You are on page 1of 26

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա ՝ Բնության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը


նախադպրոցական տարիքում

Կոնջորյան Տատյանա Նիկոլայի

Արարատի մարզի գյուղ Բարձրաշենի մանկապարտեզ ՀՈԱԿ

ԵՐԵՎԱՆ 2023
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3

Գլուխ 1՝ Բնագիտության էությունը և նշանակությունը նախադպրոցական տարիքի


երեխաների դաստիարակության գործում ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․4

Գլուխ 2՝ Հետազոտական աշխատանքի կազմակերպումը և մանկավարժական


գործառույթները ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․11

Եզրակացություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․16

Առաջարկություններ

Օգտագործված գրականության ցանկ

Հավելվածներ
Ներածություն

Թեմայի արդիականությունը Բնությունը մեզ շրջապատող աշխարհն է ։ Մարդը


ծնված օրվանից և իր ամբողջ կյանքի ընթացքում հազարավոր թելերով կապված է
բնությանը։ Մարդկային հասարակության կարևորագույն խնդիրներից են բնության
մեջ գոյություն ունեցող էկոլոգիական օրենքների իմացության հիման վրա բնության
խելամիտ օգտագործումն ու պահպանումը։ Այդ հիմնահարցով զբաղվում է
<<էկոլոգիա>> գիտությունը, որը կարգավորում է մարդկային հասարակության և
բնության փոխհարաբերությունները։ Երեխայի զարգացման կարևոր փուլերից մեկը
դա էկոլոգիական դաստիարակությունն է։ Էկոլոգիական դաստիարակությունը
սկսվում է նախադպրոցական տարիքից ։ Դա լավագույն ժամանակն է երեխայի
աշխարհընկալման հիմքերը ձևավորելու համար, քանի որ այս տարիքում նրանք
շատ զգացմունքային են և կարեկցող։

Երեխան պետք է սովորի նրբանկատորեն ընկալի աշխարհի գեղեցկությունը և


սովորի հոգ տանել բնության մասին։ Դեռևս վաղ տարիքից երեխաների մեջ
անհրաժեշտ է ձևավորել և դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք բնության
հանդեպ։ Այս ամենի հիմքը դրվում է նախադպրոցական տարիքում։Երեխան պետք է
հասկանա, որ ինքը բնության մի մասնիկն է ։ Նախադպրոցական տարիքից բնության
հանդեպ վերաբերմունքը և էկոլոգիական հիմնարար պատկերացումները ձևավորելը
խիստ անհրաժեշտ է, քանզի ամեն բան սկսվում է այս տարիքից։

Ծնողների օրինակը նույնպես մեծ ազդեցություն ունի երեխայի դաստիարակութ-


յան համար ։Եթե ծնողները սիրում են շրջապատող աշխարհը , ապա նրանք կկարո-
ղանան հեշտությամբ իրենց երեխաների մեջ դրական վերաբերմունք ձևավորել
բնութ-յան նկատմամբ ։Մեծահասակների օրինակն ու ջանքերը շատ կարևոր են
երեխաների կյանքում ։Երեխան տեսնելով ծնողի բարի և հոգատար վերաբերմունքը
կենդանիների և բույսերի նկատմամբ , սովորում է նույնը անել ։ Կան երեխաներ ,
որոնք դաժան են կենդանիների և բույսերի նկատմամբ, դրա մեղավորները
առաջնահերթ հանդիսանում են ծնողները։

3
Բնության վերաբերյալ դրական վերաբերմունք ձևավորելու համար
հարկավոր է համատեղ աշխատանք դաստիարակի և ծնողի ջանքերով , դրա միջոցով
միայն կարելի է հասնել այն փաստին , որ երեխան կմեծանա դաստիարակված և
բնասեր մարդ ։Նախադպրոցական տարիքի երեխաների բնապահպանական
կրթությունը առաջին հերթին ուղղված է երեխայի դրական վերաբերմունքի
ձևավորմանը շրջակա միջավայրի նկատմամբ՝ հող, ջուր, բուսական աշխարհ,
կենդանական աշխարհ: Էկոլոգիական կրթության հիմնական խնդիրներն են
երեխաներին սովորեցնել սիրել և պահպանել բնությունը , խնամքով վերաբերվել և
օգտագործել բնության կողմից ստացած բարիքները։

