You are on page 1of 9

Մանկական գրականության խնդիրներն ու առանձնահատկությունները

Մանկական գրականության զարգացման հիմքում ընկած է ժողովրդի գեղարվեստական խոսքը,


նրա բանահյուսությունը: Բանահյուսության բազմահարուստ ձևերը` ժող. երկեր, հեքիաթներ,
առակ, առած, ասացվածքները և այլ բնույթի բանավոր ստեղծագործություններ, որոնք դարեդար
ուղեկցել են մանուկներին և դաստիարակել նրանց:

Մանկական գրականությունը մատաղ սերնդի դաստիարակության կարևոր միջոցներից է:


Մանկական գիրքը ընդլայնում է երեխայի մտահորիզոնը, նրան գիտելիքներ է տալիս, ձևավորում
է աշխարհայացք, հարստացնում է կենսափորձը, մշակում բնավորության դրական գծեր`
ազնվություն, հայրենասիրություն, աշխատասիրություն և այլն: Մանկական գիրքը կոփում է
երեխայի կամքը, հարստացնում երևակայությունը, այն մշակում է նաև էսթետիկական ճաշակ,
գեղեցիկի զգացում: գրքերը, որոնք գրված են մանուկների համար, նրանց տարիքային
առանձնահատկությունները ի նկատի ունենալով, իսկ մանկական ընթերցանության գրքեր
հասկացողությունը ավելի լայն է, որի մեջ մտնում են և մանկական գրքեր և այն գրքերը, որոնք
գրված չեն հատուկ երեխաների համար, այդ ստեղծագործությունները ինքնաբերաբար մտել են
մանուկների ընթեցանության գրքերի ցուցակը
մանկական գրականության առանձնահատկություններից մեկը և ամենակարևորը այն է, որ այդ
գրականությունը ստեղծված է կոնկրետ հասակի երեխաների համար, հաշվի առնելով նրանց
տարիքային առանձնահատկությունները:

Մանկական գրականության մյուս առանձնահատկությունը կրկնությունն է: Նյութի


նախադասության բառաձևի մի քանի անգամ օգտագործելը մարդու հիշողության մեջ ավելի
կայուն է դառձնում մտապատկերը, ուստի այդ ի նկատի է առնվում մանկական գրողների
կողմից:

Գեղարվեստական այն բոլոր պահանջները, որոնք ներկայացված են մեծերի համար գրված


երկերին, նույնը ներկայացվում է նաև մանուկների համար: Դրա մեջ մտնում են առողջ
բովանդակության ընտրությունը

Մանկական գրքերը հետաքրքրաշարժ լինելով հանդերձ, պետք է նաև կենսախինդ լինեն, ուրախ,
սակայն այդ չի նշանակում, որ այդ գրքերի մեջ հերոսը չպետք է ընկնի ծանր վիճակների մեջ կամ
չպետք է մահանա, սրանք կապ չունեն կենսախնդության հետ Մանկական գրքի հերոսները,
կերպարները պետք է լինեն ամբողջական, եթե ընթերցող երեխաների տարիքը փոքր է`
հերոսները քանակով պետք է քիչ լինեն, նախադպրոցական երեխաների համար գրված գրքերում
հերոսը 1 կամ 2 է, իսկ կրտսեր դպրոցականների համար գրված գրքերում հերոսները երկուսից
ավելի են: Մանկական գրականության լեզուն պետք է լինի մաքուր գրական լեզվով, գրողները
նախադպրոցական տարիքի երեխաների համար չպետք է ստեղծեն հատուկ մանկական լեզու:

: Ժողովրդական բանաhյուսությունը շատ հին ծագում ունի: Այն դարերով պահպանվել և


բանավոր, փոխանցվել է սերնդից սերունդ: Ժողովրդական բանահյուսության մեջ շատ
պատկերավոր ներկայացված են ժողովրդի կյանքը, նրա աշխարհայացքը, գեղագիտական
ընկալումները: Այն կապված է կյանքի ու կենցաղի բազմաթիվ բնագավառների հետ և ունի
գեղարվեստական մեծ արժեք: Շատ բազմազան են ժողովրդական բանահյուսության
տեսակները՝ էպոս, հեքիաթ, առակ, մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկ,
ասացվածք, առած, շուտասելուկ ու սուտասելուկ, խաղիկ և այլն: Այս ժանրերից
յուրաքանչյուրն ունի իր բովանդակության, կառուցվածքի և պատկերավորման բավական
կայուն յուրահատկություններ, որոնք մշակվել են և դարձել մեծ ընդհանրացումների հիմք:
Ժողովրդական մանրապատումների հեղինակը ժողովուրդն է, որ ստեղծել է բանավոր անգիր
ստեղծագործությունների ամբողջություն՝ ներկայացնելով իր կյանքի ու անցած ճանապարհի
առավել կարևոր դեպքերն ու իրադարձությունները, իր պատկերացումներն ու ըմբռնումները
շրջապատող աշխարհի, բնության մասին։ Դրանք ամփոփում են ժողովրդի կենսափորձը,
ինքնությունը, իմաստնությունը և հսկայական դեր են կատարում արժեհամակարգի
ձևավորման առումով: Աշակերտների մեջ ուսման հանդեպ հետաքրքրություն և սեր
առաջացնելու, նրանց համագործակցության մղելու համար ուսուցիչը պետք է քաջատեղյակ
լինի ժողովրդական մանրապատում ստեղծագործություններին առած, ասացվածք, հանելուկ
և այլն, ունենա ասույթների, թևավոր խոսքերի հարուստ պաշար և դրանք մեկնաբանելու
կարողություն։ Մայրենիի գրեթե յուրաքանչյուր դասի հետ կարելի է մատուցել ժողովրդական
այդ պարզ, հակիրճ, բայց բովանդակալից ստեղծագործությունները՝ կապելով դասի
հիմնական թեմայի հետ՝ որպես լրացուցիչ նյութեր։ Դրանք պարզաբանում, առավել ցայտուն
են դարձնում հիմնական բնագրի որևէ կողմը կամ խորացնում ու ամբողջացնում դրանց
գլխավոր միտքը
Օրորները ունեն նաև քնարական ջերմություն` պարզ են, անկեղծ, պատկերավոր: Առատորեն
օգտագործվում են մակդիրներ, վառ համեմատություններ, որոնք չափազանցեցված են, երբեմն էլ
ստանում են փոխաբերական իմաստ: առուցված է երկտող, եռատող, քառատող կամ բազմատող
տներից․ ունի կրկնակներ, որոնք, շեղվելով բանաստեղծական տվյալ չափից, երգին հաղորդում
են ռիթմաերաժշտության բազմազանություն։ Ավանդական (կայուն) Օրորոցային երգերին
հաճախ հարակցվել են հանպատրաստից հորինված մասեր։ Օրորոցային երգերում գերիշխող
մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող
մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։։ Հայ ժողովրդական օրորների առավել
զարգացած նմուշներն իրենց բանաստեղծական-երաժշտության ձևով ու բովանդակությամբ
լիովին կազմավորված երգ են և կազմում են ազգային ավանդական քնարական երգարվեստի մի
նշանակալից ժանրը։ Որպես կանոն՝ հայ ժողովրդական օրորները առանձնանում են տեղային-
ոճական բնորոշությամբ։Հայ կոմպոզիտորներից Օրորոցային երգերի հեղինակներ
են՝ Կոմիտասը (ձայն և դաշնամուր, մեներգիչ և երգչախումբ), Գ․ Սյունին (խմբերգ), Բ․
Կանաչյանը (մեներգ դաշնամուրով, նաև նվագախմբով), Ալ․ Սպենդիարյանը (սիմֆոնիկ
պիես), Ա․ Հարությունյանը («Հայրենիք» կանտատից) և ուրիշներ։Խաղերգեր և
հաշվերգեր
Հաշվերգերը, խաղերգերը սովորաբար ասում են հաշվելու
նպատակով, ռիթմիկ ձեռնախաղերի, մատնախաղերի, մանկական
նստած որոշ խաղերի ժամանակ: Ձեռնախաղ Ձեռքերի ափերը ղեպի
վեր պահած հավասար դիրքով շփում են իրար, ընդ որում շփելիս
ձախ ձեռքը իջնելու դեպքում աջի մատները երկրորդ հոդերում
ծալվում են նրա գլխին, և հակառակը աջը իջնելիս ձախի մատներն
են ծալվում նրա գլխին: Աստիճանաբար ռիթմը արագացնում են:
Խաղալիս ռիթմին համապատասխան արտասանում են.
— Էկե դուկե, տըմըզա,
Թալան չուկե պուպուգա,
Մախտե կոճակ, դան պլոճակ, 30 ճան ճուկ:
Այս խտղերգը կարող են ասել նաև այլ ձեռնախաղերի ընթացքում:
Խաղիկը ժողովրդական բանահյուսության ստեղծագործություն է: Հիմնականում ունի քառատող
կառուցվածք: Միևնույն խաղիկը հայկական տարբեր բնակավայրերեում զանազան
փոփոխությունների կարող էր ենթարկվել` կախված տեղի բարբառի
առանձնահատկություններից: Խաղիկների ռիթմը, պարզությունը, գրավում է երեխաներին,
նրանք շատ արագ են սովորում դրանք, որն էլ նպաստում է նրան, որ բոլորն էլ մասնակից են
դառնում խաղին, լինում են ակտիվ, անկաշկանդ: Այստեղ միանում են խոսքն ու երաժշտությունը:

Չալ տոտիկ , խալ տոտիկ,


Գառնուկ ունեմ խատուտիկ:

Չալ տոտիկ, խալ տոտիկ,

Ելանք սարերը մոտիկ:

Չալ տոտիկ, խալ տոտիկ,

Ես էլ,գառնուկս էլ՝ պստիկ:

Առածներն ու ասացվածքները պատրաստի լեզվական միավորներ են,


որոնք ստեղծվել են դարերի ընթացքում, հարյուրամյակներ շարունակ
ժողովրդի մտածողության մեջ ու նրա շուրթերին հղկվել և ինչ-որ չափով
մշակվել, կայունացել ու բյուրեղացել են։ Առածները պատկերավոր
այլաբանություններ են, ժողովրդական մանրապատում
ստեղծագործության տեսակներից մեկը, փոքր ծավալի բանահյուսական
գրական տեսակ, պարզ ու պատկերավոր, խրատական բնույթ ունեցող
իմաստալից ասույթ, որ ունեն ուղղակի և փոխաբերական իմաստ։
Կյանքի յուրաքանչյուր երևույթ նրանում բնութագրվում է սրամտորեն ։
Առածները վերաբերում են մարդկային հարաբերություններին,
ներկայացնում են ժողովրդի հոգեբանությունը, մտածողությունն ու
աշխարհայացքը, բարոյական չափանիշները, ազգային
առանձնահատկությունները, սովորույթները, հավատալիքները և այլն։
Առածների ու ասացվածքների համար որոշ չափով նյութ է տվել նաև
գրականությունը, որտեղից խրատական, բարոյախոսական և այլ կարգի
թևավոր արտահայտություններ տարբեր ճանապարհներով անցել են
ժողովրդին։ Օրինակ՝ Արջն իր ահից կգոռա հայկական առածը ծագել է
խոր հնադարում, հիշատակվում է նաև Եղիշեի պատմության մեջ և
նշանակում է, թե մարդը օրհասի ժամանակ դրսևորում է իր ներքին բոլոր
ուժերը։ Ստեղծվելով հնագույն ժամանակներում՝ այսօր էլ առածը
պահպանում է իր գործնական նշանակությունը և լայն կիրառություն
ունի կենդանի խոսքում. օգնում է առավել ընկալելի, առավել ճշգրիտ
արտահայտել միտքը։ Առածները քիչ բառերով մեծ բովանդակություն են
հաղորդում, ունեն ճանաչողական և դաստիարակչական մեծ արժեք,
ինչպես՝ Ով ալարի, ոչ դալարի։ Տաշած քարը գետնին չի մնա։ Անվախը
մեկ անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար։ Ուրիշի համար փոս փորողը
ինքն է ընկնում մեջը։ Լավություն արա, ջու՛րը գցիր և այլն։1 Առածներն
ունեն երկու կողմ․ արտաքին` գրական-գեղարվեստական և ներքին`
բարոյախրատական։ Այստեղից հետևում է, որ յուրաքանչյուր առած
արտահայտում է երկու իմաստ` ուղղակի և անուղղակի կամ`
այլաբանական։ Օրինակ՝ «Գայլի մահը ոչ ոքի չի վշտացնում» առածի
իմաստը պիտի հասկանալ ոչ միայն ուղիղ իմաստով, այլև
փոխաբերական․ գայլի նման ագահ, ընչաքաղց մարդկանց ոչ ոք չի
հարգում կամ մահը սգում։ Նույն ձևով և՝ Արջն անտառից խռովել է,
անտառը խաբար չունի։ Անտառն առանց գայլի չի լինի։ Գայլն ընկավ
ոչխարի մեջը, վա՜յ մեկի տիրոջը 2 և այլ առածների մեջ պիտի փնտրել
նաև այլաբանական իմաստներ։

