You are on page 1of 32

ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

Վերածնունդը Իտալիայում

1. Նախավերածնունդը Իտալիայում։Դանթեի ստեղծագործական ուղին :


«Աստվածային կատակերգության» գեղագիտությունը /կառուցվածքը,
խորհրդանիշերի համաարգը, թվերի սիմվոլիկան, կերպարները․․․/

14րդ դարում սկսեց քաղաքների աճը,բացվեցին համալսարաններ,մարդիկ


դադարեցին միայն եկեղեցական կյանքով ապրել․ստեղծվեց աշխարհիկ իշխանություն,
որը չէր ենթարկվում հոգևոր կյանքին։ Իտալիայում ստեղծվեծին
կոմունաներ՝համալսարանում կրթված անձանց խմբեր։ Նրանք սկսում են
հետաքրքրվել եչ թե Աստծով,այլ մարդով։ Մարդը դասնում է Աստծուն հավասար
կերտող․ստեղծող,մարդը սկսեց գրվել մեծատառով և հասկացան,որ ամենալավը
Անտիկ ժամանակում են մարդուն ուսումնասիրել ու վերածնում են մարդու անտիկ
իդեալը և այդ վերածնությունն էլ կոչվում ե Ռենեսանս։ Այստեղից էլ հումանիզմ
հասկացությունը՝ մարդու ուսումնասիրություն: Բայց նախավերածնունդը ձևով նման է
դեռ միջնադարին։ Հումանիզմին բնորոշ գծեր ի հայտ են գալիս Դանտե Ալիգյերիի՝
Վերածննդի նախահոր մոտ, ով ապրել է արտասահմանում 13-14 դարերում
(Անգլիայում՝ Ջ․Չոսեր, Ֆրանսիայում՝ Ֆ․Վիյոն): Իտալական Միջնադարի վերջին և նոր
ժամանակների առաջին պոետն է, ազնվական լինելով գրանցվեց դեղագործների,
բժիշկների, գրքավաճառների և նկարիչների համքարություն (7 ավագ
համքարություններից մեկը)։ Գիտեր ֆրանսերեն և պրովանսալերեն լեզուները,
տարված էր անտիկ գրականությամբ, խոնարհվում էր Վերգիլիուսի առաջ, որին
անվանում էր իր «առաջնորդը, տերը և ուսուցիչը»։ 80-ական թվականների սկզբներին
գրեց մի շարք բանաստեղծություններ սիրային բովանդակությամբ, նվիրված իր սիրուն՝
Բեատրիչեին, որն ամուսնացավ ուրիշի հետ և շուտով մահացավ։ Այդ սիրո
պատմությունը դարձավ Դանթեի «Vita nova» /Նոր կյանք/ գրքի բովանդակությունը, որից
և սկսվեց նրա համաշխարհային փառքը։
Դանթեն ակտիվ քաղաքական կյանք էր վարում, հակառակ կուսակցության
հաղթանակից հետո նրան կեղծ մեղադրանքով վտարեցին Ֆլորենցիայից,

1
բռնագրավելով նրա ունեցվածքը։ Այստեղ՝ Ռավենայում, սկսեց աշխատել իր հանճարեղ
պոեմի վրա։ Դանթեն մահացավ 1321 թ։ Ֆլորենցիան բազմիցս դիմել է Ռավենային,
փորձելով վերադարձնել մեծ վտարանդու աճյունը, սակայն Ռավենան միշտ մերժել է։
Դանթեն dolce stil nuovo-ի /նոր քաղցր ոճ-/ ներկայացուցիչներից է։ Դա
փիլիսոփայական սիրային լիրիկա է, որում սերը ներկայացվում է վեհորեն, սիրուհին՝
«մադոննան» ճշմարտության և առաքինության խորհրդանիշ է, ձևը՝ ճկուն, տարբեր
ռիթմերով, լեզվի վեհագեղությամբ։ Հետագայում, պահպանելով լավագույնը,
կարողացավ ազատվել վերացականությունից և նրա «Աստվածային կատակերգության»
մեջ դրսևորվում է նրա խորությունը, անկեղծությունը, լիրիկական զգացմունքները և
ռեալիզմի գծերը։
«Vita nova» գիրքը արձակ պատմվածքով կապված 30 բանաստեղծություններ են
որոնցում Դանթեն պատմում է, թե ինչպես 9 տարեկան հասակում սիրեց մի աղջկա, 9
տարի անց հանդիպեց նրան և բարևեց։ Օրիորդի պատվի հետ չխաղալու համար
Դանթեն սիրաբանում է մի տիկնոջ, Բեատրիչեն խանդում է, տառապում, Դանթեն
տիկնանց բացատրում է իրողությունը։ Մահանում է Բատրիչեի հայրը, Դանթեն
նախազգում է սիրուհու մահը, որը իրոք մահանում է։ Մի կարկցող կնոջ սերը որոշ
ժամանակ մխիթարում է Դանթեին, բայց շուտով պոետը զղջում է և որոշում ողջ կյանքը
նվիրել Բետրիչեի գովաբանմանը։ Արևմտաեվրոպական գրականության մեջ «Vita
nova»-ն սիրող մարդու զգացմունքների առաջին ինքնակենսագրական պատմվածքն է
արտակարգ նուրբ վերլուծությամբ։
Երկրորդ գիրքը՝ «Խնճույքը», նույնպես 14 ալլեգորիկ կանցոններ են արձակ
մեկնաբանություններով։ Դա յուրահատուկ հանրագիտարան է, որտեղ Դանթեն
շոշափում է բոլոր այն հարցերը, որոնք հուզում էին Միջնադարի մտածողին․
փիլիսոփայություն, աստվածաբանություն, բարոյախոսություն։
Համաշխարհային փառքի արժանացավ Դանթեի «Աստվածային
կատակերգությունը» (Comoedia divina), որն ինքը՝ դանթեն անվանեց
«Կատակերգություն», բայց Բոկաչչոն այն անվանեց «Աստվածային», ոչ թե պոեմի
կրոնական բովանդակության, այլ գեղարվեստական կատարելության համար։
Պոեմի կառուցվածքը հստակ է և մտածված։ Այն բաժանվում է 3 մեծ մասի՝
կանտիկաների, որոնք իրենց հերթին բաղկացած են 33 երգից, իսկ առաջին կանկիկային
2
նախորդում է առաջին՝ ներածական երգը, այսպիսով ստացվում է 100 երգ /100-ը
կատարելության թիվն է/։ Պոեմը գրված է տերցիններով /3-ը խորհրդանշում է սուրբ
երրորդությունը/ ։ Հանդերձյալ աշխարհի ողջ ճարտակերտությունը հիմնված է 3 և 9
թվերի վրա։ Յուրաքանչյուր կանտիկան ավարտվում է «աստղեր» /stelle/ բառով։
Դժոխքում Քրիստոսի և Մարիայի անունները չեն հիշատակվում։
Այստեղ պահպանվել է dolce stil nuovo-ի ազդեցությունը։ Գեղարվեստորեն
նկարագրված են գույները, ձայները։ Գույները դժոխքում՝ կարմիր և սև։ Քավարանում
ավելի բաց գույններ են, դրախտում՝ ոչ մի գույն, միայն օդ ու թռչունների դայլայլ։
Անտիկ ավանդույթների, առանձնապես Վերգիլիուսի «Էնեականի»
ազդեցությունը, երևում է հենց նրան, Վերգիլիուսին, հեղինակին ուղեկից դարձնելու
մեջ։ Միջնադարյան գրականության մեջ ուղեվար կարող էր լինել միայն հրեշտակը, և
հեթանոս Վերգիլիուսի կերպարը այս դեպքում հանդգնություն էր։ Միջնադարյան
տեսիլքներում մարդուն մխիթարում էին, խոստանալով երանություն, սակայն այստեղ
երկրային կյանքի արտացոլումն է, մարդկային արատների դատապարտումը։
«Աստվածային կատակերգություն» պոեմում Դանթեի ռեալիզմը իր գագաթնակետին է
հասնում մեղավորների ահավոր պատիժների նկարագրությունում, նա հեռանում է
dolcism-ի գեղեցկությունից և նրբագեղությունից, լեզուն դառնում է արի և վճռական,
արտահայտում է և՛ մարդու, և՛երկրային կյանքի նկատմամբ ռընեսանսային
ուշադրությունը։ Հատուկ նշանակություն ունի պոեմի այլաբանությունը և նրա կաթոլիկ
սիմվոլիկն։
Այսպես, պոեմի սկզբում Դանթեն իր կյանքի կեսն ապրած /35 տարեկանում/
հայտնվում է մութ անտառում /մարդու երկրային մեղավոր գոյություն/, նրան քիչ է մնում
հոշոտեն առյուծը /ամբաստավանություն/, հովազը /հեշտասիրություն/ և էգ գայլը
/ընչաքաղցոթյուն/։ Նրան փրկում է Վերգիլիուսը /երկրային
իմաստություն/բանականություն/, որին ուղարկել էր Բեատրիչեն /երկնային
իմաստություն/։ Անդրշիրիմյան աշխարհում ճանապարհորդը խորհրդանշում է
մարդկային գիտակցության զարթոնքը իմաստության ազդեցության տակ։ Մեցքերի
բոլոր պատիժները նույնպես ունեն խորհրդանշական իմաստ։ Դժոխքի մուտքի
չակատին գրված է «Ով մտնողներ, թողեք ձեր հույսը համայն», ապա ներկայացվում է
Դժոխքի 9 պարունակները։ Առաջինում հեթանոսների՝ անտիկ մտածողների հոգիներն
3
են, նրանք ապրում են գրեթե երանության մեջ /Հոմերոս, Հորացիուս, Արիստոտել և
այլք/։
Դժոխքից դուր գալիս Դանթեն և Վերգիլիուսը հայտնվում են Քավարանի արջև, որը
գտվում է բարձր լեռան գագաթին։ Այստեղ մահացածներին դիմավորում է հրեշտակը,
որը ամեն մարդու ճակատին կրակի սրով գրում է 7 P տար /peccatum– մեղավոր եմ/,
որոնք ջնջվում են, երբ մեղսագործները տառապանքի միջոցով մաքրվում են մեղքերից,
7 պարունակ անցնելիս։ Այդ պարունակները Դրախտ տանող աստիճաններ են։ որոնք
տանում են դեպի դրախտ: Դրախտի շեմին Վերգիլիուսը հեռանում է, և Դանթեին
դիմավորում է Բեատրիչեն։ Դանտեի սերը մաքրվում է երկրային մեղքերից, նա
հասկանում է, որ միակ ազնիվ և վեհ սերը՝ Աստծո հանդեպ սերն է։

2. Վերածնունդը որպես գեղագիտական շարժում : Հումանիզմ։

Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և


գաղափարական զարգացման, միջնադարյան մշակույթից նոր ժամանակի մշակույթին
անցման դարաշրջանն է (Իտալիայում՝ XIV–XVI դարեր, մյուս երկրներում՝ XV դարի
վերջ – XVI դար):
Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական
հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային
ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը
շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին
(Բարձր Վերածնության շրջան):
«Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի
պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է
նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր Եվրոպայի տնտեսապես
առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական
արտադրահարաբերությունների սաղմնավորումով:
Ի տարբերություն Միջնադարի կրոնական և ֆեոդալական գաղափարախոսության
Վերածննդի դարաշրջանը հիմնվում է հումանիզմի նոր, առաջադեմ գաղափարների
վրա: Վերածննդի հոմանիշը «Ռենեսսանս» ֆրանսիական ծագման բառն է: Հումանիզմի
առաջին գաղափարները սկզբում առաջացել են Իտալիայում, այնուհետև տարածվել
ամբողջ Եվրոպայով:
«Հումանիզմ» հասկացությունն առաջին անգամ գիտնականներն օգտագործել էն 19-րդ
դարում: Այն ծագում է լատիներեն humanitas (մարդկային բնույթ, հոգևոր մշակույթ) և
humanus (մարդկային) բառերից, նշանակում է մարդուն ուղղված
գաղափարախոսություն:
4
Վերածննդի դարաշրջանում նկատվեց ֆեոդալ-եկեղեցական գաղափարախոսության
նահանջ, հայտնվեցին անձի ազատագրման, որպես երկրային երջանկության ազատ
ստեղծողի՝ մարդու բարձր պատվի հաստատման գաղափարներ: Այդ մտքերը որոշիչ
դարձան ամբողջ մշակույթի ստեղծման գործում, ազդեցին արվեստի, գրականության,
երաժշտության, գիտության և քաղաքականության զարգացման վրա: Հումանիզմը
աշխարհիկ՝ հակադավանական և հակասխոլաստիկ աշխարհայացքի բնույթն է:
Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների,
արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է
տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն:

«Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա


պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝
Նախավերածնունդ (XIV դար)
Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից),
Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և
Ուշ (XVI դար) Վերածնունդ»։

3. Իտալական Վերածննդի հանճարները

Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում 1475թ․։ Իր


ստեղծագործություններում Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է
հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները։ Նա համարվում է արվեստի
մեջ բարոկկո ոճի, մաներայնության հիմնադիրը։ 17 տարեկանում մարմարից
կերտել է «Կենտավրոսների կռիվը» քանդակը, որում արտացոլված են մարտնչող
ֆիգուրների դրամատիզմը, մարդկային ուժն ու գեղեցկությունը։ «Պիետտա»
(«Ողբ առ Քրիստոս») քանդակով Միքելանջելոն մեծ համբավի է արժանացել: Այդ
գործի հիմնական թեման մայրական վիշտն է: Տիրամայրը, անզոր ու անդառնալի
կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական
շարժումն ուղղված է Աստծուն: Այն գտնվում սրբ Պետրոսի տաճարում։
1501-1504թթ. Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի
արձանը (բարձրությունը` 5, իսկ քաշը՝ 6 տոննա), որը կամքի ահռելի ուժի ու
հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր
ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է
մարտի պատրաստվելու պահին: Նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝
պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ

5
է ու ահեղ: Հոյակերտ արձանի մասին 16-րդ դարի հանճարեղ իտալացի նկարիչ
և ճարտարապետ Ջորջո Վազարին ասել է. «Բոլոր նրանց, որոնք տեսել են այս
գործը, այլևս ոչինչ չի զարմացնի»:
1505 թ. Հուլիոս II պապը Միքելանջելոյին հրավիրել է Հռոմ և պատվիրել իր
դամբարանի կառուցումը, որի շինարարությունը քանդակագործն ավարտել է
1545 թ.: Դամբարանի համար Միքելանջելոն ստեղծել է Մովսես մարգարեի և 2
պատանի գերյալների արձանները. մեկը ձգտում է ազատվել կապանքներից, իսկ
մյուսը մահամերձ է: Մովսեսը պատկերված է կամքի հզոր ուժով ու խառնվածքով:
Նրան են պատվիրել որմնանկարել նաև Վատիկանի Սիքստինյան կապելլայի
(կաթոլիկ և անգլիկան ճարտարապետության փոքր կառույց կամ առանձնացված
սենյակ ընդհանուր կառույցում) ավելի քան 600 մ/2 մակերեսով վիթխարի
առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած՝
նկարիչը պատկերներ է ստեղծել աշխարհի արարչագործության մասին:
Որմնանկարի ամենավառ կերպարներից է առասպելական առաջին մարդը:
Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծել է նաև «Ահեղ դատաստան»
որմնանկարը: Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը,
սակայն Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն
ու ուժը, հավատը բարու նկատմամբ: Որմնանկարը հարուստ է սարսափահար,
խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ Սբ.
Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով: Միքելանջելոն հայտնի
է նաև որպես ճարտարապետ:
Իր երկրային կյանքում համեստ կենցաղավարությամբ աչքի ընկած, մշտապես
քչով բավարարված այդ բազմաքանքար մեծությունը մահից առաջ թելադրել է իր
կտակը իրեն բնորոշ լակոնիկ ոճով.
«Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝
բարեկամներիս»;

Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ․-ին Ֆլորենցիայում։ Լեոնարդոն Միլանի


Սանտա Մարիա դելե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր
«Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն համաշխարհային արվեստի
գլուխգործոցներից է: 1503թ. նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝
«Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն,
առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ ժպիտը բացահայտում է բնորդուհու
ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ:
Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև
«Աստվածամայրը քարանձավում» կտավը, որի կերպարները նույնպես
բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր:

Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են «Սուրբ Աննան Մարիամի և


մանուկ Քրիստոսի հետ»., «Հովհաննես Մկրտիչ», «Ջրհեղեղ» գծանկարաշարը և
6
այլն: Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն
ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ Դա
Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի
գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի,
պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման
վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր:

Ռաֆայել Սանտին ծնվել է 1483 թվականին։ Վատիկանի պալատում


աշխատելու համար Ռաֆայելը Հուլիոս 2-րդ պապից Հռոմ տեղափոխվելու
հրավեր է ստացել: Այստեղ Ռաֆայելն ստեղծել է իր ամենանշանավոր գործերը՝
Վատիկանի պալատի հանդիսավոր դահլիճների «կայարան»-ների
որմնանկարները: Այդ որմնանկարների բովանդակությունն ավելի տարօրինակ
է, քան դրանց պաշտոնական ծրագիրը (կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի
փառաբանումը): Դրանցում գովերգվում է մարդու ազատության ու երկրային
երջանկության իդեալը, նրա հոգևոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի
զարգացումը: Ռաֆայելը դարձել է Սբ. Պետրոս տաճարի գլխավոր
ճարտարապետը: Ռաֆայել Սանտիի գործերից են «Տիրամայրը կանաչների
մեջ», «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», «Գեղեցիկ
այգեպանուհին», «Ասպետի երազը», «Հուլիոս 2-րդ», «Մարիամի
նշանադրությունը» և էլի շատ ու շատ գործեր:

Լորենցո Բերնինիի ճարտարապետական աշխատանքներում հիշարժան է


քանդակի ու ճարտարապետության միաձուլումը, ինչի լավագույն օրինակներ
են «Սուրբ Թերեզայի զմայլանքը», «Պետրոսի տաճարը»։ Բերնինիինստեղծել է
հայտնի դիցաբանական քանդակախումբը՝ «Էնեասն ու Անքիզը», «Պերսեփոնեի
առևանգումը»։ Այս քանդակներն աչքի են ընկնում իրենց դինամիկայով,
շարժունությամբ, ստվերների և լույսի յուրօրինակ խաղով ու ժեստերի
հուզականությամբ։ Այս քանդակներն այժմ գտնվում են Հռոմում՝ Բորգեսեի
պալատում։

Չելլինին կրել է Միքելանջելոյի ազդեցությունը։ Աշխատել է Ֆլորենցիայում,


Պիզայում, Վենետիկում, Հռոմում, Փարիզում։ Չելլինին իր քանդակագործական
և ոսկերչական նրբակերտ գործերում պատկերել է բարդ շարժումներով,
չափազանց վերձիգ մարմիններ՝ «Խաչելություն», էսկորիալի եկեղեցի,
Ֆրանցիսկոս I թագավորի աղամանը և այլն։

7
4. Պետրարկայի պոեզիայի առանձնահատկությունները, սոնետը
որպես ենթաժանր

Պետրարկան շխարհահռչակ իտալացի բանաստեղծ է, հումանիստների ավագ սերնդի


առավել հայտնի ներկայացուցիչ, իտալական Վերածննդի գլխավոր գործիչներից մեկը։
Վերածննդի հումանիստական մշակույթի և իտալական ազգային պոեզիայի
հիմնադիրը։ Նա Եվրոպայում առաջիններից է, որ հաստատել է մարդու անհատական
ազատության գաղափարը։ Գրել է լատիներեն փիլիսոփայական տրակտատներ,
որոնցում արտահայտել է իր հումանիստական գաղափարները։ Պատմագիտական
երկերում և որոշ քաղաքական բանաստեղծություններում («Իմ Իտալիա») նա երագել է
տեսնել օտար զավթիչներից ազատագրված ու հզորացած հայրենիքը։ Սակայն նրա
քնարերգության պսակն են կազմում Լաուրային նվիրված
իր սոնետների, մադրիգալների, բալլադների, սեքստինների և կանցոնների ժողովածու
ն (Canzoniere, բաղկացած է 366 բանաստեղծությունից) ։
Գիրքը ինքնատիպ պոետական օրագիր է, որ ներկայացնում է կնոջ և բնության
գեղեցկությամբ արբած բանաստեղծի անհատական ապրումները։
Լաուրա (լատ.՝ laurus «դափնի» բառից, հնարավոր է՝ կեղծանուն է։ Ընդհուպ մինչև 1356
թվականը Պետրարկան ամեն տարի Լաուրայի հետ ծանոթության տարեդարձը նշել է
սոնետ գրելով։ (Սոնետ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և
վերջում երկու եռատող (տերցետ))։Լաուրայի մահվանից հետո Պետրարկան նրան
գովերգել է ևս տասը տարի։ Լաուրային նվիրված սոնետների ու կանցոնների
(«Canzoniere») ժողովածուն հրատարակիչների կողմից բաժանվել են երկու մասի՝
• Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի կենդանության ժամանակ ( Rime in vita
Laura), 263 սոնետ,
• Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի մահից հետո ( Rime in morte Laura), 103
սոնետ։ (Սոնետներն ավելի տխուր են)
Բանաստեղծների հետագա բազմաթիվ սերունդների կողմից ընդունված պետրարկյան
սոնետի կանոնը ներառում է․ սիրո արտահայտման a la Պետրարկա բոլոր ձևերը․
սիրելիի կատարելությունների (ոսկի մազեր, աստղ-աչքեր և այլն) արդեն կանոնիկ
դարձած բազմակի նկարագրությունները, նրա անմեղությունը, առաջին հայացքից
ծնված սիրո ճակատագրականությունը, անպատասխան զգացմունքներից տառապելու
օրհնված լինելը, բնության գիրկը փախչելը (անտառներ, ժայռեր, քարայրներ), որտեղ
սիրահարվածի աչքին երևում են մեկ համապատասխանություններ, մեկ
հակադրություններ իր հոգեվիճակին, տառապանքերի, արցունքների, խանդի,
բաժանման, անքուն գիշերների կամ սփոփիչ երազների, մահ խնդրելու, հույսից
հուսահատության անցման պարտադիր առկայությունը և այլն։
Պետրարկայի պոեզիան եվրոպական նոր գրականության մեջ անհատական
քնարերգության առաջին բարձրագույն օրինակն է։ Պետրարկայի պոեզիան մեծ
ազդեցություն է գործել եվրոպական քնարերգության (այսպես կոչված պետրարկիզմի)
8
զարգացման վրա։ Պետրարկան (Դանթեի և Բոկաչչոյի հետ) համարվում է գրական
իտալերենի սկզբնավորողներից։

5. Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Բովանդակությունը, կառուզվածքը, ներածութա


նանակությունը։ «Դեկամերոնի» հիմնական թեմաները

Ջովաննի Բոկաչչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է


Ֆլորենցիայում: Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի
աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա: Գրել է նաև «Նշանավոր
կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը:
Բոկաչչոն զարգացնում է ցածր ժանրը․ պոեզիան համարվում էր բարձր ժանր,
իսկ արձակը՝ ցածր ժանր։ Բոկաչչոն կարողացավ ժողովրդական
պատմությունների,ֆարսերի, ֆաբլիոների «Հազար ու մեկ» արաբական հեքիաթների
հիման վրա ստեղծել այնպիսի գլուխգործոց, որ նովելը ընդունվեց որպես գրական ժանր։
Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (նշ՝ 10 օրագիր)
ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական
կապ: Ամենամեծ թեման մարդու, մասնավորապես կնոջ ազատությունն է, և կնոջ
դավաճանությունը Բոկաչչոն ներում է, որովետև նա կարծում է, որ ամուսինն է հիմար,
եթե կինը դավաճանում է։ Եվ իհարկե որոշակիորեն դատապարտելով կնոջը, Բոկաչչոն
պաշտպանում է նրան, որովհետև կինը, արդեն որպես մարդ, ազատ է Վերածնունդի
ժամանակ, և նա միջնադարի պես փակված չէ ամրոցում և անհասանելի չէ բոլորի
համար։ Սա միջնադարին հակադրվելու մի ձև է։ Շատ կարևոր թեմա է նաև
հակակղերականությունը, որովհետև բոլոր կրոնավորները՝ ըստ Բոկաչչոյի և
Վերածնունդի հեղինակների, սովորական մարդիկ են, նրանք չեն կարող զրկվել կանանց
հանդեպ սիրուց, ուտելու և խմելու հաճույքից, և նրանք էլ, լինելով սովորական մարդիկ
չեն, կարող զերծ մնալ մեղքերից Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են,
օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե
Ռաբատտան և ուրիշներ: Գիրքն սկսվում է 1348 թ-ին Ֆլորենցիային պատուհասած
ժանտախտի նկարագրությամբ: 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ
մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի
մերձակա ամառանոցներից մեկում: 10 օրվա ընթացքում (այստեղից էլ` գրքի

9
անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները
զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ
պատմություն: Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ
ունի լավագույն հատկանիշներ: Նովելներում մեծ տեղ է տրված անհատի
ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից:
Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա
համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում
ամենանվիրական զգացումները: Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր
հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը:

6․ Բարձր Վերածնունդը Իտալիայում /Բոյարդո, Արիոստո, Տասսո/

15ի վերջից 16-ի սկիզբ։ Բարձր վերածնունդը Ֆերարա քաղաքում էր։ Այն Իտալիայում
ավելի արիստոկրատական բնույթ է կրում։ Դուքսերը թողնում են մարդկանց իրենց
դղյակներ, գրադարաններ էին ստեղծում, թույլ էին տալիս նրանց աշխատել այնտեղ,
հովանավորում էին։ Այդ պոետներից էին ահա Բոյարդոն, Արիոստոն, Տասսոն։
Բոյարդոն և Արիոստոն գրեցին երկու հետաքրքիր ստեղծագործություն։ Այստեղ
Վերածնունդը կորցնում է իր ժողովրդական աղբյուրները։ Եթե Բոկաչչոյի նովելների
աղբյուրները ֆարսերը, ֆաբլիոները և արաբական հեքրաթներն էին, ապա Բարձր
Վերածնունդի գրողները որոշում են ավելի նշանակալից աղբյուրներից օգտվել և վերցնում
են ֆրանսիական էպոսը՝ «Ռոլանդի երգը»։
Մատտեո Բոյարդոն, ինչպես Վերածննդի բոլոր հումանիստները, հետաքրքրվել է
անտիկ գրականությամբ, հիանում էր Պատրարկայի սիրային պոեզիայով, ընդօրինակել
է նրա, գրել է սոնետնեը, որոնք նույնպես ամփոփել է «Canzoniere» ժողովածուում ։ Նրա
գլուխգործոցն է «Սիրահարված Ռոլանդը» պոեմը։ Բոյարդոն համարձակորեն խախտեց
հաստատված ավանդույթը, համաձայն որի, հզոր Ռոլանդը չէր կարող
սիրահարվել:/ֆրանսիական Ռոլանդ/
Բոյարդոյի պոեմում Ռո ներկայանում է որպես կուրտուազ ասպետ, որն ապրում և
գործում է արիստոկրատական միջավայրում: Բոյարդոն նրան օժտեց նուրբ
զգացմունքներով և հաճույքի ցանկությամբ: Բանաստեղծության բովանդակությունը
ասպետների ֆանտաստիկ արկածներն են։ Պոեմը հսկայական հաջողություն ունեցավ ՝
ստեղծելով այն ժանրը՝ «հերոսակոմիկական պոեմը», որը կատարելագործեց Բոյարդոյի
իրավահաջորդը ՝ Արիոստոն:

10
Լոդովիկո Արիոստոն «Մոլեգին Ռոլանդի» հեղինակն է: Արիոստոն պատկերում է
իտալական պալատական կենցաղի փայլն ու գեղեցկությունը: Նա պատկերում է դրանք
անտիկ-հեթանոսական կենսառատությամբ: Պոեմը պարունակում է 46 երգ:
Մտահղացված որպես Բոյարդոյի պոեմի շարունակություն, այնպես որ պատումը
մեկնարկում է այն տեղից, որտեղ այն ընդհատել էր Բոյարդոն:
«Մոլեգին Ռոլանդի» բարդ և բազմաշերտ սյուժեում կարելի է առանձնացնել երեք
հիմնական թեմա:
• Առաջին թեման ավանդաբար ժառանգված է կառոլինգյան էպոսից: Դա Կառլոս
Մեծի պատերազմն է սարակենների դեմ:
• Երկրորդ թեման Ռոլանդի սերն է Անժելիկայի հանդեպ, զգացմունք, որը
հասցնում է ասպետին խելագարության:
• Երրորդ թեման երիտասարդ սարակեն հերոս Ռուջերոյի Ռինալդոյի ռազմասեր
քրոջ Բրադամանտայի հանդեպ սիրո պատմությունն է:
Նրանց միությունը պիտի սկիզբ տա Էստեների՝ Արիոստոյի մեկենասների իշխանական
տանը: «Մոլեգին Ռոլանդի» հիմնական ոճային տարրը հեգնանքն է: Արդեն Բոյարդոն
էր օգտվում հեգնանքից՝ պատմելով ասպետների արտասովոր սխրագործությունների
մասին: Արիոստոն ավելի առաջ է գնում: Նա հետևողականորեն կիրառում է հեգնանքը
հրաշքների և սխրանքների ֆանտաստիկական աշխարհի նկատմամբ: «Մոլեգին
Ռոլանդը» XVI դ. իտալական կյանքի յուրահատուկ բանաստեղծական
հանրագիտարան է, որն արտացոլում է դարաշրջանի հակասությունները: Որպես
Վերածնության իսկական արվեստագետ Արիոստոն ասես նորից բացահայտում է
մարդուն և աշխարհը: Որպես հումանիստ նա երգում է մարդու գեղեցկությունը և
առաքինությունը՝ ներկայացնելով սերը որպես ուժեղ և բնական զգացմունք:
Արիոստոյի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել եվրոպական պոեզիայի
հետագա ընթացքի վրա: «Մոլեգին Ռոլանդի» ավանդույթի հետ տարբեր չափով
կապված են Վոլտերը («Օռլեանի կույսը»), Բայրոնը («Դոն Ժուան»), Պուշկինը
(«Ռուսլանը և Լյուդմիլան»):
Տորկվատո Տասսո
Տորկվատո Տասսոն ավարտել է Բոլոնիայի համալսարանը, եղել է Ֆեռարայի դուքս
Ալֆոնս II դ'Էստեի պալատական բանաստեղծը և սիրահարվել է դքսի քրոջը՝
Էլիոնորային։ Ինկվիզիցիայի վախից դարձել է մոլի կրոնավոր: Երեսուն տարեկանից
տառապել է հետապնդման մոլագարությամբ։ Նաև փակված է եղել հոգեբուժարանում։
Կյանքի վերջին տարիներին թափառել է Իտալիայի քաղաքներում։ Հռոմի պապը որոշել
էր թագադրել բանաստեղծների արքա, բայց նախատեսված այդ արարողությունից մի
քանի օր առաջ Տասսոն վախճանվել է:
Տասսոյի գլուխգործոցը՝ «Գոֆֆրեդո» պատմական պոեմը, ամբողջությամբ
հրատարակվել է «Ազատագրված Երուսաղեմ» խորագրով (1580), ունեցել է արդիական
նշանակություն՝ թուրքերի հետ եվրոպական ժողովուրդների ռազմական ընդհարման
կապակցությամբ։ Տասսոյի համար բանաստեղծական օրինակ է եղել «Իլիականը»։
11
Պոեմի երկրորդ խմբագրությունը՝ «Նվաճված Երուսաղեմ»-ը (1593), հագեցած է
ուղղափառ–կաթոլիկական ոգով։
«Ազատագրված Երուսաղեմը» էպիկական պոեմում հեղինակը ասպետական վեպերի
օրինակով նկարագրում է խաչակրաց առաջին արշավանքի վերջում՝ Երուսաղեմի
պաշարման ժամանակ քրիստոնյաների մղած մարտերը մուսուլմանների դեմ:
Տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ, մինչև քսաներորդ դարի սկիզբը,
Տորկվատո Տասսոն համարվում էր Եվրոպայում ամենաշատ ընթերցվող
բանաստեղծներից մեկը: Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի մեծ մտածող
Ժան-Ժակ Ռուսսոն հիացած էր նրա արվեստով, անգիր գիտեր նրա պոեմի շատ
հատվածներ:

Վերածնունդը Ֆրանսիայում։

7.1․ Ֆրանսիական Վերածննդի առանձնահատկությունները և շրջանները։ Ֆրանսուա


I- ի դերը
Ֆրանսիայում ռենեսանսային հումանիզմը սկսում է զարգանալ XVI դարում և գալիս է
ոչ թե ներքևից՝դեմոկրատներից,այլ վերևից։ Ֆրանսիական Վերածնունդը, ի
տարբերություն իտալականի, ձևավորվել է արիստոկրատական շրջաններում և
հովանավորվում էր թագավոր Ֆրանսուա I-ի և նրա քրոջ՝ Մարգըրիտ Նավարացու
կողմից։ Վերածննդի ժամանակաշրջանում Ֆրանսիայի համար բնութագրական էր
անսահմանափակ միապետության սկիզբը, մարդասիրության տարածումը, «նոր
աշխարհի» բացահայտումները, տպագրության, ճարտարապետության,
գեղանկարչության, քանդակագործության, երաժշտության, գիտության, ժողովրդական
գրականության, վարվեցողության և հռետորական արվեստի նոր սեփական մեթոդների
մշակումը և Իտալիայից փոխառումը:

Ֆրանսիական Վերածննդի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցան․


• Կոնստանդնուպոլսի նվաճումը թուրքերի կողմից 1453 թվականին (որը
համարվում է Միջնադարի ավարտը) և կրթված հույների փախուստը դեպի
արևմուտք, հատկապես Ֆրանսիա, ինչը ֆրանսիացիների համար դարձավ հին
հունական մշակույթի բացահայտումը,
• Իտալական պատերազմները, որոնք ծանոթացրին ֆրանսիացիներին
իտալական Վերածննդի նվաճումներին,
• Ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտյեի կողմից Կանադայի բացահայտումը և
նվաճումը։
Ֆրանսուա I-ը ճկուն քաղաքականության շնորհիվ ընդլայնեց Ֆրանսիայի
սահմանները և հավակնություն ուներ նաև իր արքունիքը դարձնելու Եվրոպայում
12
ամենաշքեղը։ Այդ նպատակով նա հրավիրում էր իտալացի ամենանշանավոր
ճարտարապետներին, նկարիչներին, գիտնականներին, որոնք կառուցեցին
թագավորական դղյակը և բազմաթիվ այլ ամրոցներ, ստեղծեցին անթիվ հիանալի
քանդակներ, պարտեզներ, զարգացրեցին դիմանկարի մշակույթը։

8.2․ Պլեյադի պոեզիան։ Հայտնի ներկայացուցիչները։


XVI դարի երրորդ քառորդը` Հենրի II- ի, Ֆրանսուա II- ի և Կառլոս IX- ի
թագավորության տարիները, կոչվում է ոչ թե իրենց անուններով, այլ՝ «Պլեադի»
դարաշրջան, կամ ավելի հաճախ`Ռոնսարի դար: Այդ տարիների Ֆրանսիայի բոլոր
տաղանդավոր պոետները կազմել էին մի խումբ, որը ղեկավարում էին Պիեռ Ռոնսարը
և Ժոաշեն Դյու Բելլեն։ Խմբի անունը տվել է Պիեռ Ռոնսարը իր
բանաստեղծություններից մեկում՝ ակնարկելով հայտնի համաստեղությունը և ի
հիշատակ մ․թ․ա․ III դարի նույն անունը կրող բանաստեղծների (Թեոկրիտոսի
գլխավորությամբ) յոթնյակի։ Պլեադը յոթ աստղից բաղկացած համաստեղություն է։
Պլեադի դերը նրանում է, որ նրանք ոչ միայն նոր թափ տվեցին ֆրանսիական
պոեզիային, այլև ստեղծեցին ժամանակակից ֆրանսերենը։ «Պլեադի» հեղինակները
փաստորեն ստեղծեցին ազգային պոեզիայի դպրոցը։
Ըստ Դյու Բելլեի տեսության՝ ազգային գրականության իդեալական արտահայտմանը
պետք էր հասնել՝ ընդօրինակելով անտիկ պոեզիայի ոգին։
Եվ մինչ հին միջնադարյան ավանդական ձևերը (ռոնդո, բալլադ, սիրվենտ և այլն)
անհետանում էին, «Պլեադի» պոետները ստեղծեցին ֆրանսիական օդան (ներբող),
էլեգիան, հատկապես սոնետը` բանաստեղծական ոճը հասցնելով կատարելության:
Ռոնսարը, կարելի է ասել, ստեղծեց ֆրանսիական նոր լիրիկան: Ռոնսարը, ինչպես և
Դյու Բելլեն, ունեին չափի նուրբ զգացողություն, և մերժում էին իտալացի
«պետրարկիստ» բանաստեղծներին, որոնք, Դյու Բելլեի խոսքով՝ «սովորաբար մեկ
տողում օգտագործում էին չորս կամ հինգ մակդիր»:
Դյու Բելլեն խոսում էր բանաստեղծ-ստեղծագործողի բարձր առաքելության մասին․ նա
պետք է ընթերցողին ստիպի «վրդովվել, հանդարտվել, ուրախանալ, վշտանալ, սիրել,
ատել»:
Կրոնական պատերազմների տարիներին «Պլեադի» անդամները բաժանվեցին։
Ռոնսարը և Բաիֆը դարձան պալատկան պոետներ, Ժոդելը միացավ ընդդիմությանը,
շատերն այլևս կյանքից հեռացել էին։ Բայց «Պլեադի» պոետները կատարեցին իրենց
դերը․ ֆրանսերենի նրանց հղկումը, կատարելիության հասցնելը և փառաբանումը
հանգեցրին 1539թ. թագավորական հրամանին, ըստ որի լատիներենը որպես
ադմինիստրատիվ, իրավական և դիվանագիտական լեզու փոխարինվում է
ֆրանսերենով։ «Պլեադի» պոետները ստեղծեցին ազգային պոեզիա, ավելին, նրանց
ազդեցությունը տարածվեց ամբողջ Եվրոպայում։

13
9.3․ Մարգըրիտ Նավառացու «Հեպտամերոնը», դրա կառուցվածքը, հիմնական
թեմաները։

Մարգըրիտ դը Վալուան, հետագայում՝ Մարգըրիտ Նավարացին, Ֆրանսուա I-ի ավագ


քույրը, հազվադեպ կրթության տեր, փիլիսոփայության և արվեստի մեծ գիտակ,
անգլերենին, իտալերենին, իպաներենին, լատիներենին, հունարենին և եբրայերենին
տիրապետող արքայադուստրը մեծահոգաբար հովանավորել է պոետներին,
գրողներին, փիլիսոփաներին, այդ թվում՝ կրոնական պատերազմների ժամանակ
հետապնդվող հուգենոտներին (ֆրանսիացի բողոքականներին)։ Նա նաև տաղանդավոր
արձակագիր է եղել, պոետ և դրամատուրգ, սակայն պատմության մեջ մնացել է որպես
«Հեպտամերոնը» (յոթօրագիր) նովելների ժողովածուի հեղինակ։ «Հեպտամերոնը»
հրատարակվել է Մարգըրիտի մահից հետո։ Նախնական ծրագրով այն պետք է
բաղկացած լիներ 100 նովելից, ինչպես «Դեկամերոնը», սակայն Մարգըրիտ
Նավարացին հասցրել է գրել միայն 72-ը։ Ինչպես և Բոկաչչոն, Մարգըրիտ Նավարացին
ներկայացնում է «պամողներին»՝ հինգ տիկնոջ և հինգ պարոններին, որոնք ջրհեղեղի
պատճառով ստիպված են եղել մեկուսանալ և ժամանակն անցկացնել տարբեր
պատմություններ պատմելով։ Սակայն, ըստ, հեղինակի, այստեղ չպետք է լիներ «ոչ մի
նովել, որն իրական պատմություն չէ»: Գործող կերպարները համարյա նույնն են, բայց
տրամադրությունը և ժանրերը բազմազան են. ֆաբլիո, ռոմանտիկ հեքիաթներ, լուրջ,
պաթետիկ կամ ողբերգական հեքիաթներ; Շատ է խոսվում սիրո մասին, երբեմն լուրջ,
երբեմն ծաղրանքով, սակայն ծաղրը երբեք չի օգտագործվում կրոնական թեմաներ
շոշափելիս։ Յուրաքանչյուր պատմությունից հետո նովելը քննարկվում է: Այս
հետաքրքիր մեկնաբանությունները բացահայտում են ժամանակի բարձր
հասարակությանը հատուկ զրույցի նրբագեղ ոճը։ Մարգըրիտ Նավարացին իր
ժամանակի ամենաակնառու կանանցից մեկն է եղել, որին պատմաբան Միշլեն
անվանել է «Վերածննդի հաճելի մայր»։ Մարգարին Նավարացին հովանավորում էր նաև
պոետներին։ Այդ ժամանակ պատերազմ սկսվեց ֆրանսիական բողոքականների և
կաթոլիկների միջև։ Թագավորական ընտանիքը կաթոլիկներ էին և ուզում էին, որ
Ֆրանսիան մնար կաթոլիկ։ Այդ բողոքականների մեջ կային շատ տաղանդավոր
պոետներ, և Մարգարիտ Նավարացին նրանց բերեց արքունիք, թաքցրեց նրանց և փրկեց
փաստորեն։ Այդ պոետները գովերգում էին Մարգարիտ Նավարացուն։