Ի՞նչ նշանակություն ունի էկոլոգիական դաստիարակությունը երեխայի համար։

 դաստիարակում է պատասխանատվություն բնության պահպանման գործում


 ձևավորում է գեղեցկությունը տեսնելու և զգալու կարողություն
 գաղափար է տալիս մոլորակի ամբողջ կենդանի տարրերի
փոխկապվածության մասին
 կանխում է բնության նկատմամբ ագրեսիվ, կործանարար գործողությունները
 ուղղորդում է երեխաների գործունեությունը դրական ուղղությամբ և
ընդլայնում նրանց մտահորիզոնը.

Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով , որ այսօր առողջ և


մաքուր շրջակա միջավայր ունենալու խնդրով շահագրգռված են բոլորը , էկոլոգիայի
խնդիրներն այժմ գտնվում են ամբողջ հասարակության կառավարությունների ,
միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում ։Ուստի
կարևորվում է այն փաստը , որ պետք է ձևավորել մոլորակի և սեփական երկրի
կենսական շահերը պահպանող քաղաքացի , որն ընդունակ կլինի պահպանելու և
համադրելու մարդկության շահերը և երկիր մոլորակի ողջ կենսոլորտը ։

Աշխատանքի նպատակը։ Նախադպրոցական տարիքի երեխաների


էկոդաստիարակության հիմնական նպատակն է երեխային տալ ճանաչողական,
բնապահպանական տարրական գիտելիքներ, ձևավորել էկոլոգիական գի-
տակցությունը բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունք։

4
Գլուխ1

Բնագիտության էությունը և նշանակությունը նախադպրոցական տարիքի


երեխաների դաստիարակության գործում։

Բնության մեջ ամեն բան սերտորեն կապված է միմյանց: Մարդը ինքը, լինելով
բնության մի մասնիկը, նույնպես կապված է շրջակա միջավայրի՝ հողի, գետերի, օդի և
շրջապատում ապրող մյուս բոլոր օրգանիզմների հետ: Գիտությունն օգնում է մեզ
քննելու և բացատրելու այդ նրբին փոխադարձ կապերը, որպեսզի նախ և առաջ մենք
ինքներս մեզ չվնասենք:

Մի ժամանակ մարդը, լավ չիմանալով բնության օրենքները, անխնա ոչնչացնում


էր բոլոր գիշատիչ կենդանիներին՝ գայլերին, աղվեսներին, ուրուրներին... Իսկ հետո
պարզվեց, որ այնտեղ, ուր ոչնչացրել էին գայլերին, սկսել են հիվանդանալ
եղջերուները: Աղվեսների և գիշատիչ թռչունների բացակայությամբ կրծողներն
այնքան էին բազմացել, որ մեծ վնաս էին հասցնում գյուղատնտեսությանը: Օգուտի
փոխարեն վնաս էր ստացվում:

Գիշատիչներն ու նրանց կերակուրը դարձող մյուս կենդանիները կողք կողքի


գոյություն ունեն արդեն շատ հազարամյակներ, և այդ ընթացքում մշակվել է մի
այնպիսի բնական հավասարակշռություն, որն օգնում է գոյատևելու թե՛ առաջիններին
և թե՛ երկրորդներին: Բնության այդ հավասարակշռության մասին է ահա, որ մարդը
չպետք է մոռանա: Վերցնենք այսպիսի մի օրինակ: Թունաքիմիկատները ոչնչացնում
են վնասատու միջատներին: Եթե դրանցով սրսկենք դաշտերն ու անտառները, ապա
բոլոր վնասատու միջատները կոչնչանան:

Բայց դրանց հետ միասին կարող են ոչնչանալ նաև օգտակար կենդանիները,


որովհետև տասնյակ հազարավոր թռչուններ, հարյուրավոր որմզդեղններ ու
նապաստակներ սննդի հետ թույն էլ կստանան: [2]

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի ․․․․․․․․․․․․․ [2, էջ 249 ]

