You are on page 1of 4

Ուսուցման գործընթացում մտավոր դաստիարակությունն իրականցվում է միայն այն

ժամանակ, երբ գիտելիքների կուտակումը, գիտելիքների ծավալի ընդարձակումը ուսուցիչը


դիտում է ոչ թե որպես ուսուցման գործընթացի վերջնական նպատակ, այլ միայն որպես
իմացական և ստեղծագործական ուժերի և ճկուն, քննախույզ մտքի զարգացման միջոցներից
մեկը։

Դաստիարակության մեթոդները դաստիարակողի և դաստիարակվողների


փոխկապակցված փոխազդեցություններն են, նրանց գործունեության եղանակները։
Փոխկապակցված այդ գործունեության մեջ կիրառվող մեթոդներով իրականացվում է
մարդկանց դաստիարակությունը։ Իրականացնողը դաստիարակն է, սակայն
դաստիարակվողները պասիվ չեն։ Մեթոդն ապահովում է դաստիարակողի և
դաստիարակվողների փոխազդեցությունը, որտեղ առաջատար դերում հանդես է
գալիս դաստիարակողը։ Կան մարդիկ, ովքեր աչքի են ընկնում գիտությունների
հիմունքներից ունեցած կայուն և խոր գիտելիքներով, մտքի ճկունությամբ,
պահեստավորված խելքով, ինքնատիպ հայացքներով ու համոզմունքներով,
ինքնուրույնությամբ ու ճանաչողական ակտիվությամբ, իրենց մտավոր ուժերով,
որոնց կարելի է անվանել մտավորապես դաստիարակվածներ, կրթվածներ։
Մտավոր դաստիարակության համակարգում առաջին պլան են մղվում
գիտելիքների կիրառման, մտավոր գործունեության և ճանաչողական ակտիվության
ընունակությունները, որոնք անհրաժեշտ է ձևավորել նախադպրոցական և կրտսեր
դպրոցական տարիքից։

Մտավոր դաստիարակությունն ուղված է անձի ինտելեկտի, ճանաչողական


հնարավորությունների հակումների և շնորհների զարգացմանը: Նրա գլխավոր
խնդիրն է զինել սովորողներին գիտական հիմքերի մասին գիտելիքների
համակարգով:

Մտավոր դաստիարակության կոնկրետ խնդիրներն են`

 գիտական գիտելիքների որոշակի ծավալի յուրացում


 մտահորիզոնի ձևավորում
 մտավոր ուժերի, ունակությունների և շնորհների զարգացում
 ճանաչողական հետաքրքրությունների զարգացում
 անձի պոտենցյալ հնարավորությունների զարգացում
 ճանաչողական ակտիվության ձևավորում
 սեփական գիտելիքները մշտապես լրացնելու, ընդհանուր և հատուկ
պատրաստվածության մակարդակը բարձրացնելու պահանջմունքի
զարգացումը
 սովորողնորի ճանաչողական գործունեության մեթոդներով զինում:

Մտավոր դաստիարակության խնդիրները բազմազան են՝

1․ Դպրոցականներին զինել կայուն և խոր գիտելիքներով, մտածական գործունե


ության հնարներով։
2․Ձևավորել նրանց աշխարհայացքը։
3․Նրանց մեջ մշակել մտքի կայուն հատկություններ՝ մտքի լայնություն,
խորություն և ճկունություն։
4․Անընդհատ համալրել նրանց գիտելիքները, ընդլայնել մտահորիզոնը։
5․Ձևավորել նրանց բանական կարողություններն ու բանական
գործունեությունը։
6․Կատաևելագործել նրանց ուսումնական գործունեությունը։
Դպրոցականների մտավոր դաստիարակությունը տարիների տքնաջան
աշխատանքի արդյունք է։ Առանց մտավոր դաստիարակվածության և
կրթվածության մարդը մտքով կույր է։ Մտավոր դաստիարակության իրագործումը
կարող է օգնել սովորողներին՝ զարգացնել մտածողությունը։
Տարրական դասարաններում երեխաների մտավոր զարգացվածությունն ապահովելու
համար մանկավարժը և ծնողը պետք է որոշակի պատկերացում ունենան այն
չափորոշիչների մասին,որոնք վկայում են մտավոր զարգացման ոլորտում կատարած
դրական տեղաշարժերը: Դրանցից է շրջապատող աշխարհի երևույթների նկատմամբ
սովորողի ցուցաբերած ակտիվ վերաբերմունքը: Դա դրսևորվում է նուրբ
դիտողականությամբ,գիտելիքները հարստացնելու և ստեղծագործաբար կիրառելու
ձևերով:Կարևոր է նաև գիտելիքների համակարգվածությունը,այսինքն այն որ դրանք
փողկապակցվածության մեջ են գտնվում, ինչպես և այն, որ սովորողը ճիշտ է կազմակերպում
իր մտավոր աշխատանքը, ընտրում է դրա իրականացման առավել խնայողական և
արդյունավետ եղանակները:

Մտավոր զարգացման չափորոշիչներից է նաև մտքի ինքնուրությունը:


Բազմիմաստությունը գիտելիք չի տալիս, եթե անձը գերի է մնում կարդացածին ու լսածին:
Ինքնուրության բարձրագույն աստիճանը ստեղծագործական մտածողությունն է:1

1
Մանուկյան Ս.Պ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ: /ՈՒցումական ձեռնարկ: Երկրորդ բարեփոխված

հրատարակություն: << Զանգակ- 97 >>, 2005


Մտավոր դաստիարակությունն անձնավուրության զարգացման ամենակարևոր կողմնէ:
Մարդու ամենաբնորոշ հատկանիշներն գիտակցությունն ու ինքնագիտակցությունն են:
Առանց մտավոր զարգացման և դաստիրակության մարդը միայն բանական կենդանիէ:
Գիտակցությունն ու ինքնագիտակցությունն անմիջականորեն կապված են մարդու
հասարակական էության հետ, որն անհնարին է առանց մարդու մտավոր զարգացման:
Մտավոր զարգացման կարևորագույն խնդիրներից է նաև անձնավորությանը մարդկային
մշակույթին, մարդկության կողմից կուտակած գիտելիքներին ու փորձին ծանոթացնելն է:
Մտավոր դաստիարակությունն արագացնում է անհատի հասարակական զարգացման
գործընթացը, հնարավոր է ներգրավել հասարակական կյանքին և արտադրության
գործընթացին: Մտավորդ աստիարակության կարևոր խնդիրը անձնավորության
աշխարհհայացքի ձևավորումնէ: Գիտակցությունը հնարավորություն է տալիս մարդուն
մտովի առաջ անցնել, տեսնել իր կատարած գործողության ավարտն ու հետևանքը:
Աշխարհայացքը գիտելիքների այն համակարգն է, որը կողմնորոշում է անձին իր
գործունեության մեջ և ինքնավստահություն է հաղորդում նրան: Առանց կայուն հայացքի`
մարդը զուրկ է ինքնավստահությունից:

Մարդը ծնվում է խելացի, գիտուն դառնալու ընդունակությամբ, սակայն առանց


համապատասխան գործունեության այդ ունակությունները կմարեն անհատիմեջ:

Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մտավոր զարգացման սենզիտիվ


տարիքը մանկությունն է` հետևաբար մտավոր զարգացման ամենակարևոր խնդիրները
լուծվում են այս տարիքում, հատկապես տարրական դասարաններում: Տարրական
դասարաններից է սկսվում երեխանների ուսումնառությունը:

Մտավոր դաստիարակության կարևոր խնդիր է նաև մտածել սովորեցնելը: Մտածողությունը


բնական-պատմական զարգացման արդյունք է: Մարդու միտքը զարգացած է այն դեպքում,
երբ ձեռք է բերում հետևյալ դրական որակները. բազմակողմանիություն, ճկունություն
խորություն և այլն:2

