You are on page 1of 330

ՈՍԿԵ ԿՈՒՌՔԸ

(Հեքիաթ)

ՆԱԶԻՄ ՀԻՔՄԵԹ

Հին ժամանակ ինչ-որ երկրում ապրում էր սպիտակամորուք մի ծերունի։


Աշխարհով մեկ տարածվել էր, որ նրա իմաստությունը գերազանցում է բարությանը,
իսկ բարությունը չի զիջում իմաստությանը։

Այն քաղաքում, որտեղ ապրում էր բարի իմաստունը, բազմամարդ հրապարակում


հազարումեկ մարդու մարդու բարձրությամբ մի կուռք էր կանգնած. նրա աչքերը
թանկագին քարերից էին, մազերը՝ անխառն արծաթից, իսկ իրանը ձուլված էր ոսկուց։
Եվ այդ երկրի ժողովուրդը կուրորեն երկրպագում էր կուռքին, հավատում, որ նա է
ստեղծել երկրի չարն ու բարին, հարստությունն ու չքավորությունը, գեղեցկությունն ու
այլանդակությունը…

Եվ միայն սպիտակամորուք ծերունին էր, որ չէր երկրպագում կուռքին, որովհետև


չէր հավատում նրան։

Երկար ժամանակ նա գաղտնի էր պահում իր անհավատությունը, թաքցնում հոգու


խորքում, բայց տարեց տարի դժվարանում էր պահել իր գաղտնիքը․ դա քարի պես
ճնշում էր նրա սիրտը։

Եվ ահա մի անգամ, այլևս չդիմանալով, նա եկավ հրապարակ, որտեղ կուռքի


արձանն էր կանգնած և դիմեց ժողովրդին․

– Ինչո՞ւ եք երկրպագում․ աչքերը թանկագին քարերից, մազերը արծաթից, իրանը


ոսկուց պատրաստած այս կռարձանին։ Մի՞թե ինքներդ չեք կանգնեցրել նրան այս
հրապարակում։ Դուք կարծում եք, որ ձեզ կուռքն է ստեղծել․ բայց չէ՞ որ նա ինքը ձեր
ձեռքերի ու երևակայության արդյունք է։ Դեհ․ փշրեցեք կուռքը, ո՜վ իմ
հայրենակիցներ։

Բարի և իմաստուն ծերունուն լսող մարդիկ նախ չհասկացան նրան, ապա


զարմացան, այնուհետև զայրացան և վերջապես, գետնից հսկա քարեր վերցրին ու
սկսեցին նետել ծերունու վրա։ Սակայն նա շարունակում էր խոսել։ Նրա ալեզարդ
մորուքը ներկվեց արյունով։ Նա էլի չլռեց։

Եվ այդ ժամանակ հրաշք կատարվեց․ քարերի կարկտի տակ ճշմարտության խոսք


ասող ծերունին հանկարծ սկսեց երիտասարդանալ… Ինչքան երիտասարդանում,
այնքան ձայնը ուժեղանում էր․ և նա էլ ավելի բարձր էր խոսում։

Իսկ նրանք, ովքեր նրա վրա քարեր էին նետում, արագ ծերանում էին․ նրանց մեջքը
կորանում, ձեռքերը դողում, աչքերը արտասուքով էին լցվում։ Նրանք այլևս անզոր
էին կուռքեր կանգնեցնելու։

Հրապարակվել է «Պիոներ» ամսագրում, 1955, № 4։
1
Ահա այդ ժամանակ երիտասարդացած իմաստունը բռունցքի մի հարվածով
տապալեց հսկա կուռքը, որ հազարումեկ մարդու հասակ ուներ։

***

Եվ եթե դու միշտ խիզախաբար պաշտպանես ճշմարտությունը, չվախենալով


քարկոծվելուց, ապա դու ևս, այն բարի իմաստունի պես, որ մի ժամանակ ապրել է
աշխարհի երկրներից մեկում, կարժանանաս հավերժ երիտասարդության և
կխուսափես մահից։

Թարգմ․ Բ․ ՉՈՒԽԱՍԶՅԱՆ

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ» ԱՆԳԼԵՐԵՆ

Նյու Յորքի «Բուքման ասսոշիեյթս» հրատարակչությունը Հարավային


Կալիֆորնիայի համալսարանի համեմատական գրականությունների ամբիոնի
դասախոս, դոկտ․ Արամ Թոլեգյանի թարգմանությամբ, անգլերեն վերջերս լույս է
ընծայել Հովհ․ Թումանյանի «Սասունցի Դավիթը»։

Թարգմանիչը՝ նպատակ ունենալով անգլախոս ընթերցողին ծանոթացնել հայ


ժողովրդական էպոսի հետ, թարգմանությանը կցել է 68 էջանոց մի ներածություն,
որտեղ քննության են առնված՝ էպոսի անվան ծագումը, ժամանակաշրջանը, լեզուն ու
բանահավաքման պատմությունը, համառոտակի շարադրված են չորս ճյուղերը,
տրված են պատմական ու աշխարհագրական միջավայրը, տարբերակները և փորձ է
կատարված մեկնաբանելու Դավթի կերպարը։

Ա․ Թոլեգյանը հայկական էպոսը ցուցադրելու համար նպատակահարմար է գտել


ընթերցողին ներկայացնել «Սասմա ծռերի» երրորդ ճյուղի՝ «Սասունցի Դավթի»
թումանյանական մշակումը, որովհետև ինչպես թարգմանիչն է ասում, այն թե
ամբողջությամբ պահպանել է ժողովրդական ոգին և թե բանաստեղծական
տեսակետից կատարյալ է։

Թարգմանիչը գրքին որպես հավելվածներ կցել է՝ էպոսի տարածման քարտեզը (էջ


110), Թումանյանի համառոտ կենսագրականը (էջ 111-113), ընդարձակ
ծանոթագրություններ (էջ 115-130) և մատենագիտություն (էջ 131-140)։

Պոեմի թարգմանությունը պատկերազարդված է նկարիչ Գր․ Խանջյանի


իլյուստրացիաներով։


Հրապարակվել է «Գրական թերթում», 1961, № 36, սեպտեմբերի 1, էջ 4։
2
ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԸ ԱՐԱԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ազգային գրականությունների փոխադարձ կապերի և ազդեցությունների հարցի


վերաբերյալ վերջին տարիներին մեզ մոտ գրված առանձին հոդվածներում ու
աշխատություններում հաճախ վկայակոչվում են նաև հայ-արաբ մշակութային
փոխհարաբերությունները։

Գրականագետները հայ-արաբ գրական կապերը շարադրելիս հիմնականում


հիշատակում են Ագաթանգեղոսի պատմության սիրիական տարբերակը․
«Աղվեսագրքի» հայերենից կատարված միջնադարյան արաբական
թարգմանությունը․ կամ հայերենի փոխադրված առանձին արաբ բժշկարաններ և մի
քանի այլ հանրահայտ փաստեր։ Մինչդեռ գոյություն ունեն նույնքան արժեքավոր այլ
նյութեր, որոնք գրական հասարակայնության մոտ լայն ճանաչում չեն գտել։ Նման
փաստերից է 11-րդ դարի հայ անվանի գործիչ, գիտնական ու բանաստեղծ Գրիգոր
Մագիստրոսի չափազանց սուղ, բայց միևնույն ժամանակ արժեքավոր
հաղորդումները արաբ բանաստեղծության մասին։

Մագիստրոսը՝ Պահլավունյան տոհմի քաղաքական իշխանության վերջին


շառավիղներից մեկը, միջնադարյան հայ աշխարհիկ մտավորականության
ականավոր դեմքերից է։ Նա, հավատարիմ մնալով քրիստոնեական եկեղեցուն և
անողոք պայքար մղելով թոնդրակյան աղանդավորական գաղափարների ու
շարժումների դեմ․ միաժամանակ որոշ խնդիրներում, հատկապես լուսավորության
հարցերում․ չէր բաժանում հայ կղերականության տեսակետները, նրանց վարքագիծը։

10-11-րդ դարերում Բագրատունիներն ու Պահլավունիները կրթության ու


լուսավորության հարցերում ավելի լայնախոհ քաղաքականություն էին վարում։
Կրոնական ու եկեղեցական գիտությունների զարգացմանը նպաստող իրենց
միջոցառումներին զուգահեռ նրանք դպրոցներում մտցնում էին նաև «արտաքին»
գիտությունների՝ մաթեմատիկայի, երկրաչափության, բժշկության, ինչպես և օտար
լեզուների ուսուցումը։ Գրիգոր Մագիստրոսը կրթվում է նման միջավայրում և իր
հերթին հետագայում մեծ չափով նպաստում երկրի լուսավորության զարգացմանը։

Լավ տիրապետելով հունարեն, ասորերեն ու պարսկերեն լեզուներին,


քաջատեղյակ լինելով քրիստոնեական մշակույթին, նա չի խուսափել մոտից
հաղորդակից լինելու նաև իսլամական աշխարհում զարգացող գիտությանը, և
ինչպես ինքն է ասում, «բազում ջանիւ» սովորել է արաբերենը, ծանոթացել
արաբական բանաստեղծությանը, խորամուխ է եղել նրա պոետիկական
առանձնահատկությունների մեջ և անկողմնակալ կերպով բարձր է գնահատել այն։

Մագիստրոսի ժամանակաշրջանը արևելյան մշակույթի, հատկապես


բանաստեղծության համար բնորոշ էր բուռն վերելքով։ Նրա մեծ ժամանակակիցն էր
Աբու-լ-ալա ալ-Մահարին։


Հրապարակվել է «Գրական թերթում», 1961, № 47, նոյեմբերի 17, էջ 4։
3
Արաբ բանաստեղծության մասին Մագիստրոսը խոսել է մի քանի առիթներով։
Հայտնի է, որ 1045 թ․ Կոստանդնուպոլսում գտնված ժամանակ արաբական
տաղաչափության շուրջ նա բանավիճել է Մանուչե անունով ոմն արաբ
մտավորականի հետ, որը «այր յոյժ հմուտ իսմայէլական (իմա՛ արաբական)
դպրութեան, եւ ամենայն իմաստութեամբ պերճացեալ, եւ վարժեալ ի
տաղասացութիւնս, եւ հռետորութիւնս, եւ ի բանաստեղծութիւնս հզօր գոլով»․ և
որպեսզի ապացուցի, որ հանգավորումը դժվար արվեստ չէ (տվյալ դեպքում խոսքը
Ղուրանի մասին է), մի քանի օրում գրում է իր «Հազարտողյանը»։ Սրա գրելու
դրդապատճառների մագիստրոսյան բացատրության մեջ զգացվում է արաբ
բանաստեղծական արվեստի ինչ-որ թերագնահատման երանգ։ Այս փաստը
գրականագիտության մեջ ամենուրեք հիշատակվում է․ մինչդեռ նվազ ուշադրություն է
դարձվում արաբ դպրության մասին Մագիստրոսի հետաքրքիր հաղորդումներին, որը
պահպանված է նրա «Մեկնութիւն քերականին» աշխատանքում։ Դիոնիսիոս
Թրակացու այս մեկնության մեջ, որ հավանաբար Մագիստրոսը գրել է ավելի ուշ,
թերևս Միջագետքում հաստատվելուց և արաբ գրականությանը ըստ ամենայնի
ծանոթանալուց հետո, միանգամայն այլ վերաբերմունք է դրսևորված։

Հանրահայտ է, որ հայ եկեղեցին դեռևս շատ վաղ ժամանակներից բոլոր


միջոցներով պայքարում էր ժողովրդական, այդ թվում գուսանական արվեստի դեմ։
Մինչդեռ Գրիգոր Մագիստրոսը համարձակ կերպով խոսել է հայ գուսանական
երգերի մասին և ավելի բարձր գնահատել դրանք, քան հունական
բանաստեղծությունը․ «…ամենայն մրմունջք եւ երգք գուսանութեան. – գրում է
Մագիստրոսը․ – …այժմ ի հայումս առաւել քան ի յունականին գտանեմք։ Քանզի չափ
ու կշիռ բանի արուեստաւորեալ ներգործեն զայսոսիկ յոյժ չքնաղ եւ դժուարագիւտ եւ
հրաշալի առասութիւնս։ Քանզի աւարտեն միով գծիւ բազում բանս․ եթե
գովասանութիւն եւ եթե պարսաւ․ երբեմն երիս գիրս յաւարտին ունելով զմիմեանս
բախելով եւ երբեմն երկուս եւ այսպէս ոտանաւորս ստեղծանին վեցոտանիս եւ
քառոտանիս»։

Բանաստեղծական արվեստի այս չափանիշները, ինչպես ինքը Մագիստրոսն է


ասում, սովորել է արաբներից․ «Եւ թե ուստի այսմ արհեստիս եղեաք տեղեակք,
յիսմայելականացն գտեալ զսա բազում ջանիւ կրթեցաք նախ գրոյն եւ լեզուին եւ ապա
արհեստին»։

Սակայն Պահլավունի իշխանի գիտանքները արաբ գրականության մասին սրանով


չեն սահմանափակվում․ նա քաջատեղյակ է նաև արաբական աշխարհի
ժողովրդական գրական բարքերին ու սովորություններին, որոնց մասին հետևյալ
հետաքրքիր տեղեկություններն է հաղորդում․ «Իսկ նոքա (արաբները) հմուտ գոլով
արուեստին, ամենայն գրեթէ բոլորն Արաբիա սովաւ վարին։ Եւ թե ոչ մանկունք նոցա
ստեղծանեն նորագոյնս ինչ եւ կատարեալս պատկանաւոր շարամանութեամբ զչափ
եւ զկշիռ, ոչ նոցա հրամայեն տալ ամուսին»։

Դեռևս V դարում քերթողահայր Մովսես Խորենացին հայ իշխանավորներին


կշտամբանքի ծանր խոսքեր է ասել գիր ու գրականութիւնը ըստ հարկին
4
չհովանավորելու և չխրախուսելու համար։ Գրիգոր Մագիստրոսն էլ կարծեք լռելյայն
նման երևոյթին հակադրվելու համար սիրով արձանագրում է արաբ
իշխանավորների՝ բանաստեղծության նկատմամբ ցուցաբերած
նախանձախնդրությունն ու հոգատարությունը․ «Եւ բազում խնդիր եւ
պատուասիրութիւն առ նոսա ցուցանեն թագաւորք եւ պետք նոցա, որ եւ ասեն իսկ
եթե միոյ ներբողանի առաւել քան զհնգետասան հազար դենարի տալով արքային
Բաբելոնի»։

Եվ ահա այստեղ նա հիշատակում է Բենի Խոսրով արքային, որ հովանավորել է


«պւետիկոսին Մութանաբի»։

Հետաքրքիր երևույթ է, որ միջնադարյան հայ մատենագրության մեջ չափազանց


հազվադեպ է «մուսուլման» բանաստեղծների անունների հիշատակումը։ Նման
բացառություններից և ուշադրության արժանի փաստերից է արաբ դասական այս
բանաստեղծի՝ Մութանաբիի (Աբու-թաիր-Ահմադ, 915-965 թթ․) անվան վկայակոչումը
Մագիստրոսի մոտ։

Հայ գրականության մեջ Մութանաբին ո՛չ անցյալում և ո՛չ էլ մեր օրերում ծանոթ
հեղինակ չի եղել։ Նրա անվան միակ հիշատակությունը վերոհիշյալն է։

Մութանաբին ծնվել է 915 թ․ Կուֆայում։ Հայրը եղել է ջրկիր։ Ավարտելով իր


ուսումը Դամասկոսում, ըստ ավանդության, նա իրեն հայտարարել է մարգարե, որից
և նրա «մութանաբի» («կեղծ մարգարե») մականունը։ Սակայն նրա «մարգարեական»
գործունեությունը երկար չի տևում․ նա բանտարկվում է, իսկ հետևորդները ցրվում են։
Բանտից ազատվելուց հետո Մութանաբին դառնում է թափառական բանաստեղծ,
որոշ ժամանակ ապաստանում է Հալեպի Սեյֆ էդ-Դովլեի արքունիքում, ապա մի
քանի տարի՝ Եգիպտոսի տիրակալ Գաֆուրի մոտ․ այնտեղից էլ անցնում է Բաղդադ և
այնուհետև Շիրազ։ 965թ․ հայրենի քաղաք վերադառնալու ճամփին սպանվում է
բեդվին ավազակների կողմից։

Մութանաբիի բանաստեղծությունները, ըստ Ա․ Կրիմսկու, չափազանց հնչեղ են ու


երաժշտական, աչքի են ընկնում նուրբ լիրիզմով, դիպուկ սատիրայով։ Նրա
ստեղծագործությունը իր իսկ դարաշրջանում մեծ հռչակ է ունեցել և բարձր
գնահատականների է արժանացել։

Ոմանք նրան համարել են ազատամիտ, հակաիսլամ մտածող և ոմանք էլ՝ հոռետես


ու խորհրդածող։ Այս ավանդական կարծիքները շարունակվել են մինչև մեր օրերը։
Ռուս հայտնի արաբագետ Ի․ Կրաչկովսկին վերջին տեսակետին է եղել։

Մութանաբիի նկատմամբ խոր ակնածանք է ունեցել Աբու-լ-ալա ալ-Մահարին


(979-1057), որը նրա ստեղծագործությունների մեկնիչներից է։ Աբու-լ-ալայի
մեկնությունների խորագիրը՝ «Մորջեզ Ահմադ» («Ահմադի հրաշքը»), ինքնին խոսում է
հռչակավոր բանաստեղծի՝ իր նախորդի նկատմամբ ունեցած մեծ համարումի մասին։
Աբու-լ-ալայի բանաստեղծությունների վրա, ինչպես դիտել է Ի․ Կրաչկովսկին,
ակնհայտ է Մութանաբիի ազդեցությունը։

5
Արաբ բանաստեղծության մասին Մագիստրոսի սուղ տողերը, Մութանաբիի
անվան հիշատակումը ինքնին չափազանց արժեքավոր ու նշանակալի են ոչ միայն
միջնադարյան հայ մտածողի հետաքրքրության սահմանները գծելու, նրա
ստեղծագործության առանձին կողմերը հետազոտելու տեսակետից, այլև
դարաշրջանի հայ մշակույթի կապերի ուսումնասիրման համար։

Հայտնի է, որ Մագիստրոսի չափածո ստեղծագործության մի զգալի մասը գրված է


բարդ ու հանելուկային լեզվով և այն հասկանալու համար մեկնություններ են
անհրաժեշտ։ Ինքը Մագիստրոսը գիտակցել է այդ և որոշ բանաստեղծությունների
համար մեկնություններ է գրել գրաբար հասկանալի լեզվով․ այդպիսիներից առայժմ
հայտնի են «Գամակտական» ոտանավորի առաջին երկու տան մեկնությունները, որ
ժամանակին հայտնաբերել է Ն․ Բյուզանդացին, իսկ մնացած հատվածները մեկնել է
Գ․ Մենևիշյանը։ Պրոֆ․ Հր․ Աճառյանը նույնպես զբաղվել է Մագիստրոսի չափածո
որոշ գործերի մեկնությամբ և կարողացել է լուծել «Մրգուզ Փանաքը»։ Մագիստրոսի
ոճի այս խրթնաբանությունն ու ճոռոմաբանությունը հավանաբար պետք է ենթադրել,
որ գալիս է արաբական բանաստեղծության մեջ երկար ժամանակ իշխող լեզվի ու ոճի
մանվածապատությունից։

Ամեն պարագայում այս փաստերը խոր միջնադարում հարևան արաբ ժողովրդի


գրականության հետ հայ գրականության սերտ աղերսների ու կապերի պերճ
վկայություններից են և արժանի լուրջ ուշադրության։

***

Հայրենական Մեծ պատերազմ։ Երկրի համար այդ ծանր օրերին Հայաստանում


ծնունդ է առնում Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիան։ Նրա կազմի մեջ է
մտնում նաև հայ գրականության ինստիտուտը, որը հետագայում անվանվում է
բազմավաստակ հայագետ Մ․ Աբեղյանի անունով։

Ինստիտուտի աշխատանքները, կարելի է ասել, սկսվել էին դեռևս պատերազմից


առաջ։ Հայկական ակադեմիայի կազմակերպումից հետո նոր թափ ու ծավալ են
ստանում տարվող աշխատանքները։

Ինստիտուտի առաջ խնդիր է դրվում ստեղծել հայ գրականության գիտական


պատմությունը, նախապատրաստել ու հրատարակել հայ դասական գրողների
երկերի ակադեմիական ժողովածուները, մշակել ժամանակակից գրականությանը
հուզող տեսական ու գործնական խնդիրները։

Անցել են արդեն տարիներ, և այդ ժամանակամիջոցում ինստիտուտի


հրատարակությունների ցուցակում գրանցված են մոտ 200 անուն
ուսումնասիրություններ, ակադեմիական հրատարակություններ, ժողովածուներ։


Երևան-Սոֆիա, 1961, № 51, նոյեմբերի 10-17
6
Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 70-ի հասնող գիտական
աշխատակիցները կենտրոնացած են հայ հին գրականության (5-18-րդ դարեր), նոր
գրականության (19 և 20-րդ դարեր՝ մինչև 1920 թ․), սովետահայ գրականության (1920
թ․ մինչև մեր օրերը), բնագիտության և հայ պարբերական մամուլի պատմության
բաժիններում։

Նախառևոլյուցիոն շրջանում և ոչ մի հայ գրողի երկերի գիտական


հրատարակություն չի եղել․ մինչդեռ սովետահայ գրականագետների ջանքերի
շնորհիվ ընթերցողն արդեն իր սեղանի վրա ունի հայ մեծանուն գրողներ Խ․ Աբովյանի
երկերի ակադեմիական հրատարակության 10-հատորյակը (10-րդ հատորը մամուլի
տակ է), Մ․ Նալբանդյանի երկերի 4-հատորյակը, Հ․ Թումանյանի երկերի 6-
հատորյակը, Գ․ Սունդուկյանի երկերի 4-հատորյակը (վերջին հատորը շուտով լույս
կտեսնի) և Հ․ Հակոբյանի երկերի 4-հատորյակը։

Ներկայումս ինստիտուտի բնագրագիտության բաժնի աշխատակիցները, ձեռքի


տակ ունենալով Գրականության և արվեստի թանգարանի հարուստ
հավաքածուները, վաստակավոր բանասերներ Ա․ Ինճիկյանի, Գ․ Ստեփանյանի և Հր․
Մուրադյանի ղեկավարությամբ պատրաստում են հայ դասական գրողներ Հ․
Պարոնյանի, Ռ. Պատկանյանի, Հ․ Հովհաննիսյանի, Ե․ Չարենցի երկերի գիտական
հրատարակությունները։ Այս նույն բաժնում պատրաստվում են նաև «Հայ գրողները
գրականության մասին» մատենաշարի հատորները, որտեղ ի մի են բերվում հայ
գրողների գեղագիտական հայացքները բնորոշող քննադատական հոդվածները,
ելույթները, տարբեր առիթներով հրատարակված կամ անտիպ ասույթները,
նամակները։ Արդեն առանձին գրքերով հրատարակվել են Րաֆֆին, Ե․ Չարենցը, Ա․
Բակունցը գրականության մասին ժողովածուները՝ ընդարձակ առաջաբաններով և
ծանոթագրություններով, տպագրության են պատրաստվում Գ․ Զոհրապի, Ա․
Արփիարյանի, Վ․ Տերյանի նույնանման ժողովածուները։

Գրականության ինստիտուտում լուրջ աշխատանք է ծավալված հայ


գրականության գիտական պատմությունը ստեղծելու ուղղությամբ։ Ընթերցողների
լայն շրջաններին արդեն ծանոթ են դեռևս 1944-1946 թթ․ ինստիտուտի
հրատարակած՝ ակադեմիկոս Մ․ Աբեղյանի «Հայոց հին գրականության
պատմություն» մեծարժեք աշխատության 2 հատորները, ինչպես և հայկական
միջնակարգ դպրոցների համար պատրաստված «Հայ գրականություն» եռահատոր
ձեռնարկը։

Եթե անցյալում մեծ աշխատանք է տարվել հայոց հին գրականության տարբեր


ժամանակաշրջանների ուսումնասիրության, նրա նշանավոր ներկայացուցիչների
երկերը հրատարակելու համար, ապա շատ քիչ բան է արվել ուշ միջնադարի, նոր և
նորագույն ժամանակների հայ գրականության ականավոր դեմքերի
ստեղծագործությունների հրապարակման և ըստ ամենայնի գնահատման
ուղղությամբ։ Հետևաբար հայ նոր գրականության գիտական պատմությունը
ստեղծելու նպատակով անհրաժեշտ էր նախապես բազմակողմանիորեն
ուսումնասիրել այդ ժամանակաշրջանների հայ գրականության ողջ ընթացքը,
7
խորապես թափանցել գրողների ստեղծագործությունների մեջ, բացահայտել
ժամանակաշրջանով պայմանավորված նրանց աշխարհայացքի հաճախ բարդ ու
հակասական բնույթը, վեր հանել նրանց երկերի գեղարվեստական ու
հասարակական արժեքը։ Այս իսկ նպատակով վերջին տարիների ընթացքում
Հայաստանում ստեղծված բազմաթիվ մենագրական հետազոտությունները
հնարավորություն ընձեռեցին ձեռնամուխ լինելու հայ նոր և սովետական
գրականության գիտական պատմությունը գրելուն։ Ինստիտուտի ջանքերով
հրատարակված մենագրություններից կարելի է հիշատակել ակադեմիկոս Ա․
Տերտերյանի «Պերճ Պռոշյան» և «Շիրվանզադեի գրական տիպերի
հանրագիտարանը», Խ․ Սարգսյանի «Միքայել Նալբանդյանի գրական
ստեղծագործությունը», Հր․ Մուրադյանի «Ռափայել Պատկանյան», Գ․ Ստեփանյանի
«Արփիար Արփիարյան», Ս․ Սարինյանի «Րաֆֆի», Ս․ Աղաբաբյանի «Նաիրի
Զարյան», «Գուրգեն Մահարի» և այլ մենագրությունները։ Մեծածավալ
ուսումնասիրություններ են գրվում Հովհ․ Թումանյանի, Ե․ Չարենցի և Դ․ Դեմիրճյանի
ստեղծագործությունների վերաբերյալ։

Հայ նոր գրականության պատմությունը ծրագրված է հրատարակել հինգ հատորով.


առաջին երկու հատորները, որին մասնակցել են ինստիտուտի, ինչպես նաև
ինստիտուտից դուրս աշխատող գրականագետները, արդեն պատրաստ են և
իջեցված են տպագրության։ Սովետահայ գրականության պատմությունը
պատրաստվում է երկու հատորով, որոնցից առաջինը լույս կտեսնի ընթացիկ
տարում։

Սովետահայ գրականության բաժնի աշխատակիցների ջանքերով կազմված և


հրատարակված է «Սովետահայ գրականության տարեգրությունը», մի աշխատանք,
որ հնարավորություն է տալիս օրը-օրին հետևելու մեր նորագույն գրականության
ժամանակագրությանը։ Լույս են տեսել նաև Խ․ Գյուլնազարյանի «Ակնարկներ հայ
մանկական գրականության», Ս․ Սարյանի «Սովետահայ արդի պատմվածքը», Ս․
Մանուկյանի «Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ
գրականության մեջ» և բազմաթիվ այլ ուսումնասիրություններ ժամանակակից
գրողների մասին։ Նույն այս բաժնում արդեն ավարտված է «Ակնարկներ սովետահայ
գրականության պատմության» երկհատոր աշխատության առաջին հատորը, որը Մ․
Գորկու անվան համամիութենական գրականության ինստիտուտի
համագործակցությամբ լույս պիտի տեսնի ռուսերեն լեզվով Մոսկվայում։

Վերջին տարիների ընթացքում բեղուն աշխատանք է տարվում հայ հին


գրականության բաժնում։ Այստեղ հիմնականում աշխատողների ուշադրությունը
կենտրոնացված է եղել միջնադարյան հայ բանաստեղծության ուսումնասիրության
հարցերի վրա։ Ինչպես հայտնի է, նախահոկտեմբերյան շրջանում միայն առանձին
արժեքավոր փորձեր են կատարվել հայտնաբերելու և հրատարակելու միջնադարյան
հայ տաղերգուների երկերը։ Ներկայումս Հայաստանի պետական ձեռագրատան՝
Մատենադարանի թանկարժեք գրչագիր մատյանների հավաքածուները
հետազոտման հարուստ հող են հանդիսանում մեր գրականագետների համար։

8
Արդեն հրապարակի վրա են Հովհաննես Երզնկացու, Խաչատուր Կեչառեցու,
Հովհաննես Թլկուրանցու, Մարտիրոս Ղրիմեցու երկերի ժողովածուները,
պատրաստվում են Կոստանդին Երզնկացու, Մկրտիչ Նաղաշի, Գրիգորիս
Աղթամարցու տաղերի գիտական հրատարակությունները։

Հայ գրականությունը, դժբախտաբար, չունի իր գրողների կյանքի մանրամասն


հուշագրությունները։ Այս բացը որոշ չափով լցնելու նպատակով ինստիտուտի մի
քանի գիտաշխատողներ աշխատում են առանձին հայ գրողների կյանքի և
գործունեության տարեգրությունների վրա։ Մի քանի տարի առաջ լույս է տեսել Ա․
Ինճիկյանի «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը»
աշխատանքը, որը մեծ ընդունելության է արժանացել։ Շուտով կավարտվի Պ․
Հակոբյանի «Խ․ Աբովյանի կյանքի և գործունեության տարեգրությունը» աշխատանքը։

Հայ պարբերական մամուլի հարցերով երկար տարիներ ինստիտուտում զբաղվել է


Հայկական ՍՍՌ ԳԱ ակադեմիկոս Ա․ Կարինյանը, որի քրտնաջան աշխատանքի
արդյունքը եղան «Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության» մեծածավալ
արժեքավոր հետազոտության առաջին և երկրորդ հատորները։

Հայ մամուլի հարուստ պատմությունը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և


հետազոտելու նպատակով ինստիտուտում կազմակերպված է հատուկ բաժին։

Գրականության ինստիտուտի աշխատակիցները տարիներ շարունակ մշակել են


հայ ժողովրդական բանահյուսության հարցերը։ Հետևելով այս բնագավառում հայ
բանահավաքների լավագույն ավանդներին, նրանք շարունակել են ժողովրդից գրի
առնել նրա բառ ու բանը, նրա ստեղծագործությունները։ Հայ բանագիտության մեջ
արժեքավոր ներդրում է եղել անխոնջ գիտնական Ա․ Ղանալանյանի «Հայկական
առածանին», որի երկրորդ հրատարակությունը լրացումներով ու մանրամասն
ցանկերով լույս տեսավ 1960 թվականին, Ա․ Ղանալանյանը այս տարի կավարտի մի
այլ, ոչ պակաս կարևոր, աշխատանքը՝ «Հայ ավանդապատումը», որտեղ հավաքված
են հայկական ժողովրդական ավանդությունները, պատմվածքները,
զվարճասությունները և փոքր ծավալի այլ նյութեր։

Հայ բանահավաքները երկար տարիներ մեծ խնամքով գրի են առել ժողովրդական


ստեղծագործության լավագույն նմույշները, այդ թվում և բազմաթիվ հեքիաթներ,
որոնք մեծ մասամբ չեն տպագրվել և մնացել են դիվաններում։ Ինստիտուտի
նախաձեռնությամբ ծրագրվեց հայկական ժողովրդական հեքիաթները հրատարակել
10 հատորով։

Հայ և օտար ժողովուրդների գրական դարավոր աղերսներն ու առնչությունները,


փոխադարձ ազդեցության բարդ ու խրթին հարցերը ուսումնասիրելու նպատակով
ինստիտուտում վերջերս կազմակերպվել է հատուկ խմբակ։

Ետպատերազմյան տարիներին հայ գրականագիտությունը համալրվեց նորանոր


երիտասարդ մասնագետներով, որոնք ավագ սերնդի գրականագետների հետ մեկտեղ

9
աշխատում են կյանքի հետ գրականության սերտ կապի ամրապնդման, իրենց
ժողովրդի մշակույթի հարստացման համար։

ՀԱՅ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ


(ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏՑՈՒ ՄԱՀՎԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)

Մինչև անցյալ դարի վերջերը հեռավոր Կոստանդնուպոլսի Էտիրնե-Գաբուի


հայկական գերեզմանատանը եղել է մարմարակերտ մի շիրիմ-հուշարձան, որի վրա
մեսրոպատառ ձոն է քանդակված եղել անխոնջ մանկավարժ ու գիտնական Գեորգ
Դպիր Պալատցու հիշատակին։

Նրա գրական հարուստ ժառանգությունից հետմահու հրատարակվել է միայն մի


աշխատություն՝ պարսկերեն-հայերեն բառարանը, հայ բառարանագրության մեջ
եզակի տեղ ունեցող մի ծավալուն ու օգտաշատ հուշարձան, որ իր կատարումով
կանգնած է եղել ժամանակի եվրոպական բառարանագիտության ամենաբարձր
մակարդակի վրա։ Նրա մահվանից անցել է ամբողջ մեկ ու կես դար և մեծանուն
գիտնականը հիշվել է միայն այս աշխատանքով։ Սակայն շատ ավելի մեծ է եղել նրա
վաստակը. վերջին տարիներս հրապարակված մի քանի հոդվածներ նոր լույս են
սփռում նրա գրական ժառանգության վրա, որը ձեռագիր վիճակում պահպանվում է
Վենետիկում, Պոլսում, Երուսաղեմում և մեզ մոտ՝ Երևանում։ Ապրելով ու
ստեղծագործելով 18-րդ դարի երկրորդ կեսին, այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ
հայ միտքը նոր վերածնունդ էր ապրում, Գեորգ Դպիրը ծավալել է մանկավարժական
ու գիտա-թարգմանչական բուռն գործունեություն և իր լուման մուծել լուսավորական
շարժման գործին։

Տիրապետելով բազմաթիվ լեզուների (եբրայերեն, հունարեն, լատիներեն,


արաբերեն, պարսկերեն և թուրքերեն), Գեորգ Դպիրը ոչ միայն թարգմանություններ է
կատարել այդ լեզուներից, դրանց համար կազմել քերականական ձեռնարկներ, գրել
պատմական ուսումնասիրություններ՝ մեծ չափով օգտվելով օտար
սկզբնաղբյուրներից, այլև զբաղվել է գրչությամբ՝ ճշգրտելով ու սրբագրելով
միջնադարյան հայկական առանձին հուշարձաններ։

Հատկապես բեղմնավոր է եղել նրա թարգմանչական գործունեությունն իր


գիտական գործունեության առաջին տասնամյակներում։ Այդ տարիներին,
հավանաբար գործնական նպատակներով, պարսկերենից նա թարգմանել է 13-րդ
դարի հեղինակ Աբդուլագիզ Աբդուլռահման Թաբրիզիի «Բանալի
աստղաբաշխության…» (1768 թ․), «Գիրք մեծագին և պատուական ականց…», որը
տպագրված է 1807 թ․ Կոստանդնուպոլսում, իսկ հունարենից թարգմանել է «Բան
յաղագս նաւապետաց՝ գափուտան կոչեցելոյ…» (1769 թ․) և շատ ուրիշ
աշխատություններ։ Նրա գրական թարգմանություններից կարևոր է հիշատակել


Հրապարակվել է «Գրական թերթում», 1963, № 2, հունվարի 11, էջ 2։
10
«Հայելի գրոցն Հոմերոսի, որ է արձակ պատմութիւն Իլիականին, թարգմանեալ ի յոյն
բնագրէ, յամին 1783 թ․», որը «Իլիականի» մեզ հայտնի առաջին հայերեն
թարգմանությունն է։

Գեորգ Դպիրի պատմագրական կարևոր ուսումնասիրություններից է «Գիրք


պատմութեան արքայից Օսմանեան զարմին…», որը ժամանակին օգտագործել է
Գաբրիել Այվազովսկին իր «Օսմանյան պատմության» համար։

Գեորգ Դպիրը հայ այն մտավորականներից է եղել, որ խորը գիտակցել է հնագույն


գրչագրերի արժեքն ու նշանակությունը մեր ժողովրդի պատմության ու մշակույթի
համար և մասնակցել է դրանց փրկության աշխատանքին՝ թե անձամբ արտագրելով և
թե՛ հավաքելով։ Ղալաթիայի մատենադարանի ձեռագրերի մեջ եղել են Խորենացու և
Եղիշեի պատմությունների դպիրյան այնպիսի արտագրություններ, որոնց հիմք-
օրինակները եղել են ընտիր, Եղիշեինը՝ 1167 թվականից։ Չպիտի մոռանալ նաև, որ
Գեորգ Դպիրի ջանքերով է վերջնական կորստից փրկվել ու համաշխարհային
գիտական հասարակայնության սեփականություն դարձել Եվսեբիոս Կեսարացու
«Քրոնիկոնի» աշխարհում միակ հայերեն թարգմանության օրինակը։ Նրա
արտագրությամբ է նաև պահպանվել, իսկ Ղևոնդ Ալիշանի ջանքերով հրատարակվել
հռչակավոր «Գիրք վաստակոցը»։

Սակայն Գեորգ Դպիրի գլուխգործոցը նրա պարսկերեն-հայերեն բառարանն է, որը


«Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից» խորագրով լույս է տեսել
1826 թվականին, Կոստանդնուպոլսում, Հակոբ Տյուզյանի հմուտ առաջաբանով և
անմիջական հսկողությամբ։ Այս բառարանը ոչ թե սոսկ «բառգիրք» է, ինչպես
անվանել է ինքը Դպիրը, այլ իրանական մշակույթի մի հանրագիտարան, որտեղ
կարելի է ամփոփ տեղեկություններ գտնել իրանական դիցաբանության,
առասպելաբանության, ժողովրդական ասացվածքների ու առածների,
սովորությունների ու բարքերի, վիպական հերոսների, ականավոր գիտնականների ու
բանաստեղծների մասին և շատ այլ հետաքրքիր նյութեր։ Բառարանում
յուրաքանչյուր բառահոդվածի համար տրված են ոչ միայն մի քանի իմաստներ, այլև
հայատառ պարսկերենով բերված են բազմաթիվ վկայակոչումներ իրանա-
տաջիկական դասական գրողներ Ռուդաքիից, Ֆիրդուսուց, Օմար Խայամից,
Սաադիից, Հաֆըզից և շատ ուրիշներից, անգամ առանձին դեպքերում այդ
վկայակոչումները թարգմանված են հայերեն, որով բառարանը էլ ավելի է
հարստանում և արժեքավորվում, մի բան, որ իր նմանը և նախատիպը չի ունեցել մեր
գրականության մեջ։

Իհարկե պարսկերեն-հայերեն բառարաններ ձեռագիր վիճակում եղել են և Դպիրից


շատ առաջ, դեռևս խոր միջնադարում, բայց մեզ ծանոթ այդ բառարաններից ոչ մեկը
Դպիրի աշխատանքի ո՛չ ծավալը, ո՛չ որակը և ո՛չ հարստությունը չի ունեցել։

Մոտ երեսուն տարվա գիտա-մանկավարժական ու թարգմանչական


գործունեությունից, ինչպես և բազմաթիվ բառարանների ու ձեռնարկների
համակողմանի ուսումնասիրությունից հետո է միայն Գեորգ Դպիրը լծվում իր

11
հոյակապ բառարանի ստեղծման աշխատանքներին։ Նախաձեռնելով այս դժվարին
գործը, Դպիրը առաջին հերթին ուսուցողական նպատակներ է հետապնդել։

Գեորգ Դպիրի բառարանը հարուստ է իր քերականական գիտելիքներով։


Բառարանում կան նաև պարսկերեն բառերի բազմաթիվ ստուգաբանություններ,
որոնք հիմնականում ճիշտ են։

Բառարանը իր հրապարակվելու օրվանից մինչև այսօր ամենուրեք օգտագործվում


է մեծ սիրով։ Դա գրական այնպիսի մի կոթող է, որից դեռևս շատ երկար ժամանակ
կարող են օգտվել և՛ պարսկերենը ուսումնասիրողը, և՛ ազգագրագետն ու բանագետը,
և՛ լեզվաբանն ու գրականագետը։

Գեորգ Դպիրի պարսկերեն-հայերեն բառարանը, փաստորեն փակելով հին և միջին


դարերի հայ և իրանական ժողովուրդների գրական կապերի պատմությունը,
միաժամանակ նոր ժամանակների մշակութային նոր փոխհարաբերությունների
սկիզբը դարձավ, իսկ ինքը՝ Գեորգ Դպիր Պալատցին, հանդիսացավ հայ
արևելագիտության հիմնադիրը։

***

Հայ մշակույթի օջախներից է Հայաստանի գիտությունների ակադեմիայի


գրականության ինստիտուտը, որ կրում է մեծավաստակ հայագետ Մանուկ Աբեղյանի
անունը։

Գրականագետների մի ստվար խումբ այստեղ լծված է հայ գրականության


գիտական պատմության ստեղծման դժվարին ու պատասխանատու աշխատանքին։
Բազմադարյան հայ գրականության ուսումնասիրումը կատարվում է
համակողմանիորեն՝ բանասիրությունը զուգադրվում է գրականագիտությանը․ մի
կողմից՝ հայ մշակույթի պատմության մեջ առաջին անգամ, հրապարակվում են հայ
դասական գրողների ստեղծագործությունների ակադեմիական
հրատարակությունները, հետազոտվում են նրանց գործունեության հետ առնչվող
տարբեր հարցեր, մյուս կողմից՝ գրական երկերի սոցիալական-գեղագիտական
արժեքի վերհանումով գծվում է հայ գեղարվեստական մտքի զարգացման
պատմությունը։

Հայրենական պատերազմի ծանր տարիներին՝ 1943 թվականին, ծնունդ առած այս


օջախը կարճ ժամանակում ծլարձակեց ու ընդարձակվեց։ Այստեղ ձևավորվեց
երիտասարդ գրականագետների մի ամբողջ հույլ, որ շարունակելով հայագիտության
ավանդները, զինված մարքսիստական գաղափարախոսությամբ՝ իր նոր խոսքով նոր
աստիճանի է բարձրացնում մեր գրականագիտությունը։


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1964, № 10։
12
Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ներկայումս ունի 6 բաժին՝
հայոց հին գրականության, հայ նոր (19-րդ դար) գրականության, սովետահայ
գրականության, բնագրագիտության, հայ պարբերական մամուլի պատմության և
գրական կապերի ու փոխադարձ ազդեցությունների։ Վերջին 10 տարում
ինստիտուտը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր Գուրգեն
Հովնանը։

Ինստիտուտի կազմավորման առաջին իսկ տարիներին՝ 1944-45 թվականներին


լույս տեսավ հայագիտության կարևորագույն աշխատություններից մեկը՝
ակադեմիկոս Մ․ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության»
երկհատորյակը։ Այս ուսումնասիրությունը հատկանշվում է փաստական նյութի
խորազնին ուսումնասիրությամբ, պատմական բազմաթիվ հարցերի բազմակողմանի
մեկնաբանումներով և, ամենակարևորը, երկերի վերլուծման գեղագիտական բարձր
մակարդակով՝ ուղենիշ հանդիսանալով հայ գրականագիտական մտքի զարգացման
ճանապարհին։

Գրականության ինստիտուտի աշխատանքները մինչև 1953 թվականը


հիմնականում ընթացել են Խ․ Աբովյանի, Մ․ Նալբանդյանի և Հ․ Թումանյանի երկերի
ակադեմիական հրատարակության, հայ գրականության պատմության եռահատոր
դասագրքերի ստեղծման և մի քանի տեսական խնդիրների մշակման ուղղությամբ։

1954 թվականից Հայաստանում նոր թափ ու ծավալ են ստանում հայագիտական,


այդ թվում և գրականագիտական ուսումնասիրությունները։ Անհատի պաշտամունքի
արատավոր հետևանքների վերացումը նպաստավոր պայմաններ ստեղծեց
վերանայելու և վերագնահատելու նաև գրականագիտական բազմաթիվ խնդիրներ։
Մեկը մյուսի հետևից սկսում են լույս տեսնել մեծ ու փոքր մենագրություններ,
հետազոտություններ՝ նվիրված 19-րդ դարի և սովետական շրջանի առավել ակնառու
գրողների կյանքին ու գործունեությանը, ընդհանուր գրականագիտական, ինչպես
նաև հայ ու օտար ժողովուրդների գրական կապերի ու փոխազդեցությունների
հարցերին։ Ինստիտուտի գիտաշխատողների ջանքերով ստեղծված կարևորագույն
ուսումնասիրություններից հիշատակելի են՝ ակադեմիկոս Ա․ Տերտերյանի «Պերճ
Պռոշյան» և «Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարան»
աշխատությունները, Հր․ Մուրադյանի «Ռափայել Պատկանյան» և «Դերենիկ
Դեմիրճյան», Գ․ Ստեփանյանի «Արփիար Արփիարյան», Վ․ Թերզիբաշյանի «Պետրոս
Դուրյան», Ս․ Սարինյանի «Րաֆֆի» և «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ
գրականության մեջ», Խ․ Սարգսյանի «Մ․ Նալբանդյանի գրական
ստեղծագործությունը», Ս․ Աղաբաբյանի «Ակսել Բակունց», Հ․ Մարգարյանի «Տիգրան
Կամսարական» և այլ մենագրություններ։

Հայ նոր և սովետահայ գրականությունների գիտական պատմության


բացակայության պայմանններում կարևոր դեր խաղացին գիտա-մասսայական
մատենաշարով ինստիտուտի հրատարակած 30-ից ավելի գրքույկները, որոնք
անմիջականորեն և հանրամատչելի եղանակով պատասխանում են շատ հարցերի,
համառոտակի գծում են առանձին գրողների դիմանկարները, բացահայտում են
13
նրանց դերը մեր գրականության զարգացման տարբեր ժամանակաշրջաններում։ Այս
շարքի գրքույկներից կարելի է հիշատակել Ա․ Ինճիկյանի «Ավետիք Իսահակյան», Ն․
Դաբաղյանի «Եղիշե Չարենց», Գ․ Ստեփանյանի «Հակոբ Պարոնյան», Ս․ Աղաբաբյանի
«Նաիրի Զարյան» և «Գուրգեն Մահարի», Ս․ Մանուկյանի «Վահան Թոթովենց» և
«Գեղամ Սարյան», Ա․ Զաքարյանի «Սուրեն Սպանդարյանը և գրականության
հարցերը», Ս․ Շտիկյանի «Ղևոնդ Ալիշանի հայրենասիրական պոեզիան», Մ․
Ֆետիսովի «Սովետական բազմազգ գրականության ստեղծագործական կապերի
ուսումնասիրման պրոբլեմները» և բազմաթիվ այլ աշխատություններ։

Վերջին տասը տարում մեծ առաջընթաց ունեցավ նաև հայ հին գրականության
պատմության առանձին հարցերի ուսումնասիրումը։

Ինստիտուտի համապատասխան բաժնում, որը ղեկավարում է գիտության


վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Խ․ Սարգսյանը,
հետազոտման առարկա դարձան հայ հին գրականության առավել քիչ
ուսումնասիրված 13-18-րդ դարերը, մասնավորապես այս շրջանի հայ տաղերգության
զարգացման պատմությունը։ Մի քանի տարիների ընթացքում հրապարակի վրա
դրվեցին Խաչատուր Կեչառեցուն, Հովհաննես Երզնկացուն, Կոստանդին Երզնկացուն,
Հովհաննես Թլկուրանցուն, Գրիգորիս Աղթամարցուն և Մարտիրոս Ղրիմեցուն
նվիրված գրքեր, որոնք, ի դեպ, բնորոշ են նրանով, որ տաղերգուների կյանքին ու
գործունեության, նրանց ստեղծագործությունների գեղարվեստական արժեքի
բացահայտման զուգահեռ ունեն նաև բնագրերի բաժին, որտեղ մատուցվում են
հեղինակների երկերի քննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով
հանդերձ։ Բաժնի աշխատակիցների մի մասը ներկայումս սկսել է մշակել
միջնադարյան հայ գեղարվեստական արձակի խնդիրները։

Գրականության զարգացման ներկա ժամանակաշրջանում, երբ օրեցօր աճում ու


ամրապնդվում են աշխարհի ժողովուրդների քաղաքական, տնտեսական ու
մշակութային կապերը, երբ տեխնիկայի աննախընթաց վերելքը իրար է մերձեցնում
ամենահեռավոր ժողովուրդներին, անկասկած կարևոր նշանակություն են ստանում
ժողովուրդների անցյալ ու ներկա կապերի, այդ թվում և գրական կապերի ու
փոխազդեցությունների ուսումնասիրման խնդիրները։ Հայ ժողովուրդը, որը դարավոր
կապեր է ունեցել հարևան և հեռավոր ժողովուրդների հետ, գրական փոխադարձ
կապերի հարուստ ավանդներ է կուտակել, որոնց մանրազնին ուսումնասիրումը
բացահայտում է մեր գրականության լայն շփումները, նրա լայնախոհությունն ու
դեմոկրատական սկզբունքները։

Գրական կապերի ուսումնասիրումը ինստիտուտում տարվում է վերջին


տարիներս կազմակերպված հատուկ բաժնում, որը ղեկավարում է բանասիրական
գիտությունների դոկտոր Ս․ Արեշյանը։ Այստեղ աշխատանքները հիմնականում
կենտրոնացված են հայ-ռուսական, հայ-վրացական, հայ-ֆրանսիական գրական
առնչությունների ուսումնասիրման խնդիրների վրա։ Արդեն հրապարակի վրա են
բանասիրական գիտությունների դոկտոր Գ․ Հովնանի երկարամյա աշխատանքի
արդյունք հանդիսացող «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում» երկհատոր
14
աշխատությունը, Ս․ Արեշյանի «Հայ մամուլը և ցարական ցենզուրան», Ա․ Բաբայանի
«Շիլլերը հայ գրականության մեջ և թատրոնում», Ա․ Երևանլիի «Հայ-ադրբեջանական
ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ», Հ․
Գասպարյանի «Վիկտոր Հյուգոն հայ գրականության մեջ» և շատ ուրիշ
հետազոտություններ։ Այս բնագավառի կարևոր հրատարակություններից է «Վ․
Բրյուսովը Հայաստանի և հայ մշակույթի մասին» արժեքավոր ժողովածուն, որտեղ ի
մի են բերված ռուս անվանի բանաստեղծի աշխատություններն ու ասույթները հայ
ժողովրդի մասին։ Ժողովածուն ռուսերեն լեզվով հրատարակվեց բանաստեղծի
ծննդյան 90-ամյակի առթիվ, իսկ մոտ ժամանակներս լույս կտեսնի նաև հայերեն։

Հայ գրականության զարգացման պատմությունը անքակտելիորեն կապված է նաև


հայ պարբերական մամուլի պատմությանը։ Մեր ժողովրդի ինքնատիպ
ճակատագիրը, նրա սփռվածությունը ողջ աշխարհով մեկ, բուռն սերը դեպի
արվեստներն ու գրականությունը իրենց անմիջական արձագանքն են գտել
պարբերական մամուլում, որը բացառիկ դեր է ունեցել հայ գեղարվեստական մտքի
ձևավորման ու զարգացման մեջ․ այստեղից և պարբերական մամուլի
ուսումնասիրման անհրաժեշտությունը։ Արդեն մի քանի տարի է, ինչ ինստիտուտում
ստեղծվել է հատուկ բաժին, որը ղեկավարում է ակադեմիկոս Արտաշես Կարինյանը։
Նրա «Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության» աշխատության լույս
տեսած Ա և Բ հատորները արժեքավոր ներդրում են հայ հասարակական մտքի
հետազոտման բնագավառում։ Բաժնում համախմբված գրականագետները
ներկայումս հետազոտություններ են կատարում 19-րդ դարի 60-ական թվականների,
սովետական ժամանակաշրջանի և սփյուռքահայ պարբերական մամուլի
պատմության առանձին հարցերի վերաբերյալ։

Ինստիտուտում տարվող կարևորագույն աշխատանքներից է հայ դասական


գրողների երկերի ակադեմիական հրատարակությունների նախապատրաստումը։
Այս գործը սկսվել է ինստիտուտի հիմնադրման առաջին իսկ տարիներից և
ներկայումս ավելի մեծ ծավալով շարունակվում է ականավոր գրականագետ Արամ
Ինճիկյանի ղեկավարությամբ։ Հանրապետության մեջ գրադարան-թանգարանային
գործի մեծ առաջընթացը, Ա․ Մյասնիկյանի անվան պետական գրադարանի,
Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի գրականության ու արվեստի և
պատմության թանգարանների պես մշակութային հարուստ կենտրոնների
գոյությունը լավագույն պայմաններ են ստեղծել մեր հեղինակների երկերի
ակադեմիական հրատարակության նախապատրաստման, գիտաշխատողների
ուսումնասիրություններն ու հետախուզումները ավելի խորն ու ամբողջական
դարձնելու համար։ Բնագրագիտության ասպարեզում ինստիտուտի նվաճումներն են
Խ․ Աբովյանի երկերի 10-հատորյակի, Մ․ Նալբանդյանի երկերի 6-հատորյակի, Գ․
Սունդուկյանի երկերի 4-հատորյակի, Հովհ․ Թումանյանի երկերի 6 հատորյակի և Հ․
Հակոբյանի երկերի 4-հատորյակի հրատարակությունները։ Ներկայումս
ինստիտուտը իրականացնում է Ռ․ Պատկանյանի, Հ․ Պարոնյանի, Հ․ Հովհաննիսյանի
և Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակությունը, որոնց առաջին մի
քանի հատորները արդեն հրապարակի վրա են։
15
Նման բազմաբովանդակ ու բազմակողմանի աշխատանքներն ու
ուսումնասիրությունները նպաստավոր նախադրյալներ դարձան առավել
պատասխանատու աշխատանքի՝ հայ գրականության պատմության ստեղծմանը
ձեռնամուխ լինելու համար։ Արդեն 1960 թվականից սկսեցին լույս տեսնել այս
աշխատանքի տարբեր բաժինները։ Նախ հրապարակվեց «Սովետահայ
գրականության պատմության» առաջին հատորը (ղեկավար՝ բանասիրական
գիտությունների դոկտոր Սուրեն Աղաբաբյան)։ Հատորն ընդգրկում է 20-30-ական
թվականների հայ գրականությունը։ Ավարտվել ու հրատարակության է հանձնվել
երկրորդ հատորը, որտեղ տրվում է Հայրենական պատերազմի, հետպատերազմյան և
ժամանակակից սովետահայ գրականության պատմությունը։ Ավելի մեծածավալ ու
բազմահատոր է «Հայ նոր գրականության պատմությունը» (ղեկավար՝ բանասիրական
գիտությունների թեկնածու Սերգեյ Սարինյան), որի առաջին երեք հատորները՝ 1830
մեծադիր էջերով արդեն լույս են տեսել։ Առաջին հատորը ընդգրկում է 18-րդ դարի
վերջին քառորդի և 19-րդ դարի 50-60-ական թվականները, երկրորդ հատորը՝ 19-րդ
դարի 70-80-ական թվականները։

Այս հատորներում տրված է հայ գրականության հնարավորին չափ ամբողջական


պատմությունը։ Հայ գրականությունը դիտված է համաշխարհային գրականության
զարգացման ընդհանուր պաստառի վրա։

Ինստիտուտի միջազգային կապերի ամրապնդումը, Հայրենիքի ու սփյուռքի միջև


գցված նոր կամուրջը, հայկական գաղթօջախներում լույս տեսնող պարբերականների
ու հրատարակությունների կենտրոնացումը մեր գրադարաններում, սփյուռքահայ
գրողների արխիվների ու նրանց ստեղծագործությունների առաքումը հայրենիք՝ ահա
այն դրական նախադրյալները, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում ավելի
մոտից զբաղվելոււ սփյուռքահայ գրականության հարցերով։

Մ․ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտը կոչված լինելով ստեղծելու հայ


գրականության համակողմանի գիտական պատմությունը՝ միջոցառումներ է մշակել
սփյուռքի հայ գրականության պատմության ուսումնասիրման համար։ Այս
բնագավառում առաջին քայլը հանդիսացավ 1962 թվականի դեկտեմբերին
հրավիրված գիտական նստաշրջանը՝ նվիրված Պոլսի, Լիբանանի, Ֆրանսիայի ու
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդի հայ գրականությանը։ Ծրագրվում է
առաջիկայում հրավիրելու սփյուռքահայ գրականության նվիրված երկրորդ
նստաշրջանը, որտեղ կարդացվելիք գիտական զեկուցումները կհրատարակվեն
առանձին գրքով։ Գրականության ինստիտուտի մի քանի գիտաշխատողներ
ուսումնասիրություններ են պատրաստում ֆրանսահայ ու ամերիկահայ, ինչպես նաև
Լիբանանի ականավոր հայ առաջադիմական գրողների մասին։

Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատանքների հորիզոնի


մեջ են մտնում նաև գրականագիտական այլևայլ հարցերի, հոբելյանական
տարեթվերի առիթներով Երևանում և Հայաստանի տարբեր վայրերում հրավիրվող
նստաշրջանները, միջհանրապետական խորհրդակցությունները։ Ինստիտուտի
գիտական աշխատակիցները մասնակցում են Միության տարբեր կենտրոններում,
16
ինչպես նաև արտասահմանում անցկացվող գրականագիտական կոնֆերանսներին
ու համագումարներին։

Գրականության ինստիտուտում մեծ ուշադրություն է նվիրվում երիտասարդ


գրականագետների պատրաստման գործին։ Բավական է հիշել, որ ինստիտուտում,
նրա գոյության 20 տարիների ընթացքում, պաշտպանվել են 95 դոկտորական և
թեկնածուական դիսերտացիաներ, ընդ որում մեր հանրապետության
գրականագետների մի զգալի մասը իր մասնագիտացումը ստացել է գրականության
ինստիտուտի համերաշխ միջավայրում։

Գրականության ինստիտուտը ցանկալի այն վայրն է, որտեղ լինում են


արտասահմանից Հայաստան ժամանած հայագետներն ու գրականագետները,
մասնավորապես սփյուռքահայ գրողներն ու մտավորականները։

Գրականության ինստիտուտը սերտ կապի մեջ է Լեհաստանի, Հունգարիայի,


Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի և այլ
երկրների գրականագետների հետ, որոնց պարբերաբար ուղարկում է իր կարևոր
հրատարակությունները։

ՇՆՈՐՀԱԼԻ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

«Գուցե դժվար լինի ձեզ համար հասկանալ այն խոր թախիծը, որ զգում են սփյուռքի
մտավորականները, իրենց մեկուսացած զգալով հայրենիքի վերածնության
աշխատանքից։ Մեզ տրված է հեռվից հիացողի և ծափահարողի կրավորական և
անօգնական դերը, մինչդեռ մեր բուռն ցանկությունն է լինել ասպարեզի վրա,
մասնակցել ստեղծագործ վերելքին և գտնվել երջանիկ հաղթանակների շքերթի մեջ»։

Հոգու խորքում սուր ցավ ես զգում, երբ ստիպված ես լինում համակերպվելու այն
դաժան իրողությանը, որ այս տողերի հեղինակը բազմաշնորհ Զորայր Միրզայանը
(1916-1964), պարսկահայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից
մեկը՝ այլևս չկա, որ նրա կյանքի թելը կտրվել է անժամանակ։

Թեհրանում է իր ողջ կյանքն ապրել նա։ Ծնվելով հայտնի թարգմանիչ, հայ


գրականության երախտավորներից մեկի՝ Հովսեփ Միրզայանի ընտանիքում, նա
հասակ է նետում գրականությամբ հագեցված միջավայրում, սնվում հայրենի և օտար
դասականների ստեղծագործություններով և ինքն էլ դառնում գրող ու թարգմանիչ։

Արևելքի ու արևմուտքի բախման կիզակետերից է Թեհրանը, հինավուրց Իրանի


մայրաքաղաքը․ փշրվում են դարերով սրբագործված բարքերն ու սովորությունները,
կյանքի հակասությունների ծայրահեղ բևեռացում է տեղի ունենում։ Պայքարի ալիքն
այստեղ մերթ դեպի վեր է խոյանում, մերթ սուզվում խորխորատները։


Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1965, № 4, օգոստոսի 22, էջ 7։
17
Ահա այս պայմաններում է ապրում կյանքի սիրով արբած, լույսի և արևի կարոտ
գրողը, մարդը՝ մտահոգված մարդու և աշխարհի ճակատագրով, հոգում անթեղած իր
աստանդական ժողովրդի ծանր բախտը, նրա հույսերն ու իղձերը, անսահման
կարոտը՝ նորոգ հայրենիքի նկատմամբ։ Դեռևս պատանի՝ Զորայրը հրապուրվում է
Թագորով, թարգմանում նրանից և 1932 թվականին, երբ մեծ գրողն այցելում է Իրան,
հանդիպում ունենում հետը։ Երբ հասունանում է, տարվում է Արևելքի մեծ
բանաստեղծներով, թարգմանում Օմար Խայամ ու Բաբա Թահեր, սիրահարվում
Տերյանին ու Չարենցին և գրում բանաստեղծություններ։ Հայրենի ու համաշխարհային
գրականության դասականները թևավորում են նրան, և նա փնտրում է, որոնում։

Զորայրի սիրտը բաբախում էր հայրենասիրությամբ։ «Նամակ Հայաստան գտնվող


բարեկամիս՝ բանաստեղծ Դևին» բանաստեղծության մեջ նա գրում է․

Ես չգիտեմ ո՛րն ասեմ, ես չեմ եղել մեր երկրում,

Չի ճաճանչել աչքիս մեջ նրա լույսը անհատնում,

Բայց երանի աչքերիդ, քո բիբերին երանի,

Ուր Մասիսն է ժայռացել փարթամությամբ ծիրանի։

Բեղուն է եղել Զորայր Միրզայանի գրիչը, նա գրել է բազմաթիվ խոհական ու


սիրային բանաստեղծություններ, փորձել է արձակի միջոցով թափանցել կյանքի
հատակը և ցույց տալ տնտեսական կարիքի ճիրաններում խարխափող
երիտասարդներին («Եվ կիսել պատառը»), հեղձուցիչ իրականության մեջ տապալվող
մարդուն («Մի մկան մասին»)։

Քաջ տիրապետելով պարսկերեն, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներին,


նա մեծ վարպետությամբ թարգմանել է Ֆիրդուսի ու Սաադի, Ջալալ Էդդին Ռումի ու
Հաֆեզ, Խաքանի ու Նիզամի, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական ու ռուսական
հանրահռչակ գրողներին։ Նա քաջատեղյակ էր ժամանակակից համաշխարհային
գրականությանը, որի լավագույն ներկայացուցիչներից կատարած վարպետ
թարգմանությունները հաճույքով են կարդացվում «Նոր էջի» հատորներում։

Նա երկար տարիների ընթացքում գրել է պարսից գրականության պատմությունը՝


հին ժամանակներից մինչև մեր օրերը, որի առանձին հատվածներն են միայն
հրատարակվել սփյուռքահայ մամուլում։

Զորայր Միրզայանի ստեղծագործություններից ու թարգմանություններից


առանձին գրքերով լույս են տեսել «Թաց մայթը» բանաստեղծությունների ժողովածուն,
«Աբու Ալի Սինայի կյանքը» ուսումնասիրությունը, Բաբա Թահերի «Քառյակները»,
Դոստոևսկու «Հնդիկը», Մարկ Տվենի «Պատմվածքները» եւ այլն․ իսկ որքա՛նն է
անտիպ մնացել…

Վերջերս Զորայրի գրչակիցները սիրով ու խնամքով ի մի են հավաքել ու


հրատարակել նրա բանաստեղծությունների ու պատմվածքների մի մասը՝ առանձին
գրքով։ Դա հարգանքի պսակ է նրա թարմ հողաթմբին։
18
ՊԱՐՍԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վերջերս Երևանում էր պարսիկ անվանի բանաստեղծուհի Ժալեն։ Նա Երևան էր


եկել իր ապագա պոեմի հայազգի հերոսուհու կերպարի կերտմանն անհրաժեշտ մի
շարք հանգամանքներ ուսումնասիրելու համար։

Երևանում Ժալեն եղավ պատմության թանգարանում, Մատենադարանում,


Էջմիածնում, լսեց «Անուշ» օպերան, դիտեց երգի-պարի անսամբլի պարերը, ներկա
գտնվեց Գոհար Գասպարյանի համերգին, հանդիպում ունեցավ ուսանողների հետ։
Բանաստեղծուհին մեծ ցանկություն ուներ լինելու որևէ գիշերօթիկ դպրոցում,
ծանոթանալու հայկական դպրոցի դրվածքին։ Նա զրույց ունեցավ Հայկական ՍՍՌ
լուսավորության մինիստրի տեղակալ ընկ․ Ս․ Մովսիսյանի հետ, գիշերօթիկ և
երկարօրյա դպրոցների տեսչական խմբի ղեկավար ընկ․ Մինասյանի ուղեկցությամբ
ամբողջ հինգ ժամ ծանոթացավ Նորքի գիշերօթիկ դպրոցին։

– Ասում են Երևանի ծաղկափթիթ գարունը անրջական է ու արբեցնող, – զրույցի


ժամանակ ասաց Ժալեն, – և նրա ոսկի աշունը ծիածանի կախարդական գույներով է
զարդարում այգիներն ու դաշտերը։ Ես այդ երկուսն էլ չտեսա, որովհետև մուսայի
հրամանով այս դարավոր ու պատմական քաղաքը ձմռանը եկա։ Եվ ուրախ եմ, որ
այդպես եղավ։ Ուրախ եմ, որովհետև դարերի փոթորիկների միջով անցած հայ
ժողովրդի արվեստն ու մշակույթը, տարվա ո՛ր եղանակին որ լինի, ցուցադրում է իր
վեհությունը։ Եվ բացի այդ․ երբ սպիտակ ձյունը նստում է Երևանի շենքերի վրա,
փողոցների մայթերին ու ծառերին, ամեն մի քայլափոխի մարդու երեսին ուղղված
սևորակ աչքերի բոցկլտուն կայծերն ավելի գեղեցիկ են դառնում։

Այս սև աչքերը տեսնելու հաճույքն ամենից շատ ես զգացի N 22 գիշերօթիկ


դպրոցում։

Ժամանակակից ամեն տեսակի հարմարություններով զինված և վեց հարյուր


երեխայի համար կազմ ու պատրաստ այս դպրոցը թառել է Նորքի բարձունքին։
Դպրոցի լուսառատ ու արևկա դասարանները, տեղանքի ընձեռած տեսարանների
գեղեցկությունն իրականացրել են մեծ Աբովյանի երազանքը՝ տեսնել իր ժողովրդի
զավակներին հոգեպես ու ֆիզիկապես գիտական ճշմարտացի եղանակով
դաստիարակված։

Ես անցա դպրոցի լայնարձակ ու մաքուր միջանցքներով, դիտեցի դասարանները,


լաբորատորիաները, որոնք այնքա՜ն խնամքով ու սիրով կահավորված էին
տեխնիկայի նորագույն սքանչելի հարմարանքներով։ Ինչպիսի՜ հոգացողություն։

Դասարաններից մեկում միանգամից այնքան պսպղուն աչքեր իմ վրա բևեռվեցին,


որ չգիտեի որին նայել։ Ակամայից ձեռքս դրի ինձ ամենամոտ երեխայի ուսին.


Հրապարակվել է «Սովետական դպրոց» շաբաթաթերթում, 1965, № 11, մարտի 12, էջ 1։
19
ընտրությունը ճիշտ էր կատարված․ փոքրիկ Սուրենը գերազանց
գնահատականներով սովորող աշակերտ էր, շախմատ խաղալիս նա միշտ հաղթում է
իր տարեկիցներին։

Հանկարծ իմ աչքերի առջև մի այլ տեսարան է բացվում։ Հայրենի Իրանում եմ․


Խուժիստան․ լուռ արմավենիներ, անտեր ու թափառական, մերկ ու բոկոտն, նիհար
կամ ուռած փորերով երեխաներ, կոպերը ուռած ու բորբոքված տրախոմայից․ նրանք
մագլցում են ծառերին կամ կեղտոտ ու ցեխոտ առվակներում մանր ձկներ ու որդեր են
փնտրում…

Անցյալի հուշը արցունքակալում է իմ աչքերը, ինչքան դժվար է արցունքները


թաքցնել, երբ պիտի ծիծաղել։ Բայց Սուրենն ու իր տարեկիցները, որոնք բոլորն էլ
ցնծության մեջ էին, ինձ նորից իրենց գեղեցիկ աշխարհն են վերադարձնում։ Ի՜նչ
տարբերություն․ սրանք նույնքան սիրելի են ինձ, որքան իմ որդին և իմ տարաբախտ
հայրենիքի զավակները։ Սրանք այսօրվա ազատ ու բախտավոր սերունդն են և
վաղվա հաղթական հերոսները։ Ո՞վ գիտի, գուցե Նորքի գիշերօթիկի այս երեխաների
մեջ ապագա տիեզերագնացներ են դաստիարակվում։

Թող վաղվա սերունդները կարիքի ու ցավի, ստրկության ու բռնության


դառնությունը չճաշակեն և պատերազմի անունը մարդկության պատմությունից
հավերժ ոչնչացնեն։ Թող նրանք հեռավոր աստղերի վրա երկրի երջանիկ
պատգամավորները լինեն։

ՆՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՅԻ 40-ԱՄԵԱՅ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

ԽՄԲ․ ԾԱՆՕԹ․-

1967 Սեպտեմբեր 23-ին, Երեւանի մէջ տեղի ունեցած Նոր Սեբաստիա աւանի
հիմնադրման 40ամեայ յոբելինական տօնակատարութեան ներկայ գտնուած են 700-ի
մօտ հանդիսականներ՝ ներառեալ պետական պաշտօնեաներ, մտաւորականներ եւ
հասարակական ծանօթ դէմքեր։

Ամբողջ տօնակատարութիւնը հեռուսատեսով (Television) տրուած է Երևանի եւ


շրջակայքի բնակչութեան և րատիոյով ձայնարձակուած մինչեւ Լիբանան, Սիւրիա եւ
Պարսկաստան։

Թէ՛ մեզի եւ թէ՛ անհատ հայրենակիցներու հասած նամակները կը փաստեն


վերոգրեալ երկիրները բոլոր խօսողներն ու գեղարուեստական փրօկրամը
յստակօրէն լսուած ըլլալը։

Ստորեւ տալով օրուայ գլխաւոր խօսող՝ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան


Մատենադարանի տնօրէնի տեղակալ, հայրենակից Բաբգէն Չուգասզեանի


Հրապարակվել է «Նոր Սեբաստիա» հանդեսում, 1967, տ․ 99։
20
խնամուած ելոյթի ամփոփումը՝ արտատպելով «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթէն,
արդար ըլլալու սիրոյն անհրաժեշտ կը գտնենք ճշդում մը կատարել։

Հայրենակից Չուգասզեան, անշուշտ հիմնուելով սխալ տեղեկութեան վրայ,


բոլորովին անգիտակցաբար, 80,000 տոլարի արժողութեամբ գործիքներու առաքումը
վերագրած է ուրիշին։ Ճշմարտութիւնն այն է, որ այդ մեծաքնակ առաքումը
կատարուեցաւ Պր․ Մեսրոպ Պաճագեանի ատենապետութեան շրջանին՝ ինչպէս
շեշտած էինք պարբերաթերթի նախորդ թիւով։ Այդ շրջանի Կեդրոնի Գործադիր
Մարմինը կը բաղկանար հետեւեալներէն․-

Մեսրոպ Պաճագեան՝ Ատենապետ

Գաբրիէլ Սերոբեան՝ Ատենադպիր

Համբարձում Խթիկեան՝ Գանձապահ

Պաճագեանի առաջնորդութեամբ եւ անվերապահ ջանքերով, ինչպէս նաեւ Դիւանի


անդամներու եւ իրենց պաշտօնակիցներու լրիւ գործակցութեամբ, կարելի եղած է այդ
մեծաքանակ առաքումը։

Փափաքելի էր անշուշտ, որ մեր երկու պատուիրակները, իրենց ելոյթի ընթացքին


ճշդէին այս պարագան, որպեսզի թէ՛ ներկաները եւ թէ՛ արտասահմանի
ունկնդրողները իրազեկ դառնային ճշմարտութեան։

40 տարի առաջ, վերածնուող Երեւանի հարաւ-արեւմտեան մասում, Հայաստանի


Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի որոշմամբ հիմնադրուեցին երկու փոքրիկ
ոստաններ, որոնք, ի յիշատակ պատմական Հայաստանի երբեմնի ծաղկուն երկու
քոյր քաղաքների՝ անուանուեցին Նոր Սեբաստիա եւ Նոր Մալաթիա։

Մի քանի ամիս առաջ մեծ խանդավառութեամբ տօնուեց Նոր Մալաթիայի


հիմնադրման քառասնամեակը, իսկ այս օրերին նշւում է Նոր Սեբաստիայի
յոբելեանը։

Սեբաստիան, Փոքր Հայքի այս գլխաւոր քաղաքը, իր դարաւոր պատմութեան


ընթացքում կրել է Կարիրա, Մեգալոպոլ, Դիոսպոլիս եւ ի վերջոյ՝ Սիվաս անունները։
Սեբաստիան վաղ ժամանակներում փոխնիփոխ եղել է պարսիկների, յոյների ու
հռոմէացիների գերիշխանութեան տակ, իսկ 4-րդ դարից մտել է Բիւզանդական
կայսրութեան մէջ։ 11-րդ դարում կարճ ժամանակով դարձել է Արծրունիների
մայրաքաղաքը։ Նոյն այդ դարում քաղաքն աւերուել է սելջուկների կողմից, իսկ 14-րդ
դարից ընկել է օսմանեան տիրապետութեան տակ։

Միջնադարեան օտար հեղինակները Սեբաստիան անուանում են «հռչակաւոր


քաղաք», «բարեբեր ու շինարար շրջան»։ Սեբաստիայի ծաղկման ժամանակներում
քաղաքի բնակչութեան թիւը հասել է 120 հազարի, ընդ որում՝ բնակիչների մեծ մասը
եղել են հայեր, որոնք իրենց ձեռքին են պահել քաղաքի ամբողջ տնտեսական կեանքը՝
մետաղի մշակութիւնը, պղնձէ առարկաների արհեստային արտադրութիւնը,
առեւտուրը։ Բաւական է յիշել, որ 20-րդ դարի սկզբներին Սեբաստիայում հայերը
21
ունէին 75 դարբնոց, 50 ոսկերչանոց, 200 կօշկակարանոց, իսկ հայ վաճառականների
թիւը հասնում էր ութ հարիւրի։ Այս թիւերը ինքնին խօսում են այն տնտեսական
վերելքի մասին, որ ապրում էր քաղաքը համաշխարհային առաջին պատերազմի
նախօրեակին։ Սակայն վրայ է հասնում 1915 թուականը։ Սեբաստիայի հայութիւնը,
որ տեսել էր ալփասլանների ու լենկթեմուրների նախճիրները, իր պատմութեան
ամենադաժան օրերն է ապրում․ պապենական հողից աքսորւում է ոչ միայն քաղաքի,
այլեւ ողջ վիլայեթի բնակչութիւնը, որի թիւը անցնում էր 350 հազարից։ Աւերւում են
շէն ու բարգաւաճ աւաններն ու գիւղերը։ Այս մեծ բռնագաղթից հրաշքով ազատւում
են շատ քչերը, որոնք հիւրընկալւում են օտար երկրներում՝ իրենց հետ տանելով
հայրենի երկրի անսահման սէրը, կարօտը, նրա սովորութիւններն ու աւանդները եւ,
ամենակարեւորը, յոյսը, դէպի ապագան, դէպի նոր վերածնունդ:

Եւ ահա եղեռնից մազապուրծ սեբաստահայերը առաջին համաշխարհային


պատերազմին յաջորդող աշխարհացունց իրադարձութիւններից ոգեւորուած
սփիւռքում ստեղծում են առանձին միութիւններ՝ նպաստելու հայրենի քաղաքի
վերաշինութեանը եւ օգնելու կարօտեալ հայրենակիցներին․ այս հիմքի վրայ էլ 1919
թուականին Նիւ Եորքում ծնունդ է առնում «Սեբաստիոյ Վերաշինութեան
Միութիւնը», որը 20-ական թուականներից յետոյ իր հայեացքն ուղղում է դէպի
վերածնուող հայրենիքը՝ Խորհրդային Հայաստան։ Այս կազմակերպութիւնը 1924
թուականին մի խնդրագրով դիմում է Հայաստանի կառավարութեանը, որպէսզի
հայրենիքում մի նոր աւան հիմնադրուի Սեբաստիայի անունով։ Բանակցութիւնները
աւարտւում են յաջողութեամբ եւ 1927 թուականին դրւում է աւանի հիմքը, որի
վերելքի գործին, բնակչութեան բարեկեցութեանը նպաստելու համար Հայաստանի
կառավարութեան տրամադրած նիւթական հսկայ միջոցներին իր բարոյական ու
նիւթական աջակցութիւնն է միացնում Սեբաստիայի հայրենակցական միութիւնը։

Աւանի հիմնադրմանը մեծապէս նպաստում են Հայաստանի Ժողկոմխորհի


նախագահի տեղակալ Արամայիս Երզնկեանը եւ հայրենակցականի ներկայացուցիչ,
ամերիկահայ ականաւոր հասարակական գործիչ Արամ Զարգարեանը։ Աւանի
կառուցման աշխատանքները ղեկավարելու համար Հայաստանի օգնութեան
կօմիտէին կից հայաստանաբնակ սեբաստացիներից կազմւում է շինարարական մի
յանձնաժողով, որի անդամները ամենայն նուիրուածութեամբ լծւում են աշխատանքի։
Նոր Սեբաստիայի առաջին տարիների բնակիչները սիրով են յիշում այս
յանձնաժողովի գործունեայ ղեկավարներ Յակոբ Վառեկեանին, Յարութիւն
Ճոպուլեանին, Գարեգին Էլմասեանին, Յակոբ Շահինեանին, Հրանտ Անսուրեանին,
Գարեգին Ալեքսանեանին։

Հայաստանի նոր աւանների՝ Նոր Սեբաստիայի, Նոր Խարբերդի, Նոր Մալաթիայի,


Արաբկիրի բնակիչները եղան մեծ եղեռնի արհաւիրքներից ազատուած բազմահազար
արեւմտահայեր. նրանք եկան օտար ափերից՝ յոյսով առլեցուն դէպի նորոգ
հայրենիքը, եկան ու լծուեցին երկրի շինարարութեան վեհ գործին՝ իրենց եղբայրների
հետ կիսելով վերելքի դժուարութիւնները եւ յաջողութիւնների ու յաղթանակների մեծ
բերկրանքը։

22
Առաջին սեբաստացիները, որոնք յանձն առան խոպան մի վայրում, քարերի ու
փշերի մէջ, վրանների տակ ապրելով իրենց հայրենի տան՝ Նոր Սեբաստիայի հիմքը
դնել, եղել են Նշան Սարդարեանը, Միրիջան Դեմիրճեանը, Եղիշէ Բոյաջեանը եւ մի
քանի ուրիշներ, որոնք հետագայում աշխատանքային նոր սխրանքներով
յաւերժացրին իրենց ծննդավայրի պայծառ անունը։

Սեբաստիայի Հայրց․ Միութիւնը, որը հետագայում վերանուանուեց


«Համասեբաստահայ Վերաշինաց Միութիւն», մօտ յիսնամեայ իր գոյութեան
ընթացքում ճիշտ կանգնած է եղել հայրենիքի կողքին, ապրել է նրանով, ոգեւորուել
նրա վերելքով, սատարել մասնաւորապէս Նոր Սեբաստիայի առաջին բնակիչներին,
«Արամեան-Այգ» դպրոցի հիմնադրմանը, աւանի տնտեսական առանձին
ձեռնարկութիւնների զարգացմանը, իսկ վերջին տարիներին իր միջոցներից 80,000
դոլար յատկացրել է գիտական այն սարքաւորումների համար, որոնք նուէր են
ուղարկուել Հայաստանի Գիտութիւնների ակադեմիային։

Երեւանի բուռն վերելքը, նրա սահմանների ընդարձակումը իր մէջ է առնում


նորաստեղծ աւանները, որոնք այսօր Երեւանի ծաղկուն շրջաններն են կազմում։ Նոր
Սեբաստիան ու Նոր Մալաթիան ընդգրկւում են Շահումեանի շրջանի մէջ՝ մաս
կազմելով մօտ 120,000 բնակչութիւն ունեցող մի հսկայ տնտեսական շրջանի։ Անցեալ
տարի Երեւանի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ ի բաւարարումն սեբաստահայերի
խնդրանքների, Շահումեանի շրջանի հիմնական պողոտան վերանուանուեց
Սեբաստիայի պողոտայ՝ մեծ ուրախութիւն պատճառելով հայրենիքում եւ սփիւռքում
ապրող սեբաստահայերին։

Անցնում ես մօտ երեք կիլոմետր երկարութեամբ լայնահուն այս պողոտայով եւ քեզ


ողջունում են ժամանակակից ոճով կառուցուած «Անի» կինոթատրոնը, նոր
սրճարանը, անցնում ես առաջ ու մեծ սեբաստացու՝ Դանիէլ Վարուժանի անունը կրող
միջնակարգ դպրոցն է, իսկ մի քիչ ներքեւ՝ Լենինի անուան մետաքսի կոմբինատը։ Եւ
այսպէս աջից ու ձախից նոր շէնքեր ու կառոյցներ՝ մինչեւ Էջմիածին տանող խճուղու
կամուրջը։ Իսկ այս բոլորի շուրջ այգիների ու ծառաստանների մէջ թաղուած
մենատներ, որտեղ իրենց հայաստանցի եղբայրների հետ բնակւում են հայրենիք
վերադարձած բազմահազար հայեր։

Սեբաստիայի թաղամասում 1937 թուականին եղել է մի դպրոց՝ 250


աշակերտներով, իսկ այժմ 4 միջնակարգ դպրոց կամ՝ 6,000 աշակերտներով։
Դպրոցները կառուցուած են գիտութեան ժամանակակից պահանջներով՝ հարուստ
փորձակայաններով, մարզական դահլիճներով։ 1938 թուականին թաղամասում
գոյութիւն է ունեցել մէկ մանկապարտէզ, իսկ այսօր 6 մանկապարտէզներում,
դաստիարակների ու բժիշկների ջերմ հոգատարութեան ու խնամքի ներքոյ ճռուողում
են 1,500 երեխաներ։ Շահումեանի շրջանի համար վերջերս կառուցուած «Անի»
կինոթատրոնի շէնքը ունի 600 տեղ, իսկ մասսայական գրադարանը՝ 25,000 կտոր
գիրք։

23
Նոր Սեբաստիայի կարեւորագոյն ձեռնարկութիւններից է Լենինի անուան
մետաքսի կոմբինատը, որի հռչակը վաղուց արդէն տարածուած է ամբողջ
Սովետական Միութեան եւ նրա սահմաններից դուրս։ Այս հսկայ կոմբինատը
հիմնադրուելիս՝ 1932 թուականին, ունեցել է միայն 10 աշխատող։ Հիմնադիրներն են
եղել Հ․ Վառեկեանը, Հ․ Ճոպուլեանը, Գ․ Ալեքսանեանը․ տնտեսութիւնը աշխատել է
ամենապարզ տնայնագործական եղանակով։ Ներկայումս այստեղ աշխատում են
աւելի քան 4․000 բանւորներ ու ծառայողներ, օրաւուր աճում են կոմբինատի
արտադրական կարողութիւնները։ Կոմբինատի տարեկան արտադրանքը 12,5 միլիոն
մետր է, մի թիւ, որ ծրագրւում է առաջիկայ տարիներին է՛լ աւելի մեծացնել։

Թաղամասի մի այլ ձեռնարկութիւնում լայն սպառման ապրանքների


ֆաբրիկայում, ամէն տարի արտադրւում է՝ 300․000 մետր գոբելեն, 20․000 մետր թավիշ,
600․000 մետր ներքնարկի կտոր, 30․000 հատ ներքնարկի երես, կահոյք եւ այլն։

Վերջին հինգ տարիների ընթացքում թաղամասում բացուել են 15 նոր փողոցներ,


որոնք կրում են մեր ժողովրդի ականաւոր զաւակներ Գրիգոր Զոհրապի, Լուկաշինի,
Վահան Միրաքեանի, Ռոմանոս Մելիքեանի եւ այլոց անունները։

Յայտնի է, որ պատմական Սեբաստիան եղել է հայ մշակոյթի խոշորագոյն


կենտրոններից մէկը։ Սեբաստիայի հայկական վանքերն ու եկեղեցիները եղել են
գրչութեան կարեւոր օջախներ։ Այսօր Մաշտոցեան Մատենադարանի հնագոյն
ձեռագրերի թուին է պատկանում 1066 թուականին Սեբաստիայում Գրիգոր քահ․
Ակոռեցու ընդօրինակած ու ծաղկած հռչակաւոր Աւետարանը։ 1915 թուականի
արհաւիրքի ժամանակ Սեբաստիայում պահւող հայկական բազմաթիւ արժէքաւոր
ձեռագրեր կորստեան մատնուեցին։

Հայ ժողովրդի պատմութեան մէջ յաւերժ գրանցուել են ականաւոր սեբաստացիներ՝


միջնադարեան տաղերգու Յովասափ Սեբաստացու, Մխիթարեան միաբանութեան
հիմնադիր Մխիթար Սեբաստացու, անմահ բանաստեղծ Դանիէլ Վարուժանի, եւ շատ
ուրիշների անունները։

Այս փառահեղ աւանդները բարձր են պահում հայրենիքում բնակուող


սեբաստացիներն ու նրանց շառաւիղները։ Այստեղ պէտք է յիշատակել
քաղաքացիական կռիւների մասնակից, այժմ անհատական թոշակառու Հ․
Անսուրեանին, Հայկական ՍՍՀ գիտութիւնների ակադեմիայի թղթակից-անդամ,
ֆիզիկո-մաթեմատիկական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր
Գուրզադեանին, դոկտոր-պրոֆեսոր Հ․ Փանոսեանին, Երեւանի պետական
համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, դոցենտ Կ․ Կարագեանին,
Երեւանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Ա․ Արամեանին եւ շատ այլ
անուններ։

Այսօր, երբ տօնւում է Նոր Սեբաստիայի հիմնադրման 40-ամեայ յոբելեանը,


հեռաւոր Ամերիկայից հայրենիք են եկել բազմաթիւ սեբաստացիներ, որոնք ի տես
իրենց բարգաւաճ հայրենիքի եւ ծննդավայրի անունը յաւերժացնող թաղամասի,
լցուած են անհուն երախտագիտութեամբ դէպի վերածնուած Հայաստանը։
24
ՆՈՐ ՍԵԲԱՍՏԻԱ 40

40 տարի առաջ, վերածնվող Երևանի հարավ-արևմտյան մասում, Հայաստանի


Ժողովրդական կոմիսարների Խորհրդի որոշմամբ հիմնադրվեցին երկու փոքրիկ
ոստաններ, որոնք, ի հիշատակ պատմական Հայաստանի երբեմնի ծաղկուն երկու
քույր քաղաքների՝ անվանվեցին Նոր Սեբաստիա ու Նոր Մալաթիա։

Մի քանի ամիս առաջ մեծ խանդավառությամբ տոնվեց Նոր Մալաթիայի


հիմնադրման քառասնամյակը, իսկ այս օրերին նշվում է Նոր Սեբաստիայի
հոբելյանը։

Սեբաստիան, Փոքր Հայքի այս գլխավոր քաղաքը, իր դարավոր պատմության


ընթացքում կրել է Կաբիրա, Մեգալոպոլ, Դիոսպոլիս և ի վերջո՝ Սիվաս անունները։
Սեբաստիան վաղ ժամանակներում փոխնիփոխ եղել է պարսիկների, հույների և
հռոմեացիների գերիշխանության տակ, իսկ 4-րդ դարից մտել է Բյուզանդական
կայսրության մեջ։ 11-րդ դարում կարճ ժամանակով դարձել է Արծրունիների
մայրաքաղաքը։ Նույն այդ դարում քաղաքն ավերվել է սելջուկների կողմից, իսկ 14-րդ
դարից ընկել է օսմանյան տիրապետության տակ։

Միջնադարյան օտար հեղինակները Սեբաստիան անվանում են «հռչակավոր


քաղաք», «բարեբեր ու շինարար շրջան»։ Սեբաստիայի ծաղկման ժամանակներում
քաղաքի բնակչության թիվը հասել է 120 հազարի, ընդ որում՝ բնակիչների մեծ մասը
եղել են հայեր, որոնք իրենց ձեռքին են պահել քաղաքի ամբողջ տնտեսական կյանքը՝
մետաղի մշակությունը, պղնձե առարկաների արհեստային արտադրությունը,
առևտուրը։ Բավական է հիշել, որ 20-րդ դարի սկզբներին Սեբաստիայում հայերն
ունեին 75 դարբնոց, 50 ոսկերչանոց, 200 կոշկակարանոց, իսկ հայ վաճառականների
թիվը հասնում էր ութ հարյուրի։ Այս թվերը ինքնին խոսում են այն տնտեսական
վերելքի մասին, որ ապրում էր քաղաքը համաշխարհային առաջին պատերազմի
նախօրյակին։ Սակայն վրա է հասնում 1915 թվականը։ Սեբաստիայի հայությունը, որ
տեսել էր ալփարսլանների ու լենկթեմուրների նախճիրները, իր պատմության
ամենադաժան օրերն է ապրում, պապենական հողից աքսորվում է ոչ միայն քաղաքի,
այլև ողջ վիլայեթի բնակչությունը, որի թիվը անցնում է 350 հազարից։ Ավերվում են
շեն ու բարգավաճ ավաններն ու գյուղերը։ Այս մեծ բռնագաղթից հրաշքով ազատվում
են շատ քչերը, որոնք հյուրընկալվում են օտար երկրներում՝ իրենց հետ տանելով
հայրենի երկրի անսահման սերը, կարոտը, նրա սովորություններն ու ավանդները և,
ամենակարևորը, հույսը դեպի ապագան, դեպի նոր վերածնունդ։

Եվ ահա եղեռնից մազապուրծ սեբաստահայերը առաջին համաշխարհային


պատերազմին հաջորդող աշխարհացունց իրադարձություններից ոգևորված

Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1967, № 39, սեպտեմբերի 20, էջ 3։
25
սփյուռքում ստեղծում են առանձին միություններ՝ նպաստելու հայրենի քաղաքի
վերաշինությանը և օգնելու կարոտյալ հայրենակիցներին․ այս հիմքի վրա էլ 1919
թվականին Նյու Յորքում ծնունդ է առնում «Սեբաստիո վերաշինության միությունը»,
որը 20-ական թվականներից հետո իր հայացքն ուղղում է դեպի վերածնվող
հայրենիքը՝ Խորհրդային Հայաստան։ Այս կազմակերպությունը 1924 թվականին մի
խնդրագրով դիմում է Հայաստանի կառավարությանը, որպեսզի հայրենիքում մի նոր
ավան հիմնադրվի Սեբաստիայի անունով։ Բանակցությունները ավարտվում են
հաջողությամբ և 1927 թվականին դրվում է ավանի հիմքը, որի վերելքի գործին,
բնակչության բարեկեցությանը նպաստելու համար Հայաստանի կառավարության
տրամադրած նյութական հսկա միջոցներին իր բարոյական ու նյութական
աջակցությունն է միացնում Սեբաստիայի հայրենակցական միությունը։

Ավանի հիմնադրմանը մեծապես նպաստում են Հայաստանի Ժողկոմխորհի


նախագահի տեղակալ Արամայիս Երզնկյանը և հայրենակցականի ներկայացուցիչ,
ամերիկահայ ականավոր հասարակական գործիչ Արամ Զարդարյանը։ Ավանի
կառուցման աշխատանքները ղեկավարելու համար Հայաստանի օգնության
կոմիտեին կից հայաստանաբնակ սեբաստացիներից կազմվում է շինարարական մի
հանձնաժողով, որի անդամները ամենայն նվիրվածությամբ լծվում են աշխատանքի։
Նոր Սեբաստիայի առաջին տարիների բնակիչները սիրով են հիշում այս
հանձնաժողովի գործունյա ղեկավարներ Հակոբ Վառեկյանին, Գարեգին
Ալեքսանյանին, Հարություն Ճոպուլյանին, Գարեգին Էլմասյանին, Հակոբ
Շահինյանին և Հրանտ Անսուրյանին։

Հայաստանի նոր ավանների՝ Նոր Սեբաստիայի, Նոր Խարբերդի, Նոր Մալաթիայի,


Արաբկիրի բնակիչները եղան մեծ եղեռնի արհավիրքներից ազատված բազմահազար
արևմտահայեր․ նրանք եկան օտար ափերից՝ հուսով առլեցուն դեպի նորոգ
հայրենիքը, եկան ու լծվեցին երկրի շինարարության վեհ գործին՝ իրենց եղբայրների
հետ կիսելով վերելքի դժվարությունները և հաջողությունների ու հաղթանակների մեծ
բերկրանքը։

Առաջին սեբաստացիները, որոնք հանձն առան խոպան մի վայրում, քարերի ու


փշերի մեջ, վրանների տակ ապրելով իրենց հայրենի տան՝ Նոր Սեբաստիայի հիմքը
դնել, եղել են Նշան Սարդարյանը, Միրիջան Դեմիրճյանը, Եղիշե Բոյաջյանը և մի
քանի ուրիշներ, որոնք հետագայում աշխատանքային նոր սխրանքներով
հավերժացրին իրենց ծննդավայրի պայծառ անունը։

Սեբաստիայի հայրենակցական միությունը, որը հետագայում վերանվանվեց


«Համասեբաստահայ վերաշինաց միություն», մոտ հիսնամյա իր գոյության ընթացքում
միշտ կանգնած է եղել հայրենիքի կողքին, ապրել է նրանով, ոգևորվել է նրա
վերելքով, սատարել մասնավորապես Նոր Սեբաստիայի առաջին բնակիչներին,
«Արամյան-Այգ» դպրոցի հիմնադրմանը, ավանի տնտեսական առանձին
ձեռնարկությունների զարգացմանը, իսկ վերջին տարիներին իր միջոցներից 70․000
դոլար հատկացրել է գիտական այն սարքավորումների համար, որոնք նվեր են
ուղարկվել Հայաստանի Գիտությունների ակադեմիային։
26
Երևանի բուռն վերելքը, նրա սահմանների ընդարձակումը իր մեջ է առնում
նորաստեղծ ավանները, որոնք այսօր Երևանի ծաղկուն շրջաններն են կազմում։ Նոր
Սեբաստիան ու Նոր Մալաթիան ընդգրկվում են Շահումյանի շրջանի մեջ՝ մաս
կազմելով մոտ 120․000 բնակչություն ունեցող մի հսկա տնտեսական շրջանի։ Անցյալ
տարի Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ ի բավարարումն սեբաստահայերի
խնդրանքների, Շահումյանի շրջանի հիմնական պողոտան վերանվանվեց
Սեբաստիայի պողոտա՝ մեծ ուրախություն պատճառելով հայրենիքում և սփյուռքում
ապրող սեբաստահայերին։

Անցնում ես մոտ երեք կիլոմետր երկարությամբ լայնահուն այս պողոտայով և քեզ


ողջունում են ժամանակակից ոճով կառուցված «Անի» կինոթատրոնը, նոր սրճարանը,
անցնում ես առաջ և մեծ սեբաստացու՝ Դանիել Վարուժանի անունը կրող միջնակարգ
դպրոցն է, իսկ մի քիչ ներքև՝ Լենինի անվան մետաքսի կոմբինատը։ Եվ այսպես աջից
ու ձախից նոր շենքեր ու կառույցներ՝ մինչև Էջմիածին տանող խճուղու կամուրջը։ Իսկ
այս բոլորի շուրջ այգիների ու ծառաստանների մեջ թաղված մենատներ, որտեղ իրենց
հայաստանցի եղբայրների հետ բնակվում են հայրենիք վերադարձած բազմահազար
հայեր։

Սեբաստիայի թաղամասում 1937 թվականին եղել է մի դպրոց՝ 250 աշակերտներով,


իսկ այժմ 4 միջնակարգ դպրոց կա՝ 6․000 աշակերտներով։ Դպրոցները կառուցված են
գիտության ժամանակակից պահանջներով՝ հարուստ փորձակայաններով,
մարզական դահլիճներով։ 1938 թվականին թաղամասում գոյություն է ունեցել մեկ
մանկապարտեզ, իսկ այսօր 6 մանկապարտեզներում, դաստիարակների ու
բժիշկների ջերմ հոգատարության ու խնամքի ներքո, ճռվողում են 1․300 երեխաներ։
Շահումյանի շրջանի համար վերջերս կառուցված «Անի» կինոթատրոնի շենքը ունի
600 տեղ, իսկ մասսայական գրադարանը՝ 25․000 կտոր գիրք։

Նոր Սեբաստիայի կարևորագույն ձեռնարկություններից է Լենինի անվան


մետաքսի կոմբինատը, որի հռչակը վաղուց արդեն տարածված է ամբողջ
Սովետական Միության և նրա սահմաններից դուրս։ Այս հսկա կոմբինատը
հիմնադրվելիս՝ 1932 թվականին, ունեցել է միայն 10 աշխատող։ Հիմնադիրներն են
եղել Հ․ Վառեկյանը, Հ․ Ճոպուլյանը, Գ․ Ալեքսանյանը․ տնտեսությունը աշխատել է
ամենապարզ տնայնագործական եղանակով։ Ներկայումս այստեղ աշխատում են
ավելի քան 4․000 բանվորներ ու ծառայողներ, օրավուր աճում են կոմբինատի
արտադրական կարողությունները։ Կոմբինատի տարեկան արտադրանքը 12,5 միլիոն
մետր է, մի թիվ, որ ծրագրվում է առաջիկա տարիներին է՛լ ավելի մեծացնել։

Թաղամասի մի այլ ձեռնարկությունում՝ լայն սպառման ապրանքների


ֆաբրիկայում, ամեն տարի արտադրվում է 300․000 մետր գոբելեն, 20․000 մետր թավիշ,
600․000 մետր ներքնակի կտոր, 50․000 հատ ներքնակի երես, կահույք և այլն։

Վերջին հինգ տարիների ընթացքում թաղամասում բացվել են 15 նոր փողոցներ,


որոնք կրում են մեր ժողովրդի ականավոր զավակներ Գրիգոր Զոհրապի, Լուկաշինի,
Վահան Միրաքյանի, Ռոմանոս Մելիքյանի և այլոց անունները։

27
Հայտնի է, որ պատմական Սեբաստիան եղել է հայ մշակույթի խոշորագույն
կենտրոններից մեկը։ Սեբաստիայի հայկական վանքերն ու եկեղեցիները եղել են
գրչության կարևոր օջախներ։ Այսօր Մաշտոցյան Մատենադարանի հնագույն
ձեռագրերի թվին է պատկանում 1066 թվականին Սեբաստիայում Գրիգոր քահ․
Ակոռեցու ընդօրինակած ու ծաղկած հռչակավոր Ավետարանը։ 1915 թվականի
արհավիրքի ժամանակ Սեբաստիայում պահվող հայկական բազմաթիվ արժեքավոր
ձեռագրեր կորստյան մատնվեցին։

Հայ ժողովրդի պատմության մեջ հավերժ գրանցվել են ականավոր սեբաստացիներ՝


միջնադարյան տաղերգու Հովասափ Սեբաստացու, Մխիթարյան միաբանության
հիմնադիր Մխիթար Սեբաստացու, անմահ բանաստեղծ Դանիել Վարուժանի, և շատ
ուրիշների անունները։

Այս փառահեղ ավանդները բարձր են պահում հայրենիքում բնակվող


սեբաստացիներն ու նրանց շառավիղները։ Այստեղ պետք է հիշատակել
քաղաքացիական կռիվների մասնակից, այժմ անհատական թոշակառու Հ․
Անսուրյանին, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ,
ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր
Գուրզադյանին, դոկտոր-պրոֆեսոր Հ․ Փանոսյանին, Երևանի պետական
համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, դոցենտ Կ․ Կարագյանին,
Երևանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Ա․ Արամյանին և շատ այլ
անուններ։

Այսօր, երբ տոնվում է Նոր Սեբաստիայի հիմնադրման 40-ամյա հոբելյանը,


հեռավոր Ամերիկայից հայրենիք են եկել բազմաթիվ սեբաստացիներ, որոնք ի տես
իրենց բարգավաճ հայրենիքի և ծննդավայրի անունը հավերժացնող թաղամասի,
լցված են անհուն երախտագիտությամբ դեպի վերածնված Հայաստանը։

Ռ. ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Տարիներ առաջ Փարիզի Նուպարյան մատենադարանին ի պահ է հանձնվում՝


հանգուցյալ Ռաֆայել Մարկոսյանի 36 թանկարժեք հայերեն ձեռագրերի հավաքածոն,
որը կտակված է եղել Սովետական Հայաստանին, բայց այդ մասին տեղյակ են եղել
միայն մի քանի հոգի՝ կտակակատարները։ Նրանցից ներկայումս կենդանի է միայն
Մարկոսյանի ծերունազարդ եղբայրը՝ Վահան Էսմերյանը, որը և անցյալ տարի
պատրաստակամություն հայտնեց ձեռագրերն ուղարկել հայրենիք։

Ձեռագրերի հիմնական մասը՝ 22 միավոր, Մաշտոցի անվան Մատենադարանը


ստացավ տարվա սկզբին, իսկ մնացյալ 14-ը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի
միջոցով՝ մի քանի օր առաջ։ Այս մատյաններն իրենց արժանի տեղը գրավեցին
Մատենադարանում՝ ստանալով 10․355-10․390 թվահամարները․ դրանք հայ

Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1968, № 35, օգոստոսի 28, էջ 4։
28
ժողովրդի հոգևոր գանձարանում կպահվեն հավերժ «Ռաֆայել Մարկոսյան
հավաքածո» վերտառությամբ։

Այս գրչագրերից յուրաքանչյուրը մեր ժողովրդի ու երկրի, նրա հարուստ մշակույթի


խոսուն վկան է։ Այստեղ դուք կհանդիպեք Անանիա Շիրակացու
ինքնակենսագրությանն ու խնդրագրքին, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու
բանաստեղծություններին, Մխիթար Երզնկացու թվաբանական խնդիրներին,
կծանոթանաք մեր համեստ գրիչների ու ծաղկողների, վարպետ արծաթագործների
նորանոր անունների։

Ձեռագրերն ընդօրինակված են հայ մշակույթի երբեմնի շեն կենտրոններում՝


Երզնկայում ու Խարբերդում, Զեյթունում ու Եվդոկիայում (Թոխաթ), Շոռոթում ու
Կաֆայում։ Ըստ ժամանակի՝ դրանք գրված են 12-19-րդ դարերում․ հնագույնը
թվագրված է 1160 թ․, իսկ նորագույնը՝ 1822 թ․։ 36 ձեռագրերից 14-ը մագաղաթյա են,
իսկ 22-ը՝ թղթյա։ Դրանցից 11-ը արծաթե դրվագված կազմեր ունեն։

Ձեռագրերից շատերն ունեն արժեքավոր մանրանկարներ, որոնց


ուսումնասիրությունը մի նոր էջ կավելացնի հայկական գրքային գեղանկարչության
պատմության մեջ։ Մեր առջև է 1201 թվականին Երզնկայի Ավագ վանքում
Ստեփանոս գրչի ընդօրինակած Ավետարանը, որի խորաններն ու անվանաթերթերը
արտակարգ հետաքրքրություն են ներկայացնում թե՛ զարդանկարների պարզությամբ
և թե՛ գույների սահմանափակությամբ։ Ուշադրության արժանի է ձեռագրի սկզբում
ամբողջ էջով մեկ տրված խաչը իր պատվանդանով և հիմքի երկու կողմերում
տեղադրված հավերժության խորհրդանշաններով․ այստեղ ակնհայտ է մեր
կոթողային քանդակագործության անմիջական ազդեցությունը և՛ ոճական, և՛
կատարողական առումով։

Միանգամայն այլ պատկեր է գծագրվում, երբ դիտում ենք շատ ավելի ուշ, 1661
թվականին, Եվդոկիայում (Թոխաթ) Մկրտիչ Ջահանկալի ընդօրինակած և ծաղկած
մատյանը․ նա հետևելով հանդերձ իր նախորդների ավանդներին, հեռանում է
նրանցից՝ միանգամայն ինքնուրույն հորինվածքային լուծումներ տալով տերունական
նկարներին և յուրովի մեկնաբանելով գրություններն ու կերպարների
հոգեբանությունը։ Այս իսկ տեսակետից բնորոշ են նրա «Մուտքը Երուսաղեմ» և
«Խորհրդավոր ընթրիք» պատկերները։

Մանրանկարներով հարուստ 1675 թ․ ծաղկված «Շարակնոցը» ուշադրություն է


գրավում թե՛ գծանկարի վարպետությամբ ու յուրօրինակ հորինվածքներով և թե՛
գունաշարի արտակարգ մեղմությամբ։

Պետք է մասնավորապես նշել, որ Մարկոսյան հավաքածոյի ձեռագրերը, սակավ


բացառությամբ, գտնվում են շատ լավ վիճակում, ունեն կաշվե և արծաթե կազմեր։
Արծաթապատ դրվագված նրբագեղ կազմերից մի քանիսը ունեն
արձանագրություններ և հիմնականում պատրաստված են 17-18-րդ դարերում
Եվդոկիայում. մի հանգամանք, որ վկայում է հայ արծաթագործության երբեմնի
ծաղկուն օջախի գոյության մասին։
29
Ուշագրավ է, որ 1636 թվականին Կոստանդնուպոլսում ընդօրինակված գրչագրի
արծաթապատ կազմը դրվագված է ո՛չ թե տերունական թեմաներով, ինչպես
ընդունված է եղել, այլ մեր պատմության կարևորագույն իրադարձությունների
պատկերներով․ կազմի վերջին երեսում Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ
թագավորին եւ Աշխեն տիկնոջը, իսկ ներքեւի երեսում պատկերված են հայոց գրերի
անմահ ստեղծող Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը։

Հավաքածոյի երեք արծաթյա կազմեր արծնապատված են։ Մատենադարանում


սակավաթիվ են նման կազմերը․ ստացված այս նոր միավորները նշանակալիորեն
համալրում են մեր հավաքածոները։

Ձեռագրերի հիշատակարաններն ու հիշատակագրութունները տալիս են նրանց


ստեղծման ժամանակ Հայաստանի դժնդակ պայմանների, ժողովրդի ծանր առօրյայի
և, ի վերջո, հենց իրենց ձեռագրերի հետաքրքիր պատմությունը։ Այս առումով
արժեքավոր են մասնավորապես 1591 թվականին Վարագա վանքում ընդօրինակված
Ավետարանի հիշատակարանը։ Գրիչ Բարսեղ Վարագեցին մանրամասն
նկարագրում է դարավերջի թուրք-պարսկական պատերազմների հետևանքով
Հայաստանում տիրող ծանր վիճակը։

1491 թվականին ընդօրինակված Ավետարանի հետագա


հիշատակագրություններից մեկից տեղեկանում ենք, որ ձեռագիրը ինչ-որ ժամանակ
գտնվելիս է եղել օտարի ձեռքում և 10 ֆլորինով (ոսկեդրամ) ետ է գնվել․ «Այս սուրբ
Ավետարանիս համբավ ելաւ Արզրումու քաղաքն։ Եվ ես, տեր Մկրտիչս, ելայ գնացի ի
Ալվար։ Առի զՄկիչն ու գնացի Ա(ր)զ(րու)մու քաղաք և գնացաք ի ոսկերիչ Միրաքն
(ոսկերչի են դիմել, որովհետև ձեռագիրը արծաթապատ է եղել․ այժմ միայն գամերի
հետքերն են մնացել)։ Առաք և գնացաք ի խոճայ Սքանդար… Առին և գին դրին Ժ ֆլոր․
ի անօրինաց ձեռաց առին։ Արդ և ես հալալ հնչիցս գնեցի և բերի յիշատակ ինձ և իմ
ծնողաց իմոց…»։

Եվդոկիայում 1636 թվականից առաջ գրված այն ժողովածուի մեջ, որտեղ կան
Շիրակացու երկերը, ընդօրինակված են նաև Մխիթար Երզնկացու (14-րդ դար) 15
թվաբանական խնդիրները և անանուն մի հեղինակի 7 այլ խնդիրներ։ Վերջիններս,
որոնք հավանաբար մինչ այժմ չեն հրապարակված, անշուշտ, կարող են
հետաքրքրական լինել․ այս խնդիրներից մի երկուսը ընդհանրություններ ունեն
Զաքարիա Սարկավագին (17-րդ դար) վերագրվող խնդիրների հետ։

Ձեռագրերի հետ Մատենադարանը Փարիզից ստացել է նաև դրանց ցուցակը․ 23


մատյան 1910 թվականին նկարագրել է Հ․ Սերոբե Ապտուլլան, իսկ մնացյալը մեզ
անհայտ մի այլ անձնավորություն։

Մարկոսյանի հայերեն ձեռագրերը հայրենիք առաքելու դժվարին գործը


սիրահոժար հանձն առնելու և երկար տարիներ խնամքով ու գուրգուրանքով դրանք
պահելու համար Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինությունը, ի նշան
երախտագիտության, հատուկ շնորհակալագրեր և «Մեսրոպ Մաշտոց»
հուշամեդալներ է ուղարկել Ռ․ Մարկոսյանի եղբայր, նրա կտակակատար պ․ Վ․
30
Էսմերյանին, Փարիզի Նուպարյան մատենադարանի տնօրեն պ․ Ա․ Սալմասլյանին և
ֆրանսահայ մշակութային միության վարչության անդամ պ․ Աղասի Դարբինյանին։

Ձեռագրերի հայրենադարձությունը շարունակվում է։

Այսպիսով, այսօրվա դրությամբ, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ


«Մատենադարանը», ունի 10․390 հայերեն հին ձեռագրեր, 66 նորագույն ձեռագրեր,
1903 պատառիկներ, 316 հայերեն համայիլներ և 1․669 օտար լեզուներով ձեռագրեր․
ընդամենը 14․344 միավոր։

Բ․ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Մաշտոցյան Մատենադարանի փոխտնօրեն

Օ․ ԵԳԱՆՅԱՆ

Գլխավոր ավանդապահ

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀՆՉՈՒՄ Է ՊԱՐՍԿԵՐԵՆ

Չափազանցություն է, բայց և միաժամանակ ճշմարիտ է, որ ամեն մի պարսիկ ինչ-


որ չափով բանաստեղծ է և մի փոքր էլ փիլիսոփա։

Ինչպիսի՞ հնչեղություն կունենա մեր ամենայն հայոց բանաստեղծը պարսկերեն,


ինչպե՞ս կընկալվի այնքան ազգային ու նույնքան համամարդկային մեծ լոռեցին։
Պատասխանը հոբելյանական հանդիսությունների օրերին Թումանյանից
թարգմանված, նրան նվիրված չորս գրքեր և բազմաթիվ հոդվածներ էին Իրանի
պարբերական մամուլում։

Թումանյանը նախկինում ևս մի քանի թարգմանություններ ունեցել էր, բայց


հարյուրամյակի կապակցությամբ նա արտակարգ մասսայականություն ձեռք բերեց․
լույս տեսած գրքերում Թումանյանը ներկայացվեց ավելի լրիվ, ավելի ամբողջական,
միաժամանակ պատճառ դառնալով ավելի մեծ խոսակցության հայ գրականության
մասին։ Այսպես՝ դոկտ․ Հրանտ Ղուկասյանի ջանքերով Սպահանում հրապարակվեց
հայ բանաստեղծների 330 էջանոց հատընտիր ժողովածուն «Անուշ» խորագրով.
այստեղ Թումանյանի հետ եկան և՛ Դոդոխյան, և՛ Իսահակյան, մինչև Շիրազ ու Սևակ,
Սահյան ու Կապուտիկյան։ Թովմասյան եղբայրների գրական ֆոնդի միջոցներով
պարսիկ բանաստեղծներ Նադեր Նադերփուրն ու Սայեն իրանահայ գրողներ Գ․
Խանենցի ու Ռ․ Բենի օժանդակությամբ Թեհրանում լույս ընծայեցին «Հուշամատյան
Թումանյանի» վերնագրով գիրքը, որտեղ թարգմանված են Թումանյանի մի քանի
բանաստեղծությունները, «Փարվանան» ու «Թմկաբերդի առումը»։ Ալեք Խաչատրյանի
թարգմանությամբ առանձին գրքով հրատարակվեցին «Փարվանան», «Աղթամարը» և
«Անուշը» (մեկենաս Ղուկաս Կարապետյան), իսկ Արա Հովհաննիսյանը

Հրապարակվել է «Գարուն» ամսագրում, գ․ 10, 1970։
31
հրապարակեց «Գիքորի» իր նոր թարգմանությունը, պարբերականներում
Թումանյանից թարգմանություններով հանդես եկավ Արման Հարությունյանը։

Հայ-իրանական գրական փոխհարաբերությունները դարերի պատմություն ունեն․


սկսած դեռևս 5-րդ դարից դրանք արտացոլված են մեր գրականության մեջ. հայ
պատմագիրները խոսում են երկու ժողովուրդների գրական-պատմական կապերի
մասին, վերապատմում են իրանական վիպական զրույցները (Ագաթանգեղոս,
Մովսես Խորենացի, Սեբեոս, Գրիգոր Մագիստրոս)։ Դասական պարսկական
գրականության հետ մեր հարաբերությունների առաջին փաստերը գալիս են 13-14-րդ
դարերից․ Ֆրիկի դիվանում պահպանվել է պարսկերենից թարգմանված մի քառյակ,
«Շահնամեն» հիշատակվում է Կոստանդին Երզնկացու մոտ, այդ իսկ
ժամանակներում հայերեն են թարգմանվում Նուշիրվանի խրատները, կազմվում են
պարսկերեն-հայերեն բառարաններ, հայկական տաղերգության մեջ մուտք են
գործում պարսկական բանաստեղծությանը բնորոշ առանձին տրաֆարետային
պատկերներ ու արտահայտություններ։ Ավելի ուշ՝ 18-19-րդ դարերում հայ
գիտնականների ջանքերով գրվում են ուսումնասիրություններ Իրանի պատմության,
պարսից լեզվի վերաբերյալ, թարգմանվում են պարսիկ դասականները։ Այդ
ավանդները շարունակվում են նաև մեր օրերում։

Իրանում հրատարակվող առանձին գրքերում հայկական գաղթօջախի


սկզբնավորումը դրվում է 17-րդ դարից, մինչդեռ, եթե անգամ հաշվի չառնվեն
պատմական Հայաստանի Հեր և Զարևանդ, Արտազ գավառների տեղաբնիկ հայերին,
որոնց հետնորդները մինչև այժմ էլ շարունակում են ապրել այդ վայրերում,
հայկական համայնքների առկայությունը Իրանում ավելի վաղ ժամանակների հետ է
կապվում։ Պետք է ենթադրել, որ դեռևս Սասանյանների գերեվարություններից շատ
առաջ, այն հեռավոր դարերում, երբ թե՛ Իրանում և թե՛ Հայաստանում իշխում էին
Արշակունիները, և սերտ հարաբերություններ կային երկու երկրների միջև, Իրանի
վարչական կենտրոններում ու քաղաքներում ապրելիս են եղել նաև հայեր։ Վերջերս,
ընդամենը մի քանի ամիս առաջ, Իրանի Խուժիստան նահանգի Շուշ քաղաքի
շրջանում հայտնաբերված Դարեհի արքայական պալատի արձանագրության մեջ
ասված է, որ պալատի կառուցմանը այլ ժողովուրդների հետ մասնակցել են նաև
հայերը. սրանք, ճիշտ է, կարող էին գերիներ լինել, բայց փաստը ինքնին կարևոր է,
որովհետև կարող էին և շինարար վարպետներ լինել, որոնք հաստատված են եղել
Իրանում։ Շատ ավելի ուշ, միջին դարերում, Իրանի հայկական գաղթօջախների
առկայությունն են վկայում 14-րդ դարի սկզբներին Սուլթանիա և Թավրիզ
քաղաքներում գործող հայկական եկեղեցիները, որոնք եղել են մշակութային կարևոր
կենտրոններ. այստեղ են գործել հայտնի մանրանկարիչ Ավագն ու ու գրիչ,
բանաստեղծ Սամվել Անեցին, որոնց ստեղծած ձեռագրերից մի քանիսը հասել են մեզ
և գուրգուրանքով պահվում են Մաշտոցյան Մատենադարանում։ Իրանահայ գաղութը
հետագայում մեծացավ ի հաշիվ Հայաստանից Շահ Աբասի կազմակերպած
բռնագաղթի, ինչպես նաև մեծ եղեռնի տարիներին Պարսկաստան ապավինած
արևմտահայության հոծ զանգվածների։

32
Պատմական ճակատագրի բերումով հայրենի երկրից վտարանդի դարձած հայերը,
լինելով աշխատունակ ու ձեռներեց, կարողացել են Իրանում ապրել իրենց
ինքնատիպ, ազգային կյանքով և միաժամանակ գործուն մասնակցություն ունենալ
հյուրընկալ երկրի տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի
առաջընթացին։ Իրանահայ ականավոր գործիչները մեծ ջանքեր են գործադրել երկու
ժողովուրդների հոգևոր մերձեցման համար և վաղուց անտի հետաքրքրվել են
պարսից գրականությամբ ու արվեստով։

Այս բոլորը, սակայն, հիմնականում եղել է միակողմանի. պարսիկները ավելի նվազ


են հաղորդակից եղել իրենց անմիջական հարևանի հոգևոր կյանքին։ Այստեղ այլ
գործոնների հետ մեկտեղ, հավանաբար, բացասական դեր է խաղացել իշխողի և
ենթակայի փոխհարաբերության խնդիրը։ Բարեբախտաբար, վերջին
տասնամյակներում պարսիկ մտավորականությունը նկատելի շահագրգռվածություն
է դրսևորում ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանն ու նրա
մշակութային արժեքներին։ Այս գործին մեծապես նպաստում են իրանահայ գրողներն
ու թարգմանիչները, գրականագետները, որոնք մեծ ջանքեր են գործադրում հայ և
պարսիկ գրական փոխադարձ կապերի ամրապնդման համար, որի հետևանքով
այսօր պարսկական հրատարակություններում ու պարբերականներում ավելի
հաճախ ենք հանդիպում հայ գրականությունից կատարված թարգմանությունների,
հայ արվեստի ու ճարտարապետության վերաբերյալ հոդվածների, որտեղ
դրվատանքի ու հիացմունքի խոսք է ասվում հայ ժողովրդի ստեղծագործական
ընդունակությունների, Իրանի հասարակական ու քաղաքական կյանքում հայերի
ունեցած դրական մասնակցության մասին։

Հայերենից պարսկերեն կատարվող թարգմանություններին մեծ սատար է


ներկայումս Թովմասյան եղբայրների գրական ֆոնդը, որի ջանքերը արժանի են
ամենայն խրախուսանքի։ Այս ֆոնդը հիմնադրվել է Թեհրանում 1964 թվականին և
նպատակ ունի հայ գեղարվեստական գրականության լավագույն և ընտիր երկերը
թարգմանաբար ներկայացնել պարսիկ ընթերցողներին։ Թովմասյան ֆոնդի
միջոցներով մինչև այժմ հրապարակվել են Գրիգոր Զոհրապի նորավեպիկները
(թարգմ․ Ալբերթ Բերնարդի), Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական
ճանապարհի վրա» (թարգմ․ Հարբիկ Թամրազյան), Մկրտիչ Արմենի «Հեղնար
աղբյուրը» (թարգմ․ Ե․ Փափազյան)։ Առանձին մեկենասների ու թարգմանիչների
ջանքերով պարսկերեն լույս են տեսել Րաֆֆու «Ոսկե աքաղաղը», Ա․ Իսահակյանի
«Աբու Լալա Մահարին» ու «Սասնա ծռերի» Լ․ Սյուրմելյանի մշակումը և այլ գրքեր։

Եւ ահա այս բոլորից հետո Թումանյանական օրեր․ չորս գիրք՝ գեղեցիկ ու


ճաշակով ձևավորված, խնամքով և հոգածությամբ հրատարակված։
Թարգմանիչներից յուրաքանչյուրը ձգտել է ամենայն կատարելությամբ ներկայացնել
հայ բանաստեղծին։ Այս իսկ նպատակով է, հավանաբար, որ թարգմանությունները
կատարված են հիմնականում ազատ հանգով՝ աշխատելով պահել բանաստեղծական
խոսքի պատկերավորությունը, նրա զգացմունքային ու հոգեբանական խորքը։ Ազատ
հանգի կիրառումը պատահական չէ․ հայ բանաստեղծության ազատ ու անկաշկանդ

33
մտածողությունը, տաղաչափական հարուստ ձևերը, գեղարվեստական բազմազան
հնարանքները շատ դժվար, եթե ոչ անհնարին կլիներ պարփակել միջնադարյան
արուզի սխոլաստիկ ձևերի մեջ, որից ձերբազատվում են անգամ իրենք՝
ժամանակակից առաջավոր պարսիկ գրողները։ Սակայն պետք է նշել, որ ազատ
հանգի համատարած կիրառումը տվյալ դեպքում վնասում է թարգմանվող երկի
հնչեղությանը, արվեստին։ Պետք է հաշվի առնել, որ բանաստեղծի խոսքը, նրա
բովանդակությունը բացահայտող կարևորագույն միջոցներից են թե՛
ստեղծագործության կառուցվածքը, և թե՛ տաղաչափությունը, հետևաբար և
թարգմանության ժամանակ առավելագույնը պիտի անել գտնելու համարժեք ձևեր։

Հայ գրականությունից պարսկերեն կատարված վերջին տարիների


թարգմանությունները կարևոր լումա են հայ-պարսկական գրական կապերի
պատմության մեջ և ըստ ամենայնի գնահատվում են ընթերցողների շրջանակներում,
արժեքավորվում են պարսկական պարբերական մամուլի էջերում։ Թումանյանի
աշխարհը, նահապետական կարգերի նրա քննադատությունը, ազատության ու
կատարելության ձգտող մարդու տենչերը, գեղեցկի, բարու նկատմամբ նրա
պաշտամունքը, նրա բանաստեղծությունների արևելյան գունագեղությունը, – այս
բոլորը հոգեհարազատ են ժամանակակից պարսիկ ընթերցողին, հինն ու հնացածը
մերժող նոր արևելցուն։ Պատահական չէ, որ պարսկական ամենատարածված
օրաթերթ «Էթթելաաթում» գրականագետ Բիժան Էմամին՝ համաձայնելով
Թումանյանի մասին Յունեսկոյի «Կուրյերի» հոդվածագրի հետ, նրան դնում է
Խայամի, Խաղանիի, Հաֆեզի մակարդակի վրա և հայտարարում, որ իրենց համար ևս
«թանկ է մեծ բանաստեղծի ծննդյան հարյուրամյակը»։ Թումանյանի հարյուրամյակի
առթիվ նրանից թարգմանություններ և նրա մասին հոդվածներ են տպագրել
«Ռոշանֆեքրը» («Մտավորական»), «Սեփիդ վա սիահ» («Սպիտակ և սև»), «Սոխան»
(«Խոսք»), «Օմիդե Իրան» («Իրանի հույսը»), «Խաք վա խուն» («Հող և արյուն»),
«Ֆիրդոսի» և այլ պարբերականներ։

Բանասիրական մի հարց

Թումանյանը «Թմկաբերդի առումը» պոեմում աշուղի բերանով վկայակոչում է


Ֆիրդուսուն․

Էսպես է ասել հընուց էդ մասին

Ֆարսի բյուլբուլը, անմահ Ֆիրդուսին,

Ինչը կհաղթի կյանքում հերոսին,

թե չլինի

Կինն ու գինին։

«Թմկաբերդի» պարսիկ թարգմանիչներ Սայեն ու Նադերփուրը թարգմանության


համառոտ ծանոթագրություններում նշում են, որ այս տողերի պարսկական բնագիրը
գտնելու իրենց և մի քանի շահնամեագետների ջանքերը ապարդյուն են անցել։

34
Մեզ թվում է Ֆիրդուսու անվան հիշատակումը այստեղ պատահական, կամ զուտ
բանաստեղծական ինչ-որ հնարանք չէ։

Գրականագետ Էդ․ Ջրբաշյանը իր «Թումանյանի պոեմները» աշխատության մեջ


հիշատակել է այս ավանդության մի քանի տարբերակներ։ Լեգենդի մի այլ տարբերակ
դեռևս 10-րդ դարում, կապված որոշակի պատմական ժամանակի ու որոշակի
պատմական անձանց հետ, մշակել է նաև Ֆիրդուսին իր «Շահնամեում»։ Այս
տարբերակի համառոտ բովանդակությունը հետևյալն է․

Արաբ Թայերը, որին Ֆիրդուսին առյուծասիրտ է անվանում, Շապուհ


երկայնաբազուկի մանկության տարիներին ասպատակում է Տիզբոն և գերի է
վերցնում պարսից թագավորի հորաքրոջը, որից և ծնվում է Մալեքեն։ Երբ Շապուհը
դառնում է 26 տարեկան, արշավում և շրջապատում է Թայերի բերդը։ Մալեքեն
բերդից տեսնում է երիտասարդ ու գեղեցիկ Շապուհին և սիրահարվում է նրան։
Դայակի միջոցով կապ հաստատելով Շապուհի հետ, Մալեքեն հարբեցնում է հորն ու
նրա մարտիկներին և բերդի դռները բացում է պարսից շահի առաջ։ Շապուհը տիրում
է բերդին և կնության է վերցնում Մալեքեին, իսկ Թայերին, որ Շապուհին հորդորում է
զգույշ լինել իր նենգ դուստրից, և դրանով իբր վիրավորում է Մալեքեին,
մահապատժի է ենթարկում։

Թումանյանը իր պոեմում դատապարտում է Թաթուլի կնոջ դավաճանությունը,


մինչդեռ Ֆիրդուսին, ընդհակառակը, արդարացնում է իր հերոսուհու արարքը,
որովհետև Մալեքեի հոգում հառնում է անարգված մոր՝ Սասանյան գերդաստանի
դստեր, վրեժխնդրությունը՝ թեկուզ հարազատ հոր նկատմամբ։

Ինչպես տեսնում ենք, երկու լեգենդների սյուժետային գծերում շատ


ընդհանրություններ կան։ Հենց այս ընդհանրություններն էլ մեզ հիմք են տալիս
ենթադրելու, որ Թմկաբերդի վերաբերյալ Լալայանցի վերապատմած ավանդության
հետ միաժամանակ Թումանյանին ինչ-որ ժողովրդական ասացողի կամ թեկուզ որևէ
աշուղի միջոցով հայտնի է եղել Ֆիրդուսու տարբերակը, որի համար և նա
հիշատակում է Իրանի անմահ բանաստեղծ Ֆիրդուսուն։

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

«…Զանհամար եւ զաննման սրբութիւնս եւ սպաս եկեղեցւոյն Տաթեւոյ՝ փարթամ եւ


հարուստ աթոռոյն, խաչ եւ վկայարանք յոսկւոյ եւ յարծաթոյ եւ անգին ակամբք եւ
անհուն մարգարտով զարդարեալ, եւ կտակարանք յոլովք, որք թուով աւելի քան զ10․
000… գերի վարեցան եւ ցան ու ցիր եղեն ընդ երեսս աշխարհի…»։

Հավանաբար եթե այս խոսքերը գրաբար չլինեին, շատերը կարծեին, որ դրանք մեր
ժողովրդի մոտիկ անցյալի դաժան օրերի նկարագրություններից փրցված տողեր են։


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1970, № 6։
35
Բայց ո՛չ․ միջնադարի խոշոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանն է այսպես սրտի
կսկիծով նկարագրում Հայաստան երկրի ծանր վիճակը, մեր մշակույթի
սրբությունների ալան-թալանը։

Անցնում են դարեր. ստեղծագործ ժողովուրդը մի կողմից կառուցում, իսկ մյուս


կողմից օտարերկրյա արշավողները ավերում են ու կողոպտում․ «…ապաբախտ եմք
առաւելապէս մեք… զի յաւուրս մեր բազմահարուստ գրատուն Այրարատեան աթոռոյ
սրբոյ կաթուղիկէ Էջմիածնի … կողոպտեալ յաւար մատնեցաւ…»։ Իսկ սա արդեն 19-
րդ դարի սկզբին Ներսես Աշտարակեցին է գրում։

Արևելյան Հայաստանը անցնում է ռուսական տիրապետության ներքո․ ավելի


ապահով է դառնում կյանքը, աշխուժանում է լուսավորական-կրթական գործը․
Էջմիածնի մատենադարանում նորից ձեռագրեր են հավաքվում, որոնց հիման վրա
ժամանակ առ ժամանակ առանձին աշխատություններ են հրապարակվում։ Սակայն
ձեռագրերի պահպանությունը այնքան անմխիթար է լինում, որ հայագիտության մեծ
երախտավոր Նիկողայոս Մառը անհուն ցավով է արձանագրում այդ վիճակը և
ափսոսում, որ ինքը նյութական հնարավորություն չունի օգնության հասնելու
մատենադարանին․ «Ավաղ, – գրում է նա, – որ ես տկար եմ և անընդունակ գոնյա
հիմա փոքր լումայով ամենասիրելի Մատենադարանին հօգնություն հասնել․ մի քանի
հարյուրյակ բավական է բոլորովին չար Ահրիմանի ձեռքից փրկելու այն թանգարանը,
որի իսկական արժեքը գնահատել միայն ապագային է թողյալ»։

Եվ ահա եկավ այդ ցանկալի ապագան, որը «Ահրիմանի ձեռքից» փրկեց ոչ միայն
մեր, այլև բազում այլ ժողովուրդների մշակութային գանձերը և դրանք ի սպաս դրեց
նոր կյանքի կառուցմանը։

Հայ ժողովուրդը խորհրդային կարգեր եկավ, ճիշտ է, բզկտված և արյունաքամ,


հետամնաց ու քայքայված տնտեսությամբ, բայց նա միաժամանակ իր հետ բերեց իր
մտավոր կարողությունների առհավատչյան՝ ձեռագիր մասունքների մի այնպիսի
հարստություն, որը ապրելու և գոյատևելու նրա իրավունքն էր հաստատում։ Եվ
պատահական չէ, որ հենց այդ ձեռագրերի գանձարանի հիմքի վրա 1921 թվականի
փետրվարին, Հայաստանի հեղափոխական կառավարության որոշմամբ, ստեղծվում է
Խորհրդային Հայաստանի առաջին գիտական օջախը՝ Կուլտուր-պատմական
ինստիտուտը։

Չափազանց պերճախոս է նաև այն, որ համաշխարհային առաջին պատերազմի


ժամանակ ապահովության համար Մոսկվա փոխադրված ձեռագրերը Հայաստան
վերադարձնելու խնդրով անմիջականորեն զբաղվում են Հայաստանի
կառավարության անվանի ներկայացուցիչներ Ս․ Լուկաշինը, Պ․ Մակինցյանը, Հ․
Կուսիկյանը և Ս․ Տեր-Գաբրիելյանը։

Դժվար էին ժամանակները․ հնի ու նորի պայքարը հաճախ ընթանում էր սուր


բախումներով ու հակասություններով, նորի կառուցման ճանապարհին թույլ էին
տրվում շեղումներ ու խոտորումներ, սակայն նպատակի հստակությունը
լիցքավորում էր վերածնվող ժողովրդին և նպաստում մեր մշակույթի անշեղ վերելքին։
36
Խորհրդային կարգերի առաջին տասնամյակները Մատենադարանի համար
բնորոշ էին ձեռագրերի հավաքչական աշխատանքով, դրանց ցուցակագրումով,
տարբեր բնույթի մատենագիտական ցանկերի կազմությամբ, որոնք հետագայում մեծ
չափով նպաստեցին անցյալի մեր քաղաքական պատմության և մշակույթի տարբեր
բնագավառների ուսումնասիրությանը։

Ձեռագրերի պահպանության ու հետազոտման գործը պատշաճ բարձրության վրա


դնելու մտահոգությամբ 1939 թվականին Մատենադարանը Էջմիածնից տեղափոխում
են Երևան՝ նրան հատկացնելով Ալ. Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի
նորակառույց շենքի մի մասը, իսկ 1946 թվականին նախաձեռնվում է
Մատենադարանի ներկա հոյակապ շենքի կառուցումը։

Նոր շենքում ստեղծված աննախընթաց պայմանները հնարավորություն տվեցին


ստեղծել ձեռագրերի հետազոտման մի ինքնատիպ ինստիտուտ, որը 1962 թվականին
անվանվեց հայ գրերի անմահ ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունով։

Վերջին տարիներին Մատենադարանում ոչ միայն ծավալվեցին լուրջ


գիտահետազոտական աշխատանքներ, այլև նոր թափ ստացավ ձեռագրերի
հավաքչական աշխատանքը։ Այս տարիներին Մատենադարանի ձեռք բերած հռչակը,
սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդումը և մասնավորապես Մատենադարանի
անձնակազմի անձնվեր աշխատանքը պատճառ դարձան, որ ձեռագրական նոր
գանձեր վերադառնան հայրենիք։ Եվ ահա այսօր Մատենադարանի հարստությունը
հաշվվում է՝ 10539 հայերեն և 1499 օտար լեզուներով ձեռագրեր, 329 հայերեն և 34
օտար լեզուներով հմայիլներ, 1910 հայերեն և 180 օտար լեզուներով պատառիկներ․
ընդամենը 14491 միավոր։ Վերջին 12 տարում աճը եղել է 2133 միավոր։

Մատենադարանում ծավալված գիտական աշխատանքը չի կարելի անջատել մեր


հանրապետության մեջ հասարակական գիտությունների բնագավառում տարվող
աշխատանքներից, որովհետև առանց տարիների ընթացքում Մատենադարանում
կազմված մատենագիտական ցանկերի, հեղինակային ցուցակների և տարբեր բնույթի
ուղեցույցների անհնարին կլիներ այն մեծ աշխատանքը, որ կատարվել և կատարվում
է հայագիտության բնագավառում։ Ակադեմիայի տարբեր հաստատությունների
աշխատակիցների, համալսարանի և ուսումնական բարձրագույն այլ
հաստատություների կողմից հրապարակված շատ կարևոր ուսումնասիրություններ
ստեղծվել են Մատենադարանի ընձեռած լայն հնարավորությունների հիման վրա։

Մատենադարանի անձնակազմի գիտական աշխատանքները ինստիտուտի


կազմակերպումից հետո դարձան էլ ավելի նպատակադիր ու ծրագրված։ Բավական է
ասել, որ 1959 թվականից մինչև 1969 թ․ ավարտը, ընդամենը տասը տարում,
Մատենադարանի աշխատակիցների ջանքերով լույս են տեսել 45 անուն գրքեր,
որոնցից մի քանիսը կոթողային հրատարակություններ են։ Հրատարակված
կարևորագույն աշխատանքներից առաջին հերթին պետք է նշել Մատենադարանի
համառոտ ձեռագրացուցակի երկու ստվարածավալ հատորները, որոնք Լ․
Խաչիկյանի և Ա․ Մնացականյանի ընդհանուր ղեկավարությամբ պատրաստել են Օ․

37
Եգանյանը, Ա․ Զեյթունյանը և Փ․ Անթապյանը։ Այս ցուցակներին են կցված Օ․
Եգանյանի կազմած տարբեր բնույթի ցանկերը, մասնավորապես ձեռագրերի հին և
նոր թվահամարների համեմատական տախտակները, որոնք դեպի մեր ձեռագրական
գանձերը տանող օգտաշատ և կարևոր բանալիներ են։ Այս երկու հատորները
հիմնական խարիսխը կհանդիսանան առաջիկա տարիներին պատրաստվելիք մայր
ցուցակի, որի աշխատանքները արդեն սկսվել են։

Հրապարակի վրա են պրոֆ․ Լ․ Խաչիկյանի համառ ջանքերով պատրաստված 14 և


15-րդ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարանների 4 հատորները, որոնք լուրջ
ներդրում հանդիսացան հայագիտության բնագավառում և որոնց համար հեղինակին
տրվեց Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակաբաշխության առաջին դափնին։

Հայագիտության մեծ ռահվիրաների ավանդներին հավատարիմ՝ Մատենադարանի


ծրագրերում ուրույն տեղ են տրված «Պատմագիրք հայոց» մեծարժեք մատենաշարի
գծով տարվող աշխատանքներին. վաղուց լույս են տեսել պրոֆ․ Ե․ Տեր-Մինասյանի
պատրաստած Եղիշեի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին», պրոֆ․ Կ․Մելիք-
Օհանջանյանի աշխատասիրությամբ Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմության»,
Կ․ Յուզբաշյանի պատրաստած Արիստակես Լաստիվերտցու «Պատմության» գիտա-
քննական բնագրերը։ Այս մատենաշարով պատրաստության ընթացքի մեջ են
Փավստոս Բուզանդի, Սեբեոսի, Սամուել Անեցու պատմությունների նոր
հրատարակությունները։

Հայաստանի և հարևան երկրների պատմության ուսումնասիրության համար


եզակի արժեք են ներկայացնում Մատենադարանի Դիվանում պահվող բազմահազար
փաստաթղթերը, որոնց հրատարակությամբ նոր ավանդ է ներդրվում մեր
պատմագիտական գրականության մեջ․ այս առումով պետք է հիշատակել դոկտ․ Հ․
Փափազյանի հրապարակած պարսկերեն հրովարտակների Ա․ և Բ․ հատորները,
ինչպես նաև վերջերս լույս տեսած «Կալվածագրերի» առաջին պրակը։ Այս
հատորները պարունակում են 14-17-րդ դարերի պարսկերեն, մասամբ նաև
արաբերեն արժեքավոր վավերագրերի վերծանված բնագրերը՝ հայերեն և ռուսերեն
թարգմանություններով, ունեն բնագրագիտական ու պատմա-բանասիրական բնույթի
ծանոթագրություններ և բնագրերում հանդիպող վարչա-տնտեսական, ագրարային
տերմինների հարուստ բառարաններ։

Լեհահայ գաղութի պատմության ուսումնասիրության համար որոշակի


հետաքրքրություն են ներկայացնում Վ․ Գրիգորյանի աշխատասիրությամբ լույս
տեսած «Կամենեցկ-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները
(16-րդ դ․)» և Հ․ Անասյանի կողմից տպագրության պատրաստված Հովհաննես
Կամենացու «Պատմութիւն պատերազմին Խոթինու» սկզբնաղբյուրը, իսկ հայ-
ռուսական հարաբերությունների պատմական կապերի համար պրոֆ․ Ա․
Աբրահամյանի «Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ-ռուսական
հարաբերությունների պատմությունից» և Հ․ Խաչատրյանի «Հայոց զորքը 18-րդ
դարում» գրքերը։

38
Նկատելի առաջընթաց է տեղի ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի
հուշարձանների ուսումնասիրման և հրատարակման ուղղությամբ, որոնք զուգահեռ
ունեցել են նաև ռուսերեն թարգմանություն։ 1956 թվականին պրոֆ․ Վ․ Չալոյանի
աշխատասիրությամբ լույս է տեսնում Հովհան Որոտնեցու «Վերլուծություն
«Ստորոգութեանցն» Արիստոտելի» քննական բնագիրը, իսկ 1960-ին Ս․ Արևշատյանի
Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» և ավելի ուշ՝ 1967-ին,
«Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտելի» երկերի գիտական բնագրերը։ Նորերս
Գ․ Գրիգորյանի աշխատասիրությամբ հրապարակվեց նաև Վահրամ Ռաբունու
«Լուծմունք «Ստորոգութեանցն» Արիստոտելի» քննական բնագիրը։ Փիլիսոփայական
այս շարքի հրապարակման գործում նշանակալի են Ս․ Արևշատյանի ջանքերը, որը
կամ անձամբ կազմել, կամ խմբագրել և կամ ռուսերենի է թարգմանել այդ երկերը։

Միջնադարյան գեղարվեստական գրականության հուշարձանների


հրատարակման գործում իրենց կարևոր լուման են մուծել դոկտ․ Ա․ Մնացականյանը
և Շ․ Նազարյանը, որոնք Մատենադարանի ձեռագրերի հիման վրա դեռևս 1951
թվականին համատեղ հրապարակել էին Նաղաշ Հովնաթանի
բանաստեղծությունները, իսկ 1958 թվականին լույս ընծայեցին Բաղդասար Դպրի
սիրո և կարոտանաց տաղիկները։ Միջնադարյան ժողովրդական երգերի գիտա-
քննական բնագրերը 1956 թվականին հրապարակեց Ա․ Մնացականյանը։
Գրականագետ Շուշանիկ Նազարյանի ջանքերի արդյունք են նաև ֆարման մանկան
միջնադարյան պոեմի, Պետրոս Ղափանցու, Հովհաննես Կարնեցու տաղերի
հրապարակումը՝ մանրամասն բանասիրական առաջաբաններով և
ծանոթագրություններով։

Հայ տաղերգուների մատենաշարը տարիների ընթացքում լրացնում են նաև


Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի
աշխատակիցները, որոնց աշխատասիրությամբ լույս են տեսել Խ․ Կեչառեցու,
Հովհաննես Երզնկացու, Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Թլկուրանցու,
Գրիգորիս Աղթամարցու տաղերը։

Միջնադարյան հայ արձակի հուշարձաններից 1969 թվականին լույս տեսան


Խիկար Իմաստունի խրատները, որոնց գիտա-քննական բնագիրը կազմել է Ա․
Մարտիրոսյանը։ Խիկարի խրատների հայկական խմբագրությունը այս գրքում
ներկայացված է իր տարբերակներով, որոնցից երկուսը 14-րդ դարի են, շատ ավելի
հին, քան մինչ այժմ հայտնի բոլոր խմբագրությունները (ասորական, արաբական,
հունական, սլավոնական, եթովպական)։

Մատենադարանում պատշաճ ուշադրություն է նվիրվում միջնադարյան հայ


լեզվաբանական երկերի ուսումնասիրությանն ու հրատարակմանը։ Այս
բնագավառում աշխատում են դոկտ․ Լ․ Խաչերյանը և Հ․ Ամալյանը։ Լ․ Խաչերյանի
երկու աշխատանքները՝ «Գրչության արվեստի լեզվական-քերականական
տեսությունը միջնադարյան Հայաստանում» և Եսայի Նչեցու «Վերլուծություն
քերականութեան», ինչպես նաև Հ․ Ամալյանի «Միջնադարյան Հայաստանի

39
բառարանագիտական հուշարձանները» մեծապես նպաստում են անցյալի հայ
լեզվաբանական տեսական ու գործնական աշխատությունների ուսումնասիրությանը։

Մատենադարանում առաջին քայլերն են արված ճշգրիտ գիտությունների


վերաբերյալ միջնադարյան հայ գիտնականների աշխատությունները հրապարակելու
ուղղությամբ․ հիշատակելի են դոկտ․ Ա․ Կծոյանի աշխատասիրությամբ լույս տեսած
Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» երկը, Մխիթար Հերացու
«Ջերմանց Մխիթարութեան» երկի ռուսերեն երկրորդ հրատարակությունը, որը
հրապարակվեց Հերացու ծննդյան 850-ամյա հոբելյանի առթիվ։ Այս թարգմանության
համար հիմք է հանդիսացել Հերացու աշխատության հայերեն քննական բնագիրը,
որը կազմել է Ս․ Լալաֆարյանը։

Վերջին տարիներին լույս տեսած մենագրություններից պետք է հիշել Ա․


Մնացականյանի «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը»
ուսումնասիրությունը, որը ունեցավ նաև ռուսերեն թարգմանություն։ Այս
ուսումնասիրությունը նվիրված է պատմական Հայաստանի արևելյան գավառների
բազմադարյան դպրության հետազոտությանը, մի լուրջ խնդիր, որը ըստ ամենայնի
առաջին անգամ է ամբողջական քննության առարկա դառնում։ Ծերունազարդ
գիտնական Ե․ Տեր-Մինասյանը վերջերս հրապարակեց «Միջնադարյան աղանդների
ծագման ու զարգացման պատմությունից» խորագրով իր մի նոր մենագրությունը,
որտեղ աղանդները իմաստավորվում են որպես հեթանոսական աշխարհայացքի
վերակենդանացում, արտաքին աշխարհի գաղափարների ներթափանցում։
Աշխատանքում տրված են աղանդավորական շարժումների աշխարհայացքի
հիմունքները, նրանց տարածման սահմանները։

Կարևոր մենագրություններից է նաև դոկտ․ Գ․ Աբգարյանի «Սեբեոսի


պատմությունը և Անանունի առեղծվածը» աշխատանքը, որը իր շուրջ լուրջ
հետաքրքրություն է առաջացրել և այդպիսով նորից քննարկման առարկա է դարձրել
Սեբեոսի Պատմությունը, նպաստել նրա բազմակողմանի հետազոտությանը։

Հայ մշակույթի ուրույն մի բնագավառն է հայ մանրանկարչական արվեստը, որի


գլուխգործոցները համաշխարհային արվեստի պատմության մեջ իրենց արժանի
տեղն են գրավել։ Այս բնագավառը երկար տարիներ ուշադրությունից դուրս է եղել և
եզակի մասնագետներ են զբաղվել դրանով։ Այս բացը լրացնելու նպատակով
Մատենադարանում զգալի աշխատանքներ են տարվում, նոր մասնագետներ են
պատրաստվում։ Հայ մանրանկարչության նկատմամբ օրավուր աճող
հետաքրքրությունը մասամբ բավարարելու համար 1967 թվականին հրապարակվեց
հանգուցյալ Լ․ Դուրնովոյի կազմած ալբոմը, որը մեծ ընդունելության արժանացավ թե՛
մեզ մոտ և թե՛ արտասահմանում, որի հետևանքով և 1969 թվականին ունեցավ
երկրորդ հրատարակությունը։

Մանրանկարչության պես թույլ է ուսումնասիրված միջնադարյան հայկական


երաժշտությունը։ Հայտնի է, որ խազերի բարդ թնջուկը լուծելու համար մեծ գործ է
կատարել անմահ Կոմիտասը․ սակայն նրա աշխատանքները կորել են մեծ եղեռնի

40
տարիներին։ Մատենադարանում ներկայումս այդ հարցերով է զբաղվում
երաժշտագետ Ն․ Թահմիզյանը, որի հրապարակած ուսումնասիրությունները նոր
խոսք են հանդիսանում միջնադարյան մեր երաժշտության պատմության մեջ։

Մաշտոցյան Մատենադարանում ծավալված գիտական աշխատանքների


պատկերը լրիվ չի լինի, եթե մենք չհիշենք նաև մեր սկզբնաղբյուրների ռուսերեն
թարգմանության խնդիրը։ Այդ բնագավառը մասնագետ թարգմանիչների պակասի
պատճառով երկար ժամանակ մոռացության էր մատնված։ Ներկայումս այս
ուղղությամբ կատարվում են առաջին քայլերը․ հրապարակի վրա են Կ․ Մելիք-
Օհանջանյանի և Շ․ Սմբատյանի կողմից ռուսերեն թարգմանված Կորյունի «Վարք
Մաշտոցի», Մ. Դարբինյանի թարգմանած «Սիմոն Լեհացու ուղեգրությունը» և
Զաքարիա Քանաքեռցու «Պատմությունը»։ Թարգմանությունների մի մասը լույս են
տեսնում Մոսկվայում «Արևելյան գրականության հրատարակչության» միջոցով․ մի
հանգամանք, որ մեծապես նպաստում է այդ սկզբնաղբյուրների տարածմանը ողջ
Սովետական Միության մեջ և արտասահմանում։

Թվարկված աշխատանքները չեն սպառում Մաշտոցի անվան հին ձեռագրերի


ինստիտուտում տարվող բազմաբնույթ աշխատանքները, բայց ասվածն էլ բավական է
մոտավոր ծանոթություն կազմելու հայ ժողովրդի մշակութային ամենամեծ
գանձատանը ծավալված հայրենանվեր գործունեության մասին։

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՋԵՅՄՍ ԱՆԴԸՐՎՈՒԴ

Ատրպատականում տարվող հնագիտական աշխատանքներից


ամենագայթակղիչը, հավանաբար, Թախտե Սուլեյմանի պեղումներն են։ Թախտե
Սուլեյմանը ավանդաբար համարվել է Զրադաշտի ծննդավայրը և Իրանի
հնագիտական լավագույն տեղավայրերից մեկն է։ Իրանում գերմանական
հնագիտական ինստիտուտի փոխտնօրեն դոկտ․ Վոլֆրամ Կլայսը, որը Թախտե
Սուլեյմանի նախնական պեղումների ղեկավարի տեղակալն էր, վերջին տարիներս իր
հիմնական ուշադրությունը բևեռել է ուրարտական հնությունների և հայկական
վանքերի վրա, որոնք գտնվում են Ռիզաիյե (Ուրմիա) լճից արևմուտք և հյուսիս-
արևմուտք։

Խոյի մոտ գտնվող Բաստամում Կլայսի կատարած ամենավերջին աշխատանքները


ցույց են տալիս Ռուսահինիլի քաղաքի կարևորությունը։ Այս տեղավայրը 200 տարի
շարունակ՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում, հայտնի է եղել ուրարտացիներին։ Այս
ժամանակաշրջանում ուրարտացիները իշխել են Երզնկայից մինչ Ռիզաիյե լիճը։


Հրապարակվել է «Գրական թերթում», 1970, № 21, մայիսի 22, էջ 3։
41
Մեծ ամրոցը, որի պատերն ու այլ մնացորդները բացում է Կլայսը իր խմբի հետ և
որն ունեցել է ոչ պակաս քան 850x400 մետր տարածություն, զարմացրել է պեղումներ
կատարողներին։ Ամրոցի մոտ գտնվող քաղաքը ունեցել է 600x300 մետր
տարածություն։

Այս ամրոցը ամենամեծն է Թուրքիայում և Սովետական Միությունում


հայտնաբերվածների մեջ, եթե չհաշվենք Վանում՝ ուրարտական նախկին
մայրաքաղաք Տուշպայում գտնվող երկու խոշոր ամրոցները։

Սովետական Միությունում պեղվել են երկու կարևոր բնակավայրեր՝ Արին-բերդն


ու Կարմիր բլուրը։

Թեհրանի թանգարանում պահվող մի արձանագրության օգնությամբ հնարավոր է


եղել պարզել, որ Բաստամը Ռուսա II թագավորի (մ․ թ․ ա․ 680-654 թթ․) հիմնադրած
քաղաքն է։ Այս արձանագրության մասին առաջին անգամ 1910 թ․ հիշատակել է
գերմանացի մի դիվանագետ, որը Եվրոպայից Իրան գալիս այն տեսել է Մակվի մի
հարուստ ընտանիքի տան պատի վրա։

Կլայսը հայտնաբերել է մեծ քանակությամբ կարմիր գույնի հղկված խեցեղեն ու


կարասներ, որոնք, ըստ նրանց վրա եղած արձանագրությունների, նախատեսված են
եղել գինու համար։ Բնակավայրը հայտնաբերելիս գտնվել են այս ու այն կողմ ցրված
արձանագրությունների բազմաթիվ բեկորներ։ Կլայսը ասում է, որ բլրի շուրջ
կառուցված հինգ մետր բարձրությամբ պատերը անհավատալիորեն կանգուն են
մնացել մոտ 2700 տարի։

Կլայսը Մակվի հյուսիս-արևմուտքում գտնվող Սանգարում, այլ ուրարտական


հնությունների հետ, գտել է նաև հիանալի պահպանված աստիճաններ։ Կլայսը լսել
էր, որ Մակվի մոտ մի քարայր կա։ Երբ նա 1967 թ․ գնում է այնտեղ, իջևանատան
տիրոջից իմանում է դրա տեղը և հենց այդ վայրում գտնում է ամրոցն ու նրա
մնացորդները։

Անցյալ տարի Իրանի ուրարտական մի այլ բնակավայր պեղել է անգլիացի Չարլզ


Բըրնին, բայց սպասվում է, որ առաջիկա ամռանը ամերիկյան մի հնագիտական
արշավախումբ կսկսի աշխատել Ռիզաիյե լճի հարավային ծայրում գտնվող
Հասանլուի մոտակայքի Կալաթգար բնակավայրում։

Կլայսը, որ նախքան Իրան գալը բավականին աշխատել է Թուրքիայի


ուրարտական հուշարձանների վրա, ասում է, որ Ուրարտուի հետ կապված շատ
հարցեր սպասում են պատասխանի։ Թավրիզ և Արդաբիլ քաղաքների միջև գտնվող մի
քանի վայրերում հայտնաբերվել են ուրարտական արձանագրություններ, բայց դեռևս
փաստեր չկան, որ ուրարտացիները հասած լինեն մինչև Կասպից ծով։ Կլայսը
վերջերս ձեռք է բերել ուրարտական մի անոթ, որը գտնվել է Կասպից ծովի
մոտակայքում. բայց սա, ինչպես ասում է նա, ցույց է տալիս միայն, որ տեղի
ժողովուրդը շփումներ է ունեցել ուրարտացիների հետ։

42
Անլուծելի է մնում նաև այն կարևոր հարցը, թե ազգակցություն եղե՞լ է արդյոք
ուրարտացիների և հայերի միջև։ Դարեհը արդեն ծանոթ էր հայերին և նրանց
հիշատակում է Բիսթունի արձանագրությունում․ նրանք պատկերված են նաև
Պերսեպոլսի բարձրաքանդակներում։ Արձանագրություններում վկայված է
«Ուրաշտու» անունը. Գիրշմանը գտնում է, որ Աքեմենյան մշակույթի վրա Ուրարտուի
նկատելի ազդեցությունը կա։

Հայկական վանքերը ցրված են Ատրպատականի ուրարտական տարածքի վրա, և


Կլայսը, հավանաբար, այս բնակավայրերի ու նրանց մնացորդների մասին ավելի շատ
բան գիտի, քան որևէ մեկը Իրանում։ Հայտնի են նրա կատարած աշխատանքները ս․
Թադեի հռչակավոր վանքում, որտեղ ամեն տարի հուլիս ամսին մեծ
ուխտագնացություն է լինում, և վերջերս նաև ս․ Ստեփաննոսի վանքում. այս երկուսն
էլ հայկական ճարտարապետության հոյակապ նմուշներ են։

Ս․ Ստեփաննոսի վանքը համարյա ռուսական սահմանի վրա է և դժվար է հասնել


այնտեղ։ Կլայսը նախ գնացել է Ջուլֆա, այնտեղից 11 կիլոմետր անցել է մեքենայով՝
մինչև Արաքս գետի Սեֆյան կամուրջի փլատակները, որտեղից էլ ոտքով երեք ժամ
քայլելուց հետո հասել է վանք։ Դիտելով Կլայսի լուսանկարած պատկերները, կարելի
է բաժանել այն հիացական տպավորությունը, որ նա ստացել է այդ հոյակապ վանքից։

Սքանչելի են վանքի դռները, քանդակները և նախագավիթը։ Վանքը հիմնականում


վերականգնվել է 17-րդ դարում, բայց ունի այնպիսի մասեր, որոնք հասնում են
առնվազն մինչև 13-14-րդ դարերը․ սրանք վկայում են, որ այստեղ դեռևս այդ
ժամանակներից շատ դարեր առաջ վանք է եղել։ Մոտակայքում նաև միջնադարյան
մի ամրոց կա։ Մակվի կողմերը առանձնապես ապահով չլինելու պատճառով
ճանապարհորդները անցյալում խուսափել են այս հետաքրքրական շրջանից, ուստի և
մինչև վերջերս վանքը ուշադրությունից դուրս էր մնացել։

Կլայսը ասում է, որ ինքը խոսել է հայերի հետ, որոնք իրենց աներկբայորեն


ուրարտացիների ժառանգորդներն են համարում․ «Ուրարտացիները պարտվել են
կա՛մ սկյութացիներից և կա՛մ մեդացիներից, – շարունակում է նա, – բայց մենք
չգիտենք՝ հայերը եղել են Ուրարտուի հետագա հաղթողնե՞րը, թե՞ նրանք նորեկների
և ուրարտացիների խառնուրդ են»։

Կլայսը Արևմտյան Ատրպատականում աշխատելիս նկատել է մի հետաքրքրական


երևույթ․ քարերը հաճախ մի կողմում ունեն ուրարտական արձանագրություններ և
մյուս կողմում՝ հայկական խաչեր ու արձանագրություններ։

Մինչև այժմ էլ լավ չի լուսաբանված, օրինակ, այն փաստը, թե ինչպես է, որ


Ֆրանսիայում շատ եկեղեցիներ կառուցված են հայկական ճարտարապետության
սկզբունքներով և նույնիսկ մի երկուսի հատակագիծը, ինչպես արդեն ցույց է տրված,
կրում է զրադաշտական մեհյանների նմանությունը։

Կլայսը նշում է, որ այս ազդեցությունների ամենախորհրդավոր օրինակներից մեկը


Փարիզի ս․ Շապելի բրոնզե հռչակավոր դարպասն է, որը թվագրվում է 13-րդ դար և

43
ունեցել է Նոյի տապան՝ գմբեթավոր կառույցով, ճիշտ և ճիշտ նման հայկական
կառույցներին․ «Շատ խորհրդավոր է, – ասում է Կլայսը, – թե ինչպես է նախագծողը
տեղյակ եղել հայկական գմբեթավոր շինություններին»։

«Քեյնան ինթերնեշընըլ»

1970 թ․, փետրվար, Թեհրան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԱՆԳԼԵՐԵՆ

Կոլումբիայի համալսարանը «Քաղաքակրթության տարեգրություններ, աղբյուրներ


և ուսումնասիրություններ» մատենաշարի 82-րդ հատորով 1969 թվականին անգլերեն
թարգմանությամբ լույս է ընծայել Կեղծ-Կալիսթենեսի «Ալեքսանդր Մակեդոնացու
պատմության» 5-րդ դարի հայկական տարբերակը։ Անգլերեն թարգմանությունը
կատարել և ներածությունը գրել է Նյու Ջըրսիի պետական համալսարանի դասախոս
Ալբերտ Մկրտչի Ուլոհոճյանը։

«Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» համաշխարհային գրականության այն


բացառիկ երկերից է, որ դարերի ընթացքում ուղի է հարթել դեպի բազմաթիվ
ժողովուրդների գրականությունները, թարգմանվել նրանց լեզուներով, տարածվել
բազմաթիվ տարբերակներով․ ըստ մասնագետների հաշվումների՝ այս պատմությունը
մինչև 17-րդ դար 24 լեզուներով ունեցել է 80 տարբերակ։

Ալեքսանդրի պատմության նման ժողովրդականությունը պետք է բացատրել նախ


և առաջ Ալեքսանդրի նկատմամբ ստեղծված պաշտամունքով, նրա՝ որպես արդար ու
հզոր արքայի, կերպարի իդեալականացումով, ինչպես նաև, որ շատ կարևոր է,
«Պատմության» գեղարվեստական առանձնահատկություններով՝ առասպելախառն ու
հրաշապատում բնույթով և վիպական դեպքերի աշխույժ ու հետաքրքիր
շարադրումով. հանգամանքներ, որոնք մեծապես հրապուրել են միջնադարի
ընթերցողին ու ունկնդրին։

Հայտնի է, որ դեռևս հին աշխարհում աստվածացվում և պաշտվում էին հզոր


տիրակալները։ Ալեքսանդրը նույնպես իր կենդանության օրոք աստվածացվել և
պաշտամունքի առարկա է դարձել։ Մեծ մակեդոնացու նկատմամբ եղած նման
վերաբերմունքը հետագայում դուրս է եկել հայրենի երկրի սահմաններից և
տարածվել է ողջ հելլենիստական աշխարհում, Մերձավոր ու Միջին Արևելքում։ Այս
պաշտամունքն այնպիսի ծավալներ է ստացել, որ անգամ Ալեքսանդրի հզորության
առջև ծնկի եկած երկրներում, ինչպես, օրինակ, Պարսկաստանում, նա տեղայնացվել
և իր երակներում իրանական արյուն կրող արքա է համարվել, իսկ հայերիս մոտ որոշ
գծերով ու արարքներով նույնիսկ նույնացվել է աստվածացված Քրիստոսի հետ։

Ալեքսանդր Մակեդոնացու պատմության հունական, ներկայումս գոյություն


չունեցող, հիմք-բնագիրը ստեղծվել է շատ վաղ ժամանակներում և վերագրվել է


Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1970, № 52, դեկտեմբերի 27, էջ 6-7։
44
Ալեքսանդրի ուսուցիչ Արիստոտելի ազգական և Ալեքսանդրի արշավանքներին
ուղեկցող նրա պատմաբան Կալիսթենեսին։ Այս վարկածը մասնագետների կողմից չի
հաստատվել. պատմության գրվելու ժամանակը դրվել է մեր թվականության 2-4-րդ
դարերի միջև, իսկ հեղինակը քաղաքացիություն է ստացել Կեղծ-Կալիսթենես
անվամբ։

Ալեքսանդրի պատմության հնագույն և լավագույն տարբերակը համարվում է 5-րդ


դարի հայկական թարգմանությունը։

Հայերեն բնագիրը, որը մեզ է հասել մի քանի խմբագրություններով և բազմաթիվ


ընդօրինակություններով, առաջին անգամ հրատարակվել է 1842 թ․ Մխիթարյանների
ջանքերով։ Սույն հրատարակությունն օտար շատ քիչ մասնագետների է հասանելի
եղել. ալեքսանդրագետների մեծ մասը հայերեն չիմանալու պատճառով հիմնականում
օգտվել է Յուլիուս Զախերի 1867 թ․ ուսումնասիրության մեջ հայկական տարբերակի
մասին տրված ընդարձակ ծանոթագրություններից։ 1896 թվականին Ռիխարդ
Ռաաբեն հունարենի է վերածել հայկական թարգմանությունը՝ հնարավորություն
տալով այսպիսով մասնագետներին առաջին անգամ անմիջականորեն հաղորդվելու
հայկական բնագրին։ Բարձր գնահատելով Ռաաբեի կատարածը, Ադոլֆ Աուսֆելդը
1907 թ․ գտնում է, որ գիտության համար ավելի մեծ ծառայություն կլիներ, եթե տրվեր
հայերենի բառացի թարգմանությունը։

Խնդրի հայ ուսումնասիրողների թիվը մեծ չի եղել․ առաջին խոսքը հայերեն բնագրի
1842 թ․ հրատարակության առաջաբանի հեղինակ հ․ Ռափայել Թրյանցինն է, որը
համառոտ տեղեկություններով ներկայացնում է հուշարձանը և ենթադրում, որ
Ալեքսանդրի պատմությունը հայերենի է թարգմանվել հինգերորդ դարում և
թարգմանիչն է քերթողահայր Մովսես Խորենացին։ Խորենացու թարգմանիչ լինելու
ենթադրությունը հետագայում հաստատեցին Նորայր Բյուզանդացին և ապա
մեծանուն հայագետ Հ․ Հակոբոս Տաշյանը, որի «Ուսումնասիրութիւնք Ստոյն
Կալիսթենեայ Վարուց Աղեքսանդրի» (1892) կոթողային աշխատությունը մի նոր խոսք
էր ալեքսանդրագիտության բնագավառում։

Հայկական թարգմանությունը մեզ է հասել 14-րդ դարի գրչությամբ և, հասկանալի


է, դարերի ընթացքում որոշ խմբագրումների անպայման ենթարկվել է։ Ալեքսանդրի
պատմության հայկական տարբերակի հիմնական խմբագրող հայտնի է 13-րդ դարի
բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին, որը իր կատարած աշխատանքի բնույթի մասին
խոսել է պատմության վերջին կցած բառառնությունների հիշատակարանում։ Այս
արժեքավոր հաղորդումից տեղեկանում ենք, որ նա, ձեռքի տակ ունենալով
պատմության մի հին ու խեղված օրինակ, ամբողջությամբ արտագրել է այն, սրբագրել
և անգամ լրացրել է չափածո հատվածներով, այսպես կոչված, կաֆաներով։
Կեչառեցու օրինակով 16-րդ դարում պատմությունը նոր կաֆաներով հարստացրել են
նաև Գրիգորիս Աղթամարցին ու Զաքարիա Գնունյաց եպիսկոպոսը։

Միջնադարյան այս անվանի տաղերգուները, լինելով միաժամանակ նկարիչներ,


իրենց ընդօրինակությունները պատկերազարդել են պատմության առանձին

45
դրվագները ներկայացնող մանրանկարներով, դրանով իսկ միջնադարյան հայկական
գրքային գեղանկարչությունը հարստացնելով աշխարհիկ բնույթի թեմաներով։

Հ․ Հակոբոս Տաշյանը իր վերոհիշյալ աշխատության մեջ քննելով և մանրազնին


բաղդատելով Խաչատուր Կեչառեցու օրինակը Մովսես Խորենացու, Թովմա
Արծրունու, Գրիգոր Մագիստրոսի և այլ հեղինակների երկերում Ալեքսանդր
Մակեդոնացու պատմությունից քաղված հատվածների հետ, ինչպես նաև
հետազոտելով հայերեն թարգմանության լեզվա-ոճական
առանձնահատկությունները, եկել է այն ճիշտ եզրակացության, որ խմբագրող
Կեչառեցու միջամտությունը աննշան է և հուշարձանի մեջ էական փոփոխություններ
չեն եղել, հետևաբար և հանձին այս տարբերակի մենք ունենք 5-րդ դարից մեզ հասած
մի թանկարժեք թարգմանություն։

Ա․ Ուլոհոճյանը, հենվելով Ֆ․ Պ․ Մագունի ուսումնասիրության վրա, հայտնում է,


որ Ալեքսանդր Մակեդոնացու պատմության ներկայումս Փարիզի ազգային
մատենադարանում պահվող հունական հնագույն տարբերակը (11-րդ դար)
ճշգրտված ու լրացված է 4-րդ դարի լատինական փոխադրության և հայկական
թարգմանության հիման վրա։ Բանասիրական այս չափազանց կարևոր փաստի լույսի
տակ միանգամայն փոխվում են ալեքսանդրագետների վարկածներն ու
ենթադրությունները հունական բնագրի և նրանից սկիզբ առած թարգմանությունների
վերաբերյալ։

Այս հարցերը, որոնք զբաղեցրել են թե՛ հելլենագետներին և թե՛ հայագետներին,


համառոտակի ու ամփոփ շարադրված են Ալեքսանդր Մակեդոնացու պատմության 5-
րդ դարի հայկական տարբերակի անգլերեն ներկա թարգմանության առաջաբանում։
Գրքի վերջում, ծանոթագրությունների բաժնում, ցույց է տրված, թե հայկական
թարգմանության համապատասխան պարբերույթները 11-րդ դարի հունական
տարբերակի որ պարբերույթների հետ են համընկնում։ Անշուշտ, այս համեմատական
տեղեկությունները մեծ չափով կարող են նպաստել մասնագետներին իրենց
ուսումնասիրությունների ընթացքում։

Ալեքսանդր Մակեդոնացու պատմության անգլերեն թարգմանությունը


մշակութային կարևոր երևույթ է։ Արժանին պիտի հատուցել երիտասարդ բանասեր
Ա․ Ուլոհոճյանին, որը կարողացել է համառ ու տքնաջան աշխատանքով
հաղթահարել գրաբարյան բնագրի ընձեռած դժվարությունները և միջազգային
բանասիրության հրապարակի վրա դնել հայ թարգմանական գրականության
հոյակապ հուշարձաններից մեկը։

46
ДАР МАТЕНАДАРАНУ

В 1922 году в Париже скончался Рафаэль Маркосян, собиратель памятников


древности. В его коллекции были и старинные иллюстрированные армянские
рукописные книги.