5
Ոչ մի կենդանի, ոչ մի բույս բնության մեջ ավելորդ չէ. մի օրգանիզմի գոյությունը
պայմանավորված է մյուսով: Բույսերը մարդու նյութական և հոգևոր կյանքի
աղբյուրներն են: Մարդը միշտ օգտագործում է բնությունը, նրանից վերցնում կյանքի
և զարգացման համար անհրաժեշտ ամեն ինչ: Սակայն այն անհրաժեշտ է վերցնել
այնպես, որպեսզի չվնասվի բնությունը։ Հարկավոր է ոչ միայն վերցնել, այլև տալ ու
պահպանել այն: [1]

Այն կենդանիները, բույսերը , որոնց ևս սպառնում է անհետացումը, ընդգրկված են


Բնության պահպանության միջազգային միության <<Կարմիր գրքում >> ։

Բոլոր երկրներում կան արգելանոցներ՝ տարածքների հատուկ պահպանման


տեղամասեր, որոնք ունեն գիտական, մշակութային, հողապաշտպան,
ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտահետազոտական հիմնարկ է,
որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական
աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու
անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման
օրինաչափությունները։

Բայց արգելանոցից դուրս էլ մարդը պետք է խելացի օգտագործի բնության


հարստությունները՝ հողը, անտառը, ձկան, թռչունների ու գազանների
պաշարները,որոնք անհրաժեշտ են իր սննդի և արդյունաբերության համար: Կենդանի
բնության ուժերին մարդը պետք է օգնի վերականգնվելու, իսկ դրա համար հարկավոր
է խորապես ուսումնասիրել բնության օրենքները, բոլոր կենդանի օրգանիզմների
առանձնահատկությունները: Ամեն ոք պետք է իմանա, որ մենք բոլորս սերտորեն
կապված ենք բնության հետ և մեզանից յուրաքանչյուրն իր արարքների համար
պատասխանատու է ներկայի և ապագայի առջև: [3]

Ծխի քուլաներով կեղտոտված օդից, կեղտաջրերով աղտոտված գետերից


վնասվում է ոչ միայն բնությունը, այլև հիվանդանում ու տառապում է նաև մարդը:
Ահա թե ինչու այն, ինչ մենք անվանում ենք բնության պահպանություն կամ ավելի
ճիշտ, բնական միջավայրի պահպանություն, վերջին հաշվով հենց մարդու
պահպանումն է: [2]

Ըստ Գ․ Մարտիրոսյանի [1, էջ 5 ] , Ըստ Վիքիպեդիայի [3]


6

Դա մեր ապագայի պահպանումն է, այն կյանքի, որ երկրագնդի վրա կշարունակվի


մեզանից հետո կամ էլ կդադարի մեր մեղքով։Պատմական անցյալում մարդն իր
գործունեությամբ հաճախ ունեցել է բացասական ազդեցություն բնության առանձին
կառուցվածքային տարրերի վրա, սակայն բնակ- չության սակավաթվության
հետևանքով կրել է մասնակի բնույթ։ Ներկայումս այն արտահայտվում է ավելի լայն
սահմաններում։ ժամանակակից մարդը թափանցել է նորանոր միջավայրեր՝
շրջանցելով էկոլոգիական պահանջները, դրանով իսկ առաջացրել անցանկալի
երևույթներ բնության ու մարդկության միջև և ստեղծել հարաբերությունների
անհավասարակշռություն։ էկոլոգիայի խնդիրներն այժմ գտնվում են ամբողջ
հասարակության, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների
ուշադրության կենտրոնում։

