You are on page 1of 201

Մեր նպատակն է հասարակության մեջ բարձրացնել սերը դեպի ընթերցանությունը,

առաջացնել հետաքրքրություն դեպի դասական և արդի գրականությանը, և կոտրել


բոլոր կարծրատիպերը, թե այսօրվա հայ իրականության մեջ ընթերցողներ չկան:

Գիրքը համացանցում է տեղադրվել Գրքամոլ Նախաձեռնության կողմից:

Բոլորիդ կողմից սիրված Գրքամոլ-ը ձեռնամուխ է եղել մի նախաձեռնություն, որի


նպատակն է համացանցում էլեկտրոնային տարբերակով տեղադրել բոլոր այն գրքերը, որոնք
սիրված են հայ ընթերցասերների կողմից և ցանկանում են դրանք ընթերցել նաև
էլեկտրոնային տարբերակով: Ժամանակի ընթացքում մեր կողմից համացանցում կհայտնվեն
բոլոր այն գրքերը, որոնք մինչ այս ձեզ համար եղել են դժվար ձեռքբերելի:

Գրքամոլը, ունենալով իր ուրույն տեղը համացանցում, իր առջև նպատակ է դրել


հասարակության մեջ բարձրացնել սերը դեպի ընթերցանությունը, առաջացնել
հետաքրքրություն դեպի դասական և արդի գրականությանը, և կոտրել բոլոր այն
կարծրատիպերը, թե այսօրվա հայ իրականության մեջ ընթերցողներ չկան:

Սիրելի՛ ընթերցողներ, մենք շատ ուրախ կլինենք, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան
օգնել մեզ այս հանրօգուտ գործում: Էլեկտրոնային գրքերի պատրաստման և մեր կայքում
դրանք տեղադրելու հարցում մենք չունենք որևէ շահ և չենք չհետապնդում որևէ եկամուտ,
բացի հայ և արտասահմանյան գրականությունը հայ ընթերցասերներին հասանելի
դարձնելուց, և մենք բաց ենք բոլոր նվիրյալ ու օգնել ցանկացող մարդկանց համար: Եթե դուք
ունեք լուսապատճենահանման սարքեր, և ուզում եք միանալ մեր կողմից ձեռնարկվող
գործին, ապա գրեք մեզ grqamol@gmail.com հասցեով:

Շնորհակալություն, որ հետևում եք մեզ: Ցանկանում ենք բոլորիդ հաճելի ընթերցանություն:

Գրքամոլ Նախաձեռնություն
2016 © Grqamol. All Rights Reserved.
URL: www.grqamol.am, e-mail: grqamol@gmail.com

2016 © Grqamol. All Rights Reserved.


URL: www.grqamol.am, e-mail: grqamol@gmail.com
ՍԵԴԱ ՄԱԼԵՐՅԱՆ
ՀԵՂԻՆԱԿ

ՍԵ՞Ր, ԹԵ՞ ԽԱԲԿԱՆՔ

ԵՐԵՎԱՆ
Հեղինակային հրատարակչություն
2013
ՀՏԴ 891-981-31Մալերյան
ԳՄԴ84Հ-44
Մ161
ՍԵԴԱ ՄԱԼԵՐՅԱՆ
ՍԵ՞Ր, ԹԵ՞ ԽԱԲԿԱՆՔ
ՍԻՐԱՎԵՊ

Մալերյան Սեդա
Մ161 Սեր՞,թե՞ խաբկանք: Սիրավեպ/ Ս.Մալերյան.-Եր:
Հեղ. հրատ. 2013.- 197 էջ

Այս գիրքը իրական պատմություն է ընտանեկան


հարաբերութունների և սիրո տարատեսակ դրսևորումների
մասին: Միևնույն ժամանակ, այն յուրօրինակ կոչ է
անկեղծության և սրտացավության, սիրո և ամուսնական
հարաբերությունների ճշմարիտ կառուցման:

.ՀՏԴ-891-981-31 Մալերյան
.ԳՄԴ84Հ-44

ISBN 978-9939-0-0691-8
©Մալերյան Ս.,2013
ՆԱԽԱԲԱՆ

Այս և մյուս պատմությունները գրի առնելով, փորձել


եմ բարձրաձայն խոսել մի երևույթի մասին, որի մասին
ցավոք սրտի, մեր հանրությունն ամաչում է խոսել
բարձրաձայն: Անգամ, եթե լինում են եզակի դեպքեր, երբ
խոսում են նմանատիպ երևույթների և դրանցից բխող
հետևանքների մասին, ապա խոսում են միայն շշուկով,
ծանոթների նեղ շրջանակներում՝ պահպանելով կեղծ
քաղքենության և բարեպաշտության սահմանագիծը:
Շատ հաճախ, շատերը մոռանում են ամենակարևորի՝
մարդկային կյանքի կարևորության մասին: Այնինչ, մենք
ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ
հրատապ է դարձել ոչ միայն սեռական դաստիարակության
անհրաժեշտությունը, այլ նաև շատ ու շատ անփորձ
երիտասարդների գիտական մակարդակի բարձրացման
կարևորությունը, քանզի, չիմացությունն ու եսասիրությունը,
հաճախ պատճառ է դառնում ամուսնալուծությունների,
տարատեսակ հիվանդությունների և ինչո՞ւ չէ`
խեղաթյուրումների:
Ցավոք սրտի, սեռական անգրագիտության և դրանից
բխող հնարավոր տհաճ հետևանքների մասին, երբեք
բարձրաձայն չենք խոսում: Ամենքս մեր հերթին, թաքնվում
ենք կեղծ ամոթխածության և բարեպաշտության շղարշի
ներքո դեմքներս ծածկում ենք: Հաճախ պնդում ենք, որ չենք
կարող մեր զավակների հետ խոսել մի իրականության
մասին, ինչի մասին ամաչում ենք խոսել անգամ մեր
մտերիմների, մեծահասակների և հարազատների հետ:
Խոսել այս մասին ամաչում ենք, մեր երեխաներին
սեռապես դաստիարակել, փորձություններից ետ պահել
ամաչում ենք, իսկ երբ մեկ ուրիշն է փորձում այս մասին
բարձրաձայն խոսել՝ անողոքաբար նրան քարկոծում ենք,
ամոթանք տալիս այն բանի համար, որ հանդգնում են երբեմն
խոսել այդ մասին, այն էլ բարձրաձայն: Երբեմն սրտացավ,
գիտակից մարդիկ, իրադրությունը փրկելու համար
հրապարակավ ահազանգում են, երբեմն էլ հարկադրաբար
անցնելով թույլատրելիության սահմանները, ճարահատյալ
փորձում են մեր երիտասարդների այսպես ասված <<փակ
աչքերը>> բացել :
Հարց է ծագում, ո՞վ է մեր փոխարեն մեր երեխաներին
փորձելու սեռապես դաստիարակել, սխալներից ետ պահել,
պաշտպանել սխալի արդյունքում առաջացած հնարավոր
հետևանքներից և տհաճ փորձություններից՝ եթե ոչ մենք: Ո՞վ
պետք է ետ պահի նրանց սխալ գործելուց, որպեսզի
սեռական անգրագիտության պատճառով, նրանց խեղված
ճակատագրերը հիմնովին չկործանվեն…

Ես չգիտեմ, թե ինչ արձագանք կստանա այս


պատմությունը ընթերցողների շրջանում, բայց մի բան
հստակ գիտեմ, որ նպատակս արդարացված է: Ցանկանում
եմ ի լուր բոլորի բարձրաձայն խոսել և բոլորին
անկեղծության և սթափության յուրահատուկ կոչ անել, ինչու
չէ նաև այս և նմանօրինակ հարցերի շուրջ հանրության
ուշադրությունը հրավիրել: Նպատակս այն է, որ շատերը
զերծ մնան նման խաբկանքներից ու չարդարացված
արարքներից, կեղծ ավանդապաշտություներից: Գիտակցեն,
որ նոր կյանք մտնելով, հարկավոր է հստակ և ինքնավստահ
առաջ քայլել, հասկանալ, թե ինչ են ուզում կյանքից,
կշռադատեն իրենց յուրաքանչյուր քայլը, գիտակցաբար
մոտենան այս նրբին հարցին և հստակ գիտակցեն իրենց
անելիքը….
Թե որքանով կհաջողվի ինձ ասելիքս ճիշտ շարադրել
և ընթերցողներին հասցնել, ցույց կտա ընթերցողի
արձագանքը:
Խոսեմ անկեղծ: Ես գրող չեմ և երբեք ինձ գրող չեմ
համարել, սակայն բազմափորձ և կյանք տեսած հասուն կին
եմ, ով կյանքի հարուստ փորձ ունի, ազնիվ նպատակներ,
բազում ասելիք և անելիք: Փորձում եմ մտքերս և խոհերս
ընթերցողի հետ կիսել, ասելիքս ինչ-որ կերպ տեղ հասցնել:
Կարևորն այն է, որ փորձում եմ մեր երիտասարդ սերնդի
համար ինչ-որ բան անել, որ հետո չափսոսամ և չմեղադրեմ
ինձ այն բանի համար, որ ժամանակին ես էլ կարող էի ինչ-որ
բան անել երիտասարդության և գալիք սերնդի համար,
կարող էի շատերին սխալներ գործելուց ետ պահել, թեկուզ
իմ խորհուրդներով օգնել և այդ չարեցի….
Անչափ սիրում եմ իմ ազգը, իմ հայրենիքը, մեր
երիտասարդ սերունդը: Ցանկանում եմ, որ նրանց կյանքի
անցնելիք ճանապարհին, իմ խորհուրդներն էլ իրենց ուրույն
տեղը գտնեն, մեր ջահելները հնարավորինս քիչ սխալվեն ու
սթափվեն…
ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ

Իմ ապրած կյանքն ու տարիներ շարունակ


քաղաքական դաշտում և հասարակական ոլորտում
ծավալած երկարամյա աշխատանքային գործունեությունը,
տարիների ընթացքում կուտակված կյանքի հարուստ փորձն
ինձ իրավունք են տալիս երբեմն հայացք գցել իմ ապրած
կյանքի, ինձ հանդիպած տարաբնույթ դեպքերի և
իրողությունների վրա, որոնք իմ հոգում այդ տարիների
ընթացքում խորը հետք են թողել և որոնց մասին հիշելիս, առ
այսօր սրտի մեծ ցավ եմ ապրում: Եկավ այն պահը, երբ
հոգուս խորքում կարիք առաջացավ անդրադառնալ տեղի
ունեցած այս կամ այն դեպքերին, հիշատակել առավել
ուշագրավ պատմությունների մասին: Գուցե սա յուրօրինակ
հոգու ճիչ է առկա ժամանակաշրջանում, չգիտեմ, միայն
գիտեմ, որ անելիք ունենք բոլորս:
Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նմանատիպ
իրադարձությունների վրա, որոնց մասին ըստ իս, արժե
երբեմն բարձրաձայնել ու հանրության ուշադրությունը
հրավիրել, քանի որ, կյանքը ցույց է տալիս, որ այժմ ավելի
շատ տարածում են գտել նմանատիպ դեպքերն ու
պատմությունները: Կյանքի նմանատիպ պատմությունները
շատ հաճախ կրկնվում են, սակայն երբեք չեն վերանում:
Պարզապես շատ անգամներ չենք իմանում մանրամասների
մասին, քանի որ, ոչ ոք չի կամենում այդ մասին առաջինը
բարձրաձայնել…..
Ինչևէ, երկար մտորելուց հետո, որոշեցի այն, ինչն ինձ
մտահոգում է գրի առնել՝ իհարկե երբեք չանցնելով
թույլատրելիության սահմանները:
Տարբեր մարդկանց ապրած կյանքի մանրամասներին
և ճակատագրերին առնչվող այս կամ այն դեպքերի հիման
վրա ներկայացված պատմությունները ներկայացնելու բուն
նպատակը ոչ թե նրանց հետ կատարվածի, կամ նրանց
ապրած կյանքի մասին պատմելն է, այլ տվյալ երևույթը
հնարավորինս հակիրճ ներկայացնելն ու նրանցից բխող
տհաճ և անդառնալի հետևանքների մասին իրազեկելը: Ես
ներկայացնում եմ մեկ կամ երկու դեպք, սակայն, ցավոք
սրտի, նմանատիպ դեպքերը եզակի չեն և դեռ ավելին՝շատ-
շատ են: Նրանք ավելին են, քան կարելի է պատկերացնել:
Այդ իսկ պատճառով, որոշեցի խոսել….
Կարծում եմ, որ արժե երբեմն խոսել բարձրաձայն,
ներկայացնել այս և նմանատիպ պատմությունները մեր
ընթերցասեր հասարակության, մանավանդ երիտասարդ
սերնդի ուշադրությանը՝ սթափության և զգոնության
յուրօրինակ կոչ անելու նպատակով:
Ցանկալի է, որ կարդալով այդ գրքերը, շատերն իրենց
համար կարողանան համապատասխան հետևություններ
անել, ինչո՞ւ չէ, երբեմն էլ այն ընդունել նաև որպես ի
գիտություն…..
Երբեմն կարիք է զգացվում խոսել ոչ միայն
երևակայական, այլ նաև առարկայական խնդիրներին
առընչվող երևույթների մասին: Այն իրադարձություններն ու
երևույթները, որոնք տեղի են ունենում մեր շրջապատում,
մեր հարազատ մարդկանց, մեր երիտասարդ սերնդի հետ,
երբեմն մեզ խորհելու տեղիք են տալիս: Մենք ակամա սրտի
մեծ ցավ ենք ապրում այս կամ այն դեպքի կապակցությամբ,
սակայն, կանխավ ոչինչ չենք անում նրանց դեմն առնելու,
այն շտկելու համար: Շատ հաճախ, կուրորեն փակում ենք
մեր աչքերը, անտարբերությամբ սպասում, թե ինչ է լինելու
վերջում, սակայն երիտասարդներին հետագա սխալներից
զերծ պահելու նպատակով, ոչինչ չենք ձեռնարկում,
համարելով, որ մենք իրավասու չենք նրանց անձնական
խնդիրներին խառնվել:
Արդյունքում….
Անձամբ ես, մեծ ցավ եմ ապրում այն ամենի համար,
ինչ կատարվում է իմ շրջապատում, իմ ճանաչած
մարդկանց, իմ մտերիմների հետ: Առանց սրտի ցավի, չեմ
կարողանում տեսնել, թե մեր հասարակությունն ինչպես է
բաժանվում սոցիալական տարբեր շերտերի և տարբեր
գաղափարախոսությունների, ինչպես է անարդարությունն
օր-օրի զարգանում և քաղցկեղի պես արագ տարածում
գտնում մեր շրջապատում: Ավա՛ղ, օր-օրի աճում է
անտարբերությունը մեր շրջապատի նկատմաբ:
Շատերն ապրում են իրենց հորինած աշխարհում:
Ապրում են՝ լցված շրջապատի նկատմամբ սառն
անտարբերությամբ և դաժանությամբ: Անողոքաբար աչք են
փակում իրականության վրա, անտարբեր անցնում են
մարդու կողքով, տեսնում են նրան մոլորված, սակայն,
փոխարենը ձեռք մեկնելու և օգնելու, ավելի են ոչնչացնում
նրանց իրենց ոչնչացնող անտարբերությամբ և
սառնասրտությամբ….
Շատերն անտարբերությամբ նայում են, թե ինչպես են
իրենց մտերիմ, հարազատ մարդիկ, կուլ գնում տարբեր
խարդավանքներին, ինչպես են խճճվում տարաբնույթ
իրավիճակներում ստեղծված ստի, կեղծիքի,
խարդախության և խաբկանքների արդյունքում ստեղծված
տարօրինակ սարդոստայնում, ուր կարող են հայտնվել
հեշտությամբ, սակայն ավաղ, չեն կարող դուրս գալ շատ
հաճախ առանց օգնության: Շատերը հաճախ տեսնում են, թե
ինչպես են խորտակվում իրենց մտերիմների և ծանոթների
ճակատագրերը, սակայն այդ ամենն ընդունում են այնպիսի
անտարբերությամբ, ասես այդպես էլ պետք է լիներ:
Ընդամենը հետաքրքրասիրաբար նայում են այդ ամենին
կողքից օտարի աչքերով ու անցնում առաջ….
Մենք անկեղծ չենք ոչ միայն ուրիշների, այլև ինքներս
մեզ հետ: Սուտ քաղքենությունը բույն է դրել մեզնից շատերի
հոգում ու չենք կարողանում ձերբազատվել դրանից:
Նպատակս մեկն է՝ կոչ անել մեզնից յուրաքանչյուրին,
սթափվել մի պահ, լսել մեր խղճի և հոգու ձայնը, իրատես
լինել, նայել իրականությանը ճշմարիտ անկյունից և
ճշմարտության աչքերով, հասկանալ ով ենք մենք, ինչպես
ենք վարվում մեր սեփական կյանքի հետ և ինչ ենք ուզում
այս կյանքից դաժան:
Եկեք փորձենք այլ աչքերով նայել այս ամենին, փոխել
ամեն ինչ մեր շրջապատում՝ սկսած մեզանից, մեր տանից:
Ազնիվ և արդար լինենք: Չվախենանք երբեք առաջինը
նկատելուց և խոսելուց, քննադատելուց և քննադատվելուց:
Ընդամենը ամուր կամք դրսևորենք և ուժ ունենանք նայելու
իրականության աչքերին հստակ, անվարան, ճշմարտության
աչքերով ու խոստովանենք՝
<<Այո՛, երբեմն մենք էլ ենք սխալվում: Հարկավոր է մեր
սխալները նույնպես նկատել և ուղղել, քանի դեռ մեր
մտերիմներին և սիրելի մարդկանց ավելի շատ չենք
ցավացրել և մեր սառն անտարբերության պատճառով
կորցրել նրանց: Շտապենք որևէ բան անել՝չարիքի դեմն
առնելու համար, քանի դեռ շատ չենք ուշացրել և կարելի է
շատ բան փոխել այս կյանքում, շատերին օգնելով:
Եկեք անկեղծանանք մեզ հետ և կտեսնենք, որ թեկուզ
շատ չնչին, սակայն ինչ-որ ձևով փոխելով մեր կյանքն ու
առօրյան, մեր մտածելակերպը, մեր մոտեցումները տարբեր
հարցերի նկատմամբ՝ կստանանք մեզ համար սպասված
արդյունքը:
Նպատակս մեկն է, կոչ անել բոլորին՝ սիրենք
անվերապահորեն և սիրվենք, սեր և լույս սփռենք մեր շուրջը:
Չամաչենք հաճախ խոստովանել մեր սիրելի մարդկանց, թե
որքան շատ ենք սիրում նրանց և հպարտանում նրանցով:
Սիրենք և գնահատենք կյանքը, մարդկանց: Օգնենք նրանց
ինչով կարող ենք, սրտացավ լինենք միմյանց նկատմամբ և
կտեսնենք, թե դա ինչ հիասքանչ երևույթ է կյանքը: Այդժամ
կհամոզվենք, թե որքան հաճելի է սիրառատ լինելը: Սիրելով,
հասկանում ենք, թե որքան թանկ, այնչափ հետաքրքիր է
դառնում կյանքը:
Ամոթ չէ սիրելը, սիրվելը, զգացմունքներն անկեղծորեն
արտահայտելը՝ լինի դա կին, երեխա, ծնող, թե սիրած էակ:
Ամոթ է անտարբեր և չար, նախանձ մարդ լինելը, սիրելն ու
սերը թաքցնելը, մարդուն տառապանքների հասցնելը, նրան
արհամարհելն ու նրա անձը ոտնահարելը: Կապ չունի
մարդու կրթությունը, նրա սոցիալական վիճակը,
շրջապատում զբաղեցրած դիրքը, պաշտոնը: Կարևորն այն է,
թե ինչպիսի մարդ է նա, ինչպես է վերաբերվում ինքն իրեն,
շրջապատի մարդկանց, հարազատներին և մտերիմներին:
Կարևորն այն է, որ մարդն իր ընտանիքում ծնվելու իսկ
պահից, ճիշտ դաստիարակություն ստանա, ճիշտ մարդ
մեծանա, քանի որ, ամեն ինչ սկսվում է հենց նրա
ընտանիքից և նրա ստացած դաստիարակությունից:
Յուրաքանչյուրս փորձենք առավելապես առողջ
ընտանիք կազմել՝առանց ստի, կեղծիքի, խաբկանքի: Եթե
անգամ բացակայում է փոխադարձ սերը, փորձենք գոնե
պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, գոնե այն բանի
համար, որ զավակ ենք ունեցել և պատականություններ
ունենք նրանց նկատմամբ: Հիշենք, որ պարտավոր ենք
առողջ հոգեբանությամբ և ոչ խեղաթյուրված երեխա
մեծացնել: Պարտավոր ենք այնպես անել, որ ժամանակի
ընթացքում, այն փոքր ինչ հարգանքը, որը գոյություն ունի
ամուսինների միջև՝ աստիճանաբար ատելության չվերածվի:
Փորձենք մաքրել մեր միտքն ու հոգին, անկեղծ լինենք
ինքներս մեզ հետ՝ հանուն մեր սիրելի մարդկանց, մեր
երեխաների, մեր հարազատների….
ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍԵՆՔ ՍԿԶԲԻՑ

Ամեն ինչ սկսենք մաքուր էջից՝ նոր կյանք, նոր


մոտեցումներ, նոր սպասումներ….
Նոր կյանքի շեմին երկար մտորենք, հասկանանք թե
ինչ ենք ուզում կյանքից, ինչ հրահանգով ենք այս կյանքը
եկել, ինչ ենք սպասում ապագայից:
Նոր կյանք սկսելուց առաջ, արժե մեկ անգամ ևս հիշել
Աստծո պատգամներն ու հասկանալ, թե ինչ ենք անում մեր
կյանքի հետ, քանի որ, ամեն ինչ կախված է մեր
մտածելակերպից, կյանքի նկատմամբ մեր մոտեցումներից,
մեր գործողություններից:
Հիշենք, որ պարտավոր ենք մեր հոգին մաքուր և
անարատ պահել, որպեսզի այնտեղ նպաստավոր պայման
չստեղծենք ստի, կեղծիքի և չարության համար:
Իրավունք չուենք երբեք ստելու, որպեսզի ինքներս
ստին ու կեղծիքին զոհ չդառնանք: Իրավունք չունենք
չարություն սերմանել մեր զավակների միջև, որ այն իր
արմատները չտա և չբազմանա նրանց հոգիներում:
Պարտավոր ենք հաճախ լսել մեր հոգու և խղճի ձայնին,
քանի որ, գոյություն ունի Աստծո պատվիրան՝ մի՛ խաբիր,
որ չխաբվես, մի՛ ստիր, որ չստեն քեզ, մի՛ քննադատիր, որ
չքննադատվես….
ՍԵ՞Ր, ԹԵ՞ ԽԱԲԿԱՆՔ….

Աշխենը սովորական ընտանիքի համեստ աղջիկ էր:


Նրա հայրը վաղուց էր մահացել: Նա մեծացել էր մի
ընտանիքում, որտեղ տիրել էր համերաշխություն,
փոխադարձ հարգանք և վստահություն: Ընտանիքում չորսն
էին՝մայրը, պապիկը, տատիկը և ինքը: Դեռ մանկուց, նա
շրջապատված էր սիրով, ուշադրությամբ, անսահման
հոգատարությամբ, սիրելի մարդկանցով, որոնց միակ
նպատակն էր մեծացնել ազնիվ, հոգեպես առողջ, ճիշտ
դաստիարակված, առաքինի և շրջապատին պիտանի մարդ:
Նոր էր ավարտել ԵՊՀ-ի տնտեսագիտական
ֆակուլտեն ու անմիջապես աշխատանքի էր անցել Երևանի
խոշորագույն գործարաններից մեկում՝ որպես տնտեսագետ:
Գեղեցիկ, նպատակասլաց, լուրջ աղջիկ էր նա: Գիտեր
կյանքում իր տեղը: Միշտ զգոն էր և չափի մեջ: Շրջապատում
իրեն ճիշտ էր դրսևորում, որն էլ իր հերթին նրան ավելի
հմայիչ և ցանկալի էր դարձնում:
Աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից, նա
հարմարվեց կոլեկտիվին և շատ շուտ դարձավ կոլեկտիվի
լիիրավ անդամներից մեկը՝ բոլոր առումներով: Նրան
ընդունեցին, պատվեցին և բոլորն էլ մեկ մարդու պես
հարգանքով լցվեցին նրա նկատմաբ: Իր հմայիչ արտաքինի,
խոհեմության և ազնվության շնորհիվ, ճիշտ պահվածքով՝
արժանացավ շատ երիտասարդների ուշադրությանն ու
համակրանքին:
Շաբաթներ անց, երիտասարդներ եղան, որոնք
սկսեցին հետաքրքրվել նրանով:
Կարճ ժամանակահատվածում եղան երիտասարդներ,
որոնք նույնիսկ ամուսնության առաջարկություններ արեցին,
սակայն նրա ուշադրությունը գրավելու և համակրանքին
արժանանալու մեկ երկու անհաջող փորձերից հետո, բոլորն
էլ հարգանքով և բարեկրթորեն ետ քաշվեցին իրենց
մտադրություններից, դադարեցին անտեղի սիրահետել
նրան՝ հարգելով նրա որոշումը:
Առաջիններից նրան նկատեց գործիքաշինության
արտադրամասի բարձրակարգ փականագործներից մեկն ու
սիրահարվեց մինչև ականջների ծայրը: Ամիսներ շարունակ
համառորեն սիրահետեց նրան, հաշվի չառնելով այն
հանգամանքը, որ նա շարունակ մերժում էր իրեն ու
խուսափում իրենից: Նա քաջ գիտակցում էր, որ ինքն
ամենևին դուր չէր գալիս աղջկան, նույնիսկ անչափ տհաճ էր
նրա համար, սակայն համառորեն շարունակում էր
սիրահետել, անհարկի հանդիպումներ փնտրել, անգամ
անհանգստացնել: Իսկ Աշխենը ստիպված էր լինում նրանից
բացահայտ կերպով խույս տալ և մերժել:
Աշոտը երբեմն անցնում էր պատշաճության չափը, որն
իր մտերիմներին անգամ դուր չէր գալիս: Նրա չափից ավելի
ինքնավստահությունն ու համառությունը զայրացնում էր
նրանց: Ընկերներն ամեն անգամ հարմար առիթը բաց չէին
թողնում նրան նախատելու համար:Նրանց ամենևին դուր չէր
գալիս այն փաստը, որ նա շատ հաճախ էր աղջկան
անհանգստացնում, նախապես իմանալով նրա արձագանքը:
Նրան քաջալերելու և աջակցելու փոխարեն՝ հորդորում էին
հանգիստ թողնել նրան և հեռու մնալ նրանից, սակայն
ապարդյուն:
Ասես՝ Աշխենն Աշոտի անբուժելի հիվանդությունը
լիներ՝ սիրում էր և վերջ….
Աշոտին ոչինչ չէր մտահոգում, իր զգացմունքներից
բացի: Բոլորովին ուշադրություն չէր դարձնում այն
հանգամանքին, որ Աշխենը արհամարհում էր իրեն: Միայն
պնդճակատի նման գլուխն էր գցել, թե սիրում էր նրան և
վերջ: Ոչինչ չէր ուզում ո՛չ լսել, ո՛չ էլ խոսել այդ մասին:
Ընկերները հաճախ էին սթափության կոչ անում,
հորդորում ինքնասիրություն դրսևորել և հանգիստ թողնել
աղջկան, սակայն, նա կարծես նրանց հորդորներից ավելի էր
հակառակվում ու զայրանում: Հաճախ ստիպված բարկանում
էին վրան, վիճաբանում նրա հետ՝
-Աշո՛տ, այդ աղջկանից ձեռք քաշի, նա քեզ համար չէ:
Չես տեսնո՞ւմ, որ դուք բացարձակ տարբեր մարդիկ եք և ոչ
համապատասխան: Ի՞նչ ես գլուխդ գցել, թե սիրում ես:
Այդպե՞ս են սիրում: Հարգի՛ր նրա որոշումը և հանգիստ թող
աղջկան՝ եթե իրոք սիրում ես նրան: Հասկացի՛ր, սիրուն չեն
պարտադրում, այլ արժանանում են: Ապա նրան տես և քեզ:
Աղջիկը բարձրագույնը նոր է ավարտել, դեռ ժամանակ ունի
նորմալ ընտրություն կատարելու, թող որ իր բախտը գտնի:
Բոլորովին ուրիշ նախասիրությունների և խառնվածքի տեր
մարդ է նա: Բացի այդ, մի գլուխ բոյով է քեզանից, գեղեցիկ է,
հիանալի տեսք ունի՝ ոնց որ կաքավ լինի, նայում ես նրան ու
չես հագենում տեսքից: Չես զգո՞ւմ, որ նա ավելի լավին է
արժանի…
Իսկ Աշոտին նրանց խորհուրդներն ամենևին դուր չէին
գալիս, երեխայի պես նեղանում էր նրանցից որոշ ժամանակ,
իսկ հետո կրկին հակառակն անում: Հաճախ չարանում էր
նրանց հանդեպ, իրեն այդքան նկատողություն անելու
համար: Ակնհայտ կերպով արհամարհում էր նրանց
կարծիքը, անտեսում նրանց հորդորները: Նախ ինչպես
հարկն է կոպտում էր նրանց, ապա իբրև վիրավորված
պատասխանում՝
-Ձեզ պես հազարը լինի, միևնույնն է, ամուսնանալու
եմ նրա հետ և ինձնով եմ անելու նրան: Ինձ չի հետաքրքրում,
նա համապատասխան է ինձ, թե ոչ, ոչ էլ անհանգստացնում
է այն փաստը, որ նա ինձ չի սիրում: Ուզում է
<<ԿԵՆՏԿՈՄԻ>> քարտուղարի աղջիկը լինի, ինձ համար
միևնույնն է, իմն է լինելու: Ամեն գնով հասնելու եմ իմ
նպատակին, անգամ, եթե դա լինի վերջին բանը, որը պետք է
անեմ իմ կյանքում: Ա՛յ կտեսնեք, ես կհասնեմ նրան….
ՍԻՐԱՀԵՏՈՒՄ…..

Ամեն առավոտ, Աշխենը գալիս էր աշխատանքի և


սեղանին ծաղկամանում դրված թարմ ծաղիկներ էր
տեսնում, իսկ ծաղիկների արանքում մեկ բացիկ դրված՝
սիրո հերթական խոստովանություններով: Բարկացած
վերցնում էր այն ու առանց բացիկը կարդալու՝ անմիջապես
աղբարկղն էր նետում: Հետո անզորությունից նստում էր, մի
լավ լաց լինում և վիրավորված դիմում մյուս
աշխատակիցներին՝
-Ի՞նչ կլինի, խնդրում եմ ձեզ, ինձ օգնե՛ք: Դուք նրան
ավելի լավ եք ճանաչում, քան ես: Երբ մյուս անգամ այդ
համառ մարդը գա, սաստե՛ք նրան, ասեք թող այլևս ինձ
չանհանգստացնի և ծաղիկներ չբերի: Եթե մեկ անգամ էլ
ծաղիկներ բերեց, կամ թե իր անհարկի
խոստովանություններով ինձ հոգնեցրեց՝ կվերցնեմ այն ու
գլխին կտամ ծաղկամանով հանդերձ: Այդ մարդը չի
հասկանում, որ ինքն ինձ դուր չի գալիս բոլորովին, նույնիսկ
զզվում եմ նրանից: Համառում է որպես ի՞նչ, միևնույնն է՝ ոչ
իր բերած ծաղիկներն են ինձ հարկավոր, ոչ էլ ինքն իր սիրո
խոստովանություններով: Ամեն անգամ աղբարկղն եմ
նետելու այն, առանց ափսոսալու….
Աշխատակիցները լռում էին միայն: Շատ անգամ էլ,
տեսնելով նրան այդչափ վրդովված ու շփոթված,
իրադրությունը փրկելու և նրա վրդովմունքը փոքր ինչ
մեղմելու նպատակով ստիպված կատակներ էին անում,
լիաթոք ծիծաղում էին նրա ասածների վրա, երբեմն էլ
կատակով ասում՝
-Աշխե՛ն ջան, զուր ես լաց լինում: Հետաքրքիր է, ինչո՞ւ
ես սրտիդ այդքան մոտ ընդունում նրան: Եթե ինքն իրեն
բավականաչափ չի հարգում, ուրեմն թող ծաղիկներ բերի
այնքան ժամանակ, մինչև հոգնի և հասկանա, որ զուր է
այդպիսի հիմարություններ անում: Մարդը դեռ հասկանալու
հետ կապված որոշակի խնդիրներ ունի, չգիտի, որ սիրուն
չեն պարտադրում: Նրան հետաքրքրում են միայն իր
զգացմունքները և այն, թե ինքն ինչ է ուզում, ինչ է զգում քո
նկատմաբ, իսկ թե ինչ ես մտածում անձամբ դու կամ քո
կողքի մարդիկ, նրան բացաձակապես չի հետաքրքրում:
-Մի՞թե ձեր մեջ չկա մեկը, ով կարող է նրա դեմն
առնել,-վիրավորված ավելացնում էր Աշխենը:
-Նա այն համառ երիտասարդներից է, որոնք երբեք
իրենց նպատակից ետ չեն կանգնում, որքան էլ որ գիտակցեն,
որ զուր են անում: Նրա նմանները միշտ ձգտում և հասնում
են իրենց նպատակին՝ թեկուզ ուշացումով, կամ կյանքի
գնով: Նրա մասին ասում են, որ նա ահավոր համառ
երիտասարդ է:
-Գոնե գիտե՞ք ով է նա, ինչ ընտանիքից է, ինչ
խառնվածքի տեր:
-Որքան հասցրել ենք այս ժամանակահատվածում
նրան ճանաչել և հետաքրքրվել նրա ինքնությամբ, հասկացել
ենք մի բան, որ նույնիսկ իր մտերիմ ընկերների հետ արդեն
հակասություններ ունի: Բոլորն են նախատում նրան,
սակայն, նրա վրա ոչինչ չի ազդում: Մենք, որքան էլ նրան
հորդորենք ետ կանգնել իր մտադրությունից, ասենք, որ
այսուհետև ծաղիկներ չբերի, միևնույնն է, հակառակն է
անելու: Նա հենց այնպես հանձնվողը չէ: Պարզապես դու
արհամարհի՛ր նրան և անտեսի՛ր, ասես գոյություն չունի….
Իհարկե, նմանատիպ բացատրություններն ամենևին
Աշխենին չէին հանգստացնում, սակայն հասկանում էր, որ ոչ
ոք չէր կամենում օտարի պատճառով ավելորդ
գլխացավանքի մեջ ընկնել, իսկ ինքն իրոք հարազատ մեկին
չուներ, որ իրեն պաշտպաներ: Բոլորն էլ հիանալի գիտեին,
որ այդ մարդն ահավոր համառ էր և շատ կոպիտ: Իրոք
անհնար էր նրան որևէ բան հասկացնել: Մնում էր միայն
անտեսել նրան ու սպասել, թե մինչև երբ էր այդպես
շարունակվելու…..

Աշխենն արդեն գրասենյակում հասցրել էր


մտերմանալ մի գեղեցիկ օրորդի հետ՝անունը Սուսաննա, ով
իրենից տարիքով բավականին փոքր էր և դեռ ուսանող:
Ուսումն ու աշխատանքը համատեղում էր նա, ինչպես ինքն
էր համատեղել ժամանակին: Նրանք միասին էին
աշխատանքից դուրս գալիս, ամենուր լինում, խոսում էին,
խոհերով կիսվում, միմյանց տուն գնում: Երկուսն էլ հրաշալի
օրիորդներ էին՝ բարի, առաքինի, պատրաստված և շատ
զարգացած, սակայն բնավորությամբ փոքր ինչ տարբեր:
Սուսաննան շատ կենսուրախ օչիորդ էր, կատակասեր,
շփվող, իսկ Աշխենը փոքր ինչ ամաչկոտ և խեղճ, բայց
կյանքով լեցուն ու լավատես: Ինչևէ, բնավորության փոքր-ինչ
տարբերությունն անենևին խանգարում նրանց մտերիմներ
լիներ: Նրանց համար հեշտ էր միմյանց հետ շփվել,
աշխատել: Հասկանում էին միմյանց անմիջապես,
մանավանդ աշխատանքային հարաբերություններում:
Սուսաննան աչքաբաց աղջիկ էր, իր էությամբ և
բնավորությամբ լրացնում էր Աշխենին, երբեմն էլ
պաշտպանում էր նրան կոլեկտիվում, դրսում, ամենուր՝
անգամ Աշոտի համառ սիրահետումներից: Հաճախ էր լինում
այնպես, որ կոպտում էր Աշոտին, անպատվում նրան
համառության համար, սպառնում դիմել իրավապահներին,
անգամ հաշվեհարդար տեսնել՝ եթե շարունակեր
անհանգստացնել ընկերուհուն, սակայն, Աշոտն անուղղելի
մարդ էր: Նա ամենևին հաշվի չէր առնում ոչ մեկի ո՛չ
հորդորները, ոչ էլ սպառնալիքները, ավելին՝ շարունակում
էր համառորեն սիրահետել Աշխենին:
Որոշ ժամանակ անցավ: Մի օր, վերջապես Աշոտի
համբերությունն իսկապես հատավ: Տեսնելով, որ այլևս
սպառված են սիրահետելու բոլոր հնարավոր միջոցները,
անզորությունից ցայտնոտի մեջ ընկավ: Կատաղեց, երբ
համոզվեց, որ Աշխենն անդրդվելի է մնում իր որոշման մեջ և
բնավ ուշադրություն չէր դարձնում իր վրա: Հասկացավ, որ
արդեն հարկավոր էր մոտեցման ձևն ու ռազմավարությունը
փոխել:
Երկար մտածելուց հետո, որոշեց, որ այս անգամ
հարկավոր է դիմել նրա մտերիմներից մեկի օգնությանը,
հարկավոր է խնդրել, որ վերջինս միջնորդի դերում հանդես
գա:
Երկար մտածելուց հետո, գնաց այն գրասենյակը,
որտեղ աշխատում էր Աշխենը: Սուսաննայից իհարկե
խուսափեց, չփորձեց անգամ մոտենալ նրան, նախապես
կռահելով նրա ագրեսիվ արձագանքը: Որոշեց խոսել բաժնի
պետի՝ տիկին Թամարայի հետ: Խնդրեց, որ վերջինս
միջնորդի դերում հանդես գա և իրեն անձամբ ներկայացնի
Աշխենին, որպեսզի շփումը նրա հետ ավելի անմիջական
լինի, որից հետո գուցե կարողանա Աշխենի մոտ
վստահություն ձեռք բերել: Իսկ մնացածի մասին արդեն ինքը
կհոգա:
Թամարան ցնցված էր նրա հանդուգն պահվածքից:
Նրան տեսնելով իրենց գրասենյակում, անակնկալի եկավ:
-Ի՞նչ ես անում այստեղ Աշո՛տ:
-Եկել եմ Ձեզ հետ խոսելու:
-Մի՞թե աշխատանքից բացի, խոսելու մեկ այլ թեմա
ունենք մենք:
-Ա՛յո տիկին Թամարա, իհա՛րկե՝ Աշխենը:
-Աշխենին հանգիստ թող, Աշոտ:
-Անհնար է, ես սիրում եմ նրան:
-Նա քեզ նույնիսկ չի նկատում:
-Այդ իսկ պատճառով ես այստեղ եմ:
-Իզուր ես այստեղ եկել: Քո բոլոր փորձերն ավելորդ են:
Աշխենը լսել անգամ չի ցանկանում քո մասին:
-Գիտեմ, այդ իսկ պատճառով, եկել եմ ձեզ հետ
խոսելու:
-Ավելորդ ժամանակ ես անց կացնում….
Տեսնել էր պետք, թե Աշոտն ինչպես էր խեղճացած,
թախանձագին խնդրում նրան՝
-Տիկի՛ն Թամարա, ես գիտեմ, որ դուք Աշխենի հետ
շատ մտերիմ եք: Նա ձեզ շատ է հարգում: Եթե դուք փորձեք
նրա հետ խոսել իմ անկեղծ սիրո և զգացմունքների մասին,
ինձ ինչպես հարկն է ներկայացնեք, համոզված եմ, նա ձեզ
կլսի: Ձեզնից ավելին չեմ խնդրում, դուք ընդամենը մեզ
ներկայացրեք միմյանց, մնացածի մասին ինքս կհոգամ:
-Աշոտ, կներե՛ս, բայց ես չեմ կարող միջնորդի դերում
հանդես գալ: Ինչպե՞ս կարող եմ քեզ ներկայացնել, քո մասին
հարգանքով խոսել, երբ ինքս անձամբ դեմ եմ, որ նրան կրկին
անհանգստացնես: Միամիտ մարդ չես: Տարիքով
բավականին մեծ ես նրանից, կյանքի հարուստ փորձ ունես,
շատ լավ հասկանում ես, որ այդ աղջիկը քեզնից ակնհայտ
կերպով խուսափում է: Բոլորին է հայտնի, որ նա ամենևին չի
համակրում քեզ: Ինչո՞ւ ես համառորեն նրան հետապնդում:
-Տիկի՛ն Թամարա, նա ինձնից խուսափում է,
որովհետև ինձ լավ չի ճանաչում, ոչինչ չգիտի իմ մասին: Ա՛յ,
եթե սկսի ինձ լավ ճանաչել, համոզված եմ, որ կարծիքն իմ
մասին արագ կփոխի:
-Ես էլ քեզ չեմ ճանաչում Աշոտ: Քո մասին բոլորովին
ոչինչ չգիտեմ: Առանց քեզ ճանաչելու, առանց որևէ
պատճառի, նրան չեմ կարող ոչինչ ասել, մանավանդ գիտեմ,
թե նա ինչ է մտածում քո մասին: Մի՞թե դու չես հասկանում,
որ այդ աղջիկը խուսափում է քեզնից, քեզ տեսնել չի
ցանկանում, անգամ քո բերած ծաղիկներն է աղբարկղը
նետում: Նա այնքան վատ է տրամադրված քո նկատմամբ, որ
նույնիսկ սարսուռ եմ ապրում նրան այդ վիճակում
տեսնելուց՝ ամբողջ մարմնով դողում է ամեն անգամ, երբ
տեսնում է քեզ: Ուրիշ ինչպե՞ս կարող է այդ աղջիկը քեզ
մերժել, hասկացնել, որ դու իրեն համար տհաճ ես:
-Ոչի՛նչ, այդ ամենը ժամանակավոր է, հետո կարծիքն
իմ մասին կփոխի:
-Աշոտ, հեռո՛ւ մնա նրանից, խնդրո՛ւմ եմ, հանգիստ
թող նրան: Մեծի իրավունքով պարզապես խնդրում եմ,
ինքնասիրություն ունեցիր, հանգի՛ստ թող աղջան, նա քեզ
համար չէ, այլապես ուրիշ միջոցների կդիմենք: Այդքան
թեկնածուների մեջ, ի՞նչ ես կարծում, նա քե՞զ պետք է ընտրի:
Բացի դրանից, ես քո մասին ոչինչ չգիտեմ, միայն այն գիտեմ,
որ դու մեր գործարանում երկարամյա և փորձառու
աշխատող ես, հմուտ փականագործ…
-Դա՛ էլ բավական է ներկայացնելու համար տիկին
Թամարա, մնացածի մասին ինքս կհոգամ:
-Լսի՛ր, բայց դու ինչ համառ մարդ ես: Ես քեզ ինչ եմ
ասում, դու ինչ ես պնդում, ասես պնդերես լինես: Մի՞թե
ասածներիցս հետո անգամ, հետևություն չարեցիր ինքդ քեզ
համար:
-Ներեցե՛ք տիկին Թամարա, բայց դա արդեն իմ
անձնական գործն է: Թույլ տվեք ինքս որոշեմ ինչպես վարվել
այսուհետև: Ձեզ ընդամենը խնդրում եմ, մեզ միայն միմյանց
ներկայացրե՛ք, մնացածն իմ գործն է արդեն….
Թամարան լռեց: Նա ապշած էր: Նա միայն զարմացած
հետևում էր նրա համառ, ինքնագոհ ու սառնասիրտ
պահվածքին՝սարսուռ էր զգում: Զարմանում էր, որ այդ
մարդու դեմքի վրա բացարձակ ոչ մի մկան չէր շարժվում,
ասես խոսքն իր մասին չէր գնում, այլ մեկ ուրիշի:
Երկար ժամանակ լռեց, զննեց նրան ուշադիր, ապա
տեսնելով, որ ավելորդ է նրան որևէ բան հասկացնելը,
խոսակցությունն արագ ավարտելու նպատակով ասաց՝
-Լա՛վ Աշոտ, կփորձեմ խոսել նրա հետ, բայց ընդամենը
այդքանը: Երբեք նրան ոչինչ եմ համոզի….
-Այդքանից էլ շնորհակալ կլինեմ,- ոգևորված ասաց
Աշոտն ու ուրախացած դուրս գնաց:
Թամարայի հետ խոսելուց հետո, նա հեռացավ
ինգնագոհ ժպիտը դեմքին….
Թամարան արհամարհական հայացքով երկար նայեց
նրա հետևից, գլուխը թափ տվեց և ակամա նողկանք զգաց
նրա նկատմամբ, ասես հենց այդ պահին իրեն համար
բացահայտեց, որ ինքը նույնպես նրա նկատմամբ
հակակրանք էր զգում:
Հաջորդ օրն առավոտյան, ստիպված եղավ, նախքան
մնացած աշխատակիցների գալը, իրեն մոտ կանչել Աշխենին
և հետը լրջորեն խոսել՝
-Աշխե՛ն ջան, չգիտեմ թե ինչպես քեզ ասեմ այն ինչ, ինչ
պատրաստվում եմ ասել: Անհարմար եմ զգում անգամ, որ
այս մասին ինքս անձամբ պետք է քեզ ասեմ, բայց ստիպված
եմ: Քեզ հետ ուզում եմ այն լպրծրուն Աշոտի մասին խոսել:
Նա երեկ այստեղ էր եկել, խնդրում էր, որ ձեզ միմյանց
ներկայացնեմ:
-Տիկին Թամարա, ինչո՞ւ եք ընդունել նրան:
-Ստիպված էի Աշխեն: Նա համառորեն եկավ ու նստեց
դեմ դիմաց: Որքան հակառակվեցի, հորդորեցի նրան քեզնից
ձեռք քաշել, ոչինչ չստացվեց, համառորեն իրենը պնդեց: Ես
զարմացած եմ այդ մարդու համառության և
ինքնավստահության վրա: Նույնիսկ սկսեցի նրա նկատմամբ
ատելությամբ լցվել:
-Դո՛ւրս վռնդեիք նրան այստեղից: Վերջապես մեկը
պե՞տք է լինի, որ կարողանա նրա դեմն առնել:
-Հասկանում եմ, սակայն, այլընտրանք չունեի: Նախ
նա մեր աշխատակիցն է, օտար մարդ չէ, երկրորդ՝մարդը
սիրում է և բոլոր միջոցներով պայքարում է սիրուն հասնելու
համար: Ոչ մի անօրինական բան չի անում քրեորեն
պատժելի, որ ուրիշ կերպ գործեի: Այլ բան է, որ
պնդաճակատի նման նստել էր այստեղ ու չէր հեռանում:
Ուզում էլ լսել այն պատասխանը, ինչն իրեն էր հարկավոր…
-Չխոսեիք նրա հետտիկին Թամարա, պահակին
կանչեիք, որ նրան դուրս հրավիրեր: Չգիտե՛մ, մի բան անեիք:
-Բայց նա ոչ մի վատ բան չէր անում Աշխե՛ն, ընդամենը
ուզում էր խոսել ինձ հետ:
-Դարձյալ իմ մասին…
-Աստված է վկա, որ նույնիսկ չգիտեմ թե ինչպես
վարվեմ, մանավանդ գիտեմ, թե նրա նկատմաբ ինչ ես զգում:
Իրոք, որ դու ճիշտ ես, նույնիսկ տհաճ է նրա վրա նայելն ու
նրան տեսնելը: Տեսնել էր պետք, թե որքան ինքնավստահ էր
խոսում, ասես ինքն էր, որ կար: Այդ մարդն ասես
ինքնասիրահարված ապուշ լինի: Դրական պատասխանից
բացի, ոչինչ չի ցանկանում լսել, միայն իրենն է ասում:
-Տիկի՛ն Թամարա, Ձեզ չեմ հասկանում: Եթե իրոք
այդպես էր, ինչի՞ համար շարունակեցիք նրա հետ խոսել:
Դադարեցնեիք խոսակցությունն ու դուրս հրավիրեիք նրան:
-Աշխե՛ն ջան, անձամբ ես, հակակրանք եմ զգում այդ
մարդու նկատմամբ: Խոսելիս, ասես մի տեսակ նենգություն
զգացի նրա էության մեջ, մի բան, որը դեռ բառերով չեմ
կարողանում արտահայտել: Թաքնված ինչ-որ բան կա նրա
մտքում, որը մինչև այսօր, ոչ մեկի մոտ չեմ նկատել:
Հասկանո՞ւմ ես, ինչ-որ խորին միտք եմ տեսնում նրա
պահվածքի և վարվելակերպի մեջ, կեղծիք եմ զգում նրա
խոսակցական տոնի մեջ, որն ինձ դուր չի գալիս: Համոզված
եմ, որ ինչ-որ խորհրդավոր պատմություն կա նրա
անցյալում, որի մասին դժվար է միանգամից կռահել, բայց
դեռ այդ մասին կլսենք…
-Տիկին Թամարա, դուք ինձ վախեցնում եք արդեն:
-Ո՛չ, Աշխեն ջան: Այս ամենը քեզ չեմ ասում նրա
համար, որ դու վախենաս, այլ նրա համար, որ նրա հետ
շփվելիս զգույշ լինես: Նայում եմ նրան և հասկանում եմ, որ
նա այն մարդկանց թվին է պատկանում, որոնց իրենց
շահերից բացի, ոչինչ չի հետաքրքրում: Աշխարհին նայում են
միայն իրենց մտահորիզոնի նեղ և սահմանափակ
տեսանկունից: Նրա նմանները թքած ունեն այլոց
կարծիքների և ապրումների վրա: Ամեն քայլի կդիմեն իրենց
նպատակին հասնելու համար, միայն թե իրենց համար լավ
լինի և ամեն գնով հասնեն իրենց նպատակին:
-Տիկի՛ն Թամարա, հասկանո՞ւմ եք, ես այդ տղային չեմ
հավանում, նույնիսկ տհաճ է ինձ համար: Երբեմն լինում է
ժամանակ, որ նույնիսկ զզվում եմ նրանից, ուզում եմ վրան
գոռալ, ապտակել, անպատվել նրան: Ինձնից կարճահասակ
է, գեր, անդուր, կեղծ: Ի՞նչ անեմ, որ հայր կամ եղբայր չունեմ,
որ նրա դեմն առնեն, ոչ մի հարազատ չունեմ, որ ինձ նրանից
պաշտպանեն ու մի լավ դաս տան: Առիթից օգտվում է, որ
որբ եմ ու անպաշտպան: Ի՞նչ է, իրավապահ մարմինների՞ն
դիմեմ անպայման….
Այս խոսքերը ցնցեցին Թամարային: Սիրտը ցավաց
ակամա Աշխենի համար: Մի պահ երկմտեց, չիմացավ ինչ
պատասխաներ նրան: Աչքերն արցունով լցվեցին ու հոսեցին
ակամա…
-Գիտե՛մ, Աշխեն ջան, գիտեմ, այդ իսկ պատճառով
ոչինչ չեմ ասում ավելորդ: Դու գիտես, թե ինչպես վարվել: Ես
լիովին համամիտ եմ քեզ հետ, մանավանդ, ես նույնպես
նույն բանն եմ զգում: Ես ընդամենը ձեզ կծանոթացնեմ
ձևականորեն, որպեսզի այլևս ինձ չմոտենա: Իսկ եթե
այդքանից հետո, նա շարունակի քեզ անհանգստացնել,
ստիպված իրավապահ մարմիններին կդիմենք, ես ինքս այդ
ժամանակ քեզ կօգնեմ, հավատա…..
Աշխատանքային օրվա ավարտին, Թամարան ու
Աշխենը մտածված կերպով ոտքները կախ գցեցին
գրասենյակում, միտումնավոր բավականին ուշ դուրս եկան
աշխատավայրից: Դանդաղ, զրուցելով գնացին դեպի
կանգառ: Ցույց տվեցին, թե այնքան տարված են իրենց
ուշագրավ խոսակցությամբ, որ շուրջը ոչ մեկին չեն
նկատում: Փորձեցին աննկատ անցնել կանգառի կողքով,
սակայն չստացվեց՝ Աշոտն արդեն սպասում էր կանգառում:
Նրանց տեսնելով, արագ մոտեցավ, հարգանքով բարևեց
երկուսին էլ ու համառորեն կանգնեց նրանց կողքին, իսկ
տիկին Թամարան ստիպված ներկայացրեց նրանց միմյանց,
քաղաքավարության համար մի քանի վայրկյան սպասեց,
ապա հաջողություն մաղթելով իսկույն հեռացավ:
Աշխենն ամբողջովին դողում էր ներքին
հակակրանքից, նայել չէր կարողանում նրա լպրծրուն
դեմքին: Նա հազիվ էր իրեն զսպում, որ զայրույթից
չպոռթկար, չգոռար նրա վրա և չանպատվեր, սակայն,
քաղաքավարությունից դրդված, ստիպված լսում էր նրան,
անհամբեր սպասելով, թե երբ էր վերջապես այդ մարդն իր
ձանձրալի զրույցն ավարտվելու և հեռանալու այնտեղից….
Հաջորդ օրն արդեն, այնպես աննկատ հեռացավ
գործարանից, որ Աշոտը նրան նույնիսկ չնկատեց: Այդպես
ամիսներ շարունակ խուսափեց նրա հետ երես առ երես
հանդիպելուց:
Աշոտն ամենևին չէր նահանջում, համառորեն
հանդիպումներ էր փնտրում, առիթ էր փնտրում նրան
տեսնելու և հետը խոսելու համար: Այդպես շարունակվեց
մեկ տարուց ավելի: Նա գալիս էր, որ տուն ճանապարհեր
Աշխենին, իսկ նա տարբեր պատրվակներով խուսափում էր
ու աննկատ հեռանում….
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Աշխենի ընտանիքում դժբախտություն պատահեց՝


