You are on page 1of 10

Ներածություն

Դեռահասության փուլի սահմանները ընդգրկում են 11-12 տարեկանից մինչև 14-15


տարեկանը: Մանկությունից հասունությունը կատարվող անցումն այդ փուլում տեղի
ունեցող զարգացման բոլոր` ֆիզիկական, մտավոր, բարոյական և սոցիալական կողմերի
հիմնական բովանդակությունն է և առանձնահատկությունը: Ըստ այդ բոլոր կողմերի
տեղի է ունենում որակապես նոր կազմավորութմների առաջացում:Դեռահասության
փուլը կարևոր է նրանով, որ այստեղ դրվում է անձի բարոյական և սոցիալական
դիրքորոշումների հիմքը և ուրվագծվում է դրանց հետագա զարգացման հիմնական
ուղղությունը:

Դեռահասի օրգանիզմի վերակառուցումը-Դեռահասի զարգացման գործում


կենսաբանական գործոնի դերը պայմանավորված է նրանով, որ այդ տարիքում երեխայի
օրգանիզմում արմատական փոփոխություններ են կատարվում, որոնք տանում են դեպի
կենսաբանական հասունություն: Ծավալվում է նաև սեռական հասունացման
պրոցեսը:11-12տարեկանից մինչև 15-16 տարեկանը ողնաշարի տարեկան աճը ետ է
մնում մարմնի երկարության աճից: Քանի որ մինչև 14 տարեկանը ողերի միջև ընկած
տարածությունը դեռևս լցված է կռճիկով, ապա մարմնի սխալ դիրքի կամ միակողմանի ու
տևական, հատկապես ֆիզիկական չափազանց մեծ լարումների դեպքում ողնաշարը
կարող է ծռվել:Կեզվածքի ամենալուրջ խախտումները հնարավոր են 11-15
տարեկանում, թեև հենց այդ տարիքում էլ այդպիսի թերությունները վերացնելը շատ
ավելի հեշտ է, քան հետագայում:
Դեռահասություն

Դեռահասության տարիքային շրջանը ստացել է տարբեր անվանումներ


դեռահասություն, անցումային, պուբերտանտային շրջան, սեռական հասունացման
տարիքի բացասական փուլ, պորտալարի երկրորդ կտրման տարիք և այլն: Տարբեր
անվանումերը արտացոլում են դեռահասի տարբեր տարիքային
առանձնահատկությունները:

Դեռահասության տարիքի առանձնահատկությունն այն է, որ մարդը մտնելով


այս փուլ որպես երեխա դուրս է գալիս չափահաս դարձած։ Այս փուլում անցում է
կատարվում մանկությունից դեպի հասունություն: Սովորաբար, շեշտվում է այն
հանգամանքը, որ դեռահասության տարիքում՝ սեռական հասունության
պայմաններում, անձի ֆիզիկական, կենսաբանական ինտենսիվ փոփոխությունները
հանգեցնում են հոգեբանական նորագոյացումների։
Առհասարակ դեռահասության տարիքը ընդունված է համարել դժվար շրջան,
քանի որ այս տարիքում են ձևավորվում մարդու աշխարհընկալման, աշխարհայացքի
և առհասարակ առաջնային արժեքների համակարգը, նախնական բլոկը։

Դեռահասի պարագայում անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական տվյալներով


չափահասից չտարբերվող, սակայն հոգեբանորեն ավելի ցածր զարգացման
մակարդակի վրա գտնվող անձի մասին է խոսքը։ Սա պայմանավորված է այն
հանգամանքով, որ սեռական հասունության էտապում մարդու ֆիզիկական
զարգացումը աննախընթաց արագ աճ է արձանագրում, իսկ հոգեբանական առումով
նրա զարգացումը պահանջում է ավելի շատ ժամանակ ( երեխայի մոտ սկսոյմ են
ձևավորվել իր սեռին բնորոշ հատկանիշներ և երեխան իր և մեծահասակների միջև
նմանություններից ելնելով իրեն էլ համարում է “մեծ”, սակայն հոգեբանական
զարգացման տեսանկյունից դեռ զիջում է մեծահասակներին)։

Այս շրջանում անչափահասն սկսում է ակտիվորեն վերաիմաստավորել իր


նախկին մոտեցումները, փորձում է դուրս գալ ավագ հարազատների ազդեցության
ոլորտից, սկսում է հաճախ նրանց հակառակվել, նկատել նրանց մեջ բացասական
գծեր, որոնք մինչ այդ չէր նկատում, ձգտում է անկախության, ինքնուրույնության և
ինքնահաստատման, մյուս կողմից նրա համար շատ ավելի արժեքավոր է դառնում իր
տարեկիցների կարծիքը, փորձում է հարմարվել նրանց կողմից ընդունված նորմերին և
հաստատվել իր տարեկիցների միջավայրում( երեխան զգում է իրեն ինչպես
մեծահասակ և փորձում է վարել մեծահասակներին նմանվող վարքագիծ)։

Սակայն մի շարք էական հանգամանքներ նպաստում են նախկին


հարաբերությունների հարատևմանը: Դրանցից են.

