You are on page 1of 14

ԹԵՄԱ.

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

§1. ԲՆօգտագործման իրավունք. հասկացությունը և տարրերը

Ցանկացած հասարակության տնտեսական զարգացման և սոցիալական բարեկե-


ցության հիմնարար պայմաններից մեկը տվյալ պետության տարածքում գտնվող բնա-
կան ռեսուրսների ողջամիտ օգտագործումն է: Թերևս ռեսուրսի առկայությունն անհ-
րաժեշտ, սակայն բավարար չէ վերոհիշյալ գործընթացների ապահովման համար:
Կարևոր է այդ ռեսուրսն օգտագործելիս այն իրավական մեխանիզմների, միջոցների
գործադրումը, որոնք օգտագործումը դարձնում են արդյունավետ, այսինքն` տնտեսա-
կան և սոցիալական տեսանկյունից շահավետ, իսկ շրջակա միջավայրի պահպանութ-
յան առումով` հնարավորինս անվտանգ:
Բնօգտագործումը ներառում է շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության բո-
լոր ձևերը` ներառյալ յուրացումը, փոխակերպումը, պահպանությունը: Բնօգտագոր-
ծումը նաև բնութագրվում է որպես իմացության ոլորտ, որն ուսումնասիրում է կու-
տակված փորձը և մշակում է գիտականորեն հիմնավորված առաջարկներ շրջակա
միջավայրի վրա մարդու ազդեցության օպտիմալացման նպատակով: Բնօգտագոր-
ծումն առաջին հերթին հիմնվում է սեփականության հարաբերությունների վրա, ո-
րոնք առաջանում են բնական բարիքների կապակցությամբ: Բնօգտագործումը ար-
տադրատնտեսական հարաբերություն է:
Տնտեսական, հոգևոր, ռեկրեացիոն (հանգստի կազմակերպում) և այլ նպատակ-
ներով մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործումը գերազանցապես կար-
գավորվում է իրավունքի միջոցով: Բնական ռեսուրսների օգտագործումը կարգավո-
րող իրավական նորմերի ամբողջությունը կոչվում է բնօգտագործման իրավունք1:
Բնօգտագործման իրավունքն էկոլոգիական իրավունքի համակարգաստեղծ
տարրերից է: Բնօգտագործման հարաբերությունները կարգավորող նորմերով ամ-
րագրված ուղենիշներով ուրվագծվում է ռեսուրսների շրջանառության վերաբերյալ
ամբողջ իրավական ոլորտը, օրինակ` հատուկ բնօգտագործման դեպքում ռեսուրսնե-
րի վճարովի օգտագործման սկզբունքը կանխորոշում է դրանց օգտագործման դիմաց
գանձվող վճարների տեսակները, պարբերականությունը, չափը և այլն:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ոչ բոլոր գիտնականներն են օգտագործում
«բնօգտագործում» տեմինը, օրինակ, Բ. Երոֆեևը «բնօգտագործման իրավունք» եզրույ-
թի փոխարեն կիրառում է «էկոօգտագործում» տերմինը2: Մեր խորին համոզմամբ,
բնօգտագործում տերմինն առավել լիարժեք է ներկայացնում բնական ռեսուրսների
օգտագործման հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը, խուսափելով ա-
վելորդ տարընկալումներից: Վերջին հաշվով օգտագործման տրամադրվում է կոնկ-

1
Տե´ս М.М. Бринчук, Экологическое право, М., 2005, էջ 159:
2
Տե՛ս Б.В. Ерофеев, Экологическое право России, М., 2002, էջ 211:
րետ ռեսուրսը կամ ավելի հստակ, դրա կոնկրետ ծավալը կամ քանակը և ոչ թե էկոլո-
գիան: Ահա թե ինչու էկոօգտագործում հասկացության կիրառման դեպքում տերմինո-
լոգիական բազմազանության հետ կարող է ծագել տվյալ ինստիտուտի էության և բո-
վանդակության խեղաթյուրում:
Մարդն իր ստեղծման առաջին իսկ պահից իր գոյությունն ապահովել է բնության
բարիքներից օգտվելու հաշվին, ինչի վառ ապացույցներն են որոշակի բուսատեսակ-
ների, դրանց արմատների օգտագործումը, հողօգտագործումը, որսորդությունը և այլն:
Փաստորեն իր ստեղծման պահից մինչ օրս յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր հա-
սարակություն շարունակում է նման գործունեությունը, սակայն, բնականաբար, փոխ-
վել են և՛ բնօգտագործման եղանակները, և՛ ծավալները, և՛ օբյեկտների շրջանակը:
Իսկ բնօգտագործման այդ բոլոր փոփոխությունները, ցավոք, երբեմն հանգեցրել են
ծանր, առանձին դեպքերում նույնիսկ անդառնալի հետևանքների:
Ահա թե ինչու, հաշվի առնելով բնօգտագործման բացասական հետևանքները
շրջակա միջավայրի վրա և մարդկանց առողջության համար, այն առանձնացվում է
երկու հիմնական ձևի` ռացիոնալ և ոչ ռացիոնալ: Ռացիոնալ է համարվում բնական
ռեսուրսների այն օգտագործումը, որն ապահովում է տվյալ ռեսուրսի խնայողաբար
օգտագործումը և դրանց վերարտադրության հնարավորինս արդյունավետ ռեժիմը`
հիմք ընդունելով տնտեսական զարգացման հեռանկարները, դրա ազդեցությունն այլ
ռեսուրսների վրա և մարդկանց առողջության պահպանությունը3: Ռացիոնալ բնօգ-
տագործման պարտադիր չափանիշներից է բնօգտագործման ընթացքում առաջացող
համապատասխան էկոլոգիական խնդիրների լուծումը:
Բնօգտագործման երկրորդ ձևը ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումն է: Այս
գործունեությունը խախտում է բնության օրենքները, վատթարացնում է շրջակա մի-
ջավայրի որակը և խաթարում է մարդկանց կենսագործունեության բնական հիմքերը:
Շրջակա միջավայրի որակի վատթարացման պատճառով տեղի է ունենում դրա դեգ-
րադացիան` բնական ռեսուրսների օգտակար հատկությունների քայքայում, դրանց
սպառում:
Բնօգտագործման իրավունքը մարդու հիմնարար, նյութական էկոլոգիական իրա-
վունքներից է: Այն անհատին վերապահվում է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իմաստով:
Բնօգտագործման իրավունքն օբյեկտիվ իմաստով անհատի` իրավական ակտերում
ամրագրված հնարավորությունն է իրականացնելու ռեսուրսի օգտագործում, իսկ
սուբյեկտիվ իմաստով` իրավաբանական փաստերի հիման վրա անհատին՝ որոշակի
օբյեկտի նկատմամբ պատկանող կոնկրետ իրավունքն է:
Սուբյեկտիվ իմաստով բնօգտագործմման իրավունքի իրացումը սկիզբ է դնում
փոխադարձ իրավունքներով և պարտականություններով օժտված սուբյեկտների միջև
բնօգտագործման իրավահարաբերությունների ձևավորման: Յուրաքանչյուր բնական
ռեսուրսի կապակցությամբ առաջացող իրավահարաբերություն ունի իրավունքների և
պարտականությունների առանձնահատուկ ծավալ և բովանդակություն օրինակ` ՀՀ