Маркосян всю жизнь мечтал об освобождении родины, о счастье своего народа. Ему
завещал он драгоценные рукописи.

Желание покойного осуществилось лишь совсем недавно. И сегодня на специальной


полке хранилища Института древних рукописей – в Матенадаране имени М. Маштоца
нашли свое истинное пристанище 37 драгоценных рукописей из коллекции
Маркосяна.

По времени эти рукописи относятся к XII-XIX векам: древнейшая датирована 1160


годом, а самая поздняя – 1822-м. Из 37 рукописей 14 пергаментных 23 – бумажных; 12
из них имеют серебряные чеканные переплеты. Бо՛льшая часть рукописей богато
иллюстрирована. Их изучение откроет новые страницы средневековой книжной
живописи. Встречаются и пергаментные защитные листы (форзацы), являющиеся
фрагментами весьма старинных рукописей (VII-IX веков). Они представляют большую
археографическую ценность.

Перед нами – Евангелие начала XIII века, переписанное в окрестностях г. Ерзынка.


Его титульные листы отличаются ясностью орнамента и нежной цветовой гаммой.

В фонде Маркосяна имеется рукопись, содержащая научные труды ученого VII века
Анания Ширакаци, арифметические задачи Мхитара Ерзынкаци (XIV век), а одна
рукопись целиком посвящена теоретическим вопросам средневековой музыки. В
отдельных рукописях сохранились стихотворения известного поэта X века Григора
Нарекаци и поэта XII века Нерсеса Шнорали.

Интересна история 37-й рукописи этого фонда. Сначала в Матенадаран поступило


36 рукописей, но с ними был каталог 1910 года, в котором значилась еще одна. Удалось
установить, что в 1919 году в Париже одну из своих рукописей Маркосян подарил
французскому общественному деятелю Дени Кошену. Дирекция Матенадарана
заинтересовалась ее судьбой. Стало известно, что сын Кошена проживает в Париже и
рукопись находится у него.

Дирекция Матенадарана обратилась к Кошену с просьбой предоставить рукопись,


чтобы пополнить фонд Маркосяна. Господин Кошен любезно отозвался на просьбу: он
вручил рукопись гостившему во Франции заместителю председателя исполкома
горсовета Еревана А. Арамяну для передачи ее в дар Матенадарану.


Հրապարակվել է «Книжное oбозрение» շաբաթաթերթում, Մոսկվա, 1970, № 48, նոյեմբերի 27, էջ 12։
47
По своему содержанию эта рукопись – сборник священных гимнов. Она переписана
в 1636 году и имеет чеканный серебряный переплет, исполненный в 1704 году. Этот
переплет является образцом прикладного искусства своей эпохи.

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԷՋԵՐԻՑ

Մաշտոցյան Մատենադարանի № 5622 ձեռագրի ճակատագիրը շատ բանով չի


տարբերվում հայերեն հազարավոր այլ ձեռագրերի պատմությունից․ սա ևս գրված է
այնպիսի օրերում, երբ հայոց աշխարհը տնքում էր օսմանյան լծի տակ, երբ ամենուր
բռնություն էր ու կամայականություն։

Ձեռագիրը կրում է հայոց 1149 թվականը (=1700): Այստեղ ընդօրինակված են


Հովհաննես Թլկուրանցու, Առաքել Սյունեցու առանձին ստեղծագործությունները,
«Պղնձե քաղաքի պատմությունը», ինչպես նաև բժշկագիտական երկեր։ Ձեռագրի
գրիչը Գրիգոր անունով ոմն քահանա է, որ մատյանը արտագրել է «Մերձ Դըլկաթայ
Մոկաց թաղին…

Ի դառն եւ ի նեղ ժամանակին,

Որ զօրացեալ է այլազգին,

Քանզի խրոխտայ մեր թշնամին՝

Զմեզ կլանել յորովայնին…

Ժլատ են «Պղնձե քաղաքի պատմության» ընդօրինակումն ավարտելու


կապակցությամբ գրչի թողած չափածո այս հիշատակարանի բառերը, սակայն
խոսուն են ու նրա հոգեկան խռովքը արտահայտող։

Գրիգոր Մոկացին. – այսպես ենք անվանում գրչին միջնադարի բազում


Գրիգորներից նրան տարբերելու համար,– բացի չափածո հիշատակարանից (էջ 56ա)
այս մատյանում ընդօրինակել է նաև ստորև ներկայացվող երկու ոտանավորները (էջ
107ա-109ա), որոնք ինչքան մեզ հայտնի է, մինչ այժմ չեն հրապարակվել։ Այս երկու
ոտանավորները ամենայն հավանականությամբ գրչի ստեղծագործությունն են,
որովհետև, նախ՝ դրանց լեզվա-ոճական ձևերում ու տրամադրության մեջ շատ
ընդհանրություններ կան, այնուհետև թե՛ հիշատակարանի և թե՛ առաջին
ոտանավորի թվականները («Ռ եւ հարիր քառսուն եւ Թ» =1700) նույնն են եւ ի վերջո
կարևոր հանգամանք է նաև այն, որ այդ ոտանավորները պահպանվել են միայն այս
մատյանում։

Առաջին ոտանավորի խորագրից՝ «Վասն գնալոյն մեր ի Կտցու անապատին, որ


ծովն զմեզ արգելոյր» և բանաստեղծության բովանդակությունից պարզվում է, որ այն
գրված է Վանա ծովի վրա տեղի ունեցած փոթորկի անմիջական տպավորության

Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1971, № 26, հունիսի 30, էջ 7։
48
ներքո, այն ժամանակ, երբ գրիչը իր ընկերակիցների հետ ուխտի է գնացել Կտուց
անապատ։ Երկրորդ ոտանավորը՝ «Տաղ գինու եւ ուրախութեան», հետաքրքիր է
որպես ժամանակի սեղանի երգ-բարեմաղթություն, որ ճշմարտացիորեն արտացոլում
է ուշ միջնադարի հայ մարդու կենցաղն ու սովորույթները, նրա կենսասիրությունը։
Երկու ոտանավորներն էլ, չնայած կրոնական շղարշին, հագեցած են ժողովրդական
պարզ ու անմիջական մտածողությամբ, աշխարհիկ տրամադրություններով։

Գրիգոր գրչի Վանա ծովի փոթորկին նվիրված ոտանավորը մի փոքրիկ մարգարիտ


է, որ փայլում է բնության տարերքի պատկերավոր նկարագրությամբ, խոսքի
անմիջականությամբ ու երաժշտականությամբ։ Այստեղ ծովը ներկայացված է
դիմառնաբար որպես կենդանի էակ․ և ամեն ինչ իրական է, շոշափելի։
Հատկանշական է, որ փոթորիկը բանաստեղծը համեմատում է իրեն քաջ ծանոթ
«դուշմանի» ու նրա «ասքարների» հարձակման հետ։ Սակայն սա չի խանգարում, որ
նա հայրենի ծովակի նկատմամբ իր սերը դրսևորի խոսքի մտերմիկ երանգով, ջերմ
շնչով․ որքան քնքշանք ու խանդաղատանք կա թեկուզ առաջին իսկ «Ծովի՛կ, մի՛
կանչեր, մի՛ կանչեր» տողում, որի կրկնությունը յուրաքանչյուր տան վերջում ոչ միայն
քնարական շունչ է տալիս երգին, այլև աղոթք-աղերսանքի պատրանք է ստեղծում։

Կարելի է ենթադրել, որ բանաստեղծական ակնբախ ձիրքով օժտված Գրիգոր


Մոկացի գրիչը ունեցել է նաև այլ ոտանավորներ, որոնք դեռևս չեն հայտնաբերվել և
կամ, ցավոք, մեզ չեն հասել։

ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Հայ մշակույթի մասունքները ի մի հավաքելու և հայրենիքում կենտրոնացնելու


նպատակով մեծ ջանքեր են գործադրվում թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում։

Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Բ․ Չուգասզյանը, տարվա


սկզբին մասնավոր այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և օգտվելով
ստեղծված հնարավորությունից, ծանոթացել է տարբեր քաղաքների գրադարանների
հայկական ձեռագրերի հավաքածոներին, միաժամանակ աշխատել է
Մատենադարանի և թանգարանների համար ձեռք բերել մասնավոր անձանց մոտ
պահվող հին գրչագրեր, հայ գրողների նամակներ ու արվեստի գործեր։

Մատենադարանին նվիրված ձեռագրերից մեկի մասին է պատմվում ստորև


տպագրվող ակնարկում։

Կալիֆորնիայի բարեբեր դաշտերը դեռևս դարասկզբից դեպի իրենց գրավեցին


օտար հորիզոններում ապահովություն ու ապրուստ որոնող շատ հայերի։
Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքը Ամերիկայի Միացյալ Նահանգների
նույնատիպ քաղաքներից հայերիս համար տարբերակվեց իր հոծ հայությամբ, իսկ
փոքր-ինչ ավելի ուշ առավել հայտնի դարձավ իր տաղանդավոր ներկայացուցչով՝
Վիլյամ Սարոյանով։

Հրապարակվել է «Հայրենիքն ձայն» շաբաթաթերթում, 1972, № 34, օգոստոսի 23, էջ 5-6։
49
Ֆրեզնո գնացի մի քանի նպատակով․ նախ՝ հանդիպել ինձ անծանոթ
ազգականներիս, ապա տեսնել ծերունազարդ Գալուստյաններին և, եթե հնարավոր է,
գտնել Փափազյան անունով մի հոգևորականի, որի մոտ պետք է հայերեն մի հին
գրչագիր լիներ։ Այս վերջին տեղեկությունն ինձ հայտնել էր մեր գիտական
հաստատությունների ու գրադարանների լավ բարեկամ Սուրեն Սարգսյանը, երբ
գտնվում էի Չիկագոյում։ Գալուստյանների հետ ծանոթացել էի մի քանի տարի առաջ,
Երևանում. նրանք որպես զբոսաշրջիկ եկել էին Հայաստան և Մատենադարանին
նվիրաբերել էին 15-րդ դարի մի հայերեն ձեռագիր մատյան։ Պարոն Վաղարշակ
Գալուստյանը, որ երկար տարիներ առաջ Հնդկաստանում հայկաբանություն էր
դասավանդել։ Երևանում եղած ժամանակ հայտնել էր, որ իրենց մոտ Նոր Ջուղայի
գաղութի վերաբերյալ փաստաթղթեր կան։ Ահա դրանք տեսնելու հույսով այցելեցի
նրանց։ Սակայն խորը ծերություն ապրող ամուսինները չկարողացան գտնել իրենց
մոտ պահվող նյութերը։

Պարոն Գալուստյանը մեծ բավականությամբ ինձ ծանոթացրեց իր հայագիտական


ու իրանագիտական հարուստ գրադարանին, ինչպես նաև չմոռացավ ցույց տալ իր
շշերի հավաքածուն․ մի մեծ սենյակում դարակների վրա շարված էին փոշիների մեջ
կորած տարբեր ձևերի ու չափերի հազարավոր շշեր։

– Հետաքրքիր է, չէ՞։ – Եվ ծերունի ամուսինները ակնդետ սպասում են հիացական


կամ զարմացական որևէ արտահայտության։ Բայց ի՞նչ ասել, ինչպե՞ս հասկացնել, որ
իմ փնտրածը այլ է։

Վերադառնում եմ իմ հյուրընկալ ազգականների մոտ։ Հուսախաբությունս մեծ է և


հոգիս խռով։ Ուրեմն Ֆրեզնոյում ոչինչ չպիտի՞ գտնեմ։ Մեքենան վարում է 75-ամյա
իմ հորեղբայրը. թանձր մառախուղը իջել է Ֆրեզնոյի վրա. մեքենան շատ դանդաղ է
առաջ շարժվում, իսկ ես մտովի դեռ գտնվում եմ փոշոտ շշերի աշխարհում և թվում է
շնչահեղձ եմ լինում։

Հաջորդ օրը կիրակի էր․ դեռևս իրենց հայությունը չմոռացած շատ հայեր շտապում
են եկեղեցի։ Որոշեցի գնալ եկեղեցի, որտեղ կարելի էր հանդիպել տեղացի հայերի և
նրանց միջոցով թերևս հնարավոր լիներ ձեռագրերի հետքեր գտնել։

Մենք եկեղեցի մտանք այն պահին, երբ քահանան ավարտում էր իր հայերեն


քարոզը, որից հետո նույնը նա կրկնեց անգլերեն․ պարզ է, ներկաների մեջ կան
շատերը, որոնք հայերեն լավ չգիտեն։ Պատարագը վերջանալուն պես իջնում ենք
եկեղեցու ներքնահարկ սրահը։ Այս երկրում հայերի համար սովորություն է
պատարագից հետո հավաքվել նման սրահներում և մի բաժակ սուրճ ու հայ կանանց
ձեռքով պատրաստված խմորեղեն վայելելով՝ զրուցել առօրյա հարցերի, գաղութին
հուզող այլազան խնդիրների շուրջ։ Այդտեղ ինձ ծանոթացնում են մի քանի տարեց
անձնավորությունների հետ, որոնց ուղղված առաջին հարցս էր, թե արդյոք գիտե՞ն
ձեռագրերի հասցեներ։ Տեղն ու տեղը ինձ են ներկայացնում Ֆրեզնոյի պետական
կոլեջի հայագիտության դասախոս Արա Ավագյանին։ Պրոֆեսորը հաստատում է, որ
ունի ձեռագրեր, բայց դրանք գտնվում են իր քրոջ մոտ, Բոստոնում։ Պրոֆեսոր

50
Ավագյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է և միայն վերջին տարիներս է
զբաղվում հայագիտությամբ․ ներկայումս նա որոշել է Ֆրեզնոյի մեծահասակ հայերից
գրի առնել հայկական բարբառները, բայց ցավոք, տեղյակ չէր, թե մեզ մոտ՝
Սովետական Հայաստանում, ինչպիսի աշխատանքներ են կատարվել
բարբառագիտության բնագավառում։

– Իսկ ձեզ ծանոթ չէ՞ Փափազյան անունով մի հոգևորական, որ պետք է հայերեն


հին գրչագիր ունենա։ – Այս հարցով դիմում եմ ինձ շրջապատող
հետաքրքրասերներին։

– Այդպիսի անունով հոգևորական չունինք, թերևս դուք պարոն Միքայել


Փափազյանը կը հարցնեք։ Կարծեմ հին գիրք մը պիտի ունենա. պետք է անոր դիմեք, –
ասում է ներկաներից մեկը, որի թևի տակ տեսա «Հայկական եկեղեցիներ» շքեղ
ալբոմից մի քանի օրինակներ։ Նա նկատեց իմ հայացքը և շարունակեց․ – Աս գրքերեն
հինգ օրինակ ստացած ենք, բայց մեր հայերը դժվարությամբ դրամ կու տան
գիրքերուն․ կարդացողն ալ, հետաքրքրվողն ալ քիչ է։

– Երևանում նման ալբոմները սպառվում են հազարավոր օրինակներով, –


ավելացնում եմ ես ու խնդրում Փափազյանի հասցեն։

Գնում ենք Վիլյամ Սարոյանի մոտ։ Քաղաքի ծայրամասում, իրար կից, երկու
բնակարան ունի նա։ Սարոյանին գտնում ենք սեղանի մոտ աշխատելիս։ Շատ
անմիջական ու ջերմ դիմավորում է մեզ։ Նա շատ արագաշարժ է և աշխույժ։ Տունը
ցուրտ է․ սենյակները չեն տաքացվում։ «Շատ չեմ մրսիր», – բացատրում է նա։
Ժամանակ չպիտի կորցնել, պետք է անմիջապես գնալ ճաշելու, որովհետև ինքը շատ
զբաղված է։ Հորեղբորս հետ նա մի քանի խոսք է փոխանակում իր տան առջև տնկած
ծառերի մասին, լսում վաստակավոր այգեգործի խորհուրդները, ապա դուրս է գալիս
և ուղղում փոքրիկ ծառերի ճյուղերը․ շուտով գարունը պիտի բացվի, պետք է
պատրաստ լինել։

– Ես քեզ, Հարրի, նեղություն չէի տա, թե որ, թե որ օթոս ծախած չըլլայի․ Փարիզ
պիտի երթամ, օթոս ինչո՞ւ պիտի պահեմ։ Հիմակ ու հիմա հեծանիվով կերթամ շուկա։
Է՜, անանկ շատ գնումներ ալ չեմ ըներ։

Հարրին իմ Հարություն հորեղբայրն է, որի հետ եկել էինք Սարոյանին իրենց տուն
տանելու։ Սարոյանը նրա կնոջ՝ Եպրաքսյայի, զարմիկն է։

Մեքենայի մեջ Սարոյանը սկսեց հետաքրքրվել Հայաստանով, Մատենադարանով,


որտեղ նա եղել է երկու անգամ՝ 1934-ին և 1960-ին։ Նա մի հարցից անցնում էր
մյուսին, հետաքրքրվում Սունդուկյանի անվան թատրոնում իր «Խաղողի այգին»
պիեսի բեմադրությամբ. ի դեպ, նա ասաց, որ իր «Մայ հարթ իզ օն հայլանդս»
թատերգությունը, որ նույնպես բեմադրվել է Սունդուկյանի թատրոնում, հայերեն
թարգմանվել է «Իմ սիրտը լեռներում է» խորագրով, բայց ավելի ճիշտ կլիներ
անգլերեն օն հայլանդս-ը թարգմանել բարձունքներում, ինքը լեռների մասին չի
մտածել։

51
Տանը նա շարունակեց իր հարցասիրությունը, այնուհետև հիշեց Գուրգեն
Մահարուն, շատ ափսոսաց, որ մեկ անգամ ևս չկարողացավ հանդիպել այդ
հետաքրքիր ու ինքնատիպ անձնավորությանը, մեծ ցավ հայտնեց Պարույր Սևակի
մահվան առթիվ։ Հանկարծ նրա աչքն ընկավ սեղանի վրա դրված Երևանի
տեսարանների գունավոր բացիկներին, և միանգամից բոլորը հավաքեց, ավելի ճիշտ՝
խլեց, թէ՝ «Ասոնք ես պիտի ունենամ․ շատ գեղեցիկ քարտեր են․ Երևանը շատ կը
սիրեմ»։ Տիկին Եպրաքսյան սիրով Վիլլիին զիջեց իր փոքրիկ նվերը, իսկ Վիլլին էլ վեր
կացավ, բացեց իր հետ բերած փոքրիկ ծրարը, մեզ մեկնեց մի քանի օրինակ իր վերջին
գրքից՝ «Նամակներ Թայբոթ փողոցի թիվ 74-ից կամ՝ Մի՛ գնա, բայց եթե պիտի գնաս,
ողջունիր բոլորին»։ Ակամայից հիշեցի Սևակի «Բարև» բանաստեղծությունը, որն այդ
օրերին թարգմանվել էր անգլերենի և տպագրվում էր հայ ընթերցողների համար
հրատարակվող անգլերեն թերթերում։ Սարոյանը իմ օրինակի վրա անգլերենով
հետևյալ մակագրությունը կատարեց․ «Դյութական Երևանից ֆանտաստիկ Ֆրեզնո
ժամանած Բաբկեն Չուգասզյանին ողջույններ և լավ ժամանակներ․ անկեղծաբար՝
Վիլյամ Սարոյան, հունվարի 16․ 1972»։ Մեծ բավականությամբ թերթում եմ գիրքը,
ուշադրությունս է գրավում գրքի ընծայականը․ «Եղիշե Չարենցին, Վահան
Թոթովենցին և Գուրգեն Մահարուն։ Հայաստանի բանաստեղծներին,
արձակագիրներին, թատերագիրներին և նրանց զավակներին ու թոռներին»։

Սարոյանը շատ չզբաղվեց իր գրքով, շարունակեց հետաքրքրվել


Մատենադարանով, նոր ձեռք բերված ձեռագրերով, տարվող գիտական
աշխատանքներով։ Եվ մի պահ նկատեցի, որ մեր զրույցը շարունակվում է ավելի քան
երեք ժամ, բայց ավելի շատ ինձ խոսեցրեց, քան ես նրան։ Սարոյանին պատմեցի նաև
Միացյալ Նահանգներում ձեռագրերի իմ փնտրտուքների մասին և օգտվելով առիթից՝
առաջարկեցի գնալ Միքայել Փափազյանի մոտ՝ հոգուս խորքում հույս փայփայելով,
որ թերևս Սարոյանի հեղինակությունն էլ օգնի Փափազյանի մոտ եղած գրչագիրը
ստանալ Մատենադարանի համար։ Նա սիրով համաձայնվեց։

Մեր մեքենան նորից ճանապարհ ընկավ․ ամենուր այգիներ, խաղողի կանգնեցված


որթատունկեր։ Հայերն այս այգիների տնկման ու զարգացման գործում մեծ ավանդ
ունեն Ֆրեզնոյում և ընդհանրապես ողջ Կալիֆորնիայում, պատմում է Սարոյանը։
Ապա նա խնդրում է մեքենան ուղղել դեպի Հայկական գերեզմանատուն, որտեղ նա
նախ ցույց է տալիս այն նոր մահարձանը, որ կանգնեցված է Սողոմոն Թեհլիրյանի
գերեզմանի վրա, ապա մատնացույց է անում մի քանի այլ գերեզմաններ, որտեղ
«պառկած» են նաև Սարոյանները։ Այնուհետև մի ինչ-որ թաղամասով էինք անցնում,
երբ Սարոյանը խնդրեց մեքենան մի պահ կանգնեցնել և տխուր հայացքով մի ազատ
տարածություն ցույց տվեց․

– Այստեղ, այս բաց տարածության վրա 64 տարի առաջ տուն մը կար, ուր ծնա ես։
Ո՛չ, ես 64 տարեկան չեմ, այլ 54, նաև 44, 34, 24, 14, ինչո՞ւ չէ, նաև 4։ Այս բոլոր
տարիները ես կը զգամ իմ մեջ, անոնք խորը նստած են իմ հոգիիս մեջ։

Քիչ հեռու նկատում եմ մի տուն, որի ամբողջ պատը ծածկված է գույնզգույն


հայկական տառերով․ ո՛չ, ավելի ճիշտ՝ դա հայկական այբուբենն է․ սա Վարագ
52
Սամվելյանի արվեստանոցն է։ Մտնում ենք ներս։ Արվեստանոցի բակում
խառնուփնթոր թափված են քարեր, էսքիզներ, կոճղեր և Սասուցի Դավթի արձանի
մանրակերտը․ ահա և Սարոյանի դիմաքանդակը քարի վրա, իսկ արվեստանոցի
ներսում տարբեր ոճերի նկարներ ու նկարներ։ Ծանոթանում ենք։ Վարագը միանում է
մեզ, և ուղևորվում ենք դեպի քաղաքապետարանի շենքը, որի առջև անցյալ տարի
կանգնեցրել են Սասունցի Դավթի արձանը։ Այստեղ արձանը արդեն այլ կերպ է
հնչում, արդեն այստեղ դյուցազնն է կանգնած, և՛ ձին, և՛ ինքը՝ Դավիթը, ավելի
մկանուտ են ու ջղաձիգ, իսկ ողջ պատվանդանին հայոց պատմության դրվագներ են․
այստեղ կա և՛ Մեսրոպ Մաշտոց, և՛ Վարդան Մամիկոնյան, Թումանյան ու
Վարուժան, և՛ ավերակ Անի, և՛ մեր Երևանը իր մշակույթի ու գիտության
պալատներով, իսկ պատվանդանի շրջակա տարածության վրա, բետոնի մեջ թաղված
ցից-ցից քարեր․ կարծես, արվեստագետը ուզում է ասել, որ ոչ ոք չի կարող այս ցիցերի
վրայով քայլել և մոտենալ մեր սրբություններին…

Ֆրեզնոյի կենտրոնական փողոցներից մեկի վրա, նորակերտ միհարկանի գեղեցիկ


բնակարանում է ապրում պարոն Միքայել Փափազյանը։ Ներկայանում եմ և
ներկայացնում իմ ուղեկիցներին։ Պրն․ Փափազյանի մոտ հյուրեր կան։ Սարոյանին
նրանք մինչ այդ չէին հանդիպել և անծանոթ էին։ Մեր խոսակցությունը երկար
նախաբան չունեցավ։ Պրն․ Փափազյանը հավաստեց, որ իսկապես ձեռագիր ունի, որի
բովանդակությունը «Մանրուսմունք» է։ Նշանակում է մեր բարեկամը քաջատեղյակ է
իր մոտ գտնվող գրչագրի բովանդակությանն ու արժեքին․ ամեն մարդ չէ, որ գիտե ինչ
բան է «Մանրուսմունք»։ Պրն․ Փափազյանը հայտնում է, որ ձեռագիրը կարող է ցույց
տալ հաջորդ օրը։ Իսկ իմ այն հարցման, թե ինքը ի՞նչ է մտադիր անել ձեռագիրը,
պատասխանը կարճ էր ու առարկություն չվերցնող․

– Պիտի գամ Հայաստան և նվեր բերեմ հայրենիքին։ Տարիներ շարունակ այդ երազն
եմ փայփայեր։

– Վերի գուդ, շատ և շատ լավ կընես … լավ մտածած ես… Ատանկ ալ ըրե… –
ուրախացած, իր լիքը-լիքը հայերենով վրա տվեց Սարոյանը։

«Սա ի՞նչ պատիժ էր։ Ես նրան բերի, որպեսզի ինձ օգնի, մինչդեռ իր
պարզամտությամբ գործս փչացնում է», - հուսահատ մտորում եմ ես։

Ի՛նչ արած, հրաժեշտ ենք տալիս պրն․ Փափազյանին՝ հաջորդ օրը հանդիպելու
պայմանավորվածությամբ։

Հաջորդ օրը Փափազյանի տանն ենք, այս անգամ՝ ես և իմ ազգականը։ Ձեռագիրը


սեղանի վրա է․ սրտի տրոփյունով բացում եմ խնկահոտ գրչագիրը. գրչագրությունից
ու մագաղաթից անմիջապես հասկանում եմ, որ ձեռքումս կիլիկյան հուշարձան է․
խազե՜ր ու խազե՜ր։ Արագ կերպով փնտրում եմ հիշատակարանը. ցնծում եմ.
ձեռագրի հիշատակարանը պահպանված է ամբողջությամբ։ Ընդօրինակված է
Դրազարկում, 1327 թվականին, Ստեփանոս Երկայնի ձեռքով, անվանի խազագետ
Գրիգոր Խուլի ձեռագրից։ Ի՞նչ անել, ինչպե՞ս համոզել այս հնությունը տարիներ
շարունակ բարեխղճությամբ ու գուրգուրանքով պահած ազնիվ հայրենասերին, որ
53
ժամանակն է, որ այն դրվի ուսումնասիրողների տրամադրության տակ։ Փորձում եմ
համոզել պրն․ Փափազյանին. նա անդրդվելի է իր որոշման մեջ․ ինքը պիտի գա
Հայաստան ու հետը բերի հայրենիք։ Բայց ես չեմ ընկրկում․ սկսում եմ պատմել
Մատենադարանի մասին, այնտեղ ծավալված գիտահետազոտական
աշխատանքների մասին, պատմել, թե ինչպես վերջին տարիների ընթացքում
Հայաստանի երաժշտագետները աշխատում են գտնել խազերի գաղտնիքը։ Է՜, ո՞վ
գիտե, գուցե խազերի բանալին հենց այս ձեռագրում է։ Ամեն դեպքում ձեռագիրը
պետք է Հայաստանում լինի։ Փափազյանի դեմքի վրա ինչ-որ հուզմունք եմ նկատում,
որը ինձ ոգևորում և համարձակ է դարձնում կրկին ու կրկին նրանից խնդրելու
ձեռագիրը։

Պրն․ Փափազյանը առաջարկում է կարդալ ձեռագրին կից գտնվող նամակը, որին


ես քաղաքավարությունից դրդված ձեռք չէի տվել։ Բացում եմ ծրարը․ հայագիտության
մեծ երախտավոր Ներսես Ակինյանի նամակն էր, գրված 1934 թվականին։ Կարդում եմ
ուշադրությամբ, որտեղ, ի միջի այլոց, գրված էր․ «Կը շնորհավորեմ զձեզ, որ ունիք
այսպիսի պատվական ձեռագիր մը եւ կը մաղթեմ, որ իբրև մնացորդ նախնյաց
պահպանեք խնամով, մինչև հասնի մեծ Մատենադարան մը, ուր գտներ պատվավոր
տեղ մը ի վայելս գիտության, հատկապես երաժշտագետներու»։

– Տեսնո՞ւմ եք, պարոն Փափազյան, անգամ հայր Ակինյանը կանխատեսել է


այսօրը․ նրա ու իմ մտքերը համընկնում են․ մենք այժմ ունենք այդ լուսավոր
Մատենադարանը։ Ձեռագիրը ես պիտի տանեմ։ – Ասում եմ շեշտակի ու համոզված։

Պարոն Փափազյանը հուզված ու արցունքակալված աչքերով նայում է ինձ։

– Ես իմ որոշումը կայացրի․ տարե՛ք ձեռագիրը Հայաստան։ Իսկ ես պիտի՛ գամ,


անպայմա՛ն պիտի գամ Հայաստան։

Մենք համոզված ենք, որ հեռու Ֆրեզնոյում հայրենիքի սիրով տոչորվող Միքայել


Փափազյանը ուժ կունենա հայրենիք գալու և տեսնելու, թե ինչպես Լևոն Դ-ի
ժամանակ ընդօրինակված մատյանը՝ իր վրա կրելով Մաշտոցյան Մատենադարանի
10526 թվահամարը, այսօր իր արժանի տեղն է գրավել հազարավոր հայերեն այլ
ձեռագրերի շարքում։

ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Բ․ Չուգասզյանը, մասնավոր


այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ նահանգներում, ոչ միայն ծանոթացել է տեղի
գրադարաններում ու տարբեր անձանց մոտ պահվող հայկական հին գրչագրերին,
այլև զբաղվել է դրանց տունդարձի հարցով։


Հրապարակվել է «Հայրենիքն ձայն» շաբաթաթերթում, 1972, № 43, հոկտեմբերի 25, էջ 6-7։
54
Չիկագոյում տեղի ունեցած մի հանդիպման ավարտին էր, երբ ներկաներից մի
քանիսը մոտեցան ինձ և ուզեցին իմանալ, թե արդյոք ես տեղյա՞կ էի Չիկագոյի
համալսարանի գրադարանի հայկական ձեռագրերի հավաքածուի մասին, որոնք
դեռևս երեսուն տարի առաջ տեսել էր Գարեգին արք․ Հովսեփյանը։ Ոչ, տեղյակ չէի,
ոչինչ չգիտեի այդ գրչագրերի մասին։ Զրուցակիցներս խոստացան հաջորդ օրն իսկ
տանել ինձ գրադարան։

Գրադարանը երեք միլիոն գիրք ունի, իսկ հատուկ գրքերի հավաքածուում


պահվում են 1500 ձեռագիր և 5000 պատառիկ։ Այս հավաքածուի մասն են կազմում 14
միավոր հայկական ձեռագրերը, երկուսը՝ պատառիկ։

Ձեռագրատանը սպասում են մեզ։ Բաժնի աշխատակից, երիտասարդ ընթերակա


հետազոտող Ռոբերտ Ալիսոնը մեզ դիմավորում է մուտքի մոտ։ Գրադարանի
ներքնահարկ, փոքր, սակայն հարմար ընթերցասրահում սեղանի վրա դասավորված
են հայկական գրչագրեր։

Բոբին (Ռոբերտը) նկատելիորեն ջերմ է ու ուշադիր․ չէ՞ որ երկար, շատ երկար


ժամանակ է այս ձեռագրերով ոչ ոք չի հետաքրքրվել, իսկ հեռավոր Արմենիայից ես
առաջինն էի։ Բոբին վերջերս է ավարտել համալսարանը․ նա դասական
բանասիրություն է ուսումնասիրել, բայց ցավում է, որ հայերեն չգիտե․ թերևս
առաջիկայում աշխատի սովորել և այդ լեզուն։ Նա լավ գիտե հայկական աղբյուրների
արժեքը քրիստոնյա Արևելքի պատմության համար, տեղյակ է նաև իրենց
հավաքածուի հայկական ձեռագրերի արժեքին։ Ահա դրանց պսակը կազմող Կարմիր
ավետարանը։ Հիացմունքով ու հետաքրքրությամբ թերթում եմ աշխարհի այս
անկյունում օթևան գտած մեր մշակույթի այս եզակի մասունքը։ Եզակի են
մանրանկարները․ հիմնականում իշխում է կարմիր գույնը, որից և նրա անվանումը։
Ձեռագիր մագաղաթ է, գրված անցման երկաթագրով, ունի յոթ ամբողջական
մանրանկար, ժամանակը՝ 13-րդ դարի սկիզբն է։ Բոբին ինձ է ներկայացնում այս
ավետարանի վերաբերյալ Գարեգին Հովսեփյանի ուսումնասիրությունը՝
հրատարակված «Հայաստանյաց եկեղեցի» հանդեսի 1940-ի մայիսի համարում։
Ձեռագիրը ժամանակին պատկանել է Ռաֆայել Սթոռա անունով մի
անձնավորության. Հովսեփյանը նրա մոտ է տեսել։ Բայց թե ինչպե՞ս է այն ընկել
Չիկագոյի համալսարանի գրադարան՝ հայտնի չէ։

Գ․ Հովսեփյանը իր ուսումնասիրության մեջ սերտ աղերս է տեսնում Կարմիր


ավետարանի և Մատենադարանի հռչակավոր Հաղբատի ավետարանի միջև։
Մեծանուն գիտնականն իր աշխատանքը ամփոփում է, գրելով․ «Այստեղ տեսնում ենք
առնվազն երեք ձեռքերի ու ժամանակների աշխատանք։ Բնագիրը ամենից հինն է, որի
սկզբնազարդերն ու լուսանցքի զարդերը տարբեր արվեստ ու ոճ ունին, քան
տերունական պատկերներինն է, որի մանրանկարիչն է, ինչպես տեսանք, «Աբաս
նկարիչ տրուպ երէց»։ Բայց այս երկուսից տարբեր է նաև խորանների արվեստը, որի
ծագումը կապված է մեզ յուր գործերով հայտնի Իգնատիոս նկարչի և նրա աշակերտ
Հովսեփի անվան հետ»։

55
Մյուս ձեռագրերը ևս ավետարաններ էին՝ տարբեր ժամանակներում ու տարբեր
վայրերում գրված։ Ձեռագրերից մեկը 10-11-րդ դարերի գրչություն հիշեցնող
մագաղաթյա պահպանակներ ուներ։

Ամբողջ օրը անց ենք կացնում գրադարանում․ համառոտակի ցուցակագրում եմ


ձեռագրերը և Բոբիի հետ գործնական բանակցություններ վարում՝ դրանց
մանրաժապավենները ստանալու վերաբերյալ։ Բոբին էլ իր հերթին խնդրում է
հայերենից անգլերեն թարգմանել Կարմիր ավետարանի մասին Գ․ Հովսեփյանի
հոդվածը։ Մեր բանակցությունները տալիս են գործնական արդյունքներ․ երկու ամիս
հետո, երբ վերադարձա Երևան, արդեն մանրաժապավենները հասել էին
Մատենադարան։

Սեբաստացի Օսկան Իսպիրյանը և քղեցի Սուրեն Սարգսյանը շատ վաղուց են


հաստատվել Չիկագոյում, սակայն հոգով ու սրտով միշտ կապված են եղել մայր
հայրենիքին։ Նրանց լավ են ճանաչում ոչ միայն ամերիկահայ գաղութում, այլև
Հայաստանում։ Թե քանի անգամ են այցելել հայրենիք, թերևս իրենք ևս դժվարանան
ասել։ Մի քանի տարի առաջ տեր և տիկին Իսպիրյանները Մատենադարանին
նվիրաբերեցին 15-րդ դարի մանրանկարչական մի գեղեցիկ ձեռագիր, որի համար
նրանց շնորհվեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը։ Ավելի ուշ նրանց ջանքերով
Հայաստանի պետական թանգարան հասան հանգուցյալ Պետրոս Մոսկոֆյանի
նվիրատվությունները՝ միջնադարյան փղոսկրյա քանդակազարդ մի արկղ և
հնդկական լարային մի հին նվագարան, իսկ Մատենադարանի համար՝ լատինական
երաժշտական մագաղաթյա ձեռագիր։ Սուրեն Սարգսյանն իր հերթին յուրովի
օժանդակում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Շեքսպիրյան և Հայկական
հանրագիտարանի գրադարաններին՝ հետևողականորեն համալրելով օտար
լեզուներով գրականության նրանց հավաքածուները։

Ահա մեր այս բարեկամները տեղեկացել էին, որ Չիկագոյին մերձակա Իվենսթոն


քաղաքի Նորթվեսթըրն (Հյուսիս-արևմտյան) համալսարանի գրադարանում
արևելյան ձեռագրեր կան, ուստի նպատակահարմար էին գտել ինձ առաջարկել
այցելելու նաև այդ գրադարանը. թերևս հայկական ձեռագրեր լինեն։ Գրադարանի
աշխատողները հայտնեցին, որ իրենց արևելյան հավաքածուն դեռևս մշակված չէ,
բայց գիտեն, որ դրանց մեջ մեկ հայերեն գրչագիր կա։ Հաճելի էր, իհարկե, ձեռագրի մի
նոր հասցե հայտնաբերել։ Բերում են նուրբ մագաղաթյա ձեռագիրը․ Սաղմոսարան է՝
գեղեցիկ բոլորգրով, ընդօրինակված հայոց ՌՃԻԳ (1674) թվականին Ադանայում։
Սկզբնատառերը թռչնագրեր են, ունի միագույն լուսանցազարդեր, ձեռագրի սկզբում
Դավիթ Մարգարեի մանրանկարն է, նկարազարդված են սկզբնաթերթերը։
Սաղմոսարանը ընդօրինակված է «ձեռամբ անարհեստ և անիմաստ Սարգիս դպիրս
Ատանացվոյ»։

Մեկամիս հետո, երբ Նյու Յորքում էի, Նորվեսթըրն համալսարանի հատուկ


հավաքածուների պատասխանատու ընթերակա գրադարանավար Սյուզան Լուիսը
պարոն Իսպիրյանի միջոցով ինձ ուղարկեց հայկական ձեռագիր մեկ թերթ

56
պատառիկի պատճենը։ Պատառիկը ավետարանի մեկնության մի մաս էր։ Հուսանք,
որ գրադարանի հավաքածուներում հայկական այլ ձեռագրեր ևս հայտնաբերվեն։

Չիկագոյում ինձ սպասում էր մի այլ անակնկալ։ Համասեբաստահայ վերաշինաց


միության տեղի մասնաճյուղը հավաքույթ էր կազմակերպել և ինձ հրավիրել
«հայրենիքեն բերած շունչով քիչ մը ջերմացնելու հայրենակարոտ սրտերը»։

Չիկագոյի ս․ Գրիգոր եկեղեցու ներքնահարկ սրահում հավաքվել էին երկար


տարիներից ի վեր այս քաղաքում հաստատված սեբաստացիները․ երիտասարդները
շատ քիչ էին։

Սեբաստահայերի տեղի մասնաճյուղի ատենապետն է եռանդուն ու գործունյա բժ․


Հրաչ Խթիկյանը, իսկ ատենադպիրը՝ ծերունազարդ Կարո Գազազյանը։ Նրա մասին
ասացին, որ հարուստ գրադարան ունի։ Ինքը ևս հաստատեց դա հպարտությամբ և
ավելացրեց, որ իր մահվանից հետո «իր իսկ միջոցներով» գրադարանը պետք է
փոխադրվի հայրենիք, այդպես է իր ցանկությունը։

Հավաքույթը անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում։ Եղան ելույթներ, ողջույնի


խոսքեր ու երգ։ Հայրենիքի մասին նրանք հաճախ են կարդում թերթերում, լսում
Ամերիկա այցելող հայ երգիչներին ու արտիստներին, բայց այդ բոլորը համեմատած
նրանց ահագնացած կարոտի ու սիրո հետ, շատ քիչ է։ Կարող ես ժամերով պատմել
մեր երկրի առօրյայի, տնտեսության, մշակույթի, լուսավորության ու
առողջապահության բնագավառներում ձեռք բերված հաջողությունների մասին,
միևնույնն է, նրանք նորից կարոտ կմնան հայրենի խոսքին ու շունչին։ Ներկաները
ազգային հպարտության զգացումով էին դիտում Երևանի տեսարժան վայրերը և
Մատենադարանի հարստությունները ներկայացնող գունավոր լուսապատկերների
ցուցադրումը։

Երեկոն մոտենում էր ավարտին․ հենց այդ ժամանակ առաջ է գալիս պարոն


Օսկան Իսպիրյանը և համեստաբար ու հուզված սեղանին է դնում մի ծրար․

– Աս ալ ինձմե նոր նվեր մեր Մատենադարանին։

Անակնկալից շփոթվում եմ։ Ենթադրում եմ, որ նվերը ձեռագիր պիտի լինի և


անմիջապես բացում եմ ծրարը․ ներկաները ևս ուշադիր հետևում են ինձ։ Ձեռքումս
1504 թվականի Մաշտոց է. ունի հիշատակարան ու շատ հին մագաղաթյա
պահպանակներ։ Մաշտոցյան մեդալակիր Իսպիրյանների նոր նվիրատվությունը
գնահատվում է ներկաների բուռն ծափահարություններով։

Մաշտոցի անվան ձեռագրերի թիվը մեկով ևս մեծացավ։

57
ՆՈՐԱՀԱՅՏ ՆԱՄԱԿՆԵՐ

Անցյալ տարի հունվար ամսին Նյու Յորքում ծանոթացա սփյուռքահայ ականավոր


նկարիչ Հովսեփ Փուշմանի ժառանգներին՝ Արսեն ու Արմանդ Փուշմաններին, որոնք
մեծ խնամքով ու հոգատարությամբ պահում են իրենց հոր մի շարք արժեքավոր
կտավները, նրա անձնական արխիվն ու նրա հիշատակի հետ կապված ամեն մի իր։

Հովսեփ Փուշմանը 11 տարեկանում ընդունվել է Կոստանդնուպոլսի Գեղարվեստի


արքայական ակադեմիան, իսկ 14 տարեկանում նկարչության ու քանդակի մեջ շահել
առաջին մրցանակ։

Երիտասարդ տարիներին Փուշմանը հաստատվել է Միացյալ Նահանգներում,


ապա անցել է Փարիզ, ուսանել Յուլյան ակադեմիայում, աշակերտելով Լեֆեբվրին,
Ռոբեր-Ֆլեուրին և Դեշենաուդին։ Ուսումնառության տարիներին մրցույթներում նա
մեդալներ է շահել կոմպոզիցիայի, գծանկարի ու գունանկարի համար։

Ուսումն ավարտելուց հետո Փուշմանը վերադարձել է ԱՄՆ և մինչև կյանքի վերջը


ապրել Նյու Յորքում, սակայն հաճախ եղել է եվրոպական երկրներում։ Փուշմանի
աշխատանքները 1911-1925 թթ․ քանիցս ցուցադրվել են Փարիզի ֆրանսիական
արտիստների սալոնում, արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների։ Փուշմանի
անհատական ցուցահանդեսները Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում,
ինչպես նաև Լոնդոնի արքայական ակադեմիայում մեծ ճանաչում են բերել նրան։

1919 թ․ Չիկագոյի Օ’Բրաւն պատկերասրահում կազմակերպվում է Փուշմանի 20


կտավների ցուցահանդեսը։ Այդ կապակցությամբ “Fine arts Journal” – «Գեղարվեստի
հանդեսի» 1919 թ․ սեպտեմբերի թվում տպագրված է մի ընդարձակ հոդված
«Արվեստի մեջ փառաբանված հայկական ոգին» խորագրով, որտեղ արվեստագետ
քննադատը շատ բարձր է գնահատում Փուշմանի արվեստը, բացահայտում նրա
դիմանկարների ոգին, դրանց մեջ տեսնելով գույների նրբին ընկալում, գծի ու
կոմպոզիցիայի վարպետություն, իսկ խորքում՝ մեծ հումանիստ ու լավատես
ստեղծագործող։ «Այս հազվագյուտ պարգեւը, - գրում է հոդվածագիրը, - գալիս է այն
երկրներից, որտեղ առաջին անգամ ծնվել է գեղեցկությունը գույների այնպիսի
միասնության մեջ, որ մտահղացումն ինքնին հույզ է արթնացնում։ Դա իրեն
հրապարակող Արեւելքի ոգին է, որ գերում եւ ցնցում է մեր երեւակայությունը»։

Հետագայում, 30-ական թվականներից հետո, Փուշմանը տարվում է չինական


արձանիկներով, ինքնատիպ նատյուրմորտներ ստեղծելով, որոնք պարուրված
լինելով արեւելյան որոշ միստիկ տրամադրությամբ, միաժամանակ ունեն
լավատեսական անժխտելի զգացում։ Հովսեփ Փուշմանը մահացել է 1966 թ․ Նյու
Յորքում։

Փուշմանի նկարները ներկայումս պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն


թանգարանում, Բոստոնի թանգարանում, Միլուակիի եւ Միննեապոլիսի արվեստի


Հրապարակվել է «Սովետական գրականություն» ամսագրում, 1973, № 3։
58
ինստիտուտում, Լեյտոնի պատկերասրահում, Ռոկֆորդ թանգարանում, Դետրոյտի
թանգարանում, Հյուստոն պատկերասրահում։

1970 թվականին Փուշմանի որդիները Երևանի պատկերասրահին նվիրեցին իրենց


հոր երկու կտավները, հնարավորություն տալով Հայաստանի արվեստասերներին
մոտիկից հաղորդակից լինելու սփյուռքահայ տաղանդավոր նկարչի արվեստին։

Հովսեփ Փուշմանը իր ողջ կյանքի ընթացքում եղել է ակտիվ հասարակական


առաջադեմ գործիչ, արվեստագետ, սերտ կապեր է ունեցել հայ մտավորականների
հետ, հաճախ սատար կանգնել նրանց ստեղծագործական աշխատանքին։

Արտակարգ մեծ սեր ու պաշտամունք ունենալով դեպի հայ մշակույթը, դեպի հայ
գիրն ու գրականությունը, Փուշմանը երկար տարիների ընթացքում սիրով հավաքել է
տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում գրված հայ գրողների ու
արվեստագետների, հասարակական ու քաղաքական գործիչների նամակները, որոնք
դասավորել է այբբենական կարգով եւ համարակալել․ վերջին թվահամարը 240 է։

Եղբայր Փուշմանների մոտ ծանոթանալով այս հազվագյուտ հավաքածոյին,


պարզվեց, որ ներկայումս այստեղ պահպանված են միայն 129 նմակներ, իսկ թէ ինչ են
եղել մյուսները՝ հայտնի չէ։

Մեր խնդրանքով Արսեն եւ Արմանդ Փուշմանները այդ հավաքածոն նվիրեցին


Չարենցի անվան գրականության թանգարանին, պայմանով, որ այն պահվի Հովսեփ
Փուշմանի անունով։

Փուշմանի արխիվում հավաքված այս նամակների հեղինակներն են Խրիմյան


Հայրիկը, Հովհաննես Այվազովսկին, Գրիգոր Զոհրապը, Հովհաննես Թումանյանը,
Ավետիք Իսահակյանը, Արտաշես Հարությունյանը, Չիֆթե Սարաֆը, Անդրանիկը,
Անայիսը, Զապել Եսայանը, Թորգոմ եպս․ Գուշակյանը, Հ․ Ա․ Ղազիկյանը, Գուրգեն
Մահարին, Ալազանը, Կարեն Միքայելյանը և բազում այլ անձինք։ Նամակների
հիմնական մասը հասցեագրված է եղել Զապել Եսայանին եւ իրեն՝ Փուշմանին։
Նամակներում արծարծված հիմնական խնդիրներն ու հարցերը հաճախ լայն
հասարակական նշանակություն ունեն և նոր մանրամասներով բացահայտում են հայ
գրականության և ընդհանրապես մեր մշակույթի պատմության առանձին էջերը։

Փուշմանի այս հավաքածոյի հնագույն նամակը 1861 թվականից է և պատկանում է


Խրիմյան Հայրիկին։ Նամակը հետաքրքիր է ոչ միայն «Արծուի Վասպուրականի»
պարբերականի պատմության, այլև Խրիմյանի և մեծանուն բանասեր Գարեգին
Սրվանձտյանի բարեկամական կապերի լուսաբանման առումով։ Արժեքավոր է նաև
Հովհաննես Այվազովսկու նամակը, որը ցույց է տալիս, թե ինչպես աշխարհահռչակ
նկարիչը խոր ծերության տարիներին անգամ ի մոտո զբաղվում էր իր ժողովրդին
հուզող խնդիրներով։

Հավաքածոյի մեջ բազմաթիվ են անվանի արձակագիր Զապել Եսայանին


հասցեագրված նամակները, որոնք կրում են 1906-1929 թվականները և արտացոլում

59
են մասնավորաբար արևմտահայ ու սփյուռքահայ հասարակական ու գրական
կյանքի պատկերը։

Այս առումով արժեքավոր է Գրիգոր Զոհրապի 1908 թվականի նամակը, որը պերճ
ապացույց է թուրքական սահմանադրության հռչակման կապակցությամբ հայ
մտավորականության ապրած անսքող խանդավառության և ապագա ազատ
պայմաններում աշխատելու և ստեղծագործելու ջերմ հավատի։

Հայտնի է, թե ինչպիսի շռնդալից մուտք է ունեցել Զ․ Եսայանը հայ գրականության


մեջ և թե ինչպիսի երևույթ է համարվել նրա յուրաքանչյուր ստեղծագործության
հրապարակումը։ Զ․ Եսայան գրողի ու մարդու հմայքը այնքան մեծ ու անպարփակ է
եղել, որ նրա հետ թղթակցող յուրաքանչյուր անհատ անայլայլ ու անկաշկանդ նրան
հաղորդակից է դարձրել իր հոգեկան խռովքին, իր խոհերին ու ապրումներին։ Ահա
այս բոլորի արտացոլքն ենք տեսնում Շիրվանզադեի, Ա․ Իսահակյանի, Ռ․
Զարդարյանի, Արտաշես Հարությունյանի, Չիֆթե Սարաֆի, Վարդան Մախոխյանի,
Փանոս Թերլեմեզյանի և այլոց նամակներում։

Նամակների այս թանկարժեք փունջի մեջ իր ուրույն տեղն ունի Հ․ Թումանյանի


նամակը, գրված 1921 թ․ Պոլսից Զ․ Եսայանին։ Այս փաստաթուղթը մեկն է մեծ
բանաստեղծի վերջին այն նամակներից, որ վկայում է նորոգ հայրենիքի նկատմամբ
նրա տածած մեծ հավատքի, հայ ժողովրդի ի սփյուռս ցրված բեկորների
համախմբման համար նրա գործադրած մեծ ջանքերի, ինչպես նաև հայ
գրականության ու արվեստի, նրա մշակների նկատմամբ ցուցաբերած
հոգատարության մասին։

Ստորև հրապարակում ենք այդ նամակներից մի քանիսը։

ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆԻՑ ՄԻ ՔԱՀԱՆԱՅԻ

1861, նոյ․ 25 թիվն ի Վարագ


1
Արժանապատիվ քահանա ․

Արդեն քանիցս Ձեր սրբության նամակ գրած եմք, որոց պատասխանը


կարոտախառն տարակուսությամբ կը սպասենք տակավին։ Մեր Վասպուրական
2
Արծվո Ա եւ Բ թիվերը կը հուսամք որ ձեռքերնիդ հասած են անշուշտ, որոնցից
օրինակ Ձեր հայրենակցաց մեջ բաժնելու ջանք և հոժարություն Ձեզմե խնդրած եմք
առանձին նամակավ։ Վստահ եմք, որ ըստ այնմ և դուք ազգասիրաբար հանձ առած և
կատարած եք արդեն, ուստի ի նշան շնորհակալության կը նվիրեմ Ձեզ յուրաքանչյուր

1
Նամակի հասցեատեր քահանան անծանոթ է։
2
«Արծուի Վասպուրականի» (1855-1874), Պոլիս, Վարագ, խմբագիր Մկրտիչ վարդ․ Խրիմյան։
60
թիվերեն մի մի օրինակ ընծա, զոր թե հոժարությամբ ընդունիք ինձ համար պատիվ է
և անկեղծ մտերմության ցույց։

Ահա Գ թիվն ևս գրույս հետ կ’ստանաք։ Կը խնդրեմ, որ սույն երրորդ թիվը


ազգասեր բաժանորդաց մատուցած ժամանակը բարեհաճեցուցեք զիրենք, որ
տարեկան 12 տետրակի գինը վճարեն կանխիկ ըստ ցուցման նշանակյալ
պայմանագրության, որ է չորս արծաթ մանեթ։ Առ այս մեր Վարագա աշակերտներեն
3
երկուքը՝ Սրվանձտյանց Գարեգին , որ արդեն Ձեզ ծանոթ է, և Տ․ Միքայել Ալեքսյանց,
Կ. Պոլսեցին, հուղարկեցինք գրովս, որպեսզի դյուրավ և ապահով կերպով հավաքվին
ու հանձնվին սոցա ձեռքը։ Բայց որովհետև նոքա անծանոթ են այդ կողմի ազգայնոց,
ուստի Ձեր խնամոցը կը կարոտին, որոց շնորհս առնել ըստ ամենայնի ի սեր մեր և ի
փառս հայրենասիրության խնդրեմք։

Առ այս արժանապատիվ տեր Հարությունին և ազգասեր պ․ Հովհաննեսյանցին, պ․


Պողոսին հատուկ նամակներ գրած եմք, որոց բարեհաճություն խնդրած եմք
օժանդակել Ձեզ ի դյուրություն։ Կը հուսամ, որ ծանր չի թվիր Ձեզ այսպիսի
զբաղմունք, եթե կը սիրեք զԱրծիվն եւ կը կամենաք նորա ազգօգուտ նպատակին
հաջողությունը։

Սարքարյանց բարերարին նամակ չը գրեցինք նորա համար, որ չեմք գիտեր ինքն


այդ տե՞ղն է, թե ոչ կամ արդեն ինչ որ պետք է Գարեգին թող խոսե Ձեր եւ նորա
ներկայության առանձին խորհրդակցությամբ։ Միայն չեմք մոռանար մեր սիրո
ողջույնը նվիրել նորին ազգասիրության եւ ներողություն խնդրել, որ չ’ժամանեցի
առանձին նամակավ ողջունել զինքն։

Իսրայել վարժապետ եթե այդ տեղն է, խոհեմությամբ ողջունեցեք զինքն մեր


կողմանե։ Ուրիշ կարևոր պարագայից վրա կը թողում, որ Գարեգնեն բերանացի
տեղեկանա։ Համառոտելով մեր գիր եւ առատացուցանելով մեր սրտի սերը, մնամ քեզ
անկեղծ բարյացակամ։ Ողջ լեր։

Մկրտիչ վարդապետ Խրիմյան

Հարգի պ․ Մինասին, պ․ Ստեփանին և սիրելի Կիկլիկին մեր ողջույնը կ’նվիրեմք։

4
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒՑ ՊԱՏՐԻԿ ԿՅՈՒԼՊԵԿՅԱՆԻՆ

5
Thiodosia 1/13 Juillet [1895]

Սիրելի և պատվ[ակ]ան

3
Գարեգին Սրվանձտյանց (1840-1892), անվանի բանասեր և բանահավաք:

Նամակի ուղղագրությունը պահում ենք նույնությամբ։
4
Պատրիկ Կյուլպենկյան, ամերիկահայ անվանի առևտրական։
5
Թեոդոսիա, հուլիսի 1/13 [1895]։ Թվագրում ենք ըստ նամակում հիշատակված Խրիմյանի
ուղևորության։
61
Պարոն Կիլպենկեան
6
Մեր վեհարար կաթողիկոսը մէկ շաբաթ կեցավ մեր տունը գաղագը [=քաղաքը] և
գեղէրըս [=գյուղերս] այսօր շոգէնավով կընաց Բօթի և անկից ալ Ապասթումանին
վըրաեով և Ախալցըխաեն Էճմիատզին։ Հետը մէկ եպիս[կոպոս և] չորս վարդապեթ
կային։
7
Կարծեմ շատ… է կացին Խըրիմ, ինգը Բեթերպուրկէն ինչպէս որ խօստացել էր նէ
շիտակ եկավ ինծի։

Մեկալ օր իմ տիմացըս ըստացավ հրամանօցը նամակը անկղիանակ [=անգլերեն]։


Իսգույն իմ ախչիկըս թարկմանեց ռուսերէն ու Նահապէթ վարդապետն ալ հաերեն։

Կաթողիկօսը շատ ուրախ եղավ և շնորհակալ է հրամանօցը խըրկած Պօսթօնեն


իրեկ [=երեք] սունտուկով հագուստներ Մուշեցիներուն համար․

Շատ ալ կովասանկ տուվեց ցեր [=ձեր] վերա։

Կը խընդրեմ իմ շատ բարեվըս մեր բարեկամաց, կաթողիկօսը ինծի հանցնեց


[=հանձնարարեց] որ կըրեմ [=գրեմ] այսօր հրամանօցը իրեն շնորհակալութիւնը և
8
բարևող հրամանօցը և Պարոն Արշակունի ։

Մընամ խոնար ծառա և սըրտանց պատիվով․

Յ. Այվազովսկի

Ռ․ ԶԱՐԴԱՐՅԱՆԻՑ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

Ֆիլիպե, 7/20 հուլիս 1907

Թանկագին բարեկամուհիս․

Չեմ գիտեր ինչպե՜ս շնորհակալ ըլլամ ձեր քրոջական այն անսահման բարության
ու գորովին համար, որոնք կը ծորին ձեր սրտին աննման դյուրազգացութենեն ու
փափկութենեն։

Իրավ որ աշխատություններս խեղդելու չափ առատ են․ հանրային


գործունեությունը այսպես է միշտ, որմե դուք ալ ճաշակած եք այնքան վեհանձնորեն
Պոլսո մեջ և որուն հիշատակը չեմ հուսար թե շատ քաղցր ըլլա։
9 10
Ձեր պատվական գրքին համար դիտմամբ չի գրեցի «Ռազմիկի» պզտիկ էջերուն
վրա, որովհետեւ մտադրած եմ ընդարձակ ուսումնասիրություն մը պատրաստել և
6
1894-1895 թվականներին Ռուսաստանի հայաշատ կենտրոնները հովվական ուղևորության
մեկնած ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (1820-1907) Պետերբուրգից վերադառնալիս
1895 թ․ հունիսի 25-ին այցելում է Ղրիմ և Թեոդոսիայում հյուրընկալվում մեծանուն նկարիչ Հովհաննես
Այվազովսկու կողմից (տե՛ս «Արարատ», 1895, էջ 254-255)։
7
Նամակը պատռված է։
8
Արշակունի, Պատրիկ Կյուլպենկյանի քարտուղարը։
62
մանավանդ ծանոթացնել ձեզ Կովկասի հասարակության, թեև գիտեմ թե երբեք
կարող պիտի չ’ըլլամ այս այնքան արժանիք ու կարողություն պահանջող գործը
ամբողջությամբ կատարել։ Նպատակս է հոդվածը պատրաստելե ետք խրկել
11
«Ժայռի» կամ նոր հրատարակվելիք գրական այն հանդեսին, որուն վրա խոսած եմ
ասկե առաջ ձեզի եւ որը գուցե մինչև այդ ատեն լույս տեսած ըլլա։

Կատարելապես երջանիկ պիտի ըլլայի՝ եթե կարող ըլլայի ո’եւէ հնարավոր


պատեհությամբ Փարիզ անցնել և սեղմել ձեր ձեռքը, անձամբ հայտնելով ձեզի իմ
սքանչացումս ձեր տաղանդին համար։ Ափսո՜ս սակայն, որ բանտարկյալի մը պես
կաշկանդված եմ առայժմ և ազատությունս աշխատությանս սեղանին կապած։ Գուցե
հառաջիկային պատեհություն ունենամ, եթե երբեք դուք միշտ հոդ ըլլաք։

Չափազանց պարտավոր պիտի ըլլայի ձեզի, եթե ֆրանսական հեղափոխության


12
մասին ձեր պատրաստած ուսումնասիրությանց շարքը «Ռազմիկին» մեջ
հրատարակելու զիջանեիք։ Վստահ եղեք, թե ձեր կամքին համաձայն ինձմե զատ ոչ
ոք պիտի գիտնա ձեր ծածկանունը։

Կը համբուրեմ փոքրիկ հրեշտակին աչքերը և խորին հարգանքներս կը հայտնեմ


ձեր ազնիվ ամուսնին, որ պատիվն ըրած է բարևելու զիս։

Ընդունեցեք դուք ալ իմ ամբողջ ընտանիքիս հարգալից մեծարանքներս, ինչպես


նաև միշտ իմ սքանչացումս ու հարգանքներս։

Ձերդ՝
Ռ․ Զարդարյան

ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ Զ․ ԵՍԱՅԱՆԻՆ

Մալկարա, 12/25 դեկտ․ 1907

Ազնիվ բարեկամուհիս․

Ամոթապարտ և զղջահար եմ ձեզի գրած ըլլալուս նախորդ նամակս։ Իրավունք


չունեի զձեզ վիրավորելու։ Դժբախտաբար, բնավ մտքես չէր կրնար անցնիլ թե՝ դուք
կրնայիք զգածվիլ այն մտածումով որ՝ ձեր վերջընթեր նամակին ոճը տպավորած ըլլա
զիս որևէ ձախորդ եղանակով։ Կը խնդրեմ, ազնիվ բարեկամուհիս, հեռացուցեք ձեր
մտքեն այդպիսի կասկած մը։ Ձեր նամակները խիստ թանկագին են ինծի համար

9
Հավանաբար խոսքը 1907 թ․ Պոլսում Զ․ Եսայանի հրապարակած «Շնորհքով մարդիկ» գրքի մասին
է։
10
«Ռազմիկ» լրագիր (1905-1910), լույս է տեսել Ֆիլիպեում (Բուլղարիա), խմբագիրը եղել է ինքը
նամակագիրը՝ Ռուբեն Զարդարյանը (1874-1915)։
11
1907 թ․ «Ժայռ» անունով երկու լրագիր է սկսել լույս տեսնել Կովկասում՝ մեկը Թիֆլիսում, մյուսը՝
Ալեքսանդրապոլում։ Սույն նամակի թվականը թելադրում է, որ Զարդարյանը նկատի է ունեցել
Թիֆլիսի «Ժայռը», որի առաջին համարը կրում է 27 մայիսի թվականը։ Ալեքսանդրապոլի «Ժայռը» լույս
է տեսել ավելի ուշ։
12
Ֆրանսիական հեղափոխության վերաբերյալ այս աշխատության հետքերը առայժմ հայտնի չեն։
63
ամեն անգամ. և եթե թող տայիք որ ավելի համարձակ ըլլայի, չպիտի վարանեի
հայտարարելու թե՝ տրված ըլլալով իմ ընդհանրապես վերապահոտ, չափազանց
դյուրազգած և հետևաբար զգուշավոր բնավորությունս, հաճախ կը վախնամ
աններելի շատախոսություններե, անզգույշ վերաբերումներե, և կը կասկածիմ թե մի
գուցե ձեզի հանդեպ անհաճո ու ձանձրացուցիչ ընթացքի մը մեջ գտնվիմ,
ինքնամոռացման թափի մը մեջ։ Ահա՛ այդ է պատճառը, որ երբեմն կը մղվիմ,
անգիտակցորեն, իմ կողմես (իբր թե) խանգարված բարեկամական
ներդաշնակություն մը կանոնավորելու և ասիկա այնպիսի վերապահոտ ու ձախորդ
խոսքերով այնպիսի անճահ ընթացքով մը, ինչպես տեսաք, որք ավելի պետք ունին
ձերինին նման բարեկամական անկեղծ ներողամտության, քան արժանի են
փոխարինվելու ցրտությամբ կամ հեգնանքով։ Ուստի եւ կը խնդրե՛մ, ներեցե՛ք ինծի։
Վասն զի եթե կա մեկը՝ որուն հանդեպ ներելի չէին իմ այդ զգուշություններս,
կասկածներս, վերապահումներս, այդ միակ անձը դուք եք, դուք՝ որ ամեն անգամ իմ
հետս վարված եք այնքան ներողամտորեն։ Այս անգամ ալ՝ ձեր տողերուն ընդմեջեն,
լիովին զգացի ու վայելեցի այն խորին ու սիրալիր անկեղծությունը, այն
անշահախնդիր ջերմ բարյացակամությունը, որով կը ջանայիք իմ
տկարություններուս մեջ սրտապնդել զիս, վանելու համար դևը՝ որմե հալածական եմ։
Ձեր խոսքերը տպավորիչ էին, իբր թե զանոնք լսեի ձեր շրթունքներեն իսկ
արտաբերված։ Շնորհապարտ եմ ու երախտամոռաց չեմ կրնար ըլլալ։ Իսկ երբ «Կեղծ
13
հանճարներ»ուն մասին ձեր ըրած կարգադրությունը կը հայտնեք ինծի, պարզապես
կը շվարեցնեք զիս։ Ինչպես կրնայի հատուցանել այդ բոլորը, որք փառքի թանկագին
տիտղոսներ են իմ անարժանությանս համար։ Որքան կը հպարտանամ խորհելով թե
այդ գեղեցիկ գրքին, «Կեղծ հանճարներ»ու ստեղծագործության մեջ, անուղղակի դեր
14
մը ունեցած եմ ։ Ես հիմա որքան անհամբեր եմ, այն հատորը ձեռքերուս մեջ
ունենալու, զայն փայփայելու, զայն թղթատելու, անով պարծենալու համար։
15
Այսօր շատ չխօսիմ ձեզի իմ de’couragement -ներուս վրա։ Միայն թե թույլ տվեք որ
բացատրեմ, de’couragementէ ավելի դժվարահաճություն է իմս։ Պարզապես չեմ
հավնիր գրածներուս. տղայական ու անկատար կը գտնեմ զանոնք։ Ապա թե ոչ՝
աշխատելու ջանքը չէր որ բոլորովին պիտի պակսեր ինծի։ Հետո, հավատալով
հանդերձ անկեղծությանն ուրիշներու այն վկայության թե գրածներս բոլորովին
անընթեռնելի բաներ չեն, նորեն կմնամ ես ինքզինքիս մենակ բացարձակ դատավորը,
անգութ, խստաբարո, աններող դատավոր մը, որ պահանջկոտություններով լեցուն է։
Անցնենք։

Չէիք ուզած մանրամասնորեն խոսել ձեր ֆրանսերեն հատորին վրա։ Հետո նաև,
եթե պատշաճ նկատած ըլլայիք, ի հարկե ավելի երկարորեն գրած կ’ըլլայիք ինծի ձեր

13
Եսայանի «Կեղծ հանճարներ» երգիծական վեպը սկսել է հրատարակվել «Արևելյան մամուլում»
1905 թվականին, իսկ 1910-ին առանձին գրքով լույս է տեսել Պոլսում։
14
Ա․ Հարությունյանը իր նամակներով քաջալերել ու ոգևորել է Զ․ Եսայանին՝ հակառակ եղած
դժվարություններին, իր վեպը ավարտին հասցնելու համար։
15
Ֆրանսերեն՝ հուսալքություն։
64
16 17
գրական աշխատություններուն մասին։ Բյուզանդիոնեն ու Մամուլեն ուրիշ թերթ
18 19
չտեսնելով՝ գրեթե (Մասիսը ցանցառորեն) au courout չեմ մեր գրական շարժումին։
Բայց մեծ հաճույքով կարդացի Tallasso-ի հատորին ձեր գրախոսականը, Մամուլին
մեջ։ Ձեր խորհրդածությունները մեր արևելագետներու (՞) մասին, խիստ ուշագրավ
էին ու գեղեցիկ։ Պոլսահայ բովանդակ գրականությունն ի՞նչ է հիմա, – անդարմանելի
20 21
թութակաբանություն մը և ձևապաշտություն մը։ Անտոնյաններ , Պարսամյաններ ,
22
Ենովք Արմեններ չե՞ն որ կը վարեն (!) գրական կյանքը։

Կը հուսամ թե այս անգամ կրցա դարմանել նախորդ նամակիս ձախորդ


տպավորությունը։ Եվ եթե ձեզի անմիջապես կը գրեմ, ատիկա ըսել կուզե պարզապես՝
թե հեռի զձեզ կարդալե, ձանձրացած ըլլալե, մանավանդ կը խնդրեմ որ հաճախ հիշեք
զիս, ի մտի ունենալով թե՝ ձեր հեռավոր բարեկամին գրելով, ամեն անգամ
երախտապարտ ըրած կ’ըլլաք զինքը։

Հա՞րկ է ըսել թե մեր տնեցիներուն միշտ կը խոսիմ ձեր վրա, թե անոնք


հետաքրքրությամբ ու պարբերաբար ինծի կը հարցնեն «Տիկին»-ին մասին։ Միայն թե,
պետք է խոստովանիմ որ, ձեր վերջին նամակը չկարդացի իրենց, իր խիստ
մտերմական հանգամանքին և մանավանդ ուղղակի ինե բղխած և ինծի համար
իրավամբ քիչ մը նվաստացուցիչ պատճառներե թելադրված ըլլալուն հետևանքով։

Հիմա անհամբերությամբ պիտի սպասեմ ձեր նամակին, խնդրելով որ ձեր կարգին


ինքզինքնիդ բռնադատված չզգաք որևէ եղանակով, և գրեք ինծի ձեր լավագույն
տրամադրության մեջ, երբ ունենաք զայն։

Ձերդ անձնվեր և երախտապարտ

Արտաշես Հարությունյան

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻՑ Զ․ ԵՍԱՅԱՆԻՆ

Constantinople, 14 օգոստ․ 1908

Տիկին․

Թուրքիան ճշմարիտ սահմանադրության մը բարիքը վայելելու անակնկալ բաղդը


ունի այսօր։ Մամլո ազատությունը կատարյալ է։ Թուրք հայրենակիցներնիս ամեն

16
«Բյուզանդիոն», օրաթերթ (1896-1918), Պոլիս, խմբ․ Բյուզանդ Քեչյան։
17
«Արևելյան մամուլ», ամսաթերթ, կիսամյա, շաբաթաթերթ, եռամսյա, օրաթերթ (1871-1909, 1919-
1921), Զմյուռնիա, խմբ․ Մատթեոս Մամուրյան, 1901-ից՝ Հրանտ Մամուրյան։
18
«Մասիս», լրագիր (1852-1908), խմբագիր-տնօրեն՝ Կ. Ս. Յութուճյան։
19
Ֆրանսերեն՝ ընթացքի մեջ։
20
Անտոնյան Արամ (1875-1951), գրող, հրապարակախոս։
21
Պարսամյան Մկրտիչ (1886-1966), գրականագետ, հրապարակախոս։
22
Ենովք Արմեն (1882-1968), գրող, խմբագիր։
65
բան ըրին ու ամեն անկեղծություն ցուցուցին մոռցնել տալու համար անցյալին
հիշատակը։

Մեր ազգին համար անհուն մեծարանք և համակրություն կը տիրե ամենուրեք։


Բայց ո՞ւր է մեր ազգը․ մեր մտավորականները, մեր գրչի մարդիկ բացակա են։
Մինչդեռ թուրքերը իրենց բոլոր մտքի և գրչի ույժերը հոս կը թափեն, անսահման
խանդավառությամբ մը գործի կը ձեռնարկեն։ Մենք ոչինչ ընելու կարող ենք, վասնզի
զարգացեալ հայությունը հոս չէ։
23
Նոր օր անունով լրագիր մը հրատարակելու վրա եմ։ Այս գաղափարը հղանալու
հետ մեկտեղ իսկույն ձեզի հիշեցի, Տիկի՛ն․ կուզե՞ք Պոլիս դառնալ, իմ կազմելիք
խմբագրական մարմնին մասնակցել. չեմ համարձակիր ըսել գրկաբաց պիտի
ընդունիմ ձեզի, որովհետև տիկին մըն եք, բայց այդ բառին բոլոր իմաստովը ձեր
գործակցությունը սիրով պիտի ողջունիմ։
24
Եթե չեք կրնար Պոլիս գալ՝ կուզե՞ք շաբաթ մեկ կամ երկու մեկ colonne-ի չափ
գրական հոդված մը կամ fantaisie25 մը խրկել․ ավելորդ է ըսել, որ եթե ոչ արժանի ձեր
կարողության տաղանդին, զոր շատ կը գնահատեմ, բայց իբրև չնչին նվեր մը՝
գոհացուցիչ վճարում մը պիտի ըլլա ձեր աշխատության փոխարեն։

Բայց շատ ուրախ պիտի ըլլայի եթե Պոլիս դառնայիք, ուր մեծ հաջողություններ
կ’սպասեն ձեզի և որոնց համար իմ բոլոր ույժս ալ ի հարկին գործածելու պատրաստ
եմ։ Վայրկյան մը մի կորսնցնեք։

Գ. Զոհրապ

Հարգանքներս ձեր ազնիվ ամուսնույն։

Գ․ Զ․

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

Սիրելի տիկին Զաբել․

Մեծ ցավով կարդացի Ձեր նամակը։ Եվ շատ ու շատ եմ փափագում տեսնելու Ձեզ
լավ օրերի և լավ պայմանների մեջ, որին էնքան արժանի եք դուք։

Երանի թե շուտով կարգի գան մեր դժբախտ երկրի գործերը, և, կարծում եմ, Ձեզ
համար էլ միայն մեր երկրում պիտի ու [=որ] ապահով անկյուն գտնվի։

23
«Նոր օր» անունով լրագիր հրատարակելու ծրագրի մասին Զոհրապը մեծ ոգևորությամբ և
մանրամասն խոսել է 1908 թ․ ամռան ամիսներին Արշակ Չոպանյանին գրած մի քանի նամակներում,
սակայն, ինչպես վկայում է Հակոբ Սիրունին, Զոհրապի ջանքերը անկախ լրագիր հրատարակելու՝
հաջողությամբ չեն պսակվում (տե՛ս «Արևմտահայ գրողների նամականի», պրակ 1, կազմեց ու
ծանոթագրեց Գ․ Հ․ Ազնավուրյան, Երևան, 1972, էջ 40-43 եւ 407)։
24
Ֆրանսերեն՝ սյունակ։
25
Ֆրանսերեն՝ ազատ ստեղծագործություն, ֆանտազիա։
66
Ցավում եմ, որ չեմ կարող այժմ ևեթ ասել թե եկեք։ Տակավին խառնակ դրություն է։
Բայց դուք լսած եք անշուշտ, թե ինչքան լավ վերաբերմունք ունեն այժմյան
կառավարությունները թե մեր, թե հարևան երկրներում դեպի գրականությունն ու
գեղարվեստը։ Աննախընթաց լավ։ Գրողներին արդեն թոշակներ են կապել և տալիս
[են] ամեն դյուրություն, ինչ որ կարող են տալ էս պայմաններում։ Քանի երկիրը
խաղաղի – էնքան ավելի լավ պիտի լինի։ Եթե գրվածք ունեք – ղրկեցեք –
Գրականության ու գեղարվեստի տան միջոցով (որի նախագահն եմ ես, և որը
գտնվում է Թիֆլիզում), կառաջարկենք կառավարությանը։

Եթե ամենքին չեն նշանակել կենսաթոշակ – սահմանի խնդիրն է պատճառը։ Ես


Շիրվանզադեի նամակում գրել եմ բոլոր պայմանները, նա Ձեզ կասի։ Այժմ մոտս
չունեմ բնագիրը, որ վեց կետից է բաղկացած, թե ինչ արտոնություններ ունեն
գրողները և գեղարվեստագետները։

Եթե զբաղված են մի որևէ կարևոր գրական գործով՝ պիտի հայտնեն


կառ[ավարության]ը, և քանի ամիս իրենց աշխատանքը տևի՝ էնքան ամսի ապրուստ
պիտի ստանան։ Եթե վերջացրին – առաջարկելու են կառ[ավարության]ը, և
կառավարությունը պիտի գնի ավելի բարձր վճարով՝ քան ընդունված է
Ռուսաստանում։ Եթե հիվանդ են – պիտի հայտնեն, որ կառավարությունը հոգ տանի
ևն։

Իհարկե, գրականության մեջ արժեք ունեցող գրողների մասին է և կամ թեկուզ նոր,
սկսնակ – բայց տաղանդավոր։

Երևանում առայժմ դժվար պիտի լինի, մանավանդ սենյակի պատճառով,


որովհետև 30 հազարանոց մի քաղաք լցվել է 200 հազար ժողովուրդ։ Բայց Թիֆլիզ
Դուք ավելի լավ պիտի զգայիք Ձեզ քան Փարիզ, ինչպես տեսնում եմ Ձեր նամակից։

Էստեղ Պոլիս26 էլ ենք բաց անում Գրականության և գեղարվեստի տուն 27։


Զարմանալի քաղաք է Ձեր Պոլիսը։ Չեմ ուզում նկարագրել և պատմել թե ինչու, բայց
չսիրեցի։

Մեծ հաճույքով եմ հեռանում էս երկու օրս դեպի մեր երկիրը։

Ներեցեք, սիրելի բարեկամուհիս, եթե Ձեզ մի փոքրիկ նեղություն տամ։ Ձեր


նամակի հետ, Ձեր հասցեին ուղարկում եմ մի ուրիշ նամակ տ․ Հեղինե Բեկզադյանին
հանձնելու։ Դուք անշուշտ ծանոթ եք նրան, խնդրեմ իրեն հանձնեք։

26
Հովհ. Թումանյանը 1921 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին գտնվում էր Պոլսում։ Նա որպես
Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ և նրա ներկայացուցիչ մեծ ջանքեր գործադրեց սփյուռքի
հայության և Խորհրդային Հայաստանի կապերը ամրապնդելու գործում։
27
Թումանյանի նախաձեռնությամբ 1921 թ. Պոլսում, ուր կենտրոնացած էին արևմտահայ
մտավորականության լավագույն ներկայացուցիչները, կազմակերպվում է «Հայ արվեստի տուն», հար և
նման արդեն Թիֆլիսում գործող «Գրականության և գեղարվեստի տան»։ Պոլսի այս նոր
կազմակերպության առաջին նախագահն է լինում Վահան Թեքեյանը։
67
Հավատալով, որ երկար չի տևելու, գալու եք մեր երկիրը և Ձեզ հետ նորից էնքան
լավ ժամեր վայելելու հաճույքը պիտի ունենամ՝ առայժմ գրկում եմ սրտագին
մաղթանքներս, որ առողջ լինեք, և ջերմ բարևներս։

Միշտ ձեր

Հովհաննես Թումանյան

1921․ XII. 9․ Պոլիս։

Դ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

25 փետրվարի 1922

Մեծարգո

Տիկ․ Եսայան

Նախ ներողություն եմ խնդրում, որ Ձեր նամակին չկարողացա անմիջապես


պատասխանել։ Ապա հայտնում եմ Ձեզ, որ նամակները արդեն ուղարկված են
վստահելի անձնավորության միջոցով․ պ․ Անդրեասյանի նամակը ուղարկել եմ պ․
Թումանյանին։ Ինչ վերաբերում է պ․ Թումանյանի առողջությանը, պիտի ասեմ, որ
դժբախտաբար նա դեռ հիվանդ անկողնում պառկած է։ Դրությունը վտանգավոր չէ,
բայց ծանր է։ Եթե նոր լուր ստանամ պ․ Թումանյանի առողջության մասին,
անմիջապես կհայտնեմ Ձեզ։

Հարգանքներով

Դ․ Շահվերդև

ՇԱՀԱՆ ՊԵՐՊԵՐՅԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

24 մարտ 1922

Սիրելի Տիկին Եսայան


28
Բարձրավանքի ընկերներս պաշտոն տվին ինծի խնդրելու Ձեզմե Ձեր
աշխատակցությունը մեր ամսագրին։ Գիտեք թե որքան սիրով կը կատարեմ այդ
հանձնարարությունը։ Նույնպես կը հուսամ, որ կ’զգաք թե ամենքս ալ որքան
թանկագին կը համարենք Ձեր բերելիք բաժինը Բարձրավանքի գործին։

Ներեցեք, որ այսօր ավելին չի գրեմ։ Սպասելով Ձեր լուրերուն՝

Մնամ Ձերդ սիրով

28
«Բարձրավանք», գրական-գեղարվեստական հանդես (1922), Կ․ Պոլիս, հրատարակիչ
խմբագիրներ՝ Շ․ Ռ․ Պերպերյան, Կ․ Զարյան, Հ․ Օշական և Գ․ Գաֆաֆյան։
68
Շ․ Ռ․ Պերպերյան

ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

Հարգելի Տիկին

Ստացա Ձեր նամակը – շնորհակալ եմ։ Երբ Ձեր վերջին հրատարակությունը՝


«Հոգիս աքսորյալ» ինձ հասավ, առաջին հետաքրքրությունս եղավ տեսնել, թե հայ
տիկին մը ո՛ր աստիճանի գիտակ է յուր մայրենի լեզվին եւ ի՛նչ են այն հոգեկան
տրամադրությունք, որք զինքն մղած են գրել, ինչպե՛ս ըմբռնած է նյութը եւ անոր
արտահայտման միջոցներու գործածությունը – զի ամեն ինչ որ վսեմ զգացումե մը կը
բղխի գեղարվեստ է ինձ համար և արտահայտության միջոցը երկրորդական ըստ իս։

Գեղարվեստականի մը գործը դատել կրնալու համար բավ է տեսնալ նկարչին մեկ


գործը միայն, կարդալ գրքի մը մեկ էջը, լսել երաժշտության մը քանի մը երգ-հանգը՝
զգալու համար թե ո՛վ է գեղարվեստականը, և ես Ձեր գրքույկի առաջին տողերը միայն
կարդալուս գրած էի զՁեզ արդեն գրողներու այն շարքին, որոց գրիչը technique բոլոր
նրբությանց գիտակ, բարձր զգացումներե ծնած վսեմ գաղափարներու հլուորեն կը
հպատակի։ Չեմ զարմանար, երբ կըսեք, թե «գեղարվեստի աշխարհին մեջ
նկարչությունը Ձեզ ամենեն մերձավորը և ընտանին կը թվի»։ Կոչված
գեղարվեստական մը պարտի ունենալ գեղարվեստի բոլոր ճյուղերու նախազգացումը,
ճաշակ (ինչ տգեղ բառ է)։ Ես տեսած չեմ նկարիչ մը, որ երաժշտության և
բանաստեղծության անընդունակ ըլլա – գործը թերի է։ Այս ճշմարտության ապացույց
մ’է Ձեր «Հոգիս աքսորյալ»-ը, ուր Դուք նկարչի մը յուր ասպարեզին մեջ ունեցած
հուսախաբությունք այնչա՜փ կենդանի կերպով կրցած եք երևակայել և
պատկերացնել։ Հոն ոչ թե «հանդգնություն», ինչպես Դուք կըսեք, այլ
գեղարվեստական առողջ հոգեբանություն և բնատուր ձիրք գտա։

Խնդրեմ ընդունիլ, հարգելի Տիկի՛ն, շնորհակալությանցս եւ խորին հարգանացս


հավաստին։

Վարդան Մախոխյան

Nice, 24 հունիս, 1922

29
ԳՐԻԳՈՐԻՍ Ծ. Վ. ՊԱԼԱՔՅԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

Մանչեսթր, 20 սեպտեմ․ 1922

Համեստափայլ Տիկին Զապել Եսայան

Փարիզ
29
Գրիգորիս ծ․ վ․ Պալաքյան (1876-1934), Եղեռնին նվիրված «Հայ գողգոթա» երկհատոր կոթողային
աշխատության հեղինակ։
69
Տիկի՛ն․

Ստացա Ձեր 9 սեպ․ թվակիր նամակն։ Բայց այս վերջին օրերուն հանդիսատես
եղանք այնպիսի սարսափելի աշխարհավեր դեպքերու, որ հնար չեղավ իսկույն
պատասխանել։

Հայ ժողովրդի արդեն ցանցառ դարձած շարքերն տակավ կը նոսրանան և [կը]


կոտորակվին, և գերմարդկային ջանք ու ճիգ պետք է պաղարյուն մնալու համար։

Քրիստոնյա, քաղաքակիրթ, արդարության համար կռվող եւ մարդասեր Եվրոպան


ես վաղուց թաղած էի։ Բայց ամեն անոնք, որոնք դեռ բարոյապես սնանկ եվրոպացիին
վրա հույսեր ունեին… ահա կրնան այժմ գոնե համոզվիլ տեսնելով Զմյուռնիո առջև
եվրոպական մեծ տերությանց խաղացած քոմեդին…։

Ալ այս վերջին Զմյուռնիո ողբերգությունը եկավ կնիքը դնել բարոյապես սնանկ


Եվրոպայի գերեզմանին։

Արյուն ցանեցին, արյուն պիտի հնձեն։

Ձեր փափագը մասնավոր նկատողության առի․ Հայ գողգոթան 2 հատոր 968 էջ 134
նկար պատրաստ է․ Ա հատորը տպագրված է․ 430 էջ և 70 նկարով․ հոկտեմբերի
առաջին օրերուն ի վաճառ կելլե։

Թեպետ վաճառման ամբողջ գործը և արդյունքը մասնավոր հանձնախումբի մը


միջոցավ հայ որբերուն նվիրած ըլլալուս ոչ ոքի նվեր չպիտի տրվի, բայց Ձեզ
բացառաբար մեկ հատ կը նվիրեմ, պայմանով, որ ոչ ոքի չըսեք, զի ուրիշներ ալ պիտի
ուզին եւ անհնար է գոհացում տամ։

Արդեն առաջին հատորին մեջ պիտի գտնեք Ձեր փնտրած դրվագներն ու


նկարները։ Հայ թշվառ ժողովուրդը խրախուսեցեք, որ չի բարոյալքվի, եթե բարոյալքվի
ու անձնավստահությունը ցեղին գոյության կորսնցնե, ահա այն ատեն հայ
ժողովուրդը պիտի սրբվի ազգերու պատմութենեն․ ծանր օրեր կ’անցնինք։ Ձեր
գրագետի հզոր գրչով քաջալերության ցող մը կաթեցուցեք հայ հուսահատ և այրած
հոգիներուն մեջ։

Բարեկամական ողջունիվ

Գ․ վրդ․ Պալաքյան

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

31 հուն․ 1923

New York

Սիրելի տիկին Եսայան

70
30
Պոլսում, իր ժամանակին, քո խրկած «Հոգիս աքսորյալ» գրքույկը ստացեր եմ։ Այդ
նուրբ հոգեբանական գործի վրա հիացեր եմ և մի քանի գրագետների ալ տվեր եմ
կարդալու։ Անկեղծորեն երախտապարտ եմ, որ ինձ այդպես նվեր մ’ըրած ես։

Երբեք չկարծես, որ Քեզ մոռցած էի․ կը հետևիմ՝ որքան հնար է՝ Քո գրական և


քաղաքական գործունեության։ Լսեցի, որ Սկանդինավյան երկիրներ պիտի չվես հայ
դատի համար պրոպագանդ ընելու, հաջողություն, բայց հավատացած եմ, որ ուժերիդ
100-ին 90-ը գրականության կուտաս։ Ներիր, որ այսպես ուշ կը գրեմ։

Ինձ ալ աշնան հովերը դեղնած տերևի մը պես այստեղ գցեցին։ ԱԲԳիմեն պիտի
սկսինք կյանքը, երբ ձեռանիս կը դողա և ծերացած ենք։ Անհուն անորոշություն մ’
առջևս, ստիպ[ողա]բար լեզու սովորելու և աշխատելու պիտի սկսիմ։

Համբույրներս ձեռներիդ

Փ․ Թերլեմեզյան

ԹԵՈԴԻԿԻՑ Զ․ ԵՍԱՅԱՆԻՆ

Գորֆու, 11 հնվր․ 1925

Սիրելի

Տիկին Զապել Եսայան

Վիրոֆլե

Հունվար 2 թվակիր նամակնիդ վերջապես հասավ ձեռքս, տարհամոզելու համար


31
զիս, որ բոլորովին չեմ մոռցված Ձենե․ քանզի Հկբ․ Տեր Հակոբյանի ՝ իմ կողմես
բազմիցս Ձեր մոտ՝ կատարած խնդրանքին ու իմ հունիս 28/1924 թվակիր նամակիս
անպատասխանի մնալը հոգեդողիկ* ըրին զիս երկար ատեն։

Երբեք չեմ ընդունիր, որ իբր հանցավոր ներկայանաք ինծի․ կլանված եք ազգային


գործունեությամբ ու գրականությամբ։ Սրտանց կը մաղթեմ, որ երկուքին ալ մեջ
անսպառ մնա եռանդնիդ։ Եվ ինչ որ թերություն կը կարծեք Ձեր մեջը՝ թերևս
հատկություն ալ է, և Ձեր «բարոյական պարտավորութենեն» դուրս՝ այս տողերը Ձեզի
գրողը չընդունիր երբեք «նյութական պարտք» ալ։

Շատ մոտեն գիտեք թե Ձեր անունը մտքիս մեջ ի՜նչ տրտմանուշ հուշեր
կ’արթընցնե, գիտեք նաև թե ի՜նչ խոր հիացում ունիմ Ձեր գրչին վրա, որուն մեկ
նմուշին չարժանանալս որքան ինծի վիշտ, նույնքան և զրկանք մը եղավ

30
«Հոգիս աքսորյալը» գրվել է 1919 թ․, որ նախ՝ 1922 թ․ լույս է տեսել «Արեգ» հանդեսում, ապա՝ նույն
տարում առանձին գրքով Վիեննայում։
31
Հակոբ Տեր-Հակոբյան, հրապարակախոս, 1909 թվականին Պոլսի «Հայրենիքի» խմբագրական
կազմի անդամներից։
**
Կեոզյունտեքի։
71
32
Տարեցույցիս համար՝ որ անոր հեղինակին նման՝ հիմա թափառահած կյանք մը կը
բոլորե և կը տենչա ժամադրավայր ըլլալ միշտ ցրված ույժերու։ Ահա՛ թե ինչու անկեղծ
խոստումնիդ մոռացոնքի բոլոր տրտմություններս փարատեց։ 1926 տարվո հատորս
պիտի բոլորած ըլլա իր քսանամյակը, և ես այժմեն լծված եմ գործի՝ զայն
սովորականեն ճոխ ու շքեղ կերպարանելու համար։ – Մոտ է գարունը. շուտով կը
բացվին Ձեր մուսային փարփառ աչուկները․ ու Դուք՝ արշալույսի մը կամ վերջալույսի
մը պուրակ մը կը քաշվիք և գլանիկնիդ վառելով գրի կ’առնեք մեկ նոր ներշնչումնիդ՝
այդ հատորիս ի զարդ։

Որքան ճիշտ էիք որակեր «ծանր» ըսելով մեռնող տարվույն համար։ Ի՜նչ հույսեր
զբզկտեց ան մեր նժդեհի սրտերեն։ Իցի՜վ թե մաղթանքնիդ լսեր երկնավոր Տերը, և մեզ
նման պատներեսին ապրողներ հայրենադարձ ըլլալու բախտին արժանանային։
33
Գացին գացին ու ամայի թողուցին մեր կղզին բոլոր հայերը։ Ես ու Ասպետը կանք
հիմա հոս, նաև լորդ Մեյըրս Ֆընտի երկսեռ որբերը՝ թվով 200։ Ասոնցմե կեսը
(աղջիկներն ամբողջ) այսօր վաղը Մարսիլիա կը փոխադրվի «Դպրոցասերին» շենքը։
Տարի ու կես կ’ընե նույն հաստատության մեջ պաշտոն վարելս կաղնիկաղ, – բառիս
իրական ու փոխաբերական իմաստով, և այսօր վաղը ես ալ կը դադրիմ գործե,
34
բոլորովին գործիս նվիրվելու համար։ Բաբկեն Ս[րբազանը] կ’ուզե կանչել զիս իր
մոտ՝ Սիոնի տպարանը վերակազմելու համար։ Չգիտեմ թե ինչպե՞ս շարժիմ, քանզի
35
հոգիս հոժար է, բայց… սրունքս դեռ տկար . հերկուս հետս կը խաղամ։
Քաղաքականության փոփոխության մասին ինչ հույս կը ներշնչեք ինձ․
հավանականություն կա՞ Պոլիս դարձի, և առ առավելն որքա՜ն ատենեն։ Ա՜խ, եթե հոն
մատենադարանս չունենայի քույրերուս ու անոնց զավակներուն հետ, Պոլիս մեռած
պիտի ըլլար մտքիս մեջ։ Հոգիս դեռ ծննդավայրս կը բանա։

Պատրաստ եմ պատասխանելու Ձեր «հարցմանց» ամենքս հետաքրքրող


խնդիրներու մասին։ Ինչու ժլատ էիք վարվեր եւ չէիք ճաթեցուցեր։ Բարևնիդ
հաղորդեցի Հ․ Ասպետի՝ որ կը փոխադարձե իրենները։

Ձեր անայլայլ սիրով՝

Թեոդիկ

ՍԻՄՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

28 սեպտ․ 925

Բեռլին

32
«Ամենույն տարեցույց», Թեոդիկի (Լապճինյան Թեոդորոս) (1873-1928) խմբագրությամբ լույս
տեսնող գրական-բանասիրական տարեգիրք։
33
Հովհաննես Ասպետ, Չիֆթե-Սարաֆի մյուս կեղծանունը (1874-1930)։
34
Բաբկեն արք․ Կյուլեսերյան (1868-1936)։
35
Թեոդիկը ակնարկում է իր կոտրված ոտքը. արկածը տեղի է ունեցել Քորֆույում։
72
Սիրելի Զապել․

Այսօր մեկնում եմ Երևան․ վերջին պահուն ստացա նամակդ․ դժբախտաբար


չկարողացա անմիջապես հոդված հասցնել։ Անկեղծորեն ցավում եմ, որ առաջին թվից
36
չպիտի լինեմ «Երևանի» մեջ։ Ամեն կերպ կաշխատեմ գրել Հայաստանից։ Կխոսեմ
նաև մյուսների հետ։

Քեզ և «Երևանի» խմբագրության հայտնում եմ շնորհակալություններս եւ


ցանկանում եմ ձեր գործին ամեն հաջողություն։ Հուսով եմ, որ «Երևանը» կկարողանա
արտասահմանի ժողովրդական հատվածների մեջ ջերմ համակրություն ստեղծել
37
դեպի Խորհրդային Հայաստանը։ Չուբարին հայտնեցի գրածդ։

Սիրով և եղբայրաբար

Քո Սիմ․ Հակոբյան

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

17 դեկ․ 25 թ․ Փարիզ

Սիրելի տիկին Զ. Եսայան

Լսել եմ հիվանդ եք։ Իրավունք չունիք։ Ձեր կյանքը մեզ հարկավոր է, այսինքն՝
ազգին։ Պահպանեցեք նրան, ապա թե ոչ – կլինեք ոճրագործ։ Առողջություն,
շուտափույթ և դեպի գործ…

Միշտ հարգող և պատվող

Շիրվանզադե

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆԻՑ Զ. ԵՍԱՅԱՆԻՆ

Փարիզ, 20 VI, 29

Հարգելի Տիկին,

Ջերմ շնորհակալություններս կը փութամ հայտնել Ձեզ, որ հաճեր եք նվիրելու ինծի


օրինակ մը Ձեր ընտիր գործեն։ Պե՞տք կա ըսելու, որ ընթերցումեն մեծ հաճույք մը կը
խոստանամ ինքզինքիս, մանավանդ, որ նյութը այնքան մոտ է հայ սիրտերու, ու
ազնվազգի գրագետի մը ձեռքով ընդլայնված է ան։

Անկեղծ հարգանքներով

Տիգրան Կամսարական

36
«Երևան», եռօրյա, ապա երկօրյա լրագիր (1926-1930), Փարիզ:
37
Եղիա Չուբար (1897-1937), «Երևանի» խմբագիրը։
73
ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՑ ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆԻՆ

15 դեկ․ 1925

Սիրելի պարոն Փուշման,

Զգացի, որ անձամբ չի կրցա Ձեզ հայտնել բոլոր զգացումներս․ չի կրցա հայտնել,


որովհետև ինչ որ հայտնվեցավ ինձ, հանկարծական էին և իմ տպավորությունս խառն
էր։ Այսօր և երեկ իրիկուն երկարորեն մտածեցի, երբեմն տխրեցա, երբեմն բարկացա,
երբեմն ուրախացա և ամեն ինչ կշռելով իմ հոգվույս խորքին մեջ և այդ բոլորը իրար
խառնելով տեսա, որ մաքուր և զուտ ուրախությունը կը մնար զուռային մեջ և
մնացածը կը ցնդեր ինչպես ծուխ։ Այդ ուրախությունը հետևանք էր այն
բարեկամական վարմունքին, որ վեհանձնությունը ունեցեր էիք ցույց տալու ինձ
նկատմամբ։ Ասիկա պզտիկ բան չէ։ Անշուշտ այդ վարմունքը ցույց տալով Դուք և Ձեր
Տիկինը հետևած եք Ձեր ներքին իսկության անմիջական տրամադրություններուն։
Առիթը ես էի պատահմամբ, կրնար ուրիշ մեկը ըլլալ։ Ասիկա ցույց կուտա Ձեր խոր
զգացումներուն տևական վիճակը։ Ես անուղղակի առիթ եղա, որ Ձեր գեղեցիկ հոգիին
մեկ ճառագայթը ճաճանչե պայծառությամբ։

Ուրեմն ինձ կը մնա երախտապարտ ըլլալ անոնց, որ չարիք ընել ուզեցին և ավելի
մեծ բարիքի մը պատճառ եղան։ Անշուշտ պետք չի կար այդ փաստին ինձ համար։ Իմ
կյանքի բերումով հազարավոր մարդիկ ճանչնալու առիթ ունեցած եմ և
ընդհանրապես հստակությամբ կ’որոշեմ, գրեթե առաջին ծանոթության, մարդոց
ներքին հատկությունները։ Բայց նույն իսկ շատ համոզված բանի մը մեկ նոր
ապացույցը ունենալը հաճույք և ուրախություն կը պատճառե և ահա թե ինչու ուզեցի
Ձեզ հայտնել իմ զգացած ուրախությունս։

Օր մը իմ ֆրանսիացի բարեկամներէս մեկը, որ գիտուն փիլիսոփա մըն էր, ինձ


կ’ըսեր։ Մեկու մը հատկությունները կամ արժանիքները ըմբռնելու և գնահատելու
համար մարդս պետք է ունենա իր մեջ նման բան մը։ Արդյոք մե՞ծ հավակնություն է իմ
կողմես մտածել, որ բան մը կար իմ մեջ, որով կարող եղա Ձեր ընտանիքին բոլոր
անդամներուն սքանչելի հատկությունները զգալ և գնահատել։ Ամեն պարագային սա
ճշմարիտ է, որ կ’զգամ թե այն կերպ, որ [կը] գնահատեմ Ձեր վարմունքը, ինձ որոշ
կերպով մասնակից կ’ընե անոր գեղեցկության և հետևաբար ինձ կը բարձրացնե և
որուն համար դարձյալ Ձեզ երախտապարտ եմ։

Ինչպես չարիք մը իր ներշնչած զայրույթով, ատելությունով մարդս կը մղէ


անարժան զգացումներու և երբեմն այնպիսի վիճակ մը հառաջ կը բերե, որ չարիքը
ըստ ինքյան նվազ մեծ կ’ըլլա քան անոր ենթարկվողին մեջ ծնունդ առնող վատ
զգացումները, այնպես ալ բարիքը և առավել ևս բարիքը չի սահմանափակվիր իր
առանձին գործունեության մեջ և հառաջ կը բերե ուրիշ բարիքներ, որովհետև անիկա
լույսի պես կը ճառագայթե։ Միայն թե պետք է կույր չ’ըլլալ և ընդունիլ այդ
ճառագայթները։

74
Ահա թե ինչպես, այդ պատահած դեպքին մեջ զեղջեցի բոլոր մյուսներուն վատ
դերերը և հիշողությանս մեջ պահեցի միայն Ձեր դերը. այնպես որ հիմակ միայն
ուրախություն կ’զգամ, երբ միտքս կ’երթա այդ խնդրին վրա։

Այդ ոգևորությամբ ամբողջ օրը աշխատեցա և կարծեմ լավ գործ կատարեցի


(որքան ինձ համար կարելի էր)։ Վեպ մը սկսած եմ գրել, որը եթե հաջողիմ վերջացնել
այն շունչով, որ սկսա, կը կարծեմ թե իմ լավագույն գործս պիտի ըլլա։ Ձեզ, կը
համարձակիմ մասնակից ընել իմ հույսերուս՝ համարելով Ձեզ և Տիկինը իմ
ամենասերտ բարեկամներես։ Ահա իմ գլխավոր մտահոգությունս այս է և այս կարգի
բաներ և որոնցմե կախում ունի իմ և զավակներուս ապագան և ոչ թե այն փցուն
էնթրիկները և անարժան ու նախանձոտ գալարումները, զորս կը նախընտրեմ թողուլ
ուրիշներուն։

Կը խնդրեմ, որ ընդունիք իմ ջերմ զգացումներս և հայտնեք սիրալիր բարևներս Ձեր


սիրելի Տիկինին և որդոցն։

Ձերդ միշտ անձնվեր

Զապել Եսայան

Հ․ Գ…

…Ներեցեք նամակիս անկանոն ոճին։ Շատ բան ուզեցի ըսել և շատ քիչ բան
կարողացա հայտնել։ Բայց ինչքան ալ ձևը թերի է՝ խորքը ուղղակի և հարազատ
արտահայտությունն է զգացումներուս։

ՄԻՆԱՍ ՉԵՐԱԶԻՑ ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆԻՆ

Marseille, 2.7.26

Ազնիվ բարեկամ․

Ուրախությամբ կարդացի Ձեր հունիս 22-ի պատվականը, և կը փութամ


ջերմագույն շնորհակալիքս հայտնել Ամերիկահայ հոբելյանական հանձնախումբի
բոլոր անդամներուն, և մասնավորապես Ատենապետին, Ատենադպրին ու
գանձապետին, որոնք այնքան անձնվիրությամբ կազմակերպած ու արդյունավորած
են հոբելյանս։ Շնորհակալ եմ բոլոր նվիրատուներեն ու համակիրներեն ալ, որոնք
սիրահոժար աջակցած են Հոբելյանական հանձնախումբին, անդորր ծերություն մ’
ապահովելու համար ազգին հին աշխատավորներեն մեկուն։
38
Ինչպես որ տեղեկացաք հունիս 4-ի Հայ Սիրտին մեջ հրատարակված ճառես,
1924-ին փափաքած եմ հոբելյանիս հասույթը նվիրել Բարեգործական Միության.
Հայաստանի կրթական գործին համար։ Այդ թվականեն ի վեր ապրուստի սղությունը
ավելի ծանրացած ըլլալով հոս, ստիպված եմ գումարին տոկոսներն ու ի հարկին մեկ

38
«Հայ սիրտ», շաբաթաթերթ (1925-1931), Մարսել, խմբ․ Եղիշե Թորոսյան
75
մասն ալ ընդունիլ, հավանելով որ մնացածը մահէս հետո գործածվի իր նպատակին։
Ուստի կ’ցանկամ, որ Ամերիկայի մեջ հանգանակված գումարը հոդ պահպանվի
Բարեգործական Միության հսկողության տակ, և տոկոսը միայն ինձ ղրկվի
պարբերաբար, Միության Փարիզի Կեդրոնական դիվանին հետ համաձայնությամբ։

Տ․ Չոպանյան կ’ուզե հոբելյանիս հատորը միայն պատրաստել, ինձ թողլով


պատրաստել վիպակներուս հատորը, և այնուհետեւ հավաքածո մը։ Առ այժմ հույժ
տկար եմ, և կը շատանամ խորին շնորհակալիքս հայտնելով Տ․ Միքայելյան
գերազնիվ բարեկամիս։

Միշտ Ձերդ

Մինաս Չերազ

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՑ ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆԻՆ

Սիրելի բարեկամ, Հ․ Փուշման․

Ոչ մեկ լուր ունիմ ձենե շատոնց ի վեր։ Բայց Խաչատուրյանեն իմացա, որ այս
գարնան հոս պիտի գաք ու բավական ատեն մնաք, և այս բարի լուրը մեծ հաճույք
39
պատճառեց ինծի։ Roseraie-ի երրորդ հատորը, որ շատ հոգնեցուց զիս, երևցավ
վերջապես, բայց ուզածիս պես եղավ, և կը կարծեմ թե նախորդ հատորները կը
գերազանցե թե բանաստեղծությանց և թե նկարներու գեղեցկությամբ։ Նկարներու մեջ
40
պիտի գտնես նաև reproductions այն երեք սիրուն նկարներուն զոր քաղեցի
41
ամերիկյան հրատարակութենեն ուր ողբացյալ Անանիկյանի ուսումնասիրությունը
կար։

Կը ղրկեմ օրինակ մը ճափոնական թղթի վրա։ Այդ օրինակներուն, որ


դժբախտաբար քիչ թվով տպվեցան, գին դրի 500 ֆրանկ, և կարծեմ շատ քիչ պիտի
42
մնա քովս․ տեսնողները շատ կը հավնին կոր․ կը ղրկեմ նաև Անահիտի
վերահրատարակման հայտարարութենեն օրինակ մը։ Բարեկամներու պնդումով այս
խաչը նորեն ուսերուս վրա կ’առնեմ կոր․ կը հուսամ թե ընելիք ճիգս օգտակար պիտի
ըլլա մեր գրականության։ Հայտարարությունս այստեղ շատ լավ ընդունելություն
գտավ․ աշխատակիցներ շատ պիտի ունենամ Հայաստանեն և արտասահմանեն։

Կը հուսամ, որ տիկին Փուշման և դուն հոդ Անահիտին բաժանորդներ գտնելու և


ինծի անուննին և հասցենին հաղորդելու համար հարկ եղած փոքրիկ աշխատանքը
չեք զլանար։
39
Միջնադարյան հայկական տաղերի Չոպանյանի ֆրանսերեն թարգմանությունների ժողովածուի՝
“La Roseraíe d’Arménie”-ի Գ հատորը լույս է տեսել 1929 թվականին Փարիզում։
40
Վերատպություններ (ֆրանս․)։
41
Չոպանյանը նկատի ունի պրոֆ․ Մ․ Ա․ Անանիկյանի «Հայկական դիցաբանություն» անգլերեն
ուսումնասիրությունը, որ տպագրվել է Ամերիկյան հնագիտության ինստիտուտի “The myphology of all
Races”-ի 7-րդ հատորում, 1925, Բոստոն։
42
«Անահիտի» նոր շրջանը սկսվում է 1929 թվականից։
76
Նոր տարվո շնորհավորություններս ու սիրալիր բարևներս տիկին Փուշմանին և
քեզի։

Սիրով քույդ

Ա․ Չոպանյան

Փարիզ,

9 հունվար 1929

43
ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՑ ՅՈՒԼԻԱՍ ՓՈՒՇՄԱՆԻՆ

25 ապրիլ 1931

Սիրելի Յուլիաս,

Կը պատրաստվեի քեզ գրելու, երբ այս առավոտ ստացա ամուսնույդ


նկարահանդեսի հայտագիրը։ Դժբախտաբար միայն ցուցակը աչքե անցնելով պիտի
բավականանամ և միակ լուսանկարը, որ կա catalogue-ին մեջ մտածել կուտա ինձ, որ
պարոն Փուշման, ինչպես միշտ, այս անգամ ալ հաջողած է խլել բազմախորհուրդ
արևելքի խոր գաղտնիքներեն մեկ քանին և կտավին վրա սևեռել գույներու այն աղու
համանվագը, որ իր հոգիին մեջ ունի։ Կը մաղթեմ իրեն այն լայն և ամբողջական
հաջողությունը, որուն այնքան արժանի է և որը ամեն բանե առաջ իրեն պիտի տա
բարոյական բավականություն։ Մեծ հույս ունիմ նաև, որ այդ ցուցահանդեսեն հետո
կարող եք Բարիզ գալ։ Եվ ինչպե՞ս արդեն այս տարի Բարիզ չի գաք, երբ Գաղութային
ցուցահանդեսը դեպի Բարիզ կը քաշե ամեն երկիրներե մեծ բազմություններ։
Մեծապես կը հուսամ, որ քու նամակդ այդպիսի լավ լուր մը պիտի բերե ինձ։

Նախորդ նամակովս մանրամասն գրեր էի իմ աշխատության ծրագիրներուս վրա։


Միշտ կը շարունակեմ աշխատիլ և հույս ունիմ, որ հանգրվանե հանգրվան պիտի
հասնիմ նպատակիս։ Դժվարություններ շատ կան, բայց ի՞նչ մարդ կըլլայի, եթե
դժվարություններու առաջ կանգ առնեի և ո՞վ չունի կամ չէ ունեցած դժվարություններ։
Սոֆիս և Հրանդս լավ են և առողջ։ Սոֆին միշտ իր պաշտոնին վրա է և Հրանդս
ուսմունքը կը շարունակե։ Երկու տարիեն կը հուսամ, որ կը հաջողի դառնալ ingénieur
chemiste և ես ալ շունչ կառնեմ։ Ձեր զավակները ինչպե՞ս են։ Կը հուսամ, որ հանգիստ
են և գոհ իրենց զբաղումներեն։

Սիրելի Յուլիաս․ մի՛մոռնար ինձ և անմիջապես գրե։ Հիշե՛ Սկյուտարի վարդաշատ


պարտեզները և ծաղկյալ ու բուրումնավետ ճամբաները, որոնց վրայեն անցած ենք
հույսերով և երազներով լեցուն։ Այն Սկյուտարը, որ կար, չի կա այլ ևս, բայց միայն մեր
հիշողության մեջ և երկուքով կարենալ հիշել և պահպանել մեր կյանքի գեղեցկագույն
պահերը անքակտելի մաս մըն է։ Մի՛շտ երբ կը վերհիշեմ իմ պատանեկական
տարիներս, կը հիշեմ և քեզ, որովհետև այդ ժամանակներեն, բառին իսկական
43
Հովսեփ Փուշմանի կինը։
77
իմաստով, մնացած ենք ես ու դուն։ Շատ սիրալիր և հարգալիր բարևներ ձեր
ամուսնույն և զավակներուն և շատ մը ջերմ համբույրներ քեզ։

Զապել Եսայան

ՆՈՐ ԳԱԶԵԼՆԵՐ ՆԱՍԻՄԻԻՑ

ԾՆՆԴՅԱՆ 600-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Իմադեդդին Նասիմին ադրբեջանական այն անվանի բանաստեղծներից է, որ դեռևս


միջին դարերից ծանոթ է եղել Հայաստանում։ Հայտնի է, որ հայկական աղբյուրները
հետաքրքիր ու արժեքավոր տեղեկություններ են հաղորդել Նասիմիի ու նրա
հետևորդների մասին, որոնց պայքարը մոնղոլ նվաճողների, ֆեոդալական
վերնախավի ու իսլամ խավարամոլ հոգևորականության դեմ ընկալվել է
համակրանքով և հովանավորվել է հայ արհեստավորական խավերի կողմից։

14-րդ դարում ողջ Արևելքում ծավալված ազատագրական ու ժողովրդական


շարժումները դարավերջին դրսևորվեցին հուրուֆյան կրոնա-քաղաքական աղանդի
քողի ներքո։ Աղանդավորական այս շարժումը սկիզբ առավ Խորասանում (Արևելյան
Իրան) և այնուհետև շատ կարճ ժամանակում տարածվեց Ատրպատականում,
Անդրկովկասում և Միջին Արևելքում։

Հուրուֆյան ուսմունքի հիմնադիրն էր թավրիզեցի Ֆազլուլլահ ալ-Հուրուֆի


Նաիմին, ժամանակի խոշոր մտածողներից ու անվանի բանաստեղծներից մեկը։

Հուրուֆյանների գաղափարախոսությունը աղանդի յուրովի միացությունն էր


մուսուլմանական միստիցիզմի (սուֆիզմի) որոշ հոսանքների հետ, իսկ շիիզմին այդ
ժամանակներում ավելի շատ հարում էին շահագործվող խավերը՝ գյուղացիությունն
ու չքավոր արհեստավորությունը, որոնք սոցիալական անարդարությունների
վերացման իրենց հույսերը կապում էին աղանդի սկզբունքների հաղթանակի հետ։

Ինչպես ծայրահեղ շիաները, հուրուֆյանները ընդունում էին աստվածության


պարբերական մարմնավորումը (Մովսես, Հիսուս, Մուհամմեդ, Ալի և այլն)։ Ըստ
նրանց, արաբական այբուբենի տառերը (արաբերեն՝ հուրուֆ) կյանքի զարգացման
պարբերական շրջանների միստիքական արտահայտությունն են, իսկ զարգացման
յուրաքանչյուր շրջան նշանավորվում է աստվածության նոր մարմնացումով։
Համաձայն հուրուֆյան աղանդի՝ տառերը մեկնում են նաև տիեզերքի գաղտնիքները,
իսկ տառերի գաղտնիքները միանում են մարդու հետ, արտահայտվում են մարդկանց
դեմքի վրա։ Ընդունելով տառերի սրբությունը և նրանց արտացոլումը մարդու դեմքի


Հրապարակվել է «Գրական թերթում», 1973, № 31, հուլիսի 27, էջ 2։

78
վրա, հուրոֆյանները գեղեցիկ դեմքը սուրբ էին համարում, իսկ գեղեցիկի նկատմամբ
տածվող սերը՝ պաշտամունք։

Հուրուֆիության մեջ հիմնականը մարդու անհատականության գնահատումն էր․


մարդը, բարոյապես կատարելագործվելով, կարող է հասնել աստծու աստիճանին,
ինքը դառնալ աստված, հետևաբար մարդու ազատությունը հիմնական նախադրյալ է։

Հուրուֆյան շարժումը կարճ ժամանակում ուժեղ հակաֆեոդալական բնույթ


ստացավ և իր սուր ծայրով ուղղվեց թիմուրյան բռնակալության դեմ, որի հետևանքով
հուրուֆյանները ամենուրեք սկսեցին հալածվել ու հետապնդվել, աղանդի հիմնադիր
Ֆազլուլլահ Նաիմին, Թիմուրի Միրանշահ որդու հրամանով, իր հինգհարյուր
հետևորդների հետ մահապատժի ենթարկվեց 1394 (կամ 1402) թվականին
Նախիջևանի Երնջակ բերդում։

Հուրուֆիությունը արյան մեջ խեղդելու թիմուրյանների ու սյունի հոգևոր


իշխանավորների ջանքերը հաջողություն չունեցան․ աղանդավորները դեռ շատ
երկար շարունակեցին իրենց պայքարը, որի արձագանքները՝ ի դեմս բեքթաշիների
աղանդի, հասել են մինչև մեր օրերը։

Ֆազլուլլահից հետո, որպես աղանդի ղեկավար, հայտնի դարձավ մարտնչող ու


ըմբոստ բանաստեղծ Իմադեդդին Նասիմին։ Նա ծնվել է Շամախիում 1369 կամ 1370
թվականին։ Իր գրական գործունեության սկզբնական տարիներին Նասիմին հետևել է
Նիզամիի և Խաքանիի ավանդներին և հարել է սուֆիական գաղափարախոսության
ձախ թևին՝ ջերմ հետևորդը լինելով 10-րդ դարի սուֆի բանաստեղծ Հուսեյն իբն
Մանսուր Հալլաջի (կախաղան է հանվել Բաղդադում 921 թվականին), որի պատվին
իր բանաստեղծությունները ստորագրել է Հուսեյնի մականունով։

Իմադեդդինը 1394 թվականին, ծանոթանալով Ֆազլուլլահ Նաիմիի հետ, ընդունում


է նրա ուսմունքը և դառնում հուրուֆիության ամենաեռանդուն քարոզիչներից ու
տարածողներից մեկը։ Այս ժամանակներում է, որ նա իր մականունը փոխում է
Նասիմիի՝ այն համահունչ դարձնելով Նաիմի անվանը (Նասիմ նշանակում է
«զեփյուռ»)։ Սակայն Նասիմին իր բանաստեղծական քանքարով հաղթահարում է
աղանդավորական գաղափարախոսության սահմանափակումները և իր
ստեղծագործություններում պանծացնում ու գովերգում է մարդուն, նրա աշխարհիկ
սերը, ողբում նրա կրած տառապանքները՝ իր երգը հասցնելով մինչև սոցիալական
բողոքի։ Այստեղ արդեն նա նշավակում ու պարսավում է ժամանակի բռնակալ
էմիրներին ու սուլթաններին։ Նասիմին մեծ հումանիստ է, նրա սերն ու հարգանքը
մարդու նկատմամբ անսահման է, նրա համար կրոնական պատնեշներ չկան,
հետևաբար անիմաստ են մուսուլմանական սրբատան՝ Քաբեի և կռատան, մզկիթի ու
եկեղեցու միջև եղած տարբերությունները։ Պարզ է, որ միջնադարի պայմաններում
այս բոլոր գաղափարները բանաստեղծի մոտ ուղղագիծ չէին, ինչպես ժամանակի
շատ մտածողների, այնպես և Նասիմիի աշխարհայացքում սուր հակասություններ
կային, որոնք առավել դրսևորված են նրա սիրային քնարերգության մեջ և արդյունք են

79
մի կողմից հուրուֆյան աղանդի խորհրդապաշտական սկզբունքների, իսկ մյուս
կողմից՝ աշխարհիկ կյանքի հրամայական թելադրանքի։

Իմադեդդին Նասիմին ևս արժանացավ իր ուսուցչի ճակատագրին, նրան


մահապատժի ենթարկեցին՝ 1417 թվականին, մորթազերծ անելով Հալեպում։

Նասիմին ստեղծագործել է երեք լեզվով՝ ադրբեջաներեն, պարսկերեն ու


արաբերեն։ Առավել արժեքավոր են մայրենի լեզվով նրա գրած
բանաստեղծությունները, որոնք ադրբեջաներեն լեզվին նոր շունչ ու
բովանդակություն են հաղորդել՝ այն բարձրացնելով մի նոր մակարդակի։ Իր
բանաստեղծություններում Նասիմին, ազատորեն օգտվելով արևելյան
գեղարվեստական գրականության հնարանքներից, միաժամանակ վարպետորեն
դիմել է ադրբեջանական հարուստ բանահյուսությանը, նրա բառ ու բանին։

Հայկական աղբյուրները, որոնք Նասիմիին քրիստոնյա նահատակ են ճանաչում,


հաղորդում են, որ նրա երգերը «Նասիմի» հորջորջումով լայն տարածում են ունեցել
Հայաստանում։ Եվ, հիրավի, հայկական ձեռագրերում հայատառ թուրքերենով գրի
առնված հարուստ գրականության էջերում վերջին տասնամյակներում երևան են
գալիս Նասիմիի դեռևս անհայտ բանաստեղծությունները, որոնք արժեքավոր
մանրամասներ են ավելացնում մեծ բանաստեղծի ժառանգության վրա։

Նասիմիի առաջին գազելները Մաշտոցի անվան Մատենադարանի հայկական


ձեռագրերում հայտնաբերել է գրականագետ Միրալի Սևիդովը դեռևս 1947
թվականին։ Նրա ջանքերով Նասիմիի մի քանի այլ բանաստեղծությունները երևան
եկան 18-րդ դարի բանահավաք Եղիա Մուշեղյանի ներկայումս Մոսկվայում պահվող
ձեռագիր տետրերում։ 1959 թվականին տողերիս գրողին բախտ վիճակվեց
հրապարակելու Նասիմիի մի այլ անհայտ գազելը։

Մատենադարանի հայկական ձեռագրերից մեկում Նասիմիի երեք նոր երգերի վրա


մեր ուշադրությունը հրավիրեցին պրոֆ․ Ա․ Մնացականյանն ու բանասեր Օ․
Եգանյանը։

Այս ստեղծագործություններից առավել հետաքրքրություն է ներկայացնում


«Էրմանի, ջան էրմանի» սկսվածքով գազելը, որի հերոսը հայազգի է և իր
գեղարվեստական ընդհանրացումով ու արժանիքներով արձագանքում է հայերին ու
Հայաստանին մեծ Խաքանիի նվիրած անկեղծ տողերին։ Այս ստեղծագործության մեջ
մեր առջև է խոյանում լայն հոգու տեր, կրոնական կաշկանդումներից ազատ
բանաստեղծը։

Պակաս հասարակական հնչեղություն չունի նաև երկրորդ գազելը, որտեղ


բանաստեղծը իշխող ավատական կարգերի անարդարությունը ընդգծելու համար
վկայակոչում է ղուլի՝ ստրուկի ծանր վիճակը՝ ասելով, որ մինչև մարդ ղուլ չլինի՝ չի
կարող ճանաչել սուլթանին, իմա՝ ժամանակի դաժան բռնակալներին, որոնք
անընդհատ աղետներ էին բերում աշխատավոր ժողովրդի գլխին, կեղեքում ու
շահագործում էին նրան։

80
Երրորդ բանաստեղծությունը «հինը քանդող» և «նորը կառուցող» բանաստեղծի
հավատամքի արտահայտությունն է․ այդ բանաստեղծության մի տարբերակը կա
Եղիա Մուշեղյանի դիվանում։ Այս նոր օրինակով ամբողջացվում է Նասիմիի գազելը,
որը ցարդ պակասավոր էր ու աղավաղված։

Ստորև ներկայացվում են այդ երեք գազելները, որոնց մեջ, ցավոք,


ընդօրինակողների կամ աշուղ կատարողների թույլ տված անփութության
հետևանքով առանձին վրիպակներ են սպրդել։ Նկատելի է, որ առաջին գազելի
չորրորդ բեյթի ռիթմավորող վերջնաբառը չի համընկնում ողջ գազելի «էրմանի»
վերջնաբառին. թերևս հավանական է, որ այս բեյթը Նասիմիի համանման մի այլ
գազելից եկած լինի։ Բացի այդ, պետք է ասել, որ նույն այս բեյթին հաջորդում են մի
քանի տողեր, որոնք աղավաղված են և անհասկանալի, ուստի չեն բերվում
հրապարակվող գազելում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքի տարիներին հայ մշակույթի


անգնահատելի հարստությունների հետ ոչնչացան ու անհետ կորան բազմահազար
հայերեն գրչագիր մատյաններ, այդ թվում և Սեբաստիայի ս․ Նշան վանքի մոտ 300
ձեռագրերը։ Այս հարստությունից առանձին մասունքներ հետագայում երևան եկան և
հանգրվանեցին զանազան ձեռագրատներում։ Դրանց թվին է պատկանում 19-րդ
դարի սկզբի պատմիչ Հովհաննես Սեբաստացու «Պատմութիւն Սեբաստիոյ»
աշխատությունը, եզակի մի գործ, որտեղ տրված է Փոքր Հայքի երբեմնի ծաղկուն
կենտրոն Սեբաստիայի 11-19-րդ դարերի ժամանակագրական համառոտ
պատմությունը և որը նոր լույս է սփռում հայ ժողովրդի արևմտյան հատվածի
պատմության, մասնավորաբար 17-18-րդ դարերի նվազ ուսումնասիրված
ժամանակաշրջանի վրա։

Միջնադարյան հայ պատմագրության վերջին ներկայացուցիչներից է Հովհ․


Սեբաստացին, որի կյանքի ու գործունեության հիմնական տվյալները պահպանված
են իր իսկ պատմության մեջ։ Հովհաննեսը, բնիկ անունով Հովնան, աշակերտել է
Հակոբ Արմտանցուն։ Սեբաստիո առաջնորդ է եղել 1809-1829 թվականներին և
հայտնի է դարձել իր ծավալած լուսավորական ու շինարարական աշխատանքներով.
նրա ջանքերով Սեբաստիայում բացվել են նոր դպրոցներ, վերակառուցվել
պատմական որոշ հուշարձաններ։

19-րդ դարի առաջին տասնամյակները ծանր ժամանակներ էին ինչպես ողջ


Արևմտյան Հայաստանի, այնպես էլ Փոքր Հայքի համար։ Ռուս-թուրքական, ռուս-
պարսկական պատերազմները, օսմանյան կայսրության մեջ ֆեոդալական
հակամարտությունների սրումը, տնտեսական անկայուն վիճակը, ինչպես նաև հայ


Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1973, № 42, հոկտեմբերի 16, էջ 6-7։
81
եկեղեցու ներսում գոյություն ունեցող հակասությունները ծանր իրադրություն էին
ստեղծել երկրի հայ բնակչության համար։ Պատմական այսպիսի պայմաններում է
գործել Հովհ. Սեբաստացին՝ արժանանալով հարգանքի և լայն ճանաչման։

Մեծ չէ նրա գրական ժառանգությունը. ոտանավորների մի շարք, որ տպագրվել է


1825 թվականին Թիֆլիսում՝ «Ներբողական նուագերգութիւնք» խորագրով, մի
քարոզագիրք և ամենակարևորն ու արժեքավորը՝ «Սեբաստիայի պատմությունը»,
վերջին երկուսն անտիպ։

Հովհաննես Սեբաստացու բանաստեղծությունները հիմնականում շոշափելով


կրոնական թեմաներ՝ միաժամանակ արտացոլում են օրվա քաղաքական
անցուդարձից թելադրված նրա հայրենասիրական տրամադրությունները, հոգու
խռովքը, հույսերն ու հավատքը ապագայի նկատմամբ։

Քաջատեղյակ լինելով հայ հին ու միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև


ձեռքի տակ ունենալով Մ. Չամչյանի պատմությունը, Սեբաստացին ձեռնամուխ է եղել
իր «Պատմության» ստեղծմանը։

Աշխատության խորագրից պետք է ենթադրել, որ հեղինակի նպատակն է եղել գրել


Սեբաստիայի հռչակավոր ս․ Նշան վանքի պատմությունը, տալ նրա առաջնորդների
ժամանակագրությունը։ Այս հենքի վրա ստեղծվել է մի ամփոփ, ոչ մեծ աշխատանք,
որն իրականում Սեբաստիա քաղաքի պատմությունն է՝ Սենեքերիմ Արծրունու
կողմից ս. Նշան վանքի հիմնադրման ժամանակից՝ 1021-ից մինչև 1818 թվականը։

«Սեբաստիոյ պատմութեան» սկզբի հատվածը շարադրելու համար պատմիչը


օգտագործել է Ագաթանգեղոսի, Գրիգոր Մագիստրոսի, Մատթեոս Ուռհայեցու,
Սամվել Անեցու և այլոց պատմություններում Սեբաստիայի մասին պահպանված
տեղեկությունները, իսկ ուշ շրջանի համար, որ «Պատմության» առավել կարևոր մասն
է, գավազանագրքեր, ձեռագրական հիշատակարաններ, կոնդակներ, ծանարտակներ
(համախոսականներ), տապանագրեր, մասնատուփերի արձանագրություններ ու
ավանդություններ։ Աղբյուրներ, որոնց մեծ մասը իսպառ ոչնչացել է։ Մանր
ժամանակագիրներից «Պատմության» մեջ հիշատակված են Թադեոս և Հովհաննես
Սեբաստացիները (16-րդ դար), Անանուն Սեբաստացին (16-րդ դար) և Հարություն
Երզնկացին (18-րդ դար)։

Հայ ժողովրդի միջնադարյան պատմության որևէ հատվածի քննությունը ինքնին


ցուցադրում է այն քաղաքական, տնտեսական ու կրոնական հալածանքները, որ
օտար նվաճողները գործադրում էին իրենց հպատակ ժողովուրդների նկատմամբ։ Եվ
պատահական չէ, որ Հովհ. Սեբաստացու «Պատմության» յուրաքանչյուր էջ մեր
ժողովրդի ծանր առօրյայի, բռնակալության դեմ նրա դիմադրության կենդանի
պատկերումն է։

Սեբաստիան, ինչպես օսմանյան կայսրության շատ այլ նահանգներ, 18-րդ դարում


և 19-րդ դարի սկզբում միջֆեոդալական հակասությունների և դրանցով
պայմանավորված ներքին պատերազմների թատերաբեմ էր։ Երկրում տիրող

82
անիշխանության հետևանքով բռնակալ փաշաները Սեբաստիայում հաճախակի
փոխարինում էին իրար, ընդ որում ամեն մեկն իր հերթին անասելի կեղեքում էր
աշխատավոր խավերին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։ Եվ
այնուամենայնիվ, հայերի և ընդհանրապես քրիստոնյաների վիճակը կայսրության
մեջ շատ ավելի ծանր էր. քրիստոնյա տարրը կեղեքվում էր նաև դավանանքի համար
ենթարկվելով բռնագանձումների, կամայականությունների ու ալան-թալանի։
Սակայն իրավական այս անհավասար պայմաններում իսկ հայ ու թուրք
բնակչությունը առանձին դեպքերում համատեղ պայքարի է ելել օսմանյան
իշխանավորների դեմ։ Պատմական նման փաստեր մեր աղբյուրներում քիչ են
պահպանվել։ Այս իսկ առումով շատ արժեքավոր են Հովհ․ Սեբաստացու տված
տեղեկությունները։ Այսպես, օրինակ, 1790 թ․ Սեբաստիայի կուսակալ է նշանակվում
Թուրունճօղլի անունով մեկը, որ «հարկապահանջությամբ սկսեց նեղել
քաղաքացիներին, որի համար նրանք միաբանվելով՝ ընդդիմացան փաշային և
պատերազմելով՝ արտաքսեցին քաղաքից»։ Ավելի ուշ, 1802 թ․, քաղաքի
իշխանությունը անցնում է Հուսեին փաշայի ձեռքը, որի «անգութ և մարդախողխող
բնավորության համբավը վաղուց ի վեր հնչում էր հեռվից, ուստի քաղաքացիները
հայերը և այլազգիները, միաբանվելով զինվեցին նրա դեմ և թույլ չտվին նրան մտնել
քաղաք»։ Սեբաստիայի բնակչության հետևողական համատեղ պայքարն այս
բռնակալի դեմ ստիպում է սուլթանին ժողովրդի զայրույթը մեղմելու և նոր
հուզումների առաջն առնելու համար դիմել ծայրահեղ միջոցի․ Հուսեին փաշան
ձերբակալվում և գլխատվում է։

Ըստ երևույթին հայերի ու թուրքերի համագործակցության դրական արդյունքը


ոգևորում է Սեբաստիայի բնակչությանը, որը 1808 թ․ մեկ անգամ ևս համատեղ ելնում
է մի այլ բռնակալի դեմ. «Այս օրերին, – գրում է Սեբաստացին, – ռուսական
պատերազմից վերադառնալով՝ իշխելու հավակնությամբ քաղաքին է մոտենում
Չափանօղլի Մուհամետ բդեշխը, բայց քաղաքացիները դիմադարձ են կանգնում և
թույլ չեն տալիս նրան քաղաք մտնել․ նրանք մարտկոցներ են ստեղծում, քաղաքի
շուրջ թնդանոթներ են դնում․ հայերն ու այլազգիները զինվելով՝ պատրաստվում են
պատերազմի… Մուհամետ բդեշխը սոսկալի վրդովված՝ իր շուրջն է հավաքում ավելի
քան քսան հազար զորք, որ տեղավորված էր շրջակա գյուղերում, և երեք ամիս
շարունակ պաշարված է պահում քաղաքը»։ Ի վերջո, ինքը՝ Հովհաննես Սեբաստացին,
որ ս․ Նշանի տեղապահ առաջնորդն էր այդ ժամանակ, դուրս է գալիս նրանց առջև և
համոզում է խնդիրը խաղաղությամբ լուծել։ Դեպքերի այսպիսի գործուն մասնակից
պատմիչը այնուհետև ավելացնում է, որ թեպետ քաղաքացիները և գյուղացիները
«բազմավիշտ տառապանքներ ու անձկություն կրեցին», բայց ազատվեցին չարիքից։

Սեբաստացու «Պատմության» մեջ հետաքրքիր մանրամասներ կան 12-16-րդ


դարերի հայ եկեղեցու պատմության առանձին դրվագների վերաբերյալ։ Այն առավել
հարուստ նյութ է տալիս եկեղեցու ներսում 18-րդ դարում գոյություն ունեցած
հակասությունները բացահայտելու առումով։

83
Դեպքերի ճշմարտացի ու փաստալի նկարագրությունները հստակորեն
ցուցադրում են նաև արևմտահայության մեջ աստիճանաբար իշխող դիրքեր ձեռք
բերող հայ ամիրայության գործունեությունը. Սեբաստացին վկայում է, որ
ամիրաները, տնտեսական ամուր կապեր ունենալով Կ. Պոլսի բարձրաստիճան թուրք
պաշտոնեության՝ փաշաների ու կուսակալների, շրջանակներում, անգամ
արքունիքում, արդեն 18-րդ դարի սկզբներից սկսել էին իրենց կամքը թելադրել
արևմտահայ կյանքին, իրենց շահերից ելնելով՝ ուղղություն տալ եկեղեցական ու
աշխարհիկ կազմակերպություններին։

Արևմտահայության և մասնավորաբար Սեբաստիայի ընկերային տնտեսական


հարաբերությունների ուսումնասիրման առումով արժեքավոր են Սեբաստացու այն
հաղորդումները, որոնք վերաբերում են սեբաստացի ջրկիրների 1714 թ․ Պոլսում
գոյություն ունեցած «համարվեստ» (համքարական) կազմակերպությանը, ինչպես և
փոքր-ինչ ուշ Սեբաստիայում գործած համքարություններին։ Արժեքավոր է նաև ս․
Նշան վանքի մանրամասն նկարագրությունը, որ կցված է «Պատմությանը» և լայն
պատկերացում է տալիս վանքի տնտեսական գործունեության մասին։ Ուշադրության
արժանի են տարբեր դարերում կյանքի թանկացման, սովի ու հրդեհների մասին
«Պատմության» տարբեր էջերում գրանցված փաստերը։

Սեբաստիայի տնտեսական կյանքի պատկերը առավել լրիվ է դարձնում քաղաքի


եկեղեցական տարբեր ծուխերում 1827 թ․ ընդգրկված հայ բնակչության ցուցակը, որը
կցված է «Պատմության» երուսաղեմյան տարբերակին։ Թե ո՛վ է ցուցակ կազմողը՝
տվյալ դեպքում այնքան էլ կարևոր չէ․ հետաքրքրականն այն է, որ այդ ցուցակից
հայտնի է դառնում, թե 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ինչպիսի
արհեստներով է զբաղվել քաղաքի հայ բնակչությունը և մոտավորապես որքան է եղել
նրա թիվը։ Այս առումով ցուցակի ժողովրդագրական (դեմոգրաֆիական) քննությունը
կարող է նպաստել արևմտահայ պատմության ուսումնասիրմանը։

Դեռևս անցյալ դարի կեսերից սկսած առանձին հետազոտողներ՝ Ղ. Փիրղալեմյանը,


Պ. Նաթանյանը, Ա. Աղեքսանդրյանը, Կ. Գաբիկյանը, Թ. Գուշակյանը և ուրիշներ,
ծանոթանալով Սեբաստացու «Պատմության» ձեռագիր օրինակին, բարձր են
գնահատել նրա աղբյուրագիտական արժեքը։ Նրանցից ոմանք այն հրապարակելու
փորձեր են արել, սակայն այս կամ այն պատճառով դա չի հաջողվել։ Միայն Գյուտ
քահ․ Աղանյանցը Փիրղալեմյանի հատվածական ընդօրինակությունը կարողացել է
1912 թ. հրապարակել իր «Դիվան հայոց պատմության» ժողովածուի 10-րդ գրքում։

Երկու տարի առաջ տողերիս հեղինակին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի ս.


Հակոբյանց վանքի և Վենետիկի Մխիթարյանների մատենադարաններում պահվում
են «Սեբաստիայի պատմության» տարբեր ընդօրինակություններ, որոնց
մանրաժապավենները սիրահոժար տրամադրվեցին մեզ։ Ի հավելումն սրանց,
վերջերս պրոֆ․ Գառնիկ Ստեփանյանը Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրեց
այդ «Պատմության» մի այլ ընդօրինակությունը։ Այս ամենը հնարավորություն են
ստեղծել հրատարակության պատրաստելու Փոքր Հայքի երբեմնի մայրաքաղաքի՝

84
Սեբաստիայի 800-ամյա պատմությանը նվիրված՝ Հովհաննես Սեբաստացու
պատմագրական երկը։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԵՐԳԻՉԸ

ՆԱՍԻՄԻԻ ԾՆՆԴՅԱՆ 600-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Յուրաքանչյուր ժողովուրդ իր հոգու խորքում անձեռակերտ մի պանթեոն ունի,


յուրաքանչյուր պանթեոն՝ իր սրբազնացած անունները, որոնք վաղուց անտի
դադարել են տվյալ ժողովրդի սեփականությունը լինելուց և դարձել են աշխարհինը,
համայն մարդկությանը։ Այս պայծառ անուններից է ադրբեջանական բանաստեղծ
Իմադեդդին Նասիմին, արդարության ու բարեկամության մեծ երգիչը, բռնակալության
ու միջնադարյան խավարամոլության դեմ ըմբոստացող ու ընդվզող մարտիկը, որ
հանուն իր առաջադեմ գաղափարների ու սկզբունքների անայլայլ քայլել է դեպի
կառափնարան ու հերոսաբար զոհվել բողոքի երգը շրթներին.

Թե որ կտրես բարեպաշտի մի մատը,

Իր հավատը նա կուրանա սարսափից,

Մաշկում են, տե՛ս, գաղափարի զինվորին,

Չի ընկճվում, չի ընկրկում խոր ցավից։

Այս խոսքերով է ավարտել, ըստ ավանդության, իր գեղեցիկ կյանքը Նասիմին, այս


խոսքերն է նա նետել իր դահիճներին 1417 թվականին Հալեպում, երբ մամլուք
սուլթանի և մահմեդական մոլեռանդ հոգևորականության հրամանով նրան կենդանի-
կենդանի մորթազերծ են արել։

Նասիմին ապրել ու ստեղծագործել է Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների


հասարակական-քաղաքական կյանքի այնպիսի ծանր ժամանակներում, երբ իսլամ
կղերը, դաշնակցած ֆեոդալական վերնախավի հետ, դաժանորեն շահագործում էր
ժողովրդին, թշնամություն սերմանում տարբեր հավատքի տեր ժողովուրդների միջև,
երբ լենկթեմուրյան բռնակալությունը մոլեգնում էր Անդրկովկասում։ Նասիմին իր
բանաստեղծական հատու խոսքով ընդվզել է այս բոլորի դեմ, մերկացրել դաժան
բռնակալներին, հոգևորականության կեղծ բարեպաշտությունը, վաճառվածությունը։
Մեծ բանաստեղծի սրբազան նպատակներից է եղել ժողովուրդների միջև գոյություն
ունեցող անջրպետների վերացումը, նրանց մերձեցումը, ուստի բանաստեղծը ոչ մի
տարբերություն չի դնում քրիստոնյայի եկեղեցու, մահմեդականի մզկիթի, անգամ
հեթանոսի մեհյանի միջև։ Նասիմին, որն իր մանկությունն ու պատանեկությունը անց
էր կացրել ադրբեջանցիներով ու հայերով բնակեցված Շամախիում, անմիջականորեն


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1973, № 210, սեպտեմբերի 6, էջ 4։
85
շփվել այդ քաղաքի արհեստավորական շրջանակներին, տեսել երկու ժողովուրդների
համերաշխությունը, փոխադարձ սերն ու հարգանքը, ինքնաբերաբար չէր կարող
համակերպվել նրանց միջև թշնամություն սերմանող հոգևորականների նենգ
նպատակների հետ և ձայնակցել նրանց։ Նա անկաշկանդ ու համարձակ այլակրոն
ժողովուրդների բարեկամությունն է երգում։ Եվ կարծեք ի հեճուկս նրանց՝
բանաստեղծը հականե հանվանե, ի դեմս հայ գեղեցկուհու, գովերգում է մի ողջ
ժողովուրդ․

Էրմանի ջան, էրմանի՛, դարդիս դարման, էրմանի՛,

Էրվում եմ քո կրակով, վառ ու վառման, էրմանի՛…

Խաչապաշտներ տեսա շատ, բայց չգտա քեզ նման,

Դու իմ ծաղիկ ծիծաղկուն, դու իմ թառլան էրմանի՛…

Բանաստեղծի համար կարևորը մարդու անհատականության գնահատումն է,


մարդ, որ պետք է ազատ լինի բոլոր կաշկանդումներից, կատարելագործվի, իր մեջ
ունենա աստծուն, ինքը լինի աստված. պանթեիստական այս գաղափարներն էլ
թելադրում են նրան ներբողելու մարդուն, նրա բարեմասնությունները, նրա հոգեկան
գեղեցկությունները․

Քար ու հողին անգին գոհար անվանո՛ղ,

Ազնիվ ու վեհ մարդը մի՞թե գոհար չէ։

Այս ելակետից էլ Նասիմիի պրպտող միտքը ձգտում է լուծել ո՛չ միայն


հասարակական կյանքի կնճիռները, այլև տիեզերքի գաղտնիքները, ուղիներ է
որոնում հոգևորի և մարմնավորի հաշտեցման համար։ Չկարողանալով լուծել այս
դարավոր թնջուկը, այդուհանդերձ, նա առավելությունը տալիս է մարմնավորին,
աշխարհայինին, նրա համար չկա այնկողմնայինը, հանդերձյալ կյանքը, որը զահիդի՝
կրոնի օրենսգետի, ստեղծածն է․

Կախարդությամբ սիրահարին նա ծախում է առասպել,

Իսկ ե՞րբ է որ սիրահարը ունկնդիր է հեքիաթին։

Նասիմին չի հավատում այդ հեքիաթներին․ նրա համար դրախտը գտնվում է այս


աշխարհում, իրական կյանքում, որը նրա համար վարդանոց է․

Ինձ դրախտ կանչող զահիդին ասեք,

Որ գտել եմ ես շքեղ վարդանոց․

Բայց այդ վարդանոցը բռնակալները դժոխքի են վերածել, մարդու կյանքը


տառապանք դարձրել։ Եվ բանաստեղծը ապրում է այդ մարդու ցավերով, ժողովրդի
հույզերով ու հույսերով, կիսելով նրա զրկանքները․

Երկու աշխարհ կպարփակվի իմ հոգում,

86
Չեմ պարփակվի ես այս արձակ աշխարհում։

Եվ հիրավի ըմբոստ ու մարտնչող բանաստեղծը «չի պարփակվում», չի


տեղավորվում ֆեոդալական աշխարհում. խավար միջնադարը զգետնում է հերոսին։
Զոհվում է Նասիմին, բայց նրա գաղափարները, նրա ազատասիրական երգերը
թևածում են իր հայրենիքում ու հարևան երկրներում, լուսավորում հոգիները և
հանուն արդարության ու ճշմարտության մարդկանց մղում պայքարի ու
անձնազոհության։

Նասիմիի երգերում արծարծված առաջադիմական գաղափարները,


ժողովուրդների մերձեցման նկրտումները արձագանք են գտել հայերի, վրացիների և
այլ ժողովուրդների մոտ, անգամ նրան թյուրիմացաբար համարել են քրիստոնյա
նահատակ։

***

Ուղիղ 70 տարի առաջ, 1903 թվականին, հայագիտության մեծ երախտավորներ


Հակոբ Մանանդյանի ու Հրաչյա Աճառյանի աշխատասիրությամբ լույս տեսավ «Հայոց
նոր վկաներ» ժողովածուն, որտեղ առաջին անգամ հայ բանասիրության մեջ հոլովվեց
Նասիմի բանաստեղծի անունը։ Ճիշտ է, այդ ժամանակ հրատարակիչներին դեռևս
հայտնի չէր Նասիմիի ինքնությունը, բայց իրենց իսկ հրապարակած փաստերը
հնարավորություն էին տալիս եզրակացնելու, որ ի դեմս Նասիմիի՝ նրանք գործ ունեն
«ուսումնական և բանաստեղծ» մեկի հետ, որ «երգել է բազմաթիվ երգեր» և որ նրա
խաղերը հայերը շատ են սիրել և հաղորդել են սերնդից սերունդ։

Անվանի գիտնականները իրավացի էին. վերջին տասնամյակներում հայկական


ձեռագրերում հայտնաբերված Նասիմիի հայատառ ադրբեջաներեն գազելները
հաստատում են նրանց խոսքերը։

Միջնադարյան հայ իրականության մեջ Նասիմին հայտնի է դարձել և որպես


բռնակալության դեմ պայքարող անձնուրաց մարտիկ, և որպես բանաստեղծ։ Նրա
հերոսական կերպարը վարակիչ օրինակ է եղել օտար ստրկացնողների դեմ պայքարի
ելած հայերի համար, իսկ բանաստեղծությունները, որոնց մեջ պանծացվել ու
գովերգվել է մարդը, կրոնական կաշկանդումներից ազատ սերը, խարազանվել է
հոգևորականության երկերեսանիությունը, հոգեհարազատ է եղել նրանց։

Հայկական աղբյուրները վկայում են, որ դեռևս 1524 թվականին Տիգրանակերտում


Պուտախ անունով մի երիտասարդ հայ պայտառ ավելի քան հազար նասիմի գիտեր և
որ բազմաթիվ այլազգիներ էին գալիս նրա արհեստանոցը, «քանզի լսէին վասն նորա,
թէ լաւ նասիմիք կու ասէ»։ Պարզ է, «անհավատ» Նասիմիի անունը պետք է
սարսափեցներ մահմեդական հոգևորականությանը, որը Պուտախի հետ
հաշվեհարդար տեսնելու համար տարբեր պատրվակներ էր որոնում։ Պետք է
ենթադրել, որ Նասիմիի երգերում առկա բողոքը անարդար կարգերի դեմ,
հոգևորականության անսքող մերկացումը, ոգևորել են Պուտախին, որը իսլամ
կղերականի՝ շեյխի առջև բերվելիս ո՛չ թե իր հավատքի սկզբունքներն է պաշտպանել,

87
այլ համարձակորեն նրան մեղադրել է ժողովրդին գռփելու և թալանելու համար․ «Դու,
– նետել է Պուտախը շեյխին, – խաբեբա ես. զփօստդ պիտի առնուլ ի քէն, զի զմարդիկք
կու խաբես, դրամ, ոչխար, ձի և ջորի ժողովես»։

Պուտախի այս ըմբոստացումը պատժվում է. նրան հրկիզում են խարույկի վրա։


Պուտախը Նասիմիի պես, հերոսաբար դիմագրավում է իր մահը։

Նասիմիի հեղինակությունը հայերի մոտ այնքան մեծ է եղել, որ 1617 թ․ հեռու


լեհահայ գաղութից Հալեպ ժամանած անվանի մատենագիր Սիմեոն Լեհացին այցելել
է նրա շիրմին և իր ուղեգրություններում նրա անունը հիշատակել է որպես
հանրահայտ անձնավորության․ «Եւ յայս կողմն ջրին. – գրել է Լեհացին, – Նասիմին է
պառկել, որում վերայ երկու ծառ բարակ և երկայն բուսել է»։

Փոքր ինչ ավելի ուշ, 1652 թ․, նորից Տիգրանակերտում մի նոր ոճիր է կատարվում․
մահմեդական հոգևոր իշխանավորների դրդումով մահապատժի է ենթարկվում մի այլ
հայ արհեստավոր, դարբին Խաչատուրը։ Ինչպես վկայում են աղբյուրները, նա
մերժում է իր հավատքը ուրանալու իսլամ կղերի ու պետական մարդկանց գայթակղիչ
բոլոր առաջարկները և խիզախորեն հայտարարում է, որ անգամ եթէ «իբրև զՆասիմի
քերթէք զիս, յիմոյս հաւատոյս ոչ դառնամ»։

Պարզ է, այստեղ ևս հավատը ուրանալու խնդիրը պատրվակ է եղել.


