You are on page 1of 6

Միսաք Մեծարենց

1903 թ. գրում է”Բաբախումներ” խորագրով ոտանավորների տետրը:


1907 թ. տպագրվեց Մեծարենցի «ԾԻԱԾԱՆ» և «ՆՈՐ ՏԱՂԵՐ» ժողովածուները:
Իրականության գեղագիտական ընկալման և արտացոլման համընթացում
մեծարենցյան գեղարվեստական պատկերները կերտվում են երկու սկզբունքով։
Դրանց ակունքում բնություն—մարդ, մարդ—բնություն աղերսներն են` յուրացված
տիեզերական անբաժանելիության հազվագյուտ զգացողությամբ: Ինչպես որ
բնության հյուլեների ամբողջությունն Է անհունը, այնպես Էլ բազմապիսի տարրերը
կերտ՛ում են մարդկային հոգու անընդգրկելի Էությունը։ Մեծարենցի պոեզիայում
հոգու պահերը բնորոշվում են բնությանը տրվող անվանումներով։ Ահա հոգու ցայզը
անծիր, որի մեջ պիտի ցոլա վճիտ լույսերի բոցը (Երազի պահեր),ահա հոգու երջանիկ
տիվանդորրը, իսկ հոգին թըռչնիկ մըն է (Արևին): Տենչանքները` տարագնացիկ
մեղուն են, երազները` նավակներ:
Բանաստեղծը բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իրապես.
քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը,
թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զո֊րությունը։
Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա,
բոլոր գոյություններուն համադրական թրթումովը տրոփուն:
Մեծարենցը խոսում է բնության հետ, զգում նրա ամեն մի մասնիկը հոգու ամեն
մի շարժումով: Բնության յուրաքանչյուր ձայն, շարժում, լույս ու ստվեր ունի իր
գույն ն ու ջերմությունը, մեծարենցյան հոգու գույնն ու ջերմությունը: Թե´
ժողովրդական, գյուղական կյանքի պատկերներում, թե´ մանկական հուշերից թև
առնող բնապատկերներում բնությունը մեծարենցյան տողերում
վերակենդանանում է, միաձուլվում սիրո մրմունջներին: Բնության գիշերային
խորհրդավոր պատկերները լուսավոր երազներ են պարգևում բանաստեղծին:
Ինչպես ասում է ինքը. “Գիշերին մեջ չէ, որ երազները ավելի վառ ու արագ
վերթևումներ կ’ունենան”: Մեծարենցի պատկերները կատարյալ են նաև իրենց
շարժման մեջ: Այս առումով Մեծարենցը դառնում է Նարեկացու ժառանգորդը:
Մեծարենցյան մարդասիրության և մարդերգության հիմքը թերևս կարելի է համարել
նրա «Տուր ինձի տեր ուրախություն անանձնական» բանաստեղծությունը, որից և
ածանցվում են նաև «Ըլլայի ըլլայի շարքի» բանաստեղծությունները: Նրա
մարդասիրությունը ուղղակիորեն առնչվում է գյուղական պատկերների, պարզ
աշխատանքի, մարդկային անկեղծ հարաբերություններին:
«Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը Մեծարենցը բնորոշել է որպես
զուտ նկարագրական ոտանավոր.նկարագրվում են առարկաներն ու շարժումները`
խուլված մարդկային զգացմունքներին: «Սիրերգ»-ում բնությունը շնչում է սիրով:
Բնությունը շնչավորված էակ է, որին և ուզում է ձուլվել բանաստեղծը, վայելել
համբույրների քաղցրությունը: Կյանքը լույսերի մեջ շարունակվում է, բայց
բանաստեղծը զգում է իր վաղաժամ հրաժեշտի մահացու ցավը:

1
Գաբրիել Սունդուկյան

Մեծ է Սունդուկյանի դերը հայ թատրոնի կայացման և զարգացման գործում: Ծնվել է


1825 թ. Թիֆլիսում: Գրել է բազմաթիվ արձակ գործեր, սակայն գրական ասպարեզում
Սունդուկյանն առավելապես հայտնի դարձավ իր պիեսներով, որոնք անվանել է
կատակերգություններ: Հայտնի թատերգություններ են Պեպո, Քանդված օջախ, Էլի
մեկ զոհ, խաթաբալա, որոնց մեջ պատկերում է ժամանակակից կյանքը:
Թարտերգությունները գրվում են երկխոսությունների և մենախոսությունների ձևով:
Հերոսների խոսքի միջոցով բնութագրվում են իրենք` կերպարները, բացահայտվում
են միջավայրի, սոցիալական կյանքի բազմաթիվ մանրամասներ:Սունդուկյանն
առաջինն էր, որ բեմ հանցե իրական մարդկանց կյանքը` ծիծաղաշարժ կողմերով և
դրամատիկ լարվածությամբ: Սունդուկյանին ու նրա գործը շատ լավ բնութագրել է
Շիրվանզադեն: Սունդուկյանցը մի առանձին համակրանք ուներ դեպի այն
դասակարգը, որ կոչվում էր «կինտո» և որը տվել էր նրան Պեպոյի, Կակուլիի և
Գիքոյի տիպերը: Այդ դասակարգը բաղկացած է
մրգավաճառներից, գինեվաճառներից, ձկնորսներից և այլն: Նա ինքը պատմում էր, որ
Պեպոյին գտել է ուղղակի փողոցում: Տեսնելով կինտոյի զգեստով և բնորոշ դեմքով մի
ձկնորս, հրավիրում է նրան իր ունը, հյուրասիրումթեյով, հետը զրույց է
անում, բարեկամանում է և վերջը դառնում է նրա նորածինի կնքահայրը: Իր գլուխ-
գործոցը Սունդուկյանցը «Պեպո»-ն էր համարում և առանձին գուրգուրանքով էր
խոսում նրա մասին: Միշտ գնում էր նրա թե հայերեն և թե
վրացերեններկայացումներին և մինչև վերջը նստում էր առաջին կարգում: Երբ
դերասանները Թիֆլիսի բարբառը լավ չէին արտասանում, Սունդուկյանցը հուզվում
ու վրդովվում էր:

Պեպոյի առաջին և երրորդ արարվածները կատարվում են Պեպոյի տանը, երկրորդ`


Զիմզիմովի: Դեպքերը տեղի են ունենում Թիֆլիսում` 1870-ին: Պեպոյում
արտացոլված է ժամանակի հանրային կյանքը, հարուստ և աշխատավոր դասի միջև
սոցիալական հակամարդությունը: Պեպոյի կերպարում ընհանրացվել են
աշխատավոր մարդուն բնորոշ հատկանիշները, բնավորությունը, մտածողության
հիմնական գծերը: Սունդուկյանը Պեպոյի միջոցով փորձում է մարդկայնության ու
խղճի դասեր տալ: Գործող անձերն են հարուստ վաճառական Արութին Զիմզիմովը,
նրա կինը՝ Էփեմիան, ձկնորս Պեպոն, Պեպոյի մայրը՝ Շուշանը և քույրը՝ Կեկելը,
Զիմզիմովի ծառաները՝ Գիգոլին և Սամսոնը։ Պեպոյի հայրը գումարը պահ էր տվել
վաճառական Զիմզիմովին, սակայն պարտքը հաստատող մուրհակը, կորել էր։
Զիմզիմովն ուրանում է պարտքը, իսկ փեսացուն հրաժարվում է Կեկելից։ Պեպոյի
համար սա անպատվություն էր: Զիմզիմովը իբր թե իրեն անպատվելու համար
սպառնում է Պեպոյին բանտ նստեցնել: Երբ Զիմզիմովը ասում է, թե իր
դավթարներում այդ մասին ոչինչ գրված չէ, Պեպոն ասում է. «Բա քու սրտի
դավթարում էլ ոչինչ չկա՞ գրված»: Սա զարմանք է պատճառում Զիմզիմովին: Պեպոն
ամեն գնով փորձում է բացահայտել Զիմզիմովի խաբեությունը։ «Մեկն էլ է չի՞մաց
անե աշխրքին սրա արարմունքը, մեկն էլ է հարայի չկամենա տա՞, վուր էս մարթը,
վուրին դիփունքը գլուխ են տալի, դիփունքը հարգում ին ու պատվում ին, դիփունքը
մինձացնում, փառավուրում ու երգինք բարձրացնում… սա է´ն մարթն է, վուրի համա
վունչիչ բան սուրփ չկա աշխրքումը»: Բարաթը գտնվում է: Իր խայտառակությունը
ծածկելու համար վաճառականը ավել գումար է առաջարկում Պեպոյին, սակայն
վերջինս հրաժարվում է: Պեպոն գերադասում է բանտ նստել, քան վերցնել գումարը:

2
Մուրացան

Հայ նոր գրականության 1890-1900-ական թթ. նշանավոր ներկայացուցիչներից է


տաղանդավոր գրող Մուրացանը: Մուրացանը գրողի գրական կեղծանունն է:
Իսկական անուն ազգանունը Գրիգոր Տեր-Հովհաննիսյան է: Մուրացանը ծնվել է
1854թ. դեկտեմբերի պատմական ԱրցախիՇուշի գյուղաքաղաքում: Գրիգոր Տեր-
Հովհաննիսյանը սովորեց հաշվապահություն և մինչև կյանքի վերջը, մոտ երեսուն
տարի անընդմեջ, իբրև հաշվապահ աշխատեց տարբեր առևտրական տներում:
Առաջին հաջողությունը, որ ճանաչում բերեց նրան »Ռուզան կամ հայրենասեր
օրիորդ»/1881/ պատմահայրենասիրական դրաման էր: Որպես ռոմանտիզմի
ներկայացուցիչ` Մուրացանը կարծում էր, որ կրթված անհատները կարող են փրկել
ու լուսավորել գյուղը: Ըստ նրա` անձնազոհ անհատն ունակ էր մեծ խիզախումներ:
Կարևոր էին նաև հավատն ու ընտանիքը: Նա կերտում է իր գրական կերպարներին`
Գևորգ Մարզպետունուն, Ռուզանին, Անդրեաս երեցին, քույր Աննային: Նա իր
գաղափարական հերոսներին նախ որոնեց պատմության մեջ և պատմական անցյալի
նյութով գրեց Գևորգ Մարզպետունի, Անդրեաս երեց վեպերը, Ռուզան պատմական
դրաման:Նրա` գյուղափրկիչ ծրագրերը ներկայացնող գեղարվեստական
ստեղծագործություններ են Խորհրդավոր միանձնուհի-ն, Առաքյալը և Նոյի ագռավը:
Բարձր գնահատվեց 1881թ. տպագրված «Հասարակաց որդեգիրը» քաղաքային
թեմայով գրված առաջին պատմվածքը: Այս պատմվածքում գրողը պատկերել է
շարքային աշխատավոր հայ երիտասարդի ողբերգական ճակատագիրը: Մի խումբ
զվարճասեր ունևորներ, հիանալով փականագործ Գևորգի ձայնով, խոստանում են
իրենց միջոցներով նրան ուղարկել արտասահման՝ ձայնը մշակելու համար:
Հավատալով հարուստների տված խոստումներին՝ տղան հեռանում է
արհեստանոցից, ոգևորվում իր փայլուն ապագայի հեռանկարով: Սակայն, երբ նա
փորձում է հիշեցնել հարուստ բարերաներին իրենց խոստացած գումարների մասին,
վերջիններս հրաժարվում են փող տալ շնորհալի երգչին: Ինչպես գրողն է նշում.
«Փայլուն հասարակության զարգացած անդամների» մեղքով փշրվում է
խոստումնալից պատանու կյանքը, ավելանում է ևս «մեկը այն դատարկապորտ
տղաներից, որոնք բուլվարների վրա օրնիբուն շրջում են պարապ, անգործ»:
Հետևաբար, ըստ հեղինակի, «բարերար» կոչված խոստումնազանց, անսիրտ ու
անհոգի ունևորներն են, որ պատճառ են դառնում ահավոր չարիքների, ապականում
հասարակության առողջ անդամներին: Պատմվածքն ավարտվում է Մուրացանի
խոսքով:

3
Նար-Դոս

Նար_դոսը ծնվել է 1867 –ին Թիֆլիսում: Հայրը բրդաավաճառ էր: Կրթվել է


Հավլաբարի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, հետո ռուսական դպրոցում, հետո
Քութաիսիի Խոնի քաղաքի ուսուցչական սեմինարիայում: Չի ավարտել, վերադարձել է
Թիֆլիս: Փականագործություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում: Նա
ինքնակրթությամբ է հարստացրել գիտելիքների պաշարը: Սկսել է տեղծագործել
տասնիններորդ դարի ութսունական թվականներից: Մայինի գանգատը, Մեղր և ճանճեր,
Եղբայր պիեսները: Նոր դարում տպագրվեց նրա Ճշմարիտ բարեկամ ստեղծագործությունը,
Նունե, Բարերար և որդեգիր վիպակները, Քնքուշ լարեր, Զազունյան վեպերը: Վերջիններս
առաջին լուրջ փորձերն էին:Նա բերեց արհեստավորության, մտավորականության կյանքը:
Նար-Դոսի ռեալիստական ստեղծագործություններից մեկը Աննա Սարոյան վիպակն է: Նա
անդրադառնում է հոգեբանական մանրակրկիտ մանրամասների:

Ինքնակենսագրական հիմք ունեն Նեղ օրերից մեկը և Խմբագիրը պատմվածքները:1898 թ.


գրում է Սպանված աղավնի վիպանը: Նրա գրչին են պատկանում Պայքար Մահը վեպերը:

Կյանքի ռեալիստական պատկերները զետեղված են յոթ նովել-նորավեպ ու


պատմվածքներ պարունակող Մեր թաղը-ում: «Ինչպես բժշկեցին», «Սաքուլն ուխտ գնաց»,
«Հոգուն վրա հասավ», «Հոպոպ», «Թե ինչ պատահեց հետո, երբ շաքարամանից երկու
կտոր շաքար պակասեց», «Սև փողերի տոկոսը», «Ադամամութին»:

Վախճանվել է 1933 Թիֆլիսում, թաղվել Խոջիվանքում:

Որո՞նք են գրական երկի հիմնական հատկանիշներն ըստ Նար-Դոսի՝ կյանքի ճշմարտություն


և հոգեբանական վերլուծություն: Գրականությունը կյանքի հայելի է, բայց նա գրականության
դպրոցն էլ է:

«Ես և նա» պատմվածքը գրվել է 1889-1902թթ.: Այն ունի «Մի կորած մարդու
հիշատակարանից» ենթավերնագիրը: Իրադարձությունները պատմվում են
հիշատակարանի հեղինակի անունից: Նա իրեն անվանում է «Կորած մարդ»: Պատումի
առաջին մասը նրա մասին է. այն վերնագրված է «Ես»: Իրավագիտական բարձրագույն
կրթություն ստանալու գնացած ուսանողին սիրած աղջիկը նամակով հայտնում է, թե
իրենց սերը եղել է «ցավալի թյուրիմացություն», և նա շուտով ամուսնանում է մի ուրիշի
հետ: Պարզվում է, որ վերջինս շատ հարուստ էր: Շնորհալի, եռանդուն, գեղեցկատես
երիտասարդը հուսահատվում է, ուսումը կիսատ է թողնում և վերադառնում տուն՝ վրեժ
լուծելու իր պատիվն ու զգացմունքները արհամարհած աղջկան: Սակայն նորապսակները
