You are on page 1of 2

Կրտսեր դպրոցականի տարիքային

առանձնահատկությունները

Երեխայի ծավալած ուսումնական գործունեության


արդյունավետությունը, աշակերտների վերաբերմունքը ուսման
նկատամամբ և նրանց բոլոր հաջողությունները հետագա
գործունեության ընթացքում պայմանավորված են նաև դպրոցական
առաջին օրերի մանկավարժահոգեբանական տեսանկյունով ճիշտ
կազմակերպմամբ, այն առանձնահատկությունների հաշվառմամբ,
որոնք հատուկ են 6 տարեկան երեխաներին։ Ուսուցիչը կարող է
արդյունավետ և նպատակասլաց դասընթաց անցկացնել միայն այն
դեպքում, եթե տեղյակ լինի երեխայի տարիքայաին
առանձնահատկություններին։

Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել , որ 6-12


տարեկաններն «ապրում են տարիքային ճգնաժամ», որի ժամանակ
նրանց մեջ ընդգծուն են դառնում հակասության ոգին,
կամակորությունը, անբավարարվածությունը, «ես ինքս»
դիրքորոշումը, ըմբոստությունը և խանդը (ուսուցչի, ծնողի,
դասընկերոջ նկատմամբ և այլն)։

Այդ ժամանակաշրջանում երեխայի օրգանիզմում կատարվում են


վառ արտահայտված ֆիզիոլոգիական փոփոխություններ, որի
արդյունքում զարգանում է երեխայի հուզամտածողական
կարողությունը։

Բացի նմանատիպ փոփոխություններից, երեխայի մոտ տեղի են


ունենում նոր՝ կազմաբնախոսական փոփոխություններ, որի
արդյունքում ձևավորվում և զարգանում են երեխաների օրգան -
համակարգերի զգալի մասը։

Լուրջ փոփոխություններ են կատարվում նրանց նյարդային


համակարգում։ Երեխաներին այդ տարիքում ոչ հարի
ծանրաբեռնվածություն է առաջանում, որը և ազդում է ուսումնական
գործունեության արդյունավետությանը։ Այդ տարիքում երեխայի մոտ
ձևավորվում է հենաշարժողական համակարգը, այդ իսկ
պատաճառով այդ տարիքում առավել պետք է ուշադիր լինել երեխայի
կեցվածքի ճիշտ ձևավորման, քանի որ հենաշարժողական
համակարգը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ։ Մնակավարժը
որքան հնարավոր է պետք է անձնակենտրոն վերաբերմունք
ցուցբերի այդ փոփոխությունների ժամանակ, և որքան
արդյունավետ լինի այդ վերաբերմունքը, այնքան ավելի հեշտ
կընթանա երեխայի համար ուսումնական գործունեությունը։

Շատ կարևոր է նշել, որ այդ տարիքում ոչ միայան


կազմաբնախոսկան փոփոխություններ են կատարվում, այլև
հոգեկան մի շարք նորագոյացություններ են առաջանում։ Օրինակ՝
նրանց ոչ կամածին ուշադրությունը կամաց-կամաց փոխվում է
կամածին ուշադրության, երեխաները սկսում են առարկաներն ու
երեևույթներն ընկալել օգտագործելով բոլոր զգայարանները։

Մուտք են գործում հասարակություն և դառնում են սոցիալական


անձ, ինչը նույնպես բերում է իր հերթին մեծ փոփոխություններ
երեխայի հոգեկանում։՝ առաջացնելով նրանց մոտ նոր
դրդապատճառներ՝ լավ վարք, բարոյական գաղափարախոսություն
և այլն։

Նմանատիպ շատ հոգեբանական առանձնահատկություններ ձեռք


բերելով երեխան սկսում է ադապտացվել ուսումնական
գործընթացին։ Այդ ամեն հաշվի առնելով ուսուցիչը փոխընբռնումով է
մոտենում երեխային և ցուցաբերում է իր հմտություններն ու
կարողությունները, որպես մասնագետ։ Այդպես լավ մանկավարժը
դառնում է երեխայի հենարանը, ում վրա երեխան կարող է հույս
դնել, և օգնում է հաղթահարել իր վախերը՝ շարժվելով առաջ։

«Ուսուցչի հաջողության գաղտնիքը երեխաների տեսակետը


հասկանալու և իրերը նրանց տեսանկյունից դիտելու
ունակության մեջ է»։

Ա․ Բահաթրյան

You might also like