You are on page 1of 4

Բարեկրթություն, Հնչերանգ և Դիմելաձև

Ի՞նչ է քաղաքավարությունը (բարեկրթությունը կամ խոսքային էթիկետը):


Քաղաքավարությունը բարության, ուշադրության, հաճոյախոսության, հարգանքի
նրբանկատության վարքն է մարդու նկատմամբ: Այն բխում է քաղաքավարի բառից:
Դրսևորվում է որպես բարոյական արժեք: Օր.՝ Դպրոցական երեխաները հիանալի
քաղաքավարություն են դրսևորում : Բարեկիրթ լինելու համար մարդ պետք ա լինի
ընկերասեր քացաքավարի և ամենակարևորը բարեկիրթ լինի ի սրտե ,այլ ոչ թե
կեղծավորությամբ:
Դսակարգված է բարեկիրթ խոսքի երկու տեսակ , որոնք տարբերվում են միմյանցից
իմաստով և մտածությամբ.
1. Դրական քաղաքավարություն. Այն տեսակն է, երբ սրտանց մեկը փորձում է
հարաբերություններ հաստատել մյուսի հետ և կողմ է նրա որոշումներին: Օր.՝ Ես
լիովին համաձայ եմ Ձեզ հետ:
2. Բացասական քաղաքավարություն. Այն տեսակն է, երբ մեկը հավասարապես
քաղաքավարի է , հենվում է խոսակցության բովանդակության վրա , բայց իրեն դրա
մեջ հարմարված չի զգում : Օր՝ Եթե դեմ չեք, ես դուրս գամ խոսակցությունից:
Բարեկիրթ խոսքի կառույցներում (ԲԽԿ) կարևոր դեր ունեն ասացական , մտածական և
զգացական կառույցները, որոնք մասնակցում են այդ կառույցի ձևավորմանը՝ իրենց վրա
կրելով հաղորդակցման գործընթացի իմաստային ողջ ծանրությունը : Խոսքային էթիկետի
(ԽԷ) կառույցները առաջանում են հարուցային կամ նյութական միավորներից՝ Ներեցեք ինձ
սխալ արարքիս համար, իսկ ԲԽԿ-երը՝ ապանյութականացած՝ Խնդրեմ, կարող եք գրիչը
փոխանցել: Սակայն ԽԷ-ի կառույցները ,անընդհատ կրկնվելով ,ապանյութականանում են ՝
վերածվելով խոսքի կայուն կառուցների: ԲԽԿ-ները գործածվում են երեք փուլերով՝ շփման
սկզբում, ընթացքում և վերջում:
Արդի հայերենում գործածվում են խոսքային էթիկետի հետևյալ կառույցները՝
Ողջույնի, ծանոթության, դիմումի, ներողության, երախսագիտության, շնորհակալություն
հայտնելու, խորհրդի, նախազգուշացման, հրավերի, ցավակցության, բարեմախթանքի,
հաճոյախոսության, անհամձայնության, մերժման, զրույցի, հարցման ու պատասխանի,
հրաժեշտի և այլ կառույցներ: Անդրադառնանք մի քանիսին.

