You are on page 1of 23

ԳԱՎԱՌԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՎԿ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔ

Թեման՝ Մանկավարժական կոնֆլիկտներ

Աշխատnւթյան hեղինակ` Դանիելյան Սվետլանա Ավետիքի


Աշխատանքի ղեկավար` Իսկանդարյան Գայանե Սերժիկի

ԳԱՎԱՌ - 2023

1
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ ………………………………………………..3
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈԻՂԻՆԵՐԸ ………………………………4
ԹԵՍՏ
«ԻՆՉՊԻՍԻՆ ԵՔ ԴՈՒՔ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԺԱՄԱՆԱԿ» ………………………………….18

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ………………………………………………………22
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ …………………………………………23

2
ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Ցանկացած փոփոխություն կամ զարգացում տեղի է ունենում հնի վերացումով և նորի


ի հայտ գալով։ Եթե հինը իր տեղը դժվարությամբ է զիջում նորին, ապա դրանց միջև
տեղի է ունենում բախում, հակասություն, որր վերաճելով՝ դառնում է կոնֆլիկտ՛.
Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի իր թե դրական, թե բացասական կողմերը՝ կախված
տարբեր հանգամանքներից։ Այնինչ, այն կարծիքն է ձևավորվում, որ կոնֆլիկտր վատ,
անախորժություններով լի, տհաճ երևույթ է, բայց եթե հաշվի առնենք, որ կոնֆլիկտր (թև
միջանձնայիև, թե ներանձնային) նպաստում է ներքին պոռթկումների, լարվածության,
ֆրուստրացիոն վիճակների արտամղմանը, բացասական ապրումների դուրս
թափմանը, ապա հասկանալի է նաև կոնֆլիկտի դրական կողմը, ւ որը նպաստում է
հոգեկան կոմֆորտ վիճակի առաջացմանը և ներքին ահանգստությանը։
Ուստի, երբեմն օգտակար է կոնֆլիկտը. չպետք է միշտ խուսափել դրանից, այլ պետք
է առաջացած կոնֆլիկտը առողջ հանգուցալուծել, որի համար անհրաճեշտ է հաշվի
առնել բոլոր հանգամանքները՝ սեռային, տարիքային, կրթական։ Ելնելով դրանցից՝
պետք է հակամարտող կողմերը կարողանան ճիշտ հասկանալ միմյանց, առողջ
փոխզիջման գնալ, ինչը հաճախ մեծ ջանքեր, վարպետություն, խելամտություն ու
ճկունություն է պահանջում, որոնց բացակայության դեպքում հաճախ կոնֆլիկտը ավելի
սուր ընթացք է ստանում։

3
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ
ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈԻՂԻՆԵՐԸ

Կոնֆլիկտ բառը ներմուծվել է լատիներենից կոնֆլիկտուս բառից (cinflictus– բառացի


նշանակում է բախում)։ Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմա-
նության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է. այն հակադարձ նպատակների,
հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով
անձն ապրում է հոգեկան աններդաշնակություն, պրոբլեմային վիճակ։ Ռուսաստանում
կոնֆլիկտ բառն օգտագործվել է 19-րդ դարում, իսկ 20-րդ դարում այն արդեն
տարածության լայն շրջանակ ուներ։
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից։ Քանի դեռ
բախում է նրա զարկերակը, քանի դեռ կա զարգացում, փոփոխություն, մշտապես կլինի
նաև կոնֆլիկտ, բախում, հակասություն։ Բախումներն անկասկած, լավ բանի չեն
հանգեցնում, խանգարում են ընդհանուր գործին, խոչընդոտում դրա իրականացման
փոխհամաձայնեցված ջանքերը, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները,
առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք բացասաբար են անդրադառնում
մարդու առողջության, հոգեկան աշխարհի վրա։ Ուստի շատ մարդիկ հիմնականում
խուսափում և վախենում են բախումներից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ
հակամարտող կողմերը չեն սիրում կոնֆլիկտ անվանել այն, ինչ տեղի Է ունենում իրենց
միջն։ Նրանք նշում են. Մենք չենք վիճում, պարզսւպես մեր կարծիքները չեն
համընկնում։ Կարելի է ենթադրել, որ գոյություն ունեն կոնֆլիկտի դրսևորման տարբեր
ձևեր։ Սակայն, կոնֆլիկտը չի կարող ունենալ միայն բացասական հետևանքներ։ Ինչպես
ասում են. Չկա չարիք առանց բարիքի։ Հաշտ ու հանգիստ ապրելը ողջունելի է, բայց
կյանքն առանց փոփոխությունների, զարգացման շատ ձանձրալի Է։ Իսկ վերջիններս
առաջանում են հնի ու նորի, վատի ու լավի, նպատակների, հետաքրքրությունների
բախման հետևանքներ, հետևաբար երբեմն ընդունելի Է կոնֆլիկտը, պարզապես
անհրաժեշտ Էէ իմանալ հետևյալ հարցերը՝
ա/ Ինչպես կանխել կոնֆլիկտը, եթե այն սպառնում է խաղաղությանն ու
բարեկամական հարաբերություններին, կյանքին և առողջությանը,

4
բ/ Ինչ վարքագիծ դրսևորել կոնֆկիկտի ընթացքում, որպեսզի թուլացնենք լարումը և
դրա վատ հետևանքները,
գ/ Ինչպես հանգուցել կոնֆլիկտը, որպեսզի այն նվազագույն կորուստներ պատճառի
կամ հանգեցնի բարեհաջող հաղթանակի։
Այս հարցերի պատասխանը կարող է տալ մի գիտություն, որը կոչվում Է
կոնֆլիկտաբանություն։ Այն ուսումնասիրում Է կոնֆլիկտի առաջացման պատճառները,
տեսակևերը, դրսևորման տեսակները և կարգավորելու եղանակները։ Այն որպես
գիտություն առաջացել է 20-րդ դարում։ Մտածողների մի մասը դեմ Էր կոնֆլիկտ բառի
գործածությունը, քանի որ քննադատում էր մարդկանց մեջ ծագող հակամարտու-
թյունները և վեճերը՝ խորհուրդ տալով խուսափել դրանցից։ Իսկ մյուսները (Բեկոն,
Դեկարտ, Հեգել, Պլատոն) պնդում էին, որ ճշմարտությունը ծնվում է վեճերի, պայքարի
արդյունքում, և աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների
շարժիչ ուժը առճակատումներն ու հակասություններն են (հակառակ դեպքում
կլինի լճացում):
Կոնֆլիկտի բացասական կողմերը.
V Սոցիալական մթնոլորտի վատթարացում, աշխատանքի արտադրողականության
անկում, խմբի պառակտում, հեռացում
V Կողմերի միջև փոխըմբռնման բսւցակայություն և իրավիճսւկի ոչ համարժեք
ընկալում
V համագործակցության նվազում կոնֆլիկտի ընթացքում (հաճախ նաև հետո)
V հակամարտելու ոգին գերազանցում է տարաձայնությունները հաղթահարելու
ցանկությունը
V Կոնֆլիկաի ընթացքում տեղի են ունենում նյութակսւն, բսւրոյակսւն, հոգեկան
ծախսեր
Կոնֆյիկտի դրական կողմերը
V Կոնֆլիկտը թույլ չի տալիս, որ ձևավորված հարաբերությունները լճանան ու
քարանան, այն փոփոխությունների ու զարգացման է մղում` միաժամանակ ուղի
հարթելով նորամուծությունների համար
V կոնֆլիկտի ընթացքում մարդիկ ավելի լավ են ճանաչում միմյանց

