You are on page 1of 13

­Տաթ­ևիկ Հ.

­Մեր­ջան­յան

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄԸ
­Նար-­Դո­սի «Ան­նա ­Սա­րո­յան» նա­մա­կագ­րա­կան վի­պա­կում*

­Բա­նա­լի բա­ռեր - անձ­նաս­պա­նութ­յուն, հո­գե­վեր­լու­ծու­


թ­յուն, ներ­հա­յե­ցո­ղութ­յուն, հո­գե­­բա­նութ­յուն, կեն­սաձև, կա­
մա­յին ո­րակ­ներ, ինք­նա­բա­ցա­հայ­տում, ­նա­մա­կագ­րա­կան
վի­­պակ, վար­քա­բա­նութ­յուն, միջ­տեքս­տայ­նութ­յուն:

Մուտք
­Նար-­Դոս գրո­ղի ան­ձը, գրա­կա­նութ­յունն ու գրե­լաո­ճը բնու­թագ­րե­լիս
բազ­միցս են օգ­տա­գործ­վում «պարզ» և «պար­զութ­յուն» բա­ռե­րը: ­Հի­րա­վի,
նրա գրա­կա­նութ­յու­նը զերծ է ա­մե ն տե­սա­կի ա­վե­լոր­դա­բա­նութ­յու­նից: ­Նա
տա­րօ­րի­նակ գրող է բա­ռի ա­մե ­նա­դրա­կան ի­մաս­տով: Ա­փի­բե­րան զար­մանք
է հա­րու­ցում այն ի­րո­ղութ­յու­նը, որ հայ քննա­դա­տա­կան ռեա­լիզ­մի հո­գե­բա­
նա­կան ուղ­ղութ­յան նշա­նա­վոր այս ներ­կա­յա­ցու­ցի­չը 21-րդ ­դա­րում հա­յտնվել
է ստվե­րում: Եր­ևույթ, որն ար­դա­րա­ցի չէ և­ ո՛չ մի ա­ռու­մով: ­Ժա­մա­նա­կա­կից
մարդն ա­վե­լի քան երբ­ևէ, ու­նի ­Նար-­Դո­սի գրա­կա­նութ­յան կա­րի­քը:
Ն­րա գրե­թե բո­լոր եր­կե­րի («­Մեր թա­ղը», «Ան­նա ­Սա­րո­յան», «­Պայ­քար»,
«­Մա­հը», «Ս­պան­ված ա­ղավ­ն ին» և­ այլն) գա­­ղ­­ա­փա­րա­կան են­թա­շեր­տե­րում
ու­սում­ն ա­սի­րութ­յան է են­թարկ­վում մարդն իր դրա­կան ու բա­ցա­սա­կան,
հաս­կա­նա­լի ու հա­կա­սա­կան կող­մե­րով: ­Պատ­կե­րե­լով մար­դուն՝ նա կեն­
դա­նագ­րում է նաև նրա ժա­մա­նա­կը, ո­րից, ի­հար­կե, շատ տա­րի­ներ են ան­
ցել, սա­կայն եր­ևույթ­նե­րի և­ ի­րո­ղութ­յուն­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած մարդ­
կա­յին դա­տո­ղութ­յուն­ներն ու ըն­կա­լում­ն ե­րը, կա­րե­լի է ա­սել, մնա­ցել են
նույ­նը:
Ան­նան ինք­նաս­պա­նութ­յուն գոր­ծեց, աշ­խար­հը կորց­րեց մար­դու ևս ­մի
գույն ու տե­սակ, բայց կյան­քի վա­տո­րակ և ­մար­դատ­յաց օ­րենք­նե­րն­ ու սահ­
ման­ված նոր­մե­րը գոր­ծում են նաև այ­սօր: ­Ժա­մա­նա­կա­կից մար­դը խու­ճա­
պա­հար է լի­նում ա­մե ն մի չնչին ի­րո­ղութ­յու­նից և ­հու­սա­հատ դրութ­յու­նից
դուրս գա­լու ել­քը կար­ծես գտնում է ինք­նաս­պա­նութ­յան մեջ: Այս ի­մաս­տով

* ­Հոդ­վածն ըն­դուն­վել է տպագ­րութ­յան 5. 01. 2018։

92
­Նար-­Դո­սի «Ան­նա ­Սա­րո­յա­նը» մեր օ­րե­րում ու­նի ար­դիա­կան հն­­չե­ղութ­յուն

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
և ­կեն­սա­կան հար­ցադ­րում­ն եր:
Բ­նավ չստվե­րե­լով նար­դո­սա­գի­տութ­յան ձեռք­բե­րում­ն ե­րը և չ­հա­
վակ­նե­լով սպա­­ռիչ խոսք ա­սե­լու հե­ղի­նա­կի գլուխ­գոր­ծոց եր­կե­րից մե­
կի մա­սին, բայց միա­ժա­մա­նակ գի­տակ­ցե­լով, որ գրա­կա­­նութ­յու­նը խորք
է, ուս­տիև տար­բեր ժա­մա­նակ­նե­րում այն յու­րո­վի է մեկ­նա­բան­վում,
ներ­կա հրա­­պա­րակ­ման մեջ ջա­նա­ցել ենք խնդրո ա­ռար­կա ստեղ­ծա­
գոր­ծութ­յու­նը դի­տար­կել թարմ ու ժա­մա­նա­կա­կից հա­յաց­քով:

1. ­Ժան­րա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը
Գ­րա­կա­նութ­յու­նը ար­վես­տի մյուս տե­սակ­նե­րից տար­բեր­վում է խոս­քի
մե­նա­շնոր­­հով. գրա­կա­­նութ­յու­նը խոս­քար­վեստ է: ­Մարդ­կա­յին կյան­քի հույ­
զե­րը, զգաց­մունք­նե­րը, ապ­­րում­ն ե­րը, հո­գե­բա­նութ­յան բազ­մաբ­նույթ դրսևո­
րում­ն ե­րը գրա­կա­նու­թյան մեջ պատ­կեր­­վում են շարժ­ման և ­զար­գաց­ման
ու­ղեծ­րով, ինչն էլ են­թադ­րում է պատ­մա­կան ճշգրիտ հա­ջոր­դա­կա­նու­թ­­յուն:

Ժ (ԺԶ) տարի, թիվ 2 (62), ապրիլ-հունիս, 2018


­Հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան մեջ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ձևա­վոր­վել
և ­զար­գա­ցել են գրա­կան բազ­մա­թիվ ուղ­ղութ­յուն­ներ, հո­սանք­ներ, մե­թոդ­
ներ և գ­րա­կա­նա­գի­տա­կան դպրոց­­ներ: ­Հայ գրա­կա­նութ­յունն ան­մասն չէր
կա­րող մնալ այս զար­գա­­ցում­ն ե­րից: ­Թե՛ ար­ևե­լա­հայ և ­թե՛ արևմ­տա­հայ գրա­
կա­նութ­յուն­նե­րը, ո­րոնք բո­վան­դա­կում են առ­հա­սա­րակ «հայ գրա­կա­նութ­
յուն» հաս­կա­ցութ­յու­նը, ի­րենց կա­ռուց­ված­քա­յին, գա­ղա­փա­րա­գե­­ղար­վես­
տա­կան և ­ժան­րա­յին հա­մա­կար­գե­րով հա­ղոր­դա­կից են հա­մաշ­խար­հա­յին
գրա­կան կյան­քին:
­Հայ նոր գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան ստեղծ­ման ճա­նա­պար­հին կար­
ևոր տեղ են զբա­­­ղեց­նում ժան­րե­րի տե­սա­կան ու­սում­ն ա­սի­րութ­յան հար­ցե­
րը: Այդ պատ­մութ­յան ըն­թաց­քում ստեղ­ծված յու­րա­քանչ­յուր ստեղ­ծա­գոր­
ծութ­յուն տար­բե­րակ­վում է ժան­րա­յին նրբե­րանգ­նե­­րով: Ան­կախ նրա­նից,
թե ու­սում­ն ա­սի­րութ­յան ինչ մե­թոդ է կի­րառ­վում, գրա­կա­նութ­յան պատ­մութ­
յու­նը հեն­վում է ժան­րի տե­սութ­յան և ­պատ­մութ­յան վրա: ­Ժան­րա­գի­տութ­յու­նը
ե­ղել և ­շա­րու­նա­կում է մնալ գրա­կա­նա­գի­տութ­յան կար­ևո­րա­գույն խնդիր­
նե­րից մե­կը: ­Ժան­րի տե­սա­կան քննութ­յան հար­ցի վե­րա­բեր­յալ գրա­կա­նա­
գետ Էդ. Ջր­բաշ­յա­նը կար­ծում է, որ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան տար­բեր
փու­լե­րում և ­տե­սա­կան հա­մա­կար­գում ժան­րա­յին խնդիր­նե­րը կա­րող են
Վէմ համահայկական հանդես

