You are on page 1of 2

Լեզվաբանական կովկասագիտությունը 19-րդ դարում.

Մարի – ֆելիսիտե Բրոսսեի


կովկասագիտական ժառանգությունը

Ֆրանսիացի, կաթոլիկ, բայց սրտով վրացի:

Գ.Ծերեթելի

Լեզվաբանական /լինգվիստիկ / կովկասագիտությունը ձևավորվեց 19-րդ դարի կեսերին,


սակայն կովկասյան լեզուների հետազոտումը ձգվում է միջնադարյան Վրաստան: Տարբեր
պատմափուլերում մշակվել են հին գրական վրացերենի և նրա թարգմանության նորմերը:
Ուշ միջնադարում վրացագիտության ոլորտում ուսումնասիրություններ են կատարվում
Եվրոպայում /Պաոլինի, Իրբախ, Մաջո և այլք/ և Վրաստանում / Սուլխան Սաբի Օրբելիանիի
բառարան, Շանշովանու և Անտոնիոսի բառարանը՝ ռացիոնալ քերականության հիմամբ/:

Լինգվիստիկ կովկասագիտության բնագավառում ուսումնասիրվող ժամանակաշրջանում մեծ


ծառայություններ մատուցեցին Ռոզենը, Բոպպը / առաջ է քաշել քարթվելական և
հնդեվրոպական լեզուների ազգակցության մասին հիպոթեզը/, պետերբուրգյան
գիտնականներ Չուբինովը, Ցագարելին /սրանց աշխատություններում սինթեզվում են
վրացական և եվրոպական կովկասագիտության ավանդույթները/, Լազարյանների
ճեմարանը, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանները և այլն: Կովկասագիտության մեջ
անգնահատելի էր Մարի – ֆելիսիտե Բրոսսեի գիտական վաստակը:

Մարի – ֆելիսիտե Բրոսսեն ծնվել է 1802թ. Փարիզում:Սկզբնական կրթությունը ստացել է մի


քանի հոգևոր սեմինարիաներում, ճիզվիտական վանքում, ապա աշխարհիկ բնույթի Քոլեժ դ
ֆրանսում, ուր դրսևորվեցին լեզուներ ուսանելու մեջ նրա արտակարգ ունակությունները :
Շուտով նա գրեց աշխատություններ չինագիտության վերաբերյալ: Բայց նախախնամությունը
նրան այլ ճակատագիր էր կանխորոշել:1837թ. ընտանիքով տեղափոխվեց Ս.Պետերբուրգ և
ակադեմիայի թղթակից անդամից դարձավ արտակարգ և ապա՝ իսկական անդամ:
1843թվականից նա նաև Լազարյան ճեմարանի խորհրդի անդամ էր, 1845 թվականից՝ Սուրբ
Ղազարի հայկական կաճառի անդամ:

Մարի Բրոսսեն հայերենի և վրացերենի ուսումնասիրությունը սկսել էր դեռ 1826 թվականից,


իսկ ռուսերեն սովորել էր 1823թ.: Ռուսաստանում նա բազմաբեղուն գործունեություն
ծավալեց : Մեծ էր նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը. լեզվաբանություն,
դրամագիտություն, արևելյան ձեռագրերի մեկնություն, վրացական բնագրերի հավաքում և
պատճենահանում, հայերեն վիմագրերի հետազոտում և այլն: 1839-1841թթ.Ս.Պետերբուրգի
ակադեմիայում, ապա համալսարանում դասավանդում էր վրացերեն և պատրաստվում
այցելել Հայաստան և Վրաստան՝ նպատակ ունենալով հնագիտական տվյալներով
հաստատելու ‹‹ Քարթլիս Ցխովրեբայի›› գրավոր վկայությունները և հրատարակելու
դրանք: /Ի՞նչ գիտեք ‹‹Քարթլիս Ցխովրեբայի›› մասին: Միջնադարի հայ ո՞ր պատմիչներն են
օգտվել դրանից:/ 1847-1848թթ. եղավ Վրաստանում :11 ամսվա ընթացքում շրջագայեց
Պիցունդայից Թելավ, Քութաիսից Ախալցխա և 1849-51թթ. Կովկասի փոխարքա Վորոնցովի
մեկենասությամբ հրատարակեց ուսումնասիրություններ՝ ներկայացնելով լուսավորության
նախարար, գիտությունների ակադեմիայի նախագահ Ս.Ուվարովին: /Ո՞վ է եղել Գայոս
Մեկենասը:/
Մեծ էր Մ.Բրոսսեի գիտական վաստակը հայագիտության ոլորտում: Դեռևս
Փարիզում ‹‹Ժուռնալ անալիտիկում ›› լույս էին տեսնում նրա հայագիտական հոդվածները:
Իսկ 1831թ. հայերեն և վրացերեն բնագրերի հիմամբ նա վերականգնել էր Նոր Կտակարանի
հունարեն բնագրի աղճատված հատվածները: Կովկասում նա գրեց մի քանի հոդված հայ
իրավագիտական մտքի, Անանիա Շիրակացու մասին, նկարագրեց իր ժամանակի
հայագիտության վիճակը, վերծանեց ու մշակեց արևելագետ Դյուբուայի՝ Վրաստանից ու
Հայաստանից բերած վիմագիր արձանագրությունները: Դեռևս 1845թ. Մ.Բրոսսեն նկատում
էր, որ մարդկության պատմության համար շատ օգտակար է Անիի ավերակների,
հուշարձանների և վիմագրությունների ուսումնասիրությունը: Նա միջնադարյան Անիի
մասին հրատարակեց բազմաթիվ ուսումնասիրություններ:/Ե՞րբ են Անիի ավերակները
ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:/

