You are on page 1of 9

Ֆակուլտետ՝ Պատմություն և Իրավագիտություն

Բաժին՝ Պատմություն
Ուսուցում՝ բակալավր
Կուրս՝ չորրորդ
Առարկա՝ Համաշխարհային մշակույթի պատմություն
Թեմա՝ Դանթե Ալիգիերի
Ուսանող՝ Գյուլումյան Տիգրան
Դասախոս՝ Ա. Մարտիրոսյան

2020
1265 թվականի Մայիսին Ֆլորենիա քաղաքի ոչ այդքան հայտնի ընտանիքներից
մեկում/գվելֆյան ընտանիքում/ ծնվեց նա, ով դեռ պետք է իր հետքը դաջեր
համաշխարհային մշակույթի նշանավոր էջերում: Նա՝ Դանթե Դուրանտե դելլի
Ալիգիերին կամ Դանթե Ալիգիերին էր: Դանթեի հայրը՝ Ալիգիերո Ալիգիերին
իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում։ Դանթեն
մանուկ հասակում կորցնում է մորը, որը խորը հետք է թողնում պատանի Դանթեի
հոգեբանության վրա, իսկ պատանեկության տարիներին՝ հորը։ Ուսումնասիրելով
Դանթեի մանկությունն ու պատանեկությունը կարելի է գալ այն համոզմունքին, որ
մա դեռևս պատանի ժամանակներից է հետաքրքրված եղել գրականությամբ՝
անկախ սոցիալական ու հոգեբանական դժվար կեցությանը: Ի դեպ
հետաքրքրական է այն փաստը, որ նրա վաղ տարիների մասին հիմնական
տեղեկությունները ստանում ենք հենց իրենից՝ տարբեր գրվածքներում զետեղված
ինքնակենսագրական նշույթներից: 1 Երիտասարդ Դանթեն անկախ իր կամքից
ներգրավվում է քաղաքական դեպքերի հորձանապտուտի մեջ:
1289 թվականի հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում է
որպես հեծյալ զինվոր, որը կազմակերպվել էր Գվելֆյան կուսակցության կողմից ։
Հետո, երբ գվելֆների և գիբելինների փոխարեն ի հայտ են գալիս Սևերն ու
Սպիտակները, անցնում է Սպիտակների կողմը։ Այս քաղաքական
գործընթացները երիտասարդ Դանթեին թույլ են տալիս, որ նա կարողանա բարձր
պաշտոններ վարել, կատարել պատասխանատու հանձնարարություններ և լինել
հիանալի դիվանագետ: 1 Զուգահեռաբար Ֆրանսիական թագաժառանգ Կարլ
Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, և զորքով, և
սպառազինությամբ և սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։
Արյունալի հետևանքները կանխելու համար հարկավոր էր շտապ
պատվիրակություն/դեսպանություն ուղարկել Հռոմի պապի մոտ։

1-
1.  Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրականության պատմություն։
Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 19-22↑
Փաստորեն, սլաքն ուղղվում է դեպի Դանթեն։ Դանթեի սրամտության,
դիվանագետին վայել մտածողությանը հանդիպում ենք Ջովանի Բոկաչոյի՝
Դանթեի առաջին կենսագրի հուշերում, երբ նա պատմում է, որ երբ Դանթեին
հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ո՝վ կգնա։
Եթե ես գնամ, ո՝վ կմնա»։ Դիվանագիտական առաքելությունից Ֆլորենցիա
վերադառնալով, նա հանդիպում է Սևերի հաշվեհարդարին։ Պատժի ենթակա
Սպիտակների ցուցակում էր նաև Դանթեի անունը։ Դատավճիռը ձևակերպված էր
այսպես. «Սևերի դեմ պայքարելու համար 5000 լիր տուգանք, երկու տարվա աքսոր
Տոսկանայի սահմաններից դուրս, գույքի բռնագրավում, տունուտեղի
հիմնահատակ ավերում։ » Հրամանի տակ ավելացված էր՝ «երեք օրվա ընթացքում
ներկայանալ քաղաքագլխին»։ Դանթեն չի ներկայանում, իսկ Քաղաքագլուխը
նախկին հրամանին ավելացնում է. քանի որ դատապարտվածների չներկայանալը
նշանակում է հանցանքը ընդունել, նրանց համար նոր դատավճիռ է նշանակում՝
«կրակի վրա այրել, մինչև մահանա»։ Սա հրապարակվել է 1302 թվականի մարտի
10-ին։ Դանթեի տունը հիմնահատակ քանդում է քաղաքագլխի զինված
2
ասպետների խումբը՝ 150 քարտաշների հետ։ Փաստորեն, այստեղ ականատես
ենք լինում Դանթեի կյանքի ամենավտանգավոր շրջաններից մեկին, երբ նա
մազապուրծ է լինում քաղաքական խաղերից զոհ գնալուց: Այս
իրադարձությունները Դանթեին պարտադրում են լքել Ֆլորենցիան։ Աքսորի
չորրորդ տարում նամակով հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն է
խնդրում, որը, բնականաբար, անհետևանք է մնում։
2
1315 թվականի մի օրենքով նա կարող էր վերադառնալ Ֆլորենցիա։