Մարդկության առաջ խնդիր է ծառացել կարգավորելու, կայունացնելու,


հավասարակշռելու իր հարաբերությունները բնության հետ։ Ուստի և դրանք
իրականացնելու նպատակով ստեղծվել է բնապահպանական կրթության մի ամբողջ
համակարգ : Առողջ և մաքուր շրջակա միջավայր ունենալու խնդրով շահագրգռված
են բոլորը, ուստի բնապահպանական խնդիրները վերաբերում են և՛ փոքրերին, և՛
երիտասարդությանը, և՛ մեծերին։ Այս շղթայում առաջին օղակը
նախադպրոցահասակ երեխաների էկոլոգիական կրթությունն է: Այն թերևս
ամենակարևորն է, քանի որ ամենավաղ տարիքում են ձևավորվում և ամրապնդվում
մարդու համար հիմնական արժեքները, բարոյական նորմերը, որոնք էլ հետագայում
բնության և շրջապատի նկատմամբ ճիշտ պահվածքի հիմքերն են դառնալու:
էկոկրթության նպատակն է ձևավորել մոլորակի և սեփական երկրի կենսական
շահերը պահպանող քաղաքացի, որն ընդունակ կլինի պահպանելու և համադրելու
մարդկության շահերը և երկիր մոլորակի ողջ կենսոլորտը։ [1]

Մարդուն շրջապատող բնությունն ու կենդանական աշխարհը ոչ միայն


անսահման գիտելիքներ են պարունակում իրենց մեջ, այլև անչաի հետաքրքիր են,
գրավիչ, սիրելի և օգտակար: [1]

Ըստ Գ․ Մարտիրոսյանի [1, էջ 3,5 ]


7

Բնության միջոցով կամ բնության զրկում դաստիարակել երեխային, նշանակում


ձևավորել որոշակի գիտելիքներ, վերաբերմունք, մտածողություն,
աշխարհաճանաչում, աշխարհասիրություն, գեղարվեստական ունակություններ:
Նման դաստիարակությունը հնարավոր է իրագործել ամենուրեք (քանի որ բոլոր
վայրերն էլ, ուր բնակվում ենք մենք ներգրավված են կենսոլորտում):

Յուրաքանչուրիս վերևում երկինք է ամպերով ծիածանով, աստղերով: Այդ


բոլոր վայրերն էլ կրում են ժամանակի և եղանակի ազդեցությունը ։ Ամենուր
կան ծաղիկներ, պարտեզներ, թռչուններ, միջատներ, շրջակայքում անտառ, դաշտ
և այլն: Այդ առումով բացառիկ է էքսկուրսիաների, զբոսանքների, զրույցների,
անցկաց-

վող դիտումների դերը: Դրանց շնորհիվ երեխան անմիջականորեն առնչվում է


բնությանը, ձեռք բերում որոշակի գիտելիքներ։ Երեխաները բնությունից օժտված
են հետաքրքրասիրությամբ և սրտառուչ աշխուժություն են ցուցաբերում՝ իրենց
շրջապատող աշխարհի մասին տեղեկություններ ստանալիս։ Բնական
հետաքրքրասիրությունը նրանց առաջնորդում է դեպի արդյունավետ
ուսումնասիրության։ Դիտումների ընթացքում երեխան հնարավորություն է ունենում
ծանոթանալու, տեսնելու, ճանաչելու առարկան, երևույթը։ Այդ ընթացքում
ձևավորվում են իմացական գիտելիքներ: Անկախ դիտարկվող առարկայի նյութից և
երեխայի տարիքից դիտումները լինում են էպիզոդիկ, կարճատև մի քանի րոպե
տևողությամբ և երկարատև, որ կարող են տևել օրեր, նույնիսկ շաբաթներ: Կրտսեր
տարիքի երեխաների հետ անցկացվող դիտումներն առարկայական են և կարճատև,
իսկ ավագ խմբերում կարելի է անցկացնել նաև երկարատև դիտումներ: Դիտումների
միջոցով երեխայի մեջ տեսնելու կարողություն է սերմանվում։ Բնությունը տեսնելու
կարողությունը բնության հետ միասնության զգացում առաջացնելու առաջին
պայմանն է: Անհրաժեշտ է երեխային սովորեցնել տեսնելու, դիտելու ծառերը,
ծաղիկները, թփերը, նկարել տերևների առանձնահատկությունները, երանգները։
Ցանկալի է, որ նրանք տեսնեն, թե ինչպես են առաջանում և բացվում բողբոջները,
սկսում դեղնել տերևները, ինչպես են փթթում ծաղիկները և հասունանում պտուղները։
[1]
Ըստ Գ․ Մարտիրոսյանի [1, էջ 5-6 ]