10.4․ Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուէլ» վեպը։ Հիմնական թեմաները։

Ռաբլեն իջեցնում է Վերածնունդը ժողովրդական մակարդակի։ Ֆրանսուա Ռաբլեն


գրագետ և կիրթ մարդ էր։ Մոնպելյե համալսարանի բժշկական բաժինն է ավարտել,
14
սովորել է Նոստրադամուսի հետ, և երբ Իտալիայում համաճարակ սկսվեց, նրանք
գնացին այնտեղ որպես բժիշկներ, բայց ավելի շատ ուսումնասիրում էին Իտալական
Վերածնունդը։ Տարիներ շարունակ նա ուսումնաիրում է տարբեր շերտերի
ներկայացուցիչների կյանքը, ականատես լինում իր ժամանակի պատերազմներին,
ազատ մշակույթի և դրա հետապնդումների, գիտական բացահայտումների և
«վհուկների որսի» դրսևորումներին։ Այդ ամենը նա արտահայտում է իր հանճարեղ
«Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հինգ գրքում։
Մի անգամ, երբ նա զբոսնում էր տոնավաճառում տեսնում է ձեռքով սարքած «հայր ու
տղա» փայտե խաղալիք։ Հետաքրքեց, թե այդ հսկաներն ինչ կյանք են ունեցել։ Որոշեց
գիրք գրել զվարճանալու համար միայն։ Սկզբում ծիծաղաշարժ գիրք էր գրում՝ ականջից
է ծնվում մարդ և այլն, հետո գնալով լրջացավ և այնպես տարվեց նրանց
բնավորություններով, ճակատագրերով, որ վերջում այն դառնում է շատ լուրջ գիրք։
Ռաբլեն հիանում է մարդով, նրա հետ կապված ամենով՝ ուտելով, խմելով,
սիրելով․․ամեն ինչով։ Նա հաճույք է ստանում է, երբ իր հերոսը ուտում է, որովհետև
այնքան է ուտում և խմում, մինչև պայթում է։ Ինքը՝ հեղինակը, հաճույք է ստանում
դրանից։ Բայց որոշ ժամանակ հետո լրջանում է, որովհետև Գարգանտյուան
Պանտրագյուելին պետք է դաստիարակեր, կրթեր նրան, և հիշելով իր ուսուցիչներին,
նա մեծ լրությամբ, նաև կիսակատակով նկարագրում է դաստիարակության և
կրթության խնդրիը՝ ցույց տալով,որ ֆիզիկական կրթությունը հավասար է մտավորին․
Պանտագրյուելը մի ձեռքով գիրք է կարդում,մյուսով՝ լողում։ Կա երեք հիմնական թեմա՝
• Դաստիարակության և կրթության խնդիրը
• Պատերազմի խնդիրը․ Երբ Գարգանտյուայի հայրը պատերազմում է հարևան
Միկրոֆոլի հետ, հաղթում է, որովհետև ժողովուրդը նրան սիրում է։ Շատ
կարեկցելով ժողովրդին՝ Ռաբլեն չի պատկերացնում ուրիշ որևէ պետական
կառուցվածք․ անպայման պետք է թագավոր լինի, բայց թագավորը պիտի լինի
բարի և ժողովրդի մասին մտածող, և այդ դեպքում ժողովուրդը կգնա նրա հետևից։
• Տելեմի վանքը։ Պանտագրյուելը, որպես ընկեր, մի «ուտող-խմող» վանականի
նվիրում է մի աբբայություն՝ Տելեմի աբբայությունը։ Դռան վրա գրված է «Արա ինչ
ուզում ես»։ Սա անհատի ազատության գաղափարն է․ անհատը պետք է լինի
ազատ և պետք է անի ինչ ուզում է։ Բայց Ռաբլեն աստեղ տալիս է իդեալական
հասարակության մոդելը․ Տելեմի վանքում մարդիկ կրթված են և
դաստիարակված, այդ պատճառով այնտեղ տիրում է խաղաղությունը և
առաքինությունը։

15
11. 5․ «Գարգանտյուա և Պանտագրյուէլ» վեպի նշանակությունը

Վեպի նշանակությունը նրանում է, որ սա Վերածննդի ամենատիպիկ


ստողծագործությունն է, որտեղ մարդը ներկայացված է հիացմունքով իր տարբեր
արտահայտածություններում է․ ոչ ոք չի գրել զուգարանային պրոցսների մասին
հաստկապես այնպիսի հիացմունքով, ինչպես Ռաբլեն։ Այստեղից առաջացել է
ռաբլեզիանություն եզրույթը, այսինքն կյանքը սիրող մարդ։ Սիրում է ուտել, խմել,
կանանց հետ զվարճանալ, մարդկանց ծաղրել ,բայց նա բարի է, կյանքից հաճույք է
ստանում։ Սա էպիկուրիզմի կատարելագործված տարբերակն է։ Էպիկուրը նույնպես
գովերգում էր հաճույքը, բայց այնտեղ կար չափավորության գաղափարը՝ ամեն ինչ
չափի մեջ է գեղեցիկ։ Ռաբլեի մոտ չափը չկա։

12.6․ Մոնտենի «Փորձերը»։ Վերնագրի նշանակությունը, ստեղծագործության


կառուցվածքը։ Մարդը Մոնտենի բարոյական և փիլիսոփայական համակարգում։

XVI դարում Ֆրանսիայում բոլոր հեղինակները երկլեզու էին, կրթության առաջին լեզուն
լատիներենն էր, այսպես՝ Մոնտենը մանկության տարիներին ֆրանսերեն չգիտեր, և հոր
կալվածքի գյուղացիների հետ խոսում էր լատիներեն, նրանք պատասխանում էին
ժեստերով, բայց ի զարմանս հարևանների՝ որոշ ժամանակ անց կարողանում էին
բացատրվել լատիներեն։
Ինչպես Վերածննդի բոլոր հումանիստները, Մոնտենը նույնպես ապրել և
ստեղծագործել է երկու մշակույթներում՝ անտիկ և քրիստոնեական, որոնք հաշտեցնում
էր իր հիմնական՝ մարդու և բնության ներդաշնակության գաղափարով։ Ընդ որում՝
բնություն բառն այստեղ փոխարինում է Աստված բառին։ Մոնտենը չի հիշատակում ո՛չ
Աստծո, ո՛չ Քրիստոսի անունները, պատահական չէ, որ Ֆրանսիացի գրականագետներ
Շարլ Դեդեյանը և Սենտ-Բյովը Մոնտենին համարում էին հեթանոս, իսկ Անդրե
Մորուան գրել է․ «Մոնտենը չի ժխտում Աստծուն, բայց այնպես է ապրում կարծես
Աստված գոյություն չունի»։ Այդ ամենն իմանալով՝ ինչպե՞ս բացատրել այն հայտնի
փաստը, որ Մոնտենը մահացել է իր ամրոցում իր կողմից կազմակերպած պատարագի
ժամանակ։
Երբ Մոնտենը տկար էր և հիվանդ, անհաջողակ էր կանանց հարցում,
կոմպլեքսավորված էր, առանձնացավ իր կալվածքում և սկսեց գրել էսսեները՝
«Փորձերը»։ Այն բաղկացած է երկու գրքից և 57 էսսեներից։ Գրքի կառուցվածքը հստակ
պլան չի նախատեսում, էսսեները իրար են հաջորդում հեղինակի մտքի
քմահաճությամբ։ Դրանք մարդու ինքնաճանաչման փորձեր են։ Գրողի խոսքով՝
յուրաքանչյուր մարդ իր մեջ արտացոլում է մարդկությունը, այսինքն՝ ուսումնասիրելով

16
ինքդ քեզ՝ ճանաչում ես մարդկությանը։ Այստեղ առաջին անգամ էսսե բառը
օգտագործվում է որպես գրականության ժանր։ Մինչև այսօր էսսեն գոյություն ունի
որպես գրական ժանր, որը ենթադրում է մտորումներ։ Ի տարբերություն Ռաբլեի, որը
մարդու ֆիզիկական արտաքնից էր կայֆ բռնում (բառացի դասախոսությունից հանված
) և հաճույք էր ստանում նրա կենսական երևույթները նկարագրելուց, Մոնտենին
հետաքրքում է մարդու բնավորությունը։ Ռաբլեի մոտ սիրո խնդիր չկա, այնտեղ բոլոր
կանայք ամուսնանում են, երեխա են ծնում և մահանում, իսկ Մոնտենը մտածում է կնոջ
բնավորության գծերի մասին, և նրան հետաքրքիր է մարդը, որպես բարոյական
ստեղծագործություն։ Եթե Ռաբլեն ուրախ մարդ էր, Մոնտենը հոռետես էր։ Նա չի
հավատում, որ մարդը աշխարհի ամենագեղեցիկ ստեղծագործությունն է։ Նա տեսնում
է մարդու մեջ թերություններ։ Ու թեև որպես Վերածնունդի գրող Մոնտենը հասկանում
և ներում է, բայց աչք չի փակում դրանց վրա։ Եվ մարդուն բնորոշ բոլոր գծերը՝
շատակերությունը, սերը, նախանձը, խանդը, բոլոր զգացմունքները և բնավորության
գծերը, ինքը երկակի և լիրիկական մոտեցմամբ քննարկում է։
8.Մարդը Մոնտենի բարոյական և փիլիսոփայական համակարգում։
Մոնտենի կարծիքով՝ մարդու կայացման ամենակարևոր և որոշիչ պայմանը՝
դաստիարակությունն է։
Զարգացնելով Ռաբլեի գաղափարները՝ Մոնենը հավատում էր, որ կրթությունը
զարգացնում է անձի բոլոր կողմերը միայն այն դեպքում, եթե տեսական
դաստիարակությունը զուգորդվում է ֆիզիկական զարգացման, գեղեցիկի
զգացողության, գեղագիտական ճաշակի ձևավորման և իսկական ազնվության հետ:
Մոնտենը հավատում էր, որ կրթության հիմնական նպատակը պետք է լինի ոչ միայն
մասնագետի (իրավաբան, բժիշկ, քահանա, պրոֆեսոր) պատրաստումը, այլև հենց
մարդու ձևավորումը`զարգացած մտքով, ուժեղ կամքով, մեծահոգի սրտով:
Փիլիսոփան առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում դաստիարակին և նրա
բարոյական կերպարին: Նա պետք է օժտված լինի ճկուն և սուր մտքով, իմաստությամբ
և ոչ թե գրքային գիտելիքներով:
Խոսելով ուսանողների ներքին ազատության և անկախության աստիճանի մասին ՝
Մոնտենը առաջ անցավ իր նախորդներից: Նա հավատում էր, որ կարելի է գիտելիքներ
ստանալ և բարոյական համոզմունքներ ձևավորել՝ առանց որևէ օգնության: Ուսուցիչը
պետք է ստիպի ուսանողներին բոլոր գիտելիքները մաղով անցկացնել՝ չապավինելով
իր հեղինակությանը և ազդեցությանը: Մոնտենը առաջարկեց մի մեթոդ, որն այսօր էլ է
ցանկալի․ ուսանողին ներկայացնել մի քանի տեսություն ճիշտն ընտրելու առաջարկով։
Եթե ուսանողը կասկածում է, դա նույնպես լավ է, քանի որ միայն հիմարներն են միշտ
վստահ, որ իրենք ճիշտ են։

17
Վերածնունդը Իսպանիայում

13.1․ Իսպանական Վերածննդի առանձնահատկությունը։ Պատմական


իրադարձությունների կարևորությունը

XVI-XVII դարերի իսպանական մշակույթի ծաղկումը հայտնի է որպես «Ոսկե դար»:


Վերածննդի ընդհանուր գաղափարը նույնն էր՝ մարդը, հումանիզմը, բայց ամեն երկիր
ուներ իր առանձնահատկությունը։ Իսպանիան այդ ժամանակ նվաճում էր Ամերիկան։
Իսպանիան մեծ վերելք ապրեց, որովհետև առաջին հերթին նավ էին կառուցում, հետո
այդ նավերով գնում էին Հարավային Ամերիկա և ոսկի էին կրում։ Այդ գործընթացը
ստացել է կոնկիստա (իսպաներեն՝ նվաճում) անվանումը։ Վերջապես այնքան ոսկի
բերեցին, որ արդեն ոչինչ անելու կարիք չկար․ արդեն պետք չէր ոչ գյւողատնտեսություն,
ոչ արդյունաբերություն։ Իսպանացիները բերված ոսկիով ամեն ինչ գնում էին
Ֆրանսիայից։ Ֆրանսիան սկսեց զարգանալ, որովհետև դարձավ մատակարար, իսկ
Իսպանիան գնաց դեպի լճացում։ Իսպանացիները միայն նավ էին սարքում և
կողոպտում էին Ամերիկան։ Իսպանացիները արգելեցին հնդկացիներին Ատլանտյան
օսվկիանոսով գնալ Հյուսիային Ամերիկա, փող պահաջելով այնտեղով նավելու համար
(իրենց «Արմադա» կոչվող նավատորմը գտնվում էր այնտեղ։ Հետո տեղի ունեցավ
բախում Անգիայի հետ։ Իսպանացիները փաստացի զկվեցին իրենց նավերից և փողերն
էլ ի վերջո վերջացան։ Իսպանացիներից շատերը լքեցին երկիրը։ Այս իրավիճակում
կատաղում է ինկվիզիցիան (*ինկվիզիցիա՝ կաթոլիկ եկեղեցու ատյան, որը կոչված էր
պայքարելու հերետիկոսության դեմ), որովհետև Իսպանիայի մեծ մասը լքում էր երկիրը,
և ինկվիզիցան փորձում է պահել երկիրը՝ ստիպելով, սրերով, խարույկներով,
դաժանությամբ և այլն։ Այս ամենի արդյունքում իսպանական վերածնունդում
գերակշռեց ողբերգականությունը։
Իսպանական վերածնունդի առանձնահատկությունն այն է, որ եթե մարդը ինչ-որ բան
էր ուզում ստեղծել, գրել, պետք է արանձնանար, կրոնական պաշտոն ստանար,նոր
սկսեր գրել։ Այդպես Լոպե դե Վեգան, Տիրսո դե Մոլինա, Կալդերոնը և ուրիշ գրողներ
կրոնական պաշտոն էին ստանում, որպեսզի գրեին իրեն գեղարվեստական
ստեղծագործությունները։ Սակայն դրանց հետ միասին գրում էին նաև կրոնական
բովանդակությամբ պիեսներ, որ դուր գային Ինկվիզիցիային։ Այդ պիեսները կոչվում
էին աուտոսակրամենտալի։ (Auto`գործողություն, sactamentali՝ սուրբ)։
XVI-XVII դարերում Իսպանիայում, ինչպես և Անգլիայում և Ֆրանսիայում, ծաղկում
ապրեց դրաման և թատրոնը: Լոպե դե Վեգան, Տիրսո դե Մոլինա, Կալդերոնը
ստեղծեցին դրամաներ հանդիսատեսի շատ նեղ շրջանակի համար, որովհետև նրանք
շատ մեծ հասանելիություն չունեին։ Աստիճանաբար դրանք սկսեցին նաև
թատրոններում խաղալ։ Ժողովուրդ ասվածը ոչ, բայց արդեն բուրժուազիան կարող էր
ներկա գտնվել։

18
14.2․ Իսպանական դրամայի «ոսկե դարը» /Տիրսո դե Մոլինա, Կալդերոն/։ Լոպե դե
Վեգայի դրամաները։ Ժանրային տարբերակները։ Հիմնական գաղափարը

XVI-XVII դարերի իսպանական մշակույթի ծաղկումը հայտնի է որպես «Ոսկե դար»:


Տիրսո դե Մոլինան առաջինը գեղարվեստական ձև տվեց Դոն Ժուանի մասին լեգենդին։
Այն տեղը, որը Տիրսոն զբաղեցնում է համաշխարհային գրականության մեջ,
հիմնականում պայմանավորված է նրա «Սևիլիայի Չարաճճին կամ Քարե Հյուրը»
կատակերգությամբ, որում նա ստեղծեց կանանց հայտնի հրապուրիչ Դոն Ժուանի
կերպարը: Տիրսոյի պիեսի հերոսը դեռ չունի այն հմայքը, որը մեզ գրավում է հետագա
դարաշրջանների գրողների ստեղծած Դոն Ժուանի կերպարներում: Դոն Ժուանը
այլասերված ազնվական է, գայթակղիչ, ով միայն հաճույք է փնտրում և բոլոր
միջոցներով ձգտում իր նպատակին հասնել: Այստեղ վերջում գալիս է Կոմանդորը՝
արձանը, նա մահացած էր՝ քաղաքի ամենակարևոր դեմքը, որի կնոջը Դոն Ժուանը այդ
արձանի առաջ գայթակղեցրեց։ Ու երբ ծառան հարցնում է նրան, թե չի վախենում
արդյոք Կոմանդորից, Դոն Ժուանը պատասխանում է, որ չի վախենում, նա ընդամենը
քարե կուռք է, և ինքը կարող է նրան նույնիսկ հրավիրել խնջույքի։ Եվ երբ երեկոյան Դոն
Ժուանը ընթրում է, լսվում են այդ քարե արձանի ոտնաձայնները, գալիս է արձանը և
Դոն Ժուանին նետում է դժոխք։
Կալդերոնի կերպարը խորապես վիճահարույց է: Ազնվական արիստոկրատական
ընտանիքի զավակ Կալդերոնը Սան Յագոյի շքանշանի ասպետ էր, քահանա և թագավոր
Ֆիլիպ IV- ի արքեպիսկոպոսը: Գրել է ոչ միայն ժողովրդական, այլև թագավորական
թատրոնի համար: Կալդերոնի «Սալամանկայի Ալկալդը» դրաման Լոպե դե Վեգայի
համանուն պիեսի մշակումն է: Գյուղի ինքնասեր և հպարտ դատավոր Պեդրո Կրեսպոն,
չնայած իր գյուղացիական ծագմանը, դատապարտել և մահապատժի է ենթարկել իր
դստերը բռնաբառած ազնվական սպային: Գյուղական հասարակ դատավորի պայքարը
ազնվական սրկայի դեմ պատկերված է մեծ գեղարվեստական ուժով: Կալդերոնի
գրական ժառանգության մեջ մեծ տեղ են գրավում կրոնական դրամաները, գրված
Կտակարանի և սրբերի վարքագրությունների սյուժեներով։ Այս պիեսների հիմնական
գաղափարը զուտ կաթոլիկական է: Բայց Կալդերոնը սովորաբար բեմ է հանում մի
սթափ խեղկատակի, ով ծաղրում է կրոնական հրաշքները: Կրոնական դրամաներից է
Կալդերոնի «Հրաշագործ կախարդը» պիեսը, որի հերոսը համարձակ մի
անձնավորություն է: Նրա հոգում պայքար է ընթանում կնոջ նկատմամբ զգայական
սիրո և քրիստոնեական գաղափարի միջև: Կալդերոնի պիեսը ավարտվում է
քրիստոնեական սկզբունքի հաղթանակով, բայց մեծ դրամատուրգը երկրային,
զգայական սերը պատկերում է որպես հզոր և գեղեցիկ մի երևույթ: Այս պիեսում գործում
են երկու խեղկատակներ, որոնք ծաղրում են հրաշքները՝ արտահայտելով իրենց
կասկածները կրոնական ֆանտաստիկայի նկատմամբ: կարդալ ուղղակի{Կալդերոնի
փիլիսոփայական հայեցակարգն առանձնահատուկ ուժով արտացոլվեց իր «Կյանքը
երազ է» դրամայում: Պիեսում տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն իրական
19
են, այլև խորհրդանշական: Լեհաստանի արքան՝ աստղագուշակ և կախարդ Բասիլիոն,
իմանում է, որ իր նորածին որդին կլինի չարագործ և մարդասպան: Նա իր որդուն՝
Սեխիսունդոյին փակում է անապատում գտնվող աշտարակում և նրան այնտեղ պահում
է շղթաներով և կենդանիների մորթիներ հագած: Շղթայված երիտասարդի այս
կերպարը մարդկության խորհրդանշական պատկերն է, որը ստրկամտորեն կախված է
սոցիալական պայմաններից: Ցանկանալով ստուգել գուշակության ճշմարտությունը՝
թագավորը հրամայում է, որ քնած Սեխիսմունդոյին տեղափոխեն պալատ:
Արթնանալով և իմանալով, որ ինքն է տերը՝ Սեհիզունդոն անմիջապես ցույց է տալիս
բռնապետի և չարագործի իր գծերը։ Նա սպառնում է ծառաներին, ձեռք է բարձրացնում
հոր վրա: Մարդը՝ բանտարկյալ է, իսկ շղթաներով կապվածը կամ ստրուկ է դառնում,
կամ բռնապետ ու բռնակալ։. Այդպիսին է Կալդերոնի կարծիքը: Կալդերոնի
եզրակացությունները ֆանտաստիկ են և ռեակցիոն: Վերադառնալով աշտարակ՝
Սեխիզսմունդոն արթնանում է և որոշում, որ պալատում իր հետ պատահած ամեն ինչը
երազ էր: Նա այժմ հավատում է, որ կյանքը երազ է: Երազ են հարստությունը և
աղքատությունը, ուժը և հպատակությունը, օրենքը և անօրինությունը: Եթե այդպես է,
ուրեմն մարդը պետք է հրաժարվի իր ձգտումներից, ճնշի դրանք և համակերպվի կյանքի
հոսքի հետ:} Լոպե դե Վեգայից հետո Կալդերոնի փիլիսոփայական դրամաները
իսպանական թատրոնի նոր ժանր են համարվում: Չնայած 16-17-րդ դարերի
իսպանական գրականությանը բնորոշ բոլոր հակասություններին՝ նրա ստեղծած
գեղարվեստական արժեքները, հատկապես իսպանական վեպն ու դրաման,
առանձնահատուկ ներդրում են համաշխարհային մշակույթում:»
Լոպե դե Վեգա
Իսպանիայի ազգային դրամայի հիմնադիրը մեծ դրամատուրգ Լոպե Ֆելիքս դե Վեգա
Կարպիոն էր (1562-1635): Անհաղթ Արմադայի բանակի զինվոր, փայլուն աշխարհիկ
մարդ, հայտնի գրող, Լոպե դե Վեգան իր կյանքի վերջում դարձավ կրոնավոր, և նույնիսկ
«Սուրբ ինկվիզիցիայի» անդամ: Այս երկակիությունը իսպանական Վերածննդի
առանձնահատկություններից էր: Նա իր գործերում արտահայտնեց իր դարաշրջանի
հումանիստական ձգտումները, սակայն և միևնույն ժամանակ չկարողացավ
հաղթահարել ֆեոդալական կաթոլիկ Իսպանիայի ավանդույթները: Փաստորեն նա
փորձեց հաշտեցնել հումանիզմի գաղափարները նահապետական ավանդույթների
հետ: Լոպե դե Վեգան վայելում էր հայրենակիցների բացառիկ սերը: Որևէ բացառիկ,
նույնիսկ գրականության հետ կապ չունեցող, երևույթի հետ կապված հիացմունք
արտահայտելու համար, նրանք ասում էին «սա Լոպեն արեց»: Նրան անվանում էին
«թատերական կայսրության տիրակալ», իսկ Սերվանտեսը նրան անվանեց «բնության
հրաշք» (el monstruo del naturaleza):Գրել է մոտ 1800 ստեղծագործոթուն։
Ֆելիքս Լոպե դե Վեգա-ի-Կարպիոն ծնվել է 1562 թվականին Մադրիդում, համեստ
ընտանիքում (ինչը նրան սովորեցրել է հաստատակամություն և կյանքի դժվարին
իրավիճակներում գոյատևելու կարողություն): Հավաքելով անհրաժեշտ գումարը՝
Լոպեի հայրը ազնվականի տիտղոս գնեց և որդուն ուղարկեց սովորելու Ալկալա դե
20
Ինարեսի համալսարանում (այն քաղաքում, որտեղ ծնվել է Սերվանտեսը), հետո՝
Մաթեմատիկական գիտությունների թագավորական ակադեմիայում: 11 տարեկանից
Լոպեն արդեն գրել է կատակերգություններ, իսկ 1580-ականներին նա արդեն
պրոֆեսիոնալ դրամատուրգ էր, որն արժանացավ Սերվանտեսի բարձր
գնահատանքին։ Լոպե դե Վեգայի պատմական պիեսներից առանձնահատուկ
նշանակություն ունեն ժողովրդական հերոսական դրամաները: Նկարագրելով
գյուղացու և ֆեոդալ տիրոջ կոնֆլիկտը, Լոպե դե Վեգան միշտ գյուղացու կողմն է: Այս
պիեսներից ամենալավը Ֆուենտե Օվեհունան (Գառան աղբյուրը) է, ոչ միայն
իսպանական, այլև համաշխարհային թատրոնի մեծագույն դրամաներից մեկն է:
Գործողությունը կատարվում է 15-րդ դարի երկրորդ կեսին։ Կալատրավա կալվածքի
տերը իր Ֆուենտե Օվեհունա գյուղում ոտնձգություններ է անում գյուղացի աղջիկների
նկատմամբ՝ օգտագործելով «առաջին գիշերվա» հին ֆեոդալական իրավունքը։
Աղջիկներից մեկը՝ Լաուրենսիան, կազմակերպում է գյուղացիների ապստամբությունը,
և նրանք սպանում են հանցագործին: Թագավորը պահանջում է, որ նրանք հանձնեն
մարդասպանին: Սակայն գյուղացիները բոլոր հարցերին պատասխանում են. «Դա արել
է Ֆուենտե Օվեհունան», և արդար թագավորը հրամայում է բոլորին ազատ արձակել:
Այսպիսով՝ Լոպե դե Վեգայի դրաման ազգային հերոսության, հասարակ մարդկանց
բարոյական ուժի և համառության մասին է: Լոպե դե Վեգայի երկակիությունը
առավելագույնս դրսևորվեց իսպանական ազնվականների ընտանեկան կյանքին
նվիրված «պատվի դրամաներում»: Ըստ Լոպեի՝ ամուսնությունը պետք է հիմնված լիներ
փոխադարձ սիրո վրա: Բայց ամուսնանալուց հետո նրա հիմքերը անսասան են: Կնոջը
կասկածելով դավաճանության մեջ՝ ամուսինը իրավունք ունի հանուն սեփական
պատվի սպանել նրան: Այսպես կոչված «թիկնոցի և սրի» կատակերգությունը
պատկերում է իսպանացի երիտասարդ ազնվականների պայքարը ազատության,
երջանկության համար՝ ընդդեմ հայրերի և խնամակալների իրավունքների։ Լոպե դե
Վեգայի կատակերգությունները կառուցված են գլխապտույտ ինտրիգի,
համընկնումների և պատահարների վրա: Մարդկային սերն ու ազատ կամքը
փառաբանող այս կատակերգություններում, որոնցից ամենահայտնինն է
«Պարտիզպանի շունը», առավել ակնհայտ է Լոպե դե Վեգայի կապը Վերածննդի
մարդասիրական գաղափարախոսության հետ: Բայց Լոպե դե Վեգայի նոր,
ռընեսանսային մարդը չունի այն ներքին ազատությունը, որը մեզ հիացնում է
շեքսպիրյան կատակերգություններում: Լոպե դե Վեգայի հերոսուհիները հավատարիմ
են պատվի ազնիվ իդեալին: Նրանց կերպարներում կան դաժան, ոչ այնքան գրավիչ
գծեր, որոնք կապված են իրենց դասի նախապաշարմունքների հետ: Չնայած դեռ 1625
թվականին Կաստիլիայի խորհուրդը արգելել էր հրապարակել Լոպե դե Վեգայի
պիեսները, իսպանացի և իտալացի գրողների կողմից Լոպեն ընկալվում էր որպես
ամենահեղինակավոր դրամատիկական դպրոցի ղեկավար: Պատահական չէ, որ 153
իսպանացի և 104 իտալացի գրողներ արձագանքեցին Լոպե դե Վեգայի մահվան
կապակցությամբ: Հիմնական գափարը․ սերը պետք է ապրի։
21
15.3․ Սերվանտեսի ստեղծագործական ուղին։ «Դոն Կիխոտ» վեպի փիլիսոփայական
նշանակությունը։ Կերպարների և առանձին դրվագների սիմվոլիկան, վեպի ավարտի
նշանակությունը։