մահացավ նրա պապիկը, որը նրան պահել ու մեծացրել էր
փոխարինելով հորը: Թաղման արարողության հետ
կապված, Աշխենը աշխատանքի չգնաց: Թաղման
արարողության ողջ ծանրությունն ու հոգսը ընկել էր Աշխենի
փխրուն ուսերին: Իմանալով այդ մասին, Աշոտը շտապեց
նրանց տուն և իր օգնությունն առաջարկեց նրանց: Առիթն
օգտագործելով, նա ընկերների հետ միասին, այնտեղից օրեր
շարունակ դուրս չեկավ: Նա կազմակերպեց պապիկի
հուղարկավորությունը, մինչև վերջ նրա ընտանիքի կողքին
կանգնեց, ամեն հարցում օգնեց, եղավ այն մեկը, որի կարիքը
զգում էին այդ պահին Աշխենն ու մայրը, մեկը՝ ով
համառորեն նրանց կողքին մնաց, առաջարկեց իր
օգնությունն ու աջակցությունը, մենակ չթողեց նրանց
տխրության պահին…
Աշխենի ընտանիքը նյութապես ապահովված չէր:
Ապրում էին համեստ: Ուրիշ ոչ ոք չունեին իրենց աջակցող:
Աշոտի աջակցությունից հրաժարվելն այդ պահին
անհնարին էր պարզապես և անիմաստ: Տղամարդու
օգնության և աջակցության կարիքը խիստ կար այդ օրերին,
նույնիսկ տեղին էր այն և ճիշտ ժամանակին:
Դա հիանալի առիթ հանդիսացավ Աշոտի համար,
Աշխենի հետ հաճախ շփվելու և միևնույն ժամանակ միմյանց
ճանաչելու համար: Աշխենն անորոշության մեջ էր հայտնվել
ու չգիտեր թե ինչպես վարվեր այդ խառն իրադրության
պահին: Երկար ժամանակ չուներ մտորելու և նրա
օգնությունը մերժելու համար: Երախտագիտության
զգացումից ելնելով, ստիպված հանդուրժեց նրա բռնազբոս
ներխուժումն իր կյանք, և որքան էլ որ տարօրինակ էր,
հարկադրաբար ընդունեց նրան….
Աշոտն անշուք երիտասարդ էր, մեծ էր Աշխենից մոտ
ինը տարի: Թվացյալ համեստ տղամարդ էր՝ աշխատող,
նյութապես ապահովված, ընկերական, հումորով: Նա
կարողանում էր իրեն ինչպես հարկն է ներկայացնել
շրջապատում՝ մանավանդ անծանոթ: Կարողանում էր
առիթն օգտագործելով, իր վրա համապատասխան
ուշադրություն հրավիրել: Հեշտությամբ և անկաշկանդ էր
շփվում մարդկանց հետ: Բնավորությամբ անչափ չոր մարդ
էր, խիստ, բայց միևնույն ժամանակ բոլորին հասնող,
կամեցող: Օգնում էր մտերիմներին, որքան կարող էր՝ իր
ուժերի ներածին չափով, սակայն, իր անձնականի մասին
խոսել չէր սիրում:
Նրանք հիմնականում երեք ընկերներ էին: Միասին
էին ավարտել դպրոցն ու աշխատանքի էին անցել միևնույն
գործարանում: Երեքն էլ աշխատում էին միևնույն
արտադրամասում, բարձրակարգ փականագործներ էին,
լավ վարձատրվող: Նրանցից մեկի անունը Գագիկ էր, ով
նաև հիանալի ոսկերիչ էր: Ամուսնացած էր և ուներ երկու
դուստր, իսկ երրոդ ընկերոջ անունն Ազատ էր: Նա նույնպես
ամուսնացած էր, ուներ երեք երեխա:
Անբաժանելի ընկերներ էին երեքն էլ: Ընկերություն էին
անում երեսուն տարուց ավելի: Իրենց շրջապատից օտարին
հեռու էին պահում, ոչ մեկին թույլ չէին տալիս ավելի
մոտենալ իրենց: Հաճախ էին հանգստյան օրերին
ձկնորսության գնում, հետները տանելով նաև իրենց
սիրուհիներին: Աշոտը ոչ ընկերուհի ուներ, ոչ էլ սիրուհի:
Երբ ընկերները փորձում էին նրա համար էլ մեկ ընկերուհի
տանել իրենց հետ, իրենց լեզվով ասած՝ <<պատիվ տալու
համար>>, նա կատաղում էր, հրաժարվում աղջիկների
ընկերակցությունից, կամ լավագույն դեպքում, ողջ գիշեր
արթուն էր մնում, որպեսզի այդ աղջիկների հետ մենակ
չմնար և հարկադրաբար չշփվեր: Երբեմն լինում էր այնպես,
որ տղաները խաղում էին նրա հոգու հետ՝
-Աշոտ ջան, եղբա՛յրս, զուր ես այդքան տաքանում: Եթե
այդ աղջիկը քեզ դուր չի գալիս, արի փոխվենք զույգերով, -
իսկ նա ավելի էր կատաղում: Նրանց ասածներից լրջորեն
նեղանում էր, առժամանակ հետները չէր շփվում: Հաճախ
անպատվում էր նրանց՝
-Ինձ ոչ ոք պետք չէ, չեք հասկանո՞մ: Եթե ուզում եք,
նրան էլ ձեզ համար պահեք, ինձ հանգիստ թողե՛ք….
Շատ անգամներ, նեղացած էր մնում նրանցից այնքան
ժամանակ, մինչև ընկերներն իրենք էին գալիս նրա հետ
հաշտվում, ներեղություն խնդրում իրենց արարքի համար:
Այն ժամանակ, նրա նմանատիպ պահվածքը, ընկերները
վերագրում էին այն հանգամանքին, որ նա շատ զզվող էր և
անչափ բծախնդիր: Միևնուն ժամանակ, ժամանակավոր,
կամ կարճատև սիրավեպերին դեմ էր…..
Իսկ հիմա խնդրեմ: Կատարվել էր անհնարինը: Բոլորի
համար անսպասելի, Աշոտը կյանքում առաջին անգամ
սիրահարվել էր, այն էլ խենթի պես: Այդ հանգամանքն իր
շրջապատում, բոլորի համար և՛ զարմանալի էր, և՛ հաճելի:

Աշոտն իր տարրերքի մեջ էր: Նա ուրախությունից


գլուխը կորցրել էր: Կյանքում առաջին անգամ սիրահարվել
էր, այն էլ Աշխենի պես գեղեցիկ ու առաքինի օրիորդին:
Խենթ սիրուց գլուխը կորցրած, անում էր ամեն ինչ, որ նրա
սիրտը գրավեր և նրան իր կողքին պահեր: Նրան երբեք
մենակ չէր թողնում, ամենուր նրա հետ էր լինում,
համառորեն ուղեկցում էր ամենուր: Երբեմն, տարբեր
առիթներով, Գագիկին խնդրում էր նրա համար ոսկյա
զարդեր պատրաստել, իսկ Գագիկը սիրով պատրաստում
էր, չէր մերժում ընկերոջը, քանի որ, Աշխենի նկատմաբ
առանձնակի հարգանքով էր լցված:
Նրանք երեք ընկերներով արքայադստեր պես էին
վերաբերվում Աշխենին, աջակցում էին յուրաքանչյուր
հարցում՝ ինչն էլ ավելի ջերմացրեց նրանց
հարաբերությունները և մտերմացրեց նրանց: Աշխենը,
կարծես թե ընդգրկվեց նրանց սեղմ ընկերական
շրջապատում, դարձավ նրանց ընկերը:
Այսպիսով, որոշ ժամանակ անց, Աշխենը կարծես թե
փոխեց վերաբերմունքը Աշոտի նկատմամբ՝ չնայած իրենց
միջև եղած ներքին և արտաքին բազմաթիվ
հակասություններին….
Նրանք բոլորովին տարբեր մարդիկ էին, տարբեր
նախասիրություններով, մտածելակերպով, էությամբ,
աշխարհայացքով, սակայն, չգիտես ինչո՞ւ, Աշխենի մոտ այն
կարծիքն էր արդեն ձևավորվել, որ իրենց մարդկային
արժեհամակարգը համահունչ էր միմյանց և մեծ ցանկության
դեպքում, իր հարմարվող բնավորությամբ և էությամբ, կարող
էր նրա հետ համատեղվել ժամանակի ընթացքում, չնայած
այն բանին, որ չէր սիրում նրան, նույնիսկ չէր ընդունում:
Գուցե երախտագիտությունից դրդված, ընդամենը ուզում էր
հավատալ, որ իրականում այդպես հնարավոր էր…
Իհա՛րկե, ոչ ոք չէր կարող այդ մասին իմանալ, բացի
իրենից:
Նա փորձում էր Աշոտի նկատմաբ փոքր-ինչ մեղմ
լինել, նրբանկատորեն մոտենալ նրա զգացմունքներին,
հանուրժողականություն դրսևորել և հարգել նրա
որոշումները: Փորձում էր հնարավորինս դրական
հատկանիշներ գտնել նրա էության մեջ: Բայց,
այնուհանդերձ, անկախ ամեն ինչից, չէր կարողանում
հստակորեն հասկանալ, թե ինչ էր զգում նրա նկատմաբ՝
սե՞ր, հարգա՞նք, համակրա՞նք, թե՞ երախտագիտություն….
Նա այդպես էլ չկարողացավ կամ էլ չցանկացավ
տարանջատել միմյանցից պարտադրված սերն ու
երախտագիտության զգացումը: Չկարողացավ այդպես էլ,
թեկուզ իր համար, մինչև վերջ հասկանալ, թե ավելի շատ
հարգո՞ւմ էր նրան, թե՞ մի տեսակ պարտավորվածություն էր
զգում նրա նկատմամբ: Միայն գիտեր մի բան, որ նրան չէր
սիրում….
ԾՈՒՂԱԿ

Երկարատև և համառ սիրահետումների արդյունքում,


Աշոտը հասավ իր նպատակին: Նրան հաջողվեց Աշխենին իր
կողմ գրավել և նրա կարծր սիրտը փոքր ինչ փափկեցնել:
Աստիճանաբար հասավ այն բանին, որ Աշխենն իրեն
նկատմամբ մեծ հարգանքով և երախտագիտությամբ լցվեց:
Երբ արդեն եկավ այն պահը, երբ համոզվեց, որ իրենց մոտ
փոքր ինչ կանոնավոր հարաբերություններ էին ձևավորվում
արդեն, ռազմավարությունը փոխեց….
Չնայած Աշխենի խուսափողական պահվածքին,
բազմաթիվ սիրո առաջարկությունների դիմաց ստացված
անորոշ պատասխաններին, որոշեց նրա վրա հոգեբանական
ճնշում գործադրել, քանի դեռ նա չէր հասցրել լիովին
սթափվել կատարվածից հետո և չէր հասկացել, որ իրենց
միջև ամենևին էլ սիրային հարաբերություններ չէին
ձևավորվում, այլ ընդամենը փորձում էր նրա նկատմամբ
փոքր ինչ սիրալիր լինել:
Այժմ Աշոտին մնում էր այնպես անել, որ Աշխենը
չփոշմաներ և վերաբերմունքը չփոխեր իր նկատմամբ, երբ
հասկանար, որ այս ամենն ընդամենը խնամքով
պատրաստված ծուղակ էր իր համար, որ ընկերություն էր
անում իր հետ միայն երախտագիտությունից դրդված:
Աշոտը հիանալի հասկանում էր, որ այն ամենը, ինչ
Աշխենը զգում էր իր նկատմամբ, դա ընդամենը
երախտագիտության դրսևորում էր, ուրիշ ոչինչ, սակայն,
ինքնասիրությունը թույլ չէր տալիս հստակ գիտակցել, որ
կարող էր նրան կորցնել այդքան չարչարանքից հետո,
մանավանդ, որ ինքն արդեն հնարավորություն ուներ նրան
իրենով անելու համար:
Նա զուր ժամանակ չվատնեց մտածելու համար: Արագ
կերպով անցավ երկրորդ պլանին: Իմանալով, որ շուտով
մոտենում էր Աշխենի ծննդյան օրը, որոշեց նրան հապշտապ
ամուսնության առաջարկություն անել հենց ծննդյան օրը:
Քանի որ, Աշխենի պապիկը նոր էր մահացել և նրանց տանը
չէին պատրաստվում Աշխենի ծննդյան տոնը նշել, Աշխենին
հրավիրեց ծննդյան տարելիցը ընկերների և մտերիմների
հետ միասին նշելու:
Խնջույքի թեժ պահին, հյուրերի ներկայությամբ
ամուսնության արտասովոր առաջարկություն արեց
Աշխենին՝ նվիրելով շատ գեղեցիկ, շքեղ և թանկարժեք
ադամանդյա մատանի:
Այնքան գեղեցիկ և ռոմանտիկ էր այդ նշանավոր
պահը, այնքան ուշագրավ, որ ոչ ոք չկարողացավ թաքցնել իր
հիացմունքն ու ուրախության արցունքները, անկախ այն
բանից, որ նրանցից շատերը չէին խրախուսում այն:
Երբ Աշոտը հոբելյարին հրավիրեց իր հետ մենապար
պարելու, հանկարծ նրա առջև բոլորի ներկայությամբ ծնկեց,
հանգիստ, անկաշկանդ, առանց շտապելու, ծոցագրպանից
հանեց գեղեցիկ փաթեթավորված մի փոքրիկ զարդատուփ,
այնտեղից հանեց ադամանդյա ճաճանչափայլ մատանին,
երաժիշտներին նշան արեց մի պահ գեղեցիկ
երաժշտությունը դադարեցնել ու բոլորի համար լսելի
ձայնով Աշխենին դիմեց՝
-Գեղեցիկ օրիորդ, այս գեղեցիկ և հիշարժան օրով,
բոլորի ներկայությամբ, առաջարկում եմ քեզ ամուսնանալ
ինձ հետ, դառնալ իմ կինը, սրտիս թագուհին, տանս
տիրուհին և ասածիս իբրև վառ ապացույց, իբրև նշան խորին
սիրո և հարգանքի, նվիրում եմ այս համեստ մատանին: Եթե
ընդունում ես առաջարկս, ուրեմն խնդրում եմ վերցրու այն և
հենց այստեղ, բոլորի ներկայությամբ դիր քո մատնեմատին:
Ապա կես-կատակ, կես-լուրջ, ժպտալով ասաց՝
-Գեղեցի՛կ օրիորդ, նախապես ասեմ, որ մերժում չեմ
ընդունում: Այնպես որ, որոշում կայացնելուց առաջ մի լավ
մտածի՛ր:
Աշխենը հանկարծակի եկավ Աշոտի նման ցինիկ
պահվածքից: Հենց նոր արված չկանխատեսված սիրո և
ամուսնության առաջարկությունն իր համար անակնկալ էր:
Նա չէր սպասում Աշոտի կողմից այդպիսի խորամանկ քայլի:
Ճիշտ է, նրանք հանդիպում էին արդեն մեկ տարուց ավելի,
սակայն, երբեք ամուսնության մասին խոսակցություն չէր
եղել իրենց միջև: Թվացել էր, որ իրենց միջև ընդամենը
ընկերական ջերմ հարաբերություններ էին ձևավորվում, իսկ
սիրո մասին խոսելը դեռ վաղ էր:
Ինչ որ ներքին ձայն, նրան մշտապես ետ էր պահում
այդ անհեթեթ մտքից և անչափ վախեցնում էր իրենց միջև
սկիզբ առած անիմաստ, անտրամաբանական թվացող
հարաբերությունների շարունակությունը: Ընկերություն
անելով նրա հետ, երբեք չէր մտածում հարաբերություններն
ավելի խորացնելու մասին, կարծես թե մի տեսակ վախ կար
անհայտության նկատմամբ….
Այդ յուրատիպ ամուսնության առաջարկությունը
լսելով, նա հանկարծակի եկավ, շփոթվեց այլոց ծակող
հայացքների ներքո, իրեն կորցրեց, ամոթից կարմրեց և
չիմացավ թե ինչ աներ: Հուզմունքն ու շփոթմունքը մի կերպ
թաքցնելով, առանց հասկանալու թե ինչ է անում, որպեսզի
երկար չտևի այդ անհեթեթ պահը, մատանին արագ վերցրեց
ու մատնեմատին դրեց, որպեսզի արագորեն ազատվեր իր
համար այս հանկարծակի և անիմաստ տեսարանից: Պահի
տակ ինքն էլ չհասկացավ, թե ինչ ճակատագարական սխալ
գործեց: Նա միայն մտածում էր որքան հնարավոր էր արագ
դուրս գար այդ ծիծաղելի, միևնույն ժամանակ պարտադրող
և անհեթեթ իրավիճակից: Մտածեց, որ կարևորն էր այդ
պահին մի կերպ իրադրությունը փրկել, հետո իհարկե,
արդեն հանգիստ պայմաններում, լրջորեն կխոսեր Աշոտի
հետ: Այն ժամանակ արդեն կկարողանար պարզություն
մտցնել իրենց անիմաստ հարաբերություններում և վերջ դնել
այդ յուրօրինակ խաղին, որպեսզի նա հետագայում, իր հետ
կապված ավելորդ հույսեր չփայփայեր: Այդ իսկ պատճառով,
բարձրացնելով նրան, կամաց ականջին շշնջաց՝
-Ամոթ է Աշո՛տ, այս ի՞նչ ես անում: Ին՞չ կմտածեն
մնացածները մեր մասին: Ինչո՞ւ ես ինձ հետ այսպես
անարդար վարվում: Հասկանո՞ւմ ես արդյոք, թե ինձ
ինչպիսի անհարմար վիճակի մեջ ես գցել: Ուզածդ ի՞նչ է:
Ուզում ես, որ բոլորի մոտ քեզ մերժե՞մ և կոպտե՞մ, որպեսզի
ընկերներդ վրադ մի լավ ծիծաղեն:
-Ո՛չ Աշխե՝ն, ես պարզապես սիրում եմ քեզ և չեմ
ուզում մերժումդ ընդունել:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես ստիպում անել մի բան, որը
սրտովս չէ:
-Ոչինչ, հետո սրտովդ կլինի:
-Ինչո՞ւ ես երկուսիս էլ ամոթալի և ծիծաղելի
իրավիճակում թողնում:
-Այդ ո՞ր օրվանից է սիրելն ու ամուսնության
առաջարկություն անելը ամոթ: Աշխեն, ես ամենևին էլ չեմ
ամաչում իմ զգացմունքներն արտահայտելուց:
-Բայց չէ՞որ, ես դրան պատրաստ չեմ, քեզ չեմ սիրում,
մենք ընդամենը ընկերներ ենք…
-Ոչի՛նչ, մինչև մեր ամուսնության օը, դու լիովին դրան
պատրաստ կլինես, իսկ հետո արդեն ինձ կսիրես: Այդ մեկը
քեզ հստակ խոստանում եմ:
-Լսի՛ր, ես քեզ չեմ սիրում…
-Հետո կսիրես…
- Հետոն չի՛ լինելու, ես քեզ չե՛մ սիրում…
-Ուզես, թե չուզես, իմն ես լինելու:
-Ստիպում ես, որ քեզ անպատվեմ…
-Արդեն շատ ուշ է Աշխեն, ուզես թե չուզես, դու իմն ես
արդեն: Մեկ տարի քթիցս բռնած ման տվեցիր, որ հիմա էլ
բոլորի մոտ մերժե՞ս: Օ՜, ո՛չ, այդ մեկը հաստատ քեզ թույլ չեմ
տա ես: Ես սիրում եմ քեզ, կսպասեմ մինչև որ մեր
ամուսնությանը պատրաստ լինես, սակայն թույլ չեմ տա, որ
խաղաս զգացմունքներիս հետ ու թույլ չեմ տա, որ բոլորը
վրաս ծիծաղեն….
Աշխենը հանկարծակի եկավ Աշոտի նմանատիպ
կոպիտ պատասխանից ու բիրտ պահվածքից: Այդժամ միայն
հասկացավ, թե ինչ ճակատագրական սխալ էր գործել
երախտագիտությունից դրդվաված նրան իրեն այդքան մոտ
թողնելով: Ստիպված արդեն ձայնը կտրեց: Հասկացավ, որ
Աշոտն այսքան ժամանակ խաղացել էր իր հետ, ինչպես
կատուն մկան հետ խաղ կաներ: Հետո արդեն, երբ պահն
հասունացել էր և հոգնել էր հետը խաղալուց, որոշել էլ կուլ
տալ, հոշոտել իր զոհին, այն էլ հրապարակավ, առանց
դիմադրելու հնարավորություն տալու: Իհարկե, շատ
ուշացումով, սակայն արդեն պարզ դարձավ, որ նա
խորամանկորեն ընդամենն իր անօգնական վիճակից
նենգաբար օգտվել էր, որպեսզի խաբեությամբ հասներ իր
նպատակին…
Աշխենը ցնցված էր ու հուսահատված…
Այդ պահին միայն նա հասկացավ Աշոտի հետին
նպատակը, և այն, թե ինչի համար նա այդքան երկար
ժամանակ համառորեն ջանքեր գործադրեց հետն
ընկերանալու համար: Ահա՛ թե ինչպիսի ռազմավարություն
էր ընտրել այդ համառ, պնդաճակատ երիտասարդը: Նա
որոշել էր բոլորի ներկայությամբ, խաբեությամբ
պատասխան կորզել իրենից, որպեսզի ինքն ամոթից և
պարտքի զգացումից դրդված չկարողանար նրան մերժել: Այս
ամենն արդեն հասկանալով, Աշխենը սարսափահար լռեց:
Նա մի պահ շփոթվեց, չիմացավ թե ինչպես վարվեր,
ամբողջովին դողում էր: Չէր հասկանում, թե շուրջն ինչ էր
կատարվում, երազ էր դա, թե իրականություն: Ասես
հայտնվել էր անհայտության մեջ, որտեղ կարելի էր միայն
հայտնվել, բայց ելնել երբեք: Այս անգամ ավելի խճճվեց իր
արարքների մեջ և չգիտես ինչու, արցունքները հազիվ
զսպելով խոսեց և հաջորդ սխալը թույլ տվեց, չհասկանալով
արարքի լրջությունը: Փոխարենը մատանին Աշոտի երեսին
շպրտելու և անմիջապես այնտեղից հեռանալու, խեղճացած
ասաց՝
-Լա՛վ, դու մտածո՞ւմ ես, թե տանն ի՞նչ եմ ասելու:
-Տանն արդեն ես ինքս կասեմ, դու մի՛ անհանգստացիր:
Կարևորն այն է, որ դու արդեն համաձայնվեցիր իմ կինը
դառնալ, այն էլ բոլորի ներկայությամբ: Իսկ ինչ վերաբերվում
է շարունակությանը, ասեմ, որ խոսքիցդ ետ կանգնել չես
կարող, խիստ կպատժվես: Թույլ չեմ տա, որ ինձ
նսեմացնես…
Հավաքվածները մի պահ զարմացան կատարվածը
տեսնելով: Սուսաննան և Գագիկը մի պահ անակնկալի
եկան, քանի որ երկուսն էր հիանալի գիտեին, որ Աշխենը
Աշոտին չէր սիրում: Երկուսն էլ միաժամանակ զգացին, որ
այստեղ ինչ-որ բան այնպես չէր, սակայն, երբ տեսան, որ
Աշխենը ոչ մի ակնարկ չի անում այն մասին, որ Աշոտն իր
վրա ճնշում է գործադրում, լռեցին և մյուսների հետ միասին,
ճարահատյալ ծափահարեցին: Նրանք ստիպված եղան մյուս
ներկաների պես մոտենալ և շնորհավորել նրանց, առանց
հասկանալու, որ տեղի ունեցածն ամենևին էլ
իրականությանը չէր համապատասխանում: Այն ընդամենը
խեղկատակություն էր, սիրային ծուղակ՝ հմտորեն
նախապատրաստված Աշոտի կողմից….
Ինչևէ, հավաքվածներից մի քանիսն անկեղծորեն
շնորհավորեցին ջահելներին՝ նշանադրության
կապակցությամբ, մի քանիսն էլ մնացին զարմացած
կանգնած: Ողջ երեկոյի ընթացքում, Աշոտը Աշխենին
ուշադրության կենտրոնում պահեց: Թույլ չտվեց
առանձնանալ իրենից, որևէ մեկի հետ շփվել, հասկանալով,
որ Սուսաննան կամ Գագիկը, կարող են ամեն ինչ փչացնել:
Երբ Աշխենին արդեն տուն ճանապարհեց, նրա հետ միասին
բարձրացավ նրանց տուն և տանը նրա մորն իրենց
տարօրինակ նշանադրության մասին որպես ի գիտություն
ասաց՝
-Տիկի՛ն Ռոզա, ես և Աշխենը վաղուց է, ինչ հանդիպում
ենք և կարծում եմ, որ սիրում ենք միմյանց: Այդ իսկ
պատճառով, վաղն ուզում եմ ծնողներիս հետ գալ ձեր տուն և
Աշխենի ձեռքը պաշտոնապես խնդրել: Աշխենն ինձ արդեն
իր նախնական համաձայնություը տվել է այսօր:
Ռոզան հանկարծակի եկավ այդ անակնկալ լուրից,
գունատվեց հանկարծ, երբ աղջկա մատնեմատին տեսավ
շքեղ մատանին՝
-Ինչպե՞ս թե տվել է: Այդ դեպքում ո՞վ եմ ես, եթե դուք
արդեն ամեն ինչ նախօրոք որոշել եք առանց ինձ հետ
նախապես խորհրդակցելու և իմ կարծիքն իմանալու:
-Տիկին Ռոզա, իհա՛րկե, դուք կաք և կմնաք Աշխենի
մայրը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ դուք պետք է
որոշեք Աշխենի փոխարեն, թե նա ումն ընտրի, ում հետ
ամուսնանա: Նա արդեն բավականին հասուն օրիորդ է
ինքնուրույն որոշում կայացնելու համար: Լիովին իրավունք
ունի անձամբ որոշել ում հետ իր կյանքը կապել: Մի՛
անհանգստացեք, նա իր համաձայնությունն ինձ ընդամենը
նախնական է տվել: Այժմ հերթը ձերն է, վերջնական խոսք
ասելու համար, սակայն, հուսով եմ, որ ձեր կամքը նրան չեք
պարտադրի և չեք խոչնդոտի մեր ամուսնությանը: Խնդրո՛ւմ
եմ, այնպես չանեք, որ նա հանկարծ փոշմանի և իր խոսքից
ետ կանգնի:
-Լա՛վ էլ կանի, եթե փոշմանի: Հենց այնպես չեն
ամուսնանում տղաս: Դուք պարտավոր էիք նախ առաջին
հերթին մեզ՝մեծերիս տեղյակ պահել ձեր մտադրությունների
մասին, հետո նոր ինքնագլուխ քայլեր կատարել: Ճիշտ է,
Աշխենը հայր չունի, բայց ես կամ դեռ, իրավունք ունեմ
իմանալ, թե աղջիկս ում հետ է պատրաստվում իր կյանքը
կապել: Ես քո մասին գրեթե ոչինչ չգիտեմ, միայն գիտեմ այն,
որ միասին եք աշխատում, և այն, որ տեսել եմ քեզ մի քանի
անգամ հայրիկիս հուղարկավորության ժամանակ:
-Այդքանն իմ մասին իմանալու և իմ մասին
համապատասխան եզրակացություն կազմելու համար
արդեն բավական չէ՞ տիկին Ռոզա: Ես նորմալ մարդ եմ, ձեր
աղջկան խենթի պես սիրում եմ, ուզում եմ ողջ կյանքս նրա
հետ կապել, սիրտս ու հոգիս նրան նվիրել:Կարևորն այն է,
որ մենք սիրում ենք միմյանց: Մեր սերը փոխադարձ է և
անկեղծ: Վաղը ծողներիս և հարազատներիս հետ կգանք ձեր
տուն, նրանց էլ կճանաչեք:
-Տղա ջան, մեկ օրում որոշում չեն կայացնում, ոչ էլ
մարդու մասին կարծիք են կազմում: Ինչ վերաբերվում է
նշանդրեքին, ապա ասեմ, որ այդքան արագ հնարավոր չէ
նշանդրեքին պատրաստվել: Դու չգիտե՞ս, որ մեր
ժամանակներում ամեն ինչ այլ է: Այնքան էլ հեշտ չէ
նշանդրեքի արարողությանը պատրաստվելը, ինչպես դու ես
պատկերացնում:
-Ամեն ինչ լավ գիտեմ և հիանալի հասկանում եմ ձեզ,
բայց այդքանի մասին դուք մի՛ անհանգստացեք, ես այդ
ամենի մասին կհոգամ անձամբ….
Աշոտն արագ-արագ ասելիքն ասաց, թույլ չտվեց, որ
Ռոզան խոսքն ավարտին հասցնի: Արագ համբուրեց Աշխենի
ճակատն ու կայծակնային արագությամբ դուրս եկավ նրանց
տանից:
Աշխենը հասկացել էր արդեն, որ շատ մեծ սխալ էր
գործել: Մոր աչքերին նայել չէր կարողանում ամոթից:
Պատասխանից խուսափելու համար, նրան բարի գիշեր
մաղթեց ու փակվեց իր սենյակում: Որքան էլ մայրը փորձեց
խոսել հետն ու բացատրություն ստանալ՝ չստացվեց: Աշխենն
ամոթից լռեց, ցույց տվեց թե քնել է արդեն:
Ռոզան ողջ գիշեր չքնեց, սենյակում անհանգիստ ետ ու
առաջ քայլեց, մտքով լուռ կռիվ տվեց Աշոտի շողքի հետ:
Ականջներին չէր հավատում: Լսածն իր համար անակնկալ
էր, չգիտեր թե ինչ գնահատական տար այս իրավիճակին:
Հոգին անհանգիստ էր, վատ բան էր կանխազգում:
Հասկանում էր, որ ինչ որ բան այնպես չէր, Աշոտն իր աղջկա
հետ կեղտոտ խաղ էր սկսում, որի բացատրությունը չուներ:
Մի կերպ համբերեց, որ լուսը բացվի, որ լրջորեն խոսի
աղջկա հետ:Երկար թակեց նրա ննջասենյակի դուռը, սակայն
նա չարձագանքեց: Մինչ Ռոզան պատրաստվում էր դուռը
ուժի զոռով բաց անել, Աշոտը եկավ: Նա ընկերների հետ
ասես մթերքների մի ամբողջ <<շուկա>> կրելով բերեց նրանց
տանը թողեց: Այնքան մթերք բերեց, որ այն բավարար էր
նույնիսկ մի քանի նշանադրության արարողության համար,
այնուհետև դառնալով տիկին Ռոզային ասաց՝
-<<Արմենիա>> ռեստորանի խոհարարները, ժամը
տասին ձեր տանը կլինեն ու ամեն ինչ ձեր փոխարեն կանեն:
Պետք չէ, որ դուք խառնվեք և զուր անհանգստանաք: Դուք
միայն անհոգ մտածեք այսօրվա արարողության մասին և
հանգիստ խղճով նախապատրաստվեք:
Դարձյալ նախորդ օրվա նման, իր ասելիքն արագ
ասաց ու կայծակնային արագությամբ դուրս եկավ տանից,
չսպասեց անգամ, որ լսեր այդ վիրավորած կնոջ արձագանքն
այս ամենի մասին: Նա շատ լավ հասկանում էր, որ նրա մոտ
զայրույթից պոռթկալու մեծ ցանկություն էր առաջացել և ուր
որ էր ռումբ էր պայթելու: Միևույն ժամանակ զգում էր, թե
ինչպես էր Ռոզան իրեն հազիվ զսպում, որ վրան չգոռար ու
չանպատվեր: Նա միամիտ մարդ չէր, հիանալի կերպով
հասկանում էր, որ Ռոզայի պատասխանը մեղմ չէր լինելու,
այդ իսկ պատճառով, հնարավորինս խուսափում էր նրանից:
Վաղուց զգում էր, որ նա իր նկատմամբ առանձնակի
վերաբերմունք ուներ, այն էլ ոչ դրական: Նույնիսկ զգում էր,
որ իր հանդեպ չոր ու սաստող էր նա, սակայն գիտեր նաև, որ
ինքն էլ իր հերթին չէր պատրաստվում նրան զիջել….
Ռոզան վիրավորանքից և բարկությունից տեղը չէր
գտնում: Իրեն մի տեսակ անզոր և պարտավորված էր զգում
նրա նկատմամբ, ասես պարտք էր մնացել նրան շատ վաղուց
ու չէր կարողանում պարտքը ետ վերադարձնել: Միևնույն
ժամանակ, անչափ վիրավորված էր նրա ինքնավստահ
կեցվածքից: Հուսահատությունից ուտում էր իրեն:
Հասկանում էր, որ Աշոտի նմանատիպ լպիրշ պահվածքի,
յուրօրինակ շտապողականության հիմքում, ինչ-որ
անհասկանալի, սակայն ահավոր, մի տեսակ առեղծվածային
բան էր թաքնված, սակայն չէր կարողանում կոնկրետ
հասկանալ թե ինչ: Խորհրդավոր էր ամեն ինչ….
Այն տպավորությունն էր, որ այս տղան բացահայտ
ձեռնոց էր նետում իրեն: Ուզում էր ասել, որ իր կարծիքն
ամենևին նշանակություն չուներ իրենց ամուսնության
հարցում: Նա վիրավորանքից տեղը չէր գտնում, նույնիսկ
չգիտեր թե ինչպես վարվեր: Մերժեր նրան՝ մի տեսակ
կաշկանվում էր, քանի որ, Աշխենի հետ նախօրոք այդ մասին
չէր խոսել: Եթե համաձայնվեր նրա առաջարկության հետ,
ապա այդ դեպքում կարող էր չարաչար սխալվել: Այդ մարդն
իրեն մոտ վստահություն չէր ներշնչում, ինչպե՞ս իմանար,
ինչպիսի՞ մարդիկ էին նրա ծնողներն ու հարազատները,
ինքն անձամբ….
Ճարահատյալ իրենց տուն հրավիրեց բոլոր
մտերիմներին և բարեկամներին: Նրանք երկար խոսեցին այդ
անհեթեթ նշանադրության մասին, երկար ժամանակ
քննարկեցին այն, բանավիճեցին, խորհրդակցեցին: Բոլորն էլ
միաժամանակ վերլուծելով ստեղծված իրավիճակը,
հասկանում էին, որ այդ խորհրդավոր երիտասարդն ինչ-որ
անազնիվ խաղ էր սկսել իրենց աղջկա հետ, ինչ-որ մութ ու
առեղծվածային գաղտնիք էր նա խնամքով թաքցնում,
սակայն, բոլորն էլ կաշկանդված էին, դժվարանում էին ասել
թե ինչպիսին կարող էր լինել այն: Այդ կապակցությամբ
երկար զրուցեցին Աշխենի հետ: Զգացին, որ նա անչափ
կաշկանդված էր և հուզված: Այն հարցին, թե իրո՞ք ուզում էր
ամուսնանալ Աշոտի հետ, նա մտախոհ պատասխանեց՝
-Մայրի՛կ, խնդրում եմ, ինձ ների՛ր: Ես մատանին
ընդունեցի Աշոտից, չհասկանալով, թե ինչ եմ անում, քանի
որ հայտնվել էի անհարմար վիճակում: Բոլորը սպասումով
նայում էին վրաս, իսկ Աշոտը բոլորի ներկայությամբ ծնկել
էր իմ առջև և ամուսնության առաջարկություն էր անում,
չգիտեի թե ինչպես վարվել:
-Աղջիկս, այդ ի՞նչ ես ասում: Պարզվում է, որ դու
համոզված չես քո զգացմունքների մեջ և ընդունել ես նրա
առաջարկությունը քաղաքավարությունից դրդվա՞ծ….
-Մայրի՛կ, ես այլընտրանք չունեի, ի՞նչ կարող էի անել:
-Կարող էիր հանգիստ շրջվել, մատանին երեսին
շպրտել և տուն վերադառնալ:
-Ես նրա հետ մոտ մեկ տարի է հանդիպում եմ, ինչպե՞ս
կարող էի այդպես անարդար վարվել բոլորի ներկայությամբ,
այն էլ այն դեպքում, երբ նա այնքան բան արեց մեզ համար
պապիկի թաղման արարողության ժամանակ:
-Իսկ ինչպե՞ս կբացատրես այն փաստը, որ նա բոլորի
ներկայությամբ քեզ անելանելի դրության մեջ է թողել: Գուցե
հենց այդ փաստն էլ օգտագործելով, օգտվելով քո
պարկեշտությունից, իրադրությունն օգտագործել է իր
օգտին: Դուրս է գալիս, որ քո համաձայնությունը ոչ թե
ստացել է, այլ կորզել է քեզնից՝ հոգեբանական ճնշում
գործադրելով :
-Բոլոր դեպքերում մամ ջան, անկախ այն բանից, ես
ճիշտ եմ վարվել նրա հետ, թե սխալ, միևնույնն է, արդեն
տվել եմ իմ նախնական համաձայնությունը և այլևս չեմ
կարող հրաժարվել իմ խոսքից:
-Աղջիկս, հասկանո՞ւմ ես, որ դու քո բախտի հետ խաղ
ես անում:
-Գիտեմ մամ ջան, բայց այլևս չեմ կարող ետ նահանջել:
Բոլորի ներկայությամբ ես ընդունել եմ նրա առաջարկած
ամուսնական մատանին, չեմ կարող այդքանից հետո նրա
հետ այլ կերպ վարվել: Եթե նա է իմ ճակատագիրը, ուրեմն
կհնազանդվեմ ճակատագրիս և կընդունեմ նրան այնպիսին,
ինչպիսին որ կա:
-Ես կխոսեմ նրա հետ, կհասկացնեմ, որ ինքն
անարդար է վարվել քեզ հետ աղջիկս: Թող այդ անամոթը գա
ու ետ վերցնի իր մատանին:
-Ո՛չ, այդպիսի բան չանես մամ ջան, դրանով ինձ էլ
կնվաստացնես: Դուրս կգա, որ ես այսքան ժամանակ
անարժան մարդու հետ եմ շփվել և թույլ եմ տվել նրան ինձ
հիմարեցնել:
-Ավելի լավ է, որ հենց սկզբից լինի ինչ լինելու է, քան
թե ամուսնանաս նրա հետ, հետո իմանաս, թե ով է նա
իրականում:
-Ո՛չ, այդպես չի լինի, ես այլևս ինձ չեմ հարգի, եթե
նվաստացնեմ նրան բոլորի մոտ: Թող լինի ինչ լինելու է:
Խնդրում եմ իմ անձնական գործերին մի՛ խառնվիր….
-Այդ դեպքում հետևանքների համար չզղջաս և
հետագայում չփոշմանես, երբ հասկանաս, որ չարաչար
սխալվել ես: Դու ես այդ երիտասարդին անգիտակցաբար
ընտրել, դու էլ հետևանքների համար ողջ կյանքում
պատասխան կտաս, -ասաց Ռոզան զայրացած ու
հուսահատությունից արտասվեց:
-Ես գիտեմ այդքանը մամ ջան, բայց ինձ էլ հասկացի՛ր:
Արդեն եղածը եղած է: Իմ խոսքից երբեք ետ չեմ կանգնի, ինչ
էլ որ լինի: Բոլորի աչքի առջև խոսք եմ տվել նրան ու
մատանին վերցրել եմ, դու հասկանո՞ւմ ես, թե ես ինչ մեծ
սխալ եմ գործել…
-Աղջի՛կս, դու ամաչում ես բոլորից քո անմիտ արարքի
համար, իսկ հանուն բոլորի պատրա՞ստ ես ողջ կյանքում
տառապել այդ մարդու կողքին, երբ հասկանաս, որ չարաչար
սխալվել ես քո ընտրության հարցում:
-Եթե նա է իմ ճակատագիրը, ուրեմն այո՛….
-Գիտեմ, որ ճակատագրական սխալ ես գործում
աղջիկս, ես այդ հոգով եմ զգում: Ուշքի արի, քանի դեռ ուշ չէ:
Կարծում ես մոռացե՞լ եմ, թե ինչպես էիր խուսափում
նրանից, փախչում էիր, որ հանկարծ նրա հետ դեմ առ դեմ
չհանդիպես: Գիտես թե չէի՞ զգում, ինչպես էիր նողկում
նրանից, ասում էիր, որ նա քեզ համար շատ տհաճ էր,
նույնիսկ զզվելի: Ի՞նչը փոխվեց ձեզ մոտ այս կարճ
ժամանակահատվածում, կասե՞ս: Գեղեցկացա՞վ նա այդքան
արագ, բոյը երկարե՞ց, թե՞ նիհարեց միանգամից….
-Մայրի՛կ, ինձ ճիշտ հասկացի՛ր: Երբ մենք մոլորված
էինք, չգիտեինք թե ինչպես էինք պապիկին հողին
հանձնելու, այն ժամանակ մեզ օգնող, մեր կողքին կանգնած
ոչ մեկը չկար, իսկ դու անզորությունից լուռ արտասվում էիր
միայն: Մեր բոլոր մտերիմները, չգիտես ինչո՞ւ, ընդհատակ
էին անցել, ոչ մեկը չկար, ում վրա կարելի էր հույս դնել: Երբ
չգիտեինք թե ինչպես ենք թաղումը կազմակերպելու,
մոռացա՞ր ով կանգնեց մեր կողքին և օգնեց մեզ: Ինչո՞ւ ես
այդքան արագ մոռանում այդ մարդու արածը: Ինչո՞ւ այն
ժամանակ չսաստեցիր նրան, չարգելեցիր խառնվել մեր
ընտանեկան խնդիրների մեջ, մանավանդ գիտեիր, թե նա ով
էր: Ինչո՞ւ այն ժամանակ չարգելեցիր ինձ հանդիպել նրա
հետ երախտագիտությունից դրդված, չհասկացրեցիր, որ
այդպես ճիշտ չէ, որ հիմա փորձում ես միայն ինձ մեղադրել:
Ժամանակին պետք է այդքան բանն ասեիր, իսկ հիմա արդեն
շատ ուշ է որևէ բան փոխել: Ի՞նչ կարող եմ անել, հո չե՞մ
խայտառակվելու ես այլոց առջև: Հանգստացի՛ր և զուր մի՛
խառնվիր: Այդպես չի կարելի: Ինչ լինելու է, թող որ լինի:
-Աղջի՛կս, դա բոլորովին այլ բան է: Դու նրան չէիր
խնդրել կողքիդ կանգնել կամ օգնել, նրանից պարտքով
գումար չէիր վերցրել: Պարզապես նա հայտնվել էր ճիշտ
տեղում և ճիշտ ժամանակին: Խնդրո՛ւմ եմ,
երախտագիտությունը սիրո հետ մի՛ շփոթիր, դրանք
բոլորովին տարբեր բաներ են:
-Գիտեմ մամ ջան, բայց այս ընթացքում շատ բան
փոխվեց: Նրա հետ շփվելով, հասկացա, որ նա այդքան էլ
վատ մարդ չէր, ինչպես ես կարծում էի: Ասեմ ավելին,
շփվելով նրա հետ, աստիճանաբար հասկացա, որ նա
հետաքրքիր, բարի և բանիմաց մարդ է: Հաճելի է նրա հետ
շփվելը: Ոչինչ, որ ինձ համապատասխան չէ, տգեղ է ու
տհաճ, փոխարենը լավ ընկեր է, հասնող, կամեցող: Ի՞նչ
իմանամ, գուցե ամուսնությունից հետո, սկսեմ սիրել…
-Դա դեռ քիչ է մարդուն ճանաչելու և նրա հետ կյանքը
կապելու համար աղջիկս: Արդյո՞ք պատրաստ ես նրա հետ
ողջ կյանքդ անց կացնել, զուտ այն բանի համար, որ նա
հետաքրքիր մարդ է և աջակցել է քեզ քո նեղության պահին:
-Երևի թե այո՛, եթե ինձ տրամադրեմ……
-Աղջի՛կս, սթափվի՛ր: Ինչպե՞ս թե <<երևի ա՛յո>>:
Հասկանո՞ւմ ես, որ վաղն արդեն որոշումդ փոխելու համար
շատ ուշ է լինելու:
-Նահանջելու տեղ չունեմ մայրիկ, ես նրան հույս եմ
տվել, երբ մատանին բոլորի ներկայությամբ վերցրել եմ: Նա
պատվախնդիր մարդ է, երբեք ինձ չի ների, եթե հետն
անարդար վարվեմ: Թող լինի ինչ լինելու է, գուցե նա իմ
ճակատագիրն է…
-Հիշի՛ր ուրեմն Աշխեն, եթե փոշմանես, ետ դարձի
ճանապարհ այլևս չունես: Ինչպիսին էլ որ նա լինի, պետք է
նրա կողքին մնաս ու կյանքիդ համար պայքարես:
Ճարահատյալ պետք է հարմարվես ու ապրես այդ մարդու
հետ: Դու պատրա՞ստ ես:
-Մի՛ անհանգստացիր, այդպես էլ կանեմ…..

Այդ օրն իսկ, մեծ շուքով և հանդիսավորությամբ, տեղի


ունեցավ Աշխենի և Աշոտի խորհրդավոր նշանադրության
արարողությունը, իսկ օրեր անց, տեղի ունեցավ նաև նրանց
պերճաշուք հարսանիքը:
ԱՆԻՐԱԿԱՆ ՍԻՐՈ ԴՂՅԱԿՈՒՄ…..

Որքան էլ որ Ռոզան փորձեց աղջկան սթափության կոչ


անել, հասկացնել կատարած քայլի լրջությունը, միևնույնն է,
Աշխենն անդրդվելի մնաց իր որոշման մեջ և ամուսնացավ
Աշոտի հետ՝ հակառակ բոլոր հարազատների կամքին:
Նրան չկարողացան սխալ քայլից ետ կանգնեցնել
անգամ մտերիմները: Սուսաննան անգամ նեղվեց նրա
համառ պահվածքից, չկարողացավ ընկալել տեղի ունեցածը,
չգնաց նրա հարսանիքին: Աշխատավայրում երկար
ժամանակ քննարկվում էր նրանց անհասկանալի, անհեթեթ,
շտապողական և առեղծվածային ամուսնության
պատմությունը: Կարծիքները տարբեր էին և իրարամերժ….

Հարսանեկան արարողությունից անմիջապես հետո,


ամուսնական զույգը մեկնեց Սուխումի՝ մեղրամիսն
անցկացնելու: Այնտեղ նորապսակները հիանալի ժամանակ
անց կացրին, լավ հանգստացան, մնացին երկու շաբաթից
ավելի, սակայն նրանց միջև սիրային հարաբերություններ
տեղի չունեցան:
Տեղի չունեցավ այսպես ասված ամուսնական առաջին
գիշերը…
Սիրով չզբաղվեցին ոչ մի անգամ, անկախ այն բանից,
որ ամբողջ օրը միասին էին անցկացնում: Ծով էին գնում
միասին, ժամանցային վայրեր, ռեստորան: Ուր ասես, որ
չէին լինում, բայց ոչ մի անգամ սիրով չէին զբաղվում, ասես
այդ մասին նույնիսկ չէին մտածում: Նրանց օրն ամբողջովին
հագեցած էր լինում խրախճանքներով: Այնպես էին հոգնում,
որ գալիս էին հյուրանոց ու անմիջապես քնում: Կարծես թե,
Աշոտի նպատակը մեկն էր՝ որքան հնարավոր էր Աշխենին
ուշադրության կենտրոնում պահել, զբաղեցնել, հոգնեցնել,
անել ամեն ինչ, նրան հյուրանոցային համարից դուրս
հանելու համար, միայն թե հյուրանոցում երկար ժամանակ
միասին չմնային ու սիրով չզբաղվեին: Այնտեղ միայն
գիշերում էին, այն էլ առանձին մահճակալներում: Երբ
առավոտյան արթնանում էին, Աշոտը բարեհոգաբար, ասես
զուտ որպես պարտականություն՝ միայն համբուրում էր նրա
ճակատն ու բավարարվում էր այդքանով: Նրան
վերաբերվում էր այնպես, ինչպես եղբայրը քրոջը
կվերաբերվեր: Երբեք գոնե որպես երիտասարդ, սիրող
տղամարդ, նորապսակ ամուսին՝ կնոջը չփաղաքշեց, չգգվեց,
չսիրեց, սիրառատ խոսքեր չասաց, իսկ Աշխենը
համեստորեն լռեց, հույսով ու համբերությամբ զինվեց,
սպասեց, մինչև ամուսինն առաջինը ինչ-որ քայլ
կձեռնարկեր….
Իհա՛րկե, նա այնքան էլ անտեղյակ և միամիտ չէր, որ
չհասկանար, որ այնպես, ինչպես Աշոտն էր վարվում իր հետ՝
ճիշտ չէր, սակայն մտածեց, որ դեռ վաղ էր
անհանգստանալու համար: Մտովի մտածում էր, թե դեռ շատ
ժամանակ ունեին միմյանց սիրելու և սիրո արբունք ապրելու
համար, ընդամենը հարկավոր էր մի քիչ համբերել: Երբեմն
մտածում էր, թե պարզապես այդպես էր կարգը, առայժմ դեռ
ճափորդության մեջ էին, ուղղակի ժամանակ չունեին սիրով
զբաղվելու համար, բայց միևնույն ժամանակ սպասում էր, որ
ամուսինը կարող էր հանկարծ մտափոխվել, սիրուց
խենթացած իրեն գիրկն առնել, ստիպել խենթանալ ու խենթ
սիրուն տրվել: Իսկ ինքը, որպես հնազանդ կին, պարտավոր
էր ամեն պահ պատրաստ լիներ անմնացորդ սիրուն
տրվելու…
Երբեմն ամաչում էր ստեղծված իրավիճակի համար:
Կարծում էր, թե իր մոտ ինչ-որ բան այնպես չէր, որ
ամուսինն իրեն չէր մոտենում: Հուսահատ մտածում էր, որ
գուցե այլևս այնչափ գրավիչ չէր ամուսնու համար, ինչպես
նախկինում, եթե նրա մոտ համապատասխան չափով կիրք
չէր կարողանում առաջացնել:Գուցե ամուսինն արդեն
բավականաչափ չէր ցանկանում իրեն, ո՞վ իմանար, նրա
մոտ ի՞նչ խնդիրներ էին առաջացել…
Իսկ գուցե նրա նպատակը մեկն էր՝ պարզապես
ամուսնանալ իր հետ ու վերջ, այն էլ լոկ այն բանի համար, որ
շրջապատում իրեն լիարժեք տղամարդ զգար: Այն միտքը, որ
ինքն արդեն բավականաչափ ցանկալի կամ հետաքրքիր չէր
ամուսնու համար՝ խենթացնում էր նրան: Նա մի տեսակ
մոլորվել էր ամոթից, չգիտեր թե ինչպես վարվեր: Նրան ոչինչ
ասել, կամ մտավախությունների մասին անգամ ակնարկել
չէր կարողանում, ոչ էլ համարձակվում էր առաջինը որևէ
քայլ կատարել: Իսկ Աշոտն իրեն այնպես էր պահում, ասես
ոչինչ չէր եղել: Համառորեն լռում էր, կարծես չէր նկատում
կնոջ անկեղծ հուզմունքն ու շփոթմունքը: Ցույց էր տալիս, թե
ոչինչ չէր զգում, չէր հասկանում կնոջ հույզերի պատճառը,
ձևացնում էր, թե ամեն ինչ նորմալ էր իրենց մոտ և այդպես
էլ պետք է որ լիներ նորապսակների մոտ….
Անկախ ամեն ինչից, նրանք հիանալի ժամանակ
անցկացրեցին, իսկ վերադառնալիս էլ մտերիմների և
հարազատների համար թանկարժեք նվերներ գնեցին ու ետ
վերադարձան:
Մտերիմներն ու հարազատները նրանց դիմավորեցին
մեծ խանդավառությամբ: Խնջույք կազմակերպեցին
նորապսակների պատվին, մինչև ուշ երեկո ուրախացան,
երգեցին, պարեցին, նրանց սիրով և հոգատարությամբ
շրջապատեցին: Ողջ երեկոյի ընթացքում ուրախ կատակներ
արեցին, սակայն, այդքանից հետո անգամ, այդ ողջ երեկոյի
ընթացքում, Աշխենի դեմքին ուրախության նշույլ անգամ
չերևաց, ասես նա ոչ թե մեղրամսից էր վերադարձել, այլ շատ
մտերիմ, հարազատ մարդու հուղարկավորությունից…..

