You are on page 1of 120

Նախաբան

ՆԱԽԱԲԱՆ

Լուռ կիթառն ու համակարգչի դատարկ սեղանը դեռ քեզ


են սպասում։ Տան լույսերը մինչ ուշ գիշեր չեն վառվում։
Աղմուկ թվացող պարային շարժումների դմփդմփոցը, որ
մեզ այդքան բարկացնում էր, էլ չի լսվում։ Շուրջ բոլորը
լուռ է, աղմուկի մեջ էլ լռություն կա։ Երկիրն ու երկինքը
լուռ են։ Ու լռության մեջ ցավ կա՝ անասելի ցավ, որ չի
մխիթրվում ո ՛չ վրեժի, ո ՛չ ժամանակի, ո ՛չ էլ հոգու
գոյության գաղափարից։ Ժամանակը սլաքի շարժ է
դարձել, մեջը մի թույլ ձայն է լսվում։ Այն երբեմն
հիշեցնում է սպասումն ու ամեն օր ջնջվող օրացույցի
թվերը, որ կիսատ մնացին։ Սպասում կար, որ ապրեցնում
էր ․ զինվորին դիմավորելու, ողջ գիշեր գարեջրի սեղանի
շուրջ նստելու, պատերազմում հաղթած հերոսի
պատմությունները լսելու նպատակ։ Ու հոգու խորքում
հպարտանալու, որ զինվորը քոնն է՝ մի քիչ էլ քո մասնիկը։
Երևի իսկապես ամեն բան լինում է էնպես, ինչպես պիտի
լիներ, բայց անպատասխան մնացած ինչուն ու
առհասարակ կիսատը ամենացավոտն է։
Իսկ լուռ կիթառն ու համակարգչի դատարկ սեղանը
դեռ քեզ են սպասում ․․․

-3-
Նախաբան

ՏԵՐ ՄԽԻԹԱՐԸ ՄՈՍԻ ՄԱՍԻՆ

Լինելով Մովսես Սարգսյանի ուսուցիչը, կարող եմ


վկայել հետևյալը. այնպիսի մարդ էր իր տեսակով, որ
բազում կոչվածներից և քիչ ընտրյալներից էր, ով նահա-
տակվելով Արցախյան պատերազմում, ամեն մի հայի մի
պատգամ թողեց.
Ո՛Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ ՄԻ
ԶՈՐԵՂ ՈՒԺ, ԲԱՆՈՒԿ ՈԳԻ, ՉԸՆԿՐԿԵԼ, ՉՓԱԽՉԵԼ,
ՉԾՆԿԵԼ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՊԱՇՏՊԱՆԵԼ։
ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ, ՆՐԱՆՔ ԱՆՄԱՀԱ-
ՆՈՒՄ ԵՆ՝ ԼԻՆԵԼՈՎ ԱԶԳԻ ԱՐՄԱՏՆ ՈՒ ՊԱՏՄՈՒ-
ԹՅՈՒՆԸ, ԱՊԱԳԱՅԻ ՍՈՒՐԲԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԸ։
Առավել քան Քրիստոնյայի պարագային, որ հավա-
տում ենք վերստին կյանքի կոչվելուն և Երկնային
Երուսաղեմում մեկ մեկու ողջունելուն։
Նրանք ճանապարհն են ամեն վայրկյանի, որ մեր
հայացքները հառեա լուրթ երկնակամար և անսահմանու-
թյան մեջ աղոթենք իրենց հոգիների համար։

-4-
Նախաբան

Իրականում մարդ ապրում է երեք կյանք՝ մարմնավոր,


երկրավոր և երկնային։ Ոչ մեկս այս Երկրի վրա չենք եղել,
յուրաքանչյուր ոք ծնվել և եկել է Երկիր իր մոր որովայնից։
Մարդու առաջին կյանքը մայրական կյանքն է, երբ մարդը
գտնվում է մոր որովայնում։ Երկրորդ կյանքը երկրային
կյանքն է, երբ մարդ Երկրի վրա հասակ է առնում,
մեծանում, սովորում։ Իսկ երրորդ կյանքը երկնային կյանքն
է, որն էլ անմահության կյանքն է։ Եվ հենց այդ հույսով էլ
ապրում ու հավատում ենք, որ երբ գան մեր անմահության
օրերը, պիտի տեսնենք մեզանից առաջ երկինք բարձրացած
մեր հերոսներին։

Հավերժ փառք նրանց հիշատակին․․․

Տեր Մխիթար Ահարոնյան


(Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի քահանա)

-5-
Նախաբան

-6-
Նախաբան

***
Մեքենայի մեջ էինք, մի մարտական դիրքից մյուսն
էինք տեղափոխվում։ Անօդաչուն վերևից այնպես էր
լուսավորում ճանապարհը, որ առավոտվա ժամը հինգը
ցերեկ էր թվում։ Պատուհանը կոտրված էր, ծխացող
արկերի հոտն ու մուրը բթացրել էին զգայարաններս։
Չափազանց ցուրտ էր, երկուսս էլ լարված էինք։ Ինձ
չկորցրի, կրակայրիչը վառեցի ու պահեցի վարորդի
ձեռքերի մոտ։ Անընդմեջ կատակում էի՝ հուսալով, որ
կթուլացնեմ լարվածությունն ու կօգնեմ մարտական
ընկերոջս։ Ընթացքը գնալով դժվարանում էր։ Հոսող հողերի
միջով անկանոն շարժվող մեքենան, որի նույնիսկ
արգելակները չէին աշխատում, անկառավարելի էր։
Չգիտեմ ճակատագիր էր, թե դաժան իրականություն, տեղի
ունեցավ ամենասարսափելին։ Ու վարորդը, փորձելով
խուսափել անդունդից, ղեկը պտտեց հակառակ ուղղու-
թյամբ: Հենց այդ ուղղությունն էր, որ կտրեց կյանքիս գիծը։
Միայն ծառին բախվող մեքենայի ձայնն եմ հիշում։ Ծառն
ընտրեցինք, սակայն այն մեծ անդունդ դարձավ և՛ ինձ
համար, և՛ ընտանքիս, և՛ ընկերներիս․․․

-7-
Նախաբան

ԱՀ, Ներքին Հոռաթաղ, 2020թ.

-8-
Քաղաքում

ՔԱՂԱՔՈՒՄ

-9-
Քաղաքում

Մովսես Սարգսյանը ծնվել է 2001թ․ հունիսի 19-ին,


Սարգսյանների ընտանիքում։ Ընտանիքի անդամները քիչ
չէին՝ մայրը, ում վիճակված էր միայնակ մոր կոչումով, բայց
վեհ հոգով մեծացնել տղային և այնքան սեր նվիրել, որ
ամբողջությամբ բավականացներ լիարժեքություն ունե-
նալու համար։ Տատիկը, ով նրա սրբությունն էր, ում նա
ենթագիտակցորեն կամ գուցե գիտակցաբար մամուլ էր
անվանում։ Պապիկը, ում հետ քննարկում էին բոլոր
տղամարդկային հարցերն ու լուծում տանից դուրս ծագող
խնդիրները, մորաքույրը, ում տղան քույր էր անվանում և
ուղղակի լավ ընկեր համարում, և մեծ տատիկը՝ տիկին
Հասմիկը, ով ոչ միայն Մոսի, այլ նաև ողջ ընտանիքի
թալիսմանն էր։ Որևէ կարևոր իրադարձություն կամ
պատասխանատու օր առանց նրա չէր անցնում։ Եթե նա
ներկա էր, ուրեմն ամեն բան լավ էր ավարտվում։
Ընտանիքը ամենասովորականներից էր, որտեղ
կարելի էր հանդիպել թե´ ուրախություն, և թե´ տխրություն,
ուր կային բազում անհամաձայնություններ, քննարկումներ
ու գրկախառնություններ։
Պապիկի ուսերին հաճելի բեռ էր դրած՝ չնայած
սերնդային մեծ տարբերությանը, հայրություն անելն ու
սովորեցնել այն, ինչ մայրիկի համար դժվար կլիներ։

- 10 -
Քաղաքում

Մոսը հաճախ էր փակվում նրա հետ սենյակում և


զրուցում տարբեր կարևոր ու անկարևոր թեմաներից։
Պապիկը ծանոթացնում էր նրան մարդկանց չվիրավորելու
նրբություններին, սովորեցնում էր մարդկային հարաբերու-
թյուններն ու հասարակության մեջ գոյատևելու, դժվարու-
թյուններին դիմակայելու ձևը։ Եվ չէր զլանում հիշեցնել, որ
յուրաքանչյուր արարքի հիմքում պետք է լիներ միայն
արդարությունը։
Տատիկը, ում հետ մեծամասամբ միայնակ էին տանը
լինում ողջ օրվա ընթացքում, Մովսեսի մեծագույն
ուսուցիչն էր.
– Մամուլ, չվերջացրի՞ր,- ասաց տղան անհանգիստ
ձայնով, գիրքը ձեռքին կանգնած՝ մի մատով պահելով այն
էջը, որտեղ կանգ էին առել։
– Գալիս եմ տղաս, հինգ րոպեից,- ասաց նա ու
զգուշությամբ ուղղեց գոգնոցը՝ փորձելով այն չթրջել։
– Լավ էլի՜, մամուլ ջան, երկու ժամ է ասում ես հինգ
րոպեից,- ասաց Մոսն ու իբր նեղացած դուրս եկավ
խոհանոցից։
Տատիկը արագ լվաց ձեռքերն ու կիսաօճառոտ
ափսեների կույտը թողնելով լվացարանի մեջ, արագ
քայլերով գնաց դեպի հյուրասենյակ։
– Մո՛ս, գործերը կսպասեն, ի՞նչ կասես։

- 11 -
Քաղաքում

– Մամու՜լ,- բացականչեց թմբլիկ, գեղեցկադեմ


փոքրիկը, գիրքը վերցրեց սեղանից ու վազելով
տեղավորվեց բազմոցին։
– Որտե՞ղ ենք կանգ առել,- հարցրեց տատիկը՝ բացելով
գրքի առաջին էջը։
– Էն, որ Գևորգ Մարզպետունին գնում է Բագարան՝
Աշոտ երկաթի հորեղբոր մոտ, մամուլ ջան։
Սարգսյանների ընտանիքում նման դրվագներ գրեթե
ամեն օր կհանդիպեիր։ Երեխայի մեջ հայրենասիրությունը,
սերը հայկական պարարվեստի և խոսքարվեստի հանդեպ,
հայոց պատմության և գրականության գիտելիքները
մանկուց է պետք սերմանել, համոզված էին նրանք։
Մայրը երազում էր, որ որդին պարի հաճախեր և
տիրապետեր հայկական ժողովրդական պարերին,
– Լավ էլի մամ, ի՞նչ պար։
– Տղաս, մենք կարող ենք փորձել, եթե չհավանես, չես
հաճախի։
Ճակատագրական փորձ, որ պիտի տղային նոր
ընտանիք պարգևեր։ Մի մեծ ընտանիք, որը միասին պիտի
անցներ մանկության և պատանեկության միջով՝ մեկը
մյուսի հետ կիսելով խնդիրներն ու հաջողությունները։
Անմոռանալի երջանիկ օրեր, համերգներ, խնջույքներ և

- 12 -
Քաղաքում

ամենակարևորը պարուսույց, ով հայր էր նրանց համար՝


մեծ խորհրդատու։
Եկավ մի շրջան, երբ Մոսը ժամանակավորապես
դադարեցրեց հաճախումները, դասերի ծանրաբեռնվածու-
թյան և ժամանակի սղության պատճառով։
Գիրք ու տետրի կույտի մեջ խճճված՝ տղան, որ վերջին
շրջանում նույնիսկ սնվելու ժամանակ չէր ունենում, ձեռքը
մեկնեց հեռախոսին և հանկարծ նկատեց հայտարարու-
թյունը․ «Հրավիրում ենք Կովկաս պարային համույթի 40
ամյակին նվիրված համերգին, որը կկայանա 2017թ․
հունիսի 27-ին»։
– Մա՛մ,- Մովսեսը հեռախոսը ձեռքին ողջ տնով
պտտվում էր՝ փնտրելով մայրիկին,- տես՝ ինչ եմ գտել։
– Ես քեզ հասկացա, տղա՛ս, գնա՛ ու մասնակցիր,
համոզված եմ դու կհասցնես։
– Մա՛մ,- անսահման ուրախ բացականչեց տղան, և
ամուր համբուրեց մայրիկին՝ Աիդային։

- 13 -
Քաղաքում

«Կովկաս» պարային համույթ, 2013թ.

Դահլիճի մուտքի մոտ կանգնած՝ Լիանան՝ պարու-


սույցի կինը, պատրաստում էր բոլորին հերթական
փորձին, երբ աստիճանով բարձրացող ծանոթ ոտնա-
ձայներ լսեց։
– Մո՜ս, էս ո՞նց ես փոխվել, տղաս։ Նա բացեց դահլիճի
դուռը, գլուխը ներս տարավ և ինտրիգային ձայնով ասաց,-
ապա տեսեք՝ ով է եկել։

- 14 -
Քաղաքում

***
Բոլորը հավաքված էին մի տեղում, ու մեկը մյուսին
հաջողություն էին մաղթում։ Ետնաբեմում լռություն էր
տիրում, իսկ շունչը պահելիս միայն ճռճռացող փայտե
հատակի ձայնը կարելի էր լսել։
Ծափահարությունների ներքո վարագույրները
բացվեցին։ Համերգը սկսվեց։ Հենց այդ օրը տղան
ետնաբեմում նկատեց մեկին, ում սիրահարվեց առաջին
իսկ հայացքից։ Փոքրամարմին աղջիկն իր նուրբ
դիմագծերով շեղեց տղայի ուշադրությունը, մի պահ
խանգարելով կենտրոնանալ, սակայն տպավորություն
թողնելու ցանկությունն առավել էր։ Համերգը կայացավ։
Օրերն անցնում էին աննկատ, ու թեև Աիդայի համար
իր որդին դեռ երեխա էր, արդեն 18 ամյա երիտասարդը, ով
հասցրել էր ընդունվել ԵՊՀ տնտեսագիտական բաժին,
պիտի մեկներ բանակ՝ հայրենիքի առջև իր պարտքը
կատարելու։
– Մո°ս, ինչ տխուր է, որ չես կարող մեզ հետ գալ,-ասես
միաձայն ասացին բոլորը։
«Կովկաս» պարային համույթը մեկնում էր
Մոնտենեգրո ժողովրդական պարերի միջազգային փառա-
տոնին իր մասնակցությունն ունենալու։ Ամեն բան
հրաշալի էր, նոր երկիր տեսնելու հնարավորություն և

- 15 -
Քաղաքում

ընկերներով շրջագայություն։ Բայց բոլորի սրտերում մի


բան կիսատ էր։ Մոսը՝ իրենց լավ ընկերն ու եղբայրը, գնում
էր ծառայության։ Դժվար է ասել՝ Մոսն էր իրենց
ճանապարհում, թե իրենք Մոսին, բայց մի տեսակ
լարվածություն, անհանգստություն կար բոլորի հոգում։
Երիտասարդը, կանգնած պատանի հանդիսատեսի
թատրոնի շենքի դիմաց, մոլորված նայում էր այս ու այն
կողմ, նա պիտի նույն պահին հրաժեշտ տար իր
հարազատներին և ճանապարհեր դեպի Գյումրիի օդա-
նավակայան։
– Մո՛ս,- անսպասելի բարձր բղավեց ավտոբուսի այն
կողմում կանգնած երիտասարդ կինը:
– Հա, տիկին Կարինա,- ասաց Մոսը, մոտենալով նրան։
– Կցանկանա՞ս գնալ իրենց հետ Գյումրի։ Հետո քեզ
ապահով կվերադարձնեն Երևան, կարող ես հանգիստ
լինել։
Տիկին Կարինան շատ լավ էր պատկերացնում տղայի
հոգեվիճակը, գուցե բաժանման պահը մի քանի ժամով
երկարաձգելը թեթևացներ նրա լարվածությունը։
Տիկնոջ առաջարկից չանցան վայրկյաններ, երբ Մոսը
հայտնվեց ավտոբուսի վերջին շարքում։

- 16 -
Քաղաքում

Երիտասարդը իր ուրույն, անփոխարինելի տեղն


ուներ ընկերների սրտում։ Բոլորին օգնողն ու իրավիճակը
լավ հումորով փրկողն էր։
– Դե, Մովսես ջան, քեզ լավ կնայես,- ասաց ընկեր
Արմենն ու խեղդելու աստիճան գրկեց տղային։ Բոլորը
անչափ հուզված էին, մեկը փորձում էր ցույց չտալ, մյուսի
աչքերից ակամայից արցունքներ էին հոսում, բայց մի բան
հստակ էր՝ նրանք այսուհետ զինվոր ունեին, և ուրեմն
պիտի հպարտ լինեին։

***
Հաջորդ օրը առավոտյան, տատիկը ինչպես միշտ
կտրատած մրգերով լի ափսեն ձեռքին մտավ ննջասենյակ։
– Մո՛ս, արթնացիր տղաս,- ասաց մայրը՝
ոգևորությունից չնկատելով ինչպես է հրելով փորձում
առաջ անցնել։
– Լավ էլի մամ, մի քանի օր ևս և էլ քնել չկա,-
մռթմռթաց տղան՝ վերմակով փակելով դեմքը։
– Մո՛ս, դու վերջին անգամ ե՞րբ ես համացանցում եղել։
Մովսեսը գլուխը հանեց վերմակի տակից և
զարմացած ժպիտով հարցրեց,- մա՛մ, արթնացրիր, որ դա
հարցնե՞ս։

- 17 -
Քաղաքում

Մայրը վերմակը մի կողմ քաշեց, հարմար


տեղավորվեց տղայի կողքին ու պտտեց հեռախոսի էկրանը։
Մոնտենեգրոյի գեղատեսիլ վայրերից մեկում, ընկեր-
ները զգաստ կանգնած էին, յուրաքանչյուրի ձեռքին մի
թուղթ, որոնց հաջորդականությունը սեր ու անսահման
ջերմություն արտահայտող երկու բառ էր կազմում․ «ԲԱՐԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

«Մոնտե Նեգրո», 2019թ.