Անուշադրության չպետք է մատնել միջատներին, օդում թռչող թռչուններին։ Բնության


մեջ պետք է երեխային ցույց տալ ամեն ինչ՝ ծառ ու ծաղկից մինչև բնապատկերը,
ամպերն ու աստղերը, արևն ու երկինքը, շրջակա միջավայրում գտնվող ամեն մի
տարր, առարկա, նյութ, մասնիկ և յուրաքանչյուրի զուգակցված կապը մեկը մյուսի
հետ։ Դիտումների ընթացքում երեխաները ձեռք են բերում համեմատելու
նկարագրելու, կանխագուշակելու, հաղորդակցվելու, դասակարգելու և չափումներ
կատարելու կարողություններ։

Երեխաների մեջ առաջանում են հարցադրումներ՝ ի՞նչն է սուզվում, ի՞նչն է մնում


ջրի երեսին, որտե՞ղ կարելի է գտնել թռչունի բույն, որքա՞ն արագ և ինչպե՞ս կարող է
հալվել ձյունը։

Կատարում են համեմատություններ՝ ինչպիսի՞ տարաներ են մեծ քանակությամբ


ջուր պարունակում, ո՞ր սերմերն են բարձր, գեղեցիկ ծաղիկների վերածվում,
կատարում են դասակարգումներ՝ հավաքում տերևներ, առանձնացնում ըստ ձևի,
չափի, գույնի, մակերեսի հարթության։

Այնուհետև հաղորդակցվում են՝ պատմում որևէ կենդանու կամ բույսի մասին (օձ,
ծաղիկ), նկարում (պարտեզից մի պատկեր, չվող թռչուններ):

Ջրի հետ կապված դիտումներն ու ուսումնասիրությունները հնարավորություն են


տալիս նրանց հասկանալու, որ ջրի մեջ առանձին առարկաներ սուզվում են կամ մնում
ջրի մակերեսին, որ ջուրը կենդանի էակի համար անհրաժեշտ տարր է: Երեխաները
ջրի դիտարկումից գալիս են այն համոզման, որ ամանի մեջ լցված ջրի գոլորշիացման
առանձնահատկությունները տարբեր պայմաններում ՝ ջեռուցիչի վրա դրված, արևի
ճառագայթների տակ կամ ստվերում դրսևորվում են տարբեռ կերպ։ Ի՞նչ կկատարվի
ջրի մեջ տաք ջուր ավելացնելիս ։ Երկարատև դիտումների միջոցով երեխաները
կարող են հետևել երկու բույսերի աճի տարբերությունները, որոնցից մեկը ջրվում է,
մյուսը՝ ոչ։ Նրանց հետ կարելի է դիտել մագնիսի հատկությունները զուգահեռաբար
կատարելով փորձեր՝ ձգվող, կպչող և վանվող առարկաների հետ։ [1]
Ըստ Գ․ Մարտիրոսյանի [1, էջ 6 ]

էքսկուրսիաների, զբոսանքների ժամանակ կամ խմբասենյակներում անցկացվող


դիտումները զուգակցվում են համապատասխան զրույցներով: Այդ ընթացքում
երեխային տրվում են որոշակի գիտելիքներ։ Անհրաժեշտ է ոչ միայն հաղորդել
գիտելիքներ, այլև երեխայից ստանալ որոշակի հարցերի պատասխաններ և
համագործակցել նրա հետ։

Անտառի, արևի, բույսերի ու կենդանիների վերաբերյալ զրույցների միջոցով


երեխաները սովորում են, որ անտառը մեծ հրաշք է ։Անտառը թթվածնի
ամենակարևոր գործարանն է՝ թղթի, փայտամշակման արդյունաբերության
հումքի աղբյուր ։

