You are on page 1of 101

Թեմատիկ պլանավորում

«Հայոց պատմություն»
8-րդ դասարան
Տարեկան 51 ժամ
Շաբաթական 1,5 ժամ
Միջին մակարդակ

Դասագրքի հեղինակներ՝
1. Հայոց պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի
համար /Աշոտ Մելքոնյան, Արամ Սիմոնյան, Արամ Նազարյան, Հակոբ
Մուրադյան/ Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2018 թ.

2. Հայոց պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի


համար /Վ.Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, Է. Կոստանդյան, Ռ.
Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Հակոբյան/ Երևան «Մանմար»
հրատարակչություն, 2018 թ.

Կազմողներ՝

1. Հասմիկ Մարգարյան – ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ


2. Մերի Բաբայան, Երևանի Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թիվ 57 հինական դպրոցի
ուսուցչուհի
3. Գոհար Ղանդիլյան Երևանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ
դպրոցի ուսուցչուհի
4. Մերի Ավետիքյան, Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական
դպրոցի ուսուցչուհի
5. Աղասի Ավագյան, Կառնուտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Պատասխանատու՝ ԿԶՆԱԿ – ի ուսումնական բնագավառների մշակման և

զարգացման բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյան

1
Ներածություն

2
նպատակ Նպաստել «Հայոց պատմություն» առարկայի
8-րդ դասարանի բովանդակային հիմնական
նյութի, հայոց պատմության Նոր շրջանի
/XVIIդարի կեսերից մինչև 1918 թ․/
վերաբերյալ գիտելիքների ձեռք բերմանը,
հիմնական առանձնահատկությունները
բացատրելու կարողությունների
զարգացմանը։
Վերջնարդյունքներ Կարողանա՝
մեկնաբանել և բացատրել Հայոց պատմության
Նոր շրջանի առանձնահատկությունները

Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 3-4 Ներածություն
«Մանմար» 3-5

Բաժին 1
Հայաստանը XVIIդարի երկրորդ կեսից մինչև XIXդարի առաջին կես
12 ժամ
Գլուխ/ Թեմա I.
Ազատագրական պայքարի նոր փուլը /«Զանգակ» /
Ազատագրական պայքարի նոր փուլը 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարում
/5 ժամ/
Նպատակ Նպաստել 17-րդ դ․ երկրորդ կեսի և 18-րդ
դարի ազատագրական պայքարի մասին
գիտելիքների ձեռքբերմանը, տվյալ
ժամանակաշրջանի ազատագրական
պայքարի կարևոր փաստերը,
իրադարձությունները և պայքարի հայտնի
գործիչների գործունեությունը, ազգային-
ազատագրական պայքարի պատմական
ժամանակաշրջանի
առանձնահատկությունները, արտաքին
քաղաքական կողմնորոշումը, Հայաստանի
քաղաքական մասնատվածության
հետևանքները բնութագրելու, բացատրելու,
հիմնավորելու, համեմատելու, մեկնաբանելու,
կարծիք հայտնելու և արժևորելու
կարողությունների զարգացմանը:

3
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- Ներկայացնել Հայաստանի
ազատագրության համար մղվող պայքարի
աշխուժացման պատճառները 17-րդ դարի
2-րդ կեսին
- Տարբերակել և հիմնավորել ներքին և
արտաքին պայքարին խթանող և
խանգարող հանգամանքները
- Վեր հանել և գնահատել անհատի գործոնը
ազատագրական պայքարում՝
մասնավորեցնել Իսրայել Օրու օրինակով։
Կարողանա՝
- Բնութագրել Արցախի ազատագրական
պայքարի հայտնի կազմակերպիչների,
ղեկավար գործիչների և նրանց
գործունեությունը։
- Վերհանել ազատագրական շարժման
հայտնի գործիչների դերը։
- բացատրել սղնախների նշանակությունը
- գնահատել Արցախի ազատագրական
պայքարի ձեռքբերումները
Կարողանա՝
- Բնութագրել Սյունիքում ազատագրական
պայքարի հայտնի կազմակերպիչների,
ղեկավար գործիչների և նրանց
գործունեությունը։
- Մեկնաբանել հայ-պարսկական
հարաբերությունները Դավիթ Բեկի և նրա
հաջորդների գործունեության ընթացքում։
- Բնութագրել և արժևորել Հալիձորի
ճակատամարի դերն ու նշանակությունը։
- Համեմատել Սյունիքի ազատագրական
պայքարի ղեկավար գործիչների
դիրքորոշումը և կատարած դերը պայքարի
հանգուցալուծման մեջ։
- Արժևորել Սյունիքի ազատագրական
պայքարի պատմական դերն ու
նշանակությունը։
Կարողանա՝

4
- Բացատրել Խամսայի մելիքության
նշանակությունը
- Ընդգծել հայ-պարսկական
համագործակցության դրական
հետևանքները Արցախի ինքնավարության
գործում։
- Բացատրել և գնահատել գաղութահայ
կենտրոնների դերը հայապահպանման
գործում:
- Ներկայացնել և գնահատել Հովսեփ Էմինի
գործունեությունը
Կարողանա՝
- Ներկայացնել Մադրասի
հայրենասիրական խմբակի
գործունեությունը
- Ներկայացնել Ռուսաստանահայ ազգային
գործիչների գործունեությունը
- Ներկայացնել և համեմատել հայտնի
գործիչների կողմից կազմված ծրագրերի
հիմնական դրույթները։
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 6-10 Դաս 1 «Հայ ազատագրական պայքարի
վերելքը»։
«Մանմար» 6-11 § 1 «Ազատագրական պայքարի
աշխուժացում»։
1 «Զանգակ» 11-15 Դաս 2․ «Զինված պայքարը Արցախում»։

«Մանմար» 11-16 § 2․ «Ազատագրական զինված պայքարը


Արցախում»։

1 «Զանգակ» 16 -19 Դաս 3․ «Զինված պայքարը Սյունիքում»։

«Մանմար» 16 - 21 § 3․ «Սյունիքի հայկական իշխանությունը»։

1 «Զանգակ» 20 - 23 Դաս 4․ «Ազատագրական շարժումները 18-րդ


դարի 30-80-ական թթ,»
/Հայկական ինքնավարությունն Արցախում։
Ազատագրական պայքարի գաղութահայ
կենտրոնները/:

5
«Մանմար» 19 - 23 § 4․ «Ազատագրական պայքարի գաղութահայ
կենտրոններ»։ /Հայկական
ինքնավարությունն Արցախում, Հովսեփ
Էմինի գործունեությունը/։
1 «Զանգակ» 24 - 27 Դաս 5․ «Ազատագրական շարժումները 18-րդ
դարի 30-80-ական թթ․»
/Մադրասի հայրենասիրական խմբակը:
Հայաստանի ազատագրության ծրագրերը/։
§ 4․ «Ազատագրական պայքարի գաղութահայ
«Մանմար» 23 - 27 կենտրոններ» /Մադրասի
հայրենասիրական խմբակը: Հայաստանի
«Հյուսիսային» և «Հարավային» ծրագրերը/
1 Կրկնություն
Գլուխ II /«Զանգակ» /
Հայաստանը XIX դարի առաջին կեսին/4 ժամ/
Թեմա II /Մանմար/
Արևելյան Հայաստանը XIX դարի առաջին կեսին։/3 ժամ/
Թեմա III /Մանմար/
/Արևմտյան Հայաստանը XIX դարի առաջին կեսին։ /1 ժամ/
Նպատակ Նպաստել XIX դարի սկզբին Հայաստանի
քաղաքական, սոցիալ-տնտեսական
կացության, վարչական կյանքի մասին
գիտելիքների ձեռք բերմանը, կարևոր
իրադարձությունները, հայ ժողովրդի
ազատագրական ձգտումների հետ կապված
նշանավոր գործիչների և նրանց հետ կապված
փաստերը, ռուս-թուրքական, ռուս-
պարսկական պատերազմների պատճառները,
կնքված պայմանագրերի հիմնական
դրույթները, ժամանակաշրջանին բնորոշ որոշ
հասկացությունները բացատրելու,
համեմատելու, Արևելյան Հայաստանի
Ռուսաստանին անցնելու իրողության
վերաբերյալ, տեսակետ հայտնելու,
գնահատելու կարողությունների
զարգացմանը:
Վերջնարդյունքներ Կարողանա`
- Ներկայացնել և բացատրել Արևելյան
Հայաստանի վարչա-քաղաքական սոցիալ-

6
տնտեսական կյանքի հետ կապված
կարևոր փաստեր,
- մեկնաբանել Գյուլիստանի պայմանագրի
հիմնական դրույթները,
- թվարկել 19-րդ դարի սկզբին
Ռուսաստանին միացած հայկական
տարածքները և տարբերակել
Ռուսաստանի կազմի մեջ մտնելու
եղանակները։
Կարողանա`
- ներկայացնել հայ ժողովրդի
ազատագրական ձգտումների հետ
կապված նշանավոր գործիչների և նրանց
հետ կապված կարևորագույն փաստերը
- բացատրել Թուրքմենչայի պայմանագրի
հիմնական դրույթները։
- գնահատել պարսկահայերի
վերաբնակեցումը։
Կարողանա`
- Ներկայացնել հայ հայրենասեր
գործիչներին և նրանց հետ կապված
փաստեր
- Տեսակետ հայտնել Հայկական մարզ
վարչական միավորի ունեցած
նշանակության վերաբերյալ,
- ներկայացնել Ցարական իշխանության
կատարած վարչական փոփոխությունները
Անդրկովկասում։
- բացատրել եկեղեցական կանոնադրություն
հիմնական դրույթները։
- Մեկնաբանել Հայոց եկեղեցու
գործառույթների
փոփոխությունըԿանոնադրության
ընդունման արդյունքում։
Կարողանա`
- ներկայացնել ռուս-թուրքական
պատերազմների գործիչներին և դրանց
հետ կապված կարևորագույն փաստերը։
- Բացատրել ռուս-թուրքական

7
պատերազմների պատճառները և վեր
հանել հայ ժողովրդի շահագրգիռ
դիրքորոշումը։
- Համեմատել 19-րդ դարի սկզբի ռուս-
թուրքական պայմանագրերի դրույթները։
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ»՝ 28-30 Դաս 6 «Արևելյան Հայաստանը XIX
դարասկզբին»
«Մանմար»՝ 30-32 Թեմա 2 § 1․ «Վարչաքաղաքական
իրավիճակը Արևելյան Հայաստանում»։
1 «Զանգակ»՝ 31-35 Դաս 7․ «Արևելյան Հայաստանի
Ռուսաստանին միացման նոր փուլը»։
«Մանմար»՝ 32-37 § 2․ «Ռուս-պարսկական 1826-1828 թթ
պատերազմը և Արևելյան Հայաստանի
միացումը Ռուսաստանին»։
1 «Զանգակ» ՝ 36-38 Դաս 8․ «Ռուսական վարչաձևի հաստատումը
Արևելյան Հայաստանում»։
«Մանմար»՝ 38-41 § 3․ «Արևելյան Հայաստանը Ռուսական
կայսրու-թյան կազմում 1830-1840-ական
թվականներին»։
1 «Զանգակ»՝ 39-42 Դաս 9․ «Արևմտյան Հայաստանը XIX դարի
առաջին կեսին»։
«Մանմար»՝ 43-46 Թեմա 3 § 1․ «Իրավիճակը Արևմտյան
Հայաստանում և ռուս-թուրքական առաջին
պատերազմը»։
Գլուխ III
Հայ մշակույթը նոր շրջանի առաջին փուլում /«Զանգակ»/
Թեմա IV / «Մանմար»/
Մշակույթը XVII դարի երկրորդ կեսին- XIX դարի առաջին կեսին
/3 ժամ/
Նպատակ Նպաստել XVII-XIX դարերի հայկական
մշակույթի կենտրոնների, մշակույթի
բնագավառների ու ճյուղերի կրթական
հաստատությունների, նշանավոր գործիչների
և ստեղծագործությունների և արվեստի
գործերի վերաբերյալ գիտելիքների
ձեռքբերմանը, մշակույթի զարգացման
պայմանները, առանձնահատկությունները,
ձեռքբերումները, հայկական դպրոցների դերը

8
նոր սերնդի կրթության և հայապահպանման
գործում գնահատելու արժևորելու,
համեմատելու, համադրելու, բացատրելու,
բնութագրելու, կարողությունների
զարգացմանը:
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- Ներկայացնել և համեմատել XIX դդ
առաջին կեսի մշակութային կյանքի
հիմնական կենտրոնները:
- Ներկայացնել, բացատրել, համադրել
ժամանակաշրջանի կրթական համակարգի
վերաբերյալ կարևոր փաստերը:
- թվարկել XVII- XIX դդ առաջին կեսերին
բացված հայկական դպրոցները,
- գնահատել հայկական դպրոցների դերը
նոր սերնդի կրթության և
հայապահպանման գործում՝ ընդգծելով
գաղթօջախների ունեցած դերը։
Կարողանա՝
- Ներկայացնել և նշանավորել Արևելյան
Հայաստանում բացված առաջին
տպարանի մասին փաստեր
- Կարևորել հայկական առաջին ամսագրի
դերն ու նշանակությունը
- Արժևորել տպագրության դերը հայկական
իրականության մեջ՝ գաղափարական
պայքարում։
Կարողանա՝
- Թվարկել և գնահատել XVII- XIX դդ
առաջին կեսի մշակույթի նշանավոր
կենտրոնները բնագավառներն ու ճյուղերը,
- Ընդգծել առանձին գործիչների ունեցած
դերը հայկական իրականության մեջ :
- արժևորել ժամանակաշրջանի
մշակութային ձեռքբերումները
հայապահպանման գործում:
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 43-45 Դաս 10 «Մշակութային կյանքի զարգացումը»
«Մանմար» 49-50 § 1 «Կրթություն, գիտություն»

9
1 «Զանգակ» 45-46 Դաս 10 «Մշակութային կյանքի զարգացումը»
«Մանմար» 55-57 § 3 «Մամուլը և տպագրությունը»
1 «Զանգակ» 47-50 Դաս 11 «Գիտությունը և արվեստը»
«Մանմար» 50-55 § 2 «Գրականություն, արվեստ»
1 Կրկնություն
1 Ամփոփիչ կրկնություն
Բաժին II
/27 ժամ/
Հայաստանը XIX դարի երկրորդ կեսին և XX դարասկզբին

Գլուխ IV /«Զանգակ»/
Հայաստանը Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների կազմում
Թեմա V /«Մանմար»/
Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների կազմում
/2 ժամ/
Նպատակ Նպաստել Արևելյան և Արևմտյան
Հայաստանի սոցիալ-տնտեսական դրության,
կարևոր առանձնահատկությունների ու
ընդհանրությունների վերաբերյալ
գիտելիքների ձեռք բերմանը, կարևոր
իրադարձությունները և փաստերը
բացատրելու, տարբերակելու, համեմատելու
կարողությունների զարգացմանը:
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- քարտեզի վրա ցույց տալ և նշել Արևելյան և
Արևմտյան Հայաստանի
սահմանաբաժանումը
- բացատրել և մեկնաբանել Արևելյան
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի
կարևոր առանձնահատկությունները ու
դրանց վրա ազդող հիմնական գործոնները:
Կարողանա՝
- Ներկայացնել Արևմտյան Հայաստանի
դրության վերաբերյալ կարևոր փաստերը
- բացատրել Արևմտյան Հայաստանի
սոցիալ-տնտեսական վիճակի կարևոր
առանձնահատկությունները և դրանց վրա
ազդող հիմնական գործոնները:
- մեկնաբանել Արևելյան և Արևմտյան

10
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի
կարևոր ընդհանրություններն ու
առանձնահատկությունները
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 54-58 Դաս 12 «Արևելյան Հայաստանի դրությունը»
«Մանմար» 60-62 Թեմա 5 § 1 «Տեղաշարժեր
գյուղատնտեսության մեջ»
1 «Զանգակ» 59-63 Դաս 13 «Արևմտահայերի դրությունը»
«Մանմար» 63-67 § 2 «Իրավիճակը Արևելյան և Արևմտյան
Հայաստանում»
Գլուխ 5 /«Զանգակ»/
Հայ ազգային - հասարակական շարժումները:
Թեմա 6 /«Մանմար»/
Ազգային – հասարակական շարժումները:
/2 ժամ/
Նպատակ Նպաստել Հայ ազգային - հասարակական
շարժումների և հասարակական-քաղաքական
հոսանքների մասին գիտելիքների ձեռք
բերմանը, Զեյթունի ապստամբության
կարևորագույն դրվագները,
սահմանադրական շարժման
նախադրյալները և տվյալ ժամանակաշրջանի
կարևոր փաստերը, իրադարձությունները,
գործիչների գործունությունը համեմատելու,
բացատրելու, վերլուծելու, արժևորելու,
դիրքորոշում արտահայտելու
կարողությունների զարգացմանը։
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- արտահայտել սեփական դիրքորոշումը
հայ հասարակական ու քաղաքական
հոսանքների նկատմամբ և հիմնավորել։
Կարողանա`
- Ներկայացնել և վերլուծել
սահմանադրական շարժման
նախադրյալները, «Ազգային
սահմանադրություն»-ը։
- Ներկայացնել և գնահատել Զեյթունի 1862
թվականի ապստամբությանն
կարևորագույն դրվագները:

11
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 64 - 67 Դաս 14. «Հասարակական -քաղաքական
միտքը»:
«Մանմար» 68 - 71 Թեմա 6 § 1. «Հայ հասարակական միտքը»:
1 «Զանգակ» 68 - 72 Դաս 15. «Արևմտահայերի ազգային կյանքի
երկու նշանավոր շրջադարձերը»:
«Մանմար» 71 - 75 § 2. «Արևմտահայերի ազգային
Սահմանադրությունը: Զեյթունի 1862
թվականի ապստամբությունը»:
Գլուխ 6 /«Զանգակ»/
Հայկական Հարցի միջազգայնացումը
Թեմա 7 /«Մանմար»/
Ռուս-թուրքական 1877 – 1878 թթ․ պատերազմը և Հայկական Հարցի
միջազգայնացումը:
/2 ժամ/
Նպատակ Նպաստել ռուս-թուրքական 1877–1878 թթ․
պատերազմի, ժամանակի նշանավոր
գործիչների և նրանց գործունեության հետ
կապված կարևոր դրվագները և Հայկական
Հարցի միջազգայնացման և ունեցած
հետևանքների վերաբերյալ գիտելիքների ձեռք
բերմանը, պատերազմող կողմերի
նպատակների, Հայկական Հարցի ծագման և
միջազգայնացման գործընթացի,
պայմանագրերի և տվյալ ժամանակաշրջանի
նշանավոր գործիչների գործունեությունը
բացատրելու, համեմատելու, արժևորելու
կարողությունների զարգացմանը:
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- ներկայացնել 1877-1878 թթ պատերազմի
գործիչների և նրանց գործունեության հետ
կապված կարևոր դրվագները։
Կարողանա՝
- Բացահայտել և վերլուծել Հայկական
Հարցի ծագումը, միջազգայնացման
գործընթացը և հետևանքները։
- Բացատրել Հայկական Հարց, «Երկաթե
շերեփ» հասկացությունները:
Ժամ Էջ Դաս
12
1 «Զանգակ» 73 - 75 Դաս 16. «Ռուս-թուրքական 1877 - 1878թթ
պատերազմը և Հայաստանը»:
«Մանմար» 77 - 79 Թեմա 7․ § 1. «Ռուս-թուրքական 1877 - 1878թթ
պատերազմը»:
1 «Զանգակ» 76 – 79 Դաս 17. «Հայկական Հարցի
միջազգայնացումը»:
«Մանմար» 79 - 82 § 2. «Հայկական Հարցի միջազգայնացումը»:
Գլուխ VII /«Զանգակ»/
Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թվականներին
Թեմա 8 /«Մանմար»/
Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90- ական թվականներին
Թեմա 9 /«Մանմար»/
Արևմտահայության կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1890 –
ական թթ․
/5 ժամ/
Նպատակ Նպաստել 19-րդ դարի 70-90-ական թթ․
ազգային ազատագրական պայքարի մասին
գիտելիքների ձեռքբերմանը, ազատագրական
պայքարի հետ կապված կարևոր փաստերը,
ազատագրական շարժման կարևորագույն
կենտրոնները, նշանավոր գործիչերի
գործունեությունը, նշանավոր դրվագները
բացատրելու, համեմատելու, գնահատելու,
դիրքորոշում հայտնելու, արժևորելու
կարողությունների զարգացմանը։
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- ներկայացնել ազատագրական շարժման
կարևոր կենտրոնները և գործիչներին։
- բացահայտել ազգային-ազատագրական
պայքարի առանձնահատկությունները XIX
դարի երկրորդ կեսին։
Կարողանա՝
- ներկայացնել հայ ազգային
կուսակցությունները և գործիչներին։
- բացատրել հայ ազգային
կուսակցությունների ծրագրերի
առանձնահատկությունները
- Արտահայտել դիրքորոշում հայ
քաղաքական կյանքում

13
կուսակցությունների ունեցած դերի
վերաբերյալ։
Կարողանա`
- բացատրել «ֆիդայական շարժում»
հասկացությունը,
- վերլուծել ֆիդայական շարժման
առաջացման նախադրյալները,
- արժևորել ազատագրական պայքարի
զինված փուլը:
Կարողանա`
- բացատրել 1890-ական թթ․
արևմտահյության բնաջնջման Աբդուլ
Համիդ II ծրագիրը
- մեկնաբանել «Զանգվածային կոտորածներ
հասկացությունը»։
Կարողանա՝
- բացատրել «ինքնապաշտպանական
մարտեր» հասկացությունը։
- նկարագրել 1890-ական թթ․
ինքնապաշտպանական մարտերը
- արժևորել ինքնապաշտպանական
մարտերի ունեցած դերն ու
նշանակությունը։
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 80-82 Դաս-18․«Ազատագրական խմբակները և
կազմակերպությունները»
«Մանմար» 83-85 Թեմա 8․Դաս-1․«Ազատագրական պայքարի
թևակոխումը զինված պայքարի փուլ»
1 «Զանգակ» 83-87 Դաս-19․ «Հայ ազգային կուսակցությունները»
«Մանմար» 85-88 §2․«Հայ ազգային կուսակցությունները»
1 «Զանգակ» 88-91 Դաս-20 Հայդուկային շարժումը
«Մանմար» 88-92 §3․Հայդուկային շարժումը
1 «Զանգակ» 92-94 Դաս-21․ Հայոց Ցեղասպանության սկիզբը․
Դիմադրական մարտերը 1890-ական
թվականներին․(Հայոց ցեղասպանության
սկիզբը
«Մանմար» 92-93 Թեմա 9․ Դաս-1․Սասունի ապստամբությունը
94-98 Արևմտահայության կոտորածները
(Հայկական կոտորածների