- 18 -
Բանակում

ԲԱՆԱԿՈՒՄ

- 19 -
Բանակում

Կարճ կտրած մազերով, միջահասակ, նիհար


երիտասարդը կանգնած էր զինկոմիսարիատի բակում։
Շուրջը անմարդկային աղմուկ էր, բոլորը բղավում էին, ինչ
որ բան էին ուզում, տալիս-առնում, այս ու այն կողմ
վազվզում։
– Տղա՛ս, ո՞նց ես,- հարցրեց մայրը՝ աջ ձեռքով թեթեւ
շոյելով նրա ուսը։
– Մամ ջան, արդեն չորրորդ անգամն ես հարցնում,-
պատասխանեց տղան ցածր ծիծաղելով:
– Հա՞, չեմ նկատել։
Անորոշության մթնոլորտը ինքնին լարվածություն է
ստեղծում: Ու՞ր պիտի տանեին տղային, ինչպե՞ս պիտի նա
ապրեր առանց մայրական խնամքի։ Հարցեր, որոնք երկու
տարի հանգիստ չէին թողնելու Աիդային։
– Մո՜ս, - հանկարծ Մոսը նկատեց, որ հեռվից
բղավելով, ինքնամոռաց վազում էր մի կին։ Նա ասես
շարժվող գնացքի ետեւից ծանր ճամպրուկը ձեռքին
ուշացած ուղևոր լիներ։
– Վա՛յ, տիկին Մարինա,- ի՞նչ եք անում էստեղ։
– Տղաս, Ինեսան հանձնարարություն է տվել, գամ ու
ողջ խմբի կողմից համբուրեմ քեզ։
– Տիկին Մարինա, հիմա պիտի քսան անգամ
համբուրե՞ք,- կչկչալով ասաց Մովսեսը։

- 20 -
Բանակում

– Իսկ ի՞նչ կլինի որ,- ասաց Տիկին Մարինան ու


համբույրների տեղատարափ նվիրեց Մոսի կլորիկ
թուշիկներին։
Լավ ընկերներն ամենուր քեզ հետ են, նույնիսկ եթե
ֆիզիկապես չեն կարողանում ներկա գտնվել, անպայման
մի ելք կգտնեն քեզ հիշեցնելու, որ դու մենակ չես։
Րոպեները սլանում էին՝ մոտեցնելով բաժանման
պահը։ Բոլորի ներսում թիթեռներ էին պտտվում, որ ո՛չ
ուրախության էր նման, ո՛չ տխրության։ Դա անորոշության
տագնապն էր ու բաժանման վախը։
– Դե ինչ, տղա՛ս,- ասաց պապիկը, - ես քեզ լավ եմ
ճանաչում ու մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ դու
պատրաստ ես ծառայել հայրենիքին։
– Պապի՛կ, կարող ես հանգիստ լինել։ Ձեզ լավ կնայեք։
– Մա՛մ, դե ինչ գնացի։ Ես միայն ֆիզիկապես
քաղաքում չեմ լինելու, էնպես որ ամեն ինչից տեղյակ եմ
լինելու։ Ամուր կմնաս, քեզ կխնայես, գամ, տեսնեմ նույն
գեղեցկուհին ես, ՄԱՊԱ,- ասաց Մոսն ու ամուր-ամուր
գրկեց իր միակին։
– Բարի՜ ճանապարհ, իմ զինվոր, - ասաց տատիկն ու ի
վերջո չկարողացավ զսպել ժամեր շարունակ խնամքով
պահած արցունքները։
Նա գնաց, որ վերադառնա......

- 21 -
Բանակում

16, հուլիս, 2019թ.

***
ՀՀ ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասում ծա-
ռայելը պատիվ էր ու մեծ հնարավորություն տղայի համար։

- 22 -
Բանակում

Առջևում ինքնադրսևորման վեց պատասխանատու


ամիսներն էին։
Այսպիսով, Մովսեսն անցավ ծառայության՝ որպես
ապագա հրթիռահրետանային հաշվարկող։
Երկու կարեւոր խնդիր է դրվում զինվորի առջեւ
ծառայության ընթացքում՝ ժամանակավոր ընտանիքի
հետ ճիշտ շփվելու արվեստն ու ամենակարեւորը՝
հայրենիքին արժանի զավակ լինելը։
Ամեն բան հիանալի էր՝ նոր ու հետաքրքիր գիտե-
լիքներ, հաճախակի արձակումներ, ընկերներ, որոնց հետ
պիտի 19 ում շփումն ընդհատվեր ու վերածվեր երկնային
բարեկամության։
Մովսեսը ամեն օր պլանավորում էր ապագան՝ լավ
աշխատանք մորաքրոջ ամուսնու աշխատավայրում,
ուսում իր սիրելի ԲՈՒՀ-ում, ամուսնություն փոքրա-
մարմին գեղեցկուհու հետ, և ի վերջո, երիտասարդին
հարիր երջանիկ ու ակտիվ կյանք։ Բայց որքան էլ մեր
գիտակցությունը մեզ ուղղորդում է կյանքում, ենթագիտակ-
ցությանը, կամ գուցե վեցերորդ զգայարանին երբեմն
ականջ դնել պետք է։ Ու օրերից մի օր անսպասելի գրառում
հայտնվեց տղայի ինստագրամյան էջում. «I Go to Heaven,
With The Roads Of Hell», որ թարգմանաբար կարդացվում է.
«Ես գնում եմ դրախտ, դժոխքի ճանապարհներով»։

- 23 -
Բանակում

Խոսքերը, որ կարդացին ընտանիքի անդամներն ու


ընկերները, շանթահարեցին նրանց, բայց որևէ մեկը
ցանկություն չունեցավ հարցնել տղային գրառման
նպատակը։ Ներքին վախը նրանց ստիպեց շրջանցել այդ
օրվա գրառումը, ջայլամի քաղաքականություն վարելով։
Մովսեսը խոսքերի բուն իմաստը իր հետ տարավ երկինք։
Դե իսկ հարազատների համար հետագայում պարզ
դարձավ այն, ինչ նա էլ հստակ չգիտեր։

***
– Զգա՛ստ։
2020թ․ հունվարի 11-ն էր, տղաները հավասար գծով
շարվեցին շարահրապարակում։ Էնպիսի տպավորություն
էր, ասես առաջին անգամ բանակ են տանում։
«Արդեն դեպի Արցախ սերժանտի կոչումով, վատ չէ՛»,
մտածեց Մոսն ու ինքնավստահ շարժումով ուղղեց օձիգը։
– Էդո՛, եղբայրս, միասին նույն զորամաս ենք գնալու,
այ կտեսնես։
– Աստված ձայնդ լսի Մոս, ինչե՜ր կանենք....

- 24 -
Բանակում

Հնամաշ ավտոբուսները դրսում կանգնած սպասում


էին, վարորդները փորձում էին ևս մեկ անգամ համոզվել,որ
անսարքություններ չկան։
– Դե ինչ, շարժվեցի՞նք,- ասաց Հովոն ու ուժեղ
հարվածեց Մոսի ուսին։

Արցախ, 2020թ.
Բանակային ընկերության մեջ մի ուրիշ ամրություն
կա, էնպիսի տպավորություն էր, որ նրանք միասին մի
տանն են մեծացել։ Ու դեռ այդ կապը կորստի վախից էլ

- 25 -
Բանակում

ավելի էր ամրապնդվելու, թեև տղաները գաղափար անգամ


չունեին, թե ինչ էր պատրաստել իրենց համար ճակատա-
գիրը։
Միայն ընթացքն էր ամեն կերպ փորձում հուշել
տղաներին, որ ետ դարձի ճանապարհ շատերի համար
այլևս չի լինելու։
Սկզբում այրվեց ավտոբուսներից մեկը, և
զինվորներին տեղափոխեցին, ապա մյուս ավտոբուսը
անսարքության պատճառով չկարողացավ շարունակել
ընթացքը, և Մոսը իր ընկերների հետ միասին հսկայական
ճանապարհ անցավ ոտքով։ Գիշեր էր, երկուսը կամ երեքն
էր, տղաները հասան Ասկերանի շրջան։ Այնտեղ
կիսանստած, մեկը մյուսի ուսին հենված փորձեցին մի
փոքր հանգստանալ։ Առավոտյան յուրաքանչյուրը կմեկներ
իր զորամաս։
– Սարգսյան Մովսես, Ներքին Հոռաթաղ, - բամբ
ձայնով մի տղամարդ կարդաց փոքրիկ թերթիկի
գրությունը։
– Էդո՜, ասում էի, չէ՞, դե արի գրկի ինձ, - ծիծաղելով
ձեռքերը պարզեց Մոսը։
– Է՛, Մոս քեզ լուրջ պահիր, բայց իրականում շատ
ուրախ եմ, եղբայրս, - ասաց տղան ու ամուր գրկեց
փոքրամարմին ընկերոջը։

- 26 -
Բանակում

Ներքին Հոռաթաղը Մարտակերտի շրջանի չքնաղ


վայրերից մեկն է, որը գտնվում է 500 մ բարձրության վրա։
Աշխարհագրական դիրքը չափազանց մեծահոգի է գտնվել
տարածաշրջանի հանդեպ։ Անթերի է այնտեղի բնությունն
ու տեսարժան վայրերը։ Իսկ թթվածնի քանակից նույնիսկ
խեղդվել կարելի է։
Զորամասից մի քանի քայլ հեռավորության վրա իր
ուրույն տեղն էր զբաղեցնում փոքրիկ մատուռը, որը
առանձնահատուկ խորհրդավորություն էր հաղորդում և
ուժ փոխանցում զինվորներին։ Տղաները հեշտությամբ
հարմարվեցին նոր միջավայրին։ Օրերը արագ էին
անցնում, բայց զինվորները ձեռքի տակ օրացույց էին
պահում՝ ամեն օր ջնջելով անցած օրերն ու սպասելով
իրենց քաղաքի, գյուղի, ընտանիքի հետ հանդիպմանը։
Կարոտը միակ հանգամանքն էր, որ դանդաղեցնում էր
ծառայության ընթացքը։
Լրացավ ծառայության մեկ տարին, ու շատ արագ
եկավ աշունը։ Դժվար է՝ ասել Արցախը տարվա որ
եղանակին է ավելի գեղեցիկ։ Այս տարի դեղին խշխշան
տերևներին փոխարինելու էր գալու կարմիրը, և այդ մասին
տղաները գլխի ընկան սեպտեմբերի կեսերին, երբ
ուժեղացված մարտական հերթապահություն նշանակվեց։

- 27 -
Բանակում

– Մա՛մ, էդտեղ բան չեն խոսու՞մ,- զգուշորեն հարցրեց


Մոսը։
– Չէ տղաս, ի՞նչու ես հարցնում,- Աիդայի հոգին
միանգամից ալեկոծվեց։
– Ուղղակի՛, մամ ջան, ասում են թշնամին
դիրքավորվում է։
– Տղա՛ս, որքանով ես տեղյակ եմ իրենք միշտ են կազմ
ու պատրաստ, դուք մի անհանգստացեք։
Սեպտեմբերի քսանյոթին, առավոտյան ժամը յոթին
կիսակյանքը սկսվեց:
– Տագնա՜պ:
Բոլորը հավաքվեցին, արագ հագան զինվորական
համազգեստն ու զինվեցին։ Ամենուր պայթյունների ձայներ
էին, մշուշ էր, դժվար էր գիտակցել և արագ կողմնորոշվել
նման իրավիճակում։ Տղերքը բարձրացան Մարտակերտի
դիրքեր։ Քառասունչորս ահասարսուռ օր, սարսափելի
կորուստներ, դաժան տեսարաններ, աղոթք ու հույս, որ
ամեն բան լավ է լինելու։ Ամեն անցնող օր իր հետ մի շունչ
էր բերում, ասես համակարգչային խաղի ևս մի փուլ անցած
առաջ էինք գնում դեպի հաղթանակ։ Ամենուր գոռում
գոչում էին՝ աղթելու ենք։ Հեռուստատեսությունը լի էր լավ
ու վատ լուրերով։ Եվ այդ ամենի տակ թաքնված էր խոշոր
ներքին դավաճանություն, կանխամտածված պարտություն

- 28 -
Բանակում

ու մեծաքանակ զոհեր, որոնցից յուրաքանչյուրը մի ընտա-


նիքի կործանում էր։
Քանի դեռ բոլորը խելագարվում էին վախից ու
սարսափից, տղերքը էնտեղ հարմարություն էին ստեղծում
ու ամեն բան անում, որ ուժ ունենային պայքարելու,
հայրենիքը պաշտպանելու։
– Գա՛ր, նայե՞լ ես մոմը դեռ վառվում է։
– Հա՛ հա՛ Մոս ջան, նոր փոխեցի։
Փոքրիկ մատուռ ունենալն ու միշտ վառ պահել
կրակը, զինվորներից մեկի գաղափարն էր, որ բոլորը
միաձայն ողջունեցին։
– Իսկ էսօր ի՞նչ ենք ուտելու, էլի զարմացնելու ես մեզ
խոհարար ջան, - ծիծաղելով ասաց Գարիկը Մոսին։
– Չէ, էսօր մամային չեմ զանգել, բայց փոխարենը
ավելի լավ առաջարկ ունեմ,- ասաց Մոսն ու բացեց
սրբիչով փաթաթած ափսեն, որից անուշ բույր ու գոլորշի
դուրս եկավ։
– Խորոված բադ հարեւան գյուղի Սլավիկ պապիկից և
տիկին Ասյայի փամփլիկ ձեռքերով թխած անուշաբույր
հաց։ Ի՞նչ կասես։
Տղաները դեռ չէին հասցրել սեղան նստել, թշնամու
սմերչը հարվածեց կողքի սարին։