հոգևորականությանը գազազացրել էր Նասիմիի անունը, որի երգերը գիտեր
Խաչատուրը։ Անվախ երիտասարդին մորթազերծ են անում։ Աղբյուրներում
արձանագրված է, որ դահիճները Խաչատուրին արյունաքամ վիճակում պտտեցնում
են քաղաքի փողոցներում ու շուկաներում ի տես ու ի սարսափ ամբոխի, իսկ
Խաչատուրը այդ վիճակում անգամ շարունակում է երգել այն նասիմները, «զոր
Նասիմին ինքը ասացեալ է ի վերայ իւրում նահատակութեան… Զայն խաղերն արդէն
այժմ այս Խաչատուրս ի վերայ իւրում քերթելոյն բարձրաձայն եղանակաւ երգէր և
շրջէր ի մէջ քաղաքին յամենայն տեղիս, ու և տարան զնա դահիճքն»։

Խաչատուր Տիգրանակերտցու այս վարքը 1658-1662 թվականներին գրի է առել


մեծանուն պատմիչ Առաքել Դավրիժեցին։

Հայ իրականության մեջ Նասիմին ոչ միայն մեծ ճանաչում է ունեցել, այլև նրա
հետևությամբ ստեղծագործողներ են եղել. այդպիսիներից է 17-րդ դարի հայազգի
բանաստեղծ Միրանը, որն իր հայերեն տաղերին զուգահեռ ոտանավորներ է գրել
նաև ադրբեջաներեն։ Միրանի այս բանաստեղծությունները, ինչպես նաև Նասիմիի
հինգ գազելները, հայատառ ադրբեջաներենով, 1721 թ․ գրի է առել բանահավաք Եղիա
Աստվածատրյան-Մուշեղյանը (Կարնեցի)։

Նասիմիի կյանքի ողբերգական պատմությանը ծանոթ է եղել սիրո և արդարության


մեծ երգիչ Սայաթ-Նովան, որն իր ադրբեջաներեն երգերում իր հոգեկան ծանր
վիճակը քանիցս նմանեցրել է Նասիմիի ճակատագրին․

Նասիմիի նման մորթազերծ արեցին…

88
Ջրի պես հոսող արյունիցս կշտացան։

Պուտախի ու Խաչատուրի վկայաբանություններում հիշատակված Նասիմիներից


հայկական ձեռագրերում պահպանվել են հայատառ ադրբեջաներենով
ընդօրինակված տասնմեկ գազելներ։ Դրանց առաջին գրառումները առայժմ հայտնի
են 1611 թվականից։ Պետք է ենթադրել, որ այլ վայրերում պահվող հայկական
ձեռագրերի ուշադիր քննությունը կարող է երևան բերել Նասիմիի նոր գործերը։
Նշանակելի ու արժեքավոր է և այն, որ Նասիմիի արաբատառ դիվաններում
բացակայում են վերոհիշյալ գազելները․ մի հանգամանք, որ ինքնին շատ հետաքրքիր
է և նոր էջ է բացում մեծ բանաստեղծի գրական ժառանգության մեջ։

Հայ և ադրբեջանական ժողովուրդների գրական ու մշակութային առնչությունների


դարավոր այս փաստերը մեր օրերում նպաստում են երկու ժողովուրդների է՛լ ավելի
մերձեցմանն ու բարեկամության ամրապնդմանը։

ՆԱՍԻՄԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ


ՄԵՋ

(ՀԱՄԱՌՈՏ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ)

1524 թ․ – Տիգրանակերտում մահմեդական իշխանավորների ու


հոգևորականության վճռով հրկիզվում է Պուտախ անունով մի հայ պայտառ։

Հայկական աղբյուրները պատմում են, որ Պուտախը զարգացած երիտասարդ էր,


խոսում էր պարսկերեն, արաբերեն ու թուրքերեն, քաջատեղյակ էր ժամանակի
տարբեր կրոնական դավանանքներին։ Նրա արհեստանոցը մի հավաքատեղի էր, ուր
մարդիկ գալիս էին լսելու նրա զրույցներն ու երգերը, որոնք նասիմի էին կոչվում։
Պուտախը գիտեր նաև այդ երգերի հեղինակին՝ Նասիմիին, որին իր հուրուֆյան
գաղափարների համար մամլուք սուլթանի և մահմեդական խավարամոլ
հոգևորականության հրամանով մորթազերծ էին արել Հալեպում, 1417 թվականին։

Նասիմիներ երգող Պուտախի մասին տեղեկացնում են Տիգրանակերտի


իշխանավորներին և նրանք, սարսափած «անհավատ» Նասիմիի անունից,
պատրվակներ են որոնում Պուտախի հետ հաշվեհարդար տեսնելու։ Նասիմիի
երգերում արծարծված համարձակ գաղափարները, հոգևորականության
երկերեսանիության, կեղծ բարեպաշտության մերկացումը ոգևորել են Պուտախին,
որը Նասիմիի պես համարձակորեն մեղադրել է իր դահիճներին՝ ժողովրդին գռփելու
և թալանելու համար․ «Դու, – նետել է Պուտախը շեյխին, – խաբեբայ ես, զփօստդ
պիտի առնուլ ի քէն, զի մարդիկք կու խաբես, դրամ, ոչխար, ձի եւ ջորի ժողովես»։

Պուտախը իր այս ըմբոստության համար հրկիզվում է։


Հրապարակվել է «Երեկոյան Երևան» օրաթերթում, 1973, № 210, սեպտեմբերի 6, էջ 3։
89
1611 թ. – Ընդօրինակվում է մի տաղարան (տես Մատենադարան, ձեռ․ № 7707),
որտեղ միջնադարյան հայ բանաստեղծների ստեղծագործություններին կից հայատառ
ադրբեջաներենով պահպանված է Նասիմիի երկու գազելը։

1617 թ. – 17-րդ դարի անվանի մատենագիր Սիմեոն Լեհացին իր


«Ուղեգրություններում» հիշատակում է Նասիմիի անունը արդեն որպես հայ
իրականությանը հանրածանոթ մի դեմք։ 1617 թ․ Նասիմիի վախճանից ուղիղ 200
տարի հետո, նա լինում է Հալեպում և այցելում Նասիմիի շիրմին, իր ճամփորդական
հիշատակագրություններում թողնելով հետևյալ սուղ տողերը․ «Եւ յայս կողմն ջրին
Նասիմին է պառկել, որում վրայ երկու ծառ բարակ և երկայն բուսել է»։

1652 թ. – Նորից Տիգրանակերտում, Պուտախի ողջակիզումից 128 տարի հետո,


նահատակվում է Խաչատուր անունով մի հայ դարբին, որովհետև մերժում է իր
հավատքը ուրանալու իսլամ կղերի ու իշխանավորների առաջարկը։ Ո՛չ մի
սպառնալիք, ո՛չ մի գայթակղիչ խոստում չի կարողանում սասանել նրա անկոտրում
կամքը, նա իր դահիճներին անայլայլ հայտարարում է, որ անգամ, եթե «իբրեւ
Նասիմի քերթք զիս, յիմոյս հաւատոյս ոչ դառնամ»։ Պարզ է, որ Նասիմիի անունը
պետք է գազազացներ Խաչատուրի «դատավորներին»։ Նրան ևս բաժին է ընկնում
Նասիմիի ճակատագիրը. դահիճները Խաչատուրին մորթազերծ են անում և այդ
վիճակում պտտեցնում են փողոցներում ու շուկաներում՝ ի տես ու ի սարսափ
ամբոխի։

1658-1662 թթ․ – Առաքել Դավրիժեցին իր «Պատմության» մեջ տալիս է Խաչատուր


Տիգրանակերտցու վկայաբանությունը։

1684-1705 թթ․ – Պարսկաստանում (Ռաշտ) ընդօրինակվում է մի փոքրիկ


տաղարան, որտեղ կան և Նասիմիի երեք գողտրիկ գազելները, որոնցից մեկի
հերոսուհին հայազգի է (Մատենադարան, ձեռ․ № 9195)։

1717 թ․ – Ընդօրինակվում է ներկայումս Մատենադարանում պահվող № 7715


ձեռագիրը, որտեղ, ի թիվս այլ նյութերի, արտագրված է Նասիմիի գազելներից մեկը։
Այս ձեռագիրը ժամանակին պատկանել է սայաթնովագետ Գևորգ Ախվերդյանին։

1721 թ․ – Բանահավաք Եղիա Աստվածատրյան-Մուշեղյանը (Կարնեցի), որ իր


աշխատանքի բերումով (նա վաճառական էր) շրջագայել էր Մերձավոր ու Միջին
արևելքի բազմաթիվ երկրներում, հայատառ ադրբեջաներենով գրի է առնում
Նասիմիի հինգ գազելները։ Եղիա Կարնեցին Նասիմիի մասին հետևյալ հակիրճ
տեղեկությունն է տալիս․ «Այս այն Նասիմին է, որ առաջ տանկի որդի է եղել հալեպցի,
յետո ճանաչել է քրիստոնեություն, և նահատակել են [ի] Հալեպ քաղաքին վասն
հաւատոյ՝ ըստ ոմանց»։

1721 թ․ – Եղիա Կարնեցին գրի է առնում հայազգի տաղերգու Միրանի


բանաստեղծությունները (հայատառ ադրբեջաներենով), որոնք որոշակի կրում են
Նասիմիի ազդեցությունը։ Միրանը իր տաղերում հիշատակում է Նասիմիի
ողբերգական մահը։

90
18-րդ դարի երկրորդ կես – Սիրո և արդարության երգիչ Սայաթ-Նովան իր
ադրբեջաներեն ոտանավորներում հիշատակում է Նասիմիի անունը և իր հոգեկան
ծանր վիճակը նմանեցնում է նրա ճակատագրին։

1903 թ․ – Մեծանուն գիտնականներ Հակոբ Մանանդյանն ու Հրաչյա Աճառյանը


1903 թ․ Էջմիածնում լույս են ընծայում «Հայոց նոր վկաներ» ժողովածուն, որտեղ
հրապարակված են Պուտախ Ամթեցու և Խաչատուր Տիգրանակերտցու
վկայաբանությունները։ Այդ ժամանակ հրատարակիչներին դեռևս հայտնի չէր
Նասիմիի ինքնությունը, բայց իրենց իսկ հրապարակած փաստերը հնարավորություն
են տալիս եզրակացնելու, որ ի դեմս Նասիմիի նրանք գործ ունեն «ուսումնական և
բանաստեղծ» մեկի հետ, որ «երգել է բազմաթիվ երգեր» և որ նրա խաղերը հայերը
շատ են սիրել և հաղորդել են սերնդից սերունդ։

1947 թ․ – Երևանի համալսարանի շրջանավարտ, գրականագետ Միրալի Սեիդովը


Մատենադարանի №7707 ձեռագրում հայտնաբերում է Նասիմիի մի գազելը, որը
հրապարակում է իր «Սայաթ-Նովա» (Բաքու, 1954) ուսումնասիրության մեջ։

1955 թ. – Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ տեղեկագրում (№ 6) Միրալի Սեիդովը


Մատենադարանի № 7715 ձեռագրից հրապարակում է Նասիմիի մի այլ գազելը։

1959 թ․ – Երևանում լույս տեսնող «Էդեբի Էրմանիստան» ժողովածուում (գիրք 2)


Մատենադարանի № 7707 ձեռագրից հրապարակվում է Նասիմիի մի նոր
բանաստեղծությունը։

1960 թ․ – Միրալի Սեիդովը իր «Ադրբեջանա-հայկական գրական կապերի


պատմությունից (Նասիմի և Միրան)» գրքույկում (ռուսերեն, Երևան) հրապարակում է
Միրանի ադրբեջաներեն այն բանաստեղծությունները, որոնք կրում են Նասիմիի
ազդեցությունը և որոնց մեջ հիշատակվում է Նասիմիի անունը։

1963 թ․ – Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, պրոֆ․ Մ. Հասրաթյանը Սայաթ-


Նովային նվիրված իր մի հոդվածում (տե՛ս «Էդեբի Էրմանիստան», գիրք 5)
հրապարակում է Սայաթ-Նովայի ադրբեջաներեն այն տաղերը, որոնց մեջ
հիշատակված է Նասիմին։

1968 թ․ – Գրականագետ Աքպեր Երևանլին իր «Ադրբեջանա-հայկական գրական


կապերը» ուսումնասիրության մեջ (ադրբեջաներեն, Երևան) քննում է հայ
գրականության առնչությունները Նասիմիի հետ։

1973 թ․ – «Գրական թերթում» (հուլիսի 27) բանաստեղծ Վ․ Բաբայանի


թարգմանությամբ հրապարակվում են նորերս Մատենադարանում հայտնաբերված
Նասիմիի երեք գազելները։

1973 թ․ – «Հայաստան» հրատարակչությունը առանձին գրքով լույս է ընծայում


Իմադեդդին Նասիմիի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունները։

91
1973 թ․ – «Հայաստան» հրատարակչությունը հայերեն լույս է ընծայում
գրականագետ Ա. Երևանլիի «Նասիմի» գրքույկը՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան
600-ամյակին։

«…ՄԻՆՉԵՎ ՈՐ ԱՆՈՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»

Նկար՝ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Ժ․ Հովսեփյանի նվիրած պատառիկը

Հայ մշակույթի մասունքները ի մի հավաքելու և Հայրենիքում կենտրոնացնելու


նպատակով մեծ ջանքեր են գործադրվում թե Հայաստանում և թե սփյուռքում։

Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանը, 1971-1972


թթ․ ձմռանը, այցելելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ծանոթացել է տարբեր
քաղաքներում գտնվող գրադարանների հայկական ձեռագրերի հավաքածուներին,
միաժամանակ աշխատել է Մատենադարանի և մեր թանգարանների համար ձեռք
բերել մասնավոր անձանց մոտ պահվող հին գրչագրեր, հայ գրողների նամակներ ու
արվեստի գործեր։

Տպագրվող ակնարկաշարում պատմվում է ձեռք բերված մի շարք ձեռագրերի,


նամակների ու ժապավենների մասին։

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՓՐԿԻՉԸ

Նյույորքաբնակ Հարություն Հազարյանին լավ գիտեն մեզ մոտ, Հայաստանում․ նա


Մատենադարանի լավագույն բարեկամներից է։

Նյու Յորքի Վաշինգտոն ավենյուի վրա գտնվող նրա տունը մի փոքրիկ թանգարան
է․ յուրաքանչյուր այցելու խորը հիացմունքով է ծանոթանում այստեղ հավաքված հայ
արվեստի նմուշներին։

Արտակարգ հարուստ է Հարություն Հազարյանի հավաքածուն հայ և եվրոպական


կերպարվեստի խոշոր ներկայացուցիչների կտավներով, որոնց թիվը մոտ 200-ի է
հասնում․ 7 նկար Այվազովսկուց, 6 նկար Մախոխյանից, 59՝ Թերլեմեզյանից, 50՝
Էդգար Շահինից, 5՝ Կ․ Ադամյանից, 1՝ Սարյանից, 5՝ Գառզուից և այլ անուններ, իսկ
արևմտաեվրոպական արվեստագետներից ունի Գուիլիո Ռոմանո (1402-1546),


Հրապարակվել է «Գարուն» ամսագրում, 1974, № 6։
92
Կարավաջիո (1495-1543), Ջիովաննի Բատտիստա Թիեփոլո (1696-1770), Ուիլյամ
Ռեդմոր Բիգգ (1755-1828) և շատ ուրիշ վարպետների ստեղծագործություններ։

Պարոն Հազարյանն իրավացիորեն հպարտանում է Քյոթահիայի (Կուտինայի)


հախճապակու իր հարուստ հավաքածուով, որը հավանաբար ամենամեծն է
եղածների մեջ, հայկական արձանագրությունները կրող պղինձներով ու անոթներով,
հայկական դրամների նմուշներով, հայերեն հնատիպ գրքերով, հատկապես իր
հայկական ձեռագրերի հավաքածուով։

Հնությունների այս հավաքածուն ավելի քան 50 անգամ ցուցադրվել է Միացյալ


Նահանգների տարբեր քաղաքներում։ Նյու Յորք հասնելու առաջին օրն իսկ ինձ
բախտ վիճակվեց այցելել նրա հերթական ցուցահանդեսը։

Հարություն Հազարյանը բնիկ կեսարացի է, Կյումուշյան վարժարանի սան։


Երիտասարդ տարիքում նա հաստատվել է Ամերիկայում և մինչև վերջին տարիներս
զբաղվել է մուշտակի առևտրով։ Իր աշխատանքին զուգահեռ նա գործունյա
մասնակցություն է ունեցել հայ հասարակական կյանքում՝ միշտ կողմնորոշված դեպի
հայրենի երկիրը, դեպի մեր նորոգ հայրենիքը, ոգևորվել ու ոգեշնչվել է նրա
յուրաքանչյուր հաջողությամբ և աշխատել է իր հերթին ինքն էլ նպաստել նրա
վերելքին։

Տարիներ առաջ պարոն Հազարյանը Երևան ուղարկեց արևելյան լեզուներով՝


արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հինդու, սանսկրիտ, եթովպերեն 300 արժեքավոր
ձեռագրեր, հայերեն ու վրացերեն հնագույն ձեռագրերի 24 պատառիկներ, իսկ երբ
1969-ին հրավիրվեց մասնակցելու Թումանյանի ծննդյան հարյուրամյակի
հանդիսություններին, իր հետ բերեց 13-14-րդ դարերի հայերեն երեք ձեռագրեր,
որոնցից մեկը պատկերազարդված էր Սարգիս Պիծակի մանրանկարներով։

Հազարյանը համոզված է, որ ի վերջո աշխարհով մեկ ցրված հայ մշակույթի


արժեքների վերջնական հավաքատեղին մայր հայրենիքն է, որտեղ ստեղծված են
բոլոր պայմանները դրանց ապահով ու անխաթար պահպանության, ինչպես և
ուսումնասիրման համար։

«…Հայրենիքեն դուրս հայկական ձեռագիրները և այլ թանգարանային իրերը որ


թանգարանի մեջ, որ հաստատության և անհատի մոտ ալ գտնվին, – ասել է
Հազարյանը, – ես կը նկատեմ հայերուս համար ի վերջո կորսված, մինչև որ անոնք
վերադառնան հայրենիք, զանոնք ստեղծող հայ ժողովուրդի ծոցը»։

ԵՐԿՈՒ ԱՆԱԿՆԿԱԼ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Գավուքչյան սրահում մեր զեկուցմանը ներկա էր աևմտահայ անվանի գրող


Զարուհի Գալամքերյանի դուստրը, բարերար Հայկ Գավուքչյանի տիկինը, որի հետ մի
քանի տարի առաջ ծանոթացել էի Երևանում։ Զեկուցումից հետո տիկին Ալիս
Գավուքչյանը իմ առջև դրեց մի ձեռագիր մատյան, մի արտակարգ հետաքրքիր

93
Ավետարան՝ Վասպուրականի մանրանկարչական դպրոցի ոճի հարուստ
պատկերներով։ Հիացմունքով ու սրտի թրթռումով թերթում եմ հարազատ մասունքը և
մի ակնթարթ մտորում․ «Հավանաբար ուզում է նվիրել Մատենադարանին։ Սակայն
ինչո՞ւ այդ մասին ոչինչ չի ասում։ Իսկ եթե չպիտի նվիրի, ինչո՞ւ է ցույց տալիս»։

– Ի՞նչ կարժենա այս ձեռագիրը։ – Ընդհատում է իմ մտքերը տիկին Գավուքչյանը։

– Նախ հիշատակարանը պիտի նայել։ – Բանիմաց շեշտով միջամտում է ինձ մոտ


կանգնած պարոն Հազարյանը։

– Արդեն նայել եմ։ Բուն հիշատակարանը կիսատ է։ Ուշ շրջանի, հետագայի


հիշատակագրություն կա, ահա նայեք, հայկական թվականությամբ ՌՃԿԲ (1713)։
Սակայն ձեռագիրը ավելի հին պիտի լինի։ Այստեղ անմիջապես հնարավոր չէ
ժամանակը ճշգրիտ որոշել։

– Համենայն դեպս, ի՞նչ կարժենա, – կրկնում է իր հարցումը տիկին Գավուքչյանը։

- Մեզ համար, տիկի՛ն, նման հուշարձանները անգին են։ Իսկ ձեր ինչի՞ն է պետք
դրա գինը։

– Ձեռագիրը ինձ կառաջարկեն, եթե իսկական գինը գիտնամ, թերևս գնեմ։

– Եթե վաճառում են, ապա առանց տատանվելու պետք է գնել։ Համոզված եմ, որ
Մատենադարանի համար պիտի գնեք։ Այդ դեպքում տվեք հարյուր կամ երկու
հարյուր դոլլար, իսկ եթե վաճառողը կարիքավոր է՝ տվեք ինչքան որ դուք
կցանկանաք։

Անցան սպասումի մի քանի օրեր, բայց ոչ մի ձայն տիկին Ալիս Գավուքչյանից։


Հավանաբար գործը գլուխ չի եկել։ Պետք է սպասել մի քանի օր ևս։ Շատ էի ափսոսում,
որ նույն օրն իսկ չվերցրի ձեռագրի տվյալները։ Բայց բարեբախտաբար հնչում է
ակնկալված հեռախոսազանգը, տիկին Գավուքչյանի քարտուղարուհին է։ Նա
հայտնում է, որ ձեռագիրը գնված է, և ես կարող եմ այն ստանալ Առաջնորդարանից։

Էջ առ էջ թերթում եմ ձեռագիրը, հիանում ու զարմանում կատարողական


արվեստի վարպետությամբ ու գույների թարմությամբ։ Իսկ Արմենուհի հորաքույրս
նայում է, նայում, ախ ու վախ անում։

– Աս ի՜նչ է, յավրո՛ւմ, դուն մեր Սեբաստիո Սուրբ Նշան վանքին Ավետարանը


պիտի տեսած ըլլայիր, անա՜նկ նկարներ ուներ, անա՜նկ գույներ։ Նկարներուն ոսկին
հիմա ալ աչքիս առջև փայլ կուտա։ Ողորմածիկ պապդ՝ Մինաս էֆենդին ալ քանի մը
հատ ասանկ գիրքեր ուներ, և զատկե զատիկ թույլ կուտար նայելու։ Է՜խ, ի՜նչ ըսեմ,
մանչս, ամենը մեզի պես փչացան։

Հորաքույրս իրավացի էր, Սեբաստիայի Սուրբ Նշան վանքի ձեռագրերի թվում է


եղել Թորոս Ռոսլինի մանրանկարներով զարդարված մի Ավետարան, որ եղեռնի
տարիներին հրաշքով փրկվել և ներկայումս պահպանվում է ԱՄՆ-ում՝ Բալթիմորի
Ուալթեր պատկերասրահում։

94
Հանգիստ պայմաններում թերթում եմ տիկին Գավուքչյանի նվիրած Ավետարանը,
աշխատում գտնել որևէ հիշատակագրություն ձեռագրի ճշգրիտ թվականի ու տեղի
մասին, բայց ոչ մի հետք, միայն ձեռագրի վերջում կան հետագա ստացողների
հիշատակագրությունները՝ 1713 և 1734 թվականներից։ Ձեռագիրը ունի 19
տերունական նկար, 10 խորան, չորս ավետարանիչների նկարներ և ավետարանի
սկզբնաթերթեր։ Շատ հետաքրքիր են մագաղաթյա չորս թերթ պահպանակները,
որոնք Ավետարանի մասեր են՝ հավանաբար 10-11-րդ դարերից։ Իսկ բուն ձեռագիրը
14-15-րդ դարերի ընդօրինակության պիտի լինի։

Այդ օվա մյուս անակնկալը Պերճ Արազ անունով մի երիտասարդի հետ


ծանոթությունն էր։ Զեկուցումից հետո նա ինձ մոտեցավ և հայտնեց, որ իրենց տանը
աշխարհիկ բովանդակությամբ մի հին գրչագիր կա և ցանկանում է ինձ ցույց տալ։
Արազի հետ հանդիպեցի ԱՄՆ-ից իմ մեկնելու նախօրեին։ Պերճը ինձ մոտ եկավ իր
տիկնոջ՝ Արմինեի հետ։ Երիտասարդ ամուսինները բերել էին գրչագիր մատյանը։

Ուշադիր թերթում եմ Արազ ամուսինների բերած ձեռագիրը․ 15-րդ դարի անվանի


հայ գիտնական Հակոբ Ղրիմեցու տոմարագիտական աշխատության 1751 թվականի
մի ընդօրինակությունն է, գրիչն է Օհան Ընթերցողը։ Չափազանց մեծ ուրախություն
ապրեցի, երբ ձեռագրի վերջում կարդացի․

«Այս ձեռագիրս, որ Պերճ և Արմինե Արազի ու իրենց մոր Արտեմիս Տեմրճյանի


(ծնեալ Թահթապուրունյան) սեփականությունն է՝ նվիրված սուրբ Մեսրոպ Մաշտոց
Մատենադարանին, Երևան, ի հիշատակ Թահթապուրունյան գերդաստանի
ննջեցյալներուն (Տերեվանքցի, Կեսարիա)…»։

ՀԱՅ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻ ԲԵԿՈՐ

1972 թվականի փետրվարի 10-ին նորից Գավուքչյան սրահում ենք. տոնվում է


Վարդանանց օրը։ Ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ միջին տարիքի մի
անձնավորություն.

– Թույլ տվեք ներկայանալ, Ժյուլյեն Հովսեփյան, բնիկ ղարաբաղցի, ապրում եմ Նյու


Յորքում։ Ես դժբախտաբար ձեռագիր չունեմ, որպեսզի նվիրեմ Մատենադարանին,
բայց մի փոքրիկ ձեռագրական պատառիկ ունեմ, չգիտեմ, արդյոք ձեզ կհետաքրքրի՞։

Պարզ է՝ իմ պատասխանը դրական պիտի լիներ։ Իհարկե, ամեն մի պատառիկ իր


հետաքրքրությունն ունի. անմիջապես հիշեցի մի քանի տարի առաջ Լիոն քաղաքի
ազգային գրադարանում տեսածս պատառիկ պահպանակը․ հետագայում, Երևանում
պարզվեց, որ Եղիշեի պատմության հնագույն նմուշն է և պարունակում է այնպիսի
բանասիրական հետաքրքիր մանրամասներ, որոնք պակասում են այլ աղբյուրներում։
Հաջորդ օրը հանդիպում ենք։ Մեծ հետաքրքրությամբ բացում եմ ինձ մեկնված ծրարը.
ձեռքումս է հայկական մանրանկարչության մի եզակի բեկոր, թղթե ինչ որ ձեռագրից
պոկված մի էջ՝ պատռված կողքերով։ Ակնապիշ նայում եմ այս պատառիկին. իհարկե
հայկական է, սակայն միանգամայն ինքնատիպ, ոչ նման ծանոթ որևէ դպրոցի ոճին։
95
Շրջում եմ նկարը՝ հայերեն գիր ու ավետարանից մի հատված։ Մանրանկարը, որ
հավանաբար մկրտության տեսարանից մի հատված է, ավելի որմնանկարային բնույթ
ունի, որով իսկ նա տարբերվում է ինձ ծանոթ այլ մանրանկարչական գործերից,
գույները փոքր-ինչ խամրած են, կատարումը պարզ է, սակայն մեծ վարպետությամբ
ոճավորված։ Մարդու հոգին մղկտում է. ով գիտե ի՞նչ սքանչելի գրչագրի բեկոր է։ Չեմ
կասկածում, որ այս պատառիկը մեր մանրանկարչության պատմության համար մի
նոր էջ է։ Իսկ պարոն Ժյուլյենը համեստորեն «աննշան» է որակում իր այս նվերը։

– Դո՛ւք, պարոն Ժյուլյե՛ն, ասացիք, որ այս պատառիկը գնել եք աճուրդում։ Նման


«փոքրիկ» մանրանկարը գնահատող մարդը անպայման ուրիշ արժեքավոր
հնություններ ևս պիտի ունենա։ – Ասում եմ համոզված և սպասում դրական
պատասխանի։

– Դուք ճիշտ եք։ Բայց իմ ունեցածները հայկական չեն։ Ունեմ եվրոպական


նկարիչների գործեր, Սասանյան բրոնզ։ Եթե ժամանակ ունեք, կարող եմ ցույց տալ։

Ոչ մի րոպե հապաղում։ Մեզ է միանում նաև պ․ Հարություն Հազարյանը։ Ժյուլյենը


ապրում է բավական հեռու։ Դա լավ է. ճանապարհին զրուցում ենք։ Մեքենան
անցնում է երկնաքերների փողոցներով, հետո դուրս է գալիս մայրուղի ու սլանում,
ապա անցնում է ստորերկրյա երկար անցումներով, հսկա կամուրջների վրայով,
Ժյուլյենի խոսքի մեջ որսում եմ պարսկահայերին բնորոշ շեշտ ու բառեր, բայց երեկ
գիշեր նա ինձ ներկայացել էր որպես բնիկ ղարաբաղցի։ Ես իրավացի էի, Ժյուլյենը
պատմում է, որ հայրը շատ վաղուց բնակություն է հաստատած եղել Թավրիզում,
ինքն էլ ծնվել է նույն քաղաքում, հետագայում ընտանիքով տեղափոխվել է Թեհրան,
այնտեղից էլ 25 տարի առաջ եկել է Նյու Յորք։ Բայց այս բոլորով հանդերձ իրեն միշտ
ղարաբաղցի է զգում։ Մի վայրկյանում մեր մտերմությունը ավելի է ջերմանում․ չէ՞ որ
ես ևս ծնվել եմ Թավրիզում, բայց սեբաստահայ հորից։

Տաքսին կանգ է առնում մի նորակերտ բարձրահարկ շենքի առաջ։ Կոոպերատիվ


հիմունքներով կառուցված շենք է, տեղեկացնում է մեզ Ժյուլյենը։ Վերելակը մեզ
բարձրացնում է 10-րդ հարկ։ Մտնում ենք Ժյուլյենի բնակարանը, ավելի ճիշտ,
փոքրիկ մի ցուցասրահ․ սենյակը ճաշակով կահավորված է, պատերը ծածկված են
արևմտաեվրոպական, ինձ անծանոթ, միջնադարյան նկարիչների կտավներով։ Մի
նկարից անցնում ենք մյուսին, հիանում ոչ միայն նկարներով, այլև համեստ
միջոցների տեր այս անձնավորության սիրով դեպի արվեստը։ Իմ ուշադրությունը
գրավում է ժամանակակից մի նկար. ոճը կուբիստական է, գույները՝ առինքնող։
Ժյուլյենը որսում է իմ հետաքրքրությունը.

– Ճանաչեցի՞ք, ո՞չ։ Սարգիս Խաչատրյանի գործն է։ 30-ական թվականներին,


կուբիզմի մայրամուտին կատարված աշխատանք է։ Ձեզ դո՞ւր է գալիս։ Կարծում եք
հետաքրքի՞ր կլինի Երևանի պատկերասրահի համար։

Նա հանգիստ կտավն իջեցնում է պատից և պաստառի ետևում մակագրում է․


«Նվեր Երևանի պատկերասրահին Ժյուլյեն Հովսեփյանից՝ իր հոր՝ Միրզա

96
Հովսեփյանի հիշատակին»։ Ամեն ինչ կատարվեց մի ակնթարթում։ Սքանչելի է,
ցնծում ենք երեքս միասին և բաժակ բարձրացնում ու շնորհավորում իրար։

Սակայն սա բոլորը չէր։ Պարոն Հովսեփյանը բացում է իր գզրոցները և


բամբակների միջից խնամքով դուրս բերում Սասանյան բրոնզի իր հարստությունը,
արձանիկներ ու փոքրիկ գործիքներ, պաշտամունքային առարկաներ, արվեստի
եզակի նմուշներ։ Ահա հոյակապ մի արձանիկ, եղջերու է, այնպես նրբակերտ, որ
երկար կարող ես նայել ու չհագենալ։ Իմ ուշադրությունն է գրավում մի այլ արձանիկ
ևս, նայում եմ ուշադիր, իհարկե ես ճիշտ եմ, սա իրանական բանահյուսության
հայտնի կերպարներից Բյուրասպի Աժդահակն է, մեր Արտավազդի իրանական
զուգահեռը, որ գամվեց Դեմավենդ լեռան։ Սրա մասին հիշում է Մովսես Խորենացին,
իսկ Ֆիրդուսին նրա ու Ֆրեդունի պայքարի մասին պոեմ է հյուսել։ Այո, ճիշտ և ճիշտ
նա է․ ահա ուսերից դուրս եկած օձերը, որոնք չարագործ արքային նոր
չարագործություններ կատարելու խորհուրդներ են տալիս։ Արձանիկը դարձնում եմ
ձեռքումս, զննում հետաքրքրությամբ և պատմում այս բոլորը։

– Քանի որ մանրամասն գիտեք այդ առասպելը, խնդրում եմ արձանիկը ընդունեք


ինձանից որպես անձնական նվեր։ – Անակնկալ առաջարկում է Ժյուլյենը։

– Շնորհակալ եմ։ Ինձ անձամբ որևիցե բան պետք չէ։ Թերևս Հայաստանի
պատմության թանգարանին ինչ որ բան նվիրեք։

– Երևանում այդպիսի թանգարան կա՞։ Այդ դեպքում թանգարանի համար


առաջիկայում ես ուրիշ նվերներ կառանձնացնեմ, գուցե և գամ Երևան ու ինձ հետ
բերեմ։

ՆՎԵՐՆԵՐ ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻՑ

Չիկագոյից հետո իմ ճանապարհորդության ծրագիրը փոխվեց. որոշեցի նախ գնալ


Հավայի, ապա այնտեղից՝ Լոս Անջելոս։ Օդանավային անվայրէջք թռիչքը Չիկագոյից
Հոնոլուլու ինը ժամ էր սահմանված, սակայն հանդիպակաց քամին խանգարեց և մենք
տեղ հասանք մոտ մեկ ժամ ուշացումով, այնտեղից էլ ևս կես ժամվա թռիչք, և ես
գտնվում էի Մաուի կղզում, որտեղ մոտ 12 տարի էր, ինչ բնակություն էր հաստատել
մորաքրոջս որդին՝ Թոմ Թովմասյան-Ռոմսոնը․ ազգանվան հավելյալ օտար ձևը
հարմարության ու կարճության համար է, ինչպես ինձ բացատրում էր Թոմը,
հատկապես եթե նկատի առնվի, որ այս կղզիների բնիկների, ինչպես և հետագայում
Ճապոնիայից ու Չինաստանից այդտեղ փոխադրված բնակիչների անուններն ու
կոչումները մեկ երկու վանկից են բաղկացած։

Իրավացի են հավայացիները, որ Մաուի կղզին համարում են «Նա Կա Օե» –


«ամենալավը»։ Ինձ՝ օտարականիս համար, սովոր լեռնային երկրի խստաբարո
բնությանը, Մաուի կղզին, որ հավայերեն նշանակում է «Հովիտ կղզի», իր
արևադարձային բուսականությամբ մի նոր, հաճելի աշխարհ էր, մեր Սևանի վճիտ
ջրերը հիշեցնող կղզու լողափերը, հրաբխային ծագում ունեցող լեռների վրա գոյացած
97
բազում փոքրիկ ջրվեժները, ինչպես նաև վայրի անտառները իրենց ինքնատիպ
ծառատեսակներով, վառ գույների ծաղիկներով, հիրավի արդարացնում են
տեղաբնիկների հպարտությունը իրենց կղզու համար։ Հինգ օր վայելեցի այս
գեղեցկությունը, եղա կղզու հարավային ափերի Հանա կոչված շրջանում, որտեղ
դեռևս ծվարած կան բնիկների մի քանի գյուղեր, բարձրացա և 10000 ոտք
բարձրությունից դիտեցի Հալեակալա («Արևի տուն») հանգած հրաբխի խառնարանը,
դիտեցի միայն այս կղզում և այս վայրում աճող «արծաթյա թուր» կոչվող հետաքրքիր
բույսի հաշվառված մի քանի տասնյակ բրգաձև ոչ մեծ թփերը, ծանոթացա «Իաո
ասեղ» կոչված փոքրիկ լեռնագագաթից ոչ շատ հեռու, գեղատեսիլ բնության գրկում
ազգագրական նպատակներով կառուցված պոլինեզիական, չինական ու
ճապոնական կենցաղը բնութագրող տնակներին։

Ահա հեռավոր այս կղզիներն են հասել նաև մի քանի տուն հայեր։ Մաուի կղզում
միայն Թոմն է ու մի այլ հայ մարդ, ծնունդով տիգրանակերտցի։ Պարզ է, այսպիսի
մեկուսացված վայրում բնակվող հայը ինչպես պիտի ընդուներ հայրենիքից եկած
ազգականին։ Թոմից ես բաժանվել էի 20 տարի առաջ, երբ մեր՝ հայրենադարձներիս
գնացքը Թավրիզից շարժվեց դեպի Երևան։ Նա մի քանի տարի ևս մնացել էր Իրանում,
այնուհետև մեկնել Լիբանան, Բեյրութ, այնտեղից էլ Միացյալ Նահանգներ։ Դեգերումի
երկար ճանապարհ։

Թոմը և իր ամերիկուհի կինը՝ Դորոթին, մեծ հետաքրքրությամբ էին լսում մեր


երկրի, մեր կյանքի մասին իմ պատմածները և հավանաբար նրանց շատ էր
հետաքրքրել այս բոլորը, որովհետև վերադարձիս նախօրեին իրենց մտերիմ
ամերիկացիներին հրավիրել էին և խնդրեցին նրանց ևս պատմել Հայաստանի մասին,
ինչպես նաև ցույց տալ իմ մոտ եղած երևանյան տեսարանների գունավոր
լուսապատկերները։ Ներկաների համար մեր երկիրը, որ ինչ-որ մի կետ է եղել
քարտեզի վրա, հիմա ավելի շոշափելի էր դառնում ու ձևավորվում որպես մի
առաջադեմ երկիր իր մշակույթի ու գիտության կենտրոններով։ Ներկաներից մեկը
զարմացած այդ բոլորից, ներողություն խնդրելով, հիշեց, որ ինքը հայ անունը լսել է իր
մանկության տարիներին՝ մորից, «սոված հայեր» արտահայտության մեջ։

Երբ հյուրերը ցրվեցին և մենք հավաքվեցինք հրաժեշտի սեղանի շուրջ, Թոմի 16


տարեկան տղան դիմեց հորը․

– Փա, ինչո՞ւ դու մեզ չես պատմել հայերի մասին․ չէ՞ որ մենք ևս հայ ենք, իսկ ես ոչ
միայն հայերեն, այլև մեր պատմությունը չգիտեմ։ Լավ է դեռ «Հայր մեր» սովորեցրել
ես։ – Եվ նա աղոթեց հայերեն։ Ծանր էր պահը, բոլորս լուռ էինք։ Այդ ժամանակ էր, որ
Թոմը վեր կացավ և պահարանից հանեց մի գիրք ու դրեց առջևս․

– Մատենադարանի համար ես հայերեն ոչինչ չունեմ։ Ընդունիր այս արաբերեն


ձեռագիրը մեր ընտանիքից որպես նվեր․ չէ՞ որ դու ասացիր, որ Մատենադարանում
օտար լեզուներով ևս ձեռագրեր կան։

Թերթում եմ մատյանը և իմ թույլ արաբերենով կարդում թվականը, շատ հին չէ՝


1829-30 թթ․, Ալ-Հուսեյն իբն Ահմադ ալ-Զոզանի արաբ բանաստեղծի դիվանն է։
98
Թոմը ինձ է տալիս նաև պղնձե մի կլիշե։ Ուշադիր զննում եմ․ հայ մշակույթի
գործիչների համատեղ նկարներն են։ Հին բան է, հորից է մնացել և որպես մասունք
հասցրել է մինչև այս օտար ափերը։

ՆԿԱՐԻՉ ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՄՈՏ

– Դուն ծանո՞թ ես Հովսեփ Փուշմանի կտավներուն, – Նյու Յորքում ինձ հարցրեց


պարոն Հարություն Հազարյանը։

– Հիմնավորապես ոչ։ Երևանի պատկերասրահը միայն երկու կտավ ունի։

– Իսկ դուն կուզեի՞ր տեսնել Փուշման եղբայրներու քով եղած գրչագրերը։ –


Համոզված, որ ինձ գայթակղող առաջարկ է անում, իրեն բնորոշ սառը ժպիտը
խաղացնելով, պարոն Հազարյանը շարունակում է, – Փուշմանի որոշ գործերուն ալ կը
ծանոթանաս, իրենք ալ լավ կը զգան, որ Հայաստանեն եկած մտավորական մը կը
հետաքրքրվի իրենց հոր ժառանգությամբ։

Հունվարյան սառը երեկո է, մանր ձյուն է մաղում։ Մեր մեքենան կանգ է առնում
նյույորքյան սովորական բազմահարկ բնակելի շենքերից մեկի առջև։ Փուշմանների
ցանկությամբ մեզ են ընկերակցում երգչուհի Լիլի Չուգասզյանն ու ամուսինը՝ Ջորջը,
և «Լրաբերի» խմբագիր Վահան Ղազարյանը։ Փուշման եղբայրները սիրալիր մեզ
հրավիրում են ներս։ Համարյա թանգարանում ենք․ ամենուրեք կտավներ,
պահարաններում գրքեր և հնադարյան կնիք կրող բազմաթիվ արձանիկներ, իսկ
պատերի ազատ տեղերում՝ հայկական ու պարսկական մանրանկարներ։ Մի պահ
քարանում եմ և ապա մոտենում մանրանկարներին․ ուզում եմ պարզել՝ դրանք
պատճեններ են, թե՞ բնագիր․ աստված իմ, իհարկե բնագիր են՝ խնամքով դրված
ապակու տակ և շրջանակված։ Անցնում եմ նկարից նկար, սենյակից սենյակ։
Փուշմանների չորս սենյակները ծածկված են նկարներով, անգամ ննջարանի
պատերին էլ կտավներ են կախված։ Ուշադրությունս գրավում է հյուրասենյակի
անկյունում դրված բրոնզյա հայկական մի դեմք։

– Սա ձեր հոր դիմաքանդա՞կն է։

– Ո՛չ, մեր հոր աշխատանքն է, մեր պապի դիմաքանդակն է։ Հավանո՞ւմ եք։ –


Հայերեն տրված իմ հարցին անգլերենով պատասխանում է պր․ Արսեն Փուշմանը։
Պարզ է, հայերեն լավ չգիտե։

– Շատ լավն է։ Ուրեմն Փուշմանը քանդակագործ էլ է եղե՞լ։

– Ո՛չ սա նրա միակ քանդակն է, բայց իսկապես շատ լավ գործ է։ Բոլոր դիտողները
այդ կարծիքին են։

Հենց պապի դիմաքանդակից էլ բացվում է զրույցի ծայրը։ Նրանք պատմում են


Փուշմանի վաղ մանկության տարիների մասին, որ անց է կացրել Պոլսում, ապա
մեկեն հարցնում, թե ներկայումս Հայաստանում ովքե՞ր են հայտնի նկարիչները,

99
արդյոք երիտասարդների մեջ կա՞ն տաղանդավոր անհատականություններ,
ինչպիսի՞ն է Հայաստանի պատկերասրահը, ճի՞շտ է, որ պատկերասրահի համար
նոր շենք է կառուցվում։ Այնուհետև եղբայրները սկսում են խոսել իրենց նկարիչ հոր
մասին, թե նա ինչպես էր ուրախացել, երբ 1958 թվականին Հայաստանի
պատկերասրահից նամակ էր ստացել։

– Մեր հոր գործերը աշխարհի շատ թանգարաններում են պահվում՝ Նյու Յորքի


Մետրոպոլիտեն, Բոստոնի թանգարաններում, Միլուակիի և Մինեապոլսի Արվեստի
ինստիտուտում, Լեյտոն Արվեստի պատկերասրահում, Ռոկֆորդ թանգարանում,
Դետրոյտ թանգարանում, Հաուստոն արվեստի պատկերասրահում և շատ այլ
վայրերում, միայն Երևանում չկար, այն էլ մենք լրացրինք, երկու կտավ ուղարկելով։
Փուշմանի մասին շատ և շատ են գրել։ Իսկ հիմա նայեք այս մասունքներին։

Սեղանի վրա են դրվում թղթապանակներ, որոնք դանդաղ ու զգուշությամբ


բացվում են մեր առաջ․ այստեղ ամենայն բարեխղճությամբ ու բծախնդրությամբ
պահպանվում են պատանի Փուշմանի գրչափորձերը՝ գծանկարներ, արտակարգ
ուշադրությամբ ու ջանքերով կատարված փոքրիկ մատիտանկար դիմանկարներ։ Այս
թղթապանակները մեզ ցույց է տալիս ու բացատրում ավագ եղբայր Արսենը, իսկ
կրտսերը՝ Արմանը, ներս ու դուրս է անում, կարծեք ուզում է այլ բան ցույց տալ,
մտածում եմ՝ թերևս ձեռագրեր։

– Դուք Մատենադարանում հնատիպ ուղեգրություններ ունե՞ք, որոնք պատմում են


Հայաստանի մասին ևս, – արագ, արագ, որոշ ֆրանսերեն բառեր խառնելով իր
անգլերենին, հարցնում է Արմանը, որ հակառակ իր ավագ եղբորը, ավելի
արագաշարժ է ու արագախոս։

– Գիտե՞ք, – շարունակում է պարոն Արմանը, – ես տասնյակ տարիներ է հավաքում


եմ այդպիսի հրատարակություններ։ Ահա, տեսեք, սա 16-րդ, սա 17-րդ դարերի
հրատարակություններ են։ Մի քսան տարի առաջ այս հրատարակությունները շատ
աժան էին, իսկ հիմա շատ են թանկացել, հետաքրքրվողներն ու հասկացողները շատ
են շատացել։ Չեմ կարծում այս գրքերից ձեր գրադարանում լինի․ շատ հազվագյուտ
են։

Եվ Արման Փուշմանը մեծ հպարտությամբ ինձ է ցույց տալիս եվրոպացի


միջնադարյան ճանապարհորդների լատիներեն ուղեգրությունները․ իսկապես
նախանձելի հարստություններ են։

– Մեր Արմանը այս գրքերի կազմերը այնքան լավ է ուսումնասիրել, որ հաճախ


անթվական հրատարակությունները կարողանում է թվագրել նրանց կազմերով, –
Արմանի բացատրությունները լրացնում է պարոն Արսենը։

Ժամանակը բավական առաջացել է, բայց հերթը ձեռագրերին չի հասել։ Ի վերջո


ասում եմ․

– Ես կուզեի նաև ձեզ մոտ եղած հայկական ձեռագրերը տեսնել։

100
Ահա և ձեռագրերը։

Անհամբերությամբ թերթում եմ մանրանկարներով հարուստ այս մատյանները,


շտապ կերպով փնտրում հիշատակարանները։ Ինչպե՞ս անել, ինչպե՞ս իմանալ
Փուշմանների մտադրությունը, արդյոք նրանք այս ձեռագրերը չե՞ն նվիրի
Մատենադարանին։ Ի՞նչ պիտի լինի այս ձեռագրերի ճակատագիրը. հավանաբար մի
օր էլ պիտի լսենք, թե այսինչ կամ այնինչ աճուրդային կազմակերպությունը վաճառքի
է հանել։ Այդպիսի ճակատագրի են սպասում Գևորգյան հնավաճառի 40 հայերեն
գրչագրերը. Գևորգյանը մահացել է, իսկ նրա կտակակատարները արդեն վաճառել են
նրա արաբատառ ձեռագրերը և հայերեններն էլ հերթի են սպասում։ Կամ չի
բացառվում, որ ինչ-որ բարբարոս վաճառական մանրանկարները մեկիկ-մեկիկ կտրի
ու աճուրդի հանի։ Այդպիսի փաստերի մասին այստեղ՝ Ամերիկայում, ինձ շատ
պատմեցին։ Հենց այս վերջին մտքից արյունս սառում է երակներումս, սարսուռ եմ
զգում և անհամարձակ հարց եմ տալիս, թե ինչ են անելու այս մասունքները, բայց
պատասխան չեմ ստանում։ Պարզ է ամեն ինչ։ Պարոն Արսենը հավաքում է
ձեռագրերը։ Սկսվում է մի նոր զրույց ձեռագրերի ճակատագրի մասին։

– Այ այս կիսատ ձեռագիրը ևս շատ հետաքրքիր պատմություն ունի։ Եթե չեք


շտապում, կպատմենք, – հուսահատ նայում եմ իմ ուղեկիցներին, բայց նրանք ևս
կարծեք չեն շտապում և համակ ուշադրություն դարձած հետևում են Փուշմանների
պատմությանը։

Պետք է ասել, որ եղբայր Փուշմանները շատ հետաքրքիր զրուցակիցներ են, շատ


լավ գիտեն համաշխարհային կերպարվեստի, երաժշտության պատմությունը, ի դեպ
Արմանը ջութակ էլ է նվագում։ Եվ այս բոլորից հետո նրանք Նյու Յորքում գորգի
վաճառականներ են և ունեն իրենց վաճառատունը։

– Այս կիսատ ձեռագիրը Զապել Եսայանն է նվիրել մեր հորը։ Նա մեր մայրիկի
մանկության ընկերուհին է եղել և հետագայում ևս մեր ընտանիքի մտերիմ բարեկամը։
Նա մեր հոր արվեստի երկրպագուներից էր և Փարիզում գտնված ժամանակ միասին
հասարակական աշխատանք են տարել։ Շատ ազնիվ ու պայծառ անձնավորություն
էր։ Այո, Զապել Եսայանը Սովետական Միություն կատարած իր առաջին
ուղևորությունից վերադառնալիս այս ձեռագիրը բերել էր իր հետ։ Նա պատմել է, որ
Երևանից Մոսկվա մեկնելիս, գնացքի կուպեում ծանոթանում է ցարական նախկին մի
սպայի հետ, որի հետ ֆրանսերեն զրույցի են բռնվում։ Սպան՝ իմանալով, որ Եսայանը
հայ է, տեղն ու տեղը բացում է իր ճամպրուկը և Եսայանին մեկնում հայերեն մի
գրչագիր մատյան՝ գեղեցիկ մանրանկարներով․ անվանի գրողը զարմանում է այս
անակնկալից և հրապուրված նայում է գունագեղ մանրանկարները և ապա
թախանձագին խնդրում նրան ձեռագիրը զիջել իրեն, թեկուզ դրամով, բայց նախկին
զինվորականը իրեն պատիվ չի համարում ձեռագիրը վաճառել, ընդհակառակը, նա
կարող է «ասպետություն» անել. և մի ակնթարթում ձեռագիրը երկու կես է անում․
«Ահա, կեսը ձեզ, կեսը ինձ։ Պահեք այս որպես մեր հանդիպման հուշ»։ Եսայանը
կարկամում է. հրաժարվե՞լ, իսկ ինչո՞ւ, չէ՞ որ այս կեսն էլ կարող է կորչել
հազարավոր այլ ձեռագրերի պես։ Նա վերցնում է առաջարկված «նվերը»։ Ահա այդ
101
կես մատյանը Եսայանը Փարիզում ցույց է տալիս մեր հորը և ինքն էլ իր հերթին իր
ունեցածն է կիսում նրա հետ։ Հետաքրքիր պատմություն է, չէ՞։

Ես ևս կարկամել եմ։ Ի՞նչ անել։ Ավելի ճիշտ իմ միտքը հիմա ուրիշ բան է
զբաղեցնում․ պետք է նոր ժամադրություն խնդրել, որպեսզի ձեռագիրը ավելի
մանրամասն ուսումնասիրեմ, անհրաժեշտ տվյալները գրանցեմ, դրանց գիտական
նկարագրությունները պատրաստեմ․ չէ՞ որ այս հուշարձաններն էլ մի օր կարող են
նման արհավիրքի ենթարկվել…

Թվում է, որ արդեն ժամանակն է հրաժեշտ տալու այս հետաքրքիր եղբայրներին,


բայց Փուշմանները չեն հոգնել։ Նրանք մի նոր թղթապանակ են դնում սեղանին։
«Հավանաբար Փուշմանի երիտասարդական տարիների փաստաթղթերից են, –
մտածում եմ որոշ չափով ահաբեկված Լիլիից, որովհետև գիտեմ, որ նա հաջորդ օրը
ծանր փորձ ունի.

– Օ՜լ ռայթ, օ՜լ ռայթ, դուն քո գործին կաց, ասոնք մեզ ալ շատ հետաքրքիր են։

Ես, ինչպես և Փուշմանները, հանգիստ շունչ ենք քաշում։ Պարոն Արսենը բացում է
թղթապանակը և զգուշաբար դուրս է քաշում մի թուղթ և մատը դնում մի անվան վրա․

– Ձեզ ծանո՞թ է այս անունը, – հարցնում է նա։

– Խրիմյան Հայրիկ․ իսկ այս անունը ո՞ր հային ծանոթ չէ։

– Անվանի մա՞րդ է։ Իսկ ո՞վ է Գրիգոր Զոհրապը, գիտե՞ք նրան, Հովհաննես


Թումանյանի՞ն, Արտաշես Հարությունյանի՞ն, Չիֆթե Սարաֆի՞ն, սա հա՞յ է,
Այվազովսկուն, ո՛չ, սրան արդեն մենք էլ գիտենք։

– Մի՞թե դուք այս անունները չեք լսել։

Բացում եմ թղթապանակը։

Անհավատալի է, աչքերս մթագնում են․ իմ ձեռքում է հայ գրողների նամակների մի


պատկառելի տրցակ։ Շնչակտուր եմ լինում։ Մեկ առ մեկ շրջում եմ ժամանակից ոչ
շատ խունացած այս մասունքները, որոնք այնքան խնամքով ու գուրգուրանքով
դասավորված են թղթապանակում։ Ներկաները ուշադրությամբ հետևում են ինձ,
նայում, բայց շատ քիչ բան հասկանում իմ հոգեկան խռովքից։ Փուշմանները
առաջարկում են մի քանիսը թարգմանել և իրենց ևս հաղորդակից դարձնել իմ
ուրախությանը։ Հիշում եմ այսպիսի խռովք եմ ունեցել մի քանի տարի առաջ, երբ
ձեռքս եմ վերցրել Թորոս Ռոսլինի ծաղկած Ավետարանը։ Իսկ այժմ միտքս դադարել է
աշխատելուց․ նայում եմ, թերթում նամակները, բայց իրականում ոչինչ չեմ տեսնում․
տառերն ու բառերը խառնվում են իրար, կամ միգուցե կարդում եմ, բայց ոչինչ չեմ
հասկանում։ Գերագույն ճիգ եմ գործադրում կենտրոնանալու, բայց ուղեղումս ծագած
միտքը դառնում է ցանկություն և ինչքան նոր անունների եմ հանդիպում
թղթապանակում՝ այնքան վճռական եմ դառնում և միանգամից, շեշտակի դիմում եմ
մեր հյուրընկալներին։

102
– Ինչո՞ւ եք այս նամակները պահում ձեզ մոտ։ Չէ՞ որ սրանց տեղը Երևանն է։ Ես
սրանք պիտի տանեմ տուն, Երևան, այո՛, այո՛, մի ծիծաղեք, ես լուրջ եմ ասում, պիտի՛
տանեմ։

Արդեն մոռացել եմ ձեռագիր մատյանները, նման գրչագրեր Մատենադարանում էլ


շատ կան, բայց այս նամակները․ սրանք եզակի են։ Ես անպայման պիտի տանեմ։ Մի
մեծ վստահություն է գալիս իմ վրա։ Չգիտեմ ինչո՞ւ, չնայած Փուշման եղբայրները ոչ
մի համաձայնության նշան անգամ չեն անում, բայց ես համոզված եմ, որ մերժում
չպիտի ստանամ։

Հաջորդ և առաջիկա մի քանի երեկոները անց եմ կացնում Փուշմանների հետ։ Մենք


լավ բարեկամներ ենք դառնում։ Մանրամասն նկարագրում եմ ձեռագրերը, վերցնում
անհրաժեշտ տվյալները, ապա ցուցակագրում եմ նամակները, ընդամենը 129 հատ,
զուգահեռ ծանոթացնելով եղբայրներին նամակների բովանդակությանը․ մի բան, որ
բավականին խլում է իմ սուղ ժամերը։ Բայց ի՞նչ արած. նամակները ստանալու
համար պատրաստ էի եղբայրների բոլոր պահանջները լուռ ու մունջ կատարել։

Նամակները ցուցակագրելու ժամանակ պարզվեց, որ Հովսեփ Փուշմանը հատուկ


սեր է ունեցել հավաքելու հայ անվանի մարդկանց նամակները, որոնք ըստ
հեղինակների անունների, դասավորել է հայերեն այբուբենի կարգով․ նամակները
համարակալված և ցուցակագրված են եղել, ընդամենը 240 հատ, բայց ներկա
վիճակով պակասում են հարյուրից ավելի նամակներ, այդ թվում և մի նամակ
Չարենցից։ Նամակներից մի մեծ խումբ հասցեագրված է եղել Զապել Եսայանին, իրեն՝
Փուշմանին և այլ անձանց։ Հետաքրքրվում եմ, թե ի՞նչ է պատահել պակասող
նամակների հետ, պատասխանը որոշակի չէ․ հավանաբար հայր Փուշմանը
կենդանության օրոք հանձնել է ինչ-որ մեկին։

Անսահման երջանիկ էի, որ գոնե մնացած 129 նամակը ստացա և մեր


գրականության և արվեստի թանգարանը կհարստանա մի նոր գանձով։ Ոգևորված
այս նվիրատվությունից՝ շատ հեռավոր ակնարկ եմ անում հայերեն գրչագրերի
մասին։ Եղբայրները ժպտում են։ Պարոն Արսենը սեղանի գզրոցից հանում է և ինձ է
մեկնում երկու թերթանոց լատինատառ մագաղաթ՝ գեղեցիկ լուսանցազարդերով։

– Սիրեցի՞ք։ Աճուրդում ենք գնել այս 15-րդ դարի պատառիկը։ Հիշո՞ւմ եք Զապել
Եսայանի պատմածը։

Եվ մի ակնթարթում Արսեն Փուշմանը կիսում է մագաղաթյա պատառիկը։

– Այս թերթը Մատենադարանին, իսկ մյուսը՝մեզ։

Տուն վերադառնալու իմ ժամկետին մի քանի օր էր մնացել, երբ Փուշմանները


զանգահարեցին և խնդրեցին ինձ անցնել իրենց վաճառատուն։ Նյու Յորքի
կենտրոնում գործարար շենքերից մեկի 7-րդ հարկում է գտնվում Փուշման
եղբայրների գորգի վաճառատունը։ Այստեղ նույն հարկի վրա են գտնվում մի քանի այլ
հայերի գորգի գրասենյակները, միջանցքում լսում եմ ծերունազարդ հայերի շեշտված
բարբառով բարձր խոսակցությունը․ ի՜նչ ճակատագիր։ Փուշմանների վաճառատան
103
գրասենյակի հատակին շարված են զանազան չափերի ու տեսակների պարսկական
գորգեր, իսկ պատերին Փուշմանի կտավները․ և՛ բնագրեր, և՛ վերարտադրություններ։

Պարոն Արսենն ու Արմանը նորից սկսում են խոսել իրենց հոր արվեստի մասին,
մեկ-մեկ ցույց են տալիս պատի տակ շարված կտավները, պատմում զանազան
ցուցահանդեսներում նրա ունեցած մեծ հաջողությունների, ստացած պարգևների ու
մեդալների մասին։ Ահա և “Fine Arts Journal” – «Գեղարվեստից հանդեսի» 1919 թ․
սեպտեմբերի թվում տպագրված հոդվածը, որ խորագրված է «Արվեստի մեջ
փառաբանված հայկական ոգին» և գրված է 1919 թ․ Չիկագոյի Օ՚Բրայն
պատկերասրահում կազմակերպված Փուշմանի 20 դիմանկարների ցուցահանդեսի
առթիվ․ նայեցեք այս պատկերը՝ «La Esperance» («Հույսը») «The Pose from Granada»
(«Վարդը Գրանադայից»), «Իմ որդի Արսենը», «Ջասիմա», «Փաշայի նվերը», որոնց
մասին հանդեսը գրել է․ «Այս հազվագյուտ պարգևը գալիս է այն երկրներից, որտեղ
առաջին անգամ ծնվել է գեղեցկությունը, գույների այնպիսի միասնության մեջ, որ
մտահղացումն ինքնին հույզ է արթնացնում։ Դա իրեն հրապարակող Արևելքի ոգին է,
որ գերում է և ցնցում մեր երևակայությունը»։ Լոնդոնի «Venture Prints»
հրատարակչությունը արդեն տարիներ ի վեր շատ սահմանափակ տպաքանակով
բազմացնում է Փուշմանի գործերի վերարտադրությունները, երբ Փուշմանը կենդանի
էր՝ անձամբ ստորագրում էր յուրաքանչյուր օրինակը, իսկ հիմա այդ իրավունքը
տրված է Արսեն Փուշմանին․ ահա տեսեք, սա «Փոքրիկ իշխանուհին» է, սա
«Մշտնջենական կարեկցությունը», իսկ սա «Արևի շողերը», որը Փուշմանի ավելի վաղ
շրջանի կտավներից է․ այստեղ լույսի այնպիսի ընկալում կա, որ մարդու հոգին
պայծառանում է, սիրտը բեկբեկում։ Փուշմանի այս աշխատանքում դեռևս ուժեղ են
իմպրեսիոնիստական տրամադրությունները, իսկ փոքր-ինչ ուշ նա տարվեց
արևելյան աշխարհի փիլիսոփայական որոշ սկզբունքներով, աշխատեց
բուդդայականությունը վերարտադրել իր կտավներում, հավաստելով մարդու
հավերժականությունը։

– Մենք ունենք այս «Արևի շողերը» նկարի բնագիրը, որը շատ մեծ չափերի է՝
2,66x2,14 մ։ Կտավը հանված էր շրջանակից ու փաթաթված։ 15 տարի չէինք բացել և
շատ մտահոգված էինք, որ կարող է վնասված լինել, բայց նայեցե՛ք, բարեբախտաբար
ոչինչ չի պատահել։ Մենք մասնագետի օգնությամբ այն բացեցինք, որպեսզի դուք
տեսնեք։

Նկարը փռված էր գրասենյակի հատակին և խնամքով ծածկված։ Փուշմանները ինձ


առաջարկեցին աթոռը դնել գրասեղանի վրա, բարձրանալ դրա վրա և
հեռավորության պատրանք ունենալու համար վերևից նայել կտավը, այլապես նրանք
մտավախություն ունեին, որ ես չեմ կարող ընկալել նրա գեղեցկությունն ու հմայքը։

– Մենք որոշեցինք այս կտավը նվիրել Հայաստանի պատկերասրահին, միայն


վստահ չենք, թե դուք կհամաձայնեք ձեզ հետ տանել։

Մնացել եմ շվարած ի տես այս հոյակապ կտավի ու եղբայր Փուշմանների,


միանգամայն անակնկալ այս առաջարկության։ Անվարան տալիս եմ իմ

104
համաձայնությունը՝ պայմանով, որ երկու օրվա ընթացքում կտավը փաթաթել տան
այնպես, որ հարմար լինի հեռավոր փոխադրության համար։ Սակայն, դժբախտաբար,
ժամանակը շատ կարճ էր և կտավը չկարողացա ինձ հետ Երևան բերել։ Բայց
համոզված եմ, որ այժմ, երբ Փուշմանները ավելի սերտ են կապված Հայրենիքի հետ,
երբ արդեն մեր թանգարաններում նրանց անվանի հայրը իր անկյունն է ստանում, ոչ
միայն մի նոր կտավ, այլև շատ ուրիշ կտավներ կուղարկեն Հայաստան, և մեծ նկարիչ
Փուշմանը իր առանձնատունը կունենա մեր նոր պատկերասրահում։

ԾԵՐՈՒՆԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑՈՒ ԿՏԱԿԸ

Փուշմանների վաճառատնից ոչ շատ հեռու, Ֆիֆթ ավենյուի գործարար շենքերից


մեկի յոթերորդ հարկում է գտնվում գորգավաճառ Տիգրան Տեյիրմենճյանի
գրասենյակը։ 1969 թվականին, երբ պարոն Հարություն Հազարյանը գտնվում էր
Երևանում, մեզ տեղեկացրել էր, որ Նյու Յորքում Տիգրան Տեյիրմենճյան անունով մեկը
ունի մանրանկարչական մի ձեռագիր և թելադրել էր մեզ նամակով խնդրել այդ
ձեռագիրը Մատենադարանի համար։ Նամակը, անկասկած, գրվեց, սակայն
պատասխան չստացվեց։

Փետրվարյան մի օր պ․ Հազարյանը ինձ առաջնորդեց Տեյիրմենճյանի մոտ։


Վաճառատանը բացի իրենից ու իր հայ գործընկերոջից, որ զբաղված էր հին գորգ
վերանորոգելով, ուրիշ ոչ ոք չկար։ Մեզ շատ լավ ու բարեկամաբար ընդունեցին։
Տեյիրմենճյանի գործընկերը, որ որպես զբոսաշրջիկ եղել էր Հայաստանում, շատ մեծ
բավականությամբ էր հիշում Հայաստանում անցկացրած իր մի քանի շաբաթը,
ոգևորված էր մեր երկրի հաջողություններով և ծրագրում էր նորից այցելել հայրենիք։

Հազարյանը ինձ ներկայացրեց պարոն Տեյիրմենճյանին և ասաց մեր այցելության


նպատակը։ Ծերունի գորգավաճառը մի պահ մտորեց, կանգ առավ, շուրջը նայեց և
շարժվեց կից սենյակը՝ ձեռքով մեզ ևս հրավիրելով։ Նա ծանր նստեց աթոռին և իր
առջևը քաշեց խավաքարտե մի մեծ տուփ։ Երբ քանդեց թելերը, խունացած և
ժամանակից այրված հին թերթերի մի կույտ դուրս եկավ, որոնք օգտագործված էին
որպես փաթեթման թուղթ, իսկ դրանց մեջ՝ ճաշի արծաթե սպասք։

– 10-15 տարի առաջ վաճառատունս փոխելու ստիպված եղա․ ատկե ի վեր այս
արկղները չեմ բացած։ Որոշ իրեր ասոնց մեջ դրի, ձեռագիր Ավետարանս ալ հոս
պիտի ըլլա։ – Կարծես ինքն իրեն խոսելով ասում է պարոն Տեյիրմենճյանը։ Նա
բացում է ևս մի երկու տուփ, բայց ձեռագիրը չկա։ Փնտրտուքը տևեց մի քանի րոպե,
բայց ինձ մի ամբողջ հավիտենականություն թվաց։ 10-12 տարի այս պայմաններում
ձեռագիրը անպայման վնասված կլինի։ Իսկ եթե հանկարծ ծերունին մոռացած լինի
ձեռագրի տեղը։ Հենց այդ պահին պարոն Տեյիրմենճյանը ինչ-որ բան հիշելով, սկսեց
ծիծաղել։ – Ձեռագիրս բանկային բոքսին մեջ է, ես ալ հոս կը փնտրեմ։ Այսօր բանկան
արդեն փակ կըլլա, եթե ժամանակ ունիք, քանի մը օր վերջը, երկուշաբթի նորեն եկեք։

105
«Բոքսը» այն չհրկիզվող արկղն է, որ բանկերում առանձին անհատներ վարձում են
իրենց թանկարժեք իրերն ու փաստաթղթերը պահելու համար։ ԱՄՆ-ում գտնվածս
ժամանակ մի քանի անգամ ականատես եղա այդ բոքսերի մեջ պահվող մեր
ձեռագիրներին։ «Բոքսը» բացվում է երկու տարբեր բանալիների առկայության
պայմաններում․ բանալիներից մեկը պահվում է բանկի ներկայացուցչի, իսկ մյուսը՝
արկղը վարձակալողի մոտ։

Երկուշաբթի օրը Փուշմանների մոտ էի․ նրանք ինձ հրավիրել էին ցույց տալու
Հովսեփ Փուշմանի այն կտավները, որոնք պահվում էին իրենց գրասենյակում։
Այդտեղ եկավ և պարոն Հազարյանը և միասին գնացինք Տեյիրմենճյանի մոտ։ Այդ
օրերի իմ մտահոգությունների վրա ավելացավ մեկը ևս․ դեռ չգիտեմ ինչ ձեռագիր
պիտի տեսնեմ, բայց արդեն մտածում եմ դրա ճակատագրի մասին։ Պարոն
Տեյիրմենճյանը շատ ծեր է, ասացին, որ ժառանգ ևս չունի, մենակ ապրում է Նյու
Ջերսի քաղաքում։ Պարոն Հազարյանը ասաց, որ այդ ձեռագիրը երեսուն տարի է
Տեյիրմենճյանի մոտն է և նա ոչ մի ձևով չի ուզում բաժանվել դրանից, և հիմա էլ դժվար
թե այն նվիրի Մատենադարանին։

Պարոն Տեյիրմենճյանը վաճառատանը մեզ էր սպասում։ Մեղմ, բարյացակամ


ժպիտով նա դիմավորում է մեզ և մոտենում չհրկիզվող մի մեծ արկղի։ Նշանակում է
ձեռագիրը բերել է բանկից։ Դանդաղ բացվում է երկաթյա արկղը․ պարոն
Տեյիրմենճյանը ձեռագիրը մեկնում է ինձ, որ դրված է սովորական թղթե մի ծրարի մեջ։
Ակնածանքով բացում եմ այն․ առաջին իսկ թերթից հիասքանչ, ճոխ ու հարուստ
գույներով մանրանկարներ, մեկ, երկու, երեք… տասնհինգ տերունական նկարներ,
ահա և խորանները, չորս ավետարանիչները, սկզբնաթերթերը, լուսանցազարդերը։
Մագաղաթյա ձեռագիրը գտնվում է արտակարգ լավ վիճակում, ափսոսում եմ, որ
այնքան հուզված էի առաջին օրը դրա ճակատագրով։ Հասնում եմ հիշատակարանին,
որը, հուրախություն ինձ, լրիվ պահպանված է։ Ահա և ձեռագրի վերջում Գարեգին
արք․ Հովսեփյանի մակագրությունը։ Նշանակում է նա ծանոթ է եղել այս
հուշարձանին։ Հովսեփյանը ձեռագիրը տեսել է 1943 թվականին, երբ Հյուսիսային
Ամերիկայի հայոց առաջնորդն էր։ Ահա նրա մակագրությունը… «Աւետարան,
պատկերազարդ, գրիչն է Կիրակոս, ստացողն Ներսէս արքեպիսկոպոս, գրուած
Խիզան քաղաքում, որ գտնւում է Վանայ Ռշտունեաց գաւառում, Աղթամարից ոչ
հեռու։ Խիզան քաղաքում շատ ձեռագրեր են գրուած և նկարազարդուած, յատուկ
դպրոց էր գաւառական, որ վարպետներն յաջորդաբար սովորեցնում էին իրենց
աշակերտներին։ Դրանցից մեկն է Կիրակոս գրիչը։ Գրուած է ՌԾԷ – 1608 թուին»։

– Սիրեցի՞ր, – հետաքրքրվում է պարոն Հազարյանը։ Իսկ ես թերթում եմ ու


մտածում. ինչպես մոտենալ ինձ հուզող հարցին։ Ի՞նչ արած․ այստեղ ևս պետք է տալ
սովորական դարձած հարցը․

– Ի՞նչ եք մտածում անել ձեռագիրը։

– Հոդ ծրարի վրա գրած եմ։ – Կարճ ու համառոտ պատասխանում է մեր


սակավախոս բարեկամը և անմիջապես ավելացնում․ – Պիտի գամ Հայաստան ու

106
նվեր պիտի բերեմ ձեր Մատենադարանին, հոժար չե՞ք, – ավելացնում է կատակով։ Ես
անմիջապես վերցնում եմ ծրարը և կարդում դողդոջուն մատներով գրված հետևյալ
տողերը․ «Այս գիրքը, եթե ինձի օր մը բան մը պատահի, ասիկա մեր ազգին տրւի։
Երուսաղեմ կամ Հայաստանի Մատենադարանին»։ Իսկ քիչ ներքև․ «Ալ ավելի
Հայաստանին պիտի տամ և արդեն նամակ պիտի գրեմ։ Տիգրան Տեյիրմենճյան»։

– Սա հո շատ և շատ լավ է։ Իսկ ե՞րբ եք ծրագրում գալ Հայաստան։ Այստեղ,


Ամերիկայում շատ մարդկանց հանդիպեցի, որոնք բոլորն էլ ծրագիրներ ունեն
Հայաստան գալու, բայց կյանքը միշտ չէ, որ թույլ է տալիս իրականացնելու ամեն
ծրագիր։

– Ես Սովետական Հայաստան այցելած առաջին տուրիստներեն եմ եղած։ Դեռևս


1933-ին Պարսկաստան անցա Հայաստանի վրայով։ Կուզեմ նորեն գալ։ Շատերը
կըսեն՝ Երևանը անանկ փոխված է, որ չպիտի ճանչնամ։

– Դուք լավ եք մտածել։ Անպայման եկեք Հայաստան։ Բայց հիմա խնդրում եմ այս
թղթի վրա հաստատեք, որ նվիրում եք ձեռագիրը Մատենադարանին, չէ՞ որ դա ձեր
կամքն է, որ ոչ պաշտոնական կերպով գրել եք ծրարի վրա։

– Ի՞նչ է, կուզես քովդ փաստաթո՞ւղթ ունենալ։

– Ո՜չ, պարզապես ուզում եմ ձեր կամքի իրագործողը լինել, ինչո՞ւ թողնենք, որ ձեզ
հետ «բան մը պատահի»։ Ձեր ցանկությունն է ձեռագիրը նվիրել Մատենադարանին,
իսկ հիմա Մատենադարանն է եկել ձեզ մոտ։

– Կուզե՞ս հետդ տանիլ։ Ավետարանին նկարները շատ կսիրեմ, երբեմն կնայիմ։

Մի պահ լռություն է տիրում։ Հազարյանը հավանաբար անակնկալի եկած իմ


կտրուկ առաջարկից, ակնդետ հետևում է պարոն Տեյիրմենճյանին, որ լուռ, բայց
կարծեք ինչ-որ բաներ է ուզում ասել, ծերունական ծնոտի դողոցը մատնում է նրա
հուզմունքը։

– Այդ պարագային ուրիշ բան մըն ալ ունիմ, թե սիրես՝ ան ալ հետդ տար։ –


Տեյիրմենճյանը բացում է նորից երկաթյա պահարանը և դուրս բերում մի գործված
կտոր։ – Եկեղեցական սաղավարտ է, հայերեն գրեր կան վրան։ – Աս ալ տար։

Ոչ մի ասելիք չունեմ, մոտենում եմ ու ջերմորեն սեղմում պարոն Տեյիրմենճյանի


դողդոջուն ձեռքը։ Հետո նա նստում է, անորոշ նայում շուրջը։

– Լավ ըրիր, Տիգրա՛ն, շատ լավ ըրիր, ես Երևանի մեջ տեսած եմ, թե ինչպիսի
խնամքով կպահվին այդ հնությունները։ – Շնորհավորելու պես Տեյիրմենճյանին է
դիմում նրա գործընկերը։

– Բան մըն ալ կուզեմ տալ, որ հետդ Հայաստան տանիս, բայց հայկական չէ։ –
Դանդաղ ինձ է ուղղում խոսքերը Տեյիրմենճյանը և մի երրորդ անգամ մոտենում
երկաթյա պահարանին։

107
– Այդ պահարանին մեջ գաղտնիքներ շատ կան, Տիգրան, – կատակում է պարոն
Հազարյանը։

– 1933 թվականին, երբ Թիֆլիս էի, մարդ մը եկավ քովս և ինձ առաջարկեց ձկան
գլխի վրա քաշած այս նկարը։ Սիրեցի ու դրամը տվի։ Մինչև օրս քովս եմ պահած։
Ասիկա ալ հետդ տար։ Խորհրդային երկրեն եմ բերեր, թող հոն ալ վերադառնա։

Պարոն Տեյիրմենճյանը խավաքարտե մի փոքրիկ տուփի միջից դուրս է բերում


բամբակով փաթաթված մի մանրանկար՝ կատարված 10-12 սանտիմետր
երկարությամբ ձկան գլխի կմախքի վրա։ Մանրանկարի վերևում սլավոնական գրեր
են։ Մկրտության տեսարանի մի գեղեցիկ աշխատանք է։ Ափսոսում եմ, որ
մանրանկարի ներքևի մասում գույները փոքր-ինչ վնասված են։ Հավանաբար 15-16-րդ
դարերի աշխատանք է։

Երբ հրաժեշտ տվինք ծերունի տիգրանակերտցուն, պարոն Հազարյանը


անակնկալից կարծեք դեռ չձերբազատված, դիմեց ինձ․

– Չեմ հասկնար։ Երեսուն տարի է ատոր ետևեն ինկած էի, ոչ մի կերպ չէր ուզեր
ատկե բաժնվիլ, իսկ հիմա ոչ միայն ձեռագիր, այլև ուրիշ հնություններ մեջտեղ հանեց։

– Ինչո՞ւ եք զարմանում, պարոն Հազարյան։ Չէ՞ որ այդ բոլորը Հայաստանին


նվիրեց։ Դուք պետք է ավելի լավ հասկանաք նրան, նա վարվեց ինչպես դուք եք
վարվում։

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, հ․ 1, 1974

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ռուբեն Թադեոսի (1881-1951), հայ իրանագետ-լեզվաբան։


Բանասիրական գիտ․ դ-ր, պրոֆեսոր (1935)։ Ծնվել է փետրվարի 3-ին, Վայոց ձորի
(այժմ՝ Եղեգնաձորի շրջան) Գնիշիկ գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան
ճեմարանը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել Կիևում (1907), Լայպցիգում
(1909), Պետերբուրգի համալսարանում (1911)։ Զբաղվել է մանկավարժությամբ
Թիֆլիսում (1912-20), Իրանում (1921-46)։ 1935-ին Թեհրանի համալսարանում
հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ 1946-ին վերադարձել է
Հայաստան։ Գիտական գործունեությունն սկսել է 1911-ից։ Զբաղվել է պարսկերենի
պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է
«Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան»-ը (1965), որտեղ
պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։
Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիան Համադանիի, Ֆիրդուսիի
ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի
Ֆրիան» երկերը։ Մահացել է հոկտ. 26-ին, Երևանում։

108
Երկ․ Ֆերդովսին և իր շահնամեն, հ․ 1, Թեհրան, 1934։ Սայաթ-Նովայի տաղերը․
ներածական հոդվածով, լեզվի ուսումնասիրությամբ, բառարանով և այլ հոդվածներով
ու դիտողություններով, Թեհրան, 1943: Dialectes des Israélites de Hamadan et d’Ispahan et
dialecte de Baba Tahir, Tehran 1936.

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, հ․ 2, 1976

«ԱՐՏԱ ՎԻՐԱՊ ՆԱՄԱԿ», միջին պարսկերեն (պահլավերեն) կրոնաբարոյական


արձակ երկ, ուր շարադրված են III դարի զրադաշտական պատկերացումները
հանդերձյալ կյանքի մասին։ Ծնունդ է առել Իրանում, զրադաշտականության
գաղափարական հիմքերի խախտման և աղանդավորական շարժումների
ուժեղացման պայմաններում։ Իբր հատուկ նպատակով «մեռյալների աշխարհ»-ն
ուղարկված և յոթ օրից վերադարձած Արտա Վիրապը պատմում է, որ այնտեղ Սրող
Առաքինին և Ատր Յազատը իրեն տարել են երեք դրախտները (Հումաթ, Հուխթ,
Հուվարեշտ՝ բարի միտք, բարի խոսք, բարի գործ), ապա՝ չորրորդը (Գարութման),
այնուհետև՝ Դժոխք, որտեղ տառապում են աշխարհում մեղքեր գործած մարդկանց
մարմինները։ Դասվում է համաշխարհային գրականության մեջ լայնորեն տարածված
մեռնող ու հարություն առնող աստծո պաշտամունքը դրսևորող առասպելների շարքը։
Իր բովանդակությամբ առնչվում է Պլատոնի հաղորդած Էր Հայորդու, Կղեմես
Ալեքսանդրացու՝ Էր Հայորդի Զորոաստրի, Արա Գեղեցիկի առասպելների,
քրիստոնեական ավանդավեպի՝ Մարիամի տեսիլքի և Դանթեի «Աստվածային
կատակերգության» հետ։

Գրկ․ Արտա Վիրապ նամակ։ Յուշտի Ֆրիան, պահլավերեն բնագրից թրգմ․ և


ծնթգր․ Ռ․ Թ․ Աբրահամյան, Ե․, 1958։

ԵՌԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԸ

Էջմիածնի երբեմնի գրատունը, որ 1828 թվականին միայն 1809 գրչագիր


մատյաններ ուներ, այսօր Մաշտոցի անվան Մատենադարան բազմախորհուրդ
անունով աշխարհին է ներկայանում 15․000-ից ավելի ձեռագրական միավորներով և
100․000-ից ավելի դիվանական փաստաթղթերով։

Թերթեցեք այս մատյաններն ու փաստաթղթերը և դուք կծանոթանաք հայ


ժողովրդի հինավուրց գրականությանն ու պատմությանը, գիտությանն ու արվեստին,
ժողովուրդ, որ դարերի ընթացքում ստեղծագործել է մահու և կենաց պայքար մղելով
օտար բռնակալությունների դեմ, կոտորվել ու թալանվել, ընկել ու բարձրացել։


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1976, № 6։
109
19-րդ դարում, Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի վերամիավորման
ժամանակաշրջանում, երբ մեր ժողովրդի այդ հատվածի գոյատևման ու առաջընթացի
համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում և նոր թափ է ստանում
լուսավորական-կրթական շարժումը, Էջմիածնի մատենադարանը, շնորհիվ առանձին
նվիրյալ հայ մտավորականների ջանքերի, համալրվում է ձեռագրական նոր
արժեքներով․ համաշխարհային առաջին պատերազմի նախօրեին այստեղ պահվող
գրչագրերի թիվը կրկնապատկվել և հասել էր 4660 միավորի։ Սրան կից 19-րդ դարի
վերջերից Մատենադարանում սկսել էին հավաքել նաև արաբատառ՝ արաբերեն,
պարսկերեն, թուրքերեն ձեռագրեր, որոնց թիվը այդ նույն ժամանակ 232 էր։

Հայաստանում սովետական կարգերի հաստատման առաջին իսկ օրերից


Մատենադարանը որպես հայ ժողովրդի անցյալի հոգևոր մշակույթի գանձարան,
պետության հոգատարության և ուշադրության առարկան է դառնում։ Վերականգնված
հայկական պետության առաջին գիտական հաստատությունը լինում է
Մատենադարանը. ձեռագրական հավաքածուների մանրակրկիտ հաշվառման ու
մշակման հետ մեկտեղ ծավալվում են նաև հավաքչական աշխատանքները։
Համաշխարհային երկրորդ պատերազմի նախօրեին, 1940 թ․ Մատենադարանի
հայերեն ձեռագրերի թիվը արդեն կազմում էր 7793 միավոր։

Ետպատերազմյան տարիները Մատենադարանի պատմության մեջ նոր էջ են բաց


անում, հայ մշակույթի կորստից փրկված, կաթիլ առ կաթիլ հավաքված ձեռագրական
արժեքների պահպանությունն ու անվտանգությունը․ դրանց բազմակողմանի
ուսումնասիրությունը ապահովելու նպատակով, Հայաստանի կառավարության
որոշումով, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, հատուկ շենք է
կառուցվում։ 1959 թվականից Մատենադարանը՝ որպես գիտա-հետազոտական
ինստիտուտ, հանգրվանում է արդիական բոլոր պայմաններով ապահովված իր նոր
բնակավայրում։

Հայագիտության բուռն զարգացումը հայրենի երկրում աննախընթաց ճանաչում է


բերում Մատենադարանին. օր ավուր, տարեցտարի անում են ձեռագրական
հավաքածոները։ Նշանակալի է, որ Մատենադարանն ունի նաև օտարալեզու
ձեռագրեր։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես և 1976 թվականին, Մատենադարանը


հարստացել է արժեքավոր նվիրատվություններով, որոնք ստացվել են թե
Հայաստանի և թե սփյուռքի մեր բազմաթիվ բարեկամներից։ Սակայն 1976 թվականը
հայ ձեռագրագիտության պատմության համար առավել հիշարժան եղավ այն
իմաստով, որ Մատենադարանը Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Ա-ից նվեր
ստացավ աշխարհում հայերեն հնագույն ձեռագիր Ավետարանը, որն իր հնագրական
տվյալներով թվագրվում է 7-րդ դար։ Այս հուշարձանի հետ մեկտեղ Մատենադարանը
ստացավ նաև հայ մանրանկարչության գլուխգործոցներից մեկը՝ Թորոս Ռոսլինի
1268 թ. ծաղկած Ավետարանը, որը վեհափառ հայրապետ Վազգեն Ա-ի հորդորով
Մատենադարանին է նվիրել Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արք.
Տերտերյանը։
110
Մատենադարանի վաղեմի բարեկամներ փարիզաբնակ Կ․ Ջրբաշյանն ու Գ․
Բաքրճյանը 1976 թ․ Մատենադարանին նվիրեցին հինգ ձեռագրեր, որոնք գնել էին
Լոնդոնում հնավաճառ Գևորգյանի (վախճանված Նյու Յորքում) աճուրդի հանված
ձեռագրական հավաքածուից։ Այս նվերների մեջ էին Մարտիրոս և Սարգիս Խիզանցի
մանրանկարիչների 1604 թ․ ծաղկած Հայսմավուրքը (2 հատորով)։

Մատենադարանի հավաքածուները 1976 թ․ նորանոր արժեքավոր ձեռագրերով


հարստացրել են Վահան Քյուրքչյանը (Նյու Յորքից), Հրանտ Ֆեներջյանը (Աթենքից),
Հայկազ Մարտիրոսյանը (Մարսելից), Վազգեն քահ․ Ղարագյոզյանը (Կիրովականից),
Գրիգոր քահ․ Ստեփանյանը (Իրանից) և այլք։

Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրատան երկու պահարաններում պահվում


են այն մատյանները, որ տարիների ընթացքում հայրենիքին նվեր է ուղարկել
նյույորքաբնակ Հարություն Հազարյանը։ 1976 թ․ Սփյուռքահայության հետ
մշակութային կապի կոմիտեի հրավերով Հ․ Հազարյանը իր դստեր ընկերակցությամբ
հյուր եղավ Հայաստանում։ Այս անգամ ևս նա նոր նվերներ էր բերել. Հ․ Հազարյանի
հավաքածուի թիվը Մատենադարանի գանձատանը հասել է 367-ի։

Մատենադարանի հարստությունը առ մեկը հունվարի 1976 թ․ դրությամբ հաշվվում


է՝ 10.690 հայերեն և 1949 օտար լեզուներով ամբողջական ձեռագրեր, 370 հայերեն և 35
օտար լեզուներով հմայիլներ, 1975 հայերեն և 196 օտար լեզուներով պատառիկներ,
այլևայլ՝ 309, ընդամենը 15.324 միավոր, այլ կերպ՝ սովետական կարգերի 56
տարիների ընթացքում ավելի քան եռապատկվել է Մատենադարանի ձեռագրական
հարստությունը։

ՆՈՐ ՕՐԵՆՔԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է

Հայագիտության մեծ երախտավոր Նիկողայոս Մառը, անցյալ դարի վերջերին


լինելով Էջմիածնի Մատենադարանում և ծանոթանալով այնտեղ պահվող ձեռագրերի
անմխիթար վիճակին, սրտի ցավով գրել է․ «Ավաղ, որ ես տկար եմ և անընդունակ
գոնյա հիմա փոքր լումայով ամենասիրելի Մատենադարանին հօգնություն հասնել…
փրկելու այն թանգարանը, որի իսկական արժեքը գնահատել միայն ապագային է
թողյալ»։

Այդ ցանկալի ապագան շատ չուշացավ․ սովետական կարգերի ստեղծման առաջին


իսկ օրերից հայկական ձեռագրերի պահպանության հարցերը պետական ու
կուսակցական մարմինների ուշադրության առարկան դարձան․ 1921 թ․ փետրվարի
որոշումով Մատենադարանի հավաքածոների հիման վրա ստեղծվեց Հայաստանի
առաջին գիտական հաստատությունը՝ Կուլտուր-պատմական ինստիտուտը․
ձեռագրական հավաքածոների մանրակրկիտ հաշվառման ու մշակման հետ
ծավալվեցին նաև հավաքչական աշխատանքները։ Բավական է ասել, որ 1914 թ․

Հրապարակվել է «Գրական թերթում», 1976, № 29, հուլիսի 16, էջ 4։
111
գոյություն ունեցող 4․660 ձեռագրերի կողքին հաջորդ տասնամյակներում ավելացան
ավելի քան 10․000 հայերեն և օտար լեզուներով ձեռագրեր․ Մատենադարանում
պահվող ձեռագրական միավորները հասան 15․500-ի, իսկ դիվանական
փաստաթղթերը՝ 100․000-ի, որոնց պահպանության համար, ճարտարապետ Մ.
Գրիգորյանի նախագծով, կառուցվեց հատուկ շենք։

1970 թ․ ընկեր Լ․ Ի․ Բրեժնևը Մատենադարանի պատվավոր այցելուների


մատյանում գրել է․ «Խորը հիացմունք է պատճառում այն հոգատարությունը, որով
սոցիալիստական Հայաստանը պահպանում է իր ժողովրդի հին մշակույթի փառահեղ
հուշարձանները, դարձնելով դրանք մատչելի արդի և գալիք սերունդների համար»։

Սովետական իշխանությունը մեծ հոգատարություն է ցուցաբերում ոչ միայն հին


ձեռագրերի, այլև ՍՍՀՄ ժողովուրդների պատմական ու կուլտուրական բոլոր
հուշարձանների նկատմամբ։ Ճիշտ է, պետք է արձանագրել, որ կատարված դրական
հսկա աշխատանքի հետ եղել են և ցավալի վրիպումներ, սակայն օրավուր զարգացող
մեր ժողովուրդների կուլտուրական վերելքի հետ ավելի ու ավելի մեծանում է
հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունը, որի լավագույն
ապացույցներից է I դարի Գառնիի հեթանոսական շքեղ տաճարի վերականգնումը։

Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման


մասին քննարկման դրված օրենքի նախագծի հիմնական մի շարք դրույթներ վաղուց
արդեն կիրառվում են մեր երկրի թանգարանային, գրադարանային, հուշարձանների
պահպանությանը կոչված կազմակերպությունների կողմից, և ողջունելի է, որ այդ
դրույթները այսօր օրենքի տեսք են ստանում և ավելի մեծացնում
պատասխանատվությունը հուշարձանների պահպանության և օգտագործման
նկատմամբ։

Հայտնի է, որ պատմական այլևայլ պարագաներում սովետական շատ


ժողովուրդների մշակութային արժեքներ փոխադրվել են արտասահման․ այս
հանգամանքը որոշ չափով խանգարում է մեր ժողովուրդների պատմության,
գրականության և արվեստի համակողմանի ուսումնասիրությանը։ Կարծում ենք, որ
նոր օրենքի մեջ պետք է հատուկ հոդված մտցնել՝ պարտավորեցնելով
համապատասխան գիտական կազմակերպություններին այդ հուշարձանները
հայտնաբերելու, հաշվառելու և հնարավորության դեպքում, նաև վերադարձնելու
համար։

Օրենքի նախագծի 15-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիների մոտ գտնվող


տարբեր պատմական և մշակութային արժեքներին։ Այս հոդվածը նպատակահարմար
է ընդարձակել այն առումով, որ համապատասխան կազմակերպությունների ու
հաստատությունների վրա դրվեն այդ հուշարձանների հաշվառումն ու
հսկողությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգումը, որովհետև
հաճախ դրանց տերերը անտեղյակ են հուշարձանների գիտական պահպանության
եղանակներին և կամ միջոցներ ու հնարավորություններ չունեն դրանց անվտանգ
պահպանության ու գիտական վերանորոգման համար։ Հոգատարությունը նման

112
հուշարձանների նկատմամբ լավ հարաբերություններ կստեղծի գիտական
հաստատությունների և տվյալ քաղաքացիների միջև և հուսալի նախադրյալներ՝
հետագայում դրանք թանգարաններին հանձնելու համար։

24-րդ հոդվածում խոսվում է անհրաժեշտության դեպքում պատմության և


կուլտուրայի հուշարձանները արտասահման տանելու կարգի մասին։ Այս հոդվածում
նպատակահարմար է շեշտել, որ այդ հուշարձանները պետք է արտասահման
տարվեն համապատասխան մասնագետների ուղեկցությամբ։ Մեզ հայտնի են
առանձին դեպքեր, երբ մասնագետի բացակայության պատճառով ջարդվել են
պեղումներից հայտնաբերված արժեքավոր նմուշներ։

Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին նոր օրենքի ընդունումը


մի նոր և առաջընթաց մեծ քայլ է լինելու ՍՍՀՄ ժողովուրդների կուլտուր-պատմական
ժառանգության պահպանման և բազմակողմանի ուսումնասիրության բնագավառում։

ԳՏՆՎԵԼ Է «ՆՅՈՒԹՈՎ ԵՎ ԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԱԿԱՆ» ՁԵՌԱԳԻՐԸ

Մեր թերթի 1968 թվականի հուլիսի 24-ի համարում տպագրվել էր բանասեր


Պարույր Մուրադյանի «Որտե՞ղ է հիմա նյութով ու գրությամբ պատվական
ձեռագիրը» վերնագրով հոդվածը։ Հր․ Աճառյանի «Կյանքիս հուշերից» գրքի լույս
ընծայման կապակցությամբ հեղինակն այդտեղ անդրադարձել էր ուղիղ յոթանասուն
տարի առաջ, 1906 թվականին, Թավրիզում անվանի գիտնականի տեսած այն եզակի
երկի ձեռագրի ճակատագրին, որ կոչվել է «Բժշկարան ձիոյ և առհասարակ
գրաստնոյ»։

Պրոֆ․ Աճառյանը, ինչպես նշված է նրա հուշերում, ժամանակի սղության


պատճառով այդ մատյանին ծանոթացել է հպանցիկ, ուստի և միայն կարողացել է
կատարել դրա նկարագրությունը և ընդօրինակել հիշատակարանը։ Փոքր-ինչ ավելի
ուշ, 1910 թվականին, իր կազմած Թավրիզի հայերեն ձեռագրաց ցուցակում Աճառյանը
գրել է․ «Սույն պատվական և խիստ հետաքրքիր գրվածքը ընտիր գանձարան մ’ է
հայերեն անասնաբուծական և անասնաբուժական բառերու, այնպես որ գրքիս
լիակատար ուսումնասիրությունը պիտի տա թե՛ ընդարձակ տեղեկություններ
գիտության մասին և թե՛ բազմաթիվ հայերեն նոր բառեր մեր բառարանի համար»։

Հուրախություն հայագիտության, «Բժշկարանը» գտնվեց ԱՄՆ-ում, երբ


շրջագայությամբ այնտեղ էր գտնվում բանասեր Բ․ Չուգասզյանը։ Խմբագրության
խնդրանքով նա այդ մասին պատմում է իր հոդվածում, որը և տպագրում ենք ստորև։

Միջնադարյան հայ մատենագրությունը, դժբախտաբար, հարուստ չէ


անասնաբուծության և անասնաբուժության վերաբերյալ հուշարձաններով։ Պրոֆ․
Աճառյանի հայտնաբերած սույն «Բժշկարանը» այդ եզակի երկերից է, որ ըստ


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1976, № 203, սեպտեմբերի 1, էջ 4։
113
հիշատակարանի հայոց Սմբատ Գ․ արքայի (1296-1298) հրամանով Գրիգորիս
կաթողիկոսի օրոք Սիս քաղաքում թարգմանվել է «ի յարապ գրէ ի հայ բառ»։ Այս
իրողությունից էլ ելնելով՝ Պ․ Մուրադյանը վերը նշված հոդվածում իրավացիորեն
ընգծում է ձեռագրի առանձնահատուկ արժեքը նաև հայ-արաբական գրական-
մշակութային առնչությունների պատմության ուսումնասիրման առումով և խոսում
երկը արաբերենից հայերենի փոխադրող ասորի բժիշկ Ֆարաջի ու նրա գործընկեր
Թորոս քահանայի բնույթի մասին։

«Բժշկարանը» 18-րդ դարում հայերենից թարգմանվել է վրացերենի և


թարգմանության ձեռագիր մի օրինակը ներկայումս պահվում է Թբիլիսիի Կ․
Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտում։ Նկատի ունենալով, որ հայերեն
թարգմանության ձեռագիրը համարվում էր կորած, բանասերը իր հոդվածում
առաջարկում է վրացերենից այն վերաթարգմանել հայերենի։

«Բժշկարանի» ձեռագիրը ԱՄՆ-ում գտնվելու մասին մեզ տեղեկացրել էր


Կալիֆորնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի երկրների բաժնի վարիչ, պրոֆ.
Ա. Սանջյանը։ Մեզ բախտ վիճակվեց այն տեսնել լոսանջելոսաբնակ Զ. Սարաջյանի
մոտ և շնորհակալությամբ ստանալ մանրաժապավենը։ Զ․ Սարաջյանը հայտնեց, որ
տարիներ առաջ, երբ իրենց ընտանիքը ապրում էր Թավրիզում, հայրը՝ Խաչիկ-աղա
Սարաջյանը, ձեռագիրը գնել է դերձակ Շիրմաղանից, որի մոտ և ժամանակին տեսել
էր պրոֆ․ Աճառյանը։

Ձեռագիրը պահվում է խնամքով և հոգատարությամբ, գտնվում է ճիշտ նույն


վիճակում, ինչպես նկարագրված է Թավրիզի ձեռագրացուցակում, բաղկացած է
ընդամենը 184 թերթից (368 էջ), գրված է 26x18 սմ մեծությամբ հաստ ու ողորկ թղթի
վրա, գրությունը խոշոր բոլորգիր է, 6 բ էջի վրա հնդիկ Ճընայ իմաստասերի
գծապատկերն է, իսկ 33 բ էջում կա ձիու ոչ վարպետորեն գծված խոշորադիր մի նկար,
որի շուրջը գրված են ձիու մարմնի մասերի անունները։ Ձեռագրի սկզբից և վերջից
թերթեր են ընկած․ սկզբից պակասում է ԱԺԳ գլուխների ցանկը, իսկ վերջից՝
հիշատակարանի մի մասը։ 7 ա էջից մինչև 183 բ էջը «Բժշկարանի» 182 գլուխներից
բաղկացած բնագիրն է լրիվ, այստեղ նախ խորհուրդներ են տրվում ձի ճանաչելու
մասին, բնութագրվում են ձիերի դրական ու թերի կողմերը, մանրամասն
նկարագրվում են հիվանդությունները, բուժման եղանակները՝ դեղատոմսերով
հանդերձ, անհրաժեշտ խնամքն ու հոգսը։

Լեզվական իր ատաղձով «Բժշկարանը» համահունչ է 13-րդ դարի Կիլիկյան


Հայաստանում ստեղծված այնպիսի հանրահայտ հուշարձաններին, ինչպիսիք են
Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը», «Անսիզ Անտիոքայ» ֆրանսերենից
թարգմանված օրենքների ժողովածուն, և մասնավորապես, արաբերենից
թարգմանված «Գիրք վաստակոց» գյուղատնտեսության ձեռնարկը։

Ինչպես վկայված է, 1263 թ․, հայոց Հեթում Ա արքայի օրոք, հայերենի են


թարգմանվել պողպատաձուլության, թրագործության, քիմիայի, աստղագիտության և
ձիադարմանության վերաբերյալ գործեր, որոնցից մեզ է հասել միայն ներկայումս

114
Փարիզի ազգային մատենադարանում պահվող «Գիրք արուեստի քիմիական» երկի
ձեռագիրը։

Հանրահայտ է, որ դեռևս հին ժամանակներից Հայաստանը հռչակված էր իր


ազնվացեղ ձիերով ու գրաստներով և ձիաբուծությունը կարևոր տեղ էր գրավում
երկրի տնտեսության մեջ։ Այս ավանդույթը շարունակվեց նաև միջին դարերում.
Կիլիկյան Հայաստանի ձիերը նույնպես մեծ համարում ու ճանաչում ունեին ներքին ու
արտաքին շուկաներում։ Եվ դա հասկանալի է. մարտական ու տոկուն ձիերի ու
գրաստների մեծ կարիք ուներ հայկական հեծելազորը, միաժամանակ դրանք եկամտի
կարևոր աղբյուր էին և արտահանվում էին շատ երկրներ։

Նման պայմաններում միանգամայն պարզ է, թե Կիլիկյան թագավորության մեջ


ինչու էին մեծ ուշադրություն դարձնում ձիաբուծության զարգացմանը, թե ինչու էր
Հեթում Ա-ն հրամայում թարգմանել «Վասն ձիոյ պայթարնման» (բնագիրը մեզ չի
հասել), իսկ Սմբատ Գ-ն՝ «Բժշկարան վասն ձիոյ և առհասարակ գրաստնոյ»
ձեռնարկները։

Անասնաբուժության վերաբերյալ առաջին գրավոր վկայությունները մեզ են հասել


Հին Եգիպտոսից, Ասորիքից, ձիաբույժներ են եղել Հնդկաստանում, Իրանում և Հին
Հունաստանում, հավանաբար նաև Ուրարտուում, որտեղ ձիաբուծությունը
տնտեսության կարևորագույն բնագավառներից մեկն էր։ 10-րդ դարում Կոնստանտին
Ծիրանածին Բյուզանդիայի կայսրը կազմել է տվել ձիաբուժական և
գյուղատնտեսական ամբողջական ձեռնարկներ։ 11-13-րդ դարերից պահպանվել են
արաբերեն ու պարսկերեն ձիաբուժարաններ։ Թե մեր «Բժշկարանը» ինչ
առնչություններ ունի ժամանակին գոյություն ունեցած օտարալեզու
ձիաբուժարանների հետ, հայտնի կդառնա հետագա ուսումնասիրություններից։

Ինչպես նշվեց վերը, «Բժշկարանի» հիշատակարանում ասված է, որ այն


թարգմանված է արաբերենից։ Միջնադարում, անգամ մինչև անցյալ դարի վերջերը,
թարգմանություն ասելով՝ ավելի հաճախ հասկանում էին փոխադրություն որևէ
լեզվից՝ թարգմանչի ազատ միջամտությամբ՝ հավելումներով ու կրճատումներով։
Ձեռքի տակ չունենալով «Բժշկարանի» արաբերեն հիմք բնագիրը, դժվար է ասել, թե
բժիշկ Ֆարաջը և նրան օժանդակող Թորոս քահանան ինչպիսի միջամտություններ են
կատարել հայերեն թարգմանության մեջ, բայց, որ կան միջամտություններ՝ ակնբախ
է․ այսպես՝ բնագրի առաջին իսկ գլուխը, որ ավելի առաջաբանի տպավորություն է
թողնում, շարադրված է քրիստոնյա մարդու հասկացողությամբ, ավելին՝ կրում է
հայերեն մտածողության որոշակի հետք․ ձի բառը բացատրվում է հայկական
ժողովրդական ստուգաբանությամբ, այն է՝ «ձիգ ընթացող և արագ արշաւող», ձիերի
խարանանշանների (դաղերի) մեջ կան և հայկական տառաձևեր, թարգմանչի
միջամտություններից են, հավանաբար, նաև այն նշումները, որտեղ առաջին դեմքով
ասված է, թե առաջարկվող տվյալ բուժումը փորձված է և կամ թե առաջարկվում է այլ
բուժում։

115
Անասնաբուժության զարգացման ներկա ժամանակաշրջանում միանգամայն
պարզ է, որ խոսք չի կարող լինել ձիադարմանական այս երկի մասնագիտական
արժեքի վերաբերյալ, չնայած հնարավոր է առանձին հարցեր հետաքրքիր լինեն
ձիաբույժներին։ «Բժշկարանը» այսօր արժեքավոր է որպես մշակութային երևույթ և,
որ ամենակարևորն է, որպես միջին հայերենի եզակի հուշարձան թե՛
անասնաբուծական իր տերմիններով, թե՛ բառարաններին անծանոթ հայերեն նոր
բարդություններով և թե՛ թե՛ օտար, հիմնականում արաբերեն ու պարսկերեն, բառերի
փոխառություններով։

Ձեռագրի մեջ արտացոլված լեզվական երևույթները հարստացնում են մեր


գիտելիքները միջին հայերենի վերաբերյալ և հաստատում վաստակաշատ
գիտնականի եզրակացությունը, թե հիրավի «Բժշկարանը» «նյութով և գրությամբ
պատվական» մի հուշարձան է։

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, հ․ 3, 1977

ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻ (Տեր-Հովհաննիսյան, 1737, Կ․ Պոլիս – 1812, Կ․ Պոլիս),


հայ բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ։ Ինքնաշխատությամբ տիրապետել է
մոտ 10 լեզուների (եբրայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն ևն)։
Գլուխգործոցը պարսկերեն-հայերեն բառարանն է (հրտ․ 1826)։ Բացի բառի
բացատրությունից, այն ամփոփ տեղեկություններ է տալիս իրանական
դիցաբանության, առասպելաբանության, ժող. բառ ու բանի, սովորույթների ու
բարքերի, վիպական հերոսների ու նշանավոր գրողների մասին։ Վերջում տրված են
հայերեն և պարսկերեն նման բառերի ցանկ, նրանց ծագումը, փոխառության
աղբյուրը։ Զբաղվել է պատմությամբ («Գիրք պատմության արքայից Օսմանյան
զարմին…», անտիպ)։ Գ․ Դ․ Պ․ ընտիր հիմք-օրինակներից ընդօրինակել է Մովսես
Խորենացու և Եղիշեի պատմությունները, XIII դ․ հուշարձան «Գիրք վաստակոց»-ը,
որը մեզ է հասել նրա ընդօրինակության շնորհիվ, IV դ․ հույն պատմիչ Եվսեբեոս
Կեսարացու «Քրոնիկոն»-ը, որի բնօրինակը չի պահպանվել և աշխարհին հայտնի է Գ․
Դ․ Պ-ու թարգմանության շնորհիվ։ Կատարել է թարգմանություններ պարսկերենից
(«Գիրք մեծագին և պատուական ականց…, հրտ․ 1807), հունարենից («Հայելի գրոցն
Հոմերոսի…», 1783, անտիպ) ևն։ Գ․ Դ․ Պ․ հայ առաջին հոմերագետն է։ «Իլիական»-ի
թարգմանության կապակցությամբ նրա գրած նախաբանում քննվում են Հոմերոսին ու
նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր
(Հոմերոսի ծննդյան տեղը, պոեմի արվեստի ու ոճի ազդեցություններ ևն)։ Գ․ Դ․ Պ-ու
որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան և Երևանի Մեսրոպ Մաշտոցի
անվ․ մատենադարաններում։

Գրկ․ Այվազյան Ա․, Շար հայ կենսագրությանց, հ․1, ԿՊ, 1893։ Աճառյան Հ․,
Պատմություն հայոց նոր գրականության, պր․ 1, Նոր-Նախիջևան, 1910։ Աղայան Է․ Բ․,
Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958, էջ 135-39։ Չուգասզյան Բ․ Լ․, Հայ-
116
իրանական գրական առնչություններ (V-XVIII դդ․), Ե․, 1963։ Գասպարյան Գ․, Հայ
բառարանագրության պատմություն, Ե․, 1968, էջ 159-67։

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ

Սովետական Միության սահմանադրության նախագիծը իր դեմոկրատական


սկզբունքներով, պետության ու ժողովրդի շահերի զուգակցմամբ, մարդու
արժանապատվության բարձրացմամբ, նրա իրավունքների ու
պարտականությունների հստակ շարադրմամբ երախտագիտության խոր
զգացմունքներ է առաջացնում սովետական բոլոր քաղաքացիների մեջ։

Այսօր, հայրենադարձներից այս հավաքում, երբ քննարկում ենք Սովետական


Միության նոր սահմանադրության նախագիծը, ինքնաբերաբար ցանկություն է
առաջանում շնորհակալական խոսք ուղղել մեր կուսակցությանը, մեր պետությանը,
որոնք Սովետական Միության ստեղծման առաջին տարիներից սկսած մեծ
կարևորություն են տվել օտար հորիզոններում դեգերող հայերի
հայրենադարձությանը։ Կոմունիստական կուսակցության հոգատարությամբ
իրականություն է դառնում մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ համախմբումը
հայրենի հողի վրա։

Այժմ գործող մեր սահմանադրությունը տասնյակ տարիների ընթացքում


հայրենադարձներիս համար հնարավորություն է ստեղծել օգտվելու այն բոլոր
իրավունքներից, որոնցից օգտվում են հայրենաբնակ մեր եղբայրներն ու քույրերը։
Հազարավոր հայրենադարձ երիտասարդներ, որոնք կապիտալիստական
իրականության մեջ ոչ մի պայման չեն ունեցել բարձրագույն կրթություն ստանալու,
հայրենի երկրում անարգել սովորել ու սովորում են համալսարաններում,
ինստիտուտներում և, ավարտելով, լծվում են ստեղծագործ աշխատանքի։ Շատերը
այսօր դարձել են բժիշկներ, ճարտարապետներ, պատմաբաններ ու
գրականագետներ։ Նրանցից մի քանիսը ստացել են գիտության դոկտորի և
թեկնածուի գիտական աստիճան, դասավանդում են բարձրագույն ուսումնական
հաստատություններում, աշխատում գիտական հիմնարկներում։

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, հ․ 6, 1978

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ (ծն․ թ․ անհտ․ – 1830, Սեբաստիա), հայ պատմիչ,


բանաստեղծ, եկեղեցական գործիչ։ 1797-ին ձեռնադրվել է վարդապետ, 1812-ին՝
եպիսկոպոս։ 1809-30-ին եղել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդ։ Հ․ Ս-ու ջանքերով
Սեբաստիայի թեմում բացվել են դպրոցներ, վերակառուցվել վանքերն ու


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1977, № 216, սեպտեմբերի 14, էջ 3։
117
եկեղեցիները։ Գրել է հոգևոր ու աշխարհիկ բնույթի ոտանավորներ, չափածո
տապանագրեր, որոնց մի մասը («Ներբողական նուագերգութիւնք…») հրատարակվել
է 1825-ին, Թիֆլիսում։ Ունի նաև քարոզներ (Մեսրոպ Մաշտոցի անվ․
Մատենադարան, ձեռ․ № 10185)։ Հատկապես կարևոր է Հ․ Ս-ու «Պատմութիւն
Սեբաստիոյ» երկը, որն ընդգրկում է 1021-ից մինչև 1830-ական թթ․ կարևոր անցքերը։

Երկ․ Պատմութիւն Սեբաստիոյ, աշխատասիր․ Բ․ Լ․ Չուգասզյանի, Ե․, 1974։

Գրկ․ Նաթանյան Պ․, Տեղեկագրութիւն ընդհանուր վիճակին Սեբաստիոյ…, ԿՊ,


1877, էջ 21-23։

ՆՈՐ ՍԵԲԱՍՏԻՈՅ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 50-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նոր Սեբաստիա Աւանի 50-ամեայ յոբելեանի հանդիսաւոր նիստում


բանասիրական գիտութիւնների թեկնածու Բ․ Չուգասզեանի կարդացած զեկուցումը։

Սիրելի բարեկամներ, սփիւռքից ժամանած հայրենակիցներ․

Արդէն երկրորդ անգամն է, որ հայրենաբնակ և սփիւռքում ապրող


սեբաստացիները հաւաքւում են մեր քաղաքամայր Երեւանում հանդիսաւոր կերպով
տօնելու Նոր Սեբաստիա աւանի հիմնադրման յոբելեանը։ Իրականում սա ոչ միայն
սեբաստահայոց տօնն է, այլեւ ողջ հայ ժողովրդի, արհաւիրքներից փրկուած եւ
սոցիալիստական մեծ ընտանիքի հաւասարազօր անդամ դարձած ժողովրդի։

Նոր Սեբաստիա աւանի հիմնադրման 50-ամեայ այս շենշող տօնակատարութիւնը


խորհրդանշական է այն առումով, որ զուգադիպում է Հոկտեմբերեան
յեղափոխութեան մեծ 60-ամեայ փառապանծ յոբելեանին, ինչպէս նաև Հայաստանի
Ռուսաստանի հետ միաւորուելու 150-ամեայ յոբելեանի
նախապատրաստութիւններին։

Ռուսատանի հետ պատմական Հայաստանի արեւելեան հատուածի միաւորումը


ապահովեց մեր երկրի ներկայ տարածքի գոյութիւնը, իսկ մեծ Հոկտեմբերը մեր
ժողովրդին փրկեց ի սպառ կործանումից, դարբնեց նրա այսօրուայ խաղաղ ու
անվտանգ կեանքը։ Հոկտեմբերեան յաղթանակի շնորհիւ սկսեց իրականութիւն
դառնալ մեր ժողովրդի դարաւոր երազանքը՝ համախմբումը հայրենի կամարների
ներքոյ։ Կէս դարից աւելի է, որ այս փոքր երկիրը իր գիրկն է ընդունում աշխարհի
տարբեր երկրներում դեգերող մեր ժողովրդի բեկորներին։ Հայրենադարձութիւնը
սկսուել է մեր նոր պետականութեան առաջին իսկ օրերից, շարունակուել է հետագայ
տասնամեակներում եւ պիտի շարունակուի այնքան ժամանակ, որքան գոյութիւն
կ’ունենայ հայ սփիւռքը։ Հայաստան աշխարհը աւելի պիտի ծաղկի ու բարգաւաճի եւ
աւելի լայն հնարաւորութիւններ պիտի ստանայ իր թեւերի տակ առնելու օտար
ափերում ապրող իր եղբայրներին։

Հրապարակվել է «Նոր Սեբաստիա» հանդեսում, տ. 144, 1978։
118
Այսօր մենք հաւաքուել ենք տօնելու համաշխարհային առաջին պատերազմի
դաժան տարիներին խորշակահար եղած հայութեան մի հոծ զանգուածի՝
սեբաստահայութեան թեւաբեկ զաւակների հայրենի երկրում նոր օջախ ստեղծելու
50-ամեայ տարելիցը։ Կէս դարը պատմութեան համար մի ակնթարթ է, շատ
ժողովուրդների համար աննկատ, մինչդեռ մեզ համար իւրաքանչիւր անցնող տարի
նշանաւորում է շինարարութեան, տնտեսութեան եւ մշակոյթի բնագաւառներում ձեռք
բերուած նոր նուաճումներով։ Եթէ մի քանի տասնամեակ առաջ մենք ուրախանում
էինք մեր հողի վրայ բարձրացած իւրաքանչիւր նոր շէնքի համար, իւրաքանչիւր
փոքրիկ մանկապարտէզի ու դպրոցի համար, եթէ մենք ուրախացել ենք մեր օբերայի,
գիտութիւնների ակադեմեայի ստեղծումով, ապա այսօր մենք հպարտանում ենք մեր
նորակերտ փառահեղ համալսարանով ու ինստիտուտներով, գիտա-հետազօտական
բազմաթիւ հաստատութիւններով, աշխարհի շատ երկրների արդիւնաբերական
ապրանքներ մատակարարող մեր գործարաններով, մեր ատոմային կայանով,
խոպան հողերից խլուած եւ ծաղկուն այգիների վերածուած հազարաւոր հեկտար
տարածութիւններով։

Վերջին տասնամեակներում սփիւռք-հայրենիք կապերի ամրապնդումը մեծապէս


նպաստում է հայ ժողովրդի տարանջատուած հատուածների մերձեցմանը,
փոխադարձ հասկացողութեանը։ Այսօր Հայաստան այցելող իւրաքանչիւր
սփիւռքահայ իր իսկ աչքերով տեսնում եւ հպարտանում է այն մեծագործութիւններով,
որ տեղի են ունեցել հայրենի երկրում, նրանց հոգին փառաւորւում է ի տես այն մեծ
վերափոխութիւնների, որոնց մասին երազել են մեր մեծերը, մեր անուանի գրողներն
ու մտածողները։

***

Փոքր Հայքի մայրաքաղաք Սեբաստիան դարերի ընթացքում մերթ եղել է


հռոմայեցիների, մերթ յոյների եւ մերթ էլ պարսիկների տիրապետութեան տակ։ 11-րդ
դարում կարճ ժամանակով եղել է Արծրունիների արքայանիստը։ Հետագայում
սելջուկների ու մոնղոլների տիրապետութեան տակ է ընկել՝ ալփ-արսլանների եւ
լենկթեմուրների ասպատակութիւնների թատերաբեմ դառնալով։ Իսկ վերջին հինգ
երկար դարերում ըմպել է թուրքական բռնակալութեան մրուրը։

Ծանր է եղել հայ ժողովրդի վիճակը ողջ Արեւմտահայաստանում.


գերեվարութիւնների, մանկաժողովների, նիւթական ու բարոյական գայթակղումների
միջոցով բռնակալների տարած իսլամացման հետեւողական քաղաքականութիւնը
մաշել ու հիւծել է մեր ժողովրդին՝ պատճառ դառնալով նրա հոծ զանգուածների
ուծացմանը։ Սակայն սեբաստացին երբեք գլուխ չի խոնարհել բռնակալների առաջ, չի
ընկճուել։ Նա ընդվզել է, պայքարել եւ հերոսաբար նահատակուել է։ Թերթեցէք մեր
պատմութեան էջերը եւ ձեր առաջ կը յառնեն միջին դարերում հերոսացած
Գոհարինէի ու Ռատիկոսի, Թէոդորոսի ու Ստեփաննոս արքեպիսկոպոսի, Կէոկճէ
երիտասարդի ու Գասպար Կռուանի եւ այլոց կերպարները։

119
Սեբաստիան դեռեւս վաղ ժամանակներից սկսած հասարակական ու քաղաքական
շարժումների կենտրոններից է եղել։ Բաւական է ասել, որ 8-րդ դարում ծաւալուած
աղանդաւորները ապստամբել են պաշտօնական եկեղեցու դէմ, եւ առաջնորդուելով
վաղ-քրիստոնէական համայնքների սկզբունքներով, պահանջել են
հաւատացեալների իրաւունքների հաւասարութիւն, նոյնիսկ դրել են ունեցուածքի
հաւասարութեան սկզբունքը, որովհետեւ ըստ ոմանց՝ Աստուած բոլորին հաւասար է
ստեղծել եւ Աստուծոյ առաջ տէր ու ծառայ չպիտի լինեն։

Սեբաստիայի եւ ընդհանրապէս հայ ժողովրդի ազգային ազատագրական


պայքարի կարեւոր էջերից է 1567 թուականին Միքայէլ կաթողիկոսի Սեբաստիայում
հրաւիրած ժողովը։ Յայտնի է, որ Միքայէլ կաթողիկոսը այդ տարիներին թողել էր
Էջմիածինը եւ հաստատուել իր ծննդավայր Սեբաստիայում։ Էջմիածնի 1547 թ․
ժողովի օրինակով նա հրաւիրում է բազմաթիւ եպիսկոպոսներ ու քահանաներ եւ
խնդիր է դնում իսլամական լծից ազատուելու համար դիմել Եւրոպա։ Ժողովը որոշում
է պատգամաւորութիւն ուղարկել Հռոմ, բայց ինչպէս ասում է պատմաբան Լէոն,
«Հռոմը մի անգամ էլ անուշ կապեց հայոց դիմումի քաղաքական կողմը եւ ամէն ջանք
գործ դրեց կրօնական կողմը կենդանացնել եւ իրական փաստ դարձնել երկու
եկեղեցիների միութիւնը»։

Բռնակալների դէմ Սեբաստիայի բնակիչների ընդվզումներ են արձանագրուած 14-


րդ դարից սկսած, իսկ 18-րդ դարում դրանք աւելի մեծ չափեր ստացան, երբ
Օսմանեան կայսրութեան մէջ սրուել էին սկսել միջֆէոդալական հակասութիւնները։
Երկրում տիրող անիշխանութեան հետեւանքով փաշաները Սեբաստիայում
յաճախակի փոխարինում էին իրար, ընդ որում ամէն մէկն իր հերթին անասելի
կերպով կեղեքում էր աշխատաւոր խաւերին՝ անկախ նրանց ազգային
պատկանելիութիւնից։ Յայտնի է, որ հայերի, եւ ընդհանրապէս քրիստոնեաների
վիճակը կայսրութեան մէջ շատ աւելի ծանր էր, քան իսլամ հպատակներինը,
որովհետեւ քրիստոնեայ տարրը կեղեքւում էր նաեւ իր կրօնական դաւանանքի
համար՝ ենթարկուել բռնագանձումների, կամայականութիւնների ու ալան-թալանի։
Սակայն իրաւական այս անհաւասար պայմաններում իսկ շահագործուող հայ ու
թուրք աշխատաւորները առանձին դէպքերում համատեղ պայքարի են ելել
Օսմանեան իշխանաւորների ու պաշտօնեաների դէմ։

Ծանր ու դժուարին վիճակ է ստեղծուել սեբաստացիների համար 17-րդ դարի


սկզբներին՝ ջալալիների ասպատակութիւնների տարիներին։ Քաղաքի հայ ու թուրք
բնակչութիւնը արիւնարբու Ղարը Եաղըճիի յարձակմանը պատասխանում է մեծ
հերոսականութեամբ, սակայն ուժերը անհաւասար էին. քաղաքը ընկնում է.
ջալալիները վրէժխնդրութեան մոլուցքով աւերում են այն, կոտորում բնակիչներին։

19-րդ դարի երկրորդ կէսին Սեբաստիան հայ ազատագրական շարժումների


կենտրոններից է դառնում. սեբաստացի մտաւորականները անձնուրացութեամբ
պայքարի են ելնում եւ մեծ դեր են կատարում մեր ժողովրդի ազգային
ինքնագիտակցութեան ու հոգեւոր զարթօնքի գործում։ Սեբաստացի ժողովրդական
հերոսներ Դանիէլ Չավուշի, Գալուստ Արխանեանի, Վահագն Նալբանդեանի,
120
Խոռոխոնցի ու Կովտունցի Մուրադների անունները յաւերժ կը յիշուեն մեր ժողովրդի
պատմութեան մէջ։ Չեն մոռացուի Փոքր Հայքի հերոս քաղաք Շապին-Գարահիսարի,
Կեմերէկ աւանի մօտ գտնուող Տենտիլի եւ շրջակայ գիւղերի բնակիչների
անհաւասար գոտեմարտերը մեծ արհավիրքի տարիներին։ 1915 թուականին
Սեբաստիա քաղաքն ու ողջ նահանգի 350․000 բնակչութիւնը աքսորի ճամբայ
հանուեց։ Դեր-Զորի անապատներում, Եփրատի ջրերում կործանուեց մի ողջ
ժողովուրդ, իսկ հրաշքով փրկուածները ապաստանեցին օտար երկրներում՝ իրենց
հողում անթեղած սէրը հայրենի երկրի նկատմամբ, յոյսը դէպի լուսաւոր ապագան։

Եւ եկաւ այդ լուսաւոր ժամանակը. Հայաստանում հաստատուեցին սովետական


կարգեր։ Պանդուխտ սեբաստահայը առաջին իսկ օրերից կողմնորոշուեց դէպի
մոխիրներից վերածնուող հայրենիքը․ նա առաջիններից եղաւ, որ սատար կանգնեց
հայրենադարձութեան գաղափարին, եւ առաջիններից եղաւ, որ ջանքեր գործադրեց
իր հայրենի քաղաքի յիշատակը յաւերժացնելու, նրա անունով նոր աւան
հիմնադրելու հայրենի հողի վրայ։ Եւ ճիշտ յիսուն տարի առաջ, 1927 թուականին,
Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում կայացրեց Երեւանից
ոչ շատ հեռու հիմնադրել Նոր Սեբաստիա աւանը։ Տեղին է այստեղ յիշել երկու
անուններ. Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի
տեղակալ Արամայիս Երզնկեանին ու սեբաստահայերի հայրենակցականի լիազօր
ներկայացուցիչ Արամ Զարգարեանին, որոնք իրենց առաւելագոյնը ներդրին նոր
աւանի գաղափարը իրականացնելու համար։

Նոր Սեբաստիա աւանի հիմնադրումը ոգեշնչեց սփիւռքում ապրող


սեբաստացիներին, որոնցից շատերը հայրենադարձութեան կարաւաններով եկան
Սովետական Հայաստան, հաստատուեցին այս սրբազան հողի վրայ եւ իրենց ուժերը
ներդրեցին նոր կեանքի կառուցման, հայրենիքի վերաշինութեան գործում, հայրենիքի
պաշտպանութեան գործում, իսկ սփիւռքում ապրողները՝ «Սեբաստիոյ Վերաշինաց
Միութեան» միջոցով իրենց նիւթական օժանդակութիւնը բերեցին աւանի ստեղծմանը
նրա մշակութային գործին։ Աւանի առաջին տարիների բնակիչները բարի խօսքով են
յիշում Հայաստանի օգնութեան կոմիտէին կից հայրենաբնակ սեբաստացիներից
կազմուած շինարարական յանձնաժողովի անդամներ Յակոբ Վառեկեանին, Գարեգին
Ալեքսանեանին, Յարութիւն Ճոպուլեանին, Գարեգին Էլմասեանին, Յակոբ
Շահինեանին եւ Հրանտ Անսուրեանին։ Այսօր մենք ուրախ ենք, որ այս սրահում
նստած են Նոր Սեբաստիայի առաջին բնակիչներից աշխատանքային վետերաններ
Գարեգին Եղիկեանն ու Արմենակ գալստեանը։ Ի բարին յիշենք նաեւ աւանի առաջին
բոլոր բնակիչներին, որոնք յաղթահարելով հազար ու մի դժուարութիւն ամայի
հողերի վրայ կառուցեցին իրենց օջախները եւ հիմք հանդիսացան այս ծաղկուն
շրջանի համար, որ այսօր հզօրացել, հասակ է նետել եւ մեծանուն յեղափոխական
Ստեփան Շահումեանի անունը վերցնելով իր վրայ՝ դարձել է մեր վարդագոյն ու
վարդաբոյր մայրաքաղաքի ամենամեծ ու կարեւոր շրջաններից մէկը։

Այսօր Շահումեանի շրջանը իր շրջանակների մէջ է առել Նոր Սեբաստիա ու Նոր


Մալաթիա աւանները, իսկ հարաւից ու հիւսիսից ընդարձակուել է նոր

121
թաղամասերով՝ Աջափնեակ ու Նոր Կիլիկիա, Արարատեան զանգուած, Հարաւ-
արեւմտեան թաղամաս։ Եթէ տասը տարի առաջ ողջ շրջանի բնակչութեան թիւը շուրջ
120․000 էր, այսօր արդէն 200․000 է, իսկ մէկ-երկու տարի յետոյ ծրագրուած է ունենալ
260․000 բնակիչ։ Այս թիւերը չափազանց խօսուն ու պերճ են, երբ յիշում ենք, որ Հին
Սեբաստիան իր ամէնածաղկուն տարիներին ունեցել է ոչ աւելի քան 120․000
բնակչութիւն՝ ներառեալ նաեւ թուրք փոքրամասնութիւնը։ Հին Սեբաստիան 20-րդ
դարի սկզբներին ունեցել է 75 դարբնոց, 50 ոսկերչանոց, 200 կօշկակարանոց, 150
դերձակի խանութ եւ 180 մսավաճառանոց, իսկ մեծ ու փոքր խանութպան-
վաճառականների թիւը 800 էր։ Այս թուերը յիշելուց յետոյ ինքնաբերաբար
ցանկութիւն է առաջանում թուարկել Շահումեանի շրջանում գործող արդիական
սարքաւորումներով զինուած մեր հզօր գործարաններն ու ֆաբրիկաները,
գիւղատնտեսական ընդարձակ ձեռնարկութիւնները, Լենինի անուան մետաքսի
գործարան, տրիկոտաժի ֆաբրիկա, էլեկտրոն գործարան, դեկորաթիւ գործուածքների
ֆաբրիկա, ճշգրիտ սարքաշինական գործարան, երկաթ-բետոնէ կառուցուածքների
գործարան, հացի գործարան, մոդելային կօշիկի ֆաբրիկա եւ ի վերջոյ հռչակաւոր
«Արարատ» կոնեակի գործարան։ Գիւղատնտեսութեամբ զբաղուող
ձեռնարկութիւններից յիշատակելի են թռչնաբուծական ու խոզաբուծական
ֆերմաները, անասնապահական սովխոզը, ըստ որում անցեալ տարի շրջանում
արտադրուել է 7․000 տոննա խաղող, 10․000 տոննա միս, 24 միլիոն ձուկ։ Շահումեանի
շրջանի համախառն ապրանքային արտադրանքը կազմում է 450 միլիոն ռուբլի, այն
դէպքում երբ ամբողջ Երեւան քաղաքի արտադրանքը հասնում է 2 միլիարդ ռուբլու։

Սրտի անհուն բերկրանքով մենք այսօր արձանագրում ենք, որ շրջանում գործում


են 38 հանրակրթական ու գիշերօթիկ դպրոցներ՝ 32․217 աշակերտներով եւ 1․997
ուսուցիչ-ուսուցչուհիներով, 37 մանկապարտէզ՝ 7․400 երեխաներով։ Շրջանն ունի
սպորտ դպրոց, պիոներ պալատ, պատանի տեխնիկների կայան եւ ուսումնա-
արտադրական կոմբինատ։ Միայն 1976-1977 ուսումնական տարում շահագործման են
յանձնուել վեց նոր մանկապարտէզ՝ 3․500 երեխաների համար եւ երեք դպրոցական
շէնք։

Իրաւացի հպարտութեամբ է լեցւում իւրաքանչիւր հայ մարդու հոգին, երբ իմանում


է, որ Շահումեանի շրջանը ունի 20 գիտա-հետազօտական ինստիտուտ՝ իր մէջ
ունենալով ֆիզիկայի աշխարհահռչակ ինստիտուտը՝ իր «Արուս»
արագացուցիչներով, Ագրոքիմիայի եւ հիդրոպոնիկայի ինստիտուտը։

Մեծ առաջադիմութիւն կայ շրջանի առողջապահական կեանքում։ Մի քանի տարի


առաջ իր առաջին հիւանդներին ընդունեց հազար մահճակալ ունեցող
հանրապետութեան ամէնախոշոր հիւանդանոցը, բնակչութեան մէջ մեծ
հեղինակութիւն է ձեռք բերել Մալաթիայի հիւանդանոցը։

Այս բոլորը հիրաւ վկայում են, որ Շահումեանի շրջանը մեր հանրապետութեան


արդիւնաբերութեան ու գիւղատնտեսութեան, մեր լուսաւորութեան ու գիտութեան
կարեւորագոյն կենտրոններից է, որտեղ սրբութեամբ ու գուրգուրանքով են
վերաբերւում դէպի այն յիշատակները, որոնք հաւերժացնում են շրջանի հիմքը
122
հանդիսացող Նոր Սեբաստիա աւանի անունը․ դրանք են յուշարձան կոթողը՝
կանգնեցուած ի յիշատակ մեծ եղեռնի տարիներին նահատակուած սեբաստահայերի,
շրջանի կենտրոնից մինչեւ Էջմիածնի խճուղին ձգուած երկուս եւ կէս կիլոմետր
երկարութեամբ լայնահուն, «Սեբաստիա» փողոցը, «Սեբաստիա» հյուրանոցն ու
ռեստորանը, «Դանիէլ Վարուժան»ի անուան դպրոցը եւ վերջերս վերանուանուած 100
երեխաների համար կառուցուած «Սեբաստիա» մանկապարտէզը։

Այսօր, երբ մենք տօնում ենք Նոր Սեբաստիա աւանի հիմնադրման 50-ամեայ
յոբելեանը պէտք է արժանին մատուցանենք նաեւ Համասեբաստահայ Վերաշինաց
Միութեան 60-ամեայ գործունէութեանը։

1919 թուականին ԱՄՆ հաստատուած սեբաստացիների երեք օժանդակ


միութիւնների միացումով Նիւ Եորքում ծնունդ է առնում, «Սեբաստիա
Վերաշինութեան Միութիւնը», որը 1936 թ․ միաւորելով առանձին գիւղացիական
հայրենակցականները, վերանուանում է «Համասեբաստահայ Վերաշինաց
Միութիւն»։ Միութիւնը ներկայումս ունի 12 մասնաճիւղ Ամերիկայի Միացեալ
Նահանգներում եւ մէկական մասնաճիւղ Հալէպում եւ Մարսելում։

Հիրաւի ճշմարիտ են նրանք, ովքեր այս կազմակերպութեան արմատները


հասցնում են մինչեւ 19-րդ դարում Կ․ Պոլսում ու Սեբաստիայում գործող
հայրենակցական, մշակութային ու բարեգործական միութիւնները, կարելի է անգամ
դրանք հասցնել մինչեւ 18-րդ դար, այն ժամանակները, երբ գործում էին
սեբաստացիական համքարական (համարուեստից) կազմակերպութիւնները։ Տեղին է
յիշել, որ դեռեւս 4-րդ դարում Սեբաստիայում բարեգործական նպատակներով,
աղանդաւորների համատեղ ջանքերով, գոյութիւն են ունեցել ինքնատիպ
հիւանդանոցներ, մանկատներ ու անկելանոցներ։ Այդ գեղեցիկ աւանդները
շարունակուել են նաեւ մեր օրերում։

Սեբաստիոյ Վերաշինութեան Միութիւնը, առաջնահերթ նպատակը նրա


կազմաւորման առաջին օրուանից եղել է՝ հին Սեբաստիայի մէջ ի մի հաւաքել
այլեւայլ երկրներում ցիրուցան եղած սեբաստահայերի բեկորները, վերակառուցել
նրանց քայքայուած առօրեան, նպաստել մշակութային կեանքին։ Սակայն
միջազգային քաղաքական պայմանները ի չիք են դարձնում ամէն մի նպատակ եւ
միութիւնը կարողանում է միայն որոշ նիւթական օգնութիւն տրամադրել իր
կարօտեալ հայրենակիցներին։

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում արմատական


փոփոխութիւններ է մտցնում միութեան ծրագրի ու գործունեութեան մէջ։ Միութիւնը
իր հայեացքը դարձնում է դէպի նորաստեղծ հայրենի հանրապետութիւնը եւ իր
աւանդն է մուծում նրա կառուցման վեհ գործին։ Միութեան ջանքերը յաջողութեամբ
են պսակւում Սովետական Հայաստանում հիմնադրելու Նոր Սեբաստիա աւանը։
Յիսուն տարի շարունակ, մինչեւ այսօր, Համասեբաստահայ Վերաշինաց Միութիւնը
իր ուշադրութեան կենտրոնում է պահում իր ծննդավայրի յիշատակը յաւերժացնող
նոր աւանը, նրա զարգացմանը նպաստելու խնդիրները։ Միութեան նպատակները

123
ողջ աշխարհով տարածուած սեբաստացիների մէջ տարածելու, հայրենիքի
նկատմամբ սէրը վառ պահելու եւ նրանց միջեւ հոգեւոր կապ հաստատելու ազնիւ
գործին օգնել են «Ալիս», «Այգ» եւ, ներկայումս մեծ զոհողութիւնների գնով
հրատարակուող «Նոր Սեբաստիա» հանդէսները։

Սեբաստահայ Միութեան աշխատանքներին իր գործուն աջակցութիւնն է բերել


«Այգ» երիտասարդական միութիւնը, որը հիմնադրուել է 1921 թ․ Նյու Յորքում։ Այս
կազմակերպութիւնը Նոր Սեբաստիա աւանի հիմնադրման օրերին գաղափար է
հղացել Հայաստանի կառավարութեան աջակցութեամբ մի դպրոց կառուցել։ Այս
նպատակի իրականացման համար «Այգ» միութիւնը յատկացրել է 5,000 դոլար, որին
Հայաստանի կառավարութիւնը աւելացրել է 200․000 ռուբլի, եւ հիմնադրուել է
«Արամեան-Այգ» վարժարանը, որը մեր օրերում իր վրայ կրելով Դանիէլ Վարուժանի
սիրելի անունը, դարձել է հանրապետութեան օրինակելի դպրոցներից մէկը։

Իր գոյութեան վաթսուն տարիների ընթացքում միութիւնը հրատարակել է մի քանի


կոթողային աշխատութիւններ, որոնք յաւերժացնում են Հին Սեբաստիայի յիշատակը,
սերունդներին թողնում երբեմնի մեծ հայաքաղաքի պատմութիւնը. դրանց թւում են Կ․
Գաբիկեանի «Եղեռնապատում»ն ու «Սեբաստիոյ բառգիրքը» եւ պատմաբան-
ազգագրագէտ Առաքել Պատրիկի կազմած «Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ»
երկհատոր աշխատանքը։

Համասեբաստահայ վերաշինաց Միութիւնը, հայրենական պատերազմի


տարիներին իր միջոցներից 2,000 տոլար յատկացրել է «Սասունցի Դաւիթ» տանկային
շարասեան կառուցման ֆոնդին, իսկ յետպատերազմեան տարիներին շարունակել է
իր նպաստը բերել Նոր Սեբաստիայի արտադրական ձեռնարկութիւններին։
Միութեան նիւթական ու բարոյական օժանդակութիւնը Հայաստանի տարբեր
հաստատութիւններին մէկ-մէկ չենք թուարկում, բաւական է յիշել, որ 60-ական
թուականներից յետոյ Հայաստան են ուղարկուել ընդհանուր գումարով 226 հազար
դոլարի այլեւայլ գիտական սարքաւորումներ, որոնց հիմնական մասը տրամադրուել
է Հայկ․ ՍՍՀ Գիտութիւնների ակադեմիայի կենսաքիմիագիտական ինստիտուտին,
Բիւրականի աստղադիտարանին, Պետհամալսարանին ու Վարուժանի անուան
դպրոցին։

Մեր երկիրի միլիարդների հասնող ծախսերի բաղդատութեամբ վերը յիշուած


նուիրատուութիւնները անկասկած խորհրդանշական բնոյթ են կրում եւ բարձր են
գնահատւում մեր ժողովրդի ու հայրենի կառավարութեան կողմից։ Մեր համատեղ
այս տօնակատարութիւնը առհաւատչեան է այդ գնահատանքի, վկայութիւնն է
հայրենիք-սփիւռք հայրենասիրական կապերի ամրապնդման։

Արդ, թոյլ տուէք վկայակոչել բոլոր նրանց, ովքեր երազեցին այս խնդուն օրերը,
ովքեր իրենց ուժն ու եռանդը նուիրեցին մեր հայրենիքի ծաղկման ու բարգաւաճման
համար, եւ շնորհաւորենք բոլորիս այս գեղեցիկ տօնը։

124
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՅԱԳԵՏԻ ՎԱԹՍՈՒՆԱՄՅԱԿԸ

Քառասուն տարիներ առաջ բախտորոշ եղան Երևանի պետական համալսարանի


ուսանող Լևոն Խաչիկյանի հաճախումները Էջմիածնի մատենադարան․ նա
մեկընդմիշտ հրապուրվեց հայկական գրչագիր մատյանների կախարդական
աշխարհով և նվիրվեց դրանց ուսումնասիրությանը։ Երիտասարդ հետազոտողի
գիտական ընդունակությունները շատ շուտ դրսևորվեցին, և նրա բախտը բերեց․
հայագիտության մեծ երախտավոր ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը ստանձնեց
նրա գիտական ղեկավարությունը։

Լևոն Խաչիկյանը կարճ ժամանակում արդարացրեց իր ուսուցիչների հույսերը․


մեկը մյուսի ետևից սկսեցին լույս տեսնել նրա ուսումնասիրություններն ու
հրապարակումները։ Եվ այսօր, կյանքի հասունության տարիներին, նա հեղինակ է
վաթսունից ավելի գիտական կարևոր աշխատությունների, որոնցից յուրաքանչյուրը
մի նոր ավանդ, մի նոր խոսք է հայագիտության բնագավառում։

Բազմակողմանի հետաքրքրությունների տեր գիտնականը իր գործունեության


առաջին իսկ տարիներից մեծ ուշադրություն է դարձրել հայ միջնադարյան ընկերային
շարժումների պատմությանը և ձեռագրերի ընձեռած հնարավորությունների ու մինչ
այդ ուշադրության չարժանացած նյութերի հիման վրա հրապարակել է
ուսումնասիրություններ այդ շարժումների առանձին դրվագների շուրջ։ Այդ
աշխատանքներից հիշատակելի են «Աղանդավորական գաղափարախոսությունը
Հայաստանում 12-14-րդ դարերում» (1947), «Փոքր Հայքի սոցիալական շարժումների
պատմությունից – 4-րդ դար» (1951), «Երզնկայում 1280 թվին կազմակերպված
«Եղբայրությունը» (1951) և այլն։ Վաղ շրջանի մի քանի աշխատանքներում
գիտնականը լուսաբանել է նաև հայ բժշկության ու տիեզերագիտության
պատմությանը վերաբերող մի շարք հարցեր («Դիահերձումը հին Հայաստանում»,
1947, Զենոնի «Յաղագս բնութեան» երկի հայկական թարգմանությունը», 1949)։

Լ․ Խաչիկյանն իր կյանքի 20 տարիները նվիրել է 14 և 15-րդ դարերի հայերեն


ձեռագրերի, հիշատակարանների ուսումնասիրությանն ու հրապարակմանը՝ նոր
սկզբունքներով շարունակելով մեծանուն հայագետ Գարեգին Հովսեփյանի
նախաձեռնած գործը։ 1930-1957 թթ․ ընթացքում չորս ստվարածավալ հատորներով
լույս տեսավ այս աշխատանքի արդյունքը, որտեղ ամենայն բարեխղճությամբ ի մի
էին բերված հազարավոր ձեռագրերից քաղված գրիչների, ծաղկողների, կազմողների
ու պատվիրատուների թողած հիշատակարանները։ Այս հատորները հարուստ ու
առաջնակարգ նյութեր են պարունակում ո՛չ միայն հայ ժողովրդի, այլև հարևան
ժողովուրդների քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի պատմության
ուսումնասիրության համար։

Եվ ահա կոթողային այս աշխատանքը անխոնջ գիտնականին մեծ փառք բերեց՝


նրան դարձնելով Մաշտոցյան մրցանակաբաշխության առաջին դափնեկիրը։ Արժե


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1978, № 12։
125
նշել, որ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության անունից
ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը «Մեսրոպ Մաշտոց» ոսկե մեդալը
հանդիսավոր պայմաններում դափնեկրին հանձնեց Օշականում՝ հայ գրերի անմահ
ստեղծողի հուշակառույցում։

Հայագիտական շրջաններում մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին Լ․ Խաչիկյանի


այն աշխատությունները, որոնք քննության են առնում նախամեսրոպյան շրջանի հայ
գրի ու գրականության կնճռոտ խնդիրները («Նախամեսրոպյան գրի հարցը», «Գրիգոր
Պարթևին վերագրված «Հարցարանը» որպես հայ մատենագրության երախայրիք»,
«Օտարալեզու հայ գրականությունը 4-րդ դարում»)։

Վերջին տասնամյակներում Լ․ Խաչիկյանի հրապարակած


ուսումնասիրություններից հիշատակելի են «Արտազի հայկական իշխանությունը և
Ծործորի դպրոցը», «Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը», «Էջեր համշենահայ
պատմությունից» և Հովհաննես Քռնեցու «Յաղագս քերականի» երկը (Ս. Ավագյանի
հեղինակությամբ)։

Թվարկված աշխատանքներով չի ավարտվում Լ․ Խաչիկյանի բեղուն գրչի տակից


դուրս եկած գիտական երկերի ցանկը, ավարտին են մոտենում միջնադարյան
ականավոր պատմագիր Թովմա Մեծոփեցու մատենագրության գիտաքննական
բնագրերի պատրաստության աշխատանքները։

Լ․ Խաչիկյանը, իր գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ, 1954


թվականից մինչև այսօր ղեկավարում է հին ձեռագրերի ինստիտուտը՝ Մեսրոպ
Մաշտոցի անվան Մատենադարանը։ Նրա տնօրինության տարիներին գրադարանի
բնույթ կրող երբեմնի Մատենադարանը հզորացել ու դարձել է համաշխարհային
ճանաչում ունեցող արևելագիտական գիտահետազոտական խոշոր հաստատություն.
բավական է ասել, որ վաստակաշատ գիտնականի ամենօրյա հոգատարության
շնորհիվ Մատենադարանում աճել ու հասակ է նետել հայագետ-ձեռագրագետների մի
հուսալի խումբ, որը ծանրակշիռ աշխատանք է տանում տարբեր բնագավառների՝
պատմագրության, փիլիսոփայության, իրավագիտության, գրականության,
լեզվաբանության, մանրանկարչության և ճշգրիտ գիտությունների հայկական
ձեռագիր հուշարձանների ուսումնասիրության ու հրապարակման ուղղությամբ։
Վերջին քսան տարիների ընթացքում, Մատենադարանի աշխատակիցների
ջանքերով, լույս է տեսել ավելի քան հարյուր անուն գիրք, որոնցից մի քանիսը խիստ
արժեքավոր հրատարակություններ են։

Համեստ ու ժրաջան գիտնականը, չնայած իր ծանրաբեռնվածությանը, հսկայական


ժամանակ է տրամադրում մեր հանրապետության հասարակական ու գիտական
կյանքին․ նա գիտությունների ակադեմիայի հասարակական բաժանմունքի, մի քանի
ինստիտուտների գիտական խորհրդի անդամ է։ Լ. Խաչիկյանը գործոն
մասնակցություն ունի նաև Սովետահայ հանրագիտարանի գլխավոր
խմբագրությունում և մի քանի գիտական պարբերականների խմբագրություններում։
Խաչիկյանը քանիցս ընտրվել է նաև Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։

126
Ստեփանի որդի Լևոն Խաչիկյանի գիտական ու հասարակական քառասնամյա
գործունեությունը մեծ ճանաչում է բերել նրան․ նա պատմական գիտությունների
դոկտոր է, պրոֆեսոր, 1963 թվականին ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների
ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1971 թվականին՝ ակադեմիկոս։

Այս տարի Սովետական Միության Գերագույն սովետը, բարձր գնահատելով Լևոն


Խաչիկյանի գիտական ու կազմակերպչական վաստակը, ծննդյան 60-ամյակի
կապակցությամբ նրան պարգևատրել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։

Շնորհավորենք մեր սիրելի գիտնականին բարձր պարգևի համար՝ ցանկանալով


նրան երկար կյանք, քաջառողջություն և գիտական նորանոր սխրանքներ՝ ի փառս
հայ մշակույթի։

ՄԱՍՈՒՆՔ ԱՌ ՄԱՍՈՒՆՔ

Լոնդոն հասնելուց մի քանի օր հետո հանդիպեցի պարոն Հարություն


Գալայճյանին։ Մատենադարանում էինք ծանոթացել մոտ տասը տարի առաջ և լավ
բարեկամներ էինք դարձել։

– Է՜, Լոնդոնին մեջ ո՞ւր եղար։

– Դուք չգիտե՞ք, մատենադարանցին ձեր երկրում առաջին հերթին ուր պիտի գնա։
Բրիտանական թանգարան։ Չէ՞ որ հայերեն ձեռագրերի ամենամեծ հավաքածոն
Անգլիայում այդտեղ է գտնվում։ Հավանաբար լսած պիտի լինեք, որ Բրիտանական
թանգարանի գրքային ու ձեռագրական հարուստ հավաքածուների հիման վրա 1973
թվականին մի նոր հաստատություն է ստեղծվել, որ կոչվում է Բրիտանական
գրադարան։ Ահա, ուրեմն, օրվա մեծ մասը այնտեղ եմ անցկացնում։

– Իսկ Վիկտորյա և Ալբերտ թանգարան գացի՞ր։

– Այո՛, մեկ ամբողջ օր շրջել եմ այդ թանգարանի սրահներում։

– Է՜, մեկ անգամով թանգարան կրնա՞ս տեսնել։ Հարկավ, ժամանակդ սուղ է, բայց
կուզեմ անգամ մ’ալ ինծի հետ երթաս, բաներ մը քեզի ցույց պիտի տամ, որ ուրիշը չի
կրնար ցույց տալ։

Նման պատրաստակամությունից հետո ես միայն կարող էի շնորհակալ լինել պ․


Հարությունին՝ Լոնդոնի հնագույն հայ բնակիչներից մեկին, որ, չնայած իր առաջացած
տարիքին, լի էր ավյունով ու խինդով։ Այսպիսի մարդիկ մեզ՝ հայկական ձեռագրերի
հետքեր որոնողներիս, շատ օգտակար են։ Տասնյակ տարիներ ապրելով միևնույն
վայրում, մոտ կանգնած լինելով հայ գաղութի կյանքին, միաժամանակ մեծ շփում
ունենալով երկրի գործարար շրջանների հետ, նրանք գիտեն իրենց միջավայրի ամեն
մի անկյունը, անցուդարձը, առօրյան։ Հարություն Գալայճյանը եղել է գորգի

Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1979։
127
վաճառական, ճիշտ է, ներկայումս, ինչպես ինքն է ասում, «աշխատանքէն քաշված է»,
բայց դա երևութապես է միայն․ մեր մի քանի հանդիպումների ժամանակ ես
համոզվեցի, որ նա շարունակում է ապրել իր գործով, որը նա սիրում է
արվեստագետի խանդով։

Վիկտորյա և Ալբերտ թանգարանում պ․ Հարությունը իրեն շատ ազատ էր զգում,


տանտիրոջ պես գիտեր յուրաքանչյուր սրահ, ամենայն մանրամասնությամբ ծանոթ
էր ցուցանմուշների մեծ մասի պատմությանը։

– Ես հոս հաճախ կուգամ։ Շատ կսիրեմ սա պատկերները, հնությունները, սա


գոբելեններն ու խալիները։

Շրջում ենք թանգարանի սրահներում, հիանում հազար ու մի ցուցանմուշներով և, ի


վերջո, հասնում գորգերի հսկա ու լայնարձակ ցուցասրահները, որտեղ կախված են
մեծ ու փոքր բազմաթիվ գորգեր՝ պարսկական, հնդկական, կովկասյան, թուրքական։

– Հոս հայկական խալիներ ալ կան, բայց որպես թուրքական կամ, ընդհանրապես,


որպես կովկասյան կներկայացվեն։ Կպատճառաբանեն, թե Թուրքիո կամ Կովկասի
տարածքներուն վրա գտնվող բնակավայրերեն են ձեռք բերած։ Շատ անգամներ եմ
բողոքած, ուրիշներն ալ ըսած են, բայց կառավարիչները իրենց չգիտնալու կզարնին։
Ուշադրություն ըրե սա խալիին․ հարյուր մղոնեն ալ հայերեն կխոսի․ սա զարդերն ու
գույները, սա վիշապները միայն հայ վարպետը կշինե։ Ասանկ խալիներ ժամանակ մը
հոս շատ կային, բայց հավաքած են։ Քալե՛ առաջ, ուրիշ բան ալ պիտի տեսնես։ – Պ․
Գալայճյանը ակնհայտորեն շատ էր հուզված, վրդովմունքից հևում էր։ Մոտենում ենք
մի ցուցապահարանի։ – Կարդա՛, լավ կարդա՛ սա ճենապակյա ափսեին անգլերեն
բացատրագիրը․ «թուրքական». - Հայկական թվականություն՝ 1719։ Է՜, բան մը
կհասկացվի՞։ Զավալլը (խեղճ) հայ վարպետը, թե որ գիտնար երկու երեք հարյուր
տարի ետքը իրեն պիտի օտարացնեն, ձեռքը կոտրեր պիտի ու Մեսրոպին գիրերով
ափսեին վրա չպիտի դրոշմեր հայկական թիւը՝ ՌՃԿԸ (=1719)։ Ամո՜թ, ամոթ ասոնց
գիտությանը։ Հունգարացի Գոմբոշին անունը լսած կա՞ս․ զինքը չեմ ճանչնար, բայց
խորապես կհարգեմ։ Էֆերի՛մ տղա։ Բուտապեշտին մեջ հայկական խալիներու
ցուցահանդես կազմակերպած էր և գիրք ալ հրատարակած էր։ Ճշմարտությունը
ուրանալ չըլլար․ օր մը ուշ, օր մը կանուխ երեւան կ’ելլե։

Մեկ շաբաթ հետո նորից հանդիպեցի պ․ Գալայճյանին, այս անգամ արդեն իր


տանը։ Նա միայնակ էր ապրում, ժամանակին ընտանիք չէր կազմել և շատ էր
ափսոսում դրա համար։

Պ․ Գալայճյանի տան հիմնական կահավորանքը արտակարգ գեղեցիկ, շքեղ


գորգերն ու կարպետներն էին։

– Խալիները պարսկական են։ Դուն Պարսկաստան ապրած ես. Քաշանի խալիներ


պիտի շատ տեսած ըլլաս։ Ասոնք սիրեցի՞ր։ Կարպետները հայկական են։ Սա մեկը
հնագույնն է, 250-300 տարվա հնություն ունի, Ղարսի շրջանի գործ է։ Ես քեզի կըսեմ,

128
դուն ինծի հավատա՝ բացառիկ կարպետ է, գործվածքին ուշադրություն ըրե,
գույներուն, նախշերուն։ Մի օր Հայաստան պիտի բերեմ, կրնաս վստահ ըլլալ։

Հիրավի, ես հավաստում էի պ. Հարությունին։ Նա շատ անմիջական, շիտակ ու


խոստումնապահ անձնավորություն է։ Մոտ տասը տարի առաջ եկավ Հայաստան,
տեսավ իր երկրի աննախադեպ վերելքն ու զարգացումը և խոստացավ իր ուժերին
ներածին չափ սատար լինել նրա մշակույթի առաջընթացին, այցելեց պատմության
թանգարան՝ նվիրեց ասեղնագործ հայկական գործվածքներ, այցելեց նոր
կազմակերպվող Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրություն՝
Լոնդոնից ուղարկեց Բրիտանական հանրագիտարանի վերջին հրատարակության
բոլոր հատորները, այցելեց մատենադարան՝ ուղարկեց միջնադարյան փաստաթղթեր,
ուխտի գնաց Էջմիածին՝ նվիրեց ձեռագրեր։ Նրա բարեգործությունների մասին
պատմում էին նաև անգլիահայերը։