2-
 Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրականության պատմություն։
Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 23-31
Բայց Ֆլորենցիա վերադառնալը պետք է ծանր ու ստորացուցիչ գործողություններ
պարտադրեր իրենից: Պայմանն այն էր, որ Դանթեն՝ դատապարտյալը
երաշխավորագիր ներկայացնի, բանտարկվի, որից հետո բանտարկյալի
անարգանքի գլխարկը գլխին, վառած մոմը ձեռքին պիտի գնա Սան-Ջովանի
եկեղեցի, խոնարհաբար ծնկի գա, ապաշխարի՝ որպես «մեղքերը քավող
2
հանցագործ»։ Դանթեն չէր կարող ընդունել նման ստորացուցիչ պայմանը։
1315 թվականի հոկտեմբերի 15-ին մեկ անգամ ևս որոշում է կայացվել՝ մահվան
նոր դատավճիռ, այս անգամ՝ բանաստեղծի երկու որդիների հետ միասին։
Դատավճիռը հանդիսավոր կերպով հաստատել է փոխարքան։ Տարագրության
տարիներին Դանթեն վերստին քաղաքական իրադարձությունների կենտրոնում է
հայտնվում։ Ֆլորենցիան Սևերի իշխանությունից ազատագրելու հույսը և
մասնատված Իտալիայի միավորման հեռանկարը նա կապում էր գերմանական
կայսր Հենրիխ 7-րդի հետ, որ այդ ժամանակ մեծ զորքով շարժվում էր Իտալիա։
Դանթեն չէր հասկանում, որ գերմանական կայսեր գալուստը ազգակործան չարիք
է, սակայն գրել է հավատով ու համոզմունքով՝ ղեկավարվելով Ֆլորենցիայի
բարօրության, Իտալիայի միավորման ակնկալիքով։ Հենրիխի մահից հետո
իրական հեռանկարներ չտեսնելով, Ֆլորենցիա վերադառնալու հույսը կորցրած,
քաղաքական ասպարեզը թողնում է։

«Քաղցր նոր ոճ»-ի ամենախոշոր դեմքը Դանթեն է, իսկ պոետական այդ դպրոցի
անմահ երկը՝ «Նոր կյանքը», որը Դանթեի առաջին ստեղծագործությունն է (1290)։
«Նոր կյանքը» պարունակում է 24 սոնետ, 5 կանցոն և մեկ բալլադ։
Ժողովածուի յուրաքանչյուր բանաստեղծությանը հետևում է վերլուծությունը՝ ինչ
մասերից է բաղկացած, երբ է հղացել, ինչ ապրումներ է ունեցել գրելու պահին և
այլն։ Բոլոր բանաստեղծությունները սիրային բովանդակություն ունեն և նվիրված
են Բեատրիչեին։ «Նոր կյանքը» Դանթեն համարում է իր «հիշողությունների
գիրքը», մի քաղցր պատմություն, որ նոր ճանապարհ է բացում։ «Սկսում է նոր
կյանք»,- ասում է բանաստեղծը։ «Նոր կյանքի» պատմական իմաստը անհատի
գիտակցության զարթոնքի բանաստեղծականացումն է, եկեղեցու իշխանությունից,
ընդհանրապես՝ միջնադարյան կապանքներից մարդու ազատագրման միտումի
առաջին գեղարվեստական արտահայտությունը Եվրոպական գրականության մեջ։
Սա է Դանթեի նորարարությունը։

