You are on page 1of 29

Հեղինակ ` Հարություն Ղուկասյան

ԲԱՐԵՎ , ԵՍ ՔՈ ՎԱԽՆ ԵՄ

Հարցազրույց ՎԱԽԻ հետ

Վախերը հաղթահարելու արագ , էֆեկետիվ եվ նորարարական մեթոդներ: Ընդամենը 30 րոպե


եվ դուք կազատվեք ձեր վախերի եվ ֆոբիաների մեծ մասից

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սա պատմվածք չէ բառիս ուղակի իմաստով: Սա նաեվ նորարարություն չէ: Կարծում եմ


ինձանից առաջ էլ եղել են հեղինակներ , որ փորձել են իրենց մտքերն այս ոճով ներկայացնել:

Առաջին հարցազրույցը մեր Վախի հետ է: Այն ինչ ես գրել եմ , հիմնված չէ միայն իմ
սուբյետկիվ կարծիքի վրա: Ես բազմաթիվ հեղինակների աշխատությունների եմ ծանոթացել ,
որոնք գրել են վախերի եվ նրանց հաղթահարման միջոցների մասին:: Բայց խնդիրը կայանում
է նրանում , որ միշտ չէ , որ հաջողվում է նրանց առաջարկած մեթոդներով արագ եվ էֆեկտիվ
արդյունքների հասնել: Երբեմն վախի զգացման հաղթահարումն ուղակիորեն կապվում է
մարդու հոգեվոր զարգացման հետ եվ դա ճշմարիտ է: Սակայն ինչպես վարվեն այն մարդիկ ,
որոնք ապրում են մեգապոլիսներում , չափազանց զբաղված են իրենց աշխատանքով եվ
առօրյա հոգսերով եվ ուղակի ֆիզիկապես ժամանակ չունեն հոգեվոր պրակտիկաներով
զբաղվելու համար ? : Կյանքի տեպմը , որն օրեցոր ավելի է արագանում , թելադրում է իր նոր
կանոներն ու օրինաչափությունները: Մենք ապրում ենք տեխնոգեն դարում , որտեղ
ինֆորմացիայի փոխանակումը տեղի է ունենում կայծակնային արագությամբ , որոշումները
շատ հաճախ ընդունվում են ակնթարթային ձեվով : Ես չեմ ասում , դա լավ է , թե վատ : Բայց
դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Ես մեծ պատկառանքով եմ վերաբերվում այն
անհատներին , ովքեր օգտագործելով տարբեր հոգեվոր պրակտիկաներ կարողանում են լուրջ
արդյուքների հասնել , ձեռք բերելով հանգստություն եվ խաղաղություն: Սակայն այդպիսի
մարդիկ ավելի շատ բացառություն են , քան օրինաչափություն: Բայց դա չի նշանակում , որ
մարդկանց ստվար զանգվածը, որոնք իրապես ցանկանում են երջանիկ լինել եվ ազատվել
իրենց վախերից եվ ներքին կապանքներից , շանս չունեն դա անելու, որովետեվ օբյեկտիվ եվ
սուբյետիվ պատճառներով նրանք չեն կարող ժամանակ տրամադրել հոգեվոր
ինքնազարգացմանը: Իհարկե , այսօր կան բավականին շատ կենտրոններ եվ կոուչերներ ,
որոնք զբաղվում են մարդու ինքնազարգաման խնդիրենրով: Սովորաբար հազար մարդուց ,
որոնք հաճախում են նման դասնթացների , առնվազն 80 տոկոսոը դասնթացների ավարտից
որոշ ժամանակ անց կրկին հայտնվում են դեպրեսիայի մեջ: Ոչ ` , պատճառը վատ
ուսուցիչները չեն : Ուսուցիչը կարող է մարդուն օգնել հասնելու ներքին , կամ հոգեվոր
զարգացման , եթե միայն այդ կապը երկարատեվ է , կայուն: Արեվելքում շատ ուսուցիչներ
իրենք համար աշակերտ է ընտրում ողջ կյանքի համար: Ես ինքս բազմաթիվ անգամներ
փորձել եմ տարբեր գրքերի եվ սեմինարների միջոցով գտնել ինձ հետաքրքող հարցերի
պատասախանները: Եվ շատ անգամներ դա ինձ օգնել է , որի համար շնորհակալ եմ բոլոր
հեղինակներին եվ ուսուցիչներին: Սակայն միշտ , ինչ , որ բաց է մնացել: Միշտ ինչ , որ
կիսատ լինելու զգացողություն է եղել: Թվում է , թե ամեն ինչ հասկանալի է , արդեն ամեն ինչ
գիտեմ , սակայն անցնում է մի որոշ ժամանակ , երբ հարցնում ես ինքդ քեզ - Արդյոք հաջողվել
է ամբողջովին ազատվել այն խնդիրներից , որոնց պատասխանները ես արդեն գիտեմ ?
Վստահ եմ , որ այդ նույն հարցը նաեվ դու ես քեզ տվել եվ բազում անգամներ եվ հիմնականում
ստացել ես բացասական պատասխաններ:

Ես հույս ունեմ , որ այն , ինչ հիմա կներկայացնեմ քո ուշադրությանը , իրապես կարող է օգնել
: Օգնել ազատվել տարբեր խնդիրներից եվ ձեռք բերել երջանիկ ապրելու իրավունք: Իրավունք
, որ մեզ տրված է իր վերուստ: Սա իմ գրքաշարի առաջին գիրքն է , որը վերաբերվում է մեր
վախերին:

Մենք շատ քիչ բան գիտենք մեր վախերի մասին: Առավել եվս չգիտենք , թե ինչպես հեշտ ու
էֆեկետիվ եղանակներով կարողանանք չեզոքացնենք այդ վախերը , որոնք մեզ խանգարում
են ապրել: Հույս ունեմ , երբ դու կավարտես այս գրքի ընթերցանությունը , ամբողջական
պատկերացում կկազմես , թե ինչ է վախն իրականում եվ ինչպես չեզոքացնել այն քո մեջ , կամ
միգուցե կա այլ ճանապարհ ?

-------------------------------------------------------------------------------

Հարցազրույց ՎԱԽԻ հետ

ՎԱԽ - Ողջույն , ես քո վախն եմ: Կամ վախերից մեկը , կամ բոլորը միասին: Քեզ թվում է , թե
տարբեր եմ , բայց իրականում մեկն եմ : Ես ուղակի սիրում եմ հանդես գալ տարբեր
դիմակներով: Ես գիտեմ , որ իմ ներկայությունը տանջում է քեզ , ստիպում սարսափել,
կորցնել ինքնատիրապետումդ: Երբ ես գալիս եմ , քո գիտակցությունը մթագնվում է ,
պառալիզացվում : Դու չես հասկանում , թե ինչ է քեզ հետ կատարվում: Շատ ժամանակ դու
նույնիսկ չգիտես , թե ինչու է դա քեզ հետ պատահում: Ինչ է պատճառը, որ ստիպում է
վախենալ ? Բայց հետո , երբ վախի նոպան անցնում է , դու սկսկում ես մտածել: Ի՞նչու: Ի՞նչու
եմ ես վախենում եվ արդյոք իրական են իմ վախերը: Ես այստեղ եմ քո հարցերին
պատասխանելու համար:

Ես եվ դու անբաժանելի ենք : Իսկ , եթե դա այդպես է , ճիշտ կլինի , որ մենք առավել մոտիկից
ճանաչեք իրար: Ես քեզ` շատ լավ ճանաչում եմ , իսկ ահա դու ինձ ` ոչ: Ես այստեղ եմ այդ
անարդարությունը շտկելու համար:

Ես գիտեմ , որ դու շատ հարցեր ունես եվ պատրաստ եմ քո բոլոր հարցերին անկեղծորեն


պատասխանելու:

- Ինչու համար եմ ես վախենում , կա՞մ ինչն է ստիպում ինձ վախենալ:

ՎԱԽ - Դու սխալ հարցադրում ես անում:


- Ի՞նչու:

ՎԱԽ - Որպեսզի ես քո հարցին պատասխանեմ , նախ փորձենք միասին պարզենք , թե ինչ է


վախը քեզ համար: Ի՞նչ ձեվակերպում դու ինձ կտաիր:

- Ես չգիտեմ , չեմ կարող բացատրել , ես ուղակի վախենում եմ եվ վերջ: Վախենում եմ մահից ,


հիվանդություններից , անհաջողություններից , կորցնելուց , պատահարներից , համարյա
ամեն ինչից:

ՎԱԽ - Քեզ դուր է գալի՞ս վախենալ:

- Ոչ ` իհարկե: Ինչպես կարող է դա ինչ , որ մեկին դուր գալ ?

ՎԱԽ - Այդ դեպքում ես վերաձեվակերպեմ հարցս: Երբ քեզ ինչ , որ մեկը դուր չի գալիս , ապա
կարծում եմ դու գիտես , թե կոնկրետ ինչում է կայանում նման վերաբերմունքի պատճառը:

- Այո: Մարդը կարող է ինձ դուր չգալ տարբեր պատճառներով: Սկսած նրանից , որ
ինքնահավան է , էգոիստ , ցինիկ , անպատասխանատու , պատճառները շատ են:

ՎԱԽ - Հիանալի է: Այժմ փորձիր իմ մեջ գտնել այն պատճառները , որոնք ստիպում են քեզ
վախենալ: Ահա նրանից մեկը ` դու ասացիր , որ վախենում ես մահից:

- Ի՞սկ միթե կա մարդ , որ չի վախենում:

ՎԱԽ - Կան:

- Ես կցանկանայի իմանալ նրանց անունները: Գեթ մեկի անունը:

ՎԱԽ - Արմեն:

- Արմեն ? ..., երկրագնդի վրա հազարավոր Արմեններ կան:

ՎԱԽ - Դու իրավացի ես , բայց ընդունիր , որ խնդիրը ոչ , թե իմ պատասխանի , այլ քո


հարցադրման մեջ է: Դու ցանկացար լսել միայն անունը:
- Այո , բայց,...

