You are on page 1of 7

ԹԵՄԱ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Թեմայի նպատակը`
Ուսանողներն ծանոթացնել Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) սկզբունքներին և խնդիրներին, ՔՊ
համակարգին, միջոցառումներին և դրանց իրականացման համար նախատեսված
ուժերին:

Ուսումնական հարցերը`
1. ՔՊ հասկացությունը (սահմանումը) և սկզբունքները: պատմական ակնարկ
2.ՔՊ խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ՔՊ միջոցառումները:
3.ՔՊ համակրգն ու ղեկավար կազմը, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների իրավունքները և պարտականությունները ՔՊ բնագավառում:
4. ՔՊ ուժերն ու ստեղծման կարգը:

ՈՒսուցման մեթոդը` դասախոսություն:

Հատկացված ժամանակը` 2ժամ:

1. ՔՊ հասկացությունը (սահմանումը) և սկզբունքները


Քաղաքացիական պաշտպանություն՝ միջոցառումներիհամակարգ`
ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ
պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա
զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում.
/«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 2002 թվականի
մարտի 5-ին /

Պատմական ակնարկ

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես


կարևորվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց
ֆրանսիացի վիրաբույժ գեներալ Սենտ Պոլը, ով 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնևյան
գոտիներ» ասոցիացիան։ Դրա նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց
քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել որոշակի
կարգի քաղաքացիական բնակչություն։
1958 թվականին "Ժնեւյան գոտիներ" միջազգային ասոցիացիան վերածվեց
քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։
Կազմակերպության խնդիրներն զգալիորեն ընդլայնվեցին. քաղաքացիական
պաշտպանության ազգային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատում,
բնակչության պաշտպանության բնագավառում ուսումնասիրությունների
անցկացում, փորձի փոխանակման կազմակերպում, արտակարգ իրավիճակներում
կանխմանը, պատրաստությանն ու գործողություններին ուղղված ջանքերի
համակարգում։
1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին
կազմակերպության ժամանակակից կանոնադրությունը: Այն ուժի մեջ մտավ 1972 թ.
մարտի 1-ին: Կառույցին տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության
կարգավիճակ, 1990 թվականի դեկտեմբերի 18-ին, Քաղաքացիական
պաշտպանության Միջազգային կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 9-րդ
նիստը կայացրել է որոշում, ըստ որի մարտի 1-ը հռչակվել է քաղաքացիական
պաշտպանության միջազգային օր:
Քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության
նպատակն է - մարդկության մեջ սերմանել անվտանգ կենսագործունեության
մշակույթ, աջակցել բնակչության պաշտպանության ապահովման համար
պատասխանատու ազգային կառույցների զարգացմանը, օժանդակել դրանց, ինչպես
նաև նպաստել տարերային և տեխնածին աղետների ժամանակ նյութական
արժեքների և շրջակա միջավայրի պահպանմանը:
Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղաքացիական
պաշտպանության Միջազգային կազմակերպության անդամ է:

Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը


Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ
ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային
առանձնահատկությունների.
գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված
կառավարման սկզբունքով:

2.ՔՊ խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ ՔՊ


միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության խնդիրները

ՔՊ բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում


անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք պատերազմական և բնական կամ
տեխնածին բնույթի ԱԻ-ների առաջացման ժամանակ, ինչպես նաև ահաբեկչական
գործողությունների դեպքում, կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն
կորուստները և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության
համար անհրաժեշտ օբյեկտները
/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը 2011 թ.
դեկտեմբերի 27 Երևան ՆԿ-229-Ն /
Խաղաղ պայմաններում ՔՊ հիմնական խնդիրներն են`
1) ՔՊ կառավարման մարմինների և ՔՊ ուժերի ստեղծումը, նրանց
նախապատրաստումը, բնակչության ուսուցումը, պաշտպանական միջոցների
հետագա զարգացումն ու արդիականացումը, ռեսուրսների պլանային կուտակումը,
ուժերի և միջոցների օպերատիվ տեղաբաշխումը,
2) բնական և տեխնածին բնույթի լայնամասշտաբ ԱԻ-ների, ինչպես նաև
ահաբեկչական գործողությունների ժամանակ ՔՊ ուժերի և միջոցների կիրառման
ապահովումը:

Պատերազմական պայմաններում ՔՊ հիմնական խնդիրներն են`


1) բնակչության կյանքի և առողջության պաշտպանությունը,
2) տնտեսության կայուն գործունեության ապահովումը,
3) նյութական և մշակութային արժեքների պահպանությունը,
4) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն
ու դրանց բազմակողմանի ապահովումը:
/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը 2011 թ.
դեկտեմբերի 27 Երևան ՆԿ-229-Ն /

ՔՊ կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն


գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի
մասն է: ՔՊ խնդիրների արդյունավետ լուծման համար իրականացվում են ՔՊ
միջոցառումներ:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են երկու
խմբի նախապատրաստական, որոնք իրականացվում են նախապես` խաղաղ
պայմաններում և հիմնական, որոնք իրականցվում են պատերազմի կամ դրա
անմիջական վտանգի առկայության դեպքում:

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝


ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և
մշտական պատրաստվածության ապահովումը.
բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի,
գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն
հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների
գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.
գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական
կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների
շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը. վտանգավոր
օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.
դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը և դրանց
բնականոն գործունեության ապահովումը.
ե) պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման
մարմինների (այսուհետ՝ կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների
պատրաստումը և բնակչության ուսուցումը.
զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական
հսկողության համակարգի ստեղծումը և գործունեության ապահովումը.
է) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման
համակարգի հիմնումը.
ը) պաշտպանական կառույցների շինարարությունը և պահպանումը.
թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական
պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը և
պահպանումը.
ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների
ստեղծումը և պահպանումը.
ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝

ա) կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը.