Նա ճեղքում է միջնադարյան պատնեշները և ճանապարհ բացում դեպի


Պետրարկան ու Բոկաչոն, դեպի Վերածնություն:
«Նոր կյանքից»3 հետո Դանթեն զբաղվում է փիլիսոփայության, գիտության և
պատմության ուսումնասիրությամբ, որոնք շարադրված են «Խնջույք» (1303-1306),
«Ժողովրդական ճարտասանություն» (1303-1306) աշխատություններում։ Այս
երկերում ամփոփված են բանաստեղծի քաղաքական, գիտական,
փիլիսոփայական և գեղագիտական հայացքները։ Այս երկերը կամուրջ են, որ
տանելու էին «Աստվածային կատակերգություն»։ «Խնջույքը» կառուցվածքով
հիշեցնում է «Նոր կյանքը», բաղկացած է ներածությունից և երեք մասից
(տրակտատներից)։ Յուրաքանչյուրը սկսում է մի կանցոնով։ «Խնջույքի»
բովանդակությունը կարելի է ձևակերպել այսպես.
1) փիլիսոփայական խնդիրներ, գիտական հարցեր, ֆիզիկա, աստղաբաշխություն,
երկնային լուսատուներ, արևի շարժում և այլն։ 2) բարոյագիտական
խորհրդածություն. ազնվություն, առաքինություն, հոգևոր և մարմնական սեր. 3)
քաղաքական խնդիրներ՝ միապետության առավելությունը, միապետի
պարտականությունները, ազատություն, միասնություն, ժամանակակից բարքերի
քննադատություն, հասարակական, քաղաքական, բարոյական իդեալներ ու դրանց
իրագործման ճանապարհները: 3
Դանթեի ժամանակ Իտալիայում, ինչպես և եվրոպական երկրներում, գրքի լեզուն
լատիներենն էր, որը ժողովրդին անհասկանալի էր։ «Քաղցր նոր ոճի»
բանաստեղծները սկսեցին ժողովրդին հասկանալի լեզվով գրել, բայց
ժամանակակից իտալերենը, որպես իշխող գրական լեզու, դեռևս չէր հաստատվել։

3-
Արբուն Տայան, (1976-06-07)։ «Միջնադարյան տեսիլքները. Դանտե և Առաքել
Սյունեցի»։ lraber.asj-oa.am։ Վերցված է 2018-02-11

Լատիներենի կողմնակիցները այն համարում էին ոչ պոետական լեզու, գիտական,


փիլիսոփայական բովանդակություն արտահայտելու համար ոչ պիտանի։ Դաթեն
խիզախ քայլ արեց. պահանջեց մի կողմ թողնել լատիներենը, գրական լեզուն
դարձնել ժողովրդի խոսակցական լեզուն։ Նա գտնում էր, որ գրականությունը
գիտնականների փոքրիկ խմբի համար չէ։ Դասական լատիներենի
ներկայացուցիչները արհամարհում էին ժամանակակից իտալերենը։

Գրական աշխարհում ևս թերահավատ կարծիք էր տիրում։ Սիցիլիական դպրոցի


բանաստեղծները գրում էին ֆրանսերեն։ Դանթեն անեծքի խոսքեր էր ասում նրանց
հասցին. «Հավիտենական ամոթ այդ չարամիտ մարդկանց, որոնք գովաբանում են
օտար ժողովրդի լեզուն և արհամարհում իրենց սեփականը»։ Խոսակցական լեզուն
կամ որևէ բարբառ գրական լեզու դարձնելը դեռ ամենը չէր։ Անհրաժեշտ էր
հմտորեն օգտագործել դրա բոլոր հնարավորությունները։ Դանթեն այդ կատարեց։
Տոսկանայի խոսակցական լեզուն այնպիսի կատարելության հասցրեց,
առանձնապես «Աստվածային կատակերգությունում», որ նրանից հետո
լատիներենին դիմելը անօգուտ բան էր։ Նոր գրական լեզվի ստեղծման հարց
հետագայում առաջացավ նաև եվրոպական մյուս երկրներում, բայց առաջին
անգամ այդ տեղի ունեցավ Իտալիայում:
«Նոր կյանք» պոեմում Դանթեն հիշում է իր առաջին պատանեկան սիրուն՝
Բելատրիչե Պորտինարիին, ով մահացել է 1290 թվականին՝ 24 տարեկան
հասակում։ Դանթեն և Բեատրիչեն դարձան սիրո խորհրդանիշներ, ինչպիսիք են
օրինակ Պատրարկան ու Լաուրան, Տրիստանը և Իզոլդան, Ռոմեոն և Ջուլիետը։
1274 թվականին ինը տարեկան Դանթեն մայիսյան փառատոնի ժամանակ
հիանում էր ութ տարեկան մի աղջկանով. հարևանի աղջկն էր՝ Բեատրիչե
Պորտինարին։ Սա նրա առաջին կենսագրական հիշողությունն է։ Նա նախկինում
ևս տեսել էր Բելատրիչեին, բայց այս հանդիպումից Դանթեի տպավորությունը
թարմացվեց, երբ ինը տարի անց (1283 թվականին) Բելատրիչեին տեսավ արդեն
որպես ամուսնացած կնոջ, այս անգամ Դանթեն հրապուրվեց նրանով։ Բեատրիչեն
Դանթեի ամբողջ կյանքում դառնում է «նրա մտքերի տիրուհին», բարոյական
բարձրացող զգացողության հիանալի խորհրդանիշ, որ նա շարունակ փայփայել է
նրա կերպարում, երբ Բեատրիչեն մահացավ (1290 թվականին)։ Դանթեի
ընտանիքը աջակցում էր Ֆլորենցիայի Cherki-ի կուսակցությանը, որը
թշնամության մեջ էր Դոնատիի կուսակցության հետ: Սակայն Դենթեն ամուսնացել
է Մանետտո Դոնատիի դուստր Ջեմմա Դոնատիի հետ: Ամուսնության ճշգրիտ
թվականը հայտնի չէ: Հայտնի է, որ 1301 թվականին նա արդեն երեք երեխա ուներ
(Պիետրո, Յակոպո և Անտոնիա): 4

