» բառերը մեկ բառով՝
դիմելով բառային-գրաֆիկական մեկնաբանությանը:
3) Համատեքստային թարգմանություն եզրը սովորաբար հակադրվում է
«բառարանային թարգմանությանը»՝ նման կերպ ցույց տալով
համապատասխանությունը, որը բառը կարող է ունենալ համատեքստում՝
բառարանային համապատասխանությունից զատ: Այստեղ փոքր-ինչ նեղանում է նրա
բովանդակությունը, որպեսզի մոտենա մի կողմից Օ. Ն. Սեմենովոյի (1962, 77)
նկարագրած իրավիճակին, որի դեպքում համատեքստը «դառնում է առաջատար,
գերիշխող գործոն թարգմանության ժամանակ», իսկ մյուս կողմից՝
իմաստաբանական զարգացման եղանակին՝ ըստ Յա. Ի. Ռեցկերի (1974, 45), որը
թարգմանության ժամանակ բառարանային համապատասխանությունը
փոխարինում է տրամաբանորեն կապված բառով:
Համատեքստային թարգմանության վառ օրինակ է հանդիսանում Ա. Դ. Շվեյցերի
օրինակը (1973, 253-254)՝ կապված путевка իրույթի հետ: «Сколько стоит путевка
на советский курорт?» արտահայտությունը կարելի է թարգմանել անգլերեն բանալի
բառի բացթողումով՝ How much are accommodations at Soviet health resort?:
Երկու դեպքում էլ՝ մոտավոր և համատեքստային թարգմանությունների
ժամանակ, ստացվում է բնագրի բավականին անշուք փոխարինում, քանի որ
անհետանում, թաքցվում է իրույթը՝ որպես համապատասխան երանգավորման կրող:

24
Այսպիսով, անդրադառնալով իրույթների թարգմանության մեթոդներին և մեր
կողմից կատարված թարգմանության վերլուծությանը՝ կարող ենք ասել, որ
առաջարկված մեթոդներից կիրառման առավել մեծ հաճախականություն ունի
տառադարաձությունը: Սա պայմանավորված է աշխատության մեջ հատուկ
անունների և տեղանունների առատությամբ, որոնց թարգմանության համար այլ
միջոց չէր էլ կարող կիրառվել: Սակայն տեղանունների տառադարձմանը զուգահեռ
թարգմանության մեջ տրվել են ծանոթագրություններ՝ ընթերցողի համար
հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը: Տառադարձման մեթոդը կիրառվել է նաև
ձայնարկությունների փոխանցման դեպքում՝ նպատակ ունենալով պահպանելու
իրույթի իմաստային բովանդակության բոլոր շերտերը, ազգային, մշակութային և
հուզական երանգավորումը: Կիրառման հաճախականությամբ երկրորդ տեղն է
զբաղեցնում մոտավոր թարգմանությունը, որի դեպքում, իհարկե, տեղի է ունեցել
երանգավորման կորուստ, սակայն իրույթը ներկայացվել է ընթերցողին հասկանալի
բառով կամ արտահայտությամբ: Թարգմանության մեջ կիրառվել են նաև
պատճենման, կիսապատճենման, իրույթի փոխարինման, ոճական-կերպային
փոխարինման, ֆունկցիոնալ համարժեքության, նկարագրության, բացատրության,
պարզաբանման մեթոդները:

25
ԳԼՈՒԽ 3
«ԾԱՌԵՐԸ» ՊԱՏՄՎԱԾՔԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՎԱԾՔԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հետամուտ լինելով սույն աշխատանքով հետապնդվող նպատակի
իրականացմանը՝ ստորև ներկայացնում ենք «Ծառերը» պատմվածքի հիմնական
բնութագրիչ առանձնահատկությունները՝ չմոռանալով նաև դրա անբաժանելի մաս
կազմող և վերջինիս նկարագիրն ամբողջական դարձնող հերոսներին: «Ծառերը»
պատմվածքը հանգուցակետ է, տարբեր պատումներից սկիզբ առնող բազմաթիվ
թելերի ու հոսքերի միահյուսվածք: Այստեղ առկա են Արմեն Մնացականյանի
մորմոքները, որոնումների խճճվածքում գայթող գոմեշի տխուր հայացքը, Մեսրոպի
փակուղի մտած բախտի առեղծվածը, Արայիկ տղայի հեռու-հեռուներից եկող տնքոցը,
Սիրան արքայի ակռաները ջարդած թոռների անհույս դեգերումների ծանր
տխրությունը և, վերջապես, Աղունի անպատասխան մնացած ինչուների
մեծախորհուրդ ընդհանրացումը: «Ծառերը» պատմվածքի առաջին իսկ
նախադասությունը ընթերցողին ներգրավում է ժողովածուի ներքին շերտերից
բարձարցող հետաքրքիր ու արմատական հարցադրումների ոլորտը: Նյութի ներքին
հնարավորությունների անմնացորդ բացահայտումը փոքրիկ դրվագը վերածում է
վիպական լայն ու խոր գործողության: Աղունը մեր ժամանակիցն է, բայց գալիս է
հեռուներից: Նրա ոտքերին նստած է անցած ճամփեքի փոշին, հոգին տնքում է
արյունոտված հույսերի հառաչանքներից, կարեկցնաք հուսալու ավետիքյան
խեղճությունից: Աղունը համադրումների, զուգորդումների հանգույց է և իրումով
բերում է դարերի կուտակած փորձի, կյանքի սոցիալ-բարոյական, պատմական
հոգեբանական առանձնահատկությունների գեղարվեստական սինթեզը: Հենց
սրանով է նրա կերպարը բարձր ու մոնումենտալ: Եվ միայն տառապած հոգին, իր
ճակատագրի ցավն ու դառնությունը, ծաղրն ու հեգնանքը «այդքան իմաստուն
ընկալած կինը» կարող է կյանքի վերոհիշյալ հակադիր կողմերը տեսնել կողք-կողքի և
«զավակին այդպես խորագին կերպով ուղենշել դեպի լույս և ուժ», լիցքավորել
հպարտության, արժանապատվության ու ինքնասիրության խանդով,
ինքնահաստատման մաքառումի կորովով: Պատահական չէ, որ գլխավոր հերոսը
մայր է, որդին նրան ունկնդիր՝ ոչ մի ձայն ու ծպտուն չի հանում, պաշտպանվելու,
26
մեղադրանքները մեղմելու և ոչ մի փորձ: Սա ոչ միայն պայմանավորված է վիպակի
մենախոսական ձևի թելադրանքով, այլ մոր ճշմարտություններն ընդունելու անկոր
մղումով1:
Աղունը կռվում է չարին չհակառակվող բարության դեմ, որ վերաճում է
խեղճության, դառնում է ոտի վրա փտող ծառ – ծառեր: Աշխարհը աշխարհ է պահում
աղունային բարությունը՝ «...ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ
տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն»: Սա է նրա կենսափիլիսոփայությունը իր
ցեղի փորձից մակաբերված խորին խորհուրդը: Աղունը հյուսված է տագնապներից,
որդու վաղվա մասին ունեցած մտահոգություններից: Նրա հոգևոր կերտվածքը
բաղադրված է այսօրվա պահանջով: նա ավետիքյան ցեղին խեղճության մրափից
հանող ահազանգի ղողանջ է, որ ուղեկցում է որդուն աշխարհի խուլ ու աղմկալից,
ապահով ու վտանգաշատ, մութ ու լուսավոր, մոլոր ու ուղղաագիծ, հարազատ ու
օտար, վստահելի բայց և նենգ ու դավադիր խաչուղիներում: Եվ եթե նա կարդա իր
ցեղի մասին գրված այս գիրքը, մի թաքուն ներողամտությամբ ինքն իրեն պիտի
խոստովանի՝ չէ, ցեղս պինդ է, ցեղս գործ է անում (1988, 279):
Հետաքրքիր է նկատել, որ «Ծառերը» պատմվածքի գլխավոր գործող հերոսները՝
Աղունը և Սերոն, անուններ չունեն, սակայն մնացած բոլոր անձինք, որոնք մեզ են
ներկայացվում Աղունի հիշողությունների շնորհիվ անվանակոչված են՝ Իշխան,
Ավետիք, Համազասպ, Ասքանազ, Վանյա Արզումանով, Թոզի բիձա, և այլն: Այս
մոտեցումը հավանաբար պայմանավորված է նրանով, որ Մաթևոսյանը մտածում է՝
ընթերցողն արդեն «Աշնան արևից» գիտի՝ ով է մենախոսողը, կամ ցանկանում է
կերպարին ավելի ընդհանրական բնույթ հաղորդել: Առերևույթ միայն կարող է թվալ,
որ Աղունը, խոսելով Ավետիքի և Իղխանի մասին, նրանց հակադրում է իրար՝ որպես
գոյատևման միմյանց բացառող սկզբունքներ: Իրականում մենախոսությունը՝ որպես
ինքնության բացահայտման ամենաուղիղ ճանապարհ, ներկայացնում է ինչպես մոր՝
Աղունի ապրած դառը ճակատագիրը / և դա նրա կյանքի միանգամայն իրական
փորձից հանված եզրահանգումն է/, այնպես էլ ընդհանուր առմամբ ժողովրդի ապրած
կյանքն ու ճակատագիրը (2013: 344):
Աղունը երկրի հանդեպ մայրական գորով դրսևորող հայ կնոջ բնավորությունն է:

1
Աղաբեկյան Կ. Բ., Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը/Երևանի պետ. համալս. – Եր.: Երևանի
համալս. հրատ., 1988. – 274 էջ:
27
Աղունի անհատական տառապանքը վերաճում է համազգային տառապանքի:
Պատումը չի մնում անհատական մղումների շրջագծում, այն դառնում է ժողովրդի
կենսափորձի, ապրելու կերպի, գոյափիլիսոփայության բացառիկ նմուշ:
Արտահայտման մենախոսական ձևը հնարավորություն է տալիս երկրորդական
պատմությունները մի կողմ նետել և ասել այն, ինչ կարևոր է: Աղունի խոսքն ուղղված
է երկերեսանի, կեղծ, վախկոտ, սուտ մարդասեր, սուտ մաքուր, սուտ արդարամիտ
հասարակության դեմ, և այստեղ նրան ուսընկից է հայրը՝ «առնաուտ Իշխանը»:
Հարկ է նշել նաև, որ «Ծառերը» պատմվածքը մեծապես ազդված է Թոմաս
Վուլֆի «Երկրի ոստայնը» վիպակից և որոշ բաներ, միգուցե, վերցված են այդտեղից:
Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը»՝ որպես սույն աշխատության նյութ, ընտրելը
պայմանավորված է նրանով, որ նախ այն իր տեսակի մեջ եզակի է, տարբերվող և
ինքնատիպ: Իհարկե, հայ գրականության մեջ շատ կարելի է թվել նմանատիպ
գրողների, սակայն մաթևոսյանական ոճն ու լեզուն այլ են: Հայ գրականությանը
ծանոթ ընթերցողներն, անկասկած, միայն ոճից և լեզվից ունակ կլինեն
տարբերակելու՝ ում գրչին է պատկանում տվյալ ստեղծագործությունը, սակայն մեր
առաջնային թիրախը օտարալեզու ընթերցարանն է:
Օտարալեզու ընթերցողին սիրել տալ հայոց լեզուն, հայ գրականությունը,
այնքան էլ դյուրին չէ: Մեր կողմից իրականացված հարցումները, ինչպես նաև
մասնագետների պնդումները ցույց տվեցին, որ ժամանակակից հայ
երիտասարդությունը խուսափում է Մաթևոսյան կարդալուց՝ պատճառաբանելով՝
դժվար է նրան հասկանալ: Բայց չէ՞ որ այն գրված է ոսկեղենիկ հայերենով: Եվ
իսկապես որ դժվար է այն հասկանալ, ըմբռնել ու ընկալել: Թարգմանության
ընթացքում ևս կարիք եղավ մասնագիտական խորհրդատվության՝ բազմաթիվ
բառերի, արտահայտությունների և նաև նախադասությունների իմաստը
հասկանալու համար, որպեսզի ընթերցողին ճիշտ փոխանցենք Մաթևոսյանի
հաղորդագրությունը: Եվ եթե հայ ընթերցողն է խուսափում Մաթևոսյան կարդալուց,
ինչպես պետք է օտարալեզու ընթերցողը՝ անծանոթ նրա գրչին, ցանկություն հայտնի
կարդալու այն: Իհարկե, հաղորդ դարձնել նրանց մաթևոսյանական արձակին,
հետաքրքություն առաջացնել վերջինիս ստեղծագործության նկատմամբ, կարելի է

28
անել միայն թարգմանության միջոցով: Տվյալ պարագայում հավատացած ենք, որ հայ
ընթերցողը նույնպես ցանկություն կհայտնի կարդալու այն:
Տեղին է այստեղ հիշատակել Հրանտ Մաթևսոյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի
խոսքերն առ այն, որ ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանը ցանկություն է
հայտնել ծանոթանալու Հրանտ Մաթևոսյանի հետ, քանի որ առանց վերջինիս
իրազեկման, ինչ-որ մեկը թարգմանել է իր ստեղծագործություններից մեկը և այդպես,
ձեռքից-ձեռք անցնելով, հասել Սարոյանին: Եվ իհարկե մենք նմանատիպ ինքնատիպ
գրողներ շատ ունենք, հարկ է միայն ներկայացնել նրանց, և ընթերցասեր
հասարակությունն անպայման կգնահատի այն:
Լինելով լեզվաբան և թարգմանիչ՝ առաջին հերթին մեզ գրավում է լեզուն:
Մաթևոսյանի կերպարները ներկայացված են այնպես, ինչպես իրական կյանքում,
խոսում են այնպես, ինչպես կխոսի հասարակ գյուղացին կամ մշակը: Նա ջանք չի
գործադրել հղկելու, գրական փայլ հաղորդելու իր կերապարների խոսքերին, անգամ
կետադրությանն ուշադրություն չի դարձրել: Չէ՞ որ անուսում գյուղացու խոսքն էլ է
այդպիսին՝ ինքնաբուխ, զուրկ կետադրությունից:
Արմեն Ղազարյանի խոսքերով. «քննադատությունն այն մասին, թե մի նորմալ,
խելքը գլխին սրբագրիչ չկար, որ կետադրրեր այն, Մաթևոսյանը պատասխանել է, որ
պետք չէ ձեռք տալ իր ստեղծագործությանը, թող մնա էնպես, ինչպես կա»: Այստեղից
կարելի է եզրակացնել, որ կետադրության բացակայությունը ոճական հնարք է,
որպեսզի գյուղացու խոսքը մնա այնպես անմշակ, ինչպես իրականում է:
Սրանք այն գործոններն են, որոնք պայմանավորել են մեր ընտրությունը,
սակայն հարկ է նշել, որ թարգմանելիս մենք երբեմն ստիպված ենք եղել խախտել ենք
կետադրական կանոններին վերաբերող մաթևոսյանական նախապատվությունը,
քանի որ հակառակ դեպքում ընթերցողը ունակ չէր լինի հասկանալու, թե ինչի մասին
է խոսքը:
Ստորև նեկայացնում ենք «Ծառերը» պատմվածքում տեղ գտած իրույթները,
դրանց՝ մեր կողմից կատարված թարգմանությունը և թարգմանության
վերլուծությունը:
- Դե բարձր ասա, տնաշեն, ժողովուրդը թող լսի ուրախանա:
Cf. “Damn, say it a bit louder! Let the crowd listen and rejoice”.

29
Մեջբերված օրինակում տեղ գտած տնաշեն արտահայտությունը, ըստ Վլախովի
և Ֆլորինի դասակարգման, պատկանում է ազգագրական իրույթների` «բացառապես
ազգային իրույթներ» ենթախմբին: Երբեմն կասկած կարող է առաջանալ առ այն`
արդյո՞ք մեզ հետաքրքրող երևույթը իրույթ է, թե՝ որևէ բարբառին պատկանող
արտահայտություն: Այս օրինակի առնչությամբ վստահաբար կարող ենք ասել, որ
այն հաստատապես իրույթ է, քանի որ հայերենի շուրջ 60 բարբառներից և ոչ մեկին
այն չի պատկանում, և բարբառներն, ինչպես գիտենք, համաժողովրդական լեզվի այն
ճյուղավորումներն են, որոնք սպասարկում են ժողովրդի՝ որևէ սահմանափակ
տարածքում ապրող հատվածին:
Տնաշենը մտերմական հանդիմանություն է որևէ մեկին, որը մի սխալ, միամիտ,
ոչ տեղին կամ տարօրինակ բան է անում, ասում կամ որևէ շատ հայտնի բանի մասին
տեղեկություն չունի (Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, 1980:
814): Տվյալ դեպքում հեղինակն օգտագրծում է այս արտահայտությունը որպես
հանդիմանություն, որպեսզի խոսակիցը բարձրաձայն ասի իր ասելիքը: Որպես
թարգմանչական ռազմավարություն՝ կիրառել ենք չեզոքացումը, որպեսզի
կարողանանք փոխանցել վերջինիս իմաստը դեպի թիրախ լեզու՝ միջլեզվական
համարժեքի միջոցով: Տնաշեն բառի փոխարեն թիրախ լեզվում կիրառել ենք ‘Damn!’
բառը՝ անգլերենի՝ ցանկացած իրավիճակում օգտագործվող և ընթերցողին
անմիջապես հասկանալի արտահայտություններից բառերից մեկը: Այս պարագայում,
քանի որ անհնար է թարգմանել արտահայտությունը, մեր խնդիրն էր ընթերցողին
հնարավորինս հասցնել հեղինակի կերպարի միտումը, ինչը լավագույնս թույլ է
տալիս damn բառը:
Հախպատեցին երազում իմ հորն ինչու՞ պիտի էդպես տեսներ:
Cf. Why should the Hakhpater see my dad that way in his dream?
«Հախպատեցի» բառը, ըստ Վլահովի և Ֆլորինի դասակարգման, պատկանում է
ազգային իրույթներ խմբի էթնիկական առարկաներ բաժնի դեմքերի անուններ
ենթաբաժնին՝ կախված բնակության վայրից: Հաշվի առնելով այն փաստը, որ
Անգլիայի տարբեր հատվածներում բնակվող անձանաց միմյանցից բացարձակապես
տարբերվող անուններով են դիմում, և մեծ մասամբ այդ անունները կազմվում են՝
որպես հիմք չունենալով տվյալ վայրի անունը, ինչպես օրինակ՝ Bramely (West

30
Yorkshire) – Villager, Birmingham – Brummie, կամ Glasgow – Keelie, Weegie՝ որպես
թարգմանության հիմք ընդունեցինք ԱՄՆ-ում ապրող անձանց տրվող
անվանումները: Դրանք կազմվում են նահանգի անվանմանը պատկանելություն ցույց
տվող վերջածանց ավելացնելով: Ուսումնասիրելով նահանգների բնակիչներին
տրվող անունները՝ կարող ենք ասել, որ վերջիններս կազմվում են հետևյալ երեք
վերջածանցների օգնությամբ՝ -an, -ian, -er: Հախպատեցի բառի թարգմանության
համար ընտրել ենք - er վերջածանցը, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից
երկուսը՝ Connecticut և Vermont, որոնք վերջանում են ‘t’ տառով, իրենց կազմությունը
ստանում էին -er վերջավորությամբ, այսինքն՝ Connecticuter և Vermonter:
Արզումանենց տղերքը խմած եկան, ճամփի վրա դեմ ընկան մերացվիս, Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"

ճանաչեցին ու ծիծաղեցին. «մինչև Արզումանովի մյուս գալուստ, մարդիդ կյանքը


քեզ պարգև, դարպասեցի, բանեցրու»:
Cf. The Arzumans’ boys came drunk, crossed paths with my stepmom, recognized her Formatted: Indent: Left: 0", Hanging: 0.39"

and laughed saying, “Till the Arzumanov’s next coming we award your husband’s
life to you, Darpasan, make him work hard”.
Դարպասը գյուղ է Լոռու մարզում, և դարպասեցի բառի թարգմանության համար
կրկին հիմք ենք ընդունել ԱՄՆ-ի բնակիչներին տրվող անվանումները՝
ուշադրությունը կենտրոնացնելով հատկապես նրա վրա, թե ինչպիսի կազմություն
ունեն «ս» տառով ավարտվող անվանումները: Պարզեցինք, որ ներքոնշյալ հինգ
նահանգների բնակիչներին տրվող անունները կազմվում են - an վերջավորությամբ՝
Arkansas – Arkansan, Illinois – Illinoisan, Kansas – Kansan, Massachusetts –
Massachusettsan և Texas – Texan: Հետևելով նույն սկզբունքին, ինչ և նախորդ
օրինակում, քանի որ ունեինք «ս» տառով վերջացող տեղանուն՝ այնտեղի
բնակիչներին տրվող անվան թարգմանության հարցում հանգեցինք Darpasan
տարբերակին, որը, տողատակին տեղանվան համար տրվող բացատրության հետ
միասին, անգլախոս ընթերցարանի համար հստակեցնում է, թե ինչի մասին է խոսքը:
Այս երկու օրինակների համար մենք կիրառել ենք հարմարեցում ռազմավարությունը՝
տառադարձման շնորհիվ պահպանելով բառի բաղադրիչներից մեկը:
Սառը քրտինքի մեջ վեր է կենում Համազասպը ու եղբորը պատմում երազը Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"

