You are on page 1of 14

ՀՀ «ՇԻՐԱԿԻ Մ.

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»

ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ


/ֆակուլտետի անվանումը/

Հայոց լեզվի և գրականության


/ամբիոնի անվանումը/

Հայոց լեզվի և գրականություն


/մասնագիտություն/

Անհատական աշխատանք

Առարկա՝ Հոգեբանություն

Թեման՝ Ընտանիքի դերը երեխայի «ԵՍ»-ի ձևավորման գործում

Կատարող՝ Մարկոսյան Կարինե /հեռակա 3-րդ կուրս/


/ուսանողի ազգանուն, անուն, հայրանուն/

Ղեկավար` Սահակյան Կարինե հ.գ.թ. դոցենտ


/ ազգանուն անուն, գիտական աստիճան, կոչում/

Գնահատում եմ ________________________ _________________ /


/
/թվով, տառերով/ ստորագրություն

___________2022թ.

ԳՅՈւՄՐԻ – 2022

Բովանդակություն

1
1. Ներածություն...........................................................................3
2. Գաղափար ընտանիքի մասին..............................................4
3. Ընտանիքի տեսակները..........................................................7
4. Ընտանիքի դերը ԵՍ-ի ձևավորման գործում.....................10
5. Եզրակացություն......................................................................13
6. Գրականության ցանկ.............................................................14

2
Ներածություն

Անձը սոցիալական կյանքի տարրն է։ Անձ է այն մարդը, որն իրեն գիտակցաբար
դասում է այս կամ այն խմբին, գիտակցում է խմբային շահերը, իմաստավորված
ընդգրկվում է սոցիալական խմբի, ողջ հասարակության կյանքի մեջ։ Անձն
ամբողջությամբ ձևավորվում է միջանձնային փոխհարաբերություններում ,
անշուշտ ժառանգական նախադրյալների հիման վրա: Երեխայի անձի
ձևավորման գործում կարևորվում է տարբեր սոցիալական խմբերի
ազդեցությունը, որում ներառված է երեխան: Ընտանիքը այն առաջնային խումբն է,
որը վճռական դեր է խաղում իր կազմում զարգացող երեխաների
ինքնագիտակցության ծագման ու ձևավորման գործում: Ընտանիքը
հասարակության անբաժանելի մասն է, որը նպաստում է անձի ներդաշնակ
ձևավորմանը:

3
Գաղափար ընտանիքի մասին
Սոցիոլոգիայում ընտանիքը դիտարկվում է որպես « փոքր խումբ», որը հիմնված է
ազգակցական կապերի վրա և կարգավորում է հարաբերությունները
ամուսինների, ծնողների, երեխաների, ինչպես նաև մերձավոր ազգականների
միջև: Այն մի ամբողջ աշխարհ է, որտեղ երեխան ապրում է, գործում,
բացահայտում է անում, սովորում է սիրել, ատել,ուրախանալ,կարեկցել: Որպես
դրա անդամ,երեխան մտնում է ծնողների հետ որոշակի հարաբերությունների մեջ,
որոնք կարող են նրա վրա ունենալ ինչպես դրական,այնպես էլ բացասական
ազդեցություն: Երեխայի առաջին դաստիարակները համարվում են ծնողները:
Դրա հետևանքով, երեխան մեծանում է կամ բարյացակամ, բաց, շփվող կամ
տագնապալի, կոպիտ, կեղծավոր:: Նույնիսկ վատ ընտանիքում երեխան գրավում
է որոշակի փորձ: Երեխայի հետ կապված ուսումնասիրությունները տեղի են
ունենում ընտանիքի միջոցով: Այն, ինչ երեխան մանկության տարիներին ձեռք է
բերում ընտանիքում, այն պահպանվում է իր հետագա կյանքի ընթացքում:
Ընտանիքը, որպես դաստիարակության ինստիտուտ,պայմանավորված է նրանով,
որ երեխան իր կյանքի հիմնական մասն անցկացնում է այդտեղ և անձի վրա
ունեցած իր ազդեցությամբ կրթության ինստիտուտներից ոչ մեկը չի կարող
համեմատվել ընտանիքի հետ: Ընտանիքի կարևոր բաղադրիչներից մեկը դա ծնող-
երեխա փոխհարաբերությունն է, որն իր էական դերն ունի երեխայի զարգացման
վրա: Ծնող-երեխա փոխհարաբերությունները դա՝ «միջանձնային
դիրքորոշումների , կողմնորոշումների, սպասելիքների համակարգ է ՝ տարիքային
սանդղակում ուղղահայաց ուղղությամբ՝ ներքևից-վերև (երեխա-ծնող) և վերևից –
ներքև ( ծնող-երեխա): Բնութագրվում է համատեղ գործունեությամբ և ընտանիքի
անդամների միջև շփմամբ»: Այս փոխհարաբերությունը յուրահատուկ աղբյուր է
հասարակության մեջ երեխայի վարքագծի հետագա մոդելի ստեղծման համար:
Ծնող-երեխա փոխհարաբերություններում կարևոր է պատշաճ ուշադրություն
դարձնել ինչպես երեխայի ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական
կարիքներին:

4
Բազմաթիվ գիտական և այլ աշխատանքներ են նվիրվել ընտանիքի
ամենատարբեր և միշտ էլ օրախնդիր հիմնահարցերին: Ընտանիքի վերաբերյալ
արտաքուստ կարծես թե ամեն ինչ հայտնի է ու պարզ, սակայն այն նույնքան
պարզ ու նույնքան բարդ է, որքան ինքը՝ հասարակությունը: Պատմականորեն
ձևավորված խմբերի մեջ ընտանիքը, թերևս,ամենակայունն է և երկար ժամանակ
կմնա այդպիսին, քանի դեռ այն լավագույն ձևով բավարարում է մարդկանց
բազմաթիվ համադրված պահանջմունքները: Թերևս որոշ հեղինակներ
փութաջանորեն հայտարարում են ընտանիքի քայքայման, անգամ վերացման
մասին, սակայն այսօր նկատելի է ընտանիքի զարթոնքի և վերակազմության մի
նոր շրջան: Հասարակությունը զարգանալով ձգտում է իր վրա վերցնել ընտանիքի
որոշ գործառույթներ, հնարավորինս թեթևացնել նրա բեռը, մյուս կողմից էլ
ժամանակն է ընտանիքին տալիս նոր դերեր:
Անհիշելի ժամանակներից մինչև այսօր ստեղծվել են բազմաթիվ
հետազոտություններ նվիրված ընտանիքին և ամուսնությանը: Դեռևս անտիկ
ժամանակներից մեծագույն մտածողներ Պլատոնը և Արիստոտելը հիմնավորում
էին իրենց հայացքները կապված ամուսնության և ընտանիքի հետ,քննադատում
էին ընտանիքի այն տեսակը, որ գոյություն ուներ այդ ժամանակներում և
առաջադրում էին վերակազմավորման ծրագրեր:
Ընտանիքը շատ հասարակական գիտությունների ուսումնասիրության առարկան
է: Շատերը փորձում են որոշակիացնել ընտանիքի և վերջինիս ֆունկցիաների
բնութագրերը և բնորոշիչները: Սոցիոլոգիայի տեսանկյունից ընտանիքը
ամուսինների միջև փոխհարաբերությունների կոնկրետ համակարգ է,
պատմականորեն ձևավորված փոքր սոցիալական խումբ, որի անդամները
կապված են ամուսնական կամ բարեկամական հարաբերություններով ,կենցաղի
ընդհանրությամբ և փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ:
Ընտանիքը բնական խումբ է, որտեղ ժամանակի ընթացքում առաջանում են
փոխազդեցության կարծրատիպեր: Այս կարծրատիպերը ստեղծում են ընտանիքի
կառուցվածքը, որը որոշում է նրա անդամների գործունեությունը, ուրվագծում է
նրանց վարքագծի շրջանակը և հեշտացնում է նրանց միջև միջանձնային կապերը:
Ընտանիքի կառուցվածքը նրա անդամների կազմն է, ինչպես նաև ընտանեկան