ՎԱԽ - Ցանկացած նախադասություն , որ սկսվում է ԲԱՅՑ -ով , պատուհան է դեպի ինձ ,


այսինքն քո վախերը : Ցանկանում եմ ասել , որ մտքերդ պետք է հստակ շարադրես: Հստակ
ձեվակերպես հարցը , որի պատասխանը ցանկանում ես ստանալ:

- Ես ցանկանում եմ լսել որեվե մարդու անուն , ազգանուն , որը չի վախենում մահից: Լավ
կլինի , որ ես այդ մարդուն ճանաչեմ , եթե դա հնարավոր է:

ՎԱԽ - Հնարավոր է: Նրա անունը Արմեն Սարգսյան է: Նա տասնմեկ տարեկան է:

- Դու իմ որդու մասին ես խոսում ?

ՎԱԽ - Այո:

- Դա ծիծաղելի է: Նա ընդամենը տասնմեկ տարեկան է: Նա չափից ավելի զբաղված է իր


խաղերով , որպեսի մտածի մահվան վախի մասին:

ՎԱԽ -Դու հենց հիմա պատասխանեցիր քո իսկ հարցին:

- Չեմ հասկանում:

ՎԱԽ - Դու ասացիր , որ քո որդին չափից ավելի զբաղված է իր խաղերով , որպեսի մտածի
մահվան վախի մասին:

- Այո եվ ինչ ?

ՎԱԽ - Նա ապրում է ներկա ժամանակում: Նրա մտքերը , գործողությունները միայն


ներկայում են: Իսկ ներկայում վախ չկա: Վախը միշտ ապագայում է: Իսկ , քանի , որ ապագան
դեռ գոյություն չունի , հետեվաբար գոյություն չի կարող ունենալ նաեվ վախը մահվան
հանդեպ: Համաձայն չես ?
- Ես ինչ , որ տեղ կարդացել եմ այդ մասին: Որ պետք է ապրել ներկա ժամանակում , այստեղ
եվ հիմա սկզբունքով: Բայց ցավոք այն ամենը ինչ ես կարդացել եմ , միայն դեկլարատիվ
բնույթ են կրում: Հնարավոր չէ իրական կյանքում կիրառել: Համենայն դեպս ինձ մոտ դա չի
ստացվում:

ՎԱԽ - Իսկ ինչ ես դու համարում իրական ?

- Այն ամենը ինչ ես տեսնում եմ , լսում , շոշափում ...

ՎԱԽ -Դու տեսնում ես ինձ ?

- Ոչ...

ՎԱԽ - Իսկ լսում ես , կամ շոշափում ?

- Ոչ :

ՎԱԽ - Բայց դու հավատում ես իմ գոյությանը:

- Սպասիր , դու շփոթեցնում ես ինձ: Ճիշտ է , ես չեմ լսում քեզ , ոչ էլ տեսնում եմ , կամ
շոշափում , բայց ես զգում եմ քեզ: Ասեմ ավելին , երբմեն այդ զգացողությունը հասնում է
այնպիսի ահռելի չափսերի , որ ես նաեվ ֆիզիկապես եմ զգում քո գոյությունը: Սիրտս սկսկում
է արագ բաբախել , քրտինքը հոսում է վրայիցս , ամբողջ մարմնովս սարսուռ է անցում եվ դա
արսափելի է: Սարսափելի եվ իրական:

ՎԱԽ - Նշանակում է դա արդյո՞ք , որ քո ֆիզիկական զգացողությունները , որոնք հենց նոր դու


շատ պատկերավոր նկարագրեցիր , կարող են սկիզբ առնել քո մտքերից :

- Այո:

ՎԱԽ - Իսկ դու իրական ես համարում քո մտքերը ? ՉԷ , որ նրանք նույնպես տեսանելի եվ


շոշափելի չեն:

- Մտքերն իրական են: Միտքն է , որ մարդուն տարբերում է կենդանական աշխարհից: Բայց ,


եթե խոսքը հիմա քո մասին է , ապա նույնիսկ կենդանի էակները վախենում են:
ՎԱԽ - Միթե ? Եվ ինչից են նրանք վախենում ?

- Իրավիճակներից : Վայրի բնության մեջ , երբ գիշատիչը ցանկանում է խլել մեկ այլ կենդանու
կյանքը: Նույնիսկ ընտանի կենդանիները վախենում են...

ՎԱԽ - Դա վախ չէ , այլ ինքնապահպանման բնազդ , որը պայմանավորված է իրական


վտանգով: Կրկնում եմ , իրական: Դու շուն ես պահում , այդպես չէ ?

- Այո:

ՎԱԽ - Խնդրում եմ նայիր նրա կողմը: Ինչ է անում նա հիմա ?

- Պառկել է գորգի վրա եվ ննջում է:

ՎԱԽ - Արդյոք նա հիմա վախենում է ?

- Ոչ , կարծում եմ , ոչ:

ՎԱԽ - Քո շունը վախենում է հիվանդանալուց , կամ մահանալուց ?

- Եթե մենք խոսում ենք իմ շան մասին , կարծում եմ , որ ոչ : Նա չի վախենում այն պարզ
պատճառով , քանի , որ գիտակցություն չունի եվ չի պատկերացնում այն վտանգները , որ
իրեն կարող են իրեն սպասել ապագայում:

ՎԱԽ - Այսինքն , եթե քո շունը գիտակցություն ունենար , ապա նա պետք է վախենար :


Վախենար, որ ինչ , որ ժամանակ հետո , թեորիապես նա կարող էր մեքենայի տակ ընկներ եվ
կոտրեր ոտքը: Կամ հարեվանի երեխան կարող է նրա վրա քար նետել: Կամ կարող է
թունավորվել կերից եվ այլն...

- Կարծում եմ այո:

ՎԱԽ - Քո շունը արձագանում է միայն իրական վտանգներին: Եթե հիմա ինչ , որ անծանոթ
ցանկանա փայտով հարձակվեր նրա վրա , ապա քո շունը միանգամից կարձագանքեր:
- Անկասկած:

ՎԱԽ - Այսինքն տվյալ պարագայում շունը ոչ ,թե վախենում է , սպասելով ինչ , որ իրավիճակի
, որը դեռ չկա , այլ արձագանում է կոնկրետ պահի վտանգին:

- Այո , բայց ինչպես եվ ես ասացի , նա գիտակցություն չունի:

ՎԱԽ - Քո շունն այնքան գիտակցություն ունի , որ կարող է պաշտպանել քեզ : Շունը կարող է
տիրոջը տարբերել օտարից...

- Դա բնազդ է:

ՎԱԽ - Իսկ վախը ? Վախը բնազի , թե գիտակցության արդյունք է ?

- Կարծում եմ երկուսը միասին:

ՎԱԽ - Դու սխալվում ես: Վախը , որն առաջանում է բնազդից եվ վախը , որ ծնվում է
գիտակցությունից բոլորովին տարբեր բնություն ունեն:

- Եվ , որն է տարբերությունը ? Միայն խնդրում եմ , պետք չէ կրկին օրինակ բերել իմ շան , կամ
այլ կենդանիների վրա:

ՎԱԽ - Ես օրինակ կբերեն փոքրիկ երեխաների վրա , եթե դեմ չես : Քո որդին վախենում է
կրակից ?

- Այո: Երբ նա երեք տարեկան էր , խոհանոցում խաղալիս ձեռքը մոտեցրել էր գազոջախից


դուրս եկող կրակին ու այրել թաթիկները:

ՎԱԽ - Նա վախեցել էր ?

- Այո եվ հիմա ոչ մի դեպքում ձեռքը գիտակցաբար կրակի մեջ չի մտցնի:


ՎԱԽ -Այսինքն վախը կրակի հանդեպ առաջացել է քո որդու կյանքի փորձով: Նա հասկացել է ,
որ ձեռքը կրակի մեջ մտցնել չի կարելի , քանի , որ կրակն արյում է , ցավացնում...

- Այո...

ՎԱԽ - Կարծում ես , որ նա այդ համոզմանը եկել է վախից դրդրված ?

- Կարծում եմ այո...

ՎԱԽ - Բայց չէ , որ նա ամեն պահի չի մտածում կրակի մասին: Նա չի մտածում , որ


ապագայում կարող է կրկին ձեռքը կրակի մեջ մտցնել ու այրել: Նա ուղակի արդեն գիտի , որ
դա անել չի կարելի:

- Կարելի է եվ այդպես ասել , բայց ի տարբերություն որդուս , ես մտածում եմ կրակի մասին:


Ասեմ ավելին , ես հիմա վախենում եմ ոչ միայն իմ , այլեվս որդուս համար: Վախենում եմ , որ
նա անզգուշաբար կարող է ձեռքը կրկին կրակի մեջ մտցնել ու այրել:

ՎԱԽ - Եվ դու դրանով ավելի ես մեծացնում հավանականությունը , որ նա կարող է իսկապես


արյել ձեռքը:

- Միթե ?

ՎԱԽ - Ցանկացած բան , ինչի վրա մարդը կենտրոնացնում է իր ուշադրությունը , հայտնվում է


նրա կյանքում: Այդպես է նաեվ իմ պարագայում: Ես մագնիսի նման եմ եվ , երբ դու շատ ու
երկար ժամանակ վախենում ես ինչ , որ բանից , ապա դա անպայմանորեն հայտնվում է քո
կյանքում: Դա կոչվում է ձգողականության օրենք: Եվ դա աշխատում է ` միշտ:
Ձգողականության օրենքի մասին ես չեմ խոսի , քանի , որ այդ մասին շատ գրքեր եվ ֆիլմեր են
թողարկվել:

- Այո , բայց ինչ կապ ունի այստեղ իմ որդին ?

ՎԱԽ - Շատ ուղակի: Դու որդուդ հետ ապրում ես նույն տան մեջ , նույն տարածքում: Բացի
այդ դուք կապված եք իրար տարբեր թելերով: Ձեր էներգոինֆորմացիոն դաշտերը անդադար
շփման մեջ են: Դու երբեվե նկատել ես , երբ օրինակ աշխատանքից վատ տրամադրությամբ ,
կամ զայրացած տուն ես վերադառնում , ապա փոխվում է նաեվ ընտանիքի անդամների
տրամադրությունը : Եթե նույնիսկ դուք ոչ մի բառ իրար հետ չեք փոխանակում:
- Այո , դա այդպես է:

ՎԱԽ -Նույն կերպ աշխատում են նաեվ քո բոլոր վախերը , կապված ընտանիքի անդամների
հետ: Երբ դու երկար ժամանակ քո ուշադրությունը կենտորնացնում ես ինչ , որ բանի վրա ,
որը նույնիսկ կապված չէ քո հետ , ապա ձգողականության օրենքի համաձայն , այն սկսկում է
իրականանալ:

- Դա բոլոր մարդկանց պարագայում է աշխատում ? Ուզում եմ ասել , եթե սկսեմ վախենալ ,


որ իմ շեֆի հետ կարող է ինչ , որ վատ բան պատահել , ապա դա տեղի կունենա ?