էսպես, բայց պիտի որ իմ հորը տեսած լիներ տան ու գոմի արանքի մեր բակում –

31
կարմիր ձիուկը մարել ու քրտնել է, չափարի մոտ կանգնած՝ իմ մերացուն
ձեռները բերանն է առել, իսկ իմ հերը լուռ ուրուի պես կանգնած է բակում և
պարզ տեսնում է ախոռի տակ թաքցված հրացանի տեսիլքը: Իմ հերն, ասում է,
օրորվեց, և իմ մերացուն էդտեղ ծղրտում է: Ասում է ինչպես լուսնահարն
արթնանա՝ իմ հերն ուշքի եկավ: «Ի՞նչ է ախչի,- ու կողքին կանգնած՝ իմ
մերացվին նոր նկատեց»:
Cf. Hamazasp gets up in cold sweat and tells the dream to his brother in this way, but Formatted: Indent: Left: 0", Hanging: 0.39"

he should have seen my dad in our garden between the house and the barn – the red
horse is exhausted and sweated, my stepmom is standing at the palisade with her
fingers in the mouth, and my dad is standing quietly in the courtyard like a ghost
and clearly sees the shadow of the rifle hidden under the stall. My dad, she says,
swung and my stepmom screamed there. She says, like a sleepwalker awaking, my
dad came round. “What, girlie?” And only now he noticed my stepmom standing Commented [AH1]: Իսկ you, woman, տառբեռակը
չնայեցիր
next to him.
«Ախչի»-ն աղջիկներին, երբեմն նաև կամ կանանց, դիմելու երբեմն բացասական
երանգավորում ունեցող կոչական ձև է, որն առաջացել է «աղջիկ» բառից: Եթե մենք
այն թարգմանենք պարզապես աղջիկ՝ անգլերեն girl, մենք, անշուշտ, կկորցնենք
վերաբերմունքի, տոնայնության մեջ պարունակվող այդ յուրահատուկ երանգը:
Օրինակ այստեղ՝ Իշխանը չափազանց բարկացած է, ինչը լավագույնս դրսևորվում է
ախչի բառի մեջ: Որպեսզի ընթերցողը հասկանա հերոսի տրամադրությունը և հստակ
պատկերացնի նրա տոնայնությունը, մենք, թերևս, պետք է ավելացնեինք «ասաց
Իշխանը բարկացած» նախադասությունը, ինչն անտեղի երկարացնում է Աղունի
խոսքը: Նպատակ ունենալով հնարավորինս հավատարիմ մնալ հեղինակի ոճին և
փորձելով զերծ մնալ տեքստն առավել ծանրաբեռնող բառերից և
արտահայտություններից՝ փորձեցինք անգլերենի բառապաշարում գտնել
աղջիկներին և կանանց դիմելու փոքր-ինչ բացասական երանգավորում ունեցող
բառեր: Ուսումնասիրության արդյունքում գտանք girlie բառը, որը աղջիկներին և
կանանց դիմելու ոչ միշտ հարգալից ձև: Այսպիսով, մենք այստեղ կիրառել ենք
հոմանիշային թարգմանության ռազմավարությունը՝ օգտագործելով թիրախ լեզվի՝
աղբյուր լեզվի եզրին մոտ համարժեքը :

32
Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"

բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն
հորթի համար լաց եք լինում – ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին
աշուղ:
Cf. When you see a girl - you stand still with your eyes full of tears, when you see a boy Formatted: Indent: Left: 0", Hanging: 0.39"

- you watch with your mouths open,. Y you cry for a sick lamb, you cry for a pretty
calf - are you a lion heart or a bard with an ollamh harp in your hands. Commented [AH2]: A saz*
Formatted: Font: Bold
Մեջբերված օրինակում ունենք երկու իրույթ՝ սազ և աշուղ, որոնք երկուսն էլ
պատկանում են ազգագրական իրույթներ խմբի արվեստ և մշակույթ բաժնին,
որոնցից առաջինը պատկանում է երաժշտական գործիքներ, իսկ երկրորդը՝
կատարողներ ենթաբաժնին: Այս երկու իրույթների թարգմանության համար կիրառել
ենք Վլախովի և Ֆլորինի կողմից առաջարկված՝ իրույթի փոխարինում թիրախ լեզվի
իրույթով թարգմանական ռազմավարությունը: Աշուղները նույն գուսաններն են՝ Հին
Հայաստանում հեղինակ-կատարող արվեստագետներ: Գուսան կոչվել են երգիչները,
նվագածուները, պարողները, պատմա-առասպելական զրույցներ և վիպական երգեր
ավանդողները: Ինչ վերաբերում է թիրախ լեզվի մշակույթին, ապա միջնադարյան
գելական և բրիտանական մշակույթներում գոյություն է ունեցել «բարդ» անունը կրող
արհեստավարժ երգիչներ և բանաստեղծներ, ովքեր աշխատում էին թագավորների
կամ ազնվականների համար՝ հավերժացնելով իրենց տիրոջ նախնիների հիշատակը
կամ գովերգելով իրենց տիրոջ արարաքները: Այսինքն՝ երկու մշակույթներում էլ
միևնույն ժամանակահատվածում գոյություն են ունեցել, այսպես կոչված,
պալատական երգիչներ, որոնք գրեթե նույն գործողությունն են կտարաել: Հետևաբար,
մենք աշուղ իրույթը փոխարինել ենք bard-ով, որը թիրախ լեզվի մշակույթում
համանման գործողություն կատարող մեկ այլ իրույթ է: Իսկ սազ նվագարանի
թարգմանության համար կիրառել ենք տառադարձման մեթոդը՝ հավելելով
տողատակի ծանոթագրությամբ: Թարգմանության ընթացքում եղել է միտում՝
փոխարինելու այն բարդերի կողմից կիրառված երաժշտական գործիքով՝
թարգմանության համար կիրառելով ֆունկցիոնալ համանմանության մեթոդը:
Ուսումնասիրել ենք բարդերի կիարառած երաժշտական գործիքները, որոնցից
ամենահայտնին, որը կիրառվել է միայն բարդերի կողմից ollamh harp երաժշտական

33
գործիքն էր: Սակայն մտավախություն կար, որ ժամանակակից անգլախոս
հասարակությունը կարող է ծանոթղ չլինել այդ նվագարանին, չնայած նախկինում
դրա գոյությանը, այդ իսկ պատճառով նախապատվությունը տրվել է
տառադարձությանը:
Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"

վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո


մեջ Իշխանի տված էն կատաղի, վարար արյունը, խաբեբա, շողոմքոր,
համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո
մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից:
Cf. How could your granddad Avetik’s dormant, slow, kind, God knows kind or Formatted: Indent: Left: 0", Hanging: 0.39"

coward, insufficient, a bit of blood coagulate like rennet the fierce, ad wild blood
you got From Ishkhan;. H how could the incessant, fraudulent, sycophantic,
courageous, sleepless, avengeful, blasting-blithesome-brigand, arnaut blood Commented [AH3]: Arnaut enq toxel?

coagulate from Avetik’s dormant, a bit of blood?


Բարդ աշխատանք էր սպասվում առնաուտ եզրի թարգմանության ժամանակ:
Նախ և առաջ Առնաուտը գյուղ է Արևմտյան հայաստանում, որըn, ըստ երևույթին,
կարող էր նշանակել, որ Իշխանը Առնաուտ գյուղից է, և թարգմանության մեջ մենք
պետք է թարգմանեինք՝ որպես առնաուտցի Իշխան: Սակայն
ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ալբանացիներին կոչում են առնաուտներ:
Խորանալով ալբանացիների կենցաղի և առօրյա կյանքի մեջ՝ պարզվեցինք, որ
տասնութերորդ և վաղ տասնիներորդ դարերում Բալկաններում որոշ ալբանացիների
կողմից ստեղծված սոցիալ-քաղաքական խռովությունների պատճառով այդ եզրն
օգտագործվում էր որպես բնութագրիչ ալբանացիների համար: Ի լրումն, առնաուտ
եզրն օգտագործվել է նաև արևմտաեվրոպացիների կողմից՝ բնութագրելու Օսմանյան
բանակում որպես զինվոր ծառայող ալբանացիներին: Բացասական երանգավորում
ունեցող այս եզրը, ինչպես պարզ է դառնում, օգտագործվում էր խռովարարների և
վարձու զինվորների համար, այսինքն՝ ավազակ, գող, խաբեբա անձանց համար:
Բացի այդ, Վաչագան Գրիգորյանը իր՝ «Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը»
աշխատության մեջ Իշխանին բնութագրելիս օգտագործում է առնաուտ-ավազակ
կապակցությունը (2013: 344): Հետևաբար, հաստատվում է այն միտքը, որ առնաուտն

34
այստեղ նշանակում է ավազակ, այլ ոչ թե տեղանուն, եթե գումարենք նաև այն, որ
Մաթևոսյանի ստեղծագործություններից մեզ հայտնի է նաև, որ Իշխանը ոչ թե
առնաուտցի է, այլ դարպասեցի: Formatted: English (United States)

Այսպիսով, այստեղ օգտագործելով տառադարձության մեթոդը՝ այն թարգմանել


ենք որպես arnaut: Commented [AH4]: Փաստորեն մնացել է առնաուտ,
կարող է * դնենք ու ներքևում տանք բառի բացատրությու՞նը
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"

անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է


առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:
Cf. If they remember you, then you are burning, you are a human, you have deals, you Commented [AH5]: If you have your memory
Formatted: Indent: Left: 0", Hanging: 0.39"
are restless – if they you don’t have rememory ber you, then heads up/over there! T Formatted: English (United States)

the cow is grazing in the open field without memories, and the calf was slaughtered
yesterday.
Իրույթների թարգմանության գործում հատկապես մեծ դժվարություն են
ներկայացնում ձայնարկությունները և բացականչական արտահայտությունները:
Անգամ բնության երևույթների և կենդանիների արձակած ձայները, գոյություն
ունենալով բոլոր լեզուներում, տարբեր հնչյունական կազմ են ունենում: Խնդիրն
այստեղ թիրախ լեզվում գոյություն ունեցող համարժեք կամ դրան փոխարինող մեկ
այլ արտահայտություն գտնելն է: Տվյալ դեպքում հրեն բացականչական
արտահայտությունը նշանակում է «ահա այն կողմոթւմ, այնտեղ նայիր»: Սկզբնապես
բացառելով պատճենումը՝ մենք փորձ արեցինք գտնել անգլերենում գոյություն
ունեցող հնարավոր համարժեքը: Ի վերջո, թարգմանության համար ընտրեցինք
'Heads up!' արտահայտությունը, որն իր բառարանային իմաստով նշանակում է
«գլուխդ բարձրացրու և ուշադիր շուրջդ նայիր տեղեկատվության կամ մի բանի
համար, որը դու պետք է տեսնես կամ խուսափես» (McGraw-Hill, 2004: 298): Հայերեն Commented [AH6]: Եթե վերևում փոխես սա էլ կփոխվի

