You are on page 1of 4

1․Խաղի սահմանումը և բնութագիրը

«Խաղ» եզրույթը տարբեր աղբյուրներում սահմանվում է տարբեր կերպ.


 Գործողություն, որ կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ
օգտագործվում որպես ուսուցողական գործիք։
 Զվարճացնող գործունեություն կամ սպորտաձև:
 Հստակ կանոններով սահմանված ֆիզիկական կամ մտավոր
մրցակցություն մրցակցող կողմեր հանդիսացող մասնակիցների միջև:
 Գործունեություն կամ սպորտաձև, որը պահանջում է գիտելիք,
հմտություն կամ «բարեբախտություն», որում մասնակիցները հետևում
են սահմանված կանոնների և փորձում հաղթել հակառակորդին կամ
լուծել որոշակի գլուխկոտրուկ:
Խաղի հիմնական բնութագիրը՝ գործունեություն, զվարճանք (կամ հաճույք),
կանոններ, մրցակցություն:
Այսպիսով՝ խաղը գործունեություն է, որը զվարճալի է (կամ հաճելի), ունի հստակ
նպատակ՝ սահմանված կանոններով, ընթանում է մրցակցային բնույթով և ունի
կոնկրետ վերջնարդյունք:
Խաղերի կիրառման անհրաժեշտությունը
Խաղը համարվում է երեխաների գործունեության հիմնական ձևը, որն
անհրաժեշտ, չափազանց կարևոր նախապայման է նրանց բնականոն և առողջ
զարգացման համար:
Երեխայի հետ հաղորդակցման ժամանակ խաղալիքների առկայությունը
կարող է նպաստել թերապևտիկ (այդ թվում՝ ախտորոշող) գործընթացին՝
համապատասխան մթնոլորտի ստեղծման միջոցով։
Մարդկության պրակտիկայում խաղային գործունեությունը կատարում է
հետևյալ գործառույթները՝
 զարգացնող(դա խաղի հիմնական գործառույթն է՝ զբաղեցնել, հաճույք
պատճառել, ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել),
 հաղորդակցական (հաղորդակցման լեզվի յուրացում),
 խաղում ինքնակայացում,
 խաղի ընթացքում ինքնաբացահայտում,
 բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, որոնք ծագում են
կենսագործունեության նաև այլ տեսակներում,
 ախտորոշող՝ նորմատիվային վարքագծից շեղումների բացահայտում,
 ճշգրտման գործառույթ՝ անձնային ցուցանիշների կառուցվածքում
դրական փոփոխությունների ներմուծում,
 միջազգային հաղորդակցման գործառույթ՝ բոլոր մարդկանց համար
միասնական սոցիալ-մշակութային արժեքների յուրացում,
 սոցիալականացում՝ ընդգրկում հասարակական հարաբերությունների
համակարգի մեջ, մարդկային համակեցության նորմերի յուրացում։
Օրինակ՝ խաղերի միջոցով կարելի է կազմակերպել նաև ուսուցում
մեծահասակների շրջանում: Մանկական խաղը սահմանվում է որպես երեխաների
ակտիվ գործունեության տեսակ, որը սովորաբար շրջապատող աշխարհի, մեծերի
գործողությունների և փոխհարաբերությունների ընդօրինակում է։
2․Ներկայացրեք խաղերի դասակարգումները և տեսակները
Մանկավարժության մեջ տարբերում են խաղերի հետևյալ դասակարգումները.
 մանիպուլյատիվ
 սյուժետային՝ դերային, բեմականացված
 շարժական
 դիդակտիկ։
-Մանիպուլյատիվ խաղերը բնորոշ են մինչև 3 տարեկան երեխաների հետ
աշխատելու գործընթացին, երեխաներին խաղի ընթացքում սովորեցնում են
առարկաներով գործողություններ կատարել, ծանոթացնում են դրանց ձևին, գույնին,
նշանակությանը և այլն։
-Սյուժետային՝ դերային, թատերականացված, բեմականացված խաղերն առավել
շատ են հանդիպում նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում:
Երեխաներին տրվում է դեր, խաղի մեջ են մտնում նաև կենցաղային առարկաներ,
խաղալիքներ, գործիքներ։ Խաղային իրադրությունը նպաստում է երեխաների
գիտելիքների, մտածողության ու երևակայության զարգացմանը։
-Շարժական խաղերը հաճախ են հանդիպում 4-5 տարեկանների շրջանում, երբ
նրանք խաղալով մրցում են վազքում, թռիչքում և այլ ձևերում։
դիդակտիկ խաղերը- նպատակն է նոր գիտելիքներ հաղորդել առարկաների,
նրանց դասակարգման, նշանակության, հատկությունների, աշխատանքի
տեսակների, բնության երևույթների և այլնի մասին։ Օրինակ՝ հանելուկները,
վանկախաղերը և այլն։
 խաղերը լինում են սյուժետադերային և խաղ–վարժություններ:
Խաղ–վարժությունները նպաստում են երեխայի տրամաբանական, վերլուծական
պատկերացումների ձևավորմանը, որոնցում դիդակտիկական խնդիրը վառ կերպով
է արտահայտված: Դրանք վերաբերում են օրինակ ներկայացնելով գրական
հեքիաթի որևէ հերոսի անունով (Կարմիր գլխարկը) և պարունակում են
ուսումնական խնդիր ու խաղային գործողություններ: Խաղ–վարժությունների
նպատակն է երեխաների կարողությունների ու հմտությունների ձևավորումը:
 Ըստ այլ դասարկարգման խաղերը լինում են՝
․ սիմուլյացիոն /իրականության որևէ մասի ներկայացումը ավելի պարզ ձևով. այս
դեպքում խաղի մասնակիցները դերով ներկայացնում են, թե ինչպես մարդիկ իրենց
կպահեին որևէ իրավիճակում իրական կյանքում/
․ իրավիճակային /խաղի մասնակիցները որոշում են կայացնում, թե ինչպես իրենց
կդրսևորեն կոնկրետ իրավիճակում/
․ բեմադրման /ինտերակցիա մասնակիցների միջև՝ կոնկրետ նպատակին
 Այլ դասակարգման համաձայն՝ խաղերը բաժանվում են՝
o Թղթային խաղեր
o Սեղանի խաղեր
o Սիմուլյացիոն խաղեր
o Ժամանցային տիպի խաղեր

