You are on page 1of 4

Անձ և հասարակություն

Մարդ, անհատ, անձ

Կյանքում այս փոխկապակցված հասկացությունները հաճախ նույնացվում են, բայց


սոցիոլոգները ճշգրիտ տարբերում են դրանք։

 Այսպես, «մարդ» տերմինով անվանում են Երկրի վրա ապրող կենդանի արարածների


տեսակներից մեկը (ի տարբերություն թռչունների, ձկների, օձերի և այլն)։ Այս տերմինը
ցույց է տալիս մարդկային ցեղի ներկայացուցչին ընդհանրապես, ողջ մարդկության
հավաքական կերպարը։
 Դրա հակադրությունը «անհատն» է կամ անհատականությունը, կամ մարդկային ցեղի
առանձին «նմուշ», նրա ներկայացուցիչներից մեկը, ընդհանուր «մարդ» հասկացության
միայն մեկ մասնավոր դեպք։ Անհատի կյանքը կարճ է, դա ընդամենը «2 հայտնի
ամսաթվերի միջև եղած գծիկ է» (Գերցեն)։ Իսկ մարդկության կյանքը «հավերժ» է և
իրենից ներկայացնում է անընդհատ նորացում՝ ծեր և մահացողների ու երիտասարդ
ու ծաղկողների հերթափոխ, որոնք շուտով նույնպես կծերանան։
 Վերջապես «անձնավորություն»։ Այն հանդես է գալիս որպես այս կամ այն մարդը, ով
ունի որոշակի անհատականություն: Անկրկնելի, բարդ ու ամբողջական հոգևոր-
մարմնավոր առանձնահատկություններ (հատուկ բարոյա-կամային, հոգևոր, մտավոր
որակներ, հատուկ հայացքներ, դիրքորքշումներ, արժեքներ, ձգտումներ, հատուկ
մարմնակազմություն և այլն)։ Այլ խոսքերով ասած՝ անձը կոնկրետ մարդն է, որը
օժտված է որոշակի ֆիզիկական տվյալներով, ինքնագիտակցությամբ,
աշխարհայացքով, բնավորությամբ և հասարակության մեջ իր հատուկ պահվածքով։
Այսպես, ըստ ինտելեկտի և հոգևորի զարգացվածեւթյան աստիճանի , կարելի է
առանձնացնել անձի զարգացման առնվազն 3 հիմնական մակարդակներ։

1. իրենից ներկայացնում է սահմանափակ անձնավորություն․ մարդ՝ սահմանափակ


գիտելիքներով և նեղ աշխարհայացքով, սոցիալական կյանքի թույլ ընկալմամբ։ Շատ
հարցերի նա պատասխանում է «գաղափար չունեմ» բառերով կամ նա սիրում է
հպարտությամբ կրկնել «ես չեմ հետաքրքրվում դրանով»՝ համարելով դա իր
արժանիքը։ Այդպիսի անձնավորությունը սովորաբար եսակենտրոն կերպով փակված
է իր մեջ, իր ֆիզիոլոգիական, սպառողական կարիքների և հաճույքների մեջ։ Այդպիսի
էգոցենտրիզմը (եսակոնտրոն) ավերում է անձը, քանի որ մարդը սոցիալական էակ է։
Նրան անհրաժեշտ է դուրս գալ մեկի հետ՝ ոչ միայն սեղանակից, առևտրի ընկեր,
կենակից։ Մարդուն պետք է սեր, ընկերություն, ակտիվ հոգևոր շփումներ այլ անձանց
հետ։ Եվ նրա համար կարևոր է ամբողջ հասարակության բարեկեցությունը։
Էգոցենտրիզմը նշանակում է «իր սեփական եսի վրա խանգարվել», ամփոփվել իր մեջ
և հասարակության հանդեպ անտարբեր դառնալ։ Արդյունքում ինքնազարգացումը
կանգ է առնում։ Նա այլևս ոչինչ չունի ասելու շրջապատին։ Ինքն էլ իր հերթին քիչ
հետաքրքիր է ուրիշներին։
2. միակողմանի զարգացած անձնավորություն, ով մի բանում հասել է հաջողության
(մասնագիտության մեջ, հոբի, խաղեր), բայց անտարբեր է շատ բաներում։
3. բազմակողմանի զարգացած անձնավորություն, որն ապրում է իմաստալից,
սոցիալապես ակտիվ, ստեղծագործ աշխատանքով տարված, զբաղվածության
տարբեր ձևերով (ընթերցանություն, փիլիսոփայություն, թատրոն, երաժշտություն,
ճանապարհորդություն)։ Այդպիսի անձերի վառ օրինակ են Վերածնունդի
դարաշրջանի գործիչները, որոնք ապացուցեցին, որ տաղանդավոր մարդը
տաղանդավոր է ամեն ինչում։ Կարևոր է առանձնացնել ևս մեկ տարբերություն
անհատի և անձնավորության միջև։ Մեզնից յուրաքանչյուրը ծնվում է որպես անհատ,
իսկ անձնավորություն դառնում է։ Լույս աշխարհ գալով մարդը սկզբից հանդես է
գալիս որպես կենսաբանական արարած։ Միայն ավելի ուշ և աստիճանաբար նա
սկսում գործել գիտակցաբար։ Հետո մտնում է հասարակություն, յուրացնում
մարդկային մշակույթը, զարգացնում իր անհատական առանձնահատկությունները,
ինքնահաստատվում է այլ մարդկանց մեջ և դառնում անձնավորություն։ Դա տեղի է
ունենում մի գործընթացի (պրոցեսի) մեջ, որը կոչվում է սոցիալիզացիա։