Անտառը մի վիթխարի մարզ է, որից մարդն ստանում է արժեքավոր


պտուղներ՝սունկ, ընկույզ, դեղաբույսեր։ Այն առողջության մարզադաշտ է, ուր
մարդիկ առողջության, ուժի և գեղագիտական բավականության լիցքեր են ստանում։
Դա է պատճառը որ պետք է պահպանել անտառը և ճիշտ վերաբերվել նրա
բարիքներին։ Արեգակը լույսի ու ջերմության աղբյուր է: Առանց արեգակի մեր երկրի
վրա կյանք լինել չի կարող։ Արևը հանդիսավոր և վեհապանծորեն ազդարարում է նոր
օրվա ծնունդը; Գեղեցիկը արևից է իսկ լավը մարդուց: Անհրաժեշտ է պահպանել
գեղեցիկն ու լավը։ Բույսերը կերակրում են մարդկանց և բոլոր կենդանիներին,
մաքրում օդը և հարստացնում թթվածնով: Պետք է հոգատարությամբ և խնամքով
վերաբերվել դրանց: էքսկուրսիաների և զբոսանքների ընթացքում անցկացվող
զրույցները, բացի իմացական գիտելիքների ձևավորումից, նպաստում են նաև
գեղեցիկի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դրսևորմանը: Այս դեպքում երեխայի
մեջ բնության նկատմամբ չի դրսևորվի սպառողական վերաբերմունք։ Նա կդառնա
շրջապատի ու միջավայրի նկատմամբ ուշադիր, խնամքով կվերաբերվի և
հոգատարությամբ կլցվի բնության ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների
հանդեպ: Դա բնապահպանական խնդիրներից մեկն է և արդիականության
հրամայական պահանջը։ [1]
Ըստ Գ․ Մարտիրոսյանի [1, էջ 6-7]

10

Գլուխ 2

Հետազոտական աշխատանքի կազմակերպումն ու մանկավարժական


գործառույթները

Հետազոտական աշխատանքը իրականացվել է Արարատի մարզի գյուղ Բարձրաշենի


մանկապարտեզում ։ Հետազոտական աշխատանքին մասնակից են եղել 22
երեխա և 12 մեծահասակ , որից 5-ը մանկավարժներ են։

Թեմա

Օդը և նրա հրաշալի հատկությունները

Նպատակ

 Ձևավորել պատկերացումներ օդի և նրա հատկությունների մասին


 Օդի նշանակությունը մարդու, կենդանիների և բույսերի կյանքում
 Սովորեցնել երեխաներին կատարած փորձերի միջոցով կատարել
եզրակացություններ
 Դաստիարակել երեխաներին համագործակցելու հմտություններին,
ցանկություն աշխատել կոլեկտիվում, սովորեցնել ձևավորել իրար լսելու
կարողություն
 Ձևավորել անվտանգ վարքագիծ առօրյա կյանքում, հասարակության և
բնության մեջ
 Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Անհրաժեշտ նյութեր փուչիկ` ներսը նամակ , տեսահոլովակ օդի մասին, խնձոր,


նարինջ, սխտոր, սոխ , հյութի ձողիկներ, թղթե հովհարներ, ատամի չոփիկներ,
պոլիէթիլենային տոպրակներ, բաժակներ, քարտեր օդի հատկությունների
վերաբերյալ , երաժշտություն, ստվարաթուղթ , գուաշ, վրձին

Պարապմոմքի ընթացքը
Դաստիարակ Երեխաներ այսօր մենք հյուրեր ունենք , եկեք ողջունենք մեր
հյուրերին։

11

(երեխաները ողջունում են հյուրերին)Երեխաներ, բացի այս հյուրերից մենք մի կարևոր


հյուր էլ ունենք, բայց նա թաքնվել է մեզանից, եկեք գտնենք նրան։ (երեխաները ման են
գալիս և գտնում մի փուչիկ)

Դաստիարակ Ահա և մեր հյուրը։ Բայց մեր հյուրը փուչիկը չէ,այլ նա , որ թաքնվել է
այնտեղ։ Ի՞նչն է դա, ո՞վ կասի։ (օդը)

Դաստիարակ֊ Եկեք բաց թողնենք նրան և նա կբարևի մեզ։ (բացում ենք փուչիկի
բերանը և այնտեղից դուրս է գալիս օդը, պահում եմ երեխաների ձեռքի վրա)

Դաստիարակ Երեխաներ, դուք զգացի՞ք օդը։ (այո)

Դաստիարակ Իսկ դուք տեսա՞ք նրան։ (ոչ) Ինչու՞ ։ (նա անտեսանելի է)