5
դերերի և նրանց միջև տարբեր փոխհարաբերությունների ամբողջությունը
(ամուսնական հարաբերություններ, ծնող-երեխա, ամուսիններ և նրանց ծնողներ,
երեխաների միջև հարաբերություններ, տատիկների և պապիկների
հարաբերություններ իրենց թոռների հետ): Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ
ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր, յուրաքանչյուր անդամ
ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան
դերերը: Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել
ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն: Բայց այժմ մեծաթիվ են
դառնում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված)
ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե
հավասար իրավունքներ և պարտականություններ ունեն: Սա արդեն
ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիքն է: Երբ
ընտանիքի առանձին անդամը կամ ընտանիքն ամբողջությամբ սկսում է գործել,
այսինքն՝ փոխկապակցված դերեր կատարել,ապա հենց այդ դերակատարման
ընթացքում էլ իրագործվում են այն գործառույթները: Կատարված
հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց
մեծամասնությունը գերադասում է ունենալ էգալիտար, ժողովրդավարական
սկզբունքով կառավարվող ընտանիք: Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն
էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի
ախտահարված խումբը այլևս չի կարողանում արդյունավետ կերպով կատարել իր
հիմնական գործառույթները: Օրինակ,ընտանիքի հայրը հարբեցող կամ թմրամոլ
է, ապա խաթարվում են ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ
սոցիալականացման և այլ կարևոր գործառույթներ: Այստեղ, սակայն, տեղին է
նշել, որ ընտանիքի ինչպես գործառույթների, այնպես էլ կառուցվածքի նորմալ և
հիվանդագին վիճակների հստակ չափանիշներ դեռևս չեն սահմանվել: Սակայն
կարող ենք նշել, որ ընտանիքի կառուցվածքը ներառում է
1. Ընտանիքի թվային և անհատական կազմը
2. Այն սահմանում է գիտակցված և անգիտակից կանոններ, որոնք սահմանում են
ընտանիքի փոխազդեցությունը:

6
Այս մեխանիզմի գործելու համար անհրաժեշտ է պահպանման համակարգ, որը
բաղկացած է երկու մասից: Առաջինը հիերարխիկ համակարգն է, որը հիմնված է
ծնողների հեղինակության վրա, որը միշտ և ամենուր ավելի բարձր է, քան
երեխաների հեղինակությունը: Երկրորդը ՝ ընտանեկան կոմպլեմենտար դերերը
(օրինակ. ծնողներից մեկն ավելի խելամիտ է, իսկ մյուսը ՝ ավելի զգացմունքային) ։
3. Ընտանիքի ենթահամակարգերը, որոք ներառում են հետևյալ տեսակները՝
1. Ամուսինների ենթահամակարգը, որը ձևավորվում է ամուսնությունից հետո
2. Ծնողների ենթահամակարգը, որը հայտնվում է ընտանիքում առաջին երեխայի
ծնվելու պահին:
3. Երեխաների ենթահամակարգը, որը առաջանում է երկրորդ երեխայի
ընտանիքում ծնվելու ժամանակ: Ընտանիքի կառուցվածքային
փոփոխություններն առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա
կենսական ճանապարհի տարբեր հատվածներում՝ առաջադրելով նոր խնդիրներ,
պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ:

Ընտանիքի տեսակները

Ընտանեկան պարտավորությունների բաշխման բնույթից և այն հարցից, թե


ինչպես է ընտանիքում որոշվում լիդերության խնդիրը, սոցիոլոգներն
առանձնացնում են ընտանիքի 3 հիմնական տեսակներ.
1. Տրադիցիոն (նահապետական)
2. Ոչ տրադիցիոն
3. Էգալիտար (հավասարների ընտանիք)
1. Տրադիցիոն ընտանիքն ենթադրում է մինիմում երեք սերունդների միևնույն
հարկի տակ ապրելը, իսկ լիդերի դերը տրված է ավագ տղամարդուն: Տրադիցիոն
ընտանիքի համար բնորոշ են
• կնոջ տնտեսական կախվածությունը ամուսնուց
• հստակ ֆունկցիոնալ բաժանում ընտանեկան կյանքում և՛ տղամարդկային և՛
կանացի պարտավորությունների ամրագրում.
• ամուսինը՝ կերակրող, կինը՝ տնտեսուհի

