You are on page 1of 4

Կենսաէթիկայի մասին հարցեր

Հոլոքոստը, Նագասակիի և Հերոսիմայի ատոմային ռմբակոծությունը, ինչպես նաև այլ


ողբերգական դեպքերը ցույց տվեցին որ տեխնոլոգիական զարգացումն առանց
էթիկական վերահսկման ուղղակի կործանանար է: Այդ վերահսկման կարևորության
գիտակցումից էլ առաջացել է այօրվա բիոէթիկան, որն իրենից ներկայացնում է
հասարակության և բնական գիտությունները կապող միջոց:

Բիոէթիական գիտություն է, որն առաջացել է բժշկության և կենսաբանության արագ


առաջընթացի արդյունքում և լուծում է դրա արդյունքում առաջացած բարոյական
հարցերն ու խնդիրները: Բիոէթիկայի ուսումնասիրության հիմնական խնդիրներից են
մարդու և կենդանիների վրա փորձարկումների կատարումը, մարդու և բնության
հարաբերությունները, ժամանակակից գենետիկան, ինքնասպանությունն ու
էվթանազիան, կլոնավորումը, աբորտը ևն:

Հիմա կխոսենք մի քանի հարցերի մասին, որոնք կստիպեն ձեզ նոր լույսի ներքո մտածել
դրանց շուրջ:

1. Որտեղ է գլորվում այս աշխարհը

Աշխարհի մասին մեր գիտելիքները արդեն բավականաչափ խորը և համակարգված են:


Մենք բոլորս գիտենք, որ մարդը համարվում է բնության մի մասնիկը և արդեն մի շարք
գիտնականներ (Դարվինի ուսմունքին հետևելով) բացահայտել են մարդու և կապիկների
միջև կենսաբանական որոշ նմանություններ` գենո-մոլեկուլայինից մինչև
հասարակական մակարդակներում: Դա նշանակում է, որ բնության բոլոր օրենքները,
որոնք գործում են այլ կենդանի օրգանիզմների վրա, պետք է գործեն և մարդու վրա: Իսկ
ինչ է դրանից ենթադրվում: Դիտարկենք հետևյալ օրինակը. Ցանկացած մասնագետ, որ
զբաղվում է որևէ կենսազանգվածի բազմացմաբ, գիտի, որ տվյալ պոպուլյացիայի
գերաճի դեպքում կարող են առաջանալ բազմապիսի հիվանդություններ, որն էլ կարող է
հանգեցնել դրա ոչնչացմանը: Առողջ պոպուլյացիա ունենալու ամենապարզ մեթոդը դրա
մի մասի պարբերաբար ոչնչացումն է: Հակառակ դեպքում, ողջ պոպուլյացիայի
ոչնչացումն անխուսափելի կլինի:

Այս օրինաչափությունը նույնն է բոլոր տեսակի պոպուլյացիաների, այդ թվում և


մարդկանց համար: Սակայն այստեղ կա մեկ խնդիր: Մարդիկ կենդանի օրգանիզմների
միակ տեսակն են, որ յուրաքանչյուր անհատի կյանքը համարում են բացարձակ արժեք:
Այստեղ մենք բախվում ենք մեկ լրջագույն խնդրի` անընդհատ տեղի ունեցող բնական
ընտրության նվազեցմանը: Բնական ընտրությունն իրենից ենթադրում է տեսակի թույլ
անդամների աստիճանական վերացում: Այդ թույլ անդամներ մեջ են մտնում
հիվանդները, տարեցներն ու երեխաները:
Մարդկային հասարակությունը դուրս է եկել այդ ընտրության օրենքներից: Դրան
առաջին հերթին նպաստել է երկրոդական ազդանանային համակարգի ձևավորումը:
Կենսաբանները առանձնացնում են ազդանշանային համակարգերի հետևյալ 2
տեսակները`

 Տեսողական, լսողական և այլ զգայարանների


 Բառային կամ բանավոր

Երկրորդի համար խթան է հանդիսանում հենց խոսքը, որը համարվում է նյութական


աշխարհի երևույթներն ու առարկաները ցույց տվող նշան: Այս պարագայում, տեսակի
տարեց անդամները, դառնում են փորձի կրողներ, որոնք կարող են իրենց իմացածը
հաղորդել հաջորդ սերունդներին: Այստեղից էլ սկսել է մարդկային կյանքը գերապես
արժևվորվել: Իրականում հենց դրա վրա է հիմնված մեր այսօրվա հասարակությունը:
Սակայն կենսաբանության տեսանկյունից` այդպիսի պոպուլյացիաներում պետք է
զարգանան մեծ քանակությամբ մուտացիաներ, որոնք թուլացնում են տվյալ տեսակը:
Դա հիմա այդքան էլ նկատելի չէ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ
դրանից մեծապես զգուշանալ է պետք:

Մուտացիան տեսակի գերաճի կարգավորման երկրորդ ամենամեծ ձևն է: Բայց մարդիկ


արդեն պայքարում են դրա դեմ և որոշ ժամանակ անց արդեն կգտնեն նաև գենետիկ
մուտացիաները բժշկության միջոցով լուծելու եղանակները:

Գոյություն ունի նաև պոպուլյացիայի գերաճի կարգավորման 3-րդ ձևը` համաճարակը:


Նույն տեսակի օրգանիզմների մեծ թվերով կուտակումը, վերջիվերջո, հանգեցնում է
տարատեսակ բակտերիաների և վիրուսների արագ զարգացմանն ու տարածմանը:
Մարդիկ, սակայն կենսաբանության և բժշկության միջոցով, կարողացել են գտնել նաև
համաճարակների նվազեցման և վերացման լուծումները: Ամենահայտնի օրինակը
բնական ծաղիկ կոչվող հիվանդության ոչնչացումն էր: Հիվանդությունը վարակում է
միայն մարդկանց, և մահացության մակարդակը կազմում է 20-40 տոկոս
(համեմատության համար նշենք, որ կորոնավիրուսի մահացելիության մակարդակը
կազմում է 1.4 տոկոս): Այս հիվանդությունը մինչև 17-րդ դարի վերջերը տարեկան խլել է
շուրջ 1.5 միլիոն մարդու կյանք: 1980 թվականին գիտնականները կարողացել են
վերջնակապես ոչնչացնել բնական ծաղկի հարուցիչ վարակը:

Ցանկացած կենսաբան հասկանում է, որ գիտության տեսանկյունից մենք ունենք


մարդկության այսպես կոչված մաքրման խնդիրը` բնական ընտրության միջոցով,
սակայն մարդկայինության տեսանկյունից այն անընդունելի է: Հետքրքրն այն է, որ
մարդը չի ընկալվում իբրև գերագույն արժեք պատերազմենրի ընթացքում:
Յուրաքանչյուր երկիր հասկանում է, որ այդ կերպ մտածելով` իրենք կպարտվեն:
Սակայն պատերազմենրը չի կարելի համարել մարդկանց թվի կարգավորման
ներդաշնակ տարբերակ:
Գլխավոր խնդիրը հետևյալն է, թե արդյոք հնարավոր է մարդ մնալ` խնդրին լուծում
տալով հանդեձ: Բիոէթիկայի` այլ գիտությունների մեթոդաբանությունների մեջ
կիրառումը գուցե ինչ-որ չափով լուծի այդ խնդիրը: Իսկ այսօր ժամանակակից
կենսաբնությունն ու բժշկությունը զբաղվում են տարատեսակ հիվանդությունների
բուժումները գտնելով և կիրառելով` փորձելով փրկել յուրաքանչյուր մարդու կյանք:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, քաղցկեղի և այլ պաթոլոգիական հիվանդությունների բուժումը գտնող
լաբորատորիաները մեծապես ֆինանսավորվում են: Սակայն բիոէթիկան ևս չի կարող
գտնել այդ խնդրի լուծումը: Եվ նույնիսկ ֆանտաստների` տիեզերքի այլ հատվածներ
բնակեցնելու առաջարկները, չեն լուծում խնդիրը, այլ միայն հետաձգում են աղետալի
հետևանքները:

Մենք միայն հույս ունենք, որ մարդու շարունակական էվոլյուցիայի արդյունքում, գուցե


հնարավոր լինի լուծել գերաճի խնդիրը:

Մի վարժեցրեք կատուներին

Կենդանիների վրա փորձերի կատարումը ԶԼՄ-ների ամենահայտնի թեմաներից է:


Իհարկե, դժվար է հոգ տանել, օրինակ, մեկ կոնկրետ փողոցային շան մասին. նրան
պետք է կերակրել, խնամել, տանել զբոսանքների, անասնաբույժի մոտ, իսկ մտածել
բոլոր կենդանիների մասին միանգամից այդքան էլ դժվար չի թվում: Առավել ևս, երբ
թերթերն ասում են, թե իբր գիտնականները անմարդկայինորեն են վերաբերվում ամեն
կենդանի բանի նկատմամբ: Եվ իրոք, սարսափելի է, երբ ասում են, թե գիտնականները
առանց որևէ ցավազրկման մորթում են լաբորատորային առնետներին, կամ գլխատում `
մկներին: Բիոէթիկան զբաղվում է փորձարկվող կենդանիների հետ մարդկայինորեն
վարվելու անհրաժեշտության և կամավոր մարդկանց վրա փորձարկումների
կարգավորման խնդիրներով ևս: Պետք է նշել, որ այս պահանջները շատ բնական են,
սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Կենդանիների վրա փորձարկումներ անելու անհրաժեշտության մասին խոսելն ուղղակի