Սոցիալիզացիա ՝ մարդու մուտքը հասարակություն

Այսպիսով, սոցիալիզացիան անհատի մուտքն է հասարակություն, մարդկային մշակույթի


հետ հարաբերվելու գործընթացն է։ Այն ընթանում է երկու միահյուսվող ուղղություններով։ Մի
կողմից, ներառվելով սոցիալական հարաբերությունների համակարգի մեջ, անհատը
յուրացնում է սեփական հասարակության մշակութային փորձը, նրա արժեքները, նորմերը,
գիտելիքները, հավատամքը և այլն։ Տվյալ դեպքում նա համարվում է հասարակական
ազդեցության օբյեկտ։ Մյուս կողմից, սոցիալիզացվելով, մարդը ավելի լայն ու ավելի ակտիվ է
մասնակցում հասարակության գործերին և նրա մշակույթի հետագա զարգացմանը։ Այստեղ
նա հանդես է գալիս որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ, հասարակական
կյանքի մասնակից, գործող անձ, որն իր ներդրումն է անում մարդկային մշակույթի մեջ։
Սոցիալիզացիան սկսվում է մանկությունից և գնում է 3 գլխավոր ստադիաներով (փուլերով)
նախադպրոցական, դպրոցական, աշխատանքային։ Դրա հետ մեկտեղ որպես հիմնական
ոլորտներ հանդես են գալիս ընտանիքը, դպրոցը, այլ ուսումնական հաստատություններ,
աշխատանքային կոլեկտիվներ՝ (հանրույթներ) ընկերական, ծանոթների, հարևանների
շրջանակ, ինտերնետ և ԶԼՄ-ներ և այլն։ Սոցիալիզացիան անցնում է անհատի մշակույթի
հետ շփվելու բոլոր գործընթացների միջով՝ ուսուցման, դաստիարակության, այլոց հետ
փոխհարաբերությունների, արժեքների նորմերի յուրացման, տարբեր սոցիալական դերերի և
համատեղ գործունեության տեսակների միջով, որոշակի իրավունքների և
պարտականությունների ձեռք բերման, ամուսնության և ընտանեկան հարաբերությունների
միջով։ Սոցիալիզացիայի հիմնական տարրը համարվում է դաստիարակությունը – մարդու
գիտակցական, նպատակաուղղված ձևավորումը որպես ուժեղ բարոյահոգեբանորեն ուժեղ
անձնավորության, իսկ գլխավոր տարրը ինքնադաստիարակությունն է, քանի որ, ո՞վ, եթե ոչ
անհատը ինքը կարող է ազնվորեն գնահատել իր դրական և բացասական կողմերը, գտնել
ինքնակատարելագործման ուղիներ։ Սոցիալիզացիայի արդյունքում մարդը կենսաբանական
էակից աստիճանաբար վերածվում է սոցիալական էակի, որն ունակ է ապրել և
պատասխանատվությամբ գործել հասարակության մեջ։ Սոցիալիզացիայի գլխավոր ոլորտը
համարվում է ընտանիքը՝ մայրը, հայրը, քույրերը, եղբայրները (անհատի ամենամոտ և
կարևոր մարդիկ)։
Անհատի սոցիալական և անձնական կարգավիճակները