նախադասության մեջ հեղինակն օգտագործում է այդ արտահայտությունը, որպեսզի


զրուցակիցը ուշադիր նայի և տեսնի՝ ինչ է կատարվում իր շուրջը:
Իսկ քո պապը կանգնած է նրա ձեռի տակ, սառը քրտինքը ճակատին դուրս է Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"

տվել և ուզում է կատակով անցկացնի, «գործկոմը հատուկ որոշում», նա էլ թե՝ Commented [AH7]: Սա էլ իրույթ չի
Formatted: Highlight
«նագա՞ն ես հանում»:

35
And your granddad is standing with his shoulder under his hand; the perspiration
broke out upon his forehead and he wants to pass off with joke, saying, “The
executive committee, resolution”, and ով է ասողը goes, “Are you putting out the Formatted: Highlight

nagant?” Commented [AH8]: Anglaxosi hamar haskanali e te petq e grel


revolver
Նագանը յոթ փամփուշտ տարողունակությամբ ատրճանակ է, որը ձևավորվել և Formatted: Highlight

արտադրվել է բելգիացի արդյունաբերող Լեոն Նագանի կողմից Ռուսական


կայսրության համար, որտեղից էլ ստացել է իր անվանումը: Այս իրույթի
թարգմանության համար կիրառվել է գրադարձություն ռազմավարությունը: Հարկ է
հստակեցնել գրադարձություն եզրի իմաստը՝ տարբերակելով այն տառադարձություն
եզրից: Սովետական թարգմանական գրականության մեջ այս երկու եզրույթները
հաճախ ընկալվել են որպես հոմանիշներ, սակայն դրանք իրականում տարբերվում
են միմյանցից: Եթե ուշադրություն դարձնենք դրանց բառարանային
սահմանումներին, ապա կտեսնենք, որ առաջինը նշանակում է որևէ գրի՝ այբուբենի
վերարտադրությունը, փոխարկումը մեկ այլ այբուբենով, իսկ երկրորդը՝ որևէ լեզվի
կամ բարբառի հնչյունների գիտական՝ հնչյունական գրությամբ վերատադրություն:
Սահմանումներից երևում է, որ առաջին դեպքում գործ ունենք գրային կազմի հետ,
իսկ երկրորդի դեպքում՝ հնչյունական կազմի: Եվ Nagant հատուկ անունը ունի Formatted: Highlight

բելգիա-ֆրանսիական ծագում, և, ինչպես գիտենք, ֆրանսերենում, եթե բառը


վերջանում է բաղաձայնով, ապա այն չի արտասանվում, իսկ եթե բաղաձայնից հետո
բառի վերջում լիներ ձայնավոր՝ Nagante, ապա այն կարտասանվեր Նագանտե:
Սակայն հետաքրքիրն այն է, որ հայերենում և ռուսերենում օտար հատուկ անվան
թարգմանության համար կիրառվել է տառադարձություն, իսկ անգլերենում՝
գրադարձություն՝ պահպանելով աղբյուր լեզվում եզրի արտասանությունը:
Ես չեմ տեսել, ժողովուրդն էդ չի տեսել, ժողովուրդը մենակ բառ կա պակաս՞՝ «ես Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"
Formatted: Armenian
տանձի չիր ե՞մ, այտա» կամ «գործկոմը որոշել է ինձ էն եզան պես մի քիչ Formatted: Highlight

բանեցնի կոոպերատիվի համար, նոր մորթի» կամ գորգի կատուն կամ ուրիշի
հավը, կովը, հազար ու մի բան, և դա եղել է, դրանք եղել են, բայց դե եսի՞մ, եղել
են թե չեն եղել...
I didn’t see that neither did the crowd, the crowd only heard, “Am I a dried pear, Formatted: Highlight

hey guy?” Or, “The executive committee decided to use me like that ox for the
cooperative and then only then slaughter”; or like the cat on the carpet, or someone
36
else’s hen, cow, thousand and one things, and it happened, all these happened, but I
don’t know did they happen or did they not?
«Այտա» արտահայտությունը այ տղա կապակցության կրճատ ձևն է, որը Formatted: Font: Bold

գործածվում է որպես կոչական բառ (Է. Աղայան, 1976: 43): Հայերի խոսքը չափազանց
հարուստ է կոչական, փաղաքշական, միջանկյալ բառերով և
արտահայտություններով, որոնք երբեմն բացակայում են մնացած բոլոր այլ
լեզուներում: Օրինակ՝ տարբեր տարիքի և սեռերի անձանց դիմելու համար
օգտագործվում են տարբեր կոչական բառեր, ինչպիսիք են՝ ա՛յ մարդ տղամարդկանց,
ա՛յ բիձա մեծահասակների, ա՛յ կնիկ կանանց, ա՛յ ախչի աղջիկների և այտա կամ ա՛յ
տղա տղաների համար: Այս արտահայտությունները թարգմանելու լավագույն
եղանակը պատճենումն է որպես՝ hey guy, քանի որ դրանք համարժեքներ չունեն,
ինչպես նաև որևէ շոշափելի երևույթ կամ առարկա չեն համարվում՝ նկարագրելու
կամ նոր բառ հորինելու համար: Բացի այդ, պատճենման դեպքում երկար
բացատրությունների կարիք չկա. նախադասության մեջ ճիշտ շարահյուսական դիրք
զբաղեցնելով՝ ընթերցողը հստակ հասկանում է՝ ինչի մասին է խոսքը և ում է այն
ուղղված:
-Նանի ջան, ասավ, Ճգնավորի էրը, վայ նանի ջան, Ճգնավորի Էրը: Formatted: Highlight

“Nani jan”, she said, “The Cave of Jgnavor, vy nani jan, the Cave of Jgnavor”. Formatted: Highlight

«Նանի»-ն մայրն է, որն առավել հաճախ օգտագործվում է որպես կոչական: Տվյալ


օրիակում Աղունի խորթ մայրը դիմում է իր սկեսրոջը: Այստեղ հարկ է նկատել, որ
հայկական մշակույթում ընդունված է սկեսուրներին դիմել մայրիկ կամ մամ՝
ամուսնությունից հետո: Ճշգրիտ թարգմանության համար, որպեսզի չկորցնեինք
հայկական մշակույթին հատուկ այս երևույթը, փորձեցինք պարզել, թե տարբեր
մշակույթներում, հատկապես՝ Անգլիայում և Ամերիկայում, ինչպես են հարսները
դիմում իրենց սկեսուրներին: Օրինակ՝ ամերիկյան մշակույթը պակաս
շերտադասված է, քան այլ մշակույթներ, սակայն սա նշանակում է, որ քիչ բաներ են
արգելված և ավելի շատ բան է թույլատրվում: Այլ մշակույթներում հստակ
տարբերակում կա, թե ինչպես պետք է դիմել սկեսուրներին: Օրինակ՝ Բրազիլիայում
ընդունված է սկեսրոջը դիմել իր անունով: Եգիպտոսում հարսը սկեսուրին դիմում է
«տանտե», որը նշանակում է մորաքույր: Սակայն Միացյալ Նահանգներում այնքան

37
տարբեր ձևեր կան սկեսուրին դիմելու համար, որքան ամուսնություններ: Որոշ
կանայք իրենց սկեսուրին կոչում են «մամ»՝ նրանց չտարբերելով սեփական մորից՝
հաշվի առնելով նրանց մտերմությունը, մինչդեռ մյուսներն ասում են, որ չնայած շատ
են սիրում իրենց սկեսուրներին՝ չեն կարող այդ բառը իրենց կենսաբանական մորից
բացի օգտագործել մեկ այլ անձի դիմելու համար: Սակայն միևնույն ժամանակ պետք
է շեշտել, որ նանի բառը չափազանց շատ է օգտագործվում հայ գրականության մեջ, Formatted: Font: Bold

սակայն ոչ հարազատ-կենսաբանական մորը, այլ մեծահասակ կանանց և


տատիկներին դիմելիս, որոնց նկատմամբ հեղինակը կամ կերպարը, որն
օգտագործում է այդ բառը, պատկառանք, հարգանք և սեր է դրսևորում: Օրինակ՝
Հովհաննես Թումանյանի Գիքորը պատմվածքի մեջ Գիքորն ասում է. «Վա՜յ, նանի
ջան, վա՜յ... վա՜յ, նանի ջան, վա՜յ...»՝ այսպիսով դիմելով Բազազ Արտեմի մորը՝
պառավ դեդիին: Կամ Հովհաննես Թումանյանի մեկ այլ՝ «Ծիտը» պատմվածքում,
ծիտը դիմում է պառավին. «Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ
գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ»: Այսինքն՝ նանի բառը չի օգտագործվում
կենսաբանական մորը դիմելու համար, հետևաբար, պարզապես անգլերեն
թարգմանել՝ որպես մայրիկ կամ մամ, մենք կկորցնենք մի ամբողջ մշակութային
ինքնություն բովանդակող բառի իմաստը: Հետևաբար, լավագույն տարբերակն այս
դեպքում տառադարձությունն է՝ առանց որևէ ավելորդ բացատրությունների:
Խոսակցության մեջ հստակ ուրվագծվում են խոսոսղը և խոսակիցը և թե ում է
ուղղված խոսքը:
«Ջան» բառը փոխառված է պարսկերեն ‫ ― ﺟﺎﻦ‬ǰān՝ հոգի, ոգի, անձ, կյանք, հոգիս
(փաղաքշական) բառից: Այն դրվում է անվան վրա և նշանակում է սիրելիս,
հարազատ: Ջանը կարող է նաև լինել պատասխան բառ՝ մեկի կանչին սիրալիր,
քնքշանքով պատասխանելու համար: Այս բառը ամենազգացմունքային,
անփոխարինելի ու հայկական միջավայրում համընդհանուր տարածում ստացած
տարրերից մեկն է: Անգլերենում ջան բառը կարող է փոխարինվել dear ածականով:
Սակայն անգլերենում այս ածականն օգտագործվում է գրավոր խոսքում՝ նամակների,
էլեկտրոնային հաղորդագրությունների, հաղորդագրությունների, գրառումների
սկզբում, երբ հեղինակը ցանկանում է ուշադրություն հրավիրել իր գրվածքի վրա: Իսկ
որպես բացականչություն, վերջինս օգտագործվում է արտահայտելու համար