«Պիկարոյական վեպի» ներկայացնում է իսպանական գրականության


զարգացման մեջ այն գիծը, որն առանձնահատուկ ուժով պատրաստեց Սերվանտեսի
ռեալիզմի հաղթանակը:
Իսպանական մեծագույն գրող Միգել դե Սերվանտես Սաահավրայի (1547-1616)՝
նոր իսպանական գրականության հիմնադրի ստեղծագործությունը դրան նախորդած
զարգացման բոլոր նվաճումների սինթեզն է: «Դոն Կիխոտը» իսպանական և միևնույն
ժամանակ համաշխարհային գրականության մեծագույն գլուխգործոցն է:
Սերվանտեսի երիտասարդությունը իր արկածախնդիր ժամանակի արտացոլումն է: Նա
պատկանել է իդալգիայի (իդալղգոն իսպանական ազնվականության ամենացածր
աստիճանն է գրանդից և կաբալյերոյից հետո), ավարտել է Ալկալա դե Ինարեսի
համալսարանը: 22 տարեկան հասակում Սերվանտեսը փողոցային կռվին
մասնակցելու և մի ազնվականի ծեծելու համար կարող էր ձերբակալվել և ստիպված
եղավ լքել հայրենի Իսպանիան: Որպես զինվոր՝ նա եղբոր հետ ուղևորվեց Իտալիա,
որտեղ հայտնաբերեց Վերածննդի կերպարվեստը, ճարտարապետությունը և պոեզիան:
Սերվանտեսը մասնակցեց Օսմանյան Թուրքիայի դեմ ռազմածովային մարտին
Լեպանտոյի մոտ: Այդ ժամանակ նա հիվանդ էր, բայց, չնայած առողջական վիճակին,
երիտասարդը պահանջեց, որ իրեն թույլ տան կռվել՝ ասելով, որ ավելի լավ է մեռնել իր
Աստծու և թագավորի համար, քան տենդից։ Ապագա գրողը ստացել է հրազենային երեք
վերք՝ երկուսը կրծքավանդակին և մեկը ձախ ձեռքին, վերջին փամփուշտը, ըստ
էության, Սերվանտեսին դարձրեց միձեռքանի: Իր առաջին աշխատության մեջ՝
«Գալատեայում», կարծես կանխատեսելով Դոն Կիխոտի հետագա հաջողությունը, նա
գրեց. «Ես կորցրեցի ձախ ձեռքս հանուն աջի»։ Վնասավծքի պատճառով Սերվանտեսը
ուղարկվեց Իսպանիա, բայց հետդարձի ճանապարհին գերի ընկավ ալժիրցի
ծովահեններին:
Հինգ տարիների ընթացքում Սերվանտեսը կատարել է փախուստի չորս
հերոսական փորձ: Ծովահենները նրա մոտ գտնելով գլխավոր հրամանատարի
նամակը՝ մեծ փրկագին պահանջեցին: Մի քանի տարի ընտանիքը գումար էր հավաքում
և, վերջապես, փրկվելով գերությունից, նա վերադարձավ աղքատացած ընտանիք:
Սերվանտեսը փորձեց գրել պիեսներ, սակայն տեսնելով, որ ստեղծագործելը գումար չի
բերում, ստիպված եղավ պաշտոնյա դառնալ: Իր կյանքի այս ժամանակահատվածում
նա ճանաչեց իսկական Իսպանիան, որը փայլուն պատկերված է իր «Դոն Կիխոտում»։
1587-ին նա սկսեց սնունդ մատակարարել «Անհաղթ Արմադային», որը
պատրաստվում էր Անգլիայի դեմ արշավի: Ավելի ուշ նա Գրենադայում հարկահավաք
էր, բայց նրա գործընկերը, մեծ գումար հափշտակելով՝ փախավ, իսկ Սերվանտեսը

22
ձերբակալվեց: Նա երկու անգամ է հայտնվել բանտում՝ 1597-ին և 1602-ին: Բանտում
սրամիտ Սերվանտեսը որոշեց 16-րդ դարում շատ տարածված ասպետական վեպերի
պարոդիա, որպես հերոս ընտրելով կիսախելագար մի ծերուկի, որը կարդալով
ասպետների մասին հերոսական պատմությունները, որոշեց շրջել ամբողջ աշխարհով ՝
արկածներ որոնելու։ 1605 թվականին նա հրատարակել է իր վեպի առաջին մասը:
Հսկայական հաջողությունը հանգեցրեց նրան, որ տարբեր հեղինակներ սկսեցին գրել
դրա շարունակությունը: Եվ ոմն Ավելանեդան գրում է շարունակությունը և հանդես է
գալիս որպես առաջին մասի հեղինակ: Սերվանտեսը ստիպված եղավ գրել իրենը:
Հրատարակիչը առաջարկեց աղքատ Սերվանտեսին նշանակալի գումար այն
պայմանով, որ հեղինակը նրան զիջի հետագա հրատարակությունների իրավունքը:
Հրատարակիչը հարստացավ, իսկ Սերվանտեսը մահացավ աղքատության մեջ 1616թ.։
Կտակի համաձայն, Սերվանտեսին թաղեցին Մադրիդի կենտրոնում գտնվող վանքում:
Սուրբ վայրի վերակառուցման ժամանակ, գրողի, ինչպես նաև այլ մարդկանց
մնացորդները տեղափոխվել են այլ, իբր ապահով վայր, բայց հետո հնարավոր չեղավ
գտնել Սերվանտեսի գերեզմանը:
Սերվանտեսը թողեց հարուստ և բազմազան գրական ժառանգություն: Բայց
գրականության մեջ նա մնում է որպես «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցին»
(1605-1615) վեպի հեղինակ։ Սերվանտեսը սկզբում իր առաջ համեստ խնդիր դրեց`
ծաղրել ֆանտաստիկ, կյանքից հեռու ասպետական վեպերի ազդեցությունը: Ինչպես իր
ժամանակակից Ռաբլեն, Սերվանտեսն իր վեպը սկսեց գրել որպես պարոդիա, բայց
աշխատանքի ընթացքում նա համակվեց իր հերոսի ոգով, նրա գաղափարների
վեհությամբ և անարդարության դեմ պայքարի փորձերի անիմաստության ողբերգական
գիտակցումով: Բացի այդ, ժողովրդական կյանքի հիանալի իմացության և
ընդհանրացման հանճարեղ ունակության շնորհիվ նրան հաջողվեց ստեղծել բացառիկ
«հավերժ» մի կերպար, որը հիացնում է և միշտ հիացնելու է ողջ մարդկությանը: Դոն
Կիխոտը երազում է վերականգնել ասպետական իդեալները մի դարաշրջանում, որում
դրանք վաղուց անցել են: Եվ միայն ինքը չի հասկանում, որ ասպետությունը,
ասպետականությունը այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում։ Բայց Դոն Կիխոտը
անկեղծորեն ցանկանում է՝ ապավինելով իր ձեռքի ուժին, փոխել առկա կարգը,
պաշտպանել այրիներին և որբերին, պատժել իրավախախտներին: Նա ճամփա է
ընկնում ժանգոտ զրահներով, կիսասատկած ձիով, ընդամենը մեկ զինակրի հետ, և
ճանապարհի քրոնոտոպը օգնում է հեղինակին պատկերել տարբեր իրավիճակներ,
վայրեր, կերպարներ: Երբեմն նա ակամա անկարգություններ է ստեղծում, մարդկանց
նույնիսկ տառապանքներ պատճառում (փոքրիկ հովվի դրվագը):
Բայց միևնույն ժամանակ, Դոն Կիխոտի գործողությունների դրդապատճառները
մարդկային և ազնիվ են: Նա ազատության և արդարության հաստատուն պաշտպան է
(տաժանավայր տարվող հանցագործների դրվագը), սիրահարների հովանավոր,
գիտության և պոեզիայի երկրպագու: Այս ասպետը Վերածննդի իսկական հումանիստ է:
Դոն Կիխոտը խորապես փիլիսոփայական կերպար էր։ Երբ Դոն Կիխոտը փնտրում է
23
զրահներ ու գտնում է այդ զրահները ժանգոտած վիճակում, նշանակում է, որ
ժանգոտվել է ասպետականությունը, ժանգոտվել է ազնվությունը, ու երբ նա գնում է
արդարություն հաստատելու նրան ծաղրում են բոլորը, նրա կողքին է միայն գյուղացի,
զինակիր Սանչո Պանսան, ժողովրդական առակներից և պատմվածքից հասարակ
գյուղացին: Սահմանափակ գյուղական պայմանների զավակ Սանչո Պանսան միամիտ
է և նույնիսկ երբեմն հիմար, սակայն նա միակ մարդն է, ով հավատում է Դոն Կիխոտի
զառանցանքներին։ Որովհետև վարակիչ էին Դոն Կիխոտի գաղափարները, ու Սանչոն
հավատաց, որ աշխարհին Դոն Կիխոտներ են պետք։
Դոն Կիխոտը ասպետական բարձր իդեալների համար անշահաշխնդիր պայքարի
խորհրդանիշ է։ Նա աղքատների և թույլերի պաշտպանն է, ուզում է հաստատել
ազնվություն և արդարություն, դառնալով նոր աշխարհի ներկայացուցիչների ծաղրի
առարկա: Իհարկե, սա արտաքուստ զավեշտական կարպար է, բայց իրականում՝
ողբերգական, քանի որ հումանիստական գաղափարները, մարդկանց երջանկության
համար պայքարը ծիծաղելի է ժամանակակից իրականության մեջ։ Անարդար
աշխարհին միայնակ դուրս գալը կարող եք համեմատել Համլետի հետ։
Սանչո Պանսան ժողովրդական առողջ իմաստության խորհրդանիշ է: Նա Դոն
Կիխոտի ազդեցության տակ զարգանում է բարոյապես, հոգեպես: նա չի թողնում իր
տիրոջը, անձնուրացորեն ամենուր հետևում է նրան:
Եվ միասին նրանք ստեղծում են հոգու և բանականության միասնության
խորհրդանիշ:
Դոն Կիխոտի նշանաբանն է. Ապրել նշանակում է պայքարել:
Դոն Կիխոտը խելագարվեց գիրք կարդալուց, որովհետև միայն գրքերն են, որ տալիս
են ազնիվ գաղափարներ, միայն գրքերն են տալիս ազնիվ ու բարի գործերին ծառայելու
ցանկություն․ դրանով է գիրք կարդալը վտանգավոր։ Գիրք կարդացող մարդկանց
հոգում առաջանում են պահանջներ ՝ ես էլ կարող եմ, ես էլ պիտի անեմ, ես հանուն ինչի՞
եմ ապրում։ Իսկ այն մարդիկ, որոնք չեն կարդացել գրքեր երջանիկ են․ նրանք չգիտեն՝
ինչ է ազնվությունը, անձնազոհությունը, ինչ է հայրենասիրությունը․ նրանք ուղղակի
երջանիկ ապրում են։ Վերջում այս ամենը հասկանալով և մարդկանից հիասթափվելով
Դոն Կիխոտն ասում է, որ իր ամբողջ ունեցվածքը կթողնի իր զարմուհուն մի պայմանով
միայն․ որ նա ամուսնանա մեկի հետ, ով կյանքում ոչ մի գիրք չի կարդացել, որպեսզի
երջանիկ լինի, որպեսզի ոչ մի ազնիվ գաղափար նրան ճանապարհից չշեղի, թող նա
ապրի պրիմիտիվ, բայց երջանիկ կյանքով։
Վեպի առավել մեջբերված արտահայտություններից են․ Իմաստությունը
նրանում է, որ կաթի և թրիքի մեջ աղտոտված Ալդոնսայի մեջ տեսնես գեղեցկագույն
Դուլսինեային։
Մարդկային պատմությունն ունի 2 շարժիչ ուժ – սկեպտիցիզմ և ոգևորություն
Չկա ավելի գեղեցիկ բան, քան երազել մեծի և անհնարինի մասին ...
«Ազատությունը, Սանչո, այն ամենաթանկարժեք պարգևն է, որը երկինքը տալիս
է մարդկանց։ ․․․ Հանուն ազատության, այնպես, ինչպես հանուն պատվի, մարդը կարող
24
է և պետք է վտանգի իր կյանքը, և հակառակը, ստրկությունը ամենամեծ
դժբախտություններից է, որ կարող է պատահել մարդու հետ »:

Վերածնունդը Անգլայում

16.1․ Անգլիական Վերածննդի առանձնահատկությունները։ Քաղաքական և կրոնական


նախադրյալները։

Անգլիայում Վերածնունդը տևել է մոտ 100 տարի՝ անցնելով զարգացման մի քանի


փուլ:
• Վաղ Վերածնունդ ( XV դ․ վերջ -. XVI)
• Հասուն Վերածնունդ (XVI դ․ 2-րդ կես.)
• Ողբերգական հումանիզմ (XVI վերջ - XVII- ի սկիզբ)
Անգլիայում վերածնունդը ժամանակագրական առումով համընկնում է
Թյուդորների տիրապետության հետ՝ Հենրի VII գահ բարձրանալուց մինչև Եղիսաբեթ
թագուհու մահը:
Թյուդորների օրոք Անգլիան մեծ հաջողությունների հասավ ինչպես տնտեսական
և սոցիալական կյանքի, այնպես էլ գիտական և փիլիսոփայական ստեղծագործ մտքի
բոլոր ոլորտներում:
Վերածննդի գաղափարների ամենամեծ ծաղկումը տեղի է ունեցել Անգլիայում
Եղիսաբեթ թագուհու օրոք (1558-1603): Այս ժամանակահատվածում բուրժուազիան և
բողոքական Անգլիան հաղթեցին Իսպանիայի «Անհաղթ Արմադային»: Անգլիան
դառնում է ծովային ամենահզոր պետությունը ՝ իր առևտրային նավերը ուղարկելով
բոլոր երկրներ և ամրապնդելով կապերը եվրոպական բոլոր երկրների հետ:
Այն նաև ազնվականների և բուրժուազիայի ուժերի մեծագույն
հավասարակշռության, ազգային միասնության և հայրենասիրության վերելքի շրջան էր:
Պալատական գրականությունը աննախադեպ զարգացում է ապրում, Անգլիայում
անտիկ դասականների հետ միասին թարգմանվում են իտալացի, ֆրանսիացի,
իսպանացի գրողների գործերը: Գրվում են բազմաթիվ ասպետական, հովվական,
ավանտյուրային և կենցաղային վեպեր, զարգանում է դրաման, որի բարձրակետն է
Շեքսպիրը:
Այս ժամանակի անգլիական արվեստի ընդհանուր բնույթը ազգային է և
ռեալիստական: XVI դարի ճարտարապետությունը փորձում էր ազատվել գոթական
արվեստից և ստեղծել ազգային ոճ։ Այս դարաշրջանի լավագույն ճարտարապետական
աշխատանքը Ուայթհոլ Թագավորական պալատի նախագիծն է: XV-XVI դարերում շատ
ֆլամանդական և ֆրանսիական նկարիչներ եկան Անգլիա: Հենրի VIII- ի արքունիքում
աշխատել է գերմանացի նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերը:

25
Կերպարվեստի ժանրերը սահմանափակվում էին բացառապես
դիմանկարներով: Անգլիայում գոյություն չունի նկարչության ազգային դպրոց, որը
կարողանա մրցել իտալական Վերածննդի արվեստի հետ:

17.2․ Անգլիական դրամայի ձևավորումը։ Քրիստոֆեր Մառլո։

Դրաման ձևավորվում է հարուստ արիստոկրատների


արքունիքներում,դրամաներում։Անգլիայում արվեստներ հանդեպ վատ վերաբերմունք
էր․արվեստը փակ էր։Որաշ մարդիկ որոշել էին մասնավոր Թատրոններ ցույց տալ։Իսկ
Մառլոն սկսեց գրել դրամաներ՝նմանակելով։Շարունակելով և զարգացմելով ողածը
գրեց հիանալի դրամաներ։
Անգլիացի առաջին մեծ դրամատուրգը ծնվել է աղքատ կոշկակարի ընտանիքում։
Մառլոն ցանկացել է դառնալ դերասան, սակայն պատահարի պատճառով կաղ էր
դարձել։ Հավատարիմ մնալով թատրոնին՝ նա սկսեց պիեսներ գրել, որոնցով հող
պատրաստեց շեքսպիրյան թատրոնի համար։ Մառլոն է ստեղծում կենտրոնական
գլխավոր հերոսի կերպարը, որն իր ուսերի վրա է տանում պիեսի գաղափարական ողջ
ծանրությունը։
Նրա առաջին գործը՝ «Թամեռլան Մեծը» նվիրված է 14-րդ դարի արևելքի մեծ
մտածողին, որը հայտնի է նաև Թիմուր-լենգ անունով։ Մառլոյի պիեսում ներկայացված
է Վերածննդի գաղափարախոսությանը հատուկ տիտանական կերպար, հանդուգն,
նպատակասլաց և ազատ։ Թամեռլանը արհամարում է թույլերին, զավթում նոր
տարածքներ, նվաստացնում պարտվածներին (օրինակ՝ լինելով կարճահասակ՝ նա, ձի
նստելուց, մի ոտը դնում է պարտված թագավորի մեջքին, ղուրանը շպրտում
զինվորների ոտի տակ և այլն)։
Մառլոյի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Դոկտոր Ֆաուստի ողբերգական
պատմությունը» դրաման է։ Սա հայտնի լեգենդի առաջին գրական ձևակերպումն է։
Գիտնական Ֆաուստը հոգին վաճառում է Սատանային, որը խոստանում է կատարել
նրա ցանկությունները։ Ֆաուստը հզորացնում է երկիրը, բացում է համալսարաններ,
ցանկանում է կենդանացնել Հիասքանչ Հեղինեին, որի մեկ համբույրի համար
պատրաստ է տալ ողջ աշխարհը։
Վարկած կա, որ Մառլոն եղել է Վ.Շեքսպիրի որոշ վաղ պիեսների ենթադրյալ
համահեղինակը: Խոսքը մասնավորապես նրա «Մալթայի հրեան» դրամայի մասին է,
որի սյուժեն Շեքսպիրը գրեց «Վենետիկյան վաճառականը» վերնագրով։
Մառլոն մահանում է հարբած ժամանակ ծեծկռտուքի մեջ ընկնելու պատճառով,
սակայն դիակն անհետանում է: Ըստ որոշ հետազոտողների՝ նա կենդանի է մնում,
տեղափոխվում մայրցամաք և շարունակում է գրել այնտեղ՝ իր գործերը ուղարկելով
Լոնդոն՝ Շեքսպիրի անվան տակ։

26
18.3․ Ուտոպիայի ժանրի ձևավորումը։ Թոմաս Մոր և Ֆրենսիս Բեկոն։

Պետական գործիչ և գրող Թոմաս Մորը փայլուն կրթություն ստացավ


Օքսֆորդում: Նրան հռչակ բերեց «Ուտոպիա» լատինական տրակտատը, որում
հումանիստ գրողը գովերգեց սոցիալական արդարությունը և պատկերեց իդեալական
սոցիալական կարգեր։ «Ուտոպիայում», որը դարձավ Վերածննդի ծրագրային գործերից
մեկը, ներկայացված է իդեալական պետություն, որտեղ բոլորը հավասար են և բոլորի
նպատակը ընդհանուր բարօրությունն է:
Հատկանշական է, որ մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպայում բռնկվեցին
կրոնական պատերազմները, Մորը իր իդեալական երկրում պատկերում է կրոնական
հանդուրժողականության հաղթանակը:
Առաջին մասը, որը գրված է երկխոսության տեսքով՝ 16-րդ դարի Անգլիայի
երգիծական պատկերն է: Այս մասը ստեղծվել է ավելի ուշ, քան երկրորդը, որում
գործողությունը տեղափոխվում է Ուտոպիա կոչվող ֆանտաստիկ կղզի: Այս բառը, որը
հորինել է Մորը և թարգմանվել է բոլոր լեզուներով, բաղկացած է հունական u և topos
մորֆեմներից և նշանակում է «գոյություն չունեցող վայր»: Բարօրությունը տիրում է
Ուտոպիայում, քանի որ չկա մասնավոր (և նույնիսկ անձնական) սեփականություն,
ամեն ինչն ընհանուր է, աշխատանքը բոլոր քաղաքացիների պարտականությունն է,
բաշխումը`ըստ կարիքների: Աշխատանքային օրը 6 ժամ է, իսկ ամենադժվար
աշխատանքը կատարում են հանցագործները: Արտոնյալ պաշտոնները ընտրովի են և
դրանք զբաղեցնում են կրթված և առաքինի մարդիկ: Թոմաս Մորը մերժում ցանկացած
հեղափոխական գործողություն՝ ժողովրդական շարժումներում տեսնելով
կործանարար գաղափար և անխուսափելի անիշխանություն: Մորի գիրքը դարձավ
եվրոպական գրականության մեջ ուտոպիական ժանրի աղբյուրը, իսկ Մորը՝
ուտոպիզմի հիմնադիրը:
Մորի գործերից «Ռիչարդ III- ի պատմությունը» (մ. 1513), որտեղ թագավորը
պատկերված է մռայլ երանգներով` որպես բռնակալ, աղբյուր հանդիսացավ Շեքսպիրի
հայտնի խրոնիկայի համար։ «Ռիչարդ III- ի պատմությունը» ճանաչվում է որպես
անգլիական արձակի լավագույն գործերից մեկը:
Թագավոր Հենրի VIII- ը, գնահատելով Ուտոպիայի քննադատական պաթոսը,
Մորին նշանակեց իր խորհրդական 1517 թվականին, պարգևատրեց ասպետական
տիտղոսով և հողեր նվիրեց: 1523-ին, թագավորի համաձայնությամբ Մորն ընտրվեց
Համայնքների պալատի խոսնակ, իսկ 1529-1532 թվականներին զբաղեցրեց
բարձրագույն պետական պաշտոնը՝ Անգլիայի լորդ կանցլեր: Թոմաս Մորի
հումանիստական հայացքները զուգորդված էին կաթոլիկությանը անկեղծ
նվիրվածությամբ։ 1532-ի մայիսին, Հենրի VIII-ը հրամայեց թագավորական
հսկողության տակ դնել անգլիական հոգևորականներին: Հավատարիմ կաթոլիկ և
Հռոմի պապի գերագույն իշխանության կողմնակից Մորը ստիպված էր հրաժարական
տալ: Նրան մեղադրեցին պետական դավաճանության մեջ, 1534-ին բանտարկեցին
27
Թաուէր, և մահապատժի ենթարկեցին։ 1935-ին, նրա մահից չորս դար անց, Կաթոլիկ
եկեղեցին նրան դասեց սրբերի շարքը:

Ֆրենսիս Բեկոն (1561 - 1626)

Անգլիացի պետական գործիչ էր և փիլիսոփա, անգլիական մատերիալիզմի


հիմնադիր, Ջեյմս I թագավորի ժամանակ Անգլիայի լորդ կանցլեր։ Ֆ. Բեկոնը իր հայտնի
«Նոր Օրգանոն» տրակտատում հռչակեց գիտության նպատակը` բնության վրա
մարդկային իշխանության բարձրացում։ Նա ստեղծեց աշխարհաճանաչողական նոր
մեթոդ, որը հիմնված էր փորձի վրա, այսպիսով՝ մարդկային միտքը պետք է մաքրվեր
մոլորություններից։ Բեկոնը նաև հայտնի «Նոր Ատլանտիս» ուտոպիայի հեղինակն է:
«Նոր Ատլանտիսում» նկարագրվում է Բենսալեմ կոչվող խորհրդավոր մի երկիր, որը
ղեկավարվում է երկրի ամենանշանավոր գիտնականների միավորման՝ «Սողոմոնի
տան» կողմից։
Բեկոնի ուտոպիան տարբերվում է կոմունիստական և սոցիալիստական
ուտոպիաներից իր հստակ տեխնոկրատական բնույթով. կղզու վրա գերիշխում է
գիտական և տեխնոլոգիական գյուտերի պաշտամունքը, որոնք բնակչության
բարգավաճման հիմնական պատճառն են: Ատլանտները ագրեսիվ և
ձեռնարկատիրական ոգու տեր մարդիկ են, և արդյունաբերական լրտեսությունը
խրախուսվում է: «Նոր Ատլանտիսը» մնացել է անավարտ և հրապարակվեց հետմահու:

Թե «Ուտոպիայում, թե «Նոր Ատլանտիսը» մարդիկ ավելի շատ զբաղված են


գիտությամբ, և ղեկավարությունը գիտկնականների ձեռքում է։ Քրիստոֆեր Մառլոնի
«Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը» նույնպես գիտության մասին է։ Եվ
միայն Շեսքպիրն է, որ դուրս է գալիս գիտականության գովերգից։ - Zoom-ից

19.4․ Շեքսպիրյան հարցը։ Շեքսպիրյան գեղագիտության հիմնական


առանձնահատկությունները։ Շեքսպիրի կատակերգությունները։ Շեքսպիրի մեծ
ողբերգությունները։ Շեքսպիրի քրոնիկաները։ Շեքսպիրյան ազդեցությունը
համաշխարհային գրականության վրա։

Անգլիական Վերածննդի գագաթնակետն են Շեքսպիրի


ստեղծագործությունները< Նրա կենսագրությունը քիչ է հայտնի։ Ուիլյամ Շեքսպիրը
ձեռնոց կարողի որդի է, ծնվել է Ստրատֆորդում, սովորել դպրոցում, երիտասարդ
հասակում ամուսնացել է, տեղափոխվել Լոնդոն, աշխատել է թատրոնում որպես
հուշարար կամ բեմադրողի օգնական, հետո դարձավ դերասան և դրամատուրգ
Լոնդոնի լավագույն թետերական խմբում, Ջեյմս Բերբեջի ղեկավարությամբ։ Խմբի
դերասանների ուժերով կառուցված «Գլոբուս» թատրոնում Շեքսպիրը ծանոթացավ