- 29 -
Բանակում

***
– Մո՛ս ջան, ձայնդ շատ վատն է ախր։
– Բան չկա մամ, ուղղակի էսօր 14 ժամ անդադար
կրակել ենք։
«Բան չկա» էնպես բնական ու հանգիստ էր խոսում,
ասես ուզում էր ասել. «Դասի եմ եղել, հոգնած եմ» կամ
«պարի փորձեր ունեինք, շուտով համերգ պիտի լինի»։
Իսկական խրոխտ ու պատասխանատու հայի
տեսակը դեռ պահպանվել է ու փառք Աստծո։ Եվ այդ
տեսակն է միայն, որ հույսի նշույլ է առաջացնում բոլորիս
հոգիներում։
41 օրերի ընթացքում ամենասպասվածն ու կարևորը
զինվորի զանգն էր։ Նա ասես հերթականություն էր մշակել,
որ տան անդամները հանկարծ իրենց անուշադրության
մատնված չզգային։ Այս անգամ տատիկի հերթն էր.
– Մա՜մ, արի, Արցախի հեռախոսահամար է, Աիդան
որտե՞ղ է, - մորաքույրը հեռախոսը տվեց մայրիկին ու
վազեց քրոջը գտնելու։
Երբ վերադարձավ սենյակ տատիկը այլայլված
դեմքով ուշադիր լսում էր Մոսի ամեն մի խոսքը։
– Մա՛մ, ի՞նչ է պատահել։

- 30 -
Բանակում

Մայրը ձեռքով սաստեց դստերը, հասկացնելով, որ լռի


ու թույլ տա լսել.
– է՜ մամ, անհանգստանում ենք, - ասաց Սյուզին ու
քաշեց հեռախոսը մայրիկի ականջից,
– Մոս լա՞վ ես, բա՞ն է պատահել, արագ խոսիր։
Մոսը ծիծաղեց.
– Ընդամենը երազ էի պատմում, բայց շատ
հետաքրքիր։ Լսիր պատմեմ։ Ուրեմն բեկորով գլուխս
վնասվեց ու ես զոհվեցի։ Հայտնվեցի երկար ու մութ
թունելում, դե ոնց որ միշտ էլի, - մի տեսակ ինտրիգային
ձայնով պատմում էր Մոսը, - թունելի վերջում կանգնած էր
հրեշտակը, խնդրեցի, որ ինձ հետ ուղարկի, ասացի, որ
դեռ շատ անելիք ունեմ, իսկ հրեշտակը անտարբեր
պատասխանեց, թե դա իր գործը չէ, գնամ Աստծո մոտ։ Եվ
ամենահետաքրքիրը գիտե՞ս՝ որն էր, Աստված ուղղակի
չպատասխանեց, պտտվեց ու գնաց։ Հիմա չգիտեմ՝ ի՞նչ
մտածել ու ո՞նց մեկնաբանել։
Մորաքույրը բարձր ծիծաղեց՝ փորձելով թաքցնել
հուզմունքն ու հանգստացնել կողքին նստած քրոջը, ով
անդադար մատներով սեղանին էր հարվածում։
– Սյուզ կխոսե՞ս, - ասաց Աիդան՝ շարունակելով
ռիթմիկ հարվածել սեղանին։

- 31 -
Բանակում

– Բան չկա, տղադ մի ողջ ֆիլմի սցենար է տեսել


երազում։
Իսկ թե ինչ կատարվեց մորաքրոջ հոգում, այդպես էլ
ոչ ոք գլխի չընկավ...
Նոյեմբերի վեցը եղավ այն հազվադեպ օրերից, երբ
Մոսից լուր չեղավ։ Աիդան այստեղ այնտեղ էր զանգում՝
հուսալով՝ ընկերների հետ է կապ հաստատել։
– Պա՛պ, Մոսը երեկվանից չի զանգել, գուցե զանգե՞ս
հրամանատարին։ Էլ սպասել չի լինում։
– Ախր աղջիկս, պատերազմ է, պատահում է, որ
օրերով կապ չի լինում։
– Պա՛պ, դու չես հասկանում, - ակամայից բղավեց
Աիդան։
Հայրը վերցրեց հեռախոսը, մի քանի անգամ սեղմեց
զանգի կոճակն ու անջատեց. վա՛խ, գուցե կանխազգացում,
ո՞վ գիտե։
Եվ Սարգսյանների ընտանիքը բեկորների բաժանվեց,
այլեւս երբեք առաջվանը չի լինի։
Դատարկություն և վերջ:
Մորաքրոջ ամուսնու մեքենան սլանում էր, չէ, չէր
սլանում, թռչում էր,

- 32 -
Բանակում

– Դա՛վ, մենք հիմա ի՞նչ ենք անելու,- անպատասխան


հարցրեց Մոսի մորաքույրը։
Քանի-քանի անպատասխան հարցեր մնացին մեր
սրտերում։
Հերոս Մոսը այլեւս չկա, և ուրեմն երկնային
արքայություն Մոսին, Գարիկին, Վահիկին, Ադամին,
Ալենին, Ռոբերտին, Ժորային... Բոլոր հերոս տղերքին…

Մարտակերտ, 2020թ.

- 33 -
Բանակում

Այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ Հայոց աշխարհի


երեք հսկաները՝ Մասիս, Նեմրութ և Սիփան իրար ձայն
տան, կանչեն ցնծագին․
«Հե՛յ, Հե՛յ, էլի հայ ունենք, էլի հայ, էլի Հայաստան»․․․

- 34 -
Երկնքում

ԵՐԿՆՔՈՒՄ

- 35 -
Երկնքում

Երեկո էր, ցրտաշունչ ձմռան վերջին օրերն էինք


հաշվում։ Մովսեսի մորաքույրը, մոխրագույն բազմոցին
նստած մտքերն էր դասավորում՝ մոտակա պլաններ,
կենցաղ, երեխա…
Մոսը մտքում չկար այդ րոպեին, թեև նրա
անփոխարինելի տեղը մորաքրոջ սրտում հավերժ
զբաղված էր։ Հանկարծ ինչ որ խոսքեր եկան ու մխրճվեցին
մտքերի մեջ՝ խանգարելով ու կիսատ թողնելով վաղվա
օրվա պլանավորման բուն ընթացքը։ Սյուզին վերցրեց
հեռախոսն ու բոլորից աննկատ դուրս եկավ սենյակից։
Ընդամենը րոպեներ անց նրա հեռախոսի նշումների էջում
մի նոր ու գեղեցիկ բանաստեղծություն հայտնվեց։ «Բայց
սպասիր՝ սրանք խոսքեր են ուղղված մեր քաջերից առ
մայրեր». մտածեց նա ու հասկանալով, որ այդ խոսքերը դեռ
երկար ճանապարհ ունեն անցնելու, անջատեց հեռախոսն
ու մի կողմ նետեց։ Այո, իսկապես այս խոսքերը թարմ
ուղեղով էր պետք կարդալ։
Առավոտյան ամեն ինչին ես այլ կերպ նայում, նոր օր,
նոր գաղափարներ...
Որոշումն էլ մեկն էր, ու անփոխարինելի՝ խոսքերը
պիտի երգ դառնային ու նվիրվեին բոլոր որդեկորույս
մայրերին։ Առաջինը պետք էր համոզվել, որ ամեն բան լավ
էր ստացվել։

- 36 -
Երկնքում

– Ալո Կար, ո՞նց եք


Կարինեն Սյուզիի հորաքույրն է՝ հայտնի
հաղորդավարուհի, ով կարող էր տալ բոլոր հարցերի
պատասխանները։
– Վա՜յ, Սյուզան ջան, բարև։ Էսպես էլ, որ մնանք, լավ
է։ Դուք ինչպե՞ս եք։
– Կար ջան, չգիտեմ էդ հարցին վերջին շրջանում ո՞նց
են պատասխանում , բայց որ ես քո օգնության կարիքն
ունեմ, դա հաստատ է։
– Ասա, աղջիկս, ինչով կարողանամ կօգնեմ։
Սյուզին պատմեց նախորդ օրվա ողջ եղելությունը ու
բանաստեղծությունն ուղարկեց հորաքրոջը՝ իր համար
հեղինակավոր կարծիք լսելու և վերջնական խմբագրման
նպատակով։
Բանաստեղծությունը գրեթե նույնությամբ ետ
վերադարձավ հեղինակին, տակն էլ գրված էր «Ուղղակի
հրաշալի է, պոետիկ ու երկնային»։ Առաջին քայլն արված
էր, «կստացվի, անպայման կստացվի, Մոսը հետս է»
մտածեց Սյուզին։ Կրկին փորփրեց մտքերը, վերցրեց
հեռախոսն ու զանգեց նրան, ով իրեն պիտի օգներ գտնել
այն միակին, որ պիտի խոսքերը հնչյունների աշխարհում
տեղավորեր։
– Մելին ջան, սա երգ չի։ Գուցե հոգու ճիչ, կամ ուղերձ,
չգիտեմ։ Կա՞ մարդ, ով կհասկանա ու կգրի

- 37 -
Երկնքում

համապատասխան երաժշտություն, ով տեղ կհասցնի


խոսքս։
– Հիմա մտածեմ …, Սյուզ ջան ես քեզ կզանգեմ։
«Ես քեզ կզանգեմ» խոսքերը շատ վերացական բնույթ
են կրում և իրենց մեջ ոչ մի հստակություն չեն պարունա-
կում։ Նա մի պահ փոշմանեց զանգի համար, հետո մտածեց.
«գուցե սխա՞լ եմ հասկացել»։ Ժամացույցի սլաքները ասես
կանգ էին առել։
Մորաքույրը նյարդային շարժումներով, դառը սուրճի
բաժակը ձեռքին պտտվում էր ողջ տնով։
Զա՛նգ։ Նա շրջեց հակառակ կողմով սեղանին դրված
հեռախոսն, ու աչքերը փայլեցին, սպասված
հեռախոսահամարը լուսավորել էր սև էկրանը։
Հետո միայն Սյուզին նկատեց, որ իր զանգից ընդամենը 13
րոպե էր անցել.
– Սյու՛զ ջան, բանաստեղծությունը ապահով
ձեռքերում է, սպասենք արդյունքին։
«Բոլորը փորձում են ինչ որ կերպ օգնած լինեն, բայց
միևնույն է դատարկության մի կաթիլ անգամ չի լցվում
բաղձալի երջանկությամբ կամ գոնե մի անկեղծ ժպիտով»,-
մտածեց մորաքույրը։
Էվան, ով ի սկզբանե հրաժարվել էր որեւէ կերպ
առնչվել այս նուրբ, բայց չափազանց ծանր թեմային,

- 38 -
Երկնքում

կարդալով խոսքերը, ուղղակիորեն չէր կարողացել մերժել։


Ասես հարյուր տարվա ծանոթից երկար սպասված նամակ
ստացած լիներ, այնքան հարազատ, որ պիտի ամուր
սեղմեր ձեռքերում ու էլ երբեք բաց չթողներ։ Բայց ո՞նց, ո՞նց
մոտենար դաշնամուրին, ո՞նց սեղմեր նոտաները, որոնք
գուցե կնյարդանացնեին կողքի հարեւանին, ով իր որդուց
վաղուց լուր չուներ, կամ կհուզեին այն աղջնակին, ով էլ
երբեք սիրելիի հետ ձեռք ձեռքի բռնած այգում չէր քայլելու։
Ստեղնաշարը ամբողջությամբ փոշոտ էր, վաղուց
լույսի երես չէր տեսել։ Նոտաներն ասես օտարացած ու
նեղացած լինեին տիրոջ մատներից։ Բայց այստեղ էլ ամեն
բան հեշտ էր ու սահուն։ Զգացմունքով լի հարվածներ,
աչքերից արցունքներ, ու երգը գրվեց......
Բոլորը գիտեին՝ ինչ պիտի անեին, բոլորին Մոսն էր
թելադրում։
Եկավ այն օրը, երբ հեղինակները պիտի հանդիպեին
ու քննարկեին երգի ապագան։ Մորաքույրը լարված էր,
ամեն կերպ փորձում էր պատկերացնել ծանոթության
պահը, երբ հեռվում նկատեց մի պայծառ աղջնակի, ում
վերեւից սև իջնող մազերը ներքևում անուշ
մանուշակագույն երանգ էին ստանում՝ յուրօրինակ
նրբություն հաղորդելով նրա առանց այդ էլ հաճելի դեմքին։
Աղջիկը մոտեցավ, ու մինչ Սյուզին փորձում էր խոսքեր
ընտրել, ասաց.

- 39 -
Երկնքում

– Գրկեմ,- նրա չափազանց ամուր գրկախառնության


մեջ զետեղված էին ցավն ու ապրումակցումը, որ Էվան
կդժվարանար այլ կերպ փոխանցեր։
Շատ ջերմ ստացվեց հանդիպումը, ասես հազար
տարվա ծանոթներ լինեին, որ բազում ընդհանուր թեմաներ
ունեին։ Հետո հանդիպումներ շատ եղան, քննարկումներ,
տարբեր մտքեր ու գաղափարներ, բայց այս մեկը
տարբերվեց ու կմնա նրանց հիշողության մեջ որպես
ամենախորհրդավորը։ Բանն այն է, որ այդ օրը Էվան
սրճարանից անմիջապես պիտի գնար Ս. Հովհաննես
եկեղեցի՝ հաղորդություն ստանալու և պահքից դուրս գալու
նպատակով։ Վանքում նա պատահաբար մոմով այրեց
ձեռքն ու անմիջապես դուրս եկավ այնտեղից։
«Այսօր դու ինձ չընդունեցիր»,- մտածեց նա, նայելով
գմբեթի խաչին՝ խաչակնքվեց ու քայլեց անորոշ
ուղղությամբ։ Քայլերը նրան ինքնաբերաբար տարան շատ
հարազատ բայց միևնույն ժամանակ ինչ ինչ պատճառով
ցավոտ վայր, որտեղ նա վաղուց չէր եղել։
Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցու բակը ինչպես
միշտ հանգիստ էր։ Էվան ծարավից դրդված, մոտեցավ
բակի ցայտաղբյուրին։ «Բայց մի րոպե»,- մտածեց նա, «ու՞ր
է այն փոքրիկ, մաշված քարի կտորը», ու դեռ չհասցրեց
ամբողջությամբ ընկալել փոփոխությունը երբ աչքը ընկավ

- 40 -
Երկնքում

մեծ տառերով փորագրությանը «ՄՈՍ»։ Էվայի մարմնով


սարսուռ անցավ։ Նույն րոպեին Սյուզիի հեռախոսին
նամակ եկավ, որը պիտի ստիպեր, որ նա իր ողջ էությամբ
զգար Մոսի ներկայությունը։ «Սյու՛զ, էս ի՞նքն ա չեմ
հավատում», խոսքերին կից Մոսի հիշատակին դրված
ցայտաղբյուրն էր Ս. Զորավոր եկեղեցու բակում, որտեղ
ծնվել-մեծացել էր հերոսը։ Մինչդեռ Էվան անշարժ
քարացած կանգնել ու նայում էր ցայտաղբյուրին, մի
տարիքով մարդ՝ չսափրված դեմքով ու ցավն աչքերում,
կանգնած նայում էր նրան։
– Աղջիկս, ճանաչե՞լ ես տղային։
Էվան շրջվեց, և անմիջապես նկատեց տղամարդու աչքերի
խամրությունը։ Բառերը կանգնել էին կոկորդին, էլ ուժ
չկար խոսելու։
– Ես, ես Մոսի երգի..... , Ես էվան եմ։
Մովսեսի պապիկը մի կարևոր առաքելություն ուներ,
որ պիտի մինչև կյանքի վերջ իրականացներ, խնամել
ցայտաղբյուրն ու շրջակա տարածքը, փոքրիկ այգի
ստեղծել տարածքում և թույլ չտալ, որ որևէ մեկը մատով
անգամ դիպչի իր միակ սրբությանը։
Էնպես էր ստացվել, որ Էվայի ծանոթությունները
վերջին շրջանում անխոս էին, միայն գրկախառնությամբ էր
հնարավոր փրկել իրավիճակը։ Րոպե առաջ անծանոթ

- 41 -
Երկնքում

մարդկանց, հիմա արդեն հավերժ կապով կապված


հարազատների աչքերից արցունքներ հոսեցին։ Մի ողջ
ազգի դարավոր ցավի արցունքներ։

***
Ամենակարեոր հարցը, որի միակ ճիշտ պատասխանը
մորաքրոջ սրտում արդեն կար, երգի
կատարողի ընտրությունն էր,
– Սյուզ ջան, ես չեմ կարող դա անել, հասկացիր ինձ։
Երգը տղա պիտի կատարի։ Դրանք զինվորից մորն
ուղղված խոսքեր են,- վրդովված, կիսակտրված ձայնով
բացատրեց երգի երաժշտության հեղինակը։
– Էվա՛, դու այն իդեալական ես կատարում։ Սա երգ չի,
սա աղոթք ա՝ ինչպես մայրս է ասում։ Առաջին կատարողը
եղար, վերջինն էլ կլինես։
Բազում անվերջանալի զանգեր, խնդրանքների
տեղատարափ և վերջապես..... ՀԱՂԹԱՆԱԿ....