Իհարկե, Գագիկի փորձառու աչքից այդ ամենն


ամենևին էլ չվրիպեց: Ողջ երեկոյի ընթացքում, նա աչքը չէր
հեռացնում Աշխենի տանջահար դեմքից: Ուշի-ուշով
հետևում էր նրա յուրաքանչյուր շարժ ու ձևին, զգում էր, որ
նրա դեմքի արտահայտությունն ամենևին էլ երջանիկ
նորահարսի դեմքի յուրահատուկ, ուրախ և անհոգ
արտահայտություն չէր: Նա նրբանկատորեն նկատեց, որ
նրա աչքերում ինչ-որ տարօրինակ տագնապ էր հայտնվել,
անսահման թախիծ, մտահոգություն, հիասթափություն ու
մեծ ցավ, սակայն, հարց էր, թե ինչի՞ համար: Փորձառու
մարդն անմիջապես կհասկանար նրա հոգու թախիծը, որն
արդեն իսկ բուն էր դրել նաև նրա թախծոտ աչքերում:
Գագիկն այդ փորձառու մարդկանցից էր: Նա
անմիջապես զգաց, որ ինչ-որ անհանգստացնող բան էր
թաքցնում Աշխենն իր հոգում: Տեսնելով Աշխենին նման
վիճակում, նա բավականաչափ մտահոգվեց, սիրտը ցավաց
նրա համար, հասկացավ, որ նա շատ տխուր էր, սակայն այս
անգամ նրա մտահոգությունն արդեն իր պատճառներն
ուներ….
Աշխենի համար նա շատ էր անհանգստանում, թեպետ
Աշոտի մտերիմ ընկերն էր և հարսանիքի քավորը: Այդ
հանգամանքը նրան բոլորովին չխանգարեց սթափ
գնահատել տիրող իրավիճակը և հասկանալ, որ ինքն իր
կասկածների մեջ ճիշտ էր եղել և զուր չէր առաջին իսկ
օրվանից, Աշոտին հորդորել աղջկան հանգիստ թողնել….
Աշխենին ճանաչելու առաջին իսկ օրվանից, Գագիկը
հավանել էր նրան: Նրա մեջ տեսել էր մի բան, որը չէր տեսել
վաղուց շատ աղջիկների մոտ՝ ամոթխածություն, հեզություն,
պարկեշտություն և ազնվություն: Երբ իմացել էր, որ նա դեռ
մանուկ հասակից առանց հայր էր մեծացել, նրա նկատմամբ
առավել սրտացավությամբ և քնքշանքով էր լցվել: Չգիտես
ինչո՞ւ, փորձում էր նրան պաշտպանել Աշոտից, ներքին ցավ
էր զգաում նրա համար, ասես ցանկանում էր զերծ պահել
ինչ-որ տհաճ փորձությունից:
Հոգու խորքում անհանգիստ էր, ասես ներքին ձայնն
ասում էր, որ Աշոտը նրան ցավ էր պատճառելու: Խղճում էր
այդ անմեղ աղջկան: Ժամանակին ամեն քայլի դիմեց, որ
թույլ չտար այդ կամակոր մարդուն դժբախտացնել նրան:
Շատ անգամներ ընթարվեց ընկերոջ հետ, չդադարեց ասել՝
-Աշո՛տ, նա քեզ համար չէ, նրանից ձեռք քաշի,
հանգի՛ստ թող այդ որբին: Առանց այն էլ նա տանջված է
շատ: Մեղկ է, զուր մի դդժբախտացրու նրան: Թող, որ իր
բախտն ուրիշի հետ գտնի, երջանկանա, այդքան
թեկնածուներ ունի….
Իսկ Աշոտը չգիտես ինչո՞ւ, ավելի ու ավելի շատ էր
համառում: Նրա ետևից էր ընկել, ասես արդեն իր առջև
գերխնդիր էր դրել՝ ամեն կերպ հասնել այդ աղջկան, թեկուզ
ուժի զոռով….
Այդ օրը անհանգիստ էր նաև տիկին Ռոզան: Նա
նույնպես տեսավ աղջկա անհանգստությունը, զգաց այն
ամենն, ինչը զգում էր Գագիկը, սակայն գերադասեց այդ
պահին լռել: Հասկացավ, որ իրենց երկար և շատ տհաճ
խոսակցություն էր սպասվում:
Երեկոն վերջապես ավարտեց:
Հյուրերն աստիճանաբար գնացին: Վերջում Գագիկն ու
կինը՝ Սվետան, պատրաստվեցին գնալ: Նրանք ոտները
երկար կախ գցեցին, որպեսզի խոսեն նորապսակների հետ,
սակայն Աշոտն ու Աշխենը խուսափում էին նրանց հետ երես
առ երես խոսակցությունից: Երկար սպասելուց հետո,
ստիպված բարի գիշեր մաղթեցին ու հեռացան:
Հեռանալիս Գագիկն այլևս իրեն չկարողացավ զսպել և
հարմար պահ ընտրելով, Աշոտին դիմեց՝
-Ընկե՛րս, ամեն ինչ լա՞վ է ձեզ մոտ:
-Իհա՛րկե, ավելին չի՛ կարելի երազել:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Աշխենն այդքան տխուր, մի
տեսակ շփոթված է, ասես հուղարկավորությունից եկած
լինեք:
-Ճանապարհից ենք եկել, հոգնած է շատ: Բա ի՞նչ եք
ուզում: Խեղճ աղջիկը հալից ընկած է, չի հասցրել գոնե փոքր
ինչ հանգստանալ:
-Եթե պատճառը միայն այդ է, ուրեմն խնդիր չկա
ընկերս, մենք կհեռանանք և կթողնենք, որ մի լավ
հանգստանաք: Եթե դու պնդում ես, որ նրա տխրության
պատճառն իրոք հոգնածությունն է, խնդիր չէ, թող ուրեմն
այդպես լինի: Խոստանում ենք, որ մի քանի օր ձեզ չենք
անհանգստացնի, բայց իմացած լինես, որ այսուհետ Աշխենի
պաշտպանը մենք ենք լինելու, եթե նրան նեղացնես, մեզ հետ
գործ կունենաս:
Գագիկը հրաժեշտ տվեց ընկերոջն ու հեռացավ կնոջ
հետ, սակայն, ողջ ճանապարհին չհանգստացավ հոգեպես,
երկար խորհեց Աշխենի մասին, մտքերի գիրկն ընկավ: Կինը
նկատելով, որ նա անհանգիստ էր, ինքն էլ սկսեց
անհանգստանալ, սակայն լռեց, մինչը ամուսինն առաջինը
կխոսեր…
-Սվետ, Աշխենը քեզ մի տեսակ մտամոլոր չթվա՞ց,-
լռությունը խախտեց Գագիկը…
-Ի՞նչ ես խոսում Գագիկ, հավատո՞ւմ ես, որ Աշոտը
ընդունակ է նրան նեղացնել: Խենթի պես սիրում և պաշտում
է նրան:
- Դա կապ չունի տիկինս: Ես Աշոտին առաջին տարին
չէ, որ ճանաչում եմ: Միշտ էլ իմացել եմ, որ ընկերս կանանց
հետ այնքան էլ ջերմ հարաբերություններ չի ունեցել, բայց
մեղքս չեմ թաքցնի, միշտ կարծել եմ, թե դա նրանից է, որ դեռ
ոչ մեկին չի սիրահարվել անկեղծ: Հիմարի պես մտածել եմ
թե, երբ ամուսնանա, ամեն ինչ այլ կերպ կընթանա, սակայն,
ինչպես արդեն տեսա, Աշխենը տխուր էր ու մի տեսակ
սառած: Նրա աչերի մեջ երջանկություն և ուրախություն
արտահայտող այն յուրահառուկ փայլը չտեսա: Կայծ չկար
նրա հայացքում, հասկանո՞ւմ ես Աշխեն, ասես արցունքներն
աչքերից ուր որ է պետք է հոսեին, եթե հանկարծ մեկ բառ
ավել ասեինք: Նա կոտրված էր մի տեսակ: Ես Գագոն չեմ
լինի, որ դա չպարզեմ: Տա՛ Աստված, որ ես սխալված լինեմ,
հակառակ դեպքում, ինքս նրան Աշոտից կպաշտպանեմ:
Սիրտս ցավում է այդ անմեղ աղջկա համար, ասես ինձ
հարազատ մեկը լինի:
-Գագի՛կ, ինձ անհանգստացրեցիր արդեն, այդ ի՞նչ ես
ասում: Նրանք նոր են ամուսնացել, դեռ ամեն ինչ առջևում է:
Ինչո՞ւ ես այդպես խոսում:
-Տա՛ Աստված տիկինս, որ ես սխալված լինեմ: Այդ
աղջիկն արժանի է երջանիկ լինել: Որբ աղջիկ է, երկու
տարեկանից անհայր մեծացած: Թող որ, գոնե ամուսնության
հարցում նրա բախտը բերի: Եթե նրան լավ չճանաչէի,
այսքան վրաս չէր ազդի: Սիրտս ցավում է նրա համար
չգիտեմ ինչու:
-Գագո՛, երևում է Աշոտին չես վստահում արդեն:
-Չգիտեմ տիկինս: Հազար ուզող ուներ խեղճ աղջիկը,
բայց չգիտեմ թե ինչո՞ւ, հենց Աշոտին ընտրեց, այն էլ այն
դեպքում, երբ նրան նույնիսկ ատում էր, խուսափում էր
նրանից: Ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ նա ընտրեց
նրան հարկադրաբար, առանց հասկանալու թե ինչ է անում:
Աշոտը պարզապես նրա վրա ճնշում գործադրելով,
պատասխան կորզեց բոլորիս աչքի առաջ, մենք հո դա լավ
գիտենք: Մի՛ մոռացիր, որ մենք նրանց հարսանիքի քավորն
ենք, պատասխանատվություն ենք կրում նրանց ընտանեկան
երջանկության համար:
-Գագի՛կ, թող մի փոքր ժամանակ անցնի, հետո ես
Աշխենի հետ առանձին կխոսեմ: Կարծում եմ, որ դեռ շատ
շուտ է նման եզրահանգումներ անելու համար: Ժամանակ է
հարկավոր մեր նորապսակներին, որպեսզի իրար լավ
հասկանան: Մի մոռացի՛ր, որ նրանք երկուսն էլ արդեն
բավականին հասուն մարդիկ են, որպեսզի հասկանան, թե
ինչ են անում իրենց կյանքի հետ:
ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երբ հյուրերը հեռացան, Աշխենը սեղանը հավաքեց,


տները մաքրեց, լոգանք ընդունեց և մտավ անկողին: Մինչև
նա կհասցներ անկողին մտնել, Աշոտն արդեն հասցրել էր
խորը քուն մտնել: Նա անչափ զարմացավ, երբ դարձյալ
գտավ ամուսնուն քնած:
Դարձյալ ոչինչ չասաց: Վիրավորանքից երկար
ժամանակ արտասվե՜ց, արտասվե՜ց, մինչև որ հոգնեց ու
քնեց:
Նա կարծում էր, թե վերադառնալուց հետո, իրենց մոտ
ամեն ինչ այլ կերպ կլիներ, Աշոտի մոտ անվստահության
զգացումն արդեն կանցներ ու ամեն ինչ կհարթվեր, սակայն,
նրանց հարաբերություններում դարձյալ ոչինչ չփոխվեց:
Ողջ գիշեր նրան մտատանջում էր միևնույն հարցը՝
<<Լա՛վ, Տե՜ր Աստված, բայց ինչի՞ համար, մի՞թե
ամուսնությունը հենց այս է նշանակում: Ամուսնացա
հիմարի պես այն բանի համար, որ նրա տունը մաքրեմ և նրա
հետ միևնույն սենյակում անկողին կիսե՞մ: Մինչև ե՞րբ է
այսպես շարունակվելու տեսնես: Այս մարդը դեռ որքա՞ն է
շարունակելու ինձ հիմարի տեղ դնել ու տանջել>>:
Առավոտյան լույսը բացվեց, սովորականի պես, ասես
ոչինչ չէր եղել, Աշոտը կրկին համբուրեց նրա ճակատը, բարի
լույս մաղթեց և շտապեց խոհանոց՝ նրա համար սուրճ
պատրասելու: Կինը դեռ լիովին քնից չէր արթնացել, երբ
Աշոտը սուրճը մատուցեց նրան անկողնում սկուտեղի վրա,
գավաթի մեջ մի գեղեցիկ վարդ դրած:
-Բարի լույս թագուհիս, ինչպե՞ս քնեցիր:
Աշխենն աչքերը բացելով, հանկարծակի եկավ,
տեսնելով ամուսնուն սկուտեղը ձեռքին: Ի՞նչ խոսք,
հաճելիորեն զարմացավ նրա կողմից մատուցված գեղեցիկ
անակնկալը տեսնելով: Անմիջապես նրան մտովի ներեց
սառնասրտության համար և պատասխանեց՝
-Դե, եթե հաշվի չառնեմ այն հանգամանքը, որ
առավոտյան սրտիդ թագուհին եմ, իսկ երեկոյան հարակից
հարևանուհիդ, ուրեմն լավ եմ քնել:
Աշոտը դեմքը խոժոռեց նրա հեգնական պատասխանը
լսելով, սակայն, ցույց տվեց, թե հեգնանքի իմաստը
չհասկացավ: Նա խորամանկ մարդ էր: Հիանալի կերպով
հասկացավ կնոջ դառնացած խոսքերի իմաստն ու
միտումնավոր խոսքը կատակի տվեց՝
-Այդ էլ իմ լավությունն է այո՞ սիրելիս, որ քեզ
արքայադստեր պես եմ վերաբերվում, խնայում եմ, ուզում եմ
լիարժեք հանգստանաս: Փոխարենը շնորհակալ լինես, որ
ըմբռնումով եմ մոտենում այդ նրբին հարցին, վերաբերվում
եմ քեզ ինչպես արքայադստեր՝ նեղանում ես վրաս:
-Շնորհակալ եմ, որ սրտացավ ես իմ նկատմամբ, հոգ
ես տանում իմ մասին: Անչափ ուրախ եմ, որ այդքան
նրբանկատ ամուսին ունեմ, բայց խնդրում եմ, եթե այդքան
բանն ասում ես, մի բան էլ ասա իմանամ, ինչպե՞ս անվանեմ
քեզ՝ ամուսի՞ն, թե՞ սրտացավ ընկեր:
-Երկուսը մեկում….
-Դե ուրեմն շնորհակալ եմ քեզնից, դու շատ բարի ես…
Նրանք ինչպես միշտ, համերաշխ նախաճաշեցին ու
դուրս եկան տանից:
Այսպես անցավ ևս մի քանի շաբաթ: Կասկածներն ու
վիրավորանքը Աշխենին հանգիստ չէին տալիս, միտքը
զբաղված էր միայն այդ ուղղությամբ: Ուզում էր հասկանալ
ամուսնու նման պահվածքի պատճառը, սակայն ոչ մի կերպ
չէր կարողանում իրականությունն ընկալել: Արդեն երրորդ
ամիսն էր, ինչ ամուսնացած էին, սակայն ինքը կույս էր
դեռ…..
Ամուսինը կարծես թե մեկ բան գիտեր անել՝ ընդամենը
համբուրում էր նրա ճակատն ու բավարարվում միայն
այդքանով, անգամ չէր գուրգուրում նրան, չէր փաղաքշում,
քնքուշ և սիրառատ խոսքեր չէր շռայլում նրա հասցեին, սեր
չէր խոստովանում՝ ինչպես նախկինում: Միևնույն
անկողնում պառկում էին՝ ասես օտարներ: Անգամ նրան չէր
հպվում: Պառկելուն պես, անմիջապես արջի քուն էր մտնում,
իսկ ցերեկները, վերաբերվում էր ինչպես արքայադստեր, քիչ
էր մնում նրան գրկած կամ ուսերին դրած ման տար: Ուզածն
առնում էր, հագցնում, ուզած տեղը տանում էր, թանկարժեք
նվերների մեջ պարզապես ողողում էր նրան, սակայն
ամենակարևոր և ամենանվիրական բանից՝ սիրուց և
փաղաքշանքից զերծ էր պահում, ասես նա բյուրեղյա տիկնիկ
լիներ իր համար: Վախենում էր նրան մատով դիպչել
կարծես, մտածված նրա հետ զգույշ էր վարվում, որ հանկարծ
չվնասեր:
Աշխենն անհարմար էր զգում նրա հետ այդ թեմայով
խոսել, սակայն, չէր կարողանում նաև ուրիշի հետ խոսել: Ինչ
վերաբերվում էր մորը, ապա մորից առավելագույնս քաշվում
ու խուսափում էր, ամաչում էր իր սխալ քայլի համար:
Այս ընթացքում, նա անչափ խեղճացավ,
հիասթափությունից և վիրավորանքից սկսեց օր-օրի
նիհարել, անասելի հյուծվեց, աչքերի փայլն աստիճանաբար
խամրեց: Իսկ Աշոտն անտարբեր էր ինչպես միշտ, իրեն
զարմանալիորեն հանգիստ էր պահում, այնպես էր ցույց
տալիս, իբրև սովորական, երջանիկ ամուսիններ էին և չէր
նկատում, թե երիտասարդ կինն ինչպես էր կողքին հալ ու
մաշ լինում: Նրա պահվածքը միայն մի բան էր ասում, այն, որ
իրենց հարաբերություններն այդպես էլ պետք է լինեին և դա
շատ բնական էր:
Արդեն բոլորը՝ թե՛ ընկերական շրջապատում, թե
աշխատավայրում, թե՛ հարազատների շրջանում, գլխի էին
ընկնում, որ նրանց մոտ ինչ-որ բան այնպես չէր: Բոլորն էլ
համատարած սկսեցին անհանգստանալ Աշխենի համար և
ծածուկ նրանցից խոսել: Նրա հոգեմաշ տեսքի և
անհասկանալի հոգեվիճակի համար անչափ
անհանգստանում էր նաև Սուսաննան:

Նա չէր կարողանում անտարբեր մնալ, տեսնելով այդ


աղջկան այդ վիճակում: Առանց այն էլ, չէր կարողանում
հաշտվել այն մտքի հետ, որ ընկերուհին միամտաբար
Աշոտի ծուղակն ընկավ: Նախատում էր նրան շատ հաճախ,
մեղադրում համառության համար, սակայն հոգու խորքում,
ինչ խոսք, խղճում էր նրան: Ստիպում էր անկեղծանալ իր
հետ, ճշմարտությունն ասեր, հակառակ դեպքում սպառնում
էր, որ Աշոտն իր հետ գործ կունենար:
-Աշխե՛ն, դու կարող ես խաբել բոլորին, անգամ մորդ,
բայց ոչ ինձ: Ի՞նչ է արել այդ տմարդ մարդը քեզ հետ: Ես
տեսնում եմ, որ դու երջանիկ չես: Վախենում եմ
խոստովանել, որ կանխավ զգում էի այդքանը, հոգիս հուշում
էր, որ այդ մարդը քեզ հետ խարդախ խաղ էր սկսել,
զգուշացնում էի, որ հեռու մնաս նրանից, անգամ
հարսանիքիդ չեկա, որ զգաստանաս, սակայն ապարդյուն:
Այժմ չես մոլորեցնի ինձ, չես կարող այլևս խուսափել ճիշտ
պատասխանից: Պահանջում եմ, որ ճշմարտությունն ասես,
թեպետ չեմ թաքցնի, կանխավ սարսափում եմ քո
պատասխանից: Ասա՛, նա դեռ քեզ մատով չի դիպչել՝ այո՞:
Աշխենը հանկարծակի եկավ Սուսաննայի դիպուկ
հարցադրումից և ակամա հարցին հարցով պատասխանեց՝
-Սուսա՛ն, ինչպե՞ս կռահեցիր:
-Դեմքիդ գույն չկա բոլորովին: Ես չեմ տեսնո՞ւմ, որ դու
խրտնած եղնիկի նման, գլուխդ այս ու այն կողմ ես գցում, որ
հայացքդ ոչ ոք չորսա: Ի՞նչ է, կարծում ես, որ դու լռում ես,
ոչինչ չես ասում, մարդիկ խոտ են ուտո՞ւմ, ոչինչ չե՞ն
հասկանում ձեր հարաբերություններից: Պարզ երևում է, որ
դու լարված ես անչափ և դյուրագրգիռ: Ասա հասկանամ,
ինչո՞ւ ես այդ եսասեր մարդու կողքին մնում, ի՞նչ
իրավունքով է նա քեզ իր կողքին պահում:
-Չգիտեմ Սուսա՛ն, ոչինչ չեմ հասկանում: Դրսում
այնպես է իրեն պահում, ասես աշխարհի տերն ու տիրակալը
լինի, կարծես ինքն ամենազոր է, բոլորը պարտք են իրեն,
սակայն տանը, պատերից այն կողմ, մի խղճուկ խեղկատակ
լինի ասես՝ խույս է տալիս ինձնից, ամաչում է անգամ նայել
աչքերիս, մտնում է անկողին և անմիջապես քնում: Ուզում է
ինձ ապացուցել, որ դա նորմալ ամուսնական կյանքն է, դեռ
ժամանակը չի սիրով զբաղվելու…
-Լսի՛ր, ես զարմանում եմ քեզ վրա: Այդ դեպքում ինչո՞ւ
համար ես մնում այդ ինքնասիրահարված մարդու կողքին,
թող ու դուրս արի նրա տանից: Հերիք չէ խաբեությամբ հետդ
ամուսնացավ, հիմա էլ իրեն հիմարի տեղ դրած ապրում է
կողքիդ, ասես ոչինչ չի պատահել: Հետո՞…
-Լսի՛ր, այդ ի՞նչ ես ասում, դու հասկանո՞ւմ ես: Ես
մորս աչքերին նայել չեմ կարող, ամոթից գետինն եմ մտնում:
Խեղճ մայրս դեմ էր մեր ամուսնությանը: Բազմիցս ասաց, որ
այդ մարդն իրեն դուր չի գալիս, մի տեսակ չի վստահում
նրան: Հորդորեց չամուսնանալ նրա հետ, ետ կանգնել իմ
խոսքից, սակայն ինքնասիրությունս ու ազնվությունս գլուխ
բարձրացրեցին հենց այդ ժամանակ, կտրուկ հրաժարվեցի
մորս խնդրանքը կատարել: Այժմ ամոթից գետինն եմ մտնում,
չգիտեմ թե ինչպե՞ս ասեմ մորս՝ <<մամ ջան, կներե՛ս, որ ես,
հիմարս, չլսեցի քեզ, հակառակվեցի ու ամուսնացա այդ
ինքնասիրահարված մարդու հետ, իսկ հիմա հայտնվել եմ մի
իրավիճակում, որ չգիտեմ, թե ինչպես անեմ, որ չսխալվեմ>>:
Դու պատկերացնո՞ւմ ես, ինչ իրավիճակում եմ հայտնվել:
-Իհա՛րկե պատկերացնում եմ ընկերուհիս: Բայց եթե ոչ
մայրդ, ապա ո՞վ կարող է ավելի լավ հասկանալ քեզ ու ներել:
-Այդ ի՞նչ ես ասում Սուսա՛ն, հասկանո՞ւմ ես: Ես
ինչպե՞ս կարող եմ ասել կներես մամ ջան, ես սխալվել եմ:
Ինչպե՞ս ասեմ, գիտե՞ս, ես կույս եմ դեռ: Ո՞վ կհավատա ինձ,
ո՞վ կհավատա, որ մեր միջև առ այսօր ոչինչ չի կատարվել:
Դեռ ավելին, խիստ կասկածում եմ, որ ինչ-որ մի օր կարող է
որևէ բան կատարվել:
-Աշխե՛ն, ինչ հետաքրքիր աղջիկ ես: Ի՞նչ է, դու
ապրում ես ուրիշների համա՞ր: Դու այդչափ կախվա՞ծ ես
այլոց կարծիքից: Լսի՛ր, հարգելի՛ս, այստեղ քո կյանքի ու
երջանկության հարցն է դրված, իսկ դու մտածում ես, թե
այլոք ինչ կմտածեն քո մասին: Թքա՛ծ, թե ինչ կխոսեն, կամ
թե ինչ կարծիք կկազմեն: Կարևորը քո կյանքն է, քո
առողջությունը, քո ոտնահարված ինքնասիրությունը: Ի՞նչ
ես գլուխդ գցել, թե ինչ կասեն քո մասին մարդիկ:
-Լսի՛ր, ընկերուհիս, ես այդ նույն հասարակության մի
մասն եմ կազմում, ինչպե՞ս կարող եմ նրանց կարծիքը հաշվի
չառնել: Սարի վրա, մեն-մենակ հո չեմ ապրում, որ ինձանից
զատ ոչ մեկին չտեսնեմ:
-Աշխե՛ն, քեզ երեխայի պես մի՛ պահիր: Երբ Աշոտը,
խաբեությամբ քեզ հետ ամուսնացավ, երբևիցե քո մասին
մտածե՞ց, այլոց կարծիքը հաշվի առա՞վ, անհանգստացա՞վ,
թե ինչ են մտածում իր մասին մարդիկ, ինչ ես մտածում
անձամբ դու, ինչ ես զգում իր նկատմամբ: Նա համառորեն
պայքարեց քեզ հասնելու համար, որի արդյունքում հասավ
իր նպատակին: Այժմ վե՛րջ, դու իրենն ես: Իսկ մնացածն
այլևս իրեն չի հետաքրքրում:
-Մի՛ մոռացիր, որ մենք դեռ ամուսիններ չենք:
-Ցավոք սրտի, դու շարունակում ես դեռ մնալ ու
տառապել նրա կողքին, սակայն չգիտեմ թե մինչև երբ: Խելքդ
գլուխդ հավաքի՛ր, քանի դեռ շատ ուշ չի, հեռացի՛ր
ընկերուհիս, հետո արդեն վախենամ, որ քո կամքից անկախ
կկապվես նրան, կհամակերպվես այդ նվաստացուցիչ
կարգավիճակին: Այն ժամանակ, համոզված եմ, որ արդեն
խղճահարությունից դրդված կմնաս նրա կողքին, դժվար
կլինի նրանից հեռանալ:
-Սուսա՛ն ջան, ճիշտն ասած, ես էլ եմ այդպես
մտածում: Կսպասեմ մի որոշ ժամանակ, կտեսնեմ, եթե
շարունակվում է այդպես, արդեն առանց երկմտելու,
հանգիստ կհեռանամ նրանից:
-Տե՛ս, շատ ուշ չլինի, այլապես կխորտակես ողջ
կյանքդ: Նա արժանի չէ նման զոհաբերության…
Այդ օրը երկու ընկերուհիներ երկար խոսեցին,
խոհերով կիսվեցին, անկեղծացան միմյանց հետ: Աշխենը
փոքր ինչ խաղաղվեց հոգով, Սուսաննայի հետ խոսելուց
հետո: Կարծես թե մի քիչ թեթևացավ, երբ հասկացավ, որ
նեղության պահին, ամենևին էլ մենակ չէր մնա, ինչպես
կարծում էր: Նա վախենում էր ընկերուհուն կորցնել և շատ
էր կարևորում նրա կարծիքը, քանի որ Սուսաննան իր
համար քրոջից էլ հարազատ մարդ էր դարձել: Նա այն միակ
մարդն էր, ում կարող էր վստահել ցանկացած պահին և
աջակցություն ակնկալել: Մտովի շնորհակալություն
հայտնեց Աստծուն, որ Սուսաննան կար իր կողքին, որ գոնե
մենակ չէր իր համար այդքան կարևոր և վճռորոշ պահին:

Անցան ամիսներ, սակայն Աշխենի կյանքում ոչինչ


չփոխվեց: Ավելին, Աշոտն իրեն այնպես սառն ու չոր էր
պահում, որ նա զգաստանար, չհանդգներ իր մոտ այդ մասին
բառ անգամ արտաբերել:
Բոլորի աչքերի առաջ, այդ կյանքով լեցուն, բարի և
ժպտերս աղջիկը, միանգամայն փոխվեց, կարճ
ժամանակահատվածում ուրիշ մարդ դարձավ: Ժպիտն
աստիճանաբար վերացավ նրա հմայիչ դեմքից և նա
սպառվեց….
Մայրն արդեն լուրջ անհանգստացավ աղջկա համար,
մտքովն ինչ ասես չանցավ: Մի գեղեցիկ օր, նրան իրենց տուն
հրավիրեց, անկեղծ խոսակցություն սկսեց և փորձեց
հասկանալ նրան:
-Աղջիկս, ես քեզ շատ լավ եմ ճանաչում, հասկանալու
համար, որ քեզ հետ վատ բան է կատարվում: Դու չես կարող
խաբել ինձ: Ես տեսնում եմ, որ դու ամենևին էլ առաջվա
ուրախ և անհոգ աղջիկը չես: Բացի այդ, ասես աշխարհի
բոլոր հոգսերը քեզ են տվել: Դու բոլորովին նոր
ամուսնացած, երջանիկ կնոջ նման չես: Քեզ ի՞նչ է պատահել:
-Ոչի՛նչ մայրիկ, ամեն ինչ նորմալ է:
-Աշխե՛ն, ես տեսնում եմ, որ դու շատ կարևոր բան ես
թաքցնում ինձնից, դու երջանիկ չես…
-Նման բան չկա մայրիկ, դա քեզ միայն թվում է:
-Աղջիկս, խոսի՛ր ինձ հետ, կիսվի՛ր, խնդրում եմ: Ուրիշ
ո՞ւմ հետ կարող ես անկեղծանալ ու սիրտդ դատարկել, եթե
ոչ ինձ հետ: Ես քո մայրն եմ, իրավունք ունեմ քեզ հետ
կապված ամեն ինչ իմանալ: Նա քեզ նեղացնո՞ւմ է:
-Ո՛չ մայրիկ, մի՛ անհանգստացիր, նա ինձ շատ է
սիրում և լավ է վերաբերվում, երբեք չի նեղացնում:
- Այդ դեպքում ի՞նչն է քեզ այդպես տանջում Աշխեն,
հոգիս լավ բան չի ասում աղջիկս:
Աշխենը հուզմունքն այլևս թաքցնել չկարողացավ,
արտասվելով դուրս գնաց սենյակից:
Ռոզան արդեն մտատանջությունների գիրկն ընկավ:
Այս անգամ հստակ համոզվեց, որ աղջիկն իրոք դժբախտ էր:
Նա մի փոքր հանդարտվեց, թույլ տվեց, որ աղջիկը նույնպես
հանդարտվի: Հետո դանդաղ տեղից վեր կացավ, փոքր-ինչ
հապաղելով մտքերն ի մի բերեց, խորը շունչ առավ որ խոսի,
դռան զանգը հնչեց: Եկողն Աշոտն էր:
Ներս մտավ, ասես ոչինչ չէր եղել: Մտնելուն պես,
գրկախառնվեց և համբուրեց զոքանչին, ապա գնաց կնոջ
մոտ, գրկեց և ջերմորեն համբուրեց նրան այնպես, ասես մի
քանի օր չէր տեսել: Այդուհանդերձ, նրա փորձառու աչքից
ոչինչ չվրիպեց, հասկացավ, որ կինն արտասվել էր և
տրամադրություն չուներ: Նկատեց նաև, որ տրամադրություն
չուներ նաև զոքանչը: Անմիջապես հասկացավ, որ ինչ-որ
բան այնպես չէր, նրանց միջև լուրջ խոսակցություն էր տեղի
ունեցել: Գերադասեց այդ պահին լռել և զուր ավելորդ անգամ
հարցեր չտալ: Փոքր ինչ սպասեց, որ երկուսն էլ հոգով
խաղաղվեն: Լարվածությունը մեղմելու նպատակով, որոշեց
մի լավ տեղ հրավիրել նրանց: Շողոքորթորեն դիմեց
զոքանչին՝
-Տիկին Ռոզա, եկել եմ, որ ձեզ որևէ տեղ հրավիրեմ:
Գնանք, մի տեղ նստենք, փոքր-ինչ ուրախ ժամանակ անց
կացնենք, առօրյայից որոշ ժամանակով կտրվենք: Ի՞նչ
կասեք….
Ռոզան իրեն հազիվ զսպեց, որ չպոռթկար ու
ատամները սեղմելով հազիվ պատասխանեց՝
-Շնորհակալ եմ տղաս, բայց այսօր որևէ տեղ գնալու
տրամադրություն չունեմ, թող մնա մեկ ուրիշ անգամ, երբ
փոքր ինչ հոգով խաղաղված կլինեմ….
Աշոտն անմիջապես գլխի ընկավ, որ այստեղ արդեն
լուրջ խոսակցություն էր իրենց սպասվում, գերադասեց
պահն օգտագործել և արագ հեռանալ այնտեղից, որպեսզի
երես առ երես, զրույցի չբռնվեր զոքանչի հետ, մինչև
չպարզաբաներ ու չհասկանար, թե կինն ինչ էր ասել նրան:
-Տիկի՛ն Ռոզա, դե եթե այդպես եք ասում, ուրեմն մենք
գնանք: Հետո, մեկ ուրիշ անգամ կհանդիպենք և կխոսենք…
Ռոզան բազմանշանակալից նայեց թե՛ նրան, և թե՛
աղջկան, խորհրդավոր գլուխը շարժեց, ապա ավելացրեց՝
-Լա՛վ, թող այդպես լինի, միևնույնն է, խուսափեք թե ոչ,
այս խոսակցությունն անպայման պետք է կայանա: Ես
երկուսիդ հետ էլ լուրջ խոսակցություն ունեմ: Որքան էլ
ինձնից խուսափեք, միևնույնն է, ես պետք է ձեզ հետ
անպայման խոսեմ:
-Պայմանավորվեցի՛նք, երբ կասեք, խնդիր չեմ
տեսնում….
Երբ արդեն նստեցին մեքենան, Աշոտը միանգամայն
կերպարանափոխվեց: Նա կատաղությունից հազիվ էր իրեն
զսպում, որ չգոռար կնոջ վևա ու չապտակեր: Խառնված և
անհանգստացած, միևնույն ժամանակ զայրացած տոնով
դիմեց Աշխենին .
-Ինչպես հասկացա, մորդ հետ արդեն հասցրել եք մի
լավ բամբասել իմ մասին տիկինս: Ինձանից խոսում եք
առանց իմ ներկայության, իսկ ես այդ մասին ոչինչ չգիտեմ:
Ի՞նչ էիր նրան ասել, որ հետս այդպես կոպիտ էր խոսում:
- Նախ ասեմ, որ սխալվում ես: Ես դեռ քո կինը չեմ: Դեռ
չեմ մտել այդ պարտականությունների մեջ:
-Այդ ի՞նչ անհեթեթությունն ես դուրս տալիս:
-Դա ամենևին անհեթեթություն չի: Դու դեռ իմ
ամուսինը չես:
-Ա՜խ, ահա թե ինչ էիք բամբասում մայր ու աղջիկ:
Գլուխդ ի՞նչ հիմարություններով է լցրել:
-Ո՛չ Աշոտ, դու չարաչար սխալվում ես, ես մորս հետ
ոչինչ չեմ խոսել:
-Այդ դեպքում մայրդ ինչո՞ւ էր հետս այդքան կոպիտ
խոսում, ասես պարտք եմ մնացել իրեն:
-Նա կոպիտ չէր խոսում Աշո՛տ, պարզապես
անհանգստանում էր ինձ համար:
- Ի՞նչ կար անհանգստանալու, որ անհանգստանում էր,
կասե՞ս: Կարո՞ղ է քեզ վատ եմ վերաբերվում….
Աշխենը շանթահարի պես զարմացած, ակամա թեքվեց
և նայեց ամուսնու սառն ու անտարբեր դեմքին: Վախից, թե
զարմանքից՝ քարացավ մի պահ:
-Աշո՛տ, չեմ հասկանում քեզ: Մի՞թե քո կարծիքով
մայրս անհանգստանալու ոչ մի պատճառ չունի:
-Իհա՛րկե ոչ.
-Դու գտնում ես, որ մեզ մոտ ամենինչ կարգին է, մենք
էլ նորմալ, երջանիկ ամուսնական զույգ ե՞նք:
-Գուցե ոչ այնչափ երջանիկ, ինչպիսին դու ես
պատկերացնում, բայց գոնե նորմալ ամուսնական զույգ ենք,
ինչպես սկզբնական շրջանում լինում է հազարավոր
նորապսակ զույգերի մոտ:
-Այսինքն, ուզում ես ասել, որ հազարավոր
նորապսակներ, ինչպես մենք, ամուսնանում են, որ
ընդամենը միասին ապրեն ու անկողի՞ն կիսեն, ես քեզ ճի՞շտ
հասկացա: Քո կարծիքով սիրող զույգերը ամուսնանում են
լոկ այն բանի համար, որ միասին ապրեն, միասին քնեն և
արթնանան ինչպես քույր և եղբար ու վե՞րջ: Դու համարում
ես, որ մեր միջև ինչ-որ կատարվում է, դա բնակա՞ն է, քեզ չի՞
անհանգստացնում մեր հարաբերությունները: Մի՞թե քո
կարծիքով, ամուսնանալուց հետո, ամուսինները միմյանց
չեն սիրում, չեն գգվում, սիրով չեն զբաղվում: Միայն քնում ու
արթնանում են միասին, ամեն ինչ սահմանափակվում է
այդքանով միայն….
-Ի՞նչ է եղել, որ այդչափ բորբոքված ես: Արտառոց
ոչինչ չի պատահել, հանգստացի՛ր, դեռ նոր ենք ամուսնացել:
Մեզ ժամանակ է հարկավոր, որ միմյանց սովորենք, միմյանց
նկատմամբ կիրք առաջանա: Այդ ժամանակ համոզված եմ,
որ ամեն ինչ լավ կլինի մեզ մոտ:
-Աշոտ այդ ի՞նչ ես ասում: Դու ամուսնացար ինձ հետ,
առանց իմ նկատմամբ կիրք և ցանկություն զգալո՞ւ: Գուցե
մեկ գեղեցիկ օր էլ կասես, որ դեռ չե՞ս հասցրել սիրել: Դու
գտնում ես, որ ամուսնական կյանքը ստով սկսելը, սիրած
աղջկան դժբախտացնելը, նո՞ւյնպես նորմալ երևույթ է,
տղամարդուն հարիր:
Աշոտը կատաղությունից իրեն կորցրեց և այնպես
գոռաց կնոջ վրա, որ նա ակամա ցնվեց ու վեր թռավ տեղից:
Ապա, հասկանալով իր սխալը, անմիջապես զգաստացավ:
Իր արարքից փոշմանեց, փոքր ինչ հանգստանալուց հետո,
կնոջից ներեղություն խնդրեց նման պահվածքի համար,
հետո ավելացրեց:
-Այս ամենի մեղավորը մայրդ է միայն: Արդեն սկսել է
քիթը խոթել մեր ամուսնական հարաբերությունների մեջ,
որն ինձ ամենևին դուր չի գալիս: Առ այսօր, դու ոչինչ չէիր
խոսում մեր հարաբերությունների մասին, այն քեզ ձեռք էր
տալիս: Իսկ հիմա, մորդ տուն եկար թե չէ, արդեն
ամբողջովին փոխվեցիր, ուրիշ մարդ դարձար ասես,
հասկացար, որ ես քեզ վատ եմ վերաբերվում, ինչպե՞ս
հասկանամ:
-Աշո՛տ, դու իրո՞ք կարծում ես, թե դու ինձ հետ
արդարացի ես վարում:
-Աշխե՛ն, ես քեզ հետ վատ եմ վարվո՞ւմ:
-Լսի՛ր, խնդրո՛ւմ եմ, ինձ ասա, ինչո՞ւ ամուսնացար
ինձ հետ:
-Որովհետև խենթի պես սիրում եմ քեզ, կյանքս չեմ
պատկերացնում առանց քեզ:
-Իսկ գոնե գիտե՞ս ինչ բան է սիրելը:
-Ի՞նչ ես ակնարկում:
-Ես ոչինչ չեմ ակնարկում, ընդամենը հարցնում եմ քեզ
սիրելի ամուսին, հարցիս անկեղծ պատասխանի՛ր:
-Իհա՛րկե գիտեմ:
- Այդ դեպքում ասա, մինչև ե՞րբ ես պատրաստվում ինձ
հիմարեցնել, այսպես մինչև ե՞րբ է շարունակվելու:
-Ի՞նչ է պատահել, դու ինձնից դժգոհ ե՞ս Աշխե՛ն: Չեմ
հասկանում, ինչո՞ւ ես հետս այդպես կոպիտ խոսում:
- Ես քեզ չեմ ճանաչում արդեն Աշոտ: Ցերեկն ուրիշ
մարդ ես, գիշերն ուրիշ: Եթե քեզ ընդամենը թանկարժեք
տիկնիկ էր պետք, ինձ ասեիր նախօրոք: Այն ժամանակ ինքս
կորոշեի, տիկնիկ դառնալ քեզ համար և հետդ ամուսնանա՞լ,
թե՞ շարունակել կույս մնալ, սակայն իմ տանը միայն, ոչ թե
քո կողքին անտարբերության մատնված: Մինչև ե՞րբ ես
պատրաստվում ինձ խաբել այդպես: Եթե դու լուրջ
առողջական խնդիրներ ունեիր, մինչև ամուսնանալդ,
պարտավոր էիր ինձ նախօրոք այս մասին ասել, կամ թե
նախապես քո բոլոր խնդիրները լուծել այնպես, որ երբեք այդ
մասին չիմանայի: Ի՞նչ ես կարծում, ես հիմար կամ անմիտ
աղջկա տպավորություն եմ թողնո՞ւմ: Կարծում ես թե, ես
ամուսնությունից ոչինչ չեմ հասկանո՞ւմ: Քո կարծիքով ես
այնքան միամիտ եմ, որ չե՞մ հասկանում, թե ինչ բան է
ամուսնությունը, սիրելը, սիրվելը, ինչ բան է ամուսնական
կյանքը, կին և ամուսին հարաբերությունն առավելապես: Այդ
դեպքում ինչպե՞ս ենք երեխա ունենալու, կասե՞ս….
-Երեխայի մասին դեռ վաղ է խոսելը:
-Աշո՛տ, մի՞թե կարծում ես, թե ես այնքան տգետ եմ, որ
չեմ հասկանում, թե դու ինչպիսի սեռական խնդիրներ ունես:
Պարզից էլ պարզ է, որ դու նորմալ տղամարդ չես: Ակնհայտ
երևում է, որ քո մոտ երբեք կիրք չի առաջանում ոչ իմ, ոչ էլ
մեկ ուրիշի հանդեպ: Տեսնում եմ, թե ինչպես ես գիշերներն
ինձնից խուսափում: Ցույց ես տալիս, թե քնած ես, որ ինձ
հանկարծ չդիպչես: Վախենում ես անգամ, որ ինքս քեզ
չդիպչեմ, ոչինչ չպահանջեմ: Չես հասկանում, որ քեզ արդեն
տասը մատիս պես ճանաչում եմ: Զգում եմ, թե սիրտդ
ինչպես է արագ բաբախում, երբ անկողին եմ մտնում: Սիրտդ
քիչ է մնում տեղից դուրս թռչի անհանգստությունից:
-Սխալվում ես Աշխե՛ն: Ես օրվա ընթացքում այնքան
եմ հոգնում, որ անկողին մտնելուն պես, անմիջապես քնում
եմ:
-Մենք այս ո՞ր դարում ենք ապրում, որ այդքան բանն էլ
չհասկանամ Աշոտ: Մի՞թե կարծում ես, թե ես միամիտ նստել
եմ իմ տեղում և անհամբեր սպասում եմ, թե երբ ես
վերջապես անկեղծանալու և քո դժբախտության մասին ինձ
ասելու:
-Ի՞նչի համար ես այդքան մարտական տրամադրված
իմ նկատմամբ, Աշխե՛ն:
-Ես վաղուց եմ հետաքրքրվել քո մասին: Գիտեմ, որ
երբեք ոչ մեկի հետ չես հանդիպել ինձանից բացի, ոչ մեկի
հետ չես կենակցել, անգամ սիրուհի չես ունեցել մինչև ինձ
հետ ամուսնանալը: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչո՞ւ
համար ամուսնացար, ինչի՞դ էր պետք կին ունենալը, երբ
որպես տղամարդ դու ոչինչ էիր:
-Դա այդպես չէ….
-Գիտես թե չեմ հասկանո՞ւմ, որ ամուսնացար հետս
լոկ այն պատճառով, որպեսզի այն մարդիկ, ովքեր դեռ
վաղուց հիանալի ճանաչում էին քեզ, կասկածում էին, որ
սեռական խնդիրներ ունես, փոխեին իրենց կարծիքները քո
մասին: Կարծում էիր, որ եթե մեզ կողքից տեսնեին,
կկարծեին, թե մենք նորմալ ամուսնական զույգ ենք և քեզ
մոտ ամեն ինչ կարգին է, այլևս սեռական խնդիրներ չունես:
Հիանալի հասկանում եմ, որ քեզ ընդամենը դա էր պետք,
բայց հաշվի չէիր առել մի կարևոր հանգամանք: Մոռացել
էիր, որ ամուսնացել ես բարձրագույն կրթություն ստացած,
մի օրիորդի հետ, ով նորմալ զարգացած մարդ է, ամեն ինչի
մասին իր հստակ տեսակետն ու պատկերացումներն ունի,
ով ամենևին էլ հիմար չէ: Հազար ու մի տեսակ
գրականություն գոյություն ունի, մենք նախնադարում չենք
ապրում….
Աշխենն այլևս չկարողացավ զսպել հուզմունքը,
անկախ իր կամքից անզուսպ արտասվեց և չկարողացավ
խոսքն ավարտին հասցնել: Հուզմունքից նրա ձայնը կտրվեց
ու շարունակեց լուռ արտասվել: Իսկ Աշոտն այնպես
խեղճացավ, այդ դառն ու քննադատող խոսքերը լսելով, որ
չկարողացավ այլևս որևէ բառ արտաբերել: Եթե մինչ այդ,
միայն առյուծի նման հարձակողական դիրք էր գրավել, այժմ
խեղճացավ անպաշտպան երեխայի պես ու անզորությունից
տակտիկան փոխեց: Երկար ժամանակ նայեց վիրավորված
կնոջ տանջահար դեմքին ու դառնացած ավելացրեց ՝
-Աշխեն՛, խնդրում եմ հանգստացի՛ր: Մի՞թե քեզ
համար մեր անկեղծ սերն ու զգացմունքները նշանակություն
չունեն: Քեզ միայն սեռական կյա՞նքն է հետաքրքրում: Ես
ոչինչ չարժե՞մ քեզ համար…
-Դու գուցե ինչ-որ բան արժես, բայց ոչ ինձ համար: Ինձ
համար դու այլևս ոչ մի արժեք չունեք: Ինձ նորմալ ամուսին է
պետք: Դու ինձ հետ անարդար ես վարվել: Հիանալի գիտեիր,
որ քեզ չէի սիրում, սակայն ստիպեցիր նման անհեթեթ
որոշում կայացնել: Քո ստորությունն այլևս չափ ու սահման
չունի: Չգիտեմ ով ես դու այդքանից հետո, մա՞րդ ես, թե՞
մարդու կերպարանքով հրեշ…..
-Կարո՞ղ է վատ ամուսին եմ քեզ համար Աշխե՛ն:
Ուզում ես ասել, որ այլևս քեզ չե՞մ հետաքրքրում որպես
տղամարդ:
-Ինձ ամեն ինչ է հետաքրքրում, այն ինչ վերաբերվում է
քեզ, սակայն, ոչ որպես տղամարդ, այլ ավելի շատ որպես մի
մարդ, որի տեսակն առ այսօր անծանոթ է ինձ: Ես քո նմանի
մասին երբեք չեմ լսել, ոչ էլ պատկերացրել եմ, որ գոյություն
ունի քեզ պես տղամարդ:
-Արդեն վիրավորում ես ինձ Աշխե՛ն: Խոսքերդ
չափավորի՛ր:
-Աշո՛տ, դու ի՞նչ ես կարծում, ես նման ե՞մ մեկին, ով
պլատոնական սիրո կողմնակից է: Ես ընդամենը
երիտասարդ աղջիկ եմ: Ամուսնացել եմ քեզ հետ առանց քեզ
սիրելու և սիրահարվելու, ընդամենը հարգել եմ քեզ, քո
զգացմունքները, իսկ այժմ, երբ բացեցիր կեղծ դիմակդ,
առավել ևս ինձ համար տհաճ ես: Ցավում եմ, որ արդեն
նույնիսկ կասկածում եմ, որ քեզ կարող եմ երբևիցե սիրել:
Սիրած աղջկա հետ այդպես չեն վարվում: Դու ավելի շատ
նվաստացնում ես ինձ, քան թե սիրում: Մի՞թե ես այս
վերաբերմունքին էի արժանի: Եթե քեզ ընդամենը մեր
ընկերությունն էր պետք, կարող էինք ընկերներ մնալ: Ինչի՞
համար դժբախտացրեցիր ինձ: Դու ոչ թե սիրում էիր ինձ, այլ
ես պետք էի քեզ զուտ մեծամտությունդ փարատելու համար:
Ամուսնանալով ինձ հետ, սիրելու և երջանկացնելու
փոխարեն, կարծես թե հակառակն արեցիր: Չգիտես ինչո՞ւ,
ճակատագրիդ հետ մենամարտի ելար ու փորձեցիր այն
փոխել, մինչդեռ համոզված եմ, որ այդ խնդիրները դու
վաղուց ես ունեցել, ինձ էլ ընտրել ես որպես մի գործիք՝
խնդիրներիցդ ազատվելու համար: Բոլորի մոտ անհարմար
դրության մեջ գցեցիր ինձ, ստիպեցիր ամոթից մատանին
վերցնել: Որքան եմ ափսոսում, որ այդչափ բարեկիրթ
գտնվեցխ ու փրկեցի քեզ խայտառակությունից:
-Աշխե՛ն, խնդրո՛ւմ եմ, հանգստացի՛ր: Ամեն ինչ
այնպես չի, ինչպես կարծում ես: Ընդունում եմ, որ սխալ եմ
վարվել քեզ հետ, բայց ինձ էլ պետք է հասկանաս: Այն
ժամանակ վախենում էի քեզ կորցնել: Ինձ ընդամենը մի
փոքր ժամանակ է հարկավոր, խնդիրներս հարթելու համար,
հետո ամեն ինչ շատ լավ կլինի: Հավատա ինձ ու վստահի՛ր:
-Ես արդեն իսկ քեզ վստահելով, հետդ ամուսնացա,
սակայն, հասկացա, որ չարաչար սխալվել եմ: Ի՞նչ է, այն
ժամանակ վախեցար ինձ կորցնելուց, այժմ արդեն չե՞ս
վախենում: Մի՞թե կարծում ես, որ ես այդքան հիմար եմ, որ
այսքան բանն իմանալուց հետո, կողքիդ կմնամ:
Երիտասարդ եմ դեռ, սիրել և սիրվել եմ ուզում, մայրանալ եմ
ուզում: Մի՞թե, անկուշտի պես շատ բան եմ ուզում, որ քեզ
դուր չի գալիս: Մի բան է միայն հոգիս ցավեցնում, որ
կուրորեն վստահել ու հավատացել եմ քեզ: Բավականին
ժամանակ եմ ունեցել այս ամիսների ընթացում մտորելու քո
արարքների մասին, սակայն, չեմ թաքցնի, որ առ այսօր գլուխ
եմ կոտրւմ հասկանալու համար, թե ինչո՞ւ ինձ հետ այսպես
վարվեցիր, ինչո՞ւ համառորեն սիրահետեցիր ինձ,
տարիներով ետևիցս ընկար: Ոչ մեկին թույլ չէիր տալիս ինձ
մոտենալ, ամուսնացար ինձ հետ՝ երբ ամուսնության համար
պիտանի չէիր: Ինչի՞ համար էիր բոլորին խրտնեցնում,
վախեցնում նրանց: Երբ որևէ մեկը փորձում էր ինձ մոտենալ,
սիրո և ամուսնության առաջարկություն անել, խանգարում
էիր: Ինձ հանգիստ չէիր տալիս, ամիսներով ստվերի պես
լուռ հետևում էիր: Այնպես արեցիր, որ հանդիպեմ քեզ հետ,
սակայն, ոչ թե սիրելով, այլ երախտագիտությունից դրդված:
Մի՞թե որպես տղամարդ, քեզ համար վիրավորական չէր այն
փաստը, որ ես քեզ ոչ թե սրահարված էի, երբ հանդիպում էի
քեզ հետ քաղաքավարությունից և երախտագիտությունից
դրդված, ստիպված, ամոթից էի հանդիպում, առանց ինձ
հաշիվ տալու, թե կյանքիս հետ ինչ խաղ եմ անում: Դու
այդքան բանը շատ լավ հասկանում էիր, սակայն նենգաբար
լռում էիր, քանի որ, քեզ այդպես էր պետք: Գիտեիր, որ
շատերի աչքն էր վրաս, դա ամենևին գաղտնիք չէր ոչ մեկի
համար, իսկ դա քեզ հանգիստ չէր տալիս: Խանդը սպանում
էր քեզ: Իսկ եսասիրությունդ թույլ չէր տալիս ինձնից հենց
այնպես հրաժարվել և մեկ ուրիշին զիջել: Քո մեջ այն պահին
խոսում էր միայն սեփականատիրության զգացումը՝որպես
սիրող, սակայն նենգ տղամարդ: Ընդամենը մի բանի մասին
էիր մտածում՝ ամեն գնով ամուսնանալ ինձ հետ՝
ինքնաբավարարված լինելու համար: Ես քեզ պետք էի, որ
փառասիրությունդ բավարարեիր, հպարտանայիր բոլորի
մոտ, խորոզի նման ասեիր այլոց՝
-Տեսե՛ք, թե որքան արժանավոր տղամարդ եմ, որ
Աշխենի պես աղջկան ինձնով արեցի: Այդքան
եկրպագուների մեջ, նա ինձ ընտրեց: Միայն ես եմ, որ կամ,
ինձ հաջողվեց նրան տանել ձեր քթի տակից….
Աշոտն այնպես էր դառնացել ու այլայլվել ստեղծված
իրավիճակից, որ այլևս չէր կարողանում թեկուզ
ձևականորեն, հանգիստ լսել կնոջ նախատինքներն առանց
ամոթի և սրտի մեծ ցավի: Նա ամբողջովին դողում էր
հուզմունքից, հազիվ էր իրեն զսպում, որ չթուլանար ու
երեխայի պես բարձրաձայն չարտասվեր: Նա հիանալի
հասկանում էր, որ կինն այդ հարցում իրավացի էր,
արդարացված էր նրա հուզմունքը: Նա այդպես խոսելու իր
պատճառներն ուներ, լիովին իրավունք ուներ իրենից
նեղանալու և այդպես արտահայտվելու և գոնե սրտում
կուտակված ողջ ցասումն այդպիսով արտահայտելու
համար, սակայն, այլ հարց էր, թե այդ պարագայում ինքն
ինչպես իրեն դրսևորեր, ինչպե՞ս արդարանար նրա մոտ
այդքանից հետո: Չգիտեր լռե՞ր, որ կրքերն ավելի
չբորբոքվեին, թե՞ խոսեր, որ նա փոքր ինչ խաղաղվեր….
-Աշխե՛ն, բայց ինչո՞ւ չես ընդունում, որ քեզ հետ
ամուսնացել եմ սիրելով, -մի կերպ խոսեց նա երկարատև
լռությունից հետո:
-Լռի՛ր Աշոտ, այլևս մի՛ խոսիր այդ մասին: Դու ինձ
երբեք չես սիրել, ոչ էլ գիտես, թե ինչ բան է սիրելը: Սիրած
մարդուն չեն ցավեցնում, այլ երջանկացնում են: Իսկ դու ինձ
հետ ինչպե՞ս ես վարվում: Չես հասկանում, որ այդպիսով
ավելի շատ ես ցավ պատճառում: Մի՛ ստիպիր ավելին ասել,
այլապես կդադարեմ հարգել և՛ ինձ, և՛ թե քեզ…
Նրանք հարկադրաբար լռեցին, այլևս մինչև տուն
հասնելը չխոսեցին ոչինչ, միայն լուռ, մտքերի գիրկն ընկած,
շարունակեցին իրենց ճանապարհը: Այդ օրը երկուսն էլ
մտազբաղ էին: Ողջ երեկոյի ընթացքում այլևս միմյանց հետ
չշփվեցին: Ինչպես միշտ, որպես հարակից հարևաններ,
դարձյալ միևնույն անկողինը մտան, ցույց տվեցին, թե
անմիջապես քնեցին, սակայն, մինչև լույս, նրանցից ոչ մեկը
քնել չկարողացավ….
Աշխենը այնքան էր հուզվել, որ վիրավորանքից ողջ
գիշեր արտասվեց անձայն, իսկ Աշոտն աչքերն անմիջապես
փակեց ինչպես միշտ, ամբողջ գիշեր անհանգիստ շուռ ու
մուռ եկավ անկողնում և բոլորովին չքնեց:
Նա հասկանում էր, որ իր սիրած աղջկա հետ
անարդար էր վարվել և իր արարքը ոչ մի արդարացում
չուներ, քանի որ, նրան առաջարկելու ոչինչ չուներ: Գիտեր,
որ ոչ մի իրեն փոքր ի շատե հարգող աղջիկ, անգամ տանը
մնացած, տգետ որևէ մեկը, չէր ամուսնանա իրեն հետ, եթե
իմանար, թե ինչպիսին էր նա իրականում, ինչպիսի
առողջական խնդիրներ ուներ…
Մնում էր, որ ընդամենը մի մեծ և անիրական հրաշք
կատարվեր, մի օր արթնանար քնից և զգար, որ իր մոտ ամեն
ինչ կարգին էր արդեն: Աղոթում էր միայն Աստծուն, որ ինչ-
որ աներևույթ հրաշքի արդյունքում, իրեն մոտ սեռական
ցանկություն առաջանար…..
ԻՐԱԿԱՆՈՒՄ

