You are on page 1of 35

Երվանդ Քոչար

Ճ21-3 խմբի ուս․ Էմելի Հայրապետյան


Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, արձանագործ Երվանդ
Քոչարի (1899-1979) ստեղծագործական
ժառանգությունը xx-րդ դարի Մոդեռն
արվեստի ամենահետաքրքիր
երևույթներից է:
1923-36թթ. Փարիզում նա ստեղծեց
արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի
շարքում, որոնցով պայմանավորված է
եվրոպական Ավանգարդն ու
համաշխարհային կերպարվեստի
հիմնադիրն է. պլաստիկ գեղարվեստական
նոր արտահայտչաձև, որը ներառում է
ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ
չափ:
Եվրոպական արվեստաբանական միտքը
Քոչարին համարում էր ժամանակակից
արվեստի այն ռահվիրաններից մեկը,
որոնք մի քանի տարում վերափոխեցին
արդի գեղանկարչության մասին
պատկերացումներն ու տակնուվրա
Կենսագրությունը
Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. հունիսի 15-ին
Թիֆլիսում, շուշեցի Սիմեոն Քոչարյանի
(գինեգործ էր) և Ֆեոկլա Մարտիրոսյանի
ընտանիքում։1909- 1918 Սովորում է Ներսիսյան
դպրոցում, միաժամանակ հաճախում
 Գեղարվեստը խրախուսող Կովկասյան
Ընկերության  նկարչական դպրոց (Շմերլինգի
դպրոց)։ Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե
Թադևոսյանի (1870-1936)  դասարանում։1918-
1919 Ուսանում է Մոսկվայի Երկրորդ Պետական
Ազատ Գեղարվեստական Արվեստանոցներում:
1919-1921 Նկարչություն է դասավանդում
Թիֆլիսի գիմնազիաներում:
 1919-1920 Մասնակցում է Վրաց նկարիչների
ընկերության   կազմակերպած «Երկրորդ և
Երրորդ Աշնանային» և «Малый круг»
ցուցահանդեսներին /Թիֆլիս/:
 
1921 Ստանում է Պետական բարձրագույն
գեղարվեստատեխնիկական արվեստանոցների
գեղանկարչության պրոֆեսորի վկայական:
 1922 Ապրիլին ուղևորվում է արտասահման՝
Կոստանդնուպոլիս, ուր հունիսի 14-ին բացում է
անհատական ցուցահանդես:
Նոյեմբերին ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան
միաբանություն, դասավանդում Մուրադ-
Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում է
կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի,
բանաստեղծ Իսահակյանի դիմաքանդակները,
ուսումնասիրում միաբանության հին հայկական
մանրանկարչության հարուստ հավաքածուն:
Այցելում է Պադուայի, Հռոմի, Ֆլորենցիայի
թանգարանները:
Քոչարի գեղանկարը

ՄԱՆԴՈԼԻՆԱՅՈՎ ԱՂՋԻԿԸ, 1956 ԲԱՆԱԼԻՈՎ ԿԻՆԸ , 1930


ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄՈՏ 1968

«...Արվեստը մի
անավարտ կամուրջ է,
որի մեկ ոտքը հենված
է կյանքի վրա, իսկ
մյուսը՝ մեկնված դեպի
անեզրությունը... ամեն
մի հանճար
երկարացնում է այդ
ոտքը, որպեսզի գտնի
երկրորդ
հենարանը...և այդպես
անվերջ...Դրա համար
արվեստը մարդկային
լավագույն իղձերի
անվախճան
պատմությունն է...»:

ԱՂՋԻԿՆ ՈՒ ԼՈՒՍԻՆԸ 1959


ՊԱՐ 1971

ԷՔՍՏԱԶ 1960
ԿԵՐՊԱՐ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ, 1931

Երբ մարդ
կորած է
բոլորի
համար, նա
գտնում է
ինքն
իրեն...և իր
Աստծուն...

ՀԱՐՄՈՆԻԱ, 1930
ՀՈՄՈ ՍԱՓԻԵՆՍ, 1933

ԸՆՏԱՆԻՔ-ՍԵՐՈՒՆԴՆԵՐ, 1925
ՏԵՍԻԼՔ. ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻՆ, 1924