– Երբ տուրիստներու հետ Հայաստան եկա, առաջին օրն իսկ գիրքերը թևիս տակ
դրի, ըսի՝ տանիմ մատենադարան։ Ինտուրիստին աղջիկը ըսաւ՝ ծրագիրը փոխած են,
պիտի երթանք Էջմիածին։ Գացինք Էջմիածին, տեսա հոն ալ հին ձեռագիրներով
կհետաքրքրին, ըսի՝ ասոնք սրանց նվիրեմ, ետքը մատենադարանի համար ալ բան մը
թերևս խորհիմ։ Ատանկ ալ եղավ։

Քանի մը տարի առաջ աճուրդին մեջ գնեցի ձեռագիր մը։ Ուրախ էի, որ խոստումս
պիտի կատարեի։ Է՜, քանի դուն Լոնդոն ես, հարմար է հանձնեմ քեզի, ո՞վ գիտե,
կրնա՞մ նորեն գալ Հայաստան։ Կաղաչեմ, որ ներողամիտ ըլլաք, երիտասարդ
տարիներիս ատոնց հարգը չեմ գիտցած, այլապես կրնայի շատ ձեռագիրներ չնչին
գինով փրկել կորուստե։

Խորին շնորհակալությամբ ընդունում եմ պ․ Հարություն Գալայճյանի այս նոր


նվիրատվությունը և հետաքրքրությամբ թերթում եմ գրչագիրը, որ 1623 թվականին Ս․
Ստեփանոս Նախավկայի վանքում ընդօրինակված ժողովածու է։ Ձեռագրի գրիչներն
են Գրիգոր Կողոնացին (Կեսարացին) և ոմն Մանվել։ Ժողովածուում ընդօրինակված
են Ղուկաս Լոռեցու քարոզները, Գրիգոր Նարեկացու մի քանի տաղերն ու
մեղեդիները, Վարդան Այգեկցու առակները։ Ձեռագիրը լավ վիճակում էր և
պահպանված էր ընդարձակ հիշատակարանը։

Պարոն Հարությունը անչափ ուրախ էր, որ ձեռագրի գրիչներից մեկը


զուգադիպությամբ իր հայրենակիցն է եղել։ Ուրախ էր նաև անգլուհի սպասուհին, որը
ճիշտ է, ոչինչ չէր հասկանում մեր հայերեն խոսակցությունից, բայց իմանալով, որ
պարոն Հարությունը նվիրատվություն է անում, և դա նրան մեծ բավականություն է
պատճառում, ինքն էլ սրտանց հրճվում էր։ Այս բոլորից հետո, պարզ է, մեծ
բավականությամբ պետք է վայելեինք Պ․ Հարությունի հյուրասիրած ընթրիքը։

***

129
Հաջորդ օրը պ․ Գալայճյանի նվիրատվության մասին հայտնեցի Բրիտանական
գրադարանի հայկական բաժնի վարիչ, երիտասարդ բանասեր, դոկտ․ Վրեժ
Ներսիսյանին։ Նա ժպտաց մի պահ և ավելացրեց, որ ինքը ևս ուրախ լուր ունի.
լոնդոնաբնակ անվանի վաճառական պ․ Սարգիս Քյուրքչյանը ցանկություն է հայտնել
հանդիպել ինձ, թերևս նա նույնպես ձեռագիր ունի հանձնելու։

Անցավ մի քանի օր։ Պարզվեց, որ պ․ Քյուրքչյանը Շվեյցարիայում է, իսկ


Անգլիայում գտնվելու իմ ժամանակը սպառվում էր։ Մտավախություն ունեի, որ մեր
հանդիպումը կարող էր չկայանալ։ Բարեբախտաբար նա Լոնդոն վերադարձավ
ժամանակին։ Բարձրահասակ, կենսախինդ, իր տարիքից ավելի երիտասարդ էր
երևում պ․ Քյուրքչյանը, որ շատ տարիներ առաջ հաստատվել էր Անգլիայում և
զբաղվում էր շաքարի ու սուրճի վաճառականությամբ։ Հանդիպումը կայացավ իր
գրասենյակում։ Նա հետաքրքրվեց հայրենի երկրի նորություններով,
մասնավորաբար, ճարտարապետական հուշարձանների վերականգնման
աշխատանքներով, մատենադարանի նոր համալրումներով, ցավ հայտնեց, որ վերջին
տարիներին չի կարողացել այցելել Հայաստան, հանդիպել իր վաղեմի
բարեկամներին։ Պ․ Քյուրքչյանը պատմեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել
համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ դժվարություններ շատ
կային, երբ առաջին քայլերն էին արվում սփիւռք-հայրենիք կապերը վերականգնելու
համար, այնուհետև 50-60-ական թվականներին նորից ու նորից է այցելել Հայաստան,
սեփական աչքերով տեսել իր ժողովրդի վերածնունդը, նրա վերելքը։ Նա հիշեց իր
անմոռանալի հանդիպումները Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի ու
Ռաֆայել Իսրայելյանի հետ։ Պ․ Քյուրքչյանը, որ Անգլիայի հայ գաղութի գործունյա
ղեկավարներից է, պատմեց նաև իրենց ներքին խնդիրների մասին, հայ կյանքի
վերջին ժամանակներս նկատվող աշխուժացման, հայկական կիրակնօրյա դպրոցներ,
մշակութային ու մարզական կազմակերպություններ ստեղծելու իրագործվող
ծրագրերի մասին, շեշտեց հայրենիքի հետ իրենց գաղութի և, ընդհանրապես, ողջ
սփյուռքի կապերի ամրապնդման դրական նշանակությունն ու կարևորությունը։

Այնուհետև մեր զրույցը մասնավորվեց հին արժեքների նկատմամբ ներկայումս


ամենուրեք ցուցաբերվող մեծ հետաքրքրության, աշխարհով մեկ սփռված հայ
մշակույթի մասունքների նպատակադիր ու ծրագրված հավաքման շուրջ։ Հայտնի է,
որ Լոնդոնի «Սոթբի» աճուրդային ընկերությունը ավելի քան հարյուր տարի է
արևելյան ձեռագրերի հետ հաճախ աճուրդի է հանում նաև հայերեն ձեռագրեր։
Վերջին մի քանի տարվա ընթացքում «Սոթբին» պարբերաբար վաճառում է Նյու
Յորքում վախճանված հնահավաք Հակոբ Գևորգյանի ունեցվածքը, որ հիմնականում
բաղկացած է պարսկական, հնդկական, արաբական և արևելյան այլ ժողովուրդների
գեղանկարչության, այդ թվում նաև մանրանկարչության, մանր արվեստների եզակի
նմուշներից։ Հայ մշակույթի մի խումբ նախանձախնդիրներ մեծ ջանքեր են
գործադրում, որպեսզի աճուրդի հանվող հայերեն ձեռագրերի գեթ մի մասը փրկվի
օտարացումից, բայց, դժբախտաբար, միշտ չէ, որ հնարավոր է լինում մրցել օտար
մեծահարուստ մասնավոր գնորդների հետ։ Հայկական գաղութներում ներկայումս
շատ հոգսեր կան, ազգային դպրոցների պահպանություն, մշակութային նոր
130
կենտրոնների ստեղծում, հների արդիականացում, գաղութների կարոտյալներին
ցուցադրվող օգնություն և այլն, և այլն։ Այս բոլորը հնարավորություն չեն տալիս ավելի
մեծ միջոցներ հատկացնել ձեռագրերի և հայկական այլ հնությունների փրկությանը։
Բայց, այդուհանդերձ, թափված ջանքերի հետևանքով առանձին հուշարձանները
հնարավոր է լինում փրկել։ Անհրաժեշտ է, նկատում է պ․ Քյուրքչյանը, որպեսզի այս
գործը համագաղութային բնույթ կրի, գիտակցվի որպես մեկը առաջնահերթ
խնդիրներից, և այլ բարերարներ ևս իրենց լուման դնեն այդ նպատակին։

Մեր զրույցի վերջում պ․ Քյուրքչյանը սեղանի վրա է դնում արծաթակազմ մի


մատյան․

– Ահա վերջերս «Սոթբիեն» գնած նոր գրչագիր մը, որ կարծեմ ավելի հետաքրքիր
պիտի ըլլա իր արծաթե կողքերով։

Պ. Քյուրքչյանը, հավանաբար, մտովի այս մատյանը համեմատում էր մի երկու


տարի առաջ մատենադարանին իր իսկ նվիրած մի այլ ձեռագրի հետ, որ 14-րդ դարի
սկզբների «Մանրուսմունք» էր՝ միջնադարյան հայ երաժշտության յուրովի ձեռնարկ։

Պ․ Քյուրքչյանի գնահատականը, այս նոր ձեռագրի բովանդակության վերաբերյալ,


միանգամայն ճիշտ էր. մատյանը 10 մեծադիր թերթերից բաղկացած, 18-րդ դարում
ընդօրինակված և ոչ մեծ արվեստով պատկերազարդված «Յուղաբերից» կոչվող
ավետարանն էր, որի թավշապատ կազմի վրա ամրացված էին արծաթյա գեղեցիկ
քանդակներ՝ «Յուղաբեր կանայք» և «Քրիստոսի թաղումը» թեմաներով։ Հիրավի, այս
քանդակները հայ արծաթագործության պատմության համար կարող են
հետաքրքրություն ներկայացնել։

Երբ պ. Քյուրքչյանը պատմում էր հայ ականավոր դեմքերի հետ իր հանդիպումների


մասին, ակամայից մտածում էի, որ հավանաբար նա նամակագրական կապ ևս
ունեցած կլինի նրանց հետ։ Մեր զրույցի ավարտին այս կապակցությամբ տված իմ
հարցումին նա դրական պատասխանեց․

– Հարկավ, բաներ մը ունիմ, բայց վստահ չեմ, թե ատոնք որևէ արժեք


կներկայացնե՞ն։ Եթէ հաճիք, վաղը երեկոյան այցելեցեք մեզի։ Մեր տիկինն ալ Ժնևեն
եկած կըլլա, կծանոթանաք։

Լոնդոն գտնվելուս վերջին գիշերը Վրեժ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելեցի


Քյուրքչյաններին։ Պ. Սարգիսը բարձր տրամադրության մեջ էր. տիկինն արդեն տանն
էր։ Առաջին իսկ պահից իմ ուշադրությունն են գրավում հյուրասենյակի պատերին
կախված կտավները, որոնցից մեկը շատ ծանոթ էր՝ հարազատ գույներ և արև.
Մարտիրոս Սարյանի հայտնի «Բյուրականյան շարքից» էր։ Այո՛, որտեղի՜ց որտեղ․
այս նկարը և, ընդհանրապես, ողջ «Բյուրականյան շարքը» տեսել էի մեծ վարպետի
տանը, այն օրերին, երբ դեռ ողջ էր նրա անդրանիկ որդին, իմ ընկեր, գրականագետ
Սարիկը, որը անչափ ոգևորված էր իր հոր այդ նոր ստեղծագործություններով։ Մյուս
կտավը Հակոբ Կոջոյանի «Ամբերդն» էր․ նույնպես եզակի մի գործ։

131
– Ասոնք, կարծեմ, չպիտի ուզես։ – Հավանաբար տեսնելով իմ հրապուրվածությունը
այդ նկարներով, կատակով ասաց պ. Քյուրքչյանը։

– Ատոնք չպիտի ուզեմ, բայց թե ուրիշ բաներ առաջարկելու ըլլաք՝ չպիտի


հրաժարիմ։ – Ես ևս կես կատակ, կես լուրջ, իր իսկ արևմտահայերենով,
պատասխանում եմ նրան։

Թեյի սեղանի շուրջ շարունակում ենք առաջին օրվա մեր խոսակցությունը, նորից և
նորից միջոցներ խորհում հաջորդ տարի ապրիլին «Սոթբիում» վաճառվելիք հինգ նոր
հայերեն ձեռագրերի ձեռքբերման մասին։ Այս վերջին մատյանները մեծ
պատրաստակամությամբ ինձ և Վրեժ Ներսիսյանին ցույց էր տվել «Սոթբի»
աճուրդային ընկերության գրականության բաժնի վարիչ պ․ Մայքլ Ջոնսը։
Ձեռագրերից մեկը՝ առավել արժեքավորը, 1620 թվականին Խիզանում ընդօրինակված
մի ավետարան էր, որի գրիչն ու ծաղկողը եղել էր Հովհաննես Խիզանցին։ Ձեռագիրը
ուներ բազմաթիվ բարձրարվեստ մանրանկարներ, այդ թվում և մատյանի
պատվիրատու Աղազարի հոյակապ դիմանկարը։

Քիչ հետո Տիկին Քյուրքչյանը բերում է մի թղթապանակ․ ահա գունավոր մի


լուսանկար՝ Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը և Սարգիս Քյուրքչյանը
1955 թվականին Երևանում, մի նամակ Մարտիրոս Սարյանից, թվագրված՝ «1968 թ․
նոյեմբերի 22», տետրակի սովորական թղթի վրա ճարտարապետ Ռաֆայել
Իսրայելյանի մի գծանկարը՝ «Հայաստանը արծվաթև» խորագրով, Ալ․ Սարուխանի
«Նուպար Կյուլպենկյան» և Չիկ Տամատյանի «Սարգիս Քյուրքչյան» և «Աստղիկ
Քյուրքչյան» ծաղրանկարները։

– Ուրիշներե նույնպես նամակներ շատ ունինք, բայց հիմիկ ու հիմա ձեռքի տակ
չեն։ Կցավիմ, որ ուշ եկա Լոնդոն, այլապես կրնայի ձեզի ավելի օգտակար ըլլալ։ –
Արդարանում է տիկին Աստղիկը, որը խոսում էր սքանչելի հայերենով։

– Հայաստան ղրկելու համար ուրիշ հնություն մ’ալ ունիմ, բայց կվախնամ քիչ մը
ծանր ըլլա։ – Տիկին Աստղիկի «մեղքը» կարծեք թեթևացնելու ցանկությամբ
ավելացնում է պ․ Քյուրքչյանը։

Երբ ես հավաստիացրի, որ պատրաստ եմ ամեն մի ծանրություն հանձն առնել, պ․


Քյուրքչյանը կից սենյակից բերեց մի մեծ ծրար և զգուշությամբ դուրս բերեց ոսկե
թելերով ասեղնագործված եպիսկոպոսական մի շքեղ շուրջառ․ երկու-երեք հարյուր
տարվա հնություն կլիներ։ Ինչպես ասաց պ․ Քյուրքչյանը, շուրջառի համար պաստառ
հանդիսացած վարդագույն մետաքսի որոշ հատվածներ շատ մաշված են եղել և իր
հանձնարարությամբ մասնագետները վարպետորեն վերականգնել են։

– Կխնդրեմ սա շուրջառը Էջմիածնի թանգարանին հանձնեք։ Կրնա՞ք տանիլ։

Զարմանալի հարցում․ մի՞թե կարելի էր մերժել։ Քյուրքչյանները հրճվում են։


Ուրախ ենք և մենք՝ ես և դոկտ․ Ներսիսյանը։ Թե սա Քյուրքչյանների քանիերորդ
նվիրատվությունն է հայրենի թանգարաններին, հավանաբար, միայն իրենք գիտեն
կամ թերևս, չգիտեն իսկ։ Բայց որ նրանք երջանիկ են իրենց սրտաբուխ
132
նվիրատվություններով, դա արդեն փաստ է․ նրանք իրենց որդիներին հորդորում են
հետևելու ծնողների օրինակին։ Գուցե նրանց երիտասարդ մնալու գաղտնիքը իրենց
այս լայնասրտության ու մեծահոգության մե՞ջ է։ Ո՞վ գիտե։

Մասունք առ մասունք, կաթիլ առ կաթիլ հավաքվում են մեր ժողովրդի


հարստությունները։

ՁԵՌԱԳԻՐ ԳԼԱԴՍՏՈՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՅՈՒՄ

Հավարդեն անունով բնակավայր Անգլիայի սովորական քարտեզների վրա դուք չեք


գտնի, սակայն այն գոյություն ունի, գտնվում է Ուելսի նահանգում, Չեստեր քաղաքից
ոչ շատ հեռու։

Հավարդենը մեզ համար գոյության իրավունք ստացավ այն օրից, երբ


տեղեկացանք, որ 19-րդ դարի Անգլիայի նշանավոր պետական գործիչ Ուիլիամ
Գլադստոնի հիմնադրած Սուրբ Դենիոլ գրադարանը գտնվում է այդ բնակավայրում։
Գրադարանը՝ գրադարան, բայց մեզ համար այն հետաքրքրություն էր ներկայացնում,
որովհետև այնտեղ էր պահվում 1895 թվականին կովկասահայերի կողմից
Գլադստոնին նվիրաբերված հայերեն գրչագիր մատյանը։

Մի քանի տարի առաջ, դեպքերի բերումով, ծանոթացել էի վաստակաշատ


բանասեր Երվանդ Շահազիզի «Բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի նամակը
Գլադստոնին և դրա պատասխանը» հոդվածին, որտեղ Շահազիզը, ի միջի այլոց,
հիշողությունների կարգով պատմում է, թե ինչպես Գլադստոնը իր կյանքի վերջին
տարիներին դիվանագիտական նպատակներով դատապարտում էր հայերի
նկատմամբ սուլթանական Թուրքիայի կիրառած բռնությունները՝ սուլթանի հասցեին
նետելով «մեծ մարդասպան» որակումը։ «Թեև Գլադստոնի հետին թվով թափած
աշխատանքից ու ճիգերից ոչ մի դրական արդյունք չի ստացվել, – գրում է Շահազիզը,
– բայց և այնպես նա արժանացել է ժամանակի հայության երախտագիտությանը հենց
միայն յուր խիզախ ճշմարտության համար, յուր հայրենիքի կառավարության և
մյուսներին իր ստանձնած պարտականությունները գիտակցելու և կատարելու
հորդոր կարդալու համար»։

Այդ երախտագիտության արտահայտություններից մեկն է եղել, ինչպես գրում է Ե․


Շահազիզը, «մի հայերեն հին մագաղաթյա, մանրանկարներով զարդարված
թանկարժեք ձեռագիր ավետարանի» նվիրումը Ու. Գլադստոնին․ «մի հսկայական
արվեստի գեղեցիկ գործ, որ նա այնքան սիրել, հավանել ու գնահատել է, որ
պատվիրել է դնել այն յուր կրծքին, երբ ինքը վախճանվի»։ «Եվ մենք, – շարունակում է
Շահազիզը, – մեր շնորհալի թարգմանիչ Փիլիպոս Վարդանյանի գրքերի մեջ տեսել
ենք մի անգլիական գիրք՝ նվիրված նրա (իմա՝ Գլադստոնի) կյանքին ու
գործունեությանը, որի մեջ և նրա մի պատկերը դագաղի մեջ հիշյալ ձեռագիրը կրծքին։

Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1979, № 10։
133
Որքան մենք գիտենք, Փիլիպոս Վարդանյանն է եղել, որ 1897 թվին, հատկապես քաջ
ուսած լինելով անգլերեն լեզուն, Թբիլիսիից տարել է այդ ընտիր ընծան, ներկայացրել
Հաուարդընում, ձեռքը համբուրել և մատուցել նրան»։

Հասկանալի է, որ յուրաքանչյուր հայ մտավորականի, նամանավանդ


ձեռագրագետի համար արտակարգ հետաքրքրական ու գայթակղիչ են նման
տեղեկությունները։ Սկսվեցին փնտրտուքները․ Մատենադարան այցելող մի քանի
անգլիահայերի ու անգլիացիների խնդրեցինք գտնել Գլադստոնի արխիվի կամ նրա
գրադարանի հետքերը, վստահ լինելով, որ 20-րդ դարի շեմին կանգնած անգլիացիք
հազիվ թե միջնադարյան մարդու նման ձեռագիրը թաղեին տիրոջ հետ։ Շատերը
խոստացան մեզ օգնել, բայց դրական ոչ մի արդյունք։ Նույն խնդրանքով դիմեցինք
նաև 1975 թվականի աշնանը մատենադարան այցելած մի քանի անգլիացի
լրագրողների։ Հյուրերից ամենաերիտասարդը՝ Լոնդոնի «Ջրնիման»
հրատարակչության վարիչ Փիթըր Սինքլերը, խոստացավ մեզ օգնել։ Անցան
սպասման երկար ամիսներ, և ահա 1976 թ․ հուլիսին Սինքլերը հաստատեց Երվանդ
Շահազիզի վկայությունը. հիրավի, հայերը Գլադստոնին նվիրել են մի ձեռագիր, որ
ներկայումս պահվում է նրա իսկ հիմնադրած գրադարանում։ Ուրախալի էր լուրը․
հայերեն ձեռագրի մի նոր հասցե ևս գտնվեց։ Մատյանի լուսանկարը կամ
մանրաժապավենը ստանալու մեր ջանքերը զուր էին անցնում, որովհետև
գրադարանը հեռու էր Լոնդոնից, իսկ տեղում մանրաժապավեն պատրաստելու
հնարավորություններ չկային։ Ստիպված պիտի բավարարվեինք Սինքլերի տված
սուղ տեղեկություններով։

Հայկական ձեռագրերը անգլիական գրադարաններում ուսումնասիրելու


նպատակով 1977 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեկ ամսով գործուղման էր
մեկնել Անգլիա։ Պարզ է իմ ծրագրի մեջ պիտի մտներ նաև Գլադստոնի
հավաքածոյում գտնվող հայերեն այս մատյանի ուսումնասիրությունը։ Նորից
օգնության եկավ պարոն Սինքլերը․ նա խոստացավ ինձ առաջնորդել Հավարդեն, եթե
հարմար մի մեքենա գտնեի։ Այստեղ ինձ օգնության եկավ նախկին թավրիզահայ, իսկ
այժմ Լոնդոն հաստատված տիկին Էմմա Հարությունյան-Դեյը։

Դեկտեմբերի 2-ին մեկնեցինք Հավարդեն։ Մեքենայում չորս հոգի էինք. տիկին


Էմմա Դեյը, Փիթըր Սինքլերը, ես և Ժաքի Շամլյան անունով մի գեղատեսիլ
երիտասարդ հայուհի, որ հանձն էր առել մեքենավարի պարտականությունը։

– Ժաքին բնիկ լոնդոնահայ է, – ծանոթացնում է տիկին Էմման, – հայ երգի


սիրահար, այնպիսի սիրահար, որ հայերեն մի բառ չիմացող այս աղջիկը հատկապես
գնացել է Բեյրութ, հայերեն է սովորել, որպեսզի մայրենի լեզվով հասկանա իրեն
հոգեհարազատ երգերի իմաստն ու նշանակությունը։ Եվ ապա, դառնալով Սինքլերին,
հարցրեց, թե արդյոք նա երբևէ հայկական երգ լսե՞լ է։ Սինքլերը մի պահ վարանեց․
հավանաբար իր անտեղյակությամբ չէր ուզում վիրավորել ազգային երգով այնքան
հպարտ այդ հայուհիներին։ Բայց դա միայն մի պահ էր. նա դանդաղ հանեց իր սև
ակնոցները և մեղմ ժպիտով ասաց․

134
– Կներեք, ես այնքան քիչ բան գիտեմ Հայաստանի մասին, առավել՝ հայ երգի։
Հայաստան գտնված օրերին ինձ նվիրել են Կոմիտասի ձայնապնակները․ այդ
մեղեդիները ինձ դուր են գալիս։

– Եթե Կոմիտաս անունը գիտեք, – ուրախությամբ ու ցնծությամբ վրա բերեց


Ժաքին, – նշանակում է, դուք կսիրեք նաև հայկական ուրիշ երգեր ևս։ – Ժաքին
անմիջապես միացրեց մագնիտոֆոնը։

25-ամյա սևաչյա հայուհին, որ աշխատում էր արաբական օդանավային մի


ընկերության մեջ, պարզվեց հմուտ մեքենավար է։ Սլանում էինք խելահեղ
արագությամբ․ սլաքը ցույց էր տալիս 150-160 կիլոմետր։ Մեքենայում մեղմ հնչում էր
հայաստանյան երգը՝ օտար ափերում իմաստավորելով, կարծես, մեր փոքրիկ
առաքելությունը։ Պարոն Սինքլերը հայկական մթնոլորտում իրեն վատ չէր զգում.
ճամփորդության առաջին ժամերին ուրախ զրուցում էինք, կատակներ անում, բայց
երբ հոգնեցինք, նա անգլիական գործնականությամբ բացեց իր փոքրիկ ճամպրուկը,
հանեց ինչ-որ գործի տպագրված փորձաթերթեր և սկսեց կարդալ ու սրբագրել․

– Ճանապարհը երկար է։ Երաժշտությամբ ու աշխատանքով կարելի է կարճել։

Չորս ժամ անընդմեջ սլանալով՝ հասանք Հավարդեն։ Մեզ սպասում էին․ Սինքլերը
նախապես ժամադրություն էր նշանակել գրադարանի վարիչ պարոն Ջագգերի հետ։
Գրադարանը (իրար մոտ կառուցված անգլիական ոճով մի քանի երկհարկանի տներ,
բակը ծածկված նուրբ, թարմ կանաչով) գտնվում էր արտակարգ խաղաղ ու
մեկուսացված մի վայրում։ Մեզ հրավիրում են ներս։ Միջանցքներում քար լռություն է։
Մտնում ենք մի փոքրիկ ընթերցարան։ Քիչ հետո գալիս է ինքը՝ գրադարանի վարիչը,
ձեռքին կաշեպատ մի տուփ, բարեկամաբար ժպտում է, ողջունում և ապա զգուշորեն
տուփը դնում սեղանին և, ինչ որ բանից քաշվելով, ասում․

– Գիտե՞ք, սա մեր հնագույն գիրքն է, մենք շատ խնամքով ենք վարվում։

– Դա ոչ միայն ձերն է, այլև մերն է։ Մենք ևս խնամքով ու հոգատարությամբ ենք


վարվում ձեռագրերի հետ, մի տասը, տասնհինգ հազար նման գրքեր էլ մենք ունենք
Երևանում, – ավելացնում եմ ես կատակով։

Սկսում եմ ուսումնասիրել ձեռագիրը։ Կաշեպատ տուփը ներսից ծածկված է


սպիտակ մետաքսով, որի վրա հայերեն գլխագիր տառերով տպագրված է. «Վիլիամ
Գլադստոնին՝ Կովկասի հայերից։ 1895․ «Տփլիս»։ Կազմը կաշեպատ տախտակ է, բայց
դրված արծաթյա կազմի մեջ։ Նույն մակագրությունը փորագրված է նաև արծաթյա
կողի վրա։ Բացում եմ ձեռագիրը, իմ ուղեկիցներն ու գրադարանի մի քանի
աշխատակիցներ, որ արդեն ներս էին եկել, լուռ ու ակնդետ հետևում են ինձ, հիանում
մանրանկարներով, շատ լավ մշակված սպիտակ մագաղաթով, իսկ ես պատմում եմ
այս նվիրատվության հետ կապված պատմությունը։

Ձեռագիրը ունի 10 տերունական մանրանկար, 8 խորաններ՝ համաբարբառով, չորս


ավետարանիչների պատկերներ, թերթերի մեծ մասը զարդարված է թեմատիկ ու
բուսական լուսանցազարդերով։ Ձեռագիրը շատ լավ վիճակում է. ոչ մի պակաս թերթ
135
չունի, բայց, դժբախտաբար, զուրկ է հիշատակարանից ու հիշատակագրություններից,
ուստի հնարավոր չէ մատյանի գրվելու ճշգրիտ ժամանակը որոշել, ձեռագրական
տվյալները 16-17-րդ դարեր են թելադրում։ Մի քանի էջերի վրա դրված է «Գիրքս սուրբ
Էջմիածնա է» կնիքը։ Այսպիսի կնիք են ունեցել բոլոր այն մատյանները, որոնք
Էջմիածնի մատենադարանին են պատկանել մինչ 1813 թվականի ռուս-պարսկական
պատերազմը, երբ մի վերջին անգամ կողոպուտի ենթարկվեցին Էջմիածնի
մատենադարանի հարստությունները։

Անցնում եմ ձեռագրի մանրամասն նկարագրությանը։ Գրադարանի վարիչը


նպատակահարմար է գտնում ինձ մենակ թողնել հսկիչի հետ, որպեսզի հանգիստ իմ
գործով զբաղվեմ, իսկ ինքը իմ ուղեկիցներին առաջարկում է ծանոթանալ
գրադարանին։ Երբ ավարտում եմ աշխատանքս, պարոն Ջագգերը ինձ ևս ցույց է
տալիս գրադարանը, որ ունի 80 հազար կտոր գիրք և 50 հազար նամակ։ Ուիլիամ
Գլադստոնը մահվանից (1898 թ․) մի քանի տարի առաջ իր 30 հազար գրքերը
տրամադրելով՝ հիմնադրել է այս գրադարանը։ Հետագայում հավաքածոները
համալրվել են, և գրադարանը վերածվել է Գլադստոնի տուն-թանգարանի։
Ներկայումս այն գիտահետազոտական ինստիտուտ է և ունի 25 գիտաշխատող։
Պայմաններ կան 30 լրացուցիչ ընթերցողների համար ևս։

Գրադարանում պահվող նամակները հիմնականում Ուիլիամ Գլադստոնի


անձնական նամակներն են, որոնք նա ստացել է իր ծնողներից, կնոջից և
զավակներից, իսկ նրա հարուստ քաղաքական նամականին ամբողջությամբ
պահվում է Լոնդոնի Բրիտանական գրադարանում (նախկինում Բրիտանական
թանգարանի մասն էր կազմում)։ Այս գրադարանի հայկական բաժնի վարիչ դոկտ․
Վրեժ Ներսիսյանը մեզ ցույց տվեց այն սրահը, որտեղ պահվում են այդ նյութերը։
Հավանաբար այստեղ պետք է լինեն 19-րդ դարի վերջին տասնամյակներին հայ
գործիչների հետ Գլադստոնի ունեցած նամակագրության նյութերը։ Մեր նպատակից
դուրս էր և, դժբախտաբար, ժամանակն էլ չէր ներում թերթելու այդ հարուստ ու
հետաքրքիր թողոնը։

ՏՈՒՆԴԱՐՁ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻՑ

Առաջինը, որ աչքի են ընկնում Արշակ Տիգրանյանի հյուրընկալ բնակարանում,


պատերին կախված սքանչելի ծովանկարներն են։

– Վարդան Մախոխյանին գործերն են։ – Նկատելով իմ ուշադրությունը,


բացատրում է պրն․ Տիգրանյանը։ – Անցյալ տարի, երբ Հայաստան էի, իմացա, որ
Երևանի պատկերասրահը միայն երկու կտավ ունի Մախոխյանեն։ Հոգ չէ, ասոնք ալ
Հայաստանին կպատկանին։ Օր մը պիտի բերեմ Հայրենիք։ – Կարծես կռահելով այդ


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1980, տ․ 1։
136
պահի իմ մտորումները՝ ներկաներին է ուղղում իր խոսքը պրն․ Տիգրանյանը։ Իսկ
ներկաները ամերիկահայ անվանի գրող Լևոն Սուրմելյանը, Գևորգ Էմինը և ես էինք։

– Աս ալ անկյուն մը Հայաստանեն։ – Փոքրիկ սեղանի վրա խնամքով դասավորված


հայաստանյան հուշանվերներն է ցույց տալիս մեր հյուրընկալը։ Կենտրոնում
«Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալն է, որը նրան է շնորհվել 1971 թ․ ամռանը, երբ նա
եկել էր Հայրենիք և Մատենադարանին էր նվիրել 10-րդ դարի մեսրոպագիր
մագաղաթյա մի Ավետարան և հաբեշերեն մի ձեռագիր։

Լևոն Սուրմելյանը այդ օրերին մեծ խանդավառության մեջ էր․ նա Լոս Անջելեսում
ուղեկցում էր մասնավոր այցով Միացյալ Նահանգներում գտնվող բանաստեղծ Գևորգ
Էմինին և ամենուրեք իր բանավոր ու գրավոր ելույթներում ընդգծում էր, որ
սովետահայ շատ գրողներ պետք է այցելեն սփյուռք։ Սուրմելյանը, տեղեկանալով
Մատենադարանին Տիգրանյանի արած նվիրատվությունների մասին, ջերմորեն
շնորհավորեց նրան ու հավանություն տվեց նրա հայրենասիրական այդ արարքին։

– Տիգրանյանին վաղուց կճանչնամ, շատ ազնիվ ու ինքնագոհ անձնավորություն է։


Ամերիկահայ մշակութային հաստատություններուն անոր անշահախնդիր
օգնությունները՝ թե՛ նյութական և թե՛ բարոյական, ասելիք դարձած են աս երկրին
մեջ։ Շատ շատերը պետք է անորմե դաս առնեն։ Պատահական չէ, որ Հայրենիքեն
այցելող մտավորականներեն շատերը անոր հարկին տակ առաջինը կհյուրընկալվին։
Հայ գրողներուն ներկայությունը մեր մեջ շատ խորունկ անդրադարձում մը կունենա։
Հայ իրականության համար գրողը, արվեստագետը շատ ավելի մեծ դեր է ունեցած,
քան այլ ժողովուրդներուն մեջ։

Հիրավի, Լոս Անջելեսում բոլոր հայերը ճանաչում են պարոն Արշակ Տիգրանյանին։


Իսկ ինչպե՞ս չճանաչել մի մարդու, որ չնայած իր տարիքին, համակ եռանդ ու
ոգևորություն է։ Նա, հակառակ իր զբաղվածության, կլանված է հասարակական
աշխատանքներով։ Արշակ Տիգրանյանը մասնակից է բոլոր այն միջոցառումներին,
որոնք այս կամ այն ձևով կապված են մեր մշակույթի հետ։ 1972 թ․ հունվարյան
առաջին օրերին, երբ ես գտնվում էի Լոս Անջելեսում, նա գլխովին թաղված էր
հայկական սիմֆոնիկ երաժշտության համերգի կազմակերպման աշխատանքներով։
Այս միջոցառումը մեծ երևույթ պիտի լիներ տեղի հայկական կյանքում, որովհետև
համերգին ներկա պիտի լիներ Արամ Խաչատրյանը։ Կալիֆորնիայի հայությունը
անհամբերությամբ էր սպասում մեծանուն երգահանին։ Առավել անհամբեր էր ինքը՝
Տիգրանյանը։ Վերջին պահին լուր էր ստացվել, որ Խաչատրյանը հիվանդ է և չի
կարող ներկա լինել։ Մեծ ապրումների մեջ էին թե՛ պրն․ Տիգրանյանը և թե համերգը
կազմակերպող հանձնաժողովը։ Առավել հուզված էր տիկին Տիգրանյանը․ չէ՞ որ
Արամ Խաչատրյանն իր տիկնոջ հետ պիտի հյուրընկալվեին իրենց հարկի տակ։
Բարեբախտաբար այս հուզումները փարատվեցին, երբ Մոսկվայից հեռագիր
ստացվեց, որ Խաչատրյանը որոշել է, հակառակ իր վատառողջ վիճակին, անպայման
ընդունել հրավերը։ Մի քանի օր հետո Խաչատրյանները ժամանեցին Լոս Անջելես և
իրենց ներկայությամբ մեծ աշխուժություն ու ոգևորություն մտցրին գաղութի մեջ։
Արշակ Տիգրանյանը մանկան պես ցնծում էր, նրա երջանկությունը սահման չուներ․
137
չէ՞ որ մի ամբողջ տարի նախապատրաստվել էին այս օրվան։ Սիմֆոնիկ համերգի
համար վարձվել էր քաղաքի ամենամեծ համերգասրահը։ Հարյուրավոր ունկնդիրներ
եկել էին Կալիֆորնիայի տարբեր քաղաքներից՝ Սան Ֆրանցիսկոյից, Ֆրեզնոյից,
Հոլիվուդից, Մոնթեբելլոյից, Փասադենայից և այլ վայրերից։ Երաժշտախումբը
ղեկավարում էր Վիեննայից հրավիրված երիտասարդ շնորհալի խմբավար
Վարուժան Կոջյանը։ Հունվարի 9-ին տեղի ունեցած համերգը անցավ մեծ
հաջողությամբ։ Կալիֆորնիայի հայ գաղութը, ինչպես նաև այլ ամերիկացի
ունկնդիրներ ըմբոշխնեցին հայ սիմֆոնիկ երաժշտությունը, վայելեցին Արամ
Խաչատրյանի ներկայությունը։

Համերգից մի քանի օր առաջ Լոս Անջելեսի ռադիոյով ելույթ էր ունեցել ինքը՝ պրն․
Տիգրանյանը և ունկնդիրներին ծանոթացրել էր սովետական մեծ երգահանի կյանքին
ու գործունեությանը, ռադիոյից հնչել էին Խաչատրյանի գործերը։

Ահա այսպիսի զբաղվածության պայմաններում Ա․ Տիգրանյանը չզլացավ իմ


տրամադրության տակ դնել իր հայերեն ձեռագրերի փոքրիկ, սակայն արժեքավոր,
հավաքածոն։ Երկու օրվա ընթացքում ցուցակագրեցի ձեռագրերը, ընդօրինակեցի
հիշատակարանները։

Հայաստանում գտնված օրերին պրն․ Տիգրանյանը մեզ հայտնել էր, որ իր


ձեռագրերից մեկը Թորոս Ռոսլինի կողմից է նկարազարդված։ Հավանականությունը
քիչ էր Ռոսլինի նոր ձեռագիր հայտնաբերելու համար, սակայն Մատենադարանում
հույսեր էինք փայփայում, թե միգուցե իսկապես նոր ռոսլինյան ձեռագիր լիներ մեր
բարեկամի մոտ։

Ձեռագրերը սեղանի վրա դնելուն պես անհամբեր սկսեցի թերթել․ ո՛չ,


դժբախտաբար Ռոսլին չկար։ Խնդրո առարկա գրչագիրը իսկապես կիլիկյան գործ էր,
անգամ ընդօրինակված Ռոսլինի ժամանակ, 1270 թվականին։ Ի՞նչ արած․ այս
ձեռագիրն էլ առաջնակարգ հուշարձան է․ ունի լավ պահպանված
հիշատակարաններ, հիշատակագրություններ, գեղեցիկ մանրանկարներ։ Ձեռագիրը
երեք գրչի գործ է երևում, իսկ մանրանկարները երկու ծաղկողի. բարեբախտաբար
դրանց անունները պահպանված են՝ Բարսեղ և Վասիլ։ Բարսեղ ծաղկողը իր
հիշատակարանում խնդրում է հիշել «զարքայն հայոց զԼէոն և զբարեպաշտ թագուհին
իւր Փեռան և զորդին իւրեանց Կոստանդին, զբարի շառաւիղն ի բարի արմատոց», իսկ
Վասիլի անունը տրվում է Ավետարանը ստացող Հովհաննեսի հիշատակարանում,
որի թվականը 1270 է։ Հովհաննեսը ձեռագիրը ստացել է «ի թագաւորութեան
Կիղիկեցւոց նահանգիս Հեթմոյ բարեպաշտի և ի պարոնութեան հայոց Լևոնի՝ որդւոյ
Հեթմոյ արքայի… նաև երջանիկ ամէն աւրհնեալ ամուսնոյն Լևոնի՝ Կիրաննայի և
դեռաբոյս մանկան նոցա Հեթմոյ…»։ Այս հիշատակարանում ոմն հանգուցյալ Թորոսի
անուն կա, որը և պատճառ է եղել Թորոս Ռոսլինի հետ շփոթութեան։ Ձեռագրի
բազմաթիվ հիշատակագրություններից հետաքրքիր էր նաև վերջինը, որը թողել է
Սիմեոն Դավթյան անունով մեկը․ «1867 հոկտեմբեր ամսոյ գնեցի զԱւետարանս ի
Տիգրանակերտ, յորժամ յուղի էաք գնալ ի Սղերդ՝ ձեռնադրելոյ հովիւ նոցա զԱլիաս
Նիկոմեացին։ Ս․ Դաւթեան Սիմէօն հովիւ աւետարանական հայոց ի Բաղէշ։ Ես
138
ծննդեամբ Սասունցի Փընկոյի տունէն Ձիթենաց գիւղէն»։ Ահա այս Սիմեոն Դավթյանը
հետագայում այս և իր մոտ եղած մի քանի այլ ձեռագրեր ուղարկել է Միացյալ
Նահանգներ հաստատված իր որդիներին՝ ի պահպանություն։ Ս․ Դավթյանը, ինչպես
մեզ ասաց պրն․ Տիգրանյանը, իր հոր մորաքրոջ ամուսինն է եղել։ Ա․ Տիգրանյանը այս
և մյուս մատյանները ձեռք է բերել Դավթյանի որդու՝ Մեսրոպի կնոջից՝ Եսթեր
Սիմոնյանից։

Ա․ Տիգրանյանի երկրորդ գրչագիրը 1462 թվականին ընդօրինակված մեծադիր՝


17,5x25,5 սմ չափսերով Ավետարան էր, որի գրիչն ու, հավանաբար, ծաղկողը Մկրտիչ
քահանան է եղել, իսկ վայրը՝ մանրանկարների ոճից ելնելով՝ Վասպուրական։ Այս
ձեռագիրը ուներ 10 խորան, 20 տերունական նկար՝ յուրաքանչյուր էջում երկուական,
4 մանրանկարված սկզբնաթերթեր, 3 ավետարանիչների պատկեր. պակասում էր
Մատթեոսի նկարը։ Մանրանկարների մեջ իշխող կարմիր գույնի պատճառով
գրչագիրը հռչակված է եղել որպես «Կարմիր Ավետարան»։ Ձեռագիրը այդպես է
անվանում 1873 թ. Բաղեշում այն գնող Սիմեոն Դավթյանը։

Երրորդ ձեռագիրը 1711 թվականին Քիլիսում Գասպար դպրի կողմից


ընդօրինակված մի ժողովածու էր, որտեղ ամփոփված էին Աթանաս Աղեքսանդրացու
հարցումները և Կյուրեղի պատասխանները։ Ձեռագրի սկզբի էջերը, որ այլ գրչություն
էին հիշեցնում, մինչև 24-րդ էջ, քարոզներ էին։

Այս մատյաններից բացի Ա. Տիգրանյանը ուներ նաև հայ ավետարանական


եկեղեցու պատմության հետ առնչվող մի քանի հետաքրքիր ձեռագրեր, գրված 19-րդ
դարի երկրորդ կեսին Արևմտահայաստանում, ինչպես նաև մի քանի մագաղաթյա
պատառիկներ։

Պարոն Տիգրանյանը այս բոլորը խոստացավ նվիրել Մատենադարանին։ Արդ,


քանի որ ես տեղում էի, պայմանավորվեցինք առավել ծանր և չափերով մեծ
ձեռագիրը, վերը հիշված Վասպուրականի աշխատանքը, իմ միջոցով տեղափոխել
Երևան, իսկ մյուսները առաջիկայում կաշխատի անձամբ բերել։

Երբ պատրաստվում էի նվիրաբերված մատյանը տեղավորել ճամպրուկի մեջ,


ուշադրությունս գրավեց պրն․ Տիգրանյանի ներքին հուզումը, չնայած նա աշխատում
էր զսպել իրեն, արտաքուստ հանգիստ ձևանալ։

Հոգեբանական այս ծանր պահը հաճախ եմ նկատել ձեռագրերի նվիրատուների


մոտ, և, ինքնաբերաբար, փոխադարձ հուզվել։ Թվում է, հայ մշակույթի
աշխարհասփյուռ նշխարների հավաքման կարևորությունը և անհրաժեշտությունը
գիտակցում է յուրաքանչյուր հայ մարդ և աշխատում է օր առաջ իր լուման մուծել
հայրենաշեն այդ վեհ գործի մեջ։ Երևութապես դա այդպես է, բայց իրականում շատ
շատերը դժվարանում են բաժանվել տասնյակ տարիներ գուրգուրանքով իրենց մոտ
պահվող, իրենց հետ հոգեհարազատ դարձած մասունքներից։ Հենց այս զգացման
հաղթահարումն ինքը մեծագործությունն է։

139
Մեղմելու համար դրության լարվածությունը, ճամպրուկիցս դուրս եմ բերում և
սեղանի վրա եմ դնում մի քանի օր առաջ Սան Ֆրանցիսկոյում ձեռք բերած սքանչելի
մանրանկարներով 1308 թ․ Եղեգիսի քայքայված Ավետարանը, Ֆրեզնոյում նվեր
ստացած 1327 թ․ Մանրուսմունքը, բացատրում եմ այս և նման այլ հուշարձանների
կարևորությունը մեր միջնադարյան մանրանկարչության և երաժշտության
պատմության տարբեր ժամանակաշրջանները ուսումնասիրելու համար։

Երբ մեկնում էի Լոս Անջելեսից, պրն․ Տիգրանյանը բարյացակամորեն ուղեկցեց ինձ


մինչև օդանավակայան և անընդհատ հանձնարարում էր ուշադիր լինել, որպեսզի
որևէ անակնկալ պատճառ չդառնա իմ մոտ գտնվող ձեռագրերի կորստին։ Նա
իրավունք ուներ մտահոգ լինելու․ 1971 թվականին, Հայաստան գալու ժամանակ, մազ
է մնացած եղել իր հետ բերած ձեռագրերը կորցնել, որի համար երեք օր մեծ
հուզումներ է ունեցել Մոսկվայում։ Դեպքը հետևյալն է եղել․ երբ Տիգրանյան
ամուսինները ժամանում են Մոսկվա, նրանց ճամպրուկը, որի մեջ ձեռագրերն էին,
տեղ չի հասնում։ Մատենադարանի ներկայացուցիչ Փայլակ Այնթապյանը, որ
հատկապես Մոսկվա էր գործուղվել Տիգրանյաններին դիմավորելու համար, երեք օր
շարունակ օդանավակայանների աշխատակիցների օգնությամբ հետապնդում է
խնդիրը և ի վերջո գտնում են ճամպրուկը։ Պարզվում է, որ Կոպենհագենում, երբ
Տիգրանյանները փոխում են օդանավը, ճամպրուկը տեղի աշխատողները դնում են
Մոսկվա մեկնող այլ օդանավի մեջ, որը վայրէջք է կատարում Մոսկվայի մի այլ
օդանավակայանում։ Ճիշտ է, ճամպրուկը գտնվում է, բայց ի՞նչ գնով։ Այս բոլորից
հետո, պրն․ Տիգրանյանը իրավունք ուներ մտահոգ լինելու։

***

1975 թվականին պարոն Արշակ Տիգրանյանը նորից Հայրենիքում էր․ այս անգամ
իր դստեր՝ Լորիկի հետ։ Նա չէր մոռացել իր խոստումները․ բերել էր ծովանկարիչ
Վարդան Մախոխյանի կտավներից մեկը և ֆրանսահայ գեղանկարիչ Հովհաննես
Ալխազյանի մի արժեքավոր պեյզաժը, որոնք հանգրվանեցին Էջմիածնի
թանգարանում։ Իսկ մեկ տարի անց, պրն․ Տիգրանյանը պատմական գիտությունների
թեկնածու Սուրեն Քոլանջյանի միջոցով Մատենադարան էր ուղարկել 9-10-րդ
դարերին վերագրվող հայերեն ձեռագրի մի պատառիկ և հաբեշերեն մի գրչագիր
աղոթամատյան։

Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրերի մայր մատյանում Տիգրանյան Արշակ


անունը սկսում է հաճախակի երևալ ու հոգեհարազատ դառնալ հայ մշակույթի
պատմությամբ զբաղվողներին։

140
ՄԵՐՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԷՋԵՐՈՒՄ

Մեր ավտոմեքենան գյուղի ասֆալտապատ ոլորապտույտ փողոցներից անցնելով՝


դուրս եկավ նորակառույց շենքերի շրջանը, որը տեղացիները ուղղակի «Միկրո» են
անվանում՝ կրճատելով Հրազդանի միկրոշրջան անվանումը։

Մեզ առաջնորդում էր Մելիքսեթ Ղազարյանը, որին բոլորը շրջանում հարգանքով


«ափեր» էին անվանում։

Մելիքսեթ ափերը յոթանասունի մոտ մարդ է, շրջանի բոլոր անկյուններին ծանոթ,


գրի ու գրականության սիրահար է, խոսում է հյութեղ բարբառով՝ մեկընդմեջ գրական
խրթին բառերով համեմելով իր խոսքը։ Մի քանի տարի առաջ նա եկել էր
մատենադարան պարզելու իր հայրենակից ռնդամալցիների ծննդաբանությունը։ Եվ,
հիրավի, մատենադարանի արխիվային բաժնի աշխատակիցների օգնությամբ նա
պարզեց, թե 1828 թվականին Պարսկաստանի Սալմաստի շրջանից Հայաստան
տեղափոխված որ գերդաստաններն են բնակություն հաստատել Ախտայի շրջանի
Ռնդամալ գյուղում (ներկայումս Հրազդանի շրջանի Ջրառատ թաղամաս)։ Մելիքսեթ
ափերը երիտասարդի ավյունով շրջում է գյուղերում, հնություններ է փնտրում
Երևանի թանգարանների համար, Հայաստանի գրքասերների ընկերության
ցուցումներով հաշվառման է վերցնում առանձին ընտանիքներում պահվող հնատիպ
գրքերը, ծրագրեր է մշակում Հրազդանում գավառագիտական թանգարան ստեղծելու
համար։

Օգոստոսյան մի շոգ օր Մելիքսեթ ափերի հետ ճամփա ելանք ձեռագրերի հետքեր


որոնելու։ Ամբողջ օրը շրջեցինք շրջանի մի քանի գյուղերում, բայց ձեռագիր
մատյաններ չգտանք․ որոշ մարդկանց մոտ մի քանի հնատիպ գրքեր տեսանք միայն։
Երեկոյան կողմ մտանք Հրազդանի «Միկրո» կոչվող թաղամասը։ Այստեղ վերջին
տասնամյակում բնակություն են հաստատել Իրանից հայրենադարձ շատ
ընտանիքներ։ Հինգհարկանի շենքերից մեկի մոտ Մելիքսեթ ափերը վարորդին
խնդրեց մեքենան կանգնեցնել։

– Մտիկ տուր, – դարձավ նա ինձ, – կասեն՝ էստեղ Պարսկաստանից մի մարդ կա,


կուշտը մի խին գիրք ունի, բայց չիդեմ գրուկ ի, թե տպուկ։ Կասեն՝ մարդու շանց չի
տար։

Բարձրանում եմ մատնանշված բնակարանը։ Դռան վրա փակցված պղնձե


տախտակի վրա կարդում եմ՝ Կարապետյան Շ․։ Դուռը բացում է 14-15 տարեկան մի
աղջիկ, զարմացած մի պահ նայում է անծանոթին ու ապա քաղաքավարի հրավիրում
է ներս։ Տանը մեծերից ոչ ոք չկա, ծնողները հյուր են գնացել, եթե շատ անհրաժեշտ
գործ ունեմ, կարող եմ սպասել։ Այդ օրը Երևանում ժամադրություն ունեի՝ չէի կարող
սպասել։


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1980, № 8, էջ 18, 23։
141
Մեկ շաբաթ հետո նորից Հրազդանում եմ․ այս անգամ ինձ դիմավորում է
տանտիրոջ մեծ աղջիկը՝ Անահիտը։ Բացատրում եմ իմ գալու նպատակը։ Քիչ հետո
ներս է մտնում միջին տարիքի մի կին՝ քիչ մտահոգ ու անհանգիստ։

– Ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում այդ գիրքը․ հին է, մեր պապերից մնացած, իմ


հանգուցյալ սկեսրայրինն է։ Հին, սուրբ գիրք է։ Փերիայից ենք բերել։ Պարսիկների մոտ
գերի է եղել, լուսահոգի սկեսրայրս ու իր եղբայրը ահագին փող են տվել ու ետ առել։
Աբովյանում ապրող Դավթի մոտ պահվող «Թուխ Մանուկ» ավետարանն էլ Փերիայից
են բերել։

Տիկին Սալբին, առանց սպասելու իմ բացատրություններին ու հարցումներին, մի


քանի րոպեում Նոր Ջուղայի շեշտված խոսվածքով տվեց ձեռագրի ողջ
պատմությունը, ավելին՝ ձեռագրի մի նոր հասցե էլ նշեց։ Զսպված ներքին հրճվանքով
աշխատում եմ փարատել տանտիրուհու տարակուսանքները, ցույց եմ տալիս
մատենադարանի պաշտոնական վկայականը, որով թույլատրվում է անհատ
քաղաքացիների մոտ գտնվող հին ձեռագրերը ուսումնասիրել ու հաշվառման
վերցնել, պատմում եմ մեր աշխատանքների, մատենադարանում պահվող նման
բազմաթիվ ձեռագրերի ճակատագրի մասին։ Այստեղ Անահիտը հասնում է ինձ
օգնության․ տասնամյակը ավարտելու տարին նա իր դպրոցական ընկերների հետ
այցելել է մատենադարան, տեսել մատյանները, հիացել մեր ձեռագրական
հարստություններով։

Քիչ հետո Անահիտը իմ առջև է դնում մետաքսե թաշկինակի մեջ փաթաթված


Ավետարանը։ Տիկին Սալբին խաչակնքում է երեսը։ Երեխաները հավաքվել և ակնդետ
ու ակնածանքով նայում են սեղանի վրա գտնվող կապոցին․ ըստ երևույթին, նրանք
կապոցը բաց վիճակում չեն տեսել․ չէ՞ որ ծնողները այն պահում են փակի տակ։
Բացում եմ թաշկինակը, իմ առջև է կազմի կեսը և սկզբի թերթերը այրված մի մատյան։
Ափսոս, շատ ափսոս, ո՞վ է անզգուշությամբ այրել այս հուշարձանը, հավանաբար,
սրա մոտ մոմ է վառվել։ Այրվածքը շատ հին չէ։

– Թեհրանում սկեսրայրս պահ էր տվել Հեշմաթիյե թաղամասի հայկական


եկեղեցուն։ Կրակ ընկավ, ամեն ինչ վառվեց, միայն մեր գիրքը փրկվեց․ մեռնեմ դրա
զորությանը։ Հենց իր անունն էլ «Զորավոր» է, – խոր հավատով պատմում է
տանտիրուհին։

Սկսում եմ ձեռագիրը նկարագրել․ տանտերերին բացատրելով, որ այն ոչ թե


մագաղաթի վրա է գրված, ինչպես իրենք են կարծում, այլ ողորկ հաստ թղթի, որ եթե
նորից անզգույշ լինեն՝ ձեռագիրը կարող է ամբողջությամբ այրվել։

Ընդօրինակում եմ Զաքարիա Վանեցի գրչի 1614 թվականի հիշատակարանը Շահ-


Աբասյան բռնագաղթի մասին․ թվում է ինձ, որ այս տողերը ինչ-որ տեղ կարդացել եմ։
Մի քանի օր հետո մատենադարանում կատարված ստուգումներից պարզում եմ, որ
50-ական թվականներին այս ձեռագիրը տեսել և նկարագրել է Վիեննայի Մխիթարյան
միաբանության անդամ, վաստակաշատ Համազասպ Ոսկյանը․ նկարագրությունը
տպագրված է «Հանդես ամսօրյայի» 1953 թվականի համարներում։ Պարզվում է, որ
142
Համազասպ Ոսկյանը բաց է թողել 1946-48 թվականներին ձեռագրի տերերի թողած
նոր հիշատակագրությունները, որոնք հետաքրքիր են այն առումով, որ աշխատավոր
գյուղացու պարզ խոսքերով ցուցադրում են վտարանդի մեր ժողովրդի դարավոր
երազանքներն ու դրանց իրագործումը։

Ձեռագրի գրիչ Զաքարիան 1614 թվականին ընդօրինակած այս Ավետարանում


արտագրել է նաև մի քանի տարի առաջ մի այլ մատյանում իր իսկ գրած ընդարձակ
հիշատակարանը Շահ-Աբասի հայերի բռնագաղթի մասին (ի դեպ այդ մատյանը
ներկայումս պահվում է մատենադարանում), ձեռագրի էջերում նորից ու նորից խորը
կսկիծով, պարզ ու անպաճույճ խոսքերով արձանագրում է հայրենի երկրից
տեղահան արված անօթևան ու անապաստան իր հայրենակիցների ծանր կյանքը․
«Գրեցաւ, նկարեցաւ, կազմեցաւ… Ավետարանս ի ՌԿԳ հայկազեան տաւմարի (1614)
… ի դառն և ի նեղ ժամանակիս, որ թագաւոր մի պարսից եղեալ Շահ Աբաս անուն և
զաշխարհս հայոց աւերեաց և այրելով, աւերելով, գերայցուցանելով։ Այսպէս եմք ի
տառապանս, և զապագայիցն Աստուծոյ է միայն գիտեալ»։

Աստծուն հայտնի այս ապագան տևում է ոչ ավել, ոչ պակաս քան երեք դար և 64
տարի։ Ձեռագրի էջերը լռում են այս ահավոր երկար պանդխտության մասին, միայն
1946 թ․, երբ սկսվում է զանգվածային հայրենադարձությունը, ձեռագրի վերջին
տերերը՝ Թովմաս և Սարգիս Կարապետյանները թողնում են մի
հիշատակագրություն, որից պարզվում է, որ 1916 թվականին Նոր Ջուղայի շրջանի
Փերիայի հայկական գյուղերի թալանի ժամանակ գերվում է այս «Զորավոր» կոչվող
Ավետարանը և երկու եղբայրները մեծ գումարով ետ են գնում Միրզական անունով մի
բախտիարցուց․ բախտիարցիները Իրանի Ֆարս նահանգում բնակվող քոչվոր ցեղեր
էին, որոնք հաճախ ապստամբում էին կենտրոնական իշխանության դեմ, ալան
թալանի ենթարկում Սպահան քաղաքն ու նրա շրջակա հայ ու պարսիկ գյուղերը։

Կարապետյան եղբայրների հիշատակագրությունը շարունակվում է. «Շահ-


աբասյան գաղթի բերած հայերս Պարսկաստան 1605 թ․ մեր նախնիք ապրեցին
պանդուխտ, հալածյալ վիճակում, թեկուզ Հայրենիքի վառ կարոտով մեռան ու
թաղվեցին օտար հորիզոնում, բայց իրենց հայրենակեզ ս․ ավանդը մեզ սովորեցրին,
թե չմոռանաք հայորդիներ մեր մայր Հայրենիք ու կգա ավետյաց մի օր ներգաղթը
դեպի մայր երկիր։ Ահա անցնելով որդից որդի մինչև օրս, արժանացանք։ Թեև նոքա
երազեցին, ափսոս չտեսան ս․ ներգաղթը։ Իսկ 1945 հոկ. (պետք է լինի դեկտեմբեր – Բ.
Չ․) հնչեց մայր հայրենի հրավերն յուր պանդուխտ զավակներին։ Օ՜հ թե ինչ
անպատում ուրախ առիթ տվեց նժդեհ սրտերիս և 1946 թ․ բացվեց ս․ ներգաղթի
ճամպան…»։

Հիշատակարանում այնուհետև պատմվում է, թե որ գյուղերի բնակչությունը մեկնեց


Հայրենիք, որոնք մնացին։ Կարապետյան եղբայրների ընտանիքները փոխադրվում են
Թեհրան՝ քարավաններով հայրենիք մեկնելու։ Այդ կապակցությամբ ձեռագրի մեջ մի
նոր հիշատակագրություն է արվում․

143
«Եվ ահա այսպես մոտ երեսուն տարի ծառայել ու պահել ս․ Ավետարանը մինչև ս․
ներգաղթին դեպի Մայր Հայրենիք 1947 թ․, ուր և հիշյալներս մեր ընտանիքով, սերտ
սիրով ու մեծ գերդաստանով գնացինք Հայաստան»։

Թովմասն ու Սարգիսը գրում են այս տողերը, բայց ավաղ, քաղաքական դեպքերը


փոխվում են, ներգաղթը Իրանից դադարում է։ Եվ ահա ձեռագրի էջերում երևան է
գալիս մի նոր արձանագրություն․

«Ներգաղթի պատճառի, որ չհաջողվեց Բուրվարուց մնացյալ 6 գյուղն դեպի Մայր


Հայրենիք ներգաղթելու, Բուրվարուց չվեցին Թովմաս և Սարգիս Կարապետյանը․
Թովմասն դեպի Քյազազ գավառն Աբասաբադ գյուղն բնակվեց մինչև մեկ տարի․ 1947
մայիսի 22-ին։ Աբասաբադից չվեց Թեհրան 1949 թ. մարտի 22-ին։ Նաև Սարգիսն չվեց
դեպի Ջափլաղ Ջառնա գյուղն 1947 օգոստոսի 6-ին և Չառնուց չվեց Թեհրան 48-ի
ապրիլի 6-ին։ Մեծ տառապանքով ու չարչարվելով զբաղվեցին իրենց ապրուստին, որ
իրենց նախկին ապրուստն գյուղատնտեսություն բոլորովին ձեռքից ելած։ Այդ
չարչարանքին դիմեցին»։

Անցնում է մի ամբողջ տասնամյակ ևս։ Ձեռագրի դատարկ էջերից մեկի վրա 1961 թ․
ապրիլի 14-ին Թովմաս և Սարգիս Կարապետյանների զավակները հետևյալ
հիշատակագրությունն են արել և ստորագրել․ «Թովմաս և Սարգիս
Կարապետյանները ավանդ դրան սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Թեհրան
Հշմաթիյե թաղամասում, բայց դժբախտաբար անզգուշության պատճառով վառվեց»։

Անցնում է ևս մի քանի տարի, Թովմաս և Սարգիս եղբայրները, իրենց նախնիների


պես չեն արժանանում Հայրենիքի տեսության, սակայն նրանց որդիները՝
հավատարիմ ծնողների պատգամին՝ 1968 թվականին ներգաղթում են Հայրենիք։ Եվ
ահա ձեռագրի վրա երևան է գալիս մի նոր արձանագրություն․

«1968 թ․ ապրիլի 29։ Սուրբ Զորավոր Ավետարանը բախտ վիճակվեց Հայրենիք


վերադառնա… Դա մեր անձնական պարտքն է Հայրենիքին»։

Տիկին Սալբիի հիշած «Թուխ Մանուկ Ավետարանը» գտնելու նպատակով մի որոշ


ժամանակ հետո գնացի Աբովյան քաղաք։ Այստեղ մեր առաջնորդը եղավ
Կարապետյանների ազգականներից տիկին Լուսիկը։

Աբովյան քաղաքը ինքը շատ նոր լինելով հանդերձ ունի մի թաղամաս, որ «Նոր» է
կոչվում։ Այստեղ է բնակվում «Թուխ Մանուկի» տերը՝ Դավիթ Մելիքյանը
(նախկինում՝ Մելիքսեթյան)։ Տանտերը բարյացակամորեն մեզ ներս է հրավիրում։
Երեք սենյակից բաղկացած բնակարանի լայն միջանցքում դրված են գրքերով լի
պահարաններ։ Տիկին Լուսիկը ճանապարհին արդեն ինձ հայտնել էր, որ մի քանի
ամիս առաջ վախճանվել էր Դավթի կինը, և որ նա չափազանց ծանր է տանում կնոջ
կորուստը։

Դավիթ Մելիքյանը մասնագիտությամբ հյուսն է, գրքասեր ու ավանդապահ,


Պարսկաստան իրենց գյուղում հազիվ էր գրաճանաչ դարձել, իսկ այստեղ արդեն

144
տղաները ավարտել են տասնամյակը, ցանկանում են բարձրագույն կրթություն
ստանալ, ամեն մի պայման ունեն՝ տուն, տեղ, ապրուստ։

Ինչ վերաբերում է «Թուխ Մանուկին», ապա այն շատ-շատ հին գիրք է, իր պապերը
Հայաստանից են այն Սպահան տարել, աչքի լույսի պես են պահել, ինքն էլ ետ է բերել
Հայաստան, ուխտ է արել նվիրել Էջմիածնին։ Մաշտոցի գիրն է այստեղ, սա հո սուրբ
գիրք չէ։ Սա մեր հայության վկայարանն է եղել Պարսկաստանում։ Մի գիշեր, երբ ինքը
երեխա է եղել, անծանոթ պարսիկներ են իջևանել իրենց տանը, մայրը կարծել է
նրանք եկել են Ավետարանը տանելու, ուստի կեսգիշերին ձեռագիրը տվել է մանուկ
Դավթին, որպեսզի տանի հարևան գյուղ և պահ տա այնտեղ ապրող իրենց
հարազատներին։ Մութ գիշերով, երբ ամեն մի քար սնահավատ երեխայի աչքին մի դև
է թվում, Դավիթը մատյանը տեղ է հասցրել։ Իսկ հիմա նա երկյուղ չունի, ահա
հարազատների որոշումը՝ արձանագրված ձեռագրին կցված դպրոցական տետրի
թղթերի վրա․

«Թուխ Մանուկ»-ը պետք է հանձնվի Էջմիածնի մատենադարանին։

Թերթում եմ ձեռագիրը, դժբախտաբար, հիշատակարան չունի, հնագրական


տվյալները 16 կամ 17-րդ դար են հուշում, սկզբի թերթերը ինչ-որ ոչ հմուտ մեկը ետ ու
առաջ է դասավորել ու կազմել։ Այս մատյանը նույնպես տեսել ու նկարագրել է Հ․
Ոսկյանը, բայց նրա նկարագրության մեջ մի փոքրիկ հիշատակագրություն կար, որ ես
այժմ չէի գտնում։ Երբ այդ մասին հարցրի տանտիրոջը, նա հանգիստ ժպտաց․ այդ
հիշատակագրությունը ձեռագրի պատռված վերջին թերթի վրա է եղել, որպեսզի
չկորչի ինքը այն տեղադրել է կենտրոնական թերթերի միջև․ չէ՞ որ այնտեղ իր
պապերի պապի անունն է արձանագրված՝ «Խոջա Դավիթ»։

Այս տարվա սկզբներին, երբ մի օր հանդիպեցի Էջմիածնի նորաստեղծ


ձեռագրատան վարիչ Նուպար Տեր-Միքայելյանին և հետաքրքրվեցի, թե ինչ
նորություններ կան, ասաց, որ նվեր է ստացվել «Թուխ Մանուկ» կոչվող մի
Ավետարան։

Դավիթ Մելիքյանը կատարել է իր և իր նախնիների ուխտը։

ԽՐԱԽՈՒՍԵԼԻ, ԲԱՅՑ ՎԻՃԵԼԻ

Հայկական օրացույց հրատարակելու Ռ․ Համբարձումյանի առաջարկությունը


ինքնին հետաքրքիր է, սակայն իր հիմքում արհեստական բնույթ ունի։ Առաջարկված
հայկական օրացույցը էկլեկտիկ է․ դրա հիմքում դրվում է ներկայիս օգտագործվող
Հուլյան տոմարը, իսկ ամիսների ընդունված անվանումները փոխարինվում են
հայկականով, ըստ որում առաջարկվում է հունվարը որպես տարվա առաջին ամիս
անվանել Նավասարդ, փետրվարը՝ Հոռի և այլն։ Այս վերջին կարգը ընդունելու համար


Հրապարակվել է «Գրքերի աշխարհ» ամսաթերթում, 1981, № 9, սեպտեմբերի 15, էջ 2։
145
Ռ․ Համբարձումյանը հենվում է Ջուղայեցու տոմարի վրա, որտեղ Նավասարդը
հունվարով է փոխարինված։ Բայց հայտնի է, որ Ջուղայեցու տոմարը լայն կիրառում
չի ունեցել․ հայոց տոմարում հիմնականում օգտագործված երեք թվականներից մեր
մատենագրության մեջ առավել տարածվածը հայոց մեծ թվականն է, որ համընկնում է
մեր թվարկության 552 թվականին, որտեղ Նավասարդ ամիսը սկսվում է հուլիսի 11-ից
և շարժական է։

Նոր առաջարկության նպատակը հուշանվերային ինքնատիպ օրացույց ունենալն է,


բայց առաջարկվող ձևը գիտական հիմնավորում չունի։

Եթե պետք է Հայաստան այցելող հյուրերին հայկական հին տոմարի հետ


ծանոթացնել, ապա ավելի նպատակահարմար է հրատարակել սովորական օրացույց՝
հայկական արվեստի նմուշների գունավոր վերատպություններով, ինչպես և
առանձին էջերի վրա հայկական տոմարների մասին հակիրճ ու պարզ
տեղեկություններով։

Օրացույցը առօրյա գործածական նպատակներ է հետապնդում։ Ամբողջ


աշխարհում ներկայումս մեծ ջանքեր են գործադրվում բոլոր ժողովուրդների համար
ստեղծել ընդունելի մի նոր տոմարական համակարգ։ Կարծում ենք
նպատակահարմար չէ մի նոր օրացույցով բարդացնել վաղուց արդեն հայերիս մեջ
քաղաքացիություն ստացած պարզ Հուլյան տոմարը։

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Հայ մշակույթի մասունքների հայրենադարձության շարժումը վերջին


տասնամյակներում անքակտելիորեն կապված է եղել նյույորքաբնակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԶԱՐՅԱՆԻ անվան հետ։ Վաղուց, շատ վաղուց էր նա լծվել մեր մշակութային
արժեքները կորստից փրկելու վեհ գործին։ Դեռևս 20-ական թվականներից Գարեգին
արք․ Հովսեփյանի հորդորանքով նա սկսել էր հավաքել մեծ եղեռնից հետո հայ
մշակույթի ի սփյուռս աշխարհի ցրված բեկորները, իսկ 30-ական թվականներից
ձեռնամուխ էր եղել դրանց հայրենադարձությանը։

Հ. Հազարյանը ծնվել է 1895 թ․ Կեսարիայում։ Սովորել է Կյումուշյան


վարժարանում։ Երիտասարդ տարիքում բախտ փնտրելով օտար հորիզոններում՝
հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր զբաղվել է մուշտակի
առևտրով։ Իր աշխատանքին զուգընթաց նա գործունյա մասնակցություն է ունեցել
ամերիկահայ հասարակական կյանքին՝ միշտ կողմնորոշված դեպի հայրենի երկիրը,
դեպի մեր նորոգ հայրենիքը, ոգեշնչվել է նրա հաջողություններով և աշխատել է իր
նպաստը բերել նրա վերելքին։ Երկար տարիներ Հազարյանը գլխավորել է
Կեսարիայի հայրենակցական միությունը և գործուն մասնակցություն է ունեցել
Սովետական Հայաստանում Նոր Կեսարիա ավանի հիմնադրմանը։ Չնայած իր

Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1981, № 12, մարտի 18, էջ 6։
146
առաջացած տարիքին՝ վերջին տասը տարում երկու անգամ, 1969 և 1975 թթ․ նա
այցելել է հայրենիք, վերջին անգամ՝ դստեր՝ Արթինայի հետ։

Հարություն Հազարյանի տունը Նյու Յորքում հայ արվեստի մի յուրատեսակ


թանգարան է։ Հայաստանից ԱՄՆ այցելած մտավորականներից շատերն են եղել նրա
հյուրընկալ հարկի տակ, ծանոթացել նրա հավաքած արժեքներին։ Հ․ Հազարյանը չի
բավարարվել արվեստի նմուշները հավաքելով․ տարիների ընթացքում նա շուրջ 60
ցուցահանդեսներ է կազմակերպել և ամերիկահայերին ու օտարներին ծանոթացրել է
հայ արվեստին։

Հ․ Հազարյանը իրավացիորեն հպարտանում էր Կուտինայի (Քյոթահիա)


հախճապակու իր հարուստ հավաքածուով, որը հավանաբար ամենամեծն է եղած
հավաքածուների մեջ։

Հազարյանի թանգարանը հարուստ է անվանի նկարիչների եզակի գործերով․


այստեղ դուք կհանդիպեք Հովհ․ Այվազովսկու, Վարդան Մախոխյանի, Թերլեմեզյանի,
Էդգար Շահինի, Արշիլ Գորկու, Սարգիս Խաչատուրյանի, Կ․ Ադամյանի, Զաքարյանի,
Գառզուի և շատ ուրիշների կտավներին։ Նա հավաքում էր նաև արևմտաեվրոպական
միջնադարյան նկարիչների կտավները։

Այս ամենով հանդերձ Հ․ Հազարյանի ուշադրության կենտրոնում հիմնականում


եղել են միջնադարյան ձեռագրերը։ Իր երկարամյա կյանքի ընթացքում նա կարողացել
է կորստից փրկել շուրջ հարյուր հայերեն, ինչպես նաև արևելյան երեք հարյուր
ձեռագրեր, որոնց մեծ մասը նա տրամադրել է Մաշտոցի անվան Մատենադարանին։
Այսօր հայ մշակույթի այս խոշորագույն ձեռագրական կենտրոնի ավանդատանը
«Հարություն Հազարյան» մակագրությամբ պահարաններում հատուկ խնամքով
պահվում են նրա նվիրաբերած 397 ձեռագրական հուշարձանները, որոնցից 300-ը
օտար լեզուներով են։

Հազարյանը հազվագյուտ իրեր է նվիրել նաև Էջմիածնի թանգարանին, որոնց մեջ


կան իտալական դպրոցին պատկանող 16-րդ դարի երեք պատկեր, սկիհի ծածկոց,
սաղավարտ ու խույր և այլն։ Երևանի պետական պատկերասրահին է նվիրել Վանո
Խոջաբեկյանի բազմաթիվ գծանկարներ, իսկ Եղիշե Չարենցի անվան գրականության
և արվեստի թանգարանին՝ հայ գրողների ու գրականագետների բազմաթիվ
նամակներ և այլ վավերագրեր։ Վերջերս էր, որ Մ. Սարյանի Երևանի տուն-
թանգարանին նա տրամադրեց մեծանուն նկարչի կորած համարված կտավներից
մեկը։

Այս նվիրատվությունները հայրենի թանգարաններին պատահական բնույթ չեն


կրել․ Հարություն Հազարյանը համոզված էր, որ ի վերջո աշխարհով մեկ ցրված հայ
մշակույթի արժեքների վերջնական հավաքատեղին մայր հայրենիքն է, որտեղ
ստեղծված են բոլոր պայմանները դրանց ապահով ու անխաթար պահպանության,
ինչպես և ուսումնասիրության համար։ Այս կապակցությամբ արժե հիշել այն խոսքը,
որ նա ասել է իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ։

147
«Ինծի միշտ կը հարցնեն․ – Ինչո՞ւ, ինչո՞ւ այսչափ զոհողություն։

Բայց ես հայ եմ և հպարտ կը զգամ թիվով փոքր, իսկ մշակույթով բարձր ազգի մը
զավակ ըլլալուս։

Առաջին պատերազմեն վերջ մեր ստեղծագործ ժողովուրդի հաճախ


տանջանքներու մեջ հղացած և արյունով ու արցունքով շաղախված մշակույթի
աննման գանձերը՝ ձեռագիրներ եւ այլ թանգարանային կտորներ, ցրված ի սփյուռս
աշխարհի, իբրև առևտուրի ապրանք վաճառքի էին հանված։ Չէ եղած որևէ
կազմակերպություն կամ մարմին, հոս թե Եվրոպա՝ այս որբերը հավաքելու և փրկելու
օտարացումէ և փճացումէ։

Ինծի համար հնար չէ այս արվեստի գործերու քովեն անցնիլ անտարբեր առանց
խանդավառվելու և հուզվելու։ Ջանացեր ենք զանոնք պաշտպանել մեր տաքուկ մեկ
անկյունը և մեր չնչին կարողությամբ աշխատեր ենք, որքան որ կարելի է, փրկել
զանոնք կորուստե։ Ցավս այն է, որ ասկե ավելի չեմ կրցած հավաքել…

Հայ ժողովրդի հոգեւոր մշակույթի խոշորագույն գանձարանը Մաշտոցի անվան


Մատենադարանն է… Հայրենիքեն դուրս հայկական ձեռագիրները և այլ
թանգարանային իրերը ո՛ր թանգարանին մեջ, ո՛ր հաստատության և անհատի մոտ
ալ գտնվին, ես կը նկատեմ հայերուս համար ի վերջո կորսված, մինչև որ անոնք
վերադառնան հայրենիք, զանոնք ստեղծող ժողովրդի ծոցը»։

Այսօր, երբ հոգով ու սրտով վաստակած մեր բարեկամ Հարություն Հազարյանը


հրաժեշտ է տվել կյանքին, գլուխ խոնարհելով նրա՝ հայրենասեր մարդու հիշատակի
առջև, ուզում ես հավատալ, որ դեռևս երկար պիտի շարունակվեն հազարյանական
ավանդները, և մասունք առ մասունք հայրենիք պիտի վերադառնան մեր հոգևոր ու
նյութական մշակույթի արժեքները։

ՆՈՐ ԷՋԵՐ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԿՅԱՆՔԻՑ

130 տարվա պատմություն ունի սայաթնովագիտությունը։ Այս ընթացքում


հայտնաբերված են մեծ երգչի միայն երկու ինքնագիր մատյան․ առաջինը նրա
խազերի հայտնի տետրակն է՝ Դավթարը, որի հիման վրա Գ․ Ախվերդյանը 1852
թվականին առաջին անգամ հրապարակել է Սայաթ Նովայի հայերեն երգերը,
երկրորդը՝ 1766 թվականին Զաքաթալայի շրջանի Կախո քարվանսարայում նրա
ընդօրինակած գրչագիրն է, որը 1906 թվականին Թավրիզում տեսել ու նկարագրել է
պրոֆ․ Հրաչյա Աճառյանը և ներկայումս պահվում է Մաշտոցի անվան
Մատենադարանում, 4270 թվահամարի ներքո։

Սայաթ-Նովայի ընդօրինակած մի երրորդ մատյան, երջանիկ


պատահականությամբ, օրերս բերվեց Մատենադարան։ Այս ձեռագիրը գիտական մեծ

Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1981, № 27, փետրվարի 1, էջ 4։
148
արժեք է ներկայացնում, որովհետև նոր լույս է սփռում երգչի կյանքի մի
ժամանակաշրջանի վրա, որը բանասերների կարծիքով նրա կենսագրության
«ամենամութ էջերն» են կազմում։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ Սայաթ-Նովան
վտարվում է պալատից և հոգևորական ձեռնադրվում։ Դեռևս 1852 թ․ Գ․ Ախվերդյանը
գրել է․ «Սայաթ-Նովու կրոնավորելու տարին ոչ ով չէ իմանում։ Դժվար թե նա մտած
ըլի վանքն իր կնոջ մահից (իմա՝ 1768 թ․ – Բ․ Չ․) առաջ, միայն շատ կարելի է, որ մէ
քանի տարի իր կնոջ մահիցն էլ առաջ հրաժարած ըլի խաղ ասելուցն, էնդուր որ
Դավթարում չէ պատահում 1759-ից հետո հանած խաղ»։

Հետագայում անվանի շատ բանասերներ զբաղվեցին Սայաթ-Նովայի կյանքի ու


ստեղծագործության ուսումնասիրությամբ և նրա աշուղական ու կրոնական
գործունեության վերաբերյալ շրջանառության մեջ դրեցին նորանոր փաստեր,
սակայն, ինչպես գրում է սայաթնովագետ Մ․ Հասրաթյանը, նրա կենսագրության
չլուսաբանված կարևորագույն էջերը մնացին 1759 թ․ վերջերից մինչև 1762-63
թվականները։

Նորահայտ ձեռագիրը, որի բովանդակությունը Գրիգոր Նարեկացու


«Ողբերգության մատյանն» է, ընդօրինակված է հայոց ՌՄԺ թվականին (1760 սեպ․ –
1761 սեպ․) իր իսկ Սայաթ-Նովայի ձեռքով, Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի
(Անզալի) նավահանգստի հայկական եկեղեցում։

Բնագրի առանձին էջերի վրա կան փոքրիկ հիշատակագրություններ, իսկ վերջում


պահպանված է Սայաթ-Նովայի թողած հետևյալ հիշատակարանը․

Գրեցաւ ի Գիլան Անզալի եկեղեցին, թվին ՌՄԺ (1210+551=1761)։ Ով ընթերցող,


յիշեայ գծող Սըտեփանոս վարդապետս, որ Սայեադ Նովայ ասին, և հայր իմ
մա[հ]տիսի Կարապետ և դուք յիշեալ լինիք։ Առաջնորդութեան Հախպատ Զաքարիա
վթ Թիփլիզցի։

10x17 սմ չափսի կաշեկազմ ձեռագիրն ունի 336 թերթ, գրված է տպագիր հիշեցնող
բոլորագիր ձեռագրով և սովորական արագագիր բոլորագրով։

Ստորև տալով նոր տվյալներից բխող մեր առաջին եզրակացությունները,


համոզված ենք, որ առաջիկայում մեր բանասերները, հիմք ընդունելով նորահայտ
ձեռագրի հավաստի հաղորդումները, կվերանայեն և կճշգրտեն մեծ երգչի
կենսագրության հաճախ միայն կռահումների վրա կառուցված ու «մշուշի մեջ»
մնացած առանձին ժամանակահատվածները։

1․ Սայաթ-Նովան հայոց ՌՄԺ (1760/61) թվականը կրող իր ընդօրինակած ձեռագրի


որոշ էջերում իրեն անվանում է Տեր Ստեփանոս քահանա, իսկ ձեռագիրը
ավարտելիս՝ վարդապետ։ Նշանակում է 1761 թվականից մեկ երկու տարի առաջ նա
քահանա է ձեռնադրվել և իր բանաստեղծական շնորհքի, գրչության արվեստով
զբաղվելու, թերևս նաև լավ քարոզիչ լինելու համար, վարդապետ է կոչվել։

Այստեղ վարդապետ կոչման տակ չպետք է նկատի ունենալ ամուրի ու


վարդապետական գավազան կրող հոգևորականի, որովհետև, ինչպես հաստատում է
149
Բ․ Կյուլեսերյանը, միջնադարում ընդունված էր կանամբի (ամուսնացած)
արժանավոր եկեղեցականներին ևս վարդապետ անվանել։ Չի բացառվում, որ
Սայաթ-Նովայի ժամանակ ևս այդ կարգը գոյություն ունեցած լինի, որովհետև անգամ
շատ ավելի ուշ ժամանակներում, մինչև 20-րդ դարի սկիզբները վարդապետ բառը
գործածվում էր նաև «աբեղա կամ վանական բառերի նշանակությամբ» (Վ․
Բաստամյանց)։

Աշուղությունը թողնելուց հետո Սայաթ-Նովայի հոգևորական լինելու փաստը իր


ժառանգների հիշողություններում պահպանված է եղել մինչև անցյալ դարի կեսերը։

Իր հոգևորական լինելու մասին Սայաթ-Նովան ակնարկել է վրացերեն խաղերից


մեկում՝ «Իմ խիղճ գլուխ, քիզիդ էս ինչ պատահից» (1963 թ․ հրատ․, Վ-32)։
Հավանաբար կրոնավորի իր նոր վիճակից դժգոհ լինելու հանգամանքն է թելադրել
նրան հորինել այդ խաղը, որտեղ նա ասում է (բերում ենք բառացի թարգմանությունը)

Աշխարհական էի՝ քահանա դառնալն ինչիս էր։

Մ․ Հասրաթյանը 1959-ին այս խաղի հորինումը թվագրել է 1761-63 թթ․, իսկ 1963-
ին, երբ Սայաթ-Նովայի վարդապետ դառնալու ժամանակը փոխադրել է ավելի ուշ,
երգի հորինումը դրել է 1775-1777 թթ․։ Հիշված խաղի ոգուց և տրամադրությունից
զգացվում է, որ երգիչը պետք է այն ստեղծած լինի հոգեկան ծանր ապրումների
ժամանակ, երբ «թագավորի կամքով» մեջլիս կանչվող «գոված-անվանի» աշուղը
կաշկանդվել է «սև քուրձով»։ Իսկ այսպիսի տրամադրության մեջ Սայաթ-Նովան
կարող էր լինել հոգևորական դառնալու սկզբնական շրջանում և ոչ թե դրանից 10-15
տարի հետո, երբ նա արդեն վաղուց պետք է հաշտված լիներ իր վիճակին։ Կարծում
ենք խնդրո առարկա խաղը պետք է գրված լինի 1759-61 թվականների ընթացքում։

2․ 1963 թ․ հրատարակված Սայաթ-Նովայի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն


խաղերի ժողովածուի» առաջաբանում Մ․ Հասրաթյանը երգչի այս շրջանի
կենսագրության վերաբերյալ մի քանի հարցեր է դնում․ եթե Սայաթ-Նովան «մինչև
1762-65 թվականները մնացել է պալատում, ո՞ւր է նրա կյանքի բանաստեղծական
վկայությունը, ո՞ւր են այդ տարիներին գրած խաղերը… Եթե վտարվել է պալատից
1759 թ․ կեսերին (որին համամիտ ենք), մնացե՞լ է մայրաքաղաքում 3-4 տարի, թե
հեռացել կամ հեռացվել, և ինչո՞վ է զբաղվել»։ «Առայժմ, – շարունակում է Մ․
Հասրաթյանը, – ամենահավանականն այն է, որ պալատից վտարվել է ավելի վաղ,
քան 1762-64 թթ․…, այդ տարիներին մնացել է Թիֆլիսում հալածական վիճակում»։

Նորահայտ վկայությունները հաստատում են Մ․ Հասրաթյանի կռահումը, որ


Սայաթ-Նովան 1762-64 թթ․ առաջ է պալատից հեռացվել, որովհետև, ըստ վերոհիշյալ
հիշատակարանի 1761 թ․նա արդեն հոգևորական է և ապրում է Պարսկաստանում։

Ելնելով այս փաստերից պետք է սրբագրել այն տեսակետը, թե Սայաթ-Նովան այդ


տարիներին ապրել է Թիֆլիսում կամ Կախո ավանում։ Սայաթ-Նովան կարող էր

150
Վրաստանի որևէ վայրում (այդ թվում և Կախո ավանում) ապրած լինել 1762-1766
թվականներին և ոչ դրանից առաջ, որովհետև 1761 թ․ նա Պարսկաստանում էր։

3․ Մինչև այժմ ենթադրություններ են եղել, որ Սայաթ-Նովան երիտասարդական


տարիներին ճանապարհորդությամբ եղել է Պարսկաստանում, Հնդկաստանում և
այլուր։ Այս նոր մատյանից որոշակիորեն տեղեկանում ենք, որ 1760/61 թթ․ նա եղել է
Կասպից ծովի Էնզելի նավահանգստում։ Բայց թե ի՛նչ հանգամանքներում է նա այս
քաղաքն ընկել, առայժմ հայտնի չէ։ Պարզ է, որ հայրենի երկրից հեռու, այդ օտար
միջավայրում երգիչը պետք է իրեն մենակ զգար, հոգեկան ծանր վիճակում լիներ,
«սըքվուր» լիներ, ինչպես ակնարկում է հավանաբար այդ ժամանակ իսկ Հերակլ
թագավորին ուղղած իր ոտանավոր-աղերսագրում (Վ - 31)։

Ե՛կ, մի՛ վիթի իմ արունըս թասերով,

Թանգ առած իմ քու ահագին ծախսերով,

Մոդըտ գու քամ իրանական ծեսերով,

Դուն ինձ պահիր ատլասով ու խասերով,

Սիվ կաբայում սըքվուրութին չիմ ուզում։

Արդյո՞ք «իրանական ծեսեր» արտահայտությունը չի հուշում խաղը գրելու


ժամանակ Իրանում նրա գտնվելը։

Թվում է, որ այս և այլ ոտանավոր-աղերսագրերին (դրանցից է նաև «Արթար դատէ,


չէ՞ վուր թաքավուր իս դուն» - Վ-30) ընդառաջել է Հերակլը և Սայաթ-Նովային թույլ է
տվել վերադառնալ Վրաստան և հաստատվել մայրաքաղաքից հեռու՝ թերևս
Զաքաթալայի շրջանի Կախո ավանում, որտեղ և 1766 թվականին ընդօրինակել է
ներկայումս Մատենադարանում պահվող № 4270 ձեռագիրը։

Այստեղից էլ ճշգրտվում է նաև այս երկու խաղերի (Վ–30, Վ-31) գրելու մոտավոր
ժամանակը՝ 1759-61 թվականներ։

4․ Ցարդ բանասիրությանը հայտնի էր 1766 թ․ Կախո քարվանսարայում Սայաթ-


Նովայի ընդօրինակած ձեռագիրը։ Նորահայտ մատյանը որոշակի կռվաններ է տալիս
պնդելու, որ աշուղությունը թողնելուց և կրոնավորի սքեմ հագնելուց հետո երգիչը
նվիրվել է գրչության գործին։

Այն իրողությունը, որ Սայաթ-Նովան կրոնական դառնալուց անմիջապես հետո


սկսում է ընդօրինակել Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը» ցույց է տալիս,
որ երգիչը իր հոգեկան խռովքը աշխատել է մեղմել նորից բանաստեղծության մեջ, այս
անգամ արդեն ընթերցելով ու ընդօրինակելով իրեն հոգեհարազատ նույնպիսի մի
խռովահույզ բանաստեղծի ստեղծագործությունը, որպիսին Գրիգոր Նարեկացին է։

5․ Գրականության մեջ կասկածներ են եղել, որ Սայաթ-Նովան կրկնակի


ամուսնություն է ունեցել․ առաջին անգամ իբր մինչ 1747-48 թթ․ և երկրորդ անգամ՝ 60-

151
ական թվականներին․ երկրորդ կնոջ անունը իբր Մարմար է եղել, որ մահացել է 1768
թվականին։

Սայաթ-Նովայի առաջին ամուսնության վարկածն ինչ-որ չափով ընդունելի էր


մինչև այն ժամանակ, երբ նրա ծնունդը դնում էին 1712, 1713 կամ 1717 թվականներին,
սակայն, երբ հաստատված է երգչի ծննդյան ճշգրիտ թիվը՝ 1722, և որ, ըստ նոր
ձեռագրի նա 60-ական թվականներին արդեն քահանա էր, հավանական է դառնում
ենթադրել, որ Սայաթ-Նովան մինչև այդ ամուրի է եղել և ամուսնացել է կամ այդ
թվականի վերջերին և կամ 1761-ի սկզբներին՝ 38-39 տարեկան հասակում։

Մինչ 1760-ական թվականները Սայաթ-Նովայի ամուրի լինելու մասին որոշակի


ակնարկ է նաև վերը հիշված վրացերեն «Արթար դատե, չէ՞ որ թաքավուր իս դուն» (Վ–
30) ոտանավորի հետևյալ տողը․ «Ոչ կողակից ունեմ, ոչ էլ խնամի»։ Իսկ այս
ոտանավորը, ինչպես տեսանք, պետք է հորինված լինի 1759-61 թվականներին։

Բերված փաստերը, այսպիսով, հնարավորություն են տալիս վերականգնելու մեծ


երգչի կյանքի 1759-61 թվականների՝ «ամենամութ էջերի», հետևյալ տարեգրությունը․

1759-61 թթ․ Սայաթ-Նովան ձեռնադրվում է քահանա։

1761 թ․ Սայաթ-Նովան Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի նավահանգստի


հայոց եկեղեցում է։

1761 թ․ Սայաթ-Նովան Էնզելի քաղաքում ընդօրինակում է Գրիգոր Նարեկացու


«Ողբերգության մատյանը»։

1759-61 թթ․ Սայաթ-Նովան վրացերեն երեք ոտանավոր-աղերսագրեր (Վ– 30, 31,


32) է գրում վրաց Հերակլ թագավորին։

1759-61 թթ․ Սայաթ-Նովան ամուսնանում է լոռեցի Մարմարի հետ։

1759-66 թթ․ Սայաթ-Նովան զբաղվում է նաև գրչությամբ։

Սայաթ-Նովայի ընդօրինակած նորահայտ ձեռագիրը Մատենադարանում


գրանցվել է 10838 թվահամարի ներքո։

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, հ․ 8, 1982

«ՇԱՀՆԱՄԵ» («Գիրք թագավորաց»), իրան․ ժողովուրդների առասպելական ու


վիպական զրույցների և պատմ․ ժամանակագրությունների ժողովածուներ, որոնք
կազմվել են III-VI դդ․՝ Սասանյան դինաստիայի իշխանության ժամանակաշրջանում։
Վերջին ամբողջական ճշգրտված պահլավերեն (միջին պարսկ․) բնագիրը, որ
ընդգրկում է Քայումարսից (իրան․ դիցաբանության մեջ առաջին մարդը և տիրակալը)
մինչև Խոսրով Փարվիզի (Ապրուեզի) ժամանակները, կազմվել է Հազկերտ III-ի (632-
651) օրոք։ Պահլավերենում այս ժողովածուները կոչվել են «Խոդայ-Նամե» («Խվաթայ-

152
նամակ»)։ VIII-IX դդ․ «Շ․»-ները թարգմանվել են արաբերեն. հայտնի է 9
թարգմանություն։ Պահլավերեն բնագրից և արաբ․ թարգմանություններից աննշան
բեկորներ են պահպանվել։

957-ին «Խուդայ-Նամե»-ի, միջին պարսկ․ այլ ստեղծագործությունների և դրանց


արաբ․ թարգմանությունների հիման վրա կազմվել է «Շ․»-ի պարսկ․ (դարի), այսպես
կոչված, Աբու-Մանսուրյան արձակ տարբերակը, որ չափածոյի են վերածել
բանաստեղծներ Մասուդի Մարվազին (պահպանվել է միայն երեք բեյթ), Դաքիքին
(Դաղիղի, պահպանվել է 988 բեյթ) և Ֆիրդուսին, որի 55 հազար բեյթից բաղկացած
դյուցազներգությունն ավարտվել է 1010-1011-ին։

Իրան․ առասպելական ու վիպական զրույցների որոշ արձագանքներ գրի են


առնված հայ մատենագրության վաղ հուշարձաններում․ Արտաշիր Պապականի
վեպի հայկ․ պատումը շարադրել է Ագաթանգեղոսը (պահպանվել է նրա
պատմության հուն․ թարգմանության Լավրենտյան տարբերակում), Ռոստոմի,
Բյուրասպի Աժդահակի և Հրուդենի առասպելի մասին պատմել է Մովսես
Խորենացին, իրան․ հավատալիքների մասին արժեքավոր հաղորդումներ ունի Եզնիկ
Կողբացին, Խոսրով և Շիրինի առասպելը հիշատակել է Սեբեոսը, Ռոստամի,
Սպանդիարի և Աժդահակի վիպական զրույցներից հատվածներ է արձանագրել
Գրիգոր Մագիստրոսը։

Հայ գրականության մեջ չափածո «Շ․»-ի մասին առաջին անգամ հիշատակել է


Կոստանդին Երզնկացին և դրա մոթաքարեբ չափով մի ոտանավոր է գրել։ XVIII դ․
սկսած արդեն Ֆիրդուսու «Շ․»-ի մասին հիշատակություններ կան հայ
արևելագիտական ու գեղարվեստական գրականության մեջ։

Գրկ․ Աբեղյան Մ․, «Շահնամա»-ի ոտանավորի չափը հայ բանաստեղծության մեջ,


տես «Ֆիրդուսի» ժող-ում, Ե․, 1934, էջ 117-128։ Չուգասզյան Բ․, Հայ-իրանական
գրական առնչություններ (5-18-րդ դդ․), Ե․, 1963։ Розен В., К вопросу об арабских
переводах Худай-Намэ, в кн.: Восточные заметки, Сб., СПБ, 1895; Browne Ed., A Literary
History of Persia, v. 1, L., 1902.

ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔՈՎ, ԱԿՆԱԾԱՆՔՈՎ…

Հայրենական պատերազմի ծանր տարիներին են սկսվել և ավարտվել Մաշտոցյան


մատենադարանի ներկա շենքի նախագծումները։ Սովետական մարդիկ, վստահ
իրենց հաղթանակի նկատմամբ, անգամ պատերազմի գերլարված պայմաններում
չէին մոռանում վաղվա խաղաղ օրերի խնդիրները, որոնց մեջ ուրույն տեղ էր
հատկացվում հայ ժողովրդի անցյալի գրավոր հուշարձանների՝ հին ձեռագրերի ու
փաստաթղթերի անվտանգ պահպանությանը, նրանց երկարակեցության

Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1982։
153
ապահովմանն ու ուսումնասիրությանը։ Այդ իսկ նպատակով ճարտարապետ Մարկ
Գրիգորյանին հանձնարարվում է սկսել Մատենադարանի համար հատուկ նոր շենքի
նախագծումը։ Անվանի ճարտարապետը մեծ ոգևորությամբ է ձեռնամուխ լինում իրեն
վստահված պատասխանատու աշխատանքին և արդեն 1944 թվականի վերջերին
ավարտում է այն։

Եվ ահա բացվում է 1945 թ․ հաղթական տարին․ սովետահայ գրողների միության


օրգան «Գրական թերթը» նոր տարվա իր առաջին իսկ համարում, կարծեք որպես
Ամանորի նվեր, հրապարակում է մեր հինավուրց մշակութային օջախի նոր շենքի
նախագծումներն ավարտելու մասին ճարտարապետ Մ․ Գրիգորյանի հաղորդումը։
Հոդվածում մանրամասն նկարագրվում են շենքի արտաքին ու ներքին
ճարտարապետական առանձնահատկությունները, ձեռագրերի պահպանության
համար համաշխարհային փորձի օգտագործումով նախատեսված գրապահոցները,
ցուցադրական սրահները, ընթերցասրահները։

Քաջ գիտակցելով հին ձեռագրերի պահպանության համար անհրաժեշտ


պայմանների ապահովման խնդիրները, Մ․ Գրիգորյանը գրում է․ «Դրանցից
ամենակարևորն այն է, որ պահեստարանում հաստատվի անփոփոխ ջերմաստիճանի
և խոնավության առավել նպաստավոր ռեժիմ»։ Իսկ այս պայմանը կապված է նաև
մաքրության ապահովման հետ, որը ձեռագրերը պահպանում է միջատներից,
բորբոսից և սնկային հիվանդություններից։ «Պակաս կարևոր չէ, – ավելացնում է
ճարտարապետը, – ձեռագիրը պահպանել նաև փոշու թափանցումից, հրդեհից և այլն։
Ժամանակակից շատ մասնագետների տեսակետով պահեստարանում պետք է
խստագույն կերպով բացառվեն ցերեկվա լույսը, մանավանդ ճառագայթները»։

Եվ ահա շուտով Երևանի գեղատեսիլ բարձունքներից մեկի վրա սկսվեց


Մատենադարանի շենքի կառուցումը։ Շինարարությունը կատարվում էր
ետպատերազմյան տարիների դժվարին պայմաններում։ 1957 թ․ ավարտվեցին շենքի
կառուցման աշխատանքները․ Մատենադարանի գանձերը Մյասնիկյանի անվան
հանրային գրադարանի ժամանակավոր հանգրվանից փոխադրվեցին նոր շենք։ Նոր
պայմաններն ու աշխատանքային լայն հնարավորությունները նոր խնդիրներ էին
թելադրում, ուստի և Հայաստանի կառավարության հատուկ որոշումով հայերեն
ձեռագրերի այս խոշորագույն հավաքածուի հիման վրա ստեղծվում է, իր տեսակի մեջ
աշխարհում առաջին, հին ձեռագրերի գիտահետազոտական մի ինստիտուտ, որը
1962 թ․ անվանվում է Մեսրոպ Մաշտոցի անվամբ։

Հայ մշակույթի մասունքների ճակատագրով, դրանց պահպանության խնդիրներով


դեռևս 19-րդ դարի սկզբներից մտահոգվել են հայ մտավորականության շատ
ներկայացուցիչներ։ Ներսես Աշտարակեցին, Հովհ․ Շահխաթունյանը, Մեսրոպ Տեր-
Մովսիսյանը, Հրանտ Ասատուրը, Արշակ Չոպանյանը, Գարեգին Հովսեփյանը և շատ
ուրիշներ խոսքով ու գրչով, իրենց ողջ գործունեությամբ ջանացել են հայ
հասարակությանը համոզել՝ ունենալու գիտական այնպիսի հաստատություններ,
որոնք ի վիճակի լինեին ժամանակի կործանիչ ճիրաններից փրկելու մեր արժեքները։

154
Հայտնի է, որ դարերի ընթացքում աննպաստ քաղաքական պայմանների ու
կուլտուրական հետամնացության հետևանքով ոչնչացել են մեր հոգևոր մշակույթի
անթիվ ու անհամար կոթողներ։

1892 թ․ սրտի անհուն կսկիծով է այդ մասին հիշատակել անվանի գրականագետ


Հրանտ Ասատուրը Պոլսի «Մասիս» հանդեսում։ «Վանքերուն ուրիշ մեկ
հարստությունը կը կազմեն ձեռագիր մատյանները, եկեղեցական զգեստներն ու
անոթները, որք հետզհետե կը պակսին, կը ցրվին։ Այդ ձեռագիրներեն մեծ մասը
միաբաններու անհոգութենեն շահադետներու ձեռք անցած և Եվրոպա տարված
ծախված են, շատեր հողին տակ թաղված, արկղներու մեջ խոնավ տեղեր պահված,
փտած, անընթեռնելի վիճակի հասած են և կան այլ, որք փոշի կդառնան պրպտող
ձեռքին տակ»։

Այս երևույթները դեռևս գոյություն ունեն ի սփյուռս աշխարհի ցրված հայկական


շատ կենտրոններում, առանձին անձանց հավաքածուներում։

Այսօր մեզ մոտ, հայրենիքում շատ բան է փոխված, հայաստանյան բոլոր խոշոր
գրադարանները և արխիվային հաստատություններն ապահովված են գրքերի ու
փաստաթղթերի պահպանության համար անհրաժեշտ շենքերով, որոնք ունեն հզոր
օդափոխության սարքեր, կլիմայական անհրաժեշտ մթնոլորտ ապահովող
մեքենաներ։ Մաշտոցի անվան մատենադարանը նույնպես ունի ժամանակակից
սարքավորումներ, ձեռագրերի ախտահանության, բուժման, վերանորոգման
արհեստանոցներ։ Յուրաքանչյուր ձեռագիր ու փաստաթուղթ Մատենադարանում
գտնվում է հատուկ խնամքի ու հոգատարության ներքո․ գրապահոց մուտք գործող
յուրաքանչյուր ձեռագիր նախապես ախտահանության ենթարկվելուց հետո է տեղ
գրավում գրապահարանում։

Մատենադարանի ձեռագրերի վերականգնման արհեստանոցի աշխատակիցների


վարպետության հռչակը դուրս է եկել հանրապետության սահմաններից, և ամեն
տարի Սովետական Միության տարբեր հանրապետություններից Երևան են գալիս
գրքի վերականգնման մասնագետներ՝ Մատենադարանում այս ուղղությամբ տարվող
աշխատանքներին ծանոթանալու, հայ վարպետների փորձն ուսումնասիրելու համար։
Նրանք խոր ակնածանքով են գնում Մատենադարանից՝ իրենց հետ տանելով գրքի
նկատմամբ հայ մասնագետների տածած մեծ սերը, հոգատարությունը, նրանց բարի
անունը։

1945 թ․ հետո հայկական ձեռագրերի թիվը Մատենադարանում ավելացել է 3000


միավորով, իսկ մասնագիտական գրքերինը՝ հազարներով։ Ձեռագրերից շատերը տեղ
են հասնում չափազանց անմխիթար վիճակում․ պատառոտված, քայքայված,
թերթահան․ յուրաքանչյուր ձեռագրի յուրաքանչյուր թերթ մաքրվում, ախտահանվում,
բուժվում ու վերականգնվում է և նոր կյանք ստացած դրվում հայագետների
տրամադրության ներքո, որոնց քրտնաջան աշխատանքով հյուսվում են մեր
ժողովրդի, նրա գրականության, լեզվի ու գիտության պատմությունը, բացահայտվում
են նրա բազում մութ էջերը։

155
Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման
մասին Սովետական Միության Գերագույն սովետի 1977 թ․ ընդունած օրենքը նոր
հնարավորություններ է ընձեռել մեր հարստությունների պահպանության խնդիրներն
ավելի լայն ծավալներով մշակելու համար․ այսօր ոչ միայն ուշադրության ու
հոգատարության առարկա են թանգարաններում ու մատենադարաններում պահվող
արժեքները, այլև մասնավոր անձանց մոտ գտնվող մշակութային մասունքները։
Անհոգության ու կորստից փրկելու համար դրանք հաշվառման են վերցվում և
խնամվում են պետական միջոցներով, բացատրական լայն աշխատանք է տարվում
մամուլում ու հեռուստատեսությամբ։

Սովետական Հայաստանում մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող


ուշադրությունը, պետական հոգատարությունը ոգևորում են հայրենի երկրում և
սփյուռքում ապրող շատ մարդկանց, որոնք սիրով հին ձեռագրեր, հնատիպ գրքեր,
ազգագրական իրեր, հին դրամներ և այլ թանգարանային ցուցանմուշներ են նվիրում
հայրենիքին, վստահ, որ այդ բոլորը պիտի պահպանվեն արտակարգ խնամքով և
այսօր կամ վաղը գիտական հետազոտության առարկա պիտի դառնան։

Մաշտոցի անվան Մատենադարանում տարեցտարի ավելացող ձեռագիր


մատյանների ու փաստաթղթերի պահպանությունը է՛լ ավելի հուսալի դարձնելու և
գրապահոցները նորագույն սարքավորումներով զինելու նպատակով, ճարտարապետ
Մարկ Գրիգորյանի նախագծումով, Մատենադարանին հարող սարալանջի տակ
սկսվել է ստորերկրյա նոր պահոցների ու ընթերցասրահի շինարարությունը։

Հայտնի է, որ արտասահմանից և Սովետական Միության տարբեր վայրերից


Հայաստան այցելող հազարավոր հյուրեր ու զբոսաշրջիկներ ցանկանում են
ծանոթանալ համաշխարհային մշակույթի այս կենտրոնում պահվող ձեռագիր
հուշարձաններին, սակայն ներկա ցուցասրահի հնարավորությունները
սահմանափակ են․ այցելուների մեծ հոսքի համեմատությամբ դահլիճը փոքր է, և
ցուցանմուշները շատ չեն։ Ելնելով այս հանգամանքից, կառավարության
հանձնարարությամբ, գործող երկու ընդարձակ ընթերցասրահները պիտի վերածվեն
ցուցասրահների, իսկ ձեռագրեր հետազոտողների աշխատանքային պայմանները
բարելավելու նպատակով պիտի կառուցվի նոր, հարմարավետ գիտական
մասնաշենք։

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ

(Ասատուր Մնացականյանի ծննդյան 70-ամյակի առթիվ)

Երբ նա ոտք դրեց հայոց հոգևոր մշակույթի գանձարանը, երիտասարդ էր, լի


ստեղծագործելու եռանդով ու ավյունով։ Այստեղ նա բախտ ունեցավ կողք-կողքի

Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1982, № 162, հուլիսի 13, էջ 4։
156
նստելու հայագիտության կենդանի դասականներ Հակոբ Մանանդյանի, Մանուկ
Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի հետ, ըմբոշխնելու նրանց ներկայությունը,
ծանոթանալու նրանց ավանդներին, իսկ հետո՝ նաև շարունակելու նրանց գործը։

Այսօր, ավելի քան քառասուն տարի անց, որպես սրբազան պարտականություն,


ամեն օր վաղ առավոտյան, անշտապ քայլերով նա բարձրանում է Մատենադարանի
աստիճաններով, բարի ժպիտով ողջունում հին ու նոր գործընկերներին, ծանոթներին
ու բարեկամներին, այնուհետև փոքր-ինչ ճեմում հայոց մեծերի հուշարձաններով
շրջափակված հրապարակում, մի քանի անգամ դառնում նայում ձյունապատ
Արարատների պաստառի վրա գծագրվող քաղաքամայր Երևանի
համայնապատկերին և, կարծեք ոգեշնչված այդ բոլորով, քայլերն ուղղում դեպի իր
աշխատատեղը և ընկղմվում պրպտումների ու հետազոտությունների մեջ։

Ասատուր Մնացականյանը անհանգիստ բանասեր է․ նրան բառացիորեն հուզում


են մեր պատմության, գրականության ու արվեստի բոլոր հարցերը՝ սկսած հին
ժամանակներից մինչև մեր օրերը։ Նա սկզբունքային գիտնական է, համարձակ ու
շիտակ, իսկ դավանանքը մեր դարավոր մշակույթի շահերի պաշտպանությունն է։

Միջնադարյան հայ տաղերգուների ստեղծագործությունների ու կյանքի


ուսումնասիրությամբ սկսվեցին նրա բանասիրական աշխատանքները․
պատահական չէր բանաստեղծությանը տված նրա նախապատվությունը, չէ՞ որ մինչ
այդ Ասատուր Շեմս մականունով նա գողտրիկ բանաստեղծություններ էր
հրապարակում գրական մամուլում։

Վրա հասավ Հայրենական մեծ պատերազմը և բանաստեղծ-բանասերը մեկնեց


ռազմաճակատ։ Պատերազմի առաջին օրերից մինչև ավարտը նա անցավ մեծ
փորձությունների միջով և իր զինվորական պարտքն ավարտեց՝ մասնակցելով
Բուդապեշտի ազատագրմանը։

Վերադառնալով տուն, նա անմիջապես անցավ իր նախասիրություններին․ շատ


ժամանակ էր «կորցրել», պետք էր աշխատել գիշեր ու ցերեկ։ Մատենադարանի մի
խումբ աշխատակիցների հետ լծվեց հայերեն ձեռագրերի նկարագրման ու
քարտագրման դժվարին ու շնորհակալ աշխատանքին։ Նրան բաժին ընկավ հայ
միջնադարյան բանաստեղծության ու գեղարվեստական արձակի ուղեցույցների
նախապատրաստումը։ Եվ այսօր, յուրաքանչյուր բանասեր, պատմաբան կամ այլ
բնագավառի մասնագետ, երբ ցանկանում է օգտվել Մատենադարանի
հարստություններից, անպայման դիմում է այդ ուղեցույցներին՝ հոգու խորքում
շնորհակալության խոսք ասելով այն անձանց, որոնք իրենց ուժն ու գիտելիքները
ներդրել են դրանց ստեղծման գործում։

Ա․ Մնացականյանը, ձեռագրերի մասնագիտական աշխատանքներին զուգահեռ,


զբաղվում է նաև միջնադարյան տաղերգուներով՝ հրապարակելով նրանց անտիպ
որոշ ստեղծագործությունները․ Հովհաննես Թլկուրանցուն հետևում են Ֆրիկն ու
Սայաթ-Նովան, Շամչի Մելքոնը, Հռիփսիմե Ագուլեցին և ուրիշներ։

157
1951թ․ Ա․ Մնացականյանը (հեղինակակից Շ․ Նազարյան) լույս ընծայեց Նաղաշ
Հովնաթանի բանաստեղծությունների քննական բնագրերը։ Այս հրատարակությամբ
փաստորեն սկզբնավորվեց հայ միջնադարյան տաղերգության համակողմանի
ուսումնասիրության և հրապարակման նորագույն շրջանը։

Հետագա տասնամյակներում նա հրապարակի վրա է դնում նաև Բաղդասար


Դպիրի (Շ․ Նազարյանի հեղինակցությամբ) և Գրիգոր Տղայի
ստեղծագործությունները։ Նրա ջանքերով Գրիգոր Տղայի անունը մտնում է գիտական
շրջանառության մեջ և իր արժանի տեղը գրավում հայ բազմադարյան գրականության
մեջ։

Ա․ Մնացականյանը բծախնդիր կերպով, հետևողականորեն պրպտում է հայերեն


գրչագիր մատյանները, հատկապես տաղարանները, և շարունակելով անցյալի մեր
երախտավոր բանասերների գործը, դրանցից մեկիկ-մեկիկ քաղում է ժողովրդական
երգերը, դասդասում, տարանջատում է յուրաքանչյուր տարբերակ, արդյունքում
ընթերցողի սեղանին դնելով «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր»
խորագրով ստվար հատորը։ Դա գեղեցիկ նվեր էր հայ ընթերցողին և
հնարավորություն է ընձեռում ի մոտո հաղորդակից դառնալու մեր նախնիների խորն
ու համամարդկային հույզերին, նրանց քնարական զգացմունքներին։

Հայոց հին ու միջնադարյան գրականության մեջ իր ուրույն տեղն է ունեցել


հանելուկային ժանրը, որի կողքով նույնպես անտարբեր չի անցել վաստակաշատ
բանասերը։ Նա տարիների ընթացքում հարյուրավոր ձեռագրերից հավաքել,
ուսումնասիրել է հայ հեղինակների ինքնուրույն հանելուկները և 1981 թվականին
հրապարակել դրանք՝ «Հայկական միջնադարյան հանելուկներ» վերնագրով։
Ժողովածուի մեջ ընդգրկված են 5-18-րդ դարերի հեղինակներ՝ Դավիթ Քերթողի,
Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու, Հովհաննես Ծործորեցու, Գրիգոր
Խլաթեցու, Ստեփանոս Դաշտեցու և տասնյակ այլ հայտնի ու անանուն գրողների
ստեղծած կամ մշակած հանելուկները։

Լայն են բանասեր Ա․ Մնացականյանի հետաքրքրությունների ու


հետազոտությունների շրջանակները. միջնադարյան չափածոյի հետ նրա
ուշադրության կենտրոնում են եղել նաև մեր հին արվեստի խնդիրները։ 1955 թ․ լույս
տեսած «Հայկական զարդարվեստ» մենագրության մեջ հեղինակը հայերեն
ձեռագրերի, կիրառական արվեստի հուշարձանների և ազգագրական հարուստ
նյութերի հենքի վրա քննում է մեր ազգային արվեստի ծագման հարցերը, նրա
հիմնական մոտիվների գաղափարական բովանդակությունը և ցույց տալիս մեր
ժողովրդական զարդարվեստի պատմական խորը արմատները։ Այս մենագրության
հիման վրա 1964 թվականին Ա․ Մնացականյանին շնորհվեց պատմական
գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Կովկասագիտության մեջ շարունակվում են առեղծվածային մնալ աղվանական


գրի ու գրականության ուսումնասիրման շատ հարցեր։ Պատմական
իրադարձությունների բերումով Հայաստանի արևելյան գավառների մի մասը 4-րդ

158
դարի վերջից միակցված լինելով Աղվանքին, հաճախ պատճառ է դարձել, որպեսզի
այդ գավառները համարվեն աղվանական ցեղերի բուն հայրենիք, անտեսվեն դրանց
հայկականությունը ինչպես պատմական, այնպես էլ էթնիկական առումով։ Ա․
Մնացականյանի քաջատեղյակությունը հին ու միջնադարյան հայ գրականության
փաստերին, խոշ ու խութերին, նրան հնարավորություն ընձեռեցին Հայոց Արևելից
կողմանց բազմադարյան դպրության հետազոտությամբ հստակություն մտցնել խնդրի
դրվածքի մեջ։ Նա 1966 թ․ հրատարակած «Աղվանից աշխարհի գրականության
հարցերի շուրջը» խորագրով ուսումնասիրության մեջ (ռուսերեն թարգմանությունը՝
1969 թվականին), բանասեր-պատմաբանի խորաթափանցությամբ կարողացավ
հաստատել այն իրողությունը, որ «387 թվականից հետո Աղվանից երկրի և՛
աշխարհագրական և՛ էթնիկական պատկերը էապես փոխվում է՝ նրան կցված
հայկական գավառների և այդ գավառներում ապրող հայ բնակչության շնորհիվ։
Այստեղ կողք-կողքի, մի ընտանիքում ապրող աղվաններն ու հայերը շարունակում են
զարգացնել իրենց մշակույթը՝ ամեն մեկն ըստ իր ազգային ավանդությունների ու
հատկանիշների», ըստ որում հայկական գիր ու դպրությունը սկզբից ևեթ ստանձնում
են պաշտոնական դեր, իսկ աղվանականը ժամանակի ընթացքում, աղվանական
էթնոսի վերացման հետ, դադարում է գոյատևելուց և մատնվում է մոռացության։

Ա․ Մնացականյանը կարևոր ներդրում ունի հայ ժողովրդի պատմության


ակադեմիական բազմահատորյակի ստեղծման գործում, նա է հեղինակը այդ
հրատարակության 3-րդ և 4-րդ (1972-1976) հատորների մեջ համակողմանի
շարադրված 10-18-րդ դարերի հայ գրականության պատմության։ Նա է հայկական
միջնակարգ դպրոցների համար կազմել «Հայ գրականության քրեստոմատիա»
դասագիրքը։

Ա. Մնացականյանը ավելի քան քսան տարի ղեկավարում է Մաշտոցի անվան Հին


ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի, ձեռագրերի գիտական
մատենագիտության և մանրանկարչության ուսումնասիրության բաժինը։ Նրա և
պրոֆ․ Լ․ Խաչիկյանի ղեկավարությամբ ու խմբագրությամբ 1965-70 թվականներին
հրապարակի վրա դրվեցին Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ
ցուցակի երկու ստվար հատորները։ Ներկայումս Մատենադարանի մի խումբ
աշխատակիցներ Ա․ Մնացականյանի անմիջական ղեկավարությամբ ու
հսկողությամբ իրականացնում են հայագետների մի քանի սերունդների երազանքը՝
Մատենադարանի ձեռագրերի բազմահատոր Մայր ցուցակը, որի առաջին հատորը
շուտով լույս կտեսնի։

Վաստակաշատ գիտնականը իր փորձն ու գիտելիքները սիրով փոխանցում է


երիտասարդ հայագետներին, ղեկավարում նրանց աշխատանքները, հանդես գալիս
նրանց դիսերտացիաների ընդդիմախոսությամբ։ Նա մեր գիտական
պարբերականների ու գրական մամուլի հաճախակի հյուրն է։ Այսօր էլ
երիտասարդական ավյունով շարունակում է իր բանասիրական
հետազոտությունները և պատրաստվում հրատարակության հանձնելու տարիների
իր աշխատանքը միջնադարյան հայրենների վերաբերյալ։ Ա․ Մնացականյանի

159
գիտական վաստակը բարձր է գնահատվել․ նա պարգևատրվել է «Պատվո նշան»
շքանշանով և արժանացել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության
պատվոգրի։

Մեր բարեկամին ու գործընկերոջը, նրա ծննդյան 70-ամյակի առթիվ, ցանկանք


քաջառողջություն, երկար կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ։

ՀԱՅՈՑ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԱՆՁԱՐԱՆՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը մեր ժողովրդի հոգևոր մշակույթի


գանձարանն է, մեր վերածնության պայծառ խորհրդանիշը, մեր հպարտությունը։

«Լինել Երևանում և չտեսնել Մատենադարանը, նույնն է, ինչ լինել Հռոմում և


չտեսնել պապին։ Բայց այնքան էլ մեծ դժբախտություն չէ Հռոմից մեկնել առանց
պապին տեսնելու։ Իսկ Մատենադարանը չտեսնելն անհնարին է» ․ այս խոսքերը գրել
է լեհ լրագրող Ռ․ Դանիլևսկին։ Եվ իսկապես, Հայաստան այցելող հազարավոր
հյուրեր անպայման աշխատում են լինել Մատենադարանում։ Առավել սիրով ու մեծ
հետաքրքրությամբ Մատենադարան են այցելում մեր դպրոցականները․ նրանք սրտի
տրոփյունով ծանոթանում են անցյալի գրավոր մեր արժեքներին, հիանում են իրենց
ծնող ժողովրդի ստեղծագործական հանճարով, երախտագիտական խոր
զգացումներով են լցվում դեպի մեր գրիչներն ու ծաղկողները, բոլոր նրանց հանդեպ,
ովքեր փրկել և պահպանել են այս հարստությունները։

Այցելուների ավելի քան մեկ երրորդը դպրոցների բարձր դասարանների


աշակերտներն են, բուհերի ուսանողները։ Ցածր դասարանցիների նկատմամբ որոշ
վերապահություն է արվում, որովհետև, նախ, անցյալի գրավոր հուշարձանների
արժեքն ու կարևորությունը հասկանալու համար գիտելիքների որոշակի մակարդակ
է պահանջվում և, ապա, որ ամենակարևորն է, մանուկ հոգու մեծ ակնկալությունները,
գիտելիքների պակասի պատճառով, հագուրդ չեն ստանում և՝ «Մատենադարանում
ես արդեն եղել եմ» հոգեբանական պատնեշը խանգարում է հետագայում, հասուն
տարիքում նոր այցելություններ կատարելուն։

Դպրոցականների և ընդհանրապես Մատենադարան այցելող հյուրերի


ընդունելությունը կազմակերպված բնույթ է կրում. անհրաժեշտ է նախնական
պայմանավորվածություն ցուցասրահի բաժնի հետ։

Երևանի Լենինյան պողոտայի հյուսիսային ծայրամասի գեղատեսիլ բարձունքի


վրա վեր է խոյանում հայկական ճարտարապետության նորագույն կոթողներից մեկը՝
Մատենադարանի շենքը, որտեղ պահվում և ուսումնասիրվում են հայ հոգևոր
մշակույթի գրավոր գանձերը՝ հայերեն հին ձեռագրերը։


Տե՛ս «Հայոց լեզուն և գրականությունը», 1983, հ․ 1։
160
Դարերի պատմություն ունի Մատենադարանը։ Լուսավորության և գիտության այս
օջախի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել 5-րդ դարից․ այդ
ժամանակներում Էջմիածնի կաթողիկոսարանին կից գործում էր մի գրատուն, որը
դիմանալով դարերի փորձություններին, կարողացել է հասնել մինչև մեր օրերը։

«Մատենադարան» բառը կազմված է մատյան՝ գիրք, գրվածք և դարան՝ պահարան


բառերից։

Նախքան տպագրության գյուտը և դրանից հետո ևս երկար ժամանակ հայերը,


ինչպես շատ այլ ժողովուրդներ, գիրքը գրում էին ձեռքով, որ կոչվում էր ձեռագիր կամ
գրչագիր մատյան, դրանք գրվել են հնում մագաղաթի վրա, իսկ 10-րդ դարից սկսած՝
նաև թղթի վրա։

Հայերեն գրերի ստեղծումից հետո Հայաստանում մեծ ծավալ է ստանում գրչագիր


մատյանների ստեղծումը, որոնք գրվում էին գրչատուն կոչվող կենտրոններում։
Մատյաններ գրողներն ու ընդօրինակողները կոչվում էին գրիչ, իսկ դրանք
մանրանկարներով զարդարողները՝ ծաղկող։ Ձեռագրերի ընդօրինակությունը
չափազանց ծանր ու դժվարին գործ է եղել․ գրիչները հաճախ ամիսներ ու տարիներ
տքնել են մի մատյան ստեղծելու համար։ Նրանցից շատերի անունները ձեռագրի
գրվելու վայրի, ինչպես նաև ծաղկողի, պատվիրատուի ու կազմողի անվան հետ
պահպանվել են մատյանների վերջում գրված հիշատակարաններում։ Վերջիններս
յուրովի փոքրիկ ժամանակագրություններ են և արժեքավոր պատմական
տեղեկություններ են պարունակում ժամանակի քաղաքական դեպքերի,
հասարակական ու տնտեսական կյանքի այլևայլ կողմերի վերաբերյալ։

Դարերի ընթացքում հայերեն ձեռագրերի էջերում ընդօրինակվել են ոչ միայն


եկեղեցական պաշտամունքային գրքերը, այլև հայ հեղինակների՝ պատմիչների ու
փիլիսոփաների, բանաստեղծների ու տաղերգուների, մանրանկարիչների ու
երաժիշտների, բժշկապետների ու գիտնականների երկերը։ Այս բոլորը պահվել են
Հայաստանի ողջ տարածքի վրա սփռված վանքերին ու մենաստաններին կից
գրատներում ու մատենադարաններում, սակայն դրանց մեծ մասը դարերի
ընթացքում պարբերաբար ոչնչացվել է օտարերկրյա տիրակալների գերիշխանության
պայմաններում․ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը դառնորեն պատմում է
1170 թ․ Բաղաբերդում սելջուկ-թուրքերի գերեվարած 10․000 հայերեն ձեռագրերի
մասին։ Նույն դարի անվանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին նույնպիսի ցավով է
արձանագրում Կարին քաղաքի հայկական գրչագրերի կողոպուտը, իսկ Առաքել
Դավրիժեցին նկարագրում է 17-րդ դարում Էջմիածնի մատենադարանի ավերումը։
1605 թ. Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի հետևանքով մեր երկրի
հարյուրավոր շեն ոստաններ դատարկվեցին հայրենի ժողովրդից, և դրա հետ
մեկտեղ՝ ավերվեցին բազում ձեռագրական կենտրոններ։ Սակայն գաղթի ճամփան
բռնած հայ մարդը ամենայն ճիգ գործադրել է գեթ մասամբ փրկելու նաև իր
մեսրոպատառ մատյանները, որպեսզի օտար երկնի տակ կարողանա ջերմացնել
հայրենաբաղձ հոգին ու վառ պահել հայ գրի ու գրականության ճրագը։
Մատենադարանը մի վերջին անգամ ավերվել է 1804 թվականին։
161
Հայերեն գրչագիր մատյանները օտար ափեր են տարվել նաև հետագա դարերում՝
Հայաստան այցելող օտարերկրյա ճանապարհորդների, քարզիչների,
դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև հայ առևտրականների միջոցով։

Առաջին հայերեն գրչագիր մատյանը Արևմտյան Եվրոպայում արձանագրված է


Օքսֆոր Բոդլեյան գրադարանում՝ 1635 թ․։ 18-րդ դարի առաջին կեսերին կաթոլիկ
միաբանությունների ներկայացուցիչների կողմից հայերեն ձեռագրեր հավաքելու և
Եվրոպա տեղափոխելու մասին վկայում է ժամանակի ականավոր վաճառական-
դիվանագետ և բանահավաք Եղիա Մուշեղյանը։

Հայկական ձեռագրերի նկատմամբ Եվրոպայի ուշադրությունը մեծանում է


մասնավորապես 19-րդ դարի սկզբներից և շարունակվում է մինչև այսօր։ 1814 թ․
Հայաստանի վրայով Պարսկաստան մեկնող անգլիացի դիվանագետ-վիպասան Ջեյմս
Մորիերը հատկապես կանգ է առնում Էջմիածնում՝ տեղի ձեռագրատանը պահվող
արժեքներին ծանոթանալու և հավանաբար ինչ-որ բան ձեռք բերելու միտումով։ Այդ
նույն ժամանակներում Էջմիածնի մատենադարանի ճակատագրով է հետաքրքրվում
կոմս Նիկոլայ Պետրովիչ Ռումյանցևը՝ Մոսկվայի հանրային գրադարանի
հիմնադիրը։ Նրան ուղարկած իր նամակում Ներսես Աշտարակեցին գրել է, որ
«աշխարհում իշխող համատարած բռնությունը դժբախտ վիճակի մեջ է գցել
Հայկազյան աթոռը և առավել՝ մեր ձեռագիր մասունքները»։ Փոքր-ինչ ավելի ուշ՝ 1833
թ․, Դորպատի համալսարանի պրոֆեսորներից Գ․ Կլասիուսն է հետաքրքրվում
Մատենադարանով, որին ուղղված Հովհ․ Կարբեցի կաթողիկոսի կոնդակում ասված
է․ «Անդադրում նվաճումների և սրածությունների շնորհիվ հայ ազգն ու նրա
գրականությունը այն չափով սպառված և ոչնչացված են եղել, որ հազարավոր
գրքերից հազիվ մի հազար հատ ժառանգություն է մնացել մեզ մեր նախնիներից»։

Հայ ժողովրդի մշակույթի զարգացման համար բախտորոշ նշանակություն ունեցավ


1828 թ․ Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանի հետ։ 19-րդ դարը
Մատենադարանի համար հանդիսացավ վերակենդանացման ժամանակաշրջան․
Արևելյան Հայաստանում ծավալված լուսավորական աշխատանքները դրականորեն
անդրադարձան Մատենադարանի վրա, նորից սկսվեց ձեռագրերի հավաքն ու
ցուցակագրումը, իսկ փոքր-ինչ ուշ՝ նաև դրանց ուսումնասիրությունը։ 1828 թ․
Մատենադարանում մնացել էին միայն 1809 ձեռագրեր։ Հաջորդող հարյուրամյակի
ընթացքում հավաքվեցին բազմաթիվ այլ ձեռագրեր և առաջին համաշխարհային
պատերազմի նախօրէին՝ 1914 թ․ Մատենադարանի ձեռագրերի թիվը հասավ 4660-ի։

Բացի Էջմիածնի մատենադարանից, հազարավոր հայերեն ձեռագրեր կային նաև


պատմական Հայաստանի մշակութային մյուս կենտրոններում, որոնց մեծ մասը
հիմնահատակ կործանվեց 1915-1918 թթ․ ցեղասպանության տարիներին։

Հայաստանում սովետական կարգերի հաստատման առաջին իսկ օրերից


ուշադրության առարկա դարձան հայ մշակույթի հոգևոր արժեքները․ 1921 թ․
փետրվարի 21-ին Մատենադարանի ձեռագրական հավաքածոների հիման վրա
ստեղծվեց Հայաստանի առաջին գիտական հաստատությունը՝ կուլտուր-պատմական

162
ինստիտուտը։ Ձեռագրերի ուսումնասիրությունն ավելի կազմակերպված դարձնելու
նպատակով 1939 թ․ Մատենադարանը Էջմիածնից փոխադրում են Երևան՝ նրան
հատկացնելով Ա․ Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի նոր շենքի մի մասը։

Հայրենական պատերազմի տարիներին, երբ սովետական մարդիկ կենաց ու մահու


պայքար էին մղում գերմանաֆաշիստական հորդաների դեմ, մոռացության չէին
տրված գալիք խաղաղ օրերի ծրագրերը, որոնց մեջ իր ուրույն տեղն ուներ և
Մատենադարանը։ Պատերազմն ավարտվելուն պես սկսվեց Մատենադարանի նոր
շենքի կառուցումը, որն ավարտվեց 1957 թվականին (ճարտարապետ՝ Մարկ
Գրիգորյան)։

Հայ մշակույթի մասունքների ճակատագրով, դրանց պահպանության խնդիրներով


դեռևս 19-րդ դարի սկզբներին մտահոգվել են հայ մտավորականության շատ
ներկայացուցիչներ։ Ներսես Աշտարակեցին, Հովհ․ Շահխաթունյանը, Մեսրոպ Տեր-
Մովսիսյանը, Հրանտ Ասատուրը, Արշակ Չոպանյանը, Գարեգին Հովսեփյանը և շատ
ուրիշներ խոսքով ու գրչով, իրենց ողջ գործունեությամբ ջանացել են հայ
հասարակությանը համոզել՝ ունենալու գիտական այնպիսի հաստատություններ,
որոնք ի վիճակի լինեին ժամանակի կործանիչ հարվածներից փրկելու մեր
արժեքները։

Հայտնի է, որ դարերի ընթացքում աննպաստ քաղաքական պայմանների ու


կուլտուրական հետամնացության հետևանքով ոչնչացել են մեր հոգևոր մշակույթի
անթիվ ու անհամար կոթողներ։ 1892 թ․ սրտի անհուն կսկիծով է այդ մասին
հիշատակել անվանի գրականագետ Հրանտ Ասատուրը Պոլսի «Մասիս» հանդեսում․
«Վանքերուն ուրիշ մեկ հարստությունը կը կազմեն մեր ձեռագիր մատյանները,
եկեղեցական զգեստներն ու անոթները, որք հետզհետե կը պակսին, կը ցրվին։ Այդ
ձեռագիրներեն մեծ մասը միաբաններու անհոգութենեն շահադետներու ձեռքն անցած
և Եվրոպա տարված ծախված են․ շատեր հողին տակ թաղված, արկղներու մեջ
խոնավ տեղեր պահված, փտտած, անընթեռնելի վիճակի հասած են և կան ալ որք
փոշի կը դառնան պրպտող ձեռքին տակ»։ Այս երևույթները դեռևս գոյություն ունեն ի
սփյուռս աշխարհի ցրված շատ կենտրոններում, առանձին անձանց
հավաքածոներում։

Մատենադարանի նոր շենքի կառուցումով իրականացավ հայ առաջավոր


մտավորականների երազանքը․ 1959 թ․ հայերեն ձեռագրերը փոխադրվեցին իրենց
նոր հանգրվանը, որտեղ ապահովված են նրանց գիտական պահպանության և
ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

1959 թ․ Մատենադարանի ձեռագրերի հիմքի վրա կառավարության որոշումով


ստեղծվեց հին ձեռագրերը ուսումնասիրող ինքնատիպ մի ինստիտուտ, որը 1962 թ․
հայերեն գրերի ստեղծող անմահ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ անվանվեց
նրա անունով։ Գիտական ու հետազոտական աշխատանքները նոր ինստիտուտում
դարձան ավելի նպատակադիր ու ծրագրված․ կարճ ժամանակում հրապարակի վրա
դրվեցին հայ պատմագրության, փիլիսոփայության, գեղարվեստական

163
գրականության, մանրանկարչության, բժշկության ու ճշգրիտ գիտությունների
հուշարձանների նոր հրատարակություններ։

Մատենադարանում ծավալված գիտական աշխատանքներին զուգահեռ կարևոր


ուշադրություն է նվիրվում նաև աշխարհով մեկ սփռված հայկական ձեռագրերի
հավաքչական աշխատանքներին, որոնք կազմակերպված բնույթ են կրում։
Մատենադարանի աշխատողներն ամեն տարի մեկնում են մեր երկրի տարբեր
շրջանները, լինում են արտասահմանյան հայաշատ կենտրոններում, պրպտում,
հայտնաբերում են նոր ձեռագրեր։

1945 թ․ հետո հայկական ձեռագրերի թիվը Մատենադարանում ավելացել է 3000


միավորով, իսկ մասնագիտական գրքերինը՝ հազարներով։ Ձեռագրերից շատերը տեղ
են հասնում չափազանց անմխիթար վիճակում․ պատառոտված, քայքայված,
թերթահան, յուրաքանչյուր ձեռագրի յուրաքանչյուր թերթ մաքրվում, ախտահանվում,
բուժվում և վերականգնվում է ու նոր կյանք ստացած դրվում է հայագետների
տրամադրության տակ․ նրանց քրտնաջան աշխատանքով հյուսվում է մեր
միջնադարյան պատմության, գրականության, լեզվի ու գիտության պատմությունը,
բացահայտվում են նրանց բազում մութ էջերը։

Մատենադարանի ձեռագրերի վերականգնման արհեստանոցի աշխատակիցների


վարպետության հռչակը դուրս է եկել մեր հանրապետության սահմաններից։ Ամեն
տարի Սովետական Միության տարբեր հանրապետություններից Երևան են գալիս
գրքի վերականգնման մասնագետներ Մատենադարանում այս ուղղությամբ տարվող
աշխատանքներին ծանոթանալու, հայ վարպետների փորձը ուսումնասիրելու համար։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման


մասին Սովետական Միության Գերագույն սովետի 1977 թվականի ընդունած օրենքը
նոր հորիզոններ է բացել մեր հարստությունների պահպանության խնդիրները ավելի
լայն ծավալով իրագործելու համար․ այսօր ոչ միայն ուշադրության ու
հոգատարության առարկա են թանգարաններում ու գրադարաններում պահվող
ձեռագրերն ու գրքերը, նյութական մշակույթի հուշարձանները, այլև մասնավոր
անձանց մոտ գտնվող հնությունները․ կորստից փրկելու համար դրանք հաշվառման
են վերցվում և պետական միջոցներով խնամվում են։

Մշակութային հուշարձանների նկատմամբ Սովետական Միությունում


ցուցաբերվող հոգատարությունն ու ուշադրությունը ոգևորում են արտասահմանյան
հայկական գաղթօջախներում ապրող մեր հայրենակիցներին, որոնցից շատերն իրենց
անձնական սեփականությունը հանդիսացող արժեքները՝ հին ձեռագրեր, հնատիպ
գրքեր, ազգագրական իրեր, հին դրամներ, գրողների նամակներ ու անձնական իրեր և
այլ հնություններ սիրով նվիրում են հայրենի հաստատություններին՝ վստահ, որ այդ
բոլորը պետք է պահպանվեն արտակարգ խնամքով և այսօր կամ վաղը
հետազոտության առարկա դառնան։

Ներկայումս Մատենադարանը դարձել է համաշխարհային նշանակություն


ունեցող կարևոր կենտրոն, որը դեպի իրեն է ձգում այլևայլ բնագավառների
164
մասնագետներին։ Մատենադարանը միաժամանակ դարձել է տեսարժան մի
թանգարան, որտեղ ամեն օր լինում են մեր աշխատավորներն ու դպրոցականները,
ինչպես նաև Հայաստան այցելող հյուրերը։ Պատահական չէ, որ սովետական
մեծանուն պատմաբան, ակադեմիկոս Ե․ Տարլեն, տարիներ առաջ լինելով
Մատենադարանում, գրել է․ «Որքան ուրախալի է, որ ժամանակակից հայ սերունդն
այսպիսի սիրով ու հոգատարությամբ է վերաբերվում իր անցյալին»։

Մաշտոցի անվան մատենադարանը գիտական լայն կապեր ունի Սովետական


Միության ու արտասահմանյան արևելագիտական խոշորագույն կենտրոնների հետ։
Ամեն տարի մեր երկրի տարբեր ծայրերից ու արտասահմանյան երկրներից
Հայաստան են գալիս բազմաթիվ արևելագետներ՝ իրենց ուսումնասիրությունների
համար նյութեր քաղելու Մատենադարանի աղբյուրներից։

Բացի հայերեն ձեռագրերից, Մատենադարանն ունի շուրջ երկու ու կես հազար


օտարալեզու՝ արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հաբեշերեն, հին
վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլ լեզուներով ձեռագրեր, հայերեն
հնատիպ գրքեր և ավելի քան 100․000 փաստաթղթեր պարունակող դիվան։ Գրքային
հարուստ հավաքածուներ ունի նաև Մատենադարանի հայագիտական գրադարանը,
որը պարբերաբար համալրվում է նորագույն հրատարակություններով ու գիտական
պարբերականներով։

Տարեցտարի ավելացող ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանությունն էլ ավելի


հուսալի դարձնելու և գրապահոցները նորագույն սարքավորումներով զինելու
նպատակով Մատենադարանին հարող սարալանջի տակ սկսվել է ստորերկրյա նոր
պահոցների ու ընթերցասրահի շինարարությունը։ Միաժամանակ վերակառուցվելու
է նաև Մատենադարանի հիմնական շենքը, ավելացվելու են ցուցասրահները և
կառուցվելու է գիտական նոր մասնաշենք։

Այսօր Մատենադարանում պահվում է աշխարհում առկա ավելի քան 25․000


հայերեն ձեռագրերի մոտ կեսը, որոնք 5-18-րդ դարերի հայ պատմիչների,
փիլիսոփաների, աստվածաբանների, բանաստեղծների, մաթեմատիկոսների,
բժիշկների երկերն են, ինչպես նաև հին աշխարհի և միջնադարի հույն ու ասորի և այլ
հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, այդ թվում նաև միայն
հայերեն թարգմանությամբ պահպանված մի շարք կարևոր հուշարձաններ։

Մատենադարանում պահվող ձեռագրերի ընդհանուր քանակը այժմ 16․142 միավոր


է, որից 10․856-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, 2025-ը՝ հայերեն պատառիկներ,
382-ը՝ հայերեն համայիլներ, 235-ը՝ նորագույն ձեռագրեր, 2479-ը՝ օտարալեզու
մատյաններ և 159-ը՝ անտիպ ձեռագրացուցակներ։

165
ԿՏԱԿԸ Ի ԿԱՏԱՐ Է ԱԾՎՈՒՄ 45 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Փարիզաբնակ Ռաֆայել Մարկոսյանը 1922 թվականին, մահվանից քիչ առաջ 36


միավորից բաղկացած իր հին գրչագրերի հավաքածոն կտակած է եղել Հայաստանին,
բայց հանգուցյալի կամքը 45 երկար տարիներ մնացել էր անիրագործելի։
Հավանաբար այս կտակը մոռացության կմատնվեր, եթե մի առիթով Մաշտոցյան
մատենադարանի տնօրինությունը չընկներ նրա հետքի վրա։

1966 թ․ վերջերին Մատենադարանի գիտական աշխատակից Արտաշես


Մաթևոսյանը, երբ ուսումնասիրում էր հայերեն ամենախոշոր ձեռագրի՝ Մշո
ճառընտիրի գրչության հանգամանքները, հանդիպում է Փարիզի Նուպարյան
մատենադարանում պահվող 1201 թ․ Դարանաղյաց Ավագ վանքում Ստեփանոս գրչի
կողմից ընդօրինակված մի ձեռագիր մատյանի, որի մասին հակիրճ տեղեկություններ
էին սպրդել գրականության մեջ։ Մշո ճառընտիրի և Նուպարյան մատենադարանի
տվյալ ձեռագրի առնչությունները պարզելու համար Մաթևոսյանին անհրաժեշտ էր
ունենալ 1201 թ․ այդ ձեռագրի գեթ մի քանի էջերի լուսանկարները։

Մատենադարանի տնօրինությունը այս կապակցությամբ անհապաղ դիմեց


Նուպարյան մատենադարանի ժամանակի տնօրեն Արմենակ Սալմասլյանին։
Պատասխանը չուշացավ․ իր նամակով հարգելի մատենադարանապետը հայտնում
էր, որ Մաշտոցյան մատենադարանը շուտով կստանա ոչ թե պահանջված մատյանի
լուսանկարները, այլ հենց ձեռագիրը, ավելին՝ նաև այն բոլոր 36 ձեռագրերը, որոնք
Ռաֆայել Մարկոսյանը կտակել էր Հայաստանին։ Ա․ Սալմասլյանը հայտնում էր նաև,
որ այդ հավաքածոն իբրև ավանդ, ժամանակավոր կերպով, տարիներ առաջ ի պահ էր
տրվել Նուպարյան մատենադարանին, ուստի ինքը բանակցություններ է վարել
կտակակատար Վահան Էսմերյանի հետ՝ այդ ձեռագրերը ուղարկելու Հայաստանի
մատենադարանին։

1968 թ․ հունվարին, բանակցություններն սկսվելուց ճիշտ և ճիշտ մեկ տարի հետո,


Երևան հասան Մարկոսյան հավաքածոյի 22 ձեռագրերը։ Մատենադարանում
ցնծություն էր, վերջին տարիներին հայերեն ձեռագրերի այսպիսի խոշոր ու
արժեքավոր հավաքածո չէր ստացվել։ Մատենադարանի տնօրինությունը
անմիջապես շնորհակալագրեր ուղարկեց Արմենակ Սալմասլյանին, Վահան
Էսմերյանին՝ նրանց պարգևատրելով «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով։

Հավաքածոյի մնացյալ 14 մատյանները ստացվեցին նույն տարվա օգոստոսի 3-ին՝


Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի օժանդակությամբ։

Սկսվեցին ստացված ձեռագրերի գիտական մանրամասն նկարագրությունն ու


ուսումնասիրությունը։ Հավաքածոյի պատմությունն ունենալու համար ձեռքի տակ
չկային Ռաֆայել Մարկոսյանի մասին տվյալներ, նվիրատվության հանգամանքների
մասին տեղեկություններ։ Սալմասլյանն ինքը ոչինչ չգիտեր, իսկ կտակակատար
Վահան Էսմերյանին ուղարկված նամակները անպատասխան էին մնում։

Հրապարկվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1983։
166
«Մարկոսյան հավաքածոյի» գրչագրերից յուրաքանչյուրը մեր ժողովրդի ու երկրի,
նրա հարուստ մշակույթի խոսուն վկան է․ այստեղ կան և՛ Ավետարան ու Մաշտոց, և՛
Տոնացույց ու Մանրուսմունք և՛ այլ բովանդակությամբ մատյաններ, այստեղ դուք
կհանդիպեք Անանիա Շիրակացու ինքնակենսագրությանն ու խնդիրների գրքին,
Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու բանաստեղծություններին, Մխիթար
Հերացու աշխատություններից կատարված քաղվածքներին, Մխիթար Երզնկացու
թվաբանական խնդիրներին, կծանոթանաք մեր համեստ գրիչների ու ծաղկողների,
վարպետ-արծաթագործների նորանոր անունների։

Ձեռագրերն ընդօրինակված են հայ մշակույթի երբեմնի շեն կենտրոններում՝


Երզնկայում ու Խարբերդում, Զեյթունում ու Եվդոկիայում (Թոխաթ), Շոռոթում ու
Կաֆայում։ Դրանք գրված են 12-19-րդ դարերում․ հնագույնը թվագրված է 1160 թ․, իսկ
նորագույնը՝ 1822 թ․։ 36 ձեռագրերից 14-ը մագաղաթյա են, իսկ 22-ը՝ թղթյա։ Դրանցից
11-ը արծաթե դրվագված կազմեր ունեն։ Մագաղաթյա ձեռագրերից 2-ը կրկնագիր են
(պալիմպնեստ – կրկնակի օգտագործված մագաղաթ, երբ հին բնագիրը քերված և
նորն է գրված)։

Ձեռագրերից շատերը ունեն արժեքավոր մանրանկարներ, որոնց


ուսումնասիրությունը նոր էջ կավելացնի հայկական գրքային գեղանկարչության
պատմության մեջ։

Պետք է մասնավորապես նշել, որ Մարկոսյան հավաքածոյի ձեռագրերը, սակավ


բացառությամբ, գտնվում են շատ լավ վիճակում, ունեն կաշվե և արծաթե կազմեր։
Արծաթապատ դրվագված նրբագեղ կազմերից մի քանիսը ունեն
արձանագրություններ և հիմնականում պատրաստված են 17-18-րդ դարերում,
Եվդոկիայում։

Ձեռագրերի հետ Մատենադարանը Փարիզից ստացել էր նաև դրանց ցուցակը. 23


մատյան 1910 թվականին նկարագրել է հ․ Սերոբե Ապտուլլան, իսկ մնացյալը՝ մեզ
անհայտ մի անձնավորություն։

1968 թ․ հոկտեմբերին Երևան ժամանեց Մարկոսյանի կտակակատար Վահան


Էսմերյանը, բարձրահասակ, իր տարիքից ավելի երիտասարդ երևացող մի
անձնավորություն։ Մատենադարանի աշխատակիցների հարցերին հակիրճ
պատասխաններ էր տալիս։

Մարկոսյանի ձեռագրերի հավաքածոյի վերը հիշված հ․ Սերոբե Ապտուլլայի


կազմած ցուցակը ստուգելիս, մեր ուշադրությունը գրավել էր մի Շարակնոց, որի
ծանոթագրության մեջ ասված էր, որ այդ մատյանը 1912 թվականին նվեր է տրվել
Դենի Քոշեն անունով մեկին։ Օգտվելով Էսմերյանի ներկայությունից,
հետաքրքրվեցինք Քոշենի անձնավորությամբ։

– Քոշենը ուրկե՞ գիտես։ Բարեկամս եղած է։ Ֆրանսային փառլամենտին անդամ էր։


Հայ դատը միշտ պաշտպանած է։

167
Ես նրան պատմեցի Քոշենին նվիրված ձեռագրի մասին, հետաքրքրվելով
միաժամանակ, թե արդյո՞ք կարելի է գտնել նրա ժառանգներին և իմանալ ներկայումս
որտեղ է այդ մատյանը։

– Դյուրին է, – շատ հանգիստ պատասխանեց Էսմերյանը։ – Թոռը՝ Դենի Քոշեն


կրտսերը, լավ կը ճանչնամ, ան ալ լավ բարեկամս է, Փարիզի մունիսիփալին մեջ կը
պաշտոնավարե։ Դուն լավ նամակ մը գրե իրեն, ես կերթամ քովը։ Քեզ անմիջապես
թել մը կը քաշեմ։

Երբ մի քանի օր հետո գնացի Վահան Էսմերյանին ճանապարհ դնելու, նկատեցի,


որ նրա եվրոպական ճամպրուկի կողքին մի գյուղական տոպրակ էր դրված։
Տարօրինակ էր։ Հիշեցի Պերճ Պռոշյանի մասին Շիրվանզադեի պատմածը, թե ինչպես
նա Փարիզ էր ժամանել թևի տակ մի մեծ բոխչա։ Չլինի հիմա էլ ողջ կյանքը Փարիզում
բնակված արևելցին գյուղական տոպրակից ձեռք չի քաշել։ Նկատելով իմ
ուշադրությունը, Էսմերյանն ասաց․

– Կը զարմանա՞ս. ոչխարի բուրդ է, վրայեն ալ շիշին մեջ ընկույզի անուշ դրած են։
Պզտիկ ատենս մայրս բուրդե անկողին կշիներ։ Աս բուրդը հին-հին հուշեր
կարթնացնե հոգուս մեջ, մայրիկիս հոտը կառնեմ անկե։ Փարիզ պիտի անկողին շինել
տամ։ Իսկ այդ անուշը, զոր դուք մուրաբա կըսեք, շատ կախորժեմ։

Վերադառնալով Փարիզ, Էսմերյանը անմիջապես հեռագրեց իր բարեհաջող տեղ


հասնելու մասին։ Բայց զարմանալին այն էր, որ նա միաժամանակ խնդրում էր
հաջորդ տարվա մայիս ամսվա համար տեղ պատվիրել հյուրանոցում, որովհետև
նորից պիտի գա Հայաստան։

Էսմերյանի հեռագրին հաջորդեց նրա նամակը․ գնացել է Դենի Քոշեն կրտսերի


մոտ, մանրամասն պատմել Մատենադարանի մասին և խորհուրդ է տվել նրան՝ իր
մոտ գտնվող հայերեն գրչագիրը նվիրել Հայաստանին, որպեսզի ամբողջանա
Մարկոսյան հավաքածոն, իսկ Քոշենը չի մերժել, որովհետև դրանով «իր մեծ հոր
փափագին գոհացում տված կըլլա»։

1969 թ․ հունվարի 15-ին Փարիզից ստացված հեռագիրը հայտնում էր, որ Երևանի


2750-ամյակի առթիվ հրավիրված հանդիսավոր հավաքի ժամանակ Դենի Քոշենը
իրենց գերդաստանում պահվող Սաղմոսարանը պաշտոնապես հանձնել էր այդ
օրերին Փարիզում գտնվող Երևանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ
Արամ Արամյանին։

Դենի Քոշեն կրտսերի նվիրած գրչագիրը 322 թերթից բաղկացած փոքրադիր (8,5x6
սմ) թղթյա Սաղմոսարան է․ ընդօրինակված 1636 թվականին։ Արտակարգ
արժեքավոր է արծաթյա դրվագված կազմը, որ 1704 թվականին Կեսարիայում
պատրաստել են արծաթագործ Մալխասը և Մահտեսի Կարապետը։

1969 թ․ մայիս ամսին Վահան Էսմերյանը նորից Երևանում էր։ Պայծառ ու գեղեցիկ
գարուն էր բացվել մեր մայրաքաղաքում։ Էսմերյանը ցանկություն հայտնեց մի քանի
տեսարժան վայրերում լինել, հանդիպել Մարտիրոս Սարյանին․ նրա հետ ծանոթացել
168
էր 20-ական թվականներին Փարիզում։ Երկու վաղեմի բարեկամներ խոսում էին հին
օրերից, Սարյանը մի քանի անուններ տվեց, Էսմերյանն ասաց, որ նրանք վաղուց
մահացած են, Սարյանը տրտմեց․

– Ուրեմն մենք երկու ծերունիներս ենք մնացել այս մեծ աշխարհում։

– Ո՛չ, անոնցմե ոմանք կապրին․ Արշակ Չոպանյան, Էտկար Շահին։ Դուն ալ


հավերժ պիտի ըլլաս, իսկ մենք սոսկ մահկանացուներ ենք, – դանդաղ ու վստահ իր
խոսքերին, առանց դույզն-ինչ հաճոյախոսության, առարկեց Էսմերյանը։

– Իմ գալերեի մեջ կտավներ ունիմ Էտկար Շահինեն, Զաքար Զաքարյանեն, Հովսեփ


Փուշմանեն, դժբախտաբար ձեզմե չունիմ։ Ռափայել Մարկոսյանը Էտկարին հետ
միշտ կը սակարկեր, իսկ ես կուտայի ինչ ուզեր։ Ատոնք պիտի Հայաստան բերեմ։
Կտավ մ’ալ Գոյայեն կրնանք ձեռք գցել․ քիչ մը սուղ է, բայց հոգ չէ։

Մայիսի վերջերին Էսմերյանին ճանապարհեցինք Փարիզ, նա, ինչպես միշտ, սև


կոստյումը հագած, գլխարկը ձեռքին, ուրախ ու ժպտուն մեկ առ մեկ հրաժեշտ տվեց
ճանապարհ դնողներին և շարժվեց դեպի օդանավը, ասելով․

– Նորեն պիտի գամ։

Երկու օր հետո Փարիզից սահմռկեցուցիչ հեռագիր ստացվեց․ Վահան Էսմերյանը


օդանավակայանից տուն գնալու ճանապարհին մահացել էր մեքենայի մեջ։ Ճիշտ է,
նա իննսունի մոտ մարդ էր, բայց այդպիսի ուրախ օրերից հետո նման ցավալի լուր
չէինք սպասում։ Գուցե նա զգացել էր իր վախճանը, որ այդքան կարճ ժամանակում
երկու անգամ եկավ հայրենի երկիրը տեսնելու, և կամ գուցե մայր հողի կանչն էր
նրան բերել հայրենիք։ Ո՞վ գիտե։ Բայց որ նա տարիներ առաջ իրեն վստահված հայ
մշակույթի նշխարներն իր իսկական տիրոջը հանձնած մարդու գոհությամբ գնաց այս
աշխարհից, դա էլ ծերունազարդ Վահան Էսմերյանի երջանկությունն էր։

ՄԱՏԵԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

1967 թ․ Օգոստոսի կէս գիշերին արտակարգ եռուզեռ էր տիրում Երեւանի


օդանաւակայանում. հարիւրաւոր երեւանցիներ հաւաքուել էին այստեղ, դիմաւորելու
Ֆրանսայից ուղիղ թռիչքով որպէս զբօսաշրջիկներ Երեւան ժամանող իրենց
ազգականներին ու բարեկամներին։ Օդանաւը ուշանում էր։ Բոլորի ուշադրութիւնը
գամուած էր օդանաւակայանի տեղեկատու բարձրախօսին, հաւաքուածները
անհամբերութեամբ նայում էին ժամացոյցներին։ Ժամը ճիշդ 12-ին, հաղորդավարի
միապաղաղ ձայնը յայտարարում է սպասուող օդանաւի ժամանումը։ Մի քանի
րոպէներ եւս եւ մթութեան մէջ լսւում է վայրէջքադաշտից դէպի սպասասրահների
շէնքին մօտեցող օդանաւի ականջ խլացնող հռնդիւնը։ Թոյլ լոյսերի տակ
փայլատակում է ալիւմինէ հսկան։ Հաւաքուածները բաւական գրգռուած ու յուզուած

Տե՛ս «Լրաբեր», Լոս Անջելես, 1983, № 4, հոկտեմբերի 29, էջ 5-6։
169
են․ չէ՞ որ շատերը իրենց հարազատներին տասնեակ տարիներ չեն տեսել, կան եւ
այնպիսիները, որոնք իրենց արիւնակից մերձաւորների միայն անունն են լսել եւ
այսօր առաջին անգամ պիտի հանդիպեն նրանց։ Երբ շարժասանդուխները մօտեցան
օդանաւին եւ բացուեցին դռները, դիմաւորողները ուրախութեան աղաղակներով ու
ճիչերով, խախտելով ամէն կարգ ու կանոն, մի կողմ հրելով պահակներին, խուժեցին
վայրէջքադաշտ։ Օդանաւակայանի աշխատակիցների յորդորները հիւրերին
ճանապարհ տալու, սաստումներն ու անգամ սպառնալիքները ոչ ոքի վրայ չէր
ազդում։

– Ձեր մէջ Թիւֆենքճեան կա՞յ, ձեր մէջ Առաքելեան կա՞յ, Մարսէյլից Հիւսիսեան
կա՞յ…, – լսւում էին հաւաքուածների կանչերը մթութեան մէջ։

– Քիչ համբերէ մանչս, ճամբու վրայ մի կենար, թող տուր, որ այս մարդիկ վար
իջնեն։ Էճելէ մի՛ ըներ, Առաքելեան կայ, Թիւֆենքճեան ալ կայ։ Ես Մարսէյլէն եմ,
Հիւսիսեան վստահ եմ չկայ, ատանկ մարդ ալ մեր քաղաքին մէջ չեմ գիտեր։

– Հայրի՛կ, հայրի՛կ, իսկ Լիոնից Պոստանեան կա՞յ։ – Այս անգամ արդէն ես եմ,
աղմուկի մէջ ձայնս լսելի դարձնելու համար համարեայ բղաւելով, հարց տալիս վայր
իջնող ծերունազարդ զբօսաշրջիկին։

– Ես չեմ ճանչնար։ Աս տիկինը Լիոնէն է, անոր դիմէ։

– Այո, այո, մեզի հետ Պոստանեան ունինք։ Օդանաւին վերին մասի մէջ էր, միւս
դուռէն պիտի իջնէ, – առանց սպասելու հարցի կրկնութեանը, ջերմութեամբ եւ
պատրաստակամութեամբ պատասխանում է ծերունուն ուղեկցող տիկինը։ Վազում
ենք դէպի օդանաւի միւս ելքը՝ մտավախութիւն ունենալով մթութեան ու ժխորի մէջ
կորցնել մեր անծանօթ բարեկամին։ Պոստանեանին դիմաւորելու համար ինձ հետ
օդանաւակայան էին եկել նաեւ Մատենադարանի բաժնի վարիչ Ասատուր
Մնացականեանը եւ Յակոբ Փափազեանը։

– Պարոն Պոստանեանը ո՞վ է, պարոն Պոստանեանը ո՞վ է, – մթութեան մէջ


միաձայն կանչում ենք մենք։

– Պոստանեանը ես եմ, ես եմ, դուք Մատենադարանէ՞ն եք։ – Ծեր ու երիտասարդ


զբօսաշրջիկները, բեռնաւորուած փոքրիկ ճամպրուկներով ու կապոցներով՝ իրար
հրելով, իջնում են սանդուխներից, բոլորը խօսում են, ինչ-որ բաներ են ասում հայերէն
ու ֆրանսերէն, թւում է ոչ մէկը միւսին չի լսում, յուզուած հեւում են, դժուար շնչում,
բոլորը վայրկեան վայրկեան առաջ ուզում են ոտք դնել աւետեաց երկրի հողի վրայ։

– Այո՛, ես եմ Պոստանեանը։ Աս ինչ երջանկութիւն է։ Իրա՞ւ Հայաստանին մէջ ենք.