Աշխենը բարձրահասակ էր, բարալիկ, երկար ու ձիգ


իրանով, սև, թախծոտ աչքերով, շիկահեր՝ ասես հրեշտակ
լիներ: Նա առավել աչքի էր ընկնում իր գեղեցիկ և փարթամ
կրծքերով: Նրա կողքով ոչ մի տղամարդ չէր կարող
անտարբեր անցնել՝ առանց վրան կրքոտ հայացք գցելու,
առանց գայթակղության: Շատերն էին նրա ետևից երանի
տալիս, երկար <ա՜խ> անում: Երիտասարդները այնքան էին
նրանով տարված և հիացած նրա գեղեցիկ արտաքինով, որ
նույնիսկ նրա համար գաղտնի մականուն էին կնքել՝
<<սիլիկոնե կրծքեր>>: Նրա մասին խոսելիս, բոլորն էին
խորին հարգանքով և սիրով խոսում: Շատերի աչքն էր վրան
մնացել: Շատերն անգամ նախանձով էին լցվում Աշոտի
նկատմամբ, երբ խոսք էր գնում նրանց անհասկանալի,
ժամանակավրեպ ամուսնության և Աշոտի տարօրինակ
պահվածքի մասին: Շատերն էին նրա ետևից հայհոյում,
պնդում, որ նա իրենից ոչինչ չներկայացնելով հանդերձ,
այդպիսի շքեղ և աննման գեղեցկության տեր աղջկան
խելքահան արեց, խաբեությամբ ամուսնանացավ նրա հետ,
սակայն, չերջանկացնեց:
Հնչող կարծիքներն իրարամերժ էին և ամենատարբեր:
Շատերը, ովքեր ամիսներ առաջ ճիշտ չէին ընկալում
Աշխենի ինքնասպանությանը համազոր ընտրությունը,
քննադատում էին նրան, կարճ ժամանակ անց, սկսեցին
խղճալ նրան, տեսնելով, թե նա ամուսնությունից ընդամենը
մի քանի ամիս անց, ինչպես էր փոխվել, այլայլվել: Նրանց
մոտ երկար ժամանակ շրջանառվում էր միևնույն հարցը՝
-Այդ գեղեցկուհին տեսնես նրա հետ ինչի՞ համար
ամուսնացավ, ի՞նչ գտավ նրա մեջ, որ ուրիշների մոտ չէր
նկատել, ո՞ր կողմ էին նայում նրա գեղեցիկ աչքերը, կամ
թե՝մի՞թե Աշոտի փողերի համար նրան ընտրեց….
Աշխենի համար առավել շատ էր անհանգստանում
Գագիկը: Նրան շատ հաճախ էին մոտենում ամենատարբեր
մարդիկ, հարցեր էին տալիս նրանց առեղծվածային
ամուսնության հետ կապված, հետաքրքրվում նրանց
փոխադարձ հարաբերությունների մասին, մանավանդ
հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորն էլ գիտեին
նրանց ընտանեկան մտերիմ հարաբերությունների մասին,
սակայն, Գագիկը բոլորին կոպտում էր համատարած՝
-Եթե այդքան սրտացավ եք, անձամբ մոտեցեք Աշոտին
և հարցրեք նրանից ձեզ հուզող բոլոր հարցերի
պատասխանները: Հարցրեք, թե ինչ է պատահել նրա կնոջ
հետ, ինչու է նա այդքան փոխվել: Կարո՞ղ է գիտեք, թե
փափախով քուրդ եմ, ինձնից խոսք եք ուզում քաշել: Իմացած
եղեք, եթե անգամ իմանամ էլ այդ մասին, հաստատ ձեզ ոչինչ
չեմ ասի: Մի՛ մոռացեք, որ Աշոտը նախ իմ մտերիմ ընկերն է,
երկրորդն էլ՝ նրանք իմ սանիկներն են…>>
Նա հասկանում էր այլոց անհանգստության հիմնավոր
պատճառները, կիսում էր նրանցից շատերի խոհերը, գիտեր,
որ նրանց անհանգստությունն արդարացված էր, սակայն,
ինքնասիրությունը թույլ չէր տալիս որևէ ակնարկ անել
ուրիշների մոտ իր մտերիմների մասին:
Նա զգայուն մարդ էր, աչքից ոչինչ չէր վրիպում: Ամեն
ինչ տեսնում էր, զգում, հասկանում, սակայն լռում էր:
Առաջին տարին չէր ճանաչում Աշոտին: Զգում էր, որ նրա և
Աշխենի միջև անհասկանալի կերպով, սառը
հարաբերություններ էին ձևավորվել: Հիանալի հասկանում
էր, որ այն, ինչ կատարվում էր նրանց միջև, ամենևին էլ
նորապսակներին բնորոշ հարաբերության նման չէր:
Տեսնում էր, թե ինչպես էին նրանք օր-օրի հեռանում
միմյանցից, սակայն, համբերությամբ զինված սպասում էր,
որ ընկերն անձամբ իր հետ անկեղծանար: Այդ ժամանակ
գուցե կարողանար նրանց ինչ-որ կերպ օգնել: Ակնհայտ էին
նրանց միջև եղած տարաձայնություններն ու
տարբերությունները՝ բոլոր առումներով, դա ամենևին էլ
թաքցնելու բան չէր: Ցանկության դեպքում, անզեն աչքով
անգամ հնարավոր էր ամեն ինչ տեսնել և զգալ: Միայն
գիտեր, որ Աշխենն անչափ դժբախտ էր:
Աշոտն աշխատանքային կոլեկտիվում և ընկերական
շրջապատում անփոխարինելի ընկեր էր, հմուտ վարպետ,
հիանալի աշխատակից: Նա հմուտ և փորձառու մասնագետ
էր, բավականին բարձր վարձատրվող աշխատող, սակայն,
չստացված մարդ, առավել ևս՝ ամուսին: Զգացվում էր, որ
նյութապես բավականին ապահովված էր, ֆինանսական
խնդիրներ բոլորովին չուներ, բայց ահավոր ժլատ էր ու
հաշվենակատ: Հենց այնպես, ոչ մեկի համար ոչինչ չէր
անում: Գիտեր իր անելիքն ու ասելիքը, գիտեր, թե ինչ էր
ուզում այս կյանքում և ամենից վեր իր անձն էր կարևորում:
Ահավոր եսասեր ու փառասեր մարդ էր: Սիրում էր ամեն
ինչի լավն ու գեղեցիկը: Խոսքերի մեջ շռայլ չէր՝ քչախոս էր,
բայց հարկ եղած դեպքում, մանավանդ ուրախ առիթների
ժամանակ, շատ կատակասեր էր և նախաձեռնող: Ինչ գործ էլ
որ նախաձեռներ, մինչև վերջ կհասցներ: Չէր սիրում որևէ
հարցում պարտվել և ետ նահանջել: Այդ էր պատճառը, որ
շատերը շրջապատում նրան չէին սիրում: Բոլորն այն
կարծիքին էին, որ նա Աշխենի հետ ամուսնացավ զուտ այն
բանի համար, որ շատերի աչքն էր վրան, միևնույն ժամանակ
ցանկանում էր շրջապատում ապացուցել, որ իրեն համար
անհնարին ոչինչ չկար:
Այդ ամենի հետ միասին, նա ինքնասեր էր և անչափ
հպարտ: Երբեք չէր խոսում իր անձնականի, հատկապես
կնոջ հետ ունեցած հարաբերությունների մասին: Ոչ մեկի
հետ իր խոհերով չէր կիսվում, չէր վստահում ոչ մեկին,
հատկապես Գագիկին, չնայած այն հանգամանաքին, որ նա
իր մտերիմ ընկերն էր: Նա սկսել էր խուսափել Գագիկի հետ
ընտանեկան շրջանակներում հաճախակի հանդիպումներից:
Շփվում էին միայն գործարանում, այն էլ հազվադեպ: Այն
տպավորությունն էր ստեղծվել, որ խուսափում էր բոլորից, ոչ
մեկին թույլ չէր տալիս իրեն մոտենալ սահմանվածից
ավելին: Հենց այդ հանգամանքն էլ շատերի մոտ
տարատեսակ կարծիքներ էր ձևավորում և տարաբնույթ
կասկածներ առաջացնում նրան ճանաչողների շրջանում:
Գործարանում ամուսիններով հարկադրաբար էին
շփվում: Միմյանց հետ սիրալիր և ջերմ էին վերաբերվում
միայն առերես, այն էլ օտար աչքերի համար, իսկ իրականում
սառն էին միմյանց նկատմամբ և անտարբեր:
Այդուհանդերձ, շարունակում էին ամեն օր միասին
աշխատանքի գնալ, միասին աշխատանքից տուն
վերադառնալ, միասին ընդմիջում անել, հարկադրաբար
համատեղ խնջուքների մասնակցել, ինչպես բոլոր նորմալ և
սովորական ընտանիքներում՝ թևանցուկ անել սիրող
զույգերի պես, իբրև ոչինչ չէր պատահել: Իսկ Գագիկը
շարունակում էր լուռ ու անձայն հետևել այդ յուրօրինակ
ներկայացմանը, մինչև որ հասկանար, թե այդ ամենն ինչ էր
նշանակում:

Գագիկի տանը խնջույք էր, որին հրավիրված էին նաև


Աշոտենք: Երկուսն էլ իրենց տարրեքի մեջ էին: Ուրախ
խոսում էին, կատակներ անում, ասես ոչինչ չէր եղել, իսկ
Գագիկն ուշի ուշով հետևում էր այդ ներկայացմանն ու
սպասում հարմար պահի, որ կարողանար Աշխենի հետ
առանձին խոսել: Վերջապես գտավ հարմար առիթն ու
Աշխենի հետ առանձնացավ: Պատշգամբի մեկ անկյունում
նրան անկեղծ զրույցի հրավիրեց, հորդորեց անկեղծանալ իր
հետ:
-Աշխե՛ն, մենք վաղուց ենք միմյանց ճանաչում: Բացի
այդ, օտար մարդիկ չենք: Դու լավ գիտես, որ աշխատանքի
անցնելու առաջին իսկ օրվանից, որքան հարգանքով և
եղբայրաբար եմ վերաբերվել քեզ: Հիմա առավել ևս ինձ
համար թանկ մարդ ես, մանավանդ, որ ձեր հարսանիքի
քավորն եմ: Ես տեսնում եմ, որ ձեր հարաբերությունները
գնալով լարվում են, սառչում…
-Սխալվում ես Գագի՛կ, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:
-Ձեր կազմակերպած այդ յուրօրինակ թատերախաղն
ուրիշի համար խաղացեք Աշխե՛ն: Միայն օտարին կարող եք
ձեր կեղծ պահվածքով զարմացնել, բայց ոչ բնավ ինձ:
Խնդրո՛ւմ եմ, անկեղծ եղիր ինձ հետ և վստահի՛ր, ինչպես
երբեք և ոչ մեկին: Քանի դեռ շատ ուշ չէ, սթափվի՛ր,
գնահատի՛ր իրավիճակն իրապես: Հասկացի՛ր, որ հետո շատ
ուշ կլինի զղջալու համար:Մի՛ ամաչիր հետս անկեղծանալ:
Ընդունի՛ր ինձ որպես սրտացավ ընկեր, հարազատ եղբայր,
որպես քեզ նվիրված մեկն, ով անհանգստանում է քեզ
համար, որպես ազնիվ բարեկամ: Ինչպես որ կուզես
ընդունի՛ր, միայն թե կիսվի՛ր ինձ հետ քո խոհերով քույրիկս:
Ես չեմ կարողանում այլևս անտարբեր մնալ ձեր
հարաբերություններին, տեսնել, թե ինչպես եք երկուսդ էլ
միաժամանակ տանջվում և օր-օրի հեռանում իրարից: Չեմ
կարող ցույց տալ, թե ոչինչ չեմ զգում, չեմ նկատում, թե
ինչպես ես տանջվում: Համառորեն լռում եք, մինչդեռ
հարկավոր է ինչ-որ բան անել: Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,
եթե չեք վստահում ինձ, հեռու եք պահում ձեզ, չգիտեմ ինչու:
Ես ձեր ընկերն եմ, ձեր հարսանիքի քավորը, ձեր
ամուսնության վկան: Մի՞թե առ այսօր ինձ լավ չեք ճանաչել,
որ երկուսդ էլ խուսափում եք ինձնից: Ասա՛ ինձ քույրիկս,
ի՞նչն է պատճառը, որ այդքան տխուր ես, գունատ, մռայլված:
Մի՞թե ընկերս քեզ նեղացնում է…
-Գագիկ հանգստացի՛ր, ոչինչ էլ չի պատահել, ամեն
ինչ լավ է մեզ մոտ…
-Աշխե՛ն, սխալվում ես, եթե կարծում ես, թե ես
հավատում եմ քո խոսքերին: Երևի թե ինձ պես Աշոտին ոչ ոք
չի ճանաչում: Ես գիտեմ, որ նա քեզ հետ անարդար է վարվել
և շարունակում է այդպես անարդար վարվել, սակայն, եթե
դու ինձ այդ մասին անձամբ չասես, ես ինչպե՞ս կարող եմ
քեզ նրանից պաշտպանել: Զեզ մոտ լարվածություն կա, մի
տեսակ սառն ու անտարբեր եք միմյանց նկատմամբ: Ձեր
հարաբերություններն ամենևին էլ նորապսակներին վայել
հարաբերություններ չեն՝ փուչիկ են պարզապես: Ո՞ւմն եք
այդպիսով ցանկանում խաբել՝ շրջապատի՞ն, թե՞ ձեզ: Ո՞ւմ
համար եք հորինել այս խեղկատակությունը: Եթե կամենում
եք շրջապատում ձեզ սիրող և հարգող մարդկանց խաբել
այդպիսով, ուրեմն ասեմ, որ մեզնից ոչ ոք հիմար չէ, բոլորս էլ
հիանալի կերպով զգում ենք, որ շինծու են ձեր
հարաբերւթյունները: Բոլորս էլ ամուսնացած մարդիկ ենք,
գաղափարապես հասուն, կյանք տեսած: Մենք, բոլորս էլ
հիանալի հասկանում և տաբերում ենք իրականն-
անիրականից: Այս կեղծիքը մինչև ե՞րբ եք կամենում
շարունակել, ո՞ւմն եք ցանկանում ինչ որ բան ապացուցել:
Նրանցից մեկը ե՛ս եմ, Սվետա՛ն, Ալա՛ն, Սուսա՛նն…..
Ո՞ր մեկին թվեմ, բոլորս էլ միայն ուրախ կլինենք, որ
ձեզ մոտ իրականում ամեն ինչ հարթ լինի, երջանիկ լինեք,
սակայն, ցավ կապրենք, որ իմանանք, որ այն, ինչի համար
մենք անհանգստանում ենք, իրականություն լինի հանկարծ:
Այդպիսի պահվածքով դու վնասում ես միայն քեզ, քանի որ
Աշոտին այլևս ոչինչ չի պատահի: Ինչ պատահելու էր, արդեն
պատահել է, իսկ այ քեզ համար, հավատա, որ
անհանգստանում ենք սրտանց, քանի որ, եթե իմ մտածածը
ճիշտ է, ուրեմն դու հետագայում առողջական խնդիրներ
կունենաս, եթե այս հարցին ժամանակին լուծում չտաս….
Աշխենն անհանգստացավ մի պահ, ապա անկախ իր
կամքից, անհանգիստ շարժումներ արեց ու շփոթված
հարցրեց՝
-Ի՞նչ նկատի ունես Գագիկ, ինչո՞ւ ես այդքան
համոզված խոսում: Մի՞թե ես որևէ մեկին իմ մասին նման
կերպ արտայտվելու հիմք եմ տվել: Ինչի՞ համար է բոլորիդ
մոտ այդ թյուր կարծիքը ստեղծվել:
-Որովհետև, մենք երեք ընկեր ենք և հիանալի գիտենք
Աշոտի պոտենցիալ հնարավորություններն ու
նախասիրությունները: Գիտենք նաև, թե նա ինչի է ընդունակ
իր նպատակներին հասնելու համար: Միայն ցավում եմ, որ
դու ընկար նրա պատրաստած ծուղակը:
-Եթե այդպես է, լա՛վ մարդ, ինչո՞ւ ժամանակին ինձ
այդ մասին չզուշացրեցիր, ինչո՞ւ ետ չպահեցիր
ճակատագրական սխալ գործելուց: Ինչո՞ւ թեկուզ ուժի
զոռով, չխափանեցիր այս անհեթեթ ամուսնությունը:
-Ների՛ր խնդրում եմ քույրիկս, սակայն, այն ժամանակ,
ինձ մոտ միայն կասկածներ կային այդ կապակցությամբ:
Բայց արդեն ձեր ամուսնությունից հետո, երբ մեղրամսից
վերադարձաք, իմ կասկածներն արդեն հիմնավորվեցին: Այդ
օրն իսկ, ես արդեն հասկացա, որ ես ճիշտ եմ եղել իմ
կասկածների մեջ: Մի քանի անգամ փորձեցի նրան անկեղծ
զրույցի հրավիրել, սակայն, նա խոհեմաբար խուսափեց և իմ
հարցերին անկեղծորեն չպատասխանեց: Դրանից հետո, առ
այսօր, նա պարզապես խուսափում է ինձ հետ երես առ երես
հանդիպելուց և հետս անկեղծանալուց: Նա հիանալի գիտի
իմ բնավորությունը: Գիտի,որ երբեք չեմ ների նրան այս
խաբեության համար: Այդ իսկ պատճառով խույս է տալիս
ինձնից: Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ միշտ էլ հորդորել եմ
նրան քեզ հանգիստ թողնել: Հոգիս կարծես թե կռահում էր,
որ նա խարդախ խաղ էր սկսել: Հասկանում էի, որ ինչ-որ
բան այնպես չէր: Բայց երբ տեսա, որ նա համառորեն
սիրահետում էր քեզ, փոքր ինչ հանդարտվեցի: Մտածեցի, որ
եթե նրա մոտ ինչ-որ բան այնպես չլիներ, նա այդքան
խենթություններ չէր անի քեզ հասնելու համար և այդ
անմարդկային քայլին չէր գնա երբեք: Այն ժամանակ, միայն
մտովի Աստված էի կանչում, որ սխալված լինեմ:
-Հիմա ինձ այդ մասին ասում ես իբրև ի՞նչ, Գագիկ:
Արդեն շատ ուշ է ապաշխարհելու համար: Ձեր ընկերն ինձ
հետ խաբեությամբ ամուսնացավ, իսկ ես հիմարի պես այդ
ծուղակն ընկա երախտագիտությունից դրդված…
Աշխենն այլևս չկարողացավ զրույցը շարունակել և
արտասուքը գաղտնի սրբելով, միացավ մնացած հյուրերին:
Րոպեներ անց, ամուսնուն հորդորեց հեռանալ այնտեղից:
Աշոտի փորձառու աչքից այդքանը չվրիպեց, սակայն ցույց
տվեց, թե ոչինչ չնկատեց….

Օրեր անցան: Աշխենի մայրը այլևս չհամբերեց: Երկար


մտածելուց հետո, որոշեց գործել: Որոշեց հանդիպել Աշոտի
ծնողների հետ, խոսել երես առ երես, ստանալ իրեն այնքան
հուզող հարցերի պատասխանները:
Բոլորովին պատահական, առանց նրանց նախօրոք
զգուշացնելու իր կատարելիք այցի մասին, գնաց նրանց
տուն, հասկանալու համար, թե աղջկա հետ ինչ էր
կատարվում, քանի որ, վերջինս համառորեն լռում էր և
խուսափում իր հետ հանդիպումից:
Աշխենն այնպիսի բնավորություն ուներ, որ երբեք ոչ
մեկի հետ այդ մասին չէր խոսում, զուսպ էր իր
արտահայտությունների մեջ: Շատ հաճախ խուսափում էր
մտերիմների հետ անկեղծ խոսակցությունից, մոր հետ
առավել ևս:
Տիկին Արմենուհին խնամուն առավոտ կանուխ իր
տան շեմին տեսնելով, անչափ զարմացավ և նրա գունատ
դեմքը տեսնելով վախեցավ և արագ ներս հրավիրեց:
-Ռոզա ջան, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես անհանգիստ:
Դեմքիդ բոլորովին գույն չկա: Հո բան չի՞ պատահել մեր
ջահելներին:
-Այդ ե՛ս եմ եկել ձեր տուն, որպեսզի հասկանամ, թե
ինչ է պատահել երեխայիս հետ: Ինչո՞ւ է աղջիկս այդ օրին
հասել, օր օրի մաշվում է, չգիտեմ ինչո՞ւ: Կարո՞ղ եք ինձ
ասել, ինչո՞ւ է աղջիկս ինձանից խուսափում և զանգերիս չի
պատասխանում:
-Այդ ի՞նչ ես ասում Ռոզա ջան: Ինչո՞ւ ես այդչափ
վրդովված, ինչո՞ւ ես հետս վիրավորված խոսում, ասես
նեղացրել եմ քեզ:
-Այսքանից հետո ինչպե՞ս էիր ցանկանում, որ քեզ հետ
խոսեի, սիրելի Արմենուհի:
-Ռոզա՛ ջան, որքան հիշում եմ, ես քեզ հետ միշտ
հարգալից եմ վերաբերվել: Ինձ երբեք թույլ չեմ տվել քեզ հետ
անհարգալից վերաբերվել, կամ թե թթու խոսք ասել: Ես և
ամուսինս, խորին հարգանքով ենք վերաբերվում քեզ, քո
մորը, էլ չեմ խոսում Աշխենիս մասին: Ինչո՞ւմ ես ինձ
մեղադրում, կասե՞ս վերջապես:
-Իհա՛րկե կասեմ Արմենո՛ւհի: Դու տղայիդ վերջին
անգամ ե՞րբ ես տեսել:
-Մեկ շաբաթ առաջ:
- Իսկ հարսիդ ե՞րբ ես տեսել վերջին անգամ:
-Սուխումից վերադառնալուց հետո:
-Մի՞թե քեզ չի անհանգստացրել այն փաստը, թե քո
նորապսակ հարսն այդ օրվանից հետո, քո տուն ինչո՞ւ չի
եկել, նրան ի՞նչ է պատահել: Արդյո՞ք նրանց մոտ ամեն ինչ
կարգին է:
-Այո, իհա՛րկե, շատ է անհանգստացրել Ռոզա ջան:
Քեզ ինչո՞ւ է թվում, որ ինձ համար միևնույնն է, թե իմ
նորահարսն ինչու է մեզ հետ հանդիպելուց խուսափում:
Հոգուս խորքում նույնիսկ վիրավորված եմ նրա նման սառը
վերաբերմունքից: Կասկածանքները ներսից կրծում են
հոգիս, սակայն, խուսափում եմ խառնվել նրանց անձնական
հարաբերություններին: Կարծում եմ, թե նրան պարզապես
ժամանակ է հարկավոր, որ կարողանա մեզ հետ
անկաշկանդ շփվել, դեռ լիովին չի մտել նորահարսի
պարտականությունների մեջ: Միգուցե դեռ պատրաստ չէ
հարս և սկեսուր հարաբերություններին, ո՞վ իմանա:
Ուղղակի սպասում եմ, տեսնեմ թե երբ է նա վերջապես
բարեհաճելու զանգահարել մեզ, կամ թե այցելելու: Մի քանի
անգամ նրա հետ հեռախոսով եմ խոսել, իսկ խոսելիս
անձամբ եմ հարցրել, թե ամուսնու հետ ինչո՞ւ մեզ մոտ հյուր
չի գալիս, ինչո՞ւ է մեզնից խուսափում այդքան: Նա ինձ սառը
տոնով պատասխանել է, թե աշխատում է և աշխատանքից
հետո հոգնած է լինում: Պատճառաբանել է, թե ժամանակը չի
բավարարում հասցնել հյուր գնալ: Եթե ճիշտն ասեմ, հոգուս
խորքում նույնիսկ վիրավորված եմ նրանցից, նրանց
անտարբերությունն ինձ դուր չի գալիս, սակայն, ցույց չեմ
տալիս վրդովմունքս: Սպասում եմ, որ առաջինն իրենք քայլ
կատարեն….
- Իսկ տղադ ինչպե՞ս է մեկնաբանում կնոջ նմանատիպ
պահվածքն ու նրա ձափից ավելի չոր պատասխանները:
-Նույն կերպ էլ նա է մեկնաբանում կնոջ
վերաբերմունքը, թույլ չի տալիս ավելին ասեմ, հարց ու փորձ
անեմ իրենց մասին, կամ թե որևէ բան հարցնեմ իրենց
հարաբերությունների մասին:
-Արմենո՛ւհի, ես զարմանում եմ քեզ վրա: Դու
բավականին հասուն կին ես, մի՞թե քո մտքով որպես մայր,
երբեք չի անցում, թե ինչու են նրանք իրենց այդպես սառն ու
քաշված պահում: Մտքովդ երբեք չի՞ անցնում, մեկ անգամ
գոնե անձամբ գնալ իրենց մոտ և հետաքրքրվել, թե ինչպես
են ապրում, ինչ խնդիրներ ունեն, ինչո՞ւ են իրենց բոլորից
հեռու պահում:
-Իհա՛րկե անցել է Ռոզա ջան, ինչպե՞ս թե չի անցել,
սակայն, մտածել եմ, թե նոր են ամուսնացել, միառժամանակ
հարկավոր է նրանց հանգիստ թողնել, չանհանգստացնել,
հետո նրանց կյանքին կխառնվեմ: Բայց ասեմ, որ դեռ չեմ
հասկանում անհանգստությանդ պատճառը: Ինչո՞ւ ես ինձ
այդքանն ասում: Կա՞ մի բան, որի մասին ես պետք է
իմանայի, սակայն դեռ չգիտեմ:
-Իհա՛րկե կա Արմենուհի, այլապես ես այստեղ չէի
լինի:
-Դե ասա Ռոզա, ինչո՞ւ ես ձգձգում, արդեն լրջորեն
անհանգստանում եմ ասածներդ լսելով:
- Ես մայր եմ, ամենևին էլ չեմ կամենում մինուճար
աղջկաս ճակատագրի հանդեպ անտարբեր մնալ: Չեմ կարող
անտարբեր նստել և սպասել, թե երբ է վերջապես նա
բարեհաճելու ինձ հետ խոսել: Հասկանո՞ւմ ես, ես նրան
միայնակ եմ մեծացրել, հիանալի գիտեմ, թե նա երբ և
ինչպիսի իրավիճակներում է այդպիսին դառնում: Գիտեմ, որ
նա ինձնից շատ կարևոր բան է թաքցնում, որն իրեն
տանջում է այդպես: Զգում եմ, որ նա երջանիկ չէ: Ի՞նչ է
պատահել, տղադ քեզ ոչինչ չի՞ ասում:
Այսքան բանը լսելով, Արմենուհին միանգամից
այլայլվեց, դեմքը կավճի պես սփրթնեց, թուլացավ, շնչահեղձ
լինելով ընկավ բազմոցին: Նա այլևս չէր կարողանում խոսել,
միայն արտասվում էր դառնացած: Զգացվում էր, որ մտովի
որդու հետ կռիվ էր անում, սակայն, դեռ ոչինչ չէր կամենում
բարձրաձայն ասել: Այն տպավորությունն էր ստեղծվել, թե
նա անմիջապես գլխի էր ընկել ինչումն էր բանը, ինչի մասին
էր խոսում Ռոզան այդքան բորբոքված, սակայն, գերադասեց
այդ պահին լռել, քանի դեռ որդու հետ երես առ երես չեր
խոսել: Միայն փոքր ինչ հանդարտվելուց հետո, գլուխն
ամոթից կախեց և դիմեց խնամուն՝
-Ռոզա՛ ջան, դու հանգստացի՛ր մի քիչ, ոչ մի վատ բան
չի պատահել մեր զավակների հետ, այլապես ես առաջինը
կիմանայի այդ մասին: Հանգիստ գնա տուն և սպասի՛ր իմ
զանգին: Պետք լինի, միասին կգնանք նրանց տուն ու իրենց
երկուսի հետ միաժամանակ կխոսենք: Բայց թույլ տուր նախ
որդուս հետ առանձին խոսեմ, հասկանամ, թե նրանց միջև
ինչ է կատարվում, իսկ հետո արդեն միասին կորոշենք, թե
հետագայում ինչպես վարվել: Ամեն ինչ լավ կլինի, հավատա՛
ինձ, հանգստացի՛ր և գնա՛ տուն: Ես քեզ անպայման
կզանգահարեմ:
-Արմենո՛ւհի, ինձ մի՛ ստիր, ես երեխա չեմ, ոչ էլ
միամիտ կին, որ չհասկանամ, թե ինչպես անհանգստացար:
Հիանալի տեսնում եմ, որ դու գունատվեցիր և խառնվեցիր
միանգամից, երբ իմացար այս մասին: Ուրեմն դու ամեն ինչ
գիտես, անտեղյակ չես, ինչպես ես: Դու էլ որդուդ պես շատ
կարևոր բան ես թաքցնում ինձնից:
-Ո՜չ, ի՞նչ ես ասում Ռոզա ջան, ես իրոք ոչինչ չգիտեմ…
-Այդ դեպքում ինչո՞ւ այդպես այլայլվեցիր, կասե՞ս:
-Որովհետև, ես էլ բավականին անհանգիստ էի նրանց
համար: Քո խոսքերից հետո, ավելի շատ անհանգստացա:
Չեմ թաքցնի, լսածներիցս հանկարծակի եկա: Ինձ համար էլ
այդ ամենն անակնկալ էր: Ես բոլորովին պատրաստ չէի
նման խոսակցության: Ասեմ, որ վիրավորանքից տեղս չեմ
գտնում: Ինչպե՞ս կարող էր որդիս մեզ հետ այդպես
անարդար վարվել: Մենք նրա ծնողներն ենք, իրավունք
ունենք իմանալ, թե ինչ կարգի խնդիրներ ունեն, ինչով
կարող ենք իրենց օգնել: Անհանգստանում եմ, որովհետև
գիտեմ որդուս համառ բնավորությունը: Եթե առ այսօր մեզ
ոչինչ չի ասել, ուրեմն ավելորդ է համարել մեզ տեղյակ
պահել: Չգիտես ինչո՞ւ, զուր ամփոփվել են իրենց մեջ ու
տանջում են թե՛ իրենց, և թե՛ մեզ: Միևնույն ժամանակ,
անհանգստացա, որովհետև արդեն հասկացա քո
վիրավորանքի պատճառը: Չեմ թաքցնի, որ ամենևին էլ չէի
ցանկանա, որ մենք խնամիներով նեղանաինք միմյանցից,
առանց իմանալու իրական պատճառները:
-Արմենո՛ւհի, ասեմ իմանաս, որ ինձ չհամոզեցիր:
Պարզապես, եթե ուզում ես, ցույց կտամ, թե հավատացի քեզ,
անգամ լուռ կհեռանամ քո տանից, սակայն, իմացի՛ր, որ չեմ
հավատում քեզ: Բայց բոլոր դեպքերում անհամբեր կսպասեմ
քո զանգին….
Ռոզան ասելիքն ավարտեց ու առանց սպասելու
Արմենուհու պատասխանին, իսկույն ևեթ վեր կացավ տեղից,
դուրս եկավ նրանց տանից նեղացած և դուռն անմիջապես
փակեց ետևից:

Նա վերադարձավ տուն, սակայն, այս անգամ ավելի


շատ էր անհանգստացած, քան թե մինչ այս: Արմենուհու հետ
խոսելուց հետո անգամ, հոգին չհանգստացավ: Մի տեսակ
տագնապ կար հոգում: Ներքուստ զգում էր, որ Արմենուհին
ինչ որ բան հասկացավ իր ասածներից ու մտքերի գիրկն
ընկավ: Արմենուհին նույնպես, իրենից ինչ-որ կարևոր բան
էր թաքցնում: Սկսեց ավելի շատ անհանգստանալ, հազար ու
մի բան անցավ մտքով, որն իր տառապանքների պատճառը
դարձավ ակամա:
Նա հասկանում էր, որ Աշխենը դժբախտ էր: Որքան էլ
որ իսկությունը խնամքով իրենից թաքցնեին, միևնույնն է,
նրա հոգին կանխազգում էր ամեն ինչ: Հասկանում էր, որ
հենց այնպես, առանց պատճառի, աշխատանքային
ընկերները չէին անհանգստանա Աշխենի համար ու չէին
ահազանգի, բայց թե ինչո՞ւ, մնում էր պարզել: Դեռ բաց էր
մնում հարցերի հարցը….
Անցավ մեկ շաբաթ, սակայն, Արմենուհին համառորեն
լռում էր, չէր զանգում, Ռոզայի զանգերին չէր
պատասխանում: Նա որոշել էր, որ մինչև Աշոտի հետ
առանձին չհանդիպեր և անձամբ նրա հետ չզրուցեր,
Ռոզային ասելու ոչինչ չէր ունենա:
Վերջապես նրան հաջողվեց որդու հետ խոսել և
հրավիրել իրենց տուն:
Երբ Աշոտը հեռախոսով լսեց մոր անհանգստացած
ձայնը, միանգամից բորբոքվեց՝
-Մամ, քեզ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այդպես
խառնվել իրար:
-Ոչինչ չի պատահել տղաս, պարզապես ուզում եմ քեզ
հետ երես առ երես խոսել, ասելիք ունեմ: Ի՞նչ է, չի կարելի՞:
- Կարելի է, բայց նայած թե ինչի մասին ես ուզում հետս
խոսել:
- Տղաս, ամեն ինչի մասին էլ ուզում եմ խոսել: Ես քո
մայրն եմ, իրավունք ունեմ քեզ հետ խոսել, անհանգստանալ
քեզ համար: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ համար ես խուսափում
ինձնից, լուրջ պատճառներ ունե՞ս այդպես վարվելու համար:
-Ո՛չ, ես անհանգստանալու ոչ մի պատճառ չեմ
տեսնում:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես զայրանում:
-Ինձ դուր չի գալիս քո խոսելու տոնը:
-Աշո՛տ, լռի՛ր ու ինձ լսիր: Վերջ ի վերջո ծնողի
իրավունքով պահանջում եմ քեզնից, սթափվի՛ր, բավական է
հետս մուկն ու կատու խաղաս: Մի խուսափի՛ր հանդիպել:
Մի՛ ստիպիր, որ այլ կերպ վարվեմ քեզ հետ: Հակառակ
դեպքում, հարկադրված կլինեմ գալ քո տուն և կնոջդ
ներկայությամբ խոսել ինձ հետաքրքրող շատ հարցերի
մասին:
-Ի՞նչ եք լսել բոլորդ, չեմ հասկանում: Կարծես թե մեկ
մարդու նման ձայն ձայնի տված, որոշել եք խառնվել իմ
ընտանեկան հարցերին և կյանքս պղտորել: Հետաքրքիր է,
ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել: Ես անձամբ, ձեզ այդ
իրավունքը չեմ տվել….
-Քեզ հետ խոսելու համար, ինձ ամենևին պետք չէ
իրավունք ստանալ որդի՛ս: Ես քո մայրն եմ, լավ գիտեմ, թե
քեզ հետ ինչպես վարվեմ: Իմացա՛ծ եղիր, եթե մեկ ժամից մեր
տանը չլինես, հայրիկիդ հետ ստիպված կլինենք ձեր տուն
գալ: Այդ ժամանակ, դու ստիպված կլինես ինձ լսել: Կարծում
եմ, քո շահերից է բխում, որ այն հարցի շուրջ, ինչի մասին
պատրաստվում եմ քեզ հետ խոսել, արժե նախօրոք
քննարկել: Ընդամենը մեկ ժամ ունես քո տրամադրության
տակ, այլապես մենք ենք գալու քո տուն:
Այսքանն ասելուց հետո, տիկին Արմենուհին որդու
վրա անչափ զայրացած, լսափողը դրեց ցած:
Աշոտը հանկարծակի եկավ մոր հայտարարությունից
հետո, հասկացավ, որ նա շատ խիստ էր տրամադրված:
Ստիպված, րոպեներ անց, արդեն հայրական տանն էր:
-Ի՞նչ է պատահել մա՛յր, ինչո՞ւ եք բոլորդ այդպես
բորբոքված:
-Այդ ես եմ ուզում քեզ հարցնել տղաս, ձեզ ի՞նչ է
պատահել, ինչո՞ւ է Աշխենն այդ վիճակին հասել: Ի՞նչու է նա
այդպես ընկճվել ու գունատվել: Ի՞նչն է պատճառը, որ նա
խուսափում է մեզնից:
-Ոչինչ էլ չի՛ պատահել, ամեն ինչ շատ լավ է, ավելի
լավ, քան դու կարծում ես: Ի՞նչ է, նա քեզ որևէ բան է ասե՞լ,
բողոքե՞լ է ինձնից:
-Դեռ հարցը նրան չի հասել, առաջինը քեզ հետ եմ
կամենում խոսել:
-Քեզ ասացի ոչինչ չի՛ պատահել, հանգիստ թող նրան-
ասաց զայրացած:
-Աշո՛տ, մոռանում ես, որ ես քո մայրն եմ, ինձ պես ոչ
ոք քեզ չի ճանաչում :
-Դա քեզ իրավունք չի տալիս իմ անձնական գործերի
մեջ խառնվես:
-Ինչո՞ւ ես չարացած տղաս: Ես քեզ չեմ ճանաչում: Այդ
ինչպե՞ս ես ինձ հետ խոսում: Ես երբևէ առիթ չեմ տվել քեզ,
հետս այդպես խոսելու համար: Մենք ի՞նչ ենք արել, որ
հեռացել եք մեզնից: Մի՞թե կինդ նեղացած է մեզնից: Ինչո՞ւ
իր մոր զանգերին չի պատասխանում: Չես կարծո՞ւմ, որ ինձ
ասելու շատ բան ունես: Արարքդ պարտավոր ես ինչ-որ
կերպ արդարացնել, այլապես քեզ հետ ուրիշ կերպ կխոսեմ:
-Իմ և կնոջս հարաբերությունների մասին, ոչ միայն քո,
այլև ոչ մեկի հետ խոսել չեմ ցանկանում: Դա միայն մեր
անձնական խնդիրն է: Ընդամենը մի փոքր ժամանակ է
հարկավոր մեզ, մեր միջև եղած անհամաձայնությունները
հարթելու համար: Այնուհետև համոզված եմ, որ հետո մեզ
մոտ ամեն ինչ լավ կլինի:
- Աշոտ, ի՞նչ ժամանակի մասին է խոսքը: Ես խոսում
եմ կենդանի մարդու՝Աշխենի մասին, որին ձեր
ամուսնությունից հետո, տեսել եմ ընդամենը մեկ անգամ:
Մինչև ե՞րբ ես մտադիր նրան հեռու պահել բոլորից:
-Մինչև նա պատրաստ լինի ձեզ հետ հանդիպելու:
-Լսի՛ր, այդ ի՞նչ անհեթեթություններ ես դուրս տալիս:
Գոնե հասկանո՞ւմ ես ում հետ ես խոսում:
-Հասկանում եմ ում հետ եմ խոսում, սակայն, չեմ
ցանկանում ընդարձակվել և հետդ անկեղծանալ իմ
անձնական խնդիրների շուրջ: Չեմ ցանկանում որևէ մեկի
հետ խոսել մի հարցի շուրջ, որը միայն մեզ է վերաբերվում:
Դու մի՛ խառնվիր մեր անձնական հարաբերություններին,
այլապես աչքիցս կընկնես: Եթե զգայի, որ դու այդ ամենի
մասին իրավասու ես իմանալ, վաղուց քեզ ասած կլինեի:
-Աշո՛տ, այնպես ես հետս խոսում, կարծես հարևանիդ
կինն եմ: Մոռանում ես, որ քո մայրն եմ: Եթե ոչ ինձ հետ,
ապա ուրիշ ո՞ւմ հետ պետք է խոսես քո անձնական
խնդիրների մասին:
-Այո՛, ցավոք սրտի գիտեմ, որ իմ մայրն ես: Քեզ անչափ
սիրում և գնահատում եմ, սակայն, այդքանով հանդերձ, թույլ
չեմ տա երբեք քիթդ իմ անձնական գործերի մեջ խոթես….
-Աշո՛տ, դու համոզվա՞ծ ես, որ արարքներիդ համար
չես փոշմանելու:
-Այո՛, հիանալի հասկանում եմ, թե ինչ եմ ասում:
Ամենևին կապ չունի, որ մայրս ես: Լավ կլինի, որ հարգես
քեզ և մնաս քո տեղում, այլապես…..
-Բարի՛, ուրեմն կխոսեմ արդեն Աշխենի հետ:
-Ես քեզ արգելում եմ իմ տուն գալ և նրա հետ որևէ
հացի շուրջ խոսել:
-Դու ինձ ոչինչ չես կարող արգելել: Ես էլ խեղճ ու կրակ
Ռոզան չեմ, որ վախենամ քեզնից, խուսափեմ հետդ երես առ
երես հանդիպել: Այնպես չանես, որ արդեն սկսեմ հարսիս
պաշտպանել քեզ պես հրեշից: Նոր եմ հասկանում, թե ինչ
հրեշ եմ մեծացրել իմ գրկում: Զարմանում էի, երբ տեսնում
էի, թե շրջապատում շատերն ինչպես էին խուսափում
քեզնից և քեզ հետ շփվել չէին ցանկանում: Ցավում էի, որ
շատերը նույնիսկ չէին սիրում քեզ, անգամ ատում էին,
սակայն, չէի կարողանում հասանալ թե ինչու: Հոգուս
խորքում վիրավորվում էի որպես մայր, խղճում էի քեզ,
վիրավորվում էի քո փոխարեն, երբ քեզնից բամբասում էին
հաճախ, անհանգստանում էի զուր: Ափսոս, շատ ափսոս, որ
հատկապես այդ հրեշտակի պես աղջիկը քեզ բաժին հասավ:
Անաստվա՛ծ տղա, այս ի՞նչ ես դարձել, հասկանո՞ւմ ես գոնե
ինչպե՞ս ես վարվում այդ խեղճ ու կրակ որբի հետ: Նոր եմ
հասկանում, թե ինչի համար է նա այդ օրն ընկել: Ինչի՞ նրա
հետ ամուսնացար, եթե ինքդ քեզ վրա վստահ չէիր,
գիտենալով, որ առողջական խնդիրներ ունեիր:
-Դու ի՞նչ ես հասկանում սերն ինչ բան է այ կնիկ:
Բերանդ փակի՛ր: Մնացել էր, որ դու ինձ խրատներ տայիր:
Լռի՛ր, այլապես կմոռանամ, որ մայրս ես….
-Թեպետ ես եմ քեզ կյանք տվել, միևնույնն է, ամաչում
եմ, որ քո մայրն եմ: Չափ ու սահմանն արդեն անցնում ես:
Հասկանո՞ւմ ես, թե ի՞նչ ես ասում այ ապերախտ, անգամ
մորդ վրա պատրաստ ես ձեռք բարձրացնել: Բա դու մարդ
կոչվելու իրավունք ունե՞ս: Այդ ի՞նչ արեցիր այն խեղճ որբի
հետ, ինչո՞ւ դժբախտացրիր նրան: Ամո՛թ քեզ, այլևս չեմ
ցանկանում երեսդ տեսնել….
-Եթե ամաչում ես, որ իմ մայրն ես, ուրեմն լռի՛ր
մեկընդմիշտ և հանգիստ թող ինձ….
Այսքանն ասելուց հետո, Աշոտը կատաղած վեր կացավ
տեղից, կայծակնային արագությամբ տանից դուրս եկավ ու
ետևից դուռն ուժեղ շրխկացրեց….
Արմենուհին հանկարծակի եկավ որդու նմանօրինակ
պահվածքից: Նրանից ամեն ինչ կարող էր սպասել, սակայն,
ոչ այդպիսի ագրեսիվ վերաբերմունք: Արդեն ինքն էլ
համոզվեց, որ ինչ որ հրեշավոր բան էր կատարվում նրանց
միջև, որն այդ անմեղ աղջկան հանգիստ չէր տալի: Արդեն
անկեղծորեն սկսեց անհանգստանալ հարսի համար: Որոշեց
առանց նախազգուշացնելու իր այցի մասին, որդու տուն
գնալ և հարսի հետ խոսել:
Հաջորդ օրն իսկ գնաց նրանց տուն: Նա ընտրեց
այնպիսի ժամանակ, որ Աշխենը տանը մենակ լիներ:
Աշխենին դռների արանքում տեսնելով, առաջին հայացքից
չճանաչեց, կարծեց, թե սխալ բնակարան էր մտել: Սրտի
անսահման ցավ զգաց: Միանգամից խիղճը նրան տանջեց:
Ներս մտնելով, այլևս սար ու ձոր չընկավ, անմիջապես
խոսեց:
-Աղջի՛կս, քեզ հետ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ես
այդպես ընկճվել, այդչափ նիհարել: Ամուսինդ քեզ հետ վա՞տ
է վերաբերվում:
- Ո՛չ, ցավոք սրտի ո՛չ….
-Այդ դեպքում ի՞նչն է քեզ այս օրին հասցրել աղջիկս:
-Ձեր տղային հարցրեք: Եթե նա ազնիվ մարդ է, գոնե
ձեզ կասի, թե ինչ է իրեն հետ կատարվում:
- Ես նրա հետ արդեն փորձել եմ խոսել աղջիկս: Ցավոք
նա ինձ հետ այդ մասին չի կամենում խոսել:
-Իսկ դու ի՞նչ ես կարծում, նա որևէ մեկի հետ
պատրաստվո՞ւմ է արդյոք երբևէ խոսել:
-Արդեն խիստ կասկածում եմ, այդ իսկ պատճառով
այստեղ եմ բալես: Ցանկացա քեզ հետ խոսել, քանի դեռ
տանը մենակ ես: Ի՞նչ է նա խնամքով թաքցնում: Արդեն շատ
եմ անհանգստանում:
-Բոլորովին էլ չես անհանգստանում մամ ջան: Եթե
անհանգստանայիր, վաղուց այստեղ կլինեիր: Մեր
ամուսնությունից արդեն քանի՞ ամիս է անցել, ինչո՞ւ ես նոր
հիշել մեր մասին:
-Մտածում էի, որոշ ժամանակ հանգիստ թողնեմ ձեզ,
ազատ լինեք, անհոգ ապրեք, ձեզ չխանգարեմ, մինչև
ինքներդ ցանկանաք արդեն մեզ մոտ հյուրնկալվել: Ի՞նչ
իմանայի, որ դու ինքդ էիր մտածված խուսափում բոլորից:
-Ես ոչ մեկի հետ հանդիպելուց չէի խուսափում մամ
ջան, այդ որդիդ էր արգելում ձեզ հետ հանդիպել, թույլ չէր
տալիս որևէ մեկի հետ շփվել: Արգելում էր հարազատներիս՝
անգամ մորս հետ հանդիպել, որևէ մեկի հետ մեր
ամուսնության մասին խոսել, խորհուրդ հարցնել….
- Այդ ի՞նչ ես ասում աղջիկս, ինչպե՞ս թե արգելում էր:
Դու կալանավոր հո չես, որ իրավունք չունենաս որևէ մեկի
հետ հանդիպել: Այս ո՞ր թիվն է….
-Չգիտեմ, նրանից հարցրեք:
-Աշխե՛ն, եթե ես արդեն այստեղ եմ, ուրեմն նրա հետ
այլևս խոսել չեմ ցանկանում, ուզում եմ ճշմարտությունն
անձամբ քեզնից իմանալ:
-Այդ ո՞ր ճշմարտությունն եք ցանկանում ինձնից
իմանալ սիրելի սկեսուր: Այն, թե ինչպես ձեր տղան ինձ հետ
խաբեությամբ ամուսնացա՞վ, թե այն, որ յոթերորդ ամիսն է
արդեն, ինչ ամուսնացել ենք, բայց նա ինձ բոլորովին չի
մոտեցել, անգամ մատով չի դիպչել: Դու գիտե՞ս, որ դեռևս
կույս եմ: Այս երևույթը դուք բնակա՞ն եք համարում: Այն, որ
ամուսնացած եմ նրա հետ, ապրում եմ նրա հետ մեկ հարկի
տակ՝ ինչպես քույր և եղբայր, դա նորմա՞լ երևույթ է:
Խնդրո՛ւմ եմ, միայն թե չասեք, որ դուք տեղյակ չեք եղել նրա
սեռական խնդիրների մասին, չեք իմացել, թե նրա հետ ինչ է
կատարվում:
-Այդ ի՞նչ ես ասում աղջիկս…
-Մամ, մի՛ հերքիր, որ դու ամեն ինչ ի սկզբանե իմացել
ես, սակայն, ժամանակին աչք ես փակել այդ կարևորագույն
խնդրի վրա: Երբ Աշոտն ամուսնացավ, արդեն բավականին
հասուն մարդ էր: Ձեզ մոտ երբևիցե հարց չէ՞ր առաջացել, թե
ձեր որդին ինչո՞ւ չի ամուսնանում, ինչո՞ւ ոչ մի կնոջ հետ չի
հանդիպում, ինչի՞ չի սիրահարվում այդ տարիքում, ինչի՞
սեռական կյանք չունի վերջապես:
-Նա մանկուց ի վեր շատ զզվող է եղել: Միշտ կարծել
եմ, թե պարզապես զզվում է անծանոթ և թեթևաբարո
կանանց հետ շփումից:
-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ
նույնիսկ չեք անհանգստացել, թե նա ինչո՞ւ գեթ մեկ անգամ
չի սիրահարվել՝թեկուզ թեթևակի, առանց որևէ
պարտադրանքի, գոնե պատանեկության տարիներին.….
-Նա մեզ հետ երբեք այդ մասին չի խոսել, միշտ
պարփակված է եղել իր մեջ, իսկ մենք՝ միամիտներս, կարծել
ենք, թե մեր տղան պարզապես ամաչում է մեզ հետ այդ
մասին խոսել:
-Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ ձեր
անտարբերությունը ձեր որդու նկատմամբ գրեթե
արդարացում չունի: Ձեր սառն անտարբերությամբ, ոչ միայն
ձեր տղային եք դժբախտացրել, այլ նաև ինձ: Այժմ հայտնվել
եմ մի իրավիճակում, որ չգիտեմ, թե ինչպես վարվեմ
կյանքիս հետ: Բաժանվեմ նրանից, վերադառնամ մորս
տո՞ւն, թե՞ շարունակեմ ինձ տանջամահ անելով, ապրել նրա
կողքին: Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եմ զգում, ինչ
եմ մտածում նրա մասին: Քնում և արթնանում ենք միևնույն
անկողնում, սակայն, նույնիսկ չենք հպվում միմյանց, անգամ
չի համբուրում ինձ, իսկ եթե որոշում է համբուրել, ապա
միայն ճակատս: Պառկելն ու խռմփացնելը մեկ է լինում, չի էլ
ցանկանում խոսել այդ մասին, բացատրություն տալ, իր
տմարդի արաքներն արդարացնել ինչ-որ կերպ, մեկնաբանել
այս անիմաստ քայլը, որին անվանում եք ամուսնություն:
Երևի թե կարծում էր, թե անտեր աղջիկ եմ, ոչ ոք չունեմ
կողքիս հարազատ, որ ինձ ու իմ շահերը կարողանա
պաշտպանել, իսկ ինքը կարող է ինձ հետ վարվել այնպես,
ինչպես ցանկանա: Վերաբերվում է ինձ հետ՝ ինչպես
ոչնչության, սակայն, այդքանով հանդերձ, հարկ չի
համարում անգամ որևէ բացատրություն տալ: Մտքովն
անգամ չի անցնում, որ պարզապես համբերում եմ դեռ: Եթե
մի օր համբերությունս հատնի, առանց իրեն զգուշացնելու,
կհեռանամ իրենից: Թքա՛ծ, թե մարդիկ ինչ կմտածեն իմ
մասին:
-Աշխե՛ն ջան, աղջի՛կս, ուզում եմ, որ իմանաս, ես քեզ
հետ լիովին համամիտ եմ: Ինչ որոշում որ կայացնես, ես քեզ
կհասկանամ ու կաջակցեմ, միայն թե խնդրում եմ, մի փոքր
ժամանակ տուր նրան, թող գոնե հասկանանք, թե ինչ է
կատարվում նրա հետ: Երբ համոզվենք, որ ամեն ինչ
պարզված է և նա մեղավոր է քո առջև, ես ինքս կօգնեմ քեզ
հեռանալ նրանից: Բայց մինչև այդ, ուզում եմ պարզաբանել
իրական պատճառները: Գուցե դեռ հնարավոր է ինչ-որ կերպ
ձեր ամուսնությունը փրկել:
-Ոչինչ չունեմ ավելացնելու մամ ջան, այդ էլ կանեմ:
Այսպես թե այնպես, այսքան ժամանակ զուր սպասել եմ:
Մտածել եմ, թե մի օր ուշքի կգա, սխալները կզգա, գեթ մեկ
անգամ հարկ կհամարի անկեղծանալ ինձ հետ, հետս կխոսի
ինչպես նախկինում, բացատրություն կտա կատարած
անմարդկային արարքների համար, կարդարանա, սակայն
ապարդյուն: Խոստանում եմ, որ քո խաթեր համար, մի քիչ էլ
կհամբերեմ: Եթե կամենում ես, որ այդպես անեմ, ուրեմն
այդպես կանեմ, թեպետ չգիտեմ, թե ինչն է փոխվելու: Բոլոր
դեպքերում, քեզ՝ որպես մայր, վիրավորած չլինելու համար
կսպասեմ, մինչև համոզվեմ, որ այդպես ճիշտ եմ վարվում:
Իմացել եմ, որ նա միշտ էլ անհասկանալի մարդ է եղել:
Շատերը նրան չեն սիրել, խուսափել են նրանից, հարկի-
անհարկի չարախոսել են, հիմա էլ շարունակում են չսիրել,
անգամ ատել, սակայն, այդքանով հանդերձ ցանկացել եմ
հավատալ նրան, հավատալ, որ ինձ սիրում է և ինձ հետ այլ
կերպ կվարվի: Բայց ապրելով նրա հետ, միայն ուշացումով
հասկացա, որ ահավոր եսասեր մարդ է նա, մտածում է
միայն իր մասին, երբեք չի փոխվելու, եթե ավելի չչարանա:
Որպեսզի հետագայում ինձ չմեղադրեմ այն բանի համար, որ
չեմ լսել քեզ ու նրան ևս մեկ հնարավորություն չեմ տվել, մի
քիչ էլ կսպասեմ, կվարվեմ այնպես, հետո արդեն գիտեմ, թե
ինչպես կվարվեմ:
Հարս և սկեսուր վերջապես հանրագումարի եկան:
Երկար զրուցելուց հետո, պայմանավորվեցին փոքր ինչ
սպասել, մինչև որ մայրն անձամբ որևէ բան կպարզեր որդու
լռության պատճառների մասին, հետո արդեն միասին
կորոշեին, թե հետագայում ինչպես վարվել նրա հետ:
ԾԱՆՐ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ…..

