You are on page 1of 3

ԹԵՄԱ 1.

«ԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷԿԼՈԳԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ

Էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի


օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխազդեցությունը, ինչպես նաև այդ
փոխազդեցության միջև հավասարակշռության պահպանումը:

“Էկոլոգիա” բառը ծագել է հունարեն “օյկոս”(ojkos)`տուն, կացարան և “լոգոս”


(logos) ` գիտություն բառերից և նշանակում է գիտություն բնական տան՝ այսինքն
բնության մասին:

“Էկոլոգիա” բառը գիտության մեջ առաջին անգամ օգտագործել է գերմանացի


կենսաբան Էռնստ Հեկկելը 1866թ-ին և բնութագրել այն որպես գիտություն
օրգանիզմների և շրջապատի միջև եղած փոխհարաբերությունների մասին:

Էկոլոգիայի ուսումնասիրության ոլորտը շատ լայն է: Տարբերում են բույսերի,


կենդանիների, մանրէների էկոլոգիա և այլն: Էկոլոգիան կապված է կենսաբանական
բոլոր գիտությունների,ինչպես նաև աշխարհագրության, մաթեմատիկայի, ֆիզիկայի,
քիմիայի և այլ գիտությունների հետ, որոնց համատեղ ուսումնասիրություններով
փորձում են լուծել էկոլոգիական հետևյալ հիմնախնդիրները.

1. Ուսումնասիրել օրգանիզմների փոխհարաբերությունները և նրանց ազդե-


ցությունը միջավայրի վրա:
2. Ուսումնասիրել Երկրի վրա կենսաբազմազանության բաշխվածության և
հարմարվածության օրինաչափությունները:
3. Մշակել ընդերքի բնական պաշարների ճիշտ օգտագործման ու պահպան-
ման ուղիներ:
4. Կանխազգալ միջավայրի վրա մարդու ազդեցության վնասակար հետևանք-
ները և մշակել կանխարգելիչ միջոցառումներ:
5. Միջավայրը պահպանել թունաքիմիկատներից և արդյունաբերական թա-
փոններից:
6. Ծավալել տնտեսական և տեխնոլոգիական անվտանգ գործունեություն:
Մշակել անթափոն արտադրություն:
7. Պահպանել տեսակների բազմազանությունը և համամոլորակային էկոլո-
գիական հավասարակշռությունը:

Շրջակա միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններում ծագել են բնա-


պահպանական բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք մեծ լարվածության են հասել
հատկապես վերջին շրջանում՝ կապված մարդու գործունեության հետ:

Էկոլոգիան կապված է բազմաթիվ գիտությունների հետ, այդ թվում


լանդշաֆտագիտության , որի հետ միասին նրանք ձևավորել են գիտական մի նոր
ուղղություն` «Էկոլոգիական լանդշաֆտագիտությունը»: Այս ուղղության առաջացման
պատճառ հանդիսացավ այն, որ առանձին-առանձին այս գիտությունները չէին

1
կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները և անհրաժեշտություն եղավ
ստեղծել նոր գիատական ուղղություն:

Լանդշաֆտագիտությունը աշխարհագրության ճյուղ է, որը զբաղվում է


երկրագնդի տարբեր տիպի լանդշաֆտների ծագման, կառուցվածքի և դրանց
վերափոխման ուսումնասիրությամբ: «Լանդշաֆտ» բառը ծագել է գերմաներեն
«Landschaft» բառից, որը նշանակում է տարածքի տեսակ: Լանդշաֆտ ասելով
հասկանում ենք միատիպ երկրաբանական կառուցվածք, ռելիեֆ, կլիմա,
բուսական և կենդանական աշխարհ ունեցող տարածքի տեղամաս,որոնք
միմյանց հետ գտնվում են փոխադարձ կապի մեջ:

Լանդշաֆտները կարող են լինել բնական և անթրոպոգեն (մարդածին): Բնական


լանդշաֆտի օրինակներ են` անապատը, լիճը, անտառը իսկ անթրոպոգեն
լանդշաֆտներն են` քաղաքները, գյուղերը, վարելահողերը, ջրամբարները,
արհեստական անտառները և այլն, այսինքն այն ամենը, ինչ ստեղծել է մարդը:

Մեզ շրջապատող բնության մեջ յուրաքանչյուր բաղադրամաս ուսումնասիրման


առանձին օբյեկտ է: Լանդշաֆտագիտության առանձնահատկությունն այն է, որ
բնության բոլոր բաղադրիչները դիտում է միմյանց հետ սերտ կապված, փոխադարձ
ներգործության և զարգացման ոլորտում: Նրանցից մեկի փոփոխությունը կարող է
փոխել ամբողջ լանդշաֆտը:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ


գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի
բաց տեղ չմնա: Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մարդը ներգործել է
լանդշաֆտի վրա, առանց խորապես ճանաչելու նրա բոլոր բաղադրիչների
հատկանիշները:

1946թ. մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ Գետառի աղետաբեր սելավը, որը
հսկայական վնաս պատճառեց քաղաքին: Սելավները զսպելու համար
Անտառտնտեսության պետկոմիտեն հակասելավային միջոցառումներ մշակեց և
որոշեց Երևանից մինչև Գառնի անտառատնկում կատարել: Հսկայական միջոցներ
ներդրվեցին. լեռնալանջերին հորիզոնական ուղղությամբ խրամատներ փորվեցին և
ծառերի սերմեր ցանվեցին: Վերջիններս գարնանը ծլեցին, բայց շուտով չորացան:
Հայտնի է, որ անտառ կարող է աճել այնտեղ, որտեղ խոնավությունը բարձր է, սակայն
Մերձերևանյան շրջանում առանց արհեստական ոռոգման կիսաանապատում ծառ չի
կարող աճել: Դա հաշվի չէին առել և մեծ կապիտալ միջոցներ քամուն տվեցին:

Լանդշաֆտների բարելավումը,վերափոխումը կարելի է կատարել միայն


ամենամանրակրկիտ՝ համակարգված ուսումնասիրությունից հետո:

Ե´վ լանդշաֆտագիտությունը, և´ էկոլոգիան ունեն միևնույն ուսումնասիրության


առարկան` դա տեղական (լոկալ), տարածաշրջանային (ռեգիոնալ) և
համամոլորակային (գլոբալ) էկոհամակարգերն են, որոնք ներկայումս ահռելի վանսներ
են կրում մարդու սխալ տնտեսական գորունեության արդյունքում: Էկոհամակարգը

2
իրենից ներկայացնում է կենդանի օրգանիզմների, նրանց բնակության միջավայրի և
վերջիններիս միջև եղած կապի ամբողջությունը: Էկոհամակարգի օրինակ է Սևանա
լիճը:

You might also like