You are on page 1of 5

Սիրային քնարերգությունը

Բոլոր բանաստեղծներից, ովքեր գրել են սիրո մասին, Բյորնսը


ամենաազնիվներից և ճշմարտախոսներից մեկն է: Նա կենսուրախ է, զվարթ,
ջերմեռանդ: Չնայած իր ունեցած դժվարին կյանքին, նա սիրում է կյանքը և հիանում է
բնությամբ:
Ռոբերտ Բյորնսի բանաստեղծությունները վերցված են ոչ թե ուրիշների
կյանքից, այլ դրանք եղել են առաջին սիրո արձագանքներ, ինչպես շատ
բանաստեղծների մոտ: Հողատերերից վարձակալած Օլիֆանտի ագարակում
շարունակվում էր գյուղացիական ծանր կյանքը: Տղաներն օգնում էին իրենց հորը
հերկել, ցանել և քաղել աղքատ բերքը. Ֆերմայում գտնվող հողերը շատ վատն էին:
Միայն ամռանն էր կյանքը զվարճալի դառնում. հարևան ֆերմերների տղաները
գալիս էին աղջիկների մոտ, և նրանցից մեկը Բյորնսը առաջին անգամ
բանաստեղծություններ էր գրում: «Ինձ համար այսպես սկսվեց սերն ու պոեզիան»1, -
հետագայում գրել է նա:
Ահա այդ ամառային գեղեցիկ երեկոների արձագանքն է «Գեղեցիկ Նելլին»
բանաստեղծությունը: Ռոբերտ Բյորնսը 15 տարեկանում հանդիպում է իր առաջին
երիտասարդ սերուն: Նա ջրաղացպան Նելի Քիլպատրիկի դուստրն էր, իրենից մեկ
տարով մեծ: Նրանք առաջին անգամ հանդիպում են, երբ Ուիլյամ Բյորնսը բերքը
բերելու համար լրացուցիչ օգնություն է վարձում: Բյորնսը Նելլի հետ դարակներ էր
հյուսում, բայց այլևս նրան չեն հադիպում: Ռոբերտ Բյորնսը իր առաջին սիրուն
նվիրեց ամենահայտնի բանաստեղծություններից մեկը.

Ես սիրում էի մի աղջկա
Եվ ես դեռ սիրում եմ
Եվ ես երբեք չէի մոռանա,
Նելլ ջան2:

1
http://www.robertburns.org/encyclopedia/BoneWilliam.109.shtml
2
https://www.bartleby.com/334/434.html
Բանաստեղծի սիրային քնարերգությունը ներթափանցված է ուրախ ու
լուսավոր հումորով, իսկ երբեմն՝ նաև տխրությամբ: Սովորաբար նրա
բանաստեղծությունները կառուցվում են որպես պատանու և աղջկա մենախոսություն
կամ երկխոսություն: Բըրնսի հերոսուհիները գյուղացի աղջիկներ են՝ համեստ,
փթթուն, որոնք ունակ են ապրել խորը և անձնուրաց սեր: Մերի, Ջին, Էննի… Այս
աղջիկները ցերեկը չարքաշ աշխատում են, իսկ երեկոյան շտապում են
ժամադրության տարեկանի արտում:

Երեկոյան դաշտում շրջել,


Արտն է մտել վարսակի
Ու թրջել է, շատ է թրջել
Ջենին շորերնն իր հագի:
... Բայց եթե մեկն ինչ-ոչ մեկին
Վարսակի արտն է կանչել
Ու գրկելէ մեկն այդ մեկին,
Ի±նչ կորղ ես պահանջել3:

Չարքաշ կյանքն ու գյուղի ծանր առօրյան շատ աղջիկներից «վերցնում է» իրենց


նրբությունը, գեղեցկությունն ու հմայքը: Գյուղական կյանքով ապրող այդ աղջիկները
այլ կյանքով կարող էին ապրել, եթե ծնված լինեին քաղաքում: Սակայն, անգամ, այդ
պայմաններում, Բյորնսը նկատում է նրանց գեղեցկությունն ու գովերգում այն:
Ասվածի ապացույցն է «Ոտաբոբիկ աղջիկը» բանաստեղծությունը, որը ունի նաև
սոցիալական շերտեր.
Ոտաբոբիկ այն աղջկան
Ես երբևէ չեմ մոռանա:
Տանջվում էին ոտքերն այնքան,
Երբ փողոցով անցնում էր նա:

Այդ ոտքերին` հարգ ու կարգով


Ատլաս ու խաս էր լոկ վայել,

3
Բյորնս Ռ., «Իմ սիրտը լեռներում է», թարգմ. Վ. Դավթյանի, Երևան 1977, էջ 14:
Նա սլանար պիտի կառքով
Եվ ոչ ոտքով քայլեր4:
Բյորնսը կարծես բացահայտում է առօրյա հոգսերի պատճառով «կորած
գեղեցկությունը», որի դեմ կխամրեին բոլոր գեղեցկություննեը:
Թեկուզ անհայտ է աշխարհին
Այդ աղջիկը հրաշալի,
Բայց նրա դեմ կխամրեին
Գեղեցիկներն այս աշխարհի5:

Բյորնսի հերոսուհիները սիրում են կրքոտ ու ոչնչից չեն վախենում:


Բանաստեղծը համեմատում է նրանց դաշտային ծաղիկների հետ:

Նա վարդ էր ասես մի բուրումնալի,


Նա որ անկողին բացեց ինձ համար:6

Բյորնսը երգել է առողջ սերը, սեռերի փոխադարձ բնական հակումները։


Բյորնսի երգերը պատկանում են ամենամաքուր և բանաստեղծական հորինվածքների
շարքին։ Նրա «Օթևան ճանապարհին» բանաստեղծությունը մի անուշաբույր
պատմություն է սրտերի միացման գեղեցկության մասին.

Մազեր ուներ մետաքսաթել.


Հմուլի պես հյուսվում էին,
Նա բուրավետ վարդի թերթ էր.
Նա, որ բացեց ինձ անկողին։
Կլորիկ էր կուրծքը նրա.
Թվում էր, թե ձյունն աոաջին
Նետել էր իր քողը ճերմակ
Այդ զույգ փոքրիկ բլուրներին։
Համբուրեցի շուրթը նրա,
4
Նույն տեղում, էջ 9:
5
Բյորնս Ռ., «Իմ սիրտը լեռներում է», թարգմ. Վ. Դավթյանի, Երևան 1977, էջ 9:
6
Նույն տեղում, էջ 14:
Որը բացեց ինձ անկողին,
Անաղարտ ու անբիծ էր նա
Ինչպես այս բուքը լեռնային։7

Բյորնսի մեկ այլ բ֊ անաստեղծության մեջ վեհերոտ ու անհիշաչար հոգու սիրո


մեղեդին բխում է թեթևամիտ սիրեցյալի կողմից լքված աղջկա հանդիմանանքից.
Դու ինձ լքեցիր, սիրելի Ջեմի,
Դու ինձ լքեցիր,
Հավետ լքեցիր, սիրելի Ջեմի,
Հավետ լքեցիր:
Դու կատակեցիր ինձ հետ, սիրելիս
Խորամանկեցիր...8
Ճակատագրին հնազանդվելու սենտիմենտալիստական եղանակով, բայց
առանց սենտիմենտալիստների զդացմունքայնության ավարտվում է այգ հուզիչ սիրո
պատմությունը, որ ներկայացվում է պարզ ու անհավակնոտ9.
Ուրեմն թող շուտ ժամանակը գա
Հավիտյան քնի,
Ու ես կփակեմ աչքերս, Ջեմի
Հավետ կփակեմ աչքերս, Ջեմի,
Որ սիրտս քնի…10

Սերը Բըրնսի պոեզիայի առաջատար թեման է: Այն հառնում է որպես լուսավոր


և հաղթանակող զգացմունք: Սերը բնության գլխավոր գանձն է, որը հասու է
հասարակ մարդուն: Հաճախ Բյորնսը գրում է սիրո մասին հումորով: Բավական է
հիշել «Նուրբ ակնարկ» բանաստեղծությունը, որտեղ աղջիկը իր համառ սիրահարին
մատնանշում է դեպի իր սիրտը տանող միակ ճանապարհը՝ եկեղեցու դուռը:

_ Երբ գիշերը ցուրտ է լինում,

7
Նույն տեղում, էջ 14:
8
Նույն տեղու, էջ11:
9
Արտամոնով, XVII-XVIII դդ. Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան1986, էջ 361:
10
Նույն տեղում, էջ 11:
Իսկ դու դողում ես ուղղակի
Ու տաքություն ես որոնում
Պատերի տակ իմ սենյակի,
Խորհուրդ կտամ, թե ուզես գալ
Ու իմ ծոցը մտնել շուտով,
Եկեղեցու դռնով արի
Եվ ո'չ մեր տան լուսամուտով:11

«Ջրաղացի Մեգգին» բանաստեղծությունը դատապարտում և ծաղրում է


հաշվարկով ամուսնությունը: Բանաստեղծը երգում է գեղեցիկ ու վեհ սեր: Բյորնսի
սիրային տեքստերը զուրկ են արտաքին զարդարումներից. բանաստեղծությունները
պարզ են և սովորական, բայց որքան մաքրություն և երաժշտություն կա այս
առօրյայում:
Եվ նրա բոլոր հերոսները գիտեն ինչպես նրան սիրել ու վայելել կյանքը: Ռ.
Բըրնսի քնարերգություններն աչքի են ընկնում իրենց կյանքի սիրով, սիրո և
երջանկության փառաբանմամբ: Այն զգացմունքները, որոնք երգում է Բյորնսը, պարզ
են և հզոր:

11
Բյորնս Ռ., «Իմ սիրտը լեռներում է», թարգմ. Վ. Դավթյանի, Երևան 1977, էջ 36:

You might also like