լի­նել ինչ­պես ա­ռաջ­նա­յին, այն­պես էլ երկ­րոր­դա­կան պլա­նում1:


Ակ­նար­կա­յին գրա­կա­նութ­յու­նը նե­րա­ռում է տա­րաբ­նույթ ժան­րա­տե­սակ­
ներ, ո­րոնց թվում է նաև նա­մա­կագ­րութ­յու­նը: ­Հա­մե­մա­տա­բար ա­վե­լի «ե­րի­
տա­սարդ» այս ժան­րը հա­մաշ­­խար­հա­յին գրա­կա­նութ­յան պատ­մու­թ­­յան ըն­
թաց­քում ան­ցել է ձևա­վոր­ման, զար­գաց­ման, կա­տա­րե­լա­գործ­ման բարդ
ճա­նա­պարհ: ­Նա­մա­կագ­րութ­յու­նը մեծ տա­րա­ծում գտավ 18-րդ ­դա­րի գրա­
կա­նութ­յան մեջ, հատ­կա­պես սենտիմենտալիզմի գրական դպրոցին պատ­
կա­նող գրող­ների ստեղծագործություններում։ Այս ժանրով ստեղծված գե­
ղ­ար­­վես­­­տա­­կան գրակա­նու­թյա­նը զու­գահեռ լայնածավալ աշխատանք է

1 Տե՛ս Ջրբաշյան Էդ., Պոետիկայի հարցեր, Եր., «Հայաստան» հրատ., 1976, էջ 93:

93
կատարվել նաև ակնար­կա­յին ժանրերի2, մասնավորապես նամակագրության
տեսական ու­սում­ն ա­սի­րութ­յան և ընդհան­րաց­ման ոլոր­տում։ Ժանրագիտու­
թյունը, հիմք ընդունելով անցյալի ա­վանդնե­րը և նկատի ունե­նալով ստեղ­
ծագոր­ծա­կան ըն­թա­ցիկ միտումները, փորձում է յու­րո­վի համակարգել և
մեկ­նա­բանել ակնարկային ժանրերից ամենադյուրաշարժ, խոր­քա­յին, մտեր­
միկ ու անկեղծ և տեսական հե­տա­­­զո­­տություն­ների առումով ամենա­բազ­
մա­զան ժան­րատեսակը՝ նամա­կագրութ­յունը։ Այ­ս­օ­րինակ ստեղծագոր­ծու­
թյուններն առավելա­գույնս աշխուժացան այն շրջա­­նում, երբ ան­նա­խա­դեպ
զարգացում էին ապրում հոգեբա­նա­կան վեպերը։ Գրողները, հա­ղոր­դակից
դառ­նալով համաշխարհային փիլիսոփա­յական մտքի նվա­ճումներին, իրենց
ստեղծագոր­ծութ­­յուն­նե­րում բարձրաձայնում էին մարդ­կային հու­զաշ­խարհի՝
հոգեկերտվածք և բա­րո­յականություն ձևավորող թույլ ու գրեթե աննշան
բեկ­բեկումների մասին: Նա­մա­կա­գրա­կան (էպիս­տոլյար) կա­ռուց­վածքը գե­
­ղար­վես­տակա­նաց­­նում էր կենցաղային՝ առաջին հա­յաց­քից անկարևոր
թվա­­ցող երևույթնե­րը, մարդկա­ յին հույզերը, զգացմունքները, խորհրդա­
ծութ­յունները և հոգե­բա­նա­կան բազ­մա­բ­նույթ դրսևո­րումները։ Համաշ­խար­
հա­յին գրա­կա­­նութ­յան մեջ լայն տարա­ծում ունեին «նորա­վեպ նամակա­
նիները», որոնք, ինչպես նկատում է երջանկահիշատակ Գր. Հակոբյանը,
«ա­ռար­կայական հար­մար­­վողական դաշտ ունեին ի­րադրութ­յան, արարքի
եւ անհատի հո­գե­կերտվածքը առավել «մտերմիկ», ներհուն ուղղորդվածու­
թյամբ պատկե­րա­գրելու…»3:
Անդրառնանք «Աննա Սարոյանի» ժան­րային առանձնահատկություններին:
Նար-Դոսը Ստեփան Զորյանի հետ ունեցած առան­ձին զրույց­նե­րի ժամանակ
իր այս ստեղծագործության մասին ասել է. «Դա իմ առա­ջին վեպն է: Գրել
եմ 21 տարեկան հասակիս: Գրեցի մի շնչով, մի քանի օրվա մեջ, և երբ
վերջացրի՝ ար­ցունք­նե­րս չէի կարողանում զսպել. լաց էի լինում ժամերով…
թվում էր Աննան թունավորված ընկած է առաջիս… այնքա՛ն ջղերս թուլացել
էին»4:
«Աննա Սարոյանը» գրականագիտությանը հայտնի դասական չափա­
նիշ­ներով բնավ չի համապատասխանում վեպի ժանրին. վիպաշարը բավա­
կանին պարզ է և աչքի չի ընկնում գործողություններով: Ինչպես հայտնի
է, վեպի ժանրն ընդգրկում է տարա­ծա­ժա­մանակային ավելի լայն շրջա­նակ։
Այս իմաստով խնդրո առարկա ստեղծագործության մեջ անհամեմատ ավելի
դժվար է ստեղ­ծել վիպաշ­խարհ, որովհետև մարդու հոգե­բանութ­յան մեջ
են տեղի ու­ նե­նում բախումները: Նար-Դոսը, ունենալով հերոսին և նրա
հու­­զաշ­խար­­­հը դիտար­կե­լու նրբու­թյուն ու հմտություն, իր այս ստեղ­ծա­գոր­
ծու­թյամբ զար­մա­նալի հայտ­նա­գոր­ծութ­­յուն­ներ է կատա­րում մարդկա­յին
հոգու «տիե­զերա­գիտության» մեջ:
Նամակագրական այս երկը, իսկապես, ուղենշային է. իր ծավալով այն
մոտ է վի­պա­­կին, դեպքերի հանկարծա­կիությամբ հիշեցնում է նորավեպ,

2 Այս մասին մանրամասն տե՛ս Մարգունի Հ., Ակնարկային գրականության ժանրերը, «Գրական ժանրեր,
Պատ­մական զարգացումը և ժամանակակից վիճակը», Եր., «Հայկական ՍՍՀ Գիտությունների ակա­դեմիայի
հրատ.», 1973, էջ 397-497:
3 Հակոբյան Գր., Արևմտահայ նորավեպը (1880-1910-ական թվականներ. ժանրի պատմություն և տե­սութ­
յուն), Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1996, էջ 130:
4 Զորյան Ստ., Երկերի ժողովածու 12 հատորով, հատ. 11, Եր., «Սովետ. գրող» հրատ., 1985, էջ 94:

94
հերոսների քանակով պատ­ մվ
­ ածքի ժանրաձևի մեջ է, իսկ «շատախոս»