28
երիտասարդ ազնվականների մի խմբի հետ, որոնցից մեկին՝ լորդ Սաութհեմտոնին են
նվիրված նրա երկու պոեմները և սոնետների ժողովածուն, այդ ոչ դրամատիկ
ստեղծագործությունները։
1612 թ․ Շեքսպիրը թողեց թատրոնը, վերադարձավ Ստրատֆորդ, վերջին
տարիներն անցկացրեց աննկատ և մահացավ, ընտանիքով շրջապատված, ըստ
առասպելի, իր ժննդյան օրը՝ ապրիլի 23-ին։
Շեքսպիրի հասարակ ծագումը, աննկատ կյանքը և լավ կրթության
բացակայությունը առիթ տվեցին շատ մասնագետների ժխտել հանճարեղ պիեսների
Շեքսպիրի հեղինակությունը։ Այստեղից առաջացել է «Շեքսպիրյան հարց»-ը, որը
Ուիլյամ Շեքսպիրին վերգրվող ստեղծագործությունների հեղինակության խնդիրն է։
Անունը ծագել է Հոմերոսյան հարցի նմանությամբ։ Կենսագրական վավերագրերի
սակավությունը, հակասականությունն ու սրանց անհամապատասխանությունը
Շեքսպիրի մեծությանը առիթ են տվել Շեքսպիրի ստեղծագործությունների հեղինակ
համարելու դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոյին, փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնին,
ազնվականներ Դերբիին, Օքսֆորդին, Ռյութլանդին և այլոց։
Ըստ «շեքպիրյան կանոնի» նրա գրչին է պատկանում 37 պիես։ Իսկ նրա
ստեղծագործական ուղին բաժանվում է երեք փոիլի․
Առաջին փուլին /1590-1600/ բնորոշ է լավատեսությունը, կենսուրախությունը,
գրվել են առավելապես կատակերգություններ՝ Միջամառային գիշերվա երազը,
Վենետիկի վաճառականը, Իզուր տեղը մեծ աղմուկ, Ինչպես կուզեք, 12-րդ գիշեր։ Նույն
շրջանում գրվել են Խրոնիկաները ․ այսինքն՝ պիեսներ Անգլիայի պատմության
սյուժեներով՝ Ռիչաչդ 3-րդ, Ռիչարդ 2-րդ, Հենրի 4-րդ /2 մասից/, Հենրի 5-րդ որոնցում,
եթե նույնիսկ տեղ են գտել մռայլ և դաժան պատկերներ, պահպանվում է կյանքի, բարու
հաղթանակի հանդեպ հավատը։
Նույն շրջանին են պատկանում Ռոմեո և Ջուլիետ և Հուլիոս Կեսար
ողբերգությունները։ Եթե առաջին պիեսը, չնայած ողբերգական սյուժեին, գրված է
պայծառ և կենսահաստատ գույներով, ապա 2-րդը անցումային է և ավելի բնորոշ է 2-րդ
շրջանին։
Երկրորդ փուլը /1601-1608/ կոչվում է Մեծ ողբերգությունների շրջան։
Այս փուլում դրվում են կյանքի բարդագույն պրոբլեմները և Շեքսպիրի
հումանիստական աշխարհայացքին և հավատին միանում են հոռետեսական
մոտիվներ։ Համարյա ամեն տարի գրվում է նոր ողբերգություն․
1601 Համլետ
1604 Օթելլո
1605 Լիր արքա և Մաքբեթ
1606 Անտոնիուս և Կլեոպատրա
1607 Կորիոլանուս
Այդ տարիներին Շեքսպիրը կատակերգություններ էլ է գրում, բայց
բացառությամբ Վինձորի կատակասեր կանանց, նրանք պարունակում են ակնհայտ
29
ողբերգական էլեմենտ, այդպես որ ավելի ճիշտ է դրանք անվանել դրամաներ /օրինակ՝
Չափի տեղ չափ/։
Երրորդ փուլի /1608-1612/ ստեղծագործությունները միայն տրագիկոմեդիաներ
են, պիեսներ սուր դրամատիկ բովանդակությամբ, բայց բարեհաջող ավարտով՝
Ցիմբելին, Ձմեռային հեքիաթ, Փոթորիկ։
Շեքսպիրի ամենափայլուն կատակերգությունները հիացնում եմ իրենց
սրամտությամբ և կենդանությամբ, սակայն այդ քողի տակ կանգնած են մեծ պրոբլեմներ
և արտահայտվում եմ խոր մտքեր։ Այսպես՝ Միջամառային գիշերվա երազում
հաստատվում է ազատ սիրո իրավունքը։ Սերը հաղթահարում է բոլոր արգելքները՝
հայրական իշխանությունը, ծնողների կամքը և այլն։ Վենետիկի վաճառականի սյուժեն
դուրս է գալիս սիրային թեմայի շրջանակներից, այստեղ դրսևորվում է Շեքսպիրի
դիալեկտիկ մոտեցումը մարդկային բնավորություններին։ Շեյլոկի հոգու «սևությունը»
նկարագրելով, Շեքսպիրը ցույց է տալիս նաև նրա ողբերգությունը, քանի որ նա ոչ միայն
դահիճն է, այլև զոհը շրջապատող չար հասարակության, որը և նրան դարձրեց
այդպիսին։
Ամենափայլուն զավեշտական կերպարներից է Ֆալստաֆը, որին հանդիպում ենք
նախ Հենրի 4-րդի որոշ տեսարաններում, իսկ ավելի ուշ՝ Վինձորի կատակասեր
կանայք կատակերգության մեջ։ Սա ֆեոդալի պարոդիա է, իսկ նրա շրջապատը՝
միջնադարյան ֆեոդալական զորագնդի պարոդիա։ Շեքսպիրը հիանում է նրա փայլուն
սրամտությամբ, բոլոր տեսակի նախապաշարումներից զերծ նրա մտքով, ինչը և թույլ է
տալիս Ֆալստաֆին ծիծաղել ինքն իր վրա և ծաղրել ուրիշներին։
Շեքսպիրի գործերում հատուկ նշանակություն ունեն ծաղրածուների
կերպարները, դրանք պրոֆեսիոնալ խեղկատակներ են /12-րդ գիշեր, Լիր արքա /
ծառաների, միամիտ գյուղացիների, որոնք կատակի ձևով հաճախ արտահայտում են
ամենահամարձակ և խոր մտքերը։
Խրոնիկաներում Շեքսպիրը զուգակցում է իր քաղաքական համակրանքը և
պատմական ճշմարըությունը, նա ցույց է տալիս, թե ինչպիսի տառապանքներից և
երկպառակություններից ծնվեց Էլիզաբեթի ժամանակների հզոր Անգլիան։
Խրոնիակաների հիմնական թեման են Ֆեոդալական երկպառակությունների և
դինաստիաների պայքարը, հատկապես Ալ և Ճերմակ վարդերի պատերազմը 15-րդ
դարի 2-րդ կեսում, որն ավարտվեց Տյուդորների հաղթանակով։
Խրոնիկաների ամենաբարդ կերպարն է Ռիչաչդ 3-դի կերպարը, ֆիզիկական և
բարոյական մի հրեշի, որը մի շարք սպանությունների և հանցագործությունների
Ճանապարհով հասնում է գահին։ Նրա հանցանքներն ատելություն են ներշնչել
և՛ազնվականության, և՛ ժողովրդի մեջ, այդ պատճառով, երբ Ռիչմոնդը
ապստամբություն է բարձրացնում նրա դեմ, բռնակալը ոչ մի օգնություն չի ստանում և
կործանվում է։
Շեքսպիրի տաղանդև ամենավառ կերպով արտահայտվեց հատկապես 2-րդ
փուում գրված «մեծ» ողբերգություններում։ Շեքսպիրի մոտ ողբերգականության
30
էությունը միշտ կայանում է երկու սկզբունքների բախման մեջ, դրանք են՝
հումանիստական զգացմունքները և էգոիմի վրա հիմնված ստորությունը։ Ամեն մարդու
ճակատագիրը իր բնավորության և շրջապատող հանգամանքների փոխազդեցության
արդյունք է։ Ամենա ազնիվ և խելացի մարդիք կործանվում են մութ ուժերի ճնշման տակ
(Համլետ, Լիր), չարիքը հեշտությամբ է տիրանում մարդու հոգուն (Մակբեթ)։ Պետք է
նշել, սակայն, որ ամենաանողորմ և ճնշող ողբերգություններում անհուսանելիություն
չկա, նույնիսկ հոռետեսության մեջ երևում են հեռանկարներ, հույս։ Այսպես՝ Ռոմեոի և
Ջուլիետի մահվան մեջ առկա է նրանց սիրո հաղթանակը, նրանց աճյունների վրա
կատարվում է երկու թշնամացած տոհմերի հաշտեցումը, Համլետն ավարտվում է
Կլավդիուսի մահով և բարի օրինական թագավորի թագադությամբ, Լիր արքայում ծեր
թագավորը մեռնում է մարդկանց հանդեպ սիրով լեցուն․ տառապանքները նրան
դարձրին Մարդ և իր հասարակ մարդկային կերպաևը ավելի վեհ է, քան նախկին
թագավորինը։
Համլետը, չնայած սյուժեի արտաքին պարզության, հոգեբանորեն ամենաբարդ
ողբերգությունն է։ Դանիայի արքայազնը իմանում է, որ նրա հայրը նենգաբար սպանվել
է եղբոր ձեռքով, որն էլ ամուսնացել է հանգուցյալի այրու հետ։ Համլետը երդվում է
վրեժխնդիր լինել և սպանում է չարագործին։ Բայց մինչև 5-րդ գործողության սրընտաց
գործողությունների ծավալվելը, Համլետը չորս գործողությունների ընթացքում
տանջվում է, մտորում, չնայած ինքը կամազուրկ մարդ չէ, ոչ էլ վախկոտ, ինչի
ապացույցները շատ են։ Նա հեռու էր պալատական ինտրիգներից, խորացած լինելով
գիտության և փիիսոփքյության մեջ, և ընկնելով ստի, երեսպաշտության և հանցանքների
աշխարհ՝ հիվանդագին է ընդունում և՛ մոր, և՛ Օֆելիայի, և՛ ընկերների դիրքորոշումը և
արարքները։ Նրա աչքերը բացվում են մի հարվածից և նա դաժան ցավ է զգում։ Դանիայի
արքունիքի այլասերվածությունը նրան ներկայանում է որպես ողջ աշխարհի
այլասերվածության պատկեր և վրեժ լուծելու համար պետք է քանդել ողջ աշխարհը ու
նորից վերականգնել այն, բայց այդպիսի խնդիրը մեկ մարդու ուժերից վեր է։ Եվ Համլետը
նահանջում, խորանում է իր մտքերի և հուսահատության մեջ։ Այդ դիրքը նրան
դարձնում է կյանքի անողոք դատավոր, բայց այդ դիրքը պասսիվ, և այդ հասկանալով՝
Համլետը մեղադրում է իրեն։ Վերջապես 5-րդ գործողության մեջ բացահայտվում են
«ինտելեկտուալ փիլիսոփայի» մարդկային գծերը՝ նա սիրում էր Օֆելիային,
հավատարիմ ընկեր էր Գորացիոյի համար, սիրում է մորը, ներողություն է խնդրում
Լաէրտից, գահը կտակում է Ֆորտինբրասին հանուն հայրենիքի բարօրության և
վստահում է Հորացիոյին պատմել ճշմարտությունը նրա մասին։ Փիլիսոփայական
սիմվոլը դառնում է կենդանի մարդ, որն ընդունակ է ոչ միայն դատել, այլև ներել։
Շեքսպիրի ողբերգություններում նարկայացված են ճշմարտության և ստի, առողջ և
հիվանդագին զգացմունքների միջև կոնֆլիկտները առանձին մարդկանց կյանքում, բայց
այդ առանձին զգացմունքների տակ միշտ զգացվում է այն ֆոնը, որի վրա կատարվում է
գործողությունը, այն միջավայրը, որը պայմանավորում է կոնֆլիկտների
անխուսափելիությունը։ Լիր արքայում դա Գլոստերի և նրա երկու որդու պատմությունն
31
է, ծառայապետ Օսվալդի կերպարը, Ռոմեո և Ջուլիետ-ում երկու տոհմերի հին
թշնամանքը, Օթելլոյի ֆոնն է ցինիկ և գիշատիչ Յագոյի, ողորմելի և թույլ Կասսիոյի և
Ռոդրիգոյի աշխարհը, Բրաբացիոյի ռասայական սահմանափակությունը և այլն։
Շեքսպիրի ստեղծագործություններին բնորոշ է մասշտաբայնությունը՝ տեսածի
արտակարգ լայնությունը և մտքի թափը։ Ֆանտազիայի հարստությունը, գործողության
սրընթացությունը, կերպարների խտացվածությունը, նկարագրվող կրքերի ուժը բնորոշ
են Վերածննդի դարաշրջանին։
Հազվադեպ բացառություններով Շեքսպիրը չի պահպանում տեղի և ժամանակի
միասնությունները։ Համոզված ռեալիստ լինելով՝ Շեքսպիրը արվեստի էության մասին
իր կարծիքը արտահայտում է դերասանների հետ Համլետի զրույցում (III գործ․)։
Բարձրագույն վարպետության են հասնում Շեքսպիրի կերպարների տիպական և
ինդիվիդուալ գծերի նկարագրությունները, նրա հերոսները տիպեր չեն, այլ կենդանի
մարդիկ, որոնք մեծանում և փոխվում են պայքարի ընթացքում։ Շեքսպիրի արվեստը
հսկայական ազդեցություն ունեցավ համաշխարհային գրականության,
մասնավորապես ազգային դրամաներ ստեղծող հեղինակների վրա՝ Լեսինգ, Գյոթե,
Շիլլեր, Հյուգո, Պուշկին․․․

32

You might also like