- 42 -
Երկնքում

***
Տեսահոլովակի դիտումը կազմակերպվեց փակ
տարբերակով։ Երկար փնտրտուքներից հետո որոշում
կայացվեց այն անցկացնել «Երազի տուն» մանկական
վերականգնողական կենտրոնում, որտեղ աշխատում էր
Մովսեսի մորաքույրը։
– Աի՛դ ջան, անշուշտ վերջնական որոշումը քոնն է,
բայց հաշվի առնելով այն փաստը, որ մեզ մոտ միշտ
դրական և փոխօգնության մթնոլորտ է, ես առաջարկում
եմ հենց այնտեղ էլ իրականացնենք
տեսահոլովակի դիտումը։
– Հրաշալի գաղափար, էդպես էլ կանենք, և
կհրավիրենք միայն հարազատներին։
Վաղ առավոտից քույրերը Երազի տանն էին, փորձում
էին ճաշակն ու համեստությունը համադրելով, ստանալ
Մոսի տեսակին համահունչ մթնոլորտ։
Բաց մոխրագույն սփռոցի վրա իրենց տեղն էին գտել
կարճահասակ վառ դեղին վարդերը, սրահը
ամբողջությամբ ազատ էր ու լուսավոր։
Շուտով հյուրերը կժամանեն, իսկ մորաքույրը դեռ
սպորտային կոշիկներով այս ու այն կողմ էր վազվզում։

- 43 -
Երկնքում

– Աի՛դ, բարձրակրունկներս չեմ գտնում, ախր հիշում


եմ ինքս եմ բերել, դրել այն անկյունում։
– էստեղ են, էստեղ։ Երևի լավ չես նայել։
– Հենց էստեղ էլ նայել եմ, ու քանի՜ անգամ։ «Ախ Մոս,
դու էլի քո կատակներով». մտածեց Սյուզին։
Առաջին հյուրերը ժամանեցին։ Փոքրամարմին
գեղեցկուհին ամուր գրկեց Մովսեսի մայրիկին՝ անխոս
ասելով այն ամենն, ինչ այլ կերպ ասել չէր ստացվի։

«Երազի տուն», 2021թ.

- 44 -
Երկնքում

Լույսերը մարեցին, կապույտ էկրանից լսվեցին երգի


առաջին հնչյունները։ Մանուշակագույն մազերով, ճերմակ
զգեստով հրեշտակը մեղմորեն փոխանցում էր զինվորի
խոսքերը։ Մթության մեջ բոլորի փայլող աչքերից
արցունքներն իջնում էին այտերն ի վար։
Եվ լռություն տիրեց։ Ասելիք շատ կար, բայց ինչ էլ
ասես, նորություն չի։ Բոլորը նույնն էին զգում, բոլորը
միմյանց հասկանում էին։
– Դե ինչ,- իրավիճակը փրկեց մորաքույրը,- Մոսի մեծ
ընտանիքի անդամներից մեկը նվեր ունի նրա մայրիկին։
Տաթև ջան, արի տեսնեմ։
Տաթևը Մոսի պարընկերներից էր, ով տեղեկացրել էր
Սյուզիին, որ Աիդայի համար հետաքրքիր նվեր է
պատրաստել։
– Ես, - արցունքները առատ ու անխնա հոսում էին
աղջկա աչքերից՝ խեղդելով կոկորդն ու թույլ չտալով
խոսել։
– Լավ ես կասեմ, Աիդ ջան, Տաթևը որոշել է քեզ նվիրել
հենց այն պահի աստղազարդ երկինքը, որի ներքո
դու լույս աշխարհ բերեցիր քո որդուն։ Մայրը անսահման
հուզվեց, ամուր գրկեց աղջնակին ու համբուրեց,
– Տաթևս, աղջիկս, իմ որդու երկինքը, հրաշալի է,-
անկապակցված ու խառը մտքերով արտահայտվեց

- 45 -
Երկնքում

Աիդան։ Այդ մտքերի մեջ այնքան իրական հույզեր կային,


որ էլ ոչինչ պետք չէր։
Հետո խոսք խնդրեցին Մոսի ծառայակից ընկերները։
Պատմելու շատ բան կար նրա մասին, Մոսը այնտեղ էլ
կարողացել էր պահել իր կերպարը։ Հումորն ու բոլորին
օգնելու ցանկությունը նրա մասին բազում զվարճալի
պատմությունների առիթ էին դարձել։

«Երազի տուն», 2021թ.

- 46 -
Երկնքում

Ստացվեց՝ մտածեց մորաքույրն ու գլուխը վեր


բարձրացնելով, ակամայից շնորհակալություն հայտնեց
երեկոյի իրական կազմակերպչին։

***
Հունիսի 19-ին շատերն այցելեցին Մոսին՝
շնորհավորելու քսանամյակի կապակցությամբ և
խոնարհվելու նրա շիրիմի առջև։ Զինվորի տունն
ամբողջությամբ պատված էր գույնզգույն ծաղիկներով։
Մորաքույրը անընդմեջ վերադասավորում էր, այս ու
այն կողմ էր հրում դրանք՝ փորձելով շեղել միտքն
իրականությունից։ Բազմաթիվ շշուկների ներքո
խորհրդավոր լռություն էր տիրում, որ ազդարարում էր
երջանիկ օրերի ավարտն ու անելանելիության սկիզբը։
Եռագույնը խրոխտ ծածանվում էր տղայի գլխավերևում և
գրավում բոլորի ուշադրությունը դեպի երկինք, որտեղ
աղավնիները պտույտ էին կազմել ու ասես հստակ գծած
շառավղով թռչում էին՝ ցանկանալով ինչ որ բան
հասկացնել։ Մոսի մայրը խնամքով ուղղեց դեպի վեր

- 47 -
Երկնքում

բարձրացող հինգ սպիտակ փուչիկները։ Դրանք շուտով


պիտի թռչեին երկինք և խորհրդանշեին տղայի հոգու
խաղաղությունը։

19, հունիսի, 2019թ

- 48 -
Երկնքում

«Բայց ընկերներից ու՞մ ասեմ, որ կտրի թելը,-


մտածեց մայրը,- չէ որ բոլորն են հարազատ։ Խնդիրը
փոքրիկ էր ու գուցե ոչ այդքան էական, բայց Աիդայի
համար այնտեղ կանգնած երիտասարդները հարազատ
երեխաներ էին՝ Մոսի քույրերն ու եղբայրները։
– Վա՛յ, վա՛յ, վերև նայեք,- հանկարծ բղավեց հեռվում
կանգնած մի կին, ում ձայնը Աիդային անծանոթ թվաց։
Փուչիկները ավարտելով իրենց երկրային կյանքը՝
ինքնակամ առանձնացան հողից ու վեր բարձրացան՝ դեպի
լազուր, դեպի անսահման խաղաղություն։
– Շնորհակալ եմ, որդիս, էլի օգնեցիր ինձ,- ասաց
Աիդան՝ աչքերը հառելով երկնքին։
– Մա՛մ, դու ինձ կյանք նվիրեցիր, որ ես նվիրեմ
հայրենիքիս։ Մա՛մ, ես չեմ զղջում ու թե նորից ընտրության
հնարավորություն ունենայի, նույն կերպ կվարվեի։ Մենք
ազգ ենք, քանի դեռ հայրենիք ունենք։ Գիտես՝ ի՞նչ եմ
ուզում։ Ուզում եմ,որ ընկերներիս քոչարին մի օր խրոխտ
ու հաղթական լինի, որ աղջիկները «Զով գիշերը» պարեն
ժպիտով, բարձրացնեն ձեռքերն ու դիպչեն հոգուս։ Որ ես
վերևից նայեմ ու բարձր գոռամ.«Պարեք, պարեք ազատ,
անկախ հայրենիքի պարը։ Պարեք ու հպարտացեք, որ հայ
եք»։ Կներես ինձ մամ.....

- 49 -
Երկնքում

Հարգելի ընթերցո´ղ, թույլ տուր այսքանով ավարտեմ


պատմությունս։ Երանի այն շարունակվեր, երանի ես
պատմեի Մոսի վերադարձի և հետագա երջանիկ օրերի
մասին։ Ավաղ.....
Այն ամենը, ինչ դու կարդացիր, վստահ եղիր, որ
իրականություն է, իհարկե մի փոքր գեղարվեստական
փոփոխություններով՝ գիրքը համեմելու նպատակով։
Հարգանքներով՝ Ս. Սաֆյան, կամ ուղղակի Մոսի
մորաքույր....

2019թ.

- 50 -
Մենք առանց քեզ…

ՄԵՆՔ ԱՌԱՆՑ ՔԵԶ…

- 51 -
Մենք առանց քեզ…

***
Էդո (զինակից ընկեր)
Ուրեմն օգոստոս ամիսն ա՝ պրիսյագից մի քանի օր ա
անցել, մեզ նոր վերաբաշխել են, ու սաղ մարտկոցից ծանոթ
մի հոգի կա, որ իրար հետ կարանտին ենք անցել։
Առաջին կիրակի օրն ա էդ կարանտինից հետո, ու
առաջին արձակումները պիտի լինեն, էդ էլ տենց պատա-
հականության սկզբունքով մի քանի հոգու ընտրել են։
Դե ես էլ, պարզ ա, բախտիս վրա էդքան հույս չէի
դնում։ Մտածում էի՝ էդ կիրակի հաստատ զորամասում եմ
անցկացնելու, լավ ա, կհանգստանամ. կիրակի օրերը լավ
ա անցնում։ Նենց ստացվեց, որ կիրակի օրը էկան
վերակարգը կարդալու, հետիս մի հոգու անունը
կարդացին. բա թե Մինասյան Րաֆֆին օրապահ ա։ Մեկ էլ
էկան արձակումները կարդալու․ բա թե Մինասյան
Րաֆֆին արձակման թերթիկ ունի։ Րաֆֆին ասաց՝ ես
օրապահ եմ կանգնելու, բա ո՞վ ա տեղս լինելու։
Ասացին՝ եթե ինչ-որ մեկը կա, որ ցանկություն ունի
Րաֆֆիի տեղը կանգնի՝ Րաֆֆին կգնա , եթե չէ՝ չէ։ Դե, պարզ
ա՝ ես Րաֆֆիի տեղը որոշեցի կանգնեմ, որովհետև միակ
ընկերս ա, ոնց կլինի, եթե չգնա։ Ու տենց կիրակի օրվա լավ
հանգստանալու օրը դարձավ վերակարգի տանջալից
օրերից մեկը։ Մի խոսքով, գալիս ա կիրակի օրը, Րաֆֆին

- 52 -
Մենք առանց քեզ…

գնում ա, ես վերակարգ եմ: Շաբաթ-կիրակի գիշերը, որ


գոնե մի քիչ երկար էինք քնում, էդ օրը ես չեմ քնում։

Լուսակերտի զորամաս, 2019թ.

- 53 -
Մենք առանց քեզ…

Բոլորը հանգստանում են ծառայությունից, ես


օրապահի պահարանի մոտ կանգնած եմ։ Լավ եմ զգում
ինձ, որ ընկերոջս օգուտ եղավ, ինքը գնաց, բայց դե տենց
հոգնած արդեն, տխուր երազում եմ՝ երբ ա վերակարգը
վերջանալու։ Էս տղեքն էլ գնում են ճաշարան, գալիս են: Էդ
օրը Մոսի մոտ տեսակցության էին էկել։ Ու դե պարզ ա՝
քաղցր-մաղցր, կոնֆետ-բան էին բերել։ Մեզ մոտ՝
Լուսակերտում տենց էր․ եթե մեկին ուտելիք էին բերում,
ճաշարանում էին հանդիպում։ Գնում են, ուտում են, ես էլ
էնտեղ կանգնած եմ լինում ։ Մեկ էլ Մոսը գալիս ա,
գրպանից մի քանի հատ կոնֆետ հանում տալիս ա, բա թե․
– Ախպե՛րս, էս կուտես, կքաղցրացնես օրդ,- ու
գնում ա։
Դե մենք էլ իրար չենք ճանաչում։ Մի կես ժամ հետո
էլի գրպանը կոնֆետ լցրած գալիս ա․
– Է՛դ ջան, էս էլ վերցրու կեր,- ու գնում ա էլի։
Հետո մի կես ժամ հետո էլի ա գալիս։ Բերում-բերում
ա, չորս անգամ բերում ա, հինգերորդին գալիս, ասում․
– Է՛դ ջան, ուզու՞մ ես, գնա մի քիչ հանգստացի, ես
կկանգնեմ։
– Ախպերս, մի քանի օր ա իրար հետ ենք ծառայում,
նորմալ չենք էլ ճանաչում, գնա կիրակի օրդ ա,
հանգստացի, վայելի, գամ կանգնեմը ո՞րն ա,- ես ասացի։

- 54 -
Մենք առանց քեզ…

– Չէ՛, ախպերս, դու էն տղու համար լավություն արիր,


սրտիս չի նստի, որ դու տենց սաղ օրը կանգնես, ես էնտեղ
հանգստանամ։
Հետո աթոռ բերեց, դրեց կողքս։ Բոլորն իրանց
համար կինո էին նայում, ինքը եկավ միջանցքում նստեց։
Մի քիչ ինքը նստեց, ես կանգնեցի, հետո ես նստեցի, ինքը
կանգնեց, ու տենց իրար հետ խոսալով-բանով
անցկացրինք։ Իրար փոխելով՝ օրապահ կանգնեցինք։ Էն որ
ինքը օրապահ չէր, բայց եկավ հետս կանգնեց, ցնցել էր ինձ:
Տենց ծանոթացանք, հետո մտերմացանք իրար հետ։
Ու ես կյանքում չեմ մոռանա, որ լավ արարքից սկսվեց մեր
ընկերությունը։ էդտեղ ես զգացի՝ ինչ լավ, բարի սրտով
անձնավորություն ա, ինչ մաքուր մարդ ա ինքը, ու
պատրաստ ա, նույնիսկ անծանոթ մարդու համար
զոհողության գնա, որովհետև ինքը տենց ճիշտ ա գտնում։

- 55 -
Մենք առանց քեզ…

***
Րաֆֆի (զինակից ընկեր)
Դե Մոսոն հեռախոս ուներ, իսկ իմ հեռախոսը էդ
ժամանակ չէին ուղարկել։ Ամեն անգամ Մոսոյի հետ
պայմանավորվում էինք, որ հենց ինքը հեռախոսը
օգտագործում ա, պիտի դնի իրա բարձի տակ։ Ու կոնկրետ
ժամ էր ինձ ասում, որ ես էդ ժամին գնայի, ես մի քիչ
օգտագործեի, նոր քնեի։ Ու ամեն օր տենց․ ինքը գիշերը
հեռախոսն օգտագործում էր, հետո դնում էր բարձի տակ։
Մոսոյի հետ մեր քաղաք դուրս գալն եմ հիշում, Նոր տարի
էր, մենք էլ երկուսով մի տեղ նստեցինք։ Արձակուրդ էինք
էդ ժամանակ, գնացինք կոֆե խմեցինք։ Մեկ էլ, որ ամեն
անգամ արձակում էինք դուրս գալիս՝ հիմնականում ամեն
մեկս տարբեր օրեր, հետներս մի բան բերում էինք․ կոնֆետ
թեկուզ կլիներ կամ մի ուրիշ բան, միասին վայելում էինք:

***
Պարույր (ծառայակից ընկեր)
Մոսի հետ շատ հետաքրքիր օրեր ենք ունեցել, բայց մի
դեպք կա, գլխիցս դուրս չի գալիս։
Մի օր հերթապահության էի, անցակետում նստած
ձանձրանում էի, տեսա Մոսն ա անցնում։ Կանչեցի,