14
նախապատրաստությունը,
բարենորոգումների մայիսյան ծրագիրը,
արևմտահայության զանգվածային
կոտորածները, կոտորոծների հետևանքները
և Մեծ տերություն-ները և Արևմտահայերի
կոտորածները․)
1 «Զանգակ» 94-96 Դաս-21․ Հայոց Ցեղասպանության սկիզբը․
Դիմադրական մարտերը 1890-ական թթ․
(Սասունի և Զեյթունի հերոսամարտերը,
Պաշտպանական կռիվները Վանում )
«Մանմար»՝ 93-94, Թեմա-9․Դաս-2․ Արևմտահայության
98-102 ինքնապաշտպանական մարտերը․(Սասունի
1894 –թ ապստամբությունը, Զեյթունի 1895 թ
ապստամ-բությունը, Ինքնապաշտպանական
մարտերը)
1 Կրկնություն
Գլուխ 8․ Ազգային շարժումների ծավալումը 20-րդ դարասկզբին /«Զանգակ»/
Թեմա 10. Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում /«Մանմար»/
Թեմա 11 Հասարակական-քաղաքական շարժումներն Արևելյան
Հայաստանում /«Մանմար»/
/3 ժամ/
Նպատակ Նպաստել 20-րդ դարասկզբին Արևմտյան
Հայաստանում ազատագրական պայքարի
մասին գիտելիքների ձեռքբերմանը,
Առաքելոց վանքի կռիվը և Սասունի
ապստամբության հիմնական դրվագները,
Հայկական հարցի վերաբերյալ ռուս-
թուրքական համաձայնագրի հիմնական
դրույթները, տվյալ ժամանակաշրջանի
կարևոր փաստերը, իրադարձությունները,
գործիչների գործունեությունը, կարևոր
հասկացությունները բացատրելու,
վերլուծելու, համեմատելու, գնահատելու
կարողությունների զարգացմանը։
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- ներկայացնել և գնահատել Ս․ Առաքելոց
վանքի կռվի և Սասունի 1904-ի
ապստամբության հիմնական դրվագները,
- բացատրել Ս․ Առաքելոց վանքի կռվի և

15
Սասունի 1904-ի ապստամբության
էությունը՝ որպես ազատագրական
պայքարի նոր մարտավարության
դրսևորումներ։
Կարողանա՝
- ներկայացնել ցարական կառավարության
գաղութային քաղաքականության
դրսևորումները
- ներկայացնել և վերլուծել հայ-թաթարական
կռիվների ընթացքը, նշանակությունը և
հետևանքները
- արժևորել հայ-թաթարական
ընդհարումների ժամանակ
ինքնապաշտպանական մարտերի
նշանակությունը
Կարողանա՝
- բացատրել 1912-1914 թթ․ Հայկական
հարցի վերաբացման հիմնական
փաստերը,
- ներկայացնել և մեկնաբանել Ա․
Մանդելշտամի հայկական
բարենորոգումների նախագիծը։
- բացատրել ռուս-թուրքական
համաձայնագրի հիմնական դրույթները։
- համեմատել Հայկական
բարենորոգումների ռուսական նախագիծը
և ռուս-թուրքական համաձայնագիրը։
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 97-102 Դաս 22․ Ազատագրական պայքարը
Արևմտյան Հայաստանում
«Մանմար» 103-107 Թեմա 10 § 1 Ազատագրական շարժումների
ծավալումը 20-րդ դարի սկզբին
1 «Զանգակ» 102-106 Դաս 23․ Համազգային պայքարի վերելքը
«Մանմար» 108-112, § 1-2 Ցարիզմի գաղութային
112-114 քաղաքականությունը։ Արևելյան Հայաստանը
20-րդ դարի սկզբին
§ 3 Արևելյան Հայաստանը 1907-1912 թթ․
1 «Զանգակ» 106-112 Դաս 24 Արևմտահայությունը Առաջին
աշխարահամարտի նախօրեին

16
«Մանմար» 115-117 § 4․ Երիտթուրքական հեղաշրջումը և
117-120 արևմտահայությունը
§ 5 Հայկական հարցը 1912-1914 թթ․
Գլուխ 9․ Հայաստանը և Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի
տարիներին: /«Զանգակ»/
Թեմա 12․ Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: /«Մանմար»/
Թեմա 13 ․ Հայաստանը 1917թվականի Ռուսաստանյան հեղափոխությունների
շրջանում: /«Մանմար»/
Թեմա 14 ․ Թուրք-Անդրկովկասյան ռազմաքաղաքական հակամարտությունը:
Մայիսյան հերոսամարտերը: /«Մանմար»/
/8 ժամ/
Նպատակ Նպաստել Առաջին աշխարհամարտի,
դրանում հայ ժողովրդի մասնակցության,
հայերի ցեղասպանության թուրքական
ծրագրի, Հայոց մեծ եղեռնի և
ինքնապաշտպանական մարտերի, հայության
նյութական և մարդկային կորուստների,
Ռուսաստանյան հեղափոխությունների
ժամանակ հայ ժողովրդի դրության, Մայիսյան
հերոսամարտերի հիմնական դրվագների
մասին գիտելիքների ձեռքբերմանը, տվյալ
ժամանակաշրջանի կարևոր
իրադարձությունները բացատրելու,
համեմատելու, դրանց վերաբերյալ
դիրքորոշում հայտնելու, գնահատելու,
արժևորելու կարողությունների զարգացմանը:
Վերջնարդյունքներ Կարողանա՝
- բացատրել Օսմանյան կայսրության՝
պատերազմի մեջ մտնելու հիմնական
նպատակը՝ Պանթյուքիզմի և
Պանիսլամիզմի ծրագրերը
իրականացնելու համատեքստում
- պարզաբանել Կովկասյան ճակատում
Ռուսական կայսրության և Օսմանյան
կայսրության ծրագրերը,
- քննարկել Կովկասյան ճակատի կարևոր
իրադարձությունները
- համեմատել Հայաստանի նկատմամբ
ռուսական և թուրքական

17
կառավարությունների վարած
քաղաքականությունը, կատարել
եզրահանգումներ։
Կարողանա
- վերլուծել և արժևորել կամավորական
ջոկատների ստեղծումն ու
գործունեությունը:
- արտահայտել դիրքորոշում
կամավորական շարժում վերաբերյալ։
Կարողանա՝
- բացատրել «Ցեղասպանություն»
հասկացությունը միջազգային
իրավունքում,
- ներկայացնել և բացահայտել հայերի
ցեղասպանության թուրքական ծրագիրը,
վերը նշվածից բխեցնելՄեծ Եղեռնի
հիմնական պատճառները,
- մեկնաբանել հայերի ցեղասպանության
իրականացման փուլերը
Կարողանա՝
- ներկայացնել և վերլուծել 1915 թ
ինքնապաշտպանական մարտերի
հիմնական դրվագներն ու կարևոր
փաստերը
- թվարկել ինքնապաշտպանական
մարտերի նշանավոր գործիչներին
- վեր հանել 1915թ․ ինքնապաշտպանական
մարտերի պատմական նշանակությունը
Կարողանա՝
- ներկայացնել և բնութագրել իշխանության
նոր մարմինները Փետրվարյան
հեղափոխությունից հետո
- գնահատել հայերի նկատմամաբ
միապետական Ռուսաստանի և
Ժամանակավոր կառավարության վարած
քաղաքականությունը։
- ներկայացնել արևմտահայերի և
արևելահայերի համագումարները,
գործիչներին, ընդունած հիմնական

18
որոշումները։
Կարողանա՝
- ներկայացնել և բացահայտել իրարության
շրջադարձը Անդրկովկասում և
Հայաստանում Հոկտեմբերյան
հեղափոխության շրջանում։
- բացատրել «Թուրքահայաստանի մասին»
հրովարտակի հիմնական դրույթները։
- գնահատել Բրեստ-Լիտովսկի
պայմանագրի հետևանքները։
Կարողանա՝
- ներկայացնել և բացատրել Հայկական
զորամիավորումների ստեղծման
նշանակությունը՝ Անդրկովկասի
անկախացման գործընթացում։
Կարողանա՝
- վեր հանել և արժևորել մայիսյան
հերոսամարտերի հիմնական դրվագները և
կարևորագույն փաստերը
- թվարկել Մայիսյան հերոսամարտերի
նշանավոր գործիչներին,
- արտահայտել դիրքորոշում Մայիսյան
հերոսամարտերի ունեցած պատմական
նշանակության վերաբերյալ։
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 112 - § 25. «Համաշխարհային պատերազմի
116 Կովկասյան ճակատը»:
«Մանմար» 122 - 125 Թեմա 12 § 1. «Ռազմական գործողություները»:
1 «Զանգակ» 117 - 120 § 26. «Հայ կամավորական շարժումը»:
«Մանմար» 122 - 125 Թեմա 12 § 1. «Ռազմական գործողություները»:
1 «Զանգակ» 122 - 129 Դաս 27. «Հայոց Մեծ եղեռնը»
«Մանմար» 125 - 130 § 2 «Հայոց Մեծ Եղեռնը»
1 «Զանգակ» 129 - 134 Դաս 28 ․«1915 թվականի հերոսամարտերը»
«Մանմար» 130 - 133, § 3․ «Հայկական ցեղասպանությունը և
133 - 137 առաջադեմ հասարակայնությունը»։
§ 4․ «Ինքնապաշտպանական մարտերը
1915թ․»
1 «Զանգակ» 134-137 Դաս 29․ «Ազգային –քաղաքական կյանքի
վերելքը 1917թ․»

19
«Մանմար» 139-144 Թեմա 13 «Իրադրությունը Անդրկովկասում և
Հայաստանում փետրվարյան և Հոկտեմբերյան
հեղափոխությունների շրջանում»
1 «Զանգակ» 138-141 Դաս 30․ «Բոլշևիկյան հեղաշրջումը և
Հայաստանը»
«Մանմար» 145-148 Թեմա 14 § 1․ «Թուրք-Անդրկովկասյան
հարաբերությունները 1917թ վերջին և 1918 թ
սկզբներին»
1 «Զանգակ»142-145 Դաս-31․ «Ռազմաքաղաքական իրավիճակը և
Անդրկովկասի անկախացումը»
«Մանմար» 145-148 Թեմա 14․«Թուրք-անդրկովկասյան
հանրապետությունները 1917թվականի
վերջին և 1918 թվականի սկզբներին»
(Հայկական զորամիավորումների ստեղծումը,
Թուրքերի հարձակումը, Տրապիզոնի
բանակցությունները)
1 «Զանգակ» 146-152 Դաս-32․ «Մայիսյան փառահեղ հերոսամար-
տերը»
«Մանմար» 148-154 Թեմա 14 § 2․ «Թուրքական զորքերի ներխու-
ժումը Արևելյան Հայաստան։
Մայիսյան հերոսամարտեր»
1 Կրկնություն
Գլուխ X / «Զանգակ» /
Հայկական մշակույթը նոր շրջանի երկրորդ փուլում
Թեմա XV / «Մանմար» /
Մշակույթը XIX դարի երկրորդ կեսին- XX դարի սկզբին
/5 ժամ/
Նպատակ Նպաստել XIX դարի երկրորդ կեսից մինչև
1918 թ. ընկած ժամանակաշրջանի հայկական
մշակույթի կենտրոնների, կարևորագույն
բնագավառների, կրթական
հաստատությունների, նշանավոր գործիչների
և փաստերի, ստեղծագործությունների և
արվեստի գործերի վերաբերյալ գիտելիքների
ձեռքբերմանը, մշակույթի զարգացման
պայմանները, առանձնահատկությունները,
ձեռքբերումները համեմատելու, համադրելու,
բացատրելու, բնութագրելու, արժևորելու
կարողությունների զարգացմանը:

20
Վերջնարդյունքներ Կարողնա՝
- ներկայացնել և բացատրել նոր շրջանի
երկրորդ փուլի հայկական մշակույթի
նշանավոր կենտրոնները, կարևորագույն
փաստերը և գործիչներին, կրթական
հաստատությունները,
- առանձնացնել և մեկնաբանել հայ
մշակույթի վերելքը պայմանավորող
գործոնները։
Կարողանա՝
- բացահայտել պատմական
ժամանակաշրջանի ազդեցությունը
կրթության և մշակույթի զարգացման վրա,
- ներկայացնել և բացատրել տվյալ
ժամանակաշրջանի գիտության
զարգացման վերաբերյալ փաստեր,
նշանավոր գործիչների
- արժևորել ժամանակաշրջանի բնական
գիտությունների և հայագիտության
ձեռքբերումները։
Կարողանա՝
- ներկայացնել և բացատրել տվյալ
ժամանակաշրջանի գրականության, հայ
մամուլի ձեռքբերումները, նշանավոր
գործիչների:
- թվարկել պարբերականները ընդգծել
պարբերականների դերն ու
նշանակությունը,
- բացահայտել քաղաքական իրավիճակի և
ազգային կուսակցությունների դերն ու
ազդեցությունը մամուլի և
պարբերականների տարածման և
զարգացման գործում
Կարողանա՝
- ներկայացնել և բացատրել տվյալ
ժամանակաշրջանի արվեստի
(կերպարվեստ, թատրոն) ձեռքբերումները
և նշանավոր գործիչների:
- վերլուծել և համադրել արևելահայ և

21
արևմտահայ մշակույթի ընդհանուր գծերն
ու առանձնահատկությունները։
Կարողանա՝
- ներկայացնել և բացատրել տվյալ
ժամանակաշրջանի արվեստի
(երաժշտություն, ճարտարապետություն)
ձեռքբերումները և նշանավոր գործիչների:
- վերլուծել և համադրել արևելահայ և
արևմտահայ մշակույթի ընդհանուր գծերն
ու առանձնահատկությունները։
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ» 153-156 Դաս 33 «Մշակույթի վերելքը: Կրթությունը»
«Մանմար» 155-159 Թեմա 15 § 1 «Կրթություն և գիտություն»
1 «Զանգակ» 157-159 Դաս 34 «Գիտության զարգացումը»
«Մանմար» 155-159 § 1 «Կրթություն և գիտություն»
1 «Զանգակ» 160-163 Դաս 35 «Գրականությունը և մամուլը»
«Մանմար» 160-163 § 2 «Մամուլ: Գրականություն»
1 «Զանգակ» 164-165 Դաս 36 «Արվեստը և
ճարտարապետությունը» /Կերպարվեստ:
Թատրոն/
«Մանմար» 163-164 § 3 «Արվեստը» /Կերպարվեստ: Թատրոն/
1 «Զանգակ» 165-167 Դաս 36 «Արվեստը և
ճարտարապետությունը» /Երաժշտություն,
ճարտարապետություն, Քաղաքաշինություն/
«Մանմար» 163-165 § 3 «Արվեստը» /Երաժշտություն,
Ճարտարապետություն: /
1 Կրկնություն
Բաժին III
Հայկական գաղութները Նոր շրջանում /«Զանգակ»/
Հայկական գաղօջախները Նոր շրջանում /«Մանմար»/
/2 ժամ/
Գլուխ XI Ազգային կյանքի կազմակերպումը և մշակույթի զարգացումը /«Զանգակ»/
Հայկական գաղօջախները Նոր շրջանում /«Մանմար»/
/2 ժամ/
Նպատակ Նպաստել Նոր շրջանի հայկական
գաղթավայրերի մասին գիտելիքների ձեռք
բերմանը, առաջացման
ժամանակաշրջանները, գաղութահայ
կենտրոնները և գործիչներին, գաղթավայրերի

22
կյանքին վերաբերող կարևոր դրվագները և
իրադարձությունները բացատրելու,
համեմատելու, գնահատելու, գաղթավայրերի
դերը հայապահպանության գործում
արժևորելու կարողությունների զարգացմանը:
Վերջնարդյունքներ Կարողանա՝
-բացատրել և հիմնավորել գաղութների
առաջացման պատճառները
-Ներկայացնել գաղութահայ հիմնական
կենտրոնները
-Քարտեզի վրա ցույց տալ խոշոր գաղութները
Կարողանա՝
-Ներկայացնել գաղութահայ նշանավոր
ազգային կառույցները և գործիչներին։
-Թվարկել Նոր դարերի գաղութահայ
նշանավոր դպրոցները։
Ժամ Էջ Դաս
1 «Զանգակ»՝ 170-173 Դաս 37․ «Հիմնական գաղթավայրերը և խոշոր
համայնքները»։
«Մանմար» 167-182 §1,2,3 «Հայկական գաղթօջախները Նոր
շրջանում»
1 «Զանգակ»՝ 174-178 Դաս 38 «Գաղթավայրերի դերը
հայապահպանության գործում»։
«Մանմար» 167-182 § 1,2,3 «Հայկական գաղթօջախները Նոր
շրջանում»
1 Կրկնություն
2 Ամփոփիչ կրկնություն

Թեմատիկ աշխատանքներն ուսուցիչն՝ իր հայեցողությամբ, կարող է հանձնարարել


թեմաներից հետո կրկնության համար նախատեսված ժամերի հաշվին։
Գործնական աշխատանքների հարցում ուսուցիչն ավելի ազատ է, դրանք կարող է
հանձնարարել ցանկացած ժամի ընթացքում, կրկնության ժամերին կամ տանը։

23
Դաս 1․ Ներածություն

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում Հայոց պատմության Նոր շրջանը։


2. Որո՞նք են Նոր շրջանի ազատագրական պայքարի և մշակութային կյանքի
հիմնական կենտրոնները։
3․ Ովքե՞ր են Հայոց պատմության XVIII-XIX դարերի ազատագրական պայքարի
նշանավոր գործիչները։
4․ XX դարի սկզբին համաշխարհային ո՞ր իրադարձության ընթացքում և ո՞ր
պետության կողմից է իրականացվել Հայոց Մեծ Եղեռնը։
5. Հայոց Մեծ Եղեռնից հետո ո՞ր իրադարձությունները հնարավոր դարձրեցին հայոց
անկախ պետականության ծնունդը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա`
1. Հայոց պատմության Նոր շրջանը ընդգրկում է XVII դարի կեսերից մինչև XX
դարի սկիզբը / մինչև 1918թ․/
2. Հայոց պատոմության Նոր շրջանի մշակույթի զարգացման կարևոր
կենտրոններն էին Թիֆլիսը և Կոստանդնուպոլիսը։
3. Հայոց Մեծ Եղեռնը իրականացվել է Օսմանյան Թուրքիայի կողմից Առաջին
համաշխարհային պատերազմի ընթացքում։
4. Հայոց Մեծ եղեռնից հետո հայոց պետականությունը ծնունդ առավ 1918 թ․
մայիսի 28-ին։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա`
1. Ժամանակագրական հաջորդականությամբ թվարկել XVIII -XIX դարերում
ազատագրական պայքարի հիմնական կենտրոնները․ Արցախ, Սյունիք, Զեյթուն,
Սասուն և այլն /Թվարկել առնվազն երկուսը։/
2. Թվարկել ազատագրական պայքարի և ֆիդայական շարժման առնվազն 2
նշանավոր գործչի անուն
- XVIII -XIX դարերի ազատագրական պայքարի գործիչներին․ Իսրայել Օրի,
Դավիթ Բեկ, Եսայի Հասան Ջալալյան, Հովսեփ էմին, Շահամիր Շահամիրյան,
- ֆիդայական շարժման նշանավոր գործիչներին․ Արաբո, Աղբյուր Սերոբ,
Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Քեռի։
3. Բացատրել, որ հայոց պետականության ծնունդը հնարավոր եղավ Մայիսյան
հերոսամարտերի շնորհիվ /Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա/

24
Բաժին I
Հայաստանը XVIIդարի երկրորդ կեսից մինչև XIXդարի առաջին կես
/12 ժամ/

Գլուխ/ Թեմա I.
Ազատագրական պայքարի նոր փուլը
Ազատագրական պայքարի նոր փուլը 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարում

Դաս 1․Ազատագրական պայքարի վերելքը «Զանգակ»


§ 1․Ազատագրական պայքարի աշխուժացումը «Մանմար»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝
1. Որո՞նք են 17-րդ դարի 2-րդ կեսին ազատագրական պայքարի աշխուժացման
պատճառները:
2. Որո՞նք են ազատագրական պայքարի ծավալմանը խթանող ներքին և արտաքին
հանգամանքները
3․ Որո՞նք են ազատագրական պայքարի ծավալմանը խանգարող արտաքին
հանգամանքները
4․ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Էջմիածնի գաղտնի ժողովը։
5․ Ինչպե՞ս եք գնահատում Իսրայել Օրու դերակատարումը հայ ժողովրդի
ազատագրական պայքարի պատմության մեջ:
6․ Ի°նչ ազդեցություն ունեցավ Իսրայել Օրու գործունեությունը արտաքին
կողմնորոշման համատեքստում:
7․ Ո՞րն էր Իսրայել Օրու ծրագրերի հիմնական նպատակը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Ազատագրական պայքարի աշխուժացման ներքին և արտաքին


հանգամանքները.
• Ազատագրական պայքարի ծավալմանը խթանող ներքին հանգամանք էր հայ
առաքելական եկեղեցու և հայ ունևորների ընդհանուր նպատակը ազգային
պետություն ունենալու գործում,
• Ազատագրական պայքարի ծավալմանը արտաքին խթանող հանգամանք էր
այն, որ, Եվրոպական առանձին երկրներ որոնք կանգնել էին թուրքական
վտանգի առջև համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։

25
2. Ազատագրական պայքարի ծավալմանը խանգարող արտաքին հանգամանք էր
միջազգային քաղաքական իրադրության փոփոխությունը, որը խոչընդոտեց
հայերի ազատագրական ծրագրերի իրականացմանը։
3. Իսրայել Օրու ծրագրերի հիմնական գաղափարը մեծ տերությունների
օգնությամբ Հայաստանի ազատագրումն էր:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1․ Բացատրել, ազատագրական պայքարի աշխուժացման հիմնական պատճառները.


• Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ թե՛ հայրենիքում, թե՛
գաղթօջախներում հայ ժաղավրդի բոլոր հատվածների միավորումը:
• Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի թուլացումը:
• Օսմանահպատակ ժողովուրդների համատեղ պայքարի
պատրաստակամությունը։
2․ Բացատրել, որ Էջմիածնի գաղտնի ժողովը նպատակ ուներ հստակ քայլերով
իրականացնել Եվրոպական պետություններին դիմելու գործընթացը։
3․ Արժևորել հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մեջ Իսրայել
Օրու ավանդը։ Նա կարևորում էր ընդհանուր թշնամու դեմ հնարավոր
դաշնակիցներին համախմբելու գաղափարը, և Հայաստանի ազատագրության
հարցը դրեց գործնական հողի վրա:
4․ Տեսակետ արտահայել Իսրայել Օրու արտաքին կողմնորոշման վերաբերյալ և
հիմնավորել այն:

26
Դաս 2․ Զինված պայքարը Արցախում «Զանգակ»
§ 2․Ազատագրական զինված պայքարը Արցախում «Մանմար»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումը ստուգելու համար՝

1. Ի՞նչ նշանակություն ունեին սղնախները:


2. Ի՞նչ դերակատարություն ունեցավ Եսայի Հասան-Ջալալյանը Արցախի
ազատագրության գործում։
3․ Ի՞նչ նպատակով Շիրվանից Արցախ ժամանեցին Ավան և Թարխան
հարյուրապետերը։
4․ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի հերոսական պաշտպանությունը։
5․ Որո՞նք էին Արցախի ազատագրական պայքարի ձեռքբերումները:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Սղնախները ամրոցեր էին, որոնք կարող էին վարել ոչ միայն պաշտպանական,


այլև հարձակողական մարտեր։
2. Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան –Ջալալյանի կոչով մոտ 10․000 -ոց
միացյալ զորաբանակով Արցախի մելիքներն ու հրամանատարները գնացին
Գանձակի հարավային մասում գտնվող Չոլակ վայրը՝ սպասելու ռուսական զորքի
գալուն:
3. Ավան և Թարխան հարյուրապետերը Շիրվանից ժամանեցին Արցախ՝
ազատագրական պայքարին օժանդակելու նպատակով։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ Երևանի պաշտպանության շնորհիվ կասեցվեց թուրքական


զորքերի առաջխաղացումը դեպի Սյունիք և Արցախ, հնարավորություն տալով
տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերի։
2. Արժևորել Արցախի զինված պայքարի ոգեշնչող դերը հայ ժողովրդի հետագա
սերունդների համար որը հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ։
3. Քարտեզի վրա ցույց տալ սղնախները
4. Նշել ճիշտ պատասխանը․
Ո՞ր պետությունների միջև է կնքվել Կոստանդնուպոլսի պայմանագիրը
ա/ Թուրքիայի և Պարսկաստանի բ/Թուրքիայի և Ռուսաստանի
գ/ Պարսկաստանի և Ռուսաստանի դ/ Վրաստանի և Թուրքիայի

27
Դաս 3․ Զինված պայքարը Սյունիքում <<Զանգակ>>
§ 3. Սյունիքի հայկական իշխանությունը <<Մանմար>>

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումը ստուգելու համար՝

1. Ինչո՞ւ Հայաստան ուղարկվեցին հայ զինվորականներ՝ Դավիթ Բեկի


գլխավորությամբ:
2. Ի՞նչ ընթացք ունեցան հայ-պարսկական հարաբերությունները Դավիթ Բեկի և
նրա հաջորդների գործունեության ընթացքում։
3. Ի՞նչ դեր և նշանակություն ունեցավ Հալիձորի ճակատամարտը։
4. Ազատագրական պայքարի ծավալման հետագա ընթացքը ինչպե՞ս էին
պատկերացնում Մխիթար սպարապետը և Տեր-Ավետիսը։
5. Ինչ դեր և պատմական նշանակություն ունեցավ Սյունիքի ազատագրական
պայքարը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Ահագնացող թուրքական վտանգը ստիպեց պարսից շահին ճանաչել Դավիթ Բեկի


ստեղծած հայկական իշխանությունը, դաշինք կնքեց նրա հետ, կոչ արեց շրջակա
պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը
և գործելու համաձայնեցված։
2. Հալիձորի ճակատամարտը ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, այն
թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր,այդ ճակատամարտն
ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ ի տարբերություն Արցախի Սյունիքում հայկական ուժերը


սկզբնական շրջանում համախմբված չէին։ Ազատագրական շարժումը
կազմակերպելու նպատակով, Հայաստան ուղարկվեցին հայ զինվորականները
Դավիթ Բեկի գլխավորությամբ։
2. Գնահատել հայ-պարսկական դաշինքի նշանակությունը, հիմնավորելով, որ
թուրքական սպառնալիքը ստիպեց պարսից շահին համագործակցել Դավիթ Բեկի
հայկական իշխանության հետ։
3. Կարողանա ընդգծել Հալիձորի ճակատամարտի բացառիկ նշանակությունը որի
շնորհիվ զինված պայքարը նոր թափ ստացավ։

28
4. Համեմատել Մխիթար սպարապետի և Տեր-Ավետիսի մոտեցումները
ազատագրական պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ․
Մխիթար սպարապետը պահանջում էր շարունակել պաշտպանությունը և
ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրում էր թուրքերի հետ
բանակցելու ուղին։
5. Սյունիքի ազատագրական պայքարն ունեցավ բացառիկ դեր և նշանակություն․
ա/ բարձրացրեց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունն ու ազատասիրական
ոգին,
բ/ Պարսկաստանը ստիպված էր հաշվի նստել հայկական մելիքությունների հետ,
գ/ Պարսկաստանը ճանաչում էր նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը։

29
Դաս 4. Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80-ական թթ «Զանգակ»
/Հայկական ինքնավարությունն Արցախում։ Ազատագրական պայքարի գաղութահայ
կենտրոնները/:
§ 4. Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոններ «Մանմար»
/Հայկական ինքնավարությունն Արցախում, Հովսեփ Էմինի գործունեությունը/։

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջնրի


կատարումը ստուգելու համար՝

1. Ո՞րն էր Խամսայի մելիքությունների նշանակությունը:


2. Թվարկել հայ-պարսկական համագործակցության դրական հետևանքները
Արցախի ինքնավարության գործում։
3. Ե՞րբ մեծացավ գաղութահայ կենտրոնների դերը հայապահպանման գործում։
4. Ինչո՞ւ XVIII դարի կեսերից արդիականացավ գաղութահայության՝
մասնավորապես հնդկահայ գաղթօջախում, սեփական պետություն ունենալու
ձգտումը։
5. Ո՞ր երկրների հետ էր կապում Հայաստանի ազատագրության հարցը Հովսեփ
Էմինը:
6. Ի՞նչ դեր ունեցավ Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրության գործում 18-րդ
դարի երկրորդ կեսին։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջներըկատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Խամսայի մելիքությունների նշանակությունն այն էր, որ վերահաստատվեց


Արցախի ներքին բաժանումը և մելիքների ժառանգական իրավունքները,
մելիքները ներքին կառավարման հարցերում ունեցան գործելու լիակատար
ինքնուրույնություն։
2. Հայ ազատագրական շարժման գործում 18-րդ դարի կեսերից առաջնորդությունը
անցնում է գաղութահայ կենտրոններին։
3. Անգլիայում, ստանալով զինվորական կրթություն /Վուլվիչի ռազմական
ակադեմիայում/ Հովսեփ Էմինը անձնական կապեր է հաստատում անգլիական
քաղաքական և պետական գործիչների հետ։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք կարողանա՝

30
1. Քարտեզի վրա ցույց տալ Խամսայի մելիքությունները /Ջրաբերդ, Գյուլիստան,
Խաչեն, Վարանդ, Դիզակ/
2. Թվարկել հայ-պարսկական հարաբերությունների դրական հետևանքները
Արցախի ինքնավարության գործում․
ա/ ապօրինի հարկերից ազատվեցին Էջմիածնի կալվածքները,
բ/ ըստ արժանվույն գնահատվեցին և մեծարվեցին հոգևոր և աշխարհիկ հայ
իշխանավորները։
3. Ներկայացնել, որ ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները
սահմանափակեցին հայ վաճառականության իրավունքները։ Հնդկահայ
բուրժուազիայի ներկայացուցիչները անհանգստանալով իրենց կապիտալի
համար սկսեցին գիտակցել սեփական պետություն ունենալու
անհրաժեշտությունն ու նշանակությունը։
4. Բացատրել, որ Հովսեփ Էմինը ծանոթանալով Հայաստանում տիրող իրավիճակին
համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար
կարելի է սկսել միայն որևէ պետության օժանդաքկությամբ։ Հնարավոր
դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։
5. Ներկայացնել, որ երիտասարդ տարիքում Հովսեփ Էմինը գիտեր Հայաստանի
ծանր վիճակի մասին, և երազում էր տիրապետել ռազմական արվեստին ու
ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը։ Սակայն իր գործունեության
ընթացքում բախվելով անհաջողությունների հուսահատվում է և վերադառնում
Հնդկաստան, բայց Հնդկաստանում շարունակում է ազատագրական-
հայրենասիրական քարոզչությունը։

31
Դաս 5. Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80-ական թթ «Զանգակ»
Մադրասի հայրենասիրական խմբակը և Հայաստանի ազատագրության ծրագրերը
§ 4․ Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոններ «Մանմար»
Հայաստանի ազատագրության «Հյուսիսային» և «Հարավային» ծրագրերը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ո՞ւմ նախաձեռնությամբ և ի՞նչ նպատակով հիմնվեց Մադրասի խմբակը:


2. Ի՞նչ նպատակով հիմնվեց Մադրասի հայկական տպարանը։
3. Ի՞նչ բովանդակություն ունեին «Նոր տետրակ» և «Որոգայթ փառաց» գրքերը։
4. Ովքե՞ր էին հայ ազատագրական շարժման ռուսաստանահայ գաղութի
նշանավոր գործիչները
5. Ո՞ր իրադարձությունը ոգևորեց ռուսահայ ազատագրական գործիչներին
6. Որո՞նք էին Հայաստանի ազատագրության «Հյուսիսային» և «Հարավային»
ծրագրերի հիմնական դրույթները։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Հնդկահայ մեծահարուստ Շ․ Շահամիրյանի նախաձեռնությամբ մի խումբ


հայրենասերներ Մադրաս քաղաքում հիմնեցին խմբակ։
2. Մովսես Բաղրամյանը «Նոր տետրակ» գրքում ներկայացնում էր հայ ժողովրդի
հերոսական անցյալը և դրան հակադրում առկա վիճակը։ Կոչ էր անում
երիտասարդությանը դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել
ազատության։ Շահամիր Շահամիրյանը «Որոգայթ փառաց» գիրքը ապագա
հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների
հավաքածու էր որը պետք է կիրառվեր երկիրը օտար լծից ազատագրելուց հետո։
3. Ռուսաստանահայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներն էին
Ռուսաստանի հայերի հոգևեր առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը և
ազգային գործիչ Հովհաննես Լազարյանը։
4. Ռուսահայ ազգային գործիչների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց 1783
թվականի Գեորգիևսկ քաղաքում Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված
դաշնագիրը, որով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում
Վրաստանը և զորք տրամադրում նրան։

32
Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա՝

1. Արժևորել Մադրասի խմբակի կատարած դիվանագիտական և կազմակերպչական


աշխատանքը, ընդգծել նրանց ծավալած հիմնավոր գործունեությունը Հայաստանի
ազատագրումը նախապատրաստելու և հայկական պետականության
վերականգնման գաղափարը քարոզելու ուղղությամբ։
2. Բացատրել, որ հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման,
երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու
համար անհրաժեշտ էր գրականություն ունենա՝ դրանով էր պայմանավորված
Մադրասի հայկական տպարանի հիմնումը։

3. Լրացնել «Հայաստանի ազատագրության գաղութահայ կենտրոնների ծրագրերը»


աղյուսակը
Ծրագիր Հեղինակ Բովանդակություն
«Հյուսիսային ծրագիր»
«Հարավային ծրագիր»

33
Գլուխ II / «Զանգակ» /
Հայաստանը XIX դարի առաջին կեսին
Թեմա II / «Մանմար»/
Արևելյան Հայաստանը XIX դարի առաջին կեսին

Դաս 6․ «Զանգակ» Արևելյան Հայաստանը XIX դարասկզբին։


Թեմա 2. § 1 «Մանմար» Վարչաքաղաքական իրավիճակը Արևելյան Հայաստանում։
Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները
ստուգելու համար՝

1․ XIX դարի սկզբին Արևելյան Հայաստանի տարածքները ո՞ր խանությունների մեջ


էին ընդգրկված։
2. Հյուսիսային Հայաստանի ո՞ր գավառներն էին Արևելավրացական
թագավորության կազմում:
3. Ե՞րբ է տեղի ունեցել XIX դարի առաջին ռուս-պարսկական պատերազմը։
4. Որտե՞ղ և ե՞րբ և կնքվեց XIX դարի առաջին ռուս-պարսկական պատերազմի
հաշտության պայմանագիրը։
5․ Որո՞նք էին Գյուլիստանի պայմանագրի հիմնական դրույթները։
6․ Ի՞նչ եղանակներով ընթացավ Արևելյան Հայաստանի տարածքների
Ռուսաստանին միացումը

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. XIX դարի սկզբին Արևելյան Հայստանի տարածքների զգալի մասը ընդգրկում էր,
Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։
2. Արևելավրացական թագավորության կազմում էին գտնվում Հյուսիսային
Հայաստանի գավառներ Լոռին, Փամբակը, Շամշադինը։
3. XIX -րդ դարի առաջին ռուս պարսկական պատերազմը տեղի է ունեցել 1804-1813
թթ։
4. XIX դարի առաջին ռուս-պարսկական պատերազմի հաշտության պայմանագիրը
կնքվել է Արցախի Գյուլիստան գյուղում՝ 1813 թվականի հոկտեմբերի 12-ին։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Քարտեզի վրա ցույց տալ, Երևանի Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի


խանությունները, ինչպես նաև Արևելավրացական թագավորության կազմում
գտնվող գավառները՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը։

34
2. Մեկնաբանել, որ Պարսկաստանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան
Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից
Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից
3. Բացատրել, որ ոչ միայն Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արևելյան
Հայաստանի որոշ տարածքներ անցան Ռուսաստանին, այլև 1801 թ․
Արևելավրացական թագավորության հետ միասին Ռուսաստանին էր միացել նրա
կազմում գտնվող հայկական գավառներ ևս։

35
Դաս 7 «Զանգակ»՝ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման նոր փուլը
§ 2․ Ռուս-պարսկական 1826-1828 թթ պատերազմը և Արևելյան Հայաստանի
միացումը Ռուսաստանին։ «Մանմար»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1․ Ո՞վ էր Վ․Մադաթովը և ո՞ր ճակատամարտերում նա աչքի ընկավ։


2․ Ի՞նչ մասնակցություն ունեցան հայերը պատերազմում։
3․ Ո՞վ էր Ներսես Աշտարակեցին և ի՞նչ դեր ունեցավ պատերազմում։
4․ Որո՞նք էին Թուրքմենչայի պայմանագրի հիմնական դրույթները։
5. Ե՞րբ և ինչպե՞ս ընթացավ պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան
Հայաստանում:
6․ Ի՞նչ նշանակություն ունեցավ պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան
Հայաստանում

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Վալերի Մադաթովը ռուսական բանակի հայ նշանավոր զորավար էր։


2. Ներսես Աշտարակեցին Վիրահայոց թեմի առաջնորդն էր, նա սրտառուչ կոչերով
ոգեշնչում էր հայրենակիցներին․ «Հասավ ժամը, երբ աչքով պիտի տեսնենք
Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը․․․ Ոտքի՛ կանգնեք,
հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի
անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»։ 1827թ․
գարնանը Ներսես Աշտարակեցու և հայ նշանավոր գրող Հարություն
Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպեցին կամավորական
ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմակա
գործողություններին։
3. 1828 թ․ գարնանը սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային
վերաբնակեցումը Շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզից, Մակուից, Խոյից,
Սալմաստից, Ուրմիայից և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան
Հայաստանի տարբեր վայրերում։ Վերաբնակիչները 6 տարով ազատվում էին
հարկերից և տուրքերից։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

36
1. Բացատրել, որ Վալերի Մադաթովի 2000 -անոց զորաջոկատը 1826թ սեպտեմբերի
3-ին Շամքորի մոտ ջախջախում է պարսկական 10-հազարանոց զորամասը։
Շուտով (սեպտեմբերի13-ին) ռուսական զորքերը Գանձակի (Ելիզավետպոլի) մոտ
նոր հարված են հասցնում Աբաս-Միրզայի բանակին և ազատագրում են
Ղարաբաղը, ինչպես նաև պարսիկներին դուրս են քշուկ գրավված շրջաններից։
2. Ընդգծել, որ ռուսական զորքերի հաջողություններից ոգեշնչված Հայաստանի
տարբեր շրջաններում ձևավորվել էին կամավորական ջոկատներ, որոնք
արիաբար մարտնչում էին հակառակորդի դեմ։ Լոռի-Փամբակում քաջաբար
կռվում էր Մարտիրոս Վեքիլյանի, իսկ Ղազախ-Շամշադինում՝ Գրիգոր
Մանուչարյանի ջոկատները։
3. Թվարկել Թուրքմենչայի պայմանագրի հիմնական կետերը.
 Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի
գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ,
 Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք
 Երկու երկրների միջև վերականգնվում էին դիվանագիտոկան
հարաբերությունները
 Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց
մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատել
Ռուսաստանին անցած շրջաններում։
 Պարսկահայք նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով,
վերադարձվեցին պարսիկներին։
4. Գնահատել, որ պարսկահայերի վերաբնակեցում կարևոր նշանակություն
ունեցավ, քանի որ շահ Աբասի կողմից Պարսկաստան բռնագաղթված հայության
մի մասը կրկին վերադարձավ իր շեները։ Այդ զանգվածայի վերաբնակեցման
շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի հայկական ժողովրդագրական
պատկերը։

37
Դաս 8․ «Զանգակ»-- Ռուսական վարչաձևի հաստատումը Արևելյան Հայաստանում։
§ 3․ «Մանմար»-- Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում 1830-
1840-ական թվականներին։

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1․ Ովքե՞ր էին Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում


ինքնավարություն ստեղելու վերաբերյալ նախագծի հեղինակները։
2․ Որո՞նք էին Արևելյան Հայաստանում ստեղծվելիք ինքնավարության վերաբերյալ
նախագծի հիմնական դրույթները։
3․ Ի՞նչ վարչական փոփոխությունների ենթարկվեց Արևելյան Հայաստանը՝
Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո։
4․ Ե՞րբ հիմնվեց Երևանի նահանգը և ի՞նչ գավառներ էին մտնում նրա մեջ։
5․ Որո՞նք էին հայոց եկեղեցու կանոնադրության հիմանական դրույթները
6․ Ի՞նչ դրական և բացասական փոփոխությունների էր ենթարկվում հայոց եկեղեցու
գործառույթները ըստ 1836թ․ կանոնադրության:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 1827 թ․ վերջերին մի խումբ հայ հայրենասեր մտավորականներ Խ․ Լազարյանը,


Ա․ Խուդաբաշյանը և Կ․ Արղությանը, Ռուսաստանի հովանու ներքո ինքնավար
իշխանություն ստեղծելու վերաբերյալ նախագիծ են կազմում։
2. ա. 1828թ․ մարտին (21) Նիկոլայ I հրամանագրով Երևանի և նախիջևանի
խանություններից կազմվեց Հայկական մարզը։
բ. 1840թ․ օրենք ընդունվեց, որով երկրամասը ենթարկվում էր վարչական նոր
բաժանման ( Ստեղծվում էր վարչական երկու միավոր՝ Վրացա-իմերեթական
նահանգ և Կասպիական մարզ), Հայկական մարզը՝ որպես առանձին վարչական
միավոր, վերացվում է։
գ. 1844թ․ հիմնվում է Կովկասի փոխարքայությունը, իսկ երկու տարի անց
Անդրկովկասը բաժանվեց նահանգների։
3. Երևանի նահանգը հիմնվեց 1849 թ․, որի մեջ մտան Երևանի, Ալեքսանդրապոլի,
Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի գավառները։

38
Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ ըստ նախագծի Արևելյան Հայաստանը պետք է ունենար


ա/ ինքնավարություն,
բ/ իր դրոշը, զինանշանը, օրհներգը,
գ/ պետական պաշտոնյաները պետք է հայեր լինեին։
2. Բացատրել, որ պարբերաբար կատարվող վարչական այդ վերափոխումները չէին
բխում տեղի ժողովուրդների շահերից և նպատակ ունեինհաստատելու ռուսական
իշխանություն տարածաշրջանում։
3. Թվարկել 1836 թ․ մարտի 11-ին ընդունված եկեղեցական կանոնադրության
հիմնական դրույթները.
- Ռուսաստանում ստեղծվելու էր հայկական հոգևոր 6 թեմ (Երևանի, Ղարաբաղի,
Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և
Աստրախանի։ Յուրաքանչյուր թեմ ուներ առաջնորդ, վանքեր ու եկեղեցիներ,
դպրոցներ, շարժական և անշարժ գույք և այլն)։
- Ամենայն հայոց կաթողիկոսական երկու թեկնածուներից ռուսական կայսրն իր
հայեցողությամբ հաստատելու էր մեկին։
- Հայկական դպրոցների, լուսավորական այլ հաստատությունների, ծննդյան,
ամուսնության, թաղման հարցերի տնօրինումը հանձնվում էր եկեղեցուն։
4. Առանձնացնել 1836 թ․ եկեղեցական կանոնադրության դրական և բացասական
կողմերը, ընդգծելով, որ դրականն այն էր, որ հայոց եկեղեցին հսկայածավալ
Ռուսաստանում ստանում էր պաշտոնական կարգավիճակ, հոգևոր-եկեղեցական
ինքնավարություն, հայ մանուկների կրոնական ու ազգային դաստիարակությամբ
զբաղվելու որոշակի հնարավորություն․ իսկ բացասականն այն էր, որ ռուսական
արքունիքը հնարավորություն էր ստանում միջամտելու հայոց կաթողիկոսների
ընտրությանը, հոգևորականությանը արգելվում էր խառնվել պետության գործերին։
Կառավարության հսկողությամբ պահպանվում էին Էջմիածնի կաթողիկոսի
իրավունքները երկրի ու արտասահմանի հայության նկատմամբ։

39
Դաս 9․ «Զանգակ»՝ Արևմտյան Հայաստանը XIX դարի առաջին կեսին։
Թեմա 3. § 1․ «Մանմար»՝ Իրավիճակը Արևմտյան Հայաստանում և ռուս-թուրքական
առաջին պատերազմը։

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1․ Ի՞նչ ընթացք ունեցավ ռուս-թուրքական 1806-1812 թթ. պատերազմը։