ՎԱԽ - Իսկ դու դա ցանկանում ես ?

- Դու կատակում ես ?

ՎԱԽ - Այո: Ես սիրում եմ կատակել : Իսկ , եթե ավելի լուրջ , ապա պետք է քեզ
հիասթափեցնեմ : Օտար մարդկանց պարագայում , որոնց հետ դու կապված չես
բարեկամական , վստահելի կամ մտերիմ հարաբերություններով , դա չի աշխատում: Եվ շատ
լավ է , որ չի աշխատում: Իսկ ահա քո երեխայի , ընտանիքի անդամների պարագայում դա
աշխատում է եվ գիտես ինչու ?

- Ինչու ?

ՎԱԽ - Պատկերացրու քո ֆիզիկական օրգանիզմը: Երբ մարմինդ մեջ ինչ , որ բակտերիա ,


կամ վիրուս է ներթափանցում , ապա իմունային համակարգը սկսկում է ակտիվորեն
պայքարել անկոչ հյուրի դեմ: Օրգանիզմում ստեղծվում են պատնեշներ , որոնք
լոկալիզացնում են վարակի աղբյուրը , ապա եվ ոչնչացնում: Նույն մեխանիզմը գործում է
նաեվ մենթալ , էներգետիկ ոլորտում: Երբ դեպի քեզ օտար ազդանշան է գալիս , վախի , կամ
այլ նեգատիվ ալիքների տեսքով , ապա քո մենթալ իմունային համակարգը պարսպի պես
փակում է ճանապարհը , թույլ չտալով , որ այդ վախերը ներթափանցեն իր մեջ: Բայց ցավոք ,
սեփական երեխաների , ընտանիքի անդամների պարագայում պաշտպանությունը համարյա
գոյություն չունի : Այդ մարդիկ լիովին վստահում են քեզ եվ չեն ընկալում , որպես օտար ,
թշնամի: Եվ հետեբավար չեն պայքարում նաեվ քո վախերի դեմ , որոնք ուղված են դեպի
իրենց:

- Հասկացա: Եվ դա ցավալի է: Իմ կյանքում նույնիսկ եղել են նման իրավիճակներ: Մի քանի


ամիս առաջ հարեվանս ասաց , որ որդին դպրոցում գրիպի վիրուսով է վարակվել եվ պառկած
է բարձր ջերմությամբ: Նույն պահին , չգիտես ինչու ես պատկերացրեցի որդուս : Վախեցա , որ
նա էլ կարող է վարակվել ու հիվանդանալ: Եվ այդպես էլ պատահեց: Բայց արդյոք
իրականանում են բոլոր վախերը ? Օրինակ վախը որեվե հիվանդության հանդեպ:

ՎԱԽ - Դա կախված է քեզանից : Երբ երկար ժամանակ ուշադրությունդ կենտրոնացնում ես


ինձ վրա , ապա դա անհետեվանք չի մնում: Գիտնակաները եվ բիոլոգները վաղուց
ապացուցել են , որ մարդու օրգանիզմը դա կենդանի , գիտակից էակ է: Քո բոլոր օրգանները ,
բջջիջներն արձագանում են բոլոր մտքերին , լինեն դրանք դրական , թե բացասական: Քո
օրգանիզմը , նույնիսկ նրա ամենափոքրիկ բջջիները լիակատար վստահում եվ , որպես
ճշմարտություն են ընդունում քո ամեն միտքն եվ էմոցիան: Իսկ գիտես , թե ինչու նրանք չեն
պայքարում նույնիսկ այն պարագայում , երբ դու ակտիվացնելով ինձ եվ մնացած նեգատիվ
էմոցիանները , ինքնաոչնչացման ծրագիր ես գործի դնում ?

- Ինչու ?

ՎԱԽ - Բնության մեջ բոլոր կենդանի արարածները , նույնիսկ բուսական աշխարհը գործում Է
մեկ ընդհանուր ոսկե կանոնի համաձայն: Նրանք երբեք իրենք իրենց չեն վնասում , կամ
ոչնչացնում: Եվ քանի , որ մարդ արարածն էլ բնության անխախելի մասնիկն է , ապա մարդու
գիտակցության մեջ չկա ծրագիր , որպեսզի պաշտպանի նրան , իր իսկ կործանարար
մտքերից ու էմոցիաներից:

- Ես երբեք չեմ մտածել այդ մասին , չնայած օրինակները միշտ աչքիս առաջ են եղել: Այսինքն
մտածելով հիվանդության մասին , որ ներկա պահին գոյություն չունի , ես կարող եմ ստեղծել
այդ հիվանդությունը ?

ՎԱԽ -Ես գիտեմ , այդ հարցը քեզ շատ անհանգստանում է:

- Այո:

ՎԱԽ - Եվ այսպես , դու մտածում ես ինչ , որ հիվանդության մասին: Վախենում ես , որ կարող


ես հիվանդանալ որեվե անբուժելի հիվանդությամբ , չնայած , որ ներկա պահին դրա համար
նախադրյալներ չկան:

- Այո...

ՎԱԽ -Քանի , որ քո օրգանիզմը , որեվե պաշտպանական մեխանիզմ չունի սեփական


էմոցիաները ֆիլտրելու , կամ պաշտպանվելու համար , ապա քո բոլոր վախերը ընդունում է ,
որպես իրական...
- Կարող ես ավելի պարզ բացատրել ?

ՎԱԽ -Երբ դու վախենում ես ինչ , որ հիվանդությունից , ապա այդ պահին սկսում ես մտքերիդ
մեջ հստակ պատկերացնել այն հեռանկարը , որ քեզ սպասվում է , բոլոր մանրամասներով `
հիվանդանալու պռոցեսը , այցլուլությունը բժիշկին եվ այլն...

- Այո, սովորաբար այդպես էլ լինում է: Ես կարող եմ կարդալ , լսել , կամ


հեռուստատեսությամբ դիտել որեվե մարդու մասին , որ հիվանդացել է , կամ մահացել ու
գլխիս մեջ միանգամից մտքեր են առաջանում , որ դա կարող է նաեվ ինձ հետ պատահել:

ՎԱԽ -Եվ նույն պահին քո օրգանիզմը սկսում է արձագանքել այդ մտքերին: Քանի , որ նա
ամբողջովին վստահում է քեզ, ապա միանգամից գործի է դրվում այդ հիվանդության դեմ
պայքարի մեխանիզմը:

- Միանգամից ?

ՎԱԽ -Այո , քանի , որ քո մարմինը հավատում է քեզ , ապա ֆանտազիները , որոնք ծնվում են
քո գլխում հիվանդությունների տեսքով , նրա համար նույնքան իրական են , որքան հենց ինքը
իրականությունը: Այն պահից սկսած երբ առաջանում է առաջին միտքը հիվանդության
մասին , օրգանիզմում սկսկում են տեղի ունենալ բարդ բիոքիմիական պռոցնեսներ :
Իմունային համակարգը ակնթարթորեն արձագանում է , մոբիլիցազացնում բոլոր ուժերը:
Գործի է դրվում հսկա մեխանիզմ , որը խնդիր ունի պայքարելու հնարած հիվանդության դեմ:

- Ի՞սկ ինչ է տեղի ունենում հետո ?

ՎԱԽ -Երբ օրգանիզմը սկսկում է հասկանալ , որ վտանգը իրական չէ եվ հիվանդությունը , որը


դու երեվակայել էիր , գոյություն չունի , նա հանդարտվում է: Բայց մնում են հետքեր:
Նեգատիվ մտքի էներգիան , որը հիվանդության տեսքով ներթափանցել էր քո օրգանիզմ ,
սկսկում է թունավորել այն , առաջացնելով տոքսիկ նյութեր:

Որքան շատ ես դու կենտրոնանում հիվանդության վախերի վրա , այնքան շատ ես


թունավորում օրգանիզմդ : Իսկ , եթե դա շարունակում է երկար ժամանակ , ապա ի վերջո
հիվանդությունը ի հայտ է գալիս: Դու ստեղծում ես նրան , իմ միջոցով:

- Չեմ կարծում , թե մարդիկ են ստեղծում իրենց բոլոր հիվանդությունները: Նույնիսկ բնության


մեջ , կենդանիները եվ բույսերը հիվանդանում են , չնայած նրանք չեն վախենում , ինչպես դու
ես ասում:
ՎԱԽ -Դու իրավացի ես , բայց դա ավելի շուտ բացառություն է , քան օրինաչափություն: Եվ
նույնիսկ նման պարագայում , երբ մարդը հանկարծակի հիվանդանում է առանց որեվե
պատճառի , չնայած առանց պատճառի ոչինչ չի լինում , իմ ներկայությունը միայն վնասում է
արագ ապաքինմանը : Այստեղ գործ ունենք նաեվ արտաքին եվ ներքին միջավայրների հետ ,
որոնք նպատսում են այս այն հիվանդության առաջացմանը:

- Եվ հետո վրա է գալիս մահը:

ՎԱԽ -Այո : Այդ հարցը անհնդհատ տանջում է քեզ , այդպես չէ ?

- Ոչ միայն ինձ , այլեվս բոլորին:

ՎԱԽ - Ինչ է մահը քեզ համար ?

- Կորուստ , ավարտ , երբ մարմինդ մահանում է եվ դու այլեվս գոյություն չունես:

ՎԱԽ -Դու բացառում ես կյանքը ֆիզիկական մարմնից դուրս ?

- Ավելի շուտ այո , քան ոչ:

ՎԱԽ -Դու հավատում ես իմ գոյությանը ?

- Այո , իհարկե: Ոչ միայն հավատում եմ , այլեվ զգում եմ քեզ :

ՎԱԽ -Ես ունեմ ֆիզիկական մարմին ?

- Ոչ...