1
Ողջույն և հրաժեշտ: Սրանք հարգանքի դրսևորումներ են ծանոթների, երբեմն նաև
անծանոթի հանդեպ:
Ողջույնի առավել տարածված կաղապարներն են՝ ուրախ եմ Ձեզ նորից տեսնել, բարի երեկո,
հարգանքներիս հավաստիքը, բարի գալուստ և այլն: Եթե բազմամարդ միջավայրում եք, ապա
նախընտրելի է ուղղակի բարձրաձայն ողջունել: Առավել հարմար պահի կարելի է մոտենալ և
ձեռքով բարևել: Միշտ պետք է հիշել հետևյալը. բարևեք՝ խոսակցի աչքերին նայելով ու
ժպտադեմ, նաև, ամենից կարևորը, բարևեք բարձր, հստակ լսելի ձայնով: Իսկ եթե աջուձախ
նայելով և ի միջի այլոց ինչ-որ հնչյուն պիտի արձակեք ատամների արանքից՝ իբրև ողջույնի
խոսք, ապա թերևս ավելի լավ է՝ լռեք: Եթե օրվա րնթացքում նույն մարդուն տեսնում եք մի
քանի անգամ, ապա նախընտրելի է՝ մի թեթև ժպիտով, հայացքով, ձեռքի թեթև շարժումով
ցույց տաք, որ նկատել եք իրեն: Ոչ պաշտոնական իրավիճակում բարևելու խոսքային
միջոցներն են՝ «արև», «Ողջույն», «Բարի լույս/օր/երեկո»:
Ինչ վերաբերում է հրաժեշտին, ապա խոսքային կառույցներր պաշտոնական և ոչ
պաշտոնական իրավիճակներում գրեթե նույնն են՝ «Ցտեսություն», «Առայժմ»,
«Հաջողություն», «Մինչ նոր հանդիպում», «Շնորհակալություն հաճելի օրվա համար», «Լավ
մնա(ցեք)», «Բարի ճանապարհ/գիշեր»: Բազմամարդ իրավիճակներում նույնպես հրաժեշտ
տալը պարտադիր է: Ընդհանրապես վարվեցողական կանոնների խախտում է անձայն ու
աննկատ հեռանալը:
Երախտագիտություն և շնորհակալություն: Օգտակար խորհուրդ ստանալու դեպքում,
խնդրանքը կատարելու դեպքում անհրաժեշտ է խոսակցին շնորհակալություն հայտնել: Օր.՝
Շնորհակալ եմ Ձեզ լավ խորհրդի համար, անչափ զգացված եմ, գոհունակությունս եմ Ձեզ
հայտնում, ուզում եմ երախտիքի խոսք հղել…
Ներողություն: Քաղաքավարի մարդը օգտագործում է այս կառույցը , երբ տհաճություն է
պատճառել մեկին : Օրինակ՝ Ես վիրավորել եմ ձեզ, կներեք ինձ դրա համր: Որոշ դեպքերում
էլ այդ բառերի գործածությունը պարզապես բխում է խոսքային էթիկետից: Օր.՝ ներեցեք, չեք
ասի ինձ որտեղ է Փափազյան պողոցը:
Հաճոյախոսություն: Սա էական դերակատարություն ունի բոլոր
հարաբերություններում: Այն դրական վերաբերմունքի դրսևորման և անհատին ոգևորելու
լավագույն միջոցներից է: Կարելի է հաճելի խոսք ասել խոսակցի արտաքինի, ոճի,
մտածողության, աշխատանքի րնդունելության, հյուրասիրության և այլ որակների