Այլաբանական իմաստներ ունեն նաև՝ Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր։
Գեղ կանգնի, գերան կկոտրի։ Պտուղը ծառից հեռու չի ընկնի։ Ջուրն իր
ճամփան կգտնի։ Շան բնի կողքին աղվես չի ապրի։ Ածան հավը կչկչան է
լինում։ Աղվեսն իր պոչն է վկա բերում։ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի
մասին և այլն։ Առածներով հարուստ են մանկական
բանաստեղծությունները, պատմվածքներն ու հեքիաթները, ուստի ճիշտ
ու տեղին մեջբերված առածը ուսուցչի խոսքը դարձնում է կենդանի՝
ստեղծելով աշխույժ զրույցի համար նպաստավոր մթնոլորտ ոչ միայն
աշակերտների, այլև մեծահասակ ու փորձառու ունկնդիրների
միջավայրում։ Առածները աշակերտի մոտ կարող են դաստիարակել
աշխատասիրություն, միասնություն, հայրենասիրություն և այլ
հատկանիշներ։ Ասացվածքը ժողովրդական բանավոր
ստեղծագործության տեսակներից է, որը սեղմ ու արտահայտիչ ձևով
բնութագրում է կյանքի այս կամ այն երևույթը։ Ասացվածքը և առածն
ունեն ընդհանրություններ․ երկուսն էլ խիստ համառոտ իմաստուն մտքեր
ու դատողություններ են։ Ասացվածքները տարբերվում են առածներից
նրանով, որ ունեն միայն ուղղակի իմաստ՝ առանց այլաբանական
հնարների ու փոխաբերական պատկերների։ Օրինակ՝Համեստությունը
զարդարում է մարդուն։ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
Աշխատանքը ազնվացնում է մարդուն և այլն։ Ասացվածքներում
արտահայտվել են ժողովրդի կենսափիլիսոփայությունը, նրա
ըմբռնումներն ու պատկերացումները կյանքի տարաբնույթ հարցերի,
մարդկային հարաբերությունների, ազգային արժեքների և այլ հարցերի
մասին։ Լինում են հիմնականում խրատական-դաստիարակչական
բովանդակության։ Օրինակ՝ Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է։
Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։ Թոկի երկարն է
լավ, խոսքի կարճը։ ժամանակը ոսկի է։ Համբերությունը կյանք է։ Քեֆ
անողին քեֆ չի պակսի։ Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի
լավանա։ Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։ Աչքը տեսածից
կվախենա և այլն։ Ասացվածքներն իրենց հետ բերում են ժողովրդական
ոգի և գործածվում են առտնին, մտերմիկ խոսքում։ Օրինակ՝ «Այսօրվա
գործը վաղվան մի թողնիր» ասացվածքը, որ կա գրեթե բոլոր
ժողովուրդների բանահյուսության մեջ, հասկացվում է որպես իմաստուն
խորհուրդ, մարդու մեջ աշխատասիրություն դաստիարակելու լավագույն
պատվիրան։ Թե՛ առածները, թե՛ ասացվածքները խոր իմաստ ունեցող
խրատական կարճ արտահայտություններ են, որ իրենց ձևով ու
բովանդակությամբ երեխաներին հայոց լեզվի և հայերեն մտածողության
գեղեցիկ օրինակներ են տալիս։ Որքան էլ առածներն ու ասացվածքները
պարզ են ու հակիրճ, այնքան իրենց մեջ ասելիքը շատ է: Դրանք
ժողովրդական խորը իմաստ պարունակող կոնկրետ մտքեր են, որտեղ կա
շատ ասելիք, ծավալուն բովանդակություն, բացատրվելիք և
պարզաբանվելիք խոսք:
Շուտասելուկները զվարճանքի համար ստեղծված կատակային ժանրի ստեղծագործություններ
են: Կարող են լինել ասույթ, նախադասություն, չափածո երկտող, որոնք ունեն նաև
ուսուցողական բնույթ: Նպաստում են արագ ու արտահայտիչ կարդալու կարողությանը, մշակում
են առոգանությունը և համարվում են լեզվի ինքնատիպ մարզանք: Շուտասելուկները կիրառվում
են հիմնականում առաջին դասարանում: Արագ-արագ արտասանելու դեպքում բառերը
խառնվում են, առաջացնելով զվարթություն ու ծիծաղ, որն իր հերթին նպաստում է
լարվածությունը թուլացնելուն և մտերմիկ մթնոլորտ ստեղծելուն: Երեխաներին վարժեցնում են
կրկնվող տառերի և բառերի արտասանությանը, զարգացնում են երեխայի լեզվի կուլտուրան:
Շուտասելուկը պետք է սկզբում արտասանվի դանդաղ ու բարձրաձայն, իսկ հետո` արագ և
ցածրաձայն:

1. Այծին այցի գնաց ձին, առանց ձիու մնաց Արծվին:

2. Ձյուն է, ձմեռ, ձյունաբուք, ձանձրացել են ձի ու ձուկ:

3. Բացի դեղձ չրից,ցրիչին տուր սառը ջուր:

4. Մեծ Մասիսը փոքր չէ Փոքր Մասիսից,Փոքր Մասիսը փոքր է Մեծ Մասիսից:

Սուտասելուկի ուսուցումը նպաստում է երեխաների մեջ հումորի զգացում ձևավորելուն ու


զարգացնելուն: Նպաստում է նաև խոսք կառուցելու հմտությունների ձևավորմանը:

Օրին ու մորին
/սուտասելուկ/

Ոլոր-մոլոր ոլորանով
Օրին մի օր ելավ սար,
Սարի վրա` կարմիր մորի,
Ամեն մորին մի-մի սար:
Մոլորվել էր պստիկ Օրին`
Որն էր մորի, որը` սար:

Հանելուկը երևույթի կամ առարկայի հակիրճ փոխաբերական նկարագիրն է, որտեղ քողարկված


ձևով տրվում են կռահվող երևույթի հատկանիշները: Հանելուկը ստիպում է երեխային խորհել և
գտնել տվյալ առարկան կամ երևույթը, որի մասին խոսվում է: Հանելուկը զարգացնում է երեխայի
մտածողությունը, դիտողականությունը և հիշողությունը.

1. Գալիս է հուշիկ,

Կարմիր են դառնում

Ականջ ու թուշիկ,

Մեծը մրսում է,

Փոքրը դրսում է:

1. Խոր անտառում բույն գտավ,

Ողջ ձմեռը քուն մտավ:

Գարուն եկավ` վեր կացավ,

Քուրքը հագին հեռացավ:

նչպես ասել է Հովհաննես


Հեքիաթի դաստիարակչական նշանակությունը:
Թումանյանը․«Հեքիաթներում անդունդներեն՝ խորը, անծայր, անվերջ։
Հեքիաթը հարուստ և շքեղ աշխարհ է։ Հեքիաթները ամենաբարձր
ստեղծագործություններն են, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն
կարողանում ստեղծել, բայց հեքիաթի են ձգտում Պետք է ուսուցումն
այնպես կազմակերպել, որ հեքիաթների ընթերցումը դառնա նոր
ձեռքբերումների գործընթաց: Երեխաների մոտ տեղի է ունենում
մտավոր կարողությունների զարգացում, որը նպաստում է
հեքիաթների նյութի ամբողջական ընկալմանը, ինչպես նաև այն
տարբեր կողմերից դիտարկելու և վերլուծահամադրական
աշխատանքներ իրականացնելու հմտությունները: Կրտսեր տարիքում
հեքիաթների մասին նախագիտելիքներ հաղորդելը
նախապատրաստում է հետագա ուսուցման ընթացքում խորացնելու
իրենց գիտելիքներն այդ ուղղությամբ և պատրաստ լինելու նոր
գրական ստեղծագործությունների՝ (վեպ, վիպակ, նորավեպ, գազել,
սոնետ, տրիոլետ, կատակերգություն, դրամա) ուսումնասիրության
համար:

Արդյունավետ ուսուցման և աշակերտների (անձի ձևավորման)


գիտելիքների խթանման ուղղությամբ ողջ աշխարհում, ինչպես նաև
Հայաստանում, կան բազում խնդիրներ։ Երեխաների շրջանում կորել է
հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, գրեթե չեն շփվում
(եթե չհաշվենք համացանցային շփումները), բավարար չափով չեն
շարժվում, չկա ֆիզիկական ակտիվություն և այլն։ Ինտերակտիվ
տեխնոլոգիաների մուտքն իր դրական ազդեցությունից զատ ունեցավ
նաև բացասական ազդեցություն Ժողովրդական հեքիաթները
բարձրացնում են երեխայի ճանաչողականությունը, ձևավորում են
հոգևոր և բարոյական հայացքները։ Հեքիաթի դերը երեխաների
զարգացման գործում բազմազան է՝ սկսած երևակայությունը
զարգացնելուց մինչև ճիշտ խոսքի ձևավորում։ Հեքիաթը երեխաներին
կյանք սովորեցնելու, չարի ու բարու մասին պատմել ու ամենամատչելի
տարբերակն է։ Երեխաները ավելի հեշտեն ընկալում հեքիաթը, քան
մեծահասակների դաստիարակչական քարոզները։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում փոքր
հասակից հեքիաթներ են պատմել, ավելի շուտ են սովորում իրենց
մտքերը ճիշտ և սահուն արտահայտել։ Կարևոր է նաև այն, որ
հեքիաթները երեխայի խոսքը դարձնում են ավելի զգացմունքային և
պատկերավոր։
Հեքիաթները բաժանվում են երեք տեսակների։ Տարածված են՝

 հրաշապատում կամ կախարդական,


 իրապատում,
 կենդանական
Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը
չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ։ Դեպքերը տեղի են ունենում
ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, այլ աշխարհներում, որտեղ
անհավատալին դառնում է իրական։ Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ
իմաստուն ծերունին։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ
ավարտվում է բարի ուժերի հաղթանակով։

Իրապատում]
Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները,
հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները,
մարդկային զանազան արատներ։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր
կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը։ Կենդանիների
(օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն
ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը,
խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ
բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը,
իմաստնությունը և այլն։ Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր
արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հեքիաթներում հաճախ
են իրար խառնվում իրականն ու երևակայականը[1]։ Հեքիաթները հիմնականում արձակ են,
հազվադեպ՝ նաև չափածո։ Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում»,
«Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես
նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում...», «Նրանք հասան իրենց մուրազին,
դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն։

Կենդանական
Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ։ Օրինակ՝ Առյուծը, մուկը,
աղվեսը և այլն։ Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի
հատկություններ։ Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, մեծամտություն, մյուս կողմից՝
բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն,
հավատարմություն, իմաստություն

Ներսես Շնորհալու հանելուկները:


Հայ առաջին մանկագիրը Ներսես Շնորհալին է: Նա գրել է հանելուկ-առակներ, չափածո խրատներ:
Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնց նպատակն էր զվարճալի եղանակով ուսուցանել
մարդկանց, նրանց մեջ զարգացնել սրամտություն, դիտողականություն:

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում: /արև/

Հողն է մտնում, մահանում,


Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:/ցորեն/

Արքա չունեն,սակայն արագ


Կազմում են մեծ,ահեղ բանակ,
հենց մտնում են արտը հասած`
Բերքն են հնձում առանց դանակ: մորեխ/

Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական


կատարելագործումը նույնպես կապվում է Ներսես Շնորհալու անվան հետ: Նրանից մնացել է ավելի
քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է
աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ
ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է,
կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Ներսես Շնորհալու
հանելուկները հայ գրականության աշխարհականացման առաջին դրսևորումներից են:

Այսպիսով, դեռ հին ժամանակներից սկսած ժողովրդական բազմահարուստ


ստեղծագործությունը եղել է մանկան դաստիարակության առաջին կարևոր օղակ: Սկզբում
մանուկների շրջանն է անցել բանավոր, իսկ 19-րդ դարի վերջից նաև գրավոր եղանակով:

Խաչատուր Աբովյանի առակները, նրանց դաստիարակչական


նշանակությունը: Աբովյանի ստեղծագործության պատկառելի բաժինն են կազմում
առակները, որոնց թիվը 50-ից ավելի է: Առակները ամփոփված են ոչ միայն «Պարապ
վախտի խաղալիք»-ում, այլ նաև «Նախաշավիղ»-ում: Նոր չէր առակի ժանրը մեր
գրականության մեջ, այն գալիս էր խոր միջնադարից: Սակայն Աբովյանն առաջինն էր որ
մեր նոր գրականության մեջ կիրառեց այդ ժանրը՝ դարձնելով իր լուսավորական
գաղափարները պրոպագանդելու, ժողովրդի միտքը կրոնական նախապաշարումների
կաշկանդումից ազատագրելու, սոցիալական ու ազգային ճնշման դեմ պայքարի
նպատակահարմար միջոցներից մեկը: Աբովյանի առակները նոր աստիճան էին մեր
առակագրության մեջ ոչ միայն թեմայով և բովանդակությամբ, այլև արվեստով: Նոր
երևույթ էր չափածո առակը, մեր միջնադարյան առակը գրված էր բացառապես
արձակով: Աբովյանն առանձին ուշադրություն դարձրեց առակների գործող անձերի՝
մարդկանց և կենդանիների տիպականացման վրա: Աբովյանը հիմնովին առակը մաքրեց
միջնադարյան մտածողության հատուկ կրոնականությունից՝ տալով աշխարհիկ ու
կենդանի շունչ:
o Առյուծն, աղվեսն և էշն
o Աղվեսն և ագռավն
o Զարմանալի մարդիկը
o Ծերունին և ագռավն
o Զորություն գինվո
o Աղի գնացող աչառը
o Բարդին /չինարին/ ու վազը
o Էշն ու ձին
o Խոզն ու եզը
o Մշեցի հայն ու ոսկոռի փեշքաշը
o Էշն ու բլբիւլը
o

o
Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբեր 15, 1809, Քանաքեռ — անհետացել է ապրիլի
2-ին, 1848) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար
գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ
գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով,
լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։
o Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ
մտածողների ու լուսավորիչների (Ռուսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների
հետնությամբ։ Ըստ Աբովյանի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան
հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ
օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։
Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։ Աբովյանն սկզբում
նպատակադրվել էր Հայաստանումստեղծել գիտակաև միաբանություն՝ դպրոցով ու
տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և
ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։ 1834 թ.
Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ
երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար Աբովյանի
մանկավարժական գլխավոր երկը «Նախաշավիղ կրթության»–ն է՝ մեր
իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրքը, որում
մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական հայացքներն ու սկզբունքները։
Աբովյանիի հիմնական հոգսը հայրենիքի համար կրթված ու պիտանի քաղաքացիներ
դաստիարակելն Էր։ Չհաշված առանձին հոդվածներ, «Նախաշավիղ կրթության»–ը
գրողի կենդանության օրոք տպագրված միակ երկն է։ Սակայն ցարական
պաշտոնեությունը և հայ հետադիմականները խափանել են գրքի գործածությունը։

Ռաֆայել Պատկանյանը՝ մանկագիր:

You might also like