ՎԱԽ -Դու իրավացի ես , աշխարհում ոչ մի սարք չի կարող ֆիքսելլ իմ ֆիզիկական մարմինը:


Բայց այնուամենայնիվ ես գոյություն ունեմ , այդպես չէ ?

- Այո:
ՎԱԽ -Ստացվում է պարադոքս: Ես չունեմ ֆիզիկական մարմին , բայց գոյություն ունեմ:

- Սպասիր , դա ուրիշ բան է: Դու գոյություն ունես , բայց ներսում:

ՎԱԽ -Բայց ես չունեմ ֆիզիկական մարմին , ինչպես կարող եմ գոյություն ունենալ , թեկուզ եվ
քո ներսում ?

- Իսկ միգուցե ես սխալվում եմ , եվ դու գոյություն չունես իրականում:

ՎԱԽ -Ես գոյություն ունեմ եվ իմ գոյությունը դու զգում ես քո ֆիզիկական օրգանների


միջոցով: Եթե քո օրգանիզմը արձագանքում է , ուրմեն ես չեմ կարող գոյություն չունենալ:
Չնայած ես չունեմ ֆիզիկական մարմին:

- Թերվես դուր իրավացի ես , բայց ինչպես ?

ՎԱԽ -Ես քո մի մասն եմ , չնայած առանց ֆիզիկական մարմնի: Դու քո հերթին , շատ ավելի
մեծ երեվույթի , կամ էության մասն ես կազմում: Տարբեր մարդիկ այդ էությանը տարբեր կերպ
են անվանակոչում ` Արարիչ , Աստված , Տիզերք :Եվ երբ մահանում է ֆիզիկական մարմինը ,
ապա քո իսկական էութույնը , կամ հոգին վերադառնում է այնտեղ , որտեղից եկել է եվ մասն է
դառնում այդ ամբողջին:

- Ես կարդացել եմ այդ մասին: Հաճելի է մտածել , որ իրականում մահ գոյություն չունի եվ


նրանից վախենալ պետք չէ: Բայց իրականում դժվար է դրան հավատալ , երբ չկան
ապացույցներ:

ՎԱԽ -Հենց նոր քեզ ապացուցեցի , որ ես ապրում եմ առանց ֆիզիկական մարմնի: Իսկ ես
ընդամենը քո փոքրիկ մասն եմ: Հնարավոր է արդյոք , որ ես կարող եմ ապրել առանց
ֆիզիկական մարմնի , իսկ դու ոչ ?

- Տրամաբանորեն դու իրավացի ես: Իսկ ինչ է պատահում քեզ հետ , մարդու ֆիզիկական
մահից հետո ?

ՎԱԽ -Ես չեմ մահանում ֆիզիկական մարմնի հետ , քանի , որ մարմին , որպես այդպիսին
չունեմ:
- Դու շարունակում ես ապրել մարդու հոգու ,կամ գիտակցության հետ ?

ՎԱԽ -Այո:

- Ուրմեն քեզանից ազատվելն անհնարին է:

ՎԱԽ -Իսկ ինչու ես դու ցանկանում ինձանից ազատվել ?

- Որովհետեվ քո ներկայությունը ինձ միայն վնասում է: Ամբողջ զրույցի ընթացքում դու ինքդ
էիր խոսում այդ մասին:

ՎԱԽ -Եվ ինչպես ես դու պատրաստվում ազատվել ինձանից ?

- Պայքարել: Եթե կուզես պատերազմել քո դեմ : Այնքան ժամանակ , մինչ դու կանհետանաս իմ
կյանքից...

ՎԱԽ -Բայց միթե քո դու վախերի դեմ պայքարով չես զբաղված ողջ կյանքի ընթացքում ? Դու
դա անում ես գիտակցաբար , թե անկիտակցաբար , տարբեր մեթոդներով:

- Այո , բայց...

ՎԱԽ -Բայց հիմա մտածում ես , որ քեզ մոտ կստացվի , քանի , որ արդեն որոշ չափով
ճանաչում ես ինձ:

- Այո...

ՎԱԽ -Ստիպված եմ քեզ հիասթափեցնել: Այդ պայքարում , կամ ինչպես դու ես ասում `
պատերազմում , դու չես հաղթի: Եթե քեզ նույնիսկ հաջողվի հաղթել քո վախերից մեկին ,
ապա նրա տեղում իսկույն կհայտնվի մեկ ուրիշը: Ինչպես արդեն ասել եմ , ես տարբեր դեմքեր
ունեմ: Անթիվ անհամար:

- Ուզում ես ասել , որ քեզ հնարավոր չէ հաղթել ?


ՎԱԽ -Գործնականում , ոչ: Իհարկե գոյություն ունեն տարբեր մեթոդներ , բայց դրանք միայն
ցավազրկող դեղի էֆեկտ են թողնում , եթե այդ մեթոդների հիմքում ընկած է պայքարի
գաղափարը:

- Գիտես , ես չեմ հասկանում: Ինչու համար է այս ամբողջ խոսակցությունները , եթե ես անզոր
եմ քո դեմ:

ՎԱԽ -Զարմանալի է:

- Ինչը ?

ՎԱԽ -Դու լսեցիր միայն նախադասության առաջին մասը եվ լիովին անտեսեցիր երկորդը: Ես
ասացի անհնարին է , եթե այդ մեթոդների հիմքում ընկած է պայքարի գաղափարը:

- Միթե հնարավոր հաղթել առանց պայքարի ?

ՎԱԽ -Հնարավոր է: Բայց ես հաղթել բառի փոխարեն գերադասում եմ չեզոքացնելը: Եվ


առաջինը ինչ դու պետք է անես այդ ճանապարհին, պետք է ընդունես իմ գոյությունը:
Ընդունես առանց էմոցիաների:

- Ես ընդունում եմ քեզ:

ՎԱԽ -Ես ասացի առանց էմոցիաների: Իսկ դու պայքարում ես իմ դեմ: Ամեն անգամ ինչ , որ
բանից վախենալով դու փորձում ես միջոցներ գտնել այդ վախից ազատվելու համար: Ամեն
մարդ դա անում է յուրովի: Մեկը ներշնչանքի օգնությամբ , մյուսը ուղակի գնում ես հոգեբանի
մոտ , երրորդները անտիդեպրեսանտներ են օգտագործում եվ այլն:

Ընդունել ինձ , նշանակում է ընդունել , որ ես կամ քո կյանքում: Ընդունել առանց էմոցիաների:


Ընդունել վախն առանց վախենալու:

- Դա հնարավոր չէ:

ՎԱԽ -Հնարավոր է , եթե ինձ չնկալես , որպես թշնամի: Ես քեզ թշնամի չեմ համարում: Մենք
կարող ենք դառնալ ընկերներ: Լավագույն ընկերներ...

- Ընկեր դառնալու գլխավոր պայմաններից մեկը վստահություն է: Իսկ ես քեզ չեմ վստահում:
ՎԱԽ -Ուրմեն դու չես վստահում ինքդ քեզ : Դու ես ինձ ծնունդ տվել եվ ստեղծել: Ինչպես
կարող ես չվստահել քո Էմոցիաներին ?

- Դա ուրիշ է: Ես չեմ կարող կառավարել իմ էմոցիաները , այդ թվում եվ քեզ: Իսկ , եթե չեմ
կարող կառավարել, ուրմեն նաեվ չեմ կարող վստահել: Տրամաբանական չէ ?

ՎԱԽ -Ոչ այնքան: Այն պարզ պատճառով , որ Էմոցիաները հնարավոր չէ կառավարել: Դա


անօգուտ գործ է: Պետք է կառավարել էմոցիաները ծնող պատճառները: Պատճառը եվ , ոչ , թե
հետեվանքը: Օրինակ , երբ դու վախենում ես որեվե իրավիճակից , կամ հիվանդությունից ,
որի արդյունքում վախի զգացմունք է առաջանաում , ապա պետք է կառավարես միտքը , որ
ծնում է վախը , այլ ոչ , թե հենց վախը:

- Եթե ես կարողանայի կառավարել բոլոր մտքերս , ես աշխարհի ամենաերջանիկ մարդը


կլինեի: Բայց ցավոք , դա հնարավոր չէ: Համենայն դեպս ինձ համար

ՎԱԽ -Իսկ ինչ է քեզ համար միտքը ?

- Միտքը այն է , ինչ ծնվում է մտածողության արդյուքնում: Բայց շատ հաճախ մտքերը ծնվում
են սպոնտան , առանց պատճառի:

ՎԱԽ -Առանց պատաճի ոչինչ չի լինում , խնդրում եմ դա միշտ հիշես: Դու ճիշտ նկատեցիր ,
միտքը մտածողության արդյունք է : Սակայն մտքի գլխավոր գործառույթը դա
համեմատություն է: Մտածել , նշանակում է համեմատել: Համաձայն չես ?

- Գլոբալ առումով ` այո: Սակայն ինչ է տալիս ինձ այդ իմացությունը , ինչպես ես կարող եմ
կառավարել այն մտքերը , որոնք ինձ մոտ վախ են առաջացնում:

ՎԱԽ -Համենայն դեպս ոչ պայքարելով: Ինչպես ասացի , մտածել , նշանակում է համեմատել:


Իսկ , երբ դու համեմատում ես , ապա քո մտքում ընտրում ես իրադարձությունների տարբեր
զարգացման տարբերակերից վատագույնը:

- Այո , օրինակ , երբ ես սկսկում եմ վախենալ որեվե հիվանդությունից , որ կարող է ինձ մոտ ի
հայտ գալ , ապա ընտրում եմ վատագույն տարբերակը: Կարելի է ասել ոչ , թե ես , այլ իմ
միտքն է դա անում իմ փոխարեն:
ՎԱԽ -Դու ճիշտ ես եվ դա հնարավոր է շտկել: Շտկել շատ հեշտ եվ էֆեկտիվ մեթոդներով:

- Ինչպես ?

ՎԱԽ -Ամեն անգամ , երբ քո գլխում , օրինակ միտք է առաջանում որեվե հիվանդության
մասին , ապա հենց նույն պահին փոխիր միտքդ:

- Եվ ինչպես պետք է փոխեմ միտքս ?

ՎԱԽ -Շատ պարզ: Հիվանդության մասին մտածելու փոխարեն սկսիր մտածել , թե որքան
առողջ ես դու :

- Ամեն ինչ այդքան պարզ է ?

