You are on page 1of 6

Թեմա՝«Մոդեռնիզմ»

Դասախոս՝ Ի․ Դուդուկչյան

Մոդեռնիզմ
(ուղղությունը ծագել է XIX-XX դարերի սահմանագծում)

Մոդեռնիզմը (modernism-«ժամանակակից հոսանք», լատ․ modernus-«ժամանակակից,


ոչ հին») հանդես է գալիս նախորդ ոճերի կանխամտածված մերժումով: Այլևս
արվեստի, ճարտարապետության, գրականության, կրոնի, փիլիսոփայության և
նույնիսկ գիտության ավանդական ձևերը չէին բավարարում իրենց առջև դրված
խնդիրները և հնացած էին, նոր ծագող ամբողջովին արդյունաբերականացված
աշխարհի նոր տնտեսական, սոցիալական և քաղաքական միջավայրում։ Այստեղ
նկատելի է արվեստի գործերի ստեղծման նյութի և պատրաստման եղանակների
փորձարարությունը, ինչով իսկ առավել արտահայտվում էր արդի հասարակության
միտումները:

Մոդեռնիզմի հոսանքները`

• Ֆուտուրիզմ (1909-1930)
• Դադա (1916-1923)
• Կոնստրուկտիվիզմ (1917-1935)
• Դե Ստեիլ (1917-1931)
• Բաուհաուզ (1919-1933)
• Միջազգային ոճ (1920-1980)

Ավանգարդ (ԽՍՀՄ)

(avant-garde, բառացի՝ avant - առջև, garde - պահազոր)

Այս շրջանում ԽՍՀՄ-ում նկարիչների կարևորագույն խնդիրն էր նոր


«կենսամիջավայրի» ստեղծումը, որն էլ իրականանում էր արվեստի ներմուծմամբ
կենցաղ: Ակտիվ զարգանում էին ավանգարդային հոսանքները։ Հեղափոխությունից
հետո կար ձգտում կառուցել չդասակարգված հասարակություն, որտեղ համակցվում
էին մտավոր և ֆիզիկական աշխատանքը, արվեստը և տեխնիկան, արվեստը չպետք է
բաժանվեր բարձրի և կիրառականի, նկարիչների բազմակողմանի
ձևակառուցողական գործունեությունը ստանում էր ռեֆորմացիոն և
դաստիարակչական նշանակություն։

Տեխնիկայի իշխանության նոր դարաշրջանը ավանգարդի ներկայացուցիչների


կարծիքով պահանջում էր արվեստի զարգացման նոր ուղիներ և հասարակության
վերաձևավորման հնարավորություններ։ Ի շարունակություն կուբիզմի և
ֆուտուրիզմի գաղափարների ձևավորվեցին աբստրակցիոնիզմը և տեխնիկայի
իդեալականացումը։ Ռուսական սուպրեմատիզմում և կոնստրուկտիվիզմում
հատկապես կարևորվեց կառուցվածքը և նյութի մակատեսքը (ֆակտուրան),
գեղարվեստական տեխնիկայի յուրահատկությունը։ Հեղափոխական էր Կանդինսկու
ոչառարկայական արվեստի գաղափարը։ Ավանգարդի նկարիչները գովերգում էին
ոչառարկայական ձևում արտահայտված մեքենայի դարաշրջանի դինամիկ
գեղագիտությունը, որում հանդես էին գալիս տարբեր ոլորտներում ինքնատիպ
նախագծելով՝ առօրյա կենցաղային առարկաներից մինչև անգամ ուտոպիստական
ճարտարապետական նախագծեր, քաղաքի պլանավորումներ։

