You are on page 1of 9

Երևանի պետական համալսարան

Ռեֆերատ

Ֆակուլտետ՝ Հայ բանսիրություն

Բաժին՝ Հ. Լեզու և գրականություն

Առարկա՝ Հայ մատենագրություն

Թեմա՝ Բանասիրական նյութեր

Կուրս՝ երրորդ

Դասախոս՝ Ս. Մխիթարյան

Ուսանողուհի՝ Լուսինե Իսրայելյան

Երևան - 2019

1
Ներածություն

Հայ հին բանահյուսությունը ընդգրկում է բազմահազարամյա հայ ժողովրդի


հավատալիքներն ու հնագույն պատմություն արտացոլող զրույցներ ու երգեր, որոնք մեր
նախնիները կոչել են վիպասանք, առասպելներ, թվելյաց երգեր։ Դրանք պատմել և երգել
են ժողովրդական երգիչ-գուսանները՝ վիպասանները՝ երաժշտական նվագարանների
նվագակցությամբ։ Հատկապես նշանավոր են եղել պատմական Հայաստանի կամ Մեծ
Հայքի Գողթն գավառի երգիչները, որոնց անվամբ էլ հայ հին հեթանոսական վիպերգերը
կոչվել են նաև Գողթան երգեր։
Մովսես Խորենացու և հայ մյուս պատմիչների գրի առած առասպելների միջոցով
բացահայտվում է Հայոց դիցարանը, այսինքն՝ հայ հեթանոսական աստվածների
ընտանիքը, որը հունական դիցարանից շատ ավելի հին է։
Պատմահայրը գուսաններից գրի է առել Հայոց դիցարանի՝ ամպրոպի, պատերազմի և
քաջության աստված Վահագնի ծնունդը պատկերող երգը, ինչպես նաև
կիսաստված Տորք Անգեղի մասին առասպելը։
Հայկական առասպելների հարուստ գանձարանից մնացել են միայն որոշ փշուրներ։
Բայց դրանք հնարավորություն են տալիս վեր հանելու հայ ժողովրդի դիցաբանական
մտածողութունն ու պատկերացումները, որոնց մեջ արտացոլվել են նրա վառ
երևակայութունը, բնավորության հիմնական գծերը, ազատասիրական իղձերը և
ձգտումը դեպի գեղեցիկը, լույսը, գիտութունը։ Հայ հին վիպերգերը՝առասպեալխառը
պատմություններով ու երգերով, ներկայացնում են հայ ժողովրդին, նրա
պետականության ծավալումը ևկազմավորումը, նրա հաղթական և ազատագրական
պայքարը։ Այս առումով առանձնանում են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և
Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» վիպերգերը։ 
Հին բանահյուսական ստեղծագործությունները ոգեշնչել են թե՛ միջնադարյան և թե՛նոր
ժամանակների մեր բազմաթիվ բանաստեղծների, վիպասանների և թատերագիրների։

2
Հայ բանահյուսություն
Հայ բանահյուսությունը սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման
հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր
շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման
հիմնական միջոցը, հայ գրականության սկզբնավորման շրջանում (V դար) դարձել է նրա
կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել
է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII–XVI դարերում) զորեղ
կերպով ներազդել է հայ գեղարվեստական գրականության վրա, առանձին ժանրերով
(հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին
ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դարերի հայ գրողների
հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։ Հին և
միջնադարյան բանահյուսության նմուշները ավանդվել են գրավոր, հիմնականում հին և
միջին գրական հայերենով, զգալիորեն ենթարկվել մատենագիրների գրական
վերապատումներին ու մշակումներին։ Վիպական հին հուշարձանները (առասպելներ,
վիպերգեր, վեպեր) պահպանվել են Մովսես Խորենացու, Փավստոս
Բուզանդի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի երկերում, գրական
մշակման ենթարկված հանելուկները՝ Անանիա Շիրակացու, Ներսես
Շնորհալու երկերում և անանուն գրչագրերում, առակները՝ Վարդան
Այգեկցուն վերագրված «Առակք Վարդանայ» ժողովածուներում, սիրո և ուրախության
հայրենները՝ հիմնականում XV–XVII դարի ձեռագիր տաղարաններում, զրույցները,
ծիսական ու քնարական այլ կարգի երգերը՝ տարբեր ժողովածուներում ու
տաղարաններում, հմայական աղոթքներն ու բանաձևերը՝ ձեռագիր հմայիլներում և
ախտարքային ժողովածուներում։ Նոր շրջանում պահպանված բանահյուսությունը
ավանդվել է բանավոր, հայոց լեզվի տարբեր բարբառներով վիպող ու երգող, ժողովրդի
տարբեր խավերի, տարբեր սեռի ու տարիքի բանասացներիկողմից, որոնք էլ
բանահյուսության կենդանի կրողներն են, իսկ բնագրերը՝ նրանցից գրառված
բանահյուսական նյութերը։
Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի՝ արձակ-
պատումային (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց), չափածո–երգային (ժողովրդական
վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում,
անեծք, օրհնանք, հմայական աղոթք)։ Բանահյուսությունը իր բնույթով ու կիրառությամբ
բաժանվում է մի քանի խմբի՝ ծիսահմայական, վիպական և այլն։