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
հատ­­ված­նե ­ րով հարում է վեպին: Նո­րա­վեպի սեղմ ծավալը ենթադրում է
արագ զարգացող դիպաշար, գործողությունների լար­ված ըն­թացք ու ան­
սպա­ սելի ավարտ: Ի տարբերություն նորավեպի՝ պատմվածքում գործո­
ղություն­ները համեմատաբար հանգիստ են: Եթե բոլոր նորավեպերը կա­
րելի է հա­մա­րել պատմ­վածք­ներ, ապա յուրաքանչյուր պատմվածք դեռևս
նորավեպ չէ: Պատմված­քը քիչ է առնչվում վիպական աշխարհի հետ։ Այս
իմաստով պատմվածքը զի­ջում է նո­րա­վեպին, այս­ինքն՝ նորավեպում բնա­
վորությունները անհամեմատ ավելի խոր­քա­յին տարածության մեջ են, քան
պատմվածքում։ Այլ խոսքով՝ նորավեպի մեջ ամ­փոփ­վում է հոգե­բա­նական
անհատակ խորություն և վիպական աշխարհ։ Նամա­կագրա­կան վիպակն
ընձե­ ռում է հոգե­ բա­նական և ներաշխարհային բազ­ մաթիվ բացա­ հայ­
տումներ անելու հնարա­վո­­րություններ, իսկ պատմվածքը՝ ոչ։ Այս իմաս­տով
վեպի, վի­ պա­ կի, նորավեպի և պատմվածքի գենետիկական ընդհանրու­
թյուն­ները և դրանց սահ­ման­ների պայմանական բաժանումը գե­ղար­վեստա­

Ժ (ԺԶ) տարի, թիվ 2 (62), ապրիլ-հունիս, 2018


կան հարթության վրա շատ հաճախ հան­ դես են գալիս միահյուս­ված՝ ի
հայտ բերելով միջժան­րա­յին ներհյուսումներ։ Սակայն ժան­րերի այսպիսի
բնութագրերը պայմա­նա­կան են և, մեղմ ա­սած, անհամոզիչ, որով­հետև այն
դեպքում, երբ ստեղծա­գոր­ծութ­յու­նը խոսում է մարդու ներ­աշխարհի հետ,
այդ­տեղ ծավալը որևէ էա­կան նշանակություն ունենալ չի կարող։ Ասել է
թե՝ ստեղ­ծա­գոր­ծութ­յան ծավալը քիչ բան է հուշում նրա ընթերցվածության
մասին։ Բնակա­նա­բար, խոսքն այստեղ գրող-ընթերցող «հանդիպման» մա­
­սին է։ Եթե գրողը դառնում է ընթեր­ցողի հույզերի և զգացմունքների ճիշտ
թարգմանը, ապա ստեղ­ծագոր­ծության հաջողությունն ակնհայտ է։
Հաշվի առնելով Նար-Դոսի՝ «Աննա Սարոյան»-ին տրված «վեպ» բնորո­
շումը, ինչպես նաև նրա առանձնահատ­կութ­յուն­­նե­րի դիտարկումները, այ­
նու­ամենայնիվ, հակ­ված ենք այն տեսակետին, որ Նար-Դոսի վաղ շրջանի
այս յուրօրինակ ստեղ­ծա­գոր­ծութ­յունը նամա­կա­գրական վիպակ է: Նման
ժանրատե­սա­կի կարևորագույն առանձնա­հատ­կութ­յունն անկեղծ ու մտեր­
միկ բնույթն է: Ստեղծագործութ­յան հերոսները, այս դեպքում՝ հե­րոսուհին,
իր նամակ­նե­րում ցուցաբերում է ծայրահեղության հաս­նող անկեղծություն
նախ իր, ապա նամակների հասցեատիրոջ նկատմամբ: Այս իմաստով հա­
մոզիչ է այն տե­սա­կետը, ըստ որի՝ առհասա­րակ նամա­կա­գրական գրա­կա­
նությունը մեր­ձե­նում է քնա­րեր­գությանը5:
Վէմ համահայկական հանդես

Այս ստեղծագործությունը հագեցած է հոգեբանական հետաքրքիր ան­


ցումներով և լու­ծում­ն երով։ Կարելի է ասել՝ Աննա Սարոյանի կեր­պարը հոգե­
բանորեն վերածվել է հիմ­ն ա­­վոր­ված կերպա­րի: Նամակագրական վի­պակի
պատումն ունի շատ յուրօրինակ և հե­ տա­ քրքիր ոճա­
վորում։ Ըն­
թեր­ցողը
ստանում է այն իրավացի տպավորությունը, որ նա ըն­թա­նում է երկճյուղ՝
Աննա-Հռիփսիմե նամակագրության և Աննա-Գրիգոր երկխոսու­ թյան ուղ­
ղություն­նե­րով: Նկատելի են նաև անցումներ հերոսուհու ընկա­լումների մի­
ջոցով։ Այս դեպքում վի­պակի ոճը ձեռք է բերում ավելի սուբյեկտիվ և հու­
զա­կան ելևէջներ։ Այսօրինակ վիպա­կի ոճական յու­ր­օրինակ կառույցը պայ­
մա­նավորված է վերո­հիշյալ երկու ուղղությունների ներ­հյուսմամբ։
5 Տե՛ս Մարգունի Հ., նշվ. աշխատությունը, էջ 399:

95
Ինչպես երևում է, Նար-Դոսի «Աննա Սարոյան»-ը՝ որպես գեղարվես­
տա­կան փոքր ստեղ­­­ծա­գործություն, իր ներքին բովանդակության մեջ ամ­
փո­փում է մարդու ներաշ­խարհը վերափոխող հակասություններով և բա­
խումներով լի վիպաշխարհը: Նամա­կագրա­կան վի­պակը՝ իբրև ժանրա­տե­
սակ, ձեռք է բերում կառուցվածքային և տիպա­բա­նա­կան էական հատկա­
նիշներ։

2. Անձնասպանության հոգեբանական անցումները


19-20-րդ դարերի անցումային ժամանակաշրջանի սոցիալ-պատմական
կյանքի լուրջ տե­­ղաշարժերը, ինչպես նաև համաշխարհային փիլիսո­փա­յա­
կան մտքի նվա­ճում­­­ներն իրենց ու­րույն կնիքը թողեցին մարդկության զար­
գացման պատ­մության և ան­հատի հո­գե­կերտ­ված­քի ու բարոյա­կա­նության
վրա: Այս առումով շոպեն­հաուերյան դարակազ­միկ փիլիսո­փա­յությունը կա­
րևոր տեղ է զբաղեց­նում մարդու հոգեբանության և ոչ բա­նա­կան (իռա­
ցիո­նալ) զգացողությունների քննութ­յան համապատկերում: Իրողութ­յուն­­
ների պատճառա­ հետ­ևանքային շղթան ընդհան­ րա­­
պես չի գործում հոռե­
տե­սական այս փիլիսոփայության մեջ: «Աշխարհն իմ պատ­կե­րա­ցումն է»6
ձևակերպումն արդեն իսկ ենթադրում է անգի­տակ­­ցակա­նություն, որովհետև
պատ­կե­րացումը ըմբռնելի է ոչ թե գիտակցակա­նութ­յան, այլ ենթագիտակ­
ցության և ներզգա­յու­թ­յան տիրույթներում:
Նար-Դոսի «Աննա Սարոյանը» տեսանելի է փիլիսոփայական հենց այս
համա­կար­­­գում: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այն իր հոգե­բա­
նա­կան խորքայնությամբ եզա­կի ու անգերազանցելի է հայ գրականության
հա­մա­պատկե­րում: Նամակագրական այս վիպակի հո­գեբանական անցում­
ների մեջ Նար-Դոսն աչքի է ընկնում «ար­վես­տի ար­հես­տին» տիրա­պե­տելու
կարողություններով: Վերջինս չուներ հոգե­բա­նա­կան կրթություն և չգի­տեր
հոգե­վեր­­լու­ծության այն նրբին միջոցներն ու եղանակները, որոնք, շնորհիվ
իր ստեղ­­ծագոր­ծա­կան բնազդի և ներհայեցողության, լավագույն դրսևո­
րումը ստացան այստեղ: Համոզիչ է գրա­կա­նա­գիտության կողմից ընդուն­
ված այն տեսակետը, ըստ որի՝ ստեղ­ծագոր­ծութ­­յան գլխավոր հերոսը հեղի­
նակի համոզ­մունքնե­­րի, ինչպես նաև աշ­խար­հայաց­քի կրողն է: Այս դեպքում
Ան­նա Սարոյանը կրում է փիլիսոփայական այն ազ­դե­ցութ­յունները, որոնք
անցումային դարա­շրջա­նում նշա­­նա­վո­րեցին Նար-Դո­սի գաղափա­րագե­­
ղար­վես­տական նախասիրություն­նե­րը7:
Գրող-հոգեբանը կերպարների ու միջա­ վայ­
րի համատեղմամբ կարո­
ղանում է ա­մե ­­­նա­­­բազ­մազան կողմերից դիտարկել մարդու, տվյալ դեպքում՝
կնոջ հուզաշ­խար­հում ձևավոր­վող անկումային տրամադ­րութ­յուն­ներն ու
զարգացող ողբերգությունը: Առա­ ջին հա­ յացքից թվում է՝ այս հեղինակն
իր հերոսուհու բոլոր դժբախ­ տութ­յուն­
ները և ձևավոր­վող կամային թույլ
ո­րակ­ները վերագրում է սոցիումի բերած լուրջ հեղաբեկումներին, հին կա­