38
բարկություն, հիասթափություն, տխրություն կամ զարմանք (Է. Աղայան, 1976: 1287):
Այսինքն՝ այս բառը նվազագույնս պարունակում է «ջան»-ի իմաստը, այն էլ գրավոր
խոսքում: Բացի այդ, եթե ջանը թարգմանենք որպես dear, ապա ամբողջովին
կզրոյացնենք աղբյուր տեքստի՝ Աղունի խոսքի ամբողջ երանգավորումը, համն ու
հոտը: Այն կստանա սովորական, ոչնչով աչքի չընկնող նախադասության տեսք, և
ընթերցողը անհաղորդ կմնա Մաթևոսյանին, նրա ոճին, ձեռագրին,
ստեղծագործությանը ծանոթանալու և սիրելու հնարավորությունից: Նույն ջան
արտահայտությունն, օրինակ, ռուսերեն թարգմանելիս կիրառվել է
տառադարձություն, ինչպես որինակ՝ «Рубик джан! Я тебе один умныий вещь
скажу, ты только не обижайся»։ Որպեսզի պահպանենք հեղինակի ոճն ու լեզուն,
անգլերեն թարգմանության մեջ կիրառեցինք տառադարձությունը՝ նպատակ
ունենալով չզրկել Մաթևոսյանական լեզուն յուրահատուկ և առանձնահատուկ
դարձնող գոհարներից:
Թարգմանության մեջ դժվարություն են ներկայացնում հատկապես
ձայնարկությունները: Սույն օրինակում վա՜յ ձայնարկությունը տագնապի,
անհանգստության, հոգեկան հուզմունքի բացականչություն է (Է. Աղայան, 1976: 1354):
Այստեղ Աղունի մերացուն տագնապ է հայտնում այն մասին, որ Իշխանին սպանելու
են: Իհարկե, բոլոր մարդիկ էլ՝ անկախ բնակության վայրից, ազգությունից և
մշակույթից ունեն միևնույն զգացողությունները. նրանք բոլորն էլ ապրում են ցավ,
ուրախություն, երջանկություն, տագնապ և այլն, սակայն այդ դրանց դրսևորումներն
են միմյանցից տարբերվում: Տարբեր են նաև այդ զգացմունքների արտասանական
դրսևորումները: Օրինակ՝ նույն վա՜յ ձայնարկությունը, երբ նշանակում է զարմանք,
անգլերեն թարգմանվում է որպես ‘wow!’: Թարգմանության հնարավոր տարբերակ է
անգլերենում դրա համարժեքը գտնելը, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք սա այս
դեպքում լավագույն ընտրությունն է, արդյո՞ք այն պարունակում է այն
տոնայնությունը, այն նրբերանգները, ինչ հայերեն ձայնարկությունը: Հայերեն վա՜յ
ասելով՝ մենք միանգմաից պատկերացնում ենք Աղունի մերացուին ձեռքերը
ծնկներին խփելիս և վա՜յ անելիս: Այստեղ հարկ է մեջբերել Վիլյամ Սարոյանի «Հայն

ու հայը» պատմվածքից մի հատված. “Vy, he said. Vy (slowly, with deliberate joy) vy”:

Հարկ է նշել, որ Սարոյանը հայերեն խոսել չգիտեր և ստեղծագործում էր անգլերենով,

39
այդուհանդերձ, նա անգլալեզու ստեղծագործության մեջ օգտագործում է վա՜յ
ձայնարկությունը: Եթե մենք դա թարգմանենք անգլերենում գոյություն ունեցող
համարժեքով, ապա կկորցնենք հայկականը՝ հաշվի առնելով այն անվիճելի փաստը,
որ տարբեր իրականություններում ապրող մարդկանց խոսքը անպայման պետք է
տարբերվի: Բացի այդ, թարգմանությունն ունի ստեղծագործության գլխավոր հերոսի՝
Աղունի հույզերը, տագնապներն ու անհանգստությունները իր մայրենի լեզվով, այլ ոչ
թե ձևափոխված և առավել ժամանակակակից դարձված անգլերենով տեղ հասցնելու
նպատակ: Ուստի վա՜յ ձայնարկության թարգմանության համար նպատակահարմար
համարեցինք կիրառել տառադարձման մեթոդը՝ փորձելով օտարալեզու ընթերցողին
փոքր-ինչ մոտեցնել հայերենին և հայ մշակույթին: Commented [AH9]: Այս օրինակի վերլուծությունը մի փոքր
երկար է ստացվել
Եվ Արզումանովն էդ նույն ուսը նույն ձեռով թփթփացնում է ու որ փոշի է լինում՝ Formatted: Indent: Left: 0.39", First line: 0"

փոշու համար ծիծաղում է. «ոնց որ Թոզի բիձեն լինես» - ու ժողովուրդը


ծիծաղում է, ու Թոզի բիձու Ասոն՝ խեղճ Ասքանազը ծիծղում է:
And Arzumanov would pat the same shoulder with the same hand and when dust
comes out he would laugh saying, ““You are like the Dustie codger”, and the
crowd is laughing and Dustie codger’s Aso – poor Asqanaz is laughing.
Անհրաժեշտաբար պետք է նշել, որ իրույթների դասակարգման մեջ բացակայում
է շատ կարևոր այնպիսի մի կետ, ինչպիսիք են՝ անձնանունները: Թերևս, սրա
լավագույն բացատրությունը անձնանունների՝ ոչ մի լեզվով չթարգմանվելու
պատճառաբանությունն է: Սրա հետ պետք է դիտարկել նաև մեկ այլ՝ մականունների
թարգմանության հետ կապված խնդիրների առաջացումը: Մականուները՝ մարդկանց
իրական անունների փոխարեն կամ վերջինիս անունը ավելի կարճ դարձնելու
նպատակով օգտագործվող բառեր են: Այն կարող է հասկացվել որպես կատակ կամ
պարզապես անձը բնութագրող բառ: Այսինքն՝ այստեղ ի սպառ բացառվում է անձի
իրական անվան օգտագործման հնարավորությունը, հետևաբար, դրանք պետք է
թարգմանվեն ընթերցողին առավելագույնս հասկանալի ձևով:
Այստեղ ունենք Թոզի բիձա մականունը, որն ակնհայտորեն բնութագրում է
անվան կրողին: Առաջին բաղադրիչը փոշի բառի բարբառային տարբերակն է, իսկ
երկրորդը՝ անվանատիրոջ տարիքը մատնանշող անուն: Անդրադառնալով այն
հարցին, թե ինչպես են կազմվում անգլերեն մականունները՝ հարկ է նշել, որ

40
վերջիններս կազմվում են անգլերենի՝ առավել տարածված եղանակներից մեկի՝
կրճատ բառաձևերի օգտագործմամբ, այն է՝ անվան կրճատված տարբերակի
օգտագործումը և նկարագրությունը՝ անձի անվան կամ ազգանվան հետ միասին:
Անվան մեջ ունենալով երկու բնութագրող բառեր՝ առաջինը ենթարկել ենք
փոփոխության՝ կրճատելով այն, և երկրորդ բաղադրիչը թողել անփոփոխ: Սույն
անվան թարգմանության մեջ օգտագործել ենք պատճենման մեթոդը, որն անփոփոխ
կերպով թիրախ լեզու է փոխանցում մականունը և վերջինիս բնութագրիչ էությունը:
Իմ պապը տիրացու էր եղել, իմ տատը տիրացվի կին էր, տանը սուրբ գիրք ուներ:
My granddad had been a deacon, my granny was a wife of a deacon, she had a holy
book in the house.
Տիրացուն եկեղեցական ստորին պաշտոնյա է, որը որևէ կարգ կատարելիս
սպասարկում է որևէ քահանայի: Օրինակ համաձայն հայ առաքելական եկեղեցու
նվիրապետական կարգի՝ դպիր կրտսեր աստիհճանավորներին (ընթերցող,
դռնապան, ջահընկալ, երդմնեցուիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է,
սարկավագը ընտրվում է դպիրներից: Իսկ անգլիական եկեղեցում գոյություն ունի
ձեռնադրվող անձանց միայն երեք տեսակ՝ bishop (եպիսկոպոս), priest (քահանա),
deacon (սարկավագ): Ինչպես տեսնում ենք անգլիական եկեղեցում գոյություն չունի
դպիր ասվածը և ամենակրտսեր աստիճանավորը սարկավագն է համարվում:
Հետևաբար, տիրացու եզրի թարգմանության համար կիրառեցինք ընդհանրացում
մեթոդը այն սկզբունքով, որ քանի որ տիրացուն հայոց եկեղեցու ամենակրտսեր
աստիճանավորն է, ապա այն պետք է փոխարինել թիրախ լեզվի կրոնում այդ
աստիճանը կամ կարգը կրող անձի անվան հետ: Տվյալ դեպքում դա deacon-ն է, որը
թերևս թարգմանության լավագույն տաբերակն է հանդիսանում:
Նայում է, նայում է... ու չի տեսնում, ասում է «բա՜», ինքը իրեն ասում է «բա՜»:
He is looking and looking… and doesn’t see, says, “Ba!” he says to himself, “Ba!”
Հաստատում ցույց տվող այս ձայնարակությամբ երևում է, որ
ստեղծագործության կերպարը հասկանում և ընդունում է իր թշվառ, որևէ բան անելու
հնարավորությունից զրկված և անօգնական վիճակը: Անգլերենի՝ տարբեր
զգացմունքներ ցույց տվող ձայնարկությունների մեջ դժվար էր գտնել սեփական
թշվառության զգացումը հաստատող որևէ ձայնարկություն կամ բացականչական