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, 1923
ԿԻՆՆ ՈՒ ՁԻՆ 1931

ՁԻԵՐ-ՄԱՐԴԻԿ, 1930
«Պատերազմի արհավիրքը»
1962 թվական, Երևան: Փարիզյան դպրոցի
հայազգի անվանի արվեստագետ Երվանդ Քոչարն
իր արվեստանոցում ավարտում է «Պատերազմի
արհավիրքը» կտավը` յուղաներկի օգնությամբ
արտահայտելով իր բողոքն ընդդեմ պատերազմի,
բռնության, ցեղասպանության:
Ուսումնասիրությունների համաձայն`
խրուշչովյան ձնհալի տարիներին Սովետական
միությունում նման համարձակ թեմայով ոչ մի այլ
աշխատանք չի ստեղծվել: Բայց նրա բողոքն
այդպես էլ ոչ ոք չլսեց. նկարի մասին մամուլում
արձագանքներ չեղան:«Պատերազմի արհավիրքը»
տարածական չէ, սակայն նկարի նույնիսկ
ավանդական երկչափ մակերեսին աչքի են
զարնում տարածական նկարչության
ձևակերտական առանձնահատկությունները
այստեղ իրերն ու
երևույթներն անհրաժեշտ է
դիտարկել տարբեր
տեսանկյուններից,
որովհետև միանգամայն
անհնար է ընկալել նկարից
հորդող ինֆորմացիան:

Ուրվագծերի
փոխներհյուսման,
բազմաշերտ գունային
ներթափանցումների
շնորհիվ Քոչարը ստեղծել է
ծայրագույն լարման վիճակ :
Մտքի ու ձևի այդօրինակ
փոխհարաբերվածությունը
կտավի մակերեսը դարձրել
է արտակարգ հագեցած,
ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ

ԿՆՈՋ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ, 1936

Աչքերի մեջ կարելի


է կարդալ, թե ինչ է
անում ուղեղը և
ինչ են գործում
ձեռքերը, բայց դրա
համարպետք է
գիտենալ հոգու
քերականությունը,
որ շատ քչերին է
տրված։

ԿՆՈՋ ԴԻՄԱՆԿԱՐ, 1959


Եթե սիրում ես մի կնոջ, քո
Եվրոպական սերն ես սիրում նրա մեջ։ Դա իր
արվեստաբանական միտքը հետ բերում է քո ուզած
Քոչարին համարում էր գեղեցկությունը, թեև դա մի
ժամանակակից արվեստի ենթագիտակցական ընթացք է,
ռահվիրա, արվեստագետ, ով իր և մենք այդ գեղեցկությունն
աշխատանքը կատարում էր ընդունում ենք իբրև
զգացմունքային ալիքներին իրողություն։ Երբ մեկին
համահունչ շարժվելով։ Երվանդ նկարում ես՝ հափշտակվում ես
Քոչարը իր աշխատանքներում նրանով և գուցե այդ սիրուց է,
տարբերվել է, երբեք չի արել որ նրան տեսնում ես ավելի
այնպես, ինչպես ընդունված է, լավ, քան նա իսկապես կա։ Դու
այդ էլ հաղորդել է չես մտածում լավացնել նրան։
աշխատանքներին տարբեր Դու ուղղակի նրան տեսնում ես
երանգներ։ լավ։ Դա հոգեկան վերագրում է։
Երվանդ Քոչար

«Արփենիկի դիմանկարը» Երվանդ Քոչարի առաջին սերը


ՊՏՈՒՂՆԵՐՈՎ ՀՈՒՐԻՆ 1926

ՀՈՒՐԻՆ 1925
ԱՂՋԻԿԸ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՖՈՆԻ ՎՐԱ 1925

Մարդը ծնվում է
իր անավարտ
դեմքով ու
բնավորությամբ,
բայց նրա
ապրելաձևը
հղկում ու
ավարտում է
պակասը:

ՈՒԼՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ 1925


ԲԱՆԱՍՏԵԾԸ. ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ, 1924

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ( կաթողիկոս Վազգեն Ա-ի հավ.) 1962


ԿՈՄԻՏԱՍ, 1946

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ, 1945


ՌՈՒԲԻԿԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ 1973

ԳՐԻԳՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ 1971


Արվեստը ինքը անիրական ճշմարտություն է:

ՄԵԼԻՆԵԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ 1930 ԻՆՔՆԱՆԿԱՐ, 1936


