You are on page 1of 9

2-րդ տարբերակ

1. Կոնֆլիկտների հետազոտման հիմնախնդիրը


2. Կոնֆլիկտի փուլերը
3. Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտները դերերի տեսությունում
4. Կոնֆլիկտների դրսևորման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կառավարման
ոլորտում

1. Կոնֆլիկտների հետազոտման հիմնախնդիրը

Կոնֆլիկտը յուրաքանչյուր տեսակի հարաբերության անխուսափելի բաղադրիչն է։


Կյանքի ընթացքում մարդը լինում է որոշակի սոցիալակական խմբերում /դասարան,
կուրս,կոլեկտիվ/, ունենում է տարբեր տեսակի փոխազդեցություններ, որոնց
ընթացքում կողմերի և մասնակիցների միջև առաջանում է տարբեր տեսակի
հարաբերություններ։ Հարաբերությունների մեջ մտնելով մարդիկ ունենում են
տարբեր տեսակետների, կարծիքների հակասություններ, որոնք առաջացնում են
կոնֆլիկտներ։ Հոգեբանության, մասնավորապես կոնֆլիկտաբանության մեջ առկա են
բազմաթիվ մոտեցումներ կոնֆլիկտների ծագման պատճառաբանության, այնպես էլ
դրանց կառուցվածքային զարգացումների և հետևանքների վերաբերյալ:

Վ.Ն.Գրիշինա- Կոնֆլիկտները մարդկանց համատեղ գործունեության ընթացքում


նպատակներին հասնելու խոչընդոտման հակազդեցություն են, որն ուղեկցվում է
չհամընկնող սպասումներով, վարքի շաբլոն բնութագրերով, անհամատեղելի
մշակութային հիմքով ու պահանջմունքներով: Կոնֆլիկտի զարգացումը կարելի է
ուսումնասիրել որպես մտավոր գործընթաց՝ լուծելու մտավոր խնդիրներ, քանի որ
այն կապված է պրոբլեմի առաջացումից, պրոբլեմային իրավիճակի ստեղծումից,
որոշումների ընդունումից:

Կ.Լևինն առանձնացնում է կոնֆլիկտային իրավիճակների հետևյալ հիմնական


դիրքերը.

1. Հարմարում-հարմարում
2. Խուսափում-խուսափում
3. Խուսափում-հարմարում

1
4. Հարմարում խուսափում

Ֆրեյդը եկավ այն համոզման, որ ներքին վտանգը, այսինքն` մարդու իմպուլսների


հետ կապված վտանգն առաջանում է այն բանից, որ մարդը փորձում է հաղթահարել
՛՛արտաքին և իրական՛՛վտանգները, նևրոտիկ կոնֆլիկտների ժամանակ ես-ը
փորձում է խուսափել իր լիբիդոյի պահանջմունքներից`ընդունելով արտաքին
վտանգը որպես ներքին:

Կ. Հորնիի մոտ ներանձնային կոնֆլիկտներն ուսումնասիրվում են առաջին` որպես


անվտանգության և ցանկությունների բավարարման ձգտման բախում, և երկրորդ`
նևրոտիկ պահանջմունքների բախում, որոնց բավարարումը բերում է հակասության և
ֆրուստրացիայի:

Եթե մենք ցանկանում ենք պարզել, թե ինչպես են զարգանում կոնֆլիկտները, մենք


չպետք է կենտրոնանանք դրա առանձին հատկությունների վրա, այլ ավելի շատ
ուշադրություն դարձնենք դրանց ընդհանուր պատկերին: Սկզբում կարող է բավական
քաոսային նկար հավաքվել, բայց ժամանակի ընթացքում դրանից առանձնացնում ենք
երեք հիմնական ստրատեգիաներ: Նևրոտիկը կարող է շարժվել.