1. Դեռահասի հասարակական դիրքի անփոփոխությունը, նա դպրոցական


էր և մնում է այդպիսին

2. Նա նյութական բացարձակ կախվածության մեջ է գտնվում իր


ծնողներից, որոնք ուսուցիչների հետ միասին հանդես են գալիս որպես
դաստիարակներ

3. Չափահասները պահպանում են երեխային ուղղություն տալու և


վերահսկելու սովորությունը, որը դժվար է վերացնել նույնիսկ դրա
անհրաժեշտությունը գիտակցելու դեպքում

4. Դեռահասի արտաքինն ու վարքագիծը, հատկապես առաջին շրջանում


պահպանում են մանկական գծեր և նա դեռևս չի կարողանում ինքնուրույնաբար
գործել:
Մեծահասակի և դեռահասի միջև հարաբերություններ

Դեռահասության տարիքը ծնողների համար, կարելի է ասել, ամենադժվար


շրջանն է երեխայի դաստիարակության, ծնողական ներքին անհանգստության ու
վախերի իմաստով:

Այս շրջանում նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Փոքրիկ
մի բանից նեղվում են, արտասվում, զայրանում, կոպտում ծնողներին, չեն ուզում
երբեմն շփվել ընկերների հետ կամ չափից ավելի երկար են զրուցում հեռախոսով,
սիրահարվում են, հուսահատվում, երբեմն վտանգավոր քայլերի դիմում… Երբ
փորձում են գտնել իրենց հարցերի պատասխանները, երբեմն էլ խճճվում են
տարատեսակ տեղեկատվության մեջ, որով այսօր լի է մեր միջավայրը (համացանց,
ամսագրեր, գրականություն, հեռուստատեսություն, ռադիո և այլն):

Սեփական երեխաներին բոլորից շատ սիրելով` միևնույն ժամանակ ծնողները


կարող են չհասկանալ ու անտեսել նրանց, խիստ կամ կոպիտ լինել: Դա կարծես
բոլորին, և´ երեխաներին, և´ ծնողներին, հատուկ բան է: Երբեմն այդ կոնֆլիկտներն
առաջանում են նրանից, որ որոշ հարցեր մեծահասակի համար այդքան էլ հեշտ չէ
քննարկել դեռահասի հետ, ոչ էլ՝ դեռահասին՝ մեծահասակի հետ:
Մեծահասակների և դեռահասի շփման դժվարությունները բավականին
կնվազեն, եթե մեծահասակը բարեկամական փոխհարաբերություններ կառուցի՝
հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և փոխօգնության վրա: (Եթե երեխան
հնարավորություն ունի ամեն ինչի մասին խոսել ծնողի հետ, նա կհասկանա, որ միշտ
կկարողանա ծնողին իրեն հետաքրքրող հարցեր ուղղել:Դա նաև վստահություն է
ստեղծում, և երեխան սկսում է իր մտահոգությունները կիսել ծնողի հետ)

Դեռահասի հետ ազատ խոսելը առաջին քայլն է նրան ՝ որպես մեծահասակ


ընկալելու։

Երբ դեռահասը հայտնում է իր զգացմունքները, ծնողները պետք է թույլ տան


դեռահասին լիարժեքորեն դա անել:Եթե ընդհատեն նրան, նա կարող է դադարի լսել
կամ դադարել խոսել: Հետևաբար, հնարավորություն է պետք տալ երեխային
ավարտել մինչև վերջ իր խոսքը։ Պետք չէ քննադատել երեխային։

Դեռահասը չպետք է զգա կամ մտածի մեղավոր կամ բացասական


արտահայտություններ. «Ես ձեզ ասում էի որ …», «Դուք ինձ երբեք չեք լսում» և այլն:

Սովորական ծնողական խրատները կարող են ավելի շատ վնաս պատճառել,


քան լավը, և երեխան կզգա անպետք: Դեռահասին օգնելու լավագույն տարբերակն`
պգնել նրան գտնել խնդրի լուծումը։ Թույլ տալ, որ նա մտածի ինքն իր համար և
սովորի ինքնուրույն լավ որոշումներ կայացնել։