ՎԱԽ -Այո: Ասեմ ավելին: Պարբերաբար այս պռակտիկան օգտագործելով քո օրգանիզմը


հիվանդության վախի դեմ ազդանշնաների փոխարեն կսկսի նոր ազդանշաններ ստանալ , թե
որքան առողջ ես դու եվ որքան լավ ես քեզ զգում: Ստանալով ազդանշանները քո օրգանիզմը
կսկսի աշխատել նոր մտքերի ազդեցության տակ եվ սկսկի կարգի բերել ֆիզիկական եվ
հոգեվոր մարմիններդ:

- Որքան հասկանում եմ , խոսքը գնում է սովորական ներշնչանքի մասին:

ՎԱԽ - Չի լինում սովորական , կամ ոչ սովորական: Լինում է էֆեկտիվ եվ ոչ էֆեկտիվ: Տվյալ


պարագայում այդ մեթոդը հրաշալի էֆեկտ է տալիս: Այս մեթոդի օգտագործումը քեզ թույլ
կտա կառավարել քո մտքերը: Բնականաբար քեզանից որոշակի ժամանակ կպահնջվի , որ դու
կարողանաս միանգամից որսալ նեգատիվ մտքերն ու այն փոխարինել պոզիտիվով: Բայց ,
երբ դու դա բանականաչափ անգամներ կանես , ապա քո մտքերը կսկսեն աշխատել
մեքենայաբար , ավտոպիլոտի եղանակով : Հենց ծնվելու պահին դու կչեզոքացնես բոլոր
նեգատիվ մտքերը եվ թույլ չես տա այդ մտքերին տրանսֆորմացիայի ենթարկվելով ,
վերածվելու վախի: Վերջում ես կոնկրետ օրինակներ կբերեմ , որ քեզ առավել հասկանալի
լինի:

- Շնորհակալ եմ: Սա իրոք կարող է օգնել: Սակայն ինչպես վերաբերվել այլ վախերի դեպքում :
Օրինակ , վախենալով հիվանդությունից , կամ մահից ես հիմա հասկանում եմ , որ այդ
վախերը հիմնականում մտածածին են , իմ մտքերի արդյունք: Բայց կան նաեվ վախեր , որոնք
առարկայական , կամ ֆիզիկական հիմք ունեն:
Ես օրինակ սարսափելի վախենում եմ օձերից: Եվ , որքան էլ ինքս ինձ համոզեմ , որ այդպես
չէ , դա չի օգնի:

ՎԱԽ -Դու իրավացի ես : Կան վախեր , որոնց պարագայում մտքերի փոխարինումը


նեգատիվից- պոզիտիվ բավարար չեն: Այդ մտքերն ի վերջո վերածվում են վախի: Եվ , երբ դա
տեղի է ունենում , ապա դու սկսկում ես արդեն վախենալ ոչ , թե օձից , այլ օձի նկատմամբ քո
ունեցած վախից: Դու վախենում ես վախենալուց:

- Կարելի է եվ այդպես ասել:

ՎԱԽ -Եթե հիշում ես , քիչ առաջ ես առաջարկեցի իմ ընկերությունը: Հիմա լավագույն պահն
ապացուցելու , որ միասին մենք կարող ենք անել ավելին , քան դու պատկերացնում ես:
Միասին մենք ի զորու ենք քո վախերը չեզոքացնելու , կամ փոխարինելու մեկ այլ, առավել
անվտանգ էմոցիայով:

- Դու ինձ համոզեցիր: Ես պատրաստ եմ ընդունելու ընկերության առաջարկը , եթե դա կօգնի:

ՎԱԽ -Համաձայն եմ: Հիմա անրադառնանք քո հարցին: Դու վախենում ես օձերից:

- Այո:

ՎԱԽ -Կան կենդաններեր , որոնցից դու նույնպես վախենում ես ?

- Հմմմ...կան իհարկե , համարյա բոլոր վայրի կենդանները: Բայց քանի , որ այդ կենդանիները
հիմնականում ապրում են ջունգլներում եվ խիտ անտառներում եվ ես գործնականում շանս
չունեմ նրանց հետ դեմ առ դեմ հանդիպելու , ապա այդ վախերը ինձ չեն անհանգստացնում:

ՎԱԽ -Խնդրում եմ պատասխանես , ինչ ես զգում դու այն պահին , երբ մտածում ես օձերի
մասին ? Ինչն է քեզ վախեցնում ?

- Ամեն ինչ: Որ օձը կարող է անտեսանելի բակ սողոցկել , կամ տուն մտնել եվ խայթել : Ինձ ,
կամ ընտանիքի անդամներից մեկին: Ի դեպ մոտ մեկ տարի առաջ , չգիտես , որտեղից
հարեվանիս բակում թունավոր օձ էր հայտնաբերվել:

ՎԱԽ -Խնդրում եմ հիմա կանգ առնես եվ ուշադրությունդ դարձնես այն մտքերի վրա , որ ես
հիմա կասեմ: Սա մեր խոսակցության ամենակարեվոր պահերից մեկն է:
- Ես լսում եմ քեզ:

ՎԱԽ -Ցանկացած ժամանակ , երբ դու քո ներսում վախ կզգաս , ԿԱՆԳ ԱՌ:

- Կանգ առնեմ , ինչպես ?

ՎԱԽ -Պատկերացրու , որ դու մեքենա ես վարում : Քանի , որ տարված ես մտքերով , ռադիո ես


լսում , կամ խոսում հեռախոսով , ապա չես նկատում ճանապարհին տեղադրված զգուշացնող
նշանը: Պատկերացնենք , թե այդ նշանը զգուշացնում է , որ ճանապարին կարող են քարեր ,
կամ այլ խոչնդոտներ լինել:

- Պատկերացրեցի:

ՎԱԽ -Դու սովորական ընթացքով շարունակում ես վարել մեքենան եվ հանկարծ դիմացդ


նկատում ես մեծ քարակտոր , կամ որեվե այլ խոչնդոտ , որը փակել է ճանապարհը:

Ինչ կանես դու այդ պահին ?

- Միանգամից կսեղմեմ մեքենայի արգելակները:

ՎԱԽ - Այո , եվ այդպես կվարվի ցանկացած մարդ: Կարծում եմ դու հիմա հասկացար , թե ինչ է
նշանակում ԿԱՆԳ ԱՌՆԵԼ:

- Այո , հասկացա:

ՎԱԽ -Պատկերավոր ասած , դու չնկատելով ճանապարհին տեղադրված զգուշացնող


ազդանշանը , վախին ներս ես թողել քո մեջ: Այսինքն ուշադրություն չես դարձրել այն
նեգատիվ մտքին , որն առաջացել է քո գլխում եվ չես փոխարինել պոզիտիվ մտքով : Այն
արդեն քո մեջ է : Նետագատիվ միտքը սկսկում է տրանֆորմացվել . վերածվելով վախի: Եվ
հենց այդ պահին , երբ դու զգացիր վախի առաջին ազդանշանը , պետք է կանգ առնել:

- Հիմա հասկացա: Ինչ պետք է անել հետո ?

ՎԱԽ -Խոսել ինձ հետ:


- Քեզ հետ, այսինքն իմ վախի ?

ՎԱԽ -Այո: Գործնականում դու խոսելու ես ինքդ քեզ հետ: Նեգատիվ մտքերը , հետո վախերը
հենց այնպես չեն առաջացել: Դու ես նրանց ծնունդ տվել եվ հետեվաբար դու էլ պետք է նրանց
չեզոքացնես:

- Իսկ ինչպես ես պետք է խոսեմ ինքս ինձ հետ , Բարձրաձայն ?

ՎԱԽ -Պատկերացնում եմ , թե ինչ տպավորություն կթողնես , երբ ասենք փողոցի մեջ , կամ
աշխատանքից վայրում սկսես խոսել ինձ քեզ հետ: Ոչ , ես նկատի ունեմ խոսել մտքիդ մեջ”
Դու անընդհատ անում ես դա: Խոսում ես ինքդ քեզ հետ, քո մտքերում: Վերլուծում ես ,
համեմատում : Բայց զարմանալիորեն , երբ հարցը վախին է վերաբերվում , դու միայն լսողի
դերում ես: Դա նման է փչացած դիսկի , որն անընդհատ , աղավաղված ձեվով նույն
երաժշտություն է հնչեցնում , բայց դու ոչինչ չես անում, այլ շարունակում ես լսել:

- Լավ , պատկերացնենք , որ ես ցանկանում եմ խոսել ինքս ինձ հետ: Ինչպես պետք է ես դա


անեմ:

ՎԱԽ -Հարկավոր է ընդամենը երկու հարց ուղղել ինքդ քեզ: Ընդ որում, առաջինը հարցի
պատասխանը դու արդեն գիտես:

- Եվ որն են այդ հարցերը ?

ՎԱԽ -Հարց առաջին ` ինչու եմ ես վախենում ?

Պատասխան ` , որովհետեվ մտածում եմ վախի մասին:

Հարց երկրորդ ` ինչու եմ ես վախենում տվյալ իրավիճակից:

Հիմա փորձենք միասին վերլուծել իրավիճակը , որպեսզի դու հասկանաս ինչպես պետք է դա
անել հետագայում , ինքնուրույն:

- Փորձենք: Ես հիմա պետք է ինքս ինձ հարցնեմ , թե ինչու եմ վախենում օձերից ?

ՎԱԽ -Դու արդեն պատասխանել ես: Վախենում ես , քանի , որ մտածում ես , որ օձը կարող է
խայթել քեզ :
- Այո:

ՎԱԽ -Եվ վերջ ?

- Ես չհասկացա քո հարցը:

ՎԱԽ -Հիմա բացատրեմ: Կյանքի ցանկացած իրավիճակում , լինի դա աշխատանք , տուն ,


հարաբերությունները մարդկանց հետ եվ այլն , դու այդ իրավիճակը վերլուծելու եվ
գնահատելու համար առվնվազն տասնյակ տարբերակներ ես քո գլխում քննարկում եվ
համեմատում , մինչ վերջնական որոշում ես կայացնում: Այդպես չէ ?

- Այո...