1. Դեպի մարդիկ
2. Մարդկանց դեմ
3. Հեռանալ մարդկանցից:

Ռոջերսը կոնֆլիկտի հիմքում տեսնում էր այն հակասությունը, որը մարդու մոտ


առաջանում է կեղծ ինքնագնահատականի և արտաքին, իրական
ինքնագնահատականի միջև, որը ձևավորվում է կյանքի ընթացքում: Նա ասում էր, որ
ներանձնային կոնֆլիկտները պայմանավորված են գիտակցության և կեղծ
ինքնագնահատականի առկայությամբ: Այն կարող է ձեռք բերվել կյանքի ընթացքում:

Ա. Մասլոուն գտնում էր, որ ներանձնային կոնֆլիկտների էությունը հիմնականում


մարդու անիրական պահանջմունքների իրացման մեջ է:

Վ. Ֆրանկլի ներանձնային կոնֆլիկտի էությունը կայանում է կյանքի իմաստի կորստի


մեջ: Նա ասում էր, որ կյանքի իմաստի կորուստը ուղեկցվում էր բավական խորը
հոգեկան տրավմայով:
2
Կ. Թոմասը կոնֆլիկտային իրավիճակում մարդկանց վարքագծի միջոցներից որևէ
մեկի հակումը որոշելու ինքնատիպ թեստային մեթոդիկա առաջարկեց.

 Խուսափում կամ հեռացում կոնֆլիկտից


 Մրցակցութան կամ ուժային մեթոդ
 Ընտելացում կամ միակողմանի զիջումների մեթոդ
 Կոմպրոմիս կամ միակողմանի զիջումների մեթոդ
 Կոմպրոմիս կամ փոխզիջումներ
 Համագործակցություն կամ փոխշահավետ լուծման ձեռքբերում:

2. Կոնֆլիկտի փուլերը

Կոնֆլիկտի քանակության և բովանդակության փուլերի վերաբրերյալ գոյություն


ունեն բազմաթիվ կարծիքներ: Ռամմելը կարծում է, որ կոնֆլիկտն ընթանում է
հետևյալ փուլերով.

1. Թաքնված կոնֆլիկտ. այստեղ կոնֆլիկտի ներունակ պոտենցիալ աղբյուր է


անձերի տարբերությունը, դիրքորոշումները և վերաբերմունքը:
2. Կոնֆլիկտի սկիզբ. այս փուլում որոշ իրադարձություններ մասնակիցներին
մղում են գործողությունների:
3. Հակառակ կողմի ուժերի և հնարավորությունների հավասարակշռում, նրանց
վրա տարաբնույթ ներգործությունների ռազմավարության օգտագործում:
4. Ուժերի հաշվեկշիռ. այս փուլում մասնակիցները պայմանավորվածություն են
ձեռք բերում կոնֆլիկտի լուծման ձևերի վերաբերյալ և համակերպվում են
պայմանավորվածության հետ:
5. Խաղաղ գործընթացի ընդհատում, որտեղ արտաքին ուժերի բավականաչափ
փոփոխությունները նոր կոնֆրոնտացիայի համար հիմք են ստեղծում :

Ռ.Վալտոնն առանձնացնում է կոնֆլիկտի փուլերը` տարբերակման և ամբողջացման,


միակցման:

Կոնֆլիկտի վերլուծության տարբեր տեսություններում ընդհանուր է կոնֆլիկտի


ընթացքի երկու գլխավոր փուլերի առանձնացումը.
3
1. Կոնֆրոնտացիա, երբ գերակշռում են ուժային ձևերը:
2. Կոոպերացիաներ, երբ երկու կողմերին բավարարող որոշումների որոնման
ջանքեր են գործադրվում :

Կոնֆլիկտի բաժանումը փուլերի թույլ է տալիս այն դիտարկել որպես բարդ


կառուցվածք ունեցող երևույթ:

Արևմտյան սոցիալական հոգեբանության մեջ գոյություն ունեն միջանձնային


կոնֆլիկտների վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ : Հավաքված են բազմաթիվ
էմպիրիկ տվյալներ կոնֆլիկտի առաջացման պատճառների, փուլերի և
մեխանիզմների ընթացքի, նրանց լուծման ձևերի վերաբերյալ:

Առաջին տեսակետն այն է, որ կոնֆլիկտը մարդկային բնավորության հատկություն է,


այսինքն` գոյություն ունեն անձի որոշ որակներ, որոնք միջանձնային
հարաբերություններում կոնֆլիկտի են տրամադրում:

Երկրորդ տեսակետն այն է, որ կոնֆլիկտի առաջացումը պայմանավորված է


իրադրային բնութագրով, երբ իրադրային ուժերն ավելի կարևոր են, քան մարդկային
բնավորության հատկությունները:

Ընդհանուր տեսակետներից առանձնացվում է այն, որ կոնֆլիկտը բխում է բազմաթիվ


ուժերի բարդ փոխազդեցություններից, որոնք գտնվում են ինչպես անձի ներսում,
այնպես էլ նրանից դուրս, կամ, այլ կերպ ասած, կոնֆլիկտն առաջանում է օբյեկտիվ և
սուբյեկտիվ պատճառների հետևանքով:

Կոնֆլիկտի վերլուծության վերաբերյալ վերջին տարիներին նկատվում են տարբեր


դիսցիպլինների, ուղղությունների միավորում (սոցիոլոգիա, սոցիալական
հոգեբանություն և միջազգային հարաբերությունների տեսություններ) մեկ
միասնական մոտեցման մեջ: Խոսքը գնում է մարդու պահանջմունքների տեսության
մասին, որը խիստ ուշադրություն է դարձնում կոնֆլիկտային վարքի խորքային
մեխանիզմների վրա:

Տվյալ տեսության կողմնակիցները ձգտում են կոնֆլիկտի լուծման ժամանակ


հեռացնել նրա գլխավոր պատճառները, այլ ոչ թե համաձայնեցնել կողմերի
հետաքրքրություններն, ինչը թույլ կտա կանխել տվյալ կոնֆլիկտի հետագա
4
առաջացումը: Արևմտյան սոցիալական հոգեբանների հավաքած տեսական
տվյալները (միջանձնային կոնֆլիկտների վերաբերյալ) կարևոր ազդեցություն են
ունեցել մեր օրերի սոցիալական հոգեբանության վրա տվյալ երևույթի
ուսումնասիրության գործում:

3. Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտները դերերի տեսությունում

Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտներում հոգեբանական և սոցիալական


փոխկապակցվածությունը առավել հստակ ներկայացված է դերերի տեսության մեջ:
Մարդն իր կյանքի ընթացքում կարող է լինել մի քանի խմբերի անդամ և դրանցից
յուրաքանչյուրումունենալ որոշակի դեր և կարգավիճակ:

Սոցիալական դերերի հիմնական կառուցվածքային տարրերն են դերային


սպասումները, որոնք բաժանվում են իրավունքների և պարտականությունների: Անձն
իր վրա ընդունելով որոշակի դեր` սոցիալական գործընթացներում մյուս
մասնակիցների հետ փոխհարաբերություններում ձեռք է բերում որոշակի
իրավունքներ և պարտականություններ: Երբ դերային սպասումների միջև
առաջանում է հակասություն, անձը հայտնվում է կոնֆլիկտային իրավիճակում:

Ելնելով սոցիալական դերերի տեսությունից` Մ.Հոլսթեյն-Բեկն առանձնացնում է


միջանձնային փոխազդեցության մեջ կոնֆլիկտների հետևյալ պատճառները:

1. Առաջին` բացակայում են առանձին դերերի հստակ և համընդունելի


սահմանումները,
2. Երկրորդ` բացակայում է մարդու կողմից իրեն վերագրված դիրքի, դրան
հասցեագրված սպասումների և պահանջվող վարքի լիարժեք հասկացումն ու
հավանությունը
3. Երրորդ` դերերի կատարման հետ կապված մարդկանց չափազանց շատ կամ
հակասական սոցիալական սպասումները:
4. Չորրորդ` չափազանց կամ հակասական սպասումներ, որոնք ուղղված են
միևնույն անհատին` կապված այն բանի հետ, որ նա միաժամանակ մի քանի
դիրք է գրավում:

5
Դերերի տեսությունն արտացոլում է միջանձնային փոխազդեցությունում առաջ եկող
պրոբլեմային իրավիճակների առաջացման հնարավոր մի շարք աղբյուրներ: Բացի
դրանից, այստեղ մենք նաև տեսնում ենք կոնֆլիկտի երկու անհրաժեշտ
բաղադրատարրերի առկայություն` նպատակների, սպասումների և հոգեբանական
կառույցների օբյեկտիվորեն առաջացած հակադրություն և կողմերի
փոխազդեցության մեջ հակասություն:

Կ. Ֆինկը սոցիալական կոնֆլիկտի տակ հասկանում է ցանկացած իրավիճակ կամ


սոցիալական գործընթաց, որտեղ սուբյեկտները գտնվում են հոգեբանական
հակասության մեջ : Շատ հետազոտողներ առաջարկում են սահմանումներ, որոնցում
որպես հիմք վերցված է միայն վարքային ասպեկտը: Ըստ Մ. Դոյչի կոնֆլիկն
առաջանում է ամեն անգամ, երբ բախում է տեղի ունենում երկու կամ ավելի
սոցիալական միավորների անհամատեղելի գործողություններում: Ընդ որում` այդ
գործողություններն ուղղված են կանխարգելմանը, խանգարմանը, այլ
գործողությունների ապակառուցմանը, որոնք ոչ թե իրադրության, այլ միջանձնային
հարաբերությունների բնութագրիչներն են:

Հոգեբանական հակասությունները (հետաքրքրությունների, արժեքների,


տեսակետների անտագոնիզմը) Մ.Դոյչը համարում է կոնֆլիկտի առաջացման
պայման: Ելնելով դրանից` նա բացահայտում է կոնֆլիկտի առաջացման
հոգեբանական մեխանիզմները: Համաձայն հեղինակի` կոնֆլիկտը հոգեբանական
իրողություն է դառնում միայն այն դեպքում, երբ այն ընկալվում է որպես կոնֆլիկտ:
Իհարկե, պնդում է Մ. Դոյչը, ընկալումը միշտ իսկական է, իսկ իրական
անհամատեղելիությունը միշտ ընկալվում է:

Հետևաբար, կոնֆլիկտի մեջ մտնելու վճռական պայմանը ոչ այնքան


գործողությունների անհամատեղելիության փաստն է, որքան անհամատեղելիության
ընկալումը, որը սերտորեն կապված է փոխազդեցության սուբյեկտների
հետաքրքրությունների հետ:

Այդ իսկ պատճառով համաձայն այդ տեսությունների կոնֆլիկտի լուծումը, միշտ


կապված է ոչ միայն մոտիվացիայի, այլ նաև կոնֆլիկտային իրադրության ընկալման

6
հետ: Ընդ որում` ընկալումը ոչ թե իրադրության պասսիվ արտացոլումն է, այլ
իրադրության մասին գիտելիքների ակտիվ ճշգրտումը:

4. Կոնֆլիկտների դրսևորման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կառավարման


ոլորտում

Կոնֆլիկտների կարգավորման խնդիրը տեսականորեն ենթադրում է դրանց


նախազգուշացման և կառուցողական լուծման հոգեբանական պայմանների
հիմնավորում, իսկ գործնականում` համալիր միջոցառումների մշակում և
իրականացում:

Ժամանակակից պայմաններում ղեկավարման գործունեության ոլորտում


կոնֆլիկտայնությունը մեծամասամբ պատճառաբանվում է արտաքին օբյեկտիվ
հակասություններով, որոնք արտացոլվում են մարդկանց անմիջական
հարաբերություններում և կապված են ղեկավարվող և կառուցվածքա-
գործառույթային համակարգի վերակառուցման հետ: Գործնական
հարաբերությունների նոր մոտեցումները և գործունեության նոր բնույթը պահանջում
են կրթության ոլորտի սուբյեկտներից որոշակի հոգեբանական
պատրաստվածություն կրթության կառավարման համակարգում:

Կառավարման համակարգում կոնֆլիկտները կրում են ինչպես ակտիվ, այնպես էլ


պասսիվ բնույթ: Այս ենթատեքստում առանձնացնում ենք`

1. Անբավարարվածություն (թաքնված վիճակ), գործողությունների ներքին


անհամաձայնություն որոշումների նկատմամբ, առաջադրանքների ձևական
իրականացում, անտարբերություն, ինքնամեկուսացում,
2. Բացահայտ բախում (անհամաձայնության դեպքում խիստ վեճի տեսքով),
առաջադրանքների կատարման մերժում, չենթարկվելու տարբեր ձևեր,
վրեժխնդրություն, ագրեսիվություն, աֆեկտիվ գործողություններ,
3. Պասիվ մերժում, տագնապայնության զգացումի ճնշում, ներքին հուզական
լարվածություն:

7
Յուրաքանչուր կոնկրետ կոնֆլիկտ ունի ծագման առաջնային պատճառներ, որոնք
վերագրվում են նաև բոլոր միջանձնային կոնֆլիկտներին։ Այդպիսին է կոնֆլիկտի
նկատմամբ ընդհանուրի, հատուկի և եզակիի դիալեկտիկան նաև այս դեպքում։

Կառավարչական գործունեության սուբյեկտային կողմն ուսումնասիրում է


կառավարման հոգեբանությունը, որի հիմնական առարկան տարաբնույթ տիպի
գործունեությունների, ղեկավարման գործընթացների հոգեբանական բնութագրերի և
միջանձնային հաղորդակցման հետազոտությունն է։ Հիմնական շեշտը դրվում է անձի
և կոլեկտիվի (խմբի) կամ կազմակերպության` որպես կառավարման սուբյեկտի և
օբյեկտի փոխներգործունեության սոցիալ-հոգեբանական բնութագրիչների
ուսումնասիրության վրա, որի հիմնական նպատակը կրթության կառավարչական
ազդեցությունների որակի ու արդյունավետության բարձրացումն է և, ընդհանուր
առմամբ, կառավարման համակարգի հետագա կատարելագործումը։

Կառավարչական գործունեությունում` ավելի կոնկրետ կրթության կառավարման


ոլորտում, միջանձնային կոնֆլիկտի առաջացումն ու զարգացումն ենթարկվում է
կոնֆլիկտի հիմնական օրինաչափություններին, որոնց թվին են պատկանում`

1. Տվյալ հասարակության ներսում հասարակական հարաբերությունների


ամբողջությունը, դրա սոցիալ տնտեսական կառուցվածքն ու որպես հետևանք,
հասարակական գիտակցության բովանդակությունը,
2. Օբյեկտիվ չափորոշիչների շարք, որոնք առաջացնում են կոնֆլիկտային
իրավիճակներ միջանձնային փոխներգործունեության համարկարգում,
3. Կոնֆլիկտի կախվածությունն արտաքին դրսևորման ենթատեքստից, որում
ընթանում է միջանձնային կոնֆլիկտը, այսինքն` սոցիալհոգեբանական
միջավայրը,
4. Հակասության սուբյեկտիվ նշանակությունը, որը ընկած է կոնֆլիկտի հիմքում
(անհատի համար հակասություններ, որոնք պայմանավորված են նրա
կենսափորձով, արժեքային կողմնորոշումներով, դրդապատճառներով),
5. Սուբյեկտի կողմից կոնֆլիկտային իրավիճակի ընկալումը։

Ղեկավար-ենթակա, ենթակա-ղեկավար, ենթակա-ենթակա


փոխհարաբերությունների համատեքստում աշխատանքին ներկայացվող սոցիալ-

8
հոգեբանական պահանջները, որոնք առաջանում են հասարակական գիտակցության
մեջ այդ գործունեության պայմանների արտացոլման արդյունքում, իրենցից
ներկայացնում են սոցիալական դերի իդեալական մոդել։

Հոգեբանական գիտական դպրոցներում պատմականորեն ձևավորվել են


կառավարման հոգեբանական կողմերի ուսումնասիրության մի քանի հիմնական
ուղղություններ.

1. Ղեկավարի աշխատանքի հոգեբանական կողմերը մարդկանց համատեղ


գործունեությունը կառավարելու գործընթացում, ինչպես նաև՝ այդ
գործունեության հոգեբանական առանձնահատկությունները,
2. Կոլեկտիվի՝ որպես կառավարման սուբյեկտի և օբյեկտի սոցիալհոգեբանական
առանձնահատկությունները, մասնավորապես՝ կոլեկտիվում բարենպաստ
սոցիալ հոգեբանական մթնոլորտի ձևավորման և հոգեբանական գործոնների
կիրառման հնարավորությունը կառավարչական խնդիրներ լուծելիս,
3. Ղեկավարի անձի հոգեբանական որակները, ղեկավարին ներկայացվող
պահանջները` պայմանավորված կառավարչական գործունեության
բովանդակությամբ, ղեկավար-ենթակա փոխհարաբերություններով,
4. Կոլեկտիվի աշխատանքի մոտիվացիայի, աշխատողների արժեքային
կողմնորոշումների ու համատեղ գործունեության ռազմավարության մշակում:

You might also like