3
Տե՛ս В.И. Даниелов-Даниельян, Экологический Энциклопедический словарь., М., 1999, էջ 565:
անտառային օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` անտառօգտագործողները պար-
տավոր են`
ա) անտառները և անտառային հողերն օգտագործել դրանց նպատակային նշա-
նակությանը համապատասխան,
բ) ապահովել անտառների սանիտարական վիճակի պահպանությունը,
գ) կանխարգելել հողատարման առաջացումը և այլ բացասական ազդեցություն-
ներն անտառների վիճակի վրա,
դ) թույլ չտալ գերհատումներ և թերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հա-
տատեղերում, անտառներում և այլն:
ՀՀ ջրային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ռեկրեա-
ցիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն և անվճար օգտագործել բնական
մակերևութային ջրային ռեսուրսները և դրան հարակից տարածքները, քանի դեռ կա-
ռավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսի օգտագոր-
ծումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգության հա-
մար կամ հակասում է հասարակական շահերին»:
Նախանշված տարբերություններով հանդերձ՝ հնարավոր է վեր հանել տարբեր
ռեսուրսների օգտագործողների իրավունքների և պարտականությունների ընդհան-
րություններ. օրինակ` ռեսուրսն օգտագործել ըստ նշանակության, թույլտվությամբ
նախատեսված նպատակներով, օգտագործելիս պահպանել միջավայրի ազդեցություն
կրող տարրերը՝ այլ ռեսուրսներ, մարդկանց առողջություն:
Բնօգտագործման հարաբերությունների իրավական կարգավորումը հիմնակա-
նում իրականացվում է բնառեսուրսային օրենսդրության շրջանակներում, մասնավո-
րապես ՀՀ հողային օրենսգրքով4, ՀՀ ջրային օրենսգրքով5, «Ընդերքի մասին» ՀՀ օ-
րենսգրքով6, ՀՀ անտառային օրենսգրքով7, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրեն-
քով8, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով9, ինչպես նաև հորիզոնական և ուղ-
ղահայաց փոխհարաբերակցության մեջ գտնվող այլ իրավական ակտերով:
Բնօգտագործումը՝ որպես իրավահարաբերություն, բաղկացած է ավանդական
տարրերից՝ օբյեկտ, սուբյեկտ և բովանդակություն:
Բնօգտագործման իրավունքի օբյեկտ համարվում է նյութական աշխարհի այն
հիմքը՝ սուբստանցիան, որին նախ և առաջ կարելի է տիրապետել որպես ռեալ իր:
Բնօգտագործման իրավունքի օբյեկտը պետք է ունենա բնական ծագում, ինչը ևս հա-
մարվում է կարևորագույն չափորոշիչ: Սակայն, պետք է հաշվի առնել, որ բնական
ծագում ունեցող ոչ բոլոր բնական օբյեկտներն են, որոնք հանդես են գալիս որպես
բնօգտագործման իրավունքի օբյեկտ: Շատ կարևոր է, որ այդ օգտագործումը նախա-
տեսված և կարգավորված լինի ՀՀ օրենսդրությամբ: Մասնավորապես, լանդշաֆտը