Սոցիալիզացիայի կարևոր արդյունքներից մեկը մարդկանց կողմից հասարակության մեջ


տարբեր կարգավիճակների և դիրքերի ձեռքբերումն է։ «status» լատիներեն տերմինը
նշանակում է ինչ-որ բանի վիճակը, դիրքը, դիրքորոշումը այս կամ այն համակարգի մեջ։
Սոցիոլոգիայում ստատուսը անհատի (կամ խմբի)՝ հասարակության մեջ մյուս անհատների
կամ խմբերի համեմատ ունեցած դիրքն է, տեղը, հեղինակությունը, համբավը։ Դրա հետ
մեկտեղ սոցիոլոգները տարբերում են սոցիալական և անձնային (կամ անձնական)
կարգավիճակներ։
Անհատի սոցիալական կարգավիճակը նրա դիրքն է հասարակության մեջ, որը որոշվում է
դեմոգրաֆիական, էթնիկ, տնտեսական և այլ չափանիշներով (սեռ, տարիք, ծագում,
կրթություն, սեփականություն, զբաղվածության ձև, ընտանեկան դրություն)։ Այլ կերպ ասած՝
ամեն մի կարգավիճակ պատասխանում է հարցին, թե սոցիալական կառուցվածքի բազմաթիվ
բջիջներից ո՞րն է զբաղեցնում տվյալ անհատը տվյալ չափանիշով։ Ասենք, մարդը, ով
սովորում է ԲՈՒՀ-ում, ունի ուսանողի կարգավիճակ, ով կորցրել է աշխատանքը՝
գործազուրկի կարգավիճակ։ Երբ սոցիոլոգները ուսումնասիրման նպատակով, միավորում են
այս կամ այն միանման կարգավիճակ ունեցող մարդկանց առանձին խմբերի մեջ, առաջանում
է խմբային սոցիալական կարգավիճակը (երիտասարդություն, զինվորներ, բժիշկներ,
ընթերցողներ և այլն)։ Մարդիկ իրենց կյանքում ունենում են ոչ թե մեկ, այլ բազում
կարգավիճակներ։ Մարդը միաժամանակ կարող է լինել և որդի, և ամուսին, և հայր, և
գիտնական, և քաղաքապետ, և հարկատու ։ Կարգավիճակները կարող են
չհամապատասխանել, հակասել իրար։ Այդ պատճառով գոյություն ունեն դրանց
համատեղելիության և անհամատեղելիության հասկացությունները։
Այսպես, կարգավիճակային անհամատեղելիությունը նշանակում է, որ միևնույն անձը
տարբեր սոցիալական հարթություններում գրավում է տարբեր մակարդակներ։ Օրինակ
գիտնականի կրթական և մշակութային բարձրագույն մակարդակը չի համապատասխանում
նրա աշխատանքի ցածր վարձատրությանը։ Կախված այն դերից, որը խաղում է անհատը
հասարակության մեջ իր դիրքի ձեռքբերման ընթացքում, տարբերում են սոցիալական
կարգավիճակի 2 հիմնական տեսակներ՝ նախասահմանված (բնածին) և ձեռքբերովի։
Բնածին ստատուս։ Մարդիկ ստանում են կարգավիճակ ի ծնե, ժառանգաբար կամ կյանքի
հանգամանքների բերումով, անկախ իրենց ցանկություններից, կամքից, ջանքերից։ Այդպիսի
կարգավիճակը, օրինակ, կապված է սեռի (կին, տղամարդ), ազգության (բելառուս, հայ),
ռասայի, արյունակցության (դուստր, որդի, քույր), ժառանգվող կոչումների (լորդ, բարոն)։
Սրանց պայմանականորեն դասում են ակամա ձեռք բերած կարգավիճակները։
Ձեռքբերովի ստատուսը ստացվում է անհատի անձնական ջանքերի շնորհիվ։ Այն կապված է
կրթության և աշխատանքային որակավորում ստանալու հետ (ուսանող, բանվոր, վարպետ,
ինժեներ), աշխատանքային գործունեության և գործարարության (ֆերմեր, բանկիր,
գիտությունների թեկնածու, մինիստր, խորհրդարանի անդամ) ինչ-որ հատուկ արճեքների
(վաստակավոր ուսուցիչ, պատվավոր քաղաքացի, ժողովրդական արտիստ) և այլն։
Հասարակության մեջ առաջատար դիրքեր են զբաղեցնում self-made man-ները՝ ձեռներեց
մարդիկ՝ հզոր էներգիայով, իրենց բարձր ակտիվությամբ ինքնուրույն հաջողության հասած։
Անձնային կարգավիճակը որոշվում է սոցիումի մեջ նրա համբավով և հեղինակությամբ։ Այլ
կերպ ասած, անձնային կարգավիճակը դա անհատի հասարակության կամ խմբի մեջ
գրաված դիրքն է (հատկապես փոքր խմբի, որտեղ բոլորն իրար ճանաչում են), որը որոշվում է
այս կամ այն սոցիալական չափորոշիչնեչին նրա համապատասխանությամբ (ազնվություն,
պատասխանատվություն, աշխատասիրություն, կրթվածություն, պրոֆեսիոնալիզմ
(մասնագիտացում) և այլն։ Ցանկացած աշխատանքային կոլեկտիվում յուրաքանչյուր մարդ
իր աշխատակիցների աչքին ունի իր անձնային որակների որոշակի գնահատական
(աշխատող-ծույլ, բարեգործ-գծուծ, լուրջ մարդ–թեթևամիտ, բարի կամեցող-չար)։
Սոցիալական և անձնային կարգավիճակները կարող են չհամընկնել։ Այսպես, ասենք,
նախարարը (բարձր սոցիալական կարգավիճակ) կարող է լինել զզվելի և ձեռքից ոչ մաքուր
անձնավորություն (ցածր անձնային կարգավիճակ)։ Եվ հակառակը, հավաքարարը (ցածր
սոցիալական կարգավիճակ) իր աշխատասիրության և բարեհոգության շնորհիվ շրջապատի
համար կարող է լինել շատ հարգված մարդ (բարձր անձնային կարգավիճակ)։ Դա
նշանակում է, որ մարդկային հարաբերությունների խնդիրը մարդկանց ղեկավարների և
ենթակաների, հրեաների և ռուսների, ուսանողների և պրոֆեսորների բաժանելու մեջ չէ։
Գլխավորը՝ մարդիկ լինում են լավ և վատ, ազնիվ և ստախոս, բարի և չար․․․
Մարդկանց սոցիալական դերը