- 56 -
Մենք առանց քեզ…

սկսեցինք խոսել, էստեղից-էնտեղից։ Ինքնաբերաբար


հասանք 2016 թ. պատերազմին։
Հիշեցի՝ տղերքը պատմում էին, որ Դ-20 հրանոթով,
որի հաշվարկային հրամանատարն էր Մոսը, մի տղա
այնքան էր կրակել, որ հրանոթի փողը հալչել էր։ Մոսս
չթաքցրեց իր անկեղծ զարմանքը. «Լավ է՜», ասաց ու մենք
շարունակեցինք մեր զրույցը։ Դե, իհարկե, զրույցը
առանձնապես հիշարժան չէր լինի, եթե ես Մոսի զոհվելուց
հետո չխոսեի մի տղայի հետ, ով ինձ պիտի նույն
հիացմունքով պատմեր նույն դեպքի մասին, որի հերոսն
այս անգամ հենց Մոսը պիտի լիներ։
Զարմանալի բան է կյանքը…
Միշտ կհիշենք քեզ, մեր կռվի ընկեր։

***
Հովո (ծառայակից ընկեր)
Մոսի մասին հիշողություններս շատ հարուստ չեն,
բայց իր անմիջականությունը ստիպեց, որ արագ
ընկերանանք։ Երևի ամենավառ հիշողությունս մեր
ծանոթությունն էր: Էդոյի ու Րաֆֆիի հետ մոտ էինք արդեն,
ու անվանականչից առաջ ամեն օր հանդիպում էինք, մեր
անցկացրած օրվանից պատմում։ Ու նկատել էի, որ քանի
օր անընդմեջ Էդը մեկի հետ մտերմացել էր։

- 57 -
Մենք առանց քեզ…

Հարցրի ով ա, ասաց Մոսնա, որոշ ժամանակ


Մասիվումա ապրել։ Հետաքրքրեց, դե ես էլ էի Մասիվից։
Էդոյին ասացի, որ ծանոթացնի։ Առաջին հայացքից երեխա,
բայց ինչպես հետո պարզվեց՝ լուրջ պահերին շատ հասուն
էր։ Մի պահ արդեն ոնց որ Էդոյի ու Րաֆֆիի մասին
մոռացել էի ու Մոսին տեսնելու էի գալիս։ Անընդհատ
խոսում էինք դրսի կյանքից՝ ոնց ու որտեղ պիտի
արձակուրդին տեսնվենք, Արցախի որ զորամասում ենք
ուզում ծառայությունը շարունակել։ Ես ուրախ էի, որ
հոգեհարազատ մարդկանց հետ էի ծանոթանում ու
մտերմանում, ու դա նկատել եմ Մոսի հետ ծանոթանալու
պահից։

***
Նարեկ (ծառայակից ընկեր)
Էնքան դժվար եմ գրում քո մասին, ի՛մ Մոս։
Առաջին օրվանից տարբերվել ես քո հումորով և
մարդկային հատկանիշներով՝ դառնալով ամենահարա-
զատներից մեկը։
Հիշում եմ ու զարմանում, թե կռվի ժամանակ որքան
հավասարակշիռ ու կայուն էիր քեզ պահում, Մո՛ս։ Էդ
փոքրիկ մարմնիդ մեջ որտեղի՞ց էդքան ուժ ու քաջություն։

- 58 -
Մենք առանց քեզ…

Ու թեև հիշողություններս շատ-շատ են, հիմա դրանցից


մեկը կպատմեմ՝ թերևս ամենահիշարժանը ինձ համար.

Ներքին Հոռաթաղ, 2020թ.

Մոսը որոշել էր մազերը կտրել, վերևը՝ երկար, տակն՝


ավելի կարճ։ Մազերը նրա համար մեծ նշանակություն
ունեին։ Ինքը նստած՝ մազերը կտրում են, մեկ էլ գալիս
ասում են, որ ողջ անձնակազմը րոպեների ընթացքում
պիտի շարվի շարահրապարակում։ Երբեք չեմ մոռանա էն

- 59 -
Մենք առանց քեզ…

տեսարանը, թե ոնց էր Մոսը կիսահագնված, խառնված


վազում շարահրապարակ։ Դե ես ինձ չկորցրի, խնդրեցի
հանել գլխարկը՝ տեսնեմ, թե ոնց են կտրել։
Գլխարկը հանեց, տակից երևացին կիսատ կտրած
մազերը։ Պատկերացրեք մեր երկուսի լիաթոք ծիծաղը էդ
պահին։ Մոռացել էինք շարքում կանգնելու բոլոր
կանոններն ու բարձր կչկչում էինք։ Դա միայն տեսնել էր
պետք։
Լույս իջնի շիրիմիդ, իմ լուսավոր ընկեր։

***
Ընկեր Արմեն (պարուսույց)
Մոսը շատ շփվող, աշխույժ, հումորով ու դրական
մարդ էր։ Պարի օրերին մեկ-երկու ժամ շուտ էր գալիս,
նստում էինք ու ժամերով զրուցում կյանքից, բանակից,
ծառայությունից։ Նույնիսկ հանգստյան օրերին, երբ ազատ
էր լինում, գալիս էր մեզ մոտ գրեթե ամեն օր։
Ձեռքը կոտրել էր և վիրահատությունից հետո բժիշկն
արգելել էր պարի գնալ մոտակա 6 ամիսը։ Բայց ի՞նչը
կարող էր խանագարել Մոսին պարի գնալ։ Հաջորդ օրը
տեղում էր՝ դահլիճում՝ իրենից գոհ ու երջանիկ ժպիտը
դեմքին։ Ես էլ շատ էի անհանգստանում, աշխատում էի

- 60 -
Մենք առանց քեզ…

ավելի հանգիստ պարերի մեջ ընդգրկել իրեն, իսկ ինքը


համառորեն մասնակցում էր բոլորին։
4-րդ հարկի բեմում էլ փորձ անելուց ընկել էր բեմից
պատահմամբ։ Աննկարագրելի էր այդ պահը՝ իմ
անհանգստությունն ու իր զրնգուն ծիծաղը։

«Կովկաս» պարային համույթ, 2017թ.

- 61 -
Մենք առանց քեզ…

Կար մի պահ, երբ Մոսը ցանկանում էր իր ուղին


շարունակել պարով, բայց լիքը խոսակցություններից ու
քննարկումներից հետո ես առաջարկեցի նրան ընտրել մեկ
այլ մաստնագիտություն, իսկ բանակից հետո պարը
շարունակելու նպատակով անցնել աշխատանքի՝ որպես
ինձ օգնական։ Հենց էդպես էլ պայմանավորվեցինք։
Մոնտաժ, ձայնագրություններ, «Կովկաս պարային
համույթ»-ի էջի վարում ու նույնիսկ համակարգչի հետ
կապված բոլոր խնդիրերի լուծմամբ զբաղվում էր Մոսը՝
մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով։ Մինչև հիմա էլ
համակարգչիս մեջ իր հավաքած ֆայլերն են երգերի
ձայնագրություններով։

***
Էլեն Նալբանդյան (պարընկերուհի)
Ինձ թվումա անիմաստ է նույնիսկ նշել էն փաստը, որ
կյանքիս և՜ ամենաերջանիկ, և´ ամենատխուր օրերին դու
իմ կողքն ես եղել... Չգիտեմ՝ պատմեմ՝ ինչ եմ սովորել
քեզնից, պատմեմ ինչ խորհուրդներ ես տվել, թե մեր
հիշողությունների մասին պատմեմ... ուղղակի
հիշողություններս էնքան շատ են, չգիտեմ՝ որից սկսեմ,
չգիտեմ՝ 4 տարեկանից սկսեմ պատմել մեր ամենաանկեղծ
ընկերության մասին, թե...

- 62 -
Մենք առանց քեզ…

Ամենամեծ գիտելիքը, որ ինձ ու բոլորիս տվել ես`


գնահատել էն, ինչ ունենք, գնահատել իրար...մեր
ընկերության սովորությունն էր իրար գրկել ժամերով
կանգնելը...հիմա էլ էդ սովորությունը կա, ու դու հիմա էլ ես
մեզ գրկում նույն ամրությամբ...

2016թ.

Մեր ընտանիքի մի սովորությունն էլ Secret Santa-ն էր,


ու իմ ամենասիրուն նվերը տվել ես դու` իմ kinder-ից դուրս

- 63 -
Մենք առանց քեզ…

եկած հրեշտակը, որ զարդատուփումս ունի իր առանձին


տեղը...
Միշտ հիշելու եմ մեր ճանապարհային արկածները՝
քո կատակները, քո «անճաշակ» երգերը, մեր՝ իբր կինո
նայելը: Հիշելու ենք քո ասած ամեն բառը, որ ամեն օր
կրկնում ենք հետո էլ բոլորով հավասար ասում. «Մոսս
սենց կասեր էս պահին»...
Քո մասին դեռ շատ եմ պատմելու, բոլորս ենք
պատմելու մեր հերոսի, մեր պաշտպանի մասին...
պատմելու ենք՝ ինչքան ենք ծիծաղել, ինչքան ենք կռվել,
ինչքան ենք միասին երազել...Երազել ենք Արցախում
հարսանիք նշել ու երևի հենց մեր էդ երազանքի
իրագործման համար պաշտպանեցիր Արցախը մինչև
վերջին վայրկյանը...
Մոսս...
Ինչքան բան չհասցրեցի քեզ պատմել, չհասցրեցի նենց
փաթաթվեմ, որ զգաս՝ ինչ կարևոր ես ինձ համար, չհասցրի
ասեմ՝ ինչքան եմ սիրում ու գնահատում քեզ, չհասցրի ասել
«թքած բոլորի վրա» դու իմ ախպերն ես, չհասցրի ասել
մերսի, որ միշտ ինձ հետ ես եղել, Մո՛ս... ՄԵՐՍԻ քեզ
ախպերս, ԿՆԵՐԵՍ չհասցրի ասել…

- 64 -
Մենք առանց քեզ…

***
Ջուլի (պարընկերուհի)
Մո՜ս, էնքան բան կա ասելու, բայց էդ մենակ դու
կհասկանաս, էնքան իրավիճակ կա, որ մենակ քո՝«մի
մտածի, ամեն ինչ տեղը կգցենք» կամ «դու մի հատ մի լարվի
էդ ուղղությամբ»-ին են սպասում։ Էնքան բան կա, որ
կիսատ ա առանց քո հումորի, մենք ենք կիսատ, մեր
ընկերությունն ա կիսատ, մեր կյանքն ա կիսատ դարձել…
Ահավոր բարդ ա գրելը, երբ ասելիքդ շատ ա, բայց
շատերի համար չի։ Էդ ամեն ինչը մենակ մենք
կհասկանանք, մեր մեծ ու կինոների մեջի ընկերությունը
կհասկանա։
Ահավոր շատ եմ կարոտել, ու երբ մտովի խոսում եմ
հետդ, զգում եմ, որ ինձ լսում ես, դրա համար էլ առաջվա
պես ամեն ինչ պատմում եմ, ու դու ամեն ինչ իմանում ես։
Բայց սենց էլ ա կիսատ, ուզում եմ դու էլ ասես, ես՝ լսեմ, դե
մեր մեջի ասողը դու էիր, չէ՞…
Ձայնդ ականջներիս մեջ ա, որ զանգում էիր, ասում
էիր «հլը մի րոպե» ու ում հետ ասես չէիր խոսում մի 5 րոպե,
հետո վերջապես հիշում էիր, որ ինձ ես զանգել։
Գիտես, չէ՞, ինչ լինում ա, պատկերացնում եմ դու ինչ
կասեիր, ոնց կարձագանքեիր, ու էդ քեզ շատ լավ

- 65 -
Մենք առանց քեզ…

ճանաչելուց ա, որովհետեւ միշտ ու ամեն իրավիճակում


կողքիս ես էղել, ես էլ՝ քո…

2019թ.

- 66 -
Մենք առանց քեզ…

Չկա մի հիշողություն, որ ուզեմ բոլորին պատմել,


մենակ կասեմ, որ դրանք էնքան շատ են, որ ամեն օր
տարբեր փողոցներով անցնելիս հիշում եմ մեր էդ փողոցով
ման գալը, էդ րոպեի խոսակցությունը ու էդ պահի հետ
կապված ամեն ինչ։
Գիտեմ, որ դու ամեն ինչ տեսնում ես, բոլորիս լսում
ես, ոնց միշտ, նենց էլ հիմա ամեն ինչից, ամեն մեկիցս
տեղյակ ես, գիտեմ, որ գիտես բոլորիս սերը, կարոտը ու
վերաբերմունքը քո հանդեպ ու էդ խոսքերով չի, որ պետք ա
բոլորին ցույց տանք, ու գիտեմ, որ հաստատ շատ բաների
ու շատ մարդկանց պահվածքի վրա կզարմանայիր, բայց
դու մի լարվի էդ ուղղությամբ, մենք ամեն ինչ տեղը կգցենք,
քո Ջուլին քեզ խոսք ա տալիս։

***
Շիրվան (պարընկեր)
13 հուլիսի 2018թ... օր, որ կատարվեց մեր ամենա-
սպասված ցանկություններից մեկը՝ մենք միասին
ճանապարհորդեցինք ԱՐՑԱԽ։ Բոլորս ոգևորված սպասում
էինք այդ օրվան, բայց բոլորից շատ սպասում էիր հենց դու։
Հասանք Արցախ, դու հետաքրքրված էիր ամեն մի
անկյունով, զննում էիր ամեն մի վայրը ամսպառ
հետաքրքրությամբ։

- 67 -
Մենք առանց քեզ…

Հիշում եմ՝ ամենաշատը սպասում էիր տեսնել Շուշին,


կարծես զգում էիր, որ հենց կորուսյալ բերդաքաղաքն է
լինելու քո կյանքի վերջին պահերի լուռ վկան։ Արցախում
անցկացրեցինք շատ լավ ժամանակ, մենք մեր
ԸՆՏԱՆԻՔՈՎ։
Ու ուզում եմ փաստել, որ հենց այդ օրն էր, որ բոլորս
մեզ լիարժեք էինք զգում, որ բոլորիս ժպիտներն ու
ծիծաղներն ամենաիսկականն էին, էդ 3 օրը անցկացրեցինք
նենց արկածներով, որ անիրական են թվում շատերի
համար...
Դրանից 1 տարի հետո դու էլի գնացիր Արցախ, էս
անգամ արդեն որպես հայրենիքի պաշտպան, ու երբ արդեն
եկել էր իմ գալու ժամանակը (էլի որպես զինվոր)
պլանավորեցինք մեր հանդիպումը Մարտակերտում:
Ընդամենը 1 կմ էր մեր հեռավորությունը իրարից, ամեն օր
զանգում էիր,պլանավորում էինք, ուզում էիր գալ, բայց
դժվար ժամականեր էր բոլորիս համար, ու տենց էլ իրար
չտեսանք...
Մեր կյանքի վերջին ամենաերջանիկ պահերը իրար
հետ եղան 2020 թվականը դիմավորելիս, ինչքան
երազանքներ ունեինք էդ անիծված 2020-ի հետ... հօդս
ցնդեցին։ Տոնական բոլոր օրերը անցկացրեցինք իրար հետ՝

- 68 -
Մենք առանց քեզ…

մենք մերոնցով, ու ուզում եմ խոստովանել, որ կյանքիս


ամենաուրախ Ամանորնա եղել։
Ու սենց կյանքիս բոլոր ամենաուրախ պահերին էլ
եղել ես, ու հենց դրա պատճառովա, որ չենք հարմարվում
կյանքի էս տարբերակին...
Ապրում ենք... ավելի ճիշտ մի կերպ ապրեցնում ենք...
Տղուս ի՜նչ հպարտությամբ եմ պատմելու քո մասին, ինչ
ափսոսանքով եմ պատմելու քո կորստի մասին, բայց
միևնույն ժամանակ ինձ աշխարհի ամենահարուստն եմ
համարելու, որ ունեցել եմ քո պես ընկեր, ԱԽՊԵՐ։
Մոսս, մեր սաղ երազանքները փոխկապված էին ու
մնացին անկատար: Մեր հարստությունը մեր հուշերն են,
որոնք, ցավոք սրտի, էլ չեն կրկնվելու... երանի, երանի էդ
օրերին, որ կյանքում էլ չենք ունենա…

***
Ինես (պարընկերուհի)
Մոս ջան, կարող է թվալ, թե խոսելը դժվար է, երբ ոչինչ
չկա ասելու, բայց ավելի դժվար է, երբ չափից դուրս շատ
պատմություններ ես ուզում պատմել միանգամից։

- 69 -
Մենք առանց քեզ…

2019թ.