Մ.Բրոսսեի գրչին են պատկանում լեզվաբանական, աշխարհագրական, պատմագիտական,


հնագիտական և բանասիրական բազմահատոր ուսումնասիրություններ: ‹‹Կայսրության մեծ
շրջանի պատմություն ›› բազմահատոր աշխատության 13-21-րդ հատորները խմբագրելիս
նա աշխատությունը շարադրել է հայ պատմագիրների աշխատություններից քաղված
բազմաթիվ ծանոթագրություններով և ամբողջական հատվածներով:

1845թ. Մ.Բրոսսեն այցելել է Վիեննայի, ապա՝ Վենետիկի Մխիթարյաններին, որոնց հետ


մշտապես եղել է նամակագրական կապի մեջ: /Ե՞րբ և ու՞մ կողմից է հիմնվել
Մխիթարյանների միաբանությունը:/ Նա կապեր է ունեցել Գաբրիել Այվազովսկու, Ալիշանի և
այլոց հետ: /Ո՞ր պարբերականներն է խմբագրել Գ.Այվազովսկին:/

1848թ. հունվարի սկզբին Հայաստանի պատմական հուշարձանների ուսումնասիրության


նպատակով Թիֆլիսից եկավ , այցելեց Երևանի բերդը, Սուրբ Սարգիս եկեղեցին և նրան կից
դպրոցը, ապա Էջմիածնի վանքում 6 շաբաթ ուսումնասիրեց ու թարգմանեց հայկական
ձեռագրերը՝ դրանց ավելացնելով ծանոթագրություններ, հրատարակեց Էջմիածնի
ձեռագրերի ցանկը: Նա նշանավոր լեզվաբաններ Մեյեի, Հյուբշմանի նման հայերենը
դիտարկեց որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ:

1859-1867թթ. Մ.Բրոսսեն ռուսական հնագիտական ընկերության բաժնի կառավարիչն էր,


իսկ 1851-1879թթ.՝ Էրմիտաժի դրամների ու մեդալների պահապանը: /Ի՞նչ է նշանակում
էրմիտաժ:/ Նա հեղինակեց 262 աշխատություն, որոնցից 215-ը գրվեցին Ռուսաստանում:
1922-1923թթ. պետական մակարդակով որոշում ընդունվեց Ս.Պետերբուրգի Ասիական
թանգարանում և Հանրային գրադարանում պահվող վրացական ձեռագրերը Վրաստանին
հանձնելու մասին:Չնայած Օլդենբուրգը և Մառը դեմ էին այդ որոշմանը, բայց 700
ձեռագրերից 300-ը հանձնվեցին և այժմ պահվում են Թբիլիսիի Կ.Կեկելիձեի անվան
ձեռագրերի ինստիտուտում, բայց Բրոսսեի ձեռագրերը մնացին Ռուսաստանում:

Մ.Բրոսսեն մահացավ 1880թ. և թաղվեց Ֆրանսիայում՝ Շատերլոյի տեղական


գերեզմանոցում:

You might also like