2
մասին: : Հաճոյախոսելիս ժպտացեք, խոսեք աշխույժ, նայեք խոսակցին: Ի միջի այլոց և
անհասցե նետվող հաճոյախոսությունը մի բարձրաձայնեք: Անգամ երգիծական
նկատառումներով դրանք գործածելը հանձնարարելի չէ: Խոսքային էթիկետը սահմանում է
հետևյալ պատասխսւններր. «Շնորհակալ եմ հաճելի խոսքերի համար», «Նմանապես»,
«Հաճելի է լսել», «Նույնը կասեի քո (Ձեր) մասին» և այլն:
Հեռախոսազրույց: Դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքն առանց
հեռախոսի: Սակայն միշտ պետք է հիշել, որ հեռախոսը ոչ թե ժամանցի, այլ տեղեկություն
ստանալու միջոց է: Կան հեռախոսազրույցի էթիկայի մի շարք կանոններ, որոնք հաճախ են
խախտվում մեզանում: Խոսքր հատկապես վերաբերում է պաշտոնական և
կիսապաշտոնական միջավայրերին, քանի որ ոչ պաշտոնական իրավիճակներր ենթադրում
են առավել թեթև, ազատ հարաբերություններ: Այսեղ գործածվում են հարց ու պատասխան
կառույցները: Օր.՝ Թույլ տվեք հարցնել…, -Խնդրեմ հարցրեք, Կներեք, Ալենին կարելի է ,
-Սխալ եք զանգահարել:
Հնչերանգ և դիմելաձ: Զրույցը սկսելու համար շատ կարևոր են հնչերանգն ու դիմելաձևը:
Սրանցով է որոշվում մարդու դաստիարակությունը: Ըստ էության, դրանք կատարում են
կարգավորող դեր, թողնում են առաջին լավ կամ վատ տպավորությունը:
Հնչերանք
Զրուցակիցը չպետք է խոսի կամաց , որպեսզի դիմացինը չլարվի և չխնդրի , ասածը նորից
կրկնել: Պետք է սկսի խոսքը այնպիսի հնչերանգով,որ լսելի լինի ունկնդրին: Պաշտոնական և
կիսապաշտոնական միջավայրերում խոսքը պետք է արտաբերվի հստակ, ձայնի հանդարտ և
անխախտ հնչերանգով՝ առանց հուզառատ խանդավառության կամ վրդովմունքի: Նույնիսկ
թեժ զրույցի ընթացքում արժե հիշել ,որ եթե մեր կարծիքը ճշմարիտ է, չպետք է հնչեցվի
դատողական ձևով : Պետք չէ այնքան բարձր խոսել, որ մի երրորդ անձ կամա-ակամա
վերածվի հարկադիր ունկնդրի: Ցավոք, մեզանում վերջին տասնամյակներում
արմատավորվում է մի տհաճ իրողություն, բուռն և երկարատև զրույցներ,
հեռախոսազրույցներ փոխադրամիջոցներում, թատրոնում, հասարակական այլ վայրերում:
Այսպիսի պահվածքր անընդունելի է: Ըստ վարվեցողության կանոնների՝ կարելի է զրույցը
հետաձզել «Ներիր, խոսելր հարմար չէ....»,

3
«Զանզեք մի բանի րոպեից....» արտահայտություններով: Իսկ եթե զրույցը հրատապ է,
անհրաժեշտ է բավարարվել խոսքային սեղմ, չեզոբ կառույցներով. «Այո», «Ո՛չ», «Չգիտեմ»,
«Հետո կորոշենք», «Կարելի է» և այլն:
Դիմելաձև
Յուրանքանչյուր զրույց սկսվում է դիմաելաձևից: Այն ուշադրություն հրավիրելու կառույց է:
Կարելի է բաժանել սա երկու խմբի՝ ծառայողական և համագործածական կամ չեզոք:
Ծառայողական դիմումները գործածվում են և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական
իրադրություններում: Օրինակ՝ Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեզ ինձ ազատել
զբաղեցրած պաշտոնից (պաշտոնական): Բալիկս, սիրելիս, հոպար ջան… (ոչ
պաշտոնական): Հարգելի տիկնայք և պարոնայք… (համագործածական):
Արդեն փաստ է, որ անծանոթ մեկին որևէ բան հարցնելիս կամ վարորդին, վաճառողին,
ուսանողին դիմելիս, որը, հիշեցնենք, պաշտոնական-կիսապաշտոնական շփում է, հաճախ
ենք լսում հոպար, քուրիկ, մորքուր, տոոտա, դյադյա, րնկեր ջան և նման մերժելի ձևեր:
Անծանոթին ուղղված խոսքն էլ երբեմն սկսկում ենք դու-ով , ոչ թե Դուք-ով: Դուք-ը հարգանքի
նշան է, որն իմանալն ու գործածելը կնպաստի արդյունավետ շփմանը:

Քաղաքավարության մասին գրքեր ` Հակոբ Պարոնյան <<Քաղաքավարության վնասները>>,

Քաղաքավարության մասին ասույթներ

 Իսկական քաղաքավարությունը բարյացակամ վերաբերմունքն է մարդկանց


նկատմամաբ: Ժան-Ժակ Ռուսո
 Եղիր քաղաքավարի բոլորի հետ, բայց մտերիմ՝ մի քանիսի հետ, և թող որ այդ մի
քանիսը լինեն լավ փորձ ձեռք բերած , նախքան իրենց ապավինելդ:
Ջորջ Վաշինգտոն
 Քաղաքավարությամբ ավելի շատ բանի կհասնես, քան բռնությամբ:
Ֆրեդրիխ Շոպեն

You might also like