You are on page 1of 3

«Փոքր մարդը մեծ աշխարհում» - Ռ․Ս․

«Կարևոր օր»

Առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, ես արդեն սկսել էի պատրաստվել իմ այսօրվա
ելույթին։ Կրկնում էի խոսքերս, ավելացնում կամ պակասեցնում էի, եթե զգում էի, որ այդ
հատվածը հնարավոր է չհասկացվի մարդկանց կողմից։

Հանկարծ մի միտք ծագեց գլխումս։ Հասկացա, որ չեմ խոսել ահաբեկչության մասին,


որը մեր օրերում դասվում է ամենակարևոր խնդիրների շարքում։ Մինչև հիմա չեմ
հասկանում, թե ինչու են մարդիկ ցածրացնում այլ մարդկանց, եթե նուն հաջողությամբ նրանք
էլ կարող են հայտնվել նույն տեղում։ Այս կյանքում լավ կամ վատ մարդ չկա և պետք չէ կառչել
ինչ-որ մեկից կամ փորձել նեղացնել, մատնացույցի առարկա դարձնել և այլն։ Այս հատվածն
էլ ավելացնելուց հետո շտապեցի ելույթին՝ չուշանալու համար։

Ելույթի ժամանակ լսում էի, թե ինչպես էին մյուս ներկայացուցիչները խոսում իրենց
տեսակետերի մասին և նկատեցի, որ նրանք նույնիսկ չփորձեցին խոսել մեր այսօրվա
խնդիրների մասին։ Ըստ իս, Մերի Ջոնսոնի փափուկ խաղալիքների կամ բարձերի
փափկության մասին ելույթները այդքան կարևոր չեն, որքան մեր առօրյա գերխնդիրները,
որոնց մասին, հնարավոր է, ոչ բոլորն իմանան։

Րոպեներ անց իմ ելույթի ժամանակն էր լինելու, և ես կներկայացնեմ այն ամենն, որն


իրականում շատ կարևոր նշանակություն ուներ բոլորիս ներկայի և ապագայի համար։ Երբ
հաղորդեցին “Քսելա” անունը, առաջացա բեմի կենտրոնին և հասկացա, որ այսօրվա
խոսքերս դառնալու են իմ ելույթի բանալին։ Ժպտացի և սկսեցի խոսել, որի ընթացքում
ուսումնասիրում էր մարդկանց դիմային արտահայտությունները և պարզ հոգեբանության
շնորհիվ հասկանում, որ մարդիկ գիտակցում էին այն ամենն ինչի մասին տվյալ պահին
խոսում էի։ Խոսեցի բազում թեմաների մասին, սկսած՝ անտուն մարդկանցից, վերջացրած՝
բարդ դիվանագիտական թեմաներից։ Ելույթից հետո բոլորն ասում էին, որ իմ ելութի
օգնությամբ տեղեկացան բազում թեմաներից, որոնց մասին երբևէ չէին լսել։

Ճիշտ է բոլորը գոհ էին իմ ելույթից, սակայն հոգու խորքում ես զգում էի, որ այս
խոսքերը չեն օգնելու ինձ՝ մոռանալու այն ամենն ինչն ինձ հետ կատարվել էր անցյալ
տարիների ընտացքում։ Մտածում ե՞ք, ինչ կարող էր լինել ինձ հետ մի քանի տարի առաջ․․․
Ես նույնպես ենթարկվել եմ ահաբեկչության։ Տարիների ընթացքում ահաբեկչությունը ավելի է
խորացել և ավելի ու ավելի են աճում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց թիվը։ Մարդիկ
սկսում են խոսել քո մասին ամենուր՝ նույնիսկ քո դիմաց կանգնած։ Իմ ելույթների շնորհիվ ես
կդիմեմ մարդկանց՝ բացատրելով, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ենթարկվում են
ահաբեկչության և հույս ունեմ, որ նրանք կհասկանան և կփորձեն օգնել ինձ և մյուսներին՝
վերացնելու այս խնդիրը։

Համալիրից դուրս եկա՝ գնացի զբոսնելու և մի փոքր մտածելու։

Մտածում էի, թե ինչպես կարող եմ մի փոքր ցրվել այս տարօրինակ, բայց միևնույն ժամանակ
հետաքրքիր օրից։ Գնացի “Ռետրո” սրճարանը և հիշեցի, որ այս սրճարանն իմ ընկեր՝
Թոմասի ամենասիրելի վայրն է, որտեղ մենք ամիսը մեկ-երկու անգամ հանդիպում ենք։
Մատուցողից խնդրեցի սուրճ և շարունակեցի մտորել․

Միգուցե՞ ես միայնակ չեմ կարող բացատրել մարդկանց թե ինչ եմ զգում, երբ տեսնում
եմ մարդկանց, ովքեր տառապում են հիվանդություններից, կախվածություններից և այլն։
Միթե՞ նրանք չեն տեսնում կամ չեն զգում այդ ամենը։

Մինչ ես մտքերիս մեջ կորած փորձում էի ելք գտնել, մատուցողը բերեց սուրճը։ Պատուհանից
նայելով քաղաքի անցուդարձին՝ սուրճ էի խմում և հանկարծ սրճարանի մյուս ծայրից ինչ-որ
մեկն ինձ էր դիմում․