Դեռահասի շփումը ընկերների հետ

Հենց դեռահասության շրջանում են ձևավորվում այն բազմատեսակ և ըստ


մտերմության աստիճանի միմյանցից զգալիորեն տարբերվող հարաբերությունները,
որոնք հստակորեն տարբերակվում են դեռահասի կողմից: Հասակակիցների հետ
ունեցած հարաբերությունները դեռահասի համար դառնում են խիստ անձնային և
այստեղ նա գործում է ինքնուրույնաբար: Նա գտնում է, որ ունի այդպիսի իրավունք,
պաշտպանում է այդ իրավունքը և հենց այդ պատճառով էլ մեծերի աննրբանկատ
միջամտությունը բողոքներ ու վիրավորանք է առաջացնում:

Ըստ Լ. Կոլբերգի` կրտսեր դպրոցական եւ դեռահասության տարիքում


երեխաներն ունեն ձեւավորված կոնվենցիոնալ բարոյականություն, որի դեպքում
երեխան դեռ չունի իրական բարոյականություն, եւ բարոյական նորմերը նրա համար
ինչ-որ արտաքին պահանջներ են: Այդ կանոններին եւ նորմերին դեռահասների մեծ
մասը հետևում է, որպեսզի արդարացնի ինչ-որ նշանակալի մարդկանց
սպասելիքները, նրանց հետ լավ հարաբերությունները պահպանելու եւ նրանց կողմից
խրախուսվելու համար:

Շրջապատի սպասելիքներն արդարացնելը, խրախուսանք ստանալուն ձգտելը,


հեղինակությունների կարծիքին հակված լինելը հանդիսանում է դեռահասի
անձնային եւ վարքային անկայունության պատճառը: Նա ամբողջովին կախված է
արտաքին ազդեցություններից: Քանի որ դեռահասներն իրենց համար ռեֆերենտային
խմբեր են փնտրում հասակակիցների շրջանում եւ մտերիմ ընկերների կարիք ունեն,
հաճախ վերջիններիս կարծիքը որոշիչ է լինում:

Հաճախ ընկերների հետ միասին դեռահասները կարող են այնպիսի քայլեր


կատարել, որոնք միայնակ երբեք չէին համարձակվի անել եւ ապագայում էլ կարող են
զղջալ արածի համար:

Այնպես, ինչպես վարքը, ինքնագիտակցությունը եւս շատ բաներում կախված է


արտաքին ազդեցություններից: Դասամիջոցին համադասարանցիներից մեկի սիրալիր
հայաքցքը կարող է ամբողջությամբ փոխել վերաբերմունքը սեփական արտաքինի
հանդեպ, սակայն տանը արված մեկ աննրբանկատ դիտողությունը կարող է
հակառակ արդյունքին բերել մի քանի օրվա ընթացքում։

Դեռահասի ուսումնական գործունեությունը

Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն,


ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։ Սկզբունքորեն, այն կարող է
իրացվել և ուսումնական գործունեության մեջ։ Ըստ Դ. Էլկոնինի՝ կրտսեր
դեռահասության տարիքը սենզիտիվային է ավելի բարձր մակարդակի ուսումնական
գործունեության անցնելու համար։ Երեխայի համար ուսումը կարող է ձեռք բերել նոր
անձնային իմաստ՝ դառնալու ինքնակրթության և ինքնակատարելագործման
գործունեություն։ Դժբախտաբար, դա հաճախ չի դրսևորվում։ Այս ուղղությամբ
դեռահասի հետաքրքրությունները ղեկավարել կարող են ծնողները, սիրելի
ուսուցիչները։ Դեռահասին այլ, լրացուցիչ զբաղմունքների դրդելու համար պետք է
գործել շատ զգույշ ։

Որպես կանոն, հետաքրքրություններն ունեն որ ուսումնական բնույթ։


Դպրոցական ուսուցման հետ կարող են հատվել միայն ինտելեկտուալ-էսթետիկ
բնույթի հետաքրքրությունները, այն էլ ոչ բոլորը։ Դրանք կապված են սիրելի
զբաղմունքի նկատմամբ խորը հետաքրքրության հետ. Պատմություն, երաժշտություն,
ռադիոտեխնիկա, նկարչություն և այլն։ Սրանք երեխայի զարգացման տեսանկյունից
առավել արժեքավոր հետաքրքրություններն են, բայց նրանք երբեմն բարդացնում են
երեխաների և նրանց ծնողների կյանքը։ Պատահում է, որ տարված լինելով իրենց
գործով՝ դեռահասները բաց են թողնում դասերը։

Դեռահասի մտավոր զարգացումը զգալիորեն առաջ է իր փորձից, դեռահասը չի


կարող գիտակցել այն հնարավորությունները, որոնք իրեն տրամադրում է իր մտավոր
զարգացման մակարդակը: Ստացվում է, որ զարգացումն առաջ է ընկնում սովորումից
և փորձից:

You might also like