41
բառ: Կսկիծ արտահայտող ձայնարկություններ շատ կան, բայց այն հոգոցը, որ
կարծես՝ լսելի է հայերենի դեպքում, բացակայում է այստեղ: Եվ քանի որ նախորդ
դեպքերում չէինք վախեցել տառադարձության մեթոդը կիրառելուց, այստեղ ևս
դրանից զերծ չմնացինք՝ դրա կիրառմամբ փորձելով հայկական շունչ հաղորդել
թարգմանությանը: Բացի այդ, ընթերցողը հստակ հասկանում է, որ այն ոչ այլ ինչ է,
քան կերպարի հոգեվիճակն արտահայտող բացականչություն և արդեն հստակեցվում
է, թե ինչ է այն նշանակում:
Տրաքոցի պես ամբողջ Վանքերը դուրս թափվեց ու եկավ սև ցելերից ինչպես
միանգամից ագռավի երամ բարձրանա:
The whole Vanker rushed out and came like a shooting from the black field as if a
murder is suddenly flying.
Ցելը գութանով վարած և մեկ տարի թողնելուց հետո վարելու հող, իսկ
ընդհանրապես վարած հող, հերկած արտ է նշանակում: Խնդիրը հետևյալն է՝
անհրաժե՞շտ է արդյոք դիմել բացատրական թարգմանությանը դիմել, թե
ընդհանրացմանը՝ ասելով, որ մարդիկ դաշտերից էին վազում: Բայց չենք մոռանում
նաև, որ Մաթևոսյանը գրել է գյուղի և գյուղացու մասին: Նրա ամբողջ
ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու, նրա կյանքի, ապրումների և
ցավերի հետ: Նրա ստեղծագործություններում հանդիպում ենք գյուղական
աշխատանքի մանրամասն նկարագրությունների: Անգամ Ակսել Բակունցն ունի մի
ամբողջ ստեղծագործություն՝ նվիրված սև ցելերին: Այսինքն՝ ստացվում է, որ սև
ցելերից սկիզբ առնում և այնտեղ էլ ավարտվում է գյուղացու կյանքը: Հետևաբար, այդ,
թերևս, աննշան թվացող դետալը մի ամբողջ ժողովրդի պատմություն է պարունակում
իր մեջ: Այդ իսկ պատճառով մենք պարզապես իրավունք չունեինք բաց թողնել այդ
«մեծ» մանրուքը և վերջինիս թարգմանության համար կիրառեցինք ընդհանրացում
մեթոդը:
Կազակն իրա Ռւոսաստան նստած ի՞նչ գիտի Ճգնավորի էրն ինչ է –
ջաղացպանն ու Համազասպը բերել տեղը ցույց են տվել, իրենք մի կողմ են կացել ու
կածանից նայում են, թե կազակը ոնց է կոտորելու կարմիր տղերքին:
How the Cossack, sitting in his Russia, knows what the Cave of Jgnavor is – the
miller and Hamazasp brought and showed them the place, stood apart and are looking
from the pathway how the Cossacks are going to butcher the Reds.
42
Կազակը Ցարական Ռուսաստանի ծայրամսերը արտագաղթեցված արտոնյալ
գյուղացի է, ինչպես նաև ռազմիկ, զինվորական մարզերի բնակիչ (Է. Աղայան, 1976:
666): Բացառապես ազգային իրույթների խմբին պատկանող այս բառը թարգմանել
ենք անգլերեն Cossack բառով, որը տառադարձության միջոցով թարգմանվել է
լեհերենից՝ Kozacy: Կարմիր տղերքը ռուսական Կարմիր բանակի զինվորներն էին՝
նույն բոլշևիկները կամ կարմիրբանակայինները: Նրանց նաև կոչում էին կարմիրներ:
Կարմիրը խորհրդանշում էր կոմունիզմի համար աշխատավոր դասի թափված
արյունը: Քանի որ երկու եզրերն էլ ծանոթ էին պատմությանը, քիչ թե շատ ծանոթ
նաև անգլախոս ընթերցողին, ապա թարգմանության համար մենք ընտրեցինք
Մաթևոյանի նախընտրած տարբերակը՝ նրանց կոչելով կարմիրներ, այլ ոչ թե բոլորին
առավել հայտնի բոլշևիկներ անունով:
Է՜, էնտեղ հին գրքեր գտան, էնտեղ ինչեր էին եղել ու ինչեր եղան:
Alas, they found old books there, what had happened and what happened there.
Այս ձայնարկության թարգմանության համար փորձեցինք անգլերենում գտնել
դրա համարժեքը: Բազմաթիվ իմաստներ և զգացմունքներ ցույց տվող այս
ձայնարկությունը վերոնշյալ նախադասության մեջ ցույց է տալիս ափսոսանք և
ավախություն և անկասկած պետք է ունենար անգլերեն իր համարժեքը, որով այն
կարելի կլիներ փոխարինել տառադարձմանը, ինչը արդեն կիրառել ենք նախորդ մի
քանի դեպքերում: Օրինակ՝ անգլերեն alas մակբայը, որը ցույց է տալիս վիշտ,
ափսոսանք, կսկիծ և կարեկցանք, ամբողջովին արտահայտում և փոխանցում է
հայերեն ձայնարկության իմաստը: Հետևաբար, ի հակադրություն վերը նշված
դեպքերի՝ այստեղ կիրառեցինք իրույթի փոխարինում թիրախ լեզվի իրույթով մեթոդը:
Տո ես քո սև գլուխը թաղեմ, խի՞ - Հովհաննես Թումանյանը էնտեղ բուսած
մշտական ծա՞ռ է, որ ձեր պարապ սրտով մեկ մատնություն ու շնություն ու
դավաճանություն անեք ու թվանքն աչքներիդ կալնի թե չէ՝ փախչեք մտնեք հետևը:
A pox upon thee, why – is Hovhannes Tumanyan an evergreen tree grown there, is
he a cross-stone, that you conduct treachery and immorality and betrayal with your idle
heart and, as soon as the sword bars your eyes, escape and hide behind it.
Նախ և առաջ պետք է նշենք, որ իրույթների մասին առաջարկված
դասակարգումների մեջ բացակայում են անեծքները և ոչ մի կերպ հղում չի արվում
դրանց: Սակայն պետք է ընդունենք, որ թարգմանչի համար դրանք առավելագույն
43
բարդություն ներկայացնող երևույթներ են, քանի որ ամեն մի ազգ՝ իր մշակույթին
համապատասխան, տարբեր կերպ է անիծում, ավելին՝ տարբեր առարկաներ,
երևույթներ, մարմնի մասեր է օգտագործում անեծքների համար: Հայկական
մշակույթում թերևս շատ են բազմապիսի և բազմատեսակ անեծքները, որոնք,
իհարկե, արտահայտում են անիծողի չար ցանկությունը խոսակցի նկատմամբ,
սակայն մի դեպքում այն արտահայտում է մահ, մեկ այլ դեպքում հիվանդություն,
անհաջողություն, տառապանք, կորուստ և այլն: Այսինքն՝ անթարգմանելի այս
բառերն ու արտահայտությունները աղբյուր լեզվից թիրախ լեզու փոխանցելու համար
հարկավոր է գտնել գոնե միևնույն ցանկությունն արտահայտող նզովք: Անեծքների
թարգմանության դեպքում, իհարկե, կարելի է կիրառել պատճենման մեթոդը, սակայն
այն անարդյունավետ է և զրկում է տեքստը՝ միայն իրեն հատուկ երանգավորումից:
Ընթերցողը միևնույն է չի հասկանա անեծքի իմաստը, կամ այն վերջինիս կթվա
անհեթեթություն: Բացի այդ, խնդիրն այն է, որ անգլերենում անեծքներն այժմ մեծ
մասամբ դուրս են եկել գործածությունից, բացառությամբ՝ damn you և go to hell
արտահայտությունների: Սակայն սրանցից և ոչ մեկը չի պարունակում հայերեն
անեծքի իմաստը և գործածության ուժգնությունը. այն ուղղակիորեն մահ է
ցանկանում հասցեատիրոջը: Տվյալ դեպքում մեզ մնում էր օգտագործել անգլերեն 'A
pox upon thee' հին անեծքը, որն ուղղակի մահ է ցանկանում հասցեատիրոջը (կա՛մ
փոքրիկ մաշկային ցանի, կա՛մ սիֆիլիսի միջոցով): Այսինքն՝ այստեղ մենք
կիրառեցինք ֆունկցիոնալ համանմանության մեթոդը՝ ընթերցողին հասցնելով
անեծքի բովանդակությունը:
Չէ՜ մի, դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան,
իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն,
վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ,
խեղդի - «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար,
պարտական ենք, ձի»:
Duh! Wait for your paradise, wait for the monastery bells to ring in the evening,
wait for the springs to sing in the evening, wait to be handed on a silver plate through the
tired evening, wait for your load to be taken at vespers and for the thankfulness to distend
in your throat and stifle saying, “Thank you, horse. Oh, you have brought bread for the
whole winter from Borchalu for my children; we are beholden to you, horse”.
44
Չէ մի վերաբերականի թարգմանության համար կիրառեցինք իրույթի
փոխարինման մեթոդը, որը մեզ հնարավորություն տվեց ընթերցողին հասցնել
վերջինիս հուզական և զգացմունքային երանգավորումը: Այս վերաբերականով
կերպարը ցանկանում է շեշտել, թե ինչքան հիմար են իրենք, որ հավատում ու
սպասում են դրախտին: Իսկ անգլերեն բացականչությունն օգտագործվում է ցույց
տալու համար, որ ինչ-որ մեկը՝ այս դեպքում ստեղծագործության կերպարը, կարծում
է, որ իր զրուցակիցը հիմար է, կամ նրա արտահայտած միտքը հիմարություն է:
Այսինքն՝ մենք ամբողջովին փոխանցել ենք հայերեն վերաբերականի իամստը՝ տեղ
հասցնելով հեղինակի միտքը: Քրիստոսի իրիկուն ասելով՝ Մաթևոսյանն այստեղ
նկատի ուներ երեկոյան ժամերգությունը: Ժամերգությունը ընդհանրական աղոթք է,
որ կատարվում է եկեղեցում ամեն օր՝ որոշակի ժամին (այստեղից էլ ժամ-երգություն
բառը): Գիշերային ժամերգությունը օրվա առաջին և ամենաընդարձակ
ժամերգությունն է և այսօր կատարվում է վաղ առավոտյան՝ Առավոտյան
ժամերգության հետ միասին: Իսկ սկզբնական շրջանում այն կատարվել է կես
գիշերին, քանի որ օրը սկսում է գիշերով՝ ըստ Սուրբ Գրքի. «Եվ եղավ երեկո, և
առավոտ՝ օր առաջին» (Ծննդոց 1:5): Ինչպես նաև՝ «Քրիստոս գիշերը հարություն
առավ և գիշերով պետք է լինի մեռելների հարությունը»: Ժամը գիշերն է, ինչպես այս
ժամին ասված աղոթքների մեջ էլ նկատելի է, երբ Աստծուց խնդրում ենք. «Զմնացուած
գիշերիս խաղաղութեամբ անցուցանել»: Անգլիական եկեղեցու հավատացյալների
սովորույթների մեջ գոյություն ունի ‘Evening prayer’ ասվածը, որը եկեղեցական ծես է
և անցկացվում է ուշ կեսորին կամ երեկոյան: Այն նաև հայտնի է որպես 'Evensong':
Այն ուղղակիորեն համարժեք է Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և Լութերական
եկեղեցիների ‘Vespers’ ասվածին: Vespers-ը Օրթոդոքս, Կաթոլիկ, Արևելյան
Կաթոլիկ, Անգլիական և Լութերական ծիսակատարություններում եկեղեցական
ժամերին իրականացվող երեկոյան աղոթք է: Այս բառը ծագում է հունարեն ἑσπέρα
(“hespera”) և լատիներեն vesper բառից, որը նշանակում է «երեկո»: Եվ քանի որ
Մաթևոսյանն իր ստեղծագործության մեջ հատուկ շեշտադրում է օրվա կոնկրետ
ժամանակահատվածը, ապա մենք ֆունկցիոնալ համանմանություն մեթոդի
կիրառմամբ այն թարգմանեցինք որպես Vespers, որը, ծանոթ լինելով անգլախոս
ընթերցողին, մեզ հնարավորություն կտա խուսափել հայկական երեկոյան

