You are on page 1of 37

Նախագծային

աշխատանք

Մարտիրոս
Սարյան
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի
փետրվարի 29 – ին Ռուսաստանում, Դոն գետի ափին
գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմ`
Դոնի Ռոստովի շրջան): Սարյանի նախնիները այստեղ
էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի
մայրաքաղաք Անիից:
Ինքնադիմանկար 1909
Ապագա նկարչի ծնողները փոքր հողատարածություն
ունեին, զբաղվում էին հողագործությամբ: Սարիևները
(այդպես էին նրանք գրվում մինչև 1896 թվականը)
սովորաբար այստեղ էին անցկացնում ամառը՝ իրենց
հոր՝ Սարգիս Սարիևի ձեռքով կառուցված փոքրիկ
տնակում: Ընտանիքում 9 երեխա կար: Թեև դժվար
էին ապրում, սակայն Սարյանը հաճախ էր
երանությամբ հիշում տափաստանում անցկացրած
մանկության տարիները: Հենց այդ տարիներին
բազմադեմ և բազմագույն բնությունը նրա հոգում
արթնացրեց անսպառ հիացում: «Աչքերիս առջև ամեն
ինչ կանգնեց արևի լույսով ողողված. Գեղաշար
ցորենը, խառնվելով խոտերի հետ, ծածկված
ծաղիկներով, որոնց վրա թռչում էին մեղուներն ու
թիթեռները… Այս ամենը ձգում էր ինձ: Ես, հմայված,
մտա ցորենի դաշտը և ընկղմվեցի մի աշխարհ, որը
տեսիլքի էր նման: Երկար քայլեցի, հետո հոգնած
քնեցի ցորենի արտում, կարծես մորս կրծքին»
Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական
հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով :
Դպրոցն ավարտելուց հետո Մարտիրոսը աշխատանքի է
ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին
նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ
եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում :

1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի


գեղանկարչության, քանդակագործության և
ճարտարապետության ուսումնարանի ուսանող : Մոսկվայի
ուսումնարանը այն ժամանակ Ռուսաստանի
ամենաառաջադեմ ուսումնական հաստատությունն էր :

1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս


Սարյանի համար դարձան իսկական հայտնություն : 1902
թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն
մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում,
մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության
հեքիաթային աշխարհը», - պատմում էր նկարիչը։
Սանդուխտի
դիմանկարը
Վազող շունը
1910 - 1913
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ
Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը
հատկանշական էր 20–րդ դարի եվրոպական և ռուսական
գեղանկարչության համար: Հայ նկարիչ Սարյանի համար
Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր:
Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.),
Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.)
ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդեց
արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի
մասնիկը, ըմբռնելու ձգտումը: «Ես նպատակ ունեի
հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները։
Ամենամեծ հետաքրքրությունն ինձ համար ներկայացնում
էր փողոցը՝ նրա կյանքի ռիթմը, վառ ամբոխը և շները…
որոնք ապրում էին այստեղ ընտանեկան խմբերով:
Եգիպտական
դիմակներ
Քայլող կինը
Եգիպտոսում Սարյանին ամենից շատ զարմացրեց
հնագույն և ժամանակակից մշակույթների անքակտելի
կապը: «Դուրս գալով Բուլակի թանգարանից, փողոցում
կարելի էր տեսնել այն մարդկանց, որոնք կարծես եղել
են թանգարանի էքսպոզիցիայի քանդակների
բնորդները: Նրանք... ունեին ճիշտ և ճիշտ նույն տիպը,
արտահայտությունը, ժեստը,քայլվածքի նույն ուղիղ
ձևը, բարձր ուսերը՝ ինչ քանդակները...

1913 թվականին Սարյանը ուղևորվեց Պարսկաստան ։


Ամենահետաքրքիր վայրը նկարչի համար քաղաքային
շուկան էր: Այդտեղ հնարավոր էր դիտել խայտաբղետ
այդ երկրի կյանքի համաչափ ռիթմը, որը, թվում է,
առաջանում էր նարգիլեի թմրեցնող ազդեցությունից:
Նկարչի ուշադրությունը գրավում էին նաև շուկայում
վաճառվող գրքերը՝ ձևավորված մանրանկարներով:
Գիշերային բնանկար: Եգիպտոս
Կոստանդնուպոլսի շները
Պարսկաստա
ն
1914 - 1920
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆ
Մարտիրոս Սարյանն առանձնանում էր ինքն իր նկատմամբ ունեցած
մեծ պահանջկոտությամբ, արվեստում ճշմարիտը զգալու
զարմանալի կարողությամբ: «Ինձ դուր չէր գալիս իմ հաջողությունը,
ես խուսափում էի դառնալ մոդայիկ նկարիչ, - խոստովանում էր նա, -
Ես զգում էի իմ արվեստը նորոգելու անհապաղ անհրաժեշտությունը,
ձգտում էի թույլ չտալ կրկնությունների գոյացում»: («Սարյանի մասին,
էջ 465): Նկարիչը մտածում էր շարունակել իր ճամփորդությունները
դեպի Արևելք, երազում էր լինել Չինաստանում, Ճապոնիայում,
Հնդկաստանում: Բայց առաջին համաշխարհային պատերազմը
խանգարեց նրա ստեղծագործական ծրագրերի իրագործմանը:
Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ
նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի
հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջը ես հանդիպեցի
Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ
աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի
կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ
տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ
նշաններով» - հիշում էր Սարյանը։
Դեղին
ծաղիկնե
ր
Երևանյան բակ
Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել:
Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապրումներից հետո,
դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր:
Նկարիչը փորձում էր գտնել փրկության ճանապարհը.
«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն,
հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի
նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական
թեմաների նկարագրությամբ»:

Մեկ այլ իրադարձություն ևս նկարչին վերադարձրեց


ստեղծագործության. դա հանդիպումն էր հիասքանչ
սևաչյա Լուսիկ Աղայանի՝ նշանավոր գրող և
մանկավարժ Ղազարոս Աղայանի դստեր հետ: «Սա
հանդիպում էր երկու, կարծես, վաղուց իրար ճանաչող
հարազատ մարդկանց, որոնք միայն պատահականորեն
և ժամանակավոր էին բաժանվել» - հիշում է նկարիչը:
Լուսիկ Աղայան
«Տառապանքի այդ օրերին, ես ամբողջ սրտովս, ամբողջ
իմ էությամբ հարազատացա ժողովրդիս հետ: Եվ չէի լինի
ես որպես նկարիչ, որպես անհատ, եթե իմ մեջ
չզարգանար հայրենիքի այդ զգացմունքը: Նրան ես
նվիրեցի ողջ իմ հետագա արվեստը»։

Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է


պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ:
«Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ մեր այս լեռնոտ
հողակտորը... Արագածի լանջին... փաստացի կա, -
ասում էր Սարյանը:

1925 թվականին սովետական տարիներին առաջին


անգամ Սարյանի նկարները ցուցադրվում են
Մոսկվայում` «Չորս արվեստ» ցուցահանդեսում: Հայ
Վարպետի նկարները բարձր է գնահատում
մայրաքաղաքի մամուլը:
Արագածը ամռանը
1926 - 1928
ՓԱՐԻԶՈՒՄ
Մոսկվայում ունեցած հաջողությունից հետո Սարյանին
հնարավորություն է ընձեռվում գնալ Փարիզ: «Ես
անպայման ուզում էի լինել նկարիչների մայրաքաղաքում`
Փարիզում» , - խոստովանում է Սարյանը:
Սարյանի արվեստը Փարիզում վայելում էր
օտարերկրացու համար հազվադեպ հաջողություն, նկարչի
խոսքերով ասած` «քննությունը» հանձնված էր: Սակայն
այսօր դժվար է դատել նկարչի ստեղծագործական
առաջընթացի այս կարևոր շրջանի մասին: Հայաստան
վերադարձի ճանապարհին Սարյանի նկարները այրվեցին:
Փրկվել են միայն այն նկարները, որոնք Սարյանը վաճառել
կամ նվիրել էր Փարիզում և իր հետ վերցրած մի քանի
էտյուդ:
Հրդեհից փրկված
նկարներ
Դեպի աղբյուր
Գազելներ
1929 - 1945

ՆՈՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ճակատագիրը նկարչին ծանր փորձություն էր
նախանշել: Բայց ինչպես դա բնորոշ էր զարմանալի
կենսահաստատ արվեստի արարչին, Սարյանը,
հավաքելով իր բոլոր ուժերը, աստիճանաբար
վերադառնում է աշխատանքին։

Շուջը կառուցվում էր նոր Երևանը, որը մինչ այդ


կազմված էր իրար վրա անկարգ կուտակված ցածր
կավաշեն տնակներից: «Բայց երբ աշխույժ ռիթմով
մուրճերը զարկեցին, երբ միտքը և ջլապատ բազուկները
գործի անցան, ամեն ինչ փոխվեց: - գրում է Սարյանը:
- ...Փոքրիկ, տխուր Երևանը սկսեց ժպտալ, ապա արևի
նման պայծառանալ» ։ Այդ շրջանում Սարյանի
նախասիրած ժանրն է դառնում քաղաքային բնանկարը:
Հայաստան
Լուսիկ Սարյանի
դիմանկարը
Երեք հասակ
Ծաղիկներ Հայրենական մեծ
պատերազմի հայ
մարտիկներին
1965 թվականին լայնորեն նշվեց նկարչի 85–ամյա
հոբելյանը: Անհատական ցուցահանդեսներ տեղի
ունեցան Մոսկվայում, Երևանում: Վարպետը
արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի
կոչման: «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծվեց
«Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը:

1966 թվականին Մ. Սարյանը ստացավ Հայաստանի


ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս տեսավ նկարչի
«Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից
հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967
թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվեց
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական
ցուցահանդեսներ տեղի ունեցան Ռումինիայում,
Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի
Դեմոկրատական Հանրապետությունում:
Սիլվա
Կապուտիկյան
Եղիշե Չարենցի
դիմանկարը
Մարտիրոս Սարյանը վախճանվեց 92 տարեկան
հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:

Մարտիրոս Սարյանի աճյունն ամփոփված է


Կոմիտասի անվան պանթեոնում:
*Հարցեր
* 1. Նշել Մ. Սարյանի ծննդյան ամիսն ու
ամսաթիվը։
* 2. Ո՞րտեղ է ծնվել։
* 3. Քանի՞ երեխա կա Սարյանի
ընտանիքում։
* 4. Ինչ են աշխատում նրա ծնողները։
* 5. Երբ նա գնաց Պարսկաստան
ամենահետաքրքիր վայրը ո՞րն էր
նկարչի համար։
* 6. Ո՞վ էր վարպետի կինը։
* 7. Ե՞րբ է մահացել Մարտիրոս Սարյանը։
Ներկայացրին՝
Լիա Օհանյանը
Տաթևիկ Հայրապետյանը
Հրաչյա Աբովյանը
Արես Չաքմիշյանը
Ալբերտ Սուրաբյանը

Շնորհակալություն

You might also like