Հատկապես կոնստրուկտիվիզմը ազդեցություն ունեցավ նոր միջազգային դիզայնի


Հոլանդական «Դե Ստեիլ» («De Stijl») և Գերմանիական «Բաուհաուզ» («Bauhaus»)
շարժումների վրա։ Ֆունկցիոնալիստական գեղագիտության կարևորագույն
ազդակները հենց այս շրջանի արվեստից էին՝ երկրաչափական ծավալների
պարզությունը, լակոնիկ ներկապնակը՝ սպիտակի, սևի, մոխրագույնի և հիմնական
գույների համադրությամբ, նոր դիզայնի տարբերակիչ գծերն էին։

ԽՍՀՄ-ի արդյունաբերական դիզայներ-նկարիչներ

Ռուսական ավանգարդի շատ նկարիչներ, ինչպիսիք օրինակ՝ Վ․ Տատլինը, Կ․


Մալեվիչը, Ա․ Ռոդչենկոն և Էլ Լիսիցկին իրենց անելիքը տեսնում էին առավելապես
նոր հասարակությանը պիտանի լինելում։ Նրանք ձևավորում էին պաստառներ,
ամսագրեր, գրքի շապիկներ, բեմի ձևավորումներ և փողոցային վահանակներ, որոնք
ծառայում էին որպես խորհրդային կարգերի քարոզչության միջոց: Նախագծվում էին
կենցաղային առարկաներ, հագուստ, կահույք, որոնց հատուկ էր ստանդարտացման
չափանիշը, ինչը բնորոշ էր այդ ժամանակ սկիզբ առնող խորհրդային մասսայական
արդյունաբերությանը։ Ենթադրվում էր մատչելի մասսայական արտադրանքի
շնորհիվ բարձրացնել հասարակ բնակիչների կենսամակարդակը։ Նախագծերը պետք
է համապատասխանեին արդյունաբերության պահանջներին և նյութի
հատկանիշներին, որպես ստեղծագործական ինքնաարտահայտման միջոց
նկարիչները ընտրեցին վերացական – երկրաչափական ձևակազմությանը։
Վասիլի Կանդինսկու (Василий
Васильевич Кандинский, 1866-1944)
հիմնած աբստրակցիոնիզմը՝
ոչառարկայական արվեստը, դա բուն
էությամբ բարձրագույն և ոգեղեն
արվեստն է: Վերացական գծերի և
ծավալների միջոցով հաղորդվում է
նկարչի ներքին հոգեվիճակը:
Յուրաքանչյուր ծավալ, գույն սեփական
բովանդակությամբ է լցված, այդ իսկ
«Կոմպոզիցիա VII», 1913 պատճառով նկարչին անհրաժեշտ չէ
ոչինչ առարկայական աշխարհից:
Կանդինսկու այս գաղափարները մեծ
նշանակություն ունեցան դիզայնի

զարգացման գործում, քանի որ ճանապարհ հարթեցին ցանկացած բովանդակության


մտքի վերացական արտահայտմանը:

Սուպրեմատիզմ` հիմնադիրն
է Կազիմիր Մալևիչը (Казимир
Северинович Малевич, 1878-1935)։
Լինելով աբստրակտ արվեստի
տարատեսակ, սուպրեմատիզմը
արտահայտվել է երկրաչափական
պարզագույն ուրվագծերով, տարբեր
գույնի հարթությունների (քառակուսի,
շրջան, ուղղանկյուն) կերպարային
իմաստից զուրկ համադրումներով։
Սուպրեմատիզմի էությունը
փիլիսոփայական և տրամաբանական
կատեգորիաների տեսողական
«Սև քառակուսի», 1915
փնտրտուքն է:

Սուպրեմատիստ Լազար Մարկովիչ առավել բազմակողմանի նկարիչներից


Լիսիցկին (Ла́зарь Ма́ркович Лиси́цкий, էր։ Արդի տեխնիկայի իմացությունը
1890-1941) ռուսական ավանգարդի Լիսիցկուն թույլ էր տալիս ի հայտ
բերել նոր գեղարվեստական նա միջազգային կապերի շնորհիվ
չափանիշներ։ Այսպես, պաստառների համագործակցում է «De Stijl»-ի,
ձևավորման մեջ նա բերեց «Bauhaus» - ի և դադաիստների հետ։
սուպրիմատիզմ, իսկ նոր քաղաքի
էսքիզներում նկատելի է
աերոլուսանկարահանման
գեղագիտությունը։ Նա բազում
փորձարարություններ է կատարում
նաև լուսանկարչությունում,
ձևավորում գրքեր, կահույք և այլն։

