You are on page 1of 3

ԲԱՑ ԴԱՍ

ԴԱՍՂԵԿԻ
ԺԱՄԻՆ

ԴԱՍԱՐԱՆ` 1-ԻՆ

ԹԵՄԱ` «Ընկերություն, ընկերասիրություն»

ՈՒՈՒՍՈՒՑԻՉ` ՉԱՂԱՐՅԱՆ Ա.

2014-1015 ուստարի
ԹԵՄԱՆ` «Ընկերություն, ընկերասիրություն»

ՆՊԱԱՏԱԿՆԵՐԸ` դաստիարակել ընկերություն և ընկերասիրություն


աշակերտների մեջ, սեր, հարգանք, զիջողականություն մեկը մյուսի
նկատմամբ, լինել անկեղծ, բարի և լավ ընկերներ:

ԸՆԹԱՑՔԸ: Նախապատրաստական զրույց անցկացնել աշակերտնորի


հետ ընկերության մասին: Սկսել այն բանից, թե ընկերներ ունե՞ն , ովքե՞ր
են իրենց ընկերները, որտե՞ղ են ապրում, ինչպիսին են նրանք և այլն:
Այնուհետև մտագրոհի մեթոդով վեր հանել աշակերտների մտքերն ու
կարծիքները, էե ինչ են հասկանում ընկեր ասելով/ լսել յուրաքանչյուր
երեխայի կարծիքը/: Ուսուցչի կոմից պատրաստած սահիկաշարի
միջոցով աշակերտները դիտում են նկարներ, կատարում
վերլուծություններ, առանձնացնում են լավ և վատ ընկերներին,
համեմատում են իրենց դասարանի աշակերտների, ընկերների հետ:
Ուսուցչի օգնությամբ կատարում են եզրակացություններ, քննադատվում
են վատ արարքները և գովբանվում լավ ընկերությունը:

Ուսուցչուհին ընթերցում է իր ընտրած պատմությունը` «Վատ


ընկերը» (ըստ Խաչատուր Աբովյանի), աշակերտները լուռ լսում են: Որից
հետո ուսուցչուհին հարցեր է ուղղում աշակերտներին.

_ Ուր էին գնացել երկու ընկեր, ինչու:

_ Ինչ դուրս եկավ նրանց առջև:

_Ինչպես վարվեց ընկերներից մեկը:

Պատասխանելով տեքստի վերաբերյալ որոշ հարցերի` աշակերտները


վերլուծում են երկու ընկերների կերպարները, հասկանում են իմաստը և
կատարում են եզրակացություններ:

Այնուհետև աշակերտները հնչեցնում են ընկերության մասին


թևավոր խոսքեր, և այդ խոսքերը ամրացնում գրատախտակին
նախապես նկարված ընկերության ծառի վրա:

Ընկերություն անել նշանակում է օգնել իրար , ուրախանալ մյուսի հաջողությամբ

Ընկերության մեջ շատ կարևոր են վստահությունն ու անկեղծությունը


Երբեք չի կարելի խաբել ընկերոջը

Ընկերոջը պետք է օգնել, մանավանդ երբ նա դրա կարիքն ունի

Ոչ թե հարստությունն է ընկեր , այլ ընկերն է գանձ

Նա չէ ընկերը, ով խղճում է քեզ, այլ նա` ով օգնում է

Նա , ով ընկեր չունի, իսկապես միայնակ է

Մեր ուժը բարեկամության մեջ է

Ու զում ես ընկեր ունենալ, ի´նքդ լավ ընկեր եխիր:

Որից հետո հանձնարարվում է յուրաքանչյուր աշակերտին իր


պատկերացմամբ նկարել իր ընկերոջը:

Դասի արդյունքում յուրաքանչյուր աշակերտ կհասկանա, էե ինչ է


նշանակում լինել հավատարիմ, բարի սիրող և լավ ընկեր, աշակերտների
մեջ կձևավորվի միմյանց նկատմամբ փոխօգնություն, փոխիջում և
հարգանք, կձևավորվի դասարանական առողջ ու բարի մթնոլորտ:

You might also like