չեմ հաւատար աչքերուս։ Դուք Մատենադարանէ՞ն էք։ Այո՞։ Ահա, վերցուցէ՛ք,
վերցուցէ՛ք սա ձեռագիրը, շո՛ւտ, շո՛ւտ, վերցուցէ՛ք, ինծի հետ ամէն վայրկեան բան մը
կրնայ պատահիլ, – եւ մեր հիւրը խնամքով փաթեթուած կապոցը յանձնում է մեզ,
միաժամանակ արագ-արագ ինչ-որ դեղեր է նետում բերանը։ – Սրտիս համար է,
սիրտս շատ հիւանդ է, կը վախնամ, որ չդիմանայ այս երջանկութեանը։ –

170
Արտասուքների միջից մեզ է ուղղում իր խօսքերը Պոստանեանը։ Պակաս յուզուած
չենք եւ մենք դիմաւորողներս։

Նստում ենք աւտոմեքենան եւ ուղեկցում պարոն Պոստանեանին մինչեւ


«Արմենիա» հիւրանոցը։ Ահագին բազմութիւն է խռնուել հիւրանոցի մուտքի մօտ։ Մի
կերպ կարողանում ենք մեզ գցել սպասասրահ։ Այստեղ քաոսային վիճակ է․
եկուորների հարազատները խանգարում են Ինթուրիսթի պաշտօնեաների
աշխատանքը․ բարձրախօսը անընդհատ ներկաներին կոչ է անում հանդարտուել,
թոյլ տալ երկար ճանապարհ եկած հիւրերին գրանցելու եւ տեղաւորելու իրենց
սենեակներում։ Բայց ո՞վ է լսողը։ Ի վերջոյ հնչում է Պոստանեանի անունը։ Հրաժեշտ
ենք տալիս մեր հիւրին՝ յաջորդ օրը Մատենադարանում հանդիպելու
պայմանաւորուածութեամբ։

Ամբողջ գիշեր չկարողացայ քնել․ վախենում էի, որ մեր հիւրը չդիմանայ


յուզումներին եւ նրա սիրտը դաւաճանի, իսկ դրա պատճառը մենք պիտի լինէինք․ չէ՞
որ մենք էինք նրան հայրենիք հրաւիրել։ Մի քանի ամիս առաջ էր, Ֆրանսիայից մի
խումբ հայեր էին եկել Հայաստան, նրանց մէջ էր նաեւ Լիոնի մերձակայ շրջաններից
Լիմոնէում բնակուող Ղազար Ահարոնեանը։ Մատենադարանում մեզ հետ ունեցած
զրոյցի ժամանակ նա յայտնել էր Պոստանեանի մօտ պահուող ձեռագրի մասին։
Շուտով նամակագրական կապ հաստատուեց Պոստանեանի հետ։ Մեր խնդրանքով
ստացանք ձեռագրի մի քանի էջերի լուսանկարը, պարզեցինք, որ նրա ձեռագիրը 17-
րդ դարի գրչություն է, իսկ բովանդակութիւնը՝ աւետարան։ Պոստանեանը
պատրաստակամութիւն յայտնեց ձեռագիրը նուիրել Մատենադարանին, բայց
որովհետեւ ինքը սրտի հիւանդութիւն ունէր եւ չէր կարող երկար
ճանապարհորդութիւն կատարել, ուստի խնդրում էր յանձնարարել մէկն ու մէկին այն
ստանալու իրենից։ Նրան խորհուրդ տրուեց ձեռագիրը ուղարկել վստահելի ոեւէ
ճամբորդի միջոցով․ փոստային ուղին միշտ չէ, որ ապահով է, կամ աւելի լաւ չէր լինի,
եթէ յարգելի Պրն․ Պոստանեանը անձամբ ձեռագիրը բերեր Երեւան։ Հայրենիքի սէրը,
գրել էինք նրան, թող ուժ ու կորով, վստահութիւն պարգեւի նրան եւ նա առանց
մտավախութեան գայ հայրենիք։ Այս տողերը գրուել էին առանց խորապէս
գիտակցելու առաջարկութեան վտանգաւոր հետեւանքները։ Բայց երբ մեր նամակին
յաջորդեց Պոստանեանի հեռագիրը՝ օգոստոս 14-ին իրեն դիմաւորելու Երեւանի
օդանաւակայանում, նոր միայն անդրադարձանք մեր «անխոհեմութեանը»։ Մինչեւ
Պոստանեանը Երեւան չեկաւ ու բարեյաջող չվերադարձաւ Լիոն, մենք
չհանգստացանք, բայց երբ մէկ տարի յետոյ նրանից նամակ ստացանք Ամերիկայի
Միացեալ Նահանգներից, համոզուեցինք, որ հայրենիքի սէրը հիւանդ մարդուն կարող
է այնպէս բուժել, որ նա կարող է ոչ միայն հեռաւոր ճանապարհորդութիւններ
կատարելու հնարաւորութիւն ստանալ, այլեւ ապրել մինչեւ խոր ծերութիւն։

1967, Օգոստոս 19։ Մաշտոցեան Մատենադարանի նիստերի դահլիճը լի է


քաղաքամայր Երեւանի մտաւորականութեան ներկայացուցիչներով եւ հայ
ձեռագրական մշակոյթի երկրպագուներով։ Մատենադարանի գիտական խորհրդի
նիստն է․ արտասահմանից հայրենադարձուած տասը ձեռագիր մատեանների

171
յանձնման հանդիսաւոր արարողութիւն է տեղի ունենում։ Նիստին ներկայ են այդ
օրերին Իրանից ներգաղթած Թեւան Յովսէփեանն ու Գրիգոր Քեշիշեանը, որոնք
հայրենիք են բերել թէ՛ իրենց գերդաստաններին պատկանող եւ թէ՛ մի քանի այլ
նուիրատուների ինը ձեռագիր մատեաններ. 10-րդ ձեռագիրը Յովհաննէս
Պոստանեանինն է։ Ներկայ է նաեւ ինքը՝ նուիրատուն։

Յուզիչ է Յովհաննէս Պոստանեանի ելոյթը։ 1915 թ․ հայրենի Անթէպ քաղաքից


տեղահան է արւում նաեւ Պոստանեանի ընտանիքը, բայց նրանց անմիջապէս եղեռնի
ճամբայ չեն հանում․ հայր Պոստանեանը հացագործ էր, իսկ ջարդարարներին հաց էր
պէտք․ նրանց մէջ լաւ հացթուխներ քիչ էին։ Պոստանեաններին պահում են
Ուրֆայում։ Պատանի Յովհաննէսը տնային ծառայ է վերցւում տեղի իշխանաւորներից
մէկի մօտ, որի տան անկիւններից մէկում Յովհաննէսը մի օր տեսնում է հայերէն
գրքեր՝ արծաթապատ կազմերով ու խաչերով։ Պարզ է՝ թալանուած են հայկական
եկեղեցիներից, դպրոցներից ու տներից։ Այդ օրերին Պոստանեանի մայրը ծանր
հիւանդանում է։ Բոլորը համոզուած են, որ սիրելի մայրիկը պիտի մահանայ։ Ոչ մի ելք
չկայ։ Հայրը աղօթում եւ տնեցիներին բոլորին առաջարկում է աղօթել, թերեւս
Ամենաբարձրեալը օգնի։ Պատանի Յովհաննէսը եւ քոյրերը հեծկլտում են ու աղօթում․
մի՞թէ իրենց ամենակարող հայրիկը այդքան անզօր է։ Յովհաննէսի մօտ յանկարծ մի
միտք է փայլատակոմ․ յիշում է, որ իրենց քաղաքում ծանր հիւանդների գլխի տակ
քահանաները սուրբ գրքեր էին դնում եւ շատ շատերը ապաքինւում էին։ Նա
անմիջապէս վազում է աղայի մօտ եւ խնդրում այդ գրքերից մէկը՝ հիւանդ մօր գլխի
տակ դնելու համար։ Սնահաւատ աղան մի պահ վարանում է, բայց չի մերժում իր
ծառային, որի քաղցր երգը յաճախ էր նրա դառնացած հոգին սփոփել, իսկ վերջերս նա
յաճախ էր այդպիսի վիճակի մէջ ընկնում։ Պատմում էին, որ նրա փախցրած
գեղեցկուհի հայուհին, չպղծուելու համար, կախուել էր նրա իսկ ննջասենեակում։
Աղան չէր կարողանում հասկանալ հայուհու արարքը․ ի՞նչ էր արել նրան, ուրիշները
կոտորում, ջարդում էին, իսկ ինքը փրկել էր նրա կեանքը․ յիմար գեղեցկուհի,
լաւութիւն անգամ չհասկացաւ։ Աղան մօտենում է գրքերի կոյտին, վերցնում է
դրանցից մէկը, պոկում արծաթեայ կազմը, խաչը եւ ամբարտաւանօրէն, իբր մեծ
լաւութիւն, մեկնում է գիրքը Յովհաննէսին։ Սուրբ գիրքը եւս անզօր է լինում փրկել
մօրը։ Այնուհետեւ գալիս են աւելի դաժան օրեր․ Ուրֆայի հայերը ապստամբում են
Մկրտիչ Եօթնեղբայրեանի գլխաւորութեամբ։ Հակառակորդի ուժերը գերակշռող էին,
սակայն հայերի կամքն էլ անկոտրում էր․ նրանք կռուեցին մինչեւ վերջին
փամփուշտը։ Ինքը Պոստանեանը շատ լաւ է յիշում, թէ ինչպէս օրհասական պահին
հայ կանայք իրենց նետում էին ջրհորները, արիւնարբու ասկեարների ձեռքը
չընկնելու համար։

Պոստանեաններին էլ բաժին են ընկնում Տէր Զորի անապատները։ Յովհաննէսը


ահաւոր սպանդից փրկւում է հրաշքով։ Նա քաղաքից քաղաք գիւղից գիւղ է շրջում,
աշուղութիւն անելով մի կտոր հաց է մուրում։ Այնուհետեւ Սուրիա, Լիբանան եւ ի
վերջոյ Ֆրանսիա։ Յիսուն մէկ երկար տարիներ որպէս մասունք մեծ սիրով ու
գուրգուրանքով նա պահել է այն մատեանը, որի յուշը կապուած է եղել իր
գերդաստանի ու ժողովրդի ողբերգութեան հետ։ Իսկ այսօր, այսօր ինքը չափազանց
172
երջանիկ է, ցնծում է ի տես իր ժողովրդի ապահով ու ծաղկուն կեանքի, եւ նա կարող է
իր համար մասունք դարձած գրչագիրը նուիրել հայրենի Մատենադարանին։

Մաշտոցեան Մատենադարանի կամարների տակ հնչում են միջնադարեան


հայկական հոգեթով մեղեդիները Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի
կատարմամբ։ Ձեռագրերի նուիրատուներին յանձնւում են նորերս ստեղծուած
«Մեսրոպ Մաշտոց» յուշամետալներ՝ ի նշան շնորհակալութեան եւ
երախտագիտութեան հայրենի նշխարները փրկելու եւ Երեւան բերելու համար։

Պոստանեանի նուիրաբերած ձեռագիրը, որ 17-րդ դարի գրչութիւն է, ոչ միայն


արժէքաւոր է իր մանրանկարներով, յիշատակարանով, այլեւ իր պատմութեամբ․
մատեանի վրայ գտնուող կնիքից ու թուահամարից, առաջին անգամ լինելով,
տեղեկանում ենք, որ Եդեսիայի (Ուրֆայի) թաղական խորհրդի մատենադարանում
եղել են շուրջ հարիւր հայերէն գրչագրեր, որոնցից, աւա՜ղ, շատ աննշան օրինակներ
են փրկուել։

Պոստանեանի նուիրաբերած ձեռագրի ստացումից մի քանի օր յետոյ Ամենայն


Հայոց Հայրապետ Վազգէն Ա․-ի միջոցով Մատենադարանը ստացաւ Եդեսիայի
թաղական խորհրդի Կնիքը կրող մի երկրորդ մատեան եւս, այս անգամ արդէն
ժնեւաբնակ Կ․ Փափազեանից։ Այս երկու ձեռագրերը՝ որպէս Եդեսիայի երբեմնի
հարուստ գրադարանի խօսուն յիշատակներ, բարեյաջող զուգադիպութեամբ
կանգնեցին իրար մօտ եւ հերթականօրէն ստացան Մաշտոցեան Մատենադարանի
10336 եւ 10337 թուահամարները։ Վազգէն Ա․ Հայրապետը, տեղեկանալով
Պոստանեանի նուիրատուութեան մասին, բարձր գնահատեց նրա հայրենասիրական
արարքը եւ նրան պարգեւեց Ոսկե Խաչ։

Պոստանեանի նուիրաբերած ձեռագիրը ընդօրինակել է Վարդան Բալուեցի գրիչը։


Ուրախալի է արձանագրել, որ այսօր երեքհարիւրամեայ բաժանումից յետոյ
Մատենադարանի գրապահոցի դարակների վրայ իրար մօտ են եկել երեք գրչագիր
մատեաններ՝ գրուած նոյն ինքն Վարդան Բալուեցու գրչով։ Խորհրդանշական է
փաստը․ հայրենի երկրում եղբայրը գտնում է եղբօրը, մայրը՝ որդուն, զաւակը՝
ծնողին, նոյն գրչատունից, նոյն գրչի տակից դուրս եկած ձեռագրերը՝ իրար։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՆԾԱՆՕԹ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Մարսէլ, 1982, Մայիս 5։

Մարսէլի Փրատօ կենտրոնական լայնահուն պողոտայի վրայ է գտնւում հայոց Ս․


Թարգմանչաց մայր եկեղեցին եւ նրան կից Սահակ-Մեսրոպ մշակութային տունը։
Այստեղից եւ սկսուեց մեր ծանօթութիւնը Մարսէլի հայկական շրջանակների հետ։


Տե՛ս «Լրաբեր», Լոս Անջելես, 1983, №9, հոկտեմբերի 3, էջ 6։
173
Երբ տիկնոջս հետ դարպասից ներս մտանք, մեր ուշադրութիւնը գրաւեց եկեղեցու
բակում, մուտքից դէպի ձախ, կանաչների մէջ գտնուող փոքրիկ յուշարձանախումբը՝
վեր սլացող սրածայր սեւ սիւն, կողքին սպիտակ խաչքար, իսկ սրանց երկու
կողմերում հայերէն ու ֆրանսերէն արձանագրութիւններ․ խաչքարը ի յիշատակ 1915
թ․ ցեղասպանութեան զոհերի, իսկ յուշասիւնը ի փառս ազատութեան եւ Ֆրանսիայի
համար զոհուած հայ դիմադրականների ու մարտիկների։

Մի պահ գլխիկոր կանգնում ենք մեր ժողովրդի ամենաողբերգական էջը


խորհրդանշող այս մանրակերտ կոթողների մօտ։ Ինքնաբերաբար մի խոր թախիծ է
իջնում մարդու հոգու վրայ ի տես հայրենիքից հեռու, սակայն հոգեհարազատ այս
միջավայրի, կարծէք քո առաջ յառնում է Երեւանի Ծիծեռնակաբերդի բարձունքների
վրայ վեր խոյացող Եղեռնի Յուշարձանի համալիրը․ աշխարհասփիւռ հայ մարդը
երբեք չի կարող մոռանալ իր ժողովրդի դէմ գործուած ահռելի ոճիրը։

Այս մտորումներով լուռ քայլում ենք դէպի բակի խորքում գտնուող նորակառոյց
շէնքը, որը պէտք է մշակութային տունը լինէր։ Մօտենում ենք հայկական գեղեցիկ
զարդանախշերով քանդակուած ծանրանիստ դրանը, որ թեթեւակի բաց է։ Ներս ենք
մտնում։ Ընդարձակ նախասրահում մի խումբ կանայք սեղանի շուրջ նստած զրուցում
են։ Մեզ տեսնելուն պէս նրանցից մէկը ոտքի է կանգնում եւ բարեկամական հաճելի
ժպիտով մտածում է․

– Աս ի՛նչ անակնկալ։ Բարի եկած էք։ Զիս կը յիշէ՞ք․ ազգանունը Ստեփանեան է։


Մատենադարանին մէջ հանդիպեցանք քանի մը տարի առաջ․ ձեր քուզենէն բարեւներ
բերած էի։ Կը խնդրեմ, ծանօթացէք, մեր երկօրեայ դպրոցին ուսուցչուհիներն են։

– Ջրբաշեան Սեդա, – ներկայանում է խոշոր սեւ աչքերով, փոքր-ինչ թուխ դէմքով


երիտասարդ մի տիկին։

– Շատ հաճելի է։ Եթէ Ջրբաշեան էք, ապա զարմանալի չէ, որ հայ մշակոյթի
աշխատաւոր էք, – կէս լուրջ, կէս կատակ խօսքս ուղղում եմ նրան։ – Հայաստանում
ունենք Մխիթար Ջրբաշեան, յայտնի մաթեմատիկոս, մեր ակադեմիայի իսկական
անդամ, Եդուարդ Ջրբաշեան, գրականագէտ, նոյնպէս ակադեմիկոս, Ստեփան
Ջրբաշեան, կոմպոզիտոր, ծանօթ եմ եւ փարիզաբնակ Պրն․ Կարպիս Ջրբաշեանին,
Մարսէլից տիկին Էլիզ եւ Արծրուն Ջրբաշեաններին, մեր Մատենադարանի
բարեկամներին։

– Անոնք բոլորն ալ մեր ազգականներն են, իսկ Էլիզ Ջրբաշեանը մայրս է։ Հայրս
երկու տարի առաջ վախճանւեց, – պատասխանում է տիկին Սեդան՝
արեւմտահայերէնից անցնելով արեւելահայերէնին։ Յետագայում ես նկատեցի, որ
շատ ֆրանսահայեր մեզ հետ խօսելիս աշխատում էին արեւելահայերէնով
արտայայտուել, մենք եւս յաճախ, միջավայրի ազդեցութեան տակ, մերթ ընդ մերթ
անցնում էինք արեւմտահայերէնի։

– Սիսակեան Անի, – ներկայանում է փոքրամարմին, համեստ արտաքինով ու


պահուածքով մի այլ տիկին։

174
– Սպասեցէք, – անմիջապէս ընդհատում եմ տիկնոջը։ Ասացիք Սիսակեա՞ն։ Դուք
Անտրէ Սիսակեան անունով մէկին ճանաչո՞ւմ էք Մարսէլում, – յիշելով «Ձեռագրերի
հասցէներ»ի իմ յուշատետրում նշուած անունը, հետաքրքրութեամբ դիմում եմ տիկին
Անիին։

– Դուք իմ ամուսինին ուրկէ՞ կը ճանչնաք, – զարմացած ու շփոթուած հարցիս


հարցով պատասխանում է նա։

Տիկին Անի Սիսակեանի ամուսնուն ես չէի ճանաչում, բայց տարիներ առաջ


Հայաստանի թանգարանների լաւ բարեկամ, փարիզաբնակ, ներկայումս հանգուցեալ,
Խաչիկ Դաւլաթեանը մեզ տեղեկացրել էր Անտրէ Սիսակեանի մօտ պահուող
ձեռագրի մասին։ Տիկին Անին հաստատեց Դաւլաթեանի տուած տեղեկութիւնը։

– Այո՛, այո՛։ Գրչագիր մը ունինք։ Մեր ընտանիքի սեփականութիւնն է։ Մեր


ընտանիքը Վահան Թէքէեանի շառաւիղներէն է։

Տիկին Սիսակեանի հետ սկսուած մեր զրոյցն ընդհատեց ներկաների հետ մեր
ծանօթացումը, իսկ նրանք մեզ թողած սկսեցին տիկին Անիի վրայ հարցեր տեղալ։

– Ինչպէ՞ս, Անի, դուն հին գրչագիր ունիս, – հարցնում է ներկաներից մէկը։

– Ինչո՞ւ քովերնիդ պահած էք, – ասում է մի երկրորդը, – չէք վախնար, որ բան մը


կրնայ պատահիլ։ Վենետիկի Մխիթարեան հայրերուն վանքին հրդեհը, քանի մը
տարի առաջ, մոռցա՞ծ էք, որքա՜ն հազուագիւտ գրքեր այրեցան։

– Հայերէն հին մատեանները Հայաստան պիտի ուղարկել։ Հանգուցեալ հայրս իր


բարեկամների հետ մի ձեռագիր գիրք ձեռք բերեց աճուրդում եւ Երեւան ուղարկեց։
Դու եւս այդպէս պիտի անես, – աւելացնում է տիկին Սեդա Ջրբաշեանը։

– Օգտուէ Պրն․ Չուգասզեանին ներկայութենէն, նուիրէ ձեռագիրը մեր


Մատենադարանին, – տիրոջ իրաւունքով յորդորում է տիկին Ստեփանեանը։ – Ես
անձամբ տեսած եմ, թէ Երեւանի մէջ ինչպիսի խնամքով կը պահուին ու
կ’ուսումնասիրուին այդ գանձերը։ Մեղք է, մեղք է, աս օտար երկրին մէջ ատոնք
չպիտի մնան, օր մը պիտի կորսուին։

Տիկին Սիսակեանը անակնկալի եկած մերթ դառնում էր մէկին, մերթ լսում միւսին,
յետոյ կարծես աղերսանքով նայում մեզ՝ օտարականներիս, կարծես ասելով, թէ՝ դուք
որտեղից յայտնուեցիք ու ինձ կրակի մէջ գցեցիք։ Ես եւս անյարմար վիճակի մէջ էի,
չէի կարծում, որ իմ մի հարցը այսպիսի արձագանգ պիտի ունենար, բայց միւս կողմից
ուրախութիւնից սիրտս խայտում էր․ դեռ մարդկանց հետ մի կարգին չծանօթացած,
ընկել եմ ձեռագրի հետքի վրայ եւ դեռ այսքան էլ ականաւոր դաշնակիցներ ունեմ, այն
դէպքում, երբ մատեանը Մատենադարանին նուիրելու մասին ոչ մի ակնարկ չէի արել։
Ստեղծուած ծանր վիճակից տիկին Անիին դուրս բերելու համար խնդրում եմ, եթէ
հնարաւոր է, մօտակայ օրերում ձեռագիրը ինձ ցոյց տալ, որից յետոյ իրենք
ամուսինները կը վճռեն դրա ճակատագիրը։

175
– Կարող էք մեր սրահին մէջ հանդիպիլ, ամէնէն յարմար վայրն է, –
բարեացակամօրէն առաջարկում է մեզ մօտեցած եւ մեր խօսակցութեանը ունկնդիր մի
երիտասարդ հոգեւորական, որին ներկայացնում են՝ Գարեգին վարդապետ Պեքճեան։

– Պոն, – ֆրանսերէնով հաւանութիւն է տալիս տիկին Սիսակեանը, – թելեֆոնիս


թիւը առէք, երեկոյեան կրնանք ժամադրուիլ։

Մայիսի 6-ին նորից մշակութային տանն ենք։ Տիկին Անի Սիսակեանը գալիս է
նշանակուած ժամին, ձեռքին խնամքով փաթաթուած մի ծրար։ Մարսէլի Հայոց
Առաջնորդ Յակոբ Եպս․ Վարդանեանը եւ Գարեգին վարդապետը նոյնպէս ներկայ են։
Բացում եմ ծրարը, թերթում եմ, ներկաները հետեւում են ինձ։ Ձեռագիրը իր
բովանդակութեամբ նորութիւն չի ներկայացնում, սովորական ժամագիրք է, աւելին՝
մատեանի մանրանկարները ինչ-որ բարբարոս ձեռք փճացրել է։ 300 թերթից
բաղկացած ձեռագիրը ընդօրինակուած է ողորկ թղթի վրայ, կազմը կաշեպատ
տախտակ է, գրուած հաւանաբար 16-րդ դարում։

Յակոբ Սրբազանը, որ անտեղեակ էր Սիսակեանների մօտ պահուող այս


մատեանին, երբ ես թերթում էի այն, հանդարտ ու բանիմացօրէն ներկաներին
բացատրում էր հայկական հին գրչագրերի կարեւորութիւնը եւ տիկին Անիին
խորհուրդ էր տալիս ձեռագիրը նուիրել Մատենադարանին, իր հերթին Հայր
Գարեգինը եւս յորդորում էր ձեռագիրը տանը չպահել։ Ես նշումներ էի անում եւ մի
ականջով էլ հետեւում էի տարուող խօսակցութեանը։ Կարեւորը տուեալ դէպքում այս
ձեռագիրը ստանալը չէր, այլ այն, որ ամէնուրէք ես տեսնում էի մեր մշակոյթի
մասունքների փրկութեան նախանձախնդիրների, տեսնում էի մեր գործի
համաժողովրդական դառնալու գեղեցիկ մի արտայայտութիւնը։

Երբ աւարտեցի ձեռագրի նկարագրութիւնը, տիկին Սիսակեանը ներկաներից


ներողութիւն խնդրեց, որ առ այժմ չի կարող նրանց խորհուրդներն ու թելադրանքը ի
կատար ածել․ թերեւս առաջիկայում առիթ ներկայանայ եւ ինքը կամ ամուսինը գնան
հայրենիք եւ ձեռագիրը անձամբ նուիրեն Մատենադարանին։

– Հոգ չէ, – լսելով տիկին Սիսակեանի վճիռը, խօսքը ինձ է ուղղում Գարեգին
վարդապետը։ – Հնատիպ քանի մը գիրքերով կը փոխարինենք այդ մատեանը,
մասնաւորաբար, ինչպէս ըսիք, ժամագիրքեր շատ ունիք ձեր գանձատան մէջ։ Եթէ կը
հաճիք քանի մը վայրկեան ինձ տրամադրէք։ – Եւ Հ․ Գարեգինը մեզ առաջնորդում է
իր գրասենեակը, որ լի է գրքերով, թերթերով ու հանդէսներով, հայաստանեան
յուշանուէրներով։ Մի ամբողջ պատ ծածկուած էր «Հայկական Սովետական
Հանրագիտարան»ի տարբեր հատորներով։

– Յուշանուէրները անցեալ տարի Հայաստանէն եմ բերած, – նկատելով իմ զննող


հայեացքը, բացատրում է Հ․ Գարեգինը։ – Սքանչելի եւ անմոռանալի օրեր անցուցի
հայրենիքի մէջ։ Հանրագիտարանները նոր ստացուած են եւ բաժանորդներուն պիտի
առաքուին։ Մեծ ու հայրենանուէր գործ կ’ընէք դուք, հայաստանցիներդ։ – Գարեգին
վարդապետը սեղանի վրայ է դնում մի քանի հատ հնատիպ գրքեր։

176
– Համոզուած եմ․ ձեզի համար պակաս կարեւոր չեն նաեւ հնատիպերը։

Խորին երախտագիտութեամբ թերթում եմ լաւ կազմուած ու անվնաս


պահպանուած գրքերը։ Առաջինը 1734 թուականին Կ․ Պոլսում տպագրուած Գէորգ
Մխլէյիմ Օղլու «Գիրք վիճաբանութեան»ն էր, երկրորդը՝ 1763 թ․, նոյնպէս Կ․ Պոլսում
տպագրուած Գրիգոր Նարեկացու «Ողբերգութեան Մատեան»ն է, յաջորդ երկուսը՝
1822-23 թթ․ են տպագրուած, Ագաթանգեղոսի Պատմութիւնը եւ Ա․ Նարինեանի
«Պատմութիւն Նահատակութեան Սրբոց Վարդանանց»։ Ինչպէս յետագայում, տուն
վերադառնալուց յետոյ, պարզեցի, Նարեկացու վերոյիշեալ հրատարակութիւնից
Երեւանում միայն երկու օրինակ ունէինք, իսկ Նարինեանի գիրքը, հաւանաբար
եզակի օրինակ է։

ԱՆԱՆՈՒՆ ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐԸ ՕԳՆՈՒՄ Է ՄԵԶ

Հայաստանի անուանի ճարտարապետներից է Երեւանի Պոլիտեխնիկ


Ինստիտուտի վաստակաշատ դասախօս տիկին Ալեքսանդրիա Երեմեանը։ Աւելի քան
քսան տարի է, որ նա հետեւողականօրէն ուսումնասիրում է Արթիկի եւ Մաստարայի
յուշարձանները, հետազօտութիւններ է հրապարակում նուիրուած 5-7-րդ դարերի
հայկական ճարտարապետութեանը։

Արթիկ քաղաքում բոլորը ճանաչում են անխոնջ ճարտարապետին, հպարտանում


են իրենց Մարինէ կամ Ս․ Աստուածածին եկեղեցիով, որ 5-րդ դարի եզակի
յուշարձան է, եւ սիրով ու հետաքրքրութեամբ են հետեւում ճարտարապետ տիկնոջ
աշխատանքներին։

Աշնանային մի գեղեցիկ օր էր։ Մատենադարանի նախասրահում հանդիպեցի


տիկին Երեմեանին․ իր գիտական աշխատանքների համար նա յաճախ է դիմում մեր
ձեռագիր մատեաններին։

– Այսօր ես եկել եմ մասնաւոր ձեզ հանդիպելու․ խօսելիք ունեմ, – բարի լոյսի պէս
նա մօտենում է ինձ։

Տիկին Ալեքսանդրան յուզուած պատմում է, որ Արթիկում իրեն ցոյց են տուել


հրդեհից խիստ տուժած հայերէն մի գրչագիր։ Նա առաջարկում է գնալ եւ տեղում
ծանօթանալ այդ մատեանին։

Մի քանի օր յետոյ, տիկին Երեմեանի հետ ուղեւորւում ենք Արթիկ։ Մէկեւկէս


ժամից տեղ ենք հասնում։ Մեր մեքենան կանգ է առնում Ս. Աստուածածին կիսաւեր
եկեղեցու մօտ, որտեղ եւ հանդիպում ենք տիկին Երեմեանի ծանօթներից Արթիկի
դպրոցի հայոց լեզուի եւ գրականութեան նախկին ուսուցիչ Գէորգ Ստեփանեանին։


Տե՛ս «Լրաբեր», Լոս Անջելես, 1983, № 11, հոկտեմբերի 17, էջ 7։
177
– Ես Մատենադարանում լաւ բարեկամներ ունեմ, – ծանօթանալուց յետոյ ասում է
նա։ – Տարիներ առաջ բազմաթիւ գրքեր եմ յանձնել նրանց։ Ստացականը սրբութեամբ
եմ պահում։ Ես մի քանի տարի է, որ արդէն թոշակի եմ անցել, բայց դեռ շարունակում
եմ հասարակական աշխատանքներ կատարել։ Գիտէ՞ք քանի տարեկան եմ, – հարց է
տալիս նա եւ ինքն էլ հպարտութեամբ պատասխանում, – ութսուներեք։ Գիտեմ, որ
բոլորի նման դուք եւս պիտի ասէք, որ աւելի երիտասարդ եմ երեւում։ Ես էլ այդպէս
եմ զգում։ Ահա այս ծոցատետրում, – նա գրպանից հանում է իր յուշատետրը, –
պահում եմ ձեր աշխատակիցների անունները՝ Ասատուր Մնացականեան, Վարդան
Գրիգորեան, Հրավարդ Յակոբեան։ Ճի՞շդ է։ Նրանց միջոցով գրքերը յանձնեցի
Մատենադարանին։

Գէորգ Ստեփանեանը մեզ առաջնորդում է Կարապետ Տէր-Կարապետեանի


բնակարանը, որտեղ եւ գտնվում է մեզ հետաքրքրող ձեռագիրը։ Ընկ. Ստեփանեանը
տանտիրոջ իրաւունքով մեզ հրաւիրում է ներս. այս քաղաքում տան դռները երբեք չեն
փակում․ բարեկամները, հարեւանները ազատ ելք ու մուտք ունեն իրար մօտ։
Անմիջապէս յայտնւում է տանտիրուհին եւ սիրալիր մեզ հրաւիրում է հիւրասենեակ։
Մի քանի րոպէից ներս է մտնում ինքը Կարապետ Տէր-Կարապետեանը։ Նա
յենակներով է․ պարզ է, պատերազմի մասնակից է եղել։ Ալեքսանդրա Երեմեանի կէս
խօսքից իսկ նա գլխի է ընկնում մեր այցի նպատակը։

– Բե՛ր, այ կնի՛կ, բե՛ր աւետարանը, թող մեր հիւրերը տեսնեն։ Պապենական


մասունք է, շատ հին ժամանակներից է մեզ հասել, երկրից են բերել, մերոնք
Էրզրումից են գաղթել 1828 թուականին, – կարծես կռահելով տրուելիք հարցերը, նա
պատմում է գրչագրի ճակատագրի մասին։

Լրագրի մէջ փաթփթուած մատեանը բացում եմ զգուշութեամբ։ Մի ողբալի


տեսարան․ ամբողջ ձեռագիրը այրուած է չորս կողմից, իսկ սկզբի տասնեակ թերթերը
այրուած են կիսով չափ։ Սիրտս մղկտում է։ Ափսոս, շատ ափսոս։ Կարապետը
մեղաւոր գլուխը կախում է։

– Վերջերս է պատահել, մերոնք անզգուշաբար մոմ վառել եւ այրել են պապերիցս


մնացած յիշատակը։ Մեր տան սրբութիւնն է, ի՞նչ արած, թէկուզ այս վիճակում՝ պէտք
է պահեմ։

– Այսպէս չի կարելի պահել, – հաստատապէս ասում եմ ես։ – Դուք հաւանաբար


յիշում էք, թէ ինչ վիճակում էր հէնց այստեղ, ձեր աչքերի առջեւ գտնուող Մարինէ
եկեղեցին։ Եթէ ճարտարապետները այն չամրացնէին, չկանխէին քայքայումը, ի՞նչ
պիտի մնացած լինէր։ Այժմ էլ ձեր այս մատեանը․ եթէ մօտ ժամանակներս
չվերանորոգուի՝ լրիւ պիտի ոչնչանայ։ Ուշադրութիւն դարձրէք թղթին, տեսէ՛ք ինչպէս
է չորացել, տեսէ՛ք այրուած էջերի կողերը ինչպէս են փշրւում։ Ճիշդ է, ձեռագիրը ձեր
պապերից էք ժառանգել, բայց այն ժողովրդի սեփականութիւնն է, եւ դուք պարտաւոր
էք աչքի լոյսի պէս պահել։

Զգուշօրէն վեր ու վար եմ անում այս աւերակ աւետարանը։ Վերջին էջի վրայ
տարբեր ձեռագրով գրուած յիշատակարան կայ երկու թուականով՝ 1491 եւ 1521։
178
Նշանակում է ձեռագիրը ընդօրինակուած է այս թուականներից առաջ, հնագրական
տուեալներ եւս 15-րդ դար են ենթադրել տալիս։

Մեր զրոյցը շարունակւում է սուրճի սեղանի շուրջ։ Տանտէրերը համաձայնւում են


ձեռագրի վերանորոգումը վստահել Մատենադարանին։

Երբ արդէն աւարտուած համարելով մեր, այսպէս ասած, առաքելութիւնը,


պատրաստւում էինք հրաժեշտ տալ, քիչ առաջ մեր զրոյցին միացած Արթիկ քաղաքի
երիտասարդ ճարտարապետ Ռազմիկ Յովսէփեանը յայտնում է, որ հարեւան
Լուսակերտ գիւղում նոյնպէս նման մի քայքայուած մատեան է պահւում։ Տեղնուտեղը
որոշում ենք, առանց յապաղելու, այսօր իսկ գնալ Լուսակերտ։

***

Լուսակերտը, որ նախկինում Թալիրօղլի է կոչուել, գտնւում է Արթիկից մի քանի


քիլոմեթր հեռաւորութեան վրայ։ Երբ գիւղ մտանք, մեր առաջնորդ Ռազմիկ
Յովսէփեանը խնդրեց մեքենան կանգնեցնել մի նորաշէն տան մօտ։ Տնից դուրս էր
գալիս միջին տարիքի խստաբարոյ դէմքով մի մարդ։ Ռազմիկը ներկայացնում է նրան՝
Արզուման Կարապետեան, եւ մի քանի խօսքով յայտնում է մեր այցելութեան
նպատակը։

– Այսօր Արթիկում մի Կարապետեանի հետ մեր գործերը յաջող ընթացան, տեսնենք


երկրորդ Կարապետեանը ի՞նչ անակնկալ ունի մեզ համար, – կատակում եմ ես։

– Աւետարանը մեր հօրենական տանն ենք պահում։ Մեքենայով պէտք է մի քիչ եւս
առաջ գնանք, – չոր-չոր պատասխանում է Արզուման Կարապետեանը։ Իսկ ես
մտածում եմ, որ հաւանաբար դժուար խօսակցութիւն պիտի ունենանք այս
անդիւրահաղորդ անձնաւորութեան հետ։

Մի քանի րոպէից տեղ ենք հասնում․ պէտք է փոքր-ինչ եւս քայլել։ Մօտենում ենք
մի կիսաւեր տան․ ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան, տան առջեւ թափուած է նոր քաղուած
անասնակեր, որի վրայով քայլում ենք Արզումանի հետ։ Ես շտապում եմ, անհամբեր
եմ իմանալու, թէ այս աւերակների մէջ որտե՞ղ է պահւում ձեռագիրը։ Աջ ու ձախ եմ
նայում, հին, չափազանց հին տուն է, վերեւից լոյս է թափանցում, ինքնաբերաբար վեր
եմ նայում եւ քար եմ կտրում․ աչքերիս առջեւ է «Հազարաշէն» կոչուող հայկական
ժողովրդական տների ոճով հաստաբեստ գերաններով կապուած երդիքը՝ կիսով չափ
քանդուած։ Զմայլուած ու հիացած՝ ճարտարապետ ուղեկիցներիս ներս եմ կանչում․

– Ձեռքիս որ փող լինի, պիտի քանդեմ նոր տուն գցեմ այստեղ, – իր ծրագրի մասին
է խօսում յարգելի տանտէրը։

– Ո՛չ, ո՛չ, ձեռք չտաք, ի սէր Աստծոյ, – սարսափած ու յուզուած ընդհատում է


Արզումանի խօսքը տիկին Երեմեանը։ – Ես անմիջապէս կը տեղեկացնեմ Հայաստանի
Յուշարձանների Պահպանութեան Կոմիտէին, նրանք անպայման կը վերակառուցեն

179
այս սքանչելի հինաւուրց տունը։ Սա թանգարանի արժանի կառոյց է, ի սէր Աստծոյ,
ձեռք չտաք։

Արզումանը զարմացած նայում է մեզ եւ գլուխը թափ տալիս։ Մտնում ենք


գլխատան կից փոքր սենեակը, որի պատերը ծածկուած են մետաքսեայ հազար ու մի
կտորներով, գեղեցիկ ձեռագործներով, իսկ դրանց վրայ նուիրումի անպաճոյճ ու
պարզ խօսքեր։

– Մեր եւ շրջակայ գիւղերից երբեմն ուխտի են գալիս ու բերում են այս


ձեռագործները։ Կարկուտի ժամանակ ձեռագիրը դուրս են բերում եւ տանում պահում
են եկեղեցու պատի մօտ՝ համոզուած, որ նրա ուժով աղէտը կը նահանջի, –
բացատրում է Արզումանը պատի խորշից դուրս բերելով փայտէ մի արկղ։ - Այստեղ մի
աւետարան ու մի նարեկ կայ։ – Արզումանը բացում է արկղը։ Ձեռագիր աւետարանի
քայքայուած, պատառուած կտորտանքները լցուած էին արծաթեայ խաչերով
կաշեպատ տախտակէ կազմի մէջ, ձեռագրից մգլահոտ էր փչում, թերթերից փոշի էր
թափւում։ Իսկ Նարեկը 1850 թ. տպագրութիւն էր։

Այս սահմռկեցուցիչ տեսարանից բոլորս համրացել էինք։ Ի՞նչ ասել։ Տիկին


Երեմեանը օդի սառնութիւնից կամ թերեւս նաեւ մեր առջեւ բացուած անօրինակ
պատկերից խորապէս ազդուած՝ դողում էր։

– Արկղը ծածկեցէք, հաւաքէք գնանք մի յարմար տեղ, հանգիստ պայմաններում


տեսնենք իրենից ինչ է ներկայացնում ձեր այս աւերակ տան աւերակ պահապանը, –
առաջարկում եմ տանտիրոջը։

Արզուման Կարապետեանի տանը տիկին Գեղեցիկը հիւրասիրաբար


պատրաստւում է սեղան դնել։

– Սպասեցէ՛ք, սպասեցէ՛ք, նախ թոյլ տուեք ծանօթանանք ձեր հարստութեանը, նոր


հացի մասին մտածենք։

Սրտի անհուն ցաւով թերթում եմ մատեանը։ Ո՛չ, դա թերթել չէ, այլ պարզապէս ետ
ու առաջ եմ տալիս քայքայուած մատեանի թերթակոյտը․ ձեռագիրը հաւանաբար, 15-
րդ դարի ընդօրինակութիւն է, ո՛չ գրիչն է յայտնի եւ ո՛չ ծաղկողը, անծանօթ է նաեւ
գրչութեան վայրը, երբեմնի մանրանկարներից պահպանուել են միայն երկու
աւետարանիչների պատկերներ ու երկու սկզբնաթերթեր։

ՁԵՌԱԳԻՐԸ ԲԱՑՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՔԸ

Ամրան շոգ եւ ձմեռուայ ցուրտ ամիսներին Մատենադարանում համեմատաբար


աշխատանքային անդորր է լինում․ մեր երկրի տարբեր վայրերից եւ արտասահմանից
եկող զբօսաշրջիկների հոսքը դէպի մեր հոգեւոր մշակոյթի այս կենտրոնը նուազում է


Տե՛ս «Լրաբեր», Լոս Անջելես, 1983, № 43, օգոստոսի 13 - № 44, օգոստոսի 20, էջ 5։
180
եւ, բնականաբար, պակասում են Մատենադարանի տնօրինութեան եւ գիտական
անձնակազմի հոգսերը. ամէն ոք աշխատում է օգտուել միջանկեալ այս դադարներից
եւ կենտրոնանալ իր գիտական հետազօտութիւնների վրայ։

1981 թ․ Յունուարի 9։ Առօրեայ աշխատանքները նոր էին սկսուել, երբ ուժեղ թափով
բացուեց իմ գրասենեակի դուռը եւ աղմկով ներս եկաւ Հրազդանի շրջանի Ջրառատ
աւանի բնակիչ Մելիքսեթ Պօղոսեանը։ Հաստ վերարկուի մէջ փաթաթուած, մորթէ
գլխարկը մինչեւ ականջները իջեցրած բարձրահասակ մեր բարեկամը առանց բարեւի
ու պաշտօնականութեան, լայն ժպիտը դէմքին, մեծ ու վստահ քայլերով մօտեցաւ իմ
գրասեղանին։ Ես ոտքի կանգնեցի։

– Հը, հընկեր Բաբգէն, ո՞նց ես։ Էս անգամ քո կուշտը դարտակ չեմ եկել։ Մաղարիչ
խոստացիր՝ նիշանց տամ։

Մելիքսեթ ապէրը ծերունական միամիտ խորամանկութեամբ ժպտում է, նայում է


ուղիղ աչքերիս մէջ, ապա հանգիստ նստում է առաջարկուած աթոռին, լրագրով
փաթաթուած ծրարը դնում է վրան․

– Հէչ բան էլ չեմ բերել։ Զարաֆաթ կ’ենեմ։ Էս եաներին ի էկել, ասի գնամ հընկեր
Բաբգէնի քէֆը խարցնեմ։

– Շատ լաւ ես արել։ Ես էլ ասում եմ՝ էս մեր Մելիքսեթ ապէրը ուր է կորել, ո՛չ ձայն
կայ, ո՛չ խապար։ – Խօսում եմ, բայց երեխայի պէս մի աչքս ծրարին է, իսկ ծերունին
շարունակում է կատակել, հրճուել, տեղը թանկացնել։

– Մի բաց, մտի՛կ, տե՛ս, երկու խարիր տարուայ գիրք ի, գրուկ գիրք ի։

Դանդաղ բացում եմ ծրարը, Մելիքսեթ ապէրի երկար առաջաբանը


հետաքրքրութիւնս նուազեցրել էր։ Այո, իսկապէս ձեռագիր է։ Վեր ու վար եմ անում,
թերթում եմ։ Առանձնապէս ոգեւորուելու առիթ չկայ․ գրչութիւնը պարզ է, յար եւ նման
17-18-րդ դարերի հայերէն տպագիր գիրքերի բոլորգիր տառատեսակներին։ Նոր
ձեռագիր է։ Բացում եմ առաջին էջը․ «Ստեփանոս քահանայինս է գիրքս»։ Ոչինչ
չասող մակագրութիւն։ Ստեփանոս անունով այնքան քահանաներ կան։
Ուշադրութիւն չեմ դարձնում այդ տողին։ Շրջում եմ ձեռագիրը, տեսնենք
յիշատակարան ունի՞. վերջից բազմաթիւ թերթեր դատարկ են։ Նորից վերադառնում
եմ մատեանի սկիզբ․ ի՞նչ բովանդակութիւն ունի։ Թերթում եմ։ Սկզբից նոյնպէս մի
քանի թերթեր դատարկ են։ Այնուհետեւ սկսւում է բնագիրը՝ «Գրիգոր Նարեկայ
վանաց վանքի հոգեմատեան հռետորի եւ փիլիսոփայի ի խորոց սրտից խօսք ընդ
Աստուծոյ»։ Պարզ է՝ Նարեկացու «Ողբերգութեան Մատեան»ի ընդօրինակութիւնն է։
Յետոյ ի՞նչ։ Այս մատեանի տասնեակ ընդօրինակութիւնները կան մեզ մօտ եւ
աշխարհի տարբեր ձեռագրատներում, իսկ հնագոյնը 1173 թուականից, Գրիգոր
Մլիճեցու սքանչելի մանրանկարներով, մեր Մատենադարանի սեփականութիւնն է։
Այս բացառիկ յուշարձանի համեմատութեամբ ի՞նչ արժէք պիտի ունենայ Մելիքսեթի
բերած մատեանը։ Լուռ մտորում եմ եւ շարունակում դանդաղ թերթելով առաջ գնալ,

181
թերեւս որեւէ մակագրութիւն կամ նշում գտնեմ գրչի մասին։ Ծերունին լուռ հետեւում
է իմ շարժումներին, զգում եմ նրա ե՛ւ անհամբերութիւնը ե՛ւ հայեացքի ծանրութիւնը։

– Էս խօ տպուկ գիրք ի, գրուկ չի։ – Իրեն իսկ խօսելաոճին նմանուելով կատակում


եմ։

– Դու վերջը մտի՛կ, վերջը, գիրերով թուականը կարդա։ – Մելիքսեթ ապէրը ձեռքը
մեկնում է դէպի մատեանը եւ յուզուած, արագ-արագ շուռ է տալիս թերթերը, եւ հատ-
հատ կարդում է․

– Ռ, Մ, Ժ, Խազար էրկու խարիր տասը էղա՞ւ։ Վրան եկ խինգ խարիր իցուն մէկ։
Չեղա՞ւ հազար օխտը խարիր վացուն մէկ։

Հրճուելով ծերուկի ուշիմութեամբ, շարունակում եմ կատակել․

– Մի երկու հարիւր տարուայ գիրք չէ՞։ Այսպիսի գրքեր ինչքան կ’ուզես, – ասում եմ,
բայց միաժամանակ աչքի տակով կարդում եմ փոքրիկ յիշատակարանի առաջին
տողերը․ «Գրեցաւ ի Գիլան Անզալի եկեղեցին թուին ՌՄԺ»։ Ահա թե ինչ։ Լարւում եմ.
ինձ ծանօթ չէ Իրանի Գիլան նահանգի Էնզելի նաւահանգստի գրչավայրը։
Յիշատակարանի յաջորդ տողերը ինձ դիւթում են։ Աչքերիս չեմ հաւատում։ Զգում եմ,
որ գլուխս պտոյտ է գալիս, լսում եմ սրտիս ուժգին զարկերը։ Մի քանի անգամ
հայեացքս սահում է էջի վրայով, բայց արդէն ոչինչ չեմ կարողանում կարդալ։
Աշխատում եմ ինքս ինձ տիրապետել․ աչքերիս առջեւ ամբողջ էջով մէկ կարդում եմ՝
«Սայեադ Նովայ»։ Մի՞թէ։ Արդեօք երազի մէ՞ջ եմ։ Թերեւս պատրանք է։ Սայեաթ-
Նովայի նոր ձեռագի՞ր է իմ առջեւում։ Ափսոս, մտածում եմ, եթէ աչքերս բացեմ,
երազը կ’անէանայ։ Նորից տողերը յստակւում են եւ ես պարզօրէն կարդում եմ․ «Ով
ընթերցող, յիշեա գծող Ստեփանոս վարդապետս, որ Սայեադ Նովայ ասին եւ հայր իմ
մատիսի Կարապետ եւ դուք յիշեալ լինիք․ առաջնորդութեան Հախպտո Զաքարիայ
վարթապետի Թիփլիզցի»։

Իմ հրաշալի երազը ընդհատում է Մելիքսեթ ապէրը։ Նա, հաւանաբար, տեսնելով,


որ մի քանի տողի ընթերցումը երկար տեւեց եւ կամ նկատելով իմ յուզմունքը, դիմում
է ինձ․

– Հը՛, մեր տղա՛յ, ի՞նչ կ’ասես, խալիւորը մի բան կը խասկանա՞յ։

– Ի հարկէ՛, ի հարկէ՛։ Դու միանգամայն իրաւացի ես։ Դու ճիշդ ես վերծանել


թուականը։ – Հրճուանքից նորից եմ կատակում եւ վերամբարձ ու պաշտօնական ոճով
խօսքս ուղղում եմ նրան․ – Արզումանի որդի Մելիքսեթ, ձեզ վաղուանից աշխատանքի
ենք ընդունում Մատենադարանում։ Դուք լավ բանասէր կը դառնաք։

Մելիքսեթ ապէրը էլի ինչ-որ բաներ է ասում, բայց ես այլեւս նրան չեմ լսում։
Հրապուրուած նորից եմ կարդում յիշատակարանի ժլատ տողերը։ Վայրկենաբար
աչքիս առջեւ է գալիս մեզ մօտ Մատենադարանում պահուող Սայեաթ-Նովայի
ընդօրինակած մատեանի յիշատակարանը, յար եւ նման այս նոր մատեանի
յիշատակարանին։ Բայց արդեօք չե՞մ սխալւում։ Առանց յապաղելու գրապահարանից

182
վերցնում եմ Սայեաթ-Նովայի խաղերի յայտնի Դաւթարի նմանահանութիւնը
(ֆաքսիմիլիէն), որ 1962 թ․, մեծ աշուղի յոբելեանի առթիւ տպագրութեան էինք
պատրաստել ես եւ բանասէր Պարոյր Մուրատեանը։ Այդ հրատարակութեան մենք
կցել էինք նաեւ 1766 թ․ Զաքաթալայի շրջանի Կախօ քարւանսարայում Սայեաթ-
Նովայի ընդօրինակած ձեռագրի յիշատակարանի լուսանկարը այն նկատառումով, որ
մասնագէտները ձեռքի տակ ունենան տարբեր ժամանակներում Սայեաթ-Նովայի
գրած մատեանների պատկերը եւ անհրաժեշտութեան դէպքում կարողանան
օգտագործել դրանք։ Եւ ինչ հետաքրքիր զուգադիպութիւն․ ստացւում է, որ ես
հրատարակիչս, պէտք է օգտուէի այդ նմանահանութիւնից։

Մելիքսեթ Պօղոսեանի բերած ձեռագրի եւ Կախօ աւանում ընդօրինակուած


մատեանի յիշատակարանները հաստատում են, որ երկուսն էլ մէկ գրչի՝ Սայեաթ-
Նովայի ձեռքի գործն են, աւելին՝ միեւնոյն գրչութիւնը ունի նաեւ Դաւթարը։ Հրաշք է։
Յայտնաբերուած է Սայեաթ-Նովայի ձեռքով ընդօրինակուած մի նոր յուշարձան։
Միտքս աշխատում է հաշուիչ մեքենայի արագութեամբ․ հիմա էլ բանասիրական
զանազան հարցեր են ներխուժում մտքիս մէջ․ ինչո՞ւ է Սայեաթ-Նովան ձեռագրի
սկզբում իրեն Ստեփանոս քահանայ անուանել, իսկ վերջում՝ 1761 թ․՝ Ստեփանոս
վարդապետ․ Կախօ քարւանսարայում 1766 թ․ ընդօրինակուած ձեռագրում եւս նա
իրեն քահանայ է անուանում։ Հետեւաբար՝ ե՞րբ է նա կրօնաւոր դարձել, ե՞րբ է
Պարսկաստան գնացել եւ ինչո՞ւ։ Այս վերջին փաստը յայտնի չէ ընդհանրապէս։ Եւ էլի
շատ հարցեր։ Ուրախութիւնից ոտքի եմ կանգնում, ջերմօրէն գրկում եմ բարեկամիս։

– Բա՛, Մելիքսեթ ապէրը վատ բան կը բերի՞։ Մի խատ էլ փաթոթաւոր գիր կայ, մի
քանի արշին, էն էլ կը բերեմ։ Անցեալ տարի մի կնգայ կուշտը կաշուի վրայ գրուկ գիրք
կար, էնենց կաշի, ոնց որ դաբախանից նոր դուրս էլած։ Ասի՝ պառաւ, տանենք
Մատենադարան, ասաւ՝ յետոյ։ Նէ վախտ անց գնացի, ասաւ՝ կորել ա, ասի՝ իմալ
կորել ա։ Պառաւը սուտ ասաւ։ Տեսնենք վերջը ինչ կը լինի։

– Իսկ փաթոթը ինչո՞ւ չես բերել։

– Մկայ էսօր խէս գործը թամամնայ, էն մէկն էլ կը բերեմ։

Մելիքսեթ ապէրը երբ հրաժեշտ էր տալիս, իրեն վստահեցրի, որ նա անպայման


պարգեւատրում կը ստանայ։

– Զարաֆաթ կ’ենեմ, մեր տղայ։ Փաթոթն էլ կը բերեմ։ Դէ, ես գնացի։

Այնքան էի հրապուրուել նոր մատեանով, որ չհասցրի իմանալ, թէ Մելիքսեթ


ապէրը որտեղ էր գտել այն, ինչ հանգամանքներում։ Բայց դա առանձնապէս
մտահոգիչ չէր․ մի քանի օրից նորից պիտի հանդիպէինք։

Երկու շաբաթ շարունակ գլխովին տարւում եմ Սայեաթ-Նովայի կեանքի ու


գործունէութեան փաստերով, անդադրում փնտռտուքներ եմ կատարում ձեռագիր ու
տպագիր աղբիւրներում, աշխատում եմ վերականգնել երգչի կեանքի 1759-1763
թուականների մէջ ընկած ժամանակաշրջանի, վաստակաշատ սայեաթնովայագէտ

183
Մօրուս Հասրաթեանի խօսքերով ասած՝ «նրա կենսագրութեան չլուսաբանուած
կարեւորագոյն էջերը»։

Ըստ Սայեաթ-Նովայի որդու Օհանի վկայութեան՝ Վրաստանի թագաւոր Հերակլը


նեղացել էր «իր խեղճ ստրուկ» Սայեաթ-Նովայի վրայ եւ հեռացել էր պալատից։ Այս
դէպքը գրականութեան մէջ ենթադրել են, որ տեղի է ունեցել 1759 թ․, որից յետոյ,
թերեւս 1762-63 թթ․ նա ձեռնադրուել է քահանայ, մինչդեռ նոր մատեանից
որոշակիօրէն տեղեկանում ենք, որ 1760-61 թուականներին, նա արդէն հոգեւորական
է եւ հովւում է Էնզելի նաւահանգստում։

Իսկ ինչո՞ւ Էնզելիում։ Այստեղ հարցի լուծմանը օգնելու է գալիս նոր ձեռագրի
յիշատակարանում նշուած Զաքարիա վարդապետի ինքնութիւնը։ Հաղբատի
առաջնորդ Զաքարիա Պաթինեանը, որ առանց եպիսկոպոսական աստիճան
ունենալու 1752 թ․ գրաւել է Հաղբատի առաջնորդութիւնը (այդ ժամանակներում
Հաղբատի թեմակալ առաջնորդը նստում էր Թիֆլիսում) եւ 60-ական թուականներին
ժողովրդի կողմից արտաքսուել էր Թիֆլիսից, ապաւինել էր Պարսկաստանի
«իշխանապետ» Քերիմ խան Զենտին։ Վերջինիս հրամանով Զաքարիան Էջմիածնում
եպիսկոպոս է ձեռնադրւում եւ պաշտօնապէս նշանակւում է Հաղբատի առաջնորդ։
Սայեաթ-Նովայի ընդօրինակած «Ողբերգութիւն Մատեանի» յիշատակարանում
Զաքարիայի անուան յիշատակումը ենթադրել է տալիս, որ նա է եղել տարաբախտ
երգչին քահանայ ձեռնադրողը եւ նրան Էնզելի ուղարկողը։

18-րդ դարի առաջին տասնամեակներում Էնզելին վաղուց արդէն կարեւոր


կենտրոն էր Արեւելք-Ռուսաստան առեւտրական կապերի օրաւուր աճող
յարաբերութիւններում։ Իսկ այդ բնագաւառում նշանակալի դեր ունէր հայ
վաճառականութիւնը, որը Ռեշտ-Էնզելի-Հաշտարխան առեւտրական տարանցիկ
ճանապարհի վրայ կարեւոր յենակէտեր ունէր։ Հայկական եկեղեցու գոյութիւնն իսկ
Էնզելիում վկայում է, որ այդ ժամանակներում այստեղ նշանակալի թուով հայեր են
ապրել։ Իսկ քանի որ Էնզելին Նոր Ջուղայի հայոց թեմի ենթակայութեան
բնակավայրերից էր, ապա տեղի քահանայի նշանակումը նոյնպէս պէտք է գտնուէր
Նոր-Ջուղայի Ամենափրկչեան վանքի առաջնորդութեան իրաւասութեան ներքոյ։
Թերեւս պէտք է հաւանական համարել, որ Զաքարիա վարդապետը Սպահանում
Քերիմ խան Զենտի մօտ գտնուած ժամանակ, Նոր Ջուղայի առաջնորդին միջնորդել է
իր ձեռնադրած Ստեփանոս քահանային (Սայեաթ-Նովային) նրա թեմի որեւէ
հայկական եկեղեցում հովիւ կարգել։

Այնուհետեւ, եթէ 1760-61 թթ․ Սայեաթ-Նովան քահանայ է ձեռնադրուել, ապա


ինչո՞ւ է «Ողբերգութեան Մատեան»ի յիշատակարանում իրեն վարդապետ կոչում։ Այս
խնդիրը շատ ջուր է վերցնում, ի վերջոյ եկեղեցական օրէնսգրքերի որոշ
մեկնաբանութիւններից հնարաւոր է լինում պարզել, որ վարդապետ կոչումը այստեղ
որպէս ամուրի եւ վարդապետական գաւազան կրող հոգեւորական չպիտի
հասկանալ, որովհետեւ վաղ միջնադարում, անգամ մինչեւ 20-րդ դարի սկիզբները
շատ արժանաւոր, գիտուն ու զարգացած եկեղեցականների, այդ թւում աբեղաների ու
քահանաների, վարդապետ էին անուանում։ Այստեղ հաւանական է դառնում
184
եզրակացնել, որ Սայեաթ-Նովան 1759-61 թուականների միջեւ ձեռնադրուել է որպէս
ամուսնացեալ քահանայ եւ իր բանաստեղծական շնորհքի, գրչութեան արուեստով
զբաղուելու, թերեւս նաեւ լաւ քարոզիչ լինելու համար նոյնպէս վարդապետ է կոչուել։

Սակայն ողջ երիտասարդական տարիները երգի ու սազի հետ անցկացրած աշուղը


չափազանց ծանր պիտի տանէր հոգեւորականի սքեմը, ուստի վրացերէն գրած իր
խաղերից մի քանիսի մէջ նա դժգոհում է իր նոր վիճակից, գրելով՝ «Աշխարհական էի՝
քահանայ դառնալս ինչիս էր», «Սեւ կաբայում սգուորութիւն չեմ ուզում»։

Գրականութեան մէջ ենթադրել են, որ Սայեաթ-Նովան այս ոտանաւորները գրել է


1770 թուականներից յետոյ, մինչդեռ նոր ձեռագրի լոյսի տակ հաւանական է դառնում
եզրակացնել, որ դրանք կարող էին միայն գրուել հոգեւորական դառնալու առաջին
տարիներին, երբ չափազանց ծանր է եղել «սեւ կաբան» եւ նա այդ աղերսագիր-
ոտանաւորներով դիմել է Հերակլ թագաւորին իրեն չվանել, չհեռացնել՝ խոստանալով
նրա մօտ գնալ «իրանական ծէսերով» եւ այլեւս չդիմել «շահին ու սուլթանին»։
Հնարաւոր է, որ Հերակլը ընդառաջել է իր նախկին աշուղին եւ թոյլ է տուել
վերադառնալ Վրաստան եւ հաստատուել մայրաքաղաքից հեռու Զաքաթալայի
շրջանի Կախօ Քարւանսարայում, որտեղ եւ 1766 թուականին նա ընդօրինակել է
ներկայումս Մատենադարանում պահուող թիւ 4270 ձեռագիրը։

Այն իրողութիւնը, որ Սայեաթ-Նովան կրօնական դառնալուց անմիջապէս յետոյ


սկսում է ընդօրինակել Գրիգոր Նարեկացու, «Ողբերգութեան Մատեան»ը, ցոյց է
տալիս, որ երգիչը իր հոգեկան խռովքը աշխատել է մեղմել նորից բանաստեղծութեան
մէջ, այս անգամ արդէն ընթերցելով ու ընդօրինակելով իրեն հոգեհարազատ
նոյնպիսի մի խռովայոյզ բանաստեղծի ստեղծագործութիւնը, որպիսին էր Գրիգոր
Նարեկացին։

Այս եզրակացութիւնները ոգեւորում են ինձ եւ օր առաջ ցանկանում եմ մեր


բանասիրական աշխարհին ու հանրութեանը ծանուցանել Սայեաթ-Նովայի
ընդօրինակած ձեռագրի յայտնաբերումը։ Բարեբախտաբար, այդ օրերին վարչական
աշխատանքները չխանգարեցին ինձ եւ Յունուարի վերջերին արդէն նորայայտ
մատեանի վերաբերեալ առաջին հաղորդումը ներկայացրի Սովետական Հայաստան
լրագրին։ Խմբագրութիւնը առանց յապաղելու 1981 թ․ Փետրուարի 2-ին հրապարակեց
իմ յօդուածը, իսկ մի քանի ամիս յետոյ, Մայիս ամսին, Հայաստանի Գիտութիւնների
Ակադեմիայի Լրաբեր հանդէսը լոյս ընծայեց Սայեաթ-Նովայի նորայայտ մատեանի
վերաբերեալ իմ փոքրիկ հետազօտութիւնը։

Մելիքսեթ Պօղոսեանի յայտնաբերած ձեռագիրը Սայեաթ-Նովայի կեանքի մի նոր


էջը բացեց եւ մեր գրականութեան պատմութիւնը հարստացրեց նոր փաստերով։

Այսպէս է ձեռագրերի աշխարհը․ լի անակնկալներով, հիասթափութիւններով ու


ուրախութիւններով։ Սպասենք նոր յայտնաբերումների։

185
ԵՂԻԱ ԿԱՐՆԵՑԻ

Չափազանց բարդ եւ խոշ ու խութերով լի կյանք է ունեցել 18-րդ դարի առաջին


կեսի վաճառական ու դիվանագետ, միաժամանակ բանահավաք ու բառարանագիր
Եղիա Կարնեցին։

Մոսկվայում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվում պահվող


Կարնեցու գրական ու նամակագրական ժառանգությունը, հաշվեմատյաններն ու
առևտրական գործարքների վերաբերյալ փաստաթղթերը, Վիեննայի Մխիթարյան
միաբանության մատենադարանի սեփականությունը հանդիսացող նրա ընդարձակ
հուշամատյանը հնարավորություն են տալիս ամբողջական գաղափար կազմելու ոչ
միայն ուշ միջնադարի այս հետաքրքիր ներկայացուցչի գործունեության մասին, այլև
վերահասու լինելու Միջին ու Մերձավոր արևելքի մի շարք երկրների ժամանակի
տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքի իրադարձություններին։

Եղիան ծնվել է Կարինում 1689 թ․ խոտրջուրցի վաճառական Մուշեղանց


Աստվածատուրի ընտանիքում։ Գրաճանաչություն ձեռք բերելուց հետո հոր
խորհրդով իր ուսումը նա շարունակել է «ամենայն վարուք բարեգործ և բարեկենցաղ
և կատարեալ ամենայն գրոց» գրավաճառ ու կազմարար տիրացու Գրիգորի մոտ։ 1705
թ․ հոր անակնկալ մահվանից հետո Եղիայի խնամակալությունը ստանձնել է
հորեղբոր որդին՝ Ղազար Մարգարյանը։ Սա, առանց հապաղելու, Եղիայի հետագա
ուսումնառությունը վստահում է Կարին հաստատված հայտնի աստվածաբան
պատրի Պետրոս Ռիքարտին, որը ուշիմ և ընդունակ պատանուն կարճ ժամանակում
կարողանում է դավանափոխ անել։ Եղիան դառնում է կաթոլիկ և զբաղվում է
քարոզչությամբ։ Պատրի Ռիքարտը նրան կարգում է դպրապետ։ Այս ընթացքում
Եղիան գրում է կրոնադավանաբանական մի շարք շարադրություններ։ Շուտով
Եղիան ստիպված է լինում թողնել իր սիրած գործը և Ղազարի հետ դուրս գալ
վաճառականության։

Ամբողջ մի տասնամյակ նա շրջում է Ռուսաստանում, Պարսկաստանում,


Օսմանյան կայսրության տարբեր վայրերում, լինում է Մոսկվայում ու
Աստրախանում, Թավրիզում ու Սպահանում, Բաղդադում ու Հալեպում, Իզմիրում ու
Կոստանդնուպոլսում և այլ վաճառաշատ քաղաքներում։

Այդ տարիներին Կարնեցին կապեր է հաստատում Իսրայել Օրու (վխճ․ 1711), հայ
ազատագրական պայքարի այս ռահվիրայի, պարսկական դեսպանության շքախմբի
երբեմնի պաշտոնյա ֆրանսիացի Պոռեկարի (Բերգարի) հետ, իսկ 1717 թ․ սկզբներից
ծառայության է ընդունվում նրա տնօրինության տակ գտնվող Արևելյան հնդկական
առևտրական ընկերության Թավրիզի մասնաճյուղում։

Թավրիզում պաշտոնավարելու տարիներին Եղիա Կարնեցին իր


գործարարությամբ և լեզուների իմացությամբ մեծ հեղինակություն է ձեռք բերում
տեղական իշխանությունների մոտ և ճանապարհ է հարթում դեպի Շահ Թահմազի

Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1983, № 1, էջ 28-29։
186
արքունիք։ Այդ ժամանակներում Թահմազը խույս էր տվել պարսից մայրաքաղաք
Սպահանը գրաված աֆղաններից և, հաստատվելով Ատրպատականում, իրեն շահ էր
հայտարարել։ Շահ Թահմազի հրամանով 1723 թ․ Եղիան դիվանագիտական
առաքելության է մեկնում դեպի Եվրոպա՝ իշխանության բարձրանալու մասին նրա
ուղերձները Կարլոս 6-րդին, Լյուդովիկոս 15-րդին և Հռոմի պապին տանելու համար։

Եղիա Կարնեցին տարիներ շարունակ իր վաճառականական ուղևորությունների


ընթացքում ամենուր սերտ կապեր է հաստատել տեղի կաթոլիկ՝ ճիզվիտ ու քափուչին
հայրերի հետ և իր հնարավոր բոլոր միջոցներով աշխատել է սատար լինել նրանց
գործունեությանը՝ պատրանք ունենալով, որ թուրք-պարսկական դարավոր լծից հայ
ժողովրդի ազատագրումը հնարավոր է միայն քրիստոնյա Եվրոպայի օգնությամբ։ Իսկ
գավառացի պարզամիտ երիտասարդի պատկերացմամբ եվրոպական քրիստոնյա
աշխարհը միասնական շահերով ապրող մի ամբողջություն էր, որ պետք է
մտահոգված լիներ մահմեդական լծից Արևելքի քրիստոնյաների փրկությամբ։ Այս
մոլորություններից Կարնեցին շատ ուշ է ազատագրվում։

Հայ ժողովրդի ազատագրական պայքարին Եղիա Կարնեցու մասնակցության


մասին որոշակի փաստեր պակասում են, բայց ռուսական իր կողմնորոշման
վերաբերյալ նա հստակորեն խոսում է իր հուշամատյանում։ Կարնեցին իր
գլխավորած պարսկական պատվիրակությունը Եվրոպա է առաջնորդում
Ռուսաստանի վրայով՝ հույս ունենալով այնտեղ հանդիպել Պետրոս Առաջինին և
Հայաստանի ազատագրման վերաբերյալ իր ծրագրերը ներկայացնել նրան։ Սակայն
Պարսկաստան ու Ռուսաստան հաստատված կաթոլիկ քարոզիչները, որոնք ակնդետ
ու քայլ առ քայլ հետևում էին արևելյան երկրների նկատմամբ Պետրոսի վարած
քաղաքականությանը և ամեն ձևով աշխատում էին խոչընդոտներ հարուցել նրա
առջև, տեղյակ լինելով Եղիայի նպատակներին, պատվիրակության անդամ լեհ
քափուչին պատրի Հովհաննեսի խարդավանքներով, Ռուսաստան հասնելուն պես,
Եղիային զրպարտում են որպես պարսկական լրտեսի և ձերբակալել են տալիս։

Եղիա Կարնեցին տասներեք երկար տարիներ տառապում է բանտերում ու


աքսորում և, ի վերջո, երբ անմեղությունը հաստատվում է և ազատվում է կալանքից,
մեկնում է Եվրոպա, հույս ունենալով իր երբեմնի բարեկամների միջոցով վերստանալ
կորցրած կարողությունը, դիրքն ու աշխատանքը։ Եվրոպայում նա լինում է
Լեհաստանում, Դանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում ու Իտալիայում, շատ
դռներ է նա թակում, շատ իշխանավորների մոտ է լինում, փորձում է հանդիպել
Արևելյան հնդկական առևտրական ընկերության ղեկավարներին, ֆրանսիական
պետական գործիչներին, Հռոմի պապին, պատմել տարիների իր անկաշառ
ծառայությունների, նրանց պատճառով կրած զրկանքների մասին, սակայն նրան ըստ
ամենայնի ոչ ոք չի ընդունում, ոչ ոք չի ունկնդրում։ Ճարահատյալ նա նորից բռնում է
Պարսկաստանի ճամփան, որտեղ իշխանությունը անցել էր արդեն Նադիր շահին, իսկ
Շահ Թահմազի մտերիմներն ու գործակիցները հետապնդվում էին։ Նրան
թշնամաբար են ընդունում նաև Պարսկաստանի տարբեր քաղաքներում ապրող

187
կաթոլիկ հայրերը։ Եղիան մատնվում է անել վիճակի, հուսահատ ու ընկճված,
կորցրած և՛ դիրք, և՛ կարողություն, որոշում է վերադառնալ իր ծննդավայրը՝ Կարին։

Երբ 1743 թվականին Եղիան ոտք է դնում հայրենի քաղաքը, արդեն մահացած են
լինում մայրը, եղբայրները։ Թափառական Կարնեցին օթևանում է իր հոգևոր քրոջ
մոտ։ Կաթոլիկ կղերը այստեղ ևս նրան հանգիստ չի տալիս։ Ձախողակ վաճառականն
ու դիվանագետը ստիպված Կարինից ևս խույս է տալիս՝ փոխադրվելով պապենական
գյուղ՝ Խոտրջուր, որտեղ և 1747 թվականին ձեռնամուխ է լինում իր կյանքի հուշերի
շարադրմանը։

Եղիա Կարնեցին դեռևս պատանեկան տարիներից գիր ու գրականության


նկատմամբ մեծ հակումներ է ունեցել, հրապուրվել է լեզուների ուսումնասիրությամբ,
ազատ ժամանակը տրամադրել է ժողովրդական բանահյուսության նմուշների
գրառմանը։

1717 թ․ հետո, երբ Կարնեցին հաստատվում է Թավրիզում, ավելի


հետևողականորեն է զբաղվում գրական աշխատանքով․ նա ձեռնամուխ է լինում
թուրքերեն-հայերեն բառարան կազմելուն, գրի է առնում ժողովրդական
բանահյուսության առանձին արժեքավոր նմուշներ՝ վիպական զրույցներ, առակներ,
տաղեր, կազմում է առօրյա կարիքների համար անհրաժեշտ գիտելիքների ու
ժամանցային բնույթի հնարամիտ թվաբանական խնդիրների ժողովածու։

Եղիա Կարնեցու գրական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի նրա կյանքի
հուշագրությունը՝ շարադրված 1747-1749 թվականներին, որ խորագրված է
«Պատմութիւն իմն կարճառօտ ի վերա անձկութեան Եղիայիս Աստուածատուրեան
Մուշեղանց, զոր կրեցի ի ազգէն ֆռանկաց, մանաւանդ ի խաբեբայ կրոնաւորաց նոցա
և ի սուտ եխպայրց եւ բարեկամ կոչեցելոցս»։

«Պատմության» մեջ Եղիան հետադարձ հայացքով վերագնահատում է անցյալի իր


ողջ գործունեությունը, խարազանում իր սխալները՝ իր տառապանքների ու
զրկանքների հիմնական մեղավորներին համարելով ֆրանկ հոգևորականներին և
անձամբ իրեն, որ կուրորեն հրապուրված է եղել նրանց գաղափարներով՝ անսալով
թե՛ իր բանականության ձայնին և թե՛ բարեկամների ահազանգումներին։

Օժտված լինելով վիպելու անժխտելի ձիրքով, իր կյանքի ոդիսականը Եղիա


Կարնեցին շարադրել է աշխույժ ու կենդանի լեզվով՝ համեմված ժողովրդական բառ ու
բանով, առակներով ու ասացվածքներով։ Դեպքերի նկարագրությունները հաճախ
նրա մոտ վերաճում են փոքրիկ զրույցների ու ակնարկների, իսկ պատմական
իրական գործող անձինք՝ ընդհանրացված գեղարվեստական կերպարների։

Վերջին մի քանի տասնամյակներում Եղիայի ժառանգությամբ զբաղվել են


Համազասպ Ոսկյանը, պրոֆեսորներ Աշոտ Հովհաննիսյանը, Աշոտ Աբրահամյանը,
Միրալի Սեիդովը, բանասերներ Աքբար Երևանլին ու Բախտիար Հովակիմյանը։

Ստորև հրապարակվող առակները քաղված են Կարնեցու «Պատմությունից»,


որոնցով հեղինակը ցանկացել է բացահայտել իր հակառակորդների բարոյական
188
կերպարը, նրանց ընչաքաղցությունը, անձնասիրությունն ու մարդատյացությունը։
Այս առակները հիմնականում եվրոպական ծագում ունեն․ առաջին երկուսը Եղիան
լսել է վերոհիշյալ ֆրանսիացի Պոռեկարից, իսկ մյուս երկուսը թերևս գրական հիմք
ունեն։

ԵՍԱՄՈԼ ԿՐՈՆԱՎՈՐԸ

Երկու կրոնավոր ճանապարհ գնալիս թելից կախված մի գունդ տեսան։


Կրոնավորներից մեկը ցանկացավ թելը կտրել։ Տեղում գտնվող մի անցվոր դիմեց
նրան․

– Այդ ի՞նչ ես անում։

– Ուզում եմ թելը կտրել, – պատասխանեց կրոնավորը։

– Իսկ դու գիտե՞ս, որ աշխարհը այդ թելից է կախված։ Եթե կտրես՝ ողջ աշխարհը
կկորչի, – ասաց անցվորը։

– Իմ ի՞նչ փույթն է, թե աշխարհը կկորչի, – պատասխանեց կրոնավորը։ -Ես այս


թելի կարիքն ունեմ, պետք է հագուստ կարեմ։

ՍՈՎԱԾ ԱՐՋԸ

Արջը սովում էր և ուտելիք չէր գտնում, մտածեց իր զավակին ուտել, բայց ինչպե՞ս։

– Ինձ կմեղադրեն, թե՝ իր զավակին կերավ։

Այսպես խորհեց և իր քոթոթին թավալեցրեց տղմի մեջ, այլանդակեց ու


կերպարանափոխեց, ապա նայեց նրան ու ասաց․

– Ո՞վ է սա։

Դարձավ ինքն իրեն, պատասխանեց․

– Քո զավակն է։

Արջը երկար նայեց իր քոթոթին և ասաց․

– Քավ լիցի։ Սա ոչնչով ինձ նման չէ։

Այս ասելով, նա սկսեց քոթոթին պատառոտել։

ԳՈՐՏՆ ՈՒ ԿԱՐԻՃԸ

Կարիճը եղբայրացավ գորտի հետ։ Մի օր նա եկավ լճի ափ՝ իր եղբորը տեսության։


Շատ խոսեցին, թե քիչ կարիճը դարձավ գորտին, թե՝

189
– Ցանկանում եմ լճի վրա զբոսնել։

Գորտը նրան առավ շալակը և մտավ ջուրը։ Լճի վրա կարիճն ասաց գորտին․

– Եղբա՛յր, ուզում եմ քեզ խայթել։

– Ինչպե՞ս, – պատասխանեց գորտը, – չէ՞ որ ինձ հետ եղբայրացել ես, խոստացել ես


բարեկամ լինել, քո դեմ ի՞նչ եմ արել, ընդհակառակը՝ դեռ քեզ շալակս եմ առել ու
բերել զբոսանքի։ Սա է՞ բարության վարձը։

– Իսկապես որ քեզ հետ եղբայրացել եմ, և դու ինձ ոչ մի վատ բան չես արել, բայց
բնությունս այնպես է , որ մինչև չխայթեմ՝ ապրել չեմ կարող։

Այս լսեց թե չէ, գորտը սահեց կարիճի տակից և լողալով հեռացավ․ կարիճը
խեղդվեց։

ՃԳՆԱՎՈՐ ՄՈՒԿԸ

Մուկը շրջում էր շտեմարանում, որտեղ արճճե թիթեղով պատած բազմաթիվ գլուխ


պանիրներ կային։ Մուկը զգաց, որ այստեղ իր ապրուստի համար ինչ-որ բան կա։
Այնքան այսկողմ ու այնկողմ ընկավ, մինչև որ փաթեթը թույլ մի գլուխ պանիր գտավ։
Շատ չարչարվելուց հետո գլուխը ներս մտցրեց․ այսքան ուտելիքը բավ էր մինչև իր
կյանքի վերջը։ Ուրախացավ, կերավ, հագեցավ և ասաց․

– Սրանից ավելի էլ ի՞նչ է պետք։ Կբնակվեմ այստեղ և ուրախ ու երջանիկ կապրեմ։


– Փոքր-ինչ մտածելուց հետո դարձյալ ինքն իրեն ասաց, – թե որ հիմի այստեղ մնամ,
ազգականներս կսկսեն ինձ որոնել, տեղս կգտնեն և ընկեր կդառնան այս բարիքին։
Գնամ նախ հրաժարվեմ նրանցից և ապա գամ անհոգ բնակվեմ այստեղ։

Մուկը գնաց իր ազգականների մոտ, կանչեց նրանց բոլորին և ասաց.

– Որոշել եմ աշխարհից հրաժարվել, քաշվել մի վանք և կրոնավոր դառնալ։

Ազգական մկները, լալով ու սգալով, բերին նրան գլուխ պանիրների մոտ՝


համոզված, որ դրանք քարի բեկորներ են։ Ողբ ու կոծից հետո ճգնավորը մտավ անցքի
մեջ, իսկ ազգականները հրաժեշտ տալով, հեռացան։

Անցան բազում օրեր։ Մի որսորդ կատու լույս ընկավ և սկսեց ոչնչացնել մկների
ցեղը։ Կատվի պատժից ազատվելու համար մկները հավաքվեցին խորհրդի։ Երբ ոչ մի
ճար չգտան, ասացին․

– Գնանք մեր պապի մոտ և նրանից մի հնար խնդրենք․ մեր մեջ նա է


ամենափորձվածը։

Գնացին կանգնեցին անցքի մոտ ու ձայնեցին։ Մուկը լսեց՝ վախեցավ․ չլինի թե մեկն
ու մեկը ներս ընկնի և տեսնի այս վանքի բարիքը։ Գլուխը անցքից հանեց և նվաղած
ձայնով, իբր քաղցից ու ծարավից թուլացած, հարցրեց․

190
– Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք եկել։

Մկները աղմկեցին․

– Մեռնում ենք սովից։ Կատվի ահից չենք կարողանում դուրս գալ և ուտելիք գտնել։

– Ես աշխարհից հրաժարվեցի, որ նման գործերի չխառնվեմ։ Գնացե՛ք, դուք գիտեք


ձեր անելիքը։

– Թե չես ուզում մեզ օգնել, գոնե քեզ մոտ մի տեղ տուր, գանք քեզ հետ միասին
ճգնենք։

– Հեռացե՛ք, այստեղ բավարար տեղ չկա։ Թե ցանկանում եք ճգնավոր դառնալ,


ահա՛ մտե՛ք այս քարերի մեջ։

ԵՐԿԱՐ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Օխուն փոքրիկ գյուղ էր Արևմտյան Հայաստանի Բալու գավառում։ Մինչև առաջին


համաշխարհային պատերազմն ընդամենը 35 հայ և 25 քուրդ ընտանիքներ են ապրել
այնտեղ։ Բալուցիները և շրջակա գյուղերի հայ բնակիչները հպարտ են եղել իրենց
հայրենի բնաշխարհով, հատկապես իրենց սուրբ Մեսրոպ լեռով, որի վրա գտնվող
բերդի մեջ, ըստ ավանդության, յոթ շաբաթ ապրել է Մեսրոպ Մաշտոցը և ավարտել
հայոց գրերի ստեղծումը։ Այլ սրբությունների հետ բալուցիների հպարտություններից
է եղել նաև Օխու գյուղում Մուրադենց գերդաստանում պահվող Ավետարանը։
Բազմաթիվ հրաշապատում զրույցներ էին ստեղծվել այս մատյանի շուրջ, թե իբր
ջուրն է ընկել, բայց չի թրջվել, կրակի մեջ են նետել՝ չի այրվել, փորձություններից
փրկել է Ավետարանի մոտ վառվող ճրագի ձիթայուղ ապահովողներին և այլն։

1895 թվականին, հայկական կոտորածների ժամանակ, մատյանը ընկել է Մավալի


անունով մի քրդի ձեռքը, բայց նորից է վերադարձվել տիրոջը, որովհետև քուրդը,
ինչպես պատմում են, վախեցել է երկնային պատժից։ Մեծ եղեռնի տարիներին
Մավալին մեկ անգամ ևս տեր է դարձել այս մասունքին։ Հետագայում, երբ լսել է, որ
Մուրադենց գերդաստանի Մելքոն զավակն ազատվել է ջարդից և ապրում է
Հալեպում, իր կնոջ՝ Ասեի միջոցով մատյանը հասցնում է նրան։ Ասում են՝ Մավալին
«կես-կես» հայ է եղել․ այսպես էին Օխու գյուղում կոչվում այն քրդերը, որոնք
նախկինում հայ էին եղել և ժամանակի ընթացքում բռնությամբ մահմեդականացվել
էին, բայց նրանք, սերնդից սերունդ հիշել են իրենց հայկական ծագումը։

…Անցնում են տարիներ, եղեռնից ճյուղակոտոր ընտանիքները միավորվում, նոր


օջախներ են կազմում։ Կին, զավակներ կորցրած Մելքոնը նորից է տնավորվում։ 30-
ական թվականներին ապրուստն անասելի դժվարանում է, Մելքոնի որդին՝ Մանուկ
Մարգարյանը գնում է Ֆրանսիա բախտ որոնելու, խոստանալով հետագայում


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1984, տ․ 3։
191
ընտանիքի մյուս անդամներին ևս փոխադրել իր մոտ։ Մուրադյանները 30 տարի
սպասում են հրավերի, բայց զուր։ Երբ 1963 թ․ Սիրիայից մասնակի ներգաղթ է
սկսվում, Մուրադյան Մելքոնի դուստրը՝ Մարիամը, իր ընտանիքով
հայրենադարձվում և բնակություն է հաստատում Աբովյան քաղաքում։

Մանուկ Մարգարյանը 30-ական թվականներին Ֆրանսիա մեկնելիս իր հետ էր


վերցրել նաև հայրենական նշխարը՝ Օխուի Ավետարանը, ո՛վ գիտե, թերևս հույս
ունենալով ձեռագրի վաճառքից գոյացած միջոցներով ընտանիքին տեղափոխել
Մարսել, ուր և ինքը բնակություն էր հաստատել։

1967 թ․ աշնանային մի օր Մատենադարան եկան երևանաբնակ մի քանի


օխուցիներ և պատմեցին իրենց գյուղի սրբություն դարձած ձեռագրի մասին։ Հետո
եկավ Նաջարյան-Մուրադյան Մարիամը, հաստատեց իր հայրենակիցների տված
տեղեկությունները և խնդրեց դիմել մարսելաբնակ իր եղբորը, որպեսզի նա մատյանը
հայրենիք ուղարկի։ Օխուցիների քսան ժառանգներ լիազորագիր տվեցին
Մատենադարանին՝ մատյանը պահանջելու Մանուկ Մարգարյանից։ Նրանք
հավաստի լուր ունեին, որ ձեռագիրը դեռևս վաճառված չէ։

1967 թ․ նոյեմբեր։ Մատենադարանի տնօրինությունը դիմում է Մարսելում


բնակվող Մանուկ Մարգարյանին՝ նրան հրավիրելով հյուր գալ Հայաստան և իր մոտ
պահվող գրչագիրը բերել հայրենիք։

Գործին նպաստելու նպատակով նամակներ են ուղարկվում նաև Փրովիդենս


(ԱՄՆ) Համաբալուցիական վերաշինաց միության նախագահ Հովակ Հակոբյանին և
Օխուցիների միության նախագահ Գասպար Մելիքյանին, խնդրելով որ նրանք ևս
հորդորական նամակներով իրենց հայրենակցին համոզեն մատյանը
Մատենադարանին տրամադրելու։

Նոյեմբերյան այդ նույն օրերին Մատենադարան այցելեցին Երևանում


հյուրընկալվող մարսելաբնակ Արծրուն և Էլիզ Ջրբաշյան ամուսինները, որոնք
տեղեկանալով իրենց քաղաքում գտնվող ձեռագրի պատմությանը,
պատրաստակամություն հայտնեցին Ֆրանսիա վերադառնալուն պես
առավելագույնը անել Օխուի մատյանի հայրենադարձության համար։

Որոշ ժամանակ անց Արծրուն Ջրբաշյանը Մարսելից գրեց․ «Նամակ մը գրեցի պ․


Մարգարյանին՝ հայտնելով այդ գիրքը Երևանի Մատենադարանին նվիրելու
փափագս և առաջարկեցի իրեն, որ ինձ հանձնե զայն որոշ գումարի փոխարեն։ Մինչև
այսօր պատասխան չստացա։ Կերեւի առաջարկս հաջողություն չգտավ… Շատ
կցավիմ, որ հակառակ փափագիս և ջանքերուս, չկարողացա այդ գործը հաջողացնել»։

Անցնում էին տարիները։ Մերթընդմերթ լուր էինք ստանում, որ Մ․ Մարգարյանը


ողջ առողջ է և ձեռագիրն էլ չի վաճառել։

1981 թ․ աշուն։ Երևանը լի է աշխարհի տարբեր կողմերից ժամանած հայ ու օտար


զբոսաշրջիկներով։ Բազմամարդ է նաև Մատենադարանը։ Հենց այդ օրերին էր, որ իմ

192
աշխատասենյակը մտան միջին տարիքի մի կին ու մի ծերունի։ Հյուրերին աթոռ եմ
առաջարկում և հետաքրքրվում, թե ինչով կարող եմ նրանց օգտակար լինել։

– Մանուկ Մարգարյան, – ներկայանում է հյուրը։

Վայրկենաբար հիշում եմ Օխուի մատյանի պատմությունը։ Անակնկալի եկած,


հաճելի զարմանքով վեր եմ կենում և հին բարեկամի պես նորից եմ սեղմում ծերունու
ձեռքը։ Իսկ տիկինը, որին առաջին պահին չճանաչեցի, Մարիամ Մուրադյանն էր,
նույն այն կինը, որ տարիներ առաջ տեղեկացրել էր մեզ ձեռագրի մասին։ Առանց
նախաբանի ուղղակի դիմում եմ Մարգարյանին։

– Է՜, բարեկամ։ Աչքներս ջուր դառավ ձեզ սպասելով։ Ձեռագիրը բերե՞լ եք։

Մարգարյանը սառը նայում է ինձ։ Ոչ մի ջիղ չի շարժվում դեմքին։ Ամեն ինչ


հասկանում եմ։ Հիասթափության տհաճ զգացումը անասելի դառնացնում է ինձ։ Լուռ
նայում եմ նրան և սպասում պատասխանին։

– Ո՛չ, չեմ բերած։

– Այդ արդեն չեղավ։ Այսքան երկար ճամփա կտրել և դատարկաձեռն գալ։ Բա դա


անելու բա՞ն է, – զսպված վրդովմունքով ասում եմ ես։

– Վախցա մաքսատանը ձեռքես առնեն։

– Ո՞վ ասաց, թե մեր թանգարանների համար բերված նվերները մաքսատան մեջ


վերցնում են։ Պարապ խոսքեր են։ Իսկ ավետարանը ձեզ մո՞տ է։ Չե՞ք վաճառել։

– Քովս է։ Ապահով տեղ։ Մեր սրբությունն է։ Ինչո՞ւ պիտի վաճառեմ։ Օր մը նորեն


կուգամ Հայաստան ու նվեր կբերեմ ձեզ։

Լսում եմ ծերունուն և մտածում։ Տասնչորս տարի է սպասում ենք այս մարդու


պատասխանին և ահա նորից անորոշություն։ Ե՞րբ պիտի նորից գա, ե՞րբ պիտի նորից
պատեհություն ստեղծվի այդպիսի ճամփորդության համար։ Աշխատում եմ մտքերս
ամփոփել և այնպիսի ձևակերպում տալ, որ Մանուկ Մարգարյանը հանկարծ
չվիրավորվի։

– Շատ ճիշտ եք մտածում, բայց այդ օրը ե՞րբ պիտի գա, չէ՞ որ ժամանակը չի
սպասում, և կյանքը լի է անակնկալներով։

Նման արժեքների ճակատագիրը պետք է օր առաջ լուծել, որպեսզի հետագայում


բարդություններ չառաջանան։ Այսօր դուք այդպես եք մտածում, վաղը ձեր
ժառանգները կարող են այնպիսի քայլ կատարել, որը հակառակ կլինի ձեր կամքին։
Դժբախտաբար մենք այդպիսի դեպքերի ականատես ենք եղել։ Մի՞թե լավ չէր լինի, որ
դուք ձեր ձեռքով այդ մասունքը բերեիք և ձեր հայրենասիրական պարտքը
կատարեիք։

Մանուկ Մարգարյանը հանգիստ լսում էր։ Նրա դեմքի արտահայտությունից չէի


հասկանում, թե նա ինչ էր մտածում այդ պահին։ «Ի՞նչ դժվարահաղորդ մարդ է,

193
ինչպե՞ս ճամփա հարթել դեպի նրա սիրտը», – մտմտում էի ես։ Քիչ հետո նա դարձավ
ինձ․

– Պիտի ջանամ։ Միայն դուք մաքսատան այս խնդիրը կարգադրեք։

– Մաքսատանը դժվարություններ են ունենում այն ճամփորդները, որոնք


պետականորեն սահմանված կարգը խախտում են։ Դուք մտահոգվելու առիթ չպիտի
ունենաք։ Ուրեմն պայմանավորվում ենք, – վստահաբար դիմում եմ մեր հյուրին, –
դուք հաջորդ տարի նորից գալիս եք Հայաստան, իսկ մենք էլ կարգավորում ենք,
ինչպես դուք եք ասում, մաքսատան խնդիրը։

Պարոն Մարգարյանը նայում է ինձ նույն սառն ու անտարբեր հայացքով, կարծես


ուզում է ինչ-որ բան ասել, բայց չի կարողանում։ Արդյո՞ք հուզված է։ Ո՞վ գիտե,
այսպիսի մարդիկ էլ են լինում։ Հազար ու մի ցավ, պատանեկան տարիներին մահ ու
կոտորած տեսած մարդը կարող էր և այսպիսին դառնալ։ Բայց որ նա եկել է հայրենիք,
ավելին՝ եկել է Մատենադարան և հատկապես ներկայացել է տնօրինությանը,
խոստումներ է տալիս, նշանակում է պետք է ակնկալել, որ նրա մոտ պահվող
գրչագիր մատյանն անպայման կգա հայրենիք։

Երբ Մատենադարանի աստիճանների մոտ հրաժեշտ էի տալիս հյուրերին, վերջին


անգամ դիմեցի Մանուկ Մարգարյանին․

–Դուք հիշո՞ւմ եք ձեր գավառի Սուրբ Մաշտոց լեռը, ուրեմն մի մոռացեք, որ մեր
այս օջախն էլ Մեսրոպ Մաշտոցի անունն է կրում։

Բոլորվեց 1982 թվականը։ Նորից ոչ մի լուր Մարգարյանից։ Անցավ նաև 1983


թվականի առաջին վեց ամիսը։ Երբ հուլիսի 7-ի առավոտյան աշխատանքի եկա,
սեղանիս վրա գտա Փրովիդենսից ստացված մի նամակ․ հետհասցեն Մանուկ
Մարգարյանն էր։ Անհամբերությամբ բացում եմ։

«Սույն գրությամբ, – կարդում եմ, – հաճույքն ունեմ Ձեզ հայտնելու, որ իմ քով


գտնվող մասունքը կը փափագիմ ձոնել Մատենադարանին։ Հայտնում եմ նաև այնքան
փայփայած երազս՝ նորեն այցելել Երևան այս տարվա սեպտեմբեր ամսին… Պիտի
խնդրեի մաքսատանը կարգադրություն ընել Ավետարանը անձամբ ինձ հետ տանելու
Երևան»։

Ի վերջո հանգիստ շունչ եմ քաշում։ Նշանակում է կարող ենք վստահ լինել, որ


հաջողությամբ կփակենք այս տարաբախտ մատյանի պատմությունը։

Հեռագիր ստացվեց, որ Մարգարյանը գալիս է։

Անցավ մի քանի օր։ Մարգարյանը պետք է արդեն Երևանում լինի, բայց ոչ մի լուր
չկա նրանից։ Պարզվեց, որ Երևան ժամանելու առաջին իսկ օրից փոխադրվել է քրոջ
մոտ՝ Աբովյան քաղաք և այնտեղ էլ գիշերում է։

Մատենադարանի ձեռագրերի պահպանության բաժնի վարիչ Վարդան


Գրիգորյանի հետ, Երևանում բնակվող օխուցիների ժառանգներ Գասպար

194
Մուրադյանի ու Պետրոս Թոփալյանի ընկերակցությամբ գնում ենք Մարգարյանին
տեսության։ Ուզում էինք օր առաջ տեսնել այն մատյանը, որին սպասել էինք
տասնվեց երկար տարիներ։

Աբովյանում ենք։ Այստեղ է Մանուկ Մարգարյանը։ Նա նստած է դալուկ դեմքով,


քիչ նիհարած։ Նա շրջապատված է քրոջ զավակներով, հարսներով ու թոռներով։
Կարծում ենք, որ գերդաստանի ավագն, ըստ երևույթին, հոգեպես խնդում է ի տես իր
գերդաստանի այսպիսի ծլարձակման։ Քույրը՝ տիկին Մարիամը, հայտնում է, որ
եղբայրը հիվանդ է, ուստի բերել է իր մոտ։

Սեղանի վրա է դրվում երկար սպասված մատյանը։ Երկյուղածությամբ բացում ենք


մետաքսե ծածկոցը։ Կազմի երկու փեղկերը պահպանված են ամբողջությամբ, բայց
կաշվե կողը փոխարինված է ամուր կտորով։ Ձեռագրի սկզբից ու վերջից չորս
մագաղաթյա պահպանակներ են դրված․ հին, շատ հին, թերևս 10-11-րդ դարերի
ձեռագրի մաս են։ Շրջում ենք պահպանակները, ձեռագիրը բացվում է աշխարհի
արարչությանը նվիրված նկարաշարով, հետո գալիս են տերունական նկարները,
պահպանված են չորս ավետարանիչների դիմանկարները և ավետարանների
սկզբնաթերթերը․ ընդամենը 42 մանրանկար։ Մեծ հարստություն է։ Ինչ լավ է, որ
հուսախաբ չենք լինում․ արժեր այսքան ջանք թափել մատյանը վերադարձնելու
համար։ Մանրանկարները ինքնուս նկարչի գործ են ասես, սակայն գույներն
արտակարգ նուրբ են և ակնապարար։ Շարունակում ենք թերթել մատյանը․ որոշ
չափով վնասված է, ժամանակին ջուր է տեսել և ներքևի մասից էլ այրված է։
Բարեբախտաբար գրվածքներն ու մանրանկարները շատ չեն վնասվել, միայն ներքևի
լուսանցքային հատվածն է այրված։ Ձեռագրի այս վիճակն է, հավանաբար, պատճառ
դարձել վերոհիշյալ հրաշապատում զրույցների ստեղծման։ Փնտրում եմ
հիշատակարանը․ վերջին թերթերի պակասի հետևանքով բացակայում է։

1983 թ․ հոկտեմբերի 4։ Մաշտոցյան մատենադարանի տնօրենի ընդունարանում են


Մանուկ Մարգարյանն ու իր կինը՝ Ազնիվը, հայաստանաբնակ նրանց ազգականները,
համագյուղացիների հայրենիքում ապրող ժառանգները, Մատենադարանի
աշխատակիցները։ Հիվանդության պատճառով բացակա է տիկին Մարիամ
Մուրադյանը։ Մանուկ Մարգարյանը Մատենադարանի տնօրեն պրոֆեսոր Սեն
Արևշատյանին է հանձնում Օխուի Ավետարանը։ Պրոֆեսորը ջերմորեն
շնորհակալություն է հայտնում արյան ու կրակի միջով անցած հուշարձանի
փրկողներին և Մաշտոցի անվան հուշամեդալ է հանձնում Մանուկ Մարգարյանին։
Ներկաները սրտաբուխ շնորհավորում են այս գեղեցիկ, մեծ խորհրդով լեցուն պահը և
քաջառողջություն ու երկար կյանք մաղթում Մարգարյաններին։ Երևանի Նորքի
բարձունքում իր նոր օջախը դրած Մուրադյան գերդաստանի ամենատարեց
ներկայացուցիչ, բնիկ օխուցի Թուրվանտա մայրիկն արցունքներով է ցողում իր
պապենական հուշարձանը և շնորհավորում նրա մուտքը հայրենի երկիր։ Իսկ
Մանուկ Մարգարյանը խռովահույզ, բայց իրեն հատուկ սառնությամբ դառնում է
ներկաներին և ասում․

– Ես իմին պարտքը կատարեցի։


195
900 ՏԱՐԵԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ44

Երբ տեղեկացա, որ Տաճատ քահանա Մարկոսյանի ընտանիքն արդեն հասել է


Էջմիածին, շտապեցի նրանց մոտ՝ բարի գալուստ մաղթելու և շնորհակալություն
հայտնելու իրենց ընտանիքում պահվող, բացառիկ արժեք ներկայացնող Ավետարանը
հինգ տարի առաջ Մատենադարանին նվեր ուղարկելու համար։

Ղարղուն գյուղը Իրանի Սպահանի նահանգում է գտնվում, Փերիա գավառում։


Մինչև խոր ծերություն այստեղ է ապրել Տաճատ Մարկոսյանը։ Մեծերից լսել,
գրքերում կարդացել և ինքն էլ զավակներին է հաղորդել, որ իրենց նախապապերին
Շահ-Աբասի մեծ սյուրգյունի (բռնագաղթի) ժամանակ են տեղահան արել երկրից ու
քշել Պարսկաստանի խորքերը։ Այդ դժբախտ օրերի միակ վկան հենց այդ սուրբ գիրքն
է եղել։ Ինչպես իրեն են իր մեծերը ամանաթ (ավանդ) թողել, ինքն էլ տարիներ
շարունակ իր փոքրիկ հոտին է քարոզել՝ երբեք չմոռանալ պապենական երկիրը՝ Հայկ
Նահապետի ու սուրբ Գրիգոր Լուսավորչի աշխարհը․ աստված մեծ է, գուցե մի օր
լույս կբացվի մեր ժողովրդի վրա, և մենք էլ կբռնենք մեր երկրի ճամփան։

Տաճատ քահանան երջանիկ է, որ Մարկոսյան տոհմից իրեն բաժին ընկավ իր


ընտանիքի անդամներին հայրենիք առաջնորդելու բախտը։ Հիմա նա Էջմիածնում
հատկացված իր բնակարանում ծալապատիկ նստած, սաթե մեծ հատիկներով
համրիչը գցելով, դանդաղ ու հանգիստ անցած ու գնացած օրերի մասին է պատմում։
Ճիշտ է, երբեմն խառնում է դեպքերն ու դեմքերը, բայց ոչինչ, նրա շուրջը հավաքված
տնեցիները, մասնավորաբար, Եղիա որդին, ուղղում են ծերունու ակամա
վրիպումները։

– Ներող եղեք, հայրիկը շատ է ծերացել։ Գիտե՞ք քանի տարեկան է։ Իննսունհինգ։


Շատ բան է մոռացել, բայց մեր Ավետարանի պատմությունը լավ է հիշում, – Նոր
Ջուղայի ընդգծված բարբառով բացատրություն է տալիս Եղիան։ Իսկ հայրը
անկենդան հայացքով նայում է որդուն, չգիտես զայրանում է իր խոսքը կտրելու, թե
հպարտանում խոր ծերությունը մատնանշելու համար։

Տաճատ Մարկոսյանին խնդրում եմ տեղեկություններ տալ իրենց գերդաստանի


այս հինավուրց հուշարձանի մասին։

– Եթե մեր սուրբ գիրքը տեսել ու կարդացել ես, էլ դո՞ր ես հարցնում, – մեղմ
կշտամբում է ինձ, բայց առանց պատասխանի սպասելու, դանդաղ ու ծանր, բառերը
հատ-հատ արտասանելով սկսում է պատմել։ – Մեր Ավետարանը ողջ
Պարսկաստանում մի հատ է եղել, հալբաթ (թերևս) Հայաստանում էլ դրա հնությամբ
մի երկու գիրք լինի։ Ճիշտ է, Ավետարանը ծերացել է, ինն անգամ հարյուր տարեկան
է, բայց էլի բոլորից երիտասարդ է, ինչքա՜ն բաներ է տեսել և դեռ ինչքա՜ն էլ պիտի
տեսնի․ Շահ-Աբասի օրերում ինքն էլ է գաղթել, հազար ու հազար հայեր խեղդվել են
44
Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1984, տ. 11։
196
մայր Արաքսի ջրերում, բայց ինքը ազատվել, գնացել հասել է Շոշ՝ Սպահան։
Պարսիկներն այդ քաղաքի մասին ասում են՝ «Իսֆահան նեսֆը ջահան», այսինքն՝
«Սպահան՝ աշխարհի կես»։ Բալի՛ (այո), աշխարհի կեսը արժեր բայց մեր ժողովրդի
հերն անիծեց․ մի աշխարհ հարստություն ունեցող մեր հայերը մաշվեցին, մաշվեցին,
խեղճացան, բայց աստծո տված շնորհով նորից ոտքի կանգնեցին, մի ոտքը հասավ
մինչև Հնդկաստան, մյուսը՝ Մոսկով, շահերին պարտք տվեցին, ռուսական ցարին
ոսկով ու ադամանդով զարդարված գահ նվիրեցին, հետո էլի շատ սուգ ու ավեր
տեսան, բայց Ավետարանը դիմացավ, մեր պապերը աչքի լույսի պես պահեցին,
վերջում էլ ինձ ժառանգություն թողին։ Ժողովուրդը հավատում էր նրա զորությանը,
բայց չգիտեր նրա տարիքը։ Որտեղի՞ց իմանար, կարդալ գիտե՞ր։ Ես՝ քահանաս,
նույնպես չգիտեի նրա տարիքը։ Գիրքը տարիներով չէինք բացում, պահում էինք
մետաքսի մեջ․ այդ մետաքսե գործվածքը հետն եմ ուղարկել, տեսել եք, չէ՞։

Երբ ծերունու հարցին դրական պատասխանեցի, նա ավելացրեց․ «Արծաթե կազմն


էլ մերոնք են պատրաստել տվել։ Կազմը շուռ տաս, գրված է․ «Ի յանդամոց
գերդաստանի Մարկոսի, Անտոնի և Յարութիւնի Միրզախանեան նուիրեցաւ Ս․
Աւետարանս Ս․ Յակովբ եկեղեցւոյն Ղարղուն գեղջ»։ Մարկոսը հայրս էր։ Ռզա շահի
ժամանակ սեջիլի (անձնագրի) հրաման ելավ, ես էլ նրա անունով անձնագրվեցի՝ թող
ազգանունս հայկական լինի։

Այնուհետև Տաճատ քահանան պատմում է, թե ինչպես «դեռևս պարսից


Մոզաֆարեդդին շահի ժամանակ, մաշրութիաթի (պարսկական նոր
սահմանադրության) օրերին Լորեստանի ցեղերը հաճախ էին հարձակվում Փերիայի
գյուղերի վրա, հայ ու պարսիկ չէին նայում, ալան-թալան էին անում, աղջիկ ու
հարսներ էին փախցնում։ Խաղաղ օրերին նրանց կանայք հաճախ էին ուխտի գալիս
մեր սուրբ գրքերին. իրենք մահմեդական էին, մեր հավատքին էին մատաղ անում։
Հենց երկիրը խառնվում էր, լորերը նորից էին գալիս․ գայլի պես ամպոտ օրվա էին
սպասում, որ շքարի (որսի) ելնեն։ Մեկ էլ նորից թափվեցին մեր գյուղը։ Տոնական օրեր
էին, Ավետարանը եկեղեցում էր, չհասցրինք թաքցնել, փախցրեցին։ Հայերը գնացին
լորերի հետևից, անգամ կռիվ եղավ, այդ ժամանակ Խաչիկ հորեղբայրս սպանվեց։
Հետո անցավ ժամանակ․ մեր ժողովուրդը գնաց խանի մոտ, բերանը քաղցրացրեց, մեր
Ավետարանի ղաբալան (շարիաթական ատյանի կողմից վավերացված
սեփականության թուղթ) մեջտեղ հանեց և, ի վերջո, Ավետարանը հետ բերեց։ Մատաղ
արինք, որ այս անգամ էլ չարը խափանվեց։ Ռզա շահի ժամանակ չնայած երկիրը մի
քիչ խաղաղվեց, բայց լորերը էլի մեկ-մեկ մեզ ազիաթ (նեղություն) էին տալիս։ Մի
անգամ գիշերով նորից եկան, բայց կինս Ավետարանը խփեց 10-12 տարեկան Եղիա
որդուս թևի տակ և ուղարկեց հարևան գյուղում ապրող մեր բարեկամների մոտ»։

Ծերունի Մարկոսյանը փոքր-ինչ դադար տվեց, հետո տնեցիներին կարգադրեց


իրեն ու հյուրին թեյ տալ և շարունակեց իր պատմությունը։

– Ռզա շահը դեռ չկար, դեռ գահ չէր բարձրացել, մեր Նոր Ջուղան մի գիտուն
վարժապետ էր եկել, լուսահոգի Գարեգին քահանայի հյուրն էր։ Սա վարժապետին
պատմում է մեր գրքի մասին։ Նա էլ՝ թե գնանք տեսնենք։ Եկան։ Վարժապետը նայեց,
197
նայեց, շուռ տվեց աջ, շուռ տվեց ձախ, մի քանի բան կարդաց և մեկ էլ ոտքի կանգնեց,
Պոլսի լեզվով ինչ-որ բաներ ասաց և ուրախությունից գրկեց ինձ, թե՝ ծո, տեր Տաճա՛տ,
դու աշխարհի ամենահարուստ ու երջանիկ մարդն ես, գիտե՞ս քանի տարեկան է քո
Ավետարանը։ Ասացի՝ մի երեք-չորս հարյուր տարեկան կլինի։ Ասաց՝ ոչ, ութ հարյուր
հիսուն, մի քանի անգամ կրկնեց՝ ութ հարյուր հիսուն, գրված է հայոց ՇԱ ԺԵ ԸԹ
թվականին։ Հիմա դու հաշվիր, 1974 փրկչական թվականն է, տես Ավետարանը քանի
տարեկան է․ ինն հարյուր և մի խուրդա (փոքր) էլ ավելի…

Մեր ծերունի զրուցակցի անարտահայտիչ դեմքն արդեն փոխվել էր, մարող


աչքերում մի խոր բովանդակություն էր նկատվում։ Տնեցիներն էլ շատ ուրախ էին,
մեծերը հպարտությամբ մերթ պապին էին նայում, մերթ ինձ։

– Տեր Տաճա՛տ, – դիմում եմ ես ծերունուն, – արդյոք ձեր հիշած Գարեգին քահանան


պարսկերեն-հայերեն բառարանի հեղինակ Գարեգին Կիրակոսյանը չէ՞ր։

– Այո՛, այո՛, հենց էդ մարդը։

– Նշանակում է դուք հանդիպել եք հայտնի լեզվաբան պրոֆ․ Աճառյանին։ Նա է այդ


թվականներին Նոր Ջուղայում եղել և Կիրակոսյանի բառարանի համար առաջաբան
գրել։

– Վալլահ, անունը չեմ հիշում, բայց երևում էր՝ շատ գիտուն մարդ էր, մեր Փերիայի
լեզվից բառեր էր հարցնում, մեկ-մեկ էլ հանաքներ էր անում։

Ըստ երևույթին իմ այս փոքրիկ միջամտությունը խանգարեց տեր Տաճատին։ Նա


սկսեց ուրիշ դեպքերի մասին պատմել, բայց Եղիան թույլ չտվեց ծավալվել և
Ամերիկայից եկած հայի մասին հիշեցրեց։

– Բա՜լի, – երկարացնելով «ա» հնչյունը, մի նոր պատմություն սկսեց Տաճատ


Մարկոսյանը, – Ռզա շահը նոր էր Իրանի գահին բարձրացել, դեռ մեր հայկական
դպրոցները չէր փակել, մի օր էլ մի օտարական հայ մարդ երևաց, թե ես Ամերիկայից
եմ, հայերեն գրքեր եմ առնում։ Մեր մատյանը ցույց չտվի։ Բայց խաբար ուներ։ Ասաց
տասը թուման կտամ, ասացի՝ ծախու գիրք չունենք։ Շուռ եկավ, թե՝ քսան կտամ, հետո
հասցրեց հիսուն թումանի։ Այն ժամանակ թումանը ոսկու գին ուներ, հիմա է, որ մի
շահու էլ գին չունի։ Ասացի՝ խե՛յր, խե՛յր (ո՛չ, ո՛չ)։ Բարկացավ, ասաց՝ դու ի՞նչ ես
հասկանում, տուր տանեմ Ամերիկա, քո անունն էլ թերթերում կգրեմ։ Էդ մարդը շատ
խոստումներ արավ, բայց անօգուտ։ Ասացի՝ սրա գինը Շահ-Աբասի սյուրգյունի
ժամանակ Արաքս գետի պղտոր ջրերին մատաղ եղած մեր եղբայրներն ու քույրերն
են․ կարո՞ղ ես նրանց փոխարինել։ Ասացի՝ իմ հայրը ինձ ասել է, նրան էլ իր պապն է
ասել, թե մեր Ավետարանը մեր սուրբ երկրից է եկել, այնտեղ էլ պիտի վերադառնա։
Ամերիկացի հայը քոռ ու փոշման գնաց։ Բայց մեզ չմոռացավ։ Սրանից մի տասը տարի
առաջ նորից էր եկել, արդեն շատ էր ծերացել։ Ինձ տեսավ, զարմացավ։ Բան չասաց,
նայեց, նայեց և հարցրեց, թե՝ քանի՞ տարեկան ես։ Էդ փադար սուխթեի (շան որդու)
միտքը հասկացա, ուզում էր ասած լինել, թե դու դեռ կենդանի ե՞ս։ Ասացի՝ ինչքան որ

198
քեֆդ ուզի՝ հիսուն, հարյուր, կուզես երկու հարյուր տարեկան եմ։ Այնքան պիտի
ապրեմ, մինչև որ Ավետարանը հասցնեմ իր իսկական տեղը։

Հետո տնեցիները խնդրեցին պատմել նաև բժիշկ Կարո Մինասյանի մասին։ Այս
բժշկի անունը ինձ վաղուց էր ծանոթ։ Նա Անգլիայում բարձրագույն կրթություն էր
ստացել և իր ծննդավայրը վերադառնալուց հետո զբաղվել էր բժշկությամբ, եղել էր
մեծ գրքասեր, բանասիրական հոդվածներ էր տպագրել անգլիական
արևելագիտական պարբերականներում։ Շատ լավ իմանալով, թե ինչ մեծ
մշակութային արժեք են ներկայացնում հին գրչագիր մատյանները, լինեն դրանք
հայերեն, պարսկերեն, թե արաբերեն, նա իր բժշկական գործունեության ընթացքում
հայ ու պարսիկ ընտանիքներից բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր ու դիվանական
փաստաթղթեր էր հավաքել։ Կյանքի վերջին տարիներին այդ բոլորը վաճառել էր
Կալիֆոռնիայի համալսարանին։ Այս հավաքածոն ես տեսել էի 1972 թվականին։

– Բալի՛, – շարունակում է իր խոսքը տեր Տաճատը, – հենց այդ պարոն բժիշկը մի օր


եկավ, թե էսենց ու էսենց, ես քո Եղիա որդուն բուժել եմ, իմ վարձը պիտի տաս, բայց
փող չեմ ուզում, քո Ավետարանը տուր, դու ի՞նչ պիտի անես, ես քեզ տպագիրը կտամ,
կդնես եկեղեցում։ Ասացի, պարոն բժիշկ, ավալան (նախ և առաջ)՝ ինչ դու ասում ես,
ճիշտ է, բայց իմ Եղիա որդուս փրկողը աստված էր, սանիան (երկրորդ)՝ դու չլինեիր,
մեկ ուրիշ բժիշկ ճար կաներ։ Սրան էլ շատ բաներ ասացի ու ճամփու դրի։

Այնուհետև Տաճատ Մարկոսյանը սկսեց Պարսկաստանի հայերի ներգաղթի մասին


պատմել։

– Ռզա շահը թախտից ընկնելուց մի քանի տարի հետո, երբ մեր հայոց կարմիր
բանակը Բեռլինը առավ, ներգաղթի հրամանը դուրս եկավ։ Ասացինք՝ վախտը եկել է,
որ մենք էլ մեր պապերի երազը կատարենք, բայց առաջին տարին մեր անունը դուրս
չեկավ։ Երկրորդ տարին էլ էդ Ղավամը (Իրանի ժամանակի վարչապետ Ղավամ ալ
Սալթանեն) մեր ճամփին արգելք դրավ։ Այսպես մի քսան տարի էլ անցավ, շատերը
փարիշան դարձան (թշվառության մատնվեցին), ախր, տուն-տեղ ծախել, գնացել
թափվել էին Թեհրան, թե էս է, Հայաստան պիտի գնան։ Մենք նույնպես հույսով
ապրում էինք։ Ամեն օր հաշվում էի, թե Ավետարանս քանի տարեկան է դառնում, ես էլ
նրա հետ էի ծերանում։ Հասավ 1969 թվականը, մեր գիրքը դարձավ ուղիղ 900
տարեկան, ես էլ՝ 90։ Կամաց-կամաց ձեռքից-ոտից ընկնում էի, հետո Ավետարանիս
մուշթարիներն էլ գնալով շատանում էին։ Շատ ու շատ էի մտածում. էս է՝ ես կմեռնեմ
մուրազը սրտումս, իսկ գիրքն անտեր կմնա։ Մեր Եղիա որդին էլ գինետուն էր բացել,
հաց էր վաստակում։ Ինքը խելոք էր, չէր խմում, չէր ծխում, չէր շռայլում, բայց կասկած
ունեի, թե մարդ է, ո՞վ գիտե, կարող է մի օր նեղության մեջ ընկնել, սատանան էլ
խաբի, և մեր սուրբ գիրքը շան ու գելի բաժին դառնա։ Շատ գիշերներ լուսացրի և
վերջը Եղիա որդուս հետ մասլահաթի (խորհրդի) նստեցի։ Որոշեցինք Ավետարանը
վստահելի մեկի միջոցով Հայաստան հասցնել, դրանից հետո աստված մեծ է։
Որոշեցինք և այդպես էլ արեցինք։ Երբ ձեզնից ռասիդ (ստացական) եկավ, նոր գլուխս
հանգիստ դրի բարձին, ասացի՝ Տաճատ քահանա՛, դու քո պարտքը կատարեցիր,
հիմա կարող ես աշխարհից հանգիստ գնալ։ Բայց արի տես, որ Ավետարանը գնաց
199
հայրենիք, ազատվեց գերությունից, մենք չազատվեցինք նեղություններից։
Պարսիկները հոտն առել էին, հա գնում-գալիս էին, թե ուխտի ենք եկել, ինջիլը
(Ավետարանը) հանիր։ Մի մահանայով, մի գավաթ գինով կամ օղիով մի կերպ
պրծնում էինք։ Ներգաղթը նորից սկսվել էր, իսկ մեր անունը ցուցակներում չէր լինում
ու չէր լինում։ Մի օր էլ Սպահանից մի ոստիկանապետ եկավ, հետն էլ մաջլիսի հայ
նոմայենդեն (պառլամենտի հայ ներկայացուցիչը), թե Ավետարանը մեջտեղ հանիր,
թե չէ հերդ կհանենք։ Արյունը գլխիս խփեց, էլ վախ չունեի, բայց ինքս ինձ ասացի՝
Տաճատ քահանա, հանգիստ կաց։ Շուռ եկա ոստիկանապետին, թե ղուրբան, էդ գիրքը
Շահ-Աբասի ժամանակ Արաքսի էն ափից էր եկել, այնտեղ էլ վերադարձավ։ Հետո ձեր
ռասիդը (ստացականը) հանեցի։ Հայ մարդը կարդաց, կարծես աչքերում
ուրախություն երևաց, թարգմանեց ոստիկանապետին։ Նա էլ կատաղեց, մի ուժեղ
քաշիդա (ապտակ) տվեց ինձ, ես ընկա գետնին, շուռ եկավ, Շահ-Աբասի հորն ու մորը,
ինձ էլ հետները մի լավ հայհոյեց ու թողեց հեռացավ։ Խիզանս դողում ու լացում էր։
Ինձ բարձրացրին։ Ասացի, թե սրանով պրծնենք, փառք պիտի տանք աստծուն։ Հետո
էս ամենի մասին գրեցի ձեզ։ Շնորհակալ եմ, ներգաղթի մեծավորը Երևանից գրել էր
սաֆարաթխանա (դեսպանատուն). մեզ հերթից դուրս Հայաստան ուղարկեցին։ Էլ
հիմա դարդ չունեմ, էս սուրբ հողում աչքերս կարող եմ հանգիստ փակել։

Երբ Տաճատ Մարկոսյանը վերջացրեց իր պատմությունը, ես ոտքի կանգնեցի,


շնորհակալություն հայտնեցի 95-ամյա ծերունուն և հրավիրեցի ընտանիքով հանդերձ
այցելել Մատենադարան, տեսնել, թե ինչպես ենք պահում իրենց մասունքը։ Ծերունին
ձեռքով հասկացրեց՝ մի փոքր ևս նստել։

– Լսի՛ր, որդի՛ս, դու ինձ ասա՛, կարդացե՞լ ես մեր Ավետարանի միջի


տեղեկությունները, ախր, էն պոլսեցի գիտուն վարժապետը ասում էր, որ մեր գիրքը
սուրբ Անանիա Նարեկացուն է պատկանել։ Մինչև այսօր չեմ մոռացել։ Ասում եմ՝
չլինի մենք Նարեկացու ցեղից ենք, թե չէ Ավետարանը ինչո՞ւ էսքան տարի մեր
ընտանիքում պիտի մնար։ Մեր Ավետարանի մասին պարոն Լևոն Մինասյանն էլ է իր
գրքում գրել։

Երբ տեսա միամիտ ու գեղջուկ ծերունին Ավետարանի հիշատակարանի


տվյալների հիման վրա ինչ-որ պատրանքներ է հյուսել, հայտնեցի, որ իսկապես
Անանիա Նարեկացու անունը կա այդ մատյանում, բայց դա գալիս է այն հիմք
Ավետարանից, որից ընդօրինակվել է Մարկոսյանների Ավետարանը, իսկ
նախագաղափար օրինակը, ենթադրվում է, որ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով է
արտագրվել։

– Այ բաբա՜, – ուրախացած ծոր տվեց Տաճատ քահանան, – չասե՜ս, մենք սուրբ


Մեսրոպի գերդաստանից ենք։ – Իմ բացատրությունը յուրովի ընկալելով, ամբողջ
հոգով հրճվում էր ծերունին։ – Լսեցի՛ր, Եղիա որդի, քո խիզանին կպատմես էս ամենը.
էդ մեկի մասին ես խաբար չէի։ Օրերը որ տաքանան, ոտքերս էլ մի քիչ պնդանան, ես
անպայման կգամ մեր Ավետարանին տեսության։

200
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, 1985, Հ. 11

ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ Սենեքերիմ Խաչատուրի [Չելեպի, 1881, ք. Գյումուշխանե


(Տրապիզոնի վիլայեթում) – 1938], բանասեր, մանկավարժ։ Սովորել է Էջմիածնի
Գևորգյան ճեմարանում (1896-1903) և Բեռլինի համալսարանում (1905-1910)։
Դասավանդել է Թավրիզի (1903-05), Երևանի, Ալեքսանդրապոլի, Շուշիի,
Նախիջևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկ. դպրոցներում, Գևորգյան ճեմարանում (1910-
17)։ Եղել է Էջմիածնի թանգարանի վարիչի օգնական (1917-21), Էջմիածնի
մատենադարանի դիրեկտոր (1921-37)։ Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներից
հավաքել է հարուստ ազգագրական նյութեր, մատենադարանի հավաքածուները
հարստացրել նոր ձեռագրերով։ Հեղինակ է մի շարք հոդվածների և
ուսումնասիրությունների (անտիպ)։ Տ.Հ.-ի արխիվը պահվում է Երևանի Մեսրոպ
Մաշտոցի անվ. Մատենադարանում։

Գրկ. Ադամյան Ա. Հ., Սենեքերիմ Տեր-Հակոբյանի արխիվը, «ԼՀԳ», 1971, № 12։

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ45

Երբ արևելյան հնագիտության դոկտոր, պրոֆեսոր Բուրխարդ Բրենտյեսը 1969


թվականին առաջին անգամ եկավ Հայաստան, այնպես հրապուրվեց մեր երկրով ու
մշակույթով, որ անմիջապես որոշեց իր առաջիկա աշխատությունը նվիրել
Հայաստանին։

– Հավատացեք, – ասում էր հարգելի պրոֆեսորը Մատենադարանի ձեռագրերին


ծանոթանալուց հետո, – ես և կինս՝ ֆրաու Հելգան, շատ երկրներում ենք եղել, շատ
թանգարաններ ենք այցելել, բայց այսպիսի արտակարգ ու ինքնատիպ
մանրանկարչական հուշարձաններ հազվադեպ ենք տեսել։ Ճիշտ է, մենք նախքան
Հայաստան գալը ձեր երկրի մասին տեղեկություններ ունեինք, բայց այն, ինչ տեսանք,
վեր է մեր ակնկալություններից։

Պրոֆ․ Բրենտյեսը նախաիսլամական ու իսլամական շրջանի պատմության ու


արվեստների վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է, իսկ կինը՝ լեզվաբան
արաբագետ, հետևաբար նրանց գնահատականը սոսկ թռուցիկ տպավորության
արդյունք կամ քաղաքավարության խոսք չէր։

Հետագա տարիներին նրանք մի քանի անգամ ևս այցելեցին Հայաստան՝ իրենց հետ


բերելով նաև իրենց երկու դուստրերին՝ Դագմարին և Սոնյային։ Վերջինս արևելյան
մաթեմատիկայի պատմության ասպիրանտ էր։ Բրենտյեսը սերտ կապեր ստեղծեց
Մատենադարանի և պատմության թանգարանի աշխատակիցների հետ, անձամբ
եղավ մեր հանրապետության տարբեր շրջաններում, նկարահանեց հայկական

45
Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1985։
201
ճարտարապետության շատ կոթողներ, ուսումնասիրեց մեր ծեսերն ու
սովորությունները։ Այս բոլորի արդյունքը եղավ այն, որ 1973 թ․ նա հրապարակեց
«Հայաստանի 3000 տարիները» խորագրով ճոխ ձևավորված ու պատկերազարդ իր
աշխատությունը։ Գիրքը շատ լավ ընդունելություն գտավ ոչ միայն Գերմանական
Դեմոկրատական Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս և երկրորդ
հրատարակության արժանացավ Ավստրիայում։ Սովետական Հայաստանի
աննախադեպ վերելքը, գիտության ու մշակույթի բուռն զարգացումը նոր խնդիրներ և
նոր միտումներ թելադրեցին արևմտաեվրոպական արևելագիտությանը և 60-ական
թվականներից հետո հայագիտությունը այդ երկրներում նոր փուլի մեջ մտավ։ Հաճելի
էր, որ պրոֆ․ Բրենտյեսն ինքը և նրա գիրքը արևելագերմանական պատմաբանների
ու արվեստաբանների նոր սերնդի հայացքը ուղղեցին դեպի հինավուրց հայկական
աշխարհը։

1973 թ․ նոյեմբերի վերջերին մի խումբ սովետական արևելագետների հետ


հրավիրվել էի մասնակցելու Հալե քաղաքի Մարտին Լյութերի անվան
համալսարանում կազմակերպված «Հումանիզմը և մարդու կերպարը անտիկ և
արևելյան մշակույթների մեջ» թեմայով համաժողովին։

Ես Բեռլին ժամանեցի համաժողովի բացումից երկու օր առաջ և, օգտվելով ազատ


ժամանակից, առաջին օրը՝ այցելեցի Բեռլինի ազգային (նախկին արքայական)
գրադարան, որի հետ Մատենադարանը գրափոխանակման կապի մեջ է, և որտեղ
հայերեն ձեռագրեր են պահվում։

Գերմանիայի հայերեն գրչագրերը դեռևս 19-րդ դարի վերջերից իրենց վրա են


գրավել հայագետների ուշադրությունը. Բեռլինի ձեռագրերը մանրամասն նկարագրել
և հրատարակել է Ն. Քարամյանցը 1886 և 1888 թվականներին, նախ հայերեն, ապա
գերմաներեն. ցուցակագրված է ընդամենը 99 մատյան, փոքր-ինչ ավելի ուշ՝ 1907 թ․,
Ֆ․ Ն․ Ֆինկը և Լ․ Գյանջեցյանը հրապարակում են Տյուպինգենի համալսարանի
գրադարանի ձեռագրացուցակը, որտեղ նրանք նկարագրում են 109 մատյան։
Գերմանական այլևայլ գրադարաններում առկա և նոր ստացված 38 հայերեն
ձեռագրեր նկարագրել և առանձին գրքով հրապարակել են Հ․ Ասֆալգն ու Հ․
Մոլիթորը 1962 թ․։

Բեռլինի ազգային գրադարանի հայկական թանկարժեք հուշարձաններից է 16-րդ


դարի բանաստեղծ Հովասափ Սեբաստացու ինքնագիր մատյանը, որը ժամանակին
գրավել է հայ և օտար անվանի շատ հայագետների ուշադրությունը։ Գարեգին
Հովսեփյանը այդ մատյանից 1918 թ․ հրապարակել է 18 բանաստեղծություն։

Գրադարանի աշխատակցուհին մեր խնդրանքով բերում է այդ գողտրիկ գրչագիրը,


և մենք դեմ հանդիման հաղորդվում ենք հայոց 16-րդ դարին, ողորկ, հաստ թղթի վրա
շոշափում ենք սեբաստացի մեր բանաստեղծի մատնահետքերը։

Որքա՜ն ենք մենք կարոտ մեր անցյալի մեծերի ինքնագրերին։ Ժամանակը դաժան է
եղել մեր նկատմամբ. այդպիսի ինքնագրերը շատ սակավ են։ Իսկ մեզ՝ հին
ժառանգության գիտական հրատարակությունները պատրաստողներիս, որքա՜ն են
202
դրանք պետք։ Մեր Մատենադարանի վաղամեռիկ աշխատակից Վախթանգ
Գևորգյանը անչափ ոգևորված էր և այս մատյանի լուսանկարների հիման վրա
տպագրության պատրաստեց Հովասափի բանաստեղծությունները։ Ոգևորված
աշխատեց, բայց չտեսավ իր երջանիկ տքնության արդյունքը․ վաստակաշատ
ձեռագրագետ Ասատուր Մնացականյանը սիրով ավարտեց իր կրտսեր գործընկերոջ
աշխատանքը, և գիրքը լույս տեսավ 1964-ին։ Շոշափում եմ Հովասափի ինքնագիր
մատյանը և հիշում սիրելի Վախթանգին։

ՀԱԼԵՆ ԺՊՏՈՒՄ Է ՄԵԶ

Հաջորդ օրը Հալեում ենք։ Ինչ լավ է, որ պահպանվել է հին քաղաքը։ Թվում է,
գտնվում ես Գրիմ եղբայրների հեքիաթների աշխարհում․ գոթական ոճի
հուշարձաններ, սրածայր գմբեթներով շենքեր, սալահատակված նեղլիկ ու
ոլորապտույտ փողոցներ, խնամքով պահվող փոքրիկ հրապարակներ։

Պրոֆ․ Բրենտյեսը հոգացել է Հալեի արևելագիտական և քաղաքային


գրադարաններում պահվող հայերեն երեք գրչագրերը ինձ ցույց տալու մասին։
Իսլամական արվեստների նրա ասպիրանտ Քարին Ռուհդանգը, որ իմ
թարգմանչուհին էր, և դուստրը՝ Սոնյան, ինձ առաջնորդում են արևելագիտական
գրադարան։ Այստեղ երկու ձեռագրեր կան, որոնք նկարագրված են Ասֆալգի և
Մոլիթորի ցուցակում։

Գրադարանավարուհին, ի զարմանս Բրենտյեսի, բերում է մի հայերեն մատյան, որ


ոչ ոքի կողմից մինչ այդ չէր նկարագրված։ 16 կամ 17-րդ դարի Սաղմոսարան էր։ Լավ
է, շատ լավ. աշխարհում առկա հայերեն ձեռագրերի թիվը մեկ միավորով ևս
ավելացավ։

Հետո գրադարանավարուհին սեղանին է դնում մի ստվար մատյան, մի շատ հին


Ավետարան։ Բրենտյեսը նայում է իր ձեռքի ձեռագրացուցակին և շտապում հայտնել,
որ այն ընդօրինակված է 1224 թվականին, պահպանված է Սարգիս գրչի
հիշատակարանը։

– Այս գրադարանի հայերեն երկու ձեռագրերը 1865 թ․ նվեր է ստացված


հյուպատոս Օ․ Բլաունից, իսկ նա դրանք ձեռք է բերել Պարսկաստանում
շրջագայելիս։

Երբ սկսեցի թերթել մատյանը, առաջին իսկ խորաններից նկատեցի դրանց


կատարման արտակարգ ինքնատիպ ոճը։ Պահպանվել էին յոթ խորաններ, մի քանիսը
վնասված էին, կային և ծաղկագիր, երբեմն ամբողջ էջի երկայնքով գլխատառեր և 3
մանրանկար՝ «Չորս ավետարանիչներ», «Մկրտություն», Խորհրդավոր ընթրիք», որոնց
գծանկարները պարզ էին, գունաշարը մեղմ ու հանգիստ, կերպարներն
ընդհանրացված։

203
Իմ ուշադրությունը ավելի գամվում էր «Խորհրդավոր ընթրիքի» վրա։ Հայ և օտար
միջնադարյան որմնանկարչության և մանրանկարչության մեջ այս տեսարանը
պատկերվում է որոշ տարբերակներով։ Հալեի օրինակում Քրիստոսը կանգնած է
սեղանի աջ կողմում իր ողջ կերպարանքով, նրա դեմ հանդիման, սեղանից դուրս,
պատկերված է Հուդան՝ նույնպես ողջ հասակով, բայց ավելի փոքրամարմին, կարծես
ծաղկողն ուզում է հուշել դավաճանի ով լինելը, իսկ մնացյալ աշակերտները սեղանի
շուրջ ներկայացված են ավելի խորհրդանշական կերպով՝ միայն գլուխներով։ Առանց
վարանելու մտաբերում եմ Մատենադարանի թիվ 316 մատյանի նույն տեսարանը։
Դժբախտաբար սրա ո՛չ գրիչն է հայտնի, ո՛չ ծաղկողը, ո՛չ ժամանակը և ո՛չ էլ
գրչության վայրը։ Մեր արվեստագետները ձեռագրի ժամանակը դնում են 14-րդ դար,
իսկ մանրանկարների ընդհանուր ոճից ելնելով՝ այն վերագրում են Վասպուրականի
դպրոցին։ Իսկ ինչո՛ւ հեռու գնալ, այդ մանրանկարի լուսապատկերը (սլայդը)
Մատենադարանի մի շարք այլ մանրանկարների լուսապատկերների հետ իմ
պայուսակում է, դրանք նույն օրը երեկոյան պետք է ցուցադրեի Հալեի
համալսարանում՝ Մատենադարանին նվիրված իմ դասախոսության ժամանակ։
Սկսում եմ համեմատել Հալեի տարբերակի հետ․ վերջինիս կատարումը ավելի
պարզունակ է թվում։ Արդյոք վաղ վասպուրականյան մանրանկարչության նմո՞ւշ է։
Ուշադրություն է գրավում նաև այս «Խորհրդավոր ընթրիք» և «Չորս
ավետարանիչներ» նկարների ընդլայնակի տեղադրումը խորանների մեջ, որով
խորանները ձախ կողմից բաց շրջանակի տեսք են ընդունում։ Ձեռագրի սկզբում նման
գծագրերով երկու խորաններ ևս կան, որոնց մեջ, արդեն ըստ կանոնի, տեղադրված են
համբարբառներ։ Պետք է ենթադրել, որ մատյանի ծաղկողը թյուրիմացաբար երկու
ավելորդ խորան է պատրաստել և իր աշխատանքը կամ թերևս մագաղաթը զուր
չկորցնելու համար նկարները տեղադրել է այդ թերթերի վրա։ Մանրանկարների նման
շրջանակում մեզ այլուր հայտնի չէ։ Երրորդ «Մկրտության տեսարանը» արդեն
շրջանակված է, որի զարդանախշերը նույնն են, ինչ խորաններինը։ Հաճելի է նոր
հուշարձան տեսնելը, այն էլ այդպիսի հնաոճ։ Մտորումներս կիսում եմ ուղեկիցներիս
հետ։ Նրանք ևս ուրախ են, որ իրենց հյուրը գոհ է։

– Տեսնո՞ւմ եք, մեր Հալեն ինչպիսի ժպիտով է դիմավորում ձեզ, – հրճվանքով վրա է
տալիս աշխույժ ու արագաշարժ Սոնյա Բրենտյեսը։

Անցավ մի քանի տարի։ Բանասիրական ավելի հրատապ աշխատանքները


անընդհատ խանգարում էին անդրադառնալու իմ գերմանական շրջագայության
արդյունքներին։ Պրոֆ․ Բրենտյեսը, հավանաբար արդարացված չհամարելով իմ
հապաղումը, 1977 թ․ փոքրիկ հաղորդումով հանդես եկավ «Հալեի համալսարանի
տեղեկագրում» և վկայակոչելով մեր բանավոր եզրակացությունը, սև ու սպիտակ
լուսանկարներով ներկայացրեց Հալեի արևելագիտական գրադարանի ձեռագրի
մանրանկարը։

204
ԳՈԹԱՅԻ ՀԱՅԵՐԵՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸ

Հալեի համալսարանի կազմակերպած համաժողովից հետո սկսվեցին


շրջագայությունները դեպի Գոթա, Դրեզդեն, Ենա և Պոտսդամ։

Գերմանական հնամյա Գոթա քաղաքում մենք պետք է ծանոթանայինք ֆրի


Դենշտեյն միջնադարյան դղյակի գերմանական արվեստի ու կենցաղի
թանգարանային ցուցանմուշներին և հարուստ գրադարանին։

Թանգարանում մեզ ուղեկից նշանակեցին մի 15-16-ամյա պատանու։


Բնականաբար շատ զարմացած էինք և թերահավատ, բայց պատանի Մաթիաս Կոնը
այնպիսի վարժ ռուսերենով և բանիմացությամբ սկսեց բացատրություններ տալ, որ
մեր զարմանքը փոխվեց հիացմունքի։ Նա ոգևորված պատմական շեղումներ էր
կատարում, մեզ մի սրահից մյուսն էր առաջնորդում, մեր ուշադրությունը հրավիրում
այս կամ այն ցուցանմուշին բնորոշ կարևոր մանրամասնի վրա։ Մեր հիացմունքը
Մաթիասի նկատմամբ ավելի մեծ եղավ, երբ նա հայտնեց, որ սկսել է
ինքնուրույնաբար հայերեն ուսումնասիրել․ չէ՞ որ որոշել է արևելագետ դառնալ, իսկ
առանց հայերենի իր գիտելիքները շատ թերի կլինեին։ Այդպես էր համոզված ապագա
արևելագետը։

Ժամանակը սպառվում էր, ուստի մեր շրջագայությունը թանգարանում


ավարտեցինք գրադարանի հավաքածուների թռուցիկ ծանոթությամբ։
Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին թանգարանն ու գրադարանը
չէին տուժել, որովհետև, ինչպես մեզ պատմեց գլխավոր ավանդապահ Հանս Յոաքիմ
Ռոկարը, սովետական բանակի մարտիկները մեծ հոգատարությամբ և
ուշադրությամբ էին վերաբերվել մշակութային այս հարստություններին։

– Երևակայեցեք, – հուզված ասում էր Հանս Յոաքիմը, – ահավոր պատերազմ,


ռմբակոծություններ, մշակութային արժեքների բազում տեղափոխություններ, և ոչ իսկ
մեկ հատորի ու նմուշի կորուստ։ Սա հրաշք է, անհավատալի, բայց իրողություն է։

Գրադարանն ուներ նաև արևելյան ձեռագրերի հավաքածու․ ցուցափեղկում դրված


էին մի քանի արաբական ու պարսկական մատյաններ։

Երբ արդեն ուզում էինք հրաժեշտ տալ մեր հյուրընկալներին, Հանս Յոաքիմը իմ
առջև դրեց երկաթագիր հայերենով երկու պատառիկ, որոնք գրանցված էին
արաբական ձեռագրերի շարքում 1707 թվահամարի ներքո։

– Սրանք էլ մեր հայերեն հարստություններն են։ Խնդրեմ, վայելեցեք։ – Հպարտ


իրենց ունեցվածքով, ասում է պրն․ Հանսը։

Ընդամենը երկու մագաղաթյա թերթ, բայց մի ողջ մշակույթի նմուշներ՝ այս փոքրիկ
քաղաքում։

Պատառիկները շատ և շատ հին, ըստ երևույթին 9 կամ 10-րդ դարի մատյանից
կտրված թերթեր էին, որ հետագայում մի այլ մատյանի համար պահպանակներ էին
ծառայել, գրության ձևը երկաթագիր էր, գրված այն ժամանակներում, երբ դեռևս Լ
205
հնչյունը Ղ-ով էր արտահայտվում (այղ-այլ, աղեղու-ալելու)։ Այս պատառիկները
15,3x20,8 սմ չափսի էին, իսկ էջերը ամբողջական չէին՝ կտրված էին վերևից ու
ներքևից։ Պարզ է, հարմարեցված են եղել նոր մատյանի չափսերին։

Ոգևորված մեր հյուրընկալների ուշադրությունից, տալիս եմ իմ հասցեն և խնդրում,


եթե կարելի է, Երևան ուղարկել դրանց մանրաժապավենը։

Խնդիրքս շատ շուտով կատարվեց։

ՎԵՐԱԴԱՐՁ

Հարազատ գերդաստան են վերադառնում հայկական ձեռագրերը։ Ցայսօր


շարունակվում են ձեռագրեր ստացվել առանձին անհատներից, գրասեր
մարդկանցից, նաև արտասահմանյան գաղթօջախներից։ Մարդիկ գիտեն, որ
Մատենադարանում այդ գրքերը պահպանվում են սիրով ու խնամքով, որ հարկ եղած
դեպքում վերականգնվում են և ամենից գլխավորը՝ ձեռագրերը շարունակում են
ապրել գիտնականների աշխատություններում։ Կնշանակի դառնում են հասանելի
բոլորին…

Ձեռագրերի վերադարձը հասարակ և դյուրին գործ չէ։ Մատենադարանում գտնվող


գրեթե ամեն մի մասունքի հետ կապված է հետաքրքիր և հուզիչ պատմություն։
Ինստիտուտի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանը հենց այդպես էլ վերնագրել է իր
գիրքը՝ «Ձեռագրերի հետքերով»։ Այդ հետքերը հեղինակին մի դեպքում տարել են
Երևանից ոչ հեռու Հրազդանի շրջան, մյուս դեպքում՝ ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա…
Նրան օգնել են մայր հայրենիքի իսկական նվիրյալները, որոնք հայոց ճակատագրի
ողբերգական ընթացքով ժամանակին հայտնվել են օտարության մեջ։ Օգնել են
Բեյրութում և Թեհրանում ապրող ու իրենց նախնյաց ավանդությունները շարունակող
երիտասարդ գրասերները։ Օգնել է համաշխարհային համբավ ունեցող Վիլյամ
Սարոյանը, օգնել են սովորական ու պարզ ծերունիները, որոնք հնագույն ձեռագրերը
պահել-պահպանել են որպես ընտանեկան մասունքներ, որպես երազ-հիշատակներ
նախնիների երբեմնի և հիմա գերեվարված երկրի մասին։ Բաբկեն Չուգասզյանին
կարելի է ժամերով ունկնդրել․

– Միացյալ Նահանգներում ինձ ասացին, թե Ֆրեզնոյում Փափազյան ազգանունով


մեկի մոտ մի հին ձեռագիր կա, – պատմում է Բաբկեն Չուգասզյանը։ – Փորձից հայտնի
էր, թե երբեմն ի՜նչ դժվարությամբ են մարդիկ համաձայնվում բաժանվել իրենց
փայփայած գրքից։ Այս պարագայում ինձ օգնելու հանձն առավ Վիլյամ Սարոյանը։
Հենց նրա հետ էլ այցելեցի Փափազյանին։ Բանից պարզվեց, որ ձեռագիրը ծերուկը
պահում է դրամատանը։ Այդպիսի արժեքը տանը թողնել Փափազյանը չէր
համարձակվել։ Ուրեմն, հաջորդ օրը նա մեզ ցույց տվեց ԺԴ դարից հրաշալի
պահպանված մի ձեռագիր՝ միջնադարյան հայ երաժշտության տեսության մասին։
Բայց ձեռագրից բաժանվել նա չէր ուզում… «Ինքս կբերեմ Երևան և անձամբ
206
կհանձնեմ Մատենադարանին», – ասաց նա։ Իսկ ես պատասխանեցի, որ հիմա
Մատենադարանն ինքն է եկել Ֆրեզնո և այդպիսի հարմար առիթը ձեռքից փախցնել
չի կարելի։ Մի խոսքով, համոզեցինք։ Հիմա այդ ձեռագիրը ուսումնասիրում են
մասնագետները։

Ձեռագրի կենսագրության համար ընդհանրապես սա մի երջանիկ դրվագ է։


Պատահում է նաև այլ կերպ։ Հենց նույն Ամերիկայում ԺԳ դարի ձեռագրի համար
տերը պահանջեց վիթխարի մի վճար՝ հարյուր հազար դոլար։ Հայկական
ձիաբուծության մասին այս ձեռագիրը միակն էր իր տեսակում։ Բավարարվեցինք
պատկերահանված մանրաժապավենով։

Մատենադարանին նվիրած ձեռագրերը պահպանվում են հատուկ


պահարաններում։ Ցուցավահանակներին նվիրատուների լուսապատկերներն են,
նրանց անունները, ծննդյան վայրը… Կարդում ենք․ «Հարություն Հազարյան, Նյու
Յորք, 397 ձեռագիր»։ Քովը՝ արդեն տարեց զույգի ընտանեկան լուսապատկերն է․
Սիրիայում ապրող Արամ և Զարուհի Սալաթյաններն են։ Նրանց որդին՝ Վարուժան
Սալաթյանը ծնողների թողած ժառանգությամբ մասնավոր մարդկանցից գնել է 215
հնագույն ձեռագրեր և նվիրել Մատենադարանին։ Փարիզահայ Ռաֆայել
Մարկոսյանը մայր հայրենիք է ուղարկել ձեռագրերի 36 հուշարձան։

Մեր երկրի սահմաններից ներս հայերեն ձեռագրերը գրեթե հավաքված են։ Վերջին
տարիներին Մատենադարանի գրապահոցները ավելացել են Սովետական Միության
տարբեր ծագերից եկող հազվագյուտ գրքերով։ Օրինակ, Բելոռուսիայից ստացվել են
հայկական տասնվեց ձեռագիր։ Այս հավաքածուն երկրորդ աշխարհամարտի
ժամանակ կողոպտվել էր Փարիզի հայկական գրադարանից, տեղափոխվել
Գերմանիա, իսկ ֆաշիզմի ջախջախումից հետո՝ բերվել Բելոռուսիա։

Ի դեպ, առաջին աշխարհամարտի տարիներին, երբ թուրքական նվաճողների


բանակը իր հարձակումներով սպառնում էր Արևելյան Հայաստանին և
Անդրկովկասին, հայկական հնագույն ձեռագրերը հատուկ արկղներով Էջմիածնից
ուղարկվեցին Մոսկվա, մինչև որ անցան խառը ժամանակները։ 1915-16
թվականներին Ռուսիո գիտությունների ակադեմիայի հանձնարարությամբ հատուկ
կազմակերպված արշավախմբերը Արևմտյան Հայաստանի վիթխարի տարածքում,
որն ամայացրել էին թուրք ջարդարարները, հավաքեցին շուրջ 1500 ձեռագիր, որոնք
հետագայում նույնպես իրենց հանգրվանը գտան Մատենադարանում։ Այստեղ,
գրապահոցներում են նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանի հնագույն ձեռագրերի և
տպագիր գրքերի հավաքածուն և Լենինի անվան պետական գրադարանից
ուղարկված պատառիկները։

Այո՛, ձեռագրերը վերադառնում են հայրենի տուն։ Տուն, որի դռները միշտ բաց են։
Եվ այդ տանը խաչվում են Մոսկվայից, Լենինգրադից, Վարշավայից և Բուդապեշտից,
Փարիզից, Լոնդոնից ու Թեհրանից ժամանող գիտնականների ճանապարհները…
Հնագույն իմաստությունների հանդարտ հոսանքը միանում է ժամանակակից
գիտական մտքին։ Այս մասին իրենց մտքի ծայրով իսկ չէին անցկացնի անցած

207
հարյուրամյակների ամենավառ երևակայությամբ երազողները։ Բայց հիրավի այդպես
է… Իմաստության դասերը իզուր չեն անցնում։

ԱՆԽՈՆՋ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

Վաստակաշատ մանկավարժ Սուրեն Ստեփանյանի անունը քաջ հայտնի է մեր


հանրապետության լուսավորության բնագավառի աշխատողներին։ Համակ եռանդ ու
նվիրում, քաղաքացիական բարձր նկարագիր ու հայրենասիրություն – այսպիսին է
նա, այսպիսի համարում ունի գործընկերների շրջանում։ Միջնակարգ կրթությունն
ստացել է Ռեշտում (Իրան)։ Պարսկական պետական լիցեյում սովորելուն զուգընթաց
ստացել է նաև 8-ամյա երաժշտական կրթություն։ 1946 թվականին Բեյրութում
ավարտել է ֆրանսիական համալսարանի կիրառական քիմիայի երկամյա
դասընթացները։

Արտասահմանում ապրելու տարիներին Սուրեն Ստեփանյանը գործուն


մասնակցություն է բերել հայկական մշակութային կյանքին։ Դեռևս 16-ամյա
պատանի, 1940 թ․ Ռեշտում նա կազմակերպում է Գեղասիրաց միությունը, որի
նպատակն էր զարկ տալ պատանիների հայեցի դաստիարակության գործին, սեր
ներշնչել նրանց մեջ հայրենի երկրի նկատմամբ, ծանոթացնել Սովետական
Հայաստանի նվաճումներին։ Այս միության կազմակերպած համերգների ու
ներկայացումների եկամուտը սիրով հատկացվել է մերթ տեղական հայկական
դպրոցին, մերթ էլ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան և կամ Հայրենական
պատերազմում զոհվածների երեխաների օգնության ֆոնդին։ Բեյրութում ուսանելու
տարիներին իր ընկերների հետ Ս․ Ստեփանյանը ստեղծում է Արևելահայ
ուսանողների գեղասիրաց խումբը, որի միջոցառումներից գոյացած եկամուտները
հատկացվել են բարեգործական նպատակների և ներգաղթի ֆոնդին։ Տեղական
մամուլը ժամանակին բարձր է գնահատել խմբի հայրենասիրական գործունեությունը։

1946 թվականին հայրենադարձվել է։ 1953 թ․ ավարտել է Երևանի պետական


համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը, ավելի ուշ՝
1966-ին՝ հեռակա կարգով ավարտել է նաև Խ․ Աբովյանի անվան մանկավարժական
ինստիտուտի քիմիա-կենսաբանական ֆակուլտետը։ Այս ամենից բացի, բեմական
խոսքին տիրապետելու համար մասնակցել է Երևանի թատերական ինստիտուտի
դասընթացներին։

Ուսումնառության հետ միաժամանակ և հետո՝ քսանվեց տարի շարունակ նա


աշխատել է որպես մանկավարժ Երևանի Թելմանի և Լեոյի անվան դպրոցներում՝
դասավանդելով նախ երգ-երաժշտություն, ապա հայրենի բնություն և
կենսաբանություն։ Այս դպրոցներում նա երկար տարիներ եղել է նաև ուսմասվար։


Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985, № 41, հոկտեմբերի 9, էջ 7,
համահեղինակ՝ Գրիգոր Ավագյան։
208
1972 թվականից Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրությունում աշխատում է
իբրև տեսուչ-մեթոդիստ։

Ուսուցչական աշխատանքին զուգընթաց նա պատրաստել է դասագրքեր ու


մեթոդական ձեռնարկներ, պարբերաբար հանդես եկել զեկուցումներով ու
դասախոսություններով։ Տարրական դպրոցների 2-4-րդ դասարանների համար նրա
հեղինակությամբ կազմված «Հայրենի բնություն» դասագրքերը պարբերաբար
վերահրատարակվում են։ Իրար ետևից լույս են տեսել նրա «Բնասերների ձեռքերով
ինքնաշեն դիդակտիկ նյութերի պատրաստման և օգտագործման մեթոդիկան»,
«Միջատները որպես բնության պաշտպաններ և վնասատուներ», «Կենդանական
աշխարհի հսկաները» մեթոդամանկավարժական և գիտահանրամատչելի գրքերը։
Ուսուցիչների համար հրատարակել է «Միջառարկայական կապի իրագործումը
կենսաբանության դասերին», «Ընդհանուր կենսաբանության էվոլյուցիայի
հնէաբանական ապացույցները», «Օդային ավազանի մաքրության համար» և շուրջ
մեկ տասնյակ մեթոդական այլ ձեռնարկներ (նրանցից մի քանիսը՝ Գ․ Ավագյանի
հեղինակակցությամբ)։ Պրոֆ․ Պ․ Սվաճյանի հետ գրած «Կենսաբանական ուսուցման
մեթոդիկա» աշխատանքը իբրև ուսումնական ձեռնարկ է ծառայում
մանկավարժական բուհերի կենսաբանության ֆակուլտետների ուսանողներին։
Միաժամանակ նա ռուսերենից թարգմանել է ուսումնական ձեռնարկներ, խմբագրել
բազմաթիվ մեթոդական գրքույկներ, թարգմանական ձեռնարկներ։ Հոդվածներով
հանդես է եկել «Սովետական Հայաստան», «Սովետական դպրոց», «Պիոներ կանչ»,
մոսկովյան «Ուչիտելսկայա գազետա» թերթերում։ Հիշատակության արժանի են
Սուրեն Ստեփանյանի ռադիո-հեռուստատեսային ելույթները՝ նվիրված
կենսաբանության տարբեր հարցերի։

Այս ամենից բացի, նա եռանդուն մասնակցություն է ունենում ուսուցիչների


կատարելագործման ու վերապատրաստման աշխատանքներին։ 1982-ին նա
Մոսկվայում կենսաբանության գծով տեսուչների վերապատրաստման հատուկ
հանձնաժողովի անդամների համար զեկուցում է կարդացել «Կենսաբանության
ուսուցման ժամանակ հետաքրքրության բարձրացման ուղիները» թեմայով, որ
արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին։

Սուրեն Ստեփանյանը բազմաշնորհ անհատականություն է․ նա ճանաչողական


արժեք ներկայացնող գողտրիկ բանաստեղծություններ ու պոեմներ է գրել բնության
երևույթների, կենդանիների ու միջատների մասին, անգամ դրանցից մի քանիսի
համար երաժշտություն է հորինել, որոնցից մի քանիսը տպագրվել են։