բ) տարահանումը և տեղաբաշխումը.
գ) պատսպարումը.
դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը.
ե) քողարկումը.
զ) փրկարարական աշխատանքների իրականացումը.
է) բժշկական ապահովումը.
ը) հակահրդեհային ապահովումը.
թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը
ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից.
ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը.
ժա) զոհվածների հաշվառումը և հուղարկավորումը.
ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության
դիտարկման և հսկողության մշտական իրականացման ուժեղացումը.
ժգ) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովումը.
ժդ) քիմիական, ճառագայթային և մանրէաբանական ապահովումը.
ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.
ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաև հատուկ, կարևորագույն
նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը.
ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների
նպատակային օգտագործման ապահովումը.
ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար
կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ
օգտագործումը:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն իրականացվում են
Քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր մակարդակներում:
3.ՔՊ համակրգն ու ղեկավար կազմը, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների իրավունքները և պարտականությունները ՔՊ
բնագավառում

Քաղաքացիական պաշտպանության համակարգը

Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական


կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները,
կազմակերպությունները:

Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության


քաղաքացիականպաշտպանության պետն է:
Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի
Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը (ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
պաշտպանության պետի տեղակալն է:
Հայաստանի Հանրապետության նախարարները (գերատեսչությունների
ղեկավարները), մարզպետները, համայնքների և կազմակերպությունների
ղեկավարները համապատասխանաբար նախարարությունների
(գերատեսչությունների), մարզերի, համայնքների և կազմակերպությունների
քաղաքացիական պաշտպանության պետերն են:

Քաղաքացիական պաշտպանության պետերն իրենց իրավասության սահմաններում ՝

ա) պատասխանատվություն են կրում քաղաքացիական պաշտպանության


պատրաստականության համար.
բ) կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության
միջոցառումների իրականացումը.
գ) հաստատում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության
պլանները.
դ) արձակում են քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող որոշումներ,
հրամաններ, հրահանգներ.
ե) վերահսկում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների
կատարումը.
«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է ՀՀ
կառավարության,պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման
մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից),
իրավասությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու
պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում
Մասանվորոպես`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն՝
ա) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
բ) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման
հետևանքով կրած վնասների փոխհատուցում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են քաղաքացիական
պաշտպանության միջոցառումների իրականացմանը մասնակցել Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. ՔՊ ուժերն ու ստեղծման կարգը

ՔՊ ուժերն ընդգրկում են` ՔՊ բնագավառում խնդիրների իրագործման համար


նախատեսված ստորաբաժանումները, կազմավորումները և հրշեջ-փրկարարական
ջոկատները, փրկարարական, վթարավերականգնողական ծառայությունները և
արտահաստիքային վթարափրկարարական կազմավորումները:
/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը 2011 թ.
դեկտեմբերի 27 Երևան ՆԿ-229-Ն /

Քաղաքացիական պաշտպանության ուժերն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները.

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ընդգրկվում են


լիազորված մարմնի (ՀՀ ԱԻՆ) կազմում, համարվում են մշտական պատրաստության
զինվորական ստորաբաժանումներ և նախատեսված են քաղաքացիական
պաշտպանության միջոցառումների իրականացման համար:

բ) փրկարար ուժերը.

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման


ժամանակ փրկարարական աշխատանքների կատարման և բնակչությանը
մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար
ուժեր, որոնք մշտական պատրաստության վիճակում են և գործում են
կենտրոնացված կառավարման սկզբունքով:
Փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կազմում:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են նաև
հասարակական փրկարար միավորումները:

գ) քաղաքացիական պաշտպանության կազմավորումները

Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները նախատեսված են


փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:
Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները բաժանվում են մարզային,
համայնքային և կազմակերպությունների կազմավորումների:
Կազմավորումների տեսակներն են`
- կապի և ազդարարման,
- փրկարարական
- հակահրդեհային
- տարահանման կազմակերպման
- հետախուզական
- ինժեներական,
- բժշկական,
- տրանսպորտային,
- առևտրի և սննդի,
- էներգետիկայի և լուսաքողարկման,
- բույսերի և կենդանիների պաշտպանության,
- հասարակական կարգի պահպանման,
- նյութատեխնիկական մատակարարման,
- կոմունալ-տեխնիկական,
- բնակչության հատուկ սպասարկումների:

Մարզաերում, համայնքներում և կազմակերպություններում ստեղծվող


կազմավորումների տեսակները որոշվում են ըստ ռազմավարական, տարածքային,
արտադրական-տարածքային առանձնահատկությունների:
Խաղաղ ժամանակ ՔՊ ուժերը և միջոցները ընդգրկվում են բնական աղետների
և տեխնածին վթարների, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների
հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներում:
/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը 2011 թ.
դեկտեմբերի 27 Երևան ՆԿ-229-Ն /

You might also like