անիմաստ է: Ցանկացած դեղամիջոց առաջին հերթին փորձարկվում է կենդանիների
վրա, և հետո միայն տրվում հիվանդ մարդկանց (սա արվում է, քանի որ մարդու կյանքը
ավելի բարձր է գնահատվում): Սկզբում պետք է խոսել այն մասին,թե ինչու է
փորձարկումներ անելու ժամանակ մարդկայնության ցուցաբերումը կարևոր: Բանը
միայն կարեկցանքի մեջ չէ: Գիտականորեն ապացուցված է, որ սթրեսը մեծապես
ազդում է օրգանիզմի վիճակի վրա` սկսած մոլեկուլային գործընթացներից և
վերջացրած` վարքագծով: Հայտնի է, որ սպանդի տարբեր մեթոդների կիրառումները
հանգեցնում են տարբեր արդյունքների: Ապապցուցված է, որ առավել ճշգրիտ
արդյունքների հասնելու համար պետք է կենդանուն սպանել, երբ նա չի գտնվում
սթրեսային վիճակում: Հաճախ դա արվում է, երբ կենդանին քնած է լինում:
Հիմա խոսենք այն մասին, թե ինչ են զգում կենդանիները, երբ գիտեն, որ հաջորդ օրն
իրենց սպանելու են: Հեղինակի կարծիքով` ոչինչ: Վայրի բնության մեջ կենդանիները
կարող են սպանվել ցանկացած պահի, ցանկացած մեկի կողմից: Դրա համար էլ
վանդակները միգուցե վախեցնեն մարդուն, սակայն մկների կամ առնետների համար
դրանք ընդհամենը տաքուկ անկյուններ են: Մահվանից վախը խիստ մարդկային է, և
հենց մարդիկ են ապրում այդ վախով իրենց ողջ կյանքի ընթացքում: Դրա հետ մեկտեղ,
մենք նաև այլ սարսափելի բաներով են մեզ շրջապատում: Այս ամենը հավաքական
կերպով կոչվում են էկզիստենցիալ վախեր:

Էկզիստենցիալ վախերը այն վախերի խումբն է, որը կապված է մարդու էության, այլ ոչ
որևէ անհատի կենսափորձի հետ:

 Դրանք այս կամ այն կերպ կապված են բոլոր մարդկանց հետ


 Դրանք թաքնված են մարդու ենթագիտակցությունում և ոչ միշտ են գիտակցվոււմ
վերջինիս կողմից
 Իրենց խորության և անորոշության պատճառով դրանք չեն կարող ոչնչացվել

Սարսափներն ու վախերը գրավում են մարդու ուշադրությունը: Հենց այդ պատճառով էլ


շատ գովազդային հոլովակներում ներկայացվում են դաժան տեսարաններ:
Կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստները կենդանիների
տանջանքները պատկերացնում են իրենց վախերի ու ֆանտազիաների միջոցով:
Փաստացիորեն նրանք կռվում են իրենց հրինածի դեմ: Բայց բիոէթիկան չի կարող
բոլորին հասկացնել, որ մարդկանց վախերը հենց իրենց կողմից են հորինված:
Բիոէթիկայի խնդիրներից է հասկացնել հենց փորձ կատարողներին, թե ինչու է դա
կարևոր: Օրինակ, խեցգետիննեը կամ փափկամարմինները ցավից չեն տանջվում, երբ
նրանց գցում են եռացող ջրի մեջ: Ընդհանրապես ցավի սուր զգացողությունը հատուկ է
միայն բարձր նյարդային համակարգ ունեցող կենդանիներին, իսկ խեցեգետինների ու
փափկամարմինների մոտ այն շատ թույլ է զարգացած:

Այսպիսով` մենք քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր, որոնցով այսօր զբաղվում է


բիոէթիկան: Այս հարցերը դեռ ունեն լավ ուսումնասիրության և քննարկման կարիք, և
դրանց լուծման եղանակների մշակումը կարևոր է ոչ միայն մարդկային
հասարակության, այլև ողջ Երկիր մոլորակի համար:

You might also like