Իր անբասիր աշխատանքի համար Ս․ Ստեփանյանը բազմիցս արժանացել է


Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության, շրջանային ժողկրթբաժինների,
ՀամԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրերին, իսկ 1967 թ․ նրան շնորհվել է «Ժողովրդական
կրթության գերազանցիկ» կրծքանշանը։ Հանրապետական մանկավարժական
ընթերցումներին ներկայացրած ստեղծագործական աշխատանքների համար
բազմիցս արժանացել է առաջին կարգի դիպլոմի ու պարգևների։ 1980 թ․ ՍՍՀՄ
լուսավորության մինիստրությունը Ս․ Ստեփանյանին պարգևատրել է հատուկ
209
շնորհակալագրով՝ քիմիայի առարկայի գծով Երևանում անցկացված դպրոցների
համամիութենական օլիմպիադան օրինակելի կազմակերպելու համար։ Բարձր
գնահատելով վաստակաշատ մանկավարժի տարիների աշխատանքը՝ Հայկական
ՍՍՀ լուսավորության մինիստրությունը նրան պարգևատրել է Խաչատուր Աբովյանի
մեդալով։

Անսահմանորեն համեստ, հոգնություն չիմացող մանկավարժն ու գիտնականը


այսօր էլ հանդես է գալիս նորանոր նախաձեռնություններով՝ իր հարուստ փորձն ու
գիտելիքները հաղորդելով սովորողներին ու երիտասարդ մանկավարժներին։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, 1986, հ․ 12

«ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ», հայ․ առաջին տպագիր գիրքը (Վենետիկ, 1512)։ Տպագրիչն է


Հակոբ Մեղապարտը, տառատեսակը՝ բոլորգիր, տպագրությունը երկգույն՝ սև ու
կարմիր, գրադաշտի չափերը՝ 6,5x13 սմ, պրակները՝ 8 (Ա-Զ, ԳԳ՝ 16 էջ, Է՝ 12 էջ), էջերը՝
124, ունի չորս պատկեր և էջախորագրային ժապավենաձև ճակատազարդեր,
տիտղոսաթերթի վրա՝ «Անուն գրոցս է սուրբ ուրբաթագիրք», 123 էջում լատ․ D, I, Z, A.
սկզբնատառերով տպարանանիշը։ Ու-ի եզակի օրինակներ պահպանվում են
Հայաստանի և արտասահմանի մի քանի գրադարաններում։ Ու-ում ամփոփված են
առասպելախառն պատմություններ, չափածո աղոթքներ, պահպանակ-գրեր։

Գոյություն են ունեցել ձեռագիր Ու․ ժող-ներ, հնագույն օրինակը, գրված 1476-ին,


պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռագիր № 3248)։

Ժողովածուն Ու․ խորագիրն ստացել է թերևս «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի


տանին զհիւանդն ի դուռն եկեղեցւոյն…» սկսվածքի պատճառով, իսկ ուրբաթ օրը,
ըստ Ղ․ Ալիշանի, հնուց անտի համարվել է հմայական ազդեցության օր, և Ու-ին
հետևողները կոչվել են «ուրբաթատեսք» և «ուրբաթալեզք»։

Գրքագիտության պատմության մեջ հաճախ Հակոբ Մեղապարտի տպագրած հինգ


գրքերից Պարզատումարն են համարում հայերեն առաջին տպագիր գիրքը և
տպագրության տարին՝ 1512-ը, որի համար հիմք է համարվում գրքի սկզբում գտնվող
36 տարիների տոմարացույցի առաջին տարին՝ հայոց 961 թ․ (961+551=1512), մինչդեռ
ինչպես 1912-13-ին պարզել են բանասերներ Մ․ Մալխասյանցը և Գ․ Գալեմքյարյանը,
տպագրիչ Հակոբ Մեղապարտը առաջնորդվել է հայկ․ մեծ շարժական թվականով,
հետևաբար Պարզատումարի տպագրության ճշգրիտ թվականը 1513-ն է՝ 961+552, իսկ
«Պատարագատետրինը»՝ 1514-ը՝ 962+552։ Հայերեն առաջին հինգ տպագիր գրքերի
ճակատազարդերի տեսակների, գործածության հաջորդականության և
մաշվածության աստիճանի քննությամբ մատենագետ Ռ․ Իշխանյանը 1964-ին հանգել
է այն եզրակացության, որ Ու․ է եղել հայ․ առաջին տպագիր գիրքը։ Այս

210
ճշգրտումներով հայերեն հնագույն տպագիր գրքերի հերթականությունն է՝
Ուրբաթագիրք, Պարզատումար, Պատարագատետր, Աղթարք, Տաղարան։

Գրկ․ Զարբհանալյան Գ․, Հայկական մատենագրություն, Վնտ․, 1883, էջ 300։


Գովրիկյան Գ․, Հայ տպագրությանց ամենահին երախայրիքը, «ՀԱ», 1889 № 10։
Մալխասյանց Ս․, Հոբելյանի տոնի օրը, «Մշակ», 1912, № 57։ Ուրբաթագիրք։ Տաղարան
նմանահանություն հայերեն առաջին տպագիր գրքերի (1512-1513), Ե․, [Վնտ․], 1975։
Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե․, 1977։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Երևանի գեղատեսիլ բարձունքներից մեկի լանջին, Լենինի պողոտայի հյուսիսային


ծայրամասում, վեր է խոյանում հայկական ճարտարապետության նորագույն
կոթողներից մեկը՝ Մատենադարանի՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին
ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը, որտեղ պահվում և
ուսումնասիրվում են հայ հոգևոր մշակույթի գրավոր գանձերը՝ հայերեն հին
ձեռագրերը։

Դարերի պատմություն ունի Մատենադարանը։ Դեռևս 5-րդ դարում Էջմիածնում


գործում էր մի գրատուն, որի հիման վրա հետագայում բարձրացավ լուսավորության
ու գիտության ներկայիս կենտրոնը։

«Մատենադարան» բառը հին հայերեն է՝ կազմված «մատյան» («գիրք», «գրվածք») և


«դարան» («պահարան») բառերից։ Տպագրության գյուտից առաջ և դրանից հետո ևս
երկար ժամանակ հայերը, ինչպես շատ այլ ժողովուրդներ, գիրքը գրում էին ձեռքով, և
այն կոչվում էր ձեռագիր կամ գրչագիր մատյան։ Հնում դրանք գրում էին մագաղաթի,
իսկ 10-րդ դարից սկսած՝ նաև թղթի վրա (այս ամենի մասին դուք ավելի մանրամասն
կկարդաք «Գիրք» զրույցում)։

405 թ․ հայերեն գրերի ստեղծումից հետո Հայաստանում դարերի ընթացքում գրվել


և ընդօրինակվել են տարբեր բնույթի ու բովանդակության հազարավոր մատյաններ։
Դրանք պահվել են Հայաստանի վանքերին ու մենաստաններին կից գործող
գրատներում ու մատենադարաններում, սակայն մեծ մասն էլ ոչնչացվել է օտար
բռնակալների ձեռքով։ 17-րդ դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցին, օրինակ,
նկարագրում է նույն դարում Էջմիածնի մատենադարանի կողոպուտը։
Մատենադարանը վերջին անգամ ավերվել է 1804 թ․։

Երբ 1828 թ․ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, նորից սկսվեց


ձեռագրերի հավաքումն ու ցուցակագրումը, իսկ փոքր-ինչ ուշ՝ նաև ուսումնասիրումը։
1828 թ․ Մատենադարանում մնացել էր միայն 1809 միավոր ձեռագիր, մինչդեռ դրանից


Տե՛ս Մանկական հանրագիտարան, 1986, հ․ 3։
211
հետո անցած գրեթե մեկ հարյուրամյակի ընթացքում հավաքված մատյանների թիվն
արագ աճեց և 1914 թ․ արդեն կազմեց 4660 միավոր։

1920 թ․ Հայաստանում Սովետական կարգերի հաստատումից հետո հայ մշակույթի


հոգևոր արժեքների պահպանությունը դարձավ պետության մշտական
հոգատարության առարկան։ Ձեռագրերն ավելի կազմակերպված ուսումնասիրելու
նպատակով 1939 թ․ Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվեց Երևան և
տեղավորվեց Ալ․ Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի շենքում։

1945-1957 թվականներին ճարտարապետ Մ․ Գրիգորյանի նախագծով կառուցվեց


Մատենադարանի ներկայիս վեհաշուք շենքը իր պատկառազդու գլխավոր ճակատով,
որտեղ կանգնեցված են հայ միջնադարյան գրականության, արվեստի, գիտության մեծ
գործիչներ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս
Ռոսլինի, 13-րդ դարի բանաստեղծ Ֆրիկի, 14-15-րդ դարերում ապրած մեծ մտածող
Գրիգոր Տաթևացու արձանները, իսկ քիչ ներքև՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը։ 1959 թ․
ձեռագրերը փոխադրվեցին իրենց նոր հանգրվանը, ուր կան նրանց պահպանության և
ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ կայուն ջերմաստիճան
ու խոնավություն, ձեռագրերի վերականգնման արհեստանոցներ, գիտական
աշխատանքի համապատասխան աշխատասենյակներ ու դահլիճներ։ Նույն
թվականին Մատենադարանը դարձավ հին ձեռագրերի ինստիտուտ, իսկ 1962 թ․,
Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ, կոչվեց նրա անունով։

Մատենադարանում ծավալված գիտական աշխատանքների շնորհիվ մենք


նորանոր տեղեկություններ ենք իմանում հայ ժողովրդի հին ու միջնադարյան
պատմության, մշակույթի, գիտության վերաբերյալ, ստանում գրական
հուշարձանների նոր հրատարակություններ։ Շարունակվում է նաև աշխարհով մեկ
ցրված հայերեն ձեռագրերի հավաքումը։ Ամեն տարի Մատենադարանի
աշխատողները լինում են Սովետական Միության տարբեր վայրերում, մեկնում
արտասահմանյան հայաշատ կենտրոններ, պրպտում, հայտնաբերում են նոր
ձեռագրեր, բացատրական աշխատանք տանում դարերի արհավիրքներից փրկված և
մեզ հասած գրավոր հուշարձանները հոգատարությամբ պահպանելու և հայրենիքում
կենտրոնացնելու նպատակով։ Տարեցտարի ավելացող ձեռագրերի ու փաստաթղթերի
պահպանության համար Մատենադարանի շենքին հարող սարալանջի տակ
կառուցվել են ստորգետնյա նոր գրապահոցներ։

1986 թ․ հունվարի 1-ի տվյալներով, Մատենադարանում պահվող ձեռագրերի


ընդհանուր թիվը 16,477 միավոր է, որից 10,958-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են,
2049-ը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, 2547-ը՝ օտարալեզու՝ արաբերեն,
պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հաբեշերեն, հին վրացերեն, հունարեն,
լատիներեն, ռուսերեն և այլ լեզուներով մատյաններ, 823-ը՝ այլևայլ նյութեր։ Գրքային
հարուստ հավաքածոներ ունի նաև Մատենադարանը, որը պարբերաբար
համալրվում է նորագույն հրատարակություններով։ Իր այս հարստությունների
շնորհիվ Մատենադարանն այսօր դարձել է համաշխարհային նշանակություն
ունեցող գիտական ու մշակութային կարևոր կենտրոն, որը դեպի իրեն է ձգում
212
բազմազան բնագավառների մասնագետների։ Ամեն տարի մեր երկրի տարբեր
ծայրերից ու արտասահմանյան երկրներից Հայաստան են գալիս շատ
հետազոտողներ՝ իրենց ուսումնասիրությունների համար նյութեր քաղելու
Մատենադարանի աղբյուրներից։

Մատենադարանը նաև տեսարժան թանգարան է, որտեղ լինում են մեր


աշխատավորներն ու դպրոցականները, ինչպես նաև Հայաստան այցելող հյուրերը։
Պատահական չէ, որ սովետական մեծանուն պատմաբան, ակադեմիկոս Ե․ Տառլեն,
տարիներ առաջ լինելով Մատենադարանում, գրել է. «Որքան ուրախալի է, որ
ժամանակակից հայ սերունդը այսպիսի սիրով ու հոգատարությամբ է վերաբերվում
իր անցյալին»։

Մատենադարանը մեր ազգային հպարտություններից է, հայ ժողովրդի


ստեղծագործ մտքի և ազնիվ տքնանքի խոսուն վկան։

ԵՂԻԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

18-րդ դարի առաջին կեսի վաճառական ու դիվանագետ, միաժամանակ


բանահավաք, բառարանագիր ու թարգմանիչ Եղիա Մուշեղյանի (Կարնեցի)
գործունեությունը բացահայտվել է միայն վերջին տասնամյակներում։

Մոսկվայում Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվի,


«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները» ֆոնդում պահվող Եղիա
Մուշեղյանի գրական ու նամակագրական ժառանգությունը, հաշվեմատյաններն ու
առևտրական գործարքների վերաբերյալ փաստաթղթերը, Վիեննայի Մխիթարյան
միաբանության մատենադարանի սեփականությունը հանդիսացող նրա ընդարձակ
«Հուշամատյանը» հնարավորություն են տալիս ամբողջական գաղափար կազմելու ոչ
միայն ուշ միջնադարի այս հետաքրքիր ներկայացուցչի գործունեության մասին, այլեւ
վերահասու լինելու Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ժամանակի
տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքի իրադարձություններին։

Եղիա Մուշեղյանի ժառանգության ուսումնասիրությամբ առավել կամ նվազ չափով


վերջին 60 տարիների ընթացքում զբաղվել են Հ․ Ոսկյանը, Ա․ Հովհաննիսյանը, Ա․
Աբրահամյանը, Մ․ Սեիդովը, Ա․ Երևանլին և Բ․ Հովակիմյանը։

Եղիա Մուշեղյանը ծնվել է 1689 թ․ և հավանաբար ապրել է մինչև 1750-ական


թվականները։ Նա դեռևս պատանեկան տարիներից գիր ու գրականության
նկատմամբ մեծ հակումներ է ունեցել, հրապուրվել է լեզուների ուսումնասիրությամբ
(սովորել է լատիներեն, ֆրանսերեն, մասամբ պարսկերեն, լեհերեն ու ռուսերեն,
մայրենի լեզվի պես իմացել է թուրքերեն)։ 1717 թ․ հետո, երբ նա հաստատվում է
Թավրիզում, ավելի հետևողականորեն է սկսում զբաղվել գրականությամբ․


Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով, Երևան, 1986։
213
ձեռնամուխ է լինում թուրքերեն (արևելյան) - հայերեն բառարանի կազմությանը, գրի
է առնում հայ և ադրբեջանական բանահյուսության առանձին արժեքավոր նմուշներ՝
վիպական զրույցներ, առակներ, տաղեր, կազմում է առօրյա կարիքների համար
անհրաժեշտ գիտելիքների և ժամանցային բնույթի հնարամիտ թվաբանական
խնդիրների ժողովածու։ Ուշադրության է արժանի նրա կազմած տաղարանը, որտեղ
հավաքված նյութերի մեծ մասը ադրբեջաներեն է և հիմնականում սուֆիական
աղանդավորական բովանդակություն ունի։ Ըստ երևույթին տաղարանում ընդգրկված
բանաստեղծությունների ընդվզողական բնույթը համահունչ է եղել Եղիայի այդ
տարիների տրամադրություններին։ Այս տաղարանի շնորհիվ կորստից փրկվել են
հայազգի Միրանի, ադրբեջանական բանաստեղծներ Նասիմիի, Խաթայիի, Ղովսիի և
այլոց արժեքավոր առանձին ստեղծագործությունները, Քյորօղլու վիպասքի հնագույն
տարբերակներից մեկը։

Եղիա Մուշեղյանի թուրք-հայերեն անտիպ բառարանը, թեկուզ թերի վիճակում հայ


լեզվաբանական գրականության ուշադրության արժանի էջերից է և տասնյակ նոր
բառերով հարստացնում է հայերենի բառապաշարը, գաղափար է տալիս 18-րդ դարի
առաջին քառորդում հայ արհեստավորական, առևտրական շրջանակների հայերենի
բառապաշարի վիճակի մասին։

Միջնադարյան հայ գրականության պատմության համար հետաքրքրություն է


ներկայացնում նաև Ե․ Մուշեղյանի առակագրական գործունեությունը։ Նոր
ժամանակներում նա առաջինն է եղել, որ Եզոպոսի առակները ֆրանսերենից
թարգմանել է ժամանակի խոսակցական արևելահայերենով։ Մի քանի ինքնատիպ ու
գեղեցիկ առակներ նա գրի է առել իր «Հուշամատյանում»։

Եղիա Մուշեղյանի գրական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի նրա կյանքի
հուշագրությունը՝ շարադրված 1747-1749 թվականներին։ Օժտված լինելով վիպելու
անժխտելի ձիրքով, Ե․ Մուշեղյանը իր կյանքի ոդիսականը շարադրել է աշխույժ ու
կենդանի լեզվով, համեմված ժողովրդական բառ ու բանով, առակներով ու
ասացվածքներով։ Դեպքերի նկարագրությունները հաճախ վերաճում են փոքրիկ
զրույցների ու ակնարկների, իսկ պատմական իրական գործող անձինք՝
ընդհանրացված գեղարվեստական կերպարների։

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայ արվեստի նկատմամբ վերջին տարիներին զգալիորեն աճած


հետաքրքրությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի սկսեն հետազոտվել նաև հայ
միջնադարյան արվեստի և գրականության առնչությունները։

Միջնադարյան բանահյուսական, գրական, փիլիսոփայական, պատմագրական


երկերում պահպանված արվեստի հարցերի, թեմաների, մոտիվների

Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով, Երևան, 1986։
214
մեկնությունները, հուշարձաններին վերաբերող փաստերը, ավանդությունները,
դրանց նկարագրությունները, անցյալի գեղագիտական ըմբռնումները և
արվեստագիտական առումով շահեկան այլ երևույթներն ուսումնասիրելու
տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն Հ․ Օրբելու, Լ․ Խաչիկյանի, Ա․
Ղանալանյանի, Աս․ Մնացականյանի, Կ․ Յուզբաշյանի և այլ գիտնականների գրքերն
ու հոդվածները։ Նշանակալից քայլեր են կատարվել առանձին հեղինակների՝ Ներսես
Շնորհալու, Հովհաննես Երզնկացու, Գրիգոր Տաթևացու գեղարվեստի հանդեպ
ունեցած հայացքները քննելու ուղղությամբ։

Գրականության և արվեստի առնչությունները հետազոտելու տեսակետից


ուշագրավ երևույթներ են հանդիպում նաև հայ մանրանկարչության
հուշարձաններում։ Հին ծաղկողների վրձնած ձեռագրերի պատկերներում
արտահայտվել են նկարիչների մայրենի գրականության իմացությունը, նրանց
միջավայրում ընդունված գեղագիտական դիրքորոշումները, փիլիսոփայական
հայացքները և այլն։

Այս իմաստով բավական հարուստ է 13-րդ դարի կիլիկյան նշանավոր նկարիչ


Թորոս Ռոսլինի ժառանգությունը։ Նրա ստեղծած տասնյակ մանրանկարները
բացառիկ հնարավորություններ են ընձեռում հետազոտողին բացահայտելու
կիլիկյան գրքարվեստի ու գրականության կապերը։

Միջնադարյան շատ ուրիշ հայ ծաղկողների նման, Ռոսլինը օժտված է եղել


բանաստեղծական ձիրքով։ Այդ մասին են հավաստում նրա թողած
հիշատակարանները։ Վերջիններս ներկայացնում են Ռոսլինին նաև իբրև
ժամանակագրի։ Թորոս Ռոսլինի ոչ միայն նկարիչ, այլև ժամանակագիր լինելը
բացառիկ երևույթ է միջնադարի արվեստի պատմության մեջ։ Դժվար է գտնել նույն
ժամանակի արևելյան կամ արևմտյան որևէ նկարչի, որը երփնագրող լինելու հետ
մեկտեղ բազմաթիվ գրավոր տեղեկություններ թողած լինի իր ապրած շրջանի,
իրականության վերաբերյալ։

Հայ միջնադարյան գրականությունը որոշակի ազդեցություն է թողել Ռոսլինի


արվեստում։

Թորոս Ռոսլինի մանրանկարներին բնորոշել են այնպիսի


առանձնահատկություններ, որոնք իրենց համապատասխան արձագանքներն ունեն
Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Երզնկացու և այլոց երկերում։

ՆՈՐԱՅԱՅՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ՝ ՁԻԱԲՈՒԾՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Մեծանուն հայագէտ Փրոֆ․ Հրաչեայ Աճառեանը 1906 թուին Իրանի Թաւրիզ


քաղաքում տեսել ու նկարագրել է 13-րդ դարի մի եզակի անասնաբուժական


Հրապարակվել է «Արեւ» ամսագրում, Կահիրե, 1986, № 20493, դեկտեմբերի 24-25, էջ 2։
215
մատեան, որը հիացմունքով բնութագրել է որպէս «Նիւթով ու գրութեամբ
պատուական ձեռագիր»։ Փրոֆ․ Աճառեանը, ինչպէս տեղեկանում ենք նրա
յիշողութիւններից, ժամանակի սղութեան պատճառով «Բժշկարան ձիոյ եւ
առհասարակ գրաստնոյ» կոչուող այս յուշարձանին ծանօթացել է հպանցիկ, ուստի
միայն կարողացել է կատարել դրա նկարագրութիւնը եւ ընդօրինակել
յիշատակարանը։

Դեռեւս 50-ական թուականներից Մաշտոցի անուան Մատենադարանի


տնօրէնութիւնը սկսել էր հետաքրքրուել այս ձիամատեանի ճակատագրով։
Ստացուած կցկտուր տեղեկութիւնները ձեռագիր հետքերը տանում էին Ամերիկայի
Միացեալ Նահանգներ։ Եւ ահա 1972 թուին Լոս Անճելըս քաղաքի բնակիչ Զարեհ
Սարաջեանի մօտ մեզ բախտ վիճակուեց ձեռագիրը տեսնել եւ ստանալ դրա
մանրաժապաւէնը։

Երեւան վերադառնալուց յետոյ մանրաժապաւէնի հիման վրայ միջնադարեան այս


անասնաբուժական երկը պատրաստեցինք հրատարակութեան, որը մանրամասն
առաջաբանով ու ստուգաբանական բառարանով հրատարակեցինք 1980 թուականին։

Այս բժշկարանը հայ-արաբական մշակութային կապերի դրսեւորման առաւել


կարեւոր երեւոյթներից է, զոր 1296-1298 թթ․ կիլիկեան հայոց արքայ Սմբատի
կարգադրութեամբ կազմել է ասորի բժիշկ Ֆարաճը քահանայ Թորոսի
աջակցութեամբ։ Ըստ Ֆարաճի թողած յիշատակարանի, նա իր աշխատանքի համար
օգտուել է հնդկական ու արաբական աղբիւրներից, ինչպէս ինքն է գրում՝ «ի բազում
իմաստասիրաց՝ Ճնա, Ապի Ուսուֆին եւ Ըռաշիտայ եւ այլ բազում հնդկաց եւ
Պաղտատայ իմաստասիրացն»։

13-րդ դարի երկրորդ յիսնամեակում շարունակւում էր կիլիկեան հայոց


պետականութեան առաջընթաց զարգացումը, ընդարձակւում էին նրա քաղաքական
ու տնտեսական կապերը հարեւան եւ հեռաւոր երկրների ու իշխանութիւնների հետ։
Երկրի քաղաքական ու ռազմական հզօրութիւնը ամրապնդելու, ուժեղացող
արտաքին վտանգին դիմագրաւելու համար հայ իշխանաւորները ինքնաբերաբար
աւելի մեծ ուշադրութիւն էին դարձնում երկրի տնտեսութեան, մասնաւորաբար
գիւղատնտեսութեան վերելքին, եւ արտաքին ու ներքին առեւտրի ծաւալմանը։

Այս ժամանակներում է, որ արաբերէնից հայերէնի են թարգմանւում միջնադարի


կարեւորագոյն գիւղատնտեսական երկերից «Գիրք վաստակոց»-ը, ինչպէս նաեւ
աստղագիտութեան, քիմիաբանութեան, ձիադարմանութեան, պողպատաձուլութեան
եւ թրագործութեան վերաբերեալ գրքեր։

Հայաստանը վաղուց անտի ճանաչուած էր որպէս ձիաբուծութեան կարեւոր


կենտրոն։ Փոքր Ասիայի արեւելքում ձին արդէն մ․թ․ա․ 1900-1700 թուականներին
օգտագործւում էր ե՛ւ ռազմակառքերում, ե՛ւ որպէս լծկան։ Յետագայում եւս, արդէն
ուրարտական ժամանակաշրջանում, ձիաբուծութիւնը եղել է երկրի տնտեսութեան
հիմնական ճիւղերից մէկը։

216
Հին Հայաստանում ձիաբուծութեան զարգացման մասին են վկայում Քսենոփոնն
(430-354 մ․թ․ա․) եւ Ստրաբոնը (Ա. դար մ․թ․ա․)։

Հայ եւ օտար աղբիւրները վկայում են, որ մինչ արաբական արշաւանքները,


Հայաստանը յատկապէս Արշակունիների ժամանակ, ունեցել է հզօր հեծեալ բանակ։

Ձիաբուծական աւանդները Հայաստանում շարունակուել են նաեւ յետագայ


դարերում. Կիլիկիայի ձիերը նոյնպէս մեծ համարում ու ճանաչում են ունեցել ներքին
եւ արտաքին շուկաներում։ Եւ դա հասկանալի է․ մարտական ու տոկուն ձիերի ու
գրաստների մեծ կարիք ունէր հայկական հեծելազօրը, միաժամանակ դրանք եկամտի
կարեւոր աղբիւր էին եւ արտահանւում էին շատ երկրներ։ Հետեւաբար պատահական
չէր, որ Կիլիկիայում ձիաբուծական ձեռնարկներ էին կազմւում։

Բժիշկ Ֆարաճի կազմած ձիագիտական երկից ամբողջական միայն մէկ ձեռագիր է


հասել՝ Զարեհ Սարաջեանի օրինակը, մինչդեռ ըստ մատենագիտական
տեղեկութիւնների միջնադարում գործածութեան մէջ են եղել դրա այլ
ընդօրինակութիւնները եւս, որոնցից մէկը 18-րդ դարում հիմք է հանդիսացել
վրացական թարգմանութեան համար։

Հայ հեղինակների ինքնուրոյն ձիագիտական երկեր մեր մատենագրութեանը


յայտնի չեն, բայց պէտք է ենթադրել, որ Հայաստանի հարուստ արօտավայրերում
սփռուած տասնեակ հազարների հասնող ձիերը խնամուել եւ բուժուել են գործնական
գիտելիքներ ունեցող ձիապանների ու ձիաբուժների միջոցով։

Հայերէն սոյն ձիամատեանի համեմատութիւնը մեզ մատչելի արաբերէն ու


պարսկերէն ձիագիտական մի քանի ձեռնարկների հետ ցոյց է տալիս նրանց
կառուցուածքի եւ բովանդակութեան որոշ ընդհանրութիւն, բայց կան եւ բացայայտ
տարբերութիւններ ու հեղինակային միջամտութիւններ, մի հանգամանք, որ խորհել է
տալիս, թե բժիշկ Ֆարաճը, թերեւս հետեւելով արաբական ձիամատեաններին, որոնք
«ասացեալ» են «ի բազում իմաստասիրաց» եւ դրանց երկերի նմանողութեամբ կազմել
է պարզ ու համառօտ, դիւրըմբռնելի շարադրուած իր ձիամատեանը։

Բժիշկ Ֆարաճը իր առջեւ դրուած խնդիրն ի կատար է ածել մասնագէտի ամենայն


բարեխղճութեամբ, ինչպէս մեծն բժշկապետ Մխիթար Հերացին, նա եւս վկայակոչում
է իր աղբիւրները՝ յանուանէ յիշատակում դրանց հեղինակներին թէ՛ երկի
յիշատակարանում եւ թէ՛ բնագրում, անգամ մատեանի սկզբում դրել է հնդիկ Ճնա
իմաստունի գծանկարը։ Ձեռնարկը դիւրըմբռնելի դարձնելու նպատակով Ֆարաճը
վարպետութեամբ նկարել է նաեւ մի ձի՝ մարմնի իւրաքանչիւր անդամի մօտ գրելով
նրա դրական ու մերժելի յատկութիւնները։ Ինչպէս Մխիթար Հերացին իր «Ջերմանց
մխիթարութիւնը» գրել է «գեղջուկ եւ արձակ բարբառով զի դիւրահաս լիցի ամենայն
ընթերցողաց», այնպէս եւ յետագայ 13-րդ դարի գործնական մի շարք երկեր Գիրք
Վաստակոցը, Քիմիաբանութիւնը, այդ թւում եւ Ֆարաճի Բժշկարանը շարադրուած են
ժողովրդին հասկանալի խօսակցական լեզուով։ Ի միջի այլոց ասենք, որ սրանով
պիտի բացատրել մեր բառարաններին անծանօթ բազմաթիւ հայերէն
բարդութիւնների եւ օտար, հիմնականում արաբերէն եւ իրանական ծագում ունեցող,
217
անգամ ֆրանսերէն մի քանի բառերի ձեւագիտական տերմինների առկայութիւնը
Բժշկարանում։

Վերը թուարկած առաւելութիւններն են, ըստ երեւոյթին, թելադրել, որպեսզի 1298-


1299 թուականներին Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի մեծ իշխան Հուսամ ալ-տին
Լաճինի բանակները հայոց արքայի գանձատունը թալանելու ժամանակ
ուշադրութիւն դարձնեն այս ձիադարմանական երկին եւ անմիջապէս այն
թարգմանել տան արաբերէնի։

Պատմական ու մշակութային այս կարեւոր փաստին մենք իրազեկ դարձանք


վերջերս՝ Քլիվլենտի (ԱՄՆ) համալսարանի Փրոֆ․ հայագէտ Ճոն Կրեփինի
օգնութեամբ։ Ուաշիկթընի գրադարաններից մէկում պահւում է հայերէնից
արաբերէնի թարգմանուած մի ձեռագիր անասնաբուժական մատեան։ Մեր
խնդրանքը այդ գրադարանին՝ ուղարկելու ձեռագրի ժապաւէնը, շուտով կատարուեց։
Հետազօտութիւնից պարզուեց, որ այս մատեանի աւելի լրիւ ընդօրինակութիւնները
պահւում են Բրիտանական գրադարանում եւ Կոթայի (ԳԴՀ) Հերցոկլխէն
ձեռագրատանը։ Շուտով ստացուեցին նաեւ սրանց մանրաժապաւէնները, որոնց
համեմատութիւնը Ֆարաճի Բժշկարանի հետ հաստատեց, որ արաբերէնը
թարգմանուած է այս իսկ հայերէն Բժշկարանից․ արաբերէնը ունի 132 գլուխների նոյն
ցանկը, ինչ հայերէնը, բնագիրը նոյնութեամբ, բացի առաջին փոքրիկ գլխից,
համընկնում է հայերէնի հետ, տերմինները համարեա նոյնն են։ Արաբերէն
թարգմանութեան մանրամասն առաջաբան յիշատակարանում քանիցս շեշտւում է
հայերէնից թարգմանուած լինելու հանգամանքը։

Արաբերէն այս հետաքրքիր յուշարձանի մանրամասների հաղորդակից լինելու


համար մեր խնդրանքով պատմական գիտութիւնների դոկտոր, արաբագէտ Արամ
Տէր-Ղեւոնդեանը թարգմանեց այդ առաջաբանը․ ահա դրա մի մասը։

«Սա մի գիրք է, որ պարունակում է ձիու նկարագրութիւնը եւ նրա


հիւանդութիւնների բուժումը։ Սա հայերէն գրով էր եւ վերածուել է արաբերէն գրի։
Բանն այն է, որ մեծ իշխան Հուսամ էլ-տին Լաճինը, որը ծանօթ է Սարխատի անուամբ
եւ աստուծապահ Եգիպտոսի մեծամեծ ամիրներից է (իշխել է 1297-1298 թթ․), հայերէն
բժշկարանը վերցրել է հայոց թագաւորի գանձապահարանից գտնելով այն այլ գրքերի
մէջ, երբ թշնամին (այսինքն՝ հայերը) ջարդուել եւ խեղճացել էր աստուածապահ Հոմս
յայտնի քաղաքից այն կողմում (տեղի ունեցած ճակատամարտում), Մանսուրի (իմա՝
Լատինի) տիրակալութեան օրերին, աստուած փառաւորի նրա իշխանութիւնը։ Նա
գիրքը տուել էր իր խոնարհ ծառայ Իպրահիմին, որը յայտնի է բանակի քարտուղար
անուամբ, դրօշների պահեստում, երբ այնտեղ ձերբակալուած էր։ Նրա մօտ բերուեցին
մի խումբ հայ գերիներ, որոնք գիտէին այդ գիրքը։ Նա՝ Իպրահիմը, ստուգեց եւ
վերածեց արաբերէն բառերի, հետեւեց նրանց իմաստին եւ ուղղեց, որ հասկանալի
լինի, եւ իւրաքանչիւր հատուածը համապատասխանի հայերէնին։ Գիրքը
բովանդակում էր գիտելիքներ ընտիր ձիերի մասին, նրանց նշանները, եւ վատ ձիերի
նշանները, հիւանդութիւնները, ախտերը, դրանց բուժումը դեղերով, դեղաբոյսերով,
քրտնեցումով եւ այլն։ Դեղերի ու դեղաբոյսերի անունները եւ տերմինները յաճախ
218
արաբերէն անհասկանալի էին եւ բարձրեալն Աստուած օգնեց հայ գերիների մէջ
արհեստին գիտակ մի վիրաբոյժ գտնել, որը անհասկանալի բառերը բանիմացօրէն
բացատրեց, քանզի այդ գիրքը բովանդակում էր այն, ինչ նա ստուգել էր փորձով,
իսկութիւնը ճշդել եւ ճշմարտութիւնը իմացել էր»։

Հայկական եւ արաբական աղբիւրները Լաճինի յարձակումը Կիլիկիայի վրայ


որոշակիօրէն 1296 թ․ են նշում։ Յայտնի է, որ այդ ժամանակ Կիլիկիայում
թագաւորական գահի վրայ պայքար էր սկսուել երկու եղբայրներ Սմբատի եւ
Կոստանդինի միջեւ, իսկ Եգիպտոսի սուլթան Լաճինը, առիթը պատեհ գտնելով,
հրամայում է իր զօրաբանակներին մտնել Կիլիկիա։ Ինչպէս գրում է Սամուէլ Անեցու
Պատմութեան շարունակողը՝ «Մսրցին (այսինքն՝ եգիպտացին) եմուտ ի Կիլիկէ եւ
առհասարակ այրեաց զգեօղ եւ զքաղաք եւ բազումս եսպան եւ զայրս վարեաց։ Եւ այլք
զայս ՁԽԷ (1298 թ․) ամին ելեալ եւ ճիշդն այն է»։

Օտարերկրեայ ներխուժողների կողմից հայկական միջնադարեան


մատենադարանների կողոպուտների մասին մեր աղբիւրներում բազմաթիւ
տեղեկութիւններ են պահպանուել։ Ֆարաճի Բժշկարանի արաբական սոյն
թարգմանութիւնը վկայում է մի այլ՝ ցարդ որեւէ այլ տեղ չյիշատակուած, կիլիկեան
գանձատան աւերման մասին, որտեղ եւ որպէս թանկարժէք մասունք, պահել են եւ
այդ ձիադարմանութեան երկը։ Չի բացառւում, որ սրա հետ մէկտեղ հայոց արքայի
գանձապահարանում բազում արժէքաւոր այլ մատեաններ եւս եղած լինեն, որոնք
մամլուքները աւարի են ենթարկել։ Այն, որ օտար ներխուժողները գանձատունը
թալանելիս ուշադրութիւն են դարձրել գրչագիր մատեաններին, վկայում է որ նրանք
շատ լաւ գիտակցում էին գրաւոր, յատկապէս գանձատանը պահւող, յուշարձանների
արժէքը, որոնցից նրանք օգտուել են յօգուտ իրենց մշակոյթի։

Կիլիկեան Բժշկարանի արաբերէն նորայայտ թարգմանութիւնը թոյլ է տալիս


խորհելու, որ հաւանաբար հայերէնից արաբերէնի թարգմանուած այլ երկեր եւս
լինեն, որոնք ցարդ յայտնի չեն հայագիտութեանը, ուստի այս նկատառումով պէտք է
հետախուզուեն արաբական գրչագիր մատեանները։

Հայերէնից արաբերէնի թարգմանուած միջնադարեան մեր գրականութեան մէջ


յայտնի են Ագաթանգեղոսի պատմութիւնը եւ Աղուեսագիրքը։ Այժմ յայտնի է դառնում
նաեւ երրորդ յուշարձանը՝ Կիլիկեան Ձիամատեանը, որը մի նոր էջ է բացում հայ-
արաբական յարաբերութիւնների պատմութեան մէջ։

ԿՈԹՈՂԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ46
(Գրախոսություն)

Իրականացել է հայագետների բազմաթիվ սերունդների երազանքը, հրապարակի


վրա է Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանի» գիտաքննական
46
Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1986, № 264, նոյեմբերի 18, էջ 4։
219
հրատարակությունը, փառահեղ ու մեծածավալ, որ իրավամբ հանդիսանում է
միջնադարյան հայ գրականության հուշարձանների վերջին տասնամյակներին
հրապարակված գիտա-համեմատական բնագրերի պսակը։

Գրիգոր Նարեկացին իր Մատյանն ավարտել է 1002 թվականին։ Գրեթե մի ողջ


հազարամյակ, տասը դար, մեծ բանաստեղծի այդ անմահ ստեղծագործությունը
հոգեկան սնունդ է պարգևել մեր ժողովրդին, բարոյակրթել ու ազնվացրել նրա
նկարագիրը, ապրելու և գոյատևելու ապավեն ու նեցուկ եղել։ Դարեր շարունակ մեր
գրիչներն ու ծաղկողները ներշնչվել ու ոգևորվել են Նարեկացու սրտաբուխ խոսքով և
իրենց մարգարտաշար ընդօրինակություններով ու սքանչելի մանրանկարներով
ընդելուզված նրա ստեղծագործությունները փոխանցել սերնդից սերունդ։ Եվ
պատահական չէ, որ իր կյանքի ամենախռովահույզ տարիներին, օտարության մեջ
Սայաթ-Նովան իրեն սփոփել է՝ ընդօրինակելով Մատյանը։ Գրեթե մի ողջ
հազարամյակ Մատյանը ոգեշնչման աղբյուր է եղել մեր բանաստեղծների ու
տաղերգուների համար, և չկա մի հայ գրող ու բանաստեղծ, որին դիպած չլինի
Նարեկացու հանճարի լույսը։ Ինչպես Հովհաննես Թումանյանն է ասում․ «Այստեղ
արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ
այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք»։ Դրա
համար է, որ Չարենցը ողջ ձայնով գոչում է՝ «Նարեկացու, Քուչակի պես լուսպսակ
ճակատ չկա»։

Նարեկացու ստեղծագործությունը նոր դարագլուխ է հայ ժողովրդի


գեղարվեստական մտածողության զարգացման պատմության մեջ։ Նա բացեց
անհատական քնարերգության մայրուղին, ստեղծագործության նյութ դարձրեց
հակասություններից ծվատվող մարդկային ներաշխարհի ողբերգությունը,
արժեքավորեց բնության կենդանի ու հարափոփոխ գեղեցկությունը, փառաբանեց
մարդու աստվածացման և նրա բարոյական կատարելագործման մարդասիրական
գաղափարը։ Նա ըստ իր ստեղծագործական հզոր տարերքի և երևակայության
արտակարգ հարստացրեց և բանաստեղծականացրեց հայոց լեզուն։

Եվ ահա, հրապարակի վրա է Նարեկացու գիտական-համեմատական նոր


բնագիրը։ Հայագետների և ընթերցողների լայն շրջանները ակնածանքով և
ուշադրությամբ են ծանոթանում կոթողային այս հրատարակությանը, որը
պատրաստված է գիտական մեծ բարեխղճությամբ, սիրով և նվիրումով։ Գիրքը
բաղկացած է ընդարձակ առաջաբանից, բնագրից, տարընթերցվածներից,
ծանոթագրություններից։ Առաջաբանը, որն աչքի է ընկնում նյութերի համակողմանի
ընդգրկմամբ, գրված է բանասիրական հմտությամբ և իմացությամբ,
ծանոթագրությունները, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է տքնաջան
հետազոտության արգասիք, թեև սեղմ ու համառոտ, բայց ավարտուն ու համոզիչ են՝
գրված գիտական բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է բնագրին, այստեղ արդեն
այնպիսի մանրակրկիտ, կարելի է անվարան ասել, այնպիսի ոսկերչական
աշխատանք է կատարված, որ հավասարապես հիանում ես թե բնագրի ընդգրկման

220
համապարփակությամբ և թե կազմողներ Պողոս Խաչատրյանի և Արշալույս
Ղազինյանի բանիմացությամբ և աշխատասիրությամբ։

Նարեկացիագիտությունը հարուստ ավանդներ ունի։ Հայագիտության անվանի


ներկայացուցիչները դեռևս 18-րդ դարի արշալույսից սկսած առանձին ձեռագրերի
բաղդատությամբ մի քանի անգամ հրատարակել են Մատյանի բնագիրը, գրել
մեկնություններ, կազմել բառարաններ, թարգմանել աշխարհաբար, տողատել և
այդուհանդերձ, նրա ամբողջական գիտական-համեմատական բնագիրը կազմելու
խիզախումը կատարվեց մեր օրերին, երբ միջնադարյան գրական հուշարձանների
բնագրերը հրատարակելու ուղղությամբ հարուստ փորձ է կուտակվել ՀՍՍՀ ԳԱ Մ․
Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, Մաշտոցի անվան
Մատենադարանում, երբ Երևանում կենտրոնացվել են աշխարհասփյուռ հայերեն
ձեռագրերի, այդ թվում և Նարեկացու Մատյանի, մի շարք մանրաժապավեններ։

«Ողբերգության մատյանի» հեղինակային բնագիրը, դժբախտաբար, մեզ չի հասել։


Չի պահպանվել նաև 11-րդ դարի որևէ ընդօրինակություն։ Հնագույն ձեռագիրը, որը
հիմք է հանդիսացել նոր բնագրի համար, պատկանել է Ներսես Լամբրոնացուն, որ
ընդօրինակված է 1173 թվականին։ Բնագիրը կազմելու համար կատարված
աշխատանքի պատկերը, ինչպես նաև բնագրի պատրաստման սկզբունքները,
բնագրագիտական մի շարք հարցերի քննությունը հանգամանորեն տրված են
առաջաբանի մեջ։ Այստեղ խմբավորված և մանրամասն նկարագրված են
համեմատված 61 ձեռագրերը, որոնք իրենց հերթին ընտրված են աշխարհի տարբեր
ծագերի մատենադարանների և գրապահոցների (Երևանի, Երուսաղեմի, Վենետիկի,
Վիեննայի, Անթիլիասի, Զմմառի, Փարիզի, Օքսֆորդի և այլն) ավելի քան 150
ձեռագրերից։ Օգտագործված տպագիր Նարեկների թիվը հասնում է 62-ի։ Չեն
անտեսվել նաև այն ձեռագրերը, որոնք թերի են կամ քաղվածո։ Դրանց թիվը հասնում
է 60-ի։ Համեմատության համար օգտագործված ձեռագրերը կազմողները դասավորել
են ըստ խմբագրությունների, բառ առ բառ, տառ առ տառ համեմատել այդ բոլորը և
հարյուր հազարավոր տարընթերցվածները տվել առանձին բաժնում։ Առանձնակի
հետաքրքրություն են ներկայացնում բնագրի այն մի քանի փոքրիկ հատվածները,
որոնք առաջին անգամ տեղ են գտել այս հրատարակության մեջ։
Ծանոթագրություններն արժանի են ամենայն դրվատանքի։ Այստեղ
Նարեկացիագիտության անցած ուղու յուրահատուկ պատկերը զուգորդված է
բնագրագիտական այն ճշտումների ու սրբագրումների հետ, որոնք առաջարկում են
կազմողները՝ ըստ ձեռագրական տվյալների համադրական քննության։
Մատենագիտական հղումները տրված են մեծ ստուգությամբ։ Պ․ Խաչատրյանը և Ա․
Ղազինյանը հարգանքի խորին զգացումով են հիշատակում նարեկացիագիտության
բոլոր երախտավորների, մասնավորաբար, Հակոբ Կլայեցու (13-րդ դար), Հակոբ
Նալյանի (1706-1764 թթ․), Գաբրիել Ավետիքյանի (1750-1827 թթ․), Գարեգին
Խաչատուրյանի, Թորգոմ Գուշակյանի և շատ ուրիշների վաստակը, չմոռանալով
անգամ ձեռագրերի լուսանցքներում գրիչների և սրբագրողների կատարած
ուղղումները, նշումները, հիշատակագրությունները։

221
Նարեկացիագիտության վիճելի հարցերից մեկը վերաբերում է Մատյանի
կրոնադավանաբանական բնույթի բովանդակությամբ ԼԴ, ՀԵ, ՂԲ և ՂԳ գլուխների
հեղինակային պատկանելությանը և դրանք Մատյանի կազմի մեջ լինելուն։
Ձեռագրական և մատենագրական փաստերի համակողմանի քննությամբ
կազմողները գիտական խոր և հիմնավոր պատասխան են տվել այդ հարցերին,
հաստատելով՝ դրանք Նարեկացու գրչին են պատկանում։ Միաժամանակ այդ
գլուխները ներկայացված են ոչ թե տողատված, այլ արձակ, ինչը
համապատասխանում է նրանց մեկնաբանական-դավանաբանական բնույթին և
ներբողական ոգուն։

Ուսանելի և դրվատելի է կազմողների այն շրջահայեցությունը, որ նրանք


ցուցաբերել են բանավիճային խնդիրների նկատմամբ։ Ոչ մի անվերապահ երանգ,
պարտադրող ոչ մի շեշտ։ Հասկանալ, թափանցել խնդիրների էության մեջ և
առաջարկել կամ տալ իրենց մեկնությունը՝ ահա նրանց ազնիվ մտահոգությունը։

Նարեկացու Մատյանը ժամանակի հոլովույթում դիմացել է ամենաբարդ


քննությանը։ Վաղուց արդեն նրա նկատմամբ հետաքրքրությունը դուրս է եկել
միջազգային ասպարեզ։ Մատյանը թարգմանվել է իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն,
անգլերեն, ռումիներեն, արաբերեն, թուրքերեն և այլն։ Ինքնին հասկանալի է, որ
գիտա-քննական նոր հրատարակությունը վերստին պահանջ է դնում նոր
թարգմանությունների՝ համապատասխան բացատրություններով,
ծանոթագրություններով և ճշտումներով։ Այս առումով կարևոր հրատարակություն
կլինի Մատենադարանի աշխատակիցներ Մարգարիտ Դարբինյանի և Լենա
Խանլարյանի ջանքերով պատրաստված Մատյանի ռուսերեն տողացի
թարգմանությունը, որի առաջաբանը գրել է մեր օրերի ամենահեղինակավոր
միջնադարագետներից մեկը՝ Սերգեյ Ավերինցևը։ Մինչև այժմ եղած
թարգմանությունների մատենագիտական ցանկը ևս ներկայացված է կազմողների
կողմից։

Արդ, երբ արդեն հրապարակի վրա է Գրիգոր Նարեկացու հանճարեղ Մատյանի


քննական-ակադեմիական հրատարակությունը, պետք է մտածել նաև նրա նոր,
այսպես կոչված, ժողովրդական հրատարակության մասին, ըստ որում գրաբար
բնագրին զուգադիր, հանդիպակաց էջին տալով նաև աշխարհաբար
թարգմանությունը, անձնանունների և տեղանունների ցանկեր, ծանոթագրություններ
և, թերևս, նաև բառարան։

…Վերջերս Երևանում իր աշխատանքներն ավարտեց միջնադարյան հայ


գրականությանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հաճույքով պետք է նշել, որ
զեկուցողները անկեղծ հիացմունքով բարձր էին գնահատում Մատյանի ներկա
հրատարակությունը, որը մղում է գիտական նոր ուսումնասիրությունների, նոր
հեռանկարներ է բացում հայագիտության զարգացման միջազգային ասպարեզում։

Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նախաձեռնությամբ, անվանի


բանասերներ Պողոս Խաչատրյանի և Արշալույս Ղազինյանի բազմամյա ջանքերով

222
հրապարակված Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» երկի քննական-
համեմատական բնագիրը նոր ու խոշոր ավանդ է սովետական հայագիտության
բնագավառում։ Դա գիտական մի սխրանք է, որ ի սպաս է դրված սերունդներին։

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Ւ-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մի քանի տարի առաջ Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնի


մասնագետներ Պ․ Ղազանչյանը և Լ․ Մանուկյանը հայերեն մեծատառ գրերով հաշվիչ
մեքենա ստեղծելու գովելի նախաձեռնություն էին հանդես բերել։

Հաշվիչ մեքենաների տառերի (խորհրդանիշերի) կետային համակարգում հայերեն


գրերի արտաքին ձևավորման վերաբերյալ կարծիք ստանալու համար հաշվիչ
կենտրոնից դիմեցին մեզ։ Առաջին իսկ ծանոթությունը ցուց տվեց, որ մասնագետները
հիմնականում հասել էրն իրենց նպատակին, միայն փոքր-ինչ խախտվել էր
տառաձևերի ընդհանուր համաչափությունը, որը հայերեն տառատեսակների
քաջահմուտ մասնագետ Խաչիկ Սամվելյանի ցուցումներով հեշտությամբ շտկվեց։

Նոր տառաշարքում մեր ուշադրությունը գրավեց մեկ առանձին տառանիշով


ներկայացված ու հնչույթը՝ երկու գիր սեղմված մի ստեղնի վրա։ Սա արտառոց էր,
որովհետև հայերեն տպագրական տառերի ստեղծման առաջին իսկ օրից մինչև այսօր
ու-ն միշտ երկու տառանիշով է հանդես եկել՝ ո և ւ, անգամ լինոտիպ ու մոնոտիպ
շարվածքային մեքենաների, գրամեքենաների ու հեռատիպերի, ինչպես նաև վերջին
տարիներս արտադրություն մտած ֆոտոշարվածքային սարքերի վրա պահպանված է
այդ նույն կարգը։ Մեկ առանձին ստեղնի վրա ու-ի սխալ տեղադրումը կանխվեց։

Նման վրիպում է թույլ տրված նաև «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի մարտի 11-ի
համարում տեխնիկական գիտությունների թեկնածուներ Գ․ Վահանյանի, Մ․
Մարկոսյանի և ինժեներ Վ․ Օհանյանի համատեղ հրապարակած հաշվիչ
մեքենաների համար պատրաստված «Հայոց լեզվի խորհրդանիշերի ուրվագծերի»
տախտակում։

Բարձր գնահատելով մեր երիտասարդ մասնագետների նպատակներն ու ջանքերը


այս բնագավառում, պետք է ասենք, որ նրանք ևս ու հնչույթը վերարտադրել են մի
խորհրդանիշով, ըստ որում տառային ցանցաշարի վրա այն տեղավորելու համար
կտրել են ւ-ի ներքևի գծիկը, որով խախտվել է ավանդական տառանիշի պատկերը.
վերածվել է ուղղահայաց մի գծիկի և նմանվել լատիներեն i գրին՝ առանց կետի։

Դարերի փորձություններին դիմացած մեր տառերի համակարգում նման, թվում է


փոքր, միջամտությունը հղի է, մեղմ ասած, չափազանց վտանգավոր հետևանքներով.
այստեղ հաշվի չի առնված այն կարևոր հանգամանքը, որ առաջարկվող
խորհրդանիշերը պետք է կիրառվեն նաև մեր հին ու միջնադարյան գրականության


Հրապարակվել է «Գրական թերթում», 1987, № 19, մայիսի 8, էջ 3։
223
հուշարձանների վերարտադրության համար, ինչպես նաև դրանք պետք է
օգտագործվեն սփյուռքում, որտեղ շարունակում է գործել դասական
ուղղագրությունը։

Առաջարկվող կոմպյուտերային այս նոր տառաձևերում խախտված է նաև տառերի


համաչափությունն ու ներդաշնակությունը․ բոլոր տառերին վերտողյա բնույթ տալու
ձգտման հետևանքով մեծատառերն ու փոքրատառերը շատ քիչ են տարբերվում
իրարից։

Թերևս լինեն առարկողներ, որ տառերի արտաքին այդ հատկանիշները հաշվիչ


մեքենաների ցուցաշարերի սահմանափակ հնարավորությունների հետևանք են։ Այդ
դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ արտասահմանում արդեն իսկ ստեղծվել
ու գործածության մեջ են մտել մեսրոպյան տառաձևերի հարյուրավոր ընդունելի
տարբերակներ․ հիշենք թեկուզ լիոնաբնակ ֆիզիկոս Արի Թոփուզխանյանի ստեղծած
կոմպյուտերային տառաձևերը, որոնք կիրառելի են թե՛ հին և թե՛ նոր
ուղղագրությունների օգտագործման պայմաններում։

Արդ, ինչո՞վ պատճառաբանել այս և այլ հանգամանքներում վյունի (ւ) անտեսումը


և հաճախ սխալ օգտագործումը ժամանակակից մեր հրատարակություններում ու
առօրյա կյանքում։

Հայտնի է, որ 1922 թ․ նոր ուղղագրության անցնելու ժամանակ հայերեն դասական


այբուբենից ւ-ն դուրս հանվեց և նրա տեղը հատկացվեց ու հնչույթին, որ մինչ այդ
որպես առանձին տառ չէր գիատկցված․ ւ նիշը որպես ու-ի մասնիկ շարունակեց իր
անկախ գոյությունը տպագրական տառաձևերում։

Եթե մինչև վերջերս ավանդույթի ուժով Ւ (ւ)-ն գիտակցվում էր որպես առանձին


գիր, ապա ներկա երիտասարդ սերնդի համար, որ ծանոթ չէ հին ուղղագրությանը, դա
մի անորոշ նշան է, դպրոցականների լեզվով՝ ու-ի մասնիկ, որի տպագիր մեծատառը
արտահայտվում է Ւ ձևով։ Բայց որոովհետև այս բոլորը մեծ մասամբ տարիների հետ
մոռացվում է, ապա քիչ տարբերվող Ւ և Ի գրերը սկսել են շփոթել իրար հետ, և
նախապատվությունը երբեմն տալիս են Ի մեծատառին՝ իբրև ու-ի մասնիկ։ Ի դեպ
պետք է ասել, որ Հայաստանի հեռուստատեսության էկրանների վրա արդեն հաշվիչ
մեքենաներով շարված (միայն մեծատառերով) վերնագրեր ու հայտարարություններ
են տրվում, այստեղ օգտագործվող տառատեսակներում Ւ-ն առկա է իր տեղում,
սակայն մերթ ընդ մերթ Ւ-ի փոխարեն Ի է օգտագործվում կամ հակառակը․ այսպես
օրինակ ԱՌԱՋՒՆ ԱՆԳԱՄ ՄԵՐ ԷԿՐԱՆՒՆ, ԵՐԳՒԾԱՆՔ, ՀԱՍՄՒԿ (1986 դեկ․ 21)։
Նման բազմաթիվ շփոթություններ կային 1987 թ․ ամանորյա երաժշտական
հաղորդումների մակագրերում (տիտրերում)։

Ւ-ն Ի-ի հետ շփոթելու փաստեր ավելի հաճախակի են դարձել նկարչական


ձևավորումներում, անգամ շարվածքով տրվող գլխատառ վերնագրերի,
ցուցանակների ու նշանաբանների վրա, օրինակ՝ ԽԱՂԱՂՈԻԹՅՈԻՆ փոխանակ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՄՈԻԹՅՈԻՆ փոխանակ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ։

224
Հայտնի է, որ գործող մեր ուղղագրական օրենքի համաձայն եվ-ը փոքրատառի
ժամանակ գրվում է փակագրով՝ և, իսկ մեծատառի դեպքում՝ ԵՎ, և չգիտես ինչ
տրամաբանությամբ, առանձին գրի իրավունքով «պատվավոր» տեղ է գրավում մեր
այբուբենի մեջ՝ ամեն օր ու ամեն ժամ տեղիք տալով նորանոր թյուրիմացությունների,
ահագին գլխացավանք պատճառելով մեր գրահրատարակչությունների հազարավոր
աշխատողներին՝ սկսած մեքենագրողներից, գրաշարից և վերջացրած
սրբագրիչներով, իսկ հիմա էլ՝ հաշվիչ մեքենաների մասնագետներով։ Ավելին՝ բանը
հասել է այնտեղ, որ շատ տառագիր նկարիչներ փակագիր և-ը ընդունելով առանձին
գիր, մեծացրած չափերով այն տեղադրում են գլխատառերի մեջ։ Այսպես են վարվում
նաև ու-ի հետ՝ մեծատառը բառամիջում ներկայացնելով ոչ թե ՈՒ այլ Ու։

Հիշում եմ որ դեռևս 50-ական թվականներին մի հմուտ տառաձուլարար, նկատելով


մեր այբուբենի մեջ ԵՎ-ի անհամապատասխանությունը և փակագրին, ստեղծել էր
վերջինիս համար հատուկ գլխատառ՝ մեծացնելով տառի չափսերը, և ներկայացրել էր
ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանին, որ չափազանց վրդովվել և մերժել էր
առաջարկը՝ ասելով, որ դրանով օրինականացվում է թույլ տրված սխալը, որովհետև
մեր այբուբենը առանձին ԵՎ (և) տառ չունի։

Փակագիր և-ի ուղղագրությունը բառամիջում նույնպես մեծ շփոթի առիթ է տալիս,


որ հաճախ փոխարինվում է եվ գրությամբ։ Այսպես օրինակ վերջերս հրատարակված
«Դիցաբանական բառարանում» ԶԵՎՍ բառահոդվածում նկարի տակ տպագրված է
Զևս, որ ճիշտ ձևն է, իսկ էջախորագրում՝ Զեվս, ԼԵՎԿԻՊՊԵ անունը բերված է նաև
Լեվկիպպե և Լևկիպպոս ձևերով։

Դասական Ւ-ն մեր ժամանակակից հրատարակություններում հաճախ շփոթում են


Վ-ի հետ․ մասնավորաբար գրաբար բնագրերում։ «Սովետական Հայաստան»
հանդեսի 1966 թ․ համարներում տպագրվող «Ի՞նչ են պատմում քարերը»
հոդվածաշարքում գրաբարյան բոլոր Ւ-երը տպագրված են Վ, որով հզաւր (հզօր)՝
դարձել է հզավր, աղաւթք (աղօթք)՝ աղավթք, էլ չենք ասում, որ բերված բոլոր
բնագրերում հին ու նոր ուղղագրության խառնաշփոթություն է տիրում։

Իհարկե, մեզ կարող են առարկել, թե վերի օրինակները լոկ վրիպակներ են,


տպագրական սխալներ, որ պետք է կանխեին սրբագրիչներն ու հեղինակները։ Այո՛,
հենց խնդիրն էլ այդ է․ գործող մեր այբուբենը տեղիք է տալիս բազում
թյուրիմացությունների ու կոպիտ սխալների, որոնք առաջիկայում, հին ավանդների
մոռացման հետ, ավելի նոր դժվարություններ պիտի հարուցեն։

Մեր ներկա այբուբենում ԵՎ (և)-ը որպես առանձին միավոր զբաղեցնում է 37-րդ


շարքը՝ Ք-ի և Օ-ի միջև, հետևաբար ժամանակակից հայերեն բառարաններից ու
հանրագիտարաններից և ընդհանրապես այբբենական կարգով պատրաստաված
ամեն տեսակի տեղեկատուներից օգտվողները ԵՎ-ով սկսվող բառերն ու անունները և
տեղեկատու այլ նյութերը (որոնք բարեբախտաբար քիչ են) տրամաբանորեն պետք է
փնտրեն այբուբենի 37-րդ շարքում, բայց դա այդպես չէ, որովհոտև ԵՎ-ը այս դեպքում
վերցվում է որպես երկբարբառ, և երկրորդ՝ Վ բաղկացուցիչի դիրքից ելնելով, խիստ

225
այբբենական կարգով տեղադրվում է Ե տառի համապատասխան բաժնում՝ Ս-ից
հետո։

Հավանաբար այս հակասությունը չցուցադրելու համար է, որ մեր ժամանակակից


բառարանների առաջաբաններում հայերեն այբուբենի պատկերը առանձին
տախտակով չի ներկայացվում, այն դեպքում, երբ օտար լեզուներով բառարանները
օգտվողներին օժանդակելու համար 1-ին էջերում իրենց այբուբենն են դնում։

Հայերենի գործող այբուբենի առկայության պայմաններում մեզ մոտ՝


Հայաստանում, զուգահեռաբար գործում է նաև դասական այբուբենը, որտեղ Ւ-ն
պահպանում է իր իրավունքները։ Այս առումով ուշադրության արժանի են
նկարչական տառատեսակների մերօրյա ալբոմները, որոնք ԵՎ (և)-ը որպես առանձին
գիր չեն մտցնում այբուբենի մեջ։ Այդպես է վարվել տարիներ առաջ, 1963 թ․
վաստակաշատ տառագծագրիչ Կ․ Տիրատուրյանը, որի գծած «զմայլելի» (Մարտիրոս
Սարյանի բնորոշումն է) 70 այբուբեններից միայն 4-ը ունեն և, այն էլ միայն
փոքրատառ տառատեսակներում, իսկ 1984 թ․ լույս տեսած Ֆ․ Աֆրիկյանի
«Ճառարվեստ» ալբոմում 120 տարբերակներով գծագրված հայերեն այբուբենների մեջ
միայն մեկ տախտակում ենք և փակագրին հանդիպում։ Պետք է նշենք, որ ո՛չ
Տիրատուրյանի և ո՛չ Աֆրիկյանի ալբոմներում ու հնչյունը առանձին այբբենական
միավոր չի վերցված, նրա տեղում կանգնած է ավանդական Ւ (ւ) մեսրոպյան գիրը։

Արդեն մի քանի տարի է հայկական հուշանվերների շարքում, որպես գեղեցիկ


մասունք, վաճառքի են հանվել ծաղկագիր հայերեն գողտրիկ այբուբեններ ․ մեզ ծանոթ
է երեք տարբերակ։ Սրանցից ամենամեծ չափի այբուբենում Ւ-ն իր դասական տեղում
է, իսկ մյուս երկու փոքր չափերի այբուբեններում Ւ չկա, դրա փոխարեն ՈՒ է
տեղադրված։ Ինքնաբերաբար մարդ կանգնում է տարակուսած․ ո՞րն է հայերեն
ճշգրիտ այբուբենը, իսկ հուշանվերները մեծ տպաքանակով տարածվում են, մուտք
գործում մեր բնակարանները, շրջում աշխարհից աշխարհ և հայոց այբուբենը, եթե
չասենք աղավաղված, ապա տարբեր տարբերակներով ներկայացնում հայերեն
գրերին կարոտ մեր հայրենակիցներին։

ԵՎ (և)-ի որպես առանձին միավորի առկայությունը հայաստանյան մեր այբուբենի


մեջ լրացուցիչ դժվարությունների առաջ է կանգնեցրել նաև արտասահմանյան, ոչ
հայկական, այն բազմաթիվ գրադարաններին, որոնք ուեն նաև հայերեն գրքերի
հարուստ հավաքածոներ։ Սրանց քարտարանները, ինչպես հայտնի է, լատինատառ
են։ Աշխարհի բոլոր կողմերից նրանց մոտ ստացվող հայերեն
հրատարակությունները՝ թե՛ դասական և թե՛ ժամանակակից ուղղագրությամբ,
մշակվում և քարտագրվում են նույնպես լատինատառ գիտական տառադարձությամբ։
Գիտատեխնիկական բուռն զարգացման ներկա ժամանակաշրջանում արդեն շատ
գրադարաններ իրենց ավանդական քարտարաններից հրաժարվում և դրանք
տեղադրում են հանրակարգիչների (կոմպյուտերների) հիշողության մեջ (բանկերում),
մի հանգամանք, որ թելադրում է յուրաքանչյուր լեզվի համար մշակել կուռ գիտական
տառադարձություն։ Հայերենի դասական ԵՒ-ի և հայաստանյան այբուբենի ԵՎ-ի
համար, որոնք իրականում նույն հնչյունակապակցությունն են ներկայացնում, մեծ
226
կիրառություն է ստանում Փարիզում հրատարակվող «Ռեվյու դեզ էտյուդ Արմենիյեն»
հայագիտական հանդեսի ընդունած տառադարձման համակարգը, որտեղ դրանք
համապատասխանաբար տառադարձվում են ew և ev, շփոթություն ստեղծելով
արտասանական համակարգում և հայերեն տառերի քանակը հասցնելով 41 միավորի։
Անկասկած այս փաստը ինքնին խոսում է առանց այն էլ բարդացված հայերեն
ուղղագրության (նկատի ունենք մեզ մոտ և սփյուռքում գործող նոր ու դասական
ուղղագրությունները) մի նոր դժվարացման մասին։

Ւ (ւ) բացակայությունը մեր գործող այբուբենում մեծ խոչընդոտներ է հարուցում


սովետահայ ընթերցողի առաջ նաև այն առումով, որ դժվարացնում է մեծ
տպաքանակով հրատարակվող մեր հին ու միջնադարյան գրաբար հարուստ
գրականությունից, ինչպես նաև սփյուռքահայ գրականությունից ու մամուլից
օգտվելը։ Եվ եթե երբևէ նյութական տեսքի բերվի նոր ու դասական
ուղղագրությունների գործող պայմաններում Ւ (ւ)-ի բացակայության հարուցած
դժվարությունները, տպագրական գործի արտադրողականության անկումն ու
գրահրատարակչությունների կրած հսկայական նյութական ու բարոյական
վնասները, պարզ կդառնա, թե որքան անհրաժեշտ է և հրատապ առաջադրված
խնդրի ըստ ամենայնի լուծումը։

Դեռևս 1970 թ․ ակադեմիկոս Է․ Աղայանը գրել է․ «Այժմյան այբուբենի մեջ մտցված է


և-ը, որպես այբուբենի տառ։ Դա ճիշտ չէ (ընդգծումը մերն է – Բ․ Չ․). և-ը թեև միաձույլ,
բայց տառ չէ, այլ երկու (եվ) կամ երեք (յեվ) հնչյունակապակցությունների նշան… այդ
պատճառով էլ պետք է դուրս գցվի այբուբենի համակարգից կամ շարքից» («Բանբեր
համալսարանի», 1970, № 3, էջ 228)։

1985 թ․ «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ իր


ելույթում պրոֆ․ Հովհ․ Բարսեղյանը նույնպես անդրադարձավ և-ի խնդրին,
իրավացիորեն ընդգծելով նրա ավելորդությունը մեր ժամանակակից այբուբենում,
բայց հարգելի պրոֆեսորը միաժամանակ հայտնեց, որ տերմինաբանական կոմիտեն
այդ հարցը քննել է և նպատակահարմար է գտել որպես առանձին միավոր նոր
ավանդույթ դարձած և-ի պահպանումը մեր գործող այբուբենում։ Ցավալի է, որ շուրջ
1600 տարվա կատարյալ բնույթ կրող ավանդույթը տեղի է տալիս 60-ամյա, այն էլ
սխալ, ավանդույթին։

Այս բոլորից հետո պետք է եզրակացնել, որ վաղուց արդեն հասունացել է մեր


այբուբենի մեջ Ւ (ւ) և ԵՎ (և) նշանագրերի գրաված դիրքերի համակողմանի
քննության հարցը։ Եվ ինչո՞ւ միայն սրանց։ 1922 թ․ ուղղագրական
փոփոխություններից հետո ընկած ժամանակաշրջանում թե՛ հայրենիքի և թե՛
սփյուռքի մեր անվանի մտավորականների բազմաթիվ ելույթները գիտականորեն
ապացուցել են, որ 1922 թ․ ուղղագրությունը շատ խոցելի կողմեր ունի, անգամ 1940 թ․
մասնակի բարեփոխումներով էլ խնդրին արմատական լուծում չի տրվել։ Վերջին
տասնամյակներում տարբեր առիթներով մեր լեզվաբանների, գրողների ու
գրականագետների (Է․ Աղայան, Պ․ Սևակ, Ռ․ Իշխանյան, Ս․ Գյուլբուդաղյան, Գ․
Ստեփանյան, Հակոբ-Գրիգոր և ուրիշներ) գրավոր ելույթները դա են ապացուցում։
227
Ներկայումս, երբ գիտատեխնիկական առաջընթացը նոր խնդիրներ է թելադրում
գիտությանն ու արդյունաբերությանը և գլխապտույտ արագությամբ փոփոխվում են
գրատպագրության ձևերը, պետք է առանց հապաղելու, ելնելով մեր ժողովրդի
միասնության և մեր մշակույթի գոյատևման շահերից, գիտական կուռ հիմքերի վրա
լուծել արդեն չափազանց ձգձգված, մեր մտավորականության համար մեծ ցավ ու
տառապանք դարձած ուղղագրության թնջուկը։ Ճիշտ է ակադ․ Է․ Աղայանը, որ դեռևս
17 տարի առաջ գրել է, թե պետք է «Հայաստանի և սփյուռքի գիտնականների ու
գրողների համատեղ ջանքերով ուղիներ որոնել հայրենի ուղղագրության կատարյալ
միասնության հասնելու համար»։

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՍՏԱԿՈՎ

Հայագիտության զարգացումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդամենը 30


տարվա պատմություն ունի, և նրա սկզբնավորումը կապվում է ներկայումս
Կալիֆորնիայի համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի
վարիչ, պրոֆեսոր Ավետիս Սանճյանի անվան հետ։

Դժվար մանկություն է ունեցել մեծ եղեռնից մազապուրծ ծնողների զավակ


Սանճյանը։ Ծնվել է 1921 թ․ Մարաշ քաղաքում։ Կիլիկիան ֆրանսիացիների կողմից
քեմալական Թուրքիային հանձնելուց հետո (1922 թ․), այլ հայ ընտանիքների նման,
Սանճյանները ևս տեղահան են արվում և յոթ երկար տարիներ Սիրիայի, Լիբանանի
ու Հյուսիսային Պաղեստինի զանազան գաղթակայանների մեջ դեգերելուց հետո 1929
թ․ հաստատվում են Երուսաղեմում։ Այստեղ Ավետիսը հաճախում է Հայոց
պատրիարքության Ս. Թարգմանչաց նախակրթարանը և ապա սովորում է Բիշոփ
Քոբաթ անգլիական միջնակարգ վարժարանում։ Բարձրագույն կրթությունն ստացել է
Բեյրութի ամերիկյան համալսարանում, որը գերազանց առաջադիմությամբ ավարտել
է 1949-ին՝ ստանալով պսակավոր արվեստից կոչում՝ անգլիական գրականության
բնագավառում։ 1949 թ․ Սանճյանը մեկնում է ԱՄՆ՝ Միչիգանի համալսարանում իր
ուսումնառությունը շարունակելու, որտեղ 1950-ին ստանում է արվեստից
մագիստրոսի կոչում։ Այդ նույն թվականից սկսած, որոշ ընդհատումներով, նա
աշխատում է իր դոկտորական դիսերտացիայի վրա՝ «Ալեքսանդրետի սանճաքը
(Հաթայը)․ ֆրանս-թուրք-սիրիական հարաբերությունների ուսումնասիրությունը»
թեմայով, որ 1956-ին պաշտպանում է Միչիգանի համալսարանում։

1950 թ․ սկզբներից Սանճյանը սփյուռքահայ պարբերականներում սկսում է հանդես


գալ գրականագիտական հոդվածներով, սակայն նա առավել հակված էր պատմա-
բանասիրական աշխատանքներ կատարելու։ Սրան մեծապես նպաստում է 1957 թ․
որպես գիտաշխատող Հարվարդի համալսարանի Մերձավորարևելյան
հետազոտությունների կենտրոնում ստանձնած աշխատանքը։ Այս նշանակումը
զուգադիպում է նորաստեղծ Հայագիտական ուսումնասիրությունների

Հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1987, № 9, փետրվարի 25, էջ 4-5։
228
ընկերակցության կողմից Հարվարդի համալսարանում հայագիտական ամբիոն
հաստատելու նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու ջանքերին։

1957-1961 թթ․ ընթացքում Սանճյանը «Պատմական Սիրիայի հայկական


գաղութները օսմանյան տիրապետության տակ» խորագրով անգլերեն մենագրություն
է պատրաստում, որ լույս է տեսնում 1965 թվականին, մի կարևոր հետազոտություն,
ուր եզակի արժեք փաստագրական աղբյուրների հիման վրա գծվում է Սիրիայի
տարածքի վրա սփռված հայ գաղթականությունների պատմությունը։

Գիտաշխատողի պաշտոնին զուգընթաց՝ 1958 թվականից Սանճյանը գրաբար է


դասավանդում Հարվարդի համալսարանում։ Նույն թվականին նա վեցամսյա
գիտական գործուղման է մեկնում Մերձավոր Արևելքի երկրներ։ Այդ ժամանակ էլ
առաջին անգամ լինում է Սովետական Հայաստանում՝ հյուրընկալվելով
գիտությունների ակադեմիայի կողմից։ Նա այստեղ հանգամանորեն ծանոթանում է
հասարակագիտական ինստիտուտներում, պետական համալսարանում ու
Մատենադարանում ծավալված հայագիտական հետազոտությունների դրվածքին ու
ուղղություններին։ Հետագա տարիներին Սանճյանը զանազան առիթներով լինում է
հայրենիքում, որը նրան նոր լիցք ու եռանդ է տալիս իր ծավալած հայագիտական
երախտալի աշխատանքում։ Ներկայումս ԱՄՆ-ի հինգ համալսարաններում
հայագիտական ամբիոններ են գործում, որտեղ այլ անվանի հայագետների հետ
աշխատում են նաև պրոֆ․ Սանճյանի աշակերտները։

1961 թ․ Սանճյանը Հարվարդի համալսարանում նշանակվում է հայագիտության


ընթերակա պրոֆեսոր։ Մի նշանակում, որ իր նախադեպը չուներ ԱՄՆ-ի
բարձրագույն կրթության համակարգում այն առուով, որ մինչ այդ երկրի և ոչ մի
ուսումնական հաստատության մեջ հայագիտությունը որպես որոշակի առարկա չէր
դասավանդվում։

1965 թ․ դոկտոր Սանճյանը մասնավոր հրավերով տեղափոխվում է Կալիֆորնիայի


համալսարանի (Լոս Անջելես) մերձավորարևելյան լեզուների և մշակույթների
ֆակուլտետ՝ որպես հայագիտական հետազոտությունների պրոֆեսորի
պաշտոնակատար, իսկ երեք տարի հետո նրան շնորհվում է լիիրավ պրոֆեսորի
կոչում։ 1969 թվականին պրոֆ. Սանճյանը նշանակվում է Գրիգոր Նարեկացու անվան
նորահաստատ հայագիտական ամբիոնի վարիչ. այս ամբիոնի հիմնադրումը
Կալիֆորնիայի համալսարանում կարևոր երևույթ էր ԱՄՆ-ի երիտասարդ
հայագիտության պատմության մեջ, որովհետև այդ նպատակի համար հայթայթված
մնայուն հիմնադրամի շնորհիվ այս համալսարանում հայագիտությունը դրվում էր
կայուն հիմքերի վրա։ Այդ նույն ժամանակ պրոֆ․ Սանճյանը արևելագիտության
ֆակուլտետին կից հայագիտական դոկտորանտուրա է ստեղծում, որտեղ ներկայումս
վեց հայցվորներ դոկտորական դիսերտացիաներ են պատրաստում հայ
գրականության զանազան հարցերի շուրջ։

1970-1974 թթ․ պրոֆ․ Սանճյանը Կալիֆորնիայի համալսարանի


մերձավորարևելյան լեզուների ու մշակույթների ֆակուլտետի դեկանն է եղել․

229
ֆակուլտետն ընդգրկել է անտիկ շրջանի Մերձավոր Արևելքի երկրների
ուսումնասիրությունը, արաբագիտություն, սեմագիտություն, եբրայագիտություն,
իրանագիտություն, հայագիտություն և թրքագիտություն։

Իր մանկավարժական գործունեությանը զուգընթաց, պրոֆ․ Սանճյանը


հետևողականորեն շարունակում է զբաղվել և գիտահետազոտական
աշխատանքներով՝ ավելի հակվելով դեպի միջնադար, դեպի հայ ձեռագրերի
բազմախորհուրդ աշխարհը․ նրա ջանքերով 1969 թ․ Հարվարդի համալսարանի
հրատարակչությունը լույս է ընծայում Մերձավոր Արևելքի երկրներին վերաբերող
1301-1480 թթ․ հայերեն ձեռագիր հիշատակարաններում առկա հարուստ նյութերի
անգլերեն թարգմանությունը։ Այս հրատարակության համար հիմք են հանդիսացել
մեծանուն հայագետ, Հայկ․ ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն
Խաչիկյանի կազմած 14-15-րդ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարանները։
Սանճյանի հրատարակությունը արժեքավորվում է այն առումով, որ օտար
արևելագետների համար մատչելի է դարձնում հայկական այս եզակի աղբյուրների
օգտագործումը։ Մի քանի տարի հետո պրոֆ․ Սանճյանը սեղանի վրա է դնում
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերեն ձեռագրերի ցուցակը» (1976 թ․), որտեղ
գիտական մեծ բարեխղճությամբ և բանիմացորեն նկարագրված են ԱՄՆ-ի
գրադարաններում և թանգարաններում պահվող շուրջ 180 հայերեն ձեռագրեր։

60-ական թվականների վերջերին պրոֆ․ Ա. Սանճյանը Իրանի Սպահան քաղաքում


Կալիֆորնիայի համալսարանի ձեռագրական բաժնի համար կարողանում է ձեռք
բերել բժ․ Կ․ Մինասյանի հայերեն և արևելյան ձեռագրերի ու փաստաթղթերի եզակի
ու հարուստ հավաքածուն։ Պրոֆ․ Սանճյանը ներկայումս պատրաստում է այս
հավաքածուի 100-ից ավելի հայերեն մատյանների գիտական ցուցակը, որը,
անկասկած, նոր տվյալներով պիտի հարստացնի մեր ձեռագրագիտությունը և
կարևոր ներդրում կլինի հայագիտության բնագավառում։

Հայկական գաղութների պատմության ուսումնասիրության առումով կարևոր


աշխատանք է նաև պրոֆ․ Սանճյանի «Երուսաղեմի հայ գաղութը» աշխատանքը, որն
իբրև ներածական գլուխ հրապարակված է «Երուսաղեմի հայկական արվեստի
գանձերը» ալբոմում (1979, «Մասսադա» հրատ.)։

Պրոֆ․ Ա․ Սանճյանի գրականագիտական-բանասիրական կարևոր


աշխատանքներից է «Վահան Թեքեյանի նամականին» մեծածավալ հատորը (1983,
Լոս Անջելես)։ Դեռևս երիտասարդական տարիներից մեծ սեր ունենալով դեպի
անվանի գրողը, Սանճյանը տարիների ընթացքում աշխարհի բոլոր ծագերի
գրադարաններից, դիվաններից ու մասնավոր անձանցից համբերատարությամբ մեկ
առ մեկ հավաքել է նրա նամակները և մանրամասն առաջաբանով ու
ծանոթագրություններով հրապարակել դրանք։ Այս հատորը 1984 թ․ արժանացել է
Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին։

Պրոֆ․ Սանճյանը ԱՄՆ-ի Հայագիտական ընկերության հիմնադիրներից է, քանիցս


եղել է նրա նախագահը, իսկ ներկայումս նրա անգլերեն հրատարակվող «Ջըռնալ օֆ

230
դը սոսայըթի ֆոր արմենյըն սթադիս»-ի («Հայագիտական ընկերության հանդես»)
գլխավոր խմբագիրն է։

Անվանի հայագետի հետաքրքրությունների սահմանները լայն են և


բազմակողմանի, ընդգրկում են հայ գրականության ու պատմության, արվեստի ու
գիտության տարբեր ժամանակաշրջաններն ու բնագավառները։ Նա գործուն
մասնակցություն է բերում սփյուռքահայ հասարակական կյանքին, գիտական
հոդվածներով ու գրախոսականներով հանդես է գալիս հայ և օտար
պարբերականներում, զեկուցումներ է կարդում արևելագիտական ու հայագիտական
համագումարներում ու գիտաժողովներում։

ՆՈՒՊԱՐԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Էյֆելեան աշտարակից ոչ շատ հեռու, Ապոնի հրապարակին կից նրբանցքի վրայ է


գտնւում սփիւռքի մշակութային կարեւոր օջախներից մէկը՝ Հայ Բարեգործական
Ընդհանուր Միութեան Նուպարեան մատենադարանը։ Փարիզում հայ մտաւոր
կեանքի վերելքի տարիներին՝ 30-ական թուականներին եռուն է եղել մշակութային
այս հաստատութեան կեանքը, իսկ վերջին ժամանակներում շատ են պակասել
այցելուները, ինչպէս մեզ պատմեց գրադարանի ներկայ վարիչ Արտաշէս
Գարտաշեանը։

Արտաշէսը Փարիզ է փոխադրուել Գահիրէից։ Նա երիտասարդական տարիներից


հրապուրուել է գրական-բանասիրական աշխատանքներով, յատկապէս եգիպտահայ
գաղութի պատմութեամբ եւ իր լուման է մուծել այս բնագավառում՝ 1943 թ․
Գահիրէում հրապարակելով «Նիւթեր Եգիպտոսի հայոց պատմութեան համար»
արժէքաւոր ուսումնասիրութիւնը։ Նա ներկայումս եւս շարունակում է աշխատել այս
պատմութեան վրայ՝ նոր նիւթերով հարստացնելով այն։ Գարտաշեանը մեզ սիրով
ծանօթացնում է իր նոր աշխատութեան մեծածաւալ ձեռագրին՝ մտահոգութիւններ
յայտնելով դրա հրատարակութեան մեծ դժուարութիւնների կապակցութեամբ։

– Մեր Նուպարեան մատենադարանին պատմութիւնը 1910 թուականէն սկիզբ


կ’առնէ, պատմում է մեզ Գարտաշեանը, – հիմնուած է Գահիրէ, առաջարկովը Հայ
Բարեգործական Ընդհանուր Միութեան հիմնադիրներէն Կարապետ Պէյ
Շերիտճեանի, որին եւ պատուակալ գրադարանապետն է եղած 1910-էն 1918
թուականները։ Այնուհետեւ Արտաշէսը պատմում է, որ երբ 1925 թ ․ Բարեգործականի
կենտրոնական վարչութիւնը Գահիրէից փոխադրւում է Փարիզ, Պօղոս փաշա
Նուպարեանը յատուկ յարկաբաժին է գնում եւ նուիրում է միութեանը, որպեսզի այն
ամբողջութեամբ տրամադրուի Գահիրէի գրադարանին՝ միաժամանակ ծառայելով
որպէս հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոն։


Տե՛ս «Լրաբեր», Լոս Անջելես, 1987, № 33, մայիսի 23, էջ 6։
231
Գահիրէի գրադարանի գրքերը փոխադրւում են Փարիզ եւ վերատեսուչ Գրիգոր
Սինապեանի եւ գրադարանապետ Արամ Անտոնեանի ջանքերով դասաւորւում եւ
տրւում են հանրային օգտագործման։ Գրադարանի պաշտօնական բացումը՝ հայ ու
օտար մտաւորականների ներկայութեամբ, տեղի է ունենում 1929 թուականին։

Գրադարանի բարգաւաճման ու ծաւալած հայագիտական գործունէութեան մէջ մեծ


է եղել պոլսահայ անուանի մտաւորական ու հասարակական գործիչ Արամ
Անտոնեանի դերը, որ ֆրանսերէն թարգմանութեամբ առաջին անգամ հրապարակի
վրայ էր դրել երիտթուրքերի կազմակերպած հայկական եղեռնին առնչուող
թուրքական փաստաթղթերը։ Անտոնեանը Նուպարեան մատենադարանի վարիչի
պաշտօնն է վարել 1926-1951 թուականներին, այնուհետեւ այդ պաշտօնը ստանձնել է
սփիւռքի լաւագոյն մատենագէտներից Արմենակ Սալմասեանը, նրա կազմած
«Հայկական մատենագրութիւն» աշխատութիւնը, որտեղ ի մի են բերուած արեւմուտքի
հայագիտութեան մատենագիտական նիւթերը, 1969 թուականին լոյս ընծայեց
Հայկական ՍՍՀ գիտութիւնների ակադեմիան։

Արտաշէս Գարտաշեանը Նուպարեան մատենադարանի վարիչ է նշանակուել 1969


թուականին։ Բանիմաց ու անձնուէր գրադարանապետի օրօք աւելի լաւ հիմքերի վրայ
են դրուել գրքերի պահպանութիւնն ու սպասարկումը։ Նա չափազանց բծախնդիր,
պատրաստակամ անձնաւորութիւն է, գիտակ իր տնօրինութեան տակ գտնուող
հաստատութեան բոլոր նիւթերին ու նրանց մշակութային մեծ արժէքին։ Նա հաճոյքով
մեզ ծանօթացնում է գրադարանի հարստութիւններին՝ տպագիր ու ձեռագիր
հաւաքածոներին։ Հայերէն գրքերի քանակը շուրջ 30․000 է։ Այստեղ կենտրոնացուած
են հայերէն, մասնաւորաբար սփիւռքահայ պարբերական մամուլի եզակի արժէք
ներկայացնող հաւաքածոներ, հայերին ու Հայաստանին վերաբերող օտարալեզու
հրատարակութիւններ, գրքեր, պարբերականներ ու այլեւայլ նիւթեր։ Չափազանց
հարուստ է գրադարանի փաստաթղթերի բաժինը, որտեղ ուսումնասիրողը կարող է
գտնել հազարաւոր արժէքաւոր վաւերագրեր յատկապէս Արեւմտեան Հայաստանի
երբեմնի շէն ու հայաբնակ գաւառների վերաբերեալ, հայ գրողների ու
հասարակական գործիչների թղթակցութիւնները․ կուսական մի հարստութիւն մեր
ժողովուրդի մասնաւորաբար 19-րդ դարի եւ 20-րդ դարի առաջին տասնամեակների
հասարակական-քաղաքական եւ մշակոյթի պատմութեան։

Ներկայումս Նուպարեան մատենադարանից օգտւում են Փարիզի համալսարանի


արեւելեան լեզուների հայագիտական բաժնի ուսանողները, հայ եւ օտարազգի
հայագէտները։ Գրադարանը պատրաստակամօրէն իր օժանդակութիւնն է ցոյց
տալիս եւրոպական եւ այլ երկրների մէջ գործող հայագիտական ամպիոններ ունեցող
համալսարաններին, սերտ կապերի մէջ է Հայաստանի հետ եւ պարբերաբար գրքեր,
հանդէսներ ու թերթեր է ստանում Միասնիկեանի անուան հանրային գրադարանից,
գիտութիւնների ակադեմիայի կենտրոնական գրադարանից, Մաշտոցեան
մատենադարանից, սփիւռքահայ կոմիտէից, իր հերթին սիրայօժար բաւարարելով
հայաստանեան գրականագէտների ու պատմաբանների պահանջները՝ ընդհուպ

232
նրանց տրամադրելով եզակի վաւերագրերի ու ձեռագիր մատեանների
լուսապատճէններ։

Նուպարեան մատենադարանի տրամադրութեան տակ են գտնւում նաեւ հայերէն


միջնադարեան բազմաթիւ ձեռագիր մատեաններ, ինչպէս նաեւ 19-րդ դարի վերջերի
ու 20-րդ դարի սկիզբների հայ բանասէրների անտիպ հետազօտութիւնները։ Այս
բոլորը կարօտ է մասնագիտական մանրամասն նկարագրութեան ու
ուսումնասիրութեան։

Փարիզ գտնուածս օրերին մի քանի անգամ եղայ Նուպարեան մատենադարանում,


գրադարանապետ Գարտաշեանը մեր տրամադրութեան տակ դրեց հետաքրքիր
ձեռագրեր, որոնց մէջ յիշատակելի էին 16-րդ դարի մի Մաշտոց՝ գեղեցիկ ծաղկագիր
ու թեմատիկ լուսանցազարդերով, 1673 թուականի մի Յայսմաւուրք, 1791 թուականին
Սարգիս դպիր ու Աւետիս Թապաքզատէի ընդօրինակած ժողովածուն, որտեղ
հանդիպեցինք Յովհաննէս Կամենացու Խոթինի 1621 թուականի պատերազմի
պատմութեան մի տարբերակի եւ 1763 թուականին Հնդկաստանի Պենգալիա
նահանգի Սետապատ քաղաքում նուիրակ Սեղբեստոս վարդապետի գրի առած
արկածալի ճանապարհորդութեան պատմութիւնը։

Ձեռագրերի մէջ մեր ուշադրութիւնը գրաւեց նաեւ Սարգիս Սարրաֆ


Յովհաննիսեանի 1800 թուականին գրած․ «Յաղագս քաղաքին Բիւզանդիոնի, որ կոչի
եւս Կոստանդնուպոլիս» 330 թերթից բաղկացած փոքրագիր մատեանը։ Հեղինակը,
ինչպէս նշել է իր առաջաբանում, ցանկացել է հաւաստի շարադրել Բիւզանդիայի
երբեմնի մայրաքաղաքի պատմութիւնը նրա հիմնադրումից մինչեւ 1800 թուականը։
Այս նպատակը իրագործելու համար Յովհաննիսեանը շրջել է ողջ քաղաքը, ճշգրտել է
պատմական վայրերի հին ու նոր անունները, եւ, օգտագործելով յունական,
հայկական ու թուրքական աղբիւրները, ստեղծել է իր պատմութիւնը։

Նոր շրջանի մեր տեսած ձեռագիր ուսումնասիրութիւնների մէջ արժէքաւոր էին


Յովհաննէս Գազանճեանի «Պատմութիւն հայ գրականութեան սկզբէն մինչեւ ԺԹ
դար» վերտառութեամբ աշխատանքը, որ 1914 թ․ գրուել է Եւդոկիայում Իզմիրեան
յանձնաժողովի միջոցով Խուպեսէրեան մրցանակի ներկայացուելու համար։
Յովհաննէս Գազանճեանը (1870-1915) անուանի լեզուաբան, մանկավարժ ու լրագրող
է եղել, դասաւանդել է ինչպէս իր ծննդավայր Եւդոկիայում, այնպէս նաեւ
Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանում․ նրա «Արդի հայերէն լեզուի
քերականութիւնը» լոյս է տեսել Պոլսում 1908-1910 թուականներին։

Նուպարեան մատենադարանի ձեռագիր եզակի հարստութիւններից պէտք է


համարել նաեւ Օ․ Բաբաջանեանի հաւանաբար մեր դարասկզբին կազմած «Վանա
գաւառաբարբառը», որ բաղկացած է 659 մեծադիր էջերից եւ, ինչպէս կազմողն է
ասում իր առաջաբանում «Վանա գաւառաբարբառի համայնապատկերն է
ներկայացնում»։ Բառարանը ունի 23․000 բառ եւ 3․600-ից աւելի ոճեր ու ասոյթներ։
Բառարանի կազմողը այս հարուստ բառապաշարից 3000-ը փոխառեալ բառեր է

233
համարել, իսկ նորագիւտ բառերի թիւը՝ 6500 միաւոր։ Այս իսկ համառօտ հաշուարկը
վկայում է աշխատութեան կարեւորութիւնը մեր բարբառագիտության համար։

Նորագոյն ձեռագրերից յիշատակութեան են արժանի նաեւ Սահակ Հաճեանի 1886


թ․ պատրաստած «Համառօտ ծանօթութիւնք նահանգին Սեբաստիոյ Փոքում հայոց եւ
քաղուածք յիշատակարանաց Բագրատունիք գեղջէ» աշխատութիւնը, Գնել
Գալեմքերեանի «Սեբաստիոյ հայոց մարտիրոսութիւնը» (1919) եւ այլ բազմաթիւ
հետազօտութիւններ։

Չափազանց հարուստ են նաեւ Նուպարեան մատենադարանի 20-րդ դարի հայ


գրողների թղթապանակները․ այստեղ բազմաթիւ նամակներ կան Տիգրան
Կամսարականից, Արշակ Չօպանեանից, Զապէլ Եսայեանից, Վահան Թէքէեանից եւ
շատ ու շատ ուրիշներից։

Համաշխարհային երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Ֆրանսան հեծում


էր ֆաշիստական լծի տակ, հայ մշակոյթի այս փոքրիկ օջախը նոյնպէս կորուստներ
ունեցաւ․ գողացուեցին բազմաթիւ արժէքաւոր ձեռագիր մատեաններ ու հնատիպ
գրքեր եւ փոխադրուեցին Գերմանիա։ Նուպարեան մատենադարանի այս
հարստութիւնների մի մասը 1977 թուականին յայտնաբերուեց Պելոռուսիայի
մայրաքաղաք Մինսկի հանրային գրադարանում․ պարզւում է, որ գերմանացիները
պատերազմի տարիներին Սովետական Միութիւնից եւ Եւրոպայի այլ գրաւուած
երկրներից թալանած գրքային հարստութիւնների մի մասը կենտրոնացրած են եղել
մի առանձին վայրում, որ յետագայում ընկել է երկիրը ազատագրող Կարմիր Բանակի
զօրամասերի ձեռքը եւ փոխադրուել է Սովետական Միութիւն։ Մինսկի հանրային
գրադարանի տնօրինութիւնը՝ ընդառաջելով Մաշտոցեան մատենադարանի
խնդրանքին, Նուպարեան մատենադարանի յայտնաբերուած 27 ձեռագիր
մատեանները եւ 25 տպագիր գրքերը անփոխհատոյց յանձնեց Մատենադարանին։

ՄՈՌԱՑՎԱԾ ԲԵԿՈՐՆԵՐ

1046 թ․ Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի դեմ մղած մարտերում հերոսական մահով,


իր որդու հետ մեկտեղ զոհվում է Բագրատունյաց թագավորության հռչակված
սպարապետ Վահրամ Պահլավունին։

Ավելի քան մի ամբողջ հիսնամյակ հարավից ու արևմուտքից Հայաստանի վրա


արշավող թշնամիների դեմ անձնազոհաբար մարտնչող, երկրի միասնության ու
բարգավաճման նախանձախնդիր սպարապետի մահը մեծ աղետ էր միայն վերջերս
պետականությունը կորցրած ժողովրդի համար։

Հայ պատմիչները Պահլավունի տոհմի այս կարկառուն ներկայացուցչին


հիացական խոսքերով և բարձր տիտղոսներով են հիշատակում․ «Այր հզօր և


Հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1988, № 9, էջ 32-33։
234
անուանի և բարեպաշտութեամբ յոյժ վեհ, որպէս ոչ ոք հաւասար նմա Պահլաւ», –
գրում է ժամանակակից պատմիչ Արիստակէս Լաստիվերտցին, «Իշխանաց իշխան»՝
ավելացնում է Ստեփանոս Ասողիկը, իսկ Մատթեոս Ուռհայեցին նրան «Մեծ
սպարապետ հայոց» է անվանում։

Պահլավունի իշխանական գերդաստանը Բագրատունյաց թագավորության օրոք ոչ


միայն աչքի է ընկել ռազմական գործերով, անձնազոհաբար մարտնչելով հայրենիքի
թշնամիների դեմ, այլև մեծ գործեր է ծավալել երկրի շինարարության ու ժողովրդի
լուսավորության բնագավառներում։ Պահլավունիները շատ լավ են գիտակցել իրենց
ավանդը երկրի պաշտպանության ու նրա խաղաղության ապահովման գործում և
ամենայն հպարտությամբ ու իրավունքով Վահրամ Պահլավունու կառուցած
լավագույն վանական համալիրներից մեկի՝ Մարմաշենի վանքի վրա արձանագրել
են․ «Էաք ամենայն տամբ ու տոհմիւք հաւատարիմք տէրանց մերոց եւ նահատակեալ
ի վերայ տանս Հայոց աշխատութեամբ եւ արեամբ մերով եւ որդոց մերոց, եւ գանձուց
առատութեամբ եւ ամենայն հնարիւք խնդրէաք զխաղաղութիւն աշխարհիս»։

Վահրամ սպարապետի մահվան լուրը շատ ծանր ու խորն է ընկալում նրա


եղբորորդին՝ անվանի պետական ու զինվորական գործիչ, գիտնական ու բանաստեղծ
Գրիգոր Մագիստրոսը, որը դեռևս մանկության տարիներից սերտ կապված է եղել
նրա հետ և նրա հովանավորությամբ է կրթվել ու դաստիարակվել։

Գրիգոր Մագիստրոսի հայտնի նամակներից մեկը, որ ժամանակի Սյունաց


արքեպիսկոպոս Հովհաննեսի մխիթարական նամակի պատասխանն է, իրականում
մեծ սպարապետի հիշատակին նվիրված բանաստեղծական մի չքնաղ խոսք է՝ գրված
հարազատի և հայրենյաց զավակի կորստի մեծ ցավով, նրա արժանիքների ամենայն
գիտակցությամբ։ Դա մի գողտրիկ դյուցազներգություն է, որտեղ սպարապետը
հառնում է որպես արտաքին ու ներքին բազում բարեմասնություններով օժտված մի
անզուգական հերոս։ Մագիստրոսը համոզված է, որ եթե Պահլավունի իշխանը ավելի
վաղ ժամանակներում ապրած լիներ, նրա սխրանքները առասպել կհամարվեին,
ինչպիսիք են հելլեն դյուցազուններին նվիրված երգերը։

Հայտնի է, որ Գրիգոր Մագիստրոսը ժամանակի արտակարգ կրթված ու


զարգացած աշխարհիկ գործիչներից է եղել, նա տիրապետել է հունարենին,
ասորերենին, պարսկերենին ու արաբերենին, քաջահմուտ է եղել անտիկ
փիլիսոփայությանը, քերականությանը, առասպելաբանությանը, բանաստեղծության
տեսության խնդիրներին, հաղորդակից է եղել հարևան ժողովուրդների վիպական
ստեղծագործություններին և, իհարկե, առաջին հերթին իր հայրենի
մատենագրությանն ու ժողովրդական բանահյուսությանը։ Այս լայն իմացության
հենքի վրա, անկասկած, շատ հեղինակավոր ու վստահելի են դառնում հայ
գուսանական արվեստին տված նրա գնահատականը․ «Ամենայն մրմունջք և երգք
գուսանութեան ի հայումս առաւել, բան ի յունականին գտանեմք։ Քանզի չափ ու կշիռ
բանի արուեստաւորեալ ներգործեն զայսոսիկ չքնաղ եւ դժուարագիւտ եւ հրաշալի
առասութիւնս…»։

235
Սրանով իսկ պիտի բացատրել այն հանգամանքը, որ Մագիստրոսը իր
նամակներում անկաշկանդ դիմում է ժողովրդական բանահյուսության ակունքներին
և իր խոսքը համեմում առակներով, ասացվածքներով, հունական ու իրանական
վիպական զրույցներից քաղված մեջբերումներով, հայոց հեթանոսական
ժամանակների երգերի պատառիկներով, որոնց ժողովրդական ծագումը նա չի
մոռանում ընդգծել՝ «ի գռեհիկս ասացեալ» վերապահությամբ։

Մագիստրոսի այս նամակը ոչ միայն մի ձոն է Վահրամ Պահլավունի իշխանի


հիշատակին, այլև թանկարժեք մի աղբյուր մինչ 11-րդ դարը գոյություն ունեցող
հայկական ժողովրդական ծեսերի ու սովորությունների մասին։

Ըստ Գրիգոր Մագիստրոսի վկայության, հայոց թաղման ծիսակատարությունների


ժամանակ մի քանի տեսակ երգեր են կատարվել՝ դամբանական, ողբերգական,
ներբողական, և անգամ բանաստեղծություններ են արտասանել, որ կոչվել են
գերեզմանական։ Վերջիններս, իհարկե, հայտնի լալյաց երգերը չեն, որը
Մագիստրոսը հիքից (այսինքն՝ թշվառների) և կանանց ողբերգականս» է անվանում,
դա «իմաստասիրական երգ» է, գերեզմանական ողբի մի տեսակ, որի ժամանակ
տղամարդիկ ցնցոտիներ են հագնում, պարում են և հող լցնում գլխներին՝ իրենց
որբությունը և թշվառ վիճակը ցուցադրելու, իրենց հարազատին դեպի «երանավետ
ուղեւորութիւն»՝ հանդերձյալ կյանք ճամփու դնելու համար։

Եվ ահա, երբ Գրիգոր Մագիստրոսը գրիչ է վերցնում Սյունաց արքեպիսկոպոս


Հովհաննեսին շնորհակալություն հայտնելու հորեղբոր մահվան առթիվ նրա գրած
մխիթարականի համար, ակամայից սկսում է ողբալ սգավորի իր վիճակը, որ փոքր-
ինչ հետո իրականում դառնում է մի ներբող՝ ձոնված նահատակ հորեղբոր
հիշատակին, սակայն Մագիստրոսը չի համարձակվում իր խոսքը ներբող համարել,
«քանզի որք զներբողականս արժանապէս մատենագրեն», պետք է գովերգվողի պես
ազնիվ ու վեհ վարք ունենան, իսկ ինքը իր այդ վիճակում «անկենդան» է և միայն ողբ
կարող է ասել։

Մագիստրոսի այս ինքնատիպ նամակում արձակ խոսքը ագուցված է բազմաթիվ


չափածո տողերով, որոնք, թվում է, Վահրամ Պահլավունուն նվիրված
դյուցազներգության բեկորներ են, աշխարհիկ մեր դպրության թանկարժեք
մասունքներ։ Ներբողի առաջին տողերը ողբասացության բնույթ ունեն․

Աւաղ որդւոյս սիրեցեալ եւ կարօտեալ

ի սուրբ եւ ի քաղցր հօրէն,

Աւաղ տարագիր ու արտակացեալ,

յաստուածային քո խրատուէ,

Աւաղ կենդանութեանս,

որ երանեմ վախճանելոյդ…

236
Այնուհետև բանաստեղծը, անդրադառնալով իր խոսքերի ողբերգական ելևէջին,
ինքն իրեն է դիմում, թե ինչո՞ւ պետք է նրա՝ սպարապետի մասին ողբ ասել՝ «զի՞նչ
զքոյդ ասացից ողբերգական», չէ՞ որ նա իր պապերի նման արժանի է
դյուցազներգության։ Այս պահից էլ Գրիգոր Մագիստրոսը փոխում է նամակի ոճը և
սկսում է գովերգել իր դյուցազուն հորեղբորը՝ համեմատելով նրան մեր պատմության
առասպելականացած հերոսներ Արտաշեսի ու Արշակի, չքնաղադեմ Արայի ու
Սոսանվեր Անուշավանի հետ, մաքրակենցաղ ու ողջախոհ Գրիգոր Լուսավորչի և
հայրենասեր ու աշխարհաշեն Արամի հետ։ Սպարապետի բարեմասնությունները
բազում են, որոնք բանաստեղծի գրչի տակ չափ ու կշիռ են ստանում․

Քաջահանճար և ուշեղ (իմա՝ ուշիմ),

Իմաստուն եւ խոհեմ,

Հեզ եւ հանդարտ,

Արդարադատ ու անաչառու,

Առատ ու զուարթ,

Մարդասէր ու օտարասէր,

Անոխակալ եւ անյիշաչար,

Անապատասէր եւ կրօնաւորասէր,

Եւ ամենայն բարեաց օթեւան…

Ածականների նման կուտակումով, խոսքի զարմանալի հստակությամբ, տողերի


կազմակերպումով, կարծեք, Մագիստրոսը նարեկացիական ակունքներից է սնվել,
բայց, եթե Նարեկացին նման և բազում այլ խորախորհուրդ խոսքերով ներբողում է
«անքնին բարձրեալին», ապա Մագիստրոսը փառաբանում է մեծ սպարապետի
հերոսական ու մարդկային կերպարը, մի մարդու, որն իր համար ուսուցիչ է եղել և
հայր, իշխան ու տեր, ուստի երբ նա հեռացել է կյանքից, երախտապարտ աշակերտը
իրեն ու իր նմաններին որբ ու թշվառ է համարում և տարակուսանքների մեջ գրում է․

Ո՞ զմեզ այժմ խրատէ,

Եւ ո՞ մատակարարէ զտկարութիւն մեր,

Ո՞ եւ զանժուժութիւն համբերութեամբ իւրոյ մխիթարէ,

Ո՞ զաղքատս կերակրէ՝ առատատուր եւ զուարթ լրջմտութեամբ,

Եւ ո՞ արդար դատողութեամբ զորբս եւ զայրիս տածէ,

Կամ զգերեալն գնէ,

Կամ զբանտարկեալսն արձակէ,

Կամ զցրուեալսն ժողովէ…

237
Կարդում ես այս տողերը և ոճից ու տաղաչափությունից ակամայից հիշում մեր
հեթանոսական քերթության այն փոքրիկ ու գողտրիկ բեկորը, որ, իբր, Արտաշես
արքան ասել է իր մահվանից առաջ, և որ, ի դեպ, մեզ է հաղորդվել իր իսկ՝ Գրիգոր
Մագիստրոսի միջոցով․

Ո՞ տայր ինձ զծուխ ծիրանի,

Եւ զառաւօտն նաւասարդի,

Զվազելն եղանց

Եւ զվարգելն եղջերուաց․

Մեք փող հարուաք

Եւ թմբկի հարկանէաք,

Որպէս օրէնն է թագաւորաց…

Այնուհետև Մագիստրոսը իր նամակում նորից անցնում է արձակի և պատմում, թե


ինչպես Վահրամ Պահլավունու բարեգործությունների համբավը սփռված է եղել
հարևան ժողովուրդների մեջ․ «Եւ այս յաշխարհին Քաղդէացւոց եւ Մարաց, եւ
Պարթեւաց, եւ պատարագօք պատուեին զքեզ», եւ Յունաց իսկ ինքնակալացն
պատուեալ մեծագոյն իշխանութեամբ», իսկ վրացիները, որոնք հաճախ նրա
դաշնակիցներն են եղել թշնամիների դեմ մղած մարտերում, նրան, որպես դյուցազնի,
երգեր էին ձոնում և, ինչպես ընդունված էր ժամանակին, տներում ու քաղաքների
հրապարակներում գովերգում, փառաբանում էին նրան։ Եվ այստեղ էլ ինքը՝
բանաստեղծ Մագիստրոսը, ոգևորվում, խանդավառվում և իր որդիական
պարտականությունն է համարում նրա գովքը հյուսել, որը նորից վերածվում է
չափածո խոսքի ու գովասանության․

Քեզ այդպէս վայել էր թագաւոր,

Եւ յայսպիսի պաղատան ճեմել,

Այսպիսի խրախճանութեամբ խրախճանալ,

Այսպիսի հայրենիս ստանալ,

Այսպիսեօք գանձօք փարթամանալ,

Այսպիսի կարասեօք…

Այսպիսի կառօք կառամարտել,

Յայսպիսի ձիընթացս արշաւել,

Յայսպիսի ստադինս բազմել,

Զայսպիսի մրցումն տեսանել,

Այսպիսի փողհարօք և թմբկօք ճոխանալ,


238
Այսպիսի որսօք զբօսնուլ,

Այսպիսի բաղանեօք մաքրիլ։

Քոյովդ ջերմագոյն արեամբ ի քումդ սպառազինեալ

Եւ հանդիսացեալ անձին․

Այսպիսի հօր ըղձացեալ լինել որդի,

Այսպիսումն ծնողաց ժառանգորդ,

Յայսպիսեաց արմատոց շառաւիղ։

Դու՝ մեռելոցն քոց փոխելոցն տեացս՝

Փրկութեան պատճառ,

Եւ կենդանեացս՝ յուսոյ,

Եւ ողորմութեամբ յաստուածուստ։

Գրիգոր Մագիստրոսը ընդհանրապես հայտնի է որպես բացառիկ խրթնաբան


հեղինակ, սակայն բերված հատվածները արտակարգ պարզ են ու հստակ, որոնցով
արժանին է հատուցվում նահատակ սպարապետին։ Այստեղ միաժամանակ
գծագրվում է միջնադարյան Հայաստանում Բագրատունյաց իշխանության
տարիներին տեղի ունեցող հանդիսությունների նկարագիրը, որ շատ բանով
հիշեցնում է հեթանոսական ժամանակներից ավանդված սովորությունները,
տոնախմբություններն ու որսորդությունը, որ մեզ նորից հղում է դեպի արտաշիսյան
երգը, որտեղ նավասարդյան տոներն են հիշվում՝ որսորդության փողերի
հնչյուններով և թմբուկների զարկերով։

Գրիգոր Մագիստրոսի նամակի մեջ պահպանված այս մասունքները ենթադրել են


տալիս, որ դրանք Վահրամ Պահլավունի իշխանաց իշխանին նվիրված
Մագիստրոսին պատկանող ավելի ընդարձակ դյուցազներգության բեկորներն են, որ
նա վարպետորեն ագուցել է իր նամակին՝ մեզ ավանդելով 11-րդ դարի հայոց
աշխարհիկ բանաստեղծության եզակի նմուշներ։

ԱՆՅԱՊԱՂ ԼՈՒԾԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Մի քանի օր առաջ հեռուստատեսութեամբ հանդիպում էր կազմակերպւած


սփիւռքահայ սիրւած երգիչ Մարտէն Եօրգանցի հետ։ Մէջընդմէջ նաև հատւածներ
էին ցուցադրւում նրա երևանեան ելոյթներից։ Մեծ հրճւանքով, այս էլ քանիերորդ
անգամ, ունկնդրեցի հայոց այբուբենին նւիրւած նրա յօրինած սքանչելի երգը, որը
այնքա՜ն խանդավառութեամբ ու ոգևորութեամբ կատարում էին մեր երեխաներն ու


Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, 1990, № 39, նոյեմբերի 28, էջ 4։
239
ինքը երգիչը։ Հանդիպման բեմը զարդարող պաստառի վրայ մեծ տառերով օրւայ
նշանաբանն էր՝ «ՍԷՐ ՈՒ ՄԻՈՒԹԻՒՆ»։ Հաճելի անակնկալ․ դասական
ուղղագրութիւնը արդէն ճամփայ է հարթում դէպի հեռուստապաստառ։

Համերգից յետոյ սկսեցի օրւայ թերթերը աչքի անցկացնել, ուշադրութիւնս գրաւեց


«Գրքերի աշխարհ» իմ սիրած թերթի անւան վերևի մասում որպէս նշանաբան
մեծատառերով տպագրւած հայոց այբուբէնը՝
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔԵՎՕՖ։ Անկեղծօրէն ասած,
տրամադրութիւնս ընկաւ, ցաւ զգացի, այնքան ցնծութեամբ մեսրոպեան այբուբէնը
հնչեցնող երեխաները, եթէ երբևէ ուշադրութիւն դարձնեն այս այբուբէնին, պիտի
զարմանան ու տարակուսեն․ ի՞նչ բան է սա. քեռի Եօրգանցի սովորեցրած այբուբէնը
միայն 38 գիր ունի, իսկ այստեղ՝ 40 է (այսինքն՝ երկուական Ե և Վ), այնտէղ կայ Ւ՝
վիւն անւանումով, այստեղ դրա փոխարէն՝ ՈՒ, այնտեղ և, որ երբեք այբուբէնի գիր չի
եղել, այլ շաղկապ, իսկ այստեղ գիր է դարձել և այն էլ ոչ թէ փոքրատառով՝ և, այլ
մեծատառերով՝ ԵՎ։ Յետոյ նրանք նոյն թերթի ճակատային մասում պիտի տեսնեն
Տիրամայրը մանկան հետ նկարը՝ խոշոր տառերով Աստուածամայր
վերտառութեամբ, որի ներքևում բերւած բացատրութեան մէջ նոյն անունը գրւած է՝
Աստվածամայր։ Այս երեխաներից շատերը հաւանաբար արդէն սկաուտներ են
դարձել և իրենց նորերս լոյս տեսնող «Հայկազունք» լրագրի թիւ 2-ում պիտի կարդան
Հալէպում հայոց այբուբէնին նւիրւած ցուցահանդէսի մասին տեղեկատւութիւնը,
որտեղ տեղադրւած զանազան ձեւաւորումներով այբուբէնների նկարներում նորից 38
գիր է պատկերւած՝ առանց փակագիր և-ի։ Համոզւած եմ, որ այս բոլոր դէպքերում
երեխաները իրենց ծնողներից ու դասատուներից պէտք է հարցնեն՝ «Ո՞րն է մեր
ճշգրիտ այբուբէնը»։ Իսկ նրանք էլ, եթէ մի քիչ տեղեակ լինեն 68 տարի առաջ տեղի
ունեցած ուղղագրական «բարեփոխութիւններին», պէտք է պատմեն, որ ոչ շատ հեռու
անցեալում աշխարհը վերափոխելու միամիտ հաւատով եղել են մարդիկ, որոնք
փոխել են նաև հայոց լեզւի ուղղագրութիւնը, իսկ հայ ժողովուրդի արևելեան ու
արևմտեան հատւածները, որոնց, ըստ աւանդութեան, աստւածային կամքով
լեզուների բաբելոնեան խառնակութեան ժամանակ մէկ լեզու էր բաժին ընկել, և աւելի
ուշ Մեսրոպ Մաշտոցի հանճարով՝ մէկ այբուբէն, նոր օրերի երկրային
իշխանաւորների կամքով կանգնեցին իրարից յաւերժ բաժանւելու և այլ
ժողովուրդներին ուծանալու եզրին։

Մեր ժողովրդի քաղաքական զարթօնքի ներկայ ժամանակաշրջանում, ինչպէս նաև


համաշխարհային տեխնիկայի աննախադէպ զարգացման պայմաններում, երբ
համակարգիչներն (կոմպիւտէրներն) են դարձել օրւայ առաջընթացի խթանիչ
կարևորագոյն ուժերը, անյետաձգելի խնդիր է դարձել մեր լեզւի միասնական
ուղղագրութեան հարցը։

Այս խնդրի շուրջ վերջին երեք տարւայ ընթացքում ծաւալւած մտքերի


փոխանակութիւնը նոր փուլի մէջ է մտել այն առումով, որ եթէ նախկինում
Հայաստանում ամենուրեք սարսափահար խոյս էին տալիս դասական
ուղղագրութիւնից, ապա ներկայումս արդէն մամուլում ու տպագիր առանձին

240
հրատարակութիւնների մէջ, անգամ որոշ կրթական օջախներում սկսւել է
կիրառութեան մէջ մտնել նաև դասական ուղղագրութիւնը։ Ամբողջապէս այս
ուղղագրութեամբ լոյս է տեսնում «Գթութիւն» բարեգործական միութեան
պաշտօնաթերթ «Լուսաւորիչը», որը 4-րդ համարից անցել է մինչ 1922 թւականը
արևելահայերէնում որդեգրւած ուղղագրութեան տարբերակին, այն է՝ Ղազարոս
Աղայեանի առաջարկած վիւնագրութեանը՝ բաղաձայնից յետոյ և ձայնաւորից առաջ
գրւող ու-ն, որ վ էր կարդացւում, փոխարինւում է ւ-ով։ Սա, իհարկէ, մեր լեզւի
զարգացման անցած փուլում առաջընթաց կարևոր քայլ էր, ուստի դրանից չպիտի
հրաժարւել նաև մեր օրերում․ հայկական գաղութներում ապրող արևելահայերի մեծ
մասը մինչև այժմ էլ շարունակում է այդ տարբերակը օգտագործել։ Դասական
ուղղագրութեամբ է սկսել հրատարակւել թատերական ընկերութեան նորերս
հիմնադրւած «Բեմ» հանդէսը, Երևանում վերատպւող Կալիֆոռնիայի «Նաւասարդ»
գրական-մշակութային ամսագիրը։ Անհրաժեշտ է նշել, որ այս խնդրում որոշակի
սկզբունքի բացակայութիւնը պատճառ է դարձել, որ մեզ մօտ տարերայնօրէն
կիրառւեն դասական ուղղագրութեան մէջ առկայ զանազան այլագրութիւններ։
Այսպէս, արևմտահայ գրականութիւնից ու մամուլից կատարւած մէջբերումներում
կամ առանձին հեղինակների յօդւածներում մերթ պահպանւում է դասական
ուղղագրութիւնը, մերթ՝ ոչ, անգամ այս ուղղագրութեամբ երևում են նաև
արևելահայերէնով գրւած յօդւածներ։

Հայոց համազգային շարժման պաշտօնաթերթ «Հայքը», չնայած անցեալ տարի


թերթի լոյս ընծայման առիթով յայտարարել էր, որ մօտ ապագայում դասական
ուղղագրութեան պիտի անցնի, առայժմ դանդաղում է։ Մենք կարծում էինք, որ
«Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը պէտք է հրատարակւէր դասական
ուղղագրութեամբ, որը նկարէն կարտացոլէր Հայրենիք-Սփիւռք միասնութեան
գաղափարը, սակայն դժբախտաբար, այստեղ ևս յապաղեցինք։

Հայրենիք-Սփիւռք միասնական ուղղագրութիւն ունենալու առաջարկով արդէն


հանդէս են եկել մի քանի հասարակական ու մշակութային կազմակերպութիւններ․
նման առաջարկը խանդավառութեամբ ընդունւեց անցեալ տարւայ սեպտեմբերին
«Հայ դպրութիւն» գրքասէրների ընկերութեան չորրորդ համագումարում, իսկ
«Մաշտոց» միաւորման ծրագրում հստակօրէն դրւած է դասական ուղղագրութեան
վերականգնման խնդիրը։ Այս իմաստով առաջին գործնական քայլերն են արել
Մխիթար Աբբայի անւան կրթական օջախում, իսկ վերջերս էլ՝ Դանիէլ Վարուժանի
անւան դպրոց-քոլեջում։

Ինչպէս տեսնում ենք, ընդհանուր միտումն այն է, որ պէտք է մօտ ապագայում


լիովին անցնենք դասական ուղղագրութեան, հետևաբար չպիտի դանդաղել,
որովհետև նորոգւող մեր ողջ կեանքի տարբեր բնագաւառների բարեփոխութիւնները
իրենց գրաւոր անդրադարձը ունեն և, բնականաբար, ամէն մի նոր քայլ
արձանագրւում և գրանցւում է Հայաստանում գործող ուղղագրութեամբ։ Իսկ եթէ
առաջիկայում պէտք է դասական ուղղագրութիւնը որդեգրենք, հասկանալի է՝ պէտք է
այդ ամբողջ գրաւոր նիւթը վերափոխւի և, երկիրը կանգնի հսկայական ծախսերի

241
առաջ։ Այսպէս օրինակ, պէտք է ունենանք պետական նոր զինանշան՝ «Հայաստանի
Հանրապետություն» վերտառութեամբ։ Նշանակում է պէտք է փոխւեն բոլոր
պաշտօնական կնիքներն ու բլանկները, որի համար անհրաժեշտ է մեծ ծախսեր
կատարել, իսկ եթէ քիչ յետոյ որոշենք, որ պէտք է անցնենք դասական
ուղղագրութեան, ապա պիտի գրենք «Հայաստանի Հանրապետութիւն»։ Բնական է, որ
սրա համար էլ անհրաժեշտ կլինի նոյնքան ծախս ու ժամանակ վատնել։ Կամ՝
հանրապետութեան բոլոր կողմերից պահանջներ են ներկայացւում բնակավայրերի,
փողոցների, դպրոցների անունների փոփոխութեան համար, և արդէն այդ
գործընթացը սկսւել է։ Մի՞թէ այս պարագայում էլ պէտք է յապաղենք և կրկնակի
ծախսեր կատարենք։ Ողջ հայ ժողովուրդը ուրախութեամբ ընդունեց Երևանի
կենտրոնական պողոտան Մեսրոպ Մաշտոցի անունով կոչելու փաստը։ Այս
անւանակոչութեան հետ մէկտեղ մի այլ փողոց էլ անւանւեց Գրիգոր Լուսաւորչի
անունով։ Վերջին դէպքում արդէն նախ տարակուսում ես, թէ արդէօք կարիք կա՞ր մեր
ժողովրդի համար այդքան սրբազան անունը դնել մի երկրորդական փողոցի վրայ,
ապա՝ կատարւած փաստից յետոյ՝ արդեօ՞ք չպիտի մտածւէր, որ հաւատի ու
աւանդների վերականգնման ներկայ ժամանակաշրջանում ուղղակի պատշաճ չէ այդ
անունը առանց սուրբ ածականի գործածելը (ամբողջ Եւրոպայում սրբազնացած
անունները այդպէս են գրւում), որով պէտք է լինէր «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ»,
ինչպէս եղել է դարեր շարունակ և այն էլ՝ ւ-ով։ Այս սխալը ուղղելու համար չէ՞, որ նոր
ծախսեր պիտի արւեն։

1922 թ․ մեր ժողովրդին պարտադրւած ուղղագրութեան հետ երբեք


չհամակերպւեցին սփիւռքի մեր գաղթօջախները։ Սփիւռքահայ մտաւորականութիւնը
մինչև այսօր էլ թէ՛ տեսականօրէն եւ թէ՛ գործնականօրէն մերժում է նրա խոտելի
սկզբունքները։ Յիշենք, որ 1986 թ․ Բէյրութի «Զարթօնք» լրագրի ուղղագրութեան
հարցաթերթիկին պատասխանած մտաւորականների մեծամասնութիւնը դասական
ուղղագրութեան վերականգնման կողմնակից է եղել։ Սփիւռքահայ անւանի գրող և
հրապարակախօս, «Նաւասարդ» ամսագրի վարիչ, խմբագիր Արմէն Տօնոյեանը
անցեալ տարւայ հոկտեմբեր ամսին «Երեկոյեան Երևան» թերթի թղթակից Արայիկ
Մանուկեանի հետ ունեցած հարցազրոյցի ժամանակ յայտարարել է․ «Կարծում եմ, որ
առանց վէճերի և առանց նոյնիսկ այն լեզւաբանական հարց դարձնելու, պէտք է
վերականգնել դասական ուղղագրութիւնը… Մենք մի լեզու ունենք, մի հայրենիք»։
Պոլսահայ անւանի մտաւորական Գէորգ Փամբուքճեանը 1990 թ․ նոր տարւայ իր
մաղթանքի մէջ գրել է․ «Ես ալ հինէն ի վեր դէմ եղած եմ Աբեղեան անուղղագրութեան,
որովհետև անցեալին ու ներկային և՛ խորհրդահայութեան, և՛ արտասահմանի
հայութեան մշակոյթներուն միջև խորխորատ մը ստեղծած է (այստեղ և հետագայ
մէջբերումներում ընդգծումները յօդւածիս հեղինակինն են)։ Կմաղթեմ, որ դարուս նոր
տասնամեակը Մեսրոպեան ուղղագրութեամբ մուտք գործէք»։

Ուղղագրութեան խնդիրները քննւել են ընթացիկ տարւայ օգոստոս ամսին


Վենետիկի պետական համալսարանի հայ լեզւի և գրականութեան ամբիոնի Պո-
Արաքս մշակութային ընկերակցութեան, Ս․ Ղազարի հայկական ճեմարանի, Լա
Վեռնի ամերիկահայ միջազգային քոլեջի համագործակցութեամբ և Ս․ Ղազարի
242
ճեմարանի նախագահ Հ․ Ներսէս Տէր Ներսէսեանի պատւոյ նախագահութեամբ
Վենետիկում հրաւիրւած հայէրեն լեզւի այժմէական հարցերին նւիրւած
գիտաժողովում, որի ընդունած բանաձևում ասւած է․ «Հայրենի հեղինակութիւնները և
իշխանութիւնները պէտք են անյապաղ վճռել մեսրոպեան հարազատ ուղղագրութեան
վերադարձը։ Այս հարցը նկատուելու չէ երբեք ո՛չ զուտ լեզուական, ո՛չ սոսկ
մանկավարժական կամ քաղաքական խնդիր և կամ որևիցէ սակարկութեան եզր, այլ
պարզապէս, ինչպէս որ է ստուգիւ, իբր նուիրական պարտականութիւն վերանորոգ
ազգային գիտակցութեան»։

Ինչպէս տեսնում ենք, դասական ուղղագրութեան վերականգնման խնդիրը


չափազանց այժմէական է ու յուզող և գնալով աւելի է ծաւալւում․ բոլոր փաստերը
հնարաւոր չէ թւարկել։ Դժբախտաբար, Հայաստանի գիտութիւնների ակադեմիան
առայժմ այս խնդրում գործուն դեր չի ստանձնում, այլապէս արդիւնքները շատ աւելի
մեծ կլինէին։

Եթէ միասնական ուղղագրութեան անցնելու համար արևելահայերէնը պէտք է


վերադառնայ դասական ուղղագրութեան, ապա արևմտահայերէնի համար էլ
առաջարկւում է ուղղագրական երկու փոփոխութիւն՝ հրաժարում գրաբարից
ժառանգութիւն մնացած բառավերջի չկարդացւող կամ, ինչպէս ասում են համր յ-ից
(պրոֆ․ Սիրաք Գիւլբուդաղեան և ուրիշներ)։ Բուլղարահայ ճանաչւած մտաւորական
Յակոբ Կիլիկեանը մեզ հասցէագրած իր նամակում նոյնպէս կողմնակից է այս
փոփոխութեան․ նա գրել է․ «Անկասկած հեշտ չէ կարելի լուծել այս (իմա՝ միասնական
ուղղագրութեան) խնդիրը, մանաւանդ, որ մեր դասական ուղղագրութիւնն ալ մեղմ
փոփոխութիւններու կարիք ունի, ըստ իմ համեստ հասկացողութեանս, յատկապէս
վերջադաս յ-ի նկատմամբ, երբ ան անձայն կը մնա, չի հնչւիր, և ու-ի ուղղագրութիւնը,
երբ ան որպէս վ կարտաբերվի (Աստուած, նուէր, նուիրական և այլն)։ Կուզեմ
հաւատալ, որ մեր ազգային միասնութեան օղակը այս ուղղութեամբ պիտի
վերահաստատվի ուշ կամ կանուխ»։ Սփիւռքահայ մի քանի հեղինակաւոր
մտաւորականների հետ ունեցած մեր զրոյցների ժամանակ նրանք այդ առաջարկները
ընդունելի են համարում։ Ի վերջոյ այս և նման այլ խնդիրները Հայրենիք-Սփիւռք
համատեղ ջանքերով և փոխադարձ հասկացողութեամբ վստահաբար կարելի է լուծել։

Բանավիճային յօդւածներում ու այլևայլ հաւաքներում առաջարկութիւններ են եղել


հայրենիքի ու սփիւռքի մտաւորականների մասնակցութեամբ մեր ուղղագրութեան
միասնութեան հարցերին նւիրւած համազգային խորհրդակցութիւն հրաւիրել։ Այդ
առաջարկութիւնները դրական արձագանք են գտել հայաստանեան ու սփիւռքահայ
լեզւաբանների ու մշակոյթի գործիչների շրջանակներում, անգամ
սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախագահութիւնը 1989 թ․
դեկտեմբերին որոշել էր նման համաժողով հրաւիրել։ Որոշման տարին շուտով
կլրանայ, բայց ցարդ այն չի կայացել։

Հայոց լեզւի խնդիրները քննող և լուծող առանձին կենտրոնացւած


կազմակերպութիւն մինչև վերջերս Սփիւռքում գոյութիւն չի ունեցել, որի հետևանքով
արևմտահայ լեզւի հարցերը՝ չնայած Մխիթարեան զոյգ միաբանութիւնների մեծ
243
ջանքերի, լուծւել են յաճախ տարերայնօրէն։ Ուրախութեամբ պէտք է նշենք, որ այս
տարի Մարսէլում մի խումբ հայ մտաւորականների նախաձեռնութեամբ ստեղծւել է
«Արևմտահայ աշխարհաբարի եզրաբանական խորհուրդ», որը որոշել է «միացեալ
ջանքերով հսկել և օժանդակել հայերէն լեզուի բնականոն զարգացման՝ մեր
պատմութեան ներկայ փուլին մէջ»։ Այլևայլ լեզւական խնդիրների հետ մէկտեղ
խորհրդի ուշադրութեան կենտրոնում է լինելու նաև հայերէնի ուղղագրութեան
հարցը։ Ջերմօրէն ողջունելով խորհրդի ստեղծումը, համոզւած ենք, որ նրա
գոյութեամբ մեծապէս կդիւրացւի հայրենիքի ու սփիւռքի լեզւաբանների կապերի
ընդլայնումը, և համատեղ ուժերով կլուծւի միասնական ուղղագրութեան անցնելու
դժւարին գործը։ Դժւարին ենք ասում, որովհետև ուղղագրութեան փոփոխութեան
գործընթացը երկար ժամանակ է պահանջում. համապատասխան որոշում
ընդունելուց յետոյ անհրաժեշտ է որոշակի ժամկետներում համակողմանիօրէն
նախապատրաստւել՝ հայոց լեզւի ուսուցիչներին վերաորակաւորել, վերախմբագրել
գործող քերականական դասագրքերը, հրատարակել ուղղագրական այլազան
բառարաններ ու այլ ձեռնարկներ, մամուլով, ռադիո-հեռուստատեսութեամբ
ժողովրդին ծանօթացնել դասական ուղղագրութեան կանոններին, և, որ
ամենակարևորն է, համակարգչային տեխնիկային անցնելու համար անհրաժեշտ
քանակի ու որակի մասնագէտներ պատրաստել։

Որպէսզի առաջիկայ մի քանի տարիների ընթացքում վերականգնենք մեր


ժողովրդի միասնութեան կարևորագոյն գործօնը՝ հայերէնի ուղղագրութիւնը,
վերակապւենք ու հաղորդակից դառնանք մեր դարաւոր աւանդներին, մեր ոսկեղենիկ
լեզւին ու գրականութեանը, մենք այսօր իսկ, առանց ընկնելու սոփեստական վէճերի
մէջ, պէտք է անյապաղ լուծենք միասնական ուղղագրութեան խնդիրը ։

«ՈՒՐԲԱԹԱԳՐՔԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՈՒՐԲԱԹ»

Վենետիկ… Աշխարհի համար հայտնի որպես ջրանցքների ու պալատների


գեղեցկուհի քաղաք, լուսաշող անուն մեր ժողովրդի մշակույթի պատմության համար։

Յուրաքանչյուր հայ մտավորական, մասնավորաբար բանասեր-գրականագետ, իր


հոգու աշխարհում յուրովի կերտած ունի Վենետիկի պատկերը, ինձ համար դա
առաջին հերթին ջրանցքների ու շքեղ կառույցների պաստառի վրա ուրվագծվող, այս
քաղաքում տպագրված հայերեն առաջին գրքերն են իրենց հրատարակչի՝
համեստաբար իրեն «Մեղապարտ» անվանող Հակոբի, պայծառ կերպարանքով, դա
անմահանուն Մխիթար Աբբահոր լուսաշող դեմքն է, իր ստեղծած միաբանությամբ,
դա Մուրատ Ռաֆայելյան վարժարանն է, իր հռչակավոր սաներով։ Այս պատկերը չի
փարատվում անգամ, երբ քեզ բախտ է վիճակվում անձամբ լինել Ադրիատիկի
ափերին և ըմբոշխնել Վենետիկի աշնանային մշուշապատ գեղեցկությունը։


Տե՛ս «Ուրբաթ», 1990, № 3, մայիսի 4, էջ 4։
244
Սուրբ Մարկոսի հրապարակ․ նայում ես քո չորս բոլորը, տեսնում
ճարտարապետական հիասքանչ կոթողը, բայց դա մի պահ է միայն, ինքնաբերաբար
սկսվում են մտորումներ․ այս վայրերում քայլել են մեր պատմության ու
գրականության մեծանուն կերտողները՝ «Հայկազեան» փառահեղ բառարանի
հեղինակներ Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը եւ Մկրտիչ
Ավգերյանը, մեծանուն պատմաբան Միքայել Չամչյանը, Ավարայրի Բլբուլ Ղևոնդ
Ալիշանը, հայագետ ու թարգմանիչ Արսեն Ղազիկյանը և հայ նոր դպրության ու
մշակույթի շատ ու շատ այլ երախտավորներ։

Քայլում ես Վենետիկի նեղ փողոցներով, նավակներով սահում ջրերի վրայով,


շրջում թանգարաններում և դու, հայ մարդ ու հայ բանասեր, չես կարող անընդհատ
չվերադառնալ դեպի անցյալը, թե հայազգի Հակոբը 16-րդ դարում որտեղի՞ց եկավ
հասավ Վենետիկ և ձեռնամուխ եղավ հայերեն գրքերի տպագրության։ Հետաքրքիր
կլիներ իմանալ, թե արդյո՞ք պահպանվել է այն շենքը, որտեղ տպագրվել են մեր
առաջին գրքերը, արդյո՞ք Հակոբ Մեղապարտը սեփական տպարան ունեցե՞լ է, թե
օգտվել որևէ վենետիկցի տպագրիչի ընձեռած հնարավորություններից։ Սակայն
պատմությունը առայժմ այս բոլորի մասին լռում է։ Անգամ մինչև հիմա պարզված չէ,
թե Հակոբ Մեղապարտը ո՞վ է եղել, ինչո՞վ է զբաղվել։ Բայց որ նա գրագետ մարդ է
եղել, հայրենասեր, լուսավոր ու պայծառ մի անձնավորություն, անառարկելի է։

Յոհան Գուտենբերգի տպագրության հանճարեղ գյուտից մի քանի տասնամյակներ


էին անցել, իտալական քաղաքները, մասնավորաբար Վենետիկը, արդեն դարձել էին
տպագրական գործի կարևորագույն կենտրոններ, երբ Վենետիկի հայ սակավաթիվ
գաղութի երկնակամարում երևան է գալիս հայոց առաջին տպագրիչը։ Իր ժողովրդի
լուսավորության ճակատագրով մտահոգված հայորդին քաջ գիտակցում է
գուտենբերգյան գյուտի մշակութային վերափոխիչ դերը համաշխարհային
զարգացման բնագավառում, ուստի չի ցանկանում, որ իր ժողովուրդը ետ մնա
քաղաքակրթության քարավանից և ձեռնամուխ է լինում հայերեն գրքերի
հրատարակության։

Իսկ Հակոբը ինչի՞ց պետք է սկսեր, առաջինը ի՞նչ գիրք պետք է հրատարակեր,
որպեսզի իր շրջապատում հետաքրքրություն ստեղծեր հայ մարդուն անծանոթ
տպագիր գրքի նկատմամբ։ 16-րդ դարի առաջին կեսերից Վենետիկի հայկական
գաղութը հավանաբար բաղկացած է եղել տեղում հաստատված հայ
վաճառականներից ու արհեստավորներից, և Արևելք-Արևմուտք առևտրական
քարավանային ճանապարհների վրա երթևեկող հայերից, որոնք և հանդիսանում էին
հիմնական կապը հայրենի երկրի հետ։ Սրանք էլ պետք է լինեին Հակոբի գրքերի
առաջին ընթերցողները, մարդիկ, որոնց պետք է հետաքրքրեին ոչ թե
պաշտամունքային ու խրթին բովանդակությամբ գիտական գրքերը, այլ այնպիսիք,
որոնք բավարարում էին նրանց առօրյա, առտնին պահանջները։ Մի երկրից մյուսը
ճամփորդող, անընդհատ շարժման մեջ գտնվող միջնադարյան հայ վաճառականը, որ
ենթակա էր հազար ու մի արկածի ու վտանգի, հարձակումների ու կողոպուտի,
բնության արհավիրքների ու հիվանդությունների, ինքնըստինքյան միշտ ապավինել է

245
գերբնական ուժերի մեծահոգությանը, նրանց խղճին, որի համար դեռևս հին
ժամանակներից միշտ իր հետ կրել է զանազան աղոթքներ, չարը խափանող ու բարին
հաստատող պահպանակ-գրեր, հմայիլներ։ Ժամանակի ընթացքում այս տեսակի
գրականությունը վերածվել է առանձին գրքույկների ու ժողովածուների, որոնցից
առավել մեծազոր է համարվել, ըստ երևույթին, Ուրբաթագիրք խորագիրը կրող
ժողովածուն, որտեղ ամփոփված առանձին առասպելախառն պատմություններ,
չափածո աղոթքներ, պահպանակ-գրեր հանդիպում են ավելի վաղ կազմված ձեռագիր
ոսկեփորիկների, այլևայլ ժողովածուների ու տաղարանների մեջ։

Այս նկատառումներով էլ պիտի բացատրել, որ Հակոբ Մեղապարտը 1512 թ․


առաջինը տպագրում է Ուրբաթագիրք ժողովածուն։ Այս խորագրով ձեռագիր
ժողովածուներ արդեն գոյություն ունեին 15-րդ դարում (մեզ հայտնի հնագույն
օրինակը Մաշտոցյան Մատենադարանի 3248 թվահամարի մատյանն է, որ կրում է
1476 թվականը)։

Ժողովածուն Ուրբաթագիրք խորագիրն է ստացել թերևս այն պատճառով, որ


այնտեղ ընդգրկված նյութերից առաջինը ունեցել է «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի
տանին զհիւանդն ի դուռն եկեղեցւոյն…» սկսվածքը։

1512-1514 թվականներին Հակոբ Մեղապարտը հրապարակի վրա է դնում ևս չորս


անուն գիրք՝ Պատարագատետր, Պարզատումար, Աղթարք և Տաղարան։

Հայերեն հնագույն գրքերի տպագրությունը, ժամանակի հանգամանքները նկատի


ունենալով, որակյալ է, մաքուր և կանոնավոր, հիմնականում պահպանված են
բառանջատումները, սակավ են սխալները, հնարավորության սահմաններում
տպագրական տառերը նմանեցված են ժամանակի ձեռագիր բոլորագրին, գրչագիր
մատյանների հետևողությամբ էջերը զարդարված են խորաններով, թռչնագրերով,
լուսանցազարդերով, տպագրությունը կատարված է երկգույն՝ սև ու կարմիր։

Հայերը Արևելքի առաջին ժողովուրդներից էին, որ հրապարակի վրա դրին իրենց


մայրենի լեզվով տպագրված առաջին գրքերը․ նրանք էին նաև առաջինը, որ փոքր-ինչ
ավելի ուշ՝ 1638 թ․ Միջին Արևելքում (Նոր Ջուղա) հիմնադրեցին առաջին տպարանը։

Հակոբ Մեղապարտի գործը անծանոթ պատճառներով ընդհատվեց․ միայն 1565


թվականին Աբգար Դպիր Եվդոկիացու ջանքերով վերսկսվեց հայերեն գրքերի
հրատարակությունը։ Իսկ ավելի ուշ, Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում
այնպիսի հիմնավոր լուսավորական ու հրատարակչական գործ հիմնադրեց, որ երեք
հարյուր տարի անընդմեջ ծառայում է մեր ժողովրդի լուսավորության հայրենանվեր
գործին՝ հրապարակի վրա դնելով Մխիթարյան հայրերի դարակազմիկ
աշխատությունները։

Մխիթարյան միաբանությունը այս օրերին, ինչպես մեր ողջ ժողովուրդը, ծանր


ապրումների ու հոգսերի մեջ է։ Նրանք ակնդետ հետևում են Հայրենիքում տեղի
ունեցող իրադարձություններին, սրտատրոփ լուրեր սպասում Արցախից, նրանք են,
որ իրենց վրա են վերցրել ահավոր երկրաշարժից տուժածների համար Իտալիայում

246
կազմակերպված օգնությունը հավաքելու և հայրենիք առաքելու հիմնական գործը։
Անցյալ տարի Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը մեկ ամիս շարունակ իր
կամարների տակ էր հյուրընկալել աղետից տուժած երեխաների մի մեծ խումբ։
Չնայած ստեղծված ծանր պայմաններին, շարունակվում է Մխիթարյանների
լուսավորական-հրատարակչական գործունեությունը։

Հայագիտության ժամանակակից վերելքը այժմեական են դարձրել մեր ձեռագիր ու


տպագիր եզակի հուշարձանների նմանահանությունների հրապարակումը։ 1975 թ․
Մաշտոցի անվան մատենադարանի նախաձեռնությամբ Գ․ Կյուլպենկյան
հաստատությունը Վենետիկում, Մխիթարյանների տպարանում, իրականացրեց
հայերեն առաջին տպագիր գրքերից երկուսի՝ Ուրբաթագրքի և Տաղարանի
նմանահանությունների հրատարակումը, իսկ Պարզատումարի նմանահանության
հրատարակությունը ստանձնել է Հայաստանի գրքասերների «Դպրություն»
ընկերությունը։

ԻՐԱՆԱԿԱՆ ՎԻՊԱԿԱՆ ԶՐՈՅՑՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՄՈՎՍէՍ


ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՄԷՋ

1․ Հայ եւ իրանական ժողովուրդների մշակութային կապերի պատմութեան մէջ


Մովսէս Խորենացին է, որ առաւել հարուստ տեղեկութիւններ է հաղորդել իրանական
վիպական զրոյցների վերաբերեալ։

2․ Իրանական ժողովուրդների փառաբանուած հերոս Ռոստոմի մասին հնագոյն


գրաւոր վկայութիւնը պահպանուած է Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ։

3․ Խորենացին մանրամասնաբար եւ հարազատօրէն պատմել է նաեւ Բիւրասպի


Աժդահակի առասպելը։ Խորենացու հաղորդումը, հիմնականում համընկնելով
իրանական աղբիւրների տուեալներին, միաժամանակ տալիս է այնպիսի վկայութիւն,
որով ապացուցում է, որ հին ժամանակներում Աժդահակը նաեւ բարի դիւցազն է եղել
եւ բարի էութիւն է ունեցել։

4․ Խորենացու պատմութեան մէջ, «Եթէ զի՛նչ առասպելք պահլաւկաց» խորագրով


հատուածում (երկրորդ գիրք, 70-րդ գլուխ) պատմուած է նաեւ Իրանում
Սասանեանների իշխանութեան գլուխ բարձրանալու առասպելական պատմութիւնը,
որ իր շարադրանքի հակիրճութեան ու սեղմութեան պատճառով չափազանց
դժուարհասկանալի է։ Խորենացու հատուածի համեմատութիւնը իրանական
աղբիւրների, մասնաւորաբար «Արտաշիրի կարնամակի» եւ Ֆիրդուսու «Շահ-Նամէի»
համապատասխան բաժինների հետ հնարաւոր է դարձնում՝ ա) ճիշդ մեկնաբանել
Խորենացու վերոյիշեալ, ցարդ մինչեւ վերջ անյստակ հատուածը, բ) մէկ անգամ եւս
համոզուել, որ Խորենացին հարազատօրէն է վերարտադրում իր օգտագործած


Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի Գրիգոր և Գկարա Զոհրապ տեղ․ կենտրոն, 1992։
247
աղբիւրները, հետեւաբար եւ վստահօրէն ասել, որ գոյութիւն է ունեցել Խորենացու
օգտագործած Բարսումա՝ Ռաստսոհուն կոչուած աղբիւրը։

ԻՐԱՆԱԿԱՆ ՎԻՊԱԿԱՆ ՀԵՐՈՍ ԶԱԼԻ ԱՌԱՍՊԵԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ


ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՄԷՋ

Դարաւոր հարևաններ Հայաստանի ու Իրանի քաղաքական վաղ կապերի մասին


հարուստ տեղեկութիւններ են պահպանուել թէ՛ հայկական և թէ՛ օտար
աղբիւրներում, մինչդեռ շատ սուղ են տուեալները նրանց մշակութային
յարաբերութիւնների վերաբերեալ, որոնք սկիզբ են առել դեռևս հայ և իրանական
ժողովուրդների կազմաւորման ժամանակներից և հիմնականում իրենց հետքերն են
պահպանել նրանց վաղ շրջանի հաւատալիքներում։

Քրիստոնէութիւնը Հայաստանում պաշտօնական կրօն հռչակուելուց (301 թ․) և հայ


իշխանաւորների կողմնորոշումը դէպի Բիւզանդիա փոխուելուց յետոյ
գաղափարական մեծ անջրպետ է ստեղծւում երկու հարևան երկրների միջև, սակայն
ինչպէս վկայում է Մովսէս Խորենացին, մի ամբողջ հարիւրամեակ՝ մինչև հայկական
գրերի ստեղծումը (405 թ․), Հայաստանի պետական ու հասարակական կեանքում
որպէս գրաւոր հաղորդակցման միջոց, հունարէնին զուգահեռ, շարունակւում է նաև
պարսից գրի ու լեզուի օգտագործումը։ Իսկ այդ ժամանակներում պարսից
մատենագրութեան մէջ եղել են այնպիսի երկեր, որոնք հարուստ տեղեկութիւններ են
պարունակել հայ ժողովրդի պատմութեան ու մշակոյթի վերաբերեալ։ Այդ
կապակցութեամբ Խորենացին գրում է․ «Եւ ընդ այս մի՛ ոք զարմասցի, եթէ բազում
ազգաց լեալ մատենագիրք, որպէս ամենեցուն է յայտնի, մանաւանդ Պարսից և
Քաղդէացւոց յորս առաւել ազգիս մերոյ գտանին բազում ինչ իրաց յիշատակք…», կամ
«Եւ զայս ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմ Հանւոյ, գրող մեհենական
պատմութեանց, և զայլ բազում գործս՝ զոր ասել կայ մեզ առաջի, որում Պարսից
47
մատեանքն վկայեն և Հայոց երգք վիպասանաց»։

Հայ-իրանական վաղ շրջանի գաղափարական տարաձայնութիւնները


արտացոլուած են հայ մատենագիրների (Եզնիկ, Եղիշէ, Խորենացի և այլք) երկերում,
որոնք քրիստոնէութեան ջատագովութեան դիրքերից խիստ քննադատութեան են
ենթարկել զրադաշտականութեան այլատեսակութիւններից մէկի՝ զրուանիզմի,
սկզբունքները։ Այդ հաւատքի ուսումնասիրութեան առումով հայկական աղբիւրները
իրենց հաղորդած տեղեկութիւններով եզակի արժեք են ներկայացնում։ Իրանում
մահմեդականութեան յաղթանակը (7-րդ դար) աւելի է խորացրել հայերի ու
պարսիկների գաղափարական անջատուածութիւնը, որով և պէտք է բացատրել հայ
մատենագրութեան մէջ իրանական մշակոյթին վերաբերող սուղ փաստերի

Տե՛ս «Իրան», 1993, հ. 2։
47
Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց։ Աշխատութեամբ Մ․ Աբեղեան և Ս․ Յարութիւնեան,
Տփղիս, 1913, էջ 7, 176։
248
առկայութիւնը։ Սակայն այս բոլորը չի խանգարել, որպէսզի ժողովրդի մէջ բանաւոր
կերպով շարունակեն ապրել հնօրեայ հարևանութեան սերտ յարաբերութիւնների
հետևանքով Հայաստան ներթափանցած իրանական վիպական երգերն ու զրոյցները,
որոնք դարեր են հարատևել։ Սա են վկայում հայ մատենագիրների երկերում, ինչպէս
նաև միջնադարեան տաղերգուների ստեղծագործութիւններում առկայ իրանական
վիպական զրոյցների արձագանքները և մինչև վերջին տասնամեակներս պատմուող
հայ-իրանական «Ռոստամ-Զալ» վէպը։ Այսպէս, Պարսկաստանում Արշակունեան
հարստութեան անկման և Սասանեանների յաղթանակի վիպական զրոյցի մի
արժեքաւոր պատումը պահպանուել է Ագաթանգեղոսի (4-րդ դար) յունարէն
թարգմանութեան Լավրենտեան տարբերակում և Մովսէս Խորենացու Պատմութեան
մէջ (5-րդ դար)։ Այս զրոյցի առկայութեամբ իսկ պիտի բացատրել Շապուհ Բ․
Որմզդեանի (309-379 թթ․) հրամանով Ագաթանգեղոսի Պատմութեան
թարգմանութիւնը պարսկերէնի, որի մասին վկայել է Պետրոս Սիւնեցին (6-րդ դար)։

Արևելքի փառաբանուած հերոսներից Ռոստամի անուան ամենավաղ


յիշատակութիւններից մէկի պատիւը պատկանում է Մովսէս Խորենացուն։ Նրա
Պատմութեան մէջ շատ համառօտ շարադրուած է նաև Պարսկաստանում Սասանեան
հարստութեան իշխանութեան գալու վիպական զրոյցների, իսկ փոքր-ինչ աւելի
մանրամասն՝ նաև Բիւրասպի Աժդահակի առասպելը, որը կարևոր սկզբնաղբիւր է
զրոյցի պատմա-դիցաբանական ակունքների ճշգրտման առումով։

Հայ մատենագիրներից Սեբէոսը (7-րդ դ․) իր պատմութեան մէջ յիշատակել է


իրանական էպոսի կարկառուն հերոսներից Սպանդիատին (Սպանդիարին) և
Խոսրով ու Շիրին զրոյցը․ արևելեան գրականութիւնների մէջ Սեբէոսը առաջիններից
է, որ արձանագրում է այս պատմութիւնը։ Հետագա դարերում է, որ զրոյցը մեծ
տարածում է ստանում Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում ու Հնդկաստանում և
բազմաթիւ գրական մշակումներ ունենում։

Իրանական վիպական հերոսներ Ռոստամի, Սպանդիարի, Աժդահակի


վերաբերեալ զրոյցների սուղ արձագանքներ են պահպանուած նաև Գրիգոր
Մագիստրոսի (11-րդ դ․) «Թղթերում»։ Իսկ աւելի ուշ Հայաստանում տարածւում է
«Շահ-նամէի» հռչակը, այնպէս որ Կոստանդին Երզնկացին (13-14-րդ դդ․) անգամ նրա
չափով յատուկ ոտանաւոր է գրում։

Իրանական վիպական զրոյցների արձագանքները իւրովի հասել են մինչև


Սայեաթ-Նովա ու մեր օրերը։ Այս բոլորը պերճ ապացոյց են, որ չարի պարտութիւնը և
բարու յաղթանակը իրանական վիպական զրոյցներում ոգեշնչել է նաև հայ
ժողովրդին, որը իրանցի հերոսներին հետագայում փոխադրելով Հայաստան,
ամբողջապէս հարազատացրել է, հարմարացրել իր աշխարհըմբռնմանը, իր էպոսի
ոգուն և ստեղծել «Ռոստամ-Զալ» հայ-իրանական վէպը՝ «Սասնա ծռեր»
48
ժողովրդական վէպի կողմնակի ճիւղերից մէկը։

48
Մանրամասն տե՛ս Չուգասզեան Բ․, Հայ-իրանական գրական առնչութիւններ (5-18-րդ դդ․),
Երևան, 1963։
249
Հայ և եւրոպական բանասիրութեան մէջ աւելի քան մէկ դար է, որ տարբեր
առիթներով անդրադառնում են Մովսէս Խորենացու Պատմութեան մէջ առկայ
իրանական վիպական զրոյցների անդրադարձներին, սակայն դեռևս Խորենացու մօտ
կան այնպիսի տեղեկութիւններ, որոնք կարիք ունեն աւելի յստակման ու
մեկնաբանութեան։

Պարսկաստանում Սասանեան հարստութեան իշխանութեան բարձրանալու


վերաբերեալ իր տեղեկութիւնները Խորենացին քաղել է Բարսումա, պարսիկների
կողմից Ռաստսոհուն կոչուող հեղինակի երկից, որ յունարէնի է թարգմանել
Խոռոհբուտ պատմիչը։ Ըստ պատմիչի հաղորդման, վերջինս եղել է պարսից Շապուհ
թագաւորի քարտուղարը և, յունա-պարսկական պատերազմի ժամանակ գերի
ընկնելով յոյներին, սովորել է նրանց լեզուն, ընդունել քրիստոնէութիւն և ստացել է
Եղիազար անուն։ Ահա Խորենացու վկայութիւնը․

«Այս Խոռոհբուտ դպիր եղեալ Շապհոյ թագաւորին Պարսից, և ի ձեռս Յունաց


անկեալ, յորժամ Յուլիանոս, որ և Պառաբատոսն, զօրու հանդերձ ի Տիզբոն չոգաւ, և ի
մեռանելն նորա անդ, ընդ Յոբիանու ի Յոյնս ընդ արքունական սպասաւորսն եկն․ և
մերոյ հաւատոյս դաւանեալ՝ անուանեցաւ Եղիազար․ և յոյն լեզու ուսեալ՝
պատմագրեաց զգործս Շապհոյ և Յուլիանու։ Ընդ նմին թարգմանեաց և զառաջնոցն
պատմութիւնս, մատեան մի, որ գերեկից իւր լեալ Բարսումայի ուրումն անուամբ, զոր
Պարսք Ռաստսոհուն կոչեն․ յորմէ մեր ուսեալ՝ երկրորդեմք այժմ ի գիրս յայսմիկ,
թողլով զառասպելաց նոցա զբարբաջմունս։ Քանզի անտեղի է մեզ այժմ երկրորդել
զառասպելսն յաղագս երազոյն Փափագոյ, և արտադատութեան հրոյն մանուածոյ՝ որ
ի Սասանայ, և պատումն զհօտիւն, և լուսնակն, և ախտարմողացն յառաջասացումն՝
որ են քաւդեայք, և որ ինչ զկնի այսորիկ․ և պոռնկական խորհուրդն Արտաշրի
հանդերձ սպանութեամբք, և անմիտ հանճարաբանութիւն մոգին դստեր վասն
նոխազին, և որ ինչ այլ ամենայն։ Նա և այծին դիեցումն մանկանն ընդ հովանեաւ
արծւոյն, և գուշակումն ագռաւուն, և գերապանծին պահպանութիւն առիւծուն
հանդերձ արբենականութեամբ գայլուն․ և մի միայնամարտութեանն առաքինութիւն, և
որ ինչ այլաբանութեանն բերէ կարգ։ Այլ մեք ասասցուք միայն զստոյգն, որ ինչ
49
ճշմարտութեանն վայել է պատմութիւն»։

Գրիգոր Խալաթեանցը «Հայկական Արշակունիներ» իր աշխատութեան մէջ մերթ


մերժում է Բարսումայի աղբիւրի գոյութիւնը՝ պնդելով, որ Խորենացին թաքցնում է իր
50
աղբիւրը այս անգոյ անուան տակ և մերթ էլ հաւանական համարում ։ Աւելի ուշ, 1934
թ․, Կարօ Մելիք-Օհանջանեանը «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիւները
«Շահնամէ»-ում ու հայ մատենագրութեան մէջ» իր արժեքաւոր ուսումնասիրութեան
մէջ, չնայած ըստ ամենայնի համեմատում է Խորենացու այդ հատուածը (Բ գիրք, գլ․ Հ),
Արտաշիր Պապականի Կարնամակի հետ և շատ ընդհանուր տեղիներ, միաժամանակ
նաև որոշակի անհամաձայնութիւններ մատնանշում, բայց ըստ երևոյթին

49
Մովսէս Խորենացի, Անդ 206-7։
50
Халатянц Г., Армянские Аршакиды в Истории Армении Моисея Хоренского , ч. 1, М., 1903, стр. 117-
8.
250
չկարողանալով ձերբազատուել Խորենացուն քննադատողների ու մերժողների
բացասական ազդեցութիւնից, եզրակացնում է, որ «Խորենացու տեղեկութիւններն
Իրանի այդ դարաշրջանի իրադարձութիւնների մասին այնքան վայրիվերոյ են,
մակերեսային, այնքան նուազ պատմական-իրական, ժամանակագրութիւնն այնքան
խանգար, որ դժուար է ընդունել միայն գրաւոր, այն էլ համարեայ ժամանակակից,
ինչպէս կարելի է եզրակացնել իր «պատմութիւնից» (Բ գիրք, գլ․ Հ) որևէ աղբիւր։
Խորենացին կամ նրա Ռաստսոհուն աղբիւրն Իրանի 224-379 թթ․ ժամանակաշրջանի
պատմութիւնը բոլորովին աղճատ է նկարագրում։ Այդտեղ խանգարուած են և
դէպքերն ու դէմքերը, և փաստերն ու իրադարձութիւնները։ Դժուար է երևակայել, որ
«ճշմարտախօս» (Ռաստսոհուն) կոչուող պատմութեան մի մատեան այդքան
51
անծանօթ լինէր դարաշրջանի Իրանի պատմութեան ։

Բանասիրութեան մէջ առանձին փորձեր են եղել Խորենացու վերոյիշեալ


հատուածը համեմատելու Ֆիրդուսու «Շահ-նամէի» հետ (Գուդշմիդ, Նոլդեկէ) և եկել
են այն եզրակացութեան, որ «ինչ որ նա (Խորենացին) յայտնապէս Բարսումայի գրքից
է հաղորդում Արտաշրի երիտասարդութեան ժամանակի մասին, բոլորովին
համաձայն է Ֆիրդուսիին, թէպէտ շատ աւելի իսկական և վաղեմի գոյնով»
52
(Գուդշմիդ) ։

Ցավօք, պրոֆեսոր Մելիք-Օհանջանեանի եզրակացութիւնը Խորենացու ձեռքի


տակ եղած աղբիւրի մասին, որ շատ թանձր գոյներով է ներկայացւում, կտրուկ է ու
վճռական, և ընդունելի չէ։ Նման աղբիւր գոյութիւն ունեցել է, բայց Բարսումա-
Ռաստսոհուն, թէ մի այլ անունով տուեալ դէպքում այնքան էլ կարևոր չէ։ Ասենք, որ
Ֆիրդուսին, որ «Շահ-նամէում» ընդարձակ տեղ է տուել Սասանեանների
սկզբնաւորման պատմութեանը, նոյնպէս յիշատակում է հնօրեայ մի մատեան, որ
հնարաւորութիւն է տուել իրեն մանրամասն պատմելու Արտաշիրի վիպասքը։

Խորենացին Պատմութեան Բ գրքի «Եթէ զինչ առասպելք Պահլաւկաց» խորագրով


70-րդ գլխում, կարելի է ասել հանելուկային լեզուով է խօսում այդ առասպելների
մասին, որոնք շատ մանուածապատ են և մեկնութեան կարօտ։ Պրոֆ․ Մելիք-
Օհանջանեանը վերոյիշեալ իր աշխատութեան մէջ Խորենացու այս գլխի մասին
գրում է, որ այն «Իր աղճատ տեսքով առհասարակ մի կատարեալ փորձաքար է
53
դարձել թարգմանիչների համար» և վերծանելու նպատակով մանրակրկիտ
54
համեմատում է Արտաշիր Բաբականի «Կարնամակի» հայերէն թարգմանութեան
հետ և լուսաբանում է շատ հարցեր, սակայն, այդուհանդերձ, մնացել են որոշ

51
Մելիք-Օհանջանեան Կ․, Ֆիրդուսին և Իրանի վիպական մօտիւները «Շահ-նամէում» ու հայ
մատենագրութեան մէջ, տե՛ս «Ֆիրդուսի»։ Բանաստեղծի ծննդեան հազարամեակին նուիրուած
ժողովածու, Երևան, 1934, էջ 53։
52
Տե՛ս Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն։ Թարգմանութիւն, ներածութիւն և ծանօթութիւններ
դոկտ․ Ս․ Մալխասեանի, Երևան, 1940, էջ 305։
53
Անդ, էջ 31։
54
Արտաշիր Բաբական Կարնամակ։ Պահլաւ բնագրէն թարգմանեց հանդերձ ծանօթագրութեամբք
դոքտ․ Հ․ Թիրեաքեան, Փարիզ, 1907։
251
անհասկանալի տեղիներ։ Փորձենք Ֆիրդուսու օգնութեամբ վերծանել դրանցից մի
քանիսը։

Խորենացին գրում է․ «անտեղի է մեզ այժմ երկրորդել զառասպելն յաղագս երազոյն


Փափագոյ»։

Իսկ ի՞նչ երազ է եղել դա։

Ըստ Ֆիրդուսու՝ Դարեհի որդիներից Սասանի տոհմի ժառանգորդներից


հովվապետ Բաբաքը (նոյն ինքը Փափագը), երազում տեսնում է իր նախապապ
Սասանին՝ թուրը ձեռքին փղի վրայ նստած, յաջորդ գիշեր երազը շարունակւում է․
55
Սասանի առջև է ելնում մի հրպետ ձեռքին երեք վառուող ջահ (ըստ Խորենացու՝
«հրոյն մանւածոյ՝ որ ի Սասանայ»)։

Ֆիրդուսին պատմում է, որ Բաբաքը դիմում է աստղագուշակներին (ըստ


Խորենացու՝ «ախտարմողացն յառաջասացումն»), որոնք կանխատեսում են, թէ մի նոր
թագաւոր երևան պիտի գայ ու կործանի Արշակունի Արտաւանին, դա հովիւ
Արտաշիրն է, որ նոյնպէս Սասանի ցեղից է։ Սա Արտաւանի արքունիքում մեծ անուն
էր վաստակել իր խիզախ ու համարձակ արարքներով։ Արտաշիրը հրապուրւում է
Արտաւանի հարճով՝ Գոլնարով, փախցնում է նրան և այնուհետև սպանում է
Արտաւանին (Խորենացու «պոռնկական խորհուրդն Արտաշրի՝ հանդերձ
սպանութեամբք» մթագնուած ձևակերպումը առնչւում է իսկ և իսկ այս զրոյցին)։
Ֆիրդուսին այնուհետև պատմում է, որ Գոլնարին փախցնելիս մարդիկ տեսնում են,
թէ ինչպէս նրա ձիան ետևից սլանում էր լուսանման ֆարրը (հայերէն՝ փառքը). սա
հին պարսկական հաւատալիքներում աստուածային ընտրութեան խորհրդանիշն է,
որ երբեմն հանդէս է գալիս այծի կամ խոյի (Խորենացու մօտ՝ նոխազի) տեսքով։

Խորենացու պատմութեան այս գլխի իմաստային առումով մութ հատուածներից է և


հետևեալը․ «…այծին դիեցումն մանկան ընդ հովանեաւ արծւոյն», որ Խորէն
Ստեփաննէն (1889 թ․) թարգմանել է․ «…այծի կաթ տալը մանուկին արծուի հովանուն
տակ, և ագռաւի գուշակութիւնը, և գերապանծ առիւծի պահպանութիւնը գայլի
օգնութեամբ, և մենամարտութեան քաջութիւնը և բոլորն, ինչ որ այլաբանութիւնը
56
պատմում է կարգով» , իսկ Ստեփանոս Մալխասեանը (1940 թ․)՝ «…այծի ծիծ տալը
երեխային արծուի հովանու ներքև, ագռաւի գուշակութիւնը, գերապանծ առիւծի
պահպանութիւնը գայլի սպասաւորութեամբ, և քաջ մենամարտութիւնը, և ինչ որ
57
այլաբանութեան կարգին է պատկանում» , Ռոբերտ Թոմսոնը անգլերէն նոր
թարգմանութեան մէջ՝ «…the goat’s suckling of her kid under the shade of an eagle the
prediction of the crow, the guarding of the illustrious lion with the service rendered by wolf,

55
Ֆիրդուսի, Շահ-նամէ, Մոհամէդ Ռամազանիի համեմատութեամբ ու ուղղումներով, հ․1, Թեհրան,
1311-12/1932-33 (պարսկերէն)։
56
Մովսէս Խորենացու Հայկական Պատմութիւն։ Աշխարհաբար թարգմանեց և լուսաբանեց Խորէն
ծայրագոյն վարդապետ Ստեփանէ, Ս․ Պետերբուրգ, 1889, էջ 190։
57
Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն։ Թարգմանութիւն, ներածութիւն և ծանօթութիւններ
դոկտ․ Ստ․ Մալխասեանի, Երևան, 1940, էջ 139։
252
58
the valor of the single combat, and whatever has the character of allegory» , իսկ Գագիկ
Սարգսեանը ռուսերէն նոր թարգմանութեան մէջ՝ «как коза вскармливала младенца
под сенью крыльев орла и прорицании ворона, об охране великолепного льва при
59
прислужничестве волка и доблести в единоборстве и обо всем…» .