4
Ընդունվել է 02.05.2001թ., ուժի մեջ է մտել 15.06.2001թ., ՀՀՊՏ 2001.06.15/17(149), Հոդ.457:
5
Ընդունվել է 04.06.2002թ., ուժի մեջ է մտել 10.10.2002թ., ՀՀՊՏ 2002.07.10/24(199), Հոդ.581:
6
Ընդունվել է 28.11.2011թ., ուժի մեջ է մտել 01.01.2012թ., ՀՀՊՏ 2011.12.21/69(872), Հոդ.1661:
7
Ընդունվել է 24.10.2005թ., ուժի մեջ է մտել 17.12.2005թ., ՀՀՊՏ 2005.12.07/75(447), Հոդ.1432:
8
Ընդունվել է 03.04.2000թ., ուժի մեջ է մտել 12.05.2000թ., ՀՀՊՏ 2000.05.12/9(107):
9
Ընդունվել է 23.11.1999թ., ուժի մեջ է մտել 27.12.1999թ., ՀՀՊՏ 1999.12.27/31(97):
լիարժեքորեն հանդիսանում է բնական օբյեկտ, ունի բնական ծագում: Հայաստանի
Հանրապետությունն էլ իր հերթին վավերացրել է համապատասխան ոլորտի միջազ-
գային փաստաթղթեր, ընդունել է ընթացիկ որոշ իրավական ակտեր այս ոլորտի իրա-
վակարգավորման մասին: Չնայած վերոշարադրյալին, պետք է ընդգծել, որ լանդշաֆ-
տի օգտագործման իրավական կարգավորում ներկայումս նախատեսված չէ, ինչը,
հետևաբար, լանդշաֆտը դուրս է մղում բնօգտագործման իրավունքի օբյեկտների
շարքից:
Բնօգտագործման իրավահարաբերության սուբյեկտ կարող են լինել ֆիզիկական
և իրավաբանական անձինք, համայնքը կամ պետությունը: Հարկ է նշել, որ բնօգտա-
գործման իրավունքի սուբյեկտների շրջանակն առավել լայն է, քան բնական ռեսուրս-
ների նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտների շրջանակը: Մասնավո-
րապես, եթե հողի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ վե-
րապահված է միայն ՀՀ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, համայնքներին
և պետությանը (և միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում կարող է պատ-
կանել այլ անձի), ապա հողօգտագործման իրավունքով օժտված են նաև օտարերկրյա
քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա իրավաբանա-
կան անձինք, միջազգային կազմակերպությունները, դիվանագիտական ներկայա-
ցուցչությունները և այլն:
Եթե ըստ ՀՀ Սահմանադրության ջրային ռեսուրսների սեփականության իրավուն-
քի սուբյեկտը մեկն է, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը, ապա ջրօգտագործման
իրավունքի սուբյեկտների ցանկը չի սահմանափակվում միայն մեկ սուբյեկտով: Նույ-
նը պետք է նշել նաև ՀՀ ընդերքօգտագործման իրավունքի սուբյեկտների մասին:
Նշենք, որ կապված ընդհանուր և հատուկ բնօգտագործման իրավունքի սուբյեկտ-
ների հետ, նրանք ունեն տարբեր կարգավիճակներ, ինչի մասին ավելի մանրամասն
կքննարկվի սույն գլխի հաջորդ պարագրաֆում:
Բնօգտագործման իրավահարաբերությունների բովանդակությունը սուբյեկտների
իրավունքներն ու պարտականություններն են: Այդ իրավունքների և պարտականութ-
յունների ցանկը հստակ նախատեսված է համապատասխան բնառեսուրսային օ-
րենսդրությամբ: Կարևոր է իմանալ, որ կապված բնօգտագործման նպատակի, ինչ-
պես նաև բնօգտագործման ծավալների հետ՝ միևնույն սուբյեկտը կարող է օժտված լի-
նել տարբեր ծավալի իրավունքներով ու պարտականություններով: Մասնավորապես,
օրինակ, անտառում գտնվող ֆիզիկական անձը սեփական կարիքների համար, շա-
հույթ ստանալու նպատակ չհետապնդելով հատապտուղ հավաքելիս, օժտված է այլ
ծավալի իրավունքներով և պարտականություններով, քան այդ նույն անձը նույն ան-
տառում շահույթ ստանալու նպատակ հետապնդող հատապտուղ հավաքելու գործու-
նեություն իրականացնելիս: Նույն իրավիճակը տարածվում է նաև մյուս բոլոր ոլորտ-
ներում բնօգտագործում իրականացնելու հարաբերությունների վրա: Քննարկվող հա-
րաբերությունների շրջանակներում տարբերությունների հետ մեկտեղ կարևոր է
ընդգծել, որ ՀՀ բնառեսուրսային և բնապահպանական օրենսդրությունը ելնում է այն
ընդհանուր սկզբունքից, որ ցանկացած բնօգտագործում պետք է իրականացվի այն-
պես, որ վնաս չպատճառի շրջակա բնական միջավայրին, ինչը նախատեսված է նաև
միջազգային էկոլոգիական օրենսդրությամբ:

§2. Բնօգտագործման իրավունքի տեսակները


Իրավաբանական իմաստով բնօգտագործումը հավաքական հասկացություն է, ո-
րը ներառում է դրա տարբեր ձևերը, տեսակները և ենթատեսակները: Օրինակ՝ ան-
տառօգտագործումն ինքնին ենթադրում է համապատասխան սահմաններում հողօգ-
տագործում, ջրօգտագործում, բուսական և կենդանական աշխարհի օգտագործում,
այսինքն բնօգտագործումը համալիր հասկացություն է, քանի որ մեկ բնական ռեսուր-
սի օգտագործումը դժվար է պատկերացնել առանց այլ ռեսուրսների վրա ազդեցութ-
յան: Ահա թե ինչու է խիստ կարևոր բնառեսուրսային օրենսդրությամբ և էկոլոգիա-
կան իրավունքի գիտության մեջ առանձնացնել բնօգտագործման տարբեր տեսակնե-
րը՝ ելնելով դասակարգման տարբեր չափորոշիչներից:
Համընդհանուր դասակարգումներից մեկն իրականացվում է՝ հիմք ընդունելով
բնության օբյեկտը, որի արդյունքում բնօգտագործման տեսակներն են՝
1. հողօգտագործումը,
2. ջրօգտագործումը,
3. ընդերքօգտագործումը,
4. անտառօգտագործումը,
5. կենդանական աշխարհի օգտագործումը և այլն:
Բնօգտագործման տեսակներն առանձնացվում են նաև ըստ նպատակային նշա-
նակության օգտագործման: Այն սահմանված է նաև բնառեսուրսային օրենսդրութ-
յամբ, որտեղ հաշվի են առնվում բնության տվյալ ռեսուրսի առանձնահատկություննե-
րը և այն հասարակական կարիքները, որոնք բավարարվում են տվյալ ռեսուրսի հա-
շին: Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ հողային
ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, դասակարգվում է՝
1. գյուղատնտեսական նշանակության,
2. բնակավայրերի,
3. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակութ-
յան,
4. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբ-
յեկտների,
5. հատուկ պահպանվող տարածքների,
6. հատուկ նշանակության,
7. անտառային,
8. ջրային
9. պահուստային հողերի:
Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, օրինակ, գյուղատնտեսական նշանա-
կության հողերն էլ իրենց հերթին բաժանվում են տարբեր նպատակային նշանակութ-
յամբ օգտագործվող հողատեսքերի: ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախա-
տեսված այդպիսի հողատեսքեր են վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտ-
հարքներ, արոտավայրեր և այլ հողատեսքեր:
ՀՀ անտառային օրենսգիրքն էլ իր հերթին նախատեսում է, որ առանց անտառա-
յին էկոհամակարգին վնաս հասցնելու անտառներում կարող են իրականացվել ան-
տառօգտագործման հետևյալ տեսակները՝
ա. բնափայտի մթերում,
բ. երկրորդական անտառանյութի մթերում,
գ.կողմնակի անտառօգտագործում,
դ.կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման
նպատակներով անտառօգտագործում,
ե. գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում,
զ. մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպա-
տակներով անտառօգտագործում:
Վերոհիշյալ դասակարգումների հետ մեկտեղ իրավաբանական կարևոր նշանա-
կություն ունի բնօգտագործման դասակարգումը ընդհանուրի և հատուկի: Մասնավո-
րապես, բնօգտագործման իրավունքի ծագման հիմքից և օգտագործման նպատակից
ելնելով` տարբերում են ընդհանուր և հատուկ բնօգտագործում10: Այս դասակարգման
հիմքում հաշվի են առնվում նաև բնօգտագործման նպատակը, օգտագործման ծավալ-
ները և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, օգտագործման իրավունքի ծագ-
ման հիմքերը, վճարովիությունը և այլն:
Ընդհանուր բնօգտագործման իրավունք: Եթե բնօգտագործումն իրականացվում է
անհատական-կենցաղային նպատակներով, չի ենթադրում տնետեսական գործու-
նեության իրականացում, շահույթ ստանալու նպատակ, հետևաբար նաև բնական ռե-
սուրսների մեծածավալ օգտագործում և էական ազդեցություն շրջակա միջավայրի
վրա, օրենսդիրը բնօգտագործման այդպիսի եղանակները դասում է ընդհանուր բնօգ-
տագործման տեսակների շարքը: Խոսքը վերաբերում է, օրինակ, պետական կամ հա-
մայնքային անտառներում գտնվելուն և շահույթ ստանալու նպատակ չհետապնդելով
ծաղիկներ կամ հատապտուղներ, սունկ, բույսեր հավաքելուն, լճափերին գտնվելուն,
լողալուն և այլն, որոնք, փաստացի հանդիսանալով բնօգտագործում, որևէ թույլտ-
վություն չեն պահանջում:
Իհարկե, այն, որ նման բնօգտագործման վերաբերյալ չկան սահմանված հատուկ
պահանջներ, դեռ չի նշանակում այդպիսի օգտագործման իրականացում անկախ
որևէ պայմաններից: Բնական ռեսուրսների ընդհանուր օգտագործումը ևս պետք է ի-
րականացվի համապատասխան օրենսդրությամբ նախատեսված սահմանափակում-
ներով, իրականացվի որոշակի կարգի համապատասխան, օրինակ`ՀՀ անտառային օ-
րենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիները պարտավոր են
անտառներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ
ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառների աղտոտում և այլն:
10
Տե´ս О.Л. Дубовик, Экологическое право: Учеб.-М., 2005, էջ 199:
Ընդհանուր բնօգտագործում հնարավոր է իրականացնել բնական բոլոր ռեսուրս-
ների նկատմամբ, որոնցից մի քանիսի օրենսդրական կարգավորման սկզբունքներին
անդրադառնանք ստորև:
ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած տեսակի ջրօգ-
տագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման
թույլտվություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Հաջորդող
22-րդ հոդվածը թվարկում է ազատ ջրօգտագործման տեսակները՝ 1) այնպիսի ջրօգ-
տագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն, 2) հանգստի, լողալու,
ջրային մարզաձևերով, այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպոր-
տաձևերով զբաղվելը, 3) կարթով ձկնորսությունը և սպորտային որսորդությունը, 4)
տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածք-
ներում, 5) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով, 6) էկոլոգիական
նպատակներով սանիտարական ելքերի համար ջուր վերցնելը:
Միևնույն ժամանակ, որպես ազատ ջրօգտագործման անվտանգության ապահով-
ման երաշխիք, սահմանված է հետևյալը. «Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է
կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա ջրային ռեսուրսների կառա-
վարման և պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործունեությունը՝
կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու
ընթացակարգը, ինչպես նաև ապահովի այլ կանխարգելող միջոցառումներ՝ ջրային
ռեսուրսները պահպանելու համար»: Կարևոր ենք համարում ուշադրություն դարձնել
հատկապես այն հանգամանքի վրա, որ էկոլոգիական իրավունքում և բնառեսուրսա-
յին օրենսդրությամբ մյուս բոլոր ռեսուրսների օգտագործումները բաժանվում են ընդ-
հանուր և հատուկ օգտագործման և միայն ընդհանուր ջրօգտագործման պարագայում
է, որ ՀՀ ջրային օրենսգիրքը սահմանում է «ազատ ջրօգտագործում» տերմինը: Կար-
ծում ենք բոլոր բնական ռեսուրսների օգտագործման դասակարգման մեջ առավել
նպատակահարմար է օգտագործել նույն տերմինաբանությունը, առավե ևս, որ ազատ
ջրօգտագործում հասկացության մեջ ընդհանուր տերմինը ազատ տերմինով փոխարի-
նելը որևէ գիտական կամ պրակտիկ հիմնավորում ունենա:
ՀՀ-ում յուրաքանչյուրի համար մատչելի են նաև լճափերը և գետափերը, քանի որ
յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն և անվճար
օգտագործել բնական մակերևութային ջրային ռեսուրսները և դրան հարակից տա-
րածքները, քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել,
որ այդպիսի օգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ
անվտանգության համար կամ հակասում է հասարակական շահերին:
ՀՀ անտառային օրենսգրքի 44-րդ հոդվածը կարգավորում է անտառներում ընդ-
հանուր բնօգտագործման իրավունքի իրացման հարաբերությունները: Ընդհանուր
անտառօգտագործման իրավունքն իրականացվում է անվճար, առանց թույլտվության,
բոլոր քաղաքացիների կողմից` հանգստի կամ անձնական օգտագործման նպատա-
կով պետական կամ համայնքային անտառներում վայրի պտուղ, հատապտուղ, ըն-
կույզ, սունկ և բույսեր հավաքելու համար: Այսինքն՝ այս իրավունքի ծագման համար
չի պահանջվում որևէ մարմնի թույլտվություն կամ պայմանագրի կնքում: Ընդհանուր
օգտագործման իրավունքը ծագում է ՀՀ անտառային օրենսգրքի հիման վրա: ՀՀ ան-
տառային օրենսգիրքը նախատեսում է, որ այլ իրավական ակտերով այս ընդհանուր
կանոնից կարող են նախատեսվել բացառություններ: Այդպիսի բացառություններ կամ
սահմանափակումներ նախատեսված են «Բնության հատուկ պահպանվող տարածք-
ների մասին» ՀՀ օրենքում11 կամ «Բույսերի կարմիր գիրքը հաստատելու մասին» ՀՀ
կառավարության N 72-Ն որոշմամբ12 և այլն: Ընդհանուր անտառօգտագործման վե-
րոգրյալ պայմանները չեն տարածվում քաղաքացիներին և իրավաբանական անձանց
սեփականության իրավունքով պատկանող անտառների նկատմամբ, քանի որ ՀՀ ան-
տառային օրենսգրքի այս հոդվածի երկրորդ մասը պահանջում է սեփականատիրոջ
թույլտվությունն անտառ մուտք գործելու համար13:
Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` «Իրավաբանական ան-
ձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, ի-
րենց սեփական հողամասերի սահմաններում շահույթ ստանալու նպատակ չհե-
տապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպա-
տակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական
օգտակար հանածոների արդյունահանում` մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև
ստորերկրյա կառույցների շինարարություն` մինչև 5 մետր խորությամբ` կառավա-
րության սահմանած կարգով, տեղյակ պահելով լիազոր մարմնին»: Այս դեպքում ըն-
դերքաօգտագործողն ազատվում է նաև ընդերքաօգտագործման վճարից (Ընդերքի
մասին ՀՀ օրենսգիրք 62 հոդ.):
ՀՀ օրենսդրության մեջ որոշակի անհամապատասխանություն գոյություն ունի
կենդանական աշխարհի ընդհանուր օգտագործման` «Կենդանական աշխարհի մա-
սին» ՀՀ օրենքով և ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների
միջև: Ըստ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ ՀՀ-ում կեն-
դանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սի-
րողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդա-
նիների որս) համարվում է վճարովի, իսկ օգտագործման իրավունքի ծագման հիմ-
քը`լիազորված մարմնի հետ կնքված պայմանագիրն է: Միևնույն ժամանակ ՀՀ ջրային
օրենսգրքի 22-րդ հոդվածը նույն երևույթները՝ կարթով ձկնորսությունը և սպորտային
որսորդությունը համարում է ազատ ջրօգտագործման տեսակներ: Կարծում ենք՝ ՀՀ ջ-
րային օրենսգրքում նախատեսված օգտագործման տեսակներն առաջին հերթին կեն-
դանական աշխարհի օգտագործման տեսակ են, թեև կարելի է նաև ներկայացվող ի-
րավիճակը համարել որպես համալիր բնօգտագործում: Այստեղ անհասականալի է
մնում «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի կարգավորումը, քանի որ սիրողա-
կան և սպորտային որսը որսորդության այն տեսակներն են, որոնք իրականացվում են