Լիսիցկու ստեղծած երկրաչափական


մարմիններից կազմված վերացական
կոմպոզիցիաները` «պրոուններ»
(проуны- Проекты Утверждения
Нового) նոր խոսք էր արվեստում:

Նախագծերից կարելի է նշել՝


միջազգային ցուցահանդեսների
խորհրդային տաղավարները «Pressa»
(Քյոլն, 1928) и «Higiene Ausstellung»
(Դրեզդեն, 1930)։ Գտնվելով Բեռլինում, «Պրոուն պտույտի», 1919

Կոնստրուկտիվիզմ

Վլադիմիր Տատլինի (Владимир առաջիններից էր, ով մեծ ծավալի


Евграфович Татлин, 1885-1953), փորձարկումներ կատարեց տարբեր
Ալեքսանդր Ռոդչենկոյի (Александр նյութերի հետ, օգտագործելով դրանց
Михайлович Родченкo, 1891-1956) հատկանշական
հիմնած կոնստրուկտիվիզմի հիմքում առանձնահատկությունները, որպես
հրաժարվելն էր առարկայի ցանկացած հորինվածքների արտահայտիչ
բովանդակությունից, բացի ծավալատարածական էլեմենտ։
կոնստրուկցիայից՝ կմախքից, որն
առարկայի էությունն է և հիմքը: «Նկարիչը որպես կենսակերպի
«Կոնստրուկտիվիզմը ընկալվում է, կազմակերպիչ»
որպես նյութի մշակույթ», այս միտքը
Տատլինը ձևակերպեց 1913-ին։ Նա
Արվեստի ծառայեցումը առօրյա
կյանքին, այս գաղափարը Տատլինը
իրականացրեց 20-ականներին
աշխատելով «III-րդ Ինտերնացիոնալ»
քանդակի մոդելի վրա։

Այսպես Տատլինը, Լիսիցկին և


Ռոդչենկոն նախընտրում էին
կիրառական արվեստը բարձր
գեղագիտությանը։ Սրանում
տարբերվելով Վ․ Կանդինսկուց, ով
ընդգծում էր արվեստի ոգեղենությունը։

Ի տարբերություն այլ
կոնստրուկտիվիստների, Տատլինին
բնորոշ էին, ոչ թե ուղիղ գծերը և
անկյունները, այլ կոր գծերը։

Տատլինը կատարում էր ինչպես բեմի


ձևավորում այնպես և նախագծում
«Տատլինի աշտարակը», Վլադիմիր
հագուստ, կահույք, որոնք պիտի Տատլին, 1919
լինեին մատչելի, հարմարավետ և
նպատակային։

10-20-ական թվականներին
ավանգարդիստների հիմնական
արտահայտչամիջոց հանդիսացավ
Ֆոտոմոնտաժը: Սուպրեմատիստական
ծավալների և լուսանկարչական
պատկերների միակցմամբ
ապահովվում էր կապը իրական
կյանքի հետ: Այս շրջանում
խորհրդային ֆոտոավանգարդում
ձևավորվում է երկու հիմնական
ուղղություն` քարոզչական և
փաստագրական, որում
Ալեքսանդր Ռոդչենկո, 1924 առաջատարներ էին Գուստավ
Կլուցիսը և Ալեքսանդր Ռոդչենկոն։
«Աշխատավորների ակումբ» Ալեքսանդր Ռոդչենկոյ, 1925

«Սպիտակ սերվիզ» Կազիմիր Մալևիչ, 1918

«Նոր հագուստ» Վարվարա Ստեպանովա, 1923

You might also like