Ի՞նչ այծի և ի՞նչ արծւի մասին է խօսքը։

Այս բեկորը ամենայն հաւանականութեամբ, իրանական առասպելաբանութեան մի


գողտրիկ զրոյցի սկզբնամասի արձագանքն է, որ վերաբերում է Ռոստամի հօր Զալին,
Իրանի պատմութեան դիւցազնական ժամանակաշրջանին և ոչ մի կապ չունի
Սասանեանների իշխանութեան հիմնադիր Արտաշիրի իշխանութեան բարձրանալու
հետ, որին և հիմնականում նուիրուած է Խորենացու Պատմութեան խնդրոյ առարկայ
Հ․ գլուխը։

Այս առասպելը Խորենացուց հինգ դար յետոյ գեղարուեստական մեծ


վարպետութեամբ մշակել է Ֆիրդուսին «Շահ-նամէի» դիւցազնական արքայ
Մանուչէհրի թագաւորութեան բաժնում։ Ըստ Ֆիրդուսու, Զալը ծնուել էր ձիւնի պէս
սպիտակ մազերով և կարմիր դէմքով։ Հայրը՝ Սամը, որդու կերպարանքից
ահաբեկուած ու նուաստացած, հասարակութեան աչքում խայտառակ չլինելու
համար, կարգադրում է իր ծառաներին «ահրիմանածին» որդուն կորցնել Ալբորզ
լեռան ամայի բարձունքներում։ Աստուած խնայում է նորածնին․ երեխան սկզբում
սնւում է այդ կողմերում թափառող էգ առիւծի կաթով (Խորենացու մօտ՝
«գերապանծին պահպանութիւն առիւծուն»), այնուհետև նրան նկատում է Ալբորզ
լեռան վրայ իր բունը դրած հեքիաթային Սիմորղ թռչունը, որ պարսկական
աւանդոյթում միշտ արծուատեսք է։ Գիշատիչ Սիմորղը նրան իր հովանաւորութեան
տակ է վերցնում և սնում է իր ձագերի հետ միասին (ուշադրութիւն դարձնել
Խորենացու «ընդ հովանեաւ արծւոյն»)։ Անցնում են տարիներ, Սամը երազ է տեսնում,
որ որդին կենդանի է, ուստի հրամայում է գտնել նրան։ Երբ Զալը բերւում է հօր առաջ,
անմիջապէս այլակերպւում է, դառնում սև աչք ու ունքով վայելչագեղ, առնական
պատանի։

Ֆիրդուսու այս տարբերակը իրաւունք է տալիս մեզ Խորենացու վերոյիշեալ


հատուածում ա) իմանալ, որ մանուկը որոշակի անձ է՝ իրանական
դիւցազներգութեան յայտնի Զալը, բ) նախադասութեան մէջ հովանին ոչ թէ շուք կամ
թևերի տակ վերցնել իմաստներով պիտի ընկալել (ինչպէս ռուսերէն ու անգլերէն
թարգմանութիւնների մէջ), այլ հասկանալ հովանաւորութիւն, խնամակալութիւն
առումով, գ) սխալ համարել անգլերէն թարգմանութեան մէջ այծի դիեցումն մանկան
արտայայտութիւնը այծի կաթ տալը սնումը իր ձագին (her kid) թարգմանելը, դ)
նախադասութեան շարունակութեան մէջ գերապանծ յարգալից ածականը պէտք է
վերագրել ոչ թէ առիւծին այլ մանկանը, իմա՝ Զալին, որ իրանական աւանդութիւնում
գեր (չափազանց) պանծացուած ու գովերգուած հերոս է․ անգամ բառի քերականական
58
Moses Khorenatsi, p. 217-8.
59
Мовсес Хоренаци, История Армении, перевод с древнеармянского языка, введение и примечания
Гагика Саркисяна, Ереван, 1990, стр. 118.
253
ձեւը տրական հոլովով լինելը՝ գերապանծին, յուշում է, որ այն ոչ թէ առիւծին է
վերաբերում, այլ նախորդ նախադասութեան գործող անձին, այսինքն՝ մանկանը
(Զալին)։ Այստեղ առայժմ չեն մեկնաբանւում «ագռաւի գուշակութիւնը», «գայլի
օժանդակութիւնը առիւծին» և «միայնամարտութեան առաքինութիւնը»։ Կարելի է
ենթադրել, որ Խորենացու ժամանակներում Արևելքում պահպանուած է եղել
հնդեւրոպական աւանդներում «կորսուած երեխաների ստնտու կենդանիների» մասին
գոյութիւն ունեցող զանազան առասպելներ, որոնք տուեալ դէպքում արտացոլուել են
Խորենացու վկայակոչած մանկան (Զալի) առասպելում։ Մանկան պահպանութեան
գործում Առիւծին օժանդակող գայլի համար կարելի է զուգահեռ անցկացնել Հռոմի
հիմնադիր Ռոմուլուսի և նրա եղբօր Ռէմի ստնտու գայլի առասպելը։

Այս բոլորից յետոյ առաջարկում ենք քննութեան առարկայ հատուածի


թարգմանութեան մեր տարբերակը «…արծուի հովանաւորութեան ներքոյ այծի
սնուցումը մանկան, և ագռաւի գուշակութիւնը, և գեր պանծացուած [մանկան]
պահպանութիւնը առիւծի կողմից գայլի օժանդակութեամբ, և միամարտութեան
առաքինութիւնը, և ինչ որ այլաբանութեան կարգին է պատկանում…»։ Միաժամանակ
արծուի հովանաւորութեան ներքոյ սնուող մանկան համար պէտք է ծանօթագրել, որ
երեխան պարսկական դիւցազներգութեան հերոսներից Զալն է։

Կատարուծ համեմատութիւնները մեզ իրաւունք են տալիս եզրակացնելու, որ եթէ


Խորենացու վերոյիշեալ տեղիները իրենց զուգահեռները ունեն իրանական
գրականութեան մէջ, ապա մէկ անգամ ևս հաստատւում է նրա ճշմարտապատում
պատմիչ լինելը, բայց որովհետև իրանական առասպելները նա «բարբաջանքներ» է
համարել և հրաժարուել է հաւաստի պատմութեան շարադրման ժամանակ
մանրամասն վերապատմել, հետևաբար այս հատուածի շարադրանքը հանելուկային
է ստացուել, որ մեզ համար ներկայումս անհասկանալի, բայց, ամենայն
հաւանականութեամբ, ընկալելի ու ծանօթ են եղել Պատմութեան պատուիրատու
Սահակ Բագրատունուն ու ժամանակակիցներին։

Տարիներ առաջ Խորենացու պատմութեան «Ի պարսից առասպելաց» բաժնի մեր


քննութիւնը, նրա համեմատութիւնը առկայ իրանական աղբիւրների հետ մեզ բերել էր
այն եզրակացութեան, որ Խորենացին հարազատօրէն է հաղորդել Բիւրասպի
60
Աժդահակի զրոյցը և հաւատարիմ է մնացել իր ձեռքի տակ եղած աղբիւրներին ։
Ներկայումս քննելով նաև Սասանեանների հարստութեան իշխանութեան գալու
վիպական զրոյցները, աւելի քան համոզւում ենք մեր պատմիչի ազնւութեանն ու
ճշմարտացիութեանը, որով կարող ենք ասել, որ Խորենացու վկայութիւնը ցարդ
չյայտնաբերուած Բարսումա՝ Ռաստսոհուն կոչվող աղբիւրի գոյութեան մասին պէտք
է միանգամայն հաւաստի համարել։

60
Տե՛ս Չուգասզեան Բ․, Հայ-իրանական գրական առնչութիւններ, էջ 62-90։
254
ԳԷՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԵՑՈՒ ԿԵԱՆՔԻ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ
ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆԸ
(Համանուն անտիպ աշխատութեան առաջաբանը)

18-րդ դարի երկրորդ կէսը հայ մտքի նոր վերածննդի սկզբնաւորման


ժամանակաշրջանն էր։ Եւրոպայի հասարակական-քաղաքական կեանքում տեղի
ունեցող մեծ տեղաշարժերը իրենց հեռաւոր արձագանքներն են գտնում նաեւ
Արեւելքի ժողովուրդների մօտ։ Այդ յեղաբեկումների անմիջական հետեւանքը հայ
իրականութեան մէջ լուսաւորական գործի ծաւալումն էր նախ արտաշխարհի
հայաշատ կենտրոններում, ապա աւելի ուշ՝ բուն Հայաստանում։ Առեւտրական
յարաբերութիւնների աշխուժացման ու զարգացման հետեւանքով հայ եւ տարբեր
ժողովուրդների միջեւ ստեղծւած սերտ շփումը նպաստում էր միաժամանակ նրանց
մշակութային փոխյարաբերութիւնների ծաւալմանը։ Հէնց սրանով էլ պիտի
բացատրել այն հանգամանքը, որ հայ մշակոյթի խոշոր կենտրոններում դպրոցական
գործը, այդ թւում եւ օտար լեզուների դասաւանդումը, նոր ու կայուն հիմքերի վրայ է
դրւում։

Լուսաւորական գործը լայն ծաւալ է ստանում նաեւ Կոստանդնուպոլսի հայկական


համայնքում․ բացւում են դպրոցներ, տպագրւում են ինքնուրոյն ու թարգմանական
աշխատութիւններ, գեղարւեստական երկեր։

Ժամանակի Պոլսահայ մտաւոր կեանքի լաւագոյն ներկայացուցիչներից էր Գէորգ


61
Դպիր Տէր Յովհաննիսեանը, յայտնի Պալատեցի մականունով (1737-1811 ), որը 18-րդ
դարի երկրորդ կէսին մանկավարժական ու գիտա-թարգմանչական բուռն
գործունէութիւն էր ծաւալել Կ․ Պոլսում։

Տիրապետելով բազմաթիւ լեզուների (եբրայեցերէն, յունարէն, լատիներէն,


արաբերէն, պարսկերէն, թուրքերէն), Գէորգ Դպիրը ո՛չ միայն թարգմանութիւններ է
կատարել այդ լեզուներից, դրանցից ոմանց համար կազմել քերականական
ձեռնարկներ, բառարաններ, գրել պատմական ուսումնասիրութիւններ՝ մեծ չափով
օգտւելով օտար սկզբնաղբիւրներից, այլեւ զբաղւել է գրչութեամբ՝ ընդօրինակելով,
ճշգրտելով ու սրբագրելով միջնադարեան հայկական առանձին, բացառիկ
արժեքաւոր յուշարձաններ։

Բեղմնաւոր է եղել Դպիրի թարգմանչական գործունէութիւնը յատկապէս իր


գիտական աշխատանքների առաջին տասնամեակներում․ այդ տարիներին
պարսկերէնից թարգմանել է 15-րդ դարի հեղինակ Աբդուլ Ազիզ Աբդուլռահման

Տե՛ս «Իրան», 1993, հ. 2։
61
Մինչեւ վերջերս գրականութեան մէջ Գէորգ Դպիրի մահւան թւականը 1812-ն է համարւել, որ
իրականում նրա տապանագրում յիշատակւած հայկական թւականութեան՝ ՌՄԿԱ-ի վրայ 551 տարւայ
պարզագոյն յաւելման արդիւնք է։ Հայր Միքայել Չամչեանի նամակի հրապարակումը (տե՛ս Հ․
Ճեմճեմեան, Գէորգ Դպիր Տէր Յովհաննիսեան (Պալատեցի) եւ Մխիթարեանները, Վենետիկ-Սուրբ
Ղազար, 1984, էջ 61) ճշգրտում է այն՝ 1811 նոյեմբերի 23, որ նոյնպէս ընկնում է հայկական ՌՄԿԱ
թւականի մէջ։
255
Թաբրիզիի «Բանալի աստեղաց…» (1768 թ․), անանուն հեղինակի «Գիրք մեծագին եւ
պատուական ականց…» (1779 թ․, տպագրւած 1807 թ․ Կոստանդնուպոլիս), իսկ
յունարէնից թարգմանել է «Բան՝ յաղագս նաւապետաց՝ գափուտան կոչեցելոյ…» (1769
թ.) եւ «Հայելի գրոցն Հոմերոսի, որ է արձակ պատմութիւն Իլիականին» (1783 թ․)
երկերը։

Գէորգ Դպիրի պատմագրական կարեւոր ուսումնասիրութիւններից է «Գիրք


պատմութեան արքայից Օսմանեան զարմին…» աշխատութիւնը։

Ինչպէս յիշատակել է նրա կենսագիր Ա․ Այվազեանը, Դպիրը կազմել է նաեւ


արաբերէնի ու պարսկերէնի դասագրքեր․ արաբերէնինը նկարագրւած է Ղալաթիայի
ձեռագրացուցակում (թ․ 183), իսկ պարսկերէնինը՝ հաւանաբար «Ոճք պարսկական
62
ասից եւ խօսից» (1810 թ․) անտիպ բառարանին կցւած քերականութիւնն է ։

Գէորգ Դպիրը հայ այն մտաւորականներից է եղել, որ շատ լավ գիտակցել է


հնագոյն հայերէն գրչագրերի արժէքն ու նշանակութիւնը մեր ժողովրդի
պատմութեան ու մշակոյթի համար եւ մասնակցել է դրանց փրկութեան
աշխատանքին՝ թէ՛ անձամբ արտագրելով եւ թէ՛ հաւաքելով։ Բաբկէն Կիւլեսերեանը
Ղալաթիայի մատենադարանի ձեռագրերի մէջ նկարագրել է Մովսէս Խորենացու եւ
Եղիշէի պատմութիւնների դպիրեան այնպիսի ընդօրինակութիւններ, որոնց հիմք-
օրինակները եղել են ընտիր․ Եղիշէինը՝ 1167 թւականից։ Անհրաժեշտ է յիշել, որ
Դպիրի ջանքերով է, որ վերջնական կորստից փրկւել ու համաշխարհային գիտական
հասարակայնութեան սեփականութիւնն է դարձել Եսէբիոս Կեսարացու «Քրոնիկոնի»
(«Ժամանակագրութեան») աշխարհում միակ հայերէն թարգմանութեան օրինակը։
Նրա ընդօրինակութեամբ է նաեւ պահպանւել, իսկ Ղ․ Ալիշանի աշխատասիրութեամբ
հրատարակւել հռչակաւոր «Գիրք վաստակոցը» (13-րդ դար)։ Այս երկի փոխառեալ
օտար երկբայելի բառերի մեկնութեան համար գրչի կատարած աշխատանքի մասին
Ղ․ Ալիշանը գրել է․ «յԱյսմ պէտ արարեալ դիւրութեան՝ յանցելում դարու՝ ծանօթ
բանասէրն եւ հմուտ հայերէն եւ տաճիկ լեզուաց (թուրք, պարսիկ եւ արաբացի),
Գէորգ Պալատացի արարեալ էր ըստ իւրում կարի՝ քաղուած եւ մեկնութիւն բառիցն,
63
նշանակելով եւ զթուրք եւ ուրեք զարաբացի կամ զպարսիկ յորջորջմունս նոցին» ։

Գէորգ Դպիրի կեանքում կարեւոր իրադարձութիւն է եղել 1781-82 թթ․ նրա


ճանապարհորդութիւնը դէպի Հայաստան, որ տեւել է 14 ամիս․ նա եղել է Դերջանում,
Մուշում, Աղթամարում, Հաղբատում, Էջմիածնում, ծանօթացել է այդ շրջանների
վանքերում պահւող ձեռագրերին, օր ու գիշեր ուսումնասիրել է դրանք եւ լաւագոյն ու
բացառիկ արժէք ներկայացնող յուշարձանները կամ ամբողջովին ընդօրինակել եւ
կամ նրանց տարընթերցումները անց է կացրել արդէն տպագրւած աղբիւրների
լուսանցքների վրայ։ Ճանապարհորդութեան ծախսերի մի մասը հոգացել են
Վենետիկի Մխիթարեանները, որի դիմաց Դպիրը նրանց է տրամադրել իր
ընդօրինակած մատեանները կամ կատարած բաղդատութիւնները։ Եւ այս բոլորից

62
Վենետիկի Մխիթարեան մատենադարան, ձեռ․ 793, էջ 111-221։
63
Ղ․ Ալիշան, Գիրք վաստակոց։ Տե՛ս «Բազմավէպ», 1877, էջ 198։
256
յետոյ նա դժգոհ է եղել իր կատարած աշխատանքից, որովհետեւ նիւթական անձուկ
վիճակում է գտնւել․ այլապէս իր աշխատանքներին կարող էր այլ գրիչ-
ընդօրինակողներ ներգրաւել եւ աւելի մեծ արդիւնքով վերադառնալ տուն։

18-րդ դարի վերջերին Կոստանդնուպոլիսը մշակութային կարեւոր կենտրոն էր ո՛չ


միայն թուրք ու հայ, այլեւ յոյն մտաւորականութեան համար, իսկ Գէորգ Դպիրը սերտ
շփման մէջ է եղել նրանց հետ, եւ օգտւել է թուրքական ու յունական ձեռագրատների
իրեն ընձեռած հնարաւորութիւններից։

Առաւել սերտ է եղել Դպիրի յարաբերութիւնները Մխիթարեան միաբանութեան


հետ, չնայած 18-րդ դարի երկրորդ կէսին Պոլսում կաթոլիկների նկատմամբ իշխող
անհանդուրժողական, անգամ թշնամական վերաբերմունքի․ մի վիճակ, որ Դպիրի
դիպուկ խօսքով՝ «թէ՛ մահական եւ թէ՛ ահական» էր, «լի փնդորութեամբ
վատախորհուրդ արանց», «անյարմար ու շփոթական»։ Գէորգ Դպիրը աւելի քան
երեսուն երկար տարիներ նամակագրական կապ է պահել Մխիթարեանների հետ,
բարձր է գնահատել նրանց լուսաւորական-հայագիտական գործունէութիւնը, նրանց
տեղեակ է պահել իր գիտական աշխատանքների ծրագրերին, նրանց է վստահել իր
բանասիրական աշխատանքների պահպանութիւնը, փոխադարձաբար նրանցից
ստանալով թէ՛ բարոյական քաջալերանք եւ թէ՛ նիւթական օժանդակութիւն։ Դա են
վկայում Դպիրի նամակներում յաճախ յանդիպող բարձր գնահատականները
Մխիթարեան միաբանութեան հասցէին։ Մի առիթով Դպիրը Խորենացու իր մօտ
գտնւող գրչագրից քաղւածքներ է ուղարկում Վենետիկ եւ հարցնում, թէ արդեօ՞ք
նրանք կցանկանան այդ գրչագիրը ունենալ, որովհետեւ, գրում է նա, «դուք միայն էք
յիրաւի արժանի վայելման այնպիսի ստուգագիծ մատենագրութեանցն գերամեծար
նախնեացն մերոց, եւ ձեր օրհնեալ Միաբանութիւնն է՝ որ զնոցա վաստակն յարգէ եւ ի
լոյս ածէ, վասն որոյ եւ զձէնջ մեծապէս շնորհակալ են նոքա ի փառս իւրեանց անդ ի
յերկինս, ուստի եւ մաղթանք նոցին՝ որ վասն ձեր առ Աստուած՝ նպաստաւոր է
զարգացման ձերում Միաբանութեան, որ ի շինութիւն Հայկազեան տոհմի կայ
64
հաստատեալ, զոր հաստատուն պահեսցէ Տէր ի խնամս իւր» ։ 1784 թ․ մայիսի 27-ին
Հ․ Ստ․ Ագոնցին գրած նամակում կարդում ենք՝ «Արդ մի՛ կասիցիք ի գործոյն, որ մեծ
լուսաւորութիւն է ազգին մերոյ, եւ ձեզ առաւել եւս նիւթ պարծանաց՝ ընդ այլ բազում
մեծագործութիւնսն, զորս ի վերջին ժամանակս արարիք, եւ զլեզուն մեր յոտին
կանգնեցիք, եւ զվաստակս աշխատութեան ընտիր արանցն Հայոց՝ արդիւնացուցիք, եւ
65
զհայկական լեզուն լրիվ կատարելագործեցիք» ։ Մխիթարեաններն էլ իրենց հերթին
բարձր են գնահատել մեղւաջան բանասէրի աշխատանքները եւ միշտ
պատրաստակամ են եղել նրան օժանդակելու․ մի առիթով Վենետիկի Մխիթարեան
միաբանութեան աբբահայր Ստեփանոս Վ․ Ագոնցը Դպիրին յղած իր նամակներից
մէկում յետեւեալ գնահատականն է տւել նրա գործունէութեանը․ «Թէպէտ երեսօք
անծանօթք ի միմեանց, այլ սիրով հոգւոյն զօդեալք ընդ միմեանս։ Եւ ի ձեռն
վարդապետաց մերոյ գովելի հանդիսացեալ ձեր ի մեզ, անմոռաց ունիմք ի սրտի
64
Հ․ Ս․ Ճեմճեմեան, Գէորգ Դպիր Տէր Յովհաննիսեան (Պալատեցի) եւ Մխիթարեանները, Վենետիկ-
Սուրբ Ղազար, 1984, էջ 77։
65
Անդ, էջ 96։
257
զյիշատակս սիրելւոյդ շքեղ պանծանօք անջինջ արձանագրեալ զանուն ձեր ի կարգս
բարեսէր երախտաւորաց միաբանութեան մերոյ, որոյ պայծառութեան եւ յառաջադէմն
զարգանալոյ՝ մտադիւր փափաքող եւ խնդամիտ բերկրեցող հաւաստեաւ ճանաչեմք
զձեզ․ նոյն եւ թելադիր յառաւելն եւ ի կարեւորն եւ յօգտակարն օր ըստ օրէ փութաջան
եւ վաստակակից՝ անտարակոյս մտօք հաւատամք եւ սպասեմք տեսանել
66
զԱզնւութիւնդ» ։

Գէորգ Դպիրի աշխատութիւնների ու թարգմանութիւնների ձեռագրերը դեռեւս իր


կենդանութեան օրօք ուշադրութեան են արժանացել եւ յաճախ են ընդօրինակւել․
դրանցից մի քանիսը ներկայումս պահւում է հայկական տարբեր ձեռագրատներում,
իսկ հետեւեալները տպագրութեան են արժանացել միայն նրա կեանքի վերջին
տարիներին եւ հետմահու Կոստանդնուպոլսում, Պողօս Արապեանի տպարանում։

1․ «Գիրք առակաց Սողոմոնի որդւոյ Դաւթի», 1806․

2․ Աղաբիդոս Սարկաւագ, Բացատրութիւն յորդորական գլխոցն, 1806․

3․ «Գիրք մեծագին եւ պատուական ականց…», 1807․

4․ Գրիգոր Նարեկացի, «Գիրք աղօթից», 1907․

5․ «Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից»՝ Գեորգ Դպիրի


գլուխ գործոցը, լոյս է տեսել փոքր-ինչ աւելի ուշ, 1826 թ․, նոյնպէս Պօղոս Արապեանի
տպարանում, Տիւզեան Յակոբ Չէլէպիի ջանքերով եւ Պէզճեան Յարութիւն ամիրայի
միջոցներով։

Գէորգ Դպիրի այս գրքերի լոյս ընծայումը Պօղոս Արապեանի տպարանից


ենթադրել է տալիս, որ Արապեան տպարանատէր-հրատարակիչը բարձր է
գնահատել անխոնջ գիտնականի գրչի արգասիքները եւ դիւրութիւններ է ստեղծել
դրանց հրատարակման համար։

Յակոբ Տիւզեանը Դպիրի մասին հետեւեալ վկայութիւնն է տւել․ «…ի ծաղկափթիթ


տիոց մինչ յալիս ծերութեան՝ անխոնջ վաստակեալ ի ճգունս ուսումնասիրութեան,
գիտնականաց արդեամբք ունէր ժառանգելն զյարգ, եւ ի համազգեաց համարումն եւ
պատիւ։ Տեղեակ բազմասեռն լեզուաց, յունականին, եբրայերէնին, պարսկականին,
արաբացւոցն, լատինականին, եւ հայկականին գրաւորական ուսման, սրտեռանդն
նուիրեալ զաւուրս իւր եւ գիշերս ողջոյն յօգուտ իւր ազին, ի թարգմանութիւնս, ի
պատմականս եւ յայլս շահաւէտս եւ իմաստալից գրուածս․ գեղեցիկս օժտեաց այրս
պանծալի զիւր ազն Արամեան․ ժառանգութիւն անմահական թողեալ առ համազգիս
67
զիւրն քրտանց բազմադէմ եւ անգին վաստակս» ։

Իհարկե պարսկերէն-հայերէն բառարաններ ձեռագիր վիճակում եղել են եւ


Դպիրից շատ առաջ, դեռեւս խորը միջնադարում, երբ Հայաստանի դպրանոցներում
յունարէնի եւ արաբերէնի հետ մէկտեղ դասաւանդւում էր նաեւ պարսկերէնը։

66
Ա․ Այվազեան, Շար հայ կենսագրութեանց, հ․ Ա, Կ․ Պօլիս, էջ 70-71։
67
Գէորգ Դպիր, Բառարան պարսկերէն․․․, Կ․ Պօլիս, 1826, էջ է։
258
Անհրաժեշտ է նշել, որ մեզ ծանօթ միջնադարեան այդ բառարաններից եւ ոչ մէկը
Դպիրի աշխատանքի ո՛չ ծաւալը, ո՛չ գիտական բարձր մակարդակն ու
հարստութիւնը չի ունեցել։

Դպիրի բառարանը հրատարակւելու օրւանից մինչեւ այսօր ամենուրեք


շարունակում է օգտագործւել։ Դա գրական այնպիսի մի կոթող է, որից դեռեւս շատ
երկար ժամանակ կարող են օգտւել ե՛ւ պարսկերէնը ուսումնասիրող հայ սկսնակը,
ե՛ւ ազգագրագէտն ու բանագէտը, ե՛ւ լեզւաբանն ու գրականագէտը։ «Գէորգ Դպիրի
պարսկերէն բառարանը գնահատելի է յատկապէս նրանով, – գրել է մեծանուն
լեզւաբան Հրաչեայ Աճառեանը (1876-1953), – որ զուտ պարսիկ բառերի հաւաքածոյ է
ներկայացնում, չկան այնտեղ այն հազարաւոր եւ մասամբ թուրք բառերը, որոնցով
68
սիրում են այժմ պարսիկներն իրենց գեղեցիկ լեզուն ապականել» ։

Դպիրի այս բառարանը հայ բժշկագիտութեան տեսանկիւնից գնահատելով


վաստակաշատ տօքտ. Վահրամ Թորգոմեանը (1858-1942) գրել է․ «Այս բառարանը լի է
հայ բժշկական եւ բուսական սքանչելի բառերով, զորս մեծագոյն մասամբ ինքը
69
կերտած է» ։ Նա անդրադարձել է նաեւ Պալատեցու թարգմանած «Գիրք ականցին»․
«Այս գիրքը կը խօսի պատուական քարերու մարդուս զգայարանքներուն վրայ
ունեցած բարերար ազդեցութիւններու մասին, թէեւ այսօր բժշկական տեսակետով
նշանակութիւն եւ կարեւորութիւն չունի այն, բայց իբրեւ հայերէն գրուած, կը
պարունակէ ախտաբանական ընտիր բառեր, զորս կրնանք երբեմն օգտագործոլ
բժշկութեան վրայ հայ լեզուով բան մը գրել ուզած ժամանակնիս։

Բայց ամէնէն լաւ գործը զոր Գէորգ Պալաթեցի պարգեւած է հայ բժշկութեան,
Սիմէոն Մագիստրոսի «Յաղագս զօրութեանց կերլեաց» ընդարձակ երկասիրութիւնն
է, զոր յունարէնէ թարգմանած է 1783-ին՝ ընտրելագոյն գրաբարով… Սքանչելի
հատոր մըն է սա, ունի հայերէն բժշկական գեղեցիկ ասութիւններ, որոնք կը յայտնեն
ո՛չ միայն Պալատեցիին քաջ լեզուագիտութիւնը, այլեւ՝ անոր գիտնասէր խոր
70
հմտութիւնը» ։

«Գէորգ Դպրի պարսկերէնէ հայերէն բառարանը, – գրել է պոլսահայ անւանի


մտաւորական Պետրոս Կարապետեանը (1871-1937), – իրապէս կատարեալ
աշխատասիրութիւն մըն է կարելի է ըսել, մանաւանդ դար մը առաջուան
ուսումնական վիճակը նկատողութեան առնելով՝ եւ ինչպէս նաեւ իր տեսակին մէջ
եզական է կրնանք ըսել, քանի ան ոչ միայն մեր մէջ, այլեւ թուրքերու մէջ գոյութիւն
չունի նմանօրինակ երկասիրութիւն մը, ուրեմն մեծագոյն պատիւը պէտք է ընծայել
71
այս բազմահմուտ պալաթցիին» ։

68
Տե՛ս Գարեգին քհ․ Կիրակոսեան, Բառարան պարսկերէն-հայերէն, Ջուղա Սպահան, 1933, Հ․
Աճառեանի «Յառաջաբանը», էջ VIII։
69
Տե՛ս Մելգոն Ասատուր, Երեքդարեան պատմութիւն Ս․ Հրեշտակապետ եկեղեցւոյ Պալաթու (1627-
1931), Կ․ Պոլիս, 1931, էջ 205։
70
Անդ, էջ 206։
71
Անդ, էջ 221-222։
259
«Գեւորգ Դպիրը մեր մշակոյթի պատմութեան մէջ, – գրել է հայ
բառարանագրութեան պատմութեան քաջագիտակ Գասպար Գասպարեանը (1901-
1981), – յայտնի է եւ կմնայ իր պարսկերէն-հայերէն բառարանով, որն իր
թարգմանութեամբ, մեկնութիւնների ճշտութեամբ, քերականական ճիշտ
կառուցւածքով, պատմական, աշխարհագրական լայն տեղեկութիւններով
հանդիսանում է հայ բառարանային, հայ լեզւաբանութեան, հայագիտութեան
72
արժէքաւոր աղբիւրներից մէկը» ։

Գէորգ Դպիրի Պարսկերէն-հայերէն հոյակապ բառարանը, փաստօրէն փակելով


հին ու միջին դարերի հայ եւ իրանական ժողովուրդների գրական ու մշակութային
կապերի պատմութիւնը, միաժամանակ նոր փոխյարաբերութիւնների սկիզբ դարձաւ,
իսկ ինքը Գէորգ Դպիր պալատեցին, բառի իսկական առումով, հայ
արեւելագիտութեան հիմնադիրը եղաւ։

19-րդ դարի կէսերից սկսած Գէորգ Դպիր Պալատեցու անունը հայ մշակոյթի
պատմութեան մէջ սկսել է յիշատակւել խորին յարգանքով ու ակնածանքով։
«Դասագիրք ազգային պատմութեան» ձեռնարկի (Կ․ Պոլիս, 1862) հեղինակ Ստեփան
Զաքարեանցը (?-1888) ազգի երախտաւոր երեւելի վարժապետների շարքում
առաջինը յիշատակում է Գէորգ Դպիրին՝ նշելով բազմաթիւ օտար լեզուների նրա
իմացութիւնն ու նրա «Պարսկերէն-հայերէն» բառարանը։

Գէորգ Դպիր Պալատեցու կեանքի ու գործունէութեան մասին առաջին


ամբողջական աշխատանքը պատկանում է պոլսահայ անւանի մտաւորական
Աբրահամ Այվազեանին, որը իր «Շար հայ կենսագրութեանց» աշխատութեան Ա
պրակում (Կ․ Պոլիս, 1893 թ․) աշխատել է ի մի բերել մինչեւ 19-րդ դարի վերջերը
հասած նրա վերաբերեալ զրոյցները, ինչպէս նաեւ Պոլսի զանազան
գրադարաններում ու մասնաւոր անձանց հաւաքածոներում պահւող Դպիրի տպագիր
ու անտիպ աշխատութիւնների մասին տեղեկութիւնները, որոնք հիմնականում
հաւաստի են եւ վեր են հանում հայ մեծանուն բանասէրի վաստակը։

Հայ բանասիրութեան համար կարեւոր նորոյթ հանդիսացաւ Վենետիկի


Մխիթարեան մատենադարանում պահւող Դպիրի ձեռագրերի վերաբերեալ 1957 թ․
«Բազմավէպում» հրապարակւած Հ․ Արիստակէս Մանուկեանի կազմած
մատենագիտութիւնը։

Դպիրագիտութեան բնագաւառում ծանրակշիռ աշխատանք է Հ․ Սահակ


Ճեմճեմեանի «Գէորգ Դպիր Տէր Յովհաննիսեան (Պալատեցի) եւ Մխիթարեանները»
73
ուսումնասիրութիւնը ։ Այստեղ հրապարակւած Դպիրի նամակները, հասցէագրւած
Վենետիկի Մխիթարեան հայրերին, բացայայտում են այն խորին համակրանքն ու
ակնածանքը, որ գիտնականը տածել է հանդէպ Մխիթարեան միաբանութիւնն ու
նրանց հայրենանւէր գործունէութիւնը, ինչպէս նաեւ Մխիթարեանների փոխադարձ
յարգալի վերաբերմունքն ու հոգատարութիւնը դէպի ներհուն ու բազմաբեղուն

72
Գ․ Գասպարեան, Հայ բառարանագրութեան պատմութիւն, Երեւան, 1968, էջ 167։
73
«Բազմավէպ», 1982, թթ․ 1-2, 3-4։ Նոյնը առանձին գրքով՝ Վենետիկ Սուրբ Ղազար, 1984։
260
բանասէրը։ Դպիրի նամակները միաժամանակ հիանալի արտացոլում են ժամանակի
հայ բանասիրութեան բարձր մտաւորական մակարդակը եւ գրական ու պատմական
մեծ արժէք են ներկայացնում։

Գէորգ Դպիրի կենսագրականը հետազօտելու համար կարեւոր աւանդ է պոլսահայ


անւանի բանասէր Գէորգ Բամպուքճեանի «Մատենագիտութիւն Պալատեցի Գէորգ
Դպիր Տէր Յովհաննիսեանի» մանրակրկիտ աշխատանքը, որը որպէս յաւելւած կցւած
է Հ․ Ս․ Ճեմճեմեանի վերոյիշեալ գրքին (էջ 121-127)։

Վաստակաշատ բանասէր Ասատուր Մնացականեանը, (1912-1983) Մաշտոցեան


մատենադարանում յայտնաբերելով Գէորգ Դպիրի անտիպ թարգմանութիւններից
մէկը՝ Հոմերոսի Իլիականի արձակ տարբերակը, եւ այս առիթով ի մոտոյ
ծանօթանալով Դպիրի գործունէութեանը, գրել է․ «Գէորգ Դպրի այս անչափելի
աշխատասիրութեան ամենահզօր գործօնը եղել է նրա անհուն սէրը՝ դէպի իր
74
ժողովուրդը, նրա մեծահարուստ մշակոյթը եւ ազատութիւնը» ։ Իսկ Յակոբ Սիրունին
(1890-1973) նրան համարել է 18-րդ դարի հայ նոր վերելքի նախակարապետներից.
«ԺԸ դարը մեզ տւել էր երկու նախակարապետներ հայ նոր վերելքին համար,
Պաղտասար Դպիրն ու Գէորգ Պալատեցին, որոնք Կոլոտի եւ Նալեանի դարը
կօժտէին նոր հնարաւորութիւններով արեւմտահայ նոր վերածնունդի մեծ թափէն
75
առաջ» ։

Հայ մշակոյթի հին ու նոր անւանի ներկայացուցիչների կեանքի ու գործունէութեան


շատ ու շատ էջեր յայտնի պատճառներով անծանօթ են մնացել։ 19-րդ դարից սկսած
հայ բանասիրութիւնը աշխատել է իր կարելին անել այս բացը լրացնելու համար.
գրւել են համառօտ եւ ընդարձակ կենսագրականներ, առանձին ժողովածուներում ու
տարեցոյցներում, գրականութեան պատմութիւններում համառօտակի ներկայացւել
են նրանց դիմապատկերները, իսկ վերջին տասնամեակներում փորձեր են արւել
գրականագիտական նոր տեսակով՝ առանձին գործիչների կեանքի ու
գործունէութեան տարեգրութիւններով, աւելի մանրամասն ու փաստացի
վերականգնել նրանց կեանքի ուղին։ Նման աշխատանքների լաւ աւանդներ կան ռուս
գրականագիտութեան մէջ, իսկ մեզ մօտ առաջինը հանգուցեալ գրականագէտ Արամ
Ինճիկեանն էր, որի ջանքերով կազմւեց «Միքայէլ Նալբանդեանի կեանքի ու գրական
գործունէութեան տարեգրութիւնը» (լոյս է տեսել 1954 թ․ Նալբանդեանի ծննդեան 125-
76
ամեակի առթիւ)։ Դրան յաջորդեցին մի քանի նմանատիպ աշխատանքներ ։

Ձեռնամուխ լինելով ուշ միջնադարի բազմավաստակ հայագէտ-արեւելագէտ Գէորգ


Դպիր Պալատեցու կեանքի եւ գործունէութեան տարեգրութեան կազմութեանը,
աշխատասիրողը նպատակ է ունեցել մեզ հասած սուղ փաստերի հիման վրա տարի

74
«Գրական թերթ», Երեւան, 1965, սեպտ․ 24։
75
«Լրաբեր հասարակական գիտութիւնների», 1972, թ․ 10, էջ 77։
76
Խ․ Սամւէլեան, Կոմիտասի կեանքի եւ գործունէութեան տարեգրութիւն։ «Սովետական արւեստ»,
1969, թ․ 10-ից մինչեւ 1975, թ․ 9։ Ա․ Մ․ Շարուրեան, Դանիէլ Վարուժանի կեանքի եւ
ստեղծագործութեան տարեգրութիւն, Երեւան, 1984։ Սուրէն Շ․ Վանեցի, Վազգէն առաջին կաթողիկոս
ամենայն հայոց։ Համառօտ տարեգրութիւն (1908-1955), Էջմիածին, 1986։
261
առ տարի, իսկ հնարաւորութեան դէպքում նաեւ օրը օրին հիւսելու հայ անխոնջ
բանասէրի կենսագրութիւնը՝ համոզւած, որ առաջիկայում մեր մշակոյթի
հետազոտողները նոր փաստերով ու տւեալներով կհամալրեն ու կհարստացնեն
մեծանուն գիտնականի կեանքի անծանօթ էջերը։

Գէորգ Դպիր Պալատեցու սոյն տարեգրութիւնը կազմելու աշխատանքներին


մեծապէս նպաստեց Մխիթարեան միաբանութեան հրաւէրով 1989 թ․ աշնանը
Վենետիկ, Ս․ Ղազար, կատարած մեր այցելութիւնը, որտեղ մենք կարողացանք ի
մոտոյ շփւելու Գէորգ Դպիրի հարուստ ժառանգութեանը, եւ ձեռագրերի հիման վրայ
մանրամասնօրէն ստուգելու երկբայելի շատ տեղեր, ճշգրտելու անհրաժեշտ
ձեռագրագիտական տւեալներ, այնպէս որ եթէ առանձին մանր փաստեր սոյն
տարեգրութեան մէջ չհամընկնեն այլ աղբիւրների տւեալներին, ապա դրանք պէտք է
մեր ճշգրտումների արդիւնքը համարել։

Այստեղ հարկ ենք համարում մեր խորին շնորհակալութիւնը յայտնել Վենետիկի


Մխիթարեան միաբանութեան առաջնորդ յարգարժան Հ․ Ներսէս Ներսէսեանին,
մատենադարանի պատասխանատու Հ․ Սահակ Ճեմճեմեանին, ինչպէս նաեւ հ․
Ղուկաս Ֆոկելեանին, Վենետիկ գտնւած օրերին մեր նկատմամբ ցուցաբերած
հոգատարութեան ու օժանդակութեան համար։

ԶՕՐԱՅՐ ՄԻՐԶԱՅԵԱՆԻ «ՊԱՐՍԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ» ԱՆՏԻՊ


ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Իրանահայ անւանի բանաստեղծ, թարգմանիչ ու գրականագէտ Զօրայր


Միրզայեանը ծնւել է Թեհրանում 1916 թ․ մարտի 10-ին վաստակաւոր թարգմանիչ ու
հասարակական գործիչ Յովսէփ Միրզայեանի ընտանիքում։ Նախնական կրթութիւնը
ստացել է Թեհրանի հայոց ազգային դպրոցում, իսկ միջնակարգը՝ Թեհրանի
ամերիկեան քոլեջում։ Պատանեկան տարիներից նա հրապուրւել է գրականութեամբ,
գրել բանաստեղծութիւններ ու պատմւածքներ, կատարել թարգմանութիւններ
համաշխարհային դասականներից, ինչպէս նաեւ ժամանակակից գրողներից ու
բանաստեղծներից։ Մեծ է եղել նրա աւանդը մասնաւորաբար պարսից
գրականութեան թարգմանութեան բնագաւառում։ Նրա ստեղծագործութիւնները՝
բանաստեղծութիւններ, պատմւածքներ, թարգմանութիւններ ու գրականագիտական
աշխատանքներ, տպագրւել են ինչպէս իրանահայ, այնպէս նաեւ սփիւռքահայ
պարբերականներում՝ Թեհրանի «Վերածնունդ» թերթում, որին աշխատակցել է մինչեւ
կեանքի վերջը, «Ալիք» ամսագրում, Բեյրութի «Սփիւռք», «Շիրակ», «Բագին» եւ
Բոստոնի «Պայքար» հանդէսներում։ Առանձին գրքերով լոյս են տեսել Զ․ Միրզայեանի
ստեղծագործութիւնները՝ «Թաց մայթը» (Թեհրան, 1957), բանաստեղծութիւնների ու
պատմւածքների «Հատընտիրը» (Թեհրան, 1965), Դոստոեւսկու «Հեզիկը» (Թեհրան,
1954), Բաբա Թահեր Օրիանի «Քառեակները» (Թեհրան, 1954), «Աբու Ալի Սինայի

Տե՛ս «Իրան», 1993, հ․ 7։
262
կեանքը» (Թեհրան, 1954)։ Հայաստանում նրա ոտանաւորներից ու
թարգմանութիւններից առանձին նմոյշներ տպագրւել են 1985 թ․ «Սփիւռքահայ
գրականութիւն» ժողովածոի մէջ։

Զ․ Միրզայեանը սփիւռքահայ ամենաբեղուն գրողներից էր։ Նա հանդէս է եկել թէ՛


հայ եւ թէ՛ պարսիկ մամուլում, ջատագով է եղել երկու ժողովուրդների
բարեկամութեան ու համագործակցութեան։ Նա եղել է Թեհրանի «Նոր էջ» գրական
կազմակերպութեան հիմնադիրներից եւ վարչութեան ամենաեռանդուն անդամներից
մէկը, միաժամանակ անդամակցել է Իրանի հայ գրողների միութեանը։

Զօրայր Միրզայեանը մահացել է Թեհրանում 1964 թ․ յուլիսի 13-ին։

***

Զ․ Միրզայեանը դեռեւս 40-ական թւականներից սկսած պարսկերէնից կատարած


իր թարգմանութիւններին համառօտ տեղեկութիւններ էր կցում իր թարգմանած
գործերի հեղինակների կեանքի ու գործունէութեան մասին։ Փոքր-ինչ աւելի ուշ նա
մտայղանում է այդ սուղ տւեալները աւելի ընդարձակել եւ ստեղծել պարսից
գրականութեան պատմութիւն, սակայն նրան յաջողւում է իրագործել իր ծրագրի մի
մասը միայն. անակնկալ մահը ընդհատում է սկսուած աշխատանքը։

Միրզայեանի մահւանից յետոյ նրա հարազատները եւ գրչակից ընկերները, ի մի


բերելով նրա այս աշխատութեան աւարտուն ու մշակւած բաժինները՝ վաղ
ժամանակներից մինչեւ 13-րդ դար, եւ անաւարտ հատւածները՝ 13-րդ դարից մինչեւ
20-րդ դարի 60-ական թթ․ հրատարակութեան նպատակով տրամադրում են
Հայաստանի Գիտութիւնների ակադեմիային։ Ակադեմիկոս Կարապետ Մելիք-
Օհանջանեանը, ծանօթանալով Միրզայեանի աշխատանքին, բարձր է գնահատում
այն եւ նպատակահարմար է գտնում դրա հրատարակութիւնը որոշակի
լրացումներից ու խմբագրումից յետոյ։ Ակադեմիայի նախագահութիւնը 1968 թ․
հոկտեմբերի 9-ի իր որոշմամբ Արեւելագիտութեան սեկտորի միջոցով Զ․
Միրզայեանի աշխատանքի տպագրութեան պատրաստումն ու խմբագրումը
յանձնարարեց տողերիս գրողին։

Զ․ Միրզայեանի աշխատանքը մանրակրկիտ խմբագրումից յետոյ 1972 թ․


հոկտեմբերին քննարկւեց Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան
ինստիտուտում եւ յանձնարարւեց տպագրութեան, սակայն ժամանակի իշխող
քաղաքական պայմանները դժւարութիւններ հարուցեցին եւ խափանեցին գրքի
հրատարակութիւնը, գիրք, որ այնքան օգտակար կլիներ պարսից գրականութեամբ եւ
մշակոյթով հետաքրքրւող հայ ընթերցողների լայն շրջանակներին եւ
ուսանողութեանը։

Մեր օրերում, երբ նոր փուլի մէջ են մտնում հայ-իրանական յարաբերութիւնները,


համոզւած ենք, որ այս աշխատանքի հրապարակումը կարեւոր նպաստ կլինի այդ
յարաբերութիւնների զարգացման ու ընդլայնման համար։

263
***

Հայ իրականութեան մէջ ցարդ պարսկական գրականութեան պատմութեանը


նւիրւած ոչ մի ամբողջական աշխատանք չենք ունեցել․ Հայաստանում եւ սփիւռքում
լոյս տեսած առանձին մենագրութիւններ ու հետազօտութիւններ հեռու են
պարսկալեզու հսկայածաւալ գրականութեան թէկուզ համառօտ պատկերը
ներկայացնելուց։ Զ․ Միրզայեանի աշխատանքը այս առումով առաջին փորձն է։

Քաջ տիրապետելով պարսկերէնին, անգլերէնին, ֆրանսերէնին, ռուսերէնին եւ


ձեռքի տակ ունենալով ականաւոր արեւելագէտներ Սաիդ Նաֆիսիի, Զաբիհոլլա
Սաֆայի, Էդուարդ Բրաունի, Ռընէ Գրուսէի, Հանրի Մասէի, Եւգենի Բերտելսի,
Ստարիկովի, Եան Ռիբկայի եւ այլոց աշխատութիւնները, Զ․ Միրզայեանը ստեղծել է
մի ինքնատիպ գործ, որ փոքր-ինչ դուրս գալով գրականութեան պատմութեան
սահմաններից, որոշ իմաստով իրանական մշակոյթի համառօտ հանրագիտարանի
բնոյթ է ստացել։

Պարսկալեզու գրականութեան պատմութեան կարեւորագոյն խնդիրներից է նրա


պարբերացումը, որը քննարկւում է աւելի քան մէկ ու կէս հարիւրամեակ։ Խնդիրը այն
է, որ մասնագէտները երկար ժամանակ զբաղւել են եւ ներկայումս շարունակում են
զբաղւել անչափ հարուստ այդ գրականութեան բանասիրական քննութեամբ,
հեղինակների ու նրանց ստեղծագործութիւնների ժամանակագրական
դասակարգումով եւ, յաճախ պարսկալեզու գրականութեան տարածքային ողջ
սահմանները ընդգրկելու եւ միեւնոյն ժամանակահատւածում տարբեր
հարստութիւնների ու առանձին իշխանաւորների արքունիքների շուրջ համախմբւած
բանաստեղծների ու մտաւորականութեան գործունէութեան
առանձնայատկութիւնները բացայայտելու նպատակով․ ընթացել են միջնադարեան
արեւելեան կենսագիրների ու գրական ժողովածուներ կազմողների ուղիներով,
գրողներին ու նրանց գործերը ներկայացրել են մերթ ըստ աշխարհագրական
խմբաւորման եւ մերթ ըստ իշխող հարստութիւնների դասակարգման սկզբունքներով։
Գրականութեան պատմութեան առանձին հեղինակներ զուգակցում են եւ այս
երկուսը։ Կան նաեւ ըստ գրական ոճերի եւ ուղղութիւնների պարբերացման
սկզբունքը կիրառողներ։ Վերջին տասնամեակներում աւելի գերիշխող է դառնում
պարբերացման ժամանակագրական սկզբունքը, որը մերթ ընդ մերթ զուգակցւում է
ըստ հարստութիւնների պարբերացման սկզբունքով։ Մեթոդոլոգիական այս ուղիով է
ընթացել ռուս արեւելագէտ Է․ Բերտելսը, որին եւ հիմնականում հետեւել է Զ․
Միրզայեանը։

Միրզայեանի «Պարսից գրականութիւն» աշխատութեան իւրաքանչիւր


պատմական ժամանակաշրջան ունի ներածական բաժին, որտեղ տրւած է
դարաշրջանի քաղաքական պատմութեան համառօտ ուրւագիծը, գրական շարժման,
գրական ուղղութիւնների առանձնայատկութիւնները։ Խոշոր հեղինակներին նւիրւած
մենագրական գլուխներում տւեալ հեղինակի կեանքի ու գործունէութեան մասին
տրւած են անհրաժեշտ բանասիրական տեղեկութիւններ, վերլուծւած են նրա

264
ստեղծագործութիւնները, վեր են հանւած դրանց գեղագիտական արժանիքները։
Աշխատանքը առաւել արժեքաւորւում է քննութեան առարկայ հեղինակի
ստեղծագործութիւններից Զ․ Միրզայեանի կատարած թարգմանութիւններով։

Ստորեւ ներկայացւում է մի քանի հատւած Միրզայեանի աշխատանքից։

ԱՄԻՐ ՄՈԵԶԶԻ

Ամիրոշշոարա Աբու Աբդոլլահ Մոհամմադ իբն Աբդոլ-Մալեք Մոեզզի Նիշաբուրին


մէկն էր Սելջուկեան շրջանի արքունական մեծագոյն ներբողագիրներից, որը
կասիդան հասցրեց մինչ այդ չգերազանցւած կատարելութեան։ Այդ արւեստի մէջ նա
արժանաւոր հետեւորդ եւ ժառանգ էր Ղազնաւեան դասական շրջանի մեծ
ներբողագիրներ Օճսորիի, Ֆարրոխի եւ Մանուչեհրիի եւ, չնայեած նրա արւեստը եւ
գունագեղ ոճը երբեմն գերազանցում են իր նախորդներին, այդուհանդերձ նրան
պակասում է իր նախորդների հանճարեղ շունչը։

Ամիր Մոեզզին մեծ հռչակ է վայելում Իրանում որպէս նորարար բանաստեղծ։


Նեզամի Արուզի Սամարղանդին իր «Չահար մաղալէում» նրան անւանում է
«Պարսկաստանի նրբագոյն երգիչներից եւ գերագոյն արւեստագէտներից մէկը, որի
քերթւածները իրենց թարմութեամբ եւ երաժշտականութեամբ հասնում են
անգերազանցելի բարձրութեան եւ կատարեալ են իրենց սահունութեան եւ հմայքի
մէջ»։ Աուֆին «Լոբաբոլ-ալբաբում» նրա մասին ասում է, որ միայն երեք
բանաստեղծներ կարող են միմեանց հետ համեմատւել՝ Ռուդաքին Սամանեանների,
Օնսորին Ղազնաւեանների եւ Ամիր Մոեզզին Սելջուկների օրոք։

Ամիր Մոեզզիի բանաստեղծութիւններում գործածւած պատկերներն ու


նմանութիւնները, հակադրութիւններն ու համադրութիւնները, որոնք նրա օրօք
բոլորովին կամ մասամբ նորութիւններ էին, նրանից յետոյ եկող բանաստեղծների
միջոցով անընդհատ կրկնւելով ընդհանրացան, դարձան սովորական եւ արդէն
ձանձրացնող շաբլոններ։ Օրինակ՝ Ամիր Մոեզզիի քերթւածներում է, որ առաջին
անգամ հանդիպում ենք յետագայում առատօրէն գործածւած հետեւեալ
նմանութիւններին՝ արտասւաթոր աչքը՝ մարգարտաբեր խեցիի, սիրուհու շրթերը՝
շաքարահամ կարկեհանների, սիրուհու աչքը՝ սիրեկանի արեամբ լեցւած նարգիզի, եւ
այլն։ Այսպէս, օրինակ․

Այն օրից ի վեր, երբ շաքարահամ շրթերդ տեսայ․

Երկու աչքերս խեցիներ դարձան, մարգարտով լեցուն․

Խեղճ սիրեկանի հոգին բոցալէզ հնոց է ագահ,

Աչքերը նրա՝ ծովածին խեցի, բոցերի ծոցում։

Թէ մազերդ մշկաբոյր չեն մեղանչել դէմքիդ դէմ,


265
Ապա ինչո՞ւ գլխիկոր ցած չեն թափւել գլխիդ մօտ.

Մեղաւոր են թէ նրանք, ինչո՞ւ Աստւած անպատիժ

Թոյլ է տւել, որ ապրեն այդ դրախտում մշկահոտ։

Շուշանն է անփուշ ու վարդն է փշոտ,

Ասում են մարդիկ, բայց փուչ խօսք է դա,

Քանզի փշեր կան շուշաններիդ շուրջ,

Մինչ քո վարդի շուրջ՝ ես փուշ չտեսայ։

Ամիր Մոեզզիի ծննդեան ճշգրիտ թւականը յայտնի չէ։ Գիտենք միայն, որ նա


երիտասարդ էր, երբ հայրը, բանաստեղծ Բորհանին, վախճանւեց Սուլթան Մալիք-
շահի թագաւորութեան առաջին տարիներին, շուրջ 1072 թւականին։ Ամիր Մոեզզին
ամենայն հաւանականութեամբ մահացել է հեջրի 518-521 (1125-1127) թւականների
միջեւ։

Ամիր Մոեզզին նախապէս եղել է Սուլթան Մալիք-շահի արքունական


բանաստեղծը, իսկ նրա մահից յետոյ, Իրանի խառնակ շրջանում, թափառել է
պալատից պալատ Հերաթում, Նիշաբուրում եւ Սպահանում։ Նա իր փառքի
գագաթնակետին է հասել Սուլթան Սանջարի օրօք, որը նրան անչափ յարգում էր եւ
«հայր» էր անւանում։

Բերենք մի քանի հատւած Մոեզզիի բանաստեղծութիւններից․

Այս մահիկը յօնքն է կարծես իմ եարի,

Նա նման է արքայական աղեղի,

Ոսկուց կոփած պայտ է կարծես նրբագիծ

Գինդ է կախւած հորիզոնի ականջից։

Ո՛վ ուղտապան, զարկիր վրան

Եարիս երկրում անզուգական,

Որ ես մի պահ ողբամ նրան,

Ողբամ կեանքը այս անցողիկ։

Արնի սիրտս ծովի նման,

Արեամբ ջրեմ ես խոպան․

266
Աշխարհն դառնայ ցաւի ովկեան

Ինձ հետ լացեն դաշտ, ծաղիկ։

Ճեմավայրում սիրեկանիս,

Ուր ծաղկում էր վարդ, նարգիզ,

Շրջում է արդ մի մկնաքիս,

Թեւածում են բու, չղջիկ։

ՆԱԴԵՐ ՆԱԴԵՐՓՈՒՐ

Նադեր Նադերփուրը ծնւել է 1929 թ․ Թեհրանում։ 1948-ին ուղեւորւել է Ֆրանսիա,


ուր մնացել է երեք տարի, ուսումնասիրելով ֆրանսիական եւ միջազգային
գրականութիւն, 1951-ին վերադարձել է Իրան։ Սկսել է աշխատակցել «Սոխան»
գրական հանդէսին եւ բանաստեղծութիւններ է հրատարակել համարեայ բոլոր
կարեւոր գրական պարբերականներում։ 1954 թ․ հրատարակւել է նրա
բանաստեղծութիւնների առաջին գիրքը «Աչքեր եւ ձեռքեր» խորագրով, իսկ հետագայ
տարիներին լոյս են տեսել «Բաժակի աղջիկը» (1955,) «Խաղողի երգը» (1958), «Արեւի
ծարիրը» (1960)։ 1963 թ․ հրապարակւել է Նադերփուրի բանաստեղծութիւնների
հատընտիր ժողովածուն։

Բանաստեղծի ստեղծագործութեան առաջին շրջանը, որն ընդգրկում է 1947-ից 1953


թւականները, զուտ պատանեկան փնտրտուքի շրջան էր, քաղցր տենչեր,
չհասկացւած սիրոյ մտորումներ, մութի մէջ դեգերող ստւերներ, ինքնասպանութեան
խոհեր, տւայտանքներ անհնարին եւ անհասանելի երազանքների համար։

Օտար հորիզոններից վերադառնալով Իրան, նա իրեն աւելի հաստատուն է զգում


հայրենի հողի վրայ, աւելի մօտ իրականութեանն ու ժողովրդին եւ կարծես
աշխատում է իր քերթւածներով պատռել հոգին պարուրած մութը, դուրս գալ
հոգեկան թմբիրից, ներծծել իր ժողովրդի արմատների աւիշը։ Բայց շուտով իրերի
դրութիւնը նրան նորից ձգում է հոռետեսութեան գիրկը․ նա իրեն ընկճւած եւ լքւած է
զգում, տեսնում է, որ բանաստեղծական մեկուսացման մէջ անկարող է պայքարել
իրականութեան դէմ։ Հետեւաբար նա պարփակւում է հոգու մշուշի մէջ, ուր
թագաւորում է երկիւղը, կեանքի սարսափը։

1953-ից յետոյ այդ հոռետեսութեան մէջ մեծ տեղ է գրաւում սէրը։ Սիրային
հեշտանքը դառնում է նրա էութեան միակ ձգտումը, լքւած բանաստեղծի միակ
ապաստանը։ Այս շրջանում է, որ նա գրում է «Խաղողի երգը» քերթւածների
ժողովածուն, ուր առաջին անգամ, գուցե միակ զգացումը, որ նա կարողացել է
արտայայտել, սէրն է, հեշտանքը, կիրքը, որով կարծես ուզում է նա դափնել իր

267
գոյութիւնը, իդեալականացնել կեանքը, փախչել տգեղ իրականութիւնից,
մարդկանցից, իր անմիջական շրջապատից։

Նադեր Նադերփուրը իրաւամբ համարւում է 50-ական թւականների իրանական


բանաստեղծութեան պսակը։ Իր ժամանակի ոչ մի պարսիկ բանաստեղծ արւեստի
կատարելութեան մէջ նրան չի հաւասարւել։ Նրա գծած պատկերները գունագեղ են,
խայտաբղէտ, իւրաքանչիւր պատկեր իր զմայլիչ գեղեցկութիւնը ունի։ Սիմւոլը նրա
գերագոյն նպատակն է եւ երբեմն դրանց կուտակումով աշխատում է
բանաստեղծութեան ընդհանուր միտքը սիմւոլիկ դարձնել։

Նադերփուրը գրում է Նիմա Եօշիչի հետեւողականութեամբ՝ գործածելով հին


դասական ձեւերի եւ արուզի եղծւած տողերը, բայց եւ իր խառնւածքին հաւատարիմ,
վախենում է համարձակ նորաձեւութիւններից։

ԽԱՂՈՂԻ ԵՐԳԸ

Ի՞նչ եք ասում

Ո՞վ է ասում, աւիշն այս քաղցր խաղողի

հատիկի մէջ՝ մեղր է հիւթեղ։

Ի՞նչ մեղր է դա, արցունք է սա,

Ծեր ու տանջւած պարտիզպանի արցունքն է սա։

Որ գիշերներ ոտքի վրայ,

Անքուն, արթուն մինչ լուսաբաց,

Որթն է ջրել

Մէջք է ծռել,

Երկուտակւել, ինչպէս ընձիւղն որթատունկի։

Լոյս է տւել ողկոյզների հատիկներին իր աչքերի արցունքներով,

Ուրախութիւն է պարգեւել ուղէշներին արեամբ սրտի։

Ի՞նչ եք ասում։

Ո՞վ է ասում, որ աւիշն այս քաղցր խաղողի

հատիկի մէջ՝ մեղր է հիւթեղ։

Ի՞նչ մեղր է դա, արիւն է սա,

268
Տանջւած ու ծեր պարտիզպանի արիւնն է սա,

Պէտք չէ ճզմել այդքան անփոյթ,

Պէտք չէ խմել այդքան անփոյթ արիւնը նրա։

Եւ դուք, եւ դուք, ո՛վ գնորդներ իմ երգերի,

Թէ բառերիս հատիկներում,

Ընձիւղներում քերթւածներիս

Տեսնում եք լոկ գինի ու մեղր, արցունքներն են, արիւնն է իմ,

Ի՞նչ նեկտար է, արցունք է սա, արիւնն է իմ։

Ինչո՞ւ եք այդ գինի կոչում։

Հարբեցումն այս հարբեցում է օտարոտի,

Դուք իմ արեամբ եք հարբենում,

Սրտիս արեամբ։

Ամեն մի բառ ճիչ է խղճուկ, որ պոկում եմ սրտիս խորքից,

Արնոտ ծով է այս երգը լոկ,

Ծով եզրաթափ արեան գինով։

Ի՞նչ մեղր է սա, արցունքը այս ամեն բառիս հատիկի մէջ,

Ի՞նչ մեղր է սա, այս արիւնը իմ երգերիս ուղէշներում։

Այդքան անփոյթ պէտք չէ ճզմել այդ հատիկը շրթունքներով,

Ատամներով պէտք չէ սեղմել այդքան անփոյթ ընձիւղը այս։

Սա մի թաս է արեամբ լեցուն։

Մի բաժակ է արցունքների։

Այդքան անփոյթ մի՛ք բարձրացնիլ։

Այդքան անփոյթ մի՛ք դատարկիլ գաւաթը այս։

269
ԵՐԿՈՒ ՀԱՅԵԼԻ

Ես խօսքեր եմ ասել քո մասին

Գարուններին,

Ծառերին,

Քամիներին։

Քեզնից հեռու՝

Ես կոյր էի։

Քո դիւթանքի գաղտնիքները

Թաքցրել եմ կրծքիս խորշում։

Գաղտնիքը այդ չփորձեցիր երբէք կարդալ։

Գաղտնիքը այդ ես քեզ ասել չփորձեցի։

Եւ գիշերներ ես հսկեցի նրանց վրայ։

Այսօր,

Երկու հայելու պէս իրար դիմաց,

Շեղբեր են մեր հայեացքները խաչաձեււած․

Եւ որպէսզի չփթթի մեր սրտերում բաղեղը յանցանքի,

Մենք պոկել ենք սրտից արմատը կրքերի։

ՀԱՅԵԱՑՔԴ

Հսկայ մի սարդի ոստայնի պէս

Փշրւել էր ապակին։

Հայեացքիդ ադամանդը անգութ խզեց ապակին.

Ապակին թափւեց ծառերի լռութեան մէջ։

270
Այժմ մնացել են աչքերդ եւ մի լուսին,

Եւ այդ երկուսը նայում են անթարթ,

Նայում են աչքերիս։

ՖՈՐՈՒՂ ՖԱՐՐՈՒԽԶԱԴ

Ծնւել է 1934 թ․ Թեհրանում։ Սկսել է գրել 1953-ից։ Լոյս են տեսել նրա երեք
ժողովածուները՝ «Գերին» (1955 թ.), «Պատ» (1956 թ.), եւ «Հանցանք» (1958 թ.)։

Ֆարրուխզադի առաջին երկու ժողովածուները զգացմունքների իրենց


անկեղծութեամբ, անսքող արտայայտութիւններով եւ այն մօտեցմամբ, որ
բանաստեղծուհին որդեգրել էր սիրոյ եւ սեռի վերաբերմամբ մամուլի էջերում տեղի
տւին բուռն վիճաբանութիւնների։

Ֆարրուխզադի բանաստեղծութիւնների մէջ աչքի են զարկում Արեւելքի կնոջ սիրոյ


ողբերգական լքւածութիւնը։ Նա «կեանքի» գերին է, արուի ճորտը, կքած այն անորոշ
«հանցանքի» եւ յուսալքման բեռի տակ, որով բարձել ու կեանքից մեկուսացրել է
յաղթական արուն։

Ժողովածուների խորագրերը արդէն արտայայտում են Ֆարրուխզադի ամբողջ


ներաշխարհը։ Բանաստեղծուհին գեղեցիկ կերպով է արտայայտում սիրոյ
տւայտանքները, սիրող կնոջ զգացումների հակասութիւնները, յաղթանակի հաճոյքը
եւ պարտութեան դառնութիւնը։

ՄՈՒԹ ՍԵՆԵԱԿՈՒՄ

Լուսինն էր շողում գունաթափ դէմքին,

Մեղքն էր ծիծաղում աչքերում նրա․

Հարբած հառաչի կրակն էր ծխում

Լռած շրթերի քառուղու վրայ։

Անխօս եւ այրող ցանկութեամբ լեցուն

Հառեցի նրան հայեացքս հարբած․

Իրանս գրկեց բազուկների մէջ,

– Տո՛ւր ինձ գաւաթը, – շրթիս մրմնջաց։

Ես ապաստանում մի մութ գիշերւայ


271
Ստւերը թեքւեց ստւերի վրայ․

Մի շունչ հրկիզեց այտերս պաղած

Ու շուրթս ձուլւեց շրթերին նրա։

Ֆ․ Ֆարրուխզադը մահացել է 1967 թ․ փետրվարի 14-ին ինքնաշարժի արկածի


հետեւանքով։ Խմբ․

ՁԵՌԱԳՐԱՊԱՀՈՑԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄԸ

Այս օրերին, երբ մեր ժողովուրդը իր վերջին հրաժեշտն է տալիս մեծագործ


Հայրապետ Վազգեն Ա-ին, Մաշտոցի անվան Մատենադարանի յուրաքանչյուր
աշխատակից խորին ակնածանքով ու երախտագիտությամբ գլուխ է խոնարհում նրա
աճյունի առջև։

Իր հոգևոր գործունեության առաջին իսկ օրերից հանգուցյալ Հայրապետը,


հավատարիմ իր նախորդների ավանդներին, ուշադրության կենտրոնում է պահել, ի
թիվս բազում այլ կարևոր խնդիրների, նաև հայ մշակույթի արժեքների փրկությունն ու
հայրենադարձությունը։

Դեռևս Ռումինիայում գտնված տարիներին նա կորստից փրկել և Մաշտոցյան


Մատենադարան է ուղարկել միջնադարյան հայերեն բազմաթիվ գրչագիր
մատյաններ, իսկ ավելի ուշ, Երուսաղեմյան 23 եզակի ձեռագրերի տագնապի օրերին,
ամենայն ջանք ի գործ է դրել՝ խափանելու դրանց վաճառքը Լոնդոնյան աճուրդում և
վերադարձնելու Երուսաղեմ։

Երջանկահիշատակ Վեհափառին ենք պարտական այն երկու հնագույն


մատյանների համար (7-8 և 10-րդ դարերից), որոնք հանգրվանել են
Մատենադարանում «Վեհափառի» և «Վեհամոր» Ավետարաններ անվանումներով,
Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի» և «Մալաթիայի» Ավետարանների, ինչպես նաև
10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունու աշխարհում պահպանված միակ ձեռագիր
օրինակի և բազմաթիվ այլ գրչագրերի, դիվանական եզակի թանկարժեք
փաստաթղթերի ու հնատիպ գրքերի համար։

Հանգուցյալ Հայրապետը հաճախ էր այցելում Մատենադարան, իր


բարձրաստիճան հյուրերին անձամբ էր ուղեկցում և հպարտությամբ նրանց
ծանոթացնում մեր միջնադարյան մշակոյթի գանձերին. իր հայրական խորհուրդներն
էր տալիս հայ ձեռագրագետներին և հնարավոր բոլոր միջոցներով սատարում
Մատենադարանի բարգավաճմանը։


Տե՛ս «Էջմիածին», 1994, հ․ 9-10։
272
Նորին Սուրբ Օծություն Տ․ Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահով
Մաշտոցյան Մատենադարանը կորցրեց իր մեծ բարեկամին։

Գլխահակ սգում ենք անխոնջ Հովվապետի մահը։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՐԱՉԵԱՅ ԱՃԱՌԵԱՆԻ ՀԵՏ


(Մահուան քառասնամեակի առթիւ)

Համալսարանական ուսումնառութեանս վերջին տարիներին սրբագրիչի


պաշտօնով միաժամանակ աշխատում էի համալսարանի տպարանում․ ցերեկը
լինում էի տպարանում, երեկոյեան՝ համալսարանում․ այդ տարիներին
բանասիրական ֆակուլտետի պարապմունքները երեկոյեան ժամերին էին։ 1951 թ․
աւարտեցի համալսարանը եւ շարունակեցի իմ աշխատանքը տպարանում։

1952 թ․ գարնան մի օր տպարանի գրասենեակ եկաւ պրոֆ․ Հրաչեայ Աճառեանը։


Վաստակաշատ գիտնականին ճանաչում էին բոլոր ուսանողները։ Ճիշտ է, նա մեր
բաժնում չէր դասաւանդել, բայց նրա մի քանի դասախօսութիւններին ներկայ էի եղել
արեւելեան բանասիրութեան ֆակուլտետում եւ համալսարանի գիտական
կոնֆերանսների ու դիսերտացիաների պաշտպանութեան ժամանակ։ Նրա մասին
հազար ու մի պատմութիւն ու զրոյց էր շրջում ուսանողների շրջանում. գիտէին, որ
նրան շատ էին հալածել, որ նա բանտարկուել էր 1937 թ․ դաժան տարիներին, գիտէին,
որ պաշտօնական մարմինների հրահանգով այրել էին նրա «Հայոց լեզուի
պատմութեան» երկրորդ հատորի ողջ տպաքանակը, որ նրան տարբեր
ժամանակներում մի քանի անգամ հեռացրել էին համալսարանից որպէս
«բուրժուական» լեզուաբանութեան ներկայացուցչի եւ նորից վերականգնել
աշխատանքում։ Մենք՝ ուսանողներս, անսահման կարեկցանքով ու խորը
պատկառանքով էինք նայում ծերունազարդ գիտնականին։

Տպարանը այդ տարիներին զբաղեցնում էր Կիրովի (այժմ՝ Կորիւնի) փողոցի վրայ


գտնուող համալսարանի երբեմնի հանրակացարանի առաջին հարկի մի մասը եւ շատ
նեղւածք էր, այնպէս որ թէ՛ հրատարակչութեան ու տպարանի տնօրէնները, թէ՛
հաշուապահն ու քարտուղարը եւ թէ՛ ես՝ սրբագրիչս, տեղաւորուած էինք մի
սենեակում։ Աճառեանը ձեռնափայտը թկթկացնելով, մանրիկ ու անվստահ քայլերով
ներս մտաւ գրասենեակ եւ, գլուխը փոքր-ինչ բարձրացնելով, նայեց չորս բոլորը։ Ինչ
որ մէկին էր փնտրում։ Սենեակում միայն ես էի։ Բնականաբար դիմեց ինձ․

– Այս ինչ երկա՜ր միջանցք ունէք, այն էլ խաւար։ Ափսոսո՞ւմ էք մի երկու լոյս աւել
դնել, չէ՞ որ ինձ պէս աչազուրկ ու մեծահասակ մարդիկ էլ կան աշխարհում։


Տե՛ս «Նորք», 1994, հ․ 2։
273
Ի տես մեծ ուսուցչապետի ինքնաբերաբար ոտքի կանգնեցի։ Հաճոյքով ու յարգալից
ներս հրաւիրեցի եւ, մօտենալով՝ օգնեցի նստել իմ գրասեղանի մօտ դրուած աթոռին։
Աճառեանը նստեց, ուշադիր նայեց աջ ու ձախ դատարկ սեղաններին։

– Այստեղի պետը ո՞ւր է, – դիմեց ինձ, վստահ, որ ես չեմ իր ցանկացած


անձնաւորութիւնը։

– Նա դուրս գնաց, – եղաւ իմ պատասխանը։

Աճառեանը ձեռքը դրեց ականջի ետեւը եւ գլուխը մօտեցրեց ինձ։ Ենթադրեցի, որ


լաւ չլսեց, ուստի բարձր ձայնով կրկնեցի իմ պատասխանը։ Դէմքին փոքր ժպիտ
երեւաց, մէջքով հետ ընկաւ աթոռին, հնաոճ կլոր շրջանակներով ակնոցը հեռացրեց
ու շեշտակի հարցրեց․

– Երիտասա՛րդ, դու թավրիզեցի ե՞ս։ – Ես հարցից անակնկալի եկայ։

– Այո՛, ինչպէ՞ս իմացաք։

– Այդպէս էլ գիտէի։ – Ժպիտը նորից խաղաց դէմքին։ Ուրախ էր, որ չէր սխալուել։ –
Միայն թաւրիզեցիներն են «գնաց» եւ նման բառերը կրկնակի ն-ով արտասանում՝
«գննաց, մննաց» եւ այլն։

– Միթէ՞։ Չեմ անդրադարձել։ Չգիտէի։

– Ես մի քանի տարի ապրել եմ Թաւրիզում։ Թեմական կենտրոնական դպրոցում եմ


դասաւանդել։ Լաւ քաղաք էր Թաւրիզը։ Հանգուցեալ կնոջս՝ Արուսեակի հետ լաւ օրեր
ենք անցկացրել։ – Կնոջը յիշելուն պէս տխրութիւն իջաւ դէմքին, գլուխը կախեց։

– Գիտեմ պրոֆեսո՛ր, թաւրիզեցիները ձեզ միշտ յիշում էին եւ հպարտ էին, որ ձեզ
պէս ուսուցիչ են ունեցել։ Մեր ընտանիքում, երբ երեխաներս խօսքի մէջ թուրքերէն
բառեր էինք գործածում, մայրս խիստ նկատողութիւն էր անում, իսկ հայրս յաճախ ձեր
անունն էր տալիս, յիշելով, թէ ինչպէս Դուք ձեր հասարակական
դասախօսութիւնների ժամանակ ժողովրդին յորդորում էիք հայերէնը մաքրել
անհարկի օտար բառերից։ Հայրս պատմել է եւ մի այսպիսի դէպք, թէ ինչպէս մի
անգամ Թաւրիզի հայկական Լիլաւայ թաղամասի փողոցների պատերին ձեռագիր
յայտարարութիւն է փակցուած եղել ոսկրային կոտրուածքներ բուժելու վերաբերեալ,
ստորագրուած՝ «Սնղչի Գէորգ», եւ երբ դուք կարդացել էք, շատ էք վրդովուել, որ
հայերէն գողտրիկ «բեկաբոյժ» բառի փոխարէն գրուած է եղել թրքերէն «սնղչի»։

Աճառեանը մանկան պէս ուրախացաւ եւ սկսեց քահ-քահ ծիծաղել։

– Իրաւ չեմ յիշում, շատ հաւանական է։ Հիմա էլ Հայաստանում մեր նորելուկները


«բեկաբոյժի» փոխարէն եւրոպական «օրթոպէդ» բառն են գործածում։ Անպիտան
օտարամոլնե՛ր։ Երանի միայն դրանով բաւարարուէին։ Մեր չքնաղ, ոսկեղինիկ լեզուն
աղաւաղում ու աղտոտում են հազար ու մի անհարկի փոխառութիւններով, իբր թէ
հայերէնը հարստացնում են։ Այդ ուղին դէպի ուծացում է տանում, բայց չպիտի
յուսահատուել, մեր պատմութեան ընթացքում այսպիսի ժամանակներ շատ ենք

274
ունեցել․ հարիւրաւոր ասորերէն, յունարէն, պարսկերէն, արաբերէն, թրքերէն
փոխառութիւններից այսօրուայ մեր գրականում մի քանի տասնեակ են մնացել։
Յուսով եմ ու համոզուած, որ այս խորշակն էլ կանցնի։ – Վերջին բառերը ասաց եւ
կտրուկ լռեց, յետոյ մտահոգ նայեց չորս կողմը։ Կարծես ուզում էր ստուգել, թէ
արդեօ՞ք սենեակում կողմնակի մարդ չկար։ Այնուհետեւ խօսքը փոխեց եւ հարցրեց իմ
անուն ազգանունը եւ ինչով եմ զբաղւում։ Ուշադիր լսեց ինձ։

– Չուգասզեա՞ն… Արեւմտահայի ազգանուն է եւ ոչ թաւրիզեցու։

– Իրաւացի էք պրոֆեսո՛ր, հայրս սեբաստացի է։

– Պոլսում սեբաստացի լաւ ընկերներ ունէի։ Այո՛, սեբաստացիները շատ հպարտ


են իրենց քաղաքով եւ ջերմ հայրենասէրներ են, իրար նկատմամբ մեծ յարգանք ունեն
եւ դժուար պայմաններում թեւ ու թիկունք են միմեանց։ Պոլսում մի Արմենակ
Չուգասզեան ունէինք, ուսուցիչ էր ու ազգագրագէտ, երբեմն հետաքրքիր յօդուածներ
էր տպագրում։ Ձեզ ազգական է՞ր։ Ձեր ազգանունը իրականում «Չուխասզեան» պիտի
լինէր, որ ստուգաբանում է «չուխայ, վերնազգեստ չունեցող», խ-ն օսմանեան
թրքերէնում գ, երբեմն էլ հ է արտասանւում։

Ես պրոֆեսորին ասացի, որ մերոնք ենթադրում են, որ մեր ազգանունը ծագում է


«չուքազ» հին հայերէն ծաղկի անունից, որ յետագայում թրքերէնի ազդեցութեամբ
աղաւաղուել է։

– Հնարաւոր է… Կարծես այսօրուայ մեր դասը երկար տեւեց, իսկ ձեր պետն էլ
չերեւաց։ Թերեւս դու կարողանաս ինձ օգնել․ իմ «Վանի բարբառ» աշխատանքը
շուտով արտադրութիւն պիտի իջնի, արդեօք բնագիրը համալսարանի գիտական
մասից ուղարկուե՞լ է այստեղ։

Ես տեղեակ չէի։ Աճառեանը վեր կացաւ, պէտք է գնար համալսարան՝


դասախօսութիւն ունէր։ Ասաց, որ նորից կանցնի, նամանաւանդ որ տպարանը իր
ճամփի վրայ է, ոչ հեռու իր բնակարանից։

Մի քանի ամիս անց ստացուեց Աճառեանի աշխատութեան մեքենագիր օրինակը։


Նա քանիցս գնաց եկաւ։ Նախքան շարուածքը սկսելը, ժամանակին ընդունուած
կարգի համաձայն, մի քանի անհրաժեշտ ձեւականութիւններ պիտի կատարուէին.
նախ պէտք էր գլաւլիտի (գրաքննութեան) թոյլտւութիւնը ստանալ, որից յետոյ
տեխնիկական խմբագիրը պէտք է ճշտէր գրքի չափսերն ու տառաձեւերը, նկարիչը
պէտք է ձեւաւորէր գրքի կազմը, «Հայգիրք» գրավաճառ կազմակերպութիւնը պէտք է
որոշէր գրքի տպաքանակը։ Այս բոլորը կատարւում էր մեծ դանդաղկոտութեամբ,
նամանաւանդ որ համալսարանի հրատարակչութիւն կոչուածը բաղկացած էր
տնօրէնից ու մէկ վերստուգող սրբագրիչից։ Մեծանուն գիտնականը
համբերատարութեամբ հետեւում էր գործի ընթացքին։ Ես նկատում էի, որ տպարանի
տնօրէն Կամսար Բաղդասարեանը, որ նախկինում կազմարար բանուոր էր եղել,
առանձին շահագրգռութիւն ցոյց չէր տալիս այս գրքի նկատմամբ։ Եւ իսկապէս, երբ մի

275
անգամ հրատարակչութեան տնօրէն Սահակ Կիրակոսեանը, արդէն քանիերորդ
անգամ, նրան յիշեցրեց շարուածքը սկսելու մասին, նա դարձաւ ու ասաց․

– Իսկ եթէ այս գիրքն էլ Աճառեանի միւս գրքի նման կարգադրեն վառե՞լ։ Գիտէ՞ք
որքան մեծ վնաս կլինի մեզ․ նոր մեքենաների համար իմ խնայած գումարը օդ կցնդի։

– Դու անհանգիստ մի՛ եղիր, – փոքր-ինչ վրդովուած պատասխանեց


Կիրակոսեանը, որ ընդգծուած յարգանքով էր վերաբերւում Աճառեանին, – գիտէ՞ս
նախանցեալ տարի ընկեր Ստալինը Յարութիւնովի (ժամանակի Հայաստանի
կոմկուսի քարտուղար – Բ․ Չ․) հետ հեռախօսային զրոյցում Աճառեանի ու
Ղափանցեանի մասին դրական է արտայայտուել, որից յետոյ նրանց վերականգնել են
աշխատանքում։ Քեզ չվերաբերող գործերին մի՛ խառնուիր։

Բաւականին երկար վէճ եղաւ տպաքանակի հարցում։ Տպարանի տնօրէնը պնդում


էր, որ 5000 օրինակ տպագրուի, որպէսզի շահը մեծ լինի․ նա համոզուած էր, որ
Հայաստանաբնակ բոլոր վանեցիները այդ գիրքը անպայման կգնեն, իսկ «Հայգիրքը»
1500-2000-ից աւելի համաձայն չէր։ Երբ Աճառեանը իմացաւ այդ մասին, շատ
վրդովուեց․

– Ծօ, 5000 կամ թէկուզ 2000 տպաքանա՞կ։ Խենթանալու բան է։ Մեղք չէ՞ թուղթը։
Դրանով չորս-հինգ լաւ գիրք կարելի է տպագրել։ Նման գրքերը պէտք է տպագրուեն
գրադարանների ու լեզուաբանների համար։ Իսկ ի՞նչ կարիք կայ կազմը նկարչական
ձեւաւորումով տալ․ սովորական թղթէ կազմն էլ բաւական է։ Դա ո՛չ վէպ է, ո՛չ էլ
բանաստեղծութիւն, որ փառակազմ լինի։ Այս մարդիկ ո՛չ հաշիւ գիտեն, ո՛չ
խնայողութիւն։ Մե՜ղք թուղթը, մե՜ղք մարդկանց աշխատանքը։

Աճառեանին լսող չեղաւ, գիրքը լոյս տեսաւ 2000 տպաքանակով։

Մի անգամ, երբ Աճառեանը նորից եկաւ տպարան եւ տեղեկացաւ, որ գրքի


շարուածքը դեռեւս չեն սկսել, նեղացաւ ու տրտմեց, յետոյ մի ազատ աթոռ քաշեց,
նստեց եւ ասաց․

– Այսօր ձեզ մի փոքրիկ գաղտնիք պիտի յայտնեմ։ Մի քանի ամիս առաջ գնացել էի
Կենտրոնական կոմիտէ, քարտուղար Զաւէն Գրիգորեանի մօտ։ Նախ նա իմ
անակնկալ այցելութիւնից զարմացաւ, որովհետեւ իմ ողջ կեանքում այդ կողմերում
երբէք չէի եղել, հետաքրքրուեց իմ առողջութեամբ, եւ ապա հարցրեց, թէ ո՛ր
քամիներն են ինձ բերել այստեղ եւ, ի վերջոյ՝ ինչով կարող է ինձ օգտակար լինել։ Ես
ասացի եկել եմ մի խնդրանքով․ խորհրդային օրէնքներով գերազանց աշխատող
բանուորներին ու ծառայողներին իրենց ծրագրերը, իրենց խօսքով՝ պլանները,
գերակատարողներին պարգեւատրում են մեդալներով ու շքանշաններով, անգամ
հերոսի կոչում են շնորհում, հետեւաբար եկել եմ պահանջելու, որ ինձ եւս հերոսի
կոչում պարգեւէք, չէ՞ որ ես նոյնպէս իմ պլանները ո՛չ թէ կրկնապատիկ, այլ
տասնապատիկ եմ կատարում։ Քարտուղարը ապշած ու զարմացած ինձ էր նայում,
հաւանաբար մտածեց, թէ սա ինչ անհամեստ մարդ է եւ կամ՝ օր ծերութեան խելքը

276
թռցրել է։ Նա կարկամեց, չգիտէր ինչ պատասխանել, բայց դա մի պահ տեւեց, յետոյ
ինքն իրեն գտաւ ու ասաց․

– Ընկեր Աճառեան դուք իրաւացի էք, դուք իսկապէս արժանի էք բարձր


պարգեւների ու կոչումների, սակայն պիտի իմանաք, որ նման հարցերը բարձրացնում
են ստորին օղակներում, այսինքն՝ ձեր աշխատանքի վայրում, այնուհետեւ հարցը
փոխադրւում է ռայոնական կոմիտէ, այնտեղից՝ քաղաքային կոմիտէ, այնտեղից էլ՝
Հայաստանի Կենտրոնական կոմիտէ, ի վերջոյ մեր հաստատումից յետոյ գործերը
ուղարկւում են Մոսկուա, որտեղ խնդիրը նորից քննւում եւ վերջնական վճիռ է
կայացւում՝ դրական կամ բացասական։ Տեսնում է՞ք ինչքան երկար ճանապարհ
պիտի անցնել։ Կարիք կա՞յ, որ ձեր այս առաջացած տարիքում երկար սպասումի
յուզումներ ունենաք։

Ես լուռ լսեցի եւ ապա դիմեցի նրան․

– Դուք իրաւացի էք։ Եկէք վազ անցնենք այդ չարաբաստիկ կոչումից։ Այդ դէպքում
ես պիտի խնդրեմ մի այնպիսի բան, որ ձեր իրաւասութեան ներքոյ է. միջնորդեցէք
համապատասխան կազմակերպութիւններին արագացնելու իմ աշխատութիւնների
տպագրութիւնը։

Քարտուղարն ըստ երեւոյթին ուրախացաւ, որ ես այդքան հեշտութեամբ


հրաժարուեցի իմ պահանջից եւ իրեն էլ ազատեցի գլխացաւանքից, ուստի ամենայն
պատրաստակամութեամբ խոստացաւ կատարել իմ խնդրանքը։ Քարտուղարի մօտ
գալու իմ հիմնական նպատակն էլ հէնց այդ էր, թէ չէ «հերոսի» կոչում-մոչում իմ ինչ
բանն էր։ Հիմա այս բոլորը ձեզ պատմեցի, որ եթէ որեւէ դժուարութիւն ունէք գործը
սկսելու՝ ինձ ասէք, հէնց այս պահիս զանգահարեմ ընկ․ Գրիգորեանին։

Աճառեանի այս պատմութիւնը շփոթեցրեց թէ՛ հրատարակչութեան եւ թէ


տպարանի տնօրէններին, նրանք իրար երես նայեցին։ Լռութիւնը խզեց տպարանի
տնօրէնը․

– Ընկեր Աճառեա՛ն, դուք ինձնից լաւ էք իմանում, որ գիրք տպելը հիմա շատ է
դժուարացել․ հազար ու մի հարց պիտի պարզել, այն էլ ձեր աշխատանքի պէս բարդ
գործը։ Եթէ լինոտիպով հնարաւոր լինէր շարել, ուրիշ հարց է, բայց ձեր գրքում
համարեայ բոլոր ա-երը թարս պիտի դրուեն, հետեւաբար պէտք է ձեռքով շարուի,
գրաշարները դժուարանում են, փող քիչ են ստանում։

– Է՜, այդ մասին շուտ ասէիք, ինչպէս կասէր Յակոբ Պարոնեանը, «քանի մը փարայ
տալու ըլլանք նէ, գործը կը քալէ», – կատակով վրայ բերեց Աճառեանը։ Բոլորս
սկսեցինք խնդալ։

– Ընկեր Աճառեան, դուք մի անհանգստացէք, արխային տուն գնացէք, ամէն ինչ լաւ
կլինի։ – Աւելացրեց տպարանի տնօրէնը։ Չգիտեմ կենտկոմի քարտուղարի անուան
հոլովումը, թէ Աճառեանի խոստումը մեղմացրին նրան։

277
Ի միջի այլոց այստեղ պիտի յիշեմ, որ Աճառեանին քաջ ծանօթ Ակադեմիայի
տպարանի այդ տարիների անուանի գրաշար վարպետ Կափլանեան Մանուէլը
պատմել է ինձ, որ ամեն անգամ, երբ լոյս էին տեսնում Աճառեանի
աշխատութիւնները, նա նիւթական օժանդակութիւն էր ցոյց տալիս իր գրքի վրայ
աշխատող բանուորներին, անգամ եղել են դէպքեր, երբ ճաշասեղաններ է բացել այդ
աշխատողների համար՝ նրանց հետ կիսելով իր ուրախութիւնը։

Ի վերջոյ 1952 թ․ սեպտեմբերին «Վանի բարբառը» սկսեց շարուել։ Աճառեանը, որ


բազմաթիւ այդպիսի գրքեր ու ու գիտական յօդուածներ էր տպագրել, մանկան պէս
ցնծում էր։ Երբ գրքի առաջին մամուլը յանձնեցին ինձ, առանց յապաղելու նախնական
սրբագրութիւնը կատարեցի եւ գրաշարից խնդրեցի անմիջապէս սխալները ուղղել եւ
փորձաթերթերը պատրաստել վերստուգող սրբագրիչին յանձնելու համար։ Այդ
մասին, որպէս բարի լուր, հեռախօսով յայտնեցի Աճառեանին։ Մի կէս ժամ յետոյ նա
բարձր տրամադրութեամբ յայտնուեց տպարանում եւ հրատարակչութեան տնօրէնին
խնդրեց «ժամանակ» շահելու համար թոյլ տալ, որ ինքը անձամբ կատարի
վերստուգումը։ Կիրակոսեանը չառարկեց, չնայած տարակուսանքով գլուխը շարժեց։
Աճառեանի գնալուց յետոյ նա ասաց․

– Չգիտեմ, այդ կուրացած աչքերով նա ինչպէ՞ս պիտի սրբագրութիւն կատարի –


Աճառեանի մի աչքը մանկուց կոյր է եղել, իսկ երկրորդն էլ տասնեակ տարիների
անընդմէջ գրական ծանր աշխատանքի հետեւանքով չափազանց թուլացել եւ հազիւ
էր տեսնում։ Ֆիզիկական իր այս պակասութեան մասին Աճառեանը յաճախ էր
գանգատւում ու չարախնդրօրէն իրեն «քօռ» էր անուանում։ Ակադեմիկոս Հրաչեայ
Բունիաթեանը մի անգամ հետեւեալը պատմեց․

– Իմ ծննդեան տարում Աճառեանը մեր քաղաքի՝ Նոր Բայազեդի դպրոցի հայերէնի


դասատուն է եղել։ Հայրս մեծ յարգանք է ունեցել նրա նկատմամբ եւ, ի պատիւ նրա,
իմ անունը դրել է Հրաչեայ։

Երբ Աճառեանը լսել է այդ մասին, հօրս կատակով ասել է․

– Խաչատո՛ւր, իմ անունը Հրաչեայ է, որ նշանակում է կրակ ու հուր շանթող աչքեր,


բայց դու լաւ տեսնում ես իմ աչքերում ո՛չ հուր կայ, ո՛չ կրակ, էլ չեմ ասում մէկն էլ քօռ
է ու ծուռ։ Չե՞ս վախենում, որ քո տղան էլ կարող է ինձ պէս այլանդակ լինել։

– Ոչի՜նչ, – պատասխանել է հայրս, – թող քեզ պէս կարդացած վարժապետ լինի եւ


թող մի աչքն էլ «քօռ» լինի։

– Շնորհակալ եմ Աճառեանին, – ասում էր պրոֆ․ Բունիաթեանը, – իմ անունից


դժգոհ չեմ։ Ճիշտ է լեզուաբանի փոխարէն կենսաքիմիկոս դարձայ, բայց երջանիկ եմ,
որ աչքերս չկուրացան։

Երբ Աճառեանը վերադարձրեց փորձաթերթերը, ես նրան հարցրի, թէ արդեօ՞ք


դժուար չէ իրեն սրբագրութիւն կատարել։ Նա մօտեցաւ ինձ եւ շշուկով մրմնջաց․

278
– Այդ անիծեալ քոնթրոլ սրբագրիչին անունը չեմ ուզէր իմ գրքին վրայ ըլլայ։ –
Զարմացայ, որ Աճառեանը այս խօսքերը արեւմտահայերէն ասաց։ Յետագայում
նկատեցի, որ հազւադէպ, նամանաւանդ յուզուած պահերին, նա անցնում էր
արեւմտահայերէնին։ Աճառեանի մահից յետոյ մի օր տիկին Սոֆիկից
հետաքրքրուեցի, թէ ինչո՞ւ պրոֆեսորը այդ «քոնթրոլ սրբագրիչին» չէր համակրում։
Տիկին Սոֆիկը կարճ ասաց․ Աճառեանը նրան չէր վստահում։

«Վանի բարբառի» երկրորդ մամուլը սրբագրելիս հետաքրքրութեամբ ծանօթացայ


բարբառի այն իրողութեանը, որը հեղինակը մեծ հպարտութեամբ անուանել էր
«Աճառեանի օրէնք»։ Ըստ որի «Վանի բարբառում ա ձայնաւորը, գտնուելով գրաբարի
թրթռուն պայթականից առաջացած խուլի մօտ, դառնում է ա (անգլերէնի ջ-ի փափուկ
հնչումով – Բ․ Չ․), իսկ խուլից առաջացած խուլի մօտ մնում ա»։ «Այս կանոնն, – ինչպէս
նոյն տեղում գրել է Աճառեանը, – այնպիսի հեռանկարներ է բացում մեր առաջ եւ
այնպիսի գաղտնիքների բանալին է հանդիսանում, որ ես համարում եմ իմ բոլոր
բարբառագիտական աշխատանքների պսակը եւ հրճուանքով լցուած անուանում եմ
«Աճառեանի օրէնք»։ Տարակուսանքս մեծ եղաւ, երբ բերուած յետագայ օրինակներում
որոշ անհամաձայնութիւններ նկատեցի այդ օրէնքի հետ։ Դրանք մի քանի անգամ
ստուգեցի Աճառեանի գործի մեքենագիր բնագրի հետ եւ աւելի քան համոզուեցի, որ
ինչ-որ թիւրիմացութիւն կայ այնտեղ, ուստի որոշեցի հեղինակի ուշադրութիւնը
հրաւիրել դրանց վրայ։ Աճառեանը ուշադիր լսեց, խնդրեց իր բնագիրը բարձր
կարդալ, մի քանի վայրկեան մտածեց ու ասաց․

– Այդ թղթերը տո՛ւր, տանը կստուգեմ եւ քեզ կասեմ։

Յաջորդ օրը Աճառեանը զանգահարեց եւ խնդրեց, եթէ հնարաւոր է, անցնել իր


մօտ՝ տուն։ Նրա բնակարանը գտնւում էր ներկայիս Մաշտոցի պողոտայի հիւսիսային
ծայրամասում, համալսարանի հանրակացարանի դիմաց, ոչ շատ հեռու մեր
տպարանից։ Անմիջապէս թռայ տեղիցս եւ մի քանի րոպէից արդէն նրա
բնակարանում էի։

– Ծանօթացի՛ր, – մօտ եկաւ Աճառեանը, – սա իմ պահապան հրեշտակն է, տիկին


Սոֆիկը, սա մեր դուստրն է, Քնարիկը, իսկ սա էլ իմ սիրելի աշակերտ Գրիգոր
Գարէգինեանը։ – Այնուհետեւ կէս կատակ, կէս լուրջ ինձ ներկայացրեց, – սա էլ իմ
սխալները որսացող թաւրիզեցի-սեբաստացի սրբագրիչ Բաբկէնն է։ Հիմա որ
ծանօթացար մերոնց հետ, անցնենք գործի։ – Նա ինձ առաջնորդեց իր
աշխատասենեակը։ Սրտատրոփ սպասում էի, թէ ինչ պիտի ասի։

– Գրիգորի օգնութեամբ համեմատեցինք փորձաթերթերը իմ ձեռագիր բնագրի,


ինչպէս եւ մեքենագիր օրինակի հետ։ – Իմ ձեռագրում բոլոր օրինակները
համապատասխանում են օրէնքին։ Դու իրաւացի ես. հակասութիւններ կան իմ
օրէնքի եւ մեքենագրուած բնագրի օրինակների մէջ։ Խառնաշփոթը խմբագիր
Մէլիքսէթ Տէր-Ղազարեանի անտեղի միջամտութեան արդիւնքն է։ Նա բնիկ վանեցի է,
ես էլ նրան՝ իբր բարբառին գիտակ մէկը, ընտրեցի խմբագիր, որ եթէ որեւէ վրիպում
թոյլ տուած լինէի, նա կանխէր, մինչդեռ այդ անպիտանը գերվստահութիւն է հանդէս

279
բերել իր գիտելիքների նկատմամբ, համոզուած, որ եթէ վանեցի է, ապա ամէն մի
ուղղում իրեն թոյլատրելի է, մինչդեռ պարզւում է, որ նա իր բարբառին լաւ չի
տիրապետում, ի վերջոյ աւելի քան 30 տարի է նա Երեւանում է ապրում եւ իր մայրենի
բարբառից շատ բան մոռացել է։ Նա ուշադրութիւն չի դարձրել իմ օրէնքին, որ գործում
է նաեւ հայերէնի շատ ուրիշ բարբառներում։ Ես քեզ պիտի խնդրեմ վազ անցնել
մեքենագրուած օրինակից եւ սրբագրութիւնը կատարել հիմք ընդունելով իմ
ձեռագիրը։

Այս հանդիպումից մէկ շաբաթ յետոյ Աճառեանը ինձ նորից կանչեց իր մօտ։ Այս
անգամ արդէն սկսեց մանրամասն հետաքրքրուել իմ ընտանեկան վիճակով, իմ
յետագայ ծրագրերով, արեւելեան լեզուների իմ իմացութեամբ, ոգեւորուած խօսեց
պարսիկ բանաստեղծութեան մասին, անգամ օսմանեան թրքերէնի առոգանութեամբ
մի քանի տող արտասանեց Ֆիրդուսուց ու Սաադիից, յիշեց Խայեամին, մի քանի
բէյթեր ինքը թարգմանեց հայերէնի, մի երկու տող էլ ինձ թարգմանել տուեց։ Յետոյ
դարձաւ ինձ ու հարցրեց, թէ արդեօք ծանօթ ե՞մ ջամազ բառին։

– Ջամբազ, թէ՞ ջամազ, – հարցրի ես։

– Առաջինի իմաստը գիտեմ՝պարսկերէն է, «կեանքի հետ խաղացող», երկրորդն է


ինձ հետաքրքրում։

– Ես գիտեմ ջամմազա բառը, որ արաբերէն է եւ նշանակում է «արագընթաց ուղտ»․


գործածւում է նաեւ պարսկերէնում։ Գիտէք, պրոֆեսո՛ր, այդ բառը իմ յիշողութեան
մէջ գամւած է դպրոցական տարիներից․ Թաւրիզում մի դասընկեր ունէի, շատ երկար
ոտքեր ուներ, բարձրահասակ ու քիչ կքած, երեխաները նրան կատակով ջամմազա
մականունն էին տուել, որի համար նա շատ էր վրդովւում ու վիրաւորւում։

– Ուրեմն հաստատ արաբերէ՞ն է։ Այդ բառը հայերէնում մէկ անգամ եմ հանդիպել


եւ արձանագրել եմ իմ «Արմատական բառարանի» լրացուցիչ 7-րդ հատորում։ Ահա
նայի՛ր, – Աճառեանը բարձրացաւ եւ պատի ամբողջ երկարութեամբ ամրացուած
գրակալի վրայից վերցրեց «Արմատական բառարանի» վերջին տպագիր հատորը։ – Ի
միջի այլոց այս գրակալի վրայ միայն իմ տպագրուած աշխատութիւններն են։
Չզարմանաս, ես գրադարան չունեմ։ Ինձ անհրաժեշտ գրքերը ես մի անգամ եմ
կարդում, նրանցից քաղում եմ զանազան աշխատութիւններիս համար անհրաժեշտ
ողջ նիւթը։ Թէ չէ, եթէ գիրք հաւաքելու լինեմ, այս սենեակներում շնչելու օդ չի լինի։
Աճառեանը յետոյ իր ձեռքի բառարանը մեկնեց ինձ, առաջարկեց բացել ջամազա
բառը եւ բարձր կարդալ։ – Տեսնո՞ւմ ես, Ս․ Յովսիմիոսի վկայաբանութեան բնագրից
ելնելով՝ հարցականով դրել եմ իմաստը՝ «ուղտի տեսա՛կ», այսինքն՝ վստահ չեմ եղել
իմ մեկնութեանը։ Յետոյ ծագումը ճշտելու նպատակով դրել եմ ջամազին մօտ
արաբերէն ջամալ բառը, որ նշանակում է «արու ուղտ», մինչդեռ, բնագրից ելնելով,
աւելի ճիշտ է քո իմացած իմաստը։ Եթէ որեւէ արաբերէն բառարանում դա վկայուած
լինի, ուրեմն վերջնականապէս ստուգաբանւում է այդ բառը։ Դու արդէն քո առաջին
ստուգաբանութիւնը կատարեցիր։ Հայերէնում չստուգաբանուած այսպիսի բառեր
շատ կան։ Ամէն անգամ, որ նման բառի հանդիպես, անպայման գրի ա՛ռ, իսկ եթէ

280
առիթ լինի՝ տպագրի՛ր որեւէ պարբերականում։ Դրանով կնպաստես հայերէնի
ամբողջական մեծ բառարանի ստեղծմանը։ Այդպէս են հարստանում բառարանները։
Հաւանաբար գիտես պարսկերէն այս ասացուածքը՝ «Կաթրէ-կաթրէ աբ՝ դարեա
շաւադ» («Կաթիլ-կաթիլ ջուրը ծով կդառնայ»)։

– Թաւրիզ ասացիր յիշեցի․ երկար տարիներ ես դասաւանդել եմ այնտեղ, սկզբում


Ղալաթաղի դպրոցում, յետոյ Թեմական կենտրոնական դպրոցում, ժողովուրդը շատ
ուսումնասէր է։ Ես Թաւրիզում շատ ձեռագրեր եմ տեսել ու նկարագրել։ Դրանց մէջ
ամենապատուականն էր մի անասնաբուժարան, որը գրուած էր 13-րդ դարի վերջերին
Կիլիկիայում, որին ես ծանօթացայ Թաւրիզից դուրս գալու օրը եւ կարողացայ լոկ
նկարագրութիւնը կատարել, գրուած էր կիլիկեան խօսակցական լեզուով։ Երանի թէ
այդ ձեռագիրը ամբողջապէս ուսումնասիրելու ժամանակ ունենայի։

Այստեղ փոքր-ինչ շեղուենք եւ ասենք, որ քսան տարի յետոյ, 1972 թ․ տողերիս


գրողին բախտ վիճակուեց Լոս Անջելեսում այդ «պատուական» յուշարձանը տեսնել
Իրանից Ամերիկա փոխադրուած Զարեհ Սարաջեանի ընտանիքում եւ նրանից
ստանալ մատեանի մանրաժապաւէնը։ Դրա հիման վրայ ուսումնասիրեցի ողջ
ձեռագիրը, որի բնագիրը՝ մանրամասն առաջաբանով ու ընդարձակ բառարանով լոյս
ընծայեցի 1980 թուականին։ Իսկ աւելի ուշ, 1986 թ․, տէր եւ տիկին Զարեհ
Սարաջեանները այցելեցին Հայաստան եւ Մատենադարանին նուիրեցին այդ
հոյակապ ձեռագիրը՝ ի յիշատակ իրենց սիրելի եղբայր Տրդատ Սարաջեանի։
Երջանիկ եմ, որ Աճառեանի ցանկութեան իրականացումը ինձ բաժին ընկաւ։

Մի երկու ժամ տեւած այս հետաքրքիր զրոյցից յետոյ Աճառեանը դարձաւ ինձ ու
ժպտալով ասաց․

– Քննութիւնը կարծես յաջող աւարտուեց։ Հիմա ասա՝ արդեօք չէի՞ր ցանկանայ իմ


ասպիրանտը դառնալ։

Առաջարկութիւնը անսպասելի էր։ Չափազանց շոյուած էի ու յուզուած։ Աճառեանը


իմ թոյլ տեղին դիպաւ․ համալսարանական ուսումնառութեանս տարիներին որքա՜ն
էի երազել բանասէր դառնալ։

– Սիրելի պրոֆեսո՛ր, ո՞վ չի ցանկանայ ձեզ աշակերտել։ Ձեր առաջարկը մեծ


պատիւ է ինձ համար, բայց հիմա հոկտեմբեր ամիսն է եւ համալսարանում
ընդունելութիւնները աւարտուած են։ Յետոյ մի կարեւոր հանգամանք եւս կայ.
հայրենադարձների նկատմամբ վերապահութիւններ կան։

– Դատարկ բաներ են։ Պրոռեկտոր Սալոմե Արեշեանը իմ լաւ բարեկամն է, նա ինձ


չի մերժի։ Մօտ ժամանակներս իրեն պիտի այցելեմ, նոր լոյս տեսած աշխատութիւնս՝
«Հայոց լեզուի լիակատար քերականութեան» առաջին հատորն էլ իրեն պիտի
նուիրեմ, նա շատ լաւ ֆրանսերէն գիտէ։ Ֆրանսերէն ընծայագիրս էլ այս «քօռացող»
աչքովս եմ գրել։ Ճիշտ է գրուածքս ծուռ ու մուռ է ստացուել, բայց համոզուած եմ
պիտի ուրախանայ։ Քո մասին նոյնպէս կխօսեմ։

281
Անցան սպասումի մի քանի օրեր, չնայած վստահ չէի, որ դրական պատասխան
կլինէր, բայց հեռաւոր յոյս էի փայփայում, որ ո՞վ գիտէ, գուցէ Աճառեանի
միջնորդութիւնից մի բան ստացուէր։ Բայց Արեշեանի պատասխանը բացասական
եղաւ։ Այդ կապակցութեամբ Աճառեանը ասաց․

– Դու իրաւացի էիր, բայց ի՞նչ նշանակութիւն ունի։ Ես ցանկանում եմ, դու
համաձայն ես։ Այսօրուանից կսկսենք մեր պարապմունքները, դու կլինես իմ ոչ
պաշտօնական ասպիրանտը, իսկ դա նշանակում է, որ ինձ ղեկավարութեան վարձ
չպիտի տան, է՜հ թող չտան, մեծ բան է՞։ Գրիգորը նոյնպէս իմ ոչ պաշտօնական
ասպիրանտն է։ Դրանից ի՞նչ պիտի փոխուի։ Այստեղ Աճառեանը պատմեց, թէ
Գրիգորը ինչպէս է իր ասպիրանտը դարձել։

– Մի երկու տարի առաջ էր, մեր տան դուռը ծեծեցին։ Սոֆիկը բացեց եւ յայտնեց, որ
մի համակրելի երիտասարդ ուզում է ինձ տեսնել։ Ասացի, եթէ իսկապէս համակրելի
է, թող ներս հրամմէ։ Եկաւ ներս, բարեւեց եւ լուռ ու անհամարձակ կանգնել,
ամօթխածութեամբ ինձ է նայում։ Ես սպասում եմ, թէ ինչ պիտի ասի։ Տեսայ, որ երկար
պիտի լռի, ասացի՝ ի՞նչ ունիս մանչս։ Պատասխանեց, որ խնդրում է իմ աշակերտը
դառնալ․ աւարտել է բարձրագոյն ուսումը, գիտէ հայերէն, ռուսերէն ու ֆրանսերէն,
հետաքրքրւում է հայոց լեզուի պատմութեամբ, եւ որ ամենակարեւորն է, պատրաստ է
փոխհատուցել իմ նեղութիւնները, թէ իբր կարող է մեր տան ծառան դառնալ, մաքրել,
թափել, շուկայ գնալ, եւ՝ ինչ որ ցանկանամ։ Շատ զարմացայ, մեր օրերում այսպիսի՜
երիտասարդ։ Տիկին Սոֆիկն էլ կանգնած մերթ ինձ էր նայում, մերթ անծանօթ
երիտասարդին։ Մտածեցի՝ ի՞նչ կայ որ, թերեւս փորձեմ գիտելիքները։ Առաջարկեցի
նստել եւ ձեռքը տուի ֆրանսերէն մի բառարան, նայեցի ժամացոյցիս՝ ուզեցի իմանալ
մէկ րոպէում քանի բառ կկարդայ։ Առաջարկեցի բառերը կարդալ որքան կարող է
արագ։ Անպիտանը գնդակի արագութեամբ իրար ետեւ կարդում էր ֆրանսերէն
բառերը։ Անցաւ մի րոպե, ասի՝ բաւ է, գոհ եմ։ Իրաւ արագ ու սահուն էր կարդում,
առոգանութիւնն էլ լաւ էր, հայերէն խօսքը նոյնպէս, շարժ ու ձեւն ու կեցուածքն էլ
բարեկիրթ, իսկ ձեռացագիրը՝ պարզ ու յստակ։ Այս բոլորից յետոյ ես տուեցի իմ
համաձայնութիւնը, բայց ոչ այն պայմանով, որ ինքն էր առաջարկում, այլ իմ
պայմանով․ ես նրա հետ պիտի պարապէի, իսկ ինքը ինձ պիտի օգնէր իմ գիտական
աշխատանքներում՝ օրական մի երկու ժամ գրագրի դեր ստանձնելով, որի համար ես
նրան պիտի վարձատրէի։ Գրիգորը անմիջապէս համաձայնուեց՝ միայն առարկելով
վարձատրութեան առաջարկութեանս։ Այս դէպքում էլ ես չհամաձայնուեցի՝
սպառնալով, որ կհրաժարուեմ նրան ղեկավարելուց։ Եւ այսպէս, տեսնո՞ւմ ես՝ նա
համարեայ մեր տան տղան է դարձել։ Գրիգորը հեռանկար ունեցող երիտասարդ է։

Աճառեանը իրաւացի էր․ Գրիգոր Գարէգինեանը (1927-1992) դարձաւ


բանասիրական գիտութիւնների դոկտոր, երկար տարիներ աշխատեց
Գիտութիւնների ակադեմիայի Աճառեանի անուան լեզուի ինստիտուտում, իսկ
յետագայում դասախօսում էր Երեւանի պետական համալսարանում, հրատարակեց
ծանրակշիռ ուսումնասիրութիւններ, մեծ ներդրում ունեցաւ իր ուսուցչի բազմաթիւ
անտիպ հետազօտութիւնների հրապարակման գործում։

282
1952 թ․ նոյեմբերից շաբաթական երկու անգամ լինում էի Աճառեանի մօտ․
յանձնարարել էր մանրամասն ծանօթանալ իր «Հայոց լեզուի պատմութեան» երկու
հատորներին, որտեղ արծարծուած խնդիրների շուրջ հարց ու պատասխանի ձեւով
ծաւալւում էին մեր զրոյցները, որոնք յաճախ դուրս էին գալիս սովորական դասի
սահմաններից՝ ընդգրկելով հայ մատենագրութեան զանազան հարցեր մինչեւ
մերօրեայ լեզուաբանական, համարեայ քաղաքական բնոյթ ստացող, խնդիրները,
որոնք յաճախ նա համեմում էր իր ինքնատիպ կատակներով։

Հերթական պարապմունքներից մէկի ժամանակ նա պատմեց, որ իրեն է այցելել իմ


մտերիմ ընկեր ու համերկրացի Վահէ Աւթանդիլեանը, որ վերջերս Գիտութիւնների
ակադեմիայի լեզուի ինստիտուտում հեռակայ ասպիրանտ էր ձեւակերպուել։ Եկել էր
իր դիսերտացիայի թեմայի շուրջ խորհրդակցելու։ Որոշեցի, պատմում է Աճառեանը,
փոքրիկ կատակ անել, ասացի, որ նա չի կարող լեզուաբան դառնալ, թէկուզ եւ
ասպիրանտուրա է ընդունուել։ Նա անակնկալի եկաւ իմ խօսքերից եւ զարմացած ու
հարցական հայացքով սպասում էր իմ պատճառաբանութեանը։ Այո՛, – լրջօրէն նորից
կրկնեցի, – դու չես կարող լեզուաբան դառնալ, որովհետեւ քո ազգանուան մէջ ղ տառ
չկայ։ Ովքե՞ր են մեր այսօրուայ լեզուաբանները, Մանուկ Աբեղեան, Գրիգոր
Ղափանցեան, Արարատ Ղարիբեան, Էդուարդ Աղայեան, Սերոբ Ղազարեան,
Մէլիքսէթ Տէր-Ղազարեան, Յովհաննէս Բարսեղեան։ Երիտասարդը հասկացաւ իմ
կատակը, տրամադրութիւնը փոխուեց, ծիծաղեց, եւ դարձաւ ինձ ու ասաց․
«Պրոֆեսո՛ր, ես նոյնպէս կարող եմ լեզուաբան դառնալ, չէ՞ որ իմ ազգանուան մէջ էլ Ղ
կայ․ Աւթանդիլեան․ դուք լաւ գիտէք, որ գրաբարում փոխառեալ անուններում ու
բառերում Լ-ի փոխարէն Ղ է օգտագործուել, Աղեքսանդր, Գաղիա, փիղ եւ այլն»։ Ես
ուրախացայ, որ նա ընկալեց իմ կատակը եւ ինքն էլ սրամիտ պատասխան տուեց։
Ասացի՝ «Բրաւօ Աւթանդիլեան, դու անպայման լեզուաբան կդառնաս։ Մինչեւ այժմ ես
կարծում էի, որ Վարագ Առաքելեանն ու նուաստս լեզուաբան չենք, բայց քո
տրամաբանութեամբ թէ՛ ես, թէ՛ Վարագը իսկական լեզուաբաններ ենք, որովհետեւ
եթէ մեր ազգանունները ֆրանսերէն արտասանենք՝ Աղաքեղեան ու Աճաղեան, ապա
Ղ-ն նոյնպէս երեւան կգայ»։

Աւթանդիլեան Վահէն (1919-1978) հետագայում իսկապէս դարձաւ լեզուի


մասնագէտ, պաշտպանեց թեկնածուական դիսերտացիա, երկար տարիներ
գլխաւորեց Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի օտար լեզուների ամբիոնը,
հրատարակեց անգլերէնի դպրոցական մի քանի ձեռնարկներ։

Աճառեանը սիրում էր այսպիսի բառախաղերով կատակներ անել։ Նման մի


կատակ 1984 թ․ օգոստոս ամսին, Ջերմուկ առողջարանում ինձ պատմել է Զաւէն
Չարչեանը, որ 1943 թ․ եղել է Երեւանի քաղխորհրդի նախագահի պաշտօնակատարը։

– 1943 թ․ ձմեռն էր, – պատմում էր Չարչեանը, – ինձ մօտ եկաւ պրոֆ․ Աճառեանը։
Նա ասաց, որ չի կարողանում տանը պարապել, որովհետեւ ջեռուցման սիստեմը չի
աշխատում, շէնքը չի տաքացւում, եւ խնդրում է վառելափայտ տրամադրել։ Ես
կատարեցի նրա խնդրանքը։ Անցաւ մի քանի ամիս։ Մի օր, երբ եկայ աշխատանքի,
քարտուղարուհին ինձ մի գրութիւն մեկնեց, կարդացի՝ «Յարգելի ընկ․ Չար չի եան»։
283
Ճիշտ այդպէս՝ ազգանունս բառանջատուած։ Նայեցի ստորագրութեանը,
Աճառեանինն էր։ Ինձ թւաց, թէ դա նրա թոյլ տեսողութեան հետեւանք է, բայց երբ
կարդացի դիմումը, հասկացայ, որ դիտաւորեալ է այդպէս գրել։ Ահա բառացի յիշում
եմ գրութեան բովանդակութիւնը․

«Յարգելի ընկ․ Չար չի եան,

Երբ սրանից երեք ամիս առաջ ես եղայ ձեզ մօտ եւ դուք բարի գտնուեցիք ինձ բաց
թողնել երեք խորանարդ մետր վառելափայտ, ես համոզուեցի, որ ձեր ազգանունը ոչ
թէ պարսկական չարչի «փերեզակ» բառից է, այլ բուն հայկական չար չի, այսինքն՝
«բարի է» բառերից է կազմուած։ Այս տարուայ սառնամանիքները սպառեցին ձեր
տուած փայտը, բայց իրենք՝ սառնամանիքները չեն սպառւում, ուստի խնդրում եմ
որեւէ կարգադրութիւն անէք»։

Երկու-երեք օր յետոյ ինքը Աճառեանը եկաւ ինձ մօտ եւ ժպտալով հարցրեց․

– Հը, ինչպէ՞ս էր իմ ստուգաբանութիւնը։

– Ձեր ստուգաբանութիւնը ճիշտ չէ, – պատասխանեցի ես, – իմ ազգանունը


իսկական չարչի «փերեզակ» նշանակութեամբ բառից է, բայց դա չի խանգարում, որ
դուք վառելափայտ ստանաք։

– Չէ՛, չէ՛, այդպէս չէ՛, իմ ստուգաբանութիւնը աւելի ճիշտ է։ – Ուրախ-ուրախ վրայ


տուեց նա։ – Եթէ պրոֆ․ Աճառեանն է ասում, պէտք է հաւատալ։

Աճառեանը մահուանից մէկ տարի առաջ ասպիրանտ Լիդա Պետրոսեանին սկսել


էր թելադրել իր կեանքի յուշերը, որի տարբեր հատուածները գրի են առել նաեւ
Գրիգոր Գարէգինեանը, Արամ Տէր-Ղեւոնդեանը, Ա․ Գալայճեանը, իր դուստր Քնարիկ
Աճառեանը, ինչպէս նաեւ տողերիս գրողը։ Ես գրի առայ յուշերի այն մասը, որ
վերաբերում էր Պոլսի Կեդրոնական վարժարանի երրորդ դասարանի շրջանին։
Աճառեանը նախանձելի յիշողութիւն ունէր․ մէկ առ մէկ թուարկում էր իր
ուսուցիչների անունները, բնութագրում էր նրանց, յիշում նրանց հրատարակած
դասագրքերի ու հետազօտութիւնների ճշգրիտ վերնագրերը, ժամանակի
քաղաքական դէպքերն ու հասարակական կեանքին առնչուող փաստերը։ Այս
հատուածը Աճառեանը ցանկացաւ ես գրի առնեմ, որովհետեւ պիտի պատմէր որոշ
«վրան բաց» բաներ, որոնք «անհարմար էին կանացի ականջի» համար։ Իսկ դա
հետեւեալն էր։ Այդ տարիներին Պոլսի գրական մթնոլորտը եռում է Գարէգին
Սրուանձտեանի «Գրոց-բրոցների» ոգով։ Շատ գրագէտներ ու ուսումնասէր
մտաւորականներ եռանդագին գրի էին առնում հայոց ժողովրդական
բանահիւսութեան նմուշները։ Աճառեանը, արդէն բարձր դասարանի աշակերտ,
նոյնպէս ոգեւորւորւում է, բայց ինչի՞ վրայ կենտրոնացնէր իր ուշադրութիւնը։ Արդէն
շատերը գրի էին առել հեքիաթներ, զրոյցներ, առակներ, հանելուկներ, անէծքներ։
Երկար մտորումներից յետոյ նա որոշում է հաւաքել «վրան բաց» երգեր,
զուարճալիքներ ու հայհոյանքներ․ չէ՞ որ սրանք էլ բանահիւսութեան նմոյշներ էին, եւ
ոչ ոք դրանց ուշադրութիւն չէր դարձրել։ Մի օր դասարանում, ընդմիջման ժամին իր

284
հաւաքած նիւթերից մէկը, որ «Նայեաց սիրով հայրս գթած» յայտնի շարականի խեղ
նմանակն (պարոդիան) է լինում, բարձր ձայնով երգում եւ արտասանում է
դասընկերոջ համար։ Այդ պահին դասարանի մօտով անցնելիս է լինում տնօրէնը, նա
լսում է տղաների աղմուկը եւ ներս մտնելով, ի սարսափ Աճառեանի, նրա ձեռքից
վերցնում է տետրը։ Երկու օր Աճառեանը անքուն գիշերներ է անց կացնում, վստահ,
որ այդ գռեհկաբանութիւնների համար իրեն դպրոցից անպայման կհեռացնեն։
Բարեբախտաբար տեսուչը բանիմաց անձնաւորութիւն է լինում եւ Աճառեանին թեթեւ
կշտամբում է, յանձնարարելով շարունակել իր հաւաքչական աշխատանքը, բայց
չկարդալ աշակերտների մօտ, որոնք կարող է չհասկանան դրանց գրա-ազգագրական
նշանակութիւնը։ Աճառեանի թելադրած շարականի խեղանմանակն այսպէս էր
սկսւում․

Նայեած սիրով հարս մը գտայ,

Եւ գիշերը ծոցը մտայ…

1967 թ․ տպագրուած Աճառեանի «Կեանքիս յուշերից» գրքում խմբագիր Էդուարդ


Աղայեանը այդ հատուածը խիստ կրճատել է՝ հաւանաբար մտավախութիւն
ունենալով, որ այն կարող է ստուէր գցել մեծ գիտնականի անուան վրայ, այն դէպքում,
երբ ինքը Աճառեանը դա համարում էր անցման տարիքի պատանեկութեանը բնորոշ
անմեղ զաւեշտ։

1952 թ․ տարեվերջին «Վանի բարբառի» առաջին չորս մամուլները սրբագրուած ու


պատրաստ էին տպագրութեան։ Ըստ ժամանակի ընդունուած ծայրայեղ
զգուշաւորութեան կարգի՝ պէտք էր տպագրութեան իջեցուող շարուած բոլոր նիւթերը
նորից ուղարկուէին գրաքննութեան։ Այդպէս էլ արուեց այս չորս մամուլների հետ։
Աւելի քան մէկ ամիս սպասելուց յետոյ հրատարակչութեան տնօրէն Կիրակոսեանը
տեղեկացրեց, որ գլաւլիտը պահանջում է գրքի առաջաբանից որոշ մասեր ու
անուններ կրճատել եւ մատենագիտութեան բաժնից հանել արտասահմանում լոյս
տեսած գրքերի ու հանդէսների անուանումները կամ ոչ ցանկալի հեղինակների
գործերը։ Սահակ Կիրակոսեանի մի ոտքը համալսարանի ռեկտորատում էր, միւսը՝
գլաւլիտում․ պէտք էր գիրքը փրկել։ Ի վերջոյ խմբագիրներ պրոֆ․ Էդուարդ Աղայեանն
ու Մէլիքսէթ Տէր-Ղազարեանը տեղի տուեցին եւ որոշեցին այդ մասին յայտնել
Աճառեանին։ Վաստակաշատ հայագէտը, որ իր խօսքերով շատ տաք ու պաղ օրեր էր
տեսել, ի զարմանս իմ, առանձնապէս չվրդովուեց․

– Այդպէս էլ գիտէի․ չէ՞ որ գրաքննութիւնը մի բանով իր գոյութիւնը պիտի


արդարացնի։ Մե՜ղք, մե՜ղք իմ աշխատանքը։ Քառասուն-հիսուն տարիներ առաջ
Էջմիածին եկած վանեցի իմ ուսանողները, որոնց կենդանի խօսքի վրայ եմ
ուսումնասիրել բարբառը, եւ օգտագործած աղբիւրների հեղինակներն ու
լեզուաբանները, եթէ ապրելիս լինեն ու կարդան իմ առաջաբանը, իրենց անուան
յիշատակութիւնը այնտեղ չգտնելով, ի՞նչ պիտի մտածեն պրոֆեսոր անուանուող
հեղինակիս մասին։ Չէ՞ որ նրանց անունների յիշատակութիւնը իմ փաստերի
վաւերականութիւնն են ապացուցում։ Կամ ընթերցողները ի՞նչ գաղափար պիտի

285
կազմեն հեղինակի մասին՝ առաջաբանում տուեալներ չգտնելով տուեալ բարբառով
խօսող ազգաբնակչութեան քանակի, ապրած տարածքի վերաբերեալ։ Նոյնը չարի՞ն եւ
«Հայոց լեզուի լիակատար քերականութեանս» առաջին հատորի հետ, եւրոպացի
բոլոր հեղինակներից կատարածս վկայակոչումների աղբիւրները դուրս նետեցին, թէ
իբր չգիտեն նրանց քաղաքական հակումները, պատկանելիութիւնը, եւ ո՞վ գիտէ գուցէ
նրանք այսօր մեր թշնամիների բանակում են։ Ինձ ակամայից աշխարհի ամենամեծ
գրագողը դարձրին, գրագո՜ղ։ Խայտառակութի՜ւն է, խայտառակութի՜ւն։
Գրասենեակում ներկայ գտնուողներս գլխահակ, անօգնական ու խեղճացած նայում
էինք մեծ մարդու ու գիտնականի ողբերգութեանը, կարծես մենք լինէինք
մեղաւորները։ Ի վերջոյ մեղմաբարոյ Սահակ Կիրակոսեանը, Աճառեանին մի կերպ
մխիթարելու համար ասաց․

– Ոչի՜նչ, ընկեր Աճառեա՛ն, շատ մի յուզուէք, մեր մտաւորականութիւնը ձեզ լաւ


գիտէ, ոչ ոք ձեզ չի մեղադրի։ Ուրախ եղէք, որ գիրքը լոյս պիտի տեսնի, թող մի բան էլ
պակաս լինի։ – Եւ Աճառեանին փոքր-ինչ սփոփելու համար աւելացրեց․ – Գրքի
հիմնական մասը շարուած է, մինչեւ աշուն կաւարտենք։ – Աճառեանը ոչինչ
չաւելացրեց, առանց հրաժեշտ տալու ուղղուեց դէպի դուռը։ Էդ․ Աղայեանը հետեւեց
նրան եւ թեւանցուկ դուրս եկան գրասենեակից։

«Վանի բարբառը» տպագրելուց յետոյ, ես մեքենագիր բնագրի միջից հանեցի


«Մատենագիտութեան» բաժինը՝ կրճատուած հատուածներով հանդերձ, որ մինչեւ
այսօր էլ պահում եմ իմ թղթերի մէջ՝ որպէս մի յուշ այդ օրերի։ Գրաքննութեան
արգելած հրատարակութիւններից էին 1908-1932 թուականներին տպագրուած Վանի
բանահիւսութեանը նուիրուած յայտնի բանագէտ Տ․ Չիթճեանի աշխատանքները, 1901
թ․ Բոստոնում տպագրուած Տէրոյեան Տիգրանի (Վազգէնի) կազմած Երգարանը, 1941
թ․ Բոստոնում հրապարակւող «Վասպուրական» ամսաթերթը եւ այլ գրքեր ու
յօդուածներ։ Այս փաստերը հստակ ու տեսանելի են դարձնում այն հեղձուցիչ
մթնոլորտը, որտեղ ապրում ու ստեղծագործում էին մեր ուսուցիչները, ինչպէս նաեւ
վկայում հաւատաքննիչների տգիտութիւնն ու սահմանափակութիւնը, որը նրանց
իրաւունք էր տալիս գրչի մէկ հարուածով ջնջելու անմեղ գրքերի ու նրանց նոյնքան
անմեղ հեղինակների անունների յիշատակութիւնը։

1953 թ․ յունուարի 21-ն էր, իմ հերթական պարապմունքի օրը։ Երբ մտայ


Աճառեանի աշխատասենեակը, նա արտակարգ բարձր տրամադրութեան մէջ էր։

– Նստի՛ր, նստի՛ր, այսօր տօն է․ գիտե՞ս այս երկրորդ աչքս նոյնպէս լրիւ կուրացաւ։
– Ես զարմացել էի․ ի՞նչ ուրախանալու բան էր։ – Լոյսի այն փոքր նշոյլն էլ որ կար, –
շարունակեց Աճառեանը, - անյետացել է։ Դրան էի սպասում․ ակնաբոյժ պրոֆ․ Մէլիք-
Մուսեանը ինձ ասել է, որ երբ աչքիս վրայի թաղանթը լրիւ փակուի, կարող է
գործողութիւն կատարել։ Ես ու սենեակում ներկայ Գրիգորը թերահաւատօրէն իրար
նայեցինք։ Յետոյ Աճառեանը հայեացքը ուղղեց դէպի իր աշխատասեղանը, որ
իրականում մի մեծ ձուաձեւ ճաշի սեղան էր, շուրջ բոլորը շարուած ձեռագրեր։

286
– Նայէ՜ք, սրանք իմ «Հայոց լեզուի լիակատար քերականութեան» հատորներն են։
Իւրաքանչիւր հատորի դիմաց մի աթոռ է դրուած։ Երբ մի հատորի վրայ աշխատում եւ
հոգնում էի, անցնում էի միւս աթոռին եւ գործս շարունակում յաջորդ հատորի վրայ։
Այսպէս արհեստականօրէն հանգստանում էի։ Արդէն քանի՜ տարի է Սոֆիկին թոյլ
չեմ տուել այս սեղանին դիպչել, անգամ սփռոցն է մաշուել։ Շատ քիչ աշխատանք է
մնացել, շուտով կաւարտեմ եւ հանգիստ սրտով այս աշխարհին հրաժեշտ կտամ։
Այլեւս իմ աշակերտներին է մնում դրանց հրատարակութիւնը։

Պահը շատ հանդիսաւոր էր ու պարտաւորեցնող։

Առաջ անցնելով ասեմ, որ 1953-ի վերջերին սկսուած քաղաքական «ձնհալից»


օգտուելով, որոշուեց «Լիակատար քերականութեան» ընդարձակ «Ներածութիւնը», որ
պիտի նախորդած լինէր առաջին հատորին, եւ աւելի վաղ գրաքննութեան կողմից չէր
թոյլատրուել տպագրութեան, վերանայել ու հրատարակութեան պատրաստել։
Խմբագիր Էդուարդ Աղայեանի առաջարկով ինձ յանձնարարուեց աշխատութեան
մեքենագիր օրինակը համեմատել Աճառեանի ձեռագիր բնագրի հետ եւ վերականգնել
տարիներ առաջ որոշ գաղտնի գրախօսների եւ հրատարակչական վայ խմբագիրների
կատարած կրճատումներն ու աւելորդ միջամտութիւնները։ Ես սիրով ու հաճոյքով
կատարեցի իմ վրայ դրուած պարտականութիւնը։ Գիրքը լոյս տեսաւ 1955
թուականին, իսկ միահատորներն ու յուշերը Գրիգոր Գարէգինեանի
մասնակցութեամբ ու լրացումներով եւ նորից Էդուարդ Աղայեանի խմբագրութեամբ
լոյս տեսան հետագայ տարիներին։

1953 թ․ մայիսի 5-ին մահացաւ Ստալինը․ ողջ Խորհրդային Միութեան մէջ սուգ
յայտարարուեց։ Մի քանի օր յետոյ Աճառեանի մօտ էի, տխուր էր եւ մտահոգ։ Հարցրի
պատճառը, շշուկով պատասխանեց․

– Ուշացած մահ է, բայց ինձ մտահոգեց։ Եթէ նրա պէս հզօր տիրակալին, որ հազար
ու մի բժիշկներով էր շրջապատուած, չկարողացան մահուան ճիրաններից փրկել,
ապա մեզ պէս հասարակ մահկանացուներիս վիճակը ի՞նչ պիտի լինի։ Ես մահուանից
շատ եմ վախենում։ Երբեմն գիշերները անկողնում, ականջս բարձին դրած ժամանակ
սրտիս բաբախիւնը չեմ լսում եւ ինձ թւում է արդէն մահացել եմ, սարսափահար
անմիջապէս մատներով բռնում եմ զարկերակս եւ լարում ուշադրութիւնս, երբ զգում
եմ զարկերակիս աշխատանքը եւ սրտիս հարուածները, աշխարհի ամենաերջանիկ
մարդն եմ դառնում, յետոյ ձեռքս դնում եմ բարձիս տակ գտնուող փոքրիկ
Աւետարանի վրայ, աղօթում եմ ու փառք տալիս ամենաբարձրեալին, որ դեռ կենդանի
եմ։

Այդ օրը Աճառեանը, առաջին անգամ լինելով, ինձ պատմեց իր բանտարկութեան ու


ազատուելու որոշ դրուագներ։ Երբ տիկին Սոֆիկը մեզ թեյ ու խմորեղէն մատուցեց,
Աճառեանը դարձաւ ինձ ու ասաց․

– Գիտես չէ՞, որ Սոֆիկը իմ պահապան հրեշտակն է։ Հերոս եւ անվախ կին է։ Իմ


բանտարկուելու ժամանակ նա է փրկել տասնամեակների ընթացքում իմ կատարած
ուսումնասիրութիւնների ձեռագրերը։ Երբ 1937 թ․ այն չարաբաստիկ գիշեր եկան ինձ
287
տանելու, չեկիստները շտապ կարգով մի քանի թղթապանակներ, նամակներ ու
թղթեր վերցրեցին, Սոֆիկին էլ տնից հանեցին եւ դուռը կնքեցին․ յաջորդ օրը պիտի
գային աւելի հանգամանալի խուզարկութիւն կատարելու։ Այդ տարիներին ես
ապրում էի մի հին տան առաջին հարկում։ Ինձ կալանաւորող խելօքները հաշուի
չառան այդ հանգամանքը։ Յաջորդ օրը տիկին Սոֆիկս առաւօտեան վաղ գալիս մի
կերպ պատուհանից ներս է մտնում եւ իմ բոլոր աշխատութիւնների ձեռագրերը
հաւաքում, տանում պահ է տալիս իր հաւատարիմ ընկերուհուն։ Ձեռագրերը
դասաւորում են անկողինների պահարանի ներքնամասում։ Այդ պահին դուռը
թակում է տանտիրուհու ամուսինը, նրանք անկողինները շտապ դասաւորում են
ձեռագրերի վրայ, բայց մի ձեռագիր դուրս է մնում, որ Սոֆիկը, առանց ժամանակ
կորցնելու, թաքցնում է իր հագուստների տակ։ Երկու տարի ու երեք ամիս բանտում
մնացած ժամանակս, այդ ձեռագրերը աչքի լոյսի պէս պահպանեց այդ ազնւաբարոյ
կինը։ Իսկ Սոֆիկի մօտ մնացած ձեռագիրը, որ իմ «Հայոց անձնանունների
բառարանի» վերջին հատորն էր, երկար ժամանակ սրտի դողով իր մարմնի վրայ է
կրել մեր հերոսուհին, այլապէս այդ հատորն էլ պիտի կորսուէր, ինչպէս «Ուտիերէնի»
իմ ուսումնասիրութիւնը, որ ձերբակալմանս ժամանակ այլ թղթերի ու նամակների
հետ տարել էին Չեկա։

Տիկին Սոֆիկը համեստօրէն գլուխը կախել եւ բաւականութեամբ լսում էր


ամուսնուն։ Երբ Աճառեանը վերջացրեց, նա աւելացրեց․

– Է՜, Հրաչեա՛յ, սիրելի՛ս, հերոսը դու ես, որ դիմացել ես այդ բոլոր


տառապանքներին, քո կրած չարչարանքների համեմատութեամբ ես ի՞նչ մեծ բան եմ
արել։

– Ո՛չ։ Համեստութիւն պէտք չէ անել։ Դու իսկապէս հերոս կին ես եւ իզուր չէ, որ քո
անունը դրոշմել եմ իմ «Հայոց անձնանունների բառարանի» վերջին հատորի
ճակատին՝ իբրեւ երախտագիտութեան խօսք։ Թող յետագայ սերունդները իմանան, որ
այս դաժան օրերին քեզ պէս խիզախ հայ կանայք են եղել։ Քեզ եմ պարտական իմ
անտիպ աշխատութիւնների փրկութեան համար։

Աճառեանի այդ հատորը լոյս տեսաւ հետմահու, 1962 թ․, որի 6-րդ էջի վրայ
տպագրուած է հեղինակի իսկ ձեռքով գրուած հետեւեալ ընծայագրի
նմանահանութիւնը․

Կեանքիս վերջալոյսի հաւատարիմ ընկեր, իմ պաշտպան, իմ պատիւ, իմ


պարծանք Սոֆիկին։

Այս պատմութիւնից յետոյ ես համարձակուեցի Աճառեանից հարցնել, թէ նա


ինչպէս է ազատուել բանտից։

– 1937 թուականին բանտերը լցուել էին մտաւորականներով, իհարկէ, մեծ մասամբ


իրենց կուսակցականներով, – սկսեց Աճառեանը։ – Ինձ հազար ու մի մեղադրանքներ
էին տալիս, բայց բոլորն էլ զրպարտութիւն։ Ձերբակալուածներից շատերը ամեն կողմ
դիմումներ էին ուղարկում․ իրենց անմեղութիւնն ու խորհրդային կարգերին

288
նուիրուածութիւնն ապացուցելու համար տասնեակ էջերով պատմում էին իրենց
գործունէութեան ու երկրին մատուցած ծառայութիւնների մասին եւ խնդրում ազատել
բանտից։ Նրանք ինձ եւս յորդորում էին դիմում գրել։ Իսկ ես մտածում էի, թէ երկրի
հզօրները այս միամիտ մարդկանց 30-40 էջանոց դիմումները կարդալու համար
արդեօ՞ք ժամանակ պիտի գտնեն։ Երբ յորդորները շատացան՝ տեղի տուի։ Երկար
մտածելուց յետոյ որոշեցի նամակիս այնպիսի ձեւ տալ, որ ուշադրութեան
արժանանայ եւ հասնի վերեւներին կամ ամենավերեւինին։ Ուրեմն, վերցրի մի թերթ
թուղթ, երեք հաւասար մասերով ծալեցի․ վերեւի հատուածի աջ կողմում լատիներէն
գրեցի․ «Pater noster», այսինքն՝ «Հայր մեր», այնուհետեւ թղթի երկրորդ հատուածը
դատարկ թողեցի եւ ներքեւի մասում հայերէնով գրեցի (բերւում է մօտաւոր
ճշտութեամբ․ – Բ․ Չ․)․ «Յարգելի ընկեր Ստալին, ես Հրաչեայ Յակոբի Աճառեանս,
բանտարկուել եմ ինձ անյայտ պատճառով։ Խնդրում եմ կարգադրէք ինձ ազատել
կալանքից, որպէսզի աւարտեմ 500-ից աւել լեզուների համեմատութեամբ իմ կազմած
«Հայոց լեզուի լիակատար քերականութիւնը», որի լոյս ընծայումը պատիւ կբերի թէ՛
հեղինակին եւ թէ՛ Խորհրդային երկրին»։

Հիմա ասեմ, թէ ինչու նամակիս այդ պատկերը տուեցի։ Նախ՝ համոզուած էի, որ
այդ արտառոց ձեւը պէտք է ուշադրութիւն գրաւէր։ Երկրորդ՝ քանի որ նամակս
հայերէն էր, վերեւներում այն կարդալու համար պէտք է մի հայ փնտրէին, իսկ այդ
դիրքերին հասած հայ մարդը չէր կարող Աճառեանի անունը լսած չլինել եւ ներքուստ
յարգանք չունենար նրա նկատմամբ, հետեւաբար եւ չուզենար օգտակար լինել նրան։
Երրորդ՝ նամակս անպայման կկարդային, որովհետեւ մի քանի տող էր ու շատ
գործնական։ Ի վերջոյ՝ երբ իմ դիմումը հասնէր ամենամեծաւորին, նա անպայման
ուշադրութիւն կդարձնէր լատիներէն «Հայր մերին» եւ, քանի որ նա ժամանակին
սովորել էր Թիֆլիսի հոգեւոր սեմինարիայում, ապա պիտի հասկանար դրա
նշանակութիւնը եւ իրեն շոյուած պիտի զգար, որ իբր ես իրեն Աստուծոյ տեղ եմ
դնում, մինչդեռ իրականում, ինչպէս իմ ողջ կեանքում, ես ապաւինում էի բարձրեալի
գթութեանը, հետեւաբար թերեւս հրամայէր ինձ ազատել բանտից։ Անցան տանջալից
սպասումի երկար ամիսներ, ես արդէն յոյսս կտրել էի պատասխանից, երբ մի օր
բանտի հերթապահը եկաւ ու կարգադրեց իրերս հաւաքել եւ հետեւել իրեն։
Սարսափը համակեց ինձ․ բանտում բոլորը գիտէին, որ նման վերաբերմունք ցոյց է
տրւում գնդակահարութեան տարուողների նկատմամբ։ Իսկ ես, որ կեանքում միշտ
անհամարձակ, անգամ կարող եմ ասել՝ վախկոտ եմ եղել, ապշած ու շփոթուած
շուրջս էի նայում, ոտքերս ընդարմացել ու տեղից չէին շարժւում, ամբողջ մարմնով
դողում էի։ Բանտի իմ բախտակիցները ցաւով ու խղճահարութեամբ ինձ էին նայում։
Որոշեցի, որ կեանքիս վերջին պահերն եմ ապրում։ Գլխիս մէջ խառնաշփոթ էր։ Յետոյ
միայն մի պատկեր ցցուեց աչքիս առաջ․ ձեռքերս կապուած, աչքերս փակուած մի
քանի բանակայիններ հրացանները ուղղել են կրծքիս։ Այս մտքից ծնկներս թուլացան,
չոքեցի, բնականաբար շրթերս սկսեցին մրմնջալ՝ «Հայր մեր…»։ Աղօթքը ինձ ուժ
ներարկեց, հանգստացայ, կանգնեցի եւ, Աստծուն ապաւինած, հաւաքեցի անկողինս
ու մանր-մունր իրերս եւ քայլերս ուղղեցի դէպի դուրս, դէպի իմ ճակատագիրը։ Ինձ

289
տարան մի պաշտօնեայի մօտ։ Հրաւիրեց նստել, ապա մի թուղթ մեկնեց եւ թեթեւ
ժպիտով ասաց․

– Հրաման է եկել ձեզ ազատ արձակել․ ահա անցաթուղթը, կարող էք տուն գնալ։

Ականջներումս ահաւոր աղմուկ սկսուեց, պաշտօնեան էլի ինչ-որ բաներ ասաց,


բայց ես չէի լսում, մղձաւանջի մէջ էի, թւում էր, որ արդէն մահացել եմ եւ, ինձ անյայտ
մեղքերիս համար, ընկել եմ դժոխք, շուրջ բոլորս սատանաներ են, որոնք իրենց
այլանդակ քրքիջներով ինձ ծաղր ու ծանակի էին ենթարկում։ Չգիտեմ ինչքան
ժամանակ մնացի այդ վիճակում։ Երբ վերագտայ ինձ, նորից լսեցի պաշտօնեայի
ձայնը։ Նշանակում է չէի մահացել։ Անչափ ուրախացայ, հարցրեցի՝ «Իրա՞ւ է այս
բոլորը»։ «Այո՛, այո՛, մի՛ք կասկածի, դուք ազատ էք։ Մեզ մօտ կատակ չեն անում»։ Ես
ոտքի ելայ, նորից փառք տուի Աստծուն եւ քայլեցի դէպի լոյս աշխարհ։

Աճառեանի կեանքի վերջին 30 տարիներին նրան մեծ մտահոգութիւններ ու


դառնութիւններ է պատճառել հայերէնի ուղղագրութեան խնդիրը։ Յայտնի է, որ նա
1924 թ․ յատուկ մի յօդուածով, ինչպէս շատ այլ հայագէտներ, դուրս եկաւ
աբեղեանական ուղղագրութեան դէմ, սակայն ժամանակի իշխանաւորները անսացին
նրա ու շատ այլ անուանի ու հեղինակաւոր հայագէտների բանականութեան ձայնին։
Աճառեանի աշակերտներից անուանի արուեստագէտ-գրականագէտ Գառնիկ
Ստեփանեանը (1909-1989), որ երեսնական թուականներին աշխատել է տպարանում
եւ նրա մի քանի գրքերն է շարել, իր «Հրաչեայ Աճառեանի հետ» յուշերում (Երեւան,
1976) պատմել է, թէ ինչպէս մեծանուն լեզուաբանը աբեղեանական ուղղագրութեանը
տուրք չտալու՝ աւանդական Ե գրի փոխարէն յ չդնելու համար անգամ զաւեշտի
հասնող զանազան միջոցների է դիմել եւ իր «Պարսկական հատընտիր» գրքոյկում
հայերէն մի շարք բառեր կրճատ է գրել․ այսպէս՝ ստորոգեալ = ստոր․, ներկայ = ներկ․,
կատարեալ = կտր․, կամ Օմար Խայամ գրելու փոխարէն գրել է Ումար Խայամ, անգամ
գրքի շապկի վրայ իր անունը դրել է Հ․ Աճառ․։ Գ․ Ստեփանեանը պատմել է նաեւ
Աբգար Պայեազատի «Խալդերէն լեզուի բանալի» գրքի Աճառեանի գրած առաջաբանի
մասին. ելնելով նոր ուղղագրութեան օրէնքից, որով թոյլատրւում էր գրաբար
գրուածքներում պահել հին ուղղագրութիւնը, Աճառեանը այդ առաջաբանը վերածում
է գրաբարի եւ այդպէս հրապարակելու իրաւունք է ստանում գլաւլիտից։

«Վանի բարբառի» փորձաթերթերի սրբագրութեան ժամանակ մենք յաճախ էինք


բախւում այդ խնդրին, որովհետեւ գրաբարեան հիմք բառերում գրաշարները
անաստուած կերպով խառնում էին հին ու նոր ուղղագրութիւնները եւ բազում
սխալների ու գլխացաւանքների տեղիք տալիս։

– Խայտառակութիւ՜ն է, խայտառակութիւն, – վրդովմունքով ու խորը ցաւով ասում


էր վաստակաշատ հայագէտը, – մի՞թէ մէկ ամբողջական գրականութիւն կարող է
երկու ուղղագրութիւն ունենալ, մի՞թէ մեր փոքրիկ ժողովրդին կարելի է այսպէս
անաստուածօրէն երկփեղկել։ Ե՛ւ ազգային միասնութեան, ե՛ւ գիտական տեսակետից
ահաւոր սխալ է թոյլ տրուած։ Անգամ ինքը՝ նոր ուղղագրութեան հեղինակ Մանուկ
Աբեղեանը, մեր ժողովրդի գլխին բերած աղետից երկու-երեք տարի յետոյ միայն

290
հասկացաւ թոյլ տուած սխալը եւ ստիպուած հրապարակաւ յայտարարեց, որ եթէ մեր
արեւմտահայ ժողովուրդը չպիտի ընդունէր իր առաջարկութիւնը, ապա զուր էր
աւանդական ուղղագրութիւնից հրաժարուելը։ Ճիշտ է, քառասնական թուականներին
մասամբ վերականգնուեց հինը, բայց դա էլ նոր թիւրիմացութիւնների առիթ տուեց։ Եւ
մենք պէտք է դեռ երկար ժամանակ բախուենք այդ խոտելի ուղղագրութեանը։

Ես, որ դեռ Թաւրիզում ապրելու տարիներին երիտասարդական


խանդավառութեամբ ու պարզամտութեամբ Հայրենի երկրում կատարուող
քաղաքական ու մշակութային ամեն մի փոփոխութիւն խորապէս մտածուած ու
իրաւացի էի համարում, անգամ իմ մի քանի ընկերների հետ մեր գրական առաջին
թոթովանքները նոր ուղղագրութեամբ էինք հրատարակում, Աճառեանի նման
դատողութիւնները սկզբնական շրջանում հոգուս խորքում չէի արդարացնում՝ դրանք
համարելով ծերունի գիտնականի պահպանողականութեան արգասիք։ Սական շատ
կարճ ժամանակից յետոյ համոզուեցի Աճառեանի գիտական փաստարկների
ճշմարտացիութեանը։ Այդ է պատճառը, որ դրանից յետոյ մինչեւ այսօր, ամեն օր ու
ամեն ժամ բախւում եմ նոր ուղղագրութեան ներքին անտրամաբանութեանը, նրա
ակնբախ սխալներին ու անհետեւողականութեանը, որ բռնատիրութեան
պայմաններում պարտադրուել է մեր ժողովրդին։

Անցեալ տարի «Հայութիւն» պարբերականի էջերում (1992, նոյեմբեր, թ․ 16)


պետանվտանգութեան դիւաններում պահուող պրոֆ․ Աճառեանի բանտարկութեան
թղթապանակից գրականագէտ Դաւիթ Գասպարեանի հրապարակած արժեքաւոր
փաստաթղթերը վկայում են, որ 1937 թ․ Աճառեանին քաղաքական մեղադրանք են
ներկայացրել նաեւ նոր ուղղագրութիւնը քննադատելու եւ չընդունելու համար,
սակայն, ի պատիւ իրեն, մեծ գիտնականը իր սկզբունքները աներեր պաշտպանել է
անգամ հարցաքննութեան պայմաններում՝ կարճ ու կտրուկ յայտարարելով, որ «Նոր
ուղղագրութեանը դէմ լինելս ես հաստատում եմ նաեւ հիմա, քանզի այն խանգարում
է քերականութեան ուսուցմանը»։ Միայն 1940 թ․ ուղղագրական մասնակի
բարելաւումից յետոյ, երբ մեր այբուբենում վերականգնւում են է եւ օ գրերի
իրաւունքները, Աճառեանը՝ իր դարակազմիկ ուսումնասիրութիւնները
հրատարակելու անհրաժեշտութիւնից դրդուած, համաձայնում է դրանք լոյս ընծայել
այդ բարեփոխուած ուղղագրութեամբ։