Դաստիարակ Իսկ ու՞ր կորավ օդը, որտե՞ղ է նա։ (ամենուր է, մեր շուրջն է)

Դաստիարակ Երեխաներ ապա նայեք , փուչիկի մեջ մի բան էլ կա։ Եկեք հանենք
փուչիկի միջից։ ( հանում ենք մի նամակ )

Օդի նամակը

-Բարև ձեզ երեխաներ։ Ձեզ գրում է ձեր ընկեր օդը։ Ես շատ ուրախ եմ , որ ձեզ
տեսնում եմ , բայց մի փոքր տխուր եմ , որ դուք ինձ չեք տեսնում։ Ես եկել եմ
այսօր ձեզ հետ խաղալու և փորձեր կատարելու։ Ես ճիշտ է անտեսանելի եմ, բայց
ուզում եմ , որ դուք գզաք ինձ և ավելի լավ ճանաչեք։ Չէ՞ որ ես շատ կարևոր դեր
ունեմ մարդկանց , կենդանիների , բույսերի կյանքում։ Ուսումնասիրեք ինձ ու իմ
բոլոր հատկությունները, դրա համար հատուկ քարտեր եմ պատրաստել ձեզ համար։
Դուք դրանց վերաբերյալ փորձեր կկատարեք ։ Դե ի՜նչ, հաջողություն եմ մաղթում
ձեզ։
Դաստիարակ Դե ինչ երեխաներ, ուզու՞մ եք ուսումնասիրել օդի հատկությունները։
(այո) Դե սկսեցինք։

Քարտ 1 <<Ինչպես բռնել օդը>>

Դաստիարակ Երեխաներ, մենք կարո՞ղ ենք օդը բռնել ։ (այո , ոչ) Իսկ ինչպե՞ս։

( չեն պատասխանում) Եկեք փորձենք բռնել օդը պոլիէթիլենային տոպրակներով։

12

Ի՞նչ կա տոպրակի մեջ ։ ( ոչինչ, դատարկ է) Վերցրեք սեղանից տոպրակը և փոր-


ձեք բռնել օդը։ Բռնելուց հետո փակեք տոպրակի բերանը։ Ինչպե՞ս փոխվեց

տոպրակի տեսքը, ի՞նչ կա տոպրակի մեջ, ինչպիսի՞ն է նա, դուք տեսնու՞մ եք


նրան։

Դե եկեք ստուգենք։ Վերցրեք սուր չոփիկը և ծակեք տոպրակը։ Մոտեցրեք


դեմքին և սեղմեք այն ձեռքերով։ Ի՞նչ եք դուք զգում։

Դաստիարակ Ի՞նչ հետևություն կարող ենք անել։ ( օդը չենք կարող տեսնել, բայց
կարող ենք նրան զգալ)

Քարտ 2 <<Օդը չունի հոտ>>

Դաստիարակ Երեխաներ, օդը ունի՞ հոտ։ Ապա հոտ քաշեք ։ (իսկապես օդը չունի
հոտ) Իսկ հիմա ես կփակեմ ձեր աչքերը և կառաջարկեմ որ դուք հոտ
քաշեք

և ինձ ասեք, թե ի՞նչ է դրված ափսեի մեջ։ ( խնձոր, նարինջ, սխտոր, սոխ)

Տեսնու՞մ եք երեխաներ օդը հոտ չունի , բայց նա մեզ փոխանցում է հոտավետ


առարկաների հոտը։ Օդի միջոցով մենք կարող ենք զգալ հոտերը։

Ֆիզկուլտդադար Խաղ << Պղպջակներ>>

Դաստիարակ Երեխաներ, գիտե՞ք օդը ձեզ համար պղպջակներ է ուղարկել, նա


ուզում է ձեզ հետ խաղալ։ Ես կմիացնեմ երաժշտություն և դուք կուրախանաք
նրա հետ։ (երեխաները երաժշտության ներքո խաղում են պղպջակներով )
Քարտ 3 << Օդը շարժվում է>>