Այս կամ այն սոցիալական կարգավիճակ ունեցող մարդուց սպասում են իրենց


համապատասխան պարտականությունների կատարում և որոշակի վարքագիծ։
Մասնավորապես, որևէ երկրի նախագահի կարգավիճակը ենթադրում է, որ նրա տերը
հուսալիորեն երաշխավորում է երկրի սահմանադրության իրացումը, ապահովում է
յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պահպանությունը,
համաձայնեցնում է տարբեր հասարակական խմբերի շահերը, պաշտպանում է ժողովրդի
շահերը և այլն։ Հենց դրանում էլ կայանում է սոցիալական դերի իմաստը (դերակատարում) ։
Սոցիալական դերը որոշակի գործողություններն են, որոնք պետք է կատարի անհատը (կամ
խումբը) իր սոցիալական կարգավիճակին համապատասխան։ Սոցիալական դերը տվյալ
դիրքում մարդկանց կատարելիք ֆունկցիաներն են։ Այդ ֆունկցիաները (դերային
գործողություններ) յուրաքանչյուր հասարակությունում որոշվում են համընդհանուր
ընդունված նորմերով և հաճախ ամրագրվում են տարբեր փաստաթղթերում (օրենքներում,
կանոններում, ինստրուկցիաներում, կանոնագրություններում)։ Սակայն սոցիալական դերը
խոսում է լոկ այն մասին, թե ինչպես պիտի իրեն պահի այս կամ այն կարգավիճակը կրողը,
ինչպիսի գործողություններ են նրանից ակնկալում։ Իրականում նրա գործողությունները
կարող են չհամապատասխանել տվյալ կատարմանը։ Այդպիսի
անհամապատասխանությունը կարգավիճակի և դերակատարման միջև, դերային ակնկալիքի
և դերային կատարման միջև ՝ կարգավիճակ-դերային կոնֆլիկտի պատճառներից մեկն է։
Երբ սոցիալական կարգավիճակը և դերակատարումը կոնֆլիկտային են լինում,
հասարակությունը ստիպված է լինում կիրառել պատժամիջոցներ (սանկցիա) խախտողների
նկատմամբ։ Օր․ չկայացած նախարարին ազատում են աշխատանքից, չառաջադիմող
ուսանողին հեռացնում են ուսումնական հաստատությունից և այլն։

You might also like