6 Шопенгауэр А., Мир как воля и представление, Пер. с нем. Ю. И. Айхенвальд, Минск, «Харвест», 2005, с. 34:
7 Նար–Դոսի գրական և փիլիսոփայական գաղափարները իրենց բնա­կանոն հունով զարգանում էին «Նոր-
Դարի» ազգային պահպանողական բարոյափի­ լի­
սո­փա­ յության տիրույթում: Պատահական չէ, որ «Աննա
Սարոյանը» առաջին անգամ հատվածաբար տպագրվել է 1888 թ. հենց այս գրական-հասարակական թեր­
թի 75-80, 82-85 համարներում:

96
ցու­­
թաձևի քայքայ­ մանն ու նորի անհեռանկար զար­ գա­ցում­նե­
րին: «… Իր

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ստեղ­ծագոր­ծա­կան գլխավոր ուշադ­րու­թյունը Նար-Դոսը դարձ­րել է սո­
ցիա­լական կյան­քի հանգա­մանքնե­րի ճնշման հոգե­բա­նական հետևանքնե­րի
վրա»8,- գրում է գրա­կա­նագետ Գ. Հով­սեփ­յանը:
Անտարակույս, գրականագետի այս եզրակացության ակունքները թաքն­
ված են Նար-Դոսի հոդվածներից մեկում9: Ուստի վերոհիշյալ տեսա­կետն
ունի ճշմար­տութ­յան որոշակի չա­փա­բա­ժին, սակայն դա այնքան էլ համոզիչ
չէ, որովհետև Աննայի հոգե­ կերտված­ քային տե­ղա­շար­
ժերը սկսվել էին
մինչև կենսական պայմանների փոփոխությունները: Սա բնավ մերկա­պա­
րա­նոց հայ­տարարություն չէ, այլ հերոսուհու ինքնախոս­տո­վա­նութ­յունն է
հենց առաջին նա­մա­կում. «Ին­չո՞ւ նամակ չէի գրում քեզ,- հարցնում եմ և
ինքս ինձ: Պատասխանի համար պետք է դիմել այն անհասկանալի զորու­
թյանը, որ մարդկային կամքին հակառակ՝ միայն ինքն է զգաց­մունքների
ղեկավարը»10:
Ողբերգական այս նախերգանքի մեջ արդեն իսկ ուրվագծվում են բոլոր

Ժ (ԺԶ) տարի, թիվ 2 (62), ապրիլ-հունիս, 2018


այն աղոտ խո­հերն ու մտածումները, որոնք իրենց հետագա զարգացման
մեջ ոչնչացնելու էին խու­ճա­­պա­հար և հուսահատված հերոսուհուն: Աննայի
մտո­րում­նե­րն անընդհատ պտտվում են ճշմար­տու­թյան հայտնաբերման
շուրջ, որն ըստ էութ­ յան են­թադրում է պատ­ ճառա­հետևան­ քային շղթայի
որոնում և զուգակցում: Անմեկնելի ու ան­բացատ­րե­լի ալեկո­ծութ­յուն­ները
երկակի զգացողություններ են պատճառում աղջկան. «Ուզում ես աղոթել
և անի­ծել, ուզում ես ապրել և մեռնել»11:
Սակայն Աննան շտապում է փարատել ընկերուհուց ակնկալվող կաս­
կածները. «Ոչինչ, բոլորովին ոչինչ չի պատահել ինձ. ես նույնն եմ, ինչպես
վերջին անգամ տեսել ես ինձ. ապ­րում եմ նույն լիության մեջ, ծնողներս,
եղբայրներս բոլորը ողջ և առողջ են, և մենք առաջվա նման հաշտ ու սիրով
ենք ապրում»12: Ըստ էության, սա ընտանեկան եր­ջան­կության վայելքն է:
Թվում է՝ ամեն բան կարգին է, սակայն ներաշխարհի ան­կու­մային ու ան­
բացատրելի զար­գա­ցումները բոլորովին այլ ազդեցություններ են կան­խա­
գու­շա­կում: Նրա հոգեբանության մեջ հետզհետե ակոսվում են ավելի գորշ
և մռայլ երանգներ. «...Այս վերջին ժամանակներս ես ինձ թշվառ եմ զգում՝
առանց մի որևիցե ակնհայտ պատ­ճառի: Կարծես երիտասար­դու­թյ­անս վա­
ղուց արդեն հրաժեշտ եմ տվել, սիրտս կար­ծես մի անգամից ծածկվել է և
էլ հնար չկա բանալու: Ամեն տեղ և ամեն բանից շատ շուտ եմ ձանձրանում:
Վէմ համահայկական հանդես

Շատ անգամ այնպես խորասուզվում եմ մտածմունքների մեջ, որ ամեն բան


կատարելապես մոռանում եմ: Բայց թե ինչ եմ մտածում - այդ ես ինքս էլ
չգիտեմ. միայն այս գիտեմ, որ ինչ որ մտածում եմ, բոլորը դառն է լինում:
Բայց մի բան ես շատ լավ հասկանում եմ ու զգում.- սիրտս ձգտում է,
ուժգին թափով ձգտում ինչ որ մի ան­ հայտ, կարծես երբեք գոյություն
չունեցող բանի, ձգտում է և, կարծես, հույս չունի, թե երբևիցե կհասնի»13:
8 Հովսեփյան Գ., Նար-Դոս, Եր., «Հայպետհրատ», 1961, էջ 245:
9 Հիշյալ հոդվածը մանրամասն տե՛ս Նար-Դոս, Երկերի ժողովածու 5 հատորով, հատ. 5, Եր., «Հայաստան»
հրատ., 1971, էջ 288-291:
10 Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատ. 2, Եր., «Հայաստան» հրատ., 1968, էջ 8:
11 Նույն տեղում, էջ 8:
12 Նույն տեղում, էջ 9:
13 Նույն տեղում, էջ 9-10:

97
Այս տողերը հաստատում են այն վաղեմի ճշմարտությունը, որ ոչ թե
ժամանակն ու տա­րիքն են որոշում մարդու կենսունակությունը, այլ հոգե­
բա­նությունը: Նար-Դոսը քայլ առ քայլ լուսաբանում է Աննայի հոգեբանու­
թյան անհասկանալի և մութ կողմերը: Նրա տա­րիքը վաղուց արդեն ան­
էացել է հուզաշխարհի բազմանշանակ երևույթների բո­վում: Սա կնոջ ներ­
աշ­խարհում տեղի ունեցող փոփոխությունների ճշգրիտ գե­ղար­վես­տա­կա­
նա­ցում է, որը ոչ վաղ անցյալում նկատել էր արևմտահայ նորավի­պա­գրու­
թ­յան առաջին ներ­կայացուցիչը՝ ըն­թերցասեր հասարակությանը «Օրիորդ
Մենիկ» գրական կեղծան­վամբ հայտնի Թագուհի Շիշ­մանյանը՝ Ծերենցի
շնորհաշատ դուստրը: Այս վիպագրուհին ապ­րել էր այդ անցումային տա­
րիքի կյանքը և շատ լավ գիտեր, թե ինչ է տեղի ունենում կնոջ հոգեբա­
նու­թյան մեջ: Նա իր նորավեպի համար ընտրել է բա­վականին հե­տաքրքրա­
շարժ սկիզբ. ներկայացնում է գար­նան մի պատառիկ և ինքնաբացահայտման
շե­մի ն կանգ­նած արևմտա­հայ մի աղջկա՝ Սաթի­նիկ Պերճյանին: Վերջինս
նա­մակ է գրում իր բա­րե­­­կամու­հուն. «Կը պառավնամ, սի՛րելիս, երկու օր
ա­ռաջ 20 տարեկան եղա. գեղեցիկ ամսվան մեջ ծնած եմ, անոր համար
շատ կը խնդամ, բայց երբեմն կու լամ նաև առանց պատ­ճառի…»14:
Վերոհիշյալ նամակներով հերոսուհիներն ինքնաբացա­ հայ­տում են
իրենց ներաշ­խար­­հը: Սակայն ի տարբերություն Սաթինիկի, որի կերպարը
նորավեպի հենց սկզբից գնում է ամ­ բողջացման ճանապարհով, Աննա
Սարոյանը, կյանքն ընկալելով փի­լի­­սո­փա­յա­կան տե­սանկ­յ ունից, ամեն բան
ներփակում է հոռետեսական անիմա­ նա­լի և անմտա­ծելի ինքնահա­ յեցո­
ղության մեջ, որը, ինչպես իրավացիորեն նկատում է Գ. Հովսեփյանը,
կտրված չէ կյան­քից և չի ներկայացվում վերացական մտքերի ձևով15: Նա­
մա­կագրութ­յու­նը՝ որպես այդպիսին, են­թադրում է անկեղծություն ու ազն­
վութ­յուն առաջին հերթին ինքդ քո նկատմամբ, ապա՝ հասցեատիրոջ: Այս
իմաստով Աննան բացառիկ ազնվություն է ցու­ցա­­բերում ինքն իր և քրոջը
համահավասար ընկերուհու՝ Հռիփսիմեի հանդեպ: «Ես կար­ ծում եմ, որ
գլխավոր պատ­ճառը մենակութ­յունս է»16,- բացահայտելով իրեն՝ խոս­տո­
վա­նում է Աննան:
Հատկանշական է, որ այս վիպակը «միակողմանի» է, այլ խոսքով՝ միայն
Աննա Սա­ րո­­
յանն է գրում իր ընկերուհուն՝ Հռիփսիմեին: Թվում է՝ ամեն
բան պար­փակ­ված է Աննայի և նրա ընտանիքի շրջանակներում: Սակայն
այս հան­գամանքը չի խան­գարել, որ Հռիփ­սիմեն և ժամանակի կենսական
մի­­ջավայրը շարունա­կա­բար երևան դիպաշարի ամ­բող­ջության մեջ: Այս
բոլորը տեղի է ունենում Աննայի նե­րաշ­խարհային որոնումների ու իրա­
կանության հա­ կա­դ­
րության միջոցով: Աղջիկը սկսում է դրսևորել ավելի
խորքային մտա­ծողություն: Այս իմաս­տով՝ համոզիչ է Ստ. Թոփչյանի այն
տեսակետը, ըստ որի՝ դառը կյան­քի հարվածները, հա­սունացնելով մարդուն,
ստիպում են մտածել17:
Ճիշտ է, Աննայի հոգեկերտվածքը սկսել էր փոխակերպվել մինչև կեն­
14 Շիշմանյան Թ. (Օր. Մենիկ), Երկեր, աշխատասիրությամբ Ալ. Մակարյանի, Եր., «Նաիրի» հրատ., 2015,
էջ 49:
15 Տե՛ս Հովսեփյան Գ., նշվ. աշխ., էջ 248:
16 Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատ. 2, էջ 11:
17 Տե՛ս Թոփչյան Ստ., Կերպ և իսկություն, Եր., «Սովետ. գրող» հրատ., 1987, էջ 208:

98
սա­կան պայման­նե­րի փո­փո­­խու­թյունները, սակայն Նար-Դոսն ընդգծված

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
երանգներով ցույց է տալիս, որ սո­ցիու­­մից ստացված ազդեցությունները
ևս ներգործում են հերոսուհու (և առ­հա­սա­րակ՝ մար­դու) հո­գե­­վիճակի վրա:
Հե­­ղի­նակը նկատում է, որ մարդկային հոգե­բա­նութ­յունը դուրս չէ սո­ցիա­
լական կյան­քի բոլոր հնարավոր դրսևորումների ազդե­ցութ­յուն­ների դաշ­
տից: Մարդն անընդ­հատ ճնշվում է հոգսաշատ առօրյայի տի­րույթ­ներում և
անընդհատ կենտրոնանում նե­րաշ­­խարհի անհասկանալի վեր­լու­ծություն­
ների ու անըմբռնելի եզրակացությունների վրա: Աննա Սա­րո­յա­նի հոգեբա­
նական զար­գա­ցու­մը բերում է բոլորովին այլ խոր­հուրդ, որը շարու­նա­կա­
բար վրիպում է գրականագետ­նե­րի տեսադաշտից: Մարդը, կամային թույլ
որակների պատճառով չդիմանալով սո­ ցիա­­
լական կյանքի ճնշումներին,
գնում է խեղ­ման ճանապարհով։ Նար-Դոսը փիլիսո­փա­յական տեսանկյունից
փոր­ձում է հա­կադրվել այս ընկալմանը։ Մարդը՝ իբրև հո­գե­կերտվածքային
տեսակ, ունի հոգեբա­նա­կան փայլուն որակներ, որոնք սոցիալա­կան դաշ­
տում չեն կարող աղավաղվել ու վե­ րա­նալ, այլ խնդիր է, եթե մարդն ի

Ժ (ԺԶ) տարի, թիվ 2 (62), ապրիլ-հունիս, 2018


սկզբա­նե ունի կամային թույլ որակներ և անհեռանկար կեն­սաձև: Սոցիա­
լական հեղաբե­կում­ն երը կարող են ազդել մար­դու վարքաբանության վրա,
այլ խոսքով՝ մարդու վար­քը կեցության ձևերի մեջ փոփո­խու­թյուններ կա­
րող է ունենալ, իսկ հոգեբանությունը՝ ոչ։ «Դժվարությունը հաղթահարելու
ան­ճարակությունն ու ան­կա­մութ­յունը ծայ­րա­հե­ղո­րեն սրում է վատի գա­
ղա­փարը՝ դարձնելով այն բոլոր գոյութ­յուն­ների համընդհա­նուր հատ­կա­
նիշը»18,- իրավա­ցիո­րեն նկատում է պրոֆ. Վ. Սաֆար­յա­նը:
Աննա Սարոյանի ինքնասպանությունը, հիրավի, արդարացի չէ, բայց
նաև ուղիղ հա­մե­­մա­տական չէ նրա բարոյական բնութագրին: Պետք է նկա­
տել, որ սոցիալական ազ­դե­ցու­թ­­յուն­ներն ու փիլիսոփա­յա­կան ընկալումները
գտնվում են հակադրամիաս­նութ­­յան մեջ, այ­սինքն՝ սոցիումը այդու­հանդերձ
ձևավորում է ոչ բանական փիլիսո­փա­յության ներհայե­ցո­­ղու­թյուն: Հետևա­
բար Աննան իր ներաշխարհում արդեն կան­խա­տեսել էր բեկումնային այն
փո­փոխությունները, որոնք լինելու էին իր ընտանիքի հետ. «Գուշակությունս
ճիշտ դուրս եկավ.- դժբախտությունը - և այն էլ ի՛նչպիսի դժբախ­­տություն
- առաջին անգամ բաց արավ մեր տան դուռն և ներս մտավ՝ այնտե­ղից
այլևս երբեք չհեռանալու համար: Մենք համարյա մի անգամից զրկվեցինք
մեր բոլոր կարողությունից, մեր բոլոր հարստութ­յունից… »19:
Ըստ Շոպենհաուերի՝ յուրաքանչյուրի կյանքի պատմությունը տառա­
Վէմ համահայկական հանդես