Երբ Դանթեին արտաքսեցին Ֆլորենցիայից, Ջեմման երեխաների հետ մնաց


քաղաքում՝ պահպանելով հայրական սեփականության մնացած մասը։
Հետագայում, երբ Դանթեն ստեղծեց իր նշանավոր «Կատակերգությունը», որտեղ
գովերգում է Բեատրիչեին, Ջեմման մի բառով անգամ չի հիշատակվում այնտեղ։
Կյանքի վերջին տարիներին Դանթեն ապրել է Ռավեննայում, նրա շուրջը
հավաքվել էին իր որդիները՝ Յակոպոն և Պիետրոն, բանաստեղծներ, իր ապագա
մեկնիչները և Անտոնիայի դուստրը․ միայն Ջեմման էր գտնվում նրանից շատ
հեռու։ Ջովաննի Բոկաչչոն, ով Դանթեի առաջին կենսագիրներից է,
ընդհանրացնելով այս ամենը, գրել է, որ Դանթեին Ջեմմայի հետ ամուսնացրել են
հարկադրելով, համոզելով, և այդ է պատճառը, որ երկար տարիներ տևած աքսորի
ժամանակ նա երբեք չի մտածել իր կնոջ մասին։4

՛՛Աստվածային կատակերգություն՛՛5 գլուխգործոցը գրել սկսել է 1308 թվականին,


ավարտել՝ 1321 թվականին: Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային
մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի
գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են
գեղարվեստական վեհությունը՝ աստվածային գործ։

4-
 Siro A. Chimenz (1960)։ «ALIGHIERI, Dante»։ Dizionario Biografico degli Italiani -
Volume 2 (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 2020.26.04
5-
 Դանտե Ալիգիերի (2004)։ Աստվածային կատակերգություն (հայերեն)։

Ժամանակակից ըմբռնումներից ելնելով «Աստվածային կատակերգությունը» նման


չէ ժամանակակից կատակերգության։ Այն անվանել են այլ ըմբռնումներից ելնելով։
14 դարում իտալական ամբողջ գրականությունը բաժանված էր երկու հստակ
մասերից։ Ողբերգությունը համարվում էր բարձր աստիճանի գրականություն, որն
այն ժամանակ գրվում էր «գրական» իտալերենով, իսկ կատակերգությունը
վերաբերում էր «ցածր»դասի գրականությանը, որը գրվում էր խոսակցական
լեզվով, որպեսզի հասարակ ժողովրդի համար հասկանալի լիներ։

Պոեմը բաղկացած է երեք մասից. Դժոխք Քավարան Դրախտ Սրանք իրենց հերթին
բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից,
«Քավարանը» յոթ բոլորակից, «Դրախտը» երկնային ինը ոլորտներից։ Մասերից
յուրաքանչյուրը բաղկացած է 33 երգից։ Նախերգանքի հետ միասին բոլորը 100 երգ։
Պոեմը գրված է տերցիններով՝ հանգավոր եռատողերով։ Պոեմի
գործողությունները կատարվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձինք
մարդկանց հոգիներն են։ Գործող անձանց մեծագույն մասը պատմական ծանոթ,
իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների և երկրային
գործերի, կենդանի ժամանակ կատարած արարմունքների մասին։ Պոեմը
պատմողական ձև ունի։ Սյուժետային հենքը բանաստեղծի երևակայական
ճանապարհորդությունն է անդրշիրիմյան աշխարհ՝ դժոխքում, քավարանում,
դրախտում։ Այս առանցքի վրա է հյուսված պոեմի կոմպոզիցիան:

Գրականության ցանկ:
1. Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրականության պատմություն։ Երևանի համալսարանի
հրատարակչություն
2.Արբուն Տայան, (1976-06-07)։ «Միջնադարյան տեսիլքները. Դանտե և Առաքել Սյունեցի»
3. Դանտե Ալիգիերի (2004)։ Աստվածային կատակերգություն (հայերեն)

You might also like