- 70 -
Մենք առանց քեզ…

Մենք մեր ընկերության ողջ ընթացքում հասցրել ենք


ապրել անմոռանալի հիշողություններով լի այնպիսի մի
կյանք, որ անհնար կլինի այդ ամենը փոխանցել թղթին: Մեր
անցած ճանապարհի հիշողությունները ընդմիշտ կմնան
մեր սրտերում, կմնան մեզ հետ այն պահերի
հիշողությունները, որոնք այնքան ուրախություն են բերել
մեզ։

2019թ.

- 71 -
Մենք առանց քեզ…

Ասում են՝ իսկական ընկեր գտնելը դժվար է, եթե


գտնես էլ՝ կյանքում կլինեն երկու-երեքը։ Մենք տասնչորսն
ենք՝ մի ընտանիք, որ ընտրել ենք ինքներս ու պահում ենք
մինչ օրս, չնայած, դու դա բոլորից լավ գիտես. տեսնում ես
ամեն ինչ, վստահ եմ։
Բոլորս ունենք առանձին հիշողություններ կապված
քեզ հետ, բայց ամենավառ պահերը ապրել ենք միասին,
կողք կողքի։
Անմնացորդ մեր ընկերությանը նվիրված մեր Մովսես,
միշտ կանգնած ես եղել մեր կողքին, միշտ փորձել մի կողմ
դնել կամ հետաձգել ինչ-որ բան, որ բոլորս միասին լինենք
կարևոր պահերին։ Մենք էլ մեր հերթին ամեն կերպ փորձել
ենք նույնը անել քեզ համար: Ստացվել է, թե ոչ, չգիտեմ՝
ու՞մից հարցնել, ոչ ոք չի ասի այնպես, ոնց կասեիր դու։
Չնայա՜ծ, չէ՛, գիտես, ինձ թվում է կասեիր. «Է՜, դու մի հատ
մի լարվի էդ ուղղությամբ»:
Ախր, լսում եմ հստակ՝ ինչ տոնով կասեիր դա, ու
դրանից էլ ավելի եմ կարոտում ձայնդ։
Ուզում եմ մի բան ասել՝ խոստանում եմ պահել մեր
ընկերությունը իմ սրտում միշտ և ընդմիշտ, խոստանում
եմ, որ քո ընկերները կապրեն այնպես, որ լինեն քեզ
արժանի։
Հավետ քեզ սիրող՝ քո ընկեր Ինեսա։

- 72 -
Մենք առանց քեզ…

***
Իննա (պարընկերուհի)
Մոսին
Իմ, մեր և բոլորիս շատ սիրելի Մոսս,
Այս տողերը ուղղված են քեզ…
Տարուց ավել է անցել, բայց վերքը չի սպիանում ու
երկար ժամանակ դեռ բաց կմնա..
Համոզված եմ, որ ոչ մեկ չի հաշտվում այս նոր ու
դաժան իրականության հետ, ոչ մեկ չի ուզում հետը հաշվի
նստել։

2017թ.

- 73 -
Մենք առանց քեզ…

Բայց մի պարզ ճշտմարտություն կա. կյանքը


շարունակվում է, օրերը՝ գալիս-գնում, կարծես թե ամեն
բան իր բնականոն հունով է առաջ գնում։
Ու չնայած մենք՝ մարդ արարածներս, շարժվում ենք
այդ հունով, մի ուժ կա, որ ստիպում է կանգնել, նայել վերև։
Չեմ կարող կոնկրետ բացատրել այդ զգացումը, քանի
որ խառնուրդն է հոգու տագնապի, հանգստության և
փոթորկի։
Ուրախություն, տխրություն իրարով են գալիս ու
տակնուվրա անում ներաշխարհը։
Ու նայելով վեր՝ ակամայից ժպտում եմ, գիտե՞ս՝ ինչի,
որովհետև քաջ գիտակցում եմ, որ ունեմ այն մեկին, ով
միշտ սրտումս է, ով ինձ դարձել է պահապան հրեշտակ, ով
ինձ կարողանում է ետ պահել սխալ քայլերից։
Բայց այդ ժպիտի ետևում թաքնված է այն
գիտակցությունը, որ ֆիզիկապես չեմ կարող քեզ իմ կողքին
տեսնել։
Մոսս, ես հիշում եմ իմ ու քո, մեր բոլորիս անցած
երկար ճանապարհը, ու համոզված եղիր, որ սերնդե-
սերունդ անունդ փոխանցվելու է, ու հիշատակդ վառ է
մնալու։

- 74 -
Մենք առանց քեզ…

Ինձ կներես, եթե եղել են պահեր, որ նեղացրել եմ


ասածովս կամ արածովս, ինձ թվում էր՝ դեռ երկար
ժամանակ ունեինք։
Ընկերս, եղբայրս, բարեկամս.. ես սպասում եմ մեր
հանդիպմանը.. դեռ շատ բաներ ունենք քննարկելու…
Դեռ պետք է մի լավ պինդ գրկենք իրար, որ
կարոտներս առնենք…
Քեզ շատ սիրող Իննայից

***
Ալինա (պարընկերուհի)
Էն ժամանակ ինչ հարց լինում էր, կարողամնում էինք
իրեն դիմել, նույնիսկ դասերի հարցերով՝ հիմնականում
մաթեմատիկայի հետ կապված։

Արցախ, 2020թ.

- 75 -
Մենք առանց քեզ…

Ուղարկում էի իրեն, ինքն ինձ լուծած տարբերակն էր


ուղարկում, հետո սկսում ձայնային նամակներով
բացատրել։ Ամեն անգամ վերջում հարցնում էր՝
հասկացա՞ր։ Ու երբ ասում էի՝ հա, սկսում էր ուրիշ
առաջադրանքներ տալ, որ ստուգեր, տեսներ՝ հասկացել
եմ, թե՝ չէ։ Ու երբ ինչ-որ հարց էր լինում, ասում էի՝ կարելի՞
ա մի հատ հարց տալ, պարո՛ն Սարգսյան․․․

Ծննդյանս օրը որոշել էր հրավառություն անել,


խնդրել էր ընկերներից մեկին կազմակերպել։ Ինքն էնքան
անհամբեր էր, միշտ ամեն ինչ ուզում էր շուտ պատմել,
կիսվել։ Ու էդ օրն էլ չէր համբերել, որ տասներկուսին
անեին հրավառությունը, ասել էր, որ շուտ անեին․․․

- 76 -
Մենք առանց քեզ…

***
Կարինա (պարընկերուհի)
Չնայած այն փաստին, որ Մոսին ավելի քիչ ժամանակ
եմ ճանաչել, քան մյուսները, շատ հուշեր ունեմ նրա հետ
կապված։ Հուշերիցս ամենատպավորիչը այն օրն էր, երբ
Մոսը արձակուրդով եկել էր Երևան։ Որոշել էր անակնկալ
անել բոլորիս, որը շատ լավ ստացվեց նրա մոտ։
Եկավ։
Պարում էինք։
Իր զինվորական համազգեստը մի ուրիշ շունչ էր
տալիս պարին։ Հետո ահագին խոսեցինք, ծիծաղեցինք ու
երբ վերջացրեցինք Մոսը ասաց, որ սրանից հետո երբ գա
միանգամից գալու է պալատ։ Ու մենք բոլորս սկսեցինք
հաջորդ հանդիպմանը սպասել։ Ամեն անգամ, երբ դուռը
անակնկալ բացվում էր, ուրախանում էինք, մտածում՝ երևի
Մոսն է, ու շատ արագ տխրում դռան հետևում ուրիշ մեկին
տեսնելով։
Մոս, երանի՜ անվերջ գալուդ չսպասեինք, երանի՜
գայիր ու ասեիր, որ ավարտեցիր ծառայությունդ, ու երանի
լուսավոր պատկերդ աստղերի մեջ չփնտրեինք…

***

- 77 -
Մենք առանց քեզ…

Լիդա (պարընկերուհի)
Մի քանի ընկերներով Մոսի հետ համացանցում
խումբ ունեինք, որտեղ ամեն երեկո կոնկրետ ժամի մտնում
էինք, խոսում էինք, սկսում էինք մեր նայած ֆիլմերը
քննարկել: Երեկոյան այդ ժամերը մեր օրվա անբաժանելի և
ամենազվարճալի պահն էին կազմում:

***
Աննա (պարընկերուհի)

2012թ.
Մոս, կներես ինձ...

- 78 -
Մենք առանց քեզ…

Կներես,որ ամենասիրուն պահերը մեր ընկերության


բաց եմ թողել...
Թվում էր, թե մենք մի ամբողջ կյանք ենք ապրելու
միասին:
Չէ՜, մենք ուղղակի պարի խումբ չենք, մենք ընտանիք
ենք, ու Դու մեր ընտանիքի մեծ սիրտն ես...
Մենք չենք համակերպվելու էն մտքի հետ, որ դու
չկաս...
Դու կա՜ս ու միշտ մեր սրտերում։
Դու իմ մանկության ու պատանեկության ամենա-
հուշերից ես...
Կներես, որ չհասցրի շատ ժամանակ տրամադրել
քեզ...
Վստահ եմ, որ լսում ես ինձ...
Անհնար է բացատրել այն, ինչ զգում եմ...
Հիշում եմ, որ չկարողացա ներկա լինել, ցավոք,
վերջին տարեդարձիդ։
Սա մեր երևի միակ իդեալական նկարն է, որը միշտ
կմնա հուշերում՝ հեռու այս չար աշխարհից...
Քո մասին խոսելիս միայն ներկայով ենք խոսում։
Սիրում ու կարոտում, բայց, մեկ է, սպասում ենք։

- 79 -
Մենք առանց քեզ…

***
Դալիդա (պարընկերուհի)
Մոսին
Անկեղծ ասած, չգիտեմ ինչպես կամ ինչից սկսեմ.
իրոք շատ-շատ են քեզ հետ կապված հիշողությունները,
առհասարակ մեր բոլորի հիշողություններն են շատ։ Հիմա
քեզ հետ կապված հուշ չեմ պատմելու. սա կկոչենք նամակ
Մոսին կամ ուղղակի խոսք քո մասին։

2019թ.

- 80 -
Մենք առանց քեզ…

Մոս, քո անկեղծ ու տարբերվող տեսակը բոլորը


գիտեին, բայց քո մասին ամենաիսկական պատմու-
թյունները հպարտ կարող ենք ասել՝ միայն մենք..
Գիտես, մեկ տարի առաջ կարծում էինք, թե ժամանակ
դեռ շատ կա ամեն ինչ անելու, հասցնելու, ասելու, գրկելու
համար.․. սխալվեցինք․..
Հիմա ժամանակ կա միայն քեզ սիրելու, քեզնով
անսահման հպարտ լինելու ու քո մասին հիշողու-
թյուններով ապրելու։
Երևի մեր միջի ամենաբարին ու ամենահոգատարն
էիր, քո՝ մանկան նման անկեղծ ժպտացող աչքերից մենակ
դու ունեիր, քո սրտից էլ էլի մենակ դու ունեիր։
Գիտեմ՝ չկա մի բան, ինչը մեզ չես ներել ու գիտեմ, որ
բոլորիս տեսնում ես, օգնում ու պաշտպանում, ինչի համար
մենք քեզ շնորհակալ ենք, Մոս։
Դու միշտ մեր մեջ ապրելու ես, ու մենք քեզ միշտ
սիրելու ենք։

- 81 -
Մենք առանց քեզ…

***
Էլեն Բայաթյան (պարընկերուհի)
Մո՜սս...
Ուզում եմ խոսել, ուզում եմ մեջս եղածն ու
կուտակվածը ասել, պատմել բոլորին.... բայց ոչ մեկ չի զգա
ու չի հասկանա...
Չի հասկանա, թե մենք 1 տարուց ավել ինչ ենք ապրել
ու զգացել, Մոսս:
Իմ մեծ ընկեր, իմ լավ ընկեր...

2019թ.

- 82 -
Մենք առանց քեզ…

Դու գնացել ես , բայց ապրում ես յուրաքանչյուրիս մեջ:


Ապրում ես մեր հուշերում, ապրում` ներկայում, ու
կապրես հավետ...
Ամեն անգամ, երբ գալիս եմ քեզ մոտ, մարմնովս
սարսուռ ա անցնում ու անզգայանում եմ, ու հետո չեմ
կարողանում դուրս գալ հիշողությունների գրկից:
Մոսս, քեզ շատ եմ տեսել երազումս, էլի ինձ խրատներ
ու խորհուրդներ էիր տալիս...
Մոսս, ուզում եմ ապրես, ուզում եմ էլի մեր հետ լինես,
ուզում եմ թեկուզ քո երկնային աշխարհից մի րոպե ցած
իջնես, ու ներկայությունդ զգանք.. Ուզում եմ ու շաաատ....
Գիտեմ ու վստահ եմ, որ տեսնում ես, լսում ես ու զգում
ես....
Ու նաև գիտեմ, որ գալու ես....
Մո՛ս, շունչներս պահած բոլորս ուզում ենք
ուժ հավաքենք ու գրենք մեր հիշողությունները, պատմենք
մեր ընտանիքի մասին... բոլորին թվում է, թե հեշտ է ....
ԱՄԵՆԱՑԱՎԱԼԻՆԱ խոսել քո մասին, խոսել քեզ
հետ, բայց առանց քեզ....
Ուզում եմ հանգիստ ու խաղաղ ննջես...
Ուզում եմ ապրես հավերժ...
Իմ Մոսս...

- 83 -
Մենք առանց քեզ…

Իմ հերոս...
Մեր հերոս....
***
Մարկ (պարընկեր)
Մո՛ս, հիշում եմ, թե ոնց էինք բառի ամենաուղիղ
իմաստով ժամերով խոսում այն ժամանակ մեզ համար
կարեւոր թեմաներից՝ համակարգիչներից, վիդեոկառտա-
ներից, Հարրի Փոթերից…

2015թ.
Եվ դու միշտ հաղթում էիր, երբ առաջնություն էինք
անցկացնում։

- 84 -
Մենք առանց քեզ…

Հիշում եմ մեր ամանորյա հանդիպումներն ու սեղանի


շուրջ անցկացվող երկա՜ր զրույցները, որոնք երբեք
ձանձրալի չէին ո՛չ իմ, և ո՛չ էլ քեզ համար։ Մենք ժամերով
զբոսնում էինք, ու դու Հրայրի հետ խոսում էիր ֆուտբոլից,
իսկ ես նյարդայնանում էի, որովհետեւ տանել չեմ
կարողանում այդ սպորտաձևը։
Ես հպարտանում էի իմ լավ ընկերոջ հաջողություն-
ներով և սիրով լսում, թե ինչպես էիր պատմում ապագա
պլաններիդ մասին։
Մո՛ս, ես քեզ անկեղծորեն սիրում ու կարոտում եմ, դու
իմ կյանքի լավագույն հիշողություններում կմնաս...
Ասելիքս շատա, բառերը չեն հերիքում։ Առանձնացնել
մի հուշ անասելի բարդա, էն դեպքում, երբ մի ամբողջ կյանք
ենք միասին ապրել: Միասին ենք եղել թե՛ուրախության և
թե՛ տխրության պահերին, իրար հետ ենք կապել մեր
նպատակներն ու երազանքները։ Կարոտում եմ
ֆուտբոլային մեր բուռն քննարկումները, մեր կռիվները,
կարոտում եմ, երբ ծնունդներին ժամերով քաղաքում
թափառում ու նվերներ էինք ընտրում, հետո դրանք
մոռանում էինք խանութում ու գժի պես հետ վազում,որ
վերցնենք՝ ինքներս մեզ վրա ծիծաղելով:

- 85 -
Մենք առանց քեզ…

Ասում են, հուշերը մարդկանց օգնում են ապրել:


Գիտե՞ս, շատ դեպքերում հուշերն են սպանում, որովհետև
դրանք հուշ են, որ էլ երբեք չեն կրկնվելու:

***
Մարիամ (պարընկերուհի)
Նախանձում էին մեր ընկերությանը, հարցնում էին,
թե ոնց կարելի է այդքանով ընկերություն անել … չէ, չէ, ոնց
կարելի է ընտանիքի պես լինել:
Չհասկացան մեր կապը ու չեն հասկանում հիմա էլ:
Կիսատա մեր ընտանիքը, ու ոչ ոք երբեք չի լրացնի քո
տեղը, մե՛ր լույս, մենք պատժվել ենք քո բացակայությամբ:
Միայն մենք գիտենք, թե ինչ ենք զգում ու ինչ ենք ապրում:
Դու մեզ սովորեցրեցիր ավելի շատ գնահատել
միմյանց ու անընդհատ ասել, թե ինչքան կարևոր ենք իրար
համար:
Ու հիմա, երբ քո խորհուրդ տված երգն եմ լսում,
գիտեմ, որ ինձ հետ ես, ամեն տեղ ինձ հետ ես, մեզ հետ ես:
Ես անհամբեր սպասում եմ էն պահին, թե երբ մենք նորից
կհանդիպենք ու միասին կլինենք՝ իսկապես ուրախ ու
երջանիկ:

- 86 -
Մենք առանց քեզ…

2019թ.