2․ Ե՞րբ և որտե՞ղ կնքվեց 19-րդ դարի առաջին ռուս-թուրքական պատերազմի
պայմանագիրը։
3․ Ի՞նչ ընթացք ունեցավ ռուս-թուրական 1828-1829 թթ. պատերազմը։
4․ Ե՞րբ և որտե՞ղ կնքվեց 19-րդ դարի երկրորդ ռուս-թուրքական պատերազմի
պայմանագիրը։
5․ Որո՞նք էին ռուս-թուրքական պատերազմների պատճառները։
6․ Ի՞նչ դիրքորոշում ուներ հայ ժողովուրդը ռուս-թուրքական պատերազմների
ընթացքում:
7․ Որո՞նք էին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերի նմանություններն ու
տարբերությունները։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 1806 թ․ (դեկտեմբերին) Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրությունը


պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Ռուսական կողմն ունեցավ լուրջ
հաջողություններ։ 1807 թ․ (հունիսի 18-ին) Ախուրյան գետի մոտ՝ Փոքր
Ղարաքիլիսա գյուղի ճակատամարտում ռուսները պարտության մատնեցին
թուրքական զորքերին։ Փոքր իրադարձություններով պատերազմը ձգձգվեց մինչև
1812 թ․։
2. Ռուսատանի հաջողությունները ստիպեցին Օսմանյան Թուրքիային 1812 թ
(մայիսին) հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում
կնքել հաշտության պայմանագիր։ (Պայմանագիրը կնքվել է Մանուկ բեյի
առանձնատանը)
3. 1828 թ․ (հունիսին) ռուսական բանակը գեներալ Ի․ Պասկևիչի
հրամանատրարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս, հունիսի
23-ին գրավեցին այն։ Դրանից հետո ռուսական զորքերը (հուլիս-օգոստոս
ամիսներին) գրավում են Ախալքալաքը, Ախալցխան և Արդահանը, ինչպես նաև
Երևանյան ջոկատը օգոստոսին գրավում է Բայազետի և Ալաշկերտի գավառները։
1829թ․ Անգլիայի հրահրմամբ թուրքական զորքերը անցնում են հարձակման։
Հաջողվում է հանկարծակի ներխուժել Ախալցխա, բայց Ախալցխայի կայազորը

40
գեներալ Վ․ Բեհբութովի գլխավորությամբ հերոսաբար մարտնչում են և
փախուստի մատնում թշնամուն։ 1829 թ․ ռուսական զորքը գրավում է Կարինը,
Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր։
4. Ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմը ինչպես Կովկասյան այնպես էլ
Բալկանյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով և 1829 թ․
սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրիանապոլսի պայմանագիրը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ 1820-ական թթ․ շարունակվում էր Օսմանյան կայսրության


տնտեսական ճգնաժամը, մեծ ծավալ էր ընդունել հույների և բալկանյան այլ
ժողովուրդների ազատագրական պայքարը։ Ռուսաստանը ձգտում էր տեր դառնալ
սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին և Դարդանելին, ամրապնդել իր դիրքերը
Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։
2. Բացատրել, որ Օսմանյան կայսրությունում տնտեսական-սոցիալական
շահագործումը, հարկային ճնշումներն ու ազգային հալածանքները թերևս ավելի
վատթար էին քան արևելահայերի շրջանում։ Այստեղ ևս ուժեղ էր օտարի
տիրապետությունից ազատագրվելու ձգտումը։ Այս պատերազմում ևս հայերը,
կարծելով, թե Ռուսաստանը իրենց պետք է ազատագրի մահմեդականների լծից,
նյութական և ռազմական մեծ օգնություն էին ցուցաբերում ռուսական զորքերին։
Օրինակ՝ Կարսի գրավման ժամանակ ռուսական զորքին էր միացել մի քանի
հազար հայ կամավորներ, Բայազետի և Ալաշկերտի գավառների գրավման
ժամանակ Երևանյան ջոկատին մեծ աջակցություն էին ցույց տալիս տեղի հայերը։

3. Լրացնել «Բուխարեստի և Ադրանապոլսի պայմանագրերը» աղյուսակը․

Պայմանագիրը Տարեթիվը Նմանությունը Տարբերությունը


Բուխարեստի
Ադրիանապոլսի

41
Գլուխ III / «Զանգակ» /
Հայ մշակույթը նոր շրջանի առաջին փուլում
Թեմա IV / «Մանմար»/
Մշակույթը XVII դարի երկրորդ կեսին- XIX դարի առաջին կեսին /3 ժամ/

Դաս 10. «Մշակութային կյանքի զարգացումը» / «Զանգակ»/


Թեմա 4. § 1. «Կրթություն, գիտություն» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ի՞նչն էր պատճառը, որ XVII- XVIII դդ հայ մշակույթը զարգանում էր հիմնականում


գաղթօջախներում:
2. Զարգացման ի՞նչ առանձնահատկություններ ունեին XIX դարի առաջին կեսի
մշակութային կյանքի հիմնական կենտրոնները:
3. Ի՞նչ կարևոր առաջընթաց արձանագրվեց ուսումնական գործում XIX դարի
առաջին կեսին:
4. Որո՞նք էին XIX դարի առաջին կեսի հիմնական կրթօջախները:
5. Ի՞նչ դեր ունեցան հայկական դպրոցները նոր սերնդի կրթության և
հայապահպանության գործում:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Արևմտյան Հայաստանում մշակութային առաջընթացի պայմաններ չկային, իսկ


Արևելյան Հայաստանում կամ դրան ավելի մոտ տարածքներում հաստատվեցին
գիտամշակութային կենտրոններ:
2. XIX դարի առաջին կեսին հիմնվեցին այնպիսի դպրոցներ, որոնք ողջ հայության
համար տևական ժամանակ դարձան կրթական մշակութային կարևոր
կենտրոններ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել,որ XVII- XVIII դդ հայ մշակույթը, մայր հայրենիքում ստեղծված


քաղաքական ծանր կացության պատճառով, հիմնականում զարգանում էր օրեցօր
ստվարացող հայկական գաղթավայրերում:

42
2. Թվարկել XIX դարի առաջին կեսի հիմնական կրթօջախները. Աղաբաբյան
դպրոցը՝ Աստրախանում, Լազարյան ճեմարանը՝ Մոսկվայում, Ներսիսյան
դպրոցը՝ Թիֆլիսում, թեմական դպրոցները՝ Երևանում և Շուշիում և այլն:
3. Ընդգծել, որ Լազարյան ճեմարանը Ռուսական կայսրության միակ
արևելագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ
պատրաստվել են արևելյան լեզուների բարձրակարգ մասնագետներ: Իսկ
Ներսիսյան դպրոցը շուրջ մեկ դար նպաստել է արևելահայ գրական-
հասարակական կյանքի վերելքին:
4. Կատարել համապատասխանեցում:

1/ 1810 թ ա/ Երևանի թեմական դպրոց 1


2/ 1815 թ բ/ Աղաբաբյան դպրոց
2
3/ 1824 թ գ/ Շուշիի թեմական դպրոց
3
4/ 1837 թ դ/ Լազարյան ճեմարան
4
ե/ Ներսիսյան դպրոց

5. Քարտեզի վրա ցույց տալ XIX դարի առաջին կեսի մշակութային կյանքի
հիմնական կենտրոնները՝ Թիֆլիսը և Կ.Պոլիսը:
6. Գնահատել հայկական դպրոցների և գահայկական գաղթօջախների դերը նոր
սերնդի կրթության և հայապահպանության գործում:

43
Դաս 10. «Մշակութային կյանքի զարգացումը»/ «Զանգակ»/
§ 3. «Մամուլը և տպագրությունը» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ո՞ւմ ջանքերով Արևելյան Հայաստանում հիմնվեց առաջին տպարանը:


2. Ե՞րբ է հիմնվել Արևելյան Հայաստանի առաջին տպարանը:
3. Ի՞նչ դեր և նշանակություն ուներ հայկական առաջին ամսագիրը:
4. Ի՞նչ բաժիններ ուներ «Ազդարարը»:
5. Ի՞նչ նշանակություն ունեցավ տպագրության զարգացումը հայ իրականության մեջ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Արևելյան Հայաստանում առաջին տպարանը հիմնվել է Էջմիածնում Սիմեոն


Երևանցու ջանքերով:
2. Արևելյան Հայաստանում առաջին տպարանը հիմնվել է 1771 թ:
3. «Ազդարարը» ուներ քաղաքական, տնտեսական և լուրերի բաժիններ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ հայկական առաջին ամսագրի ստեղծումը դարձավ XVIII դարի


վերջին հայ մշակույթի ամենախոշոր նվաճումը:
2. Գնահատել, որ հայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ
նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ XVII- XVIII դդ հայկական մշակույթի
զարգացման գործում, արժևորել տպագրության դերը հայկական իրականության
մեջ՝ գաղափարական պայքարում:
3. Նշել ճիշտ պատասխանը:

Որտե՞ղ է հայերենով առաջին անգամ լույս տեսել ամբողջական Աստվածաշունչը:


1/ Վենետիկ
2/ Փարիզ
3/ Ամստերդամ
4/ Մադրաս

44
Դաս 11. «Գիտությունը և արվեստը»/ «Զանգակ»/
§ 2. «Գրականություն, արվեստ» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Մշակույթի ո՞ր բնագավառները զարգացան XVII - XIX դարի առաջին կեսին:


2.Արվեստի ո՞ր ճյուղերը զարգացում ապրեցին XVII - XIX դարի առաջին կեսին:
3. Ի՞նչ ավանդ է ունեցել Համբարձում Լիմոնճյանը հայ մշակույթի մեջ:
4. Ի՞նչ դերակատարում ունեցավ Մխիթարյան միաբանությունը հայ մշակույթի
զարգացման գործում:
5. Ի՞նչ նշանակություն ունեցան ժամանակաշրջանի կրթամշակութային կյանքի
ձեռքբերումները:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. XVII - XIX դարի առաջին կեսին զարգացավ պատմագիտական միտքը,


գիտությունը, արվեստը:
2. XVII - XIX դարի առաջին կեսին զարգացում ապրեցին գեղանկարչությունը,
երաժշտությունը, թատրոնը:
3. Համբարձում Լիմոնճյանը 1815 թ. ստեղծել է հայկական նոր ձայնագրությունը՝
վերծանելով միջնադարյան խազերը, հարմարեցնելով եվրոպական գծային
նոտաներին և փրկելով դրանք կործանումից:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ Մխիթարյան միաբանությունը դարձավ հայ գիտության խոշոր


կենտրոններից մեկը և գործում է մինչև օրս:
2. Բացատրել, որ XIX դարի առաջին կեսին կրթամշակութային բնագավառում եղած
ձեռքբերումների հիմքի վրա հայ մշակույթը հաջորդ ժամանակաշրջանում հասավ
աննախադեպ բարձունքների:
3. Նշել ճիշտ պատասխանը:
Ո՞վ է «Խնջույք Քուռ գետի ափին» կտավի հեղինակը:
1/ Հովհաննես Այվազովսկի
2/ Հակոբ Հովնաթանյան
3/ Ստեփան Ներսիսյան
4/ Աղաթոն Հովնաթանյան

45
Բաժին II
Հայաստանը XIX դարի երկրորդ կեսին և XX դարասկզբին
/27 ժամ/

Գլուխ IV / «Զանգակ»/
Հայաստանը Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների կազմում
Թեմա V / «Մանմար»/
Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների կազմում
/2 ժամ/

Դաս 12. «Արևելյան Հայաստանի դրությունը» /«Զանգակ»/


§ 1. «Տեղաշարժեր գյուղատնտեսության մեջ» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ո՞ր իրադարձության շնորհիվ արագացավ Ռուսաստանի հասարակական


առաջընթացը:
2. Ի՞նչ հետևանքներ ունեցավ երկաթուղու գործարկումը Արևելյան Հայասատանի
համար:
3. Ո՞րն էր Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը:
4. Արդյունաբերության էլ ո՞ր ճյուղերն էին զարգացած Արևելյան Հայաստանում:
5. Ի՞նչ քաղաքականություն էր վարում ռուսական առավարությունն Անդրկովկասում
և ի՞նչ նպատակով:
6. Ինչո՞ւ փակվեցին հայկական դպրոցները:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Ռուսաստանի հասարակական առաջընթացն արագացավ հատկապես Ալեքսանդր


կայսեր կողմից 1860-1870-ական թթ. իրականացված ազատական
բարեփոխումների շնորհիվ:
2. Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի
արտադևությունն էր:
3. Արևելյան Հայաստանում զարգացած էին նաև աղի, կոնյակի և օղու
արտադրությունը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

46
1. Բացատրել, որ երկաթուղին նպաստավոր պայմաններ ստեղծեց
կապիտալիստական հարաբերությունների արագ զարգացման համար,
երկաթուղիները նպաստեցին ապրանքափոխանակությանն ու առևտրի
զարգացմանը Ռուսաստանի և Անդրկովկասի, այդ թվում նաև Հայաստանի միջև:
2. Ռուսական կառավարությունը Անդրկովկասում վարում էր գաղութային
քաղաքականություն, որի նպատակն էր ռուսականացնել տեղական
ժողովուրդներին:
3. Հայկական դպրոցները հայության ինքնության պահպանման հիմնական
կենտրոններն էին, այդ պատճառով էլ իր առաջին հարվածները ցարական
արքունիքն ուղղեց հենց դպրոցների դեմ՝ արգելելով դրանց գործունեությունը:
4. Քարտեզի վրա ցույց տալ և նշել Արևելյան և Արևմտյան Հայաստանի
սահմանաբաժանումը:

47
Դաս 13 «Արևմտահայերի դրությունը» / «Զանգակ»/
§2 «Իրավիճակը Արևելյան և Արևմտյան Հայաստանում» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Օսմանյան պետությունը Արևմտյան


Հայաստանում և ի՞նչ հետևանք այն ունեցավ:
2. Ինչպիսի՞ն էր արևմտահայ գյուղացիության վիճակը:
3. Զարգացած երկրների համեմատ ինչպիսի՞ն էր արդյունաբերության ընդհանուր
պատկերը Արևմտյան Հայաստանում:
4. Ի՞նչով էին պայմանավորված Հայաստանի զարգացման
առանձնահատկությունները նրա երկու խոշոր հատվածներում:
5. Հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի ի՞նչ կարևոր ընդհարություններ
կային Արևմտյան և Արևելյան Հայաստանում:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Թուրքական կառավարությունը տարբեր միջոցներով արգելում էր հայ


գյուղացիներին դառնալ հողի սեփականատեր, արևմտահայ գյուղացու նկատմամբ
կիրառվում էր հարկահանության ծանր համակարգ, նրանք ենթարկվում էին
ավազակային հարձակումների և կողոպուտի:
2. Օսմանյան կայսրության հետամնացության պատճառով հայկական նահանգներում
արտադրությունը հիմնված էր դեռևս ձեռքի աշխատանքի վրա, այնինչ զարգացած
երկրներում արդեն գործում էին գերհզոր ձեռնարկություններ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ Օսմանյան պետությունը Արևմտյան Հայաստանում վարում էր


հայահալած քաղաքականություն, որի հետևանքով բուն երկրում հայերի թիվը
գնալով պակասում էր, իսկ մահմեդականներինը՝ ավելանում:
2. Մեկնաբանել, որ Հայաստանի զարգացման առանձնահատկությունները նրա երկու
խոշոր հատվածներում պայմանավորված էին այն հանգամանքով, որ Արևելյան
Հայաստանը գտնվում էր արդյունաբերացման ուղին բռնած Ռուսաստանի, իսկ
Արևմտյան Հայաստանը՝ կիսագաղութային Թուրքիայի տիրապետության տակ:
3. Բացատրել, որ թե՛ Ցարական Ռուսաստանը, թե՛ Օսմանյան Թուրքիան հայ
բնակչության նկատմամբ վարում էին գաղութային, հայահալած

48
քաղաքականություն, ինչն անմիջականորեն անդրադառնում էր հայության երկու
հատվածների սոցիալ-տնտեսական դրության վրա. Արևելյան Հայաստանը
նախկինի պես մնում էր թույլ զարգացած ագրարային երկրամաս
արդյունաբերացող Ռուսաստանի կազմում, Արևմտյան Հայաստանում
տիրապետող էին արտադրության կազմակերպման հին ձևերը: Միայն 19-րդ դարի
վերջերին Հայաստանի երկու հատվածներում դանդաղորեն սկզբնավորվում և
ծավալվում է գործարանային արդյունաբերությունը:

49
Գլուխ 5 /«Զանգակ»/
Հայ ազգային - հասարակական շարժումները:
Թեմա 6 /«Մանմար»/
Ազգային – հասարակական շարժումները:
/2 ժամ/

Դաս 14. Հասարակական - քաղաքական միտքը /Զանգակ/


Թեմա 6. § 1. Հայ հասարակական միտք /Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ի՞նչն էր մտահոգում հայ գործիչներին 1860 - 1870 - ական թվականներին:


2. Որո՞նք էին պահպանողական և ազատամտական հոսանքների հիմնական
գաղափարները:
3. Ի՞նչ գործունեություն են ծավալել պահպանողականներ Գաբրիել Այվազովսկին,
Հովհաննես Չամուռճյանը և ի՞նչ հայացքներ ունեին:
4. Ի՞նչ գործունեություն են ծավալել Ստեփանոս Նազարյանցը, Միքայել
Նալբանդյանը և ի՞նչ հայացքներ ունեին:
5. Ի՞նչ պահպանողական և ազատամտական հոսանքների գործիչներ գիտեք:
6․ Ի՞նչ դիրքորոշում կարող եք արտահայտել հայ հասարակական հոսանքների
նկատմամբ, պատասխանը հիմնավորել։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 1860 - 1870-ական թթ. հայ գործիչները կարծում էին, որ օսմանյան և ռուսական


ճնշումներին դիմակայելու համար անհրաժեշտ է պահպանել ազգի
ավանդույթները, լեզուն և կրոնը: Դեմ չէին եվրոպական մշակութային
արժեքներին, սակայն առաջարկում էին զգուշությամբ յուրացնել դրանք, որպեսզի
չաղավաղվի հայության ազգային դիմագիծը:
2. Գաբրիել Այվազովսկին եղել է «Մասյաց աղավնի» ամսագրի խմբագիրը, ով
պաշտպանում էր կրոնի և եկեղեցու ազգապահպան նշանակության գաղափարը,
բարձր էր գնահատում հայերի գրական լեզուն` գրաբարը, բայց և կարևորություն էր
տալիս աշխարհաբարին:
3. Հովհաննես Չամուռճյան պահպանողական հոսանքի ներկայացուցիչ էր, ով
պայքարել է արևմտահայերի սահմանադրության դեմ, որովհետև կարծում էր, թե
սահմանադրությունը նվազացնելու էեկեղեցու դերն ազգային կյանքում:
3. Ստեփանոս Նազարյանցը «Հյուսիսափայլ» ամսագրի խմբագիրն էր: Նա
քննադատում էր հետամնացությունը, պաշտպանում լուսավորության և կրթության
50
տարածման եվրոպական ուղին, կողմնակից էր եկեղեցու և հոգևորականության
աղդեցության սահմանափակմանը:
4. Միքայել Նալբանդյանը «Հյուսիսափայլում» համագործակցում էր Ստեփանոս
Նազարյանցի հետ: Նա քարողում էր արմատական հեղափոխական գաղափարներ:
Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ազատագրությունը
կապում էր ռուսական և եվրոպական հեղափոխական շարժումների հետ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1.Ներկայացնել, որ պահապանողական հոսանքի ներկայացուցիչները համոզված


էին, որ հայ ժողովրդի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է:
Նրանք ձգտում էին վերականգնելու Հայոց եկեղեցու դերը, անաղարտ պահելու հին
հայերենը` գրաբարը: Ուստի հաճախ դեմ էին արտահայտվում ամեն մի
նորամուծության, եվրոպական արժեքների ընդօրինակմանը` դրանք համարելով
ազգի համար վտանգավոր, իսկ ազատամտական հոսանքի ներկայացուցիչները,
ոգևորված եվրոպական ազատական (լիբերալ) գաղափարներով պայքար սկսեցին
հայ ավանդական դպրոցն ու եկեղեցին բարեփոխելու համար, նրանք սուր
քննադատության էին ենթարկում հայ իրականության հին` նահապետական
բարքերը, հատկապես դրանց ջերմ պաշտպան եկեղեցուն:
2. Լրացնել «Հայ հասարակական-քաղաքական միտքը» աղյուսակը՝ նշելով
գործիչների անունները․

N Պահպանողականներ Ազատամտականներ
1
2
3
4
5
6

3․ Արտահայտել սեփական դիրքորոշումը հայ հասարակական հոսանքների


/պահպանողական և ազատամտական/ նկատմամբ։ Հիմնավորել սեփական
դիրքորոշումը։

51
Դաս 15. Արևմտահայերի ազգային կյանքի երկու նշանավոր շրջադարձերը /Զանգակ/
§ 2. Արևմտահայերի ազգային Սահմանադրությունը: Զեյթունի 1862թվականի
ապստամբությունը /Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1. Ովքե՞ր են «Ազգային սահմանադրություն» անվանումը ստացած կանոնադրության


հեղինակները:
2. Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Ազգային սահմանադրություն» անվանումը ստացած
կանոնադրությունը:
3. Որո՞նք են «Ազգային սահմանադրություն» անվանումը ստացած կանոնադրության
դրական և բացասական հետևանքները արևմտահայության կյանքում:
4. Ինչո՞ւ էր Զեյթունը դարձել օսմանյան իշխանություների «աչքի փուշը»:
5. Ի՞նչ ռազմավարություն ընտրեցին զեյթունցիները թուրքերի դեմ պայքարում:
6. Ովքե՞ր աչքի ընկան Զեյթունի 1862թ. ապստամբության ժամանակ:
7. Ի՞նչ գիտեք Զեյթունի 1862թ. ապստամբության վերաբերյալ:
8. Ո՞ր երկրի օգնությանը դիմեցին զեյթունցիները, և ինչո՞ւ թուրքերը հրաժարվեցին
Զեյթունի վրա նոր արշավանքի մտադրությունից:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա`

1. «Ազգային սահմանադրություն» անվանումը ստացած կանոնադրության


հեղինակներն են Ն Ռուսինյանը, Գ. Օտյանը, Ն. Պալյանը:
2. Զեյթունը դարձել օսմանյան իշխանություների «աչքի փուշը», քանի որ նրանք
հրաժարվում էին ենթարկվել օսմանյան կայսրության պահանջներին, զեյթունցիները
իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանել էին չորս հիմնական մասերի և խելամիտ ու
հանդուգն գործողություններով` ծանր կռիվներում հակահարված էին տալիս
թնամուն:
3. Զեյթունի 1862թ. ինքնապաշտպանության ժամանակ աչքի են ընկել Մ.
Յաղուբյանը, Ն. Սուրենյանը, Մահտեսի Գրիգոր վարդապետը, Մարկոս Թաշճյանը:
4. Զեյթունցիները դիմեցին ֆրանսիական կառավարության օգնությանը, Ֆրանսիան
խոստացավ օգնել` կաթոլիկություն ընդունելու պայմանով: Զեյթունցիները ստիպված
համաձայնեցին:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա`