ՎԱԽ -Իսկ ինչու դու դա չես անում այս կոնկրետ դեպքում ? Ինչու , երբ խոսքը գնում է քո
վախի մասին , դու որպես իրողություն ես ընդունում այն փաստը , որը օձը կարող է քեզ
խայթել ?

- Լավ հարց էր , չգիտեմ:

ՎԱԽ -Պատասխանը շատ ավելի պարզ է , քան դու պատկերացնում ես: Պետք է սկսել
համեմատել եվ վերլուծել , ինչպես դու անում ես քո կյանքի մնացած պարագաներում:

Հիմա ես ինքս եմ քեզ հարց ուզում ուղել: Որքան մարդ է ապրում մոլորակի վրա ?

- Մոտավորեպես յոթ միլիարդ:

ՎԱԽ -Իսկ դու գիտես , թե տարեկան քանի մարդ է մահանում օձի խայթոցից ?
Մոտավորապես հարյուր հազար: Եվ հիմնականում դրանք աֆրիկյան աղքատ երկրներեն են ,
Հնդկաստան , տափասնատանյին երկրներ եվ այլն: Եթե խոսենք թվերի լեզվով , դա
սարսափելի ցածր ցուցանիչ է եվ օձերի խայթոցից մահացության ցուցանիչը , հաշված երկրի
բնակչության հաշվարկով կազմում է 0.00001 տոկոսը: Հաշվի առ , որ դու ապրում ես
քաղաքում, որտեղ օձերի հայտնվելու հավանականությունը այդ տոկոսից էլ ցածր է: Իսկ , որ
օձը կարող է խայթել քեզ , ընդհանրապես անհավանական է թվում: Հիմա մեզ մոտ հետեվյալ
պատկերն է ստացվում: Հավանականությունը , որ օձը կարող է քեզ չխայթել կազմում է
99.999999 տոկոս: Հավանականությունը , որ օձը կարող է քեզ խայթել կազմում է 0.0000000001
տոկոսից էլ քիչ: Եվ հիմա ինձ մնում է քեզ միայն մեկ հարց ուղղել: Դու դեռ վախենում ես
օձերից ?
- Եթե տրամաբանորեն դատենք , ապա ոչ , այլեվս չեմ վախենում: Բայց արդյոք վախերը
ենթարկվում են տրամաբանության ?

ՎԱԽ -Այո , եթե դու դա ցանկանաս: Եթե վերլուծես վախը եվ նայես նրա աչքերին: Երբ դու դա
կանես քո բոլոր վախերի հետ , ապա հավաստիացնում են , նրանք քեզ այլեվս չեն
անհանգստացնի:

- Ինձ մոտ մի հարց ծնվեց: Այո , ես ապրում եմ քաղաքում եվ գործնականում շանսեր չկան , որ
օձը կարող է ինձ խայթել: Բայց ինչպես վարվեն այն բնակավայրերի բնակիչները , որտեղ
օձերն ուղակի վխտում են: Արդյոք այս նույն տրամաբանությունը գործում է նաեվ այնտեղ ?

ՎԱԽ -Քեզ կարող է զարմանալի թվալ , բայց այդ վայրերի բնակիչները չեն վախենում օձերից:
Նրանք զգուշանում են: Հիշիր օրինակը , երբ որդիդ այրել էր ձեռքը: Այդ մարդիկ գիտեն , որ
ապրում են օձերի կողքին եվ նրանք վտանգավոր են: Հետեվաբար պետք է զգուշավորություն
ցուցաբերել: Քայլելիս նայել ոտքերի տակ եվ որոշակի գործողությունների դիմել օձերի
մուտքն իրենց բնակավայր թույլ չտալու համար: Բայց նույնիսկ այդ պարագայում խայթոցի
հավանականությունը բազմաթիվ անգամներ ավելանում է այն մարդկանց մոտ , որոնք
վախենում են օձերից: Գործում է ձգողականության օրենքը: Բազմաթիվ անգամներ իրենց
մտքերում կրկնելով եվ վերապրելով նույն սցենարը, նրանք այն կյանքին են կոչում եվ օձն ի
վերջո խայթում է: Պատկերացրու արշավախումբ , որն արշավի է մեկնել լեռնոտ ,
տափաստանային մի վայր: Վստահ եղիր , որ , եթե այնտեղ օձ կա , ապա մինիմում նրան
կտեսնի այն մարդը , որ վախենում է օձերից: Մաքսիմում օձն իրականում կարող է խայթել
նրան:

Դա կարող է տեղի ունենալ մարդու հետ , որն ապրում է քաղաքում , բայց ի տարբերություն
օձերի նա վախնում է օրինակ փողոցային խուլիգաններից եվ կողոպտիչներց: Եվ
վստահաբար նա կհայտնվի զոհի կարգավիճակում , անհնդհատ այդ վախերի տարբեր
սցենարններն իր գլխում պտտացնելով եվ իր վերջո այդ սցենարը կյանքի կոչելով:

- Ես արդեն հասկացա: Ամեն անգամ , երբ զգում ես , որ վախենում ես ինչ , որ բանից , ապա
պետք է կանգ առնել եվ տրամաբանական վերլուծության ենթարկել վախի պատճառները:

ՎԱԽ -Այո , շատ կարեվոր է , որ այդ պահին դու չլինես չեզոք , հետեվողի կարգավիճակում:
Մարդկային գիտակցությունը տանել չի կարողանում քաոսը: Ուղեղը փորձում է ամեն ինչ
բերել որոշակի կարգավորվածության : Նույիսկ մտածողությունը: Եվ երբ վախը
ներթափանցում է քո մեջ եվ դու գտնվում ես պասիվ , հետեվողի վիճակում , ապա ուղեղը
սկսում է մտաեզրահանգումներ անել սեփական տրամաբանությունից ելնելով: Եվ քանի , որ
մարդկանց գերակշիռ մեծամասնությունը մշտապես գտնվում է նեգատիվ մտքերի
ազդեցության տակ , ապա ուղեղը մշտապես ընտրում է վատագույն սցենարները: Այն
սցենարները , որոնք բազմաթիվ անգամներ պտտվել են գլխի մեջ եվ արդեն գործում են
ավտոպիլոտ եղանակով: Եվ հենց այստեղ պետք է քո միջամտությունը: Դու պետք է
միջամտես , բերես քո սեփական փաստարկները եվ համոզես ինքդ քեզ , այսինքն փոխես
համոզմունքներդ: Եթե երկու բառով ասեմ , դու ուղակի պետք է ՆԵՐԿԱ գտնվես: Ներկա
գտնվել չի նշանակում ամեն ինչ փորձել սեփական վերահսոկղության տակ վերցնել: Ներկա
գտնվել նշանակում է հետեվել բոլոր պռեցեսներին , որոնք տեղի են ունենում քո ներսում եվ
արձագանքել:

- Դու շատ համոզիչ եվ փաստարկված ես խոսում : Ես վստահ եմ , որ արդեն ի զորում եմ


չեզոքացնելու իմ շատ վախերը: Բայց ընդունիր , որ կան վախեր , որոնք գործում են ավտոնոմ
եղանակով եվ նրանց չեզոքացնելը չափազանց բարդ խնդիր է: Խոսքը տարբեր տեսակի
ֆոբիաների մասին է: Ես մի ընկեր ունեմ , որը սարսափելի վախենում է ինքնառիթ նստել: Նա
բազմաթիվ հոգեբաների է դիմել , բայց առաջվա պես վախենում է թռչել:

ՎԱԽ -Երբ մարդ բավականին երկար ժամանակ կառչած է մնում որեվե մտքից , ապա հեշտ չէ
միանգամից չեզոքացնել այդ վախը: Դրա համար որոշակի ժամանակ եվ պռակտիա է
հարկավոր: ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ եվ իրավիճակը բազմակողմանի վերլուծության ենթարկելու
տարբերակը կարող է շատ էֆեկտիվ լինել նաեվ այս դեպքում: Սակայն լինում են դեպքեր ,
եթե վախը ներթափանցել է այնքան խորը , որ տրամաբանական փաստարկները նրա վրա
որեվե ազդցություն չեն գործում: Նա ուղակի չի լսում բանականության ձայնը: Բայց կան նաեվ
տարբերակներ նման դեպքերի համար:

- Ես կցանկանայի իմանալ այդ տարբերակները եվս , եթե դեմ չես:

- Ինչպես կարող եմ դեմ լինել , չէ , որ մենք լավագույն ընկերներ ենք ?

- Այո , մենք ընկերներ ենք եվ այդ միտքն արդեն հանգստացնում է ինձ:

ՎԱԽ -Ես կառաջարկեի երկու տարբերակ:

Առաջինը –Գործնական պարամունքներ:

Երկորդը – Շոկաթերապիա:

Այս խոսքերը չպետք է վախեցնեն քեզ , քանի , որ բոլորովին այլ իմաստ ու նշանակություն են
պարունակում: Եվ այսպես տարբերակ առաջին

Գործնական պարապունքներ

Քո ընկերը վախենում է ինքնառիթով թռչելուց: Ես խորհուրդ կտայի , որպեսի նա օրեկան


տասնհինգ րոպե ժամանակ տրամադրեր այդ վախին : Քո ընկերը պետք է հանգիստ նստի
բազմոցին եվ պատկերացնի , որ ինքնաթիռի մեջ է: Նա պետք է ամենայն
մանրամասնություններով պատկերացնի ինքնաթիռը: Սալոնը , սյուարդեսներին , իր կողքին
նստած ուղեվորին եվ այլն: Նա կապում է ամրագոտիները: Եվ ահա ինքնաթիռը թափ է
հավաքում , արագացնում է ընթացքը եվ թռիչք: Քո ընկերն արդեն օդում է: Նա պետք է դուրս
նայի պատուհանից , փորձի ունենալ այն նույն զգացողությունները , որ ունենում է թռիչքի
ժամանակ: Հետո նա կարող է ինչ , որ բանով զբացվել: Գիրք կարդալ , կամ ֆիլմ դիտել , մինչ
կապիտանը կհայտնի , որ ինքնառիթը պատրաստվում է վայրեջքի եվ բոլոր ուղեվորներին
խնդրում են կապել ամրագոտիները: Անցնում է որոշ ժամանակ եվ ինքնաթիռը վայրեջք է
կատարում: Քո ընկերը բարեհաջող դուրս է գալիս ինքնաթռից:

Ամեն օր տասնհինգ րոպե տրամադրելով այս պռակտիկային , երկու , երեք շաբաթ անց քո
ընկերը կմոռանա աեորոֆոբիայի մասին: Սկզբում հեշտ չի լինի , բայց ժամանակի ընթացքում
, երբ բոլոր նեգատիվ մտքերը , կապված թռիչքից վախենալու հետ կփոխարինվեն պոզիտիվով
եվ հին համոզմունքները կվերանան , կվերանա նաեվ վախը թռիչքի հանդեպ: Այս
պռակտիկան կարելի է օգտագործել բազմաթիվ ֆոբիաների պարագայում: Բնականաբար
պետք է պատկերացնել այն իրվաճիակը , որից վախենում ես: Եթե վախենում ես
բարձրությունից , ապա պետք է պատեկարցնել , որ կանգնած ես բարձր շենքի տանիքին եվ
ցած ես նայում: Եթե վախենում ես մթությունից , ապա պետք է պատկերացնել , որ գտնվում ես
մութ սենյակում եվ այլն: Կարծում եմ հասկանալի է:

- Այո: Ես կուզենայի լսել նաեվ երկորդ տարբերակի – Շոկաթերապթիայի մասին:

ՎԱԽ - Շոկաթերապիան հարկավոր է օգտագործել այն դեպքերում , երբ վախը բավականին


խորն է ներթափանցել եվ պռակտիկ պարապունքները օգուտ չեն տալիս: Սա բավականին
էֆեկտիվ մեթոդ է : Ի տարբերություն Պռակտիկ պարապունքների , այս դեպքում ,
գիտակցության մեջ խոր արմատներ քցած վախին պետք է սթափեցնել , արթնացնել քնից ,
որպեսզի նա իրավիճակին այլ տեսանկյունից նայի: Հարկավոր է կտրել շթղան , փոխել
արմատացած համոզմունքը եվ այն փոխարինել նորով:

Այս վարժությունը պետք է կատարել , երբ մարդը կայուն հոգեկան վիճակում : Շատ կարեվոր
է , որ մինչ վարժությունը սկսելը մարդը հստակ գիտակցի , որ ինքը ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է
ԿԱՏԱՐՈՒՄ:

ՇՈԿԱԹԵՐԱՊԻԱ

Քո ընկերը պետք է հարմար նստի բազմոին , փակի աչքերը եվ մտովի սկսի պատկերացնել
իրեն վախցնող իրավճիակը: Սովորաբար աերոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են ,
որ ինքնաթիռը կարող է անսարք լինել եվ կործանվել օդում:

Եվ այսպես քո ընկերը ինքնառիթի մեջ է: Օդանավը դեպի երկինք է սլանում : Կարծես ամեն
ինչ լավ է ընթանում: Հանկարծ կապիտանը հայտարարում է , որ տեխնիկական
անսարքություն է գրանցվել եվ խնդրում է կապել անվագոտիները: Օդանավի բոլոր
ուղեվորները կատարում են կապիտանի պահանջը: Մարդկանց մեջ պանիկա է սկսվում:
Բոլորը վախեցած են , ընկերդ նույնպես: Ինքնաթիռը սրթնաց ցած է իջնում ճեղեքելով
ապմերը: Արագ ընթացքից օդանավը սկսում է ուժեղ թափահարել: Ոմանք արդեն աղոթում են
, ոմանք սարսափած իրար նայում: Պատուհանից արդեն երեվում է երկիրը: Ներքեվում
նշմարվող շինությունները սրնթաց մոտենում են , մեծանում չափսերով: Երեվում է վայրեջքի
ուղին (պալասան): Ինքնաթիռը շարունակում է արագ ցած ընթանալ: Թվում է , թե
օդաչուական անձնակազամը ամբողջովին կորցրել է հսկողությունը եվ օդանավը ազատ
անկում է ապրում եվ ուր , որ է կհարվածի գետնին: Թվում է , թե սա արդեն վերջն է: Եվս մի
ակնթարթ եվ ինքնառիթը հայտնվում է թռչքահրապարակի վրա: Բոլորը զարմացած իրար են
նայում: Օդանավի անձնակազմին հաջողվել է ինքնաթիռը բարեհաջող վայրեք կատարել:
Ներկաները ուրախության ճիչեր են արձակում:

Եվս մեկ տարբերակ , բայց արդեն ուրիշ ավարտով:

Ընկերդ կարող է պատկերացնել , որ ինքնաթիռը բախվում է գետնին եվ սկսկում արյվել:


Սակայն ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում , քանի , որ բոլոր ուղեվորներին հաջողվում
է բարեհոջղ լքել օդանավը:

Ինչպես եվ Պռակտիկ պարամունքների պարագայում , վերջին երկու մտավարժությունները


եվս պետք է կատարել օրեկան 10-15 րոպես , երկուիս , երեք շաբաթ տեվովողությամբ:
Յուրաքանչյուր մարդ կարող է ընտրել սեփական տարբերակը եվ վստահաբար նրանցից
ցանկացածը օգտակար կլինի վախը չեզոքացնելու համար:

- Հիանալի է , ես կարծես հասկացա իմաստը: Մտքի մեջ պատկերացնում այս , կամ այն
ֆոբիայի սցենարները , այդ թվում վատագույն տարբերակները , սակայն արդեն հաջող
վերջաբանով:

ՎԱԽ - Այո: Այդպիսով մարդ տրանսֆորմացնում է իր վախը եվ ի վերջո չեզոքացնում: Դա


լիովին հնարավոր է:

- Ինձ մոտ կրկին հարց առաջացավ: Դու ասում էիր , որ , երբ մարդ անընդհատ վախենում է
ինչ , որ իրավիճակից , ապա գործում է ձգողականության օրենքը եվ այդ վախերը հայտնվում
են նրա կյանքում: Արդյոք այս դեպքում , երբ մարդ անընդհատ իր գլխի մեջ պտտեցնում է
նույն սցենարը , թեկուզ եվ լավ վերջաբանով , կյանքի չի կոչում դրանք ?

ՎԱԽ - Դու լիովին իրավացի ես: Բայց , եթե ուշադրություն դարձնես , երբ ես խոսում էի
Պռակտիկ պարամունքների եվ շոկաթերապիայի մասին հատուկ նշեցի , որ □Շատ կարեվոր է
, որ մինչ վարժությունը սկսելը մարդը հստակ գիտակցի , որ ինքը ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է
ԿԱՏԱՐՈՒՄ□:
- Եվ ինչ է դա փոխում: Ինչու մի դեպքում գործում է ձգողականության օրենքը եվ վախերը
հայտնվում են մեր կյանքում , իսկ մյուս դեպքում` ոչ:

ՎԱԽ -Ձգողականության օրենքը գործում է միշտ : Սակայն գոյություն ունեն տարբեր


նյուանսներ: Դու սիրում ես ֆիլմեր դիտել ?

- Այո , իհարկե:

ՎԱԽ - Իսկ սարսափ ֆիլմեր ?

- Պատահում է , սակայն դա իմ սիրած ժանրը չէ:

ՎԱԽ - Ես հատուկ ցանկանում եմ օրինակը սարսափ ֆիլմերի վրա բերել , որպեսզի ամեն ինչ
հասկանալի լինի: Օրինակ , երբ դու սարսափ ֆիլմ ես դիտում , ապա լինում են տեսարաններ ,
որոնք վախեցնում են քեզ: Բայց , որքան էլ տեսարանը սարսափազդու լինի , դու այն չես
պռոյեկտում քեզ վրա: Դու հասկանում ես , որ դա ընդամենը ֆիլմ է եվ քեզ հետ կապ չունի:

- Այո , բնականաբար:

ՎԱԽ - Հետեվաբար այն վախերը , որոնք առաջանում են սարսափ ֆիլմ դիտելու ընթացքում
շանս չունեն քո կյանքում հայտնվելու: Քո գիտակցությունը հստակ կարողանում է
տարբերակել այն վախերը , որոնք ծնվում են քո մեջ եվ այն վախերը , որոնք առաջանում են
ֆիլմ դիտելիս: Բայց այստեղ մի շատ կարեվոր հանգամանք կա , որի վրա կցանկանայի
հրավիրել քո ուշադրությունը: Չկա մի օր , երբ հեռուստատեսությամբ , թերթերով , կամ
ինտերնեի օգնությամբ մարդը չշփվի վատ նորությունների հետ: Պատերազմններ ,
սպանություններ , անբուժելի հիվանդ մարդիկ եվ այլն: Շատ դեպքերում հենց այդ негатиж
նորությունները կարող են ազդնշան հանդիսանաալ, որպեսզի այս կամ այն վախը սկսի
ակտիվանալ:

- Ես լիովին համաձայն եմ քեզ հետ: Երբ հեռուստատեսությամբ ես նույնիսկ սպիտակ


խալաթավոր մարդ եմ տեսնում , կամ ինչ , որ մեկը սկսկում է խոսել նոր համաճարակի , կամ
վիրուսի մասի , ես սկսկում եմ վախենալ: Սկսում եմ մտածել , որ այդ վիրուսն ինձ չի շրջանցի
եվ ես կհիվանդանամ: Խնդրում եմ ասա , ինչ պետք է անել այդ դեպքում : Ինչպես
պաշտպանվել նեգատիվ ինֆորմացիայից , որը ակտիվացնում է մեր վախերը ?

