You are on page 1of 4

Անանիա Շիրակացին, որը հայտնի է համարող (մաթեմատիկոս) մականունով , հայ

մատենագրության ականավոր դեմքերից մեկն է, բնական գիտությունների


հիմնադիրը հայ իրականության մեջ։

Շիրակացու կյանքի և գործունեության մասին մենք հավաստի տեղեկություններ


ունենք։ Մեզ է հասել հեղինակի ինքնակենսագրականը, որից երևում է , որ նա ծնվել է
պատմական Շիրակ գավառի Անի ավանում, VII դարի սկզբում։ Նախնական
կրթությունը ստացել է տեղի վանական դպրոցում, իսկ հետո, գիտելիքները
խորացնելու և կատարելագործելու նպատակով, մեկնել է Արևմտյան Հայաստան,
որն այն ժամանակ գտնվում էր Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Նա շատ է
սիրել հատկապես մաթեմատիկան, որը համարել է մայր բոլոր գիտությունների . «Եվ
հույժ կարոտելով համարողության արվեստին,_ գրում է նա,_ խորհեցի , թե առանց
թվերի ոչինչ չի հիմնավորվում ՝ այն մայր համարելով բոլոր գիտությունների »:

Մաթեմատիկայի լավագիտակ ուսուցիչ գտնելու նպատակով, Շիրակացին երկար


թափառել է Արևմտյան Հայաստանում և չկարողանալով գտնել իր հավանած
մասնագետը, ցանկացել է մեկնել Կոստանդնուպոլիս։ Ճանապարհին նա հանդիպել է
ծանոթների, որոնք և խորհուրդ են տվել գնալ ոչ թե Կոստանդնուպոլիս , այլ
Տրապիզոն, հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի մոտ։ Շիրակացին լսում է նրանց
խորհուրդը և ուղևորվում Տրապիզոն:

Տյուքիկոսի դպրոցը մեծ հռչակ է վայելել Առաջավոր արևելքում. այդ դպրոցը


սովորելու են եկել ուսանողներ տարբեր վայրերից :

Շիրակացու վկայությամբ, բյուզանդական արքունի դրանիկների երեխաներն


անգամ այստեղ են ստացել իրենց բարձրագույն կրթությունը։

Տյուքիկոսր սիրով է ընդունել հետաքրքրասեր հայ երիտասարդին և պարապել նրա


հետ. «Նա սիրեց ինձ որդու նման,_ գրում է Շիրակացին,_և պարապեց ինձ հետ
այնպիսի ջանասիրությամբ, որ նախանձել սկսեցին անգամ աշակերտակից
ընկերներս, որոնք արքունիքի դրանիկների զավակներ էին »։

Շիրակացու խոսքերից երևում է, որ Տյուքիկոսն ունեցել է մեծ գրադարան . «Ամեն


տեսակի գրքեր կային նրա մոտ՝ հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական),
գիտական գրքեր, պատմագրքեր, բժշկարաններ, տարեգրքեր. էլ ի՞նչ թվարկեմ մեկ
առ մեկ, քանի որ չկա այնպիսի գիրք, որ նա չունենար»։ Տյուքիկոսը կատարելապես
տիրապետել է հայերենին. «Երբ ցանկանում էր հունարեն գրքերը թարգմանել , ուրիշ
թարգմանիչների պես չէր դեգերում, այլ (հունարենն) այնպես էր հայերեն կարդում , որ
կարծես հայերեն գրված լիներ»:

Շիրակացին Տյուքիկոսի մոտ սովորում է ութ տարի, հիմնավորապես տիրապետում է


մաթեմատիկային, տիեզերագիտությանը և ճշգրիտ մյուս գիտություններին ու
գիտական մեծ պաշարով վերադառնում հայրենի գավառը՝ Շիրակ։ Այստեղ նա բաց է
անում դպրոց, աշակերտներ հավաքում և իր իմացությունը հաղորդում սրանց։

Մանկավարժություն

Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում , որոնք


այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով:
Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան
սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև
հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից ,
աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից :
Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ :
Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ
հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները
(աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն
հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից :

Իր գրքերում Անանիա Շիրակացին գրել է է Երկրի գնդաձևության, Լուսնի ու


Արեգակի խավարումների, օրացուցային հաշվումների մասին։ Ասում են , որ
Շիրակացուն է պատկանում, նա է գրել՝ ` «Աշխարհացույցը» գիրքը, որն ավելի քան
1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների
աշխարհագրության վերաբերյալ ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի »
ամենահետաքրքիր ու կարոև բաժինը Հայաստանի 15 նահանգների մասին ու
դրանց աշխարհագրական դիրքի մասին տեղեկություններն են: Ամեն մի նահանգի
մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի
նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները ,
բուսականությունը։

«Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր


պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները

Մաթ

Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է


փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով ,
տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի
կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու
ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով
եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ
հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է
աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի
միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային
խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են
ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող
աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։

Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային


շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է
տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը
և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու
գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը
վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության ,
այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու
մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների
մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է
Հայաստանում
Շիրակացու մեզ հասած աշխատություններից ամենից ինքնատիպն ու արժեքավորը
թվաբանության դասագիրքն է, որը բաղկացած է երկու մասից՝ թվաբանական
աղյուսակներից և խնդրագրքից:

Թվաբանական աղյուսակների առաջին խումբը գումարման գործողությունն է , որը


կոչվում է «Ընդունելություն» (մի թիվ մյուսի վրա ավելացնելու , գումարելու իմաստով )։
Գումարման գործողությունների աղյուսակների բաժինն անվանված է
«Նախավարժում», որը հիմք է տալիս
ենթադրելու, որ այն տվյալ առարկայի
առաջին տարվա դասընթացն է։

Թվանշանները, ինչպես ընդունված է եղել


հին հայկական մատենագրության մեջ,
Շիրակացու թվաբանական աշխատության
մեջ ևս տրվել են հայկական
տառանիշներով.

Ավելի բարձր թվեր արտահայտելու համար


գործ է ածվել այսպես կոչված բյուրի նշանը
(/\), որր թվանշանի վրա դնելիս այն
մեծացնում էր տասը հազար անգամ։
Օրինակ, եթե ճ-ն հավասար է հարյուրի, ապա նրա վրա այդ գծանշանը դնելիս, ճ-ն
հավասարվում է մեկ միլիոնի: Հատուկ գծանշան է գործածվել կոտորակի համար ,
իսկ կեսը դրվել է լատինական C-ի նման մի նշանագրով։

2․Շիրակացու թվաբանական դասագրքի աղյուսակների երկրորդ խումբը հանման


աղյուսակներն են, որոնք կոչվել են «Բացդրություն » (մի թիվ մյուսից բաց դնելու , դուրս
հանելու նշանակությամր)։ Ուշագրավ է, որ հանման գործողությունների ժամանակ
նախ գրվել է հանելի թիվը, հետո՝ նվազելին։ Հանման գործողությունների
դասընթացն անվանվել Է «Գերավարժում», և այս, հավանական Է, երկրորդ տարվա
դասընթացն Էր։

Թվաբանական աղյուսակների ամենից ընդարձակ բաժինը բազմապատկման


աղյուսակներն են, որոնք ունեն 1332 արտադրյալ, իսկ չորրորդ խումբը
«Վեցհազարյակ» կոչվող հակադարձ գործողությունների աղյուսակներն են , որոնք
օգտագործվել Էն բաժանման գործողությունների համար։ Այդ աղյուսակները
շարադրված են այնպես, որ վեց հազար թիվը հաջորդաբար բաժանվում Է
հայկական այբուբենի բոլոր տառանիշների թվական արժեքների վրա՝ մեկից մինչև
երեսունվեցը։

Վեցհազարյակ աղյուսակների շարունակությունն են «դար » (զույգ) և «կոճատ»


(կենտ) կոչվող թվերի շարքերը, որոնք կազմված են այնպես, որ հորիզոնական
ուղղությամբ թվաբանական պրոգրեսիա Է ստացվում, իսկ ուղղաձիգ ուղղությամբ՝
երկրաչափական պրոգրեսիա։

Դասագրքի ընդարձակ բաժինը խնդրագիրքն Է, որ բաղկացած Է 24 խնդիրներից։


Նրանց նյութը մեծ մասամբ վերցված Է V—VI դարերում Հայաստանում տեղի ունեցած
իրական դեպքերից։ Խնդրագրքի մեջ կան արժեքավոր տեղեկություններ հայ
ժողովրդի ազատագրական շարժումների, առևտրական հարաբերությունների ,
գերեվարության, որսորդության, զինվորական կյանքի և այլնի մասին։
Խնդիրների շարունակությունն են կազմել վեց «խրախճանական » կոչվող խնդիրներ ,
որոնք, սովորաբար, գործ են ածել ուրախությունների ժամանակ՝
մրցակցությունների պահին, հարց ու պատասխանի ձևով։

Գրեթե բոլոր խնդիրների մեջ Շիրակացին ամփոփում է հայ ժողովրդի կյանքը . կա՛մ
խոսում էր հայոց պատմության, կա՛մ դիմում էի հայկական միջոցների։

Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի


համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին »,
«Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների
(օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին » և այլ
աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է
եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների
մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման ,
Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։
Ընդունելով երկրի գնդաձևությունը՝ Շիրակացին կարծում է , որ արևը կարող է
լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում
ցերեկ է, մյուսում՝ գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի
կուտակում”։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք համարում են , որ
Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը
բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ
բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի ,
երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են
պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ
Մատենադարան

You might also like