45
ժամերգության և դրա խորհրդի մասին երկարածավալ բացատարություններից, և թե
ինչ արարողակարգեր է այն իր մեջ ընդգրկում:
Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր վանքերից
Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու
կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին:
He struck fear which like a thunderstorm, coming from the sea spread from Vanker
to Borchalu and from Borchalu to Ghazakh and would become аlightening and strike
over a head of any miserable person.
Ծովիանը շատ հեռվում՝ ծովի կողմից եկող, ամպրոպի փայլատակում է (Է.
Աղայան, 1976: 659): Հարց է առաջանում՝ թարգմանել այն բացատրակա՞ն, թե՞
ընդհանրական մեթոդով: Թիրախ լեզվի ընթերցողի համար, թերևս, միևնույն է
ամպրոպի փայլատակումը հեռվից է գալիս, թե ոչ, և եթե դիմենք ընդհանրացում
մեթոդին, ապա մտքի որևէ կորուստ չենք ունենա և ոչ էլ Աղունի խոսքը
կծանրաբեռնենք ավելորդ նկարագրություններով և բացատրություններով:
Հետևաբար, ծովիանի թարգմանության համար ընտրեցինք ընդհանրացում մեթոդը և
այն թարգմանեցինք որպես կայծակ, այսինքն՝ 'thunderstorm':
«Չէ, Վանյա, գործկոմն իմ մասին հատուկ որոշում է հանել» - ու պապդ ձեռը
ծոցագրպանն է տանում՝ իբր գործկոմն իրոք որոշում է հանել, բայց Վանյա
Արզումանովը ուրիշ բան է ասում. «էդ՝ նագան ես հանու՞մ թե որոշումն ես ցույց
տալիս»:
“No, Vanya, the executive committee had passed a resolution about me” - and your
granddad puts his hand into his breast pocket as if the executive committee really passed
a resolution, but Vanya Arzumanov says something different, “Are you pulling out your
nagant or showing the resolution?”
Մի եզն էլ ինքն էր, եզների հետ հավասար քաշում էր կոոպերատիվի քարը սելով:
And he was another ox; equally with the oxen he would drag the cooperative’s
stone with the wagon.
Մեջբերված երկու օրինակներում ունենք հասարակական-քաղաքական
իրույթների իրավասու իշխանական մարմիններ կետի իրավասու մարմիններ
ենթակետին պատկանող երկու եզր՝ գործկոմ և կոոպերատիվ: Առաջինը ռուսական
Исполни́тельный комите́т (գործադիր խորհուրդ) եզրի հապավումն է՝ Исполко́м:
46
Իսկ կոոպերատիվը՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա
հիմնված ու իր անդամների գույքային անդամավճարների միավորման միջոցով
մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված
կամավոր միավորում: Հայաստանը 1922-1991 թվականներին հանդիսանալով ԽՍՀՄ-
ի անդամ պետություն՝ իր մշակութային իրականության մեջ ունեցել է այս
երևույթները և, հետևաբար, այն նկարագրող եզրերը: Անգլերենում, սակայն,
գործկոմի համար չի ստեղծվել հապավում, և լեզվակիրները այդ երևույթին ծանոթ են
որպես գործադիր կոմիտե: Կոոպերատիվի դեպքում չունենք հապավում, ինչը դրա
թարգմանությունը դարձնում է առավել դյուրին, և այս դեպքում կիրառում ենք
տառադարձման մեթոդը: Առաջինի դեպքում զերծ մնալով նոր իրույթ ստեղծելուց՝
մենք օգտագործում ենք բոլորի կողմից արդեն իսկ ընդունված եզրը՝ թարգմանելով
այն որպես 'Executive committee':
Ով է քշում, գիտե՞ս, գլուխը բաշլուղով կապած իմ հերը:
“Who is moving you know? My dad with a hood around his head.
Բաշլուղը չերքեզական, թուրքական և կազկական ավանդական կոնաձև գլխարկ
է, որը պատրաստվում է կաշվից, ֆետրից կամ բրդից: Ազգագրական իրույթներ խմբի
հագուստ ենթախմբին պատկանող այս իրույթի թարգմանության համար կարող էինք
կիրառել տառադարձման մեթոդը, սակայն մտավախությունը նրա առնչությամբ, որ
ժամանակակից ընթերցողները հնարավոր է ծանոթ չլինեն գլխարկի այս
տարատեսակին հանգեցինք այն մտքին, որպես թարգմանական մեթոդ
նպատակահարմար է կիրառել ընդհանրացումը՝ կոնկրետ առարկայի փոխարեն
տալով իր տեսակի անվանումը:
Ձեր վատերի ցավից Հովհաննես Թումանյանը կուչ է եկել, մի բուռ կաշիուոսկոր
դարձած ռուսաստաններում հոգին տալիս է նրանց բարակ ադյալի տակ, ռուսներն,
ասում է, վերմակ չունեն, նրանց վերմակն, ասում է, ադյալն ու բանակային շինելն է:
From the bother of your bads Hovhannes Tumanyan shriveled up, is in agony in
Russia as skinny as a beanpole under their thin odeal, the Russians, she says, don’t have
blanket, their blanket, she says, is the odeal and greatcoat.
Ադյալ բառի թարգմանության մեթոդի ընտրությունն այս դեպքում
պարտադրված էր Մաթևոսյանի կողմից: Եթե պարզապես ունենայինք ադյալ բառը,
ապա կդիմեինք ընդհանրական թարգմանական մեթոդին՝ թարգմանելով այն որպես
47
blanket, սակայն այստեղ հեղինակը ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այդ
առարկայի վրա վերջինս տարբերակելով վերմակից և տեղեկացնում ընթերցողին, որ
այդ առարկան գոյություն ունի ռուսական իրականության մեջ: Հետևաբար, մեզ ոչինչ
չէր մնում, քան թարգմանել այն տառադարձման միջոցով, ցույց տալու ընթերցողին
այդ առարկայի եզակի լինելը: Դե իսկ բոլորիս հայտնի շինելի համար անգլերենում
արդեն իսկ գոյություն ուներ իմաստաբանական նորաբանության կիրառման միջոցով
ստեղծված բառ՝ թիրախ լեզվի ընթերցողին արդեն իսկ հայտնի, ինչով էլ
փոխարինեցինք այդ ռազմական համազգեստի անվանումը:
Անդրանիկյանները դեռ «Անդրանիկ, ախ Անդրանիկ», անդրանիկյաններին
սկսեցին հավաքել, ղաչաղությանն սկսեցին ջարդել, բայց քո պապն արդեն
կոոպերատիվ էր մտել, կոոպերատիվում եզների հետ քար էր քաշում – անդրանիկյան
ու մանավանդ ղաչաղ ոչ եղել է, ոչ էլ լինելու է – կոոպերատիվական է, այտա:
While adherents of Andranik still, “Andranik, alas, Andranik”, they started to
mobilize the adherents of Andranik, they started to slay the brigands, but your granddad
had already joined a cooperative, together with the oxen he was working hard in the
cooperative – he had neither been an adherent of Andranik nor a brigand and was not
even going to be – he was a cooperative oriented, boy.
Ախը վշտի՝ ցավի՝ հանդիմանության՝ ափսոսանքի բացականչություն է (Է.
Աղայան, 1976: 11): Վերը նշված նախադասության մեջ այս ձայնարկությունը բոլոր
այս չորս զգացմունքների ամբողջությունն է, դրանց բոլորի հավաքական իմաստն է
արտահայտում: Անգլերեն oh բացականչությունը ցույց է տալիս ցավ, սակայն խոսքը
ֆիզիկական ցավի մասին է, ինչը չի կարելի է ասել բնագրի համար: Ahh
բացականչությունն իր հերթին ցույց է տալիս զարմանք, բարկություն, ցավ,
երջանկություն, համաձայնություն, իսկ alas-ը արտահյտում է վիշտ, ափսոսանք,
կարեկցանք: Ինչպես տեսնում ենք այս ձայնարկությունը մասամբ, սակայն ողջ
լիովին արտահայտում է հայերեն ձայնարկության իմաստը: Ախ-ը alas-ով
փոխարինելով մենք իհարկե կորցնում ենք իմաստային և զգացական որոշակի
երանգներ, սակայն ընթերցողին տեղ կհասցնի հեղինակի միտքը և հույզերը:
Թուրքն իրեն տվել է ոչխարին ու ոչխարի միջի՛ց, ոչխարի միջի՛ց... էդ բաց
լանջին էդ ծանրակոշիկ, էդ դանդաղամիտ, էդ խեղճ... Ասում էին դավաճանություն
կա, հինգ տղեն անկարող է հիսուն մարդու... ու բողոք բողոքի ետևից, բողոք բողոքի
48
ետևից Մոսկվա, Երևան, Թիֆլիս, Ռաստով՝ Արզումանովին, որովհետև, զավակս,
զավակս, դու կասերի գնդակը բա որ ոչխարի՛ն դիպչի ոչխարին մի վնաս տա, բա որ
հորթի՛ն դիպչի ոտը ցավեցնի, բա որ չոբանի թիկունքը մտնեմ՝ գնդակը չոբանին
դիպչի... է՜, իսկ իմ հերը զարմանում էր թուրքի հանկարծական օձային էդ կտրուկ
խելքի վրա:
The Turk hiding through the sheep and from among the sheep, from among the
sheep… on that open slope that heavy booted, that slow thinking, that poor… They said
that there was treason, five guys are unable against fifty persons… and complaint after
complaint, complaint after complaint to Arzumanov to Moscow, Yerevan, Tiflis, Rostov,
because my child, my son, you would say, “What if the bullet hits the sheep and injures
it? What if the bullet hits the calf and hurts the leg? What if the bullet hits the shepherd?
Shucks! And my dad was surprised at the Turk’s quick snake like wits.

