You are on page 1of 3

Մտածողություն

Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը


կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով
ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթների ներին,
էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը
շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների
հարաբերությունների և կապերի իմացությունն է: Մտածողությունը
միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական
պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված
են խոսքի հետ:

Նախադպրոցականի մտածողությունը պատկերավոր է, այն դեռևս ձեռք


չի բերել մեծահասակների տրամաբանական դատողությունները:
Հոգեբանների կարծիքով ճիշտ պատասխաններ կարելի է ակնկալել
որոշակի պայմանների դեպքում: Ամենից առաջ երեխան պետք է հասցնի
մտապահել խնդիրը, բացի այդ խնդրի պայմանները նա պետք է 
պատկերացնի: Հետևաբար անհրաժեշտ է այնպես ձևակերպել խնդիրը,
որ այն հասկանալի լինի երեխային:

Ամերիկյան հետազոտությունների ժամանակ չորս տարեկան երեխային


ցույց են տալիս  չորս  ավտոտնակ և երեք  մեքենա,  որոնք կանգնած են
եղել երեք ավտոտնակում, իսկ մի ավտոտնակ դատարկ է եղել:
Երեխաներին հարցնում են` բոլոր մեքենաներն են ավտոտնակներում
կանգնած, երեխաները սովորաբար պատասխանում են` ոչ: Բայց այս
սխալ պատասխանով չի կարելի ասել, որ երեխաներին անհասկանալի է
ՙբոլոր հասկացություններըը: Փոքր երեխան կարծում է, որ եթե չորս
ավտոտնակ է, պետք է լինի չորս  մեքենա, որոնցից մեկը ինչ-որ տեղ
կորել է: Հետևաբար նրա համար մեծահասակի պնդումը` բոլոր
մեքենաներն են կանգնած ավտոտնակներում, իմաստ չի ունենում:Ճիշտ
լուծմանն հասնելու լավագույն եղանակն այն է, երբ երեխան
հնարավորություն  է ունենում համապատասխան եզրակացություններ
անել հիմնվելով սեփական փորձի վրա: Այս առումով հետաքրքրական է
Զապորոժեցի փորձը, երբ նա հարցնում է երեխաներին նրանց քիչ ծանոթ
ֆիզիկական երևույթների մասին, մասնավորապես՝ ինչու՞ մի առարկան
լողում է, իսկ մյուսը՝ սուզվում: Ստանալով ավել կամ պակաս
ֆանտաստիկ պատասխաններ` նա առաջարկում է երեխաներին ջրի մեջ
գցել զանազան առարկաներ: Բավականին փորձերից հետո երեխաները
սկսում են տրամաբանական դատողություններ անել:

Մարդիկ տարբերվոմ են իրենց մտածողության անհատական


առանձնահատկություններով՝ Մտածողության
ինքնուրույնությունը բնութագրվում  է նրանով, որ մարդ ունակ է
առաջադրելու նոր խնդիրներ և գտնելու դրանց լուծման ուղիները՝
կիրառելով մարդկության փորձը, մտքի լայնությունը թույլ է տալիս գտնել
կապեր գիտելիքների և երևույթների տարբեր, առաջին հայացքից իրարից
շատ հեռու բնագավառների միջև, մտքի խորությունը արտահայտվում է
բարդ հարցերի մեջ խորանալու, այնտեղ հիմնախնդիր տեսնելու
կարողությամբ, մտքի ճկունությունը թույլ է տալիս հաշվի առնել
իրադրությունների փոփոխությունները և փոխել գործողությունների
սկզբնական պլանը, մտքի արագությունը դրսևորվում է իրադրության մեջ
արագ կողմնորոշվելու, լավ մտածելու և ճիշտ որոշում ընդունելու
կարողությամբ:

You might also like