52
1. Բացատրել, որ ըստ «Ազգային սահմանադրություն» անվանումը ստացած
կանոնադրության պոլսահայերի աշխարհիկ վարչությանը տրվում էին բավական
իրավունքներ, վերաբացվում էին ամիրաների և բարձրակարգ հոգևորականության
արտոնությունները:
2.Մեկնաբանել, որ «Ազգային սահմանադրություն» անվանումը ստացած
կանոնադրության բացասական հետևանքը արևմտահայության կյանքում այն էր, որ
ոչ մի քաղաքական նշանակություն չունեցավ թուրքական լուծը թեթևացնելու,
արևմտահայերի հարստահարությունը վերացնելու տեսակետից, բայց դրականն այն
էր, որ սահմանդրությունը հաստատում էր ժողովրդի ընտրական իրավունքը, որոշ
պայմաններ ստեղծում մշակույթի, դպրոցի և աղգային - կրոնական կապերի
զարգացման համար:
3. Բացատրել, որ Զեյթունը իր կիսանկախ վիճակով և ազատասիրական վարակիչ
օրինակով դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս
բազմիցս փորձել էին հնազանդեցնել զեյթունցիներին, սակայն միշտ էլ
անհաջողություն էին ունեցել:
4. Լրացնել «Զեյթունի 1862թ. ապստամբության» աղյուսակը:

Տարեթիվ Գործիչներ Ուժերի Կարևոր Նշանակություն


հարաբերակցություն իրադարձություններ

5. Բացատրել, որ սուլթանը, զգուշանալով, որ զեյթունցիների կաթոլիկություն


ընդունելը հնարավորություն կտա Ֆրանսիային միջամտելու Թուրքիայի ներքին
գործերին, գնաց զիջման: Կնքվեց հաշտություն, ըստ որի՝ վերացվեց գավառակի
շրջափակումը, ձերբակալված զեյթունցիներն ազատ արձակվեցին: Հայերը
պարտավորվեցին վճարել հարկերը: Զեյթունը կորցրեց իր նախկին կիսանկախ
վիճակը:

53
Գլուխ 6 «Զանգակ»
Հայկական Հարցի միջազգայնացումը:
Թեմա 7 «Մանմար»
Ռուս-թուրքական 1877 – 1878 թթ․ պատերազմը և Հայկական Հարցի
միջազգայնացումը:
/2 ժամ/
Դաս 16. Ռուս-թուրքական 1877 – 1878 թթ․ պատերազմը և Հայաստանը /Զանգակ/
Թեմա 7․ § 1. Ռուս - թուրքական 1877 - 1878թթ պատերազմը /Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1.Ինչո՞ւ սկսվեց 1877 - 1878թթ. ռուս - թուրքական պատերազմը:


2.Որտե՞ղ հաղթանակներ ունեցան և ի՞նչ տարածքներ գրավեցին ռուսները
Բալկաններում:
3.Որո՞նք էին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի ամենամեծ
հաղթանակները:
4. Բայազետի հերոսական պաշտպանության ժամանակ ո՞վ և ինչպե՞ս լուր հասցրեց
Երևանյան ջոկատի հրամանատար Արշակ Տեր - Ղուկասովին:
5.Ովքե՞ր են հանդիսացել 1877 – 1878 թթ. պատերազմի ականավոր գործիչները և ի՞նչ
գործունեություն են ծավալել:
6.Որքա՞ն հայ գեներալներ և բարձրաստիճան սպաներ են մասնակցել 1877 – 1878 թթ.
պատերազմին:
7. Ի՞նչ ակնկալիք ուներ հայ ժողովուրդը Ռուսաստանից և ի՞նչ մասնակցություն
ունեցան հայերը 1877 -1878 թթ. պատերազմին:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա ՝

1. Ռուսական զորքերը Շիպկայի և Պլևնայի համար մղված մարտերում հաղթանակ


տարան, իսկ 1878թ. հունվարի 4 - ին մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու
Ադրիանապոլիսը:
2. Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի ամենամեծ հաղթանակներն են
Բայազետի հերոսական պաշտպանությունը և Կարսի, Կարինի գրավումը:
3. 1877 - 1878թթ. ռուս - թուրքական պատերազմի ականավոր գործիչներ են եղել
Միխայիլ Լոռիս - Մելիքովը, Արշակ տեր - Ղուկասովը, Հովհաննես Լազարևը:
4. Բայազետի հերոսական պաշտպանության ժամանակ, հայ պաշտպաններից
Սամսոն Տեր - Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնել
շրջապատման օղակը և լուր հասցնել Արշակ Տեր - Ղուակսովին:

54
5.1877 - 1878թթ. ռուս - թուրքական պատերազմին մասնակցել են 7 գեներալ, ավելի
քան 500 բարձրաստիճան սպա:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ 1870 - ական թթ. թուրքական տիրապետության տակ գտնվող


ժողովուրդները ոտքի են կանգնում անկախություն ձեռք բերելու համար: Այդ
ապստամբությունները Ռուսաստանում առաջացրին «սլավոն եղբայրներին օգնելու»
կարգախոսով լայն շարժում, ինչպես նաև Ղրիմի պատերազմում (1853 - 1856թթ.)
թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը
խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը: Կորցրած հեղինակությունը
վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով
1877 թ. ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ:
2. Լրացնել «1877 – 1878թթ. ռուս – թուրքական պատերազմը» աղյուսակը:

Տարեթիվ Իրադարձություն Գործիչ Արդյունքներ Նշանակություն

2. Բացատրել, որ հայերը 1877 -1878թթ. պատերազմի ժամանակ իրենց


ազատագրության հույսը կապել էին Ռուսաստանի հաղթանակի հետ: Այդ
նպատակով շատերը զինվորագրվում էին ռուսական բանակին, պարեն
մատակարարում զորքերին, իրենց տները որպես հոսպիտալներ տրամադրում
էին ռուսական զորքերին, ստանձնում էին վիրավոր ռուս զինվորների
բժշկական օգնության գործը, իրականացնում էին հետախուզական
աշխատանք, հանգանակություներ էին կատարում: Անդրկովկասի տարբեր
շրջաններում մեծ մասամբ հայերից ձևավորվել էին 8 զորամիավորումներ:

55
Դաս 17. Հայկական Հարցի միջազգայնացումը /Զանգակ/
§ 2. Հայկական Հարցի միջազգայնացումը /Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ի՞նչ էր նախատեսում 1878 թ. փետրվարի 19 - ին կնքված Սան Ստեֆանոյի


պայմանգրի 16 -րդ հոդվածը:
2. Ինչո՞ւ խոշոր տերությունները դիմեցին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին
եվրոպական պետությունների վեհաժողով հրավիրելու առաջարկությամբ:
3. Ի՞նչ գործունեություն է ծավալել Մկրտիչ Խրիմյանի պատվիրակությունը`
արևմտահայության պահանջները Բեռլինի վեհաժողովին ներկայացնելու համար:
4. Ի՞նչ էր նախատեսում Բեռլինի վեհաժողովի 61 - րդ հոդվածը:
5. Բացատրել «Հայկական հարց» և «երկաթե շերեփ» հասկացությունները:
6. Ի՞նչ տվեց հայությանը Հայկական հարցի ծագումը և միջազգայնացումը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1.Հայերի պահանջները Բեռլինի վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ


Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց:
Հայ պատվիրակները մինչև վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան
եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, ստացան օգնության
խոստումներ:
2. Սան Ստեֆանոյի պայմանագրի 16 - րդ հոդվածով սուլթանական
կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և կրկին Թուրքիային
վերադարձվող հայկական գավառներում անցկացնել բարեփոխումներ, ապահովել
հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:, ռուսական զորքերը 6 ամիս
ժամկետով` մինչև բարեփոխումների իրականացումը, պետք է մնային Հայաստանում
և այս միջազգային փաստաթղթում գործածվել է Հայաստան բառը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա`

1.Բացատրել, որ Սան Ստեֆանոյի պայմանգիրն ամրապնդում էր Ռուսաստանի


դիրքերն Արևմտյան Հայաստանում և Բալկաններում, դա հարուցեց Մեծ
Բրիտանիայի և Ավստրո - Հունգարիայի դժգոհությունը, մեծ տերություններն էլ
Ռուսաստանին սպառնացին պատերազմով և դիմեցին Գերմանիայի կանցլեր Օտտո
Բիսմարկին 1878թ, հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով` ռուս - թուրքական
հաշտության պայմաններն վերանայելու նպատակով:

56
2. Բացատրել, որ Բեռլինի 61 - րդ հոդվածը թուրքական կառավարությանը
պարտավորեցնում էր հայկական մարզերում անցկացնել բարեփոխումներ,
ապահովել հայերի անվտանգությունը, նախատեսվում էր ռուսական զորքերի
անհապաղ դուրսբերում գրաված տարածքներից, «Հայաստան» հասկացության
փոխարեն պայմանագրում հայտնվում է «հայաբնակ մարզեր» բառակապակցու-
թյունը, բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև՝
վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա: Անգլիայի հարկադրանքով
Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Բայազետը, Ալաշկերտի հովիտը և հարակից
տարածքները, իսկ Ռուսաստանին մնացին Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը:
3. Բացատրել, որ Հայկական հարցը, որ միջազգային դիվանագիտության մեջ առաջին
անգամ ձևակերպում ստացավ Սան Ստեֆանոյի պայմանագրով, մեծ տերությունների
կողմից դարձավ միջազգային դիվանագիտության առարկա, որը ծառայեցնում էին մեծ
տերություններն իրենց քաղաքական և տնտեսական շահերին: Մեծ տերությունների
կողմից Հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը:
Ընդհակառկը՝ այն ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց
Օսմանյան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին:
Հայկական հարցից ազատվելու համար սուլթան Աբդուլ Համիդ II ընտրեց խնդրի
լուծման բարբարոսական ճանապարհ` հայերի զանգվածային բնաջնջման
քաղաքականությունը:
4.Բացատրել, որ
- «Հայկական հարց» նշանակում է Արևմտյան Հայաստանի Օսմանյան կայսրության
տիրապետությունից ազատագրվելու, միացյալ պետություն ստեղծելու հայ ժողովրդի
մղված ազգային - ազատագրական պայքար:
- «երկաթե շերեփ» նշանակում է, որ ազատությունը ձեռք է բերվում ոչ թե
խնդրագրերի, այլ զինված պայքարի գնով:

5.Լրացնել «Հայկական հարցի միջազգայնացումը» աղյուսակը:

Պայմանագիր Տարեթիվ Հոդված Բովանդակու Տարածքային Նշանակությունը


թյուն հարցեր

57
Գլուխ VII
Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թվականներին․
Թեմա 8․
Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90- ական թվականներին․
Թեմա 9․
Արևմտահայության կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1890 –ական
թթ
/5-ժամ/

Դաս 18․ Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Զանգակ/


Թեմա 8․ § 1․Ազատագրական պայքարի թևակոխումը զինված պայքարի փուլ
/Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1. Որո՞նք են Արևելյան Հայաստանում ստեղծված գաղտնի խմբակներն ու


կազմակերպությունները։
2. Որո՞նք են Արևմտյան Հայաստանում ստեղծված գաղտնի խմբակներն ու
կազմակերպությունները։
3. Ի՞նչ կազմակերպություններ ստեղծվեցին Մոսկվայում և Թիֆլիսում։
4. Ո՞րն է հայ առաջին քաղաքական լրագիրը։
5. Ազատագրական խմբակների և կազմակերպությունների ի՞նչ նշանավոր
գործիչներ գիտեք։
6. Որո՞նք էին ազգային-ազատագրական պայքարի առանձնահատկությունները XIX
դարի երկրորդ կեսին։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա`

1. Արևելյան Հայաստանում առաջին գաղտնի խմբակներն էին 1869 թ․


Ալեքսանդրապոլում ստեղծված «Բարենպատակ ընկերությունը» և 1874 թ. Մեծ
Ղարաքիլիսայում ստեղծված «Հայրենիքի սիրո գրասենյակը»։
2. Արևմտյան Հայաստանում առաջին գաղտնի խմբակներից էին 1870-ական թթ․
Վանում ստեղծված «Միություն ի փրկությունը», «Սև խաչը», իսկ
կազմակերպություններից՝ 1881-1882թթ․ Կարինում գործած «Պաշտպան
հայրենյացը»։

58
3. 1882 թ․ Մոսկվայում մոսկվաբնակ մի խումբ ուսանողներ հիմնեցին
«Հայրենասերների միությունը» կազմակերպությունը, իսկ Թիֆլիսում «Մշակ»
թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու կողմից հիմնվեց խմբակ, որի
աշխատանքներին մասնակցում էին Րաֆֆին և Գ․ Սունդուկյանը։
4. Հայ առաջին քաղաքական լրագիրը «Հայրենասերների միություն» գաղտնի
կազմակերպության կողմից տպագրվող «Ազատության ավետաբեր» թերթը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Թվարկել ազատագրական խմբակների և կազմակերպությունների նշանավոր


գործիչներին. «Բարենպատակ ընկերություն» խմբակի հիմնադիր Արսեն
Կրիտյանին, «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր Խաչատուր
Կերեքցյանին, ազատագրական պայքարի կոչ հնչեցրած հայ մտավորականներից՝
Րաֆֆի, Գրիգոր Արծրունի, Մուրացան, Ռաֆայել Պատկանյան, Մկրտիչ Խրիմյան,
Մաղաքիա Օրմանյան, Գաբրիել Սունդուկյան և այլք։
2. Բացահայտել, ազգային-ազատագրական պայքարի առանձնահատկությունները
XIX դարի երկրորդ կեսին: Բացատրել, որ Հայկական Հարցի միջազգայնացումը
իրականում ոչինչ չտվեց հայությանը, և Բեռլինի վեհաժողովի արդյունքներից
հուսախաբ հայությանը աստիճանաբար հանգեցրեց այն գաղափարին, որ ապրելու
իրավունքը ոչ թե խնդրում են, այլ՝ պայքարով նվաճում։
3.Լրացնել աղյուսակը․
Խմբակի և Խմբակի և Խմբակի և
կազմակերպության կազմակերպության կազմակերպության
անվանումը ստեղծման վայրը ստեղծման տարեթիվը

4․ Նշել ճիշտ պատասխանը․


Ո՞ր խմբակի տպագիր օրգանն էր «Ազատության ավետաբերը»
ա/ «Հայրենասերների միություն» գ/ «Բարենպատակ ընկերություն»
բ/ «Պաշտպան հայրենյաց» դ/ «Սև խաչ»

59
Դաս 19․ Հայ ազգային կուսակցությունները․ «Զանգակ», «Մանմար»
§ 2․ «Հայ ազգային կուսակցությունները»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1. Որտե՞ղ, ե՞րբ և ովքե՞ր հիմնադրեցին հայ ազգային առաջին կուսակցությունները։


2. Ո՞րն էր «Արմենական» կուսակցության հիմնական նպատակը և նպատակին
հասնելու միջոցները։
3. Ո՞րն էր «Հնչակյան» կուսակցության հիմնական նպատակը և նպատակին հասնելու
միջոցները։
4. Ո՞րն էր ՝«Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցության հիմնական
նպատակը և նպատակին հասնելու միջոցները։
5. Որո՞նք էին Հայ ազգային կուսակցությունների պաշտոնական թերթերը։
6. Ի՞նչ նպատակով ստեղծվեցին հայ ազգային կուսակցությունները։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Հայ ազգային առաջին՝ «Արմենական» կուսակցությունը ստեղծվել է 1885


թվականին, Վան քաղաքում, հիմնադիրներն էին «Նշանավոր երեք Մկրտիչները»՝
Մկրտիչ Ավետիսյանը, Մկրտիչ Փորթուգալյանը, Մկրտիչ Խրիմյանը։
2. Հայ ազգային երկրորդ՝ «Հնչակյան» կուսակցությունը ստեղծվել է 1887 թվականին,
Ժնև քաղաքում, հիմնադիրներն էին Ավետիս Նազարբեկյանը, Ռուբեն Խանազատը,
Մարո Վարդանյանը և այլոք:։
3. Հայ ազգային երրորդ՝ «Հայ հեղափոխականների դաշնակցություն»
կուսակցությունը ստեղծվել է 1890 թ․, Թիֆլիս քաղաքում, հիմնադիրներն էին
Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը։

4․ Հայ ազգային կուսակցությունների պաշտոնական թերթերն էին․


- «Արմենական» կուսակցություն՝ «Արմենիա» թերթը
- «Հնչակյան» կուսակցություն՝ «Հնչակ» թերթը
- «Հայ հեղափոխականների դաշնակցությու» կուսակցություն՝ «Դրոշակ» թերթը

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Լրացնել աղյուսակը․
Կուսակցության Կուսակցության Կուսակցության Կուսակցության

60
անվանումը հիմնադրման հիմնադրման վայր հիմնադիր
տարեթիվ գործիչները

2. Բացատրել, որ Արմենականներն իրենց գլխավոր նպատակ հռչակեցին


արևմտահայության ազատագրումը, Հայկական Հարցի լուծումը։ Այդ նպատակին
հասնելու համար նրանք կարևորում էին ինչպես Եվրոպական երկրների
օգնությունը, այնպես էլ զինված պայքարը։
3. Բացատրել, որ Հնչակյանները ունեին մոտակա և հեռավոր նպատակներ։ Մոտակա
նպատակը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր թուրքական
բռնապետությունից, իսկ հեռավոր նպատակը ողջ մարդկության համար
սոցիալիզմի կառուցումն էր։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էին
համարում ստեղծել հայդուկային խմբեր, կազմակերպել ցույցեր, զինված ելույթներ։
4. Բացատրել, որ դաշնակցականները իրենց կարևորագույն խնդիր էին համարում
Արևմտյան Հայաստանի ազատագրումը, որին կարելի էր հասնել ժողովրդին
զինելով, մարտական խմբեր ձևավորելով և համընդհանուր ապստամբություն
բարձրացնելով։
5. Բացատրել և արժևորել, որ Հայաստանի ազատագրության համար պայքարն
ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական
կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական
խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Այդ պատճառով էլ սկսվեց
խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային
քաղաքական կուսակցությունների առաջացմանը։
6. Արտահայտել դիրքորոշում հայ քաղաքական կյանքում կուսակցությունների
ունեցած դերի վերաբերյալ։

61
Դաս 20․ Հայդուկային շարժում․ «Զանգակ», «Մանմար»
§ 3․ Հայդուկային շարժումը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝
1. Որո՞նք էին ֆիդայական շարժման առաջացման նախադրյալները։
2. Ի՞նչ է նշանակում հայդուկ և ֆիդայի։
3. Ինչո՞վ էր պայմանավորված 1890-ական թվականներին հայդուկային պայքարի
վերելքը։
4. Ո՞րն էր ազատագրական պայքարի զինված փուլի նշանակությունը
5. Ի՞նչ գործունեություն են ծավալել հայ նշանավոր հայդուկները

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝
1. Ազգային կուսակցությունների ստեղծումը նպաստեց 1890-ական թվականներին
հայդուկային շարժման վերելքին։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ Հայդուկայի շարժման առաջացումը ուներ մի շարք


նախադրյալներ՝
ա/ արևմտահայության քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակն էր,
բ/ Աբդուլ Համիդ II հաստատած արյունալի վարչակարգը,
գ/ թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի անօրինությունները, և այլն։
2. .Բացատրել, որ Հայդուկը հունգարերն բառ է, որը նշանակում է հետևակ,
պարտիզան, իսկ ֆիդայի բառը արաբերեն է, որը նշանակում է անձնազոհ։
3. Արժևորել ազատագրական զինված պայքարի նշանակությունը ընդգծելով, որ բոլոր
հայդուկներին միավորում էր մի նպատակ՝ պաշտպանել հարազատ ժողովրդի
արժանապատվությունը։ Հայ վրիժառու հայդուկներն իրենց գործունեությամբ
ապացուցեցին, որ ստրկական գոյությունից լավ է պատվավոր մահը հայրենիքի և
հարազատի համար։
3. Լրացրեք «Հայ նշանավոր հայդուկները» աղյուսակը
Հայդուկներ Գործունեություն
Արաբո
Աղբյուր Սերոբ
Հրայր Դժոխք
Անդրանիկ
Գևորգ Չավուշ

62
Դաս 21․ Հայոց Ցեղասպանության սկիզբը․Դիմադրական մարտերը 1890-ական
թվականներին․(Հայոց ցեղասպանության սկիզբը-էջ 92-94)
Թեմա 9․ § 1․ Սասունի ապստամբությունը Արևմտահայության կոտորածները
(Հայկական կոտորածների նախապատրաստությունը, բարենորոգումների մայիսյան
ծրագիրը, արևմտահայության զանգվածային կոտորածները, կոտորոծների
հետևանքները և Մեծ տերությունները և Արևմտահայերի կոտորածները․)

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ի՞նչ մոտեցում որդեգրեց Աբդուլ Համիդ II Հայկական հարցի լուծման համար:


2. Ո՞ր գաղափարախոսությունները Աբդուլ Համիդ II կողմից պաշտոնապես
հռչակվեցին որպես պետական գաղափարախոսություններ:
3. Ո՞րն էր պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսության էությունը։
4. Ի՞նչ նպատակով ստեղծվեցին համիդիե ջոկատները։
5. Ի՞նչ իրողությունների հետ էր կապված «Մայիսյան բարենորոգումների ծրագիրը»:
6. Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցան հայկական զանգվածային կոտորածները։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Աբդուլ Համիդ II որդեգրեց Հայկական հարցի լուծման բարբարոսական մոտեցում՝


հայերի բնաջնջման ուղին. «Չկա հայ ժողովուրդ, չկա և Հայկական հարց»:
2. Աբդուլ Համիդ II պաշտոնապես պետական գաղափարախոսություն դարձրեց
պանթյուրքիզմը (համաթյուրքականություն) և պանիսլազմիզմը
(համաիսլամականություն)։
3. 1890 ական թվականների սկզբին Կարինում ապա Կ․ Պոլսում, 1894 թ․ Սասունում,
1895 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տրապիզոնում, Երզնկայում
Շապին-Գարահիսարում, Ուրֆայում, 1896թ․ Վանում և այլուր տեղի ունեցան
զանգվածային կոտորածներ, որը բնորոշվում է մեկ ընդհանուր անվամ՝
ցեղասպանություն։ 1890-ական թթ ոչնչացվեց շուրջ 300․000 հայ։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1․ Բացատրել, որ Աբդուլ Համիդ II որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլազմիզմի


գաղափարախոսությունը, որը նշանակում էր բոլոր թուրքալեզու և իսլամադավան
ժողովուրդներին միավորել մեկ պետության դրոշի ներքո և սրբազան պատերազմ
հայտարարել անհավատների՝ գյավուրների, նկատմամբ։

63
2․ Բացատրել, որ Աբդուլ Համիդ II քրդերից և չերքեզներից ստեղծեց հատուկ գնդեր՝
իր անունով կոչելով համիդիե, որոնց ուղղեց հայերի դեմ առջացնելով հայ-
քրդական հակամարտություն։
3․ Պարզաբանել, որ Սասունում 1894թ․ տեղի ունեցած ոճրագործությունները իրենց
վրա հրավիրեցին Մեծ պետությունների ուշադրությունը, որոնք էլ կազմեցին և
թուրքական կառավարությանը ներկայացրեցին «Մայիսյան բարենորոգումների
ծրագիրը»։
4․ Քարտեզի վրա ցույց տալ Աբդուլ Համիդյան վարչակարգի կազմակերպած
զանգվածային ջարդերի վայրերը։

64
Դաս 21․ Հայոց Ցեղասպանության սկիզբը․Դիմադրական մարտերը 1890-ական
թվականներին (Սասունի և Զեյթունի հերոսամարտերը, Պաշտպանական կռիվները
Վանում )
Թեմա 9․ § 2․ Արևմտահայության ինքնապաշտպանական մարտերը․(Սասունի 1894
թ․ ապստամբությունը, Զեյթունի 1895 թ ապստամբությունը, Ինքնապաշտպանական
մարտերը)

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնապաշտպանական մարտեր» հասկացությունը։


2. Ինչո՞ւ թուրքական իշխանությունները հայկական կոտորածները 1890-ական թթ
որոշեցին սկսել Սասունից
3. Ի՞նչ ընթացք և արդյունք ունեցավ Սասունի ինքնապաշտպանական
հերոսամարտը։
4. Ի՞նչ ընթացք ունեցավ Զեյթունի հերոսամարտը։
5. Ի՞նչ ավարտ ունեցավ Զեյթունի հերոսամարտը
6. Ի՞նչ ընթացք և արդյունք ունեցավ Վանի ինքնապաշտպանությունը։
7. Ի՞նչ նշանակություն ունեցան 1890-ական թթ ինքնապաշտպանական մարտերը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 1894 թ ամռանը թուրքական զորքը շարժվեց դեպի Սասուն, որտեղ հանդիպեց


սասունցիների համառ դիմադրությանը, որից հետո թուրքերը համաձայնեցին գնալ
բանակցությունների, սակայն նենգաբար սպանեցին բանակցություններին
ներկայացած հայերին և վերսկսեցին հարձակումները։ Միայն օգոստոսի վերջին
թուրքերին հաջողվեց ներխուժել Սասուն։
2. 1895 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գարուն Աղասու և Զեյթունի
տանուտերերի գլխավորած ապստամբությունը ծանր կորուստներ պատճառեց
թուրքերին։ Թուրքական կողմի՝ Զեյթունը գրավելու բոլոր փորձերը պսակվեցին
անհաջողությամբ։
3. Մեծ պետությունների միջորդությամբ 1896 թ հունվարի 30-ին Հալեպում կնքվեց
հաշտություն։ Զեյթունցիների պայքարը պսակվեց հաղթանակով։ թուրքերը գնացին
մեծ զիջումների ։
4. Վանի պաշտպանական մարտերը սկսվել են 1896 թ․ հունիսի 3-ին և ընթացել են մի
քանի օր։ Տեղի տալով Եվրոպական հյուպատոսների հորդորներին հայերը
համաձայնում են բանակցել թուրքերի հետ։ Թուրքական իշխանությունները
խոստացան պաշտպաններին թույլատրել անարգել անցնելու Պարսկաստան,

65
սակայն դրժեցին իրենց խոստումը։ Պարսկաստանի սահմանագլխին հասած 1500
վանեցիների վրա հարձակվեցին քրդական հրոսակները, փրկվեցին միայն 30-ը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ «Ինքնապաշտպանական մարտեր» նշանակում է մարդկանց


բնակչության՝ ազգի իրեն պաշտպանելու և պահպանելու միջոցների և
միջոցառումների ամբողջությունը։ (Արդի հայերենի բացատրական բառարան)
2. Բացատրել, որ Բիթլիսի նահանգի լեռնային Սասուն գավառը դարձել էր
հայդուկային շարժման կենտրոններից մեկը։ Սասունցիները պահպանում էին
իրենց կիսանկախ վիճակը և նույնիսկ հրաժարվում էին հարկեր վճարելուց
3. Արժևորել 1890-ական թթ․ ինքնապաշտպանական մարտերը, որոնց շնորհիվ
հնարավոր եղավ կանխել բազմաթիվ մարդկանց կոտորածը։ Մասնավորապես
Վանի ինքնապաշտպանության ժամանակ ազգային երեք կուսակցությունները մի
կողմ թողեցին տարաձայնությունները և միավորեցին իրենց մարտական ուժերը։
Անուրանալի է հերոսամարտերի ազդեցությունը ազատագրական պայքարի
հետագա ընթացքի վրա։

4. Լրացնել «Արևմտահայության ինքնապաշտպանական մարտերը» աղյուսակը․


Վայր Տարեթիվ Գործիչ Մարտերի ընթացքը

66
Գլուխ 8․ Ազգային շարժումների ծավալումը
20-րդ դարասկզբին

Թեմա 10. Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում


Թեմա 11. Հասարակական-քաղաքական շարժումներն Արևելյան Հայաստանում
/3 ժամ/
Դաս 22․ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում /Զանգակ/
Թեմա 10. § 1. Ազատագրական շարժումների ծավալումը 20-րդ դարի սկզբին
/Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1․Ի՞նչ քայլերի դիմեց Անդրանիկը ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու


համար։
2․ Ի՞նչ ընթացք ունեցավ Ս․ Առաքելոց վանքի կռիվը։
3․ Ի՞նչ նշանակություն ունեցավ Ս․Առաքելոց վանքի կռիվը
4․ Ե՞րբ և որտե՞ղ էր նախատեսվում սկսել համազգային ապստամբությունը
թուրքական կառավարության դեմ։
5․ Ովքե՞ր էին Սասունի ապստամբության նշանավոր գործիչ- առաջնորդները։
6․ Ի՞նչ ընթացք ունեցավ Սասունի 1904թ․ ապստամբությունը։
7․ Ի՞նչ արդյունք և նշանակություն ունեցավ Սասունի ապստամբությունը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Բացի հայդուկներից Ս․ Առաքելոց վանքի կռվին մասնակցում էին զինված


գյուղացիներ, բայց թշնամու ուժերը անհամեմատ մեծ էին։
2. Թուրքական կառավարության դեմ համազգային ապստամբությունը
նախատեսվում էր սկսել 1905 թ․ ամռանը Սասունում և Վասպուրականում։
3. 1903 թ․ աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտ-
պանական մարմին՝ Անդրանիկի գլխավությամբ, որի հայտնի անդամներն էին
Սեպուհը, Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ։
4. Թուրքական 10․000-ոց կանոնավոր զորքի դեմ կռվում էր 200 հայդուկ և 1000
սասունցի։ 1904 թ․ ապրիլի 1-ին թշնամին հարձակումներ է իրականացնում
միաժամանակ հարավային և հյուսիսային կողմերից և առաջարկում անձնատուր
լինել ինչին ի պատասխան հայերը պահանջում են իրականացնել «Մայիսյան
բարենորոգումների» ծրագիրը և մերժվում։ Կատաղի մարտերում ընկնում է Հրայրը։

67
Նրան ամփոփում են Աղբյուր Սերոբի կողքին։ Ապրիլի 22-ին թուրքերը գրավում են
Գելիեգյուզանը՝ մեծ զոհերի գնով։
4. Սասունի 1904 թ․ ապստամբությունը ավարտվեց հայերի պարտությամբ։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝
1.Բացատրել, որ Անդրանիկը և Գևորգ Չավուշը փորձում էին վրեժխնդրական
քայլերով ոգևորել ժողովրդին։ Մեծ ազդեցություն ունեցավ Աղբյուր Սերոբին
սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլին 1900 թ. պատժելը և 1901 թ. նոյեմբերի 3-
27-ի Ս․ Առաքելոց վանքի կռիվները։ Նման բացահայտ մարտահրավերով
Անդրանիկը և Գևորգ Չավուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է։
2. Բացատրել, որ Առաքելոց վանքի թեժ մարտերը ընդհատվեցին
բանակցություններով, հայերի պահանջներից բավարարվեց միայն մեկը, որից
հետո մարտերը ընթացան նոր թափով։ Պաշարվածների զինամթերքը սպառվում
էր, այդ պատճառով էլ նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան
պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են
վանքից։
3. Արժևորել Ս․ Առաքելոց վանքի կռիվը՝ համազգային մարտական ոգու
բարձրացման տեսանկյունից։ Ս․ Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ և
սկսվեց հայկական ուժերի համախմբում։
4. Արժևորել Սասունի 1904 թ․ ապստամբությունը՝ սուլթանի՝ հայաջինջ
քաղաքականությունից հրաժարվելու տեսանկյունից։
5. Լրացնել «Ազատագրական շարժման ծավալումը» աղյուսակը ․
Վայր Տարեթիվ Գործիչ /ներ/ Մարտերի ընթացքը Արդյունք,
հետևանք

Ս․ Առաքելոց
վանք
Սասուն

68
Դաս 23․ Համազգային պայքարի վերելքը /Զանգակ/
§ 1-2. Ցարիզմի գաղութային քաղաքականությունը։ Արևելյան Հայաստանը 20-րդ
դարի սկզբին /Մանմար/
§ 3. Արևելյան Հայաստանը 1907-1912 թթ․./Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ցարական կառավարությունը 20-րդ դարի սկզբին հայոց


եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար։
2․ Հայությունը համազգայի պայքարի ի՞նչ ձևեր ընտրեց:
3․ Ի՞նչ ավարտ ունեցավ հայության համազգային պայքարը։
4․ Ի՞նչ ընթացք ունեցան հայ-թաթարական ընդհարումները:
5․ Որո՞նք էին հայ-թաթարական բախումների հետևանքները։
6․ Ի՞նչ նշանակություն ունեցան հայ-թաթարակն ընդհարումների ժամանակ
ինքնապաշտպանական մարտերը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 1903 թ․ հունիսի 12-ին ցար Նիկոլայ II-ը Գ․Գոլիցինի սադրանքով ստորագրեց


հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր
հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։
2. Հայատյաց կառավարչապետ Գ․ Գոլիցինը հեռացվեց պաշտոնից։ Հայ ժողովրդի
միահամուռ պայքարը հարկադրեց կառավարությանը հրաժարվել հակահայ
բացահայտ դիրքորոշումից և 1905 թ․ օգոստոսի 1-ին օրենքը չեղյալ հայտարարվեց։
3. Հայ-թաթարական ընդհարումները սկիզբ առան 1905 թ․ փետրվարի 6-ին։ Բաքվի
նահանգապետ Մ․ Նակաշիձեի անմիջական հրահրմամբ քաղաքուն սկսվեցին և մի
քանի օր շարունակվեցին հայերի ջարդեր։ Ընդհարումներ եղան նաև Երևանում,
Թիֆլիսումև Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում։ Հայ-թաթարական
ընդհարումները երկրամասում տևեցին մինչև 1906 թ․ սեպտեմբեր։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա`

1. Բացատրել, որ վանքերի ու եկեղեցիների կալվածքներից ստացվող եկամուտների


հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ
հաստատությունները, հետևաբար օրենքն ուղղված էր լուսավորական-կրթական
հիմնարկությունների, առաջին հերթին՝ դպրոցների դեմ։

69
2. Ցույց տալ, որ հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը։
ինչպես Հայաստանի քաղաքներում և գյուղերում, այնպես էլ Անդրկովկասի
հայաբնակ կենտրոններում տեղի ունեցան բազմաթիվ ելույթներ, ցույցեր, դրանք
հաճախ վերածվում էին ոստիկանության և ժողովրդի միջև զինված
ընդհարումների։ Պայքարի ձևերից մեկն էլ դարձավ հայատյաց պաշտոնյաների
ահաբեկումը։
3. Բացատրել, որ համազգային պայքարի արդյունքում Հայ առաքելական եկեղեցուն
վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական
տարրական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը։
4. Մեկնաբանել հայ-թաթարական բախումների հետևանքները․ հայերի համար
անակնկալ էր ռուսական իշխանության և մուսուլմանների իրականացրած
զազրելի գործողությունները, այդ պատճառով էլ խաղաղ աշխատանքով զբաղված
հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին բավականին զոհեր ունեցավ։
5. Արժևորել հայ-թաթարական ընդհարումների ժամանակ տեղի ունեցած
ինքնապաշտպանական մարտերը, որոնց ժամանակ հայ ժողովուրդը չնայած
ունեցավ նյութական և մարդկային մեծ կորուստներ, սակայն ձեռք բերեց
մարտական կարևոր փորձառություն։ Այդ դժոխային օրերին իրենց արևելահայ
եղբայրներին օգնության էին շտապել արևմտահայերը։ Նրանց միավորել էր
ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ
գաղափարը։

70
Դաս 24. Արևմտահայությունը Առաջին աշխարահամարտի նախօրեին /Զանգակ/
§ 4․ Երիտթուրքական հեղաշրջումը և արևմտահայությունը
§ 5. Հայկական հարցը 1912-1914 թթ․/Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը


2. Որո՞նք էին 1912-1914թթ նպաստավոր պայմանները Հայկական հարցի
վերաբացման համար։
3․ Հայկական ազգային ի՞նչ նոր մարմիններ ստեղծվեցին 1912թ․ և ո՞րն էր նրանց
գործունեության նպատակը։
4․ Ո՞վ էր Ա․ Մանդելշտամը և ի՞նչ ծրագիր էր առաջարկում հայկական հարցի
լուծման համար։
5․ Որո՞նք էին ռուս-թուրքական համաձայնագրի հիմնական դրույթները։
6․ Ինչո՞ւ ձախողվեց ռուս-թուրքական համաձայնագրի իրականացումը։
7․ Որո՞նք էին Հայկական բարենորոգումների ռուսական նախագծի և ռուս-
թուրքական համաձայնագրի նմանություններն ու տարբերությունները։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Բալկանյան երկրները (Սերբիան, Բուլղարիան, Հունաստանը, Չեռնոգորիան)


1912թ հոկտեմբերին պատերազմ սկսեցին Օսմանյան կայսրության դեմ։
2. 1912թ․ հոկտեմբերին ստեղծվեց Թիֆլիսի Հայոց ազգային բյուրոն, 1912թ․ նոյեմբերի
10-ի Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով Պողոս Նուբար փաշան նշանակվեց
Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ, որի գլխավորությամբ շուտով
ստեղծվեց ազգային պատվիրակություն։
3. Անդրեյ Մանդելշտամը հանդիսանում էր Կ․ Պոլսում ռուսական դեսպանության
աշխատակից (թարգմանիչ):

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ Բալկանյան երկրների պատերազմ սկսելու նպատակն էր


թուրքերին վռնդել Եվրոպայից։
2. Ընդգծել Բալկանյան պատերազմի թողած ազդեցությունը Մեծ պետությունների
վերաբերմունքի վրա և Ռուսաստանի՝ արդեն փոխված՝ դրական դիրքորոշումը
Հայկական հարցի վերաբացման համար։

71
3. Բացատրել, որ Հայոց Ազգային բյուրոյի գլխավոր նպատակն էր նպաստել
Հայկական հարցի լուծմանը։ Պողոս Նուբար փաշայի գլխավորած Ազգային
պատվիրակության նպատակն էր հայկական բարենորոգումների հուշագիր
պատրաստել մեծ տերություններին ներկայացնելու համար։
4. Ցույց տալ, որ ըստ Ա․ Մանդելշտամի հայկական բարենորոգումների նախագծի․
- Հայկական վեց նահանգներից կազմվելու էր մեկ նահանգ (Էրզրում, Վան,
Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա),
- Նահանգի գերագույն կառավարիչը պետք է լիներ թուրքահպատակ
քրիստոնյա կամ եվրոպացի,
- Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը, բայց զուգահեռաբար թույլ էր
տրվում օգտագործել հայերենը և քրդերենը։
5. Ցույց տալ, որ ըստ 1914թ․ հունվարի 26-ին ստորագրված ռուս- թուրքական
համաձայնագրի․
- Հայկական յոթ նահանգներից կազմվելու էր վարչական երկու միավոր (վերը
նշված 6 վիլայեթներին ավելացվել էր Տրապիզոնը)
- Դրանք կառավարելու էին երկու եվրոպացի տեսուչները (սուլթանի
վավերացմամբ)
- նրանք էին տնօրինելու դատական, ոստիկանական, վարչական գործերը
- Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի
ժողովուրդների լեզուներով՝ հայերեն, քրդերեն, թուրքերեն
- Հայկական դպրոցների պահպանման ծախսերը իր վրա էր վերցնում
Օսմանյան պետությունը։
6. Բացատրել, որ Թուրքիան օգտվելով համաշխարհային իրավիճակի կտրուկ
շրջադարձից՝ սկսված առաջին աշխարհամարտից, չեղյալ համարեց
բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը։
7. Լրացնել «Հայկական հարցը 1912-1914 թթ.» աղյուսակը․

Բարենորոգումների Տարեթիվ Նմանությունները Տարբերությունը


տարբերակները
Ա․ Մանդելշտամի
ռուսական
նախագիծ
1914թ․ հունվարի
26-ի ռուս-
թուրքական
համաձայնագիր

Գլուխ 9. «Զանգակ»
72
Հայաստանը և Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:
Թեմա 12. «Մանմար»
Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:
Թեմա 13. «Մանմար»
Հայաստանը 1917թվականի Ռուսաստանյան հեղափոխությունների շրջանում:
Թեմա 14. «Մանմար»
Թուրք-Անդրկովկասյան ռազմաքաղաքական հակամարտությունը: Մայիսյան
հերոսամարտերը:
/8 ժամ/
Դաս 25. Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը /Զանգակ/
§ 1. Ռազմական գործողություները /Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ի՞նչ նպատակ էին հետապնդում Թուրքիան և Ռուսաստանը առաջին


աշխարհամարտի ժամանակ:
2. Որո՞նք էին երկու ռազմաքաղաքական խմբավորումները (Անտանտ, Եռյակ, իսկ
1915 թ. Քառյակ):
3. Ի՞նչնպատակ էին հետապնդում «պանթուրքիզմ» և «պանիսլամիզմը»
քաղաքականությունները:
4. Ե՞րբ են սկսվել մարտական գործողությունները Կովկասյան ճակատում և որքա՞ն
զորք էին կենտրոնացրել այնտեղ թուրքերը և ռուսները:
5. Ի՞նչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Կովկասյան ռազմաճակատում:
6. Արևմտյան Հայաստանում ռուսական բանակը ո՞ր գրաված քաղաքները գրավվեց:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Առաջին աշխարհամարտի ժամանակ ռազմաքաղաքական խմբավորումներից


Անտանտի մեջ մտնում էին հետևյալ երկրները. Ռուսաստան, Մեծ Բրիտանիա,
Ֆրանսիա:
2. Եռյակ ապա Քառյակ միության մեջ մտնում էին. Գերմանիան, Ավստր –
Հունգարիան, Թուրքիան և Բուլղարիան:
3. Կովկասյան ճակատում մարտական գործողությունները սկսվել են 1914 թ.
հոկտեմբերի 29 - 30-ին: Թուրքերը կենտրոնացրել էին 300.000 զինվոր, իսկ
ռուսական զորքերի թիվը հասնում էր շուրջ 200.000-ի:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա ՝
73
1.Բացատրել, որ 1914 թ. օգոստոսի 1-ին բռնկված Առաջին համաշխարհային
պատերազմի ժամանակ և Անտանտը, և Եռյակ միությունը հետապնդում էին
զավթողական նպատակներ:
Թուրքիան ձգտում էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը և
Միջին Ասիան, իսկ Ռուսաստանը նպատակ ուներ գրավել Արևմտյան Հայաստանը,
Կ.Պոլիսը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները:
2.Քարտեզի վրա տեղորոշել. Անտանտի երկրներ - Ռուսաստան, Մեծ Բրիտանիա,
Ֆրանսիա և Եռյակ ապա Քառյակ միության երկրներ - Գերմանիա, Թուրքիա, Ավստրո
- Հունգարիա, Բուլղարիա:
3.Բացատրել, որ պանիսլամիզմը նպատակ ուներ Թուրքիայի շուրջ համախմբել
մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ պանթուրքիզմի
նպատակն էր համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Պանթյուրքական ծրագրի
իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Օսմանյան
կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր հայ ժողովրդի
բնաջնջումը, նրա հայրենազրկումը:
4.Բացատրել, որ Կովկասյան ճակատում նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի
ճակատամարտն էր, որն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9 - ից մինչև 1915 թ. հունվարի
5-ը: Թուրքական երրորդ բանակը ղեկավորում էր անձամբ Էնվեր փաշան, ով
կարողացավ գրավել մի քանի տարածքներ, բայց ռուս զինվորների և հայ
կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90.000 - ոց բանակը
գլխովին ջախջախվեց: 1915 թ. գարնանը Արևմյան Հայաստանում ռուսական զորքերը
գրավեցին Շատախը, Վանը, Արճեշը և այլտարածքներ, իսկ 1916 թ. փետրվարի 3 - ին
ռուսները գրավեցին Էրզրումը, հետո Տրապիզոնը, Երզնկան և այլ տարածքներ:
6. Քարտեզի վրա տեղորոշել Արևմտյան Հայաստանում ռուսական բանակի կողմից
գրավված քաղաքները, Սարիղամիշ, Վան, Շատախ, Արճեշ, Էրզրում:

74
Դաս 26. Հայ կամավորական շարժումը /Զանգակ/
§ 1. Ռազմական գործողություները /Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1.Ի՞նչ նպատակ ուներ կամավորական ջոկատների կազմակերպումը:


2.Որքա՞ն հայեր զորակոչվեցին ռուսական բանակ:
3.Ո՞ր մարմինն էր ղեկավարում կամավորական շարժումը և որը` անմիջականորեն
ջոկատների ստեղծումը:
4.Ինչպե՞ս է կազմավորվել Արարատյան զորամիավորումը:
5.Ի՞նչ գործունեություն են ծավալել1ին, 2-րդ, 3-րդ,4,-րդ, 5-րդ կամավորական
ջոկատները:
6.Ինչպիսի՞ վերաբերմունք ունեին ցարական իշխանությունները հայ կամավորոկան
ջոկատների նկատմամբ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե


ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական
ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար:
2.Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական
բանակ են զորակոչվում մոտ 200.000 հոգի:
3.Կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում
Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն, իսկ ջոկատների ձևավորմամբ
անմիջականորեն զբաղվում էր բյուրոյի կազմած գործադիր մարմինը:
4. 1915 թ. ապրիլի սկզբին Ազգային բյուրոյի որոշմամբ Դրոյի, Համազասպի, Քեռու և
Վարդանի ջոկատները Քանաքեռում միավորվեցին; Ստեղծվեց Արարատյան գունդը`
Վարդանի գլխավորությամբ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Լրացնել «Կամավորական շարժում» աղյուսակը:

Կամավորական Հրամանատարը/ները/ Ջոկատների Դերն ու


ջոկատը գործունեությունը նշանակությունը

75
2. Բացատրել, որ ռուսական իշխանությունները իրազեկ էին հայերի
ինքնավարական և անկախական նպատակներին և երկյուղելով, որ
կամավորական ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, նրանք
որոշեցին լուծարել հայկական ջոկատները, բայց ռուսական
հրամանատարությունը, սակայն, վերջնականապես չի հրաժարվում հայ
կամավորներից: Նրանց, իհարկե, ավելի փոքրաթիվ խմբերով, օգտագործում է
ռազմաճակատի տարբեր հատվածներում:

76
Դաս 27. Հայոց Մեծ եղեռնը /Զանգակ/
§ 2. Հայոց Մեծ եղեռնը /Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1. Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը:


2. Ըստ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին»
փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:
3. Ե՞րբ և որտե՞ղ էր հաստատվել հայերին ոչնչացնելու երիտթուրքական պետական
ծրագիրը:
4. Ի՞նչ քայլեր իրականացրեցին երիտթուրքերը օսմանահպատակ հայերի կոտորածը
նախապատրաստելու ուղղությամբ:
5. Որո՞նք էին Մեծ եղեռնի հիմնական պատճառները:
6. Ի՞նչ փուլերով է ընթացել Մեծ եղեռնը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. XX դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դեռ չկար «ցեղասպանություն


հասկացությունը: Կիրառվում էին «կոտորած», «ջարդ», «եղեռն» և այլ եզրեր: Միայն
1948 թ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած
«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին»
կոնվենցիայում տրվեց դրա իրավական ձևակերպումը:
2. Երիտթուրքերը շարունակեցին հայերի ոչնչացման աբդուլհամիդյան ծրագիրը:
«Միություն և առաջադիմություն» կուսակցությունը այդ ծրագիրը հաստատել էր
1910-1911 թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում:
3. 1914 թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր
կոմիտե, որին հանձնարարվեց իրագործել հայերի բռնագաղթն ու կոտորածները:
Կոտորածների անմիջական իրականացման համար ստեղծվեց «Հատուկ
կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական
անցյալ ունեցող հանցագործ տարրերը:
4. Մեծ եղեռնը իրականացվել է երեք հիմնական փուլերով՝
ա/ կռվելու ունակ տղամարդկանց ոչնչացում,
բ/ ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների ոչնչացում ,
գ/ հայ բնակչության տեղահանություն և ոչնչացում:

77
Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա՝

1. Մեկնաբանել, որ ըստ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և


պատժելու մասին» փաստաթղթի ՝ ցեղասպանություն են համարվում այն
գործողություները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի
լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով:
2. Ցույց տալ, որ արևմտահայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու
նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին
աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը:
3. Վեր հանել Մեծ եղեռնի հիմնական պատճառները.
ա/ Երիտթուրքերը մտադիր էին իրականացնել պանթյուրքական վաղեմի ծրագիրը,
որի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը:
բ/ Ոչնչացնելով հայերին՝ երիտթուրքերը լուծում էին նաև Հայկական հարցը:
գ/ Երիտթուրքերի երազած «Մեծ Թուրանը» պիտի ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ,
որի մեջ պիտի ընդգրկվեին բոլոր թուրքալեզու ժողովուրդները, իսկ ոչ
թուրքալեզու ժողոովուրդները պիտի թուրքացվեին կամ մահմեդականացվեին:
4.Լրացնել «Հայերի ցեղասպանության երիտթուրքական ծրագրի իրագործումը»
աղյուսակը:

Ցեղասպանության ծրագիրը Իրականացումը


Կռվելու ունակ տղամարդկանց ոչնչացում
Ազգային, քաղաքական և հոգևոր
ղեկավար գործիչների ոչնչացում
հայ բնակչության տեղահանություն և
ոչնչացում

78
Դաս 28. 1915 թվականի հերոսամարտերը /Զանգակ/
§ 3․ Հայկական ցեղասպանությունը և առաջադեմ հասարակայնությունը։
§ 4․ Ինքնապաշտպանական մարտերը 1915թ․/Մանմար/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1. Ինչպե՞ս պատասխանեց արևմտահայությունը հայկական կոտորածներին:


2. Ի՞նչ ընթացք ունեցավ Վանի հերոսամարտը:
3. Ո՞վ նշանակվեց Վանի նահանգապետ 1915 թ ինքնապաշտպանության ընթացքում:
4. Ի՞նչ ընթացք ունեցան ինքնապաշտպանական մարտերը Շապին Կարահիսարում,
Սուետիայում և Ուրֆայում:
5. Ովքե՞ր էին գլխավորում 1915 թ ինքնապաշտպանական մարտերը Շապին
Կարահիսարում, Սուետիայում և Ուրֆայում:
6. Ո՞րն էր 1915 թ ինքնապաշտպանական մարտերի պատմական նշանակությունը:
7.Ե՞րբ և ի՞նչ հայտարարություններով հանդես եկան Անտանտի երկրները:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 1915 թ. մայիսի 7-ին Վանի նահանգապետ նշանակվեց Արամ Մանուկյանը, ով


հետագայում իր փորձն օգտագործեց Երևանի նահանգում 1918 թ առաջին կեսին՝
հայոց անկախ պետականության վերականգնման ժամանակահատվածում:
2. Շապին Կարահիսարի ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց
զինվորական խորհուրդ, որը գլխավորում էր Ղուկաս Տեովլաթյանը:
3. Սուետիայի ինքնապաշտպանության ղեկավար մարմինը գլխավորում էր Տիգրան
Անդրեասյանը, իսկ Ուրֆայի ինքնապաշտպանության ղեկավար մարմինը՝
Մկրտիչ Յոթնեղբայրյանը:
4. Անտանտի տերությունները, հավաստի տեղեկություններ ստանալով հայերի
նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների մասին, դեռևս
աշխարհամարտի տարիներին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝
դատապարտելով թուրքական կառավարության իրականացրած ոճրագործու-
թյունը: Առաջին աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո Անտանտի
երկրները թուրքական նոր կառավարությունից պահանջեցին դատական գործ
հարուցել երիտթուրքերի դեմ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

79
1. Բացատրել, որ Արևմտյան Հայաստանում և կայսրության հայկական մի շարք
բնակավայրերում հայերը դիմում են ինքնապաշտպանության և զենքը ձեռքներին
արժանապատվորեն պայքարում են թուրք և քուրդ ջարդարարների դեմ: Դա
հնարավորություն է տալիս հայության մի մասին փրկվելու:
2. Գնահատել Վանի նահանգում կազմակերպված հզոր ինքնապաշտպանությունը:
Հատկապես հիշարժան են Վան քաղաքի դիմադրական մարտերը: Քաղաքի
հայությունը կենտրոնացած էր երկու թաղամասերում՝ Այգեստան և Քաղաքամեջ:
Դիմադրության կազմակերպումը դժվարացել էր, որովհետև այդ թաղամասերը
կտրված էին թուրքական թաղամասով, ինչպես նաև նահանգի մի քանի տասնյակ
հազար հայեր ապաստանել էին Վանում՝ խուսափելով կոտորածից: Թե
Այգեստանում, թե Քաղաքամեջում ստեղծվեցին զինվորական մարմիններ, որոնք
ղեկավարում էին Արմենակ Եկարյանը / Այգեստան/ և Հայկակ Կոսոյանը /
Քաղաքամեջ/: Ինքնապաշտպանությունը սկսվեց ապրիլի 7-ին և տևեց ոտ մեկ
ամիս: Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական
բանակը: Իմանալով դրա մասին՝ թուրքերը դիմում են փախուստի: 1915 թ մայիսի
7-ին Վանի նահանգապետ նշանակվեց Արամ Մանուկյանը: ռուսական
3. Գնահատել Շապին Կարահիսարի ինքնապաշտպանությունը:Երիտթուրք
ջարդարարներին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Շապին Կարահիսար
քաղաքի հայ բնակչությունը: Մարտերը սկսվում են հունիսի 3-ին: Դիմադրության
վայր է ընտրվում քաղաքի հարևանությամբ գտնվող հինավուրց բերդը, ուր
պատսպարվում են 5000ից ավելի հայեր: Հունիսի վերջին պարենի, ջրի, դեղորայքի
պակասի պատճառով իրադրությունը դառնում է սպառնալից: զինվորական
խորհուրդը որոշում է ճեղքել պաշարումը: Հունիսի 29-ի ուշ գիշերը մոտ 1000
հոգուց բաղկացած հայերի ջոկատը գրոհում է թուրքական ուժերի վրա և ճեղքում
շրջափակումը, իսկ բերդում մնացած հայերը կոտորվում են:
4. Գնահատել Սուետիայի ինքնապաշտպանությունը: Այն ունեցավ ինքնատիպ
դրսևորում: Չցանկանալով ենթարկվել թուրքական իշխանությունների
տեղահանման պահանջին՝ տեղի 4200 հայ բնակիչներ 1915 թ հուլիսի վերջերին
բարձրանում են մոտակա Մուսա լեռը: Օգոստոսի սկզբից սկսվում են համառ
մարտերը: Լիակատար շրջափակման մեջ գտնվող հայերի համար փրկության
միակ ելքը Միջերկրական ծովն էր, որտեղ պարեկություն էին անում բրիտանական
և ֆրանսիական ռազմանավերը: Սեպտեմբերի 5-ին Մուսա լեռան ափամերձ
ջրերում անսպասելի հայտնվում է ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որի
նավապետը խոստանում է մի քանի օրից գալ օգնության: Սեպտեմբերի 10-ին
հասնում է բաղձալի օգնությունը: Տարհանված մոտ 4058 հայեր տեղափոխվում են
Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ:
5. Գնահատել Ուրֆայի ինքնապաշտպանությունը: Ուրֆայի հայ բնակչությունը
երիտթուրք ջարդարարների դեմ կազմակերպեց համառ դիմադրություն:
Անձնազոհ պայքարը սկսվել է 1915 թ սեպտեմբերին: Չնայած հայերի համառ

80
դիմադրությանը՝ հակառակորդը աստիճանաբար կարողանում է
նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Մարտերը շարունակվում են մինչև
նոյեմբերի կեսերը:
6. Բացատրել, որ
ա/ Զինված դիմադրության արդյունքում հազարավոր հայեր փրկվեցին կոտորածից
բ/ Վանի պաշտպանների փայլուն հաղթանակի շնորհիվ Վասպուրականում թեև
կարճատև, բայց գոյություն ունեցավ ազգային տեղական իշխանություն՝ երեք տարի
հետո վերականգնված հայոց անկախության ավետաբերը:
7. Լրացնել «1915 թ ինքնապաշտպանական մարտերը» աղյուսակը:

Վայրը Տարեթիվը Գործիչները Արդյունքը

81
Դաս 29․Ազգային քաղաքական կյանքի վերելքը 1917թ <<Զանգակ>>
§ Իրադրությունը Անդրկովկասում և Հայաստանում փետրվարյան և հոկտեմբերյան
հեղափոխությունների շրջանում <<Մանմար>>

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար`

1.Իշխանության ի՞նչ մարմին ստեղծվեց մայրաքաղաք Պետրոգրադում Փետրվարյան


հեղափոխությունից հետո։
2․ Իշխանության ի՞նչ մարմին ստեղծվեց Անդրկովկասում Փետրվարյան
հեղափոխությունից հետո:
3. Ժամանակավոր կառավարության ո՞ր քայլերն էին, որ լավատեսություն էին
առաջացնում հայ ժողովրդի մեջ:
4. Համեմատության մեջ ինչպիսի՞ն էր հայերի նկատմամբ Ժամանակավոր
կառավարության և Ցարական իշխանության վարած քաղաքականությունը։
5․ Ի՞նչ որոշումներ ընդունեց Արևմտահայերի առաջին համագումարը և ի՞նչ
ղեկավար մարմին ընտրվեց։
6․ Ի՞նչ հարցեր քննարկեց Արևելահայերի համագումարը և ի՞նչ գործադիր մարմին
ձևավորվեց:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 1917թ․ փետրվարի վերջին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից


հետո երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության ձևավորման ուղին։
Մայրաքաղաք Պետրոգրադում (մարտի 2-ին) կազմվեց Ժամանակավոր
կառավարություն, որը բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմին էր
Ռուսաստանում։
2. Փետրվարյան հեղափոխությունից հետո իրադրությունը փոխվեց նաև
Անդրկովկասում՝ վերացվեց Կովկասի փոխարքայությունը։ Փոխարենը 1917 թ․
(մարտի 9-ին) կազմվեց երկրամասի գործադիր իշխանության նոր մարմին՝
Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ)։
3. 1917 թ. (ապրիլի 26-ին) հրապարակվեց ժամանակավոր կառավարության
որոշումը Արևմտյան Հայաստանի և գրավված մյուս վայրերի կառավարման ձևի
մասին: Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները
միավորվեցին որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անունով։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

82
1. Բացատրել, որ արևմտահայ նահանգներից (Էրզրում, Խնուս, Վան) կազմվեցին
երեք վարչական շրջաններ։ Տարածքը դրվեց ժամանակավոր կառավարության
անմիջական ենթակայության տակ և ի տարբերություն ցարիզմի հակահայ
քաղաքականության, հայկական մարզերում իրականացվում էր հայանպաստ
քաղաքականություն։ Թույլատրվրվեց բոլոր հայրերին վերաբնակվելու հիշյալ
մարզերում։
2. Բացատրել, որ 1917 թ․ մայիսին Երևանում գումարված արևմտահայերի առաջին
համագումարը մի շարք կարևոր որոշումներ ընդունեց հայրենիքի
վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու,
կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ։ Ընտրվեց ղեկավար մարմին՝
Արևմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահն էր Վահան Փափազյանը (Կոմս)։
3. Ցույց տալ, որ 1917թ․ աշնանը Թիֆլիսում տեղի ունեցած արևելահայերի
համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի պաշտպանության,
հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հրատապ հարցերի մասին։
Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝
Հայոց ազգային խորհուրդը։ Խորհրդի նախագահն էր Ավետիս Ահարոնյանը,
քարտուղարը՝ Նիկոլ Աղբալյանը։

83
Դաս 30 Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը
Թեմա 14 . Դաս 1.Թուրք-Անդրկովկասյան հարաբերությունները 1917 թ. վերջին և 1918
թ. սկզբներին

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1.Ի՞նչ անվանում ուներ Վ․Լենինի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը։


2.Ինչպե՞ս ընդունեցին Անդրկովկասի քաղաքական ուժերը հոկտեմբերյան
հեղաշրջումը։
3.Ո՞ւմ միջև է կնքվել Երզնկայի զինադադարը:
4.Ինչպե՞ս ընթացավ ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի
կազմալուծումը և այն ի՞նչ հետևանք ունեցավ հայ ժողովրդի համար։
5.Ե՞րբ ընդունվեց «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը (դեկրետը) և որո՞նք
էին հիմնական դրույթները։
6.Ի՞նչ հետևանք ունեցավ Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1.Պետրոգրադում 1917թ. հոկտեմբերի 25–ին իրականացված պետական


հեղաշրջումից հետո Վ․ Լենինի գլխավորությամբ ստեղծվեց նոր կառավարություն՝
Ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)։
2.Բոլշևիկյան հեղաշրջումից հետո կտրուկ փոխվել էր իրավիճակը նաև Կովկասյան
ճակատում և հետևելով Խորհրդային կառավարության օրինակին Անդրկովկասյան
կոմիսարյատը հաշտության բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ․
դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադարի համաձայնագիր։
Ռազմական գործողությունները երկուստեք դադարեցվում էին մինչև հաշտության
պայմանագրի կնքումը։
3.«Թուրքահայաստանի մասին» հրովարտակը (դեկրետը) Խորհրդային
Ռուսաստանի կառավարությունը ընդունել է 1917թ․ դեկտեմբերի վերջին (29-ին)։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ Անդրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին


բոլշևիկյան հեղաշրջումը՝ այն համարելով դավաճանություն Փետրվարյան
հեղափոխության նպատակներին և ժողովրդավարությանը։

84
2. Մեկնաբանել, որ բոլշևիկյան հեղաշրջումից հետո խորհրդային կառավարությունը
1917 թ․ վերջին հրահանգ էր իջեցրել՝ ռուսական զորքերը դուրս բերել Ավստրո-
Հունգարիայի, Թուրքիայի և Պարսկաստանի գրավյալ տարածքներից։ Դրա
հետևանքով Կովկասյան ռազմաճակատի զորքերը սկսեցին զագվածաբար,
տարերայնորեն լքել իրենց դիրքերը և վերադառնալ տուն։ Արդյունքում քայքայվեց
և մերկացավ 720կմ (750կմ) երկարությամբ ձգվող ռազմաճակատը։ Անդրկովկասի
ազգային զորամասերը, որոնք պետք է փոխարինեին ռուսներին նոր էին
ձևավորվում և ուժեր ուղարկում դիրքեր։ 1917թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ
Արևմտյան Հայաստանի ճակատային բնագծերում կար ընդամենը 17 հազար
մարտիկ։ Իսկ դա նշանակում էր որ հայ ժողովուրդը կրկին կանգնում էր
թուրքական ներխուժման սպառնալիքի առաջ։ Եվ թուրքական զորքերի
հարձակումը չուշացավ։
3. Ընդգծել, որ «Թուրքահայաստանի մասին» հչովարտակով Խորհրդային
կառավարությունը ճանաչում էր Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստանի)
հայ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը ընդհուպ լիակատար
անկախություն։ Դրա կենսագործման համար Ժողկոմխորհն անհրաժեշտ էր
համարում ռուսական զորքի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից։
Արևմտահայերի անձի ու գույքի անվտանգության ապահովման նպատակով
նախատեսվում էր հայկական ազգային միլիցիայի ստեղծում։ Պահանջվում էր նաև
թուրքական իշխանությունների կողմից տեղահանված հայերի անարգել
վերադարձ հայրենիք, տեղում իշխանության մարմինների ստեղծում և այլն։
4. Բացատրել, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ոտնահարվում էին հայ ժողովրդի
իրավունքները։ Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի թշնամիների հետ,
որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվում էր այդ
պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, ավելին
վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում։ Բրեստի
պայմանագիրը հաղթաթուղթ դարձավ Թուրքիայի ձեռքին իր հետագա
զավթողական պլաններն իրականացնելու համար։

85
Դաս 31․ Ռազմաքաղաքական իրավիճակը և Անդրկովկասի անկախացումը․
«Զանգակ»
Թեմա 14․ § 1. Թուրք անդրկովկասյան հանրապետությունները 1917թվականի վերջին
և 1918 թվականի սկզբներին(Հայկական զորամիավորումների ստեղծումը, Թուրքերի
հարձակումը, Տրապիզոնի բանակցությունները) «Մանմար»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջները


ստուգելու համար ՝

1․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հայկական կորպուսը, ովքե՞ր էին դրա


հրամանատարական կազմը։
2․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում վրաց-թաթարական դաշինքը և ի՞նչ նպատակ ուներ։
3․ Ե՞րբ կովկասյան ռազմաճակատում վերսկսվեցին ռազմական գործողությունները:
Ինչու՞ թուրքերը գրավեցին ոչ միայն Արևմտյան, այլ նաև Արևելյան Հայաստանի մի
մասը:
4․ Ի՞նչ է առանձին հայկական կորպուսը :
5․ Ե՞րբ են ընթացել Տրապիզոնի բանակցությունները և ինչու՞դրանք ընդհատվեցին:
6․ Ե՞րբ է Անդրկովկասն անջատվել Ռուսաստանից :

Առարկայի չափորոշչային միջինպահանջները կատարելու համար սովորողը պետք է


իմանա ՝

1. Հայկական կորպուսի հրամանատարն էր Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսարը՝


Դրոն։
2. Առանձին հայկական կորպուսը գեներալ Թ. Նազարբեկյանի գլխավորությամբ 1918
թ. մարտին ստեղծված զորամիավորում է:
3. Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ:
4. Երզնկայի զինադադարը խախտելով՝ թուրքերը 1918 թ. հունվարի 28-ին
(փետրվարի 10) լայնածավալ հարձակման անցան ամբողջ կովկասյան
ռազմաճակատում:
5. Տրապիզոնում Թուրքիայի և Անդրկովկասի միջև 1918 թ․ մարտի 1-ից ապրիլի 1-ն
ընթացան բանակցություններ: Հենց սկզբից հայտնի դարձան Թուրքիայի
զավթողական նպատակները։ Թուրքիան պահանջում էր ճանաչել Բրեստ-
Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Հայաստանը։ Այս իրավիճակում
Սեյմն ընդհատեց բանակցությթւնները և ապրիլի մեկին հայտարարեց ռազմական
դրություն։
6. 1918 թ․ ապրիլին Անդրկովկասն իրեն Ռուսաստանից անկախ հայտարարեց,
ստեղծվեց Անդրկովկասի ժողովրդավարական դաշնային հանրապետությունը:

86
Առարկայի չափորոշչային միջին պահանջները կատարելու համար սովորողը պետք է
կարողանա ՝

1․ Բացատրել, վրաց մենշևիկների և թաթար-մուսավաթականների նպատակը


երկրամասում իշխանությունն հաստատելն էր ու թույլ չտալը, որ հայկական
հողերի վրստեղծվի անկախ, մեծ Հայաստան:
2․ Ցույց տալ Տրապիզոնի բանակցությունների ընդհատման պատճառները, այն է՝
պատվիրակության և մասնավորապես հայկական կողմի պահանջների նկատմամբ
թուրքական կողմի ժխտողական և զավթողական դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը
հանգեցրեց Սեյմի կողմից բանակցությունների ընդհատմանը և 1918 թ. ապրիլի 1-
ին Անդրկովկասում ռազմական դրության հայտարարմանը: Դա նշանակում էր
պատերազմի վերսկսում:

87
Դաս 32․ Մայիսյան փառահեղ հերոսամարտեր․ «Զանգակ»
§ 2․ Թուրքական զորքերի ներխուժումը Արևելյան Հայաստան․ Մայիսյան
հերոսամարտերը․ «Մանմար»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջները


ստուգելու համար՝

1. Ինչպիսի՞ն էր իրադրությունն Անդրկովկասում 1918 թ. ապրիլ-մայիս ամիսներին:


2. Որտե՞ղ էին ընթանում թուրք-անդրկովկասյան բանակցությունները:
3. Որո՞նք էին Մայիսյան հերոսամարտերը, ե՞րբ են դրանք տեղի ունեցել:
4․ Հայ անվանի զինվորականներից ովքե՞ր էին գլխավորում Սարդարապատի, Բաշ-
Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը:
5․ Ի՞նչ մասնակցություն են ունեցել Հայոց եկեղեցին և հոգևորականները հայ
ժողովրդի համար ճակատագրական այդ օրերին:

Առարկայի չափորոշչային միջինպահանջները կատարելու համար սովորողը պետք է


իմանա՝

1. 1918 թ. ապրիլ-մայիս ամիսներին Անդրկովկասում ռազմաճակատը գրեթե


դատարկվել էր՝ մնալով բացառապես հայկական փոքրաթիվ ուժերի
պաշտպանության հույսին: Թշնամին գրավել էր Կարսը, Սարիղամիշն ու
Ալեքսանդրապոլը: Թուրքերը մոտենում էին Երևանի սահմանագծին:
2. Թուրքիա-Անդրկովկաս բանակցություններն ընթանում էին թուրքերի կողմից
արդեն գրավված Բաթումիում 1918 թ. մայիսի 11-հունիսի 4-ը:
3. Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց լքել Վաղարշապատն ու գնալ ավելի ապահով
վայր՝ Բյուրական, իր ժողովրդի կողքին լինելու և իր անձնական օրինակով
ոգևորելու համար: Կազմավորվեց նաև հոգևորականներից կազմված
մահապարտների ջոկատ՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ :

Առարկայի չափորոշչային միջին պահանջները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա՝

1. Բացատրել թուրքական կողմի պանթյուրքական նպատակները. ելնելով «Կարս»


զորամիավորման ստացած առաջադրանքից՝ գրավել Արևելյան Հայաստանը,
հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան:
2. Ըստ ժամանակագրության թվարկել Մայիսյան հերոսամարտերը.
- Սարդարապատի ՝1918թ մայիսի 22-28-ը
- Բաշ-Ապարանի ՝ 1918թ մայիսի 23-29-ը
- Ղարաքիլիսայի ՝ 1918թ մայիսի 25-30-ը :

88
3. Թվարկել Մայիսյան հերոսամարտերին աչքի ընկած հայ զորավար-
հրամանատարներին՝ համապատասխանեցնելով իրենց պաշտպանած
ճակատներին: Մայիսյան հերոսամարտերում աչքի են ընկել Մ Սիլիկյանը , Դ. Բեկ-
Փիրումյանը , Ա. Մանուկյանը / Սարդարապատ/, Դրաստամատ Կանայանը / Բաշ-
Ապարան/, Գարեգին Նժդեհը ,Ա. Բեյ-Մամիկոնյանը / Ղարաքիլիսա /:

4․Լրացնել «Մայիսյան հերոսամարտեր 1918թ․» աղյուսակը


Հերոսամարտերը Տարեթիվ Ղեկավար Ընթացք
Սարդարապատի
հերոսամարտ
Բաշ-Ապարանի
հերոսամարտ
Ղարաքիլիսայի
հերոսամարտ

89
Գլուխ X / «Զանգակ» /
Հայկական մշակույթը նոր շրջանի երկրորդ փուլում
Թեմա XV / «Մանմար» /
Մշակույթը XIX դարի երկրորդ կեսին- XX դարի սկզբին
/5 ժամ/
Դաս 33. «Մշակույթի վերելքը: Կրթությունը» / «Զանգակ»/
Թեմա 15․ § 1. «Կրթություն և գիտություն» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Որո՞նք էին մշակույթի վերելքը պայմանավորող հիմնական գործոնները նոր


շրջանի երկրորդ փուլում:
2. Որո՞նք էին հայ մշակույթի նշանավոր կենտրոնները նոր շրջանի երկրորդ փուլում:
3. Այդ ժամանակաշրջանում ո՞ւմ է անցնում մշակութային կյանքում
նախաձեռնությունը:
4. Ե՞րբ և ո՞ւմ կողմից է հիմնադրվել Էջմիածնի հոգևոր ճեմարանը:
5. Ի՞նչ դերակատարություն ունեցավ Էջմիածնի հոգևոր ճեմարանը:
6. Ո՞րն էր Կարինի ամենահռչակավոր վարժարանը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Նոր շրջանի երկրորդ փուլում արևելահայերի մշակութային գլխավոր կենտրոնը


Թիֆլիսն էր, իսկ արևմտահայերինը՝ Կոստանդնուպոլիսը:
2. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ 1874 թ. Էջմիածնում
բացվեց հոգևոր ճեմարան:
3. Կարինի ամենահռչակավոր վարժարանը 1881 թ բացված Սանասարյան
վարժարանն էր, որտեղ դասավանդող ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ
Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել
Գերմանիայում, մասնավորապես՝ Լայպցիգի համալսարանում:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ նոր շրջանի երկրորդ փուլում քաղաքակրթական նվաճումների հետ


անմիջական շփումը, դրանց մի մասի յուրացումն ու համադրումը ազգային
ավանդական արժեհամակարգի հետ ապահովեցին հայ մշակույթի առաջընթացը

90
բուն Հայաստանում, մերձավոր հայաբնակ շրջաններում ու հայկական
գաղթավայրերում:
2. Բացատրել, որ այդ ժամանակաշրջանում մշակութային կյանքում
նախաձեռնությունն անցնում է եվրոպական բարձրագույն կրթություն ստացած հայ
երիտասարդությանը:
3. Ցույց տալ, որ Էջմիածնի ճեմարանը դարձավ հայագիտական խոշոր կենտրոն.
Այստեղ դասավանդել և կրթություն են ստացել բազմաթիվ նշանավոր հայ
գործիչներ:

91
Դաս 34. «Գիտության զարգացումը» / «Զանգակ»/
§ 1. «Կրթություն և գիտություն» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1.Ինչո՞ւ էին հայ գիտնականների մեծ մասն ապրում և աշխատում հայրենիքի


սահմաններից դուրս:
2. Ո՞ր գիտական ճյուղի հիմնադիրն է Անդրեաս Արծրունին:
3.Ո՞ր հայազգի բժիշկը անգնահատելի օգնություն ցուցաբերեց Աստրախանում
բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ:
4. Ո՞ւմ անվան հետ է կապված լեզվաբանության բուռն վերելքը 20-րդ դարի սկզբին:
5. Ինչո՞վ է աչքի ընկել Մկրտիչ Էմինը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. 20-րդ դարի սկզբին լեզվաբանության բուռն վերելքը կապված է լեզվաբանների նոր


սերնդի ներկայացուցիչների՝ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա
Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության հետ:
2. Նշանավոր գիտնական Անդրեաս Աիծրունին ժամանակակից երկրաքիմիա
գիտական բնագավառի հիմնադիրն է:
3. Մարգար Առուստամովը անգնահատելի օգնություն ցուցաբերեց 1892 թ.
Աստրախանում բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ և պայքարեց
համաճարակի տարածման դեմ:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ այս ժամանակաշրջանի գրեթե բոլոր հայ գիտնականները, ազգային


անկախ պետության բացակայության պատճառով, ապրում և աշխատում էին
հայրենիքի սահմաններից դուրս՝ Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում,
Ռուսաստանում և այլ վայրերում:
2. Ցույց տալ, որ Մկրտիչ Էմինը նշանակալից դեր է կատարել հայ միջնադարյան
պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների
հետազոտության առումով:

3.Հեղինակի անունը համապատասխանեցնել աշխատությանը.


92
1/ Անտոն Գարագաշյան 1
2/Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան 2
3/Նիկողայոս Մառ 3
4/Նիկողայոս Ադոնց 4

ա/ «Ազգապատում»
բ/ «Քննական պատմություն հայոց»
գ/ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում»
դ/ «Անի»

93
Դաս 35. «Գրականությունը և մամուլը» / «Զանգակ»/
§ 2. «Մամուլ: Գրականություն» / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. 20-րդ դարասկզբին ի՞նչ փոփոխության ենթարկվեց հայ գեղարվեստական


գրականության հերոսը:
2. Ի՞նչ գաղափար էին քարոզում հայ մեծ գրող Րաֆֆու կերպարները:
3. Ի՞նչ դեր և նշանակություն ունեցավ հայ մամուլը ժամանակի հասարակական
կյանքում:
4. Ո՞ր թերթը կարևոր դեր ունեցավ ժամանակի հասարակական կարծիքը ձևավորելու
առումով:
5. Ի՞նչ էր քարոզում կուսակցական մամուլը:
6.Որո՞նք էին կուսակցական հիմնական թերթերը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Հայ մեծ գրող Րաֆֆու կերպարները քարոզում էին ագային ազատագրոթյան


գաղափարը:
2. Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթը կարևոր դեր ունեցավ ժամանակի
հասարակական կարծիքը ձևավորելու առումով:
3. Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթը «Հնչակն» էր, իսկ Դաշնակցության
պաշտոնական առաջին օրգանը՝ «Դրոշակը»:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Ընդգծել, որ 20-րդ դարասկզբին փոխվեց հայ գեղարվեստական գրականության


հերոսը՝ սոցիալական կերպարին փոխարինեց հեղափոխականը, մտավորականը:
2. Բացատրել, որ հայ մամուլը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբների
զանգվածային լրատվության կարևորագույն միջոցն էր և էական դեր խաղաց
հասարակական մտածողություն, վերաբերմունք և կարծիք ձևավորելու գործում:
3. Բացատրել, որ կուսակցական մամուլը քարոզում էր կուսակցական
գաղափարախոսություն, այն նաև թեժ գաղափարական պայքարի, տարբեր
ուղղությունների միջև մրցակցության և բախման ասպարեզ էր:

94
Դաս 36. «Արվեստը և ճարտարապետությունը» /Կերպարվեստ:
Թատրոն/ /«Զանգակ»/
§ 3. «Արվեստը» /Կերպարվեստ: Թատրոն/ / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ո՞ր գործոնները նպաստեցին հայ կերպարվեստի զարգացմանը:


2. Որտե՞ղ էր հիմնականում կրթություն ստացել հայ գեղանկարիչների մեծ մասը:
3. Որո՞նք են Գևորգ Բաշինջաղյանի հայտնի բնանկարները:
4. Ի՞նչ բացառիկ դեր ունի Վարդգես Սուրենյանցը հայ կերպարվեստի զարգացման
գործում:
5. Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին հայ թատերական կյանքում 19-րդ դարի
երկրորդ կեսին:
6. Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ արևմտահայ և արևելահայ թատրոնը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Հայ գեղանկարիչների մեծ մասը մասնագիտական բարձր կրթություն էր ստացել


Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Հռոմի գեղարվեստի
ակադեմիաներում:
2. Գևորգ Բաշինջաղյանի հայտնի բնանկարներից են «Դեպի Արագած տանող
ճանապարհ»ը , «Արարատ» կտավները և այլն:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ հայ կերպարվեստի զարգացման վրա իրենց ազդեցությունը


թողեցին արվեստի արդի ուղությունները:
2. Ցույց տալ, որ Վարդգես Սուրենյանցը բացառիկ դեր է խաղացել պատմական
նկարի ձևավորման ու զարգացման գործում՝ անդրադառնալով նաև
առասպելական շրջանի պատմությանը:
3. Ընդգծել , որ 19-րդ դարի երկրորդ կեսին թատրոնը սիրողական մակարդակից
դարձավ արվեստի մասնագիտացված մի ճյուղ:
4. Բացատրել, որ արևմտահայ թատրոնը առանձնահատուկ դրսևորումներ ունեցավ և
զարգացում ապրեց Կ.Պոլսում, որտեղ Հակոբ Վարդովյանի ստեղծած թատրոնը
հանդես էր գալիս հայերեն և թուրքերեն ներկայացումներով: Իսկ արևելահայ
թատրոնը զարգանում էր Թիֆլիսում, որտեղ հրավիրված պոլսահայ

95
դերասանները՝ Պետրոս Ադամյանը, Սիրանույշը իրենց խաղացանկով մեծացրեցին
հասարակության հետաքրքրությունը թատրոնի հանդեպ:
5. Կատարել համապատասխանեցում.
1/ Մարտիրոս Սարյան ա/ դերասան 1
2/ Անդրեաս Տեր-Մարուքյան բ/ թատրոնի ղեկավար 2
3/ Հակոբ Վարդովյան գ/ քանդակագործ 3
4/ Պետրոս Ադամյան դ/ նկարիչ 4

96
Դաս 36. «Արվեստը և ճարտարապետությունը» /Երաժշտություն:
Ճարտարապետություն: Քաղաքաշինություն/ / «Զանգակ»/
§ 3. «Արվեստը» /Երաժշտություն: Ճարտարապետություն: / / «Մանմար»/

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ո՞րն է Տիգրան Չուխաճյանի ավանդը հայ երաժշտության մեջ:


2. Ո՞վ դարձավ արևելահայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը:
3. Ո՞րն է հանճարեղ Կոմիտասի գործունեության դերն ու նշանակությունը:
4. Որո՞նք էին քաղաքաշինության զարգացման առանձնահատկությունները
Արևելյան և Արևմտյան Հայաստանում:
5. Ի՞նչ առանձնահատուկ դրսևորումներ ունեցավ հայ ճարտարապետության
զարգացումը:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1. Տիգրան Չուխաճյանը հայ օպերային արվեստի հիմնադիրն է: Նրա «Արշակ Բ»


օպերան հայ օպերային ժանրի առաջին ստեղծագործությունն է:
2. Արևելահայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը դարձավ Քրիստափոր Կարա-
Մուրզան:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1. Բացատրել, որ մեծ երգահան Կոմիտասը փայլուն կերպով լուծեց հայ հոգևոր երգը
նոտագրելու և աղավաղումներից փրկելու խնդիրը: Նա տարիներ շարունակ
զբաղվեց հայ ժողովրդական և հոգևոր երգերի նշագրմամբ, հետազոտությամբբ և
ժողովրդականացմամբ:
2. Մեկնաբանել, որ Արևելյան Հայաստանում քաղաքներն էական վերակառուցման
ենթարկվեցին, մեծ թափ ստացան քաղաքների կառուցապատման և բարեկարգման
աշխատանքները: Իսկ Արևմտյան Հայաստանում քաղաքները լուրջ
փոփոխություններ չունեցան: Արևմտահայ ճարտարապետությունը զարգացավ
Կ.Պոլսի Պալյանների նշանավոր տոհմի ճարտարապետների շնորհիվ:
3. Բացատրել, որ հայ ճարտարապետությունը զարգացավ նոր ժամանակների
արդիական նվաճումների ու ազգային ավանդույթների համադրման ոգով:

97
Բաժին III
«Զանգակ»՝ Հայկական գաղութները Նոր շրջանում
Բաժին III «Մանմար»՝ Հայկական գաղօջախները Նոր շրջանում
/2 ժամ/
Դաս 37․ «Զանգակ» ՝ Հիմնական գաղթավայրերը և խոշոր համայնքները։
§ 1. 2. 3. «Հայկական գաղթօջախները Նոր շրջանում»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ինչպե՞ս էին հայերի որոշ հատվածներ հայտնվել տարբեր երկրներում։


2. Որո՞նք էին հայ ժողովրդի Հայաստանից հեռանալու հիմնական պատճառները։
3. Ե՞րբ հատկապես մեծ չափերի հասավ արտագաղթը։
4. Որո՞նք էին XVII դարի կեսերից մինչև XX դարի սկզբները գաղութահայ հիմնական
կենտրոնները։
5. Ի՞նչ դեր ուներ Կոստանդնուպոլսի հայ համայնքը հայ ժողովրդի կյանքում։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1․ Արտագաղթը հատկապես աղետալի չափերի հասավ քոչվորական ցեղերի


արշավանքների շրջանում և հայոց թագավորությունների անկումից (1045թ․, 1375
թ․) հետո։
2․ XVII դարի կեսերից մինչև XX դարի հիմնական գաղթավայրերն էին Իրանը,
Հնդկաստանը, Ռուսաստանը, Արևմուտքի զարգացած երկրները, Սիրիան,
Լիբանանը, Եգիպտոսը։ Այս ժամանակաշրջանում որոշ համայնքներ ստվարացան,
իսկ մի մասն էլ անկում ապրեց։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1․ Բացատրել, որ հայ ժողովրդի որոշ հատվածներ պատմական տարբեր


ժամանակաշրջաններում վերաբնակվել են Հայաստանից դուրս՝մոտակա կամ
հեռավոր երկրներում։ Հայերը հայրենիքից հեռու հայտնվում էին կամավոր կամ
բռնի արտագաղթի հետևանքով։
2․ Բացատրել, որ Հայաստանից արտագաղթի պատճառները տարբեր էին՝ անկախ
պետականության կորուստ, օտարների դաժան տիրապետություն,
ցեղասպանություն, տնտեսական, սոցիալական և քաղաքական ծանր վիճակ, սով,
համաճարակներ և այլն։

98
3․ Լրացնել «XVII դարի կեսերից մինչև XX դարի հիմնական գաղթավայրերը»
աղյուսակը․

Երկիրը Հայերի թիվը


Հնդկաստան
Իրան
Եգիպտոս
Ռուսաստան

4․ Բացատրել, որ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում մեծ


թվով հայեր էին ապրում։ XV դարի կեսերից սկսած այս գաղութը փաստորեն
դարձավ այն կենտրոնը, ուր ձևավորվում և վերելք էր ապրում հայկական
քաղաքակրթության բաղկացուցիչ մասը կազմող արևմտահայ մշակույթը։ XIX
դարի վերջերին Կ․ Պոլսում կար 200․000 հայ բնակչություն։ Այս համայնքը
հայության ազգային, կրոնական, հասարակական ու քաղաքական կյանքում
ունեցավ վիթխարի դերակատարություն։
5․ Քարտեզի վրա ցույց տալ XVII դարի կեսերից մինչև XX դարի հիմնական
գաղթավայրերը:

99
Դաս 38․ «Զանգակ» Գաղթավայրերի դերը հայապահպանության գործում։
§ 1. 2. 3. «Հայկական գաղթօջախները Նոր շրջանում»

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները


ստուգելու համար՝

1. Ո՞րն էր գաղթավայրերում ազգային կառույցների առաջացման


անհրաժեշտությունը։
2. ի՞նչ դեր էր կատարում Հայ առաքելական եկեղեցին Նոր դարերում։
3. Ի՞նչ գործունեություն էին ծավալում հատկապես Հնդկաստանի և Ռուսաստանի
հայկական գաղութների նշանավոր գործիչները։
4. Որո՞նք էին Նոր դարերում ստեղծված համահայկական կառույցները։
5. Քանի դպրոց էր գործում 1860-ական թթ․ Կ․Պոլսում:
6. Որո՞նք էին Նոր դարերի նշանավոր դպրոցները:

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝

1․ Նոր դարերում ստեղծված համահայկական կառույցներն էին.


ա/ XIX դարի վերջերին ստեղծված ազգային կուսակցությունները,
բ/ 1906 թ․ Պողոս Նուբար փաշայի կողմից Եգիպտոսում հիմնված Հայկական
բարեգործական ընդհանուր միությունը, որը գործում է մինչև այսօր,
գ/ 1910 թ․ ԱՄՆ-ում ստեղծված Հայ օգնության միությունը,
դ/ 1912 թ․ Թիֆլիսում ստեղծված Հայոց ազգային բյուրոն,
ե/ 1844 թ․ Կոստանդնուպոլսում ստեղծված Ազգային ժողովը։
2․ 1860-ական թթ․ Կ․Պոլսում գործում էին 34 արական և 14 իգական դպրոցներ։

Առարկայի չափորոշչային նվազագույն պահանջները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա՝

1․ Բացատրել, որ որպես տվյալ պետության հպատակներ կամ քաղաքացիներ


հայերը կատարում էին իրենց պարտականությունները և օգտվում էին որոշակի
իրավունքներից, բայց միաժամանկ նրանք ունեին սեփական ազգային կյանքի
կազմակերպման հիմնախնդիրներ, քանի որ անհրաժեշտ էր գաղթավայրերում
ծնված սերունդներին տալ հայեցի դաստիարակություն, պահպանել ազգային
ինքնությունը և Հայաստանից հեռու գոյատևել։ Հետևաբար անհրաժեշտ էր
ունենալ ազգային եկեղեցի, դպրոց, համայքի գործերը տնօրինող ազգային
մարմիններ և գործիչներ։

100
2․ Ընդգծել, որ Նոր դարերում համայն հայությանը միավորող ոչ միայն հոգևոր, այլև
ազգային- քաղաքական կառույցի դեր էր կատարում Հայ առաքելական եկեղեցին։
Այն միակ համահայկական նշանակությունն ունեցող կառույցն էր։
3․ Մեկնաբանել, որ արդյունաբերական հասարակության ձևավորումը և զարգացումը
հանգեցրին նրան, որ օտար երկրներում ստեղծված կապիտալը այլևս չէր կարող
դիմակայել հզոր երկրների կապիտալի մրցակցությանը։ Նրա բնականոն
գործունեության համար անհրաժեշտ էր զարգանալ սեփական հայրենիքում և
հայրենի պետության հոգածության ներքո։ Այդ պատճառով Նոր շրջանում
Հայաստանի անկախության համար նշանակալի գործունեություն էին ծավալել
Հնդկաստանի և Ռուսաստանի հայկական գաղութները՝ ի դեմս հայտնի գործիչներ
Հ․Էմինի, Մ․ Բաղրամյանի, Շ․Շահամիրյանի, Հ․ Արղությանի և ուրիշների։
4․ Լրացնել «Նոր դարերի նշանավոր դպրոցները» աղյուսակը․
Անվանումը Վայրը Տարեթիվը
Կեդրոնական վարժարան
Մարդասիրաց ճեմարան
Մուրատ-Ռափայելյան
վարժարան

101

You might also like