մեկնել էին արտասահման. Նար-Դոսը հոգեբանորեն խոր ու նուրբ գրական
վարպետությամբ է պատկերում այս հերոսի մեջ ու արարքներում կատարված
փոփոխությունները: Սիրած աղջկա անսպասելի անհավատարմությունը, ինչ խոսք, ծանր
հարված է, բայց և այնպես հաստատակամություն և արժանապատվության բարձր
զգացում ունենալու դեպքում կրթված երիտասարդը կարող էր դիմակայել հարվածին և
տնօրինել իր ճակատագիրը: Փորձության ենթարկվելով՝ նա անմիջապես կորցնում է ամեն
մի հեռանկար, խորտակված է համարում իր ողջ ապագան: Նախկինում բարձունքների
մասին երազող հերոսը վերածվում է իսկապես «կորած մարդու»: Նա հայտնվում է կյանքի
հատակում, դառնում է հասարակ խնդրագրեր մրոտող, ամբաստանագրեր խմբագրող,
մութ ու կասկածելի դատեր պաշտպանող: Նրան արհամարհանքով է նայում նրա երբեմնի
4
սիրած աղջիկը, որը հիմա ավելի հրապուրիչ, շքեղ ու փարթամ հարուստ տիկին էր
դարձել: Ցավալին այն է, որ նա գիտակցում էր իր անկումը, սակայն չէր կարող ելք գտնել
այդ կացությունից: Եվ ահա, ի հակադրություն իր նման անկամ ու անզոր մարդու, նա մի
իսկական հերոսի մասին գրված «Վրեժ» վերնագրով «իտալական սիրավեպ» է
հիշատակում, որն իր թարգմանությամբ և «Նա» խորագրով ներկայացնում է ընթերցողին:
Եվ իսկապես, փողոցային ջութակահար Անտոնիոյի և մեծահարուստի դուստր
Ջուլիետայի սիրո պատմությունը մի գեղեցիկ գովերգ է, ուր դրվատվում է մարդկային
կամքի հզորությունը, հոգու վեհությունը, արժանապատվությունը բարձր պահելու
ունակությունը: «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա: Մենք վերևն ենք, դու
ներքևը: Էլ մի գա: Մոռացիր ինձ»: Սիրած աղջկա գրած այս խոսքերը պատճառ են
դառնում, որ Անտոնիոն ձգտի կյանքում հասնելու մեծ բարձունքների: Եվ ահա որբ ու
անտերունչ Անտոնիոն դառնում է հռչակավոր երաժիշտ Անտոնիո Բոնվինի: Նա իր վրեժը
սիրած աղջկանից առնում է միայն իր մասնագիտության բնագավառում մեծ
հաջողությունների հասնելու միջոցով: <<Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ
կա: Մենք վերևն ենք, դու ներքևը: Էլ մի գա: Մոռացիր ինձ>>: Սիրած աղջկա գրած այս
խոսքերը պատճառ են դառնում, որ Անտոնիոն ձգտի կյանքում հասնելու մեծ
բարձունքների: Եվ ահա որբ ու անտերունչ Անտոնիոն դառնում է հռչակավոր երաժիշտ
Անտոնիո Բոնվինի: Նա իր վրեժը սիրած աղջկանից առնում է միայն իր մասնագիտության
բնագավառում մեծ հաջողությունների հասնելու միջոցով:

Պետրոս Դուրյան

Հայ նոր գրականության, մասնավորապես քնարերգության մեջ առաջին խոշոր


ներկայացուցիչը, ըստ էության, Պետրոս Դուրյանն է՝ «մեր քնարերգության Վահագնը»
(Պարույր Սևակ): Պ.Դուրյանը ծնվել է Կ. Պոլսի Սկյութար թաղամասում: Նա ապրեց
կարիքի, թշվառության մեջ, բայց և այնպես կարողացավ սովորել Սկյութարի
ճեմարանում: Բազմաժանր գրող է : Ոչ միայն բանաստեղծությունների, այլև
թատերգությունների հեղինակ: Առաջին թատերգություն Վարդ և Շուշան հովվերգական
դրաման էր: Գրել է դրամաներ պատմական թեմաներով: Հայտնի է Թատրոն կամ
թշվառներ դրաման, որը արևմտահայ իրականության մեջ ստեղծված առաջին
սոցիալական դրաման է:

Նրա բանաստեղծությունները մինչ օրս էլ հուզում են ու հետաքրքրում, ազդում ու


գեղագիտական հաճույք պատճառում մեր ժամանակակիցներին:

Պետրոս Դուրյանը ռոմանտիկ բանաստեղծ է: Նրա քնարերգության մեջ հեղինակի հոգին ու


ներաշխարհն այնպես անմիջականորեն են դրսևորվել, որ քնարական հերոսը, կարելի է ասել,
բանաստեղծն ինքն է: Դուրյան բանաստեղծի պատկերացմամբ՝ բնության և մարդկային հոգու
էական բաղադրիչներն են Վսեմը, Բարին, Ճշմարիտն ու Գեղեցիկը: Բանաստեղծի մասին նա
ասում է. «Ահա երիտասարդ մը, որ աշխարհ եկած է իր մահն ու թշվառությունը զգալու
համար»: Դուրյանն իր անձնական ցավն ու ողբերգությունը հասցնում է մինչև
համաշխարհային, տիեզերական թախծի ու վշտի աստիճանի. «Ես երկնքի հիվանդություն
ունեմ»,- գրել է նա: Եվ ահա բանաստեղծն իր թախիծը դարձնում է արվեստի
ստեղծագործություն. «Իմ տխրությունս կ'սիրեք, զի բանաստեղծական է»: Ռոմանտիկ
Դուրյանը իր պատկերացումներում ստեղծել է նաև աշխարհում ապրելու իր իդեալն ու
նախասիրությունները՝ գրելով. «Երգել, աղոթել ու սիրել. ա՜հ, ի՜նչ բանաստեղծական կյանք,
ի՜նչ կատարյալ կյանք»: Դուրյանի քնարերգության մեջ գերակշռում են հայրենիքի, սիրո և
փիլիսոփայական խոհի թեմաները: Բանաստեղծն իր հայրենիքի վիճակը ներկայացնում է
«Իղձք առ Հայաստան», «Վիշտք հայուն», «Երգ մարտին Վարդանանց», «Նոր սև օրեր»,
«Նվագ», «Իմ ցավը» բանաստեղծություններում: Դուրյանի անձնական ճակատագրում
5
վճռորոշ տեղ ունի հայրենիքի կացության ու նրան փրկելու գաղափարը: Ավելին,
բանաստեղծն իր միակ ցավը համարում է առանց հայրենիքին օգտակար լինելու մեռնելը:
<<Իմ ցավը>> բանաստեղծության մեջ նա գրում է.
Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թշվառ,
Չ'օգնած անոր՝ մեռնիլ աննշան,
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցավ ինձ համար
Դուրյանի քնարերգության մեջ սերը ծնվում է ոչ միայն սիրած աղջկա մասին մտորելիս,
այլև գեղեցիկ բնության գրկում շրջագայելիս. բնությունը բանաստեղծին գեղեցիկ է
ներկայանում, քանզի իր ամենատարբեր դրսևորումներով հիշեցնում է նրա սիրած
աղջկան: Սիրո փիլիսոփայությունը Դուրյանի պոեզիայում գեղարվեստական ուրույն
արտահայտություն է գտել «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում: Սրանք ներքին
միասնություն ունեն և կարող են հասկացվել համեմատության մեջ: Երկու դեպքում էլ
երկտողին հաջորդում է վեցտողանի մեկնություն՝ յուրատեսակ պարոդիայի ներքին
դասավորությամբ: Այսպես, «Սիրել» բանաստեղծությունում արարվում է զգացմունքը,
հոգեբանական անցումների մեջ գծագրվում են սիրած էակի հմայքն ու խոստովանության
հուշը, և սիրո հեքիաթն ավարտվում է երջանկության դյութանքով. այս
ներդաշնակությունը խզվում է «Դրժել» բանաստեղծության մեջ:
Բանաստեղծը ցանկանում է պաշտել աղջկա ժպիտը, սև աչքերի աստղերը և այն խոհը,
որը մթագնում է նրա «պայծառ ճակատը», բայց նրա հոգին արձակում է միայն տխուր
հառաչ: Բանաստեղծն ուզում է մոտ լինել նրան ու շոշափել ծալ-ծալ վարսերի ալիքը,
մինչդեռ լսում է վանող տրտունջ. «Զիս կը նեղես».
«Իմ մահը», «Տրտունջք», «Լճակ» բանաստեղծություններում Դուրյանը կյանքը
իմաստավորում է փիլիսոփայական մտորումներով:
«Լճակ»-ում Դուրյանը բանաստեղծական խոսքի միջոցով ներկայացրել է իր
քնարական հերոսի առնչությունները բնության և մարդկային միջավայրի հետ:
Բանաստեղծին մի պահ թվում է, թե լճակը կարող է հոգեհարազատ լինել իրեն, քանի որ
մարդկային միջավայրը սառն է ու անտարբեր իր հանդեպ: Լճակը՝ իբրև բնության
գեղատեսիլ անկյուն, ավելի մոտ է բանաստեղծի հոգուն, քան մարդկային միջավայրը:
Բանաստեղծը միաժամանակ տեսանելի է դարձնում այդ միջավայրը, որի
ներկայացուցիչները թունոտ խոսքերով խոցել էին իր զգայուն հոգին ու սիրտը:
Բանաստեղծին՝ անտարբեր միջավայրի վերաբերմունքը հուսահատեցնում է, քանի որ այն
ի վիճակի չէ գնահատելու ստեղծագործելու ընդունակ անհատին: Աստիճանաբար
Դուրյանն իր անձնական ճակատագրից անցում է կատարում դեպի ողջ մարդկության`
գրելով Տրտունջք բանաստեղծությունը:

You might also like