Դաստիարակ Երեխաներ, սեղանին դրված են հովհարներ և մանր


պատկերնե-

րով գունավոր թղթեր ։ Մոտեցեք սեղանին, վերցրեք հովհարները , պահեք


ձեր

երեսին և թափահարեք, իսկ հետո նույնը կատարեք սեղանին դրված թղթերի


հետ։

Ի՞նչ հետևություն կարող եք անել։ ( առաջացավ քամի, հով , օդը շարժվեց )

Այո օդը շարժեցինք և առաջացավ քամի, որի արդյունքում թղթերը շարժվեցին։

13

Քարտ 4 << Մարդու ներսում օդ կա>>

Դաստիարակ Երեխաներ, սեղանին դրված են ջրով բաժակներ, եկեք վերցնենք


ձողիկները և փչենք ջրի մեջ։ Ի՞նչ է տեղի ունենում։ ( ջրից պղպջակներ են դուրս
գալիս)

Դաստիարակ Պղպջակնե՞ր, ինչպե՞ս նրանք հայտնվեցին այնտեղ։ Չէ՞ որ


բաժակների մեջ միայն ջուր էր ։ ( պատասխաններ)

Դաստիարակ Ճիշտ է , պղպջակները դրանք օդ են , որոնք գտնվում են մեր մեջ,


մենք քթով շնչում ենք օդը, հետո ձողիկների միջոցով դուրս ենք մղում ջրի մեջ,
ինչի շնորհիվ էլ առաջանում են պղպջակներ ։

Քարտ 5<< Օդը հարկավոր է բոլոր կենդանի օրգանիզմներին >>

Դաստիարակ Իսկ այժմ երեխաներ տեսեք մնաց վերջին քարտը ` << Օդը
հարկավոր է բոլոր կենդանի օրգանիզմներին >> ։ Դուք համաձայն ե՞ք ,
ինչու՞

(այո , մենք չենք կարող ապրել առանց օդի, առանց օդի չեն կարող ապրել նաև
կենդանիները և բույսերը) Այո երեխաներ, մարդը չի կարող ապրել առանց օդի,
օդը հարկավոր է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Իսկ այժմ եկեք նստենք
աթոռներին և դիտենք մի տեսահոլովակ օդի մասին։ Մուլտֆիլմը մեզ նույնպես
շատ տեղեկություն կտա օդի մասին։

Դաստիարակ Երեխաներ , դե այժմ ինձ ասեք , այսօր ինչ սովորեցիք օդի


մասին։

( պատասխաններ) Ձեզ դուր եկա՞վ այսօրվա պարապմունքը, ուրախ ե՞ք , որ նոր


բաներ սովորեցիք և փորձեր կատարեցիք օդի մասին։ ( այո)

Դաստիարակ Իսկ այժմ եկեք շնորհակալություն հայտնենք մեր հյուրին` օդին,


որ նա մեզ օգնեց , որ իրեն ավելի մոտիկից ճանաչենք։ Եկեք նրա պատվին մի
մեծ հրավառություն բաց թողնենք։

Դաստիարակ Մոտեցեք սեղանին, ես ձեզ համար պատրաստել եմ մեծ


ստվարաթուղթ , գունավոր ջուր, վրձիններ, ձողիկներ։

14

Հիմա ես ձեզ ցույց կտամ , թե ինչպես պետք է պատրաստեք ։ Վերցնում եմ


վրձինը , թաթախում գունավոր ջրի մեջ , կաթացնում եմ ստվարաթղթի վրա և
հյութի ձողիկով փչում եմ կաթիլի վրա տարբեր ուղղությամբ ։ Իսկ այժմ դուք
փորձեք ։

Դաստիարակ֊ Եկեք ցույց տանք մեր հյուրերին ինչպիսի հրավառություն մենք


ստացանք օդի պատվին։

Դաստիարակ֊ Երեխաներ այսօր մենք շատ հագեցած և հետաքրքիր


պարապմունք ունեցանք, դուք բոլորդ աշխատեցիք, ինձ շատ հաճելի էր ձեզ հետ
աշխատել։ Իսկ ձեզ դու՞ր եկավ։ Ինչը՞ ավելի շատ ձեզ դուր եկավ։
(պատասխաններ)
15

Եզրակացություն

You might also like