 Տարած
ական
նկարչու
թյան
ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ, 1968
Տարածական նկարչությունը` արվեստի
ուղղություն է, որը ստեղծել է Երվանդ Քոչարը 20-
րդ դարի սկզբին Ֆրանսիայում:  Նա ստեղծել էր
մետաղյա վահանակներից քանդակ,
վահանակների վրա նկարել համապատասխան
թեմայով նկարներ, այնուհետև այն տեղադրել էր
շարժիչի վրա, որի օգնությամբ էլ այն դանդաղ
պտտվում էր՝ ցուցադրելով վահանակի
նկարները: Այս եղանակով Քոչարը ցույց էր
տալիս ժամանակի մեջ առանձին տարածական
մասնիկների մեկ ընդհանրական դառնալը.
այսպիսով հօդս էր ցնդում ժամանակի և
տարածության միջև պատնեշը: Այդ
ժամանակների համար անհավանական մի բան,
որը կարող էր ստեղծել միայն առաջադեմ
հայացքներով մեկը, միայն հայ մարդը, միայն
Քոչարը…
ԱՌԱՎՈՏ, 1962
Ցուցահանդեսին
մասնակցում էին նաև
հայտնի նկարիչներ Բրաք,
Տարածական նկարչությունը
Շագալը, Պիկասոն և
իր մեջ ընդգրկում է քանդակ,
ուրիշներ:Ցավալին այն է,
գրաֆիկա և նկարչություն՝
որ այսօր Քոչարի անունը
ներառելով ժամանակը՝
բարձրացնելու համար
որպես լրացուցիչ չորրորդ
պիտի
չափ:
շեշտենք, որ  նա եղել է Պի
Քոչարը իր տարածական
կասոյի կամ Լեժեյի
նկարչության
կողքին: Իրականում հենց
աշխատանքները աշխարհին
նրանք են ուրախ եղել, որ
ներկայացրել է դեռևս 1929 թ.
Քոչարի ժամանակակիցն
Փարիզում անցկացվող
էին:
«Ժամանակակից արվեստի
Մի առիթով Պիկասոն
համայնապատկերները»
ասել էր. «Եթե ես Քոչարի
միջազգային
եռաչափության զգացումն
ցուցահանդեսում:
ունենայի, ապա կզավթեի
աշխարհը»….
ԻՍՊԱՆԱՑԻ
ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ,
1972
ՔՈՉԱՐԻ ՔԱՆԴԱԿԸ

ՄԵԼԱՄԱՂՁՈՒԹՅՈՒՆ ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ ՄՈՒՍԱՆ


1939 թ․ին Երևանում պատրաստվում էին
տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։
Տոնակատարությունների նախօրեին որոշվում է
կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի
հերոսի քանդակը։ Հայտարարվեց մրցույթ, սակայն
միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, հանձն
առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու
այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն
ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։
Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և
այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թ․ին Քոչարի
ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։
Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից
մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է
դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր
էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։
Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց
հետո Քոչարին ազատ արձակեցին։ 1957 թ․ին որոշվեց
վերականգնել արձանը, և արձանի բացումը տեղի
ունեցավ 1959 թ․ի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ
հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի
հրապարակ)։
Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի
արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը
արձանի բացումը վերածեց համազգային
տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝
կատարվածը հնարավոր չէ նկարագրել....

•«Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թ․


ին Խորհրդային Միության կենտրոնական բանկի
թողարկած 5 ռուբլի անվանական արժեքով
հոբելյանական մետաղադրամին, ինչպես նաև 1994
թվականին ՀՀ ԿԲ-ի թողարկած 25 դրամ անվանական
արժեքով «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամին։
•ԽՍՀՄ փոստը 1968 թ․ին թողարկել է Երևանի 2750-
ամյակին նվիրված փոստային նամականիշ (12 կոպեկ),
որին ևս պատկերված է «Սասունցի Դավիթ» արձանը։
•«Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի
մետրոպոլիտենի ժետոններին։
•«Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ»
կինոստուդիայի խորհրդանիշն է։
•«Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր
հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. ՀՈՒՇԱՐՁԱՆ
Զվարթնոցի արծիվ
Կառուցվել է 1957 թվականին։ Կոթող-
ուղեցույցը գտնվում է Երևան-
Վաղարշապատ մայրուղու ձախ կողմում։
Երկու մետր
բարձրությամբ բրոնզե արծվի քանդակը
տեղադրված է գորշագույն վեց մետր
բարձրությամբ տուֆե պատվանդանի վր
ա։ Քանդակը հիշեցնում է Զվարթնոցի
տաճարի վրա կերտված արծվին, որը
հին հայկական զինանշաններից մեկն
է։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով
կառուցված պատվանդանի վրա վերևից
ներքև խոշոր տառերով գրված է
«ԶՎԱՐԹՆՈՑ»։ Բրոնզե արծվի հեղինակն
է Երվանդ Քոչարը։
ԲԻԲԼԻԱԿԱՆ ԴԱՎԻԹ. ԳԼԽԱՔԱՆԴԱԿ ԳԼԽԱՔԱՆԴԱԿ

You might also like