Սովորել սովորեցնել նշանակում է աշակերտի մեջ դաստիրակել սովորելու ցանկություն և


պահանջմունք, այլ գիտելիքներ ձեռք բերելու ուղիներին և եղանակներին տիրապետելու
պահանջմունքի ձևավորմանը, որը ուսումնական գործունեության լիարժեք ծավալման
դեպքում վերածվում է մտավոր դաստիարակության կարևոր միջոցի:

2
Ղույումչյան Գ. Ե. , Մանկավարժություն :Դասագիրք բուերի համար: Երևան , Զանգակ-97 , 2005 թ. 357-362 էջ
Ժամանակակից մանկավարժները դաստիարակության նպատակների մեջ դիտարկում են.

♦ դպրոցականի անձի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման համար պայմանների


ստեղծում՝ նրա հնարավորինս լիարժեք ինքնաիրացման համար.

♦ Մարդուն արժանի կյանքի կառուցման ընդունակություն, որը հիմնված է այնպիսի


հանգուցային արժեքների վրա, ինչպիսիք են ճշմարտությունը, բարությունը և գեղեցկությունը.

♦ 21-րդ դարի հայի՝ որպես մշակութային մարդու ինքնազարգացում3։

Մտավոր դաստիարակությունն ընդգրկում է գիտելիքների ձեռքբերում և գիտական


աշխարհայացքի ձևավորում, իմացական և ստեղծագործական ընդունակությունների
զարգացում, մտավոր աշխատանքի մշակույթի ձևավորում, հետաքրքրության և
պահանջմունքի դաստիարակում մտավոր գործունեության, գիտական գիտելիքների
անընդհատ հարստացման, դրանք կյանքում կիրառելու ընթացքում։

Մատվոր դաստիարակություն տեղի է ունենում գիտական գիտելիքներ ձեռք բերելու


ընթացքում, բայց չի հանգում միայն դրանք որոշակի ծավալով կուտակելուն։
Գիտելիքների ձեռքբերման գործընթացը և դրանց որակական խորացումը կդառնան
մտավոր դաստիարակության գործոն միայն այն ժամանակ, երբ գիտելիքները
դառնան անձնական համոզմունքներ, մարդու հոգևոր հարստություն, որոնք
անդրադառնում են նրա կյանքի նպատակասլացության, նրա աշխատանքի,
հասարակական ակտիվության, հետաքրքրությունների վրա։ Աշխարհայացքի
ձևավորումը մտավոր դաստիարակության միջուկն է։

Ուսուցումը մտավոր դաստիարակության կարևորագույն միջոցն է։ Ուսուցման


գործընթացում մտավոր դաստիարակության հաջողությունը բնորոշվում է այնպիսի
գործոններով, ինչպիսին են՝ դպրոցի ամբողջ հոգևոր կյանքի հարստությունը,
ուսուցչի հոգևոր հարստությունը, նրա լայն մտահորիզոնը, նրա
կոմպետենտությունը, ուսումնական ծրագրերի բովանդակությունը, ուսուցման
մեթոդների բնույթը, սովորողների մտավոր աշխատանքի կազմակերպումը դասին և
տանը։

Ուսուցման գործընթացում իրականացվում է մտավոր դաստիարակության գլխավոր


նպատակը՝ մտավոր զարգացումը։

Ուսուցչի վարպետությունն աշակերտներին մտածել սովորեցնելու հմտության մեջ է4:

3
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ∗ ԲՐՈՒՏՅԱՆ
ՎԱՉԻԿ., «ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ.,, 2019 / N1., էջ 10
4
Վ. Ս. Սուխոմլինսկին դաստիարակության մասին, Եր.: «Լույս», 1976, 335 էջ (էջ 31)

You might also like