11
Ընդունվել է 27.11.2006թ., ուժի մեջ է մտել 04.01.2007թ., ՀՀՊՏ 2006.12.25/66(521), Հոդ.1363
12
Ընդունվել է 29.01.2010թ., ուժի մեջ է մտել 27.02.2010թ., ՀՀՊՏ 2010.02.17/6(740),1 Հոդ.67.2:
13
Տե´ս Հ.Ս. Հախվերդյան, Գ. Ս. Մովսիսյան, ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույց, պատասխանատու
խմբագիր Ա.Բ. Իսկոյան, Եր., 2012, էջ 138:
ֆիզիակական անձանց կողմից անձնական սպառման և ռեկրացիոն նպատակներով:
Ստացվում է, որ մի դեպքում օրենսդրությունը նույն երևույթը արժևորում է որպես
ընդհանուր, մյուս դեպքում որպես հատուկ բնօգտագործում, ինչը, մեր խորին համոզ-
մամբ, անթույլատրելի է և շուտափույթ վերանայման ու համապատասխան փոփո-
խությունների կարիք ունի:
Այսպիսով՝ վերոգրյալի հիման վրա հնարավոր է եզրակացնել, որ ընդհանուր
բնօգտագործումն իրականացվում է`
 առանց թույլտվության,
 անորոշ թվով սուբյեկտների կողմից,
 առանց շրջակա բնական միջավայրի վրա բացասական ազդեցության,
 առանց ժամկետային սահմանափակման,
 գերազանացապես ֆիզիկական անձանց կողմից,
 առանց վճարի գանձման և այլն:
Հատուկ բնօգտագործման իրավունք: Հողերի, ջրերի, ընդերքի, անտառների, կեն-
դանական աշխարհի և մթնոլորտային օդի հատուկ օգտագործումը, որպես կանոն,
կապված է հասարակության, իրավաբանական և ֆիզիկական անձանց տնտեսական
շահերի բավարարման հետ14: Ի տարբերություն ընդհանուր բնօգտագործման` հա-
տուկ բնօգտագործման պարագայում հետապնդվում է շահույթ ստանալու նպատակ,
տվյալ գործունեությունն էական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, ինչը,
հիմնականում պայմանավորված է ռեսուրսի մեծածավալ օգտագործման հանգաման-
քով: Ուստի դրա իրականացման կարգն ու առանձնահատկություններն ունեն հա-
տուկ իրավական նշանակություն:
Հաշվի առնելով հատուկ բնօգտագործման հարաբերությունների բարդությունը և
ծավալը` դրանց իրավական կարգավորմանն է նվիրված ՀՀ բնառեսուրսային օրենսդ-
րության զգալի հատվածը: Յուրաքանչյուր ռեսուրսի հատուկ օգտագործման իրա-
վունքի ձեռքբերման և իրականացման կարգը, նախորդող պարագրաֆում հիշատակ-
ված ընդհանրություններով հանդերձ, ունի իր առանձնահատկությունները15: Այս պա-
րագրաֆում սահմանափակվենք ընդերքօգտագործման և անտառօգտագործման հա-
տուկ իրավունքի տրամադրման ընդհանուր պահանջների քննարկմամբ: Մասնավո-
րապես, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և մի շարք այլ իրավական ակտերի հիման վրա
հատուկ ընդերքօգտագործումն իրականացվում է հետևյալ հիմնական իրավակարգա-
վորումների շրջանակներում`
1. ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` ընդեր-
քօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի,
ինչպես նաև ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման
միջոցով,