- Քսելա, Քսելա, ․․․

Շրջվեցի և տեսա Թոմասին, ով ժպտալով մոտենում էր իմ սեղանի մոտ։

- Թոմաս, ինչպիսի զուգադիպություն։


- Վաղուց չէինք հանդիպել։
- Այնքան ծանրաբեռնված եմ ելույթներովս, որ նույնիսկ ժամանակ չեմ գտնում
հանդիպելու ընկերներիս հետ։
- Ես նույնպես զբաղված եմ իմ առօրյա աշխատանքներով, բայց միևնույն է չեմ
կարող չգալ այս սրճարան և գոնե մեկ բաժակ սուրճ խմել։

Նայելով նրան մի միտք էր գալիս գլխումս, որն անընդհատ վանում էի ինձնից և փորձում էի
չմտածել դրա մասին։

- Այսօր այնքան բարդ օր էր ինձ համար, այդ պատճառով էլ եկա այստեղ մի փոքր
հանգստանալու և տարբերակելու ճիշտը՝ սխալից։ Գլխումս հազարավոր մտքեր
կան, որ չգիտեմ ինչպես վարվեմ յուրաքանչյուրի հետ, ինչ լուծում տամ կամ
գործեմ արդյոք, թե՞ ոչ։
- Այդ դեպքում ես կարող եմ գնալ, որպեսզի դու կարողանաս տարբերակել ճիշտն ու
սխալը։ Ես գիտեմ, թե քեզ համար ինչ կարևոր են քո ամեն մի միտքը, այդ
պատճառով քեզ պետք է մենակ մնալ և հասկանալ այն ամենն, ինչը քեզ
անհանգստացնում է։
- Ո՛չ, ո՛չ Թոմաս, մի գնա․․․ Դու չես կարող հենց այնպես թողնել ու հեռանալ։
Միթե՞ ես այդպիսի անուշադիր ընկեր եմ, ով չի ցանկանում քեզ հետ
խոսել և իր ժամանակը քեզ հետ անցկացնել։ Դու այն մարդկանցից ես,
ով ինձ հասկանում է և ես վստահ եմ, որ դու կարող ես ինձ օգնել։
- Ի՞նչ է պատահել Քսելա, ինչով պետք է քեզ օգնեմ։
- Ես մարդկանց փորձում եմ բացատրել, որ կյանքը միայն լավ կողմ չունի,
այլ ունի նաև մի այլ կողմ, որտեղ կան բազում խնդիրներ։ Որքան էլ
բացատրում եմ, միևնույն է, ինձ թվում է, որ նրանք ինձ չեն լսում կամ չեն
հասկանում․․․
- Բարդ թեմա ես ընտրել, բայց շատ կարևոր և արդիական։ Իմ կարծիքով
քեզ պետք է հանգիստ։ Դու պետք է ցրվես այս ամենից։ Ցրվելու լավ
միջոց է ճանապարհորդությունը, որը կպատասխանի քո հարցերի մեծ
մասին։ Ճանապարհորդության շնորհիվ կկարողանաս տեսնել կյանքի
այն կողմերը, որոնց մասին հնարավոր է երբեք տեղյակ չես եղել և
կկարողանաս եզրահանգումներ կատարել ապագա ելույթների համար։
- Ինչ ճանապարհորդության մասին կարող է խոսք գնալ , չէ՞ որ դու
գիտես, թե ես ինչքան աշխատանք դեռ ունեմ կատարելու։
- Ես կօգնեմ քեզ՝ գտնելու քեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները ,
բայց դրանց պատասխանները գտնելու համար պետք է
ճանապարհորդել, քանի որ ինչպես դու ես նշում՝ կյանքն ունի բազում
կողմեր և մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ կողմերին
առանձին, առանձին և շատ մանրամասնորեն։ Բացահայտելով և
ուսումնասիրելով կյանքի նոր կողմերը դու անկասկած կգտնես քո
հարցերի բոլոր պատասխանները, որոնց շնորհիվ կկարողանաս հասնել
քո նպատակին։
- Թոմա՛ս, քո մտքի թռիչքն ինձ պարզապես ապշեցնում է։ Այդ
ճանապարհորդության օգնությամբ ես կյանքի տարբեր կողմերին
կծանոթանամ և արդյունքում քո շնորհիվ, ես կկարողանամ մարդկանց
բացատրել իմ տեսկաետերը։ Շնորհակալ եմ, որ ինձ միայնակ չես
թողնում այս բարդ ժամանակահատվածում։
- Ինձ համար կարևոր է, որ դու վստահ լինես քո ամեն քայլի համար, այդ
պատճառով էլ ես պատրաստ եմ ամեն պահի լինել քո կողքին։

Այսպես անցնում է մի քանի ժամ, իսկ Քսելան և Թոմասը շարունակում էին իրենց
հետաքրքիր զրույցը և նույնիսկ չէին նկատում, թե ինչպես էր ժամանակը անցնում։ Նրանց
հեռվից նայելիս, կթվար, թե սիրահար զույգը զրուցում է մի հետաքրքիր և կարևոր թեմայի
շուրջ, սակայն նրանց դեպքում հնարավոր չէր այդպիսի կապ լինել․․․ Քսելան չէր ցանկանում
մտածել սիրո մասին, քանի որ նա սերը համարում էր, որպես խանգարող մի երևույթ, որը չէր
թողնի նրան կատարելագործվելու և հասնելու իր նպատակներին։ Նրա կարծիքով, սերը
կխանգարեր նրա հաջորդ ելույթների համար, քանի որ սերը խլում է մարդկանց ամբողջ
ուշադրությունը և չի թողնում անել այն, ինչը կօգներ շատերին հասնելու իրենց
նպատակներին․․․

You might also like