Արմենուհին Աշխենի հետ խոսեց և լիովին նրան


հասկացավ: Նրա սիրտն անչափ ցավաց հարսի համար:
Հասկացավ, որ տղան նրա հետ անարդար էր վարվել: Հոգում
նրան մեղադրեց, սակայն, այդքանից հետո անգամ, այնքան
էլ անկեղծ չգտնվեց հարսի հետ:
Նրանից խորամանկորեն թաքցրեց դառն
իրականությունը, հասկանալով, որ ինչ էլ ասեր, միևնույնն է,
այլևս ոչ մի արժեք չէր ունենալու: Հասկանում էր, որ որդին
արդեն խորտակել էր իր կյանքն ավելորդ
գաղտնապահությամբ, որ նա այսուհետև ապագա չուներ,
սպառված մարդ էր արդեն: Այդքանը հասկանալով հանդերձ,
համառորեն լռեց, ինչպես նախկինում: Հիշեց, թե ինչ էր
պատահել տարիներ առաջ՝ ցավ զգաց հոգում, հասկացավ
իրենց մեծ և անուղղելի սխալը, սակայն, դարձյալ նենգորեն
լռեց: Հարսին ոչինչ չասաց նրա խնդիրնեի մասին, չասաց, որ
գիտեր որդու առողջական խնդիրների մասին դեռ շատ
վաղուց, երբ նա դեռ շատ փոքր էր…
Տարիներ անց միայն իմանալով դառն իսկությունը,
խիղճը նրան ահավոր տանջեց և սիրտը ցավաց միանգամից
երկուսի համար: Հասկացավ իր լռության գինը: Հասկացավ,
թե որքան թանկ էր արժեցել իրեն գաղտնապահությունն ու
անտեղի լռությունը: Անտեղի ամոթխածությունն արժեք
չուներ այլևս, քանի որ, այն պատճառ էր դարձել որդիների
դժբախտության:
Տարիներ առաջ, երբ երեխան հիվանդացել էր
<<խոզուկ>> կոչվող հիվանդությամբ, բուժող բժիշկն իրենց՝
իրեն և ամուսնուն, կանչեց իր մոտ և ասաց՝
-Ձեր երեխայի մոտ վիրուսային հիվանդություն
է՝<<Էպիդեմիկ պարոդիտ է>> հայտնաբերվել, այսինքն
<<խոզուկ>> հիվանդությունն է այն: Ձեր երեխան
ախտահարվել է մանկական անչափ տհաճ մի
հիվանդությամբ, որը հատկապես ախտահարում է
ամորձիները, որի արդյունքում տղա երեխաների մոտ առաջ
է բերում ամլություն: Երբեմն այդ հիվանդությունը մինչև
վերջ չբուժելու դեպքում, բավականին տհաճ հետևանքեր է
առաջանում: Ախտահարվում են հիվանդների ամորձիները և
հետագայում այն լրջորեն անդրադառնում է նրանց սեռական
կյանքի վրա: Իսկ այն ի հայտ է գալիս միայն սեռական
ակտիվացման շրջանում: Եթե այժմ դուք այդ փաստն
անտեսեք ու ժամանակին դեմը չառնեք, ուրեմն նրա մոտ
կառաջանա սեռական հիվանդություն, որ կարող է
անդառնալի հետևանքներ ունենալ հետագայում:
Ամուսինների համար, բժշկի հանգամանալից
բացատրությունը այս չարաբաստիկ հիվանդության մասին,
բոլորովին անհասկանալի էր և բարդ, մանավանդ, որ նա
հիմնականում խոսում էր հայերեն լեզվով, իսկ իրենք
այնքան էլ վարժ չէին տիրապետում հայերենին: Բժիշկը
հիվանդության մասին մանրամասնորեն բացատրել էր
բժշկական տերմինոլոգիայով, որն ամուսինները բոլորին
չէին հասկացել, սակայն անհարմար էին զգացել
ժամանակին բժշկին խնդրել բացատրել այն ամենը, իրենց
համար հասկանալի լեզվով՝ ռուսերեն: Միայն գլխով էին
արել, իբր թե ամեն ինչ հասկանում են ու դուրս էին եկել նրա
մոտից գլխիկոր….
Արմենուհին ծնունդով Վրաստանից էր, բայց ապրել և
մեծացել էր Աբխազիայում՝ Սուխումի քաղաքում, բանվորի
համեստ ընտանիքում, իսկ ամուսինը տաջկահայ էր, հազիվ
էր շփվում հայեն լեզվով: Հիմնականում խոսում էր ռուսերեն:
Նա ավելի շատ քաշված և սահմանափակ ունակությունների
տեր մարդ էր, ավելի անգրագետ, քան կինն էր: Բոլորովին
չէր հասկացել, թե բժիշկն ինչ էր ցանկացել ասել այդ
չարաբաստիկ հիվանդության մասին, միայն համեստորեն
լռել էր, նրան մինչև վերջ լսել, համեստորեն գլխով էր արել,
իբր թե ամեն ինչ հասկացել էր: Խոստացել էր, որ
հետագայում կաներ այնպես, ինչպես խորհուրդ էր տվել
բժիշկը, մտովի կարծելով, թե կինը ձայն չի հանում, ուրեմն
հասկանում է բժշկին և տանն իրեն ամեն ինչ կբացատրի:
Տուն վերադառնալուց հետո, երկուսն էլ լռել էին, մտովի մեկը
մյուսի վրա հույսը դնելով, այլևս չէին անդրադարձել այդ
թեմային: Տարիների ընթացքում բոլորովին մոռացել էին
բժշկի ասածի և հետագայի հետ կապված խորհուրդների
մասին: Լրջորեն չէին վերաբերվել բժշկի ասածներին, չէին
կարողացել հասկանալ, թե ինչպիսին էր այդ
հիվանդությունը և ինչպիսի հետևանքներ կարող էր այն
ունենալ: Միայն կարծել էին, թե դա ընդամենը մանկական
ինֆեկցիոն հիվանդություն էր ու վերջ: Երեխան հիվանդացել
էր, բուժում էր ընդունել, ուրեմն ամեն ինչ անցել գնացել էր
արդեն և վերջ….
Տարիներ էին անցել այդ օրվանից: Երբ արդեն որդին
մեծացել էր, հասունացել, ամաչել էին հետաքրքրվել նրա
անձնական կյանքով: Ոչ մի անգամ մտքներով չէր անցել
հետաքրքրվել, արդո՞ք նրա մոտ ամեն ինչ կարգին էր, թե՞ ոչ:
Հոր մտքով երբևէ չէր անցել, թեկուզ կողքից հետաքրքրվել և
իմանալ, թե տղան ինչով էր զբաղվում, որևէ աղջկա հետ
հանդիպում էր, սեռական խնդիրներ ունե՞ր, թե՞ ոչ: Նա
անհարմար էր զգացել խոսել որդու հետ այդ թեմայի շուրջ,
կարծելով, որ եթե որդու մոտ ինչ որ բան այնպես չլիներ,
որդին ինքն անձամբ այդ մասին կասեր, որդին էլ իր հերթին
էր անհարմար զգացել ծնողների հետ այդ մասին խոսել:
Արդյունքում, ծնողների անգրագիտության և ավելորդ
համեստության պատճառով, տղան ոչ միայն մինչև վերջ չէր
բուժվել, այլ նա էլ իր հերթին վարակել էր եղբորն այդ
հիվանդությամբ ու երկուսն էլ ցմահ դատապարտվել էին
ամլության…..

Ինչ վերաբերվում է Արմենուհուն, ապա հավելեմ, որ


նա չափից ավելի միամիտ և ամոթխած կին էր: Երբ բժիշկը
նրանց ասել էր այդ մասին, անհարմար էին զգացել ավելորդ
անգամ բժշկին հարցնել և հետաքրքրվել այդ տհաճ
հիվանդության մասին, իմանալ նրա վտանգավոր և
վնասակար հետևանքների մասին ամենայն
մանրամասնությամբ: Նա նույնպես ժամանակին լռել էր,
կարծելով, թե ամուսինն այն ժամանակ հասկացել էր բժշկի
ակնարկնները: Կարծել էր, եթե ամուսինը լռել էր, ուրեմն
հասկացել էր, թե ինչի մասին էր եղել խոսակցությունն ու ինչ
պետք է անեին հետագայում, որպեսզի հետագա
բարդություններից խուսափեին, իսկ խոսել նրա հետ այդ
մասին՝ պարզապես ամաչել էր:
Այժմ, տարիներ անց միայն, տիկին Արմենուհին
հասկացավ, թե իրենք ժամանակին ինչ մեծ սխալ էին գործել:
Որդիների առողջական աղետալի վիճակի մեղավորության
ամենամեծ մասնաբաժինն իրենցն էր: Որդիները մեղավոր
էին այնքանով, որ ժամանակին չէին ահազանգել իրենց
սեռական խնդիրների մասին, անհարմար էին զգացել այդ
մասին բարձրաձայն խոսել: Տարիներ շարունակ լռել էին
բավական չէր, մտքներովն անգամ չէր անցել, որ գոնե
անձամբ իրենց առողջությամբ զբաղվեին: Անգամ իրենք էին
անտարբեր մնացել իրենց անձնական խնդիրների
նկատմամբ, չհասկանալով, որ այդ պարագայում լռելն
ուղղակի դատապարտելի էր: Միևնույն ժամանակ չէին
զլացել սիրահարվել: Եսասիրաբար սիրահարվել էին և
ամուսնացել, ինչպես բոլոր նորմալ տղամարդիկ…
Այն տպավորությունն էր ստեղծվել, որ Աշոտը
սեռական անկարողության պատճառով, չարությամբ էր
լցված շրջապատում բոլորի նկատմամբ և իր հոգում
կուտակված ողջ ոխն ու ատելությունը թափում էր
հատկապես Աշխենի վրա: Չգիտես ինչո՞ւ, իր
դժբախտության համար, ցանկանում էր, որ պատասխան
տային բոլորովին անմեղ մարդիկ, իր սիրած աղջիկն
առավելապես:
Նրա համաձայնությունը խաբեությամբ ստանալով,
ժամանակին իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչ էր անում իրենց
երկուսի ճակատագրերի հետ, իսկ թե մինչև ուր էր տանելու
իրեն այդ ահավոր սուտը՝ինքն էլ չգիտեր:
Արմենուհին լավ հասկանում էր, որ իրենք բոլորն էին
մեղավոր, սակայն դեռ չգիտեր, թե ինչպես կարող էին շտկել
սխալները:Զգում էր, որ Աշխենն իր կամքից անկախ
հայտնվել էր մի այնպիսի փակուղում, որտեղից դուրս գալն
իրոք անհնարին էր դարձել….
Խիղճը տանջում էր նրան…..
Գլուխն առած ափերի մեջ, լացում էր օրերով,
տանջվում, Աստծուց միայն ներում էր աղերսում իրենց
անտարբերության և չիմացության համար: Նա հասկանում
էր, որ որդին մեղք չուներ, որ այդպիսին էր դարձել:
Մեղավորը միայն իրենք էին, որ որդու կյանքի և
առողջության նկատմամբ այդչափ անտարբեր էին մնացել
մինչ այդ և նրա համար այդքան նրբին, ամենակարևոր և
ճակատագրական հարցում թերացել էին ժամանակին:
Արդյունքում, որդին ամուլ էր և սեռապես անկարող….
Արդեն հարց էր առաջանում, ո՞ւմն էր պետք այդ
մարդն այժմ իր էությամբ և նման բնավորությամբ՝ բացի իր
ծնողներից: Ո՞ր մի իրեն փոքր ի շատե հարգող կինը կմնար
այդպիսի տղամարդու կողքին ու մտածված կխորտակեր իր
կյանքը, կզրկեր իրեն բնության կողմից տրված անկեղծ
սիրելու և սիրվելու հիանալի հնարավորությունից, բնության
մե՜ծ հրաշքից՝ մայրությունից: Իսկ հիմա արդեն շատ ուշ էր
Աշոտի կյանքում որևէ բան փոխելու համար: Որդին կամա
թե ակամա, կրում էր այն չարաբաստիկ հիվանդության
անդառնալի հետևանքները, իսկ իրենք ստիպված էին միայն
ամաչել ու լռել….
Ի՞ՆՉ ԱՆԵԼ…..

Աշխենի ամուսնության օրվանից սկսած, Ռոզան քունն


ու հանգստությունն ամբողջովին կորցրեց: Նրա միտքն օր ու
գիշեր զբաղված էր միայն աղջկա խնդիրներով: Աչքի առաջից
չէր հեռանում աղջկա գունատ ու խամրած դեմքը: Մտածում
էր նրա անհաջող ամուսնության մասին ու տառապում
անձայն: Շատ անգամներ անողոքաբար քննադատում էր
իրեն, չէր կարողանում ներել զուտ այն բանի համար, որ թույլ
գտնվեց ու այդ անհեթեթ ամուսնությունը ժամանակին
չսաստեց:
Արմենուհու հետ հանդիպման օրվանից, համոզվեց, որ
աղջիկը գիտակցաբար մեծ սխալ էր գործել, հիմնովին
խորտակելով կյանքն ու ապագան: Այժմ արդեն կանգնած էր
մեծ փաստի առաջ և հասկանում էր, որ եղածն արդեն եղած
էր, մնում էր, որ Աշխենն արդեն սթափվեր կատարվածից
հետո, ճիշտ գնահատեր տեղի ունեցածն ու
համապատասխան եզրահանգումներ աներ: Նա գտնում էր,
որ աղջիկը պարտավոր էր ժամանակին ետ կանգնել այդ
անսիրտ ու անաստված մարդու կողքին մնալու անհեթեթ
մտքից և հրաժարվել նրանից:
Նա պետք է ուժ գտներ իր մեջ, սթափ մոտենալ այդ
նրբին ու կարևորագույն հարցին, և ուշադրություն չդարձնել
այլոց տարաբնույթ կարծիքներին և բամբասանքներին:
Հարկավոր էր ժամանակին հեռանալ նրանից, քանի դեռ շատ
բան չէր փոխվել կյանքում, սակայն Աշխենը չգիտես ինչու,
զարմանալիորեն լռում էր ու բացարձակապես ոչ մի կերպ
չէր արձագանքում նրա հորդորներին: Այդ հանգամանքը
նրան անչափ վիրավորում էր: Վիրավորվում էր, որ աղջիկն
իր հետ չէր խոսում, չէր կիսվում, որն էլ իր հերթին
հաճախակի պատճառ էր դառնում նրանց միջև ծագած
վեճերին:
Աշխենն ավելի պարփակվեց իր մեջ, անճանաչելիորեն
փոխվեց, մտատանջությունների գիրկն ընկավ ու
դառնացավ: Նա մոլորվել էր, մնացել էր երկու ջրի
արանքում, չգիտեր, թե ինչպես վարվեր: Մի կողմից
սկեսրոջը տված տարօրինակ խոստումն էր, մյուս կողմից
մոր հորդորները, մեկ այլ կողմից իր տառապալից
ապրումները: Զարմանում էր, որ այդքանից հետո չէր
խենթանում: Չգիտեր, թե որ ուղղությամբ մտածեր: Արժե՞ր
արդյոք մնալ չստացված ամուսնու կողքին և սպասել, թե՞
թքել ամենի վրա, լսել մորն ու հեռանար այնտեղից, քանի դեռ
ավելի շատ չէր խճճվել ստի այդօրինակ սարդոստայնում:
Մի՞թե այսքանից հետո, ամուսինն արժանի էր հարգանքի,
կամ խղճահարության, էլ չեմ խոսում սիրո և տառապանքի
մասին: Արդո՞ք նա այն մարդն էր, ում համար կարելի էր
նման զոհաբերությունների գնալ, զուր տառապել ու տանջվել
նրա կողքին՝ սիրելու և սիրվելու փոխարեն….
Ամեն երեկո, քուն մտնելուց առաջ, նա մի լավ լաց էր
լինում, իր բախտն ու ճակատագիրն անիծում: Հոգու մեջ
հույս էր փայփայում, որ մի օր ամուսնու մոտ
ինքնավստահությունը գլուխ կբարձրացներ, կորոշեր
անկեղծանալ իր հետ, միասին կփորձեին հաղթահարել
բոլոր խնդիրները: Քնելուց առաջ, աղոթում էր Աստծուն,
օգնություն խնդրում: Ուզում էր հավատալ, որ իրենց մոտ դեռ
ամեն ինչ կարող էր փոխվել, ամուսինը կարող էր մի օր
արթնանալ և փորձեր իրեն սիրել: Ո՞վ իմանար, գուցե մի օր
հրաշք կատարվեր, կիրք առաջանար ամուսնու մոտ և ամեն
ինչ փոխվեր….
Օրերն ու շաբաթներն անցնում էին անիմաստ,
սակայն, նրանց հարաբերություններն ավելի էին սառչում:
Ապրում էին՝ ասես օտարներ: Օրերով չէին խոսում իրար
հետ, չէին շփվում: Աշոտը տուն էր գալիս ուշ երեկոյան,
միայն մի կտոր հաց էր ուտում ու անխոս պառկում քնելու,
ասես ոչ ասելիք ունեին միմյանց, ոչ էլ անելիք: Աշխենին նրա
այսօրինակ պահվածքն ավելի շատ էր վիրավորում:
Նախկինում, եթե որպես ամուսիններ, սիրով չէին զբաղվում,
գոնե միասին քնում էին և արթնանում, նախաճաշում էին
միասին, դուրս էին գալիս զբոսնելու միասին, հանգստյան
օրերը միասին էին անցկացնում, տարբեր խնջույքների էին
մասնակցում, իսկ այժմ, նա բոլորովին այլ մարդ էր դարձել:
Նրանց հարաբերությունները կարծես մտել էին փակուղի և
ամեն ինչ դեպի բաժանություն էր տանում: Աշոտն ասես
ավելի չոր ու կոպիտ մարդ էր դարձել: Վիրավորում էր նրան
պատեհ-անպատեհ, արհամարհում, թեկուզ լուռ, բայց
մեղադրում էր ինչ-որ հարցում, սակայն ոչինչ չէր ասում
բարձրաձայն:
Աշխենը հասկանում էր, որ այլևս այսպես
շարունակվել չէր կարող, ինչ էլ որ լիներ,
ամուսնալուծությունն անխուսափելի էր դառնում, սակայն,
արդեն երկմտում էր վախվորած՝ արժե՞ արդյոք բաժանվել և
ետ վերադառնալ հոր տուն: Արժե՞ մոր հոգսերին ևս մեկ
հոգս ավելացնել, հազար ու մի տեսակ բամբասանքի տեղիք
տալ, դառնալ բոլորի ուշադրության առարկան:
Նա մի տեսակ սարսափում էր այդ մտքից: Մտածում
էր, թե ի՞նչ էր անելու ամուսնալուծությունից հետո, ինչպե՞ս
էր աշխատելու միևնույն կոլեկտիվում, ամուսնու աչքի
առաջ: Ինչպե՞ս էր հետաքրքրասերներին բացատրելու իր
ամուսնալուծության պատճառը: Թեպետ նա չէր սիրում
Աշոտին, սակայն խղճում էր նրան, անհանգստանում էր նրա
համար: Պատկերացնում էր նրա վիճակն իր հեռանալուց
հետո և ակամա խղճահարությամբ էր լցվում նրա
նկատմամբ: Արդեն անկախ ամեն ինչից, կապվածություն էր
զգում: Անկախ իր կամքից, խճճվել էր այս յուրօրինակ
խառնաշփոթության և խառնիճաղանջ սարդոստայնում….
Նա ցայտնոտի մեջ էր ընկել: Քաջ գիտակցում էր, որ
հարկավոր էր մեկ այլ բան մտածել, բայց ի՞նչ: Որպեսզի
հետագայում խիղճը հանգիստ լիներ, հետո ինքն իրեն
չմեղադրեր, չասեր, որ հնարավոր էր ինչ-որ բան փոխել
իրենց հարաբերություններում՝ նույնիսկ չփորձեց, որոշեց
մոտեցման ձևը փոխել: Շատ հաճախ ստիպված էր լինում
նրա հետ սիրալիր լինել, թեկուզ անկապ, սակայն զրույցի
բռնվել, ինչ-որ տեղ հրավիրել, կատակներ անել՝ դարձյալ
ապարդյուն:
Աշոտն օր-օրի անտանելի մարդ էր դառնում, իսկ ինքը
համառորեն ջանքեր էր գործադրում նրան սթափեցնելու
համար: Զուր ջանքեր էր գործադրում որևէ ելք փնտրելու,
ստեղծված իրադրությունը փոխելու համար:
Այդ ինը ամիսների ընթացքում, նա երկար մտածելու
ժամանակ ունեցավ, լավ ծանր ու թեթև արեց ստեղծված
իրավիճակը, ամենատարբեր միջոցների դիմեց մտովի,
դարձյալ անարդյունք: Երկար մտորելուց հետո, որոշեց դիմել
կանացի փոքրիկ խորամանկության, կարծելով, որ այդ իր
միակ, միևնույն ժամանակ վերջին հնարավորությունն էր՝
ամուսնուն սթափեցնելու և վճռական որոշում կայացնելու
համար:
Այս անգամ նա որոշեց նախաձեռնողի դերում հանդես
գալ և անձամբ ամուսնուն սեռական հարաբերություններին
տրամադրել: Նա ուզում էր հոգու խորքում համոզվել, որ
ամուսինն իսկապես սեռապես անկարող էր, որպեսզի
արդարացներ իր հեռանալը, թեպետ այդ միտքն իրեն
բոլորովին դուր չէր գալիս: Ամոթից սարսափում էր և գետինն
էր մտնում:
Իրեն հարկավոր էր ընդամենը համոզվել իր
կասկածների մեջ, բայց միևնույն ժամանակ վախենում էր
այդ անհեթեթ մտքից: Վախենում էր, որ ամուսինն իրեն
կարող էր հանկարծ սխալ հասկանալ ու արաքը սխալ
մեկնաբանել: Ի՞նչ իմանաս, գուցե դիմելով այդ
ճարահատյալ, բայց ստորացուցիչ, իրեն համար
անընդունելի քայլին, կկարողանար նրան ստիպել ինչ-որ
քայլ կատարել իրենց հարաբերությունները փրկելու համար:
Գուցե ամուսնու մեջ տղամարդու հպարտությունը խոսեր,
որպես տղամարդ փոքր ինչ պատասխանատվություն զգար
կնոջ նկատմամբ: Գուցե իր հանդուգն քայլից հետո, նրա մոտ
սիրով զբաղվելու ցանկություն առաջանար,
կաշկանդվածությունից դուրս գար ու անարգել խենթ սիրո
գայթակղությանը տրվեր….
Հասկանում էր, որ այսպես թե այնպես այլընտրանք
չուներ և ինչ էլ որ աներ, ոչինչ չէր կորցնելու: Թեկուզ մեծ
դժվարությամբ, սակայն, որոշեց դիմել կանացի փոքրիկ
խորամանկության և ամուսնուն գայթակղել:
Օրեր անց, այդպես էլ արեց, ամուսնուն հանկարծակի
բերեց:
Այդ օրը, երեկոյան ամուսնու վերադաձին այլ կերպ
նախապատրաստվեց: Ընթրիքի փոքրիկ սեղան պատրասեց
երկու հոգու համար: Պատրաստեց ամուսնու նախընտրած
ուտեստը, թանկագին շամպայն գնեց, որին ամուսինն ավելի
շատ նախապատվություն էր տալիս, գեղեցիկ և
բուրումնավետ մոմերը վառեց, նախօրոք ռոմանտիկ սեղանը
պատրաստեց, սենյակի լույսը մարեց ու ինքն էլ մտավ
լոգասենյակ՝ լոգանք ընդունելու: Մնաց այնտեղ այնքան
ժամանակ, մինչև ամուսինը եկավ: Երբ արդեն միջանցքում
լսեց ամուսնու ոտքերի, այնուհետև դռան փականի ձայնը,
համոզվեց, որ ամուսինն արդեն տանն էր և պատրաստվում
էր հաց ուտել, լոգասենյակից կամաց դուրս եկավ:
Կիսամերկ, գիշերային թափանցիկ ներքնազգեստով
բաղնիքից դուրս եկավ, աննկատ միջանցքով անցավ,
կամա՜ց, անաղմուկ սենյակի դուռը բացեց ու հունական
մեղմիկ երաժշտության ներքո, դանդաղ, ոտքերի ծայրով
մոտեցավ սեղանին կից աթոռին նստած ամուսնուն, ետևի
կողմից նրբորեն նրա պարանոցը գրկեց, խոնարհվեց
մարմնով նրա վրա, վիզը դանդաղ, կրքոտ համբուրելով,
զգուշորեն պտտվեց ու նրա գրկում հայտնվեց: Սկսեց նրան
սիրել կրակոտ ու շատ ջերմ: Համբուրեց շուրթերը երկար ու
կրքոտ, այնպիսի ջերմությամբ, որ ամուսինն իրոք
անակնկալի եկավ: Թույլ չտվեց նրան խոսել, որևէ բան ասել,
միայն զգույշ և նրբանկատորեն նշան արեց լռել և սիրուն
տրվել: Մի ձեռքով գրկեց նրա գլուխը, շուրթերն իր
շուրթերով ծածկեց, որ նա չխոսեր, մյուս ձեռքով դանդաղ
արձակեց նրա վերնաշապիկի կոճակները: Իր ջերմ
համբույրներով ստիպեց նրան գրգռվել, իրեն գրկել և դեմքը
կրքոտ համբույրներով պատել: Հեզանքով և նազանքով նրան
գգվեց, գայթակղեց այնպես, ինչպես կարող էր միայն իր
ամենաերևակայական երազներում միայն այդպես անել:
Աշոտը հաճելիորեն ցնցված էր նրա այսչափ հանդուգն
նախաձեռնությունը տեսնելով, միևնույն ժամանակ,
հաճելիորեն հիացած էր, հմայված նրա յուրօրինակ կրքոտ
պահվածքով և աստվածահաճո հմայքով: Այս ամենը
տեսնելով և նրա անուշահոտ մարմնի աննման բույրը
զգալով՝ հանկարծակի եկավ ու խենթությանը տրվեց: Նա
ամենևին չէր սպասում կնոջից նմանօրինակ պահվածք:
Տեսածն իրեն անակնկալի բերեց: Մի պահ քարացավ
տեղում, ասես ուրվական էր տեսել: Սկզբում կարծեց, թե դեմ
դիմաց կանգնածը ոչ թե իր կինն էր, այլ մի Աստվածային
էակ, ոչ հողեղեն էություն, այլ մեկն էր, ում տեսնում էր
կյանքում առաջին անգամ ու խենթի պես ցանկանում էր
տիրել: Կարծես թե մի պահ հայտնվել էր իր երազանքների
թագավորությունում՝ վաղու՜ց երազած սիրո եդեմական
այգում, սիրո հավերժական դրախտում, հավերժության
մեջ…
Չգիտեր թե այս պահն ինչպես անվաներ, ինչպիսի
գնահատական տար կնոջ հանդուգն, միևնույն ժամանակ
խենթացնող քայլին: Միայն գիտակցում էր, որ անպատմելի
երջանիկ էր, ուր որ էր, սիրտը հանկարծահաս
ուրախությունից կարող էր ճաքել: Չէր հավատում, որ այդ
ամենը կատարվում էր իր հետ: Անբացատրելի երանություն
էր զգում, հաճելի տառփանք, որին երբեք ծանոթ չէր եղել
մինչ այդ: Այդ պահը ցանկանում էր հավերժացնել մտքերի
հուշամատյանում և ուզում էր արձանագրել կյանքի
ամենակարևորագույն իրադարձությունը, որից զրկված էր
եղել իր գիտակցական կյանքում: Որպեսզի այն երբեք
չավարտվեր և հուշ չդառնար, մտովի աղոթում էր Աստծուն,
աղաչում էր, որ այն, որպես անիրական և անհավանական
երազ՝ հոդս չցնդեր, քանի որ, իր ողջ կյանքում, դա կնոջ հետ
համբուրվելու և կենակցելու առաջին դեպքն էր…
Նրա կյանքի երազանքը կատարվում էր: Այդ օրն
առաջին անգամ, նա իրեն տղամարդ զգաց….
Նա անչափ շփոթված էր , վախենում էր, որ այն պահը,
որի մասին երազել էր տարիներ շարունակ, ուր որ էր կարող
էր ավարտվել, չքանալ, փոշիանալ սիրո անուրջների մեջ:
Կյանքում առաջին անգամն էր, որ հայտվել էր նման երանելի
իրավիճակում: Իր հետ հրաշք էր կատարվել, մի մե՜ծ,
անհավանական, սակայն իրական հրաշք, որի արդյունքում
հայտնվել էր սիրո կախարդական աշխարհում, երազների
թագուհու՝ Աշխենի գրկում…
Նա նույնիսկ չգիտեր, թե ինչպես հայտնվեց իրեն
անծանոթ, հրաշքների աշխարհում, չգիտեր թե ինչպես պետք
է դուրս գար այնտեղից, գիտեր միայն, որ խենթացել էր խենթ
սիրո հաճույքից, ակամա սիրո անասելի ու աննկարագրելի
արբունք էր ապրում: Չգիտեր թե ինչ պետք է աներ
այդուհետև, ինչպես պետք է այդ երջանիկ պահն ապրեր, որ
հանկարծ չսխալվեր ու ակընթարթը բաց չթողներ այդ
երանության: Այնպես էր կորցրել իրեն, որ չգիտեր, թե
ինչպես վարվեր սիրած կնոջ հետ, որ այն, ինչ ապրում էր այդ
պահին, լոկ կախարդական երազանք չդառնար ու արագ
չչքվեր, այլ իրականություն լիներ հավիտյան և այլևս իրեն
չլքեր…..
Նա ուրախությունից, երեխայի պես անկեղծ հրճվանք
էր ապրում և ամենևին չէր թաքցնում, որ երանության մեջ էր
հայտնվել: Ոչինչ ասել չէր կարողանում, պարզապես
շնչահեղձ էր լինում հանկարծահաս երջանկությունից:
Ուզում էր ուրախությունից բարձրաձայն գոռալ, ասել
համայն աշխարհին, որ անչափ երջանիկ տղամարդ էր այդ
պահին: Նա կյանքում առաջին անգամ էր կին գրկում:
Առաջին անգամ էր համբուրում կնոջը այնպես ջերմորեն,
որ նույնիսկ իրեն այն անիրական էր թվում: Այդ պահի
մասին նա միայն երազել էր իր ողջ կյանքում, սակայն,
թերարժեքության զգացումից դրդված, պարփակվել էր իր
մեջ, երբեք չէր փորձել որևէ մեկի հետ համբուրվել, չէր
հանդգնել որևէ մեկին մոտենալ, սեր խոստովանել, փորձել
սիրով զբաղվել: Իր ողջ գիտակցական կյանքում, երբեք,
թեկուզ ժամանակավոր, անգամ պատահական, որևէ
թեթևաբարո կնոջ հետ անգամ, սիրով չէր զբաղվել, անգամ
առաջարկություն չէր արել: Երբեք չէր հանդիպել ոչ մեկ այլ
կնոջ հետ՝ Աշխենից բացի: Իսկ Աշխենի հետ այլ էր…
Նա խենթի պես սիրահարվել էր Աշխենին և վախեցել
էր նրան կորցնել, վախեցել էր այն մտքից, որ հնարավոր էր
որ իր մոտ ոչինչ չստացվեր և հանկարծ ստիպված լիներ
պարտվել սիրած կնոջ աչքերում: Այդ ժամանակ, համոզված
էր, որ նրան ընդմիշտ կկորցներ: Անզորությունից նրա հետ
կոպիտ էր վարվում, երբեմն իր կամքից անկախ կոպտում էր
նրան, որ նա իրենից ոչինչ չակնկալեր և ավելորդ հույսեր
չկապեր իր հետ ու սիրո դիմաց ոչինչ չպահանջեր….
Աշոտն այդ օրն Աշխենին շա՜տ երկար և կրքոտ սիրեց:
Նրան իր գիրկն առավ խելագարի պես ու անկուշտ գազանի
նման հարձակվեց վրան, ոտքից գլուխ համբուրեց նրա
մարմնի յուրաքանչյուր հատվածը կրքոտ հաբուրով, զգաց
նրան լիարժեք, խենթացավ սիրուց ու նրան էլ խենթացրեց իր
գրկում: Արդյունքում….
Արդյունքում ինչ որ բան ստացվեց…
Ամուսնությունից ինն ամիս անց, Աշխենին վերջապես
հաջողվեց Աշոտի մոտ կիրք առաջացնել: Նա ստիպեց
ամուսնուն իրեն սիրել, կրքի անհագ ցանկությունից դողալ
դեռահասի պես: Ստիպեց անմոռաց սիրով զբաղվել ու
ամբողջովնին նրան տրվեց: Երկուսն էլ իրենց կյանքում
առաջին անգամ զգացին սիրո արբունքը, զգացին, թե ինչ բան
է սեր անելն ու սիրուն լիովին տրվելը: Նրանք երկուսն էլ
առաջին անգամ հասկացան սիրո գինն ու ակամա
երջանկությունից տեղափոխվեցին վայելքների աշխարհ, ուր
մեկ անգամ գտնվողն այլևս չէր ցանկանում այնտեղից
հեռանալ: Երկուսն էլ այդ օրը միաժամանակ զգացին սիրո
աննկարագրելի հաճույքը: Բայց չգիտես ինչու,
բավարարվածության զգացումը րոպեներ անց նրանց դեմքից
չքացավ: Ուրախանալու փոխարեն՝ թե՛ այս ինն ամիսներին
ապրած մեծ ցավից, և թե՛ վիրավորանքից, երկուսն էլ
արտասվեցին անձայն, սակայն այս անգամ այդ
արցունքներն ուրախության և հաղթանակի արցունքներ
էին…..
Առաջին անգամ կյանքում Աշոտն իրեն լիարժեք
տղամարդ զգաց ու հասկացավ, թե սիրով զբաղվելն ինչ
պատասխանատու և միևնույն ժամանակ պարտավորեցնող
զգացում էր: Հասկացավ, որ մինչ այդ ամենևին էլ չէր ապրել,
այլ ընդամենը գոյատևել էր: Երկուսն էլ մտովի հասկացան,
որ այն, ինչ այդ պահին ապրեցին և այն, ինչ իրենց միջև
տեղի ունեցավ, անմոռանալի և անգնահատելի հաճույք էր,
որից զկված էին եղել այսքան ժամանակ: Երկուսն էլ մտովի
իրենց համար արդեն որոշեցին, որ կյանքում շատ բան
կկորցնեն, եթե այսուհետև չփորձեն իրենց մեջ եղած
խնդիրները հարթել, ձերբազատվել ավելորդ
թերարժեքության զգացումից և միայն իրենց խենթ սիրուն
տրվեն….
Երկարատև լռությունից հետո, Աշխենը, մի կերպ
հուզմունքը զսպեց և սրտի մեծ ցավով դիմեց Աշոտին՝
-Աշո՛տ, չնեղանաս, բայց պետք է անպայման ասեմ,-
Դու ի՞նչ իրավունքով էիր ինձ այսքան ժամանակ զրկել
սիրելու և սիրվելու հաճույքից: Ի՞նչ իրավունքով էիր զուր
տեղն ինձ ստիպել տառապել կողքիդ: Մի՞թե այս ամենին չէր
կարելի հասնել մեր ամուսնության առաջին իսկ օրվանից:
Ի՞նչն էր քեզ այդպես վախեցրել, որ վախենում էիր անգամ իմ
կողմը նայել ու ինձ հպվել:
-Աշխե՛ն, դու մի՞թե այս ամիսների ընթացքում չես
հասկացել, որ այսքան ժամանակ ինձ տանջել էր
թերարժեքության զգացումը, մերժված լինելու և ծաղրի
առարկա դառնալու վախը…
-Եթե դու մինչև այս օրը, երբեք ոչ մի կին չէիր ունեցել,
ինչպե՞ս կարող էիր իմանալ, որ կարող էիր հանկարծ
պարտվել ու ծաղր ու ծանակի առարկա դառնալ:
-Հենց այն զգացողությունը, որ ոչ մեկի նկատմամբ
կիրք չէի զգում, ոչ մեկը մտքովս չէր անցնում և իմ մեջ սիրով
զբաղվելու ցանկություն չէր առաջացնում, դա բավարար
հիմք չէ՞ր արդյոք այդպես կարծելու համար:
-Բայց չէ՞ որ, չէիր փորձում անգամ այդ քայլին դիմել:
Մի՞թե ինձ բավարար չէիր սիրում, ես քո մոտ ոչ մի տեսակ
զգացմունք չէի առաջացնում, երբ պառկում էի կողքիդ,
միևնույն անկողնում քնում և արթնանում էի քեզ հետ, երբ
հանկարծ հպվում էի քեզ…
-Ների՛ր, բայց ո՛չ….
Չգիտեմ, թե ինչ հրաշք էր սա: Այն, ինչ-որ մեզ մոտ քիչ
առաջ տեղի ունեցավ, ինքս անգամ չգիտեմ, թե ինչպես
պատահեց: Նախկինում երբեք այսպիսի ցանկություն չէր
առաջացել ինձ մոտ: Մտքովս անգամ չէր անցնում մոտենալ
և գրկել քեզ: Ճիշտ է, մի քանի անգամ ցանկացել եմ ինչ-որ
կերպ քեզ հետ այս մասին խոսել, փորձել եմ քեզ մոտենալ,
սիրել, համբուրներով պատել, սակայն, հաջորդ պահին
կաշկանդվել եմ և ետ նահանջել վախկոտի նման: Ետ եմ
կանգնել այդ խենթ մտադրությունից զուտ այն պատճառով,
որ կարող էի քո աչքում ավելի շատ արժեզրկվել: Շատ եմ
ցանկացել հաղթահարել իմ մեջ նստվածք տված առկա
հոգեբանական պատնեշը, սակայն, համարձակությունս ոչ
մի անգամ չի հերիքել:
-Լա՛վ, եթե ինչպես ասում ես, ինձ այդչափ սիրում ես,
այդ դեպքում ինչո՞ւ էիր լռում, ինչո՞ւ էիր թողնում կողքիդ
այքան տառապեմ: Մի՞թե երբեք չես մտածել իմ մասին: Քեզ
չի անհանգստացրել այն միտքը, թե ես ինչ եմ զգում, ինչ
կարծիք ունեմ քո մասին, ինչպես եմ այդ ամենին
վերաբերվում, ինչպես եմ կողքիդ քնում և արթնանում: Մի՞թե
արժանի չեմ եղել, որ ինձ հետ առաջին իսկ օրն
անկեղծանաս, անկաշկանդ խոսես, ասես քո մոտ եղած
խնդիրների մասին: Չէ՞ որ, ինձ կյանքի ընկեր էիր ընտրել,
իսկ ես իրավունք ունեի քո մասին ամեն ինչ իմանալ, քեզ
հետ կիսել թե՛ ուրախություն և թե՛ վիշտ…
-Իհա՛րկե, Աշխե՛ն, դու իրավացի ես: Ես շատ եմ
ցանկացել քեզ հետ այդ մասին խոսել, սակայն, չեմ թաքցնի,
համարձակությունս չի հերիքել, որովհետև ակնհայտ էր քո
պատասխանը: Գիտեի, որ անմիջապես կնեղանայիր ինձնից,
ուրիշ կերպ կարձագանքերիր: Կասեիր որ այդպես էր, ինչի՞
համար ինձ հետ ամուսնացար, ինչո՞ւ ցանկացար
խաբեությամբ ինձ տիրել, երբ նույնիսկ չգիտեիր, թե ինչ բան
էր սիրելը…
-Իհա՛րկե կասեի, գուցե և քեզնից նեղանայի, կամ էլ ով
գիտե, գուցե քեզ առաջին իսկ օրվանից հասկանայի և կողքիդ
լինեի արդեն գիտակցաբար, առանց վիրավորանքի ու
պարտադրանքի, բայց գոնե կիմանայի, թե ինչի համար եմ
այդ քայլին գնում: Չէ՞ որ, արդեն իսկ ամուսնանալով քեզ
հետ, կյանքս քեզ հետ էի կապել, ո՞ւր պետք է փախչեի
քեզնից: Եթե ինձ հետ ժամանակին անկեղծանայիր, զուր այս
ճարահատյալ քայլին չէի գնա և իմ աչքում այսքան չէի
նվաստանա ու արժեզրկվի: Կփորձեինք երկուսս համատեղ
ուժերով հաղթահարել այդ խնդիրները, բուժման կուրս
անցնել: Գուցե հոգեթերապևտների հետ հանդիպելու և
նրանց օգնությանը դիմելու կարիք զգացվեր: Բայց դու
այդպես չարեցիր, նենգաբար ընտրեցիր վատագույն
տարբերակը, ինն ամիս զուր տանջեցիր ու տառապեցրիր
ինձ կողքիդ:
-Ների՛ր Աշխեն, երևի թե կյանքում ամենաքիչը
կցանկանայի քեզ ցավ պատճառել: Ինքդ էլ չգիտես, թե քեզ
որքան եմ սիրում: Քեզ սիրահարվեցի խենթի պես առաջին
իսկ օրը, երբ գործարանում առաջին անգամ տեսա:
-Եթե քեզ մոտ բացակայում էր կիրքն ու սեռական
ցանկությունը, ի՞նչ հույսով էիր վրաս սիրահարվում:
Երբևիցե մտքովդ չէ՞ր անցնում, թե ամուսնանալով ինձ հետ,
հաջորդ քայլդ որն էր լինելու, ինչպե՞ս էիր քո խնդիրները
հաղթահարելու և ինձ կողքիդ պահելու համար:
-Պատկերացրո՛ւ, որ այդ մասին մտածել անգամ չէի
կամենում: Ինձ պետք էր եսասեիրաբար քեզ կողքիս պահել,
իսկ հետո նոր այդ մասին լրջորեն խորհել: Գիտե՞ս, այս
ամիսների ընթացքում, քանի՜ քանի՜ բժիշկների մոտ եմ եղել,
որքան գումար եմ ծախսել, ինչերի միջով եմ անցել…
Բոլորն էլ մեկ մարդու նման, միաձայն պնդում էին, որ
ինձ մոտ երբեք ոչինչ չէր ստացվելու, քանի որ, մանուկ
հասակում կրած ինֆեկցիոն հիվանդությունից հետո, ինձ
մոտ բարդություններ էին առաջաց ու արդյունքում
ամլություն: Իսկ սեռական ակտիվ կյանքով ապրելու մասին
բնականաբար մտածելն անգամ ավելորդ էր…
-Իսկ դու մինչև ե՞րբ էիր պատրաստվում ինձ խաբելով
և հուսադրելով կողքիդ պահել…
-Մինչև ինքդ հիասթափվեիր ինձնից ու հեռանայիր….
-Ստացվում է, որ դու դրան էլ ես պատրաստ եղել:
-Այո՛, իհա՛րկե, ճարահատյալ հարմարվել էի
իրավիճակիս հետ: Ի՞նչ պետք է անեի քո կարծիքով: Վերջ
տալ կյանքի՞ս, ինչպես շատերն են վարվում իրենց կյանքի
հետ նման իրավիճակում հայտնվելիս: Ո՞ւմն է պետք այն
տղամարդը, որն ունի կողքին սիրած կին, ինքն էլ դեռ
տակավին երիտասարդ է ու զրկված է կյանքի գերագույն
հաճույքից՝ սիրելու և սիրվելու հնարավորությունից
- Իսկ ինչպե՞ս էիր պատրաստվում ինձ հետ վարվել
հետագայում.
-Չգիտեմ….
-Ինչպե՞ս թե չգիտես Աշո՛տ, այդ ի՞նչ սառնասիրտ ու
անտարբեր մարդ ես դու: Եթե ինչպես ասացիր, սիրում ես
ինձ խենթի պես, այդ դեպքում ինչպե՞ս էիր պատրաստվում
ինձ հետ վարվել: Սպասել, մինչև ես ինքս ճարահատյալ
քայլի դիմեի՞, թե հուսահատված ուրիշի գիրկը նետվեի:
-Հավատա՛ Աշխեն, այդ ժամանակ քեզ լիովին
կհասկանայի և երբեք չէի մեղադրի քեզ: Անգամ պատրաստ
էի այդ հանգամանքի վրա աչքերս փակել, ցույց տալ, իբրև
ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ զգում, միայն թե մնայիր
կողքիս:
-Անաստվա՛ծ, այդ ի՞նչ ես ասում: Ուրեմն դու միտք
ունեիր ինձ այսպես շարունակ քո կողքին պահել առանց
սրտի ցավի, ուրիշի գիրկը նետել անգամ, միայն թե կողքիդ
լինեի՞: Դու այդ ի՞նչ եսասեր մարդ ես:
-Աշխե՛ն, հասկացիր ինձ, ես ի՞նչ կարող եմ անել, երբ
դատապարտված եմ ամլության :
-Չամուսնանայիր ինձ հետ, մեղքիս տակ չընկնեիր ու
ինձ հանգիստ թողնեիր: Ինչի՞ համար խաբեությամբ
ամուսնացար ինձ հետ: Եթե իրոք ինձ սիրում էիր, ուրեմն
պարտավոր էիր հանգիստ թողնել: Այդ ժամանակ ես իրոք
կհարգեի քեզ….
-Ես չէի կարող գիտակցաբար քեզնից հրաժարվել ու
տեսնել, թե ով էր իմ փոխարեն վայելելու քո սերը: Կմեռնեի
խանդից:
-Այդ դեպքում ինչո՞ւ ամոթից չմեռար այս ամիսների
ընթացքում: Ընկերներդ, բոլորն էլ գլխի էին ընկնում, որ մեր
միջև ոչինչ տեղի չէր ունենում: Շատ լավ հասկանում էին, որ
դու նորմալ տղամարդ չես և չես եղել երբեք: Դա քեզ համար
նշանակություն չունե՞ր: Ինչո՞ւ այդ ժամանակ քո մեջ
պատվախնդրությունը չէր խոսում, թե՞ դա արդեն քո
շահերից էր բխում:
-Աշխե՛ն ների՛ր ինձ: Իհարկե հասկանում եմ քեզ ու
չեմ մեղադրում: Գուցե դու ճիշտ ես, ես եսասեր եմ եղել քո
նկատմամբ, սակայն, սիրել ու սիրում եմ քեզ, դա քեզ համար
ոչ մի նշանակություն չունի՞….
-Իսկ ո՞ւմն է պետք այն սերը, որը սիրած էակին ոչ թե
հաճույք, այլ ցավ է պատճառում հերիք չէ, դեռ մի բան էլ
ավելին՝ նենգաբար ստիպում է տառապել կողքին: Մի՞թե դու
այդ սեր ես համարում: Ես այս քայլին գնացի ճարահատյալ,
որպեսզի հասկանամ քեզ ու կողմնորոշվեմ, թե քեզ հետ
ինչպե՞ս վարվեմ, հեռանա՞մ քեզնից, թե՞ մնամ կողքիդ ու
զուր տառապեմ: Այսքանն իմանալով, արդեն մահս եմ
ուզում: Հիմա առավել ևս չեմ կարողանում հասկանալ քեզ:
Հրաշքի էիր սպասո՞ւմ, թե մտածում էիր, թե ես իրոք անտեր,
անպաշտպան, ինքնազոհ մի խենթ եմ և գնալու տեղ չունեմ:
Ըստ քեզ պատճառն իրականում այդ է, որ այսքան
ժամանակ, կողքիդ լուռ տառապում եմ:
-Ո՛չ, պարզապես ուզում էի հավատալ, որ մի օր
այսպիսի մի բան էր լինելու….
-Իսկ դու համոզվա՞ծ ես, որ սա շարունակական է
լինելու:
-Եթե անկեղծ՝ ոչ, բայց ցանկանում եմ հավատալ, որ
ինձ կհասկանաս մի օր ու կմնաս կողքիս…
-Լռի՛ր Աշո՛տ, այլապես կմոռանամ քիչ առաջ տեղի
ունեցածն ու կհեռանամ անմիջապես:
-Մոռացի՛ր դրա մասին: Այժմ ես քեզ բաց չեմ թողնի,
թույլ չեմ տա երբեք, որ հեռանաս ինձանից: Եթե մինչև այս
պահը հեռանայիր, քեզ կհասկանայի ու չէի փակի ճամփադ,
իսկ հիմա դու լիովին իմն ես, ուզես թե չուզես՝ իմ կինն ես,
կողքիս պետք է լինես, թեկուզ տառապես: Կփորձենք
միասին հաղթահարել ամեն մի խնդիր, չէ՞ որ արդեն մեզ
մոտ ամեն ինչ ստացվեց: Ուրեմն հավատանք, որ դեռ ամեն
ինչ կորած չէ, դեռ կարելի է մեր ամուսնությունը փրկել և դա
մենք կանե՛նք: Այն բանից հետո, ինչ նոր ապրեցինք միասին,
աշխարհը որ շուռ գա, չեմ թողնի, որ ինձնից հեռանաս:
Երբե՛ք մտքովդ անգամ չանցնի, որ ինձ կլքես….
Արդեն բավականին հոգնած ծանր խոսակցությունից
հետո, ամբողջովին ուժասպառ եղած, բայց հոգով թեթևացած,
երկուսն էլ առաջին անգամ իրար գրկեցին և մեկ մարդու պես
միաձուլվեցին խավարում: Ամուսնությունից ամիսներ անց
վերջապես, առաջին անգամ, նրանք հանգիստ հոգով ու
խղճով, մանկան պես խաղաղ քուն մտան մինչև կեսօր,
թողնելով հետագան Աստծո կամքին…..
ՈՒՇԱՑԱԾ ՄԵՂՐԱՄԻՍ

Աշոտի և Աշխենի միջև եղած անձնական խնդիրները


կարծես թե հարթվեցին, սակայն ժամանակավոր: Նրանք
լեզու գտան միմյանց հետ ինչ-որ կերպ և փորձեցին ամեն ինչ
նորից սկսել: Աշոտն այդ օրվանից սկսված, ամբողջովին այլ
մարդ դարձավ և լիովին Աշխենին նվիրվեց: Առանց նրան ոչ
մի քայլ չէր կատարում և ոչինչ չէր ձեռնարկում: Ամենուր
միասին էին լինում: Բոլորն էլ այդ փոփոխություներն անզեն
աչքով անգամ տեսնում էին ու միմյանց մեջ գաղտնի խոսում՝
-Խեր լինի, ոնց որ արդեն քաղցրացել են, անբաժան
աղունիկներ լինեն ասես: Մեկն առանց մյուսին, ոչ մի քայլ
չեն անում: Չլինի՞ նրանք միմյանց նոր են գտել, կամ նոր սեր
է բուսել նրանց միջև…
Աշոտն արդեն քայլում էր ինքնավստահ և գլուխը վեր
տնկած: Իրեն լիարժեք տղամարդ էր զգում արդեն ու թույլ չէր
տալիս երբեք ոչ մեկին իրենց անձնական կյանքին խառնվել:
Կոպտում էր համատարած բոլորին, երբ որևէ մեկը
ցանկանում էր ավելին իմանալ: Արդեն ավելի ինքնավստահ
էր դարձել և կարծում էր, որ այլևս ոչ մի թույլ, կամ խոցելի
կողմ չուներ: Դա նրան ավելի շատ ինքնավստահություն էր
ներշնչում: Հանգիստ էր նաև Աշխենը: Նա աստիճանաբար
հոգով խաղաղվեց ու տրվեց իր առօրյա հոգսերին:

Մեկ անգամ հյուրընկալվել էին Գագիկի տանը: Այդ


օրը Գագիկի ծննդյան տարեդարձի օրն էր: Այնտեղ
հավաքվել էին իրենց բոլոր մտերիմները: Ինչպես միշտ,
բոլորն իրենց կանանց հետ էին: Հանկարծ ներս մտավ
Ազատի կինը՝ Կարինեն և տեսնելով Աշխենին, ուրախ
բացականչելով գրկախառնվեց ՝
-Վա՜յ Աշխեն ջան, այս ո՜նց ես փոխվել, ո՜նց ես
լավացել: Վախուց քեզ չէի տեսել, շատ էի կարոտել: Ի՞նչ էր
պատահել, որ չէիր գալիս մեր խնջույքներին: Գիտե՞ս որքան
էինք անհանգստանում, երբ Աշոտին մենակ էինք տեսնում:
Աշխենն անմիջապես խառնվեց իրար ու չիմացավ թե
ինչ պատասխաներ: Իրադրությունը փրկեց Սվետան՝
-Լա՛վ, լա՛վ, դրա ժամանակը չէ: Ի՞նչ եք այստեղ
առանձնացել, եկեք սեղանի մոտ գնանք, բոլորը վաղուց
արդեն հավաքվել են այնտեղ և ձեզ են սպասում: Եկեք
գնանք, հետո կխոսեք, - արագ ասելիքն ասաց և նրանց
ձեռքերից քաշելով, գրեթե ստիպողաբար, երկուսին էլ ներս
հրավիրեց:
Այնտեղ արդեն զրույցի թեման փոխվեց: Երբ Աշխենը
սենյակ մտավ, Աշոտն անմիջապես իր մոտ հրավիրեց նրան՝
-Ժողվո՛ւրդ, կներե՛ք, բայց կինս իմ կողքին պետք է
նստի:
Գագիկն այս խոսքերը լսելուն պես, անմիջապես
ուրախ արձագանքեց՝
-Իհա՛րկե, Աշոտ ջան, հարսս միշտ կողքիդ պետք է
լինի: Նրան երբեք մի՛ թողնիր քեզնից հեռու գնա: Գեղեցիկ
աղջիկ է, մեկ էլ տեսար ձեռքիցդ տարան:
-Իմ ձեռքից երբեք ոչ ոք ոչինչ չի կարող տանել: Այն
ինչն իմն է, միայն իմը պետք է լինի….
Այստեղ խոսքին միջամտեց Կարինեն և դարձյալ սև
հումոր արեց՝
-Խեր լինի եղբայր, առաջ այդպես չէիր մտածում, նրան
անգամ հետդ չէիր բերում մեր խնջույքներին:
-Իմ գործն է, կուզեմ կբերեմ, կուզեմ չեմ բերի, ասելիք
ունե՞ս, -ասաց Աշոտը սաստիկ զայրացած, որն ամենևին էլ
նստածխներին դուր չեկավ:
Գագիկը ստիպված իրադրությունը փրկեց՝
-Չեղավ ժողովուրդ, այստեղ չեք հավաքվել, որ վեճի
բռնվեք: Փոխեք ձեր խոսակցության թեման: Մոռացել ե՞ք, թե
ինչի համար եք հավաքվել:
Երբ Գագիկը տեսավ ընկերոջն այդպես զայրացած,
շատ զարմացավ: Երբեք չէր եղել այնպես, որ Աշոտն այսպես
ձայնը բարձրացներ կանանց վրա, այն էլ մտերիմ ընկերոջ
կնոջ: Դա արդեն չափից ավելին էր նրա համար, քան կարելի
էր պատկերացնել: Բոլորն այս անգամ բարձրածայն
ծիծաղեցին իրադրությունը փրկելու համար: Մտերիմները
զգացին, որ նրանց մոտ ինչ-որ բան փոխվել էր, այլևս նրանց
հարաբերությունները նախկինի պես սառն ու անտարբեր
չէին, ինչպես սովոր էին տեսնել և դա հավաքվածների մեջ
շատերին ուրախացրեց: Աշխենի համար շատերն էին
ցավում անկեղծորեն, քանի որ լավ էին ճանաչում նրան:
Առավել ուրախ էր Գագիկը: Նա վաղուց էր հետևում
սանիկների հարաբերություններին և հույսով սպասում, թե
երբ պետք է վերջապես նրանց միջև գոյություն ունեցող
անջրպետը վերանար ու խաղաղվեին հոգով: Նա
ուրախությունից հրճվում էր ներքուստ, տեսնելով, թե
ինչպես էր ընկերն արդեն ակնհայտորեն պաշտպանում
Աշխենին: Այդ ամենն արդեն իսկ նշանակում էր, որ նրանց
մոտ ամեն ինչ կարգին էր:
Խնջույքի թեժ պահին նա բաժակ բարցրացրեց և
առաջարկեց խմել նորապսակների կենացը՝
-Ընկերնե՛ր, ուզում եմ, որ բոլորս մեկ մարդու պես
բաժակ բարձրացնենք և խմենք սանիկներիս կենացը: Նրանք
երկուսն էլ արժանի են, որ երջանիկ լինեն: Թող որ
ուրախությունը թևածի բոլորիս տներում: Աշխեն ջան, իսկ
ձեզ կամենում եմ, որ ամիսներ անց արու զավակ գրկեք ու
օրհնվի հավերժ ձեր ամուսնությունը:
Աշխենն անձայն արտասվում էր միայն: Նա հիանալի
կերպով հասկանում էր, թե Գագիկն ինչ էր կամենում
այդպիսով ասել, սակայն լռում էր, որ հանկարծ չպոռթկար ու
բարձրաձայն արտասվեր….
Աշոտը հպարտորեն գրկել էր կնոջ իրանն ու
հանգստացնում էր նրան անդադար շոյելով: Նա բոլորի
ներկայությամբ մեկընդմեջ մեղմիկ գրկում էր նրան ու
համբուրում, ասես երեկ էին ամուսնացել և մեղրամիսը դեռ
չէր ավարտվել: Ուրախ էր, որ այժմ կարող էր բոլորին իրենց
տեղը դնել և թույլ չտալ, որ որևէ մեկը թեկուզ շատ չնչին
ակնարկ աներ կնոջ մոտ իրենց դժբախտության մասին:
Ամբողջովին կնամեծար տղամարդու դերի մեջ էր մտել և
անչափ հպարտ էր դրա համար:
Երբ բոլոր հյուրերը հեռացան, Գագիկը մոտեցավ
Աշոտին և առանց այլևայլության գրկախառնվեց՝
-Անչափ ուրախ եմ ձեզ համար ընկերս, խոսքեր չեմ
գտնում ուրախությունս արտահայտելու համար
-Շնորհակա՛լ եմ ընկերս, բայց պետք չէ այլևս այս
հարցին անդրադառնալ: Ամեն ինչ լավ է, հանգի՛ստ եղիր….
Այդ երեկո, Աշխենն առաջին անգամ իրեն
պաշտպանված կին զգաց մտերիմների շրջապատում և մի
փառահեղ թագուհի՝ ամուսնու գրկում…..
Երբ տուն վերադարձան, Աշոտը նրան գգվեց և ասաց՝
-Հոգի՛ս, այսուհետ այդպես է լինելու: Երբեք թույլ չեմ
տալու որևէ մեկին խառնվել մեր ամուսնական
հարաբերություններում, անկախ նրանից, թե ովքեր են
նրանք: Որքան որ պատերի տակին խոսեցին և բամբասեցին
մեզանից, բավակա՛ն է: Այժմ այլ է, մենք հոգով և մարմնով
միասին ենք: Ոչ մեկին թույլ չեմ տալու խառնվել մեր
հարաբերություններին:
-Շնորհակալ եմ Աշո՛տ, ես առաջին անգամ ինձ նորմալ
ու պաշտպանված կին զգացի այլոց կողքին, միևնույն
ժամանակ զգացի, որ ինչ որ բան արժեմ քեզ համար:
-Աշխե՛ն, տա՛ Աստված, որ մեր միջև հետայսու ամեն
ինչ հարթ անցնի, բայց միևնույն ժամանակ ուզում եմ, որ դու
էլ քո հերթին ինձ խոստանաս, որ ինչ էլ որ լինի, երբեք ինձ
չես լքի, այլոց կողքին ինձ երբեք չես նվաստացնի և
արժեզրկի:
-Աշո՛տ, այնպես ես խոսում, կարծես մեկ երկու անգամ
արդեն այդպես եմ վարվել, հիմա էլ արգելում ես
շարունակել:
-Ո՛չ տիկինս, ինչ եղել է անցյալում է մնաց, ամենևին էլ
դրա մասին չէ խոսքը, խոսքս վերաբերվում է մեր
ապագային: Ուզում եմ, որ անկախ ամեն ինչից միասին
լինենք և երբեք միմյանց չցավեցնենք:
-Աշո՛տ, այդպես մի՛ խոսիր, ամեն ինչ քեզնից է
կախված: Եթե դու քո վրա վստահ ես և համոզված ես, որ
այլևս ինձ հետ նման կերպ չես վարվելու, երբեք ինձ հետ չես
վերաբերվելու ինչպես ոչնչության, ուրեմն ես էլ իմ հերթին
կխոստանամ, որ երբեք քեզ հետ կոպիտ չեմ լինի, և թույլ չեմ
տա ոչ մեկին քեզ նվաստացնել ու արհամարհել: Կրկնում եմ,
որ մինչ այդ էլ ես երբևիցե ոչ մեկի հետ քո մասին ոչինչ չեն
խոսել: Մարդիկ նման եզրահանգումներ են արել մեր
պահվածից ելնելով:
-Հասկանում եմ սեր իմ, բայց թող, որ ամեն ինչ
անցյալում մնա ու երբեք այդ մասին չհիշենք, իսկ եթե
հիշենք, միայն հումորով….
Այսպես անցավ ևս մի քանի ամիս: Նրանք գրեթե
երջանիկ էին: Երկուստեք ծնողները տեսնելով նրանց
երջանիկ, ուրախություն էին ապրում: Ուրախ էին, որ նրանց
միջև ամեն ինչ հարթվեց: Տեսնում էին Աշխենին նորից
կերպարանափոխված և ուրախ, կատակներ անելիս՝ ցնծում
էին ուրախությունից: Նրանց ուրիշ ոչինչ պետք չէր
այդքանից բացի, մնացածն արդեն երիտասարդների
անձնական գործն էր: Զգում էին, որ ավելի խորանալ ու
խառնվել այդ հարաբերություններում, պարզապես ավելորդ
էր….
ԴԱՌՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցավ ևս մի քանի ամիս: Աշոտը դարձյալ