3
Ծիսահմայական բանահյուսություն

Ծիսահմայական բանահյուսությունը հայ բանավոր ավանդության վաղնջական և


կարևոր բաղադրիչներից է, ամփոփում է հետևյալ տեսակներն ու
ենթատեսակները՝ անեծքներ, օրհնանք–մաղթանքներ, երդումներ, հմայական աղոթքներ,
ծիսատոնական տարբեր բնույթի երգեր, խաղեր ու բանաձևեր։ Խումբն ունի կիրառական
որոշակի նպատակ և նշանակություն՝ առնչված ժողովրդի ապրած բնական միջավայրի,
տնտեսական, սոցիալ-կենցաղային կյանքի հետ, բարոյական ու
կրոնապաշտամունքային ընկալումների տարբեր կողմերն ու երևույթները խորհրդանշող
ծիսական ու հմայական արարողությունների հետ։ Բանահյուսական հիշյալ բոլոր
տեսակները բնորոշվում են խոսքի հմայական ներգործության զորության հանդեպ
հավատի առկայությամբ, ծիսահմայական արարողություններին ենթակա անձի,
առարկայի կամ երևույթի տվյալ վիճակը փոխելու ցանկությամբ՝ արտահայտված
հաճախ սիմվոլիկ–այլաբանական պատկերներով ու համեմատություններով։ Հմայական
համեմատաբար պարզ բանաձևերից են անեծքները, օրհնանք-մաղթանքներն ու
երդումները, որոնք ունեն լայն կիրառություն։ Գործածվում են նաև ծիսահմայական
արարողությունների ժամանակ (ծննդյան, մահվան, հարսանիքի, ժողովրդական տարբեր
հանդիսությունների, սեղանի, ողջույնի, հրաժեշտի, շնորհավորանքի,
բարեմաղթությունների)։
Հմայական բարդ բանաձևերից են կապքի (կախարդական արգելքի հմայության)
աղոթքները, որոնք, վիպական–նկարագրական սկզբնամասից բացի, բաղադրվում են
անեծքի, բարեմաղթության, երդման և սպառնալիքի բանաձևերից, ուղեկցվում են
որոշակի արարողություններով, մեծ մասամբ ունեն պահպանական–ապահովական
բնույթ, կիրառվում են չար ոգիներից հարուցվող զանազան ցավերից,
հիվանդություններից (չար աչքի, գորտնուկի, մրջմուկի, ծննդկանին ու նորածնին
սպառնացող թպղայի, ալքի), ունեցվածքն ու անասուններին փորձանքից (գայլ ու
գազանից, չարիքից) զերծ պահելու, չար ոգիների կախարդանքով կալած–կապված
երևույթները (երաշտ, անբերրիություն, անքնություն և առհասարակ ամեն մի չար
հմայություն) վերացնելու նպատակով։
Ծիսական յուրաքանչյուր շարք ունի իր պարտադիր ավանդ, մաղթանքները։
Բանահյուսական նյութերի առատությամբ, կայունությամբ և ավանդականությամբ են
հատկանշվում ամուսնության ու մահվան ծիսական արարողությունները։ Հարսանեկան
ու սգո երգերն իրենց ժողովրդական բնույթով վկայված են հնից, հետագայում
ենթարկված քրիստոնեական գաղափարներով վերաիմաստավորման։ Աշխատանիքից
ներկայացվում են հետևյալ անեծքները:

Անեծք
4
Տափը փումբ անես

Փողկերդ ծակծակվեն, ղլղլցնես

Մեռնես տու, մեռնես, ծծերդ ծակվեն

Գլուխդ մեռնի, որդ փուշ մտնի:

Անեծք

Մսերդ մսահան ըլեն

Ոսկորներդ կոտրատվեն

Քնարական բանահյուսություն
Քնարական բանահյուսությունը բանաստեղծական–տաղաչափական համակարգով
բաժանվում է երկու հիմնատիպի՝ հայրենների և խաղիկների։ Աշխատանքից
ներկայացվում են հետևյալ խաղիկները՝

Խաղիկ

***
Ախ ես գնամ էս ղոլից

Գնամ կլուխս պատին տամ

Երեսանց քարին դիպչեմ

Թաք ես փախչիմ իմ յարից:

***
5
Աղջի անսիրտ, սրտակեր

Մի տես, թե ինչ ես արել

Էս ջոյրան տղին

Տնից-տեղից ես կտրել

Հանդու սար ես գցել:

***
Ցուռածիտը մի գա մեջդ

Վեր կաց գնա հննոցը

Էն ջեյրան տղին

Տանդ-տեղին տեր արա:

***
Տղա

Էքուց տեւ ա քեֆ դի անենք

Հարսնքի սեղան տի պացենք

Ժողովուրդ դի հավաքենք

Ու քեզ դի փախցնենք:

Աղջիկ

Մերըս տալ չի դենը կաց

Որ լսելա էդ խոսքդ,

Առածներ և ասացվածքներ

6
Առածները և ասացվածքները ժողովրդական կենդանի խոսակցական լեզվով հորինված
բանահյուսական բանաձևային ասույթներ են, բաղկացած են առնվազն երկու բառից՝
որոշակի թեմա և իմաստ արտահայտող։ Դրանք ժողովրդի դարավոր կենսափորձից
բխող սեղմ ու պատկերավոր, իմաստալից ընդհանրացումներ են սոցիալական կյանքի,
մարդկային բարքերի ու կենցաղի ամենաբազմազան երևույթների վերաբերյալ։

Ասացվածքներ

Ոչ բոշից փաշա կլի

Ոչ էլ փաշից բոշա կլի:

***
Պետք ա ոխտը տարի մի մարդու հետ աղ ու հաց ուտես, որ նրան ճանաչիս:

***
Օրհնի քո անիծողին, բարի ասա քա ստեղծողին:

***
Ընենց մարդի բան տու, որ փոխը քե չարություն չտա:

Հեքիաթներ
Հեքիաթները հայ բանահյուսության հնագույն և բազմաքանակ տեսակներից են․ որոշ
սյուժեներ ու փոքրածավալ հեքիաթներ գրառվել են միջնադարում, իսկ հիմնականում՝
XIX դարի երկրորդ կեսից։ Բնույթով բաժանվում են երկու մեծ խմբի՝ հրաշապատում և
իրապատում։
Աշխատանքից ներկայացվում է հետևյալ հեքիաթը՝

7
Լելա մի աղջիկ, մի խորթ մեր ա ունեցել: Էդ խորթ մերը մի աստծո գեշ աղջիկա ունեցել:
Էդ մերը միշտ էդ խեղճ խորթ աղջկանը պընացնում ա ու չարչարում: Համա իր աղջկանը
խնայումա, հիլ չի անում, թե որ մի գործ անի: Առավոտվա ծեգին վերա կենում,
պնացնում, մինչև գիշերով գշեր, հապա ասում, որ գիշերնել գործ արա լուսնի լույսի տակ:
Էդ երգրումը մի թագավորա ըլել, շատ զորեղ թագավոր ալել, շատ զորեղ թագավոր: Էդ
թագավորը ուզում էր իրա մինուճար աչկի լիս տղին պսակեր: Համա էդ տղեն կարծես
թարսի յիս հեծած լել ոչ մինին էլ չէր հասկանում: Թագավորը, որ էդ նկատում ա,
հրամանա տալի նազրներին, որ քյանի մի հուրի աղջիկ գտնին պիրին իրանց տղուն
արչան լինի:

Էդ նազրները շատ են ման գալիս աշխարհքով մին,երկրից-երկիր համա արժանի


աղջիկ կարալ չեն գտնիլ: Վերջը կյալիս են էդ դրանց տուն թակում են դուռը, խորթ
կնիկնա ա դյուրս կյալի: Հարց ու փորձ են անում, թե էս ինչ գործ ա, ինչի են եկել: Հենց որ
իմանում ա, որ աղջիկ ուզելու են եկել, խորթ մերը իրա աղջկանը զուգել-զարդարելա, իսկ
խորթ աղջկանը դրել թոնիրը ու փակել: Թագավորի նազիրները տեսնում են էդ կնկա
ղջկանը սև, կեշ, փոշմանում, ուզում են հա ետ դառնան, համա սրանց աքլորը կայնումա
կտուրին ու կանչում.

- Խանում-խաթուն թոնիրնա

Սա սապնանեն մեյդաննա:

Նազիրները, որ էդ լսում են քինում են թոնրի խուփը բաց անում ու միջիցը մի շատ


սիրուն աղջիկ հանում: Էդ աղջիկը լաց լելիս ա ըլում, բայց նրա սիրունությունը հո չի
կորում թոնդրի մեջ: Հասնում են, մաքրում, հագցնում, տանում թագավոր ապրած կենայի
կուշտը: Թագավորը, որ էդ հուրի աղջկանը մտիկա անում էնա հա ուզում ա ուշքիցը քնա:
Ծենա տալի տղին: Տղեն գալիս ա աղջկանը տենում ու չի հավատում, որ էսքան սիրուն
աղջին էլ լում:

Համաձայնվում ա, որ էդ աղջկա հետ պսակվի: Թագավորը հրաման ա տալիս


նազիրներին, որ հարսանիքի պատրաստություն տեսնեն: Յոթ օր յոթ գիշեր հարսանիք
են անում:

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասեք ձեր մուրազին:

Եզրակացություն

8
Աշխատանքում ներկայացված են բանահյուսական նյութեր, որոնք գրի են առել
բանահավաքներ Սիմոնյան Արթուրը և Միասյան Գագիկը 1975 թվականին: Նրանք եղել
են Ղաշթարակում, Իջևանում, Աղդանում, Կողբում և այլ վայրերում, որտեղ
հիմնականում տարեց ասացողները ներկայացրել են իրենց բանահյուսական
ստեղծագործությունները, որոնք արտացոլում են ժողովրդական իմաստությունն,
ինչպես նաև նրանց պատմության առավել կարևոր դեպքերը, դարավոր փորձը,
ձգտումներն ու իդեալները: Հետաքրքրական են տվյալ ժամանակաշրջանին բնորոշ
ժողվրդական հին բարքերը, ավադույթներն ու սովորույթները, որոնք, էստ էության,
ժողովրդի աշխարհազգացողության հայելին են:

Բանահյուսակն այս երկերն ժանրային առումով բազմազան են: Առկա են հեքիաթներ,


խաղիկներ, ասացվածքներ, անեծքներ, որոնցից յուրաքանչյուրն բովանդակային և
ձևային առումով ունի իր յուրահատկությունները: Հեքիաթներում հաճախ սյուժետային
որոշ տարրեր համընկնում են, ինչը բնորոշ է բանահյուսությանը: Մեծ նմանություններ
կան նաև «Սասնա ծռեր» էպոսի հետ:

Այսպիսով բանահյուսությունը ավանդվել է բանավոր, հայոց լեզվի տարբեր


բարբառներով վիպող ու երգող, ժողովրդի տարբեր խավերի, տարբեր սեռի ու
տարիքի բանասացների կողմից, որոնք էլ բանահյուսության կենդանի կրողներն են, իսկ
բնագրերը՝ նրանցից գրառված բանահյուսական նյութերը, որոնք մեծ դեր և արժեք ունեն
հայ գրականության մեջ:

You might also like