You are on page 1of 2

7 տարեկան էի, երաժշտական էի գնում։ Ճանապարհին մի ծերուկ ինձ խաբելով,

որ հորեղբայրս է ինձ տարավ իր տուն, որը այնքան էլ լավ վիճակում չէր։ Դանակ
սեղանին, թաս, որի մեջ ոսկոռներ էին, դե դժվար մարդկային, համենայն դեպս
շատ պարզ եմ հիշում։ Դուռը փակեց, և նստացրեց մահճակալին։ Ես սկսեցի
վախենալ։ Այտս համբուրեց ու կոնֆետ տվեց։ Ես բարձրացա որ գնամ , նա ինձ
պահեց հետ ու նորից ստիպեց նստել ու շարունակեց համբուրել։ Ես սկսեցի լացել
ու ասել, որ մայրս կջղայինանա եթե չվերադառնամ տուն։ Նա պատասխանեց, որ
մայրս սրա մասին հաստատ չի իմանա։ Ես ավելի վախեցա։ Վազեցի դռան մոտ,
սկսեցի ուժեղ լացել, ու գոռալ։ Նա բացեց դուռը, բայց այտս ևս մեկ անգամ էլ
համբուրելու պայմանով։ Ես դուրս եկա այդեղից, զզվելի ու անտանելի
հիշողությունները հետս տանելով։ Դուրս եկա երաժշտականից , որովհետև այլևս
չէի կարողանում կենտրոնանալ։ Ամեն անգամ նույն ճանապարհով անցնելուց
ներսս տակնուվրա էր լինում։ Բայց սիրում էի երգելը, նվագելը , երաժշտությունը իմ
թերապիան էր, մինչև օրս էլ։ Զղջում եմ որ ուժեղ չգտնվեցի, ու չգնացի երազանքիս
ետևից։ 11 տարեկանում մասնակցեցի երգի մրցույթի, և հաղթեցի։ Ստացա
դրամական պարգև։ Ընտանիքս ֆինանսապես լավ վիճակում չէր, ու ես երազում
էի իմ հասակակիցների նման սմարթֆոն ունենալ ձեռքումս։ Այդ գումարով ու հորս
օգնությամբ սմարթֆոն գնեցինք։ Մոտակա մեկ շաբաթը ընկերներիս հետ
խաղում էի։ Հետո հասկացա որ իմը չէ։ Ես ավելին էի ուզում, ես ուզում էի նորից
գումար աշխատել։ Սկսեցի ուսումնասիրել, կարդալ անընդհատ , ու գումար
աշխատելու միջոցներ գտնել։ Վերջապես գտա մի ձև։ 12 տարեկանում սկսեցի
արտասահմանյան խանութների հետ աշխատել, գովազդել իրենց ապրանքը սոց
կայքերում, հաճախորդներ բերել, ու վարձատրվել դրա համար։ Այդ տարիքից
սկսեցի ինքս ինձ հագուստով և գումարով ապահովել։ Դա մեծ փորձ էր ինձ
համար։ Ամեն ինչ լավ էր, բայց երբ հայրս մահացավ, կյանքս 180 աստիճանով
փոխվեց։ Ես չունեի նպատակներ, ես չունեի ցանկություններ , ես չունեի ձգտում։
Ես կորցրել էի թիկունքիս, ես կորցրել էի մեկին ով ինձ առաջ գնալու մոտիվացիա
էր տալիս, ով երբեք չէր հանձնվում։ Մոտակա մեկ տարին անպատակ ապրում էի,
մի քանի իքնանսպանության փորձեր էլ եմ արել, որովհետև վատ մարդկանց
պատճառով սկսել էի մտածել, որ ես հոգեկան խնդիրներ ունեմ։ Հորս էլ մինչև
մահը վատ խոսքեր էի ասել, շատ վատ, առանց հասկանալու։ Զղջում էի, մտածում
էի որ ապրելու իրավունք չունեմ, ու փորձում էի սխալս ուղել։ Բայց չէր ստացվում։
Սկսեցի հոգեբանական գրքեր կարդալ, որ ինքս ինձ օգնեմ։ Քիչ-քիչ առաջ էի գնում ,
սկսում ավելի հասուն մտածել ու ցավս ուժի վերածել։ Սկսեցի նորից աշխատել ,
կողքից ծրագրերի մասնակցում գրանտային, կամավորական, տարբեր տեսակի ,
որ ցրվեմ, որ մոտիվացիա գտնեմ։ Ու գտա․․․ հատկապես Գյումրիում ունեցածս
սթենդ ափից հետո, երբ համարյա բոլորը լացում էին իմ անցած ճանապարհի
մասին խոսելուց հետո։ Ինձ ասում էին, որ ես ուժեղ եմ ու կհասնեմ այն ամենին
ինչի մասին երազում եմ։ Թալինցի եմ ես, ի դեպ։ Մայրս թոքաբորբ էր, ու միայն ես
էի տանը աշխատում։ Ֆատոգրաֆ որպես քարոզարշավներին, զրո փորձով, բայց
ինքնուս փորձում էի ամեն ինչ ճիշտ անել։ Գումար աշխատեցի որ մորս դեղերի
հարցը լուծենք։ Հետո տեղափոխվեցինք Երևան։ Ես որոշեցի աշխատանք գտնեմ ,
որ կարողանամ համալսարն ընդունվելուս համար պարապել։ Ընդունվեցի
մատուցող։ Աշխատեցի 5 ամիս, ուժեղ էի, ու գիտեի որ աճելու եմ, մինչև որ ինձ
հարազատ դարձաց մարդիկ գլխիս չսարքեցին ու ինձ աշխատանքից չհանեցին,
պատճառաբանելով որ տնօրինությունը ինձ նման աշխատող չի ուզում։ Բայց մի
քանի օր հետո նույն տնօրինությունից տնօրենը ինձ կանչեց իր մասնաճյուղ ,
որովհետև հավանում էր ինձ ու չէր հավատում որ ես ինձնից խնդիր եմ
ներկայացնում։ Ես սկսեցի աշխատել երկար, անգամ մտա մարքեթինգի թիմ , ու
նաև սկսեցի ֆոտոգրաֆինգով զբաղվել նույն ցանցում։ Ձեռք բերեցի լիքը
հարազատ մարդկանց։ Հետո աշխատելուս վայրը փոխեցի, ու նորից խնդիրներ։
Անցավ 2 ամիս, որոշեցի հետ գնամ։ Էլ ուժ չունեմ հաղթահարելու, հարմարվելու։
Տնօրենս մենեջեռ դառնալու ձգտում ա ինձ տվել։ Բայց ես հույս չունեմ , ես
մոտիվացիա չունեմ, ու հոգնել եմ անվերջ պայքարելուց։ Ես լիքը նպատակներ
ունեմ, երգելու, բիզնեսի հետ կապված։ Բայց ամենը հետ է մնում։ Ինձ թվում ա
առաջվա Սոֆին ավելի ուժեղ էր, քան ներկայիս Սոֆին։ Չգիտեմ․․․․

You might also like