Է՜ ձայնարկությունն այստեղ ափսոսանք և աղավանք է արտահայտում առ այն,


որ ընտելացված, ստացական, հարկադրական խեղճությունը դուրս է վանել,
ավետիքյան ցեղի հոգուց օտարել է բնական հպարտությունը, որի կրողն էր նաև իր
զավակը: Անգլերեն shucks ձայնարկությունն արտահայտում է ափսոսանք կամ
զայրույթ: Քանի որ տառադարձությունն այստեղ ոչինչ չէր տա և կունենայինք երկակի
կորուստ՝ բաց կթողնեինք և՛ իմաստային և՛ հուզարտահայտչական երանգավորումը:
Սակայն թարգմանելով այն որպես shucks մենք իհարկե կորցնում ենք
հուզարտահայտչական երանգավորումը, սակայն մասնակիորեն փոխանցում ենք
վերջինիս իմաստային բովանդակությունը:
Թե ինչքան է մնացել ղաչաղի մեջ, թե միասին ինչեր են արել... բայց մի գիշեր
ղաչաղից ով ձեռը զենքին է գցել՝ կոտորել է, ով հանձնվել է՝ մաուզերի ռեխը տված
բերել է Մանացի բանտն է արել:
And how long he stayed among the brigands, what they did together… but one night he
killed every brigand who took the rifle, he brought everyone who surrendered to Manats prison
at gunpoint.
Մաուզերը 1895 թվականին ստեղծված գերմանական ինքնալիցքավորվող
ատրճանակ է: Եվ անգլերեն բառապաշարում արդեն իսկ մուտք է գործել այս
զինատեսակի թարգմանությունը տառադարձության միջոցով, այն է՝ Mauser:
Սակայն խնդիրն այն է՝ արդյոք նպատակահարմար կամ ցանկալի է թարգմանել
49
զինատեսակի կոնկրետ անվանումը: Լիներ դա Մակարով, Դրագունով կամ Տոկարև
տեսակի ատրճանակ, միևնույն է ոչինչ չէր փոխվելու. անձին զենքի սպառնալիքով են
բերել բանտ: Տառադարձության կիրառման անցանկալիությունը կապված է
անգլերենում գոյություն ունեցող ‘at gunpoint’ արտահայտության հետ, որը
թարգմանաբար նշանակում է ատրճանակը գլխին պահած, սպառնալիքի տակ: Իսկ
«Մաուզերի ռեխը տված» արտահայտությամբ Մաթևոսյանը նույնպես նկատի ունի, որ
մաուզերը ավազակի գլխին պահած բերել է Մանաց բանտը: Հետևաբար, առավել
պատշաճ թարգմանություն է ապահովում ընդհանրական թարգմանական մեթոդը,
որն էլ այս դեպքում կիրառվել է:
Կոոպերատիվի գործից եմ եկել, Վանյա, կոոպերատիվի գորրծին եմ գնում, - և
Արզումանյանները ծիծաղում են, մեր Ասոն ծիծաղում է, ու իմ մերացուն աչքով-
ունքով հասկացնում է Ասոյին, թե կտա կչորացնի, դու՞ ինչու ես ծիծաղում, տո խե՛ղճ,
և հասկացնում է իմ մերացուն Արզումանյանների շատից-քչից հասկացողին՝ Իվանին
տանեն-գնան:
My dad says, “I came from cooperative work, Vanya, I am going to cooperative
work”.And the Arzumanyans are laughing, our Aso is laughing, and my stepmom makes
Aso understand that he will finish you off, why are you laughing, hey poor man, and my
stepmom makes the more or less sensible persons from the Arzumanyans take Ivan away.
Տո-ն մեկին դիմելու կամ խոսքն ուղղելու կոչական ձայնարկություն է ինչպես
նաև մեկին դիմելու արհամարհական ձև (Է. Աղայան, 1976: 1452): Անգլերենում
գոյություն ունի hey ձայնարկությունը, որն օգտագործվում է որևէ մեկի
ուշադրությունը գրավելու համար և եթե անգամ չգիտես անձի անունը, ապա
պարզապես hey ասելով հեշտորեն արող եք նրա ուշադրությունը գրավել: Այսինքն
սա տո-ի մոտավոր համարժեքն է անգլերենում, որն առավելագույնս փոխանցում է
աղբյուր լեզվի ձայնարկության իմաստը:
Երկու խաչքարի արանքով, տեսնեմ, մի թվանք է դողում – չի դողում, տմբտմբում
է:
Then I see a rifle is quivering between two khachkars - is not quivering but
swinging.
Խաչքարը ինչպես բոլորս գիտենք միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ է,
ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը
50
կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝
ճակատով դեպի արևմուտքը ուղղված: Անգլախոս հասարակությունը ծանոթ է
խաչքարին Khachkar կամ Armenian cross-stone անուններով: Առաջինի դեպքում
կիրառվել է տառադարձության, իսկ երկրորդի դեպքում՝ պատճենման մեթոդը:
Ավելին, 2010 թվականից ի վեր խաչքարերը, նրանց խորհրդանշանագիտությունը և
վարպետությունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների
շարքում: Եվ քանի որ թարգմանության երկու տարբերակն էլ ծանոթ են անգլախոս
ընթերցողին, սակայն միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ երկրորդ
թարգմանության դեպքում պետք է հավելում կատարենք՝ ավելացնելով Armenian
բառը, ապա որպես թարգմանության մեթոդ կիրառում ենք տառադարձությունը՝
անվան հետ փոխանցելով նաև հայկական խաչքարի շունչը:
- Պա՜հ, Ճգնավորի էրը:
Whoa! The Cave of Jgnavor.
Զարմանք արտահայտող պահ ձայնարկության թարգմանության համար
կիրառել ենք իրույթի փոխարինման մեթոդը, քանի որ վերջինս իր ամենամոտ
համարժեքն ունի անգլերենում՝ ի դեմս whoa ձայնարկության:
Ստորև ներկայացնում ենք Հ. Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքում տեղ
գտած իրույթները՝ ըստ տարբերակման հատկանիշների՝

ԿԱՐԳ Թիվ

1 Աշխարհագրական իրույթներ

ա Ֆիզիկական աշխարհագրական տեղանուններ

Դարպաս, Հախպատ, Քիրման, Բորչալու, Վրաստան, Քոշաքարա,


Թովուզ, Մանաց, Քուռ, Մոսկավ, Երևան, Թիֆլիս, Ռաստով,
Սիբիր, Ղազախ, Խաչեր, Ճգնավորի էր, Ջաղացաձոր, Չաթինդաղ,
Ակներ, Ռուսաստան

2 Ազգագրական իրույթներ

ա Ապրելակերպ

Բաշլուղ, շինել, ադյալ, Քիրմանի խալի

բ Աշխատանք

51
Կոռ, սև ցելեր

գ Արվեստ և մշակույթ

Սազ, աշուղ, Քրիստոսի իրիկուն, խաչքար

դ Էթնիկական առարկաներ

Թոզի բիձա, դարպասեցի, հախպատեցի, կազակ, մշեցի,


թիֆլիսեցի, ղարաբաղցի, հայաստանցի

3 Հասարակական-քաղաքական իրույթներ

ա Իրավասու իշխանական մարմիններ

Գործկոմ, կոոպերատիվ

բ Կոչումներ, աստիճաններ, տիտղոսներ

Տիրացու

գ Ռազմական իրույթներ

Մաուզեր, սվին, նագան

դ Հայրենասիրական և հասարակական շարժումներ և դրանց


գործիչները

Կարմիր տղերք

52
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սույն ավարտական աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք
գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և
հավելվածից:
Առաջին գլուխը բաղկացած է

53
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Աղաբեկյան Կ. Բ., Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը/Երևանի
պետ. համալս. – Եր., 1988, 356 էջ
2. Գրիգորյան Վ. Ռ., Հրանտ Մաթևոսյան. Ստեղծագործությունը/Վ. Ռ.
Գրիգորյան. – Եր.: ԵՊՀ Հրատ., 2013, 588 էջ

3. Бархударов Л., Язык и перевод, М., Межд. отнош., 1975


4. Влахов С., Флорин С. (1986) Непереводимое в переводе: Моногр. – 2-е
изд., испр. и доп. – М.: Высш., 1986. – 416 с.
5. Комиссаров, В., Теория перевода (лингвистические аспекты): Учеб. для ин-
тов и фак. иностр. яз. – М. Высш. Шк., 1990
6. Рецкер Я. И., Теория перевода и переводческая практика, М., Межд.
отн., 1974
7. Федоров, А., Основы общей теории перевода (Лингвистические
Проблемы). Москва, Издательский Дом "Филология Три. Санкт-Петербург
Филологический факультет СПбГУ, 2002
8. Швейцер А. Д., Перевод и лингвистика, М., Воениздат, 1973
9. Catford, J. (1965).A Linguistic Theory of Translation. London: Oxford
University Press.
10. Jakobson R. (1959). On Linguistic Aspects of Translation// Essay
11. Newmark, P. (1964). Approaches to Translation. Prentice Hall
12. Nida, E. (1964).Towards a Science of Translating. Leiden, Holland
13. Nida, E. (1975). Language Structure and Translation
14. Susan Bassnett (2002) Translation Studies

Գրական աղբյուրներ
15. Մաթևոսյան Հ. Ի. (1985) Երկեր: 2 հատորով. – Եր.: Սովետ գրող. Հ. 2., 616
էջ:

54
Բառարաններ
16. Էդուրադ Բագրատի Աղայան (1976) Արդի հայերենի բացատրական
բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան
17. Հրաչյա Աճառյանի անվան ինստիտուտ (1969) Ժամանակակից հայոց
լեզվի բացատրական բառարան, հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի
հրատարակչություն, Երևան
18. Cambridge Advanced Learner’s Dictionary. Fourth Edition. Cambridge
University Press 2013
19. Spears, Richard A. (2004) McGraw-Hill’s dictionary of American idioms
and phrasal verbs

Համացանցային աղբյուրներ
20. https://surveyanyplace.com/the-ultimate-interjection-list/
21. https://www.englishclub.com/vocabulary/interjections.htm
22. https://www.urbandictionary.com/
23. https://www.merriam-webster.com/thesaurus
24. https://issuu.com/jukamari/docs/praca_magisterska/29
25. http://hrantmatevossian.org/hy/works/id/tsarery#tabcontent
26. http://www.nayiri.com/
27. https://www.collinsdictionary.com/dictionary/english-thesaurus
28. http://dict.am/
29. file:///G:/Realia_2.pdf

55

You might also like