7
• անպայման առաջնահերթության ընդունում՝ կապված տղամարդու կողմից
ընտանիքը գլխավորելու հետ:
2. Ոչ տրադիցիոն ընտանիքում պահպանվում են տրադիցիոն մոտեցումներ՝
կապված տղամարդու լիդերության և տղամարդկային ու կանացի ընտանեկան
պարտավորությունների, սահմանափակումների հետ: Առաջին տիպի
ընտանիքներից տարբերվում է նրանով, որ ընտանեկան պարտավորությունները
սահմանազատված են առանց դրա համար անհրաժեշտ տնտեսական հիմքերի:
Ընտանիքի այս տիպը սոցիոլոգները անվանում են շահագործողական, քանի որ
տղամարդու հետ աշխատելու հավասար իրավունքի հետ մեկտեղ, կինը ստանում
է տնային աշխատանքները կատարելու բացառիկ իրավունք:
3. Էգալիտար ընտանիքի համար բնորոշ են.
• արդար, համաչափ բաժանում ընտանեկան պարտականությունների և
կենցաղային պրոբլեմների լուծման մեջ. «դերային սիմետրիա»
• հիմնական խնդիրների քննարկում և ընտանիքի համար կարևոր որոշումների
համատեղ ընդունում
• հարաբերությունների հուզական հագեցվածություն:
Կան նաև ընտանիքների անցողական տիպեր, որտեղ տղամարդկանց դերային
կանոնները կրում են տրադիցիոն բնույթ, կամ էլ ընդհակառակը՝ դեմոկրատական
դերային կանոններում տղամարդիկ քիչ են մասնակցում տնային տնտեսության
վարմանը:
Անձի առանձնահատկություները ձևավորում և դրսևորվում են մարդկային
հարաբերությունների ոլորտում: Նրա վարքը պայմանավորված է ինչպես
խառնվածքով, բընավորությամբ, դիրքորոշումներով և դրդապատճառների
համակարգով, այնպես էլ ինքնագիտակցության վիճակով: Վերջինս հաճախ շատ
նուրբ, բայց որոշակի ու վճռական ազդեցություն է գործում՝ դառնալով անձի
վարքի մոտիվացիայի հիմնական աղբյուրներից մեկը: Առանց
ինքնագիտակցության, «ես»-ի մասին հստակ պատկերացում ունենալու
հնարավոր չէ հասկանալ սոցիալական հոգեբանության շատ պրոբլեմներ:Այս
գլուխը հիմնականում նվիրված է ինքնագիտակցության,կամ,ինչպես այժմ
ընդունված է ասել, մարդու ես-կոնցեպցիայի, բազմակողմանի քննարկությանը:

8
Անձը բարդ հոգեբանական կառուցվածք է, որի մեջ մտնում են խառնվածքը,
բնավորությունը, դիրքորոշումները, կարծքիներն ու համոզմունքները,
ընդունակությունները, զգացմունքները, կամային գծերը, պաշտպանական
մեխանիզմներն ու ինքնագիտակցությունը: Ինչ վերաբերում է
ինքնագիտակցությանը կամ անհատի ես-կոնցեպցիային, ապա այն մտնում է
անձի ընդհանուր հոգեբանական կառուցվածքի մեջ, բայց, նրա մյուս
բաղադրիչների համեմատությամբ ունի մի շատ կարևոր յուրահատկություն.դա
անձի հատկությունների արտացոլումն է հենց այդ նույն մարդու գիտակցության
մեջ: Անձի ինքնագիտակցությանը, «ես»-ին որոշակի սահմանում տալը
չափազանց դժվար է: Բանն այն է, որ «ես» բառը զուտ հոգեբանական տերմին չէ,
այն ամենօրյա խոսակցություններում հաճախակի կրկնվող բառերից մեկն է և
ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, տարբեր մարդիկ այն տարբեր
կերպ են ըմբռնում: «Ես»-ի բնույթի և կառուցվածքի վերաբերյալ առաջին լուրջ
հետազոտությունները կատարել է ամերիկյան հայտնի հոգեբան և փիլիսոփա
Ուիլյամ Ջեյմսը: Նա մանրամասնորեն ուսումնասիրեց ես-ի խնդիրը, նկրարագրեց
նրա կառուցվածքն ու հատկությունները, որոնք և ներկայացրեց իր
«Հոգեբանության սկզբունքները» հայտնի աշխատության մեջ:
Մարդու կյանքի ընթացքում ձևավորված "Ես" կերպարը ազդում է տվյալ մարդու
կողմից իրեն, ուրիշներին և շրջակա աշխարհին ընկալելու վրա: Ես-կոնցեպցիան
կարող է լինել դրական,բացասական, հակասական: Դրական ես-կոնցեպցիայով
մարդը տեսնում է աշխարհը և ապրում է այս աշխարհը բոլորովին այլ կերպ, քան
այն մարդը,ով ունի ամբիվալենտ կամ բացասական ես:Ես-ի կազմի մեջ մտնում են
մի քանի հիմնական բաղադրիչներ: Ես-ի առաջին բաղադրիչը ֆիզիկական ես-ն է,
որը մարմնի ներսում է և հատուկ է միայն տվյալ մարդուն:Հաջորդ բաղադրիչը
մարմնային ես-ն է, որի մեջ մտնում են այն զգայությունները,որոնք ստացվում են
մարմնի տարբեր մասերից: Իսկ երրորդ բաղադրիչը հոգեկան ես-ն է, սա էլ
սեփական անձի մասին պատկերացումների,
համոզմունքների,դիրքորոշումների,գնահատականների ամբողջությունն է:
Հոգեկան ես-ի մեջ մտնում են մի քանի ես-պատկերներ,դրանք են ՝
 Իրական ես- թե մարդն ինքն իրեն իրականում ինչպիսիսն է համարում:

9
 Դինամիկ ես- պայմանավորված է անձի սոցիալական դիրքով և
հաջողությունների հասնելու հնարավորությամբ:
 Ֆանտաստիկ (երևակայական) ես-թե անհատն ինչպիսին կցանկանար դառնալ
կամ լինել,եթե կյանքի դժվարությունները չլինեն:
 Իդեալական ես- դառնում է անձի գերնպատակ,որին ձգտում է ՝ ելնելով իր
բարոյական նորմերից, անհատական փիլիսոփայությունից, իդեալներից և այլն:
 Ապագա կամ հնարավոր ես- թե անհատի կարծիքով ինչպիսին նա կարող է
դառնալ:  Իդեալական կամ իրադրական ես- երբ մարդը հայտնվում է անձի
իդեալականացում պահանջող իրադրությունում,ապա նա ինքն իրեն սկսում է
վերագրել իդեալական ցանկալի գծեր:
 Ներկայացվող ես- սա այն հոգեբանական պաշտպանական մեխանիզմ-միջոցն է,
որը թաքցնում է իրական ես-պատկերը:
 Կեղծ ես- սա անձի աղճատված, հեղինակազրկված իրական ես-պատկերն է: 1

Ընտանիքի դերը ես-ի ձևավորման գործընթացում


Ընտանիքն այն առաջնային խումբն է, որը վճռական դեր է խաղում իր կազմում
զարգացող երեխաների ինքնագիտակցության ծագման ու ձևավորման գործում:
Ծընող-երեխա հարաբերությունների վճռական դերը երեխայի անձի ձևավորման
գործում հստակորեն ըմբռնվում է ժամանակակից հոգեբանների շրջանում և
բազմաթիվ հետազոտությունների առարկա է դարձել: Հիմնական
եզրակացություններից մեկն այն է, որ իրենց անձի մասին երեխաների
տեսակետները արտացոլում են նրանց մասին ծնողների կարծիքները: [15]
Երեխան ծնվում և ապրում է ընտանիքում, նրա կյանքի զգալի մասը անցնում է
հենց այդ միջավայրում: Այն ամենը, ինչ սովորել է ընտանիքում, մնում է նրա հետ
ողջ կյանքի ընթացքում ։ Հենց ընտանիքում են դրվում անձի հիմքերը։
Ընտանեկան կըր-թությունը ձևավորում է անձի այն հատկանիշները, որոնք
հետագայում օգնում են դուրս գալ բարդ իրավիճակներից, կյանքի
դժվարություններից: Ընտանիքը պատաս-խանատու է ինտելեկտի,
ստեղծագործական ունակությունների, հոգևոր և գեղագի-տական զգացումների,