պանքի պատ­մութ­­յուն է, քանզի յուրաքանչյուրի կյանքի ուղին սովորաբար


մեծ ու փոքր ձախորդությունների անվերջ շղթա է20: Սարո­յան­նե­րի ըն­տա­
նիքի բախտի ա­նի­վը շրջվում է, և սոցիալական կյանքի քայքայիչ ազդեցութ­
յուն­նե­րը սողոսկում են հու­զաշ­խարհ: Ողբերգական դեպքերի հաջորդական
և փոխկա­պակցված շղթան, ասել է թե՝ ըն­տանիքի սնանկանալը, հոր և
եղ­բոր հիվանդութ­ յուն­
նե­
րը, հետագայում նաև վերջինիս մա­ հը փիլիսո­
փա­յա­կան վերջավորված ինքնագի­տակցման են բերում իրական կյանքի
մշտնջե­­նական տառապանքն ու դրան դիմա­կա­յե­լու կամային որակները:

18 Սաֆարյան Վ., Գրողի և կերպարի անհատականությունը, Եր., «Մակմիլան-Արմենիա» հրատ., 2001, էջ 201:
19 Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատ. 2, էջ 22-23:
20 Տե՛ս Шопенгауэр А., նշվ. աշխ., էջ 523:

99
Աննա­յի հուզա­ռատ ճակատագիրը հայտնվում է մարդու ձեռքով ստեղծված
օրենքների և արժե­հա­մա­կար­գի խաչմերուկում: Այստեղ աղջկա հոգեկերտ­
վածքի, խոհերի ու մտա­ ծում­­
ների դրսևոր­ման կերպերը, զուգա­ կշռվելով
կյանքի և մահվան առեղծվածին, հան­գու­ցա­լուծ­վում են շոպենհաուերյան
փիլիսո­փա­յութ­յան համապատկերում. «Մի՞թե մար­դուս կյանքը, որ վեր­ջա­
նում է ոչնչով, նրա խոր­հուր­դը պետք է լինի նույնպես ոչինչ... »21:
Ուշագրավ է, որ Աննան ընտանիքի անդամներից ավելի շատ զրուցում
է եղ­բայր­նե­րից մեկի՝ Գրիգորի հետ: Իրենց տարիքին անհամապատասխան
այս զրույցնե­րի արդյուն­քում ուր­վագծվում են վերջինիս բնավորության և
հոգեբանության հատկա­նիշ­նե­րը: Կյանքի և մահ­վան սահմանին հայտնված
քսանամյա եղբայրը խորապես հաս­­կացել է մար­դու գոյության խոր­հուրդը:
Ըստ Աստվածաշնչի՝ մարդու կյանքի գլխա­վոր առանցքը պտտվում է եռա­
միաս­նության շառավղով. «Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. այս
ե­րե­քը, եւ սորանցից մեծը սէրն է»22:
Եղբայրը չի ուզում, որ երիտասարդ քույրը մի վայրկյան անգամ կաս­
կածի բնութ­ յան ա­­
րար­չությանն ու գոյության օրենքներին, որովհետև իր
ապ­րած տարիների ըն­թաց­քում տղան հստակ բանաձևով է ընկալել կյանքի
թվաց­ յալ բարդ, բայց իրա­ կա­նում ավելի քան պար­­ զա­գույն խորհուրդը.
հա­վատը հույս է, իսկ հույսը -­­ կյանք23: Մար­դու գոյության այս հիմ­նա­սյու­
նե­րի իսպառ ոչնչա­ցու­մը Աննային ստի­պու­մ է հաշտվել ստեղծված թշվառ
ու ան­հե­ռանկար վիճակի հետ. «Ես արդեն վերջնականպես հաշտվել եմ
դրու­ թյանս հետ, ներ­ կան ինձ այնպես սարսափելի չի թվում, ինչպես
երևակայում էի առաջ»24:
Դիտելի է, որ Նար-Դոսն ուղղակիորեն ակնարկում է նաև այն գրա­կա­
նութ­յան մա­սին, որն ի դեմս Աննա Սարոյանի և Գրիգորի՝ կարդում էին
ժամանակի առա­ջա­դեմ ըն­թեր­ցող­նե­րը: Այս վիպակում նկատելի են միջ­
տեքս­տային հատ­ված­ներ: Դարի առաջադեմ զար­­գա­ցումները արվեստի և
մշակույթի ասպարեզում ի հայտ են բերում նոր որակներ և հատ­­կա­նիշներ:
Ճիշտ է, ինտերտեքստ25 (միջ­տեքստայ­նություն) եզրույթը բավակա­նին երի­
տա­սարդ է, բայց երևույ­թը՝ որպես այդպի­սին, ունի հին պատմու­թյուն: Միջ­
տեքստա­յ­նութ­յան26 ար­մատ­նե­­րը հասնում են մինչև անտիկ շրջանի գրա­
կա­նություն: Այսպիսի հատ­ված­նե­րի կիրառություն­ներն իրենց ազ­դե­ցու­
թյուն­ները կարող են թողնել տվյալ ստեղծագոր­ծութ­­յան ինչպես գաղա­փա­
րա­կան, այնպես էլ գեղարվեստական առանձնահատկութ­յուն­նե­րի վրա:
Ուշադրություն դարձնենք Աննայի կարդացած գրականության անցում­
ներին: Խա­ղաղ ու անհոգ օրերին աղջիկը կարդում է Ի. Տուրգենև: Սակայն
միշտ չէր, որ նրա ներաշ­խար­հը խա­ղաղ էր. ներքին մի տագնապ կար նրա
հոգեբանության մեջ: Հա­վատն ու սերը սկսում էին նահանջել. կատարվում

21 Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատ. 2, էջ 26:


22 Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր կտակարանների եբրայական եւ հունական բնագիրներից թարգ­
մանուած, Ա Թուղթ առ Կորնթացիս, 13:13, Աստվածաշնչի թարգմանության ինստիտուտ, Ստոկ­հոլմ, 1989:
23 Տե՛ս Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատ. 2, էջ 43:
24 Նույն տեղում, էջ 60:
25 Եզրույթն առաջին անգամ կիրառվել է ֆրանսիական փիլիսոփա, հետկառուցվածքաբանության
տեսաբան Յուլյա Կրիստևայի կողմից 1967 թ.:
26 Այս մասին մանրամասն տե՛ս Քալանթարյան Ժ., Միջտեքստայնություն, «Գրականության տեսության
արդի խնդիրներ», ուսումնական ձեռնարկ, Եր., ԵՊՀ հրատ., 2016, էջ 136-153:

100
է շրջադարձ, մնում է միայն մահ­վան փիլիսո­փա­յութ­յունը, որից հետո Ան­

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
նան կլանվում է Ֆ. Դոստոևսկու գրակա­նութ­յամբ: Գրիգորի նա­խա­սի­րու­
թյունները այլ են. նա ընթերցում է Ֆ. Շիլլերի «Դոն Կար­լոսը»։ Տարա­բնույթ
հե­ղի­նակ­ների հիշա­տակու­թ­յունն այստեղ ինքնանպատակ չէ. հեղի­նակը
միջտեքստայնության մի­ջոցով կատա­րում է իրար ժխտող հարաբե­ րութ­
յուն­ների քննություն և հերոսների՝ կեն­սա­կանի ու մահվան ընկա­լում­ն երը
տանում է տեսակների հաշտեցման ճանապարհով:
Նար-Դոսը քաջածանոթ էր ռուս գրականության անցուդարձերին և
գրա­կան զար­գա­­ցում­ն երին: Այլ խոսքով՝ Ֆ. Դոստոևսկու գրական ազդեցու­
թյունները չէին կա­րող չանդրա­­դառ­նալ Նար-Դոսի ինչպես այս, այնպես էլ
մյուս ստեղծագործություն­ների վրա: «Եթե մի գրականություն ինձ վրա խոր
և անջնջելի տպավորություն է գործել, այդ այն ժա­մա­նակվա ռուս գրա­
կա­նու­թյունն էր, հանձինս Տուրգենևի, Դոստոևսկու, Գոնչարովի, Տոլստոյի,
որոնց երկերից օգտվել եմ գրվածքներս հոգե­ բա­նո­
րեն հիմնավորելու
տեսա­­կե­տից» ,- անկեղ­ծա­նում է Նար-Դոսը:
27

Ժ (ԺԶ) տարի, թիվ 2 (62), ապրիլ-հունիս, 2018


Ինքնասպանության գաղափարի և թեմայի տեսանկյունից հատկա­նշա­
կան է Ֆ. Դոս­տո­ևս­կու «Երկու ինքնասպանություն» էսսեն: Առաջին հայաց­
քից թվում է՝ տասն ամիս տար­­­ բե­
րու­
թյամբ կատարվող խորհրդավոր և
հանելուկային ինքնասպա­նութ­յուն­­ները չեն ա­ղերսվում միմյանց: Սակայն
երևույթի խորքային քննությունն ի հայտ է բերում զար­մա­նա­լի ընդհան­
րու­թ­յուններ նույն իրողության տարբեր դրսևորումների միջև: «Ես, ինչը
հա­տուկ է մարդկային էությանը, անշուշտ, փորձեցի այդ հանե­լուկն ինչ-որ
ձևով լուծել, որ­պես­զի կարելի լինի ինչ-որ տեղ «կանգ առնել և հանգստա­
նալ»»28*,- գրում է Դոս­տոևսկին:
Հարցադրման մեջ ռուս գրողն իրավացի է: Ինչի՞ն է ուղղված վիրավո­
րանքն ու չա­րու­թ­յունը, որը նկատվում է ինքնասպանություն գործելու նա­
խաշեմին: Միամտութ­ յուն կլի­
նի կարծել, թե մարդը, միայն նյութական
պատճառներից ելնելով, կարող է ինքնաս­պա­նություն գործել: Ըստ էության,
մարդկային ներաշխարհում, բացի նյութականի ընկա­ լու­
մից, տեղի են
ունենում նաև այնպիսի փոփոխություններ, ինչպի­սիք են «ցուրտ խա­վա­րը
և ձանձրույթը», որոնք անդառնալիորեն վերափոխում են մարդու հոգեկերտ­
վածքը: Ռուս գրականության այդ երևելին իր հոգեվերլուծական բնազդով
կարողացել է փոքր ծա­վա­լի ստեղծագոր­ծու­թյան մեջ երկու իրարից տարբեր
դեպքերի վերլուծությամբ բա­ցա­հայ­տել առհասարակ ինք­նաս­պա­նության
Վէմ համահայկական հանդես

հիմքում ընկած ընդհանուր գաղափարի և ըն­ կալ­


ման, ինչպես նաև դրա
իրա­ գործման դրդիչ հան­ գամանքները: «Պարզապես ապրելն անհնար է
դարձել»29*,- եզրա­կաց­նում է գրող-հոգեբանը:
Ճիշտ է, Դոստոևսկին սկզբում այնքան էլ համակրելի հեղինակ չէր
Աննա Սարոյանի հա­մար. նա ուղղակիորեն ասում է, որ ինքն այդ գրողին
երբեք չի սիրել30: Սակայն աղջկա հո­գեբանության հետագա զարգացումը
27 Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատ. 5, էջ 288:
28 Достоевский Ф. М., Полное собрание сочинений в тридцати томах, Публицистика и письма, Тома XVIII-
XXX, Том Двадцать третий, Дневник писателя за 1876 год, май-октябрь, Ленинград, издательство «На­ у­
ка», Ленинградское отделение, 1981, с.145. *Эту загадку я, по свойству человеческой природы, конечно,
постарался как-нибудь разгадать, чтоб на чем-нибудь «остановиться и успокоиться».
29 Նույն տեղում, էջ 146: * Просто стало нельзя жить.
30 Տե՛ս Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատ. 2, էջ 38:

101
դարձ է կատարում ի շրջանս յուր: Թվում է՝ շեղում կա կյանքի նորմից, բայց
մարդկային էությունները չունեն նույն բաղադրությունները: Ինչքան էլ
հասարակական հարաբերություններն իրենց ազդե­ցութ­յունը թողնեն մար­
դու ապ­րելա­կեր­պի վրա, այդուհանդերձ, ներքուստ գոյություն ունի մարդ­
կա­յին անխաթար հո­գեբանության, կամքի (կա՛մ թույլ, կա՛մ ուժեղ), բնա­
վորու­ թյան և խառնվածքի խնդիր, որը պայմա­ նա­վոր­
ված չէ արտաքին
հանգա­մանք­նե­րով և իր վրա չի կրում դրանց ազ­դե­ցութ­յունները, այսինքն՝
դրանք դուրս են հա­սա­րակության պարտադրանքների դաշտից: Ահա այս
առումով Աննան դուրս է ընդհա­ նուր կյանքի այն համակարգված շրջա­
նակից, որն ստեղծել է մարդկությունը, և որը երբևէ չի համապատասխանում
մարդու սրտի և հո­գու ձգտումներին:
Եղբոր վաղահաս մահը ևս ազդում է Աննայի հուզաշխարհի վրա: Նրա՝
կյանքի նկատ­­մամբ ունեցած փիլիսոփայական հայացքները ձեռք են բերում
ավելի գորշ ե­րանգներ: Չնա­յած նրան, որ եղբայրը պատվիրել էր անընդ­
հատ աղոթել և ապավինել Աստծուն, Աննան շա­րու­նակում էր որոնումները
մետաֆիզիկական տիրույթներում: Նրա հա­մար աղոթքն այլևս ոչինչ էր,
որովհետև գոյությունն արդեն իսկ անիմաս­տութ­յան էր վե­րած­վել. «...ներսս
կա­տարյալ դատարկություն է տիրում: Ոչինչ չկա, ոչ մի հիմնավոր բան,
որից կարողանայի ամուր կպչել՝ չանհետանալու համար, որի վրա կարո­
ղանայի վերջնա­կանապես կենտրո­նացնել թափառող մտքիս ընթացքը՝ չմո­
լոր­վե­լու համար»31:
Թեև հայ և ռուս հեղինակների հերոսուհիների ինքնասպանության
ակունք­­ներն ու­նեն տա­րաբևեռ կենտրոնացումներ, այդուհանդերձ այս տո­
ղերը գալիս և զուգակշռում են Դոս­­­տո­ևսկու «ապրելու անհնարինության»
գա­­ղափարը: Առհասարակ մարդն ամբողջ կյան­­քում խուսափում է փորձու­
թյունից, սակայն երբ փորձությունը գալիս է, մարդն այդտեղ երկու տար­
բերակ ունի՝ կա՛մ հաղ­թա­հա­րել այն, կա՛մ կործանվել դրա ճանա­պար­հին։
Աննա Սարոյանն ամեն ճիգ գոր­ ծադրում է ինքնասպան լի­ նելու աղոտ
մտքից ա­ զատ­վելու համար, որով­ հետև չէր ուզում մեղանչել իր անձի և,
իհար­կե, ընտանեկան հար­­կի առաջ։ Սակայն «անհաս­կա­նալի զորությամբ»
նա ինքնասպան է լինում: Արդա­րա­ցի է սա, թե ոչ՝ դժվար է ասել: Արդյոք
սո­ցիո՞ւմն էր մեղա­վոր, թե՞ կյանքի նկատմամբ ունե­ցած փիլիսո­փա­յա­կան
ընկա­լումները՝ դժվար է ասել։ Կյանքը մար­դուն տարել է փոր­ձու­թ­յան, իսկ
վերջինս չի դիմացել դրան։
Պայ­ քա­
րի մեջ կարևորն ու առաջնայինը բնավ հաղ­ թե­
լը չէ, այլ
չպարտվելը: Կյան­­­քը, դնելով իր ուղղորդիչ նշանները, շարունակաբար
կոտ­րում է կամային թույլ որակներով օժտված մարդուն։

