You are on page 1of 5

ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՐԵՒԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՌԵՖԵՐԱՏ

Թեմա՝ Կլասիցիզմ
Առարկա՝ Գրականագիտության Ներածություն
Դասախոս՝ Սեմերջյան
Ուսանող՝ Հ. Կազանջյան

ԵՐԵՒԱՆ 2011
17-րդ դարի վերջերի արվեստում բուռն զարգացում ապրեց կլասիցիզմի ուղղությունը,
որն իր արտահայտումը գտավ նաեւ գրականության մեջ: Այդ ժամանակաշրջանից սկսած
մեծ թվով ազգային գրականություններում տեղ գտավ այս ուղությունը:

Սկզբից կլասիցիզմը տիրապետող դիրք գրավեց ֆրանսիական գրականության մեջ, որից


հետո ուղղությունը տարածվեց ամբողջ Եվրոպայով մեկ, ինչպէս նաեւ ավելի ուշ տեղ
գտավ Հայկական գրականության մեջ: Սակայն այս ուղղության ամենակատարյալ
դրսեւորումը մնաց 17-րդ դարի ֆրանսիական գրականությունը:

Այդ շրջանի ֆրանսիական գրեթե բոլոր նշանավոր գրողները մեծ կամ փոքր չափով
կապված էին դասականության սկզբունքների հետ, նրանցից էին (Կոռնելը, Մոլիերը,
Լաֆոնտեն եւ այլոք): Իսկ դասականության ամենանշանավոր գործը դարձավ Բուալոյի
«Քերթողական արվեստ»-ը:

Կլասիցիզմի ուղղութունը ներծծված էր հայրենասիրական գաղափարներով: Ուղղության


իհայտ գալու եւ մեծ տարածում գտնելու հիմնական պատճառը այդ ժամանակ
Ֆրանսիայում տարածված միապետական կարգերն էին, որոնք սաստկացան Լյուդովիկոս
16-ի թագավորության տարիներին: Բացարձակ միապետությունը վերջ տվեց
ֆեոդալական մասնատվածությանը եւ հանդես էր գալիս իբրեւ «ազգային միասնության
հիմնադիր»: Միապետությունը ձգտում էր իրեն ենթարկել երկրի քաղաքական,
տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր կողմերը:

Գաղափարախոսության բոլոր տեսակներ, այդ թվում արվեստն ու գրականությունը


օգտագործվում էին որպես քարոզչության միջոց, ամրապնդելու համար գոյություն
ունեցող կարգերը: Միապետական գաղափարախոսության աշխույժ միջամտության եւ
ազդեցության պայմաններում գոյացավ դասականության ուղղությունը:

Կլասիցիզմի անվանումը իհայտ եկավ այդ ուղղուլյան ներկայացուցիչների հին հունական


եւ հռոմեական գրականությանը՝ կլասիկներին, նմանվելու ձգտումից:

Անտիկ գրականությունից նրանք շատ բան էին վերցնում՝ թեմաներ, սյուժեներ,


կերպարներ, դիցաբանական անուններ եւ արտահայտություններ: Նրանց շատ գործեր
հունա-հռոմեական արվեստի հայտնի մոտիվների կամ պատմիչների հաղորդած դեպքերի
մշակումներն էին (Կոռնելի «Հրացիուս»):

Հարկ է նշել, որ այն գրողները, որոնք իրենց հայացքներով սերտ կապված էին իշխող
կարգերի հետ, հակված էին առավելապես դեպի կայսրության շրջանի հռոմեական
գրականությանը: Այնինչ դեմոկրատական հակումներ ունեցող հեղինակները գերադասում
էին Աթենքի եւ հանրապետության շրջանի Հռոմի թեմաներիը, որը ավելի հոգեհարազատ
էր նրանց հայացքներին:

Անտիկին հետեվելը միջոց էր ժամանակակից կյանքի հարցերը արծարծելու համար: Հին


կերպարներն ու սյուժեները արդիականացնվում էին, արտահայտելու համար նոր
ժամանակի մարդու հոգեբանությունն ու զգացմունքները:

Դասականության կարեւորագույն գղերից մեկը բանականության սկզբունքն էր:


Դասականները պահանջում էին ամբողջ ստեղծագործական աշխատանքը ենլարկել
բանականության խիստ օրենքների:
Այդ պահանջն իր դրական դերը խաղաց, քանի որ այդ ձեւով ստեղծագործության մեջ
մտավ հստակություն, տրամաբանական եւ ներդաշնակ կառուցվածք, հաստատում էր
մարդկային բանականության իրավունքները:

Կլասիցիզմը հասարակականորեն նպատակադրված, քաղաքական որոշակի


սկզբունքների հետ կապված ուղություն էր: նրա երկերում ուռեղ էր մարդկանց
հերոսության ոգով, համապետական շահերի գիտակցությամբ դաստիարակելու ձգտումը:
Երկերի հիմքում հաճախ դրվում էր հերոսի անձնական եւ հասարակական շահերի
բախումը: Այդ կոնֆլիկտո միշտ ավարտվում էր հերոսի գիտակցաբար անձնազոհության
դիմելուն՝ հանուն պետական սկզբունքի: Դրանով հաստատվում էին մարդկային
վարքագծի որոշակի նորմեր:

Սուբյեկտիվորեն կլասիցիստները ձգտում էին գեղարվեստական ճշմարտության: Բուալոն


կոչ էր անում գրողներին՝ ուսումնասիրել բնությունը, երբեք չհեռացեք ճշմարտությունից,
որովհետեւ «գեղեցիկ է միայն ճշմարիտը»: Սակայն իրականության լայն համակողմանի
ըմբռնումը նրանք փոխարինում էին սոսկ «գեղեցիկ բնությամբ»՝ դրա մեջ հասկանալով
միայն ազնվական վերնախավի կյանքը եւ արհամարհելով ու երես թեքելով ժողովրդի
կյանքի արտացոլման խնդրից:

Շատ կարեւոր էր այսպես կոչված վերացական-տրամաբանական տիպականացման


սկզբունքը: Ըստ դասականության տեսության՝ մարդկային բնավորությունը միշտ կրողն է
որեւէ տիրապետող կրքի, որով պայմանավորված են նրա բոլոր մյուս գծերը: Այդ
պատճառով նրանք կերպարի մեջ ամենից առաջ աշխատում էին հայտնաբերել
բնավորության որեւէ մեկ հիմնական հատկանիշ (ժլատություն, փառասիրություն, խանդ,
ճշմարտասիրություն եւ այլն ), մի կողմ էին դրվում կերպարի մնացած հատկանիշները եւ
այդ գիծը ավելի հստակ առաջ էր քաշվում:

Բացի այդ կերպարները սովորաբար գտնվում էին անշարժ վիճակում: Գրողները


խուսափում էին հերոսին անիմջաբար գործողության մեջ ցուցադրելուց, դեպքերն ավելի
շատ պատմվում էին, քան թե ուղղակի պատկերվում:

Գրականության զարգացումը դասականության տեսաբանները ձգտում էին ենթարկել


կանոնների եւ օրենքների, որոնք նրանց կարծիքով, հավերժական նշանակություն ունէին:
Ամեն մի ժանրի համար սահմանվում էր որոշակի թեմատիկա, լեզվի եւ կառուցվածքի
գծեր:

Դրամատուրգիայում գործող օրենքներից ամենակարեւորն էր «Երեք միասնությունների»


օրենքը: Այդ օրենքի համաձայն, պատկերվող գործողությունը պետք է տեղի ունենար ոչ
ավելի քան 24 ժամում (ժամանակի միասնություն), Միեւնույն վայրում (տեղի
միասնություն) եւ պետք է լիներ նպատակասլաց, առանց շեղումների կամ զուգահեր
գծերի (գործողության միասնություն):

Լեզվի հարցցում դասականները պաշտպանում էիին հստակությունը, տրամաբանական


կառուցիկությունը եւ մատչելիության սկզբունքը: Բայց այդ մատչելիությունը դիտվում էր
ոչ թե ամբողջ ժողովրդի այլ միայն վերնախավի մասշտաբով:

Սակայն 17-րդ դարում չի ավարտվում դասականության պատմությունը: Այսպես 18-րդ


դարի լուսավորական շարժման գործիչները նույն պես երբեմն հետեւում են կլասիցիզմի
որոշ կողմերին: Ավելի ուշ, 1789 թ. բուրժուական մեծ հեղափոխության
ժամանակաշրջանում, անտիկ թեմաներով տարվելը բոլորովին նոր բովանթակություն
ստացավ: Հեղափոխական արվեստագետները օգտագործում էին այդ թեմաները
ժամանակակիցներին քաղաքացիական արիության եւ անձնազոհության ոգով
դաստիարակելու համար: Վերջապես 19-րդ դարի սկզբին, Ֆրանսիայում թագավորական
իշխանության վերականգնման տարիներին (1815 - 1830), դասականությունը ստանում է
հետադիմական բնույթ, դառնում է մեռնող հասարակական խավերի հայացքների
արտահայտությունը: Այդ կլասիցիզմի դեմ հանդես եկան երիտասարդ ռոմանտիկները:

Մեծ է եղել կլասիցիզմի դերը 18-րդ դարի ռուս գրականության մեջ: Այդ ժամանակի շատ
նշանավոր ռուս գրողներ մեծ կամ փոքր չափով կապված էին կլասիցիզմի հետ:

Ռուսական կլասիցիզմի երկերում հիմնական տեղ գրավում էին ոչ թե անտիկ սյուժեները,


այլ ազգային-պատմական թեմատիկան, հայրենիքի ներկայի կենսական հարցերը:
Բավական ուժեղ էր գրականության կապը ժողովրդական բանահյուսության հետ:

Գ. Լ. Դերժավինի ստեղծագործություններում հնչում էր ցարական ազվազարմ պարոններ


արատների միրկացումը: Նրա բանաստեղծությունները կարևոր դեր խաղացին ռուսական
գրական պարզ, ռեալիստական, վառ լեզվի զարգացման մեջ:Նրա
բանաստեղծությունները կարևոր դեր խաղացին ռուսական գրական պարզ,
ռեալիստական, վառ լեզվի զարգացման մեջ: Ազնվականության արատների երգիծական
մերկացումներով էին ներծծված Դ. Մ. Ֆոնվիզինի ՙՏհասը՚ և ՙԲրիգադիր՚ հայտնի
կատակերգությունները, Ի. Ա. Կռիլովի առակները: Ռուսական գրական լեզվի և
ռուսական գրականության զարգացման մեջ կարևոր տեղ գրավեց Ն. Մ. Կարամզինի
ստեղծագործությունը: Նրա աշխաությունները պատկանում էին արդեն ոչ թե
կլասիցիզմին, այլ սենտիմենտալիզմին: Դիմելով մարդկանց ռեալ զգացմունքների և
ապրումների պատկերմանը` Կարամզինը դրա հետ իասին ծայրահեղ իդեալականացված
էր պատկերում ճորտատիրական Ռուսաստանի իրականությունը:

Զգալի տարածում է ունեցել դասականությունը նաեւ հայ գրականության մեջ, զարթոնքի


շրջանին՝ 18-րդ դարի վերջից մինչեւ 19-րդ դարի կեսերը: Այդ ուղղությանը հետեւում էին
Մխիթարյան միաբանության բանաստեղծներն ու դրամատուրգները ինչպես նաեւ մի
շարք հեղինակներ Կ. Պոլսում եւ Թիֆլիսում:

Հայ դասականները մեր գրականությունը հարստացրին մի շարք ժանրերով


(վիպերգություն, հովվերգություն, ներբող եւ այլն): Հայերեն թարգմանվեցին
համաշխարհային գրականության մատ հուշարձաններ՝ Հոմերոսից եւ հույն
ողբերգակներից մինչեւ եվրոպական կլասիցիզմի երկերը:

Զգալի աշխատանք կատարվեց գրականության տեսական հարցերի մշակման


ուղղությամբ: Հայկական կլասիցիզմը ազգային ընդգծված յուրահատկություն ուներ:
Գեղարվեստական երկերի հիմնական նյութը մեր ազգային պատմության դեպքերն ու
դեմքերն էին: Դրանով ընթերցողի մոտ հետաքրքրություն էր պատվաստվում հայրենիքի
անցյալի նկատմամբ:

Սակայն դասական ուղղություն հայ գրականության մեջ հանդես եկավ այն ժամանակ, երբ
Եվրոպայում եւ Ռուսաստանում այդ արդեն անցած փուլ էր, հիմնականում դուրս էին
մղվել ռոմանտիզմի եւ ռեալիզմի կողմից:

Հայ գրականության մեջ նույնպես այդ ուղղությունները արդեն երեւան էին եկել:
Միաժամանակ՝ նույն 1858 թ. լույս տեսան Ա. Բագրատունու «Հայկ դյուցազն» պոեմը՝
հայկական դասականության բարձրագույն արտահայտությունը, եւ Աբովյանի «Վերք
Հայաստանի»-ն՝ հայ նոր դասական գրականության առաջին դասական երկը: Այդ
պատճառով էլ մեզ մոտ դասականությունը արդեն չխաղաց այն դերը, որը ժամանակին
այն խաղացել էր ֆրանսիական եւ ռուս գրականության մեջ:

Մանավանթ լեզվի հարցում, գրելով գրաբար, պայքարելով աշխարհաբարի դեմ,


մխիթարյան կլասիցիստները փաստորեն խանգարում էին նոր գրականության
զարգացման, կտրում էին գրականությանը: Ժողովրդից՝ դարձնելով այն սոսկ նեղ
շրջանների սեփականություն:

Դասականության դերը ամբողջությամբ սպառվեց 19-րդ դարում, ասպարեզը արդեն


պատկանում էր ռոմանտիզմին եւ ռեալիզմին:

You might also like