Սիրում ենք քեզ, Մո՛ս, շա՜տ-շա՜տ, երջանիկ եմ, որ


գիտեմ քեզ, որ իմ ընկերն ես, կարոտում եմ քեզ... քո՛
Մարիամ:

- 87 -
Մենք առանց քեզ…

***
Հրո (Հրայր՝ պարընկեր)
Իմ լավագույն, իմ Մո՛ս, միշտ կողքիս ես եղել, միշտ
խորհրդատու, ընկեր ու բարեկամ ես եղել։ Միասին ենք
անցել մանկության լավագույն օրերը։ Հիշում եմ՝ զանգում,
ասում էիր. «Հրո լավ տեղ եմ գնում, առանց քեզ չեմ ուզում։
Կգա՞ս հետս»։
Դժվար կլինի առանց քեզ լավ տեղ գնալ, դժվար կլինի
չքննարկել քեզ հետ տարբեր լավ ու վատ իրադար-
ձություններ։ Ապրելն էլ ա դժվար, մի տեսակ դատարկ ու
կիսատ ա ամեն բան։

Լուսակերտ, 2019թ.

- 88 -
Մենք առանց քեզ…

Բայց տարբերակ չկա։


Հանգչի՛ր խաղաղությամբ, իմ հրեշտա՛կ ընկեր։
Իսկ ես կզգամ քո ներկայությունն ու կխոսեմ քեզ հետ
միշտ, վստահ եմ կօգնես ինձ։

***
Հրաչ (մանկության ընկեր)

Հին Էրիվան, 2019թ.


Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի երեսունին,
ծննդյանս օրն էր։ Հենց տասներկուսը դարձավ, մեկ րոպե
անց Մոսը զանգեց ինձ ու շնորհավորեց։ Ասացի կգաս, որ

- 89 -
Մենք առանց քեզ…

միասին նշենք ծնունդս, ինքն ասաց. «Չէ՝ ես էստեղ պիտի


մնամ, որ դուք նշեք էդ ուրախ օրը»․․․
Մանկությունից էլ եմ մի դեպք հիշում, երբ Մոսն
ասաց, որ գնանք ֆուտբոլ խաղալու, իսկ էդ օրը մամայիս
ծնունդն էր։ Ասացի, որ հարմար չի, բայց Մոսը համոզեց։
Խաղի ընթացքում ոտքս կոտրեցի, սկսեցի Մոսին
մեղադրել։ Պտտվեց, ասաց․
– Զատո խաղը լավ ստացվեց, ու շատ ինտրիգային
խաղ էր։
***
Արմեն (դասընկեր)
Ես հիշում եմ, երբ իններորդ դասարանում շատ մոտ
էինք ես ու Մոսը, անընդհատ դպրոցից դուրս էինք գալիս,
գնում էինք մեր փողոցի կոմպի խանութները «սրբում» էինք։
Բոլոր խանութներում նայում էինք՝ մատչելի համակարգիչ
կար, թե ոչ, որովհետև էդ ժամանակ գնելու ցանկություն
ուներ։ Անընդհատ ծիծաղում էինք աշխատողների վրա,
որովհետև ամեն մեկն իրեն մի տարօրինակ ձև էր պահում։
Մանավանդ՝ մի նկուղային խանութ կար, էնտեղի
աշխատողից, որ բան էինք հարցնում, ասում էր, որ
սպասենք, ու գնում էր իր կոլեգայի հետ էր խոսում։ Մեկը
սկսում էր կատակել ու իր կատակների վրա այնպես էր
ծիծաղում, որ իր ծիծաղն ավելի խնդալու էր։ Որ հետ էր

- 90 -
Մենք առանց քեզ…

գալիս, ես սկսում էի խոսեցնել, մինչև Մոսը զսպում էր


ծիծաղը, հետո՝ հակառակը։ Մի դեպք էղավ, որ
մատնվեցինք։ Մոսը, չդիմանալով, ասաց, որ մի քանի
րոպեով պիտի դուրս գա, ու վերադառնա։ Հիմա, որ իջնեմ
էդ խանութներից մեկն ու տեսնեմ աշխատակիցներին,
Մոսի գաղտնի, բայց բացահայտ ժպիտն եմ հիշելու։ Ու էդ
ամենը մնաց միայն մեր մեջ, հավերժ․․․

***
Օլգա (դասընկերուհի)
Ես ու Մոսը մանկության ընկերներ ենք: Միասին
մեծացել ենք, բայց ինչ որ պահի ինչ որ մեկը որոշեց, որ ես
պետքա շարունակեմ մեծանալ առանց Մոսի: Միասին
էնքան հիշողություններ ունենք, որ առանձնացնել մի
պատմություն ու պատմել չի ստացվում: Ամեն պահը իր
հետ իրա հումորի շնորհիվ ամենահիշվողնա դառնում:
Մինչև հիմա չսովորեցի չուշանալ, իսկ էտ իրան երբեք
դուր չէր գալիս: Միշտ գալիս էր, որ միասին դասի ու
պարապմունքի գնայինք, ու, ինչքան էլ իրար մոտ էինք
ապրում, միշտ ինձ էր սպասում փողոցում: Հենց իջնում էի
ականջակալը ականջից հանում էր ու ասում էր՝ էլի դու՞
էնպիսի տոնով իբր հեչ ինձ չէր սպասում էտ 20 րոպեն: Ու
միասին ծիծաղում էինք ու էտ ծիծաղի մեջ էնքան կյանք

- 91 -
Մենք առանց քեզ…

կար, որ կյանքում մտքովս չէր անցնի, որ մի օր ինքը կմնա


19 տարեկանում, իսկ ես կշարունակեմ իմ կյանքը էն
հիշողություններով, որոնք ինձ թողեց էս տարիների
ընթացքում:

2019թ.

- 92 -
Մենք առանց քեզ…

Մանկուց միշտ դասերից հետո հեռախոսով խոսում


էինք ու ամփոփում օրը: Ու էդ ավանդույթը տարիների
ընթացքում այդպես էլ չփոխվեց: Բանակում գտնվելու
ժամանակ էլ միշտ զանգում էր, ու երկար խոսում էինք,
հարցնում էր բոլոր մեր ընդհանուր ընկերներից, որ մեր
կյանքից հետ չմնար, որովհետև էնտեղ` բոլորիցս հեռու
կյանքը ուրիշ էր:
Պատերազմի ժամանակ էլ, երբ կարողանում էր
զանգել, միշտ հարցնում էր ավելի շատ մեր ընկերներից,
քան ինքն էր պատմում, թե ոնցա: Երբեք բողոքելու
սովորություն չի ունեցել, ու էդ իր բնավորության շնորհիվ
միշտ վստահ եմ եղել ներքուստ, որ իր հետ ամեն ինչ լավ
կլինի:
Ու զոհվելուց առաջ էլ բոլորին օգնելով, բոլորին հույս
տալով, ոչ մեկին նեղություն չտալով գնաց` փողոցներում
ամեն տղայի մեջ իրեն հիշեցնելու ու կարոտով թողնելու
ցավով: Անտանելի ցավա, երբ 12 տարի շարունակ
տետրերի առաջին էջերին գեղեցիկ ձեռագրով գրում ես
մոտ ընկերոջդ անուն ազգանունը, իսկ մի քանի տարի անց
ծաղիկներով կանգնում ես այն գերեզմանաքարի դիմաց,
որի վրա նույն անուննա գրված` արդեն ուրիշի ձեռագրով:
Հպարտ եմ, որ ճանաչել եմ Քեզ` հավերժ իմ 19-ի ընկեր: Իմ
Մոս․․․

- 93 -
Մենք առանց քեզ…

***
Հասիկո (Հասմիկ՝ դասընկերուհի)
Մոսի հետ մի ամբողջ կյանք ենք անցել, իր ողջ կյանքը։
Երկրորդ դասարանից մինչև վերջ իրար հետ սովորել ենք,
եղել ենք լավ ընկերներ։ Հազիվ հասցնում էի տուն մտնել,
զանգում էր, ասում էր. «Դե, դասերի տեղը ասա»։
Մի դրվագ հիշեցի.
Տարրական դպրոցում էինք դեռ՝ երկրորդ կամ երրորդ
դասարան, Տրնդեզին նվիրված միջոցառում էին
կազմակերպել ու որոշվել էր, որ հարսիկ ու փեսա պետք է
լինեն։ Ես հարսիկն էի, Մոսը՝ փեսան։ Ես լացում էի, ասում
էի. «Չեմ ուզում չաղլո փեսա ունենալ», բայց ինձ, հակառակ
իմ կամքի, ամուսնացրին չաղլո փեսայի հետ։ Ես ու Մոսը
հայկական տարազներով էինք, իմ գլխին էլ զանգեզուրյան
կոպեկներով գլխազարդ։ Մե՜ծ խարույկ էին վառել։ Ես ու
Մոսը մեր ցածր հասակով վախեցած նայում էինք ու
քննարկում, թե ինչպես պիտի հաղթահարենք այն, բա որ
կրակի մեջ ընկնեինք։ Երեխայական մտքեր, լուրջ
իրավիճակում։ Բնականաբար մեզ օգնեցին, թռանք,
պարեցինք, ուրախացանք, վերջում էլ գնացինք տնօրենի
մոտ։

- 94 -
Մենք առանց քեզ…

Բոլորը հիացած էին թե՛ մեր հագուստով, թե՛


պարերով։ Մինչ օրս էլ ասում են. «Մեր հարսիկն ու փեսան»։
Դպրոցում էդպես են հիշում Մոսին ու Հասիկոյին։
Մոսից մնացած հիշողությունները իր պես քաղցր են
ու վառ։ Հիշենք, արտասվենք, կարոտենք։

***
Ընկեր Մելիքյան (դասղեկ)
Հիշում եմ՝ մի օր Մովսեսը ուշացած եկավ դասի,
նստեց, հեռախոսին մեկ-երկու անգամ դիպչեց, հետո դրեց
կողքին։ Այդ օրը հավաքել էի երեխաների հեռախոսները։
Ականջիս երաժշտության ցածր ձայն էր հասնում։ Զգացի,
որ Մովսեսի կողմից է։ Սկսեցի հետը խոսել, խնդրել, որ լսի
ու անջատի, իսկ նա անգամ գլխով համաձայնության նշան
չէր տալիս։ Հետո էլ պատահաբար նկատեցի, որ Մովսեսն
ականջակալով էր...
Մոսը առավոտյան դժվար էր արթնանում։ Տասներ-
կուերորդ դասարան երեխաները հիմնականում նորմալ
չէին հաճախում։ Մոսն էլ մե՛կ գալիս էր դասի, մե՛կ՝ ոչ։ Ես
էլ Մոսի հետ պայման կապեցի, ասելով, որ ինն անց
երեսուն կգա դպրոց, միայն թե գա, գոնե պտտվի գնա։ Մի
օր շուտ ժամի կանչեցի, ասաց․

- 95 -
Մենք առանց քեզ…

Փարավոն, 2019թ.

– Բայց մենք պայմանավորվածություն ունեինք․ ինն


անց կես նոր պիտի զանգեիք, դպրոց կանչեիք․․․

- 96 -
Մենք առանց քեզ…

***
Ընկեր Ռուբեն (կիթառի ուսուցիչ)
...Տարիներ առաջ էր... Մովսեսի հետ նոր էինք սկսել
մեր կիթառի դասերի հանդիպումները։ Մոսն այն
եզակիներից էր, ում հետ մեր դասերին ես հաճույքով էի
սպասում։ Մի քանի դասից հետո հասանք այնտեղ, որտեղ
քննարկվում էին մատների տառային անվանումները։
Որպեսզի հասկանալի լինի, կիթառահարների մոտ բութ
մատը կոչվում է p, ցուցամատը` i, միջնամատը` m,
մատնեմատը` a, ճկույթը` e։ Մովսեսն արագ յուրացրեց
թեման, դասից հետո ստուգողական հարցերով փորձեցի
հասկանալ, հիշում է արդյոք, թե՝ ոչ։ Հերթով
պատասխանեց, առանձին առանձին ցույց տվեց բութը,
ցուցամատը, հետո միջնամատը` յուրահատուկ ժեստով։
Չկարողացա ծիծաղս զսպել այդ պահին, ու լիաթոք
քրքջացինք երկուսս էլ… ու հետագայում դրա մասին շատ
էինք հիշում, ծիծաղում...

***
Արտաշ (պապիկ)
Շատ էր սիրում, որ իրար հետ կարտոֆիլ էինք
խորովում, նստում էինք, որ գիշերը միասին ֆուտբոլ
նայենք ու կոլայով վայելենք կարտոֆիլը։ Ամեն անգամ

- 97 -
Մենք առանց քեզ…

ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ինձ


պաստառներ էր առնել տալիս, միասին խաղերը նայում
էինք, հետո լրացնում արդյունքները. ո՞վ քանի գոլ խփեց,
ո՞վ հաղթեց, ի՞նչ հաշվով հաղթեց…

Լուսակերտ, 2019թ.
***

- 98 -
Մենք առանց քեզ…

***
Մամուլ (տատիկ)
Հիշում եմ, որ ամառային արձակուրդներին 7-8-րդ
դասարաններում հանձնարարել էին հայ դասական
գրականության գրքեր՝ բավականին շատ։ Մոսն
առաջարկեց միասին բարձրաձայն կարդալ, ես էլ,
բնականաբար, համաձայնեցի։ Ամեն օր՝ կեսօրից հետո,
գալիս էր, ասում.

Նուռնուս, 2019թ.

- 99 -
Մենք առանց քեզ…

– Ի՞նչ ես անում, չգնա՞նք կարդալու։


Նստում էինք, սկսում կարդալ. կեսը՝ ես, կեսը՝ ինքը։
Հետո վերլուծում էինք, քննարկում։ Էնքան հաճույքով էր
կարդում ու լսում…

***
Մամ
Պիտի պարապմունքի գնար Մոսը։ Էկավ, ասաց, որ
«Մանկապատանեկան կենտրոն»-ը շաբաթօրյակ է
կազմակերպել, և ինքը ցանկություն ունի մասնակցելու։

2019թ.

- 100 -
Մենք առանց քեզ…

Ընդունելության քննության էր պատրաստվում, և


անհանգստությունս շատ մեծ էր, որովհետև ժամանակը
բավականին քիչ էր։ Թույլ չտվեցի։ Մոսը կիսաջղայնացած
դուրս եկավ տանից ու գնաց «պարապմունքի»։

2011թ.