5
v Կոնֆլիկտը կարգավորում է սոցիալական խմբի կառուցվածքը, միավորում է
համախոհ խմբերին, առաջացնում է նոր կազմակերպություններ և խթանում է
մարդկանց ակտիվությունը, վերանում է հնազանդության սինդրոմը
V Նպաստում Է անհատի զարգացմանը, պատասխանատվության զգացմանն ու
ինքնագնահատմանը
V Պրոբլեմային իրավիճակում դուրս է բերում մարդու թաքնված հատկությունները,
արժանիքները, քանի որ նման պահերին են պարզվում մարդու բնավորության
հիմնական գծերը
V երբեմն կոնֆլիկտը կարող է բարելավել նախկին վատ, լարված հարաբերու-
թյունները և դրանց նոր ընթացք տալ։
Գոյություն ունեն գիտության նոր ուղղություններ՝ կոնֆլիկտի սոցիոլոգիա և
կոնֆլիկտի հոգեբանություն։ Կոնֆլիկտի սոցիոլոգիան ուսումնասիրում Է սոցիալական
կոնֆլիկտները հասարակական հարաբերությունների տեսական վերլուծության համա-
տեքստում, իսկ կոնֆլիկտի հոգեբանության ուշադրության կենտրոնում միջանձնային և
ներանձնային հակասություններն են և կիրառական բնույթի այն հարցերը, որոնք
կապված են կոնֆլիկտի հանգուցալուծման հոգեբանական միջոցների որոնումների հետ։
Կոնֆլիկտների առաջացման վերաբերյալ հնչել են շատ տարբեր կարծիքներ։
Հոգեվարլուծաբան Զիգմունդ Ֆրեյդը ստեղծել է մարդկային կոնֆլիկտաբանության
առաջին կոնցեպցիաներից մեկը։ Նա հիմնականում զբաղվել է միջանձնային կոնֆլիկտ-
ներով և ցույց տվել միջանձնային հարաբերությունների վատթարացման պատճառների
փնտրման անհրաժեշտությունը անգիտակցական ոլորտում։ Ադլերը միկրոմիջավայրի
հետ անձի կոնֆլիկտի բովանդակությունը տեսնում էր անհատի փորձերում, երբ նա
փորձում էր ձերբազատվել անլիարժեքության զգացումից և դոմինանտությունից մեկը
մյուսի նկատմամբ։ Կ. Հորնիի կարծիքով կոնֆլիկտի պատճառ է համարվում անհատի և
նրա շրջապատող միջավայրի միջև հոգատարության բացակայությունը (առաջին
հերթին ծնողների)։ Ըստ է. Ֆրոմի՝ կոնֆլիկտը առաջանում է, քանի որ մարդը չի
կարողանում հասարակության մեջ ռեալիզացնել անձնական, անհատական ձգտում-
ներն ու պահանջմունքները։ Անգլոամերիկացի հոգեբան Մակ Դուգանը գտնում է, որ
կոնֆլիկտը հասարակության մեջ անխուսափելի է, քանի որ մարդկանց բնորոշ են
սոցիալական բնազդները վախի, ինքնահամոզման ձևով, որոնք փոխանցվում են
ժառանգաբար։ Անգլիացի հոգեբան Լորենցը կարծում էր, որ սոցիալական կոնֆլիկտի
6
գլխավոր պսսոճաոն անհատի և ամբոխի ագրեսիվությունն է։ Գերմանացի հոգեբան
Կուրտ Լևինը մշակեց վարքի դինամիկայի համակարգի կոնցեպցիաները։ Նա գտնում
էր, որ այր վարքի դինամիկան խախտվում է, երբ խախտվում է հավասարակշռությունը
անհատի և միջարարի միջև։ Այն դրսևորվում է կոնֆլիկտի տեսքով։ Խմբի մեջ լիդերի
գործողությունների անբարենպաստ ոճը կարող է դառնալ այս բալանսի խախտման
պատճառ։ Մորենոն սոցիոմետրիկ տեսության համաձայն գտնում էր, որ կոնֆլիկտները
առաջանում են համաձայն մարդկանց միջն հուզական հարաբերությունների, իսկ
միջանձնային և միջխմբային կոնֆլիկտները կարող են լուծվել միայն մարդկանց
վերադասավորության ճանապարհով՝ իրենց էմոցիոնալ նախապատվության
համապատասխան։
Կոնֆլիկտի առաջացման պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ։ Երկու
դեպքում էլ անհրաժեշտ է վերացնել կոնֆլիկտածին գործոնը, սակայն սովորաբար
օբյեկտիվ գործոնը վերացնելն ավելի հեշտ, է, քան սուբյեկտիվ գործոնը, որր մեծապես
կախված է հակամարտող կողմերի անձնային ուղղվածությունից և միմյանց նկատմամբ
ունեցած վերաբերմունքից։ Սուբյեկտիվ գործոնի մեջ են մտնում մարդկային տիպերը,
ոմանք մտածում են, թե մեղավոր են բոլորը, բացի իրենցից, սա տիպիկ ագրեսոր է։
Մյուսները ոդջ մեղքը բարդում են իրենց վրա. սրանք էլ տիպիկ զոհ են։ Երրորդներն էլ
համարում են, որ կյանքն է այդպիսին՝ հաշտվելով իրավիճակի հետ։
Սովորաբար կոնֆլիկտների ընթացքն այսպիսին են. հերոսներից մեկը հարձակվում է
մյուսի վրա։ Սա պահանջում է հակազդման երեք տարբերակներից մեկի ընտրություն.
պարտություն-հաղթանակ, հաղթանակ-հաղթանակ, պարտություն-պարտություն՝կախ-
ված նրանից, թե ով ինչպես է դուրս գալիս այդ իրավիճակից։ Եթե հնարավոր չէ լրիվ
հանգուցալուծել կոնֆլիկտը, պետք է գոնե թուլացնել անձի հուզական լարվածությունը։
Ինչպե՞ս հասնել դրան.
1. Անհրաժեշտ է չներփակվել սեփական վիճակի, մտքերի մեջ։ Պետք է փորձել նախ
տրամադրվել դիմացինի նկատմամբ, իրեն պատկերացնել նրա փոխարեն և փորձել
զգալ այն, ինչ նա էր զգում այդ իրավիճակում։
2. Պետք է թույլ տալ, որ սպրեսորը արտահայտվի, և ուշադիր լսել նրա ասածը, որը
համեմատաբար կթուլացնի հակառակորդի լարվածությունը։