աստիճանաբար փոխվեց, ասես դարձավ ուրիշ մարդ:
Սկզբնական շրջանում, ոչ ոք չէր կռահում նրա տխրության
պատճառը: Նրանց միջև դարձյալ սառցե պատնեշ հայտնվեց:
Սկզբում սկսեց կնոջն ամիսը մեկ մոտենալ, հետո դադարեց
մոտենալ ընդհանրապես: Նա կրկին իքնամփոփ էր դարձել,
դյուրագրգիռ, երբեմն անչափ կոպիտ: Նրա հետ շփումն
ավելի անտանելի էր դարձել: Ծնողները խուսափում էին նրա
հետ հաճախակի հանդիպումից: Նրանց տեղի-անտեղի
վիրավորում էր նա, կոպտում, ասես նրանք իրեն ոխերիմ
թշնամիները լինեին:
Աշխենը դարձյալ մտատանջությունների գիրկն էր
ընկել: Չէր կարողանում նրան մինչև վերջ հասկանալ,
սակայն համբերում էր դեռ: Աշոտն օրերով պատշգամբում էր
քնում, պատճառաբանելով, թե լավ չէր զգում իրեն:
Սկզբնական շրջանում Աշխենին այդ հանգամանքը չէր
անհանգստացնում, կարծում էր, թե ամուսինը պարզապես
լիարժեք հանգստի կարիք ուներ, իսկ հետո արդեն սովորեց
նրա այդպիսի պահվածքին:
Արդեն իսկ հաշտվեց եղածի հետ, մոռացած ամեն ինչ,
սկսեց անհանգստանալ երեխայի մասին: Մտածում էր, թե
մարդ է, գուցե տրամադրություն չունի, ինչպես ցանկանում է,
այնպես էլ թող անի: Կարևորն այն է, որ մեկ երեխա ունենան
ու խաղաղվեն հոգով, մխիթարվեն միայն իրենց փոքրիկով:
Նա շարունակ երեխայի մասին էր խոսում, իսկ ամուսնուն
այդ միտքը բարկացնում էր միայն: Սկզբնական շրջանում,
Աշխենը չէր հասկանում նրան, հետո պարզապես պոռթկաց՝
-Աշո՛տ, զարմանում եմ քո պահվածքի վրա: Այդ ի՞նչ
դիրք ես բռնել: Եսասիրաբար մտածում ես միայն քո
հարմարավետության ու խնդիրների մասին: Ե՞րբ ես
վերջապես հասկանալու, որ մեծանում ենք արդեն տարիքով,
այլևս ձգձգելու ժամանակ չունեք, մեզ երեխա է հարկավոր:
Ինչո՞ւ ես այդ մասին լսելիս մռայլվում այդպես ու կռվելու
պատճառ ման գալիս: Մի՞թե դու երեխա չես սիրում:
-Երեխա սիրում եմ, այն էլ ինչքան, պարզապես դեռ
երեխայի մասին մտածելու ժամանակը չէ: Կհասցնենք դեռ
երեխա ունենալ, ինչո՞ւ ես շտապում:
-Աշո՛տ, շուտով դու քառասունը կբոլորես, իսկ ես
երեսունը անցել եմ վաղուց: Հասկանո՞ւմ ես, որ կա որոշակի
տարիք մայրանալու համար, ինչո՞ւ համար սպասեմ այնքան,
որ հետագայում չկարողանամ երեխա ունենալ, կամ մեծ
դժվարությամբ հղիանամ:
-Է՜հ, հղիացի՛ր, ո՞վ է քեզ խանգարում, կամ ո՞վ է քեզ
արգելում ա՛յ կին:
-Ինչպե՞ս, երբ դարձյալ խնդիրներ են առաջացել,
անգամ միասին չենք քնում:
-Իսկ ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք միշտ
միասին քնել: Երբեմն էլ առաձին լինելու կարիք ենք զգում:
-Բայց երեխա ունենալը բոլորովին չի խոչնդոտում քո
ազատությանը: Ես ընդամենը երեխա եմ ուզում:
-Երեխա ես ուզում, ունեցի՛ր, ինձնից ի՞նչ ես ուզում
կի՛ն,- այս խոսքերն Աշոտը կատաղած շպրտեց կնոջ երեսին
և դուրս եկավ տանից բարկացած:
Աշխեն այս անգամ իրոք չգիտեր թե ինչպես վարվեր:
Երբեք ամուսնուն այսչափ կատաղած չէր տեսել: Վերջին մի
քանի ամիսներին զգում էր, որ ամուսինը դարձյալ փոխվել
էր, չարացել, հազվադեպ էր իրեն մոտենում, սակայն այդքան
էլ նշանակություն չէր տալիս այդ հանգամանքին: Կարծում
էր, թե ամուսինն ընդամենը տրամադրություն չուներ: Այժմ
նորից հայտնվել էր այն նույն իրավիճակում, ինչպիսին էր
ամիսներ առաջ և չգիտեր թե այս անգամ ինչպես վարվեր
եսասեր ամուսնու հետ: Օրըստօրե նրա հետ ապրելն
անտանելի էր դառնում և անհետաքրքիր: Միմյանց հետ
գրեթե չէին շփվում, որպեսզի հարցը վիճաբանությանը
չհասներ….
Այսպես անցավ ևս երեք տարի: Աշխենի և Աշոտի
հարաբերություններն արդեն նույնիսկ անտանելի էին
դարձել: Աշխենը նրա կողքին ոչ թե ապրում էր, այլ
գոյատևում: Այս անգամ, նրանց հարաբերություններում
որոշեցին խառնվել երկուստեք ծնողները, զգալով, որ նրանց
հարաբերություններն կրկին փակուղի էին մտել:
Աշոտն արդեն վեց տարուց ավել էր, ինչ քնում էր
պատշգամբում, իսկ Աշխենն անտարբեր էր դարձել ամեն
ինչի հանդեպ: Մտածում էր միայն ամուսնալուծության
մասին:
Աշոտը ներքուստ չէր հարմարվում կնոջը կորցնելու
մտքի հետ, շարունակում էր անմնացորդ սիրել նրան,
սակայն համառորեն այդ մտավախությունը թաքցնում էր
Աշխենից: Դժվար էր նրա համար տեսնել, թե ինչպես էր
երիտասարդ կինը տառապում կողքին, իսկ ինքը նրան
առաջարկելու ոչինչ չուներ, բացի ամոթից: Գիտակցաբար
չէր մոտենում նրան: Հասկանում էր, որ այլևս նրան տալու
ոչինչ չուներ, բացի ընկերությունից, համատեղ կեցությունից,
ֆիզիկական աջակցությունից ու նյութական
ապահովվածությունից: Բայց հոգու խորքում խնդրում էր
Աստծուն, որ վերջինս Աշխենին ետ պահեր վճռական քայլեր
կատարելուց: Նույնիսկ պատրաստ էր աչք փակել շատ ու
շատ բաների վրա, միայն թե կինը մնար իր կողքին: Նա լավ
հասկանում էր, որ այլևս ամուսնանալ չէր կարող: Ոչ մի իրեն
հարգող կին, չէր գա ու ապրեր նրա կողքին հենց այնպես,
տան աղախնու կամ խոհարարի կարգավիճակում, եթե չկար
սեր, հարգանք և հոգեկան կապվածություն: Նա քաջ
գիտակցում էր, որ առանց այն էլ ինքը բարդ բնավորություն
ուներ և ոչ բոլորն էին հարգում իրեն, ուր մնաց կողք-կողքի
ապրել ցանկանային…..
Տիկին Արմենուհին, այս անգամ արդեն տղային
պարզապես ստիպեց բժշկի գնալ ու համոզվել, որ նրա
առողջական վիճակը շտկելու համար, այլևս ոչինչ անել
հնարավոր չէ: Կյանքում առաջին անգամ, իրեն թույլ տվեց,
պատշաճությունը մի կողմ թողնել և նրա հետ առանձին ու
շատ կարևոր զրույց ունենալ: Մի օր պարզապես առանց
այլևայլության դիմեց ՝
-Աշո՛տ, ուզես թե չուզես, խոսելու ենք երես առ երես,
քանի որ, հարցը միայն քեզ չի վերաբերվում: Քեզանից բացի
գոյություն ունի նաև Աշխեն, որն անչափ թանկ մարդ է ինձ
համար: Առաջին իսկ օրվանից, ես նրան աղջկաս պես
սիրեցի, հարգեցի, ընկերուհին դարձա ինչպես գիտես: Նա
ինձ համար թանկ է ավելի, քան թե դու, որոհետև դու նրա
հետ անարդար ես վարվել, իսկ նա այդքանից հետո քեզ հետ
է մնացել առ այսօր:
-Մամ ի՞նչ ես ուզում լսել ինձանից:
-Ուզում եմ, որ դու հարգես և՛ քեզ, և՛ մեզ, և՛ կողակցիդ:
Ուզում եմ քեզնից անձամբ իմանալ, թե մինչև ե՞րբ ես
մտադիր եսասիրաբար կնոջդ կողքիդ պահել, առանց նրան
որևէ բան առաջարկելու: Դեռ որքա՞ն է նա տառապելու
կողքիդ: Ապա մի նրան նայի՛ր, հրեշտակ լինի ասես: Տղաս,
այդպիսի կին ունես կողքիդ, բայց այնպես ես նրան
վերաբերվում, ասես նա քո ստրուկը լինի: Քեզ չի էլ հուզում,
որ նա դեռ շատ երտասարդ կին է՝ գեղեցիկ, հմայիչ,
բանիմաց: Նրա տարիքում շատերը դեռ նույնիսկ չեն
ամուսնացել: Նա կարող է ուզած տղամարդուն ունենալ իր
կողքին, եթե անգամ չցանկանա այլևս ամուսնանալ: Ուշքի՛
արի, հասկացի՛ր, որ կորցնում ես նրան, հետո գլխիդ կխփես,
շատ ուշ կլինի:
-Ի՞նչ ես առաջարկում մայր…
-Առաջարկում եմ, նախ բժշկի գնալ, հետազոտվել: Եթե
անգամ համատեղ երեխա էլ չունենաք, գոնե արհեստական
բեղմնավորում կատարեք, երեխա որդեգրեք: Արդյունքում
դու ընտանիք, կին, երեխա կունենաս, կյանքդ չես ապրի
իզուր, իսկ այդ երիտասարդ աղջիկը զուր չի տառապի
կողքիդ, գոնե կիմանա, թե հանուն ինչի համար է կողքիդ
մնում:
-Մա՛մ, իսկ դու համոզվա՞ծ ես, որ նա կհամաձայնվի
այդքանից հետո կողքիս մնալ:
_Աշո՛տ, Աշխենը հիանալի աղջիկ է՝ պարկեշտ, չափի
մեջ: Համոզված եմ, որ եթե նա երեխա ունենա, կխաղաղվի
հոգով ու կմնա քեզ հետ: Մի՛ կորցրու նրան:
-Ի՞նչ ես առաջարկում մամ, ուրեմն նրան կողքիս
պահելու համար, բերեմ ուրիշի լակոտի՞ն պահեմ…
-Ապերախտ մի՛ եղիր տղաս, այդ ինչ ես ասում: Նախ
դա այդքան էլ այդպես չէ: Արհեստական բեղմնավորում, դա
դեռ չի նշանակում, որ ուրիշ տղամարդուց կբեղմնավորեն:
Բժշկությունն արդեն հրաշքներ է գործում: Նրանք կարող են
քո սերմնահեղուկով բեղմնավորել: Անգամ եթե այդպես
չլինի, երեխա որդեգրեք, ի՞նչ վատ բան կա դրանում: Դու
կարող ես քո երեխան ունենաս, պարտադիր չէ, որ նա
քեզանից ծնվի, կարևորն այն է, որ կինդ քո կողքին մնա: Դու
չես հասկանո՞ւմ, որ եթե այսպես շարունակվի, Աշխենը
քեզնից կբաժանվի, այլևս կողքիդ չի մնա հիմարի նման:
-Նա չի՛ կարող ինձնից բաժանվել, ես նրան թույլ չեմ
տա: Եթե հարկ լինի, անգամ կսպանեմ նրան, բայց իմ կինը
երբեք ուրիշինը չի դառնա:
-Դու այդ ի՞նչ ես ասում, Աշո՛տ, ինչպե՞ս թե թույլ չես
տա: Նա դեռ երիտասարդ կին է: Իրավունք ունի երջանիկ
լինել, երեխա ունենալ, սիրել և սիրվել: Ինչո՞ւ համար պետք է
մնա կողքիդ ու տառապի զուր, եթե կարող է դեռ կյանքը
դասավորել:
- Նա այդ բանը չի անի լսու՞մ ես, ես նրան թույլ չեմ տա:
-Սխալվում ես որդի՛ս, եթե հարկ լինի, ինքս
կպաշտպանե՛մ նրան քեզանից:
-Ես չեմ հասկանո՞ւմ, դու ինչո՞ւ ես շահագրգռված, որ
մենք բաժանվենք մա՛յր:
-Ես ընդամենը ուզում եմ, որ երկուսդ էլ երջանիկ
լինեք: Եթե կարող եք այնպես անել, որ փրկեք ձեր
ամուսնությունը, ուրեմն փրկե՛ք, եթե ոչ, ուրեմն կօգնեմ
նրան երջանիկ լինել՝թեկուզ ուրիշի հետ: Հերիք է արդեն
եսասեր լինես, որքան այդ որբը տանջվեց քո կողքին,
բավական է: Այժմ ընտրի՛ր, կամ միասին գնում ենք բժշկի,
կամ ես ինքս եմ նրան բաժանում քեզանից:
Արմենուհու այս վճռական տոնը նրան սթափեցրեց:
Արդեն հասկացավ, որ հարկ եղած դեպքում, անգամ
ծնողները կպաշտպանեն կնոջն իրենից: Ճարահատյալ
համաձայնվեց գնալ բժշկի: Հաջորդ օրն ևեթ, Արմենուին
եկավ տղայի տուն և իրենց մտադրության մասին տեղյակ
պահեց նաև Աշխենին:
-Աշխե՛ն, աղջի՛կս, իմ վերաբերմունքը քո նկատմամբ,
դու արդեն գիտես: Ես քեզ սիրեցի հենց առաջին օրվանից,
հարազատ աղջկաս պես: Երբեք չեմ ցանկանա, որ դուք
բաժանվեք, սակայն, չեմ կարող նաև անտարբեր մնալ ձեր
խնդիրներին: Ես տեսնում եմ, որ ձեր հարաբերություններն
արդեն փակուղի են մտել, վախենում եմ, որ այլևս
շարունակություն չեն ունենա, եթե դուք երեխա չունենաք,
առանց այն էլ նորմալ ամուսնական կյանք չունեք:
-Նորմա՞լ, դու ասում ես նորմա՞լ այսքանից հետո մա՛մ:
Մի՞թե դու այս հարաբերությունները նորմալ ես համարում:
Վեց տարուց ավել է, ինչ մենք ամուսնացած ենք, բայց վեց
ամիս նորմալ ամուսնական կյանք չեմ ունեցել ձեր տղայի
հետ: Դուք դա նորմա՞լ եք համարում:
-Գիտե՛մ աղջիկս, իհա՛րկե գիտեմ, սակայն, չեմ
թաքցնի, որ այդքան բանն իմանալուց հետո անգամ, չեմ
կամենա, որ դուք բաժանվեք..
-Դե իհա՛րկե, դուք երբեք չեք ցանկանա, որ մենք
բաժանվենք: Ինչի՞ համար կցանկանաք, որ բաժանվենք, լավ
ճանաչելով ձեր որդուն: Եթե դուք իմանայիք, որ ես եմ
անպտուղ, ինձ այսքան ժամանակ կհանուրժեի՞ք ձեր տղայի
կողքին, կցանկանայի՞ք, որ իմ պատճառով ձեր տղան ողջ
կյանքում անպտուղ մնար: Դե իհա՛րկե ոչ: Ինչո՞ւ եմ ձեզ
իզուր հարցնում, եթե պատասխանն ինքս էլ գիտեմ:
-Աշխե՛ն ջան, ես դա հիանալի հասկանում եմ: Ով էլ
լիներ քո փոխարեն, այդպես կասեր: Բայց գոնե դու գիտես
մեր անկողմնակալ վերաբերմունքն այդ ցավոտ հարցի
վերաբերյալ: Գիտես, թե մենք մարդ չե՞նք, չենք հասկանո՞ւմ,
որ ավելի շատ դու ես տանջվում: Քո կարծիքով մենք քարից
ե՞նք, որ ձայն չենք հանում: Իհա՛րկե, շատ մեղավոր է մեր
տղան, քո հետ անարդար է վարվել, բայց չէ՞ որ դրա հետ
համատեղ, քեզ խենթի պես սիրել է և շարունակում է սիրել:
Ինքն ի՞նչ մեղավոր է, որ սեռական խնդիրներ ունի, չէ՞ որ դա
ինֆեկցիոն հիվանդության արդյունք է միայն:
-Ո՛չ սիրելի մայրիկ, դա ձեր անտարբերության և
անգրագիտության արդյունքն է: Այդքանը ես լավ հասկանում
եմ, թեպետ այդ հարցում բոլորովին մեղք չունեմ և
պարտավոր չեմ ձեր որդու կողքին լինել: Դեռ երիտասարդ
կին եմ, սիրել և սիրվել, մայրանալ, հանգիստ ու անխռով
կյանքով ապրել եմ ուզում: Որքա՞ն եմ դեռ տառապելու ձեր
տմարդ որդու կողքին, կասե՞ս:
-Աղջի՛կս, այդ իսկ պատճառով ուզում եմ քեզ խնդրել,
որ միասին բժշկի գնանք: Երկուսդ էլ հետազոտվեք, բուժվեք:
Գուցե դեռ հնարավոր է ձեր ամուսնությունը փրկել, գուցե
դեռ հասցնեք երեխա ունենալ, թեկուզ արհեստական
եղանակով….
Աշխենը լսածից ցնցվեց, ականջներին չհավատաց:
Այնքան անակնկալ էր այն նրա համար, որ անկախ իր
կամքից, սկեսրոջ վրա զայրացած գոռաց՝
-Այդ ի՞նչ ես ասում անաստված կին: Քաջատեղյակ
լինելով, որ խնդիրը ոչ թե իմ, այլ որդուդ մեջ է, դեռ ի՞նձ եք
ուզում բժշկի քարշ տալ: Աստված է վկա, որ լպիրշությունն
արդեն գագաթնակետին է հասել: Ի՞նչ է, կարծում եք, որ եթե
ես ոչ ոք չունեմ իմ կողքին հարազատ՝ մորիցս բացի, կարող
եք ինձ հետ վարվել ինչպես կամենա՞ք: Իմացե՛ք, ես ինքս
այնքան կամ, որ կարող եմ արդեն ձեզանից պաշտպանվել:
Դուք այդ ի՞նչ տեսակ մարդիկ եք: Մի՞թե կարծում եք, որ
ձեզնից այն կողմ, էլ ոչ ոք չկա: Ինձնից ներեղություն
խնդրելու փոխարեն, որ հիմարեցրել եք այսքան ժամանակ ու
խորտակել կյանքս, մի բան էլ պահանջում եք, որ բժշկի
գնամ, ձեզ ապացուցելու համար, որ ես առողջական ոչ մի
տեսակ խնդիրներ չունե՞մ: Տարիներ շարունակ, ձեր
անտարբերությամբ ինձ ցավ եք պատճառել և դեռ
շարունակում եք պատճառել: Դա բավական չէ, հիմա էլ
առանց կարծիքս հաշվի առնելու, ինքնուրույն որոշումներ եք
կայացնո՞ւմ…այդ ի՞նչ իրավունքով….
-Աշխեն, հագստացի՛ր, ոչ ոք չի պատրաստվում քեզ
հիմարեցնել և ցավ պատճառել: Ես ընդամենն առաջարկում
եմ բժշկի գնալ, տեսնել, թե ինչպես կարելի է ձեր
ամուսնությունը փրկել: Գուցե դեռ հնարավոր լինի, թեկուզ
երեխա որդեգրել:
-Ասենք թե երեխա որդեգրեցինք, կամ արհեստական
բեղմնավորեցինք, բա հետո՞: Մտածո՞ւմ եք արդյոք, թե ինչ
կլինի հետո ինձ հետ, երեխայի ծնվելուց հետո ինչ եմ զգալու:
Այն ժամանակ էլ հիմարի նման թույլ եմ տալու, որ երեխայի
համա՞ր ոտքերս կապեք: Ձեր կարծիքով ես մարդ չե՞մ,
հանգիստ, անխռով, երջանիկ ապրելու իրավունք չունե՞մ:
Այս անգամ էլ երեխայի պատճառո՞վ եմ արժեզրկվելու ձեր
որդու կողքին: Մինչև ե՞րբ….
-Աշխե՛ն, խնդրում եմ, ընդամենը մեկ անգամ միասին
բժշկի գնանք, նրանից հետո քեզ երբեք ոչինչ չեմ խնդրի….
-Լա՛վ. հարգելով տարիքդ և քեզ, խոստանում եմ, որ
դեռ կմտածեմ:
Ա՛շխենը սկեսուրի հետ խոսելուց հետո երկար
մտածեց նրա ասածների վրա և որոշեց նրանց ևս մեկ
հնարավորություն տալ:
Օրեր անց Աշխենն իր մոր՝ տիկին Ռոզայի հետ, Աշոտն
իր մոր հետ, այցելեցին Պ.Մարգարյանի անվան, մոր և
մանկան առողջության պահպանման կենտրոն: Երկուսն էլ
միաժամանակ համապատասխան հետազոտություններ
անցան, տարբեր մասնագետների մոտ եղան, լաբորատոր
զննություններ անցան, որի արդյունքում պարզվեց, որ
Աշխենը բացարձակապես առողջ կին էր, և ոչ մի տեսակ
առողջական խնդիրներ չուներ՝ պատրաստ էր մայրանալու,
իսկ Աշոտի մոտ խնդիրը բոլորովին այլ էր….
Երբ հետազոտությունների արդյունքները ձեռքներին
այցելեցին բժշկին, երկուսն էլ ինչ որ չափով հույսեր ունեին,
որ դեռ կարելի էր այդ անիմաստ և փուչ ամուսնությունը
փրկել, սակայն, ցնցվեցին հետազոտության արդյունքներն
իմանալուց հետո: Երբ բժիշկն իր մոտ կանչեց բոլորին և
առանց որևէ բան թաքցնելու, նրանց հետազոտության
արդյունքներն ասաց, մի պահ բոլորն էլ քարացան…
Երբ ամենի մասին բժիշկը խոսեց և նրանց ամենը
մանրամասնորեն բացատրեց, բոլորն էլ իմացան, որ Աշոտի
մոտ ամլությունը ենթակա չէ բուժման՝ սկզբում լռեցին, ասես
կարկամած, հետո Աշխենն ամբողջ մարմնով դողաց ակամա,
առաջին անգամ բարձրաձայն ճչաց հոգու մեծ ցավից ու
վիրավորանքից՝ ասես շանթահար և ուշաթափվեց ընկավ…
Նա առաջին անգամ այսքան տարիներ անց, զգաց իրեն
այդչափ նվաստացած ու խաբված: Խոսքերն այստեղ արդեն
ավելորդ էին….
Ինչ վերաբերվում է արհեստական բեղմնավորմանը,
ապա բժիշկը տեսնելով Աշխենի խղճուկ վիճակը,
միանգամայն ամեն ինչ հասկացավ ու խորհուրդ չտվեց: Նա
կտրուկ դարձավ Աշխենին ու ասաց
-Աշխե՛ն, դու դեռ երիտասարդ, առողջ կին ես, առանց
այլևայլության կարող ես քո սեփական երեխաներն ունենալ,
ինչո՞ւ համար գնաս այդ քայլին, մանավանդ, որ ամուսինդ
երբեք չի կարող բուժվել: Արդյո՞ք դու պատրաստ ես քեզ
սպառել այդպես, ողջ կյանքդ անց կացնել մի մարդու կողքին,
ով դեռ պատանեկության տարիներին է իմացել իր
խնդիրների մասին և քեզնից նենգաբար թաքցրել է այն:
Աշոտին ամենևին դուր չեկավ բժշկի պարզ ու շիտակ
մոտեցումը և կոպտորեն փորձեց նրան սաստել՝
-Դա արդեն ձեր խնդիրը չէ բժիշկ, թող մենք որոշենք,
թե հետագայում ինչպես վարվենք մեր կյանքի հետ: Եթե
այնպես է, ինչպես դուք եք ներկայացնում, ապա ինչպե՞ս
պատահեց, որ մի պահ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց:
- Դեմ չեմ, գուցե ձեզ մոտ ինչ որ ժամանակ, ինչ որ բան
ստացվել է, սակայն, դա ամենևին էլ չի նշանակում, որ դու
թեկուզ այն ժամանակ նորմալ սեռական կյանքով ես ապրել,
- ապա դարձավ Աշխենին ու հարցրեց՝
-Աշխե՛ն, պարզ և անկաշկանդ պատասխանի՛ր, քանի
որ հարցը քո հետագա կյանքին և առողջությանն է
վերաբերվում: Ինչպե՞ս է այն ընթացել ձեզ մոտ և ինչպիսի
հաճախականությամբ:
Աշխենը մի պահ երկմտեց ամոթից, շփոթվեց, չիմացավ
ծնողների մոտ անկեղծորեն ամեն ինչ ասե՞լ, թե՞ ոչ: Հետո
արդեն իր մեջ ուժ հավաքեց, անկեղծացավ բժշկի հետ և
նրան ամեն ինչ պատմեց, թե ինչպես էր իրենց մոտ ամեն ինչ
եղել:
Բժիշկը սարսափած նրանց էր նայում և չգիտեր թե ինչ
գնահատական տար Աշոտի արարքին:
-Աշո՛տ, դու դեռ այդքանից հետո, փորձում ես ինձ
սաստել և պնդել, որ կինդ քո կողքին մնա՞, ի՞նչ իրավունքով:
Նա կենդանի մարդ է, առողջ, երիտասարդ կին, լիովին
պատրաստ մայրության: Ի՞նչ իրավունքով ես
պատրաստվում նրան այդ երկնային պարգևից զրկել և
ստիպողաբար քո կողքին պահել: Այլ բան է արդեն, որ ինքն
անձամբ որոշի քո կողքին մնալ գիտակցաբար, հասկանալով,
որ իրեն կյանքի հետ խաղ է անում: Բայց դու չես կարող
նրան ստիպողաբար կողքիդ պահել, որքան էլ որ ուզես,
քանի որ, որպես տղամարդ, նրան այլևս առաջարկելու ոչինչ
չունես: Արհեստական բեղմնավորման եղանակին դիմում են
այն ամուսնական զույգերը, որոնց մոտ ամեն ինչ կարգին է,
իրենք ներդաշնակ զույգեր են, պարզապես համատեղ երեխա
չեն կարողանում ունենալ: Իսկ ձեզ մոտ բոլորովին այլ է:
Ցանկության դեպքում անգամ, ձեր կինը ձեզնից չի կարող
երեխա ունենալ: Եթե նա երեխա ունենա, ուրեմն բոլորովին
այլ տղամարդուց է ունենալու, անգամ, եթե որոշի
արհեստական ճանապարհով ունենալ: Նա պատրա՞ստ է
արդյոք դիմել այդ քայլին, եթե ինքը լիովին պատրաստ է
հղիանալ բնական ճանապարհով…
Ընտանեկան օրենսդրություն գոյություն ունի, որի
համաձայն, նա հանգիստ կարող է քեզնից հեռանալ նախ՝
Ա.- նրա հետ խաբեությամբ ամուսնանալու
պատճառով,
Բ.- սեռական անկարողության պատճառով,
Գ. – ստիպողաբար կողքիդ պահելու և անհարգալից
վերաբերվելու պատճառով,
Շարունակե՞մ….
Նա շատ հանգիստ կարող է ամուսնալուծվել, առանց
քո կարծիքը հաշվի առնելու, քանի որ, դու, որպես տղամարդ,
ի վիճակի չես ամուսնական պարտականություններդ
կատարել: Եկեղեցին անգամ, իր գրված, և չգրված սուրբ
օրենքներով, թույլ է տալիս ամուսնալուծություն, եթե առկա է
ամուսիններից մեկն ու մեկի ամլության փաստը:
Յուրաքանչյուր ամուսնության, ընտանիքի կազմավորման
հիմքում, հիմնականում ընկած է մեկ գերագույն նպատակ՝
երեխաներ ունենալ և բազմանալ…
Այս դեպքում խնդրում եմ ինձ ասա, ո՞վ է հաշվի
առնելու քո կարծիքը: Ես այսքանն ասում եմ արդեն ոչ որպես
բժիշկ: Խոսում եմ ձեզ հետ սովորական, մարդկային լեզվով,
որպես բանական, սրտացավ մարդ, մեկը, ով տեղեկանալով
ձեր կյանքի մանրամասներին, արդարության կողմն է
պահպանում….
-Նա չի՛ կարող ինձնից բաժանվել, ես սիրում եմ
նրան…
Այստեղ, արդեն տիկին Ռոզան այլևս չկարողացավ
զայրույթը զպել և զայրացած միջամտեց նրանց
խոսակցությանը՝
-Ամո՛թ է, Աշո՛տ, դու այդ ի՞նչ տեսակ մարդ ես:
Արածներիցդ գոնե ամաչի՛ր: Իմացի՛ր, այդպես չեն սիրում,
դու պարզապես սպանում ես նրան քո կողքին: Դեռ քանի՞
տարի ես պատրաստվում աղջկաս խաբեությամբ քո կողքին
պահել: Եթե սիրում ես, ուրեմն հանգիստ թող նրան: Թո՛ղ, որ
նա իր կյանքը նորմալ դասավորի: Նա դեռ շատ երիտասարդ
է՝ կյանքը հենց այնպես խորտակելու համար: Ի՞նչ ես ուզում
իմ խեղճ ու կրակ որբից, ա՛յ անաստված: Կարող է՞ ուզում ես
նրան ողջ-ողջ թաղել կողքիդ….
Ռոզայի սրտամորմոք խոսքերից հետո, Արմենուհին
չարացած որդուն սաստեց՝
-Աշո՛տ, ճիշտ է ասում Ռոզան, թո՛ղ, որ Աշխենն
անձամբ որոշի ինչպես վարվել իր կյանքի հետ, դու այլևս
նրան քո կողքին պահելու ոչ մի հիմք չունես: Օրենքն
ամբողջովին նրա կողմից է:
Աշոտը ստիպված լռեց: Նրա հետ լռեցին բոլորը:
Տևական լռություն տիրեց: Լռությունն առաջինը խախտեց
բժիշկը՝
-Աշո՛տ, խորհուրդ եմ տալիս, այս նրբին հարցում
խոհեմ գտնվել և այսքանն իմանալուց հետո,
համապատասխան եզրահանգումներ կատարել: Այս անգամ
գոնե փորձի՛ր փոքր ինչ արդար գտնվել կնոջդ և խղճիդ
հանդեպ: Տղամարդուն հարիր որոշում կայացրու: Անձամբ
ես, որպես բժիշկ, այդ հարցում ձեզ օգնել չեմ կարող….
Նրանք բժշկի մոտից հեռացան անչափ վրդովված,
գլխիկոր և մինչև տուն, ոչ ոք ոչինչ չխոսեց: Տուն
վերադառնալով, Աշոտն ինչպես միշտ, առանձնացավ
բոլորից և մի քանի օր իր փոքրիկ սենյակից դուրս չեկավ:
Լռեց նաև Աշխենը: Նա նույնպես անչափ նեղված և շփոթված
էր: Գիտեր, որ այլևս այլընտրանք չուներ: Աշոտի մասին
այսքանն իմանալուց հետո, ավելի շատ ընկճվեց ու խոհերին
տրվեց: Ամուսնու հանդեպ միաժամանակ և՛ ցավ, և՛
խղճահարություն և՛ ատելություն էր զգում իրեն
այդաստիճան նվաստացնելու և նենգաբար դժբախտացնելու
համար: Հասկանում էր, որ ամուսինն իր հանդեպ իրեն ճիշտ
չէր պահել, սակայն հոգին ցավում էր նրա համար:
Հասկանալով, որ նա մեղավոր չէր, որ մանկուց զրկված էր
եղել լիարժեք տղամարդ լինելու Աստվածատուր շնորհքից և
հայր լինելու առաքելությունից՝ խղճում էր նրան: Միևնույն
ժամանակ հասկանում էր, որ այլևս նահանջելու տեղ չուներ:
Հասկացավ նաև, որ սկեսրոջ համար, այդ ամենն
ամենևին էլ անակնկալ չէր: Նա լավ գիտեր, թե տղան
ինչպիսի խնդիրներ ուներ և ինչու էր այդպես պահում իրեն,
սակայն, բժշկի մոտ համառորեն լռեց: Այդ տհաճ նորությունը
նրան ավելի վշտացրեց: Եթե մինչև այդ, նա ցանկանում էր
հավատալ, որ Աշոտը դեռ կարող էր բուժվել և ինչ-որ կերպ
կարող էր հարթվել իրենց մոտ առկա խնդիրները, այժմ
բոլորովին հիասթափված էր կյանքից: Գիտակցում էր, որ
ամեն ինչ վաղուց կորցրել էր չափից ավելի բարեկիրթ լինելու
պատճառով: Նա մեծ ցավ էր ապրում, որ ինքն այդպիսին էր:
Թեպետ մայրն իրեն միայնակ, առանց հոր էր մեծացրել,
միևնունն է, ժամանակին ճիշտ դաստիարակություն էր տվել,
որի արդյունքում, շատ բարեկիրթ, առաքինի, արդարամիտ
մարդ էր մեծացել: Չէր կարող իր կյանքի առաջին և միակ
տղամարդու հետ վարվել՝ ինչպես ոչնչության: Նա սովորել
էր գնահատել մարդու մեջ լավն ու բարին….
Նրան շարունակ մտատանջում էր մի շատ կարևոր
հարց, որն իրեն բոլորովին հանգիստ չէր տալիս:
<<Տե՜ր աստված, մի՞թե ես այլևս չեմ մայրանալու,
ինչպես մնացած կանայք: Եթե այդպես է, այդ դեպքում էլ
ի՞նչի համար եմ ապրում մի մարդու կողքին, որն իմ
դժբախտության պատճառն է դարձել: Մի՞թե սա էր իմ
համեստ կյանքի գինը՝լինել լքված, չսիրված և չմեծարված,
սիրո արբունքն այդպես էլ չտեսած, սակայն ամուսնացած
մեկը, ով չափից ավելի մեծահոգության և բարեկրթության
պատճառով, խորտակել է անձնական կյանքն ու ապագան:
Մեկն եմ, ով իր խելքից հայտնվել է նման խառնաշփոթ
իրավիճակում, ուր մարդիկ կարող են հեշտությամբ
հայտնվել, բայց ոչ երբեք դուրս գալ….>>
Այժմ նրան հետաքրքրում էր միայն մի հարց՝
<<Ինչպե՞ս անել, ինչպե՞ս այս փորձությունը ևս
հաղթահարել և չխենթանալ….>>

Կին արարածն ի սկզբանե ստեղծված է մայրանալու և


բազմանալու, երկունքի անբացատրելի, սակայն հաճելի
ցավն ու մայրության Աստվածահաճո բերկրանքը զգալու
համար: Աստածը, երբ Եվային ստեղծեց և Ադամին նվիրեց,
իր հերթին նրանց ասաց՝
-<<Գնացե՛ք ապրե՛ք, արարե՛ք, բազմացե՛ք ձեզ համար:
Սիրե՛ք և սիրվե՛ք, միմյանց նվիրվե՛ք, իրար սատարե՛ք և՛
տխրության, և՛ ուրախության, և՛ թե հիվանդության պահին:
Դարձե՛ք մեկ հոգի և մեկ մարմին, իսկ ես հավիտյանս
հավիտենից կօրհնեմ ձեզ….>>

Աշխենը տառապում էր տարիներ շարունակ,


ամուսնու կողմից խաբված լինելու համար: Հոգու խորքում
մեղադրում էր նրան: Լինում էր ժամանակ, որ անկախ իր
կամքից ցասումը զսպել չէր կարողանում, ատելությունից
ցանկանում էր ուժեղ ապտակել, բղավել վրան, սակայն
խոհեմաբար գերադասում էր լռել, որպեսզի հետո չզղջար
արածի համար, չասեր նրան այնպիսի բաներ, որի համար
հետո կարող էր ամաչել կամ թե ցավ զգալ…
Մինչ Աշխենը մտատանջությունների մեջ էր, տիկին
Ռոզան հոգեկան սուր ապրումներից սրտի կաթված
ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց: Տանը միայնակ
մնաց նրա ութսուներկուամյա մայրը, որը վաղուց արդեն
անշարժունակ և խնամքի կարիք ուներ: Աշխենը հայտնվել
էր անելանելի իրադրության մեջ, չգիտեր թե ինչպես վարվեր,
որ ճիշտ լիներ՝ հիվանդանոցում մորը խնամե՞ր, թե՞ մնար
տանը տատիկի կողքին:
Ստեղծված ճգնաժամային պահը ժամանակին և ճիշտ
օգտագործելով, Աշոտը դարձյալ Աշխենի կողքին կանգնեց:
Առանց վարանելու, եկավ տատիկի մոտ մնաց ու Աշխենին
ասաց՝
-Աշխե՛ն, հավատա և վստահի՛ր ինձ, հիմա ավելորդ
անգամ ինքնասիրություն դրսևորելու ո՛չ ժամանակն է, ո՛չ էլ
տեղը: Նախ մեզ հարկավոր է աչալուրջ լինել, որ հանկարծ
չսխալվենք ու մայրիկիդ չկորցնենք: Առաջին հերթին
հարկավոր է մայրիկիդ մասին հոգ տանել: Մտածենք, թե
նրան ինչպես օգնենք, որ շուտ կազդուրվի, հետո նոր միայն
կմտածենք արդեն մեր անձնական խնդիրների և շահերի
մասին: Ես կմնամ տատիկի մոտ և ինչպես հարկն է
կխնամեմ նրան, իսկ դու գնա մայրիկիդ մոտ և հանգիստ
խղճով խնամի՛ր նրան:
Աշխենն այլընտրանք չուներ և ստիպված
համաձայնվեց ընդունել Աշոտի օգնությունը:
Աշոտի օգնության առաջարկը ճիշտ ժամանակին և
տեղին էր: Աշխենն այս անգամ էլ հասկացավ, որ հրաժարվել
նրա աջակցությունից անտեղին էր, քանի որ, ուրիշ օգնող
չուներ, ինչպես տարիներ առաջ պապիկի թաղման
արարողության ժամանակ:
Աշոտն իր տարրերքի մեջ էր՝ դարձյալ հանդիպեց
ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, աջակցեց կնոջը կյանքի
ամենակարևոր, միևնույն ժամանակ ամենաբեկումնային
պահին, այն էլ ինչպես հարկն էր: Նա օր ու գիշեր չհեռացավ
տատիկի կողքից, հոգատարությամբ խնամեց նրան:
Հնարավորություն ընձեռեց Աշխենին մնալ մոր կողքին և
հանգիստ խճով խնամել նրան, որն էլ իր հերթին չվրիպեց ոչ
մեկի աչքից: Շրջապատում դարձյալ սկսվեցին բուռն
քննարկումներ ընթանալ:
Բոլորը միաբերան խոսում էին միայն Աշոտի
մարդկային առանձնահատկությունների մասին, մեծարում
էին նրան, երանի տալիս Աշխենին, որ այդպիսի սիրող և
հոգատար տղամարդ ուներ կողքին:
Աշոտի վարկանիշը շրջապատում միանգամից
բարձրացավ և դարձավ բոլորի աչքի լույսը: Շատերն էին
միաբերան ասում՝
-Տեսե՛ք, թե ինչպիսի հիանալի և հոգատար տղամարդ
է նա, որքան է սիրում կնոջը, որ հանուն նրա, այդպիսի
հոգատարությամբ խնամում է զոքանչի ութսուներկուամյա
մայրիկին: Ռոզան էլ դեռ այդպիսի փեսայից բողոքում է…
Օրեր առաջ Աշոտը զգում էր, որ արդեն կորցնում էր
կնոջը, սակայն որևէ բան ձեռնարկել չէր կարողանում: Ամեն
կերպ փորձում էր նրա սիրտը շահել, նրա կամքը կատարել,
հաճոյանալ նրան գոնե իր վերաբերմունքով: Կարծես թե
նրա մոտ այն ստացվում էր, իսկ ժամանակը խոսում էր
միայն իր օգտին:
Ռոզան հիվանդանոցում երկար ժամանակ մնաց: Նրա
ապաքինումը դանդաղ ընթացավ, իսկ այդ ընթացքում
Աշոտը հասցրեց Աշխենի նկատմամբ իր մեղքերը քավել:
Փոքր ինչ կազդուրվելուց հետո, Ռոզային
հիվանդանոցից դուրս գրեցին և բերեցին տուն: Երբ նա դուրս
եկավ հիվանդանոցից և իմացավ, որ մինչ դեռ ինքը բուժվում
էր հիվանդանոցում, Աշոտն էր մնացել իր ծեր մոր կողքին,
սրտացավորեն և համբերատար խնամել նրան՝ ակամա
փափկեց և նրա նկատմամբ երախտագիտությամբ լցվեց:
Դարձյալ մայր ու աղջիկ, ինչպես այն ժամանակ,
երախտագիտության զգացումից ելնելով՝ լռեցին և
հարմարվեցին դաժան իրականության հետ:
Երևի թե Աշոտն իրոք Աշխենի չարաբաստիկ բախտն
էր, ինչպես շատերն էին ասում: Գուցե այդպես էր գրված էր ի
վերուստ, կյանքի մատյանում, նրա ճակատագրի էջում, որ
նա պետք է մնար Աշոտի կողքին մինչև կյանքի վերջ,
տառապեր մինչև վերջ ինչպես միշտ՝ խորհրդավոր
միայնությունից….
ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Տարիներ անցան: Աշխենն ու Աշոտն այդպես կողք


կողքի, առանց պարտադրանքի, առանց սիրո, առանց
անձնական երջանկության՝ ապրեցին տասնհինգ տարի…
Աշոտն ինչպես միշտ քնում էր առանձին սենյակում,
Աշխենն իր տաղտկալի ննջասենյակում: Եթե նախկինում
Աշոտն ամեն առավոտ արթնանալուն պես, համբուրում էր
կնոջ ճակատն ու սուրճ էր հյուրասիրում դեռ անկողնում,
այժմ արդեն այլ էր, դրա մասին նույնիսկ մոռացել էր: Նրանք
ապրում էին արդեն ակամա, առանց ապագայի, առանց
վաղվա օրվա, առանց հարգանքի:
Աշխենն արդեն քառասուն տարեկանը վաղուց անցել
էր, Աշոտը հիսունն էր անցել: Շատ հաճախ նրանց
փոխադարձ շփումն անհնարին էր դառնում: Աշոտը հաճախ
էր կոպտում նրան, վիրավորում, ասես իր սիրած կինը
չլիներ, հետո էլ փոշմանում էր իր արարքից ու փոքր ինչ
փափկում, սակայն երբեք ներեղություն չէր խնդրում իր
չարդարացված պահվածքի համար: Նա հոգեպես հանգիստ
էր, որ կինը կողքին էր և գնալու տեղ չուներ: Այլևս չէր
ստացվում առանց փոխադարձ վիրավորանքի շփվել:
Աշխենն ամեն երեկո, քուն մտնելուց առաջ, որպես
պարտադիր արարողություն, մի լավ լաց էր լինում,
տանջվում, անիծում իր չարաբաստիկ ճակատագիրն ու
հոգնած քուն մտնում:
Ընկերական շրջապատում արդեն բոլորն էլ գիտեին
նրանց ընտանեկան դժբախտության մասին, սակայն այլևս
չէին հանդգնում որևէ մեկը քննադատել Աշոտին, կամ թե
մեղադրել, քանի որ Աշխենը պատնեշի պես պաշտպանում
էր նրան:
Չափից ավելի երախտագիտությունը, Աշխենին
ստիպեց դարձյալ վերանայել վերբերմունքն ամուսնու
հանդեպ: Նրա կողքին մնաց մտածված, չնայած իրենց
տարաձայնություններին: Գիտեր, որ անիմաստ ապրելու էր
իր կյանքի մնացած տարիներն առանց սիրո և անձնական
կյանքի, միևնույնն է, այդուհանդերձ մնաց նրա կողքին և
ամուր պատնեշ դարձավ նրա համար և՛ տանը, և՛ թե
շրջապատում: Երբեք թույլ չտվեց, որ որևէ մեկը
ճշմարտությունն իմանալով իրենց հարաբերությունների
մասին, նրան նվաստացներ, կամ թե վերաբերմունքը փոխեր:
Ռոզան հարկադրաբար հաշտվեց դառն
իրականության հետ և հարգեց աղջկա որոշումը: Խոստացավ
այլևս չանհանգստացնել նրանց: Փոքր ինչ խաղավեց հոգով:
Արմենուհին տառապեց դառր ճշմարտությունն
իմանալով և երբեք իրեն չկարողացավ ներել: Չհաշտվեց այն
մտքի հետ, որ իր զավակների առողջական խնդիրների
համար, իրենք էին մեղավոր: Նա Ճարահատյալ ամոթից լռեց
և մեղքի զգացումից կորացավ, առանձնացավ տանն իր ծեր
ամուսնու հետ, երկար ժամանակ տանից դուրս չեկավ:
Ամիսներ անց Արմենուհին մահացավ: Շաբաթներ անց
մահացավ նաև ամուսինը: Երկուսն էլ մահացան, իրենցից
հետո թողնելով երկու դժբախտ զավակներին՝ Սերգոյին և
Աշոտին մոլորության մեջ:
Ինչպես հետո պարզվեց, առողջական նույն խնդիրներն
էր ունեցել նաև Աշոտի ավագ եղբայրը՝ Սերգոն, սակայն նա
ժամանակին ավելի խոհեմ էր վարվել իր կյանքի հետ: Երբ
ճիշտ ժամանակին հասկացել էր, որ ցմահ դատապարտված
էր ամլության, մտածված ամուսնացել էր ամուսնալուծված
մի հիանալի կնոջ հետ, որն իր հերթին ունեցել էր մեկ աղջիկ
երեխա: Նրա հետ անկեղծ էր գտնվել ամուսնության առաջին
իսկ օրվանից: Կնոջն ասել էր իր խնդիրների մասին, իսկ նա
հարգելով ամուսնու անկեղծությունը, գիտակցաբար իր
կյանքը կապել էր նրա հետ: Նրանց հարաբերություններն
առաջին իսկ օրվանից ճիշտ էին դասավորվել:
Ամուսիններով անկեղծորեն ընդունել էին միմյանց և
հարմարվել էին միմյանց խնդիրների հետ: Իրենց
ամբողջովին նվիրել էին իրենց աղջնակին:
Ամուսնության առաջին իսկ օրվանից, նա հիանալի
հայր էր դարձել այդ փոքրիկ աղջնակի համար: Մեծացնելով
նրան սիրով և հոգատարությամբ շրջապատած, նրան
կրթության էին տվել և ամուսնացրել մի լավ տղայի հետ: Իսկ
այժմ արդեն մեծացնում էին իրենց երկու թոռնիկներին:
Նրանք երջանիկ տատիկ և պապիկ դարձան և
շարունակեցին ապրել հաշտ ու համերաշխ:

Աշխատասենյակում, որտեղ աշխատում էր Աշխենը


տարիներ շարունակ, գործընկերները հասկանում էին նրան,
հարգում էին նրա որոշումն ու ըմբռնումով էին մոտենում
նրա յուրաքանչյուր որոշմանը, հասկանալով, որ նա արդեն
իսկ կապնվել էր այդ մարդու հետ, սովորել էր այդ
կարգավիճակին և ոչինչ չէր ուզում փոխել իր կյանքում,
սակայն հորդորում էին գոնե մեկ երեխա որդեգրել ու նրան
նվիրվել, կյանքը զուր ու անիմաստ չվատնել: Նա հիանալի
հասկանում էր, որ գործընկերները հարցին ճիշտ
տեսանկյունից էին մոտենում, բայց չգիտես ինչու,
համառորեն լռում էր, խորհում, չէր կողմնորոշվում, թե
ինչպես Աշոտին այդ մասին ասեր: Կարծես թե կար մի հարց,
որն իրեն լրջորեն անհանգստացնում էր, բայց ոչ մեկի հետ
այդ մասին խոսել չէր ուզում: Աշխատակիցներն իրենց
հերթին զգում էին, որ նա շատ անհանգիստ էր, մտազբաղ,
բայց չէին հանդգնում այդ մասին որևէ բան հարցնել, մինչև
ինքն անձամբ չխոսեր:
Բաժնում յոթ աշխատակիցներ էին, որոնք տարիներ
շարունակ աշխատեցին համատեղ, միասին հոգս ու վիշտ
կիսեցին, ուրախացան մեկ մարդու պես, սրտացավորեն
միմյանց սատարեցին, սակայն, նրանցից միայն մեկի հետ էր
Աշխենն անկեղծորեն կիսվում, խոհերն ու հոգսերը
վստահում տարիներ շարունակ:
Իհա՛րկե, նա Սուսաննան էր:
Այդ տարիների ընթացքում, ամուսնացել էր նաև
գեղեցկուհի Սուսաննան և ուներ մեկ զավակ:
Չնայած այն հանգամանքին, որ անթիվ անհամար
եկրպագուներ ուներ, նա շատ ուշ ամուսնացավ: Աշխենի
դժբախտ ամուսնության դառը փորձը, ինչ-որ կերպ նրա մեջ
ամուսնության նկատմամբ անվստահության զգացում էր
առաջացրել: Շատերն էին նրան ամուսնության
առաջարկություն անում, սակայն նա այդ մասին նույնիսկ
չէր մտածում, շարունակում էր այդ հարցն իր համար
փակված համարել: Նա կարծես թե վախեցած էր Աշխենի
դժբախտ կյանքը տեսնելով…
Յուրատիպ աղջիկ էր նա և շատ սրտացավ: Այդ
գեղեցկուհին երկար մտորեց ամուսնությունից առաջ: Ծանր
ու թեթև արեց բոլոր քայլերը, նոր հետո միայն ամուսնացավ,
որպեսզի ընկերուհու պես հետագայում չսխալվեր
ամուսնության հարցում: Իհարկե, արդյունքում երջանիկ
ամուսնություն ունեցավ:

Աշոտն ի սրտե հավանում էր այդ գեղեցկուհուն և


հարգանքով էր վերաբերվում նրան: Նրա կարծիքով, նա իր
էությամբ բոլորովին նման չէր ոչ մեկին: Գուցե այդ էր
պատճառը, որ անվերապահորեն վստահում էր նրան: Ամեն
անգամ, երբ առիթ էր լինում, կնոջն ասում էր՝
-Աշխե՛ն, Սուսաննան իրոք ինձ անչափ դուր է գալիս,
շատ ազնիվ ու անկեղծ աղջիկ է նա: Չի դադարում
զարմացնել ինձ իր անկեղծ վերաբերմունքով: Ստիպում է
հաճախ անկեղծանալ իր հետ ու անկաշկանդ շփվել և այն
նրա մոտ ստացվում է: Այն տպավորությունն է, որ նրան
մանկուց եմ ճանաչել և երբեք տարաձայնություններ չեմ
ունեցել: Ուրախ եմ, որ նա կա մեր կողքին:
Աշխենը երբեմն զարմանում էր ամուսնու անկեղծ
խոստովանության վրա, քանի որ, նա հազվադեպ էր որևէ
մեկի մասին այդքան դրական արտահայտվում, այն էլ կնոջ
ներկայությամբ: Նա գիտեր, որ ամուսինն անչափ չոր ու
կոպիտ մարդ էր, բծախնդիր, ոչ բոլորին էր հավանում և
գովաբանում, էլ չեմ խոսում վստահության մասին: Շոյվում
էր նրա անկեղծ խոստովանությունից, քանի որ, երբեք չէր
կարող պատկերացնել, որ Սուսաննան կարող էր երբևէ իր
կողքին չլինել…

Սուսաննան ուներ ընդամենը մեկ եղբայր, ում հետ


Աշխենը նույնպես երբեմն շփվում էր: Հիանալի ընտանիքի
աղջիկ էր ու չափի մեջ: Ամուսինն էլ լավ մարդ դուրս եկավ և
ինչպես կյանքը ցույց տվեց, նվիրված ընկեր դարձավ նրանց
համար: Աշխենի նկատմամբ, ամուսնության առաջին իսկ
օրվանից հարգանքով լցվեց: Միևնույն կապվածությունը
զգաց, ինչպիսին զգում էր Սուսաննան և ուրախությամբ
ողջունեց նրանց ընկերությունը:
Երբ Աշխենն ամեն անգամ ամուսնուց լսում էր
նմանօրինակ արտահայտություններ իր ընկերուհու մասին,
հպարտությամբ էր լցվում ու կատակով ասում էր նրան՝
-Ա՛յ խորամանկ մարդ, դու երբեք թաց տեղ պառկողը
չես: Գիտե՛ս, թե ինչ ես ասում: Հասկացել ես, որ ցանկանաս
թե ոչ, նա իմ կողքին լինելու է և ես երբեք կապը չեմ խզելու
նրա հետ, ստիպված շողոքորթում ես: Գիտես, որ նա միակ
մարդն է, ով հիանալի հասկանում է ինձ, վերաբերվում է
այնպես, ինչպես ինքս կցանկանայի ինձ վերաբերվեն:
Ստիպված շաղակրատում ես, որ չնեղանամ վրադ: Գիտես,
թե չգիտե՞մ…
-Ո՛չ Աշխե՛ն, ինձ լավ ես ճանաչում: Եթե մեկն ինձ դուր
չի գալիս, երբեք չեմ կարող նրա հետ շփվել, անկախ այն
բանից, թե նա ով է, կամ ինչպիսի մարդ է նա: Որքան էլ, որ
ստիպված լինեմ գիտակցաբար մոտենալ նման հարցերին,
միևնույնն է, չեմ կարող բռնազբոս շփվել մի մարդու հետ, ում
պարզապես չեմ ընդունում: Հարկ եղած դեպքում, հանուն
քեզ՝ ուղղակի կլռեմ, սակայն, չեմ ողջունի նրա
ընկերությունը, բայց Սուսաննան ուրիշ մարդ է: Բոլորովին
կապ չունի, որ նա քո մտերիմ ընկերուհին է: Պարզապես նրա
հետ հաճելի է շփվել: Նա վստահություն է ներշնչում: Երբեք
մտքովս չի անցնի, որ նա ընդունակ կլինի որևէ ստորության:
Այդպես անվերապահորեն վստահել և սիրել եմ իմ կյանքում
միայն Գագիկին: Նա իմ միակ ընկերն է, ով անկեղծ նվիրված
է ինձ, թեպետ Ազատն էլ վատ մարդ չէ:

Գագիկն ու Սվետան նրանց կողքին մնացին: Այդ


տարիների ընթացքում, աջակցեցին նրանց ամեն հարցում՝ և՛
հոգեպես, և՛ ֆիզիկապես: Նրանց մտերմությունը
շարունակվեց մինչև վերջ: Գագիկը շարունակում էր
Աշխենին սրտացավորեն վերաբերվել, առանձնակի
հարգանք էր զգում նրա նկատմամբ: Ինքն էլ իր հերթին
Աշխենի համար դարձել էր և՛ լավ ընկեր, և՛ հոգեհարազատ
մարդ, և՛ եղբայր, որի մասին երազել էր նա ողջ կյանքում:
Նրանից ետ չէր մնում նաև Սվետան: Աշխենի կողքին էր
միշտ, աջակցում էր նրան ամեն հարցում, հաճախ էր
հյուրընկալվում, հյուր հրավիրում, առիթի դեպքում էլ
պաշտպանում էր բոլորից՝ անգամ Աշոտից: Նրանք
ամուսիններով հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին
և երբեք չդրժեցին եկեղեցում տված հավատարմության
երդումը: Այդ ողջ տարիների ընթացքում նրանց ընտանիքի
բարեկամը մնացին: Հաճախ էին հորդորում Աշոտին մեկ
երեխա որդեգրել մանկատնից և խաղաղ ապրել: Սվետան
Աշոտի հետ ավելի խիստ էր խոսում, քան Գագիկը: Իսկ երբ
Աշոտը փորձում էր հարցը շրջանցել, նա ուղղակի
ահաբեկում էր նրան՝
-Աշո՛տ, եթե շարունակես այդպես եսասիրաբար
համառել, կմոռանամ, որ դու մեր ընկերն ես: Ընկերուհուս
կհամոզեմ բաժանվել քեզնից, կամ կապնվել մեկ ուրիշ
տղամարդու հետ և նրանից երեխա ունենալ, որ հասկանաս,
այդպես չի կարելի վարվել սիրած կնոջ հետ: Նա իրավունք
ունի անձնական երջանկության: Գուցե երեխան դառնա նրա
միակ երջանկությունն այս կյանքում…
Իսկ Աշոտն արդեն խեղճացած, պարտությունն
ընդունելով, ստիպված պատասխանում էր՝
-Էհ՛, թող երեխա ունենա, ի՞նչ անեմ, ես դեմ չեմ լինի:
Կարևորն այն է, որ նա իրեն երջանիկ զգա և մայրանա: Ես
միայն ուրախ կլինեմ…..
-Աշո՛տ, իսկ դու անձամբ ի՛նչ ես մտածում այդ
կապակցությամբ, երեխա ուզո՞ւմ ես որդեգրել, - հաճախ
հարցնում էր Գագիկը:
-Չգիտեմ….ես այն տարիքում չեմ, որ երկմտեմ: Եթե
կինս գտնի, որ ինքը պատրաստ է դրան, ես դեմ չեմ լինի….
Սուսաննային նունպես անհանգստացնում էր Աշխենի
կարգավիճակը, ավելին, քան կարելի էր պատկերացնել: Նա
զգում էր, որ Աշխենի առողջական վիճակը հետզհետե
վատանում էր, իսկ ինքը նրան ոչնչով օգնել չէր կարողանում:
Անհանգստանում էր, քանի որ գիտեր, որ այդ հիվանդության
բուն պատճառը հորմոնալ խանգարումն էր, որը ոչ նորմալ
սեռական կյանքով ապրելու և երկարատև սթրեսների
հետևանք էր:
Բնության օրենքն է այսպիսին և ոչ ոք այն հերքել չի
կարող: Պարզապես մեկի մոտ արտահայտված է մի քիչ
ավելի թույլ, մեկ ուրիշի մոտ առավել հստակ, սակայն
արդյունքը մեկն է՝ հորմոնալ խանգարումը առաջ է բերում
առողջական տարբեր խնդիրներ և տհաճ հետևանքներ:
Սուսաննան, ինչպես Սվետան և այլոք, նույնպես հորդորում
էր նրան երեխա որդեգրել, կամ էլ թքել այլոց կարծիքների
վրա, մտածել սեփական առողջության և կյանքի մասին:
Նա ավելի քան վստահ էր, որ ամուսինների միջև եղած
փոխադարձ կապը, երեխայի ծնվելուց հետո ավելի
կամրապնդվեր, մանավանդ, ինչպես հետո պարզվեց, Աշոտն
իրականում ամենևին էլ հրեշ չէր, ինչպես կարծում էին
շրջապատում շատերը: Նա անզորությունից էր այդպես
չարացել: Նա իրականում փափկասիրտ ու ներողամիտ,
հատկապես Աշխենի նկատմամբ:
Երկար տարիներ լինելով նրանց ընտանիքի կողքին,
մտերմանալով Աշոտի հետ, Սուսաննան մոտիկից ճանաչեց
նրան ու նրա նկատմամբ հարգանքով լցվեց: Այլևս վատ չէր
արտահայտվում նրա մասին, ինչպես նախկինում: Երբեմն
ամաչում էր այն բանի համար, որ ժամանակին նրան շատ էր
նեղացրել: Հասկացավ, որ նրա կոպտությունը գալիս էր
միայն անզորությունից ու չափից ավելի
ինքնապաշտպանության զգացողությունից: Նա մեղավոր էր
այնքանով, որ կնոջից թաքցրել էր իրականությունը:
Սուսաննան պարզապես խղճում էր նրանց երկուսին:
Նա երևի թե միակ մարդն էր, ով անկեղծորեն սիրում
էր Աշխենին: Հստակ գիտեր Աշխենի խնդիրերի մասին:
Պատրաստ էր հանուն Աշխենի երջանկության, ամեն ինչ
անել, սակայն ուշ էր արդեն: Աշխենը շատ ուշ սկսեց
ուշադրություն դարձնել առողջական խնդիրների վրա, այն էլ
Սուսաննայի տևական հորդորներից հետո: Երբ արդեն
Աշխենը ստիպված բժիշկին դիմեց, արդեն շատ էր
ուշացրել…
Սուսաննան լավ էր ճանաչում Աշխենին, համոզված
էր, որ նա առաքինի կին էր, բարոյականության մարմնացում,
ընդունակ չէր դավաճանության: Միևնույն ժամանակ,
հասկանում էր, որ հենց այդ նույն բարոյականության և
բարեպաշտության պատճառով, օր-օրի կորցնում էր նրան:
Լացում էր անձայն ու տառապում անզորությունից…
Լինելով առաքինի կին, ավանդական ընտանիքում
մեծացած, ազգային ավանդույթները հարգող և հավատարիմ
մեկը, Սուսաննան հասկանում էր, որ երբեմն ստիպված իր
սկզբունքներին դեմ էր գնում՝ հանուն Աշխենի կյանքի և
առողջության: Նրան այնպիսի խորհուրդներ էր տալիս,
որոնց մասին կամաչեր անգամ մտածել տարիներ առաջ:
Բայց արդեն հարցը նրա կյանքին ու առողջությանն էր
վերաբերվում: Չէր ուզում անգամ մտածել, որ ընկերուհին,
հենց այդ բարեպաշտության զոհն էր դարձել: Աշխենը մեկն
էր այն կանանցից, ով տարիներ շարունակ զսպելով իր մեջ
սեռական կյանքով ապրելու բուռն ցանկությունները, սիրելու
և սիրվելու անհագ կիրքը, մայրանալու ցանկությունը՝
մարում էր ամուլ ամուսնու կողքին: Նա իրեն սպառում էր
մտածված, որ ձեռքից ձեռք չընկներ և չդառնար այլոց
բերանի ծամոնը, բամբասանքի առարկան, որ ետևից
չգոռային <<պոռնիկ>>….
Սուսաննան տանջվում էր հոգով: Նա հստակ գիտեր,
որ երեխա ունենալու դեպքում, կիմաստավորվեր նրանց
երկուսի կյանքն էլ միաժամանակ, սակայն չէր լուծվի նրա
առողջական խնդիրները: Այսպես թե այնպես, նա գիտեր, որ
ընկերուհին դատապարտված էր մահվան: Միայն մտովի
Աստված էր կանչում ամեն օր, որ ընկերուհուն չկորցներ:
Ի՞նչ իմանաս, գուցե ինչ-որ կերպ մի հրաշք կատարվեր, որի
արդյունքում փրկվեր քառասունը հազիվ բոլորած,
երիտասարդ ընկերուհու կյանքը….

Աշխենի առողջական վիճակը գնալով վատանում էր և


դա ակնհայտ էր:Նա փորձում էր ամեն ինչ խնամքով
թաքցնել բոլորից, սակայն ապարդյուն, այլևս անհնարին
էր…
Մեկ անգամ Սուսաննան անակնկալի եկավ: Աշոտն
առանձին, առանց Աշխենի իմացության հանդիպման
կանչեց: Անհանգստացած էր նա: Դողդողուն ձայնով խնդրեց
այդ մասին առայժմ Աշխենին ոչինչ չասել: Նրա
հանկարծակի զանգն անհանգստացրեց Սուսաննային:
Անմիջապես ամեն ինչ թողած, շտապեց այդ խորհրդավոր
հանդիպմանը: Երբ հանդիպեցին, Աշոտին տեսնելով, նա
խիստ զարմացավ: Երբեք նրան այդաստիճան մտազբաղ չէր
տեսել: Նրան տեսնելուն պես, անհանգստությունից այլևս
չհամբերեց ու հարցրեց՝
-Ի՞նչ է պատահել Աշո՛տ, դեմքիդ բոլորովին գույն չկա:
-Սուսա՛ննա, շնորհակալ եմ, որ եկար, տեղս չէի
գտնում, պետք է անպայման քեզ հետ խոսեի: Այս մասին
միայն քեզ հետ կարող եմ ազատ խոսել, թե չէ կխենթանամ:
Գիտե՛մ, որ Աշխենը միայն քեզ է վստհում այն, ինճն ուրիշից
կամենում է թաքցնել:
-Խոսի՛ր Աշոտ, արդեն անհանգստացնում ես ինձ:
-Այսօր պոլիկլինիկայից մեր տեղամասային բժշկուհին
էր եկել ինձ մոտ: Նա խիստ անհանգստացած էր Աշխենի
առողջության համար: Զգացվում էր, որ ամեն ինչ ավելի լուրջ
էր, քան թե կարելի էր պատկերացնել: Նրա ձայնը նույնիսկ
դողում էր խոսելիս, պարզ երևում էր, որ վախեցած էր
անչափ: Չգիտեմ, թե ինչպես այդ մասին ասեմ:
-Աշոտ խոսի՛ր վերջապես, ի՞նչ է պատահել…
Աշոտն այլևս խոսել չկարողացավ, երեխայի պես
սկսեց արտասվել: Նրա անհանգստությունն ակամա
Սուսաննային փոխանցվեց: Նախապես չիմանալով, թե նա
ինչ էր իրականում պատրաստվում ասել, նրա գունատ
դեմքին անգամ նայելով, անմիջապես կռահեց նրա մտքինը և
խնդրին նախօորոք քաջատեղյակ լինելով, անկեղծացավ նրա
հետ ու արտասվեց: Չսպասելով, որ նա խոսքն ավարտին
հասցներ, ավելացրեց՝
-Բժշկուհին լաբորատոր քննության արդյունքներն էր
բերել, այո՞ ….
-Այո՛ Սուսան: Պարզում է, որ դու այդ մասին նախօրոք
գիտեիր:
-Ների՛ր եղբայր, մի քանի օր է, ինչ այդ մասին գիտեի,
սակայն, Աշխենն արգելել էր այդ մասին քեզ հետ խոսել: Այն
իմ գաղտնիքը չէր, որ կարողանայի քեզ ասել: Նա անձամբ
պետք է քեզ այդ մասին ասեր: Ինձ շատ էր խնդրել, որ
առայժմ լռեմ, մինչև որ հոգեպես պատրաստ լիներ այդ
մասին խոսելու: Նա տեղը չի գտնում, ողջ օրն արտասվում է,
տառապում անձայն, սակայն մորն այս ցնցումից զերծ
պահելու համար լռում է, մինչև օնկոլոգիագան ինստիտուտի
լաբորատորյայում արված վերջին հետազոտության
պատասխաններն էլ պատրաստ լինեն:
Աշոտն այս լուրն առնելուց հետո, այլևս իրեն
զգացմունքները զսպել չկարողացավ: Այս անգամ սկսեց
երեխայի պես բարձրաձայն արտասվել ու խփել գլխին: Նա
ցնցվում էր հանկարծահաս լուրից, չգիտեր, թե ինչպես իրեն
պահեր: Միայն շարունակ պնդում էր, որ այդ ամենի
մեղավորն ինքն էր: Ողբում էր, մտքերը բարձրաձայն
արտահայտում՝
-Հասկանո՞ւմ ես Սուսա՛ն, այդ ամենի մեղավորը ես եմ:
Ես խորտակեցի այդ աղջկա կյանքն իմ եսասիրության
պատճառով: Այս ի՞նչ արեցի….
Սուսաննան այլևս չկարողացավ հուզմունքը զսպել: Իր
կամքից անկախ զայրացած պոռթկաց՝
-Ի՞նչ ես երեխայի նման ձայնդ գլուխդ գցել, թե
մեղավոր ես Աշո՛տ, հանգստացի՛ր: Դու վաղուց պետք է
այդքան բանը հասկանայիր, երբ նրան նենգաբար կողքիդ
պահում էիր: Այժմ, որ այդպես աղիողորմ լաց ես լինում,
ի՞նչն է փոխվելու, կասե՞ս: Այսքան տարիներ միասին եք
ապրում, քանի՞ անգամ ես նրա մասին մտածել,
հետաքրքրվել նրա առողջությամբ, քանի՞ անգամ ես նրան,
որպես կին երջանկացրել, նրա հետ նորմալ սիրով զբաղվել,
հետն անկեղծ եղել: Քեզ ոչ ոք չէր ասե՞լ, որ աղջկա կյանքի
հետ ես խաղ անում, հանգիստ թող նրան: Չէ՞ որ, նա դեռ
շատ երիտասարդ էր, նորմալ, առողջ կին: Նա էլ ինչպես
բոլոր նորմալ կանայք՝ սիրել և սիրվել էր ուզում: Կողքին
նորմալ և առնական տղամարդու կարիք էր զգում, սիրո
պակաս, բավարարված լինելու անհագ ցանկություն: Իսկ դու
նրան ի՞նչ ես տվել տարիներ շարունակ՝ ցավից ու
տառապանքից բացի: Ուրիշ է, երբ կինը միայնակ է ապրում,
ամուսին չունի, զուգընկեր չունի, հեռու է որևէ մեկի
նկատմամբ կիրք, կամ սեռական ցանկություն զգալուց: Բայց,
որքան գիտենք՝ կինդ ամուսին ուներ կողքին, սակայն
միայնակ էր իր խոհերի հետ: Տարիներ շարունակ ապրում էր
քեզ հետ, քնում և արթնանում քեզ հետ, հպվում էր քեզ ու
խենթանում սիրո պակասից: Գիտակցաբար զսպում էր իր
մեջ կիրքն ու ցանկությունները, համառորեն ստիպում էր
իրեն այդ մասին չմտածել: Իրեն ստիպում էր մոռանալ, որ
ինքն առողջ կին էր, պատրաստ մայրանալու, երջանիկ
կյանքով ապրելու: Իսկ ո՞վ չգիտե, որ այն, ինչը քո
նկատմամբ զգում էր, դա բնական էր, բնության օրենք:
Տարիներ շարունակ կողքիդ սթրեսների և ցնցումների մեջ
ապրեց, սիրեց և միաժամանակ ատեց, վիրավորված քո
խաբեությունից, իրեն կույր ձևացրեց, խուլ, համր, որ ոչ մի
քննադատություն չլսեր քո հասցեին, ստիպված չլիներ որևէ
մեկի մոտ քեզ արդարացնել, կամ արժանին մատուցել:
Շարունակե՞մ, թե՞ այսքանը բավական է….
Չի կարող կինն ամուսին ունենալ, ամուսնու կողքին
քնել, արթնանալ ու սիրուց զուրկ մնալ՝ ամուսնության
օրվանից սկսած: Նա գոնե մեկ երեխա չունեցավ, որ գոնե
նրան նվիրվեր ու իր դժբախտության մասին մոռանար: Բայց,
այդքանից հետո անգամ, խենթ ընկերուհիս մնում էր կողքիդ
այդպես խենթացած ու քեզ նվիրված ապրում: Տասնհինգ
տարի շարունակ՝ առանց սիրո արբունք ապրելու, առանց
սիրելու և սիրվելու՝ ապրեց քո կողքին, դա ճի՞շտ էր արդյոք:
Արդյո՞ք դու նրա հետ ազնիվ ես վարվել, չես իմացել երբեք,
որ հորմոնալ խանգարումներից, կնոջ մոտ առողջական
հազար ու մի տեսակ խնդիրներ կարող են առաջանալ,
կանացի բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք
արդյունք են հորմոնալ խանգարումների և սթրեսների:
Չգիտեի՞ր, որ հոգեկան ապրումներից, կնոջ մոտ կարող են
առաջանալ նաև հոգեկան խանգարումներ, անգամ
քաղցկեղ….
Ի՞նչ ես կարծում, ադյո՞ք արդարացի էր, որ այդ
հրաշալի աղջիկը, ով տարիներ շարունակ, իր ետևից
տանում էր հարյուրավոր հիացած հայացքներ, տասնյակ
եկրպագուների ախ ու հառաչանքներ, տառապեց կողքիդ
հենց այնպես: Քո կարծիքով նա այս ճակատագրի՞ն էր
արժանի: Մի՞թե նրա մայրը նրան այդքան զրկանքներով, որբ
ու անպաշտպան մեծացնելով, սրտի մեծ դողով պահել-
փայփայելով՝ նման ճակատագիր էր երազել:
-Խնդրում եմ Սուսա՛ն, էլ մի՛ շարունակիր, առանց այն
էլ խիղճս տանջում է ինձ չափից ավելի: Դու էլ չես
պատկերացնում, թե այս պահին ես ինչ եմ զգում:
-Իսկ դու ի՞նչ ես կարծում, ի՞նչ է քո այս մի քանի
ժամվա զգացածը՝ նրա տարիներ շարունակ ապրած
տառապանքների և հոգեկան ապրումների կողքին: Այդ
մասին երբևէ մտածե՞լ ես, Աշո՛տ:
-Սուսա՛ն, ես մեղավոր եմ, գիտե՛մ: Բայց այդքան
դաժան մի եղի՛ր: Արի այդ մասին հետո խոսենք լա՞վ: Նախ,
ե՛կ մտածենք, թե ինչ կարող ենք անել անձամբ ես և դու,
ինչպե՞ս կարող ենք նրա կյանքը փրկել:
-Մինչև հետազոտությունների պատասխանը
չիմանանք, ոչինչ անել չենք կարող Աշո՛տ: Պետք է մի քիչ
համբերենք: Այս մի քանի օրը ևս սպասելով, ոչինչ չի
փոխվելու: Ուզում եմ իմանաս, որ երկուսս էլ հասուն
մարդիկ ենք, գիտակցաբար ամեն ինչին պետք է պատրաստ
լինեք, որ հոգու մեծ ցավից գլուխներս չկորցնենք, մինչև
հասկանանք, թե ինչ ենք անում: Լավ է, որ գոնե այդ տհաճ
լուրն ինձնից չես լսել, այլապես Աշխենը վերջս կտար:
Գիտե՞ս որքան է ինձ խնդրել, որ ես մտածված ինձ հիմարի
տեղ դնեմ ու լռե՛մ…
-Մի՞թե այդ աստիճան ատում է նա ինձ, որ չի
կամենում անգամ ցավն ինձ հետ կիսել….
-Ո՛չ, պարզապես չի ցանկանում ավելորդ անգամ
հիշել, թե ինչպես ես տարիներ շարունակ իր հետ անարդար
վարվել, ինչպես ես իրեն քո սառն ու սպանող
անտարբերությամբ՝ մահվան դուռը հասցրել: Ցավ է ապրում
քեզ հետ անիմաստ ապրած այդքան տարիների համար:
Զգում է, որ մեղավոր է նաև ինքը՝ քեզ չափից ավելի
նվիրվելու համար: Նա մոլորվել է, չգիտի, թե ինչպես վարվի
իր մնացյալ կյանքի հետ: Ամենից շատ մորն է խղճում: Գիտի,
որ իրենից հետո, այդ կինը բոլորովին մենակ է մնալու: Շատ
լավ հասկանում է, որ արդեն եղածը եղած է, այլևս ոչինչ
փոխել հնարավոր չէ: Ընկերուհիս զուր տառապեց կողքիդ և
ցավոք սրտի, դեռ կշարունակի տառապել, եթե որևէ բան
չձեռնարկի:
- Սուսա՛ն, այն տպավորություն է, որ դու էլ ես սկսել
ինձ ատել:
-Ո՛չ եղբայր իմ, դա այդպես չէ: Ցավոք սրտի քեզ
հարգում եմ ավելին, քան կարող էի պատկերացնել, իսկ այժմ
արդեն նույնիսկ խղճում եմ քեզ: Քեզ լավ եմ ճանաչում,
որպեսզի ատեմ: Այս տարիների ընթացքում, հասցրեցի լավ
ճանաչել քեզ, հասկացա, որ դո՛ւ, թեպետ չափից դուրս չոր և
կոպիտ մարդ ես երևում արտաքուստ, սակայն հոգով անչափ
փափկասիրտ ես: Բոլորովին չարություն չկա քո սրտում:
Նույնիսկ ափսոսում եմ, որ ժամանակին քեզ շատ եմ
վիրավորել ու կոպտել: Ինձ թվում էր, թե դու ինքնահավան,
ինքնասիրահարված մարդ ես, քեզնից բացի ոչ մեկին սիրել
չգիտես, սակայն տարիներն այլ բան ապացուցեցին: Քեզ
անչափ հարգում եմ և այդ հերքել չեմ կարող: Ես ո՞վ եմ, որ
քեզ ատեմ, կամ դատեմ: Պարզապես այդպես ես վարվում,
որովհետև քո սխալի պատճառով ինքդ էլ անչափ կոտրված
ես կյանքում և հիասթափված: Դու ուշադրության ու ճիշտ
ընկալման լուրջ կարիք ունես: Գիտեմ, որ պահվածքիդ բուն
պատճառն ինքնապաշտպանությունն է, որն անզորությունից
չափից ավելի շատ է քեզ մոտ զարգացել: Դու վատ մարդ չես
եղբայրս, ո՛չ: Այս տարիների ընթացում ոչ միայն հասցրել եմ
քեզ լավ ճանաչել, այլ մի տեսակ կապվել եմ քեզ և եղբոր պես
հարգում եմ: Այդ իսկ պատճառով, քեզ հետ նույնպես
մտերմացել եմ, եթե հասցրել ես նկատել: Եթե ընկերուհիս
քեզ ընդունում է, ես ո՞վ եմ, որ այլ կարծիք հայտնեմ, կամ թե
քեզ ատեմ: Պարզապես հոգուս ցավից ելնելով, երբեմն քեզ
հետ այդպես կոպիտ եմ խոսում, կներե՛ս: Եթե քեզ ատեի,
իմացած եղի՛ր, այստեղ չէի լինի:
-Շնորհակա՛լ եմ քեզ, իմ լավ ու բարի Սուսաննա:
Միշտ էլ իմացել եմ, որ դու ազնիվ ու արադարամիտ աղջիկ
ես, քծնանքից անչափ հեռու, միշտ էլ ասել ես այն, ինչ
մտածել ես: Այդ իսկ պատճառով, Աստված է վկա, շատ եմ
հարգում և վստահում քեզ: Ուրախ եմ, որ քո հարցում երբեք
չեմ սխալվել, իսկ քննադատություններդ հանգիստ ընդունել
եմ միշտ ու երբեք քեզնից չեմ նեղացել:
-Աշո՛տ, ժամանակը չի հարաբերություններ պարզելու:
Դու արդեն ամեն ինչ գիտես, թեկուզ Աշխենից գաղտնի, էլ
մի՛ հապաղիր: Մի լավ մասնագետ գտի՛ր, տեսնենք, թե նա
ինչ է ասում: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես էլ իմ հերթին
կհետաքրքրվեմ, ինձնից կախված ամեն ինչ կանեմ, միայն թե
միակ ընկերուհուս հետ ոչ մի վատ բան չպատահի:
-Այդ դեպքում գնացի՛նք, Սուսա՛ն: Փորձնենք կապ
պահպանել:
Ճիշտ են ասում, որ ցավը երբեմն ավելի շատ է
մտերմացնում մարդկանց: Նրանք մտերմաբար հրաժեշտ
տվեցին միմյանց ու բաժանվեցին: Երկուսն էլ առանձին-
առանձին արտասվելով, միմյանցից հեռացան անձայն…
ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մեկ շաբաթ անց, Աշխենի հիվանդության հետ


կապված, լաբորատոր հետազոտությունների արդյունքներն
արդեն պատրաստ էին, որի արդյունքում պարզվեց, որ
Աշխենի մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել:
Աշոտը չէր ցանկանում, որ Աշխենն իմանար, որ ինքն
ամեն ինչ գիտեր: Փորձում էր նրանից որքան հնարավոր էր,
թաքցնել դառն իրականությունը: Միևնույն ժամանակ
հասկանում էր, որ թաքցնելով նրանից այդ ահասարսուռ
ճշմարտությունը, չէր կարող վիրահատության
անհրաժեշտությունը նրան բացատրել: Փորձում էր ցույց
տալ, թե ոչինչ չէր պատահել և ոչ մի տեսակ վտանգ չէր
սպառնում նրա կյանքին, բայց իհա՛րկե զուր, քանի որ նա
արդեն ամեն ինչ գիտեր…
Մտքովն անգամ չէր անցնում, որ կինն այդ մասին
վաղօրոք կարող էր իմանալ, այն էլ անձամբ բժժշկից:
Նրան բուժող բժիշկը նրա հետ անկեղծ էր գտնվել և
ոչինչ չէր թաքցրել նրանից, հասկանալով, որ նրան իր
հիվանդության մասին անտեղյակ պահելն ավելի շատ
կվնասեր վիրահատական գործընթացին, իսկ նրան
հարկավոր էր անհապաղ վիրահատել:
Մինչ Աշոտը կմտածեր, թե ինչպես վարվել, Աշխենը
Սուսաննայի հետ գնաց բժշկի մոտ և խնդրեց ամեն ինչ
մանրամասն ասել իրեն և ոչինչ չթաքցնել:
-Բժի՛շկ, ես ուզում եմ, որ դուք ինձ հետ անկեղծ լինեք:
Ես գիտե՛մ, որ դատապարտված եմ մահվան, սակայն, ուզում
եմ իմանալ, թե որքան ժամանակ ունեմ…
-Տիկի՛ն Աշխեն, դուք խելացի կին եք, ձեզնից ոչինչ չեմ
կարող թաքցնել: Ցավոք սրտի շատ ուշ եք մեզ դիմել:
-Ասացե՛ք խնդրեմ, բայց անկեղծորեն, որքա՞ն
ժամանակ կապրեմ վիրահատվելուց հետո և որքա՞ն
ժամանակ առանց վիրահատվելու:
-Բարդ հարց եք տալիս տիկի՛ն: Ոչ ոք չի՛ կարող
կոնկրետ ասել, թե որքան ժամանակ կարող եք ապրել, այն
միայն Աստծուն է հայտնի: Ընդամենը կասեմ, որ այն լիովին
բուժվելու շանսերը քիչ են, պարզապես պետք է ամեն ինչ
անենք, որ հնարավորինս երկար ապրեք:
-Այդ դեպքում ասացե՛ք խնդրեմ, եթե ես հղիանամ,
հիվանդությունը կազդի՞ հղիությանս և պտղի ճակատագրի
վրա:
-Գիտեք, դեռ այսքան ժամանակ չեմ հանդիպել
նմանատիպ դեպքերի, թեպետ լսել եմ, որ եղել է նման մի
քանի դեպք: Ես ձեզ ոչինչ հստակ չեմ կարող ասել, միայն
կարող եմ ասել, որ եթե հղիանաք այդ իրավիճակում, դա մեծ
հրաշք կլինի, քանի որ, կուրծքն ու արգանդը միմյանց հետ
շաղկապված են: Եթե Աստված մի արասցե, նրանցից մեկն ու
մեկն արդեն ախտահարվում է այդ չարաբաստիկ
հիվանդությամբ, մյուսը գրեթե զերծ չի մնում
ախտահարումից:
-Այդ դեպքում ուզում եմ բախտս փորձել, գուցե ինձ
հաջողվի մի հրաշամանուկի կյանք պարգևել և ինձնից հետո
այս կյանքում գոնե մեկ անուն թողնել:
-Բայց որքան որ գիտեմ, ձեր ամուսնու հետ լուրջ
սեռական խնդիրներ ունեք: Չ՞է որ նա ամուլ է, երեխաներ չի
կարող ունենալ:
-Իսկ ո՞վ ասած, որ նրանից եմ պատրաստվում երեխա
ունենալ,-դառնացած պատասխանեց նա…
-Այդ դեպքում ձեզ չեմ հասկանում,- նրա
պատասխանից ցնցված, ասաց բժիշկը:
-Եթե ես դատապարտված եմ մահվան, այն էլ հենց իմ
սիրելի ամուսնու առողջական խնդիրների պատճառով,
ուրեմն թքա՛ծ, թե ինչ կլինի հետո: Կապրեմ այնպես, ինչպես
երբեք չեմ ապրել, կանեմ այն, ինչ երբևիցե մտքովս չի անցել
անել: Որ ողջ կյանքս ապրեցի Աստծո սուրբ պատգամներին
համաձայն՝ ի՞նչ շահեցի, արդյո՞ք այս չէ վարձատրություն իմ
առաքինության: Ո՞վ է իմ մահվանից հետո ափսոսալու իմ
ապրած կյանքի և իմ դժբախտության համար: Ո՞վ է ասելու,
որ խնդրեմ, ևս մի անարատ հոգի զոհը գնաց խաբեության և
անարդարության: Ընդհանրապես, ո՞ւմ ինչ գործն է, թե ես
ինչպես մնացյալ կյանքս կապրեմ: Գոնե այսքանն իմանալուց
հետո, դուք ինձ պետք է հասկանաք և չմեղադրեք…
-Տիկի՛ն, ես ոչինչ չասացի: Ես ո՞վ եմ որ ձեզ դատեմ,
հակառակը, ուրախ կլինեմ, որ ձեզ փոքր ինչ երջանիկ
տեսնեմ
-Չփորձե՛ք քննադատել ինձ բժիշկ: Ձեր աչքերում
զարմանք հայտնվեց….
Բժիշկն անշարժացավ տեղում Աշխենի սրտաճմլիկ և
հուսահատ պատասխանից հետո: Հոգու խորքում, այդ
դժբախտ, բայց առաքինի և վեհանձն կնոջ անկեղծ
պատասխանից, նա մեծ ցավ ապրեց և աննկարագրելի
խղճահարությամբ լցվեց նրա նկատմամբ: Նրա վիճակը
տեսնելով, մեծ ափսոսանք ապրեց այդ պահին և
խորհրդավոր կերպով լռեց, մտքում խորհելով….
Սուսաննան զարմացած նայեց Աշխենի այլայլված
դեմքին և քարացավ տեղում: Նրա հուսահատ, միևնույն
ժամանակ իրեն ոչ հարիր պատասխանը լսելով՝ ապշեց: Այն,
ինչ լսեց նրանից, նրան անչափ զարմացրեց: Այլևս ոչ մի
խոսք չկարողացավ արտաբերել: Նա ցնցված էր ընկերուհու
անակնկալ պատասխանից, թեպետ հիանալի հասկանում էր
նրա հոգեվիճակն ու հոգու անասելի ցավը: Նա միայն լուռ ու
անձայն արտասվեց …

Երբ բժշկի մոտից դուրս եկան, երկար ժամանակ


քայլեցին լուռ ու մտախոհ: Նրանցից ոչ մեկը չէր հանդգնում
խորհրդավոր լռությունն առաջինը խախտել: Երկուսն էլ
մտածելու շատ բան ունեին: Յուրաքանչյուրն իր հերթին լուռ
խորհում էին, սակայն, բարձրաձայն արտահայտվել չէին
կարողանում:
Աշխենի դեմքն այլայլված էր, գույն չկար դեմքին: Հևում
էր հոգու մեծ ցավից, հուզմունքից, անարդարությունից:
Զգացվում էր, որ մտովի կռիվ էր տալիս համայն աշխարհի
դեմ, բայց թե ո՞ւմ հետ կոնկրետ՝ Աշոտի՞, ճակատագրի՞, թե՞
իր վեհանձն ու անկոտրում եսի, որն այսքան տարիներ
ստիպել էր իրեն աչք փակել իրականության վրա, ենթարկվել
դաժան ճակատագրին ու հարմարվել դառն իրականության
հետ՝ հանուն բարոյականության, հանուն իր պատվի…
Ինչ վերաբերվում էր Սուսաննային, ապա նա լուռ
արտասվում էր միայն, ժամանակ առ ժամանակ ափսանքով
լեցուն հայացքով նայում ընկերուհու տանջահար դեմքին
ու….
Անձայն հեկեկում էր միայն….
Այնուամենայնիվ առաջինը խորհրդավոր լռությունը
խախտեց Աշխենը:
-Զարմացա՞ծ ես ասածներիս վրա ընկերուհիս, այն
անակնկա՞լ էր քեզ համար, որ ոչինչ չես խոսում:
-Ո՛չ ամենևին, միայն ցավ եմ ապրում քեզ համար, որ
կյանքդ այսպես դասավորվեց Աշխե՛ն:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ ոչինչ չես ասում:
-Այդքանից հետո անգամ՝ հպարտանում եմ քեզնով
ընկերուհիս: Հպարտ եմ անչափ, որ քեզ պես վեհանձն ու
գերմարդկային ընդունակությունների տեր ընկերուհի ունեմ:
Անկեղծ եմ ասում, հպարտանում եմ քեզնով Աշխե՛ն, որ դեռ
մտածում ես մի անմեղ մանչուկի կյանք տալու մասին, երբ քո
կյանքն է վտանգված արդեն:
-Գոնե իմ մահից հետո, կլինի մեկը, ով հաճախ
կհիշեցնի քեզ իմ մասին, դու գոհ չե՞ս քույրիկս,-դառը
ժպտալով ասաց Աշխենն ու լուռ արտաքսվեց…
-Գոհ կլինեի, եթե այս վիճակում չհայտնվեիր: Այն, ինչ
ասացիր ինձ նոր, դա ժամանակին պետք է անեիր, բայց ո՛չ
հիմա և ո՛չ ճարահատյալ: Ապա հիշի՛ր, քանի՜-քանի՜
անգամներ անձամբ ես և դու վիճաբանել ենք այս հարցի
կապակցությամբ: Քանի՞ անգամ եմ հորդորել քեզ նույն բանն
անել, գոնե քո իսկ առողջության համար կյանքդ վերափոխել,
սակայն լսել անգամ չէիր կամենում: Ցավում եմ, որ ո՛չ ես, ո՛չ
էլ դու, պատկերացնել անգամ չէինք կարող, որ սեռական
անբավարվածությունը, հաճախակի սթրեսները կարող էին
հանգեցնել հորմոնալ խանգարումների, կամ այսպիսին
հետևանքներ կարող էին ունենալ: Երկուսս էլ երիտասարդ
աղջիկներ էինք, անհոգ, անփորձ, պարզ ու միամիտ, ի՞նչ
իմանայինք, որ կյանքում հնարավոր էր այսպիսի բան
պատահել քեզ հետ: Աշխե՛ն, հավատա՛, որ իրոք կորցրել եմ
ինձ, նույնիսկ չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ: Միայն մի բան
կարող եմ վստահ քեզ ասել, որ ինչ որոշում էլ որ կայացնես,
քեզ կհասկանամ և կողքիդ կլինեմ մինչև վերջ, միայն թե դու
քեզ լավ զգաս ու նպատակիդ հասնես:
-Շնորհակալ եմ անչափ՝ իմ լավ ու բարի Սուսաննա:
Ես երբեք չեմ կասկածել քո անկեղծության վրա, բայց հիմա
առավել ևս հպարտանում եմ, որ քեզ պես սրտացավ
ընկերուհի ունեմ: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այսպես
առատորեն պարգևատրել է՝ քեզ ինձ նվիրելով: Շնորհակալ
եմ, որ եթե մեկ դուռը փակել է իմ առջև, գոնե մի քանիսը
բացել է: Համոզված եմ, որ ինձանից հետո, երբեք մենակ չես
թողնի մայրիկիս:
-Լռի՛ր Աշխե՛ն, լսել չեմ ուզում այդ անհեթեթությունը:
Նույնիսկ չես կարող պատկերացնել, թե ինչ մեծ ցավ եմ
ապրում այդ մասին լսելիս:
-Հաշտվի՛ր իրականության հետ ընկերուհիս: Ես ոչ
առաջինն եմ, ոչ էլ վերջինն այս վիճակում: Միայն խնդրում
եմ, ինձ անկեղծ պատասխանի՛ր, դու կողքիս կլինե՞ս մինչև
վերջ, աջակցե՞ս ինձ՝ ինչ էլ որ անելու լինեմ:
-Աշխե՛ն ջան, ես միշտ եղել եմ ու կմնամ կողքիդ, ինչ էլ
որ որոշելու լինես, կհարգեմ որոշումդ, քանի որ, դա քո
կյանքն է, դու ես իրավասու որոշումներ կայացնել: Խնդրում
եմ միայն, անելիքդ լավ կշռադատի՛ր, համոզվի՛ր, որ ճիշտ ես
անում, որ իսկապես ուզում ես այդ քալին դիմել:
-Հիմա ավելի քան համոզված եմ, որ այդպես եմ ուզում,
սակայն ոչ նրա համար, որ տղամարդու կարիք ունեմ, այլ
նրա համար, որ մայրանալ եմ ուզում, ինձանից հետո այս
կյանքում մեկին թողնել, հիշատակս անմահացնել,
մայրության բերկրանքը զգալ եմ ուզում՝ իհա՛րկե, եթե
Աստված կամենա և այն ստացվի, թեկուզ կարճ
ժամանակով…
-Ուրեմն բախտդ փորձի՛ր քույրիկս, գուցե դեռ ոչինչ
կորած չէ, դեռ կարող ես երջանիկ լինել, թեկուզ կարճ
ժամանակով, թեկուզ միայն մայրանալով:
Նրանք անկեղծորեն գրկախառնվեցին, միմյանց
հուսադրեցին ու բաժանվեցին արտասվելով, սակայն, այս
անգամ լավի սպասումով……
ՀՈՒՍԱՀԱՏ ՔԱՅԼ

Աշխենը հիվանդության մասին Աշոտին ոչինչ չասաց:


Ընդհանրապես լռեց ու պարփակվեց իր մեջ: Նրան ոչինչ
չասած նաև իր մտադրությունների մասին: Բայց
վիրավորանքն ինչ-որ կերպ արտահայտելու համար,
հայտարարեց՝
-Աշո՛տ, տեղեկացնում եմ քեզ, որ մտադիր եմ կյանքս
վերափոխել:
-Ուրախ եմ քեզ համար Աշխե՛ն ջան, բայց ուզում եմ
իմանալ, թե ինչպե՞ս ես պատրաստվում այն անել:
-Կիմանա՛ս, երբ ժամանակը գա: Բոլոր դեպքերում
խոստանում եմ, որ դու առաջինն այդ մասին կմանաս:
-Ես ուրախ կլինեմ քեզ համար, միայն թե իմանամ, որ
դու դրանից հետո երջանիկ կլնես:
Աշխենին Աշոտի փաղաքշական տոնը փոքր-ինչ
կասկածելի թվաց: Նա երբեք այդքան մեղմ չէր խոսել իր հետ:
Նույնիսկ մոռացել էր վաղուց այն մասին, որ ամուսինը
երբեմն կարող էր սիրալիր լինել:
-Աշո՛տ, դու նույնիսկ փորձում ես ինձ ժպտա՞լ,
ինչպե՞ս հասկանամ…
-Ես գել ու գազան հո չեմ Աշխե՛ն, որ այդպես ես
խոսում: Ինչո՞ւ ես իմ մասին այդքան վատ կարծիք կազմել:
-Ների՛ր Աշո՛տ, սակայն ինձ համար խորթ է քո այս
խորհրդավոր տեսակը: Վաղուց է, ինչ քո կողմից
անտարբերության եմ մատնված: Մոռացել ես, որ այս տանը,
քեզանից բացի մեկն էլ է ապրում: Չեմ թաքցնի, որ հաճելի է
անչափ ինձ համար, կրկին նման պատվի և ուշադրության
արժանանալ, բայց այնուամենայնիվ զարմացած եմ քո
վերաբերմունքից: Բոլոր դեպքերում, շնորհակալ եմ բարի
խոսքերի համար:
Աշոտը փորձում էր որքան հնարավոր էր սիրալիր
լինել կնոջ նկատմամբ: Աշխատում էր հնարավորինս երկար
զրուցեր սիրելի կնոջ հետ, նրա սիրտը շահեր, իրենց
ամուսնական հարաբերությունները կարգավորեր, սակայն
ապարդյուն: Որքան ջանում էր այն վերականգնել, միևնույնն
է, ոչինչ չէր ստացվում, քանի որ, արդեն վաղուց նրանց մեջ
եղած փոքր ինչ սերն ու հարգանքը անցյալում էր մնացել….
Աշխենը խույս էր տալիս նրանից, որքան հնարավոր էր
շատ: Աշոտին թվում էր, թե պատճառը հիվանդությունն էր,
այդ իսկ պատճառով լռում էր:
Այսպես տևեց մի քանի ամիս: Աշխենն ամբողջովին
փոխվեց, սկսեց առանձնակի ուշադրություն դարձնել իր
վրա, երբեմն աշխատանքից հետո ուշանալ: Հետզհետե
դարձավ անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Նրան
հետաքրքրում էր միայն մի բան՝ շուտ ընկեր ունենալ և
հղիանալ, ասես դա արդեն իր կյանքի գերագույն նպատակն
էր դարձել…
Այդպես էլ արեց:
Կարճ ժամանակ անց, նա իր կողքին ունեցավ մի
հիանալի տղամարդ, մարդ, որը վաղուց էր սիրահարված
նրան, սիրահետել էր տարիներ շարունակ և չէր ամուսնացել
երբեք:
Եղան մարդիկ, ովքեր մի քանի անգամ տեսան նրանց
միասին, սակայն, որքան էլ որ տարօրինակ թվար,
բամբասելու փոխարեն՝ ուրախացան միայն: Ամենքն իր
հերթին եզրահանումներ էր անում՝
-Շուտ պետք է Աշխենն ուշքի գար և կյանքը նորմալ
դասավորեր….
Ոչ մեկի մտքովն անգամ չէր անցնում, թե Աշխենն ինչ
վիճակում էր հայտնվել իր կամքից անկախ, ինչպես էր
կենաց և մահու պայքար տալիս անձայն: Ոչ ոք չէր կարող
կռահել անգամ, թե այս քայլին նա ինչի համար էր դիմել՝ այն
էլ այդ տարիքում: Այդ մասին գիտեր միայն Սուսաննան,
սակայն համառորեն լռում էր ու լուռ արտասվում: Նա
խենթանում էր այն մտքից, որ նրան շուտով կորցնելու էր,
որքան էլ որ փորձեր այն ժխտել…..

Որոշ ժամանակ անց, Աշխենը Սուսաննային


հրավիրեց սրճարան: Այդ օրը, նա արտասովոր կերպով
հուզված էր, աչքերը փայլում էին ուրախությունից: Տեսնելով
նրան, Սուսաննան նույնիսկ զարմացավ: Իրեն համար
անակնկալ էր մտերիմ ընկերուհու այդ արտասովոր
հրավերն ու հպարտ կեցվածքը, սակայն ինչ խոսք, հաճելի էր
անչափ: Նա մոռացել էր, թե վերջին անգամ երբ էր
ընկերուհուն տեսել այդքան ուրախ և երջանիկ, կամ թե
տեսե՞լ էր արդյոք: Երբ արդեն նստեցին սեղանի շուրջ,
Աշխենը շամպայն պատվիրեց, ապա դառնալով
Սուսաննային, նկատեց նրա անհանգստությունն ու որսաց
նրա անորոշ հայացքը: Փոքր ինչ սպասեց, մտքերն ի մի
բերեց, ապա հպարտությամբ ասաց՝
-Այո՛ սիրելիս, դու չես սխալվում, ես իրոք աշխարհի
ամենաերջանիկ կինն եմ այս պահին, բայց խնդրում եմ,
համբերություն ունեցի՛ր և մի քիչ սպասի՛ր, մինչև շամպայնը
կբերեն:
-Աշխե՛ն, չգիտեմ, թե ինչ ես պատրաստվում ինձ ասել,
բայց կարող եմ միայն նկատել, որ շատ ես գեղեցկացել: Կինը
երկու պատճառ ունի միայն այսպես պայծառանալու և
կերպարանափոխվելու: Առաջինը՝ երբ պատրաստվում է
ամուսնանալ, երկրորդը՝ երբ պատրաստվում է մայրանալ….
Երկուսն էլ միաժամանակ, անկեղծ ուրախությունից
արտասվեցին և գրկախառնվեցին: Հետո իհա՛րկե, շամպայնը
բերեցին, սակայն արդեն այն կորցրել էր իր խորհրդավոր
նշանակությունը: Մնում էր միայն խմել ու հարբել
ուրախությունից, քանի որ, առանց այդ էլ արդեն ամեն ինչ
պարզ էր:
Աշխենն անչափ երջանիկ էր այդ պահին, փայլում էր
երջանկությունից, անգամ մոռացել էր իր հիվանդության
մասին: Նույնիսկ չգիտեր, թե ինչ պետք է աներ այդքանից
հետո:
-Աշխե՛ն, իսկ դու չե՞ս պատրաստվում բժշկին այդ
մասին ասել:
-Ես արդեն եղել եմ բժշկի մոտ, նույնիսկ
համապատասխան հետազոտություններ եմ անցել: Առաջին
լավ լուրն այն էր, որ բժիշկս ասաց, որ ուռուցքը չի մեծացել,
մնացել է անփոփոխ: Երկրորդ ուրախ լուրն այն էր, որ ինձ
ասացին, եթե անգամ չնահանջի այն, ապա գոնե այդ
ընթացքում չի զարգանա ավելի: Չի բացառվում, որ նույնիսկ
հնարավոր է, որ այն պտղի վրա տհաճ հետևանքներ
չունենա: Մնում է հուսալ, որ Աստված կխղճա ինձ այս
անգամ և կօգնի նրան լույս աշխարհ բերել:
-Աշխե՛ն, իսկ ինչպե՞ս ես պատրաստվում Աշոտին այդ
մասին ասել:
-Այսօ՛ր, քեզ հետ միասին կասեմ:
-Այսի՛նքն….
-Այսինքն այն, որ նա հիմա ուր որ է կգա, նրան էլ եմ
կանչել: Միասին նրան ամեն ինչ կասե՛նք:
Սուսաննան հանկարծակի եկավ Աշխենի այդ
անակնկալ պատասխանից, սակայն ոչինչ չհասցրեց ասել,
քանի որ, հենց այդ պահին նրանց մոտեցավ Աշոտն ու
գրկախառնվեցին: Այն տպավորությունն էր, թե Աշոտն այս
մասին վաղուց էր կռահել, սակայն հարգելով կնոջն ու նրա
ապրումները, գիտակցաբար լռել էր, մինչև նա ամեն ինչ
իրեն անձամբ կասեր: Նա հանգիստ տեղավորվեց սեղանի
շուրջ, բազմանշանակալից նայեց իրեն համար այնքան թանկ
ու հարազատ, այդ երկու գեղեցկուհի կանանց, ժպտալով
հարցրեց՝
-Հը՞, ի՞նչ կենաց ենք խմում սիրելի կանայք…
Սուսաննան գոտեպնվեց նրա այդօրինակ ուրախ
տրամադրությունից և ասաց՝
-Աշո՛տ ջան, իհա՛րկե խմում ենք զարմիկիս թանկագին
կենացը: Աչքներս լույս լինի: Ես շուտով մորաքույր եմ
դառնում, իսկ դու չգիտե՛մ…
-Եսասեր մի՛ եղիր սիրելի մորաքույր, ինչո՞ւ չես ուզւմ
ասել, որ ես էլ երջանիկ հայր եմ դառնալու շուտով՝ թեկուզ
ուշացումով,- այս բառերն արագ-արագ արտաբերելով,
Աշոտն ակամա կարմրեց, ապա շամպայնով լի բաժակը
բարձրացրեց, կենաց ասեց, կանանց բաժակներին արագ
խփեց ու միանգամից այն դատարկեց…
Աշխենն ու Սուսաննան զարմացան Աշոտի նման
պահվածքը տեսնելով: Նրա այդօրինակ արձագանքից
հանկարծակի եկան: Միմյանց ապշահար նայելով՝ ուսերը
թափ տվեցին միայն:
-Աշխեն, ինչո՞ւ ես ինձ այդպես զարմած նայում, ասես
առաջին անգամն ես տեսնում: Այո՛, ես շատ ուրախ եմ, որ
մենք երեխա ենք ունենալու շուտով: Ես այս պահին երկար
եմ սպասել, -խառնված արձագանքեց Աշոտը:
-Ասելիք չունե՞ս այսքանից հետո, Աշո՛տ,-զարմացած
հարցրեց Աշխենը:
-Իհա՛րկե ունեմ սիրելիս: Ես հպարտանում եմ քեզնով:
Ուզում եմ որ իմանաս, յուրաքանչյուր հարցում հույսդ ինձ
վրա կարող ես դնել: Ես քեզ կաջակցեմ ամեն հարցում,
միասին մեր երեխային կմեծացնենք: Քեզ կպահեմ ձեռքերիս
վրա, ինչպես թագուհու, միայն թե դու միշտ կողքիս լինես ու
ժպտաս: Ուրիշ ոչինչ չեմ խնդրում քեզնից….
Նա գաղտնի սրբեց արցունքներն ու անչափ հուզված
վերկացավ տեղից, կնոջը գրկեց, ջերմորեն համբուրեց,
կարոտի դառը զգացումով կրծքին ամուր սեղմեց ու լուռ
արտասվեց: Նա ուրիշ մարդ էր կարծես՝ ավելի փափուկ,
հանդուրժող, զգացմունքային, սիրող, հասկացող,
պարզապես մի մարդ, ինչպիսին չէր եղել նախկինում…
Այսպիսով, ամեն ինչ ասված էր, այլևս ոչինչ պետք չէր
ավելացնել: Պարզից էլ պարզ էր, որ նրանք, երեքն էլ անչափ
երջանիկ էին, մնացածի մասին խոսելն արդեն ավելորդ էր…