Եզրակացություններ
Թարմ դիտարկումների արդյունքում եկել ենք հե­տևյալ եզրակա­ցութ­­­­
յուններին.
Նամակագրական այս վիպակը թեև գտնվում է միջ­ժան­րա­յին տիրույ­
թում, սա­կայն իր գրական-պատմական արժեքով և հոգե­ բա­նա­
կան ան­

31 Նույն տեղում, էջ 58:

102
ցում­ն երի իմաս­տով կարևոր տեղ է զբաղեցնում հայ գրականության երկ­

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
նա­­կա­մա­րում։ Նար-Դոսի «Ան­նա Սարոյանը» իր առա­վելություններով և
թե­րություններով հանդերձ բա­ցա­­ռիկ քն­նութ­յան է ենթարկում տարա­բնույթ
ազդեցություն­նե­րի խաչմերուկում հայտնված մարդու հո­գե­բանությունը և
կամային հատ­կանիշները:
Ստեղծագործության հոգեբանական խոր­քայ­նութ­յունը, ինչպես նաև ան­
ցում­­ն ե­րը տե­սանելի և քննելի են Շոպենհաուերի փի­լիսոփայության հա­
մակարգում: Այն գալիս է հաստատելու, որ անկախ ար­տաքին հանգա­մանք­
նե­րի ազդե­ցութ­յուն­ներից՝ մարդու հոգե­բա­նության մեջ տեղի են ունենում
զարմանալի երևույթներ: Վիպակի տարաբնույթ դիտարկում­ն ե­րը՝ անձնա­
սպա­­­նութ­յան փիլիսո­փա­յա­կան դիտակետով ակնհայտ են դարձ­նում, որ
Նար-­ Դոսը գիտական որո­ շա­
կի ոճա­վոր­մամբ է ուսումնասիրում մարդու
հո­գեբա­նա­կան զար­գա­ցումները:
Ներաշ­խարհի անհասկանալի վեր­լու­ծությունները մարդուն մեկուսաց­
նում են հոգ­սա­շատ առօրյայի տի­րույթ­ներից: Ըստ հեղինակի՝ սոցիա­լա­կան

Ժ (ԺԶ) տարի, թիվ 2 (62), ապրիլ-հունիս, 2018


հեղաբեկումները ներ­­գոր­ծում են մարդու ոչ թե հոգեբանության, այլ վարքա­
բանության վրա: Կա­մա­յին թույլ որակներ և անհեռանկար կեն­սա­ձև ունեցող
մարդիկ անխնա կործան­վում են կյանքի փոր­ձության ճանապարհին: Ուստի
առաջին պլանում արծարծելով հո­գե­բա­­­նա­կան և սոցիալական խնդիր­ներ՝
Նար-Դոսը ստեղծել է այնպիսի վիպակ, որը տա­րիների հե­ռա­­վո­­րությունից
դեռ պահպանում է իր արդիական հնչեղությունը:

Տաթևիկ Հ. Մերջանյան - գրականագետ, 5 հոդվածի հե­ղի­նակ,


զբաղ­վում է հայ նորավիպագրության հարցերով, գիտա­ կան հե­
տաքրքրութ­յուն­
ների շրջա­
նակն ընդգրկում է հայ նոր գրակա­նու­
թյան և արևմտահայ գրականության բնա­գա­վառ­ները:

Summary

PHILOSOPHICAL SELF-DETERMINATION OF SUICIDE


In the epistolary novelette by Nar-Dos “Anna Saroyan”
Tatevik H. Merjanyan
Վէմ համահայկական հանդես

Key words - suicide, psychoanalysis, introspection, psychol-


ogy, lifestyle, will qualities, self-revelation, epistolary nov-
elette, hagiography, intertextuality.

The aim of the given publication is to study and evaluate the epistolary
novelette by Nar-Dos “An­na Saroyan”. Here the most interesting thing is that in
this considered work the author observes psychologically deep and divergent
phenomenon. In the study the philosophical idea of suicide is crucial. It concludes
that Nar-Dos has directly spoken about the turbulences taking place in person’s
introspective world that have little or almost nothing to do with the outer cir-
cumstances.

103
Резюме
ФИЛОСОФСКОЕ ВОСПРИЯТИЕ САМОУБИЙСТВА

в эпистолярной повести Нар-Доса «Анна Сароян»


Татевик А. Мерджанян

Ключевые слова - самоубийство, психоанализ, самореф­


лек­сия, психология, жизнен­ный уклад, произвольные ка­чест­
ва, самопознание, эпистолярная повесть, агиография, интер­
текстуальность.

Целью настоящей публикации является исследование и оценка с новой


точки зрения эпис­ толярной повести Нар-Доса «Анна Сароян». Особенно
примечательно, что автор ана­ли­зи­руе­мой повести рассматривает многообраз­
ные глубокие психо­логи­чес­кие явления. Стержнем ис­следования является
философская идея самоубийства. Мы приходим к выводу, что Нар-Дос не­
посредственно говорит о происходящих во внут­ рен­
нем мире человека
волнениях, которые со­вершенно либо почти не связаны с внеш­ними обстоя­
тельствами.

REFERENCES
1. Astvatsashunch, A Tught ar Korntacis, 13:13, Stokholm, 1989. (In Armenian)
2. Dostoevskiy F. M., Polnoye sobraniye sochineniy v tridcati tomakh, Tom dvadcat’
tretiy, Dnevnik pesatelya za 1876 god, may-oktyabr, Leningrad, Izdatelstvo «Nauka»,
Leningradsko­ye otdelenie, 1981. (In Russian)
3. Grakanutyan tesutyan ardi khndirner, Ye., «EPH» hrat., 2016. (In Armenian)
4. Hakobyan Gr. J., Arevmtahay noravepy (1880-1910-akan tvakanner. janri patmu-
tyun yev tesutyun), Ye., HH GAA «Gitutyun» hrat., 1996. (In Armenian)
5. Hovsepyan G. Y., Nar-Dos, Ye., «Haypet­hrat», 1961. (In Armenian)
6. Jrbashyan Ed. M., Poetikayi harcer, Ye., «Hayastan» hrat., 1976. (In Armenian)
7. Jrbashyan Ed. M., Panyan Yu., Grakan janrer, Patmakan zargacumy yev jamanaka-
kic vijaky, Ye., «Haykakan SSH Gitutyunneri akademiayi hrat.», 1973. (In Arme-
nian)
8. Nar-Dos, Yerkeri joghovatsu 5 hatorov, h. 5, Ye., «Hayastan» hrat., 1971. (In Ar-
menian)
9. Nar-Dos, Yerkeri joghovatsu, h. 2, Ye., «Hayastan» hrat., 1968. (In Armenian)
10. Safaryan V. H., Groghi yev kerpari anhatakanutyuny, Ye., «Makmilan-Armenia»
hrat., 2001. (In Armenian)
11. Shishmanyan T., (Or. Menik), Yerker, Ashkhatasirutyamb Al. Makaryani, Ye., «Nai-
ri» hrat., 2015. (In Armenian)
12. Shopenhauer A. F., Mir kak volya i predstavleniye, Minsk, «Kharvest», 2005. (In
Russian)
13. Topchyan St. E., Kerp yev iskutyun, Ye., «Sovet. grogh» hrat., 1987. (In Arme-
nian)
14. Zoryan St. Y., Yerkeri zhoghovatsu 12 hatorov, h. 11, Ye., «Sovet. grogh» hrat.,
1985. (In Armenian)

104

You might also like