3․Նկարագրեք դիդակտիկ խաղերի առանձնահատկությունները


Դիդակտիկ խաղի շնորհիվ երեխան դառնում է ուսուցման գործընթացի սուբյեկտ,
ինչն էլ նշանակում է, որ նա ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցն է` ունակ
ինքնուրույն ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ:
Կարող ենք առանձնացնել դիդակտիկ խաղի հետևյալ առանձնահատկությունները.
այն նպաստում է երեխայի.
 հոգեկանի և երևակայության զարգացմանը
սոցիալականացմանը
 գործունեության տարբեր ձևերի յուրացմանը
 ակտիվ ունկնդրման, հիշողության, ուշադրության ամրապնդմանը
 փաստարկներ բերելու, հարցադրումներ կատարելու, վերլուծելու,
քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, բանակցելու,
քննադատությունը արտահայտելու և ընդունելու, կոնֆլիկտային
իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունը
 ժամանակի կազմակերպմանը և կառավարմանը, առաջնահերթությունների
սահմանմանը, առաջադրանքների դասակարգմանը, աշխատանքի
պլանավորմանը, սահմանափակ ժամանակում աշխատելու կարողության
զարգացմանը
 կամային որակների, նպատակասլացության, հաճախ համառության
զարգացմանը
 ուսուցանվող նյութի հանդեպ մոտիվացիայի աճին
 խաղում գրանցած հաջողությունը արթնացնում է լավատեսությունը և
ինքնավստահությունը
 խնդիրների լուծման կարողությունը
 ռիսկի դիմելու և ռիսկային իրավիճակներին հարմարվելու կարողության
զարգացմանը
 որոշումների կայացման, պատասխանատվության և արդարության զգացման
զարգացմանը
ակտիվացմանը, մտքերի ազատ արտահայտմանը /ուսուցման ընթացքում խաղի
կիրառումը օգնում է ուսուցչին ակտիվացնել անհամարձակ երեխային, որովհետև
խաղալիս երեխան իրեն ազատ է զգում:

4,Սառույցը կոտրող և «Ջերմացնող» խաղեր հասկացությունները:


«Սառույցը կոտրող» խաղերը կիրառվում են նոր դասարանի հետ ծանոթանալիս
(կամ երբ աշակերտները նույնպես միմյանց անծանոթ են): Այս խաղերը կիրառվում
են մարդկանց միջև, այսպես կոչված, «սառույցը» կոտրելու նպատակով: Իսկ
«Ջերմացնող» խաղերը ցանկալի է կիրառել յուրաքանչյուր դասի սկզբում՝
աշակերտներին դասին տրամադրելու, մոտիվացնելու նպատակով:
«Սառույցը կոտրող» խաղեր կարող են լինել, օրինակ՝
1. Տրամադրություն /յուրաքանչյուր աշակերտի ուսուցիչը խնդրում է նկարագրել իր
տրամադրությունը մեկ բառով/:
2. Ես «՞» եմ /յուրաքանչյուրը նկարագրում է ինքն իրեն՝ օգտագործելով իրեն
բնորոշող մեկ ածական: Այդ ածականը կարող է սկսվել իր անվան առաջին
տառով: Մյուսները կարող են կռահել անունը, եթե ծանոթ չեն/:
3. Սարդոստայն /յուրաքանչյուրը նկարագրում է ինքն իրեն՝ օգտագործելով իրեն
բնորոշող մեկ ածական: Մյուսները կարող են կռահել անունը, կարելի է սա անել
կծիկի կամ գնդակի միջոցով: Աշակերտներից մեկը հարց է տալիս, գնդակը
նետում է մյուսին, հաջորդը բռնում է գնդակը, պատասխանում հարցին, ապա
նետում գնդակը մյուսին/:
Իսկ «Ջերմացնող» խաղերի օրինակներ կարող են լինել.
1. Հետաքրքիր պատմություն /յուրաքանչյուրը պատմում է մի հետաքրքիր,
զարմանալի, տարօրինակ, ուրախալի երևույթ, որ պատահել է իր կամ ընկերների
հետ վերջին մի քանի օրերի ընթացքում/
2. Գտիր նրան, ով ...
o … սիրում է ձկնորսություն
o … ծագումով Արտաշատից է
o … ունի 2 ավագ եղբայր
o … կարող է վարել հեծանիվ
o … սիրում է մուլտֆիլմ դիտել
o ... ցանկանում է դառնալ բժիշկ:
Աշակերտներին անհրաժեշտ է հանձնարարել շրջել դասարանով և լրացնել
նմանատիպ հարցաթերթ:
3. Շրջանաձև ցուցումներ
Բոլոր աշակերտներին անհրաժեշտ է խնդրել աթոռներով շրջան կազմել և նստել:
Միայն մեկ հոգի պետք է լինի առանց աթոռի և կանգնի շրջանի մեջտեղում:ՆԱ
տալիս է մյուս աշակերտներին ցուցումներ: Օրինակ՝ փոխեք ձեր տեղը, եթե կրում եք
սպիտակ վերնաշապիկ: Բոլոր սպիտակ վերնաշապիկով աշակերտները պետք է վեր
կենան և փոխեն իրենց տեղը: Միևնույն ժամանակ կանգնած մասնակիցը նույնպես
պետք է այդ ընթացքում փորձի նստել: Այն աշակերտը, ով կմնա առանց աթոռի կլինի
հաջորդ ցուցում տվողը:

5.Թվարկեք և նկարագրեք խաղերի կազմակերպման համար խմբաբաժանումների


տեխնիկաները
Խաղերը կարող են լինել անհատական, զույգերով և խմբերով: Զույգերով և
խմբերով խաղեր կազմակերպելու համար անհրաժեշտ է ընտրել խմբաբաժանման
տեխնիկաներ: Ստորև ներկայացվում են խմբաբաժանման որոշ տեխնիկաներ.
1. Խմբաբաժանումը կարելի է սկսել դասի սկզբին՝ ըստ աշակերտների դասարան
մտնելու հաջորդականության:
2. Ըստ իրենց հետաքրքրությունների՝ աշակերտներն իրենք կարող են ընտրել իրենց
խմբերը:
3. Աշակերտներին կարելի է խնդրել կանգնել 1 շարքով, այնուհետև փոխեն իրենց
կանգնած հերթականությունը ըստ որոշ սկզբունքի՝
 Ըստ իրենց անվան/ազգանվան առաջին տառի այբբենական կարգի
 ըստ իրենց տարիքի /փոքրից մեծ/
 ըստ ծննդյան ամսվա /հունվարից դեկտեմբեր/
 ըստ հասակի
 ըստ դպրոցի և իրենց տան հեռավորության
 ըստ հագուստի գույնի
:
4. Պարկի մեջ դնել միևնույն քանակի ձայնավոր և բաղաձայն տառերի քարտեր կամ
խորանարդեր և աշակերտներին խնդրել ընտրել մեկական քարտ/խորանարդ և
կազմել 2 թիմ /ձայնավորներ և բաղաձայններ/:
5. Պատրաստել քարտեր/թղթեր, խնդրել աշակերտներին ընտրել մեկը, այնուհետև
համապատասխանեցնել և զույգ կամ խումբ կազմել ըստ հետևյալ
համընկնումների՝
 նույն տառի մեծատառը և փոքրատառը /միևնույն տառի մեծատառ և
փոքրատառ տարբերակներն իրենց քարտերի/թղթերի վրա ունեցող
աշակերտները կազմում են զույգ/
 բառը և իր բացատրությունը
 բառը և համապատասխան նկարը
 բառը և իր հոմանիշը/հոմանիշները
 բառը և իր հականիշը/հականիշները
 ածականը և իրեն համապատասխանող գոյականը/գոյականները
 թեման և իրեն վերաբերող բառապաշարը
 հեղինակը և իր ստեղծագործությունը/ստեղծագործությունները
6. Կարելի է աշակերտներին խնդրել պարկից կամ տուփից վերցնել կոնֆետներ և
կազմել զույգեր/խմբեր՝ ըստ ընտրած կոնֆետների համընկնող գույնի, տեսակի,
չափսի/:
7. Կարելի է բերել փազլ, աշակերտները ընտրեն կտորներ և գտնեն փազլին
համապատասխանող կեսը և զույգ կազմեն առաջինը գտած կեսի հետ:
8. Աշակերտներին կարելի է խնդրել շրջել դասարանով և խումբ կազմել իրենց հետ
միևնույն ամսին ծնված աշակերտների հետ:

6․ Թվարկեք և նկարագրեք երեխայի զարգացման տարիքային փուլերը

You might also like