ՎԱԽ -Իհարկե լավագույն տարբերակը կլինի հեռու մնալ նեգատիվ ինֆորմացիայի


ազդեցությունից: Բայց դա անհնարին է : Ինֆորմացիան այսօր հոսում է ամեն տեղից ,
նույնիսկ սառնարաների վրա տեղադրված ռադիոընդունիչներից: Այնպես , որ , դա ես քեզ չեմ
առաջարկի: Իրականում դա շատ ավելի հեշտ ու էֆեկտիվ տարբերակ գոյություն ունի: Ի
տարբերություն ֆիլմերի , որոնք դու դիտում ես օրեկան մեկ , երկու ժամ , տարբեր
նորությունները եվ ինֆորմացիան ստանում ես անդադար: Տանը , մեքենայի մեջ ,
աշխատավարյում , սոցիալական ցանցերից եվ նույնիսկ հանգստի ժամանակ , հեռախոսիդ
միջոցով: Քանի , որ ինֆորմացիայի հոսքն անընդհատ է , ապա ուղեղը այլեվս չի ֆիլտրում
այն , ինչպես դա անում էր սարսափ ֆիլմ դիտելու ընթացքում: Ուղեղի համար ինֆորմացիան
դառնում է իրական: Նաեվ այն պատճառով , որ դա տեղի է ունենում քո կողքին , քո երկրում ,
կամ քաղաքում , կամ նույնիսկ հարեվանիդ հետ: Դրան նպաստում է նաեվ այն ցավալի
փաստը , որ նորություններ թողարկող ընկերությունները օր օրի նոր միջոցներն են գտնում ,
որպեսզի իրենց հայտնած ինֆորմացիան մաքսիմալ ադեցություն գործի: Օգտագործվում են
տարբեր կեղտոտ եվ անազնիվ միջոցներ : Եվ նեգատիվ ինֆորմացիան մարդը սկսկում է
ընկալել ոչ միայն ուղեղի , այլեվ բոլոր զգայարանների միջոցով: Եվ դա արդեն ազդանշան է ,
որպեսզի վախերրը սկսեն գլուխ բարձացնել :

- □Եթե դա պատահել է ինչ , որ մեկի հետ , ապա կարող է պատահել նաեվ ինձ հետ□: Ահա
տրամաբանությունը , ըստ որի վախերը սկսկում են գլուխ բարձացնել: Այդ պահին դու
մտածում ես , որ վախը հայտնվեց հանկարծակի , առանց որեվե պատճառի: Դու ոչ մի կերպ
չես կարող հասկանալ , որ դրան նպաստեց այն նեգատիվ ինֆորմացիան , որը հենց նոր դու
տեսար , լսեցիր , կամ կարդացիր: Եվ վախը սկսում է ակտիվանալ:

- Դու ասացիր , որ հեշտ ու էֆեկտիվ մեթոդ գոյություն ունի , որպեսի ես կարողանամ


չեզոքացնել նեգատիվ ինֆորմացիայից առաջացած վախերը:

ՎԱԽ -Մեթոդի էությունը կայանում է նրանում , որ ամեն անգամ , երբ դու նստում ես
հեռուստացույցի դիմաց , միացնում ես ռադիոն , կամ կարդում , պետք է ուղեղին հստակ
հրահանգ տալ , □Ես հիմա նորություն եմ դիտում , լսում , կամ կարդում եվ այս
նորությունները ուղակի կապ չունեն ինձ հետ□: Այս կարճ հրահանգ է բավական է , որպեսզի
ուղեղն ակտիվանա եվ հենց այդպես ընկալի ինֆորմացան , որ դու պատրաստվում ես
սպառել:

- Դա բավական է ?

ՎԱԽ - Այո: Ուղեղին հրահանգ տալով դու հայտարարում ես , որ ՆԵՐԿԱ ես գտնվում եվ


պասիվ հետեվողի դերից փոխվում ես ակտիվ դիտորդի: Դա լիովին բավական է , որ վախերը
չակտիվանան:

Որոշ ժամանակ կրկնելով այս պռակտիկան այլեվս կարիք չի լինի ամեն անգամ ուղեղին
հրահանգնեև տալ: Ուղեղը դա կանի ավտոպիլոտ եղանակով , արդեն առանց քո
միջամտության: Ինչպես , որ ավտոմեքենա վարել սովորելուց հետո դու երբեք չես մոռանում
հնարքները , որոնց տիրապետում ես:
- Ես հենց այսօրվանից կկռիրառեմ քո խորհուրդը: Բայց ինչպես վարվել այն դեպքում , երբ
մոռանում ես ուղեղին հրահանգ տալ ? Հիշում ես այն ժամանակ , երբ նետագիվ
ինֆորմացիան արդեն կլանել ես :

ՎԱԽ -Պետք է օգտագործել տրմաբանական վերլուծության ենթարկելու վարժությունը: Պետք


է սկսել համեմատել եվ վերլուծել: Ասել ինքդ քեզ , որ այո , այն ինչ ես տեսա , կամ սլեցի
ցավալի է: Ցավալի է , որ դա տեղի է ունենում մարդկանց հետ: Բայց դա ոչ մի կերպ չի
նշանակում , որ նույնը կարող է տեղի ունենալ ինձ հետ: Շանսը , որ ես կարող եմ հայտնվել
նման իրավիճակում 0.000001 տոկոսից էլ քիչ է: Հետեվաբար ես ինձ դասում եմ 99.9999
տոկոսի մարդկանց շարքում:

Տվյալ վարժության ամբողջ իմաստը կայանում է նրանում , որ վերլուծության միջոցով դու


թույլ չես տալիս վախերին ակտիվանալ:

- Հիմա ամբողջովին հասկանալի է: Չես պատկերացնի , թե , որքան շնորհակալ եմ քեզ: Դու


բաց արեցիր իմ աչքերը: Ես հիմա լիովին վստահ եմ , որ ես կարող եմ չեզեքացնել իմ վախերը
եվ դա հիանալի է:

ՎԱԽ -Դու պետք է մի բան շատ հստակ հասկանաս: Իրականում վախ , որպես այդպիսին
գոյություն չունի: Դա էմոցիա է , որի վրա դու յառլիկ է կախել եվ անուն դրել: Իրականում
վախը դա անորոշության սինոնիում է: Դու չես ապրում Ներկայում: Քո մտքերը մեծ մասմաբ
անցյալում են , որ անցել է , կամ ապագայում , որ դեռ չկա: Դու երազում ես լավ ապագայի
մասին , սակայն չգիտես ինչ է քեզ սպասվում այնտեղ , դրա համար էլ վախենում ես:
Վախենում ես , ապա սկսկում պայքարել եվ այդ պահից առաջանում են խնդիրներ:

Երբեք եվ ոչ մի դեպքում վախը չի կարելի , որպես թշնամի ընդունել: Դու ես նրան այդպիսին
դարձրել : Ամբողջ տիեզերքում , թե բնության մեջ չկա մեկ կենդանի օրգանիզմ , էակ , որը չի
ձգտում զարգացման եվ կատարելության: Նույնը վերաբերվում է նաեվ մտքերին եվ
էմոցիաներին: Ցանկացած նեգատիվ էմոցիա խնդիր ունի փոխակերպվելու , զարգանալու եվ ի
վերջո դառնալու պոզիտիվ: Ես բացառություն չեմ: Ես ապրում եմ քո մեջ եվ հետեվաբար իմ
ցանկություն է , որ դու ոչ , թե վախենաս ինձանից ու պայքարես իմ դեմ , այլ թույլ տաս
վերախոխովելու , զարգանալու եվ ի վերջո դառնալու պոզտիվ էներգաիա : Բայց փոխարենը
դու միշտ պայքարել ես իմ դեմ: Եթե չես պայքարել , ապա փորձել ես անտեսել , թաքցնել
որքան հնարավոր է խորը ու ստիպել ես արդաքանքել միայն նեգատիվ էմոցիաներին:

- Ես ներողություն եմ խնդրում , որ այսքան ժամանակ , որպես թշնամի եմ քեզ ընկալել: Բայց


դա աչդեն անցյալում է: Քեզ կարող է զարմանալի թվալ , բայց ես հիմա ոչինչից չեմ վախենում:

ՎԱԽ -Ես հավատում եմ քեզ , քանի , որ զգում եմ դա: Իհարկե կլինեն պահեր , երբ որոշ վախեր
գլուխ կբարձանեն: Մեղավորը հին համոզմունքներն են , որոնք ժամանակի ընթացքում
ամբողջովին կչեզոքանան: Բայց նույնիսկ նման դեպքերում չհուսահատվես: Օգտագործիր
այն վարժությունները , որոնց մասին քեզ ասացի: Խոսիր ինձ հետ: Ես պատրաստ եմ օգնելու:
Միշտ:

- Շնորհակալ եմ:

ՎԱԽ -Ես եմ շնորհակալ , որ ինձ այլեվս , որպես թշնամի չես ընկալում: Դա թույլ կտա , որ ես
նույնպես զարգանամ ու կատարելագործվեմ: Եվ դա միանշանակ կփոխի քո կյանքի որակը
դեպի լավը:

- Ես գիտեմ , ես արդեն զգում եմ:

ՎԱԽ - Ցանկանում եմ վերջին խորհուրդս տալ , մինչ կավարտենք այս զրույցը: Դա շատ հզոր
եվ էֆեկտիվ տեխնիկա է եվ գործում է ցանկացած , սպոնտան առաջացած վախի
պարագայում: Երբ քո ներում հանկարծակի վախի զգացում կառաջանա , ապա ամիջապես
հայացքով որովե իր , կամ առարկա փնտրի , որ կլինի քո տեսադաշտում: Գտնելուց հետո
ամբողջ ուշադրությունդ սեվեռի այդ առարկայի վրա: Պատկերացնենք , որ այդ պահին քո
դիմաց ինչ , որ մեքենա է: Սկսիր մտովի , մանրամասն պատկերացնել մեքենան իր բոլոր
դետալներով: Ոչինչ բաց մի թող: Սկազբում փորձիր կռահել , թե ինչ մոդելի մեքենա է:
Այնուհետեվ գույնը , անիվները , նույնիսկ ապակիներին եվ դռան փականերին ուշադրություն
դարձրու: Հետո մտովի մերս մտի մեքենայի մեջ ու նայիր սալոնը: Սալոնի գույնը , ղեկը , մի
խոսքով ամեն ինչ: Դու ինձ հասկացար ?

- Այո , լիովին:

ՎԱԽ -Ամբողջ ուշադրությունդ սեվեռելով այդ իրի , կամ առարկայի վրա , դու վախին զրկում
ես նեգատիվ էներգիայից, օգնելով նրան չակտիվանալ:Իրականում օգնելով քեզ օգնում ես
ինձ: Բայց այդ դու հայտարարում ես , որ Ներկա ես եվ ամբողջովին տիրապետում ես
իրավիճակին:

- Ես հասկացա , շնորհակալ եմ կրկին անգամ: Շնորհակալ եմ , որ առաջարկեցիր քո


ընկերությունը:

ՎԱԽ - Շնորհակալ եմ , որ ընդունեցիր :

ՎԵՐՋ

Հեղինակային Բոլոր իրավունքները պաշտպանված են:

You might also like