7
3. Ագրեսիվ հարձակման դեպքում լավագույն արդյունք կտա հակազդեցության
հանկարծակիությունը։ Անշուշտ, սպրեսորը սպասում է, որ դիմացինը կհարձակվի կամ
կխուսափի։ Մի արդարացրեք նրա հույսերը, նրա խոսքերը իրեն վերադարձրեք։
4. Զրույցը խաղաղ կանցնի, եթե դուք հայտնեք նրան իր խոսքերի թողած ազդեցու-
թյան մասին ձեր վրա։ Փորձեք ավելի հարգանքով ու մեծահոգաբար վերաբերվել նրան,
և դրանով ավելի նսեմացրեք նրան։
5. Անհրաժեշտության դեպքում դիմեք փաստերին, քննարկումներին, պարզաբանում-
ներին, թույլ տվեք, որ դիմացինը խոսի և ճիշտ բացատրի իր քայլերը, հետո
նոր հաստատեք ձեր տեսակետը։
6. Եթե իրավիճակը հեշտ լուծելի է, մի բարդացրեք, փորձեք առաջինը դուք
համերաշխության առաջարկ անել, ինչ-որ ընդհանուր բան գտեք նրա հետ։ Դա նրան
կհասկացնի, որ դուք բարեխիղճ ու ազնիվ մարդ եք, քան ինքը։
7. Փորձեք հենվել դիմացինի թույլ տեղերին (առանց վիրավորելու նրան), որը թույլ
կտա սեփական սխալներին կողքից նայել։
8. Հումորը հուզական լարվածությունը թուլացնելու հիանալի միջոց է, բայց
անհրաճեշտ է դրանից զգույշ օգտվել, քանի որ հաճախ անհաջող հումորն է դառնում
կրկնակի կոնֆլիկտի պատճառ։
Չպետք է միշտ զիջողի դերում դուք լինեք, բայց նույնիսկ հարձակողական քայլը
խելամիտ ձնով իրականացրեք՝ պահելով ձեր ինքնասիրություննն ու հեղինակությունը:
Մանկավարժական գործընթացում ծագող ամենկատարածված դժվարություններից
են դպրոցական կոնֆլիկտները։ Կոնֆլիկտը երկու և ավելի սուբյեկտների /անհտատ,
խումբ/ փոխհարաբերության ձև է, որն առաջանում է ցանկությունների, հետաքրքրու-
թյունների, արժեքների անհամապատասխանության դեպքում։ Մանկավարժական
կոնֆլիկտի սուբյեկտներն են հանդիսանում մանակավարժական գործընթացի
մասնակիցները։
Գոյություն ունեն կոնֆլիկտի 4 հիմնական տեսակ՝
1. ներանձնային - երբ մեկ մարդու մեջ հակամարտության մեջ են մտնում ուժգնութ-
յամբ հավասար դրդապատճառներ, ցանկություններ, հետաքրքրություններ,
ձգտումներ;
2.միջանձնայիև - գործող անձիք ձգտում են իրականացնել իրար բացասող
նպատակներ;
8
3. անձի և խմբի միջև - ծագում է անձի վարքի և խմբային նորմերի անհամա-
պատասխանության դեպքում;
4. միջխմբային - որպես կոնֆլիկտային կողմեր են հանդես գալիս սոցիալակն խմբեր,
որոնք ունեն տարբեր նպատակներ և խոչընդոտում են միմյանց նպատակների հասնելու
հարցում։
Մանկավարժորեն ճիշտ է ուշադիր լինել կոնֆլիկտի մասին ազդարարող նշանների
մասին, երբ դեռ կարելի է կանխել կոնֆլիկտի ծագումը։ Մանկավարժի համար կարևոր է
վերլուծել կոնֆլիկտային իրավիճակը, նրա առաջացման պատճառները, քանի որ
ազդակները կարելի է ճնշել, սակայն դա դեռ չի վկայի անբավարարվածության
զգացումի նվազեցման մասին։
Կրթության ոլորտում կարելի է առանձնացնել գործունեության 4 սուբյեկտի՝
աշակերտ, ուսուցիչ, ծնող և ադմինիստրացիա։:
Նրանցից յուրաքանչյուրի միջև կարող է ծագել անհամաձայնություն, նպատակների և
ձգտումների անհամատեղելիություն, որի հետևանքը կարող է լինել կոնֆլիկտի
առաջացում։
Հոգեբանա-մանակավարժական կոնֆլիկտաբանության վերլուծությունը թույլ է
տալիս փաստել հետնյալը՝
 յուրաքանչյուր կոնֆլիկտի հիմքում ընկած է հստակ հակամարտություն, որը
կարող է կրել դեստրուկտիվ կամ կոնստրուկտիվ բնույթ,
 կոնֆլիկտներից խուսափելը անհնարին է. պետք չէ նրանցից վախենալ, կարևորը
ունենալ համապատասխան հմտություններ դրանց լուծման համար,
 կոնֆլիտի հաղթահարման համար անհրաժեշտ է գիտակցել դրա ծագման
պատճառները, կոնֆլիկտի մեջ մտած սուբյեկտների առանձնահատկությու-
նները։
ժամանակային առումով կոնֆլիկտները կարող են լինել՝
1. արագընթաց /կրում են հուզական ուժեղ երանգավորում, լի են բացասական
դրսևորումներով։ Հաճախ սրանք ունենում են անսպասելի ծանր ավարտ/,
2. երկարատև սուր կոնֆլիկտներ /առաջանում են, երբ հակասությունները բավական
կարծր են, խորը, դժվարընդունելի։ Այս դեպքում կոնֆլիկտի կողմերը կարող են
վերահսկել իրենց հակազդումներն ու արարքները/,