Մի անգամ այս խնդրի շուրջ խօսելիս Աճառեանը ինձ ցոյց տուեց Պետրոս
Դուրեանի երկերի իր իսկ կազմած ու հրատարակած ժողովածուն (Երեւան, 1947),
որտեղ դուրեանական խօսքի իմաստը պահպանելու համար ստիպուած էր եղել յ-ի
դասական ձեւը ագուցել նոր ուղղագրութեանը, որ անշուշտ արտաքուստ անհեթեթ
բան էր։ Ընթերցողին իր արարքը հասկանալի դարձնելու համար գիտնականը
ստիպուած է եղել այդ յ-երը ընդգծել ու տողատակում բացատրել դրանց իմաստը․
այսպէս՝

Սյուքը դէպ յիս բերելով … (դէպի ինձ)

Ծիծաղեցավ լուսինն յալին … (ալիքին)

291
Այն ցուրտ հողերն յիմ դատարկ սիրտ … (իմ դատարկ սրտի մեջ)։

Աճառեանը եւ շատ անուանի բանասէրներ համոզուած էին, որ կգան աւելի լաւ


օրեր եւ հայ լեզուաբանների նոր սերունդները կգիտակցեն իրենց ուսուցիչներին
բաժին ընկած դառն ժամանակների պարտադրանքները եւ կսրբագրեն նրանց
ակամայ մեղանչումները։ Բարեբախտաբար մեր օրերում արդէն նախապայմաններ են
ստեղծւում մօտակայ տարիներին իրականացնելու մեծանուն հայագէտների յոյսերը։

Ակադեմիկոս Հրաչեայ Աճառեանը վախճանուեց 1953 թ․ ապրիլի 16-ին։ Նա


կեանքից հեռացաւ անակնկալ, առանց անկողին ընկնելու, հանգիստ ու խաղաղ,
գիտական հսկա վաստակ թողնելով մեր հայագիտութեանը։ «Քննութիւն Վանի
բարբառի» գիրքը, որ տողերիս գրողի համար առիթ եղաւ մեծ գիտնականի հետ ի
մօտոյ շփուելու եւ կարճ ժամանակ նրան աշակերտելու, լոյս տեսաւ հետմահու, նոյն
թուականի սեպտեմբերին։ Երջանիկ եմ, որ այդ աշխատութեան հրապարակման
գործում մի շատ համեստ բաժին նաեւ տողերիս գրողն է ունեցել։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱԶԳԻ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ


ԽԹԱՆՆԵՐԻՑ ՄԷԿԸ

Մատենագետ-գիտնական, Երեւանի Մատենադարանի փոխտնօրէն Բաբկեն


Չուգասզյանի ստորեւ տպագրվող դիտողություններն ու դիտարկումները թերեւս
արտահայտում են մեր ընթերցողներից շատերի կարծիքը։ Հեղինակը ամիսներ առաջ
էր իր մտորումները հանձնել խմբագրություն, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա
հրապարակումը ձգձգվեց, մինչեւ որ «Ազգի» ամերիկյան տպագրությունը
ժամանակավորապես դադարեցվեց, որի վերաբերյալ հարգարժան գիտնականն իր
դիտողություններն է անում։ Այնուամենայնիվ, բարձրացված հարցերը խիստ
այժմեական են եւ սիրով դրանք ներկայացնում ենք ընթերցողներին։

Սփիւռք-Հայրենիք կապերի ընդլայնման ու սերտացման կարեւորագոյն լծակներից


է մամուլը, եւ հաճելի է իմանալ, որ նոր փորձեր են կատարւում Հայաստանում
հրատարակւող որոշ թերթեր («Ազգ», «Հայաստան») նրանց հրապարակման օրն իսկ
ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարաւորութիւններով հասցնել սփիւռքահայ
ընթերցողներին եւ առանց յապաղելու նրանց հաղորդակից դարձնել հայրենի երկրի
քաղաքական ու հասարակական կեանքին, մշակութային անցուդարձին։ Այս առումով
ողջունելի է «Ազգի» վերահրատարակութեան փաստը Ամերիկայի հայաշատ Լոս
Անջելես քաղաքում։

Նման վերահրատարակութիւնների յարատեւման մտահոգութեամբ եւ դրան


յարակից որոշ հարցերի շուրջ անհրաժեշտ ենք համարում մի քանի նկատառումներ
անել։


Հրապարակվել է «Ազգ» թերթում, 1994, № 124, հուլիսի 2, էջ 4։
292
Նախ եւ առաջ որքա՞ն նպատակայարմար է հայաստանեան ներկայ
ուղղագրութեամբ լրագրեր առաջարկել սփիւռքահայ ընթերցողին։ Նորութիւն ասած
չենք լինի արձանագրելով, որ սփիւռքահայութիւնը հիմնականում խորշում է նոր
ուղղագրութիւնից եւ մեծ դժկամութեամբ է իր ձեռքը վերցնում մեր մամուլն ու
գրականութիւնը։ Սփիւռքահայ տարբեր գաղթօջախներում գտնուելու ժամանակ
բազում անգամներ մենք ականատես ենք եղել, թէ ինչպէս Հայաստանից ստացուած
թերթերը, առանց բացուելու զամբիւղ են նետում, անգամ մտաւորականութիւնը,
յատկապէս ուսուցիչները իրենց երեխաներին ու աշակերտներին թոյլ չեն տալիս
հայաստանեան ուղղագրութեամբ գրականութիւն կարդալ, որպէսզի նրանք հին ու
նոր ուղղագրութիւնները չշփոթեն ու «անգրագէտ» չդառնան։ Այս հանգամանքը եւ
աստիճանաբար խորացող լեզուամտածողութեան տարբերութիւնները պատճառ են
դառնում, որպէսզի հայաստանեան գրականութիւնը սփիւռքահայութեան համար
իւրատեսակ տաբու դառնայ, իսկ արեւմտահայ գրականութիւնն էլ հայաստանցու
համար՝ դժուար ընկալելի։

Աւելի քան եօթանասուն տարի է անցել ուղղագրութեան, այսպէս կոչուած,


«բարեփոխումից» եւ եօթանասուն տարի շարունակ այն յուզում ու փոթորկում է հայ
գաղթաշխարհը․ սփիւռքահայ մտաւորականութիւնը ամէն մի առիթով, առանց
վհատուելու, անդրադառնում է այդ ցաւոտ ու արիւնահոսող խնդրին, քանզի նա քաջ
գիտակցում է, որ դրա լուծումը անպայման անհրաժեշտ է՝ մեր ժողովրդի
միասնութիւնը, դրանով իսկ նրա գոյատեւումը ապահովելու համար։ Իսկ մե՞նք …
Իսկ մենք, որ եօթանասուն տարի շարունակ քիչ ենք շփուել մեր գաղթօջախներին եւ
անհաղորդակից եղել նրանց ցաւերին ու մտահոգութիւններին, դեռեւս շարունակում
ենք կառչած մնալ բռնակալութեան պայմաններում սադրանքներով մեզ
պարտադրուած ուղղագրութեանը. անգամ լեզուաբան որոշ այրեր ամեն գնով
աշխատում են հիմնաւորել եւ արդարացնել կատարուածը։

Այստեղ հարկ ենք համարում յիշել ուղղագրութեան «ռեֆորմի» տխրահռչակ


կնքահայր Պօղոս Մակինցեանի ակամայ խոստովանութիւնը 1924 թ․ այն մասին, որ
ինքը այդ «ռեֆորմով» գաղտնի նպատակ է ունեցել հայերէն գրերը փոխարինել
լատիներէնով, իսկ քանի որ իր ծրագիրը չի իրականացել, ապա առաջարկում է
վերադառնալ հին ուղղագրութեան, նամանաւանդ որ «արտասահմանի հայերը
Սիրիայում, Կ․ Պոլսում եւ այլուր չեն անցել նոր ուղղագրութիւն եւ նոյնիսկ հակառակ
են դրան» (տե՛ս Մ․ Աբեղեան, Ուղղագրութեան ռեֆորմը, Երեւան, 1925, էջ 113)։ Ցաւօք,
ժամանակի հայ իշխանաւորները չանսացին նախկին լուսժողկոմի ուշացած զղջումին
եւ ժողովրդին պարտադրեցին «նոր» կոչեցեալ ուղղագրութիւնը։

Իհարկէ պէտք է արձանագրել, որ վերջին տասնամեակներում հայաստանեան


գիտական շրջանակներում ու պարբերականներում հին ուղղագրութեան
վերադառնալու առանձին կոչեր եղան, սակայն տիրող պայմաններում դրանք մնացին
ձայն բարբառոյ յանապատի։ Խնդիրը աւելի սրուեց 1988 թ․ սկսուած համազգային
շարժումներից յետոյ․ սառոյցը շարժուեց եւ մեր մամուլի էջերում սկսեցին դասական
ուղղագրութեամբ յօդուածներ լոյս տեսնել, տեսականօրէն հիմնաւորուել միասնական

293
ուղղագրութեան վերադառնալու անհրաժեշտութիւնը․ անգամ հայրենի ժողովրդի
հասարակական միտքը կազմակերպող երեք հիմնական հոսանքները, սկզբունքօրէն
կողմնակից լինելով դրան, իրենց պաշտօնաթերթերի («Ազգ», «Երկիր» եւ «Հայաստանի
Հանրապետութիւն») ճակատները եւ ելից տուեալները, երբեմն էլ առանձին
յօդուածներ ու տեղեկատւութիւններ դասական ուղղագրութեամբ են տալիս, բայց դա
շատ եւ շատ քիչ է։

Հայաստանի Գերագոյն խորհրդի ընդունած լեզուի օրէնքը կարծէք


պարտաւորեցնում էր մեր մամուլին իր էջերում աւելի լայն տեղ յատկացնել
միասնական ուղղագրութեան հարցերին ու դասական ուղղագրութեամբ տպագրուած
նիւթերին, բայց դժբախտաբար հանրապետութեան քաղաքական ու ընկերային ծանր
վիճակը լեզուական խնդիրները յետին դիրք է մղել։ Ճիշտ է, մի քանի
պարբերականներ («Լուսաւորիչ», «Ազատամարտ» ու նրա յաւելուածները՝
«Ազատամարտ-Վարուժան», «Ազատամարտ-Ասպար», եւ «Գանձասար»)
ամբողջապէս դասական ուղղագրութեամբ են հրատարակւում, բայց դա բաւարար չէ,
անհրաժեշտ է, որ մեծ տպաքանակներ ունեցող ամենօրեայ թերթերը աւելի գործուն
մասնակցութիւն ունենան միասնական ուղղագրութիւնը կեանքի կոչելու
գործընթացին։

Ուղղագրութեան խնդրի վերարծարծումը մեր դժուարին օրերում ոմանց


անժամանակ է թւում, մինչդեռ հենց այս օրերին է աւելի հրատապ դարձել ազգի
համերաշխութիւնը եւ համախմբումը Հայրենիքի շուրջ, իսկ ուղղագրութեան
միասնութիւնը դրա կարեւորագոյն գործօններից է, մարտի դրուելու հատու զէնք,
հետեւաբար եւ, յոյժ այժմէական։

Այնուհետեւ՝ հայաստանեան մամուլը սփիւռքահայ, ինչո՞ւ չէ՝ նաեւ հայրենի


ընթերցողին աւելի հետաքրքիր դարձնելու նկատառումով անհրաժեշտ է, որ
խմբագրութիւնները հաշուի առնեն նրանց պահանջներն ու հետաքրքրութիւնները եւ
մեր թերթերին համազգային բնոյթ տան, աւելի յաճախ անդրադառնան բոլոր հայ
գաղթօջախների առօրեայ կեանքին, ինչպէս նաեւ իրենց էջերում լայն տեղ
յատկացնեն սփիւռքահայ մտաւորականների ելոյթներին։ Միաժամանակ ցանկալի է,
որ ժողովրդի մէջ իշխող թէկուզ եւ միանգամայն իրաւացի ու պատճառաբանուած,
անկումային տրամադրութիւնները գէթ փոքր-ինչ փարատելու նպատակով յաճախ
հրապարակեն դժուարութիւններին դիմագրաւելու գործուն հայրենասիրութեան ոգով
յագեցուած յուսադրիչ նիւթեր։

Ի վերջոյ ցանկալի կլինէր, որպէսզի Սփիւռքի հետ լրագրական այս կապը


փոխադարձ լինէր, այսինքն՝ ոչ միայն հայաստանեան մամուլը տարածուէր
սփիւռքահայ գաղթօջախներում, այլեւ սփիւռքահայ մամուլը նոյնպէս հասնէր
Հայրենիք եւ հայրենաբնակ ժողովուրդը օրը օրին հաղորդակից դառնար մեր
հայրենակիցների առօրեային, նրանց յուզող խնդիրներին, որով հայաստանցիներս
աւելի լաւ կճանաչէինք Սփիւռքը եւ, անկասկած կխուսափէինք մեր միջեւ ծագող շատ
թիւրիմացութիւններից ու թիւրըմբռնումներից։ Ընթերցողները լաւ պիտի յիշեն, որ
տարիներ առաջ Երեւանում մեծ ընդհատումներով եւ անկանոն ստացւում էին որոշ
294
սփիւռքահայ թերթեր ու պարբերականներ եւ վաճառւում էին կրպակներում, սակայն
ներկայումս այդ թոյլ կապն էլ իսպառ վերացել է, մինչդեռ թւում էր, որ անկախութեան
հռչակումից յետոյ այդ կապերը պիտի աւելի ընդարձակուէին ու ամրապնդուէին։
Կարծում ենք արդէն ժամանակն է, որ պատկան մարմիններն ու
կազմակերպութիւնները լրջօրէն խորհեն եւ միջոցներ ձեռք առնեն այս խոշոր բացը
վերացնելու համար։

ՍԵԲԱՍՏԻՈՅ ԱՆՈՒՆԸ ԱՆՇԷՋ ՊԱՀԵՆՔ

1915։ Չարաբաստիկ թուական, խարանուած իւրաքանչիւր հայի հոգու վրայ։ Մեր


ժողովրդի պատմութեան ամենադաժան ու ամենաարիւնոտ թուական․ աքսոր, ջարդ
ու կոտորած, սով ու արցունք, հայրենի երկրի աւէր, շէն քաղաքների ու գիւղերի
հիմնահատակ կործանում…

1918։ Զինադադար։ Եաթաղանից պատահականօրէն փրկուածների վերադարձ


աւերակ օջախներ, մահուան ճիրաններից մի կերպ ազատուած որբերի հաւաք, նորից
տարագրութիւն…

1918։ Արեւելեան Հայաստանում անկախութեան հռչակում։ Յոյսի ու լոյսի շողեր։


Օտար հորիզօններում ծուարած հայ բեկորներին ի մի հաւաքուելու ու միաւորուելու,
նորոգ Հայրենիքին սատար կանգնելու կոչեր…

1920։ Խորհրդային կարգեր։ Հայ ժողովրդի համախմբման ազգային գերխնդիրը


շարունակում է մնալ օրակարգում։ 20-ական թուականների սկզբներից սկսւում է
ներգաղթը, ո՛վ ինչպէս կարող էր․ ուղիները տարբեր էին, Հայաստանի մերձակայ
երկրներում ապաստանած փախստականները գալիս էին ոտքով, սայլերով, խումբ առ
խումբ, անհատաբար, հեռաւոր վայրեր ապաստանածները, եթէ փոքր-ինչ նիւթական
հնարաւորութիւն ունէին, գալիս էին գնացքներով ու նաւերով, աւելի ուշ, երբ
ներգաղթը կազմակերպուած բնոյթ ստացաւ, արդէն գալիս էին կարաւաններով։
Ներգաղթողներին օժանդակում էին սփիւռքում գործող ազգային, բարեգործական ու
հայրենակցական կազմակերպութիւնները…

Հայրենիք ներգաղթողների առաջին շարքերում էին նաեւ սեբաստահայերը․


Բաղդադ ապաստանած մեր հայրենակիցներից մի քանի ընտանիք 1924-ին ոտքով ու
գրաստներով ճամփայ են ելնում դէպի Հայաստան։ 20 օրում հասնում են
Պարսկաստանի մայրաքաղաք Թեհրան, իսկ այնտեղից էլ ուղեւորւում են Երեւան։
Որոշ պատանի սեբաստահայեր այդ տարիներին ուղղակի Սեբաստիայից Հայրենիք
են հասնում հետիոտն։ Բէյրութի որբանոցների սաների մի մեծ խումբ, այդ թւում նաեւ
սեբաստահայ որբեր, Հայրենիք են գալիս Յունաստանի վրայով։ 1924, 1936 եւ 1946-47
թուականների զանգուածային հայրենադարձութեան տարիներին մեծաթիւ
սեբաստացիներ Հայրենիք են եկել Լիբանանից, Սիրիայից, Պարսկաստանից,

Հրապարակվել է «Բնօրրան» հանդեսում, 1995, տ․ 1։
295
Ֆրանսիայից եւ անգամ հեռաւոր Ամերիկայից։ Ներգաղթածների մեծ մասը որբեր էին,
կային նաեւ արհեստաւորներ, գիւղացիներ ու մտաւորականներ։

Սեբաստացի հայրենադարձները Ամերիկայի Համասեբաստահայ Վերաշինաց


Միութեան օժանդակութեամբ 1927-ին Երեւանից ոչ շատ հեռու խոպան
տարածքներից մէկի վրայ հիմնադրեցին մի աւան՝ Նոր Սեբաստիա հարազատ
անուանումով, որ այսօր դարձել է ծաղկուն մի ոստան՝ քաղաքամայր Երեւանի
գեղատեսիլ թաղամասերից խոշորագոյնը։ Այստեղ բնակութիւն են հաստատել ո՛չ
միայն սեբաստացիներ եւ ուրիշ հայրենադարձներ, այլ նաեւ Հայաստանի ու
Ռուսաստանի տարբեր բնակավայրերից Երեւան փոխադրուած շատ հայեր։

Հայրենի երկրում սեբաստացիները իրենց դրսեւորել են ազնիվ ու շիտակ, ջանասէր


աշխատաւորներ, շնորհալի գիտնականներ, մշակոյթի ու արուեստի նուիրեալներ՝
բարձր պահելով սեբաստացու անունն ու պատիւը։ Նրանց զաւակները 1941-45
թուականներին մասնակցել են գերմանական ֆաշիզմի դէմ մղուող պայքարին եւ
իրենց զոհաբերութիւններով ու թափած արիւնով բարձր են պահել
հայրենասիրութեան դրօշը։

Յանուն Հայրենիքի ազատութեան ու անկախութեան մղուող պայքարի հերոսական


մեր օրերում, երբ հայ մարտիկները զէն ի ձեռին անձնազոհաբար մարտնչում են մեր
երկրի սահմաններում եւ Արցախեան ճակատներում, սեբաստացիները եւս անմասն
չեն մնացել․ Արցախի լեռներում հնչում է նաեւ «Սեբաստիա» ջոկատի անունը եւ
պանծացնում մեր հայրերի ու պապերի յիշատակը։

Հայրենիքում հաստատուած բնիկ սեբաստացի մտաւորականներից առաւել


ականաւոր ու յայտնի դէմքերից էին դոքտ․ Կոսմոս Մեսիայեանը, լրագրող-
հրապարակախօս Տիգրան Զաւենը (Չուգասըզեան), դոքտ․ Խոսրով Հէքիմեանը,
պատմաբան-ազգագրագէտ Առաքել Պատրիկը, երաժշտագէտ Միհրան Թումաջեանը։
Յետագայում աչքի ընկան արդէն Հայաստանի բարձրագոյն ուսումնական
օջախներում ուսում առած սեբաստացիներ՝ Հայաստանի Գիտութիւնների
ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆ․ Յարութիւն Փանոսեանը, պատմական
գիտութիւնների դոքտ․, պրոֆ․ Հայկարամ Ութմազեանը, ակադեմիկոս
աստղաֆիզիկական գիտութիւնների դոքտ․, պրոֆ․ Գրիգոր Գուրզադեանը, բժշկական
գիտութ․ դոքտ․, պրոֆ․ Արմէն Մինասեանը, քանդակագործ Թորգոմ Չէօրէքճեանը,
փողահար ու խմբավար պրոֆ․ Հայկազ Մեսիայեանը, աշխարհահռչակ երգչուհի
Յասմիկ Պապեանը եւ շատ ուրիշներ։

Վերոյիշեալների մէջ անուանի էր Սեբաստիոյ Չիֆթլիկ աւանից Յարութիւն


Փանոսեանը (1906-1973)։ 9 տարեկան էր Յարութիւնը, երբ հազարաւոր հայ
մանչուկների պէս որբացաւ, ջարդերից յետոյ ընկաւ Սեբաստիոյ ամերիկեան
որբանոց, իսկ դրա լուծարումից յետոյ ամիսներ շարունակ, թուրքի անուան տակ,
քայլեց դէպի Արեւելք, դէպի աւետեաց երկիր։ Ուսումնասէր պատանին կարճ
ժամանակում Երեւանում աւարտեց համալսարանը եւ դարձաւ մանրէաբան։ Պրոֆ․
Փանոսեանը հանդիսացաւ Հայաստանի մանրէաբանութեան հիմնադիրը, երկար

296
տարիներ գլխաւորեց Հայաստանի ակադեմիայի Մանրէաբանութեան ինստիտուտը։
Նրա մեծ աւանդը Հայաստանի գիւղատնտեսութեան բնագաւառում բարձր
գնահատուեց, եւ նա 1956-ին ընտրուեց ակադեմիայի թղթակից-անդամ։

Սեբաստիայի Պատրիկեան յայտնի գերդաստանի շառաւիղներից էր Առաքել


Պատրիկը, որ եղեռնից փրկուելուց յետոյ անցնում է Իտալիա եւ նկարչական
կրթութիւն ստանում Հռոմում ու Միլանում։ Յետագայում նա դասաւանդում է
Կիպրոսի Մելքոնեան վարժարանում, Եգիպտոսի հայկական դպրոցներում։ 1947-ին
նա հայրենադարձւում է Հայրենիք, որտեղ աշխատանքի է անցնում Հայաստանի
Պատմութեան Թանգարանում։ Այստեղ նա հնարաւորութիւն է ստանում
ազգագրական հարուստ նիւթերի հիման վրայ գրելու «Հայկական տարազ» հոյակապ
աշխատութիւնը՝ գրքին կցելով իր իսկ գծագրած Հայաստանի տարբեր գաւառների
տարազները։ Այնուհետեւ նա տպագրում է իր յուշերը Սեբաստիոյ Արամեան դպրոցի
իր ուսուցիչ մեծն Դանիէլ Վարուժանի մասին։ Ա․ Պատրիկը իր կեանքի վերջին
տասնամեակներում, առաջացած տարիքում, Համասեբաստահայ Վերաշինաց
Միութեան յանձնարարութեամբ ստեղծեց երկհատոր կոթողային մի աշխատանք՝
«Պատմագիրք-Յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան», որ մեծ աւանդ
եղաւ հայագիտութեան բնագաւառում։

1946 թուականին Բէյրութից մայր Հայրենիք ներգաղթած սեբաստացիների թւում էր


նաեւ գրասէր-լրագրող Վահան Տօնապետեանը (1905-1992), որ մինչեւ իր կեանքի
վերջը մնաց «Նոր Սեբաստիա» պաշտօնաթերթի երեւանեան անխոնջ թղթակիցը,
արտերկրում ապրող սեբաստացիներին օրը-օրին տեղեակ պահելով հայրենաբնակ
մեր հայրենակիցների կեանքին ու գործունէութեանը, նրանց ուրախութիւններին ու
տխրութիւններին։ Տօնապետեանի ջանքերի արդիւնքը հանդիսացաւ «Խաղաղութեան
Յուշարձան» ալբոմը, որտեղ անուն առ անուն յիշատակուած են հայաստանաբնակ
այն սեբաստացիների եւ նրանց ժառանգների անունները, ովքեր մասնակցել ու
յանուն Հայրենիքի իրենց կեանքն են զոհել երկրորդ աշխարհամարտում։

Սեբաստահայ նոր սերնդի առաւել կարկառուն դէմքերից է ակադեմիկոս Գ․


Գուրզադեանը, որը համաշխարհային հռչակ է վայելում տիեզերքի
ուսումնասիրութեան բնագաւառում։ Նրա ծնողները առաջին հայրենադարձներից
էին, որ 1924 թուականին Բաղդադից Հայրենիք էին հասել եւ հաստատուել
Երեւանում։ Նրանց որդիները, Գրիգորն ու Սարգիսը համառ ջանքերով աւարտում են
Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը (ներկայիս Հայաստանի
Ճարտարագիտական համալսարան). Գրիգորը դառնում է աստղաֆիզիկոս, իսկ
Սարգիսը՝ ճարտարապետ։ Գրիգորը սկզբնական շրջանում աշխատում է Բիւրականի
աստղադիտարանում որպէս աստղային միգամածութիւնների բաժնի ղեկավար, իսկ
այնուհետեւ՝ 1963-ից իր լաբորատորիան է հաստատում Գառնիում։

Հայրենաբնակ սեբաստացիները խորհրդային կարգերի սկզբնական տարիներին


սերտ կապերի մէջ էին սփիւռքում գործող Սեբաստիոյ Վերաշինաց Միութեան հետ,
սակայն երկրում ուժեղացող բռնակալական պայմանները մեծապէս թուլացրին
գոյութիւն ունեցող յարաբերութիւնները, հետապնդումների ենթարկուեցին սփիւռքի
297
հետ կապեր պահողները, անգամ Նոր Սեբաստիա աւանը վերանուանուեց դահիճ
Բերիայի անունով։ Բարեբախտաբար այդ ժամանակները պատմութեան գիրկն
անցան եւ 60-ական թուականներից աստիճանաբար վերականգնուեցին կապերը,
«Սեբաստիա» անունը տրուեց երբեմնի շրջանի ամբողջ երկարութեամբ ձգուող
բարեկարգ պողոտային, սեբաստահայերի ջանքերով հիմնուած դպրոցը
ընդարձակուեց եւ ստացաւ Դանիէլ Վարուժանի անունը, իսկ շրջանի օրինակելի
մանկապարտէզը անուանուեց «Սեբաստիա», եղեռնին զոհ գնացած սեբաստացիների
յիշատակին կանգնեցուեց յուշակոթող։ Այս բոլոր կառոյցներին իր նիւթական
օժանդակութիւնը եւ գործուն մասնակցութիւնը բերեց նաեւ Համասեբաստահայ
Վերաշինաց Միութիւնը։ Արտասահմանում բնակուող սեբաստահայերը վերջին 35
տարիներին, անհատաբար թէ խմբերով, եկել են Հայրենիք, ծանօթացել նրա վերելքին,
ոգեւորուել իրենց հայրենակիցների յաջողութիւններով։ Վերջին տասնամեակներին
երեք անգամ հանդիսաւոր պայմաններում Սփիւռք եւ Հայրենիք համատեղ ուժերով
տօնուել են Նոր Սեբաստիայի հիմնադրման 40, 50 եւ 60-ամեայ յոբելեանները։

Այս բոլորը եւ մասնաւորաբար խորհրդային կարգերի փլուզումից յետոյ


ժողովրդավարական սկզբունքների հաստատումը Հայաստանում
հնարաւորութիւններ տուեցին ստեղծելու «Սեբաստիա» հայրենակցական միութիւնը,
որը կազմակերպչական լայն գործունէութիւն ծաւալեց։

Ներկայումս, երբ Ամերիկայի Միացեալ Նահանգներում, դժբախտաբար, լուծարուել


է տասնամեակների պատմութիւն ու բեղուն գործունէութիւն ունեցած
Համասեբաստահայ Վերաշինաց Միութիւնը, Հայրենիքում գործող «Սեբաստիա»
հայրենակցականը կոչուած է ստանձնելու նաեւ արտասահմանում ապրող մեր
հայրենակիցների ու նրանց ժառանգների միջեւ կապերի վերականգնման ու
ամրապնդման կարեւոր ու անյետաձգելի աշխատանքները։ Համախմբուել մեր նոր
կազմակերպութեան շուրջը, նշանակում է մերձենալ նաեւ մեր նոր, ազատ ու անկախ
Հայրենիքին, նպաստել նրա ամրապնդմանն ու զարգացմանը։ Դա իւրաքանչիւր
սեբաստացու պարտականութիւնն է։

1995։ Ութսուն տարի է անցել հրէշաւոր եղեռնից։

Ութսուն տարի շարունակ հայրենի տան կարօտով եւ ժողովրդի կրած ահաւոր


ցաւից մխացել է մեր ծնողների սիրտը։ Ցաւ ու կարօտ, որ փոխանցւել է մեզ՝ նրանց
շառաւիղներին։ Եւ այդպէս պիտի շարունակւի, մինչեւ որ վերականգնւի
բռնադատւած Արդարութիւնը …

ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀԱՋՈՐԴԸ

Հայոց Եկեղեցու հովվապետների ընտրությունը դարեր ի վեր կարևոր


իրադարձություն է հանդիսացել մեր ժողովրդի պատմության համար, նամանավանդ,

Հրապարակվել է «Էջմիածին» ամսագրում, 1995։
298
երբ այն զուգադիպել է դարակազմիկ պատմական նշանակություն ունեցող
քաղաքական իրադարձություններին։ Այդպիսի ժամանակաշրջան է ներկայումս
ապրում Հայաստան աշխարհը․ միջազգային քաղաքական ծանր պայմաններում
ժողովուրդը ոտքի է կանգնել և ազատ ու անկախ Հայրենիք է կերտում․ ուժեղ ու
բանիմաց աշխարհիկ իշխանություններին նեցուկ հանդիսացող իմաստուն և
գործունյա հոգևոր առաջնորդներ են պետք․ այս խնդրի քաջ գիտակցությունն էր
պատճառ, որ ողջ հայությունը, թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում, սրտատրոփ
սպասում էր մեր Եկեղեցու նոր գահակալի ընտրություններին։ Հարկ է նշել, որ
երջանկահիշատակ Վազգեն Ա-ն իր 40-ամյա անբասիր ու ազգանվեր
գործունեությամբ այնպիսի հեղինակություն ու սեր էր վայելում, որ թվում էր,
անկարելի պիտի լիներ նրան արժանավոր փոխարինող ունենալ։

Անցան սպասումի վեց ամիսները․ գումարվեց ազգային վեհաժողովը, և


ընտրությունները բարեհաջող ավարտվեցին․ 1995 թ․ ապրիլի 5-ին Մայր Աթոռ Ս․
Էջմիածնի կոչնակները ի լուր աշխարհի ազդարարեցին աստվածահաճո լուրը՝
Լուսավորչի գահի վրա բարձրացավ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը,
արժանավոր մի հոգևորական, որ իր երկարամյա հոգևոր գործունեության
տարիներին արդեն իսկ իրեն դրսևորել է որպես հրաշալի աստվածաբան, հայ
դպրության քաջագիտակ, փառավոր բեմբասաց քարոզիչ, հմուտ կազմակերպիչ և
բազում այլ բարեմասնությունների տեր անձնավորություն։

Սրտանց շնորհավորում ենք մեր նոր Վեհափառին, ցանկանում քաջառողջություն


ու արևշատություն՝ ի փառս մեր ժողովրդի և Միացյալ ու Անկախ Հայրենիքի։

ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ

1918 թ․ մեր պետականութեան վերականգնման առաջին իսկ օրերից


աշխարհասփիւռ հայ ժողովրդի բեկորները իրենց հայացքը սևեռեցին դէպի մայր
Հայրենիք՝ իրենց փրկութիւնն ու գոյատևումը, իրենց դարաւոր երազների
իրականացումը տեսնելով նրա անկախութեան ու ազատութեան, նրա վերելքի ու
բարգաւաճման մէջ։

Եղեռնահար ու սովալլուկ Հայրենիքը իր դռները լայն բացեց նոյնքան մերկ ու


կարիքաւոր իր զաւակների առաջ և ամեն կողմից «պանդուխտ հայ ազգիք» (Րաֆֆի)
դիմեցին դէպի իրենց ազատ Հայրենիք։ Սկսւած հայրենադարձութեան առաջին
նւաղուն շարժումները շարունակւեցին ու ծաւալւեցին նաև խորհրդային կարգերի
հաստատումից յետոյ, քանզի հայահաւաքը մեր ժողովրդի գերխնդիրներից էր, և
հայազգի որևէ իշխանաւոր չէր կարող անտեսել դրա կարևորութիւնը։ Պէտք է
անվարան արձանագրել, որ հայրենաբնակ ժողովուրդը եօթանասուն տարիների
ընթացքում արտակարգ ջանքեր է գործադրել և մեծ զոհողութիւններ է կատարել այդ


Հրապարակվել է «Բնօրրան» հանդեսում, 1996, տ․ 1-2։
299
նպատակի իրականացման համար։ Արդիւնքում, չնայած անդարմանելի
կորուստների, հազարաւոր սփիւռքահայեր հաստատւել են հարազատ երկրում,
տնաւորւել են ու ծլարձակել։ Այս առումով ներգաղթ կամ հայրենադարձութիւն
յորջորջւող երևոյթը պատմականօրէն դրական մեծ նշանակութիւն է ունեցել և
ներկայումս նոյնպէս ունի մեր ժողովրդի համախմբման համար և, համոզւած ենք, որ
առաջիկայում ևս հայրենի երկրի նորոգւած անկախութեան, նրա անվտանգութեան
ամրապնդման և բարգաւաճմանն ու զարգացմանը զուգահեռ, այն կշարունակւի
աւելի վստահութեամբ և աւելի կազմակերպւած։

1946 թ․ մեծ հայրենադարձութեան 50-ամեայ յոբելեանի ոգեկոչման այս օրերին


պէտք է յիշել նաև դարաւոր մեր մշակոյթի արժէքների հայրենադարձութեան
կարևորագոյն խնդիրը ևս։ Դարերի ընթացքում քաղաքական ծանր ու դժխեմ
պայմանների հետևանքով մեծ կորուստներ ենք ունեցել նաև այս ասպարեզում․ հայ
մարդու ստեղծագործական հանճարի արգասիքները դաժանօրէն ոչնչացւել, աւարի
են մատնւել, մերթ ընդ մերթ էլ առանձին մասունքներ հանգրւանել են օտար ափերում։
Իսկ մշակոյթի ամեն մի յուշ, ամեն մի բեկոր իր նշանակութիւնը ունի ժողովրդի
հոգեկան կերտւածքի ձևաւորման, ազգային ինքնագիտակցութեան, ազգային
հպարտութեան վսեմ զգացումների ամրապնդման համար։

Անցեալ տասնամեակների ընթացքում Հայաստանում կրթական


հաստատութիւններին զուգահեռ վեր են խոյացել նաև մշակութային բազում
օջախներ, այդ թւում թանգարաններ ու պատկերասրահներ, գիտական
գրադարաններ ու դիւանական (արխիւային) հաստատութիւններ։ Այս առումով
Մաշտոցեան մատենադարանի, Հայաստանի պատմութեան, Գրականութեան և
արւեստի, Սարդարապատի ազգագրական թանգարանների, ինչպէս նաև Պետական
կենտրոնական արխիւի, Պետական պատկերասրահի, հայ գրողների,
արւեստագէտների ու գիտութեան գործիչների տուն-թանգարանների հռչակը վաղուց
է դուրս եկել մեր հանրապետութեան սահմաններից։ Այս բոլորով հանդերձ մեր
նիւթական ու հոգևոր մշակոյթի նշխարների հաւաքման գործում դեռ շատ անելիքներ
կան։

Հայ մշակոյթի գանձերի յայտնաբերման և Հայրենիքում կենտրոնացնելու գործում


իրենց կարևոր մասնակցութիւնն են բերում թէ՛ հայրենաբնակ և թէ՛ սփիւռքահայ
տարեց ու երիտասարդ շատ նւիրեալներ։ Մարդիկ, որ գիտակցում են այդ գործի
նշանակութիւնը, իրենց առաւելագոյնն են անում մշակոյթի գանձերի փրկութեան
համար։

Խօսքը մասնաւորեցնելով Մաշտոցի անւան մատենադարանի՝ հայ գրի ու


գրականութեան խոշորագոյն կենտրոնի վրայ, պէտք է ասել, որ դեռևս 19-րդ դարի
սկզբներից հայոց գրաւոր մատեանների փրկութեան գործում անկորնչելի աւանդ են
ունեցել մեր մեծանուն հոգևորականներ Ներսէս Աշտարակեցին, Յովհաննէս
Շահխաթունեանը, Մանւէլ Գիւմուշխանեցին, Սահակ Ամատունին, աւելի ուշ՝ նաև
Գարեգին Յովսէփեանը, Գևորգ Չեօրեքչեանը, Ներսէս Մելիք-Թանգեանը, մեր
օրերում՝ Շնորհք արքեպս․ Գալստեանը, Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը,
300
պրոֆ․ Սենեքերիմ Տէր-Յակոբեանը, Մատենադարանի նախկին տնօրէն,
ակադեմիկոս Լևոն Խաչիկեանը և բազում այլ անձինք, որոնց խնկելի յիշատակը ոսկէ
տառերով է արձանագրւած մեր մշակոյթի պատմութեան էջերում։

Հայ մեծագործ մտաւորականների աւանդները խորը արմատներ ունեն և


շարունակւում են սերնդե-սերունդ․ այս առումով յիշենք Եգիպտոսի Թեմի Առաջնորդ
Զաւէն արքեպս․ Չինչինեանին, Թեհրանի Թեմի Առաջնորդ Արտակ արքեպս․
Մանուկեանին, ԱՄՆ-ի Արևելեան Թեմի երիտասարդ առաջնորդ Խաժակ արքեպս․
Պարսամեանին, որոնք նոր մատեաններով շարունակում են հարստացնել հայրենի
Մատենադարանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկայիշատակ Վազգէն Առաջինը, դեռևս


Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդ եղած տարիներին (1947-55), Հայրենիք է
ուղարկել 38 գրչագիր մատեաններ, իսկ հետագայում, Հայոց Հովւապետ դառնալուց
յետոյ, աշխատել է համալրել Մատենադարանի հաւաքածոները բազմաթիւ եզակի
արժէք ունեցող ձեռագրերով, որոնցից կարևորագոյններն են վերջին
տասնամեակներում յայտնաբերւած 7-րդ դարի հայերէն ամենահին մատեանը, 10-րդ
դարի բացառիկ մանրանկարներ ունեցող, Վեհափառի Աւետարան անւանումը
ստացած գրչագիրը, և ի վերջոյ Թորոս Ռոսլինի 1268 թ․ ծաղկած սքանչելի ձեռագիրը,
որը Վազգէն Ա-ի հորդորով հայրենիքին է նւիրել Երուսաղէմի նախկին պատրիարք
Եղիշէ արքեպս․ Տէրտէրեանը։

Յայտնի է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը ևս իր երկարամեայ


հոգևոր գործունէութեան տարիներին ամենուր սատար է եղել հայ մշակոյթի
զարգացմանը, հռչակւել որպէս հայ գրքի ու գրականութեան մեծ հովանաւոր, և
պատահական չէ, որ Իր հովւապետութեան առաջին իսկ օրերից Իր հայրական
հոգատարութեան տակ է վերցրել նաև Մաշտոցեան մատենադարանը։

Հայկական ձեռագրերի հաւաքածոները հարստացնող բոլոր անձանց անունները


պահւում են սիրով ու գուրգուրանքով. բաւական է յիշել Սեդրակ Բարխուդարեանին,
Հրանտ Ղուկասեանին, Հրանտ Անսուրեանին՝ Երևանից, Վազգէն Ղարագեօզեանին՝
Վանաձորից, Մէլիքսէթ Պօղոսեանին՝ Հրազդանից, ակադեմիկոս Դիմիտրի
Լիխաչևին՝ Սանկտ-Պետերբուրգից, Սիմոն Ալաջալովին՝ Մոսկւայից, Յարութիւն
Հազարեանին՝ Նիւ Եօրքից, Կարպիս Ջրբաշեանին՝ Փարիզից, Սարգիս Քիւրքչեանին՝
Լոնդոնից, Արշակ Տիգրանեանին ու Զարէհ Սարաջեանին՝ Լոս Անջելեսից, Վարուժան
Սալաթեանին՝ Դամասկոսից (նա իր հանգուցեալ ծնողների յիշատակին նւիրել է 150
արաբերէն մատեաններ) և շատ ու շատ ուրիշների, բոլորին հնարաւոր չէ թւարկել։
Թանկ են նաև հարիւրաւոր այն անձանց անունները, որոնք ունենալով լոկ մէկ
ձեռագիր մատեան, դա են նւիրել․ 95-ամեայ Տաճատ քհ․ Մարկոսեանը Իրանի Նոր
Ջուղայի Ղարղուն գիւղից 1969 թ․ Մատենադարան է ուղարկել 1069 թ․ Նարեկայ
վանքում ընդօրինակւած մի մատեան, որի համար նախօրինակ է հանդիսացել
Մեսրոպ Մաշտոցի ձեռքով 5-րդ դարում ընդօրինակւած Աւետարանը։ Յիշատակելի
են նաև Յովհաննէս Պոստանեանը Ֆրանսիայի Լիոն քաղաքից, որը Եղեռնի ողջ
ճանապարհը անցել է առանց բաժանւելու հայրենի մասունքից և միայն 52 տարի անց,
301
1967 թւականին, կարողացել է գալ Հայրենիք և ձեռագիրը նւիրել Մատենադարանին,
նիւեօրքաբնակ Ժիւլիեն Յովսեփեանին, որ ունեցել է եզակի մանրանկարով հայերէն
ձեռագրի միայն մէկ թերթ, և դա է նւիրել։ 1306 թւականի երկու արժեքաւոր
մանրանկարներ է նւիրել Հայ բարեգործական ընդհանուր միութեան պատւոյ
նախագահ, անւանի բարերար Ալեք Մանուկեանը։

Ձեռագրերի սփիւռքահայ հարիւրաւոր նւիրատուների շարքում իր ուրոյն տեղն


ունի Յարութիւն Հազարեանը (1885-1985)։ 20-ական թւականներից սկսած, մեծանուն
հայագէտ-ձեռագրագէտ Գարեգին Յովսէփեանի խորհուրդներով, նա լծւել էր հայ
արւեստի մասունքների հաւաքչական շնորհակալ աշխատանքին։ Տասնեակ
տարիների ընթացքում նա հաւաքել է հայ նկարիչների եզակի կտաւներ, Կուտինայի
հայկական հախճապակեայ իրեր, հնատիպ գրքեր և, որ շատ կարևոր է, տասնեակ
ձեռագրական յուշարձաններ։ Համոզւած լինելով, որ աշխարհով ցրւած հայ մշակոյթի
արժէքների վերջնական հաւաքատեղին մայր Հայրենիքն է, որտեղ ստեղծւած են և
ապագայում ևս կստեղծւեն բոլոր պայմանները դրանց ապահով ու անխաթար
պահպանութեան, ինչպէս նաև գիտական ուսումնասիրութեան համար, 30-ական
թւականներից սկսած նա Հայաստան է ուղարկել հազւագիւտ գրքեր, այնուհետև նաև
ձեռագրեր ու թանգարանային այլ արժէքներ։ Նրա նւիրաբերած ձեռագրերի քանակը
հասել է 397 միաւորի։ Հազարեանը հազւագիւտ թանգարանային իրեր է նւիրել նաև
Էջմիածնի Վեհարանին, Երևանի պետական պատկերասրահին, Եղիշէ Չարենցի
անւան գրականութեան և արւեստի թանգարանին։

Վերջին հինգ տարիներին 38 նոր մատեաններ են մուտքագրւել Մատենադարանի


ցուցակներում։

Հայոց մշակոյթի նշխարների տունդարձը շարունակւում է։

«ՈՐՏԵ՞Ղ Է «ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ՄԱՍՈՒՆՔԸ»

Այս վերնագրի ներքոյ «Ազգի» 1996 հոկտ ․ 17-ի համարում տպագրւած է պրն
Արամայիս Սարգսեանի փոքրիկ յուշը 1970 թ․ դեկտեմբերին Փարիզում անւանի
հայագէտ-բիւզանդագէտ, արւեստաբան, Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի
թղթակից-անդամ պրոֆ․ Սիրարփի Տէր-Ներսէսեանի հետ ունեցած հանդիպումների
եւ նրա տանը հիւր եղած ժամանակ տեսած մի յուշ-ալբոմի մասին, «որտեղ օրիորդ
Սիրարփիի հասցէին իրենց ձօն-գրառումներն էին արել պոլսահայ բազմաթիւ
անւանի գրական ու հասարակական գործիչներ»։ Պրն Սարգսեանը պրոֆեսորին
խնդրել է այդ ալբոմը յատկացնել Ե ․ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի
թանգարանին, սակայն օր․ Սիրարփին պատասխանել է, որ դա իր
«ամենաթանկագին մասունքն է»։ Պարոն Սարգսեանը հետաքրքրւում է, թէ այդ
ալբոմը ներկայումս որտե՞ղ է գտնւում։


Հրապարակվել է «Ազգ» թերթում, 1996, № 215, նոյեմբերի 13, էջ 6։
302
Այդ կապակցութեամբ ցանկանում եմ հետեւեալը հաղորդել։ 1982 թ․ մայիսին
տիկնոջս հետ մասնաւոր այցով գտնւում էինք Փարիզում։ Այդ տարիներին ես
Մաշտոցեան Մատենադարանի փոխտնօրէնն էի եւ պաշտօնի բերումով մտերմացել
էի օր․ Սիրարփիի հետ (այդպէս էր սիրում իրեն կոչել) Հայաստան կատարած իր
այցելութիւնների ժամանակ եւ նամակագրական սերտ կապեր ունէինք, հետեւաբար,
որպէս վաղեմի բարեկամի, պէտք էր քաղաքավարական այց տայի պրոֆեսորին։

Մեր հանդիպումը, առաջին իսկ պահից, շատ գործնական բնոյթ ստացաւ,


պրոֆեսորը, որ այդ ժամանակ 86 տարեկան էր, բնականաբար մտահոգւած էր իր
գիտական ժառանգութեան, հարուստ գրադարանի, ինչպէս նաեւ իր
խնայողութիւններից գոյացած նիւթական փոքր կարողութեան ճակատագրով։

– Կը խորհիմ եւ վստահ եմ, որ ամենէն լաւ տեղը Մատենադարանն է։ Եթէ ձեր


տնօրէնութիւնը համաձայն ըլլայ, անմիջապէս կտակս գրել պիտի տամ, ալ ժամանակ
չէ մնացած, եթէ չ’ըսեմ՝ անգամ ուշ մնացած եմ։

Բնական է, որ ես, առանց յապաղելու, համոզւած, որ Մատենադարանի


ղեկավարութիւնն եւս ուրախ պիտի լինի, ողջունեցի պրոֆեսորի որոշումը։ Այստեղ
փոքր-ինչ մտահոգիչ էր գումարը Հայաստան տեղափոխելու հարցը, որովհետեւ այդ
ժամանակներում նման խնդիրներ լուծելը մեծ գլխացաւանք էր, եւ
նւիրատւութիւնները յաճախ նպատակին չէին ծառայում։ Մի քանի տարբերակների
շուրջ խորհրդակցեցինք։ Քիչ առաջ անցնելով, ասենք, պրոֆեսորի մահւանից յետոյ
տեղեկացանք, որ մեծանուն արւեստաբանի գիտական ողջ ժառանգութիւնը,
արւեստաբանական գրադարանի արտասահմանեան հրատարակութիւնները
կտակւած են Մատենադարանին, իսկ նրա թողած դրամի հիման վրայ ստեղծւած է
«Սիրարփի Տէր-Ներսէսեան ֆոնդ», որը պէտք է յատկացւէր Փարիզում հայաստանցի
երիտասարդ արւեստաբանների կատարելագործման համար։ Ուրախ ենք
տեղեկացնել, որ վերջին տարիներին արդէն երեք արւեստաբաններ օգտւել են այս
հնարաւորութիւնից։

– Կը հետաքրքրւիք, թէ մեր գերդաստանէն մասունքները մնացա՞ծ են, –


շարունակում է իր զրոյցը յարգելի պրոֆեսորը, – պիտի ըսեմ՝ շատ աննշան, գրեթէ
ոչինչ։ Ագապի մայրիկէս իրեն յուշ-ալբոմը պահած եմ։ (Պրն Ա․ Սարգսեանը
թիւրիմացաբար կարծել է, որ ալբոմը օր․ Սիրարփիին է պատկանել – Բ․ Չ․)։ Պոլիս
մեր տունը հայ մտաւորականութեան կեդրոն մ’ըն էր, շատեր կու գային մեզի։ Մայրս,
ժամանակին ատանկ ընդունւած էր, ալբոմ մ’ունէր, որուն մէջ իրենց ջերմ խօսքը,
իրենց բարի մաղթանքները կը թողնէին մեր հիւրերը։

Այս ասելով, պրոֆեսորը ինձ է մեկնում գեղեցիկ կազմով ալբոմը։


Հետաքրքրութեամբ թերթում եմ եւ հանդիպում արեւմտահայ գրողների ու
հասարակական գործիչների հարազատ շատ անունների։ Յիրաւի թանկագին ու
եզակի յուշարձան 20-րդ դարի առաջին տասնամեակի պոլսահայ մտաւոր կեանքի։

Ի տես այս արժէքաւոր նշխարի, ես, հայ բանասէրս, գայթակղութիւն ունեցայ,


պարոն Ա․ Սարգսեանի պէս, ալբոմը հայրենիք ուղարկելու առաջարկութիւն անել,
303
բայց բառացի նոյն պատասխանը ստացայ, ինչ պրն Սարգսեանը։ Հասկանալով
ծերունազարդ գիտնականի՝ ծնողական թանկագին մասունքից բաժանւելու հոգեկան
դժւարին կացութիւնը, առաջարկեցի այդ դէպքում բարի լինել ինձ տրամադրելու
ալբոմի պատճէնը։ Ա՜յ դա այլ հարց է։ Ելքը գտնւած էր։

Մեր հանդիպման աւարտին օր․ Սիրարփին սեղանի վրայից վերցրեց մի փոքրիկ


կապոց եւ, մեկնելով ինձ, ասաց․

– Քանի որ դուք Փարիզ էք, պիտի խնդրէի քովս եղած վերջին գրչագիրը, որ
ժամանակին մօրեղբօրս, Պոլսոյ երբեմնի պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս
Օրմանեանին է պատկանել, Երեւան տանիք։

Այսպիսի նւիրատւութիւն չէի ակնկալում, քանզի գիտէի, որ նրա մօտ եղած


ձեռագիր մատեանները վաղուց հանգրւանել էին Մատենադարանում։ Մեծ
հրճւանքով ընդունում եմ պրոֆեսորի նւէրը։

1985-ին լոյս տեսած իմ «Ձեռագրերի աշխարհում» գրքոյկում պատմել էի պրոֆ․


Սիրարփիի հետ ունեցած այս հանդիպման, այդ թւում նաեւ թեթեւակի յիշատակելով
խնդրոյ առարկայ ալբոմի մասին։ Գրքոյկը տպագրութեան ընթացքում էր, երբ
Էջմիածնի վանքի ձեռագրատան վարիչ պրն Նուպար Տէր-Միքայէլեանի միջոցով
ստացայ բաղձալի ալբոմի պատճէնը, որի վերաբերեալ մանրամասնութիւնները,
բնականաբար, դուրս մնացին գրքոյկից։ Ալբոմի պատճէնը յանձնեցի Ե․ Չարենցի
անւան թանգարանին։ Յետագայում, 1989 թ․ Ս․ Տէր-Ներսէսեանի մահւան
կապակցութեամբ ալբոմի վերաբերեալ փոքրիկ հաղորդում տպագրեցի «Վերածնւած
Հայաստան» ամսագրում (1989, թ․ 9, էջ 37-38)։

Ընթերցողներից ներողութիւն խնդրելով փոքրիկ կրկնողութեան համար, յայտնենք,


որ յուշ-ալբոմը բաղկացած է 54 էջից, առաջին գրառումը կատարւած է 1900
փետրւարի 3-ին, իսկ վերջինը՝ 1905 թ․ մայիսի 18-ին։ Ալբոմում պահպանւած են
Հրանտ Ասատուրի, Եղիշէ Դուրեանի, Սիպիլի, Թոմաս Թերզեանի, Անայիսի,
Կարապետ Եզեանի, բժիշկ-բանասէր Վահրամ Թորգոմեանի, Յովհ․ քհ․ Մկրեանի,
Երւանդ Ոսկանի, Գաբրիէլ Նորատունկեանի, Ատրուշանի (Սիմոն Երեմեանի),
գերմանացի պատմաբան-հայագէտ Հայնրիխ Գելցերի եւ շատ ուրիշների չափածոյ ու
արձակ գրառումները։ Յուշ-ալբոմի պատճէնի առաջին էջի վրայ պրոֆ․ Սիրարփիի
ձեռքով գրւած է․ «Մօրս, Տիկին Ագապի Տէր-Ներսէսեանի ալպոմի էջերը»։

ԵՐՎԱՆԴ ՓԱՓԱԶՅԱՆ

Տխուր լուր եկավ Փարիզից․ 1996 թ․ հունիս 14-ին վախճանվել է անվանի


թարգմանիչ, իրավագիտության դոկտոր Երվանդ Դավթի Փափազյանը։


Հրապարակվել է «Գրական թերթում», 1996, № 9, հուլիսի 5, էջ 7։
304
Ծնվել է Թավրիզում 1927 թ․։ Ծնողները եղել են Հայաստանից վտարանդի
վանեցիներ։ Տարրական կրթությունը ստացել է Թավրիզի «Հայկազյան-Թամարյան» և
պարսկական «Նաջաթ» դպրոցներում։ 1945-ին ավարտել է Թեհրանի «Ալբորզ» քոլեջը,
իսկ 1957-ին՝ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1975-ին
իրավաբանության դոկտորի կոչում է ստացել Ֆրանսիայում՝ Սորբոնի
համալսարանում։

Մինչև 1979-ը Թեհրանում ունեցել է մասնավոր փաստաբանական գրասենյակ։


Այնուհետև ընտանիքով փոխադրվել է Փարիզ և շարունակել զբաղվել իր
մասնագիտությամբ։

Նա զբաղվել է նաև գրական-թարգմանչական աշխատանքով․ անգլերենից


հայերենի է թարգմանել Ռաբինդրանաթ Թագորի «Գիթանջալին» (Թեհրան, 1954,
վերահրատարակվել է Երևանում, 1961), Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» խոհա-
փիլիսոփայական երկը (Թեհրան, 1961), հայերենից պարսկերենի է թարգմանել
պարսիկ պատմաբան Էնայաթոլլահ Ռեզայի «Ազարբայջան և Առան»
աշխատասիրությունը (Երևան, 1994) և այլն։

Նա մեծ հետաքրքրությամբ հետևում էր սփյուռքահայ գրական կյանքին՝


գրականագիտական ուշագրավ հոդվածներով հանդես գալով ընթացիկ մամուլում։
Երկար տարիներ եղել է Թեհրանի հայոց թեմական խորհրդի անդամ և ատենադպիր,
Թեհրանի հայոց ազգային դպրոցների կենտրոնական հոգաբարձության նախագահ։

Երվանդ փափազյանը սերտորեն կապված էր Մայր հայրենիքի հետ, հաճախ


այցելում էր և մեծ ոգևորությամբ դիտում հարազատ երկրի ազատության և
անկախության գործընթացը։

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՆՈՐ ՀԱՆԴԵՍ

Թեհրանից խորին շնորհակալությամբ ստացել եմ «Պայման» հայագիտական


պարսկերեն եռամսյա նոր հանդեսի առաջին համարը։

Ջերմորեն շնորհավորելով «Պայմանի» ծնունդը, ցանկանում եմ հաջողություններ և


հարատևում, իսկ հարգո խմբագրին՝ ուժ, կորով ու ծով համբերություն՝ առ ի
կատարումն ստանձնած դժվարին պարտականության։

Հիրավի պետք է ասել, որ նման հրատարակության պակասը շատ վաղուց էր


զգացվում Իրանի գրական անդաստանում, պարսիկ մտավորականությունը ի վերջո
մայրենի լեզվով կարող է հաղորդակից դառնալ իր անմիջական հարևան, բարեկամ
հայ ժողովրդի մշակույթին, նրա հինավուրց գիր ու գրականությանը, ժամանակակից
գիտությանն ու մշակույթին։


Հրապարակվել է «Գրական թերթում», 1996, № 13, օգոստոսի 2, էջ 4։
305
Հանդեսի խորագիրը դիպուկ է ընտրված. ժամանակակից պարսկերենում, ինչպես
և հնում «Փէյման» (հայերենում նույնպես «Պայման») նշանակում է «դաշինք», իսկ
դաշինքը դրական հասկացութիւն է, որ պահանջում է բարի ու բարեկամական
հարաբերությունների առկայություն երկու պայմանավորվող կողմերի միջև։
Համոզված ենք, որ նոր հանդեսը կարդարացնի իր անվանումը և կնպաստի հարևան
երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը։

Ուշադրությամբ ծանոթացա հրապարակված նյութերին․ խմբագրությունը ճիշտ է


վարվել՝ հանդեսը բացելով Մաշտոցյան Մատենադարանին նվիրված երեք
հոդվածներով․ առաջինում ընդհանուր տեղեկություններ են տրվում
Մատենադարանի մասին, երկրորդում ներկայացվում են Մատենադարանում
պահվող պարսկերեն փաստաթղթերը, իսկ երրորդում արժևորվում են
Մատենադարանի արևելյան մանրանկարչության նմուշները։ Իրանագետները պետք
է տեղյակ լինեն, թե ինչպիսի հարստություն է ամբարված այս գանձարանում․ դեռ
քանի-քանի՛ սերունդներ պիտի ուսումնասիրեն այդ բոլորը։ Իրենք՝ պարսիկները
կարող են շատ նոր ու հազվագյուտ տեղեկություններ ստանալ իրենց պատմության ու
մշակույթի, հայ-իրանական դարավոր հարաբերությունների վերաբերյալ։ Փաստերն
ու տեղեկությունները անսպառ են, միայն անհրաժեշտ է հայերենին ու պարսկերենին
քաջագիտակ լինել՝ այդ բոլորը ի սպաս դնելու երկու բարեկամ ժողովուրդների
կապերի ամրապնդմանը։

Իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը պարբերականում հանդես է


եկել պարսկական ճարտարապետության ոճով 18-րդ դարում Երևանում կառուցված
«Կապույտ մզկիթին» վերաբերող հետաքրքիր ու արժեքավոր հոդվածով, որտեղ նախ
տրվում է մզկիթի կառուցման պատմութիւնը, ապա նրա ներկա վիճակը՝ հին ու նոր
լուսանկարներով և անհրաժեշտ վերանորոգումների առաջարկներով։

Հայ պատմագրությունը հանդեսում ներկայացված է Ագաթանգեղոսին նվիրված


հանգուցյալ պատմաբան Արամ Տեր-Ղևոնդյանի հոդվածով։ Այս նյութի
առկայությունը հանդեսում ենթադրել է տալիս, որ առաջիկայում պարբերաբար
հոդվածներ կտպագրվեն նաև մեր մյուս պատմիչների վերաբերյալ։ Եվ դա լավ կլինի,
քանզի պարսիկ մտավորականներից քչերն են ծանոթ հայկական աղբյուրներին։
Նման նյութերը պարսիկ ընթերցողին ավելի հետաքրքիր դարձնելու միտումով
նպատակահարմար կլիներ, եթե հիշատակվեին նաև, թե տվյալ աղբյուրը կամ
աղբյուրները ինչ նոր փաստեր են մատուցում իրանագիտությանը։

Հայտնի է հայերի կարևոր ու նշանակալի դերը Իրանի գիտության ու մշակույթի


զարգացման մեջ։ Հանդեսի խմբագրությունը միանգամայն իրավացի հպարտությամբ
իր ընթերցողներին է ներկայացրել դրանցից մի քանիսի՝ հոգեբույժ ակադեմիկոս
Հարություն Դավթյանի, Իրանի Քաղաքաշինության բնագավառում կարևոր ավանդ
ունեցող հանգուցյալ ճարտարապետներ Վարդան Հովհաննիսյանի, Պոլ Աբգարի և
Գաբրիել Գևորգյանի համառոտ կենսագրությունները։ Այս անունները և նման շատ
արժանավոր իրանահայեր մեզ՝ հայաստանցիներիս անծանոթ են, բացակայում են
մեր հանրագիտարաններում և պետք է ուշադրության արժանանան։
306
Հայ գրականության վաստակավոր թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն այս անգամ
հանդես է եկել արդեն հայ հին ու նոր գրականությանը նվիրված ընդարձակ
հոդվածով, որ կարելի է արժեքավորել որպես պարսիկ բանաստեղծ-գրականագետի
կողմից հայ բանաստեղծությանը տրված գնահատական։ Կարծում ենք, հայ
գրականությանը անծանոթ ընթերցողներին ավելի կհետաքրքրի հայ
բանաստեղծների որոշակի դիմանկարների մատուցումը՝ նրանց
ստեղծագործություններից կատարված թարգմանություններով։ Պրն․ Նուրիզադեն, որ
հայտնի է հայերենից պարսկերեն կատարած վարպետ թարգմանություններով, ի
վիճակի է այդ գործը ի կատար ածելու։

«Փէյմանում» պարսիկ ընթերցողին են ներկայացված վերջերս հանգուցյալ


արձակագիր Վալտեր Արամյանի մի քանի գողտրիկ պատմվածքներ՝ «Գրիր թող
Տանյան Երևան գա», «Ընկած ծառը» և «Անկրկնելի համերգը»։

Հանդեսի տեղեկատվական բաժնում ներկայացված են իրանագետ Գառնիկ


Ասատրյանի խմբագրությամբ 1993-ից Երևանում լույս տեսնող «Իրան-Նամե»
պարբերականի տեսությունը, ինչպես նաև՝ «Մի հայացք ԱՊՀ երկրների և կովկասյան
իրանագիտության ու իրանագետների վրա», 1995-ին Դանիայի գիտությունների ու
գրականության ակադեմիայի կողմից Կոպենհագենում հրապարակված Գառնիկ
Ասատրյանի և Ֆրեյդում Վահմանի համատեղ հեղինակած «Բախտիարական
բանաստեղծություն» և Մարիա Այվազյանի (Թերզյանի) «Հայերենում արևմտյան
միջին իրաներենից փոխառյալ բառերը» հրատարակությունները։ Հանդեսը վերջում
ունի հայ-իրանական ժամանակակից հարաբերությունների վերաբերյալ
տեղեկատվական փոքրիկ բաժին։

Կրկին շնորհավորելով հայագիտական այս հանդեսի հրատարակումը, հուսով ենք,


որ խմբագրության շուրջ հավաքված հայագետներն իրենց որոշակի լուման կմուծեն
հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում։

«ԶՔՈՅՍ Ի ՔՈՅՈՑ ՔԵԶ ՄԱՏՈՒՑԱՆԵՆ»

Մաշտոցյան Մատենադարանի հայագիտական տպագիր գրականության


պահոցում մի հատուկ անկյուն կա, որտեղ պահվում են մեծանուն հայագետ պրոֆ․
Երվանդ Տեր-Մինասյանի (1879-1974) նվիրաբերած ասորերեն, գերմաներեն,
անգլերեն ու ֆրանսերեն հազվագյուտ ու արժեքավոր գրքերը։

Նվիրաբերված գրքերի մեջ կան հանրագիտարաններ, բառարաններ, ինչպես նաև


հռչակավոր արևելագետներ Նյոլդեքեի, Լուֆսի, Բուսեի, Ջորդանի և այլոց
ուսումնասիրությունները։ Հիշատակության արժանի է մատենագիր Միխայել Ասորու
(1126-1199) «Ժամանակագրության» ասորերեն բնագիրը և դրա ֆրանսերեն
թարգմանությունը։ Միխայել Ասորին շատ լավ ծանոթ է եղել հայ իրականությանը, և

Հրապարակվել է «Գրական թերթում», 1996, № 25, հոկտեմբերի 29, էջ 7։
307
բազում տեղեկություններ է հայտնել հայերի և Հայաստանի մասին։
«Ժամանակագրությունը» 1248 թ․ հայերեն են թարգմանել Իսահակ Քահանան ու իր
աշակերտ Վարդան Վանականը։ Արժեքավոր հրատարակություն է նաև Դիոնիսիոս
Բարսալիբի աշխատության ասորերեն բնագիրը և լատիներեն թարգմանությունը։

Մատենադարանի գիտական խորհրդի 60-70-ական թվականների անձնակազմը


ժամանակի հայագիտության կարկառուն և պատկառազդու ներկայացուցիչների մի
բույլ էր, որ վեհություն ու շքեղություն էր պարգևում այդ հեղինակավոր
հաստատությանը. պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյան, Աշոտ Հովհաննիսյան,
Կարապետ Մելիք-Օհանջանյան, Վազգեն Չալոյան, Լևոն Խաչիկյան և այլք։

Հայտնի է, որ մեծանուն գիտնականը դեռևս Էջմիածնում վարդապետ եղած


տարիներից կապված է եղել Մատենադարանի հետ, անգամ կրոնական սքեմից
հրաժարվելուց հետո (1910) ևս կապեր է պահել իր գիտական աշխատանքների
համար հարուստ աղբյուր հանդիսացող հռչակավոր գրապահոցի հետ։ Եվ երբ 1921-
ին Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի հիմքի վրա ստեղծվում է Հայաստանի
առաջին գիտական հաստատությունը՝ «Կուլտուր-պատմական ինստիտուտը», Տեր-
Մինասյանը նշանակվում է նրա գիտական քարտուղարը և «Բանբեր» տարեգրքի
խմբագիր։

Երիտասարդ հայագետը, որ այդ տարիներին արդեն ճանաչված հեղինակություն


էր, որպես Էջմիածնի սան իր բարձրագույն կրթությունը ստացել էր Բեռլինի ու
Լայպցիգի համալսարաններում (1900-1904) և հայ մատենագրության ու ընդհանուր
եկեղեցական պատմության վերաբերյալ մի քանի լուրջ մենագրությունների հեղինակ
էր։ 20-30-ական թվականներին նա հիմնականում զբաղվել է բառարանագրությամբ և
մասնակցել է ռուս-հայերեն բառարանների պատրաստման աշխատանքներին, իսկ
40-ական թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի օտար
լեզուների ամբիոնը։ 1946-ին լույս տեսավ Ե․ Տեր-Մինասյանի «Ոսկեդարի հայ
գրականությունը» ուսումնասիրությունը, որը զուգադիպեց այդ օրերին նախկին
Խորհրդային Միության մեջ ծայր առած գաղափարական հետապնդումներին. Տեր-
Մինասյանը ևս, ինչպես մեր մյուս անվանի հայագետները, ընկավ հարվածի տակ և
մեղադրվեց անցյալի պատմության «իդեալականացման» և «բուրժուական»
գաղափարախոսությանը տուրք տալու մեջ։ Այդ «խարանը» երկար ժամանակ
հետապնդում էր վաստակաշատ մտավորականին ու դառնացնում էր նրան, այնպես
որ անգամ 60-ական թվականների կեսերին, երբ ավելի հանդուրժողական մթնոլորտ
էր տիրում, տողերիս հեղինակի (այդ ժամանակ Մ․ Աբեղյանի անվան գրականության
ինստիտուտի գիտքարտուղար) առաջարկին՝ կրոնական-դավանաբանական
խնդիրների շուրջ պարապմունքներ ունենալ երիտասարդ գրականագետների հետ,
նա խորհուրդ էր տալիս մեր աշխատանքներում զգուշավոր լինել։

Երբ 1959 թ․ Մատենադարանի ձեռագրերի հիման վրա կազմակերպվում է


գիտահետազոտական ինստիտուտ, Ե․ Տեր-Մինասյանը հոգեկան մեծ
բավականությամբ ու անայլայլ ընդունում է տնօրեն Լևոն Խաչիկյանի առաջարկը՝
լինել նոր ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։ Այդ ժամանակ նա աշխատում էր
308
Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի Հր․ Աճառյանի անվան ինստիտուտում և
նորից զբաղվում բառարանագրական աշխատանքներով․ կյանքի վերջին օրերին նա
արդեն ավարտել էր Հին հայերեն (գրաբար)-ռուսերեն բառարանը։

Երբ 1967-ին Մատենադարանում տոնվում էր Մեծի Տանն Կիլիկիո


երջանկահիշատակ կաթողիկոս, անվանի հայագետ, վաստակաշատ Գարեգին
Հովսեփյանի (1867-1952) ծննդյան հարյուրամյակը Ե․ Տեր-Մինասյանը հանդես եկավ
հուշերով, նրան բնորոշելով որպես ներհուն հայագետի ու մանկավարժի, ընդգծելով
նրա բնավորության այնպիսի գծերը, որոնք թանկ էին և իր՝ Տեր-Մինասյանի համար։

Ե․ Տեր-Մինասյանը ուրախանում էր Մատենադարանի հաջողություններով,


ստացվող նոր ձեռագրերով, նոր հրատարակություններով և երիտասարդ
հայագետների համալրումներով։ Դրանով իսկ պիտի բացատրել, որ 5-րդ դարի
պատմիչ Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմին» երկի իր աշխատասիրած
քննական բնագիրը, «Հայոց գրերի գյուտի թվականի և այլ հարակից խնդիրների
մասին» և վերջին ուսումնասիրությունը՝ «Միջնադարյան աղանդների ծագման և
զարգացման պատմությունից» լույս ընծայեց Մատենադարանի միջոցով՝ նրա
գիտական խորհրդի որոշմամբ։

Ե․ Տեր-Մինասյանի 90-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ


Մատենադարանի տնօրինությունը նրան շնորհեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ՝
առ ի գիտություն հայագիտության ասպարեզում նրա բերած մեծ ավանդի։
Վաստակավոր գիտնականը արտակարգ շոյված էր այս պարգևատրումով։ Նա
մանկան խանդավառությամբ ընդունեց պարգևը՝ հայտարարելով, որ ինքը 90-ամյա
բարձունքից լիովին բավարարված է և երախտապարտ է իր ժողովրդին այդ
անգնահատելի պատվին արժանանալու համար։

1970 թ․ Ե․ Տեր-Մինասյանը Մատենադարանին նվիրեց իր անձնական գրադարանի


լավագույն ու հազվագյուտ գրքերը։ Հայագիտական գրադարանում հարմար անկյուն
հատկացվեց այդ գրականությանը, որ պահվում է իր իսկ Տեր-Մինասյանի նվիրած
պահարանում։ Պահարանի վրա փակցված է նվիրատուի հետևյալ գրությունը․

«Յոթանասուն երկար ու ձիգ տարիների ընթացքում կուտակվել է ինձ մոտ


օտարալեզու (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ասորերեն և այլն) մեծարժեք,
երբեմն հազվագյուտ, մասնագիտական հրատարակությունների մի ամբողջ
գրադարան։

Այդ հրատարակությունները ձեռք են բերված ժողովրդի ինձ ընձեռած քառամյա


ուսանողական թոշակի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության
համար ստացած աշխատավարձի խնայողություններով։

Այդ մեծարժեք գրականությունը (200 հատորից ավելի) հոգով-սրտով նվիրաբերում


եմ Մաշտոցյան Մատենադարանին ի պահ և հայ բանասերներին ի վայելումն։

«Զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմ», ժողովուրդ Հայոց։

309
16 մայիսի, 1970 թ․»։

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ժամանակակից հայ երիտասարդն ամենեւին մեղավոր չէ, որ համակողմանի


ազգային դաստիարակություն չի ստացել։ Ինչո՞ւ միայն երիտասարդը։ Քանի սերունդ
է արդեն՝ թոթովել սկսող հայ մանուկին ամենից առաջ սովորեցրել են․

Լենին պապին էլ մանուկ է եղել,

Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ…

Նման ոտանավորներով, հասկանալի է, ազգային նկարագիր կերտելու մասին


խոսք անգամ չի կարող լինել։ Նույնը դպրոցական դասագրքերին է վերաբերում։
Տարիներ շարունակ հայ աշակերտներին ոգեւորում էին այնպիսի հերոսների
սխրանքով, որոնց ազգասիրության տիպար չէր կարելի դարձնել։ Ահա թե ինչու մեր
երիտասարդությանը Հայրենիքի հանդեպ նվիրումի, անձնազոհության ոգով
դաստիարակելու համար մենք ստիպված ենք լինում դիմել անցյալի հերոսներին,
հասնել պատմության խորքերը։ Հազարամյակների պատմությունը բարեբախտաբար
հարուստ է նմանվելու, ընդօրինակելու արժանի բազմաթիվ կերպարներով, որոնց,
ցավոք, ծանոթ չենք։ Տիգրան Մեծի, Վարդան, Վահան, Մուշեղ Մամիկոնյանների
կողքին մենք ունենք Սմբատ Բագրատունի, Աշոտ Երկաթ, մոռացության մատնված
Վահրամ Պահլավունի սպարապետ։ Վերջինս 11-րդ դարում, երբ սելջուկները
ներխուժում են Հայաստան, հերոսական դիմադրություն է ցույց տալիս, կյանքը
նվիրաբերում հայրենիքի ազատագրության զոհասեղանին։ Երբ ես ուսումնասիրում
էի Գրիգոր Մագիստրոսի «Թղթերը» («Նամակները»), որը նույնպես, ինչպես հայտնի է,
Պահլավունի է, հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու մասին հայ հին
տաղաչափությամբ գրված չափածո ստեղծագործության պատառիկներ
հայտնաբերեցի։ Ոչ մի կասկած չի կարող լինել, որ մեր քաջարի սպարապետի
վերաբերյալ ամբողջական պոեմ է գոյություն ունեցել, որը ներշնչված է եղել
ասպետական դյուցազներգությունների ոգով։ Մինչդեռ, կրկնեմ, նման հայ հերոսը
անհայտ է մեր երիտասարդությանը։ Իմիջիայլոց, դեռեւս տարիներ առաջ, երբ ես
հաղորդում պատրաստեցի սպարապետ Վահրամ Պահլավունու մասին,
արտասահմանի հայերի համար միայն ձայնասփռեցին։ Դա նշանակում էր, որ
արտերկրի մեր հայրենակիցներին կարելի էր ազգային ոգով դաստիարակել,
Հայաստանի հայերին՝ ոչ։

Անդրադառնանք ավելի մոտ ժամանակների։ Մեր երիտասարդների,


զինծառայողների համար հերոսականության, անձնազոհության, հայրենասիրության
ի՛նչ հրաշալի օրինակներ են Անդրանիկը, սեբաստացի Մուրադը, ուրֆացի Մկրտիչ
Յոթնեղբայրյանը, Սասունի, Վանի, Մուսա լեռան, Շապին Գարահիսարի

Հրապարակվել է «Հայ զինվոր» հանդեսում, 1996, № 49, դեկտեմբերի 14-21, էջ 6։
310
հերոսամարտերի անձնվեր մասնակիցները։ Ինձ թվում էր՝ անցած յոթանասուն
տարիներին խորհրդահայ գրողները նրանց մասին արձակ ու չափածո բազմաթիվ
ստեղծագործություններ կունենան գրած, որոնք ներկա նպաստավոր օրերին
ընթերցողի սեղանին կդնեն։ Ցավոք, այդպես չեղավ։ Մինչդեռ գրականության դերը
սերունդ կերտելու, սերնդին ազգային ինքնություն հաղորդելու ասպարեզում
անփոխարինելի է։ Հիշենք, թե Րաֆֆին ինչպես մեն-մենակ ազգային-ազատագրական
շարժումների հող նախապատրաստեց, Մկրտիչ Պեշիկթաշլյանն ու Ռափայել
Պատկանյանն իրենց բանաստեղծություններով քանի սերունդ խանդավառեցին,
զինված պայքարի հանեցին։ Ո՞ւր են այն փոքրածավալ դյուրամատչելի գրքերը, որոնք
հայ զինվորին մեր արեւմտահայ եղբայրների անձնազոհ պայքարի մասին պիտի
պատմեն միաժամանակ՝ անժամանցելի պահանջատիրությունն արծարծեն։

Նույնը կրոնական դաստիարակությանն է վերաբերում։ Այս ասպարեզում էլ ենք


ճակատագրական սխալներ թույլ տվել, տարիներ շարունակ թյուր պատկերացում
ստեղծել քրիստոնեության մասին ընդհանրապես, հայ երիտասարդությանը
քրիստոնեության ոգով կրթելու մասին՝ մասնավորապես։ Մենք մոռանում էինք այն
կարեւոր հանգամանքը, որ անհաստատ պետականության պատճառով դարեր
շարունակ կրոնն է մեզ հայ պահել։ Հայերի քրիստոնեությունը՝ ընդունման առաջին
իսկ օրվանից ազգային բնույթ է ունեցել։ Դրա պերճախոս վկայությունը վաղ դարերի
տիեզերական ժողովներն են, որոնց սկզբունքները մեր նախնիները մասամբ էին
ընդունում՝ ձգտում էին անաղարտ պահել հայության ազգային նկարագիրը։

Սխալ է նաեւ այն պատկերացումը, որ, իբր, մեր հոգեւոր առաջնորդները մեզ
հնազանդության, համակերպության կոչ են արել։ Ճիշտ հակառակը՝ նրանք մի ձեռքին
խաչ, մյուս ձեռքին՝ սուր, ոգեշնչել, անգամ ղեկավարել են ժողովրդական
զանգվածների ազգային-ազատագրական շարժումները։ Մտաբերենք Վարդանանց
քաջերին Ավարայր առաջնորդած Ղեւոնդ Երեցին, արժանահիշատակ Գարեգին
Հովսեփյան եպիսկոպոսին, որը նահատակի ճերմակ սքեմով հայտնվեց
Սարդարապատի դաշտում, ռազմավարի հմտությամբ կամավորներին թշնամու
դիրքերը տարավ։

Ահա այս ամենից ելնելով՝ գտնում եմ, որ հայ զինվորը պետք է անպայման աղոթել
իմանա, ընդ որում աղոթի գրաբարով, որպեսզի հոգեպես առնչվի նախնիներին,
սերունդների հոգեկան կապը հաստատուն պահի։

Իմիջիայլոց, այն, ինչ ասում եմ, նորություն չէ։ Այժմ մահմեդական բոլոր երկրների
բանակները մոլլաներ, եվրոպական ու ամերիկյան բանակները քահանաներ ունեն,
որոնք աղոթում են զինվորների հետ, նրանց քարոզ կարդում, այլ կերպ ասած՝
երիտասարդ բանակայինին գոտեպնդում են։

Ընդհանրապես՝ ազգային, կրոնական դաստիարակության խնդիրները, որ դնում


եմ մեր նոր սերնդի առջեւ, մտացածին չեն։ Ես ինքս, չնայած ծնվել, մեծացել եմ
Հայրենիքից հեռու, բայց ճիշտ այդպիսի դաստիարակություն եմ ստացել։ Մի
զարմացեք՝ խոսքը նաեւ ռազմական դաստիարակությանն է վերաբերում։ Ես դեռ

311
երրորդ դասարանի աշակերտ էի, երբ Թավրիզում մեզ հանձնեցին հնչակյան
նշանավոր գործիչ Ռուբեն Խանազատի՝ հատուկ երեխաների համար գրած
դասագիրքը, որտեղ նա դյուրամատչելի լեզվով, գրեթե հեքիաթային ոճով
ներկայացնում էր հայոց պատմության բոլոր հերոսներին՝ Հայկ Նահապետից սկսած։
Մոտավորապես այդ նույն տարիքում սկաուտ արձանագրվեցի, երդում տվեցի, որի
բառերը հիշում եմ մինչեւ հիմա․ «Երդվում եմ պատվովս՝ հավատարիմ լինել
Աստծուս, ազգիս, հայրենիքիս, միշտ գործել իբր պարտականության գիտակից, արի
եւ վեհանձն մարդ…»։ Այս խոսքերին հաջորդում էին մեր դավանանքի տասներկու
պատվիրանները, որոնք մեկ առ մեկ կրկնում էինք՝ սկաուտը բարի է, սկաուտը
պարտաճանաչ է, սկաուտը կարգապահ է, սկաուտը սուտ չի խոսում, սկաուտը
օգնում է ուրիշներին եւ այլն եւ այլն… Մենք՝ մանկության այդ վաղ տարիներից մեզ
հոգեպես ու մարմնապես կոփելու, հայրենիքին նվիրվելու համար ոչ միայն
պարբերաբար մարզական պարապմունքներ էինք անցկացնում, այլեւ լեռնարշավներ
կազմակերպում, գիշերում վրաններում, ենթադրյալ թշնամիներից պաշտպանվելու
համար ժամապահ կանգնում, ռազմական տարբեր խաղերի մասնակցում։ Դրանով եմ
բացատրում այն հանգամանքը, որ իմ սկաուտ ընկերները, անկախ այն բանից՝ այժմ
ապրում են Հայաստանում, Պարսկաստանում, Եվրոպայում, թե Միացյալ
Նահանգներում, իրենց ամբողջ ուժն ու եռանդը, կարողությունները ներդնում են, որ
ծառայեն հայրենիքին, մեր նվիրական նպատակներին, ժողովրդի գոյատեւմանը։

Այո, եթե մենք ուզում ենք օրինակելի բանակ, իսկ վաղը՝ մեր պետականությանը
վայել, մեր ինքնիշխանությանն արժանի սերունդ ունենալ, դեռահասներին պիտի
ձգտենք ազգային համակողմանի դաստիարակություն տալ։

Չափազանցություն չհամարեք՝ հենց ծնված օրվանից։

ՁԵՌԱԳՐԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁ

Մխիթարեան միաբանութեան լուսաւորական ու հայագիտական գործունէութեան


կարևորութիւնը հանրայայտ է, իսկ Սուրբ Ղազարը հռչակւած է նաև իր
մատենադարանի ու թանգարանի հարուստ, գիտական բացառիկ արժէք
ներկայացնող գրչագիր մատեաններով, պատմական հնութիւններով։ Հետևաբար
զարմանալի չէ, որ իւրաքանչիւր հայագէտի երազանքն է գեթ մի անգամ լինել այնտեղ
և ըմբոշխնել այն միջավայրի շունչը, որտեղ ստեղծագործել են մեծն Մխիթար
Սեբաստացին՝ միաբանութեան հիմնադիրը, Հայկազեան փառահեղ բառարանի
ստեղծողներ Հ․ Գաբրիէլ Աւետիքեանը, Հ․ Խաչատուր Սիւրմէլեանը, Հ․ Մկրտիչ
Աւգերեանը, մեծանուն պատմաբան Հ․ Միքայէլ Չամչեանը, քերականագէտ-լեզւաբան
Արսէն Բագրատունին, Աւարայրի Բլբուլ Ղևոնդ Ալիշանը և հայ դպրութեան շատ այլ
երախտաւորներ։


Տե՛ս «Հայություն», 1996, № 6, սեպտեմբեր, էջ 5։
312
1989 թ․, երբ գտնւում էի Վենետիկում, ինչպէս ողջ հայ ժողովրդի, այնպէս նաև
Մխիթարեան միաբանութեան համար ծանր ապրումների ու հոգսերի տարի էր։
Սպիտակի 1988-ի ահաւոր երկրաշարժից տուժածների համար Իտալիայում
կազմակերպւած օգնութիւնը հաւաքելու և Հայրենիք առաքելու հիմնական բեռը իրենց
վրայ էին վերցրել Մխիթարեան հայրերը։ Ս․ Ղազար կղզին վերածւած է եղել մեծ
պահեստի, որտեղ և կենտրոնացւել է այդ օգնութիւնը։ Մխիթարեանները ակնդէտ և
սրտատրոփ հետևում էին նաև Արցախեան դէպքերի զարգացմանը, յուզւում հայրենի
երկրում տեղի ունեցող իրադարձութիւններով, ուրախանում պատմական
ճշմարտութեան վերականգնման իւրաքանչիւր յաջողութեամբ։

Միաբանութիւնը այդ օրերին 74 անդամ ունէր, որից 24-ը, ինչպէս ասացին ինձ,
սփիւռքահայ տարբեր գաղութներում զբաղւած էր մանկավարժական
գործունէութեամբ, իսկ մնացեալ 10 միաբանները Ս․ Ղազարի մայրավանքում էին և
իրենց ուղղակի պարտականութիւնների հետ միաժամանակ զբաղւում էին
հայագիտական աշխատանքներով և վանական դպրոցի սաների
դաստիարակութեամբ։ Ս․ Ղազարի տպարանը իր աշխատանքների բարձր որակով
յայտնի էր ամբողջ Եւրոպայում և միաբանների հետազօտութիւնների, «Բազմավէպի»
տպագրութեան հետ զուգահեռ կատարում էր նաև օտար պատւէրներ։ Երբ ես այնտեղ
էի, արդէն տեղադրում էին համակարգչային տպագրական սարքաւորումներ։ Հ․
Ներսէս Ներսիսեանը հաճոյքով ինձ ծանօթացնում էր տպարանում պատրաստւող
նոր աշխատանքներին․ ես տեսայ Հ․ Մ․ Ճանաշեանի ջանքերով կազմւած «Հայ
մանրանկարչութեան»՝ նախկինում մեծ ծաւալով հրատարակւած երկու հատորների
նիւթերը ընդգրկող աւելի փոքր ու դիւրաբարձիկ նոր մի ալբոմի փորձաթերթերը։
Արդէն լոյս է տեսել Հ․ Միքայէլ Յովհաննիսեանի «Կիլիկիայի հայոց բերդերը»
կոթողային աշխատութիւնը գեղեցիկ նկարներով։ Ծերունազարդ պատմաբանը, որ
այդ օրերին Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանի վերակացուն էր, երիտասարդի
խանդաւառութեամբ երեկոյեան ազատ ժամերին ինձ հաղորդակից էր դարձնում իր
անտիպ ուսումնասիրութիւններին, որոնցից մէկը վերաբերում էր Հայոց բանակների
պատմութեանը Ուրարտական շրջանից մինչև Արշակունեաց թագաւորութեան
վերջը, և պատմում, թէ ինչպէս երկար տարիներ շրջել է Կիլիկիայի լեռներում, մէկիկ-
մէկիկ ուսումնասիրել հայոց բերդերը, լուսանկարել նրանց աւերակները։ Տպարանում
իմ ուշադրութիւնը գրաւեց նաև միայն 500 տպաքանակով լոյս տեսած,
հայաստանեան ընթերցողներին վերջերս հայտնի դարձած սփիւռքահայ հանգուցեալ
բանաստեղծ Յարութիւն Կոստանդեանի «Օրերի իմաստնութիւնն»
բանաստեղծութիւնների գողտրիկ հատորեակի 1935 թ․ Փարիզեան
հրատարակութեան այն միակ օրինակի նմանահանութիւնը, որն աննման
վարպետութեամբ պատկերազարդել էր գեղանկարիչ Մելքոն Քէբաբչեանը։ Այս և այլ
արժէքաւոր հրատարակութիւններին ի տես ինքնաբերաբար խորհում ես, թէ ինչու
մինչև այսօր չի լուծւած նման գրքերի վաճառքի խնդիրը մեզ մօտ՝ Հայաստանում։

Իւրաքանչիւր հայագէտ-ձեռագրագէտ իր նախասիրութիւնների ու


հետաքրքրութիւնների որոշակի շրջանակներն ունի և հազիւ թէ Վենետիկ ընկնողը
իրեն անհրաժեշտ աղբիւրներ չգտնի Մխիթարեանների հարուստ ձեռագրատանն ու
313
դիւանում։ Սա նաև ինձ էր վերաբերում․ դեռևս իմ բանասիրական պրպտումների
սկզբնական շրջանում, երբ զբաղւում էի հայ և իրանական գրական առնչութիւնների
խնդիրներով, դէմ յանդիման էի կանգնել հայ արևելագիտութեան հիմնադիր,
պարսկերէն-հայերէն ակադեմիական առաջին տպագիր բառարանի հեղինակ Գէորգ
Դպիր Պալատեցու գործունէութեանը, որի մասին անգամ ուսումնասիրութիւն էի
տպագրել իմ «Հայ-իրանական առնչութիւններ» գրքում (Երևան, 1963)։ Այդ ժամանակ
արդէն գիտէի, որ նրա անտիպ ժառանգութեան հիմնական մասը պահւում է Ս․
Ղազարում, իսկ հետագայում, 1982-ին, երբ «Բազմավէպում» Հ․ Սահակ Ճեմճեմեանը
հրապարակեց Դպիրի նամակները, համոզւեցի, որ անհրաժեշտ է Գէորգ Պալատեցու
մասին մի ամբողջական ուսումնասիրութիւն պատրաստել և վեր հանել նրա, մեր
օրերում համարեայ թէ մոռացւած վաստակը՝ թէ՛ որպէս արևելագէտի և թէ՛ որպէս
հայագէտ-ձեռագրագէտի։ Այստեղ յիշենք, որ նրա ջանքերով է յայտնաբերւել 4-րդ
դարի հեղինակ Եւսեբիոս Կեսարացու «Ժամանակագրութեան» կորած յունարէն
բնագրի 5-րդ դարի հայերէն թարգմանութիւնը․ այս յայտնագործութիւնից յետոյ է, որ
Հ․ Մ․ Աւգերեանը այն թարգմանել է լատիներէնի, որով այդ հռչակաւոր երկը դարձել է
համաշխարհային գիտութեան սեփականութիւն։ Գէորգ Դպիրի ընդօրինակութեամբ է
փրկւել նաև 12-րդ դարում Կիլիկեան Հայաստանում թարգմանւած յայտնի
«Վաստակոց գիրքը», որը ոչ միայն գիւղատնտեսական գիտելիքների արժէքաւոր
ժողովածու է, այլև միջին հայերէնի եզակի յուշարձան։ Ի վերջոյ նրա ջանքերին ենք
պարտական Եզնիկի, Ղազար Փարպեցու, Եղիշէի, Մովսէս Խորենացու երկերի
հնագոյն տարբերակների հիման վրայ կատարած ընդօրինակութիւնները։ Այս բոլորը
և Գէորգ Դպիրի շատ ուրիշ կարևոր գործերը խնամքով պահւում են Ս․ Ղազարում,
որոնք Հ․ Սահակ Ճեմճեմեանը սիրով մեր տրամադրութեան տակ դրեց և
հնարաւորութիւններ ստեղծեց անհրաժեշտ հետազօտութիւնների համար նիւթեր
քաղել։ Այս բոլորի արդիւնքը եղաւ այն, որ Երևան վերադառնալուց յետոյ կարողացայ
ամբողջացնել մեծ բանասէրին նւիրւած իմ աշխատանքը, որ «Գէորգ Դպիր
Պալատեցու կեանքի ու գործունէութեան տարեգրութիւնը» խորագրով լոյս տեսաւ
1994-ին Երևանում։

Վենետիկ գտնւածս օրերին իջևանել էի Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանում։


Ցաւով պիտի արձանագրեմ, որ Վենետիկի ճարտարապետական կոթողներից մէկը
հանդիսացող վարժարանի 300-ամեայ շէնքը օգտագործւում է մասնակիօրէն․ երբեմնի
այդ հռչակաւոր հանրակրթական դպրոցից 1989 թ․ համարեայ բան չէր մնացել։ Այն
օջախը, որի պատերի ներսում իրենց կրթութիւնն էին ստացել Մկրտիչ
Պեշիկթաշլեանը, Դանիէլ Վարուժանը, Էդգար Շահինը, Վահրամ Փափազեանը և
շատ այլ մտաւորականներ, միայն 10-12 աշակերտ և Վենետիկի բարձրագոյն
ուսումնական հաստատութիւններում սովորող 8-10 գիշերօթիկ ուսանող ունէր։
Պատճառը, ինչպէս բացատրում էր վարժարանի տնօրէն Հ․ Ռաֆայէլ Անտոնեանը,
Մերձաւոր և Միջին Արևելքում տիրող քաղաքական ու տնտեսական անկայուն
վիճակն էր․ հայ ծնողները խուսափում էին իրենց զաւակներին ընտանիքից հեռու
ուսման ուղարկել։

314
Արտասահմանեան ուղևորութիւններից ընդհանրապէս ինձ բախտ է վիճակւել
միշտ տուն դառնալ ձեռագրական որոշ «աւարով», սակայն Իտալիայից ոչ մի
ակնկալութիւն չունէի, նախ՝ որ տեղի հայկական գաղութը շատ փոքր էր, և ապա
համոզւած էի, որ եղած գրչագրերը վաղուց ի վեր պէտք է հանգրւանած լինէին
Մխիթարեանների մատենադարանում։ Բարեբախտաբար սխալւած էի։

Տունդարձիս նախօրէին, Միլան քաղաքում, որտեղից օդանաւ պիտի վերցնէի,


անւանի գեղալուսանկարիչ ու հասարակական գործիչ պրն․ Հրանտ Փամբակեանի
հիւրն եղայ։ Նա մի քանի անգամ այցելել էր Հայաստան և լաւ բարեկամներ էինք
դարձել։ Երբ մի քանի րոպէով մտանք իր գրասենեակը անհրաժեշտ
զանգահարումներ կատարելու, մինչ նա զբաղւած էր հեռախօսային խօսակցութեամբ,
ես ինքնաբերաբար մօտեցայ գրապահարանին, որտեղ կանոնաւոր ու խնամքով
դասաւորւած էին սփիւռքում, Երևանում տպագրւած բազմաթիւ գրքեր, ալբոմներ։
Առանց որևէ ակնկալութեան, ի միջի այլոց հարցրի, թէ արդեօ՞ք պարոն Փամբակեանը
որևէ հնութիւն չունի։ Այս հարցի վրայ նա մօտեցաւ պահարանին, բացեց փեղկը,
հանեց մի նիհարիկ գրքոյկ և մեկնեց ինձ։ Անմիջապէս անհամբերութեամբ բացեցի․
հնատիպ լատիներէն գիրք էր, որի վերջին էջի վրայ նկատեցի 1508 թւականը, այլ
կերպ հայկական առաջին տպագրութիւնից՝ 1512-ից ընդամենը 4 տարի առաջ։
Հրաշալի է, հազւագիւտ հրատարակութիւն։ Դեռ չէի հասցրել հիացմունքս
արտայայտել, պրն․ Փամբակեանը ինձ մեկնեց մի երկրորդ գիրք՝ նոյնպէս լատիներէն,
տպագրւած 1528-ին։ Գրքին կցւած անգլերէն բացատրութիւնից տեղեկացայ, որ
անտիկ շրջանի արևային համակարգի մի մեկնութիւն է, որ կատարւած է Պտղոմէոսի
տեսութեան հիման վրայ։ Սրան յաջորդեց երրորդ հնատիպ գիրքը՝ նոյնպէս
լատիներէն, որը տպագրւած էր Փարիզում 1589 թւականին, Արիստոտելի
«Մեխանիկայի» հունա-լատիներէն հրատարակութիւնն էր։ Ի տես այս գրքերի, արդէն
յամարձակօրէն դիմեցի հիւրընկալիս․

– Վստահ եմ, հայերէն հին յիշատակներ ևս պիտի ունենաք։

Մեր բարեկամը հոգեկան մեծ բաւականութեամբ, որը փայլատակում էր նրա


շողշողացող դէմքին, մէկը միւսի ետևից հանեց հին կազմերով ևս երկու գիրք։ Յիրաւի
հայերէն գրչագրեր էին։ Ուրախութիւնից համարեայ ձեռքից խլեցի․ մէկը 1772
թւականին յունարէնից կատարւած թարգմանութիւն էր ռուս-տաճկական
պատերազմների վերաբերեալ, իսկ միւսը հարցմունք-պատասխանիքների ժողովածու
էր։ Պարոն Փամբակեանը ցնծութեան մէջ էր։ Առանց նրա որևէ ակնարկութեան,
հասկացայ, որ այդ բոլորը նւիրում է մեր Մաշտոցեան մատենադարանին։ Այսպիսի
պարագաներում շնորհակալական խօսքերը բաւական չեն մարդու զգացածը
արտայայտելու, բայց, այնուամենայնիւ, ստիպւած ես մի բան ասել․

– Կեցցէ՛ք, պարոն Փամբակեան, կեցցէ՛ք։ Մեր մատենադարանը հարստացաւ երկու


հայերէն մատեաններով և երեք արժէքաւոր լատիներէն հնատիպ գրքերով, իմ
այցելութիւնը Իտալիա դուք կրկնակի իմաստաւորեցիք։ Միայն այս «աւարի» համար
արժէր գալ։

315
Խորին ու խորին շնորհակալութիւն նաև Մխիթարեան հայրերին, որոնք
հնարաւորութիւններ ընձեռեցին նւաստ բանասէրիս վայելելու այս մեծ
բաւականութիւնը։

ԽԱՐԽԼՈՒԵԼ Է ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ «ԲԵՌԼԻՆԵԱՆ ՊԱՏԸ»

«Գրական թերթի» դեկտեմբերի 24-ի համարում տպագրուած հարցազրոյցից


տեղեկացայ ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի հումանիտար (իմա՝
հասարակական) գիտութիւնների բաժանմունքի բանասիրական եւ արուեստի
պրոբլեմային գիտական խորհրդի ընդլայնուած նիստի մասին՝ նուիրուած հայոց
լեզուի ուղղագրութեան հիմնահարցին։

Հարցազրոյցը պրոբլեմային խորհրդի նախագահ ակադեմիկոս Սերգէյ


Աբրահամեանի հետ վարել է թերթի աշխատակից Ռ. Խասապետեանը։

Թղթակցի հարցին՝ թէ «ի՞նչ արդիւնք տուեց հարցի քննարկումը պրոբլեմային


խորհրդում. եւ ինչի՞ կանգնեց խորհուրդը»․ Ս․ Աբրահամեանը պատասխանել է, որ
ելոյթ ունեցողները՝ 14 ակադեմիկոսներ ու գիտութիւնների դոկտորներ, երկու հոգու
բացառութեամբ, պահանջել են «պահպանել ու պաշտպանել հայերէնի (հասկանալ՝
արդի արեւելահայերէնի․ – Բ․ Չ․) ուղղագրական, ինչպէս նաեւ ուղղախօսական,
բառական, քերականական… օրինաչափութիւններն ու օրէնքները»։ Այս
կապակցութեամբ պրոբլեմային խորհուրդը երկու փաստաթուղթ է ընդունել․ մէկով
շահագրգիռ հաստատութիւններին ու կազմակերպութիւններին եւ
մտաւորականութեանը կոչ է արւում «հաւատարիմ մնալ մեր մայրենի լեզուի
գիտական ու մանկավարժական սկզբունքներով վաղուց որոշուած, կայունացուած
օրինաչափութիւններին», իսկ երկրորդ փաստաթղթով, որ ուղղուած է ՀՀ
կառավարութեանն առընթեր Լեզուի պետական տեսչութեանը, պահանջւում է՝ իր
տեսչական դերը լիարժէք կատարել «մեր լեզուի նուաճումների պահպանութեան
գործում»։

«Գրական թերթի» խմբագրութիւնը տպագրելով հարցազրոյցը, յայտնում է, որ


ծրագրում է լայն խօսակցութիւն ծաւալել արծարծուած խնդրի շուրջ հրաւիրելով
բոլոր շահագրգիռ անձանց։

Կարդացի հարցազրոյցը, բայց այնտեղ որեւէ նոր խնդիր չգտայ, որի շուրջ «լայն
խօսակցութիւն ծաւալելու» անհրաժեշտութիւն լինէր, քանզի նոր ուղղագրութեան
ընդունման առաջին իսկ օրերից (1922) հայագիտութեան կարկառուն դէմքերը՝ Ստ․
Մալխասեանց, Հր․ Աճառեան, Ա․ Չօպանեան, Հ․ Ն․ Ակինեան եւ շատ ու շատ
ուրիշներ թէ՛ հայրենիքում եւ թէ՛ արտերկրում, տասնեակ գրքերով ու յօդուածներով
գիտականօրէն ու հիմնաւորապէս մերժել են նրա սկզբունքները։ Հետեւանքը եղել էր
այն, որ 1940 թուականին հայաստանցի լեզուաբանները ստիպուած են եղել մասամբ

Հրապարակվել է «Ազգ» թերթում, 1997, № 9, հունվարի 18, էջ 4։
316
նահանջելու աբեղեանական սկզբունքներից եւ ընդունելու ուղղագրութեան միջին մի
տարբերակ, որ նոյնպէս թերի ու պակասաւոր էր։ Այս ուղղագրութիւնը ընդունելու
ժամանակները զուգադիպեցին համաշխարհային երկրորդ պատերազմին եւ
հետագայ տարիներին բռնակալութեան ուժեղացմանը, երբ խորհրդային
լեզուաբանութեան մէջ գերիշխում էին մառիզմը. դրան յաջորդած ստալինեան
լեզուաբանութիւնը եւ այլ իզմեր։ Հայերէնի ուղղագրութեան հարցերը հետին դիրքեր
էին մղուել․ սակայն չէին մոռացուել։ 80-ական թուականներին քաղաքական
իրադրութեան մեղմացումը եւ դրան յաջորդող Հայաստանի անկախացումը նորից
օրակարգի վրայ դրին միասնական ուղղագրութեան կենսական խնդիրը․ լայն
բանավէճեր ծաւալուեցին թէ Հայաստանում եւ թէ արտասահմանում, որտեղ նախորդ
տասնամեակներում երբէք չէր դադարել եւ ներկայումս նոյնպէս շարունակւում է
հայաստանեան ուղղագրութեան համակարգի քննադատութիւնը։

Քաղաքական ու ընկերային պայքարի այս նոր պաստառի վրայ հայաստանեան մի


ամբողջ շարք թերթեր ու հրատարակութիւններ ընթացիկ ուղղագրութեան հետ
միատեղ սկսեցին օգտագործել նաեւ դասական ուղղագրութիւն․ անգամ որոշ
հեղինակաւոր թերթեր իրենց կողմնակցութիւնը դասական ուղղագրութեան
նկատմամբ արտայայտելու եւ ընթերցողների աչքը վարժեցնելու նպատակով իրենց
հրատարակութիւնների անուանումները եւ ելից տուեալները սկսեցին դասական
ուղղագրութեամբ տալ։

Եւ այսպէս 75 տարի բանավիճելուց յետոյ, երբ արդէն վաղուց յայտնի են բոլոր թեր
ու դէմ կարծիքներն ու փաստարկները, արդեօ՞ք կարիք կայ նոյն հարցի շուրջ նոր
«խօսակցութիւն ծաւալել»։

Կարծում եմ 75 տարին շատ, չափազանց շատ է որեւէ, անգամ ուղղագրութեան պէս


կենսական խնդրի քննութեան համար։ Բաւական է չարաշահենք մեր ժողովրդի
համբերութիւնը թէ՛ երկրում եւ թէ՛ սփիւռքում։ Սփիւռքահայութիւնը տասնամեակներ
շարունակ ակնդէտ սպասել է միասնական ուղղագրութեան հարցի լուծմանը։
Ներկայումս, երբ նպաստաւոր պայմաններ են ստեղծուած խնդրի կարգաւորման
համար եւ ստուարանում են դասական ուղղագրութեան կողմնակիցների շարքերը,
փորձեր են կատարւում պատմութեան անիւը ետ շրջել։ Զգաստանանք, սիրելի
բարեկամներ, չխորացնենք Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ եղած անջրպետը,
գիտակցենք թէ ինչ դամոկլեան սուր է կախուել մեր գլխին․ չուրախացնենք մեր
հակառակորդներին եւ Մաշտոցեան զէնքով նպաստենք մեր ժողովրդի միաւորմանը։

Արդար լինելու համար ասենք, որ ոչ շատ հեռու անցեալում, խորհրդային կարգերի


մայրամուտին, Հայաստանի իշխանութիւնները, կարևորելով ուղղագրութեան
խնդիրը՝ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապերի կոմիտէի միջոցով ծրագրել
էին խնդրի վերջնական լուծման համար սփիւռքահայ ու հայրենաբնակ հայագէտների
համաժողով հրաւիրել, բայց քաղաքական դէպքերի զարգացումը ընդհատեց սկսուած
գործընթացը։ Ներկայումս, երբ Հայաստանի վարչապետութեանը կից ստեղծուել է
Սփիւռքի բաժին, նպատակայարմար է հայերէնի միասնական ուղղագրութեան
խնդիրը օրակարգի կարեւորագոյն հարցերից համարել եւ քննութեան համար
317
հրաւիրել հայագէտների համընդհանուր վեհաժողով՝ հայ եկեղեցու բոլոր
հովվապետութիւնների, այլ յարանուանութիւնների, սփիւռքի շահագրգիռ
կառոյցների ներկայացուցիչների եւ հեղինակաւոր մտաւորականների
մասնակցութեամբ։

Բնաւ նպատակ չունենալով գիտական սին վէճի մէջ մտնել, ցանկանում եմ մի


երկու խօսք ասել «Պրոբլեմային խորհրդի» նախագահ ակադեմիկոս Սերգէյ
Աբրահամեանի հարցազրոյցում միասնական ուղղագրութեան կողմնակիցներին
տրուած «որակումներին», որ ցաւօք, շատ է յիշեցնում 30-ական թուականների խոտելի
եւ վաղուց դատապարտուած ոճը։ Յարգելի ակադեմիկոսը այսպէս է սկսում իր
հարցազրոյցը․ «Վերջին տարիներին որոշ թերթեր եւ առանձին անձինք փորձում են
խառնակութիւն մտցնել (եւ մտցնում են) մեր գրական լեզուի ուղղագրութեան
տասնամեակների ընթացքում կայունացած օրինաչափութիւնների մէջ» (այստեղ եւ
հետագայ ընդգծումները յօդուածագրինն են – խմբ․), այնուհետեւ՝ «Արդի գործող
ուղղագրութեան մերժման փորձերը նրանք (իմա՝ որոշ թերթեր ու առանձին անձինք․
– Բ․ Չ․) կատարում են ոչ թէ գիտական ու մանկավարժական փաստարկներով, այլ
կեղծ հայրենասիրական կարգախօսներով ու քաղաքական պիտակաւորումներով»․
կամ՝ «Նրանք (նոյն թերթերն ու անձինք – Բ․ Չ․) երկու ուղղագրական համակարգի
միասնականացման խնդիրը նենգափոխում են արեւելահայերէնի ուղղագրութեան
մերժումով, որը մեր փաստական պետական լեզուն է»,․ (ո՞ր օրուանից է
ուղղագրութիւնը պետական լեզու համարուել։ Հաւանաբար ուղղագրութիւն եւ լեզու
հասկացութիւնները այստեղ շփոթուած են)։

Այդ ո՞ր խառնակիչ, կեղծ հայրենասէր, քաղաքական պիտակաւորումներ տուող եւ


նենգափոխող թերթերն ու անձինք են, որ նման դատապարտելի, չասենք
հակաժողովրդական, գործունէութիւն են ծաւալել։ Գուցէ՞ երկու ուղղագրութիւններն
էլ օգտագործող «Հայաստանի Հանրապետութիւն», «Ազգ», «Հայութիւն», «Լուսաւորիչ»
եւ այլ թերթերն են կամ «Էջմիածին», «Նորք», «Իրան-Նամե», «Գանձասար», «Բնօրրան»
հանդէսները, դասական ուղղագրութեամբ գրող նրանց աշխատակիցներն ու
թղթակցողները, այդ թւում եւ տողերիս գրողը։ Ի դէպ պէտք է ասել, որ ստուարացել է
նաեւԵրեւանում դասական ուղղագրութեամբ հրատարակուող մենագրութիւնների,
գիտական ժողովածուների քանակը․ այդ թւում յիշենք հանգուցեալ ակադեմիկոս Լ․
Խաչիկեանի «Աշխատութիւնների» Ա հատորը (խմբագիր դոկտ․ Պարոյր Մուրադեան)
եւ ՀՀԳ ազգային ակադեմիայի 1996 թ․ լոյս ընծայած «Էջեր հայ գաղթավայրերի
պատմութեան» ժողովածուն (խմբագրութեամբ ակադեմիկոս Վ․ Բ․ Բարխուդարեանի
եւ դոկտ․ Զ․ Եկաւեանի)։

Եզրակացնենք․ 21-րդ դարի նախօրէին, երբ վաղուց արդէն աշխարհը ոտք է դրել
համակարգչային, աւելին՝ ինտերնետային հրաշքների ժամանակաշրջան, երբ
գիտութեան ու մշակոյթի բնագաւառներում դարակազմիկ յեղաշրջումներ են տեղի
ունենում, մի՞թէ կարելի է որեւէ խնդիր քննել դարասկզբի դեղատոմսերով։
Դժբախտաբար հարցազրոյցում այդ կապակցութեամբ ոչ մի բառ չի ասուած։ Այսպէս
վարուել՝ նշանակում է քայլել քաղաքակրթութեան վերջին շարքերում եւ վտանգել

318
ազգի ապագան։ Հայ ժողովուրդը իր դժուարին պատմութեան կեռմաններում
աշխատել է միշտ լինել գիտութեան զարգացման առաջաւոր դիրքերում։
Ժամանակները հասունացել են համաքայլ դառնալու գիտութեան նոր նուաճումներին
եւ բոլոր խնդիրները, այդ թւում եւ ուղղագրութեան խնդիրը, քննել այդ դիրքերից,
հետեւաբար՝ անհրաժեշտ է օր առաջ վերացնել մեր առաջընթացը պատնեշող վաղուց
խարխլուած ուղղագրութեան «բեռլինեան պատը»։

Սոյն յօդուածը «Գրական թերթի» գլխաւոր խմբագիրը հրաժարւել է տպագրել


դասական ուղղագրութեամբ գրուած լինելու պատճառով։

ԾՈՒՂՐՈՒԹԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ

«Ազգի» ապրիլի 30-ի համարում «Ծուղրութի Աւետարանը՝ մատնուած


անտարբերութեան» խորագրի ներքոյ մեր ձեռագրական մշակոյթի յուշարձանների
անխաթար պահպանութեան խնդիրներով մտահոգ պարոն Վարդան Արամեանը
անդրադարձել է Ծուղրութում պահուող 974 թւականի հանրայայտ ձեռագիր
Աւետարանի ճակատագրին եւ առաջարկում է միջոցներ ձեռք առնել այն
Մատենադարան փոխադրելու համար։

Յիշեցման կարգով ասենք, որ այս ձեռագիր մատեանը դեռեւս հարիւր տարի առաջ
յայտնաբերել է երիտասարդ հայագէտ Գարեգին Յովսէփեանը (հետագայում՝
վաստակաշատ արւեստաբան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա․), որի
հաղորդումը տպագրուել է «Արարատ» հանդէսում (Վաղարշապատ, 1898 թ․ նոյեմբեր-
դեկտեմբեր, էջ 519), որտեղ նա ըստ ամենայնի քննել է Աւետարանի հնագրական
տւեալները․ մանրանկարչութեան ինքնատիպութիւնը եւ որոշել յուշարձանի
պատմա-մշակութային տեղն ու դիրքը մեր վաղ շրջանի արուեստի պատմութեան մէջ։

1969 թ․ տողերիս գրողը պատմաբան-արեւելագէտ բնիկ ախալցխացի Յովհաննէս


Ինճիկեանի (1913-1990) ուղեկցութեամբ Աւետարանի պահպանութեան վիճակը
ստուգելու եւ հնարաւորութեան դէպքում, այն Մաշտոցեան մատենադարան
տեղափոխելու նպատակով, եղանք Ծուղրութում (Գ․ Յովսէփեանը գիւղի անունը
Ծղրութ է գրում)։ Աւետարանը պահւում էր մի մասնաւոր տան մէջ առանձին ապահով
սենեակում։ Տանտէր ծեր ամուսինները մեծ ակնածանքով ու խնամքով էին
պահպանում Աւետարանը։ Իմանալով, որ Մատենադարանի կողմից ենք եկել առանց
որեւէ դժուարութեան ամենայն բարեացակամութեամբ մեր առջեւ դրին դարաւոր
մատեանը, անգամ թոյլատրեցին յիշատակարանն ու մանրանկարուած էջերը
լուսանկարել։ Մի բան, որ այլ առիթներով ձեռագրերի տէրերը յաճախ ընդդիմանում
են։ Ախալցխայից մեզ ընկերակցում էր տեղի լուսանկարիչը, որ պատրաստեց նաեւ
մանրանկարների գունաւոր սահիկները (սլայդները․ այն ժամանակ Հայաստանում

Հրապարակվել է «Ազգ» թերթում, 1997, № 85, մայիսի 9, էջ 6։
319
նոր էին ծանօթանում սահիկային լուսանկարչութեանը), որոնք դժբախտաբար
բացայայտման դեղօրայքի անորակութեան պատճառով կարճ ժամանակից յետոյ
գունաթափուեցին եւ անհրաժեշտութիւն առաջացաւ նոր սահիկներ պատրաստելու։
Այդ նպատակով Ծուղրութ գործուղուեցին Մատենադարանի ձեռագրագէտներից
Անդրանիկ Զէյթունեանը եւ լուսանկարիչ Սամուել Ագրամանեանը, որոնց ջանքերի
շնորհիւ այսօր մեր ուսումնասիրողների ձեռքի տակ են գտնւում թէ մատեանի
մանրաժապաւէնը եւ թէ մանրանկարների գունաւոր սահիկները։ Փոքր-ինչ աւելի ուշ
Մատենադարանի աշխատակից, արւեստաբան Հրավարդ Յակոբեանը «Ծուղրութի
Աւետարանին» նուիրուած առաջին բառայօդւած հրապարակեց «Հայկական
սովետական հանրագիտարանում» հ․ 5, էջ 146։

Ինչ վերաբերում է ձեռագիրը Մատենադարան տեղափոխելու խնդրին, ապա պիտի


յայտնեմ, որ երբ գիւղացիները տեղեկացան մեր գալստեան մասին, իրար լուր տալով
անմիջապէս խմբւեցին Աւետարանի տիրոջ տան շուրջ եւ վճռականօրէն դէմ ելան
իրենց սուրբ Աւետարանը գիւղից դուրս հանելուն, համոզւած, որ եթէ այն տեղաշարժ
արուի, ապա գիւղը կկործանուի։ Այդպէս է աւանդ թողել Կարինի երբեմնի առաջնորդ,
երջանկայիշատակ Կարապետ արք․ Բագրատունին, որ 1830-31-ին իր հօտի հետ
հայրենի երկրից գաղթել է Ախալցխա։ Հայրենասէր մի հոգեւորական գործիչ, որի
լուսաւորական գործունէութեան մասին մինչեւ այսօր էլ առասպելներ են պատմում․
իսկ նրա գերեզմանը ուխտատեղի է շրջակայ հայ բնակչութեան համար (ի միջի այլոց
ասենք, որ մենք եւս այցելեցինք Կ․ արք․ Բագրատունու շիրիմին, որ այդ օրերին
ժողովրդական միջոցներով վերանորոգուել ու ցանկապատուել էր)։ «Սուրբ
Աւետարանը եկել է մեր պապերի երկրից, – միաբերան կրկնում էին հաւաքւածները, –
այնտեղ էլ պիտի վերադառնայ, թէկուզ եւ հազար տարի անցնի»։ Պարզ է, այսպիսի
հայրենասիրական պոռթկումը բնականաբար, մեզ չէր կարող չհամոզել հրաժարւելու
մեր մտադրութիւնից։ Այնպէս որ սիրելի յօդուածագիր բարեկամ, պարոն Վարդան
Արամեան, մեր եւ ձեր «Ծուղրութի Աւետարանը» այնքան էլ «անտարբերութեան» չի
մատնուած։ Եկէք յարգենք ծուղրութցիների պապենական աւանդը եւ երախտապարտ
լինենք այն բոլոր հայորդիներին, ովքեր աչքի լոյսի պէս պահում, պահպանում են
անգամ Ձեր խօսքերով ասած, «զնդանից» դուրս չեն թողնում մեր սուրբ մասունքները,
մինչեւ որ ծագի յուսոյ արեւը եւ իրականանան մեր ժողովրդի դարաւոր
երազանքները։ Աստուծով։

ԱՅՍՊԷՍ ԿՈՉՒԱԾ «ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ՌԵՖՈՐՄԻ» 75-ԱՄԵԱԿԻ


ԱՌԹԻՒ

75 տարի առաջ, 1922 թ․ մարտի 4-ին, Խորհրդային Հայաստանի Ժողովրդական


Կոմիսարների Խորհուրդը Մանուկ Աբեղեանի ներկայացրած առաջարկութիւնների
հիման վրայ «հրամայում է» գործադրութեան մէջ դնել հայերէնի նոր ուղղագրութիւն։


Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, 1997, № 165, օգոստոսի 29, էջ 5։
320
Յիշենք, որ Աբեղեանի այդ ծրագիրը 1913 թ․ որպէս զեկուցում կարդացւել էր Հայոց
գրերի գիւտի 1500-ամեայ տարեդարձի օրերին ուղղագրութեան խնդիրներին նւիրւած
ընդհանուր խորհրդակցութիւնում, բայց յարուցւած հարցերը ոչ մի արձագանք չէին
ունեցել եւ լռութեան էին մատնւել։

Եւ ահա հայ մտաւորականների կողմից փաստօրէն մերժւած այդ ծրագիրը նորից է


արծարծւում 1921-ին եւ նորից նոյն ճակատագրին է արժանանում, բայց ժամանակի
լուսժողկոմ Պօղոս Մակինցեանի սադրանքներով գործադրութեան մէջ է դրւում
հակառակ 1913-ին Մ. Աբեղեանի այն կարեւոր վերապահութեան, որ ուղղագրական
որեւէ փոփոխութիւն պէտք է ընդունելի լինի արեւմտահայութեան համար, այլապէս
ուղղագրութիւնը չպիտի փոխել։

Կոտորածներից փրկւած, սովի ու հիւանդութիւնների ճիրաններում գալարւող


ժողովրդի վզին բռնի փաթաթւեց ուղղագրութեան մի համակարգ, որ ըստ իրեն՝
Աբեղեանի, առնւազն մի քսանամեակ էր պէտք այն իւրացնելու համար։

Փոթորկւեց ողջ հայ մտաւորականութիւնը՝ Երեւանից մինչեւ Կ․ Պոլիս, Փարիզից


Նիւ Եօրք, Թեհրանից Կահիրէ։ Առանց այն էլ միջազգային քաղաքական
պայմաններով տարանջատւած հայութեան սրտին մի մեծ սեպ խրւեց, որի
ահագնութիւնը եւ կործանարար հետեւանքները այսօր, 75 տարւայ հեռաւորութիւնից,
աւելի ակնբախ են։

Իր կեանքի վերջին օրերն ապրող մեծն Թումանեանը այդ «ռեֆորմը»


անցկացնողներին դատապարտեց եւ զգաստանալու կոչ ուղղեց․ «Ես որպէս հայ գրող
եւ հայ գրողների միութեան նախագահ գալիս եմ յայտնելու իմ զարմանքը եւ
բողոքելու էն վարմունքի դէմ, որ ունեցել է Հայաստանի ժողկոմը էս կարեւոր
խնդրում։ Պրն Մ․ Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լաւ։ Բայց
Հայաստանի լուսժողկոմը որտեղից է իմացել, թէ ե՛ւ պ ․ Մ. Աբեղեանը, ե՛ւ ինքը՝
լուսժողկոմն էլ նրա հետ միասին, անսխալական են, որ առանց քննութեան
ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել եւ միայն դրանով գրել ու
տպագրել։

Պրն Աբեղեանի առաջարկը ընդունելի է, թէ չէ, դա դեռ քննելի խնդիր է, հետեւաբար


լուսժողկոմի հրամանն անընդունելի է։ Եւ եթէ էսպէս է, ապա նրան, լուսժողկոմին
մնում է միայն ուղղել իր արած սխալը եւ վերացնել իր կարգադրութիւնը, խնդիրը
համարել բաց եւ դնել քննութեան»։

Մեծ գրողին լսող չեղաւ․ «ամբոխները խելագարւած» էին։ Եւ հրամանը գործադրւեց


քաղաքական շանտաժի ահաւոր պայմաններում, գործում էր «Ով մեզ հետ չէ՝ մեր դէմ
է» նշանաբանը։ Լսողներ չեղան նաեւ մալխասեանցներին ու աճառեաններին,
չոպանեաններին ու Մխիթարեան հայրերին․ չէ՞ որ նրանք բուրժուական
գիտնականներ էին ու խաւարամոլ հակառակորդներ։ Հետագայում ընդհանուր այս
մոլագարութեան մէջ անգամ Մ․ Աբեղեանը հարւածի տակ ընկաւ եւ վտարւեց
համալսարանից։

321
Եւ հրամանը գործադրւում էր… բայց ըստ ամենայնի չէր գործում, այլապէս
հայերէնի աւանդական ուղղագրութեամբ չէին ստեղծւի հայոց լեզւի մեծագոյն
կոթողները՝ աննկուն Հրաչեայ Աճառեանի անգերազանց «Արմատական բառարանը»
(ապակետիպ․ 1926-35), եւ անկոտրում Ստ․ Մալխասեանցի դարակազմիկ
քառահատոր «Հայերէն բացատրական բառարանը» (1944-45)։ Շատ աւելի ուշ 1984-ին,
Մաշտոցեան Մատենադարանի «Հայերէն ձեռագրերի մայր ցուցակը» հրապարակւեց
նոյնպէս այդ ուղղագրութեամբ։

Եւ հրամանը գործադրւում էր… իսկ ԿԳԲ-ի նկուղներում հայ մտաւորականը, ի


դէմս Աճառեանի, չէր հրաժարւում «հին» հորջորջւող ուղղագրութիւնից։ (Այս բոլորից
յետոյ այսօր կան բարձր կոչումներ կրող անձինք, որ Աճառեանին «նոր»
ուղղագրութեան կողմնակից են յայտարարում։ Նման արարքը դուք գնահատէք,
յարգելի ընթերցողներ)։

Հրամանը դեռեւս գործադրւում էր… ի վերջոյ ուղղագրութեան «ռեֆորմը» հայերէնի


համար օրինաչափ երեւոյթ համարողները 18 տարի յետոյ գիտակցեցին, որ
«Թագաւորը մերկ է» եւ մի կերպ դրութիւնը փրկելու համար 1940-ին ուղղագրութեան
«մասնակի ռեֆորմ» կատարեցին։ Է՜, ի՞նչ կայ որ, լեզուն կտրած ժողովրդի գլխին
կարելի էր ամեն մի արհաւիրք բերել …

Մի 50 տարի էլ անցաւ…։ Ի՞նչ կայ որ. «Աղէն ես եմ, բակլան խաշած եմ ցանում»։
Բռնութիւն էր, մառիզմ ու ստալինեան լեզւաբանութիւն էր․ միասնական հոսանք եւ
յետոյ շատ ուրիշ բաներ էին։ Ժողովուրդը տնքում էր․ բոլորը բոլորից լռելեան
բողոքում էին, բայց եւ, ուզած-չուզած մի կերպ յարմարւում էին. էլ ի՞նչ
ուղղագրութիւն. էլ ի՞նչ մուղղագրութիւն. ապրել էր պէտք, գոյութիւն քարշ տալ էր
պէտք, իսկ մտաւորականութեանը ստրկացնելու համար՝ պաշտօն, կոչում,
տիտղոսներ։

Եկան անկախութեան ու ազատ խօսքի ժամանակները, փակ դռներն ու բերանները


բացւեցին, վերականգնւեց ազգային դրօշը, զինանշանն ու օրհներգը։ Եւ Հայրենիքում
ու Սփիւռքում անհամբեր սպասւում էր նաեւ միասնական ուղղագրութեան
անմիջական վերականգնումը, բայց իշխանութիւնները, ըստ երեւոյթին, քաջ
գիտակցելով, որ գրչի մի հարւածով, «դեկրետով» խնդիրը չի կարելի լուծել, որ
ուղղագրութիւն փոխելը մէկ օրւայ գործ չէ, այլ տարիների գործընթաց, Հայաստանի
Գերագոյն խորհրդի ընդունած «Լեզւի օրէնքում» (1993, ապրիլի 17) իմաստնաբար
գրանցեցին՝ «Հայաստանի Հանրապետութիւնը նպաստում է հայերէնի
ուղղագրութեան միասնականացմանը»։ Ուշադրութիւն դարձրէք խօսքը ոչ թէ
Հայաստանում գործող արդի ուղղագրութեանն է վերաբերում, այլ ընդհանրապէս
հայերէնի (ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում օգտագործւող) ուղղագրութեանը, որ է՝
մինչ 1922 թ․ մեր ողջ ժողովրդի միասնական ուղղագրութիւնը։ Այս պետական
օրէնքով փաստօրէն չեղեալ է յայտարարւել 1922-ի «դեկրետ» կոչեցեալը։

Բարեբախտաբար այսօր ժամանակները փոխւել են․ աշխարհը սրընթաց վազքի


մէջ է․ գիտատեխնիկական հսկայական առաջընթացը պահանջում է մեր ժողովրդի

322
գոյատեւումը, մեր վաղւայ օրը ապահովելու համար բոլոր բնագաւառներում
միաւորել Հայրենիք-Սփիւռք ուժերը, իսկ միաւորման ամենամեծ գործոնը լեզուն է իր
ուղղագրութեան միասնութեամբ։ Առարկել այս ճշմարտութեանը, նշանակում է
արհեստականօրէն կասեցնել մեր առաջընթացը եւ, կամայ թէ ակամայ, նպաստել
համակարգչային տեխնիկայում լատինատառ հայերէնի օգտագործմանը, մի
գործընթաց, որ ցաւօք, արդէն սկսւած է։ Ականջդ կանչի «ընկեր» Պօղոս Մակինցեան։

75 տարի առաջ արեւելահայն ու արեւմտահայը իրար շատ լաւ էին հասկանում․


գիրք ու լրագիր, նամակ ու փաստաթուղթ գրում էին նոյն ուղղագրութեամբ, ազգային
կարեւորագոյն խնդիրները, հնարաւորութեան սահմաններում, աշխատում էին
համատեղ լուծել։ Ուրեմն՝ ի՞նչն է խանգարում, որ այսօր եւս մենք օգտւենք այդ
հատուկ զէնքից։

75 տարւայ անջրպետը մէկ օրում չես կարող վերացնել. շատ ջրեր են հոսել, շատ
բան է փոխւել, Սփիւռք-Հայրենիք մերձեցման համար շատ գործոններ են պէտք,
որոնցից ամենաառաջնայինը լեզւի գործոնն է եւ դրա մէջ՝ միասնական
ուղղագրութիւնը, որ գրանցւած է «Լեզւի օրէնքում»։ Իսկ պետական օրէնքը խաղ ու
պար չէ. այն պէտք է կիրառել։ Այս օրէնքը պարտադիր է ինչպէս տողերիս գրողի,
այնպէս նաեւ Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու, այդ թւում, առաջին հերթին մեր
ուսուցիչների, մեր լրագրողների, անգամ եթէ կուզէք տիտղոսաւոր լեզւաբանների
համար։ Աւելի քան չորս տարի է անցել «Լեզւի օրէնքի» ընդունման օրից, սակայն ո՛չ
ակադեմիական շրջաններում, ո՛չ կրթութեան ու գիտութեան նախարարութիւնում եւ
ոչ էլ այլ համապատասխան կառոյցներում, չնայեած լեզւի տեսչութեան
ահազանգումներին, մամուլի յիշեցումներին, ոչ մի գործնական քայլ չի կատարւել
օրէնքի գործադրման համար. ընդհակառակը նրանք իրենց գործունէութեամբ
խոչընդոտել են ու մինչեւ այսօր էլ խոչընդոտում են Օրէնքի իրականացմանը։

Ուղղագրութեան «ռեֆորմի» «յոբելեանի» այս օրերին, համաշխարհային


գիտութեան գլխապտոյտ նւաճումների պայմաններում, Հայաստանում
քրիստոնէութեան պետական կրօն հռչակւելու 1700-ամեակի նախօրէին, փոխանակ
մեր ուժերը քաղաքականութեան, տնտեսութեան ու մշակոյթի բնագաւառներում
միաւորելու, մեր գիտութեան որոշ այրեր, որ համակարգչային մեր դարում անգամ
գրամեքենայից են վախենում եւ դեռեւս քարկտիկ են խաղում, իրար կրծքի խփելով,
վանկարկում են. «Ես, դու, նա, սեւ սա-տա-նայ». ըստ որում սատանայ է միասնական
ուղղագրութեան իւրաքանչիւր կողմնակից։ Արժէ յիշել 20-ական թւականներին
այսպիսի մարդկանց ուղղւած բանաստեղծ Ազատ Վշտունու խօսքերը. «Լսի՛ր, իմ
ընկե՛ր, հորանջող ու դանդաղ քայլերով մի՛ քայլիր»։

«Հայաստանի Հանրապետութիւն» թերթի 1997 թ. յուլիսի 5-ի համարում տպագրւած


մի խումբ լեզւաբանների հերթական «կոլեկտիւ» յայտարարութիւնը «Ի
պաշտպանութիւն հայերէնի արդի ուղղագրութեան», բառացիօրէն կրկնում է 75
տարւայ հնացած յանգերգը («Պտտւի՛ր, պտտւի՛ր կարուսել…»)։ Կարդում ես այդ
«Յայտարարութիւնը» եւ ակամայից մտածում, թէ արդեօ՞ք այդ մարդիկ չեն տեսնում
մեր երկրում կատարւող փոփոխութիւնները. անտեղեա՞կ են ընդունւած «Լեզւի
323
օրէնքին», չե՞ն գիտակցում դարերի բովում մեր ժողովրդի գոյատեւումը ապահոված
հայոց եկեղեցու իրաւունքների վերականգնումը, նոր ու աւանդական
կուսակցութիւնների պահանջները։ Պատասխանել «Յայտարարութեան» մէջ կրկնւած
հարցերին, նշանակում է խճճւել սնամէջ վէճերի մէջ, որ թւում է, դրանք
արծարծողների նպատակն է։ Բաւական է աւելի քան հարիւր տարի տեւած վէճը,
բաւական է չարաշահել ժողովրդի համբերութիւնը։

Եզրակացնենք. ս․թ․ յունւարի 18-ի «Ազգ» թերթում տպագրւած մեր յօդւածում գրել
էինք, որ հայերէնի ուղղագրութեան հարցերի վերաբերեալ թեր ու դէմ այնքան
հրապարակումներ են արւել, որ նորից այդ հարցերը արծարծելը միանգամայն
աւելորդ է. եւ առաջարկել էինք Հայրենիք-Սփիւռք համատեղ ջանքերով միասնական
ուղղագրութեան հասնելու գործնական միջոցառումներ մշակել, որովհետեւ
անպայման երկուստէք համաձայնութեամբ կարելի է ընդունելի մի եզրակացութեան
յանգել։ Յապաղումը կործանարար է։

ԱՍԱՏՈՒՐ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ՝ ԴԻՄԱՆԿԱՐ ԵՒ ՅՈՒՇ

Երբ նա 1940 թ․ առաջին անգամ ոտք դրեց հայոց հոգևոր մշակոյթի գանձարանը,
երիտասարդ էր, լի ստեղծագործելու եռանդով ու աւիւնով։ Այստեղ նա բախտ ունեցաւ
կողք-կողքի նստելու հայագիտութեան կենդանի դասականներ Յակոբ Մանանդեանի,
Մանուկ Աբեղեանի, Հրաչեայ Աճառեանի հետ, ըմբոշխնելու նրանց ներկայութիւնը,
ծանօթանալու աշխատանքային ոճին ու աւանդներին, իսկ յետոյ շարունակելու
նրանց գործը։

Տասնամեակներ շարունակ, որպէս սրբազան պարտականութիւն, ամէն օր վաղ


առաւօտեան, անշտապ քայլերով նա բարձրանում էր Մատենադարանի
աստիճաններով, բարի ժպիտով ողջունում հին ու նոր գործընկերներին, ծանօթներին
ու բարեկամներին, այնուհետև փոքր-ինչ ճեմում էր հայոց մեծերի յուշարձաններով
շրջափակւած հրապարակում, մի քանի անգամ դառնում, նայում էր ձիւնապատ
Արարատների պաստառի վրայ գծագրւող քաղաքամայր Երևանի
համայնապատկերին և, կարծես ոգեշնչւած այդ բոլորով, քայլերը ուղղում էր դէպի իր
աշխատասենեակը և ընկղմւում պրպտումների ու հետազօտութիւնների մէջ։

Ասատուր Մնացականեանի անունը ինձ յայտնի էր նրա հրատարակութիւններից,


բայց ի մօտոյ ծանօթացայ 1955-ին, երբ որպէս Հայաստանի գիտութիւնների
ակադեմիայի Մ․ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի հին
գրականութեան բաժնի ասպիրանտ, սկսեցի պարապել Մատենադարանում։ Այդ
տարիներին Մատենադարանը տեղաւորւած էր հանրային գրադարանի 3-րդ
հարկում։ Պարապելու համար պայմանները շատ անձուկ էին, ընթերցասրահը
գտնւում էր լայն միջանցքում հարմարեցւած մի հատուածում, ընթերցողները նստում

Տե՛ս «Հայություն», 1997, № 8, սեպտեմբեր, էջ 4-5։
324
էին շատ երկար, ընդարձակ ու ծանրանիստ սեղանի շուրջ։ Հին աշխատողները
ակնածանքով պատմում էին, որ այդ սեղանն ու բարձրաթիկունք աթոռները
ժամանակին պատկանել էին Էջմիածնի կաթողիկոսարանի ճաշարանին, ով գիտէ՝
ի՜նչ անւանի մարդիկ են նստել այդ սեղանի շուրջ։ Ի դէպ ասենք, որ այդ սեղանը
մինչև այսօր էլ օգտագործւում է Մատենադարանի նախաճաշարանում։
Ընթերցասեղանի մօտ յաճախ էի տեսնում պրոֆ․ Կարապետ Մելիք-Օհանջանեանին,
պրոֆ․ Աշոտ Հովհաննիսեանին, երբեմն՝ պրոֆ․ Մորուս Հասրաթեանին, որոնք երեքն
էլ ստալինեան բռնութիւններից մազապուրծ եղած անւանի մտաւորականներ էին։
Մնացականեանը այս ընթերցասրահում քիչ էր երևում. նա իր առանձնասենեակն
ունէր։ Արտաքուստ տխուր ու ինքնամփոփ մարդու տպաւորութիւն էր թողնում,
սակայն տարիներ անց, երբ Մատենադարանի փոխտնօրէն նշանակւեցի և բախտ
ունեցայ համատեղ աշխատելու, ի դէմս նրա տեսայ նաև զւարթ ու կատակասէր
բանասէրին։

Ասատուր Մնացականեանը անհանգիստ գիտնական էր, նրան բառացիօրէն


յուզում էին հայ գրականութեան, պատմութեան ու արւեստի բոլոր հարցերը՝ սկսած
հնագոյն ժամանակներից մինչև մեր օրերը։

Միջնադարեան հայ տաղերգուների կեանքի ու ստեղծագործութիւնների


ուսումնասիրութեամբ էին սկսւել նրա բանասիրական աշխատանքները,
պատահական չէր բանաստեղծութեանը տւած նրա նախապատւութիւնը. չէ՞ որ մինչև
այդ Ասատուր Շէմս գրչանունով գողտրիկ ոտանաւորներ էր տպագրում գրական
մամուլում։

Վրայ է հասնում երկրորդ աշխարհամարտը։ Ասատուր Մնացականեանը


ռազմաճակատում է։ Պատերազմի առաջին օրերից մինչև աւարտը նա անցնում է մեծ
փորձութիւնների միջով, մինչև իսկ ճաշակում ռումինական գերութեան ճամբարների
դառնութիւնները, և իր զինւորական պարտականութիւնները աւարտում է՝
մասնակցելով Բուդապեշտի ազատագրմանը։

Վերադառնալով տուն, նա անմիջապէս անցնում է իր նախասիրութիւններին. չէ՞ որ


շատ ժամանակ էր «կորցրել», պէտք էր աշխատել գիշեր ու ցերեկ։ Մատենադարանի
մի քանի աշխատակիցների հետ նա լծւում է հայերէն ձեռագրերի նկարագրման ու
քարտեզագրման դժւարին, բայց շնորհակալ աշխատանքին։ Նրան բաժին է ընկնում
հայ միջնադարեան բանաստեղծութեան և գեղարւեստական արձակի ուղեցոյցների
նախապատրաստումը։ Եւ այսօր իւրաքանչիւր բանասէր, պատմաբան կամ այլ
բնագաւառի մասնագէտ, երբ ցանկանում է օգտւել Մատենադարանի
հարստութիւններից, անպայման դիմում է այդ ուղեցոյցներին՝ հոգու խորքում
շնորհակալութեան խօսք ասելով այն անձանց, ովքեր իրենց ուժն ու գիտելիքները
ներդրել են դրանց ստեղծման գործում։

Ա. Մնացականեանը, ձեռագրերի մատենագիտական աշխատանքներին զուգահեռ,


ուսումնասիրում էր նաև միջնադարեան տաղերգուների կեանքն ու գործունէութիւնը՝

325
հրապարակելով նրանց անտիպ բանաստեղծութիւնները․ Թլկուրանցուն հետևում են
Ֆրիկն ու Սայեաթ-Նովան, Շամչի Մելքոնը, Հռիփսիմէ Ագուլեցին և ուրիշներ։

1951 թ․Մնացականեանը Մատենադարանի աշխատակից Շուշանիկ Նազարեանի


հեղինակակցութեամբ լոյս է ընծայում Նաղաշ Հովնաթանի (17-րդ դ․)
բանաստեղծութիւնների քննական բնագիրը։ Այս հրատարակութեամբ փաստօրէն
սկզբնաւորւեց հայ միջնադարեան տաղերգութեան համակողմանի
ուսումնասիրութեան ու հրապարակման նոր փուլը։

Հետագայ տասնամեակներում նա հրապարակի վրայ է դնում Բաղդասար Դպիրի


(17-18-րդ դ․), նորից Շ․ Նազարեանի հեղինակակցութեամբ, Գրիգոր Տղայի (12-րդ դ․)
ստեղծագործութիւնները։ Նրա ջանքերով Գրիգոր Տղայի անունը մտնում է գիտական
շրջանառութեան ոլորտ և իր արժանի տեղն է գրաւում մեր բազմադարեան
գրականութեան մէջ։

Լայն են եղել բանասէր Մնացականեանի հետաքրքրութիւնների և


հետազօտութիւնների շրջանակները․ միջնադարեան չափածոյի հետ նրա
ուշադրութեան կենտրոնում մնացել են մեր հին արուեստի խնդիրները։ 1955 թ․ լոյս
տեսած «Հայկական զարդարւեստ» մենագրութեան մէջ հեղինակը հայերէն
ձեռագրերի, կիրառական արւեստի յուշարձանների և ազգագրական հարուստ
նիւթերի հենքի վրայ քննում է ազգային արւեստի ծագման հարցերը, նրա հիմնական
մոտիւների գաղափարական բովանդակութիւնը և ցոյց տալիս մեր ժողովրդական
զարդարւեստի պատմական խոր արմատները։

Ա․ Մնացականեանը բծախնդիր ու հետևողականօրէն պրպտում է հայերէն


գրչագիր մատեանները, յատկապէս տաղարանները և մէկիկ-մէկիկ քաղում է
ժողովրդական երգերը, դասդասում, տարանջատում է իւրաքանչիւր տարբերակ,
արդիւնքում ընթերցողի սեղանին դնելով «Հայկական միջնադարեան ժողովրդական
երգեր» խորագրով ստւար հատորը (1957)։ Դա գեղեցիկ նւէր էր հայ ընթերցողին և
հնարաւորութիւն էր ընձեռում ի մօտոյ հաղորդակցւելու մեր նախնիների խոր ու
համամարդկային յոյզերին, քնարական ապրումներին։

Անցեալի հոռի բարքերը ներկայացնելու միտումով այս գրքի կապակցութեամբ


յիշենք հետևեալը։ Գրքի լոյս ընծայման հաճոյքը հեղինակը երկար չվայելեց, շուտով
չարամիտ ու զրպարտիչ մարդիկ դառնացրին հեգ բանասէրին՝ լուրեր տարածելով, որ
իբր նա և Ակադեմիայի հրատարակչութեան տնօրէն Սօս Գևորգեանը, յանցաւոր
գործակցութեան մէջ մտնելով, մեծ գումարներ են շորթել այս և Մնացականեանի
նախկինում հրատարակւած գրքերից։ Բանը հասնում է «դիւանբաշուն», խնդիրը
քննութեան դրւեց հանրապետութեան վերահսկողութեան կոմիտէի
նախագահութիւնում։ Հրաւիրւած էին Հայաստանի տարբեր հրատարակչութիւնների
ներկայացուցիչները, անւանի գիտնականներ։ Երևանի պետական համալսարանի
հրատարակչութիւնը ներկայացնում էր տողերիս հեղինակը, որտեղ գիտութիւնների
ակադեմիայի ասպիրանտուրայում սովորելուն զուգահեռ, աշխատում էի որպէս
խմբագիր։ Հրաւիրւած էր նաև գրքի հեղինակը, որ խնդրի քննութեան ողջ ընթացքում

326
նստած էր գլխահակ ու լուռ, կարծէք ամաչելով «ամօթալի դատաքննութիւնից»։
Ակադեմիայի հրատարակչութեան ոմն խմբագիր՝ Վաչէ Յարութիւնեան, հազար ու մի
զրպարտութիւն թափեց հեղինակի ու հրատարակչութեան տնօրէնի գլխին, անգամ
չմոռանալով յիշեցնել Մնացականեանի գերութեան փաստը։ Ներկաներից
համալսարանի պրոֆ. Էդ. Աղայեանը, Մատենադարանի տնօրէն Լևոն Խաչիկեանը և
մի քանի այլ անձինք, ըստ ամենայնի վեր հանելով Մնացականեանի երկարամեայ
աշխատանքի գիտական եզակի նշանակութիւնը, որոշակիօրէն յայտարարեցին, որ
հեղինակի ստացած հոնորարը նւազագոյն գնահատականն է կատարուած սիզիֆեան
աշխատանքի։ Այս բոլորով յանդերձ Վերահսկողութեան կոմիտէի նախագահի
առաջարկով հրատարակչութիւնների ներկայացուցիչներից կազմւած յանձնախումբը,
տեղնուտեղը պետական սակագներով մանրամասն հաշւառք կատարելով,
ապացուցեց, որ ո՛չ թէ հեղինակին կրկնակի կամ եռակի աւել է վճարւած, այլ շատ
աւելի պակաս, քան նրա արդար հասանելիքը։

«Հայկական միջնադարեան ժողովրդական երգեր» ժողովածուի համար Ա․


Մնացականեանին շնորհւեց բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան,
իսկ աւելի ուշ՝ 1964-ին, «Հայկական զարդարւեստ» ուսումնասիրութեան համար՝
պատմական գիտութիւնների դոկտորի աստիճան։

Հայոց հին ու նոր գրականութեան մէջ իր ուրոյն տեղն է ունեցել հանելուկի


ժանրը, որի կողքով նոյնպէս անտարբեր չի անցել վաստակաւոր
բանասէրը։ Նա տարիների ընթացքում հարիւրաւոր մատեաններից
հաւաքել, ուսումնասիրել էր հայ հեղինակների ինքնուրույն հանելուկները
և 1981-ին հրատարակել «Հայկական միջնադարեան հանելուկներ»
վերնագրով։ Ժողովածուի մէջ ընդգրկւած են 5-18-րդ դարերի հեղինակներ՝
Դաւիթ Քեթողի, Անանիա Շիրակացու, Ներսէս Շնորհալու, Յովհաննէս Ծործորեցու,
Գրիգոր Խլաթեցու, Ստեփանոս Դաշտեցու և տասնեակ այլ յայտնի ու անանուն
գրողների ստեղծած կամ մշակած հանելուկները։

Կովկասագիտութեան մէջ շարունակւում էին առեղծւածային մնալ աղւանական


գիր ու գրականութեան շատ հարցեր։ Պատմական իրադարձութիւնների բերումով
Հայաստանի արևելեան գաւառների մի մասը 4-րդ դարի վերջերից միացւած լինելով
Աղւանքին, յաճախ պատճառ է դարձել որպէսզի այդ գաւառները համարւեն
աղւանական ցեղերի բուն հայրենիք, անտեսւի հայկականութիւնը՝ ինչպէս
պատմական, այնպէս նաև էթնիկական առումով։ Ա․ Մնացականեանի
քաջատեղեակութիւնը հին ու միջնադարեան հայ գրականութեան փաստերին, խոչ ու
խութերին, նրան հնարաւորութիւն ընձեռեցին հայոց Արևելից կողմանց
բազմադարեան դպրութեան հետազօտութեամբ յստակութիւն մտցնել խնդրի մէջ։ Նա
1966 թ․ հրատարակած «Աղւանից աշխարհի գրականութեան հարցերի շուրջ»
խորագրով ուսումնասիրութեան մէջ (ռուսերէն թարգմանութիւնը՝ 1969 թւականին),
բանասէր-պատմաբանի խորաթափանցութեամբ կարողացաւ հաստատել այն
իրողութիւնը, որ «387 թւականից յետոյ Աղւանից երկրի և՛ աշխարհագրական, և՛
էթնիկական պատկերը էապէս փոխւում է՝ նրանց կցւած հայկական գաւառների և այդ
գաւառներում ապրող հայ բնակչութեան շնորհիւ։ Այստեղ կողք կողքի, մի
327
ընտանիքում ապրող աղւաններն ու հայերը շարունակում են զարգացնել իրենց
մշակոյթը՝ ամեն մէկն ըստ իր ազգային աւանդութիւնների ու յատկանիշների», ըստ
որում հայկական գիրն ու դպրութիւնը սկզբից ևեթ ստանձնում են պաշտօնական դեր,
իսկ աղւանական էթնոսը դադարում է գոյատևելուց և մատնւում է մոռացութեան։

Ա. Մնացականեանը սկզբունքային գիտնական էր, համարձակ ու շիտակ,


դաւանանքը՝ մեր դարաւոր մշակոյթի շահերը։ Յիշում եմ՝ 1967 թ. սեպտեմբերին
Մատենադարանի տնօրէն երջանկայիշատակ Լևոն Խաչիկեանը սրտի ծանր նոպայ
ունեցաւ և երկար ժամանակ բացակայեց աշխատանքից։ Այդ օրերին մի քանի
ադրբեջանցի պատմաբաններ ու բանասէրներ ժամանեցին Երևան։ Հայաստանի
կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Ռոբերտ Խաչատրեանը զանգահարեց ու
կարգադրեց «հիւրերին» ընդունել պատշաճ յարգանքով ու քաղաքավարութեամբ և
աշխատել այնպէս անել, որպէսզի գոհ վերադառնան։ Պատուիրակութիւնը
գլխաւորում էր Եամպոլսկի անունով մի «պատմաբան»։ Հանդիպմանը ներկա էին նաև
Մատենադարանի գիտական բաժինների վարիչները։ Պարզւեց, որ ադրբեջանցիները
մեզանից պահանջում են հայերէն ձեռագրերից նիւթեր տրամադրել Ադրբեջանի վաղ
շրջանի պատմութեան վերաբերեալ։ Իսկ «վաղ շրջան» ասելով նրանք հասկանում էին
ոչ աւել, ոչ պակաս, նախաքրիստոնէական ու վաղ քրիստոնէական
ժամանակաշրջանները։ Մենք լուռ լսում էինք վայ-պատմաբանների
բարբաջանքները։ Հիմնականում պահանջ-խնդրանքները ներկայացնում էր
Եամպոլսկին, մեղմ հեգնական ժպիտով շարադրելով իր «փայլուն» մտքերը։ Նրա
խօսելու ժամանակ մեր ընկերները զսպւած ու զարմացական հայացքներ էին
փոխանակում, հաւանաբար մտայոգւած, թէ ինչ պատասխան պիտի տայինք այս
լկտի պահանջներին։ Եամպոլսկին ըստ երեւոյթին կռահելով մեր բացասական
անդրադարձը, իր խօսքը աւարտեց խորամանկ վերջաբանով․

− Մենք չենք շտապում, դուք լաւ մտածէք, տեսէք ձեր աշխատակիցներից ովքեր
յանձն կառնեն այդ գործը կատարել, մենք առատ կվարձատրենք. եղբայր ու հարևան
ենք, իրար պէտք է օգնենք։

Ապա անցաւ այլ խնդիրների, գերադասելով անմիջապէս բացասական


պատասխան չստանալ։

«Հիւրերի» գնալուց յետոյ մեր ընկերները սոսկալի վրդովւած էին «հարևանների»


պահանջներից. ի՞նչ պատմութիւն, ի՞նչ ադրբեջանցի, այդ ժամանակներում որտե՞ղ
էին նրանք։ Մեր ձեռքով մեր տարածքների տէրն էին ուզում դառնալ։
Մնացականեանը փրփրել էր։ Նա, որ վերջին տարիներին, զգալով նախայարձակ
«եղբայրների» հեռաւոր նպատակները, արդէն հրապարակի վրայ էր դրել իր «Հայոց
Արևելից կողմանց…» հմտալի ուսումնասիրութիւնը, պահանջում էր դուրս վանել այդ
ստահակներին Մատենադարանից։ Փոքր խորհրդակցութիւնից յետոյ որոշեցինք
նրանց պարզ ու շիտակ պատասխան տալ, բացայայտ ասելով, որ մեր վաղ շրջանի
աղբիւրներում ադրբեջանցիների մասին ոչ մի տեղեկութիւն չկայ։ Եւ այդպէս նրանք
գնացին ձեռնունայն։

328
Այդ տարիներին Բաքւում արդէն մոլեգնում էր հակահայ քարոզչութիւնը և
գաղափարական հող էր նախապատրաստւում հեռու գնացող նպատակների
իրագործման համար։ Մի հանգամանք, որ մեծ վրդովմունք էր առաջացրել հայ
մտաւորականութեան շրջանում։ 1965-ին Բաքւում ռուսերէն լոյս էր տեսել
տխրահռչակ Զիա Բունիաթովի «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» գիրքը, որտեղ նա
պատմական ակնբախ փաստերը կեղծելով ու խեղաթիւրելով, փորձ էր կատարել
հայերին ու հայ եկեղեցուն մեղադրել Աղւանից աշխարհի նկատմամբ զաւթողական
քաղաքականութեան մէջ։ Քաղաքական այս մթնոլորտում, երբ յատկապէս
կուսակցական ու պետական վերնախաւում աշխատում էին մի կերպ կոծկել
«կնճռոտ» խնդիրները, Ասատուր Մնացականեանը և մեծանուն Պարոյր Սևակը
«Պատմաբանասիրական հանդէսում» (1967, թ․ 1) ռուսերէն գրախօսականով
խիզախօրէն հանդէս եկան Բունիաթովի ու նրա համախոհների դէմ, պատմական
անհերքելի փաստերով մերկացնելով վայ-գիտնականի հերիւրանքները։

Ա. Մնացականեանը կարևոր ներդրում է ունեցել նաև հայ ժողովրդի պատմութեան


ակադեմիական բազմահատորեակի ստեղծման գործում. նա է հեղինակը այդ
հրատարակութեան 3-րդ և 4-րդ հատորներում (1972-1976) համակողմանի
շարադրւած 10-18-րդ դարերի հայ գրականութեան պատմութեան։ Նա է հայկական
միջնակարգ դպրոցների համար կազմել «Հայ գրականութեան քրեստոմատիա» գիրքը։

Ա․ Մնացականեանը աւելի քան քսան տարի ղեկավարել է Մաշտոցի անւան հին


ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի մատենագիտութեան և
մանրանկարչութեան ուսումնասիրութեան բաժինը։ Նրա և պրոֆ․ Լ․ Խաչիկեանի
ղեկավարութեամբ ու խմբագրութեամբ 1965-70 թւականներին հրապարակի վրայ են
դրւել Մատենադարանի հայերէն ձեռագրերի համառօտ ցուցակի երկու ստւար
հատորները։ Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ (Ե. Եգանեան, Ա.
Զէյթունեան, Փ. Անթապեան) Ա․ Մնացականեանի անմիջական ղեկավարութեամբ
ձեռնամուխ են եղել հայագէտների մի քանի սերունդների երազանքի՝
«Մատենադարանի ձեռագրերի մայր ցուցակի» կազմութեանը, սակայն մահը
խանգարեց նրան տեսնելու այդ գործի թէկուզև առաջին հատորը, որ լոյս տեսաւ 1984-
ին։ Ուրախալի է, սակայն, որ երիտասարդ բանասէրները այսօր շարունակում են նրա
աւանդները։

Մահւանից քիչ առաջ անխոնջ բանասէրը արդէն աւարտել էր իր կոթողային


աշխատանքներից մէկը՝ հայրէնների քննական բնագրերի կազմութիւնը, որ լոյս
տեսաւ միայն վերջերս՝ 1995-ին, իր իսկ աշակերտ, բանասէր Արմինէ Քեօշկերեանի
հսկողութեամբ և պրոֆ. Ս. Արևշատեանի խմբագրութեամբ։

70-ական թւականների վերջերին էր։ Մի օր Մնացականեանը իր


աշխատասենեակից զանգահարեց ինձ ու խնդրեց բարձրանալ իր «խուցը»։ Ներս
մտայ։ Մեր աշխատակիցներից մի քանի հոգի նստած էին բազմոցին, գրասեղանի
վրայ մի շիշ գինի և մի փոքր ուտելիք էր դրւած։

− Է՜, ի՞նչ առիթով։ Չլինի նոր գրքի լոյս ընծայում էք նշում։

329
Ասատուրը գինու շիշը վերցրեց, խորհրդաւոր լռութեամբ դանդաղ լցրեց
բաժակները.

− Եւ լաւ և տխուր առիթով՝ բայց համարեայ նոր գրքի լոյս աշխարհ գալու։

Ապա նա պատմեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի մօտից էր


գալիս։ Պատերազմի տարիներին, երբ ինքը գտնւում էր ռումինական գերութեան
ճամբարներում, յաճախ տեղի առաջնորդ Կարապետ վրդ. Պալճեանը այցելում էր
խորհրդահայ գերիներին՝ նրանց մխիթարելու և գօտեպնդելու համար։ Ասատուրը, որ
երբեմն իր խոհերն ու ապրումները բանաստեղծօրէն գրանցում էր փոքրիկ
տետրակում, մի կերպ այն ի պահ է տալիս առաջնորդին։ Անցնում են
տասնամեակներ։ Պալճեան վարդապետը դառնում է Ամենայն հայոց կաթողիկոս
Վազգէն Ա։ Մնացականեանը համարեայ մոռացած է լինում այդ
բանաստեղծութիւնների գոյութիւնը։ Եւ ահա Վեհափառը իր մօտ գտնւող թղթերը
վերադասաւորելիս, գտնում է ինչպէս Մնացականեանի, այնպէս նաև նրան
բախտակից գրող Խաժակ Գիւլնազարեանի բանաստեղծական տետրերը։

− Հիմա ասացէք, բարեկամնե՛ր, սա գրքի լոյս ընծայումից ինչո՞վ է պակաս։

Բաժակները նոյնքան խորհրդաւոր ու դանդաղ վեր բարձրացան յանուն հայ


մշակոյթի յաւերժութեան։

Վաստակաշատ բանասէրի գրքոյկը՝ «Գիրք գրւած փշալարի ճանկերում» խորագրի


ներքոյ, այս օրերին լոյս է ընծայել «Նաիրի» հրատարակչութիւնը՝ Մնացականեանի
մտերիմ ընկերոջ՝ Բագրատ Ուլուբաբեանի, բանաստեղծ Երւանդ Պետրոսեանի զոյգ
առաջաբաններով և Մնացականեանի կրտսեր գործընկեր Հրաչեայ Թամրազեանի
խմբագրութեամբ։ Յիշատակելի է, որ գիրքը հրապարակւել է բանասէրի հարսի՝
Մինա Մնացականեանի նախաձեռնութեամբ ու ջանքերով։

***

Ասատուր Շմաւոնի Մնացականեանը վախճանւեց 1983 թ. յունիս ամսին,


Երևանում։ Նրա դին, հարազատների ու համագիւղացիների ցանկութեամբ,
ամփոփւեց հայրենի գիւղի՝ Ոսկեվազի (Աշտարակի շրջան) գերեզմանատանը։

330

You might also like