1
Л.А. Николенко- «НА ПУТИ К ЛИЧНОСТИ», ст. 6-7, Псков 2000
10
երեխայի ֆիզիկական առողջության և հույզերի զարգացման համար:
Յուրաքանչյուր երեխա, գիտակցաբար կամ անգիտակցաբար, պատճենում է իր
հայրիկի, մայրիկի և այլ հարազատների վարքագիծը: Երեխայի կյանքում
ընտանի-քի դերը, առաջին հերթին, նրա սոցիալականացումն է: [16] Երեխայի ես-
կոնցեպցիայի համար նշանակություն ունի նաև այն, թե նա արդյո՞ք միակ երեխան
է, թե ընտանիքում այլ երեխաներ էլ են մեծանում: Սովորաբար միակ երեխաներն
ավելի բարձր ինքնագնահատական են ունենում, քան թե մի քանի քույրերից և
եղբայրներից յուրաքանչյուրը: Դա հատկապես նկատելի է տղաների դեպքում:
Մինչդեռ ընտանիքի մեծությունը կամ ծնվելու հաջորդականությունը նույնպես,
հավանորեն, նշանակություն ունեն,թեև լիովին պարզ չէ, թե ինչպես: Երեխայի ես-
կոնցեպցիայի ձևավորման վրա հատկապես խոր ազդեցություն է գործում ծնողի
հետ հոգեբանական նույնացման առկայությունը, այդ գործընթացի խորությունն ու
տևականությունը: Ենթադրվում է, որ նույն սեռի ծնողի հետ առողջ և լիարժեք
նույնացումը հանգեցնում է երեխայի դրական բարձր ինքնագնահատականի
ձևավորման: Ուսումնասիրություններից մեկի ժամանակ թեստի օգնությամբ
համեմատեցին դեռահաս հանցագործների և ոչ հանցագործ դեռահասների ես-
կոնցեպցիաները, նրանց ես-պատկերները և ծնողների հետ հոգեբանական
նույնացման աստիճանները: Պարզվեց, որ նորմալ և օրինապահ երեխաների հետ
համեմատած՝ դեռահաս հանցագործներն ավելի թույլ ինդենտիֆիկացիա ունեն
ծնողների, հատկապես հայրերի հետ:
Որքան ավելի է երեխան ընդունված իր ծնողների կողմից,այնքան ավելի բարձր է
նրա ինքնագնահատականը:Այս ենթադրությունը ստուգվել է ուղղակի
հետազոտությունների օգնությամբ: Իսկ տվյալները ստացվում են հետևյալ
եղանակով.
ա) ուսուցիչները գնահատում էին աշակերտների ինքնագնահատականը
(ինքնահարգանքը)
բ) կատարվում էր երեխաների ինտենսիվ կլինիկական հետազոտություն և
գնահատում, գ)երեխային դիտում էին մի շարք իրադրություններում,
որոնք,ինչպես ենթադրվում էր, կապված են ինքնահարգանքի հետ
դ) խոր հարցազրույցներ էին տարվում երեխաների մայրերի հետ:

11
Հիմնականում ուշադրություն էին դարձնում երկու գործոնների վրա 1. երեխաների
հաջողությունների և հմտությունների պատմությունը 2. ծնողի կողմից ընդունված
լինելը: Պարզվեց, որ բարձր ինքնագնահատական ունեցող երեխաների ծնողները
հըստակ սահմաններ են գծել երեխաների վարքի համար և հսկում են, որպեսզի
դրանք չխախտվեն, բայց այդ սահմանների ներսում երեխաներին լայն
ազատություններ են տրվել: Երեխաները կարող են սեփական կարծիք ունենալ,
մասնակցել ընտանեկան խնդիրների քննարկմանը, ինքնուրույն
գնահատականներ տալ երևույթներին: Այդպիսի երեխաների ծնողները նույնպես
արժանապատվության բարձր աստիճան են ունենում և հարգում են իրենց
երեխաների անձը:
Ընտանեկան հարաբերությունների տեսակները: Նրանց դերը երեխաների
անձի ձևավորման գործում: Առածն ասում է, որ երեխան ընտանիքի հայելին է, նա
տեսնում և սովորում է այն ամենը, ինչը տեղի է ունենում ընտանիքում: Երեխայի
մեջ ուրիշ մարդկանց, ծնողների նկատմամբ զգայուն, բարոյական վերաբերմունք
դաստիարակելու համար անհրաժեշտ է, որ իրենք՝ ծնողները, կանգնած լինեն
անհրաժեշտ մակարդակի վրա: Նրանց շնորհիվ են երեխայի մոտ ձևավորվում
մարդասիրությունն ու աշխատասիրությունը: Երեխան ամենավաղ
մանկությունից ընկալում է ծնողների ապրելակերպը, նրանց միջև տիրող
հարաբերությունները: Երբ ծնողների միջև հաստատվում են ջերմ,
բարիդրացիական հարաբերություններ, երեխան իրեն երջանիկ է զգում:
Հատկապես երեխայի վրա շատ է ազդում մոր վերաբերմունքը հոր նկատմամբ.
եթե մայրն արհամարհանքով է վերաբերվում ամսունու հետ, ապա բնական է,
երեխան կհետևի նրա վարքին: Ընտանեկան փոխհարաբերությունները
ընտանիքի անդամների միջև սուբյեկտիվորեն ապրող փոխհարաբերություններ
են, որոնք օբյեկտիվորեն դրսևորվում են համատեղ կենսագործունեության և
շփման ընթացքում անձնական մակարդակի վրա փոխադարձ ազդեցությունների
բնույթով և եղանակներով: Նրանք սահմանում են զգացմունքային և գործարար
հարաբերություններ ընտանիքում:

Եզրակացություն
12
Ընտանիքը՝ հարաբերականորեն կայուն սոցիալական խումբ է, որի
անդամները սովորաբար միմյանց հետ կապված են ամուսնական կամ
բարեկամական հարաբերություններով ,կենցաղի ընդհանրությամբ և փոխադարձ
բարոյական պատասխանատվությամբ:
✓ Ժամանակակից ընտանիքը՝ որպես սոցիալական ինստիտուտ, ենթարկվում է
որոշակի սոցիալական նորմերի, վարքի կանոնների, ունի իրավունքների ու
պարտականությունների մի շրջանակ, որոնցով կարգավորվում են
հարաբերություններն ամուսինների, ծնողների ու երեխաների միջև:
✓ «Ես»-կոնցեպցիան անհատի՝ ինքն իր մասին ունեցած պատկերացումների
համակարգ է։ Այն թույլ է տալիս տեսնել և ճանաչել ինքդ քեզ՝ քո և ընտանիքի,
սոցիալական այլ խմբերի պատկերացումների, ձևավորած կարծիքի արդյունքում։
✓ Երեխայի անձի զարգացման, ես-կոնցեպցիայի ձևավորման,
սոցիալականացման վրա հիմնական և կարևորագույն ազդեցությունը գործում է
ընտանիքը: Ընտանիքն այն առաջնային խումբն է, որը վճռական դեր է խաղում իր
կազմում զարգացող երեխաների ինքնագիտակցության ծագման ու ձևավորման
գործում:
✓ Ոչ լիարժեք ընտանիքը, ոչ ճիշտ դաստիարակությունը, ծնող-երեխա, ինչպես
նաև ամուսինների և ընտանիքի այլ անդամների միջև անառողջ
հարաբերությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում երեխայի
հոգեկանի, ես-կոնցեպցիայի զարգացման վրա:

Գրականության ցանկ
13
1. Ա.Նալչաջյան «Սոցիալական հոգեբանություն»,էջ 434, Երևան 2004թ.
2. Ս. Ա. Սեդրակյան «Ընտանիքի հոգեբանություն», էջ 365-369, Երևան-2010թ.
3. Տաթև գիտակրթական համալիր «Հոգեբանությունը և կյանքը» էջ 198,
Երևան -2011թ
4. «Տարիքային հոգեբանություն»- փաստաթղթային ֆոնդ
5. Л.А. Николенко «НА ПУТИ К ЛИЧНОСТИ», ст. 108, Псков 2000

14

You might also like