9
3. թույլ արտահայտված երկարատև /բնորոշ են սւյն անհամաձայնությունների
ժամանակ, որոնք չեն կրում սուր բնույթ, ակտիվ է լինում միայն մեկ կողմը, իսկ
երկրորդը հաճախ խուսափում է սեփական կարծիքը հայտնելուց և բացահայտ
անհամաձայնություն դրսևորելուց/,
4. թույլ արտահայտված արագընթաց /լուծման համար առավել արդյունավետ
կոնֆլիկտներն են, երբ տեղի է ունենում հակասությունների բախում/։
Կոնֆլիկտների մեծամասնությունը իրենց բնույթով սուբյեկտիվ են և հիմքում ունեն
հոգեբանական հետևյալ պատճառներից որևէ մեկը՝
• մարդու ոչ բավարար ճանաչում
• դիմացինի դրսևորումների սխալ ընկալում
• սխալ պատկերացում այն մասին, թե ինչ է դիմացինը մտածում
• դիմացինի արարքների դրդապատճառների սխալ մեկնաբանություն
• դիմացինի վերաբերմունքի ոչ ճիշտ գնահատում։
Բոլոր սուբյեկտիվ գործոնները կաող էն կրել հաստատուն, անհատական բնույթ կամ
լինել իրադրային, որոնց թվին են պատկանում գերհոգնածությունը, անբավարար-
վածությունը, վատ տրամադրությունը և այլ։
Կոնֆլիկտային իրավիճակներում մարդիկ հաճախ դրսևորում են տարբեր
պաշտպանական վարքաձներ՝
• ագրեսիվություն, որը կարող է ուղղված լինել ինչպես այլ մարդկանց, այնպես էլ
դեպի սեփական անձը;
• պրոյեկտում, երբ սեփական բացասական գծերը վերագրվում են այլ մարդկանց,
ինչը օգնում է թուլացնել սեփական լարվածությունը;
• ֆանտազիաներ, երբ այն ինչ հնարավոր չէ իրականացնել իրական կյանքում,
ձեռք է բերվում երազանքներում;
• ռեգրես, երբ վարքի դրդապատճառները մնում են նույնը, սակայն փոխվում է
նպատակը, նվազում է հավակնությունների մակարդակը;
• նպատակի փոփոխություն, երբ հոգեկան լարվածությունը ուղղվում է այլ
գործունեության;
• խուսափում տհաճ իրավիճակից, երբ մարդը անգիտակցորեն խուսափում է այն
իրավիճակներից, որտեղ պարտություն է կրել;

10
Ցանկացած կոնֆլիկտ ունի իր կառուցվածքը, որը պարունակում է հետնյալ
բաղադրատարրերը՝
• կոնֆլիկտի կողմեր /գտնվում են անմիջականորեն կոնֆլիկտի մեջ, կամ ուղղակի
կամ անուղղակի ձնով աջակցում կոնֆլիկտի սուբյեկտներին/
• կոնֆլիկտի առարկա /այն, ինչի համար առաջացել է կոնֆլիկտը/
• կոնֆլիկտային իրավիճակի ընկալում /կոնֆլիկտի առարկայի արտացոլումն է
կոնֆլիկտային փոխհարաբերություններում գտնվող սուբյեկտների գիտակցության մեջ/
• կոնֆլիկտի դրդապատճառներ /այն ներքին դրդող ուժերն են, որոնք առաջացրել են
կոնֆլիկտ/
• միկրո և ամկրոմիջավայր /այն արտաքին պայմաններն են, որոնց մեջ ընթանում է
տվյալ կոնֆլիտը/։
• Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի իր զարգացման ընթացքը, որն անվանում են
կոնֆլիկտի դինամիկա։ Այն ենթադրում է մի քանի փուլեր՝
1. Կոնֆլիկտի գաղտնի շրջան /նախակոնֆլիկտ/՝ իր մեջ ներառում է օբյեկտիվ
խնդրային իրավիճակի առաջացում, սուբյեկտների կողմից այդ խնդրի գիտակցում,
փորձեր լուծել խնդիրը առանց կոնֆլիկտի, նախակոնֆլիկտային իրավիճակի
առաջացում;
2. Բուն կոնֆլիկտի շրջան՝ պատրվակ, էսկալացիա /ենթադրում է կոգնիտիվ ոլորտի
նեղացում, հուզականության աճ, դիմացինի ոչ ադեկվատ ընկալում, բռնության
կիրառում և այլն/, հակամարտություն, ավարտ;
3. Ետկոնֆլիկտային շրջան՝ հակամարտողների փոխհարաբերությունների մասնակի
կամ լիարժեք լավացում։
Կրթական համակարգում առավել հաճախ հանդիպում են աշակերտ-աշակերտ
կոնֆլիկտներ, որոնց լուծման պատասխանատվությունը մեծապես ընկած է ուսուցչի
ուսերին։ Հմուտ, նրբազգաց մանկավարժական մոտեցումից կախված է կոնֆլիկտի
ծագումը կամ մարումը։ Մանակվարժական գործունեության ինքնատիպ անվտան-
գության միջոցներն են` կոնֆլիկտի կառավարումը, նրա զարգացման կանխատեսումը և
լուծումը։
Համաձայն որոշ հետազոտությունների կոնֆլիկտում մանկավարժական ներգործու-
թյան հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի դիրքից։ Շատ կարևոր է,