Մի քանի ժամ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերով


տեսնում եմ շաբաթօրյակի հոլովակներն, ու պատահական
նկատում եմ Մոսին։ Այդ պահին չգիտեի՝ բարկանայի, թե՞
ծիծաղեի։ Լուռ սպասեցի, մինչև տուն վերադառնա։ Ուզում

- 101 -
Մենք առանց քեզ…

էի ստուգել՝ կխաբի՞։ Երբ դռան թակոցը լսեցի, վազեցի


դուռը բացելու։ Գրկեցի որդուս, ասացի.
– Մո՛ս ջան, լավ անցա՞վ պարապմունքդ։
– Մա՜մ, կներես, ես պարապմունքի չեմ գնացել,
շաբաթօրյակի էի…

2019թ.

- 102 -
Մենք առանց քեզ…

Հպարտացա, որ էնպիսի որդի եմ դաստիարակել, որ


ստել չգիտի…

2013թ.

- 103 -
Մենք առանց քեզ…

***
Սյուզ (մորաքույր)
Դա ի վերուստ էր գրված....
Մեր ընտանիքում զինվոր ծնվեց։ Չէ՛, մենք չգիտեինք։
Ասենք, որ իմանայինք, ի՞նչ պիտի անեինք։ Գուցե ավելի
շատ սիրեի՞նք։ Չէ, ավելի շատ սիրել չի լինում։
Մո՛ս, ա՛յ Մոս, մենք քեզ շատ ենք սիրել, մենք քեզ շատ
ենք սիրում։ Ու խոսքերը երբեք ուշացած չեն լինում, ու դու
կլսես ինձ ու դու կջերմանաս։
Մոս, հիշու՞մ ես մեր համատեղ կյանքը՝ մի կենցաղ, մի
գժություն, համատեղ խելառ արարքներ։ Ինչքան էինք
բարկացնում տատիկիդ՝ մամուլին (ոնց որ դու էիր իրեն
անվանում)։ Գիտե՞ս՝ ինչ հիշեցի՝ քո ու Դավիթի թղթե
գնդակը, ավելի ճիշտ՝ գնդակները։ Հրայրդ էր սովորեցրել
պատրաստել։
Դուք էլ Դավիթի հետ ամեն անգամ ավելի ու ավելի
պատասխանատու էիք մոտենում հարցին՝ հուսալով, որ
այս մեկը ավելի ծանր ու մեծ պիտի ստացվի։ Հետո սկսում
էիք ջարդուփշուր անել տունը, մինչ այն պահը, երբ
մամուլը, ձեռքերը կողքին դրած, մտնում էր սենյակ։ Դե դուք
էլ կամ հասցնում էիք թաքցնել ձեր գանձը, կամ էլ այն
մամուլի թեթև ձեռքով պատշգամբից վայր էր ընկնում։

- 104 -
Մենք առանց քեզ…

Հիշու՞մ ես՝ մի օր ձեր ֆուտբոլը վերածվեց բարձերով


ծեծի, ու նրանցից մեկը պատահաբար իջավ մամուլի գլխին։
Նա էլ ծիծաղելով, թե բա.«Ո՞վ է տեսել փեսան զոքանչին
ծեծի»։ Ա՜խ, երանի։ Ասել երանի, կնշանակի չասել ոչինչ։
Սովորական մարդկային կյանք էինք ապրում, մենք էինք
մեր օրը լցնում սիրով ու հումորով։ Չէի մտածի, որ մի օր
էսքան նեղ ընտանեկանը կպատմեմ բոլորին։

2015թ.

- 105 -
Մենք առանց քեզ…

Չէ, իրականում նրանց չեմ պատմում, ինձ եմ


պատմում, ավելի ճիշտ՝ վերապրում։ Ուզում եմ զգալ ամեն
մի բջիջով։ Ասում են՝ անցյալով ապրելը սխալ է։ Ի՞նչ արած,
մենք էլ սխալ կապրենք։
Դու գնացիր՝ թողնելով ինձ քո ստեղծագործ
էությունից մի մասնիկ։ Ես էլ էստեղ կթողնեմ էն, ինչ քոնն
ա՝ քո մասին, քեզ համար։

Անմահացած զինվորների աճյուններն են հողում ննջում,


Կարմիր գինով ու ամբոխով Մեր քաղաքն է ուրախ ցնծում։
Սուս մնացեք, զգույշ ցնծացեք, նրանք պիտի հանգիստ
քնեն,
Թե ուրախ եք, մի թաքցրեք, տղաները ձեզ կներեն։
Ամոթն ի՞նչ է, որ ունենանք, բա ամոթ չի մեր օրերում,
Ապրենք ազատ, անտեր, անխելք,

Անխելք մարդն է երջանկանում։


Իմ տանը զոհ չկա ախպեր, շնորհակալ եմ, փառք իմ
Աստծուն։
Հարևանը՞, կամավոր էր, թող չգնար ո՞վ էր խնդրում։
Շատ կխմեք գինիները, արյան գետն է դաշտում հոսում։
Հպարտ ապրենք պարտությունը, հայը հայի մահն է սգում։
Զոհված որդի, անհայր զավակ, անգմբեթ վանք, անկենդան
տուն,
Անոտք տղա, դժբախտ աղջիկ, նեռը հայի դուռն է թակում։
Ախ տեր Աստված, օգնիր ազգիս դարձի թող գան, շատ եմ
խնդրում,
Ուշ է արդեն բան չմնաց, թուրքը հայից թուրք է կերտում։

- 106 -
Մենք առանց քեզ…

***
Տաքացած գինի, մոխրացած հուշեր,
Ամեն բան այլ է նույն հին սենյակում,
Նախկին զինվորը անցյալն է հիշել,
Կարծես երեկ էր նա մարտի դաշտում։

Տղան խենթի պես եղբորն է փնտրում,


Եղբայրը չկա, զոհվել է մարտում։
Սենյակում նրա իրերն են լռում,
Սենյակի դուռը վաղուց չի բացվում։

Մայրը անընդմեջ որդուն է կանչում,


Տղան մտքերով, չի արձագանքում,
Ներկան անցյալից շատ է տարբերվում,
Որդին հայելուց իր ձեռքն է խնդրում։

Թուրք, թե թրքացած ի՞նչ տարբերություն


Թշնամին նա է, ով չի խնայում։
Մարդ պիտի ապրի մի հավերժություն,
Գուցե հասկանա, ինչու՞ են ատում։

Մոխրացած հուշեր, տաքացած գինի,


Նախկին զինվորը կեսկյանք է ապրում։

- 107 -
Մենք առանց քեզ…

***
Արևից էլ վեր արևներ կապրեն,
Սև ու մութ երկրին շողեր պարգևեն,
Շողշողուն լուսնից առավել փայլեն,
Լույսի մի շողիկ սև քարին գցեն։

Սև քարը մեղմիկ սև սրտին դիպչեց,


Քարացած սիրտը դանդաղ ջերմացրեց։
Ու սիրտը հոգուն անցյալ պարգևեց,
Մայրը մոռացված տաք շունչը հիշեց։
Ինքն իրեն գրկեց, ծնկները ծալեց,
Ձեռքը վեր պարզեց ու որդուն դիպչեց։
Արևից էլ վեր, կյանքից առավել,
Դատարկ օրերը սպասումով լցրեց։

- 108 -
Մենք առանց քեզ…

***
Արցունքիս ծովից քո կաթիլը տար,
Մի խարույկ գտիր, թեկուզ մոխրացած,
Բաց թող, թող կորչի, թող ցավը գնա,
Որ չմրմռան կոպերս հոգնած։

Ուսերիս բեռից քո բաժինը տար,


Որ չկոտրվեն թևերս հանկարծ,
Ու թեև սիրտս նույն ցավը կզգա,
Ոտքերս գոնե կմնան կանգնած։

Քաղցր հուշերից մեր ապրածը տար,


Ես դեռ մորաքույր, դու սիրուն տղա։
Ու պայծառ սպասում, որ սրտումս կար,
Իմ տղան մի օր հայրիկ կդառնա։

Բոլոր տոներից մեր սիրածը տար,


Եթե չկանք մենք՝ մեր տոնն էլ չկա,
Անկատար օրվա վառ մտքերը տար,
Որ իմ զինվորը տուն պիտի դառնա։

Թող ինձ ակնթարթ՝ ժպիտ պարգևող,


Թող որ մի րոպե սիրտս ջերմանա,
Միայն մի դրվագ՝ հոգիս արթնացնող,
Հետո մտքերս վերցրու ու գնա։

- 109 -
Մենք առանց քեզ…

***
Էվա (Մոսին նվիրված երգի մենակատար)
Սենյակիս նույն անկյունում եմ.
Այն անկյունում, ուր ամիսներ առաջ իմացա քո
գոյության մասին։
Գարուն էր՝ առաջին տաք օրերը, բայց սենյակը
նարնջագույնով կրկին լցնող լույսն անգամ ինձ չէր
կարողանում համոզել սենյակից դուրս գալ։ Կորստի
ցավից, պատերն ու մատներս ճանկռելուց հետո նոր փուլ
էր։ Անտարբեր էի նույնիսկ առաջին տաքացնող շողերին,
որոնց նախկինում միշտ որսացել եմ, ցուրտ ու մռայլ
օրերից հետո։ Արևը չէր փրկում։ Գարնան օդը դեռ չէի շնչել,
որովհետև պատուհանին մոտենալն անգամ ավելորդ
գործողություն էր թվում: Երաժշտությունն էլ էր լռել։ 29
տարիներիս մեջ ամենաերկարատև բաժանումն էր
ամենահարազատից՝ հնչյուններից։
1 օր, 2 օր, երեք.. 1 շաբաթ, մի ամիս….
Լուռ էր։ Մեկ էր։
Անցյալում բոլոր սիրելի, երջանկացնող, որևէ
դրական հույզ առաջացնող երևույթները կորել էին։
Հույսը…. Որը ամենադժվար պահերին անգամ հոգու
անկյուններից կարողանում էի վերջին ուժերով հրել, որ մի
քիչ լուսավորի շուրջս տիրող խավարը, այս անգամ ևս լուռ

- 110 -
Մենք առանց քեզ…

էր։ Լույս չկար ո՛չ տանը, ո՛չ էլ ներսում։ Ու աստիճանաբար


միևնույն էր դառնում։
Ամեն ինչ:
1 օր, 1 շաբաթ, մի ամիս….ներ..
Միայն խոհանոցի պատից կախված ժամացույցի
թեթև լսվող սլաքն էր իր ռիթմը խփում, ու այդ հավասար,
սարսափելի թկոցը հերթական անգամ հիշեցնում էր, որ ևս
մեկ քայլ առաջ գնաց, ու նախորդ թկոցներում ոչինչ այլևս
փոխել հնարավոր չէ։
Զանգ։
Մի երևույթ, որի բնույթը տատանվում է
հեռախոսային հարցումներից՝ մինչև վճռական շրջադադձ։

- 111 -
Մենք առանց քեզ…

2021թ.

Գրեթե 2 տարի շարունակ իմ զանգերը գնալով


պակասում էին, մաղվում էին անցանկալի մարդկանցից,
սիրելիների կորուստներից, հարազատների բաժանումից։
Անցնում հիվանդություններով, պատերազմով ու մահերով,
մինչև սակավաթիվ, ականջն անսպասելիությունից ծակող
հազվադեպ զանգ մնաց… Ա՛յն էլ հաճախակի այն
բաժանորդներից, ում չես սպասում, քանի-որ ժամանակի
հետ արդեն մերվում ես նաև այն մտքի հետ, որ

- 112 -
Մենք առանց քեզ…

ամենասպասված զանգն էլ երբեք չի գա, չի հնչի..


չնայած….. գուցե՞․․․
Ու հաջորդ պահին իսկ հետ շրջում հեռախոսը,
տեսնելով այլ համար։
Զանգ։
Ա՛յս դեպքում Զանգ, որը բեկումնային է։
Բեկումնային էր քեզ իմացող բոլորի համար. այնտեղ՝
քեզ կորցրեցին, այստեղ ես քեզ գտա։
Մի կողմում ապրում էին առանց քեզ, այս կողմում ես
էի ապրում քեզ ճանաչելու առաջին ակնթարթները։
Ու սկսվեց՝ 1 օր, 2 օր, երեք… չորրորդ գիշերը ինձ
հյուր եկար երազում, 5րդ օրը մենք լուսացնում էինք
միասին՝ զրուցելով, հարցերով, պատմություններով… ու
ես վեր կացա, աչքերս պատած մառախուղը սկսեց ցրվել, ու
մոխրագույն դարձած սենյակը աստիճանաբար գունա-
վորվում էր իրեն բնորոշ երանգներով։
Դաշնամուրի ստեղների փոշին սկզբից տպվեց
մատներիս, փոշոտ մատնահետքերը հնչեցրին առաջին
նոտան, 2րդը, երրորդը…
Ու լռությունը կոտրվեց։ Սրբեց փոշին ու մեղեդի
դարձավ։
Քո մեղեդին։

- 113 -
Մենք առանց քեզ…

Քեզ գտնելու հռչակագիրը։


Հետո նորից, ևս մեկ անգամ ու կրկին նվագում էի այն՝
լսողությանս չհավատալով, չհասկանալով, թե ինչ է
կատարվում…. Մինչև վերջապես ընկալեցի, որ քեզ
գտնելով ես ինձ վերագտա՝ իմ ճիշտ տեղում,
անբացատրելի ժամանակներում։
Ու քանի կան այս հնչյունները, ու հույզերը քո մասին,
ու քանի հիշողությունն ու պատմությունը պահպանվի,
կապրես և դու, ի՛մ բարեկամ, ի՛մ նոր, ու այսուհետ հավերժ
հարազատ հոգի։

Մամ ջան աղոթիր, ես քեզ կլսեմ


Մամ, լաց չլինես, ե՛ս էլ կարտասվեմ
Մենակ չես, Մամ ջան, ես վերևում եմ,
Սրով մկրտված հավերժ զինվոր եմ։

Մամ ջան մի լռիր, գոռա թե կուզես,


Հոգուդ կսկիծը հանիր վերջապես,
Ես քո ժպիտն եմ, Մամ ջան չտխրես
Ժամանակ կանցնի՝ ինձ կհանդիպես։

Մամ ես վախ չունեմ, ես լույսի մեջ եմ


Միակ իմ վախը դու ես, որ ունեմ..
Հավերժի ճամփից ես քեզ կհսկեմ,
Մամ, չմտածես, կողքիդ կլինեմ։

- 114 -
Մենք առանց քեզ…

Որդին խոսում էր, մայրը լսում էր


Դատարկ փողոցով դանդաղ քայլում էր։
Որդին անմահ է, մայրը դա գիտեր,
Բայց կարոտ սրտի վերքը ցավում էր։

Երանի նրան, ով Աստված ունի,


Որ անարդարը կյանքով համեմի
Երանի նրան, ով սպասել գիտի
Մայրը զինվորին պիտի հանդիպի:

***
Արտուշ (ֆիլմի հեղինակ)
Ինձ թվաց ճանաչել եմ նրան, և շատ վաղուց։
Իմանալով նրա նախասիրությունների մասին՝ փորձել եմ
մանրամասն նկարագրել դրանք, որպեսզի ֆիլմը
դիտողները ևս ամբողջական պատկերացում կազմեն Մոսի
մասին։ Աշխատանքի ընթացքում ունենում էի ծանր
ապրումներ՝ լսելով ընկերների խոսքն իր մասին, թե որքան
խելացի էր, կազմակերպված, լուրջ, աշխատասեր,
ընտանիքի և ընկերների հանդեպ ուշադիր ու մշտապես
պատրաստակամ՝ ամեն հարցում օգնության հասնելու։
Մոսը և մեր բոլոր քաջերը անմահ են, նրանք արժանի
են, որ իրենց ապրած կարճ կյանքի մասին իմանա ամեն ոք։

- 115 -
Մենք առանց քեզ…

2022թ.

- 116 -
Մենք առանց քեզ…

Հողի կորուստն անդարձ չէ,


Այն իր տիրոջն է սպասում։
Մարդու կորուստն է անդարձ։

Մուշեղ Գալշոյան

- 117 -
Մենք առանց քեզ…

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան ………………...……...……………. 3

Քաղաքում …………….…….…………………. 9

Բանակում ………………….………………….. 19

Երկնքում ……….………………………………. 35

Մենք առանց քեզ ………………….…………... 51

- 118 -

You might also like