14
Տե´ս М.М. Бринчук, նշվ. Աշխ., էջ 166:
15
Դրանց կանդրադառնանք դասագրքի հատուկ մասում` յուրաքանչյուր ռեսուրսի օգտագործման և պահպանութ-
յան իրավական ռեժիմները քննարկելիս:
2. օգտակար հանածոյի, բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային
ջրերի արդյունահանման համար ընդերքօգտագործման թույլտվության և այլ փաս-
տաթղթերի տրամադրման հետ միաժամանակ տրվում է լեռնահատկացման ակտ,
3. ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է որոշակի ժամկետով (օրի-
նակ` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով մինչև 50 տարի ժամկե-
տով):
4. Հատուկ ընդերքաօգտագործման իրավունքի կրող կարող է լինել միայն իրա-
վաբանական անձը:
5. Ընդերքաօգտագործողը պարտավոր է կատարել Օրենսգրքի 61-րդ հոդվածում
նախատեսված վճարները:
Ակնհայտ է, որ ընդերքի և օգտակար հանածոների դերից և նշանակությունից ել-
նելով՝ պետությունը բարդ և բազմաշերտ գործընթաց է նախատեսել հատուկ ընդեր-
քօգտագործման համար:
Ինչ վերաբերում է հատուկ անտառօգտագործման իրականացմանը, ապա ՀՀ
անտառային օրենսգրքի դրույթներից ելնելով՝ կարող ենք նշել հետևյալը.
1. Հատուկ անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայ-
մանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա:
2. Հատուկ անտառօգտագործողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք,
որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք են ձեռք բերել օգտվելու ան-
տառի և անտառային հողերի օգտակար հատկություններից.
3. Անտառահատման կամ անտառային տոմսերը տալիս է անտառային տնտե-
սություն վարող կազմակերպությունը: Պետական անտառների անտառօգտագործ-
ման, անտառահատման կամ անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա
փաստաթղթեր են, որոնց ձևերը և տրամադրման կարգը հաստատում է պետական
կառավարման լիազորված մարմինը:
4. Անտառահատման տոմսը ներառում է մթերվող բնափայտի և երկրորդական
անտառանյութի քանակական և որակական բնութագրերը, դրանց արժեքը, աշխա-
տանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման և հատատեղերի
մաքրման աշխատանքների պայմանները: Անտառային տոմսը ներառում է կողմնակի
անտառօգտագործման տեսակը, տարածքը, ծավալները, ժամկետը, արժեքը և պայ-
մանները:
Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ հատուկ բնօգտագործումը`
 իրականացվում է թույլտվության և օրենքով նախատեսված այլ իրավաբանա-
կան փաստերի հիման վրա,
 պատկանում է խիստ որոշակի սուբյեկտի,
 տրամադրվում է որոշակի ժամկետով,
 վերաբերում է բնական ռեսուրսների՝ առավել մեծ ծավալների,
 ենթադրում է շրջակա բնական միջավայրի վրա էական ազդեցություն,
 վճարովի է:
Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած օ-
րենսդրությունը հնարավորինս հստակ տարանջատում է ընդհանուր և հատուկ բնօգ-
տագործման իրավունքները, դրանց ծագման հիմքերը, նպատակները և այլն, սակայն
պրակտիկայում դրանց իրականացման առանձին դեպքերում կարող են առաջանալ
վիճելի դեպքեր: Մասնավորապես, տեղին է վկայակոչել Արագածոտնի մարզի առա-
ջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող քրեական գոր-
ծը, ըստ որի Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ-ի
մայիսի 21-ին իր կողմից հիմնադրված և ղեկավարած Գրանդ Բլեք Սթոն ՍՊԸ-ի միջո-
ցով, մինչև 2017 թ-ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը, ՀՀ Արագածոտնի
մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արևելք ընկած տարածքում, առանց
լիազոր մարմնի համապատասխան թույլտվության և պայմանագրի, կազմակերպել և
իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում, որն էական վնաս է պատճառել
շրջակա միջավայրին և ընդերքին16: Մեղադրվող կողմի պնդումները կայանում են
նրանում, որ իրենց կազմակերպության կողմից հավաքվել և կազմակերպության ձեռ-
նարկատիրական գործունեության համար որպես հումք օգտագործվել է ընդերքից
արդեն իսկ առանձնացված օբսիդիան տեսակի հանքաքարը, որն ազատորեն գտնվե-
լով բնության գրկում, ըստ մեղադրվող կողմի, չի պահանջում հատուկ թույլտվություն
օգտագործման համար: Մեր խորին համոզմամբ, իրավիճակի վերլուծության կարևո-
րագույն և ելակետային դրույթներից է համարվում ՀՀ Սահմանադրության այն դրույ-
թը, որի համաձայն՝ ընդերքը համարվում է պետության բացառիկ սեփականությունը
և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի այն նորմը, որն ընդհանուր ընդերքօգտագործումը
սահմանում է հետևյալ կերպ. «Իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց
ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահ-
մաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային
սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական
հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահա-
նում` մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարա-
րություն` մինչև 5 մետր խորությամբ` կառավարության սահմանած կարգով, տեղյակ
պահելով լիազոր մարմնին»: Այս դրույթները հիմք են հանդիսանում այն եզրահանգ-
ման համար, որ նախ և առաջ ընդերքը, հանդիսանալով պետության բացառիկ սեփա-
կանությունը, մշտապես գտնվում է պետության պահպանության ներքո, և նույնիսկ
սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում սեփականատերն իրա-
վունք չունի իրականացնելու ընդերքօգտագործում: Եվ միայն պետական հաշվեկշ-
ռում չհաշվառված ոչ մետաղական հանածոների արդյունահանման համար սահման-
ված են ընդերքի կոնկրետ սահմաններ (մինչև 2 մետր), այդ մասին լիազոր մարմնին
տեղյակ պահելու և շահույթ ստանալու նպատակ չհետապնդելու պարտավորութ-
յուններ:
Չնայած առանձին դեպքերում միշտ էլ անխուսափելի են վիճելի իրավիճակները,
սակայն, գտնում ենք, որ օրենսդրական հստակ կարգավորումները կարող են հիմնա-
16
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=28710447624530420: ԱՐԱԴ/0007/01/18:
վոր լուծումներ առաջարկել խնդիրների լուծման և ճիշտ պրակտիկայի ձևավորման
համար:

§3. Բնօգտագործման իրավունքի ծագման և դադարման հիմքերը


Բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքն իրավաբանական
իմաստով լայնածավալ իրավունք է, քանի որ ընդգրկում է տիրապետման, օգտագործ-
ման և տնօրինման իրավազորությունները միասին վերցրած: Ահա թե ինչու բնօգտա-
գործման իրավունքի ծագման, փոփոխման և դադարման հիմքերն առավելապես
նույնն են, ինչ բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքի ծագ-
ման, փոփոխման և դադարման հիմքերը, ինչպես օրինակ՝ տվյալ հողամասի սեփա-
կանատերը հողամասի օգտագործումն իրականացնում է հենց սեփականության իրա-
վունքի սուբյեկտ ճանաչվելու հիմքով:
Այնուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ բնօգտագործման իրավունքը, ի տար-
բերություն սեփականության իրավունքի, առավելապես ժամկետային իրավունք է:
Բացի այդ, բնօգտագործման իրավունքը վերապահված է սուբյեկտների առավել լայն
շրջանակի համար, քան բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրա-
վունքը: Մասնավորապես, պետական կամ համայնքային սեփականություն համար-
վող տարբեր բնական ռեսուրսներ տրամադրվում են այլ սուբյեկտների միայն օգտա-
գործման նպատակով: Դա կարող է իրականանալ վարձակալության պայմանագրի,
անհատույց օգտագործման տրամադրելու և այլ միջոցներով: Այսինքն՝ տվյալ օբյեկտի
սեփականատերը կարող է լինել մեկ սուբյեկտ, բայց այդ նույն օբյեկտի օգտագործող-
ներ կարող են հանդիսանալ բազմաթիվ թվով այլ սուբյեկտներ: Ընդ որում, այդ տար-
բեր օգտագործողները մի դեպքում կարող են լինել վարձակալներ, մյուս դեպքում ան-
հատույց օգտագործողներ և այլն: Վերոհիշյալ իրավիճակի լավագույն օրինակներից է
ՀՀ հողային օրենսգրքի17 այն իրավակարգավորումը, որի համաձայն՝ սեփականատե-
րը իր հողամասը օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց
(մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով (հոդ. 46): Իհարկե,
նույն օրենսգիրքը մանրամասն կարգավորում է նաև, թե որ հողերը չեն կարող կառու-
ցապատման նպատակով տրամադրվել վարձակալության կամ անհատույց (մշտա-
կան) օգտագործման, ինչպես նաև սահմանում է բացառություններ ընդհանուր կար-
գավորումից:
ՀՀ անտառային օրենսգրքի18 10-րդ գլուխն էլ նվիրված է անտառօգտագործման
հարաբերությունների իրավակարգավորմանը, որի 32-րդ հոդվածի համաձայն՝
«1.Անտառների և անտառային հողերի սեփականատերերն անտառները կամ ան-
տառային հողերն օգտագործման են տրամադրում անհատույց կամ վարձակալության
իրավունքով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ նպատակներով:

17
Ընդունվել է 02.05.2001թ., ուժի մեջ է մտել 15.06.2001թ. ՀՀՊՏ 2001.06.15/17(149), Հոդ.457:
18
Ընդունվել է 24.10.2005թ., ուժի մեջ է մտել 17.12.2005թ., ՀՀՊՏ 2005.12.07/75(447), Հոդ.1432:
2. Պետական անտառները կամ անտառային հողերն անհատույց օգտագործման
են տրամադրվում օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված
դեպքերում:
3. Վարձակալության և օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերութ-
յունները կարգավորվում են Քաղաքացիական, Հողային և սույն օրենսգրքերով:
4. Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Իհարկե, հույժ կարևոր է նկատի ունենալ, որ անտառօգտագործման վերոհիշյալ
իրավակարգավորումները տարածվում են ոչ բոլոր անտառների վրա և, օրինակ հա-
տուկ պահպանվող բնական տարածքներում տեղակայված անտառներն ունեն բոլո-
րովին այլ իրավական ռեժիմ:
Ինչպես տեսնում ենք այս, ինչպես նաև այլ բնական ռեսուրսների օգտագործման
հարաբերությունների ծագման հիմքերից մեկը վարձակալությունն է, որն իրակա-
նացվում է իրավասու սուբյեկտների միջև համապատասխան պայմանագիր կնքելու
միջոցով, որտեղ մանրամասն նախատեսվում են պայմանագրի առարկան, ժամկետ-
ները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կողմերի պատասխանատ-
վությունը, վեճերի լուծման կարգը, վնասների փոխհատուցումը և այլն:
Ռուսաստանի Դաշնության «Շրջակա միջավայրի պահպանության մասին» օրեն-
քը նախատեսում է պայմանագրերի կնքում և լիցենզիաների տրամադրում համալիր
բնօգտագործման համար: Ստացվում է, որ բնօգտագործման մեկ իրավունքի ծագման
հիմքով ծագում են նաև այլ տեսակի ռեսուրսների օգտագործման իրավական հիմքեր:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ուղղակիորեն չի անդրադարձել
համալիր բնօգտագործման ինստիտուտին, բայց, օրինակ՝ ընդերքօգտագործման գոր-
ծունեությամբ զբաղվելը համապատասխան սուբյեկտների կողմից ենթադրում է ոչ
միայն ընդերքօգտագործման թույլտվությունը, լեռնահատկացման ակտն ու ընդեր-
քօգտագործման պայմանագիրը, այլև անհրաժեշտության դեպքում համապատաս-
խան ջրային օբյեկտների, անտառների, բուսական ու կենդանական աշխարհի օգտա-
գործման, արտանետումների, թափոնների տեղադրման և մի շարք այլ թույլտվութ-
յուններ ու պայմանագրեր:
Բնօգտագործման իրավահարաբերությունները ծագման և դադարման ընթացքում
շատ դեպքերում կարող են կրել տարբեր փոփոխություններ, որոնք ևս նախատեսված
են ՀՀ բնառեսուրսային օրենսդրությամբ: Մասնավորապես, տվյալ հողամասի նկատ-
մամբ օգտագործման հարաբերությունները կարող են փոփոխվել այն հիմքով, որ
հանրային կամ պետական գերակա շահ ճանաչվելու արդյունքում տվյալ հողամասը
պետք է փոխարինվի այլ հողամասով, կամ տվյալ հողամասի կարգավիճակի փոփո-
խությունը կարող է հանգեցնել հողօգտագործման հարաբերությունների փոփոխութ-
յան:
Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ օրենսդրական պահանջը, անկախ օգ-
տագործման տեսակից, մնում է այն, որ յուրաքանչյուր բնօգտագործող չպետք է խախ-
տի այլ բնօգտագործողների իրավունքները:
Ինչպես արդեն նշվել է, բնօգտագործման հարաբերությունները ժամկետային հա-
րաբերություններ են, ուստի համապատասխան հանգամանքների առկայության պա-
րագայում դրանք դադարում են: Բնօգտագործման հարաբերությունների դադարման
հիմքերից է ինքնակամ հրաժարումը տվյալ օբյեկտի կամ դրա որոշակի մասի օգտա-
գործումից: Բնօգտագործման հարաբերությունների դադարման հիմքերից է նաև հա-
մապատասխան պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը, օրինակ՝ ՀՀ հո-
ղային օրենսգրքի համաձայն պետության և համայնքների սեփականության հողամա-
սերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով, իսկ գյու-
ղատնտեսական նշանակության հողերինը՝ 25 տարուց ավելի ժամկետով19: ԲՆօգտա-
գործման հարաբերությունների դադարման հիմքերի տեսանկյունից հետաքրքիր է
վկայակոչել նաև ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածը, որտեղ նախատեսված են
դատական կարգով հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման
հիմքերը: Ելնելով պրակտիկայի վերլուծությունից՝ պետք է նշել, որ հիմնականում այս
հոդվածն ուղղված է հողամասի սեփականության իրավունքի դադարմանը, սակայն,
պետք է հաշվի առնել, որ բոլոր այն դեպքերում, երբ սեփականատերը հանդես է գա-
լիս որպես այլ անձ, իսկ օգտագործողը՝ այլ, յուրաքանչյուր դեպքում հարցը լուծվում է
վարձակալության կամ համապատասխան այլ պայմանագրի պայմաններին համա-
պատասխան:

19
Ընդունվել է 02.05.2001թ., ուժի մեջ է մտել 15.06.2001թ., ՀՀՊՏ 2001.06.15/17(149), Հոդ.457:

You might also like