11
որ ուսուցիչը կարողանա կանխարգելել կոնֆլիկտները կառավարել կոնֆլիկտային
իրավիճակը:
Գոյություն ունեն այդպիսի դիրքերի մի քանի տեսակ՝
• ավտորիտար միջամտության դիրք՝ ուսուցիչը ցանկացած պարագայում ձգտում
է ճնշել կոնֆլիկտը,
• նեյտրալ դիրք՝ ուսուցիչը աշխատում է չնկատել և չմիջամտել ստեղծված
կոնֆյիկտները
• կոնֆլիկտներից խուսափելու դիրք՝ ուսուցիչը համոզված է, որ ծագած
կոնֆլիկտը դաստիարակության գործընթացում իր անհաջողությունների և իրավի-
ճակից դուրս գալու ձների մասին անտեղյակության արդյունք է
• կոնֆլիկտի նպատակային միջամտության դիրք՝ ուսուցիչը, լավ ճանաչելով
աշակերտներին, ունենալով բավարար հմտություններ և կարողություններ, վերլու-
ծում է կոնֆլիկտի ծագման պատճառները և որոշում ընդունում ճնշել, կամ թույլ տալ
կոնֆլիկտի զարգացմանը մինչև որոշակի սահման։
Ուսուցչի ազդեցությունը կոնֆլիկտի լուծման վրա կարող է դրսնորվել տարբեր
ասպեկտներով։ Նախ և առաջ, ուսուցչի աշակերտների հետ շփման ոճը օրինակ է
ծառայում հասակակիցների միջև փոխազդեցության համար. "Համագործակցային" ոճը
ստեղծում է դասարանում առավել ոչկոնֆլիկտային իրավիճակ։ Հայտնի է, որ
առավեյապես կոնֆլիկտային են լինում ավտորիտար կառավարման ոճ դրսևորող
ուսուցիչների դասարանները։ Մյուս կարևոր կողմը, ուսուցչի միջամտությունն է
կոնֆլիկտային իրավիճակին, որը կարող է կրել տարբեր բնույթ՝ խորհուրդ, պահանջ,
երբեմն ադմինիստրացիայի ներգրավում։ Դրական ազդեցություն է ունենում կոնֆլիկ-
տային կողմերին միասնական գործունեության մեջ ներգրավելը։
Ուսումնական գործունեության մեջ հաճախ հանդիպում են նան աշակերտ– ուաուցիչ
կոնֆլիկտները, որոնք կարող են լինել՝
օ գործունեության կոնֆլիկտներ՝ կապված երեխայի առաջադիմության, արտաու-
սումնական հանձնարարականների կատարման հետ։ Այս տիպի կոնֆլիկտը հաճախ
առաջանում է ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների հետ, այն
դեպքերում, երբ ուսուցչի շփումը դասարանի հետ սահմանափակվում է ուսումնական
նյութի տրամադրմամբ, երբ ուսուցիչը մեծ պահանջներ է ներկայացնում աշակերտ-
ներին, իսկ գնահատականը կիրառում որպես վարքի պատժամիջոց,
12
օ վարքի հետ կապված կոնֆլիկտներ, որոնք առաջանում են աշակերտի կողմից
ընդունված նորմերի և կանոների խախտման ժամանակ
օ Հարաբերությունների կոնֆլիկտներ, որոնք առաջանում են ուսուցիչ - աշակերտ,
փոխհարաբերությունների ներքո:
Կրթական համակարգում առավել տարածված են աշակերտ-աշակերտ կոնֆլիկտ-
ները, որոնց լուծման պատասխանատվությունը մեծապես կախված է ուսուցչից։ Շատ
կարևոր է, որ ուսուցիչը կարողանա կանխարգելել ծագող կոնֆլիկտները, կառավարել
կոնֆլիկտային իրավիճակը։
Սակայն կոնֆլիկտները միայն սովորողներով չեն պայմանավորված, այլ ուսուցչով,
որի մանկավարժական և մասնագիտական թերությունները կարող են ծնել նման
իրավիճակներ։ Ուսումնական գործունեության ընթացքում հաճախ հանդիպում են նաև
աշակերտ-ուսուցիչ կոնֆլիկտներ, որոնց հիմքում կարող են ընկած լինել ուսումնա-
դաստիարակչական բնույթի տարբեր հանգամանքներ։
Չափազանց կարևոր է, որ սովորողների ամեն մի արարք ուսուցչի կողմից
չարակամորեն չընկալվի։ Իրավիճակային մանրուքները չուռճացնելը, երեխաների
բնավորության դրական գծերի վրա հենվելը, դասավանդման բարձր որակը, երեխաների
հետ տարվող անհատական զրույցը և այլն, կոնֆլիկտների հաղթահարման լավագույն
միջոցներ են։ Բոլոր դեպքերում պետք է ելնել իրավիճակից, ցուցաբերել օբյեկտիվություն
և բարյացակամություն։ Ահա թե ինչու, ուսուցիչը պետք է օժտված լինի
դիտողականությամբ, ունենա հետազոտող կարողություններ, որպեսզի կոնֆլիկտային
իրավիճակները կարողանա լուծել սաղմնավորման փուլում։
Ուսուցիչ-աշակերտ կոնֆլիկաի վերլուծության ժամանակ կոնֆլիկտների պատճառ-
ների վերլուծությունից բացի անհրաժեշտ է հաշվի առնել նաև աշակերտների
տարիքային գործոնը։ Ուսուցիչ-աշակերտ շփման մեջ չափազանց կարնոր է, ոչ միայն
խոսքի բովանդակային կողմը, այլև միմիկան և ձայնային երանգները։ Սկզբունքային է
երեխային լսելը և հասկանալը։ Սա երբեմն դժվար է իրականացնել, քանի որ ուսուցիչ-
ները չեն կարողանում համբերատար լիեել երեխայի երբեմն ոչ սահուն, կծկտուր
խոսքին և չեն կարողանում բավարար ժամանակ տրամադրել նրա հետ շփմանը։
Չափազանց կարևոր է նաև ուսուցչի ինքնավերլուծությունն ու ինքնակառավարումը։
Կոնֆլիկտը հաճախ ծագում է ուսուցչի կողմից իր մանկավարժական դիրքը
հաստատելու ձգտումից, ինչպես նաև աշակերտի անհամաձայնություններից ոչ արդար
13
պատժի, գնահատականի, արարքի վերաբերյալ։ Կարողանալով ճիշտ արձագանքել
աշակերտների վարքին, ուսուցիչը վերահսկում է իրավիճակը և վերականգնում կարգ ու
կանոնը։ Արդյուանվետ լուծման համար հիմնական պայման է համարվում կոնֆլիկ-
տային կողմերի բաց և անմիջական շփումը:
Տարբեր իրավիճակներում ուսուցչի միջամտությունը տարբեր կարող է լինել։ Օրինակ,
աշակերտի կողմից կարողությունների, գիտելիքների, դրդապատճառների
բացակայության պատճառով անպատրաստ լինելը կարելի է շտկել աշխատանքի,
դասավանդման ոճի փոփոխությամբ, երեխայի կարողություններին նյութի համա-
պատասխանեցմամաբ, ուսուցչին հուզականորեն չընդունելու դեպքում փոխել տվյալ
աշակերտի հետ շփման ոճը, սովորողների հուզական անկայունության դեպքում
փափկեցնել տոնը, շփման ոճը, օգնություն առաջարկելև այլն։
Կոնֆլիկտի հաղթահարմանը նպաստում են հետևյալ կարևոր հմտությունները
օ իրավիճակի օբյեկտիվորեն ընկալումը
օ շուտափույտ եզրակացություններից խուսափումը
օ քննարկման ժամանակ տարբեր կողմերի կարծիքների վերլուծումը,
միմյանց մեղադրանքներից խուսափումը օ կոնֆլիկտի ընդլայնման կանխումը
օ դիմացինի հարգանքը, թեև նա կոնֆլիկտի մյուս կողմում է
օ կոմպրոմիսի մշտական ձգտումը։ Կոնֆլիկտի դադարեցման հիմնական ձևերն են՝
օ կոնֆլիկտի լուծում՝ մասնակիցների ընդհանուր միասնական գործողություններն են,
որոնք ուղղված են հակամարտության դադարեցմանը և խնդրի լուծմանը։ Սա
ենթադրում է բոլոր կողմերի ակտիվությունը, հակամարտող կողմերից գոնե մեկի
փոփոխությունը, այլ կողմի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը։
. օ կոնֆլիկտի կարգավորում՝ լուծումից տարբերվում է նրանով, որ այս դեպքում
մասնակցում է երրորդ կողմը, սակայն անպայման չէ, որ կոնֆլիկտի դադարեցման
ժամանակ լուծվեն հիմքում ընկած հակասությունները:
Կոնֆլիկտի մարում՝ կոնֆլիկտի հիմնական առանձնահատկությունների պահպան-
ման դեպքում հակամարտության ժամանակավոր դադարեցում։ Կոնֆլիկտը անցնում է
"գաղտնի", թաքնված վիճակի։ Սա կարող է հանդիպել ռեսուրսների սպառման, հակա-
մարտության դրդապատճառների կորստի, ավելի կարևոր խնդիրների առաջացման
դեպքում;