Տուն վերադառնալուց հետո, Աշոտը կնոջը ջերմորեն


համբուրեց, ծնկեց նրա առջև ու ծնկաչոք ներեղություն
խնդրեց՝ նրան պատճառած այնքան տանջանքների և
անտեղի վիրավորանքների համար:
Աշխենը չէր դադարում զարմանալ, ասես նրա առջև
կանգնած էր մեկ ուրիշ մարդ՝ Աշոտի կերպարանքով: Աշոտի
այս տեսակը նրան ծանոթ չէր: Նա երբեք չէր եղել այդպիսին:
Ուզում էր հասկանալ, թե ինչ էր թաքնված նրա այդօրինակ
կերպարանափոխության հիմքում, սակայն ապարդյուն: Նա
պատկերացնել անգամ չէր կարող, որ Աշոտը գիտեր իր
հիվանդության մասին գրեթե ամեն ինչ, բայց լռում էր
համառորեն: Խորամանկորեն ցույց էր տալիս, թե իրենց
հարաբերությունները նույնն էին մնացել, ինչպես
նախկինում:
Աշխենը զարմացած, բայց զուսպ հետևում էր այդ
ամենին, սպասելով, թե երբ էր վերջապես ամուսինն այս
բեմականացումն ավարտելու: Պարզապես նրա համար այս
ամենը գլուխկոտրուկի էր նման, նույնիսկ ծիծաղելի էր:
Որքան էր նա երազել Աշոտի այս տեսակի մասին, որքան էր
տանջվել նրա պատճառով: Այժմ, երբ այլևս ոչինչ փոխել
հնարավոր չէր, երբ ինքը կենաց և մահու կռիվ էր տալիս, նա
միանգամայն փոխվեց, ուրիշ մարդ դարձավ: Տե՜ր Աստված,
բայց ինչո՞ւ այդքան ուշացումով….
Ավա՜ղ, նա շատ էր, ուշացրել…
Ողջ գիշեր Աշոտը նրան իր գրկում պահեց, գուրգուրեց,
փաղաքշեց, շնորհակալություն հայտնեց կողքին լինելու
համար: Նա անդադար ներեղություն էր խնդրում գործած
սխալների համար և խոստանում էր, որ այլևս երբեք մենակ
չէր թողնելու նարան իր խոհերի հետ, սատարելու էր ամեն
հարցում, իսկ մտովի խնդրում էր Աստծուն, միշտ կնոջ
կողքին լինել ու կյանքը պահպանել…
Այդ օրվանից սկսված, նա փոխվեց և այլ մարդ
դարձավ: Դեմքին միաժամանակ և՛ տխրություն, և՛
տառապանք, և՛ կարոտ ու վիշտ հայտնվեց: Տարիներ անց,
կնոջ առջև իրեն մեղավոր զգաց հանկարծ ու ամոթից մեկ
բուռ դարձավ, վհատվեց: Հասկացավ, որ այս տարիներին
ամենևին չէր պակասել սերը նրա հանդեպ, ավելին՝ սիրել և
դեռ շարունակում էր սիրել ավելի ուժգնորեն: Այդ մարդու
մեջ կարծես ապրում էին երկու անձիք՝ նախկին և ներկայի
Աշոտները:
Երկուսն էլ սիրող, հասնող, միաժամանակ իրարից
տարբեր: Մեկը՝ չարացած էր ամբոխի հանդեպ տարիներ
շարունակ, մյուսը՝ սիրող էր, ներող ու նրբանկատ: Տարբեր
անձիք էին ասես, որոնք երկուսն էլ խենթի պես սիրել ու
շարունակում էին սիրել Աշխենին, սակայն այլ կերպ էին
արտահայտում իրենց սերը: Ցավոք, այդ սերն Աշխենին
երջանկացնելու փոխարեն, աստիճանաբար խորտակեց…
Ցավն ու տառապանքը դարձան Աշոտի մշտական
ուղեկիցն ու այլևս նրան չլքեցին: Մեղքի անսահման
զգացումը տանջում էր նրան: Ցավոք, նա շատ ուշացումով
հասկացավ իսկական սիրո արժեքը: Հասկացավ, թե ինչ
կարևորագույն բան էր պակասել իրենց կյանքում այսքան
տարիներ, որպիսի երջանիկ լինեին երկուստեք, իսկ ինքը
եսասիրաբար չէր ցանկացել անգամ երեխայի անուն լսել:
Հրաժարվել էր կյանքն իմաստավորել՝ թեկուզ փոքրիկ
մարդուկի ծնունդով ….
Տարիներ անց, անտեղի հպարտությունն իր տեղը
զիջեց դառն իրականությանը: Նա Աշխենի առջև գլխիկոր
մնաց, իրեն պարտված համարեց: Տառապանքների գիրկն
ընկնելուց հետո միայն հասկացավ, որ իր աններելի
արարքների պատճառով, խորտակեց և՛ իր, և՛ թե սիրելի
կնոջ կյանքը հիմնովին: Կներե՞ր արդյոք կինն իրեն
այդքանից հետո, թեկուզ հանգուցյալ կյանքում:
Կկարողանա՞ր արդյոք ինքն ապրել այս ծանր մեղքի
զգացումն իր հոգում, թե՞ կնոջ տառապանքներն այլևս
չտեսնելու համար, այսուհետ միայն մահը կկերադասեր:
Տե՜ր Աստված, ինչպիսի անթույլատրելի սխալ էր թույլ
տվել: Որքան էր զղջում, որ ժամանակին հրաժարվել էր
հասկանալ սիրելի կնոջ ապրումները, նրա հոգու ցավը,
հառաչանքների իրական պատճառները: Մեղադրել էր նրան
զուտ այն բանի համար, որ նա ցանկացել էր կողքին փոքր
ինչ երջանիկ լինել, սիրել ու գնահատվել: Իր անզորության
պատճառով, փոխարենը նրա հանդեպ փոքր ինչ
փափկասիրտ և հանդուրժող լինելու, անտեսել էր նրան,
արհամարհել, մեղքը վրան բարդել: Վարվել էր նրա հետ՝
ինչպես սեփական իրի:
Ա՜խ, եթե հնարավոր լիներ ամեն ինչ նորից սկսել:
Կարողանար ժամանակը ետ տալ, ժամանակին հասկանալ,
թե որքան քիչ բան էր հարկավոր կնոջն իր կողքին երջանիկ
ու ապահով զգալու համար, որքան կարևոր էր մարդկային
ճիշտ հարաբերությունների պահպանումն ու սեփական
անժանապատվության ճիշտ դրսևորումը: Ինքն այս հարցում,
փոքրոգի էր գտնվել, ավա՜ղ: Իր դժբախտության պատճառով,
չարացել էր ողջ մարդկության վրա ու զրկել երջանկության
հնարավորությունից նաև իր սիրած կնոջը: Տարիներ
շարունակ, եսասիրաբար նրան իր կողքին էր պահել ու
կյանքը խորտակել՝ սիրելու և գնահատելու փոխարեն….
Այժմ շատ ուշ էր, որևէ բան փոխել իրենց
հարաբերություններում: Մնում էր միայն աղոթել Աստծուն
ու սպասել….
ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ

Աշխենը հղիությունը ծայրահեղ ծանր անցկացրեց;


Ամիսներ շարունակ եղավ բժիշկների հսկողության ներքո:
Համառորեն կռիվ տվեց կյանքի և մահվան միջև, բայց
չհուսալքվեց: Վերջապես ունեցավ մի հրաշալի արու զավակ:
Այդ ուրախալի լուրը ցնցեց բոլոր մտերիմնին: Լուրն
առնելուն պես, բոլորը շտապեցին նրանց շնորհավորելու:
Աշոտը ցնծության մեջ էր…
Նա մեծ ուրախությամբ և հպարտությամբ երեխային
գիրկն առավ հիացած, ի լուր բոլորի բացականչեց՝
-Տե՜ր Աստված, շնորհակալ եմ, որ աղաչանքս լսեցիր
վերջապես, ինձ նման երջանկություն պարգևեցիր, թեկուզ
տարիներ անց….
Նրա անկեղծ հուզմունքի ականատեսները եղան բոլոր
մտերիմները: Գագիկն ու կինը ուրախությամբ ընդունեցին
այդ լուրը և առաջինը շնորհավորեցին ընկերոջը: Խնջույք
կազմակերպեցին, ուրախացան, եղան շնորհավորանքների
տեղատարափներ:
Ուրախ էին բոլորը:
Կարճ ժամանակ անց, կնքեցին երեխային և Գագիկն ու
կինը մեծ սիրով երեխայի կնքահայրը դարձան:
Անկեղծ ուրախություն էր համակել բոլորին: Աշոտի և
Աշխենի տանն իրենց ամուսնությունից հետո, երկար
տարիներ անց, առաջին անգամ մեծ ուրախություն էր
տիրում: Հավաքվել էին բոլոր մտերիմներն ու նրանց հետ
կիսում էին նրանց կյանքի միակ ուրախությունը, սակայն,
այդ ժամանակ, ոչ ոք չէր նկատում, թե ինչպես էր Աշխենը
մեծ ճիգեր գործադրում, որպեսզի ուրախ և անհոգ երևար…
Նա գունատ էր, նիհարած, աչքերը խամրած էին
անչափ, սակայն, այս անգամ չգիտես ինչու, մտերիմները
նրա գունատությունը կապում էին հետ ծննդաբերական
վիճակի հետ: Գուցե պարզապես ոչինչ չէին ցանկանում
նկատել…
Աշխենի անսահման տխրության պատճառը գիտեին
միայն Աշոտն ու Սուսաննան, սակայն, երկուսն էլ լուռ ու
անձայն միայն մխում էին այրվող մոմի պես: Երկուսն էլ
հոգու մեծ ցավից հուզմունքը մի կերպ խեղդելով՝ժպտում էին
բոլորին, հեզասահորեն շրջանցելով նրանց քննախույզ
հայացքներն ու հարցերի տեղատարափներն
անպատասխան թողնելով: Ցույց էին տալիս բոլորին, թե
ոչինչ չէր եղել և ամեն ինչ լավ էր…
Սուսաննան, անբացատրելիորեն տխուր էր և
մտազբաղ: Ուրախության փոխարեն, անսահման թախիծն էր
պատել: Հոգու մեծ ցավ էր զգում Աշխենին նայելիս,
գիտակցելով, որ նրան կարճ ժամանակ էր մնացել ապրելու:
Հոգու խորքում ափսոսում էր նրան: Նա չէր կարողանում
հուզմունքը զսպել, շարունակում էր անձայն արտասվել՝
նրա հայացքից հեռու:
Ուրախ էր, որ ընկերուհին վերջապես մայրացավ,
թեկուզ կյանքի գնով զավակ ունեցավ, սակայն տխուր էր, որ
այդքանից հետո անգամ, նրա տառապանքներն ամենևին
չպակասեցին: Նրա ուրախությունը լիակատար չէր, քանի որ
ընկերուհին միևնույնն է՝ դատապարտված էր մահվան:
Նրան անհանգստացնում էր միայն ընկերուհու առողջական
վիճակը և այն, թե ինչ կարող էին անել նրա համար, որպեսզի
նրա կյանքը փոքր ինչ երկարեր: Նա Աշխենի տխուր
հայացքի մեջ կարդում էր միաժամանակ և՛ անսահման
ուրախություն, և՛ անասելի կարոտ, և՛ ափսոսանք, և՛ իհարկե
հրաժեշտ: Ասես, նա արդեն պատրաստվում էր երկարատև
ճամփորդության ու մտովի հրաժեշտ էր տալիս համայն
աշխարհին: Նրա տխրությունն ասես էլ չափ ու սահման
չուներ: Ցավոք, միայն Սուսաննան էր կարողանում տեսնել
այն անթաքույց հույզով, և այն միտքը, որ շուտով Աշխենն
այլևս չէր լինելու՝ տանջում էր նրան: Այդ իսկ պատճառով
սրտի մեծ ցավով հասկանում էր նրան ու կողքից չէր
հեռանում….
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՎԱԽՃԱՆ…..

Ամիսներ անց, Աշխենի հիվանդությունն այլևս


թաքցնել հնարավոր չեղավ, բոլորն արդեն իմացան նրա
չարաբաստիկ հիվանության մասին: Ցավում էին բոլորն
անխտիր: Ռոզան տեղը չէր գտնում, օր ու գիշեր մեղադրում
էր Աշոտին, ակնհայտ ցույց տալով իր բացասական
վերաբերմունքը նրա նկատմամբ, սակայն Աշոտն այս
անգամ լռում էր խոնարհաբար, հասկանալով, որ
արդարանալու հիմք չուներ,քանի որ Աշխենի հիվանդության
հարցում ինքն իր մեղքի մեծ բաժինն ուներ:
Իսկ Աշխենն աստիճանաբար մարում էր բոլորի աչքի
առաջ, սակայն ոչինչ չէր ասում այլոց, չէր բողոքում իր
վիճակից: Արժանապատվությամբ էր դիմակայում ցավին,
որքան էլ որ տարօրինակ լիներ: Անասելի ամուր կամք ուներ
այդ յուրօրինակ, զարմանահրաշ կինը: Մտերիմները ցնցված
էին հանկարծահաս լուրից և նրանք էլ իրենց հերթին էին
բացահայտ մեղադրում Աշոտին: Գագիկն ու կինը չէին
հեռանում նրանց տանից: Շրջապատել էին Աշխենին
աննկարագրելի ուշադրությամբ ու ջերմությամբ, փորձում
էին գոնե հիմա նրան ինչ որ բանով օգտակար լիներ,
հասկանալով հանդերձ, որ շատ ուշ էր արդեն: Սրտի մեծ
ցավով էին խոսում նրա մասին, ափսոսում, որ ժամանակին
իրենց չհաջողվեց նրան ետ պահել սխալ գործելուց և Աշոտի
կողքին զուր տառապելուց: Հասկանում էին, որ արդեն շատ
ուշ էր նրա կյանքը փրկելու համար, սակայն զղջում էին, որ
գոնե Աշոտին չկարողացան համոզել հակառակն անել:
Այնուհանդերձ, նրանք չէին հանձնվում, պայքարում էին
համառորեն Աշխենի կյանքի համար, որքան հնարավոր էր:
Սուսաննան օրերով չէր հեռանում ընկերուհու
մահճակալի կողքից, խնամում էր նրան, հետևում էր, որ
ժամանակին բժշկի բոլոր նշանակումներն ընդուներ,
միևնույն ժամանակ խնամում էր երեխային: Նա չէր
դադարում քաջալերել նրան, հուսադրել: Երեխային գիրկն էր
առել հարազատ մոր պես, խնամում էր, մենակ չէր թողնում
նրանց իրենց ցավի ու խնդիրերի հետ, սակայն հոգու
խորքում լռակյաց, ցավով հրաժեշտ էր տալիս Աշխենին ու
տառապում անկեղծ: Նա իրատես էր: Գիտեր իսկությունն ու
այլևս հրաշքների չէր սպասում: Ամենամեծ հրաշքն արդեն
իսկ կատարվել էր և երեխան դրա վառ ապացույցն էր, բայց
ուրիշ հրաշք այլևս չէր ակնկալում: Միևնույն ժամանակ, չէր
դադարում զարմանալ Աշխենի հոգու ամրության և
լավատեսության վրա: Նա իր լավատեսությամբ ուղղակի
ապշեցնում էր բոլորին, այնպես էր պահում իրեն, ասես
ժամանակավորապես տկար էր ու շուտով ոտքի պետք է
կանգներ: Նա ուշադիր հետևում էր նրա յուրաքանչյուր շարժ
ու ձևին և մտքում կրկնում էր շարունակ միևնույն հարցը՝
<<Տե՜ր Աստված, այս ի՞նչ մեծ կամքի ուժ ես տվել այս
հիասքանչ կնոջը: Նա չի դադարում ինձ զարմացնել իր
լավատեսությամբ՝ անգամ մահվանից առաջ: Չեմ դադարում
հիանալ նրանով, հպարտանալ, որ նա իմ ընկերուհին է ու
ինձ այդքան հարազատ մարդ: Մի՞թե սա է նրա
ճակատագիրը, նրա դաժան վախճանը՝ կյանքի համար
այսքան պայքարելուց հետո: Գոնե օգնի՛ր նրան որդուն մի
քիչ մեծացնել: Չէ՞ որ, նա ոչ մի սխալ չի գործել իր կյանքում,
ընդամենը պայքարել է բնության արհավիքի՝ իր ծանր
հիվանդության և դառը ճակատագրի դեմ: Թեկուզ մահվան
շեմին, ցանկացել է իրեն գոնե փոքր քիչ կին զգալ, սիրել և
սիրվել, փոքր ինչ կանացի երջանկություն ապրել՝ մայրանալ:
Մի՞թե այսքան զհաբերությունները, համառ պայքարը
կյանքի համար զուր էր…
Այո, Տե՜ր Աստված, ես չեմ ժխտում, նա մայրացել է
անհավանական կերպով, դեմ է գնացել իր սկզբունքներին,
քայլել է իր եսի վրայով՝ հանուն այս օրվա, հանուն այս
փոքրիկի: Նա երբեք, որպես երիտասարդ, առողջ կին, չի
մտածել իր կյանքի և առողջության մասին: Նա մտածված
ինքնազոհության է գնացել հանուն բարեկրթության,
բարոյական վեհ գաղափարների, ընտանիքի պահպանման,
բայց փոխարենը ոչինչ չի ստացել՝վիրավորանքից ու
արհամարհանքից բացի: Ընդամենը ցանկացել է իրեն փոքր
ինչ երջանիկ զգալ, թեկուզ ուշացումով գոնե մայրանալ: Ի՞նչ
վատ բան է արել նա իր ողջ գիտակից կյանքում, որ
տանջվում է այսպես: Նա ընդամենը երկունքի
Աստվածահաճո բերկրանքն է զգացել իր կյանքի
մայրամուտին, մայրության անմոռանալի և անբացատրելի
հաճույքն է ապրել ու մի քանի վայրկյան իրեն որպես կին՝
սիրված և գնահատված է զգացել: Մի՞թե նա որևէ աններելի
մեղք է գործել, որ բնությունն այսպես պատժում է նրան: Մի
բան գիտեմ միայն, որ ընկերուհիս հրաշք է գործել, մահն
աչքի առաջ, մահվան վախը սրտում, մի հրաշամանուկի
կյանք է տվել իր կյանքի մայրամուտին ու իր կանացի
առաքելությունն է կատարել այս կյանքում՝ մարդկային ևս
մեկ կյանք պարգևելով երկրին, ուրիշ ոչի՛նչ: Խնդրում եմ
ների՛ր նրան և օգնի՛ր հաղթահարել հիվանդությունը…>>

Աշխենը կյանքի գնով լույս աշխարհ բերեց որդուն:


Սպասվածից ավելի առողջ երեխա էր նա, ինչի
կապակցությամբ զարմացած էին անգամ բժիշկները: Այդ ինը
ամիսների ընթացքում, հիվանդությունը ճիշտ է, չէր
նահանջել, սակայն ոչ էլ խորացել էր: Ցավոք սրտի, Աշխենն
ամբողջովին թուլացել էր ծննդաբերությունից հետո և մեծ
ուշադրության և խնամքի կարիք ուներ: Նա գիտեր, որ դեռ
ծանր վիրահատություն էր սպասվում իրեն և Աստված
գիտեր, թե այն ինչպես այն կավարտվեր: Սկզբնական
շրջանում չէր ցանկանում խոսել հիվանդության մասին,
ցանկանում էր որքան հնարավոր էր երկար ապրեր
մայրության հաճուքը, երկար լիներ որդու կողքին, խնամեր
նրան, զգար նրա ներկայությունն ու քաղցրությունը՝ այնքան
ժամանակ, մինչև կզգար, որ արդեն ուժերը լքում էին իրեն,
որ այլևս չի կարող ինքնուրույն դիմակայել: Իսկ հետո արդեն
կմտածեր վիրահատության մասին:
Նրա անուրջ մոտեցումն իր հիվանդությանն ու
կյանքին ճակատագրական եղավ նրա համար….
Մասնագետները պնդում էին, որ արտառոց դեպք էր
տեղի ունեցել: Չլսված բան էր, որ կրծքի քաղցկեղ ունեցող
կինը հանդգներ հղիանալ ու ծնդաբերել՝ այն էլ այդպիսի
առողջ երեխա, միևնույն ժամանակ պնդում էին, որ
հիվանդությունն արդեն չափից ավելի խորացել է և այլևս չի
կարելի վիրահատությունը հետաձգել:
Աշխենն արդեն սպառել էր իրեն ամբողջովին, ներքին
ուժ չէր մնացել: Ռիսկի գործոնը մեծ էր իհարկե, սակայն, չէր
շտապում վիրահատվել: Նա գիտակցաբար հաղթահարեց
հոգեբանական պատնեշներն ու դեմ ելավ ճակատագրին:
Փառք ու պատիվ իրեն….
Իր ողջ ներքին ուժերը ներդրեց հանուն իր համար
արդարացված նպատակի և հասավ այդ նպատակին՝ թեկուզ
կյանքի գնով: Մի կողմից ցավ էր ապրում, որ չէր տեսնելու,
թե ինչպես էր որդին մեծանալու, մյուս կողմից երջանիկ էր,
որ իրենից հետո մեկ անուն, մեկ կյանք, մեկ հիշատակ էր
թողնելու երկրի երեսին, որի համար երբեք չէր ափսոսալու:
Նա երջանիկ էր այն մտքից, որ իրենից հետո կլիներ
մեկը, ով իր անունը հարգանքով կտար, իր մասին կհիշեր
ողջ կյանքում, կխոսեր ափսոսանքով և սրտի մեծ ցավով:
Երեխայի ծնունդը բավական էր, որ իր ապրած կյանքի,
տառապանքի, անիմաստ անցկացրած տարիների համար
չափսոսար, թեկուզ երկնքում իրեն երջանիկ զգար,
անմահանար մայրության, սիրո բերկրանքն ապրելուց հետո
ու փառավորվեր հավերժ…
Նա համարեց, որ թեկուզ ուշացումով, սակայն, իր
կանացի առաքելությունը կատարեց իր երկրային կյանքում:
Ափսոսում էր միայն, որ բախտ չվիճակվեց իրենց՝ ամուսնու
հետ միասին ծնող դառնալու այս բերկրանքը զգալ….

Ամիսներ անց նա սկսեց տառապել: Մայրն այլևս նրա


մոտից չհեռացավ: Ճիշտ է, չէր հաշտվում Աշոտի հետ, բայց
վշտի հետ հարմարվելով, օր ու գիշեր խնամում էր աղջկան
ու թոռանը: Երեխայի խնամքը լիովին իրենց վրա վերցրեցին
Աշոտը, Ռոզան և Սուսաննան: Նրանցից յուրաքանչյուն
անում էր իրենից կախված ամեն ինչ, Աշխենին սատարելու,
քաջալերելու և օգնելու համար:
Վիրահատեցին նրան, սակայն արդեն շատ
ուշացումով…
Հիվանդությունն արդեն շատ էր խորացել: Քաղցկեղն
ամբողջովին տարածվել էր նրա օրգանիզմում: Ամեն անգամ,
քիմիա-թերապիա ընդունելուց հետո, Աշխենը ոռնում էր
ցավագարի պես, գալարվում էր անկողնում, սակայն
այդքանից հետո անգամ, հոգով չէր չարանում, իրեն երջանիկ
էր համարում, քանի որ, արդեն մայր էր դարձել, թեկուզ
ապրած կյանքից ոչինչ չէր հասկացել…
Նա հաճախ էր Սուսաննային իր մոտ կանչում, հետը
զրուցում, ձեռքը քնքշորեն շոյում, կարոտով համբուրում
նրան, փորձում էր նրա սիրտն առնել, հասկանալով, որ իր
ժամանակն արդեն սպառված էր: Ասես ուզում էր նրա հետ
անց կացրած ամեն պահն անմահացնել իր մտքերի
հուշամատյանում և հետը տանել: Երբեմն էլ նեղսրտվում էր
իր վիճակից, բողոքում էր ընկերուհուն իր ապրած կյանքից,
դառը ճակատագրից ՝
-Սուսա՛ն, ապա մի տե՛ս այդ անաստվածներն ինչ են
արել ինձ հետ: Հպարտությունս իմ <<սիլիկոնե>> կուրծքն էր,
այն էլ խլեցին ինձնից: Այս կյանքից ինձ ոչինչ չմնաց՝ դառը
հիշողությունից բացի: ճիշտ է, հարուստ կամ երջանիկ
կյանքով չէի ապրում, բայց գոնե գեղեցիկ և նախանձելի
արտաքին ունեի, որի համար երախտապարտ էի Աստծուն:
Այդ էլ շատ համարեցին ինձ համար, անաստվածները
չթողեցին գոնե այդպես էլ մահանամ: Ես ո՞ւմն եմ պետք
հիմա: Արդյո՞ք իմ ճակատագիրն էր այսպիսին, որ ողջ
կյանքս տառապեի, տանջվեի, հետո էլ մինչև մահս, ինձ
մասնատեին, նոր հողին հանձնեին: Չեմ հասկանում, ինչո՞ւ
հորդորեցիք վիրահատվել, եթե համոզված էիք, որ այսպես
թե այնպես, դատապարտված էի մահվան…
Սուսաննան խոսք չէր գտնում նրան մխիթարելու
համար, միայն արցունքները կոկորդում մի կերպ խեղդելով,
պատասխանում էր դառը ժպիտով՝
-Աշխե՛ն ջան, այլևս ինչի՞դ էր պետք՝ թեկուզ գեղեցիկ,
սակայն հիվանդ կուրծքդ: Այն իրեն առաքելությունն արդեն
կատարել էր այս կյանքում, իսկ հիմա արդեն ժամանակն էր,
որ վաստակած հանգստի գնար: Ավելի լավ չէ՞ արդյոք
նրանից հրաժարվել, քան թե կյանքից….
-Միևնույնն է, ես դատապարտված եմ մահվան և դու
այդ լավ գիտես:
-Այո՛, գիտեմ Աշխեն ջան, բայց գիտեմ նաև, որ պետք չէ
արագ հանձնվել: Պետք է ամուր լինենք ու կյանքիդ համար
պայքարենք…
Հետո փոքր ինչ խաղաղվում էին երկուսն էլ,
դառնացած սրբում արցունքներն ու ծիծաղում լիաթոք՝ ասես
ոչինչ չէր եղել: Երկու գեղեցկուհիներ լիովին հասկանում էին
իրար, դառնացած խոսում, աղմկում, լացում, ծիծաղում
միաժամանակ: Իսկ հետո, երբ Սուսաննան հեռանում էր
Աշխենի կողքից, արտասվում էր դառնացած …
Անցան ամիսներ: Քաղցկեղն իրենն արեց: Այդ
գեղեցկուհուց գրեթե ոչինչ չմնաց, բացի քաղցր
հիշողությունից ու բարի անունից:
Ամիսներ շարունակ տանջվելուց և տառապելուց հետո,
մի չարաբաստիկ օր, իրեն մոտ կանչեց Աշոտին ու
Սուսաննային մի տեսակ տագնապած: Երկուսին էլ խնդրեց
խոստանալ, որ երբեք որդուն չէին լքի իր մահից հետո, ինչ էլ
որ լիներ: Ապա դարձավ ամուսնուն և ասաց՝
-Աշո՛տ, ներո՛ւմ եմ քեզ քո բոլոր սխալների համար:
Դու քո վաքագծով և մարդկային արարքով, ինձ ստիպեցիր
քեզ սիրել և ներել կյանքիս մայրամուտին: Անկախ ամեն
ինչից, որդուս գիրկդ առար հարազատ որդուդ պես լռելայն,
առանց ծպտունի, առանց որևէ բացատրություն պահանջելու,
չնայած այն բանին, որ հոգեկան ցավից ու մահվան
սարսափից դրդված, չարացա վրադ, սկզբունքներիս դեմ
գնալով, ճարահատյալ քեզ դավաճանեցի՝ հանուն մեր
փոքրիկի, հանուն մեկ անմեղ կյանքի գոյության: Չեմ
ափսոսում արարքիս համար, ցավում եմ միայն, որ ուշ
հասկացա, թե որքան թանկ արժեր կյանքը, որքան բան էի
կորցրել մինչ այդ: Ափսոսում եմ որ ավա՜ղ, ուշ հասկացա, որ
այլոց կարծիքներից կառչել, ամենևին հարկավոր չէր:
Խուսափելով այլոց բամբասանքներից, խորտակեցի
երիտասարդ կյանքս, ապագաս: Իսկ ո՞վ հասկացավ ինձ, ո՞վ
գեթ մեկ անգամ ափսոսաց իմ չստացված կյանքի համար՝
Սուսանից և Գագիկից բացի: Նրանց չլսեցի ժամանակին,
չսթափվեցի, իսկ հիմա ուշ է արդեն զղջալու համար: Իմ
մահից հետո, ո՞վ է ինձ հիշելու, ո՞վ է ափսոսալու, որ մեկ
անմեղ կյանք էլ խորտակվեց՝ կեղծ ավանդապաշտության և
առաքինության պատճառով: Կյանքս խորտակեցի զուտ այն
պատճառով, որ հանրության կարծիքն ավելի վեր էի դասում
իմ անձնական կյանքից: Իսկ հիմա ես անժամանակ
հեռանում եմ կյանքից, իսկ նրանք մնում են, որ շարունակեն
ապրել ու ինձ քննադատել: Շնորհակալ եմ միայն Աստծուն,
որ լավ ընկերներ ունեմ՝ Սուսանը, Գագիկը, Սվետան,
Ազատը…
Խնդրո՛ւմ եմ, ինձնից հետո ինձ չքննադատեք ու
չմեղադրե՛ք: Երբե՛ք որդուս չլքեք, ինչ էլ որ լինի: Թո՛ղ, որ նա
մեր երկուսի մնացյալ կյանքը շարունակի….
Աշոտը չոքել էր կնոջ մահճակալի կողքին ու անձայն
հեկեկում էր, բառեր չէր կարողանում գտնել, հոգու մեծ ցավն
արտահայտելու և նրան մխիթարելու համար: Միայն մեծ
ճիգերի շնորհիվ, կարողացավ մի կերպ արտաբերել հետևյալ
խոսքերը՝
-Խնդրո՛ւմ եմ, դու էլ ինձ ների՛ր, Աշխե՛ն:
Եսասիրաբար խորտակեցի կյանքդ, չհասկանալով, որ
այդպիսով մահվանդ դատավճիռն եմ կայացնում: Եթե
ժամանակին հասկանայի, թե որքան քիչ բան էր հարկավոր
քեզ երջանիկ ապրելու համար, գնահատեի քեզ, սիրով և
բարությամբ օրդ լցնեի, գուցե այսօր ստիպված չլինեի քեզ
կորցնել….
Աշխենը հազիվ էր կարողանում շնչել: Այլևս
չկարողացավ նրա հետ խոսել: Դարձավ Սուսաննային և
արդեն մի կերպ, ուժերը հավաքելով, հազիվ կարողացավ
արտաբերել մի քանի բառ միայն՝
-Սուսա՛ննա, քույրիկս, շնորհակալ եմ քեզ: Դու ինձ
համար Աստծո պարգև ես եղել, քրոջից էլ թանկ: Միակ
մարդն ես եղել, ում վստահել եմ լիարժեք ու անկեղծորեն
սիրել: Քեզ հետ միշտ ապահով եմ զգացել ինձ,
պաշտպանված: Խնդրում եմ, խոստացի՛ր, որ ինձնից հետո
որդուս կսիրես հարազատ որդուդ պես ու նրա համար հոգ
կտանես, մենակ չես թողնի երբեք: Որդիս քեզ ի պահ, դու
Աստծուն…..
Այս խոսքերը հազիվ արտաբերելով, Աշխենը վերջին
անգամ փոքր ինչ շունչ առավ ու ընդմիշտ լռեց…

Աշոտը խելակորույս անկողնու վրա ընկավ, անկեղծ ու


աղիողորմ արտասվեց, դառնացած ողբաց կնոջ վաղաժամ
մահը մոլագարի պես: Ցավոք ուշ հասկացավ, թե ով էր եղել
կինն իր համար և ում կորցրեց …
Կնոջ վաղաժամ մահվանից հետո, նա իրեն
ամբողջովին կորցրեց: Մեղքի զգացումը տանջում էր նրան:
Ուշքի եկավ միայն շաբաթներ անց: Որդուն գիրկն առավ այդ
օրվանից վշտից ու ցավից կծկվեց: Կնոջը կորցնելուց հետո,
ցավագարի պես միայն ոռնաց ու ապաշխարհեց
բարձրաձայն, ի լուր ամենքի՝ ներեղություն խնդրեց նրանից,
սակայն, այլևս հոգով չխաղաղվեց …
Նա ամեն օր աշխատանքից հետո գնում էր կնոջ
շիրիմին այցի: Մնում էր այնտեղ երկար ժամանակ,
կորուստը ողբում, ներեղություն խնդրում կնոջից, ապա
գալիս էր տուն և ժամերով չէր հեռանում որդու կողքից,
սիրում էր, գուրգուրում, զբաղվում նրա հետ: Երբեմն ամուր
գրկում էր նրան ու խենթի պես կրկնում էր միայն՝
-Որդի՛ս, երդվում եմ, որ երբեք չեմ լքի քեզ…
Ամիսներ շարունակ նա ողբաց, արտասվեց, լուռ ու
անձայն տառապեց իր մնացյալ կյանքում: Ոչ մի կերպ
չհաշտվեց Աշխենի վաղաժամ կորստյան հետ: Օրն ի բուն
դատապարտում էր իրեն, որ ժամանակին թույլ գտնվեց ու
չկարողացավ կնոջ կյանքը փրկել: Խղճի և հոգու
հանգստության համար, իր ձեռքով կնոջ շիրմաքարը
պատրաստեց, գերեզմանը ինչպես հարկն է սարքեց:
Այնուհետև նրա նկարի կողքին իր նկարն ու տարեթվերն էլ
գրեց, ասես նախապատրաստվում էր պարոնայք մահվանը:
Երկար սգաց ու տառապեց, այնքան իրեն մեղադրեց, մինչև
որ սպառվեց….
Ռոզան աղջկա մահը շատ ծանր տարավ: Նրա
կորստյան հետ այդպես էլ չկարողացավ հաշտվել: Աղջկա
մահվանից կարճ ժամանակ անց մահացավ: Ռոզայի
մահվանից հետո, Աշոտն էլ ավելի տառապեց, վշտից իրեն
խմելուն տվեց: Իրեն չկարողացավ ներել, որ դարձավ իր
սիրելի մարդկանց անժամանակ մահվան պատճառը:
Մեկ անգամ, Սուսաննային իր տուն հրավիրեց և
չգիտես ինչո՞ւ, անկեղծ զրույցի բռնվեց:
-Սուսա՛ն, չգիտեմ Աստված ինձ կների թե ոչ, բայց ես
մեղավոր եմ զգում ինձ և չե՛մ ներում:Մեղավոր եմ այնքանով,
որ երբեք չեմ վստահել ոչ մեկին, ոչ մեկի հետ իմ խոհերով
չեմ կիսվել, չեմ բարձրաձայնել երբեք իմ տագնապի,
անհանգստության, խնդիրների մասին: Վախն ու
անզորությունն ինձ իրենց գիրկն են առել ու ողջ կյանքում
ուղեկցել: Հիմարաբար կարծել եմ, թե արժանի չեմ
հարգանքի, սիրո, մեծարանքի՝ եթե ամուլ եմ: Ողջ
գիտակցական կյանքում, համեմատվել եմ այլոց հետ ու ցավ
ապրել: Զգացել եմ, թե մարդիկ որքան երջանիկ կարող են
լինել, երբ ի զորու են լինում երջանիկ ընտանիք կազմել
իրենց սիրած մարդկանց հետ: Ինչ հրաշալի է, երբ մարդը
կարող է ապրել իր ընտանիքի և զավակների կողքին,
երջանիկ ծերություն գնալ՝ եթե սեռական խնդիրներ չունի:
Ուրախության փոխարեն՝ ցավով և ատելությամբ եմ լցվել
բոլորի հանդեպ….
-Աշո՛տ, այդ մասին ժամանակին պետք է
բարձրաձայնեիր եղբա՛յրս: Ոչ մեկին թույլ չէիր տալիս քեզ
մոտենալ: Արհեստականորեն պատնեշ էիր ստեղծել քո և քո
մտերիմ մարդկանց միջև: Սիրածդ կնոջն անգամ, թույլ չէր
տալիս քեզ մոտենալ քո իսկ սահմանած չափից ավելին: Ո՞վ
ասաց, որ կյանքը միայն սեռական կարողության մեջ է
ասոսացվում: Դու կարող էիր փոխարենը սիրող և հարգող
ամուսին լինել, կնոջդ առօրյան ուրախությամբ լցնել, եթե
ժամանակին լսեիր նրան ու երեխա որդեգրեիր: Դա էլ հո
քեզնից էր կախված: Եսասիրաբար էիր վերաբերվում նրան:
Եթե քեզ մոտ խնդիրներ կային, ամենևին էլ չէր նշանակում,
որ ինչ որ մեկը մեղավոր էր դրանում: Դու տանջվում էիր ու
ստիպում էիր, որ նա էլ քեզ հետ տառապի, կարծես նա
մեղավոր էր այդ հարցում: Դու արդեն վաղուց էիր համոզվել,
որ նա նվիրված և հավատարիմ էր ամուսնության օրվանից:
Մնացել էր կողքիդ, անկախ ամեն ինչից, որովհետև քո մեջ
ինչ որ մարդկային հատկանիշ էր նկատել, լավ մարդուն էր
քո մեջ տեսել ու գնահատել, որն ուրիշները չէին կարողացել
տեսնել: Այդքանը բավարար չէ՞ր արդյոք, որ հասկանայիր,
որ նա ընդունել էր քեզ այնպիսին, ինչպիսին որ կայիր:
-Գիտե՛մ քույրիկս, գիտե՛մ, ես եսասեր եմ եղել:
Տառապել եմ ողջ կյանքում բավական չէ, իմ սիրած
մարդկանց էլ ստիպել եմ հետս տառապել, այն դեպքում, որ
կարող էի հակառակն անել: Կարող էի նրան երջանկացնել,
թեկուզ մանկատնից մեկ երեխա որդեգրելով: Միայն
մտածում էի իմ մասին, փոխարենը նրա կյանքը սիրով և
հավատքով լցնելու: Գիտե՛մ, որ ներում չունեմ այսքանից
հետո:
-Աշո՛տ, կարևորն այն է, որ ինքդ կարողանաս քեզ
ներել…
-Ես ինձ չեմ ների, երբե՛ք…
-Ուշ է արդեն ապաշխարհելու համար եղբա՛յր, հիմա
մտածիր միայն որդուդ մասին:
-Այդ իսկ պատճառով էլ քեզ կանչել եմ այստեղ: Զգում
եմ, որ մահս մոտ է, երկար կյանք չունեմ իմ Աշխենից հետո:
Ինձ անհանգստացնում է միայն որդուս ճակատագիրը: Ի՞նչ է
լինելու նրա հետ ինձանից հետո, ո՞վ է հոգալու նրա մասին:
-Իհա՛րկե, դո՛ւ Աշոտ, քեզանից բացի ո՞վ կարող է նրան
սիրով և հոգատարությամբ շրջապատել: Եթե սիրում ես
Աշխենին ու հարգում ես նրա հիշատակը, ուրեմն սթափվի՛ր,
դեռ ժամանակ ունես մտածելու համար: Խելքդ գլուխդ
հավաքիր ու մտածի՛ր, թե ինչպես հաղթահարել այս
փորձությունը ևս: Մահը միշտ էլ կա, ապրել է պետք…
-Երանի՜ թե շատերը քեզ պես մտածեին Սուսա՛ն:
Որքան բարի և իմաստուն կին ես դու: Ափսոս, որ էլ չեմ լինի,
որ տեսնեմ, թե որդիս ոնց է մեծանում և ում կողքին:
-Որդիդ փողոցում չի մնա Աշո՛տ, եթե ոչ քո, ապա
հանուն Աշխենի անմար հիշատակի, նրան կգիրկս կառնեմ
հարազատ որդուս պես, բայց դա չի նշանակում, որ պետք է
այդպես հեշտությամբ հանձնվես:
-Շնորհակալ եմ Աշխե՛ն, որ անկեղծ ես մինչև վերջ: Ես
գիտեի, որ քեզնից այդ պատասխանն էի լսելու: Հիմա արդեն,
խիղճս հանգիստ է որդուս համար: Այլևս ինձ ոչինչ
հարկավոր չէ…
Այդ երեկո նրանք երկար զրուցեցին, վիճաբանեցին,
արտասվեցին, անցյալը վերհիշեցին, քաղցր
հիշողությունների գիրկն ընկան: Հետո բաժանվեցին
թեթևացած հոգով: Նրանք հասցրեցին միմյանց ամեն ինչ
ասել, իրար հասկանալ, հոգով թեթևանալ, ասես նախկինում
երբեք տարաձայնություններ չէին ունեցել:
Աշոտն այդ օրվանից հետո ապրեց ևս մի քանի շաբաթ
ու կնոջ մահվան տարին դեռ չբոլորած, սրտի կաթվածից
ինքն էլ մահացավ:
Որդին երեք տարին դեռ չէր բոլորել, երբ զրկվեց բոլոր
հարազատներից: Աշոտի մահվանից հետո, Սուսաննան
մոլորվել էր, չգիտեր թե ինչպես վարվեր: Միայն ինքն էր
մնացել երեխային հոգեհարազատ և Սերգոն, բայց նրա կինը
չէր կամենում երեխայի խնամքն իրենց վրա վերցնել: Մնում
էր միայն Սուսաննան:
Նա երկար ժամանակ ցավ ապրեց իրեն այնքան
հարազատ դարձած ամուսինների մահվանից հետո: Առավել
ևս չկարողացավ հարմարվել Աշխենի վաղաժամ մահվան
մտքի հետ, ասես իր ամենթանկ մարդուն էր կորցրել: Այդ
տարիների ընթացքում նրանք միմյանց համար իրոք
հարազատ քույրերից էլ ավելին էին դարձել: Դժվար էր
նրանց պատկերացնել առանձին-առանձին: Իսկ հիմա
խնդրեմ, նա մենակ էր մնացել, առանց Աշխենի, առանց իր
համար այնքան թանկ ու մտերիմ մարդու:
Նրա ներաշխարհը դատարկվել էր միանգամայն:
Թեպետ ընկերական մեծ շրջապատ ուներ, շատ մտերիմներ,
բայց Աշխենն իր համար յուրահատուկ մարդ էր, միակը, ում
պաշտում էր ու մեծարում: Ինքն էլ հաճախ զարմանում էր իր
վրա, որ այդքան ընկեր-ընկերուհիների մեջ, միայն Աշխենին
ընտրեց իրեն հոգեհարազատ:
Աշխենի տեղն իր հոգում թախիծն էր ապրում: Այնտեղ,
որտեղ միշտ խաղաղություն էր տիրել, անսահման սեր ու
քնքշանք՝ ամայացավ տակավին, ասես ջրհեղեղից հետո:
Կարծես ահեղ փոթորիկն եկավ, ավերեց շուրջն ամեն բան,
քար ու քանդ արեց հիմնովին, ամայացրեց հոգին անխնա ու
հեռացավ այնպես, որ նույնիսկ չհասցրեց հասկանալ, թե
ինչպես պատահեց: Սուսաննան ասես թևատված և որբացած
լիներ: Մնացել էր մենակ իր մտքերի հետ…
Այդ ամենի հետ մեկտեղ, երեխան որբացած էր,
ինչպե՞ս պետք է աներ: Նա ընկերուհուն խոսք էր տվել և
բացի դրանից, նա Աշխենի կիսատ մնացած կյանքի
շարունակությունն էր, անցյալին կապող միակ հուշը, նրա
անունն ու հիշատակը անմար պահողը: Նա չէր կարող թույլ
տալ, որ երեխան որբ ու անխնամ մնար: Մնացել էր երկու
ջրի արանքում: Մի կողմից իր ընտանիքն էր՝ամուսինը,
որդին, մյուս կողմից որբացող երեխան: Խիղճն անվերջ
տանջում էր նրան: Նա չէր կարող ընկերուհուն տված
խոստումը դրժել: Ամուսնու հետ երկար մտորեցին և
որոշեցին երեխային որդեգրել ու մեծացնել իրենց հարազատ
զավակի պես:
Չհանգստացավ հոգով, մինչև չստացավ Սերգոյի
համաձայնությունը՝ երեխային որդեգրելու համար: Իհա՛րկե,
Սերգոն սկզբում չէր համաձայնվում երեխայի խնամքը
նրանց հանձնել, սակայն եղբոր մահվանից հետո, նա
հասկացավ, որ երեխան Սուսաննայի համար ավելի
հարազատ մարդ էր դարձել, քան իրենց: Հարգեց նրանց
որոշումը: Որոշ ժամանակ անց, Սուսաննան ամուսնու հետ
միասին, երեխայի խնամքն իրենց վրա վերցրեցին և իրենց
հարազատ որդու պես պահեցին ու մեծացրեցին….

Աշխենի և Աշոտի մահվանից հետո, նա երկար


ժամանակ ունեցավ մտածելու կյանք ասվածի խորհրդավոր
առեղծվածի մասին, բավականին ժամանակ ունեցավ ծանր
ու թեթև անելու ստեղծված իրավիճակը: Գոնե իր համար
հասկացավ, որ մարդիկ իրոք ժամանակավոր են, մահվանից
հետո նրանց գործն է մնայուն, իրենցից հետո թողած հուշերն
ու անունը: Հարկավոր է կյանքն անսխալ ապրել, մեծ անուն,
մեծ հետք, մեծ համբավ թողնել երկրի երեսին, որպեսզի
հաջորդ սերունդներն իրենցից հետո, գոնե որոշ ժամանակ
հիշեն ու մեծարեն, իսկ եթե ոչ, ուրեմն նրանք իզուր են
ապրել…
Նա հոգով շատ ուշ խաղաղվեց: Տարիներ անցան,
սակայն, այդպես էլ չկարողացավ հաշտվել Աշխենի
վաղաժամ մահվան հետ: Աշխենի ապրած դժբախտ կյանքն
ու անժամանակ մահը նրա համար կյանքի մեծ դաս եղավ և
շատ բան սովորեցրեց: Նրա մահվանից հետո հասկացավ, որ
կյանքում այնպիսի արժեքներ կան, որոնց մասին չի կարելի
երբեք մոռանալ, չի կարելի կյանքում աչք փակել և հաշտվել
անարդարության հետ, թույլ գտնվել և թույլ տալ, որ իրենց
հետ անարդար վարվեն….
Հաճախ նա երեխաներին պուրակ էր տանում: Նրանց
թողնում էր, որ այնտեղ հանգիստ շփվեն, միասին խաղան,
ինքն էլ մտքերի գիրկն էր ընկնում ժամերով ու իր կամքից
անկախ խոսում մտովի Աստծո հետ.
<<Տե՜ր Աստված, ինչ հետաքրքիր բան է մարդկային
կյանքը: Մարդ արարածն իր կամքից անկախ այս կյանք է
գալիս, ապրում, արարում, սեղծում ու մահանում: Ընդամենը
մեկ կյանք ենք ապրում, մեկ հնարավորություն ունենք
կյանքի իրական գաղտնիքները բացահայտելու և այն
վայելելու համար, այն էլ շատ հաճախ սխալ ենք ապրում:
Հարց է ծագում, եթե բոլորս էլ հավասար ենք քո առաջ,
բոլորս էլ մեկ կյանք ենք ապրում, ապա ինչո՞ւ ենք հաճախ
այլոց կարծիքներից կառչում, խաբկանքի մեջ ապրում,
սխալներ գործում: Ինչո՞ւ է մեկն ապրում, վայելում, կյանքի
բոլոր բարիքներից անխտիր օգտվում, քանդում, ավերում,
մյուսը խեղճ ու կրակ մի կողմ է քաշվում, աննկատ մնում, որ
հանկարծ իրեն չնկատեն, սխալները չտեսնեն ու երեսով
չտան, չհոշոտեն հանկարծ: Վախենում ենք հանկարծ
քննադատվել, ճիշտ չընկալվել, արհամարհվել, բայց երբեք
չենք մտածում այն մասին, որ հարկավոր է ապրել այնպես,
ինչպես մեր կյանքի վերջին օրը կապրենք: Երբեք մեզ չենք
հարցնում, թե ինչո՞ւ ենք հաճախ հաշվի նստում այլոց
կարծիքների հետ, երբ նրանցից շատերը, մեզ որպես մարդ
չեն էլ ընկալում, երկրորդ, երրորդ կարգի մարդ են
համարում: Շատերը հաճախ անցնում են մեր կողքով,
նույնիսկ չեն բարևում, մոռանում են մեր գոյության, մեր
խոհերի և խնդիրների մասին: Թույլ ենք տալիս, որ մեզ
անարգեն ու ոտնահարեն՝ այն դեպքում, երբ իրենցից
շատերը մեր մեկ մազն անգամ չարժեն….
Ինպե՞ս հասկանանք մարդկանց, ընկալենք նրանց
էությունը, երբ նրանցից շատերը նույնիսկ չեն էլ նկատում,
թե ինչպես են իրենց շարքերը նոսրանում, ինչպես են խեղճ
ու կրակ, հարազատ մարդիկ աննկատ անցնում, հեռանում:
Հաճախ նրանց բացակայությունը չեն էլ նկատում, բայց
երբեք առիթը բաց չեն թողնում նրանց քննադատելու համար:
Հետաքրքիր է իմանալ, ի՞նչն է պատճառը, որ օգնելու
կարիքն առաջանալու դեպքում զլանում են օգնել: Հաճախ
կույր են ձևանում, որ չտեսնեն, թե իրենց մտերիմներն
ինչպես են տառապում: Կարիքի դեպքում, մարդուն երբեք
չեն օգնում, բայց վատաբանելուն միշտ պատրաստ են լինում:
Մարդ արարածն արդեն գազան է դարձել, հոշոտում է
մարդուն և չի ափսոսում, որ մի անմեղ կյանք է իրենց
պատճառով, հենց այնպես փոշիանում: Այդքանն իմանալով
հանդերձ, շարունակում ենք ապրե՛լ, պայքարե՛լ, հրաշքների
սպասել ու մեզ մարդ անվանել….
Ապրում ենք ողջ կյանքում, քայլելով մահվան հետ
համընթաց, սակայն զգուշանալու և զգաստանալու
փոխարեն, որ չսայթաքենք հանկարծ և ժամանակից շուտ
մահվան գիրկը չընկնենք, շարունակում ենք մեր անիմաստ
կյանքը, կառչում նրանից, արևի տակ մեր տեղի համար
համառորեն պայքարում ենք իբրև, մինչդեռ այնքան էլ ճիշտ
չենք գնահատում իրական կյանքը: Ո՞վ ենք մենք՝ մարդ
արարածներս այսքանից հետո, ընդամենն անդեմ
խամաճի՞կ, ով գործիք է դառնում այլոց արյունոտ ձեռքերին՝
հանապազորյա հացը վաստակելու համար, իսպառ
մոռանալով գոյություն ունեցող մարդկային օրենքների
մասին, թե՞ ընդամենը մարդկային կերպարանքով մի հրեշ,
ով իր շահերից ու սզբունքներից բացի, ոչինչ չի ընդունում:
Բանական մարդը մարդուն ոչ թե բարեկամ, այլ թշնամի է
դառնում, երբ ընդհանուր շահերը բախվում են իրար: Եթե
անգամ մեր սիրած մարդկանց չենք կարող մինչև վերջ
հավատալ ու վստահել, ապա էլ ինչո՞ւ ենք ապրում, ո՞ւմ
համար, ինչպե՞ս….>>
Սուսաննան այդպես էլ երբեք չհաշտվեց Աշխենի
վաղաժամ մահվան հետ: Նա փոխվեց, ասես ավելի
հասունացավ ու ամրացավ: Հասկացավ, որ դեռ շատ անելիք
ունի….
Տարիներ անցան: Արմանը՝ Աշխենի որդին, մեծացավ,
դպրոցն ավարտեց ու բուհ ընդունվեց: Բնությունը նրան
շռայլորեն պարգևատրեց: Նա մորից ժառանգեց նրա գեղեցիկ
արտաքինը, խոհեմությունը, ազնվությունն ու լավագույն
բոլոր առանձնահատկությունները և ամենակարևորը՝
բարությունը: Մեծանալով, նա հիանալի մարդ դարձավ, լավ
դաստիարակություն ստացավ: Շարունակեց շփումը
Սերգոյի, Գագիկի, Ազատի ընտանիքների հետ: Երբեք
չկտրվեց իրենց մտերիմներից ու չչարացավ ոչ մեկի հանդեպ:
Սուսաննան նրան ճիշտ դաստիարակություն տվեց,
մեծացրեց սիրով, միևնույն ժամանակ մեծ սեր սերմանեց
ծնողների հիշատակի հանդեպ: Չթողեց, որ նա իր
արմատների մասին անտեղյակ մեծանար: Նրանից ոչինչ
չթաքցրեց, որպեսզի մեծանալով, նա եզրահանգումներ աներ
իրեն համար, կյանքը ճիշտ ընկալեր ու անկեղծորեն սիրեր:
Չդադարեց Աշխենի մասին նրան միշտ պատմել, խոսել, մոր
նկատմամբ մեծ սեր և հարգանք ներշնչել, հիշեցնել, թե մոր
համար իր ծնունդը որքան մեծ նշանակություն ուներ, որքան
հույս և հավատ ներշնչեց նրան իր ծննդով….
Արմանին մեծացնելուց հետո, Սուսաննան որոշեց
չլռել, իր մտքերն ու խոհերը հանրության հետ կիսել, հույս
փայփայելով, որ գուցե դեռ պահպանված լինեն ազնիվ ու
սրտացավ մարդիկ, ովքեր կփորձեն ուղղվել, շուրջ բոլորը
սեր ու լույս սփռել, կյանք տալ և կյանքը սիրել: Այդ
նպատակով, այդ մասին նա պատմեց բոլորին, գրեց,
յուրօրինակ զգոնության կոչ արեց ամենքին, որ հարգեն
միմյանց, ուշադիր լինեն սեփական անձի և կյանքի
նկատմամբ, արժևորեն իրենց կյանքն ու սիրելի մարդկանց
ցավ չպատճառեն, խոնարհաբար կուլ չգնան երբեք տարբեր
հանգամանքներին, բարեկրթությանը, խարդավանքներին ու
կեղծ քաղքենությանը:
Կյանքում շատ անգնահատելի արժեքներ կան, որոնք
անփոխարինելի են, սակայն բնության կողմից մեզ պարգև
հասած ամենակարևորագույն արժեքն այս կյանքում՝
երկնապարգև սերն է և մարդկային կյանքը: Մարդը բնության
ամենամեծագույն հրաշքն է, ամենամեծ արժեքը, որը չի
կարելի համեմատել որևէ բանի հետ: Բնության օրենքն է
այդպիսին՝ առաջին հերթին պետք է արժևորել մարդկային
կյանքը և այն ապրել այնպես, որպեսզի երբեք ստիպված
չլինես ափսոսալ կյանք գալուդ համար:
Առ այսօր, Սուսաննան բոլորին կոչ է անում, սիրել և
կարևորել կյանքում երեք բան՝ հարգել սեփական անձը,
գնահատել մարդկային կյանքը, զավակ ունենալ, հետո նոր
մտածել մնացյալի մասին….

Արմանն արդեն մեծացել է, ավարտել է ԵՊՀ-ի


տնտեսագիտական փակուլտետը: Փորձառու մասնագետ է
այժմ: Ամուսնացել է, ունի երեք երեխա: Սիրում և հարգում է
Սուսաննային: Վերաբերվում է այնպես, ինչպես հարազատ
մորը կվերաբերվեր: Գիտի իր ծագման մասին ամեն ինչ
մանրամասնորեն: Հպարտ է, որ Աշխենի որդին է:
Քնքշանքով է խոսում մոր մասին և երբեք նրան չի
քննադատում: Հաճախ է այցելում նրա շիրիմին, թարմ
ծաղիկներ դնում, խոնարհվում ու մտովի շնորհակալություն
հայտնում նրան իր գոյության համար և խոստանում է, որ
երբեք ցավ չի պատճառի սիրելի մարդկանց….

ՎԵՐՋ
ՎԵՐՋԱԲԱՆ

Անդրադառնալով այս տխրահուշ պատմությանը,


նպատակ ունեմ մեր երիտասարդներին զգոնության և
սթափության կոչ անել: Յուրաքանչյուր անհատ նոր կյանք
սկսելուց առաջ, պարտավոր է մի պահ հարց տալ իրեն՝
արդյո՞ք ինքը պատրաստ է նոր կյանք սկսելու, սիրելու և
սիրվելու, սիրելի մարդկանց անկեղծորեն նվիրվելու, իրեն
վրա պատասխանատվություն վերցնելու և երկրորդ կեսին
երջանկացնելու:
Յուրաքանչյուրս փորձենք որքան հնարավոր է
անսխալ ապրել մեր կյանքում, սիրենք և հարգենք դիմացին՝
ինչպես կկամենանք, որ մեզ վերաբերվեն:
Հավատացա՛ծ լինենք, որ այդ ժամանակ,
դժբախտությունները մեր կյանքում տեղ չեն ունենա ու քիչ
կլինեն սթրեսային հիվանդություններ, խեղաթյուրումներ,
ծնողազուրկ երեխաներ և ամուսնալուծություններ….
Յուրաքանչյուր անհատ, պատասխանատու է իր խղճի,
Աստծո և իր զավակների առջև: Ինչպե՞ս կարող է մարդը
սիրել հայրենիքը, մերձավորին, դիմացինին, եթե ընդունակ
չէ սիրել և գնահատել իրեն, արժևորել իր սեփական կյանքն
ու անձը…
Պահենք անարատ մեր պատիվը, մեր անունն ու հոգին,
մեր տունն ու մեր հայրենին, իսկ մնացածի համար, արդեն
Աստված կհոգա….
ՍԵԴԱ ՄԱԼԵՐՅԱՆ
Հեղինակ

ՍԵ՞Ր, ԹԵ՞ ԽԱԲԿԱՆՔ


ՍԻՐԱՎԵՊ

Խմբագիր՝Սեդա Մալերյան
Սրբագրիչ՝ Սեդա Մալերյան

2012թ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան----------------------------------------3
Հղինակի խոսքը----------------------------------5
Ամեն ինչ սկսենք նորից--------------------------10
Սե՞ր, թե՞ խաբկանք-----------------------------11
Անիրական սիրո դղյակում--------------------38
Իրականում--------------------------------------65
Ծանր վարագույներից այն կողմ---------------90
Ի՞նչ անել------------------------------------------96
Ուշացած մեղրամիս-----------------------------111
Դառն իրականություն---------------------------116
Դառը ճակատագիր--------------------------------133
Կործանիչ ճշմարտություն-----------------------147
Ճակատագրական քայլ----------------------------156
Նոր կյանքի արշալույս-----------------------------157
Անխուսափելի վախճան---------------------------173

You might also like