14
օ այլ կոնֆլիկտի վերածում՝ ի հայտ է գալիս, երբ կողմերի միջև ծագում են նոր, ավելի
սուր հակամարտություն։
Այսպիսով կոնֆլիկտի հանգուցալուծման գործում կարևոր են բանակցությունները,
քննարկումները, զիջումը, հաշտեցումը։ Բնականաբար, այս միջոցները անհնար է
պատկերացնել առանց հաղորդակցության, առանց խոսքի ու լեզվի։ Իսկ ի՞նչ է
նշանակում հաշտեցում։
- Հաշտեցումը միմյանց հասկանալու և հասկացված լինելու մեծ առաքինություն
պարունակող ցանկության դրսևորում է, որը կարող է գործնականում իրականացվել։
Այն ցանկացած պահի փորձում է հակամարտությունը լուծել առանց ուժի գործադրման։
Հաշտեցման նպատակ երկկողմ պայքարը եռակողմ բացատրության վերածելն է,
որը տանում է դեպի ելքի որոնում։
Որպեսզի զրույցն արդյունավետ լինի, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ
պայմանները. շփման եզրեր գտնել զրուցակցի հետ, բարենպաստ միջավայր ստեղծել
զրույցի համար, գրավել զուգընկերոջ ուշադրությունը և հետաքրքրություն առաջացնել
զրույցի նկատմամբ։ Զրուցակիցները սովորաբար առավել մեծ ուշաղրությամբ են լսում
զրույցի սկիզբը, հենց այդ ընթացքում էլ ձևավորվում է առաջին տպավորությունը, որը
մեծ ազդեցություն է ունենում խոսակցության արդյունքի վրա։ Պետք է խուսափել
հետևյալ խոսքերից: Չգիտեմ, թե ինչ կտա մեզ այս զրույցը: Խնդրում եմ, եթե ժամանակ
ունենք ինձ լսեք։ Ընդհակառակը, պետք է վստահություն ներշնչել և նպաստել, որ
զրուցակիցներն ավելի արդյունավետ ինֆորմացիա փոխանակեն։ Հաճախ զրույցի
ընթացքում առաջացած լարվածությունը հնարավոր է լինում թուլացնել մի քանի ջերմ
խոսքերով, նուրբ կատակներով։

Շփման եզրի հիմնախնդիրը - Շփման եզր գտնելը հաղորդակցության առաջին փուլի


հիմնական բովանդակությունն է։ Շփման եզր ասելով՝ հասկանում ենք զրուցակիցների
միջև համակրանքի առկայությունը, համագործակցելու ցանկությունը, վստահությունն
ու անկեղծությունը։ Այստեղ կարևոր է արտաքինը (սանրվածքը, նստելաձևը, ժեստերը)։
Այդ տպավորությունը ձևավորվում է վայրկենաբար, ըստ այդմ՝ հնչում են տարբեր
կարծիքներ, մեկն ատում է երկարամազներին, մյուսը սիրահարվում է այն մարդուն, ով
գեղեցիկ հեքիաթներ է պատմում։ Ձևավորված դրական դրվածքը օգնում է մեզ ուշա֊դիր,
անկեղծ և ընկալունակ լինել, բայց հաճախ առաջ է գալիս լուսապսակի խաբկանքը,

15
ուստի չպետք է տարվել նրա պերճախոսությամբ, այլ իրավիճակը դատել ավելի
օբյեկտիվ։ Մեծ դեր են խաղում ամենաառաջին խոսքերը։ Ողջույնի ավանդական
բառերին, նստեյու հրավերքին զուգահեռ ցանկալի է նրան դիմել հենց անուն-
ազգանունով։ Անունը կարելի է իմանալ մինչ զրույցը սկսելը նրա կազմած անձնական
փաստաթղթերից։
Զրույցը վարելու ոճը - Հաճախ հաղորդակցության ընքացքում նույնիսկ դրական
տրամադրվածության դեպքում զրույցը չի ստացվում։ Պատճառը զրույցը վարելու ոճի
մեջ է։ Զրույցը վարելու ոճի մեջ են մտնում հետևյալ տարրերը՝ տոնի բարձրությունը,
տեմբրը, ձայնի բարձրությունը, խոսելու արագությունը, դիմախաղի առկայությունն ու
բնույթը, ինտոնացիան, կրկնությունը և այլն։ Օրինակ՝ զրուցակիցների խոսքի արագու-
թյան և դադարների տևողության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել
նրան, որ մեկի մեջ տպավորություն ստեղծվի, թե մյուսը չի ցանկանում մասնակցել
զրույցին, շփվող չէ, կամ անվճռական ու երկչոտ է։ Կամ ձայնի բարձրությունը կարող է
զրուցակցի մոտ այն տպավորությունն ստեղծել, որ իր վրա բղավում են, ճնշում, որի
պատճառով ինքը կաշկանդվում է և նպատում զրույցի խաթարմանը։
Շատ բան կարող է ասել մարդու կեցվածքը և նստելաձևը։ Բերենք օրինակներ.
- Եթե մարդը լսում է՝ հետ թեքված կամ բազկաթոռի մեջ շուռումուռ գալով, դա
դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք զրուցակցի նկատմամբ։ Իսկ զրույցի
ժամանակ զրուցակցի մի փոքր առաջ հակվելը խոսում է նրա ուշադրության մասին։
- Խաչաձև ոտքերն ու ձեռքերը հաճախ օտարության, բացվել չցանկանալու նշան է։
Կրծքին խաչաձն ագուցած կամ դիք կեցվածքով դրված ձեռքերը ընկալվում է որպես
գերիշխելու, դիմացինին իրենից ցածր դիտելու ցանկությունն է։ Դիմացինին գերազան-
ցելու դիրք է նաև այն, երբ կանգնած մարդր ձեռքերը պահում է գրպանում՝ բութ
մատերը դուրս ագուցած։
- Կտրուկ թեքվելը, գլուխը թեքելը, հարուստ դիմախաղը նշանակում է, որ
ունկնդիրը ուզում է արտահայտվել իր խոսքն ասել։
- Եթե նստած մարդը ափը հենում է ծնոտին կամ այտին, դա ցույց է տալիս, որ
ուշադիր լսում է կամ մտորում։ Դաստակը ծնոտին, ցուցամատը այտին մեկնած՛
նշանակում է, որ նա լսում և քննադատաբար վերլուծում է ասվածը։ Տղամարդ
զրուցակցի վրա մեծ ազդեցություն է թողնում այն կինը, ով լսում է՝ գլուխը թեքած։

16
- Եթե զրույցի ժամանակ զրուցակիցը սկսում է քիթր սրբել, այտը, ականջը շփել, ծոծ-
րակը քորել, նշանակում է, որ նա մտահոգված է, ուզում է ժամանակ շահել։ Եթե մարդն
ինչ-որ բան է խաղացնում ձեռքին կամ գրիչն է կտկտացնում, դա հոգեբանական
լարվածության, շփոթության նշան: Չարժե մոռանալ նան զրուցակիցների միջև առկա
տարածության մասին, հուզական, մոտիկ հարաբերությունների համար բարենպաստ
է մինչև մեկուկես մետր հեռավորությունը։ Գործնական շփման համար հարմար է մեկ
մետր հեռավորությունը։
- Զրույցի ժամանակ սեղանի առկայությունը վկայում է լրջության, պատկառե-
լիության, հուսալիության մասին։
- Կարևոր է հաշվի առնել նաև նայելու ձևը, հայացքը։ Համառ, սևեռուն հայացքը
շփոթեցնում էր զրուցակցին։ Իսկ եթե զրուցակիցը չի նայում դիմացինին, հաճախ
փախցնում է հայացքը, դա նշանակում է, որ նա կամ ինչ-որ բան է թաքցնում կամ
ամաչում է։
Այս ամենը բացատրելով՝ պարզեցինք նաև, որ կոնֆլիկտի հանգուցալուծման
համար հաղորդակցության պրոցեսում բացի խոսքային ներգործություններից, վերբալ
դրսևորումներից, ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև ոչ խոսքային ազդանշանների
համակարգը, որին պետք է տիրապեւոի համապատասխան մասնագետը, հաշտարարը։
Կոնֆլիկտներին վերաբերող հետազոտությունները կարելի է իրականացնել
թեստային աշխատանքի միջոցով և բացահայտել, թե կոնֆլիկտային իրավիճակներում
հայտնված մարդիկ ինչ ռազմավարություն են օգտագործում:

17
Թեստ
«Ինչպիսին եք դուք կոնֆլիկտի ժամանակ»

Այս թեստը օգնում է բացահայտել, թե կոնֆլիկտային իրավիճակում ինչի՞ եք դուք


հակված՝ մրցակցությա՞ն, թե՞ համագործակցության, խուսափու՞մ եք դրանցից, թե՞
հակառակը՝ սրում եք դրանք; ինչպես նաև ստուգում է խմբի յուրաքանչյուր անդամի
հարմարվողականության մակարդակս կոլեկտիվում, խմբում։
Ցուցում, ընտրե՛ք ա/ և բ/ պատասխաններից այն, որն ավելի բնորոշ է ձեզ։
ա/ Հաճախ ես ուրիշներին եմ թողնում վիճելի հարցի վերաբերյալ պատասխանա-
տվությունը բ/նախքան մեր տարաձայնությունների քննարկումը, ես փորձում եմ
ուշադրություն գրավել մեր փոխհամաձայնությունների վրա։
2. ա/Ես փորձում եմ գտնել զիջող որոշում։
բ/ Ես փորձ ու մ եմ հարցերը լուծել ՝ հաշվի առնելով այլ մարդկանց և իմ անձնական
շահերը։
3. ա/ Սովորաբար ես համառությամբ ձգտում եմ հասնել իմ կարծիքի հաղթանակին։
բ/ Հաճախ ես զոհում եմ իմ շահերը՝ հանուն այլոց շահերի։
4. ա/ Ես փորձում եմ զիջողամիտ լինել։
բ/ Ես փորձում եմ չվիրավորել ուրիշի զգացմունքները։
5. ա/ Վիճելի իրավիճակի հարթման հարցում ես միշտ ձգտում եմ հենվել ուրիշի վրա։
բ/ Ես ձգտում եմ խուսափել ավելորդ և անիմաստ լարվածությունից։
6. ա/ Ես փորձու մ եմ խու սափ ել ինձ համար տհաճ իրավիճակներից։
բ/ Ես ձգտում եմ հասնել իմ նպատակին։
7. ա/Ես փորձում եմ հետաձգել վիճելի հարցի լուծումը այնքան, մինչև այն չլուծվի
վերջնականապես։
բ/ Ես հնարավոր եմ համարում ինչ որ հարցում զիջումը, որպեսզի հասնեմ մեկ
նպատակիս ՚այդ հարցում;
8. ա/ Սովորաբար ես համառությամբ ձգտում եմ հասնել իմ նպատակին։

18
բ/ առաջին հերթին ես փորձում եմ որոշել բոլոր շոշոփված հարցերի և հետա-
քրքրությունների էությունը։
9. ա/ Կարծում եմ, որ կարիք չկա անհանգստանալու ինչ֊ինչ տարաձայնությունների
համար։
բ/ Ես ջանք եմ գործադրում իմ նպատակին հասնելու համար։
10. ա/ Ես համառությամբ ձգտում եմ հասնել իմ նպատակին։
բ/ Ես ձգտում եմ գտնել զիջողամիտ որոշում։
ա/առաջին հերթին ես փորձում եմ որոշել բոլոր շոշոփված հարցերի և հետա-
քրքրությունների էությունը։
բ/Ես փորձում եմ հանգստացնել մյուս կողմին, իսկ ամենակարևորը, պահպանել մեր
հարաբերությունները։
12. ա/Ես փորձում եմ խուսափել այն դիրքից, որը կարող է վեճի առիթ տալ։
բ/՛Ես մյուս կողմին հնարավորություն եմ տալիս մնալ իր տեսակետին, եթե նա
նույնպես գնում է զիջման։
13. ա/ Ես առաջարկ ում եմ միջինը։
բ/ Ես համառում եմ, որ ամեն ինչ լինի իմ ուզած ձևով։
14. ա/ Ես հաղորդում եմ դիմացինիս իմ տեսակետը և հարցնում եմ Օրանը։
բ/Ես փորձում եմ ցույց տալ դիմացինիս իմ հայացքների տրամաբանությունն ու
առավելությունը։
15. ա/ Ես փորձում եմ հանգստացնել մյուս կողմին, իսկ ամենակարևորը, պահպանել
մեր հարաբերությունները։
բ/Ես ձգտում եմ ամեն ինչ անել ՝ լարվածությունից խուսափելու համար։
16. ա/Ես փորձում եմ չվիրավորել ուրիշի զգացմունքները։
բ/ Ես սովորոբար փորձում եմ համոզել ուրիշին իմ տեսակետի առավելության մասին:
17. ա/՛Սովորաբար ես համառությամբ ձգտում եմ հասնել իմ նպատակին։
բ/Ես ձգտում եմ ամեն ինչ անել ՝ լարվածությունից խուսափելու համար։
18. ա/՛Եթե դա ուրիշին երջանկություն կպատճառի, ես կարող եմ նրան թույլ տալ
մնալ իր կարծիքին։
բ/Ես թույլ կտամ ուրիշին մնալ իր կարծիքին, եթե նա գնա ինձ ընդառաջ։
19. ա/՛Առաջին հերթին ես փորձում եմ որոշել բոլոր շոշոփված հարցերի և
հետաքրքրությունների էությունը։
19
բ/Ես փորձում եմ հետաձգել վիճելի հարցի լուծումը այնքան, մինչև այն չլուծվի
վերջնականապես։
20. ա/՛Ես անհապաղ փորձում եմ հաղթահարել մեր տարաձայնությունները։
բ/Ես փորձում եմ գտնել երկու կողմի համար ամենաշահավետ կորուստների և
շահույթի համադրությունը։
21. ա/Բանակցությունները վարելիս ձգտում եմ ուշադիր լինել մյուս կողմի
նկատմամբ։
բ/ Ես միշտ կողմ եմ խնդրի ուղիղ քննարկմանը։
22. ա/Ես ձգտում եմ գտնել երկու կողմի համար միջին դիրքորոշումը
բ/ Ես պաշտպանում եմ իմ դիրքորոշումը։
23.ա/՛Որպես կանոն՝ ես մտահոգվում եմ, որ բավարարվեն երկու կողմի
ցանկություններն էլ։
բ/ Հաճախ ուրիշի վրա եմ թողնում վիճելի հարցի լուծման պատասխանատվությունը։
24. ա/Եթե ուրիշի դիրքորոշումը նրա համար շատ կարևոր է, ես փորձում եմ գնալ
զիջման։
բ/ Ես փորձում եմ համոզել մյուս կողմին գնալ զիջման։
25. ա/ Ես փորձում եմ համոզել մյուս կողմին իմ ճշտության մեջ։
բ/Բանակցություններ վարելիս ես փորձում եմ ուշադիր լինել մյուս կողմի
փաստարկների նկատմամբ։
26. ա/ Ես սովորաբար առաջարկում եմ միջինը։
բ/Ես գրեթե միշտ փորձում եմբավարարել երկու կողմի հետաքըրքրություններն էլ։
27. ա/ Ավելի հաճախ ձգտում եմ խուսափել վեճերից։
բ/Եթե դա ուրիշին երջանկություն կպատճառի, ես կարող եմ նրան թույլ տալ մնալ իր
կարծիքին։
28. ա/ Սովորաբար ես համառությամբ ձգտում եմ հասնել իմ նպատակին։
բ/իրավիճակը հարթելիս ես սովորաբար հենվում եմ ուրիշի վրա։
29. ա/ Ես սովորաբար առաջարկու մ եմ միջինը։
բ/ Կարծում եմ, որ կարիք չկա անհւսնգստանալու ինչ-ինչ տարաձայնությունների
համար։
30. ա/Ես փորձում եմ չվիրավորել ուրիշի զգացմունքները։

20
բ/Ես միշտ այնպիսի դիրք եմ ընդունում, որպեսզի մենք համատեղ կարողանանք
հասնել հաջողության։

Թեստի բանալին.
Ստորև ներկայացված աղյուսակի յուրաքանչյուր հինգ բաժնի համար հւսշվե
համընկնող պատասխանների թիվը։

21
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, որքան էլ թվենք կոնֆլիկտի առաջացման պատճառները, դրա


ձևավորման, զարգացման ու դրսևորման առանձնահատկությունները, տեսակները,
հանգուցալուծման համար անհրաժեշտ հնարավոր տարբերակներր, միևնույն է, այդ
ամենը խիստ անհատական է։ Դրա մեջ մտնում է հակամարտող կողմերի տարբեր
առանձնահատկություններ՝ բնավորությունը, խառնվածքը, զարզացվածությունը,
դաստիարակվածությունը, անձնային ուղղվածությունը։ Օրինակ՝ միևնույն կոնֆլիկտը
խոլերիկը այլ կերպ է լուծում, մելանխոլիկը՝ այլ, գեղարվեստական մարդն այ| կերպ է
դա հասկանում, մտածող տիպի մարդն՝ այլ։ Ուստի, թե հակամարտող կողմերը, թե
միջնորդը կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում պետք է անպայման հաշվի
առնի այդ հանգամանքները։
Կոնֆլիկտի հանգուցալուծման մեջ հաղորդակցման դերն այնքանով է կարևորվում,
որ մարդ կարողանա ճիշտ շարադրել իր մտքերը խոսքի, լեզվի միջոցով։ Ամենազործուն
միջոցը դժվար իրավիճակներում սեփական անձի մասին մտքերից շեղվելն է, ուղեղը
զբաղեցնելն է որևէ այլ աշխատանքով, կոնֆլիկտածին գործոնի վրա
չկենտրոնանալն է։
Հիշեք, որ եթե մի տեղ զիջեք դուք, ապա դա բումերանգի նման կվերադառնա կրկին
ձեզ։ Խորհեք, թե ինչու է որևէ մեկը հարձակվում ձեզ վրա։ Գուցե պատճառը ձևի մեջ է, մի
եղեք էգոիստ և ամեն ինչում մեղադրեք դիմացինին։ հասկացեք նաև նրան, բանի որ շատ
միջանձնային կոնֆլիկտներ ներանձնային կոնֆլիկտների, ներքին պոռթկումների,
պրոբլեմների դուրս թափման արդյունք են։

22
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Ա. Նալչաջյան, հոգեբանության հիմունքներ, Եր., 1997թ.


2. “Կանայք հանուն զարգացման” ՀԿ, Կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն
դպրոցներում, Գյումրի 2012թ.
3. ՀՀ, ԿԱԻ Մասնագիտ. կրթ. և ուս. զարգ. ազգային կենտրոն